Culture # 48

Page 1

Գլուխգործոցների առևանգումներ. 6 հանդուգն կողոպուտ

Շարժումը ապացուցում է, որ Շեքսպիրը գոյություն չի ունեցել

“The Community Culture Foundation” 150 S. Glenoaks Bld. # 8047, Burbank, CA 91502 Email: culturefoundation@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáµ»ñï سñ·³ñÛ³Ý Chief Editor ROBERT MARGARYAN îÝûñ»Ý` سñï³ ü³ñÙ³Ýáí³ Director Marta Farmanova гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ òáÕÇÝ» гñáõÃÛáõÝÛ³Ý (è¸, ØáëÏí³) Computer typing and design Coxine Harutunyan (Moscow)

ÂÕóÏÇó` ²ñïÛáÙ ¶¨áñ·Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Artyom Gevorgyan (Yerevan)

Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:

»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2019


2

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

որակեցին «Ջոկոնդա»-ն Իտալիա վերադարձնելու համար: Նկարը 1914-ին վերադարձվեց Լուվր:

Գլուխգործոցների առևանգումներ. 6 հանդուգն կողոպուտ

5. Յան Վերմեերի «Համերգը» գողացան 1990 թվականին Բոստոնում: Առ այսօր նկարի գտնվելու վայրն անհայտ է: Սա նկարների գողության պատմության մեջ ամենաթանկարժեք կողոպուտն է, նկարի գինը 200 միլիոն դոլար է: 2013-ին պարզվել է գողության հեղինակների ինքնությունը, բայց բոլորն արդեն մահացել էին: 3րդ գողին դեռ փնտրում են:

Տրետյակովյան պատկերասրահից փորձել են գողանալ Արխիպ Կուինջիի «ԱյՊետրի» բնանկարը: Մի քանի ժամ անց իրավապահները գտել են գողության փորձի հեղինակին, նկարն էլ վերադարձրել են թանգարան: 1. 15-րդ դարի հոլանդացի նկարիչ Յան Վան Էյկի «Արդար դատավորներ»-ը կորան Բելգիայում 1934-ին: Գողն ու իրավապահները միմյանց 8 ամիս նամակներ էին գրում, ոստիկանությունը փորձում էր գնել նկարը, բայց կողոպուտի հեղինակին այդպես էլ չըգտան, նկարը՝ նույնպես:

3. Պաբլո Պիկասոյի «Աղավնին կանաչ ոլոռով» նկարը գողացան 2010-ին Փարիզում: Գողին հայտնաբերելցին մեկ տարի անց, բայց նկարը՝ ոչ: Կողոպուտի հեղինակը իրավապահներին հայտնեց, որ վախից նկարը նետել է աղբամանը: Պիկասոյի գլուխգործոցի արժեքը մոտ 20 միլիոն դոլար էր:

4. Պիկասոյի «Առլեկինի գլուխը» գողացան Ռոտերդամում 2012-ին: Գողին հայտնաբերեցին, բայց նրա մայրը վախից այրեց նկարը վառարանում: Միաժամանակ այրեց գողացած ևս 6 նկար, որից 2-ը Կլոդ Մոնեինն էին: Այրված նկարների ընդհանուր արժեքը կազմում էր 200 միլիոն դոլար:

2. 1911 թվականին Լուվրի աշխատակիցներից մեկը գողացավ Դա Վինչիի «Մոնա Լիզան»: Կասկածյալների թիվն ամեն օր աճում էր, նրանց թվում էր նույնիսկ Պաբլո Պիկասոն: 2 տարի անց նկարը հայտնաբերվեց Իտալիայում: Գողության հեղինակն իտալացի էր, նըրան հայրենիքում շատերը հայրենասեր

6. Նորվեգացի Էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկի աշխարհահռչակ «Ճիչը» գողացել են 2 անգամ՝ 1994-ին և 2004-ին: Երկու անգամ էլ այն հայտնաբերել ու վերադարձրել են թանգարան:

Շարժումը ապացուցում է, որ Շեքսպիրը գոյություն չի ունեցել Գրականության պատմության մեջ ամենամեծ ու շարունակական հետաքննության պատճառը Վիլյամ Շեքսպիրի չհասկացված լինելն է: Ոչ մի գրքում, պիեսում կամ որևէ այլ տեղ չի նշվում, որ Սթրատֆորդի գործարարը նաև գրող էր: Ալեքսանդր Վոգի <<Շեքսպիրը դատարանում>> պարոդիա է: Այն մանրակրկիտ ուսումնասիրում է ապացույցները, և առանց այլ թեկնածու առաջադրելու, բազմաթիվ ենթադրությունների հիման վրա պնդում է, որ Շեքսպիրը կրթված, լավ շրջագայած պալատականի կեղծանուն է:


