Culture world # 66

Page 1

“The Community Culture Foundation” 150 S. Glenoaks Bld. # 8047, Burbank, CA 91502 Email: culturefoundation@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáµ»ñï سñ·³ñÛ³Ý Chief Editor ROBERT MARGARYAN îÝûñ»Ý` سñï³ ü³ñÙ³Ýáí³ Director Marta Farmanova гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ òáÕÇÝ» гñáõÃÛáõÝÛ³Ý (è¸, ØáëÏí³) Computer typing and design Coxine Harutunyan (Moscow)

ÂÕóÏÇó` ²ñïÛáÙ ¶¨áñ·Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Artyom Gevorgyan (Yerevan)

Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:

»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2020


2

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Գերմանացի Վագները՝ Հայաստանում․ Ի՞նչ տեսավ հայտնի գիտնականը 1840-ականների Երևանում Իր հարուստ պատմությամբ Երևանը կարողացել է գրավել է տարբեր ժամանակներում ներկայիս Հայաստանի տարածքով անցնող ճանապարհորդներին և գիտնականներին։ Մեր մայրաքաղաքի զարգացումը սկսվեց հատկապես 19-րդ դարում, և հենց այդ շրջանում շատացավ ճանապարհորդների հոսքը դեպի Երևան։ 1856 թվականին հաստատվում է քաղաքի առաջին հատակագիծը, որից հետո քաղաքում սկսում են կառուցվել կրթօջախներ և գործարաններ։ Քաղաքը կամաց-կամաց սկսում է զարգանալ։ Սակայն աշխարհաքաղաքական ինչ-ինչ իրադաձությունները չէին կարող չազդել նաև Երևանի ու Երևանում ապրող մարդկանց վրա։ 19-րդ դարի առաջին կեսին Երևանի կարգավիճակն այդքան էլ լավ չէր։ Հատկանշական է, որ այդ շրջանի մասին հետաքրքիր տեղեկություններ կան օտարազգի ճանապարհորդների հուշերում ու աշխատություններում։ Այդ ցանկում բացառիկ է գերմանացի ճանապարհորդ և աշխարհագրագետ, Մյունխենի համալսարանի դասախոս Մորից Վագների «Ճանապարհորդություն դեպի Արարատ և Հայկական բարձրավանդակ» աշխատությունը։ 1843 թվականին Վագները լինում է Երևանում և այստեղ ծանոթանում է հայ անվանի գրող Խաչատուր Աբովյանի հետ։ Աբովյանը նրա թարգմանիչն էր, ուղեկիցը, ում հետ միասին նրանք բարձրացան նաև Արարատ լեռն ու այնտեղ չափագրություններ իրականացրեցին։ Վագները լինում է նաև Սևանում։ Հատկանշական է, որ մեծ գիտնականի համար Հայաստանը բացառիկ էր։ Այդ մասին խոստովանում է անգամ ճանապարհորդը․ «Դեպի Ասիա կատարած իմ երեքամյա թափառումների և Արևելքում անցկացրած կյանքիս մեջ ճամփորդությանս ամենասիրելի հիշողություններն ստացել ու պահել եմ Հայաստանից, որպես արդյունք այնտեղ ունեցած իմ ապրումների ու ձեռք բերած ծանոթությունների»։ Հայաստանում տեսած հրաշալիի հետ մեկտեղ՝ Վագները ներկայացնում էր նաև այդ ժամանակաշրջանի Երևանի վատ վիճակը։ Վագներն իր «Ճանապարհորդություն դեպի Արարատ և Հայկական բարձրավանդակ» գրքում

ներկայացնելով Երևանի կարգավիճակը, նաև վերլուծություններ է կատարում ու ցույց տալիս մի շարք իրողություններ, որոնք ինքնատիպ ոճով որսում է օտարազգի գիտնականի աչքը․ «Դեպի Ասիա կատարած իմ երեքամյա թափառումների և Արևելքում անցկացրած կյանքիս մեջ ճամփորդությանս ամենասիրելի հիշողություններն ստացել ու պահել եմ Հայաստանից, որպես արդյունք այնտեղ ունեցած իմ ապրումների ու ձեռք բերած ծանոթությունների»։ «Այն ժամանակից սկսած, երբ Ռուսաստանն իր երկգլխանի արծիվը մինչև Երևանի հովիտն առաջացրեց և իր տխրահռչակ մաքսային սիստեմն անդրկովկասյան նահանգների վրա ծավալեց, այդ ժամանակից էլ այս երկրամասի տարանցիկ առևտուրը, որ առաջ ծաղկած վիճակում էր, բոլորովին քայքայվեց։ Պարսկաստան-Վրաստան ճանապարհի մեջտեղն ընկած լինելով` Երևանի իջևանները մշտական եռուզեռի մեջ էին բազմաթիվ առևտրականների և քարավանների շնորհիվ։ Բեռնակիր ձիերը շարունակ խրխնջում էին քարվանսարայներում, ուղտերը` մանջում առևտրական իջևանների ընդարձակ, իսկ այժմ ամայի ու մեռած բակերում։ Շուկան լի էր ապրանքներով, շրջակայքի գյուղացիներն այնտեղ իրենց կենսամթերքներն էին վաճառում լավ գներով, իսկ ով որ գրաստ ուներ, հենց դրանով էլ ի վիճակի էր լավ փող վաստակելու… Ծագումով հայ, իշխան Բեհբութովը, որ առաջ տարիներ շարունակ այստեղի նահանգապետն էր, եղել էր երկրի ա-

մենավատթար կողոպտիչը և բռնապետը։ Ամբողջ ժողովուրդը միաբերան անիծում էր նրան, որպես նահանգի պատուհաս։ Եվ ոչ մի փաշա, ոչ մի սարդար աղքատ գյուղացու քրտինքից այսչափ ոսկե դրամ չի հանել, որչափ այս հայը։ Իր դժբախտ հայրենակիցները նրա բավական երկարատև և դաժան վարության տակ անհավատալիորեն շատ են տանջվել։ Յուրաքանչյուր ոք այն ժամանակ երազել է միայն այն մասին, որ վերադառնա պարսից իշխանություն… Այդ մարդու բռնության ահից ամենքի լեզուն կապված է եղել… Գավառական բոլոր պաշտոնյաները նրա երկրպագուներն էին, որովհետև նրանք ազատ էին իրենց շրջաններում ուզածի պես ճնշելու ժողովրդին, միայն թե իրեն լիովին վճա-րեին ստացված պաշտոնների համար պահանջված գումարները»։ (Հատված` Սերգեյ Վարդանյանի «Հայաստանի մայրաքաղաքները» գրքից։ Երևան, 1996 թվական, էջ 219-220)։ Պետք է ընդգծել, որ Վագների համար զինվորական Վասիլ Բեհբութովը կողոպտիչ էր ու բռնապետ։ Իր գրքում հենց այդպես է ներկայացրել գիտնականը։ Ընդհանրապես Բեհբութովի մասին շատ են բացասական կարծիքները։ Պետք է ընդգծել, որ զինվորականի հետ լավ հարաբերություններ չուներ նաև Խաչատուր Աբովյանը։ Այս դեպքում կարելի է և ենթադրել, որ Վագների համար Բեհբութովի տեսակի բացահայտման հիմքում կարող էր կանգնած լինել և Խաչատուր Աբովյանը, ով Վագների ուղեկիցն էր ու թարգմանիչը։ Սակայն աշխարհագրագետի համար բավական կլիներ անգամ իր աչքի տեսածն ու ականջի լսածը։ Որը հիմք կծառայեր այդ մասին գրելու համար։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ սովորաբար մեր թշնամիները դուրս են գալիս հենց ազգի ծոցից։ Սա ազգային ֆենոմեն է, բացառիկություն, որով մենք հավիտենական կյանք ենք տալիս Նժդեհի ձեռամբ սրբագրված «հայ տականքի անմրցելիության» մարգարեական խոսքերին։


3

Ժամանակներն առաջ են շարժվում, սակայն ազգային դիմագիծը չի փոխվում և շարունակում է պահպանել իր երանգը։ Արդյունքում՝ օտարազգի մտածողներն ամեն անգամ կարողանում են որսալ այն իրականությունը, որ մեր ազգի համար չարիք է հենց ազգի որդին։ Դա բացարձակ ճշմարտություն է։ Որը դուրս է եկել ազգային էպոսից։ Ուստի դրա դեմ պայքարելն անիմաստ է, քանի որ մենք այսպիսին ենք։

Վարժարանում դասավանդում էին Ալիշանի, Հացունու և Սինանյանի նման տիտաններ։ Հատկանշական է, որ վարժարանն այնքան մեծ համբավ ուներ, որ Ֆրանսիայի ու Իտալիայի կառավարությունների կողմից ստանում է լիցեյական իրավունք։ 1913 թվականի դեկտեմբերի 31-ի մամուլը սկսեց խոսել վարժարանում տեղի ունեցած արտառոց դեպքի մասին։ Թերթերը գրեցին, որ վարժարանից արտաքսվել է 20 հայ ուսանող։ Սկզբնական շրջանում սփյուռքի հայ պարբերականները սկսեցին մեկնաբանել իրադարձության միայն մեկ կողմը՝ արտաքսված տղաների տեսակետը։ Մամուլն այսպես էր մեկնաբանում իրադարձությունը․

Զ․ Շուշեցի

Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանի արտառոց դեպքն ու վտարված 20 հայ ուսանողները Վենետիկում գտնվող Մուրադ-Ռափայելյան վարժարանը Եվրոպայում գտնվող հայկական ամենահզոր վարժարաններից մեկն է եղել։ Վարժարանի դարբնոցում են կրթվել ու հայտնի դարձել այնպիսի հայ մեծեր, ինչպիսիք են Դանիել Վարուժանը, Վահրամ Փափազյանը, Էդգար Շահինն ու շատ ուրիշ մեծություններ։

«Վենետիկէն կը հասնի ցնցող լուր մը, զոր վերապահութեամբ կը հրատարակենք, սպասելով լուսաբանութիւն մը պատկանեալ մարմինէն։ Մուրատ-Ռաֆայէլեան վարժարանի տեսչութիւնը քսան ուսանողներ, բոլորն ալ լուսաւորչական Հայեր, արտաքսած է, այն պատրուակով՝ որ անոնք «յանդգնած» են հետեւեալ «անկեղծ խնդրանքները» «շատ խոնարհաբար հայցելու»․ - «Ա․ Թոյլ տրուի իւրաքանչիւր աշակերտին՝ խղճի հանդարտութեամբ մշակելու վարժարանիս գէթ Գ․ տարին՝ իւր մասնաճիւղը։

«Բ․ Եթէ կարելի է, շնորհել մեզի այն ազատութիւնը զոր կը վայելենք մեր ծնողաց քով, որով ձեր իսկ հաւանութեամբ՝ 1) Մեր նամակներու ընթերցումին ջնջումը և 2) Մեր պտոյտներու մէջ քիչ մը ազատութիւն տրուի, որուն փոխարէն կը խոստանանք շատ բարձր պահել այս դպրոցին ու ձեր անունը»։ Վտարուած աշակերտները, որոնց նոյն իսկ պատեհութիւն չէ տրուած ինքզինքնին պաշտպանելու կամ «զղջալու», հետեւեալներն են․ Գէորգ Պալապանեան, Նշան Սարաֆեան, Գառլո Գույումճեան, Հայկ Սերոբեան, Արտաշէս Տէր Յովհաննէսեան, Հայկազ Մէլքիսէթեան, Մանուկ Խանպէկեան, Արտաշէս Մկրտիչեան, Անտոն Ղուկասեան, Վահան Գոչեան, Վահրամ Կիւրճեան, Ամիրխան Միլտոնեան, Յարութիւն Չախալ, Յակոբ Ալէմշեան, Արա Մարիմեան, Արիս Հիւսէլինճեան, Տրդատ Ջիվանեան, Սարգիս Յովակիմեան, Բիւզանդ Աժտէրեան և Երուանդ Գրիգորեան»։ («Ազատամարտ» օրաթերթ, 1913 թվական, դեկտեմբերի 31-ի համար)։


4

«Վենետիկէն կիրակի առաւօտ Պոլիս հասան 20 հայ ուսանողներ, ամենքն ալ Մխիթարեան վարժարանի ընթացաւարտ, որոնք իրենց ուսումը ամբողջացնելու համար ղրկուած էին Մուրատ-Ռափայէլեան վարժարանը։ Ասոնք արտաքսուած են իբրեւ անհնազանդ վարժարանին կարգերուն ու կանոններուն, բայց աշակերտներուն հաղորդած տեղեկութիւններէն կը հասկցուի, որ իրենք չեն գտնուած բնաւ իրենց վրայ վարժարանէն արտաքսուելու չափ խիստ պատիժ հրաւիրող ընթացքի մէջ։ Անշուշտ վարժարանին Տնօրէնութիւնն ալ իր կարգին բացատրութիւն մը պիտի տայ այս մասին․․․․»։ («Բիւզանդիոն», 1913 թվական, դեկտեմբերի 31-ի համար»)։ Պարբերականները ներկայացնում էին կատարվածի միակողմանի մեկնաբանությունն ու ընդգծում, որ սպասում են վարժարանի տնօրինության մեկնաբանությունը։ Եթե ընթերցողը հիմք ընդուներ միայն միակողմանի մեկնաբանությունը, ապա այս դեպքը աբսուրդային կթվար։ Սակայն իրադարձությունից ամիսներ անց վարժարանի աշակերտների միության ամսագիրը ներկայացնում է ամբողջ կատարվածը․

«Հինգ վեց ամսէն շրջաննին լրացնելով համալսարանական ըլլալու հաւանականութիւն ունեցող երկու աշակերտ, որոնց անունները տալ աւելորդ կը համարինք, կը համոզեն գրեթէ բոլոր աշակերտները և ստորագրել տալով անոնց ծանոթ վերջնագիրը, կը յանձնեն Տեսչութեան, իրենց գոհացում չի տրուելու պարագային կարգ մը սպառնալիքներ ընելով․ սպառնալիքներ՝ որոնց վրայ փոքր գաղափար մը կրնայ տալ վերոգրեալ յետ գրութիւնները»։ Վ․ Տեսուչը ի զուր կը ջանայ տարհամոզել զիրենք, և տեսնելով որ յորդորները օգուտ չունին և թէ հարկ պիտի ըլլայ բոլորովին փակել վարժարանը, քանի որ անհնարին է գոհացնել անոնց արտառոց պահանջները՝ կտրուկ միջոցի մը կը դիմէ և կը վտարէ երկու պարագլուխները, յուսալով այսպէս հանդարտեցնել մնացածները։ Հետեւեալ առաւօտ եօթն աշակերտ ևս կը ներկայանան Վ․ Տեսչին և կը յայտարարեն, որ եթէ երբէք անթել հեռագրով ետ չի կոչուին երկու ճամբուածները՝ պիտի կոտրեն, թափեն ևն, և քսանչորս ժամ պայմանաժամ կուտան։ Վ․ Տեսուչը, ճարահատ, Օսմ․ հիւպատոսին կը պարզէ խնդիրը։ Սա կուգայ մի քանի ծպտեալ ոստիկաններով և աշակերտները հաւաքելով վարժարանին սրահին մէջ, կը յորդորէ զամէնքը հպատակելու վարժարանին կանոններուն։ Աշակերտք չեն ուզեր մտիկ ընել և աղմկայոյզ կերպով կը պահանջեն

իրենց ընկերներուն վերադարձը և գրաւոր առաջարկներուն ընդունուիլը։ Բացայայտօրէն ըսելով թէ ուրիշ որևէ կարգադրութիւն պիտի չընդունին։ Հիւպատոսը կը զատէ այդ եօթն ալ և կը ղրկէ ոստիկանատուն․ յառաջ կը նետուին ուրիշ տասնեւմէկ աշակերտներ ևս որք պօռալով կանչելով կուզեն մասնակից ըլլալ իրենց ընկերներուն բաղդին, և կը կատարուի փափաքնին։ Ահա պատմութիւնը իւր պարզ և համառօտ գծերուն մէջ»։ («Ամսօրեայ տեղեկատու»․ Մուրատ-Ռափայէլեան նախկին Աշակերտաց Միութեան, 1914 թվական, յունուար-փերուար-մարտ, թիւ 3)։ Այս ամենից պարզ է դառնում, որ աշակերտների մի խումբ որոշել էր ընդդիմանալ վարժարանի օրենքներին և նոր կարգ ու կանոն հաստատել։ Սակայն տասնամյակների ընթացք ունեցող այդ կառույցը չէր կարող հետ կանգնել իր որդեգրած օրենքներից։ Հատկապես այն դեպքում, որ ընդունվողները նախապես ծանոթանում էին վարժարանի կարգ ու կանոնին։ Անկախ ամեն ինչից, վարժարանը մեծ հետք թողեց հայոց մշակույթի, արվեստի ու հայագիտության զարգացման գործում։ Այնտեղ առաջնային էր հայն ու հայկականը։ Նրանք գործում էին օտար ափերից դուրս, սակայն գործում էին հայրենիքի համար։ Հիմա շատերի համար երազանք է, որ Հայոց հողում օրերից մի օր բացվի նմանատիպ վարժարան, որտեղ նույնպես կարևոր կլինի հայոց լեզուն, հայոց կրոնն ու հայոց մշակույթը։

Զ․ Շուշեցի

Երևանում թափառող խուժանները․ Ի՞նչ մշակույթ էր ձևավորվել Երևանում 20-րդ դարասկզբին 20-րդ դարասկիզբն ամբողջ աշխարհի համար ողբերգական ստացվեց։ Դարասկզբին և հետագայում գրեթե ամբողջ աշխարհում մոլեգնում էին համաճարակները, պատերազմներն ու սովը։ Սրանք այն գլխավոր խնդիրներից էին, որ դարաշրջանը ներկեցին կարմիր գույնով։

Բնականաբար, այդ ամենից զերծ չէր մնալու Հայաստանը։ Այդ ինտրիգային շրջանում ինտրիգային էր նաև մեր պատմության հարցը․ լինել, թե չլինել։ Ցեղասպանությունից հետո մեր գոյությունը կախված էր մազից։ Արևելյան Հայաստանում կենտրոնացած ժողովուրդը պետք է պայքարեր արդեն իսկ հայրենիքը վերջնականապես պահելու հարցի շուրջ։ Մեզ հաջողվեց պահպանել, ստեղծել պետություն, սակայն հետագայում այն ևս իր վտանգներն ուներ։ Սովն ու համաճարակները մոլեգնում էին ամբողջ Արևելյան Հայաստանում։ Երևանի փողոցներում մարդիկ մահանում էին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ երկրի առաջ ծառացած էր նաև որբ ու անտուն երեխաների հարցը։ Հայ մտավորականները կարողացան միավորվել և այս հարցում օգնել պետությանը։ Թումանյանն Էջմիածնում էր գործում, Տերյանն իր աշխատանքն էր կատարում։ Իր հուշերում հայ նկարիչ Մարտիրոս Սարյանը հիշում է դարասկզբի Հայաստանը․ հիվանդություններ, քաոս, մահեր և ծանր վիճակ․ «1916 թվի օգոստոսին ես Էջմիածին եկա և միանգամից ընկա Թյուրքական Հայաստանից այստեղ ճողոպրած փախստական զանգվածների ժխորի մեջ։ Փոքր Վաղարշապատն ու Էջմիածինը կարճ միջոցում դարձան դժոխք։ Սով, տիֆը, խոլերան փորահարիքն և ուրիշ հիվանդությունները հարյուրավոր զոհեր էին կորզում։ Օրեր էին լինում,երբ մահացությունը հասնում էր 7-8 հարյուրի։ Ամենուրեք թափված էին չթաղված մարդկանց դիակներ, իսկ դրանց կողքին հիվանդներ և դեռ առողջներ, որոնց գլխին պայթել էր սոսկալի անբախտությունների մի ամբողջ շարան։ Եվ ահա կոշմարային այս ֆոնի վրա առաջին անգամ Երևան եկան անապաստան երեխաները՝ իմպերիալիստական պատերազմի այս պտուղները։

Այդ երեխաներից տասնյակ հազարներ մինչև օրս էլ խնամվում են մեր պետական կազմակերպությունների և Ամերկոմի միջոցով։ Եվ ահա հինգ տարիների մեր վայելած խաղաղությունը և շինարար-ստեղծագործական աշխատանքները ցույց տվին, որ հեռու չէ այն օրը, երբ անապաստան երեխաների հարցը վերջապես կգտնի իր նպաստավոր լուծումը։ Հանցավոր անցյալից մնացած մեր ժառանգությունից իսպառ ազատվելու համար մեզ անհրաժեշտ է թափել մեր վերջին ճիգերը։ Պետության և հասարակության պարտքն է դուրս կորզել այդ անմեղ երեխաներին փողոցի քայքայիչ ազդեցությունից, դարձնելով ապագա հանցավորներից օգտակար քաղաքացիներ»։ (Մարսիրոս Սարյանի հուշը։ 1926 թվական, Երևան, հունիսի 29)։ Հատկանշական է, որ Երևանում թափառող որբ ու անտուն երեխաները ձևավորում էին մի ուրույն մշակույթ։ Այդ տարիներին Երևանում թափառող երեխաներին ժողովուրդն անվանում էր խուժան։ Նրանք վտանգավոր էին, քանի որ գոյությունը պահպանելու համար ստիպված էին զբաղվել գողությամբ։ Հետաքրքրական է, որ երեխաների այդ խմբերը իրենք իրենց ևս խուժան էին անվանում։ Ալեքսանդր Սպենդիարյանի հուշերից տեղեկանում ենք, որ խուժան երեխաների խմբերը Երևանում հայտնի էին գրեթե բոլորին։


5

Այս ամենի հետ մեկտեղ՝ Սպենդիարյանն առաջարկում էր նաև հարցի լուծում։

«Ամեն նորեկ Երևանում կնկատի ցնցոտիների մեջ, կեղտոտ, ուսերին գցած մեշոկ, անապաստան երեխաներ թափառելիս փողոցներում։ Անապաստան երեխաներին ժղովուրդը կնքել է խուժան անունով և արհամարհանքով է վերաբերվում դեպի նրանց։ Պետք է նկատել, երբ դիտում ենք և զրուցում նրանց հետ, մեր այս խուժան երեխաները վերին աստիճանի մեծ հետաքրքրություն են ներկայացնում։ Նրանք փողոցի բացասական կողմերի հետ միասին ունեն մի շարք գնահատելի գծեր․- ինքնուրույնություն, վստահություն, վերին աստիճանի ճարպիկ ու հնարագետ են, ընկերասեր, ուժեղ, հաստատակամ բնազդով։ Երեխաները, միամտաբար իրանք էլ իրանց խուժան են անվանում և խոստովանում, որ ապրում են խուժանությամբ, այսինքն թալանով ու գողությամբ։ Նրանք հարձակվում են խմբերով մասնավոր ապրանքների վրա, բայց պատմում են, որ ձեռք չեն տալիս Հայկոոպի, բանկոոպի և այլ հասարակական հիմնարկների սայլերին, այլ ընդհակառակը, կազմակերպված ուժերով պաշտպանում են այդ հիմնարկների գույքը փողոցում։ Նրանց չպետք է նայել արհամարհանքով, այլ պետք է ազատել փողոցից և դնել նպաստավոր պայմանների մեջ։ Տվեք նրանց արհեստ, աշխատանք, գեղարվեստ, գիտություն, կրթություն և նրանք միանգամայն կփոխվեն։ Դուրս կգան նրանցից ապագայում պիտանի քաղաքացիներ»։ (Ալեքսանդր Սպենդիարյանի հոդվածն «Անապաստան երեխա» թերթում, Երևան, 1926)

Հետաքրքրական է, որ երեխաներին փողոցային-խուժան անվանելու մշակույթը հասել է մինչև մեր օրեր։ Առաջին հայացքից այդ ամենի հիմքում

Հանրահայր «ճչացող կնոջ» մումիայի գաղտնիքը բացահայտել են եգիպտագետներ Զահի Հավասը և Սահար Սալիմը:

ոչինչ էլ չպետք է լիներ, սակայն մյուս կողմից տեսնում ենք, որ քաղաքային մշակույթում ամրապնդվեց այդ ամենը։ Արդյունք՝ում այդ երեխաներից ոմանք կատարելագործվեցին իրենց «մասնագիտության մեջ», իսկ ոմանք կարողացան դուրս գալ այդ համակարգից ու դառնալ ազգին, պետությանը պիտանի մարդ։ Մեղավոր չէին ո՛չ երեխաները, ո՛չ էլ պետությունը։ Ժամանակներն էին բարդ ու ծանր։ Պարզապես պետք է ընդգծել, որ բարդ ժամանակներում պետությունն ու մարդիկ դարձել էին մեկ բռունցք ու կարողացան դուրս գալ այդ բարդ ու սարսափելի իրավիճակից։ Նրանք հաղթեցին ու մեզ փոխանցեցին այս հայրենիքը, քանի որ միավորվեցին։ Սա բանաձև է, որը պետք է կիրառել բոլոր բարդ ու սահմանային իրավիճակներում։ Զ․ Շուշեցի

Բացահայտվել է «ճչացող կնոջ» մումիայի առեղծվածը

Կնոջ մահը վրա է հասել սրտի կաթվածից և տեղի է ունեցել հանկարծակի, գրում է Ahram Online-ը: Գիտնականները հետազոտել են մումիան՝ օգտագործելով համակարգչային տոմոգրաֆիա: Պարզվել է, որ արքայադուստրն ունեցել է կորոնար անոթների աթերոսկլերոզ, ինչն առաջացրել է սրտի կաթված: Երբ մարմինը զմռսել են, պահպանել են դրա դիրքը մահվան պահին: Մասնագետների խոսքով՝ կինը զգացել է ուժեղ ցավ, ինչը պատճառ է դարձել, որ մումիայի բերանը լայն բացված մնա, իսկ դեմքը կարծես սարսափած է: Պարզվել է նաև, որ «ճչացող կինը» 60անց է եղել և ունեցել է մի քանի լուրջ հիվանդություններ:

Մերլին Մոնրոն խնամքով թաքցնում էր իր թերությունները. փաստորեն գեղեցկուհին ևս կատարյալ չէր


6

Դերասանուհի Մերլին Մոնրոյին համարում են կանացիության և սեքսուալության էտալոն։ Սակայն անգամ նա գրավելով շատտղամարդկանց, ուներ որոշ թերություններ։ Ճիշտ է՝ այդ թերությունների մասին քչերը գիտեին, քանի որ Մերլինը կաողանում էր դրանք խնամքով թաքցնել։ Օրինակ՝ Մերլին Մոնրոն իր գլխավոր թերություններից մեկը համարում էր որովայնի վրա գտնվող մեծ սպին, որն առաջացել էր լեղապարկի հեռացման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այն ամեն կերպ փորձում էր թաքցնել։ Երբ նա պետք է նկարահանվե բաց տեսարաններում, կրեր լողազգեստ, փորձում էր ուժերի ներածին չափով թացքնել այդ սպին՝ կա՛մ բարձր լողազգեստներ էր կրում, կա՛մ խնդրում էր մշակել լուսանկարները, կա՛մ պահանջում էր գրիմ անել ու փակել սպին։ Սակայն գաղտնիքը բացահայտվեց այն ժամանակ, երբ լուսանկարիչներից մեկը վաճառեց դերասանուհու լուսանկարները նրա մահից հետո։

Անգլիայի թագուհի Վիկտորյան միանշանակ դեմ էր Ռուսաստանին, բայց, լինելով ինը երեխաների մայր և քառասուն թոռների տատիկ, նա մեծ մասամբ ընդունեց նրանց սիրային ընտրությունները, նույնիսկ եթե խոսքը գնում էր Ռուսաստանից ընտրյալների մասին: Սակայն այս ընտրությունը նրա համար հեշտ չէր: Վիկտորյա Ալեքսանդրինա

Մերլինի թերությունը, որի մասին շատերը գիտեին, ոչ արտահայտիչ կզակն էր։ Կինը ցանկանում էր լուսանկարներում ներդաշնակ տեսք ունենալ, սակայն փափուկ ու մանկական տեսք ունեցող կզակը խանգարում էր նրան։ Մերլինը որոշեց դիմել պլաստիկ վիրաբուժության օգնությանը, և վիրաբույժներն այդ ժամանակների համար ամենաբարդ վիրահատություններից մեկը կատարեցին։ Խնդիրը որոշ ժամանակով լուծվեց, սակայն հետագայում իմպլանտի անորակության պատճառով Մերլինը ստիպված եղավ կրկնակի վիրահատություն կատարել։ Աչքերի թեթև շլության պատճառով ռեժիսորներն ի սկզբանե Մերլինին անգամ լուրջ չէին ըդունում և հրաժարվում էին նրան լուսանկարելուց։ Սակայն գեղեցկուհին չհանձնվեց։ Նա անդադար փորձեր էր անում հայելու դիմաց, ճիշտ տեսնակյուններ ու դիրքեր ընդունում, որոնք կթաքցնեին նրա շլությունը։ Եվ դա վերջիվերջո ստացվեց։ Մերլին Մոնրոն նաև թեթև կակազում էր։ Նա չէր կարողանում հանգիստ արտաբերել երկար մենախոսություններ, այդ իսկ պատճառով էլ դերասանի կարիերան մեծ վտանգի տակ էր։ Սակայն այս դեպքում ևս շիկահերը չհանձնվեց, այլ ստեղծեց խոսելու սեփական ձևը. նա նախադասություններն արտաբերում էր երկարացնելով և մի փոքր խռպոտությամբ։ Այդպես նրան հաջողվում էր ոչ միայն թաքցնել կակազելը, այլև յուրահատուկ կրքոտություն էր հաղորդում Մերլինին։

Ամուսնություններ Ռոմանովների տոհմի և անգլիական արքայական ընտանիքի միջև. ինչպե՞ս Վիկտորյա թագուհին թույլատրեց այդ կապը

Այս ուժեղ և խելացի կինը 64 տարի զբաղեցնում էր Մեծ Բրիտանիայի գահը: Նրա օրոք երկիրը հասավ իր ծաղկմանն ու ազդեցության մեծ գագաթնակետին, հետագայում այս թագուհու թագավորության դարաշրջանը կոչվեց «վիկտորիանական»: Բայց կին-միապետը երբեք չի համակրել Ռուսաստանին, ընդհուպ մինչև ասում էին, որ ռուսաֆոբ է: Դա արտահայտվեց 1854-1856 թվականների Ղրիմի պատերազմի ժամանակ, երբ նա իր զբոսանավով ուղեկցեց բրիտանական էսկադրիլիային «մինչև վերջին փարոսը»՝ չդադարելով ցույց տալ, որ սա ոչ միայն իր երկրի պատերազմն էր, այլև նրա անձնական պատերազմը Ռուսաստանի հետ: Դա նույնպես արտահայտվեց 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, երբ Վիկտորյան հրապարակավ հայտարարեց, որ «եթե տղամարդ լիներ, կգնար ռուսներին ծեծելու»: Անգլիայի տիրակալը չէր սիրում հանդիպել Ռուսական կայսրության ներկայացուցիչների հետ, բայց երբեմն դա պետք է արվեր: Չնայած իր նախապաշարմունքին՝ Ալեքսանդր Նիկոլաևիչի (ապագա կայսր Ալեքսանդր Երկրորդ) հանդիպումը հաճելի տպավորություն թողեց նրա վրա: Դեռ քսան տարեկան ու չամուսնացած լինելով՝ Վիկտորյան շատ էր պարում և շատ խոսում նրա հետ: Թերևս նա նույնիսկ համակրել է բարձրահասակ, հոյակապ ու գեղեցիկ ռուս իշխանին: Բայց կանացի գեղեցկությունը գնահատող Ալեքսանդր Երկրորդը երբեք չէր ընտրի այնպիսի տիկնոջ, ինչպիսին է Վիկտորյա թագուհին: Նա կարճահասակ էր, թմբլիկ, աչքերը դուրս ընկած: Ալեքսանդրը հետո իր օրագրում նշել է նրա մասին. - Նա շատ կարճահասակ է, գիրուկ, իսկ աչքերը շատ տգեղ են, բայց անուշիկ խոսք ունի: Հաջորդ անգամ, երբ Նիկոլայ I կայսրն այցելեց նրան, Վիկտորյան նրան լավ և շատ բարի ընդունեց, բայց հեռանալուց հետո ինքը շատ տհաճ բաներ ասաց

նրա մասին: Վիկտորյան գրեց Լեոպոլդ I-ին, որ նրա աչքերի արտահայտությունը «սարսափելի» է, որ նա նման չէ ջենտլմենի, «սահմանափակ մտքի», «ոչ քաղաքակիրթ» մարդ է և հետաքրքրված է միայն բանակով և քաղաքականությամբ: Դա ճիշտ չէր, քանի որ Նիկոլայը մեծապես հետաքրքրված էր Մեծ Բրիտանիայի թանգարաններով և տեխնիկական նվաճումներով, գումար էր նվիրում անգլիական հուշարձանների կառուցման համար: Դինաստիական ամուսնություններ Ռոմանովների հետ Առաջին դեպքը, երբ տեղի ունեցավ Հանովերյան և Ռոմանով տոհմերի միջև, Ուելսի արքայադուստր Ալեքսանդրայի (թագուհի Վիկտորյայի որդու՝ Ալբերտ Էդվարդի կին) կրտսեր քրոջ՝ արքայադուստր Դագմարի և Ռուսաստանի գահաժառանգ Ալեքսանդր III-ի ամուսնությունն էր: Ռուսաստանում նրան կոչել են Մարիա Ֆեդորովնա: Հաջորդ անգամ Անգլիայի թագավորական տան և Ռուսաստանի կայսերական ընտանիքի միջև ուղղակի և անմիջական դինաստիկ միություն եղավ. Վիկտորյա թագուհու որդին՝ Սաքս-Կոբուրգ-Գոթայի դուքս Ալֆրեդը սիրահարվեց Ալեքսանդր II-ի դստերը՝ դքսուհի Մարիա Ալեքսանդրովնային և վճռական էր ամուսնանալ նրա հետ:


7

Ռուսաստանի կայսրն ամուսնության վերաբերյալ համաձայնություն տվեց, և սկսեցին հարսանիքին պատրատսվել: Բայց թագուհին չեր ցանկանում, որ որդին ամուսնանա, այդ պատճառով էլ սկսեց մեկը մյուսի հետևից պայման դնել: Դրան հաջորդեցին երկար պայմանավորվածություններ և քննարկումներ: Այնուհետև առաջադրվեց մի նոր պահանջ. Վիկտորյան իր հարսի՝ Ալեքսանդրայի (Ուելսի արքայադուստր) միջոցով իր «ռուս հարազատներին» տեղեկացրեց, որ հարսնացուին հայրը բերի Օսբորն: Ալեքսանդր II-ը, լսելով դա, հուսահատվեց. բացառվում էր նման այցը, քանի որ ինքնիշխան միապետը չի կարող մեկ այլ միապետի առջև խոնարհվել, հատկապես, երբ պաշտոնական հրավեր չկար:

10 տարի անց Վիկտորյայի թոռը՝ Էլիզաբեթը, սիրահարվեց Ալեքսանդր III-ի եղբորը՝ մեծ իշխան Սերգեյ Ալեքսանդրովիչին: Բոլոր հարազատները հավանություն տվեցին ամուսնությանը, միայն տատիկն էր, որ մտավախություն ուներ: Նա հայտնեց իր մտահոգությունները թոռան ընտրության վերաբերյալ և առաջ քաշեց մի պայման` անպայման ծանոթանալ Եղիսաբեթի սիրելիի հետ: Սերգեյ Ալեքսանդրովիչի հետ անձնական հանդիպումից հետո Վիկտորյան հաստատեց ամուսնությունը, քանի որ նրան շատ դուր եկավ: Եղիսաբեթը տեղափոխվեց Ռուսաստան, իսկ հարսանիքից հետո դարձավ ռուս մեծ դքսուհի Ելիզավետա Ֆեդորովնա:

«Իմ ցավը կարող է ինչ-որ մեկի ծիծաղի պատճառ դառնալ, սակայն իմ ծիծաղը երբեք չպետք է դառնա ինչ-որ մեկի ցավի պատճառ». 17 դիպուկ միտք բոլոր ժամանակների լավագույն կատակերգու Չարլի Չապլինից

րոշող գործոններից մեկն է։ Ինձ թվում է, որ ցուրտը, սովը և աղքատությունն ավելի խորքային են բնորոշում նրա հոգեբանությունը։ 8. Իմ ցավը կարող է ինչ-որ մեկի ծիծաղի պատճառ դառնալ, սակայն իմ ծիծաղը երբեք չպետք է դառնա ինչ-որ մեկի ցավի պատճառ։ 9. Առանց վեճերի կյանքը շատ ձանձրալի կլիներ։ Ապրող ամեն ինչը կանչում է քննարկման։ 10. Երբ ձայնային ֆիլմերի դարաշրջանը սկսվեց, իմ հերոս Չարլիի վերջը եկավ։ Ես պատկերացում չունեի, թե ինչպիսին է նրա ձայնը։ 11. Մարդու իրական բնավորությունն ի հայտ է գալիս, երբ նա հարբում է։ 12. Կինը միլիոնատեր կարող է դարձնել ցանկացած միլիարդատիրոջ։ 13. Հայելին իմ լավագույն ընկերն է, քանի որ երբ ես լացում եմ, նա երբեք չի ծիծաղում։ 14. Մեկ սպանությունը մարդուն դարձնում է հանցագործ, միլիոնավոր սպանությունները՝ հերոս։ Ամբողջ խնդիրը մասշտաբների մեջ է։ 15. Այս մեղսավոր աշխարհում ոչինչ հավերժ չէ, անգամ մեր անհաջողությունները։ 16. Մտածելու ունակությունը նման է ջութակ կամ դաշնամուր նվագելուն. այն ամենօրյա պրակտիկայի կարիք ունի։ Ձեր ինչի՞ն է պետք իմաստը։ Կյանքը միայն ցանկություն է, և ոչ մի իմաստ։

Ամենաթանկարժեք կտավն աշխարհում. որքա՞ն արժե այն և ի՞նչ պատմություն ունի

Ռուսաստանի կայսրը չգնաց Վիկտորյայի մոտ, խնդրեց նրան փոխանցել, որ ինքը «շատ զբաղված է»: Բայց որքան էլ տարօրինակ է, Ալեքսանդր Երկրորդի՝ Անգլիա «հրավերը» ոչնչով չավարտվեց, և տեղի ունեցավ նախատեսված հարսանիքը: Սիրահարներն ամուսնացել են 1874 թվականին Սանկտ Պետերբուրգում, որից հետո Մարիան իր անգլիական սկեսուրին չորս թոռ է նվիրել: 1889 թվականի ապրիլի 16-ին Լոնդոնում լույս աշխարհ եկավ համաշխարհային ֆիլմարտադրության լավագույն կատակերգուներից մեկը՝ Չարլզ Սփենսեր Չապլինը, և մինչև այսօր չի եղել մի դերասան, որի փառքը կլիներ այնքան լեգենդար, որքան Չապլինինը։ Այսօր ներկայացնում ենք այս տաղանդավոր մարդու մի քանի մտքեր, որոնք արդեն մոտ հարյուր տարի է՝ չեն դադարում հիացնելուց։ 1. Պարզությունը պարզ բան չէ։ 2. Ես չեմ վախենում կլիշեներից։ Ամբողջ կյանքը կլիշե է։ Մենք բոլորս ապրում և մահանում ենք, օրական երեք անգամ սնվում ենք, սիրահարվում ենք և դադարում սիրելուց։ 3. Կյանքը ողբերգություն է, երբ տեսնում ես այն մեծ պլանով, և կատակերգություն, երբ նայում ես նրան հեռվից։ 4. Տանել չեմ կարողանում փղերին․ այսքան ուժեղ են և այսքան լսող։ 5. Նա, ով երբեք երեխա չի եղել, երբեք մեծահասակ չի դառնա։ 6. Ամբողջ խնդիրն անկեղծության մեջ է։ Ծեր մարդը սայթաքեց բանանի կեղևից և ընկավ՝ մենք չենք ծիծաղում։ Սակայն եթե նույն բանը տեղի է ունենում հարուստ ջենտլմենի հետ, մենք հռհռում ենք։ 7. Ի տարբերություն Ֆրեյդի՝ ես չեմ հավատում, որ սեքսը մարդու վարքը բնո-

Մարդիկ մշտապես կարիք ունեն ներդաշնակության և գեղեցկության։ Շատերը փորձում են իրենց շրջապատել աչքին հաճելի իրերով, իսկ ոմանց համար էլ գեղեցիկ պարզապես նշանակում է թանկարժեք։ Մշակութային նմուշների սիրահարները պատրաստ են ահռելի գումարներ տալ՝ կերպարվեստի գլուխգործոցներ ձեռք բերելու համար, չէ՞ որ յուրաքանչյուր կտավ բովանդակում է այն պատկերած վարպետի էներգետիկան։ Ներդրողներն ու արտ-դիլերները հաճախ գնում են արվեստի գլուխգործոցներ՝ հետագայում դրանք առավել թանկ գնով վաճառելու համար։ Իսկ գեղարվեստը գնահատողներն ու կոլեկցիոներները հիմնվում են կտավից ստացված էմոցիաների ու տպավորությունների վրա։ Արվեստի յուրաքանչյուր գործ ունի իր գինը։ Լեոնարդո դա Վինչին, Մալևիչը, Մոնեն ստեղծել են կտավներ, որոնք այսօր ամենաթանկարժեքն են համարվում աշխարհում։ Դրանց գինը հասնում է հարյուրավոր միլիոն դոլարների։ Այսօրվա դրությամբ ամենաբարձր գինն ունի Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը, որը կորել էր Աբու Դաբիում գտնվող Լուվրի մասնաճյուղից և երկար ժամանակ չէր հայտնաբերվում։


8

Կտավի պատվիրատուն եղել է Լյուդովիկոս XII-ը։ Պահպանվել է նաև մի քանի սևագիր, որոնք դա Վինչին արել է կտավը ստեղծելու ընթացքում։ 2011 թ. Լոնդոնում Լեոնարդո դա Վինչիի աշխատանքների հերթական ցուցադրության ժամանակ ներկայացվեց բարոնետ Կուկի հավաքածուից մի կտավ։ Արվեստագետները նշեցին, որ այն «Աշխարհի փրկչի» աղավաղված, սակայն օրիգինալ կտավն է։ Այդ ժամանակ կտավն արժանացավ քննադատնեի ու նկարիչների դրական կարծիքներին, իսկ կես տարի անց մշակութային օբյեկտի արժեքը հասավ մի քանի հարյուր միլիոն դոլարի։ Այն փորձեց ձեռք բերել Դալաս քաղաքի թանգարանը, սակայն դա անել հաջողվեց միայն ռուս գործարար Դմիտրի Ռիբոլովլևին։ 6 տարի անց՝ 2017 թ. ձմռանը, գործարարը «Աշխարհի փրկիչը» վաճառեց 400 միլիոն դոլարով։

86-ամյա Սոֆի Լորենը տասնամյա ընդմիջումից հետո մեծ էկրան կվերադառնա 20-րդ դարի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը՝ Սոֆի Լորենը, նկարահանվել է «Կյանքն առջևում է» (La vita davanti a sé) վեպի էկրանավորման մեջ, որը Netflix-ի եթերում կհեռարձակվի նոյեմբերի 13-ից, գրում է Daily Mail-ը։ 86-ամյա դերասանուհու համար սա տասնամյա ընդմիջումից հետո գեղարվեստական ֆիլմում առաջին դերն է։ Նա ֆիլմում հանդես է գալու տիկին Ռոզայի դերով, որը վերապրել է Հոլոքոստը և ընկերացել Սենեգալից 12-ամյա փախստական տղայի՝ Մոմոյի հետ: Ֆիլմի ռեժիսորը Լորենի որդին է՝ Էդոարդո Պոնտին։ Դերասանուհին ավելի վաղ հայտնել էր, որ որդին իր համար ավելի լավ դեր չէր կարող ընտրել: «Մեծ հաճույքով եմ կերտել տիկին Ռոզայի կերպարը։

Նա անդրդվելի է, միևնույն ժամանակ փխրուն և պայքարող։ Շատ առումներով նա ինձ իմ մորն է հիշեցնում»,- ասել էր դերասանուհին: Էդոարդո Պոնտին արդեն երրորդ անգամ է իր ֆիլմերում նկարահանում մորը։ Ֆիլմը Էմիլ Աժար կեղծանունով Ռոմեն Գարիի հեղինակած «Կյանքն առջևում է» վեպի արդեն երկրորդ էկրանավորումն է։ Ֆիլմը Netflix-ում հասանելի կլինի նոյեմբերի 13-ից։


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.