Շերը և Քիմ Քարդաշյանը միասին Հայաստան այցելելու ցանկություն են հայտնել.
Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Լաս Վեգասում ներկա է գտնվել աշխարհահռչակ երգչուհի և դերասանուհի Շերի շոու ծրագրին: Գրում է Rusarminfo.ru-ն: Հայկական արմատներ ունեցող աշխարհահռչակ երկու աստղերի հանդիպման մասին հայտնի է դարձել «Keeping up with Kardashians» ռեալիթի շոուի հերթական թողարկման շնորհիվ:
“The Community Culture Foundation” 150 S. Glenoaks Bld. # 8047, Burbank, CA 91502 Email: culturefoundation@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáµ»ñï سñ·³ñÛ³Ý Chief Editor ROBERT MARGARYAN îÝûñ»Ý` سñï³ ü³ñÙ³Ýáí³ Director Marta Farmanova гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ òáÕÇÝ» гñáõÃÛáõÝÛ³Ý (è¸, ØáëÏí³) Computer typing and design Coxine Harutunyan (Moscow)
ÂÕóÏÇó` ²ñïÛáÙ ¶¨áñ·Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Artyom Gevorgyan (Yerevan)
Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:
»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2018
2
Քարդաշյանը և Շերը հանդիպել են Լաս Վեգասում շոուի ավարտից հետո: Զրույցի ընթացքում Քիմ Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել Շերիին այն ամենի համար, ինչ նա արել է հայ համայնքի համար: «Ես իսկապես շատ եմ ցանկանում այնտեղ (Հայաստան) վերադառնալ: Ինձ համար դա անհրաժեշտություն է», պատասխանել է Շերը Քարդաշյանին: Իր հերթին, Քիմ Քարդաշյանն առաջարկել է Շերին նրա համար ցանկացած հարմար ժամանակ միասին Հայաստան այցելել: Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը և նրա ամուսինը` ռեփեր Քանյե Ուեսթը մտադիր են Հայաստանից երեխա որդեգրել:
կալվում է նրա վարորդը, իսկ ինքը կարողանում է ձերբակալությունից խուսափել»։ Տեղեկությունները, որ Չեխովան հետախույզ էր, բացի այդ թերթից, կան նաև այլ իրազեկ աղբյուրներում, այդ թվում Վ. Ֆրիշաուերի՝ անգլիական «people» ամսագրում տպագրված հոդվածը։ Արևմտյան մամուլում նրան անվանում էին «ռուս լրտեսուհի, որն իրեն ենթարկեց Հիտլերին», «նացիստական ռայխի թագուհի»։ Ո՞վ եք դուք, Ֆրաու Օլգա։ 1990-ականներին Կիևում գործուղման լինելով՝ տողերիս հեղինակին հաջողվեց հանդիպել «Կոմետա» ԳՀԻ գիտական ղեկավար և գլխավոր կոնստրուկտոր Սերգո Լավրենտիի Բերիայի հետ, որը մեր զրույցի ընթացքում պատասխանելով հարցերիցս մեկին, ասաց բառացիորեն հետևյալը. «Ես ոչ մի կասկած չունեմ, որ դերասանուհի Օլգա Չեխովան բարձրագույն կարգի խորհրդային անլեգալ հետախույզ էր։ Նա չափազանց շատ բան գիտեր այն մասին, թե ինչ է կատարվում Ֆյուրերի շրջապաՍտալինի սեղանին տարիներ շաՈ՞Վ ԵՔ ԴՈՒՔ, ՖՐԱՈՒ ՕԼԳԱ տում։ րունակ պարբերաբար դրվում էին տեղեկություններ, որոնք ստորագրված էին կանացի չքնաղ անունով՝ «Մերիլին» (այդպես էին կոչում հեռավոր անցյալի գուշակներից մեկին). դրա տակ քողարկվում էր թատրոնի և կինոյի դերասանուհին։ Օլգա Չեխովան այն հետախույզներից էր, որը 1941թ. Հունիսի 12-ի շտապ հաղորդագրության մեջ ճշգրիտ հաղորդել է Գերմանիայի հարձակման ամսաթիվն ու ժամը»…: Օլգա Չեխովայի մասին գրել է նաև գեներալ-լեյտենանտ Պավել Անատոլիի Սուդոպլատովը իր «Հետախուզությունն ու Կրեմլը» գրքում, նրան անվանելով «Բերիայի և Ստալինի գերգաղտնի գործակալներից մեկը»։ Նախկին հետախույզ, արտաքին հետախուզության գերմանական բաժնի պետ, գնդապետ Զոյա Իվանովնա Վոսկրեսենսկայան իր «Կեղծանունը՝ Իրինա» գրքում հայտնում է պատմական այդ սենսացիան. «Այսօր մի բան պարզ է. նացիստական ռայխի թագուհի Օլգա Չեխովան նրանց թվում էր, ովքեր անտեսանելի ճակա«Կանայք առանձնահատուկ ուժեղ են, տում արիաբար պայքարում էին Ֆաերբ զինված են թուլությամբ»։ շիզմի դեմ»: Ավելի քան 20 տարի շաԻվան ԲՈՒՆԻՆ րունակ Բեռլինից Մոսկվա տեղեկություններ էին ստացվում թատրոնի և «Կնոջ փոքր թերությունները նրան կինոյի դերասանուհի (որը նկարահանազդեցության հզոր լծակներ են տալիս վել է ավելի քան 145 կինոնկարներում՝ մարդկային փոխհարաբերությունների Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստոլորտում»։ րիայում, Չեխոսլովակիայում, ԲալկանԳալինա ՖՅՈԴՈՐՈՎԱ, անլեգալ ներում և Հոլիվուդում), Ռազմավարահետախույզ կան հետախուզության հատուկ ծառայության (Ստալինի անձնական հատուկ «Բարդ իրավիճակներում կանայք հաճախ ծառայության) անլեգալ հետախույզ ավելի վճռական են և հատուկ (1922-1945թթ.), ոչ երկրային գեղեցհանձնարարություններ կատարելիս ավելի քիչ են ենթակա երկբայության և կության, վառ տաղանդի և անսովոր ճակատագրի տեր կին, Մեծ հաղթաարածի համար խղճի խայթի, քան նակի գործում աննախադեպ ներդրում տղամարդիկ»։ ունեցած Օլգա Կոնստանտինովնա ՉեՍտելլա ՌԵՄԻՆԳՏՈՆ, 1991-96թթ. խովայից (Կնիպպեր)՝ ռուս մեծ գրող «Մի-5»-ի գլխավոր տնօրեն Անտոն Պավլովիչ Չեխովի զարմիկի կնո«Գաղտնիքը, որը չի կարող կորզել կինը, ջից։ ՌՍՖՍՀ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատին կից պետական չի կորզի ոչ ոք»։ քաղաքական վարչության արտասահՖրանսիական ասացվածք մանյան բաժնի աշխատակիցները վեր«Հետախուզական գործունեության արդյունքի 75%-ը պատկանում է կնոջը»։ ջինիս հետ առաջին շփումը հաստատել Գևորգ ՎԱՐԴԱՆՅԱՆ, Խորհրդային են Ռուսաստանում գտնվող նրա ընՄիության հերոս տանիքի անդամների միջոցով։ Օլգա Չեխովայի և Մոսկվայի միջև կապը պահ1945թ. նոյեմբերի 14-ին «Դեր Կուրիեր» պանվում էր Բեռլինում և մերձակայքում թերթում տպագրվեց «Շքանշան Օլգա գործող երեք անկախ ռադիոկայանների Չեխովային» հոդվածը, որում ասվում միջոցով։ Համեմատության համար նէր. «Տարիներ շարունակ նա իր վտան- շենք, որ գլխավոր հետախուզական գավոր խաղն էր վարում՝ չբացահայտ- վարչության հզորագույն՝ լեգենդար Ռիվելով գեստապոյի կողմից։ Միայն վեր- խարդ Զորգեի անլեգալ ռեզիդենտուջին օրերին, երբ Կարմիր բանակը կռ- րան, որն ուներ տեղեկույթի ավելի քան վում էր Բեռլինի մատույցներում, ձերբա- 100 աղբյուր, սպասարկվում էր ընդա-
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
մենը մեկ ռադիոկայանով։ Չեխովայի տրամադրության տակ մշտապես երեք անկախ ռադիոկայանների առկայությունը զարմանալի չէ, քանի որ ռազմավարական կարևոր տեղեկության նրա սկզբնաղբյուրներն էին Երրորդ ռայխի պարագլուխները՝ Հիտլերը, Հեսսը, Գեբելսը, Կեյտելը, Շպեերը և մյուսները, ինչպես նաև նրանց կանայք ու սիրուհիները, որոնց հետ նա ընկերական սերտ կապերի մեջ էր։ Օլգա Կոնստանտինովնա Կնիպպեր-Չեխովան ծնվել է 1897թ. ապրիլի 14 (26)-ին Էրիվանի նահանգի Ալեքսանդրապոլ քաղաքում (ներկայումս Հայաստանի Հանրապետություն, ք. Գյումրի)։ Ծնողները ռուսացած զտարյուն գերմանացիներ էին։ Նրա կյանքի առաջին տարիներն անցել են Ալեքսանդրապոլում։ Հոր՝ ճարտարագետ-ճանապարհաշինարար Կոնստանտին Լեոնարդովիչ Կնիպպերի ընտանիքը Ռուսաստան էր եկել 19րդ դարի սկզբին, Վեստֆալիայից։ Կովկասում թունելներ կառուցող ճարտարագետ Կոնստանտին Կնիպպերը երեք երեխա ուներ՝ Ադան, Օլգան ու Լևը։ Միջնեկ դուստրը, որն առանձնանում էր հազվագյուտ գեղեցկությամբ ու խելքով, հետաքրքրվում էր թատրոնով, երազում էր դերասանուհի դառնալ և ուշադրություն էր գրավում իր վառ արտաքինով, բարեկազմությամբ, ինքնատիրապետումով, կամային որակներով։ Երբ հայրը ստանում է հարավային երկաթուղու տեսուչի պաշտոնը, ընտանիքը տեղափոխվում է Ցարսկոյե Սելո։ Ծնողների ծանոթության շրջապատը շատ լայն էր. Ա. Պ. Չեխովից ու նրա կին Օլգա Լեոնարդովնայից մինչև արքայի մերձավորներն ու մեծ իշխանները, որոնց հետ փոքրիկ Օլգան բախտ է ունենում խաղալու Ցարսկոյե Սելոյի պուրակներում։ Երբ լրանում է Օլգայի 16ամյակը, ծնողները կապուտաչյա գեղեցկուհուն ուղարկում են Մոսկվա՝ սիրելի հորաքրոջ՝ Օլգա Լեոնարդովնա Կնիպպեր -Չեխովայի մոտ, որն էլ զարմուհուն տեղավորում է գեղարվեստական թատրոնին կից ստուդիայում, որտեղ ինքն էլ արդեն մի քանի տարի էր, ինչ խաղում էր։ Օլգայի համար ուսումնառությունն արագ է ավարտվում. 17-ամյա գեղեցկուհին սիրահարվում է Միխայիլ Չեխովին, որը համարվում էր Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի ծագող աստղ, և 1915թ. գաղտնի ամուսնանում է հետը։ Մեկուկես տարի անց ծնվում է նրանց դուստրը՝ Ադան։ Իսկ երկու տարի անց Օլգա Կոնստանտինովնան ու Միխայիլ Ալեքսանդրովիչը բաժանվում են։ 1921թ. հունվարին Օլգա Լեոնարդովնա Կնիպպերին հաջողվում է ժողկոմ Լունաչարսկուց թույլտվություն ստանալ զարմուհու՝ Գերմանիայում կինեմատոգրաֆիական կրթություն ստանալու համար, որտեղից նա չի վերադառնում։ 1922թ. Օլգա Չեխովան առաջին անգամ նկարահանվում է գերմանական «Ֆոգելեդ ամրոցը» ֆիլմում։ 1920-ականներին նա նկարահանվում է ավելի քան 40 ֆիլմերում։ Փայլուն խաղալով տասնյակ դերեր՝ 1930ականների սկզբին Օլգան դառնում է գերմանական կինոյի իսկական աստղ, 1930թ. ստանում է Գերմանիայի քաղաքացիություն, ինչպես նաեւ՝ ԽՍՀՄ-ից մորը, դստերը ու քրոջը հրավիրելու թույլտվություն, իսկ 1936թ. Հիտլերը նրան է շնորհում հատուկ այդ նպատակով հիմնված` «Երրորդ ռայխի պետական արտիստուհի» կոչումը: Օլգա Չեխովան Հիտլերի և ամբողջ Գերմանիայի սիրելին էր` Երրորդ ռայխի առաջնորդներից մինչև շարքային զինվորը: Եվա Բրաունը (Հիտլերի կինը) և Օլգա Չեխովան միասին մասնակցում էին պրեմիերաների, կազմակերպում հացկերույթներ և կանացի փոքրիկ գաղտնիքներ փոխանակում:
3
Ֆյուրերն անձամբ էր Օլգա Կոնստանտինովնային հրավիրում պետական բոլոր հանդիսություններին, ընդ որում՝ նրան միշտ նստեցնում էր իր կողքը` ձախից: Հենց Օլգա Չեխովան և ոչ թե Եվա Բրաունն էր Հիտլերին ուղեկցում նրա բարձրաշխարհիկ շրջագայությունների ընթացքում: Բնականաբար, Ստալինը համարյա օր առ օր տեղյակ էր, թե ինչով են զբաղվում Հիտլերը և նրա շրջապատը: Բացի դրանից, Օլգա Չեխովայի ինֆորմատորներն էին վերմախտի ավագ սպաներ Ալբերտ ֆոն Քվիրինհայմը, Վերներ ֆոն Հեֆթենը և Էբերհարդ Ֆինկը, որոնց Չեխովան հավաքագրել էր դեռ այն ժամանակ, երբ նրանք ընդամենը լեյտենանտներ էին: Պատերազմի վերջում երեքն էլ գնդապետներ էին: Առաջին երկուսը մահապատժի ենթարկվեցին Հիտլերի դեմ 1944թ. հուլիսի 20-ի մահափորձին մասնակցելու համար: Այն ժամանակ Չեխովան մազից պրծավ: Տեղեկատվությունը Կրեմլ էր մատակարարվում ռայխսմարշալ Գերման Գյորինգի և ՍՍ-ի ռայխսֆյուրեր Հենրիխ Հիմլերի աշխատակազմերից: Պետական այդ մարմիններում գտնվող աղբյուրներն աշխատում էին անթերի: Դերասանուհին բարեկամություն էր անում նաև Հիմլերի, Գեբելսի, Գյորինգի կանանց հետ: Վերջիններս հիացած էին նրա գեղեցկությամբ ու սրամտությամբ: Նա մեծ հեղինակություն ուներ երկրում, և բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաներ ու զինվորականներ ֆյուրերի մոտ նրա միջնորդությունն էին խնդրում իրենց խնդիրները լուծելու համար. ֆելդմարշալ Կեյգելը, գաուլյայտերներ (մարզերի կառավարիչներ), նախարարներ, արդյունաբերողներ, սպառազինության ու ռազմական տեխնիկայի կոնստրուկտորներ: Խոսքը «հատուցման զենքի» մշակումների, ստորգետնյա գործարանների և հրթիռային փորձադաշտերի կառուցման մասին էր: Դերասանուհին բոլոր խնդրանքները գրի էր առնում փոքրիկ ոսկեզօծ գրքույկում: Այդ գրառումների բովանդակությանը տեղեկանում էր ոչ միայն Հիտլերը: Կրեմլը Օլգայից ստանում էր գերգաղտնի տեղեկություն, որի աղբյուրը Հիտլերի շրջապատն էր: Ռայխի բարձրաստիճան պաշտոնյաներն ընդունելությունների ու հանդիսությունների ժամանակ պետական գաղտնիքներ էին մատնում` չկասկածելով, որ իրենց կողքինը խորհրդային հետախույզ է: Կրեմլը Չեխովայից է իմացել` ա) Կուրսկի մոտ գերմանացիների հարձակման ամսաթիվը («Միջնաբերդ» օպերացիա), բ) գերմանական ռազմական տեխնիկայի արտադրության ծավալը, գ) Հիտլերի հրամանով ատոմային նախագծի դադարեցման մասին, որն աշխարհում առաջինը սկսել էին գերմանացի գիտնականները, դ) Դալեսի հետ գերմանացիների սեպարատ բանակցության մասին: Ծրագրում էին Չեխովային օգտագործել նաև Հիտլերի դեմ մահափորձում, բայց Ստալինը վերջին պահին թույլ չտվեց` վախենալով Գերմանիայի ու Անգլիայի միջև գաղտնի պայմանավորվածությունից: Հիտլերականները շփոթվեցին` փորձելով պարզել, թե որտեղ է կատարվում տեղեկույթի արտահոսքը: Շուտով նրանք ընկան Չեխովայի հետքի վրա: Նրան հարցաքննելու գործը ստանձնեց Հիմլերը: Նա Չեխովայի տուն եկավ, սակայն հետախույզը, իմանալով այցի մասին, թեյի հրավիրեց անձամբ Հիտլերին:
Խորհրդային ռազմական հակահետախուզության` հԾժՀՄ-ի սպաները նրան ձերբակալեցին 1945թ. ապրիլի 27-ին` Բեռլինի մերձակայքում գտնվող ամառանոցում` մեղադրելով Հիտլերի համհարզին թաքցնելու համար: Առաջին իսկ հարցաքննության ժամանակ Չեխովան հայտնեց իր օպերատիվ կեղծանունը` «Մերիլին»: Նրան անմիջապես հատուկ չվերթով հասցրին Մոսկվա, որտեղից Բեռլին նա վերադարձավ հունիսի 25-ին. խորհրդային օկուպացիոն իշխանությունն ապահովեց նրա լիարժեք կեցությունը: Հետպատերազմյան առաջին տարիներին Չեխովան աշխատում էր հիմնականում թատրոնում: Նրա մասնակցությամբ վերջին ներկայացումը բեմադրվել է 1962թ.: 194974թթ. խաղացել է 22 կինոնկարներում: 1960-ականների կեսերին Մյունխենում հիմնել է «Օլգա Չեխովայի կոսմետիկա» ընկերությունը, որը մասնաճյուղեր ուներ Բեռլինում և Միլանում: Բիզնեսում, ինչպես և արվեստում, Օլգային ուղեկցում էր հաջողությունը: Իր կյանքի ընթացքում դերասանուհին արժանացավ բազմաթիվ պարգևների: 1972թ. ԳՖՀ նախագահը նրան շնորհեց «Մեծ խաչ» շքանշանը` Գերմանիային մատուցած ծառայությունների համար: Օլգա Չեխովան` 20-րդ դարի նշանավոր կանանցից մեկը, Ստալինի սուպերգործակալը, մահացավ 1980թ. Մարտի 9-ին ուղեղի քաղցկեղից, Մյունխենում: Թաղված է տեղի Օբերմենցիգ գերեզմանոցում: ԱՐԿԱԴԻ ՍԱՐԳՍՅԱՆ ՌԴ ռազմական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, տեխն. գիտ. դոկտոր Լուսանկարը՝ հեղինակի անձնական արխիվից Թարգմանությունը ռուսերենից` Ա. ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԻ
Անտոն Չեխով․ դաստիարակված մարդու 8 հատկանիշ
Ահա նրա զգացմունքային նամակը, որն անպայման պետք է ընթերցի յուրաքանչյուր մարդ: Սա նամակ է ոչ միայն հարբեցողությամբ տառապողների, այլև այն մարդկանց համար, ովքեր թուլություն են դրսևորում՝ խղճահարություն առաջացնելով ու արդարանալով, թե «մեզ ոչ ոք չի հասկանում»: Այդպիսով նրանք վնասում են ոչ միայն իրենց, այլև հարազատ մարդկանց, ովքեր անտարբեր չեն նրանց նկատմամբ: Հատված նամակից Դու հաճախ ես բողոքում, որ քեզ ոչ ոք չի հասկանում: Նման բողոք նույնիսկ Գյոթեն ու Նյուտոնը չունեին: Բողոքում էր միայն Քրիստոսը, բայց ոչ թե սեփական եսի, այլ իր ուսմունքը չհասկանալու համար: Քեզ բոլորը հիանալի հասկանում են: Ուրիշ հարց է, որ դու ինքդ քեզ չես հասկանում, և դա մյուսների մեղավորությունը չէ:
4
Իմ կարծիքով դաստիարակված Վիկաոր Հյուգո («Աշնան տերևներ») մարդիկ այսպիսին են՝ Նրանք հարգում են դիմացինին, այդ պատճառով հանդուրժող են, զիջող ու քաղաքավարի: Նրանք չեն վիճում մուրճի կամ կորած իրերի պատճառով: Ներում են աղմուկը, ցուրտը, վառված ուտելիքը…: Նրանք կարեկցում են ոչ միայն մուրացկաններին ու կատուներին: Նրանք տառապում են այն բանի համար, ինչ սովորական անզեն աչքով տեսանելի չէ: Նրանք հարգում են ուրիշի սեփականությունը, այդ պատճառով վճարում են պարտքերը: Դաստիարակված մարդիկ անկեղծ են, վախենում են ստից այնպես, ինչպես կրակից: Սուտը վիրավորանք է լսողի համար և նվաստացնում է խոսողին: Նրանք փողոցում էլ ունեն նույն վարքագիծը, ինչ տանը: Շատախոս չեն, խոսակցության մեջ չեն ընկնում ու կարողանում են լռել: Նրանք չեն ոչնչացնում իրենց ուրիշների մոտ խղճահարություն ու կարեկցանք առաջացնելու նպատակով: Երբեք չեն ասում. «Ինձ չեն հասկանում»: Նրանք ճղճիմ չեն. չեն տարվում կեղծ ադամանդներով, ինչպես օրինակ հայտնիների հետ ծանոթանալն է: Նրանք հարգում են իրենց ունեցած տաղանդը և հանուն դրա զոհաբերում են հանգստությունը, կանանց, գինին: Նրանք իրենց մեջ սերմանում են էսթետիկան. չեն կարող քնել ու արթնանալ հագուստով: Նրանց հետաքրքրում է ոչ թե կինն անկողնում, ով կարող է կեղծ հղիության լուրեր տարածել ու անվերջ ստել, այլ թարմությունը, շնորհն ու մարդկայնությունը:
Ճամփորդություն դեպի Նորմանդիա. Վայրեր, որտեղ դեռ թարմ է Հյուգոյի, Մոնեի ու Ֆլոբերի շունչը
Վայր, որտեղ գետային նավարկությունը դառնում է ծովային, ֆրանսիական քաղաք է սա` անգլիական մառախուղով պարուրված: Ահա Ռուենը, իմ բարեկամներ, որ քաղաքն է հին, նեղ փողոցների, Որ քաղաքն է խրոխտ աշտարակների, ամեհի ու հին աշտարակների, Որ ժառանգությունն են անցած ցեղերի… Ռուեն քաղաքը զանգակատների, որոնց ղողանջը երկնի մեղեղի, Քաղաքը գողտրիկ, սեգ պալատների, ու դղյակների, ու ամրոցների… Քաղաքը, որի ճակատը փշոտ պատռում է ծովի մովը մշուշոտ…
Կանգ առնենք Ռուենում` Փարիզի ու նորմանական ծովեզրի արանքում, Սենի թախծոտ մի գալարի վրա, ինչպես Վիկտոր Հյուգոն` հիացմունքով շշնջանք. «Ես տեսա Ռուենը, ասա նրանց, որ ես տեսել եմ Ռուենը»: Նրա քարե ժանյակները` գորշ երկնքի ֆոնին, գետի ու ջրանցքների կարկաչուն ընթացքը, անձրևի կտկտոցը թեք կտուրների թերթաքարի վրա, վանդակապատ շենքերի արանքում սեղմված նեղլիկ փողոցներն աղոտ լուսավորող ծիածանաքարե գնդերով լապտերները: Ռուեն. այս դժվար արտասանվող անունն անկասկած ծագում է «ճախարակ» հին բառից, սա ջուլհակների և երկար ճամփորդների քաղաք է, մի կողմից` արհեստանոցների փակ, շատ անձնական մթնոլորտով` Դոշակների փողոց (Ռու դե Մաթելա), մյուս կողմից` աշխարհի վրա բացվող Շոտլանդիայի և Անգլիացիների կաչաղակ (Ռու ՊիօզԱնգլե) փողոցներով: Սա հենց այն վայրն է, որտեղ գետային նավարկությունը դառնում է ծովային, ֆրանսիական քաղաք է սա` անգլիական մառախուղով պարուրված: Ռուենը նման է մեծ ոստրեի, որի մակերեսի անհարթությունները ժառանգված են միջնադարից: Գավառական ներփակվածություն կա այստեղ, ինքն իր մեջ ներփակվածություն ու նաև գավառին հատուկ փոքրիկ խճուղիներ, ճանապարհներ, անցումներ և փակուղիներ, որոնց կենտրոնում բյուրեղյա վճիտ ջրով լի ջրավազանն է` իր շատրվանով: Բայց գավառական թվացյալ այս գորշության մեջ է ֆրանսիական գրականության ու պատմության առանցքը: Սենտ Ուենը` Ֆրանսիայի գոթական ամենագեղեցիկ տաճարներից մեկը, իսկական մարգարիտ լինի ասես: Ժամանակ գտնենք նստելու բացօթյա սրճարանում` որևէ բան խմելու: Եվ մինչ մենք հիանում ենք տաճարի ճակատամասով, տաճարի հրապարակում աննկատ հայտնվում է Մոնեի ստվերը: Ավելի քան հարյուր տարի առաջ նա համառորեն աշխատեց այստեղ` ստեղծելով տաճարի ճակատադուռը և Ալբանի աշտարակը պատկերող քսան կտավ: Սրճարանում նստած վայելենք լույսի ցոլքերը սպիտակ գինով լի գավաթում, վաղորդայնի առկայծումներ, վառ արևի լույս, դարչնագույնի ներդաշնակություն: Ժամանակն անցնում է, ձգվում, ու մշուշված հայացքով տեսնում ենք սլացող «Ծիծեռնակը» (Հիրոնդել), այն հանրակառքը, որը Ֆլոբերի հերոսուհուն` էմմա Բովարիին տանում է իր սիրեկանի` Լեոնի մոտ, տանում է դեպի քաղաքի զգայական հաճույքները: Ժամանակի այս խելահեղ պտույտի մեջ իրար են հանդիպում հայտնի անուններ` Ստենդալ, Ֆլոբեր, Կոռնել: Ինչ-որ աղաղակներ մեզ կանչում են դեպի քաղաքի խորքը` Հին Շուկայի հրապարակ: Դրանք անգլիացիների ձեռքով ողջակիզված ժաննա դ’Արկի` Օռլեանի կույսի աղաղակներն են:
Շարունակենք կանգնեցնել ժամանակը` անցնելով Մեծ ժամացույցի տակով. Ֆրանսիայում սա միակ վայրն է, որտեղ «ժամացույց» բառն արական սեռով է գործածվում, փորի նմանվող իր ուրվագծերով, կարմրած դեմքով, ալ կարմիրով ու ոսկեգույնով զուգված` նա արևելյան արքայազն է հիշեցնում: Իրական կախարդանքին ականատես լինելու համար պետք է այստեղ գալ երեկոյան, երբ խանութները փակ են. մելամաղձոտ, հաճելի մթնոլորտ է, գորշ ժամերը դանդաղ հոսում են, անձրևից փայլող սալահատակի վրա արձագանքում են միայնակ անցորդների հատուկենտ քայլերը: Գնանք մի քիչ թափառելու Սեն-Մակլու թաղամասում` եկեղեցու ստվերում ծվարած փոքրիկ խանութների արանքում. Ջութակագործ վարպետների, հնավաճառների, հնագրավաճառների փոքրիկ կրպակներ են մեծ մասամբ: Ցայտաղբյուրների հանդարտ կարկաչ ու անձրևի կաթիլների մեղմ թակոց: Ու կապույտ մառախուղ շուրջբոլորը: Մանկությանս օրերին` ամբողջ ցերեկը ծովի ափին անցկացնելուց հետո, մենք այստեղ էինք գալիս երեկոյան, թոքերս` Դյովիլի, Տրուվիլի ծովային գոլորշիներով լի, ճակատներիս` բաց ծովի սառնությունը: Ու երբ իջնում էր գիշերը, Փարիզ վերադառնալուց առաջ Ռուենի փողոցների լաբիրինթոսում որևէ սրճարան էինք փնտրում, որտեղ հնարավոր լիներ տաք շոկոլադ խմել ու անշտապ, մտերմիկ զրուցել: Այս թաղամասի մասին ամենից լավ ասել է ժամանակակից գրող Ֆիլիպ Դըլերմը: Երբ օրվա վերջում անգլիական շարֆի պես իջնում է մառախուղը, Սեն Մակլու թաղամասն ասես ծովի հատակ լինի: Սպասում ենք լաստանավին, ու մինչ մեր մոլորված հայացքը հետևում է լայնահուն գետի դանդաղ ընթացքին, Սենի ջրերի վրա լողացող կապույտ մառախուղում հանկարծ տեսիլք է հայտնվում, ինչ-որ լաստի վրա կողք-կողքի պառկած են երկու արքայազն, պառկած են ինչպես Քլովիս Երկրորդի երկու պատժված որդիները` ծնկատակերի ու ծնկների ջլերն այրված, որոնց լաստը քշվում է Լեթայի` դամբանական գետի անկասելի հոսանքից: Նրանք հասել են Ժյումիեժ. սա իրենց աքսորի վայրն է, խաղաղության հանգրվանը: Հետո տեսիլքն անհետանում է, բարձրանում ենք լաստանավի վրա, հանգցնում մեքենայի շարժիչը, և լաստանավը պոկվում է տեղից` ջրագալարներ առաջացնելով: Վերադարձը դեպի 21-րդ դար չափազանց կարճ է, հազիվ այնքան, որ հասցնենք մտնել Ժյումիեժի ավերված աբբայության տարածք: Մարդու հոգին լիանում է նման գեղեցկության տեսքից, գոռոզ պատերի ողորկ ու ճերմակ երիզներ, սաղարթի զմրուխտ կանաչ, երկնքի ապշեցուցիչ գույն: Տաճարի գավիթում լսում ես ծառերի մետաքսե շրշյունը, զգում ես, թե քամին ինչպես է շոյում ձեռքերդ ու մազերդ: Կուզեիր մնալ այստեղ` օրորվող ճյուղերի արանքում, ու զգալ, թե հոգիդ ինչպես է լիանում: Սենին հրաժեշտ տալուց ու ավելի հյուսիսում մեզ սպասող ծովին միանալուց առաջ շարունակենք հետևել գետի ընթացքին` մեր ժամանակային ուխտագնացությունը հասցնելով մինչև Վիլըքիե փոքրիկ գյուղ, որը ծվարել է ափամերձ, կավճապատ ժայռերի արանքում: Ալիքները մռայլված են. ուրիշ ժամանակներից եկող մի ալիք է գալիս` արագընթաց,
5
հզոր, ինչպես վարգող ձին, շնչակտուր դուրս է գալիս ծովից` մխրճվելու երկրի խորքը: Հզոր ալիքը խփվում է մի փխրուն նավակի, որը մոլորվել է մոլեգնած գետի ջրերում: Շառլի ու Լեոպոլդինի` Վիկտոր Հյուգոյի դստեր նավակն է սա: Լեոպոլդինն ու իր ամուսինն այստեղ խեղդվեցին 1843-ի սեպտեմբերի չորսին: Գետի ափերը դեռ պահում են հոր տխրությունը: Այս պահին խաղաղված գետի առջև կանգնած` արտասանենք ֆրանսիական գրականության ամենագեղեցիկ և ամենապարզ այս մի քանի տողը. «Ես չեմ նայի ոսկուն`իջնող երեկոյի, Ո՛չ էլ հեռվում, դեպի Հարֆլյոր իջնող առագաստին, Երբ տեղ հասնեմ, կդնեմ քո շիրիմին Ծաղկած մի փունջ կանաչ փշարմավի»: Թողնենք Սենն ու նրա առաջացրած մելամաղձոտ հիշողությունները և բարձրանանք դեպի հյուսիս, դեպի ծովը, որի հավերժական խոստումն է գետը: Ալաբաստրե ափն` իր ճերմակ, ափամերձ ժայռերով, Տղեպողը` փոքրիկ ծովափնյա հանգստարան` լողափին շարված տնակներով, որ, ասես, կառուցվել են ո’չ մարդկանց, այլ տիկնիկների համար, այս ամենը Մարսել Պրուստի հնաբույր աշխարհի հմայքն ունի: Տախտակապատ ճանապարհն ու փակ հովանոցները սպասում են արևոտ օրերին: Բայց հենց այս եղանակին է, որ մարդկանցից լքված, ամուր ու գորշ գլաքարերով պատված լողափն առավել գեղեցիկ է, երբ ծովը՝ կոտորակվող, շարժուն, զբաղեցնում է ամբողջ տարածքը, իսկ ծովի ծփանքը գլաքարերը զրնգացնում է բոժոժների նման: Դիտարժան է նաև նավահանգիստը` ձկան համատարած ուժեղ հոտով ու շուկայով, որտեղ վաճառողները բարձրաձայն գովում են իրենց ապրանքը: Ծանր ճայերը ճիչեր են արձակում` իրենց ճերմակ թևերով ճեղքելով թանձր երկինքը: Աղյուսների մռայլ տեսքը, թերթաքարե տանիքները լքվածության ու մենության զգացում են առաջացնում, որն ավելի է ուժեղանում դեպի փարոս զբոսնելու ընթացքում: Ծովապատնեշի վրա զգում ես, ասես, աշխարհի ծայրին, քամուց ու ծովային փոշուց աչքերիդ արցունքներ են հայտնվում: Գոյության տտիպ զգացողություն ես ունենում, ու բռունցքված ձեռքերդ գրպաններումդ մի քիչ ջերմություն են փնտրում: Մի քիչ էլ բարձրանանք, որպեսզի մեր հոգու խորքում զգանք քամու և բաց ծովի խայթոցը: Ահա Սոմի ծովախորշը. այստեղ` համարյա ծայրին հասած, բացառիկ մի հանդիպման ենք եկել քամու, լույսի, թռչունների, դանդաղահոս Սոմ գետի գետաբերանի հետ: Ձեր առջև բացվում է տարածությունը և ավազով պատված բնապատկերը: Ժյուլ Վեռնն իր «Խորհրդավոր կղզին» վեպում այս ծովախորշն է նկարագրում: Տարօրինակ կերպով անժամանակային մի վայր է սա, հատկապես երբ ծովը տասնչորս կի-
լոմետր հետ է քաշվում ափից և երբ ծովային թռչունները գալիս են իրար մեջ բաժանելու ոստրեներն ու կակղամորթները, որոնք հայտնվում են տիղմի միջից: Սպասենք մթնշաղին, երբ երկինքն ու երկիրը կմիախառնվեն ու երբ կվառվի փարոսը: Ջրամբարտակի մոտ ահա երևում է ծովաշների ամենազվարճալի ներկայացուցիչը, մի փոկ հանում է իր օվալաձև գլուխը: Տարօրինակ է նրա ներկայությունն այն վայրում, որն անչափ հեռու է Անտարկտիդայից ու բևեռային սառույցներից: Սուր մի ճիչ, և մկանների ու ճարպի երկու հարյուր կիլոգրամանոց զանգվածն անհետանում է նույնքան անսպասելի, որքան հայտնվել էր: Փոկն այլևս այստեղ չէ, նա դանդաղ հեռանում է դեպի Հուրդել, որտեղ իրեն են սպասում անհանգստացած ցեղակիցները: Բարձրանանք դեպի Սեն Վալերի` միջնադարյան քաղաք-ամրոց:
Քաղաքը Նըվերի դարպասից մինչև Գիյոմի դարպաս շրջապատված է պարիսպներով: Քաղաքի մուտքը հսկում են երկու հսկա աշտարակներ, որոնք իրենց գագաթին հրակնատներ ունեն: Սալահատակի վրա դեռ արձագանքում է ժաննա դ’Արկին Ռուեն տանող ձիերի պայտերի դոփյունը, թռչունները պտտվում են երկնքում, քանի որ այստեղ ամեն ինչ սկսվում և ավարտվում է թռչուններով: Նրանք պահապաններն են ժամանակի, խորհրդավոր ու առասպելական Նորմանդիայում մեր կարճ ուղևորության չափազանց ձգված ժամանակի պահապանները: Հեղինակ` Էսթեր Մանն Լուսանկարները` Լևոն Մինասյանի Թարգմանեց` Նունե Աբրահամյանը
ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. Գ. ՀԱՅՈՑ ԴԻՑԱՐԱՆԸ
«Նարեկ». աստվածային գիրք, որ բուժում է մարմինն ու հոգին «Ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ» կամ «Սրտի խորքերից խոսք Աստծո հետ»: Ահա սա է շուրջ 11 դար առաջ ստեղծված և մինչ օրս իր տեսակի մեջ եզակի, խորհրդավոր ու պաշտելի, աստվածային ու ժողովրդական գրքի պարզ մեկնաբանությունը, որը տվել է հենց ինքը՝ սրբերի շարքը դասված միջնադարյան հանճարեղ հոգևորական, բանաստեղծ, փիլիսոփա Գրիգոր Նարեկացին:
Նրա «Մատյան ողբերգության» ստեղծագործությունը կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ «Նարեկը», մի գիրք է, որը համարել են «դեղ կենաց» և ավելի շատ ոչ թե կարդացել, այլ պաշտամունքի առարկա են դարձրել՝ որպես աղոթագիրք ու բժշկարան: Եվ չնայած խորհրդային տարիներին այդ ստեղծագործության կրոնական կողմը դիտավորյալ անտեսվել է, և գիրքն ասես հավատազրկվել է՝ ներկայացվելով զուտ որպես գրական ստեղծագործություն, միևնույն է, ժողովուրդը միշտ էլ ակնածանքով է վերաբերվել դրան՝ չդադարելով հավատալ նրա աստվածային զորությանը: Բարեբախտաբար, անկախությունից հետո ստեղծագործությունից հանված շատ գլուխներ վերահրատարակվել են, իսկ գիրքը դարձել է լուրջ ուսումնասիրությունների առարկա: Այսօր այն արդեն կիրառվում է հոգեթերապիայում և բուժական նպատակներով, իսկ «Նարեկի» նկատմամբ հետաքրքրությունն էլ ավելի է մեծանում ոչ միայն Հայաստանում, այլև մեր երկրի սահմաններից դուրս: Այս առումով, անկախությունը նաև «Նարեկի» վերածննդի խորհրդանիշն է: Նարեկաբուժություն «Նարեկաբուժություն» տերմինը, ըստ հոգեթերապևտ, նարեկաբույժ Արմեն Ներսիսյանի, հենց իր կողմից է առաջին անգամ շրջանառության մեջ մտել: Տարիներ շարունակ ուսումնասիրելով հոգեթերապիայի տարբեր մեթոդներ՝ մի օր բժիշկ-հոգեթերապևտը հասկանում է, որ դրանք իրեն չեն բավարարում, պետք է մի նոր մեթոդ: Նոր մեթոդը գտնելու հարցում նրան օգնում է գենետիկ հիշողությունը. «Իմ երկու տատն էլ հեքիմ են եղել: Հիշում եմ՝ մեկը դեղաբույսերով էր բուժում, մյուսն աղոթք էր կարդում»,պատմում է արդեն 18 տարի նարեկաբուժությամբ զբաղվող Արմեն Ներսիսյանը: Նա սկսում է «Նարեկ» կարդալ: Բայց քանի որ խորհրդային ժամանակաշրջանում «Նարեկը» պոեմների էր վերածվել, իսկ իրականում դա արձակ ստեղծագործություն է, հոգեթերապևտը զգում էր, որ դրանք այն չեն, ինչն իրեն պետք է: 1993 թվականն էր: Մի օր արթնանում է և ասես նախախնամության ցուցումով քայլերն ուղղում դեպի Վերնիսաժ: Գնում կանգում է գրքերի մի կույտի առջև, նայում վերևից ներքև ու ամենաստորին մասում հայտնաբերում «Նարեկը»՝ առաջին աշխարհաբար թարգմանությամբ, չափածո վիճակում, հրատարակված 1902 թ.՝ Միսաք Գոչունյանի կողմից: Հոգեթերապևտը հենց առաջին էջին կարդում է գրքի բովանդակությունն ու տեսնում, որ այնտեղ կան ցուցումներ: Ուշագրավ է հետևյալ ցուցումը. «Զորավոր սպեղանի անբժշկելի վերքերի, անտեսանելի ցավերի վրա ազդող դեղ»: Նա տեսնում է, որ գրքում մանրամասն ներկայացված են մարդկային մտքի և հոգու բոլոր շեղումները՝ դեպրեսիա, անձի խանգարում, մաշկային հիվանդություններ և այլն և այլն:
6
Նկարագրված են և տրված բուժման աղոթքները: Եվ այսպես, տարեցտարի նա հայտնաբերում է «Նարեկի» ողջ զորությունը, հասկանում ու հավատում, որ այն պարզապես գիրք չէ, այլ ողջ մարդկությանը տրված մի հրաշալի նվեր, երկրորդ Աստվածաշունչ: Սակայն այդ ամենին զուգահեռ` պետք էր կարողանալ հասկանալ այդ գրքի ճիշտ մեկնությունը, որպեսզի այն իսկապես հրաշագործ ազդեցություն թողներ: Այլ կերպ ասած՝ պետք էր մեռած գիրը դարձնել կենդանի խոսք: «Խոսքը հզորագույն բուժական միջոց է: «Նարեկում» կա այդ կատարյալ խոսքը, որը կարող է հրաշքներ գործել: Այսօր ես՝ որպես բժիշկ և գիտությունների թեկնածու, մի կողմ դրած իմ բժշկությունը, զբաղվում եմ խոսքի բժշկությամբ և միջազգային կոնգրեսներում ցույց եմ տալիս, որ «Նարեկը» հոգեբուժության գիրք է»,- ասում է Արմեն Ներսիսյանը: Ըստ նրա՝ «Նարեկը» նաև համամարդկային ֆենոմեն է. անգամ օտարերկրացին կարող է նրա ազդեցությունն իր վրա զգալ՝ թեկուզև չհասկանալով բառերը, քանի որ խոսքն իր ազդեցությունը թողնում է՝ արմատավորվելով մարդու ենթագիտակցությանբ մեջ: 2004 թ. Արմեն Ներսիսյանը թողարկում է «Նարեկի» աղոթքներով իր առաջին ձայնասկավառակը: Այս տարիների ընթացքում նա բուժել է տարբեր հիվանդություններ, որոնք բժշկությունը համարել է բարդ ու անբուժելի. չարորակ ուռուցքներ, երևանյան հիվանդություն, նյարդային, մաշկային հիվանդություններ, անգամ Դաունի համախտանիշ: Այժմ նա աշխատում է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի հանրապետական կենտրոնում՝ որպես բժիշկ-հոգեթերապևտ, որտեղ նույնպես, մյուս մեթոդներին զուգահեռ, կիրառում է այս մեթոդը: Արդյունքները, ըստ հոգեթերապևտի, ապշեցուցիչ են: «Նարեկի» աղոթքները կարողանում են բարձրացնել մարդու իմունային համակարգը: Արմեն Ներսիսյանը համոզված է, որ «Նարեկով» կարելի է բուժել դարի չարիք համարվող այս հիվանդությունը: Եկել է «Նարեկը» բարձի տակից հանելու ժամանակը «Մարդիկ ուզում են «Նարեկով» բուժվել, սակայն համապատասխան տեղեկատվություն չունեն: Առաջ «Նարեկը» բարձի տակ դնելու ավանդույթ կար, սակայն կարծում եմ, որ եկել է «Նարեկը» բարձի տակից հանելու ժամանակը,- ասում է հոգեթերապևտը:- Չի կարելի խաբվելով ապրել, թե «Նարեկը» գլխի տակ դնելով` բոլոր հարցերը կլուծվեն, իսկ արդյունք չլինելու դեպքում` արժեզրկել ողջ ճշմարտությունը: «Նարեկը» պիտի կարդալ, Նարեկը պիտի խոսք դարձնել: Եվ ամենակարևորը՝ պետք է հավատալ, քանի որ այս ճանապարհով լավանում է միայն նա, ով հավատով է ընտրում բուժման այս տարբերակը»,- ասում է Ներսիսյանը: Ըստ նարեկաբույժի՝ հրաշագործ այս գիրքն այլ ցուցումներ էլ ունի և կարող է կանխարգելիչ ազդեցություն ունենալ: Օրինակ` երեխայի մեջ ավելի մաքուր արժեհամակարգ ստեղծել՝ զերծ պահելով նրան ապագայում կատարելիք մեղքերից ու դրանցից բխող հետևանքներից: Ուստի, նա կարծում է, որ երեխան, սկսած մանկապարտեզից, պետք է անընդհատ «Նարեկ» լսի, որպեսզի լինի խաղաղ, ներդաշնակ ու առաքինի: Նարեկաբույժն իր փորձից գիտի, թե դա ինչ ազդեցություն է թողել 10-12 երեխաների վրա, որոնք լսել են իր աղոթքների սկավառակները և հետո իրենց տպավորությունները գրել: «Էսօր որոշել էի մեկին ծեծել, բայց պետք ա ներողություն խնդրեմ, որովհետև ես էի մեղավոր: Որ կարենամ խնդրեմ` շատ լավ կլինի»,- լսելուց հետո գրել է աշակերտներից մեկը: «Չեմ կարում չխաբեմ, սուտ չխոսեմ, դրանից կայֆ եմ բռնում: Հիմա վատ եմ զգում, որ էդքան խաբել եմ: Հետո կթարգեմ, թե չէ,
չգիտեմ»,- գրել է մեկ ուրիշը: «Նարեկում» կան աղոթքներ, որոնք մարդուն զղջման և հոգու թեթևացման են տանում: Դրանք օգտակար են հատկապես այն մարդկանց համար, որոնք հասել են կյանքի մայրամուտին և ինչ-ինչ պատճառներով տանջվում են՝ չհասկանալով տանջանքի բուն պատճառները: Այդ աղոթքներն օգնում են մարդուն տեսնելու իր հոգու խորքը, վերաիմաստավորելու իր կյանքը, բացահայտելու իր մեղքերն ու զղջալու, ապա հանգիստ խղճով հոգին ավանդելու: «Նարեկն ազդում է և՛ մարմնի, և՛ հոգու վրա,- ասում է Արմեն Ներսիսյանը,-ընդհանրապես, մարդ իր խնդիրները, հարցերը լուծելու համար նախևառաջ պետք է ձերբազատվի ատելությունից ու չարությունից: Ինչպես հաճախ մաքրում ենք մեր մարմինը, հոգին էլ ժամանակ առ ժամանակ մաքրվելու կարիք ունի, քանի որ մի օր կարող է հիվանդանալ, որից էլ ի հայտ են գալիս բոլոր երևացող հիվանդությունները»: Նարեկաբույժը կարծում է, որ հիմա հոգու սովի ժամանակաշրջան է, և մարդուն խոսք է պետք՝ բարի, ճշմարիտ խոսք: «Նարեկը» հենց այդ խոսքն է՝ ուղենիշը դեպի Աստված: Վերածնված Անին ու «Նարեկը» Անի Մաջնունյանը ծնվել է Իրանի Ուրմիա քաղաքում: Նրա պապը՝ տեր Հովսեփը, տեղի քահանան էր, որը մի օր երազ է տեսնում և երազի հետքերով գնալով՝ գտնում «Նարեկը», որն այլ մասունքների հետ թաքցված էր եկեղեցում: Այսպիսով, XIX դարից փրկված սուրբ գիրքը հավանաբար հենց Աստծո կամքով գտնում է իր տիրոջը՝ Տեր Հովսեփին, որը սկսում է դրանով բուժել մարդկանց: Անիի մայրը պատմել է, թե ինչպես է պապը մեկ օրում բուժել հոգեկանը խանգարված մի երիտասարդի, որին ոչ մի հոգեբույժ չի կարողացել օգնել: «Երբ տեսնում են, որ այլևս ոչինչ հնարավոր չէ անել, գյուղի ժողովուրդը որոշում է դիմել հարևան գյուղերից մեկում գտնվող մի մոլլայի, որը մարդկանց բուժում էր: Տղային տանում են նրա մոտ: Սակայն մոլլան ասում է, որ չի կարող հիվանդին օգնել և խորհուրդ է տալիս դիմել գյուղի հոգևոր հորը՝ տեր Հովսեփին՝ ասելով, որ վերջինս թող իր գրքից աղոթք գրի, միայն դա կբուժի»: Տեր Հովսեփը երկար մի թղթի վրա «Նարեկից» աղոթք է գրում: Երբ տղան քնած է լինում, դա ամրացնում են նրա հագուստին, «Նարեկն» էլ դնում գլխի տակ: Մեկ էլ տղան առանց ծնկները ծալելու, աչքերը փակ վիճակում՝ կանգնում է և սկսում խոսել Հիսուսի հետ: Երբ խոսքը վերջացնում է, նորից նույն ձևով պառկում է: Քիչ անց արթնանում է, ձեռքը տանում բարձի տակ, գիրքը հանում, համբուրում և ասում, որ տեր Հովսեփին կանչեն: «Երբ պապս գալիս, է ընկնում է ոտքերը, շնորհակալություն հայտնում, ասում, որ այլևս հիվանդ չէ»,- պատմում է Անին: Անին փոքր է եղել, լավ չի հիշում պապի հրաշագործությունները, բայց հիշում է, որ նրա գիրքն իրենց տան սուրբ մասունքն էր, որը միշտ իրենց գլխի տակ էր, երբ հիվանդանում էին: Այդ գիրքն իրենց ընտանիքի պահապանն էր, մահից փրկել էր եղբորը, իրեն: Գրքի սուրբ ուժն առաջինը տարածվել է հենց Անիի վրա դեռ նորածին հասակում, երբ նրան բժիշկները հաշված օրերի կյանք էին կանխատեսել՝ համարելով նվազ երեխա: Պապն էլ, որպես եկեղեցու սպասավոր, որոշել էր մինչև «հոգին
Աստծուն հանձնելը»` կնքել երեխային, որպեսզի անկնունք չմահանա: Կնքել էր «Նարեկով»: Երբ պապը գրքի աղոթքը կարդացել էր, նորածին երեխան խորը քուն էր մտել և… արթնացել բոլորովին առույգ ու առողջ: Երկրորդ անգամ Անին «Նարեկի» շնորհիվ վերածնվում է 1992 թ.՝ սարսափելի ավտովթարից հետո, երբ նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին հիվանդանոց: «Մորս խնդրեցի, որ «Նարեկը» բերի: Դրեցի գլխիս տակ,- պատմում է նա,- իհարկե, ես իմ բժշկին պաշտում եմ, նրան համարում իմ երկրորդ ծնողը, բայց այդ ժամանակ իմ վիճակն այնպիսին էր, որ ոչ ոք հրաշքի չէր սպասում»: Մի օր էլ, երբ Շողակաթ եկեղեցում հոգևոր երգեր երգող Անին Գևորգյան ճեմարանի սաներից մեկին ասում է, որ տանը «Նարեկ» ունի, մեկ շաբաթ անց վերջինս իր տուն է գալիս՝ ձեռքին «Նարեկի» այն աղոթքների ցանկը, թե որով որ հիվանդությունն են բուժում: «Հասկացա, որ դա նախանշան է»,ասում է Անին: Նա սկսում է «Նարեկով» բուժել: Նախ իր հարազատների, ընկերների վրա է զգում գրքի հրաշագործ ազդեցությունը, հետո շատ -շատերին է իր գրքի սուրբ զորությունը մատուցում: Տարիներ առաջ «սկայպով» մի գերմանացի կնոջ հետ է ծանոթանում, որի որդին հոգեկան խնդիրներ ուներ: Աղոթքներ է կարդում հենց «սկայպի» միջոցով: Արդյունքը դրական էր: Հետագայում այդ կինն իր որդու հետ գալիս է Հայաստան, մկրտվում հայկական եկեղեցում: «Ես երբեք չեմ հայտարարում, որ քաղցկեղ եմ բուժում կամ բնածին արատներ: Բայց իմ փորձից կարող եմ ասել, որ շնորհիվ «Նարեկի» աղոթքների՝ կարող եմ բուժել հոդացավեր, մաշկային հիվանդություններ, սեռական, հոգեկան խնդիրներ և այլն»,- թվարկում է նա: Մինչ բուն հիվանդության դեմ ուղղված աղոթքը կարդալը, Անին նախ կարդում է չարխափան աղոթքը, որը մարդու բացասական էներգետիկան է մաքրում, խաղաղեցնում հոգին, որպեսզի բուժական աղոթքն իր ազդեցությունն ունենա: Բուժական գործընթացն ավարտվում է «Հայր մեր» աղոթքով: Պապի սուրբ գիրքն այժմ Անիի անբաժան ընկերն է: Նա այդ գրքով է ապրում և օրեցօր ավելի ու ավելի ոգևորվում նրա զորությամբ: Դա նրա համար ավելին է, քան գիրքը, մի պաշտելի երևույթ, որին մեծ ակնածանքով է վերաբերվում և դիպչում միմիայն թաշկինակով:
7
«Մատեանն այս ողբերի, որ քո անունով սկսեցի, բարձրեա՜լ, Թո՛ղ կենսատու դեղ ու դարման լինի Եվ բժշկի քո արարածների հոգու և մարմնի ցավերը բոլոր: Սկսածն այս իմ իր ավարտին հասցրու դու, Եվ թող քո հոգին խառնվի սրան: Մեծիդ նորոգող շունչը թող միանա ինձ շնորհածդ այս բանաստեղծությանը, Քանզի դո՛ւ ես լոկ տալիս զորություն վհատ սրտերին Եվ ընդունում փա՜ռք բոլորից. Ամեն…»:
Հայերի դերը Իրանի թատերական կյանքում 20-րդ դարի 1-ին կեսին
Հայ և պարսիկ ժողովուրդի պատմական, մշակութային, տնտեսական և քաղաքական կապերը իրենց արմատներով գնում են դարերի խորքը։ Անդրադառնանք իրանահայ մշակութային կյանքի դրսևորումներից մեկին՝ թատրոնին։ Իրանահայ իրականության մեջ թատրոնը ձևաորվել է 19-րդ դարի վերջին 70-80-ական թթ․Թավրիզում, Թեհրանում, Նոր Ջուղայում, Ռաշտում և Անզալիում սկսեցին կազմավորվել դպրոցական ներկայացումներ, երևան եկան տնային թատերական առաջին ներկայացումները։ Ներկայացնենք թատերախմբերին ըստ իրենց ստեղծման և կազմավորման ժամանակաշրջանների։ Սրանց մասին մենք առաջին տեղեկությունները քաղում ենք «Իրանահայ վերջին 50 ամյա թատրոնի վաստակավորները» աշխատությունից։ Հայտնի է որ, իրանահայ առաջին գաղթօջախների՝ Ռաշտի և Անզալիի թատրոնները ձևաորվել են դեռևս Շահ Աբբասից առաջ։ Հետագայում շատ առաջադեմ ազգայինների բուռն պայքարի գնով հաջողվում է Թիֆլիսից Ռաշտ հրավիրել Կոստանդին Սիրմանյանին, որի ջանքերով հիմնադրվում է առաջին հասարակական կազմակերպությունը՝ ՛՛Ընթերցասիրաց միությունը՛՛, որից էլ հետագայում կազմվում է «Թատերական միությունը»։ Սկզբնական շրջանում ներկայացումները տեղի էին ունենում տներում։ Սիրմանյանին հաջորդում և նրա գործունեությունն է շարունակում Երևանից հրավիրված Բագրատ Սողոմոնյանը։ Վերջինս մեծ դժվարությունների գնով ի վերջո, հիմնում է «օրիորդաց դպրոցը»։ Եվ ահա այդ հանգամանքներում է, որ Ռաշտ է ժամանում Թիֆլիսում կրթություն ստացած Գևորգ Սարգսյանը,որն իր Մոսկվայում եղած ժամանակ մասնակցել էր տեղի ուսանողական
ներկայացումներին և ծանոթ էր դիմահարդաման և բեմական գործին, սակայն նա իր գործունեության առաջին իսկ քայլից բախվում է դժվարությունների՝ ենթարկվելով բամբասանքի ու հալածանքի,քանի որ դիմելով մեծ համարձակության, ապահովվել էր կանանց մասնակցությունը հասարակական ներկայացումներին։ Ոմանց վկայությամբ նա բեմ էր հանել կին դերակատարների, որն այդ օրերում համարվում էր մեծ գայթակղություն։ Այս կապակցությամբ հրաժարվում են շարունակել գործը ուսուցիչներ՝ Սողոմոնյանն ու Սարգսյանը։ Եվ Ռաշտեցիները նրանց փոխարեն հրավիրում են Ղազարյան ամուսիններին։ Վերջինիս օրոք է, որ, Ադվայել Հովհաննիսյանը մի մեծահարուստի միջոցներով իր կնոջ անվամբ եկեղեցուն կից կառուցում է նախընթացը չունեցող երկհարկանի դպրոցի շենք ու սրահ,որը մեծ խանդավառություն առաջացնելով համախմբում է իր շուրջը ողջ հասարակությանը։ Օգտվելով այս հանգաման-
քից՝ «Թատերասիրաց միությանը» նախկինում հալածված Գևորգ Սարգսյանի գլխավորությամբ, հաջողվում է բեմ հանել կանացի ուժեր Հակոբ Ղազարյանը կարողանում է համոզել կնոջը՝ Օլինկային ու Արմենակ Հովհաննիսյանի նորհարսին՝ խաղալ բեմադրություններում, և այդպիսով կազմակերպվում է երկսեռ ներկայացումը։ Բեմադրվել էր Սունդուկյանի «Պեպո»ն։ Ահա այդպես է ձևաորվում և կերպարանք ստանում Ռաշտ և Անզալի քաղաքների թատերական կյանքը, հիմնականում շնորհիվ կովկասյան դերասանների, մասնավորապես՝ Աբելյանի, որ բացի այստեղից հետագայում այցելում է նաև Թեհրան։ Մեծ դեր են ունեցել նաև Արմենյան ամուսինները, Բերոյանը և շատ ուրիշներ։ Նրանք հիմնել են թատերասիրաց միություններ,( հատուկ կանոնադրությամբ անդամատետրի և անդամավճարի գանձման հիմունքով): Շատ հետաքրքիր է, որ բեմական սիրողուհիները, տղամարդու դերեր խաղալով, բազմաթիվ ներկայացումներ են կազմակերպել Ռաշտ և Անզալի քաղաքների պարսիկ կանանց համար։ Ինչպես իրանահայ բոլոր շրջաններում, այստեղ ևս եղել են բազմաթիվ փայլուն գործիչներ։ Դրանցից է հայտնի հանրային գործիչ Շուշանիկ Աբրահամյանը։ Այսպիսով Ռաշտ քաղաքի թատրոնի հիմքը դրել են հայերը, նախ հայ և ապա պարսիկ դերասաններով։ Այս գործում հատկապես մեծ ներդրումներ ունի 1902 թվականին Ռաշտ ժամանած հայտնի գործիչ, մտավորական, Գրիգոր Եղիկյանը,որը գիտեր մի քանի օտար լեզուներ։ Նա գրել ու բեմադրել է բազմաթիվ ներկայացումներ՝ հայերեն ու պարսկերեն լեզուներով և պարսկերեն պատմական թատերկներ։ Նրա կազմած առաջին խմբերին մասնակցել են` կինը, կնոջ եղբայրը և կնոջ քույրը: Այժմ, օգտվելով առիթից ներկայացնենք թատերական իրո-
ղությունների մի քանի օրինակներ` 1911 թվականի ապրիլի 14-ի Անզալիի հայ, պարսիկ և ռուս բեմական սիրողները ''Սուրբ Վարդանյան'' դպրոցի սրահում ներկայացրեցին վոդեվիլներ` երեք լեզուներով, ի նպաստ կովկասահայ բանտարկյալների: Այնուհետև նույն թվականի ապրիլի 28-ին և 29-ին կովկասի հայ դրամատիկական ընկերություններից դերասանական խումբ է ժամանում, որի նպատակն է լինում Պարսկաստանի զանազան քաղաքներում ներկայացումներ տալը: Նրանք առաջին անգամ ներկայացրեցին Շիրվանզադեի «Պատվի համար» դրաման,Ռուբեն Չինարովի (Մսերյան) «Թանկագին համբյուր» վոդեվիլը և այն դպրոցի օգտին։ Ահա այսպիսի գործունեություն են ծավալել Ռաշտ և Անզալի քաղաքների հայ թատերախմբերը՝ փաստորեն մասնակցելով տեղի թատրոնի հիմնադրմանը,երբեմն էլ նախաձեռնելով։ Իրանահայ թատերասեր գաղութի մյուս կենտրոնն է Թավրիզը։ Այստեղ թատրոնը ստեղծվել է 1879 թվականին՝ ձևաորվելով երկու հայկական քաղքներում՝ Բերդաթաղի (Ղալա) դպրոցի տեսուչ ՏերՄեսրոպ Քահանա Փափազյանի (վանեցու) ջանքերով։ Նույն տարվա ապրիլին, իր շուրջը հավաքելով մի խումբ եռանդուն երիտասարդների, որոնց մեծ մասն ուսուցիչներ էին նա երեք ներկայացում է կազմակերպում իր տան բակում՝վրանի տակ։ 1880-81 թթ բեմականացվում են մեծ մասամբ ֆրանսերենից թարգմանված ներկայացումներ և թատերկներ։ 80-ական թթ․որպես թատերական ձեռնարկների նախաձեռնող ուշ այստեղ աչքի է ընկնում Գորոյանցը,որն իր ընդարձակ բակում թատերասեր ուսուցիչ և թատերական սիրող Աբրահամ Փանուէլյանի բեմադրությամբ կազմակերպում է մի շարք ներկայացումներ։Ահա այս հանգամանքներում է, որ 1900 թվականին Թավրիզի երկու թաղամասերում հիմնվում են երկու կազմակերպություններ՝ Թատերասիրաց և Երաժշտասիրաց,որոնք հետագայում միանալով Բերդաթաղի «Թատերասիրաց» ընկերությանը՝ կոչվում են «Թատերա-երաժշտասիրաց» ընկերություն։ Հետագայում՝ 1909 թվականի օգոստոսի կեսից, Թավրիզում մի խումբ հայ և տեղացի երիտասարդներ ջանքեր էին գործադրում հիմնելու մի թատերական միություն, որտեղ պետք է ներկայացումներ բեմադվեին հիմնականում պարսկերեն լեզվով։ Թավրիզահայ թատերական կյանքի վերելքի շրջանն է համարվում 1911թ, երբ բեմադրվում են բազմաթիվ ներկայացումներ։ Շուտով այստեղ է այցելում դերասանական խումբ Թիֆլիսից, որի կազմում էին Հովսեփ Ոսկանյանը կնոջ՝ Արուսի հետ։ 1914 թվականին նրանք կրկին այցելում են Թավրիզ, սակայն ուրիշ դերասանական խմբով, որի կազմում էին տաղանդաշատ դերասաններ Վարդիթերը, Իսահակ Ալիխանյանը և ուրիշներ: 1915 թվականին Ավագ Մելիք-Աբրահամյանը կազմակերպում է թատերասերների միությունը: Առանձին ուշադրության է արժանի նաև Բերդաթաղում 500 հոգանոց «Արամյան» թատրոնի կառուցման փաստը 1916 թվականին. նոր թափ է հաղորդում հայ թատերական կյանքին: 1918 թվականի սկզբից մինչև մայիսի կեսերը թատերական կյանքի վառ աստղերից էր Թաշ-ճյանը, սակայն նույն թվականի մայիսի 22-ին օսմանյան ուժերը ներխուժում են Թավրիզ և մնում մինչև նոյեմբերի սկզբները,որի ընթացքում դադարում է թավրիզահայերի թատերական կյանքը: Որոշ ժամանակ անց Թաշճյանի գլխավորած «Նորակազմ սիրողների խումբը» կրկին վերսկսում է թատերական կյանքը` պարբերաբար ներկայացումներ տալով ազերի լեզվով: Հիշատակության են արժանի նաև 1920-ական թթ թատերական կյանքի փաստերը մասնավորապես`1924թ վկայությունը Հայաստանից ժամանած բարձրակարգ դերասանական խմբի մասին, որի կազմում ընդգրկված էին այնպիսի վարպետներ, ինչպիսիք են Հասմիկը, Վաղարշ Վաղարշյանը, Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը և շատ ուրիշներ:
8 30-ական թթ թավրիզահայ կյանքում հատուկ հիշատակության են արժանի երկու ներկայացումներ` ''Չարլիի մորաքույրը'',որը հանդիսանում էր Մուշեղ Հովհաննիսյանի գլուխգործոցը (վերջինս ներկայացվեց 5 անգամ) և «Գիքորը», որը երեք ամսվա ընթացքում ներկայացվեց յոթ անգամ։ Ահա այսպիսին էր թավրիզահայ թատերական կյանքը,մինչև 1960-ական թթ, երբ սկսվում է այս գաղթօջախի թատերական կյանքի անկման շրջանը։ Անկման պատճառները ակնհայտ էին, այն է՝ բեմական ուժերի Թավրիզից հեռանալը և Թեհրանում հաստատվելը։ Հին ուժերից մնացել էր միայն Սամուել Առաքելյանը, նա էր երբեմնակի թատերական ձեռնարկների կազմակերպիչը՝ գործակից ունենալով նոր բեմական սիրողներից Մարուսյա Վահրամյա-նին։ Հետագայում նա նույնպես տեղափոխվեց Թեհրան։ Այսպիսով թավրիզահայ թատերական կյանքը ունեցավ մոտ 80 ամյա պատմութ-յուն, սակայն այն նպաստեց իրանահայ գաղթօջախներից մեկի՝ Թավրիզի մշակութային կյանքի աշխուժացմանը։ Իրանահայ գաղութի մշակույթի կրթօջախների, մասնավորապես թատրոնի հիմնադրման առաջատար շրջանն է համարվում Թեհրանը։ Այստեղ հայերը թատրոն են հիմնել 1881թ։ Նույն թվականին ստեղծվել է «Հայ թատերասիրաց ընկերությունը»։ Սկզբում ներկայացնումները հիմնականում տեղի էին ունենում տներում՝Մանաս Ապերի, ապա դերձակապետ Հովսեփ Թադևոսյանի տանը։ հիմնականում խաղացվում էին «Ուստա Պետրոս», «Երկու քաղցածներ» և «Շուշանիկ», ապա և ուրիշ
ներկայացումներ։ Այդ ժամանակ կանանց դերերը կատարում էին տղամարդիկ։ 1884 թվականի վերաբերյալ «Նոր-Դար»-ի մեջ 1885թ․N 18ում «Նամակ Պարսկաստանից» վերնագրով հոդվածում կարդում ենք․՛՛Երեք տարի է թատերական ներկայացումներ են լինում՛՛։ Դեկտեմբերի 22-24-ը ընկած հատվածում բեմադրվում են ներկայացումներ հայ և պարսից, Եվրոպայի և վերջին գիշերը՝ հայ կանանց համար։ Այս շենքում կառուցվում է թատերասրահ։ Ըստ Մամյանի՝ 1885-88թթ վերաբերյալ տեղեկություններ չկան։ 1889 թվականի թատերական ձեռնարկների մասին «Մշակ»-ի մարտի 30-ի համարում «Նամակ Պարսկաստանից» թղթակցության մեջ գրված է․ ՛՛Տարիներ ի վեր սիրողներն ամեն ձմեռ ներկայացում են կազմակերպել դպրոցի օգտին, դերասան հյուրեր Փառանձեմ և Գրիգոր Աբրահամյաններն տեղի սիրողների մասնակցությամբ 10 ներկայացում տվին։Դրանք էին՝հայերեն լեզվով «Ջրաղացպանի աղջիկը», «Կախարդված իշխան» և այլն,իսկ պարսկերենով՝՛՛Ակամա բժիշկ՛՛, «Բռնի ամուսնություն» և այլն։