MEDIC HEALTH GROUP
"Medic Health Group" organization is a public, voluntary, and non-profit organization that was established in 2016. Representatives of various professions, such as doctors, economists, epidemiologists, pharmacists, lawyers, healthcare organizers, engineers, administrators, may join this organization. This company revenue generation sources include membership fees, grants, voluntary contributions and other sources not prohibited by the law. The organization carries out its functions in the United States as well as outside its territory in cooperation with national and international occupational health organizations. Medic Health organization aims to ensure a high level of health by promoting the development of the evidence-based medical practice, by improving the efficiency of the care provided, and developing modern standards of healthcare system not only in the U.S. but outside its territory.
ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: лÕÇݳϳÛÇÝ µáÉáñ Çñ³íáõÝùÝ»ñÁ å³ßïå³Ýí³Í »Ý:
Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված կարևոր հարցերի շուրջ զրուցել ենք Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի պատվավոր դոկտոր, բժիշկ-վարակաբան Երվանդ Մանուկյանի հետ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք աշխարհում տեղի ունեցող գործընթացները կորոնավիրուսի համաճարակի բռնկման ենթատեքստում։ Այսօր աշխարհում ընթանում է պատերազմ երկու կենսաբանական տեսակների միջև՝ վիրուսի և մարդու։ Բնության մեջ գոյություն ունեն մի քանի միլիոն տեսակի վիրուսներ։ Գիտությանը հայտնի են դրանցից մոտ 6000ը։ Բնության մեջ վիրուսների գոյատևման հիմնական նախապայմանը դրանց՝ նոր տերեր ձեռք բերելու ընդունակությունն է։ Իրականում վիրուսին «ցանկալի» չէ, որ ոչնչացնի իր տիրոջը, քանի որ դրանով կավարտվի նար վիրուսի կենսաբանական ցիկլը։ Ժամանակ առ ժամանակ վիրուսին հաջողվում է հաղթահարել տեսակային պատնեշը, ներթափանցել նոր տեսակի մեջ՝ տվյալ դեպքում մարդու, և սկսել իր հաղթարշավը։ Ահա թե ինչ է տեղի ունեցել հիմա։ Եվ որքան արագ վիրուսը կարողանա բազմանալ կենսաբանական նոր տեսակի մեջ, այնքան մեծ է իր իսկ գոյատևման հավանականությունը։ Առհասարակ, ի՞նչ է հայտնի կորոնավիրուսի վերաբերյալ գիտական հանրությանը։ Կորոնավիրուսը բնության մեջ վիրուսի նոր տեսակ չէ։ Առաջին անգամ այն հայտնաբերվել է 1937 թվականին թռչունների մոտ և 1965 թվականին՝ մարդկանց։ Արդեն իսկ հայտնաբերված է կորոնավիրուսի 40-ից ավելի տեսակ։ Մինչև վերջերս համարվում էր, որ կորոնավիրուսի միայն 6 տեսակն է մարդու համար ախտածին։ Covid-19 շտամը, որը համաճարակային բռնկում է տվել աշխարհում, գիտության կողմից բացահայտված յոթերորդ տիպն է։ Կորոնավիրուսն իր առաջին բռնկումը տվել է Չինաստանում 2002-2003 թվականներին՝ առաջացնելով ատիպիկ թոքաբորբ/ SARS/։ Վիրուսը տարածվել էր 30 երկրներում։ Պետք է նշեմ, որ կորոնավիրուսն իր մահացության
տեսակարար կշռով այդքան էլ մեծ չէ։ Այսպես, ի համեմատ SARS—ի, որն ունի 9,6% մահացություն, կամ H1N1 վիրուսի՝ 17,4% մահացությամբ, նոր կորոնավիրուսի մահացությունը գնահատվում է 2,3-3,3%։ Ապացուցված է, որ կորոնավիրուսը քայքայվում է 56 աստիճան ջերմաստիճանում 15 րոպեների ընթացքում։ Հետևաբար, սխալ է այն կարծիքը, որ ամռանը կորոնավիրուսն ինքն իրեն կվերանա։ Ցավոք, մենք չենք կարող ապավինել ամռանն ու արևին։ Էպիդեմիկ շղթաները պետք է ընդհատվեն․ հույսը չի կարելի դնել բնության վրա։ Ինչպե՞ս կարելի է կանխարգելել կորոնավիրուսը։ Առայժմ չկա կորոնավիրուսի հատուկ կանխարգելիչ միջոց, ինչպես և չկա կորոնավիրուսի սպեցիֆիկ բուժման միջոց։ Ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում առհասարակ գոյություն ունի սպեցիֆիկ կանխարգելման մեթոդաբանություն։ Խոսքը գնում է պատվաստանյութերի մասին։ Երբ դեկտեմբերի 8-ին Չինաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին դեպքը, հունվարի 10-ին չինացի գիտնականներն արդեն իսկ բացահայտել են վիրուսի գենոմը, ինչի արդյունքում լուծվեց երկու կարևոր հարց․ հնարավոր եղավ ախտորոշել վիրուսի տեսակը ու հիմք դնել պատվաստանյութ գտնելու գործընթացին։
3200 W Burbank Blvd, Burbank, CA 91505
Այսօր աշխարհի լավագույն գիտական կենտրոններում կատարվում են հսկայածավալ բժշկագիտական հետազոտություններ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակելու համար։ Միացյալ Նահանգներում, օրինակ, մեր հայրենակից Նուբար Աֆեյանի կողմից ղեկավարվող Մոդերնա թերապևտիկ ընկերությունում գնում են պատվաստանյութի սինթեզի աշխատանքներ։ Կամ Կանադական Մեդիկագո բիոտեխնոլոգիական ընկերությունը շատ հետաքրքիր լուծումներ է փորձում գտնել գենային ինժեներիայի միջոցով։ Մեդիկագոյում վիրուսի գենոմը ներարկում են ծխախոտաբույսի բակտերիաների մեջ, և բույսից ստացվող սպիտակուցը մշակում այնպես, որ ստացվի համապատասխան պատվաստանյութ։ Նույն այս Մեդիկագո ընկերությունը 2009 թվականին կարողացել է սինթեզել H1N1 վիրուսի պատվաստանյութ, որն այսօր հաջողությամբ կիրառվում է։ Եթե պատվաստանյութ դեռևս չկա, ինչպիսի՞ն պետք է լինեն հակահամաճարակային միջոցառումները։ Հակաէպիդեմիկ միջոցառումների մեջ առաջին տեղում պետք է լինի մեկուսացումն ու էպիդեմիկ շղթայի կազմալուծումը։ Եթե մենք չենք կարող բոլորին հստակ ախտորոշել, ապա բոլոր ջերմող ու հարբուխ ունեցող հիվանդներին պետք է գնահատենք որպես պոտենցիալ կորոնավիրուսով հիվանդներ։ Այդ մարդիկ պարտադիր պետք է մեկուսացվեն։ Այստեղ շատ մեծ դերակատարություն ունի ինքնագիտակցությունն ու ինքնամեկուսացման գիտակցված կիրառումը։ Ինչու՞ Չինաստանը կարողացավ օպերատիվ հաղթահարել այս խնդիրը։ Պատճառն այն է, որ նրանց հաջողվեց ընդհատել էպիդեմիկ շղթան։ Այստեղ դեմոկրատիա չի կարող լինել։ Այստեղ երկընտրանք չի կարող լինել։ Պետք է խստագույն մեթոդներով կարողանալ կասեցնել վիրուսի առաջխաղացումը։ Ինչպե՞ս կարելի է կոտրել էպիդեմիկ շղթան։ Կորոնավիրուսի ռեպրոդուկցիայի ինդեքսը հավասար է չորսի։ Այսինքն, կորոնավիրուսը պահպանում է իր կենսունակությունը և կարողանում է շարունակել իր հաղթարշավը,
եթե վարակված ամեն մարդ վարակում է չորս և ավելի մարդու։ Հակառակ դեպքում վիրուսը դատապարտված է ոչնչացման։ Էբոլա վիրուսի համար այդ ցուցանիշը հավասար է երկուսի, կարմրախտի համար՝ վեցի, կարմրուկի համար՝ տասնհինգի։ Հատկանշական է, որ սեզոնային գրիպի համար ռեպրոդուկցիայի ինդեքսը նույնպես չորս է։ Ստացվում է, որ եթե հնարավոր լինի վարակված յուրաքանչյուր մարդու մեկուսացնել այնպես, որ նա չվարակի հասարակության ևս չորս անդամների, վիրուսը կավարտի իր կենսաբանական ցիկլը։ Ո՞րն է վիրուսի խոցելի խումբը։ Ու՞մ է պետք պաշտպանել առաջին հերթին։ Նոր կորոնավիրուսը ներթափանցում է թոքեր։ Դեպքերի 80%-ում այն մարդու վրա որևէ բացասական հետևանք չի թողնում։ Խնդիրն այն է, որ սա կորոնավիրուսի նոր տեսակ է, որը ներթափանցել է մարդու օրգանիզմ։ 20% -ի մոտ վիրուսի բացասական հետևանքները դրսևորվում են խոցելի խմբի մոտ՝ 60 տարեկանից մեծ մարդիկ, քրոնիկ բոլոր տեսակի հիվանդություններով տառապող մարդիկ։ Չինացի բժիշկները պարզել են, որ այնտեղ մահացածների երկու երրորդը կազմել են տղամարդիկ, մեկ երրորդը՝ կանայք։ Մահացածների 80%-ը եղել են 60-ից ավել տարիքի մարդիկ։ Մահացածների 75%-ը ունեցել են քրոնիկ հիվանդություններ՝ սիրտանոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ, թոքային պաթոլոգիա։ Չինաստանում մահացության միջին ցուցանիշը կազմել է 2-2.2%, իսկ Իտալիայում այդ ցուցանիշն արդեն մոտենում է 7%—ի։
Ինչպե՞ս կարելի է կլինիկորեն տարբերել նոր կորոնավիրուսը․ որո՞նք են ախտանշանները։ Կորոնավիրուսը կլինիկորեն հստակ տարբերակել հնարավոր չէ։ Այն շնչառական վիրուսների դասին է պատկանում։ Բայց Չինաստանի վիճակագրությունը վկայում է, որ հիվանդների 89%-ի մոտ եղել է 38-38.5 ջերմություն, 81%-ի մոտ եղել է չոր հազ։ 31%-ի մոտ եղել են հեռահար խզոցներ, շնչահեղձուկ, 11%—ի մոտ են եղել մկանահոդային ցավեր, և միայն 4%-ի մոտ է նկատվել քթահոսություն։ Այսինքն, սրանք այն կլինիկական նշաններն են, որոնց առկայության դեպքում, հաշվի առնելով էպիդեմիկ իրավիճակը, յուրաքանչյուր քաղաքացի և յուրաքանչյուր բուժաշխատող պետք է առաջին հերթին մտածի վիրուսի պոտենցիալ առկայության մասին։ Իհարկե, ախտորոշել կարող ենք թեստի միջոցով միայն, բայց եթե մարդու մոտ կա քթահոսություն, սա բավականին ծանրակշիռ փաստ է վիրուսի առկայությունը բացառելու համար։ Ինչպե՞ս են մարդիկ վարակվում վիրուսով։
Նոր կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Գրկախառնություն, ձեռ-քով բարևել, համբուրվել։ Գոյություն ունեն վարակի փոխանցման ռիսկի գործոններ։ Կորոնավիրուսի դեպքում դրանք մի քանիսն են․ նվազագույն հեռավորությունը մարդկանց միջև չպաշտպանված կոնտակտի դեպքում պետք է լինի նվազագույնը մեկ մետր։ Վարակման հավանականությունը խիստ մեծանում է փոքր և չօդափոխվող տարածքներում 15 րոպե և ավելի գտնվելու դեպքում։ Առանձնացված են նաև վարակման ռիսկի առարկաներ, որոնք մեր կենցաղում թերևս մեծ դերակատարություն ունեն։ Դրանք են հեռախոսները, դրամապանակները, պայուսակներն ու, վերջապես, փողը։ Կա հստակ վիճակագրություն, որ փայտի և պլաստիկի վրա վիրուսն ընդունակ է գոյատևել մինչև 48 ժամ, հագուստի վրա՝ 12 ժամ, մետաղական մակերեսների վրա՝ մինչև 24 ժամ։ Այսինքն, բոլոր այս մակերեսները դառնում են վիրուսի փոխանցման պոտենցիալ առարկաներ։ Ապացուցված է նաև, որ յուրաքանչյուր մարդ ակամայից օրվա ընթացքում նվազագույնը 100 անգամ չգիտակցված ձեռք է տալիս իր դեմքին։ Իհարկե, դա կարող է դառնալ նաև վիրուսի փոխանցման հնարավորություն։
Ինչպե՞ս են թեստավորում պացիենտներին՝ արյա՞ն միջոցով։ Ոչ, թեստավորում են քթից կամ բերանի խոռոչից վերցրած լորձի նմուշի հիման վրա։ Թեստի արդյունքները հայտնի են դառնում երկու ժամվա ընթացքում։ Նաև ապացուցված է, որ եթե սատուրացիան՝ այսինքն արյան հագեցվածությունը թթվածնով ցածր է 92%—ից, իսկ մարդու մոտ առկա են կլինիկական ախտանիշներ, էպիդեմիկ վիճակում մենք պետք է մտածենք հնարավոր վարակվածության մասին։ Հնարավո՞ր է՝ մարդու մոտ հիվանդության ախտանիշներ չլինեն, բայց նա լինի վիրուսի փոխանցող։ Այո, հնարավոր է։ Հաճախ այդպես էլ կա։ Կորոնավիրուսի դեպքում վարակակիրը նվազագույնը 14 օր շարունակ վտանգավոր է շրջապատի մարդկանց համար ու կարող է բազմաթիվ մարդկանց վարակել։ Կորոնավիրուսի դեմ պայքարում պետք է ապավինել ոչ միայն պետության ջանքերին, այլև մարդկանց քաղաքացիական պատասխանատվությանն ու կոլեկտիվ գիտակցությանը։ Հասարակությունը պետք է համախմբված լինի, պետք է ճիշտ հարցադրումներ անի, մեր մշակութային ու կենցաղային սովորույթները նույնպես պետք է փոփոխվեն ու ադապտացվեն իրականությանը։ Հայերը շատ ազգերի հետ համեմատ ավելի շփվող են, ավելի շատ են արտահայտում իրենց զգացմունքները, թերևս, սա է պատճառներից մեկը, ինչու է վիրուսն արագ տարածվում։ Արդյո՞ք կորոնավիրուսը կարող է փոխանցվել սեռական ճանապարհով։ 2002 թվականին, երբ Չինաստանում բռնկվեց կորոնավիրուսի SARS համաճարակը, անցկացվեց շատ հետաքրքիր մի հետազոտություն։ Վիրուսի գենետիկ նյութը հայտնաբերվեց է նաև մեզի ու կղանքի մեջ։ Պարզվեց, որ, վիրուսի ախտորոշում կարելի է իրականացնել ոչ միայն բերանի խոռոչից վերցված հեղուկի միջոցով։ Կա հստակ վիճակագրություն, թե վարակման որ օրն ինչ խտություն է ունեցել վիրուսը մեզի կամ կղանքի մեջ։
Պետք է նշել, որ էպիդեմիկ տեսանկյունից սեռական ճանապարհը որպես վիրուսի փոխանցման ուղի կարևոր նշանակություն չունի։ Ցանկացած ինֆեկցիայի պանդեմիկ բնույթը պայմանավորված է իր վարակելիությամբ, իսկ շնչառական վիրուսը փոխանցվում է հիմնականում շնչառական մեխանիզմով, այդ իսկ պատճառով ունի մեծ վարակելիություն։ Չեմ բացառում, որ կարող են լինել վիրուսի միզասեռական ուղիով վարակման դեպքեր, բայց համաճարակաբանական տեսանյունից այդ դեպքերը նշանակալի չեն։ Արդյո՞ք կերակրող մայրերը վարակվելու դեպքում կարող են կերակրել նորածիններին։ Ապացուցված է, որ վիրուսը կրծքի կաթի միջոցով չի կարող ներթափանցել երեխայի օրգանիզմ։ Միևնույն ժամանակ, կերակրելու ընթացքում մոր և երեխայի միջև նվազագույն թույլատրելի սահմանը, բնականաբար, խախտվում է, այսինքն, անխուսափելի է դառնում վիրուսի փոխանցումը օդակաթիլային ճանապարհով։ Հետևաբար, ինչպես կորոնավիրուսի, այնպես էլ բոլոր շնչառական վիրուսների առկայության դեպքում կերակրող մայրը պետք է երեխային կերակրի կթած կաթով։ Ի վերջո՝ ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին։ Խուճապի ոչ մի բան չկա։ Հարկավոր է լինել զգոն, լինել արթուն ու գիտակցել մի կարևոր ճշմարտություն․ խոսքը գնում է կոլեկտիվ իմունիտետի, կոլեկտիվ բուժման մասին։ Չի կարող հասարակության մի մասը լինել վարակված, մյուս մասը՝ ոչ։ Մենք մեր երկրի տերն ենք, և պետք է կարողանանք գիտակցված քայլերի միջոցով պայքարել վիրուսի դեմ։ Վստահ եմ, հաջողության կհասնենք։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացնում է (մաս 1)
Ստորև ներկայացնում ենք Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության զգուշացումները՝ COVID 19-ի մասին տարածված սխալ պնդումների վերաբերյալ: 1.Սխալ: Նոր տեսակի կորոնավիրուսը փոխանցվում է տաք, խոնավ կլիմա ունեցող շրջաններում Ներկայում ունեցած վիճակագրությունը փաստում է, որ նոր տեսակի կորոնավիրուսը կարող է տարածվել ցանկացած` այդ թվում նաև շոգ և խոնավ կլիմա ունեցող շրջաններում: Եթե ապրում կամ ուղևորվում եք այնպիսի շրջան, որտեղ գրանցվել է COVID 19 դեպք, ձեռնարկեք պաշտպանական համապատասխան միջոցներ` անկախ եղանակային պայմաններից: Ձեռքերը պարբերաբար լվանալը համարվում է այս վիրուսից պաշտպանվելու լավագույն տարբերակը: Այն վերացնում է ձեռքերի հնարավոր վիրուսային աղտոտումը: 2.Սխալ: Սառը և ձնառատ եղանակին դրսում մնալը կօգնի ոչնչացնել նոր տեսակի
կորոնավիրուսը Առողջ մարդու մարմնի ջերմաստիճանը 36,5-37 աստիճան է` անկախ միջավայրի ջերմաստիճանից կամ եղանակից: Հետևաբար, չկա որևէ հիմք պնդելու, որ ցուրտ եղանակին դրսում մնալը օգնում է պայքարել նոր տեսակի կորոնավիրուսի կամ այլ հիվանդությունների դեմ: Այս վարակը կանխելու ամենաարդյունավետ միջոցը ձեռքերը պարբերաբար հոսող ջրի տակ օճառով կամ սպիրտ պարունակող նյութով լվանալն է: 3.Սխալ: Տաք լոգանքը կօգնի պայքարել նոր տեսակի կորոնավիրուսի դեմ Տաք լոգանք ընդունելը COVID-19-ի դեմ պայքարի միջոց չէ: Մարմնի նորմալ ջերմաստիճանը սովորաբար 36.5- 37 աստիճան է, անկախ լոգանքի ջրի աստիճանից: Շատ տաք լոգանք ընդունելը, ընդհակառակը, կարող է վնասակար լինել և առաջացնել այրվածքներ: COVID-19- ից պաշտպանվելու լավագույն միջոցը ձեռքերը հաճախ լվանալն է: Սա կվերացնի վիրուսները, որոնք կարող են լինել մաշկի վրա, և կօգնի խուսափել վարակվելուց, եթե նույնիսկ դիպչեք աչքերին, բերանին կամ քթին: 4.Սխալ: Նոր տեսակի կորոնավիրուսը կարող է փոխանցվել մոծակի խայթոցի միջոցով Նոր կորոնավիրուսը շնչառական վիրուս է, որը հիմնականում փոխանցվում է օդակաթիլային եղանակով, այսինքն՝ հիվանդի շնչուղուց ազատված վիրուսակիր կաթիլների միջոցով: Վիրուսի փոխանցման հիմնական ուղիները հազն ու փռշտոցն են: Դեռևս չկա որևէ տեղեկատվություն մոծակների խայթոցի միջոցով վիրուսի փոխանցման հնարավոր տարբերակի մասին: Վարակից պաշտպանվելու համար պետք է որոշակի հեռավորություն պահպանել այն մարդկանցից, ովքեր ունեն հազ կամ տենդ, ինչպես նաև հետևել հիգիենայի կանոններին: 5.Սխալ: Ձեռքերի էլեկտրական չորացուցիչները կարող են վերացնել նոր տեսակի կորոնավիրուսը
Ձեռքի էլեկտրական չորացուցիչները չեն սպանում 2019-nCoV վիրուսը: Նոր տեսակի կորոնավիրուսը կանխելու լավագույն տարբերակը ձեռքերը ալկոհոլ պարունակով նյութով` ալկոգելով կամ հոսող ջրի տակ օճառով լվանալն է: Լվացած ձեռքերը պետք է չորացնել թղթե սրբիչներով կամ էլեկտրական չորացուցիչով: 6.Սխալ: Տարածքի ախտահանման ուլտրամանուշակագույն լամպը ոչնչացնում է նոր տեսակի կորոնավիրուսը Խորհուրդ չի տրվում օգտագործել ուլտրամանուշակագույն լամպը ձեռքերը կամ մարմնի այլ հատվածները ախտահանելու համար, քանի որ ճառագայթը կարող է գրգռել մաշկը:
հիշել, որ և՛ ալկոհոլը, և՛ քլորը կարող են լինել մակերեսների ախտահանման արդյունավետ միջոց, բայց դրանք պետք է օգտագործվեն ըստ նպատակի և համապատասխանեն որոշակի կանոններին: 8.Սխալ: Քթի` աղաջրով ողողումները կարող են պաշտպանել նոր տեսակի կորոնավիրուսից: Չկա որևէ գիտական ապացույց, որ աղաջրով քթի ողողումները կարող են զերծ պահել նոր տեսակի կորոնավիրուսից: 9.Սխալ: Սխտորը կարող է պաշտպանել նոր տեսակի կորոնավիրուսից: Սխտորը մի շարք օգտակար հատկություններով օժտված մթերք է, որը հայտնի է նաև իր հակավիրուսային հատկությամբ: Այնուամենայնիվ, բռնկված համաճարակի պայմաններում սխտորի` որպես նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցի որևէ գիտական հիմք չկա: 10.Սխալ: Միայն տարեցները կարող են վարակվել նոր տեսակի կորոնավիորուսով:
Ստորև ներկայացնում ենք Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության զգուշացումները՝ COVID 19-ի մասին տարածված սխալ պնդումների վերաբերյալ: 7.Սխալ: Մարմինն ալկոհոլով կամ քլորով մշակելը կարող է ոչնչացնել նոր տեսակի կորոնավիրուսը: Ամբողջ մարմինը ալկոհոլով կամ քլորով մշակելը չի ոչնչացնի այն վիրուսները, որոնք արդեն մուտք են գործել մարմին: Նման նյութերը կարող է վնաս հասցնել հագուստին և լորձաթաղանթին (աչքեր, բերան): Պետք է
