вڲêî²Ü ²ðò²Ê 09.17.19 ժամը 13.00 LAX օդանավակայան: 09.18.19 20.30 վայեջք Երևանի Զվարթնոց օդանավակայանում: Ընթրիք Անի հյուրանոցի ռեստորանում: 09.19.19 Նախաճաշ Անի հյուրանցում: Երևան “City Tour”. Ծիծեռնակաբերդ, Եռաբլուր, Հաղթանակի զբոսայգի, շուկա: Ճաշը Կովկաս ռեստորանում: Ընթրիք Փարավոն ռեստորանում: 09.20.19 Նախաճաշ Անի հյուրանոցում: 10.00 Մեկնում Գառնի, Գեղարդ, Չարենցի կամար: Գառնիում փորիկ հյուրասիրություն: Ճաշ՝ Ղարս ռեստորանում (կվայելեք Համբիկի կողմից խոստացված մատաղը, և ուրիշ շատ համեղ ուտելիքներ, աղցաններ, տապակած ճուտ կարտոֆիլով և այլն): 18.00 ազատ երեկո բարեկամների հետ հանդիպելու համար: 09.21.19 Նախաճաշ Անի հյուրանոցում: 10.00 Այց Սաղմոսավանք, տառերի պուրակ, Այց Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, որտեղ թաղված է մեծն Մեսրոպ Մաշտոցը: 19.00 Ընթրիք Փարվանա ռեստորանում: 09.22.19 Նախաճաշ Անի հյուրանոցում: 10.00 Մեկնում Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցի: Այց Ծաղկաձոր, Կեչառիսի վանք, ճոպանուղի: Ճաշ Հացատուն ռեստորանում: Վերադարձ Երևան: Այց Երևանի մետրոպոլիտեն, Վերնիսաժ: 19.00 Ընթրիք Թումանյանի պանդոկ ռեստորանում: 09.23.19 Նախաճաշ Անի հյուրանոցում: 8.30 Մեկնում դեպի Արցախ: Ճանապարհին այց Խոր Վիրապ եկեղեցի (որտեղ տարիներ շարունակ փակված է եղել Գրիգոր Լուսավորիչը): Ճաշ Որսկան ռեստորանում: Կանգառ Գորիսում: Ժամանում Ստեփանակերտի Արմենիա հյուրանոց: 19.00 ընթրիք Արմենիա հյուրանոցի ռեստորանում: Երեկոյան զբոսանք Ստեփանակերտում: 09.24.19 Նախաճաշ Ստեփանակերտի Արմենիա հյուրանոցում: Այց Գանձասար, Ծովին Քար: Ճաշը Ծովինքարում՝ Արցախի ավանդա-
կան համեղ ժինգյալով հաց և ուրիշ շատ համեղ ուտեստներ: Կանգառ Վանք գյուղում: Մեկնում բերդաքաղաք Շուշի: 19.00 ընթրիք Ստեփանակերտի Նվեր ռեստորանում: 09.25.19 Նախաճաշ Արմենիա հյուրանոցում: 9.00 Մեկնում Գորիս, այց Տաթևի վանքային համալիր: Ծանոթություն համալիրի պատմության և յուրօրինակ ճարտարապետության հետ: Այց Սատանի կամուրջ: Առաջին հայացքից թվում է, թե կամրջի տակ մտնում է սակավաջուր գետակ, սակայն դուրս է գալիս առավել ջրառատը, և հենց այստեղից էլ առաջացել է տարօրինակ անվանումը: Ճաշ Հարսնաձոր ռեստորանում: Մեկնում Ջերմուկի Արմենիա հյուրանոց: 20.00 Ընթրիք Արմենիա հյուրանոցի ռեստորանում: 09.26.19 Նախաճաշ Արմենիա հյուրանոցի ռեստորանում: Այց Ջերմուկի տեսարժան վայրերով (Ջերմուկի ջրվեժ, տաք ջրերի թանգարան, ֆիդայիների ծառուղի): 13.00 Ճաշ Արմենիա հյուրանոցի ռեստորանում: 14.00 մեկնում դեպի Երևան: Այց Արենի գյուղի գինիների գործարան, Պարույր Սևակի տուն-թանգարան: 20.00 ընթրիք Անի հյուրանոցի ռեստորանում: 09.27.19 Նախաճաշ: Ազատ օր: 09.28.19 Նախաճաշ: Այց Սարդարապատի հուշահամալիր, համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Ճաշ Անի հյուրանոցում: 20.00 ընթրիք Պանդոկ ռեստորանում: 09.29.19 նախաճաշ Անի հյուրանոցում: 10.00 այց Հաղպատի վանքային համալիր, (կանգառ Ապարանում, իհարկե ապարանավայել հյուրասիրությամբ): Վանաձոր: Ճաշը կլինի Ալավերդու Արմեն ռեստորանում: Վերադարձ Երևան: 09.30.19 Նախաճաշ Անի հյուրանոցում: Մեկնում Տավուշի մարզ՝ Գոշավանք: ճաշը կլինի Դիլիջանի անտառի գրկում տեղակայված Գետափ ռեստորանում` Աղստև գետի ափին (գոճու խորովածի և իհարկե զանազան համեղ ուտելիքների հյուրասիրությամբ): Մեկնում Սևանա կղզի: Ընթրիք Սևանի ափին՝ Աշոտ Երկաթ ռեստորանում (Սևանա լճի համեղ ձկնատեսակներով): Վերադարձ Երևան: 10.01.19 Նախաճաշ Անի հյուրանոցում: 10.00 այց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, այց հայկական շուկա, Գրանդ Քենդի պոնչիկանոց (մի պահ կտեղափոխվենք պատանեկություն, երիտասարդություն՝ վայելելով համեղ պոնչիկները): 18.30 հրաժեշտի երեկո Դրախտ ռեստորանում: 10.02.19 Վերադարձ Լոս Անջելես: