CULTURE # 56

Page 1

ԲԱԲԿԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Նա ոչ միայն խոսում էր, այլ նաև հայհոյում էր մարդկանց, երբ նրա կերը ուշացնում էին. Բատիր անունով խոսող փղի անհավատալի պատմությունը

“The Community Culture Foundation” 150 S. Glenoaks Bld. # 8047, Burbank, CA 91502 Email: culturefoundation@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáµ»ñï سñ·³ñÛ³Ý Chief Editor ROBERT MARGARYAN îÝûñ»Ý` سñï³ ü³ñÙ³Ýáí³ Director Marta Farmanova гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ òáÕÇÝ» гñáõÃÛáõÝÛ³Ý (è¸, ØáëÏí³) Computer typing and design Coxine Harutunyan (Moscow)

ÂÕóÏÇó` ²ñïÛáÙ ¶¨áñ·Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Artyom Gevorgyan (Yerevan)

Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:

»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2019


2

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Մոնա Լիզան իրականում տղամարդ էր, ում սիրահարված էր Լեոնարդո դա Վինչին. ո՞վ էր նա, մշակութաբանների շոկային բացահայտումը

Մշակութաբանները հանդես են եկել Մոնա Լիզայի նկարի նոր բացահայտմամբ. Մոնա Լիզան իրականում եղել է տղամարդ, ում սիրահարված էր Լեոնարդո դա Վինչին։ Սակայն ո՞վ էր նա, և ինչո՞ւ են ժամանակակից մշակութաբանները եկել այդ եզրակացության։ Պարզվում է, որ նրանք նշում են, թե այդ ժամանակների Իտալիայում տղամարդիկ ևս կարող էին հագնվել այնպես, ինչպես նկարի հերոսուհին։ «Նայեք նկարին,- նշում են նրանք,- դուք կարո՞ղ եք հասկանալ, թե նկարի հերոսն ո՞վ է՝ կին, թե տղամարդ։ Նրա դիմագծերը նման են տղամարդու դիմագծերի, իսկ այդ հագուստը հեշտությամբ կարող էին կրել նաև տղամարդիկ»։ Սիլվանո Վինչենտին, ով համարվում է Իտալիայի մշակութային կոմիտեի նախագահ, նշում է, որ նկարի բացահայտման նոր տարբերակ է գտել։ Այս տարբերակում Մոնա Լիզան տղամարդ է, և նա անգամ չի էլ ուզում վիճարկել դրա ճշմարտացիությունը։ Սիլվանոն նշում է, որ այս տարբերակն ամենահիմնավորվածն է և բացատրում է, թե ինչպես է եկել այդ եզրակացության։ Գուցե շատերը շարունակում են կարծել, որ Մոնա Լիզան ուղղակի Ֆլորենցիայի հարուստ վաճառականներից մեկի կինն էր, կամ մեկ այլ՝ Կառլա Գլորիի տարբերակի համաձայն՝ նա Միլանի հարուստ վաճառականներից մեկի աղջիկն էր, բայց Սիլվանոն վստահ է, որ այս բոլոր տարբերակները հիմնավորված չեն. դրանք ուղղակի ստեղծվել են, որ թաքցնեն դա Վինչիի իրական հակումները։ Ըստ այս բացահայտման՝ Լեոնարդոյի երիտասարդ օգնականը՝ Ջան Ջակոմո Կապրոտին, հասցրել էր նվաճել դա Վինչիի սիրտը։ Նա դա Վինչիի հետ աշխատում էր 1490-1510 թթ.-ներին ու նրան կարելի է տեսնել դա Վինչիի այլ նկարներում ևս։ Օրինակ՝ նկարներից մեկում, որտեղ պատկերված է իբր կաթոլիկ սուրբ, ակնհայտ է, որ հերոսի դիմագծերը կարծես նույն Մոնա Լիզայի դիմագծերը լինեն։

Մշակութաբան Սիլվանոն վստահեցնում է, որ հենց այս նկարում էլ պատկերված է հայտնի Ջակոմոն, ով դարձել է Մոնա Լիզայի ոգեշնչման աղբյուր ու մինչ օրս կարողացել է թաքցնել իր իրական էությունը, քանի որ դեռևս դա Վինչիի ժամանակաշրջանում նա կարող էր դատապարտվել, եթե պարզվեր, որ հանճարեղ նկարիչը սիրահարված է տղամարդու և պատկերել է հենց նրան։ Ասում են՝ հենց դա է պատճառը, որ նկարիչը հերոսին հերոսուհի է դարձրել ու կնոջ անուն տվել։

Այս վարկածը, որքան էլ համոզիչ թվա, միևնույն է, չի կարող ամբողջովին ո՛չ հերքվել, ո՛չ էլ հաստատվել. դա Վինչին մահացավ՝ մինչ օրս առեղծվածների մի ամբողջ կույտի տակ թաղելով հայտնի նկարի պատմությունը։

Ինչո՞ւ էր Պուշկինը երկար եղունգներ պահում. տարօրինակ սովորություն, որն իր անսպասելի պատճառներն ուներ

Պուշկինի հայտնի նկարներից մեկում ակնհայտ է, որ գրողը ժամանակին երկար եղունգներ է ունեցել ու իր երկար եղունգներին բավականին մեծ ուշադրություն է դարձրել. սա արդեն ասում են ոչ թե նկարները, այլ ժամանակակիցները, ովքեր նշում են Պուշկինի՝ երկար եղունգներ ունենալու մի քանի պատճառ։ Նախ՝ նշենք, որ 19-րդ դարում տղամարդկանց խնամվածության ամենակարևոր պայմանը նաև եղունգներն էին։ Տղամարդիկ փորձում էին երկարացնել եղունգները, որպեսզի ավելի տպավորիչ տեսք ունենային, ու սա համարվում էր օրինաչափություն։ Բոլոր նրանք, ովքեր իրենց համարում էին արիստոկրատ, պետք է տարբերվեին աղքատներից երկար ու խնամված եղունգներով։ Սա վերաբերում էր և՛ կանանց, և՛ տղամարդկանց։ Բացառություն չէր նաև Պուշկինը։ Նա իր արտաքինի առումով կենտրոնանում էր երկու բաղադրիչների վրա՝ մազերի ու եղունգների։ Պուշկինի ժամանակակիցները նրա մասին խոսելիս չափազանց շատ են անդրադարձել նրա երկար եղունգներին, որոնք, ըստ ժամանակակիցների, եղել են տարօրինակ երկար, բայց միևնույն ժամանակ՝ խնամված։ Նշվում է, որ գրողը հատկապես ուշադրություն է դարձրել իր ճկույթի եղունգին, որը եղել է ամենաերկարը։ Ճկույթի երկար եղունգն արիստոկրատիայի նշան էր։ Պուշկինն այնքան էր վախենում, որ եղունգը կվնասի, որ հաճախ քնելուց առաջ հատուկ կտորով այն փաթաթում էր, որպեսզի իր ջանքով երկարացված

եղունգը ապահով լինի։ Ժամանակակիցները նշում են նաև, որ Պուշկինն ուներ հատուկ կոսմետիկ տուփ, որտեղ պահում էր իր մազերի ու եղունգների խնամքի համար նախատեսված բոլոր բաղադրիչները։ Այս տուփում առկա կոսմետիկ միջոցները նա ժամանակ առ ժամանակ կիրառում էր ու անում ամեն ինչ, որ իր արտաքինը ոչնչով չզիջի մյուս արիստոկրատ տղամարդկանց արտաքինին։ Սակայն, որքան էլ որ ցավալի թվա, մնացած ժամանակակիցների համեմատ Պուշկինը երբեք էլ չի համարվել գեղեցիկ ու գրավիչ տղամարդ։ Նրա կողքին շատ տղամարդիկ ավելի գրավիչ էին թվում կանանց, ինչը Պուշկինին երբեմն հունից հանում էր։ Չնայած դրան՝ բոլորն էին ընդունում, որ իր արտաքինի համեմատ գրողը միշտ էլ խնամված ու կոկիկ տեսք ուներ, ու հատկապես եղունգների առումով նրա հետ մրցելը չափազանց դժվար էր։ Այսինքն, որքան էլ որ պատասխանը հասարակ թվա, Պուշկինի՝ երկար եղունգներ ունենալն ուներ ընդամենը մեկ բացատրություն. գրողը դա համարում էր գեղեցիկ ու գրավիչ ու դրանով ընդգծում իր արիստոկրատական ծագումը։

ԲԱԲԿԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ

(1983թ. մայիսի 30-ին ՀԹԸ Դերասանի տանը տեղի ունեցած երեկույթին արտասանած ելույթից) Երբ խոսում ենք Բաբկեն Ներսիսյանի մասին, լեզուս մի քիչ բռնվում է: Թատրոնին մոտ լինելով՝ բախտ եմ ունեցել տեսնելու նրա բոլոր կատարումները, իբրև արվեստաբան՝ ամբարել եմ իմ մեջ խոսք՝ ելնելով նաև նրա մասին եղած գրականությունից, ալբոմներից, վերջապես՝ Բաբկեն Ներսիսյանի ստեղծագործական խառնվածքից: Բաբկեն Ներսիսյանը, քիչ կոպիտ ասած, իրոք, դերասան է: Երբ բեմ է մտնում, զգում ես, որ պայքարի է ելել: Թող խաղա ստահակի դեր, նա իսկապես խաղում է քանդված հոգեբանություն, երբ գաղափար տարածող մարդու դեր է խաղում, պայքարում է, որ այդ գաղափարը լսարան նվաճի: Երբ նա եկավ մեր թատրոն, եկավ լավ համբավով: Ու իր հետ բերեց իր հանդիսականի կորիզը:


3

Նրա առաջին դերերից մեկը գնահատել էի միանգամայն դրական, բայց մի քանիսը դժգոհ մնացին: Ինչու՞ դու Բաբկենին լավ չես գովում, ասում էին: Բաբկենի շուրջը մթնոլոտ կար, և այդ մթնոլորտը Թբիլիսիից էր ներմուծվել: Երբ պատանի հանդիսատեսի թատրոնում էր, իր մթնոլորտն էր ստեղծել, նույնն էր եղել Թբիլիսիի դրամատիկական թատրոնում աշխատած տարիներին, նույնը տեղի ունեցավ նաև մեզ մոտ: Բաբկենը մթնոլորտ ստեղծող դերասան է: Երբ 1956-ին նրան մտցրին ներկայացման մեջ, որն իրենը չէր՝ «Ժայռը», պարզվեց, որ նա ներմուծվողներից չէ: Նա պետք է ներկայացման հետ աճի, ոչ թե ներմուծվի: Գ. Բորյանի «Նույն հարկի տակ» ներկայացման մեջ նա մարմնավորեց Գևորգին, և արդեն զգացինք, որ Բաբկենն այլ ձևի մեջ է: Աճեմյանին ասացի՝ հիանալի է Գևորգի դերակատարը, որտեղի՞ց գտաք, ասաց՝ Բաբկենը թանկ է ինձ համար, իմ խաղացանկում երկու խոշոր դերակատարների պետք է փոխարինի նա՝ Հրաչյային և Գուրգեն Գաբրիելյանին: Ինչպես ասացի՝ Բաբկենը բերել էր իր հանդիսականին, և այդ հանդիսականը նրան թիկունք կազմեց, բայց նրա կողքին ծնվեց մի նոր հանդիսական՝ որն արդեն երևանցի էր, լենինականցի... Բաբկենի տաղանդում իմպրովիզացիայի շնորհք կա: Նա խաղացել է այն ժամանակ, երբ նրա կողքին կար Հրաչյա Ներսիսյան, Դավիթ Մալյան, բայց նա բարձրանալով՝ գութանի պես է առաջ գնացել ու երբեմն էլ չի նկատել, որ բավականաչափ դերասանների թողել է ետևում, որովհետև նրա արագությունը մեծ է, և դա նրա խառնվածքն է: Բաբկենը խաղաց Պեպո, եղավ ՍայաթՆովա: Եթե հարկ լինի, նա Սունդուկյանի մասին կարող է 2-3 ժամ ճառ ասել ակադեմիկոսների առաջ, բացատրել անհասկանալի բառերը, պարսկական դարձվածքները, որովհետև ոչ միայն հիանալի կարդացել է նրան, այլև միջից է գալիս և սրտով է զգում: Բաբկեն Ներսիսյանը գրական շրջանակին շատ մոտ կանգնած մարդ է: Այնպես, ինչպես նա է կարդում Չարենց, Սայաթ-Նովա, Վ. Տերյան, քիչ կպատահեք: Բաբկենը դերասան է, ունի նաև հռետորական, հասարակական-քննադատական պաթոս, ունի ամենակրքոտ վերաբերմուք դեպի սոցիակալան հարցերը: Բաբկեն Ներսիսյանը իր դերակատարումներով ցույց տվեց, որ նա մեր թատրոնում իր տեսակի մեջ հատուկ դերասան է, որին պետք է պահել, փայփայել: Լևոն Խալաթյան («Բաբկեն Ներսիսյան» գրքից) (Նկարում՝ Բ. Ներսիսյանը Սամվելի դերում)

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՇԽԱՆՈՒՀԻ ՄԱՐԻԱՄ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ Սկիզբը՝ նախորդ համարում...

Կոմիտասը շտապեցնում էր հեղինակին, որպեսզի կարողանա պոեմի համար երաժշտության «ծրագիրը մշակել»: Նա իշխանուհուն արագ աշխատելու խոստում չի տալիս, քանի որ այդ պահին ծանրաբեռնված էր. Տիգրան Նազարյանի խնդրանքով «Տարազի» համար պատրաստում էր «Վագներ Ռիխարդ», «Ֆրանց Լիստ» և «Հովսեփ Վերդի» հոդվածները: Չնայած ծանրաբեռնվածությանը` Կոմիտասը սկըսում է «Անուշ» պոեմը օպերայի վերածելու աշխատանքները: Երաժշտի այդ որոշումը գումարվում է «Սասնա ծռեր», «Քաղաքավարության վնասները» և «Վարդան» օպերաները գրելու նրա մտահղացումներին: Սակայն «Անուշը» միանգամից դառնում է առաջնային: Կոմիտասի կարծիքով, «Անուշն» այնքան բանաստեղծական է, որ կարծես «որոշ հատվածների երաժշտությունը հենց ինքն է գրել, ուրեմն նա էլ երաժշտական հոգի ունի»: Թումանյանի և իշխանուհու մտերմությունը ավելի սերտ դարձավ «Հասկեր» մանկական ամսագրում համատեղ աշխատելու տարիներին: 1905–1906 թթ. Թումանյանը մեծ սիրով ու նվիրումով աշխատակցում էր «Հասկեր» մանկական ամ-

սագրին՝ կարճ ժամանակով դառնալով ամսագրի ոգին ու հենասյունը: 1908 թ. հունվարի 22-ին ընկերոջը` Փ. Վարդազարյանին, նա տեղեկացնում է. «Էս տարի կապվել եմ «Հասկերի» հետ, որ ամեն ամիս բան տամ ու մոտիկ խառնվեմ գործին: Ռուստեմն ու Մարիա Մարկովնան էլ մոտեցել են «Հասկերին»: Թումանյանը նկատի ուներ իշխանուհի Մ. Թումանյանի կողմից ամսագրի «մի ամբողջ բաժնի» ղեկավարությունը` «Մարիամ տատիկի տոպրակից» անվան տակ: Այդ բաժինը աշխույժ կապ էր հաստատել ամսագրի պատանի ընթերցողների հետ: Երեխաները հաճախ ցանկանում էին անձամբ ծանոթանալ «Մարիամ տատիկին», սակայն իշխանուհին միշտ խուսափում էր ու մերժում, իբրև թե շատ է պառավ, հիվանդ է և անկողնու մեջ է: 1910 թ., երբ իշխանուհին իր հիվանդ որդու` Միքայելի հետ, ստիպված մեկնում է Շվեյցարիա, դադարում է «Հասկերին» աշխատակցելուց և խնդրում է Թումանյանին շարունակել այդ բաժինը «Օվաննես պապիկի» անվան տակ: Սակայն «Հորիզոնի» խմբագրությամբ զբաղված` Թումանյանը չէր կարող արձագանքել իշխանուհու ցանկությանը: Նրա մերժմանը Մ. Թումանյանը պատասխանում է Լեյզենից 1910 թ. սեպտեմբերի 6-ին. «Ախ, ափսո՜ս, ինչպես լավ բաներ կարելի էր անել Մարիամ տատիկի և Օհան պապիկի հետ միասին»: Ի դեպ, նույն առաջարկով Թումանյանին դիմել էր նաև «Հասկերի» խմբագիր Ստեփան Լիսիցյանը: «Ես գրեցի Հովհաննեսին, որ կցանկանայի այդ բաժինները շարունակվեին նույն հոգվով, և եթե որևէ պատճառով իր համար անհարմար է գտնում «Մարիամ տատիկի» անունից խոսել կամ ոճը ուզենա փոխել, «Օհան պապի» կողմից» : Իհարկե, եթե Թումանյանը շարունակեր իշխանուհու ղեկավարած բաժնի աշխատանքները, անշուշտ, կընտրեր «Պապից» ստորագրությունը, որովհետև դեռ 1908 թ., երբ «Հասկերում» առաջին անգամ տպագրվեց «Չարի վերջը», այն ուներ «Պապի առակներից» ենթավերնագիրը: «Հասկեր» ամսագրին աշխատակցելն ու «Լուսաբեր» դասագիրքը ավելի մեծացրեցին Թումանյանի համբավն ու հռչակը մանուկների շրջանում: Այդ ճանաչմանը նպաստեց նաև իշխանուհի Մ. Թումանյանը, որը նախաձեռնեց ու 1909– 1912 թթ. իրականացրեց «Հովհաննես Թումանյանի մանկական գրադարանը» մատե-


4

նաշարի 15 պատկերազարդ գրքույկների հրատարակությունը` Ռոտտերի, Գ. Երիցյանի գեղեցիկ նկարազարդումներով, այդ թվում` «Աղվեսը», «Շունն ու կատուն», «Անբախտ վաճառականները» և այլն: Դրանք տպագրվում էին այն օրերի համար բավական մեծ տպաքանակով, այսպես` «Ծիտը» տպագրվել է 2400 օրինակ: Հեքիաթների հրատարակությունը սկսելուց առաջ իշխանուհին, զգուշանալով բոլոր գրքերի գրեթե ողջ տպաքանակը նվիրելու Թումանյանի սովորությունից, նախօրոք պարտավորեցնում է նրան 50 օրինակից ավելին չպահանջել: «Ես հույս ունեի,– շարունակում է իշխանուհին,– որ Թումանյանը կզսպի իրան, և ես հնարավորություն կունենամ նրա համար մի պատկառելի գումար հավաքել, բայց նա շարունակեց ըստ իր սովորության ձրի բաժանել գրքույկները, և իմ բոլոր ջանքերը ապարդյուն անցան»: 1910 թ. Դեկտեմբերի 23- ին «Հորիզոնում» զետեղվում է հայտարարություն, ըստ որի շուտով լույս կտեսնեն այդ մատենաշարից Թումանյանի թիվ 12, 13, 14 գրքերը` «Քաջ Նազարը», «Փոքրիկ ձկնորսը», «Լեզուն կտրած ծիտիկը» (թիվ 14) Ռոտտերի նկարազարդումներով և առաջարկում են «դիմել գրավաճառներին»: Թումանյանի հեքիաթների ու պատմվածքների մանկական մատենաշարը մեծ հիացմունքով ու սիրով ընդունվեց ոչ միայն մանուկների կողմից: Հովհ. ՏերՄիրաքյանն իր գրախոսականում գունատիպ, պատկերազարդ գրքույկների երևան գալը խոշոր իրադարձություն և երևույթ էր համարում թե՛ հայ մանկագրության ասպարեզում, թե՛ հայ հրատարակչական և գունավոր տպագրության ոլորտում: Նա գրում է. «Այժմ մեր ձեռքի տակ եղած հայերեն պատկերագրքերը ոչ միայն բարձր են այդ արտադրություններից, այլ և կարող են մրցել ռուսական ավելի արժանավոր գրականության արտադրությունների հետ»: Ինչպես ՏերՄիրաքյանի հոդվածում, այնպես էլ «Հորիզոնի» 1909 թ. դեկտեմբերի 29-ի համարում «Տերն ու ծառայի» մասին գրախոսականում բարձր էր գնահատվում իշխանուհի Մ. Թումանյանի նախաձեռնությունը: Անստորագիր առաջնորդողում ասվում էր. «Իշխանուհի Թումանյանը ձեռնարկել է մի շատ օգտակար գործ… ճշմարտությունը այն է, որ մանուկների մեջ սեր զարթնեցնելու համար ամենալավ ճանապարհը գրավիչ զրույցների, հեքիաթների, առասպելների պատկերազարդ գրքույկների հրատարակությունն է»: Ըստ անանուն գրախոսի՝ այդպիսի հրատարակությունները ապահովում են «մայրենի մանկական գրականության զարգացումը»: Գրախոսը հենց Թումանյանի երկերի հրատարակության մեջ է տեսնում այդ զարգացման լավագույն ազդակը: Այդպիսի ազգային հոգևոր սնունդ ստացած մանուկը կունենա «բնականոն առողջ զարգացում»: «Այսպիսով,– եզրակացնում է հոդվածագիրը,– հասարակական գործը, որը ձեռնարկել է իշխանուհի Թումանյանը, առերևույթ փոքր է, բայց բերում է արդյունավետ ապագայի»:

1969թ.-ին Հնդկաստանում ծնվեց մի փիղ, որին վիճակված էր զարմացնել աշխարհին իր ունիկալ կարողություններով։ Նրան տեղափոխեցին Ղազախստան, որտեղ էլ 1973թ.-ին փղին տեղավորեցին Կարագանդայի կենդանաբանական այգում ու կոչեցին Բատիր։ Սկզբում Բատիրը պարզապես մի հասարակ փիղ էր, որն ուղղակի ապրում էր իր առօրյա կյանքով ու գրեթե ոչ ոքի նեղություն չէր տալիս, սակայն մի օր, երբ աշխատակիցներից մեկն ուղղակի մոռացել էր Բատիրի վանդակում ջուր թողնել, որ փիղը խմի, հանկարծ աշխատակիցները տարօրինակ ձայներ լսեցին։ Փղի վանդակից ինչ-որ մեկը կանչում էր. «Ջու՜ր, Բատի՜ր»։ Այս արտահայտությունը մի քանի անգամ կրկնելուց հետո աշխատակիցները մոտեցան վանդակին ու ապշեցին. Բատիրն ինքն էր կանչում ու ինքն էլ գոռում էր, որ իրեն ջուր հասցնեն։ Այսպես սկսվեց այս զարմանալի փղի ոչ պակաս զարմանալի պատմությունը։ Այս միջադեպն ուղղակի հսկայական իրարանցում առաջացրեց բոլորի շրջանում։ Բատիրը գնալով ավելի ակտիվ ու աշխույժ դարձավ։ Նա սկսեց անել այլ արտահայտություններ ևս՝ «Ապրես, Բատիր», «Օյ, օյ, օյ», «Բատիր, ուտելիք» և այլն։ Փիղն արտասանում էր շուրջ 20 բառ ու բառակապակցություն։

գամ սեռական բնույթի հայհոյանքներով խոսել իրեն հետաքրքրությամբ մոտեցող ու հանգիստը խաթարող այցելուների հետ։ Կենդանաբանական այգու աշխատակիցները նշում էին, որ փիղն անասելի բարդ բնավորություն ունի ու երբեմն ուղղակի անտանելի է։ Այսպես՝ ժամանակի ընթացքում կենդանաբանական այգու համբավն ավելի մեծացավ։ Այցելուները պակաս այս այգին երբևէ չէր ունենում, սակայն խնդիրն այն էր, որ Բատիրը միշտ չէ, որ սիրում էր մարդամոտ լինել ու խոսել այցելուների հետ, նա կարող էր նաև ամիսներով չշփվել ոչ ոքի հետ ու թողնել, որ մարդիկ հուսահատված տուն գնան։ Շատ քչերին էր բախտ վիճակվում ամեն անգամ խոսեցնել փղին ու լսել նրա ծիծաղելի խոսքի հնչյունները։ Այս ամենն ուղղակի չէր կարող վրիպել գիտնականների

Ամեն ինչ գնալով ավելի բարդացավ։ Խոսող փիղը հանկարծակի սկսեց հայհոյել։ Նա աշխատակիցներին «հիմար» էր կանչում, երբ նրանք մոռանում էին ժամանակին տալ իր կերը ու սկսել էր ան-

ու հետազոտողների աչքերից. ինչպե՞ս կարող է փիղը խոսել։ Ի վերջո, ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ փիղն ուղղակի շատ տաղանդավոր է ու շատ ընդունակ։

Þ³ñáõݳÏáõÃÛáõݪ ѳçáñ¹ ѳٳñáõÙ...

Նա ոչ միայն խոսում էր, այլ նաև հայհոյում էր մարդկանց, երբ նրա կերը ուշացնում էին. Բատիր անունով խոսող փղի անհավատալի պատմությունը


5

Սակայն եթե ամուսնու մահից չէր անցել 12 տարի և այրին կրկին ամուսնացել էր, ապա նա ստիպված էր հատուկ հարկ վճարել։ XVII և XVIII դարերում Իտալիայի, Ֆրանսիայի ու Անգլիայի ազնվականները կեղծամներ էին կրում։ Անգլիայի վարչապետ Ուիլյամ Փիթը 1795 թ. որոշեց հարկ հավաքել կեղծամի համար նախատեսված փոշում համար։ Սրա դեմ հանդես եկավ դուքս Բեդֆորդը, ով հրաժարվեց կեղծամից ու մյուսներին էլ հորդորեց նույն կերպ վարվել։ Հետագայում կեղծամներն անհետացան և դրանք կրում էին միայն դատավորները։

Նա կարողանում իր հատուկ ձայնային էֆեկտերով մարդկային ձայն ստանալ։ Նա այնքան հմտորեն է ընդօրինակում մարդկային հնչյունները, որ թվում է, թե ինքն իրոք վարժ խոսում է ռուսերեն ու ղազախերեն։ 1993թ.-ին Բատիրը մահացավ։ Իր կյանքի վերջին տարիներին նա հմտորեն կարողանում էր ընդօրինակել նաև այլ կենդանիների ձայները՝ շների, կատուների, թռչունների և այլն։ Փիղն ամբողջովին փոխեց կենդանական աշխարհի մասին բոլոր պատկերացումները ու ստիպեց հետազոտողներին մըտածել այն մասին, որ կենդանիներն ավելի խելացի ու ընդունակ են, քան մենք կարող ենք պատկերացնել։

նալու դեպքում՝ բռնությամբ կորզել։ Այսօր արդյոք չամուսնացած սենատորը կհամաձայներ հարկ վճարել։ Իհարկե ոչ։ Սակայն Հին Հռոմում նա ստիպված էր դա անել, քանի որ յուրաքանչյուր սենատոր պարտավոր էր ամուսնանալ՝ պետության մեջ ընտանիքի ինստիտուտը պահպանելու համար։ Վեսպասիոնոս կայսրը պետական գանձարանը լցրել է մեզի համար հարկ հավաքելով կաշեգործներից, որոնք հասարակական զուգարաններում մեզը հավաքում էին ու օգտագործում կաշի մշակելու համար։ Համարվում է, որ հենց այդ ժամանակ է առաջացել «գումարը հոտ չունի» հայտնի արտահայտությունը. Այսպես է Վեսպիանոսն իր որդուն պատասխանել, երբ վերջինս քննադատել է նրան տհաճ հարկահավաքման համար։

Հարկեր մորուքի, մեզի, պատուհանների, ամուսնացած լինելու կամ չլինելու համար. ինչի համար էին հարկվում մարդիկ նախկինում

Բենջամին Ֆրանկլինն ասում էր, որ աշխարհում ոչինչ որոշակի չէ, բացի մահից ու հարկերից։ Այսօր մենք անդադար բողոքում ենք հարկերից, որոնք պարտավոր ենք վճարել։ Եկամտահարկ, գույքահարկ, հողի հարկ... Սակայն մխիթարանք կարող է լինել պատմական այս էքսկուրսը. նախկինում հարկ վճարել են գրեթե ամեն ինչի համար՝ մորուքի, պատուհանի, ամուսնացած չլինելու և ամուսնացած լինելու, օդի համար։ Աշխարհի գոյության ողջ ընթացքում տարածքներ են նվաճվել, և նվաճողները տարածքի բնակչությունից տարատեսակ հարկեր են պահանջել, իսկ չստա-

Գոյություն ունեին ստրուկների, ձիթապտղի ծառերի, խաղողի վազերի հարկեր։ Իհարկե, եթե ծառը չորանում էր, ապա այն դուրս էր գալիս հարկային ցանկից։ Եթե տերը ինքն էր այն կտրում, ապա պարտավոր էր ապացուցել դրա կարիքը ու հարգելի պատճառ ներկայացնել։ Եվրոպայում ֆեոդալական համակարգիզարգազմանը համընթաց մարդիկ ստիպված էին լորդերին հարկեր վճարել ամեն ինչի համար։ Ագարակագործները վճարում էին խոտհարքների, անասունների, փայտի, հատապտուղների համար։ Ամենահետաքրքրական հարկերից մեկը ներդրվել է Իսպանիայում XIV դարում՝ Պիրենեյան թերակղզու համար մահմեդականների և քրիստոնյաների պայքարի ընթացքում։ Շատ տղամարդիկ զոհվեցին, և այրիները շտապում էին այլ ազատ տղամարդու հետ ամուսնանալ, եթե այդպիսին կար։

Եվրոպայում հարկ էին վճարում նաև դռների ու պատուհանների համար։ ԻՆչքան շատ էր բնակարան լույս ու օդ մտնում, այնքան մեծ էր հարկաչափը։ Եվրոպացիները սկսեցին փոքրիկ պատուհաններ տեղադրել։

Ցարական Ռուսաստանում հարկեր էին գանձում նրանցից, ովքեր ցանկանում էին հեռացնել մորուքը։ Նման հարկ չէին վճաում միայն գյւողացիները, սակայն միայն սեփական գյուղերում։ Բաշքիրիայում XVIII դարում հարկատեսակ ներմուծվեց աչքերի գույնի համար։ Որքան մուգ էր գույնը, այնքան քիչ էր հարկաչափը։ Երևույթը բացատրվում էր նրանով, որ իրական բաշքիրների աչքերը պետք է սև լինեին։ Օսմանյան կայսրությունում հարկ էին վճարում պետական գործիչները՝ ատամները բուժելու համար։ Իսկ ի՞նչ վիճակում է գտնվում աշխարհն այսօր։ 2018 թ. հունիսի 1-ից Ուգանդայում աշխարհում առաջին անգամ ինտերնետմեդիայի համար հարկ սահմանվեց։ Սոցիալական կայքերից ու հավելվածներից օգտվողները հարկեր են վճարում։ 2014 թվականից Կարակասի օդանավակայանում ուղևորներից հարկ են վերցնում շնչելու համար, որպեսզի կոմպենսացնեն օդի ֆիլտրացիայի համար կատարվող ծախսերը։ 2011-ից Ռումինիայում հարկ է սահմանված կախարդների համար։


6

Շվեդիայում նորածնին անուն տալուց առաջ հարկավոր է ստանալ հարկային մարմնի թույլտվությունը։ Եթեմինչև երեխայի 5 տարին լրանալը նման թույլատվություն չի ստացվել, ապա ծնողներին 500 եվրո տուգանք է սպասվում։ Օրենքն ընդունվել է դեռ 1982 թ.։

Ամանոր

Տարբեր ժամանակներում հայերն ունեցել են երեք նոր տարի, որոնք կոչվել են Նավասարդ, Ամանոր և Կաղանդ: Այս տոները տարբեր ժամանակներում նշվել են տարբեր օրերի. մարտի 21-ին, օգոստոսի 11-ին, հունվարին: Հայերի թերևս ամենաավանդական նոր տարին նշվում էր մարտի 21-ին: Այս տոնը նաև Ծաղկըմուտ է կոչվել` վկայակոչելով գարնան գալուստը: Այդ օրը հայ արորդիները նշում են Վահագնի ծնունդը, որը հին հայերի գլխավոր տոնն է համարվել: Օրվա խորհուրդը կրակն էր: Վահագնը նաև ռազմի աստվածն էր և Աստղիկի սիրեցյալը: Նա կոչվում էր Վիշապաքաղ: Վահագնը մարմնավորում էր հուրը, զորությունը, և տոնի խորհուրդը հրով ու կրակով մաքրվելն ու Չարի ու Վիշապի պղծությունից ազատվելն էր: Ծնվելուն պես Վահագնը կռվի է բռնվում Չարի դեմ ու հաղթում նրան` Երկիրն ազատելով կործանումից: Վահագնը քաջության ու հզորության խորհրդանիշն էր, հայոց բանակի ապավենը: Հայ զինվորները մարտից առաջ Վահագնի աջակցությունն էին աղերսում: Ամանոր նշանակում է նոր տարի: Բառի ծագումնաբանությունը բխում է բնապաշտական Ամանոր աստծուց, որ հենց մարմնավորում էր Նոր տարին, Երկրի և մոլորակների պտույտը: Ամանորի տոնակատարությունը նշվում էր հայոց նոր տարուն` Նավասարդին: Հունվարի 1-ը օրացուցային նոր տարին է, իսկ հայոց եկեղեցին հունվարի 6-ը նշում է որպես Սուրբ Ծնունդ: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին: Մինչև IV դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել, և դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը, ինչպես որ հայերը դեկտեմբերի 22-ին նշում են Միհրի` արևի ծննդյան օրը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336 թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ Արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածահայտնության, Մկրտության օր: Հունվարի 6-ին Ս.Ծննդյան տոնի հետ նշվում է նաև Ջրօրհնեքը, որը խորհրդանշում է Հորդանան գետում Հիսուսի մկրտությունը: Ջրօրհնեքին հայերը երբեմն նաև Տնօրհնեք են արել: Այդ ժամանակ քահանային տուն են հրավիրել, և վերջինս օրհնել է` տունն ազատելով չարքերից: Հայոց դիցարանում Ամանորը պտղաբերության, բերքը պահպանող աստվածն էր: Ամանորի եղբայր Վանատուրը հյուրընկալության աստվածն էր, և նոր տարին նվիրված էր Ամանորին ու Վանատուրին: Ճիշտ է, հայոց մեջ տարբեր ժամանակներում նոր տարին տարբեր օրա-

ցույցներով ու ժամանակամիջոցում է նշվել, բայց դրանից տոնի էությունը չի փոխվել: Ավանդաբար ամանորյա նախապատրաստությունները սկսվում էին տան ու բակի մաքրությունից: Այս արարողություններին մասնակից էին ընտանիքի բոլոր անդամները: Հունվարի 1-ի գիշերը աղբյուրից բերած ջրով լվացվում էր թոնրի շուրջը հավաքված ընտանիքը: Մինչ օրս էլ տարեմուտից առաջ ամբողջ տունը մաքրվում է և թարմացվում: Տարեմուտի նախօրյակին կատարվող մաքրագործման արարողություններն ու ծեսերը գալիս են բնապաշտական ժամանակներից և հատուկ են բազում ժողովուրդների: Տարվա նորոգումը, վերածնունդը խորհրդանշական կապ ունեն մարմնական մաքրության և հոգևոր սրբության հետ (սուրբ բառը ևս նշանակում է մաքուր, անարատ): Մաքրությունը խորհրդանշում է սկիզբը, անապական, նախնական վիճակը, որով սկսվելու էր նոր տարին, արևի հերթական պտույտը, նոր տարեշրջանը, նոր ժամանակը: Մաքրագործման արարողությունները նաև ներքին, հոգևոր բնույթ ունեին: Լոռիում, օրինակ, տանտիկինը մեղր էր քսում ընտանիքի բոլոր անդամների բերաններին, իսկ Համշենում կծու կերակուր ուտելն արգելվում էր, թթու խոսք ասելը` նույնպես: Այս սովորությունները կապվում էին խոսքի մոգության հետ: Համարվում էր, որ անցումային օրը յուրաքանչյուր չար խոսք կարող էր չարիք բերել ամբողջ տարվա համար, «խոսք-աղբը» կարող էր պղծել օրվա ծիսական մաքրությունը: Ընտանիքի բոլոր անդամները պետք է նոր զգեստներ հագնեին: Ընդունված էր գժտվածներին հաշտեցնել թե՜ տանը, թե՜ հասարակական միջավայրում: Տոնի առթիվ թարմ հաց էին թխում, եթե անգամ տանը հաց կար: Ավանդական սովորության համաձայն` Ամանորի գիշերը (Կաղանդի գիշերը) շատերի տներում ճրագ էր վառվում, որպեսզի տան հաջողությունը չփախչեր: Նախկինում գերանը համարվել է ընտանիքի ամրության խորհրդանիշ, և տան մեծերը մեծ գերան են դրել կրակի մեջ, որը վառվել է մինչև Սուրբ Ծնունդ: Այդ կրակի վրա էլ պատրաստվել են Ս. Ծննդյան կերակուրները: Հավատում էին, որ դրա ածուխը պաշտպանում է կարկուտից: Հյուրերը պարտավոր էին մի կտոր փայտ ավելացնել կրակին: Գիշերը անպայման որևէ լույս վառ էին թողնում: Չարքերից պաշտպանվելու համար մութն ընկնելուն պես տանտիկինը տան շեմին մոխիր էր ցանում կամ ալյուրով դռանը խաչ անում: Գերանը, որը վառում էին նոր տարվա նախորդ երեկոյան, կոչվում էր «Տարեմտի քոթուկ», որի առկայծող կտորները հետո թաղում էին հանդերում` բերքի առատությունն ապահովելու համար: Օջախը վառ պահելը շատ կարևոր է եղել հայի համար, որովհետև, ըստ պատկերացումների, օջախի մեջ էին ապրում տան նախնիների հոգիները: Այդ օրը խուսափում էին որևէ մեկին փոխ տալ, հատկապես` թթխմոր, դրամ: Առհասարակ որևէ ծախս չէին անում: Առավոտյան տան դուռը առաջինը տան մեծն էր բացում, որպեսզի հաջողությունը տնից անպակաս լինի: Վաղ առավոտյան նոր բերած ջուրը լցնում էին տան անկյունները` տան առատությունն ապահովելու համար: Միմյանց նվերներ էին տալիս, հատկապես` մեծերը փոքրերին: Ամանորին տան դուռը երբեք չէր փակվում, լույսերը չէին մարում: Ճիշտ է, Ամանորի եղևնին հայկական ծագում չունի, սակայն հայերի մոտ վաղնջական ժամանակներից ծառի պաշտամունք է եղել: Հայ իրականության մեջ առանձնահատուկ է եղել սոսենու, ուռենու, բարդու և կաղնու պաշտամունքը: Մրգերով ու չրերով զարդարված Կենաց ծառը եղել է տոնի խորհրդանիշը և հավանաբար կաղանդ-կախանդ բառն առաջացել է կախելու գործընթացից: Կա նաև այլ բացատրություն կախանդ բառի վերաբերյալ. Ամանորի գիշերը երեխաները շրջում էին տներով և տների երդիկից կախում էին գոտիներից ամրացված իրենց գուլպաները, որպեսզի տնեցիք կաղանդչեքով լցնեին դրանք: Ենթադրաբար մերօրյա ամանորյա զարդարանքների մեջ կրակարանի մոտ կախված գուլպաները հայկական հին ամանորյա սովորություն են:

Ամեն դեպքում, ծառ զարդարելը զուտ հայկական երևույթ է եղել և մեզ է հասել վաղնջական ժամանակներից: Եվրոպայում ծառ և եղևնի զարդարել են միայն XVI դարից: Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառ: Նոր տարվա երեկոյան ձիթենու համեմատաբար հաստ ճյուղը խրել են նախապես թխված մեծ հացի կամ բաղարջի մեջ: Այդ ճյուղը կոչվել է Կաղանդի ծառ: Տան անդամները նախ ընդեղենով զարդարում էին ճյուղը, այնուհետև տանտերը ճյուղը տանում էր եկեղեցի, քահանան օրհնում էր, իսկ հետո այն բերում էին տուն և ամրացնում գերանին: Տոնածառի խաղալիքները հասկերից, ընդեղենից (թվով յոթ) պատրաստված զարդարանքներ էին, որոնց վրա կախվում էին չարխափաններ, ինչպես նաև` մարդակերպ և կենդանակերպ թխվածքներ: Այսպիսով, ամեն ընտանիք իր համար պատրաստում էր Կենաց ծառը: Կենաց ծառի կողքին կար ևս մեկ, սակայն ավելի փոքր ծառ, որի վրա մոմեր էին դրված: Այդ ծառը կոչվում է «չաթալ ծառ»: Այն պարտադիր ամեն տարի Կենաց ծառի կողքին պետք է դրված լիներ: Չաթալ ծառի վրա ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է իր համար մոմ վառեր: Իսկ տան մեծ մամիկի (ավագ տիկնոջ) մոմը պետք է առաձնահատուկ լիներ: Հին ժամանակներում Ամանորի գիշերը, երբ հավաքվում էին երեխաները, սկսում էին մամիկից չիր ու չամիչ ուզել: Բայց եթե մամիկի տվածը բավական չէր երեխաների համար, նրանք ցորենի հատիկներ էին գցում մամիկի վառած մոմի վրա` փորձելով հանգցնել: Եվ մամիկը ստիպված նրանց կրկին անուշեղեն էր տալիս: Հայերն ունեցել են նաև իրենց «Ձմեռ պապը»` հանձին Կաղանդ պապի կամ Մեծ Պապուկի, որը, սակայն, ավելի շատ Բարեկենդանի տոնի կերպար էր, քան Ամանորի: Ամանորի հետ է կապված գոտեկախի արարողությունը. տարեմուտի գիշերը երեխաների խմբերը պարելով շրջում էին փողոցներով և որևէ մեկի տանը մոտենալիս երգում էին: Երգերը բովանդակում էին բարեմաղթանքներ, ընտանիքի անդամների գովք և տոնական կերակրատեսակների խնդրանք: Նրանք գոտիներով երդիկից փոքր տոպրակներ էին իջեցնում, որոնց մեջ տան մամիկը դնում էր մրգեր, հատուկ այդ նպատակով թխված խմորեղեն, ընդեղեն, չամիչ և այլն: Երեխաները, ստանալով անուշեղեններ, դրանց փոխարեն հայցում էին երկնքի բարի ուժերի հաճությունը: Իսկ աղջիկները ժապավենով իրար ամրացված կարմիր խնձորների փունջ էին ուղարկում իրենց փեսացուների տուն: Տարվա առաջին օրը` լուսաբացին, տանտիկինը դուրս էր գալիս և յուղ քսում տան պատի այն հատվածին, ուր պիտի դիպչեր արևի առաջին շողը: Նա կարմիր շոր էր փռում տան շեմին, քանի որ տան շեմը համարվել է այն սահմանը, որտեղ հանդիպում են բարի ու չար ուժերը: Նաև մեղրով խաչ էին նկարում գոմի պատին` ի նշան առատության: Ծերունիները տան դրսի պատին իրենց բնորոշող առարկաներ էին նկարում, հաճախ` ալյուրով: Տան շեմի ու դրսի պատերի հետ կապված բոլոր արարողությունները կապված են նոր տարին ներս հրավիրելու, բարիքը տան մեջ առնելու հետ: Ջավախքում տանտիկինն ու հարսները տարեհացը ձեռքներին դուրս էին գալիս և նայելով դեպի արևելք` ասում էին. «Դովլաթ, սարն ես, ձորն ես, արի տուն»: Ամանորի առաջին օրը սկզբում այցելում էին տոհմի մեծերին, ծնողներին, խնամիներին, քավորին, հարևաններին, գյուղապետին, քահանային: Շնորհավորելու գնացողները երբեք դատարկաձեռն տուն չէին մտնում, առնվազն մի խնձոր էին ավելացնում սեղանի բարիքներին` բարեկեցության և երկարակեցության մաղթանքներով: Ամանորյա ավանդական մաղթանքներն այսպիսին էին. Տունը շեն լինի, Բարաքյաթ լինի, Միշտ ջոմարդ լինեք Մեզ էլ միշտ հիշեք Շնորհավոր նոր տարի: Լիքը հորեր շատ ունենաք, Կարմիր օրեր շատ ունենաք, Կարմիր օրով, կարմիր շորով, Ուրախ կենաք միշտ կուշտ փորով:


7

Ամանորը հայոց սիրված տոներից է և դրան երկար ու լրջորեն են պատրաստվում: Ամանորյա պատրաստությունները, անշուշտ, հիմնականում վերաբերում են տոնական սեղաններին: Ամանորը հայ եկեղեցական օրացույցով պահուց օր էր (պահքը սկսվում էր դեկտեմբերի 30-ի երեկոյան և ավարտվում հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցիներում մատուցվում էր Ս.Ծննդյան Ճրագալույցի պատարագ), և հին հայերը նոր տարվա սեղանները զարդարում էին հիմնականում տարատեսակ չրերով, մրգերով, ընդեղենով, հատկապես լայն կիրառություն ունեին լոբին, ձավարեղենը, ոսպը, սիսեռը, բրինձը: Մենք չգիտենք, թե որ ժամանակներից է Ամանորը պահուց համարվել, համենայն դեպս, մեր օրերում, անգամ Հայաստանի ամենահեռավոր բարձր լեռնային գյուղերում, Ամանորը երբևէ պահք չի ընկալվել, և մսեղենով լի սեղաններ են բացվել: Բացի այդ, հնում մարդկանց պահուստը հիմնականում եղել է մսեղեն և կաթնամթերք, և դժվար է պատկերացնել, որ հնարավոր լիներ պաս պահել ձմռան ամիսներին: Բացի այդ, Ամանորը ուրախ տոն է, և պահքի անհրաժեշտությունն ու պահանջը չկար: Ամանորյա պահքը հավանաբար վերջին հարյուրամյակների նորամուծություն է: Ամանորյա սեղաններին պետք է լիներ առնվազն յոթ կերակրատեսակ: Այդ թվում պարտադիր էին տոլման, անուշապուրը, մայրամապուրը, տարեհացը, գաթաները, աղանձը: Ամանորյա նախապատրաստությունների առանցքը խմորեղեններն են: Կարևոր արարողություն էր հաց թխելը: Նոր տարին պետք է սկսվեր նոր հացով: Հայաստանում հաց թխում էին փռի մեջ և թոնիրում: Թոնիրը հայոց մեջ պաշտամունքային նշանակություն ուներ: Թոնիր ունեն շատ ազգեր, բայց միայն հայերն են, որ թոնիրը գետնի մեջ են սարքել: Այն արևն է` գետնի մեջ: Եվ հայ կինը խոնարհվում է արև-աստծուն, որ վերջինս հաց պարգևի: Հնում, երբ մոտակայքում տաճար չի եղել, քրմերը թոնրի մոտ են կատարել պսակի արարողությունը: Ամանորի գիշերը թոնրատան սևացած առաստաղը ալյուրով սպիտակեցնում էին` վրան պատկերելով երկնային լուսատուներին: Երկնային լուսատուներին պատկերում էին նաև տարեհացի վրա: Հետաքրքիր սովորություն կար հաց թխելու արարողակարգում: Նոր տարվա համար թխվող հացի ալյուրից մի քանի բուռ փոքրիկ աղջնակը շաղախում էր` առանց թթխմոր խառնելու. այն պետք է թողնեին, որ ինքնաբերաբար թթվեր և դառնար նոր տարվա առաջին թթխմորը: Հացից հետո թխվում էին գաթաները, նազուկը, «Փուռնիկ», «Կրկենի», «Տարեհաց» կոչված ծիսական հացերը: Այս հացերը տարբեր ձևեր ունեին: Գաթաների ու ծիսական հացերի մեջ ձու, կարագ, կաթնեղեն չի օգտագործվում: Ծիսական հացերի մեջ որևէ իր էին դնում, ավելի հաճախ` դրամ: Եվ ում բաժին էր ընկնում այդ առարկան, նրա համար հաջողակ տարի կլիներ: Այս վիճակի համար գաթաներն ու ծիսական հացերը կտրտում էին ընտանիքի անդամների թվով: Ծիսական հացերն ու խմորեղենն ունեին հմայող, գուշակող, չարը խափանող «հատկություններ»: Ամանորյա հացերի երեսին հաճախ էին նախշերի մեջ տասներկու գիծ անում, որոնք խորհրդանշում էին տարվա ամիսները: Երբեմն խմորեղենները թխում էին աշխատանքային գործիքների տեսքով ու ձևով և նրանց միջոցով գուշակություններ անում: Օրինակ, եթե թխելու ընթացքում ուռչում էր «Հացի հոր» կոչվող խմորեղենը, ուրեմն տարին հացառատ էր լինելու: Եթե լավ էր թխվում «եզան պտուկներ» կոչվող խմորը, տարին կաթնառատ կլիներ… Գուշակությունների համար թխում էին նաև մարդակերպ թխվածքներ, որոնք կոչվում էին «Ասիլ-Վասիլ»: Սրանք թխվում էին ընտանիքի անդամների թվին համապատասխան: Եթե կնոջը խորհրդանշող թխվածքի որովայնը ուռչում էր, նշանակում էր կինը կհղիանա: Եթե աղջկան խորհրդանշող թխվածքն էր ուռչում` կամուսնանա: Ամանորին աղջիկները ժապավենով իրար ամրացված կարմիր խնձորների փունջ էին ուղարկում իրենց փեսացուների տուն: Դա նշանակում էր, որ աղջիկը պատրաստ է ամուսնանալ

տվյալ տղայի հետ: Ի պատասխան` տղաներն այդ խնձորի մեջ ոսկյա դրամներ էին մտցնում և ուղարկում հասցեատիրոջը: Այս սովորույթը պահպանվել է Լոռիում հարսանիքների ժամանակ, երբ ազաբները զարդարված խնձորներ են ուղարկում աղջիկներին: Այն տանը, որտեղ ամուսնացնելու աղջիկ ունեին, դռնից կամ տան կտուրից կարմիր կտոր կամ ավել էին կախում: Ամանորյա սեղաններին կարևոր տեղ ունեին մրգերը: Նրանց մեջ առանձնահատուկ էին խնձորը, նուռը, խաղողը: Առհասարակ, յուրաքանչյուր տոն, մանավանդ Ամանորը, հարուստ կերակրացանկ ունի: Սակայն կան կերակրատեսակներ, որոնք պարտադիր են տվյալ տոնի համար: Ամանորյա կերակրատեսակներն են տարեհացը, մարդակերպ գաթաները, լոբով աղցանը, մայրամապուրը, «Կաղանդ» անուշը, խոշաբը, սիսեռից գնդիկները: Տարեհաց 1 բ. եռման ջուր 1 բ. ձեթ 1 բ. շաքարավազ 5 բ. ալյուր 1/2 բ. մանրացված չրեր 1/2 բ. մանրացված ընկուզեղեն 1/2 բ. կանեփ 1 թ. գ. Սոդա Ալյուրը, շաքարավազն ու սոդան խառնել, ապա շաղախել` լցնելով ջուրն ու ձեթը: Ավելացնել չրեղենը և տեղավորել նախապես ձեթոտած և ալյուրոտած փռի ափսեի մեջ: Մեջը դնել մետաղադրամ, կամ ինչ-որ կորիզ` որպես միջինք: Վրան շաղ տալ կանեփը և թխել: Աղանձ 2 բ. ձավար 1/2 բ. սիսեռ 1 բ. կանեփ 1/2 բ. ընկույզ աղ Ձավարն ու կանեփը լվանալ և չորացնել: Սիսեռը թրջել մի քանի ժամ, ապա հանել ջրից և ցամաքացնել: Յուրաքանչյուրն առանձին-առանձին բովել տապակի մեջ, մարմանդ կրակով, անընդհատ խառնելով: Սառչելուց հետո խառնել իրար, ավելացնել ընկույզը: Կարելի է խառնել նաև բոված ու մանրացված նուշ, ծիրանակուտ, կաղին, արևածաղկի սերմ, դդմի կուտ և այլն, ինչպես նաև չամիչ և թթի չիր: Մարդակերպ գաթաներ Կարելի է պատրաստել տարեհացի խմորով: Խմորը ձևավորել մարդու տեսքով` աչքերի և բերանի տեղերում, ինչպես նաև կրծքին դրած ձեռքերի վրա չամիչ խրելով: Լոբով աղցան 1 բ. լոբի 1 գլուխ սոխ 1 ճ. գ. քացախ 1 ճ. գ. ձեթ կանաչի կարմիր և սև պղպեղ աղ Լոբին խաշել, ապա ջրքամել: Ավելացնել կտրտած սոխն ու կանաչին, ապա համեմել: Մայրամապուր 1 բ. ձավար 1 բ. չիր 1/2 բ. դոշաբ Կորկոտը խաշել, ավելացնել չրերը, շարունակել միասին եփել, վերջում ավելացնել դոշաբ: «Կաղանդ» անուշ 1 բ. մեղր 1 բ. Ընկույզ Մեղրը հարել այնքան, որ սպիտակի: Ընկույզի միջուկը մանրացնել և բովել մինչև ոսկեգույն դառնալը, խառնել հարած մեղրին: Խոշաբ կամ չամչարակ 1 բ. չրեր (սալորաչիր, թթի չիր, ծիրանաչիր, չամիչ) 1 լ ջուր

դարչին: Չիրը մանրացնել, ավելացնել տաք ջուր և եփել 10-15 րոպե, դարչին ցանել: Մատուցել սառը վիճակում: Սիսեռի գնդիկներ 1 բ. սիսեռ 1/2 բ. հոնաչիր 1/2 բ. չամիչ 1/2 բ. ընկույզ 2 ճ. գ. ալյուր 1/3 բ. ջուր հիլ աղ Սիսեռը նախօրոք թրջել մի ամբողջ օր: Խաշել, ապա տրորել: Ավելացնել կորիզը հանած հոնաչիրը, մանրացված ընկույզը, չամիչը, հիլն ու աղը: Ապա բովել 2 ճաշի գդալ ալյուր, բացել քիչ ջրով և այդ թանձր խյուսը լցնել սիսեռի վրա: Լավ խառնելուց և սառեցնելուց հետո այդ զանգվածից պատրաստել գնդիկներ: Մատուցելիս դրանք շարել սկուտեղի վրա, զարդարել կանաչիով: Խյուսին կարելի է խառնել թահին և կիտրոնի հյութ: Մախոխ ապուր Գարու մանրաձավարը եփել: Նախապես առանձին թասի մեջ լավ թթվեցրած խմորը խառնել ջրի հետ, խյուս սարքել, հարել, ավելացնել ձավարին: Միասին լավ եփել, վերջում համեմել դաղձով և սխտորով: Քրչիկ Սոխառածի վրա ջուր լցնել, կարտոֆիլ և երկու ճաշի գդալ մանրաձավար: Եփելուց հետո ավելացնել նաև մանր կտրտած թթու կաղամբ: Վերջում համեմել անանուխով: Անուշ ապուր 1/2 կգ ձավար 1/2 կգ խառը չիր (չամիչ, ծիրանի, տանձի, դեղձի, թզի, խնձորի, սալորի և այլն) 1 բ. ընկուզեղեն (ընկույզ, կաղին, նուշ) 1 բ. շաքարավազ 1 թ.գ. դարչին 8-10 բ. Ջուր Ձավարը խաշել: Մանրացնել չրերն ու ընկուզեղենը. ավելացնել ձավարին: Լցնել շաքարավազն ու դարչինը և շարունակել եփել մարմանդ կրակով համարյա 2 ժամ: Կճախաշ 1 բ. խոշոր կորկոտ 1/2 բ. եգիպտացորեն 1/2 բ. լոբի 1/2 բ. սիսեռ 2 սոխ 1 սուրճի բ. ձեթ (կամ 2 ճ.գ. յուղ) չորացրած կանաչի սև պղպեղ աղ Լոբին, սիսեռն ու եգիպտացորենը խաշել, ավելացնել կորկոտը: Սոխը մանրացնել, տապակել յուղի մեջ և լցնել ապուրի վրա: Ավելացնել համեմունքները և շարունակել եփել, մինչև հատիկեղենը համասեռ դառնա: Պասուց տոլմա 1/2 բ. խաշած սիսեռ 1/2 բ. խաշած լոբի 1/2 բ. խաշած ոսպ 1/2 բ. խոշոր կորկոտ 1/2 բ. խաշած եգիպտացորեն 1/2 բ. խաշած ոլոռ 1/2 բ. կանեփ 1/2 բ. լոլիկի մածուկ 1/2 բ. ձեթ 4 սոխ 1 փունջ խառը կանաչի սալորաչիր կարմիր և սև պղպեղ թթու կաղամբ աղ Ողջ ընդեղենը խառնել իրար: Սոխառածի վրա ավելացնել լոլիկի մածուկը, ջրով բացել, համեմել և լցնել ընդեղենի վրա:


8

Ավելացնել մանրացված կանաչին, խառնել և փաթաթել կաղամբի տերևի մեջ: Կաթսայի մեջ շարելիս արանքներում տեղադրել սալորաչիր: Տոլման ծածկել ջրով և եփել: Կաթսայից հանել միայն սառչելուց հետո: ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ, ՋՐՕՐՀՆԵՔ Քանի որ Ամանորը, Սուրբ Ծնունդն ու Ջրօրհնեքը օրացույցով մոտ են իրար, ժողովրդական տոնախմբության մեջ հաճախ միահյուսվել են: Սակայն այս տոներից յուրաքանչյուրն ունի իր խորհուրդը: Եթե Ամանորի ակունքները բնապաշտական ժամանակներից են գալիս, Սուրբ Ծնունդն ու Ջրօրհնեքը քրիստոնեական ակունքներ ունեն: Ժողովուրդն այն անվանել է նաև Փոքր Զատիկ: Ավանդապատումի համաձայն` Սուրբ Ծննդյան նախընթաց երեկոյան գետերը մի պահ կանգ են առնում: Մարդիկ հաճախ զարթուն են մնում` այդ պահը որսալու համար, հավատալով, որ եթե հաջողվի որսալ այդ պահը և սափորը ջրով լցնել, ապա բոլոր իղձերը ի կատար կածվեն: Այս առումով հետաքրքիր է Պետրոս Գետադարձ կաթողիկոսի մասին շրջանառվող առասպելը, համաձայն որի` 1021 թ. Տրապիզոնում Ջրօրհնեքի տոնի ժամանակ բյուզանդական Վասիլ Բ կայսեր ներկայությամբ նա ոչ միայն կանգնեցրել է Ճորոխ գետի

հոսքը, այլև շրջել է հոսքի ուղղությունը: Սա, իհարկե, հայ եկեղեցու հորինվածքն է, որի նպատակը ազգադավ կաթողիկոսի նկատմամբ ժողովրդական զայրույթը մեղմելն էր: Ջրօրհնեքի արարողությունը կատարվում է գետերում: Արարողության ժամանակ խաչը գցում են գետի մեջ: Երիտասարդները սուզվում են և ջրից հանում խաչը: Ով հանում է խաչը, դառնում է Ս.Խաչի կնքահայրը: Սուրբ Ծնունդը Հիսուսի ծննդյան տոնն է, և նշում են աշխարհի բոլոր քրիստոնյա ժողովուրդները: Սուրբ Ծնունդը Ջրօրհնեքի հետ միասին նշում են միայն հայերը: Ջրօրհնեքը նշում են ի նշան Հիսուսի Հորդանան գետում մկրտության: Այս տոնին նախապատրաստվել են բծախնդրությամբ: Ճիշտ է, սա եկեղեցական տոն է, սակայն համեմված է ժողովրդական բառուբանով: Սուրբ Ծնունդի առավոտը գերդաստանը դիմավորում է միասին, սեղանի շուրջը, բոլորը մաքուր լվացված, նոր հագուստ հագած: Սա պարտադիր պայման էր Հայաստանի շատ գավառներում: Ս.Ծննդյան պասը բացվում էր Թաթախման երեկոյին, երբ եկեղեցիներում պատարագ էր մատուցվում միայն տղամարդկանց մասնակցությամբ: Այն տներում, որտեղ հասուն տղամարդ չկար, կանայք տան դուռը բացած սպասում էին եկեղեցուց վերադարձող որևէ անցորդ

տղամարդու, որպեսզի նրանցից լսեն Սուրբ Ծննդյան ավետիսն ու պասը բացելու թույլտվություն խնդրեն: Իսկ եկեղեցուց վերադարձող տղամարդիկ ընտանիքի անդամների թվաքանակին համապատասխան մոմ էին վերցնում և տուն տանում, ուր ընթրիքից առաջ պարտադիր խնկավառություն էին կազմակերպում: Թաթախման երեկոյի սեղաններն առատ էին ձկնեղենով ու զանազան փլավներով: Ամենաշատ օգտագործվող մթերքը արշտան, ձավարն ու բրինձն էին: Թաթախման երեկոյի ընթրիքը բուժիչ էր համարվում: Հիվանդ ունեցող տանտերերը կամ տանտիկինները համոզված էին, որ եթե այդ սրբազան երեկոյան յոթ տարբեր սեղաններից ողորմություն (փայ) հավաքեն, ապա իրենց հիվանդը կբուժվի: Թաթախման երեկոյան փայ հավաքողներին մերժելն արգելված էր: Թաթախման երեկոյան սկսվում էին տոնախմբությունները: Պասը լուծելուց հետո երիտասարդ տղաներն ու աղջիկները շրջում էին տնետուն աչքալուսանքով` ավետելով Հիսուսի ծնունդը: Նրանք տների երդիկներից տոպրակ էին կախում, և տանտիկինները նրանց մեջ անուշեղեն էին լցնում: Որոշ վայրերում երդիկից ավետիսի փոխարեն ճրագ էին կախում և երգեր երգում:


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.