ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿ ՇԱԲԱԹՕՐՅԱ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՐ Հուլիս, օգոստոս, սեպտեմբեր 2022թ.
ՓՈՐՁՈՒԹՅԱՆ ՀՆՈՑՈՒՄ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԵՏ Գևին Էնթոնի
Բովանդակություն Դաս 1. Հովվի փորձությունները . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 6 Դաս 2. Հնոցներ, որ դեռ գալու են. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 15 Դաս 3. Թռչնավանդակը. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 25 Դաս 4. Տեսնելով ոսկերչի դեմքը. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 34 Դաս 5. Ծայրահեղ շոգ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 43 Դաս 6. Ողջ ուժով պայքարելով. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 53 Դաս 7. Անխորտակելի հույս . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 62 Դաս 8. Տեսնելով Անտեսանելիին. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 71 Դաս 9. Փառաբանության կյանք. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 80 Դաս 10. Հեզություն փորձության հնոցում . . . . . . . . . . . . . . . . . . . . 89 Դաս 11. Սպասելով փորձության հնոցում. . . . . . . . . . . . . . . . . . . . . 98 Դաս 12. Մահանալով ինչպես սերմը. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 107 Դաս 13. Քրիստոսը փորձության հնոցում. . . . . . . . . . . . . . . . . . . . 116
ԽԱՉՎԱԾ ԱՐԱՐԻՉԸ «Ամեն ինչ Նրանով եղավ, և առանց Նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ» (Հովհաննես 1.3)։ «Ամեն ինչ» Նրանով՝ Հիսուսով եղավ, և այդուհանդերձ, համա ձայն Սուրբ Գրքի՝ «Հիսուսն արտասվեց» (Հովհաննես 11.35)։ Արա րիչն արտասվե՞ց։ Ավելին, «անարգված և մարդկանցից մերժված»՝ Հիսուսը «վշտերի մարդ էր ու ցավերի ծանոթ» (Եսայի 53.3)։ Արա րիչը վշտերի մա՞րդ, անարգված և մերժվա՞ծ։ Նա նաև մի առիթով աղաղակեց. «Աստվա՛ծ Իմ, Աստվա՛ծ Իմ, ինչո՞ւ լքեցիր Ինձ» (Մատ թեոս 27.46)։ Ինչպե՞ս է այս ամենը հնարավոր։ Այն պատճառով, որ Հիսու սը՝ մեր Արարիչը, նաև մեր Փրկագնողն է, և որպես այդպիսին՝ Նա խաչված Աստվածն էր՝ Արարիչը, Ով մարդեղություն հագավ ու այդ մարդեղության մեջ ապրեց տառապալից, զրկանքներով և ծանր աշխատանքով լի կյանք և ի վերջո կախվեց հռոմեական խաչի վրա։ Այսպիսով, մեր Արարիչը, Նա, Ումով մենք ապրում ենք, շարժվում և կանք (Գործք առաքելոց 17.28), Իր մարդեղության մեջ տառապեց այնպես, ինչպես մեզնից ոչ ոք երբեք չէր կարող տառապել։ Մենք կրում ենք միայն մեր սեփական ցավերն ու վշտերը, խաչի վրա Նա վերցրեց և կրեց բոլոր մարդկանց ցավերն ու վշտերը (Եսայի 53.4)։ Սա ամենաապշեցուցիչ արարքն է տիեզերքի ողջ պատմության ըն թացքում։ Մեր մտքում ունենալով խաչված Աստծո պատկերը՝ հետագա մի քանի ամիսների ընթացքում կփորձենք հասկանալ անհասկանալին՝ մեր սեփական տառապանքները, քրիստոնյաների՝ այն մարդկանց տառապանքները, որոնք իրենց կյանքը նվիրել են Քրիստոսին։ Մենք չենք հայտարարում, թե ունենք բոլոր պատասխանները կամ գոնե շատ պատասխաններ։ Մենք հայտարարում ենք միայն, որ «Աստ ված սեր է» (Ա Հովհաննես 4.8), և նույնիսկ եթե այս բաները կա տարվել են, այդուհանդերձ, մենք կարող ենք վստահել Աստծուն և կատարվածների միջոցով իսկապես աճել շնորհում՝ անկախ նրա նից, թե որքան ցավոտ է այդ գործընթացը։ Այս եռամսյակի ընթացքում կուսումնասիրենք Աստծո Խոսքն ու կտեսնենք, թե ինչպես միս ու արյունից կազմված այլ մարդիկ, թեև շողալով հավատով, սակայն բախվում են հուսալքության, դավաճա նության, հիասթափության, կորստի, անարդարության և դաժան վերաբերմունքի (որքան նման է ձեր իրավիճակին, այնպես չէ՞)։ Ինչ
3
պե՞ս էին նրանք դուրս գալիս այդ իրավիճակներից։ Ի՞նչ դասեր էին քաղում։ Ի՞նչ կարող է մեզ սովորեցնել նրանց փորձառությունը։ Նայելով այս մարդկանց, նրանց փորձին, մաքառումներին, պայ քարին և հավատի փորձություններին (որոնք կարող են շատ նման լինել մերին)՝ պետք է նրանց մշտապես տեսնենք Խաչի ֆոնին։ Մեզ անհրաժեշտ է միշտ հիշել, որ ինչի միջով էլ մարդն անցնելու լինի, Հիսուս Քրիստոսը՝ մեր Արարիչն ու Փրկիչը, անցել է շատ ավելի վատ փորձության միջով։ Մեր Աստվածը տառապող Աստված է։ Նույնիսկ Ալբեր Կամյուն1, ում հազիվ թե քրիստոնյա անվանես, որոշ չափով հասկացել էր Խա չի ու դրա վրա Աստծո տառապանքի նշանակությունը. «Գողգոթա յի գիշերը մարդկության պատմության համար այդքան կարևոր է միայն այն պատճառով, որ դրա ստվերում աստվածությունը դեն նե տեց իր ավանդական առավելություններն ու մինչև վերջին կաթիլը խմեց մահվան հոգեվարքը՝ ներառյալ հուսահատությունը»։ Ալբեր Կամյու, Ընդվզող մարդը (Նյու Յորք, Վինտաժ Ինթերնեյշնլ, 1991), էջ 33։ Էլեն Ուայթն այդ միտքն արտահայտել է հետևյալ կերպ. «Խա չը մեր բթացած զգայարաններին բացահայտում է այն ցավը, որ իր ծագման առաջին իսկ ակնթարթից մեղքը պատճառեց Աստծո սրտին»։ Կրթություն, էջ 263։ Մեր դասերը չեն կրում թեոդիցիայի2 գաղափար, դրանք չեն ար դարացնում Աստծուն չարիքի առաջ։ Ընդհակառակը, դրանք փոր ձելու են օգնել մեզ դիմադրել անխուսափելի տառապանքին, որին բոլորս բախվում ենք այս աշխարհում, որտեղ մեղք գործելը նույնքան հեշտ է, որքան շնչելը։ Մենք կփորձենք ցույց տալ, որ մեր կյանքում տեղի ունեցող ցավը, տառապանքն ու կորուստը բնավ չեն նշանա կում, որ Աստված լքել է մեզ, դրանք միայն ու միայն նշանակում են, որ նույնիսկ որպես հավատացյալներ մենք այժմ կիսում ենք ընկած մարդկության ճակատագիրը։ Տարբերությունն այն է, որ Հիսուսի ու Նրա առաջարկած հույսի միջոցով մենք իմաստ ու նպատակ կարող ենք տեսնել այն ամենում, ինչն անիմաստ ու աննպատակ կարող է թվալ, և ինչ-որ կերպ, նույնիսկ եթե չենք էլ պատկերացնում՝ ինչպես, կարող ենք վստահել «ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն» (Հռոմեացիներին 8.28) խոստ 1 Ալբեր Կամյու, ֆրանսիացի փիլիսոփա, գրող և լրագրող։ Նրա հայացքները զարկ տվեցին փիլիսոփայական այն ուղղությանը, որ հայտնի է աբսուրդիզմ անունով։ 2 Թեոդիցիա (հունարեն՝ theodicy, theos՝ «աստված», dikē՝ «արդարություն»), տեսություն, որը փորձում է պատասխանել այն հարցին, թե ինչու է բարի Աստված թույլատրում չարիքի առկայություն։
4
մանը, ովքեր սիրում են այն Աստծուն, որ թեև անձամբ ամեն ինչ ստեղծեց, անձամբ էլ տառապեց (և հե՛նց դրա համար է, որ սիրում ենք Նրան)։
Գևին Էնթոնին՝ այս եռամսյակի դասագրքի հեղինակը, մեծացել է Շրի Լանկայում՝ ավետարանիչների ընտանիքում։ Անգլիայում աշխատել է որպես հովիվ, իսկ այս դասագրքում ներառված դասերը գրելիս նախագահում էր Իսլանդիայի կոն ֆերանսը։
5
ԴԱՍ1 ՀՈՒՆԻՍԻ 25–ՀՈՒԼԻՍԻ 1
ՀՈՎՎԻ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Սաղմոսներ 23, Հռոմեացիներին 12.18-21։ Հիշելու համարը. «Նա վերանորոգում է իմ հոգին, առաջնորդում է ինձ արդա րության շավիղների մեջ՝ Իր անվան համար» (Սաղմոսներ 23.3)։ Սոֆին մեջքով հենվեց իր ննջասենյակի դռանն ու նստեց գետ նին։ Աչքերում արցունքներ երևացին, ու մի ակնթարթ անց նա ար դեն հեկեկում էր։ «Ինչպե՞ս կարող էր։ Ինչպե՛ս կարող էր»։ Սոֆին հենց նոր իր սիրտը կոտրող լուր էր ստացել։ Մեկը, ում նա իր ընկերն էր համարում, ում հարգում ու վստահում էր, իր մասին սարսափե լի ասեկոսեներ էր տարածում՝ իր բարի վարքն արատավորելու և կատարած աշխատանքը կործանելու համար։ Աստվածաշունչն ան կողնուց ջղաձգորեն վերցնելով՝ նա հանկարծ հասկացավ, որ շատ ծանոթ բառերի է նայում. «Նա վերանորոգում է իմ հոգին, առաջնոր դում է ինձ արդարության շավիղների մեջ՝ Իր անվան համար։ Եթե մահվան ստվերի ձորի մեջ էլ քայլեմ, չար բանից չեմ վախենա, որով հետև Դու ինձ հետ ես, Քո գավազանն ու ցուպը մխիթարում են ինձ» (Սաղմոսներ 23.3, 4)։ «Չի՛ կարող պատահել», - հանկարծակի ասաց նա։ Սակայն տրա մաբանական հանգումն անխուսափելի էր։ Սաղմոսում Հովիվն Իր հոտն առաջնորդում է արդարության շավիղներով, թեև այդ շավիղ ները ևսերբեմն խառնվում են մահվան ստվերի ճանապարհի հետ։ Մի՞թե հնարավոր է, որ նույնիսկ ընկերոջ կողմից այս դառնագին դավաճանությունը, մահվան ստվերի այս ձորն Աստված օգտագոր ծի իրեն արդարության մեջ դաստիարակելու համար։ Շաբաթվա ամփոփումը. Ե՞րբ եք հոգևորապես ավելի աճել՝ հե՞շտ, թե՞ դժվարին ժա մանակներում։ 6
Դաս1
ՄԻԱՇԱԲԹԻ
ՀՈՒՆԻՍԻ 26
Հովիվը՝ ճանապարհի ուղեցույց «Տերն է իմ հովիվը, և կարիք չեմ ունենալու» (Սաղմոսներ 23.1)։ Մի խումբ երեխաների հանձնարարեցին նկարել Աստծո պատ կերը։ Եվ առանց բացառության բոլորի նկարներում ինչ-որ մի տեղ սիրտ էր պատկերված։ Երբ նրանց հարցրին, թե ինչու են սիրտ նկա րել պատկերի մեջ, բոլորը միաձայն ասացին, որ Աստված սեր է։ Որ քան պարզ է, այնպես չէ՞։ Աստծո և Նրա նպատակների մասին լավ կարծիք ունենալը հեշտ է, երբ մեր կյանքում ամեն ինչ լավ է։ Սակայն երբ մեծանում ենք, կյանքը բարդանում է, մեր կարծիքն Աստծո մասին հաճախ փոխ վում է։ Աստված, բնականաբար, չի փոխվում (Եբրայեցիներին 13.8, Հակոբոս 1.17). այդ մե՛նք ենք փոխվում։ Քանի որ հինկտակարանյան ժամանակաշրջանում մարդկանց հիմնական զբաղմունքն անասնապահությունն էր, Սաղմոսներ 23ում օգտագործվում է հովվի կերպարը՝ նկարագրելու, թե ինչպես է Աստված հոգ տանում նրանց մասին։ Հովվի կերպարն Աստծո հա մար օգտագործվում է ինչպես Հին, այնպես էլ Նոր Կտակարանում։ Սա շատ գեղեցիկ նկարագրություն է, ընդ որում Նա ներկայացվում է նաև որպես անփոփոխ Հովիվ։ Մինչ Սաղմոսներ 23-ն ուսումնասի րելը՝ եկե՛ք տեսնենք, թե ինչպես էին Աստվածաշնչի տարբեր գրող ներ ընկալում Հովվի աշխատանքն ու բնավորությունը։ Ի՞նչ եք սովորում Հովվի մասին հետևյալ տեքստերից յուրաքանչ յուրից։ Եսայի 40.11 __________________________________________________________ ________________________________________________________________________ Երեմիա 23.3, 4 ________________________________________________________ ________________________________________________________________________ Եզեկիել 34.12 ________________________________________________________ ________________________________________________________________________ Հովհաննես 10.14-16 _________________________________________________ ________________________________________________________________________ Ա Պետրոս 2.25 ______________________________________________________ ________________________________________________________________________ Այժմ անցնենք Սաղմոսներ 23-ին։ Ի՞նչ է անում Հովիվն Իր ոչ խարների մասին հոգ տանելու համար։ Դաս1
7
Սաղմոսներ 23.2 ______________________________________________________ ________________________________________________________________________ Սաղմոսներ 23.3 ______________________________________________________ ________________________________________________________________________ Սաղմոսներ 23.4 ______________________________________________________ ________________________________________________________________________ Սաղմոսներ 23.5 ______________________________________________________ ________________________________________________________________________ Սաղմոսներ 23.6 ______________________________________________________ ________________________________________________________________________ Ի՞նչ է նշանակում ձեզ համար այն գիտակցումը, որ կա նման Մե կը, Ով հոգ է տանում ձեր մասին։ Ինչպե՞ս կարող եք այս պատ կերն օգտագործելով քաջալերել մեկին, ում պատկերացումներն Աստծո մասին խամրել են կյանքի տառապալից մաքառումների ու պայքարի արդյունքում։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՀՈՒՆԻՍԻ 27
Ճամփորդության վայրերը «Նա … առաջնորդում է ինձ արդարության շավիղների մեջ՝ Իր անվան համար» (Սաղմոսներ 23.3)։ Պատկերացրեք, որ ձեր առջև տարածվում են անծայրածիր «ար դարության շավիղները» (Սաղմոսներ 23.3)։ Դուք չեք տեսնում վեր ջը, սակայն գիտեք, որ ճանապարհի վերջում տունն է՝ Աստծո տունը։ Ինքներդ ձեզ փոքր-ինչ ավելի ուշադիր նայելիս (օրինակ՝ ձեր ոտ քերին կամ ձեռքերին) տեսնո՞ւմ եք արդյոք, թե ուր են տանում այդ շավիղները։ Որոշ վայրեր հստակորեն տեսանելի են, սակայն մյուս ները հիմնավորապես փակված են տեսադաշտից մեծածավալ ու վտանգավոր խոչընդոտներով։ Երբեմն այդ շավիղն անհետանում է լեռնաշղթայի հետևում։ Շավիղի որոշ հատվածներով առաջ գնալը հեշտ է, մյուսներով՝ դժվար։ Հենց այս կերպ էր Իսրայելը Եգիպտոսից գնում դեպի խոստացված երկիր, և Սաղմոսներում այն նկարագր ված է միևնույն կերպ։ Սաղմոսներ 23-րդ գլխում գտե՛ք այն վայրերը, որոնցով դեպի Տիրոջ տուն ուղևորվելիս գառներն առաջ են շարժվում՝ հետևե լով արդարության շավիղներին։ ________________________________________________________________________ 8
Դաս1
Սակայն ինչո՞ւ են այս շավիղները կոչվում «արդարության շավիղ ներ» (այլ թարգմանություններում՝ «ճիշտ շավիղներ»)։ Ներկայաց նենք չորս կարևոր պատճառներ։ Առաջին, դրանք ճիշտ շավիղներ են, քանի որ առաջնորդում են ճիշտ ուղղությամբ՝ դեպի Հովվի տուն։ Երկրորդ, ճիշտ շավիղներ են, քանի որ մեզ ներդաշնակության մեջ են պահում ճիշտ անձնավորության՝ Հովվի հետ։ Երրորդ պատճառն այն է, որ դրանք մեզ սովորեցնում են լինել ճիշտ ժողովուրդ, ինչպես Ինքը՝ Հովիվն է։ Եվ չորրորդն այն է, որ մեզ ճիշտ վկայություն են տալիս. դառնալով ճիշտ ժողովուրդ՝ մենք փառք են տալիս Տիրոջը։ Դրանք «ճիշտ» կամ «արդարության» շավիղներ են՝ անկախ այն բա նից՝ դրանցով քայլելը հե՞շտ է, թե՞ դժվար։ Կարևոր է գիտակցել, որ Աստծո առաջնորդությունը ոչ մի ընդ հանուր բան չունի փաթեթը ճիշտ հասցե հասցնելու հետ։ Դա շատ ավելին է, քան առաջնորդությունն ու պաշտպանությունը։ Ինչպես Աստվածաշնչում ներկայացված շատ օրինակներ, որտեղ Աստված առաջնորդում է Իր ժողովրդին (լինի դա Իր խոստումներով Աբրահա մին, թե կրակի ու ամպի սյունով Իսրայելին առաջնորդելը), այդ գոր ծընթացում Նա միշտ Իր ժողովրդին վարժեցնում է արդարության։ Որքա՞ն լավ եք գիտակցում այն փաստը, որ արդարությունը ձեր կյանքում Հովվի համար առաջին նախընտրությունն է։ Ինչպե՞ս կարող են փորձությունները փոխել ձեր կյանքն այնպես, որ դուք ավելի լավ արտացոլեք Քրիստոսի բնավորությունը։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒՆԻՍԻ 28
Մահվան ստվերի ձորում «Եթե մահվան ստվերի ձորի մեջ էլ քայլեմ, չար բանից չեմ վախե նա, որովհետև Դու ինձ հետ ես, Քո գավազանն ու ցուպը մխի թարում են ինձ» (Սաղմոսներ 23.4)։ Հրաշալի կլիներ, եթե արդարության շավիղներն իրենց ճանա պարհը հարթեին միայն կանաչապատ զով հոսանքների երկայնքով։ Սակայն Դավիթը բնավ այդպես չի նկարագրում արդարության շա վիղները։ Այս շավիղներում հանդիպում է նաև մահվան ստվերի ձո րը. սա հաստատապես այն վայրերից չէ, ուր մենք փափագում ենք այցելել։ Տարվա որոշակի ժամանակահատվածներում Իսրայելի տա րածքում հանդիպող ճահիճներն ու խորը կիրճերը հակված են հան կարծակի հեղեղների, որոնք կարող են անսպասելիորեն վրա հասնել Դաս1
9
և կործանիչ ազդեցություն ունենալ: Սովորաբար դրանք նաև շատ նեղ հատվածներ են լինում, որտեղ մեծ ժայռերը փակում են լույսը։ Ուստի և «մահվան ստվերը» «շատ խորը ստվերի» կամ «խորը մթի» խորհրդանիշ է։ Խորհե՛ք այն պահերի մասին, երբ անցնելիս եք եղել «մահվան ստվերի» ձեր սեփական ձորով։ Ինչի՞ է դա նման եղել։ Վախե ցե՞լ եք՝ նույնիսկ գիտակցելով, որ Հովիվը ձեր կողքին է։ Աստվա ծաշնչյան հատկապես ո՞ր համարներն են ամենաթանկը եղել ձեզ համար այդ պահերին և ինչո՞ւ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ըստ ձեզ՝ ինչպե՞ս ավարտվեց ոչխարի ընթացքը ձորում։ Ի՞նչ եք կարծում, ոչխարն ինքնուրո՞ւյն էր այնտեղ հայտնվել, թե՞ Հո վիվն Ինքն էր ոչխարին այդ ուղով առաջնորդել։ Հիմնավորե՛ք ձեր պատասխանը։ Էլիզաբեթ Էլիոթը գրում է. «Մահվան ստվերի ձորում հայտնված գառը կարող է եզրակացնել, որ սխալ ճանապարհով է գնում։ Սա կայն անհրաժեշտ է, որ նա անցնի այդ խավարի միջով, որպես զի սովորի չվախենալ։ Հովիվը մշտապես նրա հետ է»։ Էլիզաբեթ Էլիոթ, Սիրո որոնումներ, (Գրանդ Ռափիդս, Միչիգան, Ռավել Բուքս, 1996), էջ 218։ Երբևէ կարծե՞լ եք, թե «սխալմամբ» եք հայտնվել ձորում։ Ինչ պե՞ս եք արձագանքել Աստծո կանչին այդ ընթացքում։ Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է Հովիվը գնում մեր կողմից սխալ հասկացվելու ռիսկին՝ մեզ թույլ տալով ստվերի ձոր մտնել։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒՆԻՍԻ 29
Ընթրիք «Դու սեղան ես պատրաստում իմ առջև՝ իմ թշնամիների դիմաց. Դու իմ գլուխն օծում ես յուղով, իմ բաժակը լեփ-լեցուն է» (Սաղ մոսներ 23.5)։ Մեր կյանքի ընթացքում մենք անխուսափելիորեն կհանդիպենք թշնամիների։ Ինչպե՞ս եք վարվում նրանց հետ։ Ձեր կյանքում երբևէ եղե՞լ են անքուն գիշերներ, երբ այսուայնկողմ եք շրջվում՝ ճանա պարհներ մտածելով, թե ինչպես վրեժ լուծեք նրանցից, ովքեր փոր 10
Դաս1
ձում են վնասել ձեզ կամ կործանել ձեր աշխատանքը։ Քրիստոնյայի համար կարող է բարդ լինել թշնամու հետ ճիշտ վարվելը։ Ի՞նչ թշնամիներ եք ունեցել ձեր կյանքում։ Ինչպե՞ս եք պա տասխանել նրանց, ովքեր փորձել են վնասել ձեզ կամ ձեր սի րելիներին։ Որքա՞ն լավ եք հետևել Մատթեոս 5.44 համարում Քրիստոսի կամ Հռոմեացիներին 12.18-21 համարներում Պողո սի՝ մեզ ուղղված խոսքերին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Սաղմոսներ 23.5 համարում Դավիթը թշնամիների հետ վարվելու հետաքրքիր ձևէ մեզ ցույց տալիս։ Նա անտեսում է նրանց ներկայու թյունը՝ նայելով նրան, թե ինչ է անում Աստված իր համար։ Իսկ Աստ ված այդ ընթացքում իր համար խնջույքի սեղան է պատրաստում։ Դավթի մշակույթում տանտերը յուղով օծում էր պատվավոր հյու րի գլուխը վերջինիս` խնջույքի սրահ մտնելուց առաջ։ Սովորաբար յուղն օծանելիքի ու ձիթապտղի յուղի խառնուրդ էր լինում։ Ապա հյու րը սեղան էր նստում, որտեղ իր համար դրված էր լինում անհամե մատ ավելի շատ ուտելիք, քան որևէ մարդ երբևէ կարող էր ուտել։ Ինչպե՞ս կարող են Սաղմոսներ 23.5 համարում հանդիպող երեք առարկաները (սեղան, յուղ, բաժակ) օգնել մեզ հիշել, թե ինչպես է Աստված հոգում մեր կարիքները, նույնիսկ երբ մենք ստվերի ձորում ենք։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ինչպես Պողոսը մեզ հիշեցնում է. «մեր պատերազմն արյան և մարմնի դեմ չէ, այլ իշխանությունների և պետությունների դեմ, այս խավար աշխարհի տիրակալների դեմ, երկնքում գտնվող չար ոգի ների դեմ» (Եփեսացիներին 6.12)։ Մեր թշնամիները նրանք են, ում մենք տեսնում ենք, ինչպես նաև նրանք, ում չենք տեսնում։ Ուզենք թե չուզենք, մենք շրջապատված ենք։ Սակայն, երբ Հովվի հետ ենք, ոչ մի թշնամի՝ տեսանելի թե անտեսանելի, չի կարող գողանալ այն, ինչ Նա տվել է մեզ։ Խորհե՛ք այն մասին, թե ինչպես է Հովիվը վերաբերվել ձեզ այն ժամանակ, երբ թշնամիներով շրջապատված եք եղել։ Ի՞նչ եք տեսնում նման իրավիճակներում, ինչը ձեզ դրդում է շնորհակալ լինել Տիրոջը նույնիսկ դժվարությունների մեջ։ Դաս1
11
ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՀՈՒՆԻՍԻ 30
Ճամփորդության հաստատ խոստում «Այսպես բարիքը և ողորմությունը կգան իմ հետևից իմ կյանքի բոլոր օրերին, և Տիրոջ տանը կբնակվեմ ամբողջ կյանքիս ըն թացքում» (Սաղմոսներ 23.6)։ Երբ մենք ստվերի ձորում ենք կամ շրջապատված թշնամիներով, երբեմն գայթակղություն ենք ունենում կարծելու, թե միայնակ ենք մնացել։ Միշտ չէ, որ մենք զգում ենք, որ Աստված մեծամեծ բաներ է գործում, ու կարծում ենք, որ եթե Նա մեզ օգնելիս լիներ, ապա ընդ հանրապես չէինք հայտնվի նման իրավիճակում։ Սակայն ակնհայ տորեն Դավիթն այս ամենին ընդհանրապես այլ կերպ է նայում։ Հակառակ իր փորձությունների՝ ի՞նչ երկու բան է Դավիթն ասում Սաղմոսներ 23.6 համարում, որոնց վրա նա այդքան վստահ է (տե՛ս նաև Եփեսացիներին 1.4, Բ Պետրոս 1.10, Եբրայեցիներին 11.13-15)։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Որոշ թարգմանություններում ասվում է. «Բարությունն ու ան սահման սերը (ուխտի շրջանակներում Աստծո հանձնառությունը) «կհետևեն» ինձ իմ կյանքի բոլոր օրերում»։ Այդուհանդերձ, բնօ րինակում բայն ավելի ուժգին շեշտ է պարունակում և համապա տասխանաբար թարգմանվում «բարությունն ու անսահման սերը «կհետապնդեն» ինձ իմ կյանքի բոլոր օրերում» (իրականում, այս նույն եբրայերեն բայն օգտագործվում է այնպիսի տեքստերում, ինչպիսիք են Ծննդոց 14.14, Հեսու 10.19 և Ա Թագավորների 25.29 տեքստերը, որտեղ «հետապնդման» գաղափարը շատ հստակորեն է ընդգծվում)։ Ինչպե՞ս եք պատկերացնում բարությունն ու անսահման սերը ձեզ «հետապնդելիս»։ Ըստ ձեզ՝ Դավիթն ի՞նչ էր ուզում մեզ ասել Աստծո մասին, երբ մեր նկատմամբ Նրա հոգատարությունն այս կերպ էր նկարագրում։ Կարևոր չէ՝ որքան խորն է ձորը, և որքան համառ են թշնամի ները, Աստծո բարության ու անսահման սիրո և ընդհուպ մինչև մեր ճամփորդության ավարտը Նրա առաջնորդության հավաստիացու մը կասկածի տակ դրվել չեն կարող։ Եթե այս մտքերն ուժ տվեցին 12
Դաս1
Հիսուսին Գողգոթայի վրա, մենք ևս պետք է վստահություն ձեռք բե րենք դրանցից։ Սակայն լինում են դեպքեր, երբ մեր հարազատներն ունենում են անթիվ-անհամար հարցեր։ Ինչպես Դավթի դեպքում, երբեմն այս հարցերին անդրադառնալու լավագույն ձևն Աստծո կարողություննե րի աստվածաբանական նկարագրությունը չէ։ Ավելի լավ է, ինչպես Դավիթը ցույց է տալիս Սաղմոսներ 23.6 համարում, այդ հարցերին պատասխանել՝ Աստծո մասին ճշմարտության հավաստիացումը և մեր անձնական համոզմունքը նրանց հետ կիսելով։ Աստծո մասին ձեր գիտության մեջ ի՞նչ ապացույց կա, ինչը կա րող է պատկերել այն հաստատ փաստը, որ Աստծո բարությունն ու անմար սերը «հետապնդում» են մեզ։ Իսկ ի՞նչ ապացույցներ կարող եք ավելացնել Աստվածաշնչից։ Ինչպե՞ս կարող եք դրանք փոխանցել այն մարդկանց, ովքեր, միգուցե, կասկածի տակ են առնում մեր նկատմամբ Աստծո հոգատարության փաստը։ Ինչ պե՞ս է Խաչը հանդիսանում այս «հետապնդման» մեծագույն օրինակը։ ՈՒՐԲԱԹ
ՀՈՒԼԻՍԻ 1
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի Վկայություններ եկեղեցու համար գրքի 4-րդ հատորի 143 էջը և Դարերի փափագը գրքի 476-484 էջերի «Աստվածային հովիվը» գլուխները։ «Վերջնական հաղթանակի նախապատրաստվողներն իրենց հոգևոր կյանքում կունենան սարսափելի դժվարությունների ու փորձությունների ժամանակաշրջան, սակայն չեն թողնի իրենց հա մոզմունքները, քանի որ սա Քրիստոսի դպրոցում նրանց սովորած ուսմունքի մի մասն է, և դա անհրաժեշտ է, որպեսզի ողջ մաղուց քը մաքրվի։ Աստծո ծառան պետք է հաստատուն կերպով դիմադրի թշնամու հարձակումներին, նրա դաժան ծաղրանքներին և պետք է հաղթահարի բոլոր խոչընդոդները, որոնք սատանան կդնի նրա ճա նապարհին։ Սակայն եթե դուք շարունակեք նայել վեր և ոչ թե վար՝ ձեր դժվարություններին, ուժասպառ չեք լինի ճանապարհին և շուտով կտեսնեք օգնության համար Իր ձեռքը դեպի ձեզ մեկնած Հիսու սին։ Ձեզանից կպահանջվի ընդամենը հավատով ու վստահությամբ Դաս1
13
Նրան մեկնել ձեր ձեռքը և թույլ տալ Նրան առաջնորդել ձեզ։ Երբ ավելանա ձեր վստահությունը, կավելանա նաև հույսը։ Քրիստոսը կօգնի ձեզ ձևավորել ուժեղ ու գեղեցիկ բնավորություն։ Սատանան չի կարող առ ոչինչ դարձնել այն լույսը, որը շողում է նման բնավորությունից։ … Աստված մեզ տվել է լավագույն պարգևը՝ Իր միածին Որդուն, որպեսզի մեզ վրա դնելով Իր սեփական բնավո րության կատարելությունը՝ մեզ բարձրացնի, վեհացնի և արժանի դարձնի Իր թագավորութան մեջ եղած տներին»։ Էլեն Ուայթ, Լուրեր երիտասարդներին, էջ 63, 64։ Հարցեր քննարկման համար
1. Որքա՞ն լավ եք պատկերացրել, որ ձեր կյանքում հանդիպող «սարսափելի դժվարություններն ու փորձությունները» կարող են իրականում լինել «Քրիստոսի դպրոցում սովորած ուսմունքի» մի մասը։ 2. Ինչպե՞ս կարող են ստվերի ձորում գտնվողներին տրվող մեր օգ նությունը, մխիթարության ու քաջալերանքի խոսքերը լինել այդ նույն մարդկանց իրենց ճգնաժամից հանելու Հովվի ծրագրի մի մաս։ Ի՞նչ կարող ենք մենք անել որպես եկեղեցի՝ Աստծո կողմից ավելի լավ օգտագործվելու և այդ մարդկանց օգնելու համար։ 3. Դասարանում թո՛ղ յուրաքանչյուրը պատմի, թե ինչպես են բա րությունն ու ողորմությունը «հետապնդում» իրեն։ Ի՞նչ կարող եք սովորել միմյանց փորձառություններից։ 4. Խորհե՛ք Քրիստոսի կյանքի վերջին ժամերի մասին, երբ Նա մտավ փորձության հնոց։ Հղում կատարելով Աստվածաշնչին կամ Էլեն Ուայթի գործերին՝ (Դարերի փափագը հիանալի աղբ յուր է) ինչի՞ց կարող եք ենթադրել, որ Հիսուսն Իր մարդեղու թյամբ կարողացավ դիմադրել։ Ի՞նչ կարող ենք վերցնել Նրա օրի նակից մեզ համար՝ անկախ այն փաստից, թե ինչ փորձության մեջ ենք հայտնվում։
14
Դաս1
ԴԱՍ 2 ՀՈՒԼԻՍԻ 2-8
ՀՆՈՑՆԵՐ, ՈՐ ԴԵՌ ԳԱԼՈՒ ԵՆ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Ա Պետրոս 4.12-19, Ա Պետրոս 5.8-11, Հռոմեացիներին 1.2132, Երեմիա 9.7-16, Բ Կորնթացիներին 12.7-10։ Հիշելու համարը. «Սիրելինե՛ր, տարօրինակ մի՛ համարեք այն այրող նեղու թյունը, որ ձեզ փորձելու համար է, իբրև թե մի տարօրինակ բան է ձեզ պատահել։ Այլ ուրա՛խ եղեք որպես Քրիստոսի չարչարանքին մասնակիցներ, որպեսզի Նրա փառքի հայտ նության ժամանակ էլ ցնծալով ուրախանաք» (Ա Պետրոս 4.12, 13)։ Քիմիայի լաբորատորիաներում հաճախ տարատեսակ նյութեր են լցվում փոքրիկ տարայի մեջ և տաքացվում մինչև ծայրահեղ ջեր մաստիճանի։ Երբ տարան սկսում է տաքանալ, նյութերը կա՛մ հալ վում են, թշշում ու դուրս թռչում անոթից, կա՛մ բոցավառվում են՝ կախված այն հանգամանքից, թե ինչից են պատրաստված։ Այս տա րան կոչվում է թորանոթ կամ հալոց։ Անգլերեն crucible (քրուսըբըլ) բառը, որը թարգմանվում է ինչ պես «թորանոթ», այնպես էլ «հնոց», բացատրական բառարանում ունի հետևյալ իմաստները՝ (1) անոթ, որն օգտագործվում է բարձր ջերմաստիճանում հալվող նյութեր հալեցնելու համար, (2) դաժան փորձություն, (3) վայր կամ իրավիճակ, որտեղ փոխներգործում են կենտրոնացած ուժեր՝ փոփոխության կամ զարգացման դրդելու համար։ Այս բացատրությունները մեզ օգտակար տեղեկություն են տալիս այն մասին, թե ինչ է կատարվում մեր հոգևոր կյանքում։ Այս շաբաթ կշեշտադրենք որոշ պատճառներ, թե ինչու հանկարծ կարող ենք հայտնվել ճնշման տակ կամ փորձության մեջ այնպիսի վայրում, որ տեղ հանգամանքները մեզ ստիպում են վերափոխվել, ավելի լավը դառնալ ու աճել բնավորության կատարելության մեջ։ Սա կօգնի մեզ տեղեկանալ այն մասին, թե ինչ է Աստված անում մեր կյանքում, որ Դաս 2
15
պեսզի, երբ հնոց մտնելիս լինենք, փոքր-ինչ գաղափար ունենանք, թե ինչպես արձագանքել։ Շաբաթվա ամփոփումը. Որո՞նք են մեր կյանքում հանդիպող դժվար ժամանակների պատճառները։ ՄԻԱՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 3
Անակնկալներ «Սիրելինե՛ր, տարօրինակ մի՛ համարեք այն այրող նեղությունը, որ ձեզ փորձելու համար է, իբրև թե մի տարօրինակ բան է ձեզ պա տահել» (Ա Պետրոս 4.12)։ Անակնկալները, ցավոտ իրադրությունները կարող են վրա հաս նել տարբեր ձևերով։ Ճանապարհով ընթացող մեքենան թեքվում է և հայտնվում ուղիղ ձեր արահետին։ Աշխատանքը կորցնելու մասին առանց նախազգուշացման ուղարկված ծանուցում եք ստանում, բժշկական անալիզ, որը ձեզ անսպասելի վատ լուր է հայտնում, ան հավատարմություն մեկի կողմից, ում սիրում էիք և կարծում էիք, որ սիրված եք նրանից։ Ցավն ինքնին վատ բան է և ավելի է ծանրանում հանկարծակիության գործոնով։ Այս շաբաթ կուսումնասիրենք ցավալի իրավիճակների կամ հնոց ների մի քանի յուրահատուկ տեսակներ, որոնք չպետք է մեզ զար մանք պատճառեն։ Սկսելու համար եկե՛ք անդրադառնանք Ա Պետրոս 4.12 համարին։ Այս համարում տեղ գտած «տարօրինակ» (համարել) բառը հունարե նում նշանակում է լինել «խորթ» կամ «օտար»։ Պետրոսը կոչ է անում իր ընթերցողներին չընկնել մոլորության ծուղակը և չկարծել, թե այրող փորձությունները խորթ են քրիստոնեական փորձառությա նը։ Ընդհակառակը, դրանք հարկավոր է նորմալ երևույթ համարել, դրանք կարող են և պետք է ակնկալվեն։ «Այրող փորձություններ» բառը գալիս է հունարեն մեկ այլ բառից և նշանակում է «վառող»։ Այլ տեղերում այն թարգմանվում է «հնոց»։ Մեր հավատի համար տառապանքի այս ընթացքը կարելի է համա րել «հալման գործընթաց», հնոցի գործընթաց։
16
Դաս 2
Կարդացե՛ք Ա Պետրոս 4.12-19 համարները։ Ի՞նչ է մեզ հայտ նում այստեղ Պետրոսը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մեզնից շատերը զարմանում են տառապանքի առկայությունից, քանի որ հաճախ քրիստոնեական կյանքի խիստ պարզեցված ըն կալում ունենք։ Գիտենք, որ կան երկու կողմեր՝ բարի Աստված և չար սատանա։ Հետո, մեքենաբար, այն ամենը, ինչ բարի ենք համա րում, դնում ենք Աստծո կողմը, ինչը չար՝ սատանայի կողմը։ Սակայն կյանքն այդքան պարզ ու հասարակ չէ։ Մենք չենք կարող հիմնվել մեր զգայարանների վրա՝ որոշելու, թե ինչն է Աստծո կողմում, ինչը՝ սատանայի։ Երբեմն Աստծո հետ քայլելը կարող է լինել մեծ ու շատ բարդ մարտահրավեր, իսկ սատանային հետևելը կարող է մեծամեծ պարգևներ բերել։ Հոբը, որ արդար մարդ էր, սակայն տառապանք էր կրում, նկարագրում է այս գաղափարը, երբ Աստծուն հարցնում է. «Ամբարիշտներն ինչո՞ւ են ապրում, ծերանում, նաև ուժով զորա նում են» (Հոբ 21.7)։ Պետրոսը խոսում է այն փորձությունների մասին, որոնք առ Քրիստոսն ունեցած մեր հավատում ամուր մնալու պատճառով են վրա հասնում։ Սակայն կան փորձությունների մեջ ընկնելու այլ պատճառներ ևս։ Ինչպե՞ս կարող են Ա Պետրոս 4.12-19 հա մարներն օգնել ձեզ նրբանկատորեն բացատրել ընկերոջը, թե ինչու չպետք է զարմանալ այն ցավալի փորձությունների վրա, որոնց նա կարող է հանդիպել։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 4
Սատանայի հնոցը «Զգո՛ն եղեք, արթո՛ւն եղեք, որովհետև ձեր թշնամին՝ սատա նան, մռնչացող առյուծի պես շրջում է և փնտրում, թե ո՛ւմ կուլ տա» (Ա Պետրոս 5.8)։ Կարդացե՛ք վերը նշված տեքստը։ Դրանում ի՞նչ լուր է պարու նակվում մեզ համար։ Ինքներդ ձեզ հա՛րց տվեք. «Որքա՞ն լուրջ եմ ես վերաբերվում այս խոսքերին»։ Ի՞նչ եք անում ձեր կյանքում, ինչն ապացուցում է, որ այդ խոսքերին լուրջ եք վերաբերվում։ Երբևէ քաղցած առյուծ տեսե՞լ եք։ Դա սարսափեցնող է, որով հետև գիտեք, որ նա կարող է բռնել և ուտել համարյա թե այն ամենը, Դաս 2
17
ինչ ցանկանա։ Պետրոսն ասում է, որ սատանան ևս նույն կերպ է շրջում։ Երբ նայում ենք մեր շուրջը, տեսնում ենք սպանելու նրա փա փագի հետևանքները։ Ամենուր տիրում է մահ, տառապանք, բարո յականության և արժեհամակարգերի խեղաթյուրում։ Մենք ուղղակի չենք կարող չնկատել սատանայի գործերը։ Կարդացե՛ք Ա Պետրոս 5.8-11 համարները։ Քրիստոնյաներն ինչ պե՞ս պետք է արձագանքեն սատանայի շրջելուն։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ի՞նչ է Աստված խոստանում անել նրանց համար, ովքեր տառա պում են (Ա Պետրոս 5.10)։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Պետրոսն այս խոսքերը գրում է մեր քրիստոնեական հավատի վրա սատանայի հարձակմանը պատասխանելու համատեքստում։ Սակայն ինչպես նշեցինք, սատանան աշխատում է շատ տարբեր եղանակներով։ Ու թեև մենք պետք է տեղյակ լինենք թշնամու իրողու թյան ու ուժի մասին, սակայն երբեք չպետք է հուսահատվենք, քանի որ պետք է միշտ հիշենք, որ Հիսուսը հաղթել է սատանային, որ սա տանան ՊԱՐՏՎԱԾ թշնամի է, և քանի դեռ մենք մնում ենք Հիսուսի հետ, քանի դեռ կառչում ենք Նրան հավատով, մենք ևս երբեք չենք պարտվի։ Խաչը Քրիստոսի հաղթանակը մեր հաղթանակը դարձրեց։ Խորհե՛ք այլ ճանապարհների մասին, որոնց միջոցով սատանան ցավ է պատճառում մարդկանց։ Ինչպե՞ս կարող է Ա Պետրոս 5.811 համարների ընթերցումն օգնել մեզ հաղթահարել այն տա ռապանքը, որը մեզ վրա է հասնում մեր հավատի պատճառով, քանի որ ապրում ենք մեղավոր աշխարհում, որտեղ սատանան կործանում է տարածում։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 5
Մեղքի հնոցը «Որովհետև Աստծու բարկությունը երկնքից հայտնվում է մարդ կանց ամեն ամբարշտության և անիրավության վրա, որ ճշմար տությունը ճնշում են անիրավությամբ» (Հռոմեացիներին 1.18)։ Մեր արած ամեն քայլ հետևանք ունի։ Եթե կիզիչ արևի տակ կանգնեք՝ պաղպաղակը ձեռքներիդ, այն անկասկած կհալվի։ Պատ 18
Դաս 2
ճառն ու հետևանքը մշտապես քայլում են կողք կողքի։ Եվ կարևոր չէ, թե որքան շատ ենք մենք ցանկանում, որ ամեն ինչ այլ կերպ լիներ։ Նույնը նաև մեղքի դեպքում է։ Այն միշտ քաղում է հետևանքները։ Եվ Աստված բնավ երկնքում նստած չի մտածում, թե ինչ չարիք անի մեղք գործող մարդկանց, ո՛չ, մեղքն իր հետ բերում է իրեն կցված հետևանքները։ Խնդիրն այն է, որ մենք հաճախ կարծում ենք, թե կարող ենք խո րամանկորեն վարվել Աստծո հետ՝ մեղք գործել ու չբախվել դրա հետևանքներին։ Երբեք այդպես չի լինի։ Պողոսը շատ հստակ կեր պով նշում է, որ մեղք գործելը հետևանքներ ունի ոչ միայն հավեր ժության համար. այն ցավալի ու վշտաբեկ հետևանքներ ունի հենց ներկա կյանքի համար։ Հռոմեացիներին 1.21-32 համարներում Պողոսը նկարագրում է մարդկանց՝ մեղքի մեջ ընկնելու գործընթացն ու այդ մեղքե րի հետևանքները։ Աղոթքով և ուշադրությամբ կարդացե՛ք այդ տեքստերը և ամփոփե՛ք Պողոսի ասածների գլխավոր իմաս տը՝ հատկապես ուշադրություն դարձնելով մեղքի փուլերին ու հետևանքներին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
Նախորդ տեքստերում Պողոսն այս հետևանքները նկարագրում է որպես «Աստծու բարկությունը» (Հռոմեացիներին 1.18)։ Այս հատվա ծում Աստծո բարկությունն ընդամենն Աստծո թույլտվությունն է, որ պեսզի մարդը հնձի իր ցանածը։ Նույնիսկ քրիստոնյաների կյանքում Աստված միշտ չէ, որ անմիջապես միջամտում է՝ հեռացնելու այն ցա վը, որը մեր սեփական արարքների արդյունքն է։ Շատ անգամներ, Նա թույլ է տալիս, որ մենք կրենք մեր արարքների հետևանքները, որպեսզի հասկանանք, թե որքան խորապես կործանիչ ու վիրավո րական է մեր մեղքը։ Մենք դիտարկեցինք Աստծո բարոյական օրենքը խախտելու հետևանքները։ Իսկ ի՞նչ կասեք Աստծո առողջապահական օրենքի խախտման մասին։ Մեր մարմիններն Աստծո տունն են։ Եթե մենք չենք հետևում մեր օրգանիզմին, սնվում ենք անառողջ կերպով, չենք մարզվում, եթե կանոնավորապես գերհոգնում ենք, սրանք ևս մեղ քեր են Աստծո առաջ։ Եվ դրանց հետևանքները կարող են հնոցի պայմաններ ստեղծել։ Դաս 2
19
Ինչպե՞ս եք ձեր կյանքում քաղել ձեր մեղքերի անմիջական հետևանքները։ Ի՞նչ դասեր եք քաղել դրանից։ Ի՞նչ փոփոխու թյուններ պետք է անեք, որպեսզի նման իրավիճակում նորից չհայտնվեք։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 6
Մաքրագործման հնոց «Ուստի Զորությունների Տերն այսպես է ասում. «Ահա Ես նրանց պիտի զտեմ և փորձարկեմ, որովհետև Ես էլ ի՞նչ անեմ Իմ ժո ղովրդի դստեր մեղքի պատճառով»» (Երեմիա 9.7)։ «Եթե Աստծո Հոգին ձեր մտքին հուշում է Տիրոջ խոսքը, որը ձեզ ցավ է պատճառում, կարող եք վստահ լինել, որ ձեր մեջ կա մի բան, որը Նա ցանկանում է ցավեցնել մինչև դրա մահը»։ Օսվալդ Չամ բերս, Իմ ամենավեհ նպատակները (Ուրիչսվիլլ, Օհայո, Բարբըր ընդ քոմփանի Ինք., 1963), էջ 271։ Ինչպե՞ս եք հասկանում վերևում բերված աստվածաշնչյան տեքստն ու գրքից մեջբերումը։ Մաքրագործման գործընթացում առկա ցավերի ի՞նչ անձնական փորձառություն եք ունեցել։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Կարդացե՛ք Երեմիա 9.7-16 համարները։ Աստված ասում է, որ պիտի «զտի ու փորձարկի» կամ «հալեցնի» (այլ թարգմանու թյամբ) Հուդան և Երուսաղեմը (Երեմիա 9.7)։ Ի՞նչ երկու պատ ճառներ է բերում Աստված սրա համար (Երեմիա 9.13, 14)։ Ինչպե՞ս է տեղի ունենալու զտումը (Երեմիա 9.15, 16)։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Աստծո կողմից զտման ու փորձարկման գործընթացը պարունա կում է կտրուկ քայլեր։ Կա թերևս երեք պատճառ, թե ինչու զտումն ու փորձարկումը կարող են հնոցի նման լինել։ Առաջինը, մենք ցավ ենք զգում, քանի որ Աստված թույլ է տալիս, որ հանգամանքնե րը մեր ուշադրությունը հրավիրեն մեր մեղքի վրա։ Մի փոքր ավելի վաղ Երեմիան տրտում կերպով գրել է. «Փուքսը հրաբորբոք եղավ, կապարը կրակից հալվեց, հալեցնողը զուր է հալեցնում, որովհետև չարերը չառանձնացան» (Երեմիա 6.29)։ Ուստի երբեմն կտրուկ գոր 20
Դաս 2
ծողությունների կարիք է լինում՝ մեր ուշադրությունը հրավիրելու համար։ Երկրորդ, մենք ցավ ենք ապրում, քանի որ վշտանում ենք կատարված այն մեղքի համար, որն այժմ հստակորեն տեսնում ենք։ Երրորդ, հիասթափություն ենք ապրում, երբ փորձում ենք այլ կյան քով ապրել։ Կարող է անհարմարավետ ու դժվար լինել այն բաներից հրաժարվելը, որոնք այդքան երկար ժամանակ մեր էության մասն են կազմել։ Խորհե՛ք այն մեղքերի մասին, որոնց դեմ պայքարում եք։ Եթե Աստված զտեր ու փորձարկեր ձեզ այսօր, ինչպե՞ս դա կաներ։ Ի՞նչ քայլեր կարող եք անել այժմ՝ այդ մեղքերից ազատվելու հա մար, նախքան Աստված կկամենա կտրուկ քայլերի դիմել ձեր դեպքում, ինչպես դա արեց Իսրայելի պարագայում։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 7
Հասունացման հնոց «Եվ որպեսզի հայտնությունների առավելությամբ չհպարտա նամ, մարմնի համար ինձ խայթ տրվեց՝ սատանայի հրեշտակ, որ ինձ բռնցքահարի, որպեսզի չգոռոզանամ» (Բ Կորնթացինե րին 12.7)։ Կտրման և էտման միջև մեծ տարբերություն կա։ Մենք կտրում ենք այն ծառերը, որոնք մեզ այլևս հարկավոր չեն, իսկ էտում՝ նրանք, որոնք ուզում ենք, որ ավելի շատ բերք տան։ Սակայն այս երկու գոր ծընթացների անքակտելի մաս է կազմում սուր շեղբը։ Եվ իսկապես, էտը ենթադրում է ծառի ճյուղերի կտրում, ինչը սկսնակ այգեպա նին կարող է կործանարար թվալ։ Հոգևոր համատեքստում Բրյուս Ուիլկինսոնը գրում է. «Դուք աղոթո՞ւմ եք Աստծո գերառատ օրհնու թյուններն ստանալու համար, և որ Նա ձեզ ավելի ու ավելի նման դարձնի Իր Որդուն։ Եթե ձեր պատասխանն է՝ այո, ապա դուք էտ եք խնդրում»։ Բրյուս Ուիլկինսոն, Որթատունկի գաղտնիքը (Սիստերս, Օրեգոն, Մալթնոմահ փաբիլշերս Ինք., 2001), էջ 60։ Մարդկանց միշտ հետաքրքրել է, թե ինչ նկատի ուներ Պողոսն իրականում «մարմնի համար ինձ խայթ տրվեց» (Բ Կորնթացինե րին 12.7) ասելով։ Մեկնաբանությունները տարբեր են՝ Պողոսի վրա շարունակաբար հարձակվող թշնամիներից մինչև խոսքի դժվա րությունները։ Պարզվում է, որ իրականում դա տեսողության հետ կապված խնդիր է (տե՛ս Էլեն Ուայթի մեկնաբանություններ, ՅՕԱ Դաս 2
21
աստվածաշնչյան մեկնաբանություններ, հատոր 6, էջ 1107)։ Զարա մանալիորեն, Պողոսը հավատում էր, որ այդ խայթն իրեն տրվել էր։ Ըստ ձեզ՝ Պողոսն ի՞նչ նկատի ունի «ինձ տրվեց» ասելով։ Ո՞վ է նրան դա տվել։ Ինչպե՞ս է Աստված դա օգտագործել Պողոսի բա րօրության համար։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ուշադրությո՛ւն դարձրեք, որ այս «խայթը» Պողոսի կյանքում որո շակի նպատակ ունի. «որպեսզի չգոռոզանամ» (Բ Կորնթացիներին 12.7)։ Դա նրա գործած որևէ հատուկ մեղքի համար չէր, այլ ապա գայում մեղք գործելուց պաշտպանելու համար։ Պողոսը գիտակցում է, որ իր բնույթում կա մեղք գործելու թուլություն, և որ այս «խայթը» կարող էր զերծ պահել դրանից։ Կարդացե՛ք Բ Կորնթացիներին 12.7-10 համարները։ Ինչպե՞ս է Պողոսը դիմադրում այս «խայթին»։ Ի՞նչ եք կարծում, Պողոսի թուլությունն իր համար հոգևոր առավելություն ունե՞ր։ Ինչպե՞ս կարող է Պողոսի՝ այդ խայթին արձագանքելու ձևն օգնել մեզ դի մադրել այն «խայթերին», որոնք մենք ստիպված ենք կրել։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ինչպե՞ս կարող են ձեր հոգևոր աճի վերաբերյալ Աստծո գաղա փարներն արմատապես տարբեր լինել ձեր սեփական գաղա փարներից։ Խորհե՛ք ձեր կյանքի այն ոլորտների մասին, որտեղ պետք է ավելի շատ արդարության պտուղներ բերենք։ Ձեր ո՞ր հոգևոր հատկանիշները կխնդրեիք, որ Աստված աճեցներ Իր «էտման» միջոցով։ ՈՒՐԲԱԹ
ՀՈՒԼԻՍԻ 8
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք ՅՕԱ աստվածաշնչյան մեկնաբանություններ, հա տոր 4, էջ 1182, ինչպես նաև Էլեն Ուայթի Իմ կյանքն այսօր գրքի 92 էջի «Աստված թույլ է տալիս փորձություններ և նեղություններ՝ ինձ մաքրագործելու համար» գլուխը։ «Նա, Ով կարդում է մարդկանց սրտերը, գիտի նրանց բնավորու թյուններն ավելի լավ, քան իրենք՝ մարդիկ։ Նա տեսնում է, որ ոմանք 22
Դաս 2
ունեն ուժեր և զգայունություն, որոնք ճիշտ ուղղորդվելու դեպքում կարող են ծառայել Իր գործի առաջխաղացմանը։ Իր կանխատեսու թյամբ Նա այդ մարդկանց դնում է տարբեր տեղերում ու տարատե սակ հանգամանքներում, որպեսզի նրանք իրենց բնավորությունների մեջ բացահայտեն այն թերությունները, որոնք թաքցված են եղել իրենց սեփական գիտությունից։ Նա նրանց այդ թերություններն ուղ ղելու և Իր ծառայությանը համապատասխանելու հնարավորություն է տալիս։ Աստված հաճախ թույլ է տալիս, որ նեղության կրակի բոցե րը հասնեն այդ մարդկանց, որպեսզի նրանք մաքրագործվեն»։ Էլեն Ուայթ, Առողջության ծառայություն, էջ 471։ Հարցեր քննարկման համար
1. Մեր մեղքերի հետևանքները հնձելը կարող է իսկապես բարդ լի նել։ Եվ մեզ մոտ հարց է ծագում. «Կարո՞ղ եմ երբևէ կրկին հաշտ վել Աստծո հետ»։ Ի՞նչ խոստումներ է Աստված տալիս, որոնք կա րող են օգնել մեզ դիմադրել նման իրավիճակներում և չհանձնվել (տեսե՛ք, թե ինչ է գրում Պողոսը Հռոմեացիներին 5.1-11 համար ներում)։ Ի՞նչ կարող եք ասել այն մարդկանց, ովքեր տալիս են միևնույն հարցը։ 2. Ի՞նչ նկատի ունի Էլեն Ուայթն «Իր կանխատեսությամբ» ասելով։ Ինչպե՞ս է այդ կանխատեսությունը գործում։ Ինչպե՞ս եք իմա նում, որ այս կամ այն կատարվածն Աստծո կանխատեսությամբ էր։ Աստծո «կանխատեսության» ի՞նչ գործողություններ են ձեզ փորձությունների առաջնորդել։ Դասարանում քննարկե՛ք, թե ի՞նչ եք սովորել նման իրավիճակներում։ Ինչպե՞ս կարող եք օգ նել մեկին, ում իսկապես հետաքրքրում է, թե արդյո՞ք այս կամ այն իրադարձությունն իսկապես «Նրա կանխատեսությամբ» է։ 3. Եթե ճանաչում եք ինչ-որ մեկին, ով այս պահին անցնում է հնոցի փորձառության միջով, կարևո՞ր է արդյոք, կամ կարևոր պե՞տք է լինի, թե ինչի պատճառով է վրա հասել այդ փորձառությունը։ Այ սինքն, ինչպե՞ս պետք է դուք արձագանքեք այդ մարդուն ու նրա տառապանքներին՝ անկախ այն փաստից, թե ինչի պատճառով է նա այժմ այդ վիճակում։ 4. Հարավաֆրիկյան Հանրապետությունում ապրող մի երիտա սարդ քրիստոնյա անցնում էր դառնագույն փորձությունների միջով։ Դրանց ավարտից հետո նա տեղափոխվեց Եվրոպա և հետագայում գրեց մեկին. «Ես թողեցի իմ դին Հարավաֆրիկյան Հանրապետությունում»։ Ի՞նչ է դա նշանակում։ Ինչո՞ւ պետք է Դաս 2
23
մենք բոլորս ինչ-որ իմաստով մեր դին ինչ-որ տեղ թողնենք։ Ի՞նչ դեր ունեն փորձություններն այդ գործընթացում։ 5. Դասարանի կազմով կազմակերպե՛ք այցելություն հիվանդանոց կամ որևէ այլ վայր, որտեղ կարող եք օգնել, մխիթարել և հուսադ րել նրանց, ովքեր այս կամ այն պատճառով հայտնվել են փոր ձությունների հնոցում։
24
Դաս 2
ԴԱՍ 3 ՀՈՒԼԻՍԻ 9-15
ԹՌՉՆԱՎԱՆԴԱԿԸ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Ելք 14, Ելք 15.22-27, Ելք 17.1-7, Առակներ 3, Ղուկաս 4.1-13, Ա Պետրոս 1.6-9։ Հիշելու համարը. «Նրանով կուրախանաք, թեև հիմա պետք է որ տարատե սակ փորձություններից փոքր-ինչ տրտմած լինեք» (Ա Պետ րոս 1.6)։
«Օրվա պայծառ լույսի ներքո այլ թռչունների երգի ձայնը լսելով՝ վանդակում փակված թռչունը չի երգի այն երգը, որն իր տերը փոր ձում է սովորեցնել իրեն։ Նա սովորում է այս կամ այն գեղգեղանքն ու դայլայլը, սակայն երբեք չի յուրացնում ամբողջական մեղեդին։ Բայց տերը ծածկում է վանդակն ու այն դնում այնպիսի վայրում, որտեղ թռչունը կլսի միայն այն եղանակը, որն ինքը պատրաստվում է երգել։ Մթության մեջ նա նորից ու նորից փորձում է երգել այդ եղանակը, մինչև սովորում է, և ահա լսվում է կատարյալ մեղեդին։ Այնուհետև թռչունն է փորձում, և դրանից հետո նա կարողանում է երգել այդ մե ղեդին անգամ լուսավոր սենյակում։ Այսպես է վարվում Աստված Իր զավակների հետ։ Կա մի երգ, որը Նա կամենում է սովորեցնել մեզ, և երբ մենք կարողանանք այն սովորել փորձությունների ստվերում, դրանից հետո մշտապես կարող ենք երգել այն»։ Էլեն Ուայթ, Առող ջության ծառայություն, էջ 472։ Ուշադրությո՛ւն դարձրեք, որ թռչունին մթության մեջ տանողը հենց նրա տերն է։ Հեշտ է հասկանալ, որ սատանան ցավ է պատճառում, սակայն Ինքը՝ Աստված, ակտիվորեն կմասնակցի՞ արդյոք մեզ փորձություն ների հնոց առաջնորդելու մեջ, որտեղ մեզ սպասվում են շփոթու թյունն ու ցավը։ Շաբաթվա ամփոփումը. Աստվածաշնչում ի՞նչ օրինակներ կարող եք գտնել, երբ Աստված Ինքն է առաջնորդում մարդկանց այնպիսի փոր ձությունների, որոնք Նա տեղյակ է, որ ներառում են նաև Դաս 3
25
տառապանքներ։ Ըստ ձեզ՝ ի՞նչ նոր երգ էր Աստված կամե նում, որ այդ մարդիկ սովորեին երգել։ ՄԻԱՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 10
Դեպի խոստացված երկիր՝ փակուղու միջով «Փարավոնը մոտեցավ, և Իսրայելի որդիները բարձրացրին իրենց աչքերն ու տեսան, որ եգիպտացիները գալիս էին իրենց ետևից։ Իսրայելի որդիները շատ վախեցան և աղաղակեցին Տի րոջը» (Ելք 14.10)։ Ձեր նկատմամբ երբևէ դավեր նյութե՞լ են, երբևէ հայտնվե՞լ եք ծուղակում կամ փակուղում։ Երբեմն այդ անակնկալը կարող է շատ հաճելի լինել, երբ, օրինակ, քայլում ես դեպի թվացյալ դատարկ սեն յակ, իսկ այնտեղ քեզ են սպասում ընկերներդ ու քեզ տեսնելուն պես ուրախ գոռում. «Անակնկա՛լ։ Ծնունդդ շնորհավո՛ր»։ Այլ դեպքերում կարող է շոկ հարուցել, լինել ծայրահեղ տհաճ։ Այդ տհաճ անակնկա լը կարող են լինել կռվասեր տղաները դպրոցում կամ էլ գործընկերը, ով անսպասելի կերպով ջանք չի խնայում՝ ձեզ վատ լույսի ներքո ներ կայացնելու համար։ Այն օրից, երբ Իսրայելը լքեց Եգիպտոսը և հասավ խոստաց ված երկիր, «Տերը գնում էր նրանց առջևից՝ ցերեկը ամպի սյունով ճանապարհ ցույց տալու նրանց, իսկ գիշերը՝ կրակի սյունով, որ նրանց լույս տա, որպեսզի գիշեր-ցերեկ գնան» (Ելք 13.21)։ Նրանց ճամփորդության յուրաքանչյուր մետր առաջնորդում էր Ինքը՝ Աստված։ Սակայն տեսե՛ք, թե նախ Նա նրանց ուր առաջնորդեց. մի վայր, որտեղ նրանց առջև տարածվում էր ծովը, կողքերը շրջա փակված էին լեռներով, իսկ հետևում ահա մոտենում էր փարավո նի զորքը։ Կարդացե՛ք Ելք 14-րդ գլուխը։ Ինչո՞ւ Աստված իսրայելացինե րին բերեց մի վայր, որտեղ Նա հաստատ գիտեր, որ նրանք սար սափելու էին։ «Սյունին» հետևելը մեզ ամեն ժամանակ երջանկություն չի երաշխավորում։ Այն կարող է լինել նաև բարդ փորձառություն, որովհետև արդարության մեջ վարժեցումը մեզ տանում է այնպիսի վայրեր, որտեղ փորձվում են մեր սրտերը, որոնք իրենց բնույթով այդքան խաբեբա են (Երեմիա 17.9)։ Այս դժվարությունների ընթաց քում Աստծուն իսկապես հետևելու մեջ վստահ լինելու բանալին ոչ 26
Դաս 3
թե այն է, որ մեր կյանքում պետք է բացակայեն փորձություններն ու ցավը, այլ այն, որ մենք բաց ենք՝ ընդունելու Աստծո ցուցումները և մեր միտքն ու սիրտը մշտապես հնազանդեցնում ենք Նրա առաջ նորդությանը։ Ի՞նչ դաս քաղեցին իսրայելացիներն այս փորձառությունից (Ելք 14.31)։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ինչո՞ւ է երբեմն այդքան բարդ Աստծուն վստահելը, նույնիսկ եթե մենք տեղյակ ենք այն հիասքանչ խոստումներին, որոնք Նա ունի մեզ համար։ Պատմե՛ք ձեր կյանքից մի բարդ իրավիճակի մասին, որին, ըստ ձեզ, Աստված է ձեզ առաջնորդել, որպեսզի սովորեցնի «հավատալ» Իրեն և «վախենալ» Իրենից։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 11
Դառը ջրեր «Իսրայելի որդիների ամբողջ բազմությունը, Տիրոջ խոսքի հա մաձայն, իր ճանապարհով մեկնեց Սին անապատից ու բնա կություն հաստատեց Ռափիդիմում, որտեղ ժողովրդի համար խմելու ջուր չկար» (Ելք 17.1)։ Միգուցե մենք Աստծուց չստանանք այն ամենը, ինչ ուզում ենք, սակայն չպե՞տք է արդյոք ակնկալենք ստանալ այն ամենը, ինչի կա րիքն ունենք։ Ոչ թե այն ամենը, ինչի կարիքը կարծում ենք, թե ու նենք, այլ այն ամենը, ինչի կարիքն իսկապես ունենք։ Կար մի բան, ինչի կարիքն իսրայելացիներն անկասկած ունեին, և դա ջուրն էր։ Այն բանից հետո, երբ Աստված ամպի սյունի միջոցով նրանց առաջնորդեց Կարմիր ծովի միջով, նրանք երեք օր հետևեցին Նրան անջուր անապատով, կիզիչ արևի ներքո։ Եվ նրանց հուսա հատությունը հասկանալի է հատկապես անապատում, որտեղ ջուր գտնելն այդքան կարևոր է։ Ե՞րբ են նրանք ստանալու ջուր, ինչի կա րիքն այդքան շատ ունեն։ Այսպիսով, ո՞ւր առաջնորդեց նրանց Աստված։ Սյունը շարժվում է դեպի Մեռա, որտեղ վերջապես ջուր է գտնվում։ Ժողովուրդը պետք է որ շատ ուրախացած լիներ։ Սակայն ջուրը համտեսելուն պես նրանք անմիջապես թքեցին այն, քանի որ դառն էր։ «Ժողովուրդը տրտնջաց Մովսեսի դեմ՝ ասելով. «Ի՞նչ խմենք»» (Ելք 15.24)։ Դաս 3
27
Հետո, մի քանի օր անց, Աստված նորից է կրկնում այս իրավիճա կը։ Այս անգամ սյունը կանգ է առնում այնտեղ, որտեղ ընդհանրա պես ջուր չկա (Ելք 17.1)։ Կարդացե՛ք Ելք 15.22-27 և Ելք 17.1-7 համարները։ Աստված Իր մասին ի՞նչ բացահայտեց Իսրայելի ժողովրդին Մեռայում և Ռա փիդիմում։ Ի՞նչ դասեր նրանք պետք է քաղեին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ի՞նչ հարց բարձրացրին Իսրայելի որդիները Ռափիդիմում (Ելք 17.7)։ Երբևէ ինքներդ ձեզ տվե՞լ եք այդ նույն հարցը։ Եթե այո՝ ինչո՞ւ։ Դրան պատասխանելուց հետո ինչպե՞ս եք ձեզ զգացել և ի՞նչ դասեր եք քաղել։ Քանի՞ անգամ պետք է այդ հարցին պա տասխանենք, որպեսզի բավարար լինի այլևս այն ընդհանրա պես չբարձրացնելու համար։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ԵՐԵՔՇԱԲԹԻ ՀՈՒԼԻՍԻ 12
Մեծ պայքարն անապատում «Հիսուսը, Սուրբ Հոգով լցված, Հորդանանից վերադարձավ և Հոգով անապատ առաջնորդվեց։ Սատանայի կողմից քառասուն օր փորձվեց» (Ղուկաս 4.1, 2)։ Կարդացե՛ք Ղուկաս 4.1-13 համարները։ Ի՞նչ դասեր կարող եք քաղել այս պատմությունից այն մասին, թե ինչպես հաղթահարել գայթակղությունը և չհանձնվել մեղքին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Գայթակղությունները կարող են լինել շատ բարդ, քանի որ վերա բերում են այն բաներին, որոնք մենք իսկապես ցանկանում ենք, և մշտապես հայտնվում են ասես մեր ամենաթույլ պահերին։ Ղուկաս 4-րդ գլխում ներկայացված է սատանայի կողմից Հի սուսի փորձվելու պատմության սկիզբը. այն մեր ուշադրությանն է ներկայացնում որոշ բարդ հարցեր։ Առաջին հայացքից թվում է, թե Հիսուսին գայթակղության առաջնորդում է Սուրբ Հոգին։ Սակայն Աստված մեզ երբեք չի փորձում (Հակոբոս 1.13)։ Ավելի շուտ, ինչպես մենք տեսանք, Աստված մեզ առաջնորդում է փորձարկման հնոց։ 28
Դաս 3
Ղուկաս 4-րդ գլխում ցնցող է այն փաստը, որ Սուրբ Հոգին կարող է մեզ առաջնորդել փորձությունների, ինչն իր մեջ կարող է ներա ռել սատանայի կատաղի փորձություններին ենթարկվելը։ Նման ժամանակներում, երբ մենք այդքան ուժգին կերպով զգում ենք այդ փորձությունները, կարող ենք սխալմամբ կարծել, թե Աստծուն չենք հետևել կամ ճիշտ չենք հետևել։ Սակայն միշտ չէ, որ դա ճիշտ է։ «Հաճախ, երբ փորձանքի մեջ ենք ընկնում, սկսում ենք կասկածել, թե արդյո՞ք Աստծո Հոգին է առաջնորդել մեզ: Բայց չէ՞ որ հենց Հո գին էր, որ Հիսուսին անապատ տարավ` սատանայից փորձվելու: Մեզ փորձության տանելով` Աստված մեր բարին է կամենում: Հի սուսը չէր չարաշահում Աստծո խոստումները` հոժարակամ ընկնե լով փորձության մեջ, բայց չէր էլ հուսալքվում, երբ, այնուամենայնիվ, փորձությունը գալիս էր: Այդպես պիտի վարվենք նաև մենք»։ Էլեն Ուայթ, Դարերի փափագը, էջ 126, 129։ Երբեմն հնոցում մենք ավելի շատ վառվում ենք, քան մաքրագործ վում։ Եվ շատ մխիթարիչ է այն միտքը, որ երբ մենք տեղի ենք տա լիս գայթակղությանն ու կքվում, միևնույն է, կարող ենք շարունակել հույս ունենալ, որովհետև Հիսուսն ամուր մնաց։ Բարի լուրն այն է, որ քանի որ Հիսուսը մեր մեղքերը Կրողն է, քանի որ Նա վճարել է մեր ձախողումների գինը (ինչ էլ որ լինեն այդ ձախողումները), քանի որ Նա անցավ ավելի ծանր հնոցի միջով, քան մեզնից որևէ մեկը երբևէ կանցնի, Աստված մեզ չի լքում ու դեն չի նետում։ Հույս կա նաև մե ղավորներից առաջինի համար (Ա Տիմոթեոսին 1.15)։ Ի՞նչ գայթակղությունների եք բախվում այժմ։ Որոշ ժամանակ անցկացրեք աղոթքում՝ խնդրելով Աստծուն սովորեցնել ձեզ, թե ինչպես Հիսուսի պատմությունից քաղած դասերը կիրառել ձեր կյանքում։ Հիշե՛ք, երբեք չպետք է տեղի տաք գայթակղությանը։ Հիշե՛ք նաև, որ եթե նույնիսկ տեղի տաք, Փրկիչ ունեք։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 13
Անանց ժառանգություն Կարդացե՛ք Ա Պետրոս 1.6, 7 համարները։ Ի՞նչ է ասում Պետրոսը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Պետրոսը գրում է այն մարդկանց, ովքեր պայքարում են դժվա րությունների դեմ և հաճախ իրենց խիստ միայնակ են զգում։ Նա Դաս 3
29
գրում էր ընտրյալ պանդուխտներին, որ ապրում էին «սփյուռքում՝ Պոնտոսում, Գաղատիայում, Կապադովկիայում, Ասիայում և Բյու թանիայում» (Ա Պետրոս 1.1)։ Այս տարածքը մեզ այժմ հայտնի է որ պես Արևմտյան Թուրքիա։ Մի քանի տեքստ հետո Պետրոսն ասում է՝ գիտի, որ հիմա նրանք «տարատեսակ փորձություններից փոքր-ինչ տրտմած» են (Ա Պետրոս 1.6)։ Ի՞նչ նկատի ունի Պետրոսը, երբ ասում է, որ նրանք «պան դուխտ» են և «ապրում» են (ցրված են) սփյուռքում։ Ինչպե՞ս կարող է այդ հանգամանքն ավելի բարդացնել նրանց փորձու թյունները։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Այն ժամանակներում քրիստոնեությունը նոր էր, հավատացյալ ները սակավաթիվ էին և սփռված էին տարբեր վայրերում, որտեղ նրանք ակնհայտ փոքրամասնություն էին կազմում, լավագույն դեպ քում նրանց սխալ էին հասկանում, իսկ վատագույն դեպքում՝ հալա ծում։ Այդուհանդերձ, Պետրոսը նրանց հավաստիացնում է, որ այս փորձությունները պատահական կամ քաոսային չեն (Ա Պետրոս 1.6, 7)։ Իրական հավատն այն մարդկանց նպատակն է, որոնք դիմանում են «տարատեսակ փորձությունների»։ Կարդացե՛ք Ա Պետրոս 1.6-9 համարները։ Ի՞նչ վերջնական հա վաստիացում է Պետրոսը փորձում տալ այս մարդկանց իրենց փորձությունների մեջ։ Ի՞նչ նշանակություն ունի այդ հույսը նաև մեզ համար։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ինչ փորձություններով էլ որ անցնեն այս մարդիկ, ինչ տառապանք ներ էլ որ կրեն, ինչպե՞ս կարող է այդ ամենը համեմատվել հավիտե նության հետ, որն սպասում է նրանց Քրիստոսի վերադարձին։ Նրանց ուղղված Պետրոսի խոսքերը մեզ ուղղված Աստծո խոսքերն են՝ ան կախ այն բանից, թե ինչի միջով ենք անցնում։ Ինչքան էլ բարդ ու ցա վոտ լինեն մեր փորձությունները, մենք երբեք չպետք է տեսադաշտից կորցնենք վերջը՝ նոր երկնքում ու նոր երկրում մեզ սպասվող հավի տենական կյանքը, որտեղ չի լինի ո՛չ ցավ, ո՛չ տառապանք, ո՛չ էլ մահ։ Մեր առջև ունենալով նման խոստում, որը երաշխավորված է Հիսուսի մահվամբ՝ որքա՜ն կարևոր է, որ մենք չկորցնենք մեր հավատը, այլ իս կապես անգամ մեր փորձությունների մեջ խնդրենք Աստծուն մաքրել մեզ այն ամենից, ինչը կանգնած է մեր ու մեր հավատի միջև։ 30
Դաս 3
ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 14
Փորձություն՝ կրակով Ալեքս անունով մի երիտասարդ տղամարդ կար։ Նա շատ ծանր պատանեկություն էր ունեցել՝ թմրանյութեր, բռնություններ, նույնիսկ բանտարկություն։ Սակայն տեղի եկեղեցու անդամներից մեկի բա րի վերաբերմունքի շնորհիվ (ումից Ալեքսը գողություն էր կատարել) Ալեքսն իմացավ Աստծո մասին և իր սիրտը նվիրեց Հիսուսին։ Ու թեև նա դեռևս ուներ խնդիրներ ու մաքառումներ, և անցյալից որոշ տար րեր դեռ պահպանվում էին, Ալեքսը նոր մարդ էր Հիսուսի մեջ։ Նա սիրում էր Աստծուն և փորձում այդ սերն արտահայտել Նրա պատ վիրաններին հնազանդվելու միջոցով (Ա Հովհաննես 5.1, 2)։ Ալեքսի կյանքում եղավ մի փուլ, երբ նա զգաց, որ պետք է ծառայող դառնա։ Ամեն ինչ դրան էր տանում։ Նա պատասխանում էր Աստծո կանչին. դրանում կասկած չկար։ Քոլեջում սկզբում ամեն ինչ լավ էր։ Հետո իրերը մեկը մյուսի հետևից սկսեցին շեղվել, և նրա կյանքը սկսեց քայքայվել։ Նրա գու մարի աղբյուրը կամաց-կամաց ցամաքեց, մտերիմ ընկերը Ալեքսի դեմ դուրս եկավ՝ նրան մեղադրանքներ առաջադրելով, որոնք թեև կեղծ էին, սակայն ապականեցին նրա վարքագիծը։ Հետո նա սկսեց հաճախակի հիվանդանալ: Ոչ ոք չէր հասկանում այդ հիվանդության պատճառը, սակայն դրանք այնքան ազդեցին ուսման վրա, որ նա սկսեց վախենալ, որ ինչ-որ պահի իրեն պարզապես կհեռացնեն քո լեջից։ Այս ամենը դեռ բավական չէր, նա պայքարում էր նաև կա տաղի փորձությունների դեմ՝ կապված թմրանյութերի հետ, որոնք այնքան հեշտությամբ կարելի էր ձեռք բերել տեղական համայնքում։ Իր կյանքի ինչ-որ փուլում նա նույնիսկ հայտնվեց այդ ոլորտում։ Ալեքսը չէր հասկանում, թե ինչու է այս ամենը կատարվում, հատկա պես, երբ վստահ էր, որ հենց սկզբից Տերն էր իրեն առաջնորդել այս քոլեջ։ Մի՞թե Ալեքսը սխալվում էր այս հարցում։ Եթե այո, ապա մի՞թե նրա ողջ փորձառությունն Աստծո հետ սխալմունք էր։ Նրա հավատի նույնիսկ ամենահիմնական տարրերն էին կասկածի տակ հայտնվել։ Պատկերացրե՛ք, որ այս ճգնաժամի մեջ Ալեքսը գալիս է ձեզ մոտ և խորհուրդ հարցնում։ Ի՞նչ կասեիք նրան։ Ի՞նչ անձնա կան փորձառություններ եք ունեցել, որոնք կարող են օգնել Ալեք սի իրավիճակում հայտնված մարդկանց։ Աստվածաշնչյան ի՞նչ տեքստեր օրինակ կբերեիք։ Որքա՞ն օգտակար կարող են լինել Դաս 3
31
հետևյալ տեքստերը նման իրավիճակներում՝ Առակներ 3, Երե միա 29.13, Հռոմեացիներին 8.28, Բ Կորնթացիներին 12.9, Եբ րայեցիներին 13.5։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Տիրոջը հետևող համարյա բոլոր մարդիկ ունեցել են ճգնաժամ, որի ընթացքում գայթակղություն են ունեցել կասկածելու Աստծո առաջնորդությանը։ Նման իրավիճակներում կարևոր է կառչել խոստումներին, վերհիշել Աստծո առաջնորդությունն անցյալում և աղոթել հավատի ու տոկունության համար։ Տերը մեզ երբեք չի լքի։ Մեզ համար ծառանում է հետևյալ հարցը՝ ինչպե՞ս ենք մենք հաղթահարում Նրան լքելու գայթակղությունը։ ՈՒՐԲԱԹ
ՀՈՒԼԻՍԻ 15
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի Նահապետներ և մարգարեներ գրքի 281–290 էջերի «Ելք» և 291-302 էջերի «Կարմիր ծովից Սինա» գլուխ ները, ինչպես նաև Դարերի փափագը գրքի 114–123 էջերի «Փորձու թյունը» գլուխը։ «Սակայն նախ Տերն Իր ժողովրդին առաջնորդեց դեպի Ռափի դիմ, և կարող է որոշել մեզ ևս առաջնորդել այնտեղ՝ ստուգելու մեր հավատարմությունը։ Նա միշտ չէ, որ մեզ հաճելի վայրեր է առաջնոր դում։ Եթե Նա այդպես աներ, մենք մեր ինքնաբավության մեջ կմոռա նայինք, որ Տերը մեր Օգնականն է։ Նա փափագում է Իրեն մեզ ցույց տալ և մեր տրամադրությանը հանձնել առատ պարգևները, և թույլ է տալիս, որ մեր կյանքում փորձություններ ու հիասթափություններ լինեն, որպեսզի մենք գիտակցնենք մեր անօգնականությունը և սո վորենք Նրան դիմել օգնության համար։ Նա կարող է ստիպել, որ ամ րակուռ ապառաժից զովացնող զեփյուռ փչի։ Մինչև որ Աստծո հետ դեմ առ դեմ չհանդիպենք, երբ տեսնենք այնպես, ինչպես տեսնվում ենք և լսենք այնպես, ինչպես լսվում ենք, մենք երբեք չենք իմանա, թե որքան բեռ է Նա կրել մեր փոխարեն և դեռ որքան բեռներ ու րախ կլիներ կրել, եթե երեխայի հավատով դրանք Նրան հանձնած լինեինք»։ Էլեն Ուայթ, «Ռափիդիմ», Ադվենտ ռևյու և Սաբաթ հերալդ, 1903, ապրիլի 7։ 32
Դաս 3
Հարցեր քննարկման համար 1. Մենք հաճախ ենք խոսում գայթակղությունների մասին՝ որպես անհատական երևույթի, ինչը, անկասկած, այդպես էլ կա։ Սա կայն, միևնույն ժամանակ, կա՞ն արդյոք որոշակի խմբակային գայթակղություններ, այնպիսի բաներ, որոնցից մենք՝ որպես եկեղեցի կամ որպես տեղական եկեղեցական համայնք, պետք է զգույշ լինենք։ Եթե կան, ապա ի՞նչ գայթակղություններ են դրանք։ 2. Հարցրե՛ք այն մարդկանց, ովքեր պատրաստակամ են խոսելու այն «տհաճ վայրերի» մասին, ուր նրանք տարվել են։ Ինչո՞ւ են այդ վայրերը եղել տհաճ։ Եթե նրանք կրկին այցելելու լինեին այդ վայրերն այսօր, դրանց այլ կերպ կնայեի՞ն։ 3. Մենք բոլորս հասկանում ենք փորձությունների միջոցով մեր զտումն ու մաքրագործումը թույլ տալու Աստծո սկզբունքը։ Ինչ պե՞ս ենք, այդուհանդերձ, հասկանում այն իրավիճակները, որոնցում փորձություններն ասես ոչ մի արժեք չունեն. օրինակ՝ ինչ-որ մեկը ակնթարթորեն մահանում է ավտովթարից։ Դասա րանում քննարկե՛ք հավանական պատասխանները։ 4. Որպես դասարան՝ աղոթեք միմյանց համար, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրը ուժ ստանա՝ փորձություններին դիմակայելու և հավատարիմ մնալու համար։ 5. Ձեր դասարանի անդամները ճանաչո՞ւմ են արդյոք ինչ-որ մե կին, ով շեղվել է ճանապարհից փորձությունների պատճառով։ Եթե այո, ապա որպես դասարան՝ ի՞նչ կարող եք անել ամենաշո շափելի կերպով՝ օգնելու այդ մարդուն վերադառնալ։
Դաս 3
33
ԴԱՍ 4 ՀՈՒԼԻՍԻ 16-22
ՏԵՍՆԵԼՈՎ ՈՍԿԵՐՉԻ ԴԵՄՔԸ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Մատթեոս 5.16, Ա Կորնթացիներին 4.9, Եփեսացիներին 3.10, Հոբ 23.1-10, Մատթեոս 25.1-12, Դանիել 12.1-10, Եփե սացիներին 4.11-16։ Հիշելու համարը. «Սակայն մենք բոլորս, բաց երեսով Տիրոջ փառքը ինչպես հայելու մեջ տեսնելով, նույն պատկերով կերպարանափոխ վում ենք փառքի մի աստիճանից դեպի մյուսը՝ առաջնորդ վելով Տիրոջ կողմից, որ է Հոգին» (Բ Կորնթացիներին 3.18)։
Էմի Քարմայքլը մի խումբ երեխաների տարավ Հնդկաստան՝ ավանդական ոսկերչական արհեստանոց ցույց տալու համար։ Փայ տածուխե խարույկի մեջտեղում երևում էր կոր կղմինդրը։ Կղմինդրի վրա աղի, տամարինդի պտղի ու աղյուսի փոշու խառնուրդ էր։ Այս խառնուրդում գտնվում էր ոսկին։ Երբ կրակն սկսեց այրել խառնուր դը, ոսկին ավելի ու ավելի մաքրվեց։ Ոսկերիչն ունելիով դուրս է բերում ոսկին, և եթե այն բավարար չափով մաքուր չէ, մի նոր խառնուրդով նորից կրակի մեջ է դնում։ Սակայն ամեն անգամ, երբ ոսկին նորից էր դրվում կրակի մեջ, կրակն ուժգնացվում էր։ Խմբի երեխաները հարցրին ոսկերչին. «Ինչպե՞ս եք իմանում, թե երբ է ոսկին վերջնա կանապես մաքրված»։ Նա պատասխանեց. «Երբ կարողանամ դեմքս տեսնել դրանում»։ Էմի Քարմայքլ, Սովորելով Աստծո մասին (Ֆորթ Վաշինգթոն, Փենսիլվանիա, Քրիսչն լիթրիչը քրուսեյդ, 1989), էջ 50։ Աստված փորձում է մաքրագործել մեզ, զտել մեզ ինչպես ոսկին, վերափոխել մեզ Իր պատկերի պես։ Դա ապշեցուցիչ նպատակ է, և է՛լ ավելի ապշեցուցիչ է, երբ մեր մեջ Քրիստոսի բնավորությունն է զարգանում, միայն երբ մենք անցնում ենք կյանքի փորձությունների հնոցով։
Շաբաթվա ամփոփումը. ի՞նչ դեր ունի տառապանքը մաքրագործման գործընթա ցում։ Ինչպե՞ս ենք հասկանում այս ամենը մեծ պայքարի համատեքստում։ 34
Դաս 4
ՄԻԱՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 17
«Նրա պատկերով» «Որովհետև նրանց, ում սկզբում ճանաչեց, նախասահմանեց կերպարանակից լինել Իր Որդու պատկերին, որպեսզի Նա անդ րանիկը լինի բազում եղբայրների մեջ» (Հռոմեացիներին 8.29)։ Սկզբում Աստված մեզ արարեց Իր պատկերով (Ծննդոց 1.27), սա կայն մեղքն ապականեց այդ պատկերը։ Ինչպե ՞ս ենք տեսնում Աստծո պատկերի այս խեղաթյուրումը մարդկության մեջ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ակնհայտ է, որ մենք բոլորս էլ ապականվել ենք մեղքով(Հռոմեա ցիներին 3.10-19)։ Սակայն Աստված փափագում է վերականգնել մեզ այն վիճակին, ինչպիսին նախասահմանվել էր, որ լինեինք։ Ահա թե որտեղ էր պետք մեր այսօրվա հիշելու համարը։ Այն բացահայտում է Աստծո այն ծրագիրը, որ նրանք, ովքեր հանձնում են իրենց կյանքը Սուրբ Հոգուն, «կերպարանակից լինեն Իր Որդու պատկերին» (Հռո մեացիներին 8.29)։ Սակայն կա այս հարցի ևս մեկ տեսանկյուն։ «Աստծո պատկերը պիտի վերականգնվեր մարդկության մեջ: Աստծո ժողովրդի բնավո րության կատարելությունն է, որ պատիվ է բերում Քրիստոսին»։ Էլեն Ուայթ, Դարերի փափագը, էջ 671 Ի՞նչ է ասում Էլեն Ուայթը վերը ներկայացված մեջբերման մեջ (տե՛ս նաև Հոբ 1, Մատթեոս 5.16, Ա Կորնթացիներին 4.9, Եփե սացիներին 3.10)։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Որպես քրիստոնյաներ՝ մենք երբեք չպետք է մոռանանք, որ գտնվում ենք տիեզերական դրամայի էպիկենտրոնում։ Քրիստոսի ու սատանայի միջև տեղի ունեցող մեծ պայքարը ծավալվում է հենց մեր շուրջբոլորը։ Այս ճակատամարտը տարատեսակ շերտեր ունի և ներկայանում է ամենատարբեր ձևերով։ Ու թեև շատ բան թաքցված է, մենք կարող ենք հասկանալ, որ որպես Քրիստոսի հետևորդներ՝ այս դրամայում դեր ունենք խաղալու և մեր կյանքով Քրիստոսին պատիվ կարող ենք բերել։ Դաս 4
35
Պատկերացրե՛ք, թե կանգնած եք մի ահռելի մարզադաշտի մեջ տեղում։ Տրիբունայի մի կողմում նստած են Աստծուն հավա տարիմ երկնային էակներ, իսկ մյուս կողմում՝ Արուսյակի հետ ընկածները։ Եթե վերջին 24 ժամվա ընթացքում ձեր կյանքում տեղի ունեցած իրադարձությունները ցուցադրվեին մեծ էկրա նին, ո՞ր կողմն ավելի շատ ուրախանալու առիթ կունենար։ Ձեր պատասխանն ի՞նչ է ձեզ ասում ձեր վիճակի մասին։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 18
Հավատը՝ զտիչ կրակի պայմաններում Մի բան է լինել ճակատամարտում, մեկ այլ բան է նույնիսկ չտես նել այդ ճակատամարտում դասավորված ուժերը։ Ինչ-որ իմաստով մենք՝ որպես քրիստոնյաներ, բախվում ենք հենց այսպիսի իրավի ճակի հետ։ Գիտենք, որ հակառակորդ ուժերը մեր շուրջբոլորն են, զգում ենք դրանց ներկայությունը մեր կյանքում, սակայն պետք է առաջ ընթանանք հավատով՝ վստահելով «Անտեսանելիին» (Եբրա յեցիներին 11.27)։ Կարդացե՛ք Հոբ 23.1-10 համարները։ Ո՞րն է Հոբի պայքարի էու թյունը։ Ի՞նչը նա չի տեսնում։ Միևնույն ժամանակ, ի՞նչն է նա ընդունում հավատով՝ հակառակ իր բոլոր փորձություններին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Նույնիսկ իր սարսափելի փորձությունների մեջ, Հոբը վստահում էր Աստծուն։ Հակառակ ամեն ինչի՝ Հոբը վճռել էր դիմանալ։ Եվ նրան դիմանալ օգնող բաներից մեկը ոսկին էր։ Ոսկե մեդալը չէ, ո՛չ։ Նա ավելի շուտ նայում էր ապագային ու գիտակցում, որ եթե կառչի Աստծուն, փորձություններից դուրս կգա ավելի լավ մարդ, այդ հնո ցից դուրս կգա ինչպես մաքրված ոսկի։ Թե որքանով էր Հոբը տեղ յակ, թե ինչ էր կատարվում իրեն բացված տեսարանների հետևում, մենք չգիտենք։ Անկախ այն փաստից, թե իրենից ինչքան տեղեկու թյուն էր թաքցված, նա, այնուհանդերձ, դիմացավ զտիչ կրակին։ Դուք վախենո՞ւմ եք կրակից։ Դուք անհանգստանո՞ւմ եք այն տա պի մասին, որը ծնում են հանգամանքները։ Միգուցե, ինչպես Հոբի դեպքում, Աստծո կրակն անբացատրելի է թվում։ Դա կարող է ար տահայտվել նոր աշխատանքին կամ նոր բնակավայրին հարմարվե 36
Դաս 4
լու դժվարությամբ, կամ աշխատանքի վայրում և նույնիսկ սեփական ընտանիքում վատ վերաբերմունքին դիմանալու տեսքով։ Դա կարող է լինել հիվանդություն կամ նյութական կորուստ։ Որքան էլ որ դժվար լինի հասկանալ, Աստված կարող է օգտագործել այս փորձություն ները՝ ձեզ զտելու, մաքրագործելու, ինչպես նաև Իր պատկերը ձեր բնավորության մեջ դաջելու համար։ Ոսկի լինելու ապացույցը Հոբի համար շարժիչ ուժ է այստեղ, մի բան, որին նա կարող է հառել իր աչքերը, և մի բան, ինչը նրան դուրս է քաշում իր խնդիրներից։ Ուժգին վկայություն է նրա բնավո րության մասին արդեն այն, որ այս ողջ ցավի ու տառապանքի մեջ նա ի վիճակի էր զգալու մաքրագործման գործընթացի իրողությունը։ Կարևոր չէ՝ որքան շատ բան նա չէր հասկանում, նա վստահ էր, որ այդ փորձությունները զտելու են իրեն։ Ձեր սեփական փորձառության մեջ հանդիպող փորձություններն ինչպե՞ս են զտում ու մաքրագործում ձեզ։ Բացի տառապանքից, ուրիշ ի՞նչ կերպ դուք կարող էիք զտվել ու մաքրագործվել։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 19
Հիսուսի վերջին խոսքերը Հիսուսը Երուսաղեմում էր, մոտ էր Նրա մահվան ժամը։ Մատթեո սի Ավետարանը մեզ տեղեկացնում է, որ Զատիկից առաջ վերջին ժամը ևս Հիսուսն անցկացնում է ուսուցանելով և Իր աշակերտնե րին առակներ է պատմում, ներառյալ տասը կույսերի և այծերի ու ոչխարների առակները։ Այս պատմությունները մեզ ցույց են տալիս, թե ինչպես մենք պետք է ապրենք՝ Հիսուսի գալուստին սպասելով։ Ուստի և դրանց արդիականությունը երբեք ավելի նշանակալից չի եղել, քանի որ մեր շուրջբոլորը տեսնում ենք Հիսուսի մոտալուտ վե րադարձի նշանները։ Տասը կույսերի առակում (Մատթեոս 25.1-12) ներկայացված յուղը շատ մեկնաբաններ համարում են Սուրբ Հոգու խորհրդանիշը։ Էլեն Ուայթը համաձայնում է այս մեկնաբանության հետ, նաև ասում, որ այդ յուղը նաև մեր բնավորության խորհրդանիշն է և մի բան է, որ ոչ ոք մեր փոխարեն մեզ համար ձեռք բերել չի կարող։ Կարդացե՛ք այդ առակը։ Ի՞նչ կերպ է առակի իմաստը փոխվում՝ կախված այն փաստից, որ յուղը դիտարկում ենք որպես Սուրբ Հոգու կամ քրիստոնեական բնավորության խորհրդանիշ։ Ի՞նչ Դաս 4
37
իմաստ կունենա այս պատմությունը ձե՛զ համար, եթե յուղը դի տարկվի որպես Սուրբ Հոգու, իսկ մյուս դեպքում՝ որպես քրիս տոսանման բնավորության խորհրդանիշ։ Սուրբ Հոգի՝ __________________________________________________________ ________________________________________________________________________ Բնավորություն՝ ______________________________________________________ ________________________________________________________________________ Կարդացե՛ք ոչխարների ու այծերի առակը Մատթեոս 25.31-46 համարներում։ Ի՞նչ չափանիշներ են օգտագործվում ոչխարնե րին ու այծերին բաժանելիս։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ուշադրությո՛ւն դարձրեք, որ թագավորը ոչխարներին ու այծերին բաժանում է ըստ նրանց գործերի, նրանց բնավորության։ Ու թեև այստեղ Հիսուսը բնավ չի քարոզում գործերով փրկություն, սակայն մենք տեսնում ենք, թե փրկության ծրագրում որքան կարևոր է բնա վորության զարգացումը, և ինչպես նրանք, ովքեր իսկապես փրկված են Քրիստոսի կողմից, կարտացոլեն այդ փրկությունն իրենց կյանքի ու բնավորության միջոցով։ Ասում են, թե «բնավորությունն այն է, ինչպիսին մարդն իրեն դրսևորում է մթության մեջ»։ Ինչպիսի՞ մարդ եք դուք, երբ ոչ ոք ձեզ չի տեսնում։ Ձեր պատասխանն ի՞նչ է ձեզ հուշում այն մա սին, թե ինչ փոփոխություններ պետք է անեք։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 20
«Իմաստունները» Երեկ մենք անդրադարձանք Քրիստոսի երկրորդ գալուստին սպասողների բնավորության կարևորությանը։ Այսօր կդիտար կենք հատկապես այն մարդկանց բնավորության կարևորու թյունը, որոնք կենդանի են լինելու Հիսուսի երկրորդ գալստյան ժամանակ։ Կարդացե՛ք Դանիել 12.1-10 համարները։ Ի՞նչ համատեքստ է ներկայացված այստեղ։ Երկրագնդի պատմության ո՞ր շրջանն է ներկայացվում։ Եվ ամենակարևորը, այս տեքստերը մեզ ի՞նչ են ասում այս ժամանակներում ապրող Աստծո ժողովրդի բնավո 38
Դաս 4
րության մասին։ Ինչպե՞ս են բնութագրվում նրանք՝ հակառակ ամբարիշտների (տե՛ս նաև Հայտնություն 22.11)։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Դանիելին ասվում է, որ Հիսուսի գալուստից անմիջապես առաջ լի նելու է այնպիսի նեղության ժամանակ, ինչպիսին երբեք չի եղել երկ րագնդի պատմության ընթացքում։ Դանիել 12.3, 10 համարներում մեզ տրվում է այս ժամանակ ապրող արդարների և ամբարիշտնե րի նկարագրությունը։ Ուշադրությո՛ւն դարձրեք, որ «ամբարիշտնե րը պիտի ամբարշտանան» (Դանիել 12.10)՝ հակառակ արդարների, որոնք 3-րդ տեքստում պայծառորեն փայլում են, հավանաբար այն պատճառով, որ մաքրվել, սպիտակացել ու զտվել են (Դանիել 12.10) այս տագնապի ժամանակ, «որպիսին չի եղել ազգի գոյանալուց մինչ այդ ժամանակը» (Դանիել 12.1)։ Եվս մեկ հակասություն. ամբա րիշտները չեն հասկանում, սակայն արդարներն «իմաստուն» են և հասկանում են։ Հասկանալ ի՞նչը։ Մաթեմատիկա՞, բնական գիտություննե՞ր, աստվածաշնչյան տեքստերի մեկնաբանությո՞ւն։ Առակների գիրքն ասում է, որ «իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է» (Առակներ 1.7): Միգուցե այս համատեքստում «իմաստուններն» իմաստուն են, որովհետև հասկանում են այս վերջին իրադարձությունների՝ տագ նապի ժամանակի իմաստը, երբ դրանք բացահայտվում են։ Նրանք հանկարծակիի չեն գալիս. Աստծո Խոսքի ուսումնասիրություններից նրանք գիտեն, որ այդ ամենը տեղի է ունենալու։ Եվ, ինչն ամենա կարևորն է, նրանք գիտեն բավականին շատ, որպեսզի թույլ տան, որ տագնապի այս ժամանակը զտի ու մաքրագործի իրենց։ Իսկ մյուս կողմից ամբարիշտներն ավելի մեծ համառություն են ցուցաբերում իրենց ապստամբության մեջ ու շարունակում իրենց ամբարշտու թյունը։ Կարևորագույն իմաստն այն է, որ այստեղ մեզ տրվում է այն մարդկանց նկարագրությունը, որոնք անցնում են զտման ու մաքրա գործման գործընթաց։ Թեև մենք այս տեքստերը դիտարկել ենք վերջին օրերի իրա դարձությունների լույսի ներքո, ի՞նչ սկզբունքներ ենք տեսնում այստեղ, որոնք կարող են օգնել մեզ այժմ հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում զտման ու մաքրագործման գործընթացը նույնիսկ մեզ համար այսօր։ Դաս 4
39
ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 21
Բնավորություն ու համայնք Կա մի երգ1, որը հնչում է հետևյալ կերպ. «Ես ապառաժ եմ, ես կղզի եմ»։ Երբևէ նման զգացողություն ունեցե՞լ եք, փափագե՞լ եք մե նակ լինել։ Միգուցե նաև լսել եք մարդկանց, ովքեր ասում են. «Աստ ծո հետ իմ հարաբերություններն անձնական են, ես դրանց մասին խոսել չեմ ցանկանում»։ Կարդացե՛ք Եփեսացիներին 4.11-16 համարը։ Ի՞նչ է ուզում ասել այստեղ Պողոսը։ Ի՞նչ դեր է նա հատկացնում համայնքին այս տեքստերում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Երբ Պողոսը գրում է եփեսացիներին, եկեղեցին նկարագրում է որ պես մարմին։ Հիսուսը գլուխն է, իսկ Նրա ժողովուրդը կազմում են մարմնի մյուս մասերը։ Եթե ուշադրություն դարձնեք Եփեսացիներին 4.13 համարին, կնկատեք նման համայնքում ապրելու նպատակը, որը «կատարյալ մարդ» դառնալն է՝ «Քրիստոսին չափանիշ ունենա լով»։ Եվ դրա համար մենք անհրաժե՛շտ ենք միմյանց։ Անկասկած հնարավոր է քրիստոնյա լինել մեն-մենակ։ Եվ իսկա պես, ինչպես դարերի ընթացքում շատ մարդկանց համար, ում ծաղ րել ու հալածել են, հաճախ մենակ մնալն անխուսափելի է։ Աստծո զորության մասին հզոր վկայություն է այն, որ տղամարդիկ ու կա նայք չեն կքվում իրենց շրջապատող ճնշման տակ։ Ու որքան էլ ճիշտ է այս իրողությունը, Պողոսն ուզում է շեշտադրել կարևորագույն ճշմարտություն՝ վերջին հաշվով մենք ինքներս զգում և ուրիշներին բացահայտում ենք Քրիստոսի լիությունը, երբ համագործակցում ենք մեկս մյուսի հետ։ Եփեսացիներին 4.11-16 համարներում ի՞նչ է ասում Պողոսն այն մասին, ինչ որ պետք է տեղի ունենա, նախքան Քրիստոսի լիու թյունը կբացահայտվի մեր քրիստոնեական համայնքում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Քրիստոսի լիությունն արտահայտող համայնքի վկայությունն ի՞նչ կերպ է տարբերվում Քրիստոսի լիությունն արտահայտող 1 Simon & Garfunkel “I Am a Rock”
40
Դաս 4
անհատի վկայությունից։ Ի՞նչ հետևանքներ ունի սա մեծ պայ քարի համատեքստում։ Տե՛ս Եփեսացիներին 3.10։ Շատ հեշտ է բարի ու լավ մարդ լինել, երբ մենակ եք կամ գտնվում եք անծանոթ մարդկանց շրջապատում։ Սակայն շատ ավելի բարդ է բարի գտնվել այն մարդկանց նկատմամբ, ում չափից լավ եք ճանաչում կամ պարզապես չեք սիրում։ Երբ այս մարդ կանց նկատմամբ շնորհ ու բարություն ենք ցուցաբերում, Աստծո մասին ճշմարտության վերաբերյալ անհերքելի վկայություն ենք տալիս։ ՈՒՐԲԱԹ
ՀՈՒԼԻՍԻ 22
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի Աստծո որդիներ և դուստրեր գրքի 100 էջի «Աստված մեզ նոր՝ մարմնեղեն սիրտ է խոստանում», Քրիստոսի տեսանելի դասեր գրքի 405–421 էջերի «Փեսային դիմավորելով» և Մեծ պայքար գրքի 613–634 էջերի «Նեղության ժամանակը» գլուխ ները։ «Բնավորության կառուցումը մարդ արարածին երբևէ վստահ ված ամենակարևոր գործն է, և դրա լուրջ ուսումնասիրությունը եր բեք այդքան կարևոր չի եղել, որքան այժմ։ Ոչ մի նախորդ սերունդ կանչված չի եղել այսքան կարևոր խնդիրներ լուծելու, երբեք երիտա սարդ տղամարդիկ ու կանայք այդքան մեծ վտանգների չեն բախվել, որքան այժմ»։ Էլեն Ուայթ, Կրթություն, էջ 225։ «Առակում հիմար կույսերը ներկայացվում են որպես յուղ մուրա ցողներ, ում չի հաջողվում այն ստանալ։ Այս խումբն այն մարդկանց խորհրդանիշն է, ովքեր չեն զարգացրել այնպիսի բնավորություն, որը նրանց ճգնաժամին դիմանալու հնարավորություն կընձեռի։ Դա նման է նրան, որ գնան ու իրենց հարևանին ասեն՝ տո՛ւր ինձ քո բնա վորությունը, այլապես ես կկորչեմ։ Իմաստունները չեն կարող իրենց յուղը փոխանցել հիմար կույսերի թրթռացող լամպերին։ Բնավորու թյունը փոխանցման ենթակա չէ։ Այն հնարավոր չէ գնել կամ վաճա ռել, հնարավոր չէ ձեռք բերել։ Տերը յուրաքանչյուր մարդու տվել է փորձության միջոցով արդար բնավորություն ունենալու հնարավո րություն, սակայն չի տվել միջոց, որով մի մարդ կարող է մեկ ուրիշին փոխանցել այն բնավորությունը, որը նա կերտել է՝ անցնելով բարդ փորձությունների միջով, մեծ Ուսուցչից դասեր սովորելով, որպեսզի Դաս 4
41
կարողանա դրսևորել համբերություն փորձության ժամանակ և այն պիսի հավատ, որը կարող է անհնարինության սարերը տեղաշար ժել»։ Էլեն Ուայթ, Երիտասարդների ուսուցիչը, 1896, հունվարի 16։ Հարցեր քննարկման համար
1. Ի՞նչ է նշանակում «բնավորության կառուցումը»։ Ինչպե՞ս կարող եք դա անել։ Որքա՞ն ակնհայտ առաջնահերթություն է բնավո րության կառուցումը ձեր անձնական կյանքում և ձեր եկեղեցա կան համայնքում։ 2. Հինգշաբթի օրվա դասը խոսում էր քրիստոնյայի կյանքում հա մայնքի ունեցած կարևոր դերի մասին։ Որքա՞ն լավ է ձեր տե ղական եկեղեցին գործում որպես Քրիստոսի մարմին։ Որպես համայնք՝ որքա՞ն լավ եք ներկայացնում Տիրոջը։ Դասարանում քննարկե՛ք, թե ի՞նչ կարող եք անել բարելավման ուղղությամբ։ 3. Դասարանում քննարկե՛ք, թե ինչո՞ւ է բնավորության կառուցու մը կարևոր, եթե մենք փրկվում ենք բացառապես առ Հիսուսն ու նեցած մեր հավատով։ Եթե մեզ փրկում են Նրա արդարությունն ու կատարյալ բնավորությունը, ապա ինչո՞ւ է հարկավոր, որ մենք բնավորություն զարգացնենք։ 4. Հելլեն Քելլերը, ով մանուկ հասակից խուլ և կույր էր, գրել է. «Բնա վորությունը չի կարող զարգանալ հեշտության ու խաղաղության պայմաններում։ Բացառապես փորձության ու տառապանքի միջոցով կարող է հոգին ուժ ստանալ, հոգևոր տեսողությունը՝ սրվել, միայն այդ ճանապարհով կարող են ձգտումները ոգեշնչ վել ու հաջողություն ապահովել»։ Առաջնորդություն, հատոր 17, համար 4։ Համաձա՞յն եք այս պնդման հետ։ Քննարկե՛ք բնավո րության, տառապանքի և մեծ պայքարի միջև եղած կապը։
42
Դաս 4
ԴԱՍ 5 ՀՈՒԼԻՍԻ 23-29
ԾԱՅՐԱՀԵՂ ՇՈԳ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Ծննդոց 22, Ովսեե 2.1-12, Հոբ 1.6-2.10, Բ Կորնթացիներին 11.23-29, Եսայի 43.1-7։ Հիշելու համարը. «Բայց Տիրոջ կամքն էր Նրան ճզմել, տառապանք պատճա ռել. երբ Նա Իր անձը մեղքի ընծա դարձնի, սերունդ կունե նա, կերկարացնի Իր օրերը, և Տիրոջ կամքը Նրա ձեռքով կհաջողվի» (Եսայի 53.10)։ Երբ հայտնի քրիստոնյա գրող Քլայվ Սթեյփլս Լյուիսի կինը մա հանում էր, նա գրեց. «Հարցն այն չէ, որ ես (կարծում եմ) Աստծուն հավատալ դադարելու մեծ վտանգի մեջ եմ։ Իրական վտանգը Նրա մասին այս սարսափելի բաներին հավատալ սկսելն է։ Ես վախենում եմ ոչ թե «Ուրեմն ընդհանրապես Աստված գոյություն չունի», այլ «Ուրեմն սա այն է, ինչ Նրան իսկապես դուր է գալիս» եզրակացու թյունից»։ Դիտարկվող վիշտ (Նյու Յորք, Հարփեր Քոլինս Փաբլիշերս, Ինք., 1961), էջ 6, 7։ Երբ իրավիճակն իսկապես ցավոտ է դառնում, մեզնից ոմանք հիմնովին մերժում են Աստծուն։ Մյուսները, ինչպես Լյուսիը, հանձն վում են Աստծո մասին իրենց տեսակետը փոխելու գայթակղությանը և Նրա մասին մտածում են շատ վատ բաներ։ Հարց է ծագում՝ դեռ ինչքա՞ն կարող է ջերմաստիճանը բարձրանալ։ Որքա՞ն ծայրահեղ տապի մեջ է Աստված պատրաստ ռիսկի դիմել թույլ տալու, որ Իր ժողովուրդը հայտնվի, որպեսզի իրականացնի մեզ «Իր Որդու պատ կերով» կերտելու Իր վերջնական նպատակը (Հռոմեացիներին 8.29)։ Շաբաթվա ամփոփումը. Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է Աստված դիմում այն մարդկանցից սխալ հասկացված լինելու ռիսկին, որոնց կողմից ուզում է ճա նաչված և սիրված լինել։ Ըստ ձեզ՝ մինչև ի՞նչ աստիճանի է Աստված պատրաստ սխալ հասկացվել, մինչև որ կերտի ձեզ «Իր Որդու պատկերով»։ Դաս 5
43
ՄԻԱՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 24
Աբրահամը փորձության հնոցում Կարդացե՛ք Ծննդոց 22-րդ գլուխը։ Կարծես թե հենց այնպես, առանց բացատրության Աստված հանկարծ կոչ է անում Աբրահա մին իր սեփական որդուն ողջակեզ զոհ մատուցել։ Կարո՞ղ եք պատ կերացնել Աբրահամի զգացողությունները։ Միանգամայն գարշելի էր պատկերացնել, որ սուրբ Աստվածը պահանջում է զոհաբերել սեփա կան որդուդ։ Նույնիսկ եթե Աբրահամը սա հնարավոր էր համարում, ապա ո՞ւր մնացին ժառանգության մասին Աստծո տված խոստում ները։ Առանց որդու խստումն իմաստը կորցնում էր։ Ինչո՞ւ Աստված Աբրահամին պատվիրեց բերել այս զոհը։ Աստ ված ամեն ինչ գիտի, իմաստը ո՞րն էր։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Աստծո պահանջն ու դրա ժամանակը պատահական չէին։ Իրա կանում դրանք հաշվարկված էին հնարավոր ամենամեծ տառա պանքը հարուցելու համար, քանի որ «Աստված Աբրահամի համար պահել էր վերջին ու ամենածանր փորձությունը, երբ տարիների բե ռը ծանրացել էր նրա ուսերին, և նա հանգիստ էր փափագում»։ Էլեն Ուայթ, Նահապետներ և մարգարեներ, էջ 147։ Սա խելագար Աստծո ստուգա՞րք էր։ Բնավ ոչ, քանի որ «այն հոգեվարքը, որ Աբրահամը վերապրեց այդ սարսափելի փորձության սևօրերի ընթացքում, թույլ տվեց, որ նա սեփական փորձով փոքր-ինչ հասկանար մարդկության փրկագնման համար անսահման Աստծո կողմից արված զոհի մեծու թյունը»։ Նահապետներ և մարգարեներ, էջ 154։ Սա պարզապես ստուգարք էր. Աստված երբեք չէր նախատեսել, որ Աբրահամն սպանի իր որդուն։ Այս դեպքը շատ կարևոր շեշտադ րում է այն մասին, թե երբեմն ինչպես է Աստված գործում։ Աստված կարող է մեզնից պահանջել անել մի բան, որը Նա երբեք չի նախա տեսել, որ մենք իրականում անենք։ Կարող է պահանջել մեզնից գնալ մի տեղ, ուր Նա երեբք չի նախատեսել, որ մենք հասնենք։ Աստծո համար կարևոր է ոչ այնքան վերջը, որքան այն, թե ինչ ենք մենք սո վորում գործընթացի ժամանակամիջոցում վերակերտվելիս։ Հավանաբար Հիսուսը հենց Աբրահամի փորձառությունը նկա տի ուներ, երբ հրեաներին ասաց. «Աբրահամը՝ ձեր հայրը, ցնծում էր այն մտքից, որ կարող է Իմ օրերը տեսնել. նա տեսավ և ուրա 44
Դաս 5
խացավ» (Հովհաննես 8.56)։ Աբրահամը կարող էր բաց թողնել այս գաղափարն ընկալելու հնարավորությունը, եթե հրաժարվեր հետևել ցուցումների՝ համարելով դրանք սատանայական։ Այս ողջ ընթաց քում Աբրահամի գոյատևման ու սովորելու բանալին եղել է իր կողմից Աստծո ձայնի հստակ ճանաչումը։ Ինչպե՞ս եք ճանաչում Աստծո ձայնը։ Ինչպե՞ս եք իմանում՝ երբ է Աստված խոսում ձեզ հետ։ Ի՞նչ ճանապարհներով է Նա ձեզ հա ղորդում Իր կամքը։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 25
Քմահաճ Իսրայելը Ովսեեի օրինակը հզոր դասեր ունի մեզ ուսուցանելու։ Ովսեեի իրավիճակն ուշագրավ է։ Նրա կին Գոմերը փախչում է և մեկ ուրիշ տղամարդուց երեխաներ է ունենում։ Ու թեև այդ կինը հավատարիմ չէ, Աստված կոչ է անում Ովսեեին հետ ընդունել կնոջն ու նորից սիրել նրան։ Այս պատմությունը կրում է Աստծո և Իսրայելի հարաբերու թյունները նկարագրող առակի բնույթ։ Իսրայելացիները թողել էին Աստծուն և հոգևոր պոռնկությամբ էին զբաղված այլ աստվածների հետ: Բայց այդքանով հանդերձ՝ Աստված սիրում էր իսրայելացինե րին ու կամենում էր Իր սերը ցույց տալ նրանց։ Սակայն տեսե՛ք, թե ինչ մեթոդներով։ Կարդացե՛ք Ովսեե 2.1-12 համարները։ Ի՞նչ մեթոդներ է Աստ ված խոստանում կիառել՝ Իսրայելին կրկին դեպի Իրեն քաշելու համար։ Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում անցնել այդ փորձառություն ների միջով։ Ովսեե 2.2, 3 __________________________________________________________ ________________________________________________________________________ Ովսեե 2.5-7 __________________________________________________________ ________________________________________________________________________ Ովսեե 2.8, 9 __________________________________________________________ ________________________________________________________________________ Ովսեե 2.10 ___________________________________________________________ ________________________________________________________________________ Այս պատմությունը բարձրացնում է երկու կարևոր հարց այն մա սին, թե ինչպես ենք մենք զգում Աստծուն, երբ Նա մեզ ապաշխարու թյան է տանում։ Դաս 5
45
Առաջին, մենք գտնվում ենք վտանգի մեջ, երբ չենք գիտակցում, որ Աստված գործում է։ Երբ Իսրայելն անցնում էր նման բարդ ու ցա վալի փորձառությունների միջով, հավանաբար ժողովրդի համար բարդ էր գիտակցել, որ իրենց Աստվածը գործում է իրենց իսկ փրկու թյան համար։ Երբ մեր ուղին ցանկապատվում է սուր փշերով կամ պատվում է պատով ու չենք հասկանում, թե ուր ենք գնում (Ովսեե 2.6), մի՞թե սա Աստված է անում։ Երբ անհետանում են մեր հիմ նական կարիքները հոգալու միջոցները կամ շփոթության մեջ ենք հայտնվում (Ովսեե 2.9, 10), կարո՞ղ է արդյոք այս ամենի հետևում կանգնած լինել մեր Հայրը։ Ճշմարտությունն այն է, որ անկախ այն փաստից, թե ինչ ենք մենք զգում, Աստված մշտապես գործում է մեզ ապաշխարության բերելու համար, որովհետև Նա մեզ անսահմանո րեն սիրում է։ Երկրորդ, մենք գտնվում ենք Աստծուն սխալ հասկանալու վտան գի մեջ, երբ Նա գործում է։ Մենք կարող ենք հասկանալ, որ Աստված գործում է, սակայն մեզ կարող է դուր չգալ այն, ինչ Նա անում է։ Երբ մենք մեզ վիրավորված ու շփոթված ենք զգում, շատ հեշտ է մեղադ րել Աստծուն դաժան լինելու, չմիջամտելու կամ հոգ չտանելու մեջ։ Սակայն Աստված մշտապես գործում է՝ Իր սիրո ուխտի միջոցով մեզ վերափոխելու համար։ Կարդացե՛ք Ովսեե 2.14-23 համարները։ Ի՞նչ է բացահայտում Աստծո մասին այս հատվածը։ Սուբ Հոգուն խնդրե՛ք ձեզ ցույց տալ, թե արդյո՞ք ձեր կյանքի որևէ ոլորտում փախել եք Աստծուց։ Եթե համոզված եք, որ փախել եք, ապա ինչո՞ւ սպասել փորձու թյան հնոցում հայտնվելուն։ Ի՞նչն է ձեզ խանգարում հենց հիմա ամբողջությամբ հանձնվել Աստծուն։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 26
Գոյատևել երկրպագության միջոցով Կարդացե՛ք Հոբ 1.6–2.10 համարները։ Ի՞նչը դարձավ Հոբի տա ռապանքների պատճառը։ Այստեղ ապշեցուցիչ մի բան կա։ Հրեշտակները գալիս են Աստ ծուն տեսնելու, սատանան գալիս է նրանց հետ։ Աստված հարց նում է սատանային, թե որտեղ էր նա, վերջինս պատասխանում է, որ «երկրի վրա շրջելուց և նրա մեջ ման գալուց» է գալիս (Հոբ 1.7)։ Հետո Աստված հետևյալ հարցադրումն է անում. «Իմ ծառա Հոբին 46
Դաս 5
ուշադրություն դարձրի՞ր» (Հոբ 1.8)։ Ուշագրավը ոչ թե հենց հարցն է, այլ թե Ով է այդ հարցը տալիս։ Հոբին՝ որպես ուսումնասիրության առարկա, մատնանշում է ոչ թե սատանան, այլ Աստված։ Մանրակր կիտ կերպով իմանալով, թե ինչ է հետևելու՝ Աստված սատանայի ու շադրությունը հրավիրում է Հոբի վրա։ Երկրի վրա հանգիստ ապրող Հոբը գաղափար անգամ չունի, թե ինչ կիզիչ տապ է լինելու իր փոր ձության հնոցում։ Ու թեև պարզից էլ պարզ է, որ Հոբին տառապանք ներ պատճառում է ոչ թե Աստված, այլ սատանան, պարզ է նաև, որ հենց Աստված է հստակ թույլտվություն տալիս սատանային՝ կործա նել Հոբի ունեցվածքը, երեխաներին և նրա ֆիզիկական առողջու թյունը։ Եթե Աստված թույլ է տալիս, որ Հոբը տառապի, ապա ի՞նչ տարբերություն, թե ով է անձնապես հասցնում այդ տառապանքը՝ Աստվա՞ծ, թե՞ սատանան։ Ինչպե՞ս Աստված կարող է լինել արդար և սուրբ, երբ թույլ է տալիս սատանային Հոբին նման տառապանք հասցնել։ Արդյո՞ք հարկավոր է այս իրավիճակը որպես հատուկ դեպք դիտարկել, թե՞ այս ճանապարհը բնութագրական է Աստծո համար, և նա մինչև հիմա էլ շարունակում է այդ կերպ գործել մեզ հետ։ Հոբ 1.20, 21 համարներում ինչպե՞ս է Հոբն արձագանքում այս փորձություններին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Նման տառապանքներին հնարավոր է արձագանքել երկու կերպ։ Կարո՞ղ ենք դառնանալ և բարկանալ՝ մեջքով շրջվելով Աստծուն, Ում համարում ենք դաժան կամ ընդհանրապես հերքում ենք Նրա գոյու թյունը, կամ էլ կարող ենք ավելի ուժգին կառչել Աստծուն։ Իր աղետի դեմ Հոբը պայքարում է՝ Աստծո ներկայության մեջ մնալով ու Նրան երկրպագելով։ Հոբ 1.20, 21 համարներում տեսնում ենք երկրպագության երեք ասպեկտ, որոնք կարող են օգնել տառապանքի մեջ։ Առաջին, Հոբն ընդունում է իր անօգնականությունը և ոչ մի պահանջ չի ներկայաց նում. «Իմ մոր արգանդից մերկ եմ դուրս եկել, մերկ էլ այնտեղ պիտի վերադառնամ» (Հոբ 1.21)։ Երկրորդ, Հոբը գիտակցում է, որ Տերն ունի իրավիճակի լիարժեք վերահսկողություն. «Տերը տվեց, Տերն էլ առավ» (Հոբ 1.21)։ Երրորդ, Հոբը եզրափակում է՝ հաստատելով իր հավատն առ Աստծո արդարությունը. «Տիրոջ անունը թող օրհնյալ լինի» (Հոբ 1.21)։ Փորձության մե՞ջ եք։ Հետևե՛ք Հոբի քայլերին։ Ինչպե՞ս կարող են դրանք ձեզ ևսօգնել։ Դաս 5
47
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 27
Գոյատևել հույսի միջոցով «Այն (նեղությունը) մեր կարողությունից այնքան ծանր էր, որ նույնիսկ մեր ապրելու հույսն էինք կորցրել։ Մենք ինքներս ըն դունել էինք մեր մահվան վճիռը, որպեսզի հույսը ոչ թե մեզ վրա դնեինք, այլ Աստծու, որ հարություն է տալիս մեռելներին» (Բ Կորնթացիներին 1.8, 9)։ Որպես Աստծո ընտրյալ առաքյալ՝ Պողոսն ավելի շատ փորձու թյունների է դիմացել, քան շատ այլ մարդիկ։ Սակայն նա չվհատ վեց։ Ընդհակառակը, նա ավելի ու ավելի էր փառաբանում Աստծուն։ Կարդացե՛ք Բ Կորնթացիներին 11.23-29 համարներում նկարագր ված նրա դժվարությունների ցանկը։ Այժմ կարդացե՛ք Բ Կրնթացինե րին 1.3-11 համարները։ Բ Կորնթացիներին 1.4 համարում Պողոսը պնդում է, որ Աստծո կարեկցանքն ու մխիթարությունն ստանալու պատճառն այն է, «որպեսզի մենք էլ կարողանանք մխիթարել նրանց, ովքեր ամեն տեսակ նեղության մեջ են, ա՛յն մխիթարությամբ, որով մենք մխիթարվում ենք Աստծուց»։ Որքանո՞վ կարող է տառապանքը ծառայության կոչ լինել: Ինչպե՞ս կարող ենք ավելի զգոն լինել այս հնարավորության նկատմամբ: ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Աստված կամենում է մեր միջոցով ծառայել տառապող մարդ կանց։ Սա նշանակում է, որ Նա կարող է նախ թույլ տալ, որ մենք անցնենք նմանատիպ տառապանքի միջով։ Հետո մենք ի վիճակի կլինենք այդ մարդկանց քաջալերել՝ հինվելով ոչ թե տեսությունների, այլ Աստծո կարեկցանքն ու մխիթարությունն ստանալու մեր սեփա կան փորձի վրա։ Սա նաև Հիսուսի կյանքի սկզբունքն է (տե՛ս Եբրա յեցիներին 4.15)։ Պողոսն իր դժվարությունն այսքան վառ կերպով նկարագրում է ոչ իր հանդեպ խղճահարություն հարուցելու նպատակով։ Դրանք մեզ պատմվում են նրա համար, որպեսզի մենք իմանանք՝ նույնիսկ եթե անդունդի հատակում ենք, մեր Հայրը կարող է միջամտել և մեզ բե րել Իր կարեկցանքն ու մխիթարությունը։ Մենք կարող ենք կորցնել նույնիսկ մեր ապրելու հույսը, կարող ենք անգամ սպանվել, սակայն 48
Դաս 5
մի՛ վախեցեք, Աստված մեզ սովորեցնում է ապավինել Իրեն։ Կարող ենք վստահել Նրան, քանի որ մեր Աստվածը «հարություն է տալիս մեռելներին» (Բ Կորնթացիներին 1.9)։ Շարունակելով հռչակել Ավետարանը՝ Պողոսը գիտի, որ Աստված իրեն ևս կփրկի ապագայում։ Պողոսի՝ ամուր մնալու ունակությունը սնվում է երեք աղբյուրից, որոնք ներկայացված են Բ Կորնթացինե րին 1.10, 11 համարներում։ Առաջին, հաջողությամբ պսակված Աստ ծո գործը. «Նա է, որ այնպիսի՜ մահից փրկեց մեզ ու դեռ փրկելու է» (Բ Կորնթացիներին 1.10)։ Երկրորդ, իր ուշադրությունը բացառապես Աստծո վրա կենտրոնացնելու Պողոսի վճռականությունը. «Նրա վրա հույս ունենք, որ տակավին փրկելու է» (Բ Կորնթացիներին 1.11)։ Եր րորդ, սուրբերի շարունակական միջնորդությունը. «Մեզ համար ձեր արած աղոթքի օգնությամբ» (Բ Կորնթացիներին 1.11)։ Ի՞նչ կարող եք սովորել Պողոսից, ինչը կարող է օգնել ձեզ, որ պեսզի ձեր պայքարի ու մաքառումների մեջ չսկսեք խղճահարու թյամբ լցվել ինքներդ ձեր նկատմամբ։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 28
Ծայրահեղ շոգ Այս եռամսյակի ընթացքում մենք անդրադարձանք փորձության հնոցի շատ օրինակների, որոնք Աստված օգտագործում է՝ մեր կյանք բերելու մաքրություն և Քրիստոսի բնավորությունը։ Այդուհան դերձ, ոմանք կարող են դիտարկել այս օրինակները և եզրակացնել, որ Աստված խիստ և պահանջկոտ վերակացու է։ Իհարկե, ոմանք կարող են ասել. «Մենք գիտենք, որ Աստված մեզ համար բարին է ցանկանում, սակայն այս օրինակները չեն խոսում մեծ սիրո և հոգա տարության մասին։ Ընդհակառակը, Աստված ավելի շուտ կռվասե րի տպավորություն է թողնում։ Նա նպատակներ է դնում, որոնք մեզ զգալիորեն մեծ բարդությունների առաջ են կանգնեցնում, և մենք ոչինչ անել չենք կարող այդ ամենի հետ»։ Ճիշտ է, որ մեղքով լցված այս աշխարհում ապրելու ընթացքում մենք շատ քիչ բան կհասկանանք այն ամենից, ինչ տեղի է ունենում։ Երկնքում մենք անհամեմատ ավելին կհասկանանք (Ա Կորնթացի ներին 4.5, Ա Կորնթացիներին 13.12), սակայն այժմ, որքան էլ որ դա ուժերի մեծ լարում պահանջի, մենք պետք է ապրենք հավատալով, որ Աստված ներկա է և հոգ է տանում մեր մասին, նույնիսկ եթե հան Դաս 5
49
գամանքները ոչ միշտ են այդ մասին վկայում։ Եսային այս լարումը շատ լավ է նկարագրում։ Կարդացե՛ք Եսայի 43.1-7 համարները։ 2-րդ համարում Աստված ասում է, որ Իր ժողովուրդը կանցնի ջրերի ու կրակի միջով։ Սրանք փոխաբերական իմաստով ներկայացված ծայրահեղ վտանգավոր իրավիճակներ են, սակայն միգուցե դրանք ակնարկում են Կար միր ծովն ու Հորդանան գետն անցնելը, շատ ծանր ժամանակներ, որոնք, սակայն, ճանապարհ հարթեցին նոր կյանքի համար։ Կարող եք ակնկալել, որ Աստված կասի, որ պաշտպանելու է Իր ժողովրդին այս վտանգներից, որ նրանց ավելի հեշտ ճանապարհով կառաջնոր դի։ Սակայն ինչպես Հովիվը Սաղմոսներ 23-ում, Նա ասում է, որ երբ բարդ ժամանակները վրա հասնեն, Աստծո ժողովուրդը ճնշվելու կա րիք չունի, որովհետև Նա նրանց հետ է։ Նորից կարդացե՛ք Եսայի 43.1-7 համարները։ Գրի՛ առեք, թե ինչպես է Աստված Իր ժողովրդին հավաստիացնում Իր մխիթա րության մեջ կրակի ու ջրի ժամանակներում։ Այս տեքստերը ձեր մտքում Աստծո ինչպիսի՞ պատկեր են կառուցում։ Ո՞ր խոստում ները կարող են ձեզ վերաբերել։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Կարող ենք ամփոփել, որ Աստծո փորձության հնոցի մասին սովո րել ենք երեք ճանապարհներով։ Առաջին, Աստծո թույլ տված ծայրա հեղ շոգը ոչ թե մեզ, այլ մեր մեղքը կործանելու համար է։ Երկրորդ, այդ շոգը մեզ ոչ թե թշվառ, այլ մաքուր դարձնելու համար է, ինչպիսին որ մենք ստեղծվել ենք լինելու։ Երրորդ, Աստծո հոգատարությունը մեր նկատմամբ այս ամենի մեջ հաստատուն ու քնքուշ է, Նա երբեք մեզ մենակ չի թողնի՝ անկախ նրանից, թե մեզ հետ ինչ է կատարվում։ Ի՞նչ են ձեզ սովորեցնում այս տեքստերն Աստծո գործելակեր պի ու բնավորության մասին՝ Սաղմոսներ 103.13, 14, Մատթեոս 28.20, Ա Կորնթացիներին 10.13, Ա Պետրոս 1.7։ Ինչպե՞ս եք զգացել այս տեքստերի իրողությունը ձեր սեփական կյանքում։ ՈՒՐԲԱԹ
ՀՈՒԼԻՍԻ 29
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի Նահապետներ և մարգարեներ գրքի 145–155 էջերի «Հավատի ստուգարք» և Վկայություններ եկեղեցու 50
Դաս 5
համար գրքի 5-րդ հատորի 315–319 էջերի «Փառաբանեք Աստծուն» գլուխները։ «Աստված միշտ փորձել է Իր ժողովրդին վշտի ու դժբախտության հնոցում։ Հենց այդ հնոցի տապի շնորհիվ է, որ խարամն անջատ վում է իսկական քրիստոնեական բնավորության ոսկուց։ Հիսուսը հետևում է փորձությանը, Նա գիտի, թե թանկարժեք մետաղը մաք րագործելու համար ինչ է հարկավոր, որպեսզի այն անդրադարձնի Իր սիրո ճառագայթները։ Խորը փորձությունների միջոցով է, որ Աստ ված աճեցնում է Իր ժողովրդին։ Նա տեսնում է, որ ոմանք ունեն այն պիսի ուժ, որը կարող է օգտագործվել Իր գործի առաջընթացի մեջ, և Նա այս մարդկանց փորձություններ է տալիս, Իր նախախնամու թյամբ Նա նրանց դնում է այնպիսի իրավիճակներում, որոնք փոր ձում են նրանց բնավորությունները։ … Աստված այս մարդկանց ցույց է տալիս իրենց թուլությունները և սովորեցնում է նրանց ապավինել Իրեն։ … Նա Իր նպատակին հասնում է այդ կերպ։ Մարդիկ կրթվում են, վարժվում և կարգուկանոն սովորում՝ պատրաստվելով իրակա նացնելու այն մեծ նպատակը, որի համար նրանց տրվել են իրենց ուժերը»։ Էլեն Ուայթ, Նահապետներ և մարգարեներ, էջ 129, 130։ «Եթե Աստծո նախախնամությամբ մենք կանչված ենք փորձու թյունների դիմանալու, եկե՛ք ընդունենք խաչը, խմենք դառը բա ժակը՝ հիշելով, որ Հոր ձեռքն է դա բռնել մեր շուրթերի մոտ։ Եկե՛ք խավարի մեջ վստահենք Նրան այնպես, ինչպես վստահում ենք լույ սի մեջ։ Չե՞նք կարող արդյոք հավատալ, որ Նա կտա մեզ այն ամենը, ինչը մեր բարօրության համար է։ … Նույնիսկ տառապանքի գիշերը ինչպե՞ս կարող ենք հրաժարվել բարձրացնել մեր սրտերն ու ձայնե րը երախտագետ փառաբանությամբ, երբ հիշում ենք Գողգոթայի խաչով արտահայտված սերը մեր նկատմամբ»։ Էլեն Ուայթ, Վկայու թյուններ եկեղեցու համար, հատոր 5, էջ 316։ Հարցեր քննարկման համար
1. Թող դասարանի անդամներից մեկը պատմի իր հավատի փոր ձության մասին, որը, հնարավոր է, Աբրահամի փորձության պես խորը չի եղել, սակայն, այդուհանդերձ, բավականին բարդ է եղել։ Ի՞նչ կարող եք սովորել այդ մարդու փորձառությունից, նրա հա ջողություններից կամ ձախողումներից։ 2. Խորհե՛ք խաչելությունից առաջ Քրիստոսի կյանքի վերջին 24 ժամերի մասին։ Ի՞նչ ծայրահեղությունների Նա բախվեց։ Ինչ պե՞ս դիմադրեց։ Ի՞նչ սկզբունքներ կարող ենք քաղել Նրա օրի Դաս 5
51
նակից և կիրառել դրանք մեր կյանքում, երբ հայտնվել ենք մեր սեփական հնոցում։ 3. Քննարկե՛ք այս շաբաթվա դասում առաջ քաշված գաղափարն այն մասին, թե ինչպես մեր սեփական փորձությունների միջոցով կարող ենք ծառայել այլ տառապող մարդկանց։ Անկախ նրանից, թե որքան ճշմարիտ է այս գաղափարը, ի՞նչ խնդիրների կարող ենք հանդիպել դրան հետևելու պատճառով։ 4. Վերևում մեջբերված է Էլեն Ուայթի գրքից հատված. «Եկե՛ք խա վարի մեջ վստահենք Նրան այնպես, ինչպես վստահում ենք լույ սի մեջ»։ Սա ասելն անհամեմատ ավելի հեշտ է, քան անելը։ Ինչ պե՞ս կարող ենք օգնել միմյանց զարգացնել այնպիսի հավատ, որը հնարավորություն կտա մեզ հենց այդպես վարվել։ Ինչո՞ւ է կարևոր վստահել Աստծուն ոչ բարենպաստ ժամանակներում։
52
Դաս 5
ԴԱՍ 6 ՀՈՒԼԻՍԻ 30-ՕԳՈՍՏՈՍԻ 5
ՈՂՋ ՈՒԺՈՎ ՊԱՅՔԱՐԵԼՈՎ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Հովհաննես 16.5-15, Կողոսացիներին 1.28, 29, Ա Պետրոս 1.13, Մատթեոս 5.29, Ծննդոց 32։ Հիշելու համարը. «Դրա համար էլ աշխատում եմ՝ պայքարելով Նրա ուժի չա փով, որ զորությամբ գործում է իմ մեջ» (Կողոսացիներին 1.29)։ Մի թոք-շոուի ներկա էին մի կին ու մի տղամարդ։ Երկուսն էլ երե խայի սպանության կսկիծ էին վերապրել։ Կնոջ որդին սպանվել էր 20 տարի առաջ, և նրա բարկությունն ու դառնությունը նույնքան մեծ էին, որքան դեպքը պատահելու ժամանակ։ Տղամարդու վերաբեր մունքը կատարվածին միանգամայն այլ էր։ Նրա դստերը սպանել էին ահաբեկիչները մի քանի տարի ավելի վաղ։ Նա խոսում էր մարդաս պաններին իր ներելու մասին, և թե ինչպես էր Աստված վերափոխել իր սիրտը։ Որքան էլ որ սարսափելի լինի ցավը, այս տղամարդը ներ կայացնում է վառ օրինակ նրա, թե ինչպես Աստված կարող է բժշկու թյուն բերել մեր սրտին մեր կյանքի ամենադժվարին պահերին։ Ինչպե՞ս է հնարավոր, որ երկու մարդիկ այսքան տարբեր կերպ արձագանքեն միևնույն երևույթին։ Ինչպե՞ս է քրիստոնյայի կյան քում հոգևոր փոփոխություն տեղի ունենում, որը նրան հասունաց նում է կյանքի փորձությունների հնոցում, ոչ թե թույլ տալիս, որ նա վերջնականապես պարտվի այդ փորձություններին։ Շաբաթվա ամփոփումը. Ո՞րն է մեր կամքի ու կամքի ուժի դերը ես-ի ու մեղքի դեմ պայքարում։ Ինչպե՞ս կարող ենք խուսափել մեր կայացրած որոշումների վրա մեր զգացմունքների գերիշխանությունը թույլ տալու սխալից։ Հնոցում գտնվելիս ինչո՞ւ պետք է հա մառենք և չհանձնվենք։ Դաս 6
53
ՄԻԱՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 31
Ճշմարտության հոգին Երբևէ աղոթե՞լ եք «Տե՛ր Աստված, խնդրում եմ, ինձ լա՛վը դարձ րու» խոսքերով, սակայն, մեծ հաշվով, ոչինչ չի փոխվել։ Ինչպե՞ս է հնարավոր, որ աղոթենք, որպեսզի Աստծո վերափոխող մեծագույն ուժը գործի մեր մեջ, սակայն մեր կյանքերը մնան նույնը։ Մենք գի տենք, որ Աստված ունի անսահմանափակ գերբնական ռեսուրսներ, որոնք այդքան մեծ ցանկությամբ ու անվճար կերպով մեզ է առա ջարկում։ Մենք իսկապես ցանկանում ենք օգտվել դրանցից, սակայն մեր կյանքերը չեն վերափոխվում այնպես, ինչը կհամապատասխա ներ Աստծո առաջարկածին։ Ինչո՞ւ։ Պատճառներից մեկը վախենալու աստիճան պարզ է. մինչ Սուրբ Հոգին ունի մեզ վերափոխելու անսահմանափակ իշխանու թյուն, այդ իշխանությունը կարող ենք սահմանափակել մենք ինք ներս մեր իսկ արած ընտրություններով։ Կարդացե՛ք Հովհաննես 16.5-15 համարները։ Այս տեքստերում Հիսուսը Սուրբ Հոգուն անվանում է «Ճշմարտության Հոգի» (Հովհաննես 16.13)։ Ըստ այս տեքստի՝ ի՞նչ է անում մեզ համար Սուրբ Հոգին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Սուրբ Հոգին կարող է ցույց տալ մեզ մեր մեղավորության մա սին ճշմարտությունը, սակայն չի կարող ստիպել մեզ ապաշխարել։ Կարող է նաև ցույց տալ Աստծո մասին մեծագույն ճշմարտությու նը, սակայն չի կարող ստիպել մեզ հավատալ կամ հնազանդվել դրան։ Եթե Աստված մեզ նույնիսկ աննշան որևէ բանում ստիպեր, մենք կկորցնեինք մեր ազատ կամքը, իսկ սատանան Աստծուն կմե ղադրեր մեր մտքերն ու սրտերը մեքենայությունների ենթարկելու համար և հետևաբար կկարողանար մեղադրել Աստծուն մեծ պայ քարում խարդախ խաղ վարելու մեջ։ Երբ երկնքում ծագեց մեծ պայքարը, մեր Հայրը չստիպեց ո՛չ սատանային, ո՛չ որևէ հրեշտա կի հավատալ, որ Ինքը բարի ու արդար է, ոչ էլ ստիպեց հրեշտակ ներին ապաշխարել։ Եվ Եդեմի պարտեզում, երբ խաղասեղանին այդքան մեծ արժեք էր դրված, Աստված հստակորեն և պարզորոշ կերպով ներկայացրեց պարտեզի մեջտեղում աճող ծառի վերա 54
Դաս 6
բերյալ ճշմարտությունը, սակայն չխանգարեց Ադամին ու Եվային իրենց ազատ կամքը դրսևորել, այս դեպքում՝ անհնազանդության տեսքով։ Աստված մեզ հետ այսօր վարվում է միևնույն կերպ։ Սուրբ Հոգին մեզ ներկայացնում է Աստծո և մեղքի մասին ճշմարտություն ները, այնուհետև ասում. «Հաշվի առնելով այն ամենը, ինչ Ես քեզ ցույց տվեցի՝ ի՞նչ կանես դու այժմ»։ Միևնույն բանը կատարվում է, երբ մենք փորձության հնոցում ենք։ Երբեմն հայտնվում ենք դրանում, որովհետև չենք հնազանդվել Աստծուն կամ չենք ապաշխարել։ Որպեսզի մեր Հայրը կարողանա աշխատել նման դեպքերում, պետք է գիտակցաբար բացենք ապաշ խարության ու հնազանդության դռները և թույլ տանք, որ Աստծո զո րությունը ներս գա ու վերափոխի մեզ։ Վերջին ժամանակներում «ճշմարտության Հոգին» ի՞նչ հարցե րում է համոզել ձեզ։ Որքա՞ն լավ եք կարողանում լսել Նրա ձայնը։ Եվ, ինչն ամենակարևորն է, ունենալով ազատ կամք, ի՞նչ ընտ րություններ եք կատարում։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 1
Աստվածային-մարդկային համադրությունը Ո՞րն է երբևէ ձեր ունեցած ամենամեծ ձեռքբերումը։ Ըստ ամե նայնի, այն, ինչին հասել եք, տեղի չի ունեցել անկողնում այսուայն կողմ պտտվելու արդյունքում։ Եթե մենք իսկապես ցանկանում ենք այս կյանքում արժեքավեր ձեռքբերումներ ունենալ, պետք է ժամա նակ ու ջանքեր նվիրաբերենք։ Քրիստոսի աշակերտ դառնալը ունի միևնույն նախապայմանները։ Կարդացե՛ք Կողոսացիներին 1.28, 29 համարները։ Թեև Պողո սը խոսում է իր մեջ գործող Աստծո մասին, ի՞նչ կերպ է նա ցույց տալիս, որ մարդկային ջանքերը ևս կարևոր են։ Տե՛ս նաև Բ Օրենք 4.4, Ղուկաս 13.24, Ա Կորնթացիներին 9.25, Եբրայե ցիներին 12.4։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Կողոսացիներին 1.29 համարում հետաքրքիր ընկալում կա նրա, թե ինչպես է Պողոսը տեսնում Աստծո հետ իր հարաբերությունն այս գործում։ Նա ասում է, որ պայքարում է, սակայն Աստծո զորությամբ։ Դաս 6
55
«Աշխատել» բառը նշանակում է «հոգնել», «աշխատել, մինչև ու ժասպառ լինելը»։ Այս բառը հատկապես օգտագործվում էր մարզիկ ների վերաբերյալ, երբ նրանք մարզվում էին։ Հաջորդող «պայքարել» բառը որոշ լեզուներում կարող է նշանակել «տանջվել», «ցավ զգալ»։ Այսպիսով, մեր աչքի առջև հառնում է մարզիկի պատկերը, որն ու ժերի ներածին չափով լարվում է հաղթանակելու հույսով։ Սակայն Պողոսը հետաքրքիր շրջադարձ է հաղորդում այս գաղափարին՝ ասելով, որ ինքը լարվում է ոչ թե իր, այլ Աստծո տված ուժերի ներա ծին չափով։ Ուստի մեզ մնում է մի պարզ ու հասարակ եզրահանգում Պողոսի ծառայության վերաբերյալ. այս ծառայությունն արվում էր անձնական մեծ ջանքերով ու կարգապահությամբ, սակայն Աստծո զորությամբ։ Այս հարաբերությունն աշխատում է ճիշտ նույն կերպ, երբ բռնում ենք մեր մեջ Քրիստոսի բնավորությունը զարգացնելու ճանապարհը։ Կարևոր է հիշել այս փաստը, որովհետև մենք ապրում ենք մի աշխարհում, որից ավելի ու ավելի շատ բան ենք ցանկանում ավե լի ու ավելի քիչ ջանքերի դիմաց։ Այս գաղափարը ներխուժել է նաև քրիստոնեություն։ Որոշ քրիստոնյա ավետարանիչներ խոստանում են, որ եթե ընդամենը հավատաք, Սուրբ Հոգին կթափվի ձեզ վրա հիասքանչ գերբնական զորությամբ և մեծամեծ հրաշքներ կանի։ Սակայն սա վտանգավոր կիսաճշմարտություն է, քանի որ այն կա րող է մարդկանց դրդել այն եզրահանգմանը, թե մենք պարզապես պետք է սպասենք Աստծո զորությանը մեր հարմարավետ բազմոց ներին նստած։ Ո՞րն է ձեր սեփական փորձառությունն այն պայքարի, որի մա սին խոսում է Պողոսը։ Ի՞նչ է Աստված դրել ձեր սրտում, որի դեմ դուք պայքարում եք։ Ինչպե՞ս կարող եք սովորել հանձնվել Աստ ծո կամքին։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 2
Կարգապահ կամք Մեր կամքի ամենամեծ թշնամիներից մեկը մեր սեփական զգաց մունքներն են։ Մենք ապրում ենք մի մշակույթում, որը ռմբակոծվում է տեսանելի ու լսելի տեղեկություններով, որոնք ուղղակիորեն ազ դում են մեր զգայարանների վրա, գրգռում մեր հույզերը՝ հարուցե լով բարկություն, վախ կամ ցանկասիրություն, իսկ մենք դա չենք էլ 56
Դաս 6
նկատում։ Որքան հաճախ ենք նման բաներ մտածում. «Ի՞նչ ուտեմ ընթրիքին», «Ի՞նչ անեմ այսօր», «Այս գնումն ինձ հաճույք կպատճա ռի՞»։ Այսպիսով զգացողություններն անմիջականորեն ներգրավվել են մեր որոշումների կայացման գործում։ Զգացողությունները վատ բան չեն, սակայն թե ինչ եմ ես զգում այս կամ այն երևույթի նկատ մամբ, շատ քիչ ընդհանուր բան կարող է ունենալ ճշտի կամ լավա գույնի հետ։ Եվ իսկապես, մեր զգացողությունները կարող են ստել մեզ («Սիրտն ամենից ավելի խաբեբա է» (Երեմիա 17.9) և կարող են ստեղծել իրականության կեղծ պատկեր, որի հետևանքով մենք սխալ ընտրություններ կանենք և կհայտնվենք մեր սեփական ձեռ քով պատրաստած հնոցում։ Ի՞նչ օրինակներ կարող եք գտնել Աստվածաշնչում, որտեղ մար դիկ կատարեցին զգացողությունների, այլ ոչ թե Աստծո Խոսքի վրա հիմնված ընտրություններ։ Որո՞նք էին հետևանքները։ Տե՛ս օրինակ՝ Ծննդոց 3.6, Բ Թագավորնորի 11.2-4, Գաղատացինե րին 2.11, 12։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Կարդացե՛ք Ա Պետրոս 1.13 համարը։ Ինչի՞ մասին է անհանգս տանում Պետրոսը և ի՞նչ է կամենում, որ իր ընթերցողներն անեն։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Պետրոսը հասկանում էր, որ միտքը մարմնի ղեկն է, որը մենք կա ռավարում ենք։ Եթե վեր առնենք մտքի կառավարումը, ապա մեզ կկառավարի մեր ճանապարհին հայտնված ցանկացած զգացողու թյուն։ Պատկերացրե՛ք, որ քայլում եք դեպի Հովվի տուն տանող նեղ արահետով։ Ճանապարհին հանդիպում եք շատ արահետների, որոնք տանում են տարբեր ուղղություններով։ Դրանցից մի քանի սը առաջնորդում են այնպիսի վայրեր, որտեղ մենք չէինք ցանկա նա հայտնվել։ Մյուսները գրավիչ տեսք ունեն, դրանք ազդում են մեր զգայարանների, հույզերի ու ցանկությունների վրա։ Եվ եթե մենք հետևենք այդ գրավիչ արահետներից մեկին, ապա կշեղվենք ճիշտ ճանապարհից և կհայտնվենք այնպիսի ուղու վրա, որից հետ դառ նալը շատ դժվար կլինի։ Ի՞նչ կարևոր որոշման առաջ եք կանգնած։ Անկեղծորեն հարց տվեք ինքներդ ձեզ. «Ինչպե՞ս իմանամ՝ որոշումս կայացնում Դաս 6
57
եմ զգացողություններիս, հուզերիս ու ցանկությունների՞ս, թե՞ Աստծո Խոսքի վրա հիմնվելով»։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 3
Վճռական հանձնառություն «Եթե քո աջ աչքը քեզ գայթակղեցնում է, հանի՛ր այն ու քեզանից դե՛ն գցիր, որովհետև քեզ համար լավ է, որ անդամներիցդ մեկը կորչի, քան ամբողջ մարմինդ գեհեն ընկնի» (Մատթեոս 5.29)։ Խորհե՛ք վերը նշված տեքստում մեջբերված Հիսուսի խոսքերի շուրջ։ Նրա խոսքերը վճռակա՞ն են հնչում։ Եթե այո, ապա ինչո՞ւ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Վճռական գործողություններն անհրաժեշտ են ոչ այն պատճառով, որ Աստված քրիստոնեական կյանքը բարդացրել է, այլ որովհետև մենք և մեր մշակույթը շատ ենք հեռացել մեզ համար նախատես ված Աստծո նախնական ծրագրերից։ Մարդիկ հաճախ արթնանում և զարմանում են՝ ինչպե՞ս կարող էի ես այսքան հեռանալ Աստծուց։ Պատասխանը միշտ նույնն է՝ ամեն անգամ ընդամենը մեկ քայլ։ Կարդացե՛ք Մատթեոս 5.29, 30 համարները։ Հիսուսն այստեղ անդրադառնում է մարմնական մեղքին։ Այդուհանդերձ, սկզբունքնե րը կիրառելի են բոլոր մնացած մեղքերի դեպքում ևս։ Այս սկզբունքնե րը իսկապես որ կարող են նպաստել Քրիստոսի մեջ մեր ընդհանուր աճին։ Ի՞նչ կարևորագույն միտք է Հիսուսը մեզ փոխանցում Մատթեոս 5.29, 30 համարներում արձանագրված Իր խոսքերի միջոցով։ Մի՞թե Նա կոչ է անում տառացիորեն խեղել մեր մարմինները։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Հիսուսի խոսքերը մեր ֆիզիկական մարմինները վնասելու կոչ չեն։ Ո՛չ մի դեպքում։ Ընդհակառակը, Նա մեզ կոչ է անում վերահս կել մեր միտքը, ուստի և մեր մարմինը, ինչ գնով էլ որ դա ստացվի։ Ուշադրությո՛ւն դարձրեք, որ տեքստը բնավ չի ասում, որ մենք կաղո թենք, և Աստված ակնթարթորեն մեր կյանքից կվերացնի մեր մեղա վոր հակումները։ Երբեմն Աստված կարող է ողորմածաբար դա անել մեր կյանքում, սակայն շատ հաճախ Նա մեզ կոչ է անում վճռական 58
Դաս 6
որոշում կայացնել ինչ-որ բանից հրաժարվելու հարցում կամ սկսել անել ինչ-որ մի բան, որն այնքան էլ մեր սրտով չէ։ Ինչպիսի՜ հնոց դա կարող է լինել։ Որքան հաճախ մենք ճիշտ ընտրություններ անենք, այնքան ավելի ուժեղ կլինենք, և այնքան ավելի կթուլանա գայթակ ղության ուժը մեր կյանքում։ Աստված երբեմն օգտագործում է հնոցը՝ մեր ուշադրությունը գրավելու համար, երբ մեզ այնքա՜ն շատ կործանարար բաներ են շրջապատում։ Հնոցում ենք մենք գիտակցում, թե որքան ենք հեռա ցել Աստծուց։ Հնոցը կարող է լինել մեզ համար գծված մեր Հոր ծրագ րին վերադառնալու վճռական որոշում կայացնելու Աստծո կոչը մեզ։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 4
Համառելու անհրաժեշտությունը Կարդացե՛ք Աստծո հետ Հակոբի մենամարտի պատմությու նը (Ծննդոց 32)։ Ի՞նչ է մեզ ասում այս պատմությունը համա ռության մասին, նույնիսկ այն ժամանակ, երբ հուսալքված եք (պատասխանելուց առաջ հիշե՛ք Հակոբի իրավիճակի ամբողջ համատեքստը)։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մենք կարող ենք իմանալ, թե ինչն է ճիշտ, և վարժեցնել մեր կամ քը ճիշտն անելուն, սակայն երբ ճնշման տակ ենք, Աստծուն և Նրա խոստումներին ամուր կառչած մնալը կարող է շատ բարդ լինել։ Որովհետև մենք թույլ և վախեցած ենք։ Ուստի քրիստոնյայի կարևոր ուժեղ հատկանիշներից մեկը համառությունն է՝ ճանապարհը շա րունակելու ունակությունը այն դեպքում, երբ հանձնվելու գայթակ ղությունը շատ մեծ է։ Աստվածաշնչում ներկայացված համառության մեծագույն օրի նակներից մեկը Հակոբի օրինակն է։ Շատ տարիներ առաջ Հակոբը խաբել էր իր եղբայր Եսավին և հորը՝ առաջնեկությունն ստանալու համար (Ծննդոց 27) և այդ պահից ի վեր վախով լի սրտով փախչում էր Եսավից, քանի որ վերջինս ցանկանում էր սպանել իրեն։ Ու թեև նրան տրվել էին Աստծո առաջնորդության և օրհնության հիասքանչ խոստումները մինչև երկինք հասնող սանդուղքի իր երազում (Ծնն դոց 28), նա, միևնույն է, վախենում էր։ Հակոբին հուսահատ կերպով Դաս 6
59
անհրաժեշտ էր Աստծո հավաստիացումը, որ ինքն ընդունված է, և որ շատ տարիներ առաջ իրեն տրված խոստումները դեռևս ուժի մեջ էին։ Երբ Հակոբը մենամարտում էր այդ անձնավորության հետ, ով իրականում Հիսուսն էր, տեղահան արեց ազդրը։ Հենց այդ պահից ի վեր նրա համար այլևս անհնար դարձավ պայքարը շարունակելը, քանի որ ցավը չափազանց տանջալից էր։ Տեղի ունեցավ պայքարից դեպի համառում փոքրիկ փոփոխություն։ Անտանելի ցավի միջից Հակոբը կառչում է Հիսուսին, մինչև որ ստանում է Նրա օրհնության հավաստիացումը։ Դրա համար էլ Հիսուսը նրան ասում է. «Թո՛ւյլ տուր Ինձ, որովհետև արշալույսը բացվեց» (Ծննդոց 32.26)։ Հակոբն օրհնվեց, որովհետև ցավի միջից էլ կառչեց Աստծուն։ Նույնը գործում է նաև մեզ համար։ Աստված կարող է տեղահան անել մեր «ազդրը» ևս և կոչ անել կառչել Իրեն մեր ցավի միջից։ Եվ իսկա պես, Աստված թույլ տվեց, որ ցավը շարունակվի. Հակոբը դեռ կա ղում էր, երբ հանդիպեց իր եղբորը։ Կողքից դա ընկալվում էր որպես թուլություն, սակայն Հակոբի համար դա իր ուժի նշանն էր։ Ի՞նչ գործնական ընտրություններ կարող եք կատարել (ընկե րակցություններ, ապրելակերպ, ընթերցանության նյութեր, առողջ ապրելակերպ, հոգևոր կյանք), որոնք կօգնեն ձեզ ավելի համառորեն սպասել Տիրոջը հուսահատության և գայթակղու թյան պայմաններում: ՈՒՐԲԱԹ
ՕԳՈՍՏՈՍԻ 5
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի Նահապետներ և մարգարեներ գրքի 195–203 էջերի «Մենամարտի գիշերը» և Քայլեր դեպի Քրիստոս գրքի 53-60 էջերի «Նվիրում» գլուխները։ «Այս կամքը, որը մարդու բնավորության այդքան կարևոր գործոն է կազմում, մեղանչման ժամանակ հանձնվեց սատանայի վերահս կողությանը, և նա այդ պահից ի վեր աշխատում է մարդու մեջ, որ պեսզի մարդը կամենա և վարվի իր ցանկությունների համաձայն, որոնք սակայն հանգեցնում են մարդու կատարյալ թշվառությանն ու կործանմանը»։ Էլեն Ուայթ, Վկայություններ եկեղեցու համար, հա տոր 5, էջ 515։ «Աստծո օգնությունն ստանալու համար մարդը պետք է գիտակ ցի իր թուլությունն ու թերությունները, պետք է գործադրի իր միտ 60
Դաս 6
քը՝ իր մեջ մեծ փոփոխություններ գործելու համար, պետք է սկսի ջանասիրաբար և համառորեն աղոթել և ջանքեր գործադրել։ Հար կավոր է հրաժարվել սխալ սովորություններից ու ապրելակերպից, և միայն այս սխալներն ուղղելու և ճիշտ սկզբունքներին վերադառնա լու վճռական ջանքերի շնորհիվ է, որ հնարավոր է հաղթանակ տո նել։ Շատերը չեն հասնում այն դիրքին, որը կարող էին զբաղեցնել, որովհետև սպասում են, որ Աստված իրենց փոխարեն անի այն, ին չի համար Աստված իրենց ինքնուրույն գործելու ուժ և զորություն է տվել։ Բոլոր նրանք, ովքեր կարող են օգտակար լինել, պետք է վարժ վեն մտավոր և հոգևոր խստագույն կարգապահության, և Աստված նրանց կօգնի՝ միավորելով Աստվածային զորությունը մարդկային ջանքերի հետ»։ Էլեն Ուայթ, Նահապետներ և մարգարեներ, էջ 248։ Հարցեր քննարկման համար
1. Ըստ ձեզ՝ որքա՞ն լավ ենք իրականում գիտակցում, որ մեր կամ քը «մեղանչման ժամանակ հանձնվեց սատանայի վերահսկողու թյանը»։ Հիսուսի բնավորության վրա ուշադրություն դարձնելով՝ ինչպե՞ս կարող ենք ավելի լավ հասկանալ, թե որքան ընկած ենք մենք, և որքան մեծ է Աստծո ողորմությունը մեր հանդեպ։ 2. Կարդացե՛ք Հիսուսի՝ Գեթսեմանում գտնվելու պատմությունը (Մատթեոս 26.36-42)։ Որո՞նք էին Հիսուսի անձնական զգացո ղություններն ու ցանկությունները՝ հակառակ Աստծո կամքի։ Ի՞նչ կարող ենք սովորել այս օրինակից։ 3. Դասարանում քննարկե՛ք ձեր մշակույթում առկա տարբերակիչ երևույթները, որոնք կարող են կոտրել մեր պաշտպանությունն ու ավելի խոցելի դարձնել մեզ սատանայի հարձակումների նկատ մամբ։ Ի՞նչ կարող ենք անել՝ օգնելու եկեղեցու մյուս անդամնե րին այս վտանգների մասին տեղեկանալու համար, ինչպես նաև նրանց, ովքեր օգնության կարիք են զգում։ 4. Ճանաչո՞ւմ եք արդյոք որևէ մեկին ձեր եկեղեցում, ով երկար ժա մանակ է չի գալիս եկեղեցի, ով հանձնվելու շեմին է կանգնած կամ գուցե արդեն հանձնվել է։ Ձեր դասարանը որպես խումբ ի՞նչ կարող է անել՝ այդ մարդուն քաջալերելու և օգնելու համար, որպեսզի նա չհեռանա Հիսուսից։ Ի՞նչ գործնական ճանապարհ ներով կարող եք օգնել։
Դաս 6
61
ԴԱՍ 7 ՕԳՈՍՏՈՍԻ 6-12
ԱՆԽՈՐՏԱԿԵԼԻ ՀՈՒՅՍ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Ամբակում 1.1-4, Հոբ 38-41, Եսայի 41.8-14, Երեմիա 29.1-10, Եբրայեցիներին 12.1-13։ Հիշելու համարը. «Իսկ հույսը չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ» (Հռոմեացիներին 5.5)։ Երբ գտնվում ենք եկեղեցում՝ շրջապատված ժպտերես մարդկան ցով, որքա՜ն հեշտ է խոսել և երգել հույսի մասին։ Սակայն երբ հայտն վում ենք հնոցում, հուսալը միշտ չէ, որ այդքան հեշտ է թվում։ Երբ հանգամանքներն սկսում են մեզ նեղություն պատճառել, կասկածի տակ ենք առնում ամեն ինչ, հատկապես Աստծո իմաստությունը։ Իր գրքերից մեկում Կ. Ս. Լյուիսը գրում է երևակայական առյուծի մասին։ Այս առյուծին հանդիպել ցանկացողներից մեկը հարցնում է, թե արդյո՞ք նա անվնաս է։ Նրան պատասխանում են, որ առյուծն անվնաս չէ, սակայն «բարի է»։ Նույնիսկ եթե մենք միշտ չէ, որ հասկանում ենք Աստծուն, և Նա ասես անկանխատեսելի բաներ է անում, բնավ չի նշանակում, որ Աստված մեզ դեմ է։ Սա պարզապես նշանակում է, որ մենք դեռևս չենք տիրապետում լիակատար պատկերին։ Սակայն մենք մշտա պես բախվում ենք հետևյալ գաղափարին` որպեսզի լինենք խաղաղ, վստահ և հուսառատ, Աստված պետք է մեզ համար լինի հասկա նալի ու կանխատեսելի։ Ըստ մեր մտածելակերպի՝ Նա պետք է լինի «անվնաս»։ Այս մտածելակերպով հանդերձ՝ մենք հակված ենք հու սահատության։ Շաբաթվա ամփոփումը. Աստծո բնավորության մեր ընկալումն ինչպե՞ս է մեզ օգնում վառ պահել մեր հույսը հնոցում։ 62
Դաս 7
ՄԻԱՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 7
Մեծ պատկերը Երբ մենք ցավ ենք ապրում, շատ հեշտ է ենթադրել, որ այն, ինչ կատարվում է մեզ հետ, միակ կարևոր բանն է։ Սակայն պատկերը փոքր-ինչ ավելի լայն է, քան պարզապես «ես»-ը (տե՛ս Հայտնություն 12.7, Հռոմեացիներին 8.22)։ Կարդացե՛ք Ամբակում 1.1-4 համարները։ Ինչի՞ բախվեց Ամբա կումը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Միգուցե ակնկալում եք, որ Աստված Ամբակումին պետք է ասեր. «Ճիշտ ես, Ամբակում, դա իսկապես սարսափելի է, անմիջապես կգամ քեզ օգնության»։ Սակայն Աստծո պատասխանը լրիվ այլ է։ Նա Ամբակումին ասում է, որ իրավիճակն ավելի է վատթարանալու։ Սրա մասին կարդացե՛ք Ամբակում 1.5-11 համարներում։ Իսրայելը գերի էր Ասորեստանում, սակայն Աստված խոստանում է, որ ամենավատը դեռևս գալու է. այժմ Հուդայի ժողովրդին գերեվա րելու է Բաբելոնը։ Ամբակումը նորից է աղաղակում 12-17 համարնե րում, այնուհետև սպասում է՝ տեսնելու, թե Աստված ինչ կասի։ Ամբակում 2.2, 3 համարներում Բաբելոնի կործանման մասին Աստծո տված խոստումն ինչպե՞ս է հույս բերում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ամբակում 2-րդ գլուխը Բաբելոնի կործանման վերաբերյալ Աստ ծո խոստումն է։ Եբրայեցիներին 10.37 համարում մեջբերվում է Ամբակում 2.3 համարը՝ ակնարկելով ապագայում այս խոստման մեսիական կիրառման մասին։ Միևնույն վստահությամբ, որով խոս տացվեց բաբելոնացիների կործանումը, տրվում է նաև «Մեծ Բաբե լոնի» (Հայտնություն 18.2) կործանման խոստումը: Ամբակումը գտնվում էր իրեն շրջապատող մեծագույն չարիքի և գալիք ավելի վատի վերաբերյալ Աստծո խոստման միջև։ Այդու հանդերձ, սա հենց այն վայրն է, որտեղ մենք գտնվում ենք փրկու թյան պատմության ընթացքում։ Մեր շուրջբոլորը մեծագույն չարիք է, սակայն Աստվածաշունչը կանխատեսում է, որ դեռ ավելի վատն է գալու։ Ամբակումին օգնեց ապրել այն, որ նրան թույլ տրվեց տեսնել ամբողջական պատկերը։ Ուստի և երրորդ գլխում նա փառաբանու Դաս 7
63
թյան անհավանական մի աղոթք է բարձրացնում առ Աստված նրա համար, ինչ որ Աստված անելու է ապագայում։ Կարդացե՛ք Ամբակում 3.16-19 համարները։ Ի՞նչն է Ամբակումը նշում որպես հույսի պատճառ։ ________________________________________________________________________ Ո՞րն է Աստծո ժողովրդի հույսը մարգարեական վերջին իրա դարձությունների իրականացմանը սպասելիս։ Ինչպե՞ս կարող եք այս հույսը ձեր սեփականը դարձնել։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 8
Ով է մեր Հայրը Օսվալդ Չամբերսը գրում է. «Հարցրե՞լ եք արդյոք Աստծուն, թե ինչ է Նա պատրաստվում անել։ Նա երբեք ձեզ չի ասի։ Աստված ձեզ երբեք չի ասի, թե ինչ է պատրաստվում անել, Նա ձեզ բացահայտում է, թե ով է Ինքը»։ Իմ ամենավեհ նպատակները (Ուրիչսվիլ, Օհայո, Բառբըր ընդ քոմպանի ինք., 1963), հունվարի 2։ Ըստ ձեզ՝ սրանով Չամբերսն ի՞նչ է ուզում ասել։ ________________________________________________________________________ Ինչպես գիտենք, Հոբի գիրքն սկսվում է Հոբի կյանքում տեղի ու նեցող մեծագույն անձնական ողբերգությամբ։ Նա կորցնում է ամեն ինչ, բացի իր կյանքից ու կնոջից, իսկ կինը նրան առաջարկում է անիծել Աստծուն ու մեռնել (Հոբ 2.9)։ Հետևում է Հոբի ու նրա ըն կերների խոսակցությունը, որի ժամանակ ընկերները փորձում են պարզել, թե ինչու է այդ ամենը պատահել։ Այս ողջ խոսակցության ընթացքում Աստված լռում է։ Հետո անսպասելիորեն Հոբ 38-րդ գլխում Աստված հայտնվում ու խոսում է. «Ո՞վ է դա, որ խորհուրդը նսեմացնում է անիմաստ խոսքե րով» (Հոբ 38.2)։ Առանց դադարի Աստված Հոբին մոտ 60 անհավա նական հարց է տալիս։ Բացե՛ք ձեր Աստվածաշունչն ու կարդացե՛ք այս հարցերը Հոբ 38-րդ և 39-րդ գլուխներում։ Վերջին հարցից հետո Հոբը պատասխանում է. «Ահա ես նվաստ եմ։ Ի՞նչ պատասխանեմ. ձեռքս բերանիս եմ դնում։ Մեկ անգամ խո սել եմ, այլևս չեմ պատասխանի և երկրորդ անգամ չեմ կրկնի» (Հոբ 40.4, 5)։ Սակայն Աստված դեռ չի ավարտել։ Նա նորից է սկսում և տեղում է «մեծ» հարցերի մեկ այլ տարափ։ 64
Դաս 7
Կարդացե՛ք Հոբի վերջնական պատասխանը Հոբ 42.1-6 համար ներում։ Ի՞նչ էր Աստված փորձում ասել Հոբին, և ի՞նչ ազդեցու թյուն դա ունեցավ նրա վրա։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Աստված այդպես էլ պատասխանի չարժանացրեց Հոբի ընկերնե րի՝ «Ինչո՞ւ» բառով սկսվող և ոչ մի հարցի։ Փոխարենը Նա ներկա յացնում է Իր անզուգական մեծության պատկերը, որը դրսևորվում է արարչագործության հիասքանչ գործերով։ Այս ամենից հետո Հոբին, բնականաբար, պատասխան այլևս հարկավոր չէ։ Բացատրություն ստանալու պահանջը խամրում է Աստծո վեհափառության պատկե րի առջև։ Այս պատմության մեջ զարմանահրաշ տարիմաստություն է տեղ գտել։ Հույս ու քաջալերանք կարող է ծնել այն գիտակցումը, որ մենք շատ քիչ բան գիտենք։ Բնազդաբար մենք փորձում ենք մխիթարու թյուն գտնել ամեն ինչ իմանալու փորձերի մեջ և հուսալքվում ենք, երբ չենք կարողանում իմանալ։ Սակայն երբեմն Աստված մեր տգի տությունն ընդգծում է այնպես, որ մենք հստակորեն գիտակցենք հետևյալ ճշմարտությունը՝ մարդը հույս կարող է գտնել միայն այն Էակի մեջ, Ով անհամեմատ ավելի մեծ է, քան մենք ինքներս։ Կատարվո՞ւմ են արդյոք բաներ, որոնք դուք չեք հասկանում։ Եթե այո, ապա կենտրոնացե՛ք Աստծո բնավորության վրա։ Ինչ պե՞ս կարող է դա ձեզ տալ անհրաժեշտ հույսը, որպեսզի տոկաք նրան, ինչն այժմ անհասկանալի է թվում։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 9
Մեր Հոր ներկայությունը «Որովհետև Ես՝ Տերը՝ քո Աստվածը, բռնում եմ քո աջ ձեռքը. Ե՛ս եմ ասում քեզ. «Մի՛ վախեցիր, Ես կօգնեմ քեզ»» (Եսայի 41.13)։ Ինչ-որ մեկը մի օր ասել է. «Երբ Աստված հեռու է թվում, ո՞վ է եղել հեռացողը»։ Երբ խնդիրներ են ի հայտ գալիս, մենք կարծում ենք, թե Աստված մեզ թողել է։ Սակայն ճշմարտությունն այն է, որ Նա ոչ մի տեղ չի գնացել։ Երբ հրեաները գերության մեջ էին, Աստծո ներկայությունը նրանց շատ հեռու էր թվում։ Այդուհանդերձ, Եսայի մարգարեի մի ջոցով Աստված նրանց հավաստիացնում է, որ իրենց ազատագրում Դաս 7
65
է սպասվում։ Ու քանի դեռ Երուսաղեմ փաստացի վերադարձը դեռ շատ տարիներ անց պետք է տեղի ունենար, Աստված կամենում էր, որ Իր ժողովուրդն իմանա՝ Ինքը նրանցից չի հեռացել, և նրանք հույս ունենալու բոլոր հիմքերն ունեն։ Կարդացե՛ք Եսայի 41.8-14 համարները։ Ապագա ազատագրմանն անհամբերությամբ սպասող ժողովրդի համար հույսի ի՞նչ հիմքեր կարող եք գտնել այս տեքստերում։ Ինչպե՞ս է այս խոստումն օգնում մեզ, երբ մենք սպասում ենք երկրի վրա մեր գերության ավարտին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Այս տեքստերի ամենաուժեղ պատկերներից մեկին հանդիպում ենք 13-րդ համարում։ Տիեզերքի գերիշխան Աստվածն ասում է, որ Իր ժողովուրդը վախենալու կարիք չունի, քանի որ Ինքը բռնում է նրա աջ ձեռքը։ Մի բան է, երբ մենք գիտենք, որ Աստված մեզնից լուսա տարիներ հեռու գտնվող Իր մեծ գահից կառավարում է երկրի վրա կատարվող իրադարձությունները, սակայն միանգամայն այլ բան է գիտակցել, որ Նա այնքան մոտ է, որ բռնում է Իր սիրելի ժողովրդի ձեռքը։ Երբ մենք զբաղված ենք, դժվար է հիշել, որ Աստված այդքան մոտ է մեզ։ Սակայն երբ հիշում ենք, որ Նա Էմմանուելն է՝ «Աստված մեզ հետ», ամեն բան փոխվում է։ Երբ Աստծո ներկայությունը մեզ հետ է, մեզ հետ են լինում նաև Նրա նպատակները, Նրա խոստումներն ու Նրա վերափոխող զորությունը։ Հաջորդ մի քանի օրերի ընթացքում արե՛ք հետևյալ փորձար կումը։ Ամեն հնարավոր պահի փորձե՛ք հիշեցնել ինքներդ ձեզ, որ տիեզերքի Աստվածը ձեզ այնքան մոտ է, որ կարող է բռնել ձեր ձեռքը և որ ձեզ անձամբ օգնություն է խոստանում։ Արձա նագրե՛ք ձեր կյանքում տեղի ունեցող այն փոփոխությունները, որոնք ծնում է այս փորձարկումը։ Պատրաստվե՛ք քննարկել ձեր փորձառությունը շաբաթ օրը դասարանում։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 10
Մեր Հոր ծրագրերը մեզ համար Յուրաքանչյուր ոք հույս է որոնում։ Սակայն որտե՞ղ կարելի է այն գտնել։ Որոշ մարդիկ հույս են գտնում իրենց ընկերների ժպի 66
Դաս 7
տում, մյուսները դա տեսնում են ֆինանսական կայունության կամ հաջողակ ամուսնության մեջ։ Իսկ դուք սովորաբար որտե՞ղ եք հույս ու քաջալերանք որոնում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Երեմիա մարգարեն գրում է մի ժողովրդի, ով կորցրել է հույսը՝ գտնվելով գերության մեջ։ «Բաբելոնի գետերի մոտ նստում էինք և լաց լինում Սիոնը հիշելիս» (Սաղմոսներ 137.1)։ Ու թեև նրանք ընկճ ված ու հուսալքված են, Երեմիան ներկայացնում է պատճառներ, թե ինչու նրանք չպետք է դադարեն հուսալ։ Հույսի ի՞նչ պատճառներ են տրված Երեմիա 29.1-10 համարնե րում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Այս հատվածում կան հույսի երեք կարևորագույն պատճառներ, որոնք հարկավոր է ընդգծել։ Առաջին, Աստված Իր ժողովրդին ասում է, որ նրանք չպետք է կորցնեն իրենց հույսը, որովհետև այդ իրավիճակում հայտնվել են ո՛չ պատահաբար, ո՛չ էլ անկանխատեսելի չարիքի հետևանքով։ Քանի որ Ինքն Աստված է ասում. «Որոնց (Հուդային) Ես Երուսաղեմից տա րագրեցի Բաբելոն» (Երեմիա 29.4)։ Ու թեև թվում է՝ չարը շրջապա տում է նրանց, Հուդան միշտ եղել է Աստծո ձեռքերի մեջ։ Երկրորդ, Աստված Իր ժողովրդին ասում է, որ նրանք չպետք է կորցնեն իրենց հույսը, որովհետև Ինքը կարող է աշխատել նույնիսկ իրենց ներկա բարդ իրավիճակում։ «Եվ այն քաղաքի խաղաղությո՛ւ նը ցանկացեք, ուր որ Ես ձեզ տարագրել եմ, և նրա համար Տիրոջն աղոթե՛ք, որովհետև նրա խաղաղությամբ ձեզ խաղաղություն կլի նի» (Երեմիա 29.7)։ Երկրորդ, Աստված Իր ժողովրդին ասում է, որ նրանք չպետք է կորցնեն իրենց հույսը, որովհետև Ինքը պատրաստվում է վերջ դնել նրանց գերությանը որոշակի ժամանակի. «Որովհետև այսպես է ասում Տերը. «Երբ լրանա Բաբելոնի համար յոթանասուն տարին, Ես կայցելեմ ձեզ և կկատարեմ ձեզ համար Իմ բարի խոսքը, որպեսզի ձեզ վերադարձնեմ այստեղ» (Երեմիա 29.10)։ Աստված հավաստիացնում է ժողովրդին, որ հոգ էր տանում նրանց անցյալի, հոգ է տանում նրանց ներկայի և հոգ է տանելու նրանց ապագայի մասին, այնուհետև գեղեցիկ կերպով փոխանցում է Իր քնքուշ սերն Իր ժողովրդի նկատմամբ (տե՛ս Երեմիա 29.11-14)։ Դաս 7
67
Կարդացե՛ք Երեմիա 29.11-14 համարները՝ ձեր/ձեզ բառի փո խարեն կարդալով ձեր անունը, ասես Աստված այս խոստում ներն անձամբ ձեզ է տալիս։ Կիրառե՛ք այս խոստումները ձեզ համար՝ անկախ նրանից, թե ինչ պայքարի ու մաքառումների միջով եք այժմ անցնում։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 11
Մեր Հոր կարգապահությունը Կարդացե՛ք Եբրայեցիներին 12.5-13 համարները։ Ի՞նչ լուր է մեզ տրվում այս տեքստերում, և ինչպե՞ս է այն համապատասխա նում նրան, ինչ մենք սովորում ենք այս եռամսյակի ընթացքում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Եբրայեցիներին 12.5-13 համարներում Պողոսը նկարագրում է փորձությունները կարգապահության համատեքստում։ Այս հատվա ծի՝ Աստվածաշնչի «Նոր միջազգային թարգմանության» տարբերա կում կարգապահություն բառի տարբեր հոմանիշներ հանդիպում են տասն անգամ։ Հունական իրականության մեջ այս բառն օգտագործ վում էր «կրթության» իմաստով։ Ուստի «կարգապահությունը» հաս կանալու համար հարկավոր է ըմբռնել, թե ինչպես է Աստված կրթում մեզ հավատի դպրոցում, որը Պողոսը նկարագրում է Եբրայեցիներին 11-րդ գլխում։ Եբրայեցիներին ուղղված իր նամակի ողջ 11-րդ գլխում Պողոսը բերում է հավատի հերոս կանանց և տղամարդկանց օրինակներ։ Հենց հավատն էր, որ նրանց ուժ էր տալիս շարունակել ընթացքը, երբ հանդիպում էին տարատեսակ փորձությունների։ Երբ անցնում ենք 12-րդ գլխին, Պողոսը դիմում է մեզ՝ ընթերցողներիս, և ասում, որ քանի որ մեր աչքի առաջ այսքան մարդիկ են դիմակայել անհավա տալի փորձությունների, մենք ևս կարող ենք ապրել հավատի կյան քով և ննջել հավատով։ Եվ դա անելու բանալին աչքերը Հիսուսին հառելն է (Եբրայեցիներին 12.2), որպեսզի Նա լինի մեր օրինակը, երբ վրա են հասնում դժվարին ժամանակներ (Եբրայեցիներին 12.3)։ 12րդ գլխի ընթերցանությունը նման է ընթերցանության համար ակնոց ստանալուն։ Առանց այս ակնոցի բարդությունների վերաբերյալ մեր տեսլականն ու ընկալումը միշտ աղոտ կլինեն։ Սակայն այս ակնոցը կուղղի տառապանքի մասին մեր աղոտ ու անճշգրիտ պատկերա 68
Դաս 7
ցումը, որը մեր մշակույթը ստիպում է մեզ։ Այդ ժամանակ ի վիճա կի կլինենք հստակորեն հասկանալ և իմաստությամբ արձագանքել փորձություններին։ «Ակնոցի» օգնությամբ կարդացե՛ք Եբրայեցիներին 12.1-13 հա մարները։ Իսկ այժմ 5-13 համարների հիման վրա պատասխա նե՛ք հետևյալ հարցերին՝ Ո՞րն է կարգապահության աղբյուրը։ _______________________________ ________________________________________________________________________ Ո՞րն է մեր արձագանքը կարգապահությանը։ _______________________ ________________________________________________________________________ Ո՞րն է կարգապահության նպատակը։ _____________________________ ________________________________________________________________________ Կրկին կարդացե՛ք Եբրայեցիներին 12.1-13 համարները։ Կազ մե՛ք այն բոլոր պատճառների ցանկը, որոնք կարող եք որակել որպես հույսի հիմք։ Ինչպե՞ս եք վերապրել այդ հույսը ձեր սեփա կան հոգևոր «կրթության» ժամանակներում։ ՈՒՐԲԱԹ
ՕԳՈՍՏՈՍԻ 12
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի Կրթություն գրքի 301–309 էջերի «Հե տագայի դպրոցը» և Բժշկության ծառայություն գրքի 470, 471 էջերի «Օգնություն առօրյա կյանքում» գլուխները։ «Բոլորի կյանքում էլ գալիս են սուր հիասթափության և ծայրահեղ վհատության ժամանակներ, երբ վիշտն է մեր բաժինը, և դժվարա նում ենք հավատալ, որ Աստված դեռևս Իր երկրածնունդ զավակնե րի բարեսիրտ բարերարն է, երբ հոգիդ խռովված է տագնապներից ու անհանգստությունից, երբ մահը կյանքից գերադասելի է թվում: Այդ դեպքում է, որ շատ մարդիկ կորցնում են հույսն Աստծո նկատ մամբ և հայտնվում կասկածների ու անհավատության գերության մեջ: Եթե միայն այդ պահերին կարողանայինք հոգևոր հայացքով ներթափանցել Աստծո նախախնամությունների նպատակի մեջ, ապա կտեսնեինք հրեշտակներին, որոնք ցանկանում են փրկել մեզ հենց մեզնից՝ ձգտելով մեր ոտքերը կանգնեցնել հավիտենական բլուրներից ավելի ամուր հիմքի վրա և մեր էությունը լցնել նոր հա վատով ու նոր կյանքով»։ Էլեն Ուայթ, Մարգարեներ և թագավորներ, էջ 162։ Դաս 7
69
Հարցեր քննարկման համար 1. Էլեն Ուայթն ասում է, որ «բոլորս» ունենում ենք «սուր հիասթա փության և ծայրահեղ վհատության ժամանակներ»։ Նկատո՞ւմ ենք արդյոք, երբ մեր կողքին ինչ-որ մեկը նման ժամանակներ է վերապրում։ Ինչպե՞ս կարող ենք լինել հույսի ուղի միմյանց հա մար, երբ անցնում ենք դառնագին հիասթափությունների փուլով։ 2. Դասարանում քննարկե՛ք երեքշաբթի օրվա դասի վերջում բեր ված հարցին տված ձեր պատասխանները։ Ինչպե՞ս է փոխվել ձեր կյանքը, երբ Աստծո մոտ լինելու իրողությունն անընդհատ ձեր աչքի առաջ եք պահում։ 3. Դասարանում բարձրաձայն կարդացե՛ք Հոբ 38–41-րդ գլուխնե րի դասում տրված համարները։ Աստծո ինչպիսի՞ պատկեր են դրանք ներկայացնում։ Ի՞նչ եք սովորում, ինչը ձեզ հույս ու խրա խուսանք է հաղորդում։ Ինչպե՞ս է շաբաթը տեղավորվում այս պատկերում։ Ինչպե՞ս է դա օգնում մեր առջև պահել Աստծո բնույթն ու բնավորությունը։ 4. Վերափոխող հույսը գալիս է երկնքից։ Սա նշանակում է, որ մենք կարող ենք աղոթել մեկս մյուսի համար, որպեսզի հույսն այցելի մեր կյանք։ Որոշակի ժամանա՛կ նվիրեք աղոթքին այն մարդկանց համար, ում հույսը վերջին ժամանակներում երերում է, որպեսզի այն վերածնվի։ Ավելին, ի՞նչ կարող եք անել այն մարդկանց հա մար, որոնք հույս ձեռք բերելու հուսահատ փորձեր են անում։ 5. Եթե որևէ մեկը կամենում է, թող պատմի այն ժամանակների մասին, երբ հուսահատությունն ու փորձությունները ստիպե ցին իրեն կորցնել հույսն ու հավատը։ Ի՞նչն է հետ դարձրել այդ մարդուն։ Ինչո՞վ կարող ենք կիսվել միմյանց հետ, ինչը կարող է օգտակար լինել, երբ հայտնվում ենք կասկածների ու հուսալքու թյան մեջ։
70
Դաս 7
ԴԱՍ 8 ՕԳՈՍՏՈՍԻ 13-19
ՏԵՍՆԵԼՈՎ ԱՆՏԵՍԱՆԵԼԻԻՆ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Հռոմեացիներին 8.28-39, Հովհաննես 14.1-14, Եփեսացինե րին 1.18-23, Եսայի 40.27-31։ Հիշելու համարը. «Հավատով նա թողեց Եգիպտոսը՝ թագավորի բարկությու նից չվախենալով, որովհետև համբերեց, իբրև թե տեսնում էր Անտեսանելիին» (Եբրայեցիներին 11.27)։ Եբրայեցիներին գրքում հավատի սահմանումը միշտ էլ բարդ է եղել։ «Հավատը հուսացված բաների հաստատումն ու աներևույթ բաների ապացույցն է» (Եբրայեցիներին 11.1)։ Ինչպե՞ս կարող ենք աներևույթ բաների վրա վստահ լինել։ Այո՛, դա հենց այն է, ինչ Մով սեսը նկարագրում է հիշելու համարում. «Համբերեց, իբրև թե տես նում էր Անտեսանելիին» (Եբրայեցիներին 11.27)։ Շատ ավելի բարդ է գիտակցել, որ մենք կանչված ենք տեսնելու «Անտեսանելիին» ոչ միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ լավ է, այլ, հատկապես, երբ ամեն ինչ վատ է։ Սրա համար մեզ անհրաժեշտ է հավատ, Քրիստոսի հավատի նման հավատ, որը պետք է ձևա վորվի Աստծո և Աստծո արքայության մասին ճշմարտություններով։ Մեր Հոր բարության մասին ճշմարտությունը, Հիսուսի անունով զո րությունը, հարության զորությունը և Աստծո կարեկցանքը կարևո րագույն ճշմարտություններ են, որոնք մեզ հնարավորություն կտան ամուր կանգնել, երբ մենք հնոցում լինենք և ենթարկվենք ամեն ին չին կասկածելու գայթակղությանը։ Շաբաթվա ամփոփումը. Աստծո մասին ի՞նչ ճշմարտություններ կարող են օգնել մեզ, երբ մենք անցնելիս լինենք նույնիսկ ամենաբարդ իրավի ճակների միջով։
Դաս 8
71
ՄԻԱՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 14
Մեր Հոր շռայլությունը «Եթե Աստված իսկապես սիրեր ինձ, Նա հաստատ կաներ _______ __________________________________________ ինձ համար»։ Հետաքրքիր է՝ քանի անգամ է այս գաղափարը ներխուժել մեր միտք։ Մենք նայում ենք մեզ շրջապատող հանգամանքներին և սկսում կասկածել, թե արդյոք Աստված իսկապես սիրո՞ւմ է մեզ, որովհետև եթե Նա իսկա պես մեզ սիրեր, ամեն ինչ այլ կլիներ մեր կյանքում։ Հիմնականում երկու տրամաբանական եզրահանգումներ կան, որոնք ստիպում են մեզ կասկածել Աստծո բարությանը։ Առաջինը, երբ մեր միտքն ու սիրտը պաշարում է այրվող ցանկություն ինչ-որ բանի նկատմամբ, ինչը մենք բարի ենք համարում, այն գաղափարը, որ Աստծո կամքը կարող է մեկ այլ բան լինել, մեզ կարող է պարզա պես ծիծաղելի թվալ։ Երկրորդ, մենք կարող ենք կասկածել Աստծո բարությանը, քանի որ այն, ինչը վերապրում ենք, կարող է հակասել նրան, ինչին հավատում ենք։ Եթե ինչ-որ մի բան լավ տեսք կամ համ ունի, կամ էլ լավն է թվում, ապա կարծում ենք, որ այն անպայմանո րեն պետք է լավը լինի։ Այդ պատճառով բարկանում ենք Աստծո վրա, եթե Նա մեզ դա ունենալու հնարավորություն չի տալիս։ Ահա այստեղ է, որ հավատն է մտնում խաղի մեջ։ Հավատն սկսում է գործել ճիշտ նման ժամանակներում, երբ մենք ունենում ենք Աստ ծուն ու Նրա բարությանը կասկածելու գայթակղություն։ Հռոմեացիներին 8.28-39 համարները հզոր տեքստեր են, որոնք նկարագրում են մեր նկատմամբ դրսևորվող Աստծո բարությու նը։ Ի՞նչ կարող եք գտնել այստեղ, ինչն օգնում է զգուշանալ Աստ ծո բարությանը կասկածելուց։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Հռոմեացիներին 8.32 համարում ներկայացված է հիանալի տրա մաբանություն, որը շատ է օգնում մեզ զգուշանալ հանգամանքնե րի ճնշումից։ Այն ասում է հետևյալը. «Աստված վայրկյան անգամ չվարանեց խաղասեղանին դնել այն ամենը, ինչ ուներ: Ընդունելով մեր վիճակը և Իրեն ենթարկելով վատթարագույնին՝ Նա ուղարկեց Իր Որդուն: Եվ ուրեմն, մի՞թե կա որևէ այլ բան, որ Նա չի անի մեզ համար ուրախությամբ և բարի կամքով»։ Ինչպե՞ս կարող ենք մենք 72
Դաս 8
մտածել, որ Աստված կուղարկեր Հիսուսին մեզ համար մեռնելու, հե տո կդառնար ստոր ու ժլատ։ Սա նշանակում է, որ Աստծո առատաձեռնության մասին ճշմար տությունը, որը դրսևորվում է Քրիստոսի մահվամբ, մեր մտածողու թյան վրա ավելի ուժգին ազդեցություն պետք է ունենա, քան այն բոլոր կասկածները, որոնք հնոցը կարող է ծնել մեր մեջ։ Ինչպե՞ս կարող է ճշմարտությունը (Աստծո բարության մասին) ավելի զորավոր ազդեցություն ունենալ ձեզ վրա, քան ձեր կաս կածները։ Խորհե՛ք այն մասին, որ Աստված Հիսուսին տվեց մեռնելու ձեր փոխարեն, և որ այս անհավանական առատաձեռ նությունը հազարավոր այլ դրսևորումներ է ստանում այսօր ձեզ համար։ Ինչպե՞ս է դա օգնում ձեր հավատին։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 15
Հիսուսի անունով «Եթե Իմ անունով որևէ բան խնդրեք, Ես այն կկատարեմ» (Հով հաննես 14.14)։ Հիսուսը այլևս չէր լինելու աշակերտների հետ։ Այն Մեկը, Ով եղել էր աշակերտների աջակիցն ու քաջալերողը, այժմ համբարձվելու էր երկինք, և աշակերտներն իրենց շփոթված ու անզոր էին զգում։ Սա կայն թեև նրանք Հիսուսին ֆիզիկապես այլևս չէին տեսնելու, Հիսու սը նրանց կարևոր խոստում տվեց։ Կարդացե՛ք Հովհաննես 14.1-14 համարները։ Համաձայն 13-րդ և 14-րդ համարների՝ Հիսուսը մեզ խոստանում է անել ամեն ինչ, ինչը մենք կխնդրենք Իր անունով։ Այս է պատճառը, որ մենք համարյա միշտ մեր աղոթքների վերջում ավելացնում ենք «Հիսուսի անունով, ամեն» արտահայտությունը։ Երբ արտաբերում ենք այս արտահայտությունը, ըստ մեզ՝ ի՞նչ է դա նշանակում։ Ի՞նչ նկատի ունի Հիսուսը, երբ խրախուսում է մեզ այդ կերպ աղոթել։ Ի՞նչ բանալի կա այս տեքստերում, որն օգնում է մեզ հասկանալ, թե ինչ նկատի ուներ Նա։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Երբ մեր խնդրանքը «Հիսուսի անունով» է, մենք կարող ենք վստահ լինել, որ ամբողջ երկինքն է աշխատում մեզ համար։ Մենք Դաս 8
73
չենք տեսնում մեր շուրջն աշխատող հրեշտակներին։ Բայց նրանք մեր շուրջն են ու աշխատում են, նրանք ուղարկված են երկնքի գա հից Հիսուսի անունով՝ իրականացնելու մեր խնդրանքը։ Երբեմն, երբ աղոթում ենք Հիսուսի անունով, աղոթքն ավարտե լուն պես բացում ենք մեր աչքերն ու ակնկալում, որ մեր շուրջն ամեն ինչ փոխված պետք է լինի, սակայն ամեն ինչ նույնն է։ Այդուհան դերձ, Աստծո զորությունը կարող է գալ ինչպես ուժգին ու տեսանե լի դրսևորմամբ, օրինակ՝ երբ Հիսուսը հանդարտեցրեց փոթորիկը, այնպես էլ հանդարտ, խաղաղ ու աննկատ, օրինակ՝ երբ Աստված աջակցում էր Հիսուսին Գեթսեմանում։ Միգուցե միանգամից ինչ-որ տեսանելիորեն հզոր բան չկատարվի, սակայն դա չի նշանակում, որ Աստված չի գործում մեզ համար։ Նորի՛ց կարդացեք Հովհաննես 14.1-14 համարները։ Ընթերցելիս պատկերացրե՛ք, որ Հիսուսը խոսում է ուղղակիորեն ձեզ հետ՝ դեմ առ դեմ։ Ի՞նչ հույս ու քաջալերանք կարող եք քաղել այս խոստումներից։ Միևնույն ժամանակ հա՛րց տվեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ կա իմ կյանքում, ինչը կարող է խանգարել այս խոստումնե րի իրականացմանն ինձ համար։ Ի՞նչ փոփոխություններ պետք է իմ սրտում որոշեմ կատարել»։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 16
Հարության ուժը Հարությունը մեր ուշադրությունը հրավիրում է մարդկային անզո րության խնդրի վրա։ Երբ մենք խորհում ենք Հիսուսի կյանքի, մահ վան և հարության մասին, հաճախ ենք մտածում, որ Հիսուսի մահն այն իրադարձությունն էր, որն իրավաբանորեն արդարացրեց մեզ Աստծո առաջ։ Եվ դա ճշմարտություն է։ Այդուհանդերձ, հարությունը յուրահատուկ հարթություն է ավե լացնում փրկությանը։ Հիսուսի հարությունը մեծ իմաստ ունի ոչ միայն որովհետև այն մեզ ցույց է տալիս, որ մի օր մենք ևս հարու թյուն կառնենք, այն նաև Հիսուսին դրեց Հոր աջ կողմում՝ զորության ու հեղինակության դիրքում։ Հարության այս զորությունն Աստված այսօր հասանելի է դարձնում մեզ համար։ Եփեսացիներին 1.18-23 համարներում Պողոսը խոսում է Աստծո զորության մասին։ Ի՞նչ են մեզ սովորեցնում այս տեքստերը հա 74
Դաս 8
րության զորության մասին։ Ի՞նչ հույս ու խոստումներ կարող եք գտնել այս տեքստերում անձամբ ձեզ համար։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Պողոսն աղոթում է, որ եփեսացիները հասկանան մի քանի բան, որոնք պատշաճորեն հասկանալ հնարավոր է միայն Աստծո օգնու թյամբ՝ (1) կա վերափոխման և հավիտենական ապագայի հույս, որին կանչել է մեզ Հիսուսը, (2) մենք պետք է հասկանանք այն զորու թյունը, որը դրսևորվում է մեզ համար։ Այնուհետև Պողոսը փորձում է նկարագրել, թե որքան զարմա նահրաշ է այս զորությունը։ Այսօր մեզ հասանելի է այն միևնույն զո րությունը, որը հարություն տվեց Հիսուսին և ոչ միայն պարզապես հանեց Նրան գերեզմանից ու կյանք տվեց, այլև Նրան Հոր աջ կող մում նստելու զորություն ու իրավունք տվեց։ Սակայն Պողոսն այստեղ կանգ չի առնում։ Հարությունը Հիսուսին պարզապես զորություն չտվեց, այլ տվեց ամբողջ հավիտենության ըն թացքում Իր ժողովրդին ղեկավարելու զորություն, ինչպես նաև զորու թյուն նրանց ապահովելու այն ամենով, ինչի կարիք նրանք կունենան։ Կազմե՛ք ձեր կյանքի այն ոլորտների ցանկը, որտեղ ունեք հա րություն առած Հիսուսի զորության կարիքը։ Երբ այն կազմեք, աղոթե՛ք, որ այդ զորությունը կիրառվի ցանկում տեղ գտած բոլոր ոլորտներում։ Միևնույն ժամանակ, ի՞նչ ընտրություններ կարող եք անել, որոնք հնարավորություն կտան, որպեսզի այս զորությունն ավելի անարգել գործի ձեր կյանքում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17
Կրել մեր բոլոր անհանգստությունները Որոշ մարդկանց տներում կարելի է հանդիպել «Ինչո՞ւ աղոթել, եթե կարելի է անհանգստանալ» գրվածքով հուշատախտակներ։ Դա մեզ մոտ ծիծաղ է առաջացնում, որովհետև մենք հասկանում ենք, թե որքան հաճախ ենք անհանգստանում՝ Աստծո մոտ գալու և մեր բոլոր անհանգստություններն ու տագնապները Նրան հանձնե լու փոխարեն։ Դաս 8
75
Մեկը մի անգամ ասել է, որ երբ մեր կյանքն ամբողջովին խճճվում է, հանձնե՛ք այն Աստծուն և թո՛ւյլ տվեք, որ Նա քանդի խճճված կա պերը։ Որքա՜ն շատ է Աստված կամենում անել դա մեզ համար։ Այ դուհանդերձ, զարմանալիորեն մենք կախվում ենք մեր խնդիրներից, մինչև որ ուր որ է կխեղդվենք։ Ինչո՞ւ ենք սպասում, որ նախքան Տի րոջ մոտ գնալը հուսալքումը տիրի մեզ։ Կարդացե՛ք Ա Պետրոս 5.7 համարը։ Պետրոսը մեջբերում է Սաղ մոսներ 55.22 համարը։ Ո՞րն է կարևոր ուղերձն այստեղ մեզ հա մար։ Տե՛ս նաև Մատթեոս 6.25-33։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ա Պետրոս 5.7 համարը շատ պարզ տեքստ է։ Դրանում թաքնված ոչ մի գաղտնիք չկա, և այն նշանակում է հենց այն, ինչ ասում է։ «Գցել» նշանակում է անել հենց դա, մի կողմ նետել, հեռացնել, որպեսզի ցավ ու անհանգստություն պատճառող ոչինչ այլևս ոչ մի կապ չունենա ձեզ հետ։ Եվ սակայն մեր բեռները ուղղակի ինչ-որ տեղ չեն նետվում, մեր անհանգստությունները պարզապես չեն անհետանում դատար կության մեջ։ Դրանք տրվում են մեր երկնային Հորը, Ով խոստանում է լուծել այդ հարցերը։ Դա հենց այն է, ինչ Հիսուսը մեզ ասում է Մատ թեոսի Ավետարանում։ Այս անելու խնդիրը բնավ այն չէ, որ դա բարդ է անել, խնդիրն ավելի շուտ այն է, որ այն թվում է չափազանց հեշտ, չափազանց լավը իրական լինելու համար։ Անհանգստություն կարող են պատճառել ցանկացած տեսակի բա ներ։ Ճնշումն աշխատանքի վայրում, անսպասելի քննադատություն, անցանկալի կամ անտեսված լինելու զգացողություն, առողջական կամ ֆինանսական խնդիրներ, զգացողություն, որ մենք բավակա նաչափ լավը չենք Աստծո համար, կասկած, որ ներված չենք։ Ինչ բնույթի էլ որ լինեն մեր խնդիրները, դրանց կառչելու պատ ճառներից մեկն այն է, որ մենք կարծում ենք, թե կարող ենք դրանք լուծել ավելի լավ, քան որևէ մեկը։ Սակայն Պետրոսը հորդորում է մեզ վերանայել մեր այդպիսի դիրքորոշումը։ Մենք չպետք է անհանգս տանանք, քանի որ Աստված հոգ է տանում։ Բայց արդյո՞ք Աստված այնքան շատ է հոգ տանում, որ կարող է միջամտել, երբ ընտանի քի դուռը թակում է բաժանումը, կամ երբ մարդն իրեն ամբողջովին անպետք է զգում։ Աստվածաշունչը հավաստիացնում է, որ Աստված հոգ է տանում բավականաչափ շատ, որպեսզի վերափոխի ցանկա ցած իրավիճակ։ 76
Դաս 8
Ի՞նչն է ձեզ այս պահին անհանգստություն պատճառում։ Որքան էլ որ օրինաչափ ու անհանգստացնող լինի դա, մի՞թե կա որևէ անհնար բան Աստծո համար։ Գուցե մեր մեծագույն խնդիրն այն է, որ որքան էլ մենք հավատում ենք, որ Աստված տեղյակ է մեր խնդրին ու կարող է լուծել այն, այդուհանդերձ չենք հավատում, որ Նա այդ հարցը կլուծի այնպես, ինչպես մենք կցանկանայինք։ Խորհե՛ք այս վերջին կետի շուրջ, և ինքներդ ձեզ հա՛րց տվեք, թե որքան ճշմարիտ է այն ձեր կյանքում։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 18
Մնալ հավատարիմ, նույնիսկ երբ չենք տեսնում Աստծուն Մտածել, որ ոչ ոք չի անհանգստանում այն մասին, թե ինչ է կա տարվում մեզ հետ, շատ տհաճ զգացողություն է։ Սակայն կարծել, որ Աստված չի անհանգստանում մեզ հետ կատարվածի համար, կարող է խորապես վշտացնել։ Բաբելոնում գերի Հուդայի ժողովրդին թվում էր, թե Աստված այնքան էլ չի անհանգստանում իրենց իրավիճակի համար։ Նրանք մնում էին գերի, իրենց զգում էին լքված Աստծուց իրենց իսկ մեղ քի պատճառով։ Սակայն Եսայի մարգարեն նրանց մխիթարության խոսքեր է ասում։ Եսայի 40-րդ գլուխը հիասքանչ մի հատված է, որ տեղ մարգարեն այնքա՜ն քնքշաբար է խոսում ժողովրդի հետ նրանց Աստծո մասին. «Հովվի նման Նա հովվելու է Իր հոտը, Իր թևերի մեջ է հավաքելու գառներին, Իր գրկում է կրելու նրանց և հանդարտորեն քշելու է կաթնատուներին» (Եսայի 40.11)։ Սակայն գերության այդ քան երկար տարիներից հետո ժողովուրդը մտածում էր՝ ո՞ւր ես, ո՛վ Աստված։ Մենք չունենք ոչ մի ապացույց, որ Դու այստեղ ես կամ հոգ ես տանում։ Կարդացե՛ք Եսայի 40.27-31 համարները։ Ինչպե՞ս է Եսային նկարագրում Աստծուն։ Աստծո այս նկարագրությունն ինչպե՞ս է պատասխանում նրանց հետևյալ կարծիքին. «Իմ ճանապար հը ծածկված է Տիրոջից, և իմ իրավունքը զանց է առնված Աստ ծուց» (Եսայի 40.27)։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Դաս 8
77
Եսթեր գրքում նկարագրված է մարդկանց մեկ այլ խումբ, որը կա րող է կարծել, թե իր ճանապարհները ծածկված են Աստծուց։ Այս գրքում Աստված մեկ անգամ նույնիսկ չի մատնանշվում։ Այդուհան դերձ, ամբողջ գիրքը պատմում է Աստծո միջամտության մասին, որ պեսզի փրկի Իր ժողովրդին նրանց կործանման համար ընդունված անփոփոխելի օրենքից։ Այս պատմությունը ոչ միայն նկարագրում է անցյալի իրադարձությունները, այլև խորհրդանշում է ապագա յի ժամանակները, երբ Աստծո ժողովուրդը նորից կսկսի հալածվել, և նորից օրենք կընդունվի նրան կործանելու մասին (Հայտնություն 13.15)։ Պատկերացնո՞ւմ եք, թե որքան հեշտ կլինի եզրակացնել, որ եթե նման սարսափելի հանգամանքներ գոյություն ունեն, Աստված հաստատապես լքել է Իր ժողովրդին։ Սակայն մենք չպետք է վախե նանք։ Այն նույն Աստվածը, Ով փրկեց Իր ընտրյալ ժողովրդին Եսթերի պատմության մեջ, նորից կփրկի Իր ընտրյալներին վերջին ճգնաժա մի օրերին։ Մենք կարդացինք, թե ինչպես է Եսային գերված ժողովրդին նկա րագրում Աստծուն։ Ինչպե՞ս կնկարագրեք Աստծուն այն մարդ կանց, ովքեր կարծում են, թե Աստված անհետացել է և թողել է իրենց մենակ։ Ինչպե՞ս կսովորեցնեիք նրանց տեսնել հավատի աչքերով և կախված չլինել նրանից, ինչ տեսնում են իրենց շուր ջը մարդկային աչքերով։ ՈՒՐԲԱԹ
ՕԳՈՍՏՈՍԻ 19
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի Մարգարեներ և թագավորներ գրքի 598– 606 էջերի «Եսթեր թագուհու օրերին» գլուխը։ «Մի՞թե Աստված չի խոստացել, որ Սուրբ Հոգի կտա բոլոր նրանց, ովքեր խնդրում են։ Եվ մի՞թե այդ Հոգին իսկական ու ճշմարիտ առաջնորդ չէ։ Որոշ մարդիկ կարծես թե վախենում են հավատալ Աստծո խոստմանը, ասես դա ինքնավստահություն կհամարվի։ Նրանք աղոթում են Աստծուն սովորեցնել իրենց Իր Խոսքով, այդու հանդերձ վախենում են վստահել Աստծո խոստմանը և հավատալ, որ Նա է մեզ Իր Խոսքով սովորեցնում։ Եթե մենք մեր երկնային Հոր մոտ ենք գալիս խոնարհությամբ և սովորելու ցանկությամբ ու հո գով, ինչո՞ւ պետք է կասկածենք Աստծո խոստման իրականացմա նը։ Դուք չպետք է ոչ մի ակնթարթ կասկածեք Աստծուն ու դրանով 78
Դաս 8
անպատվեք Նրան։ Երբ փնտրում եք Նրա կամքը, այդ դեպքում ձեր պարտականությունն է հավատալ, որ դուք կառաջնորդվեք ու կօրհն վեք Նրա կամքը կատարելիս։ Կարող ենք չվստահել ինքներս մեզ, որ հանկարծ չխեղաթյուրենք Նրա ուսմունքը, և կարող ենք հենց սա էլ աղոթքի կարիք դարձնել և վստահել Նրան, վստահել Նրան անվերա պահորեն, որ Նրա Սուրբ Հոգին կառաջնորդի մեզ ճիշտ վերծանել Նրա ծրագրերը և Նրա նախախնամության գործերը»։ Էլեն Ուայթ, Ձեռագրեր, հատոր 6, էջ 225։ «Հավատն աճում է՝ բախվելով կասկածների և հակադիր ազդե ցությունների։ Այս փորձությունների շնորհիվ ձեռք բերված փորձը ամենաթանկարժեք քարերից արժեքավոր է»։ Էլեն Ուայթ, Վկայու թյուններ եկեղեցու համար, 3, էջ 555։ Հարցեր քննարկման համար
1. Դասարանում քննարկե՛ք այն բաները, որոնց մենք հավատում ենք, սակայն որոնք չենք տեսնում, բաներ, որոնք մենք գիտենք, որ իրական են, սակայն մեր տեսադաշտի սահմաններից դուրս են։ Ինչպե՞ս կարող է սա մեզ օգնել հասկանալ, թե ինչ ասել է տեսնել «Անտեսանելիին»։ 2. Քննարկե՛ք չորեքշաբթի օրվա դասի վերջում տրված հարցը։ Որ քա՞ն հաճախ ենք հայտնվում նման իրավիճակում։ Ի՞նչ կարող ենք անել, ինչը մեզ հնարավորություն կտա ավելի լավ վստահել այն փաստին, որ Տիրոջ ճանապարհն ամենալավն է, նույնիսկ եթե դա այն չէ, ինչ մենք ենք ուզում։ 3. Եթե «հավատն աճում է՝ բախվելով կասկածների և հակադիր ազդեցությունների», և սա հանգեցնում է չափազանց արժեքա վոր վիճակի, որն «ամենաթանկարժեք քարերից արժեքավոր է», ապա ինչպե՞ս պիտի այս փաստը վերափոխի մեր դիրքորոշումը նման բախումների վերաբերյալ։ 4. Մեզնից շատերը տեսել են մարդկանց, նույնիսկ համայնքի քրիս տոնյաներին կյանքի այնպիսի իրավիճակներում, որոնցում, առնվազն ըստ մեզ, ելքը սարսափելի է եղել։ Հակառակ արված աղոթքների ու գործադրվող ջանքերի՝ տեղի է ունեցել մեր պատ կերացրած ամենավատ բանը։ Ինչպե՞ս ենք հասկանում սա մեր ուսումնասիրած դասերի լույսի ներքո։
Դաս 8
79
ԴԱՍ 9 ՕԳՈՍՏՈՍԻ 20-26
ՓԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿՅԱՆՔ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Փիլիպպեցիներին 4.4-7, Հեսու 5.13–6.20, Սաղմոսներ 145, Գործք առաքելոց 16.16-34, Բ Մնացորդաց 20.1-30։ Հիշելու համարը. «Միշտ Տիրոջով ուրա՛խ եղեք. դարձյալ ասում եմ՝ ուրա՛խ եղեք» (Փիլիպպեցիներին 4.4)։ Միշտ էլ հեշտ է ուրախությամբ աղաղակել Տիրոջը, երբ մենք ու րախություն ենք զգում։ Սակայն այդքան էլ հեշտ չէ դա անել, երբ ամեն ինչ այնքան էլ լավ չէ, երբ հայտնվում ենք վատթարագույն իրավիճակում, երբ հնոցը թեժանում է։ Այդուհանդերձ, դա հենց այն է, ինչ մենք պետք է անենք, միգուցե ավելի, քան երբևէ, պետք է փա ռաբանենք Աստծուն, քանի որ փառաբանությունը հավատը պահ պանելու միջոց է։ Եվ իսկապես, փառաբանությունը կարող է վերափոխել նույ նիսկ մեր ամենադժվարին հանգամանքները. միգուցե այն չփոխի մեզ շրջապատող իրականությունը, սակայն կարող է փոխել մեզ և նրանց, ովքեր շրջապատում են մեզ, և դա կարող է օգնել դիմակայե լու մարտահրավերին։ Փառաբանությունը գործի դրված հավատն է։ Միշտ չէ, որ այն կա րող է բնական թվալ մեզ, սակայն երբ մենք դա անում ենք կանոնա վորապես, և այն դառնում է մեր կյանքի բնական մի մաս, ունենում է ինչպես վերափոխելու, այնպես էլ հաղթահարելու զորություն։ Շաբաթվա ամփոփումը. Ի՞նչ է փառաբանությունը։ Ինչպե՞ս կարող է փառաբանու թյունը լինել հզոր հոգևոր զենք բարդ հանգամանքներում։ Ինչպե՞ս կարող է փառաբանությունը վերափոխել մեզ և մեզ շրջապատող իրավիճակը։
80
Դաս 9
ՄԻԱՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 21
Փառաբանության շրջանակը Ռուս մեծ գրող Ֆյոդոր Դոստոևսկին մահվան էր դատապարտվել, սակայն վերջին պահին դատավճիռը մեղմացվեց, և մահապատժի ենթարկվելու փոխարեն գրողը մի քանի տարի անցկացրեց բան տում։ Խոսելով բանտում անցկացված տարիների մասին՝ նա գրում է. «Հավատացե՛ք մինչև վերջ, նույնիսկ եթե բոլոր մարդիկ շեղվել են ճանապարհից, և դուք միակ հավատարիմն եք։ Նույնիսկ այդ ժամա նակ բերե՛ք ձեր ընծան Աստծուն և փառաբանե՛ք Նրան ձեր միայնու թյան մեջ»։ Նախորդ դասերում մենք տեսանք, թե ինչպես էր Պողոսը դիմա նում անհավանական հակառակման ու հալածանքի։ Սակայն այժմ նա գտնվում է Հռոմեական բանտում։ Եվ այդուհանդերձ նա հուսալք ված չէ, ընդհակառակը, եռանդուն կերպով գրում է՝ քաջալերելու Փի լիպպեի հավատացյալներին։ Կարդացե՛ք Փիլիպպեցիներին 4.4-7 համարները։ Ըստ ձեզ՝ ինչ պե՞ս Պողոսը կարող էր նման բաներ գրել, երբ ինքը գտնվում էր բանտում։ Ըստ այս տեքստի՝ ո՞րն է «Աստծո խաղաղությունն» ստանալու բանալին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մի բան է ուրախանալ, երբ ամեն ինչ կարգին է, սակայն Պողո սը հորդորում է մարդկանց ուրախանալ միշտ։ Գուցե և տարօրինակ հնչի։ Եթե Պողոսի ասածը տառացիորեն ընդունենք, կարող ենք եր կու կարևոր հետևություն անել։ Առաջին, եթե մենք պետք է ուրախ լինենք միշտ, նշանակում է, որ պետք է ուրախ լինենք նույնիսկ այն ժամանակ, երբ հանգամանքնե րը ոչ մի նպաստավոր հող չեն տրամադրում ուրախանալու համար։ Երկրորդ, եթե մենք պետք է ուրախ լինենք միշտ, դա կարող է նաև նշանակել, որ պետք է սովորենք ուրախանալ այնպիսի ժամանակ ներում, երբ այնքան էլ ուրախանալու առիթ չունենք։ Պողոսը մեզ կոչ է անում Աստծուն փառաբանել, նույնիսկ եթե շատ անգամներ դա մեզ միանգամայն անբնական և անտրամաբանա կան թվա։ Սակայն ինչպես կտեսնենք, հենց այն պահերին է մեզ կոչ արվում ուրախանալ, երբ դա անտրամաբանական է թվում։ Այլ խոս Դաս 9
81
քերով, փառաբանությունը հավատի դրսևորում է։ Ճիշտ այնպես, ինչպես հավատը հիմնված է ոչ թե մեր հանգամանքների, այլ Աստծո մասին ճշմարտության վրա, այնպես էլ մենք փառաբանում ենք ոչ թե որովհետև լավ ենք զգում, այլ այն ճշմարտության պատճառով, թե Ով է Աստված, և ինչ է Նա մեզ խոստացել։ Եվ զարմանալիորեն հենց այսպիսի հավատն է սկսում կերտել մեր մտքերը, զգացողություննե րը և հանգամանքները։ Ո՞րն է Աստծո մասին այն ճշմարտությունը, որը Պողոսը նշում է այսօրվա հատվածում, ճշմարտություն, որը նրան հնարավորու թյուն է տալիս ուրախանալու նույնիսկ բանտում։ Կազմե՛ք փոքրիկ ցանկ այն փաստերի, որոնք ըստ ձեզ Աստծո մասին ճշմարտու թյուններ են։ Աչքի՛ անցկացրեք ցանկը և փառաբանե՛ք Աստծուն յուրաքանչյուր կետի համար։ Ինչպե՞ս է սա փոխում ձեր դիրքորո շումը ձեր զգացողության ու իրավիճակի նկատմամբ։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 22
Պատեր կոտրող աղոթք Անգլերենում կա մի արտահայտություն. «Ներկով փակվել անկյու նում»։ Պատկերացրե՛ք, որ ներկում եք սենյակի հատակը և մի պահ գիտակցում, որ մնացել եք անկյունում ու չեք կարող առանց թարմ ներկը տրորելու դուրս գալ։ Եվ ստիպված եք մնալ այդ անկյունում մինչև ներկի չորանալը։ Երբեմն մեր հավատն ասես նման իրավիճակում հայտնված լինի։ Մենք հասնում ենք մի իրավիճակի, և ինչպես հատակի թաց ներկը, մեր հավատը մեզ «ծուղակն» է գցում։ Եվ այս իրավիճակից ունենք երկու ելք. կա՛մ պետք է մերժենք Աստծուն, մեր հավատը և այն ամե նը, ինչին հավատացել ենք, կա՛մ մեր հավատը ստիպում է մեզ հա վատալ անհնարինին։ Աստված իսրայելացիներին անկյունի առաջ կանգնեցրեց։ Իս րայելի՝ քառասուն տարի անապատում դեգերելուց հետո Աստված Իր ժողովրդին չառաջնորդեց դեպի խաղաղ ու հանգիստ արոտա վայրեր։ Նա նրանց առաջնորդեց տարածքում ամենաուժեղ պաշտ պանությունն ունեցող քաղաքներից մեկը։ Նրանք պետք է վեց օր Երիքովի շուրջը լուռ քայլեին։ Յոթերորդ օրն Աստված նրանց հրա հանգեց աղաղակել, և այդ աղաղակը փողերի ձայնի հետ մեկտեղ պետք է հաղթանակ բերեր։ 82
Դաս 9
Կարդացե՛ք Հեսու 5.13–6.20 համարները։ Ի՞նչ է Աստված փոր ձում սովորեցնել իսրայելացիներին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Աղաղակը չէր ապահովելու այնպիսի վիբրացիա, որը կնպաս տեր պատերի փլուզմանը։ Երբ Աստված կոչ արեց իսրայելացիներին «աղաղակել», դա այն նույն տեսակի աղաղակից էր, որի մասին Դա վիթը գրում է Սաղմոսներ 66-րդ գլխում. «Ցնծությամբ աղաղակե՛ք Աստծուն, ո՛վ բոլոր երկրներ։ Սաղմո՛ս ասացեք Նրա անվան փառ քին, փառավո՛ր արեք Նրա գովությունը» (Սաղմոսներ 66.1, 2)։ Այս աղաղակը փառաբանություն էր։ Վեց օր հսկայական պատերին նա յելուց հետո նրանք պետք է որ արդեն եզրակացրած լինեին, որ այդ պատերն առանց միջամտության ոչ մի կերպ չէին փլուզվի։ Ինչպե՞ս է այս գաղափարն օգնում մեզ հասկանալ Եբրայեցինե րին 11.30 համարի իմաստը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Երբ Աստված մոտ է մեր կյանքում ինչ-որ նոր բան անելուն, Նա կարող է տանել մեզ Երիքով, որովհետև Նա կամենում է սովո րեցնել մեզ, որ հաղթանակը չի բխում մեր սեփական ուժի ու ռազմավարության շնորհիվ։ Այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է, գալիս է մեզնից դուրս գտնվող ուժից։ Ուստի և կարևոր չէ, թե ինչ է մեր առջև, որքան անհաղթահարելի այն կարող է թվալ, մեզանից պահանջվում է փառաբանել Աստծուն՝ մեզ անհրա ժեշտ ամեն ինչի Աղբյուրին։ Սա իրականում հենց գործուն հա վատն է։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 23
Փառաբանության կյանք Աստծուն փառաբանելը կարող է մեզ բնական չթվալ նույնիսկ բա րենպաստ հանգամանքներում։ Պատկերացրե՛ք, թե որքան բարդ է դա անել ոչ բարենպաստ հանգամանքներում։ Այդուհանդերձ, դա հենց այն է, ինչը մեզ կոչ է արվում անել։ Մենք պետք է փառաբանենք այնքան, մինչև որ այն որոշակի ժամանակ կատարվող գործողու Դաս 9
83
թյունից վերածվի մթնոլորտի, որում մենք ապրում ենք։ Փառաբա նությունը պետք է լինի ոչ այնքան գործողություն, որքան որոշակի կենսակերպ։ Կարդացե՛ք Սաղմոսներ 145-րդ գլուխը։ Ի՞նչ պատճառներ է Դա վիթը բերում Աստծուն փառաբանելու համար։ Ինչպե՞ս պետք է այս սաղմոսի բառերը դառնան ձեր սեփականը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Բրիտանացի մեծ քարոզիչ Չարզ Հադդոն Սպերջենը գրել է գիրք, որը վերնագրել է Փառաբանության կիրառությունը։ Այն հիմնված է այսօրվա սաղմոսի 7-րդ համարի վրա։ Այս փոքրիկ համարում Սպեր ջենը մեր ուշադրությունը հրավիրում է երեք կարևոր բաների վրա, որոնք կարող են օգնել մեր կյանքում փառաբանությունը գործնակա նում զարգացնելուն։ 1. Փառաբանում ենք, երբ նայում ենք մեր շուրջը։ Եթե Աստծո մեծությունը տեսնելու համար չենք նայում մեր շուրջը, ապա Նրան փառաբանելու ոչ մի առիթ չենք ունենա։ Արարված աշխարհում փառաբանության արժանի ի՞նչ կարող եք տեսնել. օրինակ՝ Աստծո արարչագործության գեղեցկությունը։ Հոգևոր աշխարհում փառա բանության արժանի ի՞նչ կարող եք տեսնել. օրինակ՝ երիտասարդ քրիստոնյայի հավատի աճը։ 2. Փառաբանում ենք, երբ հիշում ենք, թե ինչ ենք տեսել։ Եթե կամենում ենք ապրել փառաբանության մթնոլորտում, պետք է ու նակ լինենք հիշել դրա պատճառը։ Ինչպե՞ս կարող ենք հիշել Աստծո արած մեծ բաները (օրինակ՝ կարող ենք մշակել նոր սովորույթներ կամ խորհրդանիշեր, որոնք մեզ հիշեցնում են Նրա բարության մա սին), որպեսզի Նրա բարությունը և Նրա մասին ճշմարտությունները չհեռանան մեր մտքերից։ 3. Փառաբանությունը գործի մեջ է դրվում, եթե մենք խոսում ենք դրա մասին։ Փառաբանությունը մենք չենք անում մեր գլխում։ Այն պետք է դուրս գա մեր բերանից և լսելի լինի մեզ շրջապատող մարդկանց կողմից։ Ի՞նչ պատճառներ կարող եք թվարկել՝ Աստծուն բառերով փառաբանելու համար։ Ինչպիսի՞ն կլինի նման փառաբա նության ազդեցությունը, և ո՞ւմ վրա այն կտարածվի։ Վերցրե՛ք թուղթ ու գրիչ և որոշակի ժամանակ տրամադրե՛ք այս երեք կետերի վրա աշխատելուն։ Ի՞նչ կարող եք անել փառաբա նության սովորույթը ձեր կյանքում զարգացնելու համար։ 84
Դաս 9
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 24
Համոզիչ վկայություն Գործք առաքելոց գրքում փառաբանությունը զարմանահրաշ ազ դեցություն է ունենում նրանց վրա, ովքեր այն լսում են։ Կարդացե՛ք 16.16-34 համարները։ Պողոսին ու Շիղային, զգեստները պատռելուց հետո, դաժան ծեծի են ենթարկում և բանտ նետում։ Եվ ոչ ոք չկար, որպեսզի յուղով մշակեր նրանց մեջքի դաժան վերքերն ու կապտուկ ները։ Մեծ ֆիզիկական ցավերի մեջ, ոտքերը կոճղի մեջ ամրացված՝ նրանց փակել էին խավար մեկուսարանում։ Սակայն նրանց ձայնը լսելի էր մյուս բանտարկյալներին, և Պողոսն ու Շիղան սկսում են աղոթել ու երգել։ Ցնցումից հետո բանտապետը բացահայտեց, որ ո՛չ Պողոսն ու Շիղան, ո՛չ էլ մյուս բանտարկյալները չեն փախել. նա «դողալով Պո ղոսի ու Շիղայի առաջ ընկավ։ Նրանց դուրս բերելով՝ ասաց. «Տյա՛րք, ես ի՞նչ պետք է անեմ, որ փրկվեմ»» (Գործք առաքելոց 16.29, 30)։ Ինչո՞ւ այս իրադարձությունը բանտապետի ուշադրությունը սևեռեց այն փաստին, որ ինքն անձամբ փրկության կարիք ու նի։ Ըստ ձեզ՝ Պողոսի ու Շիղայի աղոթքներն ու երգերն ի՞նչ դեր խաղացին այն իրավիճակում, որ բանտարկյալները չփախան, և ի՞նչ նշանակություն ունեցան այս մարդու և նրա ողջ ընտանիքի հետ խոսակցության մեջ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Հրաշալի է պատկերացնել, որ մեր փառաբանությունը կարող է վերափոխել մեզ շրջապատողների ճակատագրերը դեպի հավի տենություն։ Եթե Պողոսն ու Շիղան նստեին խավարի մեջ և միայն փնթփնթային ու բողոքեին, ինչպես սովորաբար անում են բան տարկյալները, ի՞նչ եք կարծում՝ այդ գիշեր որևէ մեկը կփրկվե՞ր։ Մենք չգիտենք, թե հետո ինչ պատահեց բանտապետի ու նրա ընտանիքի հետ, բայց պատկերացնո՞ւմ եք, որ նրանք կարդային Պողոսի բառերը, որոնք նա հետագայում գրում է Հռոմի մեկ այլ բան տից. «Եվ ձեզ Աստծուց դա շնորհ տրվեց ոչ միայն Քրիստոսին հա վատալու համար, այլ նաև որպեսզի չարչարվեք Նրա համար՝ նույն պատերազմը մղելով, որ ինձնով տեսաք ու այժմ ինձնից լսում եք» (Փիլիպպեցիներին 1.29, 30)։ Եթե նրանք կարդացել են այս խոսքերը Դաս 9
85
և խորհել այն մասին, թե ինչպես է Պողոսի տառապանքը իրենց ու րախություն բերել, այս գիտակցումն անկասկած պետք է որ նրանց սրտերին երգ բերեր, ինչպես նաև թարմացներ հավատարիմ մնալու մարտահրավերը՝ անկախ նրանից, թե դա ինչ կարժենար։ Ըստ ձեզ՝ ո՞ւմ վրա կարող է ազդեցություն գործել ձեր սրտի խորքից եկող երգը կամ փառաբանությունը՝ ուղղված առ Աստ ված։ Ջանքե՛ր գործադրեք, որպեսզի ձեզ շրջապատողներին առ Աստված բարձրացված ձեր փառաբանությունն ավելի բաց և եռանդուն թվա։ Դուք չեք կարող իմանալ, թե ինչ դրական ազդե ցություն կարող է այն ունենալ։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 25
Հաղթանակ տանող զենք Կարդացե՛ք Բ Մնացորդաց 20.1-30 համարները։ Ինչպես Հոսա փատը բացահայտեց, փառաբանությունը հզոր զենք է։ Ստանալով «մեծ բազմության»՝ իր վրա գալու զեկույցը՝ Հոսափատը անմիջապես չդիմեց ռազմական գործողությունների, այլ «երեսն ուղղեց դեպի Տե րը՝ փնտրելու Նրան» (Բ Մնացորդաց 20.3)։ Երբ Հուդայի ժողովուրդը եկավ Երուսաղեմ՝ ծոմ պահելու, Հոսափատն ընդունեց առկա իրա վիճակը՝ ասելով. «Մենք զորություն չունենք դեմ կանգնելու այս մեծ բազմությանը, որ եկել է մեզ վրա, և մենք չգիտենք, թե ի՛նչ անենք, որովհետև մեր աչքերը քեզ են ուղղված» (Բ Մնացորդաց 20.12)։ Երբ տեսնում եք, որ ձեզ վրա «մեծ բազմություն» է գալիս, ո՞րն է լինում ձեր բնազդային արձագանքը։ Ճնշող հակադրության հետ վարվելու վերաբերյալ ի՞նչ կարող եք սովորել Բ Մնացորդաց 20.3-12 համարներում արձանագրված Հոսափատի պատաս խանից։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Երբ Տիրոջ Հոգին իջավ Հազիելի վրա, նա համարձակորեն հայ տարարեց. «Դուք այս անգամ չեք պատերազմելու. դուք մնացե՛ք ձեր տեղում, սպասե՛ք և կտեսնեք Տիրոջ փրկությունը ձեզ համար։ Ո՛վ Հուդա և Երուսաղեմ, մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք. վաղը դո՛ւրս եկեք նրանց դիմաց, և Տերը ձեզ հետ կլինի» (Բ Մնացորդաց 20.17)։ Դրանից հետո ժողովուրդը երկրպագեց և օրհնաբանեց Աստծուն 86
Դաս 9
«բարձր և ուժեղ ձայնով» (Բ Մնացորդաց 20.19)։ Անգամ եթե Աստ ված էր մղելու ճակատամարտը նրանց փոխարեն, այդուհանդերձ, նրանցից պահանջվում էր դուրս գալ թշնամու դեմ։ Սակայն սա պատերազմին հատուկ սովորական երթ չէր։ Հոսա փատը երգչախումբ կազմեց, որը երթի ընթացքում օրհնաբանում էր Տիրոջը։ «Երբ սկսվեց նրանց ցնծության երգն ու օրհնաբանությու նը, Տերը դարան դրեց ամմոնացիների ու մովաբացիների և Սեիր լե ռան բնակիչների դեմ, որոնք եկել էին Հուդայի վրա հարձակվելու, և նրանք կոտորվեցին» (Բ Մնացորդաց 20.22)։ Ըստ հեղինակի՝ Աստ ված միջամտեց հենց այն ժամանակ, երբ նրանք կյանքի կոչեցին Նրա խոստումներին ուղղված իրենց հավատը, երբ սկսեցին օրհնա բանել Նրա սուրբ փառքը (Բ Մնացորդաց 20.21)։ Նորի՛ց կարդացեք Բ Մնացորդաց 20.1–30 համարները։ Ի՞նչ հոգևոր սկզբունքներ կարող եք գտնել այստեղ, որոնք կարող են կիրառվել Աստծո հետ ձեր սեփական ընթացքի համար, հատկա պես երբ ապրում եք փորձությունների ու սթրեսի ժամանակաշր ջան։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ՈՒՐԲԱԹ ՕԳՈՍՏՈՍԻ 26
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի Մարգարեներ և թագավորներ գրքի 190–203 էջերի «Հոսափատ» և Նահապետներ և մարգարեներ գրքի 487–498 էջերի «Երիքովի անկումը» գլուխները։ «Եկե՛ք վարժեցնենք մեր սրտերն ու շուրթերը Աստծուն փառա բանելուն Նրա անզուգական սիրո համար։ Եկե՛ք վարժեցնենք մեր հոգիները հույսով լցվելու և մնալու Գողգոթայի խաչից ճառագող լույսի մեջ։ Երբեք չպետք է մոռանանք, որ երկնային Թագավորի զա վակներն ենք, զորքերի Տիրոջ որդիներն ու դուստրերը։ Մեզ տրված է Աստծո մեջ խաղաղ հանգստություն պահպանելու առավելությու նը»։ Էլեն Ուայթ, Առողջության ծառայություն, էջ 253։ «Ու երբ ես պաշտում ու բարձրացնում եմ Աստծուն, ես ուզում եմ, որ դուք դա անեք ինձ հետ միասին։ Փառաբանե՛ք Աստծուն, նույ նիսկ երբ խավարի մեջ եք, երբ փորձություններ են վրա հասնում։ Առաքյալն ասում է. «Միշտ Տիրոջով ուրա՛խ եղեք. դարձյալ ասում եմ՝ Դաս 9
87
ուրա՛խ եղեք» (Փիլիպպեցիներին 4.4)։ Ի՞նչ եք կարծում՝ դա մռայլու թյուն ու խավա՞ր կբերի ձեր ընտանիքներ։ Իհա՛րկե, ոչ։ Այն արևի պայծառ շողեր ներս կթողնի, և դուք կհավաքեք հավիտենական լույ սի շողեր փառքի գահից ու դրանք կսփռեք ձեր շուրջը։ Թո՛ւյլ տվեք հորդորել ձեզ ստանձնել այս գործը, սփռե՛ք այս լույսն ու կյանքը ձեր շուրջը, ոչ միայն ձեր սեփական ճանապարհին, այլև այն մարդկանց ճանապարհին, ում ընկերակցում եք։ Թող որ ձեզ շրջապատողներին ավելի լավը դարձնելը, նրանց վեհացնելը, նրանց երկինքն ու այնտե ղի փառքը ցույց տալը դառնա ձեր նպատակը։ Առաջնորդե՛ք նրանց երկրային հարստություններից առավել որոնելու հավիտենությունը, անմահ ժառանգությունը, անանց հարստությունները»։ Էլեն Ուայթ, Վկայություններ եկեղեցու համար, հատոր 2, էջ 593, 594։ Հարցեր քննարկման համար
1. Քրիստոնյայի կյանքում ի՞նչ դեր ունի համայնքի կողմից առ Աստ ված բարձրացվող փառաբանությունը։ Ինչպե՞ս կնկարագրեք ձեր շաբաթօրյա ծառայության ընթացքում կատարվող փառա բանությունը։ Այն ոգեշնչո՞ղ է։ Այն քաջալերո՞ւմ է անդամներին մնալ հավատարիմ փորձությունների ու ցավերի մեջ։ Եթե ոչ, ի՞նչ է հարկավոր անել։ 2. Ի՞նչ է նշանակում «փառաբանել Աստծուն, նույնիսկ երբ խավա րի մեջ եք» կամ «փառաբանել Նրան անգամ փորձության մեջ»։ Ինչպե՞ս կարող է փառաբանությունն օգնել մեզ դուրս գալ այս իրավիճակից։ 3. Թող անդամները վկայեն այն մասին, թե ինչպես է փառաբանու թյունն ազդել իրենց կյանքի վրա։ Ի՞նչ կարող եք սովորել միմյանց փորձառություններից։ 4. Դասարանում ընտրե՛ք փառաբանության որևէ սաղմոս և կար դացե՛ք այն։ Ի՞նչ է այն ձեզ սովորեցնում փառաբանության մա սին։ Ի՞նչ ազդեցություն ունի փառաբանությունը ձեր հավատի վրա։
88
Դաս 9
ԴԱՍ 10 ՕԳՈՍՏՈՍԻ 27-ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2
ՀԵԶՈՒԹՅՈՒՆ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ ՀՆՈՑՈՒՄ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Եզեկիել 24.15-27, Ելք 32.1-14, Մատթեոս 5.43-48, Ա Պետ րոս 2.18-25, Սաղմոսներ 62.1-8։ Հիշելու համարը. «Երանի՜ հեզերին, որովհետև նրանք կժառանգեն երկիրը» (Մատթեոս 5.5)։ Հեզ բառը հաճախ չէ, որ լսում ենք։ Այն հանդիպում է թերևս միայն Մովսեսի մասին, ինչպես նաև Հիսուսի լեռան քարոզում երա նելի լինելու մասին կարդալիս։ Եվ բնավ բարդ չէ հասկանալ, թե ինչու։ Հեզությունը սահմանվում է որպես «վիրավորանքին համբե րատարությամբ ու առանց վրդովմունքի դիմանալ»։ Դրա համար էլ զարմանալի չէ, որ այդ մասին այդքան շատ չենք լսում։ Հազիվ թե մարդկային այդ հատկանիշը մեծ հարգանքի արժանանա այսօրվա մշակույթում։ Աստվածաշունչը հաճախ այս բառը թարգմանում է որ պես «խոնարհ» կամ «համեստ»։ Համեստությունն ու հնազանդու թյունը ևս շատ մշակույթներում բնավորության ցանկալի գիծ չէ։ Սակայն հեզությունը՝ վիրավորանքին համբերատարությամբ ու առանց վրդովմունքի դիմանալը, Հիսուսի ու Նրա հետևորդնե րի ամենահզոր բնութագրիչ գծերից մեկն է։ Եվ այդուհանդերձ, դա ինքնանպատակ չէ։ Հոգու հեզությունը կարող է հզոր զենք լինել այն մարդկանց ձեռքերում, ովքեր ցավի ու տառապանքի մեջ են։ Իսկա պես որ հնոցը հիանալի վայր է՝ հոգու հեզություն սովորելու համար, քանի որ մեր սեփական հեզության ու կոտրված սրտի միոջոցով կա րող ենք Աստծո հզոր վկաները դառնալ։ Շաբաթվա ամփոփումը. ի՞նչ կապ կա տառապանքի ու հեզության միջև։ Ինչպե՞ս կարող ենք մեր սեփական հեզության ու կոտրված սրտի Դաս 10
89
միջոցով վկաներ լինել ուրիշների համար։ Ինչպե՞ս կարող է հեզությունը քրիստոնյայի համար իսկական ուժ, և ոչ թե թուլություն լինել։ ՄԻԱՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 28
Կտրված հաց և լցված գինի Օսվալդ Չամբերսն ասել է, որ մենք պետք է «կտրված հաց և լց ված գինի» դառնանք ուրիշների համար։ Ըստ ձեզ՝ ի՞նչ նկատի ուներ նա այս ասելով։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ամբողջ Աստվածաշնչում ներկայացվում են մարդկանց օրի նակներ, ովքեր «կոտրված» էին և ծառայում էին ուրիշներին։ Մով սեսը կոչված էր դիմանալու բամբասանքի ու քննադատության անվերջանալի հեղեղի ժողովրդին խոստացված երկիր առաջնորդե լու ճանապարհին։ Հովսեփին բաժին հասավ ճամփորդություն, որի ընթացքում եղավ և՛ դավաճանություն, և՛ բանտարկություն, մինչև որ Եգիպտոսում բարձրացվեց ժողովրդի ծառայի աստիճանի։ Բոլոր դեպքերում, Աստված նման իրավիճակներ թույլ էր տալիս, որպես զի Իր ժողովրդի կյանքը վերածվեր Իր ողորմածության ու հոգատա րության թատերաբեմի ոչ միայն հենց այդ ժողովրդի, այլև մյուսների բարօրության համար։ Աստված մեզ էլ կարող է նույն կերպ օգտա գործել։ Հեշտ է նման իրավիճակներում բարկանալ կամ վիրավորվել։ Սակայն ինչպես նկատեցինք նախորդ դասում, հեզությունը աստվա ծատուր ունակություն է՝ նման իրավիճակներին «համբերատարու թյամբ ու առանց վրդովմունքի» դիմանալու համար։ Կարդացե՛ք Եզեկիել 24.15-27 համարները։ Ի՞նչ է կատարվում այստեղ։ Ինչո՞ւ Եզեկիելին բաժին ընկավ այս հնոցը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Եզեկիել 24.24 համարում Աստված ասում է. «Եվ Եզեկիելը ձեզ հա մար նշան կլինի. նրա բոլոր արածների պես պիտի անեք։ Սրա լինելու ժամանակ կիմանաք, որ Ես եմ Տեր Աստված»։ Եզեկիելի օրինակով Իսրայելի ժողովուրդը պետք է համոզվեր Աստծո Ով լինելու ճշմար 90
Դաս 10
տության մեջ, այն ճշմարտության, որ Նա Տեր Աստվածն է: Եվ նրանք այս ճշմարտությունը հասկանալու էին, երբ տեսնեին այն մարգա րեության իրականացումը, որի խորհրդանիշը Եզեկիելի կյանքն ու նրա անցած տառապանքն էր։ Ո՜վ իմանա, քանի մարդ մեր կոտր ված սրտերի միջոցով կտեսնի, որ «Աստվածն է Տերը»։ Վաղ թե ուշ կյանքն ինքն է բոլորիս կոտրում։ Ո՞րն է եղել կոտր վելու ձեր սեփական փորձառությունը։ Ի՞նչ դասեր եք քաղել։ Ինչպե՞ս կարող է ձեր կոտրված սիրտն օգտագործվել Աստծո կողմից՝ օգնելու ուրիշներին։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 29
Միջնորդություն շնորհի համար Կարդացե՛ք Ելք 32.1-14 համարները։ Ի՞նչ դեր է խաղում այստեղ Մովսեսը։
________________________________________________________________________ ________________________________________________________________________ Երբ ժողովուրդն սկսեց երկրպագել ոսկե հորթին, Աստված որո շեց, որ ժողովուրդը շատ հեռուն է գնացել և հայտարարեց, որ կկոր ծանի նրանց, իսկ Մովսեսին շատ մեծ ազգ կդարձնի։ Սակայն Աստծո առաջարկին իր համաձայնությունը տալու փոխարեն՝ Մովսեսն աղաչում է Աստծուն ողորմություն ցուցաբերել Իր ժողովրդի նկատ մամբ, և Աստված զիջում է։ Ելք 32.1-14 համարները երկու կարևոր հարց են բարձրացնում։ Առաջինը, ապստամբ ժողովրդին կործանելու և Մովսեսին օրհնելու Աստծո առաջարկը ստուգարք էր Մովսեսի համար։ Աստված կամե նում էր, որ Մովսեսն ի ցույց դնի, թե իրականում որքան խորը կա րեկցանք էր նա զգում այս անհուսալիորեն անհնազանդ ժողովրդի նկատմամբ։ Եվ Մովսեսը հաջողությամբ հանձնեց ստուգարքը։ Ինչ պես Հիսուսը, նա ևսաղաչում էր մեղավորների ներման համար։ Սա շատ հետաքրքիր մի բան է բացահայտում. Աստված մեզ ևսերբեմն կարող է թույլ տալ հակադրության հանդիպել, կարող է թույլ տալ, որ հայտնվենք հնոցում, որպեսզի Ինքը, մենք և ողջ տիեզերքը տեսնի, թե ինչքան կարեկցանք կա մեր կամակորների նկատմամբ։ Ի՞նչ պատճառներ բերեց Մովսեսը, երբ խնդրում էր Տիրոջը չկոր ծանել Իսրայելը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Դաս 10
91
Երկրորդ, այս հատվածը ցույց է տալիս, որ հակառակությունն ու անհնազանդությունը շնորհ ի ցույց դնելու կոչ է։ Շնորն անհրաժեշտ է այն ժամանակ, երբ մարդիկ ամենաքիչն են դրան արժանի։ Բայց այն ժամանակը, երբ մարդը շնորհին ամենաքիչն է արժանի, հենց նույն այն ժամանակն է, երբ մենք ամենաքիչն ենք կամենում այդ շնորհը ցուցաբերել։ Սակայն երբ Մովսեսի քույր Մարիամը քննադա տում էր նրան, Մովսեսն աղաղակեց Աստծուն, որպեսզի Նա բժշկեր Մարիամին բորոտությունից (Թվեր 12)։ Երբ Աստված բարկացավ Կորխի ու նրա հետևորդների վրա և սպառնաց նրանց բոլորին կործանել, Մովսեսն իր երեսի վրա ընկավ և աղերսեց նրանց կյան քի համար։ Հաջորդ օրը, երբ Իսրայելը բողոքեց Մովսեսի դեմ ապս տամբների մահվան համար, և Աստված կրկին սպառնաց ոչնչացնել նրանց բոլորին, Մովսեսը երեսնիվայր ընկավ և հրահանգեց Ահարո նին անհապաղ նրանց բոլորի համար քավություն անել (Թվեր 16)։ Իր սեփական հեզությամբ ու անձնվիրությամբ, հնոցի թեժ կրակնե րի մեջ՝ Մովսեսը շնորհ էր որոնում նրանց համար, ովքեր իսկապես որ դրան արժանի չէին։ Խորհե՛ք ձեզ շրջապատող այն մարդկանց մասին, ովքեր, ըստ ձեզ, ամենաքիչն են արժանի շնորհի։ Ինչպե՞ս կարող եք ձեր հեզությամբ ու անձնվեր խոնարհությամբ լինել Աստծո շնորհի դրսևորումը նրանց նկատմամբ։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 30
Սիրել մեզ վիրավորողներին Ինչ-որ մեկն ասել է. «Սիրել մեր թշնամիներին չի նշանակում սի րել այն կեղտը, որի մեջ թաղված է մարգարիտը, այլ ընդհակառակը, սիրել մարգարիտը, որը գտնվում է կեղտի մեջ։ … Աստված մեզ չի սիրում այն պատճառով, որ մեր բնույթը սիրելի է։ Մենք դառնում ենք սիրելի, որովհետև Նա սիրում է մեզ»։ Երբ նայում եք ձեր «թշնամիներին», ի՞նչ եք սովորաբար տես նում՝ մարգարի՞տը, թե՞ դրան շրջապատող կեղտը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Կարդացե՛ք Մատթեոս 5.43-48 համարները։ Հիսուսը մեզ կոչ է անում սիրել մեր թշնամիներին և աղոթել նրանց համար։ Բնու թյունից վերցրած ի՞նչ օրինակ է բերում Հիսուսը, ինչն օգնում է 92
Դաս 10
մեզ հասկանալ, թե ինչու պետք է սիրենք մեր թշնամիներին։ Ի՞նչ է Նա մեզ սովորեցնում այստեղ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մատթեոս 5.45 համարում Հիսուսն օգտագործում է Իր երկնային Հոր օրինակը՝ ցույց տալու, թե ինչպես պետք է վերաբերվենք այն մարդ կանց, ովքեր վիրավորում են մեզ, ովքեր, գուցե, դնում են մեզ ամենա թեժ հնոցի մեջ։ Հիսուսն ասում է, որ Իր Հայրն անձրևի օրհնությունն ուղարկում է ինչպես արդարներին, այնպես էլ ամբարիշտներին, և եթե Աստված այդ օրհնությանն արժանացնում է նույնիսկ ամբարիշտնե րին, ապա ինչպե՞ս պետք է մենք ևս վերաբերվենք նրանց։ Հիսուսի ասածը բնավ այն չէ, որ մենք պետք է միշտ շատ ջերմ վե րաբերմունք ցուցաբերենք բոլոր նրանց հանդեպ, ովքեր մեզ ցավ են պատճառում, թեև սա էլ անհնարին չէ։ Իրականում թշնամու նկատ մամբ սիրո տակ բնավ չի հասկացվում զգացմունք, որը մենք պետք է տածենք նրա նկատմամբ. այդ սերը ենթադրում է գործողություն ներ և արարքներ, որոնք կբացահայտեն մեր հոգատարությունն ու ուշադրությունը նրանց հանդեպ։ Հիսուսն այս տեքստը եզրափակում է մի համարով, որը շատ վի ճաբանությունների առիթ է տալիս. «Արդ, դուք կատարյա՛լ եղեք, ինչ պես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