Շերամ (գուսան)
“The Community Culture Foundation” 150 S. Glenoaks Bld. # 8047, Burbank, CA 91502 Email: culturefoundation@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáµ»ñï سñ·³ñÛ³Ý Chief Editor ROBERT MARGARYAN îÝûñ»Ý` سñï³ ü³ñÙ³Ýáí³ Director Marta Farmanova гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ òáÕÇÝ» гñáõÃÛáõÝÛ³Ý (è¸, ØáëÏí³) Computer typing and design Coxine Harutunyan (Moscow)
ÂÕóÏÇó` ²ñïÛáÙ ¶¨áñ·Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Artyom Gevorgyan (Yerevan)
Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:
»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2019
2
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ 100 միլիոնանոց պեղումներից հետո Իսրայելում ցույց են տվել ճանապարհը, որով Քրիստոսն անցել է Երուսաղեմի տաճար հասնելու համար
Իսրայելը ցույց է տվել հնագույն ճանապարհը, որը, ըստ իսրայելական կողմի, Հիսուս Քրիստոսն անցել է Երուսաղեմի տաճար հասնելու համար: Ինչպես նշում է Daily Mail-ը, ճանապարհին հասնելու համար իսրայելական իշխանություններն իրականացրել են ավելի քան 100 մլն դոլարանոց պեղման աշխատանքներ, քանի որ ճանապարհը գտնվել է կարտոֆիլի դաշտի տակ: Աղբյուրը մանրամասնում է, որ դեպի Երուսաղեմի տաճար տանող ճանապարհը սկիզբ էր առնում աղբյուրից, որտեղ ուխտավորները նախքան տաճար գնալը մաքրում էին իրենց մարմինները: 2000 տարվա պատմություն ունեցող «Ուխտավորի ճանապարհը» հայտնաբերվել էր 2004թ., երբ բանվորները դաշտում վերանորոգում էին վնասված խողովակը: Դրանից հետո սկսվել են լայնածավալ պեղման աշխատանքներ, որոնք տևել են 15 տարի: 320մ երկարությամբ ճանապարհի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ամերիկացի պաշտոնյաներ, այդ թվում՝ Իսրայելում ԱՄՆ դեսպանը, ԱՄՆ նախագահի՝ Մերձարևելյան հարցերով գլխավոր բանագնացը, հանրապետական կոնգրեսական Լինդսի Գրեհեմը: Ճանապարհի պեղման ծախսատար ծրագիրը ֆինանսավորել են հրեական ծագմամբ ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը և այլ մեծահարուստներ:
Այսպիսով, Բարեկենդանի հինգշաբթի տեղի ունեցող Վարդան Մամիկոնյանի ցուցքը և նրան զուգակցվող բոլոր արարողություններն ու թատերականացված գործողությունները գարնանային ցանքսի, ջրի ու հատիկի հովանավոր աստվածություններին նվիրված մի տոն է, որի անունն անմիջականորեն կապվում է Վարդանի և 1036 անունը կրող տղամարդկանց անվանակոչության օրվա հետ: Ըստ երևույթին, այդ է պատճառը, որ տոնը մայիսի 26-ից տեղափոխվել է հնուց ի վեր հաստատված նախնիների հիշատակության օրը, որը տեղով, ժամանակով, իմաստաբանությամբ համապատասխանում է նախաքրիստոնեական տոնակատարությանը:
Հագուստի խորհրդանշական դերը հայոց հավատալիքներում և ծեսերում Առարկային և երևույթներին մոգական զորություն և խորհրդանշանական իմաստ վերագրելու՝ հին հասարակություններին բնորոշ մտահայեցության արտահայտություններից էր հագուստի մասերին որոշակի խորհրդանշական դեր հատկացնելը: Հագուստը դառնում է ոչ միայն մարմինը ծածկող (պաշտպանող) միջոց, այլև նրա առանձին տարրեր, ընդհանրացվելով մարմնի՝ այն կրող մասի գործառույթին կամ նրան հատկացվող նշանակությանը, ձեռք են բերում սիմվոլիկ գծեր, օժտվում ծիսական-մոգական նշանակությամբ: Զանազան ծիսական արարողություններում տարբեր վերընկալումներով են հանդես գալիս շապիկը, վարտիքը, գոգնոցը, գոտին, գլխի հարդարանքը, ագանելիքը: Որպես հագուստի կարևորագույն մաս հանդես եկող շապիկը դիտվում է իբրև միասնության, հարսանեկան շապիկը՝ ամուսնական կապի ամրապնդման խորհրդանիշ: Կենցաղային սովորույթներում շապիկը փոխարինում է անձին՝ նրանից փոխառելով բեղմնավորման ուժը, առողջությունը. որդեգրման ժամանակ կինը փեշը գցում է երեխայի
վրա կամ նրան անցկացնում իր շապկի միջով՝ խորհրդանշական ձևով ծնելով մանկանը (շապիկը փոխարինում է արգանդին): Վատառողջ երեխային լավացնելու նպատակով շապիկը պատռում էին (խորհրդանշում է կնոջ արգանդից վերածնվելը) և գցում առողջ երեխայի տան կտուրով՝ հիվանդությունը նրան փոխանցելով կամ պատռված շապիկը թաղում էին տան պատի տակ (շապիկը փոխարինում է կենդանի մարդուն և թաղվում մարդ-զոհի փոխարեն): Փոխանցման (տարոսի) ընկալումն է նկատվում ամուսնական ծեսերի ժամանակ փեսայի և ընտրված մակարների շապիկների լվացումը միևնույն տաշտում: Նորածնին մնացական դարձնելու նպատակով յոթ տնից մուրալով հավաքված լաթերից բախտավոր համարվող ծնողների աղջկա ձեռքով կարված շապիկը հագցնում էին նորածնին (Հին Հռոմում ևս Նոր տարվա նախաշեմին ողորմություն մուրալը հայտնի միջոց էր ճակատագրի վրեժը կանխելու համար): Տղամարդու շապկի կրծքամասի ասեղնագործումը խորհրդանշում էր սիրտն անխոցելի դարձնելը, քաջության պահպանումը, կնոջը՝ սնող կրծքի պահպանումը, նորահարսի շապկի քղանցքի ասեղնագործումը չարխափան միջոց էր և ապահովելու էր բեղմնավորումը: Շապկից բացի տիրոջ զորությունը ստանում էր շապկընկերը՝ վարտիքը (ոտաշոր, փոխան), որին վերագրվում էր պահպանիչ, ապաքինող հատկություն: Տղամարդկանց վարտիքի գոտեկապը (խոնջանակապ) արական ուժի կրողն էր և կիրառվում էր տղաբերքի հետ կապված սովորույթներում: Ծանր երկունքն արագացնելու նպատակով ամուսնու գոտեկապը ցույց էին տալիս ծնող կնոջը կամ կապում նրա մեջքին (կամ որովայնին): Հարբուխով հիվանդին խորհուրդ էին տալիս ամուսնու կամ կնոջ վարտիքը քաշել գլխին: Գոգնոցը կապվում էր հարսնության հետ և խորհրդանշում էր կնոջը՝ կիրառվելով որդեծնության հետ կապված սովորույթներում, միաժամանակ պահպանակ էր: Ուխտագնացությունից հետո հղիացած կանանց մայրերը իրենց գոգնոցը խրում էին թոնրի ակը (վաղաժամ ծննդի կանխում), հանում էին երկունքը սկսվելիս (արգելքի հեռացում), նորածնին փաթաթում նույն գոգնոցի մեջ (թոնրով «զորացած» գոգնոցը պահպանելու էր մանկան կյանքը): Գոտին նշանավորում էր սոցիալական դրությունը. (հարուստները կապում էին լայն, աղքատները՝ նեղ գոտի): Փոփոխությունների նախանշանակ է. փեսային գոտի նվիրելը նշանակում էր սոցիալական վիճակի փոփոխություն: Տղամարդու գոտին խորհրդանշում էր իշխանությունը, կնոջ գոտին՝ հարսնությունը, կուսությունը կամ սեռականությունը (այլ երկրներում մարմնավաճառներն իրավունք չունեին գոտի և քող կրելու). այն արձակելը կուսության զոհաբերումն էր: Հարսի գոտին կապելը (իրավունքը վերապահվում էր ամուսնուն կամ սկեսրայրին) ամուսնական կապի մեջ մտնելու առաջին քայլն է, արձակելը՝ արգելքի վերացումը (հնում`այլ տղամարդու կողմից կնոջ գոտին արձակելը նշանակում էր պատվազրկում, իրավունքների ոտնահարում): Աղերսվում էր պտղաբերական սովորույթների հետ. Ուխտատեղիներում երեխա չունեցող կանանց արձակված գոտին անծանոթ տղամարդու կողմից կապելը խորհրդանշում էր բեղմնավորումը և հնում մայրանալու նպատակով արտամուսնական կապի մեջ մտնելու ծեսի վերապրուկն էր: Մոնղոլիայում կնոջ հետ մերձեցած տղամարդը նրան էր հանձնում իր գոտին.
3
երեխա ծնվելու դեպքում կինը համարվում էր ամուսնացած և իրավունք էր ստանում նորածնին հոր անունով կոչելու: Միևնույն ժամանակ գոտին հմայիլ -պահպանակ էր. օղակելով մեջքը, մարմինը բաժանում էր վերին (արական սկիզբ) և ստորին հատվածների (իգական սկիզբ). նորապսակների գոտին կապելը ամբողջացնում էր մարմինը (արական և իգական սկիզբը)՝ իբրև մանրատիեզերք՝ հիմք դնելով արարչագործությանը: Հայերը ծիածանն անվանում էին «Արամազդի գոտի», հույները՝ Ծիր կաթինը՝ «Աֆրոդիտեի գոտի»: Գլխի հարդարանքն ապահովելու էր տան բարեկեցությունը, ընտանիքի ամրությունը, կնոջ համար նաև սոցիալ-տարիքային ցուցիչ էր. գլխաշորը տարիքային հասունացման վկայականն էր: Աղջիկները մինչև 13-14 տարեկան գլխաբաց էին շրջում, որից հետո՝ գլխաշոր էին կրում, նշանվածներն այլևս իրավունք չունեին գլխաբաց լինելու: Քողը կուսության, ամոթխածության խորհրդանիշն էր (այն կրելը պարտադիր էր ողջ հարսանիքի ընթացքում, մինչև քառասունք), սահմանն էր աղջկա և կնոջ միջև (խախտելու իրավունքը միայն փեսացուինն էր), պահպանակ էր չար աչքից, պաշտպան՝ ամլության դեմ: Գլխարկը փոխարինում էր տիրոջը (Շիրակում գլխացավ ունեցողի գլխարկը տանում էին աղոթելու գրբացի մոտ, հարսանիքին բացակայող փեսացուին փոխարինում էր ձիու գլխին դրված նրա գլխարկը), զուգորդվում տղամարդկային արժանապատվության հետ, այն գցելը պատվազրկություն էր, հնում խորհրդանշում էր իշխանությունը (թագը, գլխարկը ուրիշին հանձնելը իշխանությունը զիջելն էր): Ագանելիքը (կոշիկ, գուլպա) առնչվում էր պտղաբերական ծեսերի հետ (հարսի կոշիկի կամ գուլպայի մեջ ցորեն էին լցնում՝ իբրև տղաբերքի նշան), ուներ կապող-միացնող նշանակություն (խնամիները գուլպաներ էին փոխանակում), սեռական ուժի կրողն էր, (հավատում էին, որ ճանապարհ գնացողը ձախ գուլպան պիտի թարս հագնի, որպեսզի կինը հավատարիմ մնա), իշխանության խորհրդանիշն էր (եկեղեցում փեսան փորձում էր տրորել հարսնացուի ոտքը, արքաները երբեմն իշխաններից ոմանց թույլ էին տալիս մի ոտքին կարմիր կոշիկ հանգնել), բախտի խորհրդանիշ էր (հարսնացուի հետևից ծնողները հին (իբրև փորձություն անցած) կոշիկ էին նետում):
Շերամ (գուսան) Շերամ (Գրիգոր Կարապետի Թալյան) (մարտի 20, 1857, Ալեքսանդրապոլ – մարտի 7, 1938, Երևան), հայ գուսան– երգահան, ժամանակակից գուսանա-կան երգարվեստի սկզբնավորող։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1936 թվականից: Սիրելով Գրիգորին ու նրա երգերը՝ ժողովուրդը նրան կոչում է «ուստա Գոքոր, իսկ «մետաքսանման» իր երգերի համար բանաստեղծ Հ. Հովհաննիսյանը նրան անվանում է աշուղ Շերամ։
Ալեքսանդրապոլի աշուղական դպրոցը Ալեքսանդրապոլում աշուղական դպրոցը հիմնադրվել, ձևավորվել ու զարգացել էր Կարսից, Էրզրումից, Բայազետից ու Վանից գաղթած աշուղների կողմից: Նրանցից էին կարսեցի աշուղ Քյամալու (Բաղդասար Տալյան) որդիները՝ Հովհաննեսն ու Կարապետը՝ Տալյանների գերդաստանից: Տալյան ազգանունը ծագել է Հովհաննեսի և Կարապետի Տալիդա անունով տատի անունից, որը եղել է գերդաստանի հարգված ու սիրված մեծերից: Հովհաննեսն ու Կարապետը թեև իրենց հոր նման աշուղ չէին, սակայն ժառանգել էին նրա երաժշտական շնորհները և 1860-ական թվականներին Ալեքսանդրապոլում հիմնել էին աշուղական սրճարան: Շուտով այն հռչակվեց աշուղական բազմազան մրցույթներով, որտեղ ելույթ էին ունենում Շիրինը, Մահուբի Գևորգը, Ջիվանին և այլ աշուղներ: Սա այն բեկումնային ժամանակաշրջանն Էր, երբ քաղաքում արդեն ձևավորվել Էր հայեցի մի մթնոլորտ շաղախված տեղաբնակների, կարսեցիների, կարինցիների, մշեցիների, վանեցիների երաժշտական ավանդույթներից: Ալեքսանդրապոլի առանձնահատկությունն այն էր, որ թեև այստեղ կային ազգային փոքրամասնություններ՝ հույներ, թուրքեր, հրեաներ, եզդիներ, ռուսներ և այլն, բայց բնակչության հիմնական մասը՝ շուրջ 95 տոկոսը հայեր էին, հետևաբար քաղաքի մշակույթը նույնպես առանձնանում էր զուտ հայկական երանգով: Մինչդեռ այդ միատարրությունը չկար Կարսում, Էրզրումում և մյուս քաղաքներում, որտեղից այստեղ էին հաստատվել բազմաթիվ հայեր՝ իրենց հետ բերելով տեղի մշակույթը: Ալեքսանդրապոլի երաժշտական կյանքի մի ինքնատիպ ոլորտը ժողովրդական երգարվեստն էր: Արտահայտչական անսահմանափակ հնարավորություններ ունեցող, սակայն ժանրային մի որոշակի համակարգի մեջ զարգացող այս արվեստը ձևավորել էր բարենպաստ ասպարեզ' երաժշտականությամբ օժտված երիտասարդների համար: Քաղաքում հիմնվել էր աշուղական համքարություն, որը կարգավորում էր աշուղների գործունեությունը, հետևում և վերահսկում նոր աշուղների քննությունն և ձեռնադրությունը:
Կյանքի վաղ շրջանը Աշուղ Շերամը՝ Գրիգոր Տալյանը ծնվել է 1857 թվականի մարտի 20-ին Ալեքսանդրապոլում, Տալյաններ ազգան-վամբ հայտնի գերդաստանում: Նրա հայրը աշուղ Քյամալու որդիներից Կա-րապետն էր: Ընտանիքում որոշել էին նրան արհեստի տալ փայտագործ վար-պետի մոտ: Իր ինքնակենսագրության մեջ Շերամը պատմում
է, որ պատրաստում էին փայտե սնդուկներ, որոնց վրա պետք է աշակերտները փորագրեին զարդանախշեր: Վարպետը խստորեն հետևում էր, որ նրանք ճշգրտորեն վերարտադրեին օրինակով տրված նախշերը՝ առանց աննշան շեղման: Իսկ Գրիգորը մտածում է, թե ինչու պետք է կրկնի միայն այդ նախշերը՝ առանց ստեղծագործելու և ավելացնելու նոր նախշեր: բայց, ինչպես հիշում է նա, վարպետը երբեք չէր ընդունում այդ նորամուծությունները և միշտ հակասությունների մեջ էին իրար հետ: Սա բնավորության մի կարևոր գիծ էր, որը հետագայում դրսևորվեց նաև Շերամի երաժշտական գործունեության ընթացքում: Այս շրջանում է, որ ի հայտ է գալիս նրա երգաստեղծության տաղանդը, որն անմիջապես գտնում է իր համակիրներին. «Ջահել-ջահել ընկերներ հավաքվում էին թյուքյանս, - հիշում է նա իր ինքնակենսագրականում, - էլ դուրգյարություն չէի անում խո կարգին, այնպես սիրահարվեցի մուզիկայի վրա, որ գիշեր-ցերեկ թառը ձեռքիցս վար չէի դնում: Ցերեկը բավական չէր, գիշերը մինչև ժամը 1ը, 2-ը մայրս բարկանում էր ինձ վրա բոլորովին, ասում էր, - «ա՛յ տղա, բավական է, վեր կաց, քնի», իսկի չէի լսում նրան, շորերս հանում էի, մտնում տեղաշորիս մեջ, թառը կրծքիս էի առնում պառկում, և անգամ կամաց -կամաց մատներով նվագում»: Նրա աշուղական տաղանդի զարգացման վրա մեծ ազդեցություն էր թողնում Ալեքսանդրապոլի աշուղական ճոխ մթնոլորտը, քանի որ նա թրծվում էր՝ մշտապես ներկա լինելով հոր և հորեղբոր հիմնած աշուղական սրճարանում կայացող համերգներին ու մրցումներին, զգում էր և հասկանում, թե այդ արվեստում ինչն է արժեվորվում ու խրախուսվում: Իսկ երաժշտական ուսուցումը, եթե կարելի է այդպես ասել, այս ընթացքում հիմնականում սահմանափակվում է նրանով, որ հյուսնություն սովորելուն և աշխատելուն զուգահեռ, ավելի ու ավելի հետաքրքրությամբ լսում է Շիրակի անչափ հարուստ ժողովրդական երաժշտությունը, պարերգերն ու մանիները։ Գրիգորը երկար չմնաց աշուղական արվեստի այդ պրոֆեսիոնալ մթնոլորտում։ Նա դեռ տասը տարեկան էլ չկար, երբ հայրը մահացավ, որի պատճառով սրճարանը փակվեց։ Բայց այդ մի քանի տարին էլ բավական եղավ, որ փոքրիկ տղայի հոգում սեր ու համակրանք ձևավորվեր աշուղական արվեստի նկատմամբ։
4
Ցերեկը բավական չէր, գիշերը մինչև ժամը 1-ը, 2-ը մայրս բարկանում էր ինձ վերա բոլորովին, ասում էր, - «ա՛յ տղա, բավական է, վեր կաց, քնի», իսկի չէի լսում նրան, շորերս հանում էի, մտնում տեղաշորիս մեջ, թառը կրծքիս էի առնում պառկում, և անգամ կամաց-կամաց մատներով նվագում»: Նրա աշուղական տաղանդի զարգացման վրա մեծ ազդեցություն էր թողնում Ալեքսանդրապոլի աշուղակա ն ճոխ մթնոլորտը, քանի որ նա թրծվում էր՝ մշտապես ներկա լինելով հոր և հորեղբոր հիմնած աշուղական սրճարանում կայացող համերգներին ու մրցումներին, զգում էր և հասկանում, թե այդ արվեստում ինչն է արժեվորվում ու խրախուսվում: Իսկ երաժշտական ուսուցումը, եթե կարելի է այդպես ասել, այս ընթացքում հիմնականում սահմանափակվում է նրանով, որ հյուսնություն սովորելուն և աշխատելուն զուգահեռ, ավելի ու ավելի հետաքրքրությամբ լսում է Շիրակի անչափ հարուստ ժողովրդական երաժշտությունը, պարերգերն ու մանիները։ Գրիգորը երկար չմնաց աշուղական արվեստի այդ պրոֆեսիոնալ մթնոլորտում։ Նա դեռ տասը տարեկան էլ չկար, երբ հայրը մահացավ, որի պատճառով սրճարանը փակվեց։ Բայց այդ մի քանի տարին էլ բավական եղավ, որ փոքրիկ տղայի հոգում սեր ու համակրանք ձևավորվեր աշուղական արվեստի նկատմամբ։
Համբավի տարածումը
է և՛ զբաղվել իր այնքան սիրած արվեստով, և՛ ընտանիքի կարիքները հոգալ, և՛ կատարելագործվել այն ժամանակ բավական գնահատված արևելյան սազանդարական ոճով նվազելու և երգելու մեջ։ Որոշ ժամանակ անց, նա միանում է Ալեքսանդրապոլի անվանի սազանդարական խմբերից մեկի՝ քամանչահար Չոնգուր Հագոյի (Հակոբ Մանուկյանի) խմբին, որի համբավը դրանից հետո բավական մեծացավ։ Հաճախ այդ խումբը հրավիրվում էր նաև այլ քաղաքներ՝ Կարս, էջմիածին, Երևան, Շուշի, նույնիսկ Հայաստանից դուրս գտնվող հայաշատ քաղաքներ, ինչպիսիք են Թիֆլիսը, Բաքուն և Աստրախանը։ Իսկ Գրիգոր Տալյանը շուտով Ալեքսանդրապոլում հռչակվեց որպես թառահար Տալոյենց Գոքոր: Չոնգուր Հագոն մեծ ժողովրդականություն էր վայելում քաղաքում և սպասված հյուր էր ամենատարբեր հավաքույթներում, և նրա խմբի կազմում հանդես գալով Գրիգորը թրծվում է ու զարգացնում իր տաղանդը: Այս տարիներին նա արդեն լավատեղյակ էր այն նվագացանկին, որն Ալեքսանդրապոլի հասարակության բոլոր խավերի համար ընյդունելի էր: Այդ ժամանակաշրջանում ուժեղանում է սազանդարական երաժշտության ազդեցությունը Գրիգորի վրա։ Սակայն դա չի նշանակում, որ նա լրիվ տարվում է սազանդարական արվեստով ու սոսկ սազանդար է դառնում։ Որպես օրենք սազանդարները միայն կատարողներ էին, նրանցից թեկուզ և ամենատաղանդավորները կամ ամենահռչակվածները, երգեր հորինելով երբեք չեն զբաղվել։ Ըստ որում երգում էր դափ խփողը և ոչ թե սազանդարական խմբի թառ նվազողը, մինչդեռ Գրիգորը, հորինելով հարյուրավոր երգեր ու եղանակներ, հանդես գալով որպես բեղմնավոր, ստեղծագործող ու հիանալի երգիչ, խմբի մյուս անդամներից շատ բարձր էր դասվում։
Լայն ժողովրդականությունը
Հորից զրկվելուց հետո Գրիգորը աշակերտեց մե՛րթ ատաղձագործ, մե՛րթ հյուսն արհեստավորների, մե՛րթ էլ մանրավաճառի: Աշակերտելու տարիներին պատրաստում է իր առաջին սազը, թառը և ինքնուրույն նվագել սովորում։ Իր ինքնակենսագրության մեջ Շերամը գրում է, որ 13 տարեկանում սկսում է հայերենով ու թուրքերենով երգեր հորինել։ Սկզբում նա որևէ աշուղի մոտ չէր աշակերտում, ուստի ծանոթ չէր ու չէր տիրապետում աշուղական տաղաչափության դասական օրենքներին ու պատրաստի եղանակների համակարգին։ Այս հանգամանքն ունեցավ իր դրական կողմը, քանի որ սկզբից ևեթ ազատ լինելով աշուղական դասական օրենքներից ու պատրաստի եղանակներից, հնարավորություն ունեցավ, ու մասամբ էլ ստիպված եղավ յուրաքանչյուր երգի համար նոր եղանակ ստեղծել՝ ակամա ենթարկվելով ժողովրդական երաժշտության ու բանահյուսության ուժեղ ազդեցությանը։ Ի վերջո նա ինքնուրույն որոշում է կայացնում' դառնալ թառահարի աշակերտ և լրացնում աշուղական կրթությունը: 22 տարեկան հասակում նորապսակ Գրիգորը, որն արդեն թողել էր հյուսնությունը, ընտանիքի նյութական կարիքները հոգալու համար ընկերանում է Արցախից եկած հայտնի պարսիկ երգիչ Ջումշուդի հետ և սազանդարական խումբ կազմում։ Այսպիսով, նա կարողանում
XIX դարավերջին Շերամի երգերն արդեն հնչում էին քաղաքում հայտնի երաժիշտների ու խմբերի կատարմամբ, նրա արվեստը հետաքրքրում էր պրոֆեսիոնալ երաժիշտներին: Աշուղին սիրով հրավիրել են նաև հարսանիքների, որտեղ էլ ծիսականացվել են նրա երգերր: Բանահավաք Ալեքսանդր Մխիթարյանցի բնորոշմամբ, Շերամի գործունեության շնորհիվ Ալեքսանդրապոլի հարսանիքներում ավանդական են դառնում լարային անսամբլների ելույթները: «Ղայդեքը փոխվել են, - գրում է նա, հիմի դավուլ-գուռնեն վո՞վ լայեղ կէնե, թառ ու քյամանչա գուզեն բիրադի, Տալոյենց Գոքորն օր չչալե ու երգե, էլ հարսը դռնեն գելնի՞»: Շերամի երգերը կատարել և երգեցիկ տարբեր խմբերի համար փոխադրել է Ալեքսանդրապոլում հայտնի պրոֆեսիոնալ երաժիշտ Եփրեմ Գյադուկյանը, որն ունեցել է երաժշտական կրթություն և սերտորեն համագործակցել է աշուղի հետ: Շերամը երբեմն նույնիսկ սրտնեղել է, որ ոչ բոլորին է հայտնի, որ այդ երգերի հեղինակն ինքն է և ոչ թե Եփրեմը: Որպես ալեքպոլյան երաժշտական կենսական աղբյուր' Շերամի երգերը հետաքրքրել են ժամանակի շատ մեծանուն բանաստեղծների ու երաժիշտների: Նրա երգերը գրառել են Կոմիտասը («Ալ ու ալվան ես հագել»), Ալեքսանդր Մխիթարյանցը, Արշակ Բրուտյանը, Վ. Տալյանը, Դ. Ղազարյանը, Ա. Քոչարյանը, բարձր են գնահատել Արմեն Տիգրանյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը և այլ կոմպոզիտորներ: Իսկ ոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի խոսքերով՝ Շերամը ոչ թե աշուղ էր, այլ կոմպոզիտոր, քանի որ
հորինում էր նոր և գեղեցիկ մեղեդիներ: Թառից հորդած ծորուն նվագակցությամբ նա երգում էր իր երգերը բոլորովին նոր մեղեդիներով:
Շերամի գրած երգերի ժողովածուները 1902 թվականին «Քնար» խորագրի տակ hրատարակվում է Գրիգոր Տալյանի երգերի առաջին ժողովածուն։ Մինչ այդ, նրա ծավալած մոտ 25-ամյա ստեղծագործական գործունեության մեջ տիրապետող սիրո թեման իր արտահայտությունը գտավ այդ ժողովածուի թե՛ խորագրի, և թե՛ բովանդակության մեջ։ 1905 թվականին «Գանգատի շանթեր» խորագրով հրատարակվեց նրա երկրորդ գրքույկը, որի մեջ հեղափոխական և հայրենասիրական երգերը առաջնակարգ տեղ են գրավում։ Այդ գիրքը հրատարակված է «Պետրոգրադ» կեղծանվան տակ։ Երկու տարի անց, 1907 թվականին «Սեր և կռիվ» խորագրով լույս է տեսնում Գրիգոր Տալյանի երրորդ գրքույկը։ 1913 թվականին լույս է տեսնում աշուղի չորրորդ գրքույկը՝ «Անջուր պարտեզ» խորագրով։ Այս ժողովածուն նույնպես սիրո, հայրենասիրական ու հեղափոխական երգերի ժողովածու է։ 1915 թվականին լույս է տեսնում նյէա Հինգերորդ գրքույկը «Անզուսպ արշավ» խորագրով, ուր մեծամասնություն են կազմում Հայրենասիրական երգերը։ Այս ժողովածուների հրապարակ գալը մեծացրին Գրիգոր Տալյանի համբավն ու ժողովրդականությունը։ Նրա ստեղծագործությունները, որոնք մինչ այդ հիմնականում տարածվում էին իր իսկ կատարողական գործունեության միջոցով, մատչելի դարձան ավելի լայն շրջանակների Համար, ընդգրկելով նաև այն հեռավոր հայաբնակ քաղաքները, որտեղ Գրիգորը դեռ չէր եղել։ Հետագայում Շերամի ավագ որդին՝ կոմպոզիտոր Վարդգես Տալյանը, որը տարիներ առաջ ձայնագրել էր նրա բազմաթիվ երգերը, հավաքում է դրանք ու ժողովածու է կազմում, որը Հայպետհրատը հրատարակում է 1948 թըվականին։ Ժողովածուի առաջին էջերում տպված են Ավետիք Իսահակյանի, Գարեգին Լևոնյանի և ժողովածուի խմբագիր երաժշտագետ Մուշեղ Աղայանի հոդվածները։ Այս ժողովածուի լրացված տարբերակը վերահրատարակվում է 1959 թըվականին:
Թիֆլիսյան և երևանյան տարիները 1915 թվականին Շերամը տեղափոխվում Է Թիֆլիս, որտեղ նույնպես նա լայն ժողովրդականություն Է վայելում, սակայն, ըստ էության, այս ընթացքում նա այլևս նոր նշանավոր երգեր չի գրում, այլ ամբողջ արժեքավոր ժառանգությունը ստեղծվում է Ալեքսանդրապոլում ապրած տարիներին: 1922 թվականի ապրիլի 2-ին Թիֆլիսում կազմակերպվում Է երեկո՝ նվիրված Շերամի գործունեության 35-ամյակին, որի ընթացքում զեկույցով ելույթ է ունենում Գարեգին Լևոնյանը։ 1935 թվականին Շերամը տեղափոխվում է Երևան, որտեղ ևս, հակառակ պատկառելի հասակին, նա շարունակում է իր բեղմնավոր գործունեությունը։ Երևանում Շերամին շրջապատում են սիրով ու հարգանքով, նրան ընդունում են Սովետական Գրողների Միության մեջ, նրա երգերը հաճախ հնչում են ռադիոյով։ Միայն անբուժելի Հիվանդությունր ընկճում է 81-ամյա Շերամի եռանդը։ Նա մահացավ քաղցկեղից 1938 թվականի հուլիսի 3-ին։
5
Շերամի ժառանգության բնորոշ գծերն ու ժանրերը Շերամի երգերի, նրա արվեստի ոճական յուրահատուկ ու բնորոշ գծերը, հանդես են գալիս թե երգերի լեզվական ոճական առանձնահատկություններում և թե երգերում ներկայացված կերպարների պատկերների ու տրամադրությունների յուրահատկությունների միջոցով։ Լեզվական տեսակետից, Շերամի երգերի տեքստերը պարզ ու մատչելի են, հիմնականում գրված են հայ գրական լեզվով, որը համեմված է Շիրակի ժողովրդական բառ ու բանով և յուրահատուկ դարձվածքներով։ Ոճական տեսակետից, Շերամի երգերը նույնպես շատ մոտ են ժողովրդական երգերին, հաճախ ուղղակի ժողովրդական մանիների նման 7-8 վանկանոց քառյակներով, երբեմն էլ քիչ ավելացնելով վանկերի ու տողերի քանակը, նա միշտ մնում է պարզության սահմաններում։ Շերամը չի սիրում բարդությունները, նրա երգերում չկան 15-16 վանկանոց բարդ կառուցվածքներ, քիչ է լինում նաև քառյակների քանակը, չհաշված կրկնակները, որոնց լայն օգտագործումը Շերամի ոճական յուրահատկություններից մեկն է: Նրա երգերը հիմնականում կազմված են 3-4 քառյակներից։ Այս տեսակետից սխալ չի լինի Շերամին համարել աշուղական ասպարեզի «մանրանկարիչը»։ Բնորոշ ու յուրահատուկ են Շերամի երգերում հանդես եկող կերպարները, նրանք միշտ ներկայացված են վառ գույներով, յուրաքանչյուրը օժտված է մարդկային յուրօրինակ ներաշխարհով։ Սիրո երգիչ Շերամի երգերում, որպես կենտրոնական ու հիմնական կերպար հանդես է գալիս սիրուհու կերպարը։ Իր երգերում, սիրուց վառված ու սիրուհու գեղեցկությամբ տարված Շերամը, շռայլությամբ օգտագործում է մինչ այդ էլ աշուղական արվեստում ընդունված հիպերբոլիկ պատկերավոր արտահայտությունները։ Բոյը չինարի, աչքերն աստղերի, ունքերը շանթի, այտերը կարմիր վարդի, մազերը ոսկու նմանեցնելով, նա նկարագրում է իր՝ Արևի պես փայլուն փերուն։ Տրամաբանորեն Շերամի երգերի կենտրոնական կերպարի, այդպիսի գերմարդկային գեղեցկությամբ օժտված սիրուհու ներքին աշխարհը շատ զուսպ է, նա հանդես է գալիս «հազար ու մի նազերով», «չեմ ու չումերով», որի համար Շերամը նրան «անգութ հոգեհան» է անվանում, հաճախ է պատահում նաև «ջիգյարս խորով արիր» ավանդական դարձվածքը։
Ստեղծագործություններ Շերամի առաջին՝ «Պարտեզում վարդեր բացված» երգը լույս է տեսել 1900 թվականին Ա. Մխիթարյանցի կազմած և խմբագրած «Տաղեր ու խաղեր» ժողովածույում։ 1902 թվականին տպագրվել է «Երգիչ Գրիգոր Թալյանի քնարը»։ 1905 թվականին հրատարակված «Գանգատի շանթեր» գրքույկն ամփոփում նրա հայրենասիրական և ազգային երգերը։ 1915 թվականին լույս է տեսել նրա «Անզուսպ արշավ» ժողովածուն, որտեղ տպագրված են «Անեծք Վիլհելմին», «Անդրանիկի կոչը», «Լինենք եղբայրներ»։ 1915-1935 թվականների լավագույն գործերից են՝ «Սարեր կաղաչեմ», «Նա մի նազ ունի», «Քեզանից մաս չունիմ», «Էլի երկինս ամպել է», «Սիրուններ», «Շորորա», «Դու իմ մուսան ես», «Աննման փերի», «Թառը դոշիս» երգերը։
Ի՞նչ են անում կնոջ ընկերքը ծննդաբերությունից հետո. բժիշկները դա գաղտնի են պահում
ունի: Եվ այս ամենը՝ բիզնեսի համար: Որպեսզի այս դաժան իրողության զոհը չդառնաք, մինչև ծննդաբերությունը մանրամասն քննարկեք ձեր մանկաբարձի հետ բոլոր մանրուքները: Ավելի նպատակահարմար է՝ ընկերքը ձեզ հետ վերցնեք և ինքներդ դեն նետեք այն: Ծննդաբերող մայրերից քչերին է մտահոգում հարցը, թե ինչ են անում ծննդաբերությունից հետո այդ յուրահատուկ օրգանը՝ ընկերքը կամ պլացենտան: Կանայք նկատած կլինեն, որ բժիշկները ծննդաբերությունից հետո ինչ-որ թուղթ են տալիս ստորագրելու, որով նրանք պարտավորվում են հանձնել ընկերքը բժշկական հետազոտության համար: Տեսեք, թե որն է իրականությունը: Փաստ է, որ բարձրակարգ ծննդատներում իսկապես ընկերքն ուղարկում են հետազոտման, ինչից հետո այն վերացնում են: Բայց այդպես վարվում են ոչ բոլոր բժշկական հաստատություններում. յուրաքանչյուր ծննդատուն իր օրենքներն ունի: Ընկերքը կարող է վաճառվել կամ նույնիսկ վերավաճառվել բժշկական և կոսմետոլոգիական թանկարժեք դեղամիջոցների արտադրության նպատակով: Այդ պատճառով էլ նորածինների պորտալարը կտրում են միանգամից՝ ծնվելուց հետո, որպեսզի պահպանվի ընկերքի «թարմությունը»: Մինչդեռ պորտալարը միանգամից կտրելը կտրականապես արգելվում է: Բանն այն է, որ ծնված պահին փոքրիկը դեռ երկկերպ է շնչում. նա թթվածնի մի մասը ստանում է պորտալարի միջոցով և մի փոքր էլ շնչում է թոքերով: Երբ ծնվելուց անմիջապես հետո կտրում են պորտալարը, փոքրիկը շնչարգելություն է ունենում: Այդ պահին նրան թոքերը բացելու համար օդ են ներշնչում, ինչը շատ ցավոտ է լինում: Պորտալարը անմիջապես կտրելով՝ փոքրիկին զրկում են նաև ընկերքի արյան հոսքից, որը պաշտպանիչ հատկություն
ՏԱՐՐԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՖԵՏԻՇԻԶՄ) ԿԱԲԱՐԴԻՆԱԿԱՆ (ԱԴԻԳՆԵՐԻ) ԴԻՑԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
Ադիգների կրոնն իրենից ներկայացնում է մի բարդ ու բազմամակարդակ համաձուլվածք, որը ձևավորվել է միաստվածային կրոնների հետ երկարատև փոխներթափանցումների արդյունքում, բայց որի հիմքը դիցաբանության տեսքով հանդես եկող հեթանոսությունն է: Ադիգների նախամիաստվածային կրոնական գունագեղ պատկերացումներում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում տարրապաշտությունը:
6
ԿՐԱԿ: Ադիգները տարբերակել են կրակի մի քանի տեսակ: Ամենասրբազանը համարվել է ամպրոպի աստված Շիբլեի կողմից տրվող երկնային կրակը: Կայծակից մահանալը աստվածային բարեհաճության նշան էր, և բոլոր այն առարկաները, որոնց հարվածում էր կայծակը, դառնում էին պաշտամունքի սրբազան առարկաներ: «Կենդանի կրակ» կարող էր ծնվել նաև շփումից. շատ ծիսակատարություններ կարելի է հանդիպել, որտեղ ընդունված էր օգտագործել միայն այս եղանակաով ստացված կրակ: Կրակին վերագրվում էին մաքրագործող, չար ուժերից պահպանող հատկություններ: Կրակին մատուցվող զոհաբերությունը կոչվել է мафIэащхьэтыхь: Կրակին հարկավոր էր զգույշ և հարգանքով վերաբերվել (վարքային տաբու): Կենդանի կրակի ծխով ադիգները մաքրվում էին և պաշտպանում իրենց անասնահոտը համաճարակներից: Իսկ կրակի գույնի, բոցի ուղղության միջոցով կատարվում էին գուշակություններ: ՕՋԱԽ: Այս պաշտամունքը սերտորեն կապված է կրակի պաշտամունքին: Օջախի գաղափարը շատ կարևոր դեր է խաղացել ընտանեկան, կենցաղային և ցեղային կարգուկանոնի ձևավորման գործում: Օջախը և օջախի շղթան ծառայել են որպես ընտանիքի բարօրության խորհրդանիշ: Ըստ այդմ՝ ամենասարսափելի անեծքը հետևյալն էր. «Թող օջախիդ կրակը մարի»: Օջախին նվիրված ծիսական արարողությունների ժամանակ կենացներ էին հնչում ի պատիվ կրակի, որից հետո թեժացնում էին կրակը սրբազան ըմպելիքի կաթիլներով կամ օջախի եզրերը օծում յուղով: ՔԱՐ: Ադիգների դիցաբանության մեջ քարի պաշտամունքի ամենախտացված դրսևորումը նարտ Սոսրուկոյի ծնունդն է քարից: Սոսրուկոյի համար քարը հակասական խորհրդանիշ է, իմա՝ և նրա մայրական ծոցը, և մահվան պատճառը: Այսպիսով, քարը և կյանքն է, և մահը, և բարին, և չարը: Քարը, ինչպես բնության մեջ ամեն ինչ, շնչավոր է. քարի ու մարդու միջև չկա անանցանելի սահման, նրանք փոխմարմնավորվող են: Եվ ինչպես որ մարդը կարող է քարանալ, այնպես էլ քարը կարող է վերածվել մարդու: Արտասովոր տեսք կամ գույն ունեցող քարերը և իհարկե մենհիրներն ու դոլմենները դարձել են երկրպագելի ֆետիշներ: Այդպիսին էր «Դըգուլիբգ» քարը, որը գտնվում էր Զայուկովո գյուղի վերին մասում (Կաբարդինո-Բալկարիա): Հընագույն ժամանակներից այն պաշտամունքային վայր է եղել, որտեղ ծիսապարերով ուղեկցվող զոհաբերություններ են կատարվել (այստեղ նկատելի են օրգիական պաշտամունքի արձագանքներ, թեև վերջինս հատկանշական չէ պատմական շրջանում ադիգների մշակույթի համար): «Դըգուլիբգ» անվան ստուգաբանությունը հայտնի չէ: Հետաքրքիր է, որ Զատկի օրը ընդունված է եղել երեք դեմքերի պատկերով հաց թխել և անվանել «Դըգուլիբգ»: Ազգային աղետների ժամանակ ժողովուրդը քարերի վրա ջուր է լցրել: Քարը պաշտպան թալիսմանի դեր է կատարել: Նարտերի էպոսում հիշատակվում է աննկարագրելի ծանրության սրբազան «абрэ мыва»-ն, որով զվարճանում էին նարտերը իրենց խաղերի
ժամանակ: Այս քարով էին փակում հանդերձյալ աշխարհի դուռը և դոլմենները, քանի որ տիտանական ուժ էր հարկավոր այդ քարը տեղաշարժելու համար: Պաշտամունքային քարերով երդվել են: Հատկապես գնահատվել է կայծքարը՝ որպես ամենից ամուրը քարերի մեջ և երդման հաստատուն ու ամուր լինելու խորհրդանիշ: Ազգագրության մեջ հաճախ է հանդիպում Ուաշխոյին (երկնքի աստվածություն) և կապույտ քարին (ծագումն անհայտ է) ուղղված սրբազան երդում: Քարի պաշտամունքը սերտոորեն կապված է լեռան և Կուրշի-Տխայի պաշտամունքին: Յուրաքանչյուր տարի Էլբրուս (Օշխամախո) լեռան գագաթին հավաքվում է աստվածների խասան, որին հրավիրվում են նաև նարտերը: Այնտեղ են որոշվում աշխարհի և մարդկանց ճակատագրերը: Էպիկական հիմնական իրադարձությունները կապվում են “Խարամա Լեռան” հետ: Նրա սրբազան գագաթին կարող էին հասնել միայն աստվածներն ու ազնվագույն նարտերը: ՋՈՒՐ: Ջուրը, որպես աշխարհի հիմքերից մեկը, նշանակալի դեր է խաղում ադիգների դիցաբանական և դիցա-էպիկական մտածողության մեջ: Ջրի տարերքը կապվել է և իգական, և արական սկիզբների հետ՝ Խը-Գուաշա, Ախըն, Կոդես, Փսըխո-Գուաշա, ՓսըՏխա, Բլյագո, Կոտլբաստ: Ջրային հրեշը մշտապես հանդես է գալիս մշակութային հերոսին ընդդիմադիր դիրքերում: Նրան զոհեր էին մատուցվում, քանի որ նա փակում էր խմելու ջրի ճամփան: Պաշտամունքի վերափոխումը ընթացել է կենդանակերպից դեպի մարդակերպ: Բլյագոն, որպես ջրային տարերքին կապված կենդանակերպ արարած, ներկայացնում է պաշտամունքի համեմատաբար հին շերտ: Նրա կերպարին փոխարինելու է գալիս սարսափազդու և անկուշտ պառավի կերպարը, որը Բլյագոյի նման մարդկային զոհեր էր պահանջում: Համեմատաբար ավելի ուշ մշակութային շերտում, որը նախորդել է քրիստոնեության ընդունմանը, ջրային տարերքը մարմնավորվում է երիտասարդ գեղեցկուհու տեսքով, թեև պահպանելով երբեմնի երկակիությունը: Որոշակի շրջանում մարդկային զոհաբերություններին փոխարինող այլընտրանքներ են երևան եկել: Ջրային տարերքը հակասական է, ինչը դրսևորվում է նաև «ջրային» դիցարանում: Ջուրը հանդես է գալիս որպես մի քանի գործառույթների կրող՝ բուժիչ, մաքրագործող, կենարար, բայցև կործանարար: Ադիգների նախնիները երկրպագել են Ազովի և Սև ծովերը, որոնց անուններով անգամ երդվել են: Ջրի և կրակի մաքրագործող և բուժիչ հատկությունների հանդեպ հավատն է ընկած Սոսրուկոյի ծննդյան և կոփման առասպելի հիմքում. Թլեպշը կոփում է նորածին նարտին՝ յոթ անգամ ջրի մեջ սուզելով նրա հրաշեկ մարմինը: Այդպես կաբարդինական բազմաթիվ ավանդություններում պահպանվել է «Կենդանի ջրի» միֆոլոգեմը Օշխամախոյի հետ առնչությամբ: Իսկ կովկասյան հանքային աղբյուրները, ըստ դիցաբանական-էպիկական գիտակցության, ծագել են ողջ-ողջ թաղված Սոսրուկոյի արցունքներից: Ավելին՝ ջուրը լայնորեն կիրառվել է մոգական ծիսակարգում: Ջրի մեջ նետել են տարատեսակ փոքր առարկաներ (մետաղադրամ, գունավոր քարեր, ոսկե
և արծաթե զարդեր ևն) և դրանց հետագծով գուշակություններ կատարել: Ջրի օգնությամբ կատարվել են եղանակային կանխատեսումներ, որոշվել նոր տան կամ առհասարակ բնակավայրի կառուցման վայրը: Ջրի պաշտամունքի հետ են կապվել անձրև խնդրելու մի շարք ծեսեր՝ «Խանցեգուաշա», որը նվիրված էր Փսըխո-Գուաշային (հմմտ հայկ. Աստղիկ դիցուհուն նվիրված Վարդավառը՝ իր ծիսական ատրիբուտիկայով), «псыхэдзэ»՝ երիտասարդ կնոջը ջուրը նետելը (այս երկու ծեսերը ջրի տարերքին մատուցվող երբեմնի մարդկային զոհաբերությունների հեռավոր արձագանքներն են), կայծակնահար եղած մարդու գերեզմանաքարից մի կտոր ջրասույզ անելը (ջրի և կրակի ուժային համատեղում), օջախը ջրով ցողելը: ԾԱՌ: Ադիգների ոգեպաշտական պատկերացումների համախմբում ծառերի պաշտամունքը կարևոր տեղ է զբաղեցրել, որի վերապրուկները հասել են մինչև 20րդ դարի սկիզբ: Պաշտամունքի մեջ դրսևորվում են համընդհանուր միֆոլոգեմներ՝ համաշխարհային ծառ, պտղաբերության ծառ, կենաց ծառ, բարու և չարի ծառ, համաշխարհային մարդ (Ժիգ-Գուաշա) ևն: Ծառապաշտությունը շատ տարածված է եղել ադիգների ամենօրյա և ծիսական կյանքում, ինչը հիմք է տվել եվրոպական որոշ հեղինակների ադիգներին համարել դրուիդներ: Առանձին ծառեր, փոքրիկ պուրակներ և ամբողջ անտառներ համարվել են սրբազան վայրեր: Ադիգները կելտական դրուիդների նման նախընտրել են ծիսական արարողություններ կատարել դարավոր կաղնիների ծածկի տակ: Ադիգների պաշտամունքային պատկերացումներում ծառերը տարաբաժանվել են բարի և չար ծառերի: Այդպես օրինակ՝ բոլոր պտղատու ծառերը բարի էին, ոչ պտղատուներից պաշելի էին կաղնին, հացենին, լորենին: Ամենից շատ պաշտվել է հենց կաղնին և հատկապես այն պատճառով, որ կայծակը հարվածում էր այս ծառին:
Փոքրամարմին հսկան 40 տարեկանում 1000 երգի հեղինակ էր
7
Մեծ շանսոնյեն 9 տարեկանում երգում էր սրճարանում. այդ ժամանակ նա տան միակ աշխատողն էր: Տասնամյակներ անց Հոլիվուդի Փառքի արահետում բացվում է Շառլ Ազնավուրի անունով աստղը: Ազնավուրի իրական անունը Շահնուր Վաղինակ Ազնավուրյան էր: 1992 թվականին նրա ծնողները Հայաստանից արտագաղթել են Ֆրանսիա, որտեղ էլ 2 տարի անց ծնվել է ապագա շանսոնյեն: Հետագայում նա փոխել է իր անունը` Շառլ: Շառլն առաջին անգամ հանդես եկավ ընդամենը 3 տարեկանում: Նա հաճախում էր դերասանական դասերի, բայց որոշ ժամանակ անց թողնում է դրանք, հետևելու իր տարերքին: Սկզբնական շրջանում Ազնավուրին դժվարություններ էին սպասում, բայց նա ծնվել էր մեծ շանսոնյե դառնալու համար: 9 տարեկանից Ազնավուրը երգում էր սրճարանում: Երբ Գերմանիան օկուպացնում է Փարիզը, հայրը կամավորական ջոկատի շարքերում կռվում էր առաջնագծում: Այդ ժամանակ Շառլն ընտանիքի միակ աշխատողն էր: Էդիթ Պիաֆը Շառլի և Պիեռ Ռոշեի դուետից հետո 1946 թվականին իր հետ տարել է համերգային շրջագայության: Դրանից հետո էլ սկսվում է շանսոնյեի պրոֆեսիոնալ կարիերան: 1950 թվականին կայացած երգիչ դառնալուց հետո Շառը փոխում է «յան»-ով վերջացով Ազնավուրյան ազգանունը: 40 տարեկանում երգիչն արդեն 1000 երգ ուներ: 988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո Շառլը ստեղծումը «Ազնավուրը Հայաստանի համար» հիմնադրամը, որը գործում է մինչև այսօր: 1977 թվականից Ազնավուրն ապրում էր Շվեյցարիայում` լճի ափին գտնվող առանձնատանը: Այնտեղի հարկերն ամենացածրն էին։ «Այլևս չեմ երգելու հարկայինի համար»,-ասել է Շառլը, իսկ հետո տվել հարկերի ավելի քան 70%-ը։ 2017 թվականին Հոլիվուդի Փառքի արահետում բացվում է Շառլ Ազնավուրի աստղը, որը 2618-րդն էր աստղերից: Ազնավուրն ամուսնանում է 3 անգամ և ունենում 6 երեխաներ: Իր վերջին կնոջ` Ուլլայի հետ նրանք ապրել են 47 տարի: Մեծ շանսոնյեն մահացավ 94 տարեկանում` 2018 թվականի հոկտեմբերի 1-ին: Շառլ Ազնավուրը մեզ ապրեցրել է իր երգերով։ Հայկական ծագում ունեցող ներգաղթյալի որդին պետություն էր պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ»,-ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: newmag-ը թարգմանել և հրատարակել է Շառլ Ազնավուրի վերջին՝ «Կյանքից կառչած» գիրքը:
Գերմանիան Իտալիային է վերադարձրել նացիստների գողացած գեղանկարը Գերմանիան Իտալիային է վերադարձրել Ֆլորենցիայի Ուֆֆիցի պատկերասրահից Երկրորդ աշխարհամարտի տարիներին գողացված «Ծաղիկ-
ներով ծաղկամանը» նկարը, որը պատկանում է հոլանդացի գեղանկարիչ Յան վան Հոյսումի (1682-1749) վրձնին:
Նկարը պատված էր բորբոսով և հրաշքով է պահպանվել:
Ռուս դերասանուհի Իննա Չուրիկովան ներկայացման ժամանակ բեմից ընկել է. նա վերակենդանացման բաժանմունքում է
Ինչպես
տեղեկացնում
է
ТАСС
գործակալությունը, XVII - XVIII դարերի դասական հոլանդական նատյուրմորտի փոխանցման արարողությունը տեղի է ունեցել երեք նախարարների՝ Իտալիայի ԱԳ նախարար Էնցո Մոավերո Միլանեզիի, նրա գերմանացի գործընկեր Հայկո Մաասի և Իտալիայի մշակույթի նախարար Ալբերտո Բոնիսոլիի մասնակցությամբ, որոնք ստորագրություններով արձանագրել են ստեղծագործության փոխանցման օրինականությունը: Նշվում է, որ Մաասին է հանձնվել գեղանկարի կրկնօրինակը՝ «գողացված է» իտալերեն, գերմաներեն և անգլերեն գրությամբ: Այդ կտավը գտնվել է Իտալիայի ամենից շատ այցելություններ ունեցող թանգարաններից մեկում:
Դիքենսի թանգարանը հայրենիք կվերադարձնի գրողի՝ 133 տարի առաջ անհետացած դիմանկարը
Անգլիացի գրող Չարլզ Դիքենսի դիմանկարը, որն անհետացել էր ավելի քան 130 տարի առաջ, կվերադարձվի գրողի լոնդոնյան թանգարան: Ինչպես հայտնում է The Guardian-ը, Չարլզ Դիքենսի թանգարանում տեղեկացրել են, որ իրենց հաջողվել է 180 000 ֆունտ ստերլինգ հավաքել նկարչուհի Մարգարեթ Ջիլիսի ստեղծագործությունը գնելու համար, որը վիպասանին նկարել է, երբ վերջինս 31 տարեկան էր: «Մենք ուրախ ենք, որ դիմանկարը տուն կվերադառնա և շատ շնորահակալ ենք առատաձեռն ֆինանսական օգնության համար, որը ստացել ենք»,- նշել է թանգարանի տնօրեն Սինդի Սագրուն: 1844 թվականին դիմանկարն առաջին և վերջին անգամ տեսնել հնարավոր էր Թագավորական ակադեմիայի ամառային ցուցահանդեսում: 1886-ին Մարգարեթը հայտնել էր, որ դիմանկարն անհետացել է: Այն կորած էր համարվում, քանի դեռ չէր հայտնաբերվել Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ մեծ շուկայում:
Թատրոնի և կինոյի ռուս դերասանուհի Իննա Չուրիկովան «Ռուսական երգ» թատրոնում ներկայացման ժամանակ սայթաքել է և ընկել բեմից: Նա այժմ գտնվում է Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտի վիրաբուժական վերակենդանացման բաժանմունքում, հայտնում է 360 հեռուստաալիքը: Ըստ տեղեկությունների՝ դերասանուհին կոտրել է կողոսկրերը: «Լենկոմ» թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերն ավելի վաղ «Զվեզդա» հեռուստաալիքին հայտնել էր, որ շտապօգնության բժիշկները Չուրիկովայի մոտ լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերել: Նախօրեին դերասանուհին ներկայացման երկրորդ գործողության վերջում հանկարծակի սայթաքել և ընկել էր բեմից։ Հանդիսատեսը Չուրիկովային օգնել էր բարձրանալ և ինքնուրույն հասնել բեմի աստիճաններին: Սակայն ետնաբեմում դերասանուհուն գրկել էին և շտապօգնություն կանչել: Ներկայացումն ընդհատվել էր:
8