ԽՈՍՈՒՄ ԷՐ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՁԱՅՆԸ: ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԱՄՈՒԼԸ. ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ
ԻՆՉՊԵՍ ՖՈՐԵՍԹ ՄԱՐՍԸ ՇՈԿՈԼԱԴԸ ԼՑՈՆԵՑ ԿԱԹՆԱՅԻՆ ԿՈԿՏԵՅԼՈՎ ՈՒ ՍՏԵՂԾԵՑ «ՔԱՂՑՐ ՄՈԼՈՐԱԿԸ»
«Նա իր հայացքով և մեծահոգությամբ ինձ մորս հիշեցրեց»․ Բայդենը պատմել է Էլիզաբեթ 2-րդի հետ հանդիպման մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վինձոր ամրոցում Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի հետ հանդիպումից հետո գովեստի խոսքեր է շռայլել 95ամյա միապետի հասցեին և պատմել նրա հետ հանդիպման տպավորությունների մասին, գրում է Reuters-ը։ Բայդենի խոսքով՝ Էլիզաբեթ 2-րդը, որին «շատ է նմանացրել իր մորը», «Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդների գագաթնաժողովի ավարտին իր հետ մասնավոր հանդիպման ընթացքում հարցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի մասին, նաև հետաքրքրվել է՝ «ինչպիսին է կյանքը Սպիտակ տանը»։ «Ես չեմ կարծում, որ նա կվիրավորվի, եթե ասեմ, որ նա իր հայացքով և մեծահոգությամբ ինձ մորս հիշեցրեց։ Նա չափազանց սիրալիր էր և մենք շատ հաճելի և երկար զրույց ունեցանք»,- Լոնդոնից Բրյուսել մեկնելուց առաջ լրագրողներին ասել է 78-ամյա Բայդենը՝ նշելով, որ 95-ամյա միապետը նաև հարցրել է ՌԴ-ի և Չինաստանի նախագահների մասին։ Բայդենը, որը Էլիզաբեթ 2-րդի հետ շրջել է Վինձոր ամրոցի շրջակայքում, ապա թեյել է նրա հետ, խոստովանել է՝ կցանկանար ավելի շատ ժամանակ անցկացնել թագուհու հետ։ Նշենք, որ 95-ամյա Էլիզաբեթ 2-րդն իր գահակալության տարիներին հանդիպել է ԱՄՆ-ի 12 նախագահների հետ։
"RB IMMIGRATION CONCULTING INC."
1526 1/2 N. Commonwealth Ave. LA, CA 90027 Email:rbparalegalservices@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáÙ³Ý ´áõ¹³ÕÛ³Ý Chief Editor Roman Budaghyan îÝûñ»Ý` ÜáõÝ» ´³¹³ÉÛ³Ý Director Nune Badalyan гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ Ø»ñÇ ¸³íÃÛ³Ý (ºñ¨³Ý) Computer typing and design Meri Davtyan (Yerevan)
ÂÕóÏÇó` ²ñÙ³Ý Øáõñ³¹Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Muradyan(Armenia Yerevan)
Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:
»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2021
2
Via Plus Home Health, Inc. 239 E Alameda Ave Ste 103 Burbank, CA, 91502
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՄՆ-ՈՒՄ. ԽՈՍՈՒՄ Է «ԱՄԵՐԻԿԱՅԻ ՁԱՅՆ»-Ը Ամերիկյան քարոզչությունն աչքի է ընկնում ագրեսիվությամբ և ծայրահեղ ամերիկակենտրոնությամբ: Աշխարհին ներկայանալով որպես համաշխարհային «խաղարարներ»՝ ամերիկյան ռազմատենչ ուժերը զբաղվում են պատերազմի, երկպառակտչության, շովինիզմի հրահրմամբ: Այս տրամադրությունները թափանցել են նաև ԶԼՄներ: ԱՄՆ-ի քարոզչական ուղեղային կենտրոնները ԱՄՆ-ի քարոզչական ուղեղային կենտրոնները բազմագործառույթային կառույցներ են, որոնք զբաղվում են հիմնականում գաղտնի և սև քարոզչությամբ: Դրանք կարող են լինել. Բարեգործական ֆոնդեր, օրինակ Կարնեգիի, Մորգանի, Ֆորդի, Ռոկֆելլերների և այլն: Ռոկֆելլերների ֆոնդը ստեղծվել է ավագ և կրտսեր Ռոկֆելլերների նախաձեռնությամբ: Թ. Ռուզվելտի ժամանակներում ֆոնդը դարձավ «Միջամերիկյան գործերի կոորդինացման վարչության» ղեկավար մարմինը: Վարչության իրավասության մեջ էր մտնում Լատինական Ամերիկայի հետ համագործակցության ստեղծումը, որի շրջանակում էլ քողարկվում էր ֆոնդի քարոզչական գործունեությունը: Այս տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված էր նաև նավթարդյունաբերական շահերով: Զբաղվում էր քաղաքական, ռազմական և տնտեսական հարցերով, արտաքին քաղաքական քարոզչական մարտավարությունների մշակմամբ: Ֆոնդին է պատկանում «Ֆորին աֆֆերզ» (Foreign Affairz) ամսագիրը, որը լույս է տեսնում 1922-ից՝ տարին վեց անգամ: Անդրադառնում է ԱՄՆի ներքին և արտաքին քաղաքականությանը: Պետական քարոզչական կառույց է ԱՄՆ -ի Ազգային անվտանգության խորհուրդը, որը նախագահի անմիջական վերա-
հսկողության ներքո է, զբաղվում է ներքին քաղաքականության հիմնախնդիրներով և կոորդինացնում պետական գերատեսչությունների աշխատանքը: Քարոզչական գիտահետազոտական կենտրոն է Ստենֆորդի համալսարանի (Կալիֆոռնիա) Պատերազմի, հեղափոխության և խաղաղության Հուվերյան ինստիտուտը: Այն ստեղծվել է 1919-ին Հերբերտ Հուվերի կողմից՝ որպես Առաջին համաշխարհային պատերազմի փաստագրական նյութերի գրադարան: Նախորդ դարում ակտիվորեն զբաղվում էր հակակոմունիստական քարոզչությամբ: Տեղեկատվական գործակալությունները ևս զբաղվում են քարոզչությամբ, օրինակ՝ ԱՄՆ-ի լրատվական գործակալությունը՝ USIA-ն: Ստեղծվել է 1953-ի օգոստոսին ԱՄՆ-ի նախագահ Դ. Էյզենհաուերի հրամանով: Ունի վարչական բաժանմունքներ Աֆրիկայում (Սահարայից հարավ), Հարավ-արևելյան Ասիայում, նախկին Խորհրդային Միության տարածքում, Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում: USIA-ի գործունեության նպատակն է զարգացնել համագործակցությունը ԱՄՆ-ի և մյուս երկրների միջև ինստիտուցիոնալ մակարդակով, մեկնաբանել ԱՄՆ-ի որդեգրած քաղաքականությունը լայնահաղորդ լսարանին, օժանդակել զարգացող երկրներին ժողովրդավարության կառուցման գործում, իրազեկել նախագահին, պետքարտուղարին և Ազգային անվտանգության խորհրդին արտասահմանյան լսարանի տրամադրությունների մասին ԱՄՆ-ի քաղաքականության հանդեպ, նաև նպաստել տե-
ղեկատվության փոխանակմանը և կրթամշակութային ծրագրերի իրականացմանը ազգային շահերի նկատառումներով: USIA-ն ղեկավարվում է Վաշինգտոնից: Դրա գործառույթների մեջ են մտնում նաև արտասահմանյան քարոզչական գործողությունների ծրագրումը և իրագործումը: Խոսելով գործակալության կարևորագույն խնդիրներից՝ կառույցի ղեկավարներից մեկը՝ Թոմաս Սորենսենը հայտարարել է. «Անհրաժեշտ է բոլորին ստիպել մտածել և գործել ամերիկյան նպատակներին համապատասխան»: Այս համարձակ հայտարարության իմաստը այն մեխն է, որը կրում են ամերիկյան քարոզչության մշտական և հաստատուն հարվածները: 1999 թ. Գործակալությունն անցավ Պետդեպարտամենտի ենթակայության: ԱՄՆ-ի լրատվական գործակալությանն է պատկանում «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը: Այն ստեղծվեց որպես հակաքարոզչական միջոց ֆաշիստական պրոպագանդայի դեմ 1942-ին: ԽՍՀՄ-ում այն հեռարձակվեց հինգ տարի հետո՝ 1947-ին քսանվեց կարճալիք հաղորդիչներով: Ռադիոկայանի հաղորդումների 40%-ը ուղղված էին սոցիալիստական երկրներին: Գերակշռում էին երաժշտական, ժամանցային ծրագրերը, որոնք քարոզում էին ամերիկյան ազատ կենսակերպը և կապիտալիզմի «հրաշքների» մասին, այսինքն զբաղվում էր սոցիալական քարոզչությամբ: ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆ
3
ԽՈՍՈՒՄ ԷՐ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՁԱՅՆԸ: ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԱՄՈՒԼԸ. ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը պետք է Խորհրդային Միության մասին իր մեկնաբանություններում լինի ավելի իրատես և ագրեսիվ, եթե նույնիսկ դա կխոչընդոտի դիվանագիտությանը»«Նյու-Յորք թայմս» թերթին տրված հարցազրույցում հայտարարել է Ներկայացուցիչների պալատի պաշտոնյա ՈՒ. Բակլին: Սա ևս մեկ անգամ ապացուցում է ամերիկյան տեղեկատվա-կան քաղաքականության ագրեսիվ կուրսի մասին: Հրատարակիչ Ջոն Դեյլին 1968թ.-ին հրաժարվելով ռադիոկայանի տնօրենի պաշտոնից, հորդորեց. «Մենք հեռու չենք գնա՝ խեղաթյուրելով լուրերը: Արտասահմանյան շատ ռադիոկայաններ չեն վստահում «Ամերիկայի ձայն»-ի հաղորդումներին: Նրանք չեն հավատում ամերիկյան կառավարության հաղորդագրություններին՝ չնայած արտասահմանյան քարոզչության վրա պետական գանձարանից ծախսվում են հսկայական միջոցներ»: 1976-ին հաստատվեց «Ամերիկայի ձայն»-ի կանոնադրությունը, համաձայն որի, ռադիոկայանը պարտավոր էր լուսաբանել իրադարձությունները օբյեկտիվ և հավաստի, ներկայացնել ողջ ԱՄՆ-ը՝ առանց ռասսայական և դասակարգային խտրականության, ներկայացնել ԱՄՆ-ի քաղաքական կուրսը հստակ և անալիտիկ մեկնաբանություններով: Տեղեկատվություն էր ստանում ինչպես ամերիկյան, այնպես էլ այնպես էլ արտասահմանյան լրատվական գործակալություններից: Մամուլի պատմության մեջ քարոզչական հարուստ պրակտիկայի առաջնորդներն են «Time» շաբաթաթերթը և «Readers Digest» ամսագիրը: «Ամերիկան որպես ձեռնարկատիրական բոլոր ոլորտների շարժուն կենտրոն է, Ամերիկան որպես մարդկությանը ծառայող բարձրորակ մասնագետների երկիր է, Ամերիկան ինչպես բարի սամարաց է՝ ըմբռնող, որ ավելի օրհնյալ է տալ, քան վերցնել և Ամերիկան՝ Ազատության և Արդարության իդեալների ազդարար է: Սրանից կարելի է եզրակացնել 20-րդ դարի մեր առաքելությունը, որին նախապատրաստվում ենք ուրախությամբ, էներգիայով և խանդավառությամբ»: Այս խոսքերի հեղինակը ծայրահեղ հակակոմունիստ Հենրի Լուիսն է, որը կոչվեց «Ամերիկյան դար»: Լուիսը 1923թ.-ին Բրայթոն Հեդենի ( երկուսն էլ պատկանում էին «Գանգ և ոսկորներ» գաղտնի կազմակերպությանը) հետ միացյալ նախաձեռնեցին և հրատարակեցին հայտնի «Թայմ» շաբաթաթերթը: Հ. Լուիսը խոշոր կապիտալիստ էր, իրեն համարում էր բարձր խավի ներկայացուցիչ և արհամարհում աղքատ դասակարգին: Ռադիոմեկնաբան Քուինսի Հոուի խոսքերով՝ «Նայելով առաջ՝ նա դիտում է ողջ աշխարհը որպես Ամերիկայի պրովինցիա»: «Ամերիկյան դար» հոդվածը, որը դարձավ ԱՄՆ-ի նախագահների քաղաքական մանիֆեստը, բացահայտում է նաև նրա շովինիստական նախապաշարումները: Օբյեկտիվության և հավաստիության սկզբունքը ոտնահարվում էր ստի, կեղծիքի, կողմնակալության և գործարար շահերի գերակայությամբ: «Ինչ որ գրել է ‹‹Թայմ››ը, դրան հավատացել են, որովհետև դա գրել «Թայմ»-ը»,-ծաղրում է Հ. Լուիսը:
Lakewood Home Health & Palliative Care, Inc. Nursing Care Services Care given or supervised by registered nurses. Nurses provide direct care; manage, observe, and evaluate a patient’s care; and teach the patient and his or her family caregiver. Physical Therapy Services Treatment of injury and disease by mechanical means, like heat, light, exercise, and massage. Occupational Therapy Services Services given to help you return to usual activities (like bathing, preparing meals, and housekeeping) after illness either on an inpatient or outpatient basis. Speech Therapy Services This is the study of communication problems. Speech therapists assist with problems involving speech, language, and swallowing. Communication problems can be present at birth or develop after an injury or illness, like a stroke. Medical Social Services Services to help you with social and emotional concerns related to your illness. This might include counseling or help in finding resources in your community. Home Health Aide Services Part time or intermittent services to help you with your daily living activities.
539 N GLENOAKS BLVD, SUITE 301F BURBANK. CA 91502
(747) 241-8400
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին «Թայմ»-ը հանդես էր գալիս խոշոր ձեռնարկատերերի շահերի պաշտպանությամբ: Երբ 1942թ.-ին սենատոր Հարրի Տրումենը մեղադրեց «Ստանդարտ օյլ» կորպորացիային ճապոնական նավատորմին, գերմանական և իտալական ինքնաթիռներին վառելիք տրամադրելու համար, «Թայմ»-ը քննադատեց Տրումենին և նրա մեղադրանքները որակեց անհիմն: 1934թ.-ին Ռազմական արդյունաբերության գործերը հետաքննող կոմիտեն մեղադրեց Մորգանի բանկային կայսրությանը ԱՄՆ -ին Առաջին համաշխարհային պատերազմի մեջ ներքաշելու համար: «Թայմ»ում Հ. Լուիսը գրեց. «Շուրջ քսան տարի ԱՄՆ-ի հասարակության լայն շրջաններում հավատացել են մարքսիստական ծագման այն լեգենդին, որ միջազգային բանկիրները պետությանը ներքաշեցին պատերազմի մեջ, որի հետ ոչ մի կապ չունեին»:
«Թայմ»-ը որոշ չափով կողմ էր ֆաշիզմին, նիցշեական գերմարդու գաղափարին, որն իրեն էր ենթարկում անդեմ մասսաներին: Առաջնորդվում էր «Իմ թշնամու թշնամին ընկերս է» կարգախոսով, քանզի կոմունիզմը «ամենաքրեական» հասարակարգն է աշխարհում, իսկ բոլշևիկները՝ «անհմայիչ կենդանիներ»: Չինաստանում «Թայմ»-ը պաշտպանում էր գեներալ Չան Կայ-շիի իշխանությունը: Երբ թղթակից Թեոդոր ՈՒայթը սկսեց գրել գեներալի բանակի դաժանությունների, քաղբանտարկյալների, համակենտրոնացման ճամբարների, ազատ խոսքի և դեմոկրատիայի ոչնչացման մասին, Հ. Լուիսը արձագանքեց. «Նույնիսկ վատ Չան Կայ-շին լավ է, քան կոմունիստների իշխանությունը»: Նա ՈՒայթին արգելեց գրել քաղաքական նյութեր և նրան հայտարարելով կոմունիստ՝ հեռացրեց աշխատանքից: 1959թ.-ին արգելվեց «Թայմ»-ի տարածումը Բոլիվիայում այն բանից հետո, երբ այն գրեց. «Բոլիվիայի խնդրի միակ լուծումն այն է, որ ոչնչացվի Բոլիվիան: Թող նրա հարևանները միմյանց միջև կիսեն երկիրը և նրա խնդիրները»: Այս խոսքերի պատճառով Լա Պասում ամերիկյան դեսպանատունը քարկոծեցին: «Թայմ»-ը կիրառում էր խմբակային լրագրության պրակտիկան:
4
Այսինքն՝ թղթակիցները պարտավոր չէին խմբագրություն ուղարկել ավարտուն և ամբողջական նյութեր կամ ռեպորտաժներ: Նրանք տրամադրում էին միայն տեղեկատվությունը, իսկ դրանց մշակմամբ զբաղվում էին մասնագիտացված բաժինները, որոնք վարպետաբար խեղաթյուրում էին իրադարձությունները, փաստերը և հրամցնում ընթերցողներին: Թերթի լեզուն հագեցնում էին բարդ և սարկաստիկ ածականներով՝ առնետամռութ (rat-faced), ծուռատամ (snaggle-toothed), արծվաքիթ (eagle-beaked), խոզամռութ (pig-faced) և այլն: «Ռիդեր Դայջեսթ» ամսագրի քարոզչությունը հիմնվում էր գաղափարական կարծրատիպերի՝ ազատության, մասնավոր ձեռնարկատիրության, ժողովրդավարության, ադարության և այլ հասկացությունների վրա: Օրինակ՝ «Ես պնդում եմ, որ անհատական ազատության կամ ազատ ձեռնարկատիրության սկզբունքները ընդունելի, ցանկալի և մեծապես օգտակար են աշխարհում ամենուր» կամ «Ամերիկայի կառավարման մարդկային ամենաբարձր ձևը ամենաուժեղ և կայունն է բոլոր կառավարման ձևերից, որ հայտնի է պատմությանը»: Այս ամսագիրը զբաղվում է նաև ռասսայական խտրականության քարոզչությամբ: Դա ուժեղագույնս դրսևորվեց 1960-ականներին, երբ աֆրոամերիկյան առաջնորդ Մարտին Լյութեր Քինգի գլխավորությամբ սկսվեց խաղաղ պայքար սևամորթների քաղաքացիական իրավունքների պաշտպանության համար: «Ռիդեր Դայջեսթ»ը Լյութեր Քինգին և սևամորթներին հայտարարեց ԱՄՆ-ի թշնամիներ և կոչ արեց հաշվեհարդար տեսնել նրանց հետ. «Մենք չենք թույլատրի անարխիա քաղաքներում»: 1968թ.-ին ԱՄՆի ոստիկանությունը հաշվեհարդար տեսավ սևամորթների արմատական կազմակերպության՝ «Սև հովազ»-ի հետ՝ գնդակահարելով անդամներին: Ամսագրում հայտնվեցին կեղծ լուրեր. ««Սև հովազ»-ի անդամները իրականացնում են զանգվածային հարձակումներ ոստիկանության վրա և ամենուր ենթարկում բռնությունների»: Սրամորթներին ներկայացնում էին որպես գողեր, մարդասպաններ, կործանարարներ: Բարձր տեխնոլոգիաների թռիչքային զարգացումը և հեռահաղորդակցության նոր միջոցների տարածական և ժամանակային հնարավորությունների ընդլայնումը տեղեկատվական և գաղափարական քարոզչությունը տեղափոխում են համացանց: Ներկայումս ԱՄՆ-ի ռազմական ուժերը
մշակում են հատուկ ծրագրեր, որոնք կզբաղվեն ամերիկամետ քարոզչությամբ սոցիալական ցանցերում, տեղեկատվական պորտալներում, որոնողական կայքերում և տարբեր բլոգներում: Գործող "Twitter” և " Facebook” սոցիալական ցանցերում կստեղծվեն կեղծ բաժանորդագրություններ: Ծրագիրը հնարավորություն կտա բաժանորդագրել անիրական մարդկանց, ովքեր կտարածեն ԱՄՆ-ին շահավետ տեղեկատվությունը: «Այս տեխնոլոգիան հնարավորություն կտա Կենտրոնական հրամանատարությանը կանխարգելել արտասահմանյան համացանցային տարածքում ծայրահեղականև թշնամական քարոզչության տարածումը ԱՄՆ-ի դեմ»,- հայտնում է անգլիական «Գարդիան» թերթը: Ծրագիրը ներառված է «Ազնիվ ձայն» օպերացիայում, որը մշակվել էր «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբի դեմ հոգեբանական պատերազմ իրականացնելու համար: Սակայն ակնհայտ է, որ այն կօգտագործվի ոչ միայն տեղեկատվական ինքնապաշտպանության, այլև գլոբալ պրոպագանդայի իրականացման և արդյունավետ տեղեկատվական պատերազմներ մղելու միտումներով, որի ժամանակակից մեթոդների մշակմամբ էլ զբաղվում է ԱՄՆի «մտքի ֆաբրիկան»՝ RAND կորպորացիան, նորագույն կիրառական տեխնոլոգիաների համար: Բացի RAND-ից ԱՄՆ-ի վարկանիշային «Ուղեղային կենտրոնների» /ՈՒԿ/ շարքում դասվում են Բրուքինգսի ինստիտուտը /Brookings Institution/, Արտաքին քաղաքականության խորհուրդը /Council on Foreign Relations/, Միջազգային խաղաղության Քարնեգիի հիմնադրամը/Carnegie Endowment for International Peace/, «Ժառանգություն» հիմնադրամը /Heritage Foundation/, Վուդրո Վիլսոնի անվան միջազգային կենտրոնը /Woodrow Wilson International Center for Scholars/, Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնը /Center for Strategic and International Studies /, Ամերիկյան ձեռներեցության ինստիտուտը / American Enterp-rise Institute, Կատոնի ինստիտուտը /Cato Institute/, Հուվերի ինստիտուտը /Hoover Institute/, Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը: ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆ
Ինչպես պարզել ներգաղթի ծառայությունների սպասման ժամանակը և ստուգել գործի կարգավիճակը
Դժվար չէ ստուգել ձեր ներգաղթի գործի կարգավիճակը. Դա կարելի է անել առցանց ՝ ձեր տան կամ գրասենյակի հարմարավետությունից, և նույնիսկ պարզապես ձեր բջջային հեռախոսից: Դա անելու համար անցեք հատուկ էջ Միացյալ Նահանգների քաղաքացիության և ներգաղթի ծառայությունների (USCIS) պաշտոնական կայքը և հետևել պարզ ցուցումներին: Որ ստուգեք ձեր գործի կարգավիճակը օգտագործելով առցանց գործիք, դուք պետք է ունենաք անդորրագրի համար կամ անդորրագրի համար: Այս համարը եզակի 13 նիշանոց նույնացուցիչ է, որը USCIS- ը տրամադրում է ստացված յուրաքանչյուր դիմումի կամ խնդրագրի համար և օգտագործվում է դեպքերը բացահայտելու և հետևելու համար: Ստացման համարը բաղկացած է երեք տառից, որին հաջորդում է 10 նիշ: Օրինակ, տառերը կարող են լինել EAC, WAC, LIN, SRC, NBC, MSC կամ IOE: Դուք կարող եք գտնել այն USCIS- ի կողմից ձեզ ուղարկված Գործողությունների ծանուցագրերում: Ուրեմն գնացիք ստուգման էջ... Նախքան ստացականի համարը մուտքագրեք (Մուտքագրեք անդորրագրի համարը) դաշտում, USCIS- ը խորհուրդ է տալիս կարդալ գաղտնիության պայմանագիրը, որը հայտնվում է Ստուգեք կարգավիճակի կոճակի տակ:
¸²ðÒÆð ²ØÜ ø²Ô²ø²òÆ Ø»Ýù Ïû·Ý»Ýù Ò»½ 818.433-2461
5
Բայդենի վարչակազմը լուռ գործարկում է ապաստան հայցող հավելված. Ի՞նչն է դրանում
Վերջին շաբաթներին ԱՄՆ սահմանապահները ձեռնարկեցին աննախադեպ քայլ `լուռ տեղակայելու նոր CBP One ծրագիր, որն օգտագործում է վիճահարույց դեմքի ճանաչում, աշխարհագրական տեղակայում և ամպային տեխնոլոգիա` ապաստան հայցողների մասին զգայուն տեղեկատվություն հավաքելու, մշակելու և պահելու համար նախքան ԱՄՆ մուտք գործելը: Այս մասին են վկայում Ազգային անվտանգության վարչության և The Times- ի համար դրանք ուսումնասիրած փորձագետների տվյալների երեք գնահատականները: DHS-ն անհրաժեշտ է գնահատում դիմումը, քանի որ սահմանապահները չեն կարող «միանգամից վարվել բոլոր անհատների հետ», ովքեր ԱՄՆ–ում պաշտպանություն են փնտրում և ստիպված են վերադառնալ Մեքսիկա ՝ համաձայն Թրամփի դարաշրջանի քաղաքականության: Պաշտոնյաներն ասում են, որ սա անվտանգ և արդյունավետ տեխնիկական լուծում է: DHS- ի պաշտոնյաներն ասում են, որ սահմանի այս խելացի նորամուծությունն ավելի արդյունավետ է, քան նախորդ վարչակազմի պատերն ու արգելքները: Վարչության պետ Ալեխանդրո Մալյորկասը ասաց, որ Բայդենի վարչակազմը 1,2 միլիարդ դոլար է պահանջում մուտքի նավահանգիստները և սահմանային անվտանգության տեխնոլոգիան արդիականացնելու համար, այդ թվում ` «միգրանտների անվտանգ, կանոնավոր և մարդկային վերաբերմունքի ապահովման »համար: Բայց մի քանի փորձագետներ ասում են, որ հավելվածը մտահոգություններ է առաջացնում տվյալների անվերահսկելի հավաքագրման և խոցելի միգրանտների կառավարության հսկողության հետ կապված, ովքեր այլ բան չունեն, քան համաձայնությունը: Այս մասին հայտարարել է Ամերիկյան քաղաքացիական ազատությունների միության (ACLU) ազգային անվտանգության նախագծի ավագ փաստաբան Էշլի Գորսկին: ԴՄյուսները, ինչպիսիք են Էնդրյու Ֆարելլին, մաքսային և սահմանների պաշտպանության նախկին սպա, կարծում են, որ ծրագիրը դրական քայլ է դեպի ավելի արդյունավետ և արդար սահմանային գործընթաց: DHS- ը խորհուրդ տվեց, որ հավելվածն օգտագործելու իր իրավասությունը կարող է աննշան լինել, և գաղտնիության որոշ ռիսկեր մնում են չլուծված: Մայիսի սկզբին CBP- ն Կառավարման և Բյուջեի գրասենյակից «արտակարգ իրավիճակների» հաստատում է պահանջել` հավելվածն օգտագործելու համար փաստաթղթավորված անձանց վերաբերյալ նախնական տեղեկություններ հավաքելու համար` շրջանցելով հանրային մեկնաբանությունը և ծանուցման գործընթացը, որոնք անհրաժեշտ են մինչ նոր ծրագրերի գործարկումը:
Հավելվածն օգտագործելու համար ԱՄՆ սահմանապահներն արդեն հավաքագրել են միջազգային և հասարակական կազմակերպություններ, ինչպիսիք են ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը: Կազմակերպությունները նույնացնում են Մեքսիկայում ապաստան հայցողներին, ովքեր այնտեղ ուղարկվել են Թրամփի դարաշրջանի քաղաքական գործիչները, իսկ հետո հավելվածի միջոցով իրենց կենսագրություններն ու կենսաչափական տվյալներն ուղարկում են Մաքսային և սահմանների պաշտպանության ծառայության: CBP- ն օգտագործում է դեմքի ճանաչումը `տեղեկատվությունը հաստատելու և որոշելու համար, արդյոք այդ մարդկանց թույլատրվում է մուտք գործել Միացյալ Նահանգներ: Theրագրի մասին հարցին` CBP- ի խոսնակ Ստեֆանի Մալինն ասաց, որ դրա օգտագործումը կամավոր է, և անձնական տեղեկությունները երաշխավորված են պահվել պաշտոնական, անվտանգ CBP համակարգերում: «CBP- ն պարտավորվում է պաշտպանել իր մոտ եղած բոլոր գաղտնի տեղեկությունները, այդ թվում` հնարավորինս նվազեցնել անձնական տեղեկատվություն պարունակող տեղեկատվական համակարգերից տվյալների արտահոսքի ռիսկը », - ավելացրեց նա: Թրամփի վարչակազմի օրոք ապաստան հայցող շուրջ 70 մարդիկ ստիպված էին մասնակցել «Մնալ Մեքսիկայում» ծրագրին. Նրանք ստիպված էին սպասել սահմանի հարավում Միացյալ Նահանգներում ներգաղթյալների լսումների համար: Համաճարակի ընթացքում սահմանը փակ էր ոչ կարևոր ճանապարհորդությունների համար ՝ օգտագործելով 000-րդ վերնագիրը, 42 թ.-ի առողջապահական օրենքը, և շատ միգրանտներ, ներառյալ ապաստան հայցողները, վտարվեցին: Այդ ժամանակվանից սահմանապահները երկրից վտարել են շուրջ 1944 մարդու: Բայդենը իր պաշտոնավարման առաջին օրը սառեցրեց այս քաղաքականությունը և պահպանեց 42-րդ Title քաղաքականությունը` ասելով, որ դա անհրաժեշտ է: Սակայն վերջին շաբաթներին վարչակազմը թույլ է տվել ավելի քան 11 ապաստան հայցողների մուտք գործել Միացյալ Նահանգներ՝ նրանց, ովքեր ունեն բաց ներգաղթի գործեր: Հարյուրավոր մարդիկ ապավինում են CBP Oneին: Քանի որ Բայդենը հետ է մղում սահմանի սահմանափակող քաղաքականությունը, պաշտոնյաներն ակնկալում են, որ հավելվածը կդառնա միգրացիայի կառավարման հիմնական միջոցը: CBP- ը գործարկել է հավելվածը հոկտեմբերի վերջին `փոքր ուրախությամբ, այն հասանելի դարձնելով հավելվածների խանութներից, բայց սահմանափակելով դրա վաղ հնարավորությունները բեռնափոխադրողներով, ոչ ներգաղթյալ ճանապարհորդներով և հաճելի նավակների վարորդներով: Փետրվարին, այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը սկսեց վերամշակել միգրանտներին սահմանին ապաստանի ակտիվ գործերով, CBP- ն հանդես եկավ հերթական մամլո հաղորդագրությամբ, որում նշված չէր ապաստանի հայցի օգտագործման մասին: Մայիսին, չնայած գաղտնիության ծանուցումների նախապես հրապարակման պահանջներին, գործակալությունը հետահայաց հրապարակեց և թարմացրեց գնահատականներ այն մասին, թե ինչպես է այն արդեն օգտագործել CBP One- ը ապաստան հայցողների համար:
Ըստ CBP- ի ՝ Մնալ Մեքսիկայում ծրագրում սահմանապահները հավաքել են մոտավորապես 70 ապաստան հայցողների լուսանկարչական պատկերասրահ, որոնք ավտոմատ կերպով ներկայացվել են ներգաղթի և մաքսային ծառայության տվյալների շտեմարանին: Այս տվյալների բազան, որը մատչելի է նաև երրորդ կողմի իրավապահ մարմիններին, կարող է այդպիսի անձնական տեղեկությունները պահել 000 տարի շարունակ: CBP One- ի միջոցով ՄԱԿ-ի փախստականների գործակալության նման կազմակերպությունները CBP- ին ուղարկում են իրենց կողմից հայտնաբերված դեմքերի լուսանկարներ, իսկ հավելվածն օգտագործում է դեմքի ճանաչում `այդ լուսանկարները համեմատելու առկա պատկերասրահի լուսանկարների հետ: Դիմումն այնուհետև ուղարկում է պատասխան ՝ նշելով, թե արդյոք անձի գործը ակտիվ է և որքան է նրանք սպասում: Գործի բացման դեպքում կազմակերպությունը կարող է պայմանավորվել, որ ապաստան հայցողը հետազոտվի կորոնավիրուսի համար, ուղևորվի մուտքի կետ և մուտքի թույ-տվություն ստանա ԿԲԿ-ից: Պաշտոնյաներն ընդլայնել են CBP One- ի օգտագործումը նրանց համար, ովքեր համարվել են, որպես պոտենցիալ իրավասություն, ազատվելու COVID-42 դարաշրջանի 19-րդ Title- ի ներկայիս քաղաքականությունից, որի համաձայն իշխանությունները արտաքսում են միգրանտներին առանց դատավարության ամսաթվի և փոքր վերամշակման: Սա նշանակում է, որ առաջին անգամ ամբողջովին նոր կենսաչափական տվյալներ հավաքելու դիմումը հասանելի կլինի Մեքսիկայում ապաստան հայցողներին, մինչ նրանք նույնիսկ կհասնեն սահման: Քանի որ փաստաթղթավորված անձինք հաճախ փաստաթղթեր չունեն, որպեսզի օգտագործեն անվտանգության ստուգումները, սպաները ստիպված են ձեռքով մուտքագրել տվյալներ, ինչը ժամանակատար է, ասում է CBP: Գործակալությունը նշում է, որ հավելվածն ավտոմատ կերպով կլրացնի պահանջվող տվյալների մեծ մասը ՝ այն անվանելով «շարունակական համաճարակի ընթացքում ավելի անվտանգ պրակտիկա»: CBP- ն երկար ժամանակ դժվարություններ ուներ դեմքի ճանաչման հարցում 90-ականներից ի վեր, Կոնգրեսը ներդրել է ԱՄՆ մուտքերի և ելքերի հետևման համակարգ: 11/XNUMX-ի հետևանքով ավելացան CBP- ի ջանքերը` հայտնաբերելու ավելի մեծ թվով վիզաները, ներայալ մատնահետքերը և լուսանկարները, ինչպես նաև դեմքի ճանաչման տեխնոլոգիան, որը վերլուծում է անձի դեմքի հատկությունները` հաստատելու նրանց ինքնությունը` համեմատելով հատկությունները այլ լուսանկարում առկա դեմքերի հետ: Բայց հարցերը մնում են ինչպես էթիկայի, այնպես էլ տեխնոլոգիայի արդյունավետության վերաբերյալ: 100 թվականին դեմքի ճանաչման ավելի քան 2019 առևտրային ալգորիթմների վերաբերյալ դաշնային ուսումնասիրությունը պարզել է, որ ճշգրտությունը մեծապես տատանվում է ՝ կախված ցեղի, ծննդյան երկրի, սեռից և տարիքից: Այս տեխնոլոգիան հատկապես անվստահ էր սահմանները հատող լուսանկարների, ինչպես նաև Աֆրիկայից կամ Կարիբյան ավազանից եկած մարդկանց պատկերների համար: Անցյալ տարվա մայիսի դրությամբ, CBP- ն օգտագործեց դեմքի ճանաչումը `երեք ամսվա ընթացքում սահմանը հատած 4,4 միլիոն անձի ինքնությունը
6
ստուգելու համար և հայտնաբերեց 215 «խաբեբա», ինչը դույլ է վիճակագրության տեսանկյունից: Երկարաժամկետ կասկածներ կան նաև գործակալության՝ այդպիսի տվյալները պաշտպանելու ունակության վերաբերյալ: Սահմանը հատող տրանսպորտային միջոցների ուղևորների դեմքի ճանաչման փորձարկման 2018 CBP փորձնական ծրագիրը կոտրվել է: Սա ազդեց 180 պատկերների վրա, մութ ցանցում ճանապարհորդների առնվազն 000 լուսանկարներով: Ինչու են ոմանք քննադատում CBP One- ին, իսկ մյուսները գովում են Փախստականների շահերի պաշտպանության շահույթ չհետապնդող HIAS- ի Sue Kenny-Palatinate- ը լավատեսություն հայտնեց մեխանիզմի վերաբերյալ `ասելով, որ այն կարող է նվազեցնել կախվածությունը մաքսանենգներից և կրճատել մուտքի նավահանգիստները, որտեղ հանցագործները որսում են միգրանտներին, եթե ԱՄՆ կառավարությունը տեղեկացնի «նախապես ստուգված» Որտեղ և երբ: նրանք պետք է գնան: Դիմումի գաղտնիության ազդեցության վերաբերյալ CBP- ի սեփական գնահատականները խառն են: Երբեմն գործակալությունը նշում է, որ ապաստան հայցողները կարող են տրամադրել կենսագրական տեղեկատվություն ՝ դեմքի ճանաչման ընթացակարգ անցնելու փոխարեն: Բայց մի տողատակում գործակալությունը նշում է, որ ի սկզբանե կենսագրական տարբերակ չկա: Որոշ դեպքերում հավելվածի օգտվողները պետք է համաձայնվեն, որ պաշտոնյաները դիտեն իրենց GPS գտնվելու վայրը: Բայց մյուսներն ասում են, որ պաշտոնյաները չեն օգտագործի աշխարհագրական տեղակայումը ՝ ճանապարհորդներին հետևելու համար: CBP- ն ընդգծում է, որ հավելվածը տեղեկատվություն է հավաքում, բայց չի պահում, փոխարենը դրանք ուղարկում է այլ տվյալների բազաներ: Գործակալությունը նշում է նաև, որ ազգային անվտանգության այլ բաղադրիչները կամ արտաքին մարմինները պետք է պաշտպանեն տեղեկատվությունը կամ պատշաճ մուտք ունենան դրան: CBP- ն պնդում է, որ միգրանտները դեռ կարող են ուղղակիորեն մուտք գործել մուտքի կետեր ապաստան խնդրելու համար և կարիք չունեն օգտագործել հավելվածը: Բայց քանի որ սահմանը դեռևս փակ է ոչ կարևոր ճանապարհորդությունների համար, գործընթացը, որով ապաստան հայցողները հայտնաբերվում և խնդրում են մուտք գործել, այժմ CBP One- ի միջոցով, իրականում առկա է միակ տարբերակը:
ԻՆՉՊԵՍ ՖՈՐԵՍԹ ՄԱՐՍԸ ՇՈԿՈԼԱԴԸ ԼՑՈՆԵՑ ԿԱԹՆԱՅԻՆ ԿՈԿՏԵՅԼՈՎ ՈՒ ՍՏԵՂԾԵՑ «ՔԱՂՑՐ ՄՈԼՈՐԱԿԸ» Այս համարձակ ու նորարար բիզնեսմենը՝ Ֆորեսթ Մարսը կոտրեց բիզնեսի վարման ավանդական կանոններն ու ստեղծեց աշխարհի ամենահաջողակ ընկերություններից մեկը: Առաջարկում ենք ծանոթանալ քաղցրավենիք արտադրող այս խոշորագույն ընկերության ստեղծման պատմությանը:
Ֆորեսթ Մարսը ծնվել է 1904 թվականին Մինեսոտայում, ԱՄՆ: Ընտանիքը հարուստ չէր. հայրը` Ֆրենք Մարսը, պատրաստում էր էժան քաղցրավենիք, իսկ մայրը դրանք վաճառում էր: Ընտանիքին փողով օգնելու համար ուսանողական տարիներին Ֆորեսթը սկսեց աշխատել «Camel» (այն ժամանակ դեռ անհայտ) ծխախոտ արտադրող ընկերությունում. նա դարձավ գովազդային գործակալ: Եվ մի անգամ «Camel»-ի գովազդային պաստառներով այնպես սոսնձեց խանութների ցուցափեղկերը, որ ձերբակալվեց և հայտվեց ճաղերի ետևում: Բանտից հետո նրան տեղափոխեցին Յելի համալսարան, որտեղ նա սկսեց ուսումնասիրել տնտեսագիտություն և քիմիա, կարդալ ձեռներեցության մասին գրքեր: Մի անգամ հոր հետ խմելով մայրիկի պատրաստած կաթնային կոկտեյլը` նրա գլխում մի տար-
օրինակ միտք ծնվեց: Ֆորեսթը որոշեց կաթնային կոկտեյլով լցոնված շոկոլադ պատրաստել, հայրն էլ կոկտեյլի մեջ ավելացրեց մի քիչ կարամել: Ստացվեց «Milky Way»-ը: Նորույթը դուր եկավ հաճախորդներին: Ֆրենք Մարսը նույնիսկ կարիք չունեցավ գովազդել «հրաշք կոնֆետը», առանց այդ էլ այն շատ լավ էր վաճառվում: Առաջին տարում նրանք վաճառեցին 800 հազար դոլարի «Milky Way»: Հայրն արտադրությունը տեղափոխեց Չիկագո` մեծացնելով ծավալները, կառուցեց նոր տուն և սկսեց պատրաստվել անհոգ ու ապահով ծերության: Սակայն Ֆորեսթին դա չէր բավարարում, նա ձգտում էր համաշխարհային հռչակի: Եվ վերջապես եկավ այն պահը, երբ նա որոշեց հիմնել քաղցրավենիքի սեփական արտադրությունը: Դրա համար նա հորից պահանջեց արտադրության 1/3-ը (նա ընտանիքում
3-րդ որդին էր), սակայն հայրը մերժեց: Հարաբերությունները վատացան, և Ֆորեսթը լքեց հայրենի տունը: Նա բնակություն հաստատեց Անգլիայում: 1932-ին երիտասարդ Ֆորեսթն անգլիական մի փոքրիկ քաղաքում վարձակալեց հրուշակեղենի մի խարխուլ արտադրամաս և հիմնեց մի բան, որը հետագայում դարձավ մոլորակի ամենահայտնի շոկոլադ արտադրող կազմակերպությունը` «Mars Confectionery»-ն: Նա ուներ սեփական բիզնեսը վարելու իր և միայն իր սկզբունքները, որոնք հակասում էին այն ժամանակ ընդունված տնտեսվարման բոլոր կանոններին: Այդ նոր մտածելակերպը հետագայում պետք է վերաճեր մենեջմենթի մեջ մի նոր ուղղության (բայց այդ մասին` ավելի ուշ):
7
Մարսը հմտորեն փոփոխեց «Milky Way»-ի բաղադրությունն ու ստացավ «Mars» շոկոլադե բատոնը: Սակայն հասկանալով, որ ցրտաշունչ Անգլիայում մարդիկ այնքան էլ հեշտ չեն բաժանվի իրենց գումարից ինչ-որ շոկոլադի համար, այն էլ զանգվածային արտադրությամբ թողարկվող` նա դիմեց մարքետինգային խորամանկության:
Նա հայտարարեց, որ «Mars»-ը սոսկ քաղցրավենիք չէ, այլ սննդատեսակ, որը մարդուն ապահովում է էներգետիկ լիցքերով, ձերբազատում է հոգնածությունից և նյարդային գերլարվածությունից: Անգլիացիները հավատացին դրան, և սկսվեց «Mars»-ի տիեզերական հաղթարշավը:
Սկզբում շոկոլադն ամռան ամիսներին հիմնականում սպառվում էր նույն տեղում, որտեղ արտադրվում էր, քանի որ դրա տեղափոխումը գրեթե անհնար էր շոգի պատճառով (այն հալչում էր նույնիսկ միջին ջերմաստիճանում): Մարսը գտավ ելքը, նա շոկոլադե կտորը շաքարապատեց (ինչպես շաքարաքլորը), որպեսզի այն հալչեր ոչ թե ձեռքերի մեջ, գրպանում կամ խանութի դարակներում, այլ բերանում: Սա նախատիպն էր հռչակավոր M&Ms-ներրի, որոնց անվան մեջ մեկտեղվել են 2 ամենախոշոր հրուշակագործերի անունների առաջին տառերը. Մարս և Մյուրի («Hershy’s» ընկերության նախագահը, որը ֆինանսավորեց գունավոր գնդիկների արտադրությունը): Նորույթը թողարկվեց տեխնիկական կարգախոսով. «Շոկոլադ, որը չի ապականում ձեռքերը»: Շուտով դրանք այնպիսի տարածում գտան, որ շուկայում ակնթարթորեն հայտվեցին դրանց տասնյակ էժան փոխարինողները: Երկար մտորումներից հետո որոշվեց «m» տառը դաջել նրանցից յուրաքանչյուրի վրա: M&M’s հայտնի կերպարները՝ դեղին և կարմիր «գնդիկները», իրենց կեսդարյա պատմության ընթացքում իսկապես վերածվեցին աշխարհի ամենաճանաչելի և հայտնի գովազդային կերպարների: Իսկ 1984-ին հենց նրանք էին, որ առաջինը ճամփորդեցին դեպի տիեզերք: Ամերիկյան «Շաթլը» նրանց «կտրեց» երկրի ձգողականության դաշտից, և այդ օրից նրանք տիեզերագնացների սննդի անբաժանելի «գունավոր» մասն են: Պատերազմը, որպես օրենք, կործանարար է տնտեսության և բիզնեսի համար, բայց ոչ` «Մարսի» դեպքում:
Ռազմական գործողությունները նրան ստիպեցին շտապ հայտնաբերել արագ եփվող բրնձատեսակ, որը մշակվում էր ուժեղ գոլորշու ներքո: «Մարսն» ԱՄՆ զինված ուժերից ստացավ մեծ պատվերներ: Բրնձի ապրանքանիշն անվանակոչվեց «Uncle Ben’s», իսկ որպես բրենդի դեմք՝ ընտրվեց լայն ժպտացող սևամորթը: Սակայն «Մարսը» դրանով չսահմանափակվեց, հերթը հասավ ընտանի կենդանիներին: Մարսն ամեն ինչ հստակ հաշվարկել էր. մսի կոմբինատները մնացորդները վաճառում էին գրեթե անվճար, իսկ տնային տնտեսուհիները ոչինչ չէին խնայի իրենց սիրելիների և սեփական հարմարության համար: Երկու հասարակ փաստի համադրում և, խնդրեմ, «Pedigree», «Whiskas», «Kitekat»:
Այս և մնացած` իրար հետ գրեթե կապ չունեցող բոլոր նոր ճյուղերը հիանալի ղեկավարում էր միևնույն մարմինը: Իսկ դա, առաջին հերթին, կապված էր նոր և արդյունավետ մենեջմենթի հետ: Մարսն աշխատանքի էր ընդունում ամենատաղանդավոր մարդկանց, նրանց տալիս էր ազատ արտահայտվելու և գործելու բոլոր հնարավորությունները: Իսկ դրա համար պետք էր վերացնել ղեկավարների և իրագործողների միջև եղած բոլոր «պատերը»: Պետք էր վերացնել բոլոր անջրպետները, այս բառի ուղիղ և անուղղակի իմաստներով: Ընկերության գրասենյակը հենց գործարանի տարածքում էր: Այստեղ բացարձակապես չկային ներքին պատեր, չկային առանձին գրասենյակներ, նույնիսկ բարձրաստիճան ղեկավարները միջնորմներ չունեին: Բոլորն աշխատում էին միասին, չկային հատուկ տեղեր մեքենաների կայանավայրում, աշխատողներն իրենք էին պատասխանում բոլոր զանգերին, պաշտոնական հանդիպումներ չէին անցկացվում սկզբունքորեն, եթե որևէ մեկն ուզում էր մյուսին որևէ բան ասել, ուղղակի մոտենում էր և ասում` հաշվի չառնելով դիմացինի պաշտոնը, բոլորը միմյանց դիմում էին «դու»-ով` խուսափելով պաշտոնական մթնոլորտից: Սակայն, այս ամենով հանդերձ` տիրում էր կատարյալ կարգապահություն, բոլոր աշխատակիցները պարտավոր էին ժամանակին լինել աշխատավայրում և անվերապահորեն պահպանել ներքին կանոնակարգը: Աշխատանքը կազմակերպելու այս մոդելն արդեն մոտ 70 տարի արդյունավետ է և նույնիսկ այսօր համարվում է լավագույններից մեկը: Ֆորեսթի մոտեցումն, ընդհանուր առմամբ, մեծ շրջադարձ էր բիզնեսի մասին հնացած պատկերացումների և բյուրոկրատական ավանդույթների կողքին: Անողոք և դաժան բիզնեսի մեջ նա մտցրեց ժողովրդավարություն և արժեքային համակարգ:
Հաջողության հասնելու համար, ըստ Մարսի, պետք է պահպանել հետևյալ 5 սկզբունքները.
Որակ: Սպառողը մեր գերագույն հրամանատարն է և մեր «բոսսը»: Անթերի որակը մեր ռազմավարական նպատակն է:
Պատասխանատվություն: Մենք պատասխանատու ենք սեփական խղճի, մեր գործընկերների և ընկերության առջև: Փոխշահավետություն: Գործնական հարաբերություններն արդյունավետ են, երբ դրանք փոխշահավետ են երկու կողմի համար: Փոխադարձ շահը միշտ գրավում է մարդկանց: Արդյունավետություն: Մենք ամբողջությամբ օգտագործում ենք մեր ռեսուրսները, չենք վատնում միջոցները և զբաղվում ենք միայն նրանով, ինչը կարողանում ենք անել բոլորից լավ: Ազատություն: Կայուն շահույթի ստացումն է «Մարս» ընկերությանը հնարավորություն տալիս տնօրինել սեփական ճակատագիրը: Մեզ հարկավոր է ազատություն, որ կառուցենք ապագան, բայց մեզ հարկավոր է շահույթ, որ պահպանենք մեր ազատությունը: Ընկերության ներքին ազատականությունը պահպանելով հանդերձ` Մարսը չէր սիրում բացահայտել գաղտնիքները: Ընկերության կենտրոնական գրասենյակում անցկացվող ստրատեգիական հավաքները մինչև այժմ անցնում են հատուկ ծառայություններին բնորոշ հույժ գաղտնի պայմաններում: Ընկերության կառավարման լծակները 1973 թվականից անցան նրա որդիներին, բայց Ֆորեսթի գաղափարական ազդեցությունը շարունակում էր մնալ վճռորոշ: Նա այնպես արեց, որ իր որդիները չկարողանային վաճառել ընկերությունը… Եվ ճիշտ էլ արեց, քանի որ այժմ «Մարսն» աշխարհի ամենախոշոր սեփական ընկերությունն է: Ֆորեսթի մահից հետո (1999թ.) նրա ժառանգները` երկու որդիները և դուստրը, ստացան 7-ական միլիարդ դոլար: Ֆորեսթ Մարսի «շոկոլադե կայսրության» սահմանները տարածվում են ողջ երկրագնդով մեկ և նույնիսկ հասնում են տիեզերք: Նրա հիմնած ընկերության արտադրացանկի մեջ են “Mars”, “Snickers”, “Bounty՛՛, “Twix”, “Milky Way”, “Starburst”, “M&M’s”, “Skitles”, “Pedigree”, “Whiskas”, “Kitekat”, “Chappi” և տասնյակ այլ անվանումներ:
8