Ականավոր արվեստագետի հիշատակը հավերժ կմնա արվեստասեր հանրության սրտերում:
Երվանդ Ղազանչյան
“The Community Culture Foundation” 150 S. Glenoaks Bld. # 8047, Burbank, CA 91502 Email: culturefoundation@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáµ»ñï سñ·³ñÛ³Ý Chief Editor ROBERT MARGARYAN îÝûñ»Ý` سñï³ ü³ñÙ³Ýáí³ Director Marta Farmanova гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ òáÕÇÝ» гñáõÃÛáõÝÛ³Ý (è¸, ØáëÏí³) Computer typing and design Coxine Harutunyan (Moscow)
ÂÕóÏÇó` ²ñïÛáÙ ¶¨áñ·Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Artyom Gevorgyan (Yerevan)
Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:
»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2019
2
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՃԱՌՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԱՆՀԱՅՏ ԷՋԵՐԸ
Այս օրերին համացանցում մի շարք նյութեր եղան Հրաչյա Աճառյանի կյանքի, գիտական վաստակի մասին: Այսօր ես մտադիր եմ զրուցել անվանի գիտնականի կյանքի գրեթե մութ էջերի՝ 1937-ի սեպտեմբերից մինչև 1949 թվականի դեկտեմբեր ընկած շրջանի մասին, օգտվելով Հայաստանի ազգային արխիվում պահվող 310 թվակիր դատաքննչական գործից: Ստալինյան բռնաճնշումների տարիներին բարոյահոգեբանական ծանր վիճակում հայտնված Հայաստանում հասարակության տարբեր շերտերի թվում անդառնալի կորուստ կրեցին նաև դասախոս գիտնականները: «Պրոֆեսորների գործը» անունով հայտնի թղթապանակի նյութերը տեղեկացնում են, որ 1939 թվականի սեպտեմբերի 7-ին Անդրկովկասի զինվորական օկրուգի զինվորական տրիբունալի արտագնա նստաշրջանը գնդակահարության և տարբեր ժամկետներով ազատազրկման դատավճիռ կայացրեց 11 մարդու նկատմամբ:Մեղադրանքը ձևակերպված էր այսպես. «1937 թվականի դեկտեմբերին ՀԽՍՀ Ներքգործժողկոմատի մարմինները տեղեկություն են ստացել, որ Երևանում գոյությու ունի ընդհատակ-յա, հակախորհրդային, դաշնակցական, ապստամբական կազմակերպություն…»: Մեղադրական եզրակացության մեջ հիշատակված են 18 հոգի, որոնցից 14-ը՝ Երևանի տարբեր բուհերի դասախոսներ: Եթե նրանց ավելացնենք նաև 159 մարդկանց, ովքեր որպես մեղադրյալներ և վկաներ քննվեցին այդ առնչությամբ, ապա ակնհայտ կդառնա, թե ինչ փորձության ենթարկվեցին գիտնականները: «Մեղադրյալ Հրաչյա Հակոբի Աճառյանը ձերբակալվել է 1937 թվականի սեպտեմբերի 29-ին անվտանության ծառայության մարմինների կողմից՝հիմք ընդունելով անգլիական հետախուզությանը նրա անդամակցության մասին եղած տվյալները,-կարդում ենք համար 310 դատաքննչական գործի մեղադրական եզրակացության մեջ, թվագրված 1938 թիվ նոյեմբերի 20ով: – Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը 1918 թվականին, անգլիացիների կողմից Ադր-
բեջանի բռնազավթման շրջանում, Բաքվում հավաքագրվել է անգլիացիների հետախուզությանը և աշխատել նրանց օգտին…Լինելով հակահեղափոխական բուրժուանացիոնալիստական գաղափարակիր, Երևանի Պետհամալսարնում դասավանդելու ընթացքում ուսա-
նողների և դասախոսների շրջանում էմիսարի գործ է կատարել, նշանաբան ունենալով՝ «Հայաստանը կծաղկի միայն Անգլիայի հովանավորությամբ «միտքը… Բացի այդ, լեզվաբանության ամբիոնի վարիչի գործունեությանը զուգընթաց մեղադրյալ Աճառյանը թշնամական դիրք է գրավել լեզվաբանության մարքսիստական զարգացման հարցի նկատմամբ, բազմիցս հայտարարելով՝ «դիալեկտիկան մի խցկեք լեզվաբանության ոլորտ, այնտեղ այն չկա և լինել չի կարող»: Մեղադրյալն իրեն մեղավոր է ճանաչել»: Ձերբակալությունից մեկ ու կես տարի հետո, 1939 թվականի մայիսի 7-ին զինվորական տրիբունալի արտագնա փակ նիստը, Երևանում քննեց անվանի գիտնականի մեղադրական գործը: Օգտվենք նիստի՝ Հայաստանի ազգային արխիվում պահպանված արձանագրությունից. – Դուք ծանոթ եք՞ Ձեր գործի մեղադրական եզրակացությանը: Ընդունում ե՞ք Ձեր մեղքը, Ձեզ ճանաչու՞մ եք մեղավոր: – Ոչ, իմ հանցանքը չեմ ընդունում և ցանկանում եմ հավաստի ցուցմունքներ տալ դատարանին: Նիստի նախագահողը որոշում է հնարավորություն տալ մեղադրյալին պարզաբանումներ տալ: Շարունակենք հատվածաբար ներկայացնել արձանագրությունը… – Մեզ հայտնի է, որ Դուք եղել եք Պետհամալսարանում գործող դաշնակցական կազմակերպությն անդամ: Պատմեք այդ մասին: – Նման կազմակերպության գոյության մասին ես ոչինչ չեմ իմացել: Եթե անգամ լիներ նման կազմակերպություն, ես որևէ առնչություն նրա հետ չէի ունենա, որովհետև ինքս երբեք դաշնակցական չեմ եղել, զբաղվել եմ միայն գիտությամբ, քաղաքականությունից հեռու մարդ եմ: – Դուք դեմ եք եղել հայ նոր ուղղագրությանը, ինչու՞: – Այո, ես չեմ հրաժարվում, որ դեմ եմ եղել, մինչև հիմա էլ դեմ եմ, որովհետև այն դժվարացնում է քերականության դասավանդումը: – Դուք հրաժարվում եք նախաքն-
նության ընթացքում Ձեր տված ցուցմունքներից, ինչո՞վ եք պատճառաբանում: – Այդ ցուցմունքները ինձնից կորզել են անօրինական եղանակով: Քննիչ Կիրակոզովը ինձ ստորաբար մոլորության մեջ է գցել, խաբել և բռնությունների սպառնալիքի տակ ինձ պարտադրել մեղայական դիմում գրել ներքգործժողկոմի անունով: Նա ինձ ասաց. «Եթե դու դիմում գրես, որտեղ նշես, որ Բաքվի հակահեղափոխական կառավարության հետախուզական մարմինների գործակալ ես եղել, ես քեզ խոստանում եմ հինգ օրվա ընթացքում ազատել, եթե ոչ՝ ապա քեզ մարմնական դաժան պատիժների կենթարկեմ»: Վախենալով ֆիզիկական բռնություններից և նկատի ունենալով իմ պատկառելի տարիքը, ես ինքս ինձ զրպարտեցի: Կիրակոզովը պարզապես ինձ թելադրեց, ես գրեցի»: Այստեղ մի պահ թողնեն դատական նիստի դահլիճը և ներկայացնենք նախընթաց իրադարձությունները: Աճառյանին հարցաքննել են երեք անգամ՝ ենթարկելով ծեծի ու հայհոյանքների: Եվ տարեց, հյուծված, ահաբեկված ու անօգնական գիտնականը ստոր ու դաժան քննիչի հարկադրումով ու թելադրանքով իր ձեռքով դիմում է գրում ՆԳ ժողկոմին՝ «խոստովանելով իր հանցանքը»: Թե ինչպես է Կիրակոզովը Աճառյանից կորզել այդ «խոստովանանքը», վկայել են իր խցակից ընկերները՝ Հայկ Գյուլիքեվխյանը, Զաքար Բաշինջաղյանը, Աշխարհաբեկ Քալանթարյանը, նկարիչ Տաճատ Խաչվանքյանը և ուրիշներ: Հիշատակենք միայն Թավրիզի իր աշակերտներից մեկի՝ Վաչե Օհանյանի հուշերից մի հատված: Թավրիզից Հայաստան եկած և պետական համալսարանն ավարտած Օհանյանն իբրև բանդիտ,լրտես ու ժողովրդի թշնամի, դատապարտվել էր 17 տարվա բանտարկության: Նա պատմում է Աճառյանի հարցաքննության մի հետաքրքիր դրվագի մասին: Քննիչի այն մեղադրանքին, թե Աճառյանը իբր գերմանական, ֆրանսիական, անգլիական, ճապոնական ու տաճկական լրտես է, Աճառյանը պատասխանել է՝ «Եթե կան հիմար մարդիկ, որոնք կհավատան,թե գիտնականը,հայ լեզվաբանը կարող է լրտես լինել,և եթե այդպիսի սուտը շատ անհրաժեշտ է ձեր կարիերայի համար, գրեք, ես կստորագրեմ «միևնույն է, թե որ՞ պետության լրտեսը, բայց որ ես՝հայ գիտնական Աճառյանս, տաճկական լրտես եմ՝դա զառանցանք է, չտեսնված վրդովեցուցիչ վիրավորանք,և եթե ինձ կտոր կտոր անեն, ես այդպիսի զրպարտանք հանդուրժել չեմ կարող և հավատացած եմ, որ իր արժանապատվությունը չկորցրած ամեն մի հայ մարդ նույնը կասի ձեզ,,: Ու երբ կատաղած Կիրակոզովը ուժեղ ապտակել է Աճառյանին,վերջինս արհամարհանքով ասել է՝ «Ի՜նչ մեծ հերոսություն է քեզ նման ուժեղ երիտասարդի համար ձեռք բարձրացնել ինձ նման հիվանդ մի ծերուկի վրա,,: Քննիչն ավելի է կատաղել ու հայհոյել է Աճառյանի մահացած կնոջը,որի անունը կարդացել է նրա տետրերում: Աճառյանը վշտացած ասել է. -Նա մեռած է, ի՞նչ հաճույք նրա ոսկորները հայհոյելուց,գոնե երկրորդ կնոջս հայհոյեիք… Ասում են,որ բանտից դուրս գալուց հետո Աճառյանը ներողություն է խնդրել տիկին Սոֆիկից իր ասածի համար: Մեկ այլ հարցաքննության ժամանակ նույն քննիչը ծխախոտ է հանգցրել Աճառյանի ճակատին և այնքան ծեծել, որ ուժասպառ ու հուսահատված ծերունազարդ գիտնականը, երկու անգամ ընկնելով աստիճանների վրա, հազիվ է հասել
3
իր խցի դռանը: Իսկ երբ քիչ հետո Աճառյանը տեսնում է բանտախուց շպրտված, ատամները փշրված Տաճատ Խաչվանքյանին,որոշում է լսել Գյուլիքեվխյանի խորհուրդը՝ ինչ թուղթ էլ ներկայացնեն, ստորագրիր, միևնույն է, նրանք ինչ ուզեն,այն էլ կանեն, մեղք ես: Դրանից հետո է Աճառյանը զրպարտում ինքն իրեն: Վերադառնանք 1939 թվականի մայիսի 7: Ժամը 19.41-ին դատարանը հեռանում է խորհրդակցության, ժամը 21-ին նիստը նախագահող Նովիկովը հրապարակում է դատավճիռը՝ «ՀԽՍՀ օրենսգրքի 59-րդ հոդվածի հիման վրա Հրաչյա Հակոբի Աճառյանին ազատազրկել 6 տարով և ձայնազրկել 3 տարով՝ բռնագրավելով նրան պատկանող գույքը: Ազատազրկման ժամկետի սկիզբը նախնական բանտարկության հետ միասին համարել 1937 թվականի սեպտեմբերի 29-ը: -Ա՞յս էր ձեր արդարությունը,- բղավել է Աճառյանը, ընկել աթոռին ու հեկեկացել: Պատահականությունները երբեմն ճակատագրական են լինում:Հայկ Գյուլիքեվխյանի աղջիկը Մոսկվա էր հասցրել հոր արդարացման խնդրագիրը և այն հանձնել գլխավոր զինվորական դատախազի օգնականին,որը,պարզվում է, հայ էր, ավելին՝ շուշեցի և լավ էր ճանաչում Աճառյանին/ ի շարս Էջմիածնի, Նոր Բայազեդի, Թեհրանի, Թավրիզի՝ Աճառյանը ուսուցչություն էր արել նաև Շուշիում/: Այդ ազնիվ իրավաբանի՝ Գյոլեցյանի խորհրդով էլ Աճառյանի տիկինը՝ Սոֆիկը, նման խնդրագիր է ուղարկում Մոսկվա: Աճառյանի գործն ուղարկվում է վերաքննության,վերաքննող հանձնաժողովի անդամներից մեկն էլ ինքը Գյոլեցյանն էր: 1939 թվականի սեպտեմբերի 29-ին Գերագույն դատարանի զինվորական կոլեգիան վճիռ է կայացնում նորից լսել գործը: Բարեբախտաբար քննիչ Կիրակոզովը ձերբակալվել էր որպես արդարադատության ապօրինի եղանակներով աշխատած ժողովրդի թշնամի և նրա զոհերի նկատմամբ հասկանալի բարյացակամություն կար: Այս անգամ գործը քննում էր ավելի արդարամիտ իրավաբան Օլենինը, գործին աջակցում էնաև ՀՀ Ներքին գործերի ժողկոմի տեղակալ, անվտանգության կապիտան, քննչության բաժնի պետ,հետագայում Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Թովմասյա-նը: Նա անկեղծ հարգանք ունենալով հանիրավի մեղադրված գիտնականի ծանրակշիռ վաստակի հանդեպ, ուրախանում է,որ հենց իրեն հանձնարարեցին վերաքննել ու վերանայել գործը: Ընդունելով խափանման միջոցը փոխելու, վճիռը Սուրեն Թովմասյանը նախապես մեքենա է ուղարկում Աշտարակ,այնտեղ գտնվող Սոֆիկին բերելու, և աշխատասենյակ է կանչում Աճառյանին: Մեջբերենք Սուրեն Թովմասյանի հուշերից մի քանի տող. «Ահա և Աճառյանը: Կարճահասակ, նիհար, կորամեջք, անփույթ հագնված, ցանցառ մազերով մի վտիտ ծերուկ: Կեղտոտ էին ոչ միայն մոխրագույն շորերը, այլև ակնոցը, որի հետևում նշմարվում էր փոքրիկ, շիլ աչքը… – Բանտը անմեղ մարդկանց տեղը չէ, անվանի գիտնական եք,գնացեք տուն,ես ձեզ հավատում եմ,-ասացի նրան: Եվ, սեղմելով ձեռքը, քաջառողջություն ու հաջողություն մաղթելով,կնոջ հետ տուն ուղարկեցի…»: Երկու տարի երեք ամիս կալանքի տակ գտնվելուց հետո հայ խոշորագույն լեզվաբանը բանտից ազատվում է, և նրա առաջին հարցն էր՝ ու՞ր են ձեռագրերս:
Աճառյանին ձերբակալելու օրը փակում ու կնքում են սենյակի դուռը,միայն սենյակն են թողնում Սոֆիկի և տան ծառայող Պոլինայի համար: Սենյակում էին մնացել Աճառյանի ձեռագրերը, որոնք ենթակա էին բռնագրավման: Ամբողջ գիշերը Սոֆիկն ու Պոլինան մտածում են.թե ինչպես փրկեն իրենց հարազատի տասնյակ տարիներով կատարած աշխատանքը: Բարեբախտաբար սենյակից խոհանոց բացվող մի պատուհան կար: Սոֆիկը գիշերով մի կերպ ներս է սողոսկում այդ լուսամուտի օդանցքից և կարողանում է դուրս հանել ձեռագրերի մի մասը: Քեռու միջոցով Սոֆիկը դրանք տեղափոխում է Նոր Բութանիա և երկաթե արկղի մեջ դնելով թաղում պարտեզի առվից հեռու, մի ծառի տակ: Ձեռագրերի ու գրքերի մի մասն էլ, որ Սոֆիկը չէր կարողացել դուրս բերել,մնացել էր սենյակում,իսկ այդ սենյակը հատկացվել էլ հողժողկոն Մարջանյանին: Բարեբախտաբար նրա կինը՝ տիկին Կլավան, որ Աճառյանին ճանաչող և գիտությունը գնահատող կին էր,ձեռագրերը կապոց էր արել ու դրել սենյակի մի աննկատելի ան-
կունում, որտեղից էլ բանտից ազատվելուց հետո, այն վերցնում է Աճառյանը: 1957 թվականի մայիսի 12-ին Աճառյանի հուշարձանի բացման առթիվ կազմակերպված ճաշկերույթին հետաքրքիր հուշեր է պատմել Ավետիք Իսահակյանը: – Հուզիչ էր իմ հանդիպումը Աճառյանի հետ բանտից նրա դուրս գալու հաջորդ օրը:Այն ժամանակ նրանք ապրում էին տիկին Սոֆիկի քրոջ տանը: Գնացի: Երկու տարի բաժանումից հետո տեսնելու էի առաջին անգամ: Դուռը բացեց մի անծանոթ կին: Ներս հրավիրեց սիրալիր ժպիտով: Հարցրի Աճառյանին: Անծանոթ կինն ասաց,որ քնած է: «Երկու տարի անհանգիստ կյանքից հետո առաջին հանգիստ պահը».-մտածեցի ես և չուզեցի արթնացնել: Բայց երկար չկարողացա համբերել: Մոտեցա, ձեռքով շոշափեցի նրա պայծառ ճակատը: Պառկած էր թախտի վրա, գլխի մի մասը՝ վերմակի տակ: Աչքերը տրորեց: չճանաչեց: _ Հրաչյա,ես եմ՝ Ավետիքը,- ասացի; Ձայնիցս ճանաչեց… Փաթաթվեցինք… Լռություններ կան, որ անհուն են տիեզերքի նման…Հետո երեխայի նման լաց եղավ: Հուզվեցի նաև ես:Հրաչյային գտա բավականաչափ փոխված, հյուծված, գունատ, նրա դեմքին չէի տեսնում իրեն հատուկ տոկունությունն ու աշխուժությունը: Տերևաթափ ծառի տպավորություն թողեց վրաս: -Ինչպե՞ս ես, Հրաչյա: -Դեռ հայտնի չէ,ամեն ինչ հայտնի կլինի կես ժամից,երբ Սոֆիկը գա: -Իսկ ու՞ր է գնացել Սոֆիկը: – Ձեռագրերս բերելու: Տեսնես՝ի՞նչ է մնացել, ինչը կորել,կամ փչացել… Իսկ եթե չբերի՞, եթե կորած լինեն… ես էլ եմ կորած: Անիմաստ է ապրելը առանց ձեռագրերիս: Շատ չանցած գալիս է տիկին Սոֆիկը՝բեռնակրի հետ: -Բերեցի, Հրաչյա, բոլորն էլ բերեցի, անվնաս են մնացել,- ուրախ ասաց Սոֆիկը: Աճառյանը փուլ եկավ հատակին՝ ուղղակի ձեռագրերի վրա: Դա մի անհասկանալի, անըմբռնելի, միաժամանակ շատ հուզիչ տեսարան էր:
4
Գիտեինք, որ աչքերն այնքան տկար էին, որ դժվարանում էր այլևս կարդալ, շատ դժվարությամբ, խոշորոցույց -ակնոցը մոտեցնելով մի հատիկ աչքին, մի կերպ ընթերցում էր անհարաժեշտ գրքերը, բայց այս անգամ այդ միջոցին էլ չդիմեց, սկսեց կարդալ՝ ձեռքերով, մատների հպումներով:Մեկ առ մեկ շոշափում էր ձեռագրերը,ասում էր՝ «Վանա բարբառն է», սա՝ «Հայոց լեզվի պատմությունը» .սա «Լիակատար քերականությունը»: Վերցնում էր, համբուրում, նախ աչքերին տանում, ապա կրծքին սեղմում՝ մի երջանիկ ժպիտ խաղացնելով դեմքին: -Հրաչյա,- ասացի,- Փառք տուր Աստծուն,որ ձեռագրերդ բոլորն էլ փրկվել են:իսկ գիտե՞ս թե դրա համար ամենից շատ ու՞մ ես պարտական: -Անշուշտ,Սոֆիկին,-ասաց; -Նրա հետ նաև մի ուրիշին: Այն մեկին,որը զոհաբերեց իրեն՝ ձեռագրերդ փրկելու համար, այսինքն այն ծառին, որին երկու տարի զրկեցին ջրից, պապակ թողեցին, որպեսզի խոնավությունը չփչացնի ձեռագրերդ: Տիկին Սոֆիկը ինձ պատմել է,որ այդ ծառը հիմա չորացել է… -Սրբազան ծառ,-ասաց Աճառյանը,օրհնյալ լինի տնկողի հոգին…»: Եվս 14 տարվա բեղուն կյանք էր սպասում Հրաչյա Աճառյանին բանտից դուրս գալուց հետո: Նա ապրեց յոթանասունյոթ տարի, ապրեց զարմանալով և զարմացնելով, մանկան պես պարզ ու անխարդախ, իմաստունի պես լրջմիտ ու պարտաճանաչ: Պաշտամունքի աստիճան նվիրվելով հայոց լեզվին, նրա տքնաջան մշակը լինելով, Աճառյանը մինչև վերջ էլ չկարողացավ հաշտվել աբեղյանական նոր ուղղագրության հետ: Բանասիրության դոկտոր Խաչիկ Բատիկյանից վկայակոչենք մի խոսուն դրվագ. «1944 թիվն էր: Աբեղյանը ծանր հիվանդ էր: Աճառյանը գնում է տեսնելու: -Մանուկ, ի՞նչ է պատահել, ինչու՞ ես տնքում: -Գնում եմ, Հրաչիկ, գնում եմ: -Ուր՞ ես գնում, Մանուկ,- հարցնում է Աճառյանը: -Գնում եմ էն աշխարհը: -Էհ, լավ, էս աշխարհի մեղքերիցդ ու քննադատներիցդ կազատվես, բա էն աշխարհում Մաշտոցը օձիքդ կբռնի, ո՞նց ես ազատվելու, ի՞նչ պատասխան պիտի տաս նրան…»: Հեղինակ` Հայկ Մարտիրոսյան
ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑ Վերևից հրաման էր տրված, որ դերասանուհի դառնամ... Դերասանուհին իր մասին ասել է. «Ես ծնվել եմ Երեւանում։ Հայրս ծնողներին վաղ հասակում էր կորցրել, եւ ես տատ ու պապիս չեմ տեսել։ Մայրս արմատներով տաճկահայ էր, իսկ մորական տատս ծնվել էր Տիգրանակերտում։ Ծնողներս հասարակ մարդիկ էին, ու մեր ընտանիքն էլ պարզ, հայկական ավանդապաշտ ընտանիք էր։ Հայրս ժամանակին նվագել էր զինվորական նվագախմբում, իսկ մայրս շատ գեղեցիկ երգում էր։ Բացի այդ, մեզ հետ էր ապրում
իմ մորաքույրը, որը դերասանուհի էր։ Եվ ահա ես ժառանգեցի նրանց բնատուր հակումները։ Մանուկ հասակից սիրում էի շնորհներս ցույց տալ հանդիսատեսի առջեւ. դպրոցական բեմում, բակային ճամբարներում թե տանը երգում էի, պարում, նմանակում, մանրապատումներ էի բեմադրում։ Այդուհանդերձ, մանկության ամենաջերմ ու տպավորիչ հիշողությունը կապված է մեր անհատնում խաղերի հետ։ Տուն էինք վերադառնում կեսգիշերին։ Ու չնայած հետպատերազմյան կարիքին ու թշվառությանը՝ մանկաբար երջանիկ էինք։ Շատ դժվար է մանուկին զրկել երջանկությունից, որովհետեւ նա կարողանում է ձերբազատվել հոգսից եւ ապրել պահի ուրախությամբ»: Գալյա Նովենցի մորաքույրը հայ բեմի և կինոյի նշանավոր դերասանուհի, Հայաստանի ժողովրդական արտիստուհի, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Լյուսյա Հովհաննիսյանն էր` Խորեն Աբրահամյանի կյանքի երկարամյա ընկերուհին, նրա երկու զավակների` Բաբկենի և Թամարի մայրը: Շատ բանով է դերասանուհի մորաքույրը նպաստել իր զարմուհու ընտրությանը, օրինակ եղել նրա համար: Դերասանուհի դառնալու ցանկությունը մեծ էր, Գալյան կամենում էր դառնալ կինոդերասանուհի, ուստի մեկնեց Մոսկվա, դիմեց Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտ, սակայն շատ-շատերն էին կամենում կինոդերասան դառնալ, ուստի նրան բախտը չժպտաց. միավորները չբավականացրին այս նշանավոր բուհի ուսանողուհի դառնալու համար: Վերադարձավ Երևան և 1954 թվականին ընդունվեց Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ, ավարտեց ականավոր մանկավարժ և բեմադրիչ Արմեն Գուլակյանի ստեղծագործական արվեստանոցը, ուր սովորում էին նաև Արմեն Ջիգարխանյանը, այժմ ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Հենրիկ Հովհաննիսյանը, Երվանդ Ղազանչյանը, Բարխուդար Ղազիյանը, Արծրունի Մանուկյանը, Գուժ Մանուկյանը և ուրիշներ: Թատերական կրթությանը մեծ տեղ է հատկացնում դերասանուհին, կարևորում է նրա արժեքը. «Պետք է շատ լուրջ վերաբերվել դերասանական արվեստին եւ հասկանալ, որ բեմ բարձրացող յուրաքանչյուր ոք դերասան չէ։ Իհարկե, բնատուր օժտվածությունը կարեւոր է
հաջողության հասնելու համար, սակայն չպետք է անտեսել կրթության դերը, որը արտիստի համար բացահայտում է բազմաթիվ կատարողական մանրամասներ։ Այսինքն` ի վերուստ տրված շնորհը պետք է զուգակցել գիտելիքի եւ տքնաջան աշխատանքի հետ։ Դերասանը պետք է լինի բազմակողմանի զարգացած, իրազեկ։ Կարող է թվալ, որ այս կամ այն կերպարը մարմնավորելու համար ընդհանուր զարգացածությունն էական նշանակություն չունի, սակայն ես խորապես համոզված եմ, որ ինչքան էլ դերասանական տվյալներով օժտված լինի, թերզարգացած արտիստը չի կարող կերտել խորքային կերպարներ։ Իսկ գեղարվեստի բուհում դասավանդում են այնպիսի առարկաներ, որոնք ընդհանուր զարգացածություն են ապահովում ապագա արտիստի համար։ Ուստի պետք է լավ կրթություն ստանալ, սովորել, անվերջ ինքնակատարելագործվել, այսպես ասած, մարզվել։ Ես սովորել եմ Արմեն Գուլակյանի խմբում եւ շատ լավ կրթություն եմ ստացել»: Ինստիտուտն ավարտելուց հետո, տրված խանդավառ երազներին, կուրսի հետ հայտնվում է Կապանի Շիրվանզադեի անվան թատրոնում, վերակենդանացնում այս թատրոնը, որը շատ վաղուց չէր երիտասարդացել, որի դերասանական համախումբը չափազանց աղքատացել էր: Մի քանի տարի Կապանում աշխատելով և Երվանդ Ղազանչյանի հետ ընտանիք կազմելով` Գալյա Նովենցը վերադարձավ Երևան և աշխատանքի անցավ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում: 80-ից ավելի դերասան ունեցող ակադեմիական թատրոնում դյուրին չէր դերեր ստանալ, անցնել ինքնահաստատման ճանապարհ: Սակայն երիտասարդ դերասանուհուն հաջողվեց ստեղծել մի քանի բեմատիպարներ, որոնք իրենց տեղը հաստատեցին այս թատրոնում: Հետո նրա կյանքում սկսվեց մի խելահեղ ընթացք. աշխատեց Գյումրու Վ. Աճեմյանի, Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Սոս Սարգսյանի գլխավորած «Համազգային» թատրոններում: Այս տարիներին ու այս թատրոններում Գալյա Նովենցն ստեղծում է իր լավագույն բեմական կերպարները, ձևավորում իր ստեղծագործական առանձնահատկությունները, հղկում և մշակում իր արտահայտչաձևերը` կարևորելով «լուռ
5
Աջ ձեռքով ձախ ականջը բռնողը... Երվանդ Ղազանչյան
ապրումների» և զգացմունքային «ներփակվածության» սկզբունքները: Խաղում է Մարգարիտ` «Պատվի համար» , Կատրին` «Կուրաժ մայրիկը և նրա երեխաները» , Մարինա Չոդրիշվիլի` «Կամուրջ», Ֆիլումենա` «Ֆիլումենա Մարտուրանո» , Սևիջ` «Տարօրինակ միսիս Սևիջը», հեռախոսավարուհի` «Կայարան»… Գալյա Նովենցին ճշմարիտ ժողովրդականություն ու մեծ ճանաչում բերեցին այն ֆիլմերը, որոնցում նա նկարահանվել է, իսկ նա հայկական կինոյի ամենից շատ նկարահանված դերասանուհին է, 20-րդ դարի ազգային կինեմատոգրաֆի այն մեծություններից մեկը, ով հաստատեց հայի կերպարի նոր ըմբռումներ, փոխեց կինոյում ձևավորված պատկերացումները հայ կնոջ մասին: «Բարև, ես եմ», «Մենք ենք, մեր սարերը», «Այստեղ, խաչմերուկում», «Նահապետ», «Կտոր մը երկինք», «Ո՞ւր էիր, մա´րդ աստծո», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն» և այլ ֆիլմեր հնարավորություն տվեցին Գալյա Նովենցին լիովին բացահայտելու իր յուրահատուկ դերասանական նկարագիրը, գեղարվեստական-գեղագիտական այն յուրատիպություները, որոնք միայն նրանն էին ու հեռավոր աղերսներ էին ձևավորում հայ բեմի ու կինոյի մեկ այլ նշանավորի` դերասանուհի Հասմիկի ստեղծագործական նկարագրի հետ: «Մեր մանկության տանգոն» ֆիլմը Գալյա Նովենցի «աստեղային ժամը» եղավ, առիթ տվեց համաշխարհային կինոյի շատ մեծությունների հիանալ նրանով, նրան հայկական կինոյի Աննա Մանյանի կոչել: Անտարակույս, հաճելի էր լսել այս համեմատության մասին, սակայն Գալյա Նովենցը հեռու էր Մանյանիից իր ներքին էքսպրեսիվ լուծումներով, իր խաղային առանձնատիպություներով, բնավորության ու հոգեբանության օբյեկտիվացման մեթոդաբանությամբ: Գալյա Նովենցը հիմա տարվա մեծ մասն ապրում է Լոս-Անջելեսում, իր հանգուցյալ որդու` տաղանդավոր դերասան Ստեփան Ղազանչյանի ընտանիքի հետ, սակայն ժամանակ առ ժամանակ վերադառնում է Երևան, Հ. Պարոնյանի անվան թատրոնում խաղում իր խա-
ղացանկի լավագույն դերերից: Ապրելով ԱՄՆ-ում` դերասանուհին իրեն երբեք ամերիկահայ չի համարում. «Միացյալ Նահանգներում, երբ փողոց եմ դուրս գալիս, մի սոսկալի լքվածություն ու միայնություն է պաշարում ինձ։ Հանգամանքների բերումով ես պարտավոր եմ լինել այնտեղ ու երբեմն ինքս ինձ խղճալու աստիճան հուզվում եմ։
Հայրենիքը մնում է հայրենիք, չնայած` իր պրոբլեմներին, թերություններին, դժվարություններին։ Ես քայլում եմ Երեւանի փողոցներով եւ զգում եմ, որ իմ տանն եմ. մարդիկ, փողոցները, ծառերը` ամեն ինչ իմն է։ Օտարությունը սոսկալի ցավ է։ Շատերը գալիս են Միացյալ Նահանգներ գունավոր երազներով եւ բախվում են դաժան իրականությանը. ավուր հացը վաստակելու համար ստիպված ես լինում օրնիբուն աշխատել։ Բոլորի հայացքն էլ գամված է մնում Հայաստանին, բոլորին էլ ուժ է տալիս, ապրեցնում է հայրենիք վերադառնալու բաղձալի հույսը, սակայն բոլորը չէ, որ կարողանում են վերադառնալ։ Զանազան հանգամանքներ, պայմանականություններ նրանց կապում են օտար երկրին, երեխաներն են սկսում կրթություն ստանալ ամերիկյան կրթօջախներում, ամուսնանում են: Ես խորապես խղճում եմ այդ մարդկանց, ցավում եմ նրանց ճակատագրի համար, օտարության դատապարտված նրանց կյանքի համար։ Ուզում եմ, որ հայերը կարողանան ապրել ու աշխատել իրենց հայրենիքում, կարողանան վայելել ամեն օր հարազատ փողոցներով քայլելու, հարազատ դեմքեր տեսնելու բարեբախտությունը։ Դա մի վերաշնորհ պարգեւ է, որի գինն օտարության մեջ ես հասկանում»:
«Գնում են, գնում են, իրար հետևից գնում են, մեր թատերական երկնակամարում անընդհատ աստղեր ենք կորցնում իրար հետևից»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանը՝ խոսելով ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի, նրա բեմադրությունների, թատերարվեստում ունեցած հաջողությունների մասին։ Նա 82 տարեկան էր։ Արմեն Սանթրոսյանն ասաց, որ բախտ է ունեցել խաղալ Ղազանչյանի լավագույն բեմադրություններում, այդ թվում Սալտիկով-Շչեդրինի «Մի քաղաքի պատմություն, Վ.Շեքսպիրի «Ոչնչից մեծ աղմուկ»։ «Արտակարգ տաղանդի տեր մարդ, արտակարգ հումորի տեր մարդ, արտակարգ երևականություն ունեցող մարդ, բոլորը համախմբված դնում էր իր բեմադրությունների մեջ։ Դրա համար իր բեմադրությունները թատերական արվեստի լավագույն նմուշներից են, որոնք պետք է մնան, պահպանվեն»,- նշեց նա։ Ա. Սանթրոսյանի խոսքով, այժմ այդ տեղը դատարկվել է, չգիտի՝ արդյոք երբևէ կլրացվի այդ տեղը, թե ոչ։ «Ոնց որ իր պատմությունը կիսատ մնաց։ Եթե չհիվանդանար, անգամ այս տարիքում դեռ կարող էր ստեղծել հոյակապ բեմադրություններ։ Համոզված եղեք, որ Ղազանչյանի անունն ուղղակի մեր հայ թատրոնի պատմության մեջ գրվեց ոսկի տառերով»,- ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանը։ Հայաստանի թատերական գործիչների միության անդամ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Նարինե Սարգսյանն ասաց, որ դժվար է առանց Երվանդ Ղազանչյանի պատկերացնել հայկական ներկայիս թատերարվեստը, թատերական ինստիտուտը։ «Իմաստուն էր իր խորհուրդներով, ազգայինը գնահատող անձնավորություն էր։ Ատամները սեղմած պայքարում էր, որ ազգայինի հանդեպ մոլուցքը փոխանցվի նաև երիտասարդներին։
6
Երիտասարդների համար գայթակղիչ է արտասահմանյան դրամատուրգիա բեմադրելը, բայց հասկանում էր, որ առանց ազգային դրամատուրգիայի, գրականության չկա ազգային թատրոն։ Այդ գիտակցումը շատ որոշակի էր, գնահատելի, հետո մենք կհասկանանք։ Ես ասում էի՝ պայքարեք, պայքարեք ազգայինի համար, բայց ձեզ հաստատ հիշելու են Դոստոևսկու «Ապուշով», Սալտիկով-Շչեդրինի «Մի քաղաքի պատմությունով», ոչ թե Շիրվանզադեի «Պատվի համարով» ու «Մորգանի խնամիով»։ Ասում էր՝ հասկանում եմ, բայց դե...։ Ինքը կարող էր բեմ հանել ու հետաքրքրիր ներկայացնել ամեն ինչ, բայց գերադասում էր պրոպագանդել ազգայինը»,- ասաց նա։ Ն. Սարգսյանի խոսքով, հոգատար, փայլուն անձնավորություն էր, եղել է իր կուրսի ղեկավարը, հետաքրքրվում էր բոլոր ուսանողներով։ «Երիտասարդ ուսանողներից մի քանի գլխավոր ռեժիսորներ ունեցավ։ Մտածում էր, որ երիտասարդ արվեստագետները գնան շրջաններ ու այնտեղ զբաղվեն թատրոնով»,- նշեց նա։ Ն. Սարգսյանը նաև հիշեց. «Մենք ռեժիսորական բաժնի հինգերերոդ կուրսում էինք սովորում, ինքը պետք է դիպլոմային աշխատանք աներ, մենք խաղայինք։ Վերցրեց Սալտիկով-Շչեդրինի «Մի քաղաքի պատմությունը», բեմադրեց շատ հետաքրքիր մետաֆորաներով, պայմանական լուծումներով։ Զարմացել էինք, որովհետև ինքը միշտ ռեալիստական, հոգեբանական արվեստի կողմնակից էր։ Հարցրեցինք, թե ինչպես որոշեցիք 180 աստիճան փոխվել։ Ասաց՝ որպեսզի իմանան, որ Երվանդ Ղազանչյանն աջ ձեռքով ձախ ականջը բռնել գիտի»:
ՇՈՒՐԻՇԿԱՆԻ ԱՎԵՏԱՐԱՆ՝ ԴԱՐԵՐԻՑ ՃԱՌԱԳՈՂ ԼՈՒՅՍԸ
…Մատենադարանի թանգարանային շենքի հատուկ ցուցափեղկի մեջ պահվում է հայ միջնադարյան հռչակավոր ձեռագրերից մեկը: Ցուցափեղկի մակագրության վրա կարդում եմ. Գրչութեան տեղ՝ Ասպիսնակ գիւղ Քաջբերունի գաւառի: Ժամանակ՝ ՋԽԷ.-1498 թ. Գրիչ և Ծաղկո՞ղ՝ Բարսեղ քահանայ: Ստացող՝ Թուրուանդա (կին): Շուրիշկանի Ավետարանն է: Դարեր շարունակ նա վերապրել է մեր ժողովրդին պատուհասած արհավիրքները և, աստվածային հրաշքով հաղթահարելով բոլոր փորձությունները, դարձել է հոգևոր պատվար բազում սերունդների համար:
րերով հեռու տեղից ուխտի էին գնում նշանավոր սրբատեղիներ՝ Ս.Էջմիածին, Մշո Ս. Կարապետ, Ս. Երուսաղեմ, Հռոմ և այլն: Այսպիսի համբավ ունի նաև իմ գրքի «հերոսը» `«Պապ», «Կարմիր», «Սուրբ Բարսեղ Կեսարացի» անունով հայտնի Ավետարանը, որ գրվել է մեր օրերից շուրջ 520 տարի առաջ, ապա շուրջ երեքուկես դար պահպնվել է Պարսկաստանի Փերիա գավառի Շուրիշկան գյուղում և դարեր շարունակ նույն Պարսկաստանի և Հնդկաստանի հայաբնակ վայրերից իր «ոտքն» է բերել հավատացյալ ուխտավորներին և խնդրամատույց մարդկանց մեծ բազմություններ,- ասում է պարոն
Եղել է հույս՝ ծանր հիվանդություններից բժշկվելու և նվիրական իղձերի իրականացման համար: Ավետարանի հետ հաղորդակցվելու և նրանից զորություն ստանալու համար նրա «ոտքն» են եկել աշխարհի չորս ծագերից: Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի Մայր ցուցակի և ձեռագրագիտության բաժնի վարիչ, գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը օրերս հրատարակել է իր նոր գիտական մենագրությունը՝ «Շուրիշկանի Աւետարանը»: Նա պատմության ծալքերից վեր է հանել բազմաթիվ նոր փաստեր, որոնք ամրագրում են Շուրիշկանի Ավետարանի տեղն ու դերը հայ միջնադարյան մշակույթի գանձարանում: -Գրքի պաշտամունքը՝ որպես որևէ առարկա պաշտելու երևույթ, մեր ժողովրդի մեջ ծագել է վաղնջական ժամանակներից, այսինքն՝ հեթանոսական հավատալիքներից մի տեսակ վերապրուկ կամ այլափոխություն է, որ քրիստոնեության ընդունումից ի վեր դսևորվել է հատկապես նրա ուսմունքի հիմնական գրքի՝ Ավետարանի տարբեր ձեռագիր օրինակներ պաշտելու ձևով: Սրբի կամ սրբության համբավ ստացած ավետարաններն ունենում էին նաև հատուկ անուններ՝ ի պատիվ իրենց հովանավոր կանգնած սրբի, նաև՝ պահպանման վանքի, քաղաքի կամ գյուղի անուններով, երբեմն՝ արտաքին հատկանիշների, հատկապես կազմի կամ լուսանցակողերի գույնի և այլնի համեմատ: Հայաստանի տարբեր մասերում և զանազան բնակավայրերում եղել են Շեկ, Կարմիր, Թուխ Մանուկ, Ծեր Ավետարաններ, որոնց ժողովուրդը որևէ ցավից, փորձանքից ազատվելու համար դարեր շարունակ նպատակադիր ուխտի է գնացել ճիշտ այնպես, ինչպես հարյուրավոր ու հազարավոր կիլոմետ-
Գևորգ Տեր-Վարդանյանը և ընդգծում. -1968-1975 թթ. Փերիայի հայությունը հայրենադաձվեց Հայաստան. այս՝ Փերիայի, Չարմահալի և Բուրվարի գավառների բոլոր հայկական գյուղերում կային ձեռագիր գրքեր (մեզ հայտնի է 140 միավոր). ներգաղթի ընթացքում գյուղերի եկեղեցական խորհուրդները և անհատներն իրենց պատկնող եկեղեցական և մասնավոր ձեռգրերի մի մասը նվիրեցին Երևանի Մաշտոցյան Մատենադարնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կաթողիկոսարանի և Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի մատենադարաններին, ձեռագրերի որոշ մասն էլ շարունակում է մնալ իրենց տերերի ժառանգների մոտ, իսկ մի այլ մասի գտնվելու ներկա վայրերն անհայտ են: 1973 թվականին հռչակավոր Շուրիշկանի Ավետարանը իր տերերի հետ եկավ Հայաստան և իր վերջնական հանգրվանը գտավ Մատենադարանում: Եվ այդ պահից ի վեր ուխտավորների հոսքը ձգվում դեպի այստեղ: «Պապ» Ավետարանին ուխտի են գալիս աշխարհի չորս ծագերից՝ ԱՄՆ, Եվրոպա, Ավստրալիա, Իրան, Կանադա… Եվ, գնահատելով ժողովրդի ջերմեռանդ հավատը՝ լուսահոգի Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանը 2002 թ. Կազմակերպեց գեղեցիկ ու սրտառուչ ուխտագնացություն. Սուրբ Սարգսի տոնին «Պապ» Ավետարանը Մատենադարանից տարվեց Մուղնի գյուղի Սուրբ Գևորգ վանք-եկեղեցի, հնավանդ սովորության համաձայն նրա «ոտքի» տակ մատաղներ արվեցին, որից հետո սկսվեց եկեղեցական արարողությունը, իսկ ուխտավորների հոսքը չէր դադարում: Ավանդույթը շարունակվեց նաև հետագա տարիներին, միայն եղանակի հարմարության նկատառումով ուխտագնացության օրը սահմնվեց Կրկնազատկի՝ Ս. Հարության տոնին հաջորդող առաջին կիրակի օրը:
7
Այդպես է մինչ օրս… Գևորգ Տեր-Վարդանյանը նկատում է, որ Շուրիշկանի Ավետարանի հանդեպ ժողովրդի պաշտամունքը շատ զորեղ է մեր հավաքական գիտակցության մեջ և վկայակոչում մի ուշագրավ փաստ. -2002 թ.-ի փետրվարից մինչև 2003 թ. ապրիլի վերջ՝ մեկ տարուց ավելի Մատենադարանի շենքը հիմնովին նորոգվում էր. դռները փակ էին թե՛ ուսումնասիրողների, թե՛ զբոսաշրջիկների համար, բայց հնարավորության դեպքում բաց էին բացառապես Շուրիշկանի Ավետարանի ուխտավորների համար՝ ոչ աշխատանքային այս պայմաններում անգամ գալիս էին Ավետարանի «ոտքը» և կատարում իրենց ուխտը,- հիշում նա: Շուրիշկանի Ավետարանի շուրջ հյուսված լեգենդների և ավադազրույցների շարքում առանձնանում է մի հավատացյալ և խոնարհ հայուհու կերպար՝ Թուրվանդա անունով մի կին, ով իր դժբախտությունների մեջ անգամ չհեռացավ Քրիստոսից: Եվ ի հիշատակ իր վաղամեռիկ ամուսնու, զավակների և փեսայի՝ պատվիրեց «Պապ» Ավետարանը՝ որպես մխիթարանք իր խոցված սրտի. – Շուրիշկանի Ավետարանը ստեղծվել է խիստ անհանգիստ ու ծանր ժամանակներում. թուրք, պարսիկ և քուրդ զանազան ցեղեր, ցեղախմբեր, նրանց սուլթանները, խաներն ու բեկերը միմյանց դեմ պատերազմներ էին մղում: Ավետարանի հիշատակարանը պատմական մեծ արժեք ունի, որովհետև բավականին մանրամասներ է հաղորդում իր ստեղծման միջավայրի, պատվիրատու Թուրվանդայի և նրա ընտանիքի անդամների մասին, ուստի գրքում ամբողջապես ներկայացրել եմ գրիչ Բարսեղ քահանայի հիշատակարանը՝ գրաբար և աշխարհաբար տարբերակներով,- ասում է վաստակաշատ մատենադարանցին: «Եւ բազում տանջանաւք չարչարէին զքրիսոնեայս՝ կախէին եւ ծեծէին եւ ի բանտ արկեալ, պահէին յերկաթս՝ մինչև տային զհարկս»,- կարդում եմ գրքում տեղ գտած հիշատակարանում, և, ասես, Շուրիշկանի Ավետարանը վեր է հառնում որպես ժողովրդի ծանր ճակատագրի կենդանի վկա: – Ձեռագրերն ուսումնասիրելով և նրանց հիշատակարաններն ընթերցելով՝ դարերի մեջ նրանց հետ ճամփորդելու զգացողությունն եմ ապրում: Ձեռագիր մատյանների մասին կարևոր տեղեկություններ իմանալը և նրանց արժեքը բացահայտելը ստեղծագործական հաճույք է ինձ համար,- ասում է գիտնականը: – Մեզ շրջապատող և մեր հաշվին ապրող ցեղերը միշտ էլ իմացել են, որ մեր հավատի գրքերը թանկ են մեզ համար,շարունակում է նա: – Եվ իրենց կողոպուտների ծրագրի մեջ մտնում էր նաև եկեղեցական անոթների, գրքերի կողոպուտը: Որոշ ժամանակ անց նրանք մի որևէ տեղ վաճառքի էին հանում մեր մշակույթի գանձերը՝ համոզված լինելով, որ հայերն իրենց սրբությունների համար մեծ փրկագին կվճարեն: Նման ճակատագրի է արժանացել նաև Շուրիշկանի Ավետարանը: Եվ մեր նախնիները միշտ անձնազոհ կերպով փրկել են ձեռագրերը օտար զավթիչներից: Հենց դա է մեր պապերի հավատի ուժը: – Ասում են՝ անգամ պարսիկներն են իրենց խոսքը հաստատելու համար վկայակոչել Շուրիշկանի Ավետարանը… – Ես դա ևս հավատով եմ բացատրում: Ինքս եմ ականատես եղել, թե ինչպես մի պարսիկ տարիներ շարունակ գալիս էր Մատենադարան՝ Շուրիշկանի Ավետա-
րանին ուխտի: Լինելով մահմեդական՝ երկրպագում էր քրիստոնեական սրբությանը: Դա խոսում է մեր քրիստոնեական մշակույթի հզորության մասին: Եվ սա միակ օրինակը չէ. 1877թ. «Արարատ» պարբերականը հրապարակել է ականատես Յ. Մ. Բժշկյանցի` Փերիայում ապրող վրացիներից լսած պատմությունը, որ «Շըրշկան անուամբ մի հայու գեղ կայ անդ նորանց գիւղօրէից մօտ, ուր մի ձեռագիր Աւետարան կայ հայերէն, որուն այն կողմի թուրքերն անգամ ուխտ կգնան, այս վրացիք էլ պատմեցին, թէ մեզ մի հանդիսաւոր օր ունիմք, այն օրն բոլոր արք ու կանայք հանդիսաւոր զարդարուած կգնան անդ՝ Աւետարանին ուխտ…»: Գևորգ Տեր-Վարդանյանն իր այս ուսումնասիրություններն ի մի բերելով՝ գիտական շրջանառության մեջ է դրել բազմաթիվ արժեքավոր փաստեր, որոնք մեզ են հասել պատմական տարբեր ժամանակներից՝ դեռևս 1794 թ. Նոր Ջուղայում ստեղծված մի արժեքավոր վկայագիր, 1858 թ. Հարություն Տեր-Հովնանյանի նկարագրությունները և արդեն մեր օրերում ապրած՝ նորջուղայեցի ականավոր հայագետ Լևոն Մինասյանի կատարած ուսումնասիրությունները: Եվ Շուրիշկանի Ավետարանին նվիրված առանձին գիրք գրելու նպատակը եղել է նոր սերնդին ձեռագրի մասին լիարժեք տեղեկություններ փոխանցելը և այդկերպ քրիստոնեական հավատի ամրապնդումը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրան վերագրվող շատ լեգենդներ ամենևին էլ զուրկ չեն իրական հիմքերից: – 1858թ. Հարություն Տեր-Հովնանյանը նկարագրել է այդ ավանդազրույցներից մեկը. «Նրա մասին պատմում են, թէ մի ժամանակ խռովութիւն է եղել, եւ աւարառուները գալով՝ կամեցել են կողոպտել Շըրշկան գիւղը, այդ Աւետարանը պահողներն այն գցել են նոյն գիւղին մօտ մի աղբիւրի մէջ, այն թաղելով աւազի մէջ, եւ իրենք խոյս տալով փախել են այնտեղից. ժամանակ անց՝ խռովութեան խաղաղելուց յետո, Աւետարանի ժառանգորդները վերադառնալով՝ այն հանել են այն աղբիւրից, եւ այն գտել են չթրջուած եւ առանց որեւէ վնասի կամ եղծման…»: Եվ արդեն մեր օրերում ավելի ճշմարիտ է հնչում Ավետարանը Մատենադարանին նվիրող Մատթեոս Ծառուկյանի հաղորդածը: Նա վկայել է, որ Ավետարանը պահվել է հողի տակ և նրա մոտ ուռենու ճյուղ են տնկել: 7-8 օր հետո, երբ գյուղը խաղաղվել է, նրանք վերադառնալով՝ հանել են Սուրբ Ավետարանը և նկատել են, որ նրա տեղը խոնավացել է, իսկ գրքի ծայրերը դեղնել են: Մի քանի օր հետո այնտեղ աղբյուր է գոյացել: Ներկայումս էլ գոյություն ունեն այդ ուռենին և աղբյուրը: Իսկ այդ վայրը համարվում է սրբատեղի և Ավետարանի աղբյուր: Մի խոսքով, ավազոտ հողի մեջ մի քանի օր գտնվելու հետևանքով մի քանի թերթի (մոտ 7) արտաքին եզրերը մի փոքր խոնավություն են տեսել և թեթևակի գունափոխվել` դեղնել են,ասում է Գևորգ Տեր-Վարդանյանը: – Շուրիշկանի Ավետարանի նման ձեռագրերը վկայում են, որ, իսկապես Աստծո զորությունը կա մեր երկրում: Եվ մենք իրավունք չունենք չլուծելու մեր հոգևոր դաշտում առկա խնդիրները: Ի՞նչ ճանապարհ եք տեսնում՝ հոգեպես նորոգվելու և մեր ժառանգությանը արժանի հետնորդներ լինելու համար,հարցնում եմ: -Ամեն մարդ իր տեղում պետք է անի այն, ինչի համար կոչված է, ապրի քրիստոնեական սկզբունքներով:
Այդ դեպքում մենք խնդիր չենք ունենա և կվերագտնենք մեր երբեմնի բարձր նկարագիրը,- համոզված է նա: Գիտնականի այս խոսքերը հնչում են որպես պատգամ: Եվ թող որ Շուրիշկանի Ավետարանի՝ դարերից ճառագող լույսն ու զորությունը մեր ժողովրդի առջև բացեն պայծառ ապագայի դռները, և մենք շարունակենք անխափան երթը դարերում՝ մեր ձեռագիր մատյաններով ու մեր հազարամյակների պատմությամբ… Հասմիկ Պողոսյան
խոստացել եմ վերադարձնել պատմությունը, որ կորցրել ենք Ցեղասպանության պատճառով. Թաներ Աչքամ
Թուրք պատմաբանը պնդում է՝ Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդները պետք է լսեն միմյանց, ինչին, սակայն, Թուրքիան պատրաստ չէ: Հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամը Հայոց Ցեղասպանությամբ սկսել է հետաքրքրվել Համբուրգի Սոցիալական ուսումնասիրությունների ինստիտուտում: Նա նույնիսկ այդ թեմայի շուրջ դոկտորական թեզ է պաշտպանել 1996 թվականին՝ Հաննովերի համալսարանում: Աչքամը կարծում է, որ ինքն այն քիչ թուրք գիտնականներից է, որ ազատ խոսել է Հայող ցեղասպանության մասին: 1995 թվականի ապրիլի 24-ին պատմաբանն այցելել է Էջմիածին ու մոմ վառել: «Ես խոստացել եմ ամեն ինչ անել երկու ժողովրդներին հաշտեցնելու համար, վերադարձնել պատմություն, որը մենք կորցրել ենք Ցեղասպանության պատճառով»,-ասել է Թաներ Աքչամը Թուրքիայի արխիվներին անդրադառնալով՝ պրոֆեսորը նշել է, որ երկրում կան երկու արխիվներ. առաջինը Ստամբուլում է, երկրորդը՝ Անկարայում: Անկարայի արխիվը գիտնականների համար դեռևս փակ է, ի տարբերություն Ստաբուլի արխիվի, որը, սակայն, բաց է մասնակիորեն: Երբեմն արխիվներից օգտված գիտնականներին նույնիսկ հարցաքննում են համապատասխան մարմինները: Ըստ թուրք պատմաբանի՝ Թուրքիան այժմ թևակոխում է շատ կարևոր պատմական ժամանակաշրջան: «Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդները պետք է լսեն միմյանց։ Սակայն այս ամենին Թուրքիան դեռևս պատրաստ չէ, իսկ սա այժմ ամենակարևոր հարցն է»,ասել է թուրք պատմաբանը:
8
Պատմաբանի համոզմամբ՝ Թուրքիան պետք է ընդունի իր պատմական սխալները: Նա պնդում է, որ առանց դրա Թուրքիան երբեք իրեն չի կարող տեսնել Եվրամիության կազմում։ Ըստ Թաների՝ տարածքային պահանջները երկու կողմերի համար դեռևս չեն կարող քննարկման առարկա լինել: «Նախորդ տարիների սխալները պետք է փոխհատուցվել, բայց՝ ինչ ձևով, ես չգիտեմ։ Տարածքային և ֆինանսական փոխհատուցումներրը, կարծում եմ, կազմում են միայն հարցի բարոյական մասը», – ընդգծել է պրոֆեսորը: Թաներ Աքչամը նաև արտահայտել է այն տեսակետը, որ քաղաքական վերնախավի փոփոխումը կարող է բազմաթիվ հարցերի լուծում դառնալ։
Ո՞վ կմտածեր, որ մետաղալարից այսքան գեղեցիկ արձաններ կարելի է պատրաստել
Ռումինացի նկարիչ Դարիուս Խուլեան հայտնի է իր անսովոր արձաններով, որոնք պատրաստված են տարբեր մետաղալարերից։ Այդ նյութերն օգտագործելով՝ նա ստեղծում է հայտնի պատմական գործիչների, ռումինացի նկարիչների, փիլիսոփաների և բանաստեղծների արձաններ։ Նկարչին հաջողվում է համադրել ժամանակակից տարրերն ու դասական արվեստը։