Culture # 49

Page 1

Խորհրդավոր ԼՌՈՒԹՅԱՆ խոսուն հետքերը

“The Community Culture Foundation” 150 S. Glenoaks Bld. # 8047, Burbank, CA 91502 Email: culturefoundation@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáµ»ñï سñ·³ñÛ³Ý Chief Editor ROBERT MARGARYAN îÝûñ»Ý` سñï³ ü³ñÙ³Ýáí³ Director Marta Farmanova гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ òáÕÇÝ» гñáõÃÛáõÝÛ³Ý (è¸, ØáëÏí³) Computer typing and design Coxine Harutunyan (Moscow)

ÂÕóÏÇó` ²ñïÛáÙ ¶¨áñ·Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Artyom Gevorgyan (Yerevan)

Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:

»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2019


2

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ ԵՎ ՄԵՆՔ... ՀԱՅԵՐՍ

Նոբելյան մրցանակը գիտության ոլորտում տրվող աշխարհի ամենահեղինակավոր մրցանակն է, որին արժանանալը, հասկանալի է, հասարակ գործ չէ: Այդ մրցանակի տրման արարողակարգի համաձայն, Նոբելյան կոմիտեի հաստատած կարգով հատուկ լիազորված անձիք եւ հաստատություններ, ըստ մասնագիտությունների, առաջադրում են տարվա լավագույն արդյունքներն արձանագրած (կամ ճանաչված) թեկնածուներին, ապա փակ—գաղտնի քվեարկությամբ որոշվում է դափնեկիրը: Ասում են, արդյունքները հրապարակելուց հետո քվեաթերթիկները ոչնչացվում են, եւ ում, ինչպես քվեարկելը մնում է գաղտնի: Վերջին շրջանում, սակայն, երբ Նոբելյան մրցանակի իրական հավակնորդների ցանկում հայտնվել է Դուբնայի հայտնի ինստիտուտի հայազգի գիտնական Յուրի Հովհաննիսյանը, ռուսական մամուլը գրում է, որ Նոբելյան մրցանակի մենաշնորհը վերցրել է ԱՄՆ-ը, եւ առանց նրա միջամտության, ոչինչ չի որոշվում: Եթե դա իսկապես այդպես է, տխուր է: Մի բան փաստ է, սակայն, որ վերջին տարիներին տրված մրցանակների շուրջ 80%ը բաժին է ընկնում ամերիկացի գիտնականներին: Իսկ Յուրի Հովհաննիսյանը հիրավի լուրջ գիտնական է, ատոմի միջուկի փորձարար ֆիզիկոս, սինթեզել է Մենդելեեւի պարբերական համակարգի վերջին ծանր տարրերը, 112—118 կարգահամարներով, ծանր լիցքավորված մասնիկների արագացուցիչների ֆիզիկայի ու տեխնիկայի հիմնադիրներից է: Նոբելյան մրցանակի մասին մեր զրույցն սկսեցինք Յուրի Հովհաննիսյանից, որի գործերին դեռ կանդրադառնանք, որովհետեւ նա այսօր էլ շարունակում է մնալ այդ մրցանակի իրական հավակնորդներից մեկը, բայց Նոբելյան մրցանակի առնչությամբ հայ գիտնականների անունները շոշափվել են ավելի վաղ ժամանակներից: Սկսենք սկզբից:

Առաջին հայ գիտնականը, որ 9 անգամ առաջադրվել է Նոբելյան մրցանակի, քիմիկոս Լուիջի Ջակոմո (Հակոբ) Չամիչյանն է: Չամիչյանը լուսաքիմիայի հիմնադիրներից է, առաջիններից մեկն է ուսումնասիրել արեգակնային էներգիան լուսաքիմիական ռեակցիաներով վառելանյութի նոր տեսակի վերածելու հնարավորությունները: Նրան է պատկանում «արեգակնային էներգիայի պահածո» (այդպես է կոչվում ածուխը) արտահայտությունը նոր որակի էներգիայով փոխարինելու գաղափարը: Չամիչյանն առաջարկել է արհեստական լուսաքիմիական ռեակցիաներով նոր վառելանյութի (օրինակ, երկհիդրոֆոսֆատների) արտադրության եղանակ, որը միանգամից կարող է լուծել 2 խոշոր խնդիր, էներգետիկայի եւ շրջակա միջավայրի պահպանության: Չամիչյան ազգանվան իտալերեն գրության ձեւը, Ciamician (Չամիչան), հազիվ թե անտեղյակին որեւէ բան ասի նրա հայ լինելու մասին: Սակայն Լուիջի Ջակոմո Չամիչյանը հայտնի պատմաբան Միքայել Չամչյանի զարմիկն է, զտարյուն հայորդի, որ ծնվել է Իտալիայի Տրիեստ քաղաքում, 1857-ին, եւ փառք ու պատիվ բերել իտալական քիմիական գիտությանը: Չամիչյան ընտանիքը Տրիեստ, որտեղ այն ժամանակ եղել է ծաղկող հայ համայնք, տեղափոխվել է Կոստանդնուպոլսից` 1850-ին, Մխիթարյան մի եպիսկոպոսի գլխավորությամբ: Ջակոմոն նախ սովորել է Տրիեստի դպրոցում եւ հրապուրվել քիմիայով ու բնական գիտություններով: 1874-ին տեղափոխվել է Վիեննայի պոլիտեխնիկական ինստիտուտ, սովորել է նաեւ Վիեննայի համալսարանում, 1880-ին ավարտել է Հեսսենի համալսարանի դիպլոմով: Չամիչյանը 1887-ին շահել է Լինչեի թագավորական ակադեմիայի (աշխարհի հնագույն գիտական ընկերություններից է, գործում է 1603 թ-ից) մրցանակը: Հետագայում նա դարձել է այդ եւ Իտալիայի ազգային ու երկրի մյուս ակադեմիաների անդամ, Ֆրանսիայի, Պրուսիայի, Բավարիայի, Շվեդիայի, Սանկտ Պետերբուրգի եւ այլ ակադեմիաների, եվրոպական մի շարք երկրների ու ԱՄՆի քիմիական ընկերությունների անդամ եւ պատվավոր անդամ: Ընտրվել է Իտալիայի Կիրառական եւ ընդհանուր քիմիայի ընկերության նախագահ, 1910 թ -ին, նաեւ երկրի Սենատի անդամ եւ մեծ նպաստ է բերել Իտալիայում գիտության զարգացմանը, նպաստելով համապատասխան օրենքների ընդունմանը: 1912 թ-ին Նյու Յորքում հրավիրված Կիրառական քիմիայի միջազգային գիտաժողովում Չամիչյանը հանդես է եկել «Ապագայի լուսաքիմիան» ուղերձով, որտեղ մասնավորապես ասված է. «Եթե ոչ հեռավոր ապագայում ածխի պաշարները սպառվեն, քաղաքակրթությունը չպիտի տարակուսի, որ կյանքը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Արեգակը լուսավորում է: Ածխի վրա հիմանված սեւ ու նյարդային քաղաքակրթությունը կարելի է փոխարինել Արեգակի մաքուր էներգիայի օգտագործման վրա հիմնված խաղաղ ու անվտանգ քաղաքակրթությամբ»: Իտալիայի կառավարությունը Չամիչյանի կիսանդրին կանգնեցրել է Բոլո-

