Չարենցի երևանյան գարունը և Պուշկինի բոլդինյան աշունը
“The Community Culture Foundation” 150 S. Glenoaks Bld. # 8047, Burbank, CA 91502 Email: culturefoundation@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáµ»ñï سñ·³ñÛ³Ý Chief Editor ROBERT MARGARYAN îÝûñ»Ý` سñï³ ü³ñÙ³Ýáí³ Director Marta Farmanova гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ òáÕÇÝ» гñáõÃÛáõÝÛ³Ý (è¸, ØáëÏí³) Computer typing and design Coxine Harutunyan (Moscow)
ÂÕóÏÇó` ²ñïÛáÙ ¶¨áñ·Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Artyom Gevorgyan (Yerevan)
Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:
»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2019
2
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն
Մեզ հաճախ են մեղադրում կարևոր իրադարձությունների ու աչքի ընկնող անհատների մեջ հայկականը տեսնելու «սնապարծության» համար, բայց ինչպես ասում են՝ եթե ծուխը կա՝ ուրեմն կրակից է ելել: Վերածննդի հանճար Լեոնարդո դա Վինչին ևս զերծ չի մնացել հայերիս նմանօրինակ «նկրտումներից»: Վերջերս հայկական լրատվամիջոցներով տարածվել է հետաքրքիր տեղեկություն, թե դա Վինչիի ծածկագրերի մի մասը կարդացվում է հայերեն, այն էլ ոչ թե սովորական ձևով, այլ հայելային անդրադարձմամբ, երբեմն էլ՝ գլխիվայր շրջված: Այդ բացահայտման մասին դեռևս 2008 թ. դեկտեմբերի 25-ին ռուսական մամուլում «Դա Վինչիի ծածկագիրը» վերնագրով հոդված է հրապարակել Եգոր Օռլովը: Արվեստի պատմաբանները վաղուց բացահայտել են, որ 14521519 թթ. կյանքն ապրած նկարիչն ու գիտնականը, որ ամենուր գնում էր նշումների ալբոմը գոտուց կախ, հազարավոր ձեռագիր էջեր է թողել, որոնց մեծ մասը՝ ծածկագրված: Նրա շատ ծածկագրեր վաղուց վերծանվել և ուսումնասիրվել են, այդ թվում՝ լատինագիր նշումների հայելային անդրադարձումները: Տեղեկություններ կան, որ աշխատելիս Լենարդոն հայելիներ է օգտագործել: Վերջին բացահայտման հեղինակը Երևանի մանկավարժական ինստիտուտի գեղանկարչության բաժնի շրջանավարտ, այժմ ՌԴ Լիպեցկ քաղաքի բնակչուհի Արմինե Խաչատրյանն է: Իրապաշտները գուցե անհավանական համարեն Արմինեի հետ կատարվածը, բայց պարտավոր ենք խոստովանել՝ մեր հայրենակցուհու բացահայտման մեջ մեծ դեր է խաղացել… երազը: Հայրենիքից հեռու ապրուստ վաստակելու համար նկարչի վրձինը մոռացած Արմինեին տարիներ առաջ երազում երևացել է գեղանկարչության նրա կուռքը՝ Լեոնարդո դա Վինչին և առաջարկել կրկին վերադառնալ նկարչությանը ու գրել միաժամանակ երկու ձեռքով: Անհավանականը շարունակվում է Արմինեի տեսողության առանձնահատկությունների նկարագրությամբ՝ նա կարողանում է կարդալ շատ մանր գրանշանները, ասես աչքերը «տասն անգամ մոտեցրած հեռադիտակի» փողեր լինեն: Սակայն այս դեպքում անհավանականը հավաստի է դառնում հոդվածին կցված բժշկական եզրակացությամբ, առ այն, որ Արմինե Խաչատրյանի տեսողությունը յուրա-
հատուկ է: Այս ամենը քիչ է՝ նկարչուհին նաև կարողանում է կարդալ թե հայելային անդրադարձմամբ նշանները, թե գլխիվայր շրջվածները. սա էլ երեխա ժամանակ դասերը եռափեղկ հայելու առջև սովորելու շնորհն է:
Մարգարեական երազից հետո գրախանութ վազելով՝ Արմինեն բացում է Վերածննդի հսկայի վերատպությունների գրքի պատահական էջը. «Ես բացեցի այն էջը, որտեղ «Սիրտ» նկարն է: Նայեցի վերատպությանը և ախ քաշեցի: Այն տեղում, ուր սիրտն է պատկերված, հստակ հին հայերեն տառեր տեսա»:
փոփոխվել է: Քանի որ Լեոնարդոյի նկարների անկյուններում գրվածները վերծանելը Արմինեին շատ պարզ է թվացել, մտածել է, թե գաղտնիքը վաղուց բացահայտված է: Սակայն իր երազից ամիսներ անց լսել է, թե ինչպես է «Երեխան մոր արգանդում» նկարի գնման առնչությամբ (ձեռք բերողը եղել է Անգլիայի թագուհին) հաղորդավարն ափսոսանք հայտնում, թե այնտեղ եղած գրությունը ոչ մի կերպ չի հաջողվում վերծանել: – Ինչպես թե,- բացականչում է նկարչուհին,- ախր այնտեղ շատ պարզ գրված է. «Վախով եմ գրում, հանկարծ մայրս չնկատի»: Ինչպես պարզվում է Ե. Օռլովի հոդվածից՝ Արմինեն Լեոնարդոյի վերաբերյալ իր բացահայտումների մասին գիրք է գրել: Այնտեղ այլևայլ հետաքրքրական տեղեկություններ կան, օրինակ՝ Ջոկոնդայի ճակատին արված հայերեն գրության մասին՝ «Ամաչկոտ», անկյունում էլ գրված է. «Ների՜ր, մունետիկ» և այլն: «Ես՝ Վաչիս» գրությունից էլ եզրակացնում է, թե դա կարող էր նկարչի կնունքի հայերեն անունը լինել: Արմինե Խաչատրյանը սովորել է երկու ձեռքով միաժամանակ գրել, ինչպես ըստ երևույթին հենց Լեոնարդոն է կարողացել անել: Լեոնարդոյի ներքոդրյալ ձեռագրերը գտել և հայելու առջև լուսանկարել են «Լույսաշխարհ» կայքի աշխատակիցները: Թեև պարզ չի երևում, բայց ըստ ընդհանուր տեսքի՝ հայերեն գրություններ են, նշմարվում են նաև առանձին բառեր ու տառեր:
Դա Վինչիի գծանկարը վերծանել է Արմինե Խաչատրյանը Գիրքը տուն տանելով՝ Արմինեն սկսել է կարդալ վերատպության անկյան գլխիվայր գրությունը. «Մասիս սարի ճակատին՝ Մուշ երկրում, ես լսեցի, որ թուրքերը խարույկի են հանել մորս քույրերին»: Տեղեկատուների օգնությամբ նա փորձել է ընթերցածն իմաստավորել: Հոդվածագիրը ենթադրություն է անում, թե «Սիրտ» նկարում պատկերվածը ոչ թե սոսկ երկու սրտեր են, հավանաբար մոր և մանկան, այլ Արարատ սարը՝ իր երկու գագաթներով: Չմոռանանք, որ համաձայն առասպելի՝ Սիսն ու Մասիսը նման են երկու սրտերի՝ մեծահասակի ու մանկան: Արմինեն վերծանելով ծածկագիրը՝ եզրակացնում է, որ նկարում արտացոլված է հինգ տարեկանում մորից հեռացված Լեոնարդոյին մաշած կարոտը: Պատմությունը ևս դա է հաստատում. այն ժամանակ, երբ նկարիչն ստեղծել է «Սիրտը»՝ Օսմանյան կայսրությունը բզկտել է Հայաստանը, որը կարճ դադարներով եղել է նաև թուրք-պարսկական կռիվների թատերաբեմ: Օռլովը եզրակացնում է. «Դրանց սարսափների մասին, երևում է, նկարիչը ցանկացել է սերունդներին պատմել»: Ի լրումն ասվածի՝ երբեմն-երբեմն կարծիքներ են հնչում, թե Լեոնարդոյի գեղջկուհի մայրը Կիլիկիայից Իտալիա տեղափոխված հայերից է եղել: Երբ իր վերծանած հայերեն շարադրանքը Արմինե Խաչատրյանը ցույց է տվել հայագետ Ներսես Մկրտչյանին, նա հաստատել է, որ դա 12-րդ դարի հայերեն է: 16-րդ դարի Իտալիայում 12-րդ դարի հայերենի առկայությունը նրանք բացատրում են այսպես. 12-րդ դարում մեծ թվով հայեր Կիլիկիայից Իտալիա են գաղթել և ըստ երևույթին գրեթե քարացած վիճակում պահպանել իրենց հետ տարած հայերենը, մինչդեռ բնօրրանում լեզուն բնական ճանապարհով
Լեոնարդո դա Վինչիի և հայերի առնչություններին բազմիցս անդրադարձել է ականավոր գրող Կոստան Զարյանը: Այդ թեման նրան գրավել է դեռևս 1920-ականներին, դրա շուրջ Հայաստանից դուրս դասախոսություններ է կարդացել, 1967թ. հրապարակումներ ունեցել «Սովետական արվեստ» ամսագրում, որոնք հետագայում տեղ են գտել «Նավատոմար» ժողովածուում (1999թ.): Կոստան Զարյանը բազմաթիվ փաստեր է բերում, որոնք հաստատում են Վերածննդի մեծ նկարչի, ճարտարապետի, գիտնականի և մտածողի ու հայերի առնչությունները: Արվեստաբանների ու պատմաբանների մի մասը պնդում է, որ Լեոնարդո դա Վինչին այցելել է Կիլիկյան Հայաստան, իսկ շատերը, հատկապես իտալացիները, ամեն կերպ դա ժխտում են, նրա «Հայկական նամակները» և տեղանքի ու դեպքերի նկարագրությունները համարում երևակայության արդյունք կամ գեղարվեստական հնարանք, ոչ ավելի, ոչ պակաս՝ ապագա վեպի նախագիծ:
3
Կոստան Զարյանը բազմաթիվ հետազոտողների վկայությունների հիման վրա համոզիչ փաստեր է բերում ապացուցելու, որ Դա Վինչին հավանաբար որպես Եգիպտոսի սուլթանի ինժեներ, եղել է Կիլիկիայում, ավելին՝ հասել է նաև Հայաստան: Դրանց վկայությունն են բնակավայրերի ու իրադարձությունների հավաստի նկարագրությունները, որոնք պատմական փաստերով ևս հաստատվում են: Կոստան Զարյանը հիշեցնում է, որ 1516-րդ դարերում Ֆլորենցիայում հայերին շատ լավ են ճանաչել: Քաղաքի վրա իշխող բլրին կառուցված բազիլիկ եկեղեցին՝ Սան-Մինիատոն, եղե է Լեոնարդոյի սիրելի վայրը: Հայտնի է, որ այդ եկեղեցին նախկինում կոչվել է ՍանՄինիաս, մի հայի անունով, ով 250 թ. Տոսկանայում քրիստոնեություն է քարոզել և տանջամահ արվել: Պատանի Լեոնարդոն հաճախ է այցելել այդ եկեղեցին, սիրել է զննել հատկապես գլխավոր խորանի խճանկարները: Եկեղեցում նա հանդիպելիս է եղել մենաստանի անապատականների հետ, որոնք հայր Լուգանոյի վկայությամբ եղել են երկարամորուս ու հրաչյա հայեր: Հենց նրանք էլ կարող էին պատանուն պատմած լինել Հայաստանի, նրա գեղեցկության և դաժան ճակատագրի մասին: Իսկ վերածննդի Ֆլորենցիայում հայտնի են եղել առնվազն մեկ տասնյակ հայ սրբեր: Ասվածը հիմնավորելու համար կարևոր փաստ է նաև Լեոնարդոյի ներկապնակում տեղ գտած մուգ դեղին կամ բաց շագանակագույն եզակի գույնը, որն ինքը կոչել է «տերրա Արմենա»: Այս գույնը Մեծ նկարչից բացի ոչ ոք չի օգտագործել: Եզրակացությունը բխում է ինքնին, թե հայոց հողի գույնն ունեցող այդ ներկը Լեոնարդոն բերել է Հայաստանից: Կոստան Զարյանը նշում է, որ Լեոնարդոյի ուրվանկարներից շատերը դիտելիս հնարավոր չէ դրանք հասկանալ և բացատրել, եթե նախապես բացառես, որ նա եղել է Հայաստանում: Գրողը մեծ է համարում նաև Լեոնարդոյի դերը՝ հայկական ճարտարապետության սկզբունքերը Իտալիայում, այնուհետև Եվրոպայում արմատավորելու գործում: Նա միայն Լոենարդոյի ազդեցությանն է վերագրում այն հանգամանքը, որ Բրամանտեն լիովին հրաժարվել է գոթական ոճից և ընդունել հայկական ճարտարապետության այն սկզբունքները, որոնք հետագայում նոր ընթացք են տվել սուրբ Պետրոսի տաճարի կառուցմանը: ԱՄՆ-ում գործող Aquarian Millennium Armenological Institute-ի աշխատակից
Մելքոն-Արմենիա Խանջյանը ևս անդրադարձել է մեզ հուզող խնդրին: Նա գրում է. «Լեոնարդո դա Վինչիի մահից հետո հայտնաբերվել է երեք օղակ, ինչը մեծ նկարչին և գիտնականին շաղկապում է Հայաստանի հետ. դա հայկական եկեղեցու նախագիծն է՝ Բագարանի ոճով, որը հայտնաբերվել է նրա օրագրում, «Հայոց տառերը», որոնք հայելանման արտացոլված են նրա The Codex Atlanticus օրագրում և երեք հայ տիրակալների դիմանկարները»: Նշվում է, որ Բագարանի ոճի եկեղեցի Կիլիկյան Հայաստանում չի եղել, այն կառուցվել է Արևելյան Հայաստանում՝ Ախուրյան գետի աջ ափին, 624-631թթ., և միայն այնտեղ նկարիչը կարող էր գտնել և իր օրագրում վերարտադրել եկեղեցու նախագիծը: Բագարանի ոճի եկեղեցիներ կառուցվել են նաև Եվրոպայում, և նրանց ճարտարապետներն ու շինարարները հայեր են եղել: Այսպիսով՝ վարկածն այն մասին, թե դա Վինչին այցելել է միայն Կիլիկյան Հայաստան, չի հաստատվում: Նրա The Codex Atlanticus օրագրում արվեստաբանները նկատել են նաև երկու էջ, որոնց վրա նկարիչը հայելանման արտացոլել է հայերեն տառերը և պատմել իր այցելության մասին՝ Տավրոսի լեռներ: Արդեն 500 տարի հետազոտողները քրքրում են դա Վինչիի թղթերն ու ստեղծագործությունները, բացահայտումներ անում, իսկ որոշ դեպքերում ինչ-ինչ փաստեր պարտակում: Ճշմարտությունները, սակայն, ջրի երես դուրս գալու հատկություն ունեն, մնում է միայն դրանք ընդունել հավուր պատշաճի: Ի դեպ Լեոնարդո դա Վինչիի և հայերի առնչությանն է անդրադարձել նաև haypower.com կայքը՝ «Լեոնարդո դա Վինչին և Հայաստանը» հրապարակման մեջ: Արմենուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ
Չարենցի երևանյան գարունը և Պուշկինի բոլդինյան աշունը
Աստծո ընտրյալներն ի վերուստ առանձնաշնորհյալներ են: Արարիչը կարծես դրոշմ է դնում նրանց ճակատին: Առեղծվածային երևույթ, որ «երկնային շնորհ» է կոչվում: Կան շատ մեծություններ, որոնց Չարենցը երբևէ չի հանդիպել, բայց տիեզերական անտես թելերով բանաստեղծի հոգին միակցվում է այն նվիրյալների մարտիրոսված հոգիներին, ովքեր լույս են արարել, անմահ
4
ոգեղեն տաղեր երկնել: Միայն մեծերին է տրված հոգեկան մագնիսական դաշտ: Մեծերն իրար տեսնում ու զգում են հեռվից անգամ: Նրանք առնչվում են ոգեղեն հաղորդակցման միջոցով: Հոգիները լուռ զրուցում են: Տիեզերական ոլորտներում իշխում է ուժ, որ «ձգողություն» է կոչվում: Հայոց հանճար Եղիշե Չարենցը և ռուսաց հանճար Ալեքսանդր Պուշկինը գալիս են տիեզերքի շերտերից` Տիրոջից օժտված տիեզերական մտքով: Պուշկինը Չարենցի համար եղել է կատարելության չափանիշ: Չարենցը Պուշկինին համարել է «բանաստեղծության հանճարի խորհրդանիշ», «համաշխարհային գրականության բանաստեղծական արև», «մարդկային հանճարի անհատակ օվկիանոս», «հանճարեղ լուսատու»: Եղել է Պուշկինի հսկա տաղանդի երկրպագուն: Չարենցն օրագրում գրառում է. «…Եվ սա՛ էլ է չափազանց հետաքրքիր, որ ռուսական կուլտուրայի մեջ գրական ապողոնյան հանճարի ներկայացուցիչը սերում է … Աֆրիկայից»: Պուշկինը պոետներից ամենապայծառն ու վսեմն էր` ըստ Չարենցի, ով ապշեցնում էր մտքի ու ոգու փայլատակումով: Չարենցն իր երազած հանգիստը ձևակերպում է այսպես. «…Ամենից ավելի ես սիրում եմ կարդալ Պուշկինին: Երբ ես տխուր ու հոգնած եմ լինում և ուզում եմ վարձատրել ինձ մեծագույն հաճույքով – ես փակում եմ իմ տան դռները, պառկում – և սկսում եմ կարդալ Պուշկինը – ո՛ր գրվածքն ուզում է լինի…»: 1830-ին Պուշկինի ստեղծագործական գործունեությունը հասնում է հասունացման գագաթնակետին: Աշնանը բանաստեղծն ապրում է ստեղծագործական վերելք` Նիժնի Նովգորոդի Բոլդինո գյուղում: Այդ աշունը բեղմնավոր է եղել նրա համար: Աշնանային գույներով ու բույրերով արբած բանաստեղծը երեք ամսվա ընթացքում արարում է տարբեր ժանրերի շուրջ հիսուն երկ: Չարենցի մեծագույն բաղձանքը` «Բոլդինյան աշուն» – այսինքն հոգևոր աշխարհի անդորր, դաշնություն, պոետական վերելքի վսեմ ժամեր ունենալն էր. Օ՜, Ալեքսանդր,-ո՛չ հռչակ, ո՛չ գանձ Ես չեմ երազում օրերիս նաշում: -Ախ, կյանքում եթե տրվեր ինձ հանկարծ Մի «բոլդինյան աշուն»… 1933-ի գարունը (հատկապես` մայիս ամիսը) Չարենցի համար այն էր, ինչ Պուշկինի համար Բոլդինոյի աշունը: Չարենցն ապրում է հոգևոր վերածնունդ: Ոգեղեն հաղորդակցման միջոցով, աստվածատուր հզոր ուժով երկնում է անմահ գործեր: Արդյունքում ծնվում է վերջին հանճարեղ մատյանը` «Գիրք ճանապարհի»-ն: Միայն այս ժողովածուում զետեղված է բանաստեղծի` մայիսին գրած ու թարգմանած քսան բանաստեղծություն: Չարենցյան մայիսը բացվում է խռովահույզ հոգեվիճակում: Գրական-գաղափարական-քաղաքական պայքարում Չարենցի դեմ հարձակումները նոր թափ են ստանում: Բանաստեղծը տառապում է ճակատագրի անխնա հարվածներից: Մայիսի 4-ին Չարենցն ավարտում է «Մահվան տեսիլ» պոեմը: Նկարագրում է հայոց պատմության չարչարանաց ճանապարհի դժոխայնությունը: Պուշկինը, երբ ճանապարհորդել է Էրզրում, իր հետ վերցրել է Դանթեի «Դժոխքը»` իբրև ուղեցույց: Չարենցը, նույնպես, դարի մռայլ իրականությունը ներկայացնելու համար դիմում է «տիեզերական հանճարի» օգնությանը: Մայիսի 8-ին Չարենցը գրում է երկու ակրոստիքոս` նվիրված ավագ դստերը`
Արփենիկին: Մայիսի 9-ին արարում է բոլոր ժամանակներում արդիական «Պատգամ» մեզոստիքոսը: Երկրորդ տառերի եզրատողերով կարդում ենք. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» գաղտնագիրը: Չարենցի թարգմանական ժառանգությունը Պուշկինից այնքան էլ մեծ չէ, բայց արված է բարձր արվեստով: Չարենցը գործի է դնում հայոց լեզվի ոճականարտահայտչական հարուստ պաշարը, հարազատ մնալով բնագրի ոգուն: Չարենցի` երևանյան գարնան երկրորդ շրջանը սկսվում է մայիսի 17-ից: Պուշկինից թարգմանում է «Աշխատանք» բանաստեղծությունը, որով էլ ամփոփում է «Գիրք ճանապարհի»-ն: «Ժամն ըղձական այդ հասավ, ավարտված է երկար աշխատանքը…» Չարենցն իր տքնաջան աշխատանքը գնահատում է Պուշկինի այս ստեղծագործության չափանիշով: Մայիսի 17-ին Գյոթեից թարգմանում է «Զգում եմ խնդուն` դասական հողով եմ կրկին ներշնչվել ես», «Անակրեոնի գերեզմանը» բանաստեղծությունները: Մայիսի 17-20 թարգմանում է Գյոթեից «Թափառականի գիշերային երգը»` երեք տարբերակով: Մայիսի 18-ին Չարենցը թարգմանում է Պուշկինից երկու բանաստեղծություն. Որթատունկի աստվածն ուրախ Թույլ է տալիս երեք բաժակ Ըմպել քեֆին երեկոյան: Նույն օրը` մայիսի 18-ին գրում է «Ակրոստիքոս»` ընծայականով Արփենիկ դստերը: Մի բացառիկ ներբող արևին, որով բացվում է բանաստեղծի վերջին մատյանը: Առանձնապես բեղուն է եղել Չարենց թարգմանչի գրիչը մայիսի 21-ին: Թարգմանում է Գյոթեի «Վենետիկյան էպիգրամներ» շարքից մեկ էպիգրամ, «Մատռվակ», «Երգ և քանդակ» բանաստեղծությունները: Մայիսի 23-ին Չարենցը գրում է «Հայնեին» երկը` 1933. V. 25» թվագրումով, որտեղ հավաստում է իր սերն ու հարգանքը` իրենից 100 տարի առաջ ծնված պոետի հանդեպ: Բայց էլի` ուղին իմ դժվար է Եվ նման է ուղուն քո վերին… Մայիսի 30-ին գրում է «Խաչատուր Աբովյանի արձանին» քառատողը, որով էլ ավարտվում է չարենցյան գարունը: Չարենցի ստեղծագործական ոգին մշտապես հետամուտ է եղել հանճարի և հոգու գաղտնիքներին, առեղծվածներին: Գյոթեի խոսքերով` հանճարը բեղմնավոր ուժ է, որի շնորհիվ ծնվում են այնպիսի գործեր, որոնք կարող են երևալ Աստծո և բնության առաջ, և որոնք հենց այդ պատճառով իրենց ետևից հետք են թողնում և անմահ են… Հանճարները հավետ կհառնեն իրենց վիթխարիությամբ: Չարենցը խորապես գիտակցել է նրանց` հավերժի ճամփորդ դառնալը: Ո՜վ հանճարներ վիթխարի,-Դա՛նթ, Հոմերո՛ս, Ալեքսա՛նդր,Ձե՛րն էր արոտն երեկվա,-ձե՛րն է և հունձքը վաղվա:Եղիշե Չարենցի թանգարանի գիտաշխատող` Քնարիկ Թահիրյան
Բայկալ լճի 7 ամենաարտասովոր հանելուկները, որոնք պարզապես ապշեցնում են
Բայկալ լիճն իր մեջ պահում է համաշխարհային քաղցրահամ լճային ջրերի մոտ 20%-ը, իսկ նրա թափանցիկությունն այնպիսին է, որ հեշտությամբ կարելի է տեսնել 50 մետր խորության վրա գտնվող իրերը։ Բացի այդ՝ լճում բացարձակ անհավանական երևույթներ են տեղի ունենում, որոնք չունեն տրամաբանական բացատրություն։ Հենց դրանց մասին էլ այսօր կպատմենք ձեզ։ 1. Սառցե բլուրներ Բայկալ լիճը յուրահատուկ է սառցե ծածկույթի արտասովոր ձևերով։ Դրանց թվում հատկապես աչքի են ընկնում այսպես կոչված «բլուրները»՝ սնամեջ կոնաձև սառույցները, որոնց բարձրությունը մինչև 6 մետրի է հասնում։ 2. Բայկալյան միրաժներ Այս երևույթի ժամանակ հորիզոնում երևում են առարկաներ, որոնք իրականում գտնվում են 40 կմ հեռավորության վրա։ Միրաժները լճի վրա հայտնվում են ինչպես տաք, այնպես էլ ցուրտ եղանակին։ 3. Սատանայի ձագարափոս
Այս հատվածը տեղակայված է Բայկալի խորը հատվածում։ Իր անվանումն այն ստացել է տարօրինակ երևույթների պատճառով, որոնք տեղի են ունենում այստեղ տարին 1-2 անգամ։ Լավ եղանակին, երբ ջուրը լրիվ հանգիստ է, հանկարծ մի հսկայական ձագարափոս է առաջանում։ Տեղի բնակիչները կարծում են, որ այսպես բացվում են դժոխքի դռները, որոնք մեղավորների հոգիները ներս են քաշում դեպի քավարան։ 4. Բայկալյան եռանկյունի Լճում անոմալ գոտի է, որ իր անվանումը ստացել է Բերմուդյան եռանկյունու նմանությամբ։ Այս հատվածում սարքերը հրաժարվում են աշխատել։ Բացի այդ՝ այստեղ ժամանակ առ ժամանակ առկայծող գնդեր, շրջաններ են հայտնվում, և շատ կտրուկ փոխվում է եղանակը։ 5. Սառույցի վրա հսկայական օղակներ Մի քանի կիլոմետր շառավղով այս օղակները ժամանակ առ ժամանակ հայտնվում են Բայկալի սառցե մակերեսին։ Դրանք կարելի է տեսնել միայն օդից։ Տիեզերքից ուսումնասիրությունների արդյունքում հայտնի է դարձել, որ օղակները հայտնվել են միայն 2003, 2005, 2008 և 2009 թվականներին և ամեն անգամ նոր տեղում։
5
6. Վհուկի շրջանակներ Օլխոնի վրա Տեղի բնակիչների վարկածի համաձայն՝ խոտի վրա կատարյալ կլոր շրջանները հայտնվում են Բայկալի կղզիներից մեկի վրա վհուկների շուրջպարի արդյունքում։ Ուֆոլոգները, սակայն, գտնում են, որ մի քանի տասնյակ մետր շառավղով այս օղակներն առաջանում են այլմոլորակայինների վայրէջքների արդյունքում։ 7. Լուսավորվող ջուր 1982 թվականին հետազոտողներն առաջին անգամ հատուկ սարքավորումների միջոցով հայտնաբերեցին, որ Բայկալի ջուրը լույս է տալիս։ Ցավոք, այս երևույթը չի կարելի տեսնել անզեն աչքով։ Լուսավորության մակարդակը կազմում է 100 ֆոտոն 1քմ/սմ վայրկյանում։
Հարվածային մի քանի նվագարանների անունների շուրջ
Թմբուկ բառը, ըստ Ստ. Մալխասյանցի, նշանակում է ինչպես «դափ, դահիրա», այնպես էլ «երաժշտական գործիք գլանի նման, որի երկու կողմը ձիգ պատած է նուրբ մորթով և որի մի կողմի վրա գավազանով (թմբիչով) խփելիս «թըմբ» ձայն է հանում»: Հ. Աճառյանը բերում է սրան արմատակից բառերից թմբիւն բառի «թնդյուն, բախյուն, շառաչյուն» բացատրությունները և թմբիչ բառի «բան ծեծելու գավազան» բացատրությունը: Ակնհայտ է, որ ինչպես թմբիւն և թմբիչ բառերը, այնպես էլ թմբուկը կազմված են թըմբ բնաձայն արմատից ուկ, -իւն, -իչ հայերեն վերջածանցներով: Թմբուկի -ուկ վերջածանցը առկա է նաև դուդուկ բառի մեջ, իսկ ավելի հաճախ պատահում է կենդանիների (գառնուկ, իշուկ, հորթուկ, ճնճղուկ, մամուկ) և բույսերի (ավելուկ, բողկուկ, թրթնջուկ, ճարճատուկ, պատատուկ) անուններում: Այս երևույթը պայմանավորված է նրանով, որ օրգանական նյութերից (կենդանու եղջյուրից, մորթուց, կաշուց և փայտե շրջանակից, գլանից) պատրաստված նվագարանները, մեր հեռավոր նախնիներին բնորոշ առասպելաբանական մտածողությամբ, դրանց մատակարար կենդանիների և բույսերի նման, ընկալվում էին ոգեղեն էակներ: Սրանք հաճախ կրում էին դրանց անունները կամ այդ անուններից կազմված բառերով կոչվում. տիկ՝ «պարկապզուկ» <տիկ՝«տկճոր» <տիկ՝ «այծ», շվի// շուի<շիւ՝ «ճյուղ»: Հնդեվրոպական նախալեզվի *deup՝ «խուլ հարվածի ձայն» բնաձայնից ծագած դափ-ից էլ դափ երաժշտական գործիքի անունը: Բնաձայնական հիմք ունեն դափին, թմբու-
կին ու դհոլին տրված հայկական մյուս անունները՝ դմբակ, դմբիկ, դմբուլ, դմբլակ, դմբլիկ (հմմտ. նույն բնաձայն արմատից ծագած դմբո, դմբլո՝ «դատարկագլուխ, բթամիտ»բառերը): Հնդերվոպական *dap արմատն է ընկած տաւիղ, տաւուղ բառերի և սրանց տաւուլ, տաւեղ տարբերակների հիմքում: Հին հայերը տաւիղ/տաւուղ կոչել են ինչպես դհոլն ու թմբուկը, այնպես էլ լարայինհարվածային մի քանի նվագարաններ՝ տասնաղյա քնարը, սանթուրը, երկաղի նվագարանը: Կասկածի տեղիք չի տալիս տաւուղ/տաւուլ և դարձյալ թմբուկի կարգի հարվածային նվագարան նշող դաւուլ//դավուլ բառերի կապը: Երաժշտության տեսանկյունից առանձնահատուկ ուշադրության է արժանի հայ-պարսկական մշակութային սերտ առնչությունների դարաշրջանի արգասիք «գուսան» բառը: Հայերենում «Գուսան կոչվել է այն նվագածուն, որ միաժամանակ և ածել է, և երգել» (Հ. Աճառյան): Բայց հայերենում «գուսան» նշանակել է նաև առհասարակ «երաժիշտ», նույնիսկ՝ «թմբկահար երգչուհի», իսկ պարսկերենին անցած պահլավերեն gusan չավանդված բառը հայտնի էր որպես «մի նշանավոր երաժշտի», «մի տեսակ երաժշտական եղանակի» անուն: Ընդ որում, բառը հայերենից անցել է վրացերենին, որի մեջ մգոսանի նշանակում է՝ «երգիչ, երաժիշտ, սրնգահար, ողբասաց»: Հ. Աճառյանը գուսան-ը համարում է «գովասան» բառի հապավված ձևը: Հ. Աճառյանը, հիմք ընդունելով պատմական այն իրողությունը, որ դարեր շարունակ Իրանում հայ գուսաններ և աշուղներ են գործել, ենթադրում էր, որ մեր գուսան բառը իրանական աշխարհ էր թափանցել Գուսան կոչված երաժշտի միջոցով, որը և իր անունն էր տվել իր հորինած եղանակին: Եզրակացություն: Գրավոր աղբյուրներից հիշատակված լինելու ժամանակաշրջանից անկախ՝ խոսքի առարկա հարվածային նվագարանների անունները գալիս են խոր հնադարից, ունեն բնաձայնական հիմքեր և հնդեվրոպական-հայկական ստուգաբանություններ: Ուրեմն այս նվագարանների (գոնե նրանց անունների) դեպքում հայկական կողմը ոչ թե փոխառյալ, այլ փոխատու կողմ է ինչպես իրանական, այնպես էլ Մերձավոր Արևելքի առանձին լեզուների նկատմամբ: Սարգիս Պետրոսյան Պատմական գիտությունների դեկտոր, պրոֆեսոր
Հայերի և թուրքերի մասին իրականությունը պատմող թուրք պատմաբանը. Թաներ Աքչամ Աքչամն ասում է, որ առանց ճշմարտության չի կարող խաղաղություն լինել, և քանի դեռ Թուրքիան չի ընդունել ճշմարտությունը, խոստանում է չդադարեցնել պայքարը: Թուրքիայի և հայերի միջև գիտական պատերազմների գեներալը: Հայոց ցեղասպանության Շեռլոք Հոլմսը: Թուրքիայի այլընտրանքային պատմության հիմնադիրը: Այն պատմաբանը, որը շեղվում է թուրքական պաշտոնական թեզերից և պատմում իրականությունը հայերի և թուրքերի մասին: «Առանց ճշմարտության չի կարող լինել խաղաղություն և ես այստեղ եմ խոստանալու, որ չեմ դադարեցնելու պայքարը, քանի դեռ Թուրքիան չի ընդունել ճշմարտությունը», – ասում է Աքչամը: Թաներ Աքչամը ծնվել է 1953-ին, Արդահանում: Թուրքիայում պերսոնա նոն գրատա է արդեն 4 տասնամյակ: Ամեն ինչ սկսվել է դեռ 1976-ին, երբ ձերբակալվեց քրդական շարժմանն աջակցող ուսանողական պարբերական ստեղծելու մեղադրանքով: Բանտարկվեց 10 տարով, բայց մեկ տարի անց փախավ բանտից, քաղաքական ապաստան ստացավ Գերմանիայում: Հիմա Հայոց ցեղասպանության թեման ուսումնասիրող ամենահեղինակավոր պատմաբաններից է, տասը գրքի հեղինակ: Հայոց ցեղասպանության ճանաչումն ու հերքումը նյարդերի պայքար է: Թուրքիան անթաքույց հուսով էր, որ 100 տարի անց հայերը կթուլացնեն թափը, ցեղասպանությունը կմղվի երկրորդ պլան: Հիմա այդ սպասելիքները տապալում է թուրք պատմաբանը, անձնական նախաձեռնությամբ և մանրակրկիտ հետևողականությամբ: Թաներ Աքչամն այն հետազոտողներից է, որոնք խնամքով աշխատում են արխիվներում: Փորձում է հասնել չտեսնված, չուսումնասիրված նյութերին: Փնտրում ու գտնում է ամենափոշոտ փաստաթղթերն ու դրվագները: Թուրք պատմաբանը Թուրքիայի հանցանքը փաստագրում է թուրքական ապացույցներով:
6
տասարդները, դեմ առ դեմ կանգնելով, փորձել են իրարից խլել աքաղաղը:
ՊԱՐԻ, ԾԵՍԻ ՈՒ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԿԱՊԸ ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՈՒՄ
Եվ այդպես նաև «Սպանության հրամաններ. Թալեաթի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը» գրքում: «Ներքին գործերի նախարարության արխիվում իրականում մեծ ծավալի տեղեկություն կա: Փաստաթղթեր, որոնք ոչ ոք չի ուսումնասիրել և որոնք սպասում են երիտասարդ հետազոտողներին».-ասում է Թաներ Աքչամը: Այս պատմաբանի բանաձևը հստակ է՝ Թուրքիան պարտավոր է առերեսվել իրական պատմությանը: Առանց դրա խաղաղություն չի ունենա: Աքչամը հարվածում է թուրքիայի հիվանդագին վախերին: Հայերը դավաճանել են, հույներն արժանի էին, քրդերն իմպերիալիստների խաղն են խաղում: Աքչամն ասում է՝ այսպես շարունակելն է իսկական դավաճանությունը: Սա է մասնատում Թուրքիան և թուրքերին: «էրդողանի գլխավոր սխալը հարևան հայերին և քրդերին, թուրք ինտելեկտուալներին թշնամի դիտարկելն է: Թուրքիայից հեռացել է ինտելեգենցիան և հայտնի չէ՝ երբ կվերադառնա», – ասում է Աքչամը: Թուրք մտավորականը զգուշացնում է՝ կատարվածը հերքելու մոլուցքը վտանգավոր է, քանի որ դա նույն հանցանքը նորից գործելու ճանապարհն է. «Հանցագործության ճանաչումն անհրաժեշտություն է: առանց այդ ճանաչման ապագա սերունդները ևս չեն կարող առաջ շարժվել»: 100 տարի առաջ սոցիալական արդարություն պահանջող հայերին օսմանյան կառավարությունը դիտարկեց որպես վտանգավոր տարր և գործեց դարի ոճիրը: Հիմա Թուրքիայում թուրք աշակերտներին դասագրքերով նորից սովորեցնում են, թե հայերը դավաճան են և վտանգավոր են: Աքչամը գրում է գրքեր, որոնք հակակշռելու են այս դասագրքերին, որոնք թշնամի են դարձնում իրեն, բայց որոնք, հուսով է, կհաշտեցնեն սերունդներին:
Բարեկենդանի երկրորդ շաբաթվա հինգշաբթին ու կիրակին՝ Բուն Բարեկենդանը, նշանավորվել են դիմակահանդեսներով, պարահանդեսներով, թատերականացված խաղերով ու մրցույթներով: Հինգշաբթին նշանավորվել է նաև Վարդանանց տոն ծես-արարողությամբ: Եկեղեցին այդ օրն առանձնացրել է որպես նախնիների հիշատակության ու մեծարման օր: Տոնը ձևավորվել է որպես պատմական դեպքի արձանագրում: Ժողովուրդն օրը նշանավորել է սցենարով մշակված ճակատամարտ պատկերող թատերախաղով, որը կոչվել է Վարդան Մամիկոնյանի ցուցք կամ ցուցմունք, Վարդան Մամիկոնյանի ծես: Խաղի մասնակիցները բաժանվել են հայկական և պարսկական բանակների, որոնք պատրաստել են դրոշակներ, զինանշաններ, ձիեր: Տոնին պատրաստվել են ողբասաց կանայք: Երթին մասնակցել է ամբողջ քաղաքը: Աջից քայլել է Վարդանը, ձախից՝ Վասակը, նրանց ետևում՝ զինվորները, ապա քաղաքացիները՝ դրոշներով ու զինանշաններով: Երթը դեպի եկեղեցի, ապա քաղաքի փողոցներով ուղեկցվել է զուռնադհոլով: Դերակատար մասնակիցները, զենքերը պատյաններից հանելով ու ետ դնելով, երգել են հայրենասիրական երգեր: Երեկոյան տվել են գրական-գեղարվեստական ստեղծագործություններից կազմված սցենարով Վարդանանց պատերազմ կոչվող ներկայացումները: Ճակատամարտին հաջորդել են թաղման ծեսեր, որոնց կատարողները ողբասաց կանայք էին: Ցուցքի երրորդ մասում տեղի են ունեցել հասարակական պարեր երգեցողության ուղեկցությամբ, որոնց հիմնական մասնակիցները տղամարդիկ էին: Թույլատրվել է հոգևոր դասի մասնակցությունը: Հոգևոր հորն իրավունք է տրվել պարագլուխ կանգնելու: Օրվա ծիսական պարերը գովընդներն ու ռազմական պարերն էին: Ծիսական պարերին հաջորդել են ձիախաղերը, մականախաղերը, ջիլիթը: Օրվա երկրորդ կեսի գովընդախաղերին մասնակցել են բոլորը: Այս գովընդների մեջ մտել են նաև ցուցքի զգեստափոխված մասնակիցները: Երբ պարաշարքը բոլորվելով փակվել է, շրջանի դրսից գլուխը կտրած մի աքաղաղ նետվել է պարաշրջանի կենտրոնը: Մի ազաբ տղա մտել է պարաշրջանի մեջ՝ ձեռքին կարմիր թաշկինակ, և պարել: Ձեռնախաղը պտտվել է աքաղաղի շուրջը, ապա բարձրացնելով այն գլխից վեր՝ մարտահրավեր է նետել շրջապատին: Պարաշրջան է մտել երկրորդ ազաբը: Պարաշրջանը բաժանվել է երկու խմբի, յուրաքանչյուրն անցնելով մեկի կողմը՝ խրախուսել է նրան: Զուռնան նվագել է կոխի եղանակ, երկու երի-
Դրան հետևել է գյուլաշը: Շրջապատողները, նրանց բաժանելով, մտցրել են վերսկսված պարաշրջանի մեջ՝ կանգնեցնելով իրար կողքի, որը հաշտության խորհրդանիշ էր: Գովընդները շարունակվել են մինչև օրվա վերջը և փայդօստ անելը (փայդօստ անել նշանակում է փայտի օգնությամբ պարաշարքը կտրել, որ պարը դադարի, միաժամանակ փախցնում են նվագածուներին ու երգողներին): Աքաղաղի համար կոխի բռնվելը հնագույն, տոտեմ-նախնուն նվիրված ծեսի վերապրուկ է: Աքաղաղի զոհաբերությունը նախնիների պաշտամունքի հետ կապվող նվիրատվական ծեսերի արձագանքն է: Այդ օրը 1036 անվան անվանակոչության տոն է: Տներում ճաշկերույթներ են կազմակերպվում, որտեղ հոգևորական դասին և տղամարդկանց առանձնահատուկ ուշադրություն էր ցուցաբերվում: Ցուց բառը նշանակում է «երևումն, ցուցումն, ցույց տալ, ցուցք ներկայացնել»: Ցուցք, ցուցմունք պետք է հասկանալ տոտեմական, երևակայական կերպարներով հերոսների, աստվածային ու կենդանական կերպարների կամ ուղղակի կերպարանափոխությամբ խաղներկայացումներ: Բարեկենդանի, հատկապես հինգշաբթի և Բուն Բարեկենդանի օրը հայտնի է որպես կերպարանափոխությամբ երթերի, ներկայացումխաղերի օրեր: Չնայած Բարեկենդանը կապվում է Ուտիս տատի, այսինքն՝ կանացի սկզբունքի հետ, սակայն հինգշաբթին մեռնող և հառնող տղամարդ աստվածության օր է: Օրվա բոլոր արարողությունները կապվում են միայն տղամարդկանց հետ: Այդ օրը տեղի են ունեցել հատուկ ծիսական պարեր ու խաղեր, որոնք պարունակում են ցանքսի, հատիկի, ջրի հովանավոր աստվածության հատկանիշներ: Հոգևոր դասի ներկայացուցիչները սգո և հիշատակության, ռազմական պարերի ղեկավարողն էին, ղեկավար էին ցուցքում, անվանակոչության տներում՝ ճաշկերույթի կառավարիչներ: Պահպանված այս օրենքը ուղիղ համեմատական է հնում քրմական դասի մեհենական ծեսերի ու պարերի հետ ունեցած կապին, պարզապես նրանց վերափոխված ձևերն են: Վարդան Մամիկոնյանի ցուցքում ամենահանելուկային երևույթը նրա բազմադարյան, ավանդական պահպանվածությունն է և Բարեկենդանի հինգշաբթի օրվա հետ ունեցած կապը մայիսի 26-ի փոխարեն:
7
Սա ապացույց է, որ ներկայացման հիմքում ընկած է դարերով հաստատված հիշատակության որոշակի տոն: Այդ է հաստատում Վարդան Մամիկոնյանի ծես բնորոշումը: Այսպիսով, Բարեկենդանի հինգշաբթի տեղի ունեցող Վարդան Մամիկոնյանի ցուցքը և նրան զուգակցվող բոլոր արարողություններն ու թատերականացված գործողությունները գարնանային ցանքսի, ջրի ու հատիկի հովանավոր աստվածություններին նվիրված մի տոն է, որի անունն անմիջականորեն կապվում է Վարդանի և 1036 անունը կրող տղամարդկանց անվանակոչության օրվա հետ: Ըստ երևույթին, այդ է պատճառը, որ տոնը մայիսի 26-ից տեղափոխվել է հնուց ի վեր հաստատված նախնիների հիշատակության օրը, որը տեղով, ժամանակով, իմաստաբանությամբ համապատասխանում է նախաքրիստոնեական տոնակատարությանը:
Մեքսիկայում առաջին անգամ հայտնաբերվել է Ֆրիդա Կալոյի ձայնի ձայնագրությունը
Մեքսիկայի Ազգային գրադարանի աշխատակիցները, հնարավոր է, հայտնաբերել են նկարչուհի Ֆրիդա Կալոյի ձայնի միակ ձայնագրությունը: Ինչպես գրում է РИА Новости-ն, Ֆրիդա Կալոյի դեմքը ճանաչում են ողջ աշխարհում, սակայն ձայնը ոչ ոք չի լսել: Ֆրանսիացի լուսանկարիչ Ժիզել Ֆրոյդը, որն անձամբ ծանոթ է եղել նկարչուհու հետ, նրա ձայնը նկարագրել է որպես «մեղեդային և ջերմ»: Մեքսիկական Ազգային ձայնային գրադարանում հայտնաբերված ձայնագրության շնորհիվ Կալոյի ձայնն այժմ կարող են ճանաչել բոլորը: Հայտնաբերվել է El Bachiller ռադիո հաղորդման առաջին թողարկման ձայնագրությունը, որը, ենթադրաբար, արվել է 1953-1954 թվականներին: Տվյալ հատվածում Ֆրիդա Կալոն ընթերցում է «Դիեգոյի դիմանկարը» էսսեն, որը նվիրված է իր ամուսնուն՝ նկարիչ Դիեգո Ռիվերային: Էսսեն հրապարակվել է 1949 թվականին՝ վերջինիս 50-ամյա ստեղծագործական գործունեության առթիվ: «Նա մեծ, հսկա երեխա է՝ սիրալիր դեմքով և տխուր հայացքով: Նրա մուգ, չափազանց խելացի ու մեծ աչքերը հազվադեպ են կանգ առնում, գրեթե դուրս են գալիս ուղեծրից՝ այտուցված կոպերի տակից, ինչպես գորտի աչքերը: Դրանք թույլ են տալիս նրան լայն տեսնել և ասես հատուկ
ստեղծված լինեին խոշոր չափսերի գեղանկարչի համար»,- ընթերցում է Կալոն:
Լեոնարդո դա Վինչիի «կորած» կտավը գտել են Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի զբոսանավում. Լրատվամիջոցներ
Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը, որի ճակատագիրն ու գտնվելու վայրը վաճառվելուց հետո անհայտ էր, պահվում է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի զբոսանավում, գրում է Artnet հարթակը՝ աղբյուրին հղումով, որը մասնակցել է կտավի գնման գործարքի իրականացմանը: «Աշխարհի փրկիչը» կտավը մի քանի տարի «կորած» է համարվել: 2017թ.-ին այն աճուրդի է հանվել և 450 մլն դոլարով գնվել մասնավոր հավաքորդի կողմից՝ դառնալով պատմության մեջ ամենաթանկ վաճառված արվեստի գործը: New York Times պարբերականի տվյալներով՝ կտավը ձեռք է բերել Մուհամեդ բեն Սալմանի ընկեր, արքայազն Բադր բեն Աբդուլլա բեն Մուհամեդ բեն Ֆարհան ալ Սաուդը: Ավելի ուշ Christie's աճուրդի տունը հայտնել է, որ կտավը գնվել է Աբու Դաբիի մշակույթի և զբոսաշրջության վարչության կողմից: Որոշ ժամանակ անց ֆրանսիական Լուվր թանգարանի ԱՄԷ-ի մասնաճյուղը հայտարարել էր, որ կտավը կցուցադրվի այնտեղ, սակայն ծրագիրը չեղարկվել էր, ինչից հետո լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ թանգարանի աշխատակիցները չգիտեն՝ որտեղ է գտնվում կտավը: Հարթակի տվյալներով՝ «Աշխարհի փրկիչը» Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի Serene զբոսանավ է տարվել և կպահվի այնտեղ, մինչև Ալ Ուլա քաղաքի մոտ խոշոր մշակութային կենտրոնի կառուցումը:
Ռոբերտ դե Նիրոյի նախկին կինը պահանջում է դերասանի 500 մլն դոլար ունեցվածքի կեսը «Օսկարի» կրկնակի դափնեկիր Ռոբերտ դե Նիրոյի երկրորդ նախկին կինը՝ Գրեյս Հայ-թաուերը, Մանհեթենի գերագույն դատարանում հայտարարել է, որ ցանկանում է ստանալ դերասանի 500 մլն դոլար գնահատվող կարողության կեսը: Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, 64ամյա նախկին բորտուղեկցորդուհին 2004ին դերասանի հետ ամուսնական պայ-
մանագիր է կնքել՝ սահմանափակելով իրեն 6 մլն արժողությամբ բնակարանով, 500 000 դոլար կանխիկ գումարով և 1 մլն դոլարի ամուսնալուծության վճարով:
Գրեյսի փաստաբանը պնդում էր, որ նախաամուսնական պայմանագիրը իր պաշտպանյալին իրավունք էր տալիս 75-ամյա դերասանի ունեցվածքի կեսի նկատմամբ, որը նա վաստակել է երկրորդ ամուսնության ընթացքում իր բոլոր 35 բիզնեսներից: Դերասանական փայլուն կարիերա կերտելուց բացի Դե Նիրոյին են պատկանում Greenwich Hotel հյուրանոցը, Nobu/Tribeca Grill ռեստորանների ցանցը, «Տրիբեկա» կինոփառատոնը և Canal Productions պրոդյուսերական ընկերությունը:
Սելին Դիոնը Լաս Վեգասում համերգի ժամանակ հարգանքի տուրք է մատուցել հանգուցյալ ամուսնու հիշատակին
Կանադացի երգչուհի Սելին Դիոնը շաբաթ երեկոյան Լաս Վեգասում համերգի ժամանակ հարգանքի տուրք է մատուցել կյանքից հեռացած ամուսնու՝ Ռենե Անժելիլի հիշատակին՝ բեմ դուրս գալով երեք որդիների հետ: Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, իր եզրափակիչ ելույթից հետո 51-ամյա մրցանակակիր երգչուհին՝ որդիների՝ 18-ամյա Ռենե Շառլի, 8-ամյա Նելսոնի և Էդիի ձեռքը բռնած, մեծ էկրանին ցուցադրել է երաժշտական պրոդյուսեր Ռենեի լուսանկարները: Նա կյանքից հեռացել է 2016-ի հունվարին՝ 73 տարեկանում՝ երկար ժամանակ քաղցկեղի դեմ պայքարելուց հետո: Լաս Վեգասի Կեսարի պալատի հսկայական համերգասրահում աշխարհահռչակ երգչուհին համերգներ է տվել 16 տարի շարունակ:
8