“The Community Culture Foundation” 150 S. Glenoaks Bld. # 8047, Burbank, CA 91502 Email: culturefoundation@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáµ»ñï سñ·³ñÛ³Ý Chief Editor ROBERT MARGARYAN îÝûñ»Ý` سñï³ ü³ñÙ³Ýáí³ Director Marta Farmanova гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ òáÕÇÝ» гñáõÃÛáõÝÛ³Ý (è¸, ØáëÏí³) Computer typing and design Coxine Harutunyan (Moscow)
ÂÕóÏÇó` ²ñïÛáÙ ¶¨áñ·Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Artyom Gevorgyan (Yerevan)
Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:
»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2020
2
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ «Մի՞թե, օ՜, Աղասի՛, դիա՛կն է քո». Աղասի Խանջյանի ողբերգական հուղարկավորությունը
յունը։ Պետք է ուղղակի լռել ու կարդալ Վահրամ Ալազանի տողերը, որոնք լավագույնն են պատմում այդ ողբերգական օրվա մասին․ «Հուլիսի 11-ին Խանջյանի դիակը ԹիԱղասի Խանջյանը հայ իրականության ֆլիսից Երևան բերին։ Երևանի կայամեջ երբևէ եղած ամենասիրված ղե- րանում մեծ բազմություն էր հավաքկավարներից մեկն էր։ Խանջյանին սի- վել։ Կայարանից մինչև քաղաք տանող րում էին բոլորը, քանի որ այդ բարդ ու ճանապարհը փակված էր միլիցիոներխառնակ ժամանակներում նա ամեն ների խիտ շղթայով։ (Խանջյանի դիաինչ անում էր իր ժողովրդի ու հայրե- կին դիմավորել պաշտոնապես թույլատրված էր միայն Կենտկոմի և Կենտնիքի համար։ Պատահականություն չէր, որ վերևում գործկոմի անդամներին)։ Որպես Կեն«ինչ-որ» ուժեր դա հասկանում էին ու տգործկոմի անդամ, ես կայարան գնաամեն ինչ արեցին, որ խաղից դուրս գա ցի։ Երբ Խանջյանին բերող վագոնը մոԽանջյանը։ Խանջյանին սիրում էին տեցավ կառամատույցին, Խանջյանի զինակիցներն ու մոտիկ մարդիկ մտան մտավորականները։ Չարենցի նման տիտանը սոնետների վագոն և ուսամբարձ դագաղը դուրս բերին վագոնից։ մի ամբողջ շարք նվիրեց Խանջյանին․ Խիստ սրտաճմլիկ էր դագաղի կափաՍոնետ երկրորդ «Դոֆինը իրա- րիչին տեսնել Խանջյանի անբաժան գլխարկ-կեպին» (Վահրամ Ալազան, կան» «Տառապանքի ուղիներով», Երևան, Այս գաղթական կանանց ընտանեկան 1990 թվական)։ Հավաքված բազմությունն այնքան սուգով շատ է լինում, որ մարդիկ Խանջյանի Եվ շիվանով միայն շրջապատած, Փայտյա դագա՛ղն ու դի՛ն արյունոտած դագաղը ձեռքով տանում են մինչև նրա առանձնատուն։ Սակայն այդ ժամա– նակ Մուղդուսին ամեն ինչ անում է, Մի՞թե, օ՜, Աղասի՛, դիա՛կն է քո։ Դո՞ւ ես արդյոք պառկած այդքան ան- որպեսզի զսպի հասարակության պոռթկումը։ Նրանք չէին մտածել, որ ժոհույզ դեմքով ղովուրդը հանուն մահացած ԽանջՀանցապարտի, գողի դագաղ մտած, Երբ ժողովուրդն անգամ աչքերն իր յանի դուրս կգա փողոց։ Այս ամենը նմանվում էր Միքայել Նալբանդյանի թաց, Վարանքո՜վ է սրբում բաց դագաղի դեմ հուղարկավորությանը, որը նույնպես ժողովրդական ցասման մի մեծ ալիք քո… Որպես ջրհորն ընկած աստեղային մի բարձրացրեց Նոր Նախիջևանում։ Այս ամենը տեսնելով՝ Մուղդուսին արեց իր ջահ` Ընկա՜վ, պոկվե՜ց հանկարծ լուրթ եթե- սև գործը․ «Մուղդուսին տեսնելով, որ իր հեծյալ րից, Թե դոֆինյան քո դե՛մքը, թե անունըդ` միլիցիան անզոր է ժողովրդի ցասման դեմ, դիմեց մի ավելի զզվելի միջոցի։ Խանջյա՛ն… Ժողովրդի վրա բաց թողեց Մամռի Եվ ես հիշում եմ մեր այն մտերիմ, ջրանցքի առաջ ջրերը, որը հեղեղեց Եվ իրոնիկ զրո՛ւյցը այնքան թովիչ, փողոցը։ Պետք էր տեսնել, թե ինչպես Երբ կոչեցի ես քեզ Նաիրական Դոֆին։ տղամարդիկ, կանայք, երիտասարդ Հիմա գանք այս պատմության սկիզբը։ աղջիկները, մինչև սրունքները հասնող 1936 թվականի հուլիսի 9-ին սպանվում ջուրը ճողփելով, առաջ էին շարժէ Աղասի Խանջյանը։ Մինչ Խանջյանի վում» (Վահրամ Ալազան, «ՏառապանԹիֆլիս մեկնելն արդեն իսկ ոմանք քի ուղիներով», Երևան, 1990 թվահասկանում էին, թե ինչու Խանջյանը կան)։ մեկնեց Բերիայի մոտ։ Մինչ օրս շատերը գրում են, որ պաշտոնական վարկածի համաձայն՝ նա ինքնասպան է եղել, սակայն հասկանալի է խորհրդային իշխանության ձեռագիրը։ 1925 թվականին «ինքնասպան էր եղել» նաև Սերգեյ Եսենինը։ (Եսենինի մահվանը դեռ առաջիկայում կանդրադառնանք)։ Միգուցե խորհրդային իշխանությունները չէին հավատում, որ Խանջյանի հուղարկավորությունը կդառնա մի իսկական համահայկական իրադարձություն։ Ճիշտ չի լինի ասել, որ Վահրամ Ալազանից լավ կպատմենք, թե ինչպես է անցել Խանջյանի հուղարկավորութ-
Ալազանն այստեղ մանրամասն ներկայացնում է նաև հայ գրողներին, մտավորականներին, ովքեր նույնպես մնացել էին հեղեղի տակ, սակայն մեկը մյուսին օգնելով՝ գնում էին դեպի Խանջյանի առանձնատուն, որպեսզի վերջին հրաժեշտը տային։ Մուղդուսին հանգիստ չթողեց նաև Խանջյանի դիակը․ «Տեսնելով ժողովրդի հուզումները, Մուղդուսին վրդովված կարգադրեց դագաղը վերցնել։ Չորս հոգի մոտեցան, որ դագաղը վերցնեին՝ Խանջյանի հայրը՝ -, տեղից վեր կենալով, ձեռքը վեր բարձրացրած ասաց. -Կացե՛ք, կացե՛ք։ Հայրական ազդու խոսքերից հետո ոչ ոք չհամարձակվեց դագաղը տեղից շարժել։ Մոտենալով որդու դագաղի գլխամասին, որդուն դիմելով՝ ասաց․ «Իմ սիրելի Աղասի, դուն, որ ապրեցար Սուլթանի լուծի տակ, ցարի լուծի տակ, նստեցիր դաշնակցության բանտը, բնավ երբեք ոչ մի անգամ չհուսահատվեցար, չմտածեցիր ինքնասպանության մասին, հիմա Խորհրդային ազատ երկրին մեջ ինչը կարող էր դրդել քեզ ինքնասպան ըլլալ…»։
Այդ դամբանական կարճ խոսքով Ղևոնդ Խանջյանը հրապարակավ կասկած հայտնեց, որ իր որդին ինքնասպան չի եղել։ Խանջյանի հոր համառոտ խոսքից հետո Մուղդուսին կարգադրեց վերցնել դագաղը» (Վահրամ Ալազան, «Տառապանքի ուղիներով», Երևան, 1990 թվական): Արդեն իսկ 1936 թվականի հուլիսի վերջերին Կենտկոմի նախագահության նիստին «հանրահայտ» Մուղդուսին հպարտությամբ զեկուցեց, որ Խանջյանին ափսոսալու համար Հայաստանում բանտ է նետվել մոտ յոթ-ութ հարյուր մարդ։ Հայաստանում սկսվեցին ձերբակալություններն ու գնդակահարությունները։
Զ․ Շուշեցի
3
Մոցարտի կյանքի ողբերգությունն ու Հայաստանում պահվող նրա տխուր նամակը
«Արտասովոր փոքր մարդ, վտիտ ու գունատ, խիտ ու խարտյաշ մազերով»․ ահա այսպես են ժամանակին նկարագրել աշխարհի բոլոր ժամանակների լավագույն կոմպոզիտորներից մեկին՝ Մոցարտին։ Իսկ նրա նախասիրությունները և՛ միմյանց նման էին, և՛ տարբեր։ Նա սիրում էր ընտանի կենդանիներին, սիրում էր պարել և երբեմն բիլիարդ խաղալ։ Առաջին հայացքից առօրյա թեթև կյանք վարող մարդը Մոցարտն էր, ում համար, թերևս, ծանր էին նրա ստեղծագործական ու աշխատանքային ժամերը։ Այս ծանր ու թեթև կյանքն ուներ նաև իր մութ ու սև կողմերը, որոնցից մեկի մասին ներկայացնելուց
զատ՝ պետք է նաև նշենք, որ զարմանալիորեն Մոցարտի կյանքի այդ դրվագը փոքրիկ կապ ունի նաև մեզ հետ: Մոցարտի կենսագրությունն ուսումնասիրելիս՝ տեսնում ենք, որ գործ ունենք հանճարեղ մի մարդու հետ, ով արդեն իսկ 4-5 տարեկանում սկսել է գրել երաժշտական կոմպոզիցիաներ։ Ապագա մեծ կոմպոզիտորի հայրը ոչինչ չի խնայել սեփական որդու զարգացման ու ուսման համար։ Երաժշտական կրթության հետ մեկտեղ՝ նա սովորում էր նաև օտար լեզուներ։ Եվրոպական ճանապարհորդությունները, ուսումն ու արդեն իսկ մանուկ հասակում համերգները հանգեցրեցին նրան, որ Մոցարտն 8 տարեկանում գրեց իր առաջին սիմֆոնիան։ Եվրոպական յուրաքանչյուր երկիր առանձնակի վերաբերմունքի ու ընդունելության էր արժանացնում երաժշտին։ Այս զարգացումը կարճ ժամանակում տալիս է իր պտուղները։ Եվ արդեն իսկ 17 տարեկանում նա գրել էր 4 օպերա, 24 սոնատ և 13 սիմֆոնիա։ Հասունանալով՝ երաժիշտը հանգրվանում էր եվրոպական տարբեր երկրներում, ստանում ուսում, ուսումնասիրում տվյալ երկրի արվեստն ու երաժշտությունը և փորձում նաև ապրել տվյալ երկրի կոլորիտին համահունչ։
1774 թվականին նա փորձեց ապրել Իտալիայում, սակայն չկարողացավ, քանի որ ֆինանսական ծանր խնդիրներով պայմանավորված՝ Իտալիայի նման երկրում բարդ էր ապրելը։ Հետագայում անհաջող տեղափոխություն եղավ նաև Ավստրիայի Զալցբուրգ քաղաք, որտեղ քաղաքի ղեկավարությունը, մեղմ ասած, վատ վերաբերմունք ցուցաբերեց Մոցարտի նկատմամբ։ Նյութական վատ վիճակը կոմպոզիտորին ուղեկցեց անգամ Փարիզում, որտեղ 1778 թվականին տեղափոխվելուց հետո սկսվեցին նրա կյանքի ամենածանր տարիները։ Ֆրանսիայի մայրաքաղաքում նա ապրում էր իր մոր հետ, սակայն նույնիսկ դա չէր օգնում, որպեսզի կոմպոզիտորի մոտ ստեղծագործական վերելք տեղի ունենա։ Տեսականորեն այս մասնակի անկման պատճառ կարող էր հանդիսանալ Փարիզը, քանի որ Մոցարտն ինչպես Իտալիայում չկարողացավ իրեն գտնել, այնպես էլ՝ Ֆրանսիայում։ Պարզապես այստեղ վիճակն առավել վատ էր, քանի որ Մոցարտը չէր սիրում Փարիզն ու ֆրանսիացիներին։ Հոգեբանական անկումն