Ամերիկա եւ Հայաստան. 25 տարի անց
Դոնալդ Թրամփը կազմակերպել է ֆոտոսեսիա՝ Ամերիկայի դրոշը գրկած
Մուհամեդ Ալի. Թիթեռի պես ճախրելով
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձև
Ամերիկայի դրոշը գրկած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կազմակերպել է ֆոտոսեսիա պահպանողական քաղաքական շարժումների կոնֆերանսի ընթացքում, հաղորդում է Gazeta-ն: Ամերիկայի առաջնորդը լուսանկարվել է դրոշի հետ, այնուհետեւ ելույթ ունեցել կոնֆերանսի ժամանակ: Ավելի վաղ հայտնի էր, որ իր ելույթի ընթացքում Ամերիկայի առաջնորդը քննադատել էր դեմոկրատներին, որոնք հայտարարել էին «ռուսական գործին» նրա առնչության մասին:
"RB IMMIGRATION CONCULTING INC."
1526 1/2 N. Commonwealth Ave. LA, CA 90027 Email:rbparalegalservices@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáÙ³Ý ´áõ¹³ÕÛ³Ý Chief Editor Roman Budaghyan îÝûñ»Ý` ÜáõÝ» ´³¹³ÉÛ³Ý Director Nune Badalyan гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ Ø»ñÇ ¸³íÃÛ³Ý (ºñ¨³Ý) Computer typing and design Meri Davtyan (Yerevan)
ÂÕóÏÇó` ²ñÙ³Ý Øáõñ³¹Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Muradyan(Armenia Yerevan)
Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:
»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2019
March 2019, # 55
2
ԱՄԵՐԻԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԹԵԼԱԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՈՐ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԽՈՒՄԲ ՉՈՒՂԱՐԿԻ ՍԻՐԻԱ Վերջերս ԱՄՆ կառավարությունը մի նոր ու ավելորդ վեճ ստեղծեց՝ այս անգամ Հայաստանի Հանրապետության հետ: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Հայաստանի կառավարությունը որոշեց Սիրիա ուղարկել 83-հոգանոց բժիշկների, ականազերծողների և այլ մասնագետների մարդասիրական խումբ՝ Հալեպի կարևոր, սակայն նոսրացող հայկական համայնքին աջակցություն ցուցաբերելու համար։ Նախկինում Հայաստանը մարդասիրական օգնությամբ բեռնված չորս օդանավ էր ուղարկել սիրիացի ժողովրդին։ Փետրվարի 8-ին ռուսական բեռնատար ինքնաթիռը հայկական խմբին տեղափոխեց Հալեպ։ Ակնհայտորեն, Ռուսաստանի կողմից այս փոքրիկ դերը բավական էր, որպեսզի առաջ բերեր սառը պատերազմի կողմնակիցների զայրույթը Վաշինգտոնում։ Փետրվարի 13-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տարածեց Պետդեպարտամենտի հայտարարությունը՝ քննադատելով հայկական մարդասիրական խմբի գործուղումը Սիրիա։ «Մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ որևէ ներգրավվածություն, անկախ այն բանից, թե այդ քաղաքացիական անձանց աջակցություն ցուցաբերելու նպատակով է, թե ռազմական ուղղվածության: Մենք չենք պաշտպանում նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև որևէ համագործակցություն այս առաքելության նպատակով»,- հայտարարել է Պետդեպարտամենտը։ Այս հայտարարությունը հակադրություն ստեղծեց ոչ միայն Հայաստանի կառավարության, այլ նաև Հայաստանի բնակչության հետ, որոնց Միացյալ Նահանգները վերջին տարիներին փորձում էր իր կողմը գրավել։ Ավելի կարևոր է՝ այս սադրիչ հայտարարությունը զայրացրեց ամերիկահայ խոշոր համայնքին։ Հայկական խմբի ներգրավվածությունը Սիրիայում հիմնված էր մի քանի գործոնների վրա. 1) Սիրիայի արաբները կարևոր դեր են խաղացել՝ փրկության ապաստան տրամադրելով Հայոց ցեղասպանությունից կենդանի մնացածներին, այդ թվում՝ տողերիս հեղինակի նախնիներին։ Շատ տեղին է, որ Հայաստանի կառա-
վարությունը և համայն հայությունը փոխադարձեն Սիրիայի բարյացակամությանը՝ օգնության հասնելով տեղի կարիքավոր հայերին և ընդհանրապես սիրիացիներին։ 2) Հայաստանի կառավարությունը մարդասիրական խումբը ուղարկել է Հայաստանի և Սիրիայի կողմից 2001 թ. Ստորագրված միջպետական համաձայնագրի հիման վրա: Հետևաբար, այս գործողությունը ոչ միայն մարդասիրական բնույթ է կրում, այլև համապատասխանում է միջազգային իրավունքի պահանջներին: 3) Մյուս կողմից, Միացյալ Նահանգներն իր ռազմաօդային ուժերը և զինվորներին Սիրիա է ուղարկել առանց Սիրիայի կառավարության համաձայնության, դրանով իսկ խախտելով բոլոր համապատասխան միջազգային օրենքները։ Այս անօրինական գործողությունը կատարել է ոչ թե Հայաստանը, այլ Միացյալ Նահանգները: 4) Թրամփի վարչակազմը և հատկապես ազգային անվտանգության հարցերով ռազմատենչ խորհրդական Ջոն Բոլթոնը ձգտում են Հայաստանը հեռացնել Ռուսաստանից և ավելի մոտեցնել ամերիկյան ազդեցության ոլորտին։ Ցավոք, Սիրիայում իր հայրենակիցներին ուղարկված Հայաստանի կառավարության մարդասիրական օգնության քննադատությունը սեր չի ներշնչում հայերին Միացյալ Նահանգների նկատմամբ ։ Ընդհակառակը, դա թշնամացնում է համայն հայությանը։ ԱՄՆ դիրքորոշումը պարզապես արտացոլում է Թրամփի պաշտոնյաների թերի
գիտելիքները Մերձավոր Արևելքի իրողությունների վերաբերյալ։ Անիմաստ է փորձել ստիպել Հայաստանին դադարեցնել մարդասիրական խմբի ուղարկումը Սիրիա, շատ լավ գիտակցելով, որ նման ճնշումը մերժվելու է՝ ստիպելով ամերիկյան կառավարությունը երևալ թույլ և անկարող։ ԱՄՆ պաշտոնյաները պետք է իմաստություն ունենան հասկանալու, թե երբ պետք է իրենց ազդեցությունը գործադրեն, երբ՝ոչ։ Տվյալ դեպքում, Հայաստանի վրա ճնշման գործադրումը հակառակ ազդեցությունն ունեցավ. դա ծառայեց միայն Ռուսաստանի ազդեցության ուժեղացմանը։ Բարեբախտաբար, նման փոքր հարցը չի կարող վնաս հասցնել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերություններին։ Հայերը հասկանում են, որ ԱՄՆ-ի դժգոհությունն ավելի շատ ուղղված է Ռուսաստանին և Իրանին, քան Հայաստանին: ԱՄՆ կառավարությունը քաջատեղյակ է, որ հայկական զորքերը մասնակցել են միջազգային խաղաղապահ առաքելություններին, ինչպիսիք են Աֆղանստանը, Իրաքը, Կոսովոն և Լիբանանը: 5) Միացյալ Նահանգների կառավարությունը կորցրել է իր բարոյական հեղինակությունը՝ դասախոսություն կարդալու հայ ժողովրդին ցանկացած թեմայի վերաբերյալ, հաշվի առնելով այն փաստը, որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում իրար հաջորդող ԱՄՆ նախագահները հրաժարվել են արտասանել Հայոց ցեղասպանություն եզրը՝ Թուրքիայի բռնապետական վարչակարգի ճնշումների տակ:
March, 2019, # 55
Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը արձագանքեց Պետդեպարտամենտի հայտարարությանը՝ նշելով, որ «սիրիական հակամարտության ամբողջ ընթացքում աշխարհասփյուռ հայ ժողովուրդը մշտապես մտահոգությամբ հետևել է քաղաքացիական բնակչության, փոքրամասնությունների, այդ թվում՝ սիրիահայ հոծ համայնքի ճակատագրին: Հայկական հանրային կարծիքը խորը մտահոգություն և կարեկցանք է դրսևորել քաղաքացիական բնակչության տառապանքների և երկրի ավերման նկատմամբ: Խոսքը գնում է մի երկրի մասին, որն անփոխարինելի ներդրում է ունեցել Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ ժողովրդի գոյատևման հարցում»: Նաղդալյանը նաև հայտարարեց, որ Սիրիայում մարդասիրական առաքելության տեղակայումը նպատակ ունի աջակցել Հալեպի հայ համայնքին: «Սա բացառապես մարդասիրական բնույթ ունի, առաջնորդվում է միջազգային մարդասիրական օրենքով և իր գործունեությունը համակարգելու է տեղում մարդասիրական օգնություն ցուցաբերող կառույցների և միջազգային գործընկերների հետ»: Մեկ քայլ առաջ գնալով՝ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 12-ին հայտարարեց, որ մարդասիրական օգնությունը չի բացառում ապագայում մարտական զորքերի տեղակայման հնարավորությունը Սիրիայում: Սակայն, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արագորեն մերժեց այդ հնարավորությունը՝ նշելով, որ «մենք նման ծրագրեր չունենք»: Ամերիկացիները, ռուսները և մնացած բոլորը պետք է հասկանան, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է հետապնդել իր ազգային շահերը`անկախ այլ ազգերի ցանկություններից: Ոչ մի ճնշում չի կարող հայ ժողովրդին հետ պահել իր սեփական նպատակներից:
Մուհամեդ Ալի. Թիթեռի պես ճախրելով Հեծանիվը Կասիուս Կլեյի ամենաթանկ իրն էր եւ ամեն ինչ սկսվեց հենց հեծանիվից: Երբ այն գողացան, նա անմիջապես վազեց ոստիկանություն, որտեղ հանդիպեց ոստիկան Ջո Մարտինին: Նա ասաց, որ եթե բռնի գողին, կսպանի: Մարտինին հարցրեց.- «Իսկ դու գոնե կռվել գիտե՞ս: Կլեյը պատասխանեց. «Ոչ, բայց կջարդեմ դրան հենց բռնեմ: «Այդ դեպքում վատ չէր լինի, եթե սկսեիր բռնցքամարտով զբաղվել»: Հաջորդ օրը Կասիուսը սկսեց մարզվել: Պարապում էր օրն ամենաքիչը 5-6 ժամ: 12 տարեկան Ալին պարապում էր ոստիկան-մարզչի մոտ եւ փոքր եղբորը ստիպում իր վրա քարեր նետել: Կասիուս Կլեյը հանուն բռնցքամարտի անուշադրության էր մատնում նույնիսկ բժիշկների զգուշացումները: 17 տարեկան էր, երբ արյան ճնշումը սկսեց բարձրանալ, բայց նա անուշադրության մատնեց ցավն ու շարունակեց պարապմունքները: Նա հստակ ընտրել էր իր ուղին ու գիտեր իր ճանապարհը` բռնցքամարտիկ էր: Կասիուս Կլեյի առաջին խոշոր մրցությունը 1960-ին էր: Նա ոսկե մեդալ նվաճեց Հռոմի օլիմպիական խաղերի ժամա-
3
նակ, որը չէր նշանակում, թե սևամորթը հավասար է սպիտակամորթին: Ռասսայական խտրականությունը այդ ժամանակ ամենուր էր: Կենտուկկիում Կասիուսին չթողեցին ներս մտնել միայն սպիտակների համար նախատեսված ռեստորան: Դա իսկապես ծանր հարված էր նրա համար ու Կասիուսը հունից դուրս եկավ: Հենց նոր նվաճած օլիմպիական մեդալը Օգայո գետը նետեց: Այդ քայլը ավելի ճանաչելի ու հայտնի դարձրեց նրան ու բոլորը սկսեցին խոսել նորահայտ աստղի մասին: Կլեյի խոսքերն ու բռունցքները իրար չէին հակասում: Նրան պաշտում էին սեւամորթները եւ չէին սիրում սպիտակամորթները: Աշխարհի չեմպիոնության համար նրա առաջին մենամարտի ժամանակ դահլիճը կանգնած էր հակառակորդի` Սոնի Լիսթոնի կողքին, բայց դա ոչինչ չփոխեց` Կասիուս Կլեյը անպարտելի էր: «Ճախրել թիթեռի պես, խայթել մեղվի պես». սա Մուհամեդ Ալիի ամենահայտնի արտահայտությունն ու նշանաբանն էր, որն առանց բացառության միայն հաղթանակներ էր բերում նրան: Եվ սա միայն նշանաբան չէր, սա Կլեյի ոճն էր: Նա տարբերվում էր բոլորից: Կասիուսը մենամարտում էր գրեթե պարելով եւ սպասում հարմար պահի` հարվածի համար: Հարվածները որքան անսպասելի, նույնքան վտանգավոր էին մրցակցի համար, որոնց մինչեւ 12-րդ ռաունդը դիմանալը պարզապես հերոսություն էր: Կասիուս Կլեյի ամենամեծ առանձնահատկությունն այն էր, որ չնայած ծանր քաշային էր, բայց կարողանում էր արագ ու ճշգրիտ հարվածներ հասցնել: Այդպես չեն լինում ծանր քաշայիները, իսկ նա հենց այդպիսին էր: Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում ծնված Մուհամեդ Ալին միակ բռնցքամարտիկն է, որն այս ծանր ու դաժան սպորտաձեւ ներմուծեց շոուի էլեմենտներ: Այլ Կերպ ասած Մուհամեդ Ալիի ոճը բերեց նրան, որ բռնցքամարտը սկսեց դիտվել, ոչ միայն որպես սպորտային մարզաձեւ, այլև որպես նոր ժամանակների յուրօրինակ շոու: Հենց նրա շնորհիվ աշխարհում պոպուլյար ու նորաձեւ դարձավ բռնցքամարտը եւ այս սպորտաձեւի մարզիկները սկսեցին ավելի բարձր վարձատրվել: Բայց նրանցից առաջ ու առաջինը հենց Ալին էր, որի հոնորարները յոթանիշ թվերով էին: Եվ շոուն շարունակվում էր ոչ միայն մրցամարտից առաջ, այլև հենց մրցամարտի ընթացքում ու դրանից էլ հետո, գուցե մինչեւ օրս:
Ալին հատուկ քաղաքականություն էր որդեգրել, որը բռնցքամարտիկների համար անընդունելի էր: Նա ոչ միայն բռուցքներով, այլեւ խոսքով ու հայտարարություններով էր ոչնչացնում իր թշնամիներին: 4-րդ ռաունդում Կլեյը մոտեցավ հակառակորդին ու ականջին ու ասաց. «Ես մեծագույնն եմ»: 6-րդ ռաունդը ուժասպառ արեց Լիսթոնին, և նա հանձնվեց: Աշխարհի նոր չեմպիոնը ոչ մի վայրկյան չէր կասկածում իր ուժերին ու իր հաղթանակին: Ավելի բարձր կարող էր միայն Ալլահը լինել: Հաջորդ օրը Կլեյը հայտարարեց, որ միանում է կանադա-ամերիկյան սահմանին գտնվող Դետրոյթ քաղաքում ստեղծված «Իսլամի ազգություն» կրոնական շարժմանը: Մի քանի տարի անց` 1975-ին նա դարձավ սունի մահմեդական:
March, 2019, # 55
Մարտին Լյութեր Քինգի աստեղային տարիներն էին; Նա առաջնորդում էր ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների զանգվածային շարժումը եւ քարոզում էր ռասսայական հավասարություն հաստատելու իր սկզբունքները` հրաժարվելով բռնության դիմելուց։ «Երբ մեր հանրապետության ճարտարապետները գրում էին Սահմանադրության և Անկախության հռչակագրի տեսքտը, նրանք դրանով իսկ ստորագրում էին մուրհակ, որը պետք է ժառանգություն ստանար յուրաքանչյուր ամերիկացի: Համաձայն այդ մուրհակի բոլոր մարդկանց երաշխավորվում էին կյանքի, ազատություն և երջանկության ձգտման անբեկանելի իրավունք-ներ: Բայց մինչեւ այսօր սեւամորթը տառապում է ամերիկյան հասարակության ան -տարբերությունից և աքսորի մեջ է հայտնվում իր սեփական երկրում»– սա հատված է Մարտին Լյութեր Քինգի հայտնի 1963 թ.-ի օգոստոսի 28-ի ելույթից, որը հնչեց Լինքոլնի հուշակոթողի աստիճաններին: Ես երազ ունեմ ճառը ռասսայական խտրականության դեմ այն ապտակը եղավ, որն ամերիկացիներին ստիպեց մտածել: Շարժմանը միացավ նաեւ աշխարհահռչակ բռնցքամարտիկը: Իր համբավի շնորհիվ սևամորթ չեմպիոնը քաղաքական կերպար դարձավ: Մարտին Լյութեր Քինգը նրա մարտերի ժամանակ առաջին շարքում էր նստում: «Իսլամի ազգության» գաղափարակիր Մալկոլմ Իքսը նրա ընկերն էր: Նրա կյանքում սկսվեց իրական փոփոխությունների ժամանակաշրջան, նա սկսեց ամեն ինչ փոխել ու ջնջել այն ամենը, ինչ տհաճ էր իր անցյալից: Լյութեր Քինգի շարժմանը միանալուց ու մուսուլմանություն ընդունելուց հետո Կասիուս Կլեյը փոխեց նաեւ իր անունը: Լրագրող: – Ինչու՞ եք ուզում, որ Ձեզ Մոհամմեդ Ալի կոչեն: Կլեյ: – Այդ անունն ինձ ուսուցիչս է տվել: Իմ առաջին անունը` Կասիուս Կլեյը, ստրուկի անուն է: Իսկ ես այլևս ստրուկ չեմ: Գերմանիայում Մոհամմեդ Ալին ուժերը չափեց Եվրոպայի չեմպիոն Կառլ Միլդենբերգերի հետ: Ալին այս մրցության ֆավորիտն էր: Բայց գերմանացին ոչ միայն դիմադրում էր, այլև քիչ էր մնում պարտության մատներ Ալիին: Դա անակնկալ էր բոլորի համար, նաև աշխարհի չեմպիոնի: Ի վերջո Ալին հաղթանակ տոնեց: Խաղն ավարտվեց 12-րդ ռաունդում: Չեմպիոնին բարդ ժամանակներ էին սպսում:
4
Սկսվեց Վիետնամի պատերազմը, նա ևս պետք է մասնակցեր, բայց ռազմաճակատի փոխարեն նա հայտնվեց դատարանում: Ալին փախել էր զորահավաքից, ինչի համար դատապարտվեց ու զրկվեց չեմպիոնի տիտղոսից: Բռնցքամարտիկները լռում էին, բայց Ալին երբեք: «Մենք բոլորս ռեալ հնարավորություն ունենք Վիետնամի արյունոտ պատերազմը կանխելու»: Ալին չհանձնվեց: Ամերիկայի բարձրագույն դատարանը չեղյալ հայտարարեց նախորդ որոշումն, ու նա կրկին սկսեց մարզվել, որպեսզի հետ բերի չեմպիոնի տիտղոսը: Մարտը կայացավ Զաիրում: Աշխարհի չեմպիոնն այդ պահին Ջորջ Ֆորմանն էր, լուրջ մրցակից էր: Ալին անձնական թշնամի հռչակեց Ֆորմանին: Այդ օրը Ալին հաշվենկատ էր գործում, սկզբում թվում էր, թե Ֆորմանը կհաղթի, բայց Ալիի մարտական դիվանագիտութունը ճիշտ էր: Ֆորմանը հոգնել էր, և Ալին սկսեց գրոհել: 8-րդ ռաունդը վճռեց հանդիպման ելքը: «Ալի Բումայե»` գոռում էր դահլիճը. «Սպանիր նրան»: Մարտն ավարտվեց մաքուր նոկաուտով: Նա կրկին չեմպիոն դարձավ: Այդ տարիներին Խորհրդային Միությունից բռնցքամարտիկների խումբ է մեկնում Միացյալ Նահանգներ:
Աավանդական հանդիպման ժամանակ գրեթե հնարավոր էր դառնում հայ բռնցքամարտիկի ու Մուհամմեդ Ալիի մենամարտը: Իրադարձությունների կենտրոնում էր Սուրեն Ղազարյանը, որ մինչեւ այդ արդեն նվաճել էր Սպարտակիադայի չեմպիոնի կոչումը եւ պատվիրակության առանցքային դեմքերից էր: Խորհրդային Միության Սպորտ.կոմիտեի նախագահը մեկնելուց առաջ ընդունում է մարզիկներին եւ հայտարարում, որ Մուհամմեդ Ալիից հեռագիր են ստացել, որը Ֆրեզերի հետ հանդիպումից առաջ ցանկանում է Կամո Սարոյանի հետ դիմակով Սպարինգ անցկացնել: Սակայն Խորհրդային Միության ղեկավարությունն այդպես էլ Կամոյին թույլ չի տալիս մասնակցել եւ ընդունել այդ հրավերը, համարելով, որ դա ստորացուցիչ է ԽՍՀՄ բռնցքամարտիկի համար: Բայց դա չխանգարեց, որ Ալին մենամարտի Ջո Ֆրեզերի հետ: Կամաց-կամաց սկսվեց Ալիի կարիերայի անկումը: Նա այդպես էլ չէր կարողանում հեռանալ եւ հեռացավ միայն Լարրի Հոմսից կրած պարտությունից հետո: «Ամբողջ կյանքում պայքարեցի անարդարության, ռասիզմի, աղքատության, հանցագործության, անգրագիտության դեմ: Եվ այս ամենը բռնցքամարտի շնորհիվ»: Ի վերջո նա հաշտվեց Ամերիկայի ու աշխարհի հետ:
¸²ðÒÆð ²ØÜ ø²Ô²ø²òÆ Ø»Ýù Ïû·Ý»Ýù Ò»½ 818.433-2461
March, 2019, # 55
Հիվանադացավ: Պարկինսոնի հիվանդությունը այն գինն էր, որ նա պիտի վճարեր: Միացյալ նահանգները վերջապես նրան աշխարհի չեմպիոն վերահռչակեց ու հազարամյակի բռնցքամարտիկին վերադարձրեց ոսկե մեդալը: Մուհամեդ Ալին հենց այն բռնցքամարտիկն էր, որը կարողացավ բռնցքամարտը` կոպիտ սպորտը, դարձնել գրեթե արվեստի գործ: Հենց նա կարողացավ ապացուցել, որ բռնցքամարտը ուղղակի ծեծ ու ջարդ չէ, բռնցքամարտը երազ է, որին հասնելու համար պարզապես պետք է արթնանալ: Սա Ալիի խոսքն է ու փիլիսոփայությունը: Մյուս կողմից Ալիի մեծությունը իր պայքարի ու քաղաքական հայտարարությունների մեջ է: Բոլորը լռում էին, իսկ նա ասում էր այն, ինչ մտածում էր: Օրինակ Վիետնամի պատերազմի օրերին նա հայտարարեց, որ վիետնամցիներն իր թշնամին չեն, որովհետեւ նրանցից ոչ ոք իրեն նեգր չի անվանել եւ ինքը չի պատրաստվում կռվել նրանց դեմ: Այսպիսին է Ալին` հակասական, անհաշտ, ուժեղ ու խելացի:
5
ւավորվել է ոչ թե 1915, այլ 1630 թվականից սկսած: Ավելի վաղ ժառանգությունը
Ամերիկա եւ Հայաստան. 25 տարի անց 2017 լրացավ ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Պատմական այդ կարճ ժամանակահատվածում տեղի են ունեցել բազմաթիվ կարեւոր քաղաքական իրադարձություններ, որոնք փոխել են ամերիկա-հայկական հարաբերությունների բնույթը: Սակայն, խոսելով միջպետական հարաբերությունների այդ կարճ ժամանակահատվածի մասին, չի կարելի մոռանալ ամերիկացի եւ հայ ժողովուրդների ավելի վաղ եւ խորը հարաբերությունների մասին: Շատ հայտնի պատմաբաններ, վերլուծելով ամերիկյան պետության հաստատման եւ զարգացման գործընթացը, դիտարկել են նաեւ դրանում հայկական գործոնի տեղն ու դերը: Պրոֆեսոր Սամուել Մորիսոնը «Ծոցի գաղութի շինարարները» աշխատությունում, թվարկելով առաջին բնակիչներին, նրանց շարքում հիշատակում է մի նաեւ շարք հայկական ընտանիքների՝ Ֆրանսիայից եւ Բրիտանիայից ժամանած: Ամերիկյան պատմության մանրազնին ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ամերիկայում հայկական ժառանգությունը ձե-
Հայկական ծագմամբ առաջին բնակիչներն օգնել են զարգացնել առեւտուրը եւ զբաղվել են երկրագործությամբ: Ջեք Սադուրյանը եւ Ստեֆան Թարրյեն, ովքեր Ամերիկա էին եկել Լոնդոնից, դրեցին Հարավային Կարոլինայում ֆերմերային ձեռնարկատիրության հիմքերը: Սահմանափակ թվով աղբյուրների վերլուծությունը ցույց է տալիս, որ Սադուրյան (ավելի փոքր չափով) եւ Թարրյե (ավելի մեծ չափով) ընտանիքների ներկայացուցիչները էական դեր են խաղացել առաջինն իրենց անկախությունը հռչակած տասներեք նահանգներում բանկային համակարգի ձեւավորման գործընթացում: Ցավոք, գաղութատիրական եւ վաղ հետգաղութատիրական շրջաններում հայերի գործունեության մասին շատ փաստաթղթեր գտնվում են տարբեր համալսարանների արխիվներում եւ դեռեւս հետազոտված չեն: Շատ քիչ բան է հայտնի կոստանդնուպոլսյան ազդեցիկ Գարաբեդյան կլանի մասին, որի ներկայացուցիչները սերտ կապեր ունեին նախագահներ Աբրահամ Լինքոլնի եւ Ուլիս Գրանտի հետ: Մի փոքր ավելի խորն են ուսումնասիրված 1915-1923թթ գործընթացները։ Սակայն կարեւոր է հասկանալ, որ հայերի եւ Հայաստանի վերաբերյալ հայկական օրակարգի ձեւավորումն ընթացել է «հին» հայ-բողոքական էլիտայի անմիջական մասնակցությամբ, որը ներկայացնում էին առաջին բնակիչների ժառանգները։
Առանց այդ էլիտայի ֆինանսական եւ քաղաքական աջակցության (որն վաղուց արդեն ասիմիլացվել է), դժվար թե Վահան Քարդաշյանին՝ Հայաստանի ազգային եւ պետական շահերի առաջին լոբբիստին, հաջողվեր ստեղծել Հայաստանի անկախության ամերիկյան հանձնաժողովը, որի շարքերում էին ԱՄՆ-ի փոխնախագահը, նահանգապետեր, սենատորներ եւ ազնվականության ներկայացուցիչներ։ Ամերիկա-հայկական հարաբերությունների հաստատման վաղ շրջանի շատ կարեւոր իրադարձություններ առ այսօր ուսումնասիրված եւ վերլուծված չեն։ Օրինակ, անպատասխան է մնում այն հարցը, թե հայկական հարցի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացի վրա ի՞նչ ազդեցություն են ունեցել հայ կապիտալիստներ Գյուլբենկյանի եւ Մանթաշովի հարաբերությունները Ռոկֆելերների, Վանդերբիլտների եւ Մորգանների հետ, ովքեր այն ժամանակ ներկայացնում էին ամերիկյան առաջատար ֆինանսա-արդյունաբերական էլիտան։ Օսմանյան Կայսրության անկումից հետո պաշտոնական Վաշինգտոնը Հայաստանին դիտարկում էր որպես տարածաշրջանում գլխավոր ռազմավարական դաշնակից։ Խաղադրույքը Հայաստանի վրա կատարվեց մի շարք քաղաքական, տնտեսական եւ մշակութային-քաղաքակրթական պատճառներով։ Ամերիկան, որը նավթային բումի միջով էր անցնում, ձգտում էր դուրս գալ նոր հումքային շուկաներ։ Ամերիկյան մենաշնորհատերների համար չափազանց կարեւոր էր Մոսուլի նավթը։ Սակայն մերձավորարեւելյան նավթին հասնելու համար շատ կարեւոր էր հաղթահարել տարածաշրջանում բրիտանացիների եւ ֆրանսիացիների քաղաքական մենաշնորհը։
March, 2019, # 55
Այդ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, որում թելադրող էր Բրիտանիան, Վաշինգտոնը քրիստոնյա Հայաստանին դիտարկում էր որպես պոտենցիալ դաշնակից եւ իր շահերի ուղեկցող։ Պատահական չէ, որ հենց ԱՄՆ-ը առաջինը ճանաչեց Հայաստանի Առաջին Հանրապետության անկախությունը, եւ ընդունեց երկրի ֆիզիկական սահմանները որոշելու մանդատը, և, հետևաբար, առաջ էր մղում նրա շահերը տարբեր մակարդակներում։ 1915-1930թթ. Կոնգրեսը հաստատեց հայկական ազգաբնակչությանը հումանիտար, ֆինանսական եւ բարոյա-հոգեբանական աջակցության ավելի քան երեսուն խոշոր ծրագրեր։ Հատկանշական է, որ այդ հիմնադրամներում նշանակալի միջոցներ են ներդրել ամերիկյան այնպիսի ազդեցիկ կլաններ, ինչպիսիք էին Ժիրարները, Ռենսելերները, Ռոկֆելերները, Ստյուրարտները եւ Կարնեգիները։ Հայերի համար գործում էին ոչ պաշտոնական միգրացիոն արտոնություններ (մուտք, քաղաքացիության ստացում եւ այլն)։ Բոլոր այդ քայլերը առաջին հերթին ցույց էին տալիս հայ ժողովրդի հետ երկարաժամկետ եւ բազմակողմ հարաբերություններ հաստատելու ամերիկացիների քաղաքական կամքը։ Իհարկե, աշխարհաքաղաքական գործընթացներն իրենց ուղղումները մտցրեցին այդ հաշվարկներում։ Մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով Հայաստանը կորցրեց իր անկախությունը եւ գրեթե մի ամբողջ դար անցկացրեց Խորհրդային Միության կազմում։ Տանուլ տալու քայլը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Ամերիկայում գործում էին կրոնական եւ մշակութային-լուսավորչական բնույթի քառասունից ավել հայկական հասարակական կազմակերպություններ։ Համաձայն հասարակական լայն շրջանակներում տարածված կարծիքի՝ հենց ցեղասպանությունը վերապրած հայերի ժառանգներն են ձեւավորել «դասական սփյուռքը»։ Սառը պատերազմում՝ ժողովրդավարական կապիտալիզմի եւ սոցիալկոմունիզմի գաղափարախոսությունների հակամարտության պայմաններում, Մերձավոր Արեւելքը նախկինի նման շարունակում էր մնալ կենսական կարեւորություն ունեցող տարածաշրջան գերտերությունների համար։ ԱՄՆ-ը, ընդգրկելով Թուրքիային ՆԱՏՕ ռազմաքաղաքական դաշինքում, կարեւոր քաղաքական ընտրություն կատարեց, որն արդյունքում դարձավ գլխավոր խոչընդոտը գլոբալ հայ ազգի եւ հայկական պետության հետ երկխոսության ճանապարհին։ Ամերիկայի հայերի համար գլխավոր կողմնորոշիչը դարձավ 1915-1923թթ․ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության գաղափարը։ Սակայն այն ի սկզբանե դատապարտված էր քաղաքական ձախողման։ Ինչու՞։
6
Պատմական իրադարձությունների քաղաքականացման գաղափարը կարող էր սպառնալիք դառնալ Թուրքիայի՝ Մերձավոր Արեւելքում կոմունիզմի դեմ պայքարի առաջամարտիկի հետ հարաբերություններում։ Շատ փորձագետներ չեն համաձայնում այդ տեսակետի հետ՝ օրինակ բերելով հրեական Հոլոքոստը։ Սակայն այդ համեմատությունները առնվազն տեղին չեն։ Չմոռանանք, որ Հոլոքոստի ճանաչման փաստը ապրիորի չէր կարող սպառնալ ԱՄՆ-ի եւ Գերմանիայի հարաբերություններին։ Վերջինս այդ ժամանակ օկուպացված եւ բաժանված էր ազդեցության գոտիների։ Այլ կերպ ասած՝ Հոլոքոստի խնդիրը իր ամենավաղ փուլում ստացավ ոչ այնքան քաղաքական, որքան հումանիտար բնույթ։ Հրեական հարցի համանմանությամբ՝ Վաշինգտոնը միշտ ձգտել է հայոց ցեղասպանության հարցը տեղափոխել հումանիտար հարթություն։ Արդեն այն ժամանակ կարեւոր էր այնպիսի մեխանիզմների ստեղծումը, որոնք թույլ կտային հայկական սփյուռքին դառնալ կարեւոր քաղաքական գործոն Մերձավոր Արեւելքում ամերիկյան արտաքին քաղաքականության ռազմավարության մշակման գործընթացում։ Այդ համատեքստում ցեղասպանության ճանաչման հարցը հակառակ դեր է խաղացել՝ սփյուռքը վերածելով քաղաքական արձագանքման գործիքի։ Եթե ուշադիր վերլուծենք հայկական հարցի զարգացման դինամիկան վերջին 70 տարում, ապա կարելի է նկատել, որ հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առաջ մղման գործում դաշնային մակարդակում հաջողություն գրանցվել է միայն Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ միջպետական հարաբերությունների վատացման ժամանակահատվածներում։ Այսպես, «մարդու նկատմամբ մարդու անմարդկային վերաբերմունքի» հիշատակման օրվա մասին առաջին բանաձեւը մշակվեց եւ ընդունվեց այն բանից հետո, երբ Թուրքիան օկուպացրեց Կիպրոսի հյուսիսային մասը։ Այդ ժամանակից ի վեր ցեղասպանության ճանաչման հարցը «քաղաքական մահակ» է դարձել Վաշինգտոնի ձեռքին։ Քաղաքական ռեալիզմի տեսանկյունից աշխարհի ոչ մի պետություն չի ցանկանա զրկվել գործիքից, որը կարելի է ցանկացած հարմար պահի օգտագործել մրցակիցների կամ չափից դուրս ագրեսիվ դաշնակիցների դեմ։ Բաց թողնված հնարավորությունները Ամերիկան Հայաստանի նկատմամբ բարձր հետաքրքրություն սկսեց ցուցաբերել 80ական թվականներին, ինչը պայմանավորված էր մի շարք պատճառներով։ Առաջին՝ այդ շրջանը համընկավ ամերիկահայերի քաղաքական լոբբիստական ազդեցության գագաթնակետի հետ։ Ռիչարդ Նիքսոնի վարչակազմից սկսած ՝ հայերը հետեւողականորեն ամրապնդում էին իրենց դիրքերը մեծ քաղաքականությունում։
80-ականների սկզբին էթնիկ հայերն աշխատում էին Սպիտակ տանը (Քեննեթ Խաչիկյան, Արամ Բախշյան կրտսեր), Պետդեպարտամենտում (Էդվարդ Ջերեջյան) եւ Կոնգրեսում (Չարլզ Փաշայան)։ Սակայն հայկական ծագմամբ առավել ազդեցիկ քաղաքական գործիչը Ջորջ Դոքմեջյանն էր՝ Կալիֆորնիայի 35-րդ նահանգապետը եւ նախագահ Ռոնալդ Ռեյգանի մտերիմ ընկերը։ 1988թ․ Դոքմեջյանը երկրի ամենաճանաչված եւ ազդեցիկ քաղաքական գործիչներից մեկն էր, ով զգալի դեր է խաղացել ՀԱՀում ապարտեիդի վերացման հարցում։ Բավական է նշել, որ իր նախընտրական քարոզարշավի ընթացքում Ջորջ Բուշ ավագը երկու անգամ Դյուկին առաջարկել է գնալ Սպիտակ տուն՝ որպես փոխնախագահ։ Դոքմեջյանը հրաժարվել է՝ այդ որոշումն արդարացնելով նրանով, որ նախագահական ընտրություններում հաղթանակի համար անհրաժեշտ է Կալիֆորնիայի ձայները պահպանել հանրապետականների օգտին։ Այդ քայլն ավելի ամրապնդեց Դյուկի հեղինակությունը, ով դարձավ երեք ամենաազդեցիկ «փղերից» մեկը՝ Բուշ ավագի եւ սենատոր Բոբ Դոուլի կողքին։ Երկրորդ պատճառը Հայաստանի հետ վերամիավորվելու ղարաբաղյան հայերի շարժումն էր։ Վաշինգտոնը ոգեշնչված էր Հայաստանում առկա բողոքական ներուժով եւ ձգտում էր պաշտպանել հայերի քաղաքական պահանջներն՝ ուղղված Մոսկվայի կենտրոնական իշխանություններին։ Սումգայիթի եւ Բաքվի իրադարձություններից հետո սենատոր Քլեյբորն Փելը՝ միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավարը, Գորբաչովին նամակ հղեց, որում ավելի քան 40 օրենսդիրներ կոչ էին անում Մոսկվային կանգնեցնել Ադրբեջանի ագրեսիան հայկական ազգաբնակչության դեմ։ Հակամարտության էսկալացիայի սկզբից սենատորներ Ռոբերտ Դոուլը, Ջոն Քերին եւ Փիթ Ուիլսոնը նախաձեռնեցին նոր ուղերձ, որում նշվում էր, որ Մոսկվան այլեւս չպետք է թույլ տա Ադրբեջանին վերահսկել հայկական Ղարաբաղը։ Ավելին, սենատոր Փելը նույն խնդրանքը կրկնեց ԽՍՀՄ-ի վերջին արտգործնախարար Էդուարդ Շեւարդնաձեի հետ անձնական հանդիպման ժամանակ։ Այսպիսով, արդեն իսկ վաղ փուլում ամերիկացիները բարձր մակարդակով արտահայտվում էին Հայաստանին եւ Ղարաբաղին առնչվող թեմաների շուրջ։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Վաշինգտոնը նորից դրույք արեց Հայաստանի վրա՝ որպես Անդրկովկասում հնարավոր դաշնակից։ Ամերիկացիների քաղաքական կամքը ի ցույց դրվել մի քանի ուղղություններով։ Նախ՝ Հայաստանը եւ ԼՂՀ-ն (ԱՄՆ-ի կողմից դե յուրե չճանաչված) «Ազատության աջակցման» օրենքի շրջանակներում ընդգրկվեցին մի շարք պետական ծրագրերում, մինչդեռ 907-րդ հոդվածը արգելում էր ցանկացած տեսակի օգնություն ցուցաբերել Ադրբեջանին՝ ագրեսիվ գործողությունների եւ Հայաստանի ցամաքային սահմանները անօրինական շրջափակման մեջ պահելու համար։
March, 2019, # 55
Ընդ որում, մեկ շնչին բաժին հասնող ԱՄՆ -ի անփոխհատույց օգնության ցուցանիշով Երեւանը զիջում էր միայն Իսրայելին։ Երկրորդ՝ աջակցությունը հումանիտար եւ ենթակառուցվածքային նախագծերի զարգացմանը՝ «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի միջոցով։ Հատկանշական է, որ արտաքին հատկացումների հանձնաժողովի՝ Հայաստանի ուղղությամբ առանձնացված գումարը երկու անգամ գերազանցում էր Վրաստանին տրվող համանման օգնությունը, իսկ Ադրբեջանն առհասարակ ընդգրկված չէր ծրագրում։ Երրորդը հայկական ծագմամբ ամերիկյան գործարարների կապիտալը Հայաստան ներգրավվելուն աջակցելն էր։ Չի կարելի մոռանալ, որ այնպիսի հայտնի բարեգործների փողերը, ինչպիսիք Քըրք Քըրքորյանն էր կամ Հովնանյան եղբայրներն են, նախ եւ առաջ ամերիկյան ֆինանսական կապիտալ են, որոնք փոխանակվում են պաշտոնական Վաշինգտոնի քաղաքական ազդեցութան։ Չորրորդը Հայաստանի եւ ՆԱՏՕի հարաբերությունների զարգացմանը նպաստելն է։ Իհարկե, Հայաստանն, ի տարբերություն հարեւան Վրաստանի, ի սկզբանե հայտարարել էր, որ չի պատրաստվում միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին։ Սակայն Երեւանը նաեւ հասկանում էր, որ ՆԱՏՕ-ի հետ երկխոսության բացակայությունը կարող է հանգեցնել նրան, որ Թուրքիան եւ Ադրբեջանը կստանան դաշինքի գործիքներն Հայաստանի դեմ ուղղելու հնարավորություն։ Այդպիսով, տեւական ժամանակ այդ ուղղություններն եղել են ամերիկա-հայկական հարաբերությունների հատման հիմնական կետերը։ 2008 թվականից հետո երկու երկրների միջեւ հարաբերությունները սկսեցին կորցնել եղած ազդակները․ փակվել է «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամը, տեղի է ունենում Հայաստանին եւ ԼՂՀ-ին տրվող ֆինանսական օգնության կրճատում USAID-ի գծով, դադարեցվել է «Լինսի» հիմնադրամի գործունեությունը, նկատվում է Ամերիկայի սփյուռքից խոշոր կապիտալի ներհոսքի էական կրճատում եւ այլն։ Այդ փոփոխությունները պայմանավորված են օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով։ Ադրբեջանի հետ «Դարի պայմանագիրը» կնքելուց հետո ամերիկյան նավթային ընկերությունները ստացան Կասպից ծովում բիզնես վարելու հնարավորություն, իսկ Հայաստանի հետեւողական շարժումը դեպի եվրասիական ինտեգրացիոն կառույցներ, ստիպեց ԱՄՆ-ին նորովի նայել հարեւան Վրաստանին։ Այսպիսով, այսօր կա նոր կողմնորոշիչներ գտնելու խիստ անհրաժեշտություն, որոնք հայկական կողմին թույլ կտան զարգացնել երկխոսությունը Միացյալ Նահանգների հետ՝ չանտեսելով մյուս ուղղությունները։ Լիովին ակնհայտ է, որ առանց ԱՄՆ-ի հետ ավելի սերտ հարաբերությունների Հայաստանին դժվար կլինի արձագանքել նոր սպառնալիքներին, արդիականացնել իր տնտեսությունը եւ զարգացնել ժողովրդավարական հաստատությունները։
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձև Ամերիկացի կոնգեսականներ Ադամ Շիֆը և Գաս Բիլիրակիսը օրենսդիր մարմնում ներկայացրել են ԱՄՆ-ի կողմից Հայոց զեղասպանության ճանաչման և զոհերի հիշատակը հարգելու մասին
7
նոր բանաձև:
Նոր փաստաթուղթը տարբերվում է նախորդներից և պարունակում է պլան՝ ուղղված հայերի Ցեղասպանության ճանաչման նպատակով առանձին քայլերի իրականացմանը: Փաստաթուղթը նախատեսում է համալիր միջոցառումներ` ուղղված Ցեղասպանության փաստերի մասին իրազեկվածության բարձրացմանը: Ամերիկացի կոնգրեսականները գրավոր դիմել են Ներկայացուցիչների պալատի այլ անդամների և կոչ են արել աջակցել բանաձևին:
26 կանանց ազատել են սեռական ստրկությունից ԱՄՆ-ի մերսման սրահներում ԱՄՆ-ում ոստիկանությունը փրկել է 26 կանանց Սիեթլ քաղաքի մերսման սրահներում սեռական ստրկանությունից , հաղորդում է Gazeta-ն՝ հղում կատարելով քաղաքապետարանի կայքին:
Նշվում է, որ ամերիկյան ոստիկանությունը բերման է ենթարկել նաեւ վեց կասկածյալների մարմնավաճառությանն ու փողերի լվացմանը նպաստելու համար:
Նրանցից առգրավել են գումար եւ զենք: Երեք տարի տեւած հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ Չինաստանից ժամանած 20-60 տարեկան կանանց խաբեությամբ տանում էին Սիեթլ՝ խոստանալով լավ եկամուտ, հայտնել են վարչությունում: «Իրականում այդ մերսման սրահի տնօրինությունը մեծ շահույթ էր ստանում հանցագործությունից»,-հավելել են վարչությունում: Սեռական ստրկության զոհ դարձած բազմաթիվ կանայք ստիպված էին ապրել ծանր պայմաններում եւ զբաղվել մարմնավաճառությամբ օրական ավելի քան 20 ժամ, ընդգծել են Սիեթլի քաղաքապետարանում:
March, 2019, # 55
8