ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԲԱԶԵԻ ԹԵՎԵՐՈՎ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԿՈՎԿԱՍ
Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 80-ի, Մալիբուն «գունագեղ» քաղաքից վերածվել է «մոխրագույն» քաղաքի
Թրամփի փաստաբանն ու նրա ռուսական կապերը
Պատերազմի ծախսերը. 9/11-ից հետո ԱՄՆ 6 տրիլիոն դոլար է ծախսել պատերազմների վրա՝ սպանելով կես միլիոն մարդու
"RB IMMIGRATION CONCULTING INC."
1526 1/2 N. Commonwealth Ave. LA, CA 90027 Email:rbparalegalservices@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáÙ³Ý ´áõ¹³ÕÛ³Ý Chief Editor Roman Budaghyan îÝûñ»Ý` ÜáõÝ» ´³¹³ÉÛ³Ý Director Nune Badalyan гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ Ø»ñÇ ¸³íÃÛ³Ý (ºñ¨³Ý) Computer typing and design Meri Davtyan (Yerevan)
ÂÕóÏÇó` ²ñÙ³Ý Øáõñ³¹Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Muradyan(Armenia Yerevan)
Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:
»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2018
DECEMBER 2018, # 52
2
ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԲԱԶԵԻ ԹԵՎԵՐՈՎ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԿՈՎԿԱՍ
Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի հյուսիսային Բյութ շրջանում անտառային հրդեհների զոհերի թիվը 76-ից հասել է 80-ի: Այդ մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտարարել է Բյութի շերիֆ Քորի Հոնեան: Այդպիսով՝ Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի ընդհանուր թիվը հասել է 80-ի: Միևնույն ժամանակ, նվազել է անհետ կորածների թիվը՝ 1.300-ից հասնելով 1000-ից պակասի: Վերջին տվյալների համաձայն՝ Կալիֆորնիայի հյուսիսում «Քեմփ» հրդեհի ընդհանուր մակերեսն ավելի քան 500 ք/կմ է: Այս հրդեհն արդեն նահանգի պատմության մեջ ամենամահաբերն ու ավերիչն է ճանաչվել: Ավերվել է ավելի քան 12.000 շինություն՝ ներառյալ ավելի քան 10.000 բնակելի տուն: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ կարգադրել էր դաշնային բյուջեից նահանգին միջոցներ հատկացնել տարերային աղետի դեմ պայքարի համար: Բրիտանական Daily Mail պարբերականն արբանյակային լուսանկարների միջոցով ցույց է տվել Կալիֆորնիայում գտնվող Մալիբու քաղաքում ավերածությունների մասշտաբը: Դրանցում պատկերված կանաչով շրջապատված գեղեցիկ տներն այժմ վերածվել են մոխրագույն աղբակույտի: Արբանյակից արված լուսանկարները՝ ստորև։ Սակայն ամենից շատ տուժել է Փերըդայզ քաղաքը, որը վերածվել է մոխրի.
ԱՄՆ-ի նախագահ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տուրնեն Ռուսաստան եւ Հարավային Կովկաս նշանակալի իրադարձություն էր արդի միջազգային հարաբերություններում։ Այս այցը տարածաշրջան, նախ՝ սրբագրում է Վաշինգտոնի այն քաղաքական դիրքորոշումը, համաձայն որի՝ հետխորհրդային Կովկասը, նրա կողմից դիտվել է որպես ռուսական ազդեցության ոլորտ եւ իբր առանձին հետաքրքրություն չի ներկայացրել Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության համար։ Քաղաքական գծի այս փոփոխության ճարտարապետը հենց Բոլթոնն է՝ Թրամփի արտաքին քաղաքականության ոգեշնչողը եւ ծրագրավորողը, քաղաքականություն, որն այսօր կառուցված է երկու հիմնական սկզբունքի վրա՝ անվտանգության եւ բիզնեսի։ Բոլթոնի այս ձեռնարկը պատահական չէ եւ ունի լուրջ դրդապատճառներ ամերիկացիների համար։ Վաշինգտոնը կենսականորեն շահագրգռված է գտնվել Հարավային Կովկասում՝ իր աշխարհաքաղաքական հակառակորդներ Իրանի եւ Ռուսաստանի կողքին, ազդել կովկասյան քաղաքական գործընթացների վրա եւ ձեռքի հետ էլ ուղղորդել Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի քաղաքականությունը տարածաշրջանում եւ դրանից անդին։ Ավելի հարմար դերակատար այս սցենարի համար, քան Բոլթոնն է, Սպիտակ տունը հազիվ թե գտներ։ Լինելով ընդգծված հակառուսական ուղղվածության գործիչ՝ նա իզուր չի կրում բազե մակդիրը։ Թրամփի խորհրդականը, բացի առանցքային ֆիգուրանտ լինելուց հայտնի է իր կոշտ եւ անզիջում հատկանիշներով, ինչը նրան անգնահատելի է դարձնում ռուս -իրանյան քաղաքականության ուղղությամբ։ Եթե Բայդընը, օրինակ, բանակցային գործընթացում հանդես էր գալիս առաջարկություններով, ապա Բոլթոնը հանդես է գալիս պահանջողի դիրքերից։ Դրան ավելացնենք իրանյան խնդիրը, որն ամերիկացիների համար նույնն է, ինչը կարմիր լաթը մադրիդյան ցուլի համար։ Վաշինգտոնի հոգսերն ավելացել են եւս մեկով՝ ռուս-թուրքական հարաբերությունների ներկա զարգացումով։ Ողջ հետպատերազմյան շրջանի Ամերիկայի հավա-
տարիմ դաշնակից Թուրքիան դեմքով շրջվել է դեպի Մոսկվա՝ մերկացնելով ՆԱՏՕ-ի հարավային ֆլանգը։ Ավելին՝ Ամերիկային չի կարող չմտահոգել կովկասյան բարձունքներում ուրվագծվող Մոսկվա-Թեհրան-Անկարա ալյանսը, որին ձգտում է կցվել նաեւ Բաքուն։ Եթե դրան ավելացնելու լինենք Կովկասի բուֆերային, սակայն անորոշ դերը Ռուսաստանի եւ Մերձավոր Արեւելքի միջեւ, ապա Վաշինգտոնի մտահոգության պատկերը կամբողջանա։ Ու՞մ վրա կարող է հիմա հենվել Վաշինգտոնը տարածաշրջանում։ Բոլթոնի այցելության ծրագրերում այս հարցը հավանաբար կարեւորներից մեկն է։ Ամերիկացիները սիրում են կոտլետներն առանձնացնել ճանճերից, սակայն այս դեպքում տարանջատել Կովկասը Ռուսաստանից, ինչպես հասկանում են Վաշինգտոնում, դժվար է, քանի որ նրանք միասին են մի քանի հարյուրամյակ եւ հազիվ թե փոխեն իրենց սովորույթը։ Բացի ամեն ինչից, Բոլթոնի այցելությունը Մոսկվա աշխարհաքաղաքական առումով շոշափում է բոլոր պետությունների շահերը՝ անխտիր։ Այս օրերին Կրեմլի բանակցային սեղանին դրվեց դեռեւս 1987 թվականին Ռեյգանի եւ Գորբաչովի կողմից ստորագրված «Միջին եւ փոքր տարածության հրթիռների վերաբերյալ» համաձայնագիրը։ Միացյալ Նահանգները մեղադրում են Ռուսաստանին պայմանագիրը խախտելու, նոր տիպի հրթիռներ արտադրելու, Եվրոպայում եւ Սիրիայում դրանք տեղակայելու մեջ, ինչը ուղի է հարթում միջուկային մրցավազքի, ընդհուպ համաշխարհային նոր պատերազմի սանձազերծման համար։ Համաձայնագրի չկատարումը հնարավորություն է ընձեռում Չինաստանին, Իրանին եւ Հյուսիսային Կորեային ստեղծել մինչեւ 5500 կիլոմետր հասանելիության հրթիռներ, ինչն ավելի է վախեցնում Վաշինգտոնին, քան ռուսական հրթիռները։
DECEMBER 2018, # 52
Դրանով է, հավանաբար, պայմանավորված ԱՄՆ-ի սպառնալիքը՝ չեղարկել համաձայնագիրը եւ «Պերշինգ» տիպի ավելի կատարելագործված հրթիռներ տեղադրել Եվրոպայում ու Ասիայում, հատկապես, Ճապոնիայում եւ Գուամում։ ...Մոսկվային հաջորդած ամերիկացի էմիսարի այցելությունը Բաքու մեծ հաշվով հիասթափություն պատճառեց տանտերերին, որոնք հույսեր էին տածում նրանից լսել ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման դեղատոմսեր՝ ի օգուտ իրենց։ «Ես եկել եմ Բաքու, ոչ թե ԱՄՆ-ի դիրքորոշումը փոխելու համար։ Ես եկել եմ ավելին իմանալու առաջին ձեռքից, քանի որ ԱՄՆ-ում գտնում են, որ այդ հակամարտության հաջող հանգուցալուծումը կարեւոր է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար, եւ ունի ռազմավարական հետեւանքներ գլոբալ մասշտաբով»։ Բոլթոնի այս հայտարարությունը սառը ցնցուղ էր Ադրբեջանի համար։ Ոչ մի խոսք, անգամ ակնարկ, տարածքների վերադարձի, փախստականների, ՄԱԿ-ի ԱԽ-ի տխրահռչակ չորս հայտարարությունների մասին։ Ավելին, դիվանագիտական պարտադիր պոլիտեսի արանքում Բոլթոնը հանկարծ արտաբերում է. «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե որքան մեծ նշանակություն է տալիս ԱՄՆ-ը մարդու իրավունքների հարգմանը եւ դեմոկրատիայի հիմունքներին։ Մենք ակտիվ երկխոսություն ենք վարում Ադրբեջանի հետ այդ հարցում, եւ ես տեսնում եմ շատ հնարավորություններ համագործակցության համար։ Ենթադրում եմ, որ մենք շատ սովորելիք ունենք մեկմեկուց»։ Ոչ ավել, ոչ պակաս։ Կասկածից վեր է, որ Բոլթոնը լավ է սերտել Մարկ Տվենի հումորի դասերը։ Դեմոկրատիան՝ դեմոկրատիայով, սակայն Ամերիկան Ամերիկա չէր լինի, եթե մոռանար շահը։ Ամերիկյան վարչակարգը հետաքրքրված է Ադրբեջանի էներգետիկ նախագծերով։ Առաջին հերթին «Հարավային գազային միջանցքով» եւ ՏԱՆԱՊ գազատարով, որի առաջին հերթը շահագործման հանձնվեց ամռանը։ Գազատար, որով նախատեսվում է ադրբեջանական Շահ-Դընիզ հանքավայրից գազի մատակարարում դեպի Եվրոպա՝ Վրաստանով եւ Թուրքիայով։ Իսկ ՀԳՄ-ի մեկ ուրիշ ճյուղ՝ Տրանսադրիական (ՏԱՊ) ծրագրվում է շահագործման հանձնել 2020 թվականին, որն անցնելու է Հունաստանով, Ալբանիայով եւ Իտալիայով։ (Ի դեպ՝ այս երկու ծրագրերը անհանգստացնում են Ռուսաստանին): Բացի այդ, այստեղ կա մեկ ուրիշ լուրջ վտանգ Ադրբեջանի համար. ԱՄՆ-ը խեթ-խեթ է նայում Բաքվի ջանքերին՝ ՏԱՆԱՊ-ի հզորությանը հաղորդակից դարձնել Իրանին։ Նույնը վերաբերվում է նաեւ Կասպյան հինգ պետությունների ալյանսին, որի շրջանակներում զարգանում են Ադրբեջան, Ռուսաստան, Իրան համագործակցության հեռանկարները։ Այս բոլոր ծրագրերը Վաշինգտոնը կարող է դիտել որպես Իրանի հետ Ադրբեջանի համագործակցության արտահայտություն՝ այստեղից բխող պատժիչ հետեւանքներով վերջինիս համար։ ...Գալով Ջոն Բոլթոնի այցելությանը Հայաստան՝ ապա այն կարեւոր նշանակություն ունի մեզ համար եւ կարող է նկատելի հետք թողնել հետհեղափոխական արտաքին, ինչպես նաեւ ներքին քաղաքականության զարգացման վրա։ Բոլթոնի երեւանյան այցելության օբյեկտիվ վերլուծությունը ցույց է տալիս, որ այն հաջող է ընթացել եւ նոր հորիզոններ է ուրվագծվում երկկողմ հարաբերությունների հետագա դինամիկայի համար։ Այստեղ, անշուշտ, պակաս դեր չի խաղում, հեղափոխության առաջնորդի անձնական խարիզմը եւ միջազգային հեղինակությունը, որին տուրք տվեց նաեւ Բոլթոնի նման «սարթ» քաղաքական գործիչը՝ վստահություն հայտնելով, որ լեգիտիմ վարչապետն ավելի մեծ հնարավորություններ է ձեռք բերելու ընտրութ-
3
Բոլթոնը «բարձր, դրական եւ արդյունավետ» գնահատեց այցը այդ երկիր, սակայն նոր հայտարարություններ եւ քայլեր չարձանագրվեցին Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ, որը վրացական քաղաքականության դոմինանտն է հետխորհրդային շրջանում։
Թրամփի փաստաբանն ու նրա ռուսական կապերը
յուններից հետո։ Ի դեպ, դրա հետ է որոշ առումով պայմանավորում Բոլթոնը նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հեռանկարները։ Թրամփի վարչակարգը ողջունում է թավշյա հեղափոխությունը եւ պատրաստ է նեցուկ կանգնել նրա հայտարարած սկզբունքներին։ Ավելին, հանրապետությունում սկսված ազատության, մարդու իրավունքների պաշտպանության, թափանցիկության, կոռուպցիայի դեմ պայքարի աննախադեպ շարժումը գեներացնելով Հարավային Կովկասում, Վաշինգտոնը, բացառված չէ, ընկալում է այն որպես մոդել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացում։ Բոլթոնի այցելությունից առաջ Հայաստանի քաղաքական միտքը կասկածներ էր հայտնում, որ խնդրահարույց կարող է դիտվել հայկական զորախմբի առաքելությունը Սիրիա։ Խնդիրն, իհարկե, կարող է եւ առաջացնել ամերիկյան կողմի դժգոհությունը, եթե չապացուցվի, որ այն ունի հումանիտար բնույթ։ Այստեղ, մեր կարծիքով, կարելի է օգտագործել Բոլթոնի այն ուշագրավ արտահայտությունը, թե ունենալով հանդերձ Մոսկվայի հետ քաղաքական տարաձայնություններ, Կրեմլի հետ ձեռք է բերվել համաձայնություն «ամրապնդել եւ ընդլայնել կոորդինացիոն գործողություններ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ Սիրիայի հարցում»։ Եթե սա ընդունելու լինենք որպես մեկնակետ, ապա մենք կունենանք ռեալ հնարավորություններ՝ Սիրիայում հայկական առաքելությունն ուղղորդել համագործակցելու հումանիտար ոլորտում եւ' ամերիկացիների, եւ' ռուսների հետ, որը միանգամայն համահունչ կլիներ մեր բազմավեկտոր արտաքին քաղաքականության հետ։ Թերեւս, հնչի ոչ այնքան էլ համոզիչ, բայց կարելի է դիվանագիտական դիվիդենտներ ձեռք բերել նաեւ Բոլթոնի Հայաստանին զենք վաճառելու առաջարկից։ Առաջարկը, մեր կարծիքով ռեալ չէ ներկա ժամանակի եւ տարածության մեջ, բայց հնարավորություն է ընձեռում մանեւրել Ռուսաստանի հետ Հայաստան-ԱդրբեջանՌուսաստան հարաբերություններում, հատկապես, եթե Մոսկվան շարունակի նույն կերպ զենք վաճառել Բաքվին։ Նշենք, որ Բոլթոնի ողջ շրջագայության ընթացքում կարմիր թելի նման անցնում էր նրա հիմնական խնդիրներից մեկը. Պաշտոնական Երեւանից, Թբիլիսիից եւ Բաքվից հասնել Թեհրանի հետ հարաբերությունների, եթե ոչ ամբողջովին խզման, գնե՝ նվազեցման։ Թե ինչպես կզարգանան նրանց հարաբերությունները Իրանի հետ, ցույց կտան դեպքերի եւ քաղաքական իրավիճակի հետագա զարգացումները տարածաշրջանում եւ միջազգային հարաբերություններում՝ ընդհանրապես։ ...Իր ճամփորդության վերջին հանգրվանում՝ Թբիլիսիում, Թրամփի խորհրդականը փաստեց, որ ամերիկյան կողմը չի փոխում իր հաստատուն դիրքորոշումը՝ «շարունակել պաշտպանել Վրաստանի անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը»։
Մինչ փաստաբան և նախկին Նյու Յորքի քաղաքապետ Ռուդի Ջուլիանին ներկայացնում է նախագահ Դոնալդ Թրամփին հատուկ հետաքննության շրջանակում, Ռուսաստանի հետ Թրամփի թիմի ունեցած կապերի առնչությամբ, Ջուլիանին պահպանել է իր սեփական կապերը Կրեմլի և նրա դաշնակիցների հետ: Հոկտեմբերին Ջուլիանին Հայաստան էր մեկնել Կրեմլին կից գործարարի հրավերով` մասնակցելու Ռուսաստանի գլխավորած տնտեսական միության համաժողովին: Նույն ամսվա ընթացքում Նյու Յորքի նախկին քաղաքապետի անունը հնչեցվեց քրեական գործի շրջանակում, քանի որ նրա նախկին իրավաբանական ընկերությունը, ըստ որոշ պնդումների, օգնել է իրականացնել գործարք Ղազախստանի այն քաղաքացուն, ով մեղադրվում է փողերի լվացման մեջ: Հայաստանն ու Ղազախստանը Խորհրդային Միության մաս են կազմել, այսօր իրենց կառավարությունները և անվտանգության ծառայություններն ու հետախուզական կազմակերպությունները սերտորեն կապված են Մոսկվայի հետ: Սակայն փորձագետները նշում են, որ Ջուլիանին նախկին Խորհրդային Միության հետ կապերը տասնամյակների պատմություն ունեն, և տարածաշրջանի հետ այդ շահութաբեր կապերը երբեմն համընկել են Թրամփի շահերի հետ: «Ջուլիանիի ամենավաղ կապը հետխորհրդային տարածքի հետ առնչվում է Սեմիոն Սեմ Կիսլինի հետ, ով Ջուլիանիի քաղաքապետի քարոզարշավի համար 1993 և 1997 թթ.-ին գումարներ է նվիրաբերել, իսկ հետո Ջուլիանիի կողմից ընդգրկվել Նյու Յորքի քաղաքապետարանի տնտեսական խորհրդի կազմում»,ասում է հետաքննող լրագրող Օլգա Լուտմանը, ով երեք տարի ուսումնասիրել է ռուսաստանյան մաֆիայի և Թրամփի գործընկերների միջև կապերը, հաղորդում է Newsweek- ը: Կիսլինի կայքը մանրամասնում է, որ մինչև 2001 թ.՝ Ջուլիանիի հեռացումը, վերջինս եղել է քաղաքապետարանի խորհրդի ակտիվ անդամ: «Ըստ Հետաքննության դաշնային բյուրոյի և Ինտերպոլի, թանկարժեք ապրանքների վաճառքով զբաղվող Կիսլինը օգտագործում էր իր ընկերությունը` Ռուսաստանից ԱՄՆ-ը փողեր լվանալու համար», – ավելացրել է Լուտմանը:
DECEMBER 2018, # 52
Ջուլիանին և նրա ներկայացուցիչները չեն արձագանքել Newsweek-ի մեկնաբանության բազմաթիվ դիմումներին: Ջուլիանիի նախկին իրավաբանական ընկերությունը նույնպես երկար տարիներ կապեր ուներ Ղազախստանի մի զույգի հետ, որը միլիոնավոր մարդկանց առևանգելու մեջ մեղադրվելուց հետո լքել էր երկիրը: Հոկտեմբերի 8-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքի նախկին քաղաքապետ Վիկտոր Խրապունովին և նրա կոջը՝ Լեյլա Խրապունովային, մեղադրանք է ներկայացվել ֆինանսական կեղծիքի, կաշառք վերցնելու և հանցավոր կազմակերպություն ղեկավարելու մեջ: Նրանք դատապարտվել են 17 և 14 տարվա ազատազրկման: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները պնդում են, որ զույգն օգնել է շուրջ 10 միլիարդ դոլարի լվացմանը: Դժվար թե, սակայն, Խրապունովները մոտ ժամանակներում հայտնվեն բանտում: Զույգը խուսափում է բանտից՝ գտնվելով Շվեյցարիայում, որտեղ շատ դժվար է ստանալ արտահանձման դիմումի համաձայնություն: Ալմաթի քաղաքը ներկայացնող փաստաբանները պնդում են, որ զույգը հաջողությամբ տեղափոխել է Ղազախստանից գողացված միլիարդավոր դոլարներ ԱՄՆ-ի և այլ երկրների իրավասությունների ներքո: Կալիֆոռնիայում և Նյու Յորքում ներկայումս ընթանում են դատական գործեր: Ըստ դատական փաստաթղթերի, Խրապունովներն ունեն սերտ կապեր Թրամփի նախկին խորհրդական Ֆելիքս Սաթերի հետ, որը քրեական պատմություն ունեցող ռուսաստանցի գործարար է, որը, որոշ պնդումների համաձայն, եղել է Կենտրոնական հետախուզական վարչության գործակալ: 2013 թ. Սաթերի զարգացման ընկերությունը Բեյրոքը օգնեց Խրապունովներին գնել Trump Tower Soho- ում երեք բնակարաններ և արագ վերավաճառել դրանք: Ֆինանսական վերլուծաբանները նշում են, որ ամենայն հավանականությամբ գնումները օգտագործվել են փողերի լվացման համար: Անհասկանալի է, թե արդյոք Թրամփը տեղյակ էր այդ գնման կամ դրա միջոցների ծագման մասին: Բայց Ջուլիանին, Թրամփի երկարամյա ընկերը և գործընկերը, պետք է տեղյակ լիներ, որ Խրապունովի փողը կասկածելի աղբյուրից է: Ավելի վաղ Ջուլիանիի իրավաբանական ընկերությունը նպաստեց Նիդերլանդներում ընկերության ստեղծմանը, որի շնորհիվ մի շարք անձանց գումարներ լվացվեցին:
4
Հոկտեմբերի 22-ին Նյու Յորքում գտնվող «Ավաազ» իրավապաշտպան կազմակերպությունը բողոք է ներկայացրել Հոլանդական դատարանին` Նիդերլանդներում ստեղծված երկու ընկերությունների հետաքննություն անցկացնել Խրապունովի գողացված որոշ միջոցների վերաբերյալ: Այդ ընկերություններն են՝ Bayrock BVը, Սաթերի նախկին գործատու Bayrock Group-ի հոլանդական մասնաճյուղը և KazBay BV-ն, որը Bayrock Group-ի կողմից հիմնադրվել է Խրապունովների համար: Վերջինս գրանցվել է 2007 թվականին Ջուլինիանիի Bracewell & Giuliani ընկերության օգնությամբ: KazBay BV-ն գրանցվել է 2007 թվականին Ջուլինիանիի իրավաբանական ընկերության՝ Bracewell & Giuliani LLPի աջակցությամբ: «Ռուդի Ջուլիանիի իրավաբանական ընկերությունը ներգրավված էր ընկերություններից մեկի գրանցման գործում: Այդ ընկերության ու Խրապունովներին պատկանող բազմաթիվ այլ ընկերությունների միջև առկա են կապեր, օրինակ` Շվեյցարիայի Helvetica Capital SA ընկերությունը: Այս մասին Newsweek- ին ասել է Avaaz-ի փոխտնօրեն Էմմա Ռուբի-Սաչեսը: «Հստակ կապերից մեկն էլ այն, որ KazBay-ին 1,5 միլիոն դոլար է փոխանցվել Bayrock-ից և Helvetica-ից: Մենք նաև գիտենք, որ շահագրգիռ կողմերն ու այդ անձինք օգտագործում էին այդ ընկերությունները»: Ավելի ուշ, Սաթերը՝ նախագահ Թրամփի երկարամյա խորհրդատուն, որը փորձել է օգնել նրան Մոսկվայում կառուցել Trump Tower, բողոքում է որպես շահառու: Ջուլիանիի անունը ևս բազմիցս հիշատակվում է բողոքի ծանոթագրություններում: Առաջին անգամ չէ, որ Ջուլիանին և նրա ընկերությունը գործ են ունենում Ղազախստանում: 1997 թ-ից Bracewell & Giuliani-ին գրասենյակ ունի այդ երկրում: Նույն թվականին Խրապունովը դարձավ Ալմաթիի քաղաքապետ: Ջուլիանիի ընկերությունը Ղազախստանում օգտագործվել է նախկին քաղաքապետի 2008 թ. ձախողված նախագահական արշավին օտարերկրացիներից նվիրատվություններ հավաքելու համար: 2007 թ. քարոզարշավի ընթացքում Ջուլիանին Ալմաթիում դրամահավաքի միջոցառում էր անցկացրել: Անհասկանալի է, թե նա երբևէ անձամբ այցելել է այդ երկիր, թե ոչ: Տասը տարի անց Ջուլիանին աշխատում է արդեն Թրամփի համար, բայց նա հրաժարվել է չեղարկել օտարերկրացիների հետ շահութաբեր պայմա-
նագրերը: Հունիսին նա մեկնել է Փարիզ` իրանական ընդդիմադիր խմբավորում Մուխհեդին-էլԽալքի (MeK) ամենամյա համաժողովին խոսելու համար: ԱՄՆ-ը նախկինում այն գրանցել էր որպես ահաբեկչական կառույց: Այս հարցին քաջատեղյակ աղբյուրները հայտնում են, որ այդ կառույցը իր բանախոսներին է վճարում հինգ թվանիշ մի գումար: Սակայն փորձագետները նշում են, որ նախկին քաղաքապետը հատուկ ուշադրություն է դարձնում նախկին ԽՍՀՄ-ի երկրներին, և բազմաթիվ շրջագայություններ է կատարում այդ տարածաշրջան, այդ թվում՝ նաև Թրամփի նախագահության օրոք: 2004 թ-ին Ջուլիանին ուղևորվեց Ռուսաստան և հանդիպեց արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Մոսկվայի ժամանակավոր քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ, որը հայտնի էր կոռուպցիայի և ռուսական կազմակերպված հանցավորության հետ կապեր ունենալու մեջ: Նա անսպասելիորեն այցելեց Ղազախստանի սահմանին գտնվող մի քաղաք: «Մագնիտոգորսկի երկաթե և պողպատե գործարանը գնորդ էր փնտրում ԱՄՆ-ում: Ոմանք ենթադրում են, որ Ջուլիանին հանդես է եկել որպես միջնորդ», – ասում է Լոուտմանը Newsweekին: Ջուլիանիի շրջագայությունների մեծ մասը տարածաշրջան կազմակերպվել է `Tri Global Strategic Ventures խորհրդատվական ընկերության աջակցությամբ: Ընկերության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, ընկերության վարչության մի քանի անդամներ կապ ունեն Ռուսաստանի կառավարության հետ, այդ թվում `անցյալ ամիս Ջուլիանիին Հայաստան հրավիրած հայ գործարար Արա Աբրահամյանը: Ընկերությունը չի պատասխանել Newweek- ի հարցմանը: Ընկերության ենթադրյալ մամուլի քարտուղար Վիտալի Պրուսի հեռախոսահամարին զանգելիս միանում է ոմն աշխատակցուհու ձայնային փոստարկղը, որը ներկայանում է որպես Վերոնիկա, սակայն ոչ Աբրամյանը, ոչ էլ Վերոնիկան հետ չեն զանգահարել Newsweek- ին: Անցյալ տարի Tri Global Strategic Ventures-ը կազմակերպել էր Ջուլիանիի այցը Ուկրաինայի Խարկով քաղաք, որտեղ նա հանդիպել է Խարկովի քաղաքապետ Գենադի Քերնեսի և օլիգարխ Պավել Ֆուկսի հետ: Երկուսն էլ հավատարիմ էին Ուկրաինայի նախկին պուտինամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչին: Ֆուկսը, ով իր կարողությունը ստեղծել է Մոսկվայի անշարժ գույքի ոլորտում, որոշ աղբյուրների համաձայն դեր էր ունեցել 2008 թ. Մոսկվայում «Trump Tower» ստեղծելու անհաջող փորձերի մեջ:
¸²ðÒÆð ²ØÜ ø²Ô²ø²òÆ Ø»Ýù Ïû·Ý»Ýù Ò»½ 818.433-2461
DECEMBER 2018, # 52
Նրա նկատմամբ իրականացվում է հետաքննություն Ուկրաինայում, քանի որ, ըստ մեղադրանքի, նա փորձում էր գնել 160 մլն դոլարի սառեցված ակտիվներ, որոնք պատկանում են Յանուկովիչին, ով 2014 թ. արևմտամետ հեղափոխական շարժման հետևանքով փախել է Ուկրաինայից: Tri Global Strategic Ventures-ի կայքում պատկերված են Մոսկվայի Սբ. Բազիլյան տաճարը, ինչպես նաև նկարներ Ջուլիանիի տարբեր հանդիպումներից: Ջուլիանիի 2017 թ.-ի Ուկրաինա այցից հետո, ուր նա մի քանի հանդիպումներ է ունեցել ուկրաինացիների հետ, ընկերությունը հրապարակեց մամլո հաղորդագրություն՝ ասելով, որ «Ուկրաինայի Խարկովի քաղաքային պաշտոնական պատվիրակության և նախկին Նյու Յորքի քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանիի և Ջուլիանիին պատկանող Giuliani Security & Safety ընկերության տնօրեն Ջոն Հուվենեի միջև հանդիպումը դրական արդյունք է ունեցել»: Նախագահի փաստաբանի ընկերությունը հավանաբար կաջակցի Խարկով քաղաքին` նոր արտակարգ իրավիճակի կառավարման գրասենյակ հիմնելու հարցում: «Ամենահակասական վերջին իրադարձությունն է անցյալ ամիս Ջուլիանիի Հայաստան այցը, որը կայացավ Պուտինի հետ սերտ կապ ունեցող օլիգարխ Արա Աբրահամյանի հրավերով: Ջուլիանին ելույթ ունեցավ սենատոր Սերգեյ Գլազևի հետ, ում նկատմամբ պաշտոնապես ԱՄՆ-ի կողմից սահմանված են պատժամիջոցներ: Վերջինս նաև դիտարկվում է որպես ծայրահեղական և Պուտինի հնարավոր իրավահաջորդ», – ավելացրեց Լուտմանը: Տեղական մամուլին տված հարցազրույցում Ջուլիանին նշել է, որ մասնավոր այցով է եղել Երևանում և չի ներկայացնում ԱՄՆ նախագահին: Այնուամենայնիվ, նա չկարողացավ պատասխանել այն հարցին, թե արդյոք նրան վճարել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Գլազևի հետ համաժողովի նիստին մասնակցելու համար: Գլազևը դեռևս նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք ենթարկվել էր պատժամիջոցների Ռուսաստանի կողմից Ղրիմի թերակղզին անօրինական բռնակցելու համար: «Ջուլիանին նաև հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: Սակայն, ընդհանուր առմամբ, այցը ավելի շատ վերաբերվում էր Ռուսաստանին և Աբրահամյանին, քան Հայաստանի հետ հարաբերություններին», – ասաց հայ հետաքննող լրագրող Գրիգոր Աթանեսյանը:
5
Անցյալ ամսվա համաժողովի նիստին Ջուլիանին դասախոսություն էր կարդացել Հայաստանը կիբեռհարձակումներից պաշտպանելու կարողության մասին: Մի -ջոցառումն անցկացվեց Եվրասիական տնտեսական միության ամենամյա գործարար համաժողովի ներքո` Մոսկվայի կողմից ղեկավարվող տնտեսական բլոկի, որը ներառում է Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Ղազախստանը:
Պատերազմի ծախսերը. 9/11-ից հետո ԱՄՆ 6 տրիլիոն դոլար է ծախսել պատերազմների վրա՝ սպանելով կես միլիոն մարդու
Բրաունի համալսարանի Ուոթսոնի միջազգային և հասարակական կապերի ինստիտուտը հրապարակել է «Պատերազմի ծախսերը» տարեկան զեկույցը, որը ներառում է Պենտագոնի ծախսերը և արտերկրում չնախատեսված գործողությունների հաշիվները, ինչպես նաև «Պատերազմի հետ կապված Պետդեպարտամենտի ծախսերը, պատերազմի վետերանների խնամքի համար նախկին ու պարտադիր ծախսերը, պատերազմների համար վճարումների պարտքերի տոկոսները, ահաբեկչության կանխարգելումը և դրան Պետդեպի ներքին անվտանգության պատասխանը»: Վերջնական հաշվարկը ցույց է տվել, որ «2019 թ. Ֆինանսական տարվա ընթացքում Միացյալ Նահանգները հատկացրել է և պարտավորվել է 5,9 տրիլիոն դոլար ծախսել ահաբեկչության դեմ պայքարում, ներառյալ ուղղակի
պատերազմը, դրա հետ կապված ծախսերը և 9/11-ի պատերազմի վետերաններին նախատեսված հետագա ծախսերի պարտականությունները»: «Ընդհանուր առմամբ, ռազմական բարձր ծախսերը ազգային անվտանգության համար խնդիր են, քանի որ դրանք անկայուն են: Լավ կլիներ հասարակությանը ծառայել բարձր թափանցիկությամբ, մշակել պատերազմները դադարեցնելու ընդգրկուն ռազմավարություն և զբաղվել ազգային այլ հրատապ առաջնահերթություններով», – եզրակացրել են զեկույցում: ԱՄՆ – ը ահաբեկչության դեմ գլոբալ պատերազմ է սկսել 9/11-ի հարձակումներից հետո, որի ժամանակ զոհվեց մոտ 3000 մարդ և որը կազմակերպել էր «Ալ Քաիդայի» իսլամիստական զինված խմբավորումը: Մի քանի շաբաթ հետո ԱՄՆ-ը ներխուժեց Աֆղանստան, որն այդ ժամանակ վերահսկում էր Ալ-Քաիդայի դաշնակից Թալիբան շարժումը: 2003 թ. մարտին Վաշինգտոնը տապալեց Իրաքի նախագահ Սադդամ Հուսեյնին, նրան մեղադ-
րելով զանգվածային ոչնչացման զենք մշակելու և ԱՄՆ-ի կողմից ճանաչված ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու համար: Չնայած նախնական արագ հաղթանակներին, ամերիկյան զինված ուժերին սկսել են անհանգստացնել այս երկու երկրներում շարունակվող ապստամբությունները: ԱՄՆ-ը ընդլայնել է հակաահաբեկչական գործողությունները տարածաշրջանում, ներառյալ Լիբիան, Պակիստանը, Սոմալին և Եմենը: 2014 թվականին Միացյալ Նահանգները ձևավորեց միջազգային կոալիցիա `դիմակայելու Իսլամական պետություն ռազմական խմբավորմանը (ISIS), որն առաջացավ սունի մահմեդական ապստամբների Իրաք ներխուժումից հետո և տարածվեց հարևան Սիրիայում ու նրա սահմաններից դուրս:
DECEMBER 2018, # 52
Չորեքշաբթի օրվա զեկույցում նշվել է, որ «ԱՄՆ զինված ուժերը հակաահաբեկչական գործողություններ են իրականացնում 76 երկրում, որն աշխարհի ժողովուրդների 39 տոկոսն է, զգալիորեն ընդարձակում են իրենց առաքելությունն ամբողջ աշխարհում»: Այդ գործողությունները, սակայն, «ուղեկցվում են մարդու իրավունքների ու քաղաքացիական ազատությունների խախտումներով ԱՄՆ-ում և արտասահմանում»: Հետազոտողները գնահատել են, որ « 9/11-ից հետո Իրաքում, Աֆղանստանում և Պակիստանում Միացյալ Նահանգների իրականացրած պատերազմների ընթացքում 480.000ից 507.000 մարդ է զոհվել»: Սա «չի ներառում 2011-ին սկսված Սիրիայի կատաղի պատերազմը, որի ժամանակ ավելի քան 500 հազար մահ է գրանցվել», երբ Արևմուտքի աջակցությունը ստացած ապստամբներն ու ջիհադիստները մարտահրավեր նետեցին Ռուսաստանի և Իրանի դաշնակից սիրիական կառավարությանը: Նույն տարի ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի ղեկավարությամբ միջամտեց Լիբիայի գործերին, օգնեց ապստամբներին տապալել երկարամյա ղեկավար Մուամար Քադաֆիին` երկիրը թողնելով շարունակվող քաղաքացիական պատերազմի մեջ: Աֆղանստանում, Իրաքում և Պակիստանում իրականացրած ռազմական գործողությունների ընթացքում ԱՄՆ-ի մարդկային կորուստը կազմում է 6,951 զինվոր, 21 խաղաղ բնակիչ 7820 պայմանագրային: «Եթե հնարավոր է իմանալ, թե որոշակի ինչքան ամերիկացի զինվոր է զոհվել, շատ այլ դեպքերում այդ թվերն անորոշ են: Մենք կարող ենք երբեք չիմանալ այդ պատերազմներում զոհվածների իրական թիվը: Օրինակ, տասնյակ հազարավոր քաղաքացիներ են մահացել Իսլամական պետությունից Մոսուլն ու ուրիշ քաղաքներն ազատագրելու ժամանակ, սակայն նրանց ինքնությունը, դժվար հաստատվի», – նշվում է զեկույցում: Բացի այդ, այս թվերը չեն ներառում «անուղղակի մահերը»: Անուղղակի վնասն առաջանում է, երբ ավերիչ պատերազմները ռազմական գործողությունների գոտիներում ստեղծում են մարդկանց առողջությանը սպառնացող պայմաններ, օրինակ՝ խզվում է սննդի, ջրի, առողջապահական հաստատությունների, էլեկտրաէներգիայի կամ այլ ենթակառուցվածքների հետ կապը»: Փետրվարին նախագահ Դոնալդ Թրամփը գնահատեց. «Մերձավոր Արևելքում 7 տրիլիոն դոլար ենք ծախսել», նշելով, «թե դա ինչ սխալ էր»: Մեկ շաբաթ անց նա հրահանգել է իր ռազմական խորհրդատուներին պատրաստել Սիրիայից դուրս գալու ծրագիրը, քանի որ ISIS- ի
6
դեմ պատերազմը մտել է իր վերջնական փուլը: Վաշինգտոնի բարձրաստիճան պաշտոնյաները, սակայն, ընդլայնել են ԱՄՆ-ի առաքելությունը` հակազդելու Իրանին և նրա դաշնակիցներին: Սիրիայի կառավարությունն ու նրա դաշնակիցները դա անօրինական են համարում: Ճակատագրի հեգնանք. ԱՄՆ-ում դեֆիցիտի առաջին ռեկորդը վերջին 12 տարում առաջին անգամ գրանցվել է այս տարի
Գուցե ճակատագրի չար կատակն է, որ Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում է ավարտվում առանց դեֆիցիտի տասնամյակը: Լինելով նախագահի թեկնածու, հետո էլ արդեն նախագահ, Թրամփը բարձրաձայնում էր դեֆիցիտի խնդիրն այլ երկրներում, մասնավորապես՝ Չինաստանում: Ճիշտն ասած, այս ամենի մեջ Թրամփի մեղքի բաժինը քիչ է: Կա երեք հիմնական գործոն: Նախ, Չինաստանի հետ առևտրային պատերազմն իր փոքր, բայց արդյունավետ հետևանքն ունեցավ: Սա, իհարկե, մասամբ նաև նախագահի վերահսկողությունից է կախված: Թեև ԱՄՆ-ում նավթի արտահանումը հունիսին ռեկորդային մակարդակի հասնելուց հետո վերջին երկու ամիսների ընթացքում հասավ զրոյի: Սոյայի արտահանումը նվազեց գրեթե 90 տոկոսով: Վերջին 30 ամիսների կտրվածքով՝ ավտոմեքենաների արտահանման մակարդակն ամենացածրն էր: Բջջային հեռախոսների, հագուստի, կահույքի ու մթերքի ամերիկյան գնումների դինամիկան չնվազեց՝ չնայած Թրամփի սահմանած սակագների:
կարևոր ներմուծվող ապրանքն է: ՀԻմա նավթի գինը կրկնակի բարձրացել է՝ վերջին երկու տարիների ամենացածր ցուցանիշի համեմատ: Սրա ազդեցությունն այդուհանդերձ մեղմվում է, քանի որ Միացյալ Նահանգներն ավելի շատ նավթ է արտահանում: Սեպտեմբերի տվյալով, նավթը ծավալով երրորդ արտահանվող ապրանքն էր ԱՄՆ-ում: Արտահանվող նավթի արժեքը վերջին երկու տարիների կտրվածքով աճել է ավելի քան 150 տոկոսով: Եվ երրորդն ու ամենակարևորը՝ ԱՄՆի տնտեսությունն ամուր է, այստեղ ծախսում է և՛ սպառողը, և՛ բիզնեսը: Թրամփն, իհարկե, կարող է պնդել, թե այսպիսով ուժեղացնում է տնտեսությունը, բայց, ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար էքսպանսիան սկսել էր նախորդ վարչակազմը: Պարադոքը հենց սա է: Եթե Թրամփն իրոք ցանկանում է դեֆիցիտը կրճատել, ապա պետք է փորձի խնայողություն անել ու տնտեսությունը ոտքի հանել: Առևտրի պակասուրդը սովորաբար ավելանում է, երբ տնտեսությունը լավ վիճակում է, և հակառակը՝ այն նվազում է, երբ տնտեսության վիճակը վատ է: Միաժամանակ Միացյալ Նահանգներն առևտրի պակասուրդի ռեկորդ կսահմանեն՝ առաջին անգամ հասցնելով այն 4 տրիլիոն ԱՄՆ դոլարի: Վերջին 12 տարիների ընթացքում առաջին անգամն է, որ Միացյալ Նահանգները ռեկորդ են գրանցում:
Ամերիկացի գիտնականները սնկի օգնությամբ կարողացել են էլեկտրականություն ստանալ
Երկրորդ՝ նավթի անկայուն սակագին: Թրամփը սրա հետ որևէ կապ չունի, առնվազն՝ ոչ անմիջական: Նավթը միշտ էլ պետության համար առջնային, երբեմն էլ արժեքով երկրորդ ամենա-
Գիտությունն իր տեղում կանգնած չի մնում։ Ամեն օր տարբեր երկրներից գիտնականները մեզ ուրախացնում են իրենց նոր ձեռքբերումներով։
DECEMBER 2018, # 52
Ամերիկացի մասնագետները կարողացել են սովորական սնկից էլեկտրականություն ստանալ։ Ամերիկայի Սթիվենսոնի տեխնոլոգիական համալսարանի բիոլոգ Սադիթ Ջոշին սովորական շամպինյոնից կարողացել է ստեղծել առաջին բիոնական օրգանիզմը։ Այն կարող է էլեկտրականություն հաղորդել և կազմված է տարբեր կենդանի օրգանիզմներից: Գիտնականները երկար ժամանակ փորձեր էին անում էլեկտրական մանրէները կենդանի օրգանիզմին հարմարեցնելու և էլեկտրականություն ստանալու համար, բայց նրանց մոտ ոչինչ չէր ստացվում։ Anabaena տիպի մանրէները շատ զգայուն են անբարենպաստ պայմանների հանդեպ և արագորեն մահանում են։ Սակայն բիոլոգները պարզել են, որ նրանց համար գոյատևման շատ լավ պայմաններ կան սնկերի մեջ։ Ջոշն այս մանրէները հատուկ նանոմասնիկների մեջ է տեղավորում և այն տարածում է շամպինյոնի վերին շերտի վրա։ Եթե սնկի վրա արևի ճառագայթ կամ լույս էր ընկնում, ապա այն սկսում էր արտադրել 65 նանոամպեր էլեկտրականություն։ Ճիշտ է, մանրէներն էլի մահանում էին, բայց ամեն դեպքում նրանք երեք օր կարողանում էին դիմանալ։ Այս փորձը գիտնականներին թույլ կտա սնկերը միացնել նաև այլ մանրէների հետ։ Եթե նրանք կարողանում են էլեկտրականություն արտադրել, ապա վառելիք նույնպես կարտադրեն։
Միլիոնատեր հրեան դարձել է ԱՄՆ պատմության մեջ նահանգապետ ընտրված առաջին բացահայտ միասեռականը
7
ԱՄՆ-ում կոկաինի հսկայական խմբաքանակ են բռնագրավել
Թրամփը ծաղրել է Էմանուել Մակրոնին Խաղաղ օվկիանոսի արեւելյան մասում ԱՄՆ-ի իշխանությունները բռնագրավել են 500 մլն դոլար արժողությամբ մոտ 18,5 տոննա կոկաին, հաղորդում է MIGnews-ը՝ հղում անելով The Jerusalem Post-ին: Հրատարակության տվյալներով, իրավապահներին հաջողվել է բեռը բռնագրավել մեքսիկական ափից քիչ հեռու: Նշվում է, որ տարբեր վայրերում ձերբակալվել է 15 մաքսանենգ նավ: Բեռը տեղափոխվել է Ֆլորիդայում գտնվող Ֆորտ Լոդերդեյլ: «Մենք կշարունակենք ընդլայնել մեր հնարավորությունները եւ համագործակցությունը` այս անօրինական առեւտուրը դադարեցնելու համար, որը սպառնում է մեր ազգային անվտանգությանը եւ այլ երկրների հետ գործընկերային կայունությանը», - հայտարարել է ԱՄՆ-ի առափնյա պահակախմբի ներկայացուցիչը:
Վիճակախաղով 1.5 միլիարդ շահած հաջողակը չի գալիս իր գումարի հետևից
Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջարեդ Փոլիսն իր անունն ամրագրել է Միացյալ Նահանգների պատմության մեջ որպես նահանգապետ դարձած առաջին բացահայտ միասեռականը: Ինչպես նշում է Daily Mail-ը, Փոլիսը, որ Ներկայացուցիչների պալատում է 2009թ. ի վեր, ընտրվել է Կոլորադոյի նահանգապետ: Հայտնի է, որ 43 -ամյա կոնգրեսականը նախընտրական քարոզարշավի ժամանակ բացահայտ խոսել է իր միասեռականության մասին: Աղբյուրը մանրամասնում է, որ նախքան այս՝ 2004թ., Նյու Ջերսիի նահանգապետ Ջիմ ՄաքԳրիվին էր հայտարարել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալու մասին, սակայն դա արել էր հրաժարականից կարճ ժամանակ առաջ: Նշվում է, որ միլիոնատեր Փոլիսը հեղինակավոր Փրինսթոնի համալսարանի շրջանավարտ է ու նահանգապետ դառնալու ցանկություն է ունեցել դեռևս ուսանողական տարիներից: Նա ծագումով հրեա է ու համարվում է Կոնգրեսի ամենահարուստ անդամներից մեկը, որը նախընտրական քարոզարշավի համար 12 մլն դոլար է ծախսել: Պարբերականը հավելում է, որ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների հաղթանակը ենթադրում է, որ օրենսդիր իշխանության այս օղակն ավելի բազմազան ներկայացուցիչներ կունենա՝ ի դեմս առաջին անգամ Կոնգրես անցած մուսուլման ու բնիկ հնդկացի կանանց:
Mega Millions ամերիկյան վիճակախաղի հաղթողը, ով ջեքփոթով շահել է 1.5 միլիարդ դոլար, արդեն երեք շաբաթ է չի եկել իր շահած գումարը ստանալու համար: Հարավային կարոլինացի հաջողակը չի գալիս իր շահումի հետևից հայտնում է Daily Mail-ը: Mega Millions-ի կանոններով՝ կազմակերպիչները չգիտեն հաղթողի անունը, իսկ վերջինս իրավունք ունի իր անունը գաղտնիի պահելու: հայտնի է միայն, որ տոմսը գնվել է հոկտեմբերի վերջին Սիփսոնվիլլում: Համաձայն կանոնների՝ հաղթողը կարող է իր շահումը վերցնել 180 օրվա ընթացքում: Վիճակախաղի կազմակերպիչները ամեն գնով ցանկանում են տեղեկացնել հաղթողին իր հաջողության մասին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, վերադառնալով փարիզյան այցից, թվիթերյան գրառումներ է կատարել, որոնցով ծաղրել է իր ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնին: Ինչպես գրում է BBC News-ը, ԱՄՆ ղեկավարը Մակրոնին հանդիմանել է ազգայնականության, համաեվրոպական բանակ ստեղծելու մտադրության, ամերիկյան գինու ներկրման ֆրանսիական սակագների համար: Թրամփն անդրադարձել է նաև Մակրոնի ժողովրդականության վարկանիշին, որը, նրա խոսքով, 26 տոկոս է կազմում: Աղբյուրն ընդգծում է, որ Մակրոնն իր ելույթի ժամանակ կոչ էր արել համաշխարհային առաջնորդներին մերժել ազգայնականությունը՝ այն բնութագրելով որպես «դավաճանություն հայրենասիրության նկատմամբ»: Որոշ փորձագետների կարծիքով՝ այդ խոսքով ֆրանսիացի նախագահը ցանկանում էր մատնացույց անել հենց Թրամփին:
DECEMBER 2018, # 52
8