ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿ ՇԱԲԱԹՕՐՅԱ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՐ Հունվար, փետրվար, մարտ 2021թ.
«ՄԽԻԹԱՐԵ՛Ք ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ» ԵՍԱՅԻ ՄԱՐԳԱՐԵԻ ԳԻՐՔԸ Ռոյ Գանե
Բովանդակություն Դաս 1. 26.12–01.01 Ինքնության ճգնաժամ. . . . . . . . . . . . . . . . . . . 5 Դաս 2. 02.01–08.01 Առաջնորդության ճգնաժամ . . . . . . . . . . . . . 14 Դաս 3. 09.01–15.01 Երբ ձեր աշխարհը կործանվում է. . . . . . . . . 24 Դաս 4. 16.01–22.01 Դժվարին ճանապարհը. . . . . . . . . . . . . . . . . 34 Դաս 5. 23.01–29.01 Խաղաղության ազնվաբարո Իշխանը. . . . . . 44 Դաս 6. 30.01–05.02 Հավակնություն Աստծո դերին. . . . . . . . . . . . 54 Դաս 7. 06.02–12.02 Ասորեստանցիների պարտությունը . . . . . . . 64 Դաս 8. 13.02–19.02 «Մխիթարե՛ք Իմ ժողովրդին». . . . . . . . . . . . . 74 Դաս 9. 20.02–26.02 Ծառայել եվ փրկել . . . . . . . . . . . . . . . . . . . . . 84 Դաս 10. 27.02–05.03 Անելով աներևակայելին. . . . . . . . . . . . . . . . . 94 Դաս 11. 06.03–12.03 Կշռադատելով սերը. . . . . . . . . . . . . . . . . . . 103 Դաս 12. 13.03–19.03 Ազգերի փափագը. . . . . . . . . . . . . . . . . . . . . 113 Դաս 13. 20.03–26.03 Երկիր մոլորակի վերածնունդը. . . . . . . . . . 123
«ՄԽԻԹԱՐԵ՛Ք ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ» Իրենց արտաբերման առաջին իսկ պահից Եսայի մարգարեի խոս քերը տպավորվել, նույնիսկ խոր արմատներ են գցել մեր գիտակ ցության մեջ։ Կան անմոռանալի բառեր, որոնք օժտված են ոչ միայն խորագույն իմաստով, այլև հույսով և խոստմամբ, ինչպիսիք են, օրի նակ, «Աստված մեզ հետ է» (Եսայի 7.14), «Որովհետև մեզ մի մանուկ ծնվեց» (Եսայի 9.6), «Ամեն ձոր կբարձրանա» (Եսայի 40.4) և «Նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց. պատիժը, որ մեզ բարօրություն բերեց, Նրա վրա ընկավ, և Նրա վերքերով մենք բժշկվեցինք» (Եսայի 53.5)։ Բառերը ստեղծում են պատկերներ և արձագանքներ, թույլ բառե րը՝ թույլ և գունատ պատկերներ, հզոր, վեհ ու լավ կազմված բառերը՝ նույնքան հզոր ու վեհ պատկերներ, բարձր արձագանքներ։ Այս փաս տը բացատրում է, թե ինչու են Եսայի մարգարեի խոսքերն այսքան բարձր խոսում նույնիսկ գրի առնվելուց 27 դար հետո։ Տառապող ծառայի մասին գրված իր պոեմում, օրինակ (Եսայի 52.13–53.12), Եսային Մեսիային ավելի ճշգրիտ կերպով է ներկայաց նում, քան Նա ներկայացված է Հին Կտակարանում որևէ այլ տեղ։ Միայն այս բաժինը բավարար է «Ավետարանի մարգարե» նրա անունն արդարացնելու համար։ Բացի այդ, Կյուրոսի անվան նրա կանխագուշակումը պարսից ար քայի՝ Բաբելոնը նվաճելուց մեկուկես դար առաջ (Եսայի 44.28–45.6) այնքան ապշեցուցիչ կերպով ճշգրիտ է, որ որոշ գիտնականներ Եսայի գրքի մեծ մասը վերագրում են «երկրորդ Եսայու», ով իբր թե ապրել է ա վելի ուշ. սին մտքեր այն մարդկանց, ովքեր ունակ չեն տեսնելու մարդ կային մտքի երևակայության կարծրացած սահմաններից անդին։ Վառ կերպարների, անզուգական բանաստեղծական չափի և հա վասարակշռության, Բեթհովենի ոճին հատուկ դրամատիկական հա կադրությունների և խորագույն թեմաների հարուստ միահյուսվածքի եզակի համադրության շնորհիվ, որոնք կրկնվում են բարդ սիմֆոնիկ գործընթացի անընդհատ մշակման և զարգացման մեջ, Եսայու ներշնչ ված գիրքն աստվածային մտքերի արտահայտման արժանի միջոց է, որոնք վեր են մարդկային մտքերից այնպես, ինչպես երկինքն է վեր երկրից (տե՛ս Եսայի 55.9)։ Նույնիսկ թարգմանված տարբերակով, ին չի արդյունքում տուժում է եբրայերենի հիշողությունը տպավորող բա ռախաղն ու բաղաձայնույթը1, Եսայի մարգարեի գիրքը շատ քիչ իրեն 1 Բաղաձայնույթ (ալիտերացիա)՝ բանաստեղծական բնագրի մեջ բաղաձայն հնչյունների կրկնությունն է։ Բաղաձայնույթի կիրառմամբ ստեղծագործությունը կարող է ստանալ նվագայնություն։
հավասար գրական մասունքներ ունի թե՛ աշխարհիկ, թե՛ հոգևոր գրա կանության մեջ։ Մենք ծանոթ ենք Եսայու պերճախոս, պոետիկ, հուզական և ազ դեցիկ խոսքերին, սակայն ծանո՞թ ենք մենք Եսայի մարդուն և այն աշխարհին, որտեղ նա գրում, աղոթում և մարգարեանում էր։ Երբ դա ժան Ասորեստանի թագավորությունը հասավ իր ծաղկունքի գագաթ նակետին, հիրավի, կործանարար վտանգի ժամանակաշրջան էր։ Դեռ ավելին, Հուդայի ժողովուրդը՝ ընտրյալ ժողովուրդը, ավելի ու ավելի խորն էր խորտակվում բարոյազրկության մեջ։ Փողոցներում իրար դեմ պայքարում էին ժլատությունն ու աղքատությունը։ Հարստության կամ գոյության իրենց կռվում ոմանք փչում էին սին էյֆորիայի թմրեցուցիչ գոլորշիներ, ոմանք՝ թոշնում հուսալքությունից։ Փորձելով պահպանել իր ազգի ինքնությունը՝ մնացորդին մերժված վիճակից վերցնելով և նրանց ստիպելով տեսնել իրականությունը, Եսային կոչ արեց իր ժո ղովրդին նայել իրենց Աստծուն՝ Իսրայելի Սրբին, երկնքի և երկրի Ա րարչին, այն Մեկին, Ով ճանաչում է իրենց անունով, և Ով խոստացավ փրկել նրանց կրակից, սակայն միայն եթե իրենք համաձայնեն լսել և հնազանդվել։ Եսային խորհուրդներ էր տալիս թագավորներին։ Երբ Աստծո մնա ցորդի բարակ թելը կապված էր մի քաղաքի հետ, որը կործանման էր դատապարտված ասորեստանյան լեգեոնների կողմից, Եսայու մար գարեական խոսքն էր, որ ուժ տվեց Եզեկիա թագավորին սպասել հրաշ քի, ինչը Երուսաղեմի միակ հույսն էր (Եսայի 36, 37)։ Եթե Երուսաղեմն ընկներ այն ժամանակ և ոչ թե հարյուր տարի անց բաբելոնացիների ձեռքով, նվաճված ազգերը ցրելու Ասորեստանի քաղաքականությու նը կարող էր փոշիացնել Հուդայի ինքնությունը։ Ուստի այլևս չէր լինի հրեա ազգ, ումից Մեսիան՝ աշխարհի Փրկիչը, կարող էր ծնվել։ Այս եռամսյակ կուսումնասիրենք Եսայի գիրքը, Եսայու խոսքերը, նրա ժամանակները, նրա դժվարությունները, սակայն ավելի շատ՝ նրա Աստծուն, Ով այն ժամանակ, ինչպես և այսօր, ասում է մեզ. «Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ փրկել եմ, կանչել եմ քեզ քո անունով. դու Իմն ես» (Եսայի 43.1)։ Եբրայերենի մասնագետ դկտ. Ռոյ Գանեն Միչիգանի նահան գի Բերրիեն Սփրինգս քաղաքում Էնդրյուսի համալսարանի Յոթերորդ օրվա ադվենտիստական ճեմարանում Հին Կտա կարանի դասախոս է։ 4
ԴԱՍ 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26–ՀՈՒՆՎԱՐԻ 1
ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Եսայի 1.1–9, Եսայի 1.10–17, Եսայի 1.18, Եսայի 1.19–31, Ե սայի 5.1–7։ Հիշելու համարը. «Հիմա եկե՛ք վիճաբանենք,- ասում է Տերը,- եթե ձեր մեղ քերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն. ե թե դրանք որդան կարմիրի նման են, բրդի պես սպիտակ կդառնան» (Եսայի 1.18): Մոռացված երկրում կորածները։ Եթե ավտոմեքենայով շրջեք Իռլանդիայի բնական ցանկապարիսպներով պատված գյուղական նեղ ճանապարհներով, ձեր ճամփան կարող է փակել թարմ կանա չը վայելելուց վերադարձող կովերի նախիրը։ Նույնիսկ եթե նրանց հետ չկա նախրապան, նրանք կգնան իրենց համար տիրոջ կառու ցած գոմի մսուրը։ Նրանք գիտեն՝ որն է իրենց գոմի մսուրը, ևում են իրենք պատկանում։ Եթե մի փոքրիկ տղա մեծ խանութում կորցնում է իր մորը և գո ռում է՝ «Ես կորցրել եմ իմ մորը», նա չգիտի, թե կոնկրետ որտեղ է ինքը կամ իր մայրը, սակայն այդ մեծ խանութում այսուայնկողմ քայ լող մայրերի մեծ ծովում նա անպայման կճանաչի այն միակին, այն մեկին, ով հենց իր հարազատ մայրն է։ Ցավալի է ասել, սակայն, ի տարբերություն Իռլանդիայում ապրող կովերի (էլ չենք ասում մոլորված փոքրիկ տղայի)՝ Հուդայի ժողովուր դը մոռացավ, որ ինքը պատկանում է Տիրոջը, իր երկնային Տիրոջը, ուստի կորցրեց իր իրական ինքնությունը որպես ուխտի ժողովուրդ։ «Ես զավակներ սնուցեցի և մեծացրի, բայց նրանք ըմբոստացան Իմ դեմ։ Եզը ճանաչում է իր տիրոջը, և էշը՝ իր տիրոջ մսուրը, բայց Իս րայելը ճանաչողություն չունի, և Իմ ժողովուրդը իմացություն չունի» (Եսայի 1.2, 3)։ Այս շաբաթ մենք կուսումնասիրենք Իր ժողովրդին դեպի Իրեն դարձնելու Աստծո գործերը։ 5
Դաս 1
ՄԻԱՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27
Լսի՛ր, ո՜վ Երկինք (Եսայի 1.1-9) Եսայի գիրքն սկսվում է հակիրճ ներկայացնելով հեղինակին («Ա մոսի որդի»), նրա լուրի աղբյուրը («տեսիլք») և նրա թեման (Հուդան և նրա մայրաքաղաք Երուսաղեմը չորս թագավորների գահակա լության օրոք)։ Գրքի թեման ևս փաստում է, որ Եսայու առաջնային լսարանն իր իսկ ժամանակներում ապրող, իր սեփական երկրի ժո ղովուրդն է։ Մարգարեն խոսեց նրանց հետ, նրանց սեփական վի ճակի և ճակատագրի մասին։ Նշելով իր գործունեության ժամանակահատվածում թագա վորած արքաներին՝ Եսային նեղացնում է լսարանի շրջանակը և կապում գիրքը որոշակի ժամանակահատվածի պատմական և քա ղաքական իրադարձությունների հետ։ Այս ժամանակահատվածը մեզ տանում է Դ Թագավորների 15–20 և Բ Մնացորդաց 26–32 գլուխ ներում նկարագրված իրադարձություններ։ Կարդացե՛ք Եսայի 1.2 համարը։ Ո՞րն է այս լուրի էությունը։ Ի՞նչ է ասում Տերը։ Ինչպե՞ս է այս նույն գաղափարը ներկայացվել ողջ սրբազան պատմության ընթացքում։ Այն կարո՞ղ է ասվել քրիս տոնեական եկեղեցու մասին նաև այսօր։ Բացատրե՛ք ձեր պա տասխանը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ուշադրությո՛ւն դարձրեք, որ Եսայու լուրն սկսվում է «Լսի՛ր, ո՛վ երկինք, ակա՛նջ դիր, ո՛վ երկիր» բառերով (համեմատե՛ք Բ Օրենք 30.19, Բ Օրենք 31.28 համարների հետ)։ Տերն այստեղ նկատի չունի, որ երկինքն ու երկիրը կարող են լսել և հասկանալ, այլ այս հնարքն օգտագործվում է շեշտադրման համար։ Երբ Մերձավոր Արևելքի թագավորներից մեկը՝ խեթերի կայս րը, իրենից ավելի ցածր պետական դիրք գրավող ղեկավարի հետ դաշինք էր կնքում, վկայակոչեց իր աստվածներին որպես վկաներ՝ շեշտադրելու այն հանգամանքը, որ պայմանավորվածության ցան կացած խախտում հաստատապես կնկատվի և կպատժվի։ Սակայն երբ թագավորների Թագավորն ուխտ կապեց իսրայելացիների հետ Մովսեսի օրերում, հղում չկատարեց այլ աստվածների վրա որպես վկաների։ Որպես միակ ճշմարիտ Աստված՝ Նա կոչ արեց, որպեսզի այդ դերն ստանձնեն երկինքն ու երկիրը (տե՛ս նաև Բ Օրենք 4.26)։ 6
Դաս 1
Ուշադիր կարդացե՛ք Եսայի 1.1–9 համարները։ Ներքևում տրված տողերում ամփոփե՛ք, թե որոնք էին Հուդայի մեղքերը։ Հատկա պես ուշադրություն դարձրե՛ք այդ մեղքերից բխող հետևանք ների վրա։ Ինչո՞ւմ էր մեղավոր Հուդան, և ի՞նչ պատահեց նրա մեղքի պատճառով։ Միևնույն ժամանակ, ի՞նչ հույս է ներկայաց վում 9-րդ համարում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28
Աղավաղված ծիսականություն (Եսայի 1.10-17) Կարդացե՛ք Եսայի 1.10 համարը։ Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է այստեղ օգ տագործվում Սոդոմի և Գոմորի օրինակը։ Աստված ի՞նչ էր ու զում ասել։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Կարդացե՛ք Եսայի 1.11–15 համարները։ Ի՞նչ է Տերն ասում ժո ղովրդին այստեղ։ Ինչո՞ւ է Տերը մերժում այն երկրպագությունը, որն Իր ժողովուրդն առաջարկում է Իրեն։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Այն նույն ձեռքերը, որոնք զոհ էին մատուցում և վեր բարձրա նում աղոթք անելու, «լի են արյունով», այսինքն մեղավոր են ուրիշ ների բռնության և ճնշման մեջ (Եսայի 1.15, Եսայի 58.3, 4)։ Վատ վերաբերվելով ուխտի համայնքի մյուս անդամների հետ՝ նրանք արհամարհանք էին դրսևորում բոլոր իսրայելացիների Պաշտպանի նկատմամբ։ Մյուս մարդկանց նկատմամբ գործած մեղքերը, մեղքեր էին Տիրոջ նկատմամբ։ Իհարկե, Աստված Ինքն էր հիմնել երկրպագության ծիսական հա մակարգը (Ղևտական 1–16) և դրա համար հարմար վայր էր սահ մանել Երուսաղեմի տաճարը (Գ Թագավորների 8.10, 11): Սակայն ծեսերը պետք է իրականացվեին այն ուխտի ենթատեքստում, որն Աստված կնքել էր այս ժողովրդի հետ։ Աստծո հետ ունեցած Իսրայե լի ուխտն էր, որ հնարավոր դարձրեց Աստծո համար այդ ժողովրդի մեջ բնակվելը սրբարանում (տաճարում)։ Այսպիսով, իրականաց վող ծեսերն ու աղոթքները վավերական էին միայն այն դեպքում, 7
Դաս 1
երբ արտահայտում էին հավատարմություն Աստծո և Նրա ուխտի նկատմամբ։ Այն մարդիկ, ովքեր զոհեր էին մատուցում առանց ուխ տի համայնքի մյուս անդամների նկատմամբ իրենց մեղավոր գործե րից ապաշխարելու, իրականացնում էին կեղծ ծեսեր։ Ուստի նրանց զոհերը ոչ միայն անվավեր էին, այլ պարզապես մեղք էին։ Նրանց ծիսական գործողությունները խոսում էին այն մասին, որ նրանք հավատարիմ են, սակայն նրանց վարքագիծը ցույց էր տալիս, որ նրանք խախտել են ուխտը։ Կարդացե՛ք Եսայի 1.16, 17 համարները։ Ի՞նչ է հրամայում Տերն Իր ժողովրդին անել։ Ինչպե՞ս են այս տեքստերն այս համատեքս տում զուգահեռ դառնում այն խոսքերին, որոնք Հիսուսն ասաց Մատթեոս 23.23–28 համարներում։ Ի՞նչ լուր կարող ենք գտնել մեզ համար այսօր այս տեքստերում այն համատեքստում, որում տրված են։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29
Ներման փաստարկը (Եսայի 1.18) Կարդացե՛ք Եսայի 1.18 համարը։ Մի քանի անգամ այն վերանա յելուց հետո գրի՛ առեք այն, ինչը, ըստ ձեզ, Տերն ասում է այստեղ (կարդացե՛ք դրանից հետո եկող մի քանի համար ևս՝ ամբողջա կան համատեքստն ունենալու համար)։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Աստված ներկայացնում է հզոր ապացույցներ այն բանի, որ Հուդայի ժողովուրդը՝ մեղադրյալների ամբողջություն, մեղավոր է պայմանագիրը խախտելու մեջ (Եսայի 1.2–15) և նրան բարեփոխու թյան կոչ է անում (Եսայի 1.16, 17): Այս կոչը ցույց է տալիս, որ դեռևս հույս կա։ Ի վերջո, ինչո՞ւ է հարկավոր պատժի արժանի հանցա գործին հորդորել փոխելու իր ճանապարհները։ Ինչպե՞ս կարող է մահապատժի դատապարտված բանտարկյալը հանդիմանել հարս տահարողին, արդար դատ անել որբին, պաշտպանել որբևայրու դատը (Եսայի 1.17): Սակայն երբ Աստված ասում է՝ «Հիմա եկե՛ք վիճաբանենք» (Եսայի 1.18), տեսնում ենք, որ Տերը դեռ փորձում է տրամաբանել Իր ժողովրդի հետ, փորձում է նրանց ապաշխարու 8
Դաս 1
թյան տանել և դարձնել իրենց չար ճանապարհներից՝ անկախ այն բանից, թե որքան են նրանք այլասերվել։ Տերը նրանց ասում է՝ Ձեր կարմիր մեղքերը կսպիտակեն։ Ինչո՞ւ են մեղքերը կարմիր։ Որովհետև կարմիրն «արյան» (արյունապար տություն) գույնն է, որով պատված են մարդկանց ձեռքերը (Եսայի 1.15)։ Դրան հակառակ, սպիտակը մաքրության՝ արյունալի մեղքի բացակայության գույնն է։ Այստեղ Աստված առաջարկում է վերա փոխել նրանց։ Այստեղ օգտագործվում է այն լեզվական ոճը, որն օգտագործեց Դավիթ թագավորը, երբ ներողություն էր թախանձում Աստծուց Բերսաբեի հետ շնանալու և նրա ամուսնուն սպանելու հա մար (կարդացե՛ք Սաղմոսներ 51.7, 14)։ Եսայի 1.18 համարում Աստ ծո փաստարկն Իր ժողովրդին ներելու առաջարկն է: Աստծո ներման առաջարկն ինչպե՞ս է ծառայում որպես փաս տարկ, որպեսզի նրանք փոխեն իրենց ճանապարհները։ Համե մատե՛ք Եսայի 1.18 համարը Եսայի 44.22 համարի հետ։ Այժմ մենք հասկանում ենք Իր ժողովրդին ուղղված Աստծո նա խազգուշացման կտրուկ խոսքերի նպատակը։ Դա ոչ թե սեփական ժողովրդին մերժելը, այլ նրանց դեպի Իրեն հետ բերելն է։ Նրա ներ ման առաջարկն այս հայտարարությունը հաստատող հզոր փաս տարկ է, որով Նա Իր ժողովրդին բարոյապես մաքրվելու կոչ է անում (Եսայի 1.16, 17)։ Աստծո ներումը ժողովրդին հնարավորություն է տալիս վերափոխվել Նրա զորությամբ։ Այստեղ մենք տեսնում ենք «նոր ուխտի» սերմերը, որի մասին մարգարեացել է Երեմիան հա մանուն գրքի 31.31–34 համարներում, որտեղ ասվում է, որ ներումն է Աստծո հետ նորացված հարաբերությունների հիմնաքարը։ Մենք կյանք ենք մտնում «վառ կարմիր»՝ ունենալով «պարտք», որը եր բեք չենք կարող փոխհատուցել։ Ներման մեր մեծագույն կարիքը գիտակցելու համեստ դիրքից մենք պատրաստ ենք ընդունել այն ա մենը, ինչ Աստված կտա։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30
Ճաշակել երկրի բարիքը կամ սրի բաժին դառնալ (Եսայի 1.19-31) Կարդացե՛ք Եսայի 1.19–31 համարները։ Ի՞նչ թեմա է ի հայտ գալիս այստեղ, որն առկա է ամբողջ Աստվածաշնչում։ ________________________________________________________________________ 9
Դաս 1
Ուշադրությո՛ւն դարձրեք Եսայի 1.19, 20 համարներում տրված տրամաբանական կառույցին։ Եթե ժողովուրդն ընտրի հոժա րաբար Աստծուն հնազանդ լինելը, կճաշակի երկրի բարիքը (Եսայի 1.19)։ Դրան հակառակ, եթե նրանք մերժեն ներման և վե րականգնման Աստծո առաջարկը և ապստամբեն Նրա դեմ, սրի բաժին կդառնան (Եսայի 1.20)։ Ընտրությունն իրենցն է։ Այսպիսով այս համարները պարունակում են պայմանական օրհնություն և անեծք։ Եսայի 1-ին գլուխը կրկնում և կիրառում է Բ Օրենք 30.19 համա րում տեղ գտած Մովսեսի բառերը, որոնք ասվեցին, երբ Իսրայելի ժողովրդի հետ ուխտ կապվեց. «Այսօր երկինքն ու երկիրը վկա եմ կանչում ձեր դեմ. ձեր առջև դրեցի կյանքն ու մահը, օրհնությունն ու անեծքը»։ Կարդացե՛ք Մովսեսի այդ խոսքերը։ Նկատե՛ք, որ երրորդ ճանա պարհ չկա. կա՛մ կյանք է, կա՛մ մահ, կա՛մ օրհնություն է, կա՛մ անեծք։ Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է ընտրությունն այսքան խիստ՝ կա՛մ մե կը, կա՛մ մյուսը։ Ինչո՞ւ չի կարող որևէ փոխզիջում լինել։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մովսեսի խոսքերը պարունակում են նախազգուշացումների, օրհնությունների և անեծքների մի շարք, որոնք եզրափակում են ուխտի ձևավորումը Բ Օրենք 27–30 գլուխներում (համեմատե՛ք Ղև տական 26-րդ գլխի հետ)։ Այս ուխտն իր մեջ ներառում է (1) պատ մությունն այն մասին, թե ինչ էր Աստված արել իրենց համար, (2) պայմանները/պայմանավորվածությունները (պատվիրանները), որոնք հարկավոր էր պահել, որպեսզի ուխտն ուժի մեջ մնար, (3) հղումը վկայություններին և (4) օրհնություններ, ինչպես նաև ա նեծքներ՝ մարդկանց նախազգուշացնելու, թե ինչ կկատարվեր, եթե նրանք խախտեին ուխտի պայմանները։ Գիտնականները պարզել են, որ այս նույն տարրերը միևնույն հերթականությամբ տեղ են գտնում նաև Իսրայելի հետ կապ չունե ցող ժողովուրդների քաղաքական դաշինքներում, ինչպես, օրինակ, քետերի մոտ։ Այսպիսով, իսրայելացիների հետ Իր ուխտը հաս տատելու համար Աստված օգտագործեց մի ձևանմուշ, որը նրանք կհասկանային, և որը նրանց մտքում ըստ հնարավորին ազդե ցիկ կերպով կդաջեր երկկողմ պարտավորվածություններ ունեցող հարաբերությունների բնույթն ու հետևանքները, որի մեջ նրանք 10
Դաս 1
մտնում էին։ Ուխտի հնարավոր առավելությունները շշմեցուցիչ էին, սակայն եթե Իսրայելը խախտեր այս համաձայնագիրը, նրա վիճա կը կլիներ ավելի վատ, քան երբևէ։ Ձեր անձնական քրիստոնեական ճանապարհին ինչպե՞ս եք զգա ցել վերը նշված օրհնության ևանեծքի սկզբունքը։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31
Չարագուշակ սիրո երգը (Եսայի 5.1-7) Կարդացե՛ք վերը նշված տեքստում բերված երգը։ Ո՞րն է այս ա ռակի իմաստը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Աստված այս առակի իմաստը բացատրում է միայն վերջում՝ 7-րդ համարում։ Առակի օգտագործմամբ Նա օգնում է մարդկանց օբյեկտիվորեն նայել սեփական վիճակին՝ այն ընդունելու համար։ Աստված արդյունավետ կերպով օգտագործում է այս մոտեցումը Դավիթ թագավորի հետ (տե՛ս Բ Թագավորների 12.1–13): Այն ան վանելով «սիրային երգ»՝ Աստված հենց սկզբից բացահայտում է Իր նպատակն Իր ժողովրդի նկատմամբ։ Այս ժողովրդի հետ Նրա հա րաբերությունները ծագում են Նրա բնավորությունից, որը սեր է (Ա Հովհաննես 4.8): Ի պատասխան՝ Նա ակնկալում է սիրո արձագանք։ Սակայն «խաղողի» փոխարեն Նա «ազոխ» է ստանում, որը եբրա յական մշակույթում նշանակում է «գարշահոտ բան»։ Ի՞նչ նկատի ունի Տերը, երբ Եսայի 5.4 համարում ասում է «Էլ ի՞նչ կար անելու իմ այգուն, որ Ես չեմ արել նրանում»։ Հաջորդող տեքստերում Աստված ասում է. «Հիմա Ես ձեզ պիտի տեղյակ պահեմ, թե ի՛նչ եմ անելու Իմ այգուն. Ես կվերացնեմ նրա ցանկատունկը, որ նա ճարակ դառնա, կործանելու եմ նրա եզրա պատերը, որ ոտքի կոխան դառնա։ Խոպան եմ թողնելու այն» (Ե սայի 5.5, 6)։ Երբ մենք մեղանչում ենք, Աստված անմիջապես մեզ չի զրկում Իրենից՝ հեռացնելով մեզնից Իր պաշտպանությունն ու կործանե լով մեզ։ Նա համբերատար կերպով մեզ ներում ընդունելու հնարա վորություն է տալիս (տե՛ս Բ Պետրոս 3.9)։ Նա երես չի դարձնում ոչ մեկից, ով արձագանքում է Իր կանչին։ Նա շարունակում է կանչել այնքան ժամանակ, որքան ժամանակ արձագանքի հույս կա։ Մեր 11
Դաս 1
կողմից արտաբերված «ոչ»-ը Նա միանգամից որպես պատասխան չի գրանցում, քանի որ գիտի, որ մենք անտեղյակ ենք և մեղքով մո լորված։ Սակայն եթե մեզ համար գործադրած Իր ջանքերն արդյունք չեն տալիս, Նա ի վերջո ընդունում է մեր ընտրությունը և թույլ տալիս, որպեսզի մենք մնանք այնպիսին, ինչպիսին ընտրել ենք լինել (տե՛ս Հայտնություն 22.11): Եթե մենք համառորեն մերժում ենք Իր Հոգու միջոցով մեզ ուղղ ված Աստծո կանչերը, ի վերջո կարող ենք անցնել այն սահմանը, որտեղից չկա վերադարձ (Մատթեոս 12.31, 32): Քրիստոսից հետ դառնալը վտանգավոր է (Եբրայեցիներին 6.4–6): Աստված չի կարող շատ բան անել, քանի որ հարգում է մեր ընտրությունը։ Եսայի 5.4 համարում տրված գաղափարը՝ «Էլ ի՞նչ կար անելու Իմ այգուն, որ Ես չեմ արել նրանում», դիտարկե՛ք Խաչի լույսի ներքո, որտեղ Աստված որպես մեր մեղքերի զոհ տվեց Իրեն՝ մեր կողմից Իր օրենքի խախտման համար վճարելով սեփական մարմնով։ Ավելի շատ է՞լ ինչ կարող էր արվել մեզ համար, քան այն, ինչ Նա արեց Խաչի վրա։ Խաչի մասին խորհելն ինչպե՞ս է մեզ փրկության վստահություն տալիս և դրդում ապաշխարելու և փոխելու մեր ճանապարհները։ ՈՒՐԲԱԹ
ՀՈՒՆՎԱՐԻ 1
Հետագա ուսումնասիրության համար Եսայի 1.4 համարի համատեքստում Էլեն Ուայթը գրել է. «Աստ ծուն դավանող ժողովուրդը հեռացել էր Աստծուց, կորցրել էր իր իմաստությունը և ապականել իր միտքը։ Նրանք չէին տեսնում ի րենց ուղին, քանի որ մոռացել էին մաքրվել իրենց հին մեղքերից։ Նրանք անհանգիստ ու անորոշությամբ շարժվում էին խավարի մեջ՝ փորձելով իրենց մտքերից ջնջել իրենց նախկին բնակավայրի ազա տության, վստահության և երջանկության հիշողությունը։ Նրանք ընկղմվեցին ամեն հնարավոր հանդուգն, անխոհեմ խելացնորու թյան մեջ, հակառակեցին Աստծո նախախնամությանը և խորաց րեցին արդեն իսկ իրենց վրա եղած մեղքի զգացողությունը։ Նրանք ականջ դրեցին աստվածային բնավորությանն ուղղված սատանայի մեղադրանքներին և Աստծուն պատկերացրին իբրև ողորմությու նից և ներումից զուրկ մեկը»։ ՅՕԱ աստվածաշնչյան մեկնաբանու թյուններ, հատոր 4, էջ 1137։ 12
Դաս 1
Հարցեր քննարկման համար 1. Ինչպե՞ս դուք կարող եք «լվացվել»։ Ի՞նչ է նշանակում այդ բառը (տե՛ս Փիլիպպեցիներին 2.12, 13)։ 2. Ինչպե՞ս Հիսուսը յուրովի ներկայացրեց, ընդարձակեց և կիրա ռեց այգու սիրո երգը։ Մատթեոս 21.33–45, Մարկոս 12.1–12, Ղու կաս 20.9–19: Վերը նշված պատմություններում մեզ համար՝ որ պես Յոթերորդ օրվա ադվենտիստներ, ի՞նչ դասեր կան։ 3. Ի՞նչ կապ կա այն ներման մեջ, որն Աստված առաջարկում է մեզ, և այն վերափոխման մեջ, որը Նա իրականացնում է մեր կյան քում։ Ո՞րն է առաջինը տեղի ունենում. վերափոխում, հետո նե րո՞ւմ, թե՞ ներում, հետո վերափոխում։ Եվ ինչո՞ւ է կարևոր իմա նալ, թե որն է տեղի ունենում առաջինը։ 4. Վերը նշված հատվածում Էլեն Ուայթն ասում է, որ մարդիկ հա կառակում էին «Աստծո նախախնամությանը»։ Ի՞նչ է դա նշա նակում։ Ամփոփում.
Երբ Աստծո ժողովուրդը մոռանում է Աստծուն և ընդունում Նրա օրհնությունները որպես սովորական երևույթ, Աստված նրանց հիշեցնում է, որ իրենք պատասխանատու են Նրա հետ ունեցած ուխտի առաջ։ Նա ողորմածաբար մատնանշում է նրանց վիճակը, նախազգուշացնում է Իր պաշտպանությունը մերժելու կործանիչ հետևանքների մասին և կոչ է անում նրանց թույլ տալ Իրեն բժշկել և մաքրել իրենց։
13
Դաս 1
ԴԱՍ 2 ՀՈՒՆՎԱՐԻ 2–8
ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Եսայի 6.1–4, Եսայի 6.5–7, Եսայի 6.8, Եսայի 6.9–13։ Հիշելու համարը. «Ոզիա թագավորի մահվան տարում տեսա Տիրոջը, որ բազմած էր բարձր և վեհանիստ մի գահի վրա, և Նրա քղանցքը լցրել էր տաճարը» (Եսայի 6.1): Երբ Կոնֆուցիուսին իր աշակերտներից մեկը հարցրեց, թե որոնք են լավ կառավարության տարրերը, նա պատասխանեց. «Բավարար սնունդ, բավարար զենք և հասարակ ժողովրդի վստահությունը»։ Աշակերտն առարկեց. «Պատկերացրե՛ք, որ չունեք այլընտրանք և պետք է հրաժարվեք այդ երեքից որևէ մեկից, որի՞ց կհրաժար վեիք»։ «Զենքից», - պատասխանում է Կոնֆուցիուսը։ Աշակերտը համառում է. «Պատկերացրեք, որ այս անգամ ևս ստիպված եք հրաժարվել մնացած երկուսից որևէ մեկից, որի՞ց կհրաժարվեիք»։ Կոնֆուցիուսը պատասխանում է. «Սննդից։ Անհիշելի ժամանակ ներից ի վեր սովը մարդկության ճակատագիրն է, սակայն իր իշխա նություններին այլևս չվստահող ժողովուրդն իսկապես կորած է»։ Խմբագրված է Մայքլ Փ. Գրինի կողմից, 1500 պատկերազարդումներ աստվածաշնչյան քարոզների համար (Գրանդ Րափիդս, Միչիգան, Բեյքըր Բուքս, 1989թ.), էջ 215։ Իսկապես որ ժողովուրդն ուժեղ, վստահելի առաջնորդության կարիք ունի։ Երբ զինվորը գրանցվում էր ծառայության երկրորդ ժամկետի համար, զորահավաքի պատասխանատուն հարցրեց, թե ինչու էր նա ցանկանում նորից ծառայության անցնել։ Նա պատաս խանում է. «Ես փորձեցի քաղաքացիական կյանքը, սակայն այնտեղ պատասխանատվություն կրողներ չգտնվեցին»։ Այս շաբաթ մենք կուսումնասիրենք առաջնորդության ճգնաժա մը Հուդայում և դրան հաջորդած տխուր հետևանքները։ 14
Դաս 1
ՄԻԱՇԱԲԹԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 3
Թագավորը մեռավ, կեցցե՛ թագավորը Եսայի 6.1 համարը խոսում է Ոզիա թագավորի մահվան մասին։ Կարդացե՛ք Բ Մնացորդաց 26-րդ գլուխը և պատասխանե՛ք հետև յալ հարցին. Ի՞նչ նշանակություն ուներ Ոզիա թագավորի մահը։ Այս թագավորի մահվան վերաբերյալ կարող են ներկայացվել տարբեր տեսանկյուններ։ 1. Ոզիայի թագավորությունը երկարատև և բարգավաճ էր, «բայց երբ զորացավ, նրա սիրտը գոռոզացավ, որն իր կործանու մին առաջնորդեց» (Բ Մնացորդաց 26.16), և նա փորձեց խունկ ծխել տաճարում։ Երբ քահանաներն արդարացիորեն կանգնեցրին նրան, քանի որ նա իրավունք չուներ այդ անելու, որովհետև Ահարո նի քահանայական սերնդից չէր (Բ Մնացորդաց 26.18), թագավորը զայրացավ։ Հենց այն պահին, երբ թագավորը մերժեց հանդիմանու թյունը, Տերն անմիջապես զարկեց նրան բորոտությամբ, որով նա տառապեց «մինչև իր մահվան օրը։ Նա իբրև բորոտ բնակվում էր առանձին մի տան մեջ, որովհետև արգելված էր Տիրոջ տուն մտնել» (Բ Մնացորդաց 26.21)։ Որքա՜ն հեգնանք կա սրանում, որ Եսային տեսնում է Իր տանը/տաճարում գտնվող անաղարտ, անմահ, աստ վածային Թագավորի տեսիլքը հենց այն տարի, երբ մահացավ ոչ մաքուր մարդ-թագավորը։ 2. Ոզիայի և Եսայու միջև ապշեցուցիչ հակադրություն կա։ Ո զիան սրբության էր ձգտում հանդուգն կերպով և ոչ ճիշտ դրդա պատճառով (հպարտություն), փոխարենն արժանացավ ծիսական անմաքրության և կտրվեց սրբությունից։ Մյուս կողմից Եսային թույլ տվեց, որ Աստծո սրբությունն իրեն հասնի։ Նա համեստորեն ընդու նեց իր թուլությունը և փափագեց բարոյական մաքրություն, որը և ստացավ (Եսայի 6.5–7): Ինչպես Հիսուսի առակի մաքսավորը, նա արդարացած հեռացավ, «որովհետև ամեն ոք, ով ինքն իրեն բարձ րացնում է, կխոնարհվի, իսկ ով ինքն իրեն խոնարհեցնում է, կբարձ րացվի» (Ղուկաս 18.14)։ 3. Զարմանալի նմանություն կա Ոզիայի բորոտ մարմնի և նրա ժողովրդի բարոյական վիճակի միջև. «…առողջ տեղ չկա նրա վրա. կապտուկներ, վերքեր, թարախալի խոցեր» (Եսայի 1.6)։ 4. Ք.Ա. մոտ 740թ. Ոզիայի մահը նշանավորվում է Աստծո ժողովր դի առաջնորդության մեջ մեծ ճգնաժամով։ Ցանկացած բացարձակ 15
Դաս 1
միապետի մահ նրա երկիրը խոցելի է դարձնում իշխանության անց ման շրջանում։ Սակայն Հուդան առանձնահատուկ վտանգի մեջ էր, քանի որ Թագղաթ-Փաղասար Գ-ն Ասորեստանի գահ էր բարձրացել ընդամենը մի քանի տարի առաջ՝ Ք.Ա. 745թ. ևանմիջապես բռնել էր պատերազմի ուղին, որն իր ժողովրդին անհաղթ գերիշխանություն հաղորդեց, ինչը սպառնում էր Մերձավոր Արևելքի բոլոր ազգերի անկախ գոյությանը։ Ճգնաժամի այս պահին Աստված քաջալերեց Եսայուն՝ մարգարեին ցույց տալով, որ Ինքն ամեն ինչ վերահսկում է։ Ուշադրությամբ կարդացե՛ք Բ Մնացորդաց 26.16 համարը։ Ի՞նչ կերպ է մեզնից յուրաքանչյուրը բախվում հնարավոր նմանա տիպ իրավիճակի։ Ինչպե՞ս կարող ենք պաշտպանել մեզ այդ ծու ղակից՝ մեր հայացքը հառելով խաչին։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 4
«Սուրբ, Սուրբ, Սուրբ» (Եսայի 6.1-4) Ուշադրությո՛ւն դարձրեք, թե ինչ էր կատարվում Եսայի 6-րդ գլխի առաջին չորս համարներում։ Թագավորը մահանում է քաղաքական լուրջ ցնցումների ժամանակ (ասորեստանցիները պատերազմի ճանապարհին են)։ Եսայու համար դա կարող էր սարսափելի ժա մանակաշրջան լինել, երբ նա չէր հասկանում, թե ով է վերահսկում իրավիճակը։ Իսկ հետո ի՞նչ է կատարվում։ Տեսիլքում Եսային տեսնում է Իր գահի վրա նստած Աստծո պայծառաշող փառքը, լսում փայլող սե րովբեների երգեցողությունը («վառվողներինը»), որոնք կանչում էին «սուրբ, սուրբ, սուրբ է», զգում է իր ոտքերի տակ եղած հատակի ցնցումը և տեսնում, թե ինչպես է ծուխը լցնում տաճարը։ Մարգա րեի համար դա պետք է որ ցնցող փորձառություն եղած լիներ։ Եվ հիմա, անկախ արտաքուստ երևացող իրադարձություններից, Ե սային գիտեր, թե Ով է վերահսկում իրավիճակը։ Որտե՞ղ է Աստված այս տեսիլքում (տե՛ս Եսայի 6.1): Ինչո՞ւ է Աստված այստե՛ղ երևում Եսայուն, ևոչ մեկ այլ տեղում։ Տե՛ս Ելք 25.8, Ելք 40.34–38։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Եզեկիելը, Դանիելը և Հովհաննեսը գերության մեջ էին, երբ ստա ցան իրենց տեսիլքները՝ նկարագրված Եզեկիել 1-ին գլխում, Դանիել 16
Դաս 1
7.9-րդ համարում և 10-րդ գլխում և Հայտնություն 4-րդ, 5-րդ գլուխ ներում։ Ինչպես Եսայուն, նրանց ևս առանձնահատուկ մխիթարու թյուն և քաջալերանք էր հարկավոր, որ Աստված դեռևս վերահսկում է ամեն ինչ, նույնիսկ եթե իրենց աշխարհը փլուզվում է (Դանիելն ու Եզեկիելը գերի էին հեթանոսական մի ազգի, որը կործանել էր իրենց սեփական ազգը, իսկ Հովհաննեսն աքսորված էր մի անմարդաբ նակ կղզի թշնամական քաղաքական իշխանության կողմից)։ Կաս կածից վեր է, որ այս տեսիլքները նրանց տվեցին այն, ինչի կարիքը ունեին, որպեսզի նույնիսկ ճգնաժամային իրավիճակում նրանք հա վատարիմ մնային։ «Տեսնելով իր Տիրոջ փառքի և մեծափառության այս հայտնու թյունը՝ Եսայուն պատեց Աստծո մաքրության և սրբության զգացո ղությունը։ Որքա՜ն մեծ է իր Արարչի անզգուգական կատարելության և նրանց մեղավոր ընթացքի միջև հակասությունը, ովքեր, իր հետ մեկտեղ, երկար ժամանակ համարվել են Իսրայելի և Հուդայի ընտր յալ ժողովրդի շարքերում»։ Էլեն Ուայթ, Մարգարեներ և թագավոր ներ, էջ 307։ Աստծո գերազանց սրբությունը, որն ընդգծվեց Եսայու տեսիլ քում, նրա լուրի հիմնական տեսանկյունն է։ Աստված սուրբ Աստված է, և Նա սրբություն է պահանջում Իր ժողովրդից, սրբություն, որը Նա կտա Իր ժողովրդին միայն այն ժամանակ, երբ նրանք ապաշ խարեն, հետ դառնան իրենց չար ճանապարհներից և հանձնվեն Ի րեն հավատով և հնազանդությամբ։ Մենք բոլորս էլ եղել ենք հուսահատեցնող իրավիճակներում, երբ արտաքուստ ամեն ինչ կորած է թվացել։ Եվ նույնիսկ եթե դուք չեք ստացել «Տիրոջ փառքի» տեսիլքը, ինչպես Եսային, պատ մե՛ք, թե ինչպես է Տերը պահել ձեզ և ձեր հավատն այդ ճգնա ժամի օրերին։ Ի՞նչ դասեր եք քաղել այդ փորձառություններից, որոնք կարող եք կիսել ուրիշների հետ։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 5
Նոր անձնավորություն (Եսայի 6.5-7) Սրբարանում/տաճարում միայն քահանայապետը կարող էր մոտենալ Աստծո ներկայությանը Քավության օրը Սրբություն Սր բոցում, այն էլ խնկի ծխի պաշտպանիչ շերտի հետևից, այլապես կմահանար (Ղևտական 16.2, 12, 13)։ Եսային տեսավ Տիրոջը՝ չլինե 17
Դաս 1
լով քահանայապետ և չծխելով խունկ։ Տաճարը լցվեց ծխով (Եսա յի 6.4)՝ հիշեցնելով մեզ այն ամպը, որում Աստծո փառքը հայտնում էր Քավության օրը (Ղևտական 16.2)։ Կարծելով, թե իր վերջը եկել է (համեմատե՛ք Ելք 33.20, Դատավորներ 6.22, 23)՝ երկյուղած Եսային աղաղակում է՝ գիտակցելով իր և իր ժողովրդի մեղքը (Եսայի 6.5), որը հիշեցնում է Քավության օրվա քահանայապետի խոստովանու թյունը (Ղևտական 16.21)։ «Կանգնած աստվածային ներկայության լիարժեք լույսի ներքո ներքին սրբարանում՝ նա գիտակցեց, որ եթե թողնվի իր սեփական անկատարությանը ևանարդյունավետությանը, ինքը միանգամայն անկարող կլինի իրականացնել այն առաքելությունը, որին կանչվել է»։ Էլեն Ուայթ, Մարգարեներ և թագավորներ, էջ 308։ Ինչո՞ւ սերովբեն օգտագործեց կենդանի կամ վառվող ածուխը, որը վերցրել էր զոհասեղանից՝ մաքրելու Եսայու շուրթերը (Եսայի 6.6, 7)։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Սերովբեն բացատրում է, որ մարգարեի շուրթերին դիպչելը հեռացնում է նրա անօրենությունն ու մեղքը (Եսայի 6.7)։ Մեղքը մանրամասնված չէ, սակայն այն պարտադիր կերպով չի սահմա նափակվում միայն չար խոսքով, քանի որ շուրթերը խորհրդան շում են ոչ միայն խոսքը, այլև անձնավորությանն ամբողջապես, ով արտասանում է այդ խոսքը։ Ընդունելով բարոյական մաքրու թյուն՝ Եսային այժմ կարող էր սուրբ փառաբանություն առաջար կել Աստծուն։ Կրակը մաքրագործման միջոց է, քանի որ այրում, հեռացնում է անմաքրությունը (տե՛ս Թվեր 31.23)։ Սակայն սերովբեն օգտագոր ծում է հատուկ՝ զոհասեղանի սուրբ կրակի ածուխը, որը վառել էր Ինքն Աստված, և որը մշտապես վառվում էր այնտեղ (Ղևտական 6.12)։ Այսպիսով սերովբեն սրբեց և մաքրագործեց Եսայուն։ Դեռ ա վելին։ Սրբարանում կամ տաճարում երկրպագության ժամանակ զոհասեղանից ածուխ վերցնելու հիմնական պատճառը խունկը վառելն էր։ Համեմատե՛ք Ղևտական 16.12, 13 համարները, որտեղ քահանայապետը պետք է վերցնի զոհասեղանի կրակով լի բուրվա ռը ևօգտագործի այն խունկը վառելու համար։ Մինչ Ոզիան ինքն էր ուզում խունկն առաջարկել, Եսային ինքը ծառայեց որպես խունկ։ Ինչպես որ սուրբ կրակը վառում է խունկը՝ լցնելու Աստծո տունը սուրբ բույրով, այնպես էլ այն վառում է մարգարեին, որպեսզի նա 18
Դաս 2
տարածի սուրբ լուրը։ Պատահական չէ, որ Եսայի 6-րդ գլխի հաջորդ համարներում (Եսայի 6.8 և հաջորդները) Աստված ուղարկում է Ե սայուն Իր ժողովրդի մոտ։ Աղոթքով կարդացե՛ք Եսայու պատասխանը (Եսայի 6.5) Աստ ծո մասին իր տեսիլքին։ Ինչպե՞ս ենք մենք դրա մեջ տեսնում հիմնական խնդրի արտահայտությունը տիեզերքում գոյություն ունեցող մեղավոր ժողովրդի, որն արարվել է «Սուրբ, սուրբ, սուրբ» Աստծո կողմից (Եսայի 6.3)։ Ինչո՞ւ էր խաչյալ Քրիստոսն այս խնդրի միակ հնարավոր պատասխանը։ Ի՞նչ տեղի ունեցավ խաչի վրա, որը լուծեց այս խնդիրը։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 6
Թագավորական հանձնարարություն (Եսայի 6.8) «Ես լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում էր. «Ո՞ւմ ուղարկեմ, և ո՞վ կգնա մեզ համար»։ Ես պատասխանեցի. «Ահավասիկ ես, ի՛նձ ուղարկիր»» (Եսայի 6.8)։ Մաքրագործվելով՝ Եսային անմիջապես արձագանքում է Աստ ծո կանչին, երբ Աստված որոնում է ներկայացուցիչ, ում կարող է ուղարկել Իր անունից։ Նորկտակարանյան եզրույթի համաձայն՝ Եսային կանչվել էր որպես առաքյալ, ինչը նշանակում է «մեկը, ով ուղարկվել է»։ Բավականին հետաքրքիր է այն փաստը, որ Եսայու գիրքը չի սկսվում այնպես, ինչպես շատ այլ մարգարեական գրքեր են սկսվում, այն է՝ մարգարեի՝ իր մարգարեական կանչվածության նկարագրությամբ (համեմատե՛ք Երեմիա 1.4–10, Եզեկիել 1–3): Այլ խոսքերով, նա պետք է որ արդեն կանչված լիներ մարգարեության, նույնիսկ 6-րդ գլխի իրադարձություններից առաջ։ Աստվածաշուն չը հստակ կերպով ցույց է տալիս, որ աստվածային հանդիպումը կարող է քաջալերել մարգարեին նույնիսկ վերջինիս ծառայությունն սկսվելուց հետո (Մովսես՝ Ելք 34, Եղիա՝ Գ Թագավորների 19)։ Հա կառակ այլ օրինակների ևս, որտեղ Աստված մարդկանց ասում է, որ նրանք պետք է մարգարեներ դառնան, Եսայի 6-րդ գլխում մար գարեն կամովին է գնում հատուկ առաքելության։ Կարծես թե Եսայի 1–5-րդ գլուխները ներկայացնում են պայմանները, երբ Եսային ա ռաջին անգամ կանչվեց, ինչից հետո Աստված գործարկեց նրա ծա 19
Դաս 2
ռայությունը՝ քաջալերելով նրան տաճարում և վերահաստատելով նրա հանձնարարությունը որպես Աստծո մարգարեական խոսնակ։ Աստված քաջալերեց Եսայուն Իր տաճարում։ Աստվածաշնչում որևէ այլ տեղ կա՞ արդյոք ապացույց, որ Աստծո սրբարանը քա ջալերության վայր է։ Սաղմոսներ 73 (տե՛ս Սաղմոսներ 73.17), Եբրայեցիներին 4.14–16, Եբրայեցիներին 10.19–23, Հայտնու թյուն 5։ Ի՞նչ են ասում մեզ այս տեքստերը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Աստծո սրբարանի զարկերակը ոչ միայն բաբախում է ցնցող զո րությամբ, այլև այն մի վայր է, որտեղ մեզ նման թույլ և սխալական մարդիկ կարող են ապաստան գտնել։ Մենք կարող ենք վստահ լի նել՝ իմանալով, որ Աստված գործում է՝ Քրիստոսի՝ մեր Քահանայա պետի միջոցով մեզ փրկելու համար։ Հովհաննեսը Քրիստոսին տեսավ նաև որպես զոհաբերման գառ, որը հենց նոր էր մորթվել (Հայտնություն 5.6)։ Սա բնավ հաճելի տեսա րան չէր։ Նկարագրության իմաստն այն է, որ թեև Քրիստոսը հարու թյուն է առել մեռելներից և համբարձվել երկինք, Նա մշտապես Իր հետ կրում է խաչի իրադարձությունը։ Նա նախկինի պես բարձրացված է, որպեսզի բոլոր մարդկանց դեպի Իրեն բերի Իր զոհասեղանի մոտ։ Ինչպե՞ս եք քաջալերանք գտել՝ ներս մտնելով Աստծո երկնային տաճար հավատով և աղոթքով։ Եբրայեցիներին 4.16 համարը հրավիրում է մեզ Աստծո գահին մոտենալ համարձակությամբ, «որպեսզի ողորմություն ստանանք ու շնորհ գտնենք մեզ օգնու թյան պատեհ ժամին»։ Եթե ինչ-որ մեկը ձեզ հարցներ, թե ինչպես եք շնորհ և ողորմություն գտել կարիքի ժամանակ, ի՞նչ կպա տասխանեիք։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 7
Զարհուրելի կոչ (Եսայի 6.9-13) Երբ Աստված վերահաստատեց Եսայու հանձնարարությունը, ինչո՞ւ մարգարեին այդքան տարօրինակ լուր տվեց՝ հասցնելու Իր ժողովրդին (Եսայի 6.9, 10)։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ 20
Դաս 2
Որպեսզի մենք չկարծենք, թե Եսային սխալ է լսել, կամ թե այս լու րը ոչ կարևոր է, Հիսուսը մեջբերեց այս հատվածը՝ բացատրելու, թե ինչու էր Ինքը առակներով սովորեցնում (Մատթեոս 13.13–15)։ Աստված չի կամենում, որ որևէ մեկը կորչի (Բ Պետրոս 3.9). սրա նով է բացատրվում այն փաստը, թե ինչու Նա Եսայուն ուղարկեց Հուդայի ժողովրդի մոտ, իսկ Հիսուսին՝ աշխարհ։ Աստծո փափագը ոչ թե կործանելն է, այլ հավիտենապես փրկելը։ Բայց մինչ որոշ մար դիկ դրականապես են արձագանքում Նրա կանչերին, ոմանք ավե լի ու ավելի են խստացնում իրենց դիմադրությունը։ Այդուհանդերձ, Աստված շարունակում է կանչել նրանց՝ ապաշխարելու ավելի ու ա վելի շատ հնարավորություններ տալով։ Եվ որքան նրանք ընդդիմա նում են, այնքան խստացնում են իրենց սրտերը։ Եվ այս իմաստով, ինչ էլ որ Աստված անում է նրանց համար, արդյունքում նրանց սիր տը խստանում է, թեև Նա կնախընտրեր, որ այդ գործողությունները փափկեցնեին նրանց սրտերը։ Աստծո սերը մեր նկատմամբ անփո փոխ է, սակայն Նրա սիրուն տրված մեր անհատական արձագանքը վճռականորեն փոփոխական է։ Ծառայողի դերը, ինչպիսին էին Մովսեսը, Եսային, Երեմիան, Ե զեկիելը և նույնիսկ Քրիստոսը, գործողության կոչելն է, նույնիսկ եթե ժողովուրդը մերժում է լուրը։ Աստված Եզեկիելին ասաց. «Եվ նրանք լսեն, թե զանց առնեն (որովհետև ապստամբների տուն են), կիմա նան, որ մարգարե է եղել իրենց մեջ» (Եզեկիել 2.5): Աստծո և Նրա ծառաների դերը մարդուն արդար ընտրության հնարավորություն տալն է, որպեսզի վերջինս համապատասխան նախազգուշացում ունենա (համեմատե՛ք Եզեկիել 3.16–21), նույնիսկ եթե ի վերջո ընտ րում է կործանում ևաքսոր (Եսայի 6.11–13)։ Մտքում ունենալով այս գաղափարները՝ ինչպե՞ս ենք մենք հաս կանում Աստծո դերը փարավոնի սիրտը խստացնելու հարցում։ Ելք 4.21 համարում Աստված ասում է. «Ես խստասիրտ կդարձ նեմ նրան»։ Սա ինն անգամներից առաջինն է, երբ Աստված ասում է, որ կխստացնի փարավոնի սիրտը։ Սակայն ևսինն հատվածներում ասվում է, որ փարավոնն ինքը խստացրեց իր սիրտը (օրինակ տե՛ս Ելք 8.15, 32, Ելք 9.34)։ Ակնհայտ է, որ փարավոնին տրված էր ազատ կամք, այլապես նա ի վիճակի չէր լինի խստացնելու իր սիրտը։ Սակայն այն փաստը, որ Աստված նույնպես խստացրեց փարավոնի սիրտը, խոսում է այն մասին, որ Աստված նախաձեռնեց հանգամանքներ, որոնց փարա վոնն արձագանքեց՝ կատարելով ընտրություն, ևայդ ընտրությունն 21
Դաս 2
իրեն տրված Աստծո նշանները մերժելն էր։ Եթե փարավոնը բաց լի ներ այդ նշանների հանդեպ, դրանք ոչ թե կխստացնեին, այլ կփափ կեցնեին նրա սիրտը։ Տիրոջ հետ ունեցած Ձեր սեփական փորձառության մեջ երբևէ զգացե՞լ եք Սուրբ Հոգու առաջ ձեր սրտի խստացում։ Խորհե՛ք այն մասին, թե ինչով էր այն պայմանավորված։ Եթե այդ գաղա փարն այն ժամանակ վախեցնող չէիք համարում (ի վերջո հենց դա է խստասրտության իմաստը), ինչպե՞ս եք դրան նայում այժմ։ Ո՞րն է դրանից դուրս գալու ճանապարհը։ Տե՛ս Ա Կոնթա ցիներին 10.13։ ՈՒՐԲԱԹ
ՀՈՒՆՎԱՐԻ 8
Հետագա ուսումնասիրության համար «Անօրեն գործողություններն այնքան լայն տարածում ունեին բո լոր դասակարգերի շրջանում, որ Աստծուն հավատարիմ մնացած ոչ մեծ թվով մարդիկ էլ հաճախ հուսահատվում և վհատությանն ու հուսալքությանը տեղի տալու գայթակղություն էին ունենում: Թվում էր՝ Աստծո նպատակն Իսրայելի համար ուր որ է կձախողվի, ևապս տամբ ժողովուրդը կարժանանա Սոդոմի ու Գոմորի ճակատագրին: Այսպիսի պայմանների առկայությամբ զարմանալի չէր, որ Ոզիա յի կառավարման վերջին տարում, երբ Եսային կանչվեց՝ Հուդային տանելու Աստծո նախազգուշական և հանդիմանական ուղերձները, նա խույս տվեց պատասխանատվությունից: Եսային շատ լավ գի տեր, որ հանդիպելու է համառ դիմադրության: Երբ նա գիտակցեց իրավիճակին դիմակայելու սեփական անկարողությունը և մտա ծում էր ժողովրդի համառության և անհավատության մասին, ում համար պետք է աշխատեր, իր ստացած առաջադրանքն անհույս թվաց: Հուսահատության մեջ հրաժարվե՞ր իր առաքելությունից և թողնե՞ր Հուդան անխռով կռապաշտության մեջ: Նինվեի աստված նե՞րը պետք է կառավարեին երկրի վրա՝ ի հեճուկս երկնքի Աստծո»։ Էլեն Ուայթ, Մարգարեներ և թագավորներ, էջ 306, 307։ Հարցեր քննարկման համար
1. Եթե մի թերահավատ կամ անհավատ մարդ ձեզ մարտահրա վեր նետեր՝ ասելով. «Ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ ձեր Աստ վածը հոգ է տանում», ի՞նչ կապատասխանեիք։ 22
Դաս 2
2. Եթե Աստված հոգ է տանում, ապա ինչո՞ւ են անմեղ մարդիկ տա ռապում։ Նշանակո՞ւմ են արդյոք Եսայի 1.19, 20 համարները, որ ներկայիս կյանքում միայն լավ բաներ պետք է կատարվեն Աստ ծո հավատարիմ ժողովրդի համար, և միայն վատ բաներ՝ նրանց համար, ովքեր ապստամբում են Աստծո դեմ։ Համեմատե՛ք Հոբ 1, 2, Սաղմոսներ 37, Սաղմոսներ 73 գլուխների հետ։ Կարո՞ղ ենք արդյոք մենք համատեղել Աստծո բնավորության մեր ընկալումն ու այն չարիքը, որը կատարվում է մարդկանց հետ։ Իսկ պե՞տք է արդյոք դրանք համատեղել։ 3. Ինչո՞ւ Եսայի 6-րդ գլխում այդքան շատ կապ կա Քավության օր վա հետ։ Ուշադրությո՛ւն դարձրեք այն փաստին, որ ամեն տարի տեղի ունեցող այս դատաստանի օրն Աստված մաքրագործում էր Իր ժողովրդին՝ հավատարիմների վրայից մեղքը մաքրելով (Ղևտական 16.30) և վերացնելով անհավատարիմներին (Ղև տական 23.29, 30)։ Ամփոփում.
Անվտանգության բացակայության պահին, երբ մարդկային ա ռաջնորդության թուլությունը ցավալիորեն ակնհայտ էր, Եսայուն մեծ տեսիլք տրվեց տիեզերքի գերագույն Կառավարչի մասին։ Իր անհամապատասխանությունից քարացած, սակայն ողորմությամբ մաքրագործված և զորացած՝ Եսային պատրաստ էր որպես Աստծո դեսպան գնալ թշնամանքով լի աշխարհ։
23
Դաս 2
ԴԱՍ 3 ՀՈՒՆՎԱՐԻ 9–15
ԵՐԲ ՁԵՐ ԱՇԽԱՐՀԸ ԿՈՐԾԱՆՎՈՒՄ Է Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Եսայի 7.1–9, Եսայի 7.10–13, Եսայի 7.14։ Հիշելու համարը. «Եթե չհավատաք, հիրավի չեք հաստատվի» (Եսայի 7.9): Մի շաբաթ օր Քոննին և Ռոյը եկեղեցուց տուն էին վերադառնում։ Մոտենալով տան ճանապարհին՝ նրանք տեսան իրենց մեքենայի առջևից անհավանական և հուսահատ թռիչք կատարող բենթամ կի ցեղատեսակի մի հավ։ Ինչ-որ բան այն չէր։ Ընտանի թռչուննե րը պետք է ապահով իրենց բնում լինեին, սակայն դուրս էին եկել։ Արագ քննությունը ցույց տվեց, որ ողբերգություն է կատարվում։ Բեթհովենը՝ հարևանի փոքրիկ շունը, նույնպես փախել էր բակից ևիջել դեպի լճակը՝ Դեյզիին բերանին պահած։ Դեյզին գեղեցիկ ա ծան հավ էր՝ պոչին աղվամազիկ սպիտակ փետուրներով։ Քոննին փրկեց Դեյզիին, սակայն արդեն շատ ուշ էր։ Նրա թանկագին կեն դանին, որի կոկորդն այլանդակված էր, շուտով սատկեց Քոննիի ձեռքերում։ Ձեռքին բռնած սատկած թռչունին՝ նա նստեց այգում և սկսեց լաց լինել։ Մեկ այլ կենդանի խորապես անհանգստացած էր։ Մի մեծ սպի տակ բադ՝ անունը Ուոդլսուրթ, տեսավ Քոննիին՝ Դեյզիին բռնած, և կարծեց, թե Քոննին է նրան սպանել։ Ուստի հաջորդ մի քանի շաբա թը, երբ Ուոդլսուրթը տեսնում էր Քոննիին, թշնամաբար հարձակ վում էր նրա վրա՝ իր ամուր կտուցով ուժգին կտցահարելով նրան։ Երբեմն շատ բարդ է տարբերակել, թե ովքեր են քո ընկերները և ովքեր՝ թշնամիները։ Այս շաբաթ մենք կդիտարկենք Հուդայի թագավորին, ով նույն պես ուներ այս խնդիրը, և կփորձենք հասկանալ, թե ինչու նա կա տարեց սխալ ընտրություններ։ 24
Դաս 3
ՄԻԱՇԱԲԹԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 10
Վտանգը հյուսիսից (Եսայի 7.1-9) Ի՞նչ սարսափելի ճգնաժամի բախվեց Աքազ թագավորն իր կա ռավարման սկզբի տարիներին։ Դ Թագավորների 15.37, 38, Դ Թագավորների 16.5, 6, Եսայի 7.1, 2։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Հյուսիսային Իսրայելի (Եփրեմ) և Սիրիայի (Արամ) թագավորու թյունները հարձակվեցին իրենց հարավում գտնվող Հուդա փոքրիկ երկրի վրա։ Սա պատահեց այն ժամանակ, երբ Հուդան թուլացած էր եդովմացիների և փղշտացիների հարձակումներից։ Նախկինում Հուդան պատերազմել էր Իսրայելի դեմ, սակայն Սիրիայի և Իսրայե լի դաշինքը մեծ վտանգ էր ներկայացնում։ Պարզվում է, որ Իսրայելը և Սիրիան ուզում էին ստիպել Հուդային միանալ Ասորեստանի Թագ ղաթ-Փաղասար Գ-ի (որը Դ Թագավորների 15.19 համարում անվան վում է «Փուղ») հզորագույն իշխանության դեմ իրենց դաշինքին, որը շարունակում էր սպառնալ նրանց իր տարածվող կայսրությամբ։ Իսրայելն ու Սիրիան մի կողմ էին դրել իրենց դարավոր անհամաձայ նություններն ավելի մեծ վտանգի սպառնալիքի ներքո։ Եթե կարո ղանային գրավել Հուդան և մի խամաճիկ ղեկավար կարգել այնտեղ (Եսայի 7.5, 6), ապա կարող էին օգտագործել Հուդայի ռեսուրսներն ու մարդկային ուժը։ Ո՞րն էր Աքազի որոշումը, երբ նրա աշխարհը կործանվում էր։ Դ Թագավորների 16.7–9, Բ Մնացորդաց 28.16։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Առանց գիտակցելու, որ Աստված էր միակ բարեկամը, Ով կարող է փրկել իրեն և իր երկիրը, Աքազը փորձեց բարեկամանալ Թագ ղաթ-Փաղասար Գ-ի՝ իր թշնամիների թշնամու հետ։ Ասորեստանի թագավորն ուրախությամբ կատարեց նրա օգնության խնդրանքը Սիրիայի և Իսրայելի դեմ։ Թագղաթ-Փաղասարը ոչ միայն մեծ կա շառք ստացավ Աքազից, այլև Սիրիան նվաճելու հրաշալի առիթ ու նեցավ, ինչը և անհապաղ օգտագործեց (Դ Թագավորների 16.9): Սիրիա-իսրայելական դաշինքի հզորությունը փլուզվեց։ Կարճատև կտրվածքով թվում էր, թե Աքազը փրկեց Հուդան։ 25
Դաս 3
Այդուհանդերձ, չպետք է զարմանալ Աքազի նման գործելակեր պից։ Նա եղել է մինչև այդ պահը Հուդան ղեկավարած ամենավատ թագավորներից մեկը (տե՛ս Դ Թագավորների 16.3, 4, Բ Մնացորդաց 28.2–4)։ Երբ կարդում ենք այն մասին, թե ինչպիսին էր Աքազը, հասկա նալի է դառնում, թե ինչու նա վտանգին արձագանքեց այնպես, ինչպես որ արձագանքեց։ Ի՞նչ դաս կա այստեղ մեզ համար անձ նական մակարդակում։ Եթե մենք չենք հնազանդվում Տիրոջն այժմ, ինչո՞ւ ենք կարծում, թե մեր հավատը կների Նրան վստա հել իրական փորձության ժամանակ (տե՛ս Հակոբոս 2.22, Երե միա 12.5)։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 11
Գրավման փորձ (Եսայի 7.3-9) Մինչ Աքազը ծանրութեթև էր անում իր ձեռքի տակ եղած քաղա քական տարբերակներն Իսրայելի և Սիրիայի սպառնալիքին դիմա կայելու համար, Աստված գիտեր որոշ բաներ, որոնք նա չգիտեր։ Նախ ևառաջ, հենց Աստված էր թույլ տվել, որ նրա գլխին խնդիրներ լցվեն, որպեսզի պատժեր և սթափեցներ նրան (Բ Մնացորդաց 28.5, 19)։ Բացի այդ, թեև մարդկային տեսանկյունից Թագղաթ-Փաղասա րին օգնության համար դիմելը տրամաբանական և գրավիչ էր թվում, Աստված գիտեր, որ Դավթի թագավորած երբեմնի հզոր Հուդայի թա գավորությունն այդ քայլով հայտնվելու է օտարների գերիշխանու թյան ներքո, որից այլևս երբեք ի վիճակի չի լինելու դուրս գալ։ Խաղադրույքը չափազանց մեծ էր։ Այդ իսկ պատճառով Աստված ուղարկեց Եսայուն՝ թագավորին հետ պահելու համար (հավանա բար այն ժամանակ, երբ նա ստուգում էր Երուսաղեմի ջրամատա կարարման համակարգը՝ պաշարման պատրաստվելով), որպեսզի վերջինիս համոզեր գործ չբռնել ասորական առաջնորդի հետ։ Ինչո՞ւ Տերը Եսայուն հրահանգեց իր հետ վերցնել իր որդուն՝ Շեար-Յաշուբին (Եսայի 7.3)։ Աքազը պետք է որ ցնցվեր, երբ Եսային ողջունեց նրան և ներկա յացրեց իր որդուն, ում անունը թարգմանվում է որպես «մնացորդը պետք է վերադառնա»։ Ո՞ւմ մնացորդը։ Ինչի՞ց պետք է վերադառնա։ Քանի որ տղայի հայրը մարգարե էր, այդ անունը հնչում էր որպես չարագուշակ լուր Աստծուց այն ժողովրդի մասին, որը գերության էր 26
Դաս 3
գնում։ Թե՞ այս լուրը խոսում էր այն մասին, որ հարկավոր էր վե րադառնալ Աստծուն՝ ապաշխարության իմաստով («վերադառնալ» բայն իր մեջ պարունակում է նաև ապաշխարության իմաստ)։ Ա քազին ուղղված Աստծո լուրը հետևյալն էր. դա կնշանակի այն, ինչ իմաստ որ դո՛ւ տաս դրան։ Հե՛տ դարձիր քո մեղքերից, այլապես գերի կլինես, իսկ գերությունից մնացորդը կվերադառնա։ Ընտրու թյունը քո՛նն է։ Ինչքանո՞վ է Աստծո լուրը վերաբերում թագավորի իրավիճակին։ Եսայի 7.4–9։ Սիրիայի և Իսրայելի դաշինքի սպառնալիքը կանցներ, իսկ Հու դան կփրկվեր։ Այդ ուժերը, որ Աքազին հզոր ու կատաղի հրաբուխ էին թվում, Աստծո աչքին ընդամենը «ծխացող երկու կիսախանձ փայտի ծայրեր» էին (Եսայի 7.4): Աքազը Ասորեստանի օգնությանը դիմելու կարիք չուներ։ Սակայն ճիշտ որոշում կայացնելու համար Աքազը պետք է վստահեր Տիրոջը և Նրա խոստումներին։ Նա պետք է հավատար, որպեսզի հաստատվեր (Եսայի 7.9)։ Եբրայերեն «հավատալ» և «հաստատվել» բառերն ունեն միևնույն բառարմատը, որը նույնն է նաև «ճշմարտություն» (այն, ինչը վստահելի է) և Ամեն (հաստատում է այն, ինչը ճշմարիտ/վստահելի է) բառերի համար։ Աքազը պետք է վստահեր, որպեսզի կարողանային իրեն վստահել, նա պետք է հա վատար, որպեսզի իրեն հավատային։ Կարդացե՛ք Եսայի 7.9 համարի վերջին մասը: Ինչո՞ւ են հավատն ու հավատամքն այդքան կարևոր «հաստատվելու» համար։ «Հաստատվելու» ինչո՞ւմ։ Ինչպե՞ս է այս սկզբունքը կիրառվում քրիստոնյայի կյանքում։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 12
Եվս մեկ հնարավորություն (Եսայի 7.10-13) Աքազը չպատասխանեց հավատալու Եսայու կոչին։ Ուստի և Աստված ողորմածաբար ևս մեկ հնարավորություն տվեց թագավո րին՝ ասելով նրան նշան խնդրել Իրենից «խորագույն խորքում կամ բարձր բարձունքում» (Եսայի 7.11)։ Այստեղ մենք տեսնում ենք հա վատի մեծագույն կոչ, որը երբևէ տրվել է մարդ արարածին։ Ի տար բերություն վիճակախաղերի և արշավագրազների՝ Աստված մանր տառերով սահմափակումներ չի գրում։ Աստված նույնիսկ չսահմա 27
Դաս 3
նափակեց Իր առաջարկը Իր թագավորության կեսով, ինչպես դա արեցին թագավորները, երբ հասան իրենց առատաձեռնության գա գաթնակետին (տե՛ս Եսթեր 5.6, Եսթեր 7.2, Մարկոս 6.23)։ Նա պատ րաստ էր դատարկել ողջ երկինքը ևերկիրը չար թագավորի համար, եթե միայն նա հավատա՛ր։ Որպես նշան Աքազը կարող էր խնդրել ոսկե սար կամ Միջերկրականի ավազի հատիկների չափ զինվորներ։ Ինչո՞ւ Աքազը պատասխանեց այնպես, ինչպես որ պատասխա նեց (Եսայի 7.12)։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Առաջին հայացքից Աքազի պատասխանը թվում է բարեպաշտ և հարգալից։ Նա Աստծուն չէր փորձի, ինչպես արեցին իսրայելացինե րը դարեր առաջ, երբ դեգերում էին անապատում (Ելք 17.2, Բ Օրենք 6.16)։ Սակայն տարբերությունն այն է, որ Աստված էր հրավիրել թա գավորին փորձել Իրեն (համեմատե՛ք Մաղաքիա 3.10): Ուստի եթե Աքազն ընդուներ Աստծո շատ առատաձեռն պարգևը, դա Նրան հաճելի կլիներ, այլ ոչ թե Նրա համբերությունը փորձել կհամարվեր։ Սակայն Աքազը չէր ցանկանում նույնիսկ թույլ տալ Աստծուն օգնել իրեն հավատալ։ Նա փակեց և կողպեց իր սրտի դուռը հավատի ա ռաջ։ Կարդացե՛ք Եսայի 7.13 համարը։ Ի՞նչ է ասում Եսային այստեղ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Եսային նշեց, որ մերժելով Աստծուն փորձելն իբր Աստծուն հոգ նեցնելուց խուսափելու պատրվակով, Աքազն իրականում հոգ նեցրեց Աստծուն։ Սակայն այս համարի ամենատագնապալի տեսանկյունն այն է, որ այստեղ Եսային ասում է «իմ Աստծուն», ո րը պարզորոշ կերպով հակադրվում է Եսայի 7.11 համարին, որտեղ մարգարեն թագավորին ասում է. «Մի նշան խնդրիր քեզ համար քո Տեր Աստծուց»։ Մերժելով աստվածային առաջարկը՝ Աքազը մերժեց Աստծուն իր Աստվածը լինել։ Տերը Եսայունն էր, բայց ոչ Աքազինը։ Ի՞նչ է մեզ սովորեցնում այսօրվա դասը, մեզ բոլորիս փրկության բերելու Աստծո համբերատարության և պատրաստակամու թյան մասին։ Ի՞նչ է այն նաև ասում մարդու սրտի կուրության և խստության մասին, երբ այն լիովին հանձնված չէ Տիրոջը։ Եվ, ի վերջո, եթե Աստված Աքազին տար վերջինիս կամեցած ցան կացած նշան, ըստ ձեզ՝ Աքազը կհավատա՞ր։ Բացատրե՛ք ձեր պատասխանը։ 28
Դաս 3
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 13
Որդու նշանը (Եսայի 7.14) «Խորագույն խորքում կամ բարձր բարձունքում» (Եսայի 7.11) գտնվող նշանը չշարժեց Աքազի սիրտը։ Ուստի երբ Աստված ասում է, որ Ինքն Անձամբ նշան կտա (Եսայի 7.14), մենք ակնկալում ենք, որ դրա չափսերը սարսափազդու կլինեն, և նման նշան կարող է ա ռաջարկել միմիայն աստվածային միտքը (համեմատե՛ք Եսայի 55.9, Ա Կորնթացիներին 2.9)։ Անակնկա՛լ։ Նշանը որդի է։ Սակայն ինչպե՞ս կարող է երեխա կրող և իր երեխային «Էմմանուել» անվանած երիտասարդ կինն աստվածաշնչյան մասշտաբների նշան լինել։ Ո՞վ է կինը, ևո՞վ է նրա Երեխան։ Հին Կտակարանը ոչ մի տեղ չի նշում այս կարևոր նշանի իրակա նացման մասին, ինչպես արվել է ուրիշ մարդկանց (օրինակ Գեդեո նին (Դատավորներ 6.36–40)) տրված նշանների դեպքում։ Այստեղ ներկայացված են որոշ հավանական իրականացումներ, որոնք հիմնված են բացառապես Հին Կտակարանի վրա. 1. Քանի որ «կույսը» բառը վերաբերում է ամուսնության տա րիքի հասած երիտասարդ աղջկա, շատերը ենթադրում են, որ նա Երուսաղեմում ապրող ամուսնացած կին է, հավանաբար՝ Եսայու կինը։ Եսայի 8.3 համարում արձանագրված է Եսայու որդու ծնուն դը «մարգարեուհու կողմից» (սա վերաբերում է Եսայու կնոջը, ում մարգարեական լուրը բաղկացած էր, առնվազն, իր երեխաներից, համեմատե՛ք Եսայի 7.3, Եսայի 8.18)։ Այդուհանդերձ, որդուն ան վանակոչեցին Մահեր-շալալ հաշ-բազ (Եսայի 8.1–4), բայց ոչ Էմ մանուել։ Այսքանով հանդերձ, երկու տղաների նշանները նման են այնքանով, որ նախքան նրանք կհասնեն այն տարիքին, երբ կկարո ղանան ընտրել բարին կամ չարը, Սիրիան և հյուսիսային Իսրայելն արդեն ամայացած կլինեն (Եսայի 7.16, Եսայի 8.4)։ 2. Ոմանք կարծում են, թե Էմմանուելն Աքազի որդի Եզեկիան էր, ով Աքազից հետո ժառանգեց գահը։ Սակայն ոչ մի տեղ Էմմանուել անունը նրա նկատմամբ կիրառված չէ։ 3. Քանի որ Էմմանուելի կերպարն ինչ-որ տեղ հանելուկային է, և նրա անունը, որ թարգմանաբար նշանակում է «Աստված մեզ հետ», վերաբերում է Աստծո ներկայությանը, Նա կարող է լինել հենց այն յուրահատուկ Որդին, Ում մասին մարգարեություն կա Եսայի 9-րդ 29
Դաս 3
և 11-րդ գլուխներում։ Եթե այդպես է, ապա Նրա բարձր նկարագ րությունը որպես աստվածային (Եսայի 9.6) և «Հեսսեի արմատը» (Եսայի 11.10), գերազանցում է այն ամենը, ինչը կարող է վերագրվել նույնիսկ Եզեկիա բարի թագավորին։ 4. Չամուսնացած կնոջ ծննդաբերությունից ծնվում է արտա մուսնական զավակ, որը ոչ օրինական սեռական կապի արդյունք է (տե՛ս Բ Օրենք 22.20, 21)։ Ինչո՞ւ պետք է Աստված նման երեխային համարեր նշան, որը կարող է հավատ ներշնչել։ Դրան հակառակ, Նոր Կտակարանը Հիսուսին նույնականաց նում է Էմմանուելի հետ (Մատթեոս 1.21–23), Ով առեղծվածային կերպով ծնվել է նշանված, բայց դեռևս չամուսնացած կույսից։ Հիսուսը նաև աստվածային Որդին է (Եսայի 9.6, Մատթեոս 3.17), ինչպես նաև Հեսսեի «շառավիղն» ու «արմատը» (Եսայի 11.1, 10, Հայտնություն 22.16)։ Միգուցե վաղ «Էմմանուելը», ում ի հայտ գալն Աքազին ապացուցեց մարգարեության իրականացման պատեհու թյունը, Քրիստոսի նախակարապետն է եղել։ Մենք չգիտենք։ Բայց մենք գիտենք, թե ինչ պետք է իմանանք. «Բայց երբ ժամանակի լրումը հասավ, Աստված իր Որդուն ուղարկեց, որը կնոջից ծնվեց» (Գաղատացիներին 4.4), որպեսզի ապահովի Աստծո ներկայությու նը մեզ հետ։ Խորհե՛ք Քրիստոսի՝ մարդկության մեջ գալու իրականության մասին։ Ի՞նչ մխիթարություն կարող է այս իրականությունը տալ մեզ այս սառը, վախերով լի ևանտարբեր աշխարհում։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 14
«Աստված մեզ հե՛տ է» (Եսայի 7.14) Ինչպես Եսայու զավակների անունները (Շեար-Յաշուբ և Մահերշալալ հաշ-բազ, որոնք համապատասխանաբար նշանակում են «մնացորդը պետք է վերադառնա» և «ավարն արագ է, որսը՝ արա գընթաց»), Էմմանուել անունը ևս նշանակություն ունի։ Այն տառա ցիորեն նշանակում է «մեզ հետ Աստված»։ Սակայն թարգմանության ընդունված «Աստված մեզ հետ» տարբերակը մի կարևոր նրբերանգ բաց է թողնում։ Ինչպես եբրայերեն նմանատիպ անուններում, որոն ցում պակասում է բայը, հարկավոր է ավելացնել «լինել» բայը, քանի որ եբրայերենում այն չի արտահայտվում։ Ուստի Էմմանուել անունը հարկավոր է թարգմանել «Աստված մեզ հետ է» (համեմատե՛ք միև 30
Դաս 3
նույն բառերը Եսայի 8.10 համարում), ճիշտ ինչպես «Հիսուս» անու նը (հունարենում, ինչպես և եբրայերենում Յեհոշուա կամ Ջոշուա կրճատ ձևը) նշանակում է «Տերը փրկություն է», որտեղ ևսավելաց վել է «լինել» բայը (համեմատե՛ք Եսայի անվան հետ, որը նշանակում է «Տիրոջ փրկությունը»)։ Սակայն «Էմմանուել» անունը պարզապես վերացական նկա րագրություն չէ. այն «Աստված մեզ հետ է» խոստման հավաստիա ցումն է, որն արդեն կատարվել է։ Ո՞րն է «Աստված մեզ հետ է» խոստման նշանակությունը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ավելի ուժեղ հավաստիացում և մխիթարություն չկա։ Աստված չի խոստանում, որ Իր ժողովուրդը չի բախվի դժվարության և ցավի, սակայն խոստանում է լինել նրա հետ։ Սաղմոսերգուն ասում է. «Ե թե մահվան ստվերի ձորի մեջ էլ քայլեմ, չար բանից չեմ վախենա, որովհետև Դու ինձ հետ ես, Քո գավազանն ու ցուպը մխիթարում են ինձ» (Սաղմոսներ 23.4)։ «Աստված ասում է. «Երբ ջրերի միջով անցնես, Ես քեզ հետ կլի նեմ, երբ անցնես գետերով, դրանք քեզ չեն ողողի, երբ քայլես կրակի միջով, չես այրվի, և բոցը քեզ չի լափի» (Եսայի 43.2)։ Ո՞ւր էր Տերը, երբ բաբելոնացիները Դանիելի երեք ընկերներին գցեցին կրակի հնոցը. նրանց հետ (Դանիել 3.23–25)։ Իսկ ո՞ւր էր Տերը Հակոբի դժբախտության ժամանակ, երբ վերջինս պայքարեց մինչև լուսաբաց. Հակոբի գրկում, ըստ հնարավորին՝ նրան մոտ (Ծննդոց 32.24–30)։ Նույնիսկ եթե Տերը ֆիզիկապես երկրի վրա չի հայտնվում, Նա Իր ժողովրդի փորձառություններում միշտ նրա հետ է։ Ո՞ւր էր Տերը, երբ ամբոխը դատապարտեց Ստեփանոսին. «Աստծո աջ կողմում կանգնած» (Գործք առաքելոց 7.55)։ Բայց երբ Հիսուսը համբարձ վեց երկինք, «նստեց Աստծո մեծության աջ կողմում՝ բարձունք ներում» (Եբրայեցիներին 1.3)։ Ինչո՞ւ էր Հիսուսը կանգնած, երբ Ստեփանոսը քարկոծվելով մահանալու դժբախտության սպառ նալիքի մեջ էր։ Ինչպես Մորիս Վենդենն է ասել, «Հիսուսը չէր կա րող դա նստած տանել»։ Ռոյ Գանե, Աստծո սխալական հերոսները (Հեյգըրսթաուն, Մերիլենդ, «Ռևյու ընդ Հերալդ» հրատարակչական միություն, 1996թ.), էջ 66։ Թեև մենք ունենք «Աստված մեզ հետ է» խոստումը, ի՞նչն է տարբերությունը, եթե շարունակում ենք ունենալ սարսափելի 31
Դաս 3
փորձություններ և տառապանքներ։ Այդ դեպքում ո՞րն է մեր օ գուտն այն մտքի գիտակցումից, որ Նա մեզ հետ է։ Բացատրե՛ք ձեր պատասխանը։ ՈՒՐԲԱԹ
ՀՈՒՆՎԱՐԻ 15
Հետագա ուսումնասիրության համար ««Նրա անունը կկոչեն Էմմանուել... Աստված մեզ հետ»: «Աստծո փառքի գիտության լուսավորությունը» երևում է «Հիսուս Քրիստոսի դեմքին»: Հավիտենական ժամանակներից Տեր Հիսուս Քրիստոսը մեկ էր Աստծո հետ, Նա «Աստծո պատկերն էր»` Նրա մեծության և պայծառափայլության նկարագիրը, «Նրա փառքի լույսը»: Այդ փառ քը հայտնելու համար Նա եկավ մեր աշխարհը: Նա եկավ մեղքից մթագնած այս երկիրը` բացահայտելու մեզ Աստծո սիրո լույսը, լի նելու «Աստված մեզ հետ»: Ուստի և Նրա մասին մարգարեությունն ասում է. «Նրա անունը կկոչեն Էմմանուել»»։ Էլեն Ուայթ, Դարերի փափագը, էջ 19։ «Որքա՜ն լավ կլիներ Հուդայի թագավորության համար, եթե Ա քազն ընդուներ այն որպես երկնքի լուր: Սակայն ընտրելով մարդկա յին բազկի ուժը՝ նա դիմեց հեթանոսների օգնությանը: Հուսահատ՝ նա լուր ուղարկեց Ասորեստանի թագավոր Թագղաթ-Փաղասարին. «Ես քո ծառան և քո որդին եմ. ե՛կ ևինձ ազատի՛ր ասորիների թա գավորի ձեռքից և Իսրայելի թագավորի ձեռքից, որոնք հարձակվել են ինձ վրա»: Դ Թագավորների 16.7: Խնդրանքն ուղեկցվում էր հա րուստ նվերներով՝ թագավորի և տաճարի գանձարաններից»։ Էլեն Ուայթ, Թագավորներ և մարգարեներ, էջ 329։ Հարցեր քննարկման համար
1. Երբ որոշում կայացնելու փուլում եք, տեղի՞ն է արդյոք Աստծուց նշան խնդրելը։ Ի՞նչ հավանական վտանգներ կան նման դիրքո րոշման մեջ։ 2. Մարդուց օգնություն ստանալը լավ բան է, սակայն ինչպե՞ս հասկանանք դրա սահմանը։ 3. Ռուս գրող Լև Տոլստոյն իր ընկերոջը գրել է. «Հենց որ մարդը գիտակցում է, որ մահն ամեն ինչի վերջն է, ապա չկա կյանքից ավելի վատ բան»։ Ինչպե՞ս է «Աստված մեզ հետ է» գիտակցումը պատասխանում նման պնդմանը։ 32
Դաս 3
Ամփոփում. Աստված անհավատ Աքազ թագավորին դրեց այնպիսի իրավի ճակում, որտեղ վերջինս պետք է բարդ որոշում կայացներ՝ հավա տա՞լ, թե՞ չհավատալ. այս է խնդիրը։ Թեև Տերը նրան առաջարկեց խնդրել ցանկացած նշան, որ նրա երևակայությունը կարող էր պատկերացնել, Աքազն Աստծուն թույլ չտվեց ցույց տալ որևէ պատ ճառ, որի համար արժեր հավատալ։ Դրա փոխարեն նա որպես իր «ընկեր» ընտրեց Ասորեստանի թագավորին։
33
Դաս 3
ԴԱՍ 4 ՀՈՒՆՎԱՐԻ 16–22
ԴԺՎԱՐԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Եսայի 7.14–16, Եսայի 7.17–25, Եսայի 8.1–10, Եսայի 8.11– 15, Եսայի 8.16–22։ Հիշելու համարը. «Ես սպասում եմ Տիրոջը, որն Իր երեսը ծածկել է Հակոբի տնից, ևիմ հույսը դնում եմ Նրա վրա» (Եսայի 8.17): Նյու Յորքի Հարլեմ թաղամասում վառվող շենքի չորրորդ հարկի պատուհանագոգին նստած էր մի կույր աղջիկ։ Հրշեջները հուսալք վել էին։ Նրանք չէին կարողանում իրենց աստիճանը տեղադրել շեն քերի միջև և, իհարկե, չէին կարող համոզել աղջկան ցատկել իրենց պահած ցանցի վրա, որը աղջիկը, բնականաբար, չէր տեսնում։ «Վերջապես դեպքի վայր հասավ աղջկա հայրը և բարձրախոսով աղջկան տեղեկացրեց, որ ներքևում ցանց կա, և որ աղջիկը պետք է հոր հրահանգով ցատկի։ Աղջիկը ցատկեց ևայնքան հանգիստ ա րեց այդ ցատկը, որ, չորրորդ հարկի բարձրությունից ընկնելով, չէր վնասել ոչ մի ոսկոր, ոչ մի մկան։ Նա լիովին վստահում էր իր հորը: Լսելով վերջինիս ձայնը՝ աղջիկն արեց այն, ինչն իր հայրն ասաց, որ իր համար լավագույն տարբերակն է»։ Խմբագրված է Մայքլ Փ. Գրի նի կողմից, 1500 պատկերազարդումներ աստվածաշնչյան քարոզ ների համար, էջ 135։ Նույն կերպ, Աստված հզոր ապացույցներ տվեց, որ կամենում է լավագույնն Իր զավակների համար, սակայն զավակները մերժեցին այն խաղաղ ճանապարհը, որն Աստված նրանց առաջարկեց, ուս տի Տերը ստիպված եղավ խոսել նրանց հետ գազաների մռնչոցի և ջրհեղեղի լեզվով։ Ի՞նչ դասեր կարող ենք մենք այսօր քաղել նրանց սխալներից։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
34
Դաս 4
ՄԻԱՇԱԲԹԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 17
Մարգարեությունն իրականացել է (Եսայի 7.14-16) Եսայի 7.14–16 համարներում Էմմանուելը նշան է՝ կապված Աքա զի առանձնահատուկ երկընտրանքի հետ. նախքան Էմմանուել ե րեխան կդառնա բավականաչափ հասուն, որպեսզի տարբերակի ուտելիքը, «այն երկիրը, որոնց երկու թագավորներից դու վախենում ես, պիտի լքվի» (Եսայի 7.16)։ Սա վերաբերում է Սիրիայի և հյուսի սային Իսրայելի երկրին և թագավորներին (տե՛ս Եսայի 7.1, 2, 4–9) և կրկնում է Աստծո այն խոստումը, որ դրանց հզորությունը շուտով հօդս կցնդի։ Ինչո՞ւ է Եսային նշում «կաթնաշոռն ու մեղրը», որը տղան պետք է ուտի։ Եսայի 7.15։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Հուդայի ցանքն ու դաշտերը կկործանվեն ասորեստանցիների կողմից (Եսայի 7.23–25)։ Այսպիսով, ժողովուրդը, ներառյալ հինկ տակարանյան Էմմանուելը, ով էլ որ նա լինի (Եսայի 7.14, 15), ստիպ ված կլինեն վերադառնալ քոչվորների սննդակարգին (Եսայի 7.21, 22)։ Սակայն թեև նրանք աղքատ կլինեն, այդուհանդերձ, գոյատևե լու համար կունենան բավականաչափ սննդամթերք։ Սիրիային և հյուսիսային Իսրայելին վերաբերող մարգարեու թյունը ե՞րբ կատարվեց։ Դ Թագավորների 15.29, 30, Դ Թագա վորների 16.7–9, Ա Մնացորդաց 5.6, 26։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Եսայու այս մարգարեությունը տրվել է մոտավորապես ՔԱ 734թ.։ Ի պատասխան Աքազի կաշառքի՝ Թագղաթ-Փաղասար Գ-ն արեց այն, ինչ հավանաբար կաներ ցանկացած դեպքում. ջախջախեց հյուսիսային դաշինքը, նվաճեց հյուսիսային Իսրայելի Գալիլեա և Անդրհորդանան մարզերը, վտարեց բնակչության մի մասին և տա րածքները դարձրեց Ասորեստանի գավառներ (ՔԱ 734–733թթ.)։ Իսրայելի մնացորդը փրկվեց, երբ Ովսեեն, Փակեե թագավորին սպանելուց հետո, հանձնվեց և տուրք վճարեց։ ՔԱ 733թ. և 732թ. Թագղաթ-Փաղասարը նվաճեց Սիրիայի մայրաքաղաք Դամասկո 35
Դաս 4
սը։ Այնուհետև Սիրիան Ասորեստանի գավառ դարձրեց։ Այսպիսով, մինչև ՔԱ 732թ., Եսայու կանխագուշակումից հետո մոտավորապես երկու տարվա ընթացքում, Սիրիան և Իսրայելը վերջնականապես պարտության մատնվեցին, և Աքազին սպառնացող երկու թագա վորների համար ամեն ինչ վերջացած էր։ Թագղաթ-Փաղասար Գ-ին Սաղմանասար Ե-ի փոխարինելուց կարճ ժամանակ անց, ՔԱ 727թ., Իսրայելի Ովսեե թագավորը քաղա քական ինքնասպանություն գործեց՝ ապստամբելով Ասորեստանի դեմ։ ՔԱ 722թ. ասորեստանցիները գրավեցին Սամարիա մայրաքա ղաքը և հազարավոր իսրայելացիների վտարեցին դեպի Միջագետք և Մարաստան, որտեղ նրանք վերջնականապես միախառնվեցին տեղի բնակչության հետ և կորցրին իրենց ինքնությունը (տե՛ս Եսա յի 7.8 համարը. ևս 65 տարի, և Եփրեմի ժողովուրդը կդադարի ժողո վուրդ լինելուց)։ Աստված կանխագուշակել էր, թե ինչ է պատահելու Հուդայի թշնամիներին, և կամենում էր Աքազին հասցնել այն գաղա փարը, որ սա ցանկացած դեպքում կատարվելու է առանց Ասորես տանի վրա հույս դնելու անհրաժեշտության։ Մտածե՛ք միայն՝ եթե ապրելիս լինեիք հյուսիսային թագավորու թյունում, երբ այս ամենը տեղի էր ունենում, որքա՞ն հեշտ կլիներ հավատը կորցնելը։ Ի՞նչ կարող ենք անել այսօր մեր հավատն ամուր պահելու համար, որ երբ վրա հասնեն վաղվա նեղություն ները, կարողանանք ամուր մնալ։ Տե՛ս Ա Պետրոս 1.13–25։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 18
Կանխատեսված հետևանքներ (Եսայի 7.17-25) Կարդացե՛ք վերը նշված տեքստերը։ Ի՞նչ է ասում Տերն այն մա սին, ինչ որ կպատահի երկրին։ Ինչո՞ւ չպետք է զարմանանք նման ելքից։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Եհովայի հանդեպ ունեցած հավատարմությանը վերադառնա լու հրավերը հրավերի հետևից ուղարկվում էր մոլորյալ Իսրայելին: Ջերմ էին մարգարեների խնդրանքները, ևերբ նրանք կանգնում էին ժողովրդի առաջ՝ ապաշխարության և բարեփոխման ջերմեռանդ հորդորով, նրանց բառերը պտուղ էին բերում Աստծո փառքի հա մար»։ Էլեն Ուայթ, Մարգարեներ և թագավորներ, էջ 325։ 36
Դաս 4
Այսպիսով, Աքազի՝ ավելի շուտ վախի, քան հավատի մարդու հա մար Աստծուց ստացած բարի լուրն այն էր, որ Սիրիան և Իսրայե լը կվերանան։ Վատ լուրն այն էր, որ Ասորեստանը՝ դաշնակիցն ու «բարեկամը», որին նա ընտրել էր իրեն օգնելու համար, կպարզվի, որ անհամեմատ ավելի վտանգավոր ոսոխ է, քան Սիրիան և Իսրա յելն էին։ Մերժելով այն ազատագրումը, որն Աստված առաջարկում էր անվճար՝ Աքազն անդառնալի պարտության գնաց։ Եթե Աքազը կարծում էր, թե իր աշխարհն այդժամ էր կործանվում, իրերի վիճա կը դեռ է՛լ ավելի էր վատթարանալու։ «Լավ է հույսը դնել Տիրոջ վրա, քան թե իշխաններին ապավինել» (Սաղմոսներ 118.9)։ Ինչպե՞ս կարող էր Աքազը հավատալ, թե Թագ ղաթ-Փաղասար Գ-ն կբավարարվի հյուսիսային երկրները նվաճելով և կհարգի Հուդան։ Ասորեստանյան գրվածքները, այդ թվում և ի րենց՝ ասորեստանյան թագավորների տարեգրությունները վկայում են, որ իշխանության իրենց փափագն անհագ է եղել։ Կարդացե՛ք Դ Թագավորների 16.10–18 և Բ Մնացորդաց 28.20– 25 համարները։ Ի՞նչ էր կատարվում Աքազի հետ։ Ի՞նչ հոգևոր սկզբունք է բացահայտվում այստեղ։ Ինչո՞ւ մենք չպետք է զար մանանք այս գործողություններից։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Բ Մնացորդաց 28.20–23 համարները ազդեցիկ կերպով ամփո փում են այն հետևանքները, որոնք հետևեցին Աքազի՝ Տիրոջն ապա վինելու փոխարեն Ասորեստանի թագավորից օգնություն խնդրելուն։ Մեր բնությունը միտում ունի վստահելու նրան, ինչ մենք տես նում, զգում, ճաշակում ենք, ինչին դիպչում ենք, այսինքն՝ աշ խարհի արժեքներին։ Այդուհանդերձ, ինչպես գիտենք, աշխարհի բաներն անցողիկ են։ Կարդացե՛ք Բ Մնացորդաց 4.18 համարը։ Ի՞նչ է այս տեքստն ասում մեզ։ Ինչպե՞ս կարող ենք այս լուրը կի րառել մեր սեփական կյանքում։ Եվ ի՞նչը կփոխվի, եթե մենք դա անենք։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 19
Ի՞նչ կա անվան մեջ (Եսայի 8.1-10) Կարո՞ղ եք պատկերացնել ձեզ Եսայու երկրորդ որդու հետ գնդակ խաղալիս։ Մինչև ասեիք «Մահեր-շալալ-հաշ-բա՛զ, գնդակն ի՛նձ նե 37
Դաս 4
տիր», արդեն ուշ կլիներ։ Սակայն այս անվանից է՛լ ավելի երկար է դրա նշանակությունը՝ «ավարն արագ է, որսը՝ արագընթաց» կամ «արագացնել ավարը, շտապեցնել թալանը»: Այս անվան նշանակությունն անկասկած մատնանշում է հապ ճեպ նվաճում, սակայն ո՞վ է ում նվաճում։ Եսայի 8.4։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Եսայի 8.1–10 համարները վերահաստատում են 7-րդ գլխի լու րը։ Նախքան երեխան կհասնի որոշակի տարիքի, Ասորեստանը Սիրիայի և հյուսիսային Իսրայելի մայրաքաղաքներից կտանի ողջ ռազմավարը։ Բացի այդ, քանի որ Հուդան մերժեց Աստծո վստահու թյան լուրը, որը ներկայացված էր Երուսաղեմում հոսող Սիլովամի ավազանի մեղմ հոսող ջրերի տեսքով, այն կխորտակվեր Ասորես տանի հզոր իշխանության մեջ, որն էլ իր հերթին ներկայացված էր Եփրատ գետից վրա հասնող ջրհեղեղի տեսքով։ Քանի որ Աքազը դիմեց Ասորեստանին, Եսայու որդիների անուն ները վերաբերեցին ինչպես Հուդային, այնպես էլ հյուսիսային Իս րայելին՝ «ավարն արագ է, որսը՝ արագընթաց», սակայն «մնացորդը կվերադառնա»։ Ինչո՞ւ դեռևս հույս կար։ Որովհետև թեև Ասորես տանը կլցներ Էմմանուելի երկիրը (Եսայի 8.8), նրանք դեռևս ունեին «Աստված մեզ հետ է» (Եսայի 8.10) խոստումը։ Եվ իսկապես, այն թեման, որը մենք տեսնում ենք այստեղ, հանդիպում է Եսայու ողջ գրքի ընթացքում, որի իմաստն այն է, որ թեև Աստծո թշնամիների վրա թե՛ Հուդայում, թե՛ մյուս ազգերի մեջ դատաստան կգա ռազ մական աղետների, տառապանքների և աքսորի տեսքով, Աստված կլինի Իր ժողովրդի հավատարիմների հետ և կվերադարձնի նրանց իրենց երկիր։ Ինչո՞ւ է Եսային ասում, որ օրինական կերպով գրանցել է երե խայի անունը և իր կնոջ («մարգարեուհու») հետ ամուսնական հարաբերություն է ունեցել։ Եսայի 8.1–3։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Այս որդու լույս աշխարհ գալու ժամանակը շատ կարևոր էր որ պես նշան նրա նշանակության համար։ Ինչպես Էմմանուելի նշա նի դեպքում, այն ժամանակից, երբ նրան կհղանա իր մայրը, և նա կծնվի, մինչև այն ժամանակը, որ Ասորեստանը պարտության կմատնի Սիրիային և Իսրայելին, ավելի քիչ ժամանակ կլինի, քան 38
Դաս 4
կպահանջվի տղայից զարգացման նախնական փուլին հասնելու համար. այս դեպքում՝ «մայրիկ» կամ «հայրիկ» բառերն արտաբե րելը (Եսայի 8.4)։ Երբ Եսային օրինական կերպով գրանցեց տղա յի անունը, նախքան նույնիսկ նրան հղանալը, նա տղային և նրա անունը հրապարակային մարգարեություն դարձրեց, որոնք կարող էին ստուգվել հետագա իրադարձություններով։ Ի հեճուկս Իր ժողովրդի շարունակական սխալների՝ Տերը դեռևս կամենում էր փրկել նրանց։ Ինչպե՞ս կարող ենք վերցնել այս սկզբունքը և կիրառել անձամբ մեր կյանքում, հատկապես երբ ձախողում ենք ևանկում ապրում մեր իսկ հոգևոր կյանքում։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 20
Երբ մենք վախենում ենք Աստծուց, վախենալու այլ առիթ չունենք (Եսայի 8.11-15) Պաշտոնի ստանձնման առաջին ուղերձում ԱՄՆ նախագահ Ֆ րանկլին Ռուզվելտն ասաց Մեծ ճգնաժամից հուսալքված ազգին. «Միակ բանը, որից պիտի վախենանք, հենց ինքը՝ վախն է»։ Կապի տոլիում, Վաշինգտոն (Կոլումբիայի շրջան), (1933թ. մարտի 4)։ Եսա յու լուրն ընկճված ժողովրդին հետևյալն է. «Երբ մենք վախենում ենք Աստծուց, վախենալու այլ առիթ չունենք»: Աստված Եսայուն զգուշացրեց չվախենալ նրանից, ինչից վախե նում էր Իր ժողովուրդը, այլ վախենալ Իրենից (Եսայի 8.12, 13)։ Սա կարևոր թեմա է Սուրբ Գրքում։ Օրինակ՝ Հայտնություն 14.6–12 հա մարներում երեք հրեշտակներ հռչակում են համաշխարհային լուրը. «Վախեցե՛ք Աստծուց և փա՛ռք տվեք Նրան»՝ 13-րդ գլխում նկա րագրված երկրային գազանի իշխանությունից վախենալու և դրան փառք տալու փոխարեն։ Ինչպե՞ս եք հասկանում Աստծուց «վախենալու» գաղափարը։ Ի՞նչ է դա նշանակում, հատկապես Աստծուն նաև սիրելու մեզ տրված հրահանգի լույսի ներքո (Մատթեոս 22.37)։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Աստծո նկատմամբ ճշմարիտ վախը ծառայում է սուրբ միջոց, ո րով ճանաչում եք Նրան որպես տիեզերքի անսահմանափակ իշխա նություն։ Անկախ այն բանից՝ սիրում եք Նրան, թե ոչ, նման վախը 39
Դաս 4
գերազանցում է ցանկացած այլ վախի։ Եթե Նա ձեր կողմն է, ուրիշ ոչ ոք չի կարող դիպչել ձեզ առանց Նրա թույլտվության։ Եթե Նա ձեր դեմ է, քանի որ դուք ապստամբել եք Նրա դեմ, կարող եք փախչել, սակայն չեք կարող թաքնվել։ Արդյո՞ք Աստծուց վախենալու գաղափարը հակասում է Ա Հով հաննես 4.18 համարի մտքին։ «Սիրո մեջ վախ չկա. կատարյալ սերը հեռացնում է վախը, որովհետև վախի մեջ տանջանք կա։ Եվ ով վախենում է, սիրո մեջ կատարյալ չէ»։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Կան վախի տարբեր տեսակներ։ Եթե մեծ իշխանություն ունեցող մեկը ձեր ընկերն է, ում հետ փոխադարձ սիրով եք կապված, դուք չեք վախենում, որ այդ անձնավորությունը ձեզ ցավ կպատճառի։ Սակայն դուք ունեք ինչ-որ տեսակի վախ այն իմաստով, որ ճանա չում և հարգում եք այդ մարդու իշխանությունն ու ձեր հարաբերու թյունների սահմանները։ Որպես քրիստոնյաներ՝ մենք չպետք է սիրենք աշխարհի բաները, այն արժեքները, որոնք սիրում են աշխարհի մարդիկ (Ա Հովհան նես 2.15)։ Ուստի զուգահեռ անցկացնելով նախորդ մտքի հետ՝ կա՞ն արդյոք բաներ, որոնցից աշխարհը վախենում է, և որոն ցից մենք՝ որպես քրիստոնյաներ, չպետք է վախենանք։ Եթե այո, ապա որո՞նք են դրանք, ևինչո՞ւ չպետք է վախենանք նրանցից: Միևնույն ժամանակ, ինչի՞ց աշխարհը չի վախենում, ինչից մենք՝ քրիստոնյաներս, պետք է վախենանք։ Տե՛ս, օրինակ, Մատթեոս 10.28, Երեմիա 10.2, 3։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 21
Ապերախտ կենդանի մեռելների խավարը (Եսայի 8.16-22) Կարդացե՛ք վերը նշված հատվածը։ Ինչի՞ մասին է այն խոսում։ Ի՞նչ ընդհանուր բան ունի այն Աքազ թագավորի հետ։ Ամփոփե՛ք մտքերը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ 40
Դաս 4
Աքազը խորապես ներգրավված էր հեթանոսական կրոնի մեջ (Դ Թագավորների 16.3, 4, 10–15, Բ Մնացորդաց 28.2–4, 23–25), ինչը սերտորեն կապված էր ոգեհարցության հետ (համեմատե՛ք Բ Օրենք 32.17, «Զոհ մատուցեցին դևերին», Ա Կորնթացիներին 10.20)։ Ժա մանակակից կախարդության տարատեսակ կողմեր ապշեցուցիչ ընդհանրություններ ունեն հին Մերձավոր Արևելքի ծիսակատարու թյունների հետ, ինչի մասին վկայում են Աստվածաշնչի հետ ոչ մի կապ չունեցող հնադարյան գրվածքները։ Եվ իսկապես, նույնիսկ այ սօրվա Նոր դարաշրջանի բազմաթիվ ավանդույթներ պարզապես այս հին ոգեհարցության ծեսերի ժամանակակից դրսևորումներն են։ Հուսալքության Եսայու նկարագրությունը, որը ոչ թե Տիրոջը, այլ ոգիներին ապավինելու արդյունք է (Եսայի 8.21, 22), շատ լավ է հա մապատասխանում Աքազին (համեմատե՛ք Բ Մնացորդաց 28.22, 23)։ Եսային խոսում է բարկացած ևիրենց թագավորին անիծող ժո ղովրդի մասին (Եսայի 8.21)։ Սա պետք է նախազգուշացներ Աքա զին, որ ժողովրդին ոգեհարցության ուղով տանելու համար նրանք կանիծեին իրեն։ Իրականում, երբ Աքազը մահացավ, նրա հանդեպ հարգանքի պակասի պատճառով նրա հուղարկավորության կա պակցությամբ բացառություն կատարվեց. «նրան չտարան Իսրայե լի թագավորների գերեզմանները» (Բ Մնացորդաց 28.27)։ Ի՞նչ են ասում այս տեքստերը ոգեհարցության մասին։ Ղևտա կան 20.27, Բ Օրենք 18.9–14։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ոգեհարցությունից հեռանալն Աստծուն հավատարիմ մնալու հարց է։ Առաջին Մնացորդաց 10.13, 14 համարներն այս սկզբունքը կիրառում են Սավուղ թագավորի դեպքի համար. «Այսպես մեռավ Սավուղն իր այն ապստամբության համար, որ գործեց Տիրոջ դեմ՝ Տիրոջ խոսքը չպահելով, և վհուկ ուզեց, որ խորհուրդ հարցնի։ Բայց Տիրոջը չհարցրեց, և Տերը մեռցրեց նրան ու նրա թագավորությունը փոխանցեց Հեսսեի որդի Դավթին»։ Քննե՛ք ձեր սեփական կյանքը, ձեզ շրջապատող ազդեցություն ները։ Ի՞նչ նրբին ճանապարհներով կարող եք ենթարկվել ոգեհար ցության հետևում թաքնված սկզբունքներին և ոգեհմայության տարատեսակ դրսևորումներին։ Եվ նույնիսկ եթե չեք կարող ամ բողջովին խուսափել դրանցից, ի՞նչ կարող եք անել ձեր կամ ձեր ընտանիքի վրա դրանց ազդեցությունը նվազագույնին հասցնելու համար։ 41
Դաս 4
ՈՒՐԲԱԹ
ՀՈՒՆՎԱՐԻ 22
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Մեծ պայքար գրքի 500–510 էջերի «Ոգեհարցություն» գլուխը։ «Հրեաների մեջ էլ այն ժամանակ կային մարդիկ, ովքեր այսօրվա ոգեհարցների պես պնդում էին, թե հաղորդակցվում են մեռածների հետ: Բայց «ծանոթ ոգիները», ինչպես կոչում են այլ աշխարհներից եկած այդ այցելուներին, ըստ Աստվածաշնչի` «դևերի հոգիներ են» (Համեմատե՛ք Թվեր 25.1-3, Սաղմոսներ 106.28, Ա Կորնթացիներին 10.20, Հայտնություն 16.14): Նրանց հետ հաղորդակցությունը պղծու թյուն էր համարվում Տիրոջ համար և խստորեն արգելված էր մահ վան սպառնալիքով (Ղևտական 19.31, 20.27): «Կախարդություն» բառն անգամ այսօր արհամարհանքով է արտասանվում: Պնդումը, թե մարդիկ կարող են հաղորդակցվել չար ոգիների հետ, Խավար Միջնադարից եկած առասպել է համարվում: Բայց ոգեհարցությունն իր միլիոնավոր համախոհներով ներխուժել է գիտական ասպարեզ, հեղեղել եկեղեցիներն ու բարեհաճությամբ ընդունվել օրենսդրական մարմիններում և նույնիսկ արքայական պալատներում: Եվ այս հրե շավոր խաբեությունը ոչ այլ ինչ է, քան անցյալում արգելված և դա տապարտված կախարդության վերածնունդը նոր քողի տակ»։ Էլեն Ուայթ, Մեծ պայքար, էջ 504, 505։ Հարցեր քննարկման համար
1. Քննարկե՛ք ոգեհարցության խնդիրը, որը հայտնվում է ֆիլմե րում, գրքերում, հեռուստատեսությամբ և փոփ-մշակույթում։ Ե թե այն կանգնեցնելու համար ոչինչ հնարավոր չէ անել, ինչպե՞ս կարող ենք ուրիշներին նախազգուշացնել նրա վտանգների մա սին, ինչն այնքան շատ մարդկանց թվում է ոչ այլ ինչ, քան անվ նաս զվարճանք։ Ինչո՞ւ է մեռելների վիճակի ճիշտ ընկալումն այդքան կարևոր նման մոլորություններից պաշտպանվելու հա մար։ 2. Կարդացե՛ք Եսայի 8.20 համարը։ Ներկայացրե՛ք այն ձեր բառե րով։ Թող դասարանի խմբի անդամները բարձրաձայն կարդան իրենց տարբերակները։ Ի՞նչ է մեզ ասում Տերն այստեղ։ 3. Խորհե՛ք Աստծուն սիրելու և միևնույն ժամանակ Նրանից երկյու ղելու գաղափարի շուրջ։ Ի՞նչ կերպ է մեր սերը բխում այդ երկ 42
Դաս 4
յուղից։ Թե՞ վախն ու Աստծուց երկյուղելն են բխում մեր սիրուց։ Քննարկե՛ք։ Ամփոփում. Եսայու գործերի, ընտանիքի, ինչպես նաև նրա բառերի միջոցով Աստված վերահաստատեց նախազգուշացման և հույսի լուրը. միակ ապահով ընթացքն այն վստահությունն է, որ Աստված գիտի, թե ինչ է անում։ Նա ունի և՛ սեր, և՛ իշխանություն՝ ուղղորդելու, պաշտպա նելու և ապահովելու անհրաժեշտ ամեն բանով այն մարդկանց, ովքեր Նրան թույլ են տալիս դա անել։ Իսկ այն մարդկանց, ովքեր դառնում են դեպի այլ ուժեր, միմիայն խավար է սպասվում։
43
Դաս 4
ԴԱՍ 5 ՀՈՒՆՎԱՐԻ 23–29
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱԶՆՎԱԲԱՐՈ ԻՇԽԱՆԸ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Եսայի 9.1–5, Եսայի 9.6, 7, Եսայի 9.8–10.34, Եսայի 11, Ե սայի 12.1–6։ Հիշելու համարը. «Որովհետև մեզ մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, և իշխանությունն իր ուսերի վրա կլինի, և կկոչվի Սքանչե լի Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականության Հայր և Խաղաղության Իշխան» (Եսայի 9.6): «Դոկտոր Ռոբերտ Օպենհեյմերը, ով ղեկավարում էր առաջին ա տոմային ռումբի ստեղծման գործընթացը, կանգնած էր ԱՄՆ Կոնգ րեսի հատուկ կոմիտեներից մեկի առաջ։ Կոնգրեսականները նրան հարցրին, թե արդյոք կա՞ որևէ պաշտպանություն զենքից։ «Իհա՛ր կե»,- պատասխանեց մեծ ֆիզիկոսը։ «Եվ ո՞րն է այդ պաշտպանությունը»։ Դոկտոր Օպենհեյմերը հայացքը սահեցրեց լուռ և պատասխա նի սպասող լսարանի վրայով և մեղմորեն ասաց՝ խաղաղությունը»։ Կազմված է Փոլ Լի Թանի կողմից, 7700 պատկերազարդումների հան րագիտարան. ժամանակների նշանները (Ռոքվիլ, Մերիլենդ, «Աշու րանս Փաբլիշերս», 1985թ.), էջ 989։ Խաղաղությունը մարդկության անորսալի երազանքն է։ Հաշվարկ վել է, որ մարդկության արձանագրված պատմության ողջ ընթացքում աշխարհը լիակատար խաղաղության պայմաններում ապրել է ըն դամենն այդ ժամանակի մոտավորապես 8 տոկոսի ընթացքում։ Այս ընթացքում խախտվել է առնվազն ութ հազար դաշինք (Փոլ Լի Թան, էջ 987, ադապտացված)։ Առաջին համաշխարհային պատերազմին (որն իբրև թե պետք է լիներ բոլոր պատերազմներին վերջ դնող պա տերազմը) հաջորդած կես դարի ընթացքում պատերազմի յուրա քանչյուր մեկ տարուն բաժին էր ընկնում երկու րոպե խաղաղություն։ 44
Դաս 5
Դինամիտի գյուտարար Ալֆրեդ Նոբելը 1895թ. ֆոնդ հիմնեց, որը մրցանակ էր տալու այն անհատներին, ովքեր խաղաղության ոլոր տում նշանակալի ներդրում կունենային (Փոլ Լի Թան, էջ 988, ադապ տացված)։ Վերջին տարիներին, սակայն, նույնիսկ Խաղաղության ոլորտում Նոբելյան մրցանակի որոշ դափնեկիրներ ներքաշված են եղել զինված հակամարտությունների մեջ։ Այս շաբաթ մենք կկարդանք այն Միակի մասին, Ով կարող է բերել իրական և հավերժական խաղաղություն։ ՄԻԱՇԱԲԹԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 24
Գալիլեայի խավարի վերջը (Եսայի 9.1-5) Ինչո՞ւ է Եսայի 9.1 համարն սկսվում մի բառով (սակայն), որը ցույց է տալիս հակադրություն դրան նախորդող գաղափարի հետ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Եսայի 8.21, 22 համարները նկարագրում են այն մարդկանց ան հույս վիճակը, ովքեր ճշմարիտ Աստծուց երես են դարձնում և թեք վում դեպի ոգեհարցություն։ Ուր էլ որ նրանք նայեն, կտեսնեն «միայն նեղություն ու խավար, անձկություն ու մեգ։ Նրանք համատարած թանձր մթության մեջ են» (Եսայի 8.22)։ Դրան հակառակ, գալու է մի ժամանակ, երբ «խավար չի լինի նրանց համար, որոնք նեղության մեջ էին» (Եսայի 9.1)։ Գալիլեայի ժողովուրդն այստեղ առանձնաց ված է որպես «մեծ լույսի» (Եսայի 9.2) յուրահատուկ օրհնությունները ստացող։ Ազգը կբազմանա և կուրախանա, որովհետև Աստված կկոտրի նրա վրա բռնացողի իշխանական ցուպը (Եսայի 9.4)։ Այստեղ նկարագրված է Գալիլեայի ծովի տարածքը, քանի որ այն եղել է Իսրայելի առաջին տարածքներից մեկը, որոնք նվաճվել են։ Ի պատասխան Աքազի օգնության խնդրանքի՝ Թագղաթ-Փաղասար Գ-ն նվաճեց հյուսիսային Իսրայելի Գալիլեա և Անդրհորդանան մարզերը, բնակչության որոշ մասին գերեվարեց և տարածքներն Ասորեստա նի գավառներ դարձրեց (Դ Թագավորների 15.29)։ Այսպիսով, Եսայու լուրն ասում է, որ առաջին նվաճվողն առաջինը կազատագրվի։ Ո՞ւմ օգտագործեց Աստված Իր ժողովրդին ազատագրելու հա մար։ Եսայի 9.6, 7։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ 45
Դաս 5
Ե՞րբ ևինչպե՞ս իրականացավ Եսայի 9.1–5 համարների մարգա րեությունը։ Մատթեոս 4.12–25։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Պատահական չէ, որ Հիսուսի վաղ շրջանի ծառայությունը հենց Գալիլեայի շրջանում էր, որտեղ Նա ժողովրդին հույս տվեց՝ ազդա րարելով Աստծո արքայության բարի լուրը և մարդկանց բուժելով, ինչը ներառում էր նաև դիվահարներին ոգեհարցության կապանք ներից ազատագրելը (Մատթեոս 4.24)։ Այստեղ մենք տեսնում ենք կատարյալ օրինակ այն բանի, թե ինչ պես է Աստվածաշունչը վերցնում հինկտակարանյան ժամանակ ներում տեղի ունեցած իրադարձությունը և օգտագործում որպես նախակերպար այն բաների, որոնք պետք է տեղի ունենան նորկտա կարանյան ժամանակներում։ Տերը մի դարաշրջանի իրադարձու թյունները խառնում է մեկ այլ դարաշրջանի իրադարձությունների հետ, ինչպես դա տեղի է ունենում Մատթեոս 24-րդ գլխում, որտեղ ՔՀ 70թ. Երուսաղեմի կործանումը Հիսուսը կապակցեց ժամանակ ների վերջում աշխարհի կործանման հետ։ Եթե ինչ-որ մեկը ձեզ հարցներ՝ ինչի՞ց է Հիսուսն ազատել ձեզ, ի՞նչ կպատասխանեիք։ Ի՞նչ անձնական վկայություն կարող եք տալ ձեր կյանքում Քրիստոսի ունեցած զորության մասին։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 25
Մի մանուկ մեզ համար (Եսայի 9.6, 7) Այստեղ ներկայացված է Եսայու գրքի երրորդ յուրահատուկ ծնուն դը, որը հետևում է Էմմանուելի և Մահեր-շալալ հաշ-բազի ծնունդին։ Ի՞նչն է յուրահատուկ հետևյալ տեքստերում հիշատակված Մա նուկի մեջ։ Եսայի 9.6, 7։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ուշադրությո՛ւն դարձրեք, որ Ազատագրողն ունի տարբեր ա նուններ կամ մակդիրներ, որոնք Նրան տարբեր կերպ են նկարագ րում։ Հին Մերձավոր Արևելքում թագավորներն ու աստվածները տարբեր անուններ ունեին, որոնք ցույց էին տալիս նրանց մեծու թյունը։ 46
Դաս 5
Նա «սքանչելի» է, ճիշտ ինչպես Տիրոջ Հրեշտակն Իր անունը Սամ սոնի հորը նկարագրեց որպես «սքանչելի» (Դատավորներ 13.18, միևնույն եբրայերեն արմատը), իսկ հետո համբարձվեց երկինք՝ վեր ելնելով Մանուեի զոհասեղանի բոցով (Դատավորներ 13.20), ինչով և ցույց տվեց ավելի քան հազար տարի անց Իրեն զոհելը։ Նա ներկայացվում է նաև որպես աստվածային («Հզոր Աստ ված») և հավերժական Արարիչ («Հավիտենականության Հայր», տե՛ս Ղուկաս 3.23-38, «որդին էր … Ադամի, և նա՝ Աստծո»)։ Նա Թագավոր է, Ով սերում է Դավթի դինաստիայից, Նրա խաղա ղության թագավորությունը հավիտենական է լինելու։ Հաշվի առնելով տրված հատկանիշները՝ միայն ո՞վ կարող է լինել այս Մանուկը։ Տե՛ս Ղուկաս 2.8–14։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ոմանք փորձել են նույնականացնել Նրան Եզեկիա թագավորի հետ, սակայն այս նկարագրությունը գերազանցում է ցանկացած երկրային թագավորի։ Դրան համապատասխանում է միայն մեկ անձ՝ Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Որդին, Ով նաև Արարիչ է (Հովհաննես 1.1–3, 14, Կողոսացիներին 1.5–17, Կողոսացիներին 2.9, Եբրայեցի ներին 1.2), Ով ծնվեց մեր շարքերում՝ մեզ փրկելու և խաղաղություն տալու համար։ Նրան տրվեց ողջ իշխանությունը երկնքում ևերկրի վրա, և Նա մշտապես մեզ հետ է (Մատթեոս 28.18–20)։ Պահպանե լով Իր աստվածությունը՝ Նա մարդ դարձավ հավիտենապես՝ միշտ ունակ կարեկցելու մեր թուլություններին (Եբրայեցիներին 4.15)։ «Մեզ մի մանուկ ծնվեց» … հավե՛րժ։ «Երբ Քրիստոսը մեր երկիր եկավ, սատանան երկրի վրա էր և վիճարկում էր Նրա ճանապարհի յուրաքանչյուր սանտիմետրը՝ մսուրից մինչև Գողգոթա։ Սատանան Աստծուն մեղադրում էր հրեշ տակներից ինքնազոհողություն պահանջելու մեջ, այն դեպքում, երբ Ինքն Աստված չգիտի, թե դա ինչ է նշանակում, և որ Նա երբեք ու րիշների համար ինքնազոհողության չի գնա։ Սա այն մեղադրանքն էր, որ սատանան առաջ քաշեց Աստծո դեմ երկնքում։ Իսկ երբ չա րը երկնքից վտարվեց, նա շարունակաբար մեղադրում էր Տիրոջն այնպիսի ծառայություն պահանջելու մեջ, որը Նա Ինքը երբեք չէր տրամադրի։ Քրիստոսը երկիր եկավ այս կեղծ մեղադրանքներին պատասխանելու և Հորը բացահայտելու համար»։ Էլեն Ուայթ, Ըն տիր լուրեր, հատոր 1, էջ 406, 407։ Ի՞նչ է մեզ ասում այս մեջբերումն Աստծո բնավորության մասին։ 47
Դաս 5
ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 26
Աստծո բարկության գավազանը (Եսայի 9.8-10.34) Այս հատվածը բացատրում է Եսայի 9.1–5 համարները, որոնք ազատագրում են կանխատեսում խավարի մեջ գտնվող և տա ռապած ժողովրդի համար, որը տրվելով ոգեհարցության ախտին՝ ռազմական նվաճումների և ճնշման զոհ էր դարձել. «Իր վրա բռնա ցողի իշխանական ցուպը կոտրեցիր, ինչպես Մադիամի օրերին» (Ե սայի 9.4)։ Կարդացե՛ք Աստծո ժողովրդի տառապանքի մասին, որը նկա րագրված է վերը նշված տեքստերում։ Համեմատե՛ք Ղևտական 26.14–39 համարների անեծքները։ Ինչո՞ւ է Աստված Իր ժողովր դին պատժում աստիճանաբար և ոչ միանգամից։ Ի՞նչ է սա մեզ ասում Նրա բնավորության և նպատակների մասին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Եթե Աստված կամենար կործանել ժողովրդին, Նա միանգամից նրանց Ասորեստանի ձեռքը կհանձներ։ Սակայն Նա համբերատար է և «չի ցանկանում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ որ բոլորն էլ ապաշխարության գան» (Բ Պետրոս 3.9)։ Այսպես, դատավորների ժամանակաշրջանում Աստված թույլ տվեց, որ Հուդայի և Իսրայե լի ժողովուրդը ճաշակի սեփական անխոհեմության արդյունքը, որ պեսզի հասկանա, թե ինչ է անում, ևավելի լավ ընտրություն անելու հնարավորություն ունենա։ Երբ նրանք համառեցին իրենց չար ճա նապարհներում և խստացրեցին իրենց սրտերը Տիրոջ և Իր մարգա րեների միջոցով ուղարկված Նրա լուրերի առաջ, Աստված հեռացրեց Իր պաշտպանությունը։ Սակայն ժողովուրդը շարունակում էր ապս տամբել։ Այս շրջանը դեպի վար ձգվող պարույրի նման շարունակվեց այնքան, մինչև որ Աստված այլևս ոչինչ անել չէր կարող։ Կարդացե՛ք Եսայի 9.8–10.2 համարները։ Ի՞նչ մեղքերի մեջ է մե ղադրվում ժողովուրդը։ Ո՞ւմ նկատմամբ են նրանք գործել այդ մեղքերը։ Ո՞վ է մեղավոր նրանց շրջանում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Այն, ինչ մենք տեսնում ենք այստեղ, ինչպես նաև ողջ Աստվա ծաշնչում, ազատ կամքի իրողությունն է։ Աստված մարդուն ազատ 48
Դաս 5
ստեղծեց (Նա պե՛տք է այդպես աներ, այլապես նրանք Նրան երբեք ճշմարիտ կերպով չէին սիրի), ևայս ազատությունը ներառում է նաև սխալվելու տարբերակը։ Ու թեև Աստված նորից ու նորից փորձում է մեզ Իր կողմը գրավել՝ Իր սերն ու բնավորությունը բացահայտե լով, Նա նաև թույլ կտա, որպեսզի մենք դեմ առ դեմ բախվենք մեր սխալ որոշումների արգասիքների հետ. դրանք կլինեն ցավեր, տա ռապանք, վախեր, անկարգություններ ևայլն, ևայս բոլորը՝ միմիայն նրա համար, որ օգնեն մեզ գիտակցել, թե ինչի կարող է հանգեցնել Նրանից երես թեքելը։ Եվ սակայն նույնիսկ այս ամենից հետո, որ քա՜ն հաճախ մարդիկ մի կողմ չեն դնում իրենց մեղքերը և չեն գալիս Տիրոջ մոտ։ Ազատ կամքը հիասքանչ բան է. առանց դրա մենք բա նական էակ չէինք կարող համարվել։ Սակայն վա՜յ նրանց, ովքեր այդ պարգևը սխալ կերպ են օգտագործում։ Ինչպե՞ս է Աստված օգտագործել տառապանքը ձեր սեփական կյանքում՝ ձեզ սխալ ճանապարհից հետ դարձնելու համար (իսկ միգուցե դուք դեռ Նրա լուրը չե՞ք ընկալում)։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 27
Արմատն ու Ընձյուղը Մեկում (Եսայի 11) Ո՞վ է այն «շառավիղը», որ դուրս է գալու «Հեսսեի բնից» Եսայի 11.1 համարում։ Տե՛ս նաև Զաքարիա 3.8, Զաքարիա 6.12։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Եսայի 11.1 համարը կրկնում է 10.33, 34 համարների կտրված ծառի պատկերը։ «Հեսսեի բունը» ներկայացնում է այն գաղափարը, որ Դավթի (Հեսսեի որդի) դինաստիան կկորցնի իր իշխանությունը (Դանիել 4.10–17, 20–26)։ Սակայն արտաքուստ կորսված «բնից» «շառավիղ/ընձյուղ» կբարձրանա, ինչը նշանակում է, որ Դավթի սե րունդներից կառավարիչ կբարձրանա։ Ինչո՞ւ է Դավթի սերնդի նոր կառավարիչը նույնպես կոչվում «Հեսսեի արմատ» (Եսայի 11.10)։ Ի՞նչ իմաստ ունի դա։ Հայտ նություն 22.16։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Այս նկարագրությունը համապատասխանում է միայն Հիսուս Քրիստոսին, Ով «Դավթի արմատն ու սերունդն» է (Հայտնություն 49
Դաս 5
22.16)։ Քրիստոսը սերվել է Դավթի գծից (Ղուկաս 3.23–31), ով Ադա մի սերունդն էր, վերջինս էլ իր հերթին «Աստծո որդին» էր (Ղուկաս 3.38) այն իմաստով, որ Քրիստոսն էր արարել նրան (տե՛ս Հովհան նես 1.1–3, 14)։ Այսպիսով, Քրիստոսը Դավթի նախահայրն էր, ինչ պես նաև նրա սերունդը։ Ի՞նչ կերպ է Դավթի սերնդի նոր կառավարիչը հակադարձում մեղքի ևուրացության չար հետևանքներին։ Եսայի 11։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Նա մտածում և Գործում է Տիրոջ հետ ներդաշնակ, դատում է արդար, պատժում է ամբարիշտներին և բերում է խաղաղություն։ Երբ Նա ստանա իշխանությունը, Տերը հետ կբերի, կվերականգնի և կմիավորի Իսրայելի և Հուդայի հավատարիմ մնացորդին (համե մատե՛ք Եսայի 10.20–22)։ Կլինի ուժեղ, միաբան միապետություն, ինչպիսին Դավիթ թագավորի օրերին է եղել, ով պարտության մատ նեց փղշտացիներին ևայլ ժողովուրդների։ Սակայն Նոր Ղեկավարը Դավթից մեծ է լինելու, քանի որ վերականգնելու է խաղաղությունը հենց արարչագործության մեջ. գիշատիչ կենդանիները կդադարեն լեշակեր լինելուց և խաղաղությամբ կգոյատևեն իրենց նախկին որ սի հետ միասին (Եսայի 11.6–9)։ Եսայի 11-րդ գլուխը խոսում է Քրիստոսի միայն առաջի՞ն, միայն երկրո՞րդ, թե՞ երկու գալուստների մասին էլ։ Կարդացե՛ք մար գարեությունը և նշե՛ք, թե ո՛ր տեքստերը ո՛ր գալուստի մասին են խոսում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Եսայի 11-րդ գլխում Հիսուսի երկու գալուստները ներկայացված են որպես մեկ պատկեր։ Դրանք կապված են միմյանց, քանի որ մեկ ամբողջության երկու մասեր են, ինչպես հարթության երկու կողմե րը։ Որպեսզի փրկության ծրագիրն իրականանա, անհրաժեշտ է, որ տեղի ունենան երկու գալուստներն էլ՝ առաջինը, որն արդեն տեղի է ունեցել, ևերկրորդը, որին մենք սպասում ենք որպես մեր՝ քրիստոն յաներիս բոլոր հույսերի իրականացում։ Ի՞նչ իրականացրեց Քրիստոսն առաջին գալուստի ժամանակ, ին չը մեզ նման վստահություն է տալիս երկրորդ գալուստի նկատ մամբ։ Ո՞րն է առաջին գալուստի նպատակը, եթե այն չհանգեցնի երկրորդին։ 50
Դաս 5
ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 28
«Դու մխիթարեցիր ինձ» (Եսայի 12.1-6) Եսայի 12-րդ գլուխն Աստծուն ուղղված գոհության փոքրիկ սաղ մոս (երգ) է Իր ողորմած և զորեղ մխիթարության համար։ Վերա կանգնված մնացորդի բերանից հնչող այս սաղմոսը համեմատում է խոստացված ազատագրումը Եգիպտոսից հրեաների դուրս գալու հետ (տե՛ս Եսայի 11.16). այս երգը նման է Մովսեսի և իսրայելացի ների երգին, երբ նրանք փրկվեցին փարավոնի բանակից Կարմիր ծովի ափին (տե՛ս Ելք 15)։ Եսայի 12-րդ գլխի այս երգը համեմատե՛ք Հայտնություն 15.2–4 համարներում ներկայացված Մովսեսի և Գառի երգի հետ։ Դրանք երկուսն էլ ինչի՞ համար են փառաբանում Աստծուն։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Եսայի 12.2 համարը մոտենում է եկող ազատարարին Հիսուսի հետ նույնականացնելուն։ Այն ասում է. «Աստված է իմ փրկությունը» և «Նա եղավ իմ փրկությունը»։ Հիսուս անունը նշանակում է «Տերը փրկություն է» (համեմատե՛ք Մատթեոս 1.21)։ Ո՞րն է Հիսուսի անվան մեջ ներառված գաղափարի՝ Տերը փրկու թյուն է իմաստը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Տերը ոչ միայն իրականացնում է փրկությունը (Եսայի 12.2), Նա հենց Ինքն է փրկություն։ Իսրայելի Սուրբի ներկայությունը մեր մեջ (Եսայի 12.6) ամեն ինչ է մեզ համար։ Աստված մեզ հե՛տ է։ Հիսուսը ոչ միայն հրաշքներ արեց, Նա «մարմին դարձավ ու մեր մեջ բնակվեց» (Հովհաննես 1.14, կիրառված է շեշտադրում)։ Նա ոչ միայն կրեց մեր մեղքերը խաչի վրա, Նա մեղք դարձավ մեզ համար (Բ Կորնթացինե րին 5.21)։ Նա ոչ միայն խաղաղություն է անում, Նա մեր խաղաղու թյունն է (Եփեսացիներին 2.14)։ Զարմանալի չէ, որ «Հեսսեի արմատը ժողովուրդների համար կկանգնի որպես դրոշ» (Եսայի 11.10)։ Երբ Նա խաչի վրա է, Նա դեպի Իրեն է քաշում բոլոր մարդկանց (Հովհաննես 12.32, 33)։ Մ նացորդը կդառնա դեպի «Հզոր Աստվածը» (Եսայի 10.21), որը մեզ համար ծնված Մանուկն է՝ «Խաղաղության Իշխանը» (Եսայի 9.6)։ 51
Դաս 5
Խորհե՛ք այն մտքի շուրջ, որ Հիսուսը մեր փրկությունն է։ Կար դացե՛ք Հռոմեացիներին 3.24 համարը։ Այն ասում է, որ արդա րացումը Հիսուսի մեջ է, մի բան է, որը տեղի է ունենում Նրա մեջ, ևոր Աստծո շնորհով է, որ մենք ևսայդ արդարացման մեջ հավերժական մասնաբաժին կարող ենք ունենալ։ Այլ խոսքերով, այն արդարացումը, որը Նրանում էր, կարող է մերը դառնալ հա վատով և ոչ գործերով, քանի որ մեր արած ոչ մի գործ այնքան բարի չէ, որ մեզ արդարացնի։ Մեզ միայն արդարացում կարող են բերել Քրիստոսի արած գործերը, որոնք Նա մեր հավատի համաձայն մեզ է շնորհում։ Ինչպե՞ս է այս ճշմարտությունը մեզ փրկության հույս ու հավաստիացում տալիս, հատկապես երբ ձեզ ճնշում է ձեր իսկ անարժեքության զգացողությունը։ ՈՒՐԲԱԹ
ՀՈՒՆՎԱՐԻ 29
Հետագա ուսումնասիրության համար «Յուրաքանչյուր երկրային հայր անհանգստանում է իր որդու համար: Նա նայում է իր մանկան դեմքին և ցնցվում այն մտքից, որ կյանքում նրան վտանգներ են սպասվում: Նա ձգտում է պաշտ պանել իր սիրելիին սատանայի իշխանությունից, հետ պահել նրան փորձությունից ևընդհարումներից: Իսկ Աստված Իր միածին Որդուն ավելի դառը փորձության ևավելի սոսկալի վտանգի ենթարկեց, որ պեսզի անվտանգ դարձնի մեր փոքրիկների կյանքի ճանապարհը: «Սա է սերը»: Զարմացե՛ք, երկինքնե՜ր: Ապշի՛ր, ո՜հ երկիր»։ Էլեն Ուայթ, Դարերի փափագը, էջ 49։ «Քրիստոսը միակն էր, Ով համաձայնեց կատարել մարդու փրկության համար անհրաժեշտ պայմանները։ Ոչ մի հրեշտակի, ոչ մի մարդու կարողություն բավարար չէր իրականացնելու այս մեծ գործը։ Խաչը պետք է բարձրանար միայն մարդու Որդին, քանի որ անվերջ էությունը կարող էր ստանձնել քավության գործընթացը։ Քրիստոսը համաձայնեց կապվել անհավատարիմների և մեղավոր ների հետ, մասնակից դառնալ մարդու բնույթին, տալ Իր սեփական արյունը և Իր հոգին մեղքի պատարագ դարձնել։ Երկնային խորհր դում չափվեց մարդու մեղքը, մեղքի առաջացրած ցասումը, ևայդու հանդերձ, Քրիստոսը հայտարարեց Իր որոշման մասին, որ Ինքն Իր վրա կվերցնի այն պայմաններն իրականացնելու պատասխանատ 52
Դաս 5
վությունը, որը հույս կսփռի ընկած մարդկության վրա»։ Էլեն Ուայթ, Ժամանակների նշանները, 1896թ. մարտի 5։ Հարցեր քննարկման համար
1. Ինչպես տեսանք Եսայի 11-րդ գլխում, Տերը Քրիստոսի երկու գալուստներն էլ ներկայացնում է մեկ պատկերում։ Սա օգնում է բացատրել, թեկուզ և փոքր չափով, թե ինչու հրեաները չըն դունեցին Քրիստոսին, երբ Նա եկավ առաջին անգամ: Նրանք, ըստ ամենայնի, ակնկալում էին, որ Նա անի այն բաները, որոնք պետք է տեղի ունենան միայն երկրորդ գալուստի ժամանակ։ Ի՞նչ է սա մեզ ասում այն մասին, թե որքան կարևոր է, որ մենք Քրիստոսի գալուստի բնության պատշաճ ընկալում ունենանք։ Ինչպե՞ս կարող են Նրա երկրորդ գալուստի վերաբերյալ սխալ տեսակետները մարդկանց գցել սատանայի վերջին ժամանակ ների մեծ մոլորության ծուղակը (տե՛ս Էլեն Ուայթի Մեծ պայքար գրքի 39-րդ գլուխը)։
Ամփոփում.
Եսայու օրերին, ում անունը նշանակում է «Տիրոջ փրկությունը», Աստված Իր մնացորդ ժողովրդին խոստացավ ազգային ուրացու թյան արդյունքում նրանց վրա հասած կեղեքումից փրկություն։ Հույ սի այս մարգարեությունն իր վերջնական իրականացումն է գտնում Հիսուսի մեջ, Ում անունը նշանակում է «Տերը փրկություն է»։
53
Դաս 5
ԴԱՍ 6 ՀՈՒՆՎԱՐԻ 30–ՓԵՏՐՎԱՐԻ 5
ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԾՈ ԴԵՐԻՆ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Եսայի 13, Եսայի 13.2–22, Եսայի 14, Եսայի 24–27։ Հիշելու համարը. «Ահա մեր Աստվածը, որի վրա հույս ենք դրել. Նա՛ փրկեց մեզ։ Տերն է Նա, որին հուսացինք. ուրախանանք ու ցնծանք Նրա փրկությամբ» (Եսայի 25.9): Այն բանից հետո, երբ ծառայողն ավարտեց հպարտության մա սին իր խորաթափանց քարոզը, մի կին, մոտենալով նրան, ասաց, որ հոգու մեծագույն տվայտանքների մեջ է և կամենում է խոստո վանել մի մեծ մեղք։ Ծառայողը հարցրեց կնոջը, թե ինչ մեղքի մասին է նա խոսում։ Կինը պատասխանեց. «Խոսքը հպարտության մեղքի մասին է, քանի որ մի քանի օր առաջ ժամերով նստած էի հայելու առաջ և հիանում էի իմ գեղեցկությամբ»։ «Ո՜հ, դա հպարտության մեղք չէ»,- ասաց ծառայողը,- «այլ վառ երևակայության մեղք»։ Կ. Է. Մաքարթնի, կազմված է Փոլ Լի Թանի կողմից, էջ 1100։ Այն պահից ի վեր, երբ մեղքը բուն դրեց զորավոր հրեշտա կի սրտում, հպարտությունը ջնջել է իրականության սահմանները (թե՛ հրեշտակների, թե՛ մարդկանց շրջանում)։ Ուրիշ ոչ մի տեղ այս խնդիրն ավելի վատ դրսևորում չունի, քան այն մարդկանց մեջ, ով քեր իրենց սրտում հոգևոր հպարտություն են սնում, որը բավակա նին նողկալի հատկություն է այնքան ապականված էակների մեջ, որ նրանց փրկությունը կախված է միայն մեկ ուրիշի՝ իրենց համար արված գործերից։ Այս շաբաթ, այլ թեմաների հետ մեկտեղ, մենք կուսումնասիրենք հպարտության և ինքնամեծարման ծագումը, որոնք երկու իսկա պես սկզբնական մեղքերն են։
54
Դաս 6
ՄԻԱՇԱԲԹԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 31
Դատավճիռ ազգերի վրա (Եսայի 13) Եսայի 13.1 համարն սկսվում է Եսայուն որպես հեղինակ ներկա յացնելով (համեմատե՛ք Եսայի 1.1, Եսայի 2.1). այն նաև ասես Եսա յու գրքի մի նոր բաժնի սկիզբ է։ 13–23-րդ գլուխները պարունակում են տարբեր ազգերի դատաստանների կանխատեսումներ։ Եկե՛ք դիտարկենք դրանք։ Ինչո՞ւ են ազգերի դեմ ուղղված մարգարեություններն սկսվում Բաբելոնից։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Եսայի 10.5–34 համարներն արդեն ազդարարել են Ասորեստա նի դատաստանը, որը Եսայու օրերում իրենից մեծագույն վտանգ էր ներկայացնում։ Մինչ Եսայի 14.24–27 համարները հակիրճ ներ կայացնում են Ասորեստանը կործանելու Տիրոջ ծրագիրը, 13–23-րդ գլուխները խոսում են մյուս սպառնալիքների մասին, որոնցից ամե նակարևորը Բաբելոնն է։ Օժտված հարուստ և հին մշակութային, կրոնական և պետական ժառանգությամբ՝ Բաբելոնը հետագայում գերտերություն դարձավ և նվաճեց ու գերեվարեց Հուդան։ Սակայն Եսայու ժամանակներում ապրող մարդկանց տեսանկյունից Աստծո ժողովրդի համար Բա բելոնը հազիվ թե սպառնալիք ներկայացներ։ Եսայու ծառայության մեծ մասի ընթացքում Ասորեստանը գերիշխում էր Բաբելոնի վրա։ ՔԱ 728թ. սկսած, երբ Թագղաթ-Փաղասար Գ-ն նվաճեց Բաբելոնը և հռչակվեց Բաբելոնի թագավոր Փուղու (կամ Փուղ, տե՛ս Դ Թագա վորների 15.19, Ա Մնացորդաց 5.26) անվամբ, Ասորեստանի թագա վորները մի քանի անգամ վերանվաճել են Բաբելոնը (ՔԱ 710թ., ՔԱ 702թ., ՔԱ 689թ. և ՔԱ 648թ.)։ Սակայն, ի վերջո, Բաբելոնը դառնում է տարածաշրջանի գերտերությունը և կործանում Հուդայի թագա վորությունը։ Կարդացե՛ք Եսայի 13-րդ գլուխը։ Ուշադրությո՛ւն դարձրեք, թե որքան սուր է լեզուն։ Ինչո՞ւ է սիրող Աստվածն անում այս ամե նը կամ թույլ տալիս, որ դրանք պատահեն։ Անկասկած, անմեղ մարդիկ ևս կտառապեն, այնպես չէ՞ (Եսայի 13.16)։ Ինչպե՞ս ենք հասկանում Աստծո այս քայլը։ Ի՞նչ պետք է այս և Աստվածաշն չում հանդիպող մեղքի և չարիքի դեմ ուղղված Աստծո բարկու 55
Դաս 6
թյան և ցասման մասին խոսող տեքստերը մեզ ասեն մեղքի և չարիքի աղաղակող և տխրահռչակ բնույթի մասին։ Արդյոք այն պարզ փաստը, որ սիրո Աստվածն այս կերպ է արձագանքում մեղքին, բավարար ապացույց չէ մեզ համար, թե որքան վատ բան է մեղքը։ Մենք պետք է հիշենք, որ Եսայու միջոցով Հիսուսն է բարձրաձայնում այս նախազգուշացումները, նույն Հիսուսը, Ով ներում, բժշկում, թախանձում և հորդորում էր մեղավորնե րին ապաշխարել։ Ձեր իսկ մտքում ինչպե՞ս եք հասկացել սի րող Աստծո բնավորության այս կողմը։ Ինքներդ ձեզ տվե՛ք նաև հետևյալ հարցը. «Չի՞ կարող արդյոք այս ցասումը բխել հենց Նրա սիրուց։ Եթե այո, ապա ինչպե՞ս»։ Կամ դիտարկե՛ք այդ հարցը մեկ այլ՝ խաչի տեսանկյունից, որտեղ Ինքը՝ Հիսուսը, կրե լով աշխարհի մեղքը, տառապեց այնպես, ինչպես երբեք ևոչ ոք չի տառապել, նույնիսկ այն «անմեղները», ովքեր տառապել են ազգի մեղքերի համար։ Ինչպե՞ս են խաչի վրա Քրիստոսի տառա պանքներն օգնում պատասխանել այս բարդ հարցերին։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 1
Վերջին Բաբելոն մեծ քաղաքը (Եսայի 13.2-22) ՔԱ 626թ. քաղդեացիների Նաբոպալասարը վերականգնում է Բաբելոնի փառքը՝ իրեն Բաբելոնում թագավոր հռչակելով, սկիզբ դնելով նոր Բաբելոնյան դինաստիային և (Մարաստանի հետ միա սին) Ասորեստանի պարտության մեջ ունենալով իր մասնակցու թյունը։ Նրա որդի Նաբուգոդոնոսոր Բ-ն հենց այն թագավորն էր, որ նվաճեց և գերեվարեց Հուդան։ Ինչպիսի՞ ավարտ ունեցավ Բաբելոն քաղաքը։ Տե՛ս Դանիել 5։ ՔԱ 539թ., երբ պարսիկ Կյուրոս թագավորը նվաճեց Բաբելոնը և որպես նոր գերտերություն հռչակեց Մարա-Պարսկաստանը (տե՛ս Դանիել 5), քաղաքը մեկընդմիշտ կորցրեց իր անկախությունը։ ՔԱ 482թ. Քսերքսես Ա-ն դաժանորեն ճնշեց պարսկական տիրակալու թյան դեմ Բաբելոնի ապստամբությունը։ Նա հեռացրեց գերագույն աստված Մարդուկի արձանը և, ըստ երևույթին, վնասեց որոշակի պաշտպանական ամրություններ և տաճարներ։ Ալեքսանդր Մակեդոնացին ՔԱ 331թ. առանց ճակատամարտի պարսիկներից նվաճեց Բաբելոնը։ Ի հեճուկս Բաբելոնը սեփական կայսրության արևելյան մայրաքաղաքը դարձնելու մեծ նվաճողի 56
Դաս 6
անհարատև երազանքի՝ քաղաքն անկում ապրեց ընդամենը մի քա նի հարյուրամյակ անց։ ՔՀ 198թ. արդեն հռոմեացի Սեպտիմիուս Սևերուսը Բաբելոնն ամբողջովին ամայի գտավ։ Այսպիսով մեծ քա ղաքի վերջը վրա հասավ ամայացման պատճառով։ Այսօր Իրաքի գյուղերի քիչ թվով բնակիչներ ապրում են հին Բաբելոնի տեղան քում, սակայն նրանք քաղաքը որպես այդպիսին չեն վերակառուցել։ Եսայի 13-րդ գլխում նկարագրված Բաբելոնի կործանումով ազա տագրվում են Հակոբի սերունդները, որոնք ճնշված էին Բաբելոնի կողմից (Եսայի 14.1–3)։ Այս կործանումն իրականացնող իրադար ձությունը Բաբելոնի նվաճումն էր Կյուրոսի կողմից ՔԱ 539թ.։ Նա թեև չավերեց քաղաքը, սակայն այդ իրադարձութունն արձանագր վեց որպես Բաբելոնի անկման սկիզբ, և այն այլևս երբեք չսպառ նաց Աստծո ժողովրդին։ Եսայի 13-րդ գլուխը Բաբելոնի անկումը ներկայացնում է որպես աստվածային դատաստան։ Քաղաքը գրավող ռազմիկները Տիրոջ գործիքներն են (Եսայի 13.2–5)։ Դատաստանի ժամանակը կոչվում է «Տիրոջ օրը» (Եսայի 13.6, 9), և Աստծո ցասումն այնքան ուժգին է, որ իր ազդեցությունն է թողնում նաև աստղերի, արևի, լուսնի, երկնքի ևերկրի վրա (Եսայի 13.10, 13)։ Համեմատե՛ք Դատավորներ 5-րդ գլխի հետ, որտեղ Դեբորայի և Բարակի երգն ասում է, որ Տերը դուրս կգա երկրի տեղաշարժով և երկնքից թափվող անձրևով (Դատավորներ 5.4)։ Դատավորներ 5.20, 21 համարները բնության տարրերը, այդ թվում և աստղերը նկարագրում են որպես օտար կեղեքիչի դեմ պայքարողներ։ Պատկերացրե՛ք, որ Բաբելոնի փառքի բարձունքում այնտեղ ապրող մեկը կարդար Եսայի 13-րդ գլուխը, մասնավորապես 19–22 համարները։ Որքա՜ն անհեթեթ ևանհնարին կթվային այդ բառերը։ Ուրիշ ի՞նչ դեռևս չիրականացված մարգարեություններ են մեզ անհեթեթ ևանհնարին թվում։ Այդուհանդերձ, ինչո՞ւ մեր կողմից հիմարություն կլինի դրանք որպես անհնարին դիտար կելը։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 2
Լեռնային «թագավորի» անկումը (Եսայի 14) Ի պատասխան Բաբելոնի անկմանը (Եսայի 13), որն ազատագ րում է Աստծո ժողովրդին (Եսայի 14.1–3)՝ Եսայի 14.4–23 համար 57
Դաս 6
ները խոսում են փոխաբերական ծաղրի լեզվով (տե՛ս նաև Միքիա 2.4, Ամբակում 2.6) Բաբելոնի թագավորի դեմ։ Սա պոետիկ մոտե ցում է, որը չպետք է ուղղակիորեն հասկացվի, քանի որ նկարագ րում է մեռած թագավորներին իրենց նոր գործընկերներին մահվան թագավորությունում ողջունելիս (Եսայի 14.9, 10), որտեղ ճիճուներն ու որդերն են նրանց անկողինը (Եսայի 14.11)։ Սա ընդամենն Աստ ծո ընտրած դրամատիկ միջոցն է ամբարտավան թագավորին ա սելու, որ նա գահավիժելու է այնպես, ինչպես իրենից առաջ եղած մյուս հպարտ միապետերը. սա մեռելների վիճակի մասին մեկնա բանությո՛ւն չէ։ Ինչպե՞ս կարող են Եսայի 14.12–14 համարները վերաբերել Բա բելոնի թագավորին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Բաբելոնի թագավորները շատ հեռու էին թերարժեքության բար դույթից (Դանիել 4, 5)։ Սակայն Ամենաբարձրյալին նմանվելու (Ե սայի 14.14) ձգտումը դուրս է գալիս նույնիսկ ամենաուռճացված ես-ի սահմաններից։ Չնայած որ թագավորները հայտարարում էին աստվածների հետ իրենց սերտ կապերի մասին, նրանք իրականում հնազանդվում էին նրանց։ Սա ամեն տարի դրամատիկ կերպով ար տահայտվում էր բաբելոնյան ամանորյա տոնակատարության հին գերորդ օրը, երբ թագավորից պահանջվում էր Մարդուկի արձանին մոտենալուց առաջ հանել իր արքայական պատվանշանը, որպես զի վերահաստատվեր նրա թագավոր լինելը։ Նույնիսկ ամենափոքր աստծուն դուրս հրելու գաղափարը կթվար խենթ ևինքնակործան։ Ինչպես Եսայի 14-րդ գլխում, Եզեկիել 28-րդ գլուխը ևս երկն քի դեմ հանդգնող ամբարտավանությունը նույնացնում է քաղա քի ղեկավարի հետ։ Այստեղ ևս նկարագրությունը չի խոսում որևէ երկրային միապետի մասին, և Աստծո նշանառությունն ավելի ակ նառու է դառնում. հպարտ տիրակալը Եդեմի պարտեզում էր՝ օծ ված, ծածկող կամ պահապան քերովբե էր Աստծո սուրբ սարի վրա՝ կատարյալ իր արարման օրից մինչև այն պահը, երբ մեղք գտնվեց նրանում, ով Աստծո կողմից վտարվեց երկնքից, ևով վերջնականա պես կկործանվի կրակով (Եզեկիել 28.12–18)։ Ցանկացած մարդու նկատմամբ կիրառվելիս այս ճարտասանության յուրահատուկ եզ րույթներն այնքան փոխաբերական են, որ անիմաստ են դառնում։ Բայց Հայտնություն 12.7–9 համարները պատմում են մի զորավոր էակի մասին, ով վռնդվեց երկնքից իր հրեշտակների հետ. դա սա 58
Դաս 6
տանան է՝ «ամբողջ աշխարհը մոլորեցնողը» (Հայտնություն 12.9), ով մոլորեցրեց Եվային Եդեմի պարտեզում (Ծննդոց 3)։ Սատանան ամբարտավան երևակայություն ունի. «…ևասացիր. «Ես մի աստված եմ, աստծու գահի վրա եմ նստած ծովի սրտում», բայց դու մարդ ես ևոչ Աստված» (Եզեկիել 28.2)։ Նրա մահը կապա ցուցի, որ նա աստված չէ։ Ի տարբերություն Քրիստոսի՝ սատանան կկորչի կրակի ծովի սրտում (Հայտնություն 20.10) ևայլևս երբեք չի հետապնդի տիեզերքը։ Համեմատե՛ք Եսայի 14.13, 14 համարները Մատթեոս 11.29, Հովհաննես 13.5 և Փիլիպպեցիներին 2.5–8 համարների հետ։ Ի՞նչ է մեզ ասում այս հակադրությունն Աստծո բնավորության մասին, որը հակադրվում է սատանայի բնավորության հետ։ Ի՞նչ է մեզ ասում այս հակադրությունն այն մասին, թե ինչպես է Տերը նայում հպարտությանը, ամբարտավանությանը, ինքնիշխանու թյան և գերակայության փափագին։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 3
Երկնքի դարպասը (Եսայի 13, 14) Եսայի 14-րդ գլխում սատանայի՝ «առավոտյան արուսյակի, ար շալույսի որդու» (Եսայի 14.12) նկատմամբ ծաղրը միախառնվում է Բաբելոնի թագավորի նկատմամբ կիրառվող ծաղրին։ Ինչո՞ւ։ Հա մեմատե՛ք Հայտնություն 12.1–9 համարների հետ, որտեղ որպես սատանա նույնականացված վիշապը (Հայտնություն 12.9) փորձ է անում ոչնչացնել մանկանը նրա ծնվելուն պես։ Հայտնություն 12.5 համարը հստակ կերպով ներկայացնում է, որ մանուկը Քրիստոսն է։ Բայց չէ՞ որ Հերովդես թագավորն էր, որ փորձում էր սպանել Հի սուսին մանուկ հասակում (Մատթեոս 2)։ Վիշապը և՛ սատանան է, և՛ հռոմեական իշխանությունը Հերովդեսի գլխավորությամբ, քա նի որ սատանան աշխատում է մարդկանց միջոցով։ Նույն կերպ, սատանան էր Բաբելոնի թագավորի և Տյուրոսի իշխանի հետևում կանգնած իշխանությունը։ Ինչո՞ւ է ավելի ուշ «Բաբելոնը» վերաբերում Հռոմին (Ա Պետ րոս 5.13) և Հայտնություն գրքում նկարագրված չար ուժին (Հայտնություն 14.8, 16.19, Հայտնություն 17.5, Հայտնություն 18.2, 10, 21)։ ________________________________________________________________________ 59
Դաս 6
Ինչպես իրական Բաբելոնը, Հռոմը և Հայտնություն գրքի «Բաբելոնը» ևս հպարտ և անողոք իշխանություններ են, որոնք ճնշում են Աստծո ժողովրդին։ Տե՛ս հատկապես Հայտնություն 17.6 համարը, որտեղ ասվում է, որ նա սրբերի արյունով է հարբած։ Նրանք ապստամբում են Աստծո դեմ, ևայս գաղափարը ներառված է հենց «Բաբելոն» անվան մեջ։ Բաբելոնի լեզվով այդ անունը կոչվում է բաբ իլի, որը նշանակում է «աստծո(աստվածների) դարպաս». սա վերա բերում է դեպի աստվածային թագավորություն մուտքի վայրին։ Հա մեմատե՛ք Ծննդոց 11-րդ գլխի հետ, որտեղ մարդիկ կառուցում էին Բաբելոնի աշտարակը (Բաբելոն)՝ իրենց սեփական ուժերով հասնե լու այն աստվածային մակարդակին, որն ազատում է Աստծո առաջ հաշվետու լինելուց։ Երբ Հակոբն արթնացավ իր երազից, որում տեսել էր երկինքն ու երկիրը միացնող սանդուղքը, նա բացականչեց. «Սա ուրիշ բան չէ, այլ միայն Աստծո տունը, և սա է երկնքի դուռը» (Ծննդոց 28.17)։ Ու շադրությո՛ւն դարձրեք, որ «Աստծո տունը» «երկնքի դուռն է», այ սինքն աստվածային թագավորության մուտքը։ Հակոբն այդ վայրը Բեթել անվանեց, որը նշանակում է «Աստծո տուն»։ Բեթելի «երկնքի դուռը» և Բաբելոնի «աստծո(աստվածների) դարպասն» աստվածային թագավորությանը հասնելու հակադիր միջոցներ էին։ Հակոբի սանդուղքն սկիզբ էր առնում երկնքից՝ բաց ված վերևից՝ Աստծո կողմից։ Իսկ Բաբելոնը, իր աշտարակներով և զիկկուրատ1 տաճարներով, կառուցվել էր մարդ արարածի կող մից գետնից և ձգտում էր դեպի վեր։ Այս հակադիր ուղիները ներ կայացնում են դեպի փրկություն տանող հակառակ ուղղություններ՝ աստվածային շնորհը մարդկանց գործերի դեմ։ Ճշմարիտ կրոնը հիմնված է Բեթելի պարզ ձևաչափի վրա. «Շնորհով եք փրկվել հա վատի միջոցով» (Եփեսացիներին 2.8)։ Կեղծ «կրոնը», որը ներա ռում է օրինապաշտությունն ու «աշխարհիկ» մարդասիրությունը, հիմնված է հպարտ բաբելոնյան ձևաչափի վրա։ Երկու մոտեցում ների միջև տարբերության համար տե՛ս փարիսեցու և մաքսավորի մասին Հիսուսի առակը (Ղուկաս 18.9–14)։ Զեն վանքում մի քանի տարի անցկացնելուց հետո նույնիսկ կա նադացի երգահան Լեոնարդ Քոհենն իր հարցազրույցներից մե կում ասել է՝ ես փրկված չեմ։ Այսօրվա մեր ուսումնասիրության 1 Զիկկուրատ (բաբելոներեն sigguratu բառից, որը նշանակում է «բարձունք» կամ «լեռնագագաթ»), բազմաստիճան պաշտամունքային կառույց Հին Միջագետքում, որը տիպիկ էր շումերական, ասորական, բաբելոնյան և էլամյան ճարտարապետու թյան համար։
60
Դաս 6
համատեքստում ըստ ձեզ՝ ո՞րն էր նրա խնդիրը։ Ի՞նչ պետք է նա իմանար փրկության մասին։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 4
Սիոնի վերջնական հաղթանակը (Եսայի 24-27) Եսայի 13–23-րդ գլուխներում նկարագրվող տարբեր ազգերին վե րաբերող դատաստանի կանխագուշակումներին հետևում է Եսայի 24–27-րդ գլուխներում նկարագրվող Աստծո թշնամիների համաշ խարհային մասշտաբի պարտությունը և Նրա ժողովրդի ազատագ րումը։ Ինչո՞ւ է երկրի ամայացման (Եսայի 24) Եսայու նկարագիրը նման Հովհաննեսի նկարագրած այն իրադարձություններին, որոնք կապված են Քրիստոսի երկրորդ գալուստին հաջորդող 1000 տարիների հետ (Հայտնություն 20)։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ինչպես Եսայի 13–14-րդ գլուխներում, իրական Բաբելոնի հատ կանիշները կիրառելի են նաև հետագա իշխանությունների համար, իսկ «Բաբելոնի թագավորը» ներկայացնում է մարդ կառավարիչնե րի և նրանց հետևում կանգնած ներշնչողի՝ սատանայի միաձուլու մը։ Ուստի «Ընկա՜վ, ընկա՜վ Բաբելոնը» (Եսայի 21.9) լուրը կարելի է կրկնել նաև ավելի ուշ ժամանակների համար (Հայտնություն 14.8, Հայտնություն 18.2), և սատանան վերջնականապես կկործանվի Քրիստոսի երկրորդ գալուստից հետո (Հայտնություն 20.10)։ Մինչ ի րական Բաբելոնի կործանումը Տիրոջ դատաստանի օրն էր (Եսայի 13.6, 9), «Տիրոջ մեծ և ահեղ» (Հովել 2.31, Մաղաքիա 4.5, համեմա տե՛ք Սոփոնիա 1.7 համարի հետ) մեկ այլ օր արդեն ճանապարհին է։ Ճիշտ նույն կերպ Եսայի 24-րդ գլխում մարգարեի տեսիլքը տեղի է ունենում նրան ծանոթ պայմաններում այն ժամանակ, երբ «կա մաչի լուսինը, կպատկառի արեգակը, երբ Սիոն լեռան վրա և Երու սաղեմում թագավորի Զորությունների Տերը» (Եսայի 24.23)։ Եսային կասկած չուներ, որ տեսիլքը վերաբերում է իր իմացած Երուսաղե մին, սակայն Հայտնություն գիրքը բացատրում է, որ դա իրականում կիրականանա Նոր Երուսաղեմում (Հայտնություն 21.2)։ «Քաղաքը ո՛չ արևի, ո՛չ էլ լուսնի կարիք ունի, որպեսզի իրեն լուսավորեն, որով 61
Դաս 6
հետև Աստծու փառքն է լուսավորում նրան, և Գառը՝ նրա ճրագը» (Հայտնություն 21.23)։ Աստված իսկապե՞ս կործանում է ամբարիշտներին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Կարդացե՛ք Եսայի 28.21 համարը, որտեղ Աստծո կործանման գործը Նրա օտարոտի «արարքն» է։ Այն Նրա համար օտարոտի է, քանի որ Նա չի կամենում դա անել, սակայն, այդուհանդերձ, դա ա րարք կամ գործողություն է։ Ճիշտ է, որ մեղքը ինքնակործանման սերմեր է կրում իր մեջ (Հակոբոս 1.15)։ Սակայն քանի որ Աստված գե րագույն իշխանություն ունի կյանքի և մահվան վրա, և Նա է որոշում վերջնական կործանման ժամանակը, տեղը և ձևը (Հայտնություն 20), անիմաստ է վիճաբանել, թե Նա վերջնականապես վերացնում է մեղքի անեծքը պասիվ կերպով՝ պարզապես թույլ տալով, որ պատ ճառն ու հետևանքը գնան իրենց բնական հունով։ Այն, ինչ տեսնում ենք Եսայի 24–27 գլուխներում, արտացոլված է ողջ Աստվածաշնչում, որի իմաստն է՝ անկախ այսօրվա տառա պանքից, ցավից ու հուսալքությունից, վերջում Աստված և բա րությունը հաղթելու են չարին։ Այդ դեպքում ո՞րն է այն միակ բանը, որը կարող ենք անել մենք, եթե ցանկանում ենք այդ վերջ նական հաղթանակի մաս կազմել։ Առակներ 3.5–7, Հռոմեացի ներին 10.9։ ՈՒՐԲԱԹ
ՓԵՏՐՎԱՐԻ 5
Հետագա ուսումնասիրության համար «Հարց է առաջանում՝ ինչպե՞ս։ Կա՞ն արդյոք պայմաններ, որ պեսզի մենք ստանանք փրկությունը։ Մենք երբեք Քրիստոսի մոտ չենք գալիս պայմանների բերումով։ Այդ դեպքում, եթե մենք գալիս ենք Քրիստոսի մոտ, ապա ո՞րն է պայմանը։ Պայմանն այն է, որ կեն դանի հավատով մենք ամբողջովին ապավինում ենք խաչյալ և հա րություն առած Փրկչի արյան արժանիքներին։ Երբ անում ենք դա, այդժամ արդարության գործեր ենք գործում։ Սակայն եթե Աստված կանչում է այս աշխարհի մեղավորին և հրավիրում է նրան, այստեղ ոչ մի պայման չկա. մեղավորը գալիս է Քրիստոսի հրավերով, և չի գործում հետևյալ բանաձևը՝ այժմ դու պետք է արձագանքես՝ Աստ ծո մոտ գալու համար։ Մեղավորը գալիս է, ևերբ գալիս և տեսնում է 62
Դաս 6
Քրիստոսին Գողգոթայի խաչի վրա բարձրացված, ինչը Տերը տպա վորում է նրա մտքում, նրա սրտում ծնվում է սեր, որը վեր է ցանկա ցած բանից, ինչին նա կարծել է, թե ամուր կառչել է»։ Էլեն Ուայթ, Ձեռագրեր, հատոր 6, էջ 32։ Հարցեր քննարկման համար
1. Ուշադրությո՛ւն դարձրեք վերը նշված մեջբերմանն Էլեն Ուայթի գրքից, դիտարկե՛ք այն չորեքշաբթի օրվա դասի համատեքս տում։ Ի՞նչ է նա մեզ ասում այստեղ։ Ուշադրությո՛ւն դարձրեք նրա պնդման մեջ քրիստոնեական ճանապարհի երկու բաղադ րիչներին՝ հավատ, հետո գործեր։ Ինչպե՞ս է նա տարբերակում այս երկուսը։ 2. Ինչո՞ւ են հպարտությունն ու ամբարտավանույթունն այդքան վտանգավոր մեղքեր։ Ինչո՞ւ է դրանցից հրաժարվելն այդքան բարդ։ Միգուցե հենց այն պատճառով, որ դրանց բուն էությու նը կուրացնո՞ւմ է մարդկանց և թույլ չի տալիս տեսնել դրան ցից հրաժարվելու անհրաժեշտությունը։ Եվ, ի վերջո, եթե դուք հպարտ եք, և կարծում եք, որ ամեն ինչ կարգին է, ապա ին չո՞ւ է պետք անհանգստանալ փոխվելու մասին։ Ինչպե՞ս կարող է խաչի և դրա արտահայտած գաղափարի (մարդուն փրկելու միակ միջոցի) շուրջ խորհելը հզոր բուժում լինել հպարտությու նից ևամբարտավանությունից ցանկացած մարդու համար։ 3. Եսային հույս տեսնո՞ւմ է այլ ժողովուրդների համար։ Տե՛ս, օ րինակ, Եսայի 25.3, 6, Եսայի 26.9 (համեմատե՛ք Հայտնություն 19.9 համարի հետ)։ Ամփոփում.
Եսային տեսավ, որ Ասորեստանից հետո Բաբելոնն է նվաճելու Հուդան։ Սակայն նա տեսավ նաև, որ ի հեճուկս այս աշխարհի խա վարի գերբնական իշխանությունների (Եփեսացիներին 6.12), որոնք աշխատում են Աստծո թշնամի մարդկանց միջոցով և հավակնում են Աստծո դերին, Տերն անկասկած կհաղթի և հավիտենական խա ղաղություն կբերի մեր տառապյալ մոլորակին։
63
Դաս 6
ԴԱՍ 7 ՓԵՏՐՎԱՐԻ 6–12
ԱՍՈՐԵՍՏԱՆՑԻՆԵՐԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Եսայի 36.1, Եսայի 36.2–20, Եսայի 36.21–37.20, Եսայի 37.21–38, Եսայի 38, 39։ Հիշելու համարը. «Ո՛վ Զորությունների Տեր, Աստվա՛ծ Իսրայելի, որ բազմած ես քերովբեների վրա, Դու ես երկրի բոլոր թագավորութ յունների միակ Աստվածը, Դու ես արարել երկինքն ու երկի րը» (Եսայի 37.16): Մի վտիտ տղամարդ բոկոտն քայլում է իր երկու որդիների հետ։ եկ այլ ընտանիք իր ողջ կահկարասին տեղավորել է սայլակի վրա, Մ որին լծված են հյուծված եզներ։ Մի տղամարդ քշում է եզներին, իսկ երկու կին նստած են սայլի վրա։ Ավելի աղքատ մարդիկ սայլ չունեն, ուստի և ստիպված են իրենց ողջ ինչքը կրել սեփական ուսերի վրա։ Շուրջբոլորը զինվորներ են։ Խոյահարող մեքենան մխրճվում է քաղաքի դարպասների մեջ։ Դրա վրա կանգնած աղեղնաձիգները նետահարում են պարսպի վրա դիրքավորված պաշտպաններին։ Տիրում է քաոսային կոտորած։ Առաջ անցնենք։ Թագավորը փառահեղորեն բազմած է իր գահին և ընդունում է ավարն ու գերիներին։ Գերիներից ոմանք մոտենում են նրան վեր պարզած ձեռքերով և ողորմություն թա խանձում։ Մյուսները ծնկի են իջնում կամ կռանում։ Թագավորի դերակատարմամբ այս տեսարանների նկարագրությունն սկսվում է հետևյալ բառերով. «Սենեքերիմ՝ աշխարհի և Ասորեստանի թա գավոր» և շարունակվում է այնպիսի արտահայտություններով, ինչպիսիք են «նստած էր նեմեդու գահին, և Լաքիս քաղաքի ռազ մավարն անցնում էր նրա աչքի առաջով»։ Ջոն Մալքոլմ Ռասսել, Գրվածքներ պատի վրա (Վայնոնա Լեյք, Ինդիանա, Այզենբրաունս, 1999թ.), էջ 137, 138։ 64
Դաս 7
Նկարների այս շարքը, որը մի ժամանակ զարդարում էր Սենեքերիմի «Անզուգական պալատը», այժմ գտնվում է Բրիտանա կան թանգարանում և ի՜նչ պատմություն ունի այն ներկայացնելու Աստծո ժողովրդի ծանր իրավիճակի մասին։ ՄԻԱՇԱԲԹԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 7
Որոշակի պայմաններ (Եսայի 36.1) Ի՞նչ պատահեց Հուդայի հետ։ Դ Թագավորների 18.13, Բ Մնա ցորդաց 32.1, Եսայի 36.1։ Երբ մահացավ անհավատարիմ Աքազը, և նրա հավատարիմ որդի Եզեկիան հաջորդեց նրան, վերջինիս որպես ժառանգություն բաժին հասավ մի թագավորություն, որը կորցրել էր իր լիակատար անկախությունը։ Քանի որ Հուդան գնել էր Ասորեստանի օգնութ յունը Սիրիայի և հյուսիսային Իսրայելի դաշինքի դեմ, ստիպված էր շարունակել վճարել «պաշտպանության գումարը» Ասորեստա նին վճարվող հարկի տեսքով (տե՛ս Բ Մնացորդաց 28.16–21)։ Երբ Ասորեստանի թագավոր Սարգոն Բ-ն մահացավ հեռավոր մարտի դաշտում, և նրան հաջորդեց Սենեքերիմը ՔԱ 705թ., Ասորեստանը կորցրեց երբեմնի անխոցելիությունը։ Ասորեստանյան և աստվա ծաշնչյան ձեռագրերից ստացված ապացույցները բացահայտում են, որ Եզեկիան այս հնարավորությունն օգտագործեց, որպեսզի ապստամբի (տե՛ս Դ Թագավորների 18.7)՝ ձեռնարկելով ագրեսիվ գործողություններ որպես իր տարածաշրջանի ազգային փոքրա մասնությունների շրջանում հակաասորեստանյան ապստամբութ յան ղեկավար։ Ցավոք, Եզեկիան թերագնահատել էր Ասորեստանի կայու նությունը։ ՔԱ 701թ., երբ Սենեքերիմն իրեն հպատակեցրեց իր կայսրության մյուս մասերը, նա կործանարար ուժով դուրս եկավ Սիրիա-Հարավային Իսրայելի դեմ ևամայացրեց Հուդան։ Ինչպե՞ս Եզեկիան պատրաստվեց Ասորեստանի հետ առճակատ մանը Բ Մնացորդաց 32.1–8։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Երբ Եզեկիան հասկացավ, որ Սենեքերիմը մայրաքաղաք Ե րուսաղեմը վերցնելու նպատակ ունի, նա լայնածավալ պատրաս տություն ձեռնարկեց Ասորեստանի հետ առճակատման համար։ 65
Դաս 7
ա ուժեղացրեց իր ամրությունները, զինեց և կազմակերպեց իր Ն բանակը, ինչպես նաև մեծացրեց Երուսաղմեի ջրամատակարար ման համակարգի անվտանգությունը (տե՛ս նաև Դ Թագավորների 20.20, Բ Մնացորդաց 32.30)։ Հայտնի Սիլովամի ջրային թունելը, որի վրա գրի է առնված դրա կառուցման նկարագրությունը, համարյա թե ճշգրտորեն նշում է Եզեկիայի՝ հավանական պաշարման նախա պատրաստվելու տարեթիվը։ Եզեկիան հոգևոր առաջնորդությունը նույնքան կարևոր էր համարում, որքան ռազմական և կազմակերպչական առաջնոր դությունը, ուստի և փորձում էր բարձրացնել սեփական ժողովրդի բարոյական ոգին այս դժվարին և ահասարսուռ ժամանակնե րում։ «Սակայն Հուդայի թագավորը որոշել էր ըստ հնարավորին անել ամեն բան՝ նախապատրաստվելով դիմակայելու թշնամուն և ավարտելով այն ամենն, ինչ մարդկային հնարագիտությունն ու եռանդը կարող էին անել. նա հավաքեց իր ռազմական ուժե րը և հորդորեց նրանց քաջ լինել։ Էլեն Ուայթ, Մարգարեներ և թագավորներ, էջ 351։ Եթե Եզեկիան այդքան վստահում էր Տիրոջը, ինչո՞ւ էր ինք նուրույն այդքան ջանքեր գործադրում։ Արդյո՞ք նրա գործերը ժխտում են նրա հավատի առկայությունը։ Տե՛ս Փիլիպպեցիներին 2.12, 13 համարները, որոնք նկարագրում են Աստծո հետ համա գործակցությունը, Ով տրամադրում է այն զորությունը, որն իս կապես արդյունավետ է։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 8
Քարոզչություն (Եսայի 36.2-20) Ասորեստանի կառավարիչները ոչ միայն դաժան, այլև խելա ցի էին։ Նրանց նպատակը հարստությունն ու իշխանությունն էր, այլ ոչ պարզապես հակառակորդի կարծանումը (համեմատե՛ք Եսայի 10.13, 14 համարների հետ)։ Ինչո՞ւ ռեսուրսներ ծախսել քաղաքն ուժով գրավելու վրա, եթե կարելի է դրա բնակիչներին համոզել հանձնվել։ Ուստի և մինչ ինքը Սենեքերիմը զբաղված էր Լաքիս քաղաքի պաշարումով, նա ուղարկեց իր ռաբսակին՝ այսպես ասած բարձրաստիճան ռազմական պաշտոնյային (թեև Ռավ Շաքե անուն էլ կա)՝ քարոզչությամբ գրավելու Երու սաղեմը։ 66
Դաս 7
Ի՞նչ փաստարկներ էր օգտագործում Ռաբսակը Հուդային վա խեցնելու համար։ Եսայի 36.2–20, տե՛ս նաև Դ Թագավորների 18.17–35, Բ Մնացորդաց 32.9–19։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ռաբսակը մի քանի իսկապես հզոր փաստարկներ ներկայաց րեց։ Դուք չեք կարող ձեր հույսը դնել Եգիպտոսի օգնության վրա, քանի որ այն թույլ ևանհուսալի է։ Ոչ էլ կարող եք օգնություն ակնկա լել Տիրոջից, քանի որ Եզեկիան վիրավորել է Նրան՝ հեռացնելով Նրա բարձրավանդակները և զոհասեղաններն ամբողջ Հուդայի տարած քից և հրամայել ժողովրդին երկրպագություն իրականացնել միայն մեկ՝ Երուսաղեմում գտնվող զոհասեղանի մոտ։ Իրականում Տերն Ա սորեստանի կողմն է և հրամայել է Սենեքերիմին կործանել Հուդան։ Դուք նույնիսկ բավականաչափ վարժված մարդիկ չունեք, որպեսզի գլուխ հանեն 2000 ձիերից։ Պաշարումից խուսափելու համար, որի ժամանակ ուտելու և խմելու ոչինչ չունեք, հանձնվե՛ք հիմա և ձեզ հետ ողորմածաբար կվարվեն։ Եզեկիան չի կարող փրկել ձեզ, և քանի որ Ասորեստանի կողմից գրավված մնացած բոլոր երկրների աստվածները չեն փրկել նրանց, կարող եք վստահ լինել, որ ձեր Աստվածը ևս չի փրկի ձեզ։ Ռաբսակը ճշմարտությո՞ւնն էր ասում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Քանի որ նրա ասածների մեծ մասը ճշմարտություն էր, նրա փաստարկները համոզիչ էին հնչում։ Նրա խոսքերը հաստատում էին երկու չբարձրաձայնված փաստարկ։ Առաջինը, նա հենց նոր էր վերադարձել ընդամենը 30 մղոն հեռավորության վրա գտնվող Լաքիսից, որտեղ ասորեստանցիները ցույց տվեցին, թե ինչ պատա հեց ամուր քաղաքի հետ, որը հանդգնեց դիմադրել իրենց։ Երկրորդ, նա իր հետ ասորեստանյան բանակի մի հզոր ջոկատ էր բերել (Ե սայի 36.2)։ Իմանալով այն բանակների և քաղաքների ճակատագի րը (ներառյալ Սամարիան՝ հյուսիսային Իսրայելի մայրաքաղաքը. Դ Թագավորների 18.9, 10), որոնք տեղի էին տվել Ասորեստանին, ոչ մի հուդայացի կասկած անգամ չուներ, որ մարդկային տեսանկ յունից Երուսաղեմը կործանված է (համեմատե՛ք Եսայի 10.8–11)։ Ռաբսակը ճիշտ էր նաև այն հարցում, որ Եզեկիան քանդել էր տար բեր զոհասեղաններ, որպեսզի երկրպագությունը կենտրոնացներ Երուսաղեմի տաճարում (Դ Թագավորների 18.4, Բ Մնացորդաց 67
Դաս 7
31.1)։ Սակայն վիրավորե՞լ էր արդյոք այս բարենորոգումն Աստծուն, Ով միակ հույսն էր, Ում Իր ժողովուրդը լքել էր։ Կարո՞ղ էր Նա փրկել նրանց և կփրկե՞ր արդյոք։ Այս հարցին կարող էր պատասխանել միմիա՛յն Աստված։ Երբևէ եղե՞լ եք նմանատիպ իրավիճակում, որտեղ մարդկային տեսանկյունից ամեն ինչ կորած է թվացել։ Ո՞րն է եղել ձեր միակ ապավենը։ Եթե կամենում եք, կիսվե՛ք դասարանի հետ ձեր փոր ձառությամբ, թե ինչպես եք դուրս եկել այդ իրավիճակից, ևորն է եղել վերջնական արդյունքը։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 9
Ցնցված, բայց չլքված (Եսայի 36.21-37.20) Ինչպե՞ս ազդեց Ռաբսակի խելացի ճառը Եզեկիայի և նրա իշ խանների վրա։ Դ Թագավորների 18.37–19.4, Եսայի 36.21–37.4։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մինչև հոգու խորքը ցնցված ևիր վիշտը սգալով՝ Եզեկիան դիմեց Աստծուն՝ խոնարհաբար խնդրելով Եսայու բարեխոսությունը, այն մարգարեի, ում խորհուրդն իր հայրն արհամարհել էր։ Աստված ինչպե՞ս քաջալերեց Եզեկիային։ Եսայի 37.5–7։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Լուրը հակիրճ էր, սակայն բավարար։ Աստված Իր ժողովրդի կողմն էր։ Եսային կանխագուշակեց, որ Սենեքերիմը մի լուր կլսի, որը կշեղի նրա ուշադրությունը Հուդայի վրա իրականացվելիք հարձակումից։ Այս կանխագուշակումն իրեն երկար սպասեցնել չտվեց։ Ժամանակավորապես խափանված ծրագրերով, սակայն մտքի ծայրով անգամ չանցկացնելով հանձնվել՝ Սենեքերիմը Եզեկիային սպառնալից նամակ ուղարկեց. «Թող քեզ չխաբի քո Աստվածը, որին դու ապավինել ես՝ ասելով, թե Երուսաղեմը չպիտի տրվի Ասորես տանի թագավորի ձեռքը։ ... Մի՞թե ազգերի աստվածներն ազատե ցին նրանց» (Եսայի 37.10, 12, տե՛ս նաև Բ Մնացորդաց 32.17)։ Այս անգամ Եզեկիան քայլերն ուղղեց դեպի տաճար ևայս գրութ յունը դրեց Զորքերի Տիրոջ առաջ, որ բազմած է քերովբեների վրա (Եսայի 37.14–16)։ 68
Դաս 7
Եզեկիայի աղոթքն ինչպե՞ս է ցույց տալիս, թե ինչն էր դրված զո հասեղանին Երուսաղեմի ճգնաժամի պահին։ Եսայի 37.15–20։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Սենեքերիմը նպատակաուղղված կերպով հարձակվել էր Եզե կիայի ամենաուժգին պաշտպանության՝ սեփական Աստծո նկատ մամբ ունեցած նրա հավատի վրա։ Կոտրվելու փոխարեն Եզեկիան դիմեց Աստծուն խնդրանքով` ցույց տալ, թե Ով է Ինքը, «որպեսզի երկրի բոլոր թագավորություններն իմանան, որ Դու ես միայն Տերը» (Եսայի 37.20)։ Աղոթքով կարդացե՛ք Եզեկիայի աղոթքը (Եսայի 37.15–20)։ Աստծուն վերաբերող ո՞ր տեսանկյուններն է նա մատնանշում։ Ի՞նչ սկզբունք ենք մենք տեսնում այս աղոթքում, որը կարող է մեզ քաջալերել ևուժ տալ մեր անձնական ճգնաժամի պահերին հավատարիմ մնալ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 10
Պատմության մնացած մասը (Եսայի 37.21-38) Համաձայն Սենեքերիմի կողմից իր տարեգրության մեջ թողած տվյալների՝ նա գրավել է քառասունվեց ամրացված քաղաք, պաշա րել է Երուսաղեմը և հրեա Եզեկիային դարձրել է «բանտարկյալ Երու սաղեմում՝ իր թագավորական նստավայրում, ինչպես վանդակում ապրող մի թռչնի»։ Ջեյմս Բ. Պրիչարդ, խմբագիր, Հին Կտակարանին վերաբերող հին մերձավոր արևելյան տեքստեր (Պրինստոն, Նյու Ջերսի, Պրինստոնի համալսարանական տպագրություն, 1969թ.), էջ 288։ Սակայն, ի հեճուկս քարոզչության նրա հակվածությանը, որով ցանկանում էր ի ցույց դնել սեփական փառահեղ ես-ը, ո՛չ գրվածք ներում, ո՛չ նկարներում նա չի խոսում Երուսաղեմը գրավելու մա սին։ Մարդկային տեսանկյունից այս բացթողումը զարմանալի է՝ հաշվի առնելով Սենեքերիմի անողոք իշխանատենչությունը և այն փաստը, որ Եզեկիան ղեկավարում էր նրա դեմ ուղղված ապստամ բությունը։ Ասորեստանի դեմ դուրս եկած ապստամբներն ունեցել են կյանքի շատ կարճ տևողություն և ս արսափելի մահ։ 69
Դաս 7
Գիտնականներն ընդունում են, որ նույնիսկ եթե մենք չունե նայինք Աստվածաշնչի արձանագրությունը, ստիպված պետք է լինեինք ընդունելու, որ հավանաբար հրաշք է տեղի ունեցել։ Սենեքերիմը նկարազարդել է իր «Անզուգական պալատի» պատե րը փորագրված նկարներով, որոնք պերճախոս կերպով պատմում են Լաքիս քաղաքի հաջող պաշարումը, քանի որ նրան հարկավոր է եղել պահպանել իր համբավը։ Սակայն եթե չլիներ Աստծո շնոր հը, այդ նկարները կպատմեին Երուսաղեմի մասին։ Սենեքերիմը չի պատմել պատմության մնացած մասը, սակայն Աստվածաշունչը պատմում է։ Ո՞րն է պատմության այդ մնացած մասը։ Եսայի 37.21–37։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ի պատասխան Եզեկիայի հավատով լի աղոթքի՝ Աստված նրան լիակատար հավաստիացում ուղարկեց Հուդայի վերաբերյալ, ո րը զայրույթով է բոցավառված Ասորեստանի հպարտ թագավորի նկատմամբ, ով հանդգնել է հարվածել թագավորների Թագավորի դեմքին (Եսայի 37.23)։ Հետո Աստված արագ կերպով իրականաց րեց Երուսաղեմը պաշտպանելու Իր խոստումը (Դ Թագավորների 19.35–37, Բ Մնացորդաց 32.21, 22, Եսայի 37.6–38)։ Մեծ ճգնաժամը մեծ հրաշքի կարիք ունի, ևայն իսկապես մեծ էր։ Զոհվածների թիվը հասնում էր 185.000-ի, ուստի և Սենեքերիմը չու ներ ոչ մի այլ ընտրություն, քան վերադառնալ տուն և կնքել սեփա կան մահկանացուն (համեմատե՛ք Եսայու կանխագուշակման հետ Եսայի 37.7–38 համարներում)։ «Հրեաների Աստվածը հաղթել էր ամբարտավան ասորեստան ցուն: Եհովայի պատիվը պաշտպանվեց շրջակա ազգերի աչքում: Երուսաղեմում մարդկանց սրտերը լցվեցին սուրբ ուրախությամբ»։ Էլեն Ուայթ, Մարգարեներ և թագավորներ, էջ 361։ Մյուս կողմից, եթե Սենեքերիմը նվաճեր Հուդան, նա ժողովրդին կաքսորեր այն կերպ, որ Հուդան կկորցներ իր ինքնությունը, ինչպես դա պատա հեց հյուսիսային Իսրայելի հետ։ Այսինքն հրեա ժողովուրդ գոյություն չէր ունենա, որից կարող էր ծնվել Մեսիան։ Նրանց պատմությունը հենց այդտեղ էլ կավարտվեր։ Սակայն Աստված վառ պահեց հույսը։ Ի՞նչ եք ասում այն մարդուն, ով, դեռևս չհավատալով Աստվա ծաշնչին կամ Աստվածաշնչի Աստծուն, տալիս է հետևյալ հար ցը. «Արդյո՞ք արդար է այն, որ ասորեստանցի զինվորները, որ պարզապես ծնվել էին այդ երկրում, այդպես զանգվածայնորեն 70
Դաս 7
կոտորվեցին»։ Ինչպե՞ս եք դուք անձամբ հասկանում Աստծո գործելակերպն այստեղ։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 11
Հիվանդության ժամանակ և հարստության մեջ (Եսայի 38, 39) Եսայի 38-րդ և 39-րդ գլուխներում (Դ Թագավորների 20) նկա րագրված իրադարձությունները տեղի ունեցան Սենեքերիմի ձեռքից Աստծո՝ Եզեկիային ազատագրելուց ոչ այնքան երկար ժամանակ անց, թեև Եսայի 37-րդ գլխում (տե՛ս նաև Դ Թագավորների 19) նկա րագրված ազատագրումը դեռևս տեղի չէր ունեցել։ Ավելին, Եսա յի 38.5, 6 և Դ Թագավորների 20.6 համարները ցույց են տալիս, որ նրանք դեռևս բախվում են Ասորեստանի սպառնալիքին։ «Սատանան վճռական էր տրամադրված իրականացնելու ինչ պես Եզեկիայի մահը, այնպես էլ Երուսաղեմի անկումը՝ կասկած անգամ չունենալով, որ եթե ճանապարհից հեռացներ Եզեկիային, բարենորոգությանն ուղղված նրա ջանքերը կդադարեին, և Երու սաղեմի անկումը կիրականացվեր ամենայն պատրաստակամութ յամբ»։ ՅՕԱ աստվածաշնչյան մեկնաբանություններ, հատոր 4, էջ 240։ Ի՞նչ է մեզ ասում վերը նշված մեջբերումն այն մասին, թե Աստծո ժողովրդի համար որքան կարևոր է լավ առաջնորդությունը։ Ի՞նչ նշան տվեց Տերը Եզեկիային՝ ամրացնելու նրա հավատը։ Դ Թագավորների 20.8–10, Եսայի 38.6–8։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մերժելով Աստծո առաջարկած նշանները (Եսայի 7)՝ Աքազը սկսել էր իրադարձությունների մի ընթացք, որոնք հանգեցրին Ասորես տանի հետ խնդիրների։ Սակայն այժմ Եզեկիա՛ն նշան խնդրեց (Դ Թագավորների 20.8), ուստի և Աստված ուժեղացրեց նրան, որպես զի ունակ լիներ դիմադրելու այն ճգնաժամին, որն իր հայրն էր բերել Հուդայի վրա։ Եվ իսկապես, Աքազի ժամացույցի վրա ստվերը տե ղափոխելը հնարավոր էր բացառապես հրաշքով։ Բաբելոնացիներն ուսումնասիրում էին երկնային մարմիննե րի տեղաշարժը և ճշգրտորեն գրանցում էին դրանք։ Ուստի նրանք 71
Դաս 7
հաստատ նկատած կլինեին արևի «տարօրինակ վարքագիծը», և նրանց մոտ հարց կառաջանար, թե ինչ է դա նշանակում։ Այն փաստը, որ Մարոդաք-Բաղադան թագավորը հենց այդ ժամանակ պատգամախոսներ ուղարկեց Հուդա, պատահականություն չէ։ Բաբելոնացիները տեղեկացել էին Եզեկիայի կազդուրման և հրա շալի նշանի միջև եղած կապի մասին։ Այժմ մենք գիտենք, թե ինչու Աստված ընտրեց հենց այս նշանը։ Այնպես, ինչպես Նա հետագայում օգտագործեց Բեթղեհեմի աստղը՝ Արևելքից մոգերին բերելու համար, այդպես էլ Նա օգտագործեց ար ևային տեղաշարժը՝ բերելու բաբելոնացի լրաբերներին։ Սա նրանց համար ճշմարիտ Աստծո հետ ծանոթանալու եզակի հնարավորութ յուն էր։ Մարոդաք-Բաղադանն իր ողջ գահակալության շրջանում փորձում էր Ասորեստանի գերիշխանությունից հարատև անկա խություն ձեռք բերել: Նա հզոր դաշնակիցների կարիք ուներ, ինչն էլ բացատրում է Եզեկիային տեսակցելու նրա դրդապատճառը։ Եթե նույնիսկ արևն է տեղաշարժվել Եզեկիայի խնդրանքով, ապա ինչե՜ր նա կարող էր բերել Ասորեստանի գլխին։ Ինչպե՞ս Եզեկիան կորցրեց Աստծուն փառաբանելու և բաբելոնացիների ուշադրությունը դեպի Նա հրավիրելու անհա վանական հնարավորությունը։ Ի՞նչ եղավ դրա արդյունքը։ Եսայի 39։ Եզեկիան, ով պետք է նրանց վկայեր Տիրոջ մասին, փոխա րենը մատնանշեց իր սեփական «փառքը»։ Ի՞նչ դաս կարող ենք քաղել մենք այս պատմությունից։ ՈՒՐԲԱԹ
ՓԵՏՐՎԱՐԻ 12
Հետագա ուսումնասիրության համար «Միայն Աստծո անմիջական միջամտությամբ արևային ստվերը թեքվեց հետ տասը աստիճանով, և սա պետք է Եզեկիային նշան լիներ, որ Տերը լսել էր նրա աղոթքը: Այսպիսով, «մարգարեն Տիրոջը կանչեց, և ստվերը տասը աստիճան հետ դարձրեց այն աստիճան ներից, որ իջել էր Աքազի աստիճաններով»։ Համարներ 8-11»։ Էլեն Ուայթ, Մարգարեներ և թ ագավորներ, էջ 342։ «Հեռավոր երկրի կառավարչի կողմից այս պատգամախոսների այցելությունը Եզեկիային կենդանի Աստծուն փառաբանելու հնա րավորություն տվեց: Որքա՜ն հեշտ պետք է եղած լիներ նրա համար պատմել նրանց Աստծո՝ բոլոր արարածների Հովանավորի մասին, 72
Դաս 7
Ով Իր բարեհաճությամբ նրա կյանքն էր խնայել այն դեպքում, երբ այլևս հույս չկար: … Սակայն հպարտությունը և փառամոլությունը տիրեցին Եզե կիայի սրտին, ևինքնամեծարման մեջ նա ընչաքաղց աչքերի առաջ բացեիբաց ներկայացրեց այն ամեն գանձերը, որոնցով Աստված հարստացրել էր Իր ժողովրդին: Թագավորը «ցույց տվեց իր գան ձերի տունը՝ արծաթը, ոսկին, խնկեղենը, թանկարժեք յուղը, իր ամբողջ զինանոցն ու այն ամենը, ինչ գտնվում էր նրա գանձարան ներում։ Իր տանը և իր ամբողջ թագավորության մեջ չկար մի բան, որ Եզեկիան ցույց տված չլիներ նրանց»: Եսայի 39.2: Եվ սա նա ա րեց ոչ թե Աստծուն փառաբանելու, այլ օտարերկրյա իշխանների առջև ինքնամեծարման համար»։ Էջ 344, 345։ Հարցեր քննարկման համար
1. Ինչո՞վ է սատանան նման ասորեստանցի Ռաբսակին։ Արդյո՞ք նա ասում է ճշմարտությունը, երբ ասում է, որ դուք մեղք եք գոր ծել (Զաքարիա 3.1)։ Ինչպե՞ս է պատասխանում Աստված։ Տե՛ս Զաքարիա 3.2–5։ Ո՞րն է մեր միակ հույսն ընդդեմ այս մեղադ րանքների։ Հռոմեացիներին 8.1։ 2. Սատանան դադարեցնո՞ւմ է իր մեղադրանքները, երբ դուք ար դեն ներված եք։ Տե՛ս Հայտնություն 12.10։ Երբ դուք արդեն ներ ված եք, իսկ սատանան ասում է, որ դուք իրեն եք պատկանում ձեր մեղքի պատճառով, ի՞նչ բնույթ են կրում նրա մեղադրանք ները։ Տե՛ս Բ Օրենք 19.16–21 (ստախոս, չարակամ վկայի օրեն քը)։ Ամփոփում.
Հավատարիմ թագավորի աղաղակին ի պատասխան՝ Աստված փրկեց Իր ժողովրդին և ցույց տվեց, թե Ինքն Ով է՝ Իսրայելի ամենա կարող Թագավորը, Ով ղեկավարում է երկրի ճակատագիրը։ Նա ոչ միայն կործանում է նրանց, ովքեր Իր ժողովրդին կործանելու փորձ են անում, այլև մյուս ազգերին, անկախ նրանից, թե որքան «բաբե լոնացի» են նրանք, Իր ժողովուրդը դառնալու հնարավորություններ է ընձեռում։
73
Դաս 7
ԴԱՍ 8 ՓԵՏՐՎԱՐԻ 13–19
«ՄԽԻԹԱՐԵ՛Ք ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ» Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Եսայի 40.1, 2, Եսայի 40.3–8, Եսայի 40.9–11, Եսայի 40.12– 31։ Հիշելու համարը. «Ե՛լ մի բարձր լեռան վրա, ո՛վ ավետաբերդ Սիոնի, ուժգին բարձրացրո՛ւ ձայնդ, ո՛վ ավետաբերդ Երուսաղեմի. մի՛ վա խեցիր, բարձրացրո՛ւ ձայնդ Հուդայի քաղաքներին և ա սա՛. «Ահա ձեր Աստվածը»» (Եսայի 40.9): Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտվեց 1945թ., երբ Շոիչի Յոկոի անունով ճապոնացի մի զինվոր թաքնվում էր Գուամ կղզու ջունգլիներում։ Ամերիկյան ինքնաթիռներից ընկած թռուցիկները տեղեկացնում էին խաղաղության մասին, սակայն Յոկոին կարծեց, թե դա ծուղակ է։ Որպես կայսեր հավատարիմ և հայրենասեր զինվոր՝ նա երդում էր տվել երբեք չհանձնվել։ Քանի որ քաղաքակրթության հետ ոչ մի կապ չուներ, նա ապրում էր նրանով, ինչ հնարավոր էր գտնել ջունգլիներում. իսկապես հազվադեպ և դժ վարին գոյություն։ 1972թ., երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից 27 տարի անց, որսորդները հանդիպեցին Յոկոիին, երբ վերջինս ձուկ էր որսում, և միայն այդ ժամանակ նա իմացավ, որ խաղաղության մասին լուրը ճիշտ էր։ Մինչ իր ժողովուրդն արդեն տասնամյակներ շարունակ վայելում էր խաղաղությունը, նա այդ ողջ ընթացքում պայքարում էր զրկանքի և սթրեսի դեմ։ Ռոյ Գանե, Զոհասեղանի կոչ (Բերիեն Սփրինգս, Միչիգան, Դիադեմ, 1999թ.), էջ 304, ադապ տացված։ Շատ դարեր առաջ Եսայի մարգարեի միջոցով Աստված հայտա րարեց, որ Իր ժողովրդի ճնշման ու տառապանքի ժամանակն իսկա պես ավարտվել է. «Մխիթարե՛ք, մխիթարե՛ք Իմ ժողովրդին,- ասում է ձեր Աստվածը,- Երուսաղեմի հետ քաղցրությա՛մբ խոսեք, հայտարա րե՛ք, որ նրա զինվորական ծառայությունն ամբողջացավ, որ թողու 74
Դաս 8
թյուն է տրվել նրա անօրենությանը, որ նա իր բոլոր մեղքերի համար Տիրոջ ձեռքից կրկնապատիկ հատուցում է ստացել» (Եսայի 40.1, 2)։ Եկե՛ք հասկանանք, թե ինչ է սա նշանակում։ ՄԻԱՇԱԲԹԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 14
Մխիթարություն ապագայի համար (Եսայի 40.1, 2) Եսայի 40.1, 2 համարներում Աստված մխիթարում է Իր ժողովր դին։ Պատժի ժամանակը վերջապես ավարտված է։ Ի՞նչ պատիժ է դա։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Այս հարցին շատ պատասխաններ կան։ Կար Ասորեստանի կող մից կազմակերպված պատիժ՝ Աստծո ցասման գավազանը (Եսայի 10), որից Աստված ազատագրեց Հուդան՝ կործանելով Սենեքերիմի բանակը ՔԱ 701թ. (Եսայի 37)։ Կար Բաբելոնի կողմից կազմակերպ ված պատիժ, որի արդյունքում ունեցվածքն ու մարդիկ տարվեցին Հուդայից, որովհետև Եզեկիան ի ցույց էր դրել իր հարստությունը Մարոդաք-Բաղադանի պատգամախոսների առաջ (Եսայի 39)։ Եվ կար այլ ազգերից մեկի կողմից կազմակերպված պատիժ, որի դեմ Եսային լուրեր է գրի առել (Եսայի 14–23)։ Միևնույն ժամանակ, թեև «Ասորեստան» և «Ասորեստան ցի(ներ)» բառերը Եսայի 7.17-ից Եսայի 38.6 համարներում հանդի պում են 43 անգամ, Եսայի գրքի մնացած գլուխներում այս ազգը հիշատակվում է ընդամենը մեկ անգամ, երբ Եսայի 52.4 համարն անդրադառնում է Եգիպտոսի և հետո նաև «ասորեստանցու» կող մից անցյալում իրականացված կեղեքումներին։ Եսայի գրքի վերջին մասում նշված է ազատագրումը Բաբելոնի գերությունից (Եսա յի 43.14, Եսայի 47.1, Եսայի 48.14, 20), և պարսիկ Կյուրոսն էր, ով նվաճեց Բաբելոնը ՔԱ 539թ. ևազատեց Հուդայի գերիներին (Եսայի 44.28, Եսայի 45.1, Եսայի 45.13)։ Եսայի 1–39 գլուխներն ընդգծում են այն իրադարձությունները, որոնք բերում են ազատագրման ասորեստանցիներից ՔԱ 701թ., սակայն 40-րդ գլխի սկզբին գիրքը մեկուկես դար առաջ է անցնում և նկարագրում Բաբելոնի անկումը ՔԱ 539թ. և դրանից կարճ ժա մանակ անց հրեաների վերադարձը։ 75
Դաս 8
Բաբելոնից վերադարձի թեման կապվա՞ծ է արդյոք Եսայի գրքում ավելի վաղ նշված որևէ իրադարձության հետ։ Եթե այո, ապա ինչո՞ւ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Եսայի 39-րդ գլուխն անցում է հաջորդ գլուխներին, որը կան խագուշակում է բաբելոնյան գերությունն առնվազն Եզեկիայի որոշ սերունդների համար (Եսայի 39.6, 7)։ Ավելին, Եսայի 13-րդ, 14-րդ և 21-րդ գլուխների կանխագուշակումները խոսում են Բաբելոնի անկման և այն ազատագրության մասին, որ այդ իրադարձությու նը կբերի Աստծո ժողովրդին. «Տերը գթալու է Հակոբին, դարձյալ ընտրելու է Իսրայելին և նրանց հաստատելու է իրենց երկրում։ … Երբ Տերը քեզ հանգստացնի քո ցավից, քո տաժանքից ևայն ծանր ծառայությունից, որին դու ենթարկվել էիր, այս հեգնական առա կը պիտի պատմես Բաբելոնի թագավորի մասին» (Եսայի 14.1-4)։ Ուշադրությո՛ւն դարձրեք Եսայի 40.1, 2 համարների հետ սերտ կապին, որտեղ Աստված Իր ժողովրդին խոստանում է, որ նրանց տառապանքին վերջ կա։ Տառապանքի վերջի մասին աստվածաշնչյան խոստումները ի՞նչ նշանակություն ունեն ձեզ համար այժմ՝ ձեր ներկայիս տառա պանքի պայմաններում։ Ի՞նչ օգուտ կարող է լինել մեր հավա տից առանց այդ խոստումների։ Այդուհանդերձ, ինչո՞ւ է այդքան կարևոր կառչել այդ խոստումներին՝ անկախ ամեն ինչից։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 15
Ներկայություն, խոսք և ճանապարհաշինական աշխտանքներ (Եսայի 40.3-8) Ինչպե՞ս է Աստծո ժողովուրդը մխիթարություն ստանում։ Եսայի 40.1–8։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Անանուն մի մունետիկ ազդարարում է, որ Աստված գալիս է Իր փառքը բացահայտելու (Եսայի 40.3–5)։ Մեկ այլ ձայն հռչակում է, որ թեև մարդիկ խոտի պես անհարատև են, «բայց մեր Աստծու խոսքը մնում է հավիտյան» (Եսայի 40.8)։ 76
Դաս 8
Գերությունից հետո Աստծո ժողովուրդը հետ է ստանում այն, ինչ ստացել էր Սինա սարի վրա, հետո մերժել սեփական ուրացության պատճառով և պատժվել դրա համար։ Դա Աստծո Խոսքն ու Նրա ներկայությունն էր։ Սրանք Իսրայելի հետ Աստծո ուխտի հիմնական բաղադրիչներն էին, որոնք պահպանվել էին ժողովրդի մեջ գտնվող Նրա սրբարանում (Ելք 25.8, 16)։ Քանի որ ժողովուրդը խախտել էր Աստծո Խոսքը, Նա լքել էր Իր տաճարը (Եզեկիել 9–11), բայց Նա վե րադառնում է։ Նրա ներկայությունը և Նրա հավիտենապես վստա հելի Խոսքը մխիթարություն, ազատագրում և հույս են բերում։ Ի՞նչ նախապատրաստություն է անհրաժեշտ Տիրոջ գալուստի համար։ Եսայի 40.3–5։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Թագավորին հարիր չէ ցնցվել խորդուբորդ ճանապարհով երթևեկելիս։ Ուստի նրա գալուստին նախորդում են ճանապարհա շինական աշխատանքները։ Առավել ևս՝ թագավորների Թագավո րի պարագայում։ Նրա գալուստը, ակնհայտորեն՝ արևելքից, ուր Նա աքսորված էր Իր ժողովրդի հետ որպես նրանց սրբարան (Եզեկիել 11.16), տեղանքի մեծածավալ փոփոխություններ կպահանջի։ Իրա կան, հարթ մայրուղու կառուցումը Երուսաղեմի արևելքում գտնվող ապառաժոտ բլուրների վրա բարդ առաջադրանք կլիներ նույ նիսկ դինամիտ և բուլդոզերներ օգտագործելու դեպքում։ Աստված Միակն է, Ով կարող է անել այդ աշխատանքը, Նա է, Ով դարուփոս ները հարթավայր է դարձնում (Եսայի 42.16)։ Սակայն տեղափոխվե լու համար Նրան իրական ճանապարհ անհրաժեշտ չէ, քանի որ Նա ունի քերովբեների թռչող կառք (Եզեկիել 1, 9–11)։ Նոր Կտակարանը հստակ կերպով վերագրում է Եսայու մար գարեությունը հոգևոր ճանապարհաշինական աշխատանքներին, որն իրականացվեց Հովհաննես Մկրտչի քարոզչության միջոցով (Մատթեոս 3.3)։ Նրա լուրն էր. «Ապաշխարե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթեոս 3.2), իսկ մկրտությունը, որը նա իրականացնում էր, «մեղքերի թողության համար ապաշխարու թյան մկրտություն» էր (Մարկոս 1.4)։ Այսպիսով, ճանապարհաշինա կան աշխատանքն ապաշխարությունն էր, մեղքից հետ դառնալու պատրաստակամությունը՝ Աստծո ներման և Նրա ներկայության մխիթարությունն ստանալու համար։ Երեմիա 31.31–34 համարները հռչակեցին միևնույն հոգևոր լուրը շատ ժամանակ անց, որպեսզի Հուդայի գերիները հասկա 77
Դաս 8
նային Աստծո համար իրականացվող ճանապարհաշինական աշ խատանքների հոգևոր բնույթը։ Այս հատվածում Տերը խոստանում է բոլոր նրանց, ովքեր պատրաստ են ամեն ինչ նորից սկսել, «նոր ուխտ», որում Նա Իր օրենքը դնում է նրանց սրտի մեջ և խոստա նում է լինել նրանց Աստվածը։ Նրանք ճանաչում են Նրան և Նրա բնավորությունը, որովհետև Նա ներել է իրենց։ Ուշադրությամբ կարդացե՛ք Եսայի 40.6–8 համարները։ Ի՞նչ հույս կարող ենք քաղել այս համարներից մենք՝ խոտի նման վե րացողներս։ Ինչի՞ն վստահելուց նրանք մեզ պետք է հետ պահեն։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 16
Ավետարանչության ծնունդը (Եսայի 40.9-11) Ի՞նչ իրադարձություն է նկարագրված Եսայի 40.9–11 համար ներում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ավելի ուշ Եսայի գրքում հայտնվում է տղամարդ մունետիկ, ով Երուսաղեմի համար բարի լուր է հաղորդում (Եսայի 41.27, Եսայի 52.7)։ Սակայն Եսայի 40.9 համարում լեռան վրայից «Ահա ձեր Աստ վածը» հռչակող մունետիկը կին է. այս փաստը բացահայտվում է եբրայերեն լեզվում։ Սաղմոսներ 68-ում Դավիթը փառաբանում է Աստծուն, որովհետև Նա «միայնակներին բնակեցնում է տան մեջ, գերիներին հանում է հաջողության մեջ» (Սաղմոսներ 68.6)։ Թեև այս բառերը վերաբերում են եգիպտական գերությունից դուրս գալուն, Եսային օգտագործում է միևնույն գաղափարները երկրորդ «Ելքի» հռչակման վերաբերյալ՝ վերադարձ Բաբելոնի գերությունից։ Մինչ այդ, Նոր Կտակարանը Եսայի 40.3–5 համարները վերագ րում է Հովհաննես Մկրտչին, ով պատրաստեց Քրիստոսի՝ հավի տենական Խոսքի ճանապարը, Ով դարձավ Աստծո մարմնավոր ներկայությունն Իր ժողովրդի մեջ (Հովհաննես 1.14)։ Դեռևս Հովհաննեսից առաջ, ուրիշները խոսեցին Նրա գա լուստի բարի լուրի մասին։ Առաջիններից էին Սիմեոն ծերունին և Աննան, ովքեր հանդիպեցին մանուկ Հիսուսին, երբ վերջինս տա ճարում ներկայացվեց Տիրոջը (Ղուկաս 2.25–38)։ Ինչպես Եսայի գրքում հանդիպող մունետիկները՝ նրանք տղամարդ և կին էին։ 78
Դաս 8
Սիմեոնն սպասում էր Իսրայելի մխիթարությանը Մեսիայի տեսքով (Ղուկաս 2.25, 26)։ Եսայու մարգարեության լույսի ներքո պատահական չէ, որ մարգարեուհի Աննան էր առաջինը, ով տաճարի լեռան վրա հրա պարակավ հայտարարեց Երուսաղեմի ժողովրդին, որ Տերը եկել է. «Սա ևս նույն ժամին եկավ. Տիրոջը գոհություն էր հայտնում և մանկան մասին խոսում բոլոր նրանց հետ, ովքեր Երուսաղե մի փրկությանն էին սպասում» (Ղուկաս 2.38)։ Սա ազդարարեց քրիստոնեական ավետարանչության ծնունդը, ինչպես որ մենք այն գիտենք՝ Ավետարանի՝ բարի լուրի հռչակումն այն մասին, որ Հիսուս Քրիստոսը եկել է փրկություն բերելու։ Ավելի ուշ Քրիստոսը մեկ այլ կնոջ՝ Մարիամ Մագդաղենացուն վստահեց Իր հաղթական հարության մասին առաջին լուրը (Հովհաննես 20.17, 18), ինչը ե րաշխավորեց Երկիր մոլորակի վրա Նրա ավետարանչական ա ռաքելության իրականացումը։ Մարմինը խոտի է նման, սակայն աստվածային Խոսքը, որը մարմին հագավ, հավե՛րժ է (տե՛ս Եսայի 40.6–8)։ Կարդացե՛ք Եսայի 40.11 համարը։ Ի՞նչ պատկեր է ներկայաց ված այստեղ։ Գրի՛ առեք ինքներդ ձեզ համար մի պարբերություն այն մասին, թե ինչպես եք անձնապես զգացել Տիրոջ հոգատա րությունն ու առաջնորդությունը։ Ինչո՞ւ է օգտակար մտքում վերհիշել այն ճանապարհը, որով Տերն առաջնորդել է ձեզ։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 17
Ողորմած Արարիչ (Եսայի 40.12-31) Ինչպե՞ս է Եսայի 40-րդ գլուխը զարգացնում Աստծո ողորմու թյան և զորության թեմաները։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Այս գլխում Աստծո ողորմությունն ու զորությունը միահյուսված են (տե՛ս ստորև), նույնիսկ միախառնված, քանի որ դրանք երկուսն էլ անհրաժեշտ են, որպեսզի Աստված փրկի Իր ժողովրդին։ Աստված կամենում է փրկել Իր ժողովրդին, որովհետև ողորմած է, Նա կարող է փրկել նրանց, որովհետև հզոր է։ Ողորմություն (Եսայի 40.1–5). մխիթարություն, Տիրոջ գալուստ, որպեսզի ազատագրի։ 79
Դաս 8
Զորություն (Եսայի 40.3–8). փառք, հարատևություն՝ ի տարբե րություն մարդկային թուլության։ Ողորմություն (Եսայի 40.9–11). ազատագրման բարի լուր, Իր ժո ղովրդի Հովիվ։ Զորություն (Եսայի 40.12–26). անզուգական Արարիչ։ Ողորմություն (Եսայի 40.27–31). որպես Արարիչ ուժ է տալիս թույլերին։ Ներկայացնելով Աստծո զորությունը Նրա փառքի և հարատևու թյան (Եսայի 40.3–8) միջոցով՝ Եսային մանրամասնորեն նկարագ րում է Նրա զորությունն ու գերագույն իմաստությունը, ինչը երկիրն ու երկրի բնակիչներին ոչնչի է հավասարեցնում (Եսայի 40.12–17)։ Այստեղ Եսայու ոճը, հռետորական հարցերով ևերկրին ու դրա մա սերին վերաբերող վառ համանմանություններով, հնչում է ինչպես Աստծո պատասխանը Հոբին (Հոբ 38–41)։ Ո՞րն է Եսայու հռետորական հարցի պատասխանը. «Ո՞ւմ եք նմանեցնում Աստծուն» (Եսայի 40.18)։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ինչպես Եսայու, այնպես էլ Հոբի համար պատասխանը պարզից էլ պարզ է՝ ոչ ոքի։ Աստված անզուգական է։ Սակայն Եսային իր այս հարցով ակնարկում է այն պատասխանը, որը հատուկ էր հին աշ խարհի շատ մարդկանց՝ դատելով նրանց գործողություններից. այն է՝ Աստված նման է կուռքի (Եսայի 40.19, 20)։ Եսային պատասխանում է այս տեսակետին։ Կուռքն Աստծո տեղ ընդունելն արդեն իսկ անհեթեթություն է, սակայն որպեսզի մարդիկ հասկանան իմաստը, նա մանրամասնորեն ներկայացնում է Աստծո եզակիությունն ու բերում անհերքելի փաստարկ, որ Նա սուրբ Արա րիչն է (Եսայի 40.21–26)։ Ինչպե՞ս է 27-րդ համարը բացահայտում այն մարդկանց դիրքո րոշումը, ում հասցեագրված է Եսայու լուրը։ Ի՞նչ կերպ ենք մենք մեղավոր միևնույն դիրքորոշումն ունենալու մեջ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Աստծո լուրի նպատակն է մխիթարել ժողովրդին, ով ունի այդ մխիթարության կարիքը։ Ինչպես Հոբի դեպքում, նրանց տառա պանքները շփոթեցրել և հուսալքել են նրանց, և նրանք այլևս չեն հասկանում Աստծո բնավորությունը։ 80
Դաս 8
Կարդացե՛ք այսօրվա դասի տեքստերը։ Նրանք խոսում են ոչ միայն Աստծո ողորմության և զորության, այլև այն փաստի մա սին, որ Նա է Արարիչը։ Ինչո՞ւ է այդքան կարևոր հասկանալ այս ճշմարտությունը։ Ինչպե՞ս է յուրաքանչյուր շաբաթ օր օգնում վե րահաստատել այս կարևորագույն տեսանկյունը։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 18
Կռապաշտության խնդիրը (Եսայի 40.19, 20) Կռապաշտությունը կործանում է Աստծո հետ ունեցած եզակի և մտերիմ փոխհարաբերությունները և փոխարինում դրանք մեկ այլ բանով (Ելք 20.4, 5, Եսայի 42.8)։ Սա է պատճառը, որ մարգարենե րը կռապաշտությունը համարում են հոգևոր «շնություն» (Երեմիա 3.6–9, Եզեկիա 16.15–19)։ Կարդացե՛ք Եսայի 41.29 համարը։ Ինչպե՞ս է Եսային բնութագ րում կուռքերին։ Ինչպե՞ս եք դուք հասկանում այն, ինչ նա ասում է այստեղ։ Ինչո՞ւ է Եսայու՝ կուռքի նկարագրությունն այդքան ճշգրիտ, անկախ նրանից, թե ինչպիսի կուռք է դա։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Հին աշխարհի կռապաշտները հավատում էին, թե իրենք երկր պագում են հզոր աստվածային էակների՝ նրանց ներկայացնող պատկերների կամ խորհրդանիշերի միջոցով։ Կուռքի երկրպագու թյունը, որը ներկայացնում է որևէ աստծո, խախտում է առաջին պատվիրանը. «Ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս» (Ելք 20.3)։ Սակայն եթե կուռքը պատրաստված է ճշմարիտ Աստծուն ներ կայացնելու համար, ինչպես, օրինակ, ոսկե հորթը (Ելք 32.4, 5), Տերը մերժում է այդ կուռքի՝ Իրեն նման լինելը, քանի որ ոչ ոք չգիտի, թե ինչ տեսք ունի Ինքը (Բ Օրենք 4.15–19), և ոչինչ չի կարող ներկայացնել Նրա անզուգական փառքն ու մեծությունը։ Այսպիսով, կուռքն, այս պես թե այնպես, գործում է որպես մեկ ուրիշ աստված և նրան երկր պագելը խախտում է առաջին ևերկրորդ պատվիրանները։ Աստծո ժողովուրդը կուռքերի կարիք չունի, քանի որ նրանք ունեն Նրա իրական փառքի ներկայությունը՝ Շեքինան Նրա սրբարանում։ Երկրպագել կուռքի նշանակում է փոխարինել, այդպիսով և մերժել Նրա իրական ներկայությունը։ 81
Դաս 8
Որպես եկեղեցի՝ ի՞նչ տեսակի կռապաշտության ենք մենք բախ վում այսօր։ Արդյո՞ք կռապաշտությունն ավելի նրբին դրսևո րումներով է ի հայտ գալիս եկեղեցում այսօր։ Եթե այո, ապա ի՞նչ դրսևորումներով։ «Քրիստոնեության անունը կրողներից շատերը Տիրոջից բացի ծառայում են այլ աստվածների։ Մեր Արարիչը պահանջում է մեր լիակատար նվիրումը, բացարձակ հավատարմությունը։ Ցանկա ցած բան, ինչը միտում ունի թուլացնելու Աստծո նկատմամբ մեր ու նեցած սերը կամ խանգարել Նրա համար արվող ծառայությունը, դառնում է կուռք»։ Էլեն Ուայթի մեկնաբանություններ, ՅՕԱ աստվա ծաշնչյան մեկնաբանություններ, հատոր 2, էջ 1011-1012։ Հին աշխարհի գրվածքներից մենք տեղեկանում ենք, որ կռա պաշտությունը գրավիչ էր, քանի որ այն նյութականի հետ կապ ուներ։ Օգտագործելով երկրպագության միջոցներ, որոնց կարող էին այս կամ այն կերպ վերաբերվել նաև մարդիկ, կռապաշտները հարգանքի տուրք էին մատուցում այն ուժերին, որոնք, ըստ իրենց, կարող էին իրենց պտղաբերություն և բարգավաճություն տալ։ Դա ինքնօգնության կրոն էր։ Ձեզ ծանո՞թ երևույթ է։ Տիրոջ գալուստից անմիջապես առաջ, երբ Նրա ճանապարհը պատրաստված լինի ճանապարհաշինական աշխատանքներով հաշտեցման մասին Եղիայի վերջին լուրի հիման վրա (Մաղաքիա 4), ընտրությունը լինելու է նույնը, ինչ Եսայու օրերին. Դուք երկրպա գելու եք Արարչի՞ն, թե՞ մեկ այլ բանի (Հայտնություն 13, 14), քանի որ ի վերջո մենք միշտ ինչ-որ բանի երկրպագում ենք։ ՈՒՐԲԱԹ
ՓԵՏՐՎԱՐԻ 19
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի Մարգարեներ և թագավորներ գրքի 311–321 էջերի «Ահա՛ ձեր Աստվածը» գլուխը։ «Եսայիի օրերում մարդկության հոգևոր ընկալումը Աստծուն սխալ հասկանալու պատճառով մթագնել էր: Սատանան երկար էր ձգտել մարդկանց դրդել իրենց Արարչին նայելու որպես մեղքի, տա ռապանքի և մահվան հեղինակի: Նրանք, ում նա այդպես խաբել էր, պատկերացնում էին, թե Աստված դաժան ու խստապահանջ է: Կարծում էին, թե Նա հետամտում է մեղավորին՝ պատժելու և դա տապարտելու համար, մերժում է, քանի որ դրա համար հիմնավոր 82
Դաս 8
պատճառ կա: Նենգ խաբեբան խեղաթյուրել էր երկինքը կառավա րող սիրո օրենքը՝ այն ներկայացնելով որպես մարդու երջանկու թյան սահմանափակում, ծանր մի լուծ, որից պետք է հաճույքով ազատագրվել: Նա հայտարարում էր, որ հնարավոր չէ հնազանդվել պատվիրաններին, և որ մեղքի պատիժները կամայականորեն են տրվում»։ Էլեն Ուայթ, Մարգարեներ և թագավորներ, էջ 311։ Հարցեր քննարկման համար
1. Ձեր խոսքերով ամփոփե՛ք Եսայի 40.12–31 համարների լուրը։ Գրի՛ առեք այն՝ օգտագործելով ժամանակակից պատկերներ, ինչպիսիք են, օրինակ, ժամանակակից գիտական բացահայ տումները, որոնք ավելի քան հստակորեն են ցույց տալիս մեր Աստծո զարմանահրաշ զորությունը։ Բարձրաձայն կարդացե՛ք ձեր ամփոփումը դասարանում։ 2. Ինչպիսի՞ ազդեցություն է ունենում Աստծո Խոսքի անանց բնույ թի և մարդկային կյանքի վաղանցիկության Եսայու համեմա տությունը (Եսայի 40.6–8) մահվանից ունեցած ձեր վախերի վրա։ Ինչպե՞ս է այն կապված հարության ձեր հույսի հետ (Հոբ 19.25–27, Դանիել 12.2, Ա Կորնթացիներին 15.51–57, Ա Թեսաղո նիկեցիներին 4.13–18)։ 3. Ինչպե՞ս կարելի է բժշկվել հպարտությունից և ամբարտավա նությունից՝ լրջորեն վերաբերվելով Եսայի 40.12–31 համարնե րին։ Ամփոփում.
Եսայու միջոցով Աստված մխիթարություն բերեց տառապյալնե րին։ Նրանց դաժան օրերին վերջ էր եկել, և Աստված վերադարձել էր իրենց մոտ։ Հուսալքվելու և շփոթվելու փոխարեն նրանք կարող էին վստահել Աստծուն և Նրա ստեղծարար զորությունն օգտագոր ծել իրենց օգտին։
83
Դաս 8
ԴԱՍ 9 ՓԵՏՐՎԱՐԻ 20–26
ԾԱՌԱՅԵԼ ԵՎ ՓՐԿԵԼ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Եսայի 41, Եսայի 42.1–7, Եսայի 44.26–45.6, Եսայի 49.1–12։ Հիշելու համարը. «Ահա Իմ ծառան, որին Ես նեցուկ կլինեմ, Իմ Ընտրյալը, ո րին հավանություն է տվել Իմ անձը։ Ես Իմ հոգին դրել եմ Նրա վրա, Նա իրավունք պիտի բերի ազգերին» (Եսայի 42.1): «Շատերը կարծում են, թե մեծ առավելություն կլինի, եթե այ ցելեն այն վայրերը, որտեղ Քրիստոսն անց է կացրել Իր երկրային կյանքը, քայլել այն ճամփաներով, որ Նա է անցել, նայել այն լճին, որի ափին Նա սիրում էր սովորեցնել, և այն բլուրներին ու հովիտ ներին, որոնց վրա հաճախ կանգ էր առնում Նրա հայացքը: Բայց մենք կարիք չունենք գնալու Նազարեթ, Կափառնայում կամ Բեթա նիա, որպեսզի քայլենք Հիսուսի հետքերով: Մենք Նրա ոտնահետքե րը կգտնենք հիվանդի մահճակալի մոտ, աղքատի հյուղակում, մեծ քաղաքի մարդաշատ փողոցներում և ամենուրեք, որտեղ մարդիկ մխիթարության կարիք ունեն: Երկրի վրա անելով այն, ինչ Հիսուսն էր անում, մենք կքայլենք Նրա հետքերով»։ Էլեն Ուայթ, Դարերի փա փագը, էջ 640։ Եսային խոսում էր Տիրոջ ծառայի մասին, ով ողորմության նմանատիպ առաքելություն ուներ. «Նա կոտրած եղեգը չի փշրի, առկայծող պատրույգը չի հանգցնի… կույր աչքերը բանալու, բան տարկյալներին բանտից ազատելու և խավարի մեջ նստածներին զնդանից ազատելու» (Եսայի 42.3, 7)։ Եկե՛ք դիտարկենք այս Ծառային։ Ո՞վ է Նա, ևի՞նչ է Նա իրակա նացնում։
84
Դաս 9
ՄԻԱՇԱԲԹԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 21
Ծառա ազգ (Եսայի 41) Եսայի 41.8 համարում Աստված ասում է «Իսրայե՛լ, Ի՛մ ծառա», իսկ 42.1 համարում ներկայացնում է «Ահա Իմ ծառան»։ Ո՞վ է այս ծառան։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Դա Իսրայելը/Հակո՞բն է՝ իսրայելացիների նախահայրը։ Իսրայե լի ա՞զգը։ Մեսիան/Քրիստո՞սը, Ով Նոր Կտակարանում ներկայաց վում է որպես Հիսուս։ Եսայի 41–53-րդ գլուխներում երկու տեսակի հիշատակումներ կան Աստծո ծառաների վերաբերյալ։ Մի ծառայի անունը «Իսրայել» կամ «Հակոբ» է, ինչպես, օրինակ, Եսայի 41.8, Եսայի 44.1, 2, 21, Եսայի 45.4, Եսայի 48.20 համարներում։ Քանի որ Աստված դիմում է Իսրայելին/Հակոբին ներկա ժամանակով, պարզ է, որ Հակոբը ներկայացնում է այն ազգը, որը սերել է իրենից։ Սա հաստատվում է այն փաստով, որ Տիրոջ «ծառա Հակոբի» փրկությունը կատար վում է այն ժամանակ, երբ նա պետք է դուրս գա Բաբելոնից (Եսայի 48.20)։ Մյուս տեղերում, ինչպիսիք են, օրինակ, Եսայի 42.1, Եսայի 50.10, Եսայի 52.13, Եսայի 53.11 համարները, Աստծո ծառայի անունը չի նշվում։ Երբ նրա մասին առաջին անգամ հիշատակում է Եսայի 42.1 համարը, նրա ինքնությունը միանգամից պարզ չի դառնում։ Այդուհանդերձ, երբ հետագա տեքստերում Եսային զարգացնում է ծառայի կենսագրության նկարագրությունը, պարզ է դառնում, որ նա մի անձնավորություն է, ով վերադարձնում է Հակոբի (Իսրայե լի) ցեղերն Աստծո մոտ (Եսայի 49.5, 6) և զոհաբերական մահով է մեռնում մեղավորների փոխարեն (Եսայի 52.13–53.12, տե՛ս նաև Եսայի 49.5, 6)։ Այս իսկ պատճառով, նա չի կարող մեկ լինել ազգի հետ։ Այսպիսով պարզ է դառնում, որ Եսային խոսում է Աստծո եր կու տարբեր ծառաների մասին։ Մեկը հավաքական կերպար է (ազ գը), մյուսը՝ անհատ։ Ո՞րն է ծառա ազգի դերը։ Եսայի 41.8–20։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ 85
Դաս 9
Աստված հավաստիացնում է Իսրայելին, որ ազգը դեռևս Տիրոջ ծառան է. «Ես քեզ ընտրել եմ և չեմ մերժել քեզ» (Եսայի 41.9)։ Հե տո Աստված Իսրայելին տալիս է Աստվածաշնչում հանդիպող ամե նահիասքանչ խոստումներից մեկը. «Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև Ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ Իմ արդար ա ջով» (Եսայի 41.10)։ Այստեղ և հետագա տեքստերում Իսրայելի հիմ նական դերերից մեկը վստահելն է, որ ճշմարիտ Աստվածը կփրկի իրենց (Ում Աքազ թագավորը չվստահեց), և ուրիշ ազգերի պես այլ աստվածների և նրանց պատկերներին չվստահելն է (Եսայի 41.7, 21–24, 28, 29)։ Ուշադրությո՛ւն դարձրեք, թե ինչպես է Եսայի 41.14 համարում Տերն ազգին ճճի անվանում։ Ի՞նչ էր Նա ուզում ասել դրանով։ Կարդացե՛ք ամբողջական տեքստը՝ ավելի լավ հասկանալու հա մար։ Ի՞նչ պետք է սա սովորեցնի նաև մեզ այն մասին, որ մենք պետք է լիովին կախված լինենք միայն Տիրոջից։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 22
Անանուն անհատ ծառան (Եսայի 42.1-7) Ո՞րն է Աստծո անանուն ծառայի դերն ու բնավորությունը, ում Աստված ընտրում է ևում վրա դնում է Իր Հոգին։ Եսայի 42.1–7։ ________________________________________________________________________ Ընտրե՛ք լավագույն պատասխանը կամ պատասխանները՝ 1. Նա արդարություն է ապահովում ազգերի համար։ 2. Նա իրականացնում է իր նպատակները հանգստությամբ և մեղմորեն, բայց և հաջող կերպով։ 3. Նա ուսուցիչ է։ 4. Նա ծառայում է որպես ուխտ Աստծո և ժողովրդի միջև։ 5. Նա լույս և հույս է բերում՝ կույրերին բժշկելով և բանտարկյալ ներին ազատելով։ 6. Վերը նշված բոլորը միասին։ Ինչպե՞ս է այս ծառայի դերն ու բնավորությունը համեմատվում Հեսսեի բնից դուրս եկող շառավղի դերի և բնավորության հետ, ում վրա ևս հանգչում է Տիրոջ Հոգին (Եսայի 11)։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ 86
Դաս 9
Ինչպես Եսայի 42-րդ գլխում, Եսայի 11-րդ գլխում ներկա յացված Դավթից սերված կառավարիչը ևս գործում է Աստծո հետ ներդաշնակ՝ արդարություն և ազատագրում, ինչպես նաև Աստծո իմաստությունն ու ճանաչողությունը բերելով կեղեքված ներին։ Մենք պարզեցինք, որ Հեսսեի այս «շառավիղն» ու «ար մատը» Մեսիան է, Եսայի 9.6, 7 համարներում ներկայացված աստվածային մանուկը, ով նաև բերում է խաղաղություն Դավթի գահի և նրա թագավորության վրա «իրավունքով և արդարու թյամբ» (Եսայի 9.7)։ Եսայի 42-րդ գլխի ծառան ակնհայտորեն Մեսիան է։ Ինչպե՞ս է Նոր Կտակարանը նույնականացնում Եսայի 42.1–7 համարների ծառային, ով արդարություն է բերում։ Մատթեոս 12.15–21։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մատթեոս 12-րդ գլուխը մեջբերում է Եսայի 42-րդ գլուխը և վերագրում այն Հիսուսի՝ Աստծո սիրելի Որդու մեղմ բժշկության ծառայությանը, Նրա, Ում Նա հավանել է (Եսայի 42.1, Մատթեոս 3.16, 17, Մատթեոս 17.5)։ Նա է, Ում ծառայությունը վերահաս տատում է ուխտի շրջանակներում Աստծո կապն Իր ժողովրդի հետ (Եսայի 42.6, Դանիել 9.27)։ Հիսուսն ու Նրա աշակերտներն արադարություն էին բերում մարդկանց՝ ազատելով նրանց տառապանքից, Աստծո մասին տգիտությունից և չար ոգիների կապանքներից, որոնք սատա նայի ճնշման արդյունք էին (Ղուկաս 10.19)։ Հետո Հիսուսը մե ռավ՝ «նոր ուխտը» հաստատելու (Մատթեոս 26.28) և ամբողջ աշխարհի համար արդարություն ձեռք բերելու համար՝ վտարե լով սատանային, այն օտարականին, ով յուրացրել էր «աշխար հի իշխանի» դերը (Հովհաննես 12.31–33)։ Կարդացե՛ք Եսայի 42.1–4 համարներում ներկայացված Քրիս տոսի նկարագրությունը։ Ժամանա՛կ տրամադրեք խորհելու Հիսուսի կյանքի մասին։ Նրա ծառայության ո՞ր հատուկ հատ կանիշներն են այդպես ճշգրտորեն իրականացվում այս մարգա րեությամբ։ Ի՞նչ դաս կարող ենք մենք ևս քաղել այն մասին, թե ինչպես պետք է ծառայենք ուրիշներին։ 87
Դաս 9
ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 23
Պարսից «Մեսիան» (Եսայի 44.26-45.6) Ի՞նչ ապշեցուցիչ կանխագուշակում ենք գտնում Եսայի 44.26– 45.6 համարներում։ Եսայու ծառայությունը տևեց մոտավորապես ՔԱ 745թ. մինչև ՔԱ 685թ.։ Արևելքից և հյուսիսից եկող նվաճողի (Եսայի 41.2, 3, 25) մա սին հիշատակելուց, ինչպես նաև ակնարկելուց հետո, որ դա պետք է բարի լուր լինի Երուսաղեմի համար (Եսայի 41.27), Եսային ճշգրտո րեն կանխագուշակեց Կյուրոսին անվամբ և նկարագրեց նրա գոր ծունեությունը։ Կյուրոսն իսկապես եկավ Բաբելոնի արևելքից ու հյուսիսից և նվաճեց այն ՔԱ 539թ., նա իսկապես ծառայեց Աստծուն՝ ազատելով հրեաներին իրենց բաբելոնյան գերությունից ևիսկապես թույլատրեց Երուսաղեմի տաճարի վերակառուցումը (տե՛ս Եզրաս 1)։ Այս կանխագուշակմանը նայե՛ք ապագայի համատեքստում։ Քա նի որ Եսայու մահից հետո մինչև Բաբելոնի անկումն անցել է հար յուր քառասունվեց տարի, նշանակում է, որ նրա կանխագուշակումը տեղի է ունեցել բուն իրադարձության իրականացումից մեկուկես դար առաջ։ Դա նման է նրան, որ Ջորջ Վաշինգտոնը կանխագու շակեր, թե Դուայթ Էյզենհաուեր1 անունով մի գեներալ 1945թ. կօգնի ազատագրել Եվրոպան։ Քանի որ Կյուրոսի գործունեությունը քաջ հայտնի է հին աշխար հի տարբեր աղբյուրներից՝ ներառյալ բաբելոնյան տարեգրությունը, իր սեփական զեկույցը «Կյուրոսի հրովարտակում» և Աստվածա շունչը (Բ Մնացորդաց 36.22, 23, Եզրաս 1, Դանիել 5, Դանիել 6.28, Դանիել 10.1), Եսայու մարգարեության ճշգրտությունը կասկածից վեր է։ Դա հաստատում է այն մարդկանց հավատը, ովքեր հավա տում են, որ ճշմարիտ մարգարեները ստանում են ճշգրիտ կանխա գուշակություններ Աստծուց, Ով գիտի ապագան։ Ինչո՞ւ է Աստված Կյուրոսին անվանում «Իր օծյալ» (Եսայի 45.1)։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Այստեղ կիրառվող «օծյալ» բառի եբրայերեն տարբերակից կազմվում է Մեսիա բառը։ Հին Կտակարանի այլ հատվածներում 1 Դուայթ Էյզենհաուեր, ամերիկացի պետական և ռազմական գործիչ, գեներալ (1944թ.), Ամերիկայի Միացյալ Նահանգների 34-րդ նախագահը։ Երկրորդ համաշ խարհային պատերազմի ժամանակ նա ամերիկյան բանակի գեներալ էր և Եվրոպայի հակահիտլերյան խմբավորման գլխավոր հրամանատարը։
88
Դաս 9
այս բառը կարող է վերաբերել օծված քահանայապետի (Ղևտա կան 4.3, 5, 16, Ղևտական 6.22), օծված իսրայելական թագավորի (Ա Թագավորների 16.6, Ա Թագավորների 24.6, 10, Բ Թագավորների 22.51) կամ Մեսիայի՝ Դավթից սերված ապագա կատարյալ թագա վորին ևազատագրիչին (Սաղմոսներ 2.2, Դանիել 9.25, 26)։ Եսայու տեսանկյունից Կյուրոսն էր այն ապագա թագավորը, ով ուղարկվել էր Աստծո կողմից Նրա ժողովրդին ազատագրելու համար։ Սակայն նա անսովոր մեսիա էր, քանի որ իսրայելացի չէր։ Նա կարող էր ի րականացնել Մեսիային հատուկ որոշ գործողություններ, օրինակ՝ պարտության մատնել Աստծո թշնամիներին և ազատագրել Նրա գերեվարված ժողովրդին, սակայն նա չէր կարող լինել սպասվելիք Մեսիան, քանի որ Դավթի սերնդից չէր։ Կյուրոսի մասին կանխագուշակությամբ Աստված ապացուցեց Իր եզակի աստվածայնությունը՝ ցույց տալով, որ միայն Ինքը գիտի ապագան (Եսայի 41.4, 21–23, 26–28, Եսայի 44.26)։ Նա նաև դիմեց Կյուրոսին. «Խավարի մեջ գտնվող գանձերը և ծածուկ տեղերում պահված հարստությունները քեզ կտամ, որպեսզի իմանաս, թե Ես եմ Տերը՝ Իսրայելի Աստվածը, որ կանչեցի քեզ քո անունով» (Եսայի 45.3)։ Խորհե՛ք աստվածաշնչյան այլ մարգարեությունների մասին, ո րոնք կատարվել են ճիշտ այնպես, ինչպես կանխագուշակվել էին (օրինակ Դանիել 2-րդ գլխում ներկայացված բոլոր թագավորու թյունները, բացի վերջինից, Դանիել 7-րդ գլուխը կամ Քրիստոսի ժամանակին վերաբերող մարգարեությունը Դանիել 9.24–27 հա մարներում)։ Ի՞նչ հույս են առաջարկում այս մարգարեություն ները մեզ՝ որպես անհատների։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 24
Հույս ապագայի նկատմամբ Այն փաստը, որ Եսային ճշգրտորեն կանխագուշակել է Կյուրո սի անունը, դուր չի գալիս այն մարդկանց, ովքեր չեն հավատում, որ մարգարեներն իրենց կանխագուշակումներն ստանում են Աստծուց։ Այդ փաստը ժխտելու համար նրանք ընդունում են այն տեսությունը, թե Կյուրոսի օրերում ապրած մեկ այլ մարգարե՝ «երկրորդ Եսային» է գրել Եսայի 40–66 գլուխները։ Այսպիսով Եսայու գիրքը «սղոցված է երկու մասի», այն է՝ ինչ ճակատագրի (համաձայն ավանդույթի) ար ժանացել է նաև ինքը՝ մարգարեն (տե՛ս Երբայեցիներին 11.37)։ 89
Դաս 9
Այդուհանդերձ, ոչ մի պատմական ապացույց չկա երկրորդ «Ե սայու» գոյության մասին։ Եթե այդպիսի մեկն իսկապես գոյություն ունենար, տարօրինակ կլիներ, որ Աստվածաշունչը չնշեր նրա գո յության մասին, որովհետև նրա տված լուրը խիստ կարևոր է, իսկ նրա գրական վարպետությունը՝ բացառիկ։ Աստվածաշնչի նույնիսկ ամենահին ձեռագիրը՝ Քումրանում գտնված Եսայու մագաղաթը, ոչ մի ընդհատում չունի Եսայի 39-րդ և 40-րդ գլուխների միջև, ինչը կհուշեր մեկ այլ հեղինակի գործին անցման մասին։ Եսայու հիմնական միտքը շարունակվում է իր ողջ գրքի ըն թացքում. վստահե՛ք ճշմարիտ Աստծուն և Նրա մեսիական Ազա տագրիչին՝ այլ ուժերի վստահելու փոխարեն։ Գիտնականներն արդարացիորեն ընդգծում են Եսայի 1–39-րդ գլուխներում Ասորես տանի ժամանակաշրջանի շեշտադրման փոխարինումը Եսայի 40րդ և դրան հաջորդող գլուխներում Բաբելոնի ժամանակաշրջանի շեշտադրմամբ։ Սակայն մենք պարզեցինք, որ Եսայի 13–14-րդ և 39-րդ գլուխներն արդեն ներկայացնում են բաբելոնյան գերությու նը։ Ճիշտ է, որ Եսայի 1–39-րդ գլուխներն ընդգծում են դատաստա նը, իսկ Եսայի 40–66-րդ գլուխները՝ մխիթարությունը։ Սակայն վաղ գլուխներում ևս առատորեն հանդիպում է աստվածային մխիթա րությունն ու հավաստիացումը, իսկ վերջին տեքստերը, ինչպիսիք են, օրինակ, Եսայի 42.18–25, Եսայի 43.22–28 և Եսայի 48.1–11 հա մարները, խոսում են Հուդայի վրա Աստծո դատաստանի մասին այն պատճառով, որ Հուդան լքել է Նրան։ Իրականում ապագա մխիթա րության մասին Եսայու կանխագուշակումը միևնույն ժամանակ են թադրում է նաև տառապանք։ Թեև ազգը սարսափելի աղետների բախվեց մարդկանց մեղքի պատճառով, նրանց մեջ կային մարդիկ, ովքեր իրենց հույսը չէին կորցնում։ Նրանք կառչում էին Աստծո խոստումներին, ինչպիսիք էին, օրինակ, Ղևտական 26.40–45 համարներում տրվածները։ Ուշադրությամբ կարդացե՛ք այդ համարները։ Պատկերացրե՛ք ձեզ այն հրեաների տեղում, ովքեր ապրում էին ազգի՝ Բաբելո նից պարտություն կրելուց հետո։ Ի՞նչ հույս կարող եք գտնել այդ տեքստերում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ըստ ձեզ՝ ի՞նչ հոգևոր սկզբունք է գործում Ղևտական գրքից մեջբերված այդ համարներում։ Ի՞նչ է Տերն ասում Իսրայելին 90
Դաս 9
այստեղ։ Ինչպե՞ս է միևնույն սկզբունքը գործում մեր սեփական կյանքում։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 25
Կարեկից և տառապող ծառա (Եսայի 49.1-12) Ո՞վ է Աստծո ծառան Եսայի 49.1–12 համարներում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Աստված կանչում և անվանում է նրան նախքան նրա ծնունդը, նրա բերանը սրի պես է դարձնում և կփառավորվի նրանում։ Աստ ված օգտագործում է ծառային՝ Իսրայելի ազգը դեպի Իրեն հետ բե րելու, ամբողջ աշխարհին փրկության լույս լինելու, ուխտ լինելու և բանտարկյալներին ազատելու համար։ Այս նկարագրությունը շատ տեղերում համընկնում է Եսայի 42-րդ գլխի նկարագրության հետ, որտեղ մենք պարզեցինք, որ ծառան Մեսիան է։ Նոր Կտակարանը ծառայի հատկանիշներ գտնում է Հիսուս Քրիստոսի մեջ՝ երկու գա լուստներում էլ՝ Մատթեոս 1.21, Հովհաննես 8.12, Հովհաննես 9.5, Հովհաննես 17.1–5, Հայտնություն 1.16, Հայտնություն 2.16, Հայտ նություն 19.15։ Եթե այս ծառան Մեսիան է, ինչո՞ւ է այստեղ Աստված Նրան ան վանում «Իսրայել» (Եսայի 49.3)։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ավելի վաղ պարզեցինք, որ Եսայու այս հատվածում Աստծո ծա ռա «Իսրայելը/Հակոբը» վերաբերում է ազգին։ Սակայն այստեղ «Իսրայել» (առանց զուգահեռի «Հակոբի» հետ) անունը հստա կորեն վերաբերում է անհատ ծառայի, ով ազգին վերականգնում է Աստծո համար (Եսայի 49.5)։ Անհատ ծառան դարձել է ազգի կատարյալ մարմնավորումը կամ ներկայացուցիչը, որի (ազգի) ձախողումը վտանգի տակ է դրել «Իսրայել» անվան կիրառումը (Եսայի 48.1)։ Ի՞նչ նոր տարր է ի հայտ գալիս այստեղ։ Եսայի 49.4, 7։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Այստեղ ի հայտ է գալիս առաջին ակնարկը ծառայի հանձնառու թյան բարդության մասին։ Նա բողոքում է. «Իզուր եմ հոգնել, զուր և 91
Դաս 9
ունայն տեղն եմ սպառել իմ ուժը» (Եսայի 49.4): Այս գաղափարը հան դիպում է նաև Դանիել 9.26 համարում. «Մեսիան պիտի վերացվի, և ոչինչ չպիտի ունենա»։ Սակայն նա կառչում է հավատին. «Սակայն իմ իրավունքը Տիրոջ մոտ է, և իմ վարձը՝ իմ Աստծու մոտ» (Եսայի 49.4)։ Ջ. Ալեք Մոտյեն նկատում է. «Այսպիսով Եսային կանխատե սեց մի Ծառայի, Ով ուներ իսկական մարդկային բնույթ, Ով փորձ ված էր, ինչպես մենք, և Ով ներկայանում էր որպես հավատի ուղու հեղինակ և կատարելագործող, այն իրական, անձնական հավատի, որը դեռևս կարող է ասել իմ Աստված, երբ այլևս ոչինչ արժեք չունի»։ Եսայու մարգարեություն. ներածություն և մեկնաբանություններ (Դաուներս Գրոուվ, Իլինոյս, Ինտերվարսիտի փրես, 1993թ.), էջ 387։ Եսայի 49.7-ն ապշեցնում է։ Ծառան անարգված անձ է, ազգերի ատելին և իշխանավորների ծառան, սակայն Տերը նրան ասում է. «Թագավորները կտեսնեն և ոտքի կկանգնեն. իշխանները կերկր պագեն Տիրոջը, որը հավատարիմ է, Իսրայելի Սրբի համար, որն ընտրել է քեզ»։ Հետհայացք նետե՛ք Քրիստոսի ծառայությանը։ Մի՞թե ընդհուպ մինչև վերջին պահը Նա հիասթափվելու առիթ չուներ։ Սակայն Նա հավատարիմ մնաց՝ չնայելով արտաքին հանգամանքներին։ Ո՞րն է այստեղ դասը մեզ համար՝ անել նույնը՝ ուշադրություն չդարձնելով արտաքին հանգամանքներին։ ՈՒՐԲԱԹ
ՓԵՏՐՎԱՐԻ 26
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Հիսուսի բժշկության ևուսուցման ծառայության Էլեն Ուայթի նկարագրությունը Դարերի փափագը գրքի 179-187 էջերի «Կափառնայումում» գլխում։ «Հոգիներ շահելու գործում տակտի նրբին զգացողություն և մե ծագույն իմաստություն է հարկավոր։ Փրկիչը երբեք չէր ստիպում ճշմարտությունը, այլ միշտ այն սիրով էր բարձրաձայնում։ Մարդ կանց հետ Իր փոխհարաբերություններում Նա ցուցաբերում էր տակտի նրբագույն զգացողություն, միշտ բարի էր և ուշադիր։ Նա երբեք կոպիտ չէր վարվում, երբեք առանց պատճառի խիստ բառ չէր արտաբերում, երբեք նրբազգաց հոգուն անտեղի ցավ չէր պատճառում։ Նա չէր դատապարտում մարդկային թուլությու նը։ Նա համարձակորեն դատապարտում էր կեղծավորությունը, 92
Դաս 9
անհավատությունը և անօրենությունը, սակայն Նրա ձայնի մեջ կարելի էր արցունքներ զգալ, երբ Նա արտաբերում էր այս խիստ հանդիմանությունները։ Նա ճշմարտությունը երբեք դաժանորեն չէր ներկայացնում, այլ միշտ խորը քնքշանք էր ցուցաբերում մարդ կության հանդեպ։ Յուրաքանչյուր մարդ թանկ էր Նրա համար։ Նա վարվում էր աստվածային արժանապատվությամբ, այդուհանդերձ ամենաքնքուշ կարեկցանքով և հոգատարությամբ էր ծնկի գալիս Աստծո ընտանիքի յուրաքանչյուր անդամի առաջ։ Բոլորի մեջ Նա տեսնում էր մարդկանց, ում փրկելն Իր առաքելությունն էր»։ Էլեն Ուայթ, Ավետարանի գործիչներ, էջ 117։ Հարցեր քննարկման համար
1. Դասարանում բարձրաձայն կարդացե՛ք Էլեն Ուայթի վերը նշված մեջբերումն այն մասին, թե ինչպես էր Քրիստոսը ծառայում մարդկանց։ Քննարկե՛ք այստեղ ներկայացված սկզբունքները, հետո դասարանում քննարկե՛ք նաև, թե որքան լավ է ձեր եկեղե ցին արտացոլում այդ սկզբունքներն ընդհանուր առմամբ։ 2. Ճանաչո՞ւմ եք «կոտրած եղեգ» կամ «առկայծող պատրույգ» (Ե սայի 42.3)։ Ինչպե՞ս կարող եք օգնել այդ անձնավորությանը ա ռանց նրան «փշրելու» կամ «հանգցնելու»։ Ի՞նչ կերպ կարող եք այս մարդկանց Տիրոջ տեղը ցույց տալ։ Ի՞նչ գործնական քայլեր խորհուրդ կտայիք նրանց՝ բժշկություն և օգնություն ստանալու համար։ 3. Եսայի գրքի երկու տարբեր հեղինակների փաստարկը ծագում է այն նախապայմանից, որ մարդիկ չեն կարող կանխատեսել ա պագան այնպես, ինչպես դա անում էր Եսային։ Ո՞րն է այս փաս տարկի հիմնական խնդիրը, և ինչո՞ւ մենք՝ որպես քրիստոնյա ներ, պետք է կտրականապես մերժենք այդ նախապայմանը։ Ամփոփում. Ազատագրումը պահանջում է ազատագրիչ։ Աստծո ծառա ազ գը կազատագրվի երկու ազատագրիչների կողմից՝ Կյուրոսի, ով գե րիներին հետ կվերադարձնի Բեբելոնի գերությունից և մի անանուն Ծառայի կողմից, Ում ինքնությունը որպես Մեսիա աստիճանաբար բացահայտվում է։ Այս Ծառան կվերականգնի արդարությունը և կենդանի մնացածների համայնքը կվերադարձնի Աստծուն։
93
Դաս 9
ԴԱՍ 10 ՓԵՏՐՎԱՐԻ 27–ՄԱՐՏԻ 5
ԱՆԵԼՈՎ ԱՆԵՐևԱԿԱՅԵԼԻՆ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Եսայի 50.4–10, Եսայի 52.13–53.12, Եսայի 53.3–9, Եսայի 53.10–12։ Հիշելու համարը. «Բայց Նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց. պատիժը, որ մեզ բարօրություն բերեց, Նրա վրա ընկավ, և Նրա վերքերով մենք բժշկվեցինք» (Եսայի 53.5): Լոխ Ֆուկը՝ չինացի մի քրիստոնյա, կարեկցանքով լցվեց իր հայ րենակիցների նկատմամբ, ովքեր ստրուկներ էին դարձել ամերիկ յան հանքերում։ Նա ուզում էր նրանց հասցնել Ավետարանի հույսը, սակայն ինչպե՞ս կարող էր հանդիպել նրանց հետ։ Եվ նա որոշում կայացրեց իրեն վաճառել ստրկության հինգ տարի ժամկետով։ Նրան տեղափոխեցին Դեմերարա1, որտեղ աշխատում էր հանքե րում ևիր բանվոր ընկերներին պատմում Հիսուսի մասին։ Լոխ Ֆուկը մահացավ, սակայն մինչ այդ հասցրեց 200 հոգու ա զատագրել հուսալքությունից, ովքեր Հիսուսին ընդունեցին որպես իրենց Փրկիչ։ Ինչպիսի՜ ինքնազոհություն ուրիշների բարօրության համար։ Ինչպիսի՜ օրինակ։ Անելով աներևակայելին, այսինքն խոնարհաբար «ծառայի կեր պարանք առնելով» (Փիլիպպեցիներին 2.7)՝ Հիսուսը ևս հասավ ան հասանելիին՝ քեզ, ինձ և ամբողջ աշխարհին, որ խրված և կորած էինք մեղքի անդունդում։ Այս շաբաթ մենք կդիտարկենք այս անհավանական իրադարձու թյունը, որը կանխագուշակվել է կատարվելուց հարյուրավոր տարի ներ առաջ։ 1 Դեմերարան պատմական տարածաշրջան է Գվիանայում՝ Հարավային Ամերիկա յի հյուսիսային ափին, որն այժմ կազմում է Գայանայի մի մաս: Տեղակայված է եղել Դե մերարա գետի ստորին հոսանքների մոտ, կարևորագույն քաղաքներից է եղել Ջորջ թաունը:
94
Դաս 10
ՄԻԱՇԱԲԹԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 28
Եսայու ստուգիչ ճշմարտությունը (Եսայի 50.410) Եթե Եսայու նպատակը լիներ միայն տեղեկություն փոխանցե լը, նա միանգամից կփոխանցեր Մեսիայի մասին բոլոր մանրա մասները։ Սակայն իր լսարանին սովորեցնելու, համոզելու և Տիրոջ Ծառայի հետ հանդիպեցնելու համար նա հյուսում է ներդաշնակ կերպով կրկնվող թեմաների նրբագեղ մի կտավ։ Աստծո լուրը նա բացահայտում է քայլ առ քայլ, որպեսզի յուրաքանչյուր տեսանկ յուն ուշադրության արժանանա և հասկացվի պատկերի մյուս մասի առնչությամբ։ Եսային նկարիչ է, ում կտավն իր լսարանի հոգին է։ Կարդացե՛ք Եսայի 50.4–10 համարները։ Ամփոփե՛ք, թե ինչ են ասում այս տեքստերը։ Ինչպե՞ս եք տեսնում Հիսուսին այս հատ վածում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Եսայի 49.7 համարում պարզեցինք, որ Աստծո ծառան անարգ ված է, ատելի և «իշխանավորների ծառա», սակայն «թագավորնե րը կտեսնեն ևոտքի կկանգնեն. իշխանները կերկրպագեն Տիրոջը»։ Այստեղ՝ Եսայի 50-րդ գլխում, մենք իմանում ենք, որ ունայնացումն ավելի ու ավելի խորն է ազնվական ուսուցչի համար, ում խոսքերն օգնում են հոգնածին (Եսայի 50.4)։ Արդարացման ուղին անցնում է ֆիզիկական հալածանքի և բռնության ճանապարհով (Եսայի 50.6)։ Այս բռնությունը ժամանակակից արևմտյան մշակույթում անըն դունելի է։ Սակայն հին մերձավորարևելյան մշակույթում պատիվը կե նաց-մահու հարց էր մարդու և նրա համախոհների համար։ Եթե ինչ-որ մեկին այդ կերպ վիրավորել եք կամ կոպիտ եք վերաբերվել նրա հետ, ճիշտ կանեք շատ լավ պաշտպանվել, որովհետև եթե այդ մարդը նույ նիսկ կես շանս էլ ունենա, զոհը և նրա ազգը հաստատ վրեժ կլուծեն։ Դավիթ թագավորը հարձակվեց Ամմոնի երկրի վրա և նվաճեց այն (Բ Թագավորների 10.1–12), որովհետև դրա թագավորը պար զապես «Դավթի ծառաներին վերցրեց, ածիլել տվեց նրանց մորուք ների կեսը, նրանց հանդերձների կեսն էլ կտրել տվեց մինչև իրենց նստելատեղը և հետ ուղարկեց նրանց» (Բ Թագավորների 10.4)։ Սակայն Եսայի 50-րդ գլխում մարդիկ ծեծում են ծառային, փետում նրա մորուքը, թքում նրա վրա։ Եվ ինչն այս արարքները դարձնում 95
Դաս 10
է միջազգային, միջտիեզերական իրադարձություն, այն է, որ զոհը աստվածային թագավորների Թագավորի դեսպանն է։ Իրականում, Եսայի 9.6, 7 և Եսայի 11.1–16 համարները համեմատելով «ծառայի» մասին խոսող այլ հատվածների հետ՝ մենք պարզեցինք, որ ծառան Թագավորն է, հզո՛ր Ազատագրողը։ Սակայն ունենալով այս ողջ զո րությունն ու պատիվը՝ մի անհասկանալի պատճառով Նա չի փրկում Ինքն Իրեն։ Սա այնքան տարօրինակ էր, որ մարդիկ չհավատացին նրան։ Իշխանավորները ծաղրում էին խաչին գամված Հիսուսին. «Ուրիշներին փրկեց, թող իրեն էլ փրկի, եթե դա է Քրիստոսը՝ Աստծու ընտրյալը» (Ղուկաս 23.35), «Թող հիմա խաչից ցած իջնի, և Նրան կհավատանք» (Մատթեոս 27.42)։ Կարդացե՛ք Եսայի 50.4–10 համարները։ Գրի՛ առեք այստեղ նկարագրված հոգևոր սկզբունքները, որոնք պետք է կիրառվեն մեր սեփական կյանքում։ Նայե՛ք ինքներդ ձեզ ձեր կազմած ցու ցակի լույսի ներքո։ Ո՞ր տեսանկյուններում բարելավվելու կարիք ունեք։ Եթե հուսահատված եք, ապա շարունակե՛ք կարդալ շա բաթվա ամբողջ դասը։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՄԱՐՏԻ 1
Տառապող ծառայի պոեմը (Եսայի 52.13-53.12) Եսայի 52.13–53.12 համարները, որոնք հայտնի են «Տառապող ծառայի պոեմ» անվամբ, հաստատում են Եսայու՝ «Ավետարանի մարգարեի» համբավը։ Ավետարանի գերազանցության հետ ներ դաշնակ՝ պոեմը բարձրանում է գրականության մեկ այլ մակար դակ։ Թեև անհավանականորեն հակիրճ՝ յուրաքանչյուր տող իր մեջ ներառում է խորագույն իմաստ, որը բացահայտում է մեղքի մեջ թաղված և կորած մարդկությանը փրկելու Աստծո աներևակայելի ձգտման էությունը։ Սա Եսայու խոսքի «կաթը» չէ։ Նա իր լսարանին նախապատ րաստել էր՝ զարգացնելով մեսիական թեման իր գրքի հենց սկզբից։ Հետևելով երկրի վրա Մեսիայի կյանքի ընթացքին՝ մարգարեն սկսեց Նրա բեղմնավորումից և ծնունդից (Եսայի 7.14), ներկայաց րեց Նրա ինքնությունը որպես Դավթի ցեղից սերող աստվածային Թագավոր (Եսայի 9.6, 7), մանրամասնորեն ներկայացրեց Իսրայելը վերականգնելու Նրա գործը (Եսայի 11.1–16) և անարդարությունից 96
Դաս 10
ու տառապանքից ազատագրելու Նրա լուռ ծառայությունը (Եսայի 42.1–7)։ Այնուհետև Եսային բացահայտեց, որ Մեսիայի մեծ դրաման ներառում է բարձրացումից առաջ ողբերգության հակադրությունը (Եսայի 49.1–12, Եսայի 50.6–10)։ Այժմ տառապող ծառայի պոեմը բացահայտում է ողբերգության բոլոր խորքերը։ Վերընթերցե՛ք վերը նշված հատվածում թվարկված տեքստերը։ Ուշադրությո՛ւն դարձրեք, թե ինչ են դրանք ասում մեզ Մեսիա յի՝ Հիսուսի մասին։ Ինչպե՞ս են դրանք օգնում մեզ նախապատ րաստվել նրան, ինչը գալու է Եսայի 52-րդ և 53-րդ գլուխներում։ Իսկ միգուցե դրանք ավելի վա՞ռ են դարձնում այն, ինչ տեղի է ունենում Եսայի 52-րդ և 53-րդ գլուխներում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Եսայի 52.13–53.1 համարները ներկայացնում են պոեմը ցնցող հակասության տեսանկյունից. Ծառան կբարգավաճի և կմեծանա, սակայն Նրա արտաքին տեսքն անճանաչելիության աստիճան խե ղաթյուրված կլինի։ Ո՞վ կարող է հավատալ դրան։ Եսայի 53.2, 3 համարներն սկսվում են ցավոտ թվարկությամբ Ծառայի ծագումից և սովորական տեսքից մինչև Նրա վիշտն ու մերժվելը։ Եսայի 53.4–6 համարները դադար են տալիս՝ նկարագրե լու, որ Նրա տառապանքն իսկապես մեր պատիժն է, որը Նա կրում է մեզ բժշկելու համար։ Եսայի 53.7–9 համարները շարունակում են անմեղ Ծառայի անկման նկարագրությունը մինչև գերեզման։ Եսայի 53.10–12 համարներում Ծառան համբարձվում է վեհ պարգևատրմանը՝ կանխատեսված պոեմի սկզբում, որն սկսվում է Եսայի 52.13 համարում։ Այստեղ ավելանում է նաև այն գաղափարը, որ մարդուն փրկելու համար արված Նրա զոհն Աստծո կամքն է։ Այս պոեմը համեմատե՛ք Փիլիպպեցիներին 2.5–11 համարների ունայնացման ձևի հետ, որտեղ Հիսուսի նկարագրությունն սկսվում է որպես Աստված, այնուհետև Նա ունայնացնում է Իրեն՝ Իր վրա առնելու մարդկային կերպարանքը, Իրեն խոնարհեցնում է մինչև մահ, այն էլ ամենանսեմ մահ՝ խաչելություն։ Ուստի Աստված մեծա պես բարձրացնում է Նրան, որպեսզի բոլորն ընդունեն Նրան որպես Տեր (համեմատե՛ք Եսայի 49.7 համարի հետ)։ Կարդացե՛ք Եսայի 52.13–53.12 համարները։ Գրի՛ առեք այն ա մենը, ինչն, ըստ պոեմի, Հիսուսն արել է մեզ համար։ Խորհե՛ք այն մասին, թե մեզ համար արված այդ գործողություններն ինչ նշանակություն ունեն մեզ համար։ 97
Դաս 10
ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՄԱՐՏԻ 2
Ո՞վ հավատաց (Եսայի 52.13-53.12) Եսայի 52.13 համարում Աստծո Ծառան մեծարվում է, սակայն առանց նախազգուշացման, հաջորդ համարը նկարագրում է Նրա տեսքն այնքան խեղաթյուրված, որ Նա չի կարող համարվել «մար դու որդիներից» մեկը։ Նոր Կտակարանը նկարագրում է Հիսուսի տեսքը աղավաղող գործոնները, որոնցից էին մտրակահարությու նը, փշե թագը, խաչելությունը, սակայն ամենից առավել՝ մարդ կային ցեղի մեղքերը կրելը։ Մեղքը երբեք բնական չի եղել մարդ արարածի համար, և այն կրելը «մարդի Որդուն» անմարդկային տեսք հաղորդեց։ Համեմատե՛ք սա Հոբի պատմության հետ, ով մեծ հարստության, պատվի և իշխանության բարձունքից մի ակնթարթում հայտնվեց թշվառականի դերում, ով մոխիրների մեջ նստած կավե ամանի մի կտորով քորում էր իր պալարները (Հոբ 1, 2)։ Տարբերությունն այն քան մեծ էր, որ նույնիսկ նրա բարեկամները սկզբում նրան չճանա չեցին (Հոբ 2.12)։ Հարցը հետևյալն է՝ ինչո՞ւ է Հոբը տառապում։ Ինչո՞ւ պետք է Աստծո Մեսիան տառապի։ Չէ՞ որ նրանցից ոչ մեկն արժանի չէ այդ տառապանքին։ Երկուսն էլ անմեղ են։ Ապա ինչո՞ւ է հարկավոր տառապանքը։ Վերընթերցե՛ք այսօրվա Տառապող Ծառայի դասի տեքստերը և գրի՛ առեք այն հատվածները, որտեղ ի հայտ է գալիս մեղավոր ների փոխարեն անմեղի տառապանքի թեման։ Ո՞րն է գլխավոր լուրն այնտեղ մեզ համար։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Կարդացե՛ք Եսայի 53.1 համարի հարցերը։ Այս հարցերն ընդգ ծում են անհավանականին հավատալու բարդությունը (համեմա տե՛ք Հովհաննես 12.37–41 համարների հետ) և նախազգուշացնում մեզ պատմության մնացած մասը նստած կարդալ։ Բայց այս հար ցերը ենթադրում են նաև կոչ։ Այս համատեքստում երկու հարցերի միջև զուգահեռը ենթադրում է, որ փրկելու Տիրոջ բազուկը կամ զո րությունը (համեմատե՛ք Եսայի 52.10 համարի հետ) հայտնվում է նրանց, ովքեր հավատում են այս պատմությանը։ Ուզո՞ւմ եք զգալ Աստծո փրկարար զորությունը։ Այդ դեպքում հավատացե՛ք այս պատմությանը։ 98
Դաս 10
Ուշադրությամբ կարդացե՛ք Եսայի 53.6 համարը։ Ո՞րն է այստեղ ներկայացված առանձնահատուկ լուրը։ Ի՞նչ է համարն ասում անձամբ քե՛զ, ինչը պետք է հույս տա քեզ՝ ի հեճուկս քո անցյալ մեղքերի և ձախողումների։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՄԱՐՏԻ 3
Անհասանելին մե՛նք ենք (Եսայի 53.3-9) Իրենից արտաքուստ ոչ մի արժեք չներկայացնող ևարհամարհ ված մի թույլ բույս (Եսայի 53.2, 3). ահա թե տառապող Ծառայի ինչ պիսի նկարագրություն է մեզ տրված այստեղ։ Եսային արագ բերում է մեզ անմեղ երիտասարդությունից մինչև անդունդի եզրը։ Նույնիսկ ավելի վաղ տրված նախապատմությամբ հանդերձ մենք պատրաստ չենք հաշտվելու Ծառայի կյանքի ելքի հետ։ Հակառա՛կը։ Եսային մեզ սովորեցրել է մեզ ծնված Մանուկին՝ Խաղաղության գերագույն Իշ խանին վերաբերվել որպես թանկ մեկի։ Ուրիշներն արհամարհում են Նրան, սակայն մենք գիտենք, թե Ով է Նա իրականում։ Իր ժամանակին ինչ-որ մեկն ասել է. «Մենք հանդիպել ենք թշնա մուն, և դա մենք ենք»։ Ծառան միակը չէ, ով արհամարհվում, մերժ վում կամ տառապում է։ Դավիթ թագավորն անցնում էր այդ ամենի միջով, երբ փախչում էր իր որդի Աբիսողոմից (Բ Թագավորների 15.30)։ Սակայն այն տառապանքը, որ կրում է այս Ծառան, Իր սե փականը չէ և Իր սեփական մեղքի արգասիքը չէ։ Ոչ էլ Նա դա կրում է բացառապես մեկ այլ անհատի փոխարեն. «Տերը Նրա վրա դրեց մեր բոլորի անօրենությունը» (Եսայի 53.6)։ «Ինչո՞ւ» հարցի պատասխանը Եսայու ստուգիչ ճշմարտությունն է. Աստծո սիրո պատճառով Նրա Մեսիան կընտրի տառապանքի ուղին։ Բայց ինչո՞ւ։ Եսային վերջին՝ հանդիսավոր «ոսկե մեխն» է գամում, որպեսզի ավարտին հասցնի անհավանական ճշմարտու թյունը. Նա ընտրեց տառապանքի ուղին, որպեսզի հասնի անհա սանելիին՝ մեզ։ Նրանք, ովքեր չեն հասկանում, Ծառային համարում են «Աստ ծուց հարվածված» (Եսայի 53.4)։ Այնպես, ինչպես Հոբի ընկերներն էին կարծում, որ նրա տառապանքների պատճառը պետք է որ նրա մեղքերը եղած լինեին, և ինչպես Հիսուսի աշակերտները հարցրին 99
Դաս 10
Նրան՝ «Ո՞վ է մեղանչել, որ նա կույր է ծնվել. նա՞, թե՞ նրա ծնողները» (Հովհաննես 9.2), նրանք, ովքեր Հիսուսին խաչի վրա տեսան, ամե նավատ բանը ենթադրեցին։ Չէ՞ որ Մովսեսն ասել է, որ «կախված մարդը Աստծուց անիծված է» (Բ Օրենք 21.23, համեմատե՛ք Թվեր 25.4 համարի հետ)։ Այդուհանդերձ, այս ամենն Աստծո կամքն էր (Եսայի 53.10)։ Ին չո՞ւ։ Որովհետև «Քրիստոսը մեզ օրենքի անեծքից փրկագնեց՝ մեզ համար անեծք դառնալով» (Գաղատացիներին 3.13)։ Որովհետև Աստված «Նրան, որ մեղքը չէր ճանաչում, մեզ համար մեղավոր ա րեց, որպեսզի մենք Նրանով Աստծու արդարները լինենք» (Բ Կորն թացիներին 5.21)։ «Ինչպիսի՜ գին է վճարվել մեզ համար։ Նայե՛ք խաչին և դրա վրա բարձրացված Զոհին։ Նայե՛ք դաժան մեխերով գամված այն ձեռքե րին։ Նայե՛ք մեխերով փայտին ամրացված այն ոտքերին։ Քրիստոսը կրեց մեր մեղքերն Իր սեփական մարմնում, այդ տառապանքը, այդ հոգեվարքը որպես մեր քավության գին»։ Էլեն Ուայթ, Աստծո զար մանահրաշ շնորհը, էջ 172։ Ամբողջ աշխարհի մեղքի բեռը, հանցավորությունն ու պատիժը, որն իր մեջ ներառում էր յուրաքանչյուր մեղավորի յուրաքանչ յուր մեղք, միանգամից ընկան Քրիստոսի ուսերին՝ որպես խաչի վրա մեզ փրկելու միակ միջոց։ Ի՞նչ է սա մեզ ասում այն մասին, թե ինչքան վատ բան է մեղքը, որ այսպիսի գին վճարվեց՝ մեզ դրանից փրկագնելու համար։ Ի՞նչ է մեզ ասում Աստծո սիրո մա սին այն փաստը, որ Նա դա արեց նույնիսկ այսպիսի մեծ գնով։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՄԱՐՏԻ 4
Հանցանքի վերափոխող ընծա (Եսայի 53.10-12) Ի՞նչ է նշանակում, որ Ծառայի կյանքը «մեղքի ընծա» է (Եսայի 53.10)։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Եբրայերեն բառը վերաբերում է «հանցանքի ընծային» (Ղև տական 5.14–6.7, Ղևտական 7.1–7), որը կարող էր քավել ուրիշ մարդկանց նկատմամբ դիտավորյալ կերպով կատարված մեղքե րը (Ղևտական 6.2, 3)։ Նման մեղքերն ընդգծվել են Եսայու կողմից (Եսայի 1–3, Եսայի 10.1, 2, Եսայի 58)։ Մեղավորը պետք է նաև վե 100
Դաս 10
րադարձներ այն, ինչ վերցրել էր այն մարդուց, ում հանդեպ մեղք էր գործել, ինչպես նաև՝ տույժ վճարեր՝ նախքան ներում ստանալու համար Աստծուն զոհ մատուցելը (Ղևտական 6.4–7, համեմատե՛ք Մատթեոս 5.23, 24 համարների հետ)։ Աստծուն պատկանող որևէ բանի ոչ դիտավորյալ սխալ օգտագործման համար հանցանքի զոհը հատուցվում էր Նրան (Ղևտական 5.16)։ Այժմ կարող ենք հասկանալ Եսայի 40.2 համարը, որտեղ Աստված մխիթարում է Իր գերեվարված ժողովրդին՝ ասելով, որ իրենք արդեն բավականաչափ հանցանքի զոհ են վճարել իրենց մեղքերի համար։ Սակայն հատուցմանը պետք է զոհաբերություն հաջորդի։ Դա ներկայացված է Եսայի 53-րդ գլխում. Աստծո Ծառան խոյի փոխա րեն տարվում է մորթվելու ինչպես մի գառ (Եսայի 53.7) ճանապար հից շեղված ժողովրդի պատճառով (Եսայի 53.6)։ Թեև կտրված «կենդանիների երկրից» (Եսայի 53.8, համեմատե՛ք Դանիել 9.26 համարի հետ), ամբողջովին կլանված զոհաբերության մեջ, որը վառվում է մեզ համար հույս հանդիսացող կրակով՝ Ծա ռան վեր է ելնում մահից, անդառնալի երկրից, որպեսզի բարձրաց վի, տեսնի Իր «սերունդը» ևերկարացնի Իր օրերը (Եսայի 53.10–12)։ Կարդացե՛ք ստորև բերված բոլոր համարները։ Ինչպե՞ս է դրան ցից յուրաքանչյուրն արտացոլում Եսայի 53-րդ գլխում ներկա յացված հիմնական լուրը։ Սաղմոսներ 32.1, 2 __________________________________________________ Հռոմեացիներին 5.8 _________________________________________________ Գաղատացիներին 2.16 ____________________________________________ Փիլիպպեցիներին 3.9 _______________________________________________ Եբրայեցիներին 2.9 _________________________________________________ Ա Պետրոս 2.24 ______________________________________________________ Եթե ինչ-որ մեկը խնդրի ձեզ ընդամենը մեկ պարբերությամբ ամփոփել Եսայի 52.13–53.12 համարների բարի լուրը, ի՞նչ կգրեք։
ՈՒՐԲԱԹ
ՄԱՐՏԻ 5
Հետագա ուսումնասիրության համար «Քրիստոսն Իր սեփական մարմնում, փայտից կախված կրեց մեր մեղքերը։ … Ի՜նչ է մեղքը, որ ոչ մի մահկանացու չէր կարող քա 101
Դաս 10
վել այն։ Ի՜նչ է մեղքի անեծքը, որ միայն Աստվածությունը կարող էր այն վերացնել։ Քրիստոսի խաչը յուրաքանչյուր մարդու վկայում է այն մասին, որ մեղքի պատիժը մահն է։ … Ո՜հ, պետք է որ լինի մի ուժեղ կախարդիչ ուժ, որը պահում է բարոյական զգայարանները և թույլ տալիս, որ Սուրբ Հոգին ազդի դրանց վրա»։ Էլեն Ուայթ, Մեր վեհ կանչվածությունը, էջ 44։ «Աստծո կառավարման օրենքը պետք է մեծարվեր Աստծո միա ծին Որդու մահով։ Քրիստոսը կրեց ողջ աշխարհի մեղքի բեռը։ Մեր բավարարվածությունը կարող ենք գտնել բացառապես Աստծո Որ դու մարմնավորման և մահվան մեջ։ Նա կարող էր տառապել, որով հետև աջակցություն էր ստանում Աստվածությունից։ Նա կարող էր տոկալ, որովհետև Նրա վրա չկար անհավատարմության և մեղքի նշույլ անգամ։ Քրիստոսը հաղթանակ տարավ մարդու փոխարեն՝ կրելով պատժի արդարադատությունը։ Նա մարդու համար հավի տենական կյանք ապահովեց՝ միևնույն ժամանակ մեծարելով օ րենքը և այն պատվավոր դարձնելով»։ Էլեն Ուայթ, Ընտիր երկեր, հատոր 1, էջ 302։ Հարցեր քննարկման համար
1. Եսայի 53.7–9 համարներն իջնում են մինչև անդունդի խորքե րը՝ Ծառայի մահն ու հուղարկավորությունը։ Այս տեքստերի քա նի՞ տեսանկյուններ են իրականացել Հիսուսի կյանքի վերջում։ Մատթեոս 26.57–27.60, Մարկոս 14.53–15.46, Ղուկաս 22.54– 23.53, Հովհաննես 18.12–19.42։ 2. Կարդացե՛ք վերջին մեջբերումն Էլեն Ուայթի գրքից այն մասին, որ Քրիստոսի մահվամբ օրենքը մեծարվեց։ Ի՞նչ նկատի ունի նա այդ ասելով։ Ինչպե՞ս ենք մենք հասկանում Հիսուսի մահը որ պես օրենքի անանցանելիության ապացույց։ Ամփոփում. Պատմելով Աստծո Ազատագրիչի ծննդյան, ինքնության և ծառա յության ընթացքի մասին՝ Եսային ի վերջո բացահայտում է գերա գույն ողբերգությունն ու մեզ հույս տալիս. կորած մարդկանց, այդ թվում և մեզ հասնելու, փրկելու և բժշկելու համար Աստծո Ծառան ինքնակամ կրում է մեր տառապանքներն ու պատիժը։
102
Դաս 10
ԴԱՍ 11 ՄԱՐՏԻ 6–12
ԿՇՌԱԴԱՏԵԼՈՎ ՍԵՐԸ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Եսայի 55.1–7, Եսայի 55.6–13, Եսայի 58.1–12, Եսայի 58.13, 14։ Հիշելու համարը. «Կերակրես քաղցածին և բավարարես կարոտյալի կարիք ները, այն ժամանակ քո լույսը կծագի խավարի մեջ, և քո մթությունը կլինի կեսօրվա պես» (Եսայի 58.10): ԱՄՆ Նեբրասկա նահանգի Լինքոլն քաղաքում ապրող մի հրեա կանտոր (երկրպագություն վարող) իր ևիր կնոջ հասցեին սպառնա լից ևանպատշաճ զանգեր է ստանում։ Նրանք բացահայտում են, որ զանգահարողը ամերիկյան գաղտնի խմբավորման՝ Կու-կլուքս-կլա նի1 ղեկավարն է։ Բացահայտելով սպառնացողի ինքնությունը՝ ամու սինները կարող էին նրա մասին հայտնել ոստիկանությանը, սակայն որոշում են ավելի կտրուկ մոտեցում կիրառել։ Երբ իմանում են, որ այս մարդը կաղ է, հավ են տապակում ևընթրիքի ժամին այցելում են նրան։ Վերջինս զարմանքից կորցնում է խոսելու ունակությունը։ Նրա ատելությունը հալվում է ամուսինների ցուցաբերած սիրուց։ Զույգը շարունակում է այցելել նրան, և նրանց ընկերությունն ավելի է ամրա նում։ Նա նույնիսկ մտածում էր հրեական կրոնն ընդունելու մասին։ «Սա չէ այն ծոմը, որ Ես ընտրել եմ. լուծի՛ր ամբարշտության կա պանքները, արձակի՛ր լծի կապերը. կեղեքվածներին ազատի՛ր և կոտրի՛ր ամեն տեսակ լուծ։ Հացդ բաշխի՛ր քաղցածին …» (Եսայի 58.6, 7)։ Ճակատագրի հեգնանքով Լինքոլնում ապրող այս զույգը հենց նմանատիպ ծոմ էր պահում՝ իրենց տոնական ընթրիքը քաղ ցած ճնշողի հետ կիսելով՝ դրանով իսկ ազատելով նրան իր սեփա կան անարդար նախապաշարմունքի կապանքներից։ 1 Կու-կլուքս-կլան (ԿԿԿ), ռասիստական-ահաբեկչական գաղտնի կազմակերպու թյուն ԱՄՆ-ում։ Ստեղծվել է 1865 թվականին՝ սևամորթների և նրանց սպիտակամորթ դաշնակիցների դեմ պայքարելու համար։ XIX դարի 70-ական թվականների սկզբից անցել է ընդհատակ։ Ներկայումս Կու-կլուքս-կլանի ահաբեկչական գործողություններն ուղղված են ԱՄՆ-ի առաջադիմական կազմակերպությունների դեմ։
103
Դաս 11
Եկե՛ք ավելին իմանանք այս կարևոր հոգևոր սկզբունքի մասին, որը նկարագրել է Եսայի մարգարեն։ ՄԻԱՇԱԲԹԻ
ՄԱՐՏԻ 7
Գնեք անվճա՞ր (Եսայի 55.1-7) Կարդացե՛ք այս տեքստը. «Ո՛վ բոլորդ, ծարավածնե՛ր, եկե՛ք ջրե րի մոտ, և դուք, որ փող չունեք, եկե՛ք, գնե՛ք ու կերե՛ք» (Եսայի 55.1)։ Ի՞նչ հակասություն եք տեսնում այստեղ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Պատկերացրե՛ք, որ սննդի մի մեծ պաշարով դուրս եք եկել մեծ քաղաքի փողոց և քաղցածներին ու անտուններին հայտարարում եք «Ո՛վ դուք, որ գումար չունեք, եկե՛ք, գնե՛ք և կերե՛ք»։ Սակայն ինչ պե՞ս կարող են նրանք գնել, եթե փող չունեն։ Բայց եթե ավելացնեք Եսայու օգտագործած բառերը. «առանց փողի, առանց գնի» (Եսայի 55.1), իմաստն ավելի պարզ կդառնա։ Եսային մարդկանց կոչ է անում անվճար ընդունել ներումը (Եսա յի 55.7)։ Սակայն գնել բառն ընդգծում է այն փաստը, որ այն, ինչ Աստված առաջարկում է մարդկանց իրենց կարիքներն ու փափա գը հոգալու համար, արժեքավոր է, ուստի դա հնարավոր է ստանալ գործարքի արդյունքում (արժեքավոր որևէ բանի փոխանակմամբ)։ Աստված ներումն առաջարկում է անվճար Իր ժողովրդի հետ վերա կանգնված ուխտի փոխհարաբերությունների շրջանակներում, սա կայն ոչ այն պատճառով, որ այն Նրա համար անվճար է եղել։ Նա այն գնել է սարսափելի թանկ՝ Իր Ծառայի արյան գնով։ Այս ներումը, թեև անվճար մեզ համար, սակայն Աստծո համար արժեցել է Իր սե փական կյանքի ապշեցուցիչ կերպով թանկ գինը։ Ո՞րն էր մեր փրկության գինը։ Տե՛ս Ա Պետրոս 1.18, 19։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ինչպե՞ս է փրկության Եսայու մոտեցումը համեմատվում Նոր Կ տակարանի մոտեցման հետ։ Եփեսացիներին 2.8, 9։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Եսային պարփակում է Ավետարանը Հին Կտակարանում, և այն լրիվ նույնն է, ինչ Ավետարանը Նոր Կտակարանում։ Գոյություն չի ու 104
Դաս 11
նեցել գործերով «հինկտակարանյան» փրկություն, որը պետք է փո խարինվեր շնորհով «նորկտակարանյան» փրկությամբ։ Այն պահից ի վեր, երբ Աստված Ադամին ու Եվային Ազատագրիչ խոստացավ (Ծննդոց 3.15), գոյություն է ունեցել փրկության միայն մեկ ճանա պարհ՝ շնորհով, հավատի միջոցով (Եփեսացիներին 2.8). «Աստծու շնորհը՝ հավիտենական» կյանք է «մեր Տեր Հիսուս Քրիստոսի մի ջոցով» (Հռոմեացիներին 6.23)։ Գիլգամեշ2 արքայի՝ հավիտենական կյանքի որոնումներում իզուր արված հերոսական սխրանքներից մինչև վերամարմնավորմանը հավատացող ժամանակակից դե րասանուհիները, փրկություն ստանալու համար մարդիկ տարբեր ճանապարհներ են փորձել, սակայն բոլորն էլ՝ ապարդյուն։ Ահա թե ինչու նրանք պետք է իմանան Հիսուսի մասին, նաև այն մասին, թե ինչ է Նա արել իրենց համար խաչի վրա։ Փրկությունն անվճար է այնքանով, որ մենք ոչինչ չենք կարող ա նել այն վաստակելու համար։ Մեր գործերը երբեք չեն կարող լի նել այնքան լավը, որպեսզի մեզ փրկեն։ Այդուհանդերձ, միևնույն ժամանակ, փրկությունը կարող է մեզ վրա շատ թանկ նստել։ Ի՞նչ է դա նշանակում։ Տե՛ս, օրինակի համար, Մատթեոս 10.39, Ղուկաս 9.23, 14.26, Փիլիպպեցիս 3.8։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՄԱՐՏԻ 8
Բարձր խորհուրդներ և ճանապարհներ (Եսայի 55.6-13) Ինչո՞ւ է Աստված ասում, որ Իր խորհուրդները և ճանապարհնե րը բարձր են մերից, «ինչպես երկինքն է բարձր երկրից» (Եսայի 55.8, 9)։ Ըստ ձեզ՝ ի՞նչ է դա նշանակում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Կասկած չկա, որ Աստված, Ով արարել է մի ողջ տիեզերք, որում նույնիսկ ամենապարզ բաներն այնպիսի առեղծվածներ են պա րունակում, որ մեր մտքերը պատկերացնել անգամ չեն կարող, մի Աստված է, Ում ճանապարհները վեր են մեր ընկալունակության սահմաններից։ Նրա անսահման գերակայության այս ըմբռնողու 2 Գիլգամեշ, ըստ շումերական արքայացանկի՝ Ուրուկ քաղաքի արքա։ Հաջորդել է Դումուզ արքային և թագավորել մ.թ.ա. երրորդ հազարամյակում։
105
Դաս 11
թյունը պետք է մեզ համար ավելի հեշտացնի Նրա օգնությունը խո նարհաբար ընդունելը (տե՛ս Եսայի 57.15)։ Կարդացե՛ք Եսայի 55.6–9 համարները։ Ո՞րն է այն համատեքս տը, որում Տերը խոսում է այն մասին, թե ինչպես են Իր խոր հուրդներն ու ճանապարհներն ավելի բարձր, քան մենք կարող ենք նույնիսկ պատկերացնել։ Ի՞նչ է Նա ասում, որ անում է, ինչը մեզ համար բարդ է ընկալել։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
Տիեզերքի առեղծվածներից ամենամեծն անկասկած փրկության ծրագիրն է, մի առեղծված, որը մենք հազիվ թե կարող ենք սկսել հասկանալ (տե՛ս Եփեսացիներին 6.19): Այն, որ տիեզերքի Արարիչն իջավ այնքան, որ մարդեղություն հագավ, ապրեց ծանր աշխա տանքի ու տառապանքի կյանքով և հետո մահացավ մեր փոխարեն որպես մեղքի զոհ, և այս ամենը՝ նրա համար, որ կարողանա ներել մեզ ևողորմություն ցուցաբերել մեր նկատմամբ, մի ճշմարտություն է, որը կցնցի Աստծո արարած էակների սրտերը հավիտենության բոլոր դարերում։ «Փրկագնումն այն թեման է, որը հրեշտակները փափագում են հասկանալ։ Այն լինելու է փրկագնվածների գիտությունն ու երգը հա վիտենության անվերջանալի դարերի ընթացքում։ Մի՞թե այդ թեման արժանի չէ ուշադիր ու մանրամասն ուսումնասիրության այժմ՝ մեր օրերում։ Այս թեման անսպառ է։ Քրիստոսի մարդեղության, Նրա քավիչ զո հի և բարեխոսական աշխատանքի ուսումնասիրությունը կզբաղեց նի եռանդուն զննողի միտքն այնքան, որքան կյանքը շարունակվի, և նայելով երկնքին դրա անհաշվելի տարիներով հանդերձ՝ մարդը կբացականչի. «Աստվածապաշտության խորհուրդը հայտնապես մեծ է»»։ Էլեն Ուայթ, Իմ կյանքն այսօր, էջ 360։ Վերհիշե՛ք այն վատ բաները, որ արել եք. մարդիկ, ում վիրա վորել եք, վատ խոսքերը, որ խոսել եք, բաներ, արարքներ, ո րոնք հիասթափեցրել են ուրիշներին, ինչպես նաև ձեզ։ Սակայն, այդուհանդերձ, Հիսուսի միջոցով կարող եք ներում ստանալ և հենց հիմա, կատարյալ և արդար, կանգնել Աստծո առաջ։ Եթե սա առեղծված չէ, ապա ի՞նչ է։ 106
Դաս 11
ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՄԱՐՏԻ 9
Ծոմի ընկերներ (Եսայի 58.1-8) Ի՞նչ «ծոմի» մասին է խոսում Եսայի 58.3 համարը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Սա պետք է որ Քավության օրվա ծոմը լինի, միակ ծոմը, որ հրա հանգվել է Աստծո կողմից (Ղևտական 16.29, 31, Ղևտական 23.27– 32)։ Սա հաստատվում է Եսայի 58.3 համարի «խոնարհեցրել մեր անձերը» զուգահեռ արտահայտությամբ, որը հետևում է Ղևտական գրքում օգտագործվող եզրաբանությանը։ Սեփական անձը խոնար հեցնելը կամ ճնշելը վերաբերում է ինքնամերժման տարատեսակ ձևերի, ինչպես նաև ծոմապահությանը (համեմատե՛ք Սաղմոսներ 35.13, Դանիել 10.2, 3, 12 համարների հետ)։ Քավության օրվա հանգամանքները բացատրում են «շեփորի պես բարձրացրո՛ւ ձայնդ» Աստծո հրահանգը (Եսայի 58.1)։ Խո յի եղջյուրից պատրաստված նմանատիպ շեփորը, որը կոչվում է շոֆար, պետք է որպես հիշեցում հնչեցվեր Քավության օրվանից տասն օր առաջ (Ղևտական 23.24)։ Ավելին, յուրաքանչյուր հիսուն տարին մեկ Քավության օրը պետք է հայտարարվեր Հոբելյանական՝ ազատ տարվա սկիզբը (Ղևտական 25.9, 10, համեմատե՛ք Եսայի 27.13 համարի հետ)։ Կարդացե՛ք Եսայի 58.3–7 համարները։ Ինչի՞ց է բողոքում Աստ ված նրանց։ Ի՞նչն այն չէ նրանց «ծոմի» հետ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Կարծես թե ժողովուրդն ակնկալում էր, որ Տերը կշնորհավորի նրանց իրենց «բարեպաշտության» համար։ Սակայն նրանց մոտ ա մեն ինչ հակառակն էր։ Քավության օրը դրսևորած ինքնուրացումը պետք է արտահայտեր նրանց երախտապարտությունը և հավա տարմությունն Աստծուն այն օրը, երբ քահանայապետը գնում էր Աստծո առաջ սրբարանը մաքրելու և այդպիսով նրանց մաքրելու այն մեղքերից, որոնց համար արդեն ներում էին ստացել (Ղևտական 16, համեմատե՛ք 4-րդ գլխի հետ)։ Նրանց գործերը պետք է արվեին Աստծո նկատմամբ շնորհակալությամբ ևերախտագիտությամբ, Ով նրանց փրկել է դատաստանի օրը, և ոչ թե Աստծո հավանությու նը ստանալու իրենց «բարեպաշտության» և «նվիրման» համար։ Ի 107
Դաս 11
վերջո, դրանք այն մարդկանց մեղքերն էին, որոնք պղծել էին Աստծո սրբարանը։ Եվ այն պետք է մաքրվեր արյամբ, որը թափվում էր նրա համար, ինչ իրենք արել էին։ Այս տեքստերից քաղած մեր ամենակարևոր դասերից մեկը ցույց է տալիս պարզապես կրոնավորի և Քրիստոսի ճշմարիտ հետևորդ լինելու միջև տարբերությունը։ Ինչպե՞ս ենք տեսնում տարբերությունն այնտեղ։ Ինչպե՞ս ենք մենք՝ որպես անհատ ներ, բախվում միևնույն վտանգին, որին բախվում են այստեղ տեքստերում ներկայացված մարդիկ. այսինքն կարծում ենք, թե մեր իրականացրած կրոնական ծիսակատարություններն ինչ-որ կերպ ցույց են տալիս, որ մենք իսկապես հետևում ենք Տիրոջն այնպես, ինչպես որ Նա պահանջում է մեզնից։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ ՄԱՐՏԻ 10
Ծոմի պայքար (Եսայի 58.1-12) Շեփորի հնչյուններից տասն օր հետո, երբ դրանք Աստծո ժողովր դին հիշեցնում են, որ Տերը հռչակվում է իրենց Թագավորը հենց Քա վության օրը, երբ անձնուրացության միջոցով նրանց արտահայտած խոնրահությունը պետք է հաստատի իրենց հավատարմությունն Աստծուն, որպես իրենց Թագավորի, մարգարեն բարձրացնում է իր ձայնը շեփորի պես՝ հայտարարելու, որ ժողովուրդն ապստամբում է Աստծո դեմ (Եսայի 58.1)։ Կարդացե՛ք Եսայի 58.6–12 համարները։ Որո՞նք են այն գործերը, որոնք Աստված համարում է իրական ինքնուրացման գործեր։ Ի վերջո, ո՞րն է ավելի հեշտ՝ մի քանի անգամ հացից հրաժարվե՞լ, թե՞ սեփական գումարն ու ժամանակը տրամադրել քաղաքում ապրող անտուններին կերակրելու համար։ Ի՞նչ սկզբունք է հար կավոր նկատել այս գործողությունների հիմքում։ Ինչպե՞ս են այս գործողությունները կազմում ճշմարիտ կրոնը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ 108
Դաս 11
Յուրաքանչյուր ոք կարող է կրոնասեր լինել, յուրաքանչյուր ոք կարող է իրականացնել կրոնական ծիսակատարություններ ճիշտ ժամանակին և պատշաճ կերպով։ Սակայն Տերը միայն դա չէ, որ կամենում է։ Նայե՛ք Հիսուսի կյանքին։ Որքան էլ որ Նա հավատա րիմ էր Իր ժամանակների կրոնական ծիսակատարություններին, Ավետարանի գրողներն ավելի շատ շեշտադրում են ողորմության, բժշկության, քաղցածներին կերակրելու և ներման Նրա գործերն այն մարդկանց համար, ովքեր դրա կարիքն ունեին, քան ծիսակա տարությունների Նրա հավատարիմ կատարմանը։ Տերը որոնում է եկեղեցի, ժողովուրդ, որը ճշմարտությունը կքա րոզի աշխարհին։ Սակայն ի՞նչն ավելի լավ մարդկանց կբերի դեպի Հիսուսի ճշմարտությունը՝ սննդակարգի օրենքների խիստ պահ պանո՞ւմը, թե՞ քաղցածին հաց տալու պատրաստակամությունը, շաբաթ օրը հանգստի խստիվ պահպանո՞ւմը, թե՞ սեփական ժա մանակն ու եռանդը կարիքավորներին օգնելու համար ծախսելու պատրաստակամությունը։ Կարդացե՛ք Մատթեոս 25.40 և Հակոբոս 1.27 համարները։ Ի՞նչ են դրանք մեզ ասում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Կարդացե՛ք Եսայի 58-րդ գլխի օրհնությունները, որոնց մասին Աստված ասում է, որ դրանք կտրվեն նրանց, ովքեր պատրաս տակամորեն ծառայում են ավելի քիչ հաջողակներին։ Ըստ ձեզ՝ ի՞նչ է մեզ ասում Տերն այստեղ։ Գերբնական միջամտության այս խոստումները տեղի կունենա՞ն մեր կյանքում, եթե մենք կատա րենք այս բաները։ Կամ միգուցե Նա մեզ ասում է այն բնական օրհնությունների մասին, որոնք մենք ստանում ենք՝ մեր ունեցա ծից ուրիշների համար հատկացնելով, և չլինելով եսասեր, ագահ և մեր ես-ով կլանված։ Բացատրե՛ք ձեր պատասխանը։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՄԱՐՏԻ 11
Ժամանակ մեզ համար (Եսայի 58.13, 14) Ինչո՞ւ է Եսայի 58.13, 14 համարներում մարգարեն քննարկում շաբաթի հարցը։ Ի՞նչ կապ ունի սա ավելի վաղ համարներում ներկայացված Քավության օրվա հանգամանքների հետ։ 109
Դաս 11
Ամեն տարի կայացող Քավության օրը նշվում էր շաբաթ օրը։ Այս յուրահատուկ ծիսական շաբաթ օրը ևս սովորական շաբաթ օրվա պես ոչ մի տեսակի գործ չպետք է արվեր (Ղևտական 23.27–32)։ Ուստի, ինչպես ընդունել են վաղ Յոթերորդ օրվա ադվենտիստնե րը, այն կանոնը, որ Քավության օրվա հանգստի ժամանակը տևում էր երեկոյից երեկո (Ղևտական 23.32) տեղեկացնում է մեզ, որ սա պետք է արդիական լինի նաև սովորական շաբաթի համար։ Նույն կերպ, թեև Եսայի 58.13, 14 համարների հիմնական ենթատեքստը Քավության օրվա շաբաթն է, այդ լուրը կիրառելի է նաև սովորական շաբաթի համար։ Կարդացե՛ք Եսայի 58.13 համարը։ Ինչպիսի՞ օր պետք է լինի շա բաթը։ Ինչպե՞ս կարող ենք շաբաթ օրվա մեր փորձառությունը դարձնել այնպիսին, ինչպիսին նկարագրված է այստեղ։ Բացի այդ, երբ խորհում եք այն մասին, թե ինչ է ներկայացնում շաբա թը, ինչո՞ւ պետք է այն լինի այնպիսի օր, ինչպիսին նկարագր ված է այս տեքստում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Եսայի 58-րդ գլուխը ներկայացնում է երեք հիմնական թեմաներ՝ ինքնամերժում, սոցիալական բարություն և շաբաթ։ Ի՞նչ կապ կա այս երեքի միջև։ Նախ, բոլոր երեքն էլ պահանջում են կենտրոնացում Աստծո, Աստծո առաջնայնությունների վրա և Նրանից մեր կախվածության ճանաչման։ Երկրորդ, կատարելով այս երեքը՝ մարդիկ ձգտում են սրբության Աստծուն ընդօրինակելու միջոցով (տե՛ս Ղևտական 19.2), Ով Քրիստոսի կերպարի մեջ խոնարհեցրեց Իրեն (Փիլիպպեցիներին 2.8), Ով ցուցաբերում է ինքնազոհ բարություն (Հովհաննես 3.16), և Ով Արարման շաբաթվա վերջում հանգստացավ Իր բոլոր գործերից շաբաթ օրը (Ծննդոց 2.2, 3, Ելք 20.11)։ Ուշադրությո՛ւն դարձրեք ինքնուրացման, սոցիալական բարու թյան և շաբաթի թեմաների միջև եղած այլ կապերին, որոնք նկարագրված են Եսայի 58-րդ գլխում։ Շաբաթը, որն ազատում է ամենօրյա ծանր աշխատանքից, բարի է մարդկանց նկատմամբ, քանի որ թույլ է տալիս նրանց հանգստանալ (Ելք 23.12, Մար կոս 2.27)։ Հիսուսը սեփական օրինակով ցույց տվեց, որ բարի գործերը շաբաթ օրը տեղին են (Մարկոս 3.1–5, Հովհաննես 5.1– 17)։ Ճշմարիտ կերպով շաբաթը պահելն ուրախություն է բերում 110
Դաս 11
(Եսայի 58.14), ինչպես դա անում է ուրիշներին օգնելը (Եսայի 58.10, 11)։ Ի՞նչ պետք է փոխվի ձեր կյանքում, որպեսզի դուք էլ զգաք այս օրհնությունները։ ՈՒՐԲԱԹ
ՄԱՐՏԻ 12
Հետագա ուսումնասիրության համար «Առանց ինքնուրացության ոչ ոք չի կարող դրսևորել իրական բա րեգործություն։ Միայն կյանքի պարզությամբ, ինքնուրացությամբ և խիստ խնայողությամբ է հնարավոր իրականացնել աշխատանքը, որը Քրիստոսը սահմանել է մեզ համար որպես Իր ներկայացուցիչ ներ։ Հպարտությունը ևաշխարհիկ փառասիրությունը պետք է մեր սրտերից դուրս մղվեն։ Ճիշտ կլինի, որ մեր ողջ աշխատանքն ուղեկց վի Քրիստոսի կյանքում դրսևորված անձնուրացության սկզբունքով։ Մեր տների պատերին, նկարների և կահավորանքի վրա պետք է կարդանք․ «Թափառական թշվառներին տո՛ւն բեր»։ Մեր զգեստա պահարանների վրա պետք է տեսնենք ասես Աստծո մատով գրված խոսքերը․ «Եթե մերկ մարդ տեսնես, հագցրո՛ւ նրան»։ Մեր ճաշա սենյակում, առատ կերակուրներով լցված սեղանի վրա պետք է տեսնենք գրված. «Մի՞թե հացդ քաղցածին բաշխելու համար չէ» Ե սայի 58.7»։ Էլեն Ուայթ, Ապաքինման ծառայություն, էջ 206։ Հարցեր քննարկման համար
1. Խորհե՛ք այն հարցի շուրջ, որը Եսային տվել էր իր ժամանակ ների մարդկանց. «Ինչո՞ւ եք ձեր դրամը ծախսում մի բանի հա մար, որ հաց չէ, ինչո՞ւ եք ծախսում ձեր վաստակը այն բանի համար, որ չի կշտացնում» (Եսայի 55.2)։ Հարցրե՛ք ինքներդ ձեզ, ինչպե՞ս ենք մենք անում (եթե անում ենք) միևնույն բանը. աշ խատում մի բանի համար, ինչը չի կշտացնում։ Ինչո՞ւ է այդքան հեշտ այդ ծուղակն ընկնելը։ 2. Եթե ինքնուրացումը, սոցիալական բարությունն ու շաբաթը կարևոր էին Քավության օրը Եսայու օրերին, դրանք նույնքան կարևո՞ր են վերջին ժամանակների Քավութան օրը (Դանիել 8.14), որի ընթացքում Աստծո հոբելյանական շեփորը կազդա րարի վերջնական ազատագրումը Քրիստոսի երկրորդ գալստ յան ժամանակ (Ա Կորնթացիներին 15.52, համեմատե՛ք Ղևտա կան 25.9, 10 համարների հետ)։ Բացատրե՛ք ձեր պատասխանը։ 111
Դաս 11
3. Դասարանում քննարկե՛ք շաբաթը պահելու հարցը։ Ըստ ձեզ՝ ի՞նչ նկատի ունի Եսային, երբ ասում է, որ շաբաթ օրը պետք է մեր ոտքը հետ պահենք մեր ցանկությունը կատարելուց և միև նույն ժամանակ այն «հաճելի» կոչենք (Եսայի 58.13)։ Ինչպե՞ս կարող ենք անել երկուսն էլ։ Մտապահե՛ք Եսայի 58-րդ գլխի ողջ համատեքստը։ Ամփոփում.
Եսայի 55-րդ և 58-րդ գլուխներում մարգարեն կոչ է անում իր ժո ղովրդին թողնել սեփական խորհուրդներն ու ճանապարհները և դառնալ Աստծուն, Ում կատարելատիպն իրենց իսկ երջանկության համար անհամեմատ ավելի բարձր է ու վեհ։ Նա ողորմածաբար ներում է, այնուհետև պնդում, որ ներվածները ևս ողորմած լինեն՝ Քավության օրվա և շաբաթի հոգու հետ ներդաշնակ, որովհետև Աստծո ներման պարգևը, եթե այն իսկապես ընդունվել է, վերափո խում է սիրտը։
112
Դաս 11
ԴԱՍ 12 ՄԱՐՏԻ 13–19
ԱԶԳԵՐԻ ՓԱՓԱԳԸ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Եսայի 59, Եսայի 59.15–21, Եսայի 60.1, 2, Եսայի 61, Եսայի 61.2։ Հիշելու համարը. «Ազգերը կգան դեպի քո լույսը, և թագավորները՝ դեպի քո ծագող պայծառությունը» (Եսայի 60.3): «Մենք պետք է ուսումնառություն ստանանք Քրիստոսի դպրո ցում։ Նրա արդարությունից բացի ուրիշ ոչինչ չի կարող մեզ շնոր հի ուխտի օրհնություններն ստանալու իրավունք տալ։ Մենք երկար ենք փափագել և փորձել ստանալ այս օրհնությունները, սակայն չենք ստացել, որովհետև փայփայել ենք այն գաղափարը, որ մեր գործերը կարող են մեզ դրանք ստանալու արժանի դարձնել։ Մենք մեր հայացքը չենք հեռացրել մեր ես-ից, որպեսզի հնարա վորություն ունենանք հավատալու, որ Հիսուսը կենդանի Փրկիչ է։ Մենք չպետք է կարծենք, թե մեր սեփական շնորհն ու արժանիք ները կփրկեն մեզ. Քրիստոսի շնորհն է փրկության մեր միակ հույ սը։ Տերն Իր մարգարեի միջոցով խոստանում է. «Թող ամբարիշտը թողնի իր ճանապարհը, իսկ անօրեն մարդը՝ իր խորհուրդները ու վերադառնա Տիրոջը, և Նա կգթա նրան. մեր Աստծուն, որովհետև Նա առատապես կների» (Եսայի 55.7)։ Մենք պետք է հավատանք զուտ խոստմանը և չընդունենք զգացողությունը որպես հավատ։ Երբ Աստծուն ամբողջությամբ վստահում ենք, երբ ապավինում ենք Հիսուսի արժանիքներին որպես մեղքեր ներող Փրկչի, կստանանք այն ողջ օգնությունը, որի կարիքն ունենք»։ Էլեն Ուայթ, Հավատ և գործեր, էջ 36։ Այս շաբաթ ավելի մոտիկից կծանոթանանք այս մեծ ճշմարտու թյանը, որը բացահայտված է Եսայի մարգարեի գրվածքներում։
113
Դաս 12
ՄԻԱՇԱԲԹԻ
ՄԱՐՏԻ 14
Մեղքի ազդեցությունը (Եսայի 59) Եսայի 58.3 համարում մարգարեն Աստծուն հարցնում է. «Ինչո՞ւ մենք ծոմ ենք պահել, և Դու չես տեսել, ինչո՞ւ ենք խոնարհեցրել մեր անձերը, և Դու չես իմանում»։ Դրան հակառակ՝ Եսայի 59.1 համարը մեկ ուրիշ հարց է առաջ քաշում, որը կհնչեր մոտավորապես այսպես. «Ինչո՞ւ ենք մենք կան չում Տիրոջ ձեռքը մեզ փրկելու, սակայն Նա չի փրկում։ Ինչո՞ւ ենք մենք աղաղակում Նրան, սակայն Նա չի լսում»։ Եսային պատաս խանում է այս հարցին, որ Աստված կարող է և՛ փրկել, և՛ լսել (Եսայի 59.1), սակայն երբ չի անում, պատճառներն ընդհանրապես այլ են։ Կարդացե՛ք Եսայի 59.2 համարը։ Ի՞նչ լուր է տրվում այստեղ, որը պատասխանում է Եսայի 59.1 համարում բարձրացված հարցին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Աստված «արհամարհում» է Իր ժողովրդին ոչ թե որովհետև դա Նրա փափագն է, այլ որովհետև «ձեր անօրենություններն են, որ բաժանում են առաջացնում ձեր և ձեր Աստծու միջև» (Եսայի 59.2)։ Այստեղ ներկայացված է Աստվածաշնչում հանդիպող ամենահս տակ հայտարարություններից մեկն Աստված-մարդ փոխհարաբե րությունների վրա ունեցած մեղքի ազդեցության մասին։ 59-րդ գլխի մնացած մասը Եսային նվիրում է այս գաղափարը մանրակրկիտ բացատրելուն, ինչը հնարավոր է տեսնել մարդկության ողջ պատ մության ընթացքում՝ մեղքը կարող է փչացնել մեր փոխհարաբե րությունները Տիրոջ հետ և հետևաբար տանել մեզ հավիտենական կործանման, սակայն ոչ այն պատճառով, որ մեղքն Աստծուն հե ռացնում է մեզանից, այլ որովհետև այն մե՛զ է հեռացնում Աստծուց։ Կարդացե՛ք Ծննդոց 3.8 համարը։ Ինչպե՞ս է այս համարը բա ցահայտում վերը նշված պարբերության մեջ արտահայտված սկզբունքը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մեղքը նախ ևառաջ Աստծուն մերժելն է, Նրանից երես դարձնելը։ Մեղավոր արարքն իրականում սնվում է ինքն իրենով, քանի որ այդ արարքը միայն Աստծուց երես դարձնելը չէ. այդ արարքի հետևան քը պատճառ է դառնում, որպեսզի մեղավորն է՛լ ավելի երես թեքի 114
Դաս 12
Տիրոջից։ Մեղքը բաժանում է մեզ Աստծուց ոչ այն պատճառով, որ Աստված չի կամենում դիպչել մեր սրտին (իրականում ողջ Աստվա ծաշունչը ոչ այլ ինչ է, քան մեղավորներին փրկելու համար Աստծո արած քայլերի պատում), այլ որովհետև մեղքն ստիպում է մեզ մեր ժել մեր հանդեպ Նրա ցուցաբերած աստվածային մոտեցումը։ Ահա թե ինչու է այդքան կարևոր, որ մենք մեր կյանքում ոչ մի տեսակի մեղք չհանդուրժենք։ Ի՞նչ կերպ եք զգացել մեղքի՝ ձեզ Աստծուց բաժանելու իրողու թյունը։ Ձեր սեփական փորձառության մեջ ո՞րն է խնդրի միակ լուծումը։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՄԱՐՏԻ 15
Ո՞վ է ներված (Եսայի 59.15-21) Եսայի 59-րդ գլուխը ներկայացնում է մեղքի խնդրի ապշեցուցիչ պատկերը։ Բարեբախտաբար, Աստվածաշունչը ներկայացնում է նաև փրկագնման հույսը։ Առաջին հարցը հետևյալն է. «Մեզնից քանի՞սն են մեղք գոր ծել»։ Աստվածաշնչի պատասխանը միանշանակ է՝ բոլո՛րը։ Ուստի փրկագնման համար հիմք չի կարող ծառայել մեղքի բացակայու թյունը. դրա միակ հիմքը ներումն է (Երեմիա 31.34)։ Պողոսը համա ձայնում է։ Բոլորն են մեղանչել (Հռոմեացիներին 3.9–20, 23), ուստի այս հիմքով խտրություն չի կարող լինել (Հռոմեացիներին 3.22)։ Նրանք, ովքեր արդարացվել են, կարող են դատվել որպես արդար ներ, միմիայն որովհետև հավատով ընդունել են Աստծո արդարու թյան պարգևը Քրիստոսի զոհի միջոցով։ Կարդացե՛ք Հռոմեացիներին 3.21–24 համարները։ Ի՞նչ են մեզ ասում այս տեքստերն այն մասին, թե ինչպես ենք մենք փրկվում։ Ի՞նչ հույս պետք է մեզ տան դրանք դատաստանի ժամանակ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Շատ մարդիկ կարծում են, թե դատաստանի ժամանակ հարցը լինելու է հետևյալը. «Ո՞վ է մեղանչել»։ Սակայն այս հարցը բարձրա ձայնելու անհրաժեշտություն չկա, որովհետև բոլորն են մեղանչել։ Դրա փոխարեն տրվելու է էական նշանակություն ունեցող հարցը. «Ո՞վ է ներվել»։ Աստված արդար է, երբ արդարացնում է «նրան, ով 115
Դաս 12
հավատում է Հիսուսին» (Հռոմեացիներին 3.26)։ Դատաստանի ժա մանակ վճռորոշ գործոնը հետևյալն է. «Ո՞վ է ստացել և շարունա կում է ստանալ ներում՝ Հիսուսին հավատալու միջոցով»։ Այժմ պարզ է, որ մենք դատվում ենք մեր գործերով, սակայն ոչ այն իմաստով, որ այդ գործերն են մեզ փրկում։ Եթե այդպես լիներ, ապա հավատն ունայն կլիներ (Հռոմեացիներին 4.14)։ Մեր գոր ծերն ընդամենը բացահայտում են, թե արդյո՞ք մենք ճշմարտապես փրկված ենք (Հակոբոս 2.18)։ Ինչո՞ւ գործերը չեն կարող փրկել մեզ թե՛ հիմա, թե՛ դատաստա նի օրը։ Տե՛ս Հռոմեացիներին 3.20, 23։ ________________________________________________________________________ Անհնարին է, որ բարի գործերն ու օրենքին հնազանդությունը կարողանան փրկագնել ինչ-որ մեկին։ Մեղավոր աշխարհում օրեն քի նպատակը փրկելը չէ, այլ մեղքը մատնանշելը։ Ընդհակառակը՝ հավատը գործում է սիրով (Գաղատացիներին 5.6), այն սիրով, որը լցվում է սրտի մեջ Աստծո Հոգով (Հռոմեացիներին 5.5), ցույց է տա լիս, որ մարդն ունի կենդանի հավատ Հիսուսի մեջ (տե՛ս նաև Հակո բոս 2.26)։ Գործերն արտաքին դրսևորում են, փրկարար հավատի մարդկա յին դրսևորումը։ Ուստի ճշմարիտ քրիստոնեական փորձառությունն այն է, որի ժամանակ հավատն արտահայտվում է Տիրոջը ցուցա բերած ամենօրյա նվիրումով՝ Նրա օրենքին հնազանդությամբ։ Դա տաստանի ժամանակ Աստված գործերն օգտագործում է որպես ապացույց Իր արարածների համար, որոնք չեն կարող Իր պես հավատի մտքերը կարդալ։ Սակայն դարձի եկած մարդու համար դատաստանի ժամանակ ընդունելի են միայն այն գործերը, որոնք հետևել են նրա դարձին, երբ նրա կյանքը լցված է եղել Քրիստոսով և Սուրբ Հոգով։ Դարձին նախորդած մեղքով լի կյանքն արդեն լվացվել է Գառի արյամբ (տե՛ս Հռոմեացիներին 6)։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՄԱՐՏԻ 16
Տիեզերական կոչ (Եսայի 60.1, 2) Ինչի՞ մասին են խոսում Եսայի 60.1, 2 համարները։ Ի՞նչ սկզբունք է գործում այստեղ, որը տեսանելի է նաև ողջ Աստվածաշնչի ըն թացքում։ Ի՞նչ հույս է դա տալիս։ ________________________________________________________________________ 116
Դաս 12
Եսայի 60.1, 2 համարներում մեզ տրվում է Աստծո՝ Իր ժողովր դին ազատագրելու պատկերը գերեվարումից հետո։ Սա արտա հայտված է գեղեցիկ փոխաբերությամբ՝ Աստված խավարից լույս է արարում և մատնանշում փրկության վերջնական իրագործումը Քրիստոսի միջոցով։ Եսայի 60.3 համարում դեպի ո՞ւմ լույսն են գալիս ազգերն ու թագավորները։ Եբրայերենում այս անձը ներկայացված է իգական սեռով ևեզա կի թվով (տե՛ս նաև Եսայի 60.1, 2)։ Դա պետք է որ «Սիոնը» լինի, որն անձնավորվում է որպես կին, ևորը նշված է նախորդ գլխի վեր ջում (Եսայի 59.20)։ Այսպիսով, խավարով ծածկված երկրի մարդիկ կգան դեպի Սիոն։ Նրանք կհրապուրվեն Աստծո փառքի լույսով, որը ծագած կլինի Սիոնի վրա (Եսայի 60.2)։ «Սիոնը կանչված է մտնելու այն լույսի մեջ, որն իրենն է, այնուհետև հետևելու և արձագանքե լու ազգերին, երբ վերջիններս հավաքվեն միևնույն լույսի ներքո»։ Ջ Ալեք Մոտյե, Եսայու մարգարեություն. ներածություն և մեկնա բանություններ, էջ 494։ Ուշադրությո՛ւն դարձրեք, որ թեև Սիոնը Ե րուսաղեմն է, շեշտադրումն ավելի շատ մարդկանց, քան քաղաքի աշխարհագրական տեղանքի վրա է։ Եսայի 60-րդ գլխի մնացած մասը զարգացնում է 1–3-րդ համար ներում բարձրացված թեման՝ աշխարհի մարդիկ ձգվում են դեպի Երուսաղեմ, որն օրհնված է Աստծո փառահեղ ներկայության շնոր հիվ։ Ինչպե՞ս է այս մարգարեությունը համեմատվում Աբրահամին տված Աստծո ուխտի խոստման հետ։ Ծննդոց 12.2, 3։ Մի՞թե դրանք միևնույն բանը չեն ասում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Աստված տիեզերական նպատակ ուներ, երբ ընտրեց Աբրահա մին և նրա սերունդներին՝ Աբրահամի միջոցով երկրի վրա ապրող բոլոր ազգերը պետք է օրհնվեին (Ծննդոց 12.3, Ծննդոց 18.18, Ծնն դոց 22.18)։ Սա նշանակում է, որ Աստծո ուխտն Աբրահամի հետ ի վերջո պետք է դառնար ուխտ համայն մարդկության հետ Աբրահա մի միջոցով։ Նա և իր սերունդները պետք է դառնային աշխարհին Աստծո հայտնության ուղին։ Եսային փորձում էր իր ժողովրդին հետ բերել իրենց հին, տիե զերական ճակատագրին։ Որպես ճշմարիտ Աստծո ներկայացուցիչ ներ՝ նրանք պատասխանատու էին ոչ միայն իրենց, այլև աշխարհի 117
Դաս 12
համար։ Նրանք պետք է ընդունեին Աստծուն որոնող օտարականնե րին (տե՛ս նաև Եսայի 56.3–8), որովհետև Նրա տաճարը «աղոթքի տուն պիտի կոչվի բոլոր ժողովուրդների համար» (Եսայի 56.7)։ Այս համատեքստում ինչպե՞ս եք հասկանում Յոթերորդ օրվա ադվենտիստական եկեղեցու դերը կամ մասնավորապես ձեր ան հատական դերն այդ եկեղեցում։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՄԱՐՏԻ 17
«Տիրոջ ընդունելի տարին» (Եսայի 61.2) Ո՞վ է խոսում Եսայի 61.1 համարում։ Աստծո Հոգին Իր օծյալի վրա է, ինչը նշանակում է, որ այդ օծ յալ անձնավորությունը մեսիա է կամ Մեսիան է։ Նա կոչված է ա վետիս տալու հեզերին, դարմանելու բեկված սիրտ ունեցողներին, ազատություն հռչակելու գերիներին, արձակում՝ կալանավորներին (Եսայի 61.1)։ Ո՞ւմ նկարագրությանն է սա նման։ Համեմատե՛ք Եսա յի 42.1–7 համարների հետ, որտեղ շատ նման եզրույթներով նկա րագրված է Աստծո Ծառան։ Եսայի 61.2 համարը խոսում է «Տիրոջ ընդունելի տարվա» մասին։ Մեսիան, Ով օծված է որպես Դավթի ցեղից սերող Թագավոր և Ազա տագրիչ, հայտարարում է աստվածային բարեհաճության հատուկ տարի այն ժամանակ, երբ ազատություն է հռչակում։ Համեմատե՛ք Ղևտական 25.10 համարի հետ, որտեղ Աստված հրահանգում է իս րայելացիներին ազատություն հայտարարել հիսուներորդ սուրբ տարին. «Այդ հոբելյանական տարում ձեզանից ամեն մեկը կվե րադառնա իր կալվածքը» (Ղևտական 25.13): Սա նշանակում է, որ այն մարդիկ, ովքեր ստիպված են եղել վաճառել իրենց տոհմական կալվածքը կամ ծառաներ դառնալ՝ դժվարին ժամանակներում գո յատևելու համար (Ղևտական 25.25–55), պետք է վերականգնեին իրենց կալվածքներն ու ազատությունը։ Քանի որ հոբելյանական տարին սկսվում էր Քավության օրը շեփորի հնչյուններով (Ղևտա կան 25.9), մենք նախկինում նշել ենք այս պարբերությունը Եսայի 58-րդ գլխի կապակցությամբ։ Ու թեև Եսայի 61.2 համարի «Տիրոջ ընդունելի տարին» իր տե սակի մեջ հոբելյանական տարի է, դա պարզապես Ղևտական 25րդ գլխի պահպանումը չէ։ Այս տարին հայտարարվում է Մեսիայի Թագավորի կողմից, երբ Նա բացահայտում է Իրեն ազատագրման 118
Դաս 12
և վերականգնման ծառայության միջոցով։ Սա նման է Միջագետքի որոշ թագավորների գործելակերպին, ովքեր, ցանկանալով խրա խուսել սոցիալական բարությունը, պարտքերից ազատագրում էին հայտարարում իրենց թագավորության վաղ շրջանում։ Մեսիայի ծառայությունն անցնում է Ղևտական 25-րդ գլխում ներկայացված օրենքի պահպանման շրջանակներից։ Նա ոչ միայն ազատություն է հռչակում գերիներին, այլև դարմանում է բեկված սիրտ ունեցող ներին, մխիթարում սգավորներին և նրանց վերականգնում բերում (Եսայի 61.1–11)։ Ավելին, «Տիրոջ ընդունելի տարվա» հետ մեկտեղ Նա հռչակում է «մեր Աստծո վրեժխնդրության օրը» (Եսայի 61.2)։ Ե՞րբ իրականացավ Եսայու մարգարեությունը։ Ղուկաս 4.16–21։ Ինչպե՞ս Հիսուսի ծառայությունն իրականացրեց այն։ Ինքներդ ձեզ տվե՛ք այս կարևոր հարցը. «Իհա՛րկե, մենք Հիսուսը չենք։ Սակայն մենք պետք է ներկայացնենք Նրան աշխարհին։ Որո՞նք են այն բաները, որ Մեսիան անում է (որոնք ներկայացված են Ե սայի 61.1–3 համարներում), որ մենք նույնպես պետք է անենք՝ մեր սահմանափակ կարողություններով հանդերձ։ Եվ որո՞նք են այն գործնական միջոցները, որոնցով կարող ենք իրականացնել այս բաները»։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ՀԻՆԳՇԱԲԹԻ ՄԱՐՏԻ 18
«Մեր Աստծու վրեժխնդրության օրը» (Եսայի 61.2) Այս բոլոր բարի լուրերի հետ մեկտեղ ինչո՞ւ է Մեսիան հայտարա րում Աստծո վրեժխնդրության օրվա մասին, որը ներկայացված է Եսայի 61-րդ գլխում։ Ե՞րբ է իրականացել այդ մարգարեությունը։ Նազարեթում եղած ժամանակ Հիսուսը՝ Մեսիան, կարդաց Եսա յի 61-րդ գլխի այն մասը, որը հռչակում է «Տիրոջ ընդունելի տարին» (Եսայի 61.2, Ղուկաս 4.19)։ Այնուհետև դադարեց և ասաց. «Այ սօր այս գրվածքը կատարվեց, որ ձեր ականջներով լսեք» (Ղուկաս 4.21)։ Այսպիսով, Նա նպատակադրված և հատուկ կերպով խուսա փեց կարդալ միևնույն համարի շարունակությունը. «… մեր Աստծու վրեժխնդրության օրը» (Եսայի 61.2)։ Մինչ ավետիս տալու, ազատե լու և մխիթարելու Նրա ծառայությունն սկսել էր գերիներին ազատել 119
Դաս 12
սատանայի բռնապետությունից, վրեժխնդրության օրը դեռևս չէր ե կել։ Մատթեոս 24-րդ գլխում (համեմատե՛ք Մարկոս 13-րդ և Ղուկաս 21-րդ գլուխների հետ) Նա Իր աշակերտների համար կանխագուշա կեց, որ աստվածային դատաստանն ապագայում է գալու։ Եվ իսկապես, Եսայի 61-րդ գլխի Աստծո վրեժխնդրության օրը «Տիրոջ մեծ և ահեղ օրն» է (Հովել 2.31, Մաղաքիա 4.5), որը պետք է իրականանա, երբ Քրիստոսը նորից գա Երկիր մոլորակն անար դարությունից ազատագրելու համար՝ Իր թշնամիներին պարտու թյան մատնելով և Իր ժողովրդի կեղեքված մնացորդին ազատելով (Հայտնություն 19, համեմատե՛ք Դանիել 2.44, 45 համարների հետ)։ Այսպիսով, թեև Քրիստոսը հայտարարեց «Տիրոջ ընդունելի տար վա» սկիզբը, դրա գագաթնակետը կիրականանա Իր երկրորդ գա լուստով։ Ինչպե՞ս եք համադրում սիրող Աստծո գաղափարը վրեժխնդրու թյուն խոստացող Աստծո գաղափարի հետ։ Այս գաղափարներն անհամատեղելի՞ են։ Կամ արդյո՞ք վրեժխնդրությունը հասկա նում եք որպես այդ սիրո դրսևորում։ Եթե այո, ապա ինչպե՞ս։ Բացատրե՛ք ձեր պատասխանը։ Թեև Հիսուսը մեզ սովորեցնում էր մյուս այտը ևս դարձնել (Մատթեոս 5.39), լինում էին դեպքեր, երբ Նա հստակորեն հասկա նալ էր տալիս, որ արդարությունն ու պատիժը կչափվեն (Մատթեոս 8.12)։ Թեև Պողոսը մեզ ասում է «չարի փոխարեն չարը» չհատուցել (Ա Թեսաղոնիկեցիներին 5.15), նա նաև ասել է, որ երբ Տերը հայտն վի երկնքից, բոցավառ կրակով Նա վրեժ կառնի «նրանցից, ովքեր Աստծուն չեն ճանաչում» (Բ Թեսաղոնիկեցիներին 1.8)։ Տարբերությունն իհարկե այն է, որ միայն Տերը կարող է Իր անսահման իմաստությամբ և ողորմությամբ իրականացնել ար դարություն և վրեժխնդրություն արդար կերպով։ Մարդկային ար դարությունն ու վրեժխնդրությունը համադրվում են մարդկությանը հատուկ բոլոր սխալներով, թուլություններով ևանհետևողականու թյամբ։ Աստծո արդարությունը, անկասկած, չի ունենա այս սահմա նափակումներից ևոչ մեկը։ Նշված տարբերակներից որի՞ դեպքում ավելի շատ կցանկա նայիք վրեժխնդրություն տեսնել այն մեկի նկատմամբ, ով կա տարում է չարությունը, (1) երբ վիրավորում են մեկին, ում չեք սիրում, թե՞ (2) մեկին, ում սիրում եք։ Ինչպե՞ս է սա մեզ օգնում ավելի լավ հասկանալ մեր նկատմամբ Աստծո սիրո և վրեժխնդ րության նախազգուշացումների միջև կապը։ 120
Դաս 12
ՈՒՐԲԱԹ
ՄԱՐՏԻ 19
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի Նահապետներ և մարգարեներ գրքի 376–378 «Սինայից Քադեշ» և Դարերի փափագը գրքի 167-172 «Չէ՞ որ սա Հովսեփի որդին է» գլուխները։ «Հիսուսը կանգնած էր ժողովրդի առջև որպես Իրեն վերաբերող մարգարեությունների կենդանի մեկնաբան: Բացատրելով Իր կար դացածը` Նա խոսեց այն մասին, որ Մեսիան ճնշվածների մխիթա րիչն է, գերիների ազատարարը, տառապյալների բժիշկը, որ Նա է վերականգնում կույրերի տեսողությունը և աշխարհին հայտնում ճշմարտության լույսը: Նրա ազդեցիկ ձայներանգն ու տպավորիչ խոսքերն այնպես էին ցնցել լսողներին, որ նրանք, ինչպես երբեք, զարմացած և ապշած էին: Աստվածային ներգործության ալիքը փշրեց բոլոր արգելքները, և նրանք Մովսեսի նման տեսան Անտեսա նելիին: Եվ քանի որ Սուրբ Հոգին հուզել էր նրանց սրտերը, նրանք արձագանքեցին ջերմ «ամեն»-ներով և Տիրոջը փառաբանելով»։ Է լեն Ուայթ, Դարերի փափագը, էջ 237։ «Գալիս է Աստծո վրեժխնդրության օրը՝ Նրա զայրագին ցաս ման օրը։ Ո՞վ կտանի Նրա գալուստի օրը։ Մարդիկ խստացրել են իրենց սրտերն Աստծո Հոգու առաջ, սակայն Նրա ցասման նետերը կխոցեն այն, ինչը համոզելու նետերը չկարողացան խոցել։ Ոչ այն քան հեռու կհայտնվի Աստված՝ հաշվեհարդար տեսնելու մեղավորի հետ։ Կկարողանա՞ կեղծ հովիվը պաշտպանել մեղավորին այդ օրը։ Կներվի՞ այն մեկը, ով բազմությունների հետ միասին ընտրեց անհ նազանդության ուղին։ Հայտնի լինելը կամ շատ համախոհներ ու նենալն ինչ-որ մեկին անմեղ կդարձնե՞ն։ Սրանք հարցեր են, որոնք անհոգ ու անտարբեր մարդիկ պետք է տան իրենք իրենց և փորձեն գտնել պատասխանները»։ Էլեն Ուայթ, Հավատ և գործեր, էջ 33։ Հարցեր քննարկման համար
Յոթերորդ օրվա ադվենտիստ մի հովիվ մտահոգ կերպով հայտ նեց, որ ծառայության մեջ իր համար մեկ խնդիրը եկեղեցու ան դամների մոտեցումն է, այն է՝ նրանք չեն ցանկանում, որ ուրիշ ները ևս միանան իրենց։ Ինչպե՞ս կարող են «քրիստոնյաները» Քրիստոսի թագավորության սերը, հույսը և բարի լուրը տանել ամբողջ աշխարհին, որպեսզի ուրիշները ևս փրկությունը ժա
121
Դաս 12
ռանգելու հնարավորություն ունենան՝ նախքան կգա վերջը (Մատթեոս 24.14), եթե նրանք չեն ցանկանում նույնիսկ իրենց եկեղեցում ընդունել մարդկանց, ովքեր այդքան շատ են ուզում իրենց եկեղեցում հայտնվել։ Ամփոփում.
Աստված մաքրագործում է անարդար հասարակությունը՝ հե ռացնելով ապստամբներին և վերադարձնելով մնացորդին, ովքեր հետ են դառնում մեղքից, ինչը նրանց բաժանել է Իրենից։ Աստծո ներկայության օրհնությունների շնորհիվ ուրիշ ազգերի մարդիկ ձգվում են դեպի Աստված ու Նրա ժողովուրդը և նույնպես կարող են վայելել Աստծո ընդունելի ժամանակը, որը հռչակվել և ազատագր վել է Մեսիայի կողմից։
122
Դաս 12
ԴԱՍ 13 ՄԱՐՏԻ 20–26
ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Եսայի 65.17–25, Եսայի 66.1–19, Եսայի 66.19–21, Եսայի 66.21, Եսայի 66.22–24։ Հիշելու համարը. «Ահա Ես ստեղծում եմ նոր երկինք և նոր երկիր, նախկին բաները չպիտի հիշվեն և մտաբերվեն» (Եսայի 65.17): Տասներկուամյա մի տղա աստղագիտության մասին ինչ-որ գրքի ընթերցանությունից հետո հրաժարվում է դպրոց գնալ։ Մայրը նրան տանում է ընտանեկան բժշկի մոտ, ով հարցնում է երեխային. «Բի՛լլի, ի՞նչ է պատահել։ Ինչո՞ւ այլևս չես ուզում դպրոց գնալ և սովորել»։ Տղան պատասխանում է. «Բժի՛շկ, որովհետև աստղագիտության այս գրքում ես կարդացի, որ մի օր արևը կայրվի-կվերջանա, ևերկ րի վրա կյանքը կդադարի գոյություն ունենալ։ Ես որևէ բան անելու իմաստ չեմ տեսնում, եթե ի վերջո ամեն ինչ ավարտվելու է»։ Մայրը հիստերիայի մեջ գոռում է. «Դա քո գո՛րծը չէ։ Դա քո գո՛րծը չէ»։ Բժիշկը ժպտալով ասում է. «Բայց, Բի՛լլի, դու անհանգստանալու կարիք չունես, որովհետև մինչև դա կատարվի, մենք բոլորս վաղուց մահացած կլինենք»։ Իհա՛րկե, դա խնդրի մի մասն է՝ վերջում մենք բոլորս այսպես թե այնպես մահանալու ենք։ Բարեբախտաբար, մեր գոյության վերջնակետը մահը չի լինելու։ Ընդհակառակը, մեզ առաջարկվել է կյանք, հավիտենական կյանք նոր երկրում։
123
Դաս 13
ՄԻԱՇԱԲԹԻ
ՄԱՐՏԻ 21
Նոր երկինք և նոր երկիր (Եսայի 65.17-25) Կարդացե՛ք Եսայի 65.17–25 համարները։ Ինչպիսի՞ վերականգ նում է Տերը խոստանում այստեղ։ Աստված խոստանում է նոր արարչագործություն, որն սկսվում է հետևյալ խոսքերով. «Ահա Ես ստեղծում եմ նոր երկինք և նոր եր կիր, նախկին բաները չպիտի հիշվեն և մտաբերվեն» (Եսայի 65.17)։ Այս ուշագրավ մարգարեության մեջ Տերը խոստանում է ստեղծել «Երուսաղեմն իբրև բերկրանք և նրա ժողովրդին՝ իբրև ուրախու թյուն» (Եսայի 65.18)։ Քաղաքում լացի ձայն այլևս չպետք է լսվի (Ե սայի 65.19)։ Մարդիկ կապրեն հարյուր տարուց էլ երկար՝ նախքան մահանալը (Եսայի 65.20)։ Նրանց աշխատանքն ու երեխաներն ի րենց ուրախության համար պետք է լինեն (Եսայի 65.21–23)։ Աստ ված կպատասխանի նրանց նախքան իրենց՝ Աստծուն կանչելը (Եսայի 65.24)։ Որքան էլ որ գեղեցիկ լինի, ինչո՞ւ սա մեր վերջնական վերա կանգնման, վերջնական հույսի պատկերը չէ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մինչև հիմա մենք տեսել ենք խոստացված երկրի հանգիստ և երկար կյանքը։ Սակայն նույնիսկ եթե մարդիկ երկար են ապ րում, նրանք, այնուամենայնիվ, մահանում են։ Որտե՞ղ է բնության արմատական փոփոխությունը, որը մենք ակնկալում ենք «նոր երկնքի» և «նոր երկրի» արարմամբ։ Հաջորդ համարը մեզ ասում է. ««Գայլն ու գառը միասին պիտի արածեն, առյուծը խոտ պիտի ուտի արջառի նման, և օձի կերակուրը հող պիտի լինի։ Չպիտի վնասեն և չպիտի փչացնեն իմ ամբողջ սուրբ լեռան վրա»,- ասում է Տերը» (Եսայի 65.25)։ Առյուծի պես գիշատչի համար խոտակեր դառնալը պահանջում է անհամեմատ ավելին, քան բուսակերական դասընթացները։ Դա պահանջում է վերաարարում՝ աշխարհն իր կատարյալ վիճակին վերականգնելու համար, ինչպիսին որ էր կյանքը, մինչև մեղքը մա հը Եդեմ ներմուծեց։ Այստեղ, Եսայի 65-րդ գլխում, Աստված ներկայացնում է «նոր երկնքի» և «նոր երկրի» արարումը որպես գործընթաց, քայլերի մի շարք, որն սկսվում է Երուսաղեմի վերաարարմամբ։ Համեմատե՛ք 124
Դաս 13
Եսայի 11-րդ գլխի հետ, որտեղ Մեսիան պետք է արդարություն բե րի (Եսայի 11.1–5)։ Այդ ժամանակ ի վերջո խաղաղություն կտիրի Աստծո համաշխարհային «սուրբ սարի» վրա։ Եսայի 11-րդ գլխում օգտագործված պատկերավոր լեզուն նման է Եսայի 65-րդ գլխում կիրառվող լեզվին. «Գայլը գառան հետ կբնակվի … և առյուծն ար ջառի նման հարդ կուտի» (Եսայի 11.6, 7)։ Թեև Տիրոջ «սուրբ սարը» սկսվելու է Երուսաղեմի Սիոն սարից, այն ընդամենը նախակարա պետ և խորհրդանիշ է նրա, ինչ Աստված խոստանում է անել վեր ջում, նոր երկրում Իր փրկագնված ժողովրդի հետ։ Պատկերացրե՛ք, որ 60, 70, 90 կամ նույնիսկ 100 տարի ապրելու փոխարեն շատ մարդիկ ապրեին մեկ միլիոն և նույնիսկ ավելի տարի։ Ինչո՞ւ մարդկության հիմնաքարային խնդիրը, միևնույնն է, չէր լուծվի։ Ինչո՞ւ է մեր խորագույն մարդկային կարիքներին պատասխանում միայն հավերժական կյանքը։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՄԱՐՏԻ 22
Աստվածային «մագնիս» (Եսայի 66.1-19) Կարդացե՛ք Եսայի 66.1–19 համարները։ Մտապահելով այն ժա մանակը, երբ Եսային գրում էր այս տողերը՝ ո՞րն է հիմնական լուրը, որը նա տալիս է այստեղ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մարգարեի միջոցով Աստված կրկնում է այն կոչն ու նախազգու շացումը, որն առկա է ողջ գրքի ընթացքում. Աստված կփրկի և կվե րադարձնի խոնարհներին, Իր խոսքից դողացողներին (Եսայի 66.2, 5)։ Ինչպես Եսայի 40.1 համարում, Նա կմխիթարի նրանց (Եսայի 66.13)։ Բայց Նա կկործանի նրանց, ովքեր ապստամբում են Իր դեմ։ Սա ներառում է կեղծ ծեսեր իրականացնողներին, ում զոհերը Նա մերժում է (Եսայի 66.3, 4, համեմատե՛ք Եսայի 1.10–15 համարների հետ), ինչպես նաև այն մարդկանց, ովքեր ատում և անարգում են Աստծուն հավատարիմ մնացած մարդկանց (Եսայի 66.5)։ Այդ թվին են պատկանում նաև այն մարդիկ, ովքեր որդեգրել են հեթանոսա կան գարշելի արարողակարգեր (Եսայի 66.17)՝ նման այն արարո ղակարգերին, որոնք իրականացվում էին Երուսաղեմի տաճարում (Եզեկիել 8.7–12)։ 125
Դաս 13
Կարդացե՛ք Եսայի 66.3 համարը։ Ի՞նչ է ասում այս տեքստը։ Հոգևոր ի՞նչ սկզբունքներ են բացահայտվում այստեղ։ Ինչպե՞ս կարող է միևնույն գաղափարն արտահայտվել ժամանակակից քրիստոնեության ևերկրպագության համատեքստում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ինչպե՞ս է Աստված մագնիսի պես Իրեն քաշում ազգերին։ Եսայի 66.18, 19։ Իր թշնամիների կործանումից հետո (Եսայի 66.14–17) Աստված հայտնում է Իր փառքն այնպես, որ այն դառնում է մագնիս ազգե րին դեպի Երուսաղեմ բերելու համար (համեմատե՛ք Եսայի 2.2–4 համարների հետ)։ Նա նրանց մեջ մի «նշան» է դնում, որն այստեղ չի մանրամասնվում, սակայն ակնհայտորեն վերաբերում է Եսայու կողմից նշված վերջին նշանին՝ Աստված Իր ժողովրդին տալիս է ու րախություն, խաղաղություն և վերականգնում է նրանց երկիրը (Ե սայի 55.12, 13)։ Երբ Նա հայտնում է Իր փառքը՝ կործանումից հետո Իր ժողովրդին վերականգնելով, սա Նրա վերականգնված բարեհա ճության նշանն է այնպես, ինչպես ջրհեղեղից հետո Նա Նոյին տվեց ծիածանի նշանը (Ծննդոց 9.13–17)։ Կարդացե՛ք Եսայի 66.5 համարը։ Ի՞նչ է նշանակում դողալ Նրա խոսքից։ Ինչո՞ւ է Տերը կամենում, որ մենք դողանք Իր խոսքից։ Եթե դուք չեք դողում, ի՞նչ կարող է դա ասել ձեր սրտի վիճակի մասին։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՄԱՐՏԻ 23
Ավետարանիչներ ևերկրպագության ծառա յության ղեկավարներ (Եսայի 66.19-21) Ո՞րն է ազատվածների՝ ազգերից մարդկանց որպես Տիրոջ ընծա բերելու իմաստը։ Եսայի 66.19, 20։ Աստված Իր կործանումից ազատվածներին ուղարկում է երկրի չորս ծայրերը` այն մարդկանց մոտ, ովքեր Աստծուն չեն ճանաչում, որպեսզի հայտարարեն Իր փառքն ազգերի մեջ (Եսայի 66.19)։ Սա ավետարանչական գործունեության մասին հինկտակարանյան ա մենահստակ հայտարարություններից մեկն է։ Այլ խոսքերով, մար դիկ ոչ միայն պետք է ձգվեն դեպի հրեա ազգը, այլև հրեա ազգի 126
Դաս 13
որոշ ներկայացուցիչներ պետք է գնան այլ ազգերի մեջ և սովո րեցնեն նրանց ճշմարիտ Աստծո մասին. օրինակ, որը պարզորոշ կերպով երևում է Նոր Կտակարանում։ Թեև ազգի՝ գերությունից վերադարձի և Քրիստոսի ծննդի միջև ընկած ժամանակահատվա ծի ընթացքում հրեաները ծավալում էին ավետարանչական գործու նեություն (Մատթեոս 23.15), Ավետարանի տարածմանն իրական թափ ու զանգվածայնություն հաղորդվեց վաղ քրիստոնյաների կող մից (Կողոսացիներին 1.23)։ Ինչպես իսրայելացիներն էին Տիրոջը հացահատիկային ընծաներ բերում Իր տաճարում, այնպես էլ ավետարանիչները Նրան ընծա ներ կբերեն։ Սակայն նրանց ընծան կլինեն բոլոր ազգերից բերված «ձեր բոլոր եղբայրները» (Եսայի 66.20)։ Ինչպես հացահատիկային ընծան էր նվեր Աստծուն, որը չէր մորթվում, Տիրոջը բերված նորա դարձները պետք է ներկայացվեն Նրան որպես «կենդանի զոհ» (հա մեմատե՛ք Հռոմեացիս 12.1 համարի հետ)։ Ինչ վերաբերում է այն գաղափարին, որ մարդիկ կարող են ներկայացվել Աստծուն որպես ընծա, ուշադրությո՛ւն դարձրեք ավելի վաղ ներկայացված ղևտացի ների ընծայմանը. «որպես երերացնելու զոհ կներկայացնի Տիրոջ ա ռաջ Իսրայելի որդիների կողմից, որպեսզի նրանք կատարեն Տիրոջ ծառայությունը» (Թվեր 8.11)։ Ո՞րն է Աստծո՝ «նրանցից քահանաներ և ղևտացիներ» վերցնե լու խոստման նշանակությունը (Եսայի 66.21)։ Եսայի 66.21 համարի «նրանց» բառը վերաբերում է նախորդ հա մարի «բոլոր ազգերից ձեր բոլոր եղբայրներին» արտահայտությա նը։ Սրանք հեթանոսներ են, նրանցից ոմանց Աստված ընտրում է երկրպագության ծառայության ղեկավարներ քահանաների և ղև տացիների հետ միասին։ Սա հեղափոխական փոփոխություն է։ Նախկինում Աստված թույլատրել էր միայն Ահարոնի սերունդներին ծառայել որպես քահանաներ և միայն Ղևիի ցեղի մյուս անդամնե րին՝ օգնել նրանց։ Հեթանոսները չէին կարող բառացիորեն դառնալ Ահարոնի կամ Ղևիի սերունդ, սակայն Աստված թույլ տվեց ոմանց ծառայել այս պաշտոններում, որոնք նախկինում արգելված են եղել նույնիսկ շատ հրեաների համար։ Կարդացե՛ք Ա Պետրոս 2.9, 10 համարները։ Ո՞ւմ է գրում Պետ րոսը։ Ի՞նչ է նա ասում։ Ի՞նչ պատգամ նա ունի այսօր մեզնից յու րաքանչյուրի համար որպես «սուրբ ազգի» անդամ։ Մենք ինչ-որ բանով ավելի լա՞վն ենք, քան նրանք, ում ի սկզբանե ուղղված են եղել այս խոսքերը (Ելք 19.6)։ 127
Դաս 13
չորեքշաբթի
ՄԱՐՏԻ 24
Հավատի համայնք (Եսայի 66.21) Իսրայելացիները «քահանաների թագավորություն և սուրբ ազգ» էին (Ելք 19.6) և ունեին հատուկ քահանաներ, ովքեր որպես երկր պագության ծառայության ղեկավարներ պետք է ներկայացնեին ի րենց։ Սակայն ապագայում որոշ հեթանոսներ պետք է դառնային երկրպագության ծառայության ղեկավարներ (Եսայի 66.21)։ Այս փոփոխությունն ինչպե՞ս էր ազդելու հավատի նորացված հա մայնքի վրա։ Տե՛ս Մատթեոս 28.19, Գործք առաքելոց 26.20, Գա ղատացիներին 3.28, Կողոսացիներին 3.11, Ա Տիմոթեոսին 3.16։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Աստծո «նոր աշխարհակարգում» հեթանոսները ոչ միայն կմիանան Աստծո ժողովրդին, այլև հավասար կլինեն հրեաներին հավատի միավորված համայնքում, որը կլինի «թագավորական քա հանայություն»։ Ուստի հրեաների և հեթանոսների միջև տարբերա կումը կդառնա ոչ տեղին։ Ե՞րբ է իրականացել Եսայու այս մարգարեությունը։ Պողոսը՝ հեթանոսների ավետարանիչը, հայտարարում է. «Այլևս ո՛չ հրեա կա, ո՛չ էլ հույն …որովհետև ամենքդ մեկ եք Հիսուս Քրիս տոսով։ Եվ եթե դուք Քրիստոսինն եք, ուրեմն Աբրահամի սերունդն եք ու խոստման համաձայն՝ ժառանգներ» (Գաղատացիներին 3.28, 29)։ Խոստման ժառանգներ և հետևաբար վեհ «թագավորական քա հանայություն» դառնալը ինքնահավան սերուցքի մենաշնորհը չէր, այլ հրեաներին միանալու հանձնարարություն՝ հռչակելու Նրա՛ ա ռաքինությունները, «ով ձեզ խավարից դեպի Իր սքանչելի լույսը կանչեց» (Ա Պետրոս 2.9, համեմատե՛ք Եսայի 66.19 համարի հետ)։ Հեթանոսների բարձրացումը հրեաներին իրավունք չէր տալիս գանգատվելու, թե Աստված անարդար է, որ նրանց ևս տալիս է միև նույն պարգևատրումը։ Ոչ էլ դա իրավունք էր տալիս հեթանոսներին անհարգալից վերաբերվել իրենց հրեա եղբայրներին և քույրերին, ինչպես օրվա սկզբին վարձված աշխատողները չպետք է վերևից նայեն օրվա վերջին մոտ վարձված աշխատողներին (տե՛ս Մատ թեոս 20.1–16)։ Առաջինը հրեաներին են վստահվել «Աստծո պատ գամները» (Հռոմեացիներին 3.2) որպես Աստծո հայտնության ուղի։ 128
Դաս 13
Պողոսը հեթանոսներին գրել է. «Բայց եթե ճյուղերից մի քանիսը կոտրվեցին, իսկ դու, որ վայրի ձիթենի էիր, նրանց վրա պատվաստ վեցիր և արմատին ու ձիթենու պարարտությանը հաղորդակից դարձար, այն ճյուղերի առաջ մի՛ պարծենա» (Հռոմեացիներին 11.17, 18)։ Խաչի և Ավետարանի հանձնարարության լույսի ներքո ինչո՞ւ է ցանկացած հոգևոր, էթնիկ և նույնիսկ քաղաքական էլիտա այդքան գարշելի Աստծո աչքում։ Ուշադրությամբ քննե՛ք ձեզ. փայփայո՞ւմ եք արդյոք հոգևոր կամ էթնիկ որևէ տեսակի գերա կայություն ձեր հոգու խորքում։ Եթե այդպես է, ապաշխարե՛ք։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՄԱՐՏԻ 25
Այդպես էլ պիտի գոյատևեն ձեր սերունդն ու ձեր անունը (Եսայի 66.22-24) Կարդացե՛ք Եսայի 66.22 համարը։ Ի՞նչ է մեզ ասում այս տեքս տը։ Ի՞նչ հույս կարող ենք մենք գտնել այստեղ։ Եսայու գրքի ամենահիանալի խոստումներից մեկը կարդում ենք Եսայի 66.22 համարում։ Կարդացե՛ք այն ուշադրությամբ։ Նոր երկն քում և նոր երկրում մեր սերունդն ու անունը պիտի գոյատևեն հա վե՛րժ։ Այլևս չեն կործանի, չեն կտրի, չեն պատվաստի, ճղակոտոր չեն անի և արմատախիլ չեն անի։ Այս համարում մենք ստանում ենք հավերժական կյանքի խոստում նոր երկրում, որտեղ չկա մեղք, մահ, տառապանք, որտեղ երկինքն ու երկիրը նոր է։ Սա մեր քրիս տոնեական հավատի վերջնական և լիակատար իրականացումն է, ավարտը նրա, ինչ Քրիստոսն իրականացրեց խաչի վրա։ Ինչո՞ւ է Եսայի 66.23 համարում ներկայացված նոր երկնքի և նոր երկրի նկարագրության մեջ շաբաթի հետ ի հայտ գալիս նաև նորալուսինը։ Թեև այս բարդ տեքստը դիտարկելու մի շարք մոտեցումներ կան, դրանցից մեկը հետևյալն է. Աստված ստեղծեց շաբաթը, երբ դեռ զոհաբերական համակարգը գոյություն չուներ (Ծննդոց 2.2, 3)։ Այս պատճառով, թեև շաբաթը հարգվում էր ծիսական արարողակար գերում, սակայն այն դրանցից կախված չէ։ Ուստի դա անխախտ կերպով շարունակվում է վերականգնման ընթացքի ժամանակ ևս մինչև նոր երկիրը։ Աստվածաշնչում չկա ոչ մի ցուցում այն մասին, որ նորալուսնի օրերը երկրպագության օրինական օրեր էին, բացի 129
Դաս 13
զոհաբերական համակարգից։ Բայց միգուցե դրանք կլինեն երկր պագության օրեր (սակայն ոչ պարտադիր կերպով հանգստի օրեր, ինչպես շաբաթը) նոր երկրում, հավանաբար կենաց ծառի ամսա կան ցիկլի հետ կապված (Հայտնություն 22.2)։ Ինչ էլ որ լինի Եսայի 66.23 համարի հատուկ իմաստը, կարևոր կետը մնում է այն, որ Աստծո ժողովուրդը երկրպագելու է Նրան ողջ հավիտենության ընթացքում։ Ինչո՞ւ է Եսային իր գիրքն ավարտում բացասական պատկե րով, երբ փրկվածները նայում են Աստծո դեմ ըմբոստացողների դիակներին, ում Աստված կործանել է (Եսայի 66.24)։ Որպես ակնառու նախազգուշացում իր օրերի մարդկանց հա մար՝ Եսային հակադրության տեսքով է ներկայացնում բաբելոնյան կործանումից փրկված հավատարիմներին և կործանվող ապս տամբներին։ Սա հավերժական տանջանք չէ. ապստամբները մե ռած են, նրանք մահացել են «կրակից»։ Կործանման այս միջոցը չի դադարում, մինչև որ չի ավարտում իր գործը, որպեսզի Երուսաղեմի վերաարարումն սկսվի։ Եսայու նախազգուշացումը մատնանշում է Հայտնություն գրքում կանխագուշակված մարգարեության վերջնական իրականացում՝ մեղավորների, սատանայի և մահվան կործանումը կրակի լճում (Հայտնություն 20), ինչից հետո կլինի «նոր երկինք և նոր երկիր», սուրբ «նոր Երուսաղեմ», և այլևս ոչ մի լաց կամ ցավ, «որովհետև նախկիններն անցան» (Հայտնություն 21.1–4, համեմատե՛ք Եսայի 65.17–19 համարների հետ), նոր գոյություն և հավերժական կյանք բոլորի համար, ովքեր փրկվել են երկրից։ ՈՒՐԲԱԹ
ՄԱՐՏԻ 26
Հետագա ուսումնասիրության համար Երկիր մոլորակը մեղքից վերջնականապես մաքրելու թեմայով կարդացե՛ք Էլեն Ուայթի Մեծ պայքար գրքի 602-617 էջերի «Պայքարն ավարտված է» գլուխը։ «Եվ հավերժության տարիները, գլորվելով առաջ, իրենց հետ ա վելի հարուստ ու ավելի փառահեղ հայտնություններ կբերեն Աստծո և Քրիստոսի մասին: Գիտության զարգացման հետ մեկտեղ կաճեն նաև սերը, ակնածանքն ու երջանկությունը: Մարդիկ որքան շատ ճանաչեն Աստծուն, այնքան ավելի կհիանան Նրա բնավորությամբ: 130
Դաս 13
Երբ Հիսուսը փրկվածների առջև բացահայտում է փրկության գան ձերը և սատանայի դեմ մեծ պայքարում ձեռք բերված զարմանալի նվաճումները, նրանց սրտերը թրթռում են ավելի ջերմեռանդ նվիրու մով, նրանք ավելի մեծ հիացմունքով են նվագում ոսկյա տավիղների վրա, և հազար հազարավոր ու բյուր բյուրավոր ձայներ միանում են փառաբանող հզոր երգչախմբին։ «Լսեցի նաև, որ երկնքում, երկրի վրա, երկրի տակ և ծովում ե ղած բոլոր արարածները, դրանց մեջ եղած ամեն բան ասում էին. «Գահի վրա նստողին ու Գառանը լինի օրհնություն, փառք ու իշխա նություն հավիտյանս հավիտենից»» (Հայտնություն 5.13): Մեծ պայքարն ավարտված է: Մեղք և մեղավորներ այլևս չկան: Ամբողջ տիեզերքը մաքուր է: Ներդաշնակության և ուրախության մեկ զարկ է բաբախում ամբողջ անծայրածիր արարչագործության մեջ: Նրանից, ով ստեղծել է ամենը, կյանք, լույս ու բերկրանք է հոր դում դեպի անեզր տիեզերքի բոլոր տիրույթները: Փոքրագույն ատո մից մինչև մեծագույն աշխարհը, ամեն բան` շնչավոր թե անշունչ, իր անսքող գեղեցկությամբ և կատարյալ ուրախությամբ հռչակում է, որ Աստված սեր է»։ Էլեն Ուայթ, Մեծ պայքար, էջ 678։ Հարցեր քննարկման համար
1. Ինչո՞ւ է նոր երկնքում և նոր երկրում հավիտենական կյանքի խոստումն այնքա՜ն հիմնարար մեր քրիստոնեական հավատի համար։ Ի՞նչ օգուտ կլիներ մեր հավատից առանց այդ խոստ ման։ 2. Կարդացե՛ք Բ Պետրոս 3.10–14 համարները։ Ինչպե՞ս են այս տեքստերն արտացոլում Եսայի 66-րդ գլխում ներկայացված միևնույն գաղափարը։ Ամփոփում.
Եսային ներկայացնում է շշմեցուցիչ տեսլական։ Աստված ոչ միայն կմաքրի և կվերականգնի հավատի Իր համայնքը, այլև կմե ծացնի դրա սահմանները՝ բոլոր ազգերին ներառելու համար։ Ի վերջո, Նրա համայնքի վերաարարումը կտանի Երկիր մոլորակի վերաարարմանը, որտեղ Նրա ներկայությունը կլինի Իր ժողովրդի վերջնական մխիթարությունը։
131
Դաս 13