Culture World # 65

Page 1

“The Community Culture Foundation” 150 S. Glenoaks Bld. # 8047, Burbank, CA 91502 Email: culturefoundation@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáµ»ñï سñ·³ñÛ³Ý Chief Editor ROBERT MARGARYAN îÝûñ»Ý` سñï³ ü³ñÙ³Ýáí³ Director Marta Farmanova гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ òáÕÇÝ» гñáõÃÛáõÝÛ³Ý (è¸, ØáëÏí³) Computer typing and design Coxine Harutunyan (Moscow)

ÂÕóÏÇó` ²ñïÛáÙ ¶¨áñ·Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Artyom Gevorgyan (Yerevan)

Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:

»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2020


2

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Ինչպե՞ս թուրքերը թալանեցին ու կողոպտեցին Սեբաստիայի Սուրբ Նշան վանքը 1915 թվականի ցեղասպանությունը, ֆիզիկական ոչնչացումից զատ, նաև հոգևոր ու մշակութային արժեքների ցեղասպանություն էր։ Մի կողմից՝ կտրվում էր Արևմտյան Հայաստանի մտավորականության միտքը, իսկ մյուս կողմից՝ ոչնչացվում էին մշակութային ու հոգևոր կառույցներ, որոնք բացառիկ էին ու ճարտարապետական տեսանկյունից յուրահատուկ։ 1915 թվականից հետո ամայացավ նաև Սեբաստիայի Սուրբ Նշան վանքը, որը համարվում էր Հայոց միջնադարյան ամենահզոր եկեղեցական համալիրներից մեկը։ 11-րդ դարում կառուցված վանքը հարուստ էր նաև իր մատենադարանով ու հոգևոր բացառիկ նմուշներով։ Վանքի եկեղեցիներից բացառիկ էր Սուրբ Կարապետ եկեղեցին, որն ըստ ավանդության՝ հիմնել էր Գրիգոր Լուսավորիչը։ Լուսավորչի հիմնած եկեղեցին հիմնովին վերակառուցվեց 19րդ դարի երկրորդ կեսին։ Վանքը հայտնի էր նաև իր դպրոցով։ Վանքն իր վերելքն ապրեց 1912 թվականին, երբ այդտեղ տեղափոխվեց և սկսեց գործել Սանասարյան վարժարանը։ Սակայն 1915 թվականին թուրք թալանչիների աչքից չվրիպեց նաև վանքն ու վարժարանը։ Սանասարյան վարժարանի ուսուցիչների մեծ մասը նահատակվեց ցեղասպանության ժամանակ։ Վանքն էլ իր հերթին՝ թալանվեց և դադարեց պահպանել իր գոյությունը։ Սեբաստիայի Սուրբ Նշան վանքի թալանի մասին բացառիկ տեղեկություններ է տրամադրում Նյու Յորքում տպագրված «Ալիս» պարբերականը։ Պարբերականն ունեցավ 10 տարվա կյանք (1925-1935), սակայն յուրաքանչյուր համարը բացառիկ տեղեկություններ էր տրամադրում ցեղասպանության ժամանակաշրջանում Արևմտյան Հայաստանում իրականացված թուրքական վայրագությունների մասին։ Ամսագրի 1929 թվականի բացառիկ համարում փաստեր ու տեղեկություններ կան Սուրբ Նշան վանքի ավերման մասին․ «Մեր ձեռքը գտնուած գրաւոր անժխտելի փաստաթղթերը կը հաստատեն որ Ս․ Նշան Վանքը Յունվար 18, 1915 կիրակի օրը՝ մինչեւ կէս գիշեր՝ պարպուած է։ Սեբաստիա հասած՝ 700 ռուս գերիները բնակեցնելու համար։ Սանասարեան Վարժարանը, որ վանքին մէջ հաստատուած էր, քաղաք՝ Պէլոյեանի տունը փոխադրուած է այդ օրը։ Վանքին բոլոր Սենեակները պարպուած էին։ Գոյքերը լեցուցած էին եկեղեցիներուն մէջ։

Հետեւեալ օրը՝ Երկուշաբթի՝ 40 աչք տեղեր տրամադրուած էին թուրքերուն։Մայր եկեղեցւոյ, Ս․ Սարգիսի, Ս․ Փրկչոյ, Ս․ Մինասի եկեղեցիներուն գոյքերն ու արժէքաւոր իրեղենները՝ շուրջառներ, հին եւ նոր արժէքաւոր վարագոյրներ, եկեղեցական սպասներ, Տէֆթէրտարի ներկայութեան, «Թաֆսիէ Գօմիսիօնի» գող անդամները՝ ոչինչ գներով՝ աճուրդով վաճառած են։ Իսկ ծաւալով փոքր՝ և գրպան սեղմելիք՝ արժէքաւոր բաները արդեն իրենք գրպանած էին։ Յետոյ ձեռք զարկին՝ Ս․ Նշան Վանքին։ Յունուար 19, 1915 պահարանէն զատ սենեակներուն եւ եկեղեցիներուն մէջ գտնուած գորգ, կարպետ, եկեղեցական թանկագին սպասները, արծաթեղէն, ոսկեղէն իրեղէնները, վարագոյրներ, շապիկներ, շուրջառներ ձեռագիր եւն․ արժեքաւոր գրքեր, արդեն բերած էին քաղաք՝ «Թասֆիէ Գօմիսիօնին» եղած տեղը։ Վանքը՝ ամէն տեղ՝ քննելէ յետոյ, «Վանքին պահարանը» չէին գտած։ Պահարանին փոքր պատուհանը նշմարեր էին և պատուհանին տակէն, քարէ պատը քանդելով բանալ ուզած էին։ Մուամմէր՝ հասկցած էր որ բանալին մնացող հայերուն քով է եւ անոնցմէ պահանջած էր։ Անոնք իրենց քով չըլլալը յայտնած էին։ «Էմվալը Մէթրուքէ Թասաֆիէ Գօմիսիօնին» նախագահը՝ պաշտօնագրով մը Սեբաստիա մնացող ականաւոր հայ մը Ս․ Նշան կանչած է եւ մահուան սպառնալիքով, պահարանին դուռը ցոյց տրուիլը պահանջած է։ Ան ալ վախէն, ստիպուած՝ դուռը ուր ըլլալը ցուցուցած է»։ («Ալիս» ամսագիր, Նիւ Իւորք, 1929 թվական, բացառիկ թիւ։ «Ինչպէ՞ս կողոպտեցին Սեբաստիոյ Ս․ Նշան Վանքը էջ 13-14»)։ Հատկանշական է, որ հոդվածագիրը հանդես է գալիս ոչ լիարժեք անունազգանունով, այլ միայն նշում է տառեր՝ Հ․ Գ․ Ղ․։ Հոդվածը տպագրվել է 1929 թվականին, և շատ ժամանակ չէր անցել ցեղասպանությունից, ուստի կարելի է և ենթադրել, որ հոդվածագիրը կամ ականատես է եղել այդ վայրագություններին, կամ էլ վերաշարադրել է ականատեսի պատմածը։ Մյուս փաստն էլ ամսագրի տպագրության վայրն է՝ Նյու Յորքը, որը ևս թույլ է տալիս ենթադրել, որ հոդվածագիրը ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստանից հասել էր Նյու Յորք։ Նկարագրելով թուրք թալանչիների կողմից վանքին տիրանալը, հոդվածի հաջորդ մասում խոսվում է, թե ի՞նչ ճակատագիր ունեցան վանքի գրքերն ու թանկարժեք իրերը․ «Գոյքերը կը վերցնեն։ Եկեղեցական իրեղէնները՝ Յակոբ Էֆ․ Աֆիօնեանի, գրաւեալ տան մէջ կը փոխադրեն։

