Arts World Club # 64

Page 1

“The Community Culture Foundation” 150 S. Glenoaks Bld. # 8047, Burbank, CA 91502 Email: culturefoundation@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáµ»ñï سñ·³ñÛ³Ý Chief Editor ROBERT MARGARYAN îÝûñ»Ý` سñï³ ü³ñÙ³Ýáí³ Director Marta Farmanova гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ òáÕÇÝ» гñáõÃÛáõÝÛ³Ý (è¸, ØáëÏí³) Computer typing and design Coxine Harutunyan (Moscow)

ÂÕóÏÇó` ²ñïÛáÙ ¶¨áñ·Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Artyom Gevorgyan (Yerevan)

Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:

»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2020


2

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Ինչպե՞ս ստացվեց, որ Հովհաննես Շիրազը չհուղարկավորվեց «Թոխմախգյոլի» գերեզմանատանը Երբ քաղաքում, հայրենիքում աղմուկը շատ է, պետք է գտնել մի վեհ ու խորիմաստ վայր, որ քաղաքում է, սակայն քաղաքից հեռու, որտեղ պահպանվում է խորհուրդն ու լռությունը։ Այդպիսի վայրեր քաղաքում կան․ Եռաբլուր, Ծիծեռնակաբերդ, Կոմիտասի անվան պանթեոն։ Այդ վայրերում հոսում է պատմությունը, անցյալի ժամանակն ու ներկայի անորոշությունը, սակայն հայ մեծերի խորիմաստ քարե և բրոնզե կերպարանքները նոր ժամանակներում պահպանում են իրենց իմաստությունն ու վեհությունը։ Հիմա հեշտ է այցելել պանթեոն, պտտվել, տեսնել հայ մեծերի գերեզմաններն ու մի պահ մտածել, որ այստեղ հանգչում են հայրենիքի նվիրյալները, սակայն իրականում պանթեոնը մի փոքր այլ տեսք կարող էր ունենալ, եթե չլինեին ինչ-ինչ անհատներ, որոնց համառ գործունեության շնորհիվ պանթեոնում են Կոմիտասը, Արամ Խաչատրյանը և Հովհաննես Շիրազը։ Այս պատմությունների մասին մենք երբեք չէինք իմանա, եթե չլինեին Սովետական Հայաստանի քաղաքական մի շարք գործիչների հուշերը, որոնցում ամփոփված են պատմություններ այդ տարիների մի շարք դեպքերի մասին։ Այդ պատմություններում կուլիսային քննարկումներն են ու զրույցները, որոնք վճռորոշ դեր ունեցան ինչ-ինչ դեպքերի իրականացման գործում։

1984 թվականի մարտին մահացավ Հովհաննես Շիրազը։ Շիրազի մահվան լուրը տարածվեց Հայաստանում, սփյուռքում և աշխարհի բոլոր այն կետերում, որտեղ կար գեթ մեկ հայ։ Շիրազն այդ տարիների խորհրդանիշն էր, քայլող գաղափարն ու մարդկանց համախմբող ուժը։ Եվ այդ ուժի ֆիզիկական գոյության բացակայությունը մեծ վիշտ պետք է պարգևեր բոլոր հայերին։ Շիրազի մահվան օրն այդ տարիների ՀԿԿ Կենտկոմի և ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի քարտուղար, լրագրող, գրականագետ Կարլեն Դալլաքյանն այսպես է հիշում․ «Մոսկվայում, Կենտկոմի շենքում համամիութենական մեծ ժողով էր։ Նստած էի վերջին շարքերից մեկում։ Հենց իմ հետևում դուռը բացվեց և մեկը ոտքի մատների վրա, անշշուկ մոտեցավ, ականջիս ասաց, թե Կարեն Դեմիրճյանը ձեզ շտապ կանչում է, հյուրանոցում է։ Դուրս եկա, զանգեցի․ «այո՜, ասաց ամեն ինչ թող, արի անմիջապես»։ Գնացի «Օկտյաբրսկի» հյուրանոցը, որտեղ սովորաբար իջևանում էր։  Հիմա մեքենա կգա, կգնաս, իրերդ կհավաքես ու անմիջապես օդանավակայան կմեկնես։ Այնտեղ քեզ արդեն սպասում են Երևանի տոմսակը հանձ-նելու համար։

Առաջին իսկ թռիչքով կգնաս,- ասաց վրա-վրա, սառած ձայնով։ – Բայց ի՞նչ է պատահել։ – Շիրազն է մեռել»։ (Կարլեն Դալլաքյան «Հուշապատում», Երևան, 1998, էջ 251)։ Դալլաքյան-Դեմիրճյան զրույցը շարունակվում է այլ հարցի շուրջ ևս։ Կարեն Դեմիրճյանը տեղյակ էր, որ Շիրազին որոշել են թաղել ոչ թե Կոմիտասի անվան պանթեոնում, այլ «Թոխմախգյոլի» գերեզմանատանը։ «Մի պահ լուռ միջոց։ Հետո պատմեց, թե ե՞րբ և ինչպես են հայտնել, ու հանկարծ հարց տվեց։ – Քո կարծիքով որտե՞ղ պետք է թաղել Շիրազին։ – Կոմիտասի այգու պանթեոնում։ Երկրորդ կարծիք լինել չի կարող,անվարան պատասխանեցի։ – Իսկ գիտե՞ս, որ մերոնք այնտեղ որոշել էին «թոխմախգոլի» գերեզմանատուն տանել։ – Անհնարին է։ Իսկ դուք ի՞նչ ասացիք։ – Ի՞նչ պետք է ասեի։ Անմիջապես ստիպեցի, որպեսզի նոր որոշում ընդունեն՝ Կոմիտասի այգու պանթեոնում թաղելու մասին։ Դու կգնաս ամեն ինչ կնախապատրաստես։ Դու էլ պետք է խոսես։ Իսկ ես վաղը երեկոյան կհասնեմ»։ (Նույն տեղում, էջ 252)։ Փաստացի ստացվում է, որ, եթե հարցին չմիջամտեր Կարեն Դեմիրճյանը, ապա Շիրազը կհուղարկավորվեր Կոմիտասի անվան պանթեոնից դուրս։ Եվ, ինչպես Արամ Խաչատրյանի դեպքում, ապա նաև Շիրազի պարագայում Դեմիրճյանը կարողացավ հարցին ճշգրիտ լուծում տալ։ Այդ տարիներին Շիրազն այնքան էլ ցանկալի կերպար չէր սովետական իշխանությունների համար, քանի որ նա կարողանում էր մեկ խոսքով մարդկանց համախմբել իր շուրջը․ ավելորդ է խոսել նաև այդ տարիներին արգելված թեմաների շուրջ գրված իր ստեղծագործությունների մասին։ Շիրազին հուղարկավորեցին Կոմիտասի անվան պանթեոնում՝ հայ մեծերի կողքին․ «Շիրազի թաղումը կազմակերպվեց վայելուչ։

Հեռուստատեսությունը անմիջապես հեռարձակում էր ամբողջ արարողությունը։ Ինչպես և որոշել էինք Դեմիրճյանի հետ, դամբանական խոսողներից մեկը ես էի։ Ստացվեց հաջող»։ Շիրազին հուղարկավորեցին, սակայն առանց տապանաքարի, քանի որ դա իր ցանկությունն էր, որ տապանաքար չունենա։ Մի անգամ որդու հետ զրուցելիս նա ասել էր․ «Գիդես, չէ՞, որ մեռա՝ վրես քար չես գցե: 100 տարի էլ անցնի, 500 էլ անցնի՝ մեկ է, Մասիսը մերը պիտի էղնի: Է, մերն օր էղավ, ժողովուրդը պիտի բղավե, օր մերն է: Քարը օր դնես, ձենն ականջիս չի հասնի»։ Զ․ Շուշեցի

Մարտիրոս Սարյանի կազմած ծիածանագույն դրոշի պատմությունը, որը չդարձավ Առաջին Հանրապետության խորհրդանիշը

1918 թվականին, երբ հիմնվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, պետական օրակարգում հայտնվեց դրոշ, զինանշան և օրհներգ ունենալու հարցը։ Դեռ Սարդարապատի ճակատամարտում հայ զինվորներն ու մարտիկները կռվում էին, քանի որ իրենց աչքի առաջ արդեն իսկ ունեին կազմավորվող պետության պատկերը։ Կամավորական ինչ-ինչ խմբեր ու ջոկատներ իրենց հետ կրում էին եռագույն դրոշի տարբերակներ ռազմի դաշտում։ Եթե խորքային դիտենք, ապա մեր պատմության տարբեր ժամանակաշրջաններում ազգային խորհրդանիշի՝ դրոշի առկայությունն իր հետ ունեցել է մեր ներկայիս դրոշի գույներից առնվազն 1-2-ը։


3

Մինչև Արտաշեսյան արքայատոհմը, մեր իրականության մեջ ունեցել ենք մարտական դրոշակներ, սակայն որպես այդպիսին՝ դրոշակի առաջնային տարբերակ մենք տեսնում ենք Արտաշեսյան արքայատոհմի ժամանակ։ Այդ ժամանակ արքայատոհմը կրում էր կարմիր կտորից դրոշ, որի վրա պատկերված էին զույգ արծիվներ, և արեգակի տեսք ունեցող ծաղիկ։ Հետագայում մեր ազգային դրոշի գույները մենք տեսնում ենք տարբեր ժամանակներում․ Կիլիկյան շրջանում, Իսրայել Օրու և անգամ Մխիթարյան միաբանության հայրերի կողմից ստեղծված դրոշներում։ Հատկանշական է, որ հայ իրականության մեջ եռագույնի գաղափարը բերողներից էր համարվում հենց Մխիթարյան հայրերից Ղևոնդ Ալիշանը։ 1885 թվականի մայիսի 22-ին մահանում է Վիկտոր Հյուգոն։ Փարիզի հայ ուսանողական միությունը Վիկտոր Հյուգոյի թաղմանը մասնակցելու համար ցանկանում էր ունենալ ազգային դրոշ։ Այդ հարցում ուսանողներին օգնում է Ղևոնդ Ալիշանը։ Ալիշանի կազ-

մած դրոշը հորիզոնական եռագույն էր՝ կարմիր, կանաչ, կապույտ գույներով։ Տեսակետներ կան, որ եռագույնի գաղափարը հայ իրականության մեջ առաջինը տվել է հենց Ղևոնդ Ալիշանը։ Ալիշանի մի շարք բանաստեղծություններում մենք տեսնում ենք իր իսկ կազմած դրոշի 3 գույները․ «Ո՜վ եռափայլ խորհուրդ կարմիր, կանաչ, կապոյտ Հայոց Դրօշք հայրենի, յէէն առեալ դու զծալ զծոցոյդ պարզուած Մինչ ի ծովէն յաւիտենից ժամանակ նոր դեռ բանայր ծոց․․․․»։ Առաջին Հանրապետության հիմնադրումից հետո՝ 1918 թվականի հուլիսին, Թիֆլիսի և Երևանի Ազգային խորհուրդները դրոշի հարցում ունենում են համաձայնություն։ Չնայած այն փաստին, որ շատ էին անհամաձայնությունները, սակայն Երևանում կայացած նիստի ժամանակ ունենում են միասնական համաձայնություն։ Դրոշը պետք է լիներ կարմիր, կապույտ, նարնջագույն։ Կան տեսակետներ նաև, որ ինչ-որ պահի դրոշը եղել է կարմիր, կապույտ, դեղին, քանի որ Հայաստանում չէր գտնվում նարնջագույն կտոր։ Եվ այս ամենից հասկանալի է դառնում, որ դրոշը ժամանակավոր էր և վերջնականապես Սահմանադիր ժողովի կողմից չէր հաստատվել։ Այս պատմության կիզակետում հայտնվում է նկարիչ Մարտիրոս Սարյանը, ով ազգային դրոշի իր տարբերակներն է նկարում և նամակին կից ուղարկում Ալեքսանդր Խատիսյանին։ 1919 թվականին գրված նամակում Սարյանն առաջարկում էր դրոշի իր տարբերակը։ «Մեծարգո Ալեքսանդր Իվանովիչ, Մոտ մեկ ամիս առաջ զեկուցման համար այստեղ էր եկել Հայաստանի ներկայացուցիչ, Հայոց խորհրդարանի անդամ Մարտիրոս Հարությունյանը։ Իմիջիայլոց, ես նրանից եմ իմացել մեր ազգային դրոշի մասին, որը խորհրդանշում է ծիածանը։ Գաղափարը բոլոր առումներով հանճարեղ է։ Հրաշալի խորհրդանիշ է։ Սակայն Մարտիրոս Հարությունյանի խոսքերից իմացա, որ դրոշը վերջնա-

կանապես մշակված չէ, և ես՝ որպես նկարիչ, համարձակվում եմ անել մի քանի առաջարկություն։ Ծիածանի հիմնական գույները հետևյալն են՝ կարմիր, դեղին և կապույտ, իսկ լրացուցիչներն են՝ նարնջագույնը, կանաչը և մանուշակագույնը։ Ընդամենը վեց գույն, հետևյալ հերթականությամբ՝ կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, կապույտ, մանուշակագույն։ Գույների նման հերթականությունը թողնում է ծիածանի ամբողջական տպավորություն, և ինձ թվում է, թե հենց այդպիսին պետք է լինի Հայաստանի դրոշը։ Եռագույն դրոշներ ընդհանրապես բավականին շատ կան։ Գոյություն ունի նաև Դոնի բանակի կապտա-դեղնա-կարմիր դրոշը։ Իմ կարծիքով, մեզ՝ որպես արևելյան ժողովրդի, չափազանց կպատշաճեր բազմագույն դրոշը, որն ի հայտ է բերում ինքը՝ չքնաղ և հավերժ գեղեցիկ ծիածանը։


4

Նամակին կից ուղարկում եմ երեք ջրաներկ պատկերներ, որտեղ ամեն ինչ պարզ է։ Ալեքսանդր Իվանովիչ, դիմելով Ձեզ, որպես հին հասարակական գործչի և կրթված մարդու, որ գլխավորում է մեր կառավարությունը, հուսով եմ, որ Դուք անուշադրության չեք մատնի դիտողություններս և Ձեր ուժերի ներածին չափով ծիածանով կկամարեք մեր տանջված և սիրված Հայրենիքը։

ասել է․ «Փոքր ժամանակ Ֆրունզիկն անօգնական էր, նրա վրա բոլորը ծիծաղում էին, նիհար էր, մեծ քթով, բայց պարզվեց, որ աստված նրան ահռելի դերասանական տաղանդ է տվել։ Նա ամբողջ կյանքն այդպես ապրեց՝ միաժամանակ ուրախ և տխուր մարդ էր։ Եվ ԽՍՀՄ-ը պաշտում էր իր տաղանդին»։ Ֆրունզը, որին իսկապես պաշտում էր ամբողջ Խորհրդային Միությունը, այսօր կդառնար 90 տարեկան։ Sputnik Արմենիան ներկայացնում է համաժողովրդական դերասանի ամենահայտնի դերերի ընտրանին։

Խոշոր շահում Միմինո

Անկեղծորեն Ձեզ նվիրված՝ նկարիչ Մարտիրոս Սարյան։ 1919 թվական, հուլիսի 31, Դոնի Նախիջևան, 1-ին Սոֆիևսկայա, 27 (հատվածը մեջբերված է «Մարտիրոս Սարյան․ նամակներ» գրքի առաջին հատորից։ Երևան, 2002 թվական, էջ 216)։

Հետաքրքրական է, որ այդ թվականներին Սարյանի առաջարկած ծիածանագույն դրոշը գաղափարական իմաստով հրաշալի էր մտածված, և այն իրենում կրում էր այն գույները, որոնք կային մեր երկրում։ Պետք է շեշտել, որ հենց այն ժամանակ, քանի որ Աստվածաշնչային գույներն ու խորհուրդները մեր օրերում կերպարանափոխվեցին, գաղափարափոխվեցին և ստացան նոր իմաստ ու երանգ։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Առաջին Հանրապետությունն իր ծնունդով կարողացավ միավորել հայ մարդկանց՝ մտավորականներին ու քաղաքական գործիչներին։ Այն ժամանակ կար արտաքին ու ներքին թշնամի և կար միաբանություն։ Հիմա ևս նույն կարգավիճակում ենք, պարզապես այժմ միաբանությունը քանդելու համար գործի է դրվել այլ մեծ ու կրծող մեխանիզմ։ Եվ, ցավոք, դրան զոհ են գնում գրեթե բոլորը․․․։ Զ․ Շուշեցի

Այդ ուրախ և տխուր մարդը․ Ֆրունզիկ Մկրտչյանի 7 հայտնի դերերը Հայկական թատրոնի և կինոյի ամենասիրված դերասաններից մեկի՝ Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչյանի ծննդյան օրվա կապակցությամբ Sputnik Արմենիան անդրադարձել է ժողովրդական արտիստի ամենավառ և հիշվող դերերին։ Ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը եղբոր մասին

Չնայած նրան, որ Գեորգի Դանելիայի կինոնկարում դիլիջանցի վարորդ Ռուբեն Խաչիկյանի դերի համար Ֆրունզիկ Մկրտչյանն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի, ի սկզբանե այդ դերը նույնիսկ չի էլ եղել սցենարում։ Դիլիջանի ջրի մասին արտահայտությունը տարածվել է ամբողջ Խորհրդային Միությունում և դարձել թևավոր։ Այն մինչև հիմա հաճախ են օգտագործում տարբեր բեմադրություններում և տեսահոլովակներում։

«Խոշոր շահում» լիրիկական կատակերգությունը, որը նկարել է Ալբերտ Մկրտչյանը, պատմում է կռունկավար Գառնիկի մասին։ Նա «Զապորոժեց» է շահում վիճակախաղով, բայց նրան բաժին ընկած ուրախությունը շուտով վերածվում է իսկական տանջանքի, քանի որ բոլոր ազգականները, հարևանները և ծանոթները դիմում են նրան ու խնդրում ինչ-որ տեղ տանել։ Արդյունքում Գառնիկը հոգեկան հիվանդություն է ստանում։ Սա հոգեբանական տեսանկյունից Ֆրունզիկ Մկրտչյանի ամենաբարդ դերերից է։

Միայնակներին տրվում է հանրակացարան

Մեր մանկության տանգոն

Ալբերտ Մկրտչյանի գեղարվեստական ֆիլմը մասամբ հիմնված է հենց ռեժիսորի և նրա եղբոր հիշողությունների վրա։ Ֆրունզիկ Մկրտչյանի հերոսը՝ Ռուբենը, վերադառնալով պատերազմից, թողնում է ընտանիքին և գնում կնոջ մոտ, որը ռազմաճակատում փրկել է նրա կյանքը։ Սակայն նրա օրինական կինը՝ Սիրանուշը, չի կարողանում համակերպվել սիրելի ամուսնու դավաճանության հետ և ամեն ինչ անում է, որ հունից հանի նրան։ Արդյունքում կնոջ և երեխաների արարքները նրան անհեթեթ քայլի են դրդում, և Ֆրունզիկի հերոսը հայտնվում է բանտում․․․ Մեկ տարում ֆիլմը դիտել է ավելի քան 3 միլիոն հանդիսատես։

Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները Լեոնիդ Գայդայի ֆիլմում Ֆրունզիկ Մկրտչյանը կատարում է Ջաբրայիլի՝ Նինայի մորեղբոր դերը։ Նա շրջանային կոմունալ տնտեսության վարիչ Սաախովի վարորդն է, որը համաձայնել է վաճառել Նինային 20 ոչխարի, արտասահմանյան «Ռոզենլև» սառնարանի և պատվոգրի դիմաց։

Սամսոն Սամսոնովի ֆիլմում ամենաազդեցիկ կերպարներից մեկը կերտել է Ֆրունզիկ Մկրտչյանը։ Նա խաղացել է Նինայի՝ գլխավոր հերոսուհի Վերայի ընկերուհու նրբազգաց և զգացմունքային ամուսնու դերը։ Վերան ազատ ժամանակ դասավորում է իր ընկերուհիների անձնական կյանքը։

Զինվորը և փիղը

Դմիտրի Քեսայանցի ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա։ Ֆրունզիկը ֆիլմում կատարում է խորհրդային զինվոր Արմենակ Գասպարյանի դերը, որին հանձնարարել են գնդակոծության տակից հանել և Գերմանիայից վերադարձնել Երևանի կենդանաբանական այգի։

Հին օրերի երգը


5

Հոգեբանական առումով բարդ, խորապես ողբերգական դեր է բաժին ընկել Ֆրունզիկ Մկրտչյանին Ալբերտ Մկրտչյանի ֆիլմում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներն են, կաղ Նիկոլը փոստատար է և մշտապես ստիպված է լինում ընտանիքներին բերել մահացած զինվորների սև թուղթը։ Տանջալից պարտականությունն ինչ-որ կերպ կատարելու համար Նիկոլը խմում է։ Երբեմն չկարողանալով զինվորների ծնողներին հայտնել գույժը` նա բառացիորեն ուտում է սև թղթերը։ Նշենք, որ Ֆրունզիկ Մկրտչյանը մահացել է 1993թ.–ի դեկտեմբերի 29–ին։

Ֆրունզիկ, այնտեղից հետևիր մեզ. խորհրդային կինոյի հայտնիները պատմել են Մհեր Մկրտչյանի մասին

եմ»»,- հիշում է Ալլա Սուրիկովան։ Նա պատմում է, որ գործընկերն իրեն մի քանի հայերեն արտահայտություն էր սովորեցրել։ «Ինչպես օրինակ՝ «ցավդ տանեմ»։ Սուրիկովան ասում է` այժմ աշխարհն այնքան դաժան է, ագրեսիվ և անհանգիստ, երբ մարդը կարողանում է ասել «վերցնեմ քո ցավը»... շատ մեծ, լուրջ ու կարևոր իմաստ կա այդտեղ։ Նա շնորհավորել է հայ ազգին Ֆրունզիկի նման տաղանդավոր որդի ունենալու համար։ Դերասանուհի, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ, ՌԴ Պետական Դումայի պատգամավոր Ելենա Դրապեկոն Մհեր Մկրտչյանի հետ նկարահանվել է «Միայնակներին տրվում է հանրակացարան» (Одиноким предоставляется общежитие) ռոմանտիկ կատակերգությունում։ Նա հիշում է, թե բոլորին որքան էր տպավորում Մհեր Մկրտչյանի ստեղծագործ միտքը։ «Ամեն անգամ ռեժիսորի հետ հանդիպելիս մեր դերերը ներկայացնում էր նորովի, ու մենք դառնում էինք ֆիլմի գլխավոր հերոսները։ Շատ էր աշխատում նաև հագուստների վրա. «Միայնակներին տրվում է հանրակացարան» ֆիլմում մուշտակը հենց ինքն է մտածել, դրանով նա առանձնահատուկ էր»,- հիշում է Դրապեկոն։ Երևան աշխատանքային այցի ժամանակ Ելենա Դրապեկոն այցելել է Մհեր Մկրտչյանի շիրմին։ Նա, կանգնելով Ֆրունզիկի շիրմի առաջ, ասել է այն խոսքերը, որ հնչում էին ֆիլմում. «Բալիկ ջան, ցավդ տանեմ, ես քեզ սիրում եմ»։

Բակունցի մայրն այդպես էլ չիմացավ որդու գնդակահարության մասին. քիչ հայտնի դրվագներ

Գրողի մայրը մինչև կյանքի վերջ

սպասում էր, որ որդին կվերադառնա աքսորից։ Իսկ ահա Բակունցի կնոջը՝ Վարվառային, ազատ արձակեցին 8 տարի հետո։ Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Հայ արձակագիր Ակսել Բակունցը ծնվել է 1899 թվականի հունիսի 13-ին։ Գրողը հագեցած, բայց կարճ կյանք է ապրել։ Նրան ձերբակալել են, իսկ 1937 թվականի հուլիսի 8 -ին գնդակահարել իբրև ժողովրդի թշնամի։ Այսօր՝ գրողի ծննդյան օրը, Sputnik Արմենիան իր ընթերցողին է ներկայացնում Բակունցի կյանքի հետաքրքիր ու քիչ հայտնի դրվագները։ Գրողի անունը

Մհեր Մկրտչյանի 90-ամյակն է, ինչի առթիվ նրա հետ աշխատած դերասանները պատմել են իրենց հուշերի մասին` ներկայացնելով այնպիսի դեպքեր, որոնք հանրությանը հայտնի չեն։ ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. «Ֆրունզի՛կ, երբեմն այնտեղից հետևի՛ր մեզ, մենք քեզ հիշում ու սիրում ենք»․Մհեր Մկրտչյանի գործընկերուհին` «Ունայնություն ունայնությանց» (Суета сует) ֆիլմի ռեժիսոր, ՌԴ ժողովրդական արտիստ Ալլա Սուրիկովան այսպես է սկսել իր վիդեոուղերձը` շնորհավորելով Մհեր Մկրտչյանի ծննդյան 90-ամյակը։ Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնը Մհեր Մկրտչյանի 90-ամյակի առթիվ կապ է հաստատել դերասանի ռուս գործընկերների հետ, որոնք հիշել են հայ մեծանուն արտիստին ու պատմել հետաքրքիր պատմություններ իրենց համատեղ աշխատանքներից։ Ալլա Սուրիկովան հիշում է, որ «Суета сует» ֆիլմում Ֆրունզիկին դերի համար միանգամից չեն հաստատել։ Ֆիլմի սցենարիստը չէր համակերպվում Ֆրունզիկի հայկական ակցենտի հետ։ Խնդիրը լուծելու համար հեղինակը գրում է հատուկ դրվագ, որը միանգամից փոխում է ամեն ինչ։ «Հիշում եք` ֆիլմում հերոսուհին՝ Գալինա Պոլսկիխը, Ֆրունզիկին ասում է, թե այսքան ժամանակ ապրում ես Մոսկվայում, բայց այդպես էլ չսովորեցիր նորմալ ռուսերեն խոսել։ Ի պատասխան Ֆրունզիկի հերոսն ասում է. «Ռուսաց լեզուն այնքան հարուստ է, իսկ ես աղքատ մարդ

Ակսել անունը տարածված է եղել սկանդինավյան երկրներում 14-15-րդ դարերում։ Ինչպե՞ս է ստացվել, որ Հայաստանի խորքերում՝ Կյորեսում (այժմ՝ Գորիս) ծնված հայ տղային այդպես են անվանակոչել։ Չի ստացվել։ Որովհետև փոքրիկի ծնողները նրան կնքել են Ալեքսանդր՝ նրա հոր ալեքսանդրապոլցի (այժմ՝ Գյումրի) ընկերների պատվին։


6

Բայց տղան առանձնապես չհասցրեց Ալեքսանդր կոչվել։ Դեռահաս տարիքում նա խաղաց դպրոցական ներկայացման մեջ՝ նորվեգացի գրող Բյորնստյերնե Բյորնսոնի «Նորապսակները» պիեսի հիման վրա, որտեղ կատարում էր Ակսել անունով հերոսի դերը։ Անունը կպավ տղային, թե՛ դպրոցում, թե՛ ավանում նրան սկսեցին Ակսել կոչել։ Միայն տարիներ անց նրա կյանքի գլխավոր մուսան, որի մասին քիչ ուշ կխոսենք, սկսեց անվանել նրան իսկական անունով։ Գրողի հոր ազգանունը Թևոսյան էր, հետևաբար՝ նրանը նույնպես։ Երբ նոր էր սկսում գրել, սկսեց գրական կեղծանուն փնտրել, ինչպես ընդունված էր 20-րդ դարում։ Իր հին տոհմանունը՝ «Բեգունց», ձևափոխեց ավելի հնչեղ Բակունց տարբերակի և սկսեց իր պատմվածքները ստորագրել որպես Ակսել Բակունց։ «Դատարկ մարդ ես», «Իսկ դու՝ անտրամաբանական»․ Բակունցի ու Չարենցի ընկերությունն ու թշնամանքը

Ժամանակակիցները հիշում են, որ Ակսել Բակունցն ու բանաստեղծ Եղիշե Չարենցը մտերիմ ընկերներ էին։ Գրող Ռուբեն Զարյանը իր «Հուշապատում» գրքում նշում է, որ Չարենցի ու Բակունցի ամենասիրելի համատեղ զբաղմունքներից էր Կոմիտաս լսելը։ Բակունցը հիանում էր ընկերոջ տաղանդով և ասում էր, որ երբևէ չի էլ փորձի բանաստեղծություններ գրել։ «Ո՞վ կհամարձակվի իրեն բանաստեղծ անվանել Եղիշե Չարենցից հետո»։ Այն տարիներին ընդունված էր միմյանց ստեղծագործություններ ձոնել։ Չարենցը Բակունցին մի քանի բանաստեղծություն է նվիրում, որոնք կարճ մակագրված էին․ «Ընկերոջս՝ Ա․Բ․-ին», իսկ Բակունցն իր հերթին իր լավագույն ստեղծագործություններից մեկը՝ «Ալպիական մանուշակը», նվիրում է Չարենցի կնոջը՝ Արփենիկ Տեր-Աստվածատրյանին։

Բակունցը Չարենցի և ընկերների հետ

Թե՛ Չարենցը, թե՛ Բակունցը աչքի էին ընկնում բարդ բնավորությամբ։ Նրանք հաճախ էին վիճում, երբեմն՝ ամբողջ Երևանի աչքի առաջ։ Գրականագետ Եղիշե Հովհաննիսյանն իր «Եղիշե Չարենցի մասին» աշխատության մեջ նկարագրում է մի դրվագ, որը տեղի է ունեցել Երևանի կենտրոնական փողոցներից մեկում։ Չարենցն ու Բակունցը գրող Խորեն Աճեմյանի հետ զբոսնում են Երևանի Նալբանդյան փողոցով, զրուցում են զանազան թեմաներով։ Խոսում է Չարենցը և հիշում լատինական այն առածը, թե «Habent sus fata libelli», ապա թարգմանում է` դառ-

նալով Բակունցին. - Այսինքն` գրքերն ունեն իրենց ճակատագիրը: - Կարող էիր չթարգմանել, - ասում է Բակունցը և ապա ավելացնում. – Ամեն մի գիրք ունի իր ճակատագիրը – ահա այդ աֆորիզմը: - Նախ, քանի որ հայերեն ենք խոսում, ապա ոչ թե աֆորիզմ, այլ ափորիզմ... - Գուցե կասես` «աթոռիզմ», - ասում է Բակունցը: - Եվ երկրորդ (չլսելու դնելով նրա հեգնանքը), - ինչի՞ ես վիրավորվում, որ թարգմանում եմ, երբ ո՛չ դու, ո՛չ էլ Խորենը լատին չգիտեք... Եվ հետո... - Իսկ դու ո՞ր օրվա լատինագետը դառար, հարցնում է Բակունցը շատ անմեղ հետաքրքրությամբ: - Ճի՛շտ է, որ ես լատինագետ չեմ, բայց նախ` մի քիչ ավելի գիտեմ, քան դու և, բացի դրանից, քանի որ ես լատիներեն ասի այդ աֆորիզմը` պիտի թարգմանեի: Ճի՞շտ եմ ասում, թե չէ, Խորե՛ն: - Շա՛տ ճիշտ է: Ես այդ ասացվածքը գիտեի ռուսերենից և, եթե չթարգմանեիր, չէի հասկանա: - Տեսնո՞ւմ ես, - հաղթականորեն բացականչում է Չարենցը, նայելով նրան այնպես, որ ուզում է ասել. – Տեսնո՞ւմ ես, որ «մեջ մնացիր» և զուր տեղն ես ընդհատում ինձ: Ապա շարունակում է.

սուր արձագանքել ֆեմինիստական շարժմանն ու սեռերի իրավահավասարության համար պայքարողներին` համարելով, որ ֆեմինիզմը «արևմուտքից եկած երևույթ է, հարիր չէ մեր երկրին»։ Սակայն դեռևս 20-րդ դարի սկզբում բազմաթիվ հայ կանայք գիտեին իրենց իրավունքները․ գրողներ Զապել Եսայանը, Զաբելա Տոնելիանի-Ասատուրը (առավել հայտնի Սիպիլ կեղծանվամբ) և Սրբուհի Տյուսաբը նորավեպեր էին գրում կանանց պայքարի մասին, Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանում երեք կին պատգամավոր կար, իսկ աշխարհում առաջին կին դեսպանը հենց հայ է եղել՝ Դիանա Աբգարը։ Չիմանալով «ֆեմինիստ» բառը՝ հենց այդպիսին էր նաև Բակունցի կինն ու գլխավոր մուսան՝ Վարվառա Չիվիջյանը։ Գրողը երկու անգամ է նրան ամուսնության առաջարկ արել։ 1923 թ․-ին Խարկովում աղջիկը մերժել է նրան՝ ասելով․ «Իմ առջև հաստատ նպատակ եմ դրել ստանալու բարձրագույն կրթություն և մինչև ինստիտուտն ավարտելը չեմ կամենում կյանքս կապանքների մեջ դնել»։ Վարյայի պատասխանը շատ է դառնացրել Բակունցին, նրանք որոշ ժամանակով բաժանվել են։ Սակայն ինչ–որ ժամանակ անց աղջիկը Խարկովում կտրվում է ընդունելության քննություններից, տեղափոխվում է Երևան և ընդունվում է ԵՊՀ։ 1924թ․-ին զույգն ամուսնանում է։ Իսկ մեկ տարի անց ծնվում է նրանց միակ որդին՝ Սևադան։ Ընտանիքի երջանկությունը երկար չի տևում. 1936 թ․-ի օգոստոսի 6-ին Բակունցին ձերբակալում են հակահեղափոխությանն աջակցելու մեղադրանքով։ «Ինձ թուղթ ու մատիտ տվեք, ինձ միայն գրականությունը կփրկի․․․»

Բակունցը հոգեբանորեն շատ ծանր էր տանում բանտում անցկացրած օրերը։ Գրողի կինը՝ Վարվառա Բակունցը, իր 1954թ․-ին գրված «Բակունցի մասին» գրքում պատմում է, որ իրեն թույլ են տվել այցելել ամուսնուն բանտում, և նա հետը տարել է 11-ամյա որդուն՝ Սևադային։

- Բայց այստեղ մի հետաքրքիր փիլիսոփայական հարց է ծագում, որի առթիվ քիչ վեճեր չեն եղել անցյալում: Ի՞նչն է ավելի բարձր, ստեղծագործական անհա՞տը, թե՞ նրա գիրքը: Տիրում է կարճ լռություն, և հանկարծ. - Դատարկ, - բացականչում է Ակսելը, պարզ է, որ ստեղծագործողը ավելի բարձր է, քան ստեղծյալը, արարիչը ավելի բարձր է, քան արարածը: - Դու այդպե՞ս ես կարծում: Շատ միամիտն ես: Դեռ հարց է, թե ընթերցողը ինչը ավելի կգերադասի, «Սև ցլերն» ու «Մթնաձո՞րը», թե՞ Ակսել Բակունցին: - Ախր, տրամաբանություն չկա ասածիդ մեջ, - գոչում է Ակսելը: - Լավ է` չխոսենք տրամաբանությունից, որովհետև դու նախ չգիտես ինչ բան է, ինչով է ուտվում, ինչպես կասեր ռուսը. երկրորդ` իմ ասածը ըմբռնելու համար տրամաբանությունը քիչ է: Պետք է մարդ մի քիչ բան հասկանա դիալեկտիկայից, իսկ դու դրա այբուբենն անգամ չունես փորումդ... Ժամանակակիցները հիշում են, որ երկու գրողների բանավեճը քիչ է մնացել` կռվի վերածվի, բայց բարեբախտաբար վերջում նրանք հաշտվել են։ Հայ աղջկա ֆեմինիզմն ու ամուսնանալուց հրաժարվելը՝ 20-րդ դարասկզբին

Մեր օրերի Հայաստանում ընդունված է

Վարվառան Սևադայի հետ

«Ալեքսանդրը մեկ ամսվա ընթացքում այնքան էր փոխվել, որ ես դժվարությամբ ճանաչեցի այն մարդուն, որին ես գիտեի երկար տարիներ: Ամբողջ տեսակցության ժամանակ Բակունցը հեծկլտում էր՝ կորցնելով ինքնատիրապետումը: «Որդիս, -անդրադարձավ երեխային՝ քամելով ար-ցունքից ամբողջովին խոնավ թաշկինակը, -այնքան շատ բան եմ ցանկացել կյանքում անել քեզ համար, բայց ինձ չհաջողվեց, մայրդ կանի նաև իմ փոխարեն»: Ինձ էլ ասաց՝ «Ամուր եղի՛ր, հաշվիր, որ ավտովթար է եղել, և ես վթարի եմ ենթարկվել»։ Կնոջն ուղղված վերջին նամակներից մեկում Բակունցը գրում է, որ իր համար շատ ծանր է ապրել անտեղյակության մեջ։


7

ամուսնու մորը ճշմարտությունը պատմելու ուժ չգտավ։ Բոխչագյուլը մինչև իր մահը՝ 1957թ․-ը, սպասեց որդու վերադարձին․․․ Վարյան սկզբում սկսեց ռուսերեն դասավանդել Գորիսի մոտակայքում գտնվող Շինուայր գյուղում, այնուհետև որպես դաստիարակչուհի աշխատանքի անցավ Գորիսի մանկապարտեզում։ Մահացավ 1965 թվականին։ Բակունցի և Վարվառայի որդին՝ Սևադա Բակունցը, դարձավ բժիշկ-ֆիզիոլոգիստ։

Բակունցը որդու հետ

«Ծա՜նր է, շա՜տ ծանր… Չգիտեմ՝ գիշեր է, թե՞ ցերեկ, միայն պարզ գիտակցում ես, որ կյանքը մնաց փակ դռան ետեւում։ Մտքերը հեռու են գնում, ի՞նչ է սպասվում հետո… Գոյության միակ նպատակը մնում է գրականությունը… Ինձ գրելու և կարդալու հնարավորություն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…»: 1937 թվականի հուլիսի 8-ին Բակունցին գնդակահարեցին։ Եվ երբ 10 օր անց ոչինչ չկասկածող Վարվառան եկավ բանտ, նրան ասացին, թե Բակունցին աքսորել են։ Իրեն՝ Վարվառային, ձերբակալեցին սեպտեմբերի 17-ին իբրև «ժողովրդի թշնամու» կողակցի։ Վարյան 8 ամիս անցկացրեց բանտում, այնուհետև նրան 8 տարով աքսորեցին Տեմնիկովի ուղղիչ աշխատանքային գաղութ։ Նա Հայաստան վերադարձավ միայն 1945թ․-ի աշնանը։

Սևադա Բակունց

70-ականներին նա գլխավորեց Լևոն Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտը։ Նրա դուստրերը՝ Բակունցի թոռնուհիներ Ալլան և Իրինան, հիմա ապրում են Երևանում։ Ալլա Բակունցն աշխատում է ՄԱԿ-ի համակարգում, իսկ Իրինա Բակունցը ռեանիմատոլոգ է «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում։

«Ինձ համար կարևոր չէ դառնալ գերեզմանատան ամենահարուստ մարդը». Սթիվ Ջոբս © Բակունցը

կնոջ ու որդու հետ

«Ի՞նչ ես ուզում, մուրացիկ»․ հարսի ու սկեսուրի հանդիպումը Հայաստան վերադառնալով՝ Վարվառա Բակունցը շտապեց Գորիս` ցանկանալով ամուսնու ծնողների մոտ գտնել որդուն։ Սկեսրայրն այդ ժամանակ արդեն մահացած էր։ Նիհար, պատառոտված հագուստով նա մոտեցավ ամուսնու հայրական տանը։ Բոխչագյուլը՝ Բակունցի մայրը, այդ պահին ծառից խնձոր էր հավաքում։ Նա անծանոթուհուն հերթական մուրացկանի տեղ դրեց։ «Խնձո՞ր ես ուզում։ Կտամ, կեր ու գնա»,ասաց ծեր կինը։ Վարյան դողացող ձայնով ասաց` ով է ինքը։ Բոխչագյուլն անսպասելիությունից ընկավ։ Վարյան, որն արդեն գիտեր ամուսնու մահվան մասին, հասկացավ, որ սկեսուրը տեղյակ չէ և սպասում է, թե երբ է որդին աքսորից վերադառնալու։ Նա այդպես էլ

կանչին:  Ձեր ժամանակը սահմանափակ է, մի կորցրեք այն՝ ապրելով ուրիշ կյանքով: Թույլ մի տվեք, որ ուրիշների հայացքները կործանեն ձեր սեփական ներքին ձայնը: Եվ շատ կարևոր է խիզախություն ունենալ՝ սրտիդ ու կանխազգացմանդ հետևելու համար: Նրանք այս կամ այն դեպքում արդեն գիտեն, թե դուք ինչ եք իսկապես ցանկանում անել: Մնացած ամեն բան երկրորդական է:  Արդեն 33 տարի ես ամեն օր նայում եմ հայելուն ու ինքս ինձ հարց եմ տալիս. «Եթե այսօրվա օրը իմ կյանքում վերջին օրը լիներ, կցանկանայի՞ արդյոք անել այն, ինչ այսօր եմ պատրաստվում անել: Եվ հենց որ պատասխանը լինում էր՝ «ոչ»՝ մի քանի օր շարունակ, ես հասկանում էի, որ պետք է ինչ-որ բան փոխել:  Երբ լրացավ իմ 23 տարին, ես արդեն մեկ միլիոն դոլարից ավելի գումար ունեի, 24 տարեկանում՝ ավելի քան 10 միլիոն դոլար, 25-ում՝ 100 միլիոնից ավելի: Եվ այդ ամենը ոչ մի նշանակություն չունի, քանի որ ես երբեք ոչինչ չեմ արել՝ պարզապես հանուն փողի:  Ինձ համար կարևոր չէ դառնալ գերեզմանատան ամենահարուստ մարդը: Պառկել քնելու ու մտածել, որ այսօր դու իսկական հրաշք ես գործել. Ահա թե ինչն է ինձ համար կարևոր:  Կար ժամանակ, երբ ես քնում էին ընկերներիս բնակարանների հատակներին ու շշեր էի հանձնում, որ բանջարեղենային բուրգեր գնեմ: Հիմա՝ մի քանի միլիարդի հասնող ակցիաների ու սեփականության ձեռքբերումից հետո իմ կենցաղը որոշ չափով փոխվել է, բայց երդվում եմ, ոչ ես ինքս:  Եթե ուզում ես նոր ուղիով գնալ, դու ինքդ պետք է այն հարթես:  Եթե դու քեզ այնպես ես պահում, ասես ամենակարող ես, դա աշխատում է: Ձև արա, որ վերահսկում ես իրավիճակը, և մարդիկ կհավատան դրան:  Միայն նպատակի առկայությունն է կյանքիդ իմաստ ու բավարարություն հաղորդում: Ավելի լավ է վերցնել ու հայտնագործել վաղվա օրդ, քան դարդ անել, որ երեկվա օրդ այնքան էլ լավը չէր:

Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխությունը պետք է ուսումնասիրվի Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի կողմից. ՅՈՒՆԵՍԿՕ

Սթիվ Ջոբսի մտքերը, որոնք պետք է բոլորն իմանան  Միտքն այն մասին, որ ես շուտով պիտի մեռնեմ, ամենակարևոր գործիքն է, որն ինձ օգնում է իմ կյանքում բարդ որոշումներ կայացնել, քանի որ մնացած ամեն բան՝ ուրիշի կարծիք, ողջ այս հպարտությունը, շփոթմունքի կամ տապալման ողջ այս վախը, ոչինչ են մահվան դեմքի առաջ: Դրանք հեր-թով ընկնում են՝ թողնելով սոսկ այն, ինչն իսկապես կարևոր է: Մահվան մասին միտքը լավագույն եղանակն է՝ խուսափել այն մտքերից, որ դուք կորց-նելու բան ունեք: Դուք արդեն մերկ եք: Դուք արդեն պատճառ չունեք չլսելու սրտի

ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է տեղյակ լինի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի ցանկացած փոփոխությունից, որը հնարավոր է անհրաժեշտ ուսումնասիրության կարիք ունենա Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի կողմից: Այս մասին Reuters գործակալությանը տեղեկացրել են ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) ներկայացուցիչները:


8

Կազմակերպությունից նշել են, որ տաճարը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում որպես թանգարան, և որպես այդպիսին այն որոշակի իրավաբանական պարտավորություններ ունի: «Այսպիսով, պետությունը պետք է հետևի, որ ոչ մի փոփոխություն չխաթարի իր տարածքում գտնվող օբյեկտի բացառիկ արժեքը: Ցանկացած փոփոխության մասին պետությունը պետք է տեղյակ պահի ՅՈՒՆԵՍԿՕ-ին և անհրաժեշտության դեպքում փոփոխությունը պետք է ուսումնասիրվի Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի կողմից »,ասել են ՅՈՒՆԵՍԿՕ-ում: ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է նաև, որ մի քանի նամակներով իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի իշխանություններին և հինգշաբթի օրը ուղերձ է փոխանցել Թուրքիայի դեսպանին: «Մենք Թուրքիայի իշխանություններին կոչ ենք անում երկխոսություն սկսել նախքան որևէ որոշում կայացնելը, քանի որ դա կարող է խաթարել վայրի համընդհանուր արժեքը»-ասել են ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգնականներին հանձնարարել է Սուրբ Սո-

ֆիայի տաճարը թանգարանից մզկիթի կարգավիճակի վերափոխելու մասին բազմակողմանի ուսումնասիրություն կատարել: Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության հուշակոթող է: Այն կառուցվել է 532-537 թվականներին ՝ Հուստինիանոս կայսեր կողմից, որը որոշել էր այս տաճարով հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը: 1453թ-ին Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935թ-ին Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985թ-ին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

Մեծ Բրիտանիայում Հռոմի 180-րդ Պապի 700-ամյա կնիքն է հայտնաբերվել

Մեծ Բրիտանիայի արևմուտքում՝ Շրոպշիրի կոմսությունում, սիրողական հնագետ Էնդի Բասսեթը մետաղական դետեկտորի օգնությամբ Հռոպի180-րդ Պապ Իննոկենտիոս IV-ի 700-ամյա կնիքն է հայտնաբերել, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հաղորդում է EveningExpress-ը: Պարբերականի տվյալներով՝ գտածոն արդեն իսկ գնահատվել է փորձագետների կողմից և պաշտոնական գրանցում ստացել: Թանգարանի աշխատակից Փիթեր Ռավիլլը նշել է, որ հայտնաբերված կնքիը՝ նախատեսված տարատեսակ փաստաթղթեր հաստատելու համար, կարող էր Շրոպշիրի կոմսությունում հայտնված լինել այն ժամանակ, երբ Իննոկենտիոս IV-ը փորձել է Հենրիխ III-ի աջակցությունը ստանալ, որը ձգտում էր Սիցիլիան գրավել: Ռիվիլլը մեկ այլ տարբերակ էլ է հավանական համարել. միգուցե, Հռոպի Պապն այդ կնիքով հաստատված նամակ է ուղարկել հարուստ և ազդեցիկ մի մարդու, որը Եկեղեցուն խոշոր նվիրատվություն է կատարել՝ հոգու փրկության համար:


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.