Շառլ Ազնավուր
“The Community Culture Foundation” 150 S. Glenoaks Bld. # 8047, Burbank, CA 91502 Email: culturefoundation@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáµ»ñï سñ·³ñÛ³Ý Chief Editor ROBERT MARGARYAN îÝûñ»Ý` سñï³ ü³ñÙ³Ýáí³ Director Marta Farmanova гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ òáÕÇÝ» гñáõÃÛáõÝÛ³Ý (è¸, ØáëÏí³) Computer typing and design Coxine Harutunyan (Moscow)
ÂÕóÏÇó` ²ñïÛáÙ ¶¨áñ·Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Artyom Gevorgyan (Yerevan)
Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:
»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2018
2
Բարաք Օբաման հայտարարել է, որ մտադիր չէ Netflix-ն օգտագործել քաղաքական նպատակների հասնելու համար: Մասնավորապես, Օբաման չի պատրաստվում ընկերության միջոցով պոլեմիկայի մեջ մտնել ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Netflix-ում հաղորդել են, որ Բարաք և Միշել Օբամաները գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր, սերիալներ և շոուներ կարտադրեն, որոնցում շատ ուշադրություն կդարձվի այն թեմաներին, որոնք նախկին նախագահը բարձրաձայնում էր 8-ամյա իր նախագահության ժամանակ: Վերջին մեկուկես տարիներին, ինչ Օբաման նախագահական աթոռը զիջել է Թրամփին, նա աշխատել է երկրի քաղաքական կյանքից մի կողմ քաշվել: Շատերը նրանից սպասում էին ներկա նախագահի հետ ակտիվ պայքար, որը ձգտում է շատ բան ոչնչացնել նրանից, ինչ իրենից հետո թողել է Օբաման: Սակայն նախկին նախագահը հազվադեպ է մեկնաբանում Թրամփի գործողություններն ու զերծ է մնում աղմկահարույց քաղաքական հայտարարություններից: Netflix-ի հետ Բարաք և Միշել Օբամաների պայմանագրի ֆինանսական մանրամասներն, ինչպես նաև տևողությունը չեն բարձրաձայնվում: Netflix-ի կոնտենտի տնօրեն Թեդ Սարանդոսը հայտարարել է. «Բարաք և Միշել Օբամաները աշխարհի ամենահարգված և ընդունված անձանցից են: Այժմ նրանք բացառիկ հնարավորություններ ունեն մարդկանց պատմությունները լուսաբանելու համար»: «Մենք անասելի հպարտ ենք, որ հենց Netflix-ն է դարձել այն պլատֆորմը, որտեղ Բարաք և Միշել Օբամաները կարող են կիսվել այդ պատմություններով», — ընդգծել է Սարանդոսը:
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Իտալացին հայկական օպերայում և Բաքվի սև ցուցակում Ջանլուկա Մարչիանոն oպերային թատրոնի նվագախմբի հրավիրյալ դիրիժորն է: Ի տարբերություն հյուրախաղորդ արվեստագետի, որը տվյալ երկրում հանդես է գալիս մեկ կամ մի քանի համերգով՝ հրավիրյալը երկար ժամանակ՝ ամիսներ, հաճախ՝ տասնյակ տարիներ, երբեմն էլ մի ամբողջ կյանք է անցկացնում հյուրընկալող երկրում: Բայց մաեստրո Մարչիանոն ամենևին իրեն հյուր չի զգում մեր երկրում: Նրան Հայաստանի հետ կապում են անձնական հարաբերությունները: Իտալացի հանրահայտ դիրիժորը կհամալրի՞ Հայաստանի «պատվավոր փեսաների» ցանկը, թե՞ ոչ: Մաեստրոն ժպտում է և կտրուկ պատասխանում՝ basta cosi: Ջանլուկա Մարչիանոյին նախ Խորվաթիան վստահեց Ազգային օպերային թատրոնի նվագախումբը: Հետո Ջանլուկան հայտնվեց մեր տարածաշրջանում: 2011-ից մինչև 2015 թվականը Թբիլիսիի օպերայի տնօրենն էր ու գլխավոր դիրիժորը, հետո էլ աշխատեց Բաքվում:
շատ նման ենք: Մարդիկ շատ ջերմ են, բարյացակամ և զարմանալիորեն իմաստուն: Հայկական և իտալական խոհանոցները մոտ են: Իտալացիների պես հայերն էլ ուտելիքին մեծ ուշադրություն են դարձնում: Զգայուն են ընտանիքի հանդեպ: Ընկերությունը երկու ժողովուրդների համար էլ սրբություն է: Ու նաև նման ենք երաժշտության հանդեպ նախանձախնդիր ուշադրությամբ և սիրով: Էլ չեմ խոսում հյուրասիրության արարողակարգի, ավելի ճիշտ է ասել` ծիսակարգի մասին: Հայաստանն ինձ համար Իտալիա է` սիրո երկիր: La terra d’umoristi Հումորի զգացում. ահա ինչն եմ գնահատում մարդկանց մեջ: Դա ինձ համար մարդկանց հետ մտերմանալու կարևոր նախապայման է: Շատ եմ սիրում ուրախ մարդկանց շրջապատում լինել: Հայաստանում դրա պակասը չկա: Հաճախ եմ հայ ընկերներիս ասում՝ դուք հումորի ավելցուկ ունեք, կարելի է արտահանել: Երբ հայ ընկերներիս հետ սեղան ենք նստում, սկսվո՜ւմ է: Մեկը մի անեկդոտ է պատմում, մյուսը, հերթ չտալով, շարունակում: Եվ այսպես՝ անվերջ: Չեմ հասցնում մտապահել բոլոր հայկական կատակները: Հայկական ընթրիքը սովորաբար վերածվում է հումորի երեկոյի: Այդ մթնոլորտը հիշեցնում է իմ իտալական մանկությունը: Մանկության ընկերներիս հետ էլ էինք հավաքվում և ուրախ ժամանակ անցկանցնում: Հայաստանում անեկդոտի հերոս դեռ չեմ եղել, բայց հուսամ՝ մի օր իմ մասին էլ սեղանի շուրջ կատակ կհնչի:
Նախանցած տարի Բեյրութում անցկանցնում էի «Ալ Բուստան » փառատոնը: Ամենամտերիմ ընկերս՝ բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, ասաց. «Amico, չե՞ս ուզում «Ալ Բուստան» հրավիրել Հայաստանի երիտասարդական նվագախումբը: Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը չափազանց շնորհալի երիտասարդ է ու ֆանտաստիկ պրոֆեսիոնալ նվագախումբ է ղեկավարում»: Մարիոն անընդհատ կրկնում էր՝ որքա՜ն հիասքանչ է Հայաստանը, որ պարտավոր եմ այցելել: Սմբատյանին հրավիրեցի. Անմոռանալի համերգ էր: Փառատոնից որոշ ժամանակ անց երկօրյա վիզա ստացա և անակնկալ մատուցեցի այստեղ ծանոթ ընկերներիս: Իրականում մեկ լիարժեք օր ունեի Հայաստանին սիրահարվելու համար: Ու այդքանն էլ բավական էր: I veri fatti Կարծում եմ՝ եթե մարդ կյանքում գոնե մեկ անգամ չի հանդիպել մի հայի, նշանակում է՝ չի ապրել, նրա կյանքում մի կարևոր բան հաստատ պակաս է: Ինչո՞ւ: Որովհետև Հայաստանից ու հայերից շատ բան կա սովորելու: Առաջինը պատմությունն է: Չէ՞ որ Իտալիան ու Հայաստանը նախկինում հարևաններ են եղել, իսկ այդ մասին իտալական ոչ մի դասագրքում չեմ կարդացել: Կարևոր է իմանալ ճշգրիտ պատմությունը: Հիմա լրատվությունն էլ այնպիսին է, որ մարդկանց հրամցնում են այն, ինչ ձեռնտու է: Բայց ես միշտ համարել եմ, որ իրադարձությունները կարող ես հասկանալ հենց տեղում՝ մարդկանց հետ շփվելով: Լիբանանում ճանաչեցի հայերին, ուսումնասիրեցի ձեր պատմությունը, ցանկացա լինելշ այս երկրում:
La terra di geni
24/04
Հայաստանը ճանաչում եմ երաժշտության դասերից: Մեզ սովորեցնում էին հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ Խաչատրյան, Միրզոյան, Կոմիտաս: Բայց առաջին անգամ հայկական երաժշտությանը իրականում հանդիպեցի Ֆլորենցիայում: Օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանին տեսա բեմին և ապշեցի: Այն ժամանակ փոքր տղա էի: Հետաքրքիր էր` որտեղից է այդ տաղանդավոր մարդը: Հիմա եմ հասկանում՝ Հայաստանը պարզապես տաղանդների երկիր է: Տաղանդավոր չլինել այստեղ անհնար է ու նաև աններելի:
Երջանիկ եմ, որ հնարավորություն ունեցա ներկա լինել 24/04 համերգին: Ինքս էի խնդրել հնարավորություն տալ: 1915-ի իրադարձությունների մասին խոսելը ցավ է պատճառում ինձ: Զարհուրելի է` ինչ է կատարվել 100 տարի առաջ: Աններելի: Ցեղասպանության մասին որքան շատ եմ կարդում ու հասկանում, այդքան ավելի եմ մտերմանում հայ ժողովրդի հետ: Պատճառը պապիկս էր: Նա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է համակենտրոնացման ճամբարում: Ես ընտանեկան պատմություններից գիտեմ, թե ինչ է նշանում «ցեղասպանություն» բառը: Այդ պատճառով ինձ համար կարևոր էր ու մեծ պատիվ ապրիլի 24-ին բեմում լինելը: Երբ համերգը սկսվեց, սարսռեցի: Թիկունքիս հավաքված հանրությունից այնքա՜ն մեծ էներգիա էր բխում:
La terra d’amore
La prima visita
Հայաստանում ես ինձ տանն եմ զգում: Դա հասկացա, երբ Երևանում առաջին անգամ դուրս եկա զբոսնելու: Մենք
Անհավանական է հնչում, բայց Հայաստանի հետ ռեալ ծանթությունս կայացավ Լիբանանում:
3
Առաջին անգամ էր, որ համերգի ժամանակ, նոտաներից բացի, այլ բան էի նկատում: Դիմացի էկրանին ցեղասպանության զոհերի նկարներն էին ցուցադրվում: Խրոխտ երաժշտությունը, այդ դաժան պատկերները, մթնոլորտը…Անհնար է բառերով նկարագրել, թե ինչ էի զգում: Ու հենց այդ պահին հասկացա՝ այդուհետև ես Հայաստանի դեսպանն եմ աշխարհում ցեղասպանության ճանաչման հարցում: Այդ օրը իմ կյանքում շատ բան փոխվեց: Փոխվեցին իմ հայացքները, կյանքի ծրագրերը, նպատակն ու երազանքները: Հասկացա, որ այլևս չեմ կարող ոտք դնել Թուրքիա կամ Ադրբեջան: Գործող արտիստի համար դա վատ է, իհարկե. ես ստիպված եմ մերժել համերգների շահավետ առաջարկներ: Բայց գիտակցաբար եմ արել քայլը և չեմ զղջում, որ նույնիսկ հայտնվել եմ ադրբեջանական սև ցուցակում:
ողջունում են buongiorno-ով ու ասում` grazie: Գուցե այդքանով շատերի իտալերենը սպառվում է, բայց դա էլ բավարար է: Հետո գործի են դրվում ժեստերը: Եթե միմյանց լեզու չիմացող մի հայի ու մի իտալացու փակենք սենյակում, նրանք կհասկանան իրար, կդառնան մտերիմ ընկերներ և նույնիսկ ազգակցական կապեր կգտնեն: La musica nel cuore Հայկական երաժշտությունը դիպչում է մարդու հոգու ամենանվիրական լարերին: Առանց իմանալու` ով է հնչող ստեղծագործության հեղինակը, կարող եմ լսել ու ասել՝ O, Dio mio, հրաշալի է, ուրեմն հայկական է: Երաժշտական ուժեղ դպրոց կա այստեղ: Լավ կոնսերվատորիա ունեք: Հեշտ է հայերի հետ աշխատելը: Նրանք բացառիկ պրոֆեսիոնալներ են:
Il italiano di Armenia Այն ամենից հետո, ինչ իմացա հայերի մասին ու տեսա Հայաստանում, միայն մնում էր դառնալ հայ: Հայաստանն իմ երկրորդ հայրենիքն է: ՀՀ քաղաքացի դառնալը մեծ երազանք է: Հայաստանում ապրելը հետաքրքիր հեռանկար է թվում: Հայաստանում մի կարևոր հատկանիշ եմ ձեռք բերել. Աշխարհի որ ծայրում էլ լինեմ, կարող եմ տարբերել ու ճանաչել հայերին: Նրանք բոլորը տաղանդավոր, ոգով ուժեղ մարդիկ են: Ես երբեք չեմ տեսել մի հայի, որ կորցրած լինի հույսը: Ֆանտաստիկ է: Դուք ոչ մի պարագայում չեք հանձնվում ու միշտ պատրաստ եք կանգնել կողք կողքի, օգնել իրար, պաշտպանել ու միասնական մի հզոր ուժ դառնալ: La gente coraggiosi Ես չեմ պատկերացնում, որ կարող է Արցախը որևէ մեկի համար թշնամի համարվել: Արցախցիների աչքերում ես միայն խաղաղության նոտաներ եմ «լսել»: Միևնույն ժամանակ նրանք աննկարագրելի ուժեղ ժողովուրդ են: Սա աքսիոմ է, որ հասկացա Ստեփանակերտի համերգի ժամանակ: Ընդգծում եմ՝ արցախցին երբեք չի պարտվում: Արցախում մարդիկ չափազանց հստակ են իրենց խոսքում, պահանջներում, հստակ նպատակ ունեն: Ինքնավստահ են և հոգատար միմյանց հանդեպ ու իրենց հողի նկատմամբ: Այս պարագայում իմ երկրում մի բառ են ասում՝ meraviglioso: Una diaspora unita Սփյուռքի հայերը մի կարևոր առանձնահատկություն ունեն. Որտեղ էլ լինեն, ստեղծում են իրենց փոքրիկ Հայաստանը: Նկատել եմ նաև, թե հայերը որքան հեշտ են դառնում տվյալ երկրի լիարժեք ու լիիրավ քաղաքացի: Համերգներով շատ եմ շրջագայում: Լինում եմ տարբեր երկրներում: Նույնիսկ ամենահեռավոր վայրում հանդիպում եմ հայի: Կարծում եմ` անգամ Մարսի վրա է հնարավոր հայ գտնել: Հավանում եմ սփյուռքահայերի մեջ ևս մի բան. Նրանք միշտ իրենց հայրենիքի կողքին են: Ciao, amico Armeno Իտալիայում ընդունված չէ շատ լեզուներ իմանալ: Մենք միայն իտալերեն ենք խոսում, մյուսների հետ հաղորդակցվում ենք ձեռքով ու ոտքով: Շրջագայությունների ժամանակ, երբ խոսում եմ մի քանի լեզվով, զարմանում են: Անհնար է, ասում են, ախր դու իտալացի ես: Ինձ ցնցեց այն, որ հայերը պոլիգլոտ են: Ինձ
նավուրյանների ընտանիքում, ծննդյան անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան։
ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյեն կյանքից հեռացավ հոկտեմբերի 1-ին. նա 94 տարեկան էր: Շառլ Ազնավուրը մահացել է Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Մուրիես քաղաքի իր տանը:
ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թ. մայիսի 22-ին Սեն Ժերմեն դես Պրեսում, Փարիզ, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազ-
Ազնավուրի հայրը ծնվել էր Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Իզմիրից էր, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից։ Շառլի հայրը երիտասարդ տարիներին ապրել էր Թբիլիսիում, ուր աշխատանքի համար տեղափոխվել էր նրա ընտանիքը (Շառլի պապը Թբիլիսիի գլխավոր կառավարչի անձնական խոհարարն էր)։ Հետագայում Ֆրանսիա տեղափոխվելուց հետո Միշա Ազնավուրյանը երգում էր ռեստորաններում, մինչ կհիմներ իր սեփական կովկասյան ռեստորանը՝ կոչելով այն Le Caucase(«Կովկաս»)։ Միսաք Մանուշյանը՝ Ֆրանսիական դիմադրության շարժման առաջնորդը, ով մահապատժի ենթարկվեց ֆաշիստների կողմից 1944 թ., Ազնավուրյանների տան մշտական հյուրն էր, և Ազնավուրյաններն աջակցում էին նրան և կնոջ՝ Մելինեին, երբ նրանք թաքնվում էին։ Իր կնոջ հետ միասին, ով դերասանուհի էր, Միշան ծանոթացրեց Շառլին թատրոնի աշխարհի հետ վաղ տարիքից։ Շառլը թողեց դպրոցը 9 տարեկանում՝ արդեն տարված լինելով արտիստի կյանքով։
4
PanARMENIAN.Net - Չնայած տարիքին, այսօր էլ Ազնավուրը շարունակում է շրջագայել աշխարհով մեկ՝ լեփ-լեցուն դահլիճներ հավաքելով։ Ժամանակին PanARMENIAN.Net ն արդեն պատմել էր շանսոնյեի կյանքից տարբեր հետաքրքիր դրվագներ ու հիմա հիշեցնում է դրանք: Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը (հենց այդպես էին նրան անվանել) 93
Նա սկսեց հանդես գալ այդ ժամանակից և շուտով վերցրեց «Ազնավուր» բեմական անվանումը։ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Շառլի աստեղային ժամը եկավ 1946 թ., երբ Էդիթ Պիաֆը, լսելով նրա երգեցողությունը, պայմանավորվեց տանել նրան իր հետ Ֆրանսիայում և ԱՄՆ-ում շրջագայությունների։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։ Շուրջ հազար երգի հեղինակ է /մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ/, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Դրանց կատարողներից են՝ Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելլին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլասիդո Դոմինգոն, Խուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ Նկարահանվում է կինոյում՝ «Գլուխը պատին» (1958), «Կրակեք դաշնակահարի վրա» (1960), «Սատանան և տասը պատվիրանները» (1962), «Արարատ» (2002) և այլն։ Ազնավուրը հպարտանում է իր հայկական ծագմամբ, մշտապես սատար է կանգնում Հայաստանին։ Հայկական թեմաներով են նրա «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան» (Ցեղասպանության վաթսունամյակին), «Ինքնակենսագրություն», «Քնքուշ Հայաստան» երգերը։ Դստեր՝ Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964, 1996, 2006 և 2014 թթ. համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը։ 2009 թ. մայիսի 4-ից՝ Ժնևի ՄԱԿի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստա-
տարի առաջ այս օրը՝ մայիսի 22-ին, ծնվեց Փարիզում հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Ախալցխայում ծնված հայրը՝ Միշա Ազնավուրյանը, արմատներով Էրզրումից էր, մայրը՝ Իզմիրից: Ժամանակին դերասանական խմբի հետ Միշա Ազնավուրյանը Բաթումից անցավ Կ.Պոլիս, որտեղ հանդիպեց, հետագայում՝ ամուսնացավ Քնար նի Հանրապետության մշտական ներԲաղդասարյանի հետ։ Վերջինիս ընտակայացուցիչ, 2009թ. մայիսի 5-ից՝ Շվեյցարիայի Համադաշնությունում Հայասնիքը միլիոնավոր հայերի հետ 1915-ի Մեծ տանի Հանրապետության արտակարգ եղեռնի զոհ էր դարձել: 1920-ականների և լիազոր դեսպան։ 2011 թվականից սկզբին Ազնավուրյանների երիատասարդ սկսվել է Ազնավուրի նոր համաշընտանիքը նորածին դստեր՝ Աիդայի հետ, խարհային շրջագայությունը՝ Az-navour տեղափոխվեց Բուլղարիա, ապա` Փարիզ: en Toute Intimité խորագրով։ Նույն թըՄիշան սկսեց աշխատել հոր ռեստովականին թողարկված նոր՝ “Aznavour րանում, նա հայերեն ու ռուսերեն երգեր էր toujours” ալբոմը Ֆրանսիայի և Բելերգում, թառ նվագում․ այդ ընթացքում գիայի հիթշքերթներում զբաղեցրեց 4ընտանիքի հոգսերը ծանրացել էին կնոջ րդ հորիզոնականը։ ուսերին։ Տարիներ անց, աշխարհահռչակ Վիլիամ Սարոյանը մի առիթով ասել է. “Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ դառնալուց հետո, նրանց որդի Շառլն իր և հեռու-հեռուներեն կլսեմ Ազնավուրի «Անցած օրեր, հուշեր» գրքում կգրի. երգերը, միտքես կըսեմ. “Ապրիս, եղ«…տեսնում եմ մորս` նավթի լամպի տակ, բայր, դուն ալ հաղթեցիր, դուն մեծ ու Զինգերի ոտնակն անընդհատ պտտելիս, տոկուն հայ մըն ես…” շտապելով հաջորդ օրը հանձնելիք գործն ավարտել, ստանալու համար արդյունքն իր անքուն գիշերվա, իր սիրասուն ընտանիքի գոյության համար անհրաժեշտ այդ ֆրանկը: Հիվանդ թե առողջ, հոգնած թե ոչ, մայրիկը լծվում էր աշխատանքին: Հազվագյուտ պահերին մայրս դաշնամուր էր նվագում կամ տրվում գրելուն: Ջահել ժամանակ Թուրքիայում նա հայկական թերթի խմբագրությունում էր աշխատել, և գրելու ցանկությունը երբեք չեր լքում «Աշխարհին հայտնի ֆրանսահայ նրան»: Շառլի մայրը դերասանուհի էր, այդ պատճառով էլ Շառլը թատրոնի աշշանսոնյե» լսելով ոչ մեկ չի խարհին ծանոթ էր դեռ մանկուց: Արդեն 9 կասկածի, թե խոսքն ում մասին է։ տարեկանում տարված լինելով արտիստի Շառլ Ազնավուր: Երգիչ, երգահան, կյանքով, նա թողեց դպրոցը: Հայրենական դերասան, հասարակական գործիչ, մեծ պատերազմի տարիներին Ազնավուրում սիրում ու պաշտում են ոչ միայն յանների տանն ապաստան էին գտել փախուստով փրկված բազմաթիվ ռազմագեաշխարհի տարբեր երկրներում ապրող հայերը, այլև առհասարակ րիներ` հայեր, ռուսներ, հրեաներ: Ֆրանսիական դիմադրության լեգենդար հերոս երաժշտության սիրահարները: Միսաք Մանուշյանն ու նրա կինը` Մելինեն, Այսօր նա արդեն 93 տարեկան է: բազմիցս փրկվել են հետապնդումից Միշայի օգնությամբ, իմիջիայլոց հենց նրանց
Շառլ Ազնավուր Դրվագներ 93-ամյա կենդանի լեգենդի կյանքից
22 մայիսի 2017
5
տանը թաքնվելիս Մանուշյանը Շառլին շախմատ խաղալ է սովորեցրել: Հայաստանի ազգային արխիվում պահվող համապատասխան փաստաթղթերի համաձայն, Ազնավուրների ընտանիքում
1946-ին կարևոր իրադարձության է եղել, որի վերաբերյալ ոչ մի ակնարկ անգամ չկա Շառլի կենսագիրների մոտ, գըրում է «Դարձ»-ը։ Երիտասարդ արխիվագետ Արմեն Բադալյանի ուսումնասիրած փաստաթղթերի համաձայն, 1946 -ին Շառլ Ազնավուրն ու իր ընտանիքը՝ հայրը, մայրը և քույրը, ուզում էին հայրենադարձվել Խորհրդային Հայաստան: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1945-ի նոյեմբերի 21-ին, երբ ԽՍՀՄ ժողկոմխորհը «Արտասահմանյան հայերի Խորհրդային Հայաստան վերադառնալու կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին» որոշում ընդունեց, աշխարհասփյուռ հայությունը, բացի ՀՅԴ արմատական անդամներից, ուզում էր տունդարձի ճանապարհ բռնել, նրանց մեջ նաև բազմաթիվ ֆրանսահայեր կային, որոնց թվում էր Շառլի ընտանիքը: 1946-ի մայիսի 30-ին նա և ընտանիքի մյուս անդամները դիմեցին Փարիզում գտնվող Ներգաղթ կոմիտե և մոտ մեկ շաբաթ անց, հունիսի
5-ին, ըստ փաստաթղթերի, պաշտոնապես դիմում ներկայացրին որպես «ԽՍՀՄ քաղաքացի» Խորհրդային Հայաստան մեկնելու թույլտվության համար, գրում է կայքը՝ հղում անելով երիտասարդի կողմից «Ազգ»-ին տրամադրված փաստաթղթերին: Թե ինչու հայրենադարձությունը չկայացավ՝ պարզ չէ, բայց պետք չէ մոռանալ, որ հետ վերադառնալ ցանկացողների և դիմորղների թիվը քառապատիկ ավելին էր, քան հայրենադարձվածներինը: Գուցե Ազնավուրների ընտանիքին էլ, ինչպես տասնյակ հազարավորներին, հերթը չի հասել՝ 1948-ին ներգաղթն անսպասելի ընդհատվեց… Անդրադառնալով շանսոնյեի փառքի ճանապարհին․․․ Այն 20 տարի տևեց։ Հանրությունը սուլոցներով էր ճանապարհում Շառլին, լրագրողները ծաղրում արտաքինը, բայց նա իր մեջ ուժ էր գտնում ու նորից ու նորից բեմ բարձրանում, մինչև չստիպեց լսել իրեն։ Նույն 1946-ին էր, երբ նրա կյանքում հայտնվեց Էդիթ Պիաֆը։ ...Էդիթը դուրս եկավ սեղանից՝ արդեն արբած էր, ու հրամայեց․ «Գնացինք պարելու»։ Շառլը կարմրեց, անսպասելի վեր կացավ ու նրան նորից իր տեղը նստեցրեց․ «Հենց հիմա նստիր»։ Պիաֆն առանց հասկանալու՝ ինչ է կատարվում, նայում էր երիտասարդի վրա։ Բոլորը լուռ էին։ Շառլն առանց շտապելու դուրս եկավ սեղանից, մի քանի քայլ առաջ արեց, շրջվեց դեպի Պիաֆն ու ոչ շատ բարձր սուլեց՝ դա փողոցային արարողություն էր, միայն տղամարդը կարող էր պարելու հրավիրել ու միայն այդ կերպ։ Էդիթը դա շատ լավ գիտեր՝ նա էլ էր դաստիարակվել այդ կանոններով։ «Իսկ նա վատը չէ, խիստ է»,- ուրախ ասաց նա իր շքախմբին։ Բոլորը սկսեցին ծիծաղել։ -Հրեա՞ ես։ -Ոչ, հայ եմ։ -Այդ ինչպե՞ս։ -Երկար պատմություն է։ –Դե, եթե երկար է, ուրեմն պետք չէ պատմել... Իսկ
ինչո՞ւ ես սև հագել։ -Այդպես քիչ է երևում, որ շորերս այնքան էլ մաքուր չեն։ – Գուցե, շորերդ հիմա՞ էլ մաքուր չեն։ Միգուցե... Իմիջիայլոց, Շառլը հիմնականում ելույթ է ունենում սև հագուստով։ Նրանք ծանոթացել էին Փարիզում՝ Պիաֆն ընկերների հետ պատահաբար հայտնվել էր Ազնավուրի ու Պիեր Ռոշի համերգին, նրանց առաջարկել ելույթ ունենալ իր համերգային շրջագայության առաջին հատվածում։ Բայց այդ հյուրախաղերը երկար չտևեցին։ Էդիթը պիտի մեկներ ԱՄՆ։ Երբ Ազնավուրը, ամաչելով, այնուամենայնիվ հարցրեց Պիաֆին՝ արդյոք նա մտադիր չէ երկարացնել պայմանագիրը, վերջինս զարմացավ․ «Իհարկե, եկեք այնտեղ ինձ մոտ։ Սպասելու եմ ձեզ»։ Ասաց ու մոռացավ, ավելի շուտ՝ սկսվեց նրա հերթական սիրավեպն ու Էդիթն այլևս չհիշեց հրավերի մասին։ Ազնավուրն ու Ռոշը մեկնեցին Կանադա ու բավականին լավ ելույթ ունեցան։ Մի քանի ամսից նա վերադարձավ Փարիզ, ու, իրենից գոհ, ներկայացավ Պիաֆին (զմրուխտե պիջակով, մերկ կնոջ նկարով լայն ատլասե փոխկապով), վերջինս շատ զարմացավ. «Ինչ է՝ այնտեղ կրկեսո՞ւմ ես աշխատել» - հարցրեց նա Շառլին։ Ազնավուրին դա շատ վիրավորեց, բայց երկար բարկանալ այդ կնոջ վրա նա չէր կարողանում։ «Էդիթը հրաշք էր,- տարիներ անց կասի Ազնավուրը. – Իսկ հրաշքին հնարավոր չէ դիմակայել»։ Ու նա չէր դիմակայում։ Առավել ևս, որ բացի Էդիթից նրա կողքին ոչ ոք չէր մնացել։ Ռոշը հերթական սիրավեպն էր սկսել Կանադայում ու Փարիզ չվերադարձավ, իսկ Միշլենը, հոգնելով ամուսնու բացակայող հայացքից, նրան ասաց, որ ուզում է բաժանվել։ Այդպես սկսվեց Ազնավուրի կյանքի, երևի թե, ամենազարմանալի՝ Էդիթ Պիաֆի հետ նրա տարօրինակ հարաբերությունների շրջանը։ Շուրջ բոլորը համոզված էին, որ նրանք սիրավեպ ունեն, ու արդեն մի քանի ամսից նրա մասին խոսում էին որպես «երիտասարդի, ով երգեր է գրում ու ապրում Պիաֆի հետ»։ Ազնավուրը փորձում էր համոզել ծանոթներին, որ ոչ մի սիրավեպ էլ չկա, բայց ոչ ոք չէր հավատում։ Չնայած, արդեն շուտով Շառլն ինքն էլ չէր կարողանում կողմնորոշվել իր զգացմունքներում՝ դըրանք չափազանց ցավոտ էին ուղղակի ընկերության համար ու չափազանց պլատոնիկ սովորական կրքի։ Դառնալով Պիաֆի վարորդը, քարտուղարն ու «բա-
ժակի ընկերը», Շառլը տեղափոխվեց նրա բնակարան։ Նա միշտ մոտակայքում էր, կատարում էր բոլոր ցանկությունները՝ գիշերվա ժամը 3ին շտապում էր քաղաքի մյուս ծայրն Էդիթի սիրած խմորեղենի հետևից, ժամերով լսում նրա պատմությունները հերթական սիրեկանի մասին... «Շառլ, ահավոր քիթ ունես»․ անսպասելիությունից Ազնավուրը քիչ էր մնում խեղդվեր գինով։ Նրանք ընթրում էին ռեստորաններից մեկում՝ Շառլը, Էդիթն ու նրա նոր սիրեկանը՝ Էդդի Կոնստանտեն, և ծանոթներից մի քանիսը։ Ու, ինչպես և միշտ, Պիաֆի հերթական մտքերից մեկն ավելի քան անսպասելի էր։ «Հա, հա․ նման քիթը բանի պետք չէ՝ այն չափազանց երկար է։ Անհրաժեշտ է շտապ ինչ-որ բան ձեռնարկել»։ Սեղանակիցներից մեկն ասաց, որ շատ լավ պլաստիկ վիրաբույժի է ճանաչում։ «Որոշված է»,- հայտարարեց Պիաֆն ու, մինչ Ազնավուրը կառարկեր, հրամայեց կապվել բժշկի հետ ու հերթագրել Շառլին։ Վերջինս ներկայացավ վիրաբույժի մոտ ու համաձայնեց վիրահատության։ Դրանից մեկ օր առաջ Էդիթը որոշեց «հրաժեշտ տալ» երկար քթին։ Ընկերներով հավաքվել էին մինչև առավոտվա ժամը 6-ը։ Երբ վիրահատությանը հաշված ժամեր էին մնացել, Պիաֆը նայեց Շառլին ու մտածելով ասաց․ «Գիտես, մյուս կողմից էլ մտածում եմ՝ կարծես, այդքան էլ վատը չէ քիթդ...»։ Բայց արդեն ուշ էր՝ Ազնավուրը գնաց վիրահատության՝ փորձելով փախչել աշխարհից։ Հաջորդ օրը նա իրերը հավաքեց ու լքեց Պիաֆի բնակարանը, ինչից հետո ամբողջ Փարիզը խոսում էր, թե Էդիթը նրան դուրս է արել։ Ընկերները մի ակնթարթում անհետացան, շոու բիզնեսի բոլոր դռներն էլ ամուր փակվեցին․․․ Վերադառնանք Երկրորդ համաշխարհայինի ավարտի առաջին տարիներին։ Շառլն իր ընկեր Պիեր Ռոշի հետ ամեն երեկո աշխատանք էին փնտրում փարիզյան տարբեր ակումբներում։ Ժամանակ առ ժամանակ նրանց թույլ էին տալիս բեմ բարձրանալ, մի քանի երգ երգել ու մի քանի ֆրանկ վաստակել... Մեկ-մեկ էլ կողքից հաջողվում էր ինչ-որ երգ վաճառել, որոնք գրվում էին Փարիզի կենտրոնում գտնվող Ռոշի բնակարանում։ Ազնավուրի հայրն ինքնակամ էր մեկնել պատերազմ, ու Շառլը ընտանիքի միակ կերակրողն էր։ Մինչև գերմանացիների քաղաք մտնելը նա թերթեր էր վաճառում,
6
հետո բավականին հաջող աշխատում «սև շուկայում», վաճառելով հեծանիվներ, շոկոլադ ու օծանելիք, ինչի համար վերմախտի զինվորները ահագին գումար էին տալիս։ Անգամ Մոնպարնասի «Ժոկեյ» կաբարեում աշխատանք ստանալով, նա չթողեց այդ եկամտաբեր գործը՝ հյուրախաղերից «սոված» Փարիզ վերադառնալով հետ վաճառքի համար գյուղմթերքներ էր բերում։ Այդ օրերին Շառլը հիշում էր հոր ընկերներից մեկի խոսքերը, ում նա դիմել էր որդու՝ թատերական դպրոցի համար գումարով օգնելու համար․ «Միշա, գժվել ես, ինչ է, - ասում էր հոր ընկերը, - Ինչ թատրոն։ Հայերը ստեղծված են կոմերցիայի համար։ Եթե քո Շառլն ուզում է առևտրով զբաղվել՝ կոգնեմ նրան։ Իսկ եթե ուզում է ամբողջ կյանքը զվարճանալ, Աստված վկա, նա ինձնից ֆրանկ անգամ չի ստանա»։ Հոգու խորքում Ազնավուրյանը համաձայն էր ընկերոջ հետ՝ առևտուրը որդու համար շատ ավելի պերսպեկտիվ աշխատանք էր։ Բայց նաև մեկ այլ բան էր հասկանում՝ առանց բացառությունների կանոններ չեն լինում․․․ Փարիզի ակումբներից մեկում առաջին մենահամերգի պայմանագիր ստորագրելու համար Շառլին մեկ տարի պահանջվեց։ Նա նորից դարձավ աղքատ սկսնակ երգիչ․․․ Հյուսիսային Աֆրիկա, պայմանագիր «Մուլեն Ռուժի» հետ, ելույթ փարիզյան «Օլիմպիայում», սարսափելի ավտովթար, գիպսով անցկացրած անթիվ ամիսներ, համաշխարհային հռչակ ու, վերջապես, հաջողույթուն... Քիչ-քիչ, տարեցտարի Ազնավուրն իրեն ու մյուսներին ապացուցում էր, որ ինչ-որ բանի ունակ է։ Նրանք, ով դեռ մի քանի տարի առաջ չարախոսում էին, սկսեցին ընկերանալու փորձեր անել։ Նա, ինչպես և Պիաֆը, ընկերների իր շքախումբը ձեռք բերեց, բայց շատ լավ էր հիշում Էդիթը խոսքերը․ «Հիշիր, թափառաշրջիկ, երբ քեզնից սկսում են պարտքով գումար խնդրել, կամ բացեիբաց հափշտակում՝ նշանակում է, որ ճիշտ ուղղու վրա ես»,- ու չէր զարմանում ժամանակ առ ժամանակ հայտնվող աղքատ բարեկամներին ու մանկության դժբախտ ընկերներին։ Ազնավուրին արդեն ամբողջ աշխարհն էր ճանաչում, բայց դա նրան քիչ էր սփոփում։ Ինչպես և տարիներ առաջ, Շառլն իրեն փոքր թափառաշրջիկ էր զգում՝ միայնակ ու դժբախտ։ 1963-ի դեկտեմբերի 11-ին Էդիթ Պիաֆը մահացավ։ Վերջին տարիներին նրանք քիչ էին շփվում, Էդիթը վատառողջ էր, ու դժվար թե նրա մահվան մասին լուրն ինչ-որ մեկին զարմացրեց, բայց, այնուամենայնիվ, երգիչը նրա մահը ծանր տարավ։ Նա գնաց՝ իր հետ տանելով նաև կյանքի այն հատվածը, որը միասին էին անցկացրել։ Շառլ դե Գոլլ․ Դուք կգրավեք աշխարհը, որովհետև կարողանում եք հուզել։ Մորիս Շեվալյե. «Շառլ Ազնավուրը մեծ դրամատիկ տաղանդի տեր մարդ է: Նա անմիջապես գերում է, մեծագույնն է իր արվեստում: Ազնավուրը սիրո մասին երգում է այնպես, ինչպես ոչ ոք չի երգել, այդպես է նա սիրում, զգում, ապրում այդ ամենը»: Ազնավուրի կենսագիր Իվ Սալգ. «Այդ ձայնը, որը, կարծես, աղետի եզրին է ու ամեն պահ կարող է խռպոտանալ ու լռել, այդ մեծագույն ձայնը հևացող, բայց արիաբար գագաթը նվաճող լեռնա-
գնացի ձայն է, վիրավոր թռչունի խուլ ու տանջալից ձայն, որը փետուրների հետ բեմին է գցում սիրո կախարդական երգերը, այդ հոգևարք ապրող ստրադիվարիուսը, այդ ձայնը, որ մարած հրաբուխ է հիշեցնում, որը բառերն արտասանում է ավելի շատ սրտի, քան ականջի համար… լսելի է ամբողջ աշխարհում: Իր արվեստի մեջ անկրկնելի կինոկրնօրինակող Սեմ Յունիորը, որը վարպետորեն նմանակում է այնպիսի մեծությունների ձայնն ու արտիստիզմը, ինչպիսիք են Լուի Արմսթրոնգը, Ռեյ Չարլզը, Մորիս Շեվալյեն ու այլոք, հրաժարվեց Ազնավուրի կատարումը նմանակելուց: «Ազնավուրի երգերը նրա արտաքին կերպարն են,- գրել է նա: Ազնավուրի անձի անսքող անկեղծությունը բացառում է նմանակումը: Մահացու թռիչքի պատրաստ այդ տխուր կոմեդիանտի մարմնում ողբերգակ է թաքնված: Եթե փորձեմ նմանակել Ազնավուրին, հանդիսատեսն ինձ չի հավատա: Ազնավուրը ծիծաղ չի ընդունում»: Ոմանք ասում են, որ Ազնավուրը նորաձև չէ, իսկ նա պատասխանում է. «Երբեք նորաձև չեմ եղել: Լավ է հայտնի. ոչինչ այնքան արագ չի հնանում, որքան նորաձև իրը: Իսկ երգն ապրում է անվերջ՝ այնքան, որքան մարդը»: «Իմ հայրը երգում էր Սայաթ-Նովայի երգերը, ես դրանք թարգմանում էի: Մայրս սիրում էր հույն ողբերգակներին: Իմ նախնիների երգերը, Արևմտյան Հայաստանի գուսանների երգերը մեր ընտանեկան երգացանկում էին»,- ասում է Շառլ Ազնավուրը: Ըստ CNN և Time-ի անցկացրած հարցումների այսօր շանսոնյեն ճանաչվել է XX դարի լավագույն էստրադային երգիչ: Նրա գրած 9 երգը լավագույն ֆրանսիական երգերի թվում են: 1973ին «She» (Նա) երգը արժանացավ ոսկե, հետո նաև պլատինե սկավառակի: Ընդհանուր առմամբ ֆրանսահայ շանսոնյեն հազարից ավելի երգ է գրել: Ազնավուրը Պատվո լեգիոնի շքանշանակիր է, արժանացել է Victory և շատ ու շատ այլ մրցանակների: Իր երկար կարիերայի ընթացքում նա նկարահանվել է հայտնի կինոռեժիսորների ավելի քան 60 ֆիլմում, պարգևներ ստացել դերասանական աշխատանքի համար, 1971-ին արժանացել Վենետիկի կինոփառատոնի ամենահեղինակավոր «Ոսկե առյուծ» մրցանակի: Նա ինքը մի քանի օպերետ է բեմադրել, որից առաջինը՝ Monsieur Carnaval-ը միանգամից
ճանաչվեց, այնտեղ հնչեց նրա հայտնի հիթը՝ La boheme-ը: Նա միշտ ուշադիր է հանդերձանքի հանդեպ: Դա ևս նկատվեց և 1974-ին էլեգանտ արտաքին տեսքի համար Ազնավուրը ստացավ Brummel մրցանակը, որպես «պոպ» անվանակարգում լավագույն հագնված մարդը: Ամեն տարի ֆրանսիացի լրագրողները դերասաններին, երգիչներին ու ռեժիսորներին հանձնում են «Նարինջ» մրցանակը մամուլի և նրա աշխատակիցների հանդեպ բարյացակամ վերաբերմունքի համար: Իսկ նրանք, ովքեր դժվարացնում են մամուլի աշխատանքը, «Լիմոն» են ստանում: 1970-ին Շառլ Ազնավուրին նարնջով լի մի մեծ զամբյուղ հանձնեցին: Թերևս, ամենաանմոռացը հանգուցյալ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի հետ Երևան նրա այցն էր: Ազնավուրը Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հավերժ կրակի մոտ Ave, Maria երգեց: Դա իրոք աղոթք էր, երգչի ձեռքերը դողում էին, ձայնը՝ նույնպես, իսկ արդեն ծեր ու հիվանդ Հռոմի պապը լսում էր ու թվում էր, որ նա ևս կատարողի հետ միասին աղոթում է առ Աստված…
ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ. «ԵՍ ԿՅԱՆՔՈՒՄ ՄԵՆԱԿ ԵՄ, ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՄԵՆԱԿ, ՉԱՓԱԶԱՆՑ ՄԵՆԱԿ»
7 Հարկ չկա պատմելու իմ կյանքը: Թեկուզ այն պարզ պատճառով, որ ոչինչ չեմ հիշում: Իմ մանկական արկածներից, տխրություններից և ուրախություններից ոչ-ինչ չի մնացել: Բոլորը ցնդել են: Եվ ամեն անգամ, երբ հարկ է լինում պատմել իմ կյանքը, ես օգնության եմ կանչում մորս: Նա ամեն ինչ հիշում է, իսկ ես՝ ոչինչ: Եվ հետո, ինձ թվում է՝ հետաքրքիր չէ պատմելը, որ ես հայ եմ, որ հինգ տարեկանում վարակվել եմ կարմրուկով, որ իմ նախապապը երազել է հրշեջ դարձնել Ազնավուրյան տոհմի բոլոր արուներին:Աֆիշի վրա անգլերեն գրված է. «Եթե կարծում եք, թե նրա երգերը շատ անհասկանալի են, դանդաղ լսեք: Եթե կարծում եք, թե հասկանում եք նրան, նորից լսեք»: Ո՛չ, ինձ թվում է, շատ ավելի կարևոր է մարդկանց պատմել քո ներկա կյանքը, ինչպիսին որ դու կաս, ինչպես նրանք տեսնում են քեզ: Ինչ-որ արդեն անցել է, ոչ-ոքի չի հետաքրքրում և ոչինչ չի բացահայտում: Երբ ես երեխա էի, մի հրաշալի ընկեր ունեի: Նա օրինակելի ու խիստ կրթված տղա էր: Այսօր այդ նույն տղան 15 տարվա բանտարկության է դատապարտված: Ի՞նչը կարող է ավելի լավ բացատրել մեր մանկությունը: Ոմանք գտնում են, որ ես հուսահատված մարդ եմ: Դա սխալ է: Ես չափազանց շատ եմ սիրում կյանքն ու մարդկանց, որպեսզի ինչ-որ բանից հուսահատվեմ: Ես անհանգիստ եմ իմ էությամբ՝ սա արդեն ուրիշ բան է: Իմ անհանգստությունը հետևանք է այն բանի, որ ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս հասա այնտեղ, որտեղ գտնվում եմ այժմ: Երկար տարիներ տքնելուց հետո (համարյա իմ ամբողջ երիտասարդությունը), ես եկա այն եզրակացության, որ կյանքում ոչնչի չեմ կարող հասնել: Ու հանկարծ մի օր, նույն հասարակության առջև, նույն երգերով, նույն կոստյումով, նույն գլխով, նույն ձայնով ես փայլուն հաջողության հասա, այն էլ այնտեղ, որտեղ մի օր առաջ ինձ սուլել էին: Այսքանից հետո, ինչպե՞ս կարելի է անհանգիստ չլինել: Ինչպե՞ս կարելի է հավատալ ինքն իրեն ու չվախենալ ապագայից: Ես ինձ չափազանց շատ եմ վարժեցրել բարեկեցիկ կյանքի ու վախենում եմ, որ չկարողանամ ապրել այնպես, ինչպես ապրում էի նախկինում, այսինքն՝ գիշերը: Սակայն, պետք է ասեմ, որ փող չեմ սիրում և երբեք չեմ սիրել… Ինձ թվում է, որ մարդիկ երկու խմբի են բաժանվում: Մի մասը դրամ կուտակելով հարստանում է, իսկ մյուսը երբեք չի հարստանում: Ես երկրորդ խմբին եմ պատկանում: Ինձ երբեք չի հաջողվել դրամ ծախսել հարուստի պես: Ես արել եմ նույն բանը, ինչ անում են մարդիկ, որոնք աշխատում են ողջ կյանքում, հանուն մի տնակի, փոքրիկ պարտեզի և մի համերաշխ ընտանիքի: Իմ ուղեղում, տնակը և փոքրիկ պարտեզը մոտավորապես զբաղեցնում էին երկու հազար մետր: Ինչո՞ւ անպայման երկու հազար: Չգիտեմ: Տնակը ուներ երեք սենյակ: Ես այլևս ոչնչի կարիք չունեի, մինչև անգամ իմ երազած մեքենան նոր չէր… հիմա ես ունեմ տուն, ունեմ երկու մեքենա… բայց ես մենակ եմ: Ես չունեմ ամենակարևորը՝ իմ երկրորդ եսը, որին սիրեի, որը ինձ սիրեր, որին ես կարողանայի ասել. «Ես շատ եմ զգում քո կարիքը, ես ուզում եմ քեզ պատմել ամեն, ամեն ինչ»: Չնայած ես շատախոս չեմ, բայց որոշ օրեր խիստ ցանկություն եմ ունենում ինձ հասկացող մեկին, պատմել այն բոլորը, ինչ անցնում է իմ գլխով: Ուշադրություն: Ես դատարկ հիացմունք չեմ որոնում: Ես չեմ սիրում հիացական կանչեր: Ես պարզապես փնտրում եմ մի քիչ փոխըմբռնում և շատ, շատ սեր: Ես մի քանի անգամ ամուսնացել եմ և միշտ էլ ձա-
խողվել: Այդ շրջանում ես ոչինչ չունեի և ոչ էլ հայտնի էի: Ես՝ դեռ ես չէի: Առաջին հաջողությունը ավելի ուշ հասավ ու հենց այդ պահից ես ինձ զգացի մենակ, ամբողջովին մենակ: Մի կարծեք, որ ես լալիս եմ իմ բախտը: Ես ծեր ու լքված գայլ չեմ: Ես չեմ բողոքում կյանքից, որովհետև սիրում եմ զվարճանալ ու ծիծաղել, շրջապատվել իսկական, անկեղծ բարեկամներով: Եվ հետո, ես ունեմ իմ ընտանիքը, և դա շատ կարևոր է: Իմ ծնողները հիանալի մարդիկ են: Նրանք իմ նկատմամբ յուրատեսակ վերաբերմունք ունեն: Ես ճանաչում եմ երգիչների ծնողներ, որոնք իրենց զավակների մասին ասում են. «Նա անկրկնելի է, նա անհամեմատելի է, նա ամենամեծն է»: Մեր տանը ինձ երբեք, երբեք այդպիսի բան չեն ասում: Երբ ես ավարտում եմ համերգը, հայրս ասում է. «լավ էր»: Ու դրանով ամեն բան վերջանում է: Հետո խոսք է բացվում իր կեռասենիների, խաղողի վազերի և ուրիշ հարցերի մասին: Իմ հայրը մեծ երեխա է: Նա միշտ էլ այդպիսին է եղել։ Իմ հիշողության մեջ, ամենավաղ մանկությունից մինչև հիմա, նա ոչնչով չի փոխվել: Երբ ես փոքր էի, նա գիշերները հաճախ ուշ էր վերադառնում: Նա մտնում էր մանկական սենյակը, զարթնեցնում ինձ ու քրոջս ու նստեցնում դաշնամուրի առջև: Մենք երգում էինք, և այդպիսով նա ճանաչում էր մեզ՝ իր զավակներին: Որքան բարձր էր հնչում մեր ձայնը, այնքան նա իրեն երջանիկ էր զգում: Եթե դուք աշխարհի ամենահարուստ մարդու մորը հարցնեք. «Ձեզ զարմանալի չի՞ թվում, որ ձեր որդին այդքան հարստություն է դիզել», վստահ եմ, որ նա կպատասխանի. «Ոչ, ես դրանում համոզված էի»: Միշտ նույն ձևով էլ իմ ծնողները համոզված էին իմ հաջողությանը: Ես նրանց համար ստեղծել եմ քիչ թե շատ բարեկեցիկ պայմաններ, բայց նրանք թքած ունեն ամեն ինչի վրա: Նրանք ընդունակ են ապրելու ամենանեղ պայմաններում, միայն թե մենք նրանց կողքին լինենք: Իսկ մենք այնքա՜ն քիչ ենք նրանց հետ լինում: Բայց նրանք երբեք բարձրաձայն չեն ասում այդ մասին, մեզ ոչինչ չեն պարտադրում: Երբ մայրս հիվանդ էր լինում, ինձ չէին հայտնում, որպեսզի չընդհատեմ իմ աշխատանքը: Նրանք գիտեին, որ ես հազարավոր մղոններ կկտրեմ, թեկուզ մի գիշեր նրա կողքին լինելու համար: Միայն երկար ժամանակ անց հայրս ասում էր. «Գիտե՞ս, մայրդ հիվանդ էր, ծանր հիվանդ»: Հոր պատկերացումով երգիչը նույնն է, ինչ ծովայինը ծովում: Ինչ էլ լինի, չպետք է նրա ետևից ուղղաթիռ ուղարկել: Պետք է սպասել, մինչև նավը խարիսխ գցի նավահանգստում: Իմ ծնողները սպասում են իմ նավահանգիստ վերադառնալուն, որպեսզի ինձ պատմեն իրենց հոգսերը: Այո, ես ունեմ իմ աշխատանքը, ընտանիքը, բարեկամները: Ու միայն այսքանը: Ինձ անչափ հարկավոր է ուրիշ մեկը, մի լուռ վկա, որին երեկոյան կարողանայի պատմել ողջ օրվա անցուդարձը: Իմ աշխատանքում հաճախ պատահում են ծափեր ու հիացմունք: Ես դրանց կարևորություն չեմ տալիս: Այդ բոլորը ինձ դուր է գալիս, բայց չի հետաքրքրում: Սակայն կան պահեր, երբ ես անկեղծորեն ուզում եմ, որ ինձ շնորհավորեն: Ոչ թե հիացական բացականչություններով. «Դու շատ լավն էիր, մենք հաճելի երեկո անցկացրինք, և այլն…», այլ մի լուռ հայացքով, մի շարժումով, մի հևոցով: Դրա կարիքը ես շատ սուր զգացի, մանավանդ առաջին երեկոյին… Այդ երեկո ես շատ աշխատեցի, երկար պատրաստվեցի համերգին, ճշտեցի անգամ բեմառջևի լույսերը և ապ-
րեցի կատարյալ ինքնամոռացման երկու ժամ: Հետո, ծափահարեցին, շնորհավորեցին: Մարդիկ հրմշտում էին իրար բեմ բարձրանալու, ինձ դիպչելու, գովելու, համբուրելու համար… բայց այս բոլորը շատ նման էր հողմապտույտի: Մինչև ուշքի եկա, ամեն բան անցել էր: Եվ երբ դահլիճը դատարկվեց, երկու հազար ունկնդիրներն էլ գնացին, ի՞նչ մնաց… Մայթին, դերասանական մուտքի մոտ, 150 հոգի դեռ սպասում էին ինձ՝ իրենց համակրանքը արտահայտելու համար: Ձեռքերս գրպանումս, ես շնորհակալություն էի հայտնում, ժպտում: Բայց 200 մետր անց, ի՞նչ իմաստ ուներ ժպտալը, երբ ես արդեն մենակ էի… Ահա այդ պահին, ես կուզենայի հանդիպել այն կնոջը, որը, ինչպես ասացի, իմ նկատմամբ ունենար լուռ համակրանք… Ես կկարողանայի նրան ասել բաներ, որ երբեք չեմ ասել: «Ինձ թվում է՝ ես լավ սկսեցի, ինձ թվում է ամեն ինչ հաջող էր»: Բայց երբ ես վերադառնում եմ տուն, ոչ-ոքի չեմ ասում այս բոլորը: Եu երբեք չեմ հանդիպել կնոջ իդեալին: Նույնիսկ չեմ պատկերացնում այն: Եվ ընդհանրապես, կարե՞լի է արդյոք իդեալը պատկերացնել: Այն գոյություն ունի մեկի հայացքում, մյուսի շարժուձևի, երրորդի սեղան պատրաստելու մեջ: Ինձ համար դժվար է իդեալական կին գտնել նաև այն պատճառով, որ ես բազմաթիվ թերություններ ունեմ: Առաջինը, որը ինձ ամենից շատ էր մտատանջում, իմ երիտասարդական տարիների անտանելի բնավորությունն էր: 20 տարեկանում ես չէի կարողանում երկար ժամանակ ընկերություն անել մեկի հետ: Ես կոպտում էի աջ ու ձախ, վիրավորում բոլորին: Ես ինձ համարում էի տգեղ ու անճոռնի, որովհետև քթիս վրա մի մեծ սապատ կար: Ի վերջո, ես վիրահատեցի այն, ու դեմքս սկսեց ժպտալ: Բացի դրանից սարսափելի աղքատ էր իմ բառապաշարը: Երբ ինձ որևէ բան էին ասում, որ չէի կարողանում հասկանալ, կատաղությամբ էի լցվում: Ես լռում էի ու ամբողջ էությամբ ատում այն մարդուն, որի ասածը չէի հասկացել: Նա ինձ թվում էր հիմար, մանրախնդիր, անհետաքրքիր… Բայց հետո, տուն դառնալուն պես, ես բացում էի բառարանը ու անգիր անում անծանոթ բառի բացատրությունը: Այդպես, բառարանի և քթիս վիրահատման շնորհիվ իմ առաջին երկու թերությունները վերացան: Բայց դրանք երկրորդական, անվնաս թերություններ էին: Դժբախտաբար ես ունեմ ուրիշ, շատ ավելի անտրամաբանական թերություններ: Ես եսասեր եմ, սարսափելի եսասեր: Իմ աշխատանքը ինձ ստիպում է այդպիսին լինել: Եվ հետո ես չեմ կարողանում սեր բացատրել, ահա ամենամեծ անհեթեթությունը: Բոլոր կանայք, որոնք մոտենում են ինձ, կարծում են, քանի որ ես սիրային երգեր եմ գրում, նրանց ասելու եմ չտեսնված-չլսված բառեր: Նույնը պատահում է նաև ծաղրածուի հետ: Մարդկանց թվում է, որ նա առավոտից մինչև գիշեր, լաց լինելու աստիճան ծիծաղեցնում է իր կնոջը: Բայց այդպիսի բան չկա, հնարավոր չէ: Երբ ես տուն եմ վերադառնում, ուզում եմ ուրախ լինել այնքան, որքան կարող եմ: Եվ չեմ մտածում, որ ողջ օրը հարկավոր է սիրային խոսքեր շշնջալ, իմանալու համար, որ սիրում և սիրվում ես: Ինձ թվում է, որ կինը ինքը պետք է կարողանա գտնել իրեն իմ սիրո երգերում՝ փոքրիկ բացատրությունների և ջերմ խոսքերի մեջ: «Ես սիրում եմ քեզ, այնպես, ինչպես կաս» երգը գրել եմ իմ կնոջ՝ Էվելինի մասին: Կրկներգում ասված է՝ «Դու շատ գեղեցիկ չես, բայց ես քեզ սիրում եմ այդպես»: Միայն այս խոսքերը Էվելինին չեն վերաբերում: Նա այնքա՜ն գեղեցիկ էր: Էվելինը հաճախ ինձ կոչում էր ուռճացած, անիրական անուններով, որոնք ծիծաղեցնում էին ընկերներիս:
8 Եվ ես երգ գրեցի այդ մասին: Այդպես էր արտահայտվում իմ սերը: Էվելինը գիտեր դա: Բայց հասնում է մի պահ, որ ես ոչ մի բառ չեմ կարողանում գտնել այն կնոջ համար, որին անգամ կյանքս կտայի: Նա այլևս չի ներշնչում ինձ: Ես արտահայտել եմ իմ բոլոր զգացումները, սպառել բոլոր բառերը: Ես այլևս ոչինչ չունեմ… մնում է հեռանալ… Դրա համար ես փնտրում եմ այն կնոջը, որ կկարողանա ինձ ներշնչել երկար տարիներ: Չգիտեմ, ինձ կհաջողվի՞ արդյոք դա: Ես չեմ ուզում մտածել, որ սերը պատրանք է: Եթե այդ այդպես լիներ, անիմաստ կլիներ կյանքում բարի ու մաքուր լինելը: Աշխարհում կիշխեր անճաշակությունը, ստորությունը, սպանությունը, թալանը: Սերը կրոնի պես է: Հենց այն գաղափարը, որ նա կա, ինձ օգնում է հուսալ: Հասարակությանը հաճախ թվում է, որ ես ապրում եմ այն բոլոր զգացումները, ինչ արտահայտում եմ իմ երգերում: Եթե ես ապրած լինեի այդ բոլորը, ապա հիմա իմ մազերը սպիտակած կլինեին, իսկ ես ծեր, շատ ծեր կլինեի: Ես միայն փորձում եմ մարմնավորել իմ հերոսներին: Ես արտահայտում եմ ոչ թե իմ, այլ նրանց հուզող հարցերը: Ես ապրում, սիրում, տխրում եմ նրանց հետ, դառնում նրանց էությունը: Մինչև հիմա կանայք նախանձով են նայել այս սիրուն, որով ես նվիրվել եմ իմ ստեղծագործություններին: Նրանք չեն ուզում հասկանալ, որ արվեստը սիրուհուց էլ վատ է: Նա խլում է
ողջ օրը, գիշերը, խենթացնում է մարդուն: Ես հաճախ եմ գիշերները զարթնում աշխատելու համար: Միշտ մի բան գտնվում է անելու: Դա պարզապես կիրք է, հաշիշ: Ես չեմ խաղում: Իմ մասնագիտությունն արդեն խաղ է: Ես չեմ ծխում: Իմ մասնագիտությունը ինձ թմրեցնում է: Նա նույնիսկ հարբեցնում է: Ուրեմն խմելու էլ հարկ չկա: Ես իմ որոնած կնոջը գտնելու համար, երբեք չեմ աշխատել օգտվել իմ մասնագիտությունից: Ինձ գրում են սիրային նամակներ, երբեմն չափազանց անկեղծ, բայց ես չեմ ուզում այդ ճանապարհով երջանկություն գտնել: Դա կլիներ մարդկանց հավատի չարաշահում: Իմ երկրպագուները ինձ ճանաչում են միայն իմ երգերի միջոցով: Ուրեմն, նրանք ինձ չեն ճանաչում: Մարդուն հարկավոր է տեսնել ատամի խոզանակը ձեռքին, առավոտյան զարթնելիս և սիրել նրան այն ժամանակ, երբ նրա աչքերը անքնությունից ուռած են և ոչ թե լողանալուց հետո, երբ նա հաճելիորեն բուրում է: Հարկավոր չէ ինձ սիրել համերգի ժամանակ, երբ ինձ շնորհավորում են, երբ ես երգում եմ միկրոֆոնը բերանիս… Ես կերտել եմ մի անձնավորություն, որը ինձ վախեցնում է: Այդ անձնավորությունը կոչվում է Շառլ Ազնավուր: Այն դևը, որի համար ես տքնում եմ, որին ես ներկայացնում եմ մարդկանց առջև, ապրել սկսեց 1944 թվականի ապրիլի 12-ից: Ես հիշում եմ այդ ամսաթիվը, որովհետև այդ օրը ստեղծվեց իմ աոաջին երգը՝
«Ես հարբած եմ»: Մինչև հիմա հիշում եմ թանաքի, թղթի բույրը, գարնանային արևի ջերմությունը և իմ առաջին, իսկական աշխատանքային օրվա անդորրը: Հետո, երբ արդեն վաճառում էի այդ երաժշտությունը, ինձ համար շատ ծանր եղավ իմ առաջին ձեռագրից բաժանվելը: Դրա համար վերջին պահին ես էջի անկյունում գրեցի՝ 1944 թիվ, ապրիլի 12, ու ստորագրեցի: Ես այդպիսի ամսաթվեր և ստորագրություններ տեսել էի հաստ վեպերի վերջում: Այդ ժամանակ ընդամենը 19 տարեկան էի: 19 տարեկանում չէի կարծում, որ իմ ողջ կյանքը նվիրելու եմ այդ գործին: Ես չգիտեի, որ ընդմիշտ կերտելու եմ իմ կերպարը: Մի անհայտ մարդու կերպար, անհայտների մեջ, մի ոչ շատ գեղեցիկ մարդու կերպար, շատ գեղեցիկների մեջ: Ես չգիտեի, չէի մտածել: Միայն ես չէի ուզում ավելի ուշ մի խղճուկ մարդուկի վերածվել, որը տեղ չի գտնում այս ընդարձակ աշխարհում, մի խղճուկ մարդուկ, որը գլուխը մտցնում է հույսի բոլոր ճեղքերից ներս, որոնելով երջանկություն և սեր, որը այլևս երբեք չի հայտնվելու: Գարուն, 1967թ., թիվ 3 Հայկական Սփյուռքի պատմության վիրտուալ թանգարան