“The Community Culture Foundation” 150 S. Glenoaks Bld. # 8047, Burbank, CA 91502 Email: culturefoundation@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáµ»ñï سñ·³ñÛ³Ý Chief Editor ROBERT MARGARYAN îÝûñ»Ý` سñï³ ü³ñÙ³Ýáí³ Director Marta Farmanova гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ òáÕÇÝ» гñáõÃÛáõÝÛ³Ý (è¸, ØáëÏí³) Computer typing and design Coxine Harutunyan (Moscow)
ÂÕóÏÇó` ²ñïÛáÙ ¶¨áñ·Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Artyom Gevorgyan (Yerevan)
Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:
»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2020
2
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Աթեիզմի պրոպագանդան և վայրագությունները Խորհրդային Հայաստանում
1928-1935 թվականներին Խորհրդային Հայաստանում հրապարակվում էր «Անաստված» ամսագիրը։ Այն բացառապես ծառայում էր աթեիզմի տարածմանն ու պրոպագանդային։ Թերթում աթեիստական բանաստեղծություններ էին գրում հայ գրողները, հոդվածներով էին հանդես գալիս մի շարք մշակութային գործիչներ։ Թերթում աթեիստական հոդվածներից ու գրական ստեղծագործություններից զատ՝ առանձին սյունակ էին զբաղեցնում նաև Խորհրդային Հայաստանում աթեիստական խմբակների կատարած գործունեության մասին լուրերը։ Հոդվածագիրներն ու թերթի խմբագրական կազմը ջանք ու եռանդ չէր խնայում, որպեսզի մանրամասն ներկայացներ, թե ի՞նչ էր կատարվում գյուղերում։ Հստակ է, որ այդ պատմություններն ու թվերը մեծ մասամբ կեղծ էին, և թերթի բուն նպատակը հանրության մոտ տպավորություն ստեղծելն էր, որ Խորհրդային Հայաստանի գյուղերում ու քաղաքներում մարդիկ իրոք կամացկամաց հեռանում էին Աստծուց ու եկեղեցուց։
Սակայն մյուս կողմից՝ պարտադրանքի ժամանակաշրջան էր, ու բնակավայրերում մարդկանց մի մեծ խումբ ստիպված էր լծվել այդ գործին։ Թերթելով «Անաստված» ամսագրի էջերը՝ մենք հանդիպում ենք հետաքրքիր տեղեկությունների, որոնք մասնակի կեղծ լինելու հետ մեկտեղ՝ նաև մասնակի ճիշտ էին։ Աթեիստական ամսագրի էջերից տեղեկանում ենք, որ այդ թվականներին կազմակերպվում էին համատեղ քննարկումներ հայկական ու թուրքական գյուղերի միջև։ Մասնավորապես, «Անաստված» ամսագրի 1928 թվականի հունիս ամսվա համարից տեղեկանում ենք, որ ներկայիս Այգավան (նախկին՝ Ռեհանլու) և թուրքական Շիրազլու և Ղարալայի գյուղերի միջև տեղի է ունեցել ընդհանրական քննարկում-ժողով․
«Ռեհանլու գյուղի անաստվածների խմբակը կազմակերպել է դեռևս անցյալ տարվանից, և այժմ ընդգրկում է 32 անդամ և մոտ 40 համակրող հարևան գյուղերի գյուղացիներից և Շիրազլուի երկաթգծի բանվորներից, ուր մտադրություն կա կազմակերպել կից խմբակ։ Միաժամանակ խմբակը լայն ագիտացիա է մղում Շիրազլու և Ղարալայի թուրք գյուղերի բնակչության մեջ և նրան իր շարքերը ներգրավում։ Ստացվում են թերթեր և ամսագրեր, լինում են հակակրոնական պարապմունքներ ամիսը մեկ անգամ։ Զատկի առթիվ խմբակի անդամները կազմակերպել են շաբաթօրյակ՝ Վեդիի հեղեղման դեմ պայքարելու համար, և հակակրոնական հարց ու պատասխանի երեկո, որոնք դրական ազդեցություն են թողել գյուղացիների վրա»։
Հոդվածներից զատ, ամսագիրը ստանում էր նաև զանազան թղթակցական նյութեր։ Ճիշտ է, միամտություն կլինի հավատալ, որ այդ թղթակցություններն ու նամակներն իսկական են, սակայն, երբ հաշվի ենք նստում փաստերի հետ ու տեսնում, թե խորհրդային ժամանակաշրջանում մարդիկ որքան շատ էին մատնում միմյանց, ապա կարելի է նաև այս ամենի մեջ ճշմարտություն տեսնել։ Նույն թվականի նույն համարում կարդում ենք․ «Զոռով խաչ հանել է տալիս․․․․․Անցյալ օրը, երբ հասարակությունը լցված էր գյուղ-խորհրդի գրասենյակում, հանկարծ լսեցինք եկեղեցու զանգակի ձայներ, ու տարիքով մարդիկ սկսեցին
խաչակնքել երեսները։ Իսկ Տիգրան Սերոբյանը չխաչակնքվեց։ Հանկարծ դուրս եկավ Ջանգիր Մարկոսյանը և ստիպեց նրան, որ անպայման խաչակնքի երեսը։ Նա պատասխանեց, թե «Իմ քեֆս է, դու իրավունք չունես ստիպելու»։ Վրդովված Ջանգիրը սկսեց հայհոյել նրան, և եթե հարմար տեղ լիներ, կծեծեր։ Գյուղթղթ․ Բաղդասար Բաղդասարյան, Ղալթախչի-Փամբակ»։
Այս թղթակցական նամակ-հոդվածում արդեն իսկ տեսնում ենք, որ նշվում են հստակ անուն-ազգանուններ, բնակավայր։ Բողոք-մատնություններից զատ այլ հետաքրքիր լուրեր ևս տեղ էին գտնում ամսագրում։ Մասնավորապես տեղեկանում ենք, որ արդեն իսկ նախապես պլանավորվում և թերթի էջերում ամիսներ ու տարիներ առաջ հանրությանը տեղեկացվում էր, թե ո՞ր եկեղեցին պետք է քանդվի, ի՞նչ նպատակով և տեղում ինչ պետք է կառուցվի։ Ամսագրի վերոնշյալ համարի էջերում տեսնում ենք Հին Երևանում գտնվող Սուրբ Նիկոլայ մայր տաճարի լուսանկարը, որին կից գրված է․ «Սա այն եկեղեցին է, որի տեղը շուտով հրապարակ է լինելու»։ Հետաքրքրական է, որ ռուսական եկեղեցին քանդվեց 1931 թվականին և փաստացի եկեղեցին քանդելուց 3 տարի առաջ քանդողներն արդեն իսկ նախապատրաստում էին ժողովրդին, որ ապագայում Երևանում այլևս կանգուն չի մնալու ռուսական եկեղեցին։ Քանդվող եկեղեցիների հետ մեկտեղ՝ ամսագրում նախապես տեղեկացնում էին նաև այն եկեղեցիների ճակատագրի մասին, որոնք փակվելու են և դառնալու, այսպես կոչված, «կուլտուրական վայրեր»։ «Անաստված» ամսագրի 1928 թվականի ապրիլ ամսվա համարում տեսնում ենք, թե առաջիկայում ի՞նչ ճակատագիր է ունենալու Դսեղի եկեղեցին․ «Երկար ժամանակ է, ինչ Դսեղ գյուղում խոսվում էր ակումբ ունենալու մասին, սակայն շենքի կրիզիսի պատճառով այդ հարցին լուծում չէր տրվում։․․․․Ակումբի հարմար շենքը եկեղեցին էր, որը ենթարկված էր անգործության։
3
Մարտի 4-ին կայացած հասարակական ժողովում, որտեղ ներկա էին մոտ 200 գյուղացիներ, ի նկատի ունենալով, որ եկեղեցու շենքը փչանում է, բացի վնասից օգուտ չտալով, միաձայն որոշեցին եկեղեցին դարձնել կուլտուրական վայր, որով գյուղը կունենա թե լավ ժողովատեղի և թե ներկայացումների համար հարմար շենք և բեմ իր ընդարձակ դահլիճով…»։
նպատակները հանրության մտքում տեղադրելու և հասարակությանը ենթագիտակցորեն այդ նպատակներին տրամադրելու համար։ Սակայն բոլոր ժամանակներում ժողովրդի մի փոքր զանգված ունեցել է գիտակցություն և հենց այդ փոքր զանգվածն է ճանապարհ հարթել գաղափարական փոփոխությունների համար։
Երևանի պուրակներից մեկն անվանակոչվեց Լեոնիդ Ենգիբարյանի անունով
Այս նույն պատկերն էր ամսագրի գրեթե բոլոր համարներում, որոնց առաջին էջերում գրված հոդվածներից ու աթեիստական ստեղծագործություններից հետո հաջորդում էին լուրերն ու թղթակցությունները։ Եվ այս ամենը կարդալով՝ մարդիկ դառնում էին պրոպագանդայի զոհը։ Արդյունքում՝ այս մոդելը կարողացավ թմրության մեջ պահել միլիոնավոր ժողովուրդների մի քանի տասնամյակներ։ Արդյունքում՝ այս մոդելը կիրառվեց ամբողջ աշխարհում։ Արդյունքում՝ այս մոդելը կիրառվում է նաև հիմա։ Ու փաստացի բոլոր ժամանակներում թերթերն ու ամսագրերը ծառայել են սեփական
Երևան քաղաքի ավագանին այսօրվա՝ ապրիլի 28-ի իր նիստում որոշում կայացրեց Երևանի պուրակներից մեկն անվանակոչել Լեոնիդ Ենգիբարյանի անունով: Նշենք, որ շուտով այդ պուրակում կվերատեղադրվի նրա արձանը: Հարցը ներկայացրեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը: Նրա խոսքից հետո քաղաքապետ Հայկ Մարությանը նկատեց. «Ես կարծում եմ՝ այս ամենը կարելի էր ներկայացնել
ավելի ուրախ տոնով, որովհետև Լեոնիդ Ենգիբարյանը միշտ ժպիտ է պարգևել բոլորին»: Որոշման մեջ նշվում է. «1. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկի անկյունային հատվածի՝ Երևանի կրկեսին հարակից պուրակն անվանակոչել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կրկեսի հայ դերասան, մնջկատակ, ծաղրածու, գրող և թատերական ռեժիսոր Լեոնիդ Ենգիբարյանի անվամբ՝ «Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակ»: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»: Նշենք, որ Լեոնիդ Ենգիբարյանը ծնվել է 1935 թվականի մարտի 15-ին Մոսկվայում: Մինչև իր կյանքը կրկեսին նվիրելը՝ Ենգիբարյանը փորձել է միքանի այլ մասնագիտություններ: 1952 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է ձկնային տնտեսության ինստիտուտ, սակայն այնտեղ սովորել է ընդամենը կես տարի, ինչից հետո տեղափոխվել է ֆիզկուլտուրայի ինստիտուտ: Լեոնիդ Ենգիբարյանը մինչև 1950 -ականների կեսերը լավ արդյունքների էր հասել՝ որպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ: 1952-1953 թվականների մրցաշրջանում բռնցքամարտի Մոսկվայի առաջնությունում Ենգիբարյանը տանում է 9 հաղթանակ և պարտվում ընդամենը մեկ անգամ: Արդյունքում իր քաշային կարգում գրավում է 3-րդ տեղը: 1952 թվականին սկսելով երրորդ կարգից՝ 1954 թվականին արդեն առաջին կարգային բռնցքամարտիկ էր: 1955 թվականին Կրկեսային արվեստի պետական ուսումնարանում բացվում է կլոունադայի բաժին և Լեոնիդը ընդունվում է այդտեղ: 1959 թվականի հուլիսի 25-ին Նովոսիբիրսկի կրկեսում տեղի է ունենում արտիստի դեբյուտը:
4
1959 թվականին, ավարտելով ուսումնարանը, գալիս է Երևան և ընդունվում հայկական կրկեսախումբ: 1956 թվականից Ենգիբարյանը նկարահանվում էր ֆիլմերում: 1962 թվականին Հենրիկ Մալյանը և Լևոն Իսահակյանը արտիստին առաջարկում են կինոյում խաղալ ինքն իրեն. կրկեսի ծաղրածուի մասին ֆիլմը անվանեցին «Ճանապարհ դեպի կրկես»: 1964 թվականին Պրահայում տեղի ունեցած ծաղրածուների միջազգային մրցույթում Ենգիբարյանն արժանանում է առաջին մրցանակի: Նա մեծ հաջողությամբ հյուրախաղերով հանդես է գալիս ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Երևանից և Մոսկվայից բացի՝ Լեոնիդը սիրում էր նաև Պրահան, որտեղ չեխ կնոջից ծնվում է իր աղջիկը՝ Բարբարան: Կրկեսից բացի Լեոնիդ Ենգիբարյանը հանդես է գալիս մնջախաղի երեկոներով, գրում է արձակ ստեղծագործություններ, շարունակում նկարահանվել ֆիլմերում. Սերգեյ Փարաջանովի՝ «Մոռացված նախնիների ստվերները», Ռոլան Բիկովի՝ «Այբոլիտ-66», «Մանեժում պատանեկություն է», Վասիլի Շուկշինի՝ «Վառարան-նստարաններ», Թենգիզ Աբուլաձեյի՝ «Վզնոց իմ սերելիի համար» և այլն: Անձամբ արտիստի մասին նկարահանվում են մի շարք այլ ֆիլմեր: Ենգիբարյանը ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոնը՝ սկզբնավորելով ինքնատիպ, նոր՝ «ենգիբարյանական ուղղությունը»: Լավագույն ներկայացումներից են՝ «Աստղային անձրև», «Ծաղրածուի տարօրինակությունները»: Խոհափիլիսոփայական երանգ ունեն Ենգիբարյանի «Փողոցային ակրոբատ», «Քայլեր», «Ողջ ու մեռածը», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ», «Հովանոց», «Ջութակ», «Լույս ու ստվեր» և այլ մանրապատումներ: Լեոնիդ Ենգիբարյանը մահացել է 37 տարեկան հասակում 1972 թվականի հուլիսի 25-ին Մոսկվայում՝ իր դեբյուտից ուղիղ 13 տարի հետո նույն օրը: Արտիստի գերեզմանը գտնվում է Մոսկվայի «Վագանկովսկոյե» գերեզմանատանը: 2020 թվականի մարտի 15-ին Լեոնիդ Ենգիբարյանը կդառնար 85 տարեկան: «Չի կարելի բարձր պաշտոններ վստահել հումորից զուրկ մարդկանց». Լեոնիդ Ենգիբարյան:
Վլադիմիր Վիսոցկու «Ժենյա մայրիկը»
Եվգենյա Վիսոցկայա-Լիխալատովան հայտնի դերասան և երգիչ Վլադիմիր Վիսոցկու խորթ մայրն էր։ Ծագումով հայուհի այս կինը փոքրիկ տղայի համար փոխարինեց նրա մորն ու որոշիչ դեր խաղաց որդու ստեղծագործական ընտրության հարցում։ Եվգենյա Ստեփանի Վիսոցկայան (աղջկական ազգանունը՝ Մարտիրոսովա) ծնվել է 1918 թ. դեկտեմբերի 25-ին, Բաքվում, հայկական ընտանիքում։ Նրա ծնողներն աշխատում էին քաղաքի գործարաններից մեկում։ Երբ սկսվեց քաղաքացիական պատերազմը, Եվգենյա Վիսոցկայան տատիկի հետ միասին էվակուացվեց Աստրախան։ Երբ լրացավ աղջկա 16 տարին, նա ամուսնացավ Սերգեյ Ակոպով անվամբ մի օդաչուի հետ, սակայն վերջինս ողբերգականորեն զոհվեց Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ՝ Բեռլինի վրա առաջին թռիչքը կատարելիս։
1-2 տարի անց Մարտիրոսովան կրկին
ամուսնացավ Ներքին գործերի նախարարությունում աշխատող ինժեներ Ռոստիսլավ Լիխալատովի հետ, նույնպես ողբերգականորեն զոհվեց Բաքվում ծառայողական գործուղման ժամանակ։ Հենց երկրորդ ամուսնու ազգանունն էր Եվգենյա Ստեփանովնան կրում Վիսոցկի ազգանվանը զուգահեռ՝ մինչև իր կյանքի վերջին օրը։ Վլադիմիր Վիսոցկու հայրը՝ Սեմյոն Վլադիմիրովիչը, դարձավ Եվգենյա Ստեփանովնայի երրորդ ամուսինը։ Զույգը պաշտոնապես իր ամուսնությունը գրանցեց 1946թ. վերջին, չնայած նրանց առաջին հանդիպումը կայացել էր դեռևս 1942թ.։ Այդ ժամանակ Սեմյոն Վիսոցկին ամուսնացած էր իր առաջին կնոջ՝ Նինա Սերյոգինայի հետ, ով էլ հենց ապագա լեգենդի՝ ՎլադիմիրՎիսոցկու մայրն էր։ Սակայն ծնողների հարաբերությունները լավ չէին, և այդ ժամանակ հայրը՝ Սեմյոնը, հաստատապես որոշեց ամուսնալուծվել ու ամուսնանալ Եվգենյա Լիխալատովայի հետ։ Հենց այդ ժամանակ էլ այդ դեռևս փոքր Վլադիմիրը տեղափոխվեց ամուսինների մոտ ապրելու։ Մինչ Վիսոցկիավագը մասնակցում էր պատերազմին, Վիսոցկի-կրտսերը 4 տարի ապրում էր իր մոր հետ։ Եվ երբ արդեն Նինա Սերյոգինան նույնպես երկրորդ անգամ ամուսնացավ, ծնողները որոշեցին, որ Վոլոդյան պետք է ապրի հոր ու «Ժենյա մայրիկի» հետ, ինչպես հետագայում անվանում էր նրան, քանի որ խորթ հոր հետ նորմալ հարաբերություններ Վլադիմիր Վիսոցկին ի սկզբանե չուներ։ Նույնը, սակայն, չի կարելի ասել խորթ մոր մասին։ Նրա հետ ջերմ հարաբերություններ ձևավորվեցին հենց ամենաառաջին օրերից։ Հենց նա պնդեց, որ որդին ստեղծագործական գործունեություն ծավալի, ու հետագայում ամեն կերպ աջակցում էր նրան, քանի որ Վլադիմիրի ծնողները կտրականապես դեմ էին դրամատիկական խմբակի նրա պարապմունքներին։ Ասում են, որ Վլադիմիր Վիսոցկին այնքան էր սիրում Ժենյա մայրիկին ու այնքան նվիրված էր նրան, որ մկրտվեց Հայ Առաքելական եկեղեցում։
«Եվգենյա Ստեփանի Վիսոցկայա-Լիխալատովան՝ իմ երկրորդ կինը, Վոլոդյայի համար երկար տարիներ իսկական մայր եղավ։ Որդիս մեզ մոտ տեղափոխվեց ապրելու 1947թ. հունվարին։ Այդ ժամանակ ես ծառայում էի Գերմանիայում, Էբերսվալդ քաղաքում։ Տանը հաճախ շաբաթներով չէի լինում, քանի որ անընդհատ դասեր էին, դաշտային պարապմունքներ… Այնպես որ, Վոլոդյայի դաստիարակությամբ գրեթե ամբողջովին զբաղվում էր Եվգենյա Ստեփանովնան։ Նրանք հենց առաջին օրվանից ընդհանուր լեզու գտան, սիրեցին միմյանց, ինչի համար ես շատ ուրախ էի։ Ինչ-որ բանում, որպես մայր, Ժենյան նրա կողմից էր։ Օրինակ, երբ տղաս ցանկացավ ունենալ հայրիկի նման կոստյում ու կոշիկներ, կինս այնքան փնտրեց, մինչև գտավ համապատասխան արհեստանոց ու վարպետին, որ իմ կոշիկների նման կոշիկներ կարողանա կարել տալ տղայի համար։ Վոլոդյան իմ ու իր կոշիկները դրեց կողք կողքի ու համեմատեց, և երբ նկատեց, որ դրանք բացարձակ նույնն են, որդուս ուրախությանը չափ չկար։ Ու ուրախ-ուրախ գնաց լուսանկարվելու»,- հարցազրույցներից մեկում պատմել է Սեմյոն Վիսոցկին։ Ժենյա մայրիկի կյանքը ողբերգական պատահարի պատճառով ընդհատվեց։ 1988թ. իրենց իսկ 9-հարկանի շենքի տանիքից ընկած սառցակտորը կտրեց նրա կյանքի թելը 70-ամյակից 2 շաբաթ առաջ։
Մինչ այդ՝ 1980թ., ամուսիններն արդեն իսկ կորցրել էին իրենց միակ որդուն՝ Վլադիմիր Վիսոցկուն։ Նրա մահը մեծ ցավ էր Սեմյոնի ու Եվգենյայի համար։
Ինտրիգային և անսպասելի փաստեր աշխարհի ամենահայտնի կտավների մասին 1. «Համբույր», Գուստավ Կլիմտ
5
1907 թվականին Կլիմտը վերապրել է ստեղծագործական խուճապի ժամանակաշրջան: Ասում են, որ նա այս գործը նկարել է խիստ զայրույթի ժամանակ և կասկածել է իր աշխատանքին: Նա նույնիսկ խոստովանել է ընկերոջը գրած նամակում. «Ես չափազանց ծեր եմ, չափազանց նյարդայնանում եմ, կամ չափազանց նիհար եմ, բայց ինչ-որ բան այն չէ»:
դրանք: Ասում են, որ 1650 թվականին ինչ-որ մեկի մտքին «փչել է», որ այս նկարում պետք է անպայման դուռ լինի, և արդյունքում՝ դուռն արվել է հենց այն տեղում, որտեղ եղել էին Հիսուսի ոտքերը:
գալիս քո դեմքը: Այն բաղկացած է երկար, ուղիղ գծերից»: Դրա համար, ավելի ուշ ՄաքԿիբին դարձել է բնորդ գյուղացու դեմքի համար՝ պատկերված այս նկարում:
5. «Ճիչ», Էդվարդ Մունկ
7. «Երկրային հաճույքների պարտեզ», Հիերոնիմոս Բոսխ
«Ճիչը» սարսափ ֆիլմում մարդասպանների դիմակները ստեղծվել են Էդվարդ Մունկի հենց այս կտավից ոգեշնչված:
Նկարում կան բազմաթիվ իրական և ֆանտաստիկ կենդանիներ, բույսեր և մրգեր: Մի քանիսը պատկերված են իրական չափերով, իսկ մյուսները՝ շատ ավելի մեծ:
8. «Մոնա Լիզա», Լեոնարդո դա Վինչի
2. «Գերնիկա», Պաբլո Պիկասո Նկարիչը ոգեշնչվել է Times-ի «Գերնիկայի ողբերգությունը» վերնագրով հոդվածից, որը գրվել է Ջորջ Սթիրի կողմից և հրապարակվել է 1937թ. ապրիլի 27-ին: Դրանում նկարագրվել է, թե ինչպես է «Կոնդոր» լեգիոնը 1937թ. ապրիլի 26-ին հազարավոր ռումբեր գցել Գերնիկայի վրա՝ հիմնահատակ վերացնելով այն: Այս պատմական աշխատանքի ստեղծման համար Պիկասոյին ոգեշնչել է ցասման զգացողությունը:
6. «Ամերիկյան Գոթիկա», Գրանդ Վուդ
3. «Հիշողության հարատևություն», Սալվադոր Դալի Արվեստի քննադատ Դոն Ադեսը նշել է, որ «ճկված ժամացույցները տարածության և ժամանակի հարաբերականության անգիտակցական խորհրդանիշներն են», ուստի համարվում է, որ այս աշխատանքը հանդիսանում է պատասխան Ալբերտ Էյնշտեյնի Հարաբերականության տեսությանը:
4. «Խորհրդավոր ընթրիք», Լեոնարդո դա Վինչի
Այս նկարում չեն երևում Հիսուսի ոտքերը, սակայն ի սկզբանե Լեոնարդոն նկարել է
Նկարիչը մեկ անգամ ասել է իր ատամնաբույժ Բայրոն ՄաքԿիբիին. «Ինձ դուր է
Ինչպե՞ս չհիշել պատմության ամենահայտնի նկարը: Ամենամեծ հարցերից մեկը՝ կապված այս նկարի հետ. ո՞ւմ է նկարել դա Վինչին: Ոմանք ասում են, որ սա Լիզա Գերարդինին է՝ ֆլորենտինացի տիկին, ով ամուսնացել է Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի՝ նեապոլիտանացի բանկիրի հետ: Մյուսները պնդում են, որ դա եղել է կոմսուհի Կոնստանցա դ’Ավալոսը: Բայց վերը շարադրվածը միակ պահը չէ, որ տարակուսանք է առաջացնում: Մյուս առանձնահատկությունն այս նկարի այն է, որ կինը չունի ոչ հոնքեր, ոչ թարթիչներ: Իսկ Ֆլորենցիայի տիկնանց մոտ այդ սովորույթը շատ ավելի ուշ է առաջացել:
6
«Օծանելիք չօգտագործող կինն ապագա չունի». Կոկո Շանել
զգեստի տարբերակը, օգտագործված կտորեղենը, ծնկից փոքր-ինչ ներքև երկարությունը, ինչպես նաև այն փաստը, որ նման զգեստը սլացիկ է դարձնում ցանկացած կազմվածք, այն հավիտյան ժամանակից դուրս իր դարձրին: Այսօր արդեն բոլորը գիտեն Կոկոյի փոքր սև զգեստի մասին, որ պետք է լինի յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում: Կոկոն ասում էր, որ պետք չէ գումար, ժամանակ ու ուժեր ծախսել մի բանի վրա, որն արդյունքում քեզ հաճույք չի պատճառելու:
«Եթե ինչ-որ բանի մեջ կնոջ մատը խառն է, ես գիտեմ, որ ամեն ինչ լավ կլինի». Գաբրիել Գարսիա Մարկեսի հայտնի մտքերից…
4. Ես չեմ սիրում այն կերակուրը, որն իր մասին զգացնել է տալիս այն ուտելուց հետո:
Գաբրիել Շանելը կանանց վրայից հանեց կորսետը, բարեկրթեց սև գույնն ու ստեղծեց հեղափոխական օծանելիք: Այս լեգենդար կնոջ հմայքը նրա գեղեցկության, խելքի ու ֆանտաստիկ բնավորության մեջ էր, ուր ազատության նկատմամբ սերը համադրված էր միայնության հանդեպ անզուսպ մղման հետ: Նրան պաշտում և ատում էին միաժամանակ: Չէ՞ որ հասարակ մի ֆրազով նա կարող էր ոչնչացնել մարդուն: Իր կյանքում նա միշտ ղեկավարվում էր սկզբունքներով, որոնք նրան օգնում էին անխախտ պահել իր հատուկ, անկրկնելի ոճը: Նրան համարձակորեն կարելի է անվանել ժամանակակից գործարար կնոջ նախատիպ: Ստորև ներկայացնենք կյանքի 5 դասեր Կոկո Շանելից: Կոկո Շանելի կյանքը 1. Հաջողության հաճախ նրանք են հասնում, ովքեր չեն էլ կասկածում, որ հնարավոր է նաև ձախողում: Ինքնավստահությունը, վստահությունը սեփական տաղանդի ու ուժերի նկատմամբ հաջողության գրավականն է: Ոչ ոք քեզ չի նկատի, քանի դեռ դու ինքդ չհավատաս ու չսիրես քեզ: Օրինակ, Կոկոն երբեք ոչինչ չէր պատրաստում, ոչ թե՝ որովհետև չէր կարողանում կամ ծուլանում էր, այլ՝ որովհետև խոհարարությունը թողել էր նրանց, ովքեր պաշտում են այդ գործով զբաղվելը, իսկ ինքն իր էներգիան ուղղել էր իր սեփական բրենդի զարգացմանը: 2. Ինձ համար զզվելի է տեսնել սննդի այն քանակությունը, որն ուտում են ֆրանսիացիները: Կոկոն պաշտում էր շամպայնը, տաք շոկոլադը, պանիրն ու կրեկերները: Ամեն օր նա աշխատում էր ձկնկիթ ուտել ու կարմիր գինի խմել, որպեսզի մնա երիտասարդ ու գեղեցիկ: Ահա այսպիսի հավաքածու էր նախընտրում Շանելը ծերության դեմ: Սակայն նա երբեք մեծ չափաբաժիններով չէր ուտում ու դատապարտում էր գեր կանանց: Ինչպես մի անգամ նորաձևության հայտնի ամսագրերից մեկի լուսանկարչին ասաց Կոկոն, կարևորը ոչինչ չուտելն է: Իհարկե, պետք չէ այս արտահայտությունը տառացիորեն ընդունել: Շանելը նաև ասում էր, որ տղամարդու գրկում կարևոր է, որ քեզ թեթև թռչնակի նման զգաս, որպեսզի նա ցանկություն ունենա քեզ պահել իր ձեռքերի վրա: 3. Շքեղությունը պետք է հարմարավետ լինի, այլապես դա շքեղություն չէ: Մինչ Կոկո Շանելը սևը համարվում էր սգո գույն, բայց նրա կողմից հորինված
Բարձրաշխարհիկ ճաշերի ժամանակ Կոկոն հաճախ փորձում էր զանազան համադամ կերակուրներ, սակայն ընդհանրապես նախընտրում էր պարզ սնունդ: Իր խոհարարներին նա իր քմահաճույքներով չէր ծանրաբեռնում, այլ հանձնարարում էր ջեռոցում եփված կարտոֆիլ պատրաստել կամ ճաշի համար, ենթադրենք, շագանակներից խյուս: Նա նաև խստիվ արգելել էր որևէ կերակրատեսակի մեջ սոխ օգտագործել: Կոկոն ասում էր, որ ինքը չի սիրում ան կերակուրը, որն իր մասին զգացնել է տալիս այն ուտելուց հետո: Բարձրաշխարհիկ ընթրիքների ժամանակ նրա հետ նույն սեղանին երբևէ նստած մարդիկ ասում էին, որ նա էքսցենտրիկ, տարբերվող ճաշակ ուներ սննդի մեջ և տանել չէր կարողանում սուր կերակրատեսակի հոտը: Տապակած կողոսկրերի, կծու թանձրուքի, սոխի ու կծու լոբու հոտից նա իրեն վատ էր զգում: 5. Օծանելիք չօգտագործող կինն ապագա չունի: Կոկո Շանելի այս հանրահայտ արտահայտությունն արդեն իսկ խոսում է իր մասին: Այս կինը խելքահան էր անում բազմաթիվ տղամարդկանց, և բոլոր կանանց հորդորում էր օծանելիքը ցանել մարմնի այն հատվածներին, որը նրանք ցանկանում են, որ տղամարդիկ համբուրեն: Իր համար աշխատող քիմիկոսի հետ միասին նա օծանելիքի աշխարհում հեղափոխություն արեց` ստեղծելով ալդեհիդների հիմքով կայուն բույր: Այն լցված էր քառակուսի շշի մեջ, որն ավելի շատ բնորոշ էր տղամարդկային պարֆյումին, և նրա անուն էր՝ Շանել համար 5: Կոկոն ասում էր`եթե դուք ծնվել եք առանց թևերի, մի փորձեք խանգարել նրանց աճել: Եվ դա ճիշտ է: Իր կյանքի 87 տարիների ընթացքում մեծն Կոկոն իր անունը տվեց հագուստի մի ամբողջ ոճի, կոստյումի, Նորաձևության տան ու օծանելիքներին: Իր բնույթով անհանգիստ լինելով ու անընդհատ ինչ-որ նոր բան հայտնագործելու ցանկություն մշտապես ունենալով` նա նախ և առաջ ստեղծեց կանացի մի կերպար, որ մինչ այդ ոչ ոք երևակայել անգամ չէր կարող: Իր լեգենդը նա ստեղծել է սեփական ձեռքերով` ավելացնելով փաստեր ու կենսագիրներին անընդհատ շփոթության մեջ գցելով: Գաբրիել Շանելն առանց ափսոսանքի, ինչպես անպետք մի լաթի կտոր, իր կյանքից դուրս նետեց ամբողջ 10 տարի ու ոչ մի վայրկյան չափսոսաց դրա համար: Իր ճակատագրով նա ապացուցեց, որ ապագան անցյալից չի սերում, ցանկացած պահի յուրաքանչյուրը կարող է սկսել իր կարիերան կառուցել ամենասկզբից: Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը
Այս կոլումբիացի գրողի ստեղծագործությունները փառաբանեցին իսպաներենը: Նա գրականության չափազանց հետաքրքիր մի ճյուղի` կախարդական ռեալիզմի հիմնադիրն է: Այն իրենից գեղարվեստական մեթոդ էր ներկայացնում, ուր կախարդական տարրերը ներառված էին իրական, ամենօրյա կյանքի մեջ: Նրա ստեղծագործություններն իր ողջ կյանքի նման պարուրված էին միֆերով և հանելուկներով, լի էին կյանքով ու սիրով: Ինչպես ասում էր Մարկեսը, մեզ շրջապատում են անսովոր, ֆանտաստիկ բաներ, իսկ գրողները համառորեն մեզ պատմում են ոչ այնքան կարևոր, ամենօրյա իրադարձությունների մասին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեծ գրողի մտքերը մարդու և կյանքի բնույթի մասին, ուր սերը բոլորովին էլ վերջին տեղը չի գրավում: 1. Եթե հանդիպեք Ձեր իրական սիրուն, այն Ձեզնից ոչ մի տեղ չի փախչի ո՛չ մի շաբաթ, ո՛չ մի ամիս և ո՛չ էլ մի տարի հետո: 2. Ընտանեկան կյանքում շատ ավելի հեշտ է խուսափել աղետներից և խոշոր վեճերից, քան վիրավորական մանրուքներից: 3. Տարիքն այն չէ, թե քանի տարեկան ես, այլ այն, թե քանի տարեկան ես քեզ զգում: 4. Եթե ինչ-որ բանի մեջ կնոջ մատը խառն է, ես գիտեմ, որ ամեն ինչ լավ կլինի: Ինձ համար բացարձակ ակնհայտ է, որ կանայք են իշխում աշխարհին: 5. Ճաշի սեղանի շուրջ էլ կարելի է սիրել նույն կերպ, ինչպես անկողնում: 6. Կյանքն այն օրերը չեն, որոնք անցել են, այլ նրանք, որոնք հիշվել են: 7. Ամեն մի իր կենդանի է, շնչող: Պետք է միայն կարողանալ արթնացնել նրա հոգին: 8. Պետք է կարողանաս լսես այն երեխայի ձայնը, որը մի ժամանակ եղել ես, և ով դեռ ինչ-որ տեղ քո ներսում ապրում է: Մեր միջի երեխային լսելիս մեր աչքերը փայլում են: Եթե մենք այդ երեխայի հետ մեր կապը չկորցնենք, կյանքի հետ մեր կապն այլևս չի կտրվի: 9. Այդքան ջանք մի գործադրիր. Լավագույն բաներն անսպասելի են պատահում: 10. Ես գլխարկ չեմ կրում, որպեսզի ոչ մեկի առաջ չհանեմ: 11. Բարեհաջող ծերությունն այն է, որ կարողանաս պայմանավորվել քո սեփական միայնության հետ: 12. Կարողացիր գնահատել նրան, ով չի կարող առանց քեզ, և մի ընկիր նրա հետևից, ով երջանիկ է առանց քեզ: 13. Հեշտությամբ ձեռք բերված երջանկությունը երկար չի կարող ձգվել: 14. Հնարավոր է՝ Աստված ցանկանում է, որ մենք հանդիպենք ոչ այն մարդկանց, մինչև այն միակին հանդիպելը, որպեսզի հենց դա պատահի՝ մենք շնորհակալ լինենք: 15. Հասարակության կյանքում կարևորն այն է, որ կարողանա կառավարել վախը, իսկ ամուսնական կյանքում` ձանձրույթի հախից գալը:
7
17. Չկա մի այնպիսի դեղ, որն ունակ լինի բուժել այն, ինչ կարող է բուժել երջանկությունը: 18. Ժպտա. դժբախտությանը հաճույք մի պատճառիր: 19. Հնարավոր չէ սիրել ու հետո ոչինչ չզգալ: Կամ այն ժամանակ էիր խաբում, կամ հիմա: 20. Թույլ չտաս քեզ մեռնել` այդպես էլ չվայելելով սիրած մարդու հետ քնելու հաճույքը: Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆի Պետրոսյանը
Այվազովսկու «Նեապոլիտանական ծոց» նկարը Sotheby's-ի աճուրդում վաճառվել է 2,9 մլն դոլարով
Երեքշաբթի ավարտված Sotheby's աճուրդի տան կազմակերպած ռուսական գեղանկարչության ստեղծագործությունների առցանց աճուրդում հռչակավոր ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու (1817-1900) «Նեապոլիտանական ծոց» նկարը դարձել է թոփ լոտը: Աճուրդի տան կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ կտավը, որը ստեղծվել է 1878 թվականին, վաճառվել է գրեթե 2,3 մլն ֆունտ սթերլինգով (ընթացիկ փոխարժեքով 2,9 մլն դոլար), իսկ աճուրդի վերջնական հասույթը կազմել է 5,62 մլն ֆունտ (7,1 մլն դոլար), փոխանցում է ՏԱՍՍ-ը: Թոփ լոտի գնահատման արժեքը գերազանցվել է ավելի քան 2 անգամ: Այվազովսկու 1868 թվականի «Լուսնյակ գիշերով անցնող նավը» նկարը նույնպես իրացվել է գնահատման արժեքի զգալի գերազանցմամբ: Այն վաճառվել է 435 հազար ֆունտով (548 հազար դոլար), մինչդեռ գնահատվել էր 150-200 հազար ֆունտ (190-250 հազար դոլար): Կորոնավիրուսի առաջացրած հիվանդության համավարակով պայմանավորված՝ Sotheby's-ը եւ մյուս աճուրդի տները իրենց աճուրդներն անցկացնում են առցանց ռեժիմով:
Ֆրանսիացի օպերային երգչուհի Մարի Մեսպլեն կյանքից հեռացել է 89 տարեկան հասակում։ Այդ մասին կիրակի հայտնել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեսթերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Մարի Մեսպլեն փայլել է այնպիսի օպերային ներկայացումներում, ինչպես «Լակմե»-ն, «Սեւիլյան սափրիչը», «Հոֆմանի հեքիաթները»,գրել է նա։-Մեսպլեն կարող էր փոխանցել ամեն ինչ հստակ եւ զգայական եղանակով, նպաստում էր մեր մշակույթի առաջխաղացմանը համաշխարհային բեմերում։ Այդ նշանավոր կինը հենց նոր լքել է մեզ»։ Ինչպես մանրամասնում է BFMTV հեռուստաալիքը, Մեսպլեն մահացել է շաբաթ Տուլուզի իր բնակարանում ընտանիքով շրջապատված։
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնում կնշանակվի Մարինա Հակոբյանը
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնում կնշանակվի Մարինա Հակոբյանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: «Վաղը Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնում կնշանակվի Մարինա Հակոբյանը, ով մինչ այդ զբաղեցրել է Պատկերասրահի գիտական քարտուղարի պաշտոնը»,- ասաց Հարությունյանը: Հունիսի 16-ին Արման Ծատուրյանը դադարեցրել է ՀԱՊ տնօրենի պաշտոնում իր լիազորությունները:
Հունաստանում թանգարանները բացվում են երեք ամիս տեւած կարանտինից հետո
Կյանքից հեռացել է ֆրանսիացի օպերային երգչուհի Մարի Մեսպլեն
Բոլոր մշակութային հաստատությունները փակվել էին մարտի 13-ին: Մեկ ամիս առաջ սկսեցին աշխատել հնագիտական հուշարձանները, այդ թվում՝ Ակրոպոլիսը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Թանգարանների բացման օրը վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մշակույթի եւ սպորտի նախարար Լինա Մենդոնիի հետ միասին կայցելի Հին Աթենքի Ագորայի հնագիտական տեղանք եւ թանգարան: «Փակ թանգարաններով երեք ամիսը երկար ժամա-
նակ է: Դրանք բացվում են երկուշաբթի, հունիսի՝ 15-ին, եւ սպասում են բոլորիս: Սա երկրի մշակութային ենթակառուցվածքի վերագործարկման երկրորդ կարեւոր քայլն է: Դրան նախորդել էր հնագիտական հուշարձանների բացումը, որոնք օրինակելի էին COVID-19-ից աշխատակիցների եւ այցելուների առավելագույն պաշտպանության ապահովման առումով»,- հայտարարել է մշակույթի նախարարն առաջիկա իրադարձության հետ կապված: Բոլոր թանգարաններից պահանջվում է կատարել աշխատողների եւ այցելուների անվտանգության եւ առողջության պահպանման արձանագրությունները: Այցելուները պետք է 1.5 մ հեռավորություն պահպանեն, իսկ փակ տարածքներում՝ 2 մետր, պաշտպանիչ դիմակներ կրեն: Թանգարանի տարածքում գործող սրճարաններն ու ռեստորանները կաշխատեն սննդի վերաբերյալ ցուցումների համաձայն, յուրաքանչյուր օգտագործումից առաջ սեղաններն ու աթոռները կախտահանվեն: Խանութների աշխատանքը կարգավորվում է առեւտրային տարածքների համար սահմանված ցուցումներով: Կորոնավիրուսի համավարակի հետ կապված սահմանափակող միջոցառումների մեղմացման նոր փուլը գործունեության եւ ծառայությունների մի շարք տեսակների վերսկսում է ենթադրում հունիսի 15-ից: Մասնավորապես, կսկսեն գործել մասնագիտական վերականգնողական եւ աջակցության ծառայությունները հաշմանդամություն ունեցող անձանց համար, կբացվեն մարզադահլիճները եւ ֆիթնես կենտրոնները, զվարճանքի այգիներն եւ թեմատիկ պարկերը, կսկսեն գործել Աթենքի եւ Սալոնիկի օդանավակայանները, որոնք թռիչքներ կիրականացնեն մի շարք երկրներից, որտեղ համաճարակաբանական իրավիճակն արդեն բարելավվել է: Կբացվեն նաեւ սեզոնային հյուրանոցները:
Թուրքերը ցանկանում են Սուրբ Սոֆիայի քրիստոնեական սրբապատկերները փակեն մզկիթ դարձնելուց հետո Թուրքիայում շարունակվում են ուղղափառ քրիստոնյաների ամենահայտնի եկեղեցին մզկիթի վերածելու ակտիվ խոսակցությունները։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգից հետո, թե արդեն ոչ մի արգելք չկա Սուրբ Սոֆիան դարձնել մզկիթ, թուրքական կրոնական կազմակերպությունները իրա հերթ չտալով խոսում են այդ հրաշալի նախաձեռնության մասին։ Սակայն ուշագրավ է, որ արդեն հայտարարում են, որ Սուրբ Սոֆիայի պատերին գտնվող քրիստոնեական շքեղ սրբապատկերները փակվելու են, քանի որ պատկերների ներքո նամազ չի կարելի անել։ Նշենք, որ Բյուզանդիայի Կոստանդին կայսեր կողմից հիմնադր-ված եւ ուղղափառների ամենահայտնի տաճարի համբավը կրող Սուրբ Սոֆիան Կոստանդնուպոլսի գրավումից հետո 16րդ դարում վերածվել էր մզկիթի, իսկ արդեն Թուրքիայի հանրապետության հիմնադրումից հետո 1934 թվականին այն վերածվել է թանգարանի։
Էնն Հեթուեյը, Ռոբերտ դե Նիրոն և Քեյթ Բլանշետը հանդես կգան ռեժիսոր Ջեյմս Գրեյի մանկության մասին պատմող Armageddon Time ֆիլմում
8
Հոլիվուդյան դերասաններ Էնն Հեթուեյը և Ռոբերտ դե Նիրոն կմիանան Armageddon Time ֆիլմի դերասանական կազմին, գրում է Daily Mail-ը։ Armageddon Time ֆիլմում ավելի վաղ հաստատվել էր «Օսկար» մրցանակի դափնեկիր Քեյթ Բլանշեթի դերակատարումը։ Deadline-ի տվյալներով՝ ֆիլմն այժմ կարող է «պարծենալ դերասանական կազմով», որոնց թվում են՝ Էնն Հեթուեյն ու Ռոբերտ դե Նիրոն, ինչպես նաև լեգենդար դերասան Դոնալդ Սազերլենդը և «Աստղային պատերազմներից» հայտնի Օսկար Այզեքը։ Ֆիլմի սցենարիստը և ռեժիսորը Ջեյմս Գրեյն է ֆիլմի պատմության հիմքում 1980-ականներին Գրեյի մանկությունն է։ Քվենտին Տարանտինոյին մեղադրել են ռասիստ լինելու և ֆիլմերում «նեգր» բառը հաճախ օգտագործելու համար
Համաշխարհային ճանաչում ունեցող սկանդալային ռեժիսոր Քվենտին Տարանտինոյին ռասիստ են անվանել, հայտնում է Yahoo News-ը։ Աղբյուրը մանրամասնում է, որ ռեժիսորի դեմ նման մեղադրանք է ներկայացրել «Ստրկության 12 տարի» ֆիլմի սցենարիստ Ջոն Ռիդլին։ Հայտնի է, որ նրա հայտարարության հիմնական պատճառը Տարանտինոյի կողմից իր ֆիլմերում «նեգր» բառի հաճախակի օգտագործումն է։ Ռիդլիի կարծիքով՝
Տարանտինոն կարծես որոշակի հաճույք է ստանում այդ բառի կիրառումից։ Լրագրողների գնահատականներով՝ այդ բառը ռեժիսորի «Ջանգոն ազատված» ֆիլմում օգտագործվել է 110, «Նողկալի ութնյակում»՝ 47 և «Ջեքի Բրաուն»-ում՝ 38 անգամ։ Լեգենդար «Քրեական ընթերցվածք» կինոնկարում հերոսները հիմնականում օգտագործում են «մեռած նեգրերի պահեստ» արտահայտությունը։ Հաղորդվում է, որ հենց Ռիդլին է կոչ արել դադարեցնել «Քամուց քշվածները» ֆիլմի ցուցադրությունը, քանի որ այն «ռասիստական» է։