CULTURE # 58

Page 1

Պետրոս Դուրյանի տարօրինակ երազն իր մահվանից երեք օր առաջ

Ինչպե՞ս Երևանի Պողոս-Պետրոս եկեղեցին «զոհ գնաց» «Մոսկվա» կինոթատրոնի կառուցման համար

“The Community Culture Foundation” 150 S. Glenoaks Bld. # 8047, Burbank, CA 91502 Email: culturefoundation@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáµ»ñï سñ·³ñÛ³Ý Chief Editor ROBERT MARGARYAN îÝûñ»Ý` سñï³ ü³ñÙ³Ýáí³ Director Marta Farmanova гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ òáÕÇÝ» гñáõÃÛáõÝÛ³Ý (è¸, ØáëÏí³) Computer typing and design Coxine Harutunyan (Moscow)

ÂÕóÏÇó` ²ñïÛáÙ ¶¨áñ·Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Artyom Gevorgyan (Yerevan)

Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:

»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2020


2

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը

Պետք է անդրադառնամ մեկ հարցի, որը տարիներ շարունակ համարել եմ ծեծված, բոլորի կողմից վաղուց ուսումնասիրված և ընկալված: Խոսքը գնում է Ա. Ս. Պուշկինի “Տազիտ” պոեմից վերցված “ТЫ ТРУС, ТЫ РАБ, ТЫ АРМЯНИН” արտահայտության մասին, որը արդեն վաղուց դարձել է Ադրբեջանի հակահայկական քարոզոչության մի մաս: Ինչու որոշեցի խոսել սրա մասին այսօր: Ժամեր առաջ բանավիճում էի մի դերասանի հետ, ով բողոքում էր ինչ-որ կայքում իր մասին վատ կարծիք արտահայտած մարդկանցից, նյութ էր տեղադրել, որտեղ ինքը անվանում է Ռուսաստանը ծակ նավ և տակը մարդիկ ինչ-որ կարծիքներ էին գրում: Մի խոսքով, սա չէ կարևորը: Մի աղջիկ այդ պոստի տակ գրում է, որ դերասանին նեղացնողների մասին է հավանաբար Պուշկինը ասել այդ խոսքերը: Ուշադրություն չէի դարձնի, եթե մեր դերասան ընկերը չլայքեր այդ քոմենթը: Ստացվում է, որ մի շարք մարդիկ, նույնիսկ ենթադրյալ էլիտայի ներկայացուցիչները չգիտեն թե իրականում ինչ է գրվել, ինչ կոնտեքստում և ինչ նշանակություն ունի: Գիտեք, դժվար թե ես լինեմ ձեր ամենակարդացած ֆրենդը, ոչ, Պուշկինի այս պոէմն էլ հաստատ կարդացած չէի լինի եթե չլիներ հենց այդ արտահայտությունը: Տարիներ առաջ լսելով, որ մարդ, ում ես շատ հարգում ու սիրում եմ ասել է նման բան, բնականաբար սկսեցի փորփրել և հեշտությամբ պարզեցի իրականությունը: Այժմ, որպիսի մենք, հայերս չկրկնենք ադրբեջանական քարոզչության այն մեսիջը, թե իբր Պուշկինը հայերի մասին նման բան է ասել, ես պետք է պարզաբանեմ, և եթե իմ 1.000-ից ավել ֆրենդերի մեջ գտնվի գոնե մեկը, ով հիմա ինձանից ա իմանալու սրա մասին, ուրեմն իզուր չեմ գըրում: “Ты трус, ты раб, ты армянин” արտահայտությունը ասում է ՈՉ ԹԵ Պուշկինը, այլ իր «Տազի» պոէմի հերոս, ազգությամբ չեչեն Գասուբը, ով բարկանում է իր տղայի, Տազիտի վրա, քանի որ տղան հրաժարվում է սպանել անպաշտպան վիրավոր թշնամուն: Այս մարդկային արարքը հայրը դիտարկում է իբրև վախկոտություն, երկչոտություն, քրիստոնյային (այսինքն անհավատին), այլ ոչ թե չեչենին վայել արարք: Սևագիր տարբերակում “армянин” բառի փոխարեն եղել է “христианин”, մաք-

րագրելուց, Պուշկինը փոխել է այն “армянин”-ի որպես քրիստոնյա բառի լիարժեք հոմանիշ: Բացի դրանից, այս երեք բառերը “трус”, “раб”, “армянин” օգտագործվում են առանձին-առանձին, այլ ոչ թե իբրև մեկ իմաստ արտահայտող բառեր, քանի որ “армянин” բառից առաջ չկա “-” նշանը, որը պարտադիր կլիներ, եթե հեղինակը ի նկատի ունենար, որ այս երեք բառերը ունեն նույնատիպ իմաստ: Այստեղ պարզապես թվարկվում են մի շարք հատկանիշներ, որոնք հեղինակի կարծիքով հարիր են անպաշտպան մարդ սպանել ՉՑԱՆԿԱՑՈՂԻՆ այսինքն նա կարող է լինել վախկոտ, նա կարող է լինել ծառա, նա կարող է լինել Հայ: Էսքան որ չալարեցի գրեցի, խնդրում եմ դուք էլ կարդացեք ու տարածեք այն տեղերում, որտեղ կարծում եք հնարավոր է չիմանան սրա մասին: Չի կարելի այսպես հեշտ ուտել ազրների կուտը ու մի բան էլ տարածել այս դեզինֆորմացիան, ներկա ու ապագա սերունդերի մեջ սերմանելով ատելություն 19-րդ դարի լավագույն պոետներից մեկի՝ Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի հանդեպ:

Խմորի գնդեր տաշտաքերից

Շնորհավոր ծնունդդ. սիրելի մարդ, հայի լավագույն տեսակ Այս Առավոտն ինչպե՞ս էր բացվում Չանախչիում… մինչև այն չարաբաստիկ հունիսի 17-ը: Սևակը պիտի դուրս գար իր այգին, եւ օդը պիտի լցվեր քնքույշ մեղեդիով. «Լո~ւյս, լո~ւյս զվարթ… Եվ ոչ թե լույս երեկոյի, Ի մտանել արեգական, Այլ լույս զվարթ արդար գոյի` Շաղաոտըն առավոտի…»: Իս ես, տանը ռադիոընդունիչի մոտ, պիտի ունենայի սևակյան պոեզիայի հենքով վարպետորեն հյուսած մի հրաշք կոմպոզիցիայի վայելքը, որ մատուցվում էր Սոս Սարգսյան, Շահում Ղազարյան, Վլադիմիր Աբաջյան դերասանական աստղաբույլի միջոցով: Բանաստեղծությունն այդ ինչքա~ն ճիշտ, ինչքա~ն լավ են զգում դերասանները, մե՛ծ դերասանները, և այս դեպքում նրանց կատարումը ընթերցում կամ ասմունք չես ասի. սա կերպավորված կատարում էր՝ հաճախ ձայների միացումով, սեւակյան ճիշտ ու տեղին շեշտադրումով, ամեն տողի ու բառի հետ դրանց ոգո՛ւ տրամադ-

րությունը բերող այն հնչերանգներով, որ Սեւակի մատուցած, սիրած կամ ատելի մարդը հիրավի բաց ափի պարզությամբ եկավ, ներկայացավ ունկնդրության ճանապարհով: Անգամ ունկնդրության ճանապարհով թվում է, պատկերը հետն էր, պատկերը մենք գծեցինք՝ ռադիոլսողներս, պատկերը գծեցինքնկարեցինք Սեւակին իմացողի չափով, Սոսի, Շահումի, Վլադիմիրի (թող ներեն այս մտերիմ գրելաձեւի համար) բերած գույներով, որ սեւակյան գունեղ երանգապնակից էին՝ շռայլ, անհատնում: Երանգապնակի այդ շռայլությունը միշտ էլ եղել է, բայց բարձատակի այդ գրքի մեջ բոլո՞րս ենք, արդյոք, ընդունակ եղել տեսնելու, զգալու, վերցնելու: Դերասանական այս հրաշալի եռյակը, Սոս Սարգսյանի դիրիժորությամբ, մեզ համար Սեւակ պատարագեց՝ կոմիտասյան պատարագի ա՛յն պարզությամբ ու խորությամբ, որ ամեն անգամ լսելիս թվում է, թե առաջին անգամ ես լսում: Այսպես լինում է, երբ բանաստեղծի հանդեպ խորն է սերը, վերաբերմունքն ու ակնածանքը, եւ նրան ներկայացնողը հեղինակին բարձրացնում, ավելի է ճանաչելի դարձնում իր կատարումով, վարպե՛տ կատարումով: «Մարդն ափի մեջ» ռադիոկոմպոզիցիայի պարագայում Պարույր Սեւակը ներկայացվեց Պարույր Սեւակի՛ մակարդակով՝ նրա զարմանքով ու հուզմունքով, նրա ուզելով ու չուզելով, նրա զայրույթով ու հիացմունքով: Ձայնն էր միայն, բայց դու տեսնում էիր սեւակյան կերպարներին ու Սեւակին իրեն: Ձայնն էր միայն, բայց դու տեսնում էիր դերասանական այդ հրաշալի եռյակի եւ՛ դիմախաղը, եւ՛ ձեռքերի տարածումն ու մատների պրկումը: Եվ նույնիսկ ճիշտ ու տեղին էր ռադիոյի ծրագրերի բաժնի կողմից նախատեսված մարզական մի փոքր հաղորդումով կոմպոզիցիան երկու մասի բաժանելը, որովհետեւ այն լարվածությունը, ագահորեն Սեւակ ունկնդրելու այն մեծ ցանկությունը, որ համակ ուշադրություն է դարձրել քեզ, մի փոքր դադար, իրոք, պահանջում էր՝ վերապատրաստելու քեզ սեւակյան շարունակվող հրաշքի ընկալմանը: Միակ ափսոսանքը, որ ունենում ես, համարյա մեկ ժամ տևող կոմպոզիցիան ընդամենը մեկ պահ թվալու պատրանքից է գալիս: Ի~նչ հանդարտ, գեղեցիկ երաժշտություն էր ընտրված՝ տեմպով համահունչ բանաստեղծությունների ոգուն, ի~նչ վարպետորեն էր կազմված գործերի հերթականությունը, որ թվում էր բազում սյուժեներով կառուցված պոեմ ես լսում: Սա եթե տեղափոխվեր պատկերային մատուցման ժանր, որեւէ պատկեր անպայմանորեն խանգարելու էր խոսքին: Եթե այստեղ մի պատկեր պետք էր, ուրեմն դա դերասաններն իրենք պիտի լինեին՝ իրենց աչքերը, դիմախաղը, շուրթի շարժն անգամ եւ` հայացքը: Դա պոետին ճի՛շտ իմացողի, նրա պոեզիան ճի՛շտ ընկալողի վարպետ, միայն վարպե՛տ մարդկանց կատարում էր, և երեքով մեզ համար նորովի ներկայացրին, թվում է՝ շատ ծանոթ, բայց դեռ այնքա~ն բացվելիք խորհուրդներ ունեցող Պարույր Սեւակ բանաստեղծին: …Իսկ այգում, այն չարաբաստիկ հունիսի 17-ից առաջ, կշարունակվեր քնքույշ մեղեդին. «Ես` զարթնած արդեն, Բայց դեռ անլվա, Հեղուկով մի կուց, Որ պարգևում է ձնհալն անխուսափ, Նախ զովացնում եմ դեմքն իմ` հիվանդի, Իսկ հետո` ամե~ն տեսակ հիվանդի` Մա՞րդ լինի, երկի՞ր, թե՞ հավատ,-մե~կ է…»:


3

Պատմություն այն մասին, թե ինչպես է Հրաչյա Աճառյանի կինը փրկում ամուսնու անտիպ ձեռագրերը Եղիշե Չարենցի անվան «Գրականության ու արվեստի» թանգարանում կա մի ցուցափեղկ, որտեղ ցուցադրվում են Եղիշե Չարենցի անտիպ ձեռագրերից պատառիկներ, որոնք թղթի կտորներ են, քայքայված, անընթեռնելի։ Թղթի այդ կտորտանքներում Չարենցի ոգին է, ժամանակաշրջանի կոլորիտը։ Իոսիֆ Ստալինը չէր բավարարվում միայն գրողի, մտավորականի ֆիզիկական ոչնչացմամբ, նա նաև պայքար էր մղում արդեն իսկ սպանված մտավորականի ստվերի, ձեռագրերի, անտիպ աշխատությունների, կտավների դեմ։ Եվ արդյունքում մեզ մնացել են միայն խոսակցություններ Չարենցի, Բակունցի մի շարք ստեղծագործությունների մասին, որոնք գրել էին, սակայն մեզ չհասան, այլ փտեցին ինչ-որ հողամասում, կամ էլ միգուցե հրաշքով մինչ օրս գտնվում են ինչ-որ նկուղում։ Ժամանակաշրջանն էր այդպիսին, և բավական է մեկ անգամ այցելել թանգարան, ուշադիր նայել Չարենցի այդ ձեռագրին, ու մոտավոր պատկերացում կկազմենք 1930-ականների մասին։ Սակայն այս դառն ժամանակաշրջանում եղան նաև հերոսներ, հերոսուհիներ, ովքեր կարողացան իրենց հզոր քայլով մի ամբողջ կոթող փրկել։ Ամեն ինչ սկսենք սկզբից․․․

Աղասի Խանջյանի սպանությունից հետո Հայաստանում սկսվեցին ձերբակալություններն ու գնդակահարությունները։ Այս ամենից չէր վրիպում անգամ Էջմիածինը։ 1938 թվականի ապրիլի 6ին Խորեն Ա Կաթողիկոսին խեղդամահ արեցին Վեհարանի իր բնակարանում։ Սա արդեն լուրջ ազդակ էր նաև առանձին կառույցներին, որ ստալինյան այս մսաղացը չէր խնայելու ոչ ոքի։ Ու տեսականորեն հոսանքի տակ ընկավ նաև Երևանի Պետական համալսարանը։ Մեկը մյուսի ետևից ձերբակալվեցին ու աքսորվեցին գրեթե նորաբաց համալսարանի անվանի դասախոսները։ 1937 թվականի հունիսի 27-ին ձերբակալվում է Զապել Եսայանը։

Նրան մեղադրում են ֆրանսիական հետախուզության լրտես լինելու մեղադրանքով։ Ձերբակալվում է փիլիսոփա, համալսարանի անվանի դասախոս Լևոն Արիսյանը, պրոֆեսոր Հրանտ Գալիկյանը, պատմաբան Հակոբ Զորյանը։ Այս ցանկը երկար կարելի է շարունակել։ «Տեռորիստների» ցանկում էր հայտնվել նաև Հրաչյա Աճառյանը։ 1937 թվականին խորհրդային իշխանությունները Երևանում անհիմն ձերբակալեցին Հրաչյա Աճառյանին և առաջադրեցին «հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական գործունեություն» ծավալելու մեղադրանքը։ Պարզ էր, որ Աճառյանին նույնպես նման շինծու մեղադրանքով պիտի ձերբակալեին։ Աճառյանը շատ կիսատ գործեր ուներ, սակայն նրա համար մեծ ցավ էր իր «Հայոց անձնանունների բառարանի» ձեռագիր տարբերակը։ Ձեռագրի փրկության մասին վկայում է Աճառյանի դուստրը՝ Քնարիկը, ով պատմում է իր մոր հերոսական արարքն ու ձեռագրի փրկության պատմությունը․ «1937թ․ Հրաչյա Աճառյանին ձերբակալում են, կնոջը՝ տիկին Սոֆիկին, վտարում են քաղաքից, բնակարանը կնքում՝ թողնելով միայն խոհանոցը ռուս աղախնու տրամադրության տակ։

Հերթական տեսակցության ժամանակ Աճառյանը խնդրում է կնոջը՝ փրկել իր անտիպ ձեռագրերից «Հայոց անձնանունների բառարանը»։ Տիկին Սոֆիկը, իր կյանքը մեծ վտանգի ենթարկելով, կարողանում է համոզել աղախնուն՝ թույլ տալ պատշգամբի լուսամուտի օդանցքից ներս սողոսկել կնքված բնակարան։ Տնային ծառայողը, նախապես լվացքի տեսք տալով, պատշգամբում սավաններ է փռում և տնից դուրս գալիս՝ ասելով, որ բռնվելու դեպքում ինքն անտեղյակ է։ Եվ տիկին Սոֆիկն իր խոշոր մարմնով մի կերպ սողոսկում է օդանցքից ներս։


4

Սենյակում եղած և ոչ մի ուրիշ արժեքավոր բանի ձեռք չտալով՝ վերցնում է միայն ձեռագիր մատյանը և նույն ճանապարհով, ավելի մեծ դժվարությամբ, մի կերպ դուրս ելնում։

ղավորը», իրականում երևի այդ ժամանակ, Աճառյանից զատ՝ տիկին Սոֆիկն էր գիտակցում այդ կոթողային աշխատանքի մեծությունը։

Եվ տանտիկինն իր սեփական տնից «գողություն» է անում։ Ձեռագիր մատյանը կապում է փորին, մի շաբաթ այդպես ման է գալիս՝ փնտրելով մի ապահով տեղ, վստահելի մարդու (այն ժամանակ վախենում էին նույնիսկ հարազատների հետ կապ ունենալ)։ Վերջապես մտաբերելով, որ Երևանի ծայրամասում՝ Բութանիա կոչվող թաղամասում, հեռավոր մի ազգական ունի՝ սեփական տնով ու այգիով, գիշերով մենակ, ոտքով հասնում է Բութանիա, թախանձագին խնդրում ազգականին՝ գիրքը թաքցնել։

Տանտերերը մի քանի տակ գիրքը փաթաթում են շորով, ապա՝ մոմլաթով, դնում մետաղյա արկղի մեջ և գիշերով թաղում մի ծառի տակ, որի պատճառով ծառը չի ջրվում, չորանում է, սակայն կյանք է տալիս գրքին։ Շուրջ 3 տարի հետո, երբ Հրաչյա Աճառյանն ազատվում է կալանքից, առաջին խնդիրն է լինում՝ տեսնել ձեռագիրը։ Տիկին Սոֆիկն Ավետիք Իսահակյանի հետ գնում և բերում է գիրքը՝ աշխարհի չափ երջանկություն պարգևելով ամուսնուն»։ (Հատված Քնարիկ Աճառյանի «Հրաչյա Աճառյանի կյանքի ու գործունեության չհրապարակված էջերից» հոդվածից։ («Հանդես Երևանի համալ-

սարանի», 1997 թ․, 1-ին համար):

Մեզ համար հիմա հեշտ է բացել այդ բառարանը, գտնել մեր անունը, կարդալ մեր անվան ստուգաբանությունն ու հիանալ, սակայն իրականում այդ բառարանի ձեռագրի փրկությունը շատ դժվար էր։ Իրականում հայ կնոջ հերոսական ոգին էր այդ փրկության «մե-

Պետրոս Դուրյանի տարօրինակ երազն իր մահվանից երեք օր առաջ

Երբեմն տեսնում ենք, որ իրարից տարբեր ժամանակաշրջանում ապրած երկու մտածողների մոտ կան կենսագրական նմանություններ։ Այդ համեմատականն է, որ առաջ է քաշել «անիծյալ պոետների» ավանդույթի մասին եզրույթը։ Նրանք պոետներ են, ովքեր լույս աշխարհ են գալիս ճիշտ ժամանակին, ովքեր կանգնում են հասարակության առաջ, խոսում նրանց կործանման մասին, մատնացույց անում հասարակությանը սպանող հիվանդությունները, հետո կամ սպանվում են այդ նույն մարդկանց կողմից, կամ էլ պոետի «հարցերը լուծում են» հիվանդությունները։ Հայ գրականությունը նույնպես չի վրիպում այս ավանդույթից։ Թերթելով մեր գրականության պատմության էջերը՝ մենք հանդիպում ենք մի շարք պոետների, ովքեր դեռ չհամտեսած կյանքի լուսաբացը՝ ստիպված են գրկելու սառը հողաթումբը։ Պետրոս Դուրյանը հայ գրականության այն հանճարեղ պատանիներից մեկն էր, ով իր թողած փոքր գրական ժառանգությամբ մինչ օրս իր բացառիկ տեղն ու դերն ունի։

Աշխարհը, մշակույթն ու արվեստը լի են առեղծվածներով։ Ռուս մեծ գրող Նիկոլայ Գոգոլը նշում էր, որ տաղանդը միակ բանն է, որ մարդը ստանում է Աստծուց․ ուստի պետք չէ տաղանդը զոհել ինչ-որ այլ բանի համար։ Գոգոլի նշածի հետ միգուցե շատերս համամիտ չլինենք, քանի որ մեր օրերում չենք հանդիպում այնպիսի տաղանդների, խենթերի, ովքեր ապրում էին 19-20-րդ դարերում։ Մյուս կողմից՝ այս առեղծվածային աշխարհն ավելի է բարդանում, երբ կողք կողքի համեմատում ենք մի շարք մտածողների, արվեստագետների կենսագրությունն ու թողած գրական ժառանգությունը։

Դուրյանի մահն այդ ժամանակի Սկյուտարի ողբերգություններից մեկն էր։ Այդ ողբերգության մասին շատ է գրվել, երբեմն շրջանցվել են ինչ-ինչ բացառիկ փաստեր ու տեղեկություններ։ Այդ փաստերը երբեմն առավել տարօրինակ են դարձնում Դուրյանի մահվան հանգամանքը։ Հայ ականավոր գրող, քննադատ և լրագրող Արշակ Չոպանյանը, իր գեղարվեստական ստեղծագործություններից զատ, զբաղվում էր նաև հայ մեծերի կյանքի ու ստեղծագործության մասին իր գրականագիտական ուսումնասիրություններով։ Թերևս, անգնահատելի է Չոպանյանի՝ Պետրոս Դուրյանին նըվիրված աշխատությունը, որում Չոպանյանն անդրադառնում է Դուրյանի և

Հեշտ չէր ժամանակաշրջանը և հեշտ չէր նաև հանճարեղ մարդկանց կյանքը։ Նրանք բանտի խոնավ պատերի տակ մտածում էին միայն մի բանի մասին․ «ինչպես փրկել ազգի համար կատարված աշխատանքը»։ Հիմա ժամանակները փոխվել են, հիմա այլևս չկան տիկին Սոֆիկի նման հերոսներ։ Չկան, քանի որ իրենց կողքին չկան նաև Աճառյաններ։ Սա այլևս հերոսների դարաշրջան չէ։ Այս ժամանակաշրջանում մարդ տեսակը դադարել է մտածել հերոսության մասին․․․․ Զ․ Շուշեցի


5

մորմես ծածկելով կուտեի ցամաք հացը»։

Իր մանկությունն այսպես հիշող Դուրյանին վիճակված էր տառապալից կյանքի հուշի հետ մեկտեղ՝ թողնել նաև փոքրածավալ, բայց հանճարեղ գրական ժառանգություն։ Եվ իր մոռացության վախից դրդված՝ մահվանից առաջ նա ցանկացավ, որ իր թաղումն ուրախ անցնի, որ հանկարծ չմոռացվի իր գոյությունը։ Եվ ժամանակին ավանդույթ կար, որ Դուրյանի գերեզմանի մոտ սիրահարները հավիտենական երդում էին տալիս իրար։ Դուրյանից մասունքներ կան ամփոփված նաև Հայաստանում, և ով գիտի, միգուցե Կոմիտասի անվան պանթեոնի այդ անկյունում սիրահարները հիմա իրար հավիտենական սիրո երդում են տալիս․․․․․ Դուրյանի եղբոր երազներին, որոնք նրանք տեսել էին բանաստեղծի մահվանից երեք օր առաջ․

Միգուցե․․․։

Ինչպե՞ս Երևանի Պողոս-Պետրոս եկեղեցին «զոհ գնաց» «Մոսկվա» կինոթատրոնի կառուցման համար

«1872թ. հունվարի 21-ին հինգշաբթիե ուրբաթ լուսանալու գիշերը Պետրոս Դուրյան կմեռնի, արտասովոր զմայլելի մահով մը, միշտ իբր մարմնացած խորհրդանշան մը, իբր գերազանց իսկությամբ արարած մը, իբր կենդանի քերթված մը։ Այդ աղետալի գիշերեն երեք օր առաջ երազ մը կտեսնե։ Երեք հոգևորականներ կերևան իրեն, որոնք զինքը հարսնիքի կհրավիրեն։ Ու մահվան անկողնին մեջ, հիվանդը տըխուր ժպիտով մը կմեկնե այդ հարսանիքը, որ «վերը պիտի կատարվի»։ Տարօրինակ զուգադիպությամբ մը իր հուղարկավորությանը երեք քահանաներ ներկա կգտնվին։ Պզտիկ Միհրանն ալ իր եղբորը մահվան գիշերը երազ մը կունենա, ոչ նվազ խորհրդավոր․ կտեսնե Պետրոսը, որ, իր պարսկական շալը ուսերուն առած, դանդաղելով դեպի տուն կուգա։ Միհրան քար մը կնետե անոր ու կսե՝ «Ինչո՞ւ գինովի պես կքալես»։ Եվ ահա Պետրոսը կապույտ աչքերով կնոջ մը կփոխվի, որ վերմակներու առջև կերկրպագե»։ (Արշակ Չոպանյան, երկեր։ Երևան, 1988 թվական) Այս ամենը կարդալուց հետո ևս մեկ անգամ համոզվում ես, որ պատահականություն չէ նաև այն տեսակետը, որ շատ ժամանակ գրողներին անվանում են նաև մարգարեներ, ովքեր աշխարհի ու կյանքի ապագա զարգացումը կան-

խատեսելուց ու գրելուց զատ՝ կարողանում են հասկանալ նաև իրենց ապագա մահվան առեղծվածը։ Եվ եթե երազների տեսության մեթոդներով վերլուծենք Դուրյանի ու իր եղբոր երազները, ապա հստակ տեսնում ենք սիմվոլներ, որոնք հուշում էին Դուրյանի առաջիկա վախճանի մասին։ Մյուս կողմից՝ այս երազների «կարիքը չկար», քանի որ բոլորին էր հայտնի, որ բանաստեղծի սրտում բույն հյուսած հիվանդությունը նրան պիտի տանի մինչև վերջ՝ մինչև մահ։ Չոպանյանն իր գրքում հետաքրքիր հուշեր է ներկայացնում նաև Դուրյանի մահվան նախորդ գիշերվանից, որին դեռ կանդրադառնանք մեր առաջիկա համարում։ Եվ Դուրյանի տաղանդից զատ՝ Չոպանյանին ու հանճարեղ սկյուտարցուն կապում է նաև մեկ թվական՝ 1872 -ը։ Այդ թվականին մահացավ Դուրյանը և ծնվեց Չոպանյանը։ «Երբ մանուկ էի, խաղալիք չունենալով՝ մորս գուլպա հյուսած ատեն կծիկովը կխաղայի, երբ խելահաս եղա՝ բազմոցին տեղ տախտակամածին վրա փռած հին գորգի մը վրա կնստեի, երբ պատանի եղա՝ շատ անգամ արցունքս

Համաշխարհային պատմության մասին խոսելիս անհնար է շրջանցել Սովետական Միությունը։ Բացառիկ պետություն, Երկրորդ աշխարհամարտ, գիտության վերելք, սպանված պոետներ, մինչ օրս գաղտնի ու չբացահայտված էջեր, աթեիզմ։ Լենինն աթեիստներ Կարլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի գաղափարների հետևորդն էր, ուստի անհնար էր պատկերացնել, որ Լենինի պետությունը կշրջանցի այդ թեման։ Աթեիզմի առաջին ծիլերը Ռուսաստանում ի հայտ եկան 1918 թվականի հունվարի 23-ին։ ՌԽՖՍՀ ժողկոմխորհը հրապարակեց դեկրետ, ըստ որի՝ եկեղեցին պետք է անջատվեր պետությունից։ Դեկրետի համաձայն՝ եկեղեցին զրկվում էր պետության կողմից ստանալ նպաստ։ Այդ ամենը չէր կարող չանդրադառնալ նաև Հայաստանի Հանրապետության վրա, որը 1920 թվականին դարձավ Խորհրդային Հայաստան։ ԽՍՀՄ-ում սկսեցին գործել աթեիստական խմբակներ, ու կարճ ժամանակ հետո հրապարակվեցին առաջին թերթերը։


6

պաստառի, իսկ ներքին չորսը՝ կրածեփի վրա։ Պաստառների վրայի նկարները պատկանում էին 19-րդ դարին, իսկ տակինները՝ հին ժամանակներին։ Ամենահինը պատկանում էր 6-րդ դարին կամ 7-րդ դարի սկզբներին։ Մինչ այդ որմնանկարները, եկեղեցու պատերը մերկ են եղել և կրածեփ չեն ունեցել։ Ստորին որմնանկարների վրա բուսական զարդեր են, իսկ մյուս շերտերի նկարները Պողոս և Պետրոս առաքյալների դիմանկարներն են։

Հայաստանում առաջին աթեիստական կազմակերպությունը ստեղծվեց 1927 թվականին՝ «Անաստված» անվամբ, որից մեկ տարի հետո էլ ստեղծվեց համանուն ամսագիրը։ «Անաստված»ը 1928-1933 թվականներին տպագրվում էր՝ որպես հանդես, իսկ 1933-1935 թվականներին՝ որպես թերթ։ Ամսագրի կարգախոսն էր՝ «Կրոնի դեմ պայքարը պայքար է սոցիալիզմի համար»։ Այս ամենին կամաց-կամաց սկսեցին փոխարինել «գործնական աշխատանքները»։ «Կրոնը և ալկոհոլը կուլտուրական հեղափոխության թշնամիներն են». այս լոզունգով սկսվող թերթը կարճ ժամանակ անց սկսեց լուսաբանել նաև տեղեկություններ այն մասին, թե ինչպե՞ս էին Հայաստանում քանդվում կամ փակվում եկեղեցիները և դրանց փոխարեն՝ կառուցվում, այսպես կոչված, «Կուլտուրայի կենտրոններ»։ Եվ տեսականորեն այս ամենից չէր կարող չվրիպել նաև Երևան քաղաքն ու Երևանի եկեղեցիները։ «Գեթսեմանի» մատուռի փոխարեն՝ կառուցվեց Օպերան, «Պողոս-Պետրոս» եկեղեցու փոխարեն՝ «Մոսկվա» կինոթատրոնը, «Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու փոխարեն՝ Եղիշե Չարենցի անվան դպրոցը։ Միգուցե հիմա շատերը թերահավատորեն մոտենան և չհավատան, որ այդ թվականներին Երևանում կային այդքան շատ եկեղեցիներ, սակայն այդ ամենի մասին փաստում են անգամ օտարազգի ճանապարհորդները, ովքեր ինչ-որ ժամանակ եղել են Երևանում։ Երևանի ամենաշքեղ և ամենահին եկեղեցին եղել է «Պողոս-Պետրոսը»։

Քրիստոսի Պողոս և Պետրոս առաքյալների անունները կրող եկեղեցին կառուցվել է 5-րդ դարում։ Նախնական վիճակում այն եղել է բազիլիկ, սակայն մի քանի անգամ վերանորոգվել է։ Եկեղեցին իր նախնական կառուցվածքից մի փոքր շեղվել է հատկապես 1679 թվականին Երևանում տեղի ունեցած մեծ երկրաշարժից հետո։ Եվ շատ ժամանակ նախորդ դարի ուսումնասիրողների մի մասը միտված էր այն կարծիքին, որ եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում, սակայն իրականում այն Երևանի ու Հայաստանի ամենահին եկեղեցիներից է։ Այդ եզրահանգմանը եկան մասնագետներն այն ժամանակ,

երբ 1930 թվականին եկեղեցու քանդումից հետո սկսեցին պեղումներ իրականացնել։ Այս ցավալի դեպքին դեռ կանդրադառնանք։ 1778 թվականին եկեղեցին հերթական անգամ վերանորոգվում է, և հատկանշական է, որ այդ աշխատանքների մասին եկեղեցու հարավային պատին արձանագրություն է արվել․ «Ի Թվի ՌՄԻԷ ողորմութեամբ Աստուածային նորոգեցաւ բոլոր տանիք Սուրբ Եկեղեցւոյս հանդերձ այլ ևս խախուտ տեղեօք, որք ի յորմունսն և ի նիւնսն էին արդեամբք և հոգացողոըթեամբ Տեառն Սիմէօն գերընտիր կաթողիկոսին ամենայն Հայոց և Սրբոյ Էջմիածնի, որ ի սոյնոյ քաղաքէս էր» (Թ․Խ․ Հակոբյան, «Երևանի պատմությունը»։ Երևան, 1971 թվական, էջ, 353)։

Այս արձանագրությունից տեղեկանում ենք, որ վերանորոգումը կատարվել է կաթողիկոս Սիմեոն Երևանցու անմիջական հսկողությամբ ու կաթողիկոսական միջոցներով։ Վերանորոգվել է տանիքը, ծածկն ու սյուները։ Վերանորոգման ամբողջական ծախսը կազմել է մոտ 95 թուման։ Եկեղեցին հերթական անգամ վերանորոգվում է 1820 թվականին։ Եկեղեցին հարուստ է եղել իր որմնանկարներով, որոնք արդեն իսկ փաստում են, որ այդ տարիներին Երևանում զարգացած է եղել որմնանկարչության արվեստը։ Ավագ խորանի երկու կողմերի պատերի հարթությունը պատած էր տարբեր ժամանակների որմնանկարների վեց շերտով, որոնցից վերին երկուսը՝

«Պողոս-Պետրոս» եկեղեցու գլխավոր մուտքը հյուսիսային կողմում էր, որի երկաթապատ երկփեղկ դուռը բերվել էր Բայազետից։ Դա Հին Բայազետի հայտնի բերդի դուռն է եղել։ Այժմ այդ դուռը պահվում է Երևանի պատմության թանգարանում։ Դուռը բերել է բայազետցի Մուխսի Սաքոն, ումից գնել է երևանցի Տեր-Վարդանը և նվիրել «Պողոս-Պետրոս» եկեղեցուն։ Եկավ 1930 թվականը։ Մի շարք եկեղեցիների հետ մեկտեղ՝ Երևանի ամենահին ու ամենաշքեղ եկեղեցին ևս պիտի քանդվեր։ Նրա տեղում կառուցվելու էր «Կուլտուրական կենտրոն», որն էլ ստանալու էր՝ ոչ ավել, ոչ պակաս, «Մոսկվա» անվանումը։ Մի շարք մտավորականներ ու անվանի մարդիկ ամեն ինչ անում էին, որպեսզի փրկեն եկեղեցին, սակայն անհնար էր պայքարել այդ համակարգի դեմ։ Ամենացավալին, սակայն, եկեղեցու որմնանկարների վիճակն էր, որոնք եկեղեցու քանդվելուց հետո մի երկար ժամանակ մնացին այդ տարածքում ընկած, փլատակների տակ։


7

Արխիվներում պահպանվել են հնագետ Աշխարհաբեկ Քալանթարի ու ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի դիմումները, ովքեր ամեն կերպ ցանկանում էին փրկել որմնանկարները, սակայն այդպես էլ ոչ մի հստակ պատասխան չստացան, և որմնանկարները երկար ժամանակ մնալով արդեն իսկ կառուցված կինոթատրոնի բակում, հետագայում տեղափոխվեցին մի շարք թանգարաններ։ Լավ է, որ գոնե եկեղեցու քանդման աշխատանքներից առաջ հատուկ հանձնաժողով է եղել, որ չափագրումներ է արել ու պահպանել է մի շարք մանրամասներ «Պողոս-Պետրոս»-ից։ Այժմ այս եկեղեցուց պահպանվել են միայն մի շարք ձեռագրեր, որմնանկարների պատառիկներ ու հրաշքով փրկված լուսանկարներ, որոնք պահպանվում են ինչ-ինչ արխիվների փոշոտ նկուղներում։ Եվ դրանք այդ շքեղ կառույցի միակ կենդանի հուշերն են, որոնց նայելիս՝ հասկանում ենք, թե ինչպե՞ս նախորդ դարը շատ կառույցների, մարդկանց, գաղափարների ու գրքերի հետ մեկտեղ՝ կործանեց նաև Երևանի զարդը՝ «Պողոս-Պետրոս» եկեղեցին։ ԱՐԱ ԶԱՐԳԱՐՅԱՆ

Ո՞ւմ էր պատկանում աղջկա հետ առաջին գիշերն անցկացնելու իրավունքը միջնադարում. դաժան ճշմարտություն պատմության խորքերից

Միջնադարն այն ժամանակաշրջանն է, որի հետ կապված բազմաթիվ միֆեր ու պատմություններ կան, որոնք հնարավոր չէ հասկանալ՝ մի՞ֆ են, թե՞ բացարձակ ճշմարտություն։ Այդ պատմություններից մեկն էլ փաստում է, որ միջնադարում աղջկա հետ առաջին գիշերն անցկացնելու իրավունքը չի պատկանել ամուսնուն, այլ պատկանել է լրիվ ուրիշ մեկին։ Ո՞ւմ։ Հատկապես ֆեոդալական Անգլիայում որոշ պատմաբաններ փաստում են, որ ֆեոդալները կամ այդ ժամանակաշրջանի արիստոկրատներն ունեին գրեթե անսահմանափակ իրավունքներ իրենց ենթակաների նկատմամբ։ Նրանք իրավունք ունեին անգամ առաջին ամուսնական գիշերն անցկացնելու իրենց ենթակայի կնոջ հետ, ու սա պետք է լրիվ նորմալ դիտարկվեր։ Ինչպե՞ս էր դա տեղի ունենում։ Եթե ֆեոդալն իմանում էր, որ իր ենթականերից մեկը պատսրատվում է ամուսնանալ, նա պարզապես այցելում էր իր

ենթակային ու ասում, որ ուզում է առաջին ամուսնական գիշերն անցկացնել նրա կնոջ հետ։ Ենթական ոչինչ չէր կարող անել, նրան մնում էր միայն համաձայնվել, քանի որ դա ֆեոդալի իրավունքն էր։ Սակայն նշվում է նաև, որ ֆեոդալը միայն առաջին ամուսնական գիշերվա իրավունքն ուներ ու դրանից հետո նա այլևս չէր կարող անկողին կիսել ենթակայի կնոջ հետ։ Սա է պատճառը, որ ենթականերն ամեն կերպ փորձում էին թաքուն ամուսնանալ ու չկանչել ֆեոդալին, որովհետև եթե նա բաց թողներ այդ օրը, այլևս չէր անհանգստացնի խեղճ գյուղացուն, ով պարզ է, որ չէր երջանկանում այն մտքից, որ իր կինը հենց առաջին ամուսնական գիշերը պետք է բաժին հասնի ուրիշին։ Սակայն արդյո՞ք այս ամենն իրոք միֆ չէ, այլ համապատասխանում է իրակա-

նությանը։ Բանն այն է, որ բազմաթիվ պատմաբաններ վստահեցնում են, որ իրականում սա միֆ է, ու այս միֆը, որը հատ-

կապես տարածված է Ամերիկայում, գալիս է սխալ թարգմանություններից։ Իրականում ֆեոդալի իրավունքը կոչվում է իր ենթակայի կնոջ հետ առաջին գիշերն անցկացնելու իրավունք, այլ իր աղջկա հարսանիքին ենթակայի ներդրումը վերցնելու իրավունք։ Այսինքն, եթե ֆեոդալն ամուսնացնում էր իր դստերը, ապա նրա բոլոր ենթակաները պետք է փորձեին իրենց ներդրումն ունենալ այդ հարսանիքում։ Այդ ներդրումը կարող էր լինել ոչ թե գումարի, այլ, ասենք, գյուղատնտեսական մթերքների ու այլ մեթոդներով։ Պատմաբանները վստահեցնում են, որ ահա այս իրավունքի մասին է խոսքը եղել, ինչը մեր օրերում աղավաղվում ու դարձնում են ինչ-որ վայրի ավանդույթներ, որոնց հեշտությամբ ենք հավատում, քանի որ չկա մեկն, ով կհաստատի կամ կժխտի այս լեգենդը։ Իրականում, իհարկե, երևի թե երբեք էլ չիմանանք, թե որն է ճշմարտությունը, բայց նաև չի կարելի բացառել, որ այս վայրի բարքերը տեղ են գտել միջնադարյան Անգլիայում և ոչ միայն։


8

Ո՞վ է աշխարհի միակ մարդը, որ թաղված է հենց Լուսնի վրա. բացահայտում ենք ամենաանսպասելի տիեզերական գաղտնիքը Չնայած Նեյլ Արմսթրոնգն առաջինն էր, որ Լուսին ոտք դրեց 1969թ.-ին, բայց նա չէր, որ արժանացավ Լուսնի վրա թաղվելու պատվին։ Ահա թե ով է աշխարհի միակ տղամարդն, ով թաղվել է Լուսնի վրա։ Յուջին Շումեյքեր՝ մարդ, ով միակն է աշխարհում, որ թաղվել է հենց Լուսնի վրա։ Սակայն ինչո՞վ է նա արժանացել այդպիսի պատվի։ Յուջին Մերլ Շումեյքերը ծնվել է 1928թ.ի ապրիլի 28-ին Լոս Անջելես քաղաքում: Նա եղել է ամերիկացի հայտնի գիտնական` երկրաբան, տիեզերագետ, աստղագետ: Շումեյքերը ամերիկյան աստղագիտության նոր ուղղության հիմնադիրներից է: Գիտնականը հայտնի է նրանով, որ բացահայտել է «ՇումեյքերԼեվի 9» անունը կրող գիսաստղը, որը

հարվածել էր մոլորակին: Յուջին Շումեյքերը աշխարհի միակ մարդն է, ում աճյունը թաղված է Լուսնի վրա: Նա մահացել է 1997թ.-ին Ավստրալիայում: Նրա աճյունը լուսնային ճանապարհորդության էին ուղարկել «Lunar Prospector» սարքի միջոցով: Իսկ հիմա՝ ավելի մանրամասն։ Ինչո՞ւ հենց նա արժանացավ այդ պատվին։ Յուջինը վստահ էր, որ Երկիր մոլորակ պարբերաբար մարմիններ են ընկնում, մահացած տիեզերական մարմիններ, ու երազում էր, որ ինքն էլ մի օր կհայտնվի Լուսնի վրա։ Ցավոք սրտի, նրա մահը վրա հասավ բախումից, բայց ոչ թե տիեզերական, այլ ավտոմեքենայի։ Ինքն ու կինը վթարի ենթարկվեցին։ Յուջինը մահացավ, իսկ կինը վնասվածքներ ստացավ։ Քանի որ գիտությունը պարտական էր Յուջինին նրա ունեցած մեծ ավանդի համար, բոլորը մտածում էին, թե ինչպես փոխհատուցեն այս մեծ գիտնականին։ Արդյունքում որոշում կայացվեց գոնե հետմահու իրագործել Յուջինի երազանքն ու նրա մահացած մարմինը տեղակայել Լուսնի

վրա։ 1997թ.-ին այդ առաքելությունը բարեխղճորեն իրականացվեց, և Յուջինի մարմինը հայտնվեց Լուսնի վրա՝ դառնալով միակ մահացած մարդու մարմինը, որ Երկիր մոլորակի վրա թաղվելու փոխարեն թաղվեց Լուսնի վրա։


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.