Armenia

Page 1

вڲêî²Ü ²ðò²Ê 07.05.19 ժամը 13.00 LAX օդանավակայան: 07.06.19 20.30 վայեջք Երևանի Զվարթնոց օդանավակայանում: Ընթրիք Անի հյուրանոցի ռեստորանում: 07.07.19 Նախաճաշ Անի հյուրանցում (նախաճաշը յուրաքանչյուր առավոտ շատ առատ և ճոխ, տաք ուտեստներ, մուրաբաներ, կաթնամթերքի և մսամթերիք ճոխ ընտրություն): 10.00 Երևան “City Tour”. Ծիծեռնակաբերդ, Եռաբլուր, Հաղթանակի զբոսայգի, շուկա: Ճաշը Կովկաս ռեստորանում: Ընթրիք Փարավոն ռեստորանում: 07.08.19 Նախաճաշ Անի հյուրանոցում: 10.00 Մեկնում Գառնի, Գեղարդ, Չարենցի կամար: Գառնիում փորիկ հյուրասիրություն: Ճաշ՝ Ղարս ռեստորանում (կվայելեք Համբիկի կողմից խոստացված մատաղը, և ուրիշ շատ համեղ ուտելիքներ, աղցաններ, տապակած ճուտ կարտոֆիլով, անսահմանափակ խմիչք և այլն): 18.00 ազատ երեկո բարեկամների հետ հանդիպելու համար: 07.09.19 Նախաճաշ Անի հյուրանոցում: 11.00 Այց Սաղմոսավանք, տառերի պուրակ, Այց Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, որտեղ թաղված է մեծն Մեսրոպ Մաշտոցը: 19.00 Ընթրիք Թումանյան պանդոկում: 07.10.19 Նախաճաշ Անի հյուրանոցում: Մեկնում Տավուշի մարզ՝ Գոշավանք: ճաշը կլինի Դիլիջանի անտառի գրկում տեղակայված Գետափ ռեստորանում` Աղստև գետի ափին (գոճու խորովածի և իհարկե զանազան համեղ ուտելիքների հյուրասիրությամբ: Այց Գոշավանք: Մեկնում Սևանա կղզի: Ընթրիք Սևանի ափին՝ Աշոտ Երկաթ ռեստորանում (Սևանա լճի համեղ ձկնատեսակներով): Վերադարձ Երևան: 07.11.19 Նախաճաշ: Այց Սարդարապատի հուշահամալիր, համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Ճաշ Անի հյուրանոցում: 20.00 ընթրիք Երևան Պանդոկ ռեստորանում: 07.12.19 Նախաճաշ Անի հյուրանոցում: 10.00 այց Հաղպատի վանքային համալիր, (կանգառ Ապարանում, իհարկե ապարանավայել հյուրասի-

րությամբ): Ճաշը կլինի Ալավերդու Արմեն ռեստորանում: Վերադարձ Երևան: 07.13.19 Նախաճաշ Անի հյուրանոցում: 10.00 Մեկնում Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցի: Այց Ծաղկաձոր, Կեչառիսի վանք, ճոպանուղի: Ճաշ Հացատուն ռեստորանում: Վերադարձ Երևան: Այց Երևանի մետրոպոլիտեն, Վերնիսաժ: 19.00 Ընթրիք Փարվանա ռեստորանում: 07.14.19 Նախաճաշ Անի հյուրանոցում: 8.30 Մեկնում դեպի Արցախ: Ճանապարհին այց Խոր Վիրապ եկեղեցի (որտեղ տարիներ շարունակ փակված է եղել Գրիգոր Լուսավորիչը): Ճաշ Որսկան ռեստորանում: Կանգառ Գորիսում: Ժամանում Ստեփանակերտի Արմենիա հյուրանոց: Ընթրիք Արմենիա հյուրանոցի ռեստորանում: Երեկոյան՝ զբոսանք Ստեփանակերտում: 07.15.19 Նախաճաշ Ստեփանակերտի Արմենիա հյուրանոցում: Այց Գանձասար, Ծովին Քար: Ճաշը Ծովինքարում՝ Արցախի ավանդական համեղ ժինգյալով հաց և ուրիշ շատ համեղ ուտեստներ: Կանգառ Վանք գյուղում: Մեկնում բերդաքաղաք Շուշի: 19.00 ընթրիք Ստեփանակերտի Նվեր ռեստորանում: 07.16.19 Նախաճաշ Արմենիա հյուրանոցում: Մեկնում Գորիս, այց Տաթևի վանքային համալիր: Ծանոթություն համալիրի պատմության և յուրօրինակ ճարտարապետության հետ: Այց Սատանի կամուրջ: Առաջին հայացքից թվում է, թե կամրջի տակ մտնում է սակավաջուր գետակ, սակայն դուրս է գալիս առավել ջրառատը, և հենց այստեղից էլ առաջացել է տարօրինակ անվանումը: Ճաշ Հարսնաձոր ռեստորանում: 16.00 Մեկնում Ջերմուկի Արմենիա հյուրանոց: 20.00 Ընթրիք Արմենիա հյուրանոցի ռեստորանում: 07.17.19 նախաճաշ Արմենիա հյուրանոցի ռեստորանում: Այց Ջերմուկի տեսարժան վայրերով (Ջերմուկի ջրվեժ, տաք ջրերի թանգարան, ֆիդայիների ծառուղի): 13.00 Ճաշ Արմենիա հյուրանոցի ռեստորանում: 14.00 մեկնում դեպի Երևան: Այց Արենի գյուղի գինիների գործարան, Պարույր Սևակի տուն-թանգարան: 20.00 ընթրիք Անի հյուրանոցի ռեստորանում: 07.18.19 Նախաճաշ: Ազատ օր: 07.19.19 Նախաճաշ Անի հյուրանոցում: 10.00 այց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, այց հայկական շուկա, Գրանդ Քենդի պոնչիկանոց (մի պահ կտեղափոխվենք պատանեկություն, երիտասարդություն՝ վայելելով համեղ պոնչիկները): 18.30 հրաժեշտի երեկո Դրախտ ռեստորանում: 07.17.19 Մեկնում Լոս Անջելես:


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.