Medic Health Magazine # 6

Page 1


MEDIC HEALTH GROUP

"Medic Health Group" organization is a public, voluntary, and non-profit organization that was established in 2016. Representatives of various professions, such as doctors, economists, epidemiologists, pharmacists, lawyers, healthcare organizers, engineers, administrators, may join this organization. This company revenue generation sources include membership fees, grants, voluntary contributions and other sources not prohibited by the law. The organization carries out its functions in the United States as well as outside its territory in cooperation with national and international occupational health organizations. Medic Health organization aims to ensure a high level of health by promoting the development of the evidence-based medical practice, by improving the efficiency of the care provided, and developing modern standards of healthcare system not only in the U.S. but outside its territory.

ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: лÕÇݳϳÛÇÝ µáÉáñ Çñ³íáõÝùÝ»ñÁ å³ßïå³Ýí³Í »Ý:


1 մլն շնչի հաշվով վարակման ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում դարձյալ առաջինն է, վիրուսից մահվան ցուցանիշով՝ երկրորդը

Հայաստանը չի զիջում «առաջատարի» դիրքը 1 մլն շնչի հաշվով վարակման ցուցանիշով տարածաշրջանում: Ինչպես երևում է worldometers.info կայքի տվյալներից, հունիսի 10-ի դրությամբ այդ ցուցանիշն աճել է 145-ով՝ հասնելով 4760-ի: 1 մլն շնչի հաշվով վարակման ցուցանիշն՝ ըստ տարածաշրջանի երկրների. 1. Հայաստան – 4760 2. Ռուսաստան - 3383 3. Իրան - 2020 4. Թուրքիա - 2053 5. Ադրբեջան - 842 6. Վրաստան – 207 Բացի այդ, 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսային հիվանդությունից մահացության ցուցանիշով (77) Հայաստանը տարածա-շրջանում դարձյալ երկրորդն է Իրանից (101) հետո:


Այս առումով երրորդը տարածաշրջանում Թուրքիան է (56), այնուհետև հաջորդում են ՌԴ-ն (44), Ադրբեջանը (10), Վրաստանը (3): Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 428, մահվան՝ 13 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 14 103 է, մահվան դեպքերինը՝ 304:

ԱՄՆ-ում թույլատրել են կորոնավիրուսի ախտորոշման նոր թեստի կիրառումը, որը թույլ կտա բացահայտել վիրուսի հնարավոր մուտացիաները

ԱՄՆ Սննդամթերքի և դեղամիջոցների հարցերով վարչությունը չորեքշաբթի հայտարարել է, որ թույլատրել է Illumina, Inc. Ընկերությանը «Քովիդ-19»-ի ախտորոշման նոր տեսակի թեստ կատարել, որը հնարավորություն կտա նաև հայտնաբերել վիրուսում տեղի փոփոխությունները: Ինչպես հայտնում է CNN-ը, տվյալ թեստավորման ժամանակ, որն առաջին անգամ է կիրառվելու, հաջորդ սերնդի գենետիկ հաջորդականության տեխնոլոգիայի օգնությամբ հնարավոր կլինի պարզել վիրուսի հավա-

նական մուտացիաները: Illumina-ն, որը կենտրոնանում է գենոմի հաջորդականացման վրա, ստեղծել է COVIDSeq թեստը, որի համար անհրաժեշտ է փորձանմուշ վերցնել հիվանդի բերանից կամ քթից: «Հաջորդ սերնդի հաջորդականացման ախտորոշման տեխնոլոգիան թույլ կտա ընդլայնել թեստավորման հնարավորությունները: Բացի այդ, այն հնարավորություն կտա տեղեկություն հավաքել, որը թույլ կտա ուսումնասիրել՝ արդյոք և ինչպես է վիրուսը մուտացիայի ենթարկվում»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը:

Գիտնականները կորոնավիրուսի տեսակների «գաղտնի պահեստներ» են հայտնաբերել Վիետնամի վայրի կենդանիների շուկաներում

