Usa 11

Page 1

Ջեյմս Մեդիսոնի քաղաքական հայեցակարգը

Մեդիսոն Ջեյմս (1751-1836)` "ամերիկյան Սահմանադրության ճարտարապետ"։ 1771 թ. ավարտել է Նյու-Ջերսիի քոլեջը։ Ընտրվել է Վիրջինիայի կոնվենտի պատգամավոր, ակտիվորեն մասնակցել է նահանգի սահմանադրության մշակմանը։ 1787 թ. Մեդիսոնը ընտրվել է Սահմանադրական կոնվենտի անդամ։

"RB IMMIGRATION CONCULTING INC."

1526 1/2 N. Commonwealth Ave. LA, CA 90027 Email:rbparalegalservices@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáÙ³Ý ´áõ¹³ÕÛ³Ý Chief Editor Roman Budaghyan îÝûñ»Ý` ÜáõÝ» ´³¹³ÉÛ³Ý Director Nune Badalyan гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ Ø»ñÇ ¸³íÃÛ³Ý (ºñ¨³Ý) Computer typing and design Meri Davtyan (Yerevan)

ÂÕóÏÇó` ²ñÙ³Ý Øáõñ³¹Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Muradyan(Armenia Yerevan)

Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:

»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2014


¸»Ïï»Ùµ»ñ # 11, 2014Ã.

90-ականների սկզբից նա աստիճանաբար անցել է հանրապետականության դիրքորոշմանը։ Ջեֆերսոնի կառավարությունում զբաղեցրել է պետական քարտուղարի պաշտոնը, իսկ 1808 և 1812 թթ. ընտրվել է ԱՄՆ նախագահ։ Պաշտոնաթողությունից հետո Մեդիսոնը հիմնել է գաղութաբնակեցման Ամերիկյան ընկերակցությունը, մասնակցել երկըրի հարավում ստրկության հիմնահարցի փուլային լուծմանը, իսկ Թոմաս Ջեֆերսոնի մահից հետո՝ դարձել Վիրջինիայի համալսարանի ռեկտոր։ Կյանքի վերջին տարիներին նա նվիրվել է Հարավի ստրկատերերի դեմ պայքարին, ովքեր կոչ էին անում բոյկոտել իրենց համար անընդունելի դաշնային օրենքները։ Մեդիսոնը կարևոր դեր է ունեցել ԱՄՆ Սահմանադրության հայեցակարգային հիմքերի և Սահմանադրության բուն տեքստի մշակման գործում։ Նրան է պատկանում նաև 1791 թ. իրավունքների մասին Բիլլը։ Քաղաքական ուսմունքի գլխավոր գաղափարները նա շարադրել է "Ֆեդերալիստ" հանդեսի հոդվածաշարում։ Մեդիսոնի քաղաքական հայացքները հիմնված են մարդու՝ որպես սոցիալական շփման ունակ, բայց և սեփական շահերով առաջնորդվող էակի մասին պատկերացման վրա։ Ի բնե օժտված լինելով բանականությամբ և անկապտելի իրավունքներով՝ մարդիկ ինքնին կարող են որոշել պետության ձևը։ Նրա, ինչպես նաև ամերիկյան հեղափոխության այլ գործիչների համար, անգլիական և հատկապես շոտլանդական լուսավորիչների գաղափարները քաղաքական աքսիոմներ էին։ Սակայն, նրան հետաքըրքրում էին ոչ այնքան տեսական, որքան պետականության գործնական հիմնահարցերը, մասնավորապես այն, թե ինչպես հաստատել հանրապետություն ամերիկյան իրականության մեջ։ Կառավարման հանրապետական ձևի հայեցակարգում Մեդիսոնը ստեղծագործաբար միավորում է Հարինգտոնի և Դեյվիդ Հյումի գաղափարները։ Նրա նպատակը նահանգների ամուր միության ձևավորումն է, որն ունակ լինի ապահովել և ժողովրդի մեծամասնության կայուն կառավորումը, և փոքրամասնության օրինական իրավունքների ու շահերի պաշտպանությունը։ Քանզի թե մեծամասնությունը, թե փոքրամասնությունը ժողովրդի մասն են կազմում, իսկ արդարությունը պետք է ապահովված լինի ողջ ժողովրդի համար։ Արդարության նվաճման գլխավոր խոչընդոտ նա համարում է մեծամասնության բռնատիրությունը։ Նման հնարավորությունը կանխելու համար անհրաժեշտ է ստեղծել մի շարք արգելքներ։ Առաջին արգելքը պետական կառույցի ձևն է, որը Մեդիսոնն անվանել է խառը. ունիտար պետությունները՝ նահանգները, միավորվել են միության՝ դաշնության մեջ։ Այն թույլ է տալիս ապահովել ողջ երկրի և առանձին նահանգների շահերի ներկայացուցչություն, ինչպես նաև կանխել մեծամասնության բռնատիրության հաս-

2

տատումը շրջաններում։ Երկրորդը ներկայացուցչական ժողովրդավարության ինստիտուտն է։ Երրորդը ներկայացուցչական մարմինների և պաշտոնատար անձանց լիազորությունների սահմանափակումն է որոշակի ժամկետներով։ Սա է հանրապետության և մեծամասնության կառավարման պայմաններում փոքրամասնության իրավունքների ապահովման նրա հայեցակարգի էությունը։ Մեդիսոնը կարևոր ներդրում ունի զըսպումների և հակակշիռների մեխանիզմի մշակման գործում։ Նահանգների սահմանադրությունների մեծ մասում առկա էր իրավունքների մասին Բիլլը, սակայն չկար դրանք կենսագործելու մեխանիզմը։ Դա վերաբերում է նաև իշխանությունների բաժանման սկզբունքին։ Մեդիսոնը բավական վատատեսորեն է վերաբերվում իրավունքների մասին Բիլլի գաղափարին, բայց միաժամանակ հաշվի է առնում այն հանգամանքը, որ ամերիկացիների մեծամասնության համար այդ գաղափարն ազատության խորհըրդանիշ է։ Ուստի, զիջելով հանրապետականներին, նա ինքը կազմեց Բիլլի տեքստը։ Բայց իշխանությունների բաժանման հարցում, ի տարբերություն հանրապետականների, ովքեր իշխանությունների հավասարակշռությունը պահպանելու նպատակով անհրաժեշտ էին համարում կոնվենտի պարբերական գումարումը, Մեդիսոնը առաջադրում է զսպումների և հակակշիռների մեխանիզմի միջոցով ներքին հսկողության գաղափարը։ Մեդիսոնի կարծիքով՝ գործադիր իշխանությունն իր էությամբ պարզ է, և լիազորությունների շրջանակը՝ նեղ։ Առավել քիչ են դատական իշխանության գործառույթները։ Նա տիրապետող է համարում օրենսդիր իշխանությունը, որը ոչ միայն օրենքներ է ընդունում, այլև մուտք ունի գանձարան։ Այդ պատճառով էլ հենց նրանից է բխում գլխավոր սպառնալիքն իշխանության այլ ճյուղերին։ Հետևաբար՝ հանրապետության պայմաններում գլխավոր խնդիրը օրենսդիր իշխանությունից բխող սպառնալիքի վերացումն է։ Հիմնահարցի լուծումը Մեդիսոնը համարում է բիկամերալիզմը` երկպալատ համակարգը, այսինքն` օրենսդիր մարմինը 2 պալատի բաժանելը։ Հիմնականը նա համարում է ստորին պալատը՝ որպես ամերիկյան ողջ ժողովըրդին ներկայացնող մարմին։ Ներկայացուցչական պալատի անդամները պետք է ընտրվեն հավասար և ուղ-

ղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ ձայների գաղտնի քվեարկությամբ։ Վերին պալատը՝ Սենատը, կոչված է հակակշռի դեր խաղալու ստորինի նկատմամբ։ Նրա կարծիքով, Սենատը իշխանության ամենաուժեղ մարմնից ժողովըրդին պաշտպանելու միջոց է, այսինքն՝ ժողովրդի պաշտպանությունն իր իսկ սխալներից։ Սակայն, իր կյանքի վերջին, Մեդիսոնը հանգեց այն մտքին, որ սենատորները ևս պետք է ընտրվեն այն նույն կանոններով, ինչ Ներկայացուցիչների պալատի անդամները։ Սահմանադրական կոնվենտում ընդունվեց այլ տեսակետ. սենատորներն ընտրվում են նահանգների օրենսդրական ասամբլեաներում, որը գործեց ընդհուպ Սահմանդրության 17-րդ փոփոխության ընդունումը 1913թ.։ Այնուամենայնիվ, Մեդիսոնի կարծիքով, երկպալատ օրենսդիր մարմինը շատ ուժեղ էր։ Ուստի կոնվենտում նա առաջարկեց "վերահսկիչ խորհրդի"` իշխանության գործադիր ու դատական ճյուղերի միացյալ մարմնի գաղափարը` օժտված դեռևս օրինագծի քննարկման փուլում Կոնգրեսին հակազդելու իրավունքով։

Սակայն կոնվենտում ընդունվեց դատական սահմանադրական հսկողության մասին Համիլտոնի գաղափարը։ Զսպումների ու հակակշիռների երրորդ միջոցը, ըստ Մեդիսոնի, դատական համակարգի բարձրագույն մարմնի հատուկ դերն է։ Այս գաղափարը խիստ քննադատեցին հանրապետականները՝ որպես ժողովրդավարությանն առավել սպառնացող վտանգավոր իշխանության ինստիտուտ։ Իսկ Մեդիսոնը կարծում էր, որ պատշաճ կազմ հավաքելու դեպքում Գերագույն Դատարանը կարող է դառնալ Սահմանադրության հուսալի երաշխավոր։ Մեդիսոնի գաղափարը, որ պաշտպանեց նաև Համիլտոնը, դարձավ դատական սահմանադրական վերահսկողության հիմքը ԱՄՆում։


¸»Ïï»Ùµ»ñ # 11, 2014Ã.

Կրակոցներ՝ Նյու Յորքում. սպանվել է 2 և վիրավորվել 1 երեխա ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում գնդակահարել են 2 երեխայի, ինչպես նաև վիրավորել են ևս մեկ երեխայի և կնոջ: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով նահանգի ոստիկանությանը: Փոխանցվում է, որ ոստիկանությունից հայտնել են, որ ահազանգ են ստացել, որ Թաբերնաքլ քաղաքի բնակելի տներից մեկում հնչում են կրակոցի ձայներ: Տեղ ժամանած ոստիկանները հայտնաբերել էին տղայի և աղջնակի դի: Նշվում է, որ այժմ աշխատանքներ են տարվում մարդասպանին հայտնաբերելու ուղղությամբ:

ԱՄՆ-ում գրեթե 5 միլիոն անօրինական ներգաղթյալների գնտվելը կօրինականացվի Բարաք Օբամայի կողմից

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կօրինականացնի երկրի տարածքում գըտնվող գրեթե 5 միլիոն անօրինական ներգաղթյալների գտնվելը՝ չնայած հանրապետականների կողմից նման նախաձեռնության դեմ արտահայտվելը: Գրում է Russian.rt.com-ը: РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սպիտակ տան կողմից արված հայտարարության մեջ նշվել է, որ արտաքսումից կխուսափի գրեթե 5 միլիոն անօրինական ներգաղթյալ: Կարգադրությունը վերաբերում է այն ներգաղթյալներին, որոնք ապրում են ԱՄՆ-ի տարածքում ավելի քան հինգ տարի, ովքեր ԱՄՆ-ի քաղաքացիների ծնողներ են հանդիսանում, երկրում մըշտապես բնակվելու թույլտվություն ունեն, չեն կասկածվում հանցագործություն կամ ահաբեկչություն իրականացնելու մեջ:

Կոնգրեսականները դատական հայց կներկայացնեն Օբամայի դեմ Մի շարք կոնգրեսականներ մտադիր են դատական հայց ներկայացնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դեմ՝ ներգաղթային բարեփոխումների հարցում վերջինիս գործողությունների հետ կապված: Այս մասին գրում է РИА Новости-ն: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի նախկին ներկայացուցիչ, Heritage

3

Foundation-ի փորձագետ Ջոն Մալկոլմը: «Ես գիտեմ մի քանի կոնգրեսականներ, ովքեր կարող են ներկայացնել բանաձևը, որը թույլ կտա ներկայացուցիչների պալատին նախաձեռնել դատական հայցը»,հայտարարել է նա: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից ներկայացված հրամանագրի համաձայն՝ դեպորտացումը պետք է չեղյալ համարվի ԱՄՆ քաղաքացիների ծնողների և նրանց համար, ովքեր հայտնվել են երկրում անօրինական ճանապարհով անչափահաս տարիքում մինչև 2010թ.-ը:

Մեծ սկանդալ ԱՄՆ-ի մեդիադաշտում. հեղինակավոր հեռուստաալիքները չեն ցուցադրել Օբամայի ելույթը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթի ժամանակ որոշ հեռուստալիքներ չեն ցուցադրել նրա ելույթը: Օրինակ՝ CBS-ն այդ ժամանակ ցուցադրել է հայտնի հաղորդումներից մեկը՝ «Մեծ պայթյունը թեզը», իսկ ABC հեռուստաալիքը՝ «Կրքի անատոմիա»-ն: Չնայած այդ հանգամանքին՝ որոշ ալիքներ՝ CNN, Fox News, PBC-ը, ինչպես նաև Univision և Telemundo հեռուստաալիքները, որոնք իսպանալեզու են, ցուցադրել են Օբամայի ելույթը: Այս մասին հայտնում է Lifnews.ru-ն: Համաձայն ԱՄՆ-ում ձևավորված ավանդույթի՝ սովորաբար ԱՄՆ նախագահի ելույթը ցուցադրում են բոլոր ալիքները, հատկապես, երբ այն ուղիղ եթեր է: Սակայն, երբեմն քաղաքական դրդապատճառներից ելնելով, հեռուստաընկերության ղեկավարությունը կարող է չհեռարձակել քաղաքական գործչի ելույթը, այդ թվում նաև երկրի նախագահինը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթը չցուցադրելն արդեն մեծ սկանդալ է բարձրացրել ԱՄՆ-ի մեդիադաշտում: Ըստ մասնագետների՝ այն ինչ կատարվեց, մտածելու, ինչպես նաև անհանգստանալու տեղիք է տալիս:

Օբաման հանուն հեռախոսի դուրս է ցատկել ուղղաթիռից

Մինչ ուղղաթիռով մեկնելն Օբաման հիշել է, որ հեռախոսը թողել է գրասենյակում: Վերջինս հետաձգել թռիչքը և դուրս է ցատկել ուղղաթիռից, վերցրել բջջայինը և վերադարձել: Օբաման լրագրողներին ցույց է տվել իր նոր բջջայինը և երկրորդ փորձով բարեհաջող թռիչ կատարել դեպի Լաս-Վեգաս, որտեղ պետք պաշտպաներ ներգաղթյալերի մասին օրենքը: Այս մասին գրում է Oxu.az-ը:

ԱՄՆ-ում ոստիկանի արձակած փամփուշտի պատճառով դեռահաս է զոհվել

Ամերիկայի Օհայո նահանգում 12-ամյա դեռահասը, ով վիրավորվել էր ոստիկանի արձակած փամփուշտից, մահացել է: Մինչև միջադեպը 911 ծառայությունը զանգ էր ստացել այն մասին, որ դեռահասները Կադդել այգում պտտվում են հրացաններով ՝ դրանք ուղղելով անցորդների վրա: Այս մասին հայտնում է Euronews.com-ը: Դեպքը տեղի է ունեցել, երբ ոստիկանները պահանջել են տղաներին վեր պահել ձեռքերը, մինչդեռ 12-ամյա դեռահասը պարզել է հրացանը, որը տեսնելով, ոստիկանը կրակել է վերջինիս վրա: Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ ոստիկանի նման պահվածքն ամբողջությամբ մտնում էր վերջինիս իրավասությունների մեջ:


¸»Ïï»Ùµ»ñ # 11, 2014Ã.

Ինչպե՞ս Volkswagen Beetle-ը գրավեց ԱՄՆ-ի անհնարին թվացող շուկան

VW Beetle-ն ԱՄՆ ներկրված առաջին մեքենան էր, որը դեմ էր ամերիկացիների մշակույթին՝ մեծ մեքենաներ վարելուն: Beetle-ը նախագծվել էր Ֆերդինանդ Պորշեի կողմից: Ֆերդինանդ Պորշեն մի ընկերությունից մյուսն էր տեղափոխվում, ստեղծում մեքենաներ, չէր հաշտվում ղեկավարության հետ ու հեռանում էր: Այնքան էր այդպես տեղափոխվել, որ վերջապես որոշում է հիմնել իր ընկերությունը: Սակայն մինչ այդ նշեմ՝ Պորշեն Հենրի Ֆորդի մեծ երկրպագուն էր և երազում էր ստեղծել ոչ թանկ, բայց ռացիոնալ մեքենա, որը կնմանվեր Ford T -ին: 1930 թվականին Պորշեն մեկնում է ԱՄՆ, որպեսզի անձամբ ծանոթանա Ֆորդի հետ: Նա Ֆորդին պատմում է իր պլանների մասին և առաջարկում է մրցակցել: _Եթե կա ինչ-որ մեկը, որ կարող է իմ մեքենայից ավելի լավն ու էժանը պատրաստել, ապա հենց նրան էլ փնտրում եմ,_ պատասխանում է Ֆորդը: Պորշեն մտադրվում է հաղթել իր նետած մարտահրավերն ու անցնում է գործի: Նրա մտածած մեքենան պետք է տարբերվեր մինչ այդ գոյություն ունեցող բոլոր մեքենաներից: ԱՄՆ-ից իր հետ Գերմանիա է բերում գերմանացի ինժեներ էմիգրանտներին ու սկսվում է երկար աշխատանքը: Պորշեին սկզբնական շրջանում ֆինանսավորում էր Zundapp-ը, սակայն որոշ ժամանակ անց հրաժարվում է ֆինանսական միջոցներ տրամադրել: Շուտով Գերմանիայում իշխանության է գալիս Ադոլֆ Հիտլերը և խրախուսում, որ բոլոր մեքենա արտադրողները կենտրոնանան էժան, բայց հարմարավետ մեքենաների արտադրության վրա: Հիտլերը Պորշեին հրավիրում է ռեստորան քըննարկելու մեքենայի հարցը: Պորշեն անձեռոցիկի վրա նկարում է մեքենայի մոդելը, իսկ Հիտլերը նկարի տակ էլ ստորագրում է և հաստատում: Ի դեպ այդ անձեռոցիկը մինչև հիմա պահվում է Volkswagen թանգարանում: Հենց Հիտլերն էլ դարձավ Պորշեի հովանավորը, ով որոշեց ստեղծել այնպիսի մեքենա, որը կարժենար ընդամենը 360 դոլար: Ֆինանսավորումից հետո Պորշեն

4

հավաքում է 33 մեքենա, որոնք անցնում են 1.8 մլն միլ առանց խնդիրների: Այդ մեքենան հետագայում կոչվեց Beetle: 1938 թվականի մայիսի 26-ին Հիտլերի անմիջական հրամանով սկսվում է Volkswagenwerk-ի կառուցումը: Սակայն մի քանի տարի չանցած՝ փոխանակ մեքենա արտադրելուն, գործարանն անցնում է ռազմական տեխնիկայի արտադրության: Երբ 1945 թվականին ամերիկացիները մտնում են գործարան, տեսնում են, որ ամեն ինչ ավերված է: Միևնույն ժամանակ նրանք նկատում են, որ մի քանի քաղցած մասնագետներ գործարանում մնացորդներն են փնտրում, որպեսզի մեքենա հավաքեն: Հավաքած մեքենաներն էլ վաճառում էին բրիտանացի զինվորներին, որպեսզի սննդի համար գումար ունենան: Գետնին թափված, կամ գործարանի մոտերքում հայտնաբերված պահեստամասերով, աշխատակիցները կարողանում են մի քանի տասնյակ մեքենա հավաքել ու վաճառել: Մեկ տարում արդեն կիսաքանդ գործարանում, առանց մենեջմենթի ու լուրջ ղեկավարի աշխատում էր ավելի քան 6.000 մարդ, ովքեր տարեկան արտադրում էին 1785 մեքենա: Գործարանը փրկելու համար այն առաջարկում են Հենրի Ֆորդ II-ին, այն էլ անվճար, սակայն վերջինս լսում է իր գործընկերոջ՝ Էռնեստ Բռիչի խոսքերին. _Պարոն Ֆորդ, իմ կարծիքով այն ինչ մեզ առաջարկում են, գրոշ էլ չարժե: Հենրի Ֆորդ II-ը հրաժարվում է անվճար վերցնել Volkswagen գործարանը՝ ասելով, որ այդ խաղալիքներ արտադրող գործարանի համար մեկ դոլար անգամ չի վճարի և իզուր: Բրիտանացիները տեսնում են, որ ավտոմեքենայի մասնագետները կանոնավոր կերպով աշխատում են, որոշում են գործարանի տնօրեն նշանակել Opel-ի նախկին տնօրեն Հենրիխ Նորդհոֆֆին: Նորդհոֆֆին ոչ ոք չէր վերահըսկում, ոչ մի բանկային պարտավորություն չկար, քանի որ ֆինանսավորվում էր բրիտանացիների կողմից, ոչ մի բաժնետեր չկար և բոլոր որոշումները նա էր ինքնուրույն կայացնում: Նորդհոֆֆն օրերով գործարանում էր քնում, անընդհատ հանդիպում էր աշխատակիցների հետ, որոշում էին, թե ինչպես կարելի է բարձրացնել արտադրողականությունը: Սկզբնական շրջանում մեկ մեքենայի վրա աշխատում էր շուրջ 400 մարդ, իսկ Նորդհոֆֆն այն հասցրեց 100-ի: Քանի որ ամբողջ Եվրոպան ավերակների էր վերածվել, Նորդհոֆֆը որոշում է վաճառքի կուրսն ուղղել դեպի ԱՄՆ և

վաճառքները վստահել իր միակ դիստրիբյուտորին՝ Բեն Պոլին: Բեն Պոլը վաճառքի հիանալի մասնագետ էր և որոշում է մեկ հատ Beetle տեղափոխել ԱՄՆ: Ավտոմոբիլային դիլերներն ուղղակի լուրջ չեն ընդունում այս մեքենային և երբեմն ներկայացուցիչները ծիծաղում էին Բենի վրա: Վերջիվերջո Բենը որոշում է 800 դոլարով մի կերպ վաճառել մեքենան, որպեսզի կարողանա ինքնաթիռի տոմսի գումարն ու ծախսերը հանել: Վաճառքներն ավելացնելու համար Նորդհոֆֆը դիմում է ամերիկացի հայտնի գովազդի մասնագետ Բիլլ Բերնբախին, ով էլ հետագայում դառնում է Beetle-ի հաջողության հիմքը: Մինչ DDB գովազդային ընկերության հետ համագործակցելը, ամերիկացիները Beetle-ն ընկալում էին որպես անճաշակ, տգեղ, անիմաստ մեքենա: Ստանալով պատվերը՝ գովազդային գուրու Բիլլ Բերնբախն ու իր թիմն այցելում են Վոլֆսբուրգ, Գերմանիա: Նրա թիմն օրերով զրուցում էր ինժեներների, արտադրողների, ղեկավարների, աշխատակիցների հետ: Նրանք աշխատակիցների հետ մետաղ էին հալում, պատրաստում, տեղադրում, աշխատում բոլորի հետ հավասար: Նրանք ուշադիր հետևում էին, թե ինչպես է ղեկը դրվում, ինչպես են նստարանները տեղադրվում, մի խոսքով, թե ինչպես է հավաքվում մեքենան: Նպատակն այն էր, որ հստակ պատկերացում կազմեն, թե ինչ ապրանք են գովազդելու: Աշխատանքի վերջում Բիլլ Բերնբախն ընկերության ղեկավարությանն ասում է. _Մենք գիտենք, թե ինչ ենք ներկայացնելու ամերիկացիներին: Բոլորի հետ մենք անկեղծ կլինենք: Մինչև հիմա շատերը զարմանում են, թե ինչպես կարողացավ Բիլլ Բերնբախն այս տգեղ, ոչնչով աչքի չընկնող մեքենան դարձնել ամերիկացիների սիրելին: Գրեթե բոլոր ամսագրերում ու փոսթերներում հայտնված “Think Small”-ը ճանաչվել է անցած դարի լավագույն գովազդը: Ահա այդ տեքստը՝ «Մեր փոքրիկ մեքենան էլ նոր չէ: Քոլեջում սովորող երեխաներն էլ չեն խցկվում, բենզալցակայանում աշխատող տղան էլ չի հարցնում, թե որտեղ պետք է լիցքավորի: Մեքենայի տեսքն այդքան էլ աչքի չի ընկնում, բայց իրականում այն 32 մղոն անցնում է մեկ գալոնով:

¸²ðÒÆð ²ØÜ ø²Ô²ø²òÆ Ø»Ýù Ïû·Ý»Ýù Ò»½ 818.433-2461


¸»Ïï»Ùµ»ñ # 11, 2014Ã.

5

«Անտիֆրիզ» ընդհանրապես անհրաժեշտ չէ, իսկ անիվներն անվնաս են

վաճառվում: Բայց Volkswagen-ը գտավ, թե ինչպես կարելի է դուրս գալ այս մնում 40.000 մղոն անցնելու պարագա- իրավիճակից: Նա սկսեց Beetle-ներն ԱՄՆ-ում չվաճառել և վաճառել միայն նոր յում: Ահա թե ինչու, մեկ անգամ նման տըն- սերնդի, մեծ, արագ, թանկ մեքենաներ: տեսելուց հետո, էլ տնտեսման մասին Volkswagen-ը գործարան կառուցեց Փենսիլվանիայում և արդեն ԱՄՆ-ում էր թոընդհանրապես չեք մտածի: Բացառություն է միայն մեքենայի կայանման, ապահովագրության ու վերանորոգման փոքրիկ վճարները: Կարող եք նաև հին Beetle-ը փոխարինել նորով, մտածեք այդ մասին»: Ի դեպ, ինչ գովազդում շեշտվել էր, լրիվ

ղարկում Vanagon, Sirocco, Jetta, Golf GL և Cabriolet մոդելի մեքենաները: Սակայն փոքր մեքենաների շուկան ԱՄՆ-ում մեծ աճ է գրանցում, և քանի որ սպառողները հնարավորություն չունեին գնելու Beetle, սկսեցին գնել Toyota, Honda և Nissan-ի

Մարդկանց ընկալման դեմ ոչինչ չենք կարող անել, եթե նրանք Ձեր բրենդն ընկալում են որպես փոքր, բայց հարմարավետ, մի փորձեք դարձնել այն շքեղ ու մեծ: Չի լինի, ինչպես Volkswagen-ի պարագայում: Այո, նրանք կարողացան 10 տարում ստեղծել հիանալի շուկա, բայց հետագա ռազմավարությունը ամեն ինչ փոխեց: Կարծում եմ օրինակը շատ ուսուցանող էր, որ եթե ցանկանում եք փոխել, մի քանդեք հինը:

²ØºðÆÎÚ²Ü ºð²¼ Instagram. ամեն ինչ սկսվեց Ցուկերբերգի մի խոսքից

անկեղծ էր ու իրական: 1960 թվականին ստեղծված այս գովազդն ամբողջությամբ փոխում է ամերիկացիների մտածելակերպը: Այդ տարիներին ամերիկացիներն իսկապես մեծ մեքենաներից էին օգտվում և այդ փոքրիկ, տգեղ մեքենային ոչ ոք չէր

փոքր մեքենաները: Արդյունքում Volkswagen-ի շուկայի մասը 67%-ից նվազեց մինչև 4%: Volkswagen-ը երկրորդական եվրոպական մեքենա չէ ինչպես Saab-ը կամ Alfa Romeoն, այն ամենավաճառվող բրենդն է Եվրոպայում, ինչպես նաև ԱՄՆ-ում: Սակայն բնակչության գիտակցությունը տարբեր է, մասնավորապես Volkswagenը ԱՄՆ-ում նշանակում էր փոքր, տգեղ, բայց էկոնոմ ու հարմարավետ մեքենա և բնական է, որ շատերն ուղղակի չէին պատկերացնում, որ տգեղը կարող էր լինել նաև գեղեցիկ և թանկ մեքենա: Օրինակ՝ պատկերացրեք ԵՐԱԶ գործա-

էլ ցանկանում մոտենալ: Գլխավոր հերոսը՝ գերմանական մեքենան, ուղիղ իմաստով մարդկանց հետ խոսում էր՝ «Դուք մտածում եք փոքրի՞կ եմ, այո Դուք ճիշտ եք, բայց փոքր լինելն էլ է լավ»: Ահա այսպիսի վերնագրով ամսագրերի բազմաթիվ համարներ էին դուրս գալիս, որոնք էլ գրավում էին մարդկանց: Այսպիսով Volkswagen-ը ողջ ԱՄՆ-ը ողողեց իր Beetle-ով և գրավեց րանն արտադրի “Երազ” անունով նոր ափոքրիկ մեքենաների 67 %-ը: Volkswagen- մենագնաց, ընկալման խնդիր կունեի հաջողությունն այնպիսին էր, որ նրա նանք: Իսկ Volkswagen-ի մրցակիցներից մեկը Honda-ն որոշեց շուկա դուրս գալ ղեկավարությունը որոշեց. _Մենք էլ կարող ենք General Motors-ի ավելի թանկ մեքենաներով, բայց… պես վաճառել մեծ, արագ սպորտային Փոխանակ Honda անունով շուկա մտնեմեքենաներ: Որոշումը կայացված էր, եթե լուն, նա մտավ Acura անունով, և Acura-ի մի մեքենան հաջողություն ունի, ինչու՞ համար ստեղծեց հատուկ դիլերային չփորձել նաև մյուսները: Յուրաքանչյուր ցանց, որը Honda-ից անկախ էր: Պատխելամիտ գործարար այսպես կմտածեր, ճառն այն էր, որ մարդիկ Honda բրենդն բայց նաև կլսեր խելամիտ մարքեթոլոգին: ընկալում էին որպես էկոնոմ ու էժան Volkswagen-ն իր մեքենաները Գերմա- մեքենաներ, իսկ Acura-ն թանկ էր: Acuraնիայից ներկրում է ԱՄՆ, սակայն ի տար- ի դիլերներին Honda-ից առանձնացբերություն General Motors-ի, որը տար- նելով՝ ընկերությունը սկսեց վաճառել իր բեր անուններով է վաճառում՝ Buick, մեքենաները երկոր տարբեր բրենդների GMC, Chevrolet և այլն, նա բոլոր մե- ներքո: Ուշադրություն դարձրեք մարդքենաների համար օգտագործում է Volks- կանց ընկալմանը: Այսպիսով ԱՄՆ-ում wagen անվանումը: “Տարբեր Ֆոլկեր, Honda-ն ավելի շատ վաճառք ունեցավ տարբեր մարդկանց համար” կարգախո- քան Volkswagen-ը և դարձավ ճապոնասով սկսեցին վաճառվել հինգ տարբեր կան առաջին ներկայացուցչական դասը մոդելներ, սակայն միայն Beetle-ն էր լավ իր երկու բրենդներով:

Մինչ գրառումը ներկայացնելը, նշեմ, որ Instagram-ում աշխատում է ընդամենը 14 մարդ: Տպավորե՞ց: Իսկ հիմա ստեղծման պատմությունը: 2006 թվականի աշնանային մի օր, Ցուկերբերգն այցելում է Դել Տոգե սրճարան, որտեղ տեսնում է իր ծանոթներից մեկին՝ Կևին Սիստրոմին, ով սուրճ էր պատրաստում: Ցուկերբերգը մոտենում է Կևինին, սուրճ է պատվիրում ու ասում. _Էհ Կևին, դու այդպես էլ անհաջողակ մնացիր: Քանի անգամ քեզ փորձեցի հրավիրել, որ միասին Ֆեյսբուքը զարգացնենք: Հիմա կունենայիր մոտավորապես 40 մլն. դոլար: (Ի դեպ, Ցուկերբերգը Սիստրոմին հրավիրել էր Ֆեյսբուքի թիմ, սակայն վերջինս հրաժարվել էր, քանի որ ցանկանում էր սովորել Սթենֆորդում, այլ ոչ թե ուսումը կիսատ թողնել): Կևինը սեղմում է ատամներն ու պատասխանում. _Էյ Մարկ, ինձ ընդհանրապես հետաքրքիր չէր, ես ուղղակի ցանկանում էի դառնալ ծրագրավորող և ուզում էի ուսումս վերջացնել: Կևինն իրականում այդքան էլ լավ սովորողներից չէր, ում մերժումն էլ զարմացնում է Մարկին և վերջինս հրաժարվում է Կևինին թիմում ներգրավելու մտքից: Կևինը դեռ երկար էր հիշում այդ օրը, երբ որոշում է մեկնել Ֆլորենցիա, որպեսզի սովորի պրոֆեսիոնալ լուսանկարչություն: Կևինը թանկարժեք ֆոտոապարատով այցելում է մասնագետի մոտ, սակայն վերջինս տեսնելով այդ ապարատը՝ զայրանում է և կոպիտ տոնով հանդիմանում. _Նման ֆոտոապարատով դու նկարել չես


¸»Ïï»Ùµ»ñ # 11, 2014Ã.

սովորի, տուր ինձ ես քեզ կտամ ամենահարմար ապարատը, որպեսզի կարողանաս լավ նկարել: Եվ մասնագետը Կևինին է տալիս չինական մի ցածրորակ Holga ֆոտոապարատ, որի գինն ընդամենը 28 դոլար էր: Կևինն էլ այդ ֆոտոապարատով սկսում է նկարել և սովորել այդ ոլորտի նրբությունները: Սովորելուց հետո վերադառնում է ԱՄՆ և անընդհատ մտածում նոր նախագըծի մասին: Միավորվելով իր ընկեր Մայքլ Կրիգերի հետ՝ որոշում են ստեղծել burbn հավելվածը, որը մարդկանց գրանցելու էր ըստ իրենց աշխարհագրական դիրքում գտնվելու վայրի: Մայքլ Կրիգերը թողնում է իր բոլոր գործերը Բրազիլիայում, մեկնում է ԱՄՆ և միանում Սիստրոմին: Առաջին իսկ աշխատանքային օրվանից հետո Սիստրոմն ասում է. _Ոչ Մայք, մեզ մոտ ոչինչ չի ստացվի, շատ բարդ է: Foursquare-ն արդեն դուրս է եկել շուկա և մեծ տարածում է գտնում: Ընկերները հուսահատվում են և դադարեցնում են աշխատանքը: 2010 թվականին արդեն այֆոնամանիան սկսվել էր, և գրեթե բոլոր ընկերությունները ցանկանում էին մուտք ունենալ բջջային հավելվածներ: Իսկ Սիստրոմը մտածեց, որ իրենց նոր ծրագիրը կարող է միանգամից բջջային հավելված լինել: Ընկերները որոշում են ստեղծել հավելված, որտեղ մարդիկ կնկարվեին ու կներբեռնեին իրենց նկարն այդտեղ: Հավելվածը կոչվում էր Codename: Երբ հավելվածը վերջացնում են, արդյունքը դուր չի գալիս երիտասարդներին և նրանք ուղղակի հուսահատ դադարեցնում են իրենց երկրորդ ծրագրի զարգացումը: Ու այդ ծանր օրերին մի դեպք ամբողջությամբ փոխում է ընկերների կյանքը: Կևինի ընկերուհին՝ Նիկոլ Շուետցը, մի անգամ հարցնում է, թե ինչպես է կարողանում իր ընկերներից մեկը հիանալի նկարներ ներբեռնել: Այդ պահին Կևինը հիշում է իր էժան ֆոտոապարատով կատարված նկարները և պատասխանում. _Ֆիլտրերը: Այդ օրն ամբողջ գիշեր Կևինը ֆիլտրերն է մշակում և ստանում է Instagram-ի առաջին X-Pro II ֆիլտրը: Այնուհետև ծնվում են մյուս ֆիլտրները՝ Hefe (Սիստրոմի սիրած գարեջրի անունով՝ Hefeweizen), Toaster ՝ շան անու-

6

նով և այլն: Ընկերները նոր հավելվածն անվանում են Instagram, որը բացվում է որպես instant camera և telegram: Ունենալով հետաքրքիր հավելված՝ նրանք Instagram-ը տեղադրում են App Store-ում, որից հետո սերվերի հետ լուրջ խնդիրներ են լինում, քանի որ այն կախում է՝ 25 000 օգտատերերի բեռնման պատճառով: Սիստրոմն ու Կրիգերը 24 ժամ անընդմեջ աշխատում էին, որպեսզի իրենց հավելվածը խնդիրներ չունենար: Մեկ ամիս հետ արդեն Instagram-ն ուներ 1 մլն օգտատեր: Այդ ժամանակ էր, երբ Apple-ի պրեզենտացիաներից մեկի ժամանակ Սթիվ Ջոբսը ներկայացնում է նոր հավելվածը՝ Instagram-ը: PR-ն ապահովված էր: Սա մեր երեխան էր, որը մեզ չէր թողնում գիշերները քնել և որի պատճառով մենք արթնանում էինք առավոտ կանուխ հիշում է Սիստրոմը: Երբ Instagram-ը հայտնի էր դարձել, Ցուկերբերգն արդեն վերջնական առաջարկ է ներկայացնում Սիստրոմին, քանի որ մինչ այդ մի քանի անգամ փորձել էր գնել Instagram -ը: Առաջարկն էր 1 մլրդ դոլար: Վաճառքի արդյունքում Կևինը ստանում է շուրջ 400 մլն. դոլար: Երբ Մարկը Կևինին հրավիրում է իր տուն, ճաշելու ժամանակ վերջինս ասում է. _Մարկ, հիշու՞մ ես, որ ինձ ասում էիր, թե ինչու եմ հրաժարվել Ֆեյսբուքում աշխատելուց, քանի որ կունենայի 40 մլն. դոլար: Փաստորեն ես ճիշտ էի, փոխարենը հիմա ունեմ 400 մլն. դոլար: Instagram-ում գոյություն ունի մի կանոն, բոլոր աշխատակիցներն անընդհատ պետք է նոթբուք կրեն, թե ծննդյան օրը, թե տոներին, թե

անգամ հարսանիքին: Ընկերները հիմնականում աշխատում են բարերում և ըմպում բուրբոն: Սակայն երկար ժամանակ Instagram-ը գումար չէր բերում և Կևինը պարտավորվել է Ցուկերբերգին ներկայացնել ծրագիր, որով այս սոցիալական ցանցը կլինի եկամտաբեր: Ֆեյսբուքի համար այդ գործարքն այդքան էլ օգտակար չէր, սակայն նրանք այն ձեռք էին բերել, որ մյուսները չգնեն և չդարձնեն հզոր սոցիալական ցանց: Հիանալի քայլ Ցուկերբերգի կողմից:

ìºðÈàôÌ²Î²Ü ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԳՈՅՈՒԹՅԱՆԸ. ՋՈՐՋ ՍՈՐՈՍ

Ամերիկացի ֆինանսիստ միլիարդատեր Ջորջ Սորոսը հայտարարել է, որ Ռուսաստանը վտանգ է ներկայացնում Եվոպայի


¸»Ïï»Ùµ»ñ # 11, 2014Ã.

գոյությանը և նախազգուշացնում է Արևմուտքին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կուլիսների հետևում համաձայնագրեր չկնքել, որոնք նրան ազատություն կտան գործելու Ուկրաինայում կամ նախկին Խորհրդային Միության այլ շրջաններում: «Ռուսաստանը Եվրոպային մարտահրավեր է նետել, որը սպառնում է վերջինիս գոյությանը,- գրում է Սորոսը New York Review of Books-ում հրապարակված հոդվածում:- Ոչ եվրոպացի առաջնորդները, ոչ այդ երկրների քաղաքացիներն ամբողջությամբ չեն գիտակցում այս խնդիրն ու չգիտեն՝ ինչպես այն հաղթահարել»: Սորոսը կարծում է, որ Պուտինը կսպասի Գերագույն ռադայի ընտրությունների ավարտին, ինչից հետո Ուկրաինայի նախագահին կառաջարկի գազային պայմանագիր ու այլ գրավիչ առավելություններ, սակայն պայմանով, որ Պորոշենկոն վարչապետ նշանակի Պուտինի համար ընդունելի մեկին: Համաձայն հեղինակի` սա բացառում է վարչապետի պաշտոնին ցանկացած մեկի նշանակումը, ում անունն ասոցացվում է Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկությանը հասած ուժերի հաղթա-

7

նակի հետ: «Ըստ իս` քիչ հավանական է, որ Պորոշենկոն նման առաջարկ ընդունի,- շարունակում է Սորոսը: – Սակայն դրանից հետո Պուտինը կկարողանա կրկին վերադառնալ ավելի փոքր չափերի հաղթանակի մտքին, որին նա դեռևս կարող է հասնել. դա մինչ ձմեռ ուժի միջոցով Ռուսաստանը Ղրիմին ու Մերձդնեստրին միացնող ցամաքային ճանապարհի ստեղծումն է: Կամ էլ նա կարող է նստել բազմոցին ու սպասել Ուկրաինայի ֆինանսատնտեսական աղետին»: Սորոսը կասկածում է, որ Պուտինը դիտարկում է նաև մեծ գործարքի կնքման հնարավորությունը, որի շրջանակում ՌԴ-ն կօգնի ԱՄՆ-ին «Իսլամական պետության» դեմ պայքարում, օրինակ` հրաժարվելով Սիրիային խոստացված С-300 հրթիռների մատակարարումից: Այդ դեպքում ԱՄՆ-ն կպահպանի օդում իր գերիշխանությունը, իսկ Ռուսաստանին կթույլատրվի հարեվան երկրներում իր հայեցողությամբ գործել: «Սակայն ինչն էլ ավելի վատ է, այն է, որ նախագահ Օբաման կարող է նման որոշում ընդունել,- նշում է Սորոսը: -Սա ողբերգական սխալ կլինի` հեռուն գնացող

ԱՄՆ-ում կալանավորից 4 պահակ է հղիացել Բալտիմորի բանտում չորս պահակ հղիացել է կալանավորներից մեկից, ով քրեական հանցախմբի ղեկավար է և ուժեղ ազդեցություն ունի բանտում, գրում է korrespondent.net-ը: Կալանավոր Տավոն Վայթը գրավել է պահակներին՝ նրանց թանկարժեք նվերներ, այդ թվում՝ մեքենաներ և ադամանդե մատանիներ նվիրելու խոստումներով: Հաղորդում են, որ Վայթը կարգավորել է կալանավորներին թմրամիջոցների և բջջային հեռախոսի մատակարարումները: Նրա «եկամուտն» ամսական հասել է 16 հազար դոլարի: Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալներից մեկը պատմել է, որ բանտն ամբողջությամբ վերահսկվել է Տավոն Վայթի կողմից: Հանցագործն այն անվանում էր «իր բանտը»:

Հետաքրքիր է, որ երկու պահակների մարմնի վրա կան «Տավոն» անունով դաջվածքներ: Մեկի մոտ՝ վզին, մյուսի մոտ՝ դաստակին: Այժմ ոստիկանությունը կալանավայրում հետաքննություն է անցկացնում: Բոլոր պահակները և հանցակիցները հեռացվել են պատժիչ հաստատությունից:

աշխարհաքաղաքական հետևանքներով»: Սորոսը նշում է, որ Ուկրաինայի կորուստը ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի համար «հսկայական» կլինի:

«Հաղթանակած Ռուսաստանը շատ ավելի ազդեցիկ կլինի ԵՄ շրջանակներում ու պոտենցիալ սպառնալիք կդառնա մեծաքանակ ռուսալեզու բնակչությամբ Բալթյան երկրների համար,- զգուշացնում է Սորոսը:- Ուկրաինային աջակցելու փոխարեն ՆԱՏՕ-ն ստիպված կլինի պաշտպանել ինքն իրեն իր սեփական տարածքում: Սա ՌԴ հետ անմիջական ռազմական հակամարտության մեջ մտնելու վըտանգ է ինչպես ԵՄ-ի, այնպես էլ ԱՄՆ-ի համար, ինչից այդ երկրներն այդքան ուզում են խուսափել: Եվրամիությունը կդառնա էլ ավելի պառակտված ու անկառավարելի»: Տաթև Ֆռանգյան Galatv.am


¸»Ïï»Ùµ»ñ # 11, 2014Ã.

8


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.