նիայի համալսարանի առջեւ, նրա անունով է կոչվել Տրիեստի հայկական փողոցը (1922 թ-ին), ինչպես նաեւ Բոլոնիայի քիմիական ինստիտուտը, որ կառուցվել է Չամիչյանի մտահղացմամբ: Թերեւս, շատ ավելի կարեւոր է, որ 1979-ին Իտալիայի Քիմիական ընկերության օրգանական քիմիայի բաժանմունքը սահմանել է Չամիչյանի անվան ամենամյա մրցանակ, երիտասարդ գիտնականների համար: Իսկ 2007-ի սեպտեմբերի 16-18ին Բոլոնիայի համալսարանի Ջակոմո Չամիչյանի անվան քիմիական բաժանմունքը հրավիրել է գիտաժողով, գիտնականի ծննդյան 150-ամյակի առթիվ եւ դա ոչ միայն պատշաճը մատուցելու վաստակաշատ գիտնականի հիշատակին, այլեւ մեկ անգամ եւս ընդգծելու նրա գիտական ներդրման` «Կանաչ քիմիայի» կարեւորությունը նաեւ այսօր: Չամիչյանն իր աշխատանքային գործունեությունն սկսել է հայտնի քիմիկոս Ստանիսլաո Կաննիցարոյի (1826-1910թթ.) լաբորատորիայում, որտեղ նա հանդիպել է իր ապագա գործընկերոջը, Պաոլո Զիլբերին (1851-1932թթ.): Վերջինիս հետ նա հրատարակել է շուրջ 50 գիտական հոդվածներ, նախ, Պադուայի, ապա« Բոլոնիայի համալսարաններում: Վերջինս աշխարհի հնագույն համալսարաններից է, որն անընդմեջ գործում է 1088թ-ից, իսկ Չամիչյանն այդ համալսարանի պրոֆեսոր էր (1889-1922թթ.): Չամիչյանը 9 անգամ ներկայացվել է Նոբելյան մրցանակի, 2 անգամ, ժամանակի ամենախոշոր քիմիկոս, Նոբելյան մրցանակի կրկնակի դափնեկիր Էմիլ Ֆիշերի կողմից, եւ չի արժանացել, մրցանակին: Մասնավորապես, 1914 թ-ին Նոբելյան մրցանակ ստացել է ամերիկացի Թեոդոր Վիլյամ Ռիչարդը (առաջին ամերիկացին)« «Քիմիական տարրերի ատոմական կշիռների ճշգրիտ որոշման» եղանակի մշակման համար, որը Չամիչյանից ընդամենը 1 ձայն է (6:5) ավելի ստացել: Չամիչյանին հաջողվել է բույսերի վրա տարբեր նյութերի ազդեցությամբ խթանել նրանցում գլիկոզիդների, եգիպտացորենում, սալիցինի առաջացումը, նյութեր, որոնք սովորական պայմաններում չեն առաջանում: Այսինքն, Չամիչյանը մոտ 100 տարի առաջ դրել է նաեւ կենսատեխնոլոգիայի հիմքերը: Նրան հաջողվել է արհեստական լուսաքիմիայով սինթեզել նաեւ բարձր ներքին էներգիայով օժտված նյութեր, որոնք ունեն այրման մեծ ջերմություն: Այս հիմնախնդիրը խիստ արդիական է նաեւ այսօր, որովհետեւ Արեգակից Երկիր հասնող էներգիայի քանակը մոտ 10.000 անգամ գերազանցում է էներգիայի ներկայիս համաշխարհային պահանջարկը: Պետք է ընդամենը սովորել բարձրացնել բուսասինթեզի նպատակով նրա օգտագործման օգգ-ն եւ կազմակերպել բուսական վառելանյութի մեծ քանակների արտադրություն: Չամիչյանն առաջարկել է մոլորակի առատ բուսականությամբ վայրերում լուսասինթեզը թողնել բույսերին, իսկ անապատներում, որտեղ ավելի շոգ է, եւ արեւն ավելի սաստիկ ու տեւական է, կազմակերպել


3

ավելի մեծ ներքին էներգիայով միացություններ սինթեզող բույսերի արհեստական արտադրություն, առանց խողովակների ու ծխի: Չամիչյանը համոզված էր, որ քանի դեռ Արեգակը Երկիր է ճառագայթում հսկայական քանակով էներգիա, այստեղ էներգետիկ ճգնաժամ լինել չի կարող: Այս ամենը, ինչպես տեսնում ենք, ներկայիս գլոբալ տաքացման եւ հանածո վառելիքի պաշարների կտրուկ նվազման սպառնալիքի պայմաններում ոչ միայն հույժ արդիական է, այլեւ այլընտրական էներգիայի ստացման իրական հնարավորություն, ուստի այսօր նույնպես այն ուշադրության առաջին պլանում է եւ այնքան կմնա այդպիսին, քանի դեռ այդ հարցերի արմատական լուծումը չի գտնվել: Չամիչյանն զբաղվել է նաեւ դասական քիմիայի հարցերով, որոնք շատ կարեւոր են քիմիայի զարգացման համար. Մասնավորապես, նա կարեւոր տվյալներ է ստացել սպեկտրոսկոպիայի, բնական նյութերի քիմիայի եւ օրգանական լուսաքիմիայի ոլորտներում: Դեռեւս 24 տարեկանում Չամիչյանը պարզել է, որ պիրոլները (ոսկրայուղ կամ դիպելնավթ) քլորոֆիլի բաղադրիչ են, երկրորդային ամին պարունակող օղակավոր կառույցներ: Ստացել է պիրոլի մի շարք ածանցյալներ: 1885 թ-ին Զիլբերի հետ ստացել է տետրայոդպիրոլ, (C=J)4NH4, որն ունի ուժեղ վարակասպան հատկություն. այդ միացությունն անվանել են «յոդոլ» եւ պատենտավորել, որի պատրաստուկը ցայսօր օգտագործվում է որպես յոդոֆորմի փոխարինիչ: Չամիչյանը որոշել է մի շարք բույսերից (մեխակ, ամերիկյան դափնի, մաղադանոս, նեխուր եւ այլն) ստացված եթերայուղերի բաղադրությունը եւ եկել է այն եզրակացության, որ օրգանական քիմիայի ապագան նրա կենսաբանական կիրառությունն է: Բացահայտել է, որ ամինաթթուների ներմուծումը բույսի մեջ խթանում է ալկալոիդների արտադրությունը: Իսկ ալկալոիդները, օրինակ, կոֆեինը, թեոբրոմը եւ այլն, բարձրացնում են քլորոֆիլի ակտիվությունը եւ առաջ բերում բջջանյութի գերարտադրություն: Այսինքն, ալկալոիդները բույսերում խաղում են այն դերը, ինչը հորմոններն ունեն կենդանական բջիջներում: Օրգանական լուսաքիմիայի ոլորտում Չամիչյանը Զիլբերի հետ 1899-1913թթներին հետազոտել է բույսերում լույսի ազդեցությամբ տեղի ունեցող բազմաթիվ ռեակցիաներ: Այդ ուսումնասիրությունները բացել են քիմիայի նոր ոլորտներ, դարձել լուսաքիմիայի, որպես նոր գիտության հիմքը: Չամիչյանին եւ Զիլբերին դասել են հանրահայտ գիտնականներ Ժոզեֆ Լուի Գեյ -Լյուսակի, Լուի Ժակ Թենարի, Կատո Մաքսիմիլիան Գուլդբերգի եւ Պիտեր Վաագեի, Յուստուս Ֆոն Լիբիխի եւ Ֆրիդրիխ Վելերի, Պիեռ եւ ՄարիՍկլադովսկայա-Կյուրիների, Իրեն եւ Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիների շարքը, սակայն Նոբելյան մրցանակ... չեն տվել:

***

սարանի մաթեմատիկա-մեխանիկական ֆակուլտետը: Համալսարանն ավարտելով ( 1 9 2 8թ.), Համբարձումյանն ընդունվել է Պուլկովոյի աստղադիտարանի ասպիրանտուրան` « պրոֆ. Ա. Ա. Բելոպոլսկու ղեկավարությամբ: 1931 թ-ից սկսել է դասախոսել նույն համալսարանում: Նրա նախաձեռնութ-

Հաջորդ հայ գիտնականը, որ լիովին կարող էր հավակնել Նոբելյան մրցանակի, բայց երբեք չի առաջադրվել, Վիկտոր Համբարձումյանն է« խոշոր աստղաֆիզիկոս, որ գիտնականի փառահեղ կենսագրություն ունի: Նա 1939 թ-ին ընտրվել է ԽՍՀՄ ԳԱ թղթակից, 1953 թին« իսկական անդամ, արժանացել է ԽՍՀՄ Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոսի կոչման,ՀԽՍՀ, ԽՍՀՄ եւ ՌԴ Պետական մրցանակների, բազմիցս ընտրվել է միջազգային եւ միութենական մի շարք հեղինակավոր խորհուրդների եւ միությունների, ակադեմիաների իսկական եւ պատվավոր անդամ: Վիկտոր Համբարձումյանը ծնվել է 1908 թ-ին Թիֆլիսում: 1924թ-ին ընդունվել է Լենինգրադի մանկավարժական ինստիտուտ, որտեղից 1926 թ-ին տեղափոխվել է տեղի պետական համալ-

յամբ 1934 թ-ին այնտեղ բացվել է ԽՍՀՄ առաջին աստղագիտության ամբիոնը: 1935 թ-ին դարձել է պրոֆեսոր եւ առանց գիտական թեզի պաշտպանության ստացել է ֆիզմաթ գիտությունների դոկտորի կոչում: 1939 թ-ին լույս է տեսել Համբարձումյանի «Տեսական աստղաֆիզիկա», աստղագիտության առաջին դասագիրքը: 1939-41 թթ-ին եղել է համալսարանի աստղադիտարանի տնօրեն: Համբարձումյանի առաջին իսկ հոդվածներն աչքի են ընկել իրենց գիտական կարեւորությամբ ու գրավչությամբ: 1928ին Ն. Կոզիրեւի հետ գերմանական գիտական ամսագրերում տպագրել է 5 հոդված, Արեգակի ֆիզիկայի վերաբերյալ: Իսկ 1929 թ-ին դիֆերենցիալ հավասարումների սեփական արժեքների տեսության մասին նրա հոդվածն անմիջապես կիրառություն է գտել ֆիզիկայում ու մաթեմատիկայում, զանազան հաշվարկներ կատարելու համար: 1930-ին Դ. Իվանենկոյի հետ Համբարձումյանի տպագրած հոդվածում ցույց է տրվել ատոմի միջուկում չեզոք մասնիկի (հետագայում, նեյտրոն) պարտադիր առկայությունը: Դրանից 2 տարի հետո Ջեյմս Չեդվիգը հայտնագործել է նեյտրոնն ու արժանացել Նոբելյան մրցանակի:


4

1932-ին Համբարձումյանը Լոնդոնի թագավորական ընկերության ամսագրում (Monthly Notices of Royal Astronomical Society) հրատարակել է հոդված, «Գազային միգամածությունների ճառագայթային հավասարակշռության մասին», որը դարձել է գազային միգամածությունների տեսության հիմքը: 1936-ին Համբարձումյանը լուծել է մի գեղեցիկ մաթեմատիկական խնդիր, որն առաջադրել էր անգլիացի հայտնի գիտնական Արթուր Էդինգտոնը: Այդ խնդրի Համբարձումյանի լուծումը նույնպես տպագրվել է «Monthly Notices» ամսագրում, Արթուր Էդինգտոնի ներկայացմամբ, եւ լուրջ հետաքրքրություն առաջացրել: Եվ ամենակարեւորն այն է, որ 1979 թ-ին նույնօրինակ խնդրի լուծման համար, արդեն արդի բժշկագիտության ոլորտում, համակարգչային շերտագրության մշակման նպատակով, անգլիացի Գոթֆրիդ Հաունսֆիլդը եւ ամերիկացի Ալան Կորմակը արժանացան Նոբելյան մրցանակի: Ահա արդեն Նոբելյան մրցանակի դափնեկիր Կորմակի խոստովանությունը («Computer Tomography: Some Historical Recent Developments». Proc. of Symposia in Applied Mathematics, Vol. 29, p. 35, 1985). «...Համբարձումյանն այդ լուծումը տվել էր երկու եւ երեք չափումների համար, նույն կերպ ինչպես Ռադոնը: Ավելին` նա վերցրել է աստղերի 3 սպեկտրալ տիպեր, յուրաքանչյուրում 400-500 աստղ եւ իր տեսական արդյունքներն օգտագործել է ճառագայթային արագությունների բաշխումից տարածական արագությունների բաշխումը ստանալու համար... Դա Ռադոնի ձեւափոխության առաջին թվային վերլուծությունն էր, որը հերքում է տարածված կարծիքն այն մասին, որ համակարգչային շերտագրությունն անհնար է առանց համակարգիչների: Այդ հաշվարկի մանրամասերը տրված են Համբարձումյանի հոդվածում, եւ նրանք մտածելու տեղիք են տալիս, որ դեռեւս 1936 թ-ին համակարգչային տեխնիկայով կարելի էր ախտորոշել, օրինակ, ուղեղի ուռուցքը: Շատ կարեւոր է թվում, որ Համբարձումյանի թվային մեթոդները կարող էին մեծ օգնություն ցույց տալ բժշկությանը, եթե նրանք կիրառվեին 1936-ին»: Սա իհարկե ազնվաբարո խոստովանությունն է, բայց... միայն այդքանը: Հայրենական մեծ պատերազմի տարիներին Համբարձումյանը Լենինգրադի համալսարանի գիտական գծով պրոռեկտորն էր եւ գիտական մասի հետ տեղափոխվել է Ելաբուգա, զբաղվել պաշտպանական հարցերով: Տվել է լույսի ցրման մի շարք ոչ գծային խնդիրների լուծումներ: 1943-ին Համբարձումյանն ընտրվել է Հայաստանի նորաստեղծ Գիտությունների ակադեմիայի փոխպրեզիդենտ եւ տեղափոխվել Հայաստան: Նշանակվել է համալսարանի աստղադիտարանի տնօրեն, համալսարանում հիմնադրել է աստղագիտության ամբիոն, ձեռնամուխ եղել Հայաստանում աստղագիտության զարգացմանը: 1946-ին Բյուրականում հիմնադրել է աստղադիտարան, որն իր լուրջ բացահայտումներով լայն ճանաչում ստացավ աշխարհում, որպես աստղաֆիզիկայի բյուրականյան դպրոց:

Համբարձումյանը Բյուրականում շարունակեց իր բեղմնավոր գործունեությունը. կարեւոր աշխատանքներ կատարեց կոսմոգոնիայի, անկայուն աստղերի, գազային միգամածությունների եւ աստղակույտերի դինամիկայի ոլորտում: Իր լուծած գլխավոր գիտական խնդիրները Համբարձումյանն ինքը համարում է հետեւյալը. բաց աստղակույտերի քայքայման պատկերացման մշակումը, կրկնակի աստղերի քայքայման բացահայտումը, գալակտիկայի տարիքի գնահատումը, աստղասփյուռների հայտնաբերումը, գալակտիկաների միջուկների ակտիվ դերի բացահայտումը եւ այլն («Կյանքի դրվագներ», 2008 թ., օրագրից, 197196թթ.): 1947 թ-ից մինչեւ 1993-ը Համբարձումյանը եղել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի պրեզիդենտը, ապա, պատվո պրեզիդենտը: 1994 թ-ին Համբարձումյանին շնորհվել է Հայաստանի Ազգային հերոսի կոչում, համաշխարհային նշանակության գիտական արժեքների ստեղծման, գիտության բնագավառում մատուցած բացառիկ ծառայությունների եւ ազգանպաստ հասարակական գործունեության համար: Գիտնականի ազգանպաստ հասարակական գործունեության ամենացայտուն դրսեւորումներից մեկը թերեւս 1989-ին Լեռնային Ղարաբաղի հարցով Մոսկվայում հայ պատգամավորների հացադուլին նրա միանալն է: Մեծ աստղաֆիզիկոսի հիշատակը հավերժացնելու եւ նրա գիտական ժառանգության զարգացումը խթանելու համար ՀՀ նախագահի հրամանագրով (2009 թ., ապրիլի 16) սահմանվել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ (500.000 ԱՄՆ-ի դոլար մրցանակային դրամագլխով): Մրցանակը շնորհվելու է 2 տարին մեկ անգամ, աստղաֆիզիկայի եւ դրան հարակից բնագավառներում ակնառու գիտական աշխատանքի համար: Վ. Համբարձումյանի անվան մրցանակի առաջին դափնեկիրներ դարձան (2010 թ.) շվեյցարացի աստղաֆիզիկոս Միշել Մայորին եւ նրա գիտական խմբի անդամներ Գարիկ Իսրայելյանն ու Նունո Սանտոսին: Համբարձումյանը հանգչում է Բյուրականում, իր իսկ ձեռքով պատրաստած ընտանեկան դամբարանում, որտեղ թաղված են նրա պապը, հայրը, կինը, քույրը, վաղամեռիկ զավակը եւ ուրիշներ:

Հաջորդ հայ Նոբելյան մրցանակակիր կարող էր լինել ֆիզիկոս Գուրգեն Ասկարյանը, որն արտակարգ ընդունակությունների տեր ֆիզիկոս էրՙ ծնված Մոսկվայումՙ ղարաբաղցի բժիշկ ծնողների ընտանիքում: Ծնողները շատ էին ուզում իրենց որդուն տեսնել երաժիշտ, բայց նա նախընտրեց ֆիզիկան, ընդունվեց Մոսկվայի պետական համալսարան եւ, թերեւս, չսխալվեց: Գուրգեն Ասկարյանի գիտական գործունեությանը մենք մի ամբողջ ակնարկ ենք նվիրել («Գարուն», 2009 թ. 5-6, էջ ), ուստի այստեղ բավարարվենք ընդամենը մի փոքր մեջբերումով այդ հոդվածից. «Ասկարյանը դեռեւս 3-րդ կուրսում շատ կարեւոր մի գաղափար հղացավ լիցքավորված մասնիկները գրանցելու վերաբերյալ: Դրա էությունն այն էր, որ արագընթաց լիցքավորված մասնիկը միջավայրով շարժվելիս, նյութի ատոմների հետ փոխազդելով, էներգիա է կորցնում, որն անջատվում է լիցքավորված մասնիկի անցման ուղու երկայնքով: Եվ եթե միջավայրը լինի գերտաք հեղուկ, որն ուր որ է պիտի եռա, ապա եռման համար անհրաժեշտ կլինի շատ փոքր էներգիա: Հենց այդ էներգիան, որն անջատվում է միջավայրի հետ լիցքավորված մասնիկի փոխազդեցության ժամանակ, բավարար է, որպեսզի գերտաք հեղուկը լիցքավորված մասնիկի ճանապարհի երկայնքով եռա: Հետեւաբար, մասնիկի անցման ճանապարհի երկայնքով կառաջանա գոլորշու պղպջակների շղթա, եւ մասնիկի անցման հետքը թափանցիկ միջավայրում կդառնա տեսանելի: Ասկարյանը ոչ բարդ հաշվարկներով համոզվեց նաեւ, որ նման սարքը լիովին իրականանալի է: Բայց նա որեւէ աջակցություն չստացավ եւ որեւէ բան ձեռնարկել չկարողացավ. մտահղացումը մնաց անկատար: Նա դեռեւս գիտական աշխատանքի փորձ չուներ, նույնիսկ չտպագրեց իր այդ մտահաղացումը եւ բավարարվեց ընդամենը մի քանի ֆիզիկոսների հետ քննարկելով: Սակայն մի քանի տարի անց նրա մտահղացած սարքը պատրաստվեց. Ամերիկացի ֆիզիկոս Դոնալդ Արթուր Գլեզերը, որը նրանից անկախ հանգել էր նույն գաղափարին, նման մի սարք ստեղծեց 1952-ին: Սարքում օգտագործվում էր գերտաք հեղուկ, ինչը նույն սկզբունքով թույլ էր տալիս հետեւել լիցքավորված մասնիկների հետքերին: Այդ սարքը կոչվեց պղպջակային խցիկ եւ զգալիորեն ընդլայնեց տարրական մասնիկների դիտարկման ֆիզիկական հնարավորությունները, որի համար Դ.Ա. Գլեզերը 1960 թ-ին արժանացավ Նոբելյան մրցանակի»: Այո՛, լինում է նաեւ այդպես:

