CULTURE WORLD April 2021

Page 1

“The Community Culture Foundation” 150 S. Glenoaks Bld. # 8047, Burbank, CA 91502 Email: culturefoundation@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáµ»ñï سñ·³ñÛ³Ý Chief Editor ROBERT MARGARYAN îÝûñ»Ý` سñï³ ü³ñÙ³Ýáí³ Director Marta Farmanova гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ òáÕÇÝ» гñáõÃÛáõÝÛ³Ý (è¸, ØáëÏí³) Computer typing and design Coxine Harutunyan (Moscow)

ÂÕóÏÇó` ²ñïÛáÙ ¶¨áñ·Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Artyom Gevorgyan (Yerevan)

Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:

»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2021


2

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Ինչպե՞ս Էջմիածնում հայերն ըմբոստացան եկեղեցու դեմ ուղղված ցարական որոշմանը Հայ ժողովրդի պատմության հաստափոր գրքերում ամփոփված են բազմաթիվ պատմական փաստեր ու պատմություններ այն մասին, թե ինչպե՞ս է Հայոց եկեղեցին հալածանքի ենթարկվել օտարների, թշնամիների կողմից։ Այդ հալածանքներին դիմակայելով՝ Հայոց եկեղեցին կարողացել է պահպանել իր ոգին և անհատականությունը։ Դարեր շարունակ, երբ չենք ունեցել պետականություն, Հայոց եկեղեցին է կազմակերպել հայ ազգի ինքնության պահպանումը։ 20-րդ դարասկզբին հերթական հալածանքը տեղի ունեցավ մեր եկեղեցու դեմ։ Այս անգամ ցարական իշխանությունը փորձեց Հայոց եկեղեցուն վատ դրության մեջ դնել։ 1903 թվականին ցարական հրովարտակով հայոց եկեղեցիները զրկվում են իրենց կալվածքներից, գույքից և այդ ամենը պետք է վերցվեր արքունիքի կողմից։ Այդ որոշումը բորբոքում է Էջմիածնի, ինչպես նաև այլ քաղաքների, գյուղերի բնակիչներին։ Ոտքի է ելնում ողջ հայությունը և որոշում է դեմ դուրս գալ այդ հրովարտակի կայացմանը։ Հատկանշական է, որ համաժողովրդական ընդվզման առաջին շարքերում հայ մտավորականներն էին, երևելիներն ու արվեստի գործիչները։ Այդ օրերի իրադարձությունների մասին բացառիկ հուշ է ներկայացնում հայ անվանի լեզվաբան Հրաչյա Աճառյանը։ Աճառյանը մանրամասնությամբ պատմում է եկեղեցու ըմբոստ «կռվի» մասին` ցարական հրովարտակի դեմ։

«Ազգային մարմինները և ամբողջ ժողովուրդը մի մարդու պես դուրս եկան այս հրամանի դեմ։ Պահանջեցին հոգևոր իշխանությունից և հատկապես կաթողիկոսից, որ չստորագրեն հրամանը և կալվածքները չհանձնեն։ Կառավարությունը կարող էր բռնի ուժով գրավել այդ բոլորը` իբրև ավազակ։ Էջմիածնում ևս կազմակերպվեց դիմադրություն։ Մի քանի երիտասարդներ ներկայանում են կաթողիկոսին և առաջարկում են, որ կաթողիկոսը չստորագրի. «Խա՜, ո՞ւր էիք դուք, երբ Հայրիկը երիտասարդ էր, ձի նստած գյուղե-գյուղ ման կուգար և ժողովրդին հեղափոխություն կսովորեցներ։ Գացե՜ք, Հայրիկը գիտե իր անելիքը, ձեր խրատին պետք չունի»։ Երիտա-

սարդներն ուրախացած մեկնում են։ Երևանում նույնպես կազմակերպվում է ժողովրդական ցույց` առաջնորդարանի առաջ։ Բանաստեղծ Ավետիք Իսահակյանը երկու ընկերներով վերցնում են առաջնորդ Սուքիաս եպիսկոպոս Պարզյանին և գնալով Էջմիածին, ներկայանում են կաթողիկոսին և հանուն ազգի և ժողովրդի պահանջում են, որ չստորագրի։ Կաթողիկոսը խոստանում է։

Թղթեր են գալիս նաև Կոստանդնուպոլսի պատրիարքարանից և պահանջում են չտալ մեր ազգային գումարները կառավարությանը, որովհետև նրանք ոչ թե պատկանում են միայն ռուսահայոց, այլև մեծագույն մասամբ հնդկահայոց, պարսկահայոց, տաճկահայոց, ամերիկահայոց և այլն։ Հասնում է վճռական օրը։ Նահանգապետ կոմս Դիզենհաուերը ներկայանում է կաթողիկոսին և խնդրում է, որ ստորագրի, կաթողիկոսը մերժում է։ Կոմսը մի քանի անգամ կրկնում է իր խնդրանքը, բայց կաթողիկոսը պատասխանում է. Գնա՜, գնա՜ կըսեմ քեզի, կհասկնա՞ս ինչ կնշանակե գնա. Իշտե անոր «փաշոլ» կըսեն։ Դիզենհաուերը մեկնում է։ Կանչում են Վաղարշապատի հայ դարբիններին, որպեսզի կոտրեն գանձարկղը, որի բանալին կաթողիկոսը չէր հանձնած։ հայ դարբինները հրաժարվում են։ Այն ժամանակ կոմսը Երևանից բերել է տալիս ռուս դարբիններ, որոնք տապարներով սկսում են ջարդել գանձարկղը։ Գիշեր էր։ Կաթողիկոսը վերևի հարկում լսում էր այդ հարվածների ձայնը և չդիմանալով` թողնում գնում է Հռիփսիմեի վանքը։ Մինչև լույս դարբինները ջարդում են գանձարկղը և վերջապես կոտրում։ Բաց են անում և գտնում են, ինչպես ասում են, մի մուրհակ և 5 ռուբլի։

Ուրիշներ ասում են, թե մինչև 30 000 ռուբլի եղել է։ Այս եղավ ամեն կողմ։ Գալիցինը, որ կարծում էր, թե Հայոց եկեղեցին միլիոններ ունի, ձեռքը գլխին է խփում և ասում է. «Ես հայերին չեմ ճանաչել»։ (Հատվածը վերցված է Հրաչյա Աճառյանի «Կյանքիս հուշերից» գրքից։ Երևան, 1967թվական, էջ 277-278): Սակայն պատմությունը ցույց տվեց, որ վատագույնն առջևում է։ Քանի որ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո տեղի ունեցան ամենամեծ բռնաճնշումները եկեղեցու դեմ։ Փակվեցին վանքերն ու եկեղեցիները, սպանվեցին ու աքսորվեցին հոգևորականներ։ Մոտ 70 տարի տևած բարդ ժամանակները չկարողացան կոտրել մեր եկեղեցու ոգին, քանի որ Հայաստանի Երրորդ Հանրապետության կայացման հետ մեկտեղ հաղթանակած էջ բացեց նաև Հայոց եկեղեցին։ Սակայն հետագա պատմությունը ցույց տվեց, որ դարեր շարունակ օտարների կողմից մեր եկեղեցու դեմ հալածանքներին պետք է ավելանար ևս մեկ հալածանք, սակայն այս անգամ հայ մարդն ինքը պետք է դուրս գար եկեղեցու դեմ։

Այն նույն հայ մարդը, որ դարեր շարունակ պայքարում էր հալածողների դեմ։ Կալվածքների բռնազավթման հրովարտակի պատմությունը ընդամենը մեկ օրինակ է, որ ժամանակին հայ մարդն ու ազգը եկեղեցու պատիվը պահպանելու համար կարող էր դուրս գալ անգամ ցարական հրովարտակի դեմ, ցույց տալ ուժ և ըմբոստություն։


3

Սակայն ժամանակները փոխվեցին։ Հայ մարդն իր ըմբոստության ոգին թողեց անցյալում, քանի որ ներկա ժամանակում ազգային արժեքներ կրող մարդիկ քիչ են։ Նոր ժամանակներում հայ մարդու համար ազգային արժեք, եկեղեցի բառերը լոկ բաժակաճառի բաղադրիչ մասնիկ են։ Իսկ իրական արժեքներ պաշտպանող մարդիկ Եռաբլուրում են և դեռ պատերազմական դաշտերում։ Զ. Շուշեցի

մեկը մյուսի ետևից օգնում էին ծանր վիճակում գտնվող իրենց Հայրենիքին։ Մտավորականների, արվեստի և քաղաքական գործիչների միահամուռ աշխատանքով պահպանվեց և մեզ փոխանցվեց մեր հայրենիքը։ Մեծ և անգնահատելի գործ արեցին հայ մեծերը հատկապես ցեղասպանությունից հետո Արևելյան Հայաստանում հաստատված հայ որբերի հետ։ Նրանց անգնահատելի աշխատանքի արդյունքում այդ որբերի միջից դուրս եկան մեծ ու հզոր անհատներ, ովքեր դարձան իրենց հայրենիքի սյունը։

Եղիշե Չարենցի և հայ որբերի ճաշկերույթը` «Ֆրանսիա» ռեստորանում

20-րդ դարը Հայոց պատմության մեջ կմնա՝ որպես հաղթական և ողբերգական էջերով լցված դարաշրջան։ Մեկը մյուսին հաջորդող համաշխարհային իրադարձություններն իրենց արձագանքն էին գտնում նաև Հայաստանում։ Անհնար էր վրիպել այդ իրադարձություններից։ Այս ամենի հետ մեկտեղ՝ պետք է ընդգծել, որ ժամանակի հայ մտավորականները չէին զբաղված բացառապես իրենց անձնական ու ստեղծագործական կյանքով։ Նրանք

Հայ հանճարեղ գրող Եղիշե Չարենցի կենսագրության մեջ մի հետաքրքիր էջ կա, որ կապվում է որբանոցային աշխատանքի հետ։ 1920 թվականի մայիսից մինչև նոյեմբեր ամիսը Եղիշե Չարենցն աշխատում է որբանոցում։ Չարենցն ուներ դաստիարակի պաշտոն, երեխաներին դասավանդում էր հայոց լեզու և թվաբանություն։ Չարենցը դաստիարակությունից զատ՝

փորձում էր ամեն կերպ ուրախացնել որբերին։ Մասնավորապես՝ Գուրգեն Մահարին և Արշալույս Ջանիկյանն իրենց հուշերում ներկայացնում են, որ 23-ամյա բանաստեղծը երեխաների հետ շուրջպար էր բռնում, երգում, պարում և այդկերպ փորձում էր ժպիտ բերել երեխաների դեմքին, ովքեր անցնելով մեծ ողբերգության միջով՝ մնացել էին ողջ։


4

Այս ամենի հետ մեկտեղ՝ Չարենցը երեխաների նկատմամբ ուներ շատ մեծ հոգատարություն. «Ջանիկյանն արձանագրում է երեխաների հանդեպ հոգատարության` մեկին գրքով («…ա՛ռ այս գիրքը, կարդա՛, քեզ համար է գրված»), մյուսին խորհրդով («…ինչո՞ւ միշտ գետին ես նայում, նայիր վերև` երկնքին, ծառերին, կտուրին»),- մխիթարանքի մեկը մեկից սրտառուչ դրվագներ, որոնք վկայում են բանաստեղծի ոչ միայն խոր, այլև գորովալի մարդասիրությունը, որպիսիք գալիս են հասուն տարիների նրա երեխապաշտությունը կամրջելու ժողովրդապաշտությանը»։ (Հատվածը վերցված է Ալմաստ Զաքարյանի «Եղիշե Չարենց. Կյանքը, գործը, ժամանակը» գրքից։ Երևան, հատոր 1, 1997 թվական, էջ 669): Ալմաստ Զաքարյանն իր վերոնշյալ գրքում ընդգծում է, որ Չարենցն ընդունելի և սիրելի էր որբանոցում ոչ միայն փոքրերի, այլև երիտասարդների կողմից։ Շատ ժամանակ բանաստեղծն իր գործերն առաջինը կարդում էր հենց որբերի համար և նրանց կողմից ստանում բարձր գնահատական։ Բանաստեղծի ու մեծահասակ որբերի լավ հարաբերությունների մասին հետաքրքիր հուշեր է ներկայացնում թեմական դպրոցի սան Հենրի Գաբրիելյանը, ով մանկատանն աշխատել է՝ որպես աշխարհագրության ուսուցիչ. «….Ստեղծված մտերմության արդյունքում Չարենցը մի օր էլ առաջարկում է գնալ «Ֆրանսիա» ռեստորան ճաշելու։ Այն էլ առանց կառավարիչի թույլտվության. «Դատարկ բան է, դուք գնում եք դաստիարակի հետ։ Ես ռոճիկ եմ ստացել, տրամադրությունս լավ է, ուզում եմ ուրախանալ, իսկ մենակ անհնար է։ Ուզում եմ իմանալ նաև, թե որբերը կարո՞ղ են ուրախանալ և ինչպես են ուրախանում»։ (նույն տեղում` էջ 672): Որբերի հետ քաղաքի լավագույն ռեստորաններից մեկում անցկացված քեֆն անցնում է լավ և հիշարժան։ Չարենցն ու որբերը միասին երգում են, քեֆ անում, որից հետո բանաստեղծին կառքով տանում են իր սենյակ ու պառկեցնում. «Կառքով Չարենցին տուն բերինք, տարանք իր սենյակը և պառկեցրինք անկողնում։ Առավոտյան ժամը 6-ին մայրապետը մեր դուռը ծեծեց և հայտնեց, որ Չարենցը մեզ կանչում է… Պարզվեց, զովանալու համար սենյակի դուռը ու պատուհանները բացել էր և սաստիկ մրսել։ Ջերմաստիճանը` 39,8»։ (Նույն տեղում` էջ 673): Չարենցի համար որբանոցային շրջանը, երեխաների հետ աշխատելուց զատ, նրան նվիրեց նաև կյանքի ընկերներ։ Հենց որբանոցում է Չարենցը ծանոթանում Գուրգեն Մահարու հետ։ Գուրգեն Մահարին ամերիկյան մանկատան որբ էր։ Մահարին իր հուշերում

շատ է անդրադարձել իր և Չարենցի հանդիպումներին, զրույցներին։ Հատկանշական է, որ որբանոցում էր աշխատում նաև Չարենցի հավիտենական սերը` Արփենիկ Չարենցը։ Նա աշխատում էր որբանոցին կից երեխաների դպրոցում` որպես դաստիարակչուհի։ Բանաստեղծի կենսագրության այս դրվագը չարենցասերների ուշադրությունից երբեմն վրիպում է։ Սա Չարենցի համար մի մեծ փորձառություն էր, և բանաստեղծը 23 տարեկանում ստանձնում է մի բարդ և պատասխանատու գործ։ Նա որբերին դաստիարակելուց զատ՝ նրանց ծանոթացնում էր նաև հայ և համաշխարհային գրականության կարևորագույն գործերի հետ։ Այդկերպ երեխաների մոտ փորձում էր ձևավորել գրական ճաշակ։ Այդ ժամանակաշրջանում հայ մտավորականն ու անգամ երիտասարդ բանաստեղծը ծառայում էին ազգին և Հայրենիքին։ Նրանց համար հայրենիքն ամենաբարձր արժեքն էր, որի առաջ կարող էին զոհել անգամ անձնական և ստեղծագործական կյանքը։

Հայ երգի ժրաջան մշակը. նա ասես շրջիկ դպրոց լիներ…

Հայ երաժշտական արվեստում իր անուրանալի տեղն ու դերն ունի կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական-հասարակական գործիչ, երաժշտական քննադատ Քրիստափոր (Խաչատուր Մարգարի) Կարա-Մուրզան:

Նա իր ժամանակի համբավավոր դեմքերից էր, ով առաջինը հաստատեց բազմաձայն երգեցողություն հայկական երաժշտության պատմության մեջ: Նրա նախաձեռնությամբ եւ ջանքերով ժողովրդական երգի մշակումն առանձին նշանակություն ստացավ, դաստիարակվեցին երգչախմբային ղեկավարներ, կայացան երիտասարդ երաժիշտներ ու շնորհառատ երգիչ կատարողներ: Միավորելով խմբերգերն ու ժողովրդական պարերը՝ նա կյանքի կոչեց ժողովրդական երգի-պարի այժմյան անսամբլի նախատիպը: Կարա Մուրզան ծնունդով Ղրիմից էր՝ հայահոծ մի գաղթօջախ, որի եւ Նոր Նախիջեւանի հայությունն ապրել են համատեղ ու հայ մշակույթին տվել ականավոր գործիչներ՝ Հովհաննես Այվազովսկի, Միքայել Նալբանդյան, Ռափայել Պատկանյան, Մարտիրոս Սարյան, այլ մեծեր: Կարա-Մուրզան ոչնչով չի զիջում նրանց, քանզի, իր ստեղծած մնայուն արժեքներից զատ, ինչպես մասնագետներն են փաստում, «երգի միջոցով հայոց լեզուն էր տարածում այն վայրերում, որտեղ թրքական հայահալած քաղաքականության հետեւանքով հայերը հեռացել էին հարազատ մշակույթից եւ հարկադրաբար մոռացության մատնել մայրենի լեզուն…»: Սկսած երիտասարդ տարիներից, ազգապահպանության գործում խորապես կարեւորելով մշակույթի դերը, Ղրիմում կազմակերպել է թատերական, երաժշտական սիրողական խմբեր, ելույթներ ունեցել տարբեր վայրերում: Հայ մշակույթի ժամանակի երեւելիները ցնծությամբ են ողջունել Կարա-Մուրզայի նախաձեռնությունը՝ ժողովրդական երգի բազմաձայն մշակման, հայ իրականության մեջ քառաձայն երգչախմբի ստեղծման ու այն ժողովրդական լայն շրջաններում տարածման գործը: Նրա գործունեության առանցքում էր նաեւ հայ հոգեւոր եւ ժողովրդական երգերի հավաքման, երաժշտական մշակման ու դրանք կատարելության հասցված տարբերակով վերստին իր ժողովրդին վերադարձնելու նվիրական առաքելությունը: Ժողովրդական եւ խմբերգերի նրա մշակումների թիվը անցնում է 300-ից, որոնցից շատերն հնչում են առայսօր եւ անվերջ են հնչելու: Ճիշտ այնպես, ինչպես կոմիտասյան անմահ երգերի պարագայում: Իսկ հեղինակային ստեղծագործությունների թիվը հասնում է յոթ տասնյակի, որոնց թվում՝ «Արշակ Բ» ողբերգության եւ «Շուշան» անավարտ օպերայի համար գրած երաժշտությունները: Հետզհետե ավելացնելով բազմաձայն երգչախմբերի թիվը, հղկելով դրանց կատարողական արվեստը՝ Բաքվում 1887 թ. առաջին անգամ երգչախմբային համերգով ներկայացնում է իր մշակած պատարագը: Նույն քաղաքում ներկայացնում է նաեւ Գունոյի «Ֆաուստ» օպերայից հայերեն թարգմանված հատվածներ: Մինչ այդ ելույթները համերգներ էր տվել նաեւ Թիֆլիսում. ազգային տարազով 15 հոգանոց երգչախումբը հայ ունկնդրի սիրտն ու հոգին ջերմացրել հայրենասիրական ու ազգաշունչ երգերով: Համերգը վեր է ածվել ազգային տոնի: Ի դեպ, Թիֆլիսում, որտեղ ապրել է պարբերաբար, կազմակերպել է խմբավարների դասընթացներ, «Մուրճ» եւ «Մշակ» ամսագրերում հրապարակել հոդվածներ, լուսաբանել հայ երաժշտական կյանքը: Մեղվաջան գործիչը Կովկասում եւ Հարավային Ռուսաստանի գրեթե բոլոր հայաբնակ կենտրոններում ստեղծել է միասեռ եւ խառը 90-ից ավելի ժողովրդական երգչախմբեր, որոնք կոչված էին անմար պահելու հայոց երգի ոգին: 1892 թ. արդեն մեծ ճանաչում ունեցող երաժիշտը հրավիրվում է Էջմիածնի Գեւորգյան ճեմարան՝ որպես երաժշտության ուսուցիչ եւ խմբավար: Այստեղ ստեղծում է 150 հոգանոց երգչախումբ, համերգներ տալիս՝ հոգեւոր երգերին զուգահեռ հնչեցնելով նաեւ ժողովրդական հոգեպարար երգեր:


5

Կարա-Մուրզայի ամենաշատ սիրված երգերից են «Ծիծեռնակ», «Դու զով խնդրես», «Անցար սարեր», «Անի քաղաք», «Ալագյազ», «Քեզի մեռնիմ», «Գացեք տեսեք», «Խորոտիկ», «Զինչ ու զինչ», «Լեպհո լելե», այսօր էլ հաճախակի հնչող այլ գործեր: Ցավալի է հայոց մեծերի ճակատագիրը. նրանց մեծ մասը հրաժեշտ է տալիս երկրային կյանքին ուժերի ծաղկման, անկասելի արարումների տարիքում: Նույն ճակատագիրն էր վիճակված նաեւ Կարա Մուրզային. ապրեց ընդամենը 49 տարի, բայց դա էլ բավական էր հայ երգարվեստին իր անուրանալի վաստակը բերելու եւ երախտավորների շարքին դասվելու համար: 1853-ի այս օրը ծնված մեծանուն երաժիշտը 1902-ին հեռացավ կյանքից՝ միանալով Թբիլիսիում հանգչող հայ բազում երեւելիների փաղանգին…

Ձախորդ օրերի հանճարեղ երգիչը

Իսկ ռուս գրականության ականավոր դեմքերը՝ Մաքսիմ Գորկին, Նիկողայոս Մառը, Վալերի Բրյուսովը, Ալեքսանդր Բլոկը, Ջիվանուն համարել են ժամանակի մեծագույն բանաստեղծներից ու մտածողներից մեկը, որի գործերն իր մահից հետո թարգմանվել են եվրոպական ու արեւելյան բազմաթիվ լեզուներով, հրատարակվել ու վերահրատարակվում են առ այսօր: Նրա «Ձախորդ օրերը», «Ես մի ծառ եմ ծիրանի», «Հայրենիքիս ջուրը», «Քանքարավոր ընկեր», «Այծյամ», «Պաղ աղբյուրի մոտ», «Մայրիկ» ու հոգեհարազատ տասնյակ այլ երգեր ապրում են ու շարունակում են հուզել մեր ցամաք հոգիներն իրենց մեղեդայնությամբ, հուզականությամբ, խոսքերի խորիմացությամբ: Հիրավի, որտեղի՞ց այդ ամենը գեղջուկ, ինքնուս մի բանաստեղծի, երգահանի արվեստում… Մի մարդու, ով ծխական դպրոցում ուսանելուց բացի, այլ կրթություն չէր ստացել, սակայն հայերենին տիրապետում էր այնպես, ինչպես միայն եզակիները՝ իր ժամանակակիցներից: Ավելին՝ գերազանց գիտեր մի շարք արեւելյան լեզուներ, տիրա-

Այդպիսով՝ նա ստեղծեց հայկական նոր աշուղական դպրոցի հիմքերը: Նորարարությունների, ինչպես եւ ժողովրդի մեջ տարածված համբավի համար Շիրակի ավագ եւ երիտասարդ սերնդի աշուղներն անվերապահորեն Ջիվանուն կնքում են ուստաբաշի՝ մեծամեծ, վարպետ աշուղի կոչումով: Իհարկե, դա մեծ պատիվ էր, նաեւ՝ պարտավորեցնող: Այդ կոչմանն արժանանալով՝ նա արդարացրեց բոլորի սպասումները: Նա գլխավորեց իր արվեստակից ընկերներից կազմված նորաստեղծ միությունը, որի նպատակն էր գուսանական արվեստը որոշակի ուղղվածության վրա դնել ու մշակել ներքին կանոնադրություն: Այդ միավորումը պայքար սկսեց հայտնի աշուղների միջավայրում տարածված օտարամոլության եւ հայկական ավանդական երգարվեստի աղավաղումների դեմ: Այնուհետեւ ստեղծում է առաջին աշուղական դպրոցը եւ ինքն էլ դասավանդում նորեկներին, հաճախ նաեւ՝ փորձված աշուղներին: 1880-90-ական թթ. հայ իրականության մեջ չկար այնպիսի մի արվեստագետ, որ ունենար այն հեղինակությունը, ինչ Ջիվանին: Մարդիկ նրա երգերը ձեռագրերով էին փոխանցում միմյանց: Նրան սեփական աչքերով տեսնողը երջանիկ էր զգում իրեն, ճանաչողը՝ պատիվ համարում: Աշուղի արվեստն ասես խրատների, խորհուրդների ու սպեղանու հսկայական մի շտեմարան լիներ, որից յուրաքանչյուր ոք կարող էր օգտվել ու պատասխան գտնել իր հարցերին: Որքան էլ ինքը սպեղանի էր իր ժողովրդի ցավերին, ամեն դեպքում, սեփական ցավերին ու հյուծող հիվանդությունն ամոքող ձեռքեր չեղան: Իշխանություններից հալածված աշուղը կյանքին հրաժեշտ տվեց 1909 թ.՝ ծայրահեղ թշվառ վիճակում: Տխուր այդ առիթով «Մշակ» թերթը հայտարարություն տարածեց. «Հիվանդ ժամանակ զուրկ լինելով նյութական օգնությունից՝ այժմ որ մեռել է, նույնքան դժվար դրության մեջ է ընկնում նրա թաղման գործը, պակասում է հայ գործչին թաղելու միջոց: Հրավիրում եմ օգնության գալ եւ դիակը գոնե հողին հանձնելու տխուր գործին նպաստել»: Ինչո՞ւ է այդպես բոլոր ժամանակներում…

Այսպիսին են մեծերը՝ ինչ ահռելի վաստակ էլ որ ունենան, որքան էլ որ վայելած լինեն համաժողովրդական սեր, խնկարկում ու մեծարանք, որքան էլ գնահատված լինեն իրենց ապրած ժամանակի մեծերից, միեւնույն է, ներքին մի տարակուսանք, անհանգիստ մի տագնապ պիտի ունենային, որ իրենց արածն առանձնապես մի բան չէ, մի երեւելի ժառանգություն չեն թողնում իրենց պաշտելի ազգին: Շատ են այդպիսի մեծերը, նրանց թվում եւ՝ Ջիվանին: Մինչդեռ իրողությունն այն է, որ հայ աշուղական արվեստը, Սայաթ Նովայից հետո, չի ճանաչում ավելի մեծ մեկին, քան Սերովբե Ստեփանի Լեւոնյանն է՝ մեր ժողովրդի հոգուն հավերժորեն մտերմացած Ջիվանին: Ինչ իմանար Ջավախքի Կարծախ գյուղում 1864 թ. ծնված եւ ութ տարեկանում որբացած փոքրիկը, որ դառնալու է իր պաշտած ազգի փառքերից մեկը: Ինչ իմանար, որ ձիու մազից սարքած իր «ջութակը» դառնալու է ճակատագիր՝ թեկուզ չապահովելով կեցության նվազագույն պայմաններ: Հայկական աշուղական արվեստի հիմնադիրն ու ռահվիրան էր, որ վաստակեց աշուղական երգի համար դասական արվեստ կոչվելու իրավունքը: Բավական է փաստել, ինչպես երաժշտագետներն են վկայում, որ իրենց ստեղծագործություններում նրա երգերից եւ մեղեդիներից մեծապես օգտվել են Կոմիտասը, Մակար Եկմալյանը, Կարա-Մուրզան, այլ երախտավորներ:

պետում էր գրաբարին, սերտել էր հայոց պատմագրությունը, հունական ու հայկական դիցաբանությունը, հռոմեական ու անտիկ շրջանի գրական կոթողները, նաեւ հայկական ու արեւելյան երգարվեստը, որոշ չափով անգամ՝ եվրոպական դասական երաժշտություն: Այս ամենը վկայում են նրա ֆենոմենալ ինքնության մասին, որը եզակի երեւույթներից է հայոց մշակութային պատմության մեջ: Բախտի քվեատուփից վիճակով միայն «ախ ու հառաչանք» քաշած հանճարեղ հայի բարոյախրատական ողջ փիլիսոփայությունը խարսխված է մարդասիրության ու հայրենասիրության գաղափարների վրա: Եվ չեն սխալվել նրանք, ովքեր բարձրաձայնել են, թե Ջիվանու երգերը սերունդներ են դաստիարակել բարության, բարոյականության, սիրո, կարեկցանքի եւ հայրենասիրության ոգով: Ի ծնե շռայլ տաղանդով օժտված Ջիվանին նախակարապետն էր, որ աշուղական լեզուն ազատեց պաճուճանքներից, օտարածին բառերից, մի կողմ նետեց արեւելյան ավանդական մեղեդիներն ու իր երգի համար մշակումներ արեց՝ օգտվելով հայկական ժողովրդական եւ հոգեւոր երաժշտությունից: Նա առաջինն էր, որ կտրականապես հրաժարվեց արաբերեն, ֆարսերեն եւ թուրքերեն սիրավեպեր գրելուց: Փոխարենը խորամուխ եղավ գրաբարագիր տաղերի մեջ եւ յուրացնելով հայ դասական տաղաչափության ձեւերը՝ սինթեզեց դրանք աշխարհաբարին:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Մորեխների 3 մեծ «արշավանքներն ու ավերածությունները» 17-18-րդ դարի Երևանում

Թերթելով Երևանի պատմության էջերը, հանդիպում ենք բազմաթիվ հետաքրքիր, ինչպես նաև անտեսված իրադարձությունների, որոնք մեր առաջ բացում են նոր դռներ` հասկանալու համար մեր մայրաքաղաքի պատմության մի շարք այլ էջեր։ 17-րդ դարում Երևանը սկսեց հետաքրքրել մի շարք եվրոպացի ճանապարհորդների և գիտնականների, ովքեր գալով Երևան՝ հետագայում իրենց աշխատություններում սկսեցին ներկայացնել մեր քաղաքում բնակվող մարդ-


6

կանց, նրանց վարք ու բարքերը, տնտեսական և առևտրական կյանքը։ Ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնիեն 1632-1668 թվականներին 6 անգամ եղել է Երևանում։ 1673 թվականին Երևան է այցելում ֆրանսիացի մեկ այլ ճանապարհորդ` Ժան Շարդենը։ Ճանապարհորդներից զատ, 17-րդ դարում Երևան են այցելում նաև կրոնական, քաղաքական ու հասարակական մի շարք եվրոպացի գործիչներ։ Երևան են այցելում կաթոլիկ քարոզիչ Գաբրիել Շինոն, ինչպես նաև Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչներ դե Լալեն և դե լա Բուլլեյ դե Գուզը։ Այս մարդիկ հետագայում պատմում կամ գրում են Երևանի մասին։ Սակայն, այս ամենի հետ մեկտեղ՝ հետաքրքիր է նաև Երևանում ապրած հայ մարդկանց գրվածքները, որոնք իրենց հերթին ներկայացնում են 17-րդ և 18-րդ դարում Երևանում տեղի ունեցած աղետալի իրադարձությունները։

Այդ դարաշրջանում մեր մայրաքաղաքը պայքարում էր նաև մի շարք աղետների դեմ։ Երևանին մեծ վնաս է հասցրել մորեխների արշավանքը։ Միայն 17-րդ և 18-րդ դարում Երևանում մորեխները կարողացել են 3 անգամ արշավներ իրականացնել` 1642, 1692 և 1713 թվականներին։ Այդ դեպքերի մասին մենք մանրամասն տեղեկություններ ենք իմանում Թադևոս Հակոբյանի «Երևանի պատմությունը» աշխատությունից. «Մորեխային այդ արշավանքների մասին համառոտ տեղեկություններ են հաղորդվում ժամանակագրություններում ու հիշատակարաններում։ 1642 թվականի արշավանքի վերաբերյալ Սամվել Անեցու ժամանակագրության շարունակողներից մեկը հետևյալն է հաղորդում. «ՌՂԱ (1642 թ.)։ Մեռաւ Շահսեֆին. և նստաւ որդին երկրորդ Շահաբասն։ Երակ մարախ յերկիրն Երևան»։

Թեպետ այդ հիշատակությունը շատ համառոտ ու անորոշ է, բայց դժվար չէ կռահել, որ 1642 թվականին Երևանի խանությունում հայտնված մորեխը զգալի վնաս չի հասցրել ո՛չ երկրին, և ո՛չ էլ նրա կենտրոն Երևանին։ Ավելի որոշակի է 1692 թվականի մորեխային արշավանքի մասին մեզ հասած գրիչ Տեր-Սիմոնի հակիրճ վկայությունը։ «Ես Տէր Սիմոնս գրեցի. «Թ.ՌՃԽԱ (=1692) որ ժամ եկն մորեխն Երեւանայ երկինքն. Փառք Աստուծոյ վնաս ոչ եղեւ»։ Հիշատակարանից կարելի է ենթադրել, որ Երևան քաղաքն ու Երևանի խա-

նությունն անվնաս են մնացել, որովհետև այստեղ հայտնված մորեխը առանց նստելու շարունակել է իր ճանապարհը դեպի այլ շրջաններ ու երկրներ»։ (Հատվածը վերցված է Թ.Խ. Հակոբյանի «Երևանի պատմությունը» գրքից։ Երևան, 1971 թվական, էջ 273-274):

Հետաքրքրական է, որ առանձին հիշատակություններ ևս կան Երևանում սկսված սովի ու մահացությունների մասին։ Որոնց հիմքերը, սակայն, դրվեցին մորեխային 3 մեծ արշավանքներով, որոնցից ամենամեծն ու ցավոտը, ինչպես նշեցինք, 1713 թվականի արշավանքն էր։ բազում երեւելիների փաղանգին… Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Սակայն մորեխների ամենաավերիչ արշավանքը տեղի է ունենում 1713 թվականին։ Ավերածությունն այնքան մեծ է լինում, որ Երևանում ապրող բանաստեղծ տաղասացներն իրենց մի շարք գրվածքներում անդրադառնում են այդ իրադարձությանը։ Մասնավորապես, տաղասաց Սարգիս Գեղամեցին չափածո ողբ է գրում այդ արշավանքի մասին. «Ի թիվ հազար վաթսուն երկոյ աւելի հետ ի նոյն. Եկաւ մարախ բազում անհուն ի քաղաքն Էրիվանոյն։ Ծածկեալ եղեւ երեսս աւգոյն. էհեղ յերկրից իբրեւ զձիւն։ Թռաւ իջեալ մէջ յարտերոյն. ըսկսան ուտել իբրեւ զշուն……»։ (Նույն տեղում` էջ 274): Պետք է ընդգծել, որ այս արշավանքից հետո մեծ վնասներ ստացան ու ոչնչացան քաղաքի ցանքատարածությունները, արտերն ու խոտհարքերը։ Այս ամենը հանգեցրեց նրան, որ քաղաքում սով սկսվեց, և սովին զոհ գնացին մեծ թվով մարդիկ։

Հյուսիս-հարավ ճանապարհի ԱրգավանդՇիրակ հատվածում հայտնաբերվել են ուրարտական դարաշրջանի կարևոր նմուշներ


7

Հյուսիս-հարավ ճանապարհի Արգավանդ-Շիրակ կապող հատվածում շինարարները խեցեղեն իրեր են հայտնաբերել, ինչից հետո ապրիլի 3-ից մասնագետները սկսել են պեղումներ իրականացնել։ «Սա Կարմիր բլուրի ծայրամասն է և փաստորեն, մենք Կարմիր բլուրի ծայրամասում՝ հնագիտական շերտի մեջ, ֆիքսել ենք խեցեղեն, այսինքն՝ դա մարդն է օգտագործել, և ֆիքսել ենք նաև կառույցի հետքեր»,- NEWS.amի հետ զրույցում պատմեց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը։ Գտածոները Ք.ա. 8-6 դարերի են։ Հնագիտական շերտի մեջ խաչասերվում են ուրարտական և սև տեղական խեցեղենը։ Գտածոները տարվում են Էրեբունի թանգարանի լաբորատորիա, որտեղ հատուկ կերպով մաքրվում են։ Ամբողջանալու դեպքում դրանք իրենց տեղը կգտնեն թանգարանում՝ մշտական կամ ժամանակավոր ցուցադրության համար և կլինեն հիմք լուրջ գիտական ուսումնասիրությունների։ «Ունենք մի սափորի ամբողջական հատված, որի բեկորներն արդեն միացել են իրար։ Եվ դրանք գծվելու են, չափագրվելու են և հետո դառնալու են թանգարանային առարկաներ»,- նշեց Միքայել Բադալյանը։ Հնագիտական խումբն աշխատում է անվճար։ Նրանց միացել են կամավորներ, որոնց մասնագիտական կրթության բացակայությունը չի ազդում աշխատանքի վրա։ «Հաճույքով եմ աշխատում, սիրում եմ փոշու հետ աշխատել, հողի շերտերը մաքրել, պատմության մեջ ընկմվել ու ընդգրկվել»,- ընդգծեց կամավորներից Մարիամ Մարգարյանը։ Հնագիտական պեղումներին էր միացել նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը։ «Քար ես գտնում և անգամ քեզ թվում է, թե կարող է դա լինել մի փոքր մաս, որ կարող է պատմություն բացել։ Ես մեծ հույս ունեմ, որ այստեղ նաև դամբարան կգտնենք։ Աշխատենք և տեսնենք։ Կարծում եմ՝ այստեղ՝ մասնագիտական հմտություններն այդքան էլ պետք չեն, որովհետև աշխատանքը բարդ չէ, միայն ցանկություն է պետք»,- նշեց նա ։ Հնագիտական աշխատանքների վերջին օրը վաղն՝ ապրիլի 11-ը։ Միքայել Բադալյանը չի բացառում, որ նաև դամբարան հայտնաբերվի, սակայն դա չի խանգարի Հյուսիս-հարավ ճանապարահաշինարաությանն այդ հատվածում։

«Ալ Պաչինոն գեր, կարճահասակ և տգեղ է»․ Գուչի տոհմի ժառանգը հայտարարել է՝ «վրդովված է» իր ընտանիքի անդամներին մարմնավորելու համար ընտրված դերասանական կազմից

Իտալական Գուչի ընտանիքի ժառանգը քննադատել է Ռիդլի Սքոթի առաջիկա «Գուչիի տունը» ֆիլմի «սարսափելի և տգեղ» դերասանական կազմը՝ պնդելով, որ ընտրված դերասանները բոլորովին նման չեն իր ազգականներին։ Նորաձևության մագնատ, հանգուցյալ Գուչո Գուչիի ծոռնուհին՝ Պատրիցիա Գուչին, հայտարարել է, որ «խորապես վիրավորված և վրդովված է ֆիլմում իր ընտանիքի անդամներին մարմնավորելու համար ընտրված դերասական կազմից և մասնավորապես, որ իր պապին՝ Ալդո Գուչիին, մարմնավորելու է գեր և տգեղ Ալ Պաչինոն»։ Հարցազրույցի ընթացքում Պատրիցիա Գուչին ֆիլմի ռեժիորին կոչ է արել «հարգել Գուչի ընտանիքի ժառանգությունը»։ «Իմ պապը շատ գեղեցիկ տղամարդ էր, ինչպես Գուչի ընտանիքի բոլոր անդամները․ բարձրահասակ էր, կապուտաչյա և շատ էլեգանտ։ Նրան մարմնավորելու համար ընտրել են Ալ Պաչինոյին, որը կարճահասակ է, գեր, կարճ այտամորուքով և շատ տգեղ։ Սարսափելի է, քանի որ նա բոլորովին նման չէ իմ պապին», - ասել է նա Associated Press գործակալությանը: Նա նաև քննադատել է Ալդո Գուչիի որդուն՝ Պաոլո Գուչիին մարմնավորելու համար դերասան Ջարեդ Լետոյի ընտրությունը։ «Սարսափելի է, պարզապես սարսափելի, ես շատ վիրավորված եմ զգում»,ասել է Գուչի ընտանիքի ժառանգը։ Նա նաև պնդել է, որ ֆիլմի ստեղծողները «գողանում են իր ընտանիքի ինքնությունը՝ շահույթ ստանալու, հոլիվուդյան դերասանների եկամուտը մեծացնելու համար»։ «Մեր ընտանիքն անձնական կյանք ունի։ Մենք կարող ենք խոսել ամեն ինչի մասին, բայց կա սահման, որը չի կարելի հատել»,- հավելել է նա։ Նշենք, որ «Գուչիի տունը» ֆիլմը սցենարը հիմնված է Սառա Գեյ Ֆորդենի «Գուչիի տունը. սպանության, խելագարության, հմայքի և ագահության սենսացիոն պատմությունը» գրքի վրա և կթողարկվի նոյեմբերին:

7 փաստ Գրիմմ եղբայրների մասին

Յակով և Վիլհելմ Գրիմմները հանրահայտ հեքիաթասացներ են, լեզվաբաններ ու ժողովրդական մշակույթի հետազոտողներ։ Նրանց անվան հետ է կապվում գերմանական կախարդական պատմությունների՝ 1812թ. լույս տեսած լիակատար ժողովածուն։ Գրիմմ եղբայրները ոչ միայն իրենց երկրի մշակույթի համար են շատ բան արել, այլև դրել են ժողովրդական բանահյուսության ուսումնասիրության հիմքերն ընդհանրապես։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի փաստ այս զարմանալի մարդկանց կյանքից։  Գրեթե միշտ, «Գրիմմ եղբայրներ» բառակապակցությունը լսելիս՝ ենթադրվում են միայն Յակովն ու Վիլհելմը, սակայն իրականում ընտանիքում 9 երեխա կար, որոնցից 8-ը տղաներ էին։ Ինչ-որ մեկը մահացավ դեռևս ման-

կության տարիներին, իսկ եղբայրներից, օրինակ, Լյուդվիգ Էմիլ Գրիմմը հաջողության հասավ բոլորովին այլ ոլորտում. նա հայտնի փորագրիչ դարձավ։  Հանրահայտ բանահյուսագետների հայրը շատ վաղ էր մահացել, երբ Յակովն ընդամենը 11 տարեկան էր, սակայն հենց նրան էր՝ որպես երեխաներից ամենաավագի, վիճակված կրել ընտանիքը կերակրելու բեռը։ Սակայն Յակովը միշտ հավատարիմ էր իր կոչմանը և արդեն մեծ լինելով՝ հաճախ էր մերժում աշխատանքի ավելի շահավետ, բայց ոչ այնքան հետաքրքիր առաջարկները։  Չնայած իրենց քաղաքական հայացքներին (Յակով ու Վիլհելմ Գրիմմները մոնարխիստ էին)՝ եղբայրները հարեցին պրոֆեսորների այն խմբին, որը հանդես էր գալիս Հաննովեր թագավորության (Գյոթթինգենյան յոթնյակ) Սահմանադրության չեղարկման դեմ։ Յոթնյակի բոլոր մասնակիցները հեռացվեցին Գյոթթինգենյան համալսարանից, որոնցից երեքը, այդ թվում և՝ Յակովը, պետք է լքեին երկիրը։ Աքսորը ցմահ էր։ Հետագայում Հաննովերից մեկնեցին նաև մնացած պրոֆեսորները։  Յակովն ու Վիլհելմն առաջինները չէին, ովքեր դիմել են գերմանական հեքիաթի ժանրին։ Գրիմմ եղբայրների նորարարությունն այն էր, որ նրանք հեքիաթները հրատարակում էին հենց ժողովրդական, չուղղված տեսքով, ընդ որում՝ ստեղծագործ միտք ունեցող Վիլհելմը կողմ էր տեքստերի գեղարվեստական ադապտացիային, սակայն ավագ եղբորը հաջողվեց տարհամոզել նրան։  «Այդ բաների վերամշակումն ու մշակումը միշտ ինձ համար տհաճ կլինեն այն պատճառով, որ դրանք կատարվում են սխալ ընկալված անհրաժեշտության հետաքրքրության շրջանակներում»,գրել է Յակովը։  Տաղանդավոր լեզվաբաններ Յակովն ու Վիլհելմը գերմանագիտության՝ գերմաներեն լեզուն ուսումնասիրող բանասիրության ոլորտի հիմնադիրներից էին։ Յակովը ձևակերպել է «Գրիմմի օրենք» անվանումը կրող առաջին՝ գերմանական բաղաձայնների տեղաշարժի մասին օրենքը։  Եղբայրների ևս մեկ հայտնագործությունը դարձավ պոեզիայի բաժանումը բնականի ու արհեստականի։ Նրանց կարծիքով՝ բնական պոեզիան ստեղծվել է ժողովրդի կողմից, իսկ արհեստականը՝ մարդու։ Ընդ որում, վերջինը առաջինից միշտ մի աստիճան ներքև է գտնվում։ Համակված լինելով եղբոր գաղափարներով՝ Վիլհելմը հետագայում պնդում էր, որ ժողովրդական պոեզիան մերկ է և իր մեջ կրում է Աստծո պատկերը։ Իրենց կյանքի վերջում եղբայրները զբաղվում էին գերմաներեն լեզվի առաջին բառարանի ստեղծմամբ։ Բանասերները հաճախ են իրենց մահվան ժամանակը հարաբերակցում տառերի հետ աշխատանքին։ Վիլհելմը մահացավ 1859թ. դելտեմբերին՝ հազիվ ավարտելով D տառը, իսկ Յակովը, եղբորից հետո ապրելով 4 տարի, մահացավ տառացիորեն աշխատանքային սեղանի շուրջ՝ աշխատելով Frucht (միրգ) բառի վրա։

Netflix-ն ավելի քան 30 մլն դոլարով ձեռք է բերել Քանյե Ուեսթի մասին պատմող վավերագրական ֆիլմը, որը ստեղծվել է ավելի քան 21 տարվա ընթացքում 43-ամյա ամերիկացի ռեփեր, դիզայներ, ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Քանյե Ուեսթի մասին պատմող վավերագրական ֆիլմը, որը ստեղծվել է ավելի քան 21 տարվա


8

ընթացքում, առաջիկա ամիսներին կհանձնվի հանդիսատեսի դատին։ Billboard-ի հաղորդմամբ՝ Netflix-ն ավելի քան 30 մլն դոլար է ծախսել այն ձեռք բերելու համար․ ֆիլմի ռեժիսորները Կուդի Սիմոնսը և Չիկե Օզահն են։ Ըստ հաղորդման՝ ՍիմոնսՆ Ուեսթի կյանքի կուլիսային պահերը սկսել է տեսանկարել 1990-ականների վերջից: Նախկինում երբեք չցուցադրված կադրերը ներառում են Չիկագոյում ռեփերի կարիերայի վաղ տարիները, նրա մոր՝ Դոնդա Ուեսթի մահը, նորաձևության աշխարհ նրա մուտքը և 2020 թվականի աղմկահարույց նախագահական ընտրարշավը։ Հայտնի է նաև, որ Ուեսթը հավանություն է տվել ֆիլմին․ դեռևս անանուն վավերագրական ֆիլմն այս տարվա վերջում հասանելի կլինի Netflix-ում:

«Սա մի փոքր հանդուգն քայլ է». երաժշտության պրոֆեսորն ավարտին է հասցրել Մոցարտի անավարտ ստեղծագործությունները Երաժշտության պրոֆեսոր Թիմոթի Ջոնսը ավարտին է հասցրել Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի անավարտ աշխատանքները, գրում է CBC-ն: Նշվում է՝ հայտնի կոմպոզիտորի աշխատանքներն ավարտին հասցնելու գաղափարը պրոֆեսորի մոտ առաջացել է Մոցարտի երաժշտական ոճի մասին գիրք գրելու ընթացքում: Արդյունքում, պրոֆեսորը թողարկել է ալբոմ, որն ընդրկում է յոթ լրացված ստեղծագործություն: Պրոֆեսորն ալբոմի վրա աշխատել է ավելի քան 10 տարի: Այնուամենայնիվ, Ջոնսը խոստովանել է, որ իր արածը «մի փոքր հանդուգն» քայլ է: «Ես չեմ փորձում «կեղծ Մոցարտ» գրել, առավել ևս չեմ փորձում պատվանդանի վրա ինձ նրա կողքին դնել», - շեշտել է նա: Այժմ տղամարդը նախատեսում է ավարտել գիրքը, որը ստիպված է եղել մի կողմ դնել ալբոմի վրա աշխատելու համար:

Ուկրաինայի մշակույթի նախարարը Ռուսաստանին մեղադրել է Գոգոլին «գողանալու» համար

Գրականության դասական Նիկոլայ Գոգոլը ուկրաինացի գրող է, չնայած «ռուսական քարոզչությունը» նրան «բռնի կերպով ներառել են ռուսների մեջ»: Նման կարծիք իր տելեգրամյան ալիքում հայտնել է Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարար Ալեքսանդր Տկաչենկոն: «Նույնիսկ Ուկրաինայում նրա գործերը երբեմն ցուցադրվում են «Զարուբեժկա» ծրագրում: Պոլտավայի շրջանում ծնված ուկրաինացի Գոգոլին բռնի կերպով ներառել են ռուսների մեջ: Եվ միայն այն պատճառով, որ նա գրել է ռուսերեն»,-հայտարարել է նախարարը: Տկաչենկոյի խոսքերով՝ Գոգոլը ազգությամբ ուկրաինացի էր, չնայած այն բանին, որ իր կյանքի մեծ մասն ապրել է Սանկտ Պետերբուրգում:


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.