Usa 14

Page 1

ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ ՀԱՅՏՆԻ 10 ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԻԿ

Դոլարի պատմությունը

ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել

"RB IMMIGRATION CONCULTING INC."

1526 1/2 N. Commonwealth Ave. LA, CA 90027 Email:rbparalegalservices@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáÙ³Ý ´áõ¹³ÕÛ³Ý Chief Editor Roman Budaghyan îÝûñ»Ý` ÜáõÝ» ´³¹³ÉÛ³Ý Director Nune Badalyan гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ Ø»ñÇ ¸³íÃÛ³Ý (ºñ¨³Ý) Computer typing and design Meri Davtyan (Yerevan)

ÂÕóÏÇó` ²ñÙ³Ý Øáõñ³¹Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Muradyan(Armenia Yerevan)

Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:

»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2015


سñï # 14, 2015Ã.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ ԸՍՏ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀ ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ Հրատարակվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ

Գրքում ներկայացվում են ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի (1856-1924) կազմած փաստաթուղթը Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանագծման վերաբերյալ և այդ կապակցությամբ նրա պաշտոնական նամակը Դաշնակից տերությունների (Անտանտ) Գերագույն խորհրդի նախագահին: ԵՐԵՎԱՆ YEREVAN 2011

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀ սփյուռքի նախարար

Սկիզբը` նախորդ համարում... ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀ ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ ՆԱՄԱԿԸ ՆԱԽԱԳԱՀ ՎԻԼՍՈՆԸ Դաշնակից տերությունների Գերագույն խորհրդի նախագահին

Պրն նախագահ, Գերագույն խորհրդի սույն թվականի ապրիլի 26-ի որոշմամբ ինձ փոխանցվեց պաշտոնական առաջարկ` որոշելու Թուրքիայի և Հայաստանի նորաստեղծ պետության միջև սահմանների խնդիրը: Սույն թվականի օգոստոսի 10-ին Սևրի պայմանագիրը ստորագրող տերությունների ներկայացուցիչ­ ները համաձայնության եկան ինձ լիազորե­ լու այս պատիվը և հայտնեցին իրենց պատրաստակամությունը` ընդունելու այն սահմանները, որոնք իմ կողմից կորոշվեն, ինչպես նաև համաձայնագրին ցանկացած այլ հավելում, որոնք ես կառաջարկեմ, որպես­ զի Հայաստանը ելք ունենա դեպի ծովը, և ցանկացած միջոցառում` այդ կերպ որոշված սահմանի երկարությամբ թուրքական տա­ րածքը ապառազմականացնելու: Սևրի պայմանագրի Իրավարար վճռի պայմանների համաձայն (մաս III, բաժին 6, հոդված 89)` ինձ տրված միջնորդային լիազորությունը հստակորեն սահմանափակվում է Թուրքի­ այի և Հայաստանի միջև Էրզրումի, Տրապի­ զոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում սահմանագծմամբ: Ձեր որոշմամբ ինձ վրա դրված պատասխանատվության լիակատար ըմբռնումով ես ձեռնամուխ եղա այս դժվա­ րին գործին` պատրաստակամ ծառայելու հայ ժողովրդի, ինչպես և այս տուժած երկրում դեռևս մնացած բնակիչների շահերին` ինչ ազգության կամ ինչ կրոնական հավատքի էլ որ նրանք լինեն` ձգտելով գործադրել հնարավորինս առավելագույն ար-

2

դարամտություն սահմանամերձ տարածք­ ներում ապրող բնակչության նկատմամբ` լինի այն թուրքական, քրդական, հունական, թե հայկական: Ձեռնամուխ լինելով այս խնդրին` արդեն իսկ պարզ էր, որ որոշում կայացնելու համար բնակչության առկա էթնիկական և կրոնական բաշխվածությունը չորս վիլայեթներում չի կարող դիտարկվել որպես ուղենիշ, ինչպես աշխարհի այլ մասերում: Էթնիկական նկատառումը այս դեպքում, երբ բնակչությունը ի սկզբանե խառն էր տեղաբաշխված, էլ ավելի մշուշոտ է դարձել հայերի և հույների կոտորածների և տեղահանության զարհուրելի հետևանքների, ինչպես և մահմեդական բնակչության նույնքան սարսափելի կորուստների` գաղթականների տեղաշարժի, տիֆի համաճարակի և այլ հիվանդությունների հետևան­ քով: Իրավարար վճռի սահմանափակումը Հաշտության պայմանագրի 89-րդ հոդվածում նշված չորս վիլայեթներով կարծես պարտավորեցնում և պարտադրում է, որ հայկական պետությանը այս վիլայեթների սահմաններում տրվի հնարավորինս լայն տարածք` միևնույն ժամանակ նորաստեղծ պետության համար ապահովելով համարժեք բնական սահմանի և աշխարհագրական ու տնտեսական ամբողջականության պա­ հանջները: Անհրաժեշտ է մտքում ունենալ, որ Հայաստանի նորաստեղծ պետությունը, որն անշուշտ ներառելու է նաև նախկին Ռուսաստանի անդրկովկասյան հայկական մարզերի մի մեծ բաժինը, սկզբից ևեթ գրեթե հավասարապես կիսված մահմեդական ու քրիստոնեական և տարբեր ազգային ու ցեղային պատկանելության բնակչություն կու­ նենա: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` ըստ լեզվի և կրոնի, կազմված կլինեն թուրքերից, քրդերից, հույներից, ղզլբաշներից, լազերից և ուրիշներից, ինչպես և հայերից: Իմ միջնորդային որոշմանը հանձնըված սահմաններում հայերի, թուրքերի, քրդերի և հույների` իրար հակասող տարածքային ակնկալիքները ոչ միշտ է հնարավոր իրար հետ ներդաշնակեցնել: Նման դեպքերում, իմ համոզմամբ, որոշիչ պետք է հանդիսանա ապագա Հայաստանի պետութ­ յան առողջ տնտեսական կյանքի խնդիրը: Ինչևէ, այնտեղ, ուր ճշգրիտ աշխարհագրա­ կան սահմանի պահանջները հնարավորություն են տալիս, սահմանի երկայնքով ձգվող բոլոր լեռներն ու հովիտները, որոնք առավե­ լապես քրդական կամ թուրքական են, ավելի շուտ թողնվել են Թուրքիային, քան տրվել են Հայաստանին, եթե միայն շուկայական կապերը կոնկրետ քաղաքների հետ չեն պարտադրել դրանք տալ Հայաստանի պետութ­ յանը: Բոլոր այն դեպքերում, երբ ցեղային կապերի և սեզոնային տեղաշարժերի վերաբերյալ մատչելի տեղեկատվություն կար, փորձ է արվել հարգել և պահպանել ցեղային միավորումների ամբողջականությունը և քոչվոր անասնապահների տեղաշարժը: Կոտուր քաղաքից հարավարևմուտք Պարսկաստանի սահմանը Հայաստանի հետ որոշված է խիստ բարձր բնական ժայռոտ սահմանագծով, որը ձգվում է Վանա լճից հարավ և գտնվում է հայկական Բիթլիս և Մուշ քաղաքներից հարավարևմուտք:

Այս սահմանագիծը որպես Թուրքական պետության մաս է թողնում ողջ Հաքքյարի սանջակը կամ Վանի վիլայեթի մոտավորապես կեսը, ինչպես և ողջ Սաիրթ սանջակը: Ֆիզիկաաշխարհագրական այս հիմնավոր փաստարկը, որը կարծես արդարացնում է սույն որոշումը, ավելի է ամրապնդվում ագագրական նկատառումներով, քանի որ Հաքքյարնու Սաիրթը` ըստ բնակչության և տնտեսական հարաբերությունների, առավելապես քրդական է: Հայկական պետության շահերից չի բխում ինչպես նրա կազմում Մեծ Զաբ գետի վերին հովիտը ընդգրկելը, որի բնակչությունը առավելապես քրդեր և նեստորական քրիստոնյաներ են, այնպես էլ թուրքական Քրդստանի ու Միջազգետքի համար կենսական գործոն հանդիսացող Մեծ Տիգրիս գետի ոռոգման համակարգը: Այս ակունքներրի վերահսկողությունը, որքանով հնա­ րավոր է, պետք է պահվի երկու շահագրգիռ պետությունների` Թուրքիայի և Միջագետքի կազմում: Նույն այս նկատառումներով հայկա­ կան պահանջը Մեծ Զաբի վերին հովտի նկատմամբ չի կարող բավարարվել: Սահմանագիծը Բիթլիսից արևմուտք և Մուշից հյուսիս` դեպի Երզինջանի տարածաշրջանը, ընկնում է Բիթլիսի և Էրզրումի վիլայեթների մեջ: Այն անցնում է բնաշխարհագրական սահմանագծով, որն ապահովում է Հայաստանի համար կատարյալ անվտանգություն և Թուրքական պետությանն է թողնում մի տարածք, որը լիովին քրդական է: Այս մասում հայկական գյուղերը և ավանները, ինչպես օրինակ` Կիղին և Թեմրանը, անհրաժեշտաբար մնում են Թուրքիային` առևտրական և կրոնական ամուր կապերի պատճառով, որոնք նրանց ավելի շատ կապում են Խարպուտի, քան Բիթլիսի և Էրզրումի վիլայեթների հայկական շուկայական կամ կրոնական որևէ կենտրոնի հետ: Այսպիսի որոշումը անխուսափելի հետևանքն է այն բանի, որ Խարպուտ քաղաքը և շրջանը` համաձայն Սևրի պայմանագ­րի 27-րդ հոդվածի 2-րդ կետի (4) և 89-րդ հոդվածի, ընդգրկվել են Թուրքական պետության կազմի մեջ: Դերսիմի հյուսիսային եզրագծից սահմանի որոշման բնույթը և ուղղությունը ուղղակիորեն կախված են Հայաստանի պետության մատակարարման և դրա համար դեպի ծով ելք ունենալու կենսական խնդրի հետ: Իմ դատողությամբ այս հիմնախնդրի ճիշտ լուծումից կախված է ողջ բնակչության` թուրքական, քրդական, հունական, հայկական կամ եզդիական, ապագա տնտեսական բարգավաճումը Էրզրումի, Բիթլիսի և Վանի վիլայեթների այն մասերում, որոնք ընկնում են Հայկական պետության մեջ: Ես անտարբեր չեմ պոնտացի հույների ցան­ կությանը, որն ինձ փոխանցվել է հուշագրով, և որն անկասկած իր փաստարկներով և բովանդակությամբ համապատասխանում է Գերագույն խորհրդի` անցած մարտ ամսի Լոնդոնի կոնֆերանսին ներկայացվածին, որ իրենցով բնակեցված Սև ծովի առափնյա տարա­ ծաշրջանը առանձնացվի, և որ միջոցներ ձեռնարկվեն Ռիգայից մինչև Սինոպից արևմուտք գտնվող կետը ձգվող տարածաշրջանում ինքնավար վարչակազմ ստեղծելու համար:

Þ³ñáõݳÏáõÃÛáõÝÁ` ѳçáñ¹ ѳٳñáõÙ...


سñï # 14, 2015Ã.

ԱՄՆ-ում ատամնաբույժին մեղադրել են 20 ատամ հեռացնելուց հետո հիվանդի մահվան մեջ

ԱՄՆ-ի Կոննեկտիկուտ նահանգում ատամնաբույժ Ռաշմի Պատելյային մեղադրել են անզգուշությամբ 64-ամյա Ջուդի Գանին մահ պատճառելու մեջ: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Բժիշկը, ով մեկ այցելության ընթացքում 20 ատամ էր հեռացրել, մեղադրվում է նաև ապացույցները կեղծելու մեջ: Սակայն վերջինս հերքել է այդ մեղադրանքները: Նշվում է, որ ատամնաբույժն ազատության մեջ է՝ 25 հազար դոլար գրավի դիմաց:

Ուորրեն Բաֆեթը Կոկա-Կոլան երկարակեցության աղբյուր է անվանել

Ամերիկացի միլիարդատեր Ուորրեն Բաֆեթը բացահայտել է երկարակեցության գաղտնիքը: 84-ամյա միլիարդատերը պատմել է, որ նա ամեն օր խմում է մինչև 5 շիշ Կոկա-Կոլա, որն իրեն էներգիա է հաղորդում: Այս մասին հայտնում է Fortune-ը: Միլիարդատերը հայտարարել է, որ օրվա ընթացքում իր կողմից օգտագործվող կալորիաների մեկ քառորդ մասը կազմված է գազավորված ըմպելիքից: Նա նաև հստակեցրել է, որ աշխատանքային օրվա ընթացքում 3 շիշ սովորական ԿոկաԿոլա է ըմպում և ևս 2-ը՝ բալի համով, երեկոյան տանը: Նա նաև հավելել է, որ սիրում է նախաճաշին ուտել կարտոֆիլի ֆրի՝ գազավորված ըմպելիքի հետ: Մեկնաբանելով օրվա իր ռացիոնը՝ միլիարդատերը նշել է, որ սա ամենաանվտանգ ճանապարհն է, որին կարելի է հետևել:

ԱՄՆ-ի նահանգներից մեկում օրինականացրել են մարիխուանան

3

ԱՄՆ-ի Ալյասկա նահանգում օրինականացրել են մարիխուանայի օգտագործումը, մշակումը և պահումը: Այս մասին հայտնում է Газета.ру-ն: Փոխանցվում է, որ սա թվով ԱՄՆ-ի 3-րդ նահանգն է, որտեղ օրինականացվել է մարիխուանան: Ավելի վաղ մարիխուանան իրավական կարգավիճակ էր ստացել՝ Կոլորադոյում և Վաշինգտոնում: Նշվում է, որ Ալյասկան ճանաչվել է ամենաերջանիկ և բարեկեցիկ նահանգը ԱՄՆում:

ԱՄՆ-ում «ռուսական ռուլետկա» խաղալու ժամանակ ինքնասպանություն է գործել 17ամյա դեռահաս: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Փոխանցվում է, որ դեպքը տեղի է ունեցել Քարսոն քաղաքից ոչ հեռու: Ոստիկանությունից հայտնել են, որ խաղին մասնակցել է ևս մի քանի դեռահաս: Հրազենային վնասվածք ստացած տղային տեղափոխել էին մոտակա հիվանդանոց, որտեղ բժիշկները արձանագրել էին նրա մահը:

ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել

Gallup-ը պարզել է, թե ով է ամերիկացիների համար հանդիսանում համար մեկ թշնամին

ԱՄՆ-ի Միսուրի նահանգի կենտրոնական մասում տեղի է ունեցել հրաձգություն, ինչի հետևանքով ինը մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Կասկածյալը 36ամյա տղամարդ է, ով յոթ մարդու է գնդակահարել Միսուրիի Թեքսասի շրջանի Թայրոն քաղաքում, ապա վիրավորել ևս մեկ հոգու, ինչից հետո զենքնն իր վրա է պահել: Հայտնաբերվել է նաև ըստ երևույթին՝ բնական պատճառներից մահացած տարեց կնոջ դի: Զոհերի մարմինները հայտնաբերվել են Տայրոնի տարբեր հատվածներում: Տեղի ոստիկաններն ասել են, որ շատ բան են տեսել, սակայն կատարվածը «անբնական» է: Թեքսասի շրջանը 30,000 բնակիչ ունեցող բնակավայր է:

Gallup-ը կատարել է ուսումնասիրություններ, որոնց արդյունքում, ըստ ամերիկացիների՝ ՌԴ ԱՄՆ-ի ամենավտանգավոր թշնամին է: Ըստ հարցվածների՝ ամերիկացիների 18 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանը հան-դիսանում է ամենամեծ մտահոգությունն ԱՄՆ-ի համար, քան Հյուսիսային Կորեան, Չինաստանը և Իրանն իրար հետ: Ըստ հարցվածների՝ երկրորդ տեղը զբաղեցնում է Հյուսիսային Կորեան, որի վերաբերյալ պատասխան տվել է հարցվածների 15 տոկոսը: Հարցվածներից 12 տոկոսի կարծիքով՝ 3-րդ ամենավտանգավոր թշնամին հանդիսանում է Չինաստանը և միայն հարցվածների 9 տոկոսն է կարծում, որ ԱՄՆ-ի համար վտանգավոր թշնամի է հանդիսանում Իրանը: Բացի այդ, ըստ հարցվածների, այս տարի ավելի մեծ վտանգ կա ԱՄՆ-ից, քան՝ նախորդ տարին էր:

ԱՄՆ-ում դպրոցականը ինքնասպանություն է գործել «ռուսական ռուլետկա» խաղալու ժամանակ

Պենտագոնը WikiLeaks-ի ինֆորմատոր Բրեդլի Մենինգին թույլ է տվել վերածվել կնոջ Կանզաս նահանգի «Ֆորտ-Լիվենվորթ» բանտում իր պատիժը կրող Բրեդլի Մենինգը որոշել է փոխել իր սեռը: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Փոխանցվում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հավանություն է տվել հորմոնալ թերապիայի անցկացման մասին միջնորդությանը։


سñï # 14, 2015Ã.

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ ՀԱՅՏՆԻ 10 ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԻԿ Հարց. Ո՞վ է մարդկության պատմության մեջ ամենահարուստ մարդը: Արդյոք Բիլ Գեյթսն է: Թե Ուորրեն Բաֆֆեթը: Ոչ, նրանք անգամ մոտ չեն, չնայած որ շատ, շատ հարուստ մարդիկ են: Պատմության մեջ ամենահարուստ մարդը եղել է Ջոն Ռոքֆելլերը, եթե նրա կարողությունը չափենք որպես ԱՄՆ ՀՆԱ տոկոս: Անցած տարի Forbes-ը կազմեց միլիարդատերերի իր հերթական ցուցակը, որը կազմված էր 946 մարդկանցից: Նրանց ընդհանուր կարողությունը գնահատվեց 3,5 տրլն դոլար: Դա ավելի շատ է, քան Գերմանիայի ՀՆԱ-ն: Այսօր մենք կպատմենք մարդկության պատմության մեջ հայտնի 10 ամենահարուստ մարդկանց մասին:

4

Ռոքֆելլերի կապիտալը գրեթե կրկնապատկվեց: Իր առաջին գործարքից սկսած Ռոքֆելլերը իր եկամտի 10%-ը նվիրաբերում էր եկեղեցուն: Բացի այդ, նա ակտիվորեն զբաղվում էր բարեգործությամբ: Նա պատմության մեջ հիշվում է որպես ամենահայտնի ֆիլանտրոպներից մեկը: Ջոն Ռոքֆելլերի բարեգործական հիմնադրամը մինչ օրս շարունակում է բարի գործեր կատարել:

ԷՆԴՐՅՈՒ ԿԱՐՆԵԳԻ

կում Կարնեգին հեռացել է գործերից, իր բաժինը վաճառելով Ջոն Պիերպոնտ Մորգանին 225 մլն դոլարով: Սակայն Էնդրյու Կարնեգին հանրությանը հայտնի է ոչ միայն որպես խոշոր ձեռներեց, այլև որպես ժամանակի ամենահայտնի ֆիլանտրոպերից մեկը: 1989թ. նա գրել է հայտնի «The Gospel of Wealth» պատմությունը, որտեղ պնդում է, որ հարստությունը պետք է բաշխվի, որպեսզի բարձրացվի այլ մարդկանց բարեկեցությունը: Էնդրյու Կարնեգին հավատարիմ է մնացել իր խոսքերին և իր ունեցվածքի 90% ծախսել է բարեգործական նպատակներով:

ՆԻԿՈԼԱՅ II

ՋՈՆ ՌՈՔՖԵԼԼԵՐ

Կարողության գագաթնակետ - 298,3 մլրդ. $ Տարիքը այդ ժամանակ – 68

Կարողության գագաթնակետ -318 մլրդ. $ (2007թ. վերջի փոխարժեքով): Տարիքը այդ ժամանակ – 74 Երբ Ջոն Ռոքֆելլերը երիտասարդ էր, նա ասում էր, որ նա երկու երազանք ունի` վաստակել 100 հազար դոլար և ապրել մինչև 100 տարեկանը: Նա մահացավ իր 98 ամյակից 2 ամիս առաջ: Սակայն առաջին երազանքը նա իրականացնել հասցրեց: Ջոն Ռոքֆելլերը ծնվել է աղքատ ընտանիքում: Նրա հայրը` Ուիլիան Ավերի Ռոքֆելլերը, որը հայտնի էր “Մեծ Բիլ” մականունով, անօգնական մի մարդ էր, որն իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր, մտածելով, թե ինչպես խուսափել ծանր աշխատանքից: Նրա մայրը` Էլիզան, բապտիստական կրոնի հետևորդ էր և մանկոււց երեխայի մոտ դաստիարակել էր աստվածապաշտություն և աշխատասիրություն: Ռոքֆելլերը սկսել է որպես հասարակ հաշվետար, զբաղվել է մեծածախ առևտրով և հասել է մինչև աշխարհի խոշորագույն նաֆթային ընկերություններից մեկի (Standard Oil) հիմնադրի կարգավիճակը: Նրա ընկերությունը հայտնի է որպես ԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր մոնոպոլիան: Standard Oilին էր բաժին ընկել Ամերիկայում նաֆթի վերամշակման 90%: 1911թ. Շերմանի հակամենաշնորհային օրենքի ընդունումից հետո Standard Oil-ը բաժանվեց 34 անկախ ընկերությունների, որոնցում արժեթղթերի մեծ մասը դարձյալ պատկանում էր Ռոքֆելլերին: Standard Oil տրոհման արդյունքում

Էնդրյու Կարնեգին Փիթսբուրգ (ԱՄՆ) է տեղափոխվել Շոտլանդիայից, երբ դեռ երեխա է եղել: Արդեն 13 տարեկան հասակում նա սկսել է աշխատել տեքստիլ ֆաբրիկայում: Էնդրյուն աշխատել է օրական 12 ժամ, շաբաթական 6 օր, 6 օրվա համար ստանալով ընդամենը 2 դոլար: 16 տարեկանում Էնդրյուն սկսել է աշխատել հեռագրատանը: Հետագայում Էնդրյուն դարձել է Թոմաս Սքոթի` Պենսիլվանիայի երկաթուղային ընկերության տիրոջ, անձնական օգնականը: Այնտեղ նա շատ բան է սովորել երկաթուղային բիզնեսի մասին: Սքոթը լավ ուսուցիչ է եղել, իսկ Կարնեգին` հրաշալի աշակերտ: Երբ Էնդրյուն դարձել է 20 տարեկան, նա գրավ է դրել մոր տունը և կատարել է իր առաջին ներդրումները: Նա 500 դոլար ներդրել է Adam Express - FedEx ընկերությունում: Որոշ ժամանակ անց նա ներդրումներ է կատարել մի շարք այլ ընկերություններում, որոնց մեծ մասը կապված է եղել երկաթուղային բիզնեսի հետ: Մինչև 30 տարեկանը նա բավականին շատ արժեթղթեր է ունեցել: Այդ ժամանակ նա ակտիվորեն ներդրումներ է կատարել շոգենավային փոխադրումներում, նաֆթային ընկերություններում: Սակայն իսկապես մեծ փողեր Էնդրյուն սկսել է վաստակել պողպատի արտադրությունից: 1880-ական թթ. նա կառուցել է խոշորագույն պողպատաձուլական ընկերություն, որը զբաղվել է հիմնականում երկաթուղային գծերի արտադրությամբ: 1901թ. 66 տարեկան հասա-

Կարողության գագաթնակետ - 235մլրդ. $ Տարիքը այդ ժամանակ – 49 Նիկոլայ II (Նիկոլայ Ալեքսանդրովիչ Ռոմանովը) վերջին ռուսական ցարն էր: Նա կառավարել է 1894 թվականից մինչև 1917թ. Հեղափոխությունը: Նա աշխարհին հայտնի է նրանով, որ նրա օրոք Ռուսաստանում շատացել են հակասեմիտական տրամատդրությունները, Ռուսաստանը պարտվել է ռուսճապոնական պատերազմում, հեղափոխությամբ, ինչպես նաև որդու հիվանդությամբ, որին կարողանում էր բժշկել միայն խորհըրդավոր Ռասպուտինը: Վերջին ռուսական ցարի կյանքը շրջապատված է եղել բազմաթիվ գաղտնիքներով, լեգենդներով, առասպելներով և խորհրդավոր անհայտ հանգամանքներով: Ընդ որում, հետաքրքիր է, որ Նիկոլայը առանձնապես ջանքեր չի գործադրել մարդկության պատմության մեջ երոորդ ամենահարուստ մարդը լինելու համար: Իր ողջ ունեցվածքը նա ժառանգել է: http://fin4you.net

Îß³ñáõݳϻÝù ѳçáñ¹ ѳٳñáõÙ...

¸²ðÒÆð ²ØÜ ø²Ô²ø²òÆ Ø»Ýù Ïû·Ý»Ýù Ò»½ 818.433-2461


سñï # 14, 2015Ã.

Տեղեկություն գործի կարգավիճակի մասին êÏǽµÁ` ݳËáñ¹ ѳٳñáõÙ… ՎԱԿ-ում Ձեր գործը կմնա "Ընթացքում" կարգավիճակում այնքան ժամանակ, մինչև որ առկա կլինի արտոնագրի` Ձեր ազգականի համար առանձին տեսակը: Ներգաղթողների որոշ խմբերի համար սպասման ժամկետը կարող է տարիներ տևել: Արտոնագրերը բաշխվում են ըստ միջնորդագիրը ներկայացնելու ժամկետի: Միջնորդագիրը ներկայացնելու տարեթիվը, այսինքն այն տարեթիվը, երբ ԱՄՆՆՔԾ ստացել է Ձեր միջնորդագիրը, համարվում է դրա առաջնահերթության տարեթիվը: Առաջնահերթության այս տարեթվով է որոշվում ներգաղթային արտոնագրերի տարբեր տեսակների համար արտոնագրի գործընթացի հերթականությունը: Տեսնելու համար, թե ներկայումս առաջնահերթության որ տարեթվով դիմումներն են քննվում, խնդրում ենք http:// www.travel.state.gov/ կայքում դիտել “ Արտոնագրի տեղեկագիր”-ը: Երբ Ձեր գործի առաջնահերթության տարեթիվը դառնա ընթացիկ, միջնորդագիր ներկայացնողը կաշխատի ՎԱԿ-ի հետ պահանջվող փաստաթղթերը հավաքելու և գործը նախօրոք պատրաստելու համար: Այս ընթացքում Ձեր գործի վերաբերյալ բոլոր հարցերը պետք է ուղղել ՎԱԿ: ՎԱԿ-ի էլեկտրոնային փոստի հասցեն է NVCINQUIRY@state.gov: Կապ հաստատելու լրացուցիչ միջոցների մասին տեղեկատվությունը այստեղ է: Բոլոր հաղորդագրություններում անպայման նշեք Ձեր գործի համարը, ամբողջական անուն ազգանունը և ծննդյան թվականը: ՎԱԿ-ը Ձեր գործի նախնական փուլն ավարտելուց հետո այն կուղարկի հյուպատոսական բաժին և այդ մասին փոստով կտեղեկացնի միջնորդագիր ներկայացնողին, անձին, ում համար տրվել է միջնորդագիրը և օրինական ներկայացուցչին, եթե այդպիսին կա, այն մասին, թե երբ տեղի կունենա մուտքի ներգաղթային արտոնագրի հարցազրույցը հյուպատոսական բաժնում: Ժամադրության այս նամակը պետք է ներկայացնել արտոնագրի հարցազրույցի ժամանակ: Խնդրում ենք նկատի ունենալ, որ գործը ՎԱԿ-ից հյուպատոսական բաժին տեղափոխելու համար կարող է պահանջվել մի քանի շաբաթ: Այդ պատճառով խնդրում ենք սպասել Ձեր հարցազրույցի մասին տեղեկացնող նամակին ՎԱԿ-ից և այնտեղից գործն ուղարկելուց հետո անմիջապես կապ չհաստատել հյուպատոսական բաժնի հետ: Հյուպատոսական բաժին հասնելուց հետո Ձեր գործը կմնա այստեղ մինչև արտոնագրի հարցազրույցը: Ձեր գործի վերաբերյալ հարցերի դեպքում, երբ այն գտնվում է հյուպատոսական բաժնում, խնդրում ենք էլեկտրոնային փոստով նամակ գրել հյուպատոսարանի ներգաղթային արտոնագրերի ենթաբաժնի էլեկտրոնային փոստի հասցեով. ivyerevan@state.gov: Բոլոր հաղորդագրություններում անպայման նշեք Ձեր գործի համարը, ամբողջական անուն ազգանունը և ծննդյան թվականը: Այն գործերը, որոնք տեղում ենթակա չեն հաստատման, հետագա վերանայման համար ուղարկվում են ԱՄՆՆՔԾ ` միջնորդագիր ներկայացնողի

5

բնակության վայրի նկատմամբ իրավասություն ունեցող գրասենյակ: Գործը ԱՄՆՆՔԾ վերադարձնելուց հետո հյուպատոսական բաժինը այլևս տեղեկություն չի ունենում դրա վերաբերյալ: Այս դեպքերում միջնորդագիր ներկայացնողին և անձին, ում համար տրվել է միջնորդագիրը, խորհուրդ է տրվում իրենց հարցերն ուղղել ԱՄՆՆՔԾ այն գրասենյակ, որտեղ սկսել էին միջնորդագրի ներկայացման գործընթացը: Ապաստան ստացողի/փախստականի ընտանիքի վերամիավորման դիմումներ. Միջնորդագրի տեսակ. I-730, մուտքի արտոնագրի տեսակ. YY, ZZ Միջնորդագիր ներկայացողները պետք է ներ -կայացնեն I-730 միջնորդագիրը ԱՄՆՆՔԾ: ԱՄՆՆՔԾ Ձեր կենտրոնը գտնելու համար խնդրում ենք այցելել ԱՄՆՆՔԾ ինտերնետային էջը` www.uscis.gov (Home > about us > find a USCIS office). ԱՄՆՆՔԾ կայքում Դուք կարող եք նաև ստուգել Ձեր միջնորդագրի կարգավիճակը: Միջնորդագիրը հաստատվելուց հետո ՎԱԿ-ի միջոցով գործը ուղարկվում է հյուպատոսական բաժին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ գործը ՎԱԿ -ից հյուպատոսական բաժին տեղափոխելու համար կարող է պահանջվել մի քանի շաբաթ: Այդ պատճառով խնդրում ենք ՎԱԿից գործն ուղարկելուց հետո անմիջապես կապ չհաստատել հյուպատոսական բաժնի հետ: Հարցազրույցի օր նշանակելու համար հյուպատոսական բաժինը հեռախոսով կապ կհաստատի միջնորդագիր ներկայացնողի ընտանիքի անդամների հետ: Ձեր գործի վերաբերյալ հարցերի դեպքում, երբ այն գտնվում է հյուպատոսական բաժնում, խնդրում ենք էլեկտրոնային փոստով նամակ գրել հյուպատոսարանի` ներգաղթային արտոնագրերի ենթաբաժնի էլեկտրոնային փոստի հասցեով. ivyerevan@state.gov: Բոլոր հաղորդագրություններում անպայման նշեք Ձեր գործի համարը, ամբողջական անուն ազգանունը և ծննդյան թվականը: Աշխատանքային արտոնագրերի համար դիմումներ.Միջնորդագրի տեսակ. I-140, մուտքի արտոնագրի տեսակ. Հավանական գործատուները I-140 աշխատանքային միջնորդագրերը ներկայացնում են իրենց բնակության կամ գործունեության նահանգը սպասարկող ԱՄՆՆՔԾ կենտրոն: ԱՄՆՆՔԾ Ձեր կենտրոնը գտնելու համար խնդրում ենք այցելել ԱՄՆՆՔԾ ինտերնետային էջը` >www.uscis.gov (Home > about us > find a USCIS office): ԱՄՆՆՔԾ կայքում Դուք կարող եք նաև ստուգել Ձեր միջնորդագրի: Միջնորդագիր ներկայացնելու համար պահանջվող մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել www.uscis.gov կայքը: Այս ընթացքում Ձեր գործի վերաբերյալ բոլոր հարցերը պետք է ուղղել ԱՄՆՆՔԾ` Ձեր գործի նկատմամբ իրավասություն ունեցող կենտրոն: Միջնորդագիրը հաստատելուց հետո ԱՄՆՆՔԾ գործը ուղարկում է ԱՄՆ պետդեպարտամենտի ՎԱԿ: Պահանջվող փաստաթղթերը հավաքելու և գործը նախապես պատրաստելու համար գործատուն կաշխատի ՎԱԿ-ի հետ: ՎԱԿ-ը Ձեր գործի նախնական փուլն ավարտելուց հետո փոստով կտեղեկացնի միջնորդագիր ներկայացնողին, անձին, ում համար տրվել է միջնորդագիրը և օրինական ներկայացուցչին, եթե այդպիսին կա, այն մասին, թե երբ տեղի կունենա մուտքի ներգաղթային արտոնագրի հարցազրույցը հյուպատոսական բաժնում: Ժամադրության այս նամակը պետք է բերել արտոնագրի հարցազրույցին: Միևնույն ժամանակ ՎԱԿ-ը

կուղարկի Ձեր գործը հյուպատոսական բաժին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ գործը ՎԱԿից հյուպատոսական բաժին տեղափոխելու համար կարող է պահանջվել մի քանի շաբաթ: Այդ պատճառով խնդրում ենք սպասել Ձեր հարցազրույցի մասին տեղեկացնող նամակին ՎԱԿ-ից և այնտեղից գործն ուղարկելուց հետո անմիջապես կապ չհաստատել հյուպատոսական բաժնի հետ: Հյուպատոսական բաժին հասնելուց հետո Ձեր գործը կմնա այստեղ մինչև արտոնագրի հարցազրույցը: Ձեր գործի վերաբերյալ հարցերի դեպքում, երբ այն գտնվում է հյուպատոսական բաժնում, խընդրում ենք էլեկտրոնային փոստով նամակ գրել հյուպատոսարանի` ներգաղթային արտոնագրերի ենթաբաժնի էլեկտրոնային փոստի հասցեով. ivyerevan@state.gov: Բոլոր հաղորդագրություններում անպայման նշեք Ձեր գործի համարը, ամբողջական անուն ազգանունը և ծննդյան թվականը: Այն գործերը, որոնք տեղում ենթակա չեն հաստատման, հետագա վերանայման համար ուղարկվում են ԱՄՆՆՔԾ ` միջնորդագիր ներկայացնողի բնակության վայրի նկատմամբ իրավասություն ունեցող գրասենյակ: Գործը ԱՄՆՆՔԾ վերադարձնելուց հետո հյուպատոսական բաժինը այլևս տեղեկություն չի ունենում դրա վերաբերյալ: Այս դեպքերում միջնորդագիր ներկայացնողին և անձին, ում համար տրվել է միջնորդագիրը, խորհուրդ է տրվում իրենց հարցերն ուղղել ԱՄՆՆՔԾ այն գրասենյակ, որտեղ սկսել էին միջնորդագրի ներկայացման գործընթացը: Բազմազանության արտոնագրերի համար դիմումներ. Միջնորդագրի տեսակ. չկա, մուտքի արտոնագրի տեսակ. DV Ի տարբերություն մուտքի ներգաղթային մյուս արտոնագրերի, բազմազանության արտոնագրերի վիճակախաղը միջնորդագրով չի սկըսվում: Փոխարենը, հնարավոր դիմորդները տարին մեկ անգամ, հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, www.dvlottery.state.gov կայքի միջոցով մասնակցում են առցանց/օնլայն վիճակախաղին (ստույգ ժամկետը փոփոխական է. լրացուցիչ տեղեկությունների համար դիտեք www.travel.state.gov կայքը): Վիճակախաղի բոլոր մասնակիցներից պահանջվում է այցելել վիճակախաղի կայքը, որպեսզի պարզեն իրենց դիմումի կարգավիճակը կամ այլ կերպ ասած պարզեն արդյոք շահել են, թե ոչ: Շահողները իրենց շահման մասին կարող են տեղեկանալ սկսած մայիսի 1-ից` այցելելով www.dvlottery.state.gov կայքը և ստուգելով իրեnց դիմումի կարգավիճակը (Entry Status Check): Ապա շահող մասնակիցները կայքում կուղղորդվեն դեպի հաստատման էջը, որտեղ կլինեն հրահանգներ հետագա քայլերի վերաբերյալ, ինչպես նաև տեղեկություններ ԱՄՆ ներգաղթի գործընթացի հետ կապված միջնորդավճարների վերաբերյալ: Կայքում Դիմումի կարգավիճակի ստուգումը (Entry Status Check) վիճակախաղում շահելու մասին իմանալու միակ ուղին է: Քենտուքիի հյուպատոսական կենտրոնը փոստով շահման մասին ծանուցող նամակներ չի ուղարկի: Վիճակախաղում շահողները շահման մասին ծանուցում էլեկտրոնային փոստով ՉԵՆ ՍՏԱՆԱ: Ովքեր չեն շահել, այդ մասին կտեղեկանան կայքում Դիմումի կարգավիճակը ստուգելով: Ձեր գործի վերաբերյալ բոլոր հարցերը պետք է ուղղել ՔՀԿ էլեկտրոնային փոստի` KCCDV@state.gov հասցեով: Բոլոր հաղորդագրություններում անպայման նշեք Ձեր գործի համարը, ամբողջական անուն ազգանունը և ծննդյան թվականը: Þ³ñáõݳÏáõÃÛáõÝÁ ¿ç 8-áõÙ


سñï # 14, 2015Ã.

²ØºðÆÎÚ²Ü ºð²¼ McDonald’s-ի պատմությունը êÏǽµÁ ݳËáñ¹ ѳٳñáõÙ... Մաքդոնալդ եղբայրների հետ Քրոքի համաձայնագիրը նախատեսում էր լիցենզիոն վճարումների սահմանափակումներ ռեստորանի համար մինչև 950 դոլարի չափով և ռեստորանի առևտշրջանառությունից ստացած ծառայության վճարումների ընդամենը 1.9%, որից 0.5% փոխանցվում էր Մաքդոնալդներին: Բացի այդ, դեռ ավելի վաղ, Քրոքը որոշել էր, որ «Մաքդոնալդսի» համակարգը չի զբաղվելու լիցենզիայի սեփականատերերին սարքավորումներ վաճառելով և չի ապահովելու մթերքով ու մատակարարմամբ: Այնուամենայնիվ, ընկերությունը անշարժ գույքի մեծ մասը գնում կամ վարձակալում էր, որտեղ տեղակայված էին ռեստորանները: Եվ այս ծրագիրը շուտով մեծ առավելություն է ստանում մրցակիցների հանդեպ: Քրոքի շահերի մեջ էր անել ամեն ինչ, որպեսզի լիցենզավորված անձինք բարձրացնեին առևտրաշրջանառությունը: Եթե այդ անձինք բիզնեսի մեջ պարտություն կրեին, ապա Քրոքն էլ իրենց հետ միասին պարտություն կկրեր և հակառակը: Քրոքը գործածում է իր հավատացնելու ունակությունը` համոզելով առաջին իսկ պատահած լիցենզավորված անձանց պայմանագիր ստորագրել, վարկավորողներին օգնել գտնել հեռանկարային մատակարարների և ֆինանսավորել իր նորաստեղծ կազմակերպությանը: Ռեյը այնպես էր հավատում իր երազանքին, որ մինչև 1961թ. նա ընկերությունից ոչ մի դոլար չէր վերցնում իրեն որպես աշխատավարձ: Եվ այսպես, բանաձևը սկսեց աշխատել: 1956թ. 14 «Մաքդոնալդս» ռեստորանների առևտրաշրջանառությունը կազմում է 1.2 մլն դոլար, որտեղ վաճառվում է 50 մլն համբուրգեր: Ընդամենը չորս տարի անց 228 ռեստորանների առևտրաշրջանառությունը կազմում է 37.6 մլն դոլար: 1960-ական թվականների կեսերին ընկերությունը վաճառում է մոտ 400 մլն համբուրգեր: Բայց Քրոքը հասկանում է, որ հետագա զարգացման համար անհրաժեշտ է Մաքդոնալդ եղբայրներից գնել իրենց պատկանող գործը, որպեսզի ազատվի պայմանագրի սահմանափակումներից: Չնայած ռեստորանների հաջող աշխատանքին, 1960թ. ընկերության մաքուր եկամուտը կազմում է 77.000 դոլար, իսկ երկարաժամկետ պարտքերը` 5.7 մլն դոլար: Եղբայրները 2.7 մլն կանխիք դոլար

6

պահանջեցին, որից 700.000 դոլարը հարկերի համար էին նախատեսել, իսկ մնացած 2 մլն կիսելու էին իրար միջև: Նրանք գիտեին, որ այդ ժամանակաշրջանի համար շատ խելամիտ վարձավճար են պահանջում: 1961թ. Քրոքին հաջողվում է ընկերության անշարժ գույքի դիմաց փոխառություն ստանալ: Եվ չնայած վերջնական արդյունքում փոխառության վճարմանը նա ծախսում է 14 մլն դոլար, սակայն գնում է իր աճող համակարգի կառավարման կարողությունը: Նույն տարի Իլլինոյս նահանգի` Ելկ Գրոուվ Վիլլեջում, ռեստորանի նկուղում, նա բացում է համբուրգերալոգիայի ինստիտուտ` ուսումնական դասարաններով նոր լիցենզավորված անձանց և ռեստորանների տնօրենների համար, որը հետագայում դառնում է միջազգային ուսումնական կենտրոն` գործածելով կատարելագործված մեթոդների ուսուցումը: Վերելքի աճին նպաստում էին` առևտրաշրջանառությունը, ռեստորանների քանակը, վաճառված համբուրգերների քանակը և սահմանված այն չորս կարևոր սկզբունքները` որակ, սպասարկման մակարդակ, մաքրություն և մատչելի գներ, որոնք երբևիցէ հայտնի չէին եղել արագ սպասարկման արդյունաբերության մեջ: Արդեն 1963թ. օրական 1 մլն համբուրգեր է վաճառվում: Ցանցի տասնամյակի կապակցությամբ 1965թ. Հոլիվուդում տեղի ունեցավ առաջին ազգային հանդիպումը լիցենզավորված անձանց և ռեստորանների սեփականատերերի միջև: Հենց այդ տարի «Մաքդոնալդսը» դառնում է բաժնետիրական ընկերություն` ազատ վաճառելով իր 22.5 մլն դոլար արժողությամբ բաժնետոմսերը: Ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում մեկ բաժնետոմսի գինը աճում է մինչև 49 դոլար: Ռեյ Քրոքի համար առանց աշխատավարձ ստանալու տարիները արդարացվեցին: Առաջին բաժնետոմսերը, որոնք նա վաճառեց, արժեին 3 մլն դոլար, իսկ իր մոտի եղած բաժնետոմսերը` 32 մլն դոլար արժողություն: Նույնիսկ Քրոքի գործընկեր` Ջոն Մարտինոն, նրա հետ կիսում է հաջողությունը` վաճառելով 300.000 դոլար արժողությամբ բաժնետոմսեր: Մեկ տարի անց, 1966թ. հուլիսի 5-ին «Մաքդոնալդսը» հայտնըվում է Նյույորքյան գործակալությունների ցուցակում, ինչը համբուրգեր արտադրող ռեստորանների ցանցի համար լուրջ նվաճում էր հանդիսանում: 1967թ. համբուրգերի գինը «Մաքդոնալդսում» 15 ցենտից բարձրանում է մինչև 18 ցենտ, դա առաջին բարձրացումն էր, ինչ Մաքդոնալդ եղբայրները սահմանել էին երկու տասնամյակ առաջ: 1970-ական թվականների սկզբին առևտրաշրջանառությունը բոլոր 50 նահանգներում և ԱՄՆ սահմններից դուրս

գտնվող երկրներում տեղակայված մոտ 16.000 «Մաքդոնալդս» ռեստորանների ցանցի եկամուտը կազմում է 587 մլն դոլար: Նույն տարի Միննեսոտա նահանգի` Բլումինգոն քաղաքում գտնվող ռեստորանը, առաջինն էր, որը տարեկան ուներ 1 մլն դոլար առևտրաշրջանառություն, իսկ Վայկիկիում գտնվող մյուս ռեստորանը դառնում է առաջինը, որտեղ հաճախորդներին նախաճաշ էին առաջարկում: Հաջորդ տարի առաջին Մաքքաղաքը բացվում է Չուլա Վիսթում (Կալիֆորնիա նահանգ): 1972թ. «Մաքդոնալդսը» անցնում է առևտրաշրջանառության միլիարդը հատող նիշը և տեղի ունենում բաժնետոմսերի հինգերորդ մասնատումը: 1975թ. Արիզոնա նահանգի` Սյեռա-Վիստա քաղաքում, բացվում է առաջին ՄաքԱվտո ռեստորանը: Այսօր ԱՄՆ–ում այդ նոր մատակարարման համակարգը ամբողջ «Մաքդոնալդս» ռեստորանների առևտրաշրջանառության կեսըն է կազմում: Այդ նույն տարի 20 երկըրներում գտնվող ընկերության 3076 ռեստորանների առևտրաշրջանառությունը կազմում է 2.5 մլն դոլար: Հաջորդ տարի վաճառված համբուրգերների թիվը կազմում է 20 մլրդ: 1977թ. Ռեյ Քրոքը նշանակվում է որպես «Մաքդոնալդսի» Գլխավոր Նախագահ, իսկ Քրոքի առաջին ռեստորանում գրիլի վրա աշխատող Ֆրեդ Տերները Կառավարման Նախագահ: Այդ տարի ավելի քան 1000 ռեստորաններում առևտրաշրջանառությունը 1 մլրդ դոլարից անցնում է, իսկ 11 ռեստորան հատում են 2 մլն դոլարի սահմանագիծը: 1980թ. 27 երկրներում 6263 ռեստորան 6.2 մլրդ առևտրաշրջանառություն են կատարում` վաճառելով 35 մլրդ համբուրգեր: 1984թ. Հունվարի 14-ին մահանում է Ռեյ Քրոքը` իրականացնելով “Մաքդոնալդսի” հետ կապված իր երազանքները: Նույն տարի իր ընկերության առևտրաշրջանառությունը անցնում է 10 մլրդ դոլարը` 36 երկրների 8300 ռեստորաննորում վաճառելով 50 մլրդ համբուրգեր: Նոր «Մաքդոնալդս» ռեստորան աշխարհում բացվում է ամեն 17 ժամը մեկ և տարեկան միջին ռեստորանի առևտրաշրջանառությունը կազմում 1.264.000 դոլար:

Þ³ñáõݳϻÉÇ...


سñï # 14, 2015Ã.

7

ö²êîºð Դոլարի պատմությունը 18-րդ դարում դոլլար անվանում էին ամերիկայն գաղութարարների մանր փոխանակվող մետաղադրամներին: Այժմ այդ անվանումը կրում է 27 պետությունների արժույթը, իսկ ամերիկյան դոլլարի համաշխարհային լիդերությունը կասկածի չի ենթարկվում արդեն ավելի քան կես դար: 1786 թ. Ամերիկյան կոնգրեսը օրենք ընդունեց սեփական դրամային միավորի ստեղծման մասին` դոլլար: Մինչ այդ Հյուսիսային Ամերիկայում շրջանառվում էին արծաթյա տալերները` հոլանդական, գերմանական, ավստրիական: Տալեր (գերմ. tal – հովիտ) միջնադարյան մետաղադրամի անվանում է, որը առաջին անգամ 1519թ. հայտնվել է Գերմանիայում: Այդ տարիներին Իոխիմստալում, որը գտնվում է Բոհեմյաի հանքային լեռներում, գտնվել են արծաթե հանքաքարերով հարուստ հանքաշերտեր: Այս արծաթից հատված մետաղադրամներին սկզբից անվանում էին «իոխիմստալեր», իսկ ավելի ուշ պարզապես «տալեր»: Տարբեր

երկրներում այս բառը տարբեր ձևերով էին խոնարհում, այսպիսով thaler –ից առաջացել են Իտալիայի, Իսպանիայի, Հոլանդիայի, Սկանդինավյայի մետաղադրամների անվանումները` daler, dalar, daaler, talero և այլն: Այս բառից է նաև ծագել «դոլլար» անվանումը: Այս բառը իր երկրորդ ծնունդը ունեցավ արդեն Նոր Աշխարհում: Անգլիական և իսպանական գաղութներում լայնորեն կիրառվում էին իսպանական մետաղադրամները` պեսո, որին նորաբնակներից շատերը անվանում էին դոլլար: Դրա հետ էլ կապված է նաև հայտնի նշանի $ հայտնվելը: Երկար անգլիական piese of eight (մեկ ութերորդ, ֆունտ),որին դեռ գաղությալները պեսո էին անվանում, թղթի վրա հայտնվեց որպես ջնջված ութ, որը և արդյունքում դարձավ $:1786թ. ԱՄՆ –ի պաշտոնական արժույթի շրջանառության մեջ մտնելուց իշխանությունը որոշեց հին սովորույթի համաձայն նոր

թղթադրամի անվանումը չփոխել: Եվ նրանց սպասվում էր անհամեմատելիորեն ավելի պայծառ ապագա, քան իրենց գերմանացի նախնիներին: 1792 թ –ից դոլլարի բաղադրությունը կազմում էր մաքուր ոսկի` 1.6033 գրամ կամ մաքուր արծաթ `24.057 գրամ: 80 տարի անց 1873թ. ոսկյա դրամը հռչակվեց պաշտոնական արժույթային միավոր, իսկ ոսկու ստանդարտի մասին օրենքով 1900թ. Ամրապնդվեց իր նոր ոսկու բաղադրությունը` 1.50463 գրամ: Սկզբում դոլլարը արծաթյա էր, հետո հայտնվեցին նաև թղթադրամները: Բոլորը նույն գույնի և չափի, ջրային նշաններով և Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերի լուսանկարներով: 1$ – Ջ. Վաշինգտոն 2$ – Թ. Ջեֆֆերսոն 5$ – Ա. Լինկոլն

10$ – Ա. Համիլտոն 20$ – Է. Ջեկսոն 50$ – Ու. Ս. Հրանտ 100$ – Բ. Ֆրանկլին Առաջին անգամ դոլլարը կանաչ գույն ստացավ նախագահ Լինկոլնի ժամանակաշրջանում: Þ³ñáõݳϻÉÇ...


سñï # 14, 2015Ã.

ՔՀԿ-ը Ձեր գործի նախնական փուլն ավարտելուց հետո կուղարկի Ձեր գործը հյուպատոսական բաժին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ գործը ՔՀԿ-ից հյուպատոսական բաժին տեղափոխելու համար կարող է պահանջվել մի քանի շաբաթ: Այդ պատճառով խնդրում ենք սպասել Ձեր հարցազրույցի մասին տեղեկացնող նամակին ՔՀԿ-ից և

8

այնտեղից գործն ուղարկելուց հետո անմիջապես կապ չհաստատել հյուպատոսական բաժնի հետ: Հյուպատոսական բաժին հասնելուց հետո Ձեր գործը կմնա այստեղ մինչև արտոնագրի հարցազրույցը: Ձեր գործի վերաբերյալ հարցերի դեպքում, երբ այն գտնվում է հյուպատոսական բաժնում, խնդրում ենք էլեկտրոնային փոստով նամակ գրել հյուպատո-

սարանի` ներգաղթային արտոնագրերի ենթաբաժնի էլեկտրոնային փոստի հասցեով. ivyerevan@state.gov: Բոլոր հաղորդագրություններում անպայման նշեք Ձեր գործի համարը, ամբողջական անուն ազգանունը և ծննդյան թվականը: http://armenian.armenia.usembassy.gov/


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.