Culture World For March 2021

Page 1

“The Community Culture Foundation” 150 S. Glenoaks Bld. # 8047, Burbank, CA 91502 Email: culturefoundation@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáµ»ñï سñ·³ñÛ³Ý Chief Editor ROBERT MARGARYAN îÝûñ»Ý` سñï³ ü³ñÙ³Ýáí³ Director Marta Farmanova гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ òáÕÇÝ» гñáõÃÛáõÝÛ³Ý (è¸, ØáëÏí³) Computer typing and design Coxine Harutunyan (Moscow)

ÂÕóÏÇó` ²ñïÛáÙ ¶¨áñ·Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Artyom Gevorgyan (Yerevan)

Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:

»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2021


2

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Վիլյամ Սարոյանը Սևանի ափին գտնում է մի ծանր քար, խնդրում է, որ քարը տեղավորեն մեքենայի մեջ․․․

Հիշարժան փաստեր եւ պատմություններ

-1940 թ. Վիլյամ Սարոյանն արժանացել է ԱՄՆ-ում ամենախոշոր գրական Պուլիտցերյան մրցանակի: -Վիլյամ Սարոյանի սերը դեպի դրամատուրգիան եկել է Չարլի Չապլինից, որի հարեւանությամբ էլ բնակվել է։ Նրանք մտերիմ ընկերներ են եղել: Սարոյանը հաճախ է պատմել Չապլինին իր երկրի, ժողովրդի մասին, վերջինս էլ ցանկություն է հայտնել գալ ու անձամբ ծանոթանալ այդ հինավուրց երկրին: Սարոյանը խոսք էր տվել անձամբ ուղեկցել, սակայն դա այդպես էլ չի հաջողվել։ -Վիլյամ Սարոյանը Սեւանի ափին գտնում է մի ծանր, լճի ալիքներից լավ հղկված քար եւ խնդրում է, որ քարը տեղավորեն մեքենայի մեջ: -Ամերիկա, Ֆրեզնո պիտի տանիմ,- ասում է գրողը: -Այդ հսկայական քարն ինչպե՞ս եք տանելու… -Ինքնաթիռով պիտի տանիմ… -Ինչու՞ համար… -Ով որ Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարկեմ քարը,պատասխանում է Սարոյանը: -Պատմում է Վիլյամ Սարոյանը. Երբ առաջին անգամ դողալով զանգ տվի Բերնարդ Շոուին, ասանկ բան պատահեցավ. -Պարոն Բերնարդ Շոու, Ձեզի կանհանգստացնե Ուիլյամ Սրոյըն (այսպես ինձի կըսեին ամերիկացիներ, Սրոյըն)… Շատ ամնչցա, երբ Բերնարդ Շոուն ըսավ. -Որքան գիտեմ, դուն ոչ թե Սրոյըն ես, այլ Սա-րո-յան… Շատ ամնչցա:

Անգլիական գավառական եկեղեցում հայտնաբերվել է Տիցիանի կորած կտավը

Բրիտանացի ռեստավրատոր եւ արվեստաբան Ռոնալդ Մուրը հայտարարել է, որ Տիցիանի կորած աշխատանքը հայտնաբերել է Անգլիայի նահանգային ծխական եկեղեցիներից մեկում, որտեղ այն կախված էր ավելի քան մեկ դար, հայտնում է «Լենտա»-ն` վկայակոչելով The Telegraph-ը: Արվեստների պատմաբանի խոսքով` Վերածննդի դարաշրջանի կտավներից մեկը նա պատահաբար էր նկատել Սուրբ Միքայելի եւ բոլոր հրեշտակների տաճարում Լեդբերի քաղաքում: Այնտեղ նա ժամանել էր «Խորհրդավոր ընթրիքի»` Լեոնարդո դա Վինչիի որմնանկարի 19-րդ դարի կրկնօրինակի վերականգնման համար: Ռեստավրատորը եկեղեցու հեռավոր անկյունում նույն թեմայով կտավ էր նկատել, որը ակնհայտորեն ավելի վաղ էր նկարված: Նկարի վրայից հեռացնելով խունացած լաքի մի քանի շերտը` նա հայտնաբերել էր Տիցիանի ինքնանկարն առաքյալներից մեկի կերպարում: Արվեստաբանը ենթադրել էր, որ Տիցիանի դեմքը կտավին կարող էր ավելացնել նրա որդին եւ ուսանողը` Հորացիո Վեչելին: Կտավը լուսավորելով ուլտրամանուշակագույն ճառագայթներով` ռեստավրատորը հայտնաբերել էր նաեւ նկարչի ստորագրությունը` TITIANVS: Արվեստի պատմաբանի ունեցած տեղեկության համաձայն` «Խորհրդավոր ընթրիքը» Լեդբերիից ավարտվել է 1580 թվականին: Այդ ժամանակ Տիցիանը եւ Հորացիո Վեչելին մահացել էին չորս տարի առաջ, ուստի աշխատանքն ավարտել էին իտալացի նկարչի մյուս հետեւորդները: Ռոնալդ Մուրին հաջողվել է գտնել նաեւ նկարի նախորդ տիրոջ նամակը, ում ժառանգները 1909 թվականին այն փոխանցել էր ծխական եկեղեցուն: Նա պնդում էր, որ այն ձեռք էր բերել Վենետիկում գտնվող մենաստանից:

Հետաքրքիր փաստեր Հռոմի կաթոլիկ եկեղեցու մասին

• Հռոմի պապի ընտրությունը կատարվում է կոնկլավի՝ կարդինալների ժողովի կողմից, որի նիստի ժամանակը սահմանափակված չէ, այն շարունակվում է այնքան ժամանակ մինչև կարդինալների 2/3-ը չքվեարկի կարդինալներից որևէ մեկի օգտին: Կարդինալների նիստին մասնակցում է կաթոլիկ եկեղեցու 208 ներկայացուցիչ, որոնցից 115-ն ունի ձայնի իրավունք։ Նիստի նախօրեին Սիքստինյան մատուռում տեղի է ունենում երդմնակալության հատուկ ավանդական արարողություն, որի ժամանակ կարդինալները պարտավորվում են երբևէ որևէ պարագայում չհրապարակել կոնկլավի ժողովին վերաբերող տեղեկություններ։ Կարդինալների ժողովը Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին հայտնում է միայն վերջնական վճիռը։ Ընտրությունը տեղի է ունենում 1274 թվականին Լիոնի ժողովում հաստատված կարգով. կարդինալները հավաքվում են հատուկ սրահում, որի դռները դրսից են փակվում: Նրանք մեկ օրվա ընթացքում կարող են քվեարկել ընդամենը երկու անգամ։ Ընտրական փուլում օգտագործված քվեաթերթիկներին ավելացնում են հատուկ նյութ, որն այրվելուց սպիտակ կամ

սև ծուխ է արձակում: Եթե Սիքստինյան մատուռի տանիքին տեղադրված ծխնելույզից սև ծուխ է բարձրանում, ուրեմն Պապը դեռ չի ընտրվել և քվեարկությունը կշարունակվի։ Սպիտակ ծուխն ազդարարում է կաթոլիկ եկեղեցու նոր հովվապետի ընտրության մասին, որոշ ժամանակ անց նորընտիր Պապը պատշգամբից ողջունում է հավատացյալներին։ • Կաթոլիկ եկեղեցու առաջնորդների նստավայրը միշտ չէ, որ Հռոմն է եղել: XIII դարի վերջում Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ IV Գեղեցիկը հոգևորականության վրա բարձր հարկեր դրեց՝ չխորհրդակցելով Բոնիֆացիոս VIII-ի հետ: 1309 թվականին Ֆիլիպը պապերի նոր նստավայր սահմանեց ֆրանսիական Ավինյոն քաղաքը, որտեղ «պապական գերության» շրջանում իշխեց յոթ առաջնորդ, բոլորն էլ՝ ֆրանսիացի: 1377 թվականին տեղի ունեցավ պառակտում. աթոռի իրավահաջորդը մնաց Հռոմում, իսկ դժգոհ կարդինալների ընտրած հակապապը ուղևորվեց Ավինյոն՝ ի վերջո տանուլ տալով հռոմեա-ավինյոնան հակամարտությունը: Պապական նստավայրի նկատմամբ Վատիկան պաշտոնական անվանումն առաջին անգամ կիրառվել է 1929 թվականին Իտալիայի և Սուրբ Աթոռի միջև կնքված Լաթերանյան համաձայնագրերում: • 180 աստիճանով շրջած խաչը համարվում է սատանիզմի խորհրդանիշ, սակայն այն կարելի է տեսնել Հռոմի պապի գահին: Նաև հայտնի է, որ այդ պատկերը կաթոլիկների համար սուրբ Պետրոսի խաչն է. ըստ ավանդության՝ Պետրոսը նախընտրել էր խաչվել շրջված խաչի վրա, քանի որ իրեն արժանի չէր համարում մեռնել Հիսուս Քրիստոսի մահով: Դա պաշտոնապես պատկերվում է կաթոլիկական սիմվոլիկայում և Հռոմի պապի գահի վրա, քանի որ հենց Պետրոսն առաքյալն էր կաթոլիկ եկեղեցու հիմնադիրը: • Վատիկանն ունի իր «զինված ուժերը»՝ կազմված միայն շվեյցարացիներից: Այս պահակախումբը կազմավորվել է 1527 թվականին` Հուլիոս 2-րդ պապի որոշմամբ: Այդ շրջանում Իտալիա էին գաղթում մեծ թվով շվեյցարացիներ: Ապրուստը վաստակելու համար նրանցից շատերը վարձկան զինվորներ էին դառնում ՝ պատերազմների դեպքում իրենց ծառայություններն առաջարկելով այս կամ այն պետությանը կամ իշխանավորին: Հավանելով շվեյցարացի զինվորականների հմտությունները՝ Սուրբ Աթոռը 16-րդ դարի սկզբին որոշեց ստեղծել 200 շվեյցարացի վարձկանից կազմված պահակախումբ: Այս ավանդույթը պահպանվել է մինչ օրս, սակայն պահակախմբի թվաքանակը նվազել է` հասնելով 110-ի:

«Չսիրվածը միշտ միայնակ է ամբոխի մեջ…»․ Անկրկնելի Ժորժ Սանդի 20 մտքերը


3

Անկրկնելի Ամանդինա Ավրորա Լյուսիլ Դյուպենը, ով ավելի հայտնի է Ժորժ Սանդ անվամբ, գրել է ավելի քան 100 վեպեր ու վիպակներ, հսկայական քանակությամբ հրապարակախոսական հոդվածներ, կազմել է բազմահատոր ինքնակենսագրական ու շարադրել 18 դրամա։ Սանդն ինքնուրույնաբար մշակել է բացարձակապես նոր գեղարվեստական ժանր՝ ռոմանտիկ հոգեբանական վեպի ժանրը։ Իր համար բազմաթիվ հեղափոխական գաղափարներ ծնած բարդ սոցիալական խնդիրները որպես ոգեշնչման աղբյուր ընտրած հարուստ բարոնուհու արվեստի համար դրանք նույնքան ազդեցիկ էին, որքան բարեգթության ու կարեկցանքի գաղափարները։ Եվ այսպես՝  Չսիրվածը միշտ միայնակ է ամբոխի մեջ։  Հավատացեք ինձ, իրական սերը թաքցրած է բոլորից, իսկական սիրավեպերը նրանք են, որոնց մասին ոչ ոք չի կասկածում, իրական տառապանքները լռությամբ են տանում, ու դրանք կարեկցանքի կամ սփոփանքի կարիք չունեն։  Հավատը սիրո պես է։ Այն գտնում ես այն ժամանակ, երբ նրան ամենաքիչն ես սպասում։  Կյանքում միայն մեկ երջանկություն կա՝ սիրել ու սիրված լինել։  Գիտակցությունը երբեք լաց չի լինում, դա նրա գործը չէ, իսկ սիրտը երբեք չի մտածում. Այն ձեզ դրա համար չի տրված։  Կինը կորած է, եթե իր ամուսնուն չի կարողանում նայել՝ որպես իր լավագույն ընկերոջ։  Համեստությունը երբեմն չափազանցված հպարտության հետևանք է։  Աշխարհում չկա որևէ տղամարդ, ով ունակ կլինի երկար ժամանակ բավարարվել միայն կնոջ հոգով։  Կարելի է ուրիշներին բացատրել, թե ինչու ես դու ամուսնացել քո ամուսնու հետ, սակայն չես կարող դրանում ինքդ քեզ համոզել։  Ոչ մի վատ բան մի ասա որևէ մեկի

մասին, եթե ստույգ չգիտես դա, իսկ եթե անգամ գիտես, ապա հարցրու ինքդ քեզ՝ իսկ ինչո՞ւ եմ ես դա ասում։  Բոլորի հետ է պատահում վայելքը երջանկության տեղ ընդունել, նախքան մենք կճանաչենք կյանքը, մինչև կհասկանանք, որ մարդուն տրված չէ մեկը մյուսի միջոցով իրականացնելը։  Մենք չենք կարող պոկել մեր կյանքի էջերից որևէ մեկը, բայց կարող ենք կրակի մեջ նետել ողջ գիրքը։  Կինը կին է մնում։ Նրան միշտ տղամարդու պաշտպանություն է պետք, ով էլ որ նա լինի։  Սերը, ինչպես և մարդու կյանքում նրա հետ պատահած ամեն բան, շատ բան է սովորեցնում։  Խղճալն ատելության բարձրագույն ապացույցն է, որ կինը կարող է տալ իր նախկին սիրելիին։  Սիրո մասին խելացի բառեր ասող տղամարդն այնքան էլ սիրահարված չէ։  Մարդն այնպես է ստեղծված, որ միշտ ձգտում է նրան, ինչ չունի։  Մի ստորացիր քծնանքի աստիճանի անգամ քեզնից դիրքով բարձրերի առաջ, ուր մնաց՝ նրան քծնես, ում կարծիքը դու, ըստ էության, արհամարհում ես։  Ցանկացած փառասեր մարդ ատում է իր նմաններին ու ծաղրում նրանց այն արատը, որն իրեն էլ է հատուկ։ Բարությունն իր ուժերը սպառում է այնտեղ, ուր հպարտությունը սոսկ հուսահատություն է գտնում։ Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Ազգային օպերայի ճարտարապետը։ Բեմական մարգարիտը, որ ծնվեց… ցնցոտիների մեջ

«1908 թվականն էր, երբ ես Ալեքսանդրապոլի դպրոցներից մեկում երգի եւ երաժշտության ուսուցիչ էի: Մի անգամ ինձ հրավիրեցին հայ գրականության դասի: Կարդում էին Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմը: Հենց այստեղ ես առաջին անգամ լսեցի այդ հիանալի ստեղծագործությունը: Պոեմի երաժշտական խաղն ինձ չափազանց հրապուրեց: Շուտով այդ տպավորության տակ ես հորինեցի երաժշտություն «Համբարձում յայլայի» քառյակի վրա, որը եւ հետագայում իմ ամբողջ օպերայի հիմքում ընկավ որպես լեյտմոտիվ: Կարմիր թելի նման անցնելով օպերայի միջով՝ այն հանդես է գալիս մերթ խաղային եւ ուրախ գույներով, մերթ՝ թախծալի տոներով:


4

Հենց սկզբից ինձ պարզ դարձավ, որ «Անուշ» պոեմը սքանչելի նյութ է օպերայի համար՝ գունեղ եւ կոլորիտային, որ բացառիկ հստակությամբ հաղորդում է անցյալի հայ գյուղի կյանքն ու կենցաղը…»: Հայոց Շիրակ աշխարհը հնուց ի վեր հայտնի է եղել ժողովրդական ու գուսանական երաժշտության հարուստ ավանդույթներով: Այստեղ են իրենց աչքերը բացել հայ պոեզիայի և մշակույթի գագաթներ Ավ. Իսահակյանը, Հովհ. Շիրազը, գուսան Շերամը, Շարա Տալյանը, հայ մշակույթի ամենատարբեր բնագավառների մեծավաստակ շատ ու շատ այլ գործիչներ: Նրանցից մեկն է հայ օպերային արվեստի հիմնադիր սյունը՝ կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ Արմեն Տիգրանյանը: Ծնվել է 1879 թ. դեկտեմբերի 26-ին, Ալեքսանդրապոլում: Հայրը՝ Տիգրանը, ուսյալ մարդ էր, մասնագիտությամբ՝ ժամագործ, ով հայրենի քաղաքի վանքին կից հոգաբարձուներից մեկն էր եւ նշյալ դպրոցում Ղազարոս Աղայանին աշխատանքի հրավիրող, բազմակողմանի ընդունակություններով օժտված անձը: Մայրը՝ Տիրունը, նույնպես հեռու չէր գիր-գրականությունից, երգարվեստից: Ինչպես հիշում է անվանի երաժիշտը՝ «Իմ մայրը սիրում էր երգել ժողովրդական, աշուղական եւ եկեղեցական երգեր, ինչպես նաեւ հայրենասիրական երգեր մեծ Վարդանի, նրա աղջկա՝ Շուշանիկի մասին: Երգեր, որ տարածվել էին անցյալ դարի 60-ական թվականներին: Նա արտասանում էր հայ բանաստեղծների ոտանավորները, որոնք, որպես ժամանակի կրթված կանանցից մեկը, լավ գիտեր: Եվ այս ամենը կատարում էր գործի ժամանակ, տնային տնտեսության սովորական պայմաններում, ոտքի վրա կամ նստած աշխատելիս»: Դեռեւս պատանեկան հասակում էր երազում օպերա գրելու մասին, թեեւ այդ ժամանակ նրա երաժշտական գիտելիքները սահմանափակվում էին նոտագրով ֆլեյտա նվագելու կարողությամբ: «Տասներկու տարեկան էի, երբ Ալեքսանդրապոլի քաղաքային ուսումնարանում սկսեցի սովորել ֆլեյտայի վրա նվագել,- վերհիշում է Արմեն Տիգրանյանը:- Իմ ռեպերտուարում էին վալսեր, քայլերգեր, պապուրիներ եւ այլն: ժողովրդական երաժշտությունը, ժողովրդական եւ աշուղական երգերը, ինչպես եւ եկեղեցական եղանակները իմ մեջ էի ներծծում դպրոցից դուրս: Սիրում էի եկեղեցի գնալ, որպեսզի լսեմ այս կամ այն ձայնեղ հոգեւորականին կամ տիրացուին: Եկեղեցական արարողության որոշ մոմենտներ որոշակիորեն համընկնում էին թատերական մտքին եւ ինձ վրա խորը տպավորություն էին թողնում»: Ապագա երաժշտի կյանքում մեծ նշանակություն ունեցան հայրական տանն հաճախակի անցկացվող գրական-երաժշտական երեկոները: Նրա ծնողները բարձրաձայն ընթերցում էին ռուս եւ արտասահմանյան գրողների ստեղծագործություններից՝ Դյումա, Հյուգո, ուրիշներ, իսկ իրենք՝ երեխաները, մոռացած դաս ու պարապմունք, ունկնդրում էին դրանք: Տասնհինգ տարեկան էր, երբ ընտանիքով տեղափոխվում են հայ մշակույթի կենտրոններից մեկը՝ Թիֆլիս: Այստեղ էին հիմնվել Մակար Եկմալյանը, Կարա Մուրզան, իսկ ավելի ուշ՝ համերգներով հանդես եկել Կոմիտասը: Ընտանեկան ծանր վիճակն ստիպում է ուսումնատենչ պատանուն աշխատել որպես գործակատար: Իսկ ավելի ուշ մեկնելու էր Տուապսե քաղաք՝ կամուրջների շինարարությունում աշխատելու: Բարեբախտաբար, դա կարճ է տեւում՝ ընդամենը մեկ տարի:

1899 թ. մրցութային քննություն տալով, որպես կրթաթոշակառու, ընդունվում է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանի ֆլեյտայի դասարան, այստեղ ծանոթանում այն ժամանակվա երաժշտական բարձրագույն կրթություն ստացած միակ հայ կոմպոզիտորի՝ Մակար Եկմալյանի հետ: «Գտնելով, որ հայ կոմպոզիտորը ինձ կարող է ճանապարհներ ցույց տալ ընկալելու ազգային երաժշտության հիմունքները,- վերհիշում է Արմեն Տիգրանյանը,ես նրան դիմեցի՝ խնդրելով, որ ինձ հետ պարապի: Նա համաձայնեց պարապել, ընդ որում՝ անվճար: Սակայն իմ եւ իմ հեռանկարի նկատմամբ նա այն տեսակետին էր, որ ինձ հարկավոր է պատրաստել իր ծրագրով խմբավար կամ հայ եկեղեցական երգչախմբի ռեգենտ դառնալու համար: Ահա թե ինչ մոտեցում ուներ նա: Իսկ ինձ դիտել որպես ապագա կոմպոզիտորի կադր, նա բացառում էր»: Սակայն ի վերուստ տրված շնորհքն ու տաղանդը վաղ թե ուշ պիտի բացահայտվեին: Դրան էապես նպաստելու էր օպերային արվեստը: Առաջին անգամ դիտելով Շառլ Գունոյի «Ֆաուստը»՝ այնքան է ոգեւորվում, որ միանգամից որոշում է օպերա գրել՝ անկախ այն հանգամանքից, որ չուներ երաժշտական լուրջ գիտելիքներ: Այդ տարիներին Թիֆլիսի օպերային թատրոնի խաղացանկում Չայկովսկու եւ Վերդիի օպերաներն էին, որոնց ազդեցությամբ էլ երիտասարդ երաժշտի մեջ ամրապնդվում է հայկական օպերա գրելու բուռն ցանկությունը: Ա. Տիգրանյանի ստեղծագործական եւ երաժշտահասարակական գործունեությունն սկսվում է 1902-ից, երբ ավարտում է ուսումնառությունը եւ վերադառնում հայրենի քաղաք: Դպրոցներում երաժշտության դասեր է տալիս, կազմակերպում դպրոցական եւ ժողովրդական քառաձայն երգչախմբեր, նրանց հետ համերգներով շրջագայում Թիֆլիսում, Բաքվում, Կարսում: Այդ շրջանին են վերաբերում նրա առաջին ստեղծագործությունները՝ «Հովերն առան սար ու դարեր», «Ախ, իմ ճամփեն», «Սեւ աչերեն», «Սիրտ իմ, լռիր», «Մնաք բարով» երգերը՝ Ավ. Իսահակյանի եւ Հովհ. Հովհաննիսյանի խոսքերով, հայկական ժողովրդական երգերի խմբերգային մշակումները: Խորապես մտահոգ նոր սերնդի կրթման ու դաստիարակման խնդրով, մանկավարժ-երաժիշտը համոզված էր, որ այդ գործին պետք է կցվի նաեւ երաժշտական դաստիարակությունը: «Դրա համար,- իր հոդվածներից մեկում գրում է նա,-հարկավոր է դպրոցում երաժշտության ավանդումը ճանաչել նույնքան անհրաժեշտ, որքան մայրենի լեզվի ավանդումը»: Ապա շարունակում. «Պետք է բարձրացնել երաժշտական դպրոցների որակը… Դպրոցը պիտի ունենա կահավորված հատուկ դասարան: Պետք է մտցնել պարտադիր խմբական երգեցողություն, ուսումնասիրել եւ մշակել երգ-երաժշտության ծրագիր… Մեր ռադիոն, ակումբները, ինքնագործ խմբերը, անսամբլներն ու ճաշարանները, նույնիսկ դպրոցները վարակված են վատառողջ, հակամանկավարժական, ճաշակը բթացնող երգերով, որոնք ունեն նույնքան անհանդուրժելի տեքստ, որքան եւ երաժշտություն… Ահա պայքարը պետք է ուղղել սրանց դեմ եւ գեղարվեստական առողջ երաժշտության միջոցով դուրս հանել այն ամենը, ինչը վատ է, վուլգար եւ վարակիչ…»: Ճիշտ մեր ժամանակների իրողությունների վերաբերող մտահոգություններ… 1912 թ. օգոստոսի 17. Ալեքսանդրապոլի քաղաքային ժողտանն առաջին անգամ կատարվում է «Անուշ» օպերան ամբողջությամբ:

Այն բեմադրվում է հեղինակի ստեղծած եւ սովորեցրած սիրողական խմբակի ուժերով: Այն օրերի երաժշտագետ Ալեքսանդր Շահվերդյանը գրում է. «Հիրավի, կլասիկական օպերան ծնվեց ցնցոտիների մեջ: Բավական է ասել, որ նվագախումբը կազմված էր միայն 12 երաժշտից: Կատարողների մեջ թե բեմում եւ թե մենակատարների մեջ գերակշռում էր դպրոցական հասակի երիտասարդութունը, որը երգում էր անկեղծ ոգեւորությամբ եւ ջանասիրությամբ, բայց զուրկ էր անհրաժեշտ փորձառությունից եւ պրոֆեսիոնալ վարպետությունից: Շենքի անհարմարություն, միջոցների ծայրահեղ սահմանափակություն, հագուստների եւ դեկորների աղքատություն… Ահա այսպիսի պայմաններում իրագործվեց «Անուշի» առաջին բեմադրությունը: Եվ, այնուամենայնիվ, ներկայացումն ունեցավ անօրինակ հաջողություն…»: Հավելենք, որ Սարոյի առաջին դերակատարը Շարա Տալյանն էր, Անուշինը՝ Թիֆլիսի Սուրբ Գեւորգ եկեղեցու քահանայի դուստր Աստղիկ Մարիկյանը, Մոսիինը՝ նույն քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու տիրացուի որդին՝ Ներսիսյան դպրոցի շրջանավարտ Վարդան Մարտիրոսյանը: Իսկ մայրաքաղաքի օպերային թատրոնում այն առաջին անգամ ներկայացվում է 1935 թ.: Արմեն Տիգրանյանի հաջորդ օպերան՝ «Դավիթ Բեկը» ծնվելու էր ավելի ուշ, որի բեմականացումը տեսնելու բախտը վիճակված չէր մեծանուն երաժշտին: Նա վախճանվում է 1950 թ. այս օրը՝ միանալով հայ անմահ երախտավորների փաղանգին…

Արևմտահայ գրականության ամենահայտնի կին գրողը, Կիլիկիայի մեծ սարսափների պատմիչն ու հրապարակախոսը

«Տիկին Զապել Եսայանը թուրքահայ կամ լավ է ասել՝ պոլսահայ նորագույն գրականության անվանի դեմքերից մեկն է: Երկու տասնյակ տարի է՝ նրա պատմվածքները, մանրավեպերը տպագրվում են թուրքահայ համարյա բոլոր թերթերում: Առաջին անգամ Արշակ Չոպանյանի «Ծաղիկ» հանդեսում տպագրվեց տիկին Եսայանի մի արձակ բանաստեղծությունը, երբ հեղինակը 17 տարեկան մի դեռատի օրիորդ էր: Այնուհետեւ Զապել Եսայանը մինչեւ 1902 թ. ապրել է Փարիզում՝ որպես գրականության ուսանողուհի, ապա վերադարձել Կ. Պոլիս, նվիրվել գեղեցիկ գրականության:


5

Միմյանց հետեւից լույս ընծայելով իր «Սպասման սրահին մեջ», «Կեղծ հանճարները», «Հլուները եւ ըմբոստները», «Շնորհքով մարդիկ» վեպերն ու վիպակները՝ հեղինակն իր վրա դարձրեց մտավոր շրջանների եւ քննադատների թե հիացումները եւ թե հարձակումները՝ մանավանդ «Շնորհքով մարդիկ» վեպի մեջ արտահայտված գաղափարների համար: Ադանայի սարսափների դադարումից վերջը, տիկին Զապել Եսայանը գնաց Կիլիկիա՝ անձամբ տեսնելու եւ գաղափար կազմելու այն անսահման թշվառությունների մասին, որոնց ենթակա էր եղել տեղական հայ ժողովուրդը: Տիկնոջ այդ ճամփորդության արդյունք եղավ նրա «Ավերակներուն մեջ» վերնագիրը կրող շահեկան գործը, որի մեջ գեղարվեստորեն եւ սիրուն ոճով նկարագրված են դեպքերն ու դեմքերը Կիլիկիայի մեծ սարսափների…»: «Մշակ» թերթ «Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար: Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական եւ ֆիզիկական իր հատկությունները զարգացնելու համար: Ինքզինքնին հարգող բոլոր կիներուն իդեալը,- գրել է տաղանդավոր վիպասանը,-միայն հաճելի ըլլալը պետք չէ ըլլա, այլ երկրիս վրա գործոն տարր մը դառնալը…»: Այս հավատամքով ապրած ու իր մնայուն գրականությամբ մեր բառուբանի գանձարանը հարստացրած հայուհին ծնվել է 1878 թ. փետրվարի 4-ին, Պոլսի «Սիլիհտարի այգի» կոչված թաղամասում: Նախ ուսանել է մասնավոր դպրոցում, ապա ավարտել Սկյուտարի Սուրբ Խաչ վարժարանը: Մեկ տարի աշակերտել է Արշակ Չոպանյանին, այնուհետեւ ուսման գինն ու նշանակությունը քաջ գիտակցող հոր հորդորով մեկնել Փարիզ, այնտեղ մասնակցել Լուսինյանի բառարանի կազմմանը՝ իբրեւ խմբագիր-սրբագրիչ, ունկնդրել Սորբոնի համալսարանի եւ Կոլեջ դը Ֆրանսի գրականության եւ փիլիսոփայության դասընթացները: Փարիզում թղթակցել է հայկական եւ ֆրանսիական պարբերականներին, երկու լեզվով գրել բազմաթիվ հոդվածներ, արձակ գործեր, պատմվածքներ, վիպակներ, կատարել թարգմանություններ: Ֆրանսիական ու արեւմտաեվրոպական, ռուս մշակույթի եւ գրականության, անտիկ աշխարհի արվեստի քաջագիտակ ու արդեն ճանաչված գրողը 1902 թ. վերադառնում է ծննդավայր եւ շարունակում իր գործունեությունը: Սակայն ընդամենը երեք տարի անց՝ 1905 թ. սուլթան Համիդի դեմ կատարված մահափորձից հետո, սկսվում է ազգային-քաղաքական ճնշման ու հալածանքների մի սեւ շրջան, եւ գրողը ստիպված նորից է մեկնում Փարիզ ու այնտեղ ապրում մինչեւ 1908 թվականը՝ մինչեւ օսմանյան սահմանադրության հռչակումը: Անկախ երկրում առկա հեղձուկ մթնոլորտից, գրողի հորդաբուխ տաղանդը շարունակում է արարել իր արձակ գործերը: 1905-1907 թթ. Հրատարակվում են «Սկյուտարի վերջալույսներ», «Կեղծ հանճարները», «Հլուները եւ ըմբոստները», «Շնորհքով մարդիկ» վիպակները: Բայց գալու էին ավելի վատթար ժամանակներ. 1909 թ. Ապրիլին, եղբայրություն ու բարեկամություն խոստացած երիտթուրքերն Ադանայում կազմակերպում են հայության զանգվածային կոտորած, որին զոհ է գնում 30 հազար մարդ: Հայ գրողներից, գործիչներից կազմվում են պատվիրակություններ, որոնք մեկնում են ողբերգության վայրերը: Նրանց թվում էր նաեւ Զապել Եսայանը: Գրողը շուրջ երեք ամիս լինում է Ադանա, Մերսին, Սիս, Օսմանիե եւ այլ բնակավայրերում, հանդիպում կոտորածների ակա-

նատես ու մահապուրծ մարդկանց, հետագայում դրանց հենքով գրում հոդվածներ, մի շարք գեղարվեստական գործեր: Կիլիկիայի հայության մեծ ողբերգությունը նկարագրել է հատկապես «Ավերակներուն մեջ» մեծարժեք գրքում, «Անեծք» վիպակում, «Նոր հարսը» եւ «Սաֆիե» պատմվածքներում: 1910 թ. նրանց ընտանիքը նորից Փարիզում էր: Հոր ծանր հիվանդության պատճառով կարճ ժամանակ անց վերադառնում են ծննդավայր, այստեղ մնում երեք տարի, ու կրկին հետ է կանչում Ֆրանսիան: Սակայն բռնկված առաջին աշխարհամարտը պատճառ է դառնում կրկին տունդարձի: 1914 թ. Պոլսում լույս է տեսնում «Երբ այլեւս չեն սիրեր» ժողովածուն: 1915 թ. ապրիլի 24-ի գիշերն աքսորի ենթակա հայ մտավորականներից միակ կինը, որի անունը նախապես գրված է եղել ոճրագործների ցուցակում, Զապել Եսայանն էր: Գրողը, հրաշքով մազապուրծ յաթաղանից, երեք ամիս փախստականի կյանք է վարում, ապա կարողանում է մեկնել Բուլղարիա, անցնել Ռումինիա, իսկ եղեռնի տարեվերջին գալիս Կովկաս: Հայահոծ Բաքվում, Թիֆլիսում մոտիկից շփվում է հայ հասարակության հետ, հանդես գալիս արեւմտահայ գրողների եւ գրականության, արեւմտահայության նկատմամբ կիրառվող հալածանքների շուրջ ելույթներով ու դասախոսություններով, հոդվածներով: 1916 թ. փետրվարի 6-ին Թիֆլիսի քաղաքային ժողովարանի դահլիճում՝ Հովհաննես Թումանյանի նախագահությամբ, դասախոսություն է կարդում «Հայկական վերջին հալածանքները Կ. Պոլսի մեջ» վերնագրով, մարտի 12-ին՝ Բաքվում Հայ գրողների ընկերության հրավերով Հասարակական ժողովարանում՝ Հովհաննես Հովհաննիսյանի նախագահությամբ՝ ժամանակակից արեւմտահայ գրականության եւ գրողների մասին: Այնուհետեւ Մոսկվայի Հայկական կոմիտեի հրավերով մեկնում է Պետերբուրգ եւ Մոսկվա, որտեղ կազմակերպում է հայ որբերի եւ գաղթականների օգտին կատարվելիք հանգանակության գործը, ներկայացնում հայկական կոտորածների իրական պատկերը: Զապել Եսայանի համար ճակատագրական էր լինելու Երեւանի համալսարանից ստացված աշխատանքային հրավերը 1933 թվականին: Ժամանակներն աղետալի էին՝ ստալինյան բռնություններ, հալածանքներ, բանտեր ու մահապատիժներ: 1936 թ. Գրողների միությունում գրողի ելույթին հաջորդում է այդ տարիներին չարագուշակ դարձած երեւույթը՝ չսպասված ժամին դռան թակոցը, ապա եւ ձերբակալությունը: Բաքվի բանտից գրած նամակները մնալու էին որպես վերջին ձեռագիր-մասունքներ եւ վկայելու նրա տոկուն ու խիզախ պահվածքի մասին: Առայսօր որոշակի ստույգ տվյալներ չկան ամենաբեղմնավոր արեւմտահայ կին արձակագրի եղերական մահվան հանգամանքների ու տարեթվի մասին: Բարեբախտաբար, նկարիչ Տիգրան Եսայանի հետ ժամանակին ընտանիք կազմած գրողը թողել է ժառանգներ՝ մեկ տղա եւ մեկ աղջիկ: Իսկ մահվան տարեթիվը, ըստ որոշ տեղեկությունների, 1943-ն է: Հավելենք, որ ամերիկյան պարբերականները նրան համարել են աշխարհի ամենախիզախ կանանցից մեկը, բնութագրել որպես 20-րդ դարի ամենահայտնի հայ կին գրողի, հրապարակախոսի ու հումանիստի: Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Մստիսլավ Ռոստրոպովիչի խորհրդավոր սիրուհին

«Աշխարհի մեծագույն թավջութակի հետ հանդիպեցի 1956 թվականին Ամերիկայում: Ըստ իս՝ ես երրորդ խորհրդային արտիստն էի, որը հայտնվեց այնտեղ հեղափոխությունից հետո: Ես նվագում էի Նյու Յորքում՝ ոչ մեծ սրահում, ինձ քչերն էին ճանաչում, քիչ մարդ կար, սակայն Նյու Յորքի բոլոր թավջութակահարները եկել էին այդ համերգին, իսկ հետո՝ նաև կուլիսներ: Նրանց հետ եկել էր նաև մի հիանալի մարդ՝ բանկիր, թավջութակի երաժշտության սարսափելի սիրահար Ջերմ Վորբուրգը: Նա հարցրեց. «Սլավա, ուզո՞ւմ ես տեսնել Ստրադիվարիուսի «Դյուպորը»: Ես ցնցվեցի: Բանն այն է, որ բոլոր մեծագույն գործիքներն ունեն անուններ: Սովորաբար դրանք մեծագույն երաժիշտների անուններն են կրում, որոնց պատկանել են: Ֆրանսիացի կոմպոզիտոր Ժան-Պիեռ Դյուպորը Տյուրիլյիում նվագել էր կայսր Նապոլեոնի համար: Նապոլեոնին այնքան էր դուր եկել, որ նա ասել էր. «Տվե՛ք ինձ ձեր թավջութակը, ուզում եմ փորձել»: Վերցրեց, նստեց, ու այստեղ լսվեց Դյուպորի ճիչը: Բանն այն է, որ Նապոլեոնի ճտքավոր կոշիկի վրա խթաններ կային, սակայն ուշ էր: Կոշկախթաններից մեկը հասցրել էր քերծել թավջութակը: Ահա այդ լեգենդար գործիքը՝ Նապոլեոնի քերծվածքով, ինձ առաջարկվում էր տեսնել: Գիշերը ես չքնեցի: Մտածում էի թավջութակի մասին: Ես հասկանում էի, որ քանի որ երբեք այն չեմ ունենա, պետք չէ նաև հանդիպել, սակայն գայթակղությունը մեծ էր, մարդը՝ թույլ: Առավոտյան ես գնացի թավջութակի հետ «հանդիպման»: Եվ այն ինձ ցույց տվեցին: Ես խնդրեցի դրան դիպչել: Ինձ թույլատրեցին, իսկ Վորբուրգի կինն անգամ պոլարոիդով լուսանկարեց այդ պահը: Ես դիպչել էի միֆին: Եվ Մոսկվա տարա ապացույց լուսանկարը: Մոսկվայից ինձ վտարեցին 1974թ. Մայիսի 26-ին: Ամեն ինչ վերցրեցին մաքսատանը: Ինձ մնաց միայն Կուզյա շնիկը, իսկ Անգլիայում խեղճ Կուզյային բռնեցին և գցեցին ճաղերի հետևը: Կարանտին՝ կես տարով, իսկ ինձ փրկեցին ընկերներս: Անսպասելիորեն զանգեց Մարկ Շագալն ու ասաց, որ սեպտեմբերի 10-ին բացվում է իր ցուցադրությունը Չիկագոյում՝ Առաջին ամերիկյան բանկում: «Չե՞ս կարող Բախ նվագել բացմանը»: Դե, ես չէի կարող մերժել նրան:


6

Պատվիրատուն, նվագելով գործիքի վրա, վճարեց կրկնակի, այնուհետ այդ թավջութակն աճուրդում վաճառվել է 30 հազար ոսկե ֆրանկով, ընկել կոմպոզիտոր և թավջութակահար Դյուպորի ձեռքը: «Ռոստրոպովիչն ու Մուսան», Գավրիլ Գլիկման P.S. Ռոստրոպովիչի կինը՝ սոպրանո Գալինա Վիշնևսկայան, երաժիշտի մահից հետո երաժշտի «Սիրուհուն» վաճառեց 20 միլիոն դոլարով Մշակույթի ճապոնական ասոցիացիային (Ռոստրոպովիչը «Դյուպորի» համար վճարել է 500 հազար դոլար): Այսօրվա դրությամբ Դյուպորի թավջութակը համարվում է ամենաթանկ երաժշտական գործիքներից մեկը:

Բայց և այնպես, նույնիսկ վերաբերմունքի այս մասնակի փոփոխությունն իր հետ բերեց հոգևոր և մշակութային կապերի որոշակի ակտիվացում: Մեկը մյուսի ետևից սկսեցին ԽՍՀՄ ժամանել տարբեր երկրների մտավորականների պատվիրակություններ: Ճիշտ է, հարկ չկա գերագնահատել նրանց երկկողմանի հանդիպումների նշանակությունը, քանի որ այդ այցերը մեծամասամբ կրում էին ճանաչողական բնույթ, սակայն նույնիսկ այս հպանցիկ շփումներն իբրև հետևանք թողնում էին նոր մտայնության շերտեր, և խորհրդային արվեստագետների համար սեփական պատյանի մեջ փակված լինելու ենթադրյալ «ապահովությունը» հետզհետե իր տեղն էր զիջում ազատամիտ «արկածախնդրությանը»:

Սարտրի չհասկացված Հայաստանը Անսպասելիորեն զանգեց Մարկ Շագալն ու ասաց, որ սեպտեմբերի 10-ին բացվում է իր ցուցադրությունը Չիկագոյում՝ Առաջին ամերիկյան բանկում: «Չե՞ս կարող Բախ նվագել բացմանը»: Դե, ես չէի կարող մերժել նրան: Մեկնեցի Չիկագո, մտա հյուրանոցային համար, լսեցի հեռախոսազանգ, բարձրացրի լսափողն ու լսեցի կանացի ձայն: «Սլավա, ես Ջերրի Վորբուրգի այրին եմ: Նա մահացել է 2 տարի առաջ և մահից առաջ ասել է ինձ. «Առաջարկիր մեր թավջութակը Ռոստրոպովիչին: Եթե նա այն չգնի, թող թավջութակը մնա մեր ընտանիքում: Գիտեմ, որ դուք այն չեք կարող գնել, բայց զանգում եմ՝ իրականացնելու ամուսնուս վերջին կամքը»: Ես փշաքաղվեցի համարձակությունիցս, սակայն ասացի, որ նա անհապաղ ուղարկի ինձ այդ թավջութակը: Այրին խորը շունչ քաշեց և ասաց, որ կուղարկի: Եվ համերգը սկսելուց առաջ դուռը բացվեց, դրա հետևում կանգնած էր մարդ՝ ձեռքում պահած Ստրադիվարիուսի «Դյուպորը»: Ծալվող ծնկներով ես ուղևորվեցի նվագելու: Փոքրիկ սրահում՝ բուխարու մոտ, նվագում էի Բախի երրորդ սյուիտը, ու ամեն ինչ լողում էր աչքերիս առաջ, ձեռքումս երգում էր իմ թավջութակը … Իմ, քանի որ ես ընկեր ունեի՝ Պաուլ Սահերը, Շվեյցարիայում: Ես նրա մոտ գնացի հաջորդ օրը: Նա հարցրեց, թե որքան է անհրաժեշտ, ու անմիջապես դուրս գրեց չեքը: Այն ձևակերպվել էր՝ որպես գնում 1 դոլարով: Այդպես է ընդունված, երբ վաճառվում է իրը, որն անգին է: Եվ անգամ այն գումարը, որ ես վճարեցի, ոչինչ է, իսկ այդ գործիքը՝ մարդկության սեփականությունն է, և ես դրա վրա նվագում եմ: Իրականում, ես զգում եմ թավջութակն այնքան, ինչպես երգիչը զգում է իր ձայնալարերը: Ոչ մի դժվարություն՝ ձայների արտաբերման ժամանակ: Այն դադարեց լինել գործիք»: Մստիսլավ Ռոստրոպովիչի հարցազրույցից («Օգոնյոկ», № 34, 20 օգոստոսի 1996): – Դուք ունեք երկու հիանալի գործիք՝ Ստրադիվարիուսն ու Ստորիոնին: Որի՞ վրա եք նախընտրում նվագել: – Ստորիոնին կինն է, որի հետ ես արդեն ավելի քան 30 տարի եմ, նրան վերցրել եմ դեռ Մոսկվայից և չեմ բաժանվում: Իսկ սիրուհի համարում եմ Ստրադիվարիուսի հայտնի գործիքը: Այն պատվիրվել էր մոտավորապես 1709թ. Լիոնից ոմն բժշկի կողմից, որը ցանկանում էր ունենալ աշխարհում լավագույն գործիքը: Վարպետը պատասխանեց. «Չեմ երաշխավորում, սակայն կփորձեմ՝ ես հիանալի ծառ ունեմ»: Երբ բժիշկը եկավ 1711-ին, Ստրադիվարիուսը նրան ասաց, որ պատրաստ է:

1950-ականներից, իսկ ավելի ստույգ` Ստալինի մահից և անհատի պաշտամունքը դատապարտող կուսակցության համագումարից հետո Խորհրդային Միությունում վրա հասավ, այսպես կոչված, ձնհալի շրջանը, որն իր սահմանափակ դրսևորումներով հանդերձ` էական անդրադարձ ունեցավ հատկապես երկրի մշակութային միջավայրի վրա, ինչպես նաև պատեհություն ստեղծեց փոքր-ինչ ճեղքելու Արևմուտքից տարանջատող «երկաթե վարագույրը»: Դա, առաջին հերթին, թելադրված էր ոչ այնքան արևելյան արժեքների վերագնահատման, որքան արտաքին աշխարհի հետ հարաբերվելու անհրաժեշտության գիտակցումով:

Մեծ էր հոսքը նաև մեր երկիր: Այդ և հետագա տարիներին, շատերի թվում` Հայաստան այցելեցին համաշխարհային մշակույթի այնպիսի երևելի դեմքեր, ինչպիսիք էին Ալբերտո Մորավիան, Ջոն Սթեյնբեքը, Պաբլո Ներուդան, Դավիդ Սիկեյրոսը, Ժակ Բրելը, Միքելանջելո Անտոնիոնին և ուրիշներ: Այդ ուղևորությունների մասին տեղեկատվությունը զանազան պատճառներով չէր հրապարակվում ու չէր լուսաբանվում, ինչպես և այս մեկը, որի մասին ուզում ենք պատմել:


7

1963-ի աշնանամուտին ֆրանսիացի մեծ գրող, փիլիսոփա, էկզիստենցիալիզմի հետևորդ Ժան Պոլ-Սարտրը և նրա անբաժան ուղեկիցը` արձակագիր, ֆեմինիստական շարժման առաջամարտիկ Սիմոնա դը Բովուարը հերթական անգամ ժամանեցին ԽՍՀՄ: Այս անգամ նրանց երթուղում ընդգրկվեց նաև Հայաստանը: Առաջին անգամ այդ ուղևորության մասին 1990-ականների վերջին ֆրանսալեզու մամուլում պատմեց և բացառիկ լուսանկարներ հրապարակեց Ալեքսանդր Թոփչյանը: Այսօր դժվար է ասել` Հայաստանի ընտրությունը կատարել էին իրենք` հյուրե՞րը, թե՞ դա թելադրվել էր տեղի իշխանությունների կողմից, ամեն դեպքում` հայտնի է, որ պատվարժան հյուրերը Վրաստանից Հայաստան են եկել ավտոմեքենայով:

Վրաց գրողների ուղեկցությամբ նրանք հասել են մինչև Սևան, որտեղ արդեն սպասում էին Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Թոփչյանը, Սերո Խանզադյանը, Հրաչյա Քոչարը: Դիմավորման կարճ արարողությունից հետո կայացել է հյուրասիրությունը` լճի ափամերձ խորտկարաններից մեկում, և խնջույքային տրամադրության շարունակությունը` Լուսակերտ գյուղում, որտեղ ապրում էր արձակագիր Վախթանգ Անանյանը: Այստեղ ֆրանսիացի գրողներին այցելել է Հայաստանի մինիստրների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանը` կուսակցական ու պետական այլ գործիչների ուղեկցությամբ: Նկատենք, որ հայ գրողների համար դժվար է եղել շփվել Սարտրի հետ, քանի որ նրա մասին քիչ բան գիտեին կամ էլ ընդհանրապես ոչինչ չեն իմացել: Այդ իմաստով Սարտրն ու Բովուարը ևս նախանձելի վիճակում չեն եղել` անտեղյակ հայկական մշակույթից: Այս փոխադարձ օտարությունը, որը, կարծես թե, պիտի խթան դառնար կողմերի հետաքրքրասիրության համար, իրականում այդպես էլ չի փոփոխվել: Ընդհանուր առմամբ, ըստ հայտնի պատմությունների, հյուրերի համար մեր երկիրը, կենցաղվարության որոշ տարրեր, մարդկային հարաբերությունների առանձին շերտեր մնացել են չհասկացված ու խորթ: Երևանում անցկացրած ժամանակը ևս որևէ կերպ չի նպաստել վերաբերմունքի փոփոխությանը:

69,4 մլն դոլար. Christie's-ն աճուրդում ռեկորդային գնով վաճառել է աշխարհի ամենաթանկ թվային ստեղծագործությունը

Christie's աճուրդի տունը հայտարարել է, որ Beeple անունով հայտնի ամերիկացի արտիստի թվային ստեղծագործությունը վաճառվել է ռեկորդային 69,4 մլն դոլարով, գրում է The Guardian-ը՝ հավելելով, որ այն վաճառվել է ավելի թանկ, քան շատ հայտնի արվեստագետների կտավներ։ «Ամեն օր. առաջին 5000 օրերը» կոչվող կտավը վաճառվել է առցանց աճուրդում, ինչի արդյունքում Beeple-ը հայտնվել է ամենաթանկ արվեստի գործերն ունեցող նկարիչների եռյակում։ Ստեղծագործությունը բաղկացած է 5000 առանձին թվային լուսանկարներից, որոնք արտիստը միացրել է 2007 թվականի մայիսից ի վեր՝ ամեն օր։ Ինչպես նշում է պարբերականը, առատաձեռն գնորդի անունը չի բացահայտվում։

ՀԵՏԱՔՐՔՐԱԳՈՒՅՆ ՓԱՍՏ ՆԻԿՈԼԱ ՏԵՍԼԱՅԻ ՄԱՍԻՆ Նրա բացահայտումներից շատերն անհասկանալի էին ժամանակակիցներին, մյուսներն էլ անհետացել են՝ ստեղծելով հիմք իրենց հեղինակի անվան շուրջ ստեղծված բազմաթիվ լեգենդների ու պատմությունների: Նիկոլա Տեսլայի կերպարն իսկական հանելուկ է մնում առ այսօր: Նա դարձել է նախատիպ մի շարք գեղարվեստական կերպարների համար՝

Պետք է ասել, որ, եթե ոմանք այս հանգամանքի մասին խոսում են ընդգծված ափսոսանքի ու դատապարտման շեշտադրումներով, ապա նրանց կարծիքը հազիվ թե լիովին արդարացված կամ հիմնավորված դիտվի: Ամեն երկիր ու ժողովուրդ, լավ թե վատ, ունի իրեն բնորոշ առանձնահատկություններ, և ոչ ոք պարտավոր չէ դիմակափոխվել` պատշաճելու հյուրերի քմահաճույքներին ու պահանջներին: Մի բան փաստ է. հետագայում երկու օտար գրողների երկերում ու գրառումներում ուղևորության հայկական հատվածն այդպես էլ որևէ անդրադարձ չունեցավ: Հայ հանրությունը նույնպես տասնամյակներ շարունակ անտեղյակ մնաց, որ 1963-ի սեպտեմբերին իր հարկի տակ հյուրընկալել էր կենդանի դասականների:

գիտնականներ, ովքեր գիշեր ու ցերեկ աշխատում են իրենց գաղտնի լաբորատորիաներում՝ նախապատրաստելով կամ աշխարհի կործանումը կամ էլ փրկությունը: Այս ամենն իհարկե եղել է ոչ առանց հիմքի: Մեծ գյուտարարը բազմաթիվ տարօրինակ գծեր ու սովորություններ ուներ: Ահա դրանցից մի քանիսը: ՆԱ ԵՐԲԵՔ ՉԷՐ ՔՆՈՒՄ ԵՐԿՈՒ ԺԱՄԻՑ ԱՎԵԼԻ Նիկոլա Տեսլան պնդում էր, որ ինքը երբեք չի հանգստացել օրվա մեջ երկու ժամից ավելի: Իր ժամանակի հիմնական մասը նա անց էր կացնում լաբորատորիայում և մի անգամ, տարված լինելով


8

առանձնակի հետաքրքիր մի խնդրով, նա աշխատեց 84 ժամ անդադար՝ այդ ընթացքում անգամ հոգնածության նշույլ չզգալով: ՆԱ ՎԻՍԿԻ ԷՐ ԽՄՈՒՄ ԱՄԵՆ ՕՐ Մեծ գյուտարարի կյանքում կար մի շրջան, երբ նա ամեն օր պարտադիր վիսկի էր խմում: Նա վստահ էր, որ դա կյանքը երկարացնելու հրաշալի միջոց է: Սակայն երբ հետագայում ԱՄՆ-ում սկսեց գրծել խմիչքի օգտագործումն արգելող օրենքը, սա սկսեց խիստ խանգարել Տեսլային: Այնուամենայնիվ նշենք, որ կյանքի վերջին տարիներին Տեսլան կտրականապես հրաժարվեց բոլոր տեսակի ըմպելիքներից, բացի ջրից և կաթից: ՆԱ ԵՐԲԵՔ ԱՄՈՒՍՆԱՑԱԾ ՉԻ ԵՂԵԼ Գաղտնիքով պարուրված այս գիտնականին սիրահարվում էին տասնյակ կայանք, սակայն նրանցից և ոչ մեկին Տեսլան չպատասխանեց փոխադարձ զգացմունքով:

Նա գտնում էր, որ ընտանեկան հարաբերությունները մեծ խոչընդոտ կարող են դառնալ իր գիտական գործունեության համար: Թեև մահվանից կարճ ժամանակ առաջ տված հարցազրույցում նա խոստովանեց, որ հիմա հաճախ է մտածում այն մասին, որ հրաժարվելով ամուսնանալ նա չափազանց մեծ զոհողություն է արել գիտությանը: ՆԱ ՏՈՒՆ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ Այն ժամանակից ի վեր, ինչ Տեսլան դուրս եկավ ծնողների տանից, այլևս երբեք չունեցավ ոչ տուն, ոչ բնակարան, ոչ անշարժ գույք: Այդ ամենը նրան բացարձակապես չէր հետաքրքրում: Նա ապրում էր իր լաբորատորիաներում, իսկ վերջին տարիներին՝ Նյու Յորքի տարբեր հյուրանոցներում: ՆԱ ՏԱՌԱՊՈՒՄ ԷՐ ՆՅԱՐԴԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻՑ ՈՒ ՆԵՎՐՈԶԻՑ Նա անընդհատ վախեցնող մտքեր էր ունենում, որոնցից շարունակաբար փորձում էր ազատվել նույնքան կպ-

չուն ու հոգնեցնող գործողությունների միջոցով: Նա սարսափելի վախենում էր միկրոբներից, անընդհատ լվանում էր ձեռքերը և հյուրանոցներում պահանջում էր օրվա մեջ մինչև 18 անգամ փոխել իր սրբիչները: Եթե ճաշի ժամանակ ուտելիքի վրա ճանճ էր նստում, նա պարտադրում էր իրեն նոր ուտելիք մատուցել: Հարթ և փայլուն իրերի տեսքը, հատկապես մարգարտինը, նրան զզվանք էր պատճառում: Նա ոչ ոքի թույլ չէր տալիս դիպչել իրեն, և ինքն էլ կարող էր դիպչել միայն այն մարդուն, ում ճանաչում էր երկար տարիներ: Եվ այս ամենը միայն փոքր մասն է Նիկոլա Տեսլայի տարօրինակ սովորությունների:


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.