Ձեռագիր ու արժէքաւոր գրքերն ալ, Մէարիֆ Միւտիրի՝ Թէվիֆգ պէյի՝ հրամանին տակ՝ կառքերովրենց գրադարանը կփոխադրեն։ Այս արժեքաւոր ձեռագիրներուն (թուով 283 հատ) յիշատակարանները, եւ անոնց մասին ճշգրիտ տեղեկութիւնները պարունակող ցուցակը՝ Թորգոմ Արքեպիսկոպոս պատրաստած էր հինգ տարիներու ընթացքին՝ 19071912, այժմ կը հրատարակէ մաս առ մաս Վիեննայի Մխիթարեանց «Հանդէս Ամսօրեային» մէջ, 4 տարիներէ ի վեր, եւ տակաւին լրացած չէ, հաւանաբար երկու տարիներն եւս տեւէ անոնց հրատարակութեան լրացումը։ Թորգոմ Սրբազան կը գրէ որ Ս․ Նշանին ձեռագիրներէն, քանի մը հատը, ազատուած է թուրքերու ձեռքերէն, եւ այժմ կը գտնուին Երուսաղէմի Ս․ Յակոբայ Վանքը։ Հոդվածագիր՝ Հ․ Գ․ Ղ․ (Նույն տեղում՝ էջ 14)։ Այս հոդվածում ընդամենը մեկ անդրադարձ էր այն մասին, թե ի՞նչ ձեռագրով էր ոչնչացվում հայոց միտքն ու գործը 1915 թվականին։ Ժամանակին այդ վանքում նվիրյալներ էին, ովքեր իրենց կյանքը զոհելով՝ կարողացան պահպանել բացառիկ գրքեր ու ձեռագրեր։ Նրանք կարողացան այդ ամենից մի քանիսը փրկել ու հասցնել մեզ։ Իսկ ի՞նչ ենք անում մենք հիմա․․․․ Մեր ժամանակներում ոմանք փորձում են խեղդամահ անել հայոց լեզուն, գիրքն ու մշակույթն այնպես, ինչպես դա արվում էր մեր թշնամու՝ թուրքի կողմից։ Այսօր էլ, ցավոք, 100 տարի անց կարծես թե ոմանք՝ գործող իշխանությունները և նրանց մերձավոր շրջանակները, շարունակում են թուրքական ձեռագրի «կիրթ» դրսևորումները…

Ի՞նչ գաղափար կար Կասկադի կառուցման հիմքում, և այն ինչպե՞ս կյանքի կոչվեց


3

Տարիների ընթացքում փոխելով իր դիմագիծն ու բնավորությունը, այնուամենայնիվ Երևանը դեռ շարունակում է պահպանել իր պատմական-յուրահատուկ տեսքի մի փոքր կոլորիտային մասնիկը։ Այդ կոլորիտի պահպանման հիմքում Թամանյանի կատարած աշխատանքն է, որը բացառիկ է, անգին ու թանկ։ Սակայն տարիների ու տասնամյակների ընթացքում մեծ ճարտարապետի աշխատանքը դանդաղ, բայց հաստատուն տեմպերով վերացվում է։ Սակայն մնայուն ու գեղեցիկ արժեքները դեռ շարունակում են պահպանել իրենց շունչը։ Երևանի բացառիկ ու սիրված վայրերից է Կասկադը։ Համալիրի ճարտարապետական նախահեղինակ Թամանյանը Կասկադի գոյությամբ ցանկանում էր միմյանց կապել, միահյուսել քաղաքի հյուսիսային վայրերն ու կենտրոնական հատվածները։ Այդկերպ մեկ վայրում միմյանց էին միահյուսվելու բնությունը, մշակույթն ու արվեստը։ Նախագիծը մոռացվեց ինչ-ինչ պատճառներով, սակայն այն 1970-ականներին իրագործվեց ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կողմից։ Այս անգամ պատվերը եկել էր Մոսկվայից։ Կասկադը կառուցվելու էր՝ որպես Հոկտեմբերյան հեղափոխության և ԽՍՀՄ ժողովուրդների բարեկամության հուշահամալիր, որը պետք է մարմնավորեր Հայաստանի արվեստը, հայ ժողովրդի վերածնունդը և նրա բարեկամությունը միության մյուս ժողովուրդների հետ։ Թեև Կասկադի 1970-ականների հիմքում Սովետական գաղափարախոսությունն էր, սակայն Հայաս-

տանի մի շարք մտավորականներ ու քաղաքական գործիչներ գիտեին, որ այնտեղ լինելու է հայկական մշակութային կենտրոն։ Այդկերպ այն կառչած էր մնալու Թամանյանի գաղափարին, սակայն իր մեջ ներառելու էր նաև ժամանակի կնիքն ու գաղափարները։ Կար գաղափար, որպեսզի Կասկադը դառնա ազգային արվեստի կենտրոն։ Կասկադի շրջակա շենքերի առաջին հարկերը լինելու էին ցուցասրահներ, սրճարաններ, արհեստանոցներ և արվեստի փոքր հուշանվերների համար նախատեսված վաճառքի կենտրոններ։ Արվեստանոցներում պետք է ընդունվեին պատվերներ, և այդկերպ Կասկադը նպաստելու էր, որպեսզի զարգանա արվեստը, ու արվեստագետներն իրենց աշխատանքները վաճառելու խնդիր չունենային։ Սակայն թիրախում լինելու էր բարձր ու ազգային արվեստը։

Կասկադում պետք է տեղադրվեին նաև լավագույն քանդակագործների աշխատանքները։ Այդկերպ փորձ էր արվում ստեղծել մայրաքաղաքում մի կենտրոն, որը կդառնար արվեստասեր հանրության սիրելի վայրերից մեկը։ Կասկադի՝ որպես գաղափարական կառույցի հիմքում կանգնած էր Կարեն Դեմիրճյանը, ով Կասկադի կառուցման գործում ունեցավ իր հերթական մեծ ներդրումը։ Ոմանք Կասկադը սկսեցին համարել մեծ ճոխություն Երևանի համար, սակայն, երբ կարդում ենք Կարեն Դեմիրճյանի կնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի հուշերը, հստակ տեսնում ենք, որ դա ամենևին էլ ճոխություն չէր արվեստասեր Երևանի համար․ «Երբ հատուկ գնում ես տեսնելու ճարտարապետական հուշարձանները, որոնք կառուցվել են ցարերի օրոք՝ Ձմեռային պալատ, Պետերհոֆ և այլ կառույցներ, շքեղություն չեն համարում։


4

Իսկ Հայաստանի համար Կասկադը շքեղությո՞ւն է։ Մի՞թե մենք չպետք է մեր սերունդներին թողնենք մի գեղեցիկ, մնայուն բան։ Էլ չեմ խոսում Կասկադի կարևոր գործնական նշանակության մասին, որ «Հաղթանակ» զբոսայգին և շրջակա գոտին ամենակարճ ճանապարհով կապում է մայրաքաղաքի կենտրոնի հետ… Չէ՞ որ Ֆլորենցիան աշխարհին հայտնի է ոչ միայն՝ որպես Վերածննդի օրրան, այլ նաև իր «հին կամրջով», որտեղ ներկայացված են ոսկերչական շքեղ զարդեր և իրեր, այնպես, ինչպես Տոլեդոն, որը, բացի այն, որ Սերվանտեսի հայրենիքն է, հռչակվել է նաև իր յուրահատուկ ազգային զարդերով՝ պատրաստված հասարակ ձուլվածքից։ Ֆրանսիական գավառական փոքր Վալորիս քաղաքը դարձավ եվրոպական խեցեգործության կենտրոն, ուր ամբողջ փողոցի երկարությամբ ցուցադրվում է սքանչելի գունավոր խեցե իրերի հարուստ ընտրանի, իսկ Պիկասոյի՝ կավագործի փոքրիկ արհեստանոցի պատերին պահպանվել են նրա «Պատերազմ» և «Խաղաղություն» նշանավոր որմնանկարները։ Մեզ մոտ էլ պետք է ցուցադրվեն արվեստի այդպիսի նմուշներ, որոնք կմնան յուրաքանչյուր այցելուի հիշողության մեջ»։ (Հատված Ռիմա Դեմիրճյանի «Հիշատակ» գրքից։ Երևան, 2018 թ., էջ 335-336)։

Դեմիրճյանի գաղափարների մեջ արդեն իսկ հստակ ուրվագծվում էր, որ Կասկադը լինելու է ազգային արվեստի մի յուրահատուկ կենտրոն։ Սակայն վրա են հասնում բարդ ժամանակները, և Կասկադի ամբողջական կառուցումն ու բացումը տեղի է ունենում 21-րդ դարում։ Արտաքին ճարտարապետական տեսանկյունից համալիրը յուրահատուկ է։ Ճարտարապետական իր դինամիկ ոճով այն յուրովի է ընդգծում քաղաքի ամենաբարձր վայրերից մեկը և իր վեհությամբ ընդգծում է համալիրի կոլորիտը։ Այն 21-րդ դարում ևս շարունակեց պահպանել նախորդ դարի գաղափարն ու ավանդույթները։ Պահպանեց, սակայն մասամբ։ Բավական է հիմա զբոսնել համալիրի տարածքով, և դժվար թե կարողանանք հստակ տեսնել ընդգծված ազգային արվեստի նմուշ։ Արվեստի նմուշները շատ են, սակայն այնտեղ չկա ազգայինը։ Ամենուր քանդակներ են, մոնումենտալ ճարտարապետական լուծումներ, բայց նրանցում չկա ազգային արվեստի դիմագիծը։ Միգուցե ժամանակակից արվեստի տեսանկյունից այն համահունչ է աշխարհին, սակայն ոչ Հայաստանին ու հայ ժողովրդին։ Մյուս կողմից՝ պետք է ուրախ լինել, որ սովետական ժամանակաշրջանում հիմք դրված հոյակերտ համալիրն ամբողջապես ոտքի կանգնեց անկախ Հայաստանում։ Այն մեր մայրաքաղաքի զարդն է ու գեղեցկությունը։ Պարզապես պետք է գիտակից լինել ու պահպանել այն, ինչ մեզ ուղարկեցին մեր մեծերը։

Չէ՞ որ Կարեն Դեմիրճյանը նախքան Կասկադի կառուցումը մտածում էր ապագայի սերունդների մասին․ «Մի՞թե մենք չպետք է մեր սերունդներին թողնենք մի գեղեցիկ, մնայուն բան»։ Զ․ Շուշեցի

Տոնացույցը՝ որպես ազգային ինքնության արտահայտման միջոց

Հազարամյակներ ի վեր անհատի, համայնքի, երկրի կենսագործունեությունը կազմակերպելու կարևորագույն նախապայմաններից մեկը եղել է ժամանակի արդյունավետ տնօրինումը: Ելնելով բնակլիմայական պայմանների առանձնահատկություններից՝ տարբեր քաղաքակրթություններ և ժողովուրդներ ստեղծել են ժամանակը հաշվարկելու զանազան եղանակներ ու համակարգեր, որոնցից այսօր ամենահայտնին օրացույցն է: Օրացույցերն ունեցել են այլ կարևոր գործառույթներ ևս. Ժողովրդի տնտեսական զբաղմունքների, քաղաքական կյանքի, մշակութային ինքնատիպության, կրոնական պատկերացումների ուսումնասիրության ընթացքում ուշագրավ բացահայտումներ կարելի է անել օրացույցի միջոցով։ Հայերը, աշխարհի հին ժողովուրդների նման, նախաքրիստոնեական անցյալում ունեցել են իրենց օրացույցը: Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հչակելուց հետո հիմք է դրվում նաև քրիստոնեական օրացույցին: Հայոց եկեղեցական օրացույցը, որը շատ ավելի հայտնի է «Տոնացույց» անվամբ, ըստ ավանդության, սկսել է կազմավորվել Գրիգոր Լուսավորչի նախաձեռնությամբ: V դարում Սահակ Պարթև Հայրապետը կատարել է «Տոնացույց»-ի առաջին պաշտոնական խմբագրումը, որում ընդգրկվել են Քրիստոսի Ծնունդը, Հարությունը, Համբարձումը, Աստվածածնի և Խաչի տոներից մի քանիսը, Մեծ պահքը և այլն: Դարերի ընթացքում Հայոց հայրապետների կարգադրությամբ «Տոնացույց»-ը համալրվել է Տերունական, այսինքն՝ Հիսուսին, Աստվածամորը, Խաչին, Եկեղեցուն նվիրված նոր տոներով, հայազգի, համաքրիստոնեական, աստվածաշնչյան սրբերի հիշատակի, ինչպես նաև պահքի օրերով, որոնք բաշխված են տարվա 365 օրերի մեջ: Հայոց եկեղեցական «Տոնացույց»ի վերջին պաշտոնական խմբագրումը կատարել է Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը՝ 1774 թ.: Փաստորեն, քրիստոնեական «Տոնացույց»-ի հիմնական նպատակը դառնում է Քրիստոսի կյանքը, սրբերի վարքն ու նահատակության պատմությունները տարեկան պարբերականությամբ մարդկանց հիշեցնելով ժողովրդի մեջ արմատավորել քրիստոնեական գաղափարախոսությունը և գիտակցությունը։ «Տոնացույց»-ն արտացոլում է նաև Հայ Առաքելական Եկեղեցու դավանաբանական կողմնորոշումը:

Այսպես. պատահական չէր այն, որ VI դ․ վերջից տոների շարքում հիշվում է նաև Վարդավառը: Դա մի ժամանակաշրջան էր, երբ Բյուզանդական կայսրությունը ձգտում էր Հայ Եկեղեցում ամրագրել քաղկեդոնականությունը: Հաստատելով Պայծառակերպության տոնը՝ Հայ Եկեղեցին վերահաստատում էր իր քրիստոսաբանական դիրքորոշումը: Եթե քաղկեդոնական դավանանքի առանցքում Հիսուսի երկու բնությունների հարցն էր դրված, ապա Պայծառակերպությամբ Հիսուսի մարդկային բնության մեջ միաժամանակ տեսանելի էր դառնում աստվածայինը, մեկ անձում երկու բնությունների անխառն, անշփոթ լինելը, ինչը հակասում է քաղկեդոնական դավանաբանությանը: Եկեղեցական «Տոնացույց»-ն ունի ևս մի կարևոր առանձնահատկություն․ սրբացվում և «Տոնացույց»-ում ընդգրկվում են աշխարհիկ, սակայն «վասն հավատոյ» նահատակվածները, ինչպես, օրինակ, Վարդան Մամիկոնյանը և Ավարայրի հերոսները, ժողովուրդը՝ ի դեմս Վարդանանց պատերազմի նահատակների և Հայոց մեծ եղեռնի զոհերի։ Այսպիսով, օրացույցի միջոցով Եկեղեցին յուրաքանչյուր տարեշրջան ժողովրդին հիշեցնում է ազգային հերոսների մասին, և արթուն պահում սեփական հայրենիք ու հերոսներ ունենալու գաղափարը: Այսկերպ արտահայտում է իր դիրքորոշումը և հոգում ժողովրդի գաղափարական կողմնորոշման հարցերը՝ նպաստելով ազգային գաղափարախոսության ձևավորմանն ու ամրապնդմանը: Օրացույցում արտացոլված է յուրաքանչյուր օրվա ծիսական պատկերը՝ սուրբգրային ընթերցվածներ, շարականներ, աղոթքներ, քարոզներ և այլն: Այդպիսով, Հայ Առաքելական Եկեղեցու՝ աշխարհի տարբեր ծայրերում հաստատված թեմերը տեղյակ են լինում հայոց հավատքի կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սահմանած տոնածիսական կարգին, ինչը Էջմիածնի շուրջ համախմբվելու կարևոր կռվան է: «Տոնացույց»-ում արտացոլված Հայ Եկեղեցու ծիսական առանձնահատկություններից է հինգ տաղավար տոների ամրագրումը, այդ տոներին նախորդող և հաջորդող ծեսերի հիշատակումը, ինչպես՝ նախատոնակ, ճրագալույց, մեռելոց և այլն: Առանցքային է Ծնունդը և Մկրտությունը մեկ օր՝ հունվարի 6-ին նշելը և մյուս շարժական տոների ժամկետները հաշվարկելու եղանակները: «Տոնացույց»-ը կատարում է նաև տնտեսական տարվա կարգավորման դեր, և պատահական չէ, որ դրանում տեղ են գտել նաև ժողովրդական տոմարի ձևակերպումներ, ինչպես՝ «Սկիզբն յիսուն աւուրց երկրորդ մասի ձմերան», «Սկիզբն պառաւաց ցրտոյն», «Միջինք» և այլն: Հայերեն առաջին տպագիր օրացույցում՝ «Պարզատումար»-ում, որը հրատարակվել է 1513-ին Վենետիկում՝ Հակոբ Մեղապարտի հիմնադրած առաջին տպարանում, հիշատակվում են նաև ժողովրդական մշակույթի այլ դրվագներ՝ կապված եղանակային կանխատեսումների, երազների հետ և այլն: Այսպիսով, եկեղեցական «Տոնացույց»-ը կատարում է ոչ միայն ժամանակի հաշվարկն ապահովելու, այլ նաև եկեղեցական և ժողովրդական սովորությունները փոխանցելու, ինչպես նաև ժողովրդի հոգևոր, գաղափարական և ազգային ոգին մշտարթուն պահելու և աշխարհասփյուռ հայերի միասնականությունն ապահովելու գործառույթ: Պատրաստեց` Հասմիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ


5

Հին Թիֆլիսի երգիչը

Այսպես է անվանել Վաղարշակ Էլիբեկյանին վրացի նշանավոր գեղանկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, սոցիալիստական աշխատանքի հերոս Լադո Գուդիաշվիլն (փակագծում նշենք, որ Լադո Գուդիաշվիլն վրացիների Մարտիրոս Սարյանն է)։ Ծանոթանալով Էլիբեկյանի գործերին, նա ասել է. «Նկարչի գունագեղ գեղանկար- մանրանկարները թախծոտ վերհուշ են հին, անցնող Թիֆլիսի մասին։ Այդ կտավները ստեղծված են բնիկ թիֆլիսեցու սիրով, որոնք մեր հիշողության մեջ վերականգնում են մանկության ու պատանեկության մեր քաղաքը»։ Վաղարշակ Էլիբեկյանը երևույթ էր հայ գեղանկարչության պատմության մեջ։ Նկարելու ձիրքը նրա մեջ եղել է ի ծնե։ Նա ավարտել է Թիֆլիսի «Հայարտուն» մշակութային կենտրոնի նկարչական ստուդիան` ճանաչված նկարիչ Գիգո Շարբաբչյանի ղեկավարությամբ։ Սակայն ճակատագիրը նրա համար այլ բան էր նախատեսել։ Տակավին 26 տարեկան Վաղարշակ Էլիբեկյանը նշանակվում է Թիֆլիսի պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն։ Նա սիրով համաձայնվում է՝ հույս ունենալով, որ թատրոնում կշարունակի նկարչական գործունեությունը։ Բայց տնօրենի աշխատանքը նրանից այնքան ժամանակ է խլում, որ ոչ միայն նկարելու, այլև ընտանիքով զբաղվելու ժամանակ չէր մնում։ Արդյունքում նկարչությունը նրա մեջ «քուն է մտնում»։ Բայց բարեբախտաբար, ոչ այնքան խոր, քանզի թատրոններում (մի քանի տարի անց Էլիբեկյանը նշանակվում է Ստեփան Շահումյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն) աշխատելու տարիներին Վաղարշակ Էլիբեկյանը ձևավորել է երկու տասնյակից ավելի ներկայացում և ամեն մի նոր պրեմիերայից հետո թե գործընկերները, թե քննադատները պնդում էին, որ Վաղարշակ Էլիբեկյանի կոչումը, այն էլ ի վերուստ տրված, նկարչությունն է։ Միայն 1974 թվականին, անցնելով կենսաթոշակի, սկսեց զբաղվել նկարչությամբ։ Շատ դժվար է բացատրել ներքին աշխարհի ուշ արթնացումը, երբ նա թատերական ասպարեզում արդեն կերտել էր իր կենսագրությունը։ Ու սկսեց Վաղարշակ Էլիբեկյանը նկարել։ Առիթը անհավատալիորեն պարզունակ էր…պարապությունը։ Նրա կինը՝ Ֆլորա Երվանդովնան, մի շաբաթով մեկնել էր Երևան, որտեղ արդեն ապրում էին նրանց նկարիչ տղաները և դուստրը՝ Լուիզան։ Ողջ կյանքում օրական 20 ժամ աշխատած մարդը պարապությունից տեղը չէր գտնում։ Նա չէր կարողանում ժամանակը հենց այնպես «սպանել»։

Ահա թե ինչու մի օր գնաց նկարչական պիտույքների խանութ, գնեց ներկեր ու վրձիններ, ստվարաթուղթ։ Մի խոսքով, այն ամենը, ինչ անհրաժեշտ էր նկարելու համար։ Եվ մինչև կնոջ վերեդարձը նա արդեն նկարել էր 4-5 կտավ։ Քիչ է ասել՝ նկարել էր։ Նա ուղղակի կտավի վրա վերարտադրել էր իր մանկության քաղաքը, հին Թիֆյնսը՝ իր նեղլիկ փողոցներով, գունագեղ դուքաններով և իհարկե՝ կինտոներով։ Երբ Ֆլորա Երվանդովնան վերադարձավ տուն, Վաղարշակը նրան ցույց տվեց իր «պարապ վախտի խաղալիքները», նախօրոք խնդրելով իր «վայրիվերումների» մասին ոչ ոքի բան չասել։ Կինը խոստացավ։ Բայց երբ տեսավ ամուսնու նկարածները, մոռացավ իր «ազնիվ խոսքը»։ Հենց հաջորդ օրը, երբ ամուսինն ինչ- որ գործով տանից դուրս էր եկել, «ուխտադրուժ» տիկին Ֆլորան հեռաձայնեց Երևան` Հենրիին և պատմեց ամեն ինչ։ Հաջորդ օրն առավոտյան Հենրին արդեն Թբիլիսիում էր և… նա չի կարողանում թաքցնել իր հիացմունքը։ Նկարիչ որդու գնահատականը երևի կանխորոշեց Վաղարշակ Էլիբեկյան նկարչի ապագան։ Բայց հանուն արդարության պետք է ասել, որ նրա գործերի առաջին գնահատողը եղավ Ֆլորա Երվանդովնան։ Այդպիսին նա մնաց ողջ կյանքում։ Այդ բարի կինը հրեշտակ էր ոչ միայն ամուսնու, այլ նաև արդեն որոշակի հաջողությոնների հասած նկարիչ որդիների համար, ովքեր ամենայն լրջությամբ էին ընդունում մոր դիտողությունները։ Եվ այսպես, տևական քնից հետո Վաղարշակ Էլիբեկյանի մեջ արթնացավ նկարիչը, արթնացավ այն ժամանակ, երբ նա թատերական ասպարեզում վաղուց կենտել էր իր մնայուն «կենսագրությունը»։ Ու սկսեց Էլիբեկյանը նկարել, արարել իր մանկությունը։ Հին Թիֆլիսն է նրա գլխավոր թեման։ Չնայած այն հանգամանքին, որ Թիֆլիսը բազմազգ քաղաք էր, Էլիբեկյանի մանկության Թիֆլիսը շատ է հայկական, այո։ Հենց հայկական։ Նա Վրաստանի մայրաքաղաքը նկարում է այնպես, ինչպես տեսել է մանկության ու պատանեկության տարիներին։ Դժվար գործ էր ձեռնարկել նկարիչը։ Չէ որ Թիֆլիսն այսօր ժամանակակից մեծ քաղաք է՝ լայնահուն պողոտաներով, բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով, երկնաքերերով։ Եվ նա պետք է «բարձրացներ» այդ քաղաքի վարագույրը և տեսներ հինը՝ իր մանկության քաղաքը։

Նա կարողացել է կատարել իր խնդիրը։ Նրա կտավներով այսօր կարելի է դատել հին Թիֆլիսի մասին, քաղաքի, որը մոտ է շատերի սրտին։ Իսկ դա այնքան էլ հեշտ գործ չէր։ 20-րդ դարում այստեղ ծնվել և որպես նկարիչ կայացել են Երվանդ Քոչարը, Գևորգ Յակուլովը, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը, Գևորգ Գրիգորյանը (Ջոտտոն), Հովսեփ Կարալյանը։ Եվ նրանց կողքին սկսում են հիշատակել նաև Վաղարշակ Էլիբեկյանին, որ նույն հողի ու ջրի ծնունդ է և իրավմամբ իր ուրույն տեղն է զբաղեցրել թիֆլիսահայ նկարիչների այս անդաստանում։ Վաղարշակ Էլիբեկյանի մուտքը հայ կերպարվեստ շռնդալից էր։ Արդեն երկու տարի անց, 1976 թվականին, նա երկու անհատական ցուցահանդես ունեցավ Երևանում, մեկն էլ՝ Թբիլիսիում։ Հենց այդ ժամանակ էլ Լադո Գուդիաշվիլին Վաղարշակ Էլիբեկյանին կոչել է «Հին Թիֆլիսի եգիչ»։ Վաղարշակ Էլիբեկյանի՝ նկարչություն մուտք գործելու հետ ամբողջացավ էլիբեկյանների նկարչական գերդաստանը։ Այո, հենց այդպես։ Սովորաբար գերդաստանի սկիզբը դնում է ծնողը։ Էլիբեկյանների պարագայում ստացվեց ուղիղ հակառակը, քանզի Վաղարշակի որդիները՝ Հենրին ու Ռոբերտն արդեն իսկ անուն հանած նկարիչներ էին։ Շուտով տարրբեր քաղաքներում՝ Վիլնյուսում, Մոսկվայում, Վիսբադենում, կազմակերպվում են երեք Էլիբեկյանների համատեղ անհատական ցուցահանդեսները։ Այնուհետև Վաղարշակ Էլիբեկյանի գործերը ցուցադրվում են Խորհրդային Միության տարբեր քաղաքներում, ինչպես նաև Ֆրանսիայոմ, ԱՄՆ-ում, Կանադայում, Գերմանիայում և այլուր։ Վաղարշակ Էլիբեկյանի մասին մեր պատումը թերի կլիներ, եթե չասեինք, որ այսօր իրենց պապի ու հայրերի կողքին են կանգնած Հենրիի և Ռոբերտի տղաները՝ Վաղարշակ-կրտսերը, Արագը և Երվանդը։ Վաղարշակ Էլիբեկյանի և նրա որդիների գործերը քանիցս ցուցադրվել են տարբեր երկրներում։ Բայց, որ նկարիչների այդ գերդաստանի երեք սերունդների գործերը ցուցադրվեն մի վայրում, մեկ հարկի տակ, դեռ չէր եղել։ Այդ բացը լրացվեց մեկ տարի առաջ, երբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կազմակերպվեց նման մի ցուցահանդես, որը, ինչ խոսք, դարձավ երևույթ մեր մշակութային կյանքում և ուրախություն պատճառեց հազարավոր արվեստասերների։ սիրել եմ մանկուց։ Լևոն Ազրոյան


6

Անգլիացի տղամարդիկ իրենց կանանց վաճառում էին գարեջրի դիմաց. ո՞րն էր նման դաժան արարքի շարժառիթը Կանանց վաճառքը Մեծ Բրիտանիայում հնում համարավել է անհաջող ամուսնությունը դադարեցնելու լավագույն եղանակ: Նման սովորույթը սկսել է ձևավորվել XVII դարի վերջին, երբ ամուսնալուծությունները գործնականում անհնար էր իրականացնել : 1690 թվականից ի վեր բրիտանացիները մի քանի եղանակ ունեին ամուսնությունը դադարեցնելու՝ եկեղեցական դատարանում, խորհրդարանում, նոտարի մոտ, փախուստի եղանակով կամ կնոջն աճուրդում վաճառելով: Եկեղեցական դատարանն ամուսնությունը դադարեցնում էր միայն դավաճանության կամ ֆիզիկական բռնության հիմքով: Ինչ վերաբերում է խորհրդարանում կատարվող ամուսնալուծությանը, ապա այն շատ թանկ արժեր և ոչ բոլորն էին կարող օգտվել այդ հնարավորությունից: Իսկ ընտանիքց փախուստ ի դեպքում անձը զրկվում էր ողջ ունեցվածքից: Այդ իսկ պատճառով շատ տղամարդիկ որոշում էին կայացնում իրենց կանանց շուկայում վաճառելու : Դրա համար ամուսինը հայտարարություն էր հրատաակում տեղի պարբերականում, որտեղ նշում էր կայանալիք աճուրդի ժամն ու վայրը: Տղամարդն իր կնոջը տանում էր շուկա և առաջարկում նրան այն մարդուն, ով ամենաբարձր գինը կառաջարկեր : Կնոջ միջին գիը մի քանի գավաթ գարեջուրն էր կամ մինչև 4-5 շիլինգ, որը համապատասխանում է 12-18 դրամին : Որպես կանոն վաճառում էին գարեջրի, ռոմի կամ վիսկիի դիմաց : Հետաքրքրական է, որ այս ողջ գործընթացն իրականացվում էր կնոջ համաձայնությամբ: Իհարկե, լինում էին դեպքեր, երբ կնոջը վաճառում էին հակառակ վերջինիս կամքի: Այդպես պատահում էր հիմնականում բարերում՝ ալկոհոլի ազդեցության տակ: Տեսականորեն նման ամուսնալուծությունները ոչ միյան ապօրինի էին, այլև քրեորեն պատժելի, հատկապես այն պարագայում, երբ կինը դեմ էր իր վաճառքին : Սակայն իշխանությունները նման վաճառքներից տեղյակ էին և երևույթին մատների արանքով էին նայում : Կնոջ վաճառքի վերջին դեպքը Մեծ Բրիտանիայում գրանցվել է 1913 թ., երբ կինը, Լիդսի ոստիկանությունում հաղորդում ներկայացնելով, հայտնել է, որ ամուսինն իրեն մեկ ֆունտ ստերլինգի դիմաց վաճառել է իր ընկերներից մեկին :

Գիտնականները պարզել են` իրականում ինչ տեսք է ունեցել Ռաֆայել Սանտին Հռոմի Լա Սապիենցա համալսարանի գիտնականներն իտալացի այլ պրոֆեսորների հետ համագործակցության արդյունքում ստեղծել են Վերածննդի դարաշրջանի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ նկարիչ Ռաֆայել Սանտիի դեմքի եռաչափ պատկերը, որը տպել են եռաչափ տպիչով, որպեսզի պարզեն՝ իրականում ինչ տեսք է ունեցել Սանտին:

Ինչպես նշում է Daily Mail-ը, այս նպատակով օգտագործվել է իտալացի գեղանկարչի մնացորդների՝ 1833թ. տեղի ունեցած արտաշիրիմման ժամանակ գանգի արված կավե ծեփապատճենը: Գիտնականները ստացված արդյունքը համեմատել են Սանտիի՝ 1506թ. արված հայտնի ինքնանկարի հետ, որն այժմ ցուցադրվում է Հռոմում: Մասնագետները պարզել են, որ ինքնանկարի ու իրենց ստացած եռաչափ պատկերի վրա գեղանկարչի աչքերն ու բերանը նույնն են, տարբերվում է միայն քիթը, որն իրականում կորություն է ունեցել, սակայն Սանտին, ամենայն հավանականությամբ, ինքն իրեն նկարելիս որոշել է դեմքի այդ հատվածն ավելի նուրբ ներկայացնել: Ռաֆայել Սանտին մահացել է 1520թ.՝ Հռոմում: 37-ամյա գեղանկարչի մահվան պատճառը, ըստ ամենայնի, եղել է թոքաբորբը:

ծակալությունը, 12 ամսում 48-ամյա դերասանը վաստակել է 87,5 մլն դոլար, որը 1,9 մլն դոլարով քիչ է նախորդ տարվա եկամուտից: Միայն «Կարմիր ծանուցում» սերիալում նկարահանվելու համար դերասանը ստացել է 23,5 մլն դոլար: Ֆիլմը կհեռարձակվի Netflix -ում՝ աշնանը: Ջոնսոնին մեծ եկամուտ է բերել նաև Under Armour մարզահագուստ արտադրող ընկերության հետ կնքած պայմանագիրը: Երկրորդ տեղը ցանկում զբաղեցրել է Ռայան Ռեյնոլդսը, որը մեկ օրացուցային տարվա ընթացքում վաստակել է 71,5 մլն դոլար: Առաջատար եռյակը եզրափակում է ամերիկացի Մարկ Ուոլբերգը, որը խաղացել է «Սպենսերի արդարադատություն» ֆիլմում (Spenser Confidential, 2020): Forbes-ի ամենամյա ցանկում տեղ են գտել նաև Բեն Աֆլեկը ($55 մլն), Վին Դիզելը ($54 մլն), Բոլիվուդի աստղ Աքշայ Կումարը ($48,5 մլն), Ուիլ Սմիթը ($45,5մլն), Ջեկի Չանը ($40 մլն):

ԱՄՆ-ն «Եվրատեսիլ»-ի սեփական տարբերակը կանցկացնի

Forbes-ը հայտնել է ամենաբարձր վարձատրվող դերասանի անունը Ամերիկացի դերասան, պրոդյուսեր և ըմբշամարտիկ Դուեյն Ջոնսոնը, որը հայտնի է «Ժայռ» մականունով, կրկին գլխավորել է տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկն` ըստ Forbes ամսագրի: Ինչպես փոխանցում է ТАСС գոր-

Միացյալ Նահանգները 2021 թվականին «Եվրատեսիլ» երգի համաեվրոպական մրցույթի սեփական տարբերակը կանցկացնի: Այն կկոչվի American Song Contest (Ամերիկյան երգի մրցութ): Այս մասին հաղորդվում է Եվրոպական հեռարձակողների միության պաշտոնական կայքում։ Մտահաղացման համաձայն՝ մրցույթի ամերիկյան տաբերակում 5-10 նախընտրական փուլերում տարբեր նահանգներ ներկայացնող երգիչներ են պայքարելու։ Դրանից հետո անցկացվելու են կիսաեզրափակիչներ և եզրափակիչներ, որոնք հեռարձակվելու են ուղիղ եթերով։ Աղբյուրը մանրամասնում է, որ շոուի ստեծման վրա ժամանցի, երաժշտության և հեռուստատեսության ոլորտի մի քանի համաշխարհային առաջատար մասնագետներ են աշխատելու։ Մասնավորապես՝ որպես պրոդյուսերներ հանդես են գալու Անդերս Լենհոֆը, Փիթեր Սեթմանը, Բեն Սիլվերմանը և այլք։ Մրցույթից առաջ ԱՄՆ-ում երաժշտության ոլորտի մասնագետներից կազմված ժյուրիի թիմ կձևավորվի, որը հեռուստադիտողի հետ միասին յուրաքանչյուր նահանգից ընդհանուր 50 տաղանդավոր արտիստի կընտրի։ Դրանք կարող են լինել ինչպես մենակատարներ, այնպես էլ դուետներ կամ մինչև 6 հոգուց կազմված խմբեր։


7

Տաթևի վանական համալիրն ու վանքի ձեթի արտադրությունը Ցավալիորեն պետք է նշել, որ վերջին տարիներին հայ իրականության մեջ ոմանք սկսել են ծաղրի ենթարկել այն հանգամանքը, որ համաշխարհային քաղաքակրթության մեջ հայերն ունեն իրենց ուրույն տեղը, դիրքը, հայտնի են իրենց կատարած գյուտերով ու հայտնագործություններով։ Թերևս, շատերի համար անհասկանալի է, թե այդ ամենն ինչի՞ համար է արվում, բայց մյուս կողմից՝ պետք է հստակ ընդգծել և ներկայացնել փաստերը։ Դրանք առաջին հերթին՝ կարևոր են այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ինչ-որ նոր բան սովորել ու գիտակցել, որ համաշխարհային քաղաքակրթության բաց երկնքի տակ հայ ժողովուրդն իրոք ունի իր ուրույն տեղը։

Աշխարհի մի շարք հնագույն ազգեր ու պետություններ հայտնի են ձեթի արտադրությամբ։ Այդ ցանկում են նաև հայերը։ Հայերը ձեթի արտադրությամբ զբաղվել են դեռևս ուրարտական ժամանակաշրջանում՝ մ․թ․ա․ 9-6-րդ դարերում։ Այդ ամենը վկայող ու փաստող շատ իրողություններ կան, որոնք հասել են մինչև մեր օրերը։ Հայտնի է Կարմիր Բլուր ամրոցի ձիթատունը, որը Հայաստանի տարածքում հայտնի ձիթատներից ամենահինն է։ Ձիթատունը թվագրվում է մ․թ․ա․ 7-րդ դարի։ Հատկանշական է, որ ձիթատունը կառուցվել է ամրոցի արտաքին պարսպի մոտ՝ առաջին հարկում։ Պեղումներն ու ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ձիթատունն ունեցել է արտադրական հզորություն, որտեղ արտադրվել է քունջութի ձեթ։ Արևմտյան Հայաստանը ևս հայտնի է եղել ձեթի արտադրությամբ։

Մասնավորապես՝ Անիի Սուրբ Գրիգոր եկեղեցու ձիթհանը թվագրվում է 13-րդ դարի։ 20-րդ դարասկզբին հայտնաբերված ձիթհանը գտնվել է Նիկողայոս Մառի պեղումների արդյունքում։ Անիի ձիթհանում արտադրվել է կանեփի և կտավատի ձեթ։ Այս ցանկը կարելի է շատ երկար շարունակել, քանի որ հայտնի ձիթհաններ եղել են Կարբիում, Յանջիում,Ազատաշենում, Թալինում, Խնձորեսկում և մի շարք այլ վայրե րում: Այս ցանկում յուրահատուկ է, սակայն, Տաթևի վանքի ձիթհանը, որը կառուցվել է 17-րդ դարում։ Հատկանշական է, որ այդ ժամանակաշրջանում ձեթի արտադրությունը Հայաստանի տնտեսության կարևոր ճյուղերից էր։ Դրան առաջին հերթին՝ նպաստեց 17-18-րդ դարում վանքերի հողերի ընդարձակումը, քանի որ այն հնարավորություն տվեց ավելացնել ձիթհանների թիվը։ Միայն 19-րդ դարում Հայաստանում թվագրվում է մոտ 300 ձիթհան։ Դա ևս մեկ անգամ փաստում է, որ ձեթի արտադրությունը Հայաստանի տնտեսության կարևոր ճյուղերից մեկն էր։ Տաթևի վանական համալիրի ձիթհանը մեծ նշանակություն ուներ թե՛ վանքի, և թե՛ վանքի շրջակա տարածքների համար։ Մասնավորապես՝ Տաթևի ձիթհանը ժամանակի տեխնիկապես ամենազարգացած ձիթհաններից էր։ Դա են վկայում պահպանված գործիքներն ու արտադրության նմուշները, որոնք ապացուցում են այդ ամենը։ Տաթևի ձիթհանի արտադրանքն ապահովում էր վանքի հարակից բոլոր գյուղերի կարիքները։

Յուրահատուկ է Տաթևի ձիթհանը, որ կառուցված է վանական համալիրի մոտ, սակայն պատերից դուրս։ Այդկերպ գյուղացիներն ու աշխարհիկ մարդիկ չէին խանգարի, որպեսզի վանական համալիրում կյանքն ընթանար իր բնականոն հունով։ Տաթևում տարբեր մշակաբույսեր էին մշակվում և, դրանով պայմանավորված՝ կառուցվում էին տարբեր տեսակի ձիթհաններ։

Սակայն այնտեղ հիմնականում արտադրվում էր քունջութի ձեթ։ Նախ հատիկները թրջվում էին, թեփահանվում, և այդ ամենից հետո միայն քունջութը ճզմվում էր, և ստացվածը լուծում էին տաք ջրում։ Այդ ամենից հետո ստացվում էր վերջնական արտադրանքը։ Փաստացի Տաթևի վանական համալիրը գրչության, դպրության և հոգևոր կենտրոն լինելուց զատ՝ հայտնի էր նաև իր ձիթհանով։ Այսօր վանքում կարելի է տեսնել վանական համալիրի երբեմնի խաչքարերը, իսկ մյուս կողմում՝ պահպանված ձիթհանը, որն իր տեխնիկական միջոցներով փաստում է, որ վանքը ձեթի արտադրությամբ ամենամեծերից մեկն էր։

Սակայն 1931 թվականին Սյունիքի մեծ երկրաշարժից հետո, վանքի հիմնական կառույցների հետ մեկտեղ, ավերվեց նաև ձիթհանը։ Տաթևի ձիթհանը վերականգնվեց միայն 2010 թվականին։ Սակայն անգամ այդ տեսքով այն պատկերացում է առաջացնում, որ վանական համալիրը մանրանկարչության դպրոց, մատենադարան և վերոնշյալ մյուս դպրոցներն ունենալու հետ մեկտեղ՝ նաև զարկ է տվել տնտեսության զարգացմանը։ Այնպես, որ այն երբեք չխանգարի հոգևոր և մշակութային կյանքի զարգացմանը։ Սրանք փաստեր են, որոնք մենք տեսնում ենք հիմա, զարմանում, սակայն մյուս կողմից՝ ամեն ինչ արվում է, որպեսզի հայոց միտքը բարոյազրկվի և դադարի հոգևորն ու մաքուրն արարելուց։ Այդ ամենն արվում է հիմա, մեր աչքի առաջ, սակայն մենք լռում ենք, քանի որ կամ չենք հասկանում, թե ինչ են անում, կամ էլ հասկանում ենք, սակայն հասարակության ձայնը շատ ցածր է պետության և իշխանության ձայնի առաջ։ Ցածր է, բայց գիտակից։ Այդ մարդիկ գիտակցում են, որ մոտ 1000 տարի, երբ հայերը չունեին պետություն, իրենց պահեց և դեպի Հայաստանի Առաջին Հանրապետություն ուղեկցեց կրոնը, լեզուն և մշակույթը։ Իսկ այժմ այդ հզոր եռամիասնության ջարդ է տեղի ունենում։ Շատերն են փորձել այդ ամուր համակարգը ջարդել, սակայն ջարդողները կամ վերացել են, կամ էլ հայտնվել պատմության աղբանոցում։ Դա բացարձակ իրականություն է, քանի որ հայոց լեզուն, կրոնն ու մշակույթը բացարձակ արժեք է, իսկ այդ արժեքների դեմ պետական, տգետ հարձակումը դատապարտված է միայն ձախողման։ Զ․ Շուշեցի


8

6 ննջասենյակ, 8 սանհանգույց, մեծ լողավազան և բացօթյա խոհանոց. Քրիս Ջեները 15 մլն դոլարով վաճառել է Հիդեն Հիլզում գտնվող շքեղ առանձնատունը Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քրիս Ջեները 15 մլն դոլար կանխիկ գումարով անսպասելիորեն վաճառել է Կալիֆոռնիա նահանգի Հիդեն Հիլզում գտնվող առանձնատունը։ Գործարքը կայացել է անցյալ շաբաթ, թեև տունը շուկայում վաճառքի չի հանվել, գրում է Variety-ն։ Հաղորդվում է, որ գնորդը Կատարինա Հարֆն է՝ Max Factor բրենդի սեփականատեր Coty ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Փիթեր Հարֆի կրտսեր

դուստրը, ընկերությունն անցյալ տարի 600 միլիոն դոլարով ձեռք էր բերել Քայլի Ջեների Kylie Cosmetics ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը: Ինչպես հաղորդում է Variety-ն, առանձնատունը գտնվում է Քիմ Քարդաշյանին և նրա ամուսնուն՝ Քանյե Ուեսթին պատկանող մեգա առանձնատան դիմաց: Քրիս Ջեները տունը ձեռք էր բերել երեք տարի առաջ՝ գրեթե 10 մլն դոլարով և նորովի վերափոխել այն։ Նշվում է, որ առանձնատունն ունի վեց ննջասենյակ և ութ սանհանգույց, մեծ լողավազան և բացօթյա խոհանոց։


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.