Նոր տեսակի կորոնավիրուսով կարող են վարակվել տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչները: Սակայն տարեցները և որոշակի քրոնիկ հիվանդություններ (ասթմա, սրտանոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ, ուռուցք) ունեցող անձինք խոցելի խումբ են համարվում և վարակվելու ավելի մեծ ռիսկեր ունեն: 11.Սխալ: Հակաբիոտիկներն արդյունավետ են նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման և բուժման հարցում: Ոչ, հակաբիոտիկները չեն գործում վիրուսների դեմ: Դրանք արդյունավետ են մանրէային ինֆեկցիաների բուժման հարցում:
Ոչ, հակաբիոտիկները չեն գործում վիրուսների դեմ: Դրանք արդյունավետ են մանրէային ինֆեկցիաների բուժման հարցում: Այդուհանդերձ, կորոնավիրուսով մեկուսացված պացիենտին կարող են նշանակվել հակաբիոտիկներ: 12.Սխալ: Կան դեղամիջոցներ, որոնք կօգնեն կանխարգելել կամ բուժել նոր տեսակի կորոնավիրուսը: Նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման կամ բուժման համար դեռևս որևէ դեղամիջոց չկա: Սակայն ԱՀԿ-ն իր մի շարք գործընկերների հետ աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ:
Դեղամիջոցների առաջարկված տարբերակները պետք է անցնեն կլինիկական փորձարկումներ, որից հետո միայն պարզ կլինի դրանց արդյունավետությունը:
A1 UNLIMITED HOME HEALTH CARE, INC 3200 W Burbank Blvd, Burbank, CA 91505
(323) 331-3088 Առհասարակ համաճարակներն, այս դեպքում՝ կորոնավիրուսը, հասարակության շրջանում լուրջ խուճապ են առաջացնում և հաճախ դրդում ծայրահեղ քայլերի: Խուճապի և դրա կառավարման մեթոդների մասին խոսել ենք հոգեբան Դոնարա Խանոյանի հետ: Ինչպե՞ս կարելի է ազատվել խուճապից հետո մնացած տարատեսակ վախերից. օրինակ, երբ մարդիկ կպչուն վախ են ունենում մանրէներից և այլն: Խուճապը բնութագրվում է որպես ամբոխի վարքագիծ, որոշակի հուզական վիճակ, որը տեղի է ունենում տեղեկատվության պակասի կամ ընդհակառակը՝ տեղեկատվության ավելցուկի արդյունքում: Խուճապի անմիջական պատճառը որոշակի իրավիճակի առաջացումն է, ցնցող ազդակը, որն ընդհատում է վարքի սովորական ձևերը:
Skilled Nursing Care Private Duty Nursing Patient observation and assessment Home Medical Equipment and supplies Infusion therapy Wound care Rehabilitation Respiratory therapy Catheter management Diabetic education Palliative care and pain management Blood draw and laboratory support Ostomy Care Medication monitoring Patient / family health education Physical therapy Occupational therapy Speech therapy Nutritional assessment and support Home Health Aides Medical Social services
Որպեսզի խուճապ առաջանա այս ազդակը կամ խթանը պետք է լինի բավականին ինտենսիվ: Նման խթանի առաջին արձագանքը ցնցումն է և իրավիճակի ընկալումը որպես ճգնաժամ: Այսօրինակ իրավիճակում անհատը կատարում է անհավասարակշիռ և հապճեպ փորձեր՝ իրադարձությունը մեկնաբանելու իր ընկալման շրջանակներում կամ ինչու ոչ՝ նաև ուրիշների փորձով: Արագ որոշումներ կայացնելու անհրաժեշտությունը խանգարում են այդ ճգնաժամային իրավիճակում տրամաբանական ընկալմանը, վախ են առաջացնում: Եթե այդ վախը չի ճնշվում, ապա անհատի արձագանքն ուժեղանում է: Այսպես, բոլորի ուշադրությունը կենտրոնանում է ստեղծված իրավիճակի վրա, և բոլորը սպասում են իրադարձությունների զարգացմանը: Պետք է նշեմ, որ խուճապն առավել վարակիչ է: Այս դեպքում կորոնավիրուսը նոր ու անծանոթ ազդակ էր հասարակությանը, իսկ ցանկացած
նոր, օտար և անծանոթ բան անսովոր ու անգամ վտանգավոր է դիտարկվում, ինչն էլ հանգեցնում է խուճապի: Կարելի է այստեղ հիշատակել այլատյացության՝ քսենոֆոբիայի մասին, որը վախն է օտար, անընկալելի երևույթների նկատմամբ: Որպեսզի վախը հաղթահարվի անհրաժեշտ է տեսնել նրա պատճառները և առանձնացնել այն վախերը, որոնք իռացիոնալ արմատներ ունեն: Անհրաժեշտ է համարձակություն ձեռք բերել վախին նայելու համար: Շատ կարևոր է հետևել մասնագետների՝ համաճարակաբանների, բժիշկների խորհուրդներին,հետևել միայն պաշտոնական լրահոսին և իհարկե իրավասու կազմակերպությունների հորդորներին: Այսօր թերևս շատ բժիշկներ,
որոնք հրաշալի տիրապետում ենտեղեկատվությանը, բավականին հասկանալի բացատրում են հասարակությանը այս վիրուսի և մեզ արդեն քաջ հայտնի վիրուսների նմանությունը, որոնց մենք մեր կյանքի ընթացքում հանդիպում ենք ու հաղթահարում:
Կա՞ արդյոք ազգային առանձնահատկություն, թե ինչպես ենք մենք՝ հայերս վերաբերվում այս տեսակ խուճապ առաջացնող երևույթներին և ըստ Ձեզ ո՞ր մոտեցումներն են սխալ: Եթե դուք հաղորդակցվեք ձեր հինգ տարբեր ընկերների հետ, ապա կլսեք տարատեսակ կարծիքներ՝ որոշները խորհուրդ կտան դիմակ-
ներ հագնել և ձեռքերը հաճախակի լվանալ, մյուսները պարզապես կորոշեն այս տարի Իտալիա չայցելել, իսկ մի մասն էլ անտարբերություն կդրսևորի կորոնավիրուսի մասին խոսելիս: Թերևս այսպիսի պատկեր կհանդիպեք տարբեր ազգերի մեջ, և ամեն տեղ էլ կլինեն իրավիճակին ոչ ադեկվատ գնահատական տվող, քաոսային վարքագծով հասարակության անդամներ, որոնք հակված են չափազանցնելու վտանգը: Անհրաժեշտ է չթուլանալ և ինքներդ ձեզ թույլ տալ ապրել սովորական կյանքով, նոր-
մալ սնվել, նորմալ քնել, լիարժեք հանգստանալ, ապահովել ֆիզիկական ակտիվություն և հետևել միմիայն բժիշկների խորհուրդներին: Եթե հարբուխ ենք ունենում, հաճախ կարող ենք լսել, որ օրգանիզմի դիմադրողականուությունն ընկած է: Ուրեմն այս դեպքում էլ պարտադիր է օրգանիզմը և նրա դիմադրողականությունը պահել անխոցելի, ֆիզիկապես և հոգեպես առույգ: Իսկ դրան միայն կօգնեն ինչպես արդեն նշեցի առողջ սնունդն ու հանգիստը, նաև դրական և կառուցողական մտքերը: