Usa # 13

Page 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ ԸՍՏ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀ ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ Հրատարակվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ

Գրքում ներկայացվում են ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի (1856-1924) կազմած փաստաթուղթը Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանագծման վերաբերյալ և այդ կապակցությամբ նրա պաշտոնական նամակը Դաշնակից տերությունների (Անտանտ) Գերագույն խորհրդի նախագահին:

ԵՐԵՎԱՆ YEREVAN 2011

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀ սփյուռքի նախարար

ՎԻԼՍՈՆԸ ԵՎ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ

Սկիզբը` նախորդ համարում...

"RB IMMIGRATION CONCULTING INC."

1526 1/2 N. Commonwealth Ave. LA, CA 90027 Email:rbparalegalservices@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáÙ³Ý ´áõ¹³ÕÛ³Ý Chief Editor Roman Budaghyan îÝûñ»Ý` ÜáõÝ» ´³¹³ÉÛ³Ý Director Nune Badalyan гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ Ø»ñÇ ¸³íÃÛ³Ý (ºñ¨³Ý) Computer typing and design Meri Davtyan (Yerevan)

ÂÕóÏÇó` ²ñÙ³Ý Øáõñ³¹Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Muradyan(Armenia Yerevan)

Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:

»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2015


February # 13, 2015Ã.

Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը հրապարակվեց 1921թ. հունվարի 22-ին Վաշինգտոնում` դրանով իսկ ընդգծելով վճռի անշրջելիությունն ու անբեկանելիությունը և Հայաստանի` միջազգայնորեն հռչակ­ված սահմանները: Վ. Վիլսոնի Իրավարար վճռի 90-ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է. «Քսաներորդ դարի պատմության մեջ դա մեզ համար, թերևս, ամենակարևոր իրադարձություններից մեկն էր, որով պետք է վերականգնըվեր պատմական արդարությունը և վերացվեին հայ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրությունում իրագործված ցեղասպանության հետևանքները: Այդ վըճըռով միջազգայնորեն ճանաչվում և ամրագրվոմ էին Հայաստանի սահմանները, որոնց շրջանակներում Մեծ եղեռնի դժոխային փորձությունն անցած հայ ժողովուրդը պետք է կերտեր իր պետականությունը: Օրինադավությունը և բիրտ ուժը խոչընդոտեցին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վիլսոնի Իրավարար վճիռը կյանքի կոչե­լու հնարավորությունը: Այդուհանդերձ, դրա նշանակությունը չի կարելի թերագնահատել. այդ որոշմամբ հայ ժողովրդի կորուսյալ հայրենիքի իղձը ստացավ կենարար և իրավական ուժ»: Վիլսոնի Իրավարար վճիռը բացառիկ փաստաթուղթ է, որը ցեղասպանության, հայրենազրկված ժողովրդի ճակատագրով զբաղվող քաղաքական այրերի արդարամտության ևս մեկ ապացույց է: Չնայած «Վիլսոնյան Հայաստանը» իրականություն չդարձավ, սակայն Վիլսոնի կանխատեսած բազում գաղափարներ այսօր իրականություն են դարձել: Առաջնորդվելով այն սկզբունքով, որ մարդ­ կությունը ծարավ է գոյության ազատության, Վիլսոնը գտնում էր, որ այլ ազգերի տիրապետության տակ գտնվող ժողովուրդների համար առաջին հերթին պետք է ապահովվի անվտանգության, հավատի և հասարակական զարգացման ազատություն: Վիլսոնը պայքարում էր հանուն «միջազգայնորեն կազմակերպ­ ված աշխարհի», «իրավունքին ընդհանուր հավատարմության» համար: Ինչ­ պես դիպուկ նշում է ԱՄՆ նախագահի կենսագիրներից դոկտոր Չարլզ Սեյմուրը. «Վուդրո Վիլսոնը, ամեն դեպքում, չպետք է գնահատվի իր կատարած գործերի արդյունքներով: Պատմության կողմից նա պետք է արժևորվի ոչ թե որպես գործի մարդ, այլ որպես մարգարե: Հին ժամանակների այլ մարգարեների նման, ինչպիսիք էին Լյութերը կամ Մաձձինին, նրան տրված չէր գործնականում հաջողության հասցնել այն իդեալները, որոնց նա դավանում էր: Սակայն, դրանով հանդերձ, եզրակացնել, որ նրա կատարածը անհաջողութ-

2

յուն էր, կնշանակի թերագնահատել այն իդեալների կարևորությունը, հանուն որոնց նա արթնացրեց ողջ աշխարհը: Իհարկե (նրա կատարածից) դեռ շատ բան կա, որ անհասկանալի է կամ էլ անընկալելի է մնում, բայց դրանց արժե­ քը մարդկության համար միջազգային հարաբերությունների զարգացման տեսանկյունից մնում է անգնահատելի»:

ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆ (կենսագրություն) Թոմաս Վուդրո Վիլսոնը (1856-1924) ԱՄՆ 28-րդ նախագահն էր (1913-1921), խոշորագույն քաղաքագետ, իրավագիտության դոկտոր, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Հայոց պետականության ստեղծման ջատագով, հայ ժողովրդի մեծ բարեկամ: Պաշտպանում էր ԱՄՆ-ի կողմից Հայաստանի մանդատը ստանձնելու գաղափա­ րը: 1920թ. Նոյեմբերի 22-ին Վիլսոնը կայացնում է որոշում` «Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանատման, Հայաստանի` դեպի ծով ելքի և հայկական սահմանին հարակից թուրքական տարածքների ապառազմականացման վերաբերյալ» (Վիլսոնի իրավարար վճիռը): Վուդրո Վիլսոնը (Woodrow Wilson) ծնվել է 1856թ. դեկտեմբերի 28-ին ԱՄՆ Վիրջինիա նահանգի Սթաունթոն քաղաքում: 1857թ. Վիլսոնների ընտանիքը տեղափոխվում է Ջորջիա նահանգի Օգաստ քաղաք, որ­տեղ անցնում են Վիլսոնի մանկության 13 տարիները: Այստեղ նա նախ ստանում է տնային կրթություն և միայն 12 տարեկանում հաճա­խում դպրոց: Վիլսոնի հայրը` Ջոզեֆ Ռագլես Վիլսոնը, աստվածաբա­ նութ­յան պրոֆեսոր էր, քահանա, իսկ մայրը` Ջեսսի Ժանետ Վուդրոն, աստ­

վածավախ ու բարեպաշտ անձնավո­ րութ­յուն էր: Մանկության տարիներին Վիլսոնը հաճախ ունկնդրում էր քահանա հոր պատմած աստվածաշնչյան պատմությունները, քարոզները: Եկեղե­ ցին նրա երկրորդ տունն էր, որը մեծ դեր է խաղացել հետագա մեծ քաղաքագետի ու պետական գործչի աստվածահաճո դաստիարակության և ձևավորման գոր­ ծում: 1870թ. Վիլսոնները տեղափոխվում են Հարա­վային Կարոլինա նահանգի Կոլումբիա քաղաք: 1873թ. Վիլսոնը հաճախում է Դեվիդսոն քոլեջ և մեկ տարի այնտեղ սովորելուց հետո վերադառնում ծնողների մոտ: 1875թ. Ընդունվում է ԱՄՆ առաջատար ուսումնական հաստատություններից մեկը` Նյու Ջերսի նահանգում գտնվող Պրինստոնի համալ­ սարանը: Պրինստոնի համալսարանում Վիլսոնն ուսումնասիրում է ԱՄՆ-ի սահմանադրությունը, Անգլիայի և Ֆրանսիայի պատմությունները, ամերիկյան, անգլիական հասարակական գործիչների, հրապարակախոսների, պատմաբանների աշխատությունները: Նա մեծ տեղ է հատկացնում պետաքաղաքական գործչի բանավոր խոսքի արվեստին` հետազոտելով մարդկության հռչակավոր հռետորներ Դեմոսֆենին, Ցիցերոնին, անգլիացիներ Չարլզ Ֆոքսին, Էդվարդ Կաննինգին, Վիլյամ Գլադսթոնին: Վիլսոնը ուսանողների շրջանում հիմնում է «Հռետորների ամերիկյան ընկերություն», որտեղ ինքն ու ուսանողները ճառեր էին արտասանում և բանավիճում: 1879թ. «Ինթերնեյշնլ րեվյու» ամսագրում լույս է տեսնում Վիլսոնի «Կաբինետային կառավարությունը ԱՄՆ-ում» խորագրով գիրքը, համարձակ մի աշխատություն, որտեղ նա քննադատում է ԱՄՆ ողջ իշ­ խանության` Կոնգրեսի ձեռքում կենտրոնացված լինելու հանգամանքը և առաջ


February # 13, 2015Ã.

3

քաշում Կոնգրեսի աշխատանքներում գործադիր իշխանության մասնակցության և իշխանության համաչափ հավասարակշիռ բաժանման անհրաժեշտության գաղափարը: 1879-1880թթ. Վիլսոնը սովորում է Վիրջինիայի համալսարանի Իրավունքի դպրոցում` ուսումնասիրելով պետական և սահմանադրական իրա­ վունք: 1883թ. Վիլսոնն ընդունվում է Ջոնս Հոպկինսի համալսարանի ասպի­ րանտուրա: Այստեղ նա գրում է իր լավագույն հոդվածներից մեկը` «Նախարարների խորհրդի կառավարումը» խո­ րագրով` պնդելով ԱՄՆ Կոնգրեսի իշխանության նվազեցման անհրաժեշտությունը հօգուտ կառավարության:

ԱՄՆ-ում սևամորթ երիտասարդը փրկել է իրեն ձերբակալած ոստիկանի կյանքը Նյույորքցի թոշակառուն վիճակախաղով շահել է 326 մլն ԱՄՆ դոլար

Նյու-Յորքում 80-ամյա Գարոլդ Դայմոնդը վիճակախաղով շահել է 326 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում է Reuters-ը: Փոխանցվում է, որ դպրոցի նախկին տնօրենը իր տիկնոջ հետ գնացել է սրճարան, որտեղ էլ գնել էին Mega Millions-ի վիճակախաղը: Նշվում է, որ Դայմոնդի շահումը, հարկերը հանած, կազմել էր 197 մլն ԱՄՆ դոլար:

ԱՄՆ-ում աղջիկը պատրաստվում է ամուսնանալ իր հարազատ հոր հետ

1888թ. լույս է տեսնում Վիլսոնի «Կոնգրեսային կառավարում. ամերիկյան քաղաքականության հետազոտում» գիրքը, որը նրան մեծ համբավ է բերում: 1885թ. Վիլսոնն ամուսնանում է Էլլեն Էքսոնի հետ, ով գրականության և արվեստի մասնագետ էր, լավ նկարում էր և Վիլսոնի ամենամոտ խորհրդատուն ու օգնականն էր (Էլլենը մահանում է 1914թ.): 1915–ին Վիլսոնն ամուսնանում է Էդիտ Պոլինգ Գալտի հետ: 1885-1888թթ. Վիլսոնը դասավանդում է Բրին-Մոր քոլեջում, իսկ 1888-1890թթ. Տեղափոխվում Վեսլեյան համալսարան, որտեղ լույս են տեսնում նրա «Պետություն. պատմական և գործնական քաղաքակա­ նության տարրեր» և «Դեմոկրատիայի բնույթը Ամերիկայի Միացյալ Նահանգներում» արժեքավոր մենագրությունները:

Շարունակելի...

ԱՄՆ-ում 18-ամյա աղջիկը պատրաստվում է ամուսնանալ իր հարազատ հոր հետ, ում չի տեսել 12 տարի: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը: Փոխանցվում է, որ աղջկա ու հոր հարաբերությունները սկսվել էին դեռևս 2 տարի առաջ, երբ աղջիկը սովորում էր դըպրոցում: Նշվում է, որ նրանք չեն թաքցնում իրենց հարաբերությունները և ապագայում պլանավորում են երեխաներ ունենալ:

Ֆլորիդայում սևամորթ պատանին փրկել է ոստիկանին, ով ավելի վաղ ձերբակալել էր իրեն: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Փոխանցվում է, որ ոստիկանության սպա Ֆրանկլին Ֆոուլքսը լրացնելիս է եղել 17ամյա Ջամալ Ռութլեջի ձերբակալության մասին փաստաթղթերը, երբ հանկարծակի իրեն վատ է զգացել և ընկել է աթոռից՝ սիրտը բռնելով: Տեսնելով, որ սպան ընկել է պատանին, ով ձեռնաշղթաներով էր, սկսել է ծեծել դուռն ու օգնություն կանչել: Նշվում է, որ հաջողվել է փրկել սպայի կյանքը, իսկ երիտասարդը ձերբակալվել էր պայմանական փորձաշրջանը խախտելու համար:

Օբաման մաստակ ծամելու համար քննադատությունների է արժանացել

Հազարավոր օգտատերեր համացանցում քննադատել են Բարաք Օբամային, ով Դելիում Հանրապետության տոնի օրը՝ զորահանդեսի ժամանակ մաստակ է ծամել: Օբաման աշխատանքային այցով Հնդկաստանում է: Օպերատորները զորահանդեսի ժամանակ խոշր պլանով ֆիքսել են նրան մաստակ ծամելիս: Մեկնաբանություններում Օբամաային նյարդային, լկտի և այլ գնահատականներ են տվել: Այս մասին գրում է Rambler.ru-ն:


February # 13, 2015Ã.

ՀԵՏԱՔՐՔԻՐ Զարմանալի փաստեր ԱՄՆ-ի վերաբերյալ, որոնց մասին նույնիսկ ամերիկացները չեն կռահում Ոմանք նրանց սիրում են, իսկ ոմանք ատում են: Բայց, այնուամենայնիվ, ԱՄՆ-ն ամենահզոր ու տնտեսապես զարգացած երկըրներից է աշխարհում, այդ պատճառով նրա հետ հաշվի չնստել ուղղակի հնարավոր չէ: Գրեթե բոլորը շատ են լսել ամերիկացիների ամենօրյա կյանքի մասին, որ նրանք չեն կարող ապրել առանց արագ սննդի և վառ արտահայտված ինտելեկտ չունեն: Bigpecture.ru-ն ներկայացրել է վստահելի փաստեր ԱՄՆ-ի մասին, որոնք հիմնված են հետաքրքիր վիճակագրական տվյալների վրա: 1. 8 ամերիկացիներից 1-ը մի ժամանակ աշխատել է «Մաքդոնալդսում»։

4

5. Ամերիկյան քոլեջների որոշ մարզիկներ իսկական հայտնիների համբավ ունեն, չնայած նրանք սովորական ուսանողներ են, ովքեր գործունեություն են ծավալում արտադպրոցական միջոցառումներում։

12. Չոր օրենքի ժամանակ ԱՄՆ-ի կառավարությունը սկսել է թունավորել գարեջուրը, ինչը բերել է հազարավոր մարդկանց թունավորման

6 Չնայած ամերիկացիների մեծամասնությունը խոսում է անգլերեն, բայց ԱՄՆ ում չկա պաշտոնական պետական լեզու։ 7. 3 ամերիկացիներից 1-ը տառապում է ճարպակալումից։

13. ԱՄՆ-ում երեխաների 40%-ը ծնվում է չամուսնացած կանանցից: 14. ԱՄՆ-ում ամեն օր ուտում են 2 մլն հավ:

8. Ծխախոտ օգտագործելը օրինական է դեռահասների համար, սակայն անօրինական է ծխախոտը դեռահասներին վաճառելը։ 9. Վիրջինիա նահանգում ավելի շատ նախագահներ են ծնվել, քան ցանկացած այլ պետությունում։

10. Ամեն օր ԱՄՆ-ում վաճառվում է 404 687 ք.մ պիցցա։

15. ԱՄՆ-ն այն եզակի երկրներից է, որտեղ դրոշը հնարավոր է տեսնել գրեթե ամենուրեք: http://www.1in.am

2. Apple ընկերությունը ավելի շատ փող ունի, քան ԱՄՆ-ի գանձարանը։

3. Մոնտանայում կովերի ու մարդկանց հարաբերակցությունը 3։1 է։

11. ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը պահպանում է ոչ միայն գիտապատմական տվյալները, այլև հրապարակված թվիթները։

¸²ðÒÆð ²ØÜ ø²Ô²ø²òÆ 4. Մեկ ամերիկացին այնքան ռեսուրսներ է օգտագործում, որքան 32 քենիացիները։

Ø»Ýù Ïû·Ý»Ýù Ò»½ 818.433-2461


February # 13, 2015Ã.

Տեղեկություն գործի կարգավիճակի մասին Ամեն տարի ավելի քան 500.000 մարդ է ներգաղթում Միացյալ Նահանգներ: Ստորև բերվող տեղեկատվությունը կոչված է օգնելու Ձեզ պարզել, թե ներգաղթային գործընթացի որ փուլում է գտնվում Ձեր դիմումը: Յուրաքանչյուր տարի Միացյալ Նահանգներ ընդունվող ներգաղթողների թիվը որոշվում է Միացյալ Նահանգների “Ներգաղթի և քաղաքացիության օրենք”-ի 201-րդ հոդվածի համաձայն: ԱՄՆ քաղաքացիների ընտանիքների անմիջական անդամների դիմումներ (կին/ամուսին, մինչև 21 տարեկան չամուսնացած երեխա, ծնող) Միջնորդագրի տեսակ. I-130, մուտքի արտոնագրի տեսակ. IR1, CR1, IR2, CR2, IR5 Ընտանիքի իրավասու անդամների համար միջնորդագրեր տվողների մեծամասնությունը իրենց I-130 միջնորդագրերը պետք է ներկայացնեն փոստով` այն ուղարկելով իրենց բնակության նահանգը սպասարկող ԱՄՆ Ներգաղթի և քաղաքացիության ծառայության կենտրոն (ԱՄՆՆՔԾ): ԱՄՆՆՔԾ Ձեր կենտրոնը գտնելու համար խնդրում ենք այցելել ԱՄՆՆՔԾ ինտերնետային էջը`www.uscis.gov (Home > about us > find a USCIS office): ԱՄՆՆՔԾ կայքում Դուք կարող եք նաև ստուգել Ձեր միջնորդագրի կարգավիճակը: Միջնորդագիրը հաստատելուց հետո ԱՄՆՆՔԾ գործը ուղարկում է ԱՄՆ պետդեպարտամենտի` Վիզաների ազգային կենտրոն (ՎԱԿ): Պահանջվող փաստաթղթերը հավաքելու և գործը նախապես պատրաստելու համար միջնորդագիր ներկայացնողը կաշխատի ՎԱԿ-ի հետ: Այս ընթացքում Ձեր գործի վերաբերյալ բոլոր հարցերը պետք է ուղղել ՎԱԿ: ՎԱԿ-ի էլեկտրոնային փոստի հասցեն է NVCINQUIRY@state.gov: Կապ հաստատելու լրացուցիչ միջոց-

5

ների մասին տեղեկատվությունը այստեղ է: Բոլոր հաղորդագրություններում անպայման նշեք Ձեր գործի համարը, ամբողջական անուն ազգանունը և ծննդյան թվականը: Վիզաների ազգային կենտրոնը Ձեր գործի նախնական փուլն ավարտելուց հետո փոստով կտեղեկացնի միջնորդագիր ներկայացնողին, անձին, ում համար տրվել է միջնորդագիրը և օրինական ներկայացուցչին, եթե այդպիսին կա, այն մասին, թե երբ տեղի կունենա մուտքի ներգաղթային արտոնագրի հարցազրույցը հյուպատոսական բաժնում: Ժամադրության այս նամակը պետք է բերել արտոնագրի հարցազրույցին: Միևնույն ժամանակ ՎԱԿ-ը կուղարկի Ձեր գործը հյուպատոսական բաժին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ գործը ՎԱԿ-ից հյուպատոսական բաժին տեղափոխելու համար կարող է պահանջվել մի քանի շաբաթ: Այդ պատճառով խնդրում ենք սպասել Ձեր հարցազրույցի մասին տեղեկացնող նամակին ՎԱԿ-ից և այնտեղից գործն ուղարկելուց հետո անհրաժեշտություն չկա անմիջապես կապ հաստատել հյուպա-տոսական բաժնի հետ: Հյուպատոսական բաժին հասնելուց հետո Ձեր գործը կմնա այստեղ մինչև արտոնագրի հարցազրույցը: Ձեր գործի վերաբերյալ հարցերի դեպքում, երբ այն գտնվում է հյուպատոսական բաժնում, խնդրում ենք էլեկտրոնային փոստով նամակ գրել հյուպատոսարանի` ներգաղթային արտոնագրերի ենթաբաժնի էլեկտրոնային փոստի հասցեով. IVYerevan@state.gov: Բոլոր հաղորդագրություններում անպայման նշեք Ձեր գործի համարը, ամբողջական անուն ազգանունը և ծննդյան թվականը: Այն գործերը, որոնք տեղում ենթակա չեն հաստատման, հետագա վերանայման համար ուղարկվում են ԱՄՆՆՔԾ` միջնորդագիր ներկայացնողի բնակության վայրի նկատմամբ իրավասություն ունեցող գրասենյակ: Գործը ԱՄՆՆՔԾ վերադարձնելուց հետո հյուպատոսական բաժինը այլևս տեղեկություն չի ունենում դրա վերաբերյալ: Այս դեպքերում միջնորդագիր ներկայացնողին և անձին, ում համար տրվել է միջնորդագիրը, խորհուրդ է տրվում իրենց հարցերն ուղղել ԱՄՆՆՔԾ այն գրասենյակ, որտեղ սկսել էին միջնորդագրի ներկայացման գործընթացը: Ամերիկյան քաղաքացիների նշանածների, կին/ամուսինների դիմումներ Միջնորդագրի տեսակ. I-129F, մուտքի արտոնագրի տեսակ K-1, K-3 Միջնորդագիր ներկայացնողները իրենց I-129F տեսակի նշանված անձանց միջնորդագրերը պետք է փոստով ուղարկեն իրենց բնակության նահանգը սպասարկող ԱՄՆՆՔԾ կենտրոն: ԱՄՆՆՔԾ Ձեր կենտրոնը գտնելու համար խնդրում ենք այցելել ԱՄՆՆՔԾ ինտերնետային էջը` www.uscis.gov (Home > about us > find a USCIS office). ԱՄՆՆՔԾ կայքում Դուք կարող եք նաև ստուգել Ձեր միջնորդագրի կարգավիճակը: Միջնորդագիրը հաստատելուց հետո ԱՄՆՆՔԾ գործը

ուղարկում է ԱՄՆ պետդեպարտամենտի` ՎԱԿ: Այս ընթացքում Ձեր գործի վերաբերյալ բոլոր հարցերը պետք է ուղղել ՎԱԿ: ՎԱԿի էլեկտրոնային փոստի հասցեն է NVCINQUIRY@state.gov: Կապ հաստատելու լրացուցիչ միջոցների մասին տեղեկատվությունը այստեղ է: Բոլոր հաղորդագրություններում անպայման նշեք Ձեր գործի համարը, ամբողջական անուն ազգանունը և ծննդյան թվականը: ՎԱԿ-ը Ձեր գործի նախնական փուլն ավարտելուց հետո այն կուղարկի հյուպատոսական բաժին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ գործը ՎԱԿ-ից հյուպատոսական բաժին տեղափոխելու համար կարող է պահանջվել մի քանի շաբաթ: Ձեր գործը հյուպատոսական բաժին հասնելուց հետո այն անձը, ում համար տրվել է դիմումը, կտեղեկացվի, թե երբ պետք է ներկայանա իր հարցազրույցի համար: Քանի որ Ձեր գործը ՎԱԿ-ից հյուպատոսական բաժին տեղափոխելու համար կարող են շաբաթներ պահանջվել, խնդրում ենք Ձեզ կապ չհաստատել հյուպատոսական բաժնի հետ անմիջապես գործը ՎԱԿ-ից ուղարկելուց հետո: Անձինք, ում համար տրվել է դիմումը պետք է սպասեն միչև որ հյուպատոսական բաժնի աշխատակիցները կապ կհաստատեն իրենց հետ: Հյուպատոսական բաժին հասնելուց հետո Ձեր գործը կմնա այստեղ մինչև արտոնագրի հարցազրույցը: Ձեր գործի վերաբերյալ հարցերի դեպքում, երբ այն գտնվում է հյուպատոսական բաժնում, խնդրում ենք էլեկտրոնային փոստով նամակ գրել հյուպատոսարանի` ներգաղթային արտոնագրերի ենթաբաժնի էլեկտրոնային փոստի հասցեով. IVYerevan@state.gov: Բոլոր հաղորդագրություններում անպայման նշեք Ձեր գործի համարը, ամբողջական անուն ազգանունը և ծննդյան թվականը: Այն գործերը, որոնք տեղում ենթակա չեն հաստատման, հետագա վերանայման համար ուղարկվում են ԱՄՆՆՔԾ` միջնորդագիր ներկայացնողի բնակության վայրի նկատմամբ իրավասություն ունեցող գրասենյակ: Գործը ԱՄՆՆՔԾ վերադարձնելուց հետո հյուպատոսական բաժինը այլևս տեղեկություն չի ունենում դրա վերաբերյալ: Այս դեպքերում միջնորդագիր ներկայացնողին և անձին, ում համար տրվել է միջնորդագիրը, խորհուրդ է տրվում իրենց հարցերն ուղղել ԱՄՆՆՔԾ այն գրասենյակ, որտեղ սկսել են միջնորդագրի ներկայացման գործընթացը: ԱՄՆ քաղաքացիների ընտանիքների ոչանմիջական անդամների և ԱՄՆ օրինական մշտական բնակիչների կնոջ/ամուսինների դիմումներ (քաղաքացիների չամուսնացած տղաներ և աղջիկներ, ամուսնացած տղաներ և աղջիկներ, քույրեր և եղբայրներ; օրինական մշտական բնակիչների կին/ամուսիններ, երեխաներ, չամուսնացած տղաներ և աղջիկներ) Միջնորդագրի տեսակ. I-130, մուտքի արտոնագրի տեսակ. F1, F2, F3, F4


February # 13, 2015Ã.

Իրենց ընտանիքի իրավասու անդամների համար միջնորդագիր ներկայացնողները պետք է փոստով ուղարկեն այն իրենց բնակության նահանգը սպասարկող ԱՄՆՆՔԾ կենտրոն: ԱՄՆՆՔԾ Ձեր կենտրոնը գտնելու համար խնդրում ենք այցելել ԱՄՆՆՔԾ ինտերնետային կայքը` www.uscis.gov (Home > about us > find a USCIS office). Միջնորդագիրը հաստատելուց հետո ԱՄՆՆՔԾ գործը ուղարկում է ԱՄՆ պետդեպարտամենտի Վիզաների ազգային կենտրոն: Քաղաքացու ընտանիքի ոչ-անմիջական անդամի կամ օրինական մշտական բնակչի կնոջ/ամուսնու Ձեր միջնորդագրի գործընթացը կկատարվի` ըստ դրանց ստանալու հերթականության: Մեծ քանակության պատճառով որոշ գործերի դեպքում գործընթացը կարող է տարիներ տևել: Ձեր միջնորդագրի տեսակի` գործընթացի ընթացիկ ժամկետները տեսնելու համար խնդրում ենք այցելել ԱՄՆՆՔԾ ինտերնետային կայքը: Շարունակելի...

²ØºðÆÎÚ²Ü ºð²¼ McDonald’s-ի պատմությունը

1940-ական թվականների վերջին Դիք և Մակ Դոնալդները Կալիֆորնիայի` Սան Բերնարդո քաղաքում, փորձում էին կատարելագործել իրենց փոքրիկ ռեստորանը, որի հիմնական այցելուները ավտոմեքենաների վարորդներն էին հանդիսանում: Իրենց բիզնեսը մի քիչ փոփոխելու փոխարեն, որը նրանց բավականին եկամուտներ էր բերում (տարեկան 200.000$), սկսում են լիովին նոր ճանապարհներ որոնել զարգացման համար` հիմնված արագ սպասարկման, ցածր գների և մեծ չափսերի վրա:

6

Նրանք անցնում են ինքնասպասարկման` հրաժարվելով բարբեկյուի համար նախատեսված ճաշացանկից, 25 կերակրատեսակից` առաջ քաշելով 9 սահմանափակ անվանում. համբուրգեր, չիզբուրգեր, 3 տեսակի զովացուցիչ ըմպելիք, կաթ, սուրճ, կարտոֆիլից պատրաստված չիփսեր և կարկանդակներ, որոնց շատ շուտով ավելանում են նաև կարտոֆիլ-ֆրին և կաթնային կոկտեյլները: Դոնալդները փոփոխում են խոհանոցը, որտեղ ամբողջ սպասքը չժանգոտող պողպատից են անում, նախատեսված զանգվածային արտադրության և արագության համար: Բացի այդ, նրանք շատ կտրուկ իջեցնում են առանց այդ էլ մրցունակ համբուրգերի գինը` 30 մինչև 15 ցենտ իջեցնելով: Երբ եղբայրների նոր ռեստորանը կրկին անգամ բացվում է 1948թ. դեկտեմբերին, որոշ ժամանակ պահանջվեց բիզնեսի զարգացման համար: Բայց շուտով ակնհայտ է դառնում, որ նրանք հետպատերազմյան Ամերիկայի ոգով էին ուզում անեին իրենց ռեստորանը: 50-ական թվականների կեսերին նրանց համբուրգերների փոքրիկ արտադրամասը տարեկան բերում է 350.000$ եկամուտ: Վաճառքի ծավալը իրենց նախկին ռեստորանի հետ համեմատ երկու անգամ աճում է: Սովորական երևույթ էր աշխատանքի պիկ ժամերին 150 հաճախորդ տեսնել փոքրիկ կանգնակի շուրջ, որտեղից համբուրգերներ էին գնում: Եղբայրների հաջողության մասին լուրերը արագ տարածվեցին, իսկ ռեստորանին վերաբերվող հոդվածից հետո, որը տպագրվել էր America Restaurant Magazine ամսագրում, էլ ավելի աճեց նրանց հեղինակությունը` ամսեկան աշխարհի տարբեր անկյուններից ստանալով մոտ 300 առաջարկ: Իրենց առաջին լիցենզավորված անձը դա Նեյլ Ֆոքսն էր: Եղբայրները որոշում են, որ Ֆոնեքսում գտնվող նրա ավտոսիրահարների ռեստորանը (Արիզոնա նահանգ) փորձառու ցանցի նմուշ կհանդիսանա, որը Դոնալդները այդքան ուզում էին ստեղծել: Շենքը, երեսպատված կարմիր-սպիտակ սալիկներով, կողքերից ոսկեգույն կամարներով, թեք կտուրով դարձավ «Մաքդոնալդս» առաջին «ալիքի» նմուշը և ռեստորանների անփոփոխ խորհրդանիշը:

Մաքդոնալդ եղբայրները կավճով իրենց թենիսի կորտի վրա գծագրում էին հավաքման գծի տիպի խոհանոցի կոնստրուկցիան, որը նախատեսում էին երկու անգամ ավելի մեծ անել քան առաջին ռեստորանը: Հետևելով, թե ինչպես են աշխատակիցները խոհանոցում տեղաշարժվում կերակուր պատրաստելիս, նըրանք սարքավորումները կարողացան ավելի արդյունավետ դասավորել: Եղբայրները չէին էլ կարող պատկերացնել Սան Բերնարդոյում իրենց բիզնեսի այդպիսի բարգավաճման մասին, չնայած ֆրենչայզինգի պոտենցիալ մտահղացումը, որի պիոներներն էին նրանք հանդիսանում, լիովին չէին կիրառում: Ընդամենը հազար դոլարով լիցենզավորում ստացած անձինք կարող էին ստանալ «Մաքդոնալդս» անվանումը, մեկ-երկու շաբաթվա ընթացքում օգտվել Արթ Բենդերի ծառայություններից, ով հանդիսանում էր եղբայրների նոր բացված ռեստորանի առաջին աշխատողը և օգնում լիցենզավորված անձանց սկսել աշխատանքը: Բայց, ահա, 1954թ. Ռեյ Քրոքը, ով զրաղվում էր կաթնային կոկտեյլներ պատրաստող սարքերի վաճառքով, իր աչքերով տեսավ Մաքդոնալդ եղբայրների ռեստորանը: Արագ սպասարկման ռեստորանների արդյունաբերությունը պատրաստ էր մեկնարկին: Ռեյ Քրոքը 52 տարեկան էր, և այդ տարիքում շատերը մտածում են թոշակի անցնելու մասին: Սակայն Քրոքը հիմնեց ընկերություն, որը դարձավ այն Մաքդոնալդս» ընկերությունը, որը մենք գիտենք այսօր: Քրոքը 15 տարեկանում թողել էր իր ուսումը դպրոցում, որպեսզի Առաջին Համաշխարհային մատերազմի տարիներին Կարմիր Խաչի «շտապ օգնությունում» վարորդ աշխատի: Հետո նա Չիկագոյի փողոցներում առևտրով զբաղվողներին թղթե բաժակներ էր վաճառում, այնուհետև Ֆլորիդայում փորձեց անշարժ գույքի ոլորտում:


January # 12, 2015Ã.

7

Եվ, վերջապես, հիմնում է իր փոքրիկ բիզնեսը` ներկրելով «Մալթիմիքսեր» կոկտեյլներ պատրաստող սարքերը: Հենց այդ «Մալթիմիքսերը » առաջին անգամ նրան Կալիֆորնիա նահանգի Սան-Բերնարդինո քաղաքի Մաքդոնալդների ռեստորան բերեցին: Մի անգամ 1954թ. մի գեղեցիկ առավոտ, երբ Քրոքը հայտնվում է եղբայրների ռեստորանում և տեսնում, այդ հաճախորդների բանակը, ովքեր մեծ քանակությամբ բուրգերներ և կարտոֆիլ էին գնում, իր գլխում մի եզակի միտք է ծագում. «Այսպիսի համակարգ կգործի ամեն տեղ: Ամեն տեղ»: Մաքդոնալդ եղբայրները չէին ուզում, որ հենց իրենք զբաղվեն ամՂարաբաղցուն հարցնում են. -մ.թ.ա. ինչա նշանակում Ասում է . -Մաքուր թթի արաղ :)

բողջ երկրով մեկ բիզնեսի տարածմամբ, այդ իսկ պատճառով Ռեյ Քրոքին նշանակում են որպես իրենց բացառիկ գործակալ: 1955թ. մարտի 2-ին Քրոքը հիմնադրում է նոր ֆրենչայզինգյան ընկերություն «Մաքդոնալդս Սիսթեմ, Ինք. » անվանմամբ: 1955թ. ապրիլի 15-ին Արթ Բենդերի օգնությամբ Իլլինոյս նահանգի` Դեզ-Պլենզ քաղաքում, բացվում է Քրոքի «Մաքդոնալդս» ռեստորանը: Այնուհետև, Բենդերը Ֆրենսո քաղաքում բացում է Քրոքի առաջին լիցենզավորված «Մաքդոնալդս» ռեստորանը և 7 ռեստորանների սեփականատեր լինելով` անցնում թոշակի: Քրոքը պահպանեց Մաքդոնալդ Եղբայրների սկզբունք-

-Մամա պապայի մազերը ինչի են էտքան քիչ -Որովհետև շատ է մտածում: -Բա քոնը ինչի է տենց շատ -Ճաշտ կեր :

ները. սահմանափակ ճաշացանկ, որակյալ սնունդ, արագ և սիրալիր սպասարկում, իդեալական սանիտարական մաքրություն: Որակ, սպասարկման մակարդակ, մաքրություն և մատչելի գներ` մինչ օրս այս սկզբունքներն են հանդիսանում Մաքդոնալդսի հիմնական կարգախոսը: Բայց հենց ֆրենչայզինգի ոլորտում Քրոքը առաջ քաշեց իր գիտելիքները և ստեղծեց հաջողակ գործող համակարգ: Հիմնականում դա անհրաժեշտությունից ելնելով թելադրվեց... http://fin4you.net

Շարունակելի...

Սիրահար զույգ, տղան ասում է աղջկան. -Դու գիտես ես հասկացա թե ինչու ենք մենք այդքան լավ համապատասխանում միմյանց, ուղղակի մենք սիրում ենք նույն բանը՝ ինձ:


February # 13, 2015Ã.

8


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.