3

Գրականության պատմության մեջ ամենամեծ ու շարունակական հետաքննության պատճառը Վիլյամ Շեքսպիրի չհասկացված լինելն է: Նա չի թողել որևէ ապացույց, նրա ձեռքով գրված բանաստեղծություն, նամակ կամ պիես: Մենք ունենք ընդամենը վեց երերուն ստորագրություն: Ոչ մի գրքում, պիեսում կամ որևէ այլ տեղ չի նշվում, որ Սթրատֆորդի գործարարը նաև գրող էր: Նրա անձը, սիրային կապերը, շարժումները, բոլորն առեղծված են: յանքին վերաբերող փաստաթղթերը իրավական բնույթի են: Նրա կյանքի ընթացքում ոչ ոք երբևէ չի ճանաչել Շեքսպիրին որպես գրող: Երբ 1616ին մահացել է, ոչ ոք դա չի էլ նկատել: Ոչ մի տող չի գրվել այդ ժամանակվա մեծ գրողի մահվան մասին: Այժմ, նոր գիրքը կրքերն ավելի բորբոքեց ասելով, որ Սթրատֆորդի Շեքսպիրը հեռու է բոլոր ժամանակների գրական ամենամեծ հանճարը լինելուց, քանի որ կենտրոնական կոմսության մի գավառական է եղել, որը հազիվ կարողացել է գրել իր անունը: Ալեքսանդր Վոգի <<Շեքսպիրը դատարանում>> պարոդիա է: Այն մանրակրկիտ ուսումնասիրում է ապացույցները, և առանց այլ թեկնածու առաջադրելու, բազմաթիվ ենթադրությունների հիման վրա պնդում է, որ Շեքսպիրը կրթված, լավ շրջագայած պալատականի կեղծանուն է, որը ցանկացել է անհայտ մնալ այն դարաշրջանում, երբ կեղծանունները սովորական երևույթ էին: Վոգը և կասկածողների հեղինակավոր մի խումբ՝ Շեքսպիրի հեղինակային կոալիցիան (SAC), բավական վստահ են իրենց ենթադրություններում: The Times-ի գրական հավելվածում նրանք 40,000 ֆունտ ստերլինգ են առաջարկել the Shakespeare Birthplace Trust-ին, եթե բաց բանավեճի ժամանակ նրանք հաստատեն, որ Վիլյամ Շեքսպիրը Սթրատֆորդից բոլոր աշխատանքների հեղինակն է: Այդ գործընթացին մասնակցել են նաև դերասաններ սըր Դերեք Ջակոբին և Մայքլ Յորքը: The Birthplace Trust-ը հրաժարվել է մասնակցել: «Կարո՞ղ եք հավատալ, որ Բարեգործական կազմակերպությունը հրաժարվել է 40,000-ից՝ չցանկանալով պաշտպանել այն տեսակետը, որի վրա հիմնվում են», – բացականչում է անզուսպ Վոգը՝ վիպասան Իվլին Վոգի թոռը և SAC-ի պատվավոր նախագահը: «Մենք այժմ համարվում ենք Բարեգործական հանձնաժողովի պաշտոնական բողոքարկո-

ղը և կոչ եմ անում միանալ Trust-ի դեմ հայցին, որոնք խաբեությամբ գումարներ են վերցրել: Ես նրանց հրապարակավ մեղադրում եմ և սպասում եմ իմ ծանուցագրին:. Որտե՞ղ է այն »: The Birthplace Trust-ը հայտարարել է, որ կպատասխանի, եթե կոալիցիան հանգստացնի իր եռացող գլուխը: Trustը բազմիցս հայտարարել է Շեքսպիրի հարցում իր տեսակետը, մասնավորապես առցանց Հեղինակային քարոզարշավի և շեքսպիրյան խայթոցների ժամանակ, որոնք հրապարակվեցին 2011ին Անանունը (Anonymous) ֆիլմի դուրս գալուց առաջ: Ռիս Այֆանսի կատարմամբ ֆիլմը թատերականացրել է «Oxfordian» պնդումները, ըստ որի, Էդվարդ դե Վերը՝ Օքսֆորդի 17-րդ կոմսն է եղել պիեսների ճշմարիտ հեղինակը:

Սակայն որքան էլ ակադեմիական լինի Շեքսպիրը, նրան կասկածողները մեծամիտներ են, որոնք չեն հաշտվում այն մտքի հետ, որ աշխարհի մեծագույն պոետը գիմնազիստ է եղել և ոչ արիստոկրատ: Շեքսպիրի դեմ գործը, որը սկսվել է 19-րդ դարի կեսերին, այժմ դարձյալ աղմկոտ է: Ամեն անգամ, երբ մի գիրք պնդում է Շեքսպիրի ճշմարիտ հեղինակ լինելը, հայտնվում է մեկը, որ հարցնում է «Որտե՞ղ է ապացույցը»: Անցյալ տարի պրոֆեսոր Սթենլի Ուելսը հրապարակեց էլեկտրոնային գիրք <<Ինչու էր Շեքսպիրը Շեքսպիր>> վերնագրով: Այն չկարողացավ համոզել արքայազն Ֆիլիպին: Երբ հեղինակը հարցրել է նրան, արդյոք նա հերետիկոս է, իշխանը պատասխանել է, «հատկապես ձեր գիրքը կարդալուց հետո:


4

Արքայազն Ֆիլիպը կարծում է, որ Հենրի Նեվիլ անունով դիվանագետն է գրել պիեսների մեծ մասը: Բայց նույնիսկ Վինձորների տունն այս հարցում տարակարծիք է: Արքայազն Չարլզը, որը Թագավորական Շեքսպիրյան ընկերության նախագահն է, իրենց կայքում նկարագրել է կասկածողների <<հավաքական հոգեկան վիճակը»: «Անտեղյակությունը, աղքատ տրամաբանությունը, ապացույցներն ընդունելու մերժումը, հիմարությունը, հրապարակայնության ձգտումը, այդ թվում Դելյա Բեկոնի տխուր դեպքը, որը հուսով էր 1856-ին բացել Շեքսպիրի գերեզմանը, հաստատված խելագարություն են»: Բայց կարևոր է, թե ով է գրել այդ հրաշալի գործերը: Ըստ մեկ այլ կասկածողի՝ հայտնի և բարձր վճարվող դերասան Դերեկ Ջակոբի, «Այո, կարևոր է: Իրական հեղինակին բացահայտելը ոչ միայն կնպաստի պատմական նշանակությանը, այլև այդ գանձերի նկատմամբ ժամանակակից վերաբերմունքին, որ ունեն դերասաններն ու հանդիսատեսը: Եվ այդ մասին խոսելը չպետք է համարել պոտենցիալ մասնագիտական ինքնասպանություն, հերետիկոսություն կամ դերասանի հիմարություն»: Սթենլի Ուելսն իր Սթրատֆորդի գրասենյակում տարիներ շարունակ պնդում է Շեքսպիրի ինքնության մասին արած իր բոլոր տեսակետները: Նրա համար առեղծված չկա: «Այո, գրառումներում բացթողումներ կան, որը բնորոշ է ոչ ազնվական մարդկանց մեծամասնությանը: Սակայն կան փաստաթղթային գրառումներ և հետմահու ապացույցներ: Սթրատֆորդի եկեղեցու հուշահամալիրի վրա կա նրան նվիրված Վիլյամ Բասի բանաստեղծությունը: Այդ բոլորը հաստատում են, որ Սթրատֆորդի Շեքսպիրը բանաստեղծ է եղել», – ասում է նա: «Հանրային քննարկումները ավելի շուտ դատափորձաքննչական հմտություն են, այլ ոչ թե ինտելեկտուալ գիտական մոտեցում: Այնպես որ, մենք չենք պատրաստվում բանավիճել կամ վերցնել իրենց գումարները: Հուսով եմ, որ մենք ավելի շատ արժանապատվություն կցուցաբերենք»: Ինչպե՞ս պետք է այս հարցը ճիշտ կարգավորել: «Ես կցանկանայի գտնել ժամանակակից փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ Վիլյամ Շեքսպիրը Stratford-upon-Avonի դրամատուրգ է, որը գրել է իր կյանքի ընթացքում», – ասում է Ուելսը: «Կան շատ չուսումնասիրված իրավական գրառումներ, որոնք փտում են ազգային արխիվներում: Մի գուցե մի օր այդ հնարավորությունը կստեղծվի և կփակվի ցնդածների բերանը»: Կասկածողները շարունակում են գրել և նիստեր գումարել: Նրանց թվում է դերասան Մարկ Ռիլանսը՝ Shakespeare Authorship Trust-ի հոգաբարձուն, որը Գլոբալ թատրոնում կոնֆերանս է անցկացրել հեղինակության հարցի վերաբերյալ: Թվում է, թե հերետիկոսությունը տարածվում է: Բրունել համալսարանն այժմ նույնիսկ հեղինակության վերաբերյալ դասընթաց է անցկացնում և, ըստ մի հետազոտության, ամերիկյան գրականության դասախոսների 17 տոկոսը կարծում է, որ ողջամիտ է Շեքսպիրի ինքնության նկատմամբ կասկածանք ունենալը: Պայքարը շարունակվում է: Ալեքսանդր Վոգը և Շեքսպիրի թերահավատներն

անհամբեր սպասում են 2016-ի Շեքսպիրի մահվան 400-ամյակին: «Սթրատֆորդականները երկար ժամանակ ձևացնում են, որ մենք գոյություն չունենք, բայց հիմա նրանք վախեցած են», – ասում է Վոգը: «Ինչպես Մահաթմա Գանդին է ասել. « Նախ նրանք կանտեսեն ձեզ, ապա կծաղրեն, հետո կպայքարեն ձեր դեմ և վերջում դուք կհաղթեք»: «Մենք հասել ենք պայքարի աստիճանին»:

Թե ինչպես «Գեղեցկուհին» կոտրեց ռոմանտիկ կատակերգության մասին պատկերացումները

Ջուլիա Ռոբերթսի դասական ֆիլմը թողարկվել է 1990 թվականի մարտի 23-ին: 25 տարի առաջ այս նոր ֆիլմը նոր շունչ հաղորդեց ժանրին և կանխորոշեց նրա ապագան: 1990 թվականի մարտի 23-ին թողարկված «Գեղեցկուհին» «Պողպատե Մագնոլիաներ» ֆիլմում իր դերի համար արդեն օսկարակիր Ջուլիա Ռոբերթսին դարձրեց ռոմանտիկ կատակերգությունների թագուհի: Բավականին բարդ է «Գեղեցկուհու» նկատմամբ մեծ հարգանքի տուրք մատուցել նրա ինքնատիպության համար, քանի որ ֆիլմի հիմնական գաղափարը Ջորջ Բեռնարդ Շոուի Պիգմալիոնի վերանայված տարբերակն է (որը նաև հիմք է հանդիսացել «Իմ հիասքանչ լե-

դի» երաժշտական ֆիլմի համար): TIME-ի քննադատ Ռիչարդ Քորլիսսը գրում է. «Մինչև օրս ոչ ոք չէր ստեղծել այնպիսի ռոմանտիկ կատակերգություն, որի մեջ, օրինակ, թունավոր թափոններ թափողը սիրահարվում է ահաբեկիչ գողին […]: Սակայն «Գեղեցկուհու» մեջ գտնվել են այն առավել կարևոր խորհրդանիշները, որոնք օգնում են լավ զգացողություններ առաջացնող ֆիլմ պատրաստել: «Գեղեցկուհուց» հետո Ռոբերթսի կյանքում մի շարք վերելքներ ու վայրէջքներ են եղել, նա նկարահանվել է մի քանի ֆիլմերում, որոնք փորձում էին կրկնել նրա հաջողությունը, ինչն այնքան գրավիչ էր դարձրել 1990 թվականի նրա ֆիլմը: Ավելի քիչ լավ բան է ասվել 1990-ական թվականների կեսերին դրամայում նկարահանվելու նրա փորձերի մասին, ինչպիսիք են «Michael Collins»-ն ու «Mary Reilly»-ն: Սակայն մի անգամ Ռոբերթսը յուրահատուկ մի ֆիլմում կրկին հանդես եկավ որպես նորարար աստղ, որում նա կրկին իր բարձրության վրա էր:

Արտասովոր դերեր տանելու Ռոբերթսի պատրաստակամությունը, մասնավորապես պատմականորեն ձևավորված այն ժանրում, որտեղ կինն ու տղամարդը միասին են հաղթահարում խոչընդոտները, և նրա՝ հրաշալի ժպիտով կամ դողացող վերին շրթունքով դերերը նրան դարձրել են աստղ: Նա նաև խաղն է փոխել: 2007 թվականին TIME-ից Բելինդա Լուսքոմբը նշեց ռոմանտիկ ֆիլմի ավարտը՝ հղում տալով Notting Hill-ի հեղինակ Ռիչարդ Քուրթիսին, ով ասել էր. «Եթե դուք գրում եք երկու սիրահարների մասին, որը տեղի է ունենում օրական միլիոն անգամ՝ ամբողջ աշխարհում, ապա այն պատճառով, որ ձեզ մեղադրել են


5

անիրական և սենտիմենտալ գրելու մեջ»: Այսօր ռոմանտիկ կատակերգությունը ավելի շատ է մեռնում, քան 2007 թվականին: Ռոբերթսի հաջողությունից և դեպի դրամաներ շարժվելուց հետո ոչ ոք թագը չվերցրեց: Ջեննիֆեր Լոուրենսն ու Էմմա Սթոունը, երկուսն էլ բավականին աներևակայելի նկարահանումներ են կատարել, բայց հետո բավարարվել են: Միգուցե դա ավելի լավ է: «Գեղեցկուհուն» հաջորդած 1015 տարիների ընթացքում ժանրը բնութագրվեց ավելի ու ավելի խառնաշփոթներով, թե ինչպես աստղերին իրարից պահպանեն: Քանի որ դաշտը խոպան է, հնարավոր է նոր Ռոբերթս կհաստատվի և կսիրաշահի հանդիսատեսի ճաշակը բարոկյան խոչընդոտներով ու անիրատեսական վերջնական զույգերով: 25 տարի առաջ այս նոր ֆիլմը նոր շունչ հաղորդեց ժանրին և կանխորոշեց նրա ապագան: 1990 թվականի մարտի 23-ին թողարկված «Գեղեցկուհին» «Պողպատե Մագնոլիաներ» ֆիլմում իր դերի համար արդեն օսկարակիր Ջուլիա Ռոբերթսին դարձրեց ռոմանտիկ կատակերգությունների թագուհի: Սակայն միգուցե ավելի վճռականորեն այն հիմք դրեց «բարձր հայեցակարգին»՝ պատմություն, որը կարելի է ներկայացնել հակիրճ, բայց բովանդակալից կերպով, որը ժանրի՝ այդ պահի հրամայականն էր: Նախկինում ռոմանտիկ կատարկերգությունները տարբերվում էին: «Գեղեցկուհին» ֆիլմում զույգի պատմությունը ֆիլմի առանցքն է: Դա նորարարություն էր, որը ժանրին բերեց կարճատև եկամուտ, սակայն նպաստեց, որ այն չհնանա: Բավականին բարդ է «Գեղեցկուհու» նկատմամբ մեծ հարգանքի տուրք մատուցել նրա ինքնատիպության համար, քանի որ ֆիլմի հիմնական գաղափարը Ջորջ Բեռնարդ Շոուի Պիգմալիոնի վերանայված տարբերակն է (որը նաև հիմք է հանդիսացել «Իմ հիասքանչ լեդի» երաժշտական ֆիլմի համար): Այնուամենայնիվ, իրոք ցնցող մի բան կա ԼոսԱնջելեսյան անառակ Վիվիանի (որի դերակատարը Ռոբերթսն է) պատմության մեջ, ում հաճախորդն է դառնում ճանապարհորդող հարուստ գործարար Էդվարդը (դերակատարը Ռիչարդ Գիրն է), որը փորձում է նրան քաղաքակիրթ հասարակության մեջ իրեն դրսևորելու դասեր տալ: Որոշ խոչընդոտներից հետո զույգը, ընդունելով մինյանց աշխարհները այնպես, ինչպես կա, միասին էին: Այսօր դա սովորական է՝ կաբելային հեռուստատեսությամբ որոշ, ֆանտաստիկայի ժանրին առավել մոտ ֆիլմերի հաճախ ցուցադրումից հետո, սակայն «Գեղեցկուհու» սյուժեն արտասովոր է և մի քիչ էլ ինքն իրենով զվարճալի. Վիվիանի հետ մի քանի օր անցկացնելուց հետո Էդվարդը չի էլ գիտակցում, որ չի հետևում իր աշխատանքին և ձախողում է գործարքը: Իհարկե: Ֆիլմի գաղափարը առաջին նախագծից էականորեն տարբերվում է, որում Վիվիանը թմրամոլ էր, և որին ֆիլմի վերջում Էդվարդը թողում է, որպեսզի վերադառնա իր ընկերուհում մոտ: Վերջնական տարբերակը շատ ավելի հստակ էր, մի քիչ էլ անիրական: Նախագծի վերանայման ընթացքում Էդվարդն ու Վիվիանը հանդես են գալիս որպես հասարակ մարդիկ, ովքեր ընդունակ են հաղթահարել ցանկացած խոչընդոտ, սակայն ոչ բոլորն են նրանց կողմից:

TIME-ի քննադատ Ռիչարդ Քորլիսսը գրում է. «Մինչև օրս ոչ ոք չէր ստեղծել այնպիսի ռոմանտիկ կատակերգություն, որի մեջ, օրինակ, թունավոր թափոններ թափողը սիրահարվում է ահաբեկիչ գողին […]: Սակայն «Գեղեցկուհու» մեջ գտնվել են այն առավել կարևոր խորհրդանիշները, որոնք օգնում են լավ զգացողություններ առաջացնող ֆիլմ պատրաստել: Որպես ֆիլմի դեմ ուղղված վկայություն, Քորլիսսը մեջբերում է բացարձակ կանխատեսելի բնույթը: Ֆիլմի մասին իր կարծիքերը ընդհանրացնող եզրակացության մեջ նա հիասքանչ մեկնաբանություն է գտնում՝ «Մոխրոտը»: Սակայն հնի և նորի համադրությունը շատերի կարծիքով ֆիլմն ավելի արժեքավոր է դարձնում: Ռոբերթսը այս ֆիլմում խաղացած դերի համար «Տարվա լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրվեց օսկարի թեկնածու: Ֆիլմը կինոթատրոններում այդ տարի ցուցադրվող բոլոր ֆիլմերի շարքում չորրորդն էր, ինչը հազվադեպ է լինում, եթե ֆիլմը չի թողարկվել ամռանը կամ արձակուրդների ընթացքում: 1990 թվականի համար առաջին հիթ հանդիսացող ֆիլմը «Ուրվականն» էր՝ ռոմանտիկ դրամա, որում վերլուծվում էին անառակի և նրա հաճախորդի փոխհարաբերություները: «Գեղեցկուհուց» հետո Ռոբերթսի կյանքում մի շարք վերելքներ ու վայրէջքներ են եղել, նա նկարահանվել է մի քանի ֆիլմերում, որոնք փորձում էին կրկնել նրա հաջողությունը, ինչն այնքան գրավիչ էր դարձրել 1990 թվականի նրա ֆիլմը: Երբ Քորլիսսը գրում է՝ Ռոբերթսի «Թշնամու հետ քնածը» 1991 թվականին նկարահանված ֆիլմը, կարծիք է արտահայտում, որ «Ռոբերթսը ավելի շատ հաջողակ է, քան խելացի»՝ նշելով նրա «հմայքի դատարկությունը»: Ընկալման այս դատարկությունը հնարավորություն տվեց Ռոբերթսին՝ առաջ անցնել իր մրցակիցներից, որոնց քննադատը նշել էր, որ գերազանցում էին նրան, և որոնց թվում էին Վայնոնա Ռայդերն ու Միշել Պֆայֆֆերը, երբ նա ցուցաբերեց ավելի մեծ պատրաստակամություն և քիչ դիմադրություն՝ այնպիսի ռոմանտիկ կատակերգությունների համար, ինչպիսիք էին «I Love Trouble»ը, որտեղ նա քիչ ներդրում է ունեցել (այս ֆիլմի վերաբերյալ կարծիք գրելիս Քորլիսսը Ռոբերթսին անվանել է «Լամբորջինի, որի վարելու ձևը քչերը գիտեն»): Ավելի քիչ լավ բան է ասվել 1990-ական թվականների կեսերին դրամայում նկարահանվելու նրա փորձերի մասին, ինչպիսիք են «Michael Collins»-ն ու «Mary Reilly»-ն: Սակայն մի անգամ Ռոբերթսը յուրահատուկ մի ֆիլմում կրկին հանդես եկավ որպես նորարար աստղ , որում նա կրկին իր բարձրության վրա էր: «Լավագույն ընկերոջս հարսանիքը» ֆիլմում նա խաղում է մի սատանայական դեր, երբ ռեստորանային քննադատը փոձում է վիժեցնել իր ընկերոջ ամուսնական արարողությունը, որպեսզի հասնի նրա հետ ամուսնանալու պայմանին, որը նրանք կապել էին մի քանի տարի առաջ: Իր խաղացած էքստրեմալ դերում նա մեծ հաջողություն չունեցավ, և մասնավորապես ռոմանտիկ կատակարգության մեջ իր դերի համար, որը նվիրված էր այն գաղափարին, թե որքան խնդիրներ կարող է առաջացնել բարձրությունից վախի հիվանդությունը: Դա հիթ դարձավ, և վերականգնեց Ռոբերթսի՝ իր ժանրում զբաղեցրած

ազդեցիկ տեղը, որն օգնեց որոշակիացնել, որ նա պատրաստ է համարձակության դիմել: Մի քանի տարի անց նկարահանվեց «Notting Hill»-ը, որում Ռոբերթսը խաղում է աշխարհահռչակ դերասանուհու դերը, որը հանդիպում է գրախանութի տիրոջ հետ, և «Փախած հարսնացուն», որում նա կրկին Գիրի հետ է հանդես գալիս՝ մարմնավորելով կնոջ, որը սարսափում է ամուսնությունից: Գիրը նրա մասին գրող լրագրող էր, և պատմությունը ավարտվում է նրանով, որ ցանկություն է հայտնում ամուսնանալ նրա հետ՝ չնայած նրա բռնկուն բնավորությանը և իր աշխատանքին: Արտասովոր դերեր տանելու Ռոբերթսի պատրաստակամությունը, մասնավորապես պատմականորեն ձևավորված այն ժանրում, որտեղ կինն ու տղամարդը միասին են հաղթահարում խոչընդոտները, և նրա՝ հրաշալի ժպիտով կամ դողացող վերին շրթունքով դերերը նրան դարձրել են աստղ: Նա նաև խաղն է փոխել: 2007 թվականին TIME-ից Բելինդա Լուսքոմբը նշեց ռոմանտիկ ֆիլմի ավարտը՝ հղում տալով Notting Hill-ի հեղինակ Ռիչարդ Քուրթիսին, ով ասել էր. «Եթե դուք գրում եք երկու սիրահարների մասին, որը տեղի է ունենում օրական միլիոն անգամ՝ ամբողջ աշխարհում, ապա այն պատճառով, որ ձեզ մեղադրել են անիրական և սենտիմենտալ գրելու մեջ»: 2007 թվականին «Knocked Up» ռոմանտիկ ժանրի հիթ դարձած ֆիլմը ներկայացրեց այն, ինչը սկսել էր Ռոբերթսը. Անհեթեթ է գնալ սթափ մտածելակերպին հակառակ: Այս ֆիլմի աստղ Քեթրին Հեյգլը քննադատել էր սցենարիստին՝ իրեն «հումորի զգացողությունից զուրկ և տագնապահար» ներկայացնելու համար: Նա ավելի քիչ չէր անհանգստացած, քան Ռոբերթսը, ով տարիներ առաջ ձգտում էր խափանել հարսանիքը, կամ հրաժարվում շուրթերն համբուրելուց, սակայն աստղերի միջև սահմանների ծրագիրը այնքան ամուր է հաստատվել, որ անտեսանելի է դարձել: Հեյգլը հավանաբար չէր մտածել, որ Knocked Up-ը զվաճալի են դարձնում նրա հերոսների միջև առանձնահատկությունները, սակայն ծիծաղող հանդիսատեսը չի նկատել: Այսօր ռոմանտիկ կատակերգությունը ավելի շատ է մեռնում, քան 2007 թվականին:


6

Ռոբերթսի հաջողությունից և դեպի դրամաներ շարժվելուց հետո ոչ ոք թագը չվերցրեց: Ջեննիֆեր Լոուրենսն ու Էմմա Սթոունը, երկուսն էլ բավականին աներևակայելի նկարահանումներ են կատարել, բայց հետո բավարարվել են: Միգուցե դա ավելի լավ է: «Գեղեցկուհուն» հաջորդած 10-15 տարիների ընթացքում ժանրը բնութագրվեց ավելի ու ավելի խառնաշփոթներով, թե ինչպես աստղերին իրարից պահպանեն: Քանի որ դաշտը խոպան է, հնարավոր է նոր Ռոբերթս կհաստատվի և կսիրաշահի հանդիսատեսի ճաշակը բարոկյան խոչընդոտներով ու անիրատեսական վերջնական զույգերով: Կամ, միգուցե, մի զույգ էլ լինի Ռոբերթսից ու Գիրից, սակայն հաշվի առնելով՝ թե որտեղ են նրանք արդեն եղել, դժվար է պատկերացնել, թե ուր կգնան հաջորդիվ: Հնարավորություններից մեկ, որը առաջարկվել է այնպիսի ֆիլմերի հաջողությամբ, ինչպիսին Silver Linings Playbook-ն է, այն է, որ քառորդ դարը հնարավոր է բավականին երկար է շարունակվել Գեղեցկուհու սկսած միտումով և ապագայի ռոմանտիկ կատակերգությունները ստիպված են ավելի շատ բան անել Երկիր մոլորակի պայմանների հետ:

«Երիտասարդ Պապը». պատմաբանի դիտարկումներ՝ ֆուտբոլն ու սեքս-սկանդալները իրական Վատիկանում իրական Սորենտինոյի Երիտասարդ պապը սերիալի դեպքերի և իրական Վատիկանի մասին: Սորենտինոն անընդհատ խաղում է մեզ հետ: Խնդիրը միայն պատմական թեմաները չեն, նա միշտ հանելուկներով է խոսում, էմոցիաներ փոխանցում: Կարելի է, իհարկե, մի կողմ թողնել պատմությունն ու «Երիտասարդ Պապը» դիտել պարզապես որպես բազմասերիանոց ֆիլմ: Բայց եթե մի քիչ խորանալ, հետաքրքրիր անցքեր կբացահայտվեն: Սորենտինոն փոխառել է և բերադրում է Վատիկանի կուրիայի իրական պատմությունը: Նա դա անում է ժամանակակիցի զուգորդմամբ. Պապը մեր օրերից է, ու նրան հետևելը գերհաճույք է: Սուրբ Աթոռի պետքարտուղարը 16-րդ դարավերջին Հռոմում կար «կարդինալ-զարմիկի» պաշտոն: Զարմիկ լինելը պարտադիր չէր: Այդ կարդինալը կարող էր լինել պապի ինչ-որ ազգական, որը նրա խնամակալն էր: Նա, որպես կանոն, կարդինալների մեջ լինում էր ամենագլխավորը: 17-րդ դարավերջին այս պաշտոնը վերացրին, ու այդ ժամանակ էլ առաջ եկավ պետական քարտուղարի պաշտոնը: Սերիալում այդ կերպարը Անջելո Վոյելոն է: Այս ամբողջ ընթացքում միայն 3 պետքարտուղար է պապ դարձել, մնացածին ստվերում գործելն էլ բավարար է եղել: Նրանց շուրջ ձևավորվել է հսկայական

բյուրոկրատական ապարատ: Պապը միշտ օգնականներ է ունեցել, բայց պապական կուրիան պաշտոնապես ձևավորվել է 16-րդ դարի վերջին, հետո ծավալվել է, ու հիմա այնտեղ մոտ 3 հազար մարդ է աշխատում: Ինտրիգները ներսում այնքան շատ են, որ մի ամբողջ ֆիլմի թեմա կարող են դառնալ:

Հայտնի պետքարտուղար Ժան-Մարի Վիյոյի մասին ասում էին, որ նա շատ ազդեցիկ է եղել: Նրա անունը կապում են նույնիսկ Հովհաննես Պողոս 1-ին պապի սպանության հետ: Սա իրապես մութ պատմություն է: Հովհաննես Պողոս 1-ին պապը պաշտոնավարել է 33 օր ու հետո մահացել : Հայտնի պետքարտուղարներից էր նաև Ստանիսլավ Ռիլկոն: Նրա մասին ասում էին, թե Բենեդիկտոս 16-րդին փաստաթղթեր էր ստորագրել տալիս, երբ նա ուշադիր չէր լինում: Այդպիսի մի տեսարան էր կա «Երիտասարդ պապ»-ի մեջ:

աշխարհի հետ, օրինակ՝ Մարադոնայի գոլը: Իսկ Վոյելոյի սերը ֆուտբոլի նկատմամբ նրան ավելի մարդկային է դարձնում: Քույր Մարիայի հնարավոր նախատիպը Պասկուալինա Լեներտն արտաքնապես նման է քույր Մարիային: Նա Պիոս 12-րդ պապի տնտեսվարն է եղել: Սկզբում ասում էին, թե նրանք սիրահարներ էին, որ իրական պապը Լեներտն էր, ու նա էր որոշումներ կայացնում: Պասկուալինա Լեներտն իսկապես մեծ ազդեցություն է ունեցել, նա շատ էր զբաղվում Վատիկանի գործերով: Պապը միայն նրա ձեռքից էր դեղ ընդունում: Պիոս 12րդի մահից հետո Պասկուալինային խնդրեցին հեռանալ: Նույնիսկ ասում են, թե Պողոս 6-րդ պապը, քիչ էր մնում, վռնդեր նրան: Ի դեպ, Լեներտն առաջին կինն էր, որն ապրում էր Վատիկանում: Երբ Պիոս 12-րդ նրան բերեց Սուրբ Աթոռ, իսկական շոկ էր:

Ֆուտբոլ Կարդինալ Տարչիզիո Բերտոնեն պետքարտուղար էր, որը հետո դարձավ Սուրբ Աթոռի կառավարիչ, զբաղեցրեց նաև այլ կարևոր պաշտոններ: Նա շատ էր սիրում ֆուտբոլ, որն, ի դեպ, իտալացու համար բնական է: Մի քանի տարի առաջ Բերտոնեն էպատաժի ենթարկեց բոլորին՝ առաջարկելով ստեղծել Սուրբ Աթոռի ֆուտբոլային թիմ: Մի քանի ժամ հետո, նա ասել էր, թե կատակել է ու որ ավելի կարևոր գործեր ունի: Այդուհանդերձ, հենց նրա նախաձեռնությամբ է անցկացվում սեմինարիայի ուսանողների միջև առաջնությունը՝ Clericus Cup-ը: Ոմանք շփոթում են, թե Անջելո Վոյելոն Տարչիզիո Բերտոնեի ծաղրանկարն է: Բայց դա այդպես չէ: Նա ամենևին էլ ծաղր չէ: Իր հարցազրույցներից մեկում Սորենտինոն ասել է, թե մարդուն մենությունից փրկում են հասարակ բաները, որոնք նրան կապում են արտաքին

Սեքս-սկանդալներ Վատիկանի իրական սեքս-սկանդալներն ավելի հզոր են, քան երևում են սերիալում: Քահանաների հասցեին հազարավոր մեղադրանքներ են հնչում՝ տղաների և աղջիկների նկատմամբ սեռական ոտնձգությունների վերաբերյալ: Եվ, իհարկե, նրանց ոչ ոք չի աքսորում Ալյասկա:


7

Ամեն ինչ այլ կերպ է: Բոստոնի արքեպիսկոպոս Բերնարդ Լոուն, որը արքեպիսկոպոս Քերթվելի նախատիպն է, անձամբ ներքաշված չէր որևէ սկանդալում, նա պարզապես կոծկում էր բազմաթիվ քահանաների արարքներ: Իրական մեղավորներին շատ երկար ժամանակով ազատազրկեցին, իսկ Բերնարդ Լոուին Հովհաննես Պողոս 2-րդ պապը, ի զարմանս բոլորի, բերեց Վատիկան և թույլ տվեց այնտեղ կարճել օրերը:

Խույրը Վաշինգտոնից Լենիի համար մեծ նշանակություն ուներ խույրը: Մինչև այն չբերեին Ամերիկայից, նա չէր պատրաստվում կարդինալների առաջ ելույթ ունենալ: Խույր կրելը պապական հնագույն սովորություն է: Որքան շատ էին պապերը հավակնում աշխարհիկ իշխանության, այնքան հաճախակի էին այն կրում: Օրինակ՝ Բենեդիկտոս 11-րդը երկգագաթ խույր ուներ, որը խորհրդանշում էր երկրային և երկնային իշխանություն: 14-րդ դարում ի հայտ եկավ եռագագաթ խույրը, հետո վերևի հատվածում ավելացավ խաչը: Բազմաթիվ բացատրություններ կան, թե ինչու պապերը նախընտրեցին եռագագաթ խույրը՝ Սուրբ Երրորդություն, պապի երկնային, երկրային և անդրաշխարհի իշխանության խորհրդանիշ և այլ բացատրություններ: Սակայն այսօր պապերն առանց խույրի են շրջում: Այդ սովորույթը ձևավորվեց Պողոս 6-րդի ժամանակ՝ 1960-ականներին: Նա շատ արարքներ Պիոս 13րդին դուր չեն գալիս: Առաջին հերթին, նա փակեց Վատիկանի Երկրորդ տաճարը, որտեղ ընդունվել էին չափազանց կարևոր որոշումներ, ինչպես օրինակ՝ քրիստոնեական մյուս եկեղեցիների հետ մերձեցումն է, ոչ քրիստոնեաների և աթեիստների հետ երկխոսությունն ամբողջ աշխարհում: Այնտեղ նաև ասվել էր, որ պետք չէ բոլոր հրեաներին մեղադրել Քրիստոսի խաչելության համար: Սա բավական անսպասելի քայլ էր կաթոլիկ եկեղեցու համար: Բացի այդ, հենց այստեղ էր վերջապես թույլատրվել պատարագ մատուցել տարբեր լեզուներով: Պողոս 6-րդը շատ ծիսակարգեր պարզեցրեց, ազատ արձակեց բոլոր գվարդիականներին, բացի շվեյցարականից: Ինչպես արդեն նշվեց, նա դադարեց խույր կրել և հայտարարեց, որ ոչ թե թագադրում է պետք անել, այլ երդման արարողություն: Պողոս 2-րդը խույրը ցուցադրաբար դրեց Սուրբ Պետրոսի տաճարի խորանում և նույնիսկ ցանկանում էր վաճառել այն ու գումարը բարեգործությանն ուղղել, բայց, ամեն դեպքում, նրան հետ համոզեցին: Ամերիկյան կաթոլիկ եկեղեցին հետ գնեց խույրն, ու այն պահպանվում է Վաշինգտոնում: Պողոս 6-րդը չարգելեց այն կրել: Տեսականորեն ցանկացած նոր պապ կարող է ասել, որ պետք է թագադրվի խույրով, բայց մինչև հիմա ոչ ոք դա չի արել: Ահա թե ինչու երբ Լենին պատվիրում է խույրը Վաշինգտոնից, ըստ էության, հետ է կանգնում Պողոս 6-րդի և նրա նախորդի՝ Հովհաննես 23-րդի կատարած բոլոր լիբերալ փոփոխություններից: Նա չի ուզում ժամանակակից պապ լինել: Պապական հանդերձանք Խույրը միայն մի մասն է հանդերձանքի, որի մեջ Լենիին բառացիորեն փաթաթում են LMFAO «Sexy and I Know It» երգի հնչյունների ներքո: Երբ Պիոս 13րդը պատրաստվում է հանդես գալ

կարդինալների առջև, նա տեղը տեղին հանդերձավորվում է: Յուրաքանչյուր պապ ստանում է «Ձկնորսի մատանին», որի վրա պատկերված է Պողոս առաքյալը ձկնորսական ցանցով: Առաջ դրանով կնքում էին փաստաթղթերը: Պողոս 6-րդից հետո, սակայն, այն գրեթե ոչ ոք չի կրում: Սերիալում անհասկանալի է, թե ինչ մատանի է դնում Լենին, բայց հավանականությունը մեծ է, որ հենց «Ձկնորսի մատանին» է՝ դատելով նրա պահպանողական կեցվածքից: Եվս մեկ նկատառում. հիմա պապերը ձեռնոց գրեթե չեն հագնում, իսկ Լենին կարմիրն է հագնում: Պապերը հիմնականում սպիտակ ու կարմիր են կրում: Սրանք կաթոլիկ եկեղեցու երկու կարևոր գույներն են, որը գալիս է դեռ միջնադարից: Ինչ վերաբերում է կոշիկներին, նա մի քանիսը փորձում է, հետո ընտրում ուրիշը: Պողոս 6-րդն ու Հովհաննես Պողոս 2-րդը պարզեցրել էին նաև այս արարողակարգը: Առաջ հստակ բաժանում կար, թե ինչ կոշիկներով է պապը արարողության գնում. դրանք պետք է ոսկեթել ասեղնագործած խաչերով լինեին: Լենին վերականգնում է այդ սովորությունը: Հետո նա պատմուճան է հանգնում, վրայից էլ՝ թիկնոց: Պողոս 6-րդից հետո գրեթե ոչ ոք այդ-

պես չի հագնվել: Սիքստինյան կապելլայում Լենիին պատգարակով են բերում: Այդ տեսարանում կարդինալները զարմացած են, որովհետև 40-50 տարի շարունակ այդպիսի բան չէր եղել: Պարզ է, որ այդ արարողակարգը հնագույն ժամանակներից է գալիս, ու կրկին Լենին վերադարձնում է անցյալ: Հովհաննես Պողոս 2-րդ պապը հրաժարվել էր պատգարակից ու պապոմոբիլով էր շրջում:

Պիոսների գիծը Պիոս 12-րդ Լենի Բելարդոն գիտակցված ընտրում է Պիոս անունը:


8

Նրանից առաջ 12-ն էին եղել, ու վերջին 6-ը առանձնացել էին իրենց խիստ պահպանողականությամբ: Հատկապես Պիոս 12-րդի վարքը միանշանակ չէր մեկնաբանվում, երբ նա գլխավորեց Սուրբ Աթոռը Երկրորդ համաշխարհայինի ժամանակ: Նրա մասին կարծիքները հակասական են: Եկեղեցին ասում է, որ նա դեմ էր ֆաշիստներին ու Վատիկանում ապաստան էր տալիս հրեաներին: Այս մասին են վկայում պահպանված բազմաթիվ փաստաթղթեր: Կա նաև հակադիր կարծիք, ըստ որի Պիոս 12-րդին անվանում են Հիտլերի պապ, որովհետև նա երբեք դեմ չի արտահայտվել ֆաշիզմին ու բացահայտ չի քննադատել հոլոքոստը:

Աֆրիկայում առաջին անգամ մշակութային մայրաքաղաք է ընտրվել

Lonely Planet-ը գրում է, որ Մարաքեշը գնալով ավելի նախընտրելի է դառնում ճանապարհորդների շրջանում, քանի որ տեղական կառավարությունը հնարավոր ամեն ինչ անում է ամբողջ երկրով ենթակառուցվածքների բարելավման համար՝ ներառյալ մի շարք հին թաղամասերի արդիականացումը: Օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը 2017-ից մինչեւ 2018

Մարոկոյում չորս կայսերական քաղաքներից մեկը` Մարաքեշը, դարձել է առաջին աֆրիկյան քաղաքը, որը մայրցամաքի մշակութային մայրաքաղաքի պաշտոնական կարգավիճակ է ստացել: Պատվավոր կոչումը տրվել է ճարտարապետական, գեղարվեստական եւ մշակութային ժառանգության համար: Մարաքեշը Աֆրիկայի մշակութային մայրաքաղաքի կարգավիճակը կկրի ամբողջ 2020 թվակյանի ընթացքում:

թվականը մոտավորապես 15 տոկոով ավելացել է: Քաղաքում երկու օբյեկտ կա, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ցուցակում՝ հանրահայտ Ջեմա-էլՖնան՝ մեդինա լաբիրինթոսով, ինչպես նաեւ հին քաղաք ամրոցը: 2017-ին այստեղ բացվել էր հայտնի ֆրանսիացի մոդելավորող Իվ Սեն Լորանի թանգարանը, ինչը ամրապնդել էր Մարաքեշի դիրքերը՝ որպես արվեստի եւ դիզայնի կենտրոն, գրում է Turizm.-ը:


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.