Culture # 55

Page 1

Նա քնում ու հաց էր ուտում միայն սեփական դագաղում. աշխարհին հայտնի 6 մարդիկ, ովքեր կապշեցնեն ձեզ իրենց տարօրինակ սովորություններով

“The Community Culture Foundation” 150 S. Glenoaks Bld. # 8047, Burbank, CA 91502 Email: culturefoundation@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáµ»ñï سñ·³ñÛ³Ý Chief Editor ROBERT MARGARYAN îÝûñ»Ý` سñï³ ü³ñÙ³Ýáí³ Director Marta Farmanova гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ òáÕÇÝ» гñáõÃÛáõÝÛ³Ý (è¸, ØáëÏí³) Computer typing and design Coxine Harutunyan (Moscow)

ÂÕóÏÇó` ²ñïÛáÙ ¶¨áñ·Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Artyom Gevorgyan (Yerevan)

Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:

»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2019


2

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Նա քնում ու հաց էր ուտում միայն սեփական դագաղում. աշխարհին հայտնի 6 մարդիկ, ովքեր կապշեցնեն ձեզ իրենց տարօրինակ սովորություններով Ասում են, որ հանճարեղ մարդիկ միշտ էլ ունենում են իրենց տարօրինակությունները, ու երբեմն հենց հանճարեղությունն է նրանց տարօրինակ դարձնում։ Այս 6 հանճարները կապացուցեն ձեզ վերը նշված տեսությունն ու կստիպեն ապշել իրենց տարօրինակ սովորությունների վրա։

Չարլզ Դարվինը՝ նա, ով փորձում էր ապացուցել, որ մարդն առաջացել է կապիկից, իր ապացուցման ճանապարհին ուղղակի չէր կարող չանել տարօրինակություններ։ Նա սովորություն ուներ. Ուտում էր իր ճանապարհին հանդիպած բոլոր բույսերը։ Այսպես՝ իր ճանապարհորդությունների ընթացքում Դարվինն այնքան նոր բույսեր էր ուտում, որ երբեմն ինքնազգացողությունը վատանում էր։ Սակայն Դարվինը վստահ էր, որ միայն այդպես կարող էր հասկանալ բնությունն ու այն հետազոտել։

օգտագործել՝ տրամադրությունը գոնե մի քիչ բարձրացնելու համար։ Կոկո Շանել

Սառա Բերներ Տարօրինակ սովորություններով էր առանձնանում նաև հայտնի գեղեցկուհի ու նորաձևության կրկնօրինակման առարկա Կոկո Շանելը։ Նա ստիպում էր, որ անգամ իր տան աստիճանները միշտ ցողեն օծանելիքով։ Սակայն սա դեռ ամենը չէր։ Գեղեցկուհին իր հետ միշտ մկրատ էր կրում՝ վզին կախված կամ պայուսակում դրված։ Մի անգամ նրա մոդելներից մեկն իր ցուցադրությանն էր գնացել ուրիշ դիզայների հագուստով։ Կոկոն հանեց մկրատն ու սկսեց զգեստը կտրտել։ Վերջում նա ավելացրեց. «Այ հիմա այն ավելի նորաձև է»։

Կլարկ Գեյբլ

Սալվադոր Դալի

Կլարկ Գեյբլը համարվում է Հոլիվուդի արքաներից մեկը։ Դերասանը հասցրեց գրավել իր բազմահազարանոց երկրպագուների սրտերը, սակայն նրանք չէին էլ կասկածում, որ դերասանն ունի տարօրինակ մի սովորություն։ Գեյբլը չափազանց մաքրասեր էր։ Նա անգամ նկարահանումների ընթացքում չէր կարողանում հրաժարվել իր ծայրահեղ մաքրասիրությունից։ Դերասանը ընթացքում մի քանի անգամ լողանում էր և լվանում էր շորերը։ Իսկ այ վաննայում պառկած լոգանք ընդունելը նրան սարսափի էր հասցնում։ Ինչպե՞ս կարելի էր պառկել մի ջրի մեջ, որը արդեն հասցրել էր հաստատ կեղտոտվել։ Նա լողանում էր միայն հոսող ջրի տակ, որ ջուրը չհասցներ միկրոբներով լցվել։

Թերևս ամենատարօրինակ սովորույթով օժտված էր հայտնի դերասանուհի Սառա Բերները։ Նա փոքրուց մեծացել էր չափազանց վտիտ ու նիհար, այդ պատճառով հիվանդանոցներում ժամանակ անցկացնելը նրա համար սովորական երևույթ էր։ Բժիշկները Սառային գուժել էին մոտալուտ մահվան մասին։ Դա է պատճառը, որ Սառայի մայրը նրան դագաղ էր նվիրել, որտեղ աղջիկը քնում էր, ժամանակ էր անցկացնում, իր հետ տեղափոխում էր հյուրախաղերի ու անգամ պարապում էր իր դերերը։ Չարլզ Դիքենս

Իհարկե, Դալիի մասին կարելի է անվերջ խոսել։ Նրա ամբողջ կյանքը լի էր տարօրինակություններով։ Բացի նրանից, որ նկարիչը երբեմն սիրում էր հանրության առաջ մերկ ներկայանալ, նա տարօրինակ մնաց անգամ իր մահվանից հետո։ Դալին պատվիրեց, որ իր մարմինը թաղեն այնպես, որ նրա վրայով միշտ մարդիկ քայլեն։ Այժմ նկարչի մարմինը թաղված է իր թանգարանի հենց հատակում։ Հազարավոր մարդիկ ամեն օր «տրորում են» տարօրինակ նկարչի մարմինն իրենց ոտքերով, ինչպես որ Դալին ցանկացել էր։

Չարլզ Դարվին

Դիքենսը պարզապես խելագարվում էր դիահերձարանների համար։ Մի անգամ Փարիզում նա այցելել էր տեղի դիահերձարաններից մեկն ու չէր կարողացել կտրվել կախված մարմինների տեսարանից։ Դիքենսի գրքերն ու մտքերն այնքան դեպրեսիվ էին, որ նրա հոգեբանը պատվիրել էր նրան ամեն օր շամպայն

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՇԽԱՆՈՒՀԻ ՄԱՐԻԱՄ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ


3

XX դարասկզբին, դրանից առաջ և հետո, թերևս, ոչ մի հայ գրող չի ունեցել այդքան մեկենասներ, հովանավորներ ու աջակիցներ, որքան Թումանյանը: Եվ այստեղ ամենաէականն ու կարևորը ոչ թե նրանց մեծաթիվ, առավել ևս մեծահարուստ լինելն էր, այլ այն, որ նրանք բոլորը խորությամբ գիտակցում էին Թումանյանին աջակցելու կարևորությունը, նրա ստեղծագործության բացառիկ դերն ու նշանակությունը հայ գրականության համար: Թումանյանի մեկենաս-հովանավորների, անդավաճան բարեկամների ցանկում պայծառ մի անուն է իշխանուհի Մարիամ Թումանյանը՝ Արցախի մելիքներից սերող, իրավաբան և հասարակական գործիչ Մարկոս Դոլուխանյանի դուստրը: Հայ մշակույթի բազմադարյան պատմությունը չի կարող մատնանշել մտավորական, արվեստասեր մի կնոջ և գրողի, նվիրյալ մեկենասի ու արվեստագետի այնպիսի սերտ, անկեղծ և ջերմ հարաբերություններ, ինչպիսին եղել են իշխանուհու և բանաստեղծի միջև: Ավելին, դրանք մարդկային հարաբերությունների մեջ նույնպես հազվագյուտ են` որպես տղամարդու և կնոջ միջև մաքուր, բանաստեղծական, անբասիր բարեկամություն: Հովհաննես Թումանյանը և իշխանուհին ճանաչում էին միմյանց դեռևս 1892 թվականից, երբ 23 ամյա բանաստեղծը ծառայում էր Հրատարակչական ընկերության գրասենյակում՝ զբաղեցնելով գրասենյակապետի պաշտոնը, իսկ 22-ամյա իշխանուհին նոր ընտրվել էր այդ ընկերության վարչության անդամ: Ծանոթության առաջին իսկ օրից Թումանյանը, քիչ է ասել, թե գրավում է իշխանուհու ուշադրությունը` նա պարզա- պես հմայում է իր ապագա «քնքուշ» բարեկամուհուն` «համակրելի դեմքով» և «քաղցր ժպիտով» : Գեորգի Թումանովի` «Նովոյե օբոզրենիե» թերթի խմբագրի և նրա երիտասարդ կնոջ` իշխանուհի Մարիամ Թումանյանի տունը բանաստեղծի համար դառնում է այցելության ամենասիրելի վայրերից մեկը, և ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ էր ապրում իր պոեզիայով և իրենով հմայված, հրապուրված ժամանակի հայ գրասեր, բարեգործ, հազվագյուտ հայուհիներից մեկը, այլև այն պատճառով, որ տաղանդի զորացման համար միջավայրը, ուր լինում են հանդիպումներ ժամանակի ականավոր, ինքնատիպ մարդկանց` տարբեր

ազգերի գրողների, հասարակական գործիչների, գիտնականների, դերասանների հետ, անհրաժեշտություն է : Մ. Թումանյանի խոսքերով` Թումանյանը դառնում է «մեր ընտանիքի մշտական անդամը», որտեղ նա «հոգով հանգստանում էր»: 1897 թ. վերջերին, իշխանուհին իր տանը հինգշաբթի օրերին կազմակերպում է գրական երեկոներ, որոնք ստացել էին «Հինգշաբթիներ» (երբեմն նաև «Չորեքշաբթիներ») անվանումը: Կազմավորված գրական այդ խմբակի մշտական անդամները [«անբաժան հոգի էինք» (ՄԹ, 107)] հինգն էին` Մարիամ Թումանյանը, Հովհաննես Թումանյանը, Լևոն Շանթը, Փիլիպոս (Ֆիլիպ) Վարդազարյանը, բժիշկ Արիստակես Զարգարյանը: Սկզբնական շրջանում, մինչև Բաքու տեղափոխվելը, երեկոներին մասնակցում էր նաև Հովհաննես Քաջազնունին: Հինգշաբթի երեկույթները տևել են մինչև 1902–1903 թթ.: «Հինգշաբթիներում» քննվել է նաև Թումանյանի տնտեսական և առողջական ծանր վիճակը: Հետագայում Թումանյանը դառնությամբ հիշում էր. «Տանը չէին ուզում, որ բանաստեղծություններ գրեմ, խանգարում էին և ստիպում, որ տերտեր դառնամ»: Եվ հուսահատության տխուր մի պահի բանաստեղծը զգալով իրեն մի մարդ, որ «ոչ վանքից բաժին ունի, ոչ կյանքից» , տխուր որոշում է կայացնում` քահանա դառնալ: Հենց այն օրը, երբ բանատեղծը կարիքից դրդված խոսում է առաջնորդի հետ և խոստանում վերջնական պատասխանը տալ հաջորդ օրը, գալիս է իր՝ քահանա դառնալու որոշման լուրը հայտնելու իշխանուհի Մ. Թումանյանին: Մ. Թումանյանի զգացմունքները բանաստեղծի հանդեպ չի կարելի համարել բարերարի, մեկենասի մշակութային շահերից բխող վերաբերմունք գործչի նկատմամբ` պայմանավորված միայն նրա տաղանդի կամ հանճարի գիտակցությամբ: Նա Թումանյանի համար անհանգստանում էր այնպես, ինչպես կա րելի է ցավել միայն աշխարհում ամենահարազատի համար: Մի ամբողջ գիշեր մռայլ, մղձավանջային մտածմունքների տպավորության տակ երևակայում է, թե Թումանյանն իր կամքին հակառակ քա-

հանա դառնալու հուսահատ որոշում կայացնելու պատճառով ինքնասպանություն կգործի: Նա վաղ առավոտյան շտապում է իր դպրոցական ուսուցիչ Ալեքսանդր Քիշմիշյանի տուն, որպեսզի Հովհաննես Թումանյանը և իշխանուհի Մարիամ Թումանյանը վերջինս միջնորդի իր փեսային` «Մուրճի» խմբագիր Կոստանդին Կրասիլնիկյանին` Թումանյանին ընդգրկել ամսագրի աշխատակիցների շարքում: Իշխանուհին պատմում է. «Նրանք շատ վախեցան… վալերյանի կաթիլներ խմացրին, բայց ինչքան շատ էին հոգատարություն ցույց տալիս ինձ` այնքան շատ էի թափում արցունքներ… –Դուք հասկանու՞մ եք – ասում էի ես,– Թումանյանը ճարը կտրած քահանա է ձեռնադրվում… մի՞թե խայտառակություն չէ դա մեզ համար, որ այդպիսի մի տաղանդավոր բանաստեղծին մենք չենք կարողանում ապահովել… Տեսեք, թե Եվրոպայում ինչպես մեծարում են գրողներին, ինչպես ճոխ են նրանք ապրում այնտեղ,


4

իսկ մեզանում Թումանյանի պես տաղանդավորները պիտի կորչեն աղքատության ճիրաններում»: Այսպես, Մ. Թումանյանի սրտի միջով էր անցնում այն ամենը, ինչ կատարվում էր Թումանյանի հետ. «Ձեր ամեն մի վիշտը արձագանք է գտնում սրտիս մեջ»,– խոստովանել է նա Թումանյանին : Իշխանուհին, Փ. Վարդազարյանը, Ար. Զարգարյանը միացյալ ուժերով ամեն ինչ անում են բանաստեղծին այդ հուսահատական որոշումից ետ պահելու համար. նրանց հաջողվում է բանաստեղծին դուրս բերել այդ անելանելի թվացող կացությունից, ազատել բոլոր մեծ ու փոքր պարտքերից, այնպես որ քահանա դառնալու հարկադրված որոշումը կորցնում է իր հրատապությունը: Մ. Թումանյանը Թումանյանին առաջարկում է ստանձնել տնային ուսուցչի պաշտոնը իր երեք անդրանիկ երեխաների համար: 1901–1902 թթ. բանաստեղծի առողջական վիճակը գնալով վատանում է: Դեռ երիտասարդ տարիներից Թումանյանը հաճախ էր հիվանդանում, ջերմում էր, նրա թոքերը լավ վիճակում չէին: Մինչդեռ նա նյութական ծանր կացության մեջ էր և չէր էլ կարող երազել իր միջոցներով բուժվելու մասին: Գրողը բազմաթիվ պարտքեր ուներ թե՛ խանութներին, թե՛ անհատներին` ապառիկ ապրանք վերցնելու համար, նա չէր վճարել յոթ ամսվա տան վարձը: Եվ ահա Փ. Վարդազարյանը և իշխանուհի Մ. Թումանյանը ստանձնում են այդ բոլոր պարտքերը մարելու, բազմաթիվ այլ ծախսերը հոգալու, ինչպես նաև բանաստեղծին Աբաս- թումանում, իսկ նրա ընտանիքին` Թիֆլիսում պահելու հոգսը: Սակայն միանվագ օժանդակությունը բավարար չէր, այն պետք է շարունակական լիներ, և նրանք անվերջ նորանոր միջոցներ էին փնտրում: Մ. Թումանյանը ներկայացում է ձեռնարկում սիրող դերասանների մասնակցությամբ, և արդյունքը` 600 ռուբլի, նույնպես հատկացնում է Թումանյանին: 1902 թ. Աբասթումանի աշունը դարձավ Թումանյանի երկերի 1903 թ. ժողովածուի նախապատրաստական շրջանը: Հեղինակի և նրա ժողովածուն հրատարակողների, հովանավորների ու կազմակերպիչների միջև հաճախ էին ծագում տարաձայնություններ: Դրանցից մեկը ծավալվել է գրքի բաժանորդագրության հարցի շուրջ: Բաժանորդագրությունը կազմակերպելու նպատակով իշխանուհին նյութական օժանդակություն է խնդրում, ի թիվս այլոց, նաև Սմբատ Շահազիզից ու մերժվում : Վերջինս առաջարկում է աջակցություն խնդրել վաճառականներից, մասնավորապես Մինաս Բոգդանի Լազարյանից: 1902 թ. դեկտեմբերի 5-ին իշխանուհին դիմում է Պետերբուրգի հայոց Եկեղեցական խորհրդին, որը ևս մերժում է նրա խնդրանք-միջնորդագիրը: 1903 թ. փտրվարի 3-ին Մ. Թումանյանը դիմում է Կարապետ Եզյանին` կարծելով, թե նա է խորհրդի նախագահը: Վերջինս արդարանում է. «Խորհրդարանը մերժել է ձեր առաջարկությունը, թե ինչ պատճառներով, այդ ինձ հայտնի չէ»: Մ. Թումանյանին հաջողվում է այդ դիմումի մասին լուրը թաքցնել: Սակայն դիմում-շրջաբերականը, որը կազմել էին բանաստեղծի հովանավորները նրա ժողովածուի հրատարակության ծախքերը հոգալու համար, մեծ հուզումներ է պատճառում բանաստեղծին: Այդ դիմումի մեջ բանաստեղծի հովանավոր-ընկերները նկարագրել էին «համակրելի գրագետի»՝ Թումանյանի տնտեսական ու առողջական ծանր վիճակը, և ապա բացատրել, որ միայն նրա ժողովածուն հրա-

տարակելու միջոցով հնարավոր կլինի, որ նա «կարողանա արտադրել ու աշխատել իր կյանքի այս ամենահասուն տարիների մեջ… քան սպասելու, որ նրա ծերության ու այլևս արտադրելու ապարդյուն օրերի մեջ միայն հասարակությունը գա իր համակրանքն ու օգնությունը մատուցանելու» 14: Լևոն Շանթը 1902 թ. հոկտեմբերի 16– 18-ի նամակով դիմումն ուղարկում է Աբասթուման` բանաստեղծին, որի առաջին արձագանքը միայն մեծ ցավն էր: Թումանյանի հպարտությունն ու արժանապատվությունը այնպես է ընդվզում, որ չի հանդուրժում ոչ մի բացատրություն` հանուն իր անձի և նույնիսկ գրականության համար անհատներին արվող դիմում-խնդրագիրն արդարացնող ոչ մի պատճառաբանություն: Թումանյանը կտրուկ մերժում է իր կամ իր ընտանիքի անվան հիշատակությամբ որևէ մեկին դիմելը և այդ ճանապարհով նյութական աջակցություն գտնելը: Իշխանուհուն ուղղված Թումանյանի դժգոհությունը շատ ավելի հուզում է Մ. Թումանյանին, մանավանդ որ նրանց հարաբերությունները միշտ էլ հիմնված են եղել «սրտի քնքշության և հոգու ազնվության» վրա: Եվ ահա Թումանյանը 1902 թ. նոյեմբերի 1-ին նամակով դիմում է իշխանուհուն. «Ես միշտ համոզված եմ եղել, որ Դուք քույրորեն տանջվում եք իմ վիճակով: Սիրելի Մարիա Մարկովնա, ավելի ծանր ու դժվար դեպք չի կարող լինել երբեք, քան երբ մարդու` իրեն ապրելու և իր ընտանիքը պահելու հոգսն ու խնդիրը դուրս է գալի իր ձեռքից ու դրվում հրապարակ»: Իշխանուհին պատասխանում է, որ շատ լավ է հասկանում Թումանյանի զգացումները, ապրումները և մտածում է միայն ու միայն նրա հանգստության մասին: «Սիրելիս,– դիմում է նա բանաստեղծին,– մի՞թե Դուք կասկածում եք, որ Ձեզ հետ միասին տանջվում է և իմ սիրտը: Ինձ մեծ կսկիծ է պատճառում, որ ես չեմ կարող ապահովել Ձեզ այնքան, որ ստիպ ված չլինեմ ամեն անգամ դիմումներ անելու, շոշափելով Ձեր զգայուն ինքնասի րությունը: Իմ փափագս է Ձեզ այնպես պաշտպանեմ, որ ոչ մի մարդ չդիպչի Ձեր զգայուն սրտին, որ Ձեր հոգին հանգիստ լինի» : «Հավատու՞մ եք,– շարունակում է իշխանուհին,– որ այս տողերը գրելիս ես լալիս եմ, որ իմ բոլոր ճիգերը իզուր են… որ չեմ կարող պաշտպանել Ձեր սիրտը կոպիտ ձեռքերից: Ես կուզենայի Ձեզ խնամել, ինչպես մի քնքուշ ծաղիկ, պահպանել թե՛ արեգակի այրող ճառագայթներից, թե՛ ձմեռվա ցրտից: Ձեր ամեն մի վիշտը արձագանք է գտնում սրտիս մեջ»: Թեև արցունքներն այլևս թույլ չէին տալիս շարունակել, սակայն իշխանուհին, այնուամենայնիվ, փորձում է խաղաղեցնել բանաստեղծի հոգու խռովքն ու փոթորիկը` վստահեցնելով նրան երկու բանում. «…որ նախ Դուք մենակ չեք տանջվում, որ Ձեզ հասկացողներ ու համակրողներ կան, և երկրորդ, որ ես ամեն միջոց գործ կդնեմ, որ Ձեզանից հեռու պա հեմ մուննաթները և խայթոցները»: Թումանյանի միջավայրը, նրա բարեկամներն ու ընկերները, ցանկանալով, թե առանց ցանկության, չէին հակառակվում բանաստեղծի կամքին: 1903 թ. սկզբին գրքի բաժանորդագրությունը դեռ շարունակվում էր: Հրատարակիչները խոստանում էին գիրքը հրատարակել ծավալուն, «մոտ 350 էջ, շքեղ թղթի վրա, հեղինակի պատկերով…» և բաժանորդագրվելու համար առաջարկում էին Թիֆլիսում դիմել Մ. Թումանյանին և Փ. Վարդազարյանին, Բաքվում` Մ. Տեր-Անդրեասյանին և Ա.

Նազարեթյանին: Նույն թվականի սեպտեմբերի վերջին վերադառնալով Թիֆլիս` Թումանյանը ժողովածուի ձեռագիրը հանձնում է իշխանուհուն: Վերջինս գրքի մամուլները տպագրված, պատրաստ լինելուց հետո այն տանում է գրաքննիչի մոտ: Տպագրությունը հանձնվում է Մնացական Մարտիրոսյանի տպարանին, որի տնօրե նը, իշխանուհու վկայությամբ, «հայտնի էր իբրև մաքուր և գեղարվեստորեն տպագրող»: Իշխանուհուն թվում էր, որ գրքի հրատարակության գործի հեղինակի միջամտությունը դրանով կավարտվի, սակայն, ինչպես ինքն է նշում, «…նոր տանջանքների դուռ բացվեց»: Տպագրիչներին իշխանուհին մի հանձնարարական էր տալիս, իսկ հեղինա կը` մի ուրիշ: Ի վերջո, գիրքը լույս է տեսնում 1200 օրինակ տպաքանակով: Շքեղ օրինակների գինը նշանակվում է 10 ռուբլի, սակայն գտնվում էին մարդիկ, որոնք հոժարակամ և մեծ ուրախությամբ վճարում էին 100 ռուբլի: Սովորական կազմ ունեցող գրքերի գինը նշանակվում է 3 ռուբլի: Ժամանակի մամուլում գրքի գինը հատուկ քննության առարկա է դառնում: Լեոն գրում է. «Ամոթ նրանց, որոնք չեն ամաչում, տրտնջում են և բարձրաղաղակ պահանջում են բանաստեղծից, որ նա և՛ երգե, և՛ ձրի տպագրել տա յուր երկերը»: Գրախոսը, փորձելով ապացուցել թերթի կողմնակալ վերաբերմունքը, պարզաբանում է, թե ինչպես են այդ թերթի էջերում «կարճատես ի - մաստակներ» համարվում բոլոր նրանք, ովքեր խմբագրության համար նախընտրելի գրողների «գրական արտադրություններին նայում են բարձրից»: Շնորհակալություն է հայտնում իշխանուհի Մ. Թումանյանին` հայ լավագույն բանաստեղծին աջակցելու համար: Գրքի 1200 օրինակից միայն 400-ն է վաճառում իշխանուհին: Ստացված 2163 ռուբլուց մի մասը նա հատկացնում է տպագրական ծախսերը ծածկելուն, մյուս մասը ամբողջությամբ տրամադրում է հեղինակին: Մ. Թումանյանը մտադիր էր գրախանութներին հանձնված մոտ 800 օրինակի գումարն էլ տրամադրել բանաստեղծին, սակայն, ինչպես հենց ինքը իշխանուհին է վկայում, «Մի շաբաթ հազիվ էր անցել, որ Թումանյանը մտել էր գրախանութները, վերցրել էր ժողովածվի օրինակներ ու ձրի բաժանել էր սրան-նրան»: Նման պահվածքով ու վարվելակերպով բանաստեղծը միայն խանգարեց իր բարեկեցության խնդիրներով մտահոգված մտերիմներին գեթ որոշ ժամանակով նյութապես ապահովել իրեն: Սակայն նրանք մխիթարվեցին նրանով, որ գիրքը շատ լավ ընդունելություն գտավ: «Մի խոսքով,– գրում է Մարիամ Թումանյանը,– ամեն կողմից շնորհակալական նամակներ էի ստանում և բերանացի գովասանքներ էի լսում…: Պարզ բան է, որ ինձ շատ էին մխիթարում այդ գովասանքները, ու ես մոռացության էի տվել իմ անցած չարչարանքները: Իշխանուհի Մ. Թումանյանը նպաստել է Կոմիտասի ու Թումանյանի ծանոթությանը: 1904 թ. հունվարի սկզբին նա Էջմիածին Կոմիտասին է ուղարկում բանաստեղծի ժողովածուն և խնդրում է «Անուշը» օպերայի վերածել: Կոմիտասը իշխանուհուն պատասխանում է 1904 թ. Հունվարի 22-ին գրեթե թևավոր խոսք դարձած մի արտահայտությամբ. «Շնորհափայլ իշխանուհի, ուրախությամբ կարդացի պ. Հ. Թումանյանի «Անուշը» ու շա՛տ անուշ գտա. պատրաստ եմ Ձեր փափագն իրագործելու»: Այդ նպատակով Կոմիտասը իշխանուհուն խնդրում է իր կողմից բանաստեղծին առաջարկել որոշ փոփոխություններ կատարել:

Þ³ñáõݳÏáõÃÛáõݪ ѳçáñ¹ ѳٳñáõÙ...


5

Միակն, ով ինձ ցավ է պատճառում դու ես։ Գոնե համբուրիր մեր երեխաներին, ում մասին դու այդպես էլ ոչինչ չես գրել, չնայած եթե նրանց մասին դու գրեիր, ես տուն վերադառնալու պատճառ էլ չէի ունենա։ Դու էլ գիտես, թե ինչ ու ինչպես ես գրում, ա՛յ կին։

Իսկական դրախտ միայնակների համար. 4 վայր, որտեղ տղամարդու պակաս կա

տություն է։ Կամ դու 4 օր ինձ նամակ չես էլ գրել։ Ինչո՞վ էիր զբաղված, որ ժամանակ չէիր գտնում ամուսնուդ գոնե մի նամակ գրելու համար։ Ա՜խ, սեր իմ։ Քո այդ «Դուք»-ը, այդ «Չի եղել օր, որ ես չսիրեմ քեզ, չի «Դուք»-ն ինձ սպանում է։ Իմ սրիկա եղել գիշեր, որ չպատկերացնեմ քեզ երևակայությունն արդեն չի թողնում, որ ես շարունակեմ նախկին խանդավաիմ գրկում». Նապոլեոնի հուզիչ նամակն իր կնոջը կապացուցի, որ ռությամբ աշխատել։ Ախր, եթե դու հիմա ես ինձ «Դուք»-ով դիմում, ապա ի՞նչ անգամ ամենաուժեղ տղամարդը կլինի մեկ շաբաթ հետո։ Գնալով դու ինձ կարող է անհույս սիրել ավելի ու ավելի քիչ ես սիրում։ Դա նշանակում է, որ եթե ես զոհվեմ, դու անգամ չես էլ ցավի իմ կորստի համար։ Խնդրում եմ, գոնե ասա՝ երբ ես վերջնականապես ինձ դադարելու սիրել, որ ես գոնե իմանամ, թե ինչով եմ դրան արժանացել... Ցտեսություն, կին իմ, իմ տանջանք, իմ հույս և իմ շարժիչ ուժ, նա, ում ես սիրում եմ, ումից վախենում եմ, ու ով լցնում է իմ սիրտը նուրբ զգացմունքներով։ Նա, ով մոտեցնում է ինձ բնությանը Նապոլեոն Բոնապարտի ու նրա կնոջ՝ և ինձ պարգևում այնպիսի ուժեղ զգաԺոզեֆինայի սիրո պատմությունը մինչև ցողություններ, որոնք համեմատվում են օրս մնացել է անգերազանցելի։ Այդ եր- անգամ կայծակի հետ։ Եթե դու ինձ ակաթյա հրամանատարը՝ Նապոլեոնը, սես․ «Ես քեզ էլ չեմ սիրում», ապա դա Ժոզեֆինային այնքան էր սիրում, որ ան- կլինի իմ կյանքի վերջին օրն ու իմ սիրո գամ ներում էր նրա բոլոր դավաճանութ- վերջին ակնթարթը։ Ժոզեֆինա՜, Ժոզեյուններն ու ստերը, միայն թե Ժոզեֆի- ֆինա՜։ Դու հիշո՞ւմ ես, որ ես մի անգամ նան մի օր ավել սիրի իրեն։ Մենք առա- ասեցի, որ բնությունն ինձ օժտել է աջարկում ենք ծանոթանալ Նապոլեոնի մուր հոգով, իսկ քեզ այդ հոգին ոչնչացվերջին նամակներից մեկին, որը կստի- նող օդով ու քնքշությամբ։ Դու դադարե՞լ պի ձեզ հավատալ, որ անգամ ամենա- ես սիրել ինձ։ Ների՛ր ինձ, իմ ամբողջ ուժեղ տղամարդը դառնում է թույլ ու կյանքի միակ սեր, որովհետև դու նորից անպաշտպան, երբ իսկապես սիրում է։ պատառոտեցիր իմ հոգին։ «Չի եղել օր, որ ես չսիրեմ քեզ, չի եղել Սիրտս, որ քեզ է պատկանում, լցված է գիշեր, որ ես չպատկերացնեմ քեզ իմ վախով ու թախիծով... Ես մեռնում եմ գրկում։ Հոգիս, ես անգամ առանց քեզ այն մտքից, որ դու ինձ իմ անունով չես թեյ չեմ ուզում խմել, որ մեղավոր չզգամ կոչում։ Ես կսպասեմ, թե երբ մի օր դու ինձ, թե նորից քեզնից հեռու եմ։ Իմ նորից ինձ իմ անունով կկոչես։ Հաջոծառայության ամենաթեժ պահերին, երբ ղություն։ Եթե դու էլ ինձ չես սիրում, ես ղեկավարում եմ մի ամբողջ հսկայա- ուրեմն՝ երբեք էլ չես սիրել, ինչը ինձ կան բանակ, ես շարունակում եմ մտա- շատ կհիասթափեցնի։ ծել իմ Ժոզեֆինայի մասին։ Դու գողանում ես իմ միտքը, լցնում ես ուղեղս Բոնապարտ միայն քո մասին մտքերով։ Եթե ես գիշերները վեր եմ թռչում, ապա միայն այն Հ.Գ. Այս տարվա պատերազմը լրիվ այլ է։ պատճառով, որ այդպես ավելի է մոտե- Իմ զինվորները բոլորը հիանում ու լսում նում քեզ տեսնելու պահը, սեր իմ։ Քո են ինձ՝ վստահ լինելով, որ մենք կհաղվերջին նամակում դու ինձ դիմում ես թենք։ «Դուք»-ով, «Դուք»-ո՞վ, դա ի՞նչ կոպ-

Դեմոգրաֆիական խնդիրները սպառնում են ոչ միայն Հայաստանին, այլ նաև ամբողջ աշխարհին։ Այսպես՝ աշխարհում կան մի քանի վայրեր, որտեղ տղամարդու պակասն այնքան շատ է, որ կանայք անգամ հայտարարություններ են տալիս՝ գոնե մեկ տղամարդ իրենց համար գտնելու համար։ Մենք առաջարկում ենք ծանոթանալ 4 հայտնի վայրի, որտեղ տղամարդու պակաս կա։ 1. Բուդապեշտ Բուդապեշտում դեմոգրաֆիական անհավասար բաշխումն առաջացավ տարիների ընթացքում, երբ Բուդապեշտի տղամարդիկ սկսեցին լքել իրենց տները դրսում աշխատանք գտնելու ակնկալիքով։ Արդյունքում այստեղ կանանց թիվը շուրջ 5 տոկոսով գերազանցում է տղամարդկանց թըվին, ու շատ կանայք պարզապես մնում են մենակ՝ չկարողանալով զուգընկեր գտնել։ 2. Հյուսիսային Մարիանյան կղզիներ Այստեղ հայտնվելը ոչ միայն դժվար է, այլ նաև չափազանց թանկ, սակայն գումարն արժե, որ ծախսվի այս տեսակ արկածի համար։ Այստեղ տղամարդկանց թիվն այնքան քիչ է, որ տղամարդ փնտրող կանայք անգամ մազերին ծաղիկներ են ամրացնում, որպեսզի հուշեն, որ տղամարդ են փնտրում։ Որքան շատ է ծաղիկների թիվը, այնքան մեծ է նրանց տղամարդ գտնելու ցանկությունը։ 3. Բելու-Վալի Բրազիլական Բելու-Վալի քաղաքում կանանց թիվն այնքան է գերազանցում տղամարդկանց թվին, որ այստեղ կարելի է գտնել թաղամասեր, որտեղ միայն կանայք են ապրում։ Տղամարդիկ հիմնականում տեղափոխվել են հյուսիս՝ ավելի լավ աշխատանք գտնելու նպատակով՝ թողնելով իրենց կանանց լրիվ միայնակ։ Վերջերս քաղաքի բնակչուհիները պահանջով դիմել էին քաղաքապետին, որպեսզի նա զբաղվեր քաղաքում տղամարդկանց բնակեցնելու խնդրով։ 4. Տուարեգների գյուղերը Աֆրիկյան տուարեգ կոչվող ցեղերի գյուղերում այսպիսի մի սովորություն կա․ որքան շատ սիրեկաններ են ունենում կանայք, այնքան նրանց համբավն ավելի բարձր է։ Այստեղ այդ սովորության պատճառով միշտ էլ կա տղամարդու պակաս։


6

Դա է պատճառը, որ գյուղերում հայտնված զբոսաշրջիկ տղամարդիկ երբեք չեն ձանձրանա կանանց ուշադրությունից, ավելին՝ նրանց մերժելը պատիվ չի բերի ցեղի ոչ մի կնոջ։

Ինչո՞ւ դոլարը կանաչ գույն ունի. պատասխանը կզարմացնի ձեզ իր պարզությամբ

Երբևէ ձեզ հարցրե՞լ եք՝ ինչու է դոլարը հենց կանաչ գույնի։ Պարզվում է՝ գույնի ընտրության արմատները թաղված են պատմության խորքերում։ Ի սկզբանե, երբ ԱՄՆ-ը, որն այն ժամանակ բաժանված էր Հյուսիսային և Հարավային նահագների, սկսեց փող տպել, փողը շագանակագույն էր՝ կարմիր և սև գրվածքներով։ Որպեսզի այն հնարավոր չլինի կեղծել, փողը տպվում էր մետաքսե նյութից թղթի վրա, հետո ավելացվում էին ձկան մարմնի տարբեր բաղադրիչներ։ Սա պրոցեսը ոչ միայն բարդացնում էր, այլ նաև ստիպում էր Կոնգրեսին ավելի շատ ծախսել փողի տպման վրա։ Արդյունքում որոշ ժամանակ ԱՄՆ-ում թղթադրամների տպումը դադարեցվեց։

Կոնգրեսը պատճառաբանում էր, որ մարդիկ ավելի հարմարավետությամբ օգտագործում են մետաղադրամները, քան թղթադրամները։ Սակայն միայն մետաղադրամների օգտագործումը չէր կարող երկար տևել։ Տարիներ անց ԱՄՆ Կառավարությունը ստիպված էր նորից վերադառնալ տպագրման պրոցեսին։ Այս անգամ, սակայն, փողի գույնը փոփոխություն ապրեց։ Քանի որ այդ ժամանակ ԱՄՆ-ում հարմար էր կանաչ ներկի օգտագործումը, որն ավելի դժվար էր կեղծել, ու պաշարները, պարզվեց, ավելի շատ էին երկրում, առանց խորհրդակցության նոր դոլարները դարձան կանաչ գույնի։

Այսինքն՝ հիմնական պատճառը դարձավ ուղղակի փողի տպագրման ընկերությունում այդ պահին կանաչ ներկի մեծ չափաքանակը, որը պետք էր ինչ-որ տեղ օգտագործել։ Կանաչ էին ոչ միայն Հարավային, այլ նաև Հյուսիսային նահանգների թղթադրամների գույները։ Արդյունքում, ժամանակի ընթացքում, երբ արդեն խորհրդակցություն հրավիրվեց, որպեսզի որոշվի, թե ինչ գույն պետք է ունենան ԱՄՆ հիմնական թղթադրամները, պարզվեց, որ գործող թղթադրամի գույնը և՛ հարմար է օգտագործման համար, և՛ չափազանց դժվար է նրան կեղծելը։ ԱՄՆ իշխանությունները որոշեցին ոչ մի փոփոխություն էլ չանել, ու մինչ օրս մենք կարող ենք տեսնել այդ կանաչ թղթադրամները, որոնք շարունակում են մնալ պահանջված, տարածվում են ամբողջ աշխարհում՝ մնալով նույն գույնի և որակի։

Արտաշես Հովսեփյան՝ քարակերտ պոետիկայի վարպետը

Գաֆեսճյան արվեստի կենտրոնը շարունակում է իր արդեն ավանդական՝ «Հանդիպում արվեստի հետ» շարքով ներկայացնել ազգային մշակույթի մեծերին՝ նրանց, ում ազնիվ արվեստն ինքնօրինակ դիմագիծ է հաղորդել մայրաքաղաքին ու արդի հայ արվեստին: Ճանաչողական ու քարոզչական այդ շարքի առանձնահատուկ հերոսն այս անգամ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ և ՀՀ ժողովրդական նկարիչ, մեծատաղանդ քանդակագործ Արտաշես Հովսեփյանն է, ում 85-ամյակի առիթով էլ արվեստի կենտրոնը նախաձեռնել էր հոբելյանական միջոցառումը: Մեր օրերի մեծ քանդակագործի ստեղծագործական ժառանգությունը և դիմանկարը նրա արվեստի երկրպագուներին ներկայացրեց արվեստի քննադատ Լիլիթ Սարգսյանը՝ մեկ դասախոսության սահմանագծում ներառելով քանդակագործի արվեստի գնահատումն ու նրա անցած ստեղծագործական ուղին: Մեկ ամիս առաջ՝ մայիսի 21-ին, Գաֆեսճյան կենտրոնի «Սասունցի Դավիթ» սրահում երկարամյա սպասումից հետո բացվեց Արտաշես Հովսեփյանի «Սասունցի Դավիթ» որմնաքանդակի ցուցադրությունը: Այս մոնումենտալ ստեղծագործության ոդիսականը սկսվել է դեռ 1980-ականներին, երբ նոր էր մեկնարկել Կասկադի կառուցման նախագիծը: Հենց ճարտարապետ Ջիմ Թորոսյանի առաջարկով համալիրի սրահներից երկուսը ձևավորելու էին մեծն Գրիգոր Խանջյանը և տաղանդավոր քանդակագործ Արտաշես

Հովսեփյանը: Հովսեփյանը 4 վարպետների հետ գրեթե չորս տարի աշխատել է այն սրահում, որն այսօր կրում է «Սասունցի Դավիթ» անունը: Այս մեծամասշտաբ գործը զարմանալի ճակատագիր ունեցավ, որը հետխորհրդային դժվար ժամանակների ու սոցիալտնտեսական ցնցումների արդյունքում անավարտ մնաց: Ըստ հեղինակային մտահղացման և ինչպես վարպետն ինքն է փաստում՝ քանդակել է Սասունցի Դավիթ էպոսը, որտեղ ներկայացված են 36 մեծ, փոքր ու միջին դրվագներ, որոնք չափազանց հարազատ են մեր ազգային մտածողությանն ու ըստ էության խորհրդանշում են մեր էպոսում ամբողջացած հարատևության խորհուրդը: Հիմա Գաֆեսճյան կենտրոնն իր այցելուների գնահատմանն է ներկայացնում քանդակագործի տարիների տառապագին ստեղծագործական որոնումների արդյունքը: Այն, ինչն այսօր արդեն ամբողջանում է որպես Արտաշես Հովսեփյանի ստեղծագործական ժառանգություն ներառում է 5 տասնյակից ավելի որմնաքանդակներ ու հարթաքանդակներ, մի քանի հարյուր գրաֆիկական աշխատանքներ, որոնք զարդարում են Երևանի ու Հայաստանի տարբեր քաղաքների մշակութային տարածքները, պարզապես քաղաքային միջավայրը վերածում արվեստի գերիշխանության տարածքի: Դեռ 1974-ին Երևանի կենտրոնում տեղադրված Ալեքսանդր Թամանյանի արձանը Արտաշես Հովսեփյանի գեղագիտության արտացոլումն է, այս հզոր շնչի քանդակում հեղինակը խտացրել է թամանյանական ստեղծագործ սկիզբն ու էպիկական մտածողությունը: Ընդամենը մեկ տարի անց քանդակագործը հեղինակել է Սուրբ Սարգիս եկեղեցու որմնաքանդակները, քանդակագործի ինքնօրինակ մտահղացման արդյունքն են արևմտյան շքամուտքը, փայտե դուռը և շքամուտքից վեր գտնվող հարթաքանդակները՝ Աղթամարի Սբ. Խաչ տաճարի քանդակների թեմաներով: Այդ շրջանում է ստեղծվել նաև Սիսիանի մուտքի հայտնի արծիվը, իսկ մոտ 20 տարի անց՝ նաև Երևանի կոնյակի գործարանի որմնաքանդակները: Այս շարքում առանձնահատուկ են 1981ին ստեղծված որմնաքանդակները, որոնք արդեն 35 տարի զարդարում են երևանյան Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանը: Վարպետն առանձնահատուկ սիրով է ստեղծել հայ մշակույթի և գիտական մտքի հսկաների՝ կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի արձանը, Օրբելի եղբայրների հուշարձանը, որը տեղադրվել է Ծաղկաձորում՝ 1988-ին, և իհարկե Ջիվանու հուշակոթողը, որը տեղադրվել է աշուղի հայրենիքում՝ Ջավախքում։ Այդ առիթով հոբելյանական միջոցառման ընթացքում ցուցադրվեց նաև կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը» ֆիլմը, որը ցուցադրվել ու փառատոնային մեծ հաջողություն է ունեցել եվրոպական Ա կարգի մի շարք հեղինակավոր փառատոներում, որոնց թվում են Ռոտերդամի, Կարլովի Վարիի և Թեհրանի կինոփառատոները:


7

Այս ֆիլմի գլխավոր հերոսները հավասարապես Աշուղ Ջիվանին են և նրա քանդակի հեղինակը՝ Արտաշես Հովսեփյանը: Ֆիլմի առանցքում Ջիվանու քանդակի ստեղծման պատմությունն է, հեղինակի ստեղծագործական փնտրտուքը, բուն ստեղծագործական պրոցեսը և վերջապես քանդակի երկար ճանապարհը՝ Երևանից մինչև պոետի հայրենիք՝ Ախալքալաք: Աշուղ Ջիվանու երաժշտությունը, նրա մարդկային կերպարը, որ սրբություն է ցանկացած ջավախեցու համար և նրա ճակատագիրը մեծապես ոգեշնչել են քանդակագործին՝ իր հեղինակած քանդակը վերածելու հայի տեսակի, երկրի ու մարդկանց մասին քարե պատմության: Եվ այս դեպքում էլ Արտաշես Հովսեփյանը հավատարիմ է քանդակի իր տեսակին, երբ հուշարձանը վերածվում է քարակերտ պոետիկայի: Նարինե Առաքելյան

«Կինը պետք է երկու գեղեցկություն ունենա՝ հայացքն ու շուրթերը. hայացքով նա կստիպի սիրահարվել, իսկ շուրթերով կապացուցի իր սերը». Մերիլին Մոնրոյի՝ կնոջը բացահայտող 17 մտքերը

տեղից հեռացել եք, որքան էլ շատ ձեզ խնդրեն։ 5. Ուժեղ տղամարդը կարիք չունի կնոջ միջոցով ինքնահաստատվելու։ 6. Ես պատրաստ եմ ապրել աշխարհում, որը ղեկավարում են տղամարդիկ, եթե շարունակեմ այդ աշխարհում կին մնալ։ 7. Ավելի լավ է մենակ լինել, քան թե դժբախտ, բայց ինչ-որ մեկի կողքին։ 8. Չգիտեմ, թե ով է հայտնաբերել բարձրակրունկ կոշիկները, բայց կանայք նրան իրոք պարտական են։ 9. Մենք՝ կանայքս, ունենք երկու զենք՝ աչքերի մատիտն ու արցունքները, սակայն, ցավոք, մենք դրանք միաժամանակ չենք կարող օգտագործել։ 10. Ուշանալ՝ նշանակում է հասկանալ, որ քեզ սպասում են։ Հենց քեզ են սպասում, ու դու անփոխարինելի ես։ 11. Կինը պետք է երկու գեղեցկություն ունենա՝ հայացքն ու շուրթերը։ Հայացքով նա կստիպի սիրահարվել, իսկ շուրթերով կապացուցի իր սերը։ 12. Եթե դուք կարող եք ստիպել կնոջը ծիծաղել, ուրեմն՝ կարող եք անել նրա հետ, ինչ որ ցանկանաք։ 13. Ես չեմ նեղանում, երբ ինձ հիմարիկ են կոչում։ Ես, մեկ է, գիտեմ, որ այդպես չէ։ 14. Լավ համբույրն արժե նորից կրկնել։ 15. Տղամարդիկ, որպես կանոն, անկողնում լավն են դառնում, երբ դավաճանում են իրենց կնոջը։ 16. Այն ամենն, ինչ իրոք երջանկություն է պարգևում մարդուն, չի կարելի փողով գնել։ 17. Փողի մեջ չէ երջանկությունը, այլ գնումներ կատարելու։

Թերևս 20-րդ դարի ամենառոմանտիկացված ամերիկյան գողերը, ովքեր թալանեցին հարյուրավոր փոքր խանութներ, բանկեր ու անգամ սպանեցին բազմաթիվ ոստիկանների ու հասարակ քաղաքացիների, Բոննին ու Կլայդն են։ Չնայած իրենց բոլոր չարագործություններին՝ նրանք հիացնում էին աշխարհին իրենց սիրով։ Բոննին ու Կլայդը հանդիպեցին, երբ երկուսն էլ 20-ամյա երիտասարդներ էին՝ լի եռանդով ու երևակայությամբ, ու սկսեցին իրենց ոճրագործությունները։ Սակայն այդ ամենը երկար չտևեց։ 1934թ․-ի մի արյունոտ օր ոստիկանները կարողացան շրջապատել զույգին ու սկսեցին կրակել նրանց ուղղությամբ։ Զույգը նախընտրեց մահանալ միասին։ Նրանք միասին իրենց մարմնով որսացին շուրջ 110 փամփուշտ։ 3. Ջոն Քենեդի կրտսեր և Քերոլին Բեսետ

Աշխարհին հայտնի 5 սիրահար զույգեր, ովքեր իրենց սիրելիի հետ մահացել են նույն օրը. դուք կզարմանաք, եթե տեսնեք, թե ովքեր են նրանց շարքերում Հաճախ միայն հեքիաթներում են զույգերն ապրում երկար ու երջանիկ։ Իրական կյանքում ամեն բան այլ է. սերն ավարտվում է ողբերգական ու, ցավոք, նաև չափազանց ողբերգական ձևով։ Մենք առաջարկում ենք ծանոթանալ այն 5 զույգերին, ովքեր նույն օրն են լքել կյանքը՝ այդպես էլ չվայելելով իրենց սերն ու երջանկությունը։ 1. Նիկոլայ 2-րդ և Ալեքսանդրա Ֆյոդորովնա

Բոլոր ժամանակների ամենաինտրիգային գեղեցկուհի Մերիլին Մոնրոն ոչ միայն ոճի ու գեղեցկության ընդօրինակման աղբյուր էր, այլ նաև իր մտքի գոհարներով միշտ ցույց է տվել, թե ինչպիսին պետք է լինի կինը։ Առաջարկում ենք ծանոթանալ նրա ամենահայտնի 17 մտքերին, որոնցից հետո դուք կանանց ավելի լավ կճանաչեք։ 1. Խելացի կինը համբուրում է, բայց չի սիրում, լսում է, բայց չի հավատում և հեռանում է, նախքան իրեն կլքեն։ 2. Կարիերան հրաշալի բան է, բայց նրանով ցուրտ գիշերներին չես կարող տաքանալ։ 3. Կնոջը ցավ կարող է պատճառել միայն ճակատագրից հալածված տղամարդը։ 4. Երբեք մի՛ վերադարձեք այնտեղ, որ-

2. Բոննի և Կլայդ

Վերջին ռուսական կայսր Նիկոլայ Երկրորդն ու նրա կինը՝ Ալեքսանդրան, ապրում էին սիրով լի ընտանիքում ու սիրով սպասում, որ միասին տոնեն իրենց արծաթե հարսանիքը։ Սակայն 1918թ․-ի հուլիսի 17-ին Ռոմանովների ամբողջ ընտանիքը գնդակահարվեց բոլշևիկների կողմից, ովքեր վերացրին ոչ միայն Նիկոլայի ու Ալեքսանդրայի սիրով լի ընտանիքը, այլ նաև նրանց 5 երեխաներին, ում սիրահար զույգը մեծացնում էր մեծ խանդավառությամբ։

Այս զույգը 1990-ականների ամենասիրված զույգն էր Ամերիկայում։ Քենեդի կրտսերն արդեն նվաճել էր հասարակության ուշադրությունն իր արքայազն լինելու հանգամանքով, իսկ Քերոլինը հայտնի մոդել էր, որ իր հմայքով գերել էր բոլորի սրտերը։ Զույգը համարվում էր ամենագեղեցիկներից։ Ամուսնությունից հետո Բեսետը դեպրեսիայի մեջ էր։ Նա հոգնել էր այն մեծ ուշադրությունից, որով շրջապատված էր իրենց ընտանիքը։ 1999թ.-ին Քենեդի կրտսերը թողեց իր բոլոր գործերը կնոջն ու իր քրոջը հարսանիքի ուղեկցելու համար։ Նա դրանով փորձում էր մի քիչ զվարճանք մտցնել իրենց ընտանեկան կյանքում։ Արդյունքում նրա վարած ինքնաթիռը կործանվեց Ատլանտյան օվկիանոսում, և զույգը զոհվեց։ 4. Արքայադուստր Դիանա և Դոդի Ալ Ֆայեդ


8

Ավելորդ կլինի նշել, թե արքայադուստր Դիանան ինչպիսի հիացմունքի ու ընդօրինակման առարկա է եղել կանանց ու աղջիկների համար։ Նրա տարբերվող ոճն ու կրթվածությունը հիացնում էին մարդկանց։ Սակայն Դիանայի և Դոդի Ալ Ֆայեդի հետ սիրավեպի մասին խոսում էին բոլորը։ Նրանք ստիպված էին թաքուն հանդիպել, որովհետև լրագրողները Դիանային հանգիստ չէին տալիս։ 1997թ․-ի օգոստոսի 31-ի փարիզյան ավտովթարն, առանց չափազանցնելու, ցնցեց աշխարհը։ Լրագրողների հետապնդումները հանգեցրին նրան, որ Դիանայի ու Ֆայեդի վարորդը կորցրեց ինքնատիրապետումը, մեքենան վթարի ենթարկվեց, ու զույգը մահացավ։ 5. Ադոլֆ Հիտլեր և Եվա Բրաուն Եվան միշտ եղել է Հիտլերի կողքին։ 1929թ․-ին Հիտլերը ծանոթացավ Եվայի հետ, երբ նա 17 տարեկան էր, իսկ ինքն արդեն հատել էր 40-ը։ 1945թ.-ի ապրիլի 30-ին, երբ Հիտլերն ու Եվան հասկացան, որ ռուսական զորքերը մոտենում

են, նրանք որոշեցին ինքնասպան լինել միասին։ Արդյունքում բունկերում փակված զույգը կես ժամվա ընթացքում հրաժեշտ տվեց կյանքին՝ վերջին րոպեները անցկացնելով միասին։


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.