**** ****


5

Ամփոփելով Նոբելյան մրցանակին մեր այս անդրադարձը, կրկին դառնանք Յուրի Հովհաննիսյանի խնդրին: Հիրավի, նա այսօր էլ համարվում է Նոբելյան մրցանակի ամենաիրական թեկնածուներից մեկը: Մասնագետների կարծիքովՙ այդ բանի հավանականությունը շատ ավելի կմեծանա, եթե նա ավարտի նաեւ 120-րդ տարրի սինթեզը ամերիկացի գիտնականների հետ, եւ նրա կանխատեսած «կայունության կղզու» վարկածը դառնա ավելի համոզիչ: Բանն այնն է, որ առաջին արհեստական տարրերի սինթեզի համար Նոբելյան մրցանակ տրվել է դեռեւս 1951 թ-ինՙ ամերիկացի գիտնականներ Գլեն Սիբորգին ու Էդվին Մակմիլլանին: Ավելին, 1997-ին Սիբորգի անունով է (Sb - Սիբորգիում) կոչվել 106-րդ տարրը: Ուստի գերծանր տարրեր սինթեզելուց բացի, որը սկզբունքորեն կատարվում է նույն տեխնոլոգիայով, անհրաժեշտ է ցույց տալ, որ այդ տարրերն ակնթարթորեն չեն քայքայվում, այլ փոքրիշատե կայուն ենՙ կարող են որոշ ժամանակ գոյատեւել աշխարհում: Իսկ այդ ցուցանիշի պատկերը հետեւյալն էՙ 117-րդ տարրի կիսատրոհման պարբերությունը (T1/2) վայրկյանի 10-րդ մասի չափ է, 115-րդինըՙ 0.2 վրկ, 113րդինըՙ 5 վրկ, 111-րդինըՙ 26 վրկ ... 105րդինըՙ 33 ժամ եւ այլն: Այդ ճանապարհին զուտ ամերիկյան հակազդեցությունը մեղմելուն թերեւս կարող է նպաստել այն, որ 117-րդ տարրի սինթեզը կատարվել է ամերիկյան կենտրոնների (Օքրիջ եւ Լիվերմոր) հետ համագործակցությամբ: Այդ տարրի սինթեզի համար անհրաժեշտ Բերկլիում-249-ի (T 1/2=320 օր) պատրաստուկն ստացվել է ԱՄՆ-ի Օքրիջ ազգային լաբորատորիայում: 2010 թ. ապրիլին ՀՀ ԳԱԱ տարեկան ժողովում Յուրի Հովհաննիսյանը, որպես ակադեմիայի արտասահմանյան անդամ, հանդես եկավ իր աշխատանքների մասին շատ հետաքրքիր զեկուցումով: Նրան, գոնե արտաքուստ, չեն ընկճել Նոբելյան մրցանակի շուրջ հյուսված պատմությունները. մեծ հարգանքով է խոսում Նոբելյան բոլոր մրցանակակիրների մասին: Նա հետաքրքրվել է նաեւ Հայաստանում ֆիզիկայի զարգացման հեռանկարովՙ գիտություն, որը փառավոր անցյալ ունի մեր երկրումՙ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտով, Ալիխանյանների համբավով ու էլեկտրոնային օղակաձեւ արագացուցիչով... եւ ներկա փակուղային վիճակով: ՀՀ Կառավարությանը նրա մասնակցությամբ առաջարկված ծրագրով նախատեսվում է այն դարձնել Ֆիզիկայի ազգային լաբորատորիա (արտասահմանյան մի շարք երկրների օրինակով) եւ մասնագիտացնել ներկայումս բժշկության մեջ կիրառվող կիսաքայքայման փոքր պարբերություն ունեցող իզոտոպների ստացման ուղղությամբ: Դա, թերեւս, ոչ միայն այդ հսկայական հաստատությունը փրկելու, այլեւ զարգացման նոր, հետաքրքիր ճանապարհ հանելու հեռանկար է:

Գիտնականը Երեւանի պետական համալսարանի ուսանողներին պատմել է 117-րդ տարրի սինթեզի մանրամասերի մասին, ասել, որ դրա համար պետք է եղել 140 օր: Թերեւս նույնքան ժամանակ կպահանջվի նաեւ 120-րդ տարրի սինթեզի համար: Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ 117-րդ տարրն անվանվի Արմենիում, գիտնականն ասել է, որ չի բացառվում. նման բան եղել է Մարի Կյուրի-Սկլադովսկայայի օրոք, նրա հայտնաբերած տարրն անվանել են պոլոնիում (ի պատիվ նրա հայրենիք Լեհաստանի, երբ ինքը Ռուսաստանի քաղաքացի էր եւ ապրում էր Փարիզում): Իսկ նորահայտ տարրերը մինչեւ օրս անվանվել են մոլորակների, գիտնականների եւ բնակավայրերի (որտեղ սինթեզվել են) անունով, որը կատարում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անվանակարգության հանձնաժողովըՙ ԻՅՈՒՊԱԿ -ը: Մնում է ընդամենը մաղթել, որ Յուրի Հովհաննիսյանի գլխավորությամբ նավարկող ֆիզիկոսների այդ օգտաշատ նավը բարեհաջող հասնի շատ ցանկալի «Կայունության կղզի»: ***

Այս հարցում թերեւս ամենաանհաջողակն ամերիկահայ գիտնական Ռայմոնդ Դամադյանն է, որը գրեթե ամեն ինչ արեց բժշկության մեջ ներկայումս լայն կիրառություն գտած մագնիսառեզոնանսային շերտագրության (ՄՌՇ) հայտնագործման ու զարգացման համար, նաեւ հրապարակավ վիճարկեց հայտնագործության առաջնությունը, բայց անօգուտ: Նոբելյան կոմիտեն 2003 թ-ի բժշկագիտության բնագավառի մրցանակը շնորհեց ամերիկացի քիմիկոս դոկտոր Պոլ Քրիստիան Լոտերբուրին եւ բրիտանացի

ֆիզիկոս Պիտեր Մենսֆիլդին: Խնդրո առարկայի մասին «Նյու Յորք Թայմսը» գրել է. «Այդ հիմնահարցը վեճի առարկա էր դոկտոր Դամադյանի ու դոկտոր Լոտերբուրի միջեւ եւ ակադեմիական շրջանակներին հայտնի էր տարիներ առաջ: Որոշ մտավախություն կար, որ Նոբելյան կոմիտեն տվյալ հայտանգործությունն ընդհանրապես չի հայտավորի մրցանակի համար. շվեդները հայտնի են ոչ միարժեք հայտնագործությունները չխրախուսելու իրենց համբավով: 74-ամյա դոկտոր Լոտերբուրի առողջական վիճակը վատ էր, եւ հնարավոր է, որ կոմիտեն որոշել է այդ հայտնագործության համար նրան մրցանակ շնորհել հիմա կամ երբեք, որովհետեւ հետմահու մրցանակ չի տրվում» (Լոտերբուրը մահացել է 2007-ի մարտին): Ռայմոնդ Դամադյանը ծնվել է 1936 թ-ինՙ Նյու Յորքի նահանգի Մելվիլ քաղաքում: 1956 թ-ին Վիսկոնսին-Մեդիսոնի համալսարանում ստացել է մաթեմատիկայի բակալավրի, 1960 թ-ինՙ դոկտորի աստրճանՙ Նյու Յորքի Ալբերտ Էնշտեյն բժշկական վարժարանում: 1971-ին, լինելով Հարվարդի համալսարանի ասպիրանտ, Դամադյանը «Science» ամսագրում հոդված է տպագրել այն մասին, որ օրգանիզմի ուռուցքային եւ բնական հյուսվածքները տարբեր կերպ են արձագանքում միջուկամագնիսային ռեզոնանսին (ՄՄՌ), եւ առաջինն է առաջարկել այդ երեւույթն օգտագործել քաղցկեղի վաղ ախտորոշման համար: 1974 թին նա առաջինն է ստացել նաեւ ՄՄՌ շերտագրությանՙ չարորակ նորագոյացությունների ախտորոշման նպատակով օգտագործման արտոնագիր: 1978-ին Դամադյանը կազմակերպել է սեփական ընկերություն (FONAR) եւ արտադրել ՄՌՇ սկաներներ (տեսածրիչ): Բայց նրա մշակած «կենտրոնացված դաշտային տեխնոլոգիան» ավելի նվազ արդյունավետ էր, քան Մենսֆիլդի եւ Լոտերբուրի մշակած գրադիենտային մեթոդը: Մագնիսառեզոնանսային շերտագրության հիմնադրման տարեթիվը, այնուամենայնիվ, համարվում է 1973, երբ պրոֆեսոր Պոլ Լոտերբուրը «Nature» ամսագրում գրել է այդ երեւույթի մասին, իսկ հետագայում Պիտեր Մենսֆիլդը մշակել է պատկերների ստացման մաթեմատիկական ալգորիթմները:


6

Այդուհանդերձ, Ռայմոնդ Դամադյանի անուրանալի ներդրումը հայտնի է գիտական աշխարհին: Բարձր է գնահատվել նրա վաստակը. նա արժանացել է ԱՄՆ-ի Տեխնոլոգիայի բնագավառի ազգային մեդալի, նրա արտադրած առաջին սկաների բնօրինակըՙ «ամբողջ մարմնի համար», տեղադրված է ԱՄՆ-ի Գյուտարարների փառքի ազգային սրահում (Օհայոյի նահանգի Ակրոն քաղաքում): Դամադյանի աշխատանքները ճանաչվել են ԱՄՆ-ի մի շարք նահանգներում, իսկ 2001-ին նա արժանացել է Lemelson-MIT պարգեւինՙ որպես ՄՌՇ սկաների հայտնագործող: 2002-ին, արդեն սկսված վիճաբանության շրջանականերում, Դամադյանը հայտարարել է. «Ես կասկածում եմ, թե ՄՌՇ-ն կհայտնաբերվեր, եթե ես ծնված չլինեի: Իսկ, եթե Լոտերբուրը չլիներ, ես վաղ թե ուշ կհասնեի դրա բուն էությանը» :

Խորհրդավոր ԼՌՈՒԹՅԱՆ խոսուն հետքերը

Իրականության և երևակայության սահմանը գծվում է հիմնավոր փաստերի ճշմարտացիությամբ: Պարույր Սևակի անձեռակերտ տաղանդի Աստվածային կատարելության` նրա ստեղծագործ Հանճարի բացահայտման ձգտումը, անկախ համոզմունքից, ի վերուստ ենթադրության մեծ շեշտ է կրել անգամ իրական փաստերի առկայության դեպքում: Իրավ մեկ ու մի քանի կյանքն էլ բավ չէ Պարույր Սևակին նորովի ու յուրովի բացահայտելու համար. գիտակցել, հանուրին մեկնել նրա աշխարհաշեն բառի արժեքը, մարդավերծան խոսքի կշիռը, տիեզերական խոհի փիլիսոփայական ուղենիշը: Մարդ, ով իր ետևից չի այրել իրեն և իր հանճարին կապող կամուրջները. չի ծպտվել դիմակների ետևում, գաղտնագրերով չի խոսել. նրա մտքերը հասու էին և են գիտակից մտքին և թարգմանելի` բոլոր ազգերի համար. ահա այստեղ է

կայանում բանական ՄԱՐԴՈՒ իրական մեծությունը` մարդկային արժեքը: Զոհաբերեց ինքն իրեն` իր Հանճարին. ԽԵՂԴԵՑ իր Ես-ի տառապանքը, բայց ՉՍՊԱՆԵՑ իր մեծ ՍԵՐԸ: Մեծություն էր իր պարզության, ընկալելիության մեջ, նույնքան պարզ` իր Մեծության մեջ, որում և եղավ մեծ արգելքը` խոչընդոտը` իրականության վերծանման` բացահայտման: Լինելով այդ չափ զորեղ անհատականություն, անձնական խնդիրների և բյուրոկրատական քաշքշուկների պատճառով բազմիցս հայտնվելով ծանր հոգեվիճակում` անձնուրաց հավատարիմ մնաց իր Ես-ին` իր բացառիկ ազնվությանն ու անկեղծությանը` Մարդկային տեսակի Արարչատուր արվեստին: «Ի՞նչ էր ասում Պարույր Սևակի ԼՈՒՌ գրիչը», «Եղերական մահվան` վթարի չբացահայտման», «Զավակների մինչ օրս ընդունած զուսպ կեցվածքի» և «Աստվածային սիրո մեջ գլուխ բարձրացրած փողի խնդիրը», այս և այլ հարցերի համակ ու խորհրդավոր ԼՌՈՒԹՅԱՆ խոսուն հետքերը կարմիր թելի պես անցնում են Մեծ բանաստեղծի նամակների միջով: Սուլամիթային ուղղած հարյուրավոր նամակները` ոչ միայն խենթ ու ինքնամոռաց, տառապագին սիրո, վեհ ու անտեղիտալի պայքարի ու սիրո անթարգման բանականության, այլև օրինակելի բարոյականության զգացական բովանդակությամբ արտահայտման միջոց են, որպես արձակ, գեղարվեստական յուրաոճ և բարձրաճաշակ ստեղծագործություն, համաշխարհային գրականության անթոլոգիայում առանձնահատուկ ուշադրության արժանի: «Ինչու»-ների պատասխանները երբեմն կյանք են արժենում, իսկ հապաղելիս, առավել ևս ուշանալիս, անխուսափելի են գլուխ բարձրացնող մտացածին ու ստահոդ արկածներն ու վարկածները: «Ինչո՞ւ Պարույր Սևակը լռեց». «Շատ վատ եմ աշխատում: Այսինքն` չեմ աշխատում: Վաղվանից սկսելու եմ…»: Դեռևս 1961 թվականին գրված նամակի այս տողերը փաստում են նրա խռիվ ու ցրիվ մտքերի տասնամյա տառապանքը, բայց, անկախ ամեն ինչից, նա ինքնավերագտնումի հզոր կամքի ուժ ուներ. գրել է հրապարակախոսական հոդվածներ, հաղթահարելով ինքն իրեն, ստեղծագործել է, և չնայած դժկամորեն, բայց մասնակցել է գրական համնդիպումներին, ավաղ մահից դեռևս 4-5տարի առաջ խոնարհեց զենքը` Գրիչը: Այս մասին է վկայում նրա ստեղծագործական ժամանակակգրությունը…: Մտքի ծայրով չխորհեք անգամ, թե լռեց Պարույր Սևակը, քանզի ասելիք չուներ: Ո´չ, կրկին ու կրկին` ո´չ: Քանզի ԼՌՈՒԹՅՈՒՆՆ էր նրա մեծ խոսքը` ասելիքը. թույլ տվեք ասել` ՊԱՏԻԺԸ, նեղացած ընկերոջ, գրչակցի, ի վերջո` զավակի ըմբոստ կեցվածքը, ընդվզումը, տառապանքի ճիչը, անանց ցասումը: Մի քանի կուսակցական պնակալեզների պատճառով հայ ժողովուրդը զրկվեց համամարդկային անգնահատելի ժառանգությունից. այս էր մեծ ՊԱՏԻԺԸ` հաշվեհարդարը, նրանց նկատմամբ, ովքեր, չարակամության անթաքույց դրսևորումով, բայց, անկասկած, ներքուստ գիտակցելով նրա ստեղծագործական մտքի արժեքը, առանց քննումի ու քննարկումի, բյուրոկրատական քաշքշուկով ավելացնում էին հրատարակչական խեղկատա-

կությունը. «10 օրվա գործը ձգձգվում-քաշքշվում է 3-4 ամիս, և դա արվում է այնպիսի մախինացիաներով, կնիկավարի, որդա-ոջլաբար, որ… էլ ջիղ չմնաց: Տղա մենք ազգ չենք, մենք թյուրիմացություն ենք: Մեր արյունը վաղուց է մածուն դարձել, այն էլ խանութի (անյուղ-անսեր) մածուն… »,- 1967 թ. Փետրվարի 12-ին դառնացած գրեց Պարույր Սևակը Վահե Հովակիմյանին: Հասկանալ` գիտակցել է հարկավոր, թե հայ ժողովուրդը և համաշխարհային գրականությունը ինչից զրկվեցին: Թող կոպիտ չհնչի, և քանզի ճշմարտությունը ցավոտ է, իսկ այս պարագայում` լռելը` մեծ մեղք, ապա` այո´, Հայոց Հանճարի թիկունքը դատարկ էր: Վայելել ժողովրդի համազգային սերը, դա դեռ նեցուկ չէր. Հայ ժողովուրդը նրան մեն-մենակ էր թողել անձնական խնդիրների գորդյան հանգույցում, գրողների միության հեղձուցիչ միջավայրում, ЦК-ի ուշադրության կենտրոնում և «սովետական հրատարակչության թնդանոթի առաջ. «Ես համատարած վերք եմ: Եվ սրանք բառեր չեն, այլ փաստ: Ես չգիտեմ, թե ինչ կլինի ինձ հետ, եթե այսպես շարունակվի: Ինձ համար այնպես ծանր է, որ ուզում, ամբողջ սրտով միայն մի բան եմ ուզում. մեռնել: Անկեղծ ասեմ, և ծանրակշիռ. ուզում եմ մեռնել…»: Պարույր Սևակի ԼՌՈՒԹՅՈՒՆԸ մեծագույն ՊԱՏԻԺՆ էր` հատուցումը, իր տառապանքի ցավին` համազգային անտարբերությանն ի պատասխան. «Անտարբերությո՜ւնը… Ուխտյալ թշնամու պես հետևում է նա ինձ, Բուսնում խոտի´ նման, Թառում փոշո´ւ նման, խեղդում խորխի´ նման»: «Աստվածային սիրո մեջ գլուխ բարձրացրած փողի խնդիրը». Երբ մտավորականը կամ արվեստագետը ստեղծագործելիս անէանում է իր միջավայրից, ներքաշված տարերքի մեջ, ձուլվում տիեզերական ուժերին, նա փողի մասին չի մտածում, դրա բացակայությունը զգում է միայն բացակայության ժամանակ, որին արձագանքելը ծանր է. «Քեզ օգնել, հարազատս, ցավոք չեմ կարող, ինչ-որ կերպ ապրիր, մինչև որ փող կհայտնվի»: Սա միակ նամակը չէ, որտեղ խոսվում է փողի մասին: Դատելով տողերից, կարելի ասել` նա ֆինանսապես օգնել է Սուլամիթային: Եվ ոչ իր կամքով, քանի որ խնդիրը կծագեր պահանջից հետո միայն: Եթե դա լիներ բանաստեղծի կողմից զուտ ուշադրություն, ապա` մեկ, երկու, ի վերջո, Սուլամիթան կխնդրեր փող չուղարկել, կնշեր, որ նա նեղություն չկրի, և որ դրա կարիքն ամենևին էլ չկա…: Բայց այդպես չի վարվել: Դժվար չէ պատկերացնել, թե որքան ծանր է եղել Պարույր Սևակի համար, երբ կինը, որին «սիրում էր խելագարի պես, գազանի նման, ինչպես հիվանդ», իրենից գումար է խնդրել (գուցե պահանջել), նա չի կարողացել ընդառաջել: Բանաստեղծի հոգեկան անդորրը խաթարելու ևս մի առիթ` խթան էր սա, որն իր ոչ պակաս «նպաստն» է բերել խոչընդոտելու նրա ստեղծագործ հոգու խաղաղությունը: «Եղերական մահվան` վթարի չբացահայտման» և «Զավակների մինչ օրս ընդունած զուսպ կեցվածքի» իրական պատճառը նաև Նամակների իրողության` անմեղ-մեղավոր բովանդակության մեջ պետք է փնտրել. «…Բայց թե ինչ բույր ունես դու, դա արդեն հաստատ գիտեմ, էլ չեմ ասում համի մասին:


7

Իմ բուրմունք, ախր ես չեմ կարող առանց այդ բույրի…»: «…Իմ լուսավոր, լուսավորլուսավոր հեքիաթ, իմ սիրտ, բարի գիշեր, - լավ երազներ, իմ հարազատ կրակ, հանգստացիր իմ անկշտությունից…»: «Աղաչում եմ, մի եղիր այդպես հարազատ: Եղիր ընդամենը կին, ու ես կկարողանամ մոռանալ քեզ: Եղիր մարդ, ու ես այդքան չեմ կարոտի քեզ… Անձրևը դադարեց: Իսկ դու ինչու՞ ես շարունակվում: Չեմ ու-զու-մ: Հասկանում՞ ես: Լսում՞ ես: Չեմ ու-զու-մ: Էլ չեմ կարող… »: «…Երբեք մի մոռացիր, որ ես քեզ հետ եմ, ես քոնն եմ: Ես սիրում եմ քեզ Մեծ սիրով: Եթե դու Այն ես, ում անվանում եմ Ինքը, ապա իմ սիրո համար ոչինչ չի նշանակում, թե դու ում կսիրես (չակերտների մեջ կամ առանց դրանց), ում հետ և ինչպես կամուսնանաս, քանի երեխա կունենաս և այլն: Միայն թե մնա այն, ում ես սիրեցի և սիրում եմ, ու երբեք մի մոռացիր, որ ես քոնն եմ, որ ես քեզ հետ եմ լինելու, թեկուզ հեռվից, թեկուզ անջատված…»: «……»:«….»: …. Նամակներն այնքա՜ն զգացմունքային, անկեղծ, որոշները` նեղ անձնական բովանդակության էին, որ ավտովթարի առիթով կազմված քրեական կեղծ գործի կարճման հիմք` չբացահայտման համար իրական պատճառ, խաղաքարտ կարող էին հանդիսանալ: Այն ձեռքը, որ նրա կենդանության օրոք արգելել էր «Եղիցի լույս»-ի ազատ վաճառքը, իսկ մահից օրեր անց հանեց վաճառքի, «թեթև շարժումով» հրապարակ կհաներ Պարույր Սևակի մեծ ՍԻՐՈ (և այն էլ ազգությամբ ոչ հայ) անկեղծ ու զգացմունքային նամակները: Ինչպե՞ս կընդուներ ժողովուրդն իրողությունը` անհերքելի փաստերը, ինչպե՞ս կընկալվեր անազատության իշխանությունում սիրո արտահայտման այդչափ ազատությունը, չէ՞ր փոխվի արդյոք նրա վերաբերմունքը Մեծ բանաստեղծի նկատմամբ, դժվար է ասել: Ոչ ոք չէր կարող երաշխավորել, որ նամակների` նրա անձնական կյանքի էջերի հրապարակումը, ծանր հարված` մի նոր կորուստ չէր լինի ժողովրդի համար…. Պետք չէ մոռանալ` Սովետական հասարակարգը անհանդուրժող էր, չէր արտոնում վերապահում նաև սիրո զգացմունքային ազատության դրսևորման և արտահայտման հարցերում: Կուսքարտուղարների ձեռքում Սևակի նամակները, որոնց լուսապատճեններն անպայման կլիներին КГБ-ի արխիվի հատուկ թղթապանակում, ազդեցիկ և զսպող հակակշիռ էին ցանկացած դրսևորման: Համաշխարհային գրականության ու արվեստի հսկաներին կարելի էր իրենց զգացմունքներին ու հույզերին ազատություն, անձնական նամակներում անչափ չափի մեջ անկեղծ լինել, իսկ Պարույր Սևակին` ո´չ: Ինչո՞ւ: Քանզի Սովետական հասարակարգ էր: Եվ որ Պարույր Սևակն էլ ՀԱՅ էր, և այլն էլ Հանճարեղ Հայ: Ով վայելում էր հայության (և ոչ միայն) անսահման սերը, համակրանքն ու հարգանքը` որպես հոգևոր հարստություն, և մեծագույն ակնածանքն ու պատկառանքը, որպես` նորագույն պայքարի գաղափարի Մարտիկ: Տարիներ անց էլ «բանաստեղծի որդիները հետամուտ են իրենց ընդունած կրավորական կեցվածքին»` որդեգրած լռությանը:

Զավակների լռության պատճառը Սովետական հասարակարգում միանգամայն հասկանալի էր. նախ` կյանքի նկատմամբ սպառնալիքի գործոնը գործում էր անխափան, որքան էլ դա տգեղ հնչի, ժամանակի համար «բնական երևույթ էր», և երկրորդ` նամակները… որոնցով պատվի և անվան հարց է դրվել…, ոչ թե իրենց` զավակների, այլ հոր` Պարույր Սևակի: Լռությունը բոլոր ժամանակներում համարվել է ծանրակշիռ խոսք. Դեռևս տարիներ առաջ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում, դասխոսության ժամանակ բանաստեղծի որդին` Արմեն Ղազարյանը, շատ հպանցիկ է անցնում վթարի հանգմանքներից, համարձակ ուսանողուհիներից մեկի հարցը`«Թե ինչո՞ւ չեք ասում, որ Պարույր Սևակին սպանել են», հսկայական լսարանին առջև նա պատասխանում է` «Գիտեք` դա դեռ ապացուցված չէ»: Հաջորդ դասախոսության ժամանակ լսարանը գրեթե դատարկ էր…: Մինչ օրս էլ բանաստեղծի որդիները չեն թաքցնում Սուլամիթային ուղղված հոր` Պարույր Սևակի նամակների հրատարակման վերաբերյալ իրենց ոչ այնքան բարյացակամ վերաբերմունքը: Այսօր Սուլամիթայից վերցված, երբևէ չհրատարակված Պարույր Սևակի կյանքի վերջին տարիների նամակների լուսապատճեններ կան, որոնք գտվում են հետաքրքրասերների ձեռքին, ովքեր, չնայած իրենց մեծ ցանկությանն ու ջանքերին, ոչ մի կերպ դրանք հրատարակել չեն կարողանում: Թե ինչո՞ւ` դատեք ինքներդ… Այսուհանդերձ, շրջադարձային կլինե՞ր Հայ ժողովրդի վերաբերմունքը նամակների հրապարակումից հետո: Դժվար է ասել: Այդ հիմա է, որ շատ հանգիստ է ընդունվում և բնական է համարվում մարդու նեղ անձնական նամակների (և ոչ միայն) հրապարակումը, խոսքի մտքի, երևակայության ազատությունը` համարելով 21-րդ դարի ձեռքբերում: «Քեզ համար քո կյանքը ոչ ոք չի անցնի…». Ոչ ոք իրավունք չուներ և չունի խցկվել Պարույր Սևակի կյանքի` առավել ևս նրա նամակների բովանդակության մեջ, քննել անքննելին, ուր միայն ՍԵՐՆ է հորդում` Աստվածային ՍԵՐԸ: Դա Նրա կյանքն էր, Նրա մեծ ՍԵՐԸ: Սիրո խելացնոր ու անհաս տենչը, ներշնչանքի աղբյուրը, կյանքի իր ընտրած ուղին, իր սահմանած սկզբունքը, ապրելու ձևն ու բանաձևը: Այսօր էլ` տարիների հեռվից, ազատության առագաստից, անշեջ կրակի պես բոցավառվում է Պարույր Սևակի մեծ ՍԵՐԸ` Դարի մեծագույն ՍԵՐԸ: Օրինակելի` գեղեցիկի ընկալում, ուսանելի` հավատարմություն, չափանիշ` անեղծության, …:

Եվ ահա որպես Սուրբ Մասունք` դարերն ի պահ են առել Պարույր Սևակի` ՍԻՐՈ մեծ Վարպետի վերջին նամակը` փութկոտ հպարտությամբ ու աներեր վեհութ-

յամբ գրած անբեկանելի կտակը. «Ես չեմ ամաչում իմ սիրո համար…….» Ջեմմա Բաղդադյան

Լեոնարդո դա Վինչիի վրձնած վերջին՝ «Աշխարհի Փրկիչը» կտավը, համաշխարհային ռեկորդ էր սահմանել 2017-ին:

Անհետացել է աշխարհի ամենաթանկարժեք կտավը, այս մասին հայտնում է The New York Times-ը: Նյու Յորքում Christie’sի 19 րոպե տևած աճուրդում լոտի մեկնարկային գինը 100 միլիոն դոլար էր։ Անանուն մի գնորդ հեռախոսային զանգով նկարը գնել էր 450,3 միլիոն դոլարով։ Անանուն մի գնորդ հեռախոսային զանգով նկարը գնել էր 450,3 միլիոն դոլարով։ Աճուրդից մեկ ամիս հետո Արաբական Միացյալ Էմիրություններում Լուվրի մասնաճյուղը հայտարարեց, որ կտավը կցուցադրվի Աբու Դաբիում: 2018-ի սեպտեմբերին ցուցադրությունը անհայտ պատճառով չեղարկվեց: Այսօր ԱՄԷ Լուվրի մասնաճյուղի աշխատակիցները The New York Times-ին ոչ պաշտոնապես ասել են, որ չգիտեն՝ որտեղ է կտավը: «Աշխարհի Փրկիչը» կտավը Փարիզի Լուվրում էլ չեն գտնում, թերթին հայտնել է աղբյուրը: Ֆրանսիացի պաշտոնյաները, սակայն, ակնկալում են, որ կտավը սեպտեմբերին կհայտնվի Փարիզում կայանալիք ցուցահանդեսում, որը նվիրված է Լեոնարդո դա Վինչիի մահվան 500-ամյակին: Գուցե նկարը գնորդի մոտ է՝ գրում է The New York Times-ը: Թերթի աղբյուրի խոսքով՝ գնորդը Սաուդյան արքայազն Բադր իբն Աբդուլլահ Ալ-Սաուդն է:՛՛ Գնորդը Սաուդյան արքայազն Բադր իբն Աբդուլլահ Ալ-Սաուդն է: Մի վարկածով՝ նկարը չի ցուցադրվել ԱՄԷում: Արքայազնը որոշել է այն պահել իր մոտ: The New York Times-ը փորձել է պարզաբանում ստանալ Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանատնից, բայց ապարդյուն: Թերթի աղբյուրը, որը ծանոթ է վաճառքի բոլոր մանրամասներին, վստահեցնում է, որ աճուրդից հետո կտավը պիտի ուղարկվեր Եվրոպա: Նյու Յորքի համալսարանի գեղարվեստի ինստիտուտի պրոֆեսոր Դիան Մոդեստինին, որը մասնակցել է «Աշխարհի Փրկչի» ռեստավրացիային, պատմել է, որ ապահովագրական ընկերությունը պատրաստվում էր Ցյուրիխում հետազոտել նկարը, բայց փորձաքննությունը չեղարկվել է: Փորձագետ Դանիել Ֆաբիան, որը պետք է մասնակցեր հետազոտությանը, հրաժարվել է մեկնաբանություն տալ: Հեղինակ՝ Արփի Մուրադյան


8


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.