Հետընթացն ակնհայտ է ․ Էդգար Խաչատրյան Մեր զրուցակիցն է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության նախագահ Էդգար Խաչատրյանը – Պարո՛ն Խաչատրյան, օրեր առաջ տեղի ունեցած «Ժողովրդավարության հայկա կան ֆորումի» ընթացքում Հայաստա նում Եվրամիության ներկայացուցիչն անդրադարձավ ԼԳԲՏԻ+ մարդկանց շահերի և իրավունքների պաշտպանու թյան հարցին՝ շեշտելով, որ ժողովրդա վարական հասարակությունում բոլոր մարդիկ հավասար իրավունքներ պետք է ունենան: – Այո՛, մեծ հաշվով՝ նման հարթակից առա ջին անգամ է լսվում նման խոսույթ, և ինձ համար դա շատ կարևոր է: Դա ուղերձ էր պետությանը, որ ԼԳԲՏԻ+ մարդկանց շա հերի և իրավունքների պաշտպանության վերաբերյալ խնդիրները ժողովրդավար հասարակությունում անընդհատ պետք է լինեն օրակարգում: Եթե մենք խոսում ենք ժողովրդավարության մասին, ապա անհե թեթություն է, երբ այս կամ այն խմբի շահե րը կարելի է պաշտպանել, մյուս խմբինը՝ ոչ:
Անհեթեթություն է, երբ այս կամ այն խմբի շահերը կարելի է պաշտպանել, մյուս խմբինը՝ ոչ
– Տարիներ շարունակ խոսվում է խոցե լի խմբերի, այդ թվում՝ ԼԳԲՏԻ+ անձանց հավասար իրավունքների մասին: Ի՞նչ քայլեր են կատարվել վերջին տարինե րին այդ հավասարությանը հասնելու ուղղությամբ: Քննարկվող հարցերի բո վանդակությունը փոխվո՞ւմ է: – Փորձեմ հնարավորինս օբյեկտիվ լի նել այդ հարցում: Որպեսզի այդ խոսույթը փոխվի, համակարգային փոփոխություն ներ են անհրաժեշտ: Դա ենթադրում է ժո ղովրդավարական ինստիտուտների զար գացածություն, պետական կառույցների տեղեկացվածության, պրոֆեսիոնալիզմի բարձրացում, կրթության ոլորտում փոփո խություններ, օրենսդրական բարեփոխում ներ, արժեքների փոփոխություն, որովհետև ժողովրդավարությունը որպես համակարգ հնարավոր է ժողովրդավարական արժեք ներ կրող հասարակությունում: Այսինքն՝ պետք է հասարակությանը պատրաստել այդ արժեքներով ապրելուն: Այս ուղղու թյամբ, ցավոք սրտի, ինստիտուցիոնալ առումով դեռ փոփոխություններ չեմ տեսել: – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիրքո րոշում է հայտնել, որ ինչ-որ կառավարու թյուն պետք է մի օր առերեսվի ԼԳԲՏԻ+