առավել մեծացավ այն ժամանակ, երբ նույն թվականին մահացավ Մոցարտի մայրը։ Եվ ողբերգությունն առավել բազմապատկվեց, քանի որ վատ վիճակում ապրող կոմպոզիտորը չուներ գումար, որպեսզի կարողանար կազմակերպել մոր հուղարկավորությունը։ Եվ այս դեպքում այլ ելք չկար, քան նամակ-խնդրանքով դիմել ինչ-որ մեկին, որպեսզի գոնե կարողանար մոր հուղարկավորության հարցերը լուծել։ Մոր մահվան օրը՝ հուլիսի 4-ին, Մոցարտը նամակ է գրում Զալցբուրգ և խնդրում իր մտերիմներից մեկին՝ աբբա Բուլինգերին, որպեսզի նա օգնի նյութապես, ինչպես նաև կնոջ մահվան մասին տեղեկացնի իր հորը՝ Լեոպոլդ Մոցարտին։ Եվ հենց այս կետում է, որ կոմպոզիտորի ու հայկական իրականության ճանապարհները հատվում են մեկ կետում։ Հանճարեղ կոմպոզիտորի նամակը պահվում է Երևանում՝ Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։
4
Եվ ինչպես Նապոլեոնի նամակի դեպքում էր, այստեղ նույնպես նամակը մեր երկիր է հասել հայտնի երաժշտագետ Վասիլի Կորգանովի շնորհիվ, ով ժամանակին մեծ գումարներով գնել էր հայտնի մարդկանց նամակների ձեռագրեր։ Ըստ մի շարք ուսումնասիրողների՝ Հայաստանում պահվող նամակը հենց օրիգինալ տարբերակն է։ Ծավալուն նամակի մի քանի հուզիչ տողերի մասին տեղեկանում ենք Վասիլի Կորգանովի գրքից։ Այդ տողերում Մոցարտի հուզմունքն է, ողբերգության պահի ազդեցությամբ գրված բառեր․ «Սգացեք ինձ հետ, իմ ընկեր։ Սա իմ կյանքի ամենատխուր օրն է: Գրում եմ Ձեզ գիշերվա ժամը 2-ին, բայց պարտավոր եմ հայտնել, որ իմ մայրը, իմ թանկագին մայրն այլևս չկա»:
1791 թվականին՝ 36 տարեկան հասակում, մահանում է Մեծ Ավստրիացին։ Նա ապրեց 36 տարի և հասցրեց գրել թվով 600 ստեղծագործություն։ Հայտնի երաժշտագետ Վասիլի Կորգանովի շնորհիվ այսօր մենք կարող ենք մեծ հպարտությանմբ նշել, որ աշխարհի դասական երաժշտության մեծերից մեկի ամենահուզիչ նամակներից մեկը պահվում է հենց մեր երկրում։ Սակայն դառնությամբ պետք է նշել, որ ժամանակակից հայ մարդը ո՛չ միայն չի կլանում Մոցարտի հնչյունները, այլև չգիտի իր իսկ ազգի ամենամեծ կոմպոզիտորներից մեկին՝ Կոմիտասին։ Իսկ ժամանակին Կոմիտասին հուղարկավորեցին նույն Մոցարտի հնչյունների ներքո, քանի որ նրանք արվեստի երկնակամարի մեծություններն էին։ Նրանք արժանի էին միմյանց։
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ ԵՒ ՆՐԱ ՍՐԲԱԳՐՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Հատկանշական է, որ հայտնի հայ երաժշտագետի շնորհիվ այսօր մեր երկրում են պահպանվում համաշխարհային մշակույթի հետ առնչվող գանձեր. այդ փաստը զարմացնում է նույնիսկ այն երկրների ներկայացուցիչներին, որոնց մեծերի նամակները պահվում են մեր երկրում։ Փարիզում անցկացրած դառը ժամանակներից հետո Մոցարտը կրկին փորձում է Եվրոպայում տեղից տեղ տեղափոխվել, աշխատել, ապրել, սակայն հանճարների համար չգրված օրենք է կյանքից շուտ հեռանալու բանաձևը։
Վահրամ Փափազյան մեծ դերասանը էր, ու նույնքան էլ մեծ գրող էր: Նրա բազմաթիվ հուշագրություններից արժեքավորը` «Հետադարձ Հայացք» երկհատորյակը, առաջին անգամ տպագրվել է 1956- 57 թվականներին Երեւանում: Հետագայում` վերահրատարակվելով մի քանի անգամ, մեծ արտիստին դարձրեցին ավելի հանրաճանաչ ու փնտրված հեղինակ: Նա ուներ ինքնատիպ Փափազյանական, անկրկնելի ոճ, ճոխ ու հարուստ բառապաշար: Գրավոր խոսքն էլ՝ գերող ու գրավիչ, ընթերցողին հմայող ու իր հույզերով բառացիորեն կլանող: Փափազյանը պատմում է իր ապրած կյանքը, իր բազմաթիվ սիրավեպերը, Բայրոնից էլ վառ ու հմայիչ նկարագրում է իր` Փափազյանական Դոն-Ժուանին: Բայց այսօր հիսուն տարի անց ես ամենեւին էլ նպատակ չունեմ վերապատմելու նրա պատմածները: Նախ նրա պես ճոխ չեմ կարող պատմել, եւ բացի այդ կան, մնացել են բարեբախտաբար գրքերը, որն արժե կարդալ: Հարազատ մնալով Մեծ Վահրամի ոճին ես ուրիշ մի հետաքրքիր ու Փափազյանին ավելի մեծարող պատմություն եմ ձեզ պատմելու, «սիրելի» ընթերցող, պատմություն, որն իրակա-
նում Վահրամը պիտի պատմեր: Այո, եթե իր ժամանակին այդ պատմությունը, որն հիմա ես եմ պատմելու՝ տեղ գտներ իր գրքում, հավանաբար մեծ դերասանը դժվար թե՛ խուսափեր սերնդակից, մյուս` մեր մեծերի ճակատագրից:
Ես խոստացա հավատարիմ մնալ փափազյանական ոճին: Այդ պատճառով չեմ շտապելու: Եւ այսպես սիրելի հայրենակից աոաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, ինչպես գիտեք Ռուսական կայսրությունը թուրքական ռազմաճակատում օգտվում էր հայկական կամավորական զորամասերից: Ռուսական իշխանություններն էլ հանուն իրենց շահի օգտագործում էին մեր ներուժը, հետագայում մոռանալով տված խոստումները, ինչպես` մյուս մեծ ու հզոր տերությունները` դարեր շարունակ, նման սին խոստումներով խաբում էին ու խաբում են փոքրերին: Հզոր տերությունները մեր բոլոր հարեւանների նման մեզ սիրաշահելով, օգտագործելով մեր կարողությունները, վերջում մեզ թողնում էին բախտի ու մեր իսկական թշնամու երախում:
Այդ ծանր ու ճակատագրական պատերազմի տարիներին հայ մտավոր միտք տենդորեն ելք էր փնտրում. մի կողմից թուրքն էր, մյուս կողմից ռուսը: Նրանք երկու օտար ու թշնամի տերություններ պատերազմում էին մեր պատմական հայրենիքում ու յուրաքանչյուրն իր նվաճած տարածքում ապրող մեր հարազատներին, մեր միամիտ ու ոչ դիվանագետ հայրերին պարտադրում էին կամավոր կռվել իրենց կողմից: Ստացվում էր որ մենք պիտի մեր տանը կռվենք միմյանց դեմ: Ասենք ինչպես մեզ լավ հայտնի «Սարոյան եղբայրներում» օտար ու սին գաղափարներից գայթակղված եղբայրները թշնամացան: Այդ տարիներին ի պատիվ հայերիս մենք խուսափեցինք հանուն թուրքի` կռվել ռուսի դեմ, բայց էլի ի պատիվ մեզ հանուն ռուսի կռվեցինք թուրքի դեմ: Կռվեցինք:
5
Սիրելի ընթերցող մեր այդ կռիվը ինչ ավարտ ունեցավ գիտե յուրաքանչյուրս, այնպես, որ այն վերապատմելու նպատակ չունեմ: Ինչ կորցրեցինք ու ինչքան արյուն, տաք արյուն զոհեցինք աշխարհը գիտե: Իմ նպատակը չէ տասնհինգ թվականին կազմակերպված կամավորական շարժումների ժամանակ, մեր հայ ուսյալ ու զարգացած մտավորականության հրաշալի փաղանգի մասին պատմել: Չնայած ցանկությունը կա, բայց դա էլ մի ուրիշ առիթով: Թե ինչու, ինքներդ էլ կարող եք գուշակել: Ես հիմա ցանկանում եմ ձեզ պատմել իմ կողմից պատահականորեն գտած մի վավերագրության մասին, որի «մեղավորը» Վահրամ Փափազյանն է: Ով կարդացել է Փափազյանի գիրքը լավ հիշում է , եթե մոռացել է, կարող է կրկին աչք անցկացնել: Այդ օրերի հուշերի վավերագրերում չկա ոչ մի տող պատերազմի դաշտի ու կամավորների մասին: Հետագա տարիներին, երբ չկար ստալինյան ու սիբիրական արտաքսումների սարսափը, Վահրամը կը նկարագրի իր հանդիպումը Անդրանիկի թարգման ու Անդրանիկի «Հայաստան» անունով թերթի խմբագիր Վահան Թոթովենցի հետ: Հուշեր կը գրի Նշանավոր Հայդուկ Քեռու մասին, ու հուշն էլ կտա Գրիգոր Քեշիշյանին, որն էլ հետագայում կը տպագրվի շատ ուշ, արդեն Անժելա Հակոբյանի («Գարուն»-ի նախկին ավագ խմբագիր, հրաշալի արձակագիր) կողմից: Այժմ գրասեղանիս նախորդ դարասկզբին Կ.Պոլսում հրատարակված նշանավոր մտավորական , հայ գրականության նվիրյալ, նույնքան նշանավոր Շահան Շահնուրի մորեղբոյր` Թեոդիկի «Ամենուն տարեցույցի» ԺԵ տարվա հրատարակությունն է: Ես հիմա բացել եմ երեքհարյուր հինգ էջը եւ արտագրում եմ այստեղ նույնությամբ. «…Հաջորդ տարվա ամռանը նույն խումբին հետ կերթայ հանգստանալ Շուշի ուր գրեթե նույն խաղացանկով ներկայացմանց կսկսի.- Բայց հորիզոնը կարմիր է առավել քան երբեք, ամենայն ազգք եւ ազգիք ահա պաշտամունքի են ելած Օգոստափառ Արեսի: 1915 թվականի Ձմեռը Վահրամ կը փութայ «կամավոր» արձանագրվիլ, չընայելով արուեստակիցներու եւ խմբագիրներու յարուցած արգելքին: Անդրանիկ եւ Դրոն պատշաճ չեն տեսներ կռիւի ասպարեզը` բեմական գործիչի մը համար: Քեռի միայն կընդունի զինք, իր մոտեն չհեռանալու պայմանավ:
Ահա այդ օրեն սկսեալ տարի մը ամբողջ, բեմի վրա «Գնդապետ Պռիտօ»-ն հասարակ «թիկնապահ» մըն է, ռազմի փորձնավոր կրկեսին վրա` ուր Հայկական Դ. կամավորական բանակը-Զօրավոր Պառաթովի բանակին իբր յառաչապահ կը գործեր պարսկական սահմանագլուխը: Սուինաւոր կատաղի յարձակման մը պահուն Վահրամն կը վիրավորվի կուրծքեն եւ կստանայ Սուրբ Գեորգի խաչը…»: Վահրամ Փափազյանը Քեռու խմբում մեկ տարի մնալով, մասնակցելով մարտերին, կատարելով թարգմանի ու համհարզի պարտականությունները, կրծքից վիրավորվելով ապաքինվում է Թիֆլիսի զինվորական հիվանդանոցում ու կրկին մտնում է թատրոնի աշխարհը: Կամավորականի համազգեստով քսանութամյա դերասանի նկարն էլ տեղադրված է նույն էջում: Այժմ, մենք սիրելի ընթերցող քեզ հետ միասին վերցնենք Վահրամ Փափաղյանի «Հետադարձ Հայացք» հրաշալի ու առասպելի շնչով գրված գրքի առաջին հատորը, բացենք այս անգամ երեքհարյուր յոթանասուն էջը: Մինչ մեջբերումը ասեմ, որ Վահրամը դեպքերը նկարագրելու ընթացքում այստեղ իր հերթական հոմանուհուն վերագրում է բազմաթիվ հոգեկան շեղումներ, որի շնորհիվ նա իր պատմելով կանաց հրապուրող ու հեշտ հրաժեշտ տվող Դոն-Վահրամը խճճվում ու դառնում է հոմանուհու գերին, որից ազատվելու միակ ելքը մնում է ինքնասպանությունը, եւ նա, բեմում հազար անգամ այդ «սպանությունների» տեսարանը հրաշալի կատարած դերասանը, հուսահատության ու անզորության տակ իրականում քիչ է մնում, որ ինքնասպան լինի: Սիրուհու տան եղած թրով հարվածում է ինքն իրեն ու հազիվ են նրան փրկում ստույգ մահից: Ստացվում է այնպես, որ Թեոդիկի ասածով նա վիրավորվում է թուրքից, իսկ իր պատմելով իր վրա սիրահարված համարյա խելագար կնոջից ազատվելու համար թրով զարկում է իրեն: Այստեղ անգամ ճշմարտության դեմ մեղանչող արտիստը մնում է վերլուծող ու փիլիսոփա, խելագար կնոջ սերը հավասարացնում է թուրքի ատելության: Ինչ խոսք երկուսն էլ վտանգավոր են, թե ատող թուրքը՝ եւ թե մինչեւ ականջները սիրահարված կինը: Այստեղ արդեն մնում է միայն կարեկցել ու զարմանալ թե ինչ լուսավոր միտք ուներ մեծ արտիստը, որ կարողացավ ազատվել երկուսից էլ: Իսկ հիմա եկավ պահը գրքից մեջբերում կատարելո, «Պետք է խոստովանիմ քեզ, սիրելի ընթերցող, որ երբեք չեմ կարողացել սառն ու անտարբերությամբ պատասխանել իմ հանդեպ արտահայտված սիրո որեւէ զգացում: Եւ այդ կարգի մի զգացում, որին այս կամ այն պատճառով չեմ կարողացել ես մասնակից լինել` միշտ աշխատել եմ սակայն, համբերատար համոզողի վարքագիծ պահել եւ շենշող կատակով մեղմել այդ, կամ խուսափել նրանից` բարեգութ ժամանակին թողնելով բուժել «հիվանդին», ազատելով նրան ինձանից, եւ ինձ` նրանից: Այս անգամ, սակայն, իմ բոլոր հաշիվները ի դերեւ ելան: Հիստերիկ խառնվածքով, ծայր աստիճան դյուրազգաց եւ ախտաժետորեն ջղայն մի կին էր դեմս կանգնածը:
Տարիքով քառասունի մոտ, որը, ըստ Բալզակի, գեղեցիկ սեռի ամենակրիտիկ տարիքն է նկատված, Լայպցիգի նախկին ուսանողուհի եւ լայն դաստիարակությամբ օժտված այդ տիկինը ծնվել էր Շուշիում եւ մեծացել էր Պետերբուրգում»: Պատմում է Վահրամը ու պատմում , բայց այսօր էլի շատ կարեւոր է, որ կամավոր Վահրամին այն ծանր օրերին ու տարիներին ոչ մի մտավորական չմատնեց, ոչ մեկը ոչ մի տող չգրեց, գուցե խնայեցին տաղանդավոր դերասանին, գուցե նա այնքան խելացի էր, որ այդ տասնամյակներին նա հեռացավ իր հայկական միջավայրից, մնաց Պետերբուրգում, իր փառքով չէր խանգարում փոքր Հայաստանում տեղավորված դերասաններին: Ո՞վ գիտե: Բայց լավ է, հրաշալի է , որ նա ապրեց, ապրեց բացճակատ. կռվեց հավերժ թշնամի թուրքի հետ ու բնավ էլ չհիշեց ու չպատմեց , որ զենք է վերցրել ու արյուն է հեղել հանուն ցեղի, նա ուրիշ կերպ չէր կարող ապրել, քանզի ՄուրադՌաֆայելյան վարժարանում Դանիել Վարուժանի մտերիմն ու երկուսն էլ վարժարանի սիրված սաներն էին: Կարդացեք Վահրամ Փափազյանի իմաստներով լեցուն «Հետադարձ Հայացք»-ը: ՎԱՀԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Վահրամ Ալազանի բացառիկ հուշն այն մասին, թե ինչպես էին աքսորականները Սիբիրում մարդկային միս ուտում
6
1936 թվականի հուլիսի 9-ին, երբ Թիֆլիսում սպանվեց Աղասի Խանջյանը, Խորհրդային Հայաստանի բռնաճնշումների հիմքը դրվեց։ 1930-1938 թթ. Ընթացքում Խորհրդային Հայաստանում ձերբակալվեց մոտ 15 հազար մարդ, որոնցից մոտ 4500-ը գնդակահարվել են։ Հենց այդ նույն ժամանակաշրջանում եկեղեցիների փակվելու հետ մեկտեղ՝ գնդակահարվում էին նաև հոգևորականները։ Այդ թվականներին գնդակահարվեց թվով մոտ 91 հոգևորական։ Սրանք թվեր են, որոնք միգուցե մի փոքր ավելին պիտի լինեն, կամ էլ մի փոքր պակաս, սակայն սրանք ցույց են տալիս, թե իրականում ի՞նչ էր կատարվում այդ ժամանակաշրջանում։ Մարդիկ գնդակահարվում էին անգամ այն փաստի համար, որ պատերի տակ բարձրաձայն խոսել են, թե իբր Աղասի Խանջյանը ոչ թե ինքնասպան է եղել, այլ սպանվել է։ Խանջյանի թաղման մասին կան մի շարք հուշեր, որոնցում հուշագիրները մանրամասն պատմում են, թե ինչ էր կատարվում այդ օրը Երևանում։ Ոստիկաններն ամեն ինչ անում էին, որպեսզի դադարեցնեն մարդկանց հոսքը դեպի Խանջյանի տուն։ Այդ օրերը նման էին Միքայել Նալբանդյանի հուղարկավորության օրերին, երբ Նոր Նախիջևանում մարդիկ ինքնաբուխ դուրս եկան փողոց և սկսեցին Նալբանդյանով շունչ ու ոգի առնել։ Խորհրդային տարիներին մարդիկ գնդակահարվում էին՝ տանը Նժդեհից, Չարենցից, Թոթովենցից, Բակունցից ու այդ շրջանի արգելված այլ հեղինակներից գրքեր ունենալու համար։ Մինչ օրս հեշտ է գրախանութներում գտնել գրքեր, որոնք 30-ականներին «Հայպետհրատում» աշխատելու տարիներին տպագրել է Չարենցը։ Անզեն աչքով էլ երևում է, որ այն գրքերում, որոնցում Չարենցի կամ Թոթովենցի անունը կա, ուղղակի գրիչով ջնջված է։ Այսպիսին էին ժամանակները, և այս բռնաճնշումների մասին դեռ առանձին կխոսենք։ Այդ տարիներին էր, որ կարծես թե Նացիստական Գերմանիան ու Խորհրդային Ռուսաստանը մրցում էին՝ ո՞վ ավելի շատ մարդու կուղարկի աքսորավայր և ո՞վ ավելի դաժան կգտնվի։ Հատկապես հայ իրականության մեջ շատ էին այն մեծ մտավորականները, ովքեր աքսորվեցին։ Հայ անվանի գրողներ Վահրամ Ալազանն ու Գուրգեն Մահարին շատ երկար տարիներ անցկացրել են աքսորավայրերում։ Հատկանշական է, որ այս երկու մեծ հեղինակներին էլ մեղադրում էին՝ իբր Բերիայի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ։
Գուրգեն Մահարին իր աքսորավայրի կյանքը ներկայացնում է «Ծաղկած փշալարեր» երկում, իսկ Ալազանը՝ հետմահու տպագրված «Տառապանքի ուղիներով» գրքում։ Այս գրքերից հատկապես շատ կարևոր է Ալազանի գիրքը, որում շատ են տեղեկությունները ժամանակաշրջանի մասին։ Ալազանը 1936 թվականին 10 տարով աքսորվում
է, և 1946 թվականին երբ վերադառնում է Երևան, նրան չեն թողնում, որպեսզի ապրի Երևանում, և տեղափոխվում է Աշտարակ։
Սակայն 3 տարի անց նա նորից է աքսորվում, սակայն այս անգամ՝ ցմահ։ Եվ միայն Ստալինի մահից հետո՝ 1954թ., նա մի շարք այլ հայ գրողների հետ միասին արդարացվում է։ Ալազանի գրքից ենք տեղեկանում, որ Բակունցը գնդակահարությունից առաջ Տերյան էր արտասանում, Չարենցին հետապնդում էին Խանջյանի թաղման ժամանակ։ Տեղեկանում ենք, թե ինչպիսի՞ն էին պայմանները Երևանի բանտում և Սիբիրի ու այլ աքսորավայրերում։ Խորհրդային իշխանությունները չէին խնայում անգամ անչափահաս երեխաներին։ 1940 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ՝ 12-ամյա երեխաներին կարող էին գնդակահարել, օրինակ, երկաթգիծը կամ այլ շինություններ վնասելու մեղադրանքով։
Պատահականություն չէր, որ խորհրդային բանտերում ու ճամբարներում գտնվողների 48 %-ը կազմում էին 1624 տարեկանները։ Սակայն այս գրքում կա մի շատ կարևոր դրվագ, որում Ալազանը ներկայացնում է Սիբիրյան աքսորավայրի ամենադաժան ու սարսափելի կողմը։ Աքսորավայրում մարդիկ օրական ստանում էին 1 բաժակ տաք ջուր և 200 գրամ հաց, և երբեմն ոմանք դա էլ չէին ստանում, քանի որ իրենք ինչ-որ բան այն չէին արել։ Եվ շատ դեպքերում լինում էր, որ մարդկանց սովն այնքան էր տանջում, որ գոյությունը պահպանելու համար ստիպված էին ուտել մարդկային միս։ Սա որքան էլ սարսափելի է, այնուամենայնիվ իրականություն է։ Եվ այս ամենի մասին իր գրքում գրում է հենց Ալազանը. «Աշխատանքից փախչելու համար քրեականները ուր ասես չէին թաքնվում։ Ճամբարին կից կար դիարան։ Այնտեղ որպես պահակ աշխատում էր սպիտակամորուս պատկառազդու մի ծերուկ։
Իմացա, որ փիլիսոփայական գիտությունների դոկտոր է եղել։ Նա ամեն օր, որպես բարեխիղճ աշխատող, աշխատանքի վերջում հաշվում էր իր դիակները, ապա ճամբար վերադառնում (եթե դիարանի դուռը բաց էին տեսնում, քաղցած քրեականները դիակ էին գողանում, եփում և ուտում)։ Մի երեկո քաղաք վերադառնալիս ծերունին հաշվում է 17 դիակ։ Առավոտյան հաշվելիս տեսնում է մեկով ավելացած։ Իրեն չհավատալով՝ մի քանի անգամ հաշվում է և տեսնում 18 դիակ։ Այդ ժամանակ դիակների միջից մի ձայն է լսում»։ (Վահրամ Ալազան «Տառապանքի ուղիներով» Երևան, 1990թ.)։
Իրականում Ալազանը ներկայացնում է մի ամբողջ ժամանակաշրջանի ողբերգություն, որ խտացած է մեկ գրքի մեջ։ Սա հուշագրություն լինելուց զատ՝ նաև մեծ տեղեկություններ է տալիս Ստալինյան բռնաճնշումների մասին։ Աքսորավայրում սովամահությունից փրկվող մարդիկ այդ պետության մարդիկ էին, ովքեր տեղ չունեին այդ արևի տակ, քանի որ համարձակվել էին փսփսալ ու Խանջյանին չհամարել ինքնասպանություն գործած մարդ, քանի որ համարձակվել էին Չարենցի կամ Նժդեհի գիրքն ունենալ, համարձակվել էին գաղտնի մկրտություն կատարել ու մատնվել էին հենց իրենց հարևանի կողմից։
7
Ժամանակաշրջանն էր այսպիսին։ Ու դա էր պատճառը, որ այս արհավիրքը տեսնելուց հետո Վահրամ Ալազանը 1956-1966 թվականներին գամված էր անկողնուն։ Նա կաթվածահար եղավ, քանի որ տեսել էր խորհրդային պետության աքսորավայրը։ ԱՐԱ ԶԱՐԳԱՐՅԱՆ
վիճում, և ես, իհարկե, չէի հասկանում, թե ինչ էիք
Ես սիրում եմ աշխարհի ճանապարհները, որովհետև
ասում, չէի հասկանում բառերը, բայց իմաստը
վերջին հաշվով նրանք ինձ Հայրենիք են բերում,
պարզ էր. նման դեպքից հետո մոտավորապես նույն
բայց առանց հայրենական մեր մի քանի հարյուր
բառերն են գործածում աշխարհի բոլոր ավտո-
կիլոմետրի՝ ինձ ոչ մի տեղ չեն տանի աշխարհի
վարորդները՝ Հռոմում, թե Արթիկում, Ամերիկայի,
միլիոնավոր կիլոմետրերը, ես դա գիտեմ: Բայց
թե Հնդկաստանի ճանապարհներին: Տասը-տասն-
ինչու եմ ասում այս ամենը…
հինգ րոպեի խոսքակռվից հետո դու վազեցիր դեպի փողոցի տաքսաֆոնը, երևի ոստիկան կանչելու:
Լուսինեն և Աստվածամայրը
Քիչ անց իսկապես երևաց ոստիկանության մեքենան՝ դեղին և սև ներկված: Ձեր կռիվը վեր-
ՀԱՅԿԱԿԱՆ ԷՍՔԻԶՆԵՐ
սկսվեց հավանորեն նույն բառապաշարով, բայց
ԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Երգով աղոթողը
ավելի հանգիստ: Հետո դուք նստեցիք ոստի-
Նախ՝ ինչպե՞ս Լուսինե Զաքարյանը եկավ ու
կանության մեքենան և երկուսդ էլ սկսեցիք գրել,
հայտնվեց մեր հոգևոր և տոհմիկ երգի կատա-
հավանորեն բացատրություն: Հինգ-տասը րոպեից
րողական արվեստի ակունքներում։ Հիշենք ժամանակ-
ոստիկանները գնացին, շարժվեց նաև մեքենան, և
ները իշխում էին խորհրդային հետապնդումները
դու դանդաղ մոտեցար, նստեցիր ղեկի մոտ: Նայեցի
ցանկացած հոգևորի նկատմամբ: Այս պարագայում
քեզ. գունատ էիր, սոված, աչքերդ մտազբաղ էին:
հարկ չկա՞ մտածել, որ մեծերի մուտքը նախա-
-Վատ ես զգում,- հարցրի:
պատրաստվում է նախախնամությամբ: Նաև՝ մաքր-
-Հայ էր,- ասացիր, առաջ՝ ճանապարհին նայելով,-
վում է տարածությունը, և նրանք հիմնավորվում են
հայ էր:
իրենց թագավորության մեջ: Ընդամենը մեկ-երկու
-Ով:
կիրակի այցելելով Մայր տաճար` նա գրավեց
-Նա, այն մարդը: Երբ գրեց անուն ազգանունը,
Վեհափառ Վազգեն Ա-ի ուշադրությունը: 1959-ին
կարդացի: Ազգը Մանուկյան էր, անունը չկարդացի:
դարձավ եկեղեցու երգչախմբի մեներգչուհին: Ար-
-Հայ էր,- այս անգամ հարցրի ես, հետո հասկացա,
վեստագետի ճանապարհն առեղծվածներով լեցուն էր
որ չպիտի հարցնեի,- հայ էր,- արդեն հարց չէր՝
հենց սկզբից: Առեղծված էր, թե ինչպես կարող է
«Էսքիզների» այս կտորը ես կուզենայի գրել իբրև
տխրություն էր, ճիչ էր, չգիտեմ ինչ էր…
ընդամենը մեկ-երկու շաբաթ Էջմիածին եկող երգչու-
նամակ: Հասցեն՝ Կանադա, Մոնրեալ, Ալբեր Մար-
Ուրեմն, երկու ազգակից իրար դիպան աշխարհի
հին երգել աղոթելով: Ժողովուրդը «հատկապես
տիկյանին: Պատճենը՝ աշխարհի չորս ծագերում
ճանապարհին, կռվեցին, վիճեցին, հայհոյեցին
երիտասարդությունը, կախարդված էր նրա արվեստով։
ապրող հայ մարդկանց: Բոլորին: Անխտիր՝ բո-
օտար լեզվով, դառնացան երկուսն էլ ու չիմացան,
Նրանք կիրակի օրերին շարվեշարան գալիս էին
լորին:
որ ազգակից են, չիմացան, որ փոթորկի նույն
տաճար« կանգնում սյուների տակ և ունկնդրում:
Սիրելի Ալբեր:
ալիքով ափ նետված բեկորներ են: Երկուսի
Լուսինեն հայ հոգևոր երգը դուրս բերեց եկեղեցուց և
Մի տարի է անցել մեր հանդիպման օրից, և շատ
հայրերն էլ գուցե նույն լեռներում են ծնվել, քայլել
տարավ մեծ բեմեր: Նա այդ երգերը հնչեցրել է
բան է ջնջվել իմ հիշողությունից, որ ցավոք, արդեն
են գաղթի նույն ճանապարհներով, իրար հետ կիսել
Մոսկվայի Կրեմլի համագումարների, Փարիզի Պլիեր
դառնում է արևի տակ հալչող ձյունի կտոր: Բայց
նույն կում ջուրը: Կամ՝ տարբեր, ինչ նշանա-
դահլիճներում, Արգենտինայում: Նրա անզուգական
ես չեմ մոռանա այն օրը, չեմ մոռանա քո լռութ-
կություն ունի, երբ ամենուր նույնն է եղել հայի
ձայնը հնչել է Փարիզի Աստվածամոր տաճարում, որի
յունը: Այն ժամանակ մենք համարյա չխոսեցինք,
ճակատագիր կոչված սֆինքսը: Ականջներիս մեջ
թույլտվությունը տալիս է Հռոմի Պապը: Իսկ Քյոլնի
երկուսիս համար էլ դժվար էր, բայց մի տարի
կարծես ձայնագրվել էր քիչ առաջվա ֆրանսերեն
հռչակավոր տաճարում նրա կատարման մանրա-
շարունակ ես ծամում եմ այն օրվա պատահածը,
ճղճղոցը, ու ես դառնությամբ սկսեցի մտածել, որ
մասներն ականատեսները մինչև այժմ հիշում են.
գիտեմ, դու էլ մոռացած չես լինի: Մենք ձեր տուն
օտար ափերում գնալով ավելանում են նման
Լուսինեն երգում է «Ավե Մարիա»: Մարդիկ ձայնի
էինք գնում քո մեքենայով, ուրախ էինք, խոսում
հանդիպումները,
վրա լցվում են տաճար, զարմացած հետաքրքրվում՝
էինք Հայրենիքից, մեր ժողովրդի հոգսերից: Ետևի
գնալով ավելի շատ ազգակիցներ կբախվեն իրար,
ո՞վ է, ի՞նչ չլսված ձայն է:
նստարանին քնած էր բարեկամիդ որդին, հոգնած
կվիճեն կամ կբարեկամանան օտար մի լեզվով ու
Տիրամայրը Լուսինեի կյանքում
էր կիրակնօրյա հայկական դպրոցի դասերից, մենք
կբաժանվեն, կհեռանան, կկորցնեն իրար՝ իրար
ցածր ձայնով էինք խոսում: Եվ հանկարծ, մեծ
չգտած:
արագությամբ ընթացող մի մեքենա քսվեց քո
Մինչև ձեր տուն հասնելը մենք ոչինչ չխոսեցինք,
մեքենային ու անցավ: Կանգնեցինք, դու շտապ
սիրելի Ալբեր, բայց իմ մեջ մնացել է քո տխ-
իջար,
րությունը, որ գինին էլ չցրեց, հայերեն երգերի
նայեցիր,
մեքենայիդ
ձախ
կողմը
օտար
ճանապարհների
վրա
նկատելիորեն քերծվել էր:
ժապավենն էլ, որ պտտվում էր մագնիտոֆոնի վրա:
-Տեսնում ես,- ասացիր,-չկանգնեց էլ անօրենը:
Այդպիսի տխրություններով է, որ չի դատարկվում
Բարկացած նստեցիր ղեկի մոտ, ավելացրիր արա-
մարդու սիրտը, այդպիսի տխրություններով է
գությունը: Երեք-չորս րոպե անց մենք հասանք այն
մարդը տարբերվում մտածող մեքենայից, որ կարող
մեքենային, ստիպեցիր, որ կանգնի, երկուսդ էլ ցած
է հիշել միլիոնավոր թվեր, վայրկյանում հար-
իջաք մեքենայից ու սկսվեց… Դուք ֆրանսերեն էիք
յուրավոր հաշվարկներ անել:
Լուսինեն հատկապես անբացատրելի սեր ու պաշտամունք ուներ Աստվածամոր նկատմամբ: Երգացանկում էլ ընտրում էր արևմտաեվրոպական կոմպոզիտորների «Ավե Մարիաները» և Տիրամորը նվիրված հայ միջնադարյան շարականները («Մեծացուսցեներ»): Լուսինեի պաշտամունքն առ Աստվածածին արտահայտվում էր ոչ միայն արվեստում: Իրական կյանքում ևս առանձնակի վերաբերմունքն առկա էր: Ուներ տարբեր վայրերից բերված Տիրամոր պատկերներ: Օրական մի քանի անգամ բարձրանում էր, վերցնում սրբապատկերների փոշին, համբուրում ու ցած իջնում:
8
Նրա գիշերային աղոթքների հիմնական մասն էլ սովորաբար վերաբերում էին Սուրբ Կույսին: Եվ ընդհանրապես առեղծվածային ինչ-որ բան կար այն հանգամանքում, որ նրա չափազանց փխրուն հոգին կարողանում էր այդքան խորությամբ ընկալել հոգևոր ապրումները և երգի միջոցով դրանք ուղղել առ Տիրամայր: Մեկ այլ անհասկանալի իրողություն ևս. նա Աստվածամորը նվիրված մեծ կտավի գործերը յուրացնում-անգիր էր անում չափազանց կարճ ժամանակում: Կա՞, եղե՞լ է արդյոք մի երգչուհի, որ արևմտաեվրոպական կոմպոզիտորների ծավալային, հզոր գործերը կատարելիս բեմ բարձրանա... առանց նոտաների: *** Արդեն քանի տարի է՝ մեզ հետ չէ մեծ երգչուհին, որն իր կենդանության օրոք ժողովրդի կողմից
ընկալվում էր որպես մաքրության, լույսի, երկ-
հու արվեստի նկատմամբ ժամանակավոր այս ըն-
նայինի խորհրդանիշ: Խորհրդանիշ՝ երկրի վրա, մեզ
դարմացումը, որպեսզի ժամանակը մաքրի մանր
մոտ՝ մեղավոր աշխարհում: Եվ զարմանալիորեն
անհարթությունները, և այն երևա վերջնական,
ժամանակի մեջ որքան հեռանում ես նրա ար-
մնայուն փայլով:
վեստից, այնքան զգում ես այն ձգողականաստվածային ուժը, որն առինքնում և իրեն է գամում մարդկանց հայացքները: Զգում ես նաև տարածության դատարկությունը, որտեղ այլևս բացակայում է երգչուհին: Հիշում եմ նրա երկրպագու բարեկամներից մեկի դժգոհությունը՝ թե այսօր
այլևս
հետաքրքրվող
չկա
Լուսինեով:
Զանգվածային մշակութային միջոցներով չի հնչեցվում նրա ձայնը: Լռում են մասնագետները: Մոռանու՞մ են նրան... Ցավ ի սիրտ պետք է արձանագրել. Լուսինեն իր տեղում է, մարդիկ են տեղաշարժվել... Գուցե և անհրաժե՞շտ էր երգչու-