Հայաստանի ամեն մի լեռ' Վաղն հրաբուխ է մի անմեռ... Ո´վ անմեղաց մեջ անթեղված հայոց անբույժ վերք ու վիշտ, Ո՞վ չի երազել մոռանալ ձեզ միշտ,Բայց ո´չ, այս անգամ դուրս եմ կանչում ձեզ Բոլոր խորշերից քուն ու մոռացման, Թեկուզ ինձ խոցեք չար երազի պես,Բայց, ելե´ք' ձեզ եմ կանչում այս անգամ: Սպին իր վերքը մտքից չի հանի, Ձեզ չի մոռանա իմ ազգը, սակայն' Թեկուզ մի սիրտ ել մոռացած լինի' Զարթե´ք, դառն հուշեր, պետք եք այս անգամ... Ո´վ դուք' վկաներ հավերժավրեժ հայոց եղեռնի, Զարթե´ք, որ պատժանքն այս անզույգ մեղքի կոկորդից բռնի, Հատուցման արծիվն իր ժեռ վանդակից ի լույս սլանա, Որպես աշխարհում իր միակ թառին' Մասիս բարձրանա, Ելնեն ժեռ բանտից իմ Մհերն ու ձին, Որ գեթ աղ բերեն իմ հույսի հացին: Եւ թող այս գիրքս դասագիրք դառնա Մանուկ մարդկության սեղանի վրա: Հովհաննես Շիրազ
"RB IMMIGRATION CONCULTING INC."
1526 1/2 N. Commonwealth Ave. LA, CA 90027 Email:rbparalegalservices@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáÙ³Ý ´áõ¹³ÕÛ³Ý Chief Editor Roman Budaghyan îÝûñ»Ý` ÜáõÝ» ´³¹³ÉÛ³Ý Director Nune Badalyan гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ Ø»ñÇ ¸³íÃÛ³Ý (ºñ¨³Ý) Computer typing and design Meri Davtyan (Yerevan)
ÂÕóÏÇó` ²ñÙ³Ý Øáõñ³¹Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Muradyan(Armenia Yerevan)
Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:
»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2015
²åñÇÉ # 14, 2015Ã.
2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ ԸՍՏ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀ ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ Հրատարակվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ
Գրքում ներկայացվում են ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի (1856-1924) կազմած փաստաթուղթը Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանագծման վերաբերյալ և այդ կապակցությամբ նրա պաշտոնական նամակը Դաշնակից տերությունների (Անտանտ) Գերագույն խորհրդի նախագահին: ԵՐԵՎԱՆ YEREVAN 2011
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀ սփյուռքի նախարար
ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀ ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ ՆԱՄԱԿԸ ՆԱԽԱԳԱՀ ՎԻԼՍՈՆԸ Դաշնակից տերությունների Գերագույն խորհրդի նախագահին
Սկիզբը` նախորդ համարում... Սևրի պայմանագրի Հոդված 89-ով ինձ տրված միջնորդային իրավասությունը չի ներառում անկախության նրանց ակնկալիքների կամ դրա անհնարինության դեպքում` ինքնավարության խնդրի որոշման կամ առաջարկության հնարավորություն իմ կողմից: Ոչ էլ այն իրավունք է տալիս գործ ունենալ անկախ Ջանիկ սանջակի կամ Կաստամունի վիլայեթի առափնյա տա րածքի հետ, որի մեջ մտնում է պոնտական հույների կողմից ակնկալվող վարչական միավորի և ինքնավարության տարածա շրջանը: Իմ առջև երեք հնարավոր ուղի կար. այնպես գծել սահմանը, որ Տրապիզոնի վիլայեթն ամբողջովին մնար Թուրքիայի կազմում, այն ամբողջովին շնորհել Հայաստանին կամ դրա մի մասը տալ Հայաս տանին և մնացածը թողնել Թուրքիային:
Տրապիզոնի վիլայեթի բնակչության մեծամասնությունը, անկասկած, մահմեդական է, և հայկական տարրը, համաձայն նախապա տերազմական բոլոր վկայությունների, անուրանալիորեն քրիստոնեական փոքրամասնություն կազմող հունական մասից էլ թվով փոքրաթիվ էր: Ազգագրական առումով այսքան ակնհայտ հիմնավորմանը հակակշռում է Հայաստանի ապագան: Ես կարող եմ հար ցը դիտարկել միայն քաղաքական նոր միավորի` մահմեդական և քրիստոնեական խառը բնակչությամբ Հայաստանի կարիքների լույսի ներքո, քան թե որպես միայն հայերի ապագայի խնդիր: Դա եղել է և հիմա էլ իմ հարաճուն համոզմունքն է, որ Հայաստա նին` դեպի ծով ելք տրամադրելուն ուղղված քայլերը պետք է լինեն այնպիսիք, որ ամեն հնարավորություն տան այս պետության զարգացման համար` որպես ունակ վերականգնելու և իրականացնելու համաշխար հային առևտրում այն օգտակար դերակատարումը, որ նրա աշխարհագրական դիր քը, պատմական առևտրական մեծ ուղու վրա գտնվելը տրված են եղել նրան անցյալում: Նրա խառը բնակչության քաղա քակրթվածությունը և երջանկությունը մեծապես կախված կլինեն երկաթուղիների կա ռուցումից և եվրոպական առևտրի ու մշակութային ազդեցության համար երեք վիլայեթների տարածքի հարաճուն մատչելիութ յունից:
Տրապիզոնի նավահանգստից դեպի արեվելք` Լազիստանի ծովափի երկայնքով ոչ մի համարժեք նավահանգստային հարմարություններ հնարավոր չէ գտնել, և Պոնտական լեռների ժայռոտ բնույթը, որը Լազիստանի սանջակը բաժանում է Էրզրումի վիլայեթից, այնպիսին է, որ մեկուսացնում է ներքին շըրջանները ծովափից այնպես, որ երկաթուղու կառուցումը գործնականում կասկածելի է: Գոյություն ունեցող քարավանային առևտրական ուղին Պարսկաստանից Բայազետի և Էրզրումի սարահարթերի վրայով, որն անցնում է Բայբուրթ և Գումուշխանա քաղաքներով և դուրս է գալիս դեպի Սև ծովը Տրապիզոնում, մեծ օգտակարության տևական պատմություն ունի: Ահա սրանք էին այն նկատառումները, որոնք ստիպեցին ինձ վերադառնալ իմ սկզբնական որոշմանը, որ Տրապիզոն քաղաքը և նավահանգիստը պետք է Հայաստանի մասը կազմեն: Քանի որ Քարշուտ հովտով անցնող ուղին, որն ավարտվում է Տիրբեոլի քաղաքում ու առավել նպատակահարմար է երկաթուղի կառուցելու և գործարկելու առումով, ես անհրաժեշտ համարեցի նաև այս հովիտը ներառել Հայաստանի մեջ` դրանից արևմուտք ընկած բավարար տարածքով հանդերձ` դրա անհրաժեշտ պաշտպանությունը երաշխավո րելու համար: Ես անտեղյակ չեմ, որ հայկական պատվիրակությունների ղեկավարներն իրենց պատրաստակամությունն են հայտնել հրաժարվելու Տրապիզոնի վիլայեթի այն մասի նկատմամբ պահանջից, որն ընկնում է Սուրմենայից դեպի արևմուտք: Գնահատելով նըրանց ցանկությունը` հրաժարվելու այդ առա վելապես մահմեդական տարածքի նկատմամբ իշխանությունից` ես վստահ եմ, որ, ընդառա ջելով նրանց պատրաստակամությանը` արդարամիտ լինելու թուրքերի և հույների պա հանջի նկատմամբ Տրապիզոնում, ես անուղ ղելի սխալ արած կլինեի Հայաստան երկրի ապագայի և նրա ողջ բնակչության նկատ մամբ, որոնք դրա մասն են կազմելու: Ահա այս հիմնավորմամբ է, պրն. Նախագահ, որ սահմանները գծված են այնպես, որ հետևեն լեռնաշղթային Երզինջան քաղաքից դեպի արևմուտք` դեպի Պոնտական լեռները, ապա այստեղից դեպի Սև ծովը այնպես, որպեսզի Զեֆիո Բեյ կոչվող ծովածոցը ընդգրկվի Հայաս տանի մեջ: Տրապիզոնի սանջակի նավահանգըստային քաղաքներ Կերասունտը և Օրդուն Թուրքիային թողնելու որոշումը թելադրված
²åñÇÉ # 15, 2015Ã.
էր այն փաստով, որ այս շրջանի բնակչությունը հիմնականում մահմեդական և թուրք է, և որ այս քաղաքները թուրքական Սիվաս վիլայեթի արևելյան ելքն են հանդիսանում: Էրզրումի և Տրապիզոնի վիլայեթների այն մասերը, որոնք այս սահմանագծման արդյունքում մնում են թուրքական, քան թե տրվում են Հայաստանին, կազմում են մոտավորապես 12,120 քառակուսի կիլոմետըր: Հայաստանի սահմանին հարող թուրքական տարածքի ապառազմականցման կապակցությամբ, ինչը վերևում ընդարձակ ներկայացվեց, ապառազմականացված գոտի ստեղծելը թվում է երկուստեք ոչ գործնա կան և ոչ անհրաժեշտ, քանի որ կպահանջի հրահանգներ մշակել և դրանց իրականացման համար ամբողջական գործակալութ յուններ ստեղծել: Բարեբախտաբար, Սևրի պայմանագրի 177-րդ հոդվածը ամրագրում է Թուրքիայում գոյություն ունեցող բոլոր ամրոցների զինաթափում: 159-րդ և 196-200-րդ հոդվածները պարտադրում են ստեղծել հանձնաժողովներ, որոնք լիովին համապա տասխանում են անկարգության բոլոր վըտանգերին դիմակայելու, որպիսիք կարող են առաջանալ սահմանի երկայնքով, ընդ որում` առաջին հոդվածը պահանջում է, որ ոստիկանության սպաները համամասնորեն տրամադրվեն տարբեր դաշնակից կամ չեզոք ուժերի կողմից, իսկ հաջորդ հոդվածները, պահանջում են ստեղծել Հսկողության և կազմակերպչական միջդաշնակցային ռազմական հանձնաժողով: Այս պայմաննե րում միակ լրացուցիչ հանձնարարականը, որն անհրաժեշտ և օգտակար է թվում, այն է, որ Հսկողության և կազմակերպչական միջ դաշնակցային ռազմական հանձնաժողովը պետք է Սևրի պայմանագրի 200-րդ հոդվածով իր վրա դրված իրավասություններին համապատասխան ընտրի ոստիկանության ավագ սպաների, այն սպաների թվից, որոնք, Սևրի պայմանագրի 159-րդ հոդվածի համաձայն, հատուկ կառաջադրվեն դաշնակից կամ չեզոք ուժերի կողմից, և որոնք կտեղակայվեն Թուրքիայի և Հայաստանի սահմաններին հարող վիլայեթներում, և որ այդ սպաները օժտված կլինեն հատուկ պարտականությամբ` կանխարգելելու Հայաստանի սահմանի դեմ ուղղված ռազմական նախա պատրաստությունները Հսկողության և կազմակերպչական միջդաշնակցային ռազմական հանձնաժողովի ղեկավարության ներքո: Իմ վստահ ակնկալիքն է, որ հայ փախստականները և նրանց ղեկավարներն իրենց տրամադրված տարածք վերադարձի ընթացքում ձեռնպահ կմնան որևիցե և ամեն տեսակ վրեժխնդրությունից` աշխարհին բա րոյական մեծ քաջության օրինակ տալով, ինչը պետք է ընդհանրապես ազգային հզորության հիմք հանդիսանա: Աշխարհն ակնկալում է, որ նրանք ամեն կերպ կխրախուսեն և ուժերի ներածին չափով կօգնեն այն թուրք փախստականներին, ովքեր կցանկանան վերադառնալ իրենց նախկին տները Տրապիզոնի, Էրզրումի, Վանի և Բիթլիսի շրջաններում, հիշելով, որ այդ մարդիկ ևս մեծապես տուժել են: Իմ մյուս ակնկալիքն է, որ նրանք նույնօրինակ բարյացակամ վերաբերմունք կդրսևորեն Սև ծովի առափնյա շրջանի լազ և հույն բնակչության նկատ
3
մամբ, անհրաժեշտության դեպքում վարչական հարցերում լինելով առավել զիջողամիտ ոչ հայ ազգային և կրոնական խմբերի նկատմամբ, որոնք ներառված են ազգային փոքրամասնությունների հետ սույն թվականի օգոստոսի 10-ին իրենց կողմից ստորագրված պայմանագրում, որպեսզի այս մարդիկ ուրախությամբ և պատրաստակա մորեն, լիակատար ներդաշնակությամբ աշխատեն հայերի հետ` վստահորեն դնելով Հայաստանի նոր Հանրապետության հիմքը:
կանին Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած 1.5 միլիոն հայերի հիշատակին:
Օբամային թույնով նամակ են ուղարկել
Սույնով պատիվ ունեմ ներկայացնելու իմ որոշման տեքստը: ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆ Վաշինգտոն, 22 նոյեմբերի, 1920թ.
ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀ ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ Կարդացեք հաջորդ համարում...
Լոս Անջելեսում բացվել է «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին» նվիրված հրապարակ
Սպիտակ տուն թույնով նամակ են ուղարկել: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության ներկայացուցիչ՝ Բրայան Լիրիին: Փոխանցվում է, որ Սպիտակ տան փոստարկղը ստուգող աշխատակիցը բարեբախտաբար չի թունավորվել: Ըստ տեղեկության` ուղարկողը բազմիցս հայտնվել է ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության աշխատակիցների ուշադրության կենտրոնում:
ԱՄՆ-ում դպրոցական ավտոբուսը մտել է տան մեջ
ԱՄՆ-ում, Ֆիլադիելֆիա արվարձանում, դըպրոցական ավտոբուսը մտել է տան մեջ: Այս մասին գրում է Novostink.ru-ն: Իշխանությունների փոխանցմամբ՝ ավտոբուսում 9 դպրոցական է եղել դեպքի ժամանակ: Տանտերը՝ Գրեյգ Քելմանը, ով դեպքի ժամանակ տանն է գտնվել, չի տուժել: Ավտոբուսի 58-ամյա վարորդին հոսպիտալացրել են: Ոստիկանությունը հետաքննում է վթարի մանրամասները:
Լոս Անջելեսի Քաղաքային խորհուրդը միաձայն համաձայնվել է Լոս Անջելեսում գտնվող «Փոքրիկ Հայաստան» կոչվող թաղամասն անվանակոչել «Հրապարակ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»: Այս մասին հայտնում է Novostnik.ru-ն` հղում անելով «Asbarez»-ին: Ավելի վաղ տեղեկատվութԼոս Անջելեսում աճուրդի է հանվել յուն էր տարածված, որ նման հայտարաՀիտլերի՝ ջրաներկով արված նկարը րությամբ հանդես է եկել ավագանու անդամ Միտչ Օ'ֆարրելը: Նրա խոսքով` այս նախաԱդոլֆ Հիտլերի՝ ջրաներկով արված նկարն ձեռնությունը հնրավարոություն է տալիս աճուրդի է հանվել Լոս Անջելեսում: այսպիսով հարգանք արտահայտել 1915 թվա-
²åñÇÉ # 15, 2015Ã.
4
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ ՀԱՅՏՆԻ 10 ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԻԿ Սկիզբը նախորդ համարում Այս մասին հայտնում է The Guardian-ը: Նկարը ստեղծվել է 1912թ.-ին Վիեննայում: Այն վաճառվել է հրեա արվեստի դիլեր Սամուել Մորգենշտերնիին, ով նացիստների իշխանության ժամանակ զոհվել է հրեական գետտո՝ Լոդզիում: Նկարի մեկնարկային գինը $30 հազար է:
ԱՄՆ-ի իշխանությունները հայտնաբերել են նավ, որում եղել է 5.28 տոննա թմրանյութ
ԱՄՆ-ի իշխանությունները հայտնաբերել են նավ, որում եղել է 5.28 տոննա կոկային, որի ընդհանուր արժեքը կազմել է 80 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Կոլումբիայի գըլխավոր դատախազության տարածած հաղորդագրությանը: Փոխանցվում է, որ նավը եղել է Պանամայի դրոշով: «Իրավապահները ձերբակալել են նավի անձնակազմի 17 անդամի, որոնք հանդիսացել են Կոլումբիայի և Լատինական Ամերիկայան երկրների քաղաքացիներ: Նրանց մեղադարանք է առաջադրվել՝ թմրանյութերի մաքսանենգության և փողերի լվացման մեջ»,-հայտնել են դատախազությունից:
ԱՄՆ-ում ուղղաթիռն ընկել է տան վրա. զոհվել է 3 մարդ
Օրլամդո քաղաքում ուղղաթիռն ընկել է բնակելի տան վրա: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Փոխանցվում է, որ միջադեպի արդյունքում զոհվել է 3 մարդ: Ոստիկանությունից հայտնել են, որ զոհվել է օդաչուն, օդաչուի կինը և նրանց ընկերը: «Դժբախտ պատահարի ժամանակ տանը ոչ մեկ չի եղել: Ներկայումս տարվում են համապատասխան աշխատանքներ, որպեսզի պարզվի, թե ինչի հետևանքով է ուղղաթիռը կործանվել»,-հայտնել են ոստիկանությունից: Նյութերը` ըստ Օպերատիվ.ամ կայքի
ՈՒԻԼԻԱՄ ՀԵՆՐԻ ՎԱՆԴԵՐԲԻԼՏ Կարողության գագաթնակետ - 231. 6 մլրդ. $ Տարիքը այդ ժամանակ – 64 Ուիկիամ Հենրի Վանդերբիլտը իսկական հաջողակ է եղել: Նա, Դոնալդ Տրամպի պես, իր գործունեությունը սկսել է ոչ զրոյից: Իր հորից` Կորնելիուս “Կոմանդոր” Վանդերբիլտից, նա ժառանգել է 100 մլն. դոլար: Կորնելիուսը մանկուց որդուն պատրաստել է այն բանին, որ նա մի օր պետք է ժառանգի իր հոր գործը: Ընդ որում, Կորնելիուսը բավականին խիստ հայր է եղել, երբեմն անգամ որդուն անվանել է “անպիտան հիմար”: Իհարկե, Ուիլիամը այդպիսին չի եղել և կարողացել է ընդարձակել իր հոր կայսըրությունը: Ի վերջո, հոր և որդու հարաբերությունները հարթվել են, և Կորնելիուսը հպարտացել է այն ամենով, ինչի հասել է Ուիլիամը: 1855թ., երբ Ուիլիամը մահացել է, նա այդ ժամանակ աշխարհի ամենահարուստ մարդն է եղել: ՕՍՄԱՆ ԱԼԻ ԿՀԱՆ, ԱԶԱՖ ՋԱ VII Կարողության գագաթնակետ - 210.8 մլրդ. $ Տարիքը այդ ժամանակ – 50 Ազաֆ Ջա VII եղել է Հայդերաբադ և Բերար Թագավորության վերջին թագավորը, մինչև այն նվաճվել է Հնդկաստանի կողմից: Ժամանակակիցներից մեծամասնության կարծիքով “նորին մեծությունը” բարերար կառավարիչ է եղել, որը լրջորեն զբաղվել է զանգվածային կրթության ապահովման, գիտության և շինարարության հարցերով: Նա տարրական կրթությունը պարտադիր է դարձրել բոլոր քաղաքացիների համար: Բացի այդ, նրա հրամանով այն անվճար է եղել աղքատների համար: Երբ Ազաֆ Ջան 37 տարեկան է եղել, նա իր երկիր է բերել երկաթգիծն ու էլեկտրականությունը: Ազաֆը առաջադիմության կողմնակից է եղել: 1937թ. Ազաֆ Ջան հայտվել է Time Magazine ամսագրի շապիկին, որպես աշխարհի ամենահարուստ մարդ: ԷՆԴՐՅՈՒ ՄԵԼԼՈՆ Կարողության գագաթնակետ - 188.8 մլրդ. $ Տարիքը այդ ժամանակ – 80
Էնդյու Մելլոնը Փիթսբուրգի հայտնի բանկիր Թոմաս Մելլոնի որդին է եղել: Նրա հայրը հիմնել է Mellon Bank բանկը: 17 տարեկան հասակում Էնդրյուն արդեն սկսել է աշխատել, բացելով փայտամշակման իր առաջին ընկերությունը: Արդեն 10 տարի անց նա գլխավորել է իր հոր բանկը: Բացի այդ, նա նաֆթային, պողպատային և նավաշինական մի քանի ընկերությունների բաժնետեր է եղել: 1921թ. ԱՄՆ նախագահ Ուորրեն Հարդինգը Մելլոնին նշանակել է ֆինանսների նախարար: Էնդրյուն այդ պաշտոնը զբաղեցրել է ԱՄՆ երեք նախագահների օրոք: Բացի այդ, այդ ժամանակահատվածում նա կարողացել է նվազեցնել հարկերի չափերը, կրճատել դաշնային ծախսերը, այդպիսով մեծացնելով երկրի եկամուտները: ՀԵՆՐԻ ՖՈՐԴ Կարողության գագաթնակետ - 188,1 մլրդ. $ Տարիքը այդ ժամանակ – 57
Այս ցուցակի, թերևս, ամենահայտնի անդամն է: Հենրիին ճանաչում են բոլորը, քանի որ հենց նա է հիմք դրել ավտոմեքենաշինության բիզնեսին: Նրա ծնողները ֆերմերներ են եղել, սակայն երիտասարդ Ֆորդը բավականին վաղ հասկացել է, որ նա ոչ մի ցանկություն չունի իր կյանքը դաշտերում աշխատելով անցկացնել: Նա մանկուց ցանկացել է ինժեներ դառնալ: 1879թ. Ֆորդը լքել է հայրական տունը և գնացել է գործարանում որպես մեխանիկ աշխատելու: Նա այդ ժամանակ 16 տարեկան է եղել: 28 տարեկան հասակում Հենրի Ֆորդը տեղավորվել է Թոմաս Էդիսոնի ընկերությունում, որտեղ նա իր առաջին փորձերն է կատարել շարժիչների հետ: Երբ Հենրին 36 տարեկան է եղել, նա բացել է իր առաջին ավտոմեքենաշինական ընկերությունը, որը կոչվել է «Detroit Automobile Company»: Երկու տարի անց ընկերությունը լուծարվել է: Հետո իր գործընկեր Լելանդ Ֆորդի հետ միասին նա բացել է Henry Ford Company ընկերությունը:
¸²ðÒÆð ²ØÜ ø²Ô²ø²òÆ Ø»Ýù Ïû·Ý»Ýù Ò»½ 818.433-2461
²åñÇÉ # 15, 2015Ã.
Շուտով գործընկերները վիճում են, և Հենրին հեռանում է գործից: Լելանդը ընկերությունը վերանվանում է Cadillac: Հենրի Ֆորդի երրորդ ընկերությունը հաջողություն է բերում: Նրան իր ներդրումներով մեծապես աջակցել են Ջորջ եղբայրները: Իսկ հետո արդեն ինքներդ գիտեք: Հենրի Ֆորդը պատմության մեջ հայտնի է որպես ավտոմեքենաշինության հիմնադիր: Իսկ Ford T ավտոմեքենաները լեգենդար են դարձել և խթան են հանդիսացել որորտի զարգացման համար: ՄԱՐԿՈՒՍ ԼԻՑԻՆԻՈՒՍ ԿՐԱՍՍՈՒՍ Կարողության գագաթնակետ - 169,8 մլրդ. $ Տարիքը այդ ժամանակ – 62
5
Հետագայում նա հիշել է. «Եթե ես կրթություն ստանայի, ես ժամանակ չէի ունենա մյուս բոլոր բաները սովորել»: Այս խոսքի էությունը, կարծում եմ, պարզ է: Իր կարիերան Վանդերբիլտը սկսել է Նյու-Յորքում նավաստի աշխատելով: 16 տարեկանում նա մորից պարտքով գումար է վերցրել, որպեսզի ինքը սկսի փոխադրումներ իրականացնել: Շուտով նրա բիզնեսը բարգավաճել է: Վանդերբիլտը ստացել է Կոմանդոր մականունը, որը ողջ կյանքում ուղեկցել է նրան: Կորնելիուս Վանդերբիլը հիշվել է որպես բավականին խիստ բիզնեսմեն, որը անխիղճ է եղել մրցակիցների հանդեպ: Դա նրա բնավորության գծերից մեկն է եղել, որը Վանդերբիլ ավագին հաջողություն է բերել: Իսկ հետո, մենք արդեն իմացանք, որ նրա որդին մեծացրել է ընտանիքի ունեցվածքի չափը: Հավելված. Պետք է նշել, որ խոսքը չի գնում բացարձակ գումարների մասին: Ողջ ունեցվածքը հաշվվում է այն երկրի ՀՆԱ հաշվով, որտեղ ապրել են այս մարդիկ:
Մարկուս Լիցինիուս Կրասսուսը (մոտավորապես Մ.թ.ա 115-53թթ) եղել է հռոմեացի զորահրամանատար, որը ճնշել է Սպարտակի ղեկավարած ստրուկների ապստամբությունը: Նա այս ցուցակում ամենավաղ ապրած պատմական դեմքն է: Իր կարողությունը Կրասսուսը ձեռք է բերել հիմնականում “Հռոմի թշնամիներից” տները էժան գներով գնելու, ստրուկների առևտրի, արծաթի արդյունահանման շնորհիվ: Նա ձեռներեց չի եղել, մեզ հայտնի պատկերացմամբ, և փորձել է ամեն տեղ, որտեղ դա հնարավոր է, օգտագործել իր ուժը: Փառք Աստծո, իշխանություն և ազդեցություն նա ունեցել է: Սակայն այստեղ ևս բիզնեսն իր դերը ունի: Այն ժամանակներում Հռոմում հաճախ հրդեհներ էին բռնկվում: Այդ դեպքերում Կրասսուսը էժան գնով գնում էր այրվող տները: Հենց որ գործարքը կնքվում էր, շինարարները սկսում էին կոտրել բոցավառվող տունը, որպեսզի այն չվնասեր շատ թե քիչ արժեքավորին: Այսպիսով, Մարկուս Կրասսուսը անշարժ գույք էր գընում Հռոմում: ԲԱԶԻԼ II Կարողության գագաթնակետ - 169,4 մլրդ. $ Տարիքը այդ ժամանակ – 67 Բազիլ II Բյուզանդիայի կայսր է եղել, Ալեքսանդր Մակեդոնացու տոհմից: Նա իշխել է 976-1025թթ.: Բազիլի կառավարման տարիներին Բյուզանդիան իրեն է միացրել Բուլղարիան և կարողացել է իր տարածքն ընդարձակել այնքան, որքան դեռ չէր եղել: Թվում էր, թե մոտենում էր Բյուզանդական կայսրության ոսկե դարը: Սակայն, ավաղ, Բազիլը իրենից հետո ժառանգներ չուներ: Իր մահից հետո կայսըրությունը փլուզվում է կես դարի ընթացքում: ԿՈՐՆԵԼԻՈՒՍ ՎԱՆԴԵՐԲԻԼՏ Կարողության գագաթնակետ - 167,4 մլրդ. $ Տարիքը այդ ժամանակ – 82 Մենք արդեն խոսել է Կորնելիուսի որդու մասին: Ահա և հայրը: Նա դպրոցը թողել 11 տարեկանում:
http://fin4you.net
Գրին քարտի օգուտները «Գրին քարտ»-ը սովորաբար օգտագործվում է մշտական բնակության քարտի փոխարեն: «Գրին քարտ»-ի կարգավիճակը ուժի մեջ է ամբողջ կյանքի ընթացքում, թեև «Գրին քարտ»-ի ապացույց հանդիսացող պլաստիկ քարտն ինքնին ուժի մեջ է 10 տարի և ենթակա է երկարաձգման: «Գրին քարտ»-ն ունի բազմաթիվ օգուտներ: «Գրին քարտ» ունեցողը՝
իրավունք ունի դիմել պետական հովանավորությամբ ֆինանսական օգնության/ օժանդակության կրթություն ստանալու համար, վճարում է ավելի քիչ ուսման վարձ համալսարանում և քոլեջում ուսանելու համար, թույլտվություն ունի աշխատել ցանկացած ընկերությունում, որը գտնվում է ԱՄՆ տարածքում՝ անկախ աշխատանքի ֆունկցիաներից, ժամից / շաբաթից, եւ այլն, բացառությամբ որոշ ընկերությունների միայն, որոնք ընդունում են աշխատանքի միայն ԱՄՆ քաղաքացիներին: Որոշ աշխատատեղեր տրամադրվում են միայն «Գրին քարտ» ունեցողներին և ԱՄՆ քաղաքացիներին՝ ելնելով անվտանգության տեսանկյունից: Ուստի, գրին քարտը տրամադրում է աշխատատեղերի ավել հնարավորություններ, կստանան սոցիալական ապահովության նպաստները, երբ նրանք անցնեն թոշակի, եթե աշխատել են 10 տարի մինչ թոշակի
անցնելը, կարող է բնակություն հաստատել ԱՄՆում ամենուր՝ ԱՄՆ 50 նահանգներից յուրաքանչյուրում, ունի հիմնական օրինական իրավունքները ԱՄՆ-ում գործող օրենքներով, բացառությամբ քվեարկության իրավունքից, որը հասանելի է միայն ԱՄՆ քաղաքացիներին, իրավունք է ունենում դիմել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու գործընթացին: Դուք կարող եք չդիմել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու գործընթացին և կարող եք պարզապես պահպանել «Գրին քարտ»-ի կարգավիճակը: Եթե տվյալ երկրում թույլատրվում է երկքաղաքացիությունը, անձը կարող է ստանալ ԱՄՆ-ի քաղաքացիություն չհրաժարվելով իր քաղաքացիությունից, կարող է ավելի հեշտ ստանալ հիփոթեք տան գնման համար: Շատ բանկեր պահանջում են «Գրին քարտ» կամ այլ երկարաժամկետ արտոնագիր հիփոթեք տալու համար: Որոշ բանկեր կարող են ավելի բարձր տոկոսադրույքներ տրամադրել «Գրին քարտ» չունենալու դեպքում, կարող է շնորհվել մասնագիտական լիցենզիաներով, օր.՝ անշարժ գույքի գործակալ, ապահովագրական գործակալ և այլն, «Գրին քարտ» ունենալու դեպքում ՝ըստ որոշ նահանգների պահանջների: Շատ ապահովագրական ընկերություններ պահանջում են, որ մարդն ունենա «Գրին քարտ», նախքան առողջության կամ կյանքի ապահովագրություն տրամադրելը: Թեև չեն կիրառվում մարդկանց մեծամասնության վրա, բայց կարող են լինել հնարավոր հարկային օգուտներ/առավելություններ «Գըրին քարտ» ունենալու դեպքում: Դուք կարող եք իրավապես ձեռք բերել սեփականություն, ավտոմեքենա, հրազեն եւ այլ իրեր, որոնք ցանկացած այլ ամերիկացի ունի կամ կարող է ձեռք բերել:
Ամեն տարի այս ծրագրին դիմում են տասնյակ հազարավոր Հայաստանի քաղաքացիներ։ Օրինակ, 2013 թվականին դիմողների թիվը եղել է 97 հազար, որոնցից շահել են մոտ 1000-ը։ Վերջին՝ 2013-2014 տարիների խաղարկության մասնակիցներից շահել է 2216-ը։ Համեմատության համար նշենք, որ ադրբեջանցի շահողների թիվը 494 է, իսկ վրացիներինը՝ 806։
²åñÇÉ # 15, 2015Ã.
²ØºðÆÎÚ²Ü ºð²¼ McDonald’s-ի պատմությունը êÏǽµÁ ݳËáñ¹ ѳٳñáõÙ... 1990թ. առևտրաշրջանառությունը աճում է մինչև 18.7 մլրդ դոլար. վաճառված համբուրգերների թիվը անցնում էր 80 մլրդ: Աշխարհի 54 երկրներում գործում էր 11.800 «Մաքդոնալդս» ռեստորան: 1990թ. Ընկերության ղեկավարությունը երրորդ անգամ է վերընտրվում ամբողջ իր պատմության ընթացքում. Ֆրեդ Տերները նշանակվում է Գլխավոր Նախագահ` փոխանցելով դիրիժորական փայտիկը Մայք Քվինլանին, ու նշանակում Կառավարման Նախագահ: «Մաքդոնալդսի» երկար տարիների ընթացքի պլանաչափ և հաջորդական աշխատանքի շնորհիվ է, որ Standard & Poor 500 մեջ դառնում է այն, ընկերությունը, որը սկսած 1965թ. տարեց տարի 100 հաջորդական եռամսյակի ընթացքում հայտնում էր իր եկամուտների աճի և բաժնետոմսերից ստացած գումարների մասին: Զարմանալի չէ, որ Better Investing Magazine ամսագիրը «Մաքդոնալդսին» անվանում է ամենաճանաչված ընկերությունը աշխարհում, իսկ նրա սովորական բաժնետոմսերը ամենատարածվածը: Life ամսագիրը Ռեյ Քրոքին անվանում է, որպես XX դարի 100 գլխավոր ամերիկացիներից մեկը: Ռեյ Քրոքի Միացյալ Նահանգներում ընկերության վերելքի մասին երազանքները լիովին իրականացան, բայց պատմությունը դեռ նոր էր սկսվում. «Մաքդոնալդսը» սկսում է գրավել աշխարհը: Առաջին ռեստորանը ԱՄՆ սահմաններից դուրս բացվել էր 1967թ. Կանադայում, հիմա այնտեղ գործում է 1000 ավել ռեստորան: Երբ 1992թ. կանադյան «Մաքդոնալդսում» ճաշացանկի մեջ ավելացնում են պիցցան, նրանք միանգամից դառնում են այդ կերակրատեսակի խոշոր մանրածախ ցանցը: Կարիբներում և Նիդերլանդներում մի քանի անհաջող մեկնարկից հետո, ընկերությունը որոշում է ճաշացանկը կազմել տեղական համային ճաշակով և հասկանում է այն, որ ինչը ԱՄՆ-ում այդպես հաջող է աշխատում, կարող է աշխատել ամբողջ աշխարհում: Լիովին պատրաստված և բիզնեսով զբաղվող ուժեղ տեղացի գործընկեր, ավանդական «Մաքդոնալդս» ճաշացանկ, պարտականությունների խիստ կատարում և, անշուշտ, որակ, սպասարկման մակարդակ, մաքրություն և մատչելիություն` ահա հաջողության հասնելու գրավականները: Ցայտուն օրինակներից մեկը տեղի է ունեցել
6
Ճապոնիայում: Թամ Դեն Ֆուջիտան, ով հանդիսանում էր պայուսակների, կոշկեղենի և հագուստի ներկրման ընկերության տնօրեն, 1971թ. դառնում է «Մաքդոնալդսի» գործընկեր: Ֆուջիտան իր առաջին ռեստորանը բացում է 1971թ. հուլիսի 20-ին Տոկիոյի Գիզա առևտրային թաղամասի կենտրոնական հատվածում: Բացման առաջին օրը ռեստորանի առևտրաշրջանառությունը կազմում է 3000 դոլար, բայց Ֆուջիտան չի վըհատվում և ետ չի նահանջում: 1993թ. վերջին «Մաքդոնալդսը» Ճապոնիայում դարձավ ամենահաջող աշխատող ռեստորանների ցանցերից մեկը` հաշվառելով մոտ 2300 ռեստորան: 1971թ. ընկերությունը ներգրավում է Գերմանիան և Ավստրալիան` բացելով իր առաջին ռեստորանները: Այսօր Գերմանիայում կա 600 ավել ռեստորան, իսկ Ավստրալիայում` 635: Ֆրանսիայում և Անգըլիայում առաջին ռեստորանները բացվել են 1970-ականներին սկզբին, ներկա դըրությամբ Ֆրանսիայում գործում են 625, իսկ Անգլիայում 700 ավել ռեստորան: Այս 6 երկրները` Կանադան, Ճապոնիան, Գերմանիան, Ավստրալիան, Ֆրանսիան և Անգլիան հայտնի են որպես «Մաքդոնալդսի» մեծ վեցնյակ: Մնացած այլ երկրներում բացվող «Մաքդոնալդս» ռեստորանները սկսում են էլ ավելի մեծ դեր խաղալ կազմակերպության աշխատանքի համար: Օրինակ, 1997թ. 108 երկրներում գործող 10752 ռեստորանների առևտրաշրջանառությունը կազմում է 16.5 մլրդ: Որոշ ռեստորանների բացումները այնպիսի նշանակալի դարձան, որ նույնիսկ հայտնըվեցին ամբողջ աշխարհի թերթերի գլխավոր էջերին: Օրինակ, 1990թ. Մոսկվայում հունվարյան ցուրտ առավոտ ավելի քան 30.000 մարդ առաջին բացված «Մաքդոնալդսի» առջև հերթ էր կանգնել: Մինչ այդ ոչ մի ռեստորան մեկ օրվա ընթացքում այդքան հաճախորդ չէր ունեցել: Շուտով ռուս աշխատակիցները սկսում են մեկ օրվա մեջ սպասարկել 40.000 մինչև 50.000 այցելու: Մեկ տարվա ընթացքում սպասարկեց 15 մլն հաճախորդ: Աճող պահանջարքը բավարարելու համար Մոսկվային կից մի փոքրիկ քաղաքում կառուցում են Եվրոպայի սննդի վերամշակման ժամանակակից գործարաններից մեկը: 1992թ. ապրիլի 23-ին Պեկինում բացված «Մաքդոնալդսը» առաջին իսկ աշխատանքի անցնելու օրվանից խփում է իր ռեկորդը` սպասարկելով 40.000 այցելու: Նոր սահմանված ռեկորդներ. 1992թ. երկու ռեստորան է բացվում Լեհաստանում` յուրաքանչյուրը իր պատվերների քանակով գերազանցում Մոսկվային և Պեկինին: Հաջորդ ռեկորդը տեղի ունեցավ 6 ամիս անց Վարշավայի ռեստորանում, որի պատվերների
քանակը կազմեց 13.304: «Մաքդոնալդսը» շատ հանրաճանաչ է դառնում նաև նախկինում «երկաթե վարագույրի» ետևում գտնվող պետություններում` Չեխիայում, Արևելյան Գերմանիայում, Վենգրիայում և Սլովենիայում: Սկսում է ռեստորաններ բացել այլ նախկինում ոչ յուրացված աշխարհի պետություններում: Մերձավոր Արևելքի առաջին ռեստորանը բացվում է 1993թ. Հոկտեմբերին Թել-Ավիվ քաղաքում: Այնուհետև Սաուդյան Արաբիայում, Օմանեում, Քուվեյթում, Եգիպտոսում, Միացյալ Արաբական Էմիրություններոմ, Բահրեյնում և Քաթարում են բացվում «Մաքդոնալդսներ»: Հարգելով տեղական ավանդույթները` «Մաքդոնալդսը» արաբական երկրներում առաջարկում է կերակրատեսակներ, որոնք համապատասխանում են իսլամական ուտեստների պատրաստման օրենքներին: Բացի այդ, Սաուդյան Արաբիայի ռեստորաններում չկան Ռոնալդ Մաքդոնալդի կերպարով պատկերված պաստառներ կամ պատկերաքանդակներ, քանի որ իսլամական կրոնը արգելում է կուռքերի պատկերումը:
1995թ. Երուսաղեմի մարզերից մեկում բացվում է «Մաքդոնալդս», որտեղ չէին առաջարկում կաթնամթերք և շաբաթ օրերը չէին աշխատում: Հնդկաստանում Բիգ Մաք-ը պատրաստում են հորթի մսից և այդ սանդվիչը կոչվում է Մախարաջա Մաք: «Մաքդոնալդսի» վերելքը ԱՄՆ-ում և նրա սահմաններից դուրս ապացուցեց Ռեյ Քրոքի իրավացի լինելը, ով առաջին իսկ «Մաքդոնալդսի» հիմնադրաման օրվանից մտածեց. «Դա կաշխատի ամեն տեղ»: http://fin4you.net
²åñÇÉ # 15, 2015Ã.
ö²êîºð Դոլարի պատմությունը Սկիզբը նախորդ համարում... Առաջին անգամ դոլլարը կանաչ գույն ստացավ նախագահ Լինկոլնի ժամանակաշրջանում: Այդ ժամանակ 1865թ. Հայտնվեց առաջին գաղտնի ծառայությունը, որը զբաղվում էր կեղծ թղթադրամներ պատրաստողների հայտնաբերմամբ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ –ն հաստատվեց որպես գերտերություն: Մարշալի պլանի համաձայն Եվրոպայի քայքայման համար հեղեղվեց ամերիկյան դրամով, իսկ հենց ինքը` ԱՄՆ դոլլարը, դարձավ գլխավոր պահուստային արժույթ Արևմտյան Եվրոպայում: Պատերազմից թուլացած եվրոպական պետությունների տնտեսությունը չկարողացավ դիմակայել ԱՄՆ արժույթի ընդարձակմանը: Եվ կենտրոնական բանկերի ոսկե արժույթային ռեզերվների կազմում դոլլարը գնալով ավելի մեծ տեղ գրավեց` քանի որ նրանց մոտ, ինչպես այն ժամանակ կարծում էին, մշտապես հնարավոր էր փոխարինել ամերիկյան արժույթը ֆիքսված գին ունեցող ոսկով:
7
Բայց, 60 ականների կեսերին դոլլարի համբավը, որպես կայուն արժույթի, սկսեց արագ կորել: Օրինաչափական արդյունքներով ինֆլյացիայի և դեֆիցիտի աճով ԱՄՆ-ի առևտրային բալանսը դարձավ դոլլարի հերթական դևալվացիան: Բայց քանի որ դոլլարը վայելում էր երկրագնդի բնակչության մեծամասնության վստահությունը, աշխարհի շատ երկրներում այն դարձավ երկրորդ ոչ պաշտոնական արժույթը: Իսկ վեջին տարիներին Լատինական Ամերիկայի մի քանի երկրներ դոլլարը դարձրին հիմնական արժույթ: Մեծ համբավը և դոլլարի ստեղծման պարզունակությունը նրա հետ չար կատակ խաղաց: Կեղծ դոլլարների քանակը աստղաբաշխական չափերի հասավ: Միևնույն ժամանակ մինչ վերջերս դոլլարը համարվում էր կեղծումից ամենաանպաշտպան արժույթը: «Դոլլար» անվանումը, բացի ամերիկյանից կրում է նաև մոտ 26 պետությունների արժույթի անվանումը, այդ թվում նաև Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան: Երկրների մեծամասնությունը, որոնք կազմում են արդի դոլլարային խումբը Բրիտանական կայսրությունից դուրս գալուց հետո իրենց արժույթը անվանեցին «դոլլար»: Այսպիսով Կանադական դոլլարը դարձավ Կանադայի
անմիջապես այն բանից հետո, երբ Բրիտանական գաղութից այն դարձավ դոմինիոն: Միևնույն ժամանակ նույնիսկ որոշ կանադական թղթադրամների վրա պատկերված են Մեծ Բրիտանիայի Ելիզաբետա II թագուհու լուսանկարները: Դոլլարային խմբի վերջին ձեռքբերումներից մեկը դարձավ սինգապուրյան դոլլարը: Որը շրջանառության մեջ մտավ 1976թ. թղթադրամը ամբողջովին գեղագիտորեն են ձևավորված ` այստեղ և ծաղիկները, և թռչունները և նավեր: Իսկ ահա արդի ամերիկյան թղթադրամները վայելում են ամենա ձանձրալի համբավը: Թղթադրամի դիզայնը անփոփոխ է մնում անցած դարից սկսած, և գունային առումով մոխրագույն է երեսային կողմը և կանաչ հակառակ կողմը: Բոլոր թղթադրամները նույն չափի են (157*66 մմ), տարբեր նոմինալների թղթադրամները տարբերվում են հիմնականում նախագահների լուսանկարներով: Ինչ վերաբերվում է դոլլարի վրա եղած լուսանկարներով, այն ունի հին պատմություն: Սկզբում թղթադրամների վրա պատկերվում էին ֆինանսների նախարարների լուսանկարները, իսկ հետո նախարարների փոխարեն հայտնվեցին նախագահները:
պաշտոնական արժույթային միավորը 1857թ.
Լոնդոնում Christie's աճուրդի տունը Զատկի օրերին ցուցադրության է հանել խորհրդանշական` աշխարհի ամենամեծ ձուն: Աշխարհի ամենամեծ ձուն ունի 30 սմ բարձրություն և 21 սմ լայնություն, իսկ արժեքը 45.000 դոլար է։ Հսկա ձուն ածել է փղաթռչունը, որի հայրենիքը Մադագասկարն է և որը վերացել է առնվազն 17-րդ դարում։ Այն հայտնի է որպես բոլոր թռչուններից ամենածանրը։
²åñÇÉ # 15, 2015Ã.
8