CULTURE # 54

Page 1

«Ես սիրում եմ Գալային մորիցս առավել, հորիցս առավել, Պիկասոյից առավել և նույնիսկ կյանքից առավել». բազմաթիվ սիրեկաններ ունեցող Գալայի ու Դալիի սիրո պատմությունը

“The Community Culture Foundation” 150 S. Glenoaks Bld. # 8047, Burbank, CA 91502 Email: culturefoundation@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáµ»ñï سñ·³ñÛ³Ý Chief Editor ROBERT MARGARYAN îÝûñ»Ý` سñï³ ü³ñÙ³Ýáí³ Director Marta Farmanova гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ òáÕÇÝ» гñáõÃÛáõÝÛ³Ý (è¸, ØáëÏí³) Computer typing and design Coxine Harutunyan (Moscow)

ÂÕóÏÇó` ²ñïÛáÙ ¶¨áñ·Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Artyom Gevorgyan (Yerevan)

Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:

»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2019


2

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը

Ռուս գիտնական Մենդելեևի մեծագործությունն այն է, որ կարողացել է բնության մեջ եղած քիմիական տարրերին պարբերական աղյուսակի տեսք տալ՝ միաժամանակ բազում գիտելիքներ հաղորդելով յուրաքանչյուր նյութի մասին: Հայտնի է նաև այս գյուտի ծագմանն առնչվող այն զրույցը, թե բնագիտության համար բախտորոշ այս կռահումները Մենդելեևի ուղեղում առկայծել են… երազում: Իսկ մենք շատ լավ գիտենք, թե Մաշտոցն ինչպես է հղացել հայոց այբուբենի ամբողջական շարքը… երազում: Որ գիտնականի մտքի տվայտանքները, որևէ խնդրի շուրջը նրա պրպտումները կարող են ձև ու կերպարանք առնել քնի մեջ, թերևս այնքան էլ անհավանական չէ, համենայնդեպս դա հաստատող փաստերը բավականին շատ են: Իսկ այդպե՞ս է եղել Մենդելևի պարագայում: Արդյոք քիմիական տարրերի բնութագրիչները նրանից առաջ որևէ ձևով չե՞ն արտահայտվել… Ահա մի փոքրիկ աղյուսակ, որից երևում է, որ մետաղների հայերեն անվանումները, երբ գրում ենք դասական ուղղագրությամբ և հին հնչողությանը համապատասխան, բոլոր տառերի կարգահամարների գումարումով արտահայտում են տվյալ մետաղների ատոմական կշիռների թիվը: Այստեղ ուշագրավ է նաև պղինձ բառի հայերեն հին անունը՝ մեդ, ինչից էլ բաղադրվել է մետաղ բառը: Հայոց այբուբենի և Մենդելեևի պարբերական աղյուսակի առնչակցության մասին տարբեր լրատվամիջոցներում կարծիքներ են հայտնել այդ հարցով հետաքրքրվող մտավորականներ Սամվել Բեկթաշյանը, Վահան Սեթյանը, Գագիկ Սուխուդյանը, վերջինս իր տեսակետները ներկայացրել է Հ1-ի եթերում, անշուշտ, այլ անդրադարձներ ևս եղել են: Ամենահետաքրքիր եզրահանգումն արել է Սամվել Բեկթաշյանը: Նա «Լույսաշխարհ» կայքի եթերում ասում էր, թե հայոց այբուբենում արտացոլված է ամբողջ ատոմային ֆիզիկան: Ներքոնշյալ յոթ մետաղների պարագայում խոսել պատահականության, ինչինչ զուգադիպությունների մասին՝ նշանակում է երևակայության բոլոր սահմանները ջնջել:

Նման հավանականությունը, սակայն, հնարավորություն կտար շատ հարցերից խուսափել: Օրինակ՝ ինչպե՞ս կարող էր 5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցը հնարել մի այբուբեն, որով շատ ավելի հին բառեր գրելով՝ բնագիտական տեղեկություն ստանայինք: Այժմ շատ գիտնականներ ասում են, թե Մաշտոցը պարզապես վերագտել է մեր կորսված նշանագրերը, և նրա մեծագույն ծառայությունը տառերի մեր հավաքածուն այբուբենի վերածելն ու դասավորելն է եղել: Սակայն նման արդյունքի հասնելու համար հզորագույն համակարգիչներով հագեցած քանի՞ փորձարան պետք է նրա համար աշխատեր … Որ Մաշտոցի արածը սխրանք է եղել, երևի ոչ մեկը չի կասկածում: Միայն թե դեռ պետք է պարզել՝ հատկապես ո՞րն է եղել դրա իսկական էությունը: Իսկ եթե այնուամենայնիվ հավատանք, թե հայանուն մետաղների տառերի կարգաթվերի գումարները պատահականորեն են այդպիսի ճշգրիտ բնորոշիչ արտահայտում, գուցե արժե նայել այս նկարին: Այստեղ քիմիական տարրերի դասավորության Նիլս Բորի վարկածն է: Բավական է միայն դիրքը փոխել և դնել 7-րդ դարի հայոց տաճարի կողքին, և նմանությունն ակնհայտ է: «Ինչո՞վ է նման Մենդելեևի քիմիական տարրերի աղյուսակը՝ Զվարթնոց տաճարին» հրապարակման մեջ կարդում ենք, որ Զվարթնոցի I հարկի պատուհանների (նաև սյուների) թիվը 32 է՝ ճիշտ այնքան, որքան քիմիական տարր Բորը տեղադրել է իր աղյուսակի հիմքում: Զվարթնոցի գմբեթի պատուհանների թիվը 16 է՝ ճիշտ այնքան, որքան կա Բորի աղյուսակի վերնամասում: «Զվարթնոց տաճարն Աստծո այբուբենն է: Ինչպես հայոց այբուբենն է վերջանում Ք (Քե-Քրիստոս) տառով, այնպես էլ մարդուն թույլատրելի տարրերի շարքը (մարդու բանականության սահմանը) վերջանում է Կրիպտոնով (Kr): Բորյան աղյուսակը վերջանում է Ուրանով (U), որն ինչպես հայտնի է՝ ռադիոակտիվ տարր է ու արգելված է եղել հնում»,եզրափակում է հոդվածագիրը: Այժմ մնում է մտածել՝ Մենդելեևի երազում հայերենը որևէ դեր խաղացե՞լ է, թե արարիչը տեսնելով, որ մեր հինավուրց լեզվի ու այբուբենի մեջ գաղտնագրված գիտելիքն այդպես էլ մարդկության սեփականությունը չի դառնում՝ ճշմարտության բանալին ռուս հետազոտողին է հուշել:

Արմենուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ


3

Մեր տան տիրակալն ու մշակը. Հրանտ Մաթևոսյանը` Մարտիրոս Սարյանի մասին

Վաստակավոր Սարյանն ասում է ուսանող Սարյանի մասին. «Վասնեցովի մոտ նկարած իմ էտյուդը բավական հաջող ստացվեց։ Վասնեցովը գովեց ինձ և խորհուրդ տվեց մշտապես աշխատել իր արվեստանոցում։ Բայց ես չարեցի այդ»։ «Մեկ էլ, հրապուրվելով սպիտակամաշկ բնորդուհու մարմնով և տեսնելով, թե ուսանողն ինչքան վատ է նկարում, Կորովինը վերցնում էր պալիտրան ու վրձինները՝ ոգևորությամբ գոչելով՝ «կա՛թ, կա՛թ…»։ Վրձինը թափով խփում էր կտավին, մեկը մյուսի մոտ շարվում էին կարճ վրձնահարվածները։ Գույները կենդանանում էին։ … Ուսանողի համար նրա աշխատանքը շարունակելը դառնում էր անհնարին»։ «Լևիտանը շրջում էր, նայում, դիտողություններ անում։ Մոտենալով ինձ՝ ցուցում տվեց. Օխրաներով նատյուրմորտ հնարավո՛ր չէ նկարել, օխրաներով մարմիններ կնկարեք։ Դիտողությունը ճիշտ էր։ Ինքս էլ էի հասկանում, որ աշխատանքն այսպես շարունակել հնարավոր չէ, բայց ինքնասիրությունս, չգիտես ինչու, վիրավորվեց դիտողությունից։ Այլևս Լևիտանի արվեստանոց ոտք չդրի»։ «Լևիտանը ռուսական պեյզաժի խոշոր վարպետ էր», «Ես գտա, որ իմ ուսուցիչները պետք է լինեն Սերովը և Կորովինը», «Մոսկվայի գեղանկարչության ուսումնարանը հոյակապ ուսումնարան էր», «Կորովինը ռուս հրաշալի իմպրեսիոնիստ էր», ֆրանսիական հրաշալի իմպրեսիոնիստներն ամբողջ աշխարհի գեղանկարչության համար հայտնաբերել էին լույս-արև աշխարհը, բայց ամեն անգամ իրականությանը դառնալիս պարզվում էր, որ նրանց ընձեռած նկարչական հնարքները անօգ են բացահայտելու սեփական հուզումները։ Թումանյանի բանալիները բացում են միայն Թումանյանի աշխարհը, Աստվածաշնչի շեշտը կօրորի միայն աստվածաշնչային բովանդակություն, Դոստոևսկու պոետիկայի միակ որդեգիրը Դոստոևսկու եսն է, գեղանկարչության ուսումնարաններում կսովորեցնեն նկարել, բայց նկարիչ կդարձնեն՝ երբե՛ք, գրականության բարձրագույն ուսումնարաններում կկատարելագործեն

տաղաչափության մեջ, բայց ձայնագրել սեփական սրտի ելևէջները՝ ո՛չ մի դեպքում։ Ուսանողի համար Կորովինի աշխատանքը շարունակելը դառնում էր անհնարին ոչ թե այն պատճառով, որ ձեռքը թույլ էր,- բոլոր ուսումնարաններում ընդունակ մարդկանց ձեռքը դարձնում են ինքնավստահ և պինդ,- այլ որ հնարավոր չէ մոռանալ իրեն և լինել Կորովին։ «Կաթ, կաթ» գոչելով Կորովինը մատնում է իր վերաբերմունքը առ միակ բնորդուհին, որ ուսանողի համար բնավ էլ կաթ չէ։ Լուսանկարչական բոլոր սարքերի համար նա չէր լինի ոչ կաթ, ոչ էլ տաք մեղր, այլ կլիներ բնորդուհի՝ ինքն իրեն շատ նման, և դա այդ սարքի պաղած աչքի անվերաբերմունք վերաբերմունքն է, և նրան նկարող բոլոր նկարիչների համար նա կլիներ, ինքն իրեն նման լինելուց զատ, նրանց անտարբեր աչքը, սիրող աչքը, քամահրող, ատող, կարեկցող, պաշտող, ծաղրող, ջղայնացնող, ներող աչքը։ Իմ արվեստը ինքնին աշխարհի իմ ընկալումն է, «դիտողությունը ճիշտ էր, բայց Լևիտանի արվեստանոց ոտք չդրի այլևս»։ «Լևիտանը ռուսական բնանկարի խոշոր վարպետ էր, …երիտասարդ նկարիչը շատ բան ուներ սովորելու նրանից», բայց Լևիտանը ռուսական բնանկարի վարպետ էր, իսկ արվեստի սեմին տրտմող Սարյանին քաշում էր իր հայրերի հայրենիքը։ «Մոխրավուն գունային միջոցները շատ էին աղքատ այդ հարստությունները կտավին հանձնելու համար։ Դպրոցն ինձ տվել էր գրագիտություն, բայց պետք էր ունենալ սեփական լեզուն»։ Սա տեսության բախումն է իրականությանը և եսի բացահայտման դրդապատճառը։ Անշրջանցելի այդ հանդիպումների ժամանակ թույլ կամքերն ընկրկում ու պահվում են իրենց լևիտանի թիկունքում և մնում մի նոր անհարկի-անտեղի լևիտան, կոչումով նկարիչները կռում են նոր զենքեր .Սարյանն ասում է. պետք էր շատ բան ձեռք բերել, շատից էլ ձեռք քաշել¤ և դառնում Սարյան։ Ինչպե՞ս են դառնում. կռում են նոր զենքեր։ Բայց սրանք ընդհանուր խոսքեր են։ Ուզում ես, շատ ես ուզում իմանալ սարյանացման վերընթացի ստորոտը։

Եվ այդ ստորոտը չեն ցուցում ոչ «Գրառումները»՝ մանկության հովիտներում կատարված մանրամասն պրպտումներով հանդերձ, ոչ առաջնորդողի ճիգը՝ «Երկնէր երկին»-ի և Սարյանի արվեստի դժվարին զուգահեռով, ոչ էլ երբևէ սարյանագիտությունը կտա։ «Միշտ կողքերին եմ խփում, երբեք չի պատահում, որ խնձորին խփեմ,- ասում է Շերվուդ Անդերսոնը,- ամենահաջողակները լավագույն դեպքում խփում են խնձորին մոտիկ»։ Արվեստը ինքնարտածման և այդ դրսևորմամբ ինքնաճանաչման չավարտվող ընթացք է։ Սարյանն իրեն փնտրում է մանկության հովիտներում, բնության մեջ, դեպի արվեստն ունեցած իր մեծ սիրո, արվեստի իր գերադասության մեջ։ Սրանք ազնիվ են։ Բայց և չեն բացում սարյանացման գաղտնիքը։ «Սֆինքսը մարդկության կողմից երբևէ ստեղծված ամենահանճարեղ կոթողներից է,- ասում է Սարյանը։- Դժվար է պատկերացնել, թե ինչպես և ինչու է ծնվել այդ խորհրդավոր արարածը։ Իհարկե, գիտականորեն, դատողության մեջ, դա հասկանալի էակ է։ Բայց անմիջական հայեցողության, անմիջական տպավորության պայմաններում մի տեսակ գլխապտույտի, առեղծվածի մեջ է ձգում մարդու։ Հավատք, Եգիպտոսի կյանք, պատմության էտապ, մշակույթի զարգացման աստիճան և այլն և այլն՝ այս բոլորը հասկանալի են։ Բայց հոգեբանորե՛ն։ Հո չե՞ս կարող լիովին քեզ դնել այն եգիպտացու տեղը, որ ապրել է սֆինքսի կերտման ժամանակ կամ հենց ինքն է եղել հանճարեղ կերտողը»։ Այդպես՝ եթե դու նույնիսկ Սարյանն ես, քեզ չես կարող դնել ստեղծագործման պահի Սարյանի տեղը՝ որպեսզի հասկանաս, թե ինչու այդ նկարվել է այդպես և ոչ թե այնպես։ Պետք է հասնել ստեղծագործական էքստազի,- ասում է Սարյանը. ինքնամոռացման մեջ չստացվե՞ց, չստացվե՞ց արվեստն արվեստ դարձնող անըմբռնելին՝ հետո արդեն զոռով ոչինչ չես անի։ «Մի բան հաստատ է,ավելացնում է Սարյանը սֆինքսի մասին,այդ ահռելի էակը կա երկրագնդի վրա և անթարթ հայացքով նայում է դեպի ծագող արևը»։


4

Այլ խոսքով՝ անքննելին չեն քննում, և հազար անգամ, Սարյանի մասին խոսելիս, պիտի հարցնեն թե ինչու է մեծ Սարյանը և պիտի պատասխանեն՝ անքննելին չեն քննում։ Առաջանցման ոտքի տեղ ունենալու համար, մոտավոր ենթադրության կարգով ասենք միայն, որ գուցե Սարյանը մեծ է, որովհետև մինչև հոգու ամենախորերը արվեստագե՛տ է. «անցյալի պատմությունից մենք ժառանգում ենք արվեստագետի հպարտությունը»։ Պոլիսը նա սիրում է, որովհետև Պոլսում առաջին անգամ գտել է գծերն ու մանրամասները հալհլող իր շոգը՝ նեղ փողոցների կապույտ ստվերներով և թուլացած շիկակարմիր շներով։ «Տամպերան լավ էր քսվում ստվարաթղթին և շատ արագ դրոշմում տպավորությունները՝ վառ ու գունեղ, տաք երանգներով հագեցած» – և զգում ես արյամբ արվեստագետի հրճվանքը։ Եգիպտոսը նա սիրում է, որովհետև, հակումներով մոնումենտալիստ, տեսնում է պարզ գծերի սիմֆոնիան թե հին եգիպտական արվեստում և թե արմավենու, անապատի և ուղտի ընթացքի մեջ։ Թեհրանը նա չի սիրել, որովհետև այնտեղ եղած ժամանակ փոշի էր, հնարավոր չէր նկարել, և Թեհրանը խճճվել էր հարեմն աշխարհից անջատող կավե պատերի, փանթալոնների ու չադրաների ծալքերում։ Այդպես՝ Սարյանի խոր սերն իր հայրենիքին արվեստի սերն է. Հայաստանը նրա արվեստի մի խոշոր մասն է։ Սարյանի հայրենասիրությունը տառապալից ուխտագնացություն է համաշխարհային արվեստի միջով դեպի Զվարթնոց ու դեպի ինքն իրեն։ Սարյանը մի մեծ բարեկամ ունի միայն՝ արվեստը, և նրա հետ ներդաշնակ համերաշխության մեջ է, և ունի միայն մեկ թշնամի՝ արվեստի թշնամին՝ սկսած մուսուլմանական այսպես կոչված արվեստի քաղցր-մեղցր զիզիբիզիությունից, վերջացրած նոր ժամանակների հայ առաջին անդրիագործ Անդրեաս Տեր-Մարուքյանին Երևանի անգլիական բուլվարում ծաղրող վարժապետներով։ Իր ժողովրդի դահճին նա ատում է առավելապես այն բանի համար, որ սա եկավ, ավերակեց փոքրասիական հոյակապ սինթետիկ արվեստը և նրա տեղը չդրեց ոչ սինթետիկ, ոչ էլ ոչսինթետիկ որևէ բան։ Եվ տեսնում ես, թե այդ քնարական մարդու և քնարական նկարչի կոկորդում ինչպես է կծկվում դառնությունը, երբ խոսքը գնում է փլատակված Անի գլուխգործոցի և նրա պարիսպների տակ կուչ եկած կավածեփ Խարկով գյուղի շուրջ։ Վեց հարյուր տարվա անդունդ էր խորանում այս ժողովրդի խեղճուկրակ այսօրվա և խորապես արվեստային երեկվա միջև. անդնդի այս պռնկից կռացել էր շնչարգելով տառապող մի մարդ և դուրս քաշել էր ճգնում սուզվող մի ողջ մշակույթ. անում էր հարյուր մարդու հարյուր տարվա գործ մի կյանքում. դա Թորոս Թորամանյանն էր։ Արվեստի գլուխգործոցների չխամրող հմայքը նրանց խորունկ մարդկայնությունն է. օրը ցերեկով ճրագը ձեռքին, լիքը լցված շուկայում, Դիոգենես իմաստասերի մարդ փնտրելը (Մա՛րդ, մա՛րդ, մա՛րդ տվեք¤ հավերժորեն կբովանդակի արվեստի ձգտումը. վատի մեջ լավի կարոտ, լավի մեջ՝ կատարյալի կարոտ, կատարյալով՝ աստվածանալու անհնարինությունը։ Արվեստը մարդասիրություն է։ Սարյանի արվեստը մարդկայնության նրա որոնումն է։ Սարյանի հայրենասիրությունը նրա մարդասիրության ամենատրամաբանական շարունակությունն է. նա որոնել է մարդկայնություն և գտել է հայրենիք. նա քրքրում է հայրենիքի բովանդակութ-

յունը և գտնում է մարդկայնություն։ Ութսունամյա կյանքի, համազգային սիրո, համաշխարհային համբավի, լենինյան մրցանակի դափնեկրի բարձունքներից նա չի կարողանում ներողամտորեն խոսել հանգուցյալ «արվեստը հայրենիք չունի» թևավոր խաբկանքի մասին։ Գուցե և արվեստը հայրենիք չունի, սակայն առանց հայրենիքի արվեստը ստեղծվել չի կարող։ Ավելին. Արվեստներն ստեղծում են հայրենիքներ. Ռուսաստանները հավաքվում են, բրգվում ու կարծրանում տոլստոյների շուրջ, այնինչ պետրոս մեծերը պտտվում են ռուսաստանների շուրջ, որպեսզի սրանք հում կավի պես ցրիվ չգան։ Այդ գիտակցությամբ խորապես ներծծված էին հեղափոխության առաջնորդները, Սարյանի գրքում՝ Ալեքսանդր Մյասնիկյանը, որ խորհրդայնացնելուց հետո ամենակարևոր գործ համարեց ի մի հավաքել Կովկասով, Ռուսաստանով ու աշխարհով մեկ ցրված արվեստագետ հայ ուժերը՝ հունցելու և թրծելու համար Հայկական խորհրդային հանրապետությունը։ Մյասնիկյանը չվրիպեց. աշխարհի համար երեկվա կա ու չկա Հայաստանն իր նկարիչներով վենետիկյան ցուցահանդեսում փաստեց այս դժվար աշխարհում լիարյուն գոյությունը մի պինդ ու ջղուտ Հայաստանի։ Եթե հավատարիմ մնանք առասպելին, Աստված ծեփեց մի կավե Ադամ, որ կիսատ էր, ռնգերից ներս կենդանության շունչ փչեց, և Ադամը դարձավ կատարյալ։ Կավից մարդ ծեփելը Աստծու հավաքական կերպարի բնություն մասին է պատկանում, փչելով կենդանացնելը արվեստագետի մասին։ Կարելի է վերաձևել այսպես էլ. Աստված կավից մարդ ծեփեց, փչեց իր արարիչ շունչը նրա ռնգերից ներս՝ կավը դարձավ մարդ. բայց այդ մարդու ոչ ձեռքն էր ձեռք, ոչ գլուխը՝ գլուխ, ոչ էլ սիրտը՝ սիրտ։ Եկավ արվեստագետն ու կատարելացրեց Աստծու թերի արարումը։ Եվ մարդու մեջ արվեստի հյուսածը վերուստ տրվածից անհամեմատ բարդ ու դժվար, խորն ու կենդանի է։ Աստված շնորհում է կավե հայրենիքներ, կավե հայրենիքները ջիղով ու գրգիռով, շեշտով ու գույնով օժտում են արվեստները։ Ահա այդքան առաջնային են արվեստները, և արվեստագետի հպարտությունը վիթխարիանալով պիտի հառնի այս չկործանվող պատվանդանին։ «Պարզվում է, որ արվեստը ինքը մի իրականություն է և հավիտենական արժեք ունի, հավիտենությունն է արտա-

հայտում»,- ասում է Սարյանը։ Ստեղծել բարձր մշակույթ՝ նշանակում է հայրենիքն օժտել եթե ոչ հավերժությամբ, ապա գոնե հավերժության իր ձգտման մեջ՝ հզորությամբ։ Այս համոզումից է գալիս ութսունամյա արվեստագետի կիրքը մի գրքում, որ բոլոր տրամաբանություններով պիտի լիներ դափնիների նվաճման ծուլագնա պատում, այնինչ շիկացած խոսք է՝ աշխարհաշինմանն ու աշխարհավայելմանը արվեստագետին «խորհրդակցական ձայնի իրավունքով» մասնակից դարձնելու դեմ մի ծայրով, իսկ մյուս ծայրով՝ իսկական արվեստի պահանջ։ Ամբողջ գիրքը հյուսված է այս պահանջի հենքի վրա։ «Իսկական արվեստը իսկական արվեստագետի հոգու առարկայացումն է, նրա սիմվոլպատկերը» - Իսահակյան¤, «Չնայած Սարյանը պատկերում է Արևելքը, բայց նա օրիենտալիստ չէ, նա Արևելքը դիտում է որդիական զգացումով» (Մ. Վոլոշին),- մեջբերում է Սարյանը իր մասին գրված հոդվածներից, չնայած որ նույն մտքի ավելի կուռ ձևակերպումները մեկից ավելի անգամներ կան իր սեփական շարադրանքի մեջ։ Վարպետն այդ անում է ավելի ցայտուն ընդգծելու համար իսկական արվեստի միակ ճանապարհը։ Մեզ չհասած «Երկրագործը» աշխատանքի առիթով Սարյանը գրում է. «Գյուղացու աշխատանքի դրվագները ինտելիգենտիկաբար դիտելը և թղթի վրա նկարագրելը կամ կտավի վրա դրոշմելը ցանկալի արդյունք չի կարող տալ. ավելին,- պատմում է գիրքը մի ուրիշ առիթով,- կարող է թողնել քո ուզածին լրիվ հակառակ ազդեցությունը։ Ահա թե ինչ. Հայ ջարդերից ցնցված Եղիշե Թադևոսյանը նկարել էր «Կեսօրյա ճաշ» ու «Քարոզ մոլեռանդներին» և ստացել մրցանակ։ «Մի տարի անց Նահապետյան ազգանունով մեկը նույն թեմայով կտավ ներկայացրեց, բայց վատորակ։ Երևում էր, որ հեղինակը ներքուստ չի ապրել թեման, այլ ազդվել է Թադևոսյանից ու հորինել։ …Մոսկովյան բուլվարային թերթերից մեկում սևհարյուրակային մի լրագրող հանդես եկավ Նահապետյանի դեմ և, առիթն օգտագործելով, վիրավորական խոսքեր գրեց առհասարակ հայ ժողովրդի հասցեին»։ Ծանո՜թ, ծանոթ պատմություն. այդպես՝ կարելի է զզվեցնել կոլտնտեսային շինարարությունից, Արա Գեղեցիկից, հայ ժողովրդից, Ստեփան Շահումյանից, արևածագից, «Սասնա Ծռեր» էպոսից, Սևանից, հայրենասիրությունից, հայրենադարձությունից, արվեստից, բառից, տառից, կուսակցություններից, հեղափոխություններից, բոլո՜ր, բոլոր սրբություններից՝ մատուցելով բարձրաթըռիչ արվեստի փոխարեն սեփական բովանդակազրկությունը՝ վեհ անունների հնչմամբ։ Քո արվեստը քո վերաբերմունքն է աշխարհին, արվեստի քո գործերը քո փիլիսոփայության ողերն ու կողերը, թևն ու թռիչքն են, չի՛ կարելի՝ չարաշահելով լոկ այն, որ դու ընդունակ մարդ ես, մտամարզանքներ անել այսօր Անդրանիկ զորավարի, վաղը եղնիկի, մյուս օրը վրացուհու, ապա կերի կուտակման կամ Հայաստանի արդյունաբերության զարգացման մասին։ Արվեստը մասին չէ. արվեստը լավի կարոտով լեցուն քո եսի առաջադրումն է աշխարհին – ահա «Գրառումների» միջնասյունը։


5

Դալին ոչ ոքի չլսեց։ Նա գնաց հիվանդանոց, փաթաթեց Գալայի մարմինը սավանի մեջ ու տարավ Պուբոլի պալատ, որտեղ նրան արդեն սպասում էր թաղման թափորը։ Գալայի թաղման արարողությանը Դալին չմասնակցեց։ Նա մահացավ արարողությունից 7 տարի անց՝ այդպես էլ իր սրտում պահելով Գալայի անունը։

«Ես սիրում եմ Գալային մորիցս առավել, հորիցս առավել, Պիկասոյից առավել և նույնիսկ կյանքից առավել». բազմաթիվ սիրեկաններ ունեցող Գալայի ու Դալիի սիրո պատմությունը Գալան ու Դալին առաջին անգամ հանդիպեցին 1912թ.-ին։ Սակայն Դալին նշում էր, որ Գալային հանդիպել է դեռ առաջին դասարանում, երբ նրա ընկերներից մեկը նրան նվիրեց գրիչ, որի վրա պատկերված էր ռուս կին՝ սպիտակ մուշտակով։ Ու այդքան տարի անց Դալին հանդիպեց գեղեցկուհի ռուս Գալային, ով կրում էր սպիտակ մուշտակ ու իր մի հայացքով ընդմիշտ գողացավ մեծն նկարչի սիրտը։ Սակայն Գալայի ուշադրությունն այդ պահին գրավեց պոետ Պոլ Էլյուարը, ով հետո դարձավ Գալայի ամուսինը։ Դալին չկարողացավ նվաճել Գալայի սիրտն այդ պահին, բայց վստահ էր՝ ապագայում գեղեցկուհին միայն իրենն է լինելու։ Դալիի գործերը գնալով ավելի էին լավանում։ Նա շուտով ծանոթացավ Պիկասոյի հետ, ով դարձավ Դալիի ամենամոտ ընկերը։ Պիկասոն ու Դալին հաճախ էին խորհրդակցում կյանքի, մահվան, սիրո մասին․ Դալին դեռ շարունակում էր այդ ամենը կապել Գալայի հետ։ 1954թ․-ին Գալայի ամուսինը մահացավ։ Նա այնքան էր հարգում ամուսնու հիշատակը, որ չհամաձայնեց ամուսնանալ Դալիի հետ, որպեսզի պահպանի հավատարմությունը նախորդ ամուսնու հանդեպ։ Դալին ու Գալան, սակայն, սկսեցին ապրել միասին։ Նրանք տեղափոխվեցին ԱՄՆ, որտեղ Դալին հասավ անասելի փառքի։ Նա հաճախ էր ասում, որ իրեն փառքի հասցնողը հենց Գալան էր, ով ոգեշնչում էր իրեն իր բոլոր պահերին ու

ստիպում ավելի հետաքրքիր ստեղծագործել։ Արդյունքում Դալին ու Գալան հայտնվեցին բազմաթիվ լրագրողների ուշադրության կենտրոնում։ Դալին նշում էր, որ շատերն են ուզում հասկանալ, թե ինչպես հանճարեղ նկարիչն իր կյանքի օրոք կարողացավ հասնել այդքան մեծ հաջողության։ Սակայն Դալին վստահ էր, որ իր տաղանդը չէր կարող չգնահատվել։ Այդ տաղանդը, սակայն, չէր կարող ստիպել Գալային հավատարիմ մնալ նրան։ Գալայի սիրեկանների մասին լուրերը տարածվում էին շատ արագ։ Դալին հրաժարվում էր մեկնաբանել կնոջ դավաճանությունները։ Բայց տարիներն անցնում էին։ Գալան ծերանում էր, ու արդեն սիրեկաններն անգամ չէին օգնում նրան պահպանել իր կենսախնդությունը։ Նա որոշեց առանձնանալ բոլորից, ու անգամ Դալին նրան այցելելու համար նախապես պետք է զգուշացներ։ Նա բնակվում էր Դալիի նվիրած Պուբոլ պալատում։ Շուտով Գալան հիվանդացավ, ու նրան տեղափոխեցին հիվանդանոց։ Նա պատվիրեց, որ մահանելուց հետո նրան հենց այդ պալատում թաղեն, սակայն բժիշկները Գալայի հիվանդության դեպքում արգելեցին որևէ մեկին արդեն իսկ մահացած Գալայի մարմինը տեղափոխել որևէ այլ տեղ։


6

Թե ինչպես են Ամազոնի վայրի ցեղերը չորացնում մարդկանց գլուխներն ու վաճառում. ցանցա՝ գլուխների փոքրացման ու չորացման մշակույթը Իրականում աշխարհը լի է տարօրինակություններով ու տարօրինակ մարդկանցով։ Առաջարկում ենք միասին ծանոթանալ աշխարհի թերևս ամենատարօրինակ ու սարսափազդու երևույթներից մեկին՝ ցանցային։ Հրավիրում ենք հատկապես կոլեկցիոներների ուշադրությունը․ խոշորացույցի տակ աշխարհի ամենաանհասկանալի սովորույթներից մեկն է` ցանցան (tcantca)` մարդկանց գլուխների չորացումն ու հասցնումը մինչև բռաչափի։ Ամեն ինչ սկսվեց 19-րդ դարի կեսերին, երբ Ամազոնի վայրի ցեղերից մեկը`շիվիարը, սկսեց իր ամենավայրի սովորույթներից մեկը` հակառակորդի գլուխների չորացումը, դարձնել բիզնես ու վաճառել եվրոպացիների վրա: Վայրի խելոքներն այսպիսի սովորություն ունեին: Ամեն անգամ կռվի բռնվելիս հակառակորդ ցեղերի հետ կտրում էին այդ ցեղերի զինվորների կամ առաջնորդների գլուխներն ու հետո դրանք չորացնում` հասցնելով փոքր բռի չափի, ու կախում պատից կամ իրենց վզից: Սա համարվում էր լուրջ արվեստ, ու ամեն մեկը չէ, որ կարողանում էր այսքան վարպետորեն այդ գլուխները չորացնել այնպես, որ դրանք պահպանվեին ու չփչանային ժամանակի ընթացքում: Եվրոպացիներին այս գլխաչորացումը ոչ միայն գրավում էր, այլ նաև նրանք հատուկ գլուխների որս էին պատվիրում, որ կարողանային մի բաժին գլուխ էլ իրենց հավաքածուում ունենալ ու բավականին թանկ էին վճարում ամեն գլխի համար: Գլխավաճառությունն ակտիվ տարածում ստացավ նաև Ամերիկայում: Այստեղ գլխավաճառության հայտարարություն կարդալը բավականին նորմալ երևույթ էր: Հետաքրքիրն այն էր, որ գլուխների որսի գնացող վայրի ցեղերն այս կարևոր գործընթացին մասնակից էին դարձնում նույնիսկ կանանց սեռային հավասարությունը պահպանելու նպատակով, վերջիններս էլ ջանասիրաբար աշխատում էին տուն դատարկ ձեռքով չվերադառնալ: Մինչև հիմա տարբեր թանգարաններում կարող եք այս ավանդույթի մնացորդները տեսնել: Ասում են՝ անգամ առ այսօր շատ ցեղեր պահպանում են տարօրինակ ավանդույթն ու բավական գումար աշխատում սրա հաշվին: Ավելին՝ համացանցային ռեսուրսների կիրառման ու որոնումների արդյունքում անգամ կարող եք հանդիպել շատ հայտարարությունների, որտեղ ցեղային գլուխներ գնելու գայթակղիչ առաջարկներ են անում ու մանրամասն պատմում են՝ ինչպես կարելի է այդ գլուխը ճիշտ ու հնարավորինս գայթակղիչ պատրաստել` մաշկը ճիշտ հանելուց մինչև ճիշտ եռացնելը, փոքրացնելն ու չորացնելը, որն, ի դեպ, ասում են, իրոք, հասանալի է միայն ընտրյալ վարպետներին:


7

Նա մրցույթ կազմակերպեց Հռոմի հայտնի անբարոյականի հետ՝ հասկանալու համար, թե նրանցից ով ավելի շատ տղամարդ կսպասարկի. ով էր Վալերիա Մեսալինան Վատիկանը գաղտնազերծել է հայերի Ցեղասպանության մասին փաստաթղթերը.թուրքերի գազանությունները ցնցող են Վատիկանը սկսել է հրապարակել հնագույն արխիվներում պահված գաղտնի փաստաթղթերը: Դրանք հիմնականում 400 տարվա վաղեմություն ունեցող դեպքերի վերաբերյալ են`սկսած 1621 թվականից: Ամենահինը 8-րդ դարից է, հաղորդում է HaberTurk-ը: 100 գաղտնի փաստաթղթերի ցուցահանդեսը, որոնցում ներառված են նաև Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթեր, կազմակերպված է Կապիտոլիայի թանգարանում և կտևի մինչև այս տարվա սեպտեմբեր ամիսը: Ինչպես հայտնել է Վատիկանի գաղտնի արխիվի պրեֆեկտ եպիսկոպոս Սերժիո Պագանոն, փաստաթղթերը հսկայական տեղեկատվություն են պարունակում հայերի մասին: Իսկ ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, Պագանոն նշել է, որ հրապարակված փաստաթղթերը վկայում են թուրք զինվորականների կողմից հայերին ենթարկած դաժան տանջանքների մասին: Հիշեցնենք, որ 2011 թ. ամռանը Պագանոն հայտնել էր, որ փաստաթղթերը կներկայացվեն Հռոմում կազմակերպվող Վատիկանի Lux in Arcane արխիվային փաստաթղթերի ցուցահանդեսին 2012թ. փետրվարին: Արխիվարիուսը հայտնել էր, որ 1896 թ. Հռոմի Պապ Լևոն XIII -ը հորդորել էր սուլթան Աբդուլ Համիդին կարեկցություն ցուցաբերել և դադարեցնել հայերի ցեղասպանությունը: Պագանոն նշել է, որ Հայոց ցեղասպանության մասին մոտ 100 փաստաթուղթ, այդ թվում Վատիկանի գաղտնի արխիվներից գրավոր տեղեկություններ թուրք զինվորների գործողությունների վերաբերյալ, կհրատարակվի առանձին գրքով: Նա ներկայացրել է հատվածներ այդ գրքից. թուրք զինվոր Մուստաֆա Սուլեյմանի վկայությունը."Մենք մտնում էինք հայկական գյուղեր և սպանում բոլորին, առանց հաշվի առնելու սեռն ու տարիքը: Մեզնից հետո գյուղ մտած քրդերը թալանում էին հայերի տները: Բազմաթիվ տարեց հայեր, հաշմանդամներ թաքնվել էին քաղաքի կենտրոնի դպրոցում, բայց մենք հրաման ունեինք սպանել բոլորին: Գելիեգուզան ավանում սպանվեցին կամ այրվեցին 800 հայեր, Հայր Հովհաննեսի աչքերը հանեցին, մորուքը, քիթը և ականջները կտրեցին: Ես չեմ սպանել ոչ մի երեխա, նույնիսկ երկուսին փրկել եմ : Նրանց երեք օր թաքցրել էի իմ վրանում, բայց մի օր մտա ու տեսա, որ նրանց մարմինները մասնատված են…" Եպիսկոպոս Պագանոն նաև հայտնել է, որ Վատիկանը կհրապարակի նաև առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երիտթուրքերի կառավարման ընթացքում, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը վերաբերող արխիվները: "Այդ փաստաթղթերը առաջացնում են անասելի ցավ ու սարսափ: Հաղորդումները թուրքերի դաժանությունների մասին հայերի նկատմամբ ինձ ստիպեցին ամաչել, որ ես մարդ եմ", – ասել է եպիսկոպոսը:

Վալերիա Մեսալինան Հռոմի երրորդ կայսեր՝ Կլավդիայի կինն էր։ Մեծանալով ոչ այնքան հարուստ ընտանիքում՝ Վալերիայի համար մեծագույն հաջողություն էր Հռոմի կայսեր հետ ամուսնանալու հեռանկարը և դրանով Հռոմի ամենաազդեցիկ կանանցից մեկը դառնալու հնարավորությունը։ Վալերիայի ամուսնությունն արդեն իսկ անհաջող սկսվեց։ Նրա ամուսինը չէր սիրում խառնվել Հռոմի պետական կառավարմանն ու այդ ամենը վստահել էր Նարցիսին՝ իր աջ ձեռքին։ Նույնքան նա հետաքրքրված չէր նաև իր ամուսնական կյանքով ու կնոջ բոլոր ցանկությունները բավարարելով։ Արդյունքում սկսվեցին Վալերիայի դավաճանությունները։ Նա ոչ միայն սկսեց անկողին կիսել իր արքունիքի աշխատակիցների հետ, այլ նաև որոշեց այցելել Հռոմի անառականոցները։ Ասում են՝ Վալերիան գիշերները փախչում էր տանից ու սովորական անբարոյականի նման փողի դիմաց սպասարկել բազմաթիվ տղամարդկանց։ Նրա արդյունավետության մասին լուրերը սկսեցին տարածվել ամբողջ Հռոմով մեկ։

Մի անգամ կայսրուհին իմացավ, որ Հռոմում կա մեկ ուրիշ անբարոյական, ով ավելի շատ տղամարդկանց է սպասարկում։ Կայսրուհին չէր կարող անտարբեր անցնել այս նորության կողքով։ Նա որոշեց մրցույթ կազմակերպել, որի ընթացքում պարզ կդառնա, թե նրանցից ով ավելի շատ տղամարդ կկարողանա սպասարկել։ Արդյունքում, իհարկե, կայսերական արյունը հաղթեց։ Լուրեր էին պտտվում, որ Վալերիան մի գիշերվա ընթացքում կարող էր սպասարկել մի ամբողջ նավատորմի։ Կարծես, ամեն ինչ ընթանում էր այնպես, ինչպես ծրագրում էր կայսրուհին․ կայսրն այդպես էլ չէր իմանում իր դավաճանությունների մասին, սակայն ամեն բան փոխվեց, երբ Նարցիսը սկսեց փորփրել կայսրուհու կյանքը։ Նա հանկարծ պարզեց, որ կայսրուհին ուզում է ամուսնանալ իր սիրեկաններից մեկի հետ։ Այս լուրն անմիջապես հասցվեց կայսրին, ով նավարկության էր ու շտապ վերադարձավ։ Վալերիան նրան դիմավորեց իր երեխաների հետ՝ փորձելով մեղմել իրավիճակն ու խիղճը տանջել, բայց չկարողացավ։ Վալերիային սպանեցին պետական դավաճանության համար հենց այն այգիներից մեկում, որն իրեն նվիրել էր կայսրը՝ այդպես էլ պատմության մեջ մնալով որպես աշխարհի ամենաշատ սիրեկաններ ունեցող կին։

Ֆրանսիացիների «Ֆրենկ Սինատրա». Շառլին այսպես էին կոչում Շառլը սուլոցներից ու ծաղրանքներից հետո ամեն անգամ ուժ էր գտնում իր մեջ նորից բեմ բարձրանալու ու աշխարհին ստիպելու, որ լսեն ու սիրեն իրեն: Հայտնի ֆրանսահայ շանսոնյեին սիրել ու սիրում են աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերն ու երաժշտության սիրահարները: 20 տարի. ահա այսքան տևեց Շառլ Ազնավուրի փառքի ճանապարհը. սուլոցներ, ծաղրանք: Շառլն ամեն ելույթից հետո իր մեջ ուժ էր գտնում նորից ու նորից բարձրանալ բեմ: Մի օր նա ամբողջ աշխարհին ստիպեց լսել ու սիրել իրեն: Նույն թվականին` 1946-ին նրա կյանք է գալիս Պիաֆը: Էդիթի ու Շառլի պարի ժամանակ Էդիթն ասում է. –Իսկ ինչո՞ւ ես սև հագել։ -Այդպես քիչ է երևում, որ շորերս այնքան էլ մաքուր չեն։ -Գուցե, շորերդ հիմա՞ էլ մաքուր չեն։ -Միգուցե… Ի դեպ, Շառլն իր ելույթներին ներկայանում էր հիմնականում սև հագուստով: Էդիթը հրաշք էր, իսկ հրաշքին հնարավոր չէ դիմակայել», -ասել է Շառլ Ազնավուրը Ազնավուրը չէր էլ փորձում դիմակայել, ի՞նչ իմաստ ուներ. առավել ևս, որ նրա կողքին միայն Էդիթն էր մնացել. էլ ոչ ոք չկար: Սկսվում է Պիաֆի հետ Շառլի տարօրինակ հարաբերությունների շրջանը: Բոլորը համոզված էին, որ նրանք սիրում են իրար: Ընդամենը մի քանի ամիս անց Շառլի մասին խոսում են որպես մի երիտասարդի, որը երգեր է գրում ու ապրում էդիթի հետ: Էդիթի պատվերով Ազնավուրի քթի վիրահատությունից ժամեր առաջ Պիաֆը կարծես զղջում է, նայում Շառլին, ու ասում, որ քիթը կարծես այդքան էլ վատ չէ. Քմահաճությունն այդ անգամ ուշացած էր. Շառլը գնում է վիրահատության` այդկերպ փորձելով փախչել աշխարհից ու իրեն շրջապատող մարդկանցից:

Վրահատությունից հետո Շառլը հավաքում է իրերն ու հեռանում Էդիթի տնից: Բոլորը կարծում էին, որ Պիաֆը դուրս է արել նրան իր տնից. իսկ իրականում Շառն ուղղակի հոգնել էր Էդիթի քմահաճույքներից: Մի վայրկյանում Շառլի կյանքից անհետանում են ընկերները: Ընդամենը մեկ տասնամյակ անց՝ 1956 թվականին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում ցնցող ելույթից հետո ֆրանսիական մամուլը գրեց. «Ֆրանսիան ազնավուրացված է»: Լեգենդի աներևակայելի տաղանդն իր արտացոլումն է գտել ոչ միայն երգարվեստում, այլև կինոյում: Ազնավուրը նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում՝ «Կրակե՛ք դաշնակահարի վրա», «Սատանան և տասը պատվիրանները», «Արարատ», «Հայր Գորիո» և այլն:


8

Այս նկարին առնչվող բոլոր մարդիկ մահանում են. Մունկի «Ճիչը», անիծված նկարի պատմությունը Նորվեգացի նկարիչ Էդուարդ Մունկը համարվում է աշխարհի ամենահայտնի ու ճանաչելի նկարի՝ «Ճիչի» հեղինակը, որն այսօր դասվում է անիծված նկարների շարքին։ Ինչո՞ւ ու ինչպե՞ս ստեղծվեց նկարը՝ կպարզենք միասին։ Էդուարդ Մունկը դեռ փոքր տարիքում տառապում էր հոգեբանական տրավմայով․ նա վաղ տարիքում կորցրել էր քրոջը, և ասում են՝ այդ միջադեպից հետո Մունկը սկսեց տառապել պսիխոզով։ Տարիներ անց, երբ նկարիչը սկսեց նկարել, նրա մուգ նկարներն ու դրանց մռայլ տրամադրությունն ամբողջովին փոխանցում էին Մունկի հոգեվիճակը ու հասկացնում նկարչի տրամադրությունը։ Սակայն, չնայած բազմաթիվ նկարներին, Մունկի ամենահայտնի նկարը մնաց «Ճիչը», որը իրավացիորեն համարվում է աշխարհի ամենաճանաչելի նկարներից մեկը։

Մի երեկո Մունկը քայլում էր իր ընկերների հետ, երբ հանկարծ տարօրինակ էմոցիաներ ունեցավ։ Նրան թվաց, թե երկինքը կարմրեց, արևը սկսեց վառել հեռու հորիզոնները, շուրջբոլորը գույները խառնվեցին, ու մի պահ նա ուժեղ ճիչ լսեց։ Այդ պահին Մունկի երկու ընկերները շարունակում էին քայլել, իսկ նա քարացել էր և չէր կարողանում կտրվել այդ տեսարանից։ Այդ օրն էր, որ Մունկը հասկացավ, որ ամենագլխավոր նկարը դեռ առջևում է։ Հաջորդ օրվանից սկսած՝ Մունկը սկսեց նկարել իր տեսարանի սկզբնական տարբերակները։ Նա արդյունքում ստեղծեց «Ճիչ»-ի 4 տարբերակ, որոնցից ամենաճանաչելին հենց վերջին՝ 4-րդ տարբերակն է, որը նրան դարձրեց չափազանց հայտնի։ Սակայն այսքանով նկարի պատմությունը չավարտվեց։ Ասում են՝ «Ճիչը» նկարը աշխարհի անիծված նկարների շարքին է պատկանում։ Նկարի հետ կոնտակտի մեջ մտած բոլոր մարդիկ սկսում են խելագարվել, իսկ հետո՝ մահանալ։ Մի անգամ թանգարանի աշխատակիցներից մեկը նկարը պատա-

հական վայր էր գցել։ Դրանից հետո նրա մոտ սարսափելի գլխացավեր սկսեցին, ու որոշ ժամանակ անց նա անսպասելի մահացավ։ Այսպիսի դեպքեր գրանցվում են նաև մյուս բոլոր այն մարդկանց հետ, ովքեր առնչվում են նկարին։ Արդյունքում նկարի մասին վատ լուրերը շարունակում են տարածվել։ Սակայն նկարի գլխավոր հարցն այդպես էլ շարունակում է մնալ անլուծելի․ ի վերջո նկարի հերոսն ի՞նքն է ճչում, թե՞ նա փակել է ականջները, քանի որ ինքն է լսում այդ անտանելի ճիչը։ Ընտրությունը մնում է նկարը դիտողինը։


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.