ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ ԸՍՏ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀ ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ Հրատարակվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ
Գրքում ներկայացվում են ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի (1856-1924) կազմած փաստաթուղթը Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանագծման վերաբերյալ և այդ կապակցությամբ նրա պաշտոնական նամակը Դաշնակից տերությունների (Անտանտ) Գերագույն խորհրդի նախագահին:
ԵՐԵՎԱՆ YEREVAN 2011
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀ սփյուռքի նախարար
ՎԻԼՍՈՆԸ ԵՎ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ
"RB IMMIGRATION CONCULTING INC."
1526 1/2 N. Commonwealth Ave. LA, CA 90027 Email:rbparalegalservices@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáÙ³Ý ´áõ¹³ÕÛ³Ý Chief Editor Roman Budaghyan îÝûñ»Ý` ÜáõÝ» ´³¹³ÉÛ³Ý Director Nune Badalyan гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ Ø»ñÇ ¸³íÃÛ³Ý (ºñ¨³Ý) Computer typing and design Meri Davtyan (Yerevan)
ÂÕóÏÇó` ²ñÙ³Ý Øáõñ³¹Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Muradyan(Armenia Yerevan)
Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:
»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2015
January # 12, 2015Ã.
2
ման իրավունքը, Միջազգային արդարադատության մշտական ատյանը, Հավաքական անվտանգության սկզբունքը և այլն:
Աշխարհով մեկ սփռված հայ ժողովըրդին միավորում են ազգային իղձերը, նպատակները, լեզուն, հավատքը և հայրենիքի ճակատագիրը: Մեր բազմադարյա պատմությունը ցույց է տվել, որ հայ ժողովրդի մաքառումները, ստեղծագործ աշխատանքն ու արարման խորհուրդն ընդհանուր առմամբ ունեն մեկ նպատակ` տեսնել վաղվա Հայաստանը հզոր, բարեշեն, տեսնել հայությանն առավել համախմբված, առավել կուռ ու կազմակերպված: Հայոց ցեղասպանությունից մազապուրծ, հայրենի բնօրրանից ու օջախից զրկված, հայրենիքը կորցրած հայը, հայտնվելով անծանոթ երկրներում, պիտի արդեն քննություն բռներ իր հայրենիքից դուրս` օտար, անծանոթ տարածքներում, պիտի քննություն բռներ` պայքարելով ուծացման ու օտար բարքերի դեմ, և ապացուցեր իր կենսունա կությունն ամենատարբեր պայմաններում: Հազարամյա դեգերումների, աշխարհի հզոր տերությունների շահերի բախման կիզակետում, հիասթափությունների և խաբեությունների անվեր ջանալի թվացող շարանում հայ ժողո վուրդը տեսել է նաև առաջադեմ երկըրների, միջազգային կազմակերպությունների, քաղաքական ազդեցիկ գործիչների, մտավորականների, արդա րության ջատագովների, ովքեր կանգնել են նրա կողքին և իրենց ձայնն են բարձ րաձայնել հանուն արդարության, հանուն համամարդկային արժեքների պահ պանության, հանուն խաղաղության և ընդդեմ ցեղասպանությունների: Հայ ժողովրդի հավաքական գիտակցության մեջ իր յուրահատուկ տեղն ունի ԱՄՆ 28-րդ նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Թոմաս Վուդրո Վիլսոնը, ում պատկանում են կայունություն և խաղաղություն հաստատելու կարևոր հիմնադրույթներ ու գաղափարներ, ինչպիսիք են` մանդատային համակարգը, ազգերի ինքնորոշ
Վուդրո Վիլսոնը ԱՄՆ նախագահներից մեկն էր, ով առաջարկեց աշխարհի միջազգային-իրավական վերակազմավորման ծրագիր, բարեփոխիչ` ում համար առաջնային էին անվտանգ աշխարհակարգի ու քաղաքակրթության հաստատումը: Գիտակցելով, որ հին աշխարհի հակասությունները հասել են իրենց գագաթնակետին, հանուն նրա տևական խաղաղության և աշխարհի անվտանգության Վիլսոնը հանդես եկավ հետպատերազմյան աշխարհակառույցի վերաբերյալ նոր նախաձեռնություններով և առաջարկներով, գաղափարներով, որոնք, իրագործվելու դեպքում, հիմնովին կվերափոխեին Երկիր մոլորակը և խաղաղություն ու արդարություն կհաս տատեին ամենուր: Վուդրո Վիլսոնը Վերսալի հաշտության պայմանագրի կնքման ժամանակ հանդես է եկել իր նշանավոր «14 կետեր» խաղաղության ծրագրով, որի 12-րդ կետում մասնավորապես ասվում է. «Օսմանյան կայսրության թուրքական մասերն իրենց ներկա կազմով պետք է ստանան ապահովված և կայուն վեհապետություն, սակայն մյուս ազգությունները, որոնք այժմ գտնվում են թուրքերի իշխանության տակ, պետք է ստա նան գոյության աներկբա երաշխիքներ և ինքնավար զարգացման բացարձակապես անխախտ պայմաններ: Դարդանելը պետք է մշտապես բաց լինի նավերի ազատ անցումի և բոլոր ազգերի առևտրի համար` միջազգային երաշխիքներով»: Հայաստանին պետք է տրամադրվեր նավահանգիստ Միջերկրական ծովում` որևէ տերության հովանավորությամբ: Վուդրո Վիլսոնի ջանքերի շնորհիվ էր, որ փորձ արվեց համաշխարհային մասշտաբներով համախմբել տարբեր պետությունների և ազգերի: Արդյունքում 1919թ. հիմնադրվեց Ազգերի լիգան, որի միջոցով նա աշխարհի խոշոր երկրներին կոչ արեց միջազգային համագործակ ցության և խաղաղության հաստատման: Վուդրո Վիլսոնը համոզված էր, որ պետք է ընդլայնվեն Հայոց պետականության սահմանները: Հայ ժողովրդի համար Վուդրո Վիլսոնը հանդիսանում է Հայոց պետականության ստեղծման, Հայկական հարցի արդարացի լուծման և անկախ հայկական պետության կայացման ջատագով: Վուդրո Վիլսոնը նաև մեծ մարդասեր էր, և նրա առաջարկով ամերիկյան վարչակազմը մեծ աջակցություն ցուցա-
բերեց եղեռնից հրաշքով փրկված հայերին: Դեռևս 1916թ. հոկտեմբերին Վիլսոնը հայերի տառապանքները թեթևացնելու համար դրամահավաքի կոչով դիմեց Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչությանը` տարվա երկու օրը հայտարարելով «Մերձավոր Արևելքի օգնության օրեր»: Նրա անմիջական ներգրավման շնորհիվ դրամահավաքները լայն տարածում գտան ԱՄՆ-ում, և մի քանի տարվա ընթացքում հավաքվեց ավելի քան 130 մլն դոլար (ներկա համարժեքով գրեթե երկու միլիարդ դոլար): Վուդրո Վիլսոնի աջակցությամբ «Մերձավոր Արևելքի օգնություն» (Near East Relief) կազմակերպությունը ողջ Միջին Արևելքում հիմնեց որբանոցներ` փրկելով պատերազմի և եղեռնի ընթացքում իրենց ծնողներին կորցրած տասնյակ հազարավոր հայ մանուկների կյանքեր: Վուդրո Վիլսոնը Հայկական հարցի լուծման կողմնակիցն էր, ինչն արտա հայտվել է Հայաստանի մանդատը (հովանավորություն, 1920թ.) ստանձնելու նրա պատրաստակամությամբ: Դեռևս 1919թ. կեսերին նա Հայաստան ուղարկեց պատվիրակություն` գեներալ Ջեյմս Հարբորդի գլխավորությամբ՝ ծանոթանալու երկրի կացությանը և հստակեցնելու նրա հովանավորությունն ստանձնելու հարցը: Սակայն հակասութ յունների սրումը ԱՄՆ-ի և եվրոպական տերությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և այլն) միջև, ինչպես նաև նորաստեղծ Խորհրդային Ռուսաստանի մերձեցումը քեմալական Թուրքիայի հետ և նրա բացասական վերաբերմունքը նորաստեղծ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ձախողեցին ինչպես Հայաստանի մանդատի ընդունումը ԱՄՆ Սենատում, այնպես էլ Սևրի պայմանագրի իրագործումը: Հայոց պատմության մեջ Վուդրո Վիլսոնը հայտնի է հատկապես 1920թ. Նոյեմբերի 22-ի` «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի, Հայաստանի` դեպի ծով ելքի և հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ» իրավարար վճռով, որի հա մաձայն Հայաստանի Հանրապետության տիտղոսն ու իրավունքները ճանաչվում էին նախկին Օսմանյան կայսրության` Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների վրա (ընդհանուր առմամբ 103 599 քառ. կմ): Վիլսոնի Իրավարար վճիռը համարվում է պաշտոնական փաստաթուղթ և պարունակում է ԱՄՆ նախագահի կողմից սահմանագծված Թուրքիայի և Հայաստանի սահմանագծի ամբողջական նկարագիրը: Շարունակելի...
January # 12, 2015Ã.
3
ընտանիքի հետ Սուրբծննդյան հանգիստն այնտեղ է անցկացնում: Սակայն Օբաման մերժել է հրավերը: Հարսանեկան արարողությունից մեկ օր առաջ զույգը տեղեկացվել է, որ պետք է փոխի հարսանեկան արարողության վայրը, քանի որ նախագահը որոշել է գոլֆ խաղալ իր դպրոցական ընկերների հետ:
Քլինթոնը «հիանալի նախագահ» կլինի. Օբամա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ սիրում է Բուշերի ընտանիքը, սակայն կարծում է, որ Հիլարի Քլինթոնը «հիանալի նախագահ» կլինի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ABC News-ին: «Ես սիրում եմ Բուշերի ընտանիքը: Նրանք լավ մարդիկ են և հիանալի ընտանիք: Անկասկած, մենք տարաձայնություններ ունենք Ջեբի և նրա եղբոր Ջորջի հետ: Սակայն նրանք լիովին իրավունք ունեն անել այն, ինչը ճիշտ են համարում»,-ասել է Օբաման: Ավելի վաղ հաղորդվում է, որ Ջեբ Բուշը՝ Բուշերի գերդաստանի երրորդ անդամը, իր թեկնածություննը կառաջադրի ԱՄՆ նախագահի պաշտոնում:
Պուտինը նման չէ այն մարդուն, ով հաղթել է ինձ. Օբամա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի պլանավորում մեկնել Ռուսաստան: Այս մասին Sputnik-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Մարկ Ստրոխը: Նշվում է, որ երկուշաբթի հայտնի էր դարձել, որ Մոսկվան ԱՄՆ-ի նախագահին հրավիրել էր մասնակցել ֆաշիզմի դեմ տարած հաղթանկի 70-ամյակին: «Մոտ ապագայում նախագահը չի պլանավորում մեկնել Մոսկվա»,-հայտարարել է Ստրոխը:
ԱՄՆ-ում դայակը գողացել է երեխայի Սուրբ ծննդյան նվերը և խանութ հանձնել ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում, դայակը գողացել է երկամյա փոքրիկի նվերը, որը եղել էր տոնածառի տակ և վերադարձրել է խանութ, ստանալով գումարը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: 24-ամյա Շոն Էշելմանը գողաացել է Միկի Մաուսի պատկերով սեղանը և աթոռները և հանձնելով մոտակա խանութ՝ ստացել է 30$: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Օբաման «խանգարել» է ամերիկացի զինծառայողի հարսանիքը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անհիմն է համարում այն խոսակցություները, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն հաղթել է: Այս մասին հայտնում է CNN-ը: «Երեք կամ չորս ամիս առաջ Պուտինին անվանում էին գրոսմայստեր, ով կարողացավ հաղթել Օբամային: Իսկ այժմ նա դեմքով կանգնած է իր արժույթի փլուզման, խոշոր ֆինանսական ճգնաժամի և տնտեսության կրճատումների առջև: Ես չէի ասի, որ այդ մարդը հաղթել է ինձ կամ ԱՄՆ-ին»,-հայտարարել է Օբաման: Բացի այդ Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ն կոշտ դիրք է ընդունել այն երկրների նկատմամբ, որոնք ըստ իրենց կարծիքի՝ խախտում են միջազգային իրավունքը:
Օբաման չի ընդունել Պուտինի հրավերը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներողություն է խնդրել նորապսակներից այն բանի համար, որ վերջիններիս հարսանիքը չեղյալ է համարվել հենց իր պատճառով: Այս մասին գրում է Ria.ru-ն՝ հղում անելով CBS News-ին: Նշվում է, որ կապիտան Էդվարդ Մալուն և իր կինը մտադիր էին հարսանիքն անցկացնել Հավայան կղզիներում գոլֆ ակումբում: Զույգը հրավեր է ուղարկել Բարաք Օբամային, իմանալով, որ նախագահն իր
Բոստոնում 24-ամյա աղջիկը ձերբակալվել է «խոզերին» կերակրելու համար
Բոստոնում ձերբակալել են 24-ամյա աղջկա, ով ցանկանում էր ոստիկանական բաժանմունքում կերակրել խոզերին: Այս մասին հայտնում է ABC-ին: Փոխանցվում է, որ աղջիկը տոպրակը ձեռքին մտել էր ոստիկանական բաժանմունք և հայտնել, որ ցանկանում է կերակրել խոզերին, որից հետո տոպրակից հանել էր բեկոնը և այն քսել գրասենյակի պատուհաններին: Նշվում է, որ աղջկան ձերբակալել են:
ԱՄՆ-ում մահացել է երկրի ամենաերկարակյաց տղամարդը ԱՄՆ-ում մահացել է երկրի ամենաերկարակյաց տղամարդը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: Ինչպես հաղորդում են ամերիկյան տեղեկատվական գործակալությունները՝ ամենաերկարակյաց տղամարդը՝ Կոնրադ Ջոնսոնը, ապրել է 110 տարի և 338 օր: Ջոնսոնը ծնվել է 1904թ.-ին Շվեդիայում, սակայն կյանքի մեծ մասն անց է կացրել ամերիկյան Ռոքֆորդ քաղաքում (Իլլինոյս նահանգ): Նա երկու անգամ ամուսնացած է եղել, սակայն չի ունեցել երեխաներ:
January # 12, 2015Ã.
10 աբսուրդային ամերիկյան օրենք սեքսի մասին
Սեքսին վերաբերող ամենաաբսուրդային օրենքների մեծ մասն ընդունվել է և գործում է Միացյալ Նահանգներում։ Դա մասնակիորեն պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ-ը համարվում է պուրիտանական երկիր, որտեղ քրիստոնեությունը բավականին ազդեցիկ է շարքային ամերիկացիների հրապարակային կյանքում։ Սակայն սեքսի մասին աբսուրդային օրենքներ հանդիպում են նաև այլ երկրներում, որոնք ցնցում են իրենց անհեթեթությամբ։ Ձեզ ենք առաջարկում 10 ամենաանհեթեթ ամերիկյան օրենքները, որոնք փորձում են կարգավորել սեռերի միջև հարաբերությունները։
1. Յուտա նահանգում արգելվում է սեքսով զբաղվել վերակենդանացման բաժին տեղափոխվող տղամարդու հետ։ 2. Վաշինգթոն նահանգում միակ սեքսուալ դիրքը, որը թույլատրված է օրենքով, միսիոներականն է։ 3. Վաշինգտոնում նաև արգելված է սեքսով զբաղվել կույսի հետ։ 4. Օրեգոնում արգելված է հայհոյել կնոջ հետ սեքսով զբաղվելու ժամանակ։ 5. Վայոմինգում դուք օրենք կխախտեք, եթե սեքսով զբաղվեք խանութ մտնելիս։ 6. Միննեսոտայում տղամարդուն արգելվում է սեքսով զբաղվել կնոջ հետ, եթե նրա մարմնից վատ հոտ է գալիս։ 7. Մոնտանայում արգելվում է սեքսով զբաղվել տան առջև մայրամուտից հետո։ 8. Նեբրասկայում արգելված է հյուրանո-
4
ցային համարներում սեքսով զբաղվել, եթե չեք կրում մաքուր գիշերանոց։ Նույն նահանգում արգելվում է նաև սեքսով զբաղվել առանց պահպանակների, ուստի միստերիա է, թե ինչպես են Նեբրասկայում կանայք հղիանում։
9. Փենսիլվանիայում արգելվում է սեքսով զբաղվել բեռնատարների վարորդների հետ նրանց մեքենաներում։ 10. Ֆլորիդայում արգելված է սեքսի ժամանակ համբուրել կնոջ կրծքերը։
Վիզային ռեժիմի փոխհամաձայնություն Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև
2015թ. հունվարի 1-ից Միացյալ Նահանգները կսկսի վիզաների թողարկումը Հայաստանի Հանրապետության հետ ձեռք բերված նոր փոխադարձ պայմանավորվածությունների համաձայն: Տուրիստական ու գործնական նպատակներով Միացյալ Նահանգներ այցեր կատարելու համար ոչ ներգաղթային B տեսակի վիզայի համար դիմող ՀՀ քաղաքացիներին կտրամադրվի բազմակի մուտքի վիզա՝ մինչև 10 տարի վավերականության ժամկետով: Նաև, մինչև 5 տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի F, M, կամ J տեսակի վիզաներ կտրամադրվեն ուսման նպատակով մեկնողներին, փոխանակման ծրագրերի մասնակիցներին ու նրանց խնամքի տակ գտնվող անձանց: Իսկ ԱՄՆ քաղաքացիները 2015թ. հունվարի 1-ից կկարողանան Հայաստան մուտք գործել առանց վիզայի և մեկ օրացուցային տարում Հայաստանում գտնվել մինչև 180 օր: Ազատականացված վիզային ռեժիմի ներդրումն առաջ էր քաշվել անցյալ տարի մայրաքաղաք Վաշինգտոնում կայացած Տնտեսական համագործակցության հայամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում: Հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խումբն այն հարթակն է, որտեղ ամենամյա կտրվածքով դիտարկվում են երկկողմ առևտրին ու ներդրումներին, Հայաստանի ֆինանսական ու շուկայական բարեփոխումների առաջընթացին առնչվող հարցեր և վերհանվում են հնարավորությունները, որոնց շուրջ աշխատելով, Հայաստանն ու Միացյալ Նահանգները կկարողանան նպաստել երկարաժամկետ տնտեսական զարգացմանը: Այս համաձայնությունների արդյունքում կավելանան փոխադարձ այցելությունները, ներդրումները, բիզնեսի զարգացման հնարավորությունները, ինչը երկուստեք շահավետ կլինի երկու երկրների տնտեսավարողների, այդ թվում նաև զբոսաշրջության համար: Վիզաների վավերականության երկար ժամկետը կդյուրացնի ուսանողների ու փոխանակման ծրագրերի մասնակիցների հայրենի երկիր այցելելու հնարավորությունները՝ տոների ու արձակուրդների ընթացքում:
¸²ðÒÆð ²ØÜ ø²Ô²ø²òÆ Ø»Ýù Ïû·Ý»Ýù Ò»½ 818.433-2461
January # 12, 2015Ã.
Հայերը ԱՄՆ-ում Հայ-ամերիկյան առնչություններն իրենց վաղեմի պատմությունն ունեն. դեռևս XIX դարի սկզբներին ամերիկացի միսիոներները (կրոնական քարոզիչներ) Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում բացել են բազմաթիվ դպրոցներ (քոլեջներ), որտեղ սովորել են հայ երեխաներ: Ամերիկյան այդ կրոնավորներն էլ հենց ականատես են եղել այնտեղ ապրող հայ ժողովրդի հալածանքներին և իրենց կառավարության առջև հարց բարձրացրել՝ հանդես գալու հայերի պաշտպանությամբ: Ամերիկացի շատ գործիչներ, ինչպես, օրինակ, բանաստեղծուհիներ Ջուլյա Ուորդ Հաուն և Ալիս Բլեքուելը, լրագրողներ Սամյուել Բարրոուն և Հենրի Բլեքուելը, գիտնականներ Հենրի Ալենը, Վիլյամ Ուորդը և ուրիշներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել հայերի նկատմամբ թուրքական իշխանությունների գործադրած գազանությունների դեմ: Ամերիկյան հասարակայնությունը զայրույթով արձագանքեց 1915 թ-ի հայկական ՄԵծ եղեռնին: Այդ բռնություններից ցնցված` ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Վուդրո Վիլսոնը 1920 թ-ին նույնիսկ փորձ արեց ստանձնել Հայաստանի մանդատը, այսինքն՝ Թուրքիայի տարածքում հայ ժողովրդի հովանավորությունը: Սևրի պայմանագրի համաձայն՝ կազմվեց Հայաստանի քարտեզը` ըստ Վուդրո Վիլսոնի, որը Արևմտյան Հայաստանի տարածքում նախատեսում էր հայկական ինքնավարություն՝ դեպի Սև ծով ելքով: Սակայն Եվրոպայի մեծ տերությունների և ԱՄՆ-ի միջև ծագած ներհակությունները խանգարեցին այդ ծրագրի իրականացմանը: ԱՄՆ-ը սահմանափակվեց Թուրքիայից փախած հայ գաղթականներին սոսկ նյութական օգնություն ցուցաբերելով, որը շարունակվեց մինչև 1930-ական թվականները: Շատերի պապիկներն ու տատիկները, հավանաբար, դեռևս հիշում են Ամերկոմը (Ամերիկյան օգնության կոմիտե), որը բազմաթիվ որբանոցներ էր պահում Հայաստանում և հարակից երկրներում: Ամերիկյան Կոնգրեսն այժմ էլ պարբերաբար քննարկում է 1915 թ-ի հայկական ցեղասպանության ճանաչման հարցը: ԱՄՆ-ը շոշափելի օգնություն ցուցաբերեց նաև Սպիտակի 1988 թ-ի դեկտեմբերյան երկրաշարժի աղետյալներին: Հայերի գաղթն ԱՄՆ շարունակվել է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ապա և 1950–70-ական թվականներին, երբ Մերձավոր Արևելքի երկըրներում գլուխ բարձրացրեց արաբական ազգայնամոլությունը, և Լիբանանում բռնկեց քաղաքացիական պատերազմ: Ցավոք, այդ գաղթականության շարքերն այսօր համալրում են նաև Հայաստանից մեկնող մեր հայրենակիցները: ԱՄՆ-ում արդեն վաղուց գոյություն ունի բավական բազմամարդ հայկական հա-
5
մայնք: Ներկայումս ԱՄՆ-ում հայերի թիվը շուրջ 1 մլն 200 հզ. է. բնակվում են հիմնականում Կալիֆոռնիա, Նյու Յորք, Նյու Ջերսի, Ռոդ Այլենդ, Միչիգան, Իլինոյս, Ֆլորիդա, Քոնեքթիքութ, Տեխաս նահանգներում: Միացյալ Նահանգներում այժմ կարելի է հանդիպել տարբեր զբաղմունքի տեր հայերի՝ մանր ու խոշոր ձեռնարկատերեր, ծառայողներ, առևտրականներ, արհեստավորներ, բանվորներ, գիտնականներ, բժիշկներ: Հայ գործիչներ կան ԱՄՆ-ի կառավարական շրջանակներում, Կոնգրեսում, առանձին նահանգների օրենսդիր և գործադիր մարմիններում: Երկար ժամանակ ամենամեծ նահանգի՝ Կալիֆոռնիայի նահանգապետն էր (1981–92) Ջորջ Դոքմեջյանը, որի աջակցությամբ 1985 թ-ին (Հայոց ցեղասպանության 70-ամյակի նախօրյակին) ապրիլի 24-ը նահանգում հայտարարվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Զինվորական բարձր աստիճանի հասած ամերիկահայերից հիշատակության արժանի են գեներալ Հայկ Շեքերջյանը, ծովակալ Ռոբերտ Իգնատիոսյանը: Ամերիկահայ գաղութի հոգևոր կյանքում առանցքային դեր ունի Հայ առաքելական եկեղեցին: Առաջին հայ առաքելական եկեղեցին՝ Ս. Փրկիչը, հիմնվել է 1851 թին Ուստրում: Ներկայումս ԱՄՆ-ում գործում են մոտ 90 հայկական եկեղեցիներ: Ամերիկահայ համայնքի ձևավորումից ի վեր ազգային կյանքը կազմակերպելու, հայրենակիցներին համախմբելու և օգնելու նպատակով ստեղծվել են բազմաթիվ հասարակական-քաղաքական, բարեգործական, մշակութային, հայրենակցական, երիտասարդական, մարզական կազմակերպություններ: Առաջին կազմակերպությունը՝ Հայկական միությունը, հիմնվել է 1886 թ-ին Նյու Յորքում, որը կարևոր դեր է կատարել ԱՄՆ-ում աստիճանաբար ստվարացող հայությանը ձուլման վտանգից զերծ պահելու, նրանց ազգային ինքնագիտակցությունը պահպանելու գործում: Նշանակալի դեր են կատարում հայ ավանդական կուսակցությունների (ՍԴՀԿ, ՀՀԴ, ՌԱԿ) տեղական կազմակերպությունները, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայ դատի հանձնախումբը, Հայ իրավանց խորհուրդը, Ամերիկայի հայկական համագումարը, Վարդանանց ասպետներ կազմակերպությունը: ԱՄՆ-ում գործում են 26 ամենօրյա և 131 մեկօրյա հայկական վարժարաններ, որտեղ փոքրիկ ամերիկահայերն ստանում են հայեցի կրթություն: ԱՄՆ-ի մի շարք համալսարաններում գործում են հայագիտական ամբիոններ և դասընթացներ: Այստեղ հրատարակվում են բազմաթիվ հայերեն ու անգլերեն հայկական թերթեր և ամսագրեր, գործում են երգի ու պարի խմբեր, մի խոսքով՝ արվում է ամեն հնարավորը հային Ամերիկայում հայ պահելու նպատակով: Ով չի լսել այնպիսի նշանավոր ամերիկահայերի անունները, ինչպիսիք են գրողներ Վիլյամ Սարոյանն ու Մայքլ
Առլեն Կրտսերը, Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերային թատրոնի մեներգչուհիներ Լիլի Չուգասզյանն ու Լուսին Ամարան, աշխարհահռչակ կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանը, գեղանկարիչներ Հովսեփ Փուշմանը և Արշիլ Գորկին (Ոստանիկ Ադոյան), երգահան Ալան Հովհաննեսը, գործարար, բարերար Քըրք Քըրքորյանը: ԱՄՆ-ի գիտության և տեխնիկայի զարգացման գործում նշանակալի ավանդ ունեն ամերիկահայ գիտնականները: Դեռևս 1843 թ-ին քիմիկոս Քրիստափոր Տեր-Սերոբյանը ստացել է ամերիկյան դոլարի հատուկ կանաչ և սև գույները, Միհրան Ղասաբյանը Ֆիլադելֆիայում 1903 թ-ին հիմնադրել է ԱՄՆ-ի առաջին ռենտգենյան լաբորատորիան, կենսաքիմիկոս Միհրան Կյուլյանը Չիկագոյի համալսարանում (1967 թ-ին) ստացել է ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու), պրոֆեսոր Վարազդատ Գազանճյանը գեղավիրահատության հիմնադիրներից է: Նշանավոր գիտնականներ են ԱՄՆ-ի ակադեմիայի պատվավոր անդամ Վերգինիա Աբգարը, վիրաբույժ-գյուտարար Ջոն Նաջարյանը, աստղագիտության և տիեզերագնացության մասնագետ Ա. Գանտոյանը (ինքնաթիռների անօդաչու վայրէջքի սխեմայի հեղինակ), կենսաքիմիկոս Մանասե Սևակը, էլեկտրատեխնիկայի քաջագիտակ Հրաչ (Չառլզ) Փափազյանը, պատմաբաններ Հրանտ Արմենը, Ռիչարդ Հովհաննիսյանը և շատ ուրիշներ: Տիեզերագիտության և աստղագիտության բնագավառում հատնի անուններ են Դոնալդ Մինասյանը, Ջոն Կիրակոսյանը, Պոլ Ալեպյանը, Երվանդ Թերզյանը: Ակնառու է Առնոլդ Նիկողոսյանի ավանդը տիեզերական բժշկագիտության զարգացման գործում: Ամերիկյան աստղագնացների խմբում է Ջեյմս Բաղյանը, որը թռիչք է կատարել ամերիկյան «Դիսքավերի» (1989 թ-ի մարտ) և «Կոլումբիա» (1991 թ-ի հունիս) տիեզերանավերով: Ամերիկահայ գաղութն ամենասերտ հարաբերություններն է պահպանում մայր հայրենիքի՝ ՀՀ-ի հետ:
*** Հայերը Հյուսիսային Ամերիկայում հաստատվել են 17-րդ դարի առաջին տասնամյակներում։ Վիրջինիա նահանգի գաղթականության ցուցակում հիշատակվում է (1618) առաջին հայի անունը՝ Ջոն Մարտին (Martin the Armenian)՝ Հովհաննես Մարտիկյան։ Վերջինս զինվորական է եղել։ Կա նաև ենթադրություն, որ նրան Ամերիկա է հրավիրել մի ամերիկացի` ծխախոտագործությունը զարգացնելու նպատակով։ ♦♦♦ 1653-54թթ. Վիրջինիայի կառավարիչի հրավերով Ամերիկա են եկել երկու շերամաբույծ վարպետներ՝ շերամաբուծությունը զարգացնելու նպատակով։ Նրանք Ամերիկայում թթենիներ են տնկել, ստեղծել մեծ տնտեսություն։
January # 12, 2015Ã.
Հայ շերամաբույծները Ամերիկայում իրենց ստացած առաջին մետաքսից դրոշակ են պատրաստել և որպես նվեր ուղարկել Էջմիածին։ Հետագայում այդ դրոշակի տեղը հայտնի է դարձել Թուրքիայում ԱՄՆ դեսպանին, որը 1898թ. հունվարի 16-ի մի գրությամբ դիմել է Էջմիածին և խնդրել դրոշակն ուղարկել Ամերիկա` որպես ազգային հնագույն և պատմական արժեք։ ♦♦♦ 19-րդ դարի 30-ական թվականներին հայերի մեծ հոսք է նկատվում ԱՄՆ, որը հետևանք էր Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում ամերիկյան միսիոներների քարոզչական գործունեության։ ♦♦♦ 1870թ. վերջերին Նյու Յորքում, Վուսթերում, Փրովիդենսում սկսեցին ձևավորվել հայ առաջին համայնքները։ 1891թ. Վուսթերում կառուցվեց ԱՄՆ-ում հայկական առաջին եկեղեցին (Սուրբ Փրկիչ)։ ♦♦♦ ԱՄՆ գաղթած հայերի թիվը ստվարացավ հատկապես 1894-96թթ. համիդյան ջարդերից հետո։ Այդ ժամանակահատվածում ԱՄՆ ֆիլանտրոպիական (բարեգործական-մարդասիրական) շրջանակները սկսեցին հետաքրքրություն ցուցաբերել հայերի և Հայաստանի նկատմամբ, ստեղծվեց «Հայաստանի բարեկամներ» ընկերությունը, նախագահ՝ Ի. Բորրուոս, քարտուղար՝ Ա. Բլեքուել։ Նրանք բողոքի ցույցեր կազմակերպեցին հայկական ջարդերի դեմ, հանգանակություններ կատարեցին հօգուտ տուժածների։ ♦♦♦ ԱՄՆ-ի գիտության և տեխնիկայի զարգացման մեջ իրենց ավանդն ունեն ամերիկահայ գիտնականները։ Դեռևս 1840թ. Յելիի համալսարանում ուսանած քիմիկոս Խաչատուր Սերոբյանի ամերիկյան թղթադրամի (դոլարի) ներկի գյուտը հնարավորություն տվեց կանխելու դրամի կեղծումը։ ♦♦♦ Զինվորական ասպարեզում հայերը ևս հետ չէին մնում։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Միացյալ Նահանգների բանակի ամենաբարձր կոչում ունեցող հայազգի զինվորականը գեներալ Հայկ Շեքերջյանն էր, որը 1942թ. այդ
6
ìºðÈàôÌ²Î²Ü ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԵՐԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՂԹՈՂԸ
կոչմանն է արժանացել նախագահ Ռուզվելտի կողմից։ Ամերիկահայ բարձրաստիճան զինվորականների շարքում իրենց քաջությամբ և խիզախությամբ փայլել են նաև ամերիկյան բանակի հրամանատար Ջեք (Սիրակ) Հանիկյանը, գնդապետներ Քըրք Բուչախը և Սարգիս Զարդարյանը, ծովակալ Ռո-բերտ Իգնատիոսյանը։ Միացյալ Նահանգների բացառիկ և ամենաբարձր պարգևին՝ Կոնգրեսի պատվո շքանշանին (որով ամերիկյան բանակից պարգևատրվել է ընդամենը 87 մարդ) արժանացել է ամերիկյան հերոս ավագ լեյտենանտ Էռնեստ Դերվիշյանն իր անօրինակ խիզախության համար. մեն-մենակ հայտնվելով թշնամական շրջափակման մեջ` կարողացել է գերել հակառակորդի 45 զինվորի, խլել 3 գնդացիր և 10 ատրճանակ։ Պատերազմից հետո նա զբաղեցրել է ռազմական բարձր պաշտոններ, եղել է Ամերիկյան ազգային լեգեոնի փոխհրամանատար, ռազմական և պետական տարբեր հարցերով խորհրդական։ ♦♦♦ Հայ գործիչներ կան ԱՄՆ կառավարական շրջանակներում, Կոնգրեսում, առանձին նահանգների օրենսդիր և գործադիր մարմիններում։ Երկար ժամանակ Կալիֆորնիայի նահանգապետ էր Ջորջ Դոքմեջյանը, որի աջակցությամբ 1985թ. (Հայոց ցեղասպանության 70-ամյակի նախօրյակին) ապրիլի 24-ը նահանգում հայտարարվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր։
Վերջին շրջանում Ռուս-Ամերիկյան հակամարտությունը դարձել է բոլոր ԶԼՄների հիմնական թիրախը: Մամուլը հեղեղված է հակամարտության հետ կապված նորություններով: Բոլորը խոսում են Միացյալ Նահանգների նավթադոլարային քաղաքականության եւ տարատեսակ պատժամիջոցների մասին, որոնք ուղըղված են Ռուսաստանի դեմ, իսկ Ռուսաստանը, իր հերթին, փորձում է այսպես կոչված գազի քաղաքականություն վարել, որպեսզի որևէ կերպ կարողանա հակադրվել արևմուտքի քաղաքականությանը: Եվ, կարծես թե, ոչ ոք չի անդրադառնում մեկ այլ գերհզոր պետությանը` Չինաստանին, ում չափազանց ձեռնտու է այս իրավիճակը: Սկսենք դեռ հակամարտության սկզբից, երբ 2014-ի գարնանը Չինաստանը ստորագրեց գերշահավետ պայմանագիր Ռուսաստանի Դաշնության հետ, ըստ որի Չինաստանը ցածր գներով գնելու է ռուսական գազ, տնտեսելով միլիարդավոր դոլարներ: Նշենք, որ Ռուսաստանը ստիպված գնաց այս քայլին, կանխատեսելով, որ մոտ ապագայում արտաքին շուկայի շատ մեծ սեկտոր է կորցնելու, և չի կարողանալու իրացնել գազը, իսկ Չինաստանը այդ ստեղծված իրավիճակից օգտվեց: Այժմյան նավթադոլարային քաղաքականությունը ևս մեծ դիվիդենտներ է ապահովում Չինաստանին: Չինաստանը չունի նավթի պաշարներ եւ ստիպված է ձեռք բերել այն արտաքին շուկայից, այդ իսկ պատճառով տվյալ իրադրությունը, երբ նավթի մեկ բարելի
January # 12, 2015Ã.
արժեքը ընկել է մինչեւ 69,50 դոլար, չափազանց շահավետ է Չինաստանի համար, քանի որ նա կարող է էժան գներով նավթ ձեռք բերել: (Համեմատության համար նշենք, որ 2014-ի հունիս ամսին նավթի մեկ բարելը արժեր մոտավորապես 105 դոլար): Բացի վերոնշյալ առավելություններից, Չինաստանը կըստանա հնարավորություն ավելի մեծ ներդրումային ծրագրեր իրականացնել Ռուսաստանի Հեռավոր Արևելքում, որոնք թույլ կտան նրան «կառավարել» այդ շրջանը: Ստեղծված իրադրությունում Ռուսաստանը ստիպված է իր հայացքը ուղղել դեպի Ասիա` մասնավորապես դեպի Չինաստան, որպեսզի ձեռք բերի այն ապրանքները, որոնք նա ձեռք էր բերում Արևմուտքից, հետևաբար Ռուսաստանի և Չինաստանի ապրանքաշրջանառությունը զգալի կմեծանա, ինչը ևս ձեռնտու է Չինաստանին: Որոշ տնտեսագետների կանխատեսումներով, այս հակամարտության պայմաններում, Չինաստանը 2023-2025թթ. ընկած ժամանակահատվածում իր տնտեսական ցուցանիշներով առաջ կանցնի Միացյալ Նահանգներից, այդ իսկ պատճառով
7
ԱՄՆ-ը փորձում են ներքին խռովություններ ստեղծել Չինաստանի ներսում, մասնավորապես Հոնգ Կոնգում: Սակայն Չինաստանը արդեն կարգավորել է իրադրությունը: Կարող ենք փաստել, որ ստեղծված իրադրությունից հաղթող է դուրս գալիս Չինաստանը, ում տնտեսությունը և քաղաքականությունը խաղում են հակասությունների վրա և մաքսիմալ օգտվում
ստեղծված իրավիճակից: Վերջում ցանկանում եմ մեջբերել Նապոլեոն Բոնապարտի խոսքերը, ով խորհուրդ էր տալիս չարթնացնել «քնած կարմիր վիշապին» (Չինաստանին), այլապես հետևանքները անդառնալի կլինեն:
ՅՈՒՐԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Ինչպես օղակները միացնելով շղթա են ստանում, այնպես էլ որոնելի բառերն ստանալու համար պետք է գտնել նրա մասերը և միացնել: Բառերից երկուսը հատուկ անուններ են, մնացածները` հասարակ գոյականներ: ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ: 3. Երկայնաձև հաց, բոքոն + սիրել (հականիշը) + ողբի, լացի ժամանակ կրկներգվող բացականչություն: 7. Նախածանց + դեմք: 8. Կերակրի մեջ օգտագործվող հանածո + դրություն: 13. 100 մ2 + սեղանի խաղ, որը ծագել է հին Չինաստանում և տարածված է Ճապոնիայում: 14. Դարման + ճեղք: 16. Տավարի արձակած ձայն + ցուցական դերանուն: 17. Հոտավետ ծաղիկ + Կենտրոնական Ասիայի բարձրալեռնային շրջանների խոշոր եղջերավոր կենդանի: 18. Որպես հենարան ծառայող ձող, գերան + շինանյութ: 19. Ժողովուրդ + այն, որ բոլորն ունեն: 20. Այս + կարելու նյութ, թել: 22. Ազնվական + Հայաստանի մայրաքաղաքներից: 24. «Յ» տառի անունը + անձնական դերանուն: 25. Որմ + Հայաստանի մայրաքաղաքներից + կարատիստների որակավորման կարգ: 28. Հարս + «նա» դերանվան իգական ձևը: 31. Բռնված կամ սպանված կենդանի + տարվա եղանակ: 32. Հարված + երկարուկ անողնաշար կենդանի: 33. Լրագիր + թանկարժեք մետաղ: ՈՒՂՂԱՀԱՅԱՑ: 1. Հերկ + ձավար ծեծելու կլոր փոսով քար: 2. Ջրահոսք + անտառակաքավ, դահուճ: 3. Կողմ + լծկան անասուն: 4. Կերպ, եղանակ + առարկա: 5. Անվավոր փոխադրամիջոց + ճիճու: 6. Նյութի վիճակ + անոթ, տարողություն: 9. Ջահել եզ + ժամանակի միավոր: 10. Զանազան կտորների միացման տեղը + արու արծիվ + աղբյուր: 11. Ժխտական նախածանց + հմուտ օդաչու + այն + ակնթարթ: 12. Սարդի ստեղծագործությունը + մատի ոսկորներն իրար միացնող հոդ: 15. Թուխպ + վախ + գառան արձակած ձայնը: 21. Պայթուցիկ սարք + որսորդի վաստակը: 23. Բնակարան + պտույտ: 26. Բարձր + «Ես և ...» (Նար-Դոս) + ինքնաթիռի քաշող մակերեսներից մեկը: 27. Քիչ, սակավ + արտի կամ պարտեզի մոտի առվակ: 29. Ոսկրերի կցման տեղը + այբուբենի 9-րդ տառը: 30. Մատանու քար + թվանշան:
January # 12, 2015Ã.
8