USA # 49

Page 1

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ

Ամերիկուհին վիճակախաղով 1 մլն դոլար է շահել՝ երազի շնորհիվ

Նախագահ Թեոդոր Ռուզվելտը և հայերը. ինչի՞ մասին էր գրում ԱՄՆ էքս նախագահը

ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները գոհ են մնացել միմյանցից: Մնացած բոլորը շփոթված են:

ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի բնակչուհի Մերի Ուիլսոնը վիճակախաղի տոմսում նշել է երազում տեսած թվերն ու մեկ միլիոն դոլար շահել: Այս մասին տեղեկացնում է UPI-ն: Ուիլսոնի խոսքով՝ ինքը երազում տեսել է այդ թվերը տարիներ առաջ ու միշտ հավատացել, որ դրանք հաջողություն կբերեն իրեն: Վիճակախաղի մասնակցելիս կինը միշտ ընտրել է այդ թվերը, և այս անգամ վեց թվերից հինգը համընկել են, ինչի շնորհիվ էլ նա ստացել է երկրորդ մրցանակը:

"RB IMMIGRATION CONCULTING INC."

1526 1/2 N. Commonwealth Ave. LA, CA 90027 Email:rbparalegalservices@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáÙ³Ý ´áõ¹³ÕÛ³Ý Chief Editor Roman Budaghyan îÝûñ»Ý` ÜáõÝ» ´³¹³ÉÛ³Ý Director Nune Badalyan гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ Ø»ñÇ ¸³íÃÛ³Ý (ºñ¨³Ý) Computer typing and design Meri Davtyan (Yerevan)

ÂÕóÏÇó` ²ñÙ³Ý Øáõñ³¹Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Muradyan(Armenia Yerevan)

Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:

»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2018


August, 2018, # 49

2

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԸ ԴՐԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԴԵՐ Է ԽԱՂՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆ ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի» ղեկավար Աշխարհում եղած միջուկային ռումբերի պաշարները բավարար են, որ երկրագունդը մի քանի անգամ պայթեցվի։ Այստեղ հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ են պետությունները ձգտում ստեղծել միջուկային զենք։ Պետությունները փորձում են ձեռք բերել միջուկային զենք, քանի որ այն հնարավորություն է ընձեռնում անձեռնմխելի սարքել սեփական սահմաններն ու անկախությունը։ Այսինքն՝ X երկիրը չի հարձակվի միջուկային զինանոց ունեցող Y-ի վրա, քանի որ կարող է հետևել կործանարար հակահարվածը։ Ովքե՞ր իրավունք ունեն տիրապետելու դրան։ Այս իրավունքը պատկանում է ընտրյալներին, այսպես կոչված միջուկային ակումբի անդամներին, որոնք են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը։ Ինչու՞ նրանք իրավունք ունեն տիրապետել այս զենքին, իսկ, ասենք, Գերմանիան, Իրանը, Հյուսիսային Կորեան, Ճապոնիան և մյուս երկրներն այդ իրավունքը չունեն։

Նշենք երկու պատճառ. 1. Քանի որ վերոհիշյալ հինգ երկրները Երկրորդ համաշխարհայինում հաղթանակ տարած հիմնական ուժերն էին, ովքեր պետք է դառնային նաև ՄԱԿ ԱԽ մշտական հնգյակը, այսինքն՝ նրանք պետք է գծագրեին և տնօրինեին միջազգային անվտանգությունը։ 2. Մինչև 1970թ․ այս երկրներին հաջողվել էր արդեն ստեղծել միջուկային զենք, երբ ուժի մեջ մտավ «Միջուկային զենքը չտարածելու մասին» պայմանագիրը, որոշվեց, որ այս երկրները շարունակելու են տիրապետել զենքին, իսկ մյուսները իրավունք չունեն ստեղծել։ Համենայն դեպս, ներկայումս Հնդկաստանը, Պակիստանը և Իսրայելն էլ են անցել «Ռուբիկոնը» և տիրապետում են այդ զենքին, ի դեպ, նրանք չեն ստորագրել «Միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագիրը», որը ստորագրվել է 190 երկրների կողմից։ Այս անհավասար իրավիճակը ժամանակ առ ժամանակ ստիպում է, որ մի շարք այլ պետություններ ևս մտածեն միջուկային զինանոց ստեղծելու մասին, ինչի պատճառով միջուկային սպառազինությունների մրցավազքի վտանգ է առաջանում աշխարհում

և սպառնում է միջազգային անվտանգությունը։ Համենայն դեպս, ներկայումս միջազգային հանրությունն ավելի հակված է պահպանել ստատուս քվոն։ Ուստի այն երկրները, որոնք փորձում են ինչ-ինչ ճանապարհներով միջուկային զենք ձեռք բերել հայտնվում են մամլիչ ճնշման տակ, որի պատճառով ստիպված են լինում տեղի տալ։ Առաջարկում եմ քննարկենք հարցի երկու կարևոր գործոն, արդյոք միջուկային զենքերը դրական, թե՞ բացասական դեր են խաղում Միջազգային անվտանգության ամրապնդման գործում։ Իսկ ինչո՞ւ է առաջանում այս հարցը, քանի որ կարելի է նաև փաստել, որ մինչև միջուկային զենքերի ի հայտ գալը, Համաշխարհային պատերազմներ էին տեղի ունենում, իսկ միջուկային զենքը կարծես զսպեց հակամարտող կողմերին, որի արդյունքում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երրորդը տեղի չունեցավ։ Այո՛, միջուկային զենքերը քսաներորդ դարի երկրորդ կեսում և քսանմեկերորդ դարի առաջին տասնամյակում դեռ զսպիչ դեր էին խաղում, բայց, կարծես արդի ժամանակաշրջանում նրանց այդ ֆունկցիան հետզհետե կորչում է, իսկ գոյություն ունենալը նորովի է սպառնում մարդկությանը։


August, 2018, # 49

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Բերեմ երկու հիմնական պատճառ․ 1. Ներկայիս միջազգային անվտանգության հիմնական սպառնալիքներից է դարձել ահաբեկչությունը, որը կարծես կարողանում է ճեղքել բոլոր արգելքներն ու սահմանները։ Մենք տեսանք, թե Հայաստանից ոչ հեռու գտնվող Սիրիայում ինչ տեղի ունեցավ, երբ քիմիական զենքը հայտնվեց ահաբեկիչների ձեռքում։ Այսինքն, եթե առկա միջուկային ռումբերից մի քանիսը հայտնվեն ահաբեկիչների ձեռքում, ապա այն կարող է անդառնալի վնասներ պատճառել մարդկությանը, կոչնչացվեն ամբողջական քաղաքներ և երկրներ։ 2. Որոշ երկրներում գիտությունն ու ռազմաարդյունաբերությունը թռիչքաձև զարգացում են ապրել, որի պատճառով նորից խախտվել է ուժերի հավասարակշռությունը։ Եթե սկզբնապես միջուկային զենքը պետք է թիրախին հասներ, հրթիռի, կործանիչի, կամ ասենք, ճամպրուկի միջոցով, որոնք հնարավոր էր չեզոքացնել հակաօդային պաշտպանության կամ սահմանապահների միջոցով, ապա ներկայումս այս հարցը բարդանում է: Ինչո՞ւ, որովհետև որոշ երկրների հաջողվել է ստեղծել հիպերձայնային հրթիռներ և հիպերձայնային թռչող սարքեր։ Սրանց մի մասը նախատեսված է միջուկային մարտագլխիկները թիրախին հասցնելու համար։ Սրանք հնարավոր չէ կասեցնել նույնիսկ լավագույն հակաօդային պաշտպանության մեխանիզմների և տեխնիկայի շնորհիվ։ Իսկ ո՞րն է ելքը։ Ելքը հետևյալն է․ 21-րդ դարում միջազգային հանրությունը պետք է շարունակի միջուկային սպառազինությունների չտարածման, կրճատման ու ոչնչացման աշխատանքները, որպեսզի աշխարհում բացառվի միջուկային զենքի կիրառմամբ որևիցէ ահաբեկչական գործողություն։ Պետք է ստեղծվեն նոր մեխանիզմներ, որոնք որոշակի արգելքներ և սահմանափակումներ կդնեն ռազմական նպատակների համար նախատեսված հիպերձայնային թռչող սարքերի հետազոտությունների, ստեղծման և փորձարկման վրա, ինչպես դա արվում է միջուկային զենքերի դեպքում։ Այսպիսով՝ իմ կարծիքով, Միջազգային հանրությունը պետք է շարունակական պայքարը միջուկային զենքերի, հիպերձայնային հրթիռների ստեղծման և տարածման դեմ։ Միջազգային անվտանգությունն ամրապնդելու համար մարդկությունը պետք է իրագործի միջուկային զենքերի վերջնական ոչնչացումն ու հետևի, որ դրանք հետագայում էլ չստեղծվեն։

3

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԵՎ 43 տարի անց հելսինկյան ներկա հանդիպումը կարևորվում է նաև այն պարզ ՄՈՍԿՎԱՅԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ պատճառով, որ Ռուսաստանի և Ամերիկայի

Բոլոր ժամանակների և ժողովուրդների տաղանդավոր դիվանագետ կարդինալ Ռիշելյեի հայտնած բազմաթիվ արժեքավոր մտքերի մեջ կա մեկը, որը հնչում է որպես քաղաքական անքննելի կատեգորիա, որպես անանց պատգամ իրենից հետո եկող սերունդներին, այն է` «Բանակցել անգամ այն ժամանակ, երբ պետությունները պատերազմում են» (les n՛egotiations permanents). Հայկական դիվանագիտությունն ի սկզբանե որդեգրել է այս պոստուլատը, իսկ ադրբեջանականը` ոչ, ինչն էլ արգելակում է ղարաբաղյան կոնֆլիկտի փակուղուց դուրս գալուն։ Հավանաբար՝ նույն տրամաբանությամբ են առաջնորդվում այս աշխարհի ուժեղներ Պուտինն ու Թրամփը, որոնց պետությունները մտել են սառը պատերազմի հորձանուտ, և, իրենց իսկ խոստովանությամբ, հավասարակշռում են Երրորդ համաշխարհայինի եզրին։ Այնպես որ նրանց գագաթնաժողովն անկախ կոնկրետ արդյունքներից ողջունելի է և հուսադրող։ Քաղաքական գործընթացներում որպես կանոն գործում է հաջորդականության և համեմատության գործոնը։ Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մարդկանց հիշողության և ուղեղների մեջ ասոցացվում է Յալթայի 1945 թվականի Ստալին-Չերչիլ-Ռուզվելտ հանդիպման հետ, որտեղ փորձ արվեց կանխորոշել համաշխահային պատերազմին հաջորդող աշխարհակարգը, ինչպես նաև 1975 թվականին Հելսինկիում կայացած «Եվրոպայի անվտանգության և համագործակցության» համաժողովը` պետությունների տարածքային ամբողջականության և ժողովրդների ինքնորոշման վերաբերյալ հռչակած սկզբունքներով, որի վրա կառուցվում է (կամ պետք է կառուցվի) հայ-ադրբեջանական քառորդ դար մխացող կիսապատերազմի խաղաղ կարգավորումը։

լիդերները, տարբեր մոտիվացիաներով առճակատվում են և անցած երկու տարում ընդամենը հպանցիկ կոնտակտներ են ունեցել տարբեր ֆորումների լուսանցքներում։ Այնպես որ, ներկա գագաթնաժողովը, ինչ կողմից էլ որ մոտենալու լինենք, ունի անանց նշանակություն համաշխարհային քաղաքականության, միջազգային հարաբերությունների և աշխարհաքաղաքական հետագա զարգացումների համար։ Իսկ ի՞նչ կտա այդ հանդիպումը Հայաստանին։ Բնական հարց, որը հետաքրքրում է հայ քաղաքացուն, որն ի դեպ, իմ դիտարկումներով, խիստ քաղաքականացված է և միևնույն ժամանակ գտնվում է տարբեր քաղաքական մեկնաբանությունների հատման կիզակետում։ Դատելով հանդիպման օրակարգից` կարող ենք ասել, որ հայերի ու ամբողջ մարդկության համար կարևորագույն խնդիրը Հելսինկիում եղել է խաղաղության պահպանման, սպառազինությունների մրցավազքի կասեցման և պատերազմի արգելման խնդիրը։ Հատկապես քննարկվել է «Ստրատեգիական հարձակողական զենքի» պայմանագիրը, որի գործունեության ժամկետն ավարտվում է 2021 թվականին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, որևէ հատուկ նորություն, համաձայնություն կամ իրադրության սրում չկա, ինչը վատ նորությունից լավ է։ Եթե համագործակցության այս ոլորտում բանակցությունները եղել են փակ ռեժիմով (տետ ա տետ) ապա մյուս հարցերի շուրջ` Ուկրաինա, Սիրիա, Իրան, ինֆորմացիան քիչ թե շատ հայտնի է հասարակությանը և կարելի է գալ հետևյալ եզրակացության. դրական ճեղքում ռուս-ամերիկյան հարաբերություններում չի գրանցվել, սակայն բացարձակ անհաջողություն նույնպես չկա։ Հելսինկին փաստեց, որ Պուտինն ու Թրամփը շարունակելու են հաղորդակցությունը։ Թրամփն այսօր արդեն հրավիրել է Պուտինին այցելել ԱՄՆ։ (Իսկական կովբոյ, որը թքած ունի հատուկ ծառայությունների և զինվորականների վրա)։ Սակայն, մեզ համար հարցերի հարցը հետևյալն է. Նախագահներն արդյոք խոսե՞լ են ԼՂ-ի վերաբերյալ ուղղակիորեն, հազիվ թե։ Սակայն յուրաքանչյուր տեղաշարժ գերտերությունների հարաբերություններում, հատկապես, ռազմական և ջերմամիջուկային ուղղությամբ, միջնորդված, անդրադառնում


August, 2018, # 49

են տարածաշրջանի, հետևաբար ԼՂ-ի հիմնահարցի վրա։ Այսպիսին է միջազգային հարաբերությունների արդի իրողությունն ու առանձնահատկությունը։ Իսկ ռուս-ամերիկյան հարաբերությունների դինամիկան կարևոր է մեզ համար։ Հայաստանը մնում է Մոսկվայի ռազմավարական դաշնակիցը և փորձում է զարգացնել բազմակողմ հարաբերություններ Վաշինգտոնի հետ, որոնք նախկին իշխանությունների օրոք գտնվել են ցածր, խիստ ցածր, աննշան մակարդակի վրա։ Չմտնելով նման փաստի պատճառների նրբությունների մեջ, ասենք, որ ներկա իշխանություններն ունեն բոլոր հնարավոր պայմաններն ու միջոցները այդ վիճակը շտկելու, հայ-ամերիկյան հարաբերություններին նոր շունչ և պատշաճ բովանդակություն հաղորդելու համար։ Եվ հակառակը, անգամ եթե Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները մնան ստագնացիոն վիճակում կամ գնան վատթարացման ճանապարհով, Հայաստանը որպես այդ երկուսի հետ բարեկամ երկիր, առաքելություն ունի նպաստելու իրավիճակի շտկմանը։ Ի տարբերություն տարածաշրջանի մյուս պետությունների Հայաստանը միակ անհրաժեշտ ստատուս-քվո ունեցող երկիրն է, որն ի զորու է դրան։ Բացի այդ թավշյա հեղափոխության հաղթանակը, ներքին քաղաքականության կտրուկ փոփոխությունը, հասարակության դեմոկրատացման գործընթացները, անհաշտ պայքարը կոռումպիայի և քրեօլիգարխիկ համակարգի դեմ Ամերիկայի հետ նոր տիպի համագործակցություն սկսելու ամենահուսալի կռվաններն են։ Սակայն այս քաղաքական կուրսի իրացումը պահանջում է լավ հղկված, ճկուն և ժամանակակից դիվանագիտական հմտություն։ Հարկ է նոր մոտեցումներ որդեգրել ամերիկյան դիվանագիտության ուղղությամբ։ Ուղիղ, հորիզոնական կապերի հաստատում ամերիկյան ղեկավարության և քաղաքական ողջ համակարգի հետ։ Միայն Մինսկի համանախագահների ամերիկյան ներկայացուցչի հետ համագործակցությունը բավարար չէ և չի ընդգրկում երկկողմ հարաբերությունների անհրաժեշտ շրջանակը։ Մեր կարծիքով, իր մեջ թերություն է պարունակում նաև ամերիկահայության ողջ պոտենցիալը Վաշինգտոնի կողմից Հայկական ցեղասպանության ճանաչման խնդրի տակ դնելը։ Ամենևին չժխտելով այդ խնդրի բարոյաքաղաքական կարևորությունը` հատկապես սփյուռքի համար, ժամանակն է հրաժարվել գործողության նման ձևաչափից, որն, ինչպես ցույց է տալիս ժամանակը, մեղմ ասած չի արդարացնում իրեն։ Հայկական արտաքին քաղաքականության հայեցակարգ մշակելու դեպքում, ինչի հրամայականը հիմա դառնում է անհե-

4

տաձգելի, հուսով ենք, որ ամերիկյան քաղաքականության վեկտորը հատուկ տեղ կգրավի այդ փաստաթղթում։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպասվող մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային հուսով ենք, որ առիթ կհանդիսանա ամերիկյան ղեկավարության հետ շփվելու և աշխատելու համար։ Սա արդեն ԱԳՆ-ի, դեսպանության և սփյուռքի համար մեկ խնդիրը պետք է լինի։ Երևի, այդպես էլ կա։

Նախագահ Թեոդոր Ռուզվելտը և հայերը. ինչի՞ մասին էր գրում ԱՄՆ էքս նախագահը

«Ցանկանում եմ, որ հայերը կարողանան զենք կրել, ինչպես Տիգրան Մեծի ժամանակ, որպեսզի հաջորդ սերնդից ոչ ոք չկարողանա ասել, որ Թուրքիայի քրիստոնյա բնակչությունը չի կարողանում կռվել». Թեոդոր Ռուզվելտ: «Հայերի կոտորածը պատերազմի ամենամեծ հանցանքն էր…»,- Քլիվլենդ Հադլի Դոջին ուղղած նամակում գրել է Ռուզվելտը: 1918-ի մայիսն էր: Նա արդեն հեռացել էր Սպիտակ տնից և հաստատվել Նյու Յորքում` Օյսթեր Բեյի իր տանը: Դոջը ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հետ զբաղվում էր Հայսիրիական ամերիկյան նպաստամատույց հանձնախմբի ստեղծմամբ, որն ավելի ուշ վերանվանվեց «Մերձավոր Արևելքում ամերիկյան նպաստամատույց կոմիտե»: Այս փաստաթուղթը Թեոդոր Ռուզվելտի նամակում է, որը 1950-ին տպագրել է Հարվարդի համալսարանի հրատարակչությունը: Ռուզվելտը, որը հայտնի է իր ուղիղ և եռանդուն քաղաքականությամբ, դեմ էր Առաջին համաշխարհայինի ժամանակ Վաշինգտոնի՝ չեզոք մնալու փորձերին:

Ռուզվելտն իր նամակում շարունակում է. «Հայկական ողբերգությունը կատարված փաստ է: Այն մեծապես տեղի ունեցավ այս ազգի` վերջին չորս տարիներին վարած պացիֆիստական քաղաքականության հետևանքով: Մեր միսիոներների ներկայությունը և պատերազմին մասնակցելու մեր ձախողումը թուրքերին հետ չպահեց 1 -1.5 միլիոն հայերի, սիրիացիների, հույների և հրեաների կոտորածից, ճնշող մեծամասնությունը՝ հայեր»:

1900-ին հրատարակված նրա գրքում, որը Ռուզվելտի ելույթների և էսսեների ժողովածուն էր, մի քանի առիթներով հիշատակվում են հայերը, եվրոպացիներն էլ քննադատվում՝ Օսմանյան կայսրության դեմ չկռվելու համար:

¸²ðÒÆð ²ØÜ ø²Ô²ø²òÆ Ø»Ýù Ïû·Ý»Ýù Ò»½ 818.433-2461


August, 2018, # 49

«Այս [19-րդ] դարավերջին Եվրոպայի միջազգային բարոյականության վրա մեծ բիծ թողեց ոչ թե պատերազմը, այլ աշխարհի հզորների տխրահռչակ խաղաղության պահպանումը, երբ Թուրքիան հուսալքված Հայաստանում վերջին ահասարսուռ ջարդերը, չարչարանքներն ու անարգանքներն էր իրագործում տղամարդկանց, կանանց և երեխաների նկատմամբ: Պատերազմից խուսափեցին, խաղաղությունը պահեցին, բայց ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, երբ այդ խաղաղության ընթացքում իրագործվում էր ավելի մեծ մարդկային ողբերգություն, քան ավելի ուշ Գերմանիայի և Ֆրանսիայի, Ռուսաստանի և Թուրքիայի պատերազմներն էին», – 1890-ականների համիդյան ջարդերի մասին գրում էր Ռուզվելտը: 4 տարի հետո` Սպիտակ տանը հայկական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, նախագահի խորհրդական Ջեյմս Բրոնսոն Ռեյնոլդսն ասաց. «1895-ից սկսած թուրք զինվորներն և նրանց օժանդակողներն ավելի շատ հայ տղամարդ, կին և երեխա կոտորեցին, քան 1870-ին` ֆրանս-պրուսական պատերազմում երկու կողմերի զոհերը միասին»: Ռուզվելտը նրան ընդհատեց՝ ասելով. «Դուք մեջբերում եք իմ իսկ գրքից: Ես եմ առաջինն այդ հայտարարությունն արել»: Այս հանդիպմանը Ռեյնոլդսի ներկայությունը պատահական չէր. 1901-ին նա էր խմբագրել «Քրիստոնեական գործունեության երկու դարը Եյլում» գիրքը: Այդ հրատարակությունը ներկայացնում է քրիստոնեության պատմությունն առաջատար կրթական հաստատությունում՝ փոխանցելով Եյլն ավարտած միսիոներների պատմություններն արտասահմանում: Եյլն ավարտած որոշ միսիոներներ եղել են Վանում, Էրզրումում, Սեբաստիայում, Տիգրանակերտում և հայկական այլ պատմական տարածքներում: Եյլի հետ կապ ունեցող 25 միսիոներ կար Օսմանյան կայսրությունում, նրանց մեջ էր նաև ամերիկահայ Հովհաննես Տեր-Սահակյանը: Ռեյնոլդսը 1915-ին պատասխանատու էր հայ համայնքի և Ռուզվելտի հաղորդակցման համար: 1904-ի սեպտեմբերին, երբ Ռուզվելտը պատրաստվում էր վերընտրվել, Նյու Յորքում հիմնադրված Հայկական հանրապետական ակումբը դիմեց հանրապետական հայրենակիցներին՝ «հույս ունենալով, որ հայկական քաղաքային կազմակերպություններն ամեն ինչ կանեն Թեոդոր Ռուզվելտի ընտրության,

5

նրա վարչակազմի համար, քանի որ նրա վարած քաղաքականությունն ամենաբարենպաստն է հայերի և Հայաստանի համար»: Հանրապետական հայերը ծրագրում էին ներկայացուցիչ ուղարկել Վաշինգտոն՝ նախագահի հետ հանդիպելու համար: Հանրապետական հայերը ծրագրում էին ներկայացուցիչ ուղարկել Վաշինգտոն՝ նախագահի հետ հանդիպելու համար:

1904-ի դեկտեմբերին նախագահն իր հայտարարության մեջ նշեց. «Թուրքիայում մեր դժվարությունների պատճառը ոչ այնքան վերաբերմունքն է մեր քաղաքացիների նկատմամբ, որքան անխուսափելի վրդովմունքը տեսնելով, թե ինչ զարհուրելի կառավարում է իրականացվում Հայաստանում և Մակեդոնիայում»:


August, 2018, # 49

Այս կարևոր տարեկան հայտարարության մեջ նախագահը նաև նշում է, թե ինչպես էին ամերիկացիները սարսափով խոսում Քիշնևում հրեաների կոտորածների մասին, հայերի դեմ կիրառվող բռնության և ճնշումների մասին: Վերընտրվելուց հետո Ռուզվելտը հեռագիր ստացավ Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանից, որը հայտնի է նաև որպես Խրիմյան Հայրիկ. «Աղոթում եմ, որ Ձերդ Գերազանցությունն ընդունի իմ խորին հարգանքը և երախտագիտությունը՝ երկու արքեպիսկոպոսներին պատշաճ հյուրընկալություն ցուցաբերելու համար, որոնց հանձնարարված էր ներկայացնել Թուրքիայում ապրող հայերի տառապանքները: Հույս ունեմ, որ Ձերդ Գերազանցության հզոր ձայնն, ի վերջո, կարող է նպաստել դժբախտ Հայաստանի մարդկանց խաղաղություն և արդարություն բերելու գործին»,- գրում է կաթողիկոսը: Հեռագիրը հուշում է, որ նախագահն ավելի վաղ Վաշինգտոնում հանդիպել էր հայ բարձրաստիճան հոգևորականների հետ: 1915-ի սեպտեմբերին, երբ Հայոց ցեղասպանությունն ընթացքի մեջ էր, Ֆիլադելֆիայի հայ համայնքի ակտիվիստ Բարսումյանին գրած նամակում Ռուզվելտը, որն այդ ժամանակ էքս-նախագահ էր, նկատում էր, որ կցանկանար բավարար ուժ ունենալ` ի նպաստ հայերի որոշ արդյունավետ գործողություններ իրականացնելու համար: Բոստոնի «Հայերի ազգային պաշտպանության ամերիկյան կոմիտեին» ուղղած նամակում նա գրում է. «Պարոնա՛յք, կցանկանայի օգնել Ձեզ: Ես սարսափած եմ և ցնցված` հայերի հանդեպ կատարվող վայրագություններից: Եթե կարող եմ որևէ բան անել, միշտ կանեմ ձեզ համար»: Այս փաստաթուղթն ի թիվս մյուսների պահպանվում է Հյուսիսային Դակոտայի Դիկինսոնի պետական համալսարանի Ռուզվելտի կենտրոնում: Այլ աղբյուրների համաձայն, Ռուզվելտը հայոց պատմության գիտակ էր: 1912-ին հայ ուսանողներին նվիրված հարցազրույցում ասել է. «Ցանկանում եմ, որ հայերը կարողանան զենք կրել, ինչպես Տիգրան Մեծի ժամանակ, որպեսզի հաջորդ սերնդից ոչ ոք չկարողանա ասել, որ Թուրքիայի քրիստոնյա բնակչությունը չի կարողանում կռվել»: Ամերիկյան քաղաքագիտական ասոցիացիան Թեոդոր Ռուզվելտին 2015-ին հռչակել է ԱՄՆ չորրորդ ականավոր նախագահը` Լինքոլնից, Վաշինգտոնից և Ֆրանկլին Ռուզվելտից հետո: Նյու Յորք Թայմսը 2018-ին վերահաստատեց սա: Նա դեռ 1920-ականներին էր հռչակվել ԱՄՆ 4 ականավոր նախագահներից մե-

6

կը:

160 միլիոն դոլարանոց կտավը հայտնաբերվել է 33 տարի անց խուլ մի գյուղում ապրող ամուսինների ննջարանում. ինչպե՞ս էր դա հայտնվել այնտեղ ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները գոհ են մնացել միմյանցից: Մնացած բոլորը շփոթված են:

1985 թ.-ի նոյեմբերի 22-ին Արիզոնայի համալսարանի թանգարանից գողացել էին հոլանդացի հայտնի նկարիչ Վիլեմ դե Կունինգի «Կին-Օխրա» կտավը։ Տղամարդ և կին ներխուժել էին թանգարան, հանել կտավը շրջանակի միջից, նստել կարմիր սպորտային մեքենան ու հեռացել։ Երեք տասնամյակ 160 միլիոն դոլարանոց կտավը կորած էր հմարվում։ Այն պատահմամբ գտան Ջերրի Ալտերի և նրա կնոջ՝ Ռիտայի ննջարանում։ Ամուսինները խաղաղ կյանք էին վարում ամերիկյան գյուղերից մեկում, որի բնակչությունը 300 մարդ էր։ Նրանց մահից հետո հարազատները վաճառքի են հանում տան գույքը, այդ թվում՝ նաև հայտնի կտավը։ Տեղի հնավաճառը ճանաչել էր այն ու զանգահարել Արիզոնի համալսարան։ Թե ինչպես էր նկարը հայտնվել Ալտերների մոտ, անհայտ է, բայց ենթադրյալ հանցագործներից տղամարդու ֆոտոռոբոտը չափազանց նման է Ջերրիին։

Թրամփ-Պուտին բանակցությունների արձագանքը. տարակուսանքից մինչև վրդովմունք

ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հանդիպել են Ֆինլանդիայի մայրաքաղաքում, հաղորդում է CNN-ը: Երկկողմանի բանակցությունները երկու մասից էին կազմված: Սկզբում Պուտինն ու Թրամփն առանձնացան և տետ-ա-տետ զրուցեցին, ավելի ուշ նրանց միացան պատվիրակությունների անդամները: Ինչի՞ մասին էր խոսքը և ինչի մասին չէր Համատեղ մամուլի ասուլիսին Դոնալդ Թրամփը իրարանցում առաջացրեց իր այն հայտարարությամբ, թե ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկայիս աննախադեպ վատ վիճակի համար «մեղավոր են երկու կողմերն էլ, երկու երկրներն էլ նախկինում սխալներ են թույլ տվել»: Համաշխարհային լրատվամիջոցներն ուշադրություն դարձրին, որ ԱՄՆ նախագահն ամբողջությամբ անտեսում էր այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Ռուսաստանի մասնակցությունը Սիրիայի քաղաքացիական պատերազմին, Ղրիմի բռնակցումը և Ուկրաինայի հարավ-արևելքում ընթացող ռազմական գործողություններին Ռուսաստանի միջամտությունը, թեև հենց այս գործոններն են ճգնաժամի հանգեցրել երկկողմանի հարաբերություններում: Ըստ Ռուսաստանի նախագահի՝ Թրամփը կրկին արծարծել է ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության թեման: Պուտինը հերթական անգամ հերքեց բոլոր մեղադրանքները: Գագաթնաժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին ԱՄՆ նախագահը հաղորդեց, որ ինքը հիմքեր չունի ենթադրելու, թե Կրեմլն ազդել է ԱՄՆ ընտրությունների արդյունքի վրա: Նա հայտարարեց. «Ոչ մի դավադրություն էլ չկար: Ես չէի ճանաչում այս նախագահին [Պուտինին]: Ո՞ւմ հետ պետք է պայմանավորվեի, և ոչ մի գաղտնի համաձայնություն իմ արշավի ետևում չի եղել»:


August, 2018, # 49

«Մենք չենք հանձնվի». էրդողանի պատասխանն ԱՄՆ-ին

7

Հիշեցնենք, որ հունվարին Թրամփը ռասիստական սկանդալի կիզակետում էր հայտնվել, քանի որ Հաիթին, Էլ Սալվադորն ու աֆրիկյան պետությունները «կեղտոտ ծակեր» էր անվանել:

Թրամփը ցանկանում է «տիեզերական զինուժ» ունենալ

Հայուհի Մարի Մանուկյանը փրայմերիզ է հաղթել և կմասնակցի Միչիգան նահանգի Խորհրդարանի ընտրություններին: Այս մասին են վկայում ընտրությունների նախնական արդյունքները, հաղորդում է Armenian Weekly-ը: Մանուկյանը, որը ներկայացնում է դեմոկրատական կուսակցությունը, նոյեմբերին Միչիգան նահանգի Խորհրդարանի ընդհանուր ընտրություններին կլինի հանրապետական թեկնածու Դեյվիդ Վոլկինսի հակառակորդը: Մարիի հայրական եւ մայրական գծով նախատատն ու նախապապը վերապրել են Հայոց Ցեղասպանությունը:

Բնության հազվագյուտ երևույթ՝ ԱՄՆ-ում․ բնակիչներն ապշել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով ԱՄՆ-ի որոշումը մետաղների և ալյումինի համար մաքսատուրքերի բարձրացման մասին, հայտարարել է պատասխան քայլեր ձեռնարկելու մտադրության մասին: Այս մասին, ինչպես հայտնում է «ՏԱՍՍ»-ը, նա ասել է կիրակի օրը Տրաբզոն քաղաքում իր ելույթի ժամանակ, որը հեռարձակվել է A Haber հեռուստաալիքով: «Այն, ինչին նրանց չհաջողվեց հասնել սադրանքների և հեղաշրջման միջոցով, այժմ փորձում են իրականացնել ֆինանսներով, սա կոչվում է տնտեսական պատերազմ: Մենք հասկացել ենք ձեր խաղը և քայլեր կձեռնարկենք,- ընդգծել է նա:- Մենք չենք հանձնվի: Դուք հարձակվում եք մեզ վրա դոլարներով, այդ դեպքում մենք մեր խնդիրներն իրականացնելու այլ ուղիներ կգտնենք»:

Թրամփը ատում էր Օբամային սևամորթ լինելու համար. Թրամփի նախկին խորհրդականի սկանդալային բացահայտումները

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խոհրդական Օմարոսա Նյումանը 72-ամյա ղեկավարին մեղադրել է ռասիստ լինելու մեջ՝ ընդգծելով, որ նա անընդհատ «նեգր» բառն էր օգտագործում: Ինչպես նշում է The Guardian-ը, Նյումանն այս մասին գրել է իր հուշագրերում՝ պնդելով, որ կան ձայնագրություններ, որոնցում Թրամփն անընդհատ «նեգր» բառն է օգտագործում: Հետաքրքրական է, որ Նյումանը, որը Թրամփի հետ ծանոթ է ու աշխատել է դեռևս 2005թ.-ից, ուշագրավ բացահայտումներ է արել նախագահի՝ ԱՄՆ-ի նախկին ղեկավար Բարաք Օբամայի նկատմամբ վերաբերմունքի մասին: «Նա հաճախ էր խոսում Բարաք Օբամայի մասին: Նա նրան ատում էր: Թեև երբեք չէր բացատրում, թե ինչու, բայց ես վստահ եմ, որ պատճառն Օբամայի՝ սևամորթ լինելն էր»,-նշել է կինը:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ Սպիտակ տունը մտադիր է 2020թ. դրությամբ «տիեզերական զինուժ» ունենալ, հայտնում է Reuters-ը՝ նկատելով, որ դա շատ հավակնոտ նախագիծ է: Թրամփին շատ է գրավում «տիեզերական զինուժ» ունենալու գաղափարը, ինչը նրա կարծիքով՝ կստիպի խուճապի մատնվել մրցակիցներին: Հայտնի է, որ նրա թիմն ապագա «տիեզերական զինուժի» հավանական տարբերանշանն ընտրելու հարցով քվեարկություն է անցկացնում՝ Թրամփի աջակիցներին էլեկտրոնային փոսոտվ ուղարկելով 6 տարբերանշաններն ու առաջարկելով ընտրել մեկը: Երկրի փոխնախագահ Մայք Փենսն իր հերթին հայտարարել է, որ «տիեզերական զինուժը» մի գաղափար է, որի ստեղծման ժամանակն արդեն հասունացել է: Փենսն այս մասին ասել է Պետագոնում ունեցած ելույթի ժամանակ:

Հայուհին կմասնակցի Միչիգան նահանգի խորհրդարանի ընտրություններին

ԱՄՆ Իլինոյս նահանգում տեղի բնակիչներին ահաբեկել է զարմանալի մթնոլորտային երևույթը։ Տեսանյութի վրա ուշադրություն են հրավիրել Reddit պորտալի օգտատերերը: Նրանք սկսել են ակտիվորեն մեկնաբանել բնության երևույթը և ենթադրել, թե ինչ կարող էր դա լինել: «Փախիր»,- կատակով խորհուրդ է տվել տեսանյութի հեղինակին օգտատերերից մեկը:

Մենք մեր հարևանների կողքին ենք կանգնել անցյալում, կանենք նաև հիմա. Իրանի ԱԳ նախարար Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը դատապարտել է Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները։ Համապատասխան հաղորդագրությունը Զարիֆը արել է Tweeter-ի իր էջում, փոխանցում է ՏԱՍՍ–ը։ «ՆԱՏՕ–ի գծով իր դաշնակից Թուրքիային տնտեսական վնաս պատճառելու ցնծությունը ամոթալի է։ ԱՄՆ–ն պետք է հրաժարվի պատժամիջոցների ու հալածման նկատմամբ հակվածությունից, հակառակ դեպքում ամբողջ աշխարհը կհամախմբվի, որ ստիպի նրան դա անել, եւ խոսքը միայն բանավոր հանդիմանության մասին չէ։ Մենք մեր հարևանների կողքին ենք կանգնել անցյալում, կանենք նաև հիմա»:


August, 2018, # 49

8


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.