Մերիլին Մոնրո. «Թույլ տուր ինձ սիրել կամ մեռնել»
Էդ Իսկենդերյան. Հայազգի նշանավոր գիտնականն ու բաշխիչ լիսեռի «հայրը»
Թրամփը Բայդենին մեղադրում է «ամերիկյան երազանքը» սպանելու մեջ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 26-ին Ջորջիա նահանգի Կոմերս քաղաքում տեղի ունեցած համախոհների հանրահավաքում կշտամբել է Սպիտակ տան ներկայիս վարչակազմին Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի համար և երկրի ներկայիս ղեկավար Ջո Բայդենին անվանել «ամերիկյան երազանքի մարդասպան»։ Ամերիկյան պատմության հինգ վատագույն նախագահները միասին վերցրած չէին հասցնի այն վնասը, ինչ Ջո Բայդենը հասցրեց ընդամենը 15 ամսվա ընթացքում: Ընդամենը մեկ տարում նրան հաջողվեց սպանել, բառացիորեն սպանել ամերիկյան երազանքը։ Բայց հույսը մի կորցրեք, քանի որ ճիշտ ղեկավարության դեպքում Ամերիկան կվերադառնա ավելի մեծ, ուժեղ և հզոր, քան երբևէ»,- նրա խոսքերն է մեջբերել Daily Mail-ը։ Թրամփը հորդորել է Բայդենին «հրաժարվել» Ուկրաինայից՝ երկրում կենսալաբորատորիաներ կազմակերպելու գործում իր որդու՝ Հանթերի հավանական մասնակցությունից։ «Ջո Բայդենը պետք է հրաժարվի Ուկրաինայի հետ կապված ամեն ինչից,թե որքան գումար են ստանում Ուկրաինայից։ Նրանք հարստություն են ստեղծել։ Մենք ունենք նախագահ, ով չի պատկերացնում, թե ինչ է անում, և նույնիսկ չգիտի, թե որտեղ է գտնվում: Կեղծ տեղեկություններով մեզ քնեցնում են, թե նա փայլուն է գործում»,- զայրացել է Թրամփը։ Նախկին նախագահը հավելել է, որ Ուկրաինայում իրավիճակը երբեք չէր հասնի այնպիսի վիճակի, ինչպիսին հիմա է, եթե Թրամփը լիներ Սպիտակ տանը։ Թրամփը ակնարկել է, որ կարող է առաջադրվել 2024 թվականին նախագահի պաշտոնում։ Թրամփը Բայդենին մեղադրում է ամերիկյան երազանքը սպանելու մեջ:
"RB IMMIGRATION CONCULTING INC."
1526 1/2 N. Commonwealth Ave. LA, CA 90027 Email:rbparalegalservices@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáÙ³Ý ´áõ¹³ÕÛ³Ý Chief Editor Roman Budaghyan îÝûñ»Ý` ÜáõÝ» ´³¹³ÉÛ³Ý Director Nune Badalyan гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ Ø»ñÇ ¸³íÃÛ³Ý (ºñ¨³Ý) Computer typing and design Meri Davtyan (Yerevan)
ÂÕóÏÇó` ²ñÙ³Ý Øáõñ³¹Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Muradyan(Armenia Yerevan)
Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:
ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2022