USA #50

Page 1

Նոր, կապիտալ վերանորոգված առանձնատուն Panorama City, քաղաքում՝ ամենահայաշատ փողոցում, անմիջապես North Hollywood քաղաքին կից:

Ֆրեզնոյում օգոստոսի 31-ը հռչակվել է Վիլյամ Սարոյանի օր

Remodeled and clean house for rent. Hardwood floor, living room, dining room, central AC/H., beautiful yard . 3-4 cars parking. Armenian neighborhood, nice area, close to shopping....

3BD/2BA House Ֆրեզնոյի քաղաքապետարանի հատուկ որոշմամբ՝ օգոստոսի 31-ը հռչակվել է Վիլյամ Սարոյանի օր: Ֆռեզնոյի քաղաքային խորհրդի նախագահը որոշումը հրապարակել է մեծանուն գրողի տուն-թանգարանի պաշտոնական բացումից մեկ օր առաջ: Ֆրեզնոյի քաղաքապետի խոսքով, ով անձամբ է տեսել Վիլյամ Սարոյանին՝ քաղաքը հարգանքի տուրք է մատուցում այստեղ ապրած ու ստեղծագործած հանրահայտ գրողին: «Ես սիրում էի կարդալ նրա գրքերը: Չափազանց կարեւոր է հանրահայտ գրողի թողած գրական ժառանգությանը, ուստի այսպես փորձում ենք մեր հարգանքի տուրքը մատուցել»,-նշում է Ֆրեզնոյի քաղաքապետ Լիի Բրենդը:

"RB IMMIGRATION CONCULTING INC."

1526 1/2 N. Commonwealth Ave. LA, CA 90027 Email:rbparalegalservices@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáÙ³Ý ´áõ¹³ÕÛ³Ý Chief Editor Roman Budaghyan îÝûñ»Ý` ÜáõÝ» ´³¹³ÉÛ³Ý Director Nune Badalyan гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ Ø»ñÇ ¸³íÃÛ³Ý (ºñ¨³Ý) Computer typing and design Meri Davtyan (Yerevan)

ÂÕóÏÇó` ²ñÙ³Ý Øáõñ³¹Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Muradyan(Armenia Yerevan)

Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:

»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2018


SEPTEMBER 2018, # 50

Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի նախագահ Էսմերալդա Սորիան կարեւորել է Վիլյամ Սարոյանի թողած գրական ժառանգության պահպանումը: «Նա Ֆրեզնոյի լեգենդն է դարձել: Հայ համայնքը եւս Ֆրեզնոյի համար կարեւոր է, քանի որ նպաստում է մեր քաղաքի զարգացմանը: Իսկ Սարոյանն այն անհատներից է, որն ամբողջությամբ ներկայացնում է Ֆրեզնոյին հայ համայնքի տված արժեքները»,- նշում է նա: «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի տնօրեն Հակոբ Հակոբյանի կարծիքով՝ ուրախալի կլինի, եթե Ֆրեզնոյի քաղաքապետարանի որոշումը օրինակ ծառայի նաեւ Երեւանի քաղաքապետարանի համար եւ այստեղ էլ օգոստոսի 31-ը հռչակվի Սարոյանի օր: «Սարոյանն ասում էր՝ «Բոլոր մարդիկ պետք է մեռնեն, բայց միշտ մտածել եմ, որ իմ դեպքում բացառություն կարվի»: Այո՛, փաստացի այդ բացառությունն արված է, մեծանուն գրողը միշտ կլինի կենդանի՝ իր թողած մեծ ժառանգությամբ»,-ասում է Հակոբ Հակոբյանը: Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 31ին, մեծանուն գրողի 110-ամյակին, ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում իր դռները կբացի գրողի տուն-թագարանը՝ «Սարոյան Հաուսը»: Սարոյանի տունը գնելու եւ այն թանգարանի վերածելու գաղափարի հեղինակն ու իրականացնողը բարերար Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված «Ռենեսանս» հիմնադրամն է:

«Վախ. Թրամփը Սպիտակ տանը». Սենսացիոն նոր գրքի անհավանական մանրամասները Գիրքը լույս է տեսնելու սեպտեմբերի 11-ին (հետաքրքիր օր է ընտրվել), բայց որոշ սկանդալային դրվագներ արդեն հասանելի են դարձել ամերիկյան մամուլին: Թրամփի մասին նոր, սկանդալային գրքի հեղինակը լրագրող, Washington Post-ի խմբագրակազմի անդամ Բոբ Վուդվորդն է: Նա մեծ հեղինակություն է ձեռք բերել 1972-74 թվականներին՝ հետաքննելով Ուոթերգեյթի սկանդալը, ինչի արդյունքում հրաժարական էր տվել ԱՄՆ

2

նախագահ Նիքսոնը: Գրքի շապիկն արդեն ահագնացող տպավորություն է թողնում, վերնագիրը՝ առավել ևս: Վուդվորդը պարզել է այնպիսի մանրամասներ, որոնք նոր լույս են սփռում Սպիտակ տան արտաքին քաղաքական որոշումների վրա: Հեղինակը գրում է, որ Սպիտակ տուն մուտք գործելուց մեկ ամիս անց Թրամփը Պենտագոնին հանձնարարում է մշակել Հյուսիսային Կորեայի դեմ պատերազմ սկսելու պլան: Գեներալների համար սա շոկ էր: 2017-ի հունվարին Ազգային անվտանգության խորհրդի նիստին Թրամփը փորձել է գեներալներից բացատրություն ստանալ, թե ինչ գործ ունեն ամերիկյան ռազմաբազաները Հարավային Կորեայում և արդյոք կա այդքան մեծ գումարներ ծախսելու անհրաժեշտություն: Պենտագոնի ղեկավարը ասել է, որ դրանով ԱՄՆ-ն կանխում է Երրորդ աշխարհամարտը: Ջեյմս Մետիսը չափազանց զարմացել ու զայրացել է և ասել է, որ Թրամփը 5-րդ դասարանցու ուղեղ ու վարք ունի: Նույն 2017-ին Թրամփը Սպիտակ տան աշխատակից Ռոբերտ Պորտերին ասել է, որ կորեական խնդիրը երկու առաջնորդների հարց է՝ ինքն ընդդեմ Կիմի: Ստացվում է, որ անձնական հարցի լուծումը ԱՄՆ նախագահը տեսնում էր միջուկային պատերազմի մեջ: Բայց ամենասկանդալային դրվագը Սիրիայի շուրջ քննարկումներին է առնչվում: Գրքում ասվում է, որ 2017-ի ապրիլին Սիրիայում քիմիական զենքի կիրառումից հետո Թրամփը զանգահարել է Պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսին և հայհոյանքներով պահան-

ջել սպանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին. «Եկե՛ք սպանենք նրան, անցե՛ք գործի, սպանե՛ք դրանց բոլորին», – ըստ գրքի հեղինակի բղավել է Թրամփը պաշտպանության նախարարի հետ հեռախոսազրույցում: Եվս մեկ ուշագրավ դրվագ. Թրամփի՝ տնտեսական հարցերով արդեն պաշտոնաթող խորհրդական Գերի Կոնը նախագահի սեղանից նամակ է գողացել, որ Թրամփը, դրա հիման վրա, հանկարծ չդադարեցնի առևտրային պայմանագիրը ԱՄՆ դաշնակից Հարավային Կորեայի հետ: Բայց ամենազավեշտալին այն է, որ նման արարքները պարբերաբար կրկնվել են: Թրամփը հրահանգում էր տնտեսական տարբեր համաձայնագրեր խզել, փաստաթղթերը պատրաստվում և դրվում էին նախագահի սեղանին՝ ստորագրության: Խորհրդականն էլ անընդհատ այդ փաստաթղթերը վերցնում էր սեղանից, իսկ նախագահը դա չէր էլ նկատում ու մոռանում էր: Այդպիսով, ԱՄՆ-ն դեռ պատահաբար մնում է առևտրային բազմաթիվ համաձայնությունների մեջ: Գրքում հրապարակված են բազմաթիվ պաշտոնյաների խոսքեր, որոնք ամեն օր աշխատում են Թրամփի հետ: Նրանցից մեկը նախագահին անվանում է հիմար, մյուսն անուղեղ, երրորդը՝ ցնորված: Սկանդալային գրքին արդեն արձագանքնել է անձամբ Թրամփը: Նա ասել է, որ հեղինակի նպատակը միայն մեկն է՝ հակասություններ առաջացնել իր և իր թիմի միջև:


SEPTEMBER 2018, # 50

3

ԱԻՆ աշխատակցի օր. ի՞նչ զավեշտալի դեպքեր են գրանցվել 911 զանգահարելիս Դեպք 1 Օ՞ձ, թե՞ սիրուհի Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել քաղաքացուց, որ բնակարանում օձ կա: Փրկարար ծառայության աշխատակիցները գնացել են ահազանգի հետևից ու պարզել, որ բնակարանում ոչ թե օձեր են, այլ՝ սիրեկաններ: Դեպք 2 Ինքնասպանություն՝ ականջակալներով 911 ծառայությունն ահազանգ է ստացել, որ շենքի տանիքում մի աղջիկ կա, որն ուզում է ինքնասպան լինել: Պարզվել է՝ աղջիկն ընդամենը տանիքին ականջակալներով երաժշտություն է լսում ու պարում: Դեպք 3 Այլմոլորակային կա քաղաքում Ահազանգ է ստացվել, որ այլմոլորակային է հայտնվել՝ տարօրինակ տեսքով, պոզ ու պոչով: Փրկարարները գնացել են ու տանը գտել են սովորական միջատ: Դեպք 4 Բուդս վառվեց… Ամանորի նախօրեին 911 ահազանգ է ստացվել, որ տուն է հրդեհվում: Պարզվել է՝ Նոր տարվա սեղանի խոզի բուդը մոռացել են թոնրում, իսկ փրկարարներին կանչել են, որ վառվող բուդը թոնրից հանեն: Դեպք 5

նոր ահազանգ է ստացվել նույն բնակարանիցը՝ տանը մուկ է եղել, իսկ հիմա չկա, հավանաբար այն օձն է կերել, որին փրկարարներն այդպես էլ չեն գտել: Այսինքն՝ օձը տանն է, մուկն էլ հետը: Մկանը փրկել է պետք: Եկեք, գտեք ու փրկեք… Դեպք 8 Լուծում է պետք Դպրոցականը զանգել է ու փրկարարներին խնդրել տնային հանձնարարությունը կատարել: Մաթեմատիկայի խնդիրը չի կարողանում լուծել, դեռ ռուսերենից ու անգլերենից էլ տնային աշխատանքներ ունի: Դեպք 9 Կորցրել եմ Զանգ՝ 911: Անձնագիրն է պատուհանից ընկել, ծառի վրա է, ծառն էլ 10-մետրանոց է: Անձնագրի հետևից էլ ավելն է ընկել ու հիմա միասին նույն ճյուղին են: Փրկարարների օգնությունն է պետք:

$1 տրլն. Amazon-ը կրկնել է Apple-ի ռեկորդը

zon-ի մեկ բաժնետոմսի արժեքը հավասարվել է 2020.5 դոլարի՝ բարձրանում է 1,9%: Այս ցուցանիշին հասնելու համար Amazon –ին անհարաժեշտ եղավ ընդամենը 160 առևտրայի օր: Հունվարին Amazon-ի արժեքը 600 մլն դոլար էր: Պատմության մեջ առաջին ընկերությունը, որի կապիտալիզացիան 2007-ին հասել է տրիլիոն դոլարի, դարձել է չինական նավթագազային PetroChina ընկերությունը, սակայն այն ժամանակ ընկերությանը չպահպանեց առաջատար դիրքերը՝ նավթի գների անկման պատճառով: Հուլիսի վերջին Amazon-ը հայտարարել էր, որ ընկերության մաքուր շահույթը երկրորդ եռամսյակում՝ 2017 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 13 անգամ և առաջին անգամ գերազանցելով $ 2 մլրդ-ը՝ կազմելով 2,5 մլրդ դոլար: Նմանատիպ կապիտալ ունեցող ընկերությունն իրականում շատ քիչ շահույթ ունի: Amazon-ը նշում է , որ իր կորպորատիվ կառավարման սկզբունքն է ՝ գործել ի շահ «երկարաժամկետ բաժնետերերի». Ընկերությունը, օրինակ, երբեք չի կանխատեսում եռամսյակային շահույթի չափը, այլ ներկայացնում է զարգացման երկարաժամկետ ռազմավարություն: 1997 -ին Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը հայտարարել է, որ Amazon –ը գործելու է երկարաժամկետ հեռանկարով: 21 տարում ընկերության ծավալն ավելացել է 2000 անգամ: 1997-ին ընկերությունը գնահատվում էր $438 մլն: Նա, ով այդ ժամանակ ներդրել էր $1000, այսօր արդեն ունի $1,4 մլն: Վերջին երեք տարվա ընթացքում Amazon բաժնետոմսը թան-

Լվացքատուն Տանտիրուհին զանգել ու փրկարարներին խնդրել է օգնել լվացքը հավաքել պարանից: Պարզվել է՝ կինը մեկ շաբաթ է չի կարողանում պարանին փաթաթված շորերը հավաքել: Փրկարարները գնացել ու պարանին փաթաթված ու խճճված լվացքը հատ-հատ իջեցրել են: Դեպք 6 Վա՜յ, կոշիկս Քաղաքացին խուճապահար ահազանգել ու աղերսել է փրկարարներին շտապ օգնել իրեն. տանը մենակ է ու ոտքը կոշիկից չի կարողանում դուրս հանել, որևէ մեկնէլ չկա, որ օգնի կոշիկը հանել: Դեպք 7

Ընդամենը 5 շաբաթ առաջ էր, երբ հայտարարվեց, որ Apple ընկերության

Մկան կերածը

արժեքը դարձել է 1 տրլն դոլար: Այսօր

Ահազանգ է ստացվել, որ բնակարան օձ է մտել: Փրկարարական ջոկատը մանրակրկիտ ուսումնասիրել է տեղանքը, բայց օձ չի գտել: Վերադառնալուց հետո

արդեն այս շեմը հատել է Amazon-ը: Առևտրային աճուրդի ընթացքում Ama-

կացել է ավելի քան երեք անգամ։ Ավտոտնակում գործունեություն սկսող երիտասարդն այսօր Amazon-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն է: Ջեֆ Բեզոսը համարվում է մոլորակի ամենահարուստ մարդը: Ըստ Bloomberg-ի, նրա կարողությունը գնահատվում է $166 մլրդ, ըստ Forbes-ի ՝ 167,5 մլրդ դոլար:


SEPTEMBER 2018, # 50

Ջոն ՔԵՆԵԴԻ Պատմության մեջ կան առեղծվածներ, որոնք, ըստ երևույթին, երբևէ չեն պարզաբանվի:

Քենեդին միայն ԽՍՀՄ-ի հետ զիջումների հարցում չէ, որ ընդդիմացավ Պենտագոնի ղեկավարներին և իրեն նախագահական աթոռին հասցրած մեծահարուստներին: Նա մեծ բարեփոխիչ էր և ԱՄՆ-ում բարեփոխումների շարք սկսեց, ինչը սպառնում էր «ամերիկյան երազանքի» ճարտարապետների նախագծած մոդելին: Ահավասիկ. ԱՄՆ նախագահներ Աբրահամ Լինքոլնն ու Ջոն Քենեդին զբաղվել են քաղաքացիական իրավունքի հարցերով: Լինքոլնը նախագահ ընտրվեց 1860 թ., Քենեդին` 1960 թ.: Երկուսն էլ սպանվեցին ուրբաթ օրը` իրենց կանանց ներկայությամբ: Սպանված երկու նախագահների հաջորդները հարավի նահանգներից էին, երկուսի անունն էլ` Ջոնսոն: Է. Ջոնսոնը ծնվել է 1808 թ., իսկ Պ. Ջոնսոնը` 1908 թ.: Լինքոլնին սպանող Ջոն Ուիլքս Պուրը ծնվել է 1839 թ., իսկ Քենեդուն սպանող Լի Հարվարդ Օսվալդը` 1939 թ.: Պուրն ու Օսվալդը սպանվեցին դատվելուց առաջ: Զոհված երկու նախագահներն էլ Սպիտակ տանն աշխատանքի անցնելուց առաջ զավակ էին կորցրել: Լինքոլնի քարտուղարուհու անունը Քենեդի էր, որը խորհուրդ չէր տվել նախագահին թատրոն գնալ, ուր և սպանվեց նա: Նախագահ Քենեդու քարտուղարի անունը Լինքոլն էր, որը նույնպես խորհուրդ չէր տվել նախագահին գնալ Դալլաս, ուր սպանվեց: Մի՞թե պատահական է պատահականությունների այս շղթան: Դժվար թե... Գուցե իրավացի՞ են նրանք, ովքեր կարծում են,

4

թե Ջոն Քենեդու մեջ ապրում էր Աբրահամ Լինքոլնի հոգին: Ինչևէ: Եթե այս հարցում գիտնականներն անզոր են, գուցե մոգերն ու քրմերը զբաղվեն... Ջոն Ֆիցջերալդ Քենեդին ծնվել է 1917 թ. մայիսի 29-ին Մասսաչուսեթս նահանգում` պետական ծառայողի ընտանիքում: Նրա հայրը Ֆրանկլին Ռուզվելտի կառավարության անվտանգության ծառայության պետն էր, հետագայում` Անգլիայում ԱՄՆ դեսպանը: Ապագա նախագահի միլիոնատեր հայրն այնքան էլ լավ համարում չուներ ԱՄՆ-ում, բայց դա չէր խանգարում, որ ապահովեր իր զավակների աննախադեպ հաջողությունները: Ի դեպ, Ժոզեֆ Քենեդին ԱՄՆ մեծահարուստների դասում 12-երրորդն էր և իր հսկայական կարողությունն ամենևին էլ ազնիվ ճանապարհով չէր վաստակել: Հենց հայրն էլ ապահովեց Ջոն Քենեդու գլխապտույտ վերելքը կառավարման սանդղակով: Ավարտելով Հարվարդի համալսարանը` ապագա նախագահը աշխատանքի է տեղավորվում հոր մոտ: Նա հաճախ էր տարբեր հանձնարարություններով գործուղվում Եվրոպա: Տակավին երիտասարդ` նա առիթ ունեցավ լինելու կապիտալիստական Լոնդոնում, կոմունիստական Մոսկվայում, ֆաշիստական Բեռլինում: Պատերազմը դիմավորեց Անգլիայում և պատվով կատարեց իրեն տրված հանձնարարականները: Առհասարակ, Ուինսթոն Չերչիլը Քենեդու հայացքների ձևավորման վրա շատ է ազդել: Քենեդին պատերազմի ժամանակ ակտիվ գործողությունների կողմնակից էր և կոչ էր անում ԱՄՆ ղեկավարությանը արագ զինվել: Անձամբ Քենեդին ԱՄՆ ռազմածովային ուժերում կամավորագրվեց, սակայն այդպես էլ չմասնակցեց մարտական գործողություններին, չնայած հետագայում` նախագահական քարոզարշավի ժամանակ, նրա թիմը Քենեդուն ներկայացնում էր որպես պատերազմի հերոս: Ի դեպ, այս երևույթը շատ տարածված էր հետպատերազմյան ԱՄՆ-ում: Քենեդու թիմը չզլացավ անգամ նրան ներկայացնել որպես ԱՄՆ լավագույն մարզիկներից մեկը. իբր նախագահի թեկնածուն ֆուտբոլիստ էր, լողորդ և այլն... Անգամ Քենեդու ընդդիմադիրներից ոչ ոք չնկատեց, որ նախագահի թեկնածուն ի ծնե արատավոր է, նրա մարմնի մի կողմը մյուսից փոքր-ինչ երկար էր: Բացի այդ, մանկուց Ջոն Քենեդին հիվանդոտ ու թուլակազմ էր: Ընդամենը 30 տարեկան հասակում նա հաղթեց Կոնգրեսի ընտրություններում, իսկ հինգ տարի անց երիտասարդ Քենեդին արդեն սենատոր էր Մասսաչուսեթս նահանգից: Նույն թվականին նա ամուսնացավ Ժակլին Բուվյեի հետ, որ ԱՄՆ ամե-

նահարուստ, ամենաազդեցիկ ընտանիքներից էր: Սա հաշվարկ, դիվանագիտական ամուսնություն էր: ԱՄՆ-ում քաղաքական կարիերա ապահովելու համար լավ, կայուն ընտանիք է պետք ունենալ: Բայց սա դեռ ամենը չէր: 1960 թ.` 43 տարեկան հասակում Ջոն Քենեդին դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվեց որպես ԱՄՆ նախագահի թեկնածու և հաղթանակ տարավ` դառնալով երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ նախագահը: Ավելորդ չէ նշել, որ Քենեդին իր մրցակցին` Ռիչարդ Նիքսոնին հաղթեց ձայների չնչին` 0,17 տոկոս առավելությամբ: Քենեդու հաղթանակը եզակի էր ոչ միայն իր երիտասարդ տարիքով. նա ԱՄՆ առաջին կաթոլիկ նախագահն էր, քանզի Քենեդիների տոհմն իռլանդական ծագում ուներ: Կառավարման ծանր տարիներ էին բաժին ընկել Ջոն Քենեդուն: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո սկիզբ առած սառը պատերազմը թևակոխել էր նոր, վճռական փուլ: Կարիբյան ճգնաժամի տարիներն էին: Կուբայի շուրջ կրքերը թեժանում էին: Խորհրդային Միությունը, սակայն, անդրդվելի էր և խորհրդային ռազմանավերը, կարծես պատերազմ սանձազերծելով, երկու անգամ ճեղքեցին ԱՄՆ կողմից Կուբայի շրջափակումն ու մտան Կուբա: Պենտագոնի գեներալները Քենեդուց անհապաղ հակահարված տալու հրաման պահանջեցին, ինչը, ամենայն հավանականությամբ, երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը կլիներ: Սակայն ԱՄՆ երիտասարդ նախագահը շատ ավելի հումանիստ ու սառնասիրտ էր, քան իր գեներալները:

¸²ðÒÆð ²ØÜ ø²Ô²ø²òÆ Ø»Ýù Ïû·Ý»Ýù Ò»½ 818.433-2461

Քենեդին

միայն

ԽՍՀՄ-ի

հետ


SEPTEMBER 2018, # 50

Քենեդին միայն ԽՍՀՄ-ի հետ փոխզիջումների հարցում չէ, որ ընդդիմացավ Պենտագոնի ղեկավարներին և իրեն նախագահական աթոռին հասցրած մեծահարուստներին: Նա մեծ բարեփոխիչ էր և ԱՄՆ-ում բարեփոխումների շարք սկսեց, ինչը սպառնում էր «ամերիկյան երազանքի» ճարտարապետների նախագծած մոդելին: Դա էլ եղավ Քենեդու դատավճիռը: Ամեն դեպքում ԱՄՆ երիտասարդ նախագահը սկանդալային անձնավորություն էր, և ոչ միայն քաղաքականության մեջ: Նա աշխարհին հայտնի էր որպես հմուտ սիրեկան: Քենեդին հասկանալով, որ հիվանդ է (տառապում էր Ադդիսոնի հիվանդությամբ, որ հայտնի է նաև բրոնզյա հիվանդություն անվամբ) և երկար չի ապրելու, ձգտում էր կյանքից քաղել ամեն ինչ, ամեն վայելք: Առհասարակ սիրում էր սիրահետել կանանց ասելով, որ իր համար կարևորը արդյունքը չէ, այլ ընթացքը: Շատերն են վկայել, որ Քենեդին անհագուրդ սիրամոլ էր: Իսկ նրա սիրուհիների թիվը փոքր չէր, և նրանց մեջ ամենասկանդալայինը, իհարկե, ոչ պակաս հանրաճանաչ և հանրության կողմից ոչ պակաս սիրելի Մերիլին Մոնրոն էր: Եվ նա սոսկ սիրուհի չէր, նա նաև հավակնում էր լինել Սպիտակ տան առաջին տիկինը` հույս ունենալով, որ Ջոն Քենեդին մի օր կամուսնալուծվի Ժակլինից և կամուսնանա իր հետ: Իր շրջապատում Մոնրոն անթաքույց խոսում էր այդ մասին: Նրանց կապի մասին լավ գիտեր նաև Ժակլինը, սակայն իրեն և ամուսնուն չխայտառակելու համար միշտ լռում էր և խույս տալիս դերասանուհու հետ հանդիպումներից, չնայած Մերիլին Մոնրոն անձամբ քանի անգամ սադրել է Ժակլինին: Ջոն Քենեդի, Ժակլին Բուվյե և Մերիլին Մոնրո. այս եռանկյունու յուրաքանչյուր կողմն այնքան տարբեր էր մյուսից: Նրանց միավորող երեք բան կար` սեր, ատելություն և թմրանյութեր, որոնց օգտագործումից զերծ չէր մնում նաև ԱՄՆ նախագահը: 1962 թ. նոյեմբերի 22-ը ԱՄՆ պատմության ամենասև ու ամոթալի օրերից է: Այդ օրը նախագահ Քենեդին կնոջ` Ժակլինի հետ, բաց լիմուզինով հանդիսավոր կերպով անցնում էր Դալլասով: Սակայն դիպուկահարի արձակած երկու կրակոցները ընդհատեցին նրա երթը: Փամփուշտներից մեկը մխրճվեց նախագահի պարանոցի, մյուսը` գլխի մեջ: Հիվանդանոց չհասած` Քենեդին մահացավ: Նրա աճյունն ամփոփեցին Արլինգտոնի ազգային գերեզմանատանը: 1963 թ. նոյեմբերի 22-ին Դալլասում հնչած կրակոցները, սակայն, վերջ չտվեցին Ջոն Քենեդու կյանքին: Նա սպանվեց, սպանվեց առեղծվածային ձևով: Բայց Քենեդուն սպանող Լի Հարվալդ Օսվալդը կրակոցներով սոսկ վերջ դրեց նրա երկրային կյանքին, և սկսվեց Քենեդու անմա-

5

հությունը: Ամուսնու սպանությունից շատ չանցած` նրա ահաբեկված կինը` Ժակլինը, ամուսնացավ հույն մեծահարուստ Օնասիսի հետ: Ինչո՞վ էր պայմանավորված այս ամուսնությունը: Ժակլին Քենեդին Օնասիսի գրկում ապահովությո՞ւն էր փնտրում, թե՞ արդեն սովորել էր իր անձի շուրջ բարձրացվող հաճախակի աղմուկին ու բամբասանքներին: Կամ գուցե Ժակլինին պակասում էր շքեղությու՞նը... Ժակլին Քենեդու և Օնասիսի հարսանիքի օրը Ժակլինն ամուսնուց նվեր ստացավ 6 մլն 105 հազար ֆրանկ արժողությամբ թանկարժեք իրեր: Մեկ տարվա ընթացքում Օնասիսն իր կնոջը նվիրել է ևս 22 մլն ֆրանկ արժողությամբ իրեր: Ծննդյան օրը Ժակլինն ամուսնուց ստացավ 40 կարատանոց ադամանդյա ոսկե մատանի: Մեկ տարվա ընթացքում ընտանիքն իր արդուզարդի վրա ծախսեց 10 միլիարդ ֆրանկ: Բայց չէ՞ որ Ժակլինն ինքը պակաս մեծահարուստ չէր:

Փաստաբանությունը Ամերիկայի Միացիալ Նահանգներում ԱՄՆ-ի բարդ իրավական համակարգը, ամերիկյան հասարակության կյանքի իրավական կարգավորման ավանդաբար բարձր դերը կանխորոշում են փաստաբանի մասնագիտության հատուկ տեղը՝ համեմատած այլ մասնագիտական խմբերի հետ: Իրավաբանները զբաղեցնում են ԱՄՆ-ի տնտեսության եւ պետական-քաղաքական մեխանիզմի

վճռորոշ շատ պաշտոններ: ԱՄՆ-ում են աշխատում աշխարհի իրավաբանների ընդհանուր թվաքանակի մոտ 60%-ը: Հետեւյալ տվյալները վկայում են ԱՄՆ-ում իրավաբանի դիպլոմ ունեցողների սոցիալքաղաքական դերի մասին: ԱՄՆ-ի 42 նախագահներից 25-ը եղել են իրավաբաններ, մասնավորապես, մասնագիտությամբ փաստաբաններ են եղել Ա. Լինքոլնը, Ֆ. Դ. Ռուզվելտը, Գ. Տրումենը, Ռ. Նիքսոնը, Բ. Քլինթոնը: Սենատորների երկու երրորդը եւ ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի մոտ կեսը՝ իրավաբաններ են: Իրավաբանի դիպլոմ ունեն նահանգապետի մոտ կեսը եւ դիվանագետների 40%-ը: Կառավարությունում 60ական թվականներից բարձր պաշտոններ զբաղեցնողների մոտ 45%-ը եղել են իրավաբաններ, պետական ապարատի 25%ից ավելի կազմում են նախկին փաստաբանները: Իրավաբանական ԲՈՒՀ-ի շրջանավատը դիպլոմով եւ կոչումով ինքնաբերաբար իրավունք չի ստանում զբաղվել փաստաբանական գործունեությամբ: Փաստաբանական գործունեության պատենտ (արտոնագիր) ստանալու համար անհրաժեշտ է անցնել լրացուցիչ ատեստավորում: Ընդ որում, փաստաբանական գործունեությամբ զբաղվելու իրավունքի պատենտը տրվում է ոչ թե ընդհանրապես՝ ԱՄՆ-ի ողջ տարածքով մեկ, այլ միայն տվյալ նահանգի տարածքում, որտեղ փաստաբան դառնալու թեկնածուն պատրաստվում է գործունեություն իրականացնել: Փաստաբանական գործունեության թույլտվության պայմանները սովորաբար սահմանվում են նահանգի գերագույն դատարանի կողմից, սակայն ինքնին թույլտվության հարցը որոշվում է այդ նպատակով գործող հատուկ հանձնաժողովի կողմից, որը ձեւավորվում է կամ նահանգի փաստաբանների


SEPTEMBER 2018, # 50

ասոցիացիայի կողմից, կամ նահանգի դատարանի կամ նահանգապետի նշանակմամբ: Որպես կանոն, այդ հանձնաժողովը կազմված է գործող իրավաբաններից: Փաստաբանական գործունեության թույլտվության հարցի որոշման ժամանակ հանձնաժողովը հիմք է ընդունում թեկնածուի բարոյական հատկանիշները եւ նրա կողմից անցկացված քննության արդյունքները: Բարոյական հատկանիշների ուսումնասիրությունը կատարվում է քննության միջոցով եւ հիմնված է թեկնածուի կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության վրա: Եթե հանձնաժողովի մոտ որեւէ կասկածներ են առաջանում ներկայացված տեղեկությունների ճշմարտացիության վերաբերյալ, ապա այն իրավունք ունի իրականացնել ստացված տվյալների գաղտնի ստուգում: Անձի բնութագիրը ձեւավորվում է թեկնածուի իր մասին պատմությունից, ինչպես նաեւ դատվածության առկայության կամ բացակայության, ոստիկանություն բերման ենթարկման, թմրամոլությամբ կամ ալկոհոլիզմով տառապելու մասին տեղեկություններից: Հաճախ, պատենտի հայցորդի բարոյական կերպարի վերաբերյալ տեղեկությունները հավաքվում են նաեւ բնակության վայրում՝ հարեւաններից: Քննությունը կազմված է բանավոր հարցազրույցից եւ գրավոր աշխատանքից: Գրավոր աշխատանքը, որպես կանոն, տեւում է մի քանի օր, որոնց ընթացքում թեկնածուն պետք է պատասխանի 2030 հարցերի, որոնք վերաբերվում են տվյալ նահանգի իրավական նորմերի իմացությանը, մեկնաբանմանը եւ կիրառմանը: Քննական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով: Դաշնային դատարաններում գործերի վարման թույլտվությունը տրամադրվում է ինքնաբերաբար այն անձանց, որոնք ունեն նահանգում փաստաբանական գործունեության թույլտվություն:

Ազգային դրոշի օր (ԱՄՆ) Ամեն տարի՝ հունիսի 14-ին, ամերիկացիներն իրենց տները զարդարում են դրոշներով` արտահայտելով իրենց հայրենասիրությունը: Ամեն տարի դրոշի օրը նշելու միտքը ծագել է 1885թ., երբ ուսուցիչ Բ.Ջ. Սիգրանդն այդպիսի օր կազմակերպեց Ֆրեդոնիայի աշակերտների համար: Հաջորդ տարիներին Սիգրանդը շարունակում էր մամուլի և անձնական նամակների միջոցով հորդորել տոնել հունիսի 14-ը որպես «Դրոշի ծննդյան օր» կամ «Դրոշի օր»: Աստիճանաբար սկսեցին տոնը նշել ամերիկյան տարբեր դպրոցներում:

6

1894թ. Նյու Յորքի քաղաքապետը որոշում ընդունեց այն մասին, որ հունիսի 14 -ին տոնվող դրոշի օրը պետք է ինչ-որ կերպով արտահայտվի հասա-րակական շենքերի վրա: Հենց այդ ժամանակ ԱՄՆ քաղաքացիներն սկսեցին դրոշներով զարդարել իրենց տների պատերը: 1916թ. նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից հունիսի 14-ը պաշտոնապես հռչակվեց Դրոշի օր: 1949թ.-ի օգոստոսի 3-ին նախագահ Թրումենը ստորագրեց Կոնգրեսի ակտ, որում նշվում էր, որ հունիսի 14-ն Ազգային դրոշի օրն է: ԱՄՆ-ի պետական դրոշի վրա կա սպիտակ ու կարմիր 13 զոլ, որոնք խորհրդանշում են առաջինը միավորված բրիտանական գաղութները։ Դրոշի վերին ձախ անկյունում գտնվող կապույտ ուղղանկյան մեջ նկարված սպիտակ աստղիկները համապատասխանում են ԱՄՆի նահանգների այժմյան թվին։ Կապույտ հատվածը խորհրդանշում է միասնություն: Կարմիր գույնը խորհրդանշում է դիմացկունություն, մուգ կապույտը՝ համառություն, արդարություն, զգոնություն, իսկ սպիտակը՝ անմեղություն և մաքրություն։ ԱՄՆ-ի դրոշը հատկանշական է նրանով, որ ի տարբերություն մյուս երկրների դրոշների, կապույտ գույնն ավելի մուգ է: Պաշտոնապես այդ կապույտը կոչվում է «Navy Blue»` ռազմական ծովային կապույտ: Ընտրվել է կապույտ գույնի այդ երանգը, որովհետև այն համեմատաբար երկար ժամանակ է պահպանում իր գույնն ու հատկությունները: ԱՄՆ-ի դրոշի վրա կարմիր գույնը նույնպես մուգ է հենց այդ նույն պատճառով:

Ամերիկյան McDonald's-ներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել

Ամերիկյան Ալաբամա նահանգի Օբերն քաղաքի McDonald's-ում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս 4-ը վիրավորվել են: Այս մասին հաղորդում է Корреспондентը՝ հղում անելով տեղի ոստիկանության կայքին: Ոստիկանության տվյալներով՝ կրակոցներ են հնչել սեպտեմբերի 9-ին՝ տեղի ժամանակով 02:20-ին (երևանյան՝ 11:20 -ին): Միջադեպի համար պատճառ է դարձել երիտասարդների միջև ծագած վիճաբանությունը: Փոխհրաձգության հետևանքով երեք տուժածի տեղափոխել են հիվանդանոց՝ կյանքին չսպառնացող վնասվածքներով: Մյուս տուժածի մոտ լուրջ վնասվածք է գրանցվել: Միջադեպի հետևանքով տուժածներն ու մահացածը 16-21 տարեկան անձինք են:


SEPTEMBER 2018, # 50

Օբաման մեծ քաղաքականություն է վերադառնում

7

ԱՄՆ-ում քաղաքապետին և նրա կնոջը մահացած են հայտնաբերել

ԱՄՆ նախկին նախագահ Բարակ Օբաման հայտարարել է, որ մեծ քաղաքականություն է վերադառնում. Սեպտեմբերի 7–ին նա մասնակցելու է ի պաշտպանություն Դեմոկրատական կուսակցության թեկնածուների անցկացվող նախընտրական արշավներին, – հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։ Օբաման փաստացի դադարեցրել էր քաղաքական գործունեությունը 2017 թվականի հունվարին, նախագահի պաշտոնը թողնելուց հետո։ Այնուամենայնիվ, սեպտեմբերի 7-ին նա նախատեսում է հանդես գալ ընտրողների առջև՝ Իլինոյսի համալսարանում։ Այս ելույթը առաջինն է լինելու ԱՄՆ Կոնգրեսի նախընտրական ընտրությունների նախաշեմին՝ ի պաշտպանություն Դեմոկրատական կուսակցության թեկնածուների։ Իլինոյսում ելույթից հետո Բարակ Օբաման քաղաքական միջոցառման կմասնակցի Կալիֆորնիայի հարավում, որտեղ նա նախատեսում է աջակցել դեմոկրատների յոթ թեկնածուների։ Դրանից հետո նրան սպասելու են Օհայո նահանգում։ Սեպտեմբերի կեսերին նա կրկին վերադառնալու է Իլինոյս, ինչից հետո ընտրողների առաջ հանդես է գալու Փենսիլվանիայում։

ԱՄՆ Լեգեթ ( Հյուսիսային Կարոլինա) քաղաքի ոստիկանները 2 դիակ են հայտնաբերել տանը, որում մտադիր էին խուզարկություն կատարել, քանի որ հաղորդում էր ստացվել 2 մարդու անհետացման մասին, տեղեկացնում է Wral.com-ը: Ընտանիքի անդամները խնդրել էին, որ մահացածների անունները չհրապարակվեն, սակայն ոստիկանության կամիսարը հայտնել է, որ դա մահացածները քաղաքապետ Գերի Սկելթոնն է և նրա կինը՝ Ջեկի Դոն Սկելթոնը:

Մահացել Է դերասանուհի Լիզ Ֆրայզերը

Ամերիկացի լրագրող Բոբ Վուդվորդն իր նոր գրքում բացահայտել է Թրամփի՝ նախագահության օրոք տեղի ունեցած «նյարդային խանգարումը», որի ընթացքքում նա մի շարք հրամաններ է արձակել: Ինչպես ներկայացնում է The Washington Post-ը, լրագրողի բացահայտումների շարքին է դասվում նաև 2017 -ին Թրամփի՝ Պենտագոնին տված հրամանը, որով նա պահանջել է սպանել Սիրիայի նախագահ Բաշար ալ -Ասադին: Վուդվորդի խոսքով՝ Թրամփը զայրացած է եղել սիրիական Դումա քաղաքում իրականացված քիմիական հարձակման մասին լուրերի ֆոնին և Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսից պահանջել է «պարզապես սպանել» Ասադին: Մեթիսն իր հերթին ասել է, որ անհապաղ կկատարի հրամանը, սակայն իր օգնականներին հրահանգել է

Լոնդոնում կյանքի 89-րդ տարում մահացել Է կատակերգակ դերասանուհի Լիզ Ֆրայզերը: Այդ մասին Twitter-ում հայտնել Է British Comedy Society-ն: Իր կարիերայի ընթացքում Լիզ Ֆրայզերը կատարել Է 80-ից ավելի դերեր: Նրա աշխատանքների թվում են այնպիսի ֆիլմերում ու սերիալներում խաղացած դերերը, ինչպիսիք են՝ «Միսս Մարփլ. Նեմեզիդա», «Թագավորական դատարան», «Լեդին և ավազակը», «Ամեն ինչ կարգին Է, Ջեկ», «Զուտ անգլիական սպանություններ», «Դատավոր Ռամփոլը» եւ «Մասնավոր դետեկտիվի արկածները» ժապավենները: Պատմելով իր ամպլուայի մասին՝ Ֆրայզերն իրեն համարել Է «պարզամիտ կատակերգական շիկահեր՝ Լոնդոնի հասարակության ցածր խավերից»: Դերասանուհու վարպետությամբ հիացել են Շոն Քոններին և Սթենլի Բեյքերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Թրամփը 2017-ին հրամայել էր սպանել Ասադին. The Washington Post

«առավել հավասարակշռված գործել»:

Թրամփը մտադիր է Շոտլանդիա այցելել գոլֆ խաղալու համար

Հնարավոր է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 4 ամսում երկրորդ անգամ այցելի Շոտլանդիա գոլֆ խաղալու համար, հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով The Times-ը: Պարբերականի տեղեկությունով՝ նախագահի պաշտոնում իր առաջին այցի ժամանակ Թրամփը խաղացել է Թերնբերիի գոլֆ ակումբում: Նշվում է, որ Թրամփի այցը Շոտլանդիայում բողոքի ալիք էր բարձրացրել: Բրիտանիայի իշխանությունները ցույցերի հետևանքների վերացման համար ծախսել էին մոտ 5 մլն դոլար:

ԱՄՆ-ում ոստիկանները գնդակահարել են «Շտապ օգնության» աստղին

Լոս Անջելեսում ոստիկանները գնդակահարել են դերասանուհի Վանեսա Մարկեսին իր իսկ սեփական տանը, հաղորդում է Los Angeles Times- ը: 49-ամյա դերասանուհին տառապում էր մի շարք հոգեկան հիվանդություններով: Հերթական նոպայից հետո ոստիկաններին կանչել են հարևանները: Ոստիկանները մեկ ժամից ավելի համոզում էին նրան հիվանդանոց գնալ: Այնուհետև կինը ձեռքն է վերցրել խաղալիք ատրճանակ: Ոստիկանները ենթադրել են, թե դա իրական ատրճանակ է և երկու անգամ կրակել են նրա վրա: Դերասանուհին վնասվածքներից մահացել է: Վանեսա Մարկեսը հայտնի էր «Շտապ օգնություն» հեռուստասերիալից՝ բուժքույր Ուենդի Գոլդմանի դերով:


SEPTEMBER 2018, # 50

8


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.