MEDIC HEALTH GROUP
"Medic Health Group" organization is a public, voluntary, and non-profit organization that was established in 2016. Representatives of various professions, such as doctors, economists, epidemiologists, pharmacists, lawyers, healthcare organizers, engineers, administrators, may join this organization. This company revenue generation sources include membership fees, grants, voluntary contributions and other sources not prohibited by the law. The organization carries out its functions in the United States as well as outside its territory in cooperation with national and international occupational health organizations. Medic Health organization aims to ensure a high level of health by promoting the development of the evidence-based medical practice, by improving the efficiency of the care provided, and developing modern standards of healthcare system not only in the U.S. but outside its territory.
ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: лÕÇݳϳÛÇÝ µáÉáñ Çñ³íáõÝùÝ»ñÁ å³ßïå³Ýí³Í »Ý:
Քրոնիկ հազի և շնչարգելության առաջացման պատճառները Ի՞նչ է քրոնիկ հազը Եթե հազը տևում է 8 շաբաթ և ավելի, ապա ընդունված է համարել, որ գործ ունենք քրոնիկ հազի հետ: Քրոնիկ հազը բժշկին դիմելու հաճախակի հանդիպող պատճառներից է: Քրոնիկ հազը ինքն իրենով հիվանդություն չէ. այն առողջական խնդիր է, որը սովորաբար առաջանում է այլ առողջական խնդիրների կամ հիվանդությունների հետևանքով: Ի՞նչը կարող է քրոնիկ հազի պատճառ դառնալ Ծխելը: Ծխելը քրոնիկ հազի առաջացման համար մեկ պատճառն է: Ասթմա:
Ասթման քրոնիկ հազի առաջացման երկրորդ ամենահաճախ հանդիպող պատճառն է: Շնչառության կարճատևությունը և շնչահեղձությունը ասթմայի առաջացրած հետևանքներն են: Շնչառության հետ կապված այս դժվարությունները կարող են քրոնիկ հազի պատճառ դառնալ: Սակայն պետք է նշել, որ կան դեպքեր, երբ քրոնիկ հազը ասթմայի միակ ախտանշանն է:
Թթվային ռեֆլյուքս: Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդությունը (ԳԷՌՀ) առաջանում է այն ժամանակ, երբ ստամոքսի թթումները հետհոսք են ունենում դեպի կերակրափող: Հիվանդության ախտանշաններից են բերանում թթվային համը, այրոցի զգացումը, դժվարացած շնչառությունը, կրծքավանդակի ցավը, փսխումը, շնչառական խնդիրները: Այս ախտանշանների հետևանքով կարող է քրոնիկ հազ առաջանալ: Սինուսիտ, քթի հարակից խոռոչների լորձաթաղանթի բորբոքում: Հաճախակի սինուսային բորբոքումները կարող են առաջացնել քթից արտահոսքի: Ընդհանուր ախտանշաներն են քթի լորձաթաղանթի հաստացումը, քթի փակվածությունը և դիմային ցավը: Այլ նշաններից կարող են լինել տենդը, գլխացավը, թուլության զգացողությունը, կոկորդի ցավը և հազը, որը ուժգնանում է հատկապես գիշերային ժամերին: Ալերգիա: Քրոնիկ հազ կարող են առաջացնել փոշին, քիմիական, արտադրական նյութերը, նոր կտրած խոտը և շատ այլ գրգռիչներ: Բրոնխիտ: Շնչառական ուղիների այտուցը և գրգռվածությունը կարող է հանգեցնել շնչառության կարճատևության և շնչահեղձության, ինչը կարող է քրոնիկ հազի պատճառ դառնալ: Վերին շնչուղիների վարակներ: Երկար ժամանակ տևող մրսածություն, գրիպը, թոքաբորբը կարող են քրոնիկ հազի առաջացման պատճառ դառնալ: Շվվոցով ուղեկցվող հազը առավել հաճախ հանդիպում է նորածինների և մանկահասակ երեխաների մոտ: Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ): Այս խնդիրն առավել հաճախ առաջանում է ծխողների մոտ: Սա առաջանում է թոքերում լորձի կուտակմամբ, որից օրգանիզմը փորձում է ազատվել հազի միջոցով: Արյան բարձր զարկերակային ճնշման համար նախատեսված դեղամիջոցներ: Այս դեղամիջոցների կողմնակի ազդեցությունը կարող է քրոնիկ հազը լինել:
Թոքի քաղցկեղը նույնպես կարող է քրոնիկ հազի պատճառ լինել:
Կորոնավիրուս (COVID-19). ինչպե՞ս պաշտպանվել Միշտ լվանալ ձեռքերն օճառով, հետևել հիգիենային, վիրուսային ախտանշաններ ունեցողներից հեռավորություն պահպանել. այս և մի շարք այլ պարտադիր կանոններ կան՝ ոչ միայն սովորական վիրուսից, այլև կորոնավիրուսից թեկուզ նվազագույն պաշտպանվածությունն ապահովելու համար: Աշխարհում տարածվող ու արդեն ՀՀ-ի հասած կորոնավիրուսի դեմ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, դեռ պատվաստանյութ չկա: Սակայն կան մի շարք կանոններ, որոնց ցանկալի է հետևել: Doctors.am-ը ներկայացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից մշակված կորոնավիրուսից պաշտպանվելու կանոնները:
3200 W Burbank Blvd, Burbank, CA 91505
Առողջ ապրելակերպի կազմակերպումն ինքնամեկուսացման պայմաններում Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ասիստենտ, «Multi Wellness» մարզաառողջարանային համալիրի «Բժշկական վերահսկողության և ֆիթնես թեստավորման» բաժնի ղեկավար Արփինե Մուրադյանի հետ զրուցել ենք այս օրերին շատ արդիական հարցերի շուրջ: Ինչպե՞ս վարել առողջ ապրելակերպ կարանտինի պայմաններում՝ հաշվի առնելով, որ առաջիկա ժամանակահատվածում բոլորս ապրելու ենք ինքնամեկու-
սացման պայմաններում։ Ամենակարևորն ինքնամեկուսացման պայմանններում ոչ թե կենտրոնանալն է այն ցուցակի վրա, թե ինչ չենք կարող անել, այլ հակառակը՝ ջնջել այդ ցուցակը և կազմել նորը՝ ներառելով բոլոր այն հաճելի և օգտակար զբաղմունքները, որ մենք կարող ենք անել: Առաջնահերթ անհրաժեշտ է լինել ուրախ և լիցքավորվել դրական էմոցիաներով: Դա առողջության առաջին անհրաժեշտ պայմանն է: Շատերը կհարցնեն՝ ինչպե՞ս. չէ ՞ որ դժվար է: Իսկ ես կհարցնեմ՝ իսկ ի՞նչ է փոխվում, երբ գանգատվում ենք կամ բողոքում, արդյոք դա փոխում է իրավիճակը, թե՞ հակառակը՝ բարդացնում է: Ամեն առավոտ արթնանալիս ընտրեք ուրախ, երջանիկ և առողջ լինելու ուղին, արթնացեք հենց այս տրամադրվածությամբ և սկսեք Ձեր օրը
դրական նոտայով: Իսկ ուրախ և բարձր տրամադրություն ինքներդ Ձեզ կարող եք պարգևել ՝ լինելով ֆիզիկապես ակտիվ և վարելով առողջ ապրելակերպ: Առողջ ապրելակերպի վերաբերյալ խորհուրդներին հետևելը, ինչպիսիք են հաշվեկշռված (բալանսավորված) և լիարժեք սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը, բավարար քունը և սթրեսի կառավարումը ինքնամեկուսացման ժամանակ առողջության պահպանման լավագույն առաջարկն է: Ավելի հստակ եթե ասենք՝ չկան սննդատեսակներ կամ հավելումներ, որոնք կարող են կանխել կամ բուժել COVID-19-ը: Այնուամենայնիվ, լավ հաշվեկշռված սննդակարգը՝ ներառված մրգերով և բանջարեղենով, ամբողջական ձավարեղենով, բուսական և կենդանական սպիտակուցներով և առողջ ճարպերով, լավագույն միջոցն է` ստանալու բոլոր անհրաժեշտ սննդանյութերը, որոնք մեզ անհրաժեշտ են առողջության և իմունային համակարգի նորմալ գործունեության համար: Քանի որ ինքնամեկուսացումը նպաստում է ֆիզիկական ակտիվության իջեցմանը, կարևոր է նաև ուշադրություն դարձնել սննդի պաշարներին և պահպանել էներգետիկ հավասարակշռությունը՝ կարիքներին համապատասխան:
Ֆիզիկական ակտիվությունն օգտակար է ինչպես մարմնին, այնպես էլ մտքին: Մարզվելիս մենք ոչ միայն գտնվում ենք լավ ֆիզիկական վիճակում, այլև պայքարում ենք դեպրեսիայի և տագնապայնության, ինչպես նաև ավելորդ քաշի դեմ: Երբ մենք գոհ ենք մեր մարմնից, մեզ լավ ենք զգում նաև հոգեբանորեն: Իսկ դա օգնում է պահպանելու պարապմունքները շարունակելու տրամադրվածությունը, բարձրացնում ինքնավստահությունը և ինքնագնահատականը: Պարապմունքներն սկսելուց առաջ արժե խորհրդակցել բժշկի հետ, հատկապես այն դեպքերում, երբ առողջության հետ կապված խնդիրներ ունեք: Այնպիսի գործողությունները, ինչպիսիք են պարելը, ակտիվ խաղեր խաղալը, տուն մաքրելը կամ երեխաների հետ խաղալը, ևս համարվում են ֆիզիկական գործունեություն:
Մարդիկ օրվա մեծ մասն անցկացնում նստած, ի՞նչ վարժություններ կառաջարկեք մեջքի ցավից խուսափելու համար: Թերշարժունությունը կարող է ունենալ կործանարար ազդեցություն. լինի դա տանը, թե աշխատավայրում: Այն բացասաբար է անդրադառնում ոչ միայն մկանների, այլև շատ օրգանների և ֆիզիոլոգիական համակարգերի վրա: Մկանային համակարգի բեռնվածության երկարատև սահմանափակումը կարող է պատճառ դառնալ ֆունկցիոնալ խանգարումների, իսկ առավել լուրջ դեպքերում՝ հենաշարժողական, սրտանոթային և այլ համակարգերի հիվանդությունների առաջացման: Մարդու կմախքը սերտորեն կապված է մկանների հետ և ակտիվորեն արձագանքում է շարժունության սահմանափակմանը։ Նման դեպքերում հատկապես նվազում է ոսկրային հյուսվածքի հանքային հագեցվածությունը (օստեոպորոզ), ի հայտ են գալիս մեջքի ցավային զգացողություններ, որոնք առավել հաճախ արտահայտվում են գոտկային հատվածում: Այս ամենից զերծ մնալու նպատակով պարզապես անհրաժեշտ է հնարավորինս խուսափել երկարատև կայուն, անշարժ դիրքերից: Նստելուց առնվազն 1,5-2 ժամ հետո պետք է կատարել վարժություններ 10-15 րոպե տևողությամբ:
Արդյոք առողջ ապրելակերպն ունի ազդեցություն մարդու իմունային համակարգի վրա և արդյոք կարո՞ղ է որևէ ազդեցություն ունենալ կորոնավիրուսով վարակվելու կամ չվարակվելու վրա։ Կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը բարձրացնում է օրգանիզմի դիմացկունությունը, մեծացնում թթվածնի և սննդարար նյութերի թափանցումը հյուսվածքներ, լավացնում
սրտանոթային համակարգի աշխատանքը: Շնորհիվ այն բանի, որ սրտանոթային և շնչառական համակարգերը ավելի արդյունավետ են աշխատում, ավելի շատ ուժ ու էներգիա ենք զգում: Որևէ մեկս ապահովագրված չէ վիրուսով վարակվելու վտանգից, սակայն այն մարդիկ, ովքեր վարում են առողջ ապրելակերպ, ֆիզիկապես ակտիվ են, ունեն ավելի բարձր
իմունիտետ, իսկ դա նշանակում է, որ նույնիսկ վարակվելու դեպքում, հավանականությունը մեծ է, որ հիվանդությունը կանցնի աննկատ, առանց կլինիկական նշանների կամ ավելի թեթև՝ առանց բարդությունների: Սակայն կարևոր է հիշել, որ իմունիտետի համար օգտակար են չափավոր ինտենսիվությամբ մարզումները։
A1 UNLIMITED HOME HEALTH CARE, INC 3200 W Burbank Blvd, Burbank, CA 91505
(323) 331-3088 Չափից ավելի շատ Ֆիզիկական բեռնվածությունը, ինտենսիվությունը և հաճախությունը, ընդհակառակը, կարող է ընկճել իմունիտետը: Վնասակար սովորություններն ինչպիսի՞ ազդեցություն ունեն մեր առողջության վրա և արդյոք իրատեսական է այս պայմաններում ամբողջությամբ հրաժարվել դրանցից: Առողջության վրա բացասական ազդեցություն են թողնում բոլոր վնասակար սովորությունները։ Դրանք կարող են դառնալ լուրջ հիվանդությունների զարգացման պատճառ, ինչպես նաև առաջացնել հոգեբանական և ֆիզիկական կախվածություն։ Նման դեպքում անհատի մոտ լինում է անքնություն, ախորժակի անկում, սրտխառնոց, փսխում, գրգռված, ագրեսիվ կամ ճնշված վիճակ՝ ընդհուպ մինչև գիտակցության մթագնում և հոգեկան խանգարումներ։
Skilled Nursing Care Private Duty Nursing Patient observation and assessment Home Medical Equipment and supplies Infusion therapy Wound care Rehabilitation Respiratory therapy Catheter management Diabetic education Palliative care and pain management Blood draw and laboratory support Ostomy Care Medication monitoring Patient / family health education Physical therapy Occupational therapy Speech therapy Nutritional assessment and support Home Health Aides Medical Social services
Երբեք ուշ չէ և ինչ-որ բան փոխել կյանքում: Իհարկե, հրաժարվել վնասակար սովորություններից կարանտինի և ինքնամեկուսացման պայմաններում դժվար է, սակայն մյուս կողմից, սա մի իրավիճակ է, երբ յուրաքանչյուրս պետք է վերլուծենք, հասկանանք և փոխենք մեր կյանքը դեպի լավը, լինենք առողջ և բարձրացնենք կյանքի որակը: Եթե չի հաջողվում միանգամից թողնել վնասակար սովորությունը, ապա գոյություն ունի վնասի նվազեցման ռազմավարություն, որը լայնորեն կիրառվում է ժամանակակից բժշկության մեջ։ Այսպիսով եթե ինչ-ինչ պատճառներով չի ստացվում ամբողջությամբ հրաժարվել վնասակար սովորությունից, անհրաժեշտ է այն փոխարինել ավելի պակաս վնասակար միջոցով։ Օրինակ, եթե մեկուսացման պայմաններում օգտագործում եք օղի, վիսկի կամ այլ բարձր ալկոհոլի պարունակությամբ խմիչք և չեք ցանկանում թողնել այդ սովորությունը, ապա խորհուրդ է տրվում փոխարինել
դրանք ավելի ցածր ալկոհոլի պարունակությամբ խմիչքի՝ գինու կամ գարեջրի։ Ամեն ինչ հնարավոր է, եթե կա նպատակ և այդ նպատակին հասնելու հստակ ցանկություն,կամքի ուժ: Իսկ ինչպե՞ս կարելի է առհասարակ զերծ մնալ վատ սովորություններից։ Վնասակար սովորույթներից զերծ մնալու լավագույն տարբերակներից մեկը առողջ ապրելակերպ վարելն է, ինքնակրթմամբ զբաղվելը: Առողջ ու կենսունակ լինելու համար կարևոր է լինել տեղեկացված, զարգացնել կամքի ուժ, գիտակցել, որ վնասակար սովորություններից ոչ մի օգուտ չկա: Կարելի է կազմել լավ և վատ սովորությունների ցուցակ և լավ արդյունքի արագ հասնելու համար, վերջ տանք վատ սովորություններին, իսկ ծայրահեղ դեպքում՝ անցնենք պակաս վնասակարին։ Ունեք արդյոք այլ խորհուրդներ, որոնք կցանկանայիք ուղղել ինքնամեկուսացածներին։ Պետք չէ հուսահատվել, պարզապես միշտ ակտիվ եղեք, հնարավորության դեպքում օգնեք մյուսներին և հավատացեք, որ ամեն ինչ շատ լավ է լինելու: Երջանկությունը և հաջողությունը մեր ձեռքերում են, պարզապես պետք է գործել և երբեք չհանձնվել:
Ինչպե՞ս ճիշտ ախտահանել տունը COVID-19-ի ժամանակ
Հիվանդությունների
վերահսկման
և
կանխարգելման կենտրոնների համոզմամբ՝ վարակը փոխանցվում է ոչ միայն առողջ և վարակակիր մարդկանց միջև շփման արդյունքում, այլ նաև՝ որոշ մակերևույթների վրա վիրուսի առկայության միջոցով, երբ մարդ սկզբում դիպչում է տվյալ մակերևույթին, այնուհետև ձեռքով տրորում աչքերը կամ բերանը: Հենց այս երկու ռիսկերից խուսափելու նպատակով էլ մարդկանց հորդորում են պահել սոցիլական հեռավորություն և հաճախակի լվանալ ձեռքերը ալկոհոլ պարունակող նյութով կամ հոսող ջրի տակ` օճառով: Որքա՞ն կարող է նոր տեսակի կորոնավիրուսը պահպանվել որոշ իրերի մակերևույթների վրա: Առողջապահական գիտական հաստատությունների դեռևս չհրապարակված ուսումնասիրություններում նշվում է, որ նոր տեսակի կորոնավիրուսը կարող է պահպանվել երկուսից երեք օր պլաստիկ և երկաթյա մակերևույթների վրա: Հաշվի առնելով սա` խորհուրդ է տրվում ամեն օր ախտահանել տան` ամենից հաճախ օգտագործվող իրերը` սեղանները, դռների բռնակները, համակարգչի ստեղնաշարը, հեռակառավարման վահանակները և այլն: Ահա մի քանի խորհուրդ տունն ախտահանելու համար.
եթե մակերեսը տեսանելի կեղտոտ է, սկզբում լվացեք այն օճառով և ջրով, այնուհետև ախտահանեք սպիրտային լուծույթով օգտագործեք մեկանգամյա օգտագործման ձեռնացներ հաճախակի օդափոխեք սենյակները ախտահանեք նվազագունը 70 տոկոս ալկոհոլ պարունակող լուծույթներով համոզվեք, որ մաքրող միջոցները ժամկետն անց չեն վերջում չմոռանաք լվանալ ձեռքերը: