Usa # 47

Page 1

«Ամերիկյան երազանք» կոնցեպցիայի արտացոլումը Ջոն Սթայնբեքի «Մեր հոգսերի ձմեռը» վեպում

Ամերիկայի միայնակ կինը. Մելանիա Թրամփի կյանքի կանոնները

Մելանիան պատմել է Դոնալդ Թրամփի հետ իր ծանոթության, որդու դաստիարակության և այն մասին, թե ինչպես է փոխվել իր կյանքը նախագահի կնոջ կարգավիճակը ստանալուց հետո: Քարդաշյանը հասավ ուզածին. Թրամփը ներում է շնորհել ցմահ դատապարտված կնոջը

Միացյալ Նահանգների Առաջին Տիկին Մելանիա Թրամփը մամուլում անընդհատ ենթարկվում է հարձակումների, նա նույնիսկ ստիպված եղավ փակել իր էջերը սոցցանցերում: Մելանիա Քնաուսը Նյու Յորք է եկել Հարավսլավիայից 1990-ականներին` մոդելային կարիերա անելու համար: Այն ժամանակ 26ամյա Մելանիան չէր էլ կարող պատկերացնել` ինչ ճանապարհ է իրեն սպասում: Մելանիան գիտեր միլիարդատեր Դոնալդ Թրամփի թերությունների մասին, որոնցից մեկն էլ կանանց հանդեպ չափազանց մեծ հետաքրքրությունն էր, այդուհանդերձ, սիրահարվեց նրան: 7 տարի անց նրանք ամուսնացան: Մելանիա Թրամփը դարձավ Ամերիկայի առաջին տիկինն ու մոլորակի ամենաքննարկված կանանցից մեկը:

"RB IMMIGRATION CONCULTING INC."

1526 1/2 N. Commonwealth Ave. LA, CA 90027 Email:rbparalegalservices@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáÙ³Ý ´áõ¹³ÕÛ³Ý Chief Editor Roman Budaghyan îÝûñ»Ý` ÜáõÝ» ´³¹³ÉÛ³Ý Director Nune Badalyan гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ Ø»ñÇ ¸³íÃÛ³Ý (ºñ¨³Ý) Computer typing and design Meri Davtyan (Yerevan)

ÂÕóÏÇó` ²ñÙ³Ý Øáõñ³¹Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Muradyan(Armenia Yerevan)

Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:

»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2018


June, 2018, # 47

Մելանիա Թրամփը դարձավ Ամերիկայի առաջին տիկինն ու մոլորակի ամենաքննարկված կանանցից մեկը: Մենք ծանոթացանք 1998թ.-ին երեկույթի ժամանակ: Նա խնդրեց իմ հեռախոսահամարը, բայց ես չտվեցի ու ասացի`լ ավ կլինի, որ նա իր հեռախոսահամարն ինձ ասի և ես կզանգահարեմ: Հավատացեք, ես համառ եմ, ահա` ինչու եմ կարողանում գլուխ հանել այս ամբողջ բացասական ասեկոսեներից, որոնք հնչում են իմ ընտանիքի հասցեին: Հանրության աչքում նա աննահանջ մարտիկ է, բայց տանը…. Ես միշտ ասում եմ, որ երկու որդի ունեմ` Բերոնը և Դոնալդը: Ես տեսել եմ` ինչպես են կանայք նրան մոտենում ու իրենց հեռախոսահամարն են տալիս, հենց իմ աչքի առաջ: Ես հարցնում էի, ինչու են նրանք դա անում, չէ որ գիտեն, որ ամուսնացած է: Դոնալդի հետ մեր հարաբերությունները քննադատողներին խորհուրդ կտամ նախ նայել հայելու մեջ և հարց տալ, – «Ինչի ենք մենք հասել մեր կյանքում, ինչպիսին է մեր ընտանիքը»: Սոցցանցերը մարդկանց տրավմայի են ենթարկում, այնտեղ բացասականը շատ է: Իմ կյանքը ֆոտոալբոմ չէ, ես փակել եմ իմ բոլոր սոցիալական էջերը երկու տարի առաջ: Մարդիկ, որոնք ինձ ընդհանրապես չեն ճանաչում, քննադատում են ինձ: Ես նրա ոչ բոլոր որոշումների հետ եմ համաձայն: Երբ ինչ-որ բան ինձ դուր չի գալիս, ես նրան այդ մասին ասում եմ: Մենք շատ ենք խոսում, հաճախ ենք զանգահարում միմյանց: Ես տեղյակ եմ նրա բոլոր գործերից: Դոնալդը միշտ լսում է այն, ինչ ասում եմ, բայց միշտ անում է այնպես, ինչպես ճիշտ է համարում: Գուցե նրանք ինձ ընդամենը 5 րոպե են տեսել, բայց գրում են այնպես, կարծես ներգրավված են եղել կյանքիս բոլոր դրվագներում: (Այն մասին, թե Դոնալդ Թրամփը անխելք է, վուլգար, դեմագոգ, սեքսիստ ու ազգայնամոլ). Ես վստահ կին եմ ու ամուր կանգնած եմ ոտքերիս վրա, ինձ այդ բոլոր հարձակումները չեն հուզում: Ապօրինի ներգաղթյալների վերաբերյալ նրա դիրքորոշումն ինձ չի վիրավորում: Ես էլ եմ ներգաղթյալ: Մի ժամանակ ես անընդհատ ստիպված մեկնում էի Սլովենիա` վիզայի գործողության ժամկետը երկարաձգելու համար: Հետո ես Green Card հանեցի: Ես անցա համակարգի բոլոր փուլերով:

2

Դոնալդն ինչ-որ խնդրի շուրջ 45 –րոպեանոց խոսք է ասում, իսկ նրանք կոնտեքստից մի ֆրազ են հանում ու հետո այդ մասին սկսում են հաղորդումներ նկարահանել, հոդվածներ գրել: Նա մարտիկ է ու Ամերիկայի համար պայքարելու է մինչև վերջ: Ես կատարելապաշտ եմ, 100 տոկոսով տրվում եմ այն գործին, որով զբաղվում եմ: Ես չեմ ուղեկցել ամուսնուս նախընտրական արշավի ընթացքում և դա իմ գիտակցված որոշումն է եղել: Մեր որդին` Բերոնը, 11 տարեկան է: Այդ տարիքում աջակցությունն անհրաժեշտ է, տանը պետք է ծնող լինի: (Հաղորդավար Բիլլի Բուշի հետ 2005թ.-ին Դոնալդ Թրամփի «տղամարդկային» զրույցի մասին, որը հրապարակել էր The Washington Post -ը): Այս զրույցն ինձ շատ զարմացրեց: Չէի հավատում, որ նա կարող է այդքան գռեհիկ խոսել, բայց չեմ էլ կարող ասել, թե ցնցված էի: Մի խոսքով այդ խոսակցությունն անցյալում է, նա ներողություն է խնդրել: New York Post-ն իմ մասին ոչ մի ազնիվ պատմություն չի գրել: Նրանք համար թողարկեցին, որի շապիկին իմ լուսանկարն էր (խոսքը Մելանիայի մերկ նկարի մասին է): Այդ ֆոտոսեսիան ես շատ վաղուց եմ արել, և ի՞նչ: Այո, ես իմ մարմնից չեմ ամաչում: Ես հպարտանում եմ նրանով, թե ով եմ ես և ինչպիսին է իմ մարմինը: Ես հպարտանում եմ նրանով, թե ով եմ ես և ինչպիսին է իմ մարմինը: Ես որդուս հետ շատ եմ զրուցում: Ես անհանգստանում եմ, քանի որ նրա տարիքում տղաները սկսում են վատ բառեր օգտագործել, դա հասունացման մի փուլ է, բոլորն էլ անցնում են այդ փուլը, ես

շատ ուշադիր եմ այդ հարցում, հետևում եմ, որպեսզի նա ուշադրություն դարձնի իր խոսքերին: Washington Post –ն ու ABC News-ը մեր մասին ոչ մի լավ լուր չեն հաղորդել: Բոլոր դրական պատմությունները մեր ընդդիմության մասին են: Դոնալդի հետ ապրելու համար պետք է լինես անկախ ու կայացած կին: Մինչև մեր ամուսնությունը Դոնալդը երկու անգամ ամուսնացած է եղել, բայց ես համոզված եմ, որ սա ամուր կապ է, մեր մեր մեջ ինչ-որ քիմիական կապ կա

ԱՄՆ ընտրություններին ՌԴ միջամտության մասին հետաքննության մեկ տարին. ի՞նչ է հայտնի այսօրվա դրությամբ


June, 2018, # 47

Ի՞նչ է հաջողվել Մյուլերի հանձնաժողովին պարզել անցած մեկ տարվա ընթացքում: Մեկ տարի առաջ 2016թ–ին ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հետաքննության հանձնաժողովը գլխավորեց ՀԴԲ նախկին տնօրեն Ռոբերտ Մյուլերը: Մայիսի 17-ին ԱՄՆ Սենատի հետախուզության կոմիտեն համաձայնեց ամերիկյան հետախուզության այն եզրակացություններին, որ Ռուսաստանը փորձել է ազդել ընտրությունների արդյունքների վրա: Իրադարձությունների Հաջորդականությունը 2015թ–ի հունիսի 16 Դոնալդ Թրամփը հայտարարեց ԱՄՆ նախագահի պաշտոնին իր թեկնածությունն առաջադրելու մասին: 2016թ–ի հունիսի 9 Նյու Յորքում կայացավ Թրամփի մի քանի ներկայացուցիչների հանդիպումը, որոնց թվում էր նաև նրա որդին՝ Դոնալդ Թրամփ–կրտսերը, փեսան՝ Ջարեդ Քուշներն, ու նախընտրական արշավի ղեկավար Փոլ Մանաֆորտը, ռուս փաստաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկեցին Թրամփի գլխավոր մրցակից Հիլարի Քլինթոնի դեմ կոմպրոմատի փոխանցման պայմանները: 2016թ–ի հունիսի 14 Հայտնի դարձավ, որ ռուսական հաքերային խմբերը կոտրել են ԱՄՆ մոկրատական կուսակցության, այդ թվում՝ Քլինթոնի սերվերները: Նույն տարվա օգոստոսին դեմոկրատների ավելի քան 20 հազար էլեկտրոնային նամակ հայտնվեց WikiLeaks կայքում: Դա վնասեց Քլինթոնի իմիջին և արտացոլվեց ընտրությունների արդյունքների վրա: 2016թ–ի նոյեմբերի 8

3

Դոնալդ Թրամփը հաղթեց ԱՄՆ նախագահի ընտրություններում: Երդմնակալության արարողությունը կայացավ երկուսուկես ամիս անց: 2016թ–ի դեկտեմբերի 29 Այդ պահի դրությամբ ԱՄՆ դեռևս գործող նախագահ Բարաք Օբաման պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի դեմ ամերիկյան ընտրություններին ենթադրյալ միջամտության պատճառով: Նույն օրն ազգային անվտանգության հարցերով Թրամփի խորհրդական Մայքլ Ֆլինն այդ պատժամիջոցները քննարկեց ԱՄՆ–ում Ռուսաստանի դեսպանի հետ: Ամերիկյան օրենսդրության համաձայն՝ երկրի քաղաքացիները, որոնք համապատասխան իրավասություններ չունեն, իրավունք չունեն բանակցություններ վարելու արտասահմանյան պետությունների պաշտոնական ներկայացուցիչների հետ, որոնք տարաձայնություններ ունեն ԱՄՆ հետ: 2017թ–ի փետրվարի 13 Ֆլինը հրաժարական տվեց իր պաշտոնից և սկսեց համագործակցել ՀԴԲ հետ ԱՄՆ նախագահի ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության մասին գործի շրջանակում: 2017թ–ի մայիսի 9 Թրամփն աշխատանքից ազատեց ՀԴԲ տնօրեն Ջեյմս Քոմիին, որը զբաղվում էր Ռուսաստանի հետ Թրամփի նախընտրական շտաբի անդամների հնարավոր կապերի հետաքննությամբ:

նպատակով դավադրության» համար: Ցուցակում ներառվեցին «Համացանցային հետազոտությունների գործակալություն» ռուսական ընկերության աշխատակիցները: Նրանք սոցցանցերում էջեր էին ստեղծում, որոնցում արտահայտվում էին ԱՄՆ համար այնպիսի սուր թեմաների շուրջ, ինչպիսիք են ներգաղթը, կրոնն ու ռասիզմը: Ընդ որում, այդ էջերը վարվում էին մտացածին ամերիկացիների անունից: 2018թ–ի ապրիլի 9 ՀԴԲ–ն խուզարկություն անցկացրեց Թրամփի անձնական փաստաբան Մայքլ Քոյենի գրասենյակում: Ի՞նչ է լինելու Թրամփի շրջապատից մի քանի մարդ, այդ թվում՝ Մայքլ Ֆլինը, համագործակցում են Մյուլերի հանձնաժողովի հետ: Հնարավոր է, որ դա օգնի արագացնել հետաքննությունը: Հաջորդ փուլում հարցաքննության կարող է ենթարկվել հենց նախագահ Թրամփը: Կարևոր պահ կլինի նոյեմբերին, որբ ԱՄՆ–ում Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ տեղի ունենան: Եթե դրանց արդյունքում Դեմոկրատական կուսակցությունը Սենատի հանդեպ վերահսկողություն ձեռք բերի, Մյուլերի հետաքննությունը զգալորեն ավելի մեծ տեմպով առաջ կգնա: Եթե հաստատվի Ռուսաստանի հետ Թրամփի դավադրության փաստը, ԱՄՆ նախագահին իմփիչմենթ հայտարարելու հարց կբարձրացվի:

2017թ–ի մայիսի 17 ՀԴԲ նախկին տնօրեն Ռոբերտ Մյուլերը գլխավորեց ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության հետաքննության գծով հատուկ հանձնաժողովը: 2018թ–ի փետրվարի 16 13 Ռուսաստանցիների և 3 ռուսաստանյան ընկերության մեղադրանք առաջադրվեց «ԱՄՆ դեմ խարդախության

Թրամփն իր աշխատավարձը նվիրել է վետերաններին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հունվար-մարտ ամիսների աշխատավարձը փոխանցել է Վետերանների գործով նախարարությանը: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Associated Press»-ին:


June, 2018, # 47

4

Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ցույց է տվել նախարարի պաշտոնակատար Ռոբերտ Ուիլկիի անունով չեկը: «Համաձայն նախընտրական շրջանի ընթացքում տված իր խոստումների՝ նախագահն իր աշխատավարձը նվիրաբերում է բարեգործությանը: 2018 թվականի առաջին եռամսյակի իր աշխատավարձը նա փոխանցում է վետերանների գործով նախարարությանը՝ նրանց բժշկական ծրագրի համար»,- ասել է Սառա Սանդերսը: «Forbes» ամսագիրը Դոնալդ Թրամփի ունեցվածքը գնահատում է 3.7 միլիարդ դոլար:

«Ամերիկյան երազանք» կոնցեպցիայի արտացոլումը Ջոն Սթայնբեքի «Մեր հոգսերի ձմեռը» վեպում 1776թ. Ամերիկայի «Անկախության հռչակագրից» հետո ողջ Ամերիկան ցնծության մեջ էր` կարծես հասած լիներ իր մեծ երազանքին: Հռչակագիրը եկավ մարմնավորելու Ամերիկայի ու նրա ժողովրդի գաղափարախոսությունը` դառնալով դրա առանցքային կետը: Անկախության գաղափարի վրա հիմնված այս ընկալումը, որը ներառում էր նաեւ հավասար հնարավորությունների ընձեռում յուրաքանչյուրին եւ իրավունք` առավել բարգավաճ կյանքի, ստացավ «Ամերիկյան երազանք» անվանումը: Տասնութից քսաներորդ դարերի ամերիկյան վեպը հիմնվեց ամբողջությամբ այս գաղափարախոսության վրա` ցույց տալով հերոսների` դեպի առաջ սլանալու ցանկությունը, մատնանշելով նրանց ճանապարհին հանդիպած խոչընդոտները, դրանց վերացումը կամ ճանապարհին բարոյական անկումը: Այս ժամանակաշրջանում սոցիալական եւ հասարակական խնդիրները սուր բնույթ ստացան երկրում, եւ այդ իրադարձությունները տեղ գտան ժամանակաշրջանի գրականության մեջ: «Ամերիկյան երազանքը»` ամերիկացիների գաղափարախոսությունը, դարերի ընթացքում ենթարկվեց փոփոխությունների, նոր վերիմաստավորում ստացավ, հավատը նրա հանդեպ թուլացավ ու ամրացավ, սակայն երբեք չանհետացավ եւ համաձայն որոշ սոցիալական հարցումների` բոլոր ամերիկացիները հավատում են «Ամերիկյան երազանքին» մինչ օրս: Քսաներորդ դարում ի հայտ եկան սոցիալական ու հասարակական հարցեր բարձրացնող այնպիսի գրողներ, ինչպիսիք են

Դրայզերը, Սթայնբեքը, Սելինջերը, Ֆիզջերալդը եւ այլն: Նրանցից յուրաքանչյուրը համադրում է իր ժամանակի հասարակական պայմանների ու հնարավորությունների պատկերումը անհատի ներաշխարհի ու բացահայտման հետ: Մեր աշխատանքի թեման է Ջոն Սթայնբեքի «Մեր հոգսերի ձմեռը» վեպը, որում կուսումնասիրենք «Ամերիկյան երազանքի» գաղափարախոսության դրեւորումը, ցույց կտանք դրա ազդեցությունը «Մարդու» վրա: Ջոն Սթայնբեքը (1902-1968), ինչպես նըշվեց, քսաներորդ դարի ամերիկյան վիպասան է: Նրա նախնիները եղել են Գերմանիայից, Իռպանդիայից եւ Անգլիայից: Ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Սալինաս քաղաքում, մահացել Նյու Յորքում: Սթայնբեքը սովորելու մեծ սիրահար չի եղել: Մի քանի անգամ դուրս է մնացել դպրոցից, ապա վերականգնվել, տարատեսակ աշխատանքների մեջ է ներգրավված եղել` լրագրատան խմբագրությունից մինչեւ շինարարություն: Ապրել է կարիքի մեջ, թեպետեւ մանկությունն ուրախ ու անհոգ է անցել: Տասնչորս տարեկանում որոշել է գրող դառնալ եւ այդ կերպ վաստակել իր օրվա հացը: Այս հարցում նրան մեծապես օգնել է առաջին կինը` Քարոլ Հեննինգը, ով նրան բազմաթիվ մտքեր է տվել նրա տարբեր վեպերի ստեղծման համար: Հետագայում Սթայնբեքն արդեն ստացավ Նոբելյան մրցանակ իր «ռեալական եւ երեւակայական գրվածքների համար` միավորելով կարեկից հումորը հա-

սարակական սուր ընկալմանը»: Ամուսնացավ երկրորդ ու երրորդ անգամ, երրորդ կնոջ հետ ապրեց մինչեւ կյանքի վերջը: Սթայնբեքի գրականությունը հիմնըվում է սոցիալ-հասարակական հարցերի վրա: Նրա բոլոր ստեղծագործությունները խոսում են հենց այս խնդիրերի մասին` համաձայն Նոբելյան մրցանակի հանձնման կոմիտեի: Բացառություն չէ եւ «Մեր հոգսերի ձմեռը» վեպը, որտեղ մեզ ներկայացվում է հերոսը, ում հայրը ժամանակին հարգված անձնավորություն է եղել, սակայն դեպքերի բերումով կորցրել է իր կարողությունն ու դիրքը հասարակության մեջ: Սթայնբեքի վեպի առանցքում «Կորուսյալ սերունդն» է` համաշխարհային պատերազմի արհավիրքների միջով անցած սերունդը: Պատերազմը սովորեցնում է մարդուն սպանել, վերացնում է արժեքային համակարգի սահմանները, սպանում կյանքի իմաստը: Թեպետեւ հայտնի գրող Մարկ Տվենը պատերազմի վերաբերյալ երգիծանքով ասում է, թե «Աստված այն ստեղծեց, որպեսզի ամերիկացիները աշխարհագրություն սովորեն», պատերազմի վերաբերյալ կարծիքները սովորաբար շատ ավելի դաժան են: Հերբերթ Հուվն ասում է. «Տարեցները պատերազմ են հայտարարում, բայց երիտասարդներն են, որ պետք է կռվեն»: Համաձայն, թերեւս, Պլատոնի` «միայն մեռածներն են տեսել ավարտը պատերազմի», եւ Հարուկի Մուրակամին գալիս է լրացնելու Պլատոնի միտքը` ասելով. «Ինձ լսեցեք, չկա պատերազմ, որ վերջ կդնի պատերազմներին»: Սթայնբեքը կարծում է` «Ողջ պատերազմը մարդու` որպես բանական արարածի ձախողման ախտանիշն է»: Նրա վեպում կան պատերազմը վերապրած երկու հերոս` Դեննին եւ Իտենը, ովքեր երկուսն էլ կարծես մեռած են` թողած իրենց էության մի մասն անցյալում: Նրանք միակն են վեպում, որ կենդանի են դուրս եկել պատերազմի դաշտից` այնտեղ կորցնելով կյանքի իմաստն ու հետաքրքրությունը: Եվ ինչպե՞ս վերդառնալ կյանք պատերազմից հետո, եթե պատերազմը կլանում է մարդու այն ամենաուժեղ զգացողությունները, որոնք նա ունակ է ապրելու: Վեպում մեր առջեւ կորուսյալ սերդնի ներկայացուցիչն է, ով, ամեն դեպքում, պատերազմից հետո ընտանիք է կազմել, քանի որ կինը հավատարմորեն սպասել է նրա վերադարձին, ով երեխաներ է ունեցել, որոնց ներկայությունը նրան առանձնապես չի ջերմացնում, աշխատում է կրպակում, եւ ո´չ սիրում է իր աշխատանքը, ո´չ ատում. նա մեխանիկորեն ապրում իր կյանքը` օր առ օր: Հավանաբար այսպես էլ կշարունակվեր հերոսի` Իտենի կյանքը, մինչեւ իր համար նախատեսված ժամանակի ավարտը, եթե նրա կյանքի անդորրը շարունակ չխանգարեին շրջապատն ու հասարակությունը` դրդելով նրան դուրս գալ իր ստեղծած «կոմֆորտ զոնայից» ու անել ավելին, քան ինքն ուզում է կամ իրեն անհրաժեշտ է:

¸²ðÒÆð ²ØÜ ø²Ô²ø²òÆ Ø»Ýù Ïû·Ý»Ýù Ò»½ 818.433-2461


June, 2018, # 47

Այս ընթացքում հերոսը կանգնում է սեփական բարոյական արժեքների վերագնահատման առջեւ, նրանց ոչնչացման կամ փոխակերպման ընտրության միջեւ, սեփական անտարբերության ու շրջապատի համառության բախման կետում: Պատահական չէ, որ վեպի վերնագիրը` “The winter of our discontent”, վերցված է Շեքսպիրի «Ռիչարդ III» պիեսից, որտեղ հերոսը ձգտում է ունենալ ավելին` վերացնելով բոլոր մարդկային եւ ոչ մարդկային խոչընդոտները, որ հանդիպում են իր ճանապարհին, անկում ապրելով բարոյապես: Սակայն Ռիչարդի այս քայլերը չեն ցուցադրվոմ չպարզաբանված կերպով, Շեքսպիրը տալիս է հերոսի նկարագիրը` բացատրելով նրա չարության, մարդկանց նկատմամբ ատելության պատճառները, պարզաբանելով նրա ցանկությունների ու նպատակների կեղտոտ շղթայում իր շուրջ ստեղծված իրականության դերը: «Մեր հոգսերի ձմեռը» վերցված է Ռիչարդ III-ի մենախոսությունից, որտեղ հենց այս շթայական կապն է ներկայացվում ընթեցողին: Նույն կերպ վեպում ամենայն մանրամասնությամբ Սթայնբեքը ներկայացնում է իր հերոսին շրջապատող իրականությունը, նրա հոգեվիճակը, պատճառները, որ հանգեցրել են դրան, այն իրականությունը, որին մասնակից չէ իր էությունը, նրա հոգու կողմից հանգստի փնտրտուքները: Սթայնբեքի վեպում նկարագրված իրավիճակը միայն նրա հերոսին չէ, որ բնորոշ էր: Դրա պատճառներից էին պատերազմը, երկրում տիրող տնտեսական իրավիճակը, ինչի հետեւանքով ոմանց ունեցվածքը կորավ, ոմանք այդ խառնաշփոթ պարագայից օգտվելով` տիրացան այն հարստությանն ու իշխանությանը, որն իրենց չպետք է պատկաներ: Նրա գրքի հերոսներից մեկը` միստր Բեյքերը, հաստատելու համար Սթայնբեքի այս մոտեցումը, ասում է Իտենին. «Մի մոռացեք նաեւ, որ դուք բարեհաճեցիք բանակից տուն վերադառնալ դեպրեսիայի մոլեգին այն շրջանում, որը չգիտես ինչու, անվանեցին անկման շրջան: Նույնիսկ կոփված բիզնեսմենները խրվեցին ճահիճ»: Տնտեսական ու քաղաքական ոչ ստաբիլ վիճակը, որտեղ դեռ ոչինչ հաստատուն չէ, եւ յուրաքանչյուրը ձգտում է հաստատել իր դիրքերը որպես ամերիկացի, ստեղծում է այն միջավայրը, որտեղ գտնվում է Իտենը: Այդ միջավայրը թելադրում է իր օրենքները, պարտադրում իր կարծրատիպերը, եւ Իտենին առնչվող երեք գլխավոր հանգամանք պարտադրում են նրան գործել` զոհելով իր համար այդքան թանկարժեք անտարբերությունը, պատերազմից հետո եւս մեկ անգամ արթնացնել այն դիվայինը, որ հատուկ է «Մարդուն»: Սա, սակայն, միայն Իտենի կողմից է ընկալվում, որպես դիվային, քանի որ մնացյալ բոլորը համակերպվել են այս «նոր օրենքներին»:

5

Իտենի մեջ պայքար է ընթանում հնի ու նորի միջեւ: Լեսլի Փեթոնը նշում է. «Սթայնբեքի փիլիսոփայությունը կարծես բխում է նատուրալիզմից, որի սկիզբը ոչ միայն ուշ 19-րդ դարում է, այլեւ վաղ 19-րդ դարի ոգու ու ազատ կամքի հանդեպ անցումային հավատի մեջ»: Եվ, ըստ գիտնականի, Իտենն այս փիլիսոփայության կրողն է, ինչը ստիպում է նրան տարբերվել շրջապատող հասարակությունից բարոյականության մասին ունեցած իր պատկերացումներով: Իտենն ունի երկու ընտրություն. կամ փոխել իր կաշին, ինչպես օձը` հարմարվելով նոր ժամանակաշրջանին, նոր սերնդին, կամ շարունակել տարբեր լինել հասարակությունից: Երեք հանգամանք չարչարանաց ուրբաթ օրվանից սկսած սկսում են պտտվել Իտենի շուրջ` կողմնորոշելով նրան իր ընտրության մեջ: Այդ հանգամանքներն են. . Հիշողությունը մի ժամանակվա հարուստ լինելու, հասարակական դիրք ունենալու մասին: Այս կոնցեպտի խորհրդանիշը Գեղեցկուհի Ադլերն է` նավը, որ մի ժամանակ պատկանել է նրա հորը, սակայն անհայտ կերպով այրվել է, եւ Իտենը կասկածում է` համոզված է, որ դա արվել է որոշակի նենգ պատճառներով: Ադլեր նավի սիմվոլի հետ է կապված Հին նավահանգիստը, ուր Իտենը գնում է` առանձնանալու ինքն իր եւ իր մտքերի հետ: Այդ ջախջախված նավը Իտենի հոր պարտությունն է մատնանշում: Բացի այն անիմաստ պատերազմներից, որոնցում մարդն իր մասնակցությունն է ցուցաբերում առանց նպատակի ու ցանկության, սոսկ իր «պարտականությունը կատարելու համար», կան նաեւ անձնական պատերազմներ: Եթե մղում ես մի պատերազմ, որը քոնը չէ, որտեղ դու նպատակ չունես պաշտպանելու տունդ, ընտանիքդ, հայրենիքդ (իսկ Իտենը հենց այդպիսի պատերազմի էր մասնակցել), ցանկացած արդյուքնի դեպքում պարտված ես: Սակայն անձնական պատերազմում հոր պարտությունն իր հետքն է թողնում նաեւ որդու ու հետագա սերունդների վրա: Վեպում Գեղեցկուհի Ադլերի պատմությունն ընտանիքում լեգենդ էր դարձե, ինչը եւս մահվան խորհրդանիշ է, քանի որ լեգենդի է վերածվում այն, ինչն այլեւս չկա: Եվ այս պատմությունը դեռ կպատմվի ու կհիշատակվի սերնդից սերունդ, ինչպես աշխարհն է շարունակում հիշել համաշխարհային պատերազմները: . Ընտանիքի անդամների` ավելի լավ ապրելու ցանկությունը: Ե´վ Իտենի կինը` Մերին, եւ´ զավակները` Էլենն ու Ալենը, տարբեր խոսակցություններում արտահայտում են ավելի լավ ապրելու իրենց ցանկությունը: Մերին իր ցանկություններն արտահայտելիս նշում է փողի երկու տեսակի իմաստ` «նոր վարագույրներ գնել», ինչի դեպքում փողն անհրաժեշտություն է արժանապատիվ կյանքով ապրելու համար, եւ «գլուխը

բարձր պահել», ինչը ցույց է տալիս փողի` հեղինակություն ստեղծելու հատկանիշը: Այս մասին Սթայնբեքը գրում է. «Փող ունեցող մարդու համբավը գնահատվում է նույնքան բարձր, որքան եւ ինքը` դրամը»: Այս` ավելի լավ ապրելու ցանկության ներքո տեսնում ենք մեկ այլ հանգամանք. Մերին ու երեխաները ձգտում են ավելի լավ կյանքի, քան որ նրանք «կորուսյալ սերնդի» ներկայացուցիչներ չեն: Ինչպես Իտենը, նրանք չեն թողել իրենց էության մի մասը անցյալում: Իսկ եթե ապրում ես ներկայով, ընդունում ես ներկա ապրելակերպի փիկիսոփայությունը, ապա պետք է հետզհետե վարակվես «Ամերիկյան երազանքով»` ընդ որում` «Ամերիկյան երազանքի» ընկալման այն տեսակով, որը պահանջում է հնարավորինս արագ հարստության հասնել, հաջողություն ունենալ եւ քո տեղը գտնել հասարակության մեջ: Հենց այս է պահանջվում Իտենից, ով գուշակության մեջ հայտնվում է օձի տեսքով. փոխել իր կաշին: . Հասարակության սպասումները հերոսից: Բոլորը կարծում են, որ Իտենը խելացի է, աշխատասեր, վերջապես` լավ մարդ, եւ ունի բոլոր իրավունքները ավելի լավ ապրելու: Տարբեր անձինք հենց նրա մոտ են գալիս տարբեր առաջարկություններով` հավատացնելով նրան, որ նա «ստեղծված չէ հասարակ վաճառող լինելու համար»: Եվ Իտենն ինքը վճռական քայլերն անելուց հետո նկատում է, որ պարոն Բիգերսը, Բեյքերն ու մյուսները սկսում են հարգանքով վերաբերվել իրեն` անգամ իմանալով, որ ինքն է Մարուլլոյի մատնիչը, ինքն է Դեննիին մահվան հասցնողը: Հարգում են, որովհետեւ Իտենը խաղադաշտ է մտնում որպես բիզնեսի օրենքներին քաջատեղյակ խաղացող` ընդունակ այդ օրենքները ծառայեցնելու ի նպաստ իրեն: Այս երեք հանգամանքներին Իտենի դեպքում գումարվում է Մարջի Յանգ-Հարթի` իր կնոջ մտերիմ ընկերուհու գուշակությունը խաղաթղթերով այն մասին, որ իրեն հաջողություն է սպասում: Այս գուշակությունը հայտնվում է կաշին փոխող օձի սիմվոլով: Այս առիթով Իտենն ասում է. «Ես չգիտեմ, թե որը որին է հետեւում — գուշակությու՞նը ճշմարտությանը, թե՞ ճշմարտությունը` գուշակությանը»: Նորից անդրադառնանք Լեսլի Փեթթոնին, ով օձի խորհրդանիշի վերաբերյալ գրում է հետեւյալը. «Օձը խոհրդանշում է ինչպես Իտենին, այնպես էլ աշխարհը, եւ այն պարադոքսը, որ Իտենը պայքարում է պարադոքսային աշխարհում (…) Ավելին, կարելի է ասել, որ յուրաքանչյուր մարդ եւ´ հին է, եւ´ նոր է, ինչպես արտացոլվում է իր տան միջոցով` Նոր Բեյթաուն` «հին քաղաք»: Այս նոր հին քաղաքում ձեւավորվում է հասարակության երեք տեսակ. նրանք, ովքեր աշխատում են, նրանք, ովքեր աշխատեցնում են, նրանք, ովքեր ապրում են ուրիշի հաշվին:


June, 2018, # 47

Առաջին տարբերակի մեջ մտնում է Բեյքերը, ով շարունակ ինտրիգային քայլեր է ձեռնարկում իր նպատակների հասնելու համար, Մարուլլոն` կրպակի տերը, ով աշխատանքն ամբողջությամբ թողնում է Իտենի վրա: Սակայն այս մարդիկ մինչեւ «աշխատեցնող» դառնալը նաեւ ստիպված են եղել աշխատել, կուտակել, խաբել, պլաններ մշակել: Երկրորդ` աշխատող տեսակի վառ օրինակը հենց հերոսը` Իտենն է: Նա ամեն օր բարեխղճորեն կատարում է իր աշխատանքը` դրա դիմաց ստանալով այն գումարը, որն անհրաժեշտ է իր ընտանիքը պահելու համար: Դեննին ու Մարջին ապրում են այլոց հաշվին: Դեննին` Իտենի վաղեմի ընկերը, շարունակ խմում է, ամբողջ ունեցվածքը մատնել է անտերության եւ երբեք չի հրաժարվում առաջարկվող խմիչքից: Մարջիին գումար է ուղարկում իր առաջին ամուսինը, եւ նա երբեք չի հրաժարվում այն ֆինանսական օգնությունից, որ մատուցում են նրան իր սիրեկանները: Սակայն այստեղ խնդիրը միայն Իտենի մոտ է: Մնացյալը յուրաքանչյուրն իրեն համապատասխան տեղում է գտնվում, մինչդեռ միայն Իտենն է, որ պետք է պատկաներ գործատուների խմբին, սակայն ինքն է աշխատում կրպակում, այդ իսկ պատճառով էլ նրա մոտ դիսոնանս է առաջանում: Ընդ որում, այդ անհամապատասխանությունը խանգարում է ոչ թե նրան, այլ նրա շուրջը գտնվողներին: Հերոսները շարունակ հակադրվում են մեկը մյուսին. Մերին` Իտենի կինը, հակադրվում է իր ընկերուհուն` Մարջիին: Մերին սիրում է իր ամուսնուն, հոգ տանում երեխաների մասին, նվիրված է իր ընտանիքին: Նա վեպի հերոսներից ամենաանհոգն է, ով միշտ քնում է ժպիտը դեմքին: Մարջին ամուսնացած է եղել երեք անգամ, չունի երեխաներ, տիրապետում է բոլոր այն մեթոդներին, որոնց շնորհիվ կինն ավելի երիտասարդ է երեւում ու կարողանում է գրավել տղամարդուն: Ի հակադրություն Մերիի պարկեշտությանը` նրան չի կանգնեցնում այն փաստը, որ Մերին իրեն մտերիմ ընկերուհի է կարծում, եւ Մարջին փորձում է գայթակղել անգամ նրա ամուսնուն: Ավելին, կարող ենք ենթադրել, որ ամուսնուն իր ծուղակները գցելու համար նա ընկերացավ Մերիի հետ: Մարջիի համար տղամարդը գործարք է. նա դառնում է տղամարդու սիրուհին, լսում նրան, հասկանում, փոխարենը` առաջարկում է որոշակի գումար, որն այդ տղամարդը պետք է վճարի իրեն պարբերաբար: Եթե Մերին խորհրդանշում է սերը, ապա Մարջին չի ձգտում սիրո` նա հայտնվում է, երբ ատելություն է ծնվում. «Մի՞թե դուք չեք կամենում ձեր ատելությունը տեղավորել ձեր հին բարեկամ Մարջիի մեջ», ասում է նա Իտենին: Հակադրվում են նաեւ Իտենն ու Դեննին: Երկու ընկերներ, որոնցից յուրաքանչյուրը ժամանակին եղել է որոշակի դիրքի եւ հարստության տեր, ընկել են

6

հակադիր իրավիճակների մեջ: Նրանք երկուսն էլ մասնակցել են պատերազմին, մտերիմ են եղել, սակայն Իտենը, հանգամանքների բերումով եւ ոչ իր մեծ ջանքերով, ամուսնացավ եւ սկսեց աշխատել, մինչդեռ Դեննին չհամակերպվեց անկման հետ` դառնալով հարբեցող: Նրանք երկուսն էլ միայնակ մարդու տեսակին են պատկանում, սակայն միայն Դեննին է, որ այդ առումով ինքն իրեն հավատարիմ է մնում, մինչդեռ Իտենը նորից հայտնվում է պարադոքսի մեջ` միայնակ մնալով ընտանեկան կյանքում: Իտենի մեջ առաջացած վերջնական հակադրությունն իր իսկ էությանը Դեննիի համար պարզ է դառնում այն օրը, երբ Իտենը նրան գումար է առաջարկում բուժվելու համար, թեպետեւ երկուսն էլ գիտեին, որ այդ գումարը նախատեսված է Դեննիին խմիչքի չարաշահման միջոցով սպանելուն: Եվ այդ գումարի դիմաց փոխհատուցումը Դեննիի հողատարածքն էր: Այստեղ Իտենը դառնում է իր երազում տեսած այն հրեշը, որ պատառոտում է իր եղբորը, այստեղ արթնանում է այն հրեշը, որ արթուն էր նաեւ պատերազմի դաշտում: Այստեղ Իտենը ապացուցում է Սթայնբեքի տեսությունը` «Ողջ պատերազմը մարդու` որպես բանական արարածի ձախողման ախտանիշն է»: <<Կորուսյալ սերնդի» այս երկու միակ կիսաողջ մնացած ներկայացուցիչներից մեկը ի վերջո մահանում է, մյուսը` ինտեգրվում նոր կյանքին ու նոր օրենքներին: Մեկը հավատարիմ է մնում իր «կաշվին», մյուսը` փոխում է այն, եւ դըժվար է ասել` ով հաղթանակ տարավ. Թերեւս պարտվողը եղավ Իտենը, քանի որ եթե նոր հասարակական ու բարոյական օրենքով նրան հաղթանակ է վերագրվում, ապա հին օրենքը դատապարտում է նրան, իսկ նա հավատում էր հնին, բայց Դեննին, մահանալով, ամեն դեպքում պարտություն կրեց, քանի որ մահացածն այլեւս ունակ չէ ոչինչ անելու, մինչդեռ Իտենը դեռեւս կարող է «փոխել»: Երկու բեւեռներում են գտնվում նաեւ Էլենն ու Ալենը: Էլենն ավելի զգայական աշխարհին է կապված, իր մեջ միստիկա է կրում, ապրում է իրականությունից կըտրված` իր աշխարհում, ինչի լավագույն ապացույցը նրա լուսնոտ լինելն է: Լուսնոտ լինելով` Էլենի էության մի մասը եւս, ինչպես եւ Իտեննը, գտնվում է մեկ այլ տեղ` մեկ այլ աշխարհում, որում բարոյականն ու ստորը դեռեւս չեն խառնվել, որտեղ օրենքներն այլ են, որտեղ Էլենը ժպտում է փակ աչքերով: Մինչդեռ Ալենը տիպիկ իր ժամանակաշրջանի ամերիկացի է, ով կարող է խաբել խմբագրությանը` հաջողության հասնելու համար, ով առանց խղճի խայթի ընդունակ է Էլենի համար ստոր համարվող քայլի: Նա չի ուզում աշխատել հոր հետ կրպակում, ուզում է հարստանալ ու ճանաչվել միանգամից` առանջ մեծ ջանքերի: «Բոլորն են այդպես անում», ասում է Ալենը. նա արդեն կայացրել է իր որոշումը:

Իտենը, նկատելով այս ամենն իր երեխաների մեջ, զգում է, որ Էլենն է, ով իր պաշտպանության կարիքն ունի, ով եւս դուրս է այս հասարակությունից ու ժամանակից: Վեպում մեծ տեղ են գրավում աստվածաշնչյան սիմոլները: Այսպես, այն օրը, երբ Իտենի մոտ ծագում է հարստանալու միտքը, զատիկ էր` այն միակ օրը, որ, համաձայն հորաքույր Դեբորայի, «Քրիստոսը մեռած է»: Մորաքույր Դեբորան փոխանցել էր Իտենին իր այն հավատը, որ Քրիստոսի հարությունը տեղի է ունեցել ոչ թե երկու հազար տարի առաջ, այլ տեղի է ունենում հենց այսօր՝ յուրաքանչյուրի մեջ: Սա այն օրն էր, երբ Իտենը պետք է մեռներ ու վերածնվեր, եւ նա մեռավ` բարոյապես, բայց եւ վերածնվեց` վեպի վերջում նետվելով ջրի ալիքների մեջ, որտեղից պետք է դուրս գար այլեւս մաքրված` հասցնելու Էլենին այն, ինչը եւ´ իր, եւ´ դստեր համար հույսի, հավատի խորհրդանիշն է եղել` քար-թալիսմանը: Մորփիի հետ զրուցելիս Իտենն ասում է. «Ես լսում եմ այդ բառերը ու դրանց մեջ այնպիսի~ մենակության զգացում կա “Lama sabach thani”» (Աստված իմ, ինչու՞ ինձ թողեցիր): Ինչու՞ հենց մենակություն է տեսնում հերոսը այդ բառերի մեջ: Գուցե պատճառն այն էր, որ նա ինքը մենակ էր զգում իրեն, որ նրան լքել էր աստվածայինը: Վեպում կենտրոնական է «ամերիկացի» կոչվելու սահմանման հարցը: Ո՞վ է ամերիկացին: «Չհամարձակվեք ինձ տղա կոչել: Մեր տոհմն այստեղ ապրում է երկու հարյուր տարի», ասում է Իտենը Մարուլլոյին, ում բոլորն անվանում են իտալացի, քանի որ ավելի ուշ է Ամերիկա եկել: «Երկու հարյուր տարի առաջ ձերոնք էլ տեղացիներ չէին», հնչում է Մարուլլոյի պատասխանը: Եվ եթե պարզ չէ` որն է հայրենիքը, ապա առավել բարդ է հասկանալ` որն է յուրաքանչյուրի ապաստարանը: Դեննիի համար դա տան նկուղն է, որտեղ նա ապրել է իր մանկության տարիները, Իտենի համար` հին նավահանգիստը, որտեղ գտնվում են Գեղեցկուհի Ադլերի մնացորդները, Մարջին գնում է Բեյթաունի մի կղզի, Մարուլլոն կարոտում է Իտալիան, եւ միայն Մերին է, որ այս հարցին չի բախվում: Նա միակն է, ում ապաստարանի հարցը չի հուզում. վեպում նկարագրված օրերի ընթացքում նա ամեն գիշեր քնում էր ժպիտը դեմքին` հանգիստ զգալով իրեն իր տանը: Կնոջ հանգստությունը Իտենը հետեւյալ կերպ է մեկնաբանում. «Իմ կարծիքով գաղտնիքը հետեւյալումն է. իմ Մերին համոզված է, որ հավիտյան է ապրելու, որ այս կյանքից մյուսին է անցնելու նույնքան հեշտ ու հանգիստ, ինչպես հիմա գիշերից անցնում է ցերեկվան: Նա դրան հավատում է ճիշտ այնպես, ինչպես իր շնչելուն. բնականորեն, առանց մտմտալու: Եվ այդ պատճառով էլ շտապելու ոչ մի տեղ չունի. կարելի է եւ´ քնել, եւ´ հանգստանալ, եւ´ ժամանակավորապես բոլորովին անջատվել գոյություն ունենալուց»: Վեպում բոլորը շտապում են, յուրաքանչյուրն ուզում է հասնել ինչ-որ մի բանի, ձեռք բերել ավելին, եւ այդ վազքն անվերջ է, քանի որ անվերջ է տիեզերքը, անվերջ են մեր ցանկություններն


June, 2018, # 47

ու երազանքները: Սթայնբեքի վեպում ցույց է տրվում «Ամերիկյան երազանքի» անկումը, այն փոփոխությունը, որին ենթարկվում է այս ընկալումը դարերի ընթացքում: Եթե նախկինում բոլորի երազանքն էր հավասար հնարավորությունները` իրենց կյանքն ստեղծելու, իրենց ցանկություններին հասնելու իրենց իսկ աշխատանքի միջոցով, ապա հետագայում այդ ընկալումը փոխվեց` վերածվելով մրցարշավից հաղթող դուրս գալու մոլեգին տենչի, որտեղ կարեւոր չեն այլեւս ուրիշների ազատությունները, կա միայն «եսը», որը խորտակում է դիմացինին` իր եսը բավարարելու համար: Ագահության ու ծուլության այս ոգին, սակայն, եղել է ու կա բոլոր ժամանակներում, ինչի մասին Սթայնբեքը գրում է. «- Հը, ծովահենության ժամանակներն անցել են, բայց ոգին, ինչպես երեւում է, մինչեւ օրս էլ ապրում է: -Ի՞նչ ոգի: - Առանց գործ անելու, ձրի վաստակելը: Առանց ճիգ ու ջանքի հարստանալը»: Սա Իտենն ասում է որդուն` Ալենին, ով ցանկանում է «Ես սիրում եմ Ամերիկան» թեմայով շարադրության մրցույթում հաղթել, եւ հաղթելու համար դիմում է ոչ պատշաճ միջոցի` արտագրում է հայտնի մարդկանց ճառերից ու խոսքերից նախադասություններ: Այս հաղթանակի անցողիկ լինելը հեղինակը ներկայացնում է Ալենի պարտությամբ, ով, սակայն, հետ չի կանգնում իր ընտրած ճանապարհից` ասելով. «Մեծ բան: Բոլորն էլ այդպես են անում: Մեկի բախտը բերում է, մյուսինը` ոչ»: Շարադրության թեման` «Ես սիրում եմ Ամերիկան» սատիրական բնույթ ունի, քանի որ մասնակիցները ցանկանում են ստանալ դրամական պարգեւը եւ հեռուստացույցով ելույթ ունենալու առավելությունը, եւ այս ցանկություններն են, որ մղում են գրելուն, ոչ թե Ամերիկայի հանդեպ տածած սերը: Արդյո՞ք Մարուլլոյին մատնելով կրպակը ձեռք բերելը եւ Դեննի` ընկերոջ հողատարածքը իրենը դարձնելն այն չէ, ինչ «բոլորն են անում», ինչպես Իտենի որդին` Ալենն է ասում: Իտենը այս քայլերին դիմելուց առաջ խորհրդածել էր այս ամենի շուրջ: Նա իր այս պլանը գծեց այն ժամանակ, երբ իր կրպակի հաճախորդներից մեկը պատմեց նրան բանկ թալանելու հաջորդական քայլերը: Ի վերջո, Դեննիի հողատարածքը կլիներ նրանը, ով նույն կամ մոտավորապես նույն առաջարկը կաներ նրան` գումար խմիչք գնելու համար, եւ եթե Դեննին կարողանար իր մեջ Իտենի տված գումարով բուժվելու ուժ գտնել, ապա Իտենը դրա համար միայն ուրախ կլիներ, այլապես եթե այդ տարածքը ինքը ձեռք չբերեր, այն ձեռք կբերեր մեկ ուրիշը, ընդ որում` Դեննիին ավելի հաճելի կլինի, եթե դա ինքը լինի: Իսկ ինչ վերաբերում է Մարուլլոյին, ապա նա եկել էր Ամերիկա ոչ օրինական կերպով` արդեն իսկ խախտում թույլ տալով: Իհարկե, Իտենի կողմից նրան մատնելը չէր արդարացվի, եթե Իտենը վերջինիս մոտ չզգար հոգնություն երկար թափառումներից եւ ընտանիք վերադառնալու ցանկություն: Իրականում Իտենը ոչ ոքի նկատմամբ ստոր չգտնվեց: Սակայն «հասարակությունը», կամ այն անձը, որ կուզեր` իրենը լինի հողատարածքը, եւ ով մինչ Իտենի կողմից արված քայլերը հորդորում էր նրան շարժվել բիզնեսի նոր օրենքներով, չի հապաղում կշտամբել` բարոյականության մասին հիշեցնելով, երբ Իտենն այդ օրենքներն իր դեմ է օգտագործում: Քանի դեռ Իտենը պետք էր միստր Բեյքերին` նրանից ստորին պաշտոնում լինելու համար, նրա նման քայլերը Բեյքերի կողմից ոչ բարոյական չէին համարվի, մինչդեռ երբ իրավիճակը շրջվում է այնպես, որ Իտենը պետք է ստանար բաժնետոմսերի 51%-ը, Բեյքերը փորձում է ազդեցություն ունենալ նրա խղճի վրա:

7

Ամերիկյան երազանքը նպատակ չուներ սերմանել մրցակցություն ու նենգություն մարդու մեջ` մարդու նկատմամբ: Հակառակը` այն հետապնդում էր յուրաքանչյուրի ազատության, բոլորի հավասար լինելու գաղափարների հաստատումը: Գաղափարը, անցնելով մարդկային էության պրիզմայով, դադարեց սոսկ գաղափար լինելուց եւ, որպեսզի մարդը կարողանար օգտվել նրանից, «մարդկայնացավ»` իր մեջ ընդունելով մարդկային բոլոր տենչերը, խավար ու մութ ցանկությունները: Այժմ Ամերիկյան երազանքը երկու դեմք ունի` իրականն ու իդեալականը, որ գաղափարն է իր մեջ կրում, եւ կեղծն ու մարդկայինը, որը լոկ իրականի արտացոլումն է ժայռի պատին[19]: Իդեան ու իրականության մեջ նրա մարմնավորումը կշարունակեն հակադրվել միմյանց, ինչպես հակադրվում են մարդու ու Աստծո էությունները, մինչեւ մարդկությունն ընդունի իր մեջ գաղափարն իր ողջ մաքրությամբ ու պարզությամբ, ինչպես գաղափարն իրական աշխարհում գոյություն ունենալու համար իր մեջ ընդունեց մարդկայինը: Այն պահից ի վեր, երբ Իտենը մտածեց, որ կուզեր իր անունը տեսնել գրված ոսկյա տառերով, ինչպես գրում էին պատերազմում զոհվածներինը, նա սկսեց ապրել կիսամեռ: Եվ այն պահին, երբ հրաժարվեց ինքնասպանություն գործելու մտքից, որոշեց շարունակել հնի ու նորի այս խաղը, նա զոհեց ինքն իրեն` թալիսմանը` հույսը, իր դստերը` նոր սերնդին, հասցնելու համար: Երբ Քրիստոսը մեռավ ու թողեց մարդկային մարմինը, այնտեղ դեռեւս մնաց Հիսուսի` մարդու հոգին, ով զրկվեց աստվածայինից: Սակայն Քրիստոսը հարություն առավ եւ մինչ այսօր նրա կենդանությունը վառ է պահում մարդու հույսը դրախտի, արդարության, հատուցման մասին: Մի շարք ուսումնասիրողներ պնդում են, որ Քրիստոսն ու Ադամը միեւնույն հոգին են: Այդ ուսումնասիրողներին է շարքին է պատկանում Քեւին Ուիլյամսը, ով իր «Հիսուս Քրիստոսը որպես Ադամի վերամարմնավորում» աշխատությունում այս տեսությունը բացատրում է տարբեր կրոնների միֆոլոգիկան պատմությունների ու դրանց վերլուծությունների զուգադրությամբ, որոշ աստվածաբանական դրույթների մեկնաբանությամբ: Եթե հավատալու լինենք այս տեսությանը, յուրաքանչյուր մարդ, այդ թվում եւ Աստծո որդին` Ադամը, աստվածային էության` Քրիստոսի, փոխակերպվելու համար պետք է անցնի մարդու համար նախատեսված բոլոր փուլերով. դրախտ, օձ, կին, խնձոր, մեղք… Իտենին առաջարկվում է համտեսել խնձորը, եւ նա համտեսում է: Նա գործում է մեղքը, բայց եւ վերջում նա ինքն է դառնում Քրիստոսը` նա, ով մոռանալով իր «եսի», իր` ապրելու ցանկության բացակայության մասին, բերում է հույսը հաջորդ սերնդին:

Քարդաշյանը հասավ ուզածին. Թրամփը ներում է շնորհել ցմահ դատապարտված կնոջը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփը կրճատել է 67-ամյա աֆրոամերիկացի Էլիս Մերի Ջոնսոնի պատժաչափը: Նա ցմահ դատապարտվել էր թմրանյութերի վաճառքի և փողերի լվացմամբ զբաղվելու համար: Ջոնսոնը բանտում է անցկացրել 22 տարի, նա արդեն ծոռներ ունի: «Տիկին Ջոնսոնը պատասխան է տվել իր նախկին հանցանքների համար և 20 տարվա ընթացքում եղել է օրինապահ կալանավոր: Չնայած ցմահ դատապարտմանը՝ նա բավական աշխատել է իր վարքագծի վրա ու որպես մենթոր է աշխատել բանտում՝ օրինակ ծառայելով մյուս կալանավորներին»,- հաղորդել են Սպիտակ տնից: Թե երբ դուրս կգա կինը, չի հաղորդվել: Անցյալ շաբաթ Էլիս Ջոնսոնի գործը մեծ աղմուկ էր բարձրացրել ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի պատճառով։ Նա հանդիպել էր ոչ միայն Թրամփի, այլև նրա փեսայի` Ջարեդ Քուշների հետ: Քիմը խնդրել է ազատ արձակել Էլիս Մարի Ջոնսոնին։ Մակրոնը Թրամփին ներկայացրել է G7 համատեղ հայտարարության ստորագրման պայմանները. Bloomberg Ֆրանսիան Գերմանիայից հետո նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ G7-ի համատեղ հայտարարությունը չի ստորագրի, եթե Վաշինգտոնը զիջումների չգնա: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարչակազմի տարածած հայտարարությունը: Գործակալության տվյալներով՝ հայտարարության ստորագրման համար Ֆրանսիան պահանջում է առաջընթաց Իրանի միջուկային գործարքի, ԱՄՆ-ի մաքսային տուրքերի և կլիմայի մասին Փարիզի համաձայնագրի հարցերով: Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նույնպես զգուշացրել էր, որ ԱՄՆ-ի կողմից փոխզիջման գնալու մերժումը կարող է հանգեցնել նրան, որ G7-ի երկրները գագաթաժողովից հետո չստորագրեն ավանդական համատեղ հայտարարությունը: Գագաթաժողովը տեղի կունենա հունիսի 8-9-ը Քյուբեկում:


June, 2018, # 47

8


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.