MEDIC HEALTH GROUP
"Medic Health Group" organization is a public, voluntary, and non-profit organization that was established in 2016. Representatives of various professions, such as doctors, economists, epidemiologists, pharmacists, lawyers, healthcare organizers, engineers, administrators, may join this organization. This company revenue generation sources include membership fees, grants, voluntary contributions and other sources not prohibited by the law. The organization carries out its functions in the United States as well as outside its territory in cooperation with national and international occupational health organizations. Medic Health organization aims to ensure a high level of health by promoting the development of the evidence-based medical practice, by improving the efficiency of the care provided, and developing modern standards of healthcare system not only in the U.S. but outside its territory.
ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: лÕÇݳϳÛÇÝ µáÉáñ Çñ³íáõÝùÝ»ñÁ å³ßïå³Ýí³Í »Ý:
Ինչպե՞ս կրել, օգտագործել, հեռացնել և դեն նետել բժշկական դիմակները
3200 W Burbank Blvd, Burbank, CA 91505
COVID-19. Խորհուրդ են տալիս բժիշկները. սրտաբան Հմայակ Սիսակյան COVID-19. Սրտաբան Հմայակ Սիսակյանի կարևոր խորհուրդները սրտանոթային հիվանդություններ ունեցողներին: Սրտանոթային հիվանդություններ, մասնավորապես` սրտային անբավարարություն, հիպերտենզիա ունեցող, և հատկապես տարեց հիվանդները գտնվում են COVID-19-ի խոցելի խմբում: Շատ կարևոր է, որ այս ռիսկային խմբում գտնվողները հետևեն մի շարք կարևոր կանոնների. խուսափել մարդաշատ վայրերից խստորեն պահպանել հիգիենայի կանոնները
(ձեռքերը լվանալ հաճախակի, առնվազն 20 վրկ, սնունդ կամ դեղամիջոց ընդունելուց առաջ, դրսից տուն վերադառնալուն պես, ձեռքերը չհպել դեմքին, պարբերաբար ախտահանել հաճախ օգտագործվող մակերեսները ): Կորոնավիրուսը 10-15% տոկոս դեպքերում կարող է ախտահարել նաև սիրտ-անոթային համակարգը: Առաջացած բարդությունները կարող են արտահայտվել որպես ռիթմի խանգարումներ, սրտային անբավարության սրացում, սրտամկանի բորբոքային վնասում, կրծոսկրի շրջանում ցավերի դրսևորումով` համակարգային բորբոքման հետևանքով: Սրտային անբավարարություն ունեցողների մոտ կարող են սրանալ հիվանդության ախտանշանները` հևոց, այտուցներ, կարող են առաջանալ
կրծքավանդակի ցավեր, որոնց դեպքում հարկավոր է դիմել բժշկի, սակայն ներկա պայմանները հաշվի առնելով, նախընտրելի է նախևառաջ օգտագործել կապի հեռահար միջոցներ` հիվանդանոցի կամ անձնական բժշկի հետ կապի դուրս գալու համար: Եթե լրացուցիչ հետազոտությունների կամ հոսպիտալիզացման անհրաժեշտություն լինի, ապա բժիշկն անպայման կասի ձեզ այդ մասին: Սրտանոթային հիվանդություններ ունեցողների համար խիստ կարևոր է չդադարեցնել դեղամիջոցների ընդունումը, իսկ դեղամիջոցների ընդունման հետ կապված ցանկացած փոփոխություն պետք է կատարել միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո: Հիվանդները, որոնք ունեն կորոնավիրուսի նախանշաններ, բարդություններ վերին շնչուղիներում, գրիպանման հիվանդություն կամ արդեն կորոնավիրուսով դրական թեստավորված վարակակիր են, չպետք է ընդունեն ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցներ (օր. իբուպրոֆեն, պարացետամոլ) ջերմությունն իջեցնելու նպատակով: Եղած վիճակագրական տվյալները (Չինաստանի և Իտալիայի հետազոտական աղբյուրներից) ցույց են տվել, որ ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցներ ընդունած վարակակիրների մոտ վարակն ավելի բարդ դրսևորումներ է ունենում: Առկա դժվարին պայմաններում շատ կարևոր է խուճապի չմատնվել` ստեղծելով ավելորդ սթրեսային գործոն: Հարկավոր է խուսափել հատկապես տեղեկատվական սթրեսից և պարզապես հետևել վերը նշված խորհուրդներին ու կանոններին, ինչպես նաև մշտապես կապի մեջ լինել անձնական բժշկի կամ հիվանդանոցի հետ` հետագա բարդացումները վերահսկելու նպատակով:
COVID-19. Խորհուրդ են տալիս բժիշկները. ուռուցքաբան Դավիթ Զոհրաբյան COVID-19. Ուռուցքաբան Դավիթ Զոհրաբյանի կարևոր խորհուրդը քաղցկեղ ունեցող հիվանդներին: Բոլորս անհանգստացած ենք, և վարակի առաջընթացը կանխելու հիմնական միջոցը մընում է մեկուսանալը, մարդկային շփումների սահմանափակումը, յուրաքանչյուրիս սոցիալական բարձր պատասխանատվության զգացումը։ Խորհուրդ է տրվում տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Իսկ ո՞րն է խիստ անհրաժեշտը։ Ի՞նչ խորհուրդ կարող ենք տալ մեր հիվանդներին, որոնք մինչ այս պահը պետք է իրենց բնականոն ռիթմով հաճախեին բժշկական հաստատություններ։ Գա՞ն, թե՝ ոչ։ Պետք է գնահատել ռիսկերը և՛ գալու, և՛ չգալու պարագայում։ Մենք դեռևս շարունակում ենք ընդունել և բուժել այն հիվանդներին, որոնց բուժման դադարեցումը կարող է ճակատագրական լինել և նվազեցնել ուռուցքային հիվանդությունից առողջանալու հավանականությունը։ Այն հիվանդներին, որոնց բուժման հետաձգումը չի վատթարացնի բուժման արդյունքները, խորհուրդ ենք տալիս մնալ տանը և չգալ հիվանդանոց։ Հորդորում ենք հիվանդներին չգալ պլանային այն հետազոտություններին, որոնք բուժական տակտիկական փոփոխություններ չեն մտցնելու և իրականացվում են երկարամյա հսկողության նպատակով։ Հիվանդանոց գալու դեպքում՝ վարակման վտանգը նվազեցնելու համար, յուրաքանչյուրը պարտավոր է հետևել համընդհանուր հիգիենայի կանոններին, որոնք ամեն օր բարձրաձայնվում են ամենուրեք։
COVID-19. Խորհուրդ են տալիս բժիշկները. ստոմատոլոգ Զարուհի Բագիյան COVID-19. Հետևե՛ք ընտանեկան ստոմատոլոգ Զարուհի Բագիյանի ցուցումներին՝ բերանի խոռոչը վիրուսի ներթափանցումից պաշտպանելու համար: Ինչպես գիտենք, բերանի խոռոչի միկրոֆլորան
շատ բազմազան է։ Նման միջավայրն էլ ավելի կարող է նպաստել վիրուսի ներթափանցմանը, եթե չպահպանվեն հիգիենայի կանոնները։ Ռիսկերը նվազեցնելու համար պետք է խստորեն պահպանել բերանի խոռոչի հիգիենան։ Բերանի խոռոչի հիգիենան լիարժեք պահպանելու համար անհրաժեշտ է՝ ատամները լվանալ օրական 2 անգամ, լվանալու ընթացքում պետք է մաքրել ատամի
A1 UNLIMITED HOME HEALTH CARE, INC 3200 W Burbank Blvd, Burbank, CA 91505
(323) 331-3088 բոլոր մակերեսները, միջատամնային տարածությունները՝ ատամնաթելով, և լեզուն, ատամները պետք է լվանալ նվազագույնը 2 րոպե տևողությամբ, խոզանակը պետք է օգտագործել նվազագույնը 3 ամիս, այնուհետև՝ փոխել։ Բերանի խոռոչի լորձաթաղանթը բակտերիաներից և վիրուսից պաշտպանելու համար անհրաժեշտ է նաև օրական մի քանի անգամ ողողում անել։ Ողողում կարելի է անել ցանկացած պատրաստի անտիսեպտիկ լուծույթով՝ հեքսիլոք 0,12%, Tantum Verde, Listerine, ․․․ և այլն, ինչպես նաև սովորական աղաջրով՝ ողողելով նաև կոկորդը։
Այս պահին հայտնի է, որ կորոնավիրուսը ներթափանցելով բերանի խոռոչ, որոշ ժամանակ պահպանվում է կոկորդի հատվածում, և սովորական հիպերտոնիկ կամ անտիսեպ-
Skilled Nursing Care Private Duty Nursing Patient observation and assessment Home Medical Equipment and supplies Infusion therapy Wound care Rehabilitation Respiratory therapy Catheter management Diabetic education Palliative care and pain management Blood draw and laboratory support Ostomy Care Medication monitoring Patient / family health education Physical therapy Occupational therapy Speech therapy Nutritional assessment and support Home Health Aides Medical Social services
տիկ լուծույթներով ողողումը կարող է սպանել վիրուսը և նվազեցնել հետագա ներթափանցումն օրգանիզմ։ Առողջ եղեք
COVID-19. Խորհուրդ են տալիս բժիշկները. հոգեբան Արման Բեգոյան COVID-19. Հոգեբան Արման Բեգոյանը կարևոր խորհուրդներ է տալիս, թե ինչպես պարզ հարցադրումների միջոցով հաղթահարել տագնապը և առավել սթափ դատել, ինչը համաճարակի պայմաններում, կարծում ենք, որ շատ օգտակար է:
Երբ զգում եք, որ ձեզ մոտ ուժեղանում են տագնապի և անհանգստության զգացումները, կապված ապագայի անորոշության հետ, կարող եք կիրառել կոգնիտիվ վարքաբանական թերապիայի հետևյալ մեթոդները: Փորձեք ինքներդ ձեզ համար հնարավորինս հստակ ձևակերպել, թե որն է ապագայի ամենավատ սցենարը, ըստ որի կարող են զարգանալ դեպքերը և ո՞րն է ամենավատ բանը, որը կարող է տեղի ունենալ արդյուքնում: Երբ մենք հստակեցնում ենք մեր վախը, ապա շատ բաներ ընկնեւմ են իրենց տեղը: Ամենավատ հնարավոր սցենարը հստակեցնելուց հետո, մտածեք, թե ի՞նչ հիմքեր կան մտածելու, որ հենց այդպես տեղի կունենա և հակառակը՝ տեղի չի ունենա: Ինքներդ ձեզ հարց տվեք. «Լավ, ենթադրենք այն, ինչից ես վախենում եմ տեղի ունեցավ...ես ի՞նչ կարող եմ անել հիմա, որպեսզի դա տեղի չունենա կամ եթե ոչնչով չեմ կարող խոչընդոտել, ապա տեղի ունենալուց հետո, Ի՞նչ կարող եմ անել,որպեսզի դրա հետևանքները հաղթահարվեն կամ լուծվեն: Ապագայի ամենավատ սցենարն արդեն պատկերացրեցիք. հիմա փորձեք մտածել, որ ամեն բան կարող է լավ սցենարով զարգանալ: Ձեզ համար հստակեցրեք՝ ո՞րն է այդ լավ սցենարը: Մտածեք նաև իրադարձությունների չեզոք ուղղությամբ զարգանալու մասին:
COVID-19. Խորհուրդ են տալիս բժիշկները. մանկաբույժալերգոլոգ Լուսինե Ավետյան COVID-19. Մանկաբույժ-ալերգոլոգ Լուսինե Ավետյանը խորհուրդ է տալիս ծնողներին, թե ինչպե՞ս օգնել երեխաների իմուն համակարգին` պայքարել կորոնավիրուսի դեմ Ծնողների կողմից տրվող հաճախ հնչող հարցերից է՝ ինչ սնունդ կամ վիտամին տալ երեխային կորոնավիրուսից խուսափելու համար։ Երեխայի իմուն համակարգը կազմված է տարբեր օրգաններից, հյուսվածքներից, բջիջներից և աշխատում է բավականին բարդ մեխանիզմով։ Հետևաբար, չկա որևէ հստակ սննդատեսակ, որի միջոցով հնարավոր լինի խուսափել վիրուսային վարակներից, այդ թվում և կորոնավիրուսից։ Իմուն համակարգը խթանելու գիտականորեն ապացուցված միակ տարբերակը պատվաստանյութի կիրառումն է։ Քանի որ դեռ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը գտնվում է փորձարկման փուլում, ներկայումս անհրաժեշտ է հնարավորինս խուսափել վիրուսակիր մարդու հետ շփումից։
Սակայն կան որոշակի միջոցառումներ որոնց միջոցով կարելի է նվազեցնել հիվանդացության ռիսկը․ Առողջ սնունդ, այդ թվում` բազմազան, Բավարար քանակի հեղուկներ, նախընտրելի է՝ ջուր, Ապահովել առողջ քուն (տարբեր տարիքներում տարբեր տևողությամբ), Կրծքով կերակրում, Ֆիզիկական ակտիվություն (ներկա իրավիճակում՝ տան պայմաններում), Անձնական հիգիենա, ձեռքերի լվացում, Խուսափել երկրորդային ծխի ազդեցությունից, Պահպանել սոցիալական հեռավորություն: