Լրացավ հայկական կինոյի և թատրոնի մեծագույն ներկայացուցիչներից մեկի՝ Հրաչյա Ներսիսյանի ծննդյան 124-ամյակը
Լուսինե Զաքարյան առաքելությունը դեռ չի ավարտվել
“The Community Culture Foundation” 150 S. Glenoaks Bld. # 8047, Burbank, CA 91502 Email: culturefoundation@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáµ»ñï سñ·³ñÛ³Ý Chief Editor ROBERT MARGARYAN îÝûñ»Ý` سñï³ ü³ñÙ³Ýáí³ Director Marta Farmanova гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ òáÕÇÝ» гñáõÃÛáõÝÛ³Ý (è¸, ØáëÏí³) Computer typing and design Coxine Harutunyan (Moscow)
ÂÕóÏÇó` ²ñïÛáÙ ¶¨áñ·Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Artyom Gevorgyan (Yerevan)
Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:
»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2019
2
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Ինչո՞ւ Նապոլեոն Բոնապարտն ամբողջ կյանքում պարտական մնաց հայերին և հայերից ո՞ւմ նա նվիրեց իր մարտական սուրը․ պատմություն, որ հայտնի է քչերին
Իսրայելի Յաֆֆա քաղաքում գտնվող Սուրբ Պետրոս եկեղեցին կառուցվել է դեռևս 1654թ․-ին Ֆրեդերիկ Առաջինի կողմից սուրբ Պետրոսի պատվին։ Եկեղեցին հայտնի է նրանով, որ հաճախ հյուրընկալում էր կորած նավաստիների, ովքեր հեշտությամբ ապաստան էին գտնում եկեղեցու պատերի ներսում, սակայն կա մի պատմություն, որը հայտնի է շատ քչերին, և որին էլ մենք առաջարկում ենք ծանոթանալ։ 17-18-րդ դարերում ֆրանսիական Սուրբ Պետրոս եկեղեցու վանականները հիմնականում հայեր էին։ Հայերը հաճախ էին այստեղ հյուրընկալվում, ու առհասարակ, քաղաքը հայտնի էր իր հայ բնակչությամբ։ Այստեղ բավականին շատ էին հայ մեծահարուստները, ովքեր հաճախ քաղաքը լքելուց առաջ իրենց ունեցվածքը թողնում էին հենց Սուրբ Պետրոս եկեղեցուն՝ վստահեցնելով, որ Աստծուն տրված նվիրաբերությունն ավելի շատ կարող է նպատակին ծառայել։
մայեց այրել ու թաղել, որպեսզի վարակի հնարավոր տարածումից կարողանան խուսափել։ Բոնապարտն այդ ընթացքում պատսպարվել էր Սուրբ Պետրոս եկեղեցու սենյակներից մեկում։ Բուժվելուց, հանգստանալուց ու խելքի գալուց հետո Բոնապարտն ու իր կազդուրված զինվորները լքեցին քաղաքը, սակայն աշխարհին հայտնի ապագա առաջնորդն ուղղակի չէր կարող գնալ առանց շնորհակալություն հայտնելու։ Նա հայ եկեղեցականներից գլխավորին նվիրեց իր մարտական սուրը, որը երբեք մի կողմ չէր դնում, ցույց տալով, թե որքան շնորհակալ է իրենց։ Այսպես՝ ամբողջ կյանքում Բոնապարտն իրեն պարտական էր զգում հայերի հանդեպ ու համարում, որ իր գոյատևման համար շնորհակալ է նաև նրանց։ Այս իրադարձության հետ կապված արվել է հետաքրքիր մի նկար, որը նկարվել է Անտուան-Ժան Գրոյի կողմից ու 1804թ նվիրվել Նապոլեոնին։ Նկարն այժմ գտնվում է Լուվրի թանգարանում, իսկ դրա կրկնօրինակը կախված է հենց Սուրբ Պետրոս եկեղեցում։ Ահա այսպիսի զարմանալի ու քչերին հայտնի պատմություն։
Լուսինե Զաքարյան առաքելությունը դեռ չի ավարտվել Հենց այս նվիրաբերությունների շնորհիվ էր, որ եկեղեցին սկսեց ծաղկում ապրել, ու նրանում ավելի շատացան հայ վանականները։ Մի օր էլ եկեղեցու դռները թակեցին անսովոր հյուրեր։ 1799թ․-ին Նապոլեոն Բոնապարտն իր զինվորների հետ շարժվում էր Սիրիայի ուղղությամբ, երբ զինվորներից շատերն անսպասելիորեն վարակվեցին ժանտախտով։ Բոնապարտը չգիտեր այլևս ինչպես վարվել և Յաֆֆա քաղաքի կողքով անցնելիս նա որոշեց օգնություն խնդրել տեղի բնակիչներից վանականներից, ովքեր մեծամասամբ հայեր էին։ Հայերը ոչ միայն օգնեցին ու հյուրընկալեցին Բոնապարտին, այլ նաև փորձեցին բուժել զինվորներից շատերին։ Ասում են՝ այդ ժամանակ Յաֆֆայում բավականին մեծ թվով հայեր ուսումնասիրում էին հենց բժշկություն։ Նրանց բժշկական մեթոդների օգնությամբ զինվորներից շատերին հաջողվեց փրկել, իսկ նրանց, ում փրկել չհաջողվեց, Նապոլեոնը հրա-
«Լուսինեն երևույթ էր. երևույթ իր իր անձով, լուսաշող էությամբ, ճառագող պայծառությամբ… Իմ տպավորությամբ, կարծես նա ոչ թե գետնի վրա էր քայլում, այլ մի երկու քայլ վերևից, որ նրա ոտքերը հողին չէին դիպչում, անկախ նրա կենսախինդ, մտերմիկ ու քաջալերող պահվածքից։ Նույն օդն էինք շնչում, բայց նա ուրիշ չափումների մեջ էր, այլ խոհերի մեջ։ Երբ երգում էր, վերանում էր դահլիճից, բեմից ու քեզ էլ տանում իր հետ՝ վեհացնելով, մաքրելով, իսկապես յոթերորդ երկինք հասցնելով… Այն ամբողջ հրճվանքը, հիացմունքն ու երախտագիտությունը, որ հորդում էր դահլիճից դեպի բեմ, նրան հաճելի էր, բայց հետո միշտ կհարցներ «լա՞վ էի երգում, իսկապե՞ս…»… Որովհետև նա Առաքելություն ուներ, Սուրբ Առաքելություն, որն այնքան անհրաժեշտ էր մարտահրավերների մեջ տառապող մեր ժողովրդին։ Լուսինե Զաքարյան և Խորեն Պալյան
Հիշում եմ, երբ Պալյանը վարդապետ էր ձեռնադրվում, երգչխմբում երգում էր Լուսինեն, եկեղեցում էին նաև Լուսինեի մտերիմները, երկրպագուները, ընկերները… Բոլորը հուզված էին, արարողությունն իրարից բաժանում էր սիրող զույգին… Լուսինեն երգում էր վերացած, հոգին երկնքում էր, արցունքները առատորեն հոսում էին, աչքերը երկինք հառած՝ ի՞նչ էր խոսում Տիրոջ հետ… Բեմի վրա Խորենը չէր թաքցնում արցունքները, չէր սրբում… Մենք, սյունին հենված, հազիվ էինք զսպում հեկեկոցը։ Տե՜ր Աստված, ի՞նչ է այս Խորհուրդը… Խորեն Պալյանը լքեց Էջմիածինը… Խորենի նախաձեռնությամբ ստեղծվեց հայ հոգևոր և ազգային երգի ճանաչողությանը նվիրված խումբ։ Սովորեցինք շարականներ, տաղեր, ազգային-հայրենասիրական, ֆիդայական երգեր։ Ներկայացնում և երգում էր Խորենը, երգում էր Լուսինեն, Տոն էր… Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի հարսանիքի ժամանակ Խորենը մեզ խոստացավ լինել հոգատար ու նվիրված ամուսին մեր Գանձի համար… Հավաքվում էինք Լիդա Գևորգյանի աշխատավայրում, Լուսինեի նոր ստացած բնակարանում, որտեղ դեռ աթոռ էլ չկար։
3
Այդ բնակարան մեր խմբի առաջին այցի ժամանակ երկար սպասեցինք Լուսինեին, շատ էր ուշանում, Խորենը, նրան լավ ճանաչելով, ասաց որ, հավանաբար կամ չի սրսկվել իր դեղը, կամ դրանից հետո ոչինչ չի կերել ու վատացել է։ Վազելով եկավ Լուսինեն ու պատմեց, որ սրսկվելուց հետո մտել է խանութ հաց գնելու ու հարցրել է հացի գինը, զարմացած նայել են վրան, չեն ճանաչել, իսկ հիվանդությունը նրանից շատ բան էր խլել… Կենցաղից շա՜տ էր հեռու, որովհետև իրեն Տրված էր Երգը… Ծանր հիվանդության մշտական տվայտանքները, դրան հետևանք կենցաղային անճարակությունը, մարդկանց մեջ միայն լավն ու բարին տեսնելու անվերապահ հավատը՝ Լուսինեին չափազանց խոցելի էին դարձնում ընտանեկան հարաբերությունների մեջ, շրջապատող բարեկամ թվացող մարդկանց մոտ… Երբեմն Խորենը կատակում էր, ասում, որ Լուսինեն այսօր ձվածեղ է պատրաստել, իսկ Լուսինեն հավելում էր «Խորեն, ա՜խր «բլինչիկ» էլ եմ պատրաստել, ինչո՞ւ չես ասում, էլի կսովորեմ»… ԼՈՒՍԻՆԵՆ Երգ էր, Հավատ էր, Հույս էր, Սեր էր… Լուսինեի մասին գրվել է երկու գիրք և լավագույնս շարադրվել նրա համերգների երևույթականության մասին։ Այդ համերգները Տոն էին բոլորի համար, համաժողովրդական Տոն: Այդ Տոնը սկսվում էր համերգասրահի մերձակա հրապարակից, որտեղ երևում էին այն երջանիկ դեմքերը, որ տոմս ունեին և փնտրող հայացքները՝ ով կարող է տոմս առաջարկել, բոլորն իրար սիրում էին, թշնամանք չկար… Լուսինեն միավորում էր, «Սիրեցե՛ք զմիմյանս» … Եվ ամենուր խոսվում էր յուրաքնչյուր համերգի մասին, նրա հաջորդ օրերը՝ երջանկություն ունեցան համերգին մասնակցելու, և այսպես մինչև հաջորդ համերգը։ Իմ ակնածանքն իր նկատմամբ միշտ խանգարում էր սովորական մտերմությանը՝ որոշակի հեռավորություն պահպանելով շփումների մեջ, դրանից սրտնեղվում էր։ Մի համերգի համար գնացի իրենց տուն, որ ասեմ նկարելու եմ կինոապարատով, որ պայմանավորվեմ Խորենի հետ, որ մասում կանգնել։ Լուսինեն պարտադրեց Խորենին զիջել իր տեղը՝ չորրորդ շարքի կենտրոնի անցումի կողաթոռը։ Որ Խորենը ուրիշ հարմար տեղում տոմս կգտնի, չօգնեց, ոչ էլ իմ լացը, խեղճ Խորենը չգիտեմ էլ, թե որտեղ նստեց, որովհետև ամբողջ համերգի ժամանակ նա հսկում էր ու նշաններ անում Լուսինեին, ինչ-որ բան հուշելով։ Մոսկվայում սովորելուս ընթացքում երկար ժամանակով չէինք հանդիպում, Խորենի հոգին հանել էր, որ ինձ գտնի։ Մի կիրակի ընտանիքով և մեր հյուրերի հետ գնացել էինք Լուսինեին լսելու։ Հետո սպասեցի դռան սյուների մոտ, որ իրեն տեսնեմ։ Դուրս եկավ ու ինձ տեսնելով միանգամից վրա տվեց՝ «ախր էս ո՞ւր ես անհայտացել, բա կարելի՞ է, ես քեզ կարոտում եմ ու Խորենին ասել եմ, որ քեզ գտնի», ես փաթաթվել էի իրեն ու աչքերս թաց էին… «Մի՛ լացի. կգա՞ս մեր տուն», փաղաքուշ ժպիտով, հարազատի ջերմ գորովանքով ասաց ու մորս հետ ողջագուրվելուց հետո գնաց Խորենին հանդիպելու եկեղեցուց դուրս։ Խորեն Պալյանի՝ Էջմիածնի վանքը լքելուց հետո, բանադրվել էր երբեք չմտնել Վանքի շեմը… Իսկ երջանկահիշատակ Վեհափառի թաղման ծեսին եկեղեցում արդեն հնչում էր Խորեն Պալյանի յուրահատուկ տեմբրով գեղեցիկ ձայնը՝ հուզված ու մեղանչող երանգով…
Լուսինեի հիվանդության ու մահվան ամիսներին՝ այդ ամենաահավոր 1992թ., ես հիվանդացել էի, հետո էլ հիվանդապահ էի ծանր հիվանդ բարեկամուհուս։ Ինձանից թաքցրել են ոչ միայն Լուսինեի հիվանդությունը, այլև մահը՝ այդ օրերին բարեկամուհուս թաղման արարողությունների հետ կապված՝ իմանալով, որ վատառողջ լինելով, չեմ դիմանա… Մինչև հիմա ես նրանց չեմ ներում, որ հնարավորություն չունեցա խնամելու Լուսինեին՝ նրա համար այդքան անհրաժեշտ ժամանակահատվածում, չեմ կարողացել ջերմությամբ ու հոգատարությամբ մի քիչ մեղմել նրա հոգու տվայտանքները։ Գնացի Գայանեի վանք Լուսինեի շիրիմին այցի, որ զրուցեմ հետը կիսաձայն, որ սգում եմ իր կորուստն ու սիրտս մխում է իր տառապանքից, որ ինքը կա ու միշտ փնտրվում է իր այդքան սիրած ժողովրդի կողմից… Մոտեցանք շիրիմին, իսկ այնտեղ արդեն Խորենն էր գլխահակ կանգնած, ոչ մենակ… Ուրախացավ ինձ տեսնելով ու անմիջապես պատմեց, որ քարի վրայի տողերը իր գրածն են, ու ես ևս գլխահակ հավանության նշան արեցի… Լուսինե Զաքարյան երևույթի Առաքելությունը դեռ չի ավարտվել…»: Աղբյուրը` armfvn.com
Լրացավ հայկական կինոյի և թատրոնի մեծագույն ներկայացուցիչներից մեկի՝ Հրաչյա Ներսիսյանի ծննդյան 124-ամյակը
Նոյեմբերի 24-ին, լրացավ հայկական կինոյի և թատրոնի մեծագույն ներկայացուցիչներից մեկի՝ Հրաչյա Ներսիսյանի ծննդյան 124-ամյակը: Հրաչյա Ներսիսյանը ծնվել է 1895 թվականի նոյեմբերի 24-ին, Կոստանդնուպոլսին մոտ գտնվող Նիկոմեդիա փոքրիկ քաղաքում։ Հայրը՝ Ներսեսը, փոքր ընտանիքի տեր արհեստավոր մարդ, կարողանում է միակ որդուն ուսման տալ։ Հրաչյան սովորում է ֆրանսիական Սեն-Բարբ քոլեջում, ամերիկյան Ռոբերտ քոլեջում և հայկական Էսայան վարժարանում, բայց չի ավարտում դրանցից ոչ մեկը։ Այս անկանոն կրթությունն ապագա դերասանին տալիս է լեզուների իմացություն, ֆրանսիական և անգլիական հեղինակների երկերը բնագրով կարդալու հնարավորություն։ Արվեստասեր Գրիգոր պապի (մորաքրոջ ամուսնու) տանը լինում էին գրողներ ու արվեստի մարդիկ։ Շատ հաճախ՝ Դանիել Վարուժանը։ Պատանի Հրաչյան նրանց զրույցների մշտական ունկնդիրն էր։ Նրան վիճակվում է լսել Կոմիտասին իրենց իսկ տանը, ուր ապրել էր մեծ երաժիշտը, ծանոթանալ նրա հետ։ Քսանամյա Հրաչյան թատրոնից նույնքան հեռու էր, որքան դրանից առաջ, թեև Կոստանդնուպոլսի Պտիշան թատրոնում մի քանի անգամ, ընկերոջ հրավերով, մասնակցում է Պենկլյան օպերետային խմբի թուրքերեն ներկայացումներին։ 1915 թվականին Հրաչյան զինակոչվում է թուրքական բանակ իբրև թարգմանիչ, նույն թվականի ապրիլին էլ սկսվում է Մեծ եղեռնը։ Երեք տարի իբրև տաճկական զինվոր, պաշտոնով թարգմանիչ, Մերձավոր Արևելքի և Միջագետքի երկրներում թափառող երիտասարդն իր մեջ կրում էր այդ խորին վիշտը։ Արհավիրքների քաոսը զգայուն երիտասարդի շփոթ ներաշխարհում խախտում է ամեն ինչ, հերքում քաղաքակրթության և մարդկային բարոյականության ամեն մի պատկերացում։ Հրաչյան ապշահար 1918 թվականին կրկին հայտնվում է Կոստանդնուպոլսում։ Ամեն ինչ, որ անում է երիտասարդը իր համար այնքան անհեռանկար միջավայրում, անում է ակամա, առանց որևէ նպատակի։ Բնատուր լավ ձայնի տեր, բնածին երաժշտական Հրաչյան հայտնվում է Պենկլյան օպերետում իբրև երգչախմբի շարքային մի անդամ։
4
Նույն թվականին Մկրտիչ Ջանանը կազմակերպում է հայ դրամատիկական ընկերություն և Հրաչյային հրապուրում իր նախաձեռնությամբ։ Թատրոնի ներկայացումներին, մեծամասամբ ֆրանսիական մելոդրամաների բեմադրություններին, մասնակցում է նաև Հրաչյան։ Հենց այստեղ էլ, 1919 թվականին, «Ձայնը հնչեց» պիեսի մեջ խաղալիս երիտասարդը գրավում է Օվի Սևումյանին, ով Կոստանդնուպոլիս էր եկել երիտասարդ ուժեր հավաքելու և Կովկաս տանելու նպատակով։ Հրաչյան դերեր է ստանում Սևումյանի բեմադրություններում, բայց հաջորդ իսկ տարին Սևումյանը վախճանվում է։ Հայ թատրոնը կորցնում է իր ամենաառաջադեմ գործչին, Հրաչյան՝ ուսուցչին ու խորհրդատուին։ Հետո էլ նա խաղում է տարբեր ներկայացումներում, որ բեմադրվում են Վահրամ Փափազյանի և Հովհաննես Աբելյանի ղեկավարությամբ։ 1922 թվականին Վահրամ Փափազյանը Հրաչյային, Մկրտիչ Ջանանին և մի քանի այլ դերասանների ուղարկում է Կովկաս։ Մի որոշ ժամանակ նրանք շրջագայեցին Բաթումում և ուրիշ հայաշատ քաղաքներում, ապա առանց Հրաչյայի մեկնեցին Երևան և միացան Առաջին պետթատրոնի կազմին։ Հրաչյա Ներսիսյանը նրանց միացավ մեկ տարի անց։ 1923 թվականից նա ընդմիշտ դառնում է Երևան քաղաքի բնակիչը, հայկական առաջին թատրոնի դերասանը։ Հրաչյա Ներսիսյանն ունեցել է մեկ որդի՝ Լևոն Ներսիսյանն, ով գրականագետ է և դոցենտ: Դերասանական կյանք Առաջին տասնամյակում դերասանը միմյանց չզիջող հաջողությամբ խաղացել է և՛ ողբերգական ու դրամատիկական, և՛ կոմիկական ու ֆարսային դերեր, անձնավորել է և՛ չար ու բարի, և՛ հերոսական ու սովորական կերպարներ։ Հաջորդ տասնամյակում Ներսիսյանի՝ արդեն հասուն վարպետի, դերերի թիվը նվազում է, բնույթը՝ փոխվում։ Պատճառը և՛ այն է, որ գնալով առհասարակ նվազում է տարեկան բեմադրությունների թիվը, և՛ այն, որ պիեսների գաղափարակիր հերոսների մեջ ներքի պայքարը դառնում է աննշան ու անէական։ Հայրենական պատերազմից հետո էլ միմյանցից շատ տարբեր դերեր վիճակվեցին Ներսիսյանին և թատրոնում և կինոյում։ 1925 թվականից ի վեր, երբ հայկական առաջին կինոյում՝ «Նամուսում» խաղաց Ռուստամի դերը, մինչը կյանքի վերջը, երբ 1961 թվականին «Տժվժիկ» ֆիլմում խաղաց Ներսես աղբարի դերը, Ներսիսյանը պահպանեց հայկական կինոարվեստի առաջին դերասանի պատիվը, որովհետև պահպանեց բեմի ու էկրանի համար հավասար հաջողությամբ խաղալու հազվագյուտ կարողությունը։ Ետպատերազմյան տարիներին էլ նրա խաղացանկը եղավ շատ բազմազան։ Բեմադրությունների գլխավոր դերերի կողքին՝ համեմատաբար փոքր դերեր, որոնցից մի քանիսը դարձան դերասանական արվեստի երևելի նմուշներ։ Դերասանը խաղաց նաև Լիր արքա, բայց այդ խաղը, որի մեջ քիչ չէին ներսիսյանական փայլատակումները, չունեցավ սպասված հաջողությունը։
1961 թվականին Մեք-Գրեգորի («Իմ սիրտը լեռներում է») կերպարանքով ասաց իր վերջին խոսքը և հրաժեշտ տվեց կյանքին ու արվեստին:
Իրականում ինչո՞ւ կյանքից հեռացավ Ստալինի կինը․ ողջ ճշմարտությունը ԽՍՀՄ առաջնորդի ընտանեկան սարսափելի մթնոլորտի մասին
1932թ․-ի նոյեմբերի 9-ին խՍՀՄ բոլոր թերթերն ամենասկանդալային վերնագրերով մատնանշում էին, որ Ստալինի կին Նադեժդա Ալելուևան հեռացել է կյանքից, սակայն ոչ ոք չէր համարձակվում փորփրել ու հասկանալ այն իրական պատճառները, որոնք ընկած էին այս մութ պատմության խորքերում։ Ահա թե իրականում ինչ էր տեղի ունենում ԽՍՀՄ առաջնորդի ընտանեկան կյանքում։ Ամեն բան սկսվեց ծանոթությունից․․․ Ըստ շատերի վկայությունների՝ Նադեժդան ու Իոսիֆը հանդիպեցին, երբ Նադեժդան դեռ շատ փոքր էր ու պատահական խեղդվում էր գետում։ Ստալինը նկատեց դա ու կանխեց ողբերգությունը, ինչից հետո Նադեժդան նրան սկսեց վերաբերվել ինչպես իսկական հերոսի։ Նրանց երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ մի քանի տարի անց, երբ Նադեժդան արդեն բավականին հասուն էր, իսկ Ստալինը հասցրել էր ոչ միայն մեկ անգամ ամուսնանալ, այլ նաև անցնել քաղաքական թոհուբոհի միջով։ Բաքվում մեծացած Նադեժդան ևս մեծացել էր հեղափոխական հայացքներ ունեցող հոր ընտանիքում, ով, սակայն, բավականին մտահոգված էր աղջկա կայացրած ընտրությամբ․ նա վստահ էր, որ աղջիկն ավելի լավին կարող է ընտրել, ու նրան մտահոգում էր ոչ թե աղ-
ջկա ու Ստալինի միջև տարիքային ահռելի տարբերությունը, այլ այն, որ դուստըրը երջանիկ չի լինի նման քաղաքական հայացքներով տղամարդու հետ։ Սակայն ապագա աներոջ կարծիքը դըժվար թե հուզեր սիրահարված Ստալինին․ զույգն արագ ամուսնացավ, ու Նադեժդան սկսեց իր ամուսնական կյանքը Մոսկվայում։ Սկզբում թվում էր, թե ամեն բան լավ է ընթանալու, բայց խանդի նոպաների սկսվելու հետ ամեն բան փոխվեց։ Ստալինը մինչև վերջ վստահում էր իր հավատարիմ կնոջը, սակայն նույնը չէր կարելի ասել Նադեժդայի մասին։ Վերջինս խանդով էր լցված Ստալինի ամեն քայլի հանդեպ, ու այդ խանդի տեսարաններն արդարացված էին․ Ստալինը սովոր էր դավաճանել իր կնոջը, չնայած ականատեսները նշում են, որ նա սիրում էր Նադեժդային։ Շուտով ծնվեց զույգի առաջին որդին, որից հետո նրանք որոշեցին որդեգրել ևս մեկ զավակի, իսկ այնուհետև Նադեժդան սկսեց պահել Ստալինի առաջին կնոջից ունեցած որդուն ևս։ Արդյունքում Նադեժդան դարձավ միանգամից 3 որդու մայր։ Նրա հոգսերը միանգամից շատացան, ու նա սկսեց խանդի ավելի ուժեղ նոպաներ ունենալ՝ վստահեցնելով, որ ամուսինը ամբողջովին անտեսում է իրեն։ Շուտով զույգը ևս մեկ երեխա ունեցավ՝ Սվետլանային, ինչից հետո ընտանիքը համալրվեց նաև աղջիկ զավա-կով։ Գնալով ընտանեկան կյանքը ավելի էր սրվում։ Մի օր էլ Նադեժդան չդիմացավ քաղաքական ամբողջ թոհուբոհին ու իր ամուսնու հերթական դավաճանությանը։ Նադեժդան չէր հասկանում Ստալինի քաղաքական հայացքներն ու քաղաքական գործունեությունը։ Նա նրան համարում էր իսկական բռնապետ ու կարծում էր, որ այլևս անհնար է ապրել նման անձնավորության հետ։ Համբերության բաժակը լցվեց 1932թ․-ին, երբ Նադեժդան նամակ գրեց ամուսնուն ու դրանից հետո միանգամից ինքնասպան եղավ իրենց իսկ անկողնում։ Ստալինը երկար ժամանակ չէր էլ ցանկանում բարձրաձայնել կնոջ մահվան իրական պատճառներն ու նրա կյանքից հեռանալու եղանակը։
5
Նադեժդայի մահվան մասին երեխաները տարբեր վարկածներ էին առաջ քաշում։ Նրանցից մեկն ասում էր, որ մայրն ուղղակի պարբերաբար գլխացավեր էր ունենում, իսկ մեկ ուրիշը նշում էր, որ մայրը լուրջ հիվանդ էր, սակայն պատճառն այսօր ավելի քան ակնհայտ է․ Նադեժդան չդիմացավ Ստալինի դավաճանություններին ու նրա հրեշավոր բնավորությանը։ Ասում են, որ Ստալինը երբևէ չի այցելել իր երկրորդ կնոջ գերեզմանին։ Նա նրան մեղադրում էր իր անձը դավաճանելու մեջ։ Իսկ լավատեսները նշում են, որ ԽՍՀՄ առաջնորդն այդպես էլ չէր կարողանում համակերպվել իր կնոջ ինքնասպանության հետ՝ հասկանալով, որ ինքն է նրան հասցրել այդ վիճակին։
ՄԻ ԿՏՈՐ ԵՐԵՎԱՆ. Կուկուռուզնիկ
ԽՍՀՄ հիմնադրման 50-ամյակի առթիվ խորհրդային իշխանությունները որոշել են բոլոր հանրապետությունների մայրաքաղաքներում երիտասարդական պալատներ կառուցել։ 1970-ական թվականների կեսերին Հայաստանի Կոմերիտմիության ղեկավար Ստեփան Պողոսյանը առաջարկել էր ճարտարապետներ Հրաչյա Պողոսյանին, Արթուր Թարխանյանին և Սպարտակ Խաչիկյանին զբաղվել այդ նախագծով։ Շենքի կառուցման վայրի համար կար մի քանի տարբերակ՝ Ազգային ժողովիետնամասում գտնվող տարածքը, Պասկևիչի բլուրը և այլն։ Ի վերջո այն կառուցվեց Աբովյան պուրակին կից։ Համալիրն ամբողջությամբ պատրաստ եղավ 1980-ական թվականների կեսերին։ 1979 թվականին տեղի ունեցավ Երիտասարդության պալատի բացման արարողությունը։ Քսանհինգ տարի անց՝ 2005 թվականին, Երևանի քաղաքապետարանը որոշում ընդունեց քանդել շենքը: Մայրաքաղաքին հարազատ շունչ հաղորդող այս ինքնատիպ կառույցը քանդվեց 2006 թվականին: Երիտասարդության պալատի անվանումը երևանցիներիս համար ավելի հարազատ էր որպես Կուկուռուզնիկ: Եվ երբ այն քանդվեց, հասկացանք, որ իրականում մեր կյանքից հեռացավ Երևանի կարևոր մասնիկներից մեկը: Քաղաքի այդ հատվածը մի տեսակ դատարկ, ամայի ու տխուր տեսք ստացավ: Ըստ Ճարտարապետ Հրաչ Պողոսյանի` այս կառույցը սովետական մոդերնիզմի լավագույն օրինակներից մեկն էր: Պալատը կառուցելու միտքը հղացել այն ժամանակ, երբ այդ ժամանակվա իշխանություններն որոշեցել էին ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների մայրաքաղաքներում Երիտասարդական պալատներ կառուցել: Սովետական Հայաստանի Կոմերիտմիության ղեկավարը Ստեփան Պողոսյանը դիմում է ճարտարապետներ Հրաչ Պողոսյանին, Արթուր Թարխանյանին և Սպարտակ Խաչիկյանին ՝ առաջարկելով զբաղվել այդ նախագծով: Երիտասարդական պալատի կառուցման համար շատ վայրեր են փորձարկվել՝ Ազգային ժողովի ետնամասում գտնվող տարածքը, Պասկևիչի բլուր կոչվող
վայրը և այլ տարաքներ: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երիտասարդական պալատը նախատեսվում է կառուցել բարձրադիր որևէ գոտիում, որը գրթե քաղաքի բոլոր անկյուններից տեսանելի կլիներ: -Երկար փնտրտուքներից հետո կանգ առանք այն վայրի վրա, որտեղ և կառուցվեց Երիտասարդական պալատը: Նախագծային աշխատանքները բավականին բարդ էին. պետք է կառուցվեր ոչ միայն հյուրանոց, այլև ակումբ, ռեստորան, հարսանյաց սրահ, լողավազան և սրճարան,-ասում է ճարտապետ Հրաչ Պողոսյանը: Սկզբից կառուցվել է հյուրանոցը, հետո ակումբային մասն ու լողավազանը: Ավելի ուշ կառուցվել է նաև էստրադային դահլիճը, որը ուներ 1 000 նստատեղ: Իսկ ահա Ակումբային մասում կառուցվեց մեկ այլ դահլիճ՝ նախատեսված 300 հոգու համար: Շինարարությունը բավականին երկար է տևել: Այն կառուցվել է մաս-մաս: Շինարարության համար նախատեսված գումարները տրամադրվում էին Մոսկվայից, որտեղ մանրակրկիտ ուսումնասիրում էին ուղարկած բոլոր նախահաշիվները: -Լավ հիշում եմ, որ կառույցի վերջնական հաստատված գումարը 9.5 միլիոն ռուբլի էր: Ներկայիս փոխարժեքով դա կկազմեր մոտ 5 միլիոն դոլար, ինչը շատ փոքր գումար էր նման հսկայական կառույցի համար:
6
Շենքի ամենավերևի հարկում կար սրճարան, որի հատակը պտտվում էր: Մեկ ժամվա ընթացքում սրճարանը պտտվում էր իր առանցքի շուրջ` հնարավորություն տալով վայելել քաղաքի տեսարանը: Մարդիկ նախօրոք էին տեղեր պատվիրում այդ սրճարան հաճախելու համար: Իսկ բացվեցին ակումբային հատվածը, լողավազանը, դահլիճը: 1980 -ականների կեսերին համալիրն արդեն ամբողջությամբ պատրաստ էր: Երիտասարդական Պալատ կառուցելու միտումը եղել է տարբեր հանրապետություններից, մարզերից ժամանած երիտասարդների համար գողտրիք անկյուն ստղեծելն էր,որտեղ նրանք կշփվեն միմյանց հետ, սիմպոզիումներ, փառատոններ կազմակերպեն, սպորտով զըբաղվեն: Ցավոք սրտի 2004 թ.-ին Երիտասարդական պալատը վաճառվեց, որից երկու տարի անց` քանդվեց: Ճարտարապետը սրտի ափսոսանքով է նշում, որ այս կառույցը համարդակյին մրցանակի է արժանացել: -Երիտասարդական պալատի նախագծի համար մենք՝ ճարտարապետներս, սըտացանք Կոմերիտմիության համամիութենական մրցանակ, որը համարվում էր ԽՍՀՄ թվով երրորդ պատվավոր մըրցանակը: Անցյալ տարի Նյու-Յորքում լույս տեսավ «Սովետական Մոդերնիզմե գիրքը, որտեղ տեղ են գտել խորհրդային շրջանի մոդերն ոճի շենքերը: Ի թիվս այլ կառույցների, գրքում տեղ է գտել նաեւ Երիտասարդական պալատի շենքը: Իսկ արդեն սովորույթ դարձած առօրյան դադարեց իրականություն լինել, այլևս չէին հնչելու փոքրիկ սեղանների շուրջը նստած երիտասարդների շշնջոցներն ու սրահում հանկարծակի լցվող երաժշտության հոգեպար հնչյունները: 80-ականի երատասարդության համար գրեթե կատարելության հասնող հարմարավետություն էր ստեղծվել, որտեղ օրվա հգսերն ու հոգնածությունը կարելի էր թոթափել մի քանի վայրկյանում: Պետք է նշել, որ Երիտասարդական պալատի վայրում կառուցվելիք հյուրանոցային ճարտարապետական համալիրի շինարարության համար 2009 թ. Հոկտեմբերի 8-ին հայտարարվել էր ճարտարապետների մրցույթ: Նախագծի ներկայացման վերջնաժամկետը սահմանվել էր 2010 թվականի հունվարի 15ը: Նախագծեր էին ներկայացրել ավելի քան 1 000 ճարտարապետներ`60 երկրներից: Մրցույթին մասնակցում էին ճարտարապետներ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հունաստանից, Իսպանիայից, Իտալիայից, Գերմանիայից, Ճապոնիայից և այլն: Հաղթեց ճապոնացի ճարտարապետ Կիոկազու Արային` Arai Architects ընկերությունից։ Նրա ներկայացրած նախագիծն իր մեջ ներառում է ԻնտերԿոնտինենտալ–Հայաստան հյուրանոցային համալիրը, միջազգային գործարար կենտրոնը, բնակարանային համալիրը։ Նախագծով նախատեսված շենքերի պատուհանների 95 տոկոսը նայում են Արարատին։
Բացի դրանից, Արարատի երկու գագաթները ճարտարապետը նույնպես օգտագործել է իր նախագծում։ Գագաթներից մեկը՝ բարձրահարկ հյուրանոցն է, իսկ երկրորդը՝ բնակարանային համալիրը։ Ցավոք սրտի այս երևանցիները կորցրեցին ոչ միայն սիրենց սիրելի Կուկուռոզնիկը, այլև` նրան փոխարինող, ոչ հայկական, բայց հետաքրիր այս համալիրը, որն անհայտ պատճառներով այդպես էլ չկառուցվեց: Նյութը պատրաստեց Վարդ Գիշյանը
Թե ինչպես Տերյանը փրկեց Էջմիածնի գանձերը.
Այս փոքր-ինչ խորհրդավոր ու զարմանալի պատմությունը ծայր առավ 1914 թվականի ձմռանը, երբ Սարիղամիշի մոտ իրար բախվեցին ռուսական ու թուրքական բանակները։ Մեծ էր վտանգը, որ ռուսների անհաջողության դեպքում Էնվեր փաշայի հրոսակները կարշավեին մինչև Երևան։ Եվ վերահաս աղետից տագնապած` Ամենայն Հայոց Հայրապետ Գևորգ 5-րդը կայացնում է ծայրահեղ մի վճիռ։ Նա իր մոտ է հրավիրում եկեղեցու բարձրագույն հոգևորականներին և առաջարկում է Էջմիածնում պահվող բոլոր ձեռագիր մատյաններն ու թանկարժեք իրերը շտապ կարգով տեղափոխել Մոսկվա։ Որոշումն անսպասելի էր, տեղի ընտրությունը՝ առավել ևս։ Սակայն կաթողիկոսին հաջողվում է հիմնավորել, որ այդ պահին դժվար է գտնել առավել ապահով վայր։ Ու սկսվում է Էջմիածնի գանձերի տեղափոխման գործողությունը։ Գլխավոր պայմաններից մեկն էր՝ ամեն բան անել խստագույն գաղտնիության պայմաններում։
Բոլոր իրերն ամփոփվում են 147 խոշոր արկղերի մեջ ու կնքվում վեհափառի կնիքով։ Այնուհետև դրանք տարվում են կայարան և երեք վստահելի մարդկանց հսկողությամբ ճանապարհ են ընկնում դեպի Ռուսաստան։ Թանկարժեք բեռը Մոսկվա է հասնում 1915 թվականի փետրվարին։ Այնտեղ գործող հայկական կոմիտեի անդամներն արդեն տեղեկացված էին և անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ էին ձեռնարկել։ Դրանցից հիմնականը քաղաքում հարմար ապաստարան ընտրելու հարցն էր։ Երեք հնարավոր տարբերակներ էին առաջարկվել, բայց երբ հեռագրով հարցում էին կատարել Գևորգ 5-րդ կաթողիկոսին, վերջինս կտրականապես դեմ էր եղել արկղերը պահ տալ որևէ մասնավոր շինության մեջ և պատվիրել էր դրանք հանձնել Մոսկվայի Սուրբ Խաչ հայկական եկեղեցուն։ Բարեբախտաբար, գրավոր աղբյուրներում պահպանվել են այն մարդկանց անունները, ովքեր անմիջական մասնակցություն ունեցան հայկական մշակութային արժեքների փրկության գործին։ Այդ ցանկն ընդարձակ է։ Նշենք միայն նրանցից երկուսի անունը՝ Մոսկվայի հայկական կոմիտեի անդամ Ալեքսանդր Թորոսյան-Տարասովը՝ աշխարհահռչակ գրող Անրի Թրուայայի պապը, և նկարիչ Մարտիրոս Սարյանը։ Նրանք ևս կայարանում էին, երբ տեղ հասավ գնացքը։ Մեծ թվով կառքեր էին վարձվել։ Յուրաքանչյուր կառքում դրվում էր մի քանի արկղ, իսկ տեղի հայկական գաղութի երկուական անդամ պիտի բեռի հետ գնային մինչև եկեղեցի։ Սուրբ Խաչում եկեղեցական գանձերը պահպանելու համար առանձնացվել էին երկու խորանները։ Նախապես դրանց համար պատվիրվել էին պողպատե ամուր դռներ, բոլոր պատուհաններն արդեն կրում էին մետաղե փեղկեր։ Ու երբ բոլոր արկղերն ի վերջո անվնաս տեղ հասան, դռները կնքվեցին, ու սկսվեց երկարատև պահպանության ժամանակը։ Այն մոսկվաբնակ հայերը, ովքեր գիտեին դրա մասին, գիշերները քահանաների հետ հերթապահում էին եկեղեցու մոտ։ Երկու ամիսը մեկ անգամ խորանների դռները բացվում էին մի քանի ժամով՝ ձեռագրերը խոնավությունից փրկելու նպատակով։ Իսկ դրսի աշխարհում կատարվում էին աշխարհացունց իրադարձություններ։ Բոլշևիկյան հեղաշրջումը հաղթանակ էր տարել, եկել էր նոր իշխանությունը, և այդ նորերի շարքում էր նաև Պողոս Մակինցյանը, ով նշանակվել էր ՌՍՖՍՀ ազգությունների ժողկոմատում հայկական գործերի ժողկոմի տեղակալ։ Էջմիածնից բերված 147 արկղերի մասին նա չէր կարող չիմանալ։
7
Եվ ահա մի օր լուր տարածվեց, որ Մակինցյանը որոշել է հայ եկեղեցու հարստությունը դուրս բերել Սուրբ Խաչ եկեղեցուց ու տեղափոխել Մոսկվայի Ալեքսանդր Երրորդ կայսեր թանգարան (ներկայիս Պատմության պետական թանգարանը)։ Տեղեկությունը բուռն հուզումների ու զայրույթի պատճառ դարձավ հայերի շրջանում։ Բոլորն էլ հրաշալի գիտակցում էին, որ դա բացահայտ ոտնձգություն է ազգային արժեքների դեմ, և որոշեցին դիմադրել։ Հրավիրվեց հատուկ ժողով։ Վճռեցին, որ բոլորը մեկ մարդու պես ոտքի կկանգնեն ու կպաշտպանեն Էջմիածնի գանձերը։ Բայց մինչ այդ նպատակահարմար գտան մի փոքրիկ պատվիրակություն ուղարկել նրա մոտ և առաջարկել հեռու մնալ վտանգավոր արկածախնդրությունից։ Եվ ընտրված 5 պատվիրակներն ուղևորվեցին Մակինցյանի բնակարան։ Եվ հենց այստեղ էլ երջանիկ պատահականությունն օգնության հասավ անելանելի իրավիճակին։ Դեպքի ականատես Արսեն ավագ քահանա Սիմոնյանցը պատմում է, որ Մակինցյանի տան մուտքի մոտ նրանք հանդիպում են բանաստեղծ Վահան Տերյանին։ Ինչպես հայտնի է, Տերյանը ոչ միայն Մակինցյանի մտերիմ ընկերն էր, այլև այդ օրերին Համառուսաստանյան ազգությունների ժողկոմխորհի` հայկական գործերի գծով խորհրդականն էր։ Լսելով այցելության նպատակի մասին` բանաստեղծը մյուսների հետ ներս է գնում։ Ընդունելով անսպասելի հյուրերին, Մակինցյանը կրկին հաստատում է իր որոշումը՝ ասելով, թե իբր եկեղեցին խիստ անապահով վայր է, պահվող իրերը կարող են հափշտակության ենթարկվել, գրչագրերը կարող են խոնավությունից փչանալ, մինչդեռ նա կամենում է հայ ազգի մշակույթի այդ նշանավոր հիշատակարանների հետ ծանոթացնել ռուս բանվորությանը և գիտական աշխարհին, և այդ նպատակով մտադիր է տանել թանգարան ու նույնիսկ հայագետ Նիկողայոս Ադոնցին նշանակել ձեռագրերի բաժանմունքի վարիչ։ Հերթը Տերյանինն էր։ Վերջինս անցնում է հակագրոհի և սկսում է հակափաստարկների մի ընդարձակ շարք թվարկել՝ սկսած նրանից, որ հայ ժողովրդի սեփականությունը չի կարող դառնալ օտար երկրի ունեցվածք, և վերջացրած այն բանով, որ գերմանական զորքերն անցել են հակագրոհի ու կարող են նաև Մոսկվան գրավել։ Արսեն քահանան այսպես է վերհիշում բանաստեղծի խոսքերը. «Հիրավի, Պողոս, մեր ձեռագրերի համար ամենից ապահով վայրը հայոց եկեղեցին պետք է համարել, որովհետև տալտա տեղ է, ու ոչ ոք նրա վրա ուշադրություն չի դարձնում, նույնիսկ գերմանացիք, եթե Մոսկվան գրավելու լինեն։ Ես էլ կարծում եմ, որ թողնենք առայժմ այնպես, ինչպես կա, և ոչ մի տեղ չտեղափոխվենք»։ Պետք է նկատել, որ Տերյանը Մակինցյանի վրա մեծ ազդեցություն ուներ։ Եթե Մակինցյանն աչքի էր ընկնում իր անզուսպ բնավորությամբ, ապա հավասարակշռված Տերյանը գրեթե միշտ կարողանում էր գտնել ճիշտ փաստարկները և տարհամոզել ընկերոջը։ Նույնն էլ կատարվեց այս դեպքում։ Տեղի տալով ճնշումներին` Մակինցյանը համաձայնեց, որ արկղերը մնան եկեղեցում, թեև առաջարկեց, որ դրանք կնքված լինեն նաև Համառուսական գործադիր կոմիտեի առաջին քարտուղարի կնիքով։ Իսկ դա չարյաց փոքրագույնն էր։ Դժբախտաբար, Վահան Տերյանին վիճակված չէր ապրել մինչև այն օրը, երբ իր օգնությամբ փրկված գանձերը կրկին պիտի ճանապարհ ընկնեին դեպի Հայաստան։
Ըստ տեղեկությունների` 1922 թ. Ապրիլին Մոսկվայից Հայաստան հասավ 4060 ձեռագիր։ Այս անգամ բոլոր իրերը զետեղվել էին հատուկ այդ նպատակով պատրաստված թիթեղապատ 137 սնդուկների մեջ։ Կան պնդումներ այն մասին, թե նախկին 147 արկղերից 30-ն այդպես էլ անհետացել էին, և, որ դրանց մեջ եղել էին ամենաթանկարժեք իրերը։ Թե հատկապես ինչ էր կորստյան մատնվել, հստակ տեղեկություն չկա։ Փոխարենը՝ 1923 թ. սեպտեմբերի 5-ին «Խորհրդային Հայաստան» թերթում հրապարակվեց այսպիսի մի հաղորդագրություն. «1914 թվի տաճկական արշավանքի ժամանակ Մոսկվա տեղափոխված Էջմիածնի նախկին մատենադարան-թանգարանի ձեռագրերն ու հնությունները, որ վերջերս տեղափոխված էին Երևան և տեղադրված թանգարանում, Լուսժողկոմի կարգադրությամբ օգոստոսի 30-ին տեղափոխված են Էջմիածնի գիտական ինստիտուտի մատենադարանը։ Հնություններն եղել են 140 արկղ, որոնցից բացվել է 1-ը, որը պարունակում էր իր մեջ Այվազովսկու նկարները, որոնք կախվել են թանգարանի պատկերասրահում»։ Լուսանկարներում՝ Մոսկվայի Սուրբ Խաչ եկեղեցին, որտեղ թաքցրել էին Էջմիածնի գանձերը, Պողոս Մակինցյանը և Վահան Տերյանը։ ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ
Ինչպե՞ս ծնվեց Բեթհովենի «Լուսնի սոնատը»
Աղջիկը տասնութ տարեկան էր: Նա պաշտում էր երաժշտությունը և բավականին լավ դաշնամուր էր նվագում: Ջուլիետան որոշեց աշակերտել Բեթհովենին: Երեսնամյա կոմպոզիտորը առաջին հայացքից սիրահարվեց գեղեցկուհի Ջուլիետային: Կոմպոզիտորը հիանում էր Ջուլիետայով: Շուտով նրանց միջև մեծ սեր բռնկվեց: Բեթհովենը սկսեց կյանքին այլ աչքերով նայել: Ականջների հիվանդության հետ կապված` այդ ժամանակահատվածում Բեթհովենը խուսափում էր մարդկանցից: Նույնիսկ տանից դուրս չէր գալիս: Բայց Ջուլիետայի հետ ծանոթությունը նոր գույներով ներկեց կոմպոզիտորի կյանքը: Բեթհովենը երազում էր ամուսնանալ գեղեցկուհի Ջուլիետայի հետ: Երջանկությունը պարուրել էր կոմպոզիտորին: Ի պատիվ Ջուլիետայի` նա սկսեց գրել «Սոնատ` ֆանտազիայի ոգով» ստեղծագործությունը: Բայց այս զույգին վիճակված չէր լինել միասին: Այդ սերը հետագայում կեղեքիչ տանջանքներ պատճառեց հանճարեղ կոմպոզիտորին: Շուտով պարզվեց, որ Ջուլիետան հաշվենկատ է ու փառամոլ: Նա լքեց կոմպոզիտորին` ամուսնանալով արիստոկրատ կոմս Ռոբերտ Հալլենբերգի հետ: Անկախ այս փաստից` կոմպոզիտորը ողջ կյանքում խելահեղ ու ինքնամոռաց սիրով սիրեց Ջուլիետային: Ջուլիետային նվիրված սոնատը, որը Բեթհովենը սկսել էր գրել սիրով ու հիացմուքով տոգորված, ունեցավ հուսահատ ու ցասկոտ մեղեդիներով լցված շարունակություն ու ավարտ: Այդուհանդերձ, այս ստեղծագործությունը մեծ հռչակ ու հաջողություն ունեցավ: Սոնատի մոգական ելևէջները հմայում ու դյութում են ունկնդրին: Բեթհովենի մահից հետո նրա ընկերները նամակներ ու գրություններ գտան, որտեղ հանճարեղ կոմպոզիտորը գրում էր, թե իր համար որքան մեծ նշանակություն է ունեցել Ջուլիետան, և որ իրենց բաժանումից հետո իր կյանքը իմաստազրկվել է, դարձել անսեր ու անգույն: Այս սոնատը կոմպոզիտորի մահից հետո «Լուսնի» անվանեց կոմպոզիտորի ընկերը` Լյուդվիգ Ռելշտաբը, քանի որ նա, լսելով սոնատի գեղեցիկ մեղեդիներն, ակամա պատկերացրեց լճակ, որը փայլում էր լուսնի շողերի ներքո, իսկ լուսինը ժպտում էր երկնքում: Աղբյուրը՝ newsline.am
«Դե՛, սպասիր» մուլտֆիլմը պետական պատվեր է եղել
Լյուդվիգ վան Բեթհովենի հանճարեղ «Լուսնի սոնատն» առաջին անգամ հանդիսատեսի դատին է հանձնվել 1801 թվականին: Այդ տարիներին հանճարեղ կոմպոզիտորն արդեն վայելում էր իր երկրպագուների մեծ սերն ու հիացմունքը: Բայց հենց այս ընթացքում կոմպոզիտորի մոտ սկսեցին ի հայտ գալ լսողական խնդիրներ: Բեթհովենի լսողությունը օր օրի վատանում էր: Հիվանդության պատճառը մասնագետները պարզել չէին կարողանում: Շուտով ականջների ցավն ու տանջող խշշոցը սկսեցին հանգիստ չթողնել Բոթհովենին: Իսկ ինչպե՞ս ծնվեց Բեթովենի հանճարեղ ստեղծագործությունը` հանրահայտ «Լուսնի սոնատը»: 1800 թվականին Բեթհովենի կյանքում հայտնվեց երիտասարդ Ջուլիետա Գվիչարդին:
8
Interesnoznat.com-ը գրում է, որ սկզբնապես «Դե՛, սպասիր» մուլտֆիլմը պետական պատվեր է եղել. չինովնիկները որոշել էին «Դիսնեյի» մուլտֆիլմերին ադեկվատ պատասխան տալ և այն ժամանակի համար բավական լուրջ գումար էին տրամադրել։ «Սոյուզֆիլմ» կինոստուդիա հրավիրեցին երիտասարդ, հայտնի հումորիստների և խնդրեցին ինչ-որ ծիծաղելի բան ստեղծել։ Որոշվեց, որ սա կլինի ֆիլմ-«հետապնդում»։ Որոշելիս, թե ով ում ետևից է ընկնելու, ընտրվել են տարբեր կերպարներ. նախ՝ մտածում էին՝ աղվես և աքաղաղ, ապա՝ աղվես և նապաստակ. վերջնարդյունքում կանգ առան գայլի և նապաստակի վրա։ Այս մուլտֆիլմի պատմությունը սկսվել է մինչև առաջին թողարկումը։ 1969թ. Ռեժիսոր Գենադի Սոկոլովսկին նկարահանեց առաջին սերիան, որի գաղափարն ընկած է հայտնի սերիալի հիմքում։ Սակայն նրա ստեղծած գայլի և նապաստակի կերպարները գրաքննության ենթարկվեցին։ Խորհուրդ տրվեց արմատապես փոխել կերպարների իմիջը և հարստացնել դրանք. Ղեկավարությանը թվացել էր, թե գայլն ու նապաստակը շատ չար են, իսկ Սովետական Միության տարածքում ապրող երեխաներին բարի կերպարներ են պետք։ Նկարիչը փոփոխության չգնաց և հրաժար-
վեց հետագա աշխատանքից։ Հետագայում փոխվեց գրաֆիկան, հումորը, տարիքը, կերպարների արտաքին տեսքը, սակայն գլխավոր միտքն անփոփոխ մնաց։ Սոկոլովսկուց հետո շատ ռեժիսորներ հրաժարվեցին պարզ թվացող այս մտքից, իսկ Վյաչեսլավ Կոտենոչկինն ասաց՝ սրանում ինչ-որ բան կա։ Հետագայում նա պատմել է, որ նապաստակն իր մոտ հենց սկզբից ստացվել է կապույտ աչքերով, վարդագույն այտերով, առհասարակ շատ դրական կերպար։ «Իսկ գայլը երկար ժամանակ չէր ստացվում։ Հետո ես փողոցում մի տղայի տեսա, ով հենվել էր տան պատին։ Նա երկար սև մազեր ուներ, հաստ շուրթերին ծխախոտ կար, երևում էր փորը։ Ես հասկացա, որ գայլը հենց այդպիսին պիտի լինի»,- ասել է նա։ Ի վերջո, գայլը խոսեց Անատոլի Պապանովի ձայնով. ռեժիսորը ցանկացել էր այդ դերում Վիսոցկուն տեսնել, ով գործին էնտուզիազմով էր մոտեցել, նույնիսկ պատրաստվում էր գայլի համար երգ գրել, սակայն այստեղ ևս միջամտեց գրաքննությունը։ Վիսոցկուն ողջունելու համար առաջին սերիայում գայլը սուլում է «Вертикаль» երգի երաժշտությունը։ Նապաստակը խոսեց Կլարա Ռումյանովայի ձայնով։ Առաջին սերիայի ցուցադրությունից հետո
մուտֆիլմը մեծ հաջողություն ունեցավ։ 1969թ. սկսած յուրաքանչյուր տարի էկրաններին նոր սերիա էր հայտնվում։ Մի քանի անգամ ռեժիսորը պատրաստ էր վերջ դնել աշխատանքներին, սակայն զիջում էր բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքին։ Մուլտֆիլմը հասկանալի դարձավ երկրի բոլոր բնակիչներին։ Նրա ժողովրդականությունն ապացուցման կարիք չուներ։ Պապանովի մահից հետո քննարկվում էր մուլտֆիլմը «փակելու» հարցը, սակայն պարզ դարձավ, որ հնչյունային ռեժիսորը պահպանել է նրա բոլոր ձայնագրությունները, որոնք օգտագործվել են նրա մահից հետո։ Նոր սերիաներում կերպարներին նկարում էր ոչ թե Կոտենոչկինը, այլ նրա որդին։