Վիետնամի շուկաներում վաճառվող վայրի կենդանիների վիրուսների զանգվածային հաշվարկումն ու գրանցումը ցույց է տվել, որ սովորական առնետների մեկ երրորդից ավելին և յուրաքանչյուր 16-րդ բամբուկի առնետ կորոնավիրուսի տարբեր շտամերի կրող են եղել: Գիտնականները նշում են, որ այդ կենդանիները կարող են դառնալ հաջորդ համաճարակների աղբյուրը:


3200 W Burbank Blvd, Burbank, CA 91505


Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, գիտնականներն իրենց ուսումնասիրությունը հրապարակել են bioRxiv գիտական էլեկտրոնային գրադարանում: «Մենք հայտնաբերել ենք, որ առևտրային շղթայի շարժին զուգահեռ՝ որսի պահից մինչև ռեստորանում հայտնվելը, վարակված կենդանիների քանակն այդ գործընթացում ավելանում է: Այդ վիրուսների՝ մարդուն փոխանցվելու վտանգը նվազեցնելու համար խորհուրդ ենք տալիս սահմանափակել վայրի կենդանիների որսը, վաճառքն ու տեղափոխումը»,- հայտնում են մասնագետները: Նշվում է, որ SARS-CoV-2 կորոնավիրուսը, որ COVID-19-ի հարուցիչն է, կարող է ներթափանցել ոչ միայն մարդու օրգանիզմ, այլև շատ այլ կաթնասունների: Կենսաբանների վերջերս կատարված գիտափորձերը ցույց են տվել, որ նման կենդանիների թվում են կապիկները, կատուներն ու կզաքիսները: Վիրուսը նրանց վրա գրեթե նույն ազդեցությունն է ունենում, ինչ և մարդկանց: Այս հիվանդության սկզբնական աղբյուրը, ինչպես ներկայում ենթադրվում են համաճարակաբանները, չինական չղջիկներն են եղել: Գիտնականները վայրի կենդանիների և կրծողների արյան փորձանմուշներ են հավաքել Վիետնամի 70 նման շուկաներից և տասնյակ բուծարաններից, որպեսզի պարզեն, թե արդյոք այդ կենդանիների միսը կարող է նպաստել վիրուսների տարածմանը: Փորձանմուշների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ կենդանիների արյան մեջ միանգամից 6 տարբեր տեսակի կորոնավիրուսների հետքեր են եղել: Դրանց մի մասը դասվում են ալֆակորոնավիրուսների շարքին, որոնք մոտ են մրսածության հարուցիչներին, իսկ մյուսները՝ բետակորոնավիրուսների, որոնց թվին է պատկանում նաև SARS-CoV-2-ը:

Մումբայում կորոնավիրուսի հաստատված դեպքերը գերազանցել են համաճարակի սկզբնական էպիկենտրոն Ուհանի ցուցանիշին

Հնդկաստանի խոշորագույն Մումբայ քաղաքի առողջապահության ոլորտի ներկայացուցիչները հայտարարել են, որ քաղաքում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի քանակը գերազանցել է վիրուսի համաճարակի բռնկման սկզբնական էպիկենտրոն համարվող Ուհանում արձանագրված ցուցանիշին: Ինչպես փոխանցում է CNN-ը, Մումբայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերը երեքշաբթի օրվա դրությամբ կազմել են 50 878: Հունիսի 9-ի դրությամբ Ուհանում վարակման դեպքերի թիվը կազմել է 50 340՝ ըստ քաղաքի առողջապահության հարցերով հանձնաժողովի տվյալների: Հնդկաստանում, ընդհանուր առմամբ, «Քովիդ-19»-ով վարակման 276 583 դեպք է գրանցվել, մինչդեռ Չինաստանում՝ 84 198: Հիշեցնենք, որ Չինաստանի իշխանությունները կորոնավիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31ին: ԱՀԿ-ն մարտի 11-ին կորոնավիրուսի համավարակ է հայտարարել:


Բրազիլիայի գերագույն դատարանը Բոլսոնարուի վարչակազմին 48 ժամ է տվել կորոնավիրուսի դեպքերի մասին տվյալների հրապարակումը վերսկսելու համար

Բրազիլիայի գերագույն դատարանի դատավորը Ժաիր Բոլսոնարուի վարչակազմին կարգադրել է վերսկսել Covid-19-ի ամբողջական վիճակագրության հրապարակումը, երբ Առողջապահության նախարարությունն օրերս դադարեցրել էր հրապարակել երկրում կորոնավիրուսով վարակման ընդհանուր դեպքերի մասին տվյալները՝ առաջացնելով տեղական և միջազգային հանրության դժգոհությունը, գրում է The Guardian-ը։ Հաղորդվում է, որ երկուշաբթի երեկոյան Գերագույն դատարանի դատավոր Ալեքսանդր դե Մորաեսը նախագահի վարչակազմին 48 ժամ է հատկացրել տեղեկությունների հրապարակումը վերսկսելու համար։ Սենատում ընդդիմության առաջնորդ Ռանդոլֆ Ռոդրիգեսը Twitter-ում ողջունել է այդ քայլը՝ նշելով, որ «այժմ կառավարությունը պարտավոր է հրապարակել համավարակի մասին տվյալները՝ առանց քողարկումների կամ մանիպուլյացիայի»։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրազիլիայի

իշխանությունները դադարել են երկրում կորոնավիրուսով վարակման ընդհանուր դեպքերի մասին տվյալներ հրապարակել։ Այդ քայլին հաջորդել էին կիրակի երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուի վարած քաղաքականությանը դեմ մարդկանց զանգվածային ցույցերը։ Բրազիլիայի մայրաքաղաք Բրազիլիայում հարյուրավոր մարդիկ փողոց էին դուրս եկել «Ընդդեմ ռասիզմի և ֆաշիզմի» և «Ահաբեկչությունը ոչնչացմանն ուղղված կառավարության քաղաքականությունն է» պաստառներով։ Ավելի վաղ Բոլսոնարուն սպառնացել էր նաև դուրս գալ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից՝ հայտարարելով. «Ես հենց հիմա հայտարարում եմ՝ Միացյալ Նահանգները լքել է ԱՀԿ-ն, և մենք նույնպես ապագայում դիտարկում ենք այդ հնարավորությունը։ Կա՛մ ԱՀԿ-ն աշխատում է առանց գաղափարական կողմնակալության, կա՛մ մենք նույնպես հեռանում ենք։ Մեզ պետք չէ, որ դրսից մարդիկ մատնանշեն՝ ինչ անել մեր առողջապահության ոլորտում»։ worldometers.info առցանց թարմացվող կայքի տվյալներով՝ երկրում արձանագրվել է կորոնավիրուսի 742 084 դեպք, 38 497-ը՝ մահվան ելքով։



Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք, ևս 4 վարակված ապաքինվել է: Այս մասին տեղեկացնում է kvira.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին: Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 822 դեպք, վարակվածներից 690-ն առողջացել է, 13-ը` մահացել: 3124 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 279 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում: Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 7 326 305 է, մահացել է 413 763 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

Չինաստանում նախորդ մեկ օրում կորոնավիրուսի 3 նոր դեպք է գրանցվել

Չինաստանում նախորդ մեկ օրում կորոնավիրուսի 3 նոր դեպք է գրանցվել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անել երկրի առողջապահության նախարարության հրապարակած տվյալներին: Ըստ այդմ՝ հայտնաբերվել է նաև ախտանշաններ չունեցող 5 վարակակիր, եւս 6-ն էլ առողջացել է, իսկ մահվան դեպք չի գրանցվել: Ապրիլի 1-ից երկրի իշխանությունները սկսեցին տվյալներ հրապարակել հիվանդության՝ առանց ախտանիշների թեթև ընթացքի մասին, և վերջին 24 ժամում էլ կարանտինը դադարեցվել է ախտանշաններ չունեցող այսիսի 24 վարակակրի դեպքում: 2019թ-ի դեկտեմբերից ի վեր համավարակի սկզբնական օջախ դարձած Չինաստանում հայտնաբերվել է վարակման 83046 դեպք, որոնցից 78 357-ը բուժվել են, 55 վարակակիր դեռ շարունակում է բուժումը, և 4634-ը մահացել են:


Իտալացի բժիշկը հայտարարել է, որ կորոնավիրուսը կորցնում է ակտիվությունը. Reuters

Իտալացի առաջատար բժիշկ, կորոնավիրուսի փորձագետ, Միլանի «Սան Րաֆֆաելե» հիվանդանոցի ղեկավար Ալբերտո Զանգրիլյոն հայտարարել է, որ վիրուսը կորցնում է ակտիվությունը: Նա պատմել է նոր վարակվածներից վերցված քսուքների մասին: Անալիզը, որը որոշում է կենսաբանական հեղուկում տվյալ ծավալի մեջ վիրուսի պատճենների քանակը, կոչվում է վիրուսային ծանրաբեռնվածություն: Որքան բարձր է ցուցանիշը, այնքան բարձր է վարակելիությունը, և հիվանդության ընթացքն ավելի ծանր է: «Վերջին 10 օրվա ընթացքում վերցված քսուքները ցույց են տվել, որ վիրուսային ծանրաբեռնվածությունը զգալիորեն նվազել է մեկ կամ երկու ամիս առաջվա արդյունքի համեմատ»,նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը: Նրա հետ համաձայն է գործընկերը՝ Մատեո Բասետին: Նա նաև հաստատել է՝ վիրուսի ուժը զգալիորեն նվազել է: Հետևաբար, Իտալիան ավելի քիչ «ծանր» հիվանդներ և մահացություններ ունի նոր վարակից: Գիտնականները կոչ են անում պահպանել տարրական կանոնները. ավելի հաճախ լվանալ ձեռքերը, դիմակներ կրել, հեռավորությունը պահպանել, բայց, միևնույն ժամանակ, վստահ են, որ անհրաժեշտ է վերադառնալ բնականոն կյանքին: Զանգրիլյոն կասկածում է, որ համաճարակի երկրորդ ալիք կլինի և գործընկերներին հորդորում է «շատ խուճապի չմատնվել»:

Միացյալ Նահանգներում հունիսի սկզբից կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կտրուկ աճել է 14 նահանգներում

Միացյալ Նահանգներում հունիսի սկզբից կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կտրուկ աճել է 14 նահանգներում, հայտնում է Washington Post-ը՝ վկայակոչելով սեփական հաշվարկները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Անցյալ շաբաթվա ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Ալյասկայում, Արիզոնայում, Արկանզասում, Տեխասում, Կալիֆոռնիայում, Հյուսիսային Կարոլինայում, Հարավային Կարոլինայում, Ֆլորիդայում, Կենտուկիում, Նյու Մեքսիկոյում, Միսիսիպիում, Օրեգոնում, Թենեսիում եւ Յուտայում, ինչպես նաեւ Պուերտո Ռիկոյում: Պարբերականը նշում է, որ դա տեղի է ունենում Միացյալ Նահանգների գյուղական վայրերում վարակների թվի աճի միտման ֆոնին, մինչդեռ վարակի «առաջին ալիքը» բաժին է ընկել խիտ բնակեցված քաղաքներին, ինչպիսիք են Նյու Յորքը եւ Չիկագոն: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը (CDC) ուշադիր հետեւում են Ջորջ Ֆլոյդի մահվան հետ կապված բողոքների կապակցությամբ ցույցերին եւ թե ինչպես դրանք կարող են ազդել COVID-19-ի վիճակագրության վրա:



Կորոնավիրուս. Բարդությունների զարգացման մեծ հավանականությունը մատնացույց անող 3 ախտանիշ

Հաջորդում են թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդությամբ պացիենտները, որոնց շրջանում հավանականությունը կազմում է 170 տոկոս:

Կորոնավիրուս. Հայաստան (ժամանակագրություն)

Գիտնականները հայտնել են 3 ախտանիշի մասին, որոնք ավելի հաճախ են հանդիպում COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի հետեւանքով մահացող պացիենտների մոտ, քան նրանց, որոնք բուժումից հետո առողջանում են: Վտանգավոր ախտանիշներն են՝ հեւոցը, կրծքի շնչահեղձությունը եւ գիտակցության խանգարումը, հայտնում է Expressը: Հետազոտողներն ուսումնասիրել են Ուհանից COVID-19-ով պացիենտների տվյալները՝ ինչպես հիվանդության մահացու ելքով, այնպես էլ ապաքինվածների: 799 հիվանդացած -ների խմբում վերլուծվել են մահվան 113 եւ վերականգնման 161 դեպքեր: Տվյալները հավաքվել են 2020 թվականի հունվարի 13ից փետրվարի 28-ը: Գիտնականներն առանձնացրել են 3 ախտանիշ՝ կապված COVID-19-ի ժամանակ մահվան ելքի հետ: Պարզվել է, որ հեւոցը (շնչառության դժվարություն), կրծքի շնչարգելությունը եւ գիտակցության խանգարումը (գլխում «մշուշ») ավելի հաճախ են հանդիպել մահացող պացիենտների, քան ապաքինվողների մոտ: Մասնագետները, սակայն, ընդգծում են, որ այս ախտանիշների առկայությունն ամենեւին չի նշանակում, որ պացիենտին անբարենպաստ է ավարտ է սպասում. շատ բան կախված է առողջության վիճակից: Հետազոտողների տվյալներով՝ COVID-19իդեպքում մահվան ամենաբարձր հավանականությունը գրանցվել է քաղցկեղով հիվանդների շրջանում. այս կարգի հիվանդների համար այն կազմում է 250 տոկոս:

2019-ի դեկտեմբերին Չինաստանի Ուհան քաղաքում նոր շտամի կորոնավիրուսով (հայտնի դարձավ SARS-CoV-2 կամ 2019-nCoV անուններով) վարակվելու դեպքերը, որոնք երկրաչափական պրոգրեսիայով սկսեցին շատանալ, մտահոգվելու լուրջ առիթ տվեցին ամբողջ աշխարհի մասնագետներին: Այս վարակը կարող է հանգեցնել COVID-19 անունը ստացած սուր շնչառական հիվանդության, որը վատագույն դեպքում կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ մարդու համար: Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին պաշտոնապես հայտարարվեց մարտի 1-ին: «Հետքն» այսուհետ կներկայացնի մեր երկրում կորոնավիրուսի տարածման ու ձեռնարկված միջոցառումների ժամանակագրությունը՝ սկսած հունվարի վերջից, երբ Հայաստանն անցավ ակտիվ գործողությունների: Մենք պարբերաբար կթարմացնենք տեղեկատվությունը՝ հենվելով միայն հավաստի եւ պաշտոնական ինֆորմացիայի վրա:


09.06.2020 Արսեն Թորոսյանը կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանը նշել է, որ եթե նույնիսկ պահպանվի վերջին օրերի հիվանդության տեմպը, ապա դրանով զբաղվող հիվանդանոցային մահճակալային առկա ֆոնդը դեռեւս բավարար է՝ հաշվի առնելով նոր ծավալումները: Ավելի ուշ ֆեյսբուքյան եթերով նա հայտնել է, որ տներ ուղարկված եւ պոլիկլինիկաների բժիշկների հսկողության տակ տներում ինքնամեկուսացած հիվանդները 14 օրից համարվում են առողջացած: «14 օրվա մոտենալուն զուգընթաց՝ առողջության առաջնային պահպանման հաստատությունները ֆիքսում են այդ 14-օրյա ավարտը եւ քաղա-

քացիների բուժման ավարտը, հանգամանքը: Նույնը տեղի է ունենում նոր արձանագրված դեպքերի հետ, որոնք ընդհանրապես հիվանդանոցային համակարգ չեն ընդունվում, այսինքն՝ ի սկզբանե բուժվում են տանը»,- նշել է Թորոսյանը՝ հավելելով, որ սրա արդյունքում հունիսի 9-ին արձանագրվելու է առողջացածների մեծ թիվ: Նախագահ Արմեն Սարգսյանը հրավիրել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ոլորտի մասնագետները: Հանդիպման նպատակն էր քննարկել երեք հիմնական հարց՝ համավարակի հետ կապված ներկա իրավիճակը եւ առաջիկա անելիքներն, առողջապահական համակարգի կառավարման (մենեջմենթի) հետ կապված խնդիրները, եւ թե ինչով կարող են Հանրապետության նախագահն ու նախագահական ինստիտուտն


աջակցել այդ խնդիրների լուծմանը եւ համավարակի հաղթահարմանը: Ըստ ոստիկանության՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 25697 արձանագրություն, իսկ հունիսի 8-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 606 դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Արցախի ԱՆ-ն հայտնել է, որ գրանցվել է եւս 5 դեպք, ընդհանուր թիվը՝ 64: Նրանցից 41-ն առողջացել են: Մահվան դեպքեր չկան: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը տեղեկացրեց, որ 1 միլիոն դոլար է հավաքագրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի «Վերականգնվել ավելի ուժեղ» հիմնադրամից՝ Հայաստանում համավարակի անմիջական եւ կարճաժամկետ սոցիալ-տնտեսական հեեւևանքները լուծելու համար: Հունիսի 9-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 14.103 դեպք (նախորդ օրվա համեմատ՝ +428), բուժվածները՝ 5226 (+775), մահվան դեպքերը՝ 227 (+10): Վերջին մահացածները եղել են 71 (տղամարդ), 62 (կին), 54 (տղամարդ), 60 (կին), 58 (տղամարդ), 59 (կին), 66 (կին), 84 (տղամարդ), 93 (տղամարդ), 75 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Հունիսի 9-ի դրությամբ արձանագրվել է մահվան 77 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 2 միլիոնից անցել է

Հինգշաբթի լույս գիշերը ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 2 000 464-ի: Այս մասին վկայում են Ջոն Հոփքինսի համալսարանի հաշվարկները՝ հիմնված դաշնային եւ տեղական իշխանությունների տեղեկությունների վրա, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Հետազոտական կազմակերպության կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ համավարակի սկզբից ԱՄՆ-ում մահացել է կորոնավիրուսով 112 908 պացիենտ, ապաքինվել՝ 533 504-ը: Վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Նյու Յորք նահանգում (380 156), հաջորդում են Նյու Ջերսին (165 364), Կալիֆոռնիան (139 715), Իլինոյսը (129 837) եւ Մասաչուսեթսը (104 156): Կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը գրանցվել էր 2019 թվականի վերջին Կենտրոնական Չինաստանում եւ տարածվել երկրների մեծ մասում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այն համավարակ էր ճանաչել: Համավարակի սկզբից աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 7,2 մլն մարդ, մահացել է մոտ 410 հազարը:

ԱՄՆ-ում սկսվել է կորոնավիրուսի բուժման և կանխարգելման համար մշակված առաջին «հակամարմնային կոկտեյլի» փորձարկումը մարդկանց վրա


ԱՄՆ-ում սկսվել են կորոնավիրուսի բուժման և կանխարգելման համար նախատեսված դեղամիջոցի զանգվածային փորձարկումները: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Regeneron դեղագործական ընկերությանը: Նշվում է, որ սա կորոնավիրուսի դեմ «հակամարմնային կոկտեյլ» համարվող դեղամիջոցի առաջին փորձարկումն է Միացյալ Նահանգներում: Եթե այն հաջող ընթացք ունենա, Regeneron ընկերությունից հույս են հայտնել, որ այն հասանելի կլինի աշնանը:

Կլինիկական փորձարկումները մեկնարկել են չորեքշաբթի: Ընկերությունից հայտնում են, որ «հակամարմնային կոկտեյլը» կփորձարկվի 4 տարբեր խմբերում. մարդիկ, որոնք հոսպիտալացվում են կորոնավիրուսով, մարդիկ, որոնք հիվանդության ախտանշաններ ունեն, սակայն հոսպիտալացված չեն, մարդիկ, որոնք առողջ են, սակայն գտնվում են ռիսկային գոտում և մարդիկ, որոնք սերտ շփում են ունեցել վարակվածների հետ:


A1 UNLIMITED HOME HEALTH CARE, INC 3200 W Burbank Blvd, Burbank, CA 91505

(323) 331-3088

Skilled Nursing Care Private Duty Nursing Patient observation and assessment Home Medical Equipment and supplies Infusion therapy Wound care Rehabilitation Respiratory therapy Catheter management Diabetic education Palliative care and pain management Blood draw and laboratory support Ostomy Care Medication monitoring Patient / family health education Physical therapy Occupational therapy Speech therapy Nutritional assessment and support Home Health Aides Medical Social services

Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ «եզակի հակավիրուսային միջոցը, որն իրենից հակամարմնային կոկտեյլ է ներկայացնում, կարող է և՛ կանխել, և՛ բուժել հիվանդությունը»: Հակամարմինները սպիտակուցներ են, որոնք, բնականաբար, արտադրվում են օրգանիզմում՝ արտաքին վտանգներից պաշտպանվելու համար: Այս դեպքում Regeneron-ի մասնագետները երկու հակամարմին են միավորել մեկ դեղամիջոցի մեջ:

Նուբար Աֆեյանի ընկերությունը նախատեսում է հուլիսին սկսել կորոնավիրուսի պատվաստանյութի կլինիկական փորձարկման 3-րդ փուլը

ԱՄՆ-ում գործող Moderna կենսատեխնոլոգիական ընկերությունը, որի հիմնադիրն ու ղեկավարը ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանն է, հաստատել է, որ նախատեսում է կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլը սկսել հուլիսին:


Ինչպես փոխանցում է CNN-ը, փորձարկումների վերջնական փուլը 30 000 մասնակից է ներառելու, որոնց մի մասը ենթարկվելու է պլացեբո փորձարկման: Մյուս մասին նախատեսվում է 100 մգ պատվաստանյութ ներարկել, որը բնորոշվում է որպես «նախընտրելի չափաբաժին առավելագույն իմունային ակտիվություն զարգացնելու համար»: Փորձարկումների երրորդ փուլը ևս կանցկացվի ԱՄՆ Առողջապահության հարցերով ազգային ինստիտուտի հետ համատեղ: Ընկերությունից հայտնում են, որ նախատեսում են տարեկան 500 մլն-1մլրդ չափաբաժին արտադրել՝ 2021 թվականից սկսած:

Մասնագետները նշել են կորոնավիրուսով հիվանդների առավել վարակիչ լինելու շրջանը

ԱՄՆ-ում և Գերմանիայում անցկացված ուսումնասիրությունների նախնական արդյունքների համաձայն ՝ COVID-19-ի թույլ և չափավոր ախտանիշներով մարդիկ վարակիչ են հիվանդության սկզբից 8-9 օրվա ընթացքում: Եվ ավելի ծանր ընթացքով դեպքերը վարակիչ են մնում շատ ավելի երկար։ Մասնագետի խոսքերով` ասիմպտոմ վարակակիրները հազվադեպ են տարածում կորոնավիրուսը: Բժիշկներից շատերը դրանում կասկածում էին, ինչը Վան Կերկխովեն բացատրեց, որ նման դեպքերը հազվադեպ են համաշխարհային մասշտաբով: Վարակման դեպքերի մեծ մասը եղել են այն ժամանակ, երբ ախտանիշներով մարդիկ վարակը փոխանցել են օդակաթիլային ճանապարհով։ Մարտի սկզբին ԱՀԿ-ն հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին: Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է յոթ միլիոնը, մահացել է ավելի քան 400 հազար մարդ:

Մաշկաբանները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր ախտանիշ

Կորոնավիրուսով վարակվածներն առավել ակտիվորեն են վարակը տարածում հիվանդության սկզբնական շրջանում: Այս մասին հայտարարություն է տարածել համաճարակաբան, Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVID19-ի հսկողության տեխնիկական տնօրեն Մարիա Վան Կերկխովեն: «Հիմնվելով այն շատ սահմանափակ տվյալների վրա, որոնք մենք հիմա ունենք, կարող ենք ասել, որ մարդու մարմնում շատ վիրուսային մասնիկներ են պարունակվում, երբ այն ախտանիշներ է զարգացնում, հիվանդության հենց սկզբում»,ասել է փորձագետը։

Կորոնավիրուսի մեկ այլ ախտանիշ է հայտնաբերվել ֆրանսիացի մաշկաբանների կողմից: Մաշկաբանների և վեներոլոգների ազգային սինդիկատի մասնագետները կորոնավիրուսով վարակվածների մաշկի վրա նկատել են կարմիր ցաներ, հայտնում է BFMTV-ն: Նշվում է, որ դրանք երբեմն ցավոտ են լինում: Պարզվել է, որ ցանի և վիրուսի միջև կապ կա:


Այդ ախտանիշի մասին նշել են մոտ 400 մաշկաբան: Դեռ չի հաջողվել որոշել կարմիր ցաների բնույթը, սակայն գիտնականները կարծում են, որ դրանք օրգանիզմում հայտնված վիրուսի պատճառով է: Հետազոտողները հորդորել են ուշադրություն դարձնել այն մարդկանց վրա, որոնց մաշկի վրա նման դրսևորումներ են նկատվում, եթե նույնիսկ նրանք չունեն շնչառական ախտանիշներ:

5 ամենավտանգավոր վիրուսները, որոնք մարդկության պատմության մեջ մեծ դեր են խաղացել. կորոնավիրուսը բացառություն չէ

Աղիքների բորբոքում/ռոտավիրուս Պատճառներն են՝ սննդային թունավորումները, արդյունաբերական թույները (սնդիկ, կապար, ֆոսֆոր պարունակող միացությունները), որոշ վարակային հիվանդություններ (դիզենտերիան, ամեոբիազը), որդերը: Այս հիվանությունը օրգանիքմ է թափանցում ոչ միայն սննդի հետ, այլ նաև ջրի, որից հետսո սկսվում է բազմանալ օրգանիզմում: Այս հիվանդությունը հաղթահարելի է չափահաս մարդու համար, բայց կարող է մահացու լինել երեխայի համար. ամեն տարի, ըստ ԱՀԿ-ի, աղիքային բորբոքումը/ռոտավիրուսները սպանում է մոտ 450,000 երեխա մինչև 5 տարեկան:

Գրիպ


Գոյություն ունի ավելի քան 2000 տեսակի վիրուս: Ըստ վիճակագրական տվյալների այս վիրուսից տարեկան մահանում է շուրջ 250-500 հազաև մարդ, իսկ վարակվում է 3-5 միլիոն մարդ: ՄԻԱՎ Վիրուստ այլևս չեն դիտարկում ճակատագրական, սակայն այն մնում է դեռ վտանգավոր, եթե այն ժամանակին չհայտնաբերեն: Ցավոք սրտի, մարդկանց միայն 70% է իմանում, որ վարակակիր է: Կատաղություն Վիրուսային հիվանդություն, որը բերում է մարդ-

կանց և այլ կաթնասունների մոտ գլխուղեղի բորբոքման: Վիրուսը տարածվում է, այն ժամանակ, երբ վարակված կենդանին քերծում կամ կծում է այլ կենդանիներին կամ մարդուն: Էբոլա վիրուսային հիվանդություն 4 տարի առաջ ամբողջ աշխարհը մտահոգված էր այս հիվանդության պատճառով: Կենտրոնական և Հարավային Աֆրիկայում այս վիրուսից մահացավ շուրջ 12 910 մարդ: Ախտանշանները հիմնականում սկսվում են վիրուսով վարակվելուց հետո 2 օրից 3 շաբաթվա ընթացքում, դրանք են՝ տենդ, կոկորդի ցավ, մկանային ցավեր և գլխացավեր:



Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.