Բրազիլիան սգում է պատմության, մշակույթի ու գիտության համար անվերադարձ կորուստը
Հրդեհի ահազանգը ստանալուն պես հրշեջ 12 բրիգադ դեպքի վայրում էր, բայց չէր կարողանում անցնել գործի, քանի որ նման դեպքերի համար նախատեսված 2 ջրատարներն անսարք էին Ի վերջո 80 հրշեջները մոտենում են 19-րդ դարի կառույցին, բայց կրակն արդեն պատել էր ամրոցի ամբողջ տարածքը: Ավելի քան 20 միլիոն անգին նմուշ մոխրի վերածվեց բոլորի աչքի առաջ: 3 ժամ անց կրակի հիմնական օջախները մարել էին, բայց պատշգամբներից կրակը բոցկլտում էր ամբողջ գիշեր:
Հակոբ Պարոնյան
Հայաստանը մետաղագործության հայրենիքն է:
The Times-ի լրագրող. Մոնա Լիզայի խորհրդավոր ժպիտը հիվանդության հետևանք է
“The Community Culture Foundation” 150 S. Glenoaks Bld. # 8047, Burbank, CA 91502 Email: culturefoundation@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáµ»ñï سñ·³ñÛ³Ý Chief Editor ROBERT MARGARYAN îÝûñ»Ý` سñï³ ü³ñÙ³Ýáí³ Director Marta Farmanova гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ òáÕÇÝ» гñáõÃÛáõÝÛ³Ý (è¸, ØáëÏí³) Computer typing and design Coxine Harutunyan (Moscow)
ÂÕóÏÇó` ²ñïÛáÙ ¶¨áñ·Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Artyom Gevorgyan (Yerevan)
Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:
»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2018
2
19-րդ դարի կառույցը նորոգման կարիք ուներ: Ճակատագրի հեգնանքով բոլորովին վերջերս Թանգարանի 200-ամյակի առիթով Զարգացման Բանկը կես միլիոն դոլար էր հատկացրել հակահրդեհային համակարգերի համար: Գումարը պետք է փոխանցեին հոկտենբերին: Կառույցը բրազիլացիների հպարտությունն ու զբոսաշրջիկների այցելության պարտադիր վայրն էր: Բրազիլիայի թագավորական ընտանիքի նախկին նստավայրը 19-րդ դարի կառույց էր, այստեղ էր պահվում 1784 –ին հայտնաբերված Բենդեգո մետեորիտը, այն կշռում էր ավելի քան 5 տոննա , այստեղ էր նաև 11 հազար տարեկան Լուչան` մարդկային մնացորդների հնագույն գտածոն, Մաքսակալիսաուրուս դինոզավրի հնագույն կմախքը, որը մաս առ մաս ամբողջությամբ վերականգնվել էր, Պոմպեի ավերակներից գրեթե անվնաս մնացած հռոմեական հնագույն ֆրեսկան ու էլի հազարավոր անգին նմուշներ: Առավոտյան մոտ 10 հազար բրազիլացի գրոհել է թանգարանի շրջափակված տարածքը, պահանջում են պատմել ամբողջ ճշմարտությունը, գտնել ու պատժել մեղավորներին: Նրանք վստահ են, պատշաճ ուշադրության ու հետևողականության դեպքում ողբերգությունից հնարավոր կլիներ խուսափել:
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ The Times-ի լրագրող. Մոնա Լիզայի խորհրդավոր ժպիտը հիվանդության հետևանք է
հայտարարեց, որ նա չունի դիմացի ատամներ: 2010 թվականին գիտնականներից մեկը եզրակացրեց, որ Մոնա Լիզայի խոլեստերինի քանակը շատ բարձր է, քանի որ նրա աչքերի մոտ ճարպային գոյացությունները շատ են: Մոնա Լիզային վերագրել են նաև կաթված, որն անշարժացրել է նրա դեմքի մի մասը:»
Անրի Շենո. «Մեզ անհրաժեշտ է շատ ավելի քիչ, քան թվում է»
որքան սոցիալ-մշակութային ֆենոմենի, որն ի հայտ է եկել բյութի ինդուստրիայի նվաճումների ֆոնին: Մեր դարաշրջանը և քաղաքակրթությունը բառացի իմաստ է հաղորդել Ախմատովայի խոսքին. «Մարդը պատասխանատու է իր դիմագծի համար»: Աշխարհում, որտեղ տեխնոլոգիաները մարմնի «շինարարության» և «ձևափոխման» հնարավորություն են տալիս` դրա տիրոջ պատկերացումներին համապատասխան, գրավիչ արտաքինն այլևս ոչ աստվածատուր է, ոչ էլ լավ գենետիկայի արդյունք: Կամքի, ճաշակի և փողի քանակի խնդիր է:
Ամերիկացի գիտնականների կարծիքով` Մոնա Լիզայի խորհրդավոր ժպիտը կապված է վահանաձև գեղձի դիսֆունկցիայի հետ: Այս մասին գրել է The Times-ի լրագրող Ջեկ Մալվերնը: Բրիգհեմի կլինիկայի ու կանանց հիվանդանոցից Մանդիպ Մեխրան ուշադրություն է հրավիրում Մոնա Լիզայի բերանի կորությանը, ուռած վզին ու մազերի աճի գծին: Նա ենթադրում է, որ Մոնա Լիզայի մաշկի դեղնավուն գույնը կարող է լինել կարոտինի մեծ քանակության նշան: «Մոնա Լիզայի գաղտնիքը կարելի է բացահայտել պարզ բժշկական ախտորոշմամբ`հիպոթերիոզ հիվանդությամբ,– գրում է մասնագետը Mayo Clinic Proceedings ամսագրում,- Հիմնականում հենց հիվանդության պատճառով առաջացած անկատարելիությունն է, որ այս շեդեվրին տալիս է խորհրդավորություն ու հմայք»: Մեխրան նաև ընդունել է, որ Մոնա Լիզայի կերպարի բացատրությունը կարող է լինել նաև Լեոնարդո Դա Վինչիի օգտագործած տեխնոլոգիան: Նկարիչը կարող էր օգտագործել սֆումատո տեխնիկան, որի դեպքում ներկերը լղոզվում են ու ստեղծում ծխի էֆեկտ: Հոդվածի հեղինակը կարծիք է հայտնում, որ արվեստի պատմության մեջ Լիզա Գերարդինին, կարծես թե, «ամենահիվանդագին» կերպարն է: Հեղինակը գրում է. «1959 թվականին Լեոնարդու Կենետ Կիլը ուսումնասիրելով Մոնա Լիզայի վահանաձև գեղձը, ենթադրել է, որ նա հղի է: 1952 թվականին Մոնա Լիզային անվանել են տրանսվեստիտ: 1992 թվականին մի ատամնաբույժ
Եթե հարցնեն` ժամանակակից աշխարհի ձեռքբերումներից ինչն է ամենաշատը զարմացնում ինձ, ես կպատասխանեմ` մարդու արտաքինը փոխելու հնարավորությունը: Մեզ բախտ է վիճակվել ապրել արդարության հաղթանակի դարաշրջանում, երբ «անհրապույր» բառն այլևս կնիք չէ օրիորդի նեղ ճակատին, որին դասում են տանը մնացածների շարքին: Երբ չենք կարդում տգեղների գրած փիլիսոփայական աշխատությունները: Հակառակը, ուղեղ և մղում ունենալու դեպքում, անհրապույրը կարող է վերածվել աստղի` հմտորեն քողարկելով ֆիզիկական թերությունները, որոնցից հնարավոր չէ ձերբազատվել նշտարի օգնությամբ: Իսկ դրա օգնությամբ, ինչպես հայտնի է, գործնականում հնարավոր է ազատվել ամեն ինչից. վիրահատական դանակը, 45 մմ տրամաչափի Կոլտի պես, հավասարեցրել է բոլորի շանսերը: Բայց հիմա կխոսենք ոչ միայն, և ոչ այնքան այդ «անհրապույրների» մասին,
Կամքի, ճաշակի և փողի քանակի խնդիր է: Մի քանի տարի առաջ, երբ ծննդաբերությունից հետո փորձում էի ինձ մարդկային տեսք հաղորդել, հայտնվեցի Իտալիայի հյուսիսում` դոկտոր Անրի Շենոյի կլինիկայում: Այն նման էր տորթի` կուրորտային գրանդ հոթելով, ցայտաղբյուրներով: Դրա բարետես սեփականատերը կարծես համաշխարհային աստղ լիներ: Ասում են` ֆրանսիացի դոկտորն իր ոլորտում #1-ն է աշխարհում, իսկ նրա կլինիկայում վերջին 30 տարում տեսքի են գալիս տարբեր rich & beautiful-ներ: Անկեղծ ասած, այդպիսի հեքիաթներին դժվարությամբ էի հավատում: Զբոսնելով խնամված ալպիական ծառուղիներով, ընդունելով վաննաներ, մերսումների ու ցեխերի պրոցեդուրաներ, մտածում էի` որտե՞ղ են ֆռռացնում: Աշխարհում հազար ու մի տեղ կա, որտեղ կերակրում են օրը 600 կալորիայով, ջրում են ցնցուղով, խրում չինական ասեղներ… Ինչո՞ւ են հաճախորդները նախընտրում հենց այստեղ իրենց վրա փորձարկել այդ ոչ խորամանկ մանիպուլյացիաները` հենց այդ դոկտորի և նրա ժպտերես տիկնոջ`Դոմինիկի մոտ:
3
Բժշկի գաղտնիքը հասկանալու համար ես ստիպված էի դառնալ Ալպերի Espace Henri Chenot-ի մշտական հաճախորդը: Տարեցտարի վերադառնալով այդտեղ, ես սկսեցի աստիճանաբար բացահայտել այդտեղի մագիան: Նախ, Շենոյի համար իր աշխարհահռչակ հոթելը այդքան էլ բիզնես չէ: Նրա հյուրերը` վերադառնալով այստեղ, վերածվում են ընկերների` ստեղծելով հաճելի և փակ ակումբ: Շենոն ձեզ չի վաճառում դիետան, վարժությունները կամ կոսմետոլոգիական պրոցեդուրան: Շենոն վաճառում է ավելին`բրենդը` հանճարեղ բացահայտումը, որը երաշխավորում է նրա հաջողությունը: Շենոն վաճառում է ավելին`բրենդը` հանճարեղ բացահայտումը, որը երաշխավորում է նրա հաջողութունը: 30 տարի առաջ բացելով Մերանոյի կլինիկան, դրա տիրակալը նախանշեց առաջիկա տասնամյակների թրենդը` «Ձեր արտաքինը միայն ձեր կամքի, ճաշակի և դրամապանակի խնդիրն է»: Դրան հետևում է վերաբերմունքը սեփական մարմնին, ինչպես թանկ մեխանիզմին, որը համարժեք սերվիս է պահանջում: Պատկերավոր լավ օրինակ է սուպեր մեքենան: Իմ ծանոթներից մեկը` Bugatti-ի երջանիկ տերը, ինձ սկավառակ տվեց, որի վրա ձայնագրված էր սուպերքարի ճիշտ աշխատող շարժիչի ձայնը: Հատուկ վերապատրաստված մեխանիկը պետք է ամեն օր գնար ավտոտնակ, և այդ ձայնը համեմատել մեքենայի իրական ձայնի հետ: Դոկտոր Շենոյի հաճախորդներն այդ կարգի մի բան էին անում, մեկ տարբերությամբ` ոչ թե մեխանիկն էր գալիս իրենց մոտ, այլ իրենք` մեխանիկի: Դոկտոր Շենոն իր կլիենտի համար ստեղծել է կենսակերպի մոդել, որը թույլ է տալիս մասնակցել ապրելու մրցավազքին, ենթարկվել ծանրագույն սթրեսի, խախտել սեփական մարմինը շահագործելու բոլոր կանոնները: Սակայն կա մի բան, որ կտրականապես արգելվում է. չի կարելի զրկվել Մերանոյի մեկ շաբաթյա հանգստից, որն անցկացվում է կես տարին մեկ: Դա անհրաժեշտ է` բոլոր համակարգերի աշխատանքը ստուգելու, անսարքությունները հայտնաբերելու և շտկելու, արտադրանքը շլացուցիչ տեսքի բերելու համար: Մոտեցումը, հնարավոր է, չափանց պրագմատիկ է և ամենևին էժան չէ, բայց այսօրվա դրությամբ միակ աշխատող տարբերակն է: Պարբերաբար երկու հազար կիլոմետր ճանապարհ կտրելը և պլանային տեխզննում անցնելը ենթադրում է ամբողջ կենսակերպի շտկում: «Շենոյի» կենսակերպը շատ պարզ բաղադրությամբ է. ճիշտ սնունդ, սպորտ, սթրեսի դեմ աշխատանք, զգացմունքները կառավարելու հմտություն, բարձր սոցիոինտելեկտ: Փորձը ցույց է տալիս, որ այս ամենը վերածվում է անիմաստ բառերի կույտի, եթե թվարկված բոլոր կոմպոնենտները միավորված չեն բարձրագույն գաղափարով: Այդ գաղափարը ես կանվանեի ժամանակակից մարդու էգոիզմ, այն կարգի էգոիզմ, որն, օրինակ` կնոջը հրամայում է նախ իրեն ապահովել անվտանգության դիմակով, հետո` երեխային: Ձեր մարմնի ներդաշնակությունը` ոգու ներդաշնակության աղբյուրն է, ուրեմն` միջավայրի ներդաշնակություն. դա է Շենոյի փիլիսոփայության հիմքը: Պրակտիկ մեթոդներով ներդաշնակության հասնելու հա-
մար Շենոն մի ամբողջ գիտություն է ստեղծել` բիոնտոլոգիա: ԴՈԿՏՈՐ ՇԵՆՈՅԻ ԿՅԱՆՔԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ Խուսափեք ստագնացիայից Մարդը գալիս է այս աշխարհ, որպեսզի զարգանա: Էվոլյուցիան միայն նյութականացում չէ: Դա, նախևառաջ, մշտական հոգևոր կատարելագործում է, մարդկանց հարգելու ունակություն: Երբ մարդ սկսում է գիտակցել, որ մյուսներն էլ իր պես մարդիկ են, ոչ թե ստրուկներ, նա սկսում է մարդկանց վերաբերվել հանգիստ և բարյացակամ: Դա կնճիռներից խուսափելու և պարզ հայացք ունենալու լավագույն մեթոդն է: Ծերացեք գեղեցիկ Մշակեք ծերանալու` ձեր հայեցակարգը: Պետք չէ վախենալ ծերությունից: Օրինակ, 20 տարեկանում իմ մտածողությունն ավելի վերլուծական էր, քան հիմա: Ես կարող էի միաժամանակ մի քանի առարկա, գիտություն ուսումնասիրել: Ծերանալով, մեր ուղեղը, մտածելու կարողությունը վերլուծականից վերածվում է սինթետիկի; Պետք է սովորենք հասկանալ ու մեզ հաշիվ տալ, թե ինչն է մեզ համար իսկապես կարևոր, քանի որ ապրելու համար քիչ ժամանակ է մնում: Ազատվեք այն ամենից, ինչը ձեզ պետք չէ: Ինձ համար հենց դա է ծերանալու որակը: Բարդից պարզի անցնելու կարողությունը: Մեգապոլիս. լավ է Վերջերս հաճախ եմ բողոքներ լսում` մեծ քաղաքում ապրելը դժվար է. աղմուկ է, փոշի: Ես պատասխանում եմ` մեգապոլիսը միայն խցանումներ չեն, այլ հսկայական էներգիա է, շարժում, մշակույթ: Դուք ունեք լավ օպերա վայլելու, ճար-
տարապետություն տեսնելու հնարավորություն, ձեր քաղաքներով են անցնում քաղաքակրթության նյարդերը: Օգտվե´ք դրանից: Բացի այդ, Ֆրանսիայի հյուսիսում փոքրիկ հարմարավետ քաղաքում դժվար թե այդքան փող վաստակեիք: Մի´ խուսափեք կյանքից Եթե ուզում եք իմանալ, թե ինչ է նշանակում «տաք», պետք է գոնե մեկ անգամ այրվեք: Երիտասարդ տարիքում մի´ վախեցեք փորձարկումներից, հիմարություններ անելուց և էքսցենտրիկ պահվածքից: Ու երբեք մի´ մեղադրեք ձեզ դրա համար: Դա փորձ է: Սովորեք ներել ձեզ: Մի´ վախեցեք պատասխանատվությունից Իմ կյանքի ամենակարևոր որոշումը ես կայացրեցի 10 տարեկանում: Ես ծնվել եմ Կատալոնիայի լեռներում, Ֆրանսիայի և Իսպանիայի արանքում, գյուղում: Շատ շուտ հասկացա` այդտեղ ես ոչ մի շանս չունեմ: 10 տարեկանում սկսեցի հասկանալ ինքս ինձ, ու ասացի` քո շանսը դու ես: Սկսեցի զբաղվել ինձնով, դադարեցի ուրիշներից ինչ-որ բան ակնկալել, հասկացա, որ պետք է իմ վրա հույսս դնեմ: Սկսեցի զբաղվել ինձնով, դադարեցի ուրիշներից ինչ-որ բան ակնկալել, հասկացա, որ պետք է իմ վրա հույսս դնեմ: Երբ դու գիտակցում ես դա, մյուսներն էլ են սկսում դա զգալ: Որտեղ սովորել կամ աշխատել եմ` ինձ են նշանակել ավագ, պատասխանատու: Ընկերներս ասում են` դո´ւ պետք է մեզ ներկայացնես, մեր անունից խոսես: Աստիճանաբար դա դարձավ իմ կյանքի հիմքը: Ինչ գտնում էի, ինչ իմանում էի` կիսվում էի մյուսների հետ:
4
Երբեք ոչինչ չեմ թաքցրել, դուռը բաց եմ թողել: Ինձ համար ամենամեծ հաճույքն այն է, որ պրոցեդուրաների կուրսի ավարտին ինձ ասում էին` շնորհակալություն: Ոչ թե ինձ, այլ` թիմին: Հասկանում եմ, որ գործը լավ է արված: Ուրեմն ճիշտ թիմ եմ ստեղծել: Դա շատ կարևոր է ինձ համար: Պառկեք և ժպտացեք Շատ կարևոր է սովորել կառավարել սթրեսը: Սպիտակ մազերի ու նյարդային բջիջների քանակը կապ ունի նեգատիվ երևույթների հանդեպ մեր վերաբերմունքի հետ: Ես ոչ մի դեպքում ձեզ չեմ սովորեցնում լինել անզգամ, սովորեցնում եմ պահպանել ձեզ: Դուք աշխարհը ճանաչելու անգին գործիք եք: Այդ գործիքի բարդ կոնստրուկցիան համարժեք վերաբերմունք է պահանջում: Մարդիկ փողից կարևոր են Ես վստահ չեմ, որ Մերանոյի իմ կլինիկան կարող եմ բիզնես անվանել: Ես կարո´ղ էի դա իսկական բիզնեսի վերածել: Օրինակ` ունենալ համաշխարհային ցանց` նմանատիպ 40 կենտրոնով: Բայց Palace Merano-ն միակն է: Ամեն տարի ես Շենո բրենդ ստեղծելու հարյուրավոր առաջարկներ եմ ստանում: Մարդիկ գալիս են, տեսնում են` ինչպես են բոլորն աշխատում, ուզում են համատեղ նախագծեր ստեղծենք: Ես նրանց նույն հարցն եմ տալիս` դուք պատրա՞ստ եք այդքան գումար ներդնել թիմ ձևավորելու, նրանց մշտական վերապատրաստման համար: Ես նրանց նույն հարցն եմ տալիս` դուք պատրա՞ստ եք այդքան գումար ներդնել թիմ ձևավորելու, նրանց մշտական վերապատրաստման համար: Պոտենցիալ ներդրողները զարմանում են` ինչո՞ւ է այդքան ներդրում պետք: Նրա համար, որ մարդիկ են ամենակարևորը ցանկացած գործում: Մեր գլխավոր կապիտալը մարդկանց ձեռքերն են: Դա անգին է: Տարիքի հետ նախընտրեք որակը Մեզ ավելի քիչ է պետք, քան կարող է թվալ: Դա աքսիոմ է, որին դժվար է հետևել: Մեր մետաբոլիզմը չի հաշվարկել ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայությունը: Հաշվի առեք` մետաբոլիզմը փոխվում է յոթ տարին մեկ: Նախընտրեք որակը: Սննդին վերաբերվեք որպես արվեստի: Դրա համար գոյություն ունի բարձր Գաստրոնոմիա: Իմ կինն ապացուցել է, որ «բարձր» կարող է համարվել օրը նույնիսկ 600 կալորիան: Վստահեք ինտուիցիային Մարդու մտքերն ինտուիտիվ են և ռացիոնալ: Ցավոք, տարիքի հետ փորձ ձեռք բերելով, մարդիկ կորցնում են ինտուիցիան: Մինչդեռ ինտուիցիան է իրական անհատականությունը: Երեխաների ինտուիցիան շատ լավ է զարգացած, բայց մեծերը խանգարում են նրանց` դա լիարժեք արտահայտելու գործում: Մարդու իրական ձայնը հենց ինտուիցիան է: Մեզ ունիկալ է դարձնում այն, ինչը մենք հաճախ ճնշում ենք մեր մեջ: Մի´ վախեցեք աշխարհին երևալ այնպիսին, ինչպիսին կաք: Կարևորը ինքներդ ձեզ չխաբելն է: Ինքնախաբեությունից ու երկերեսանիությունից
խելագարվել կարելի է: Ներդաշնակեցրեք ձեր արտաքինը Մարդու արտաքինը իր շրջապատին պատմում է իր անհատականության մասին: Եթե տեսքն այնպիսին չէ, ինչպես մարդն է իրեն զգում, եթե արտաքինը հակասում է ինքնընկալմանը, լուրջ դիսկոմֆորտ է առաջանում: Դրա վրա աշխատել է պետք: «Աշխատել» չի նշանակում ամբողջությամբ ձեզ ընդունել այնպիսին, ինչպիսին կաք: Եթե, օրինակ, կան թերություններ, որոնց վրա պետք է աշխատել, ուրեմն դրանք պետք է վերացնել: Բայց առանց ֆանատիզմի, զգույշ և գրագետ մասնագետների օգնությամբ: Պետք է ճիշտ որոշել, թե ինչ անել, և ինչ չանել ոչ մի պարագայում: Օրինակ, պետք չէ ձգել մաշկն այնպես, որ ոչ մի դիմագիծ չմնա: Ձեր մեջ լավ ճաշակ դաստիարակեք: Մտածեք մահվան մասին Մահը աղետ չէ, այլ կյանքի արդյունք: Մարդը մահվան չի պատրաստվում, բայց պետք է ունենա հայեցակարգ, մահվան հստակ պատկերացում: Յուրաքանչյուր ոք տիեզերքի մասնիկ է: Տիեզերքն անընդհատ է փոխվում, գտնվում էվոլյուցիայի փուլում, իր հետ էլ` մենք: Պետք է վստահել տիեզերքին, վստահելով` մասնակցել: Ո՞ր օրը կդառնա մեր վերջը`չգիտենք: Բայց հենց այդ օրն էլ կլինի սկիզբը:
Հակոբ Պարոնյանը հայ երգիծական գրականության ականավոր ներկայացուցիչներից է, երգիծաբանության ազգային դպրոցի հիմնադիրը: Հակոբ Պարոնյանը նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Արշակունյաց վարժարանում, 1857 թ-ին ընդունվել է տեղի հունական դպրոցը, սակայն ուսումը կիսատ է թողել: Աշխատել է տարբեր հիմնարկներում, 1863 թ-ին գրական հետաքրքրությունների մղումով մեկնել է Կոստանդնուպոլիս, որտեղ ծանոթացել է Հարություն Սվաճյանի հետ, թղթակցել նրա խմբագրած «Մեղու» հանդեսին: 1868–70 թթ-ին աշխատել է Ադրիանապոլսում՝ եղբոր առևտրական գրասենյակում, այնուհետև վերադարձել է Կոստանդնուպոլիս, դասավանդել է նախ Մեզպուրյան վարժարանում, ապա՝ Սկյուտարի ճեմարանում: 1871 թ-ից Պարոնյանը «Եփրատ» թերթի խմբագիրն էր, երգիծապատումներ է տպագրել «Մեղու» հանդեսում,
իսկ 1872 թ-ին ստանձնել է հանդեսի խմբագրապետի պաշտոնը: 1874–77 թթ-ին խմբագրել է «Թատրոն» («Մեղուն» շարունակել է հրատարակվել այդ անունով), 1884–88 թթ-ին՝ «Խիկար» հանդեսները, աշխատակցել «Լույս», «Փորձ», «Արձագանք», «Փարոս Հայաստանի» պարբերականներին, 1888 թ-ից դասավանդել է Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանում: Պարոնյանը գրական գործունեությունն սկսել է թատերագրությամբ: Առաջին փորձը «Երկու տերով ծառա մը» (1865 թ.) կատակերգությունն էր, որին հաջորդել է «Ատամնաբույժն արևելյանը» (1868 թ.): Նրա ստեղծագործության ամենածավալուն բաժինը լրագրային երգիծանքն է: «Կսմիթներ» (1875– 78 թթ.) և «Հոսհոսի ձեռատետրը» (1880 թ.) շարքերը երգիծական ինքնատիպ հանրագիտարան են, որտեղ արտացոլվել են ժամանակի ազգային և համաշխարհային կյանքի գրեթե բոլոր նշանակալի իրադարձությունները: «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ» (1880 թ.) շարքն ընդգրկում է 34 ակնարկ՝ ըստ քաղաքի թաղամասերի: Երգիծաբանը սուր ծաղրով պատկերում է նրանց քաղքենիական սովորությունները, վատ հակումները, օտարացումը սեփական ժողովրդից: Համայնքների կյանքում ոչինչ կատարյալ չէ. Յուրաքանչյուրն ինքնաբավ ու ներփակ մի աշխարհ է, որ կարծես չի գիտակցում ներքին կապը մյուս թաղերի հետ, որոնց միասնությունից միայն կարող է ձևավորվել ազգային կյանքը: «Քաղաքավարության վնասները» (1886–87 թթ.) կենցաղային սյուժեների մի շարք է, որն ընդգրկում է 19 նովել՝ արտաքուստ՝ զավեշտական, սակայն իրականում՝ տըխուր ու տագնապալի:
5
Հերոսներն օտարամոլության ու խաբեության զոհեր են՝ անհատականությունից զուրկ և բռնադատված քաղաքավարության կեղծ օրենքներով: Կենցաղային պատկերների հետևում Պարոնյանի երգիծանքն իրականության քննադատությունից հասնում է փիլիսոփայական մեծ ընդհանրացումների: Պարոնյանի երգիծական հանճարի բարձրակետը «Ազգային ջոջեր» դիմանկարների շարքն է (1879–80 թթ.): Առաջաբանում հեղինակը գրում է, որ իր նպատակն ընթերցողներից ժպիտ կորզելը չէ, այլ «մեր ազգին մեջ գըտնված երևելի անձերուն կենսագրություններն ընելով՝ անոնց թերություններն ցույց տալ այն անաչառությամբ, որ կենսագրե մը կը պահանջվի՝ առանց սակայն դուրս ելնելու հեգնաբանության սահմանեն»: Հայ դրամատուրգիայի կատարյալ ստեղծագործություններից է «Պաղտասար աղբարը» (1886 թ.), որի առանցքային հարցը ընտանիքի բարոյականությունն է, սյուժեն՝ անհավատարիմ կնոջ և խաբված ամուսնու ընդհարումը: Կատակերգությունն առանձնանում է արծարծված խնդիրների կարևորությամբ, բախումների սրամիտ լուծումներով, խոսքի ու դրության ընդգծված կոմիզմով, համոզիչ ու կենդանի կերպարներով (Անույշ, Կիպար, փաստաբան Օգսեն, սպասուհի Սալոմե և ուրիշներ), որոնք, կեղծիքի ու բանսարկության որոգայթի մեջ առնելով Պաղտասարին, փորձում են կոծկել ճշմարտությունը: Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» վեպը (1887 թ.) հայ գեղարվեստական արձակի դասական երկերից է: Դեպքերի հանգուցակետում Աբիսողոմ աղան է՝ ամուսնանալու նըպատակով Տրապիզոնից Կոստանդնուպոլիս եկած մի մեծահարուստ, որը զուրկ է հոգեկան ու մտավոր հետաքրքրություններից, անտարբեր՝ ազգի և մարդկության ճակատագրի հանդեպ. նրան հետաքրքրում են միայն իր կենսաբանական պետքերը: Եվ այս սահմանափակ անձնավորությանը սպասարկելու են գալիս «մեծապատիվ մուրացկանները»՝ կյանքի սոցիալ-հասարակական պայմանների բերումով իրենց անհատականությունը կորցրած ու հոգեպես սնանկ, գումար վաստակելու համար ամեն ինչի ընդունակ հայ «մտավորականության» ներկայացուցիչները՝ թերթի խմբագիրը, քահանան, բանաստեղծը, լուսանկարիչը, բժիշկը, ուսուցիչը, փաստաբանը, դերասանը: Վեպի առերևույթ կենցաղային երգիծանքը հասարակական շատ ավելի ընդգրկուն խնդիրներ է արծարծում, հանձինս Աբիսողոմ աղայի և մյուս հերոսների՝ Պարոնյանը ներկայացնում է իրականության համապատկերը՝ մասնավոր անձերի ճակատագրում վեր հանելով հայության հիվանդագին կացությունը Թուրքիայի տիրապետության տակ: Պարոնյանի գործերն այսօր էլ արդիական են. մեծ մասը ներառված է ազգային թատրոնի խաղացանկում: «Պաղտասար աղբարը» բեմադրվել է Մոսկվայում և ԽՍՀՄ այլ քաղաքներում: Պարոնյանի գործերի հիման վրա նկարահանվել են «Մսյո Ժակը և ուրիշները» (1964 թ.), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1976 թ.), «Ատամնաբույժն արևելյան» (1981 թ., երեքն էլ՝ Հայֆիլմ) կինոնկարները: Երևանում և ՀՀ այլ քաղաքներում Պարոնյանի անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ, Երևանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը:
«Ճշմարտությունն խոսիլն դժվար է, լսելն՝ ավելի դժվար, իսկ զայն հասկցնելն՝ ամենեն ավելի դժվար»: «Անանկ ժամանակի մը մեջ
կապրինք, որ քաղաքավարությունը և շողոքորթությունը նույնանիշ բառեր եղած են»: «Դարերու մեջ ամենեն ուշ հասնողը արդարությունն է»: «Սխալն ճանչնալն խելացություն է, իսկ զայն խոստովանիլը՝ մեծ քաջություն»: «Ի՞նչ է պատմությունն. ետիդ նայիլ՝ առջևդ տեսնել»: Հակոբ Պարոնյան
«Պարոնյանը միշտ պիտի փայլի իր սեռին մեջ թե՜ իմացական սուր կարողությամբ, թե՜ երգիծաբանական բեղուն հմտությամբ և թե՜ լեզվական ընտիր, վճիտ բացատրությամբ»: Մատթեոս Մամուրյան, Հրապարակախոս
«Պարոնյան ճանչցած է իր ժամանակին մարդիկը և շուրջը տեսած բարքերը, խորունկ հոգեբանությամբ ըմբռնած է անոր ծաղրելի, այլանդակ կողմերը, և գրչի մեկ շարժումով հաճախ ներկայացուցած է կյանքի ամբողջ տեսարան մը»: Հրանդ Ասատուր, Գրաքննադատ
«Պարոնյանի ծաղրը՝ երբեմն խիստ և անողոք, մեծ մասամբ՝ ավելի նուրբ, հումորով լի, գրեթե բարեհոգի, բայց և այնպես միշտ դիպուկ և շեշտակի, շոշափում է հայկական կյանքի գրեթե բոլոր բացասական երևույթները»: Յուրի Վեսելովսկի, ռուս գրաքննադատ
Մետաղագործության զարգացումը Հայաստանում Հայաստանը մետաղագործության հայրենիքն է:
Սարգոն թագավորը մ.թ.ա. 714 թ. միայն Մուսասիրի տաճարից թալանեց ավելի քան 2 տ ոսկի, 10 տ արծաթ,100 տ երկաթ: Հայաստանը մետաղագործության հայրենիքն է: Առհասարակ Հայկական լեռնաշխարհը հարուստ է մետաղով, ինչը նպաստել է մետաղագործության մշակույթի
սկզբնավորմանն ու ձևավորմանը: Հնագիտական պեղումները փաստում են, որ մետաղագործությունը Հայաստանում հազարամյակների պատմություն ունի: Առաջին մետաղը, որին տիրապետել է մարդը, պղինձն է: Դա պայմանավորված է պղնձի հալման համեմատաբար ցածր ջերմաստիճանով և այն հանգամանքով, որ պղնձի հանքանյութը երկրի վերին մակերեսում է: Պղնձեդարյան մշակույթի բնակավայրերը Հայաստանի տարածքում գրեթե ամենուր են: Պատահական չէ, որ աշխարհի հնագույն մետաղաձուլարանը, որ հայտնի է, դարձյալ գտնվում է Հայաստանում` Մեծամորում: Հենց մետաղագործության շնորհիվ հին հայկական ցեղախմբերից մեկը` հյուքսոսները, կարողացան հեշտությամբ նվաճել Եգիպտոսը, քանզի հայկական բանակը եգիպտական բանակի զինվորների փայտյա սրերի դեմ կռվում էր երկաթյա սրերով: Արարատյան թագավորության ժամանակ երկրում մետաղագործությունը մեծ թափով զարգացավ: Դեռ նախնադարից հայոց երկրում զարգացած էր բրոնզի կիրառումը, իսկ երկաթը տարածաշրջանում առաջինը երևան եկավ հենց Հայաստանում: Ուրարտական զարգացած մշակույթը հենց կապված էր մետաղագործության բարձր զարգացման հետ: Դեռևս երեք հազարամյակ առաջ ուրարտական մետաղներն արտահանվել են արտերկիր` Հյուսիսային Կովկաս (Մայկոպ, Կելերմես), ինչպես նաև Ասորիք և Միջագետք (Կարքեմիշ, Բաբելոն), ինչպես նաև Մարաստան, Իրան, Առաջավոր Ասիայի երկրներ, անգամ Էգեյան ծովի ավազան: Այս փաստը վկայում են հնագիտական պեղումները. ուրարտական քաղաքների պեղումներից ավելի շատ մետաղական իրեր են հայտնաբերվել, քան նույն ժամանակահատվածում այլ երկրներում: Այս մետաղական իրերը բազմաբնույթ են. զենքեր, աշխատանքային գործիքներ, զարդեր, կենցաղային զանազան իրեր: Ուրարտական մետաղագործությունն ապահովված էր տեղական հումքով, և հայերն այդ ժամանակներից արտա-
հանում էին մետաղ: Ասվածի վկայությունն է նաև այն, որ ասորական Սարգոն Բ արքան իր արշավանքի ժամանակ բացառապես մետաղական իրեր էր ռազմավար տանում: Մասնավորապես, մ.թ.ա. 714 թ. նա միայն Մուսասիրի տաճարից թալանեց ավելի քան
6
2 տ ոսկի, 10 տ արծաթ,100 տ երկաթ, ինչպես նաև որպես ռազմավար ձեռք բերեց բրոնզ ու թանկագին քարեր, գավազաններ, փղոսկրի և եբենոսի փայտից, ոսկի պատյաններով արքայական իշխանության նըշաններ, զանազան անոթներ, զենքեր թանկագին նյութերից, 13 բրոնզե ավազան, 130 բրոնզե առարկա, 130 գունագեղ զգեստներ և վուշե շապիկներ, 6 ոսկե վահան, 12 արծաթե վահան` վիշապի գլուխներով, ոսկե կողպեքներ, բանալիներ, սրեր, 96 նիզակ, 33 արծաթե կառք, 394 արծաթե անոթ, 25212 բրոնզե վահան, 1514 բրոնզե նիզակ, 305412 բրոնզե սուր, 607 բրոնզե ավազան, աստվածների բրոնզե 4 արձան: Այս ավարը անգամ մեր ժամանակներում հսկայական արժեք ունի: Մետաղական հանքավայրերի առկայությունն էլ միշտ գրգռում էր օտար նվաճողների ախորժակը, և նրանք արշավում էին Հայաստան: Դեկորատիվ կիրառմամբ զարգացած էր հատկապես բրոնզագործությունը: Էրեբունի թանգարանում պահպանվող Արգիշտի Ա և Սարդուրի Բ արքաների բրոնզաձույլ վահաններն ու սաղավարտներն այդ մասին են վկայում: Դրանք աչքի են ընկնում ոչ միայն իրենց որակով ու ճաշակով, այլև պատրաստման տեխնիկայով: Դրանք ձուլվել են մոմե կաղապարների և մոդելների միջոցով: Հատուկ գեղագիտական արժեք են ներկայացնում մեծ կաթսաների բրոնզե բըռնակները, որոնք մարդկանց, մեծ մասամբ` կանանց պատկերներ են ներկայացնում: Նրանց թևերի միջև պատկերված սկավառակը արևն է և վկայում է, որ դրանց մեծ մասը ծիսական նշանակություն են ունեցել: Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում բրոնզե ձիասարքերը, որ բաղկացած են ճակատի թիթեղներից, այտի վահանակներից, զանգակներից: Ուրարտական բրոնզագործությունն ու պղնձագործությունը շատ զարգացած են եղել: Առկա նյութերը վկայում են, որ երկըրում մետաղագործությունը եղել է պետական հոգածության առարկա, այդ իրերը ձուլվել են հատուկ արհեստանոցներում ու ձուլարաններում: Զարգացած էր նաև ոսկերչությունը: Նույն Մուսասիրի տաճարի պատերը ծածկված էին ոսկե վահաններով ու զարդերով: Պեղումներից հայտնի է, որ ուրարտացիները ոսկին ավելի հաճախ են կիրառել ծիսական նպատակներով, և շատ են գտնված ապարանջանները, կախազարդերը` աստվածների պատկերով: Մուսասիրի տաճարից թալանվել են նաև ոսկե և արծաթե բազկաթոռներ, զենքեր... Արարատյան հնավայր Թոփրակ-Կալայի պեղումների ժամանակ հայտնաբերվել է ոսկե կլոր մեդալ վզից կախելու համար: Նրանում պատկերված է երկու կին. մեկը նստած է բարձր թիկնակով աթոռի վրա և անշուշտ մարմնավորում է աստվածուհու, մյուսը բազկատարած կանգնած է նրա առջև: Կանգնած կինը հագին երկար զարդարուն զգեստ ունի: Մետաղյա իրերի չափման միավորը մինան էր, որ հավասար էր 505 գրամի: Ապրանքափոխանակությունն ու առևտուրը կատարվում էր մետաղներով: Ուրարտական թագավորները հպատակ երկրներից տուրքերը հավաքում էին մետաղի ձևով: Մետաղական հանքավայրերը համաշխարհային ողջ պատմության ընթացքում պատերազմների պատճառ են եղել: Հայտնի է, որ Ալեքսանդր Մակեդոնացին, ցանկանալով գրավել Սպեր գավառի ոսկու հանքերը, մեծ բանակով Հայաստան է ուղարկում Մենոն զորավարին: Սակայն հայոց բանակը ծանր պարտության է մատնում մակեդոնացիներին: Հետագայում ֆրանսիացիները և գերմանացիները շարունակաբար պատերազմում էին Ռուրի ավազանի մետաղական հանքավայրերի համար: Մետաղագործությունը նպաստեց դրամական շրջանառությանը Հայաստանում:
Դեռևս Երվանդունի թագավորները ոսկուց, արծաթից և պղնձից մետաղներ ձուլեցին: Հայաստանում հայտնի դրամահատարանները Արտաշատում, Դվինում, Պարտավում, Ախթալայի պղնձահանքում էին: Վերջինս միջնադարում դարձավ նաև վրաց Բագրատունի թագավորների դրամահատարանը: Հայտնի է, որ Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարի ճակատային մասի հայտնի չորս պղնձաձույլ ձիերը հայկական ծագում ունեն. դրանք I դարում հայոց Տրդատ Ա Արշակունի թագավորն է նվիրել Հռոմի Ներոն կայսրին: IX-XI դարերում Հայաստանում մեծացավ մետաղի արդյունահանումը: Հայաստանից արտահանվում էր երկաթ, պղինձ, կապար, ոսկի, արծաթ, ծծումբ, մկնդեղ, բորակ... Արաբ պատմիչ Յակուտի հավաստմամբ` հարուստ հանքավայրեր կային Վասպուրականում, Լոռիում, Տարոնում, Բարձր Հայքում: Հայտնի էին մանավանդ Աղձնիքի ու Տուրուբերանի երկաթե հանքերը: Նույն Յակուտ պատմիչի հավաստմամբ` արաբական երկրներում շրջանառվող երկաթի ամենալավ որակի բորակը ներմուծվում էր Հայաստանից: Բորակը հենց արաբերեն հայտնի է «պուրե արմանի» անունով: Արաբական ալքիմիական ձեռագրերում էլ նշվում է, որ բորակը ներմուծվում է բացառապես Հայաստանից: Պղինձ արդյունահանում էին Լոռիում (Ախթալա), Սյունիքում (Կապան), Վասպուրականում: Ոսկու հարուստ հանքավայրեր կային Սպերում, Տայքում, Աղիովիտում, Սոթքում: Մետաղագործության շնորհիվ զարգացան նաև նրա հետ կապված արհեստները` դարբնությունը, զինագործությունը, պայտագործությունը: Մխիթար Գոշի առակներում պահպանվել է հետաքրքիր պատմություն: Երկաթագործն ու պղնձագործը վիճում են, թե ում արհեստն է ավելի օգտակար մարդկանց համար, ու վեճը լուծելու համար գնում են ծերերի խորհրդի մոտ: Խորհուրդը որոշում է, որ ամենաօգտակար արհեստը մարդկության համար երկաթագործությունն է: Վասպուրականի Գագիկ Արծրունի թագավորի Աղթամարի պալատի շինարարության վրա ծախսվել է շուրջ 200000 լիտր (80 տոննա) երկաթ: Հին հայերը նաև պողպատ ստանալու յուրահատուկ եղանակ էին մշակել. նրանք կաղնու ածուխի միջոցով երկաթը եռացրել են. ածուխից երկաթը ստանում էր ածխածնի որոշ քանակ, և առաջանում էր պողպատը: Հայ վարպետների պատրաստած երկաթյա առարկաները մինչ օրս հիացմունք են առաջացնում: Երկաթից հետո ամենակիրառականը պղինձն էր: Պղնձից ստանում էին նաև բրոնզ: Պղնձե և բրոնզե իրերը հիմնականում կենցաղային նշանակության էին: Ոսկերչությունը Հայաստանում զարգացած էր հնագույն ժամանակներից: Հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են բազում գեղեցիկ առարկաներ ու զարդեր, որոնք մինչ օրս գեղագիտական մեծ արժեք են ներկայացնում: Նորագույն ժամանակներում մետաղագործության դերը Հայաստանում շատ ավելի մեծացավ: Հայաստանում մետաղի արդյունահանման և մետաղաձուլական գործարանների սկզբնավորումը կապված է Լոռիի` Ախթալայի հետ, որտեղ 1763 թ. հիմնվեց Կովկասի առաջին գործարանը` Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը: Դրանից յոթ տարի անց գործարան բացվեց Ալավերդիում: Հենց Ախթալայի պղնձի արդյունահանման հեռանկարը վճռական եղավ, որ հետագայում հայկական երկաթուղին անցավ Լոռու ձորով, չնայած կային նվազ ծախսատար նախագծեր: Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ
Առաջին հայացքից սա հսկայական անտառ է, բայց ձեր բերանը բաց կմնա, երբ մտնեք այնտեղ ու տեսնեք, որ սա ընդամենը մեկ ծառ է Հնդկական Խաորա քաղաքի բուսաբանական այգում կարելի է տեսնել 14493 ք/մ տարածքով մի զարմանահրաշ անտառ։ Բայց իրականում այն անտառ չէ, այլ ծառ՝ հսկայական բանյան (բենգալյան ֆիկուս), որն ավելի քան 250 տարեկան է։ Այն դիմացել է 1884 և 1886 թվականների ցիկլոններին, ինչից հետո վարակվել է մահացու սնկերով, այդ իսկ պատճառով ստիպված են եղել կտրել ծառի բունը։ Ու չնայած նմանատիպ լուրջ «վիրահատությանը»՝ ծառը շարունակում է աճել՝ շնորհիվ իր հազարավոր օդային արմատների, որոնք ծառի տեսք են ստացել ու հսկայական անտառի վերածվել։
7
Վարդապետի արձանի բացումը տեղի է ունեցել 2003թ.՝ Ֆրանսիայի կողմից Հյոց ցեղասպանության պաշտոնական ճաԵվրոպայից մինչև Մերձավոր նաչումից 2 տարի անց: Չորս մետրանոց Արևելք. հայտնի հայերին նվիրված բրոնզե արձանի հեղինակը Դավիթ Երհուշարձաններ, որոնք կանգնեցված ևանցին է:
են աշխարհի տարբեր անկյուններում
Զորավար Անդրանիկի հուշարձանը -Վառնա Բուլղարական Վառնա քաղաքի իշխանությունների ու տեղի հայ համայնքի նախաձեռնությամբ 2011թ. բացվել է զորավար Անդրանիկ Օզանյանի՝ Հայաստանի և Բուլղարիայի ազգային հերոսի հուշարձանը, որը, ի դեպ, տեղադրված է նրա անունով կնքված հրապարակում:
Աշխարհի տարբեր անկյուններում կան բազմաթիվ հուշարձաններ ու քանդակներ՝ նվիրված անվանի հայորդիներին, որոնք զգալի ավանդ ունեն ոչ միայն Հայաստանի, այլև տարբեր երկրների պատմություններում: Եվրոպայից մինչև Մերձավոր Արևելք կանգնեցված հուշարձանները նաև բարեկամության ու հայ ժողովրդի, նրա մշակույթի նկատմամբ հարգանքի նշան են: Rusarminfo.ru կայքն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է 5 հուշարձան, որոնք կանգնեցվել են տարբեր քաղաքներում՝ ի պատիվ ավանի հայերի: Նուբար փաշայի արձանը (Ալեքսանդրիա
Գրիգոր Լուսավորչի արձանը (Վատիկան) Սրբի մարմարե քանդակն ունի 5.7 մ բարձրություն ու կշռում է ավելի քան 26 տոննա: Քանդակի հեղինակը ֆրանսահայ քանդակագործ Խաչիկ Ղազանչյանն է: Այն առաջին անգամ ներկայացվել է 2005թ.՝ Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2 -րդի կողմից:
Կոմիտասի արձանը (Փարիզ)
Եգիպտոսի առաջին վարչապետ, ծագումով հայ Նուբար փաշայի (Նուբար Մելիքյան) արձանը կանգնեցված է Ալեքսանդրիա քաղաքի Օպերայի ազգային թատրոնի կողքին: Հայտնի է, որ Նուբար փաշան 19-րդ դարի վերջին 3 անգամ ստանձնել է Եգիպտոսի վարչապետի պաշտոնը:
Արամ Խաչատրյանի արձանը (Մոսկվա) Տաղանդաշատ կոմպոզիտորի արձանի բացումը տեղի է ունեցել 2006թ.: Բրոնզե արձանը, որի հեղինակը Գեորգի Ֆրանգուլյանն ու Իգոր Վոսկրեսենսկին են, գտնվում է կոմպոզիտորի մոսկովյան բնակարանից ոչ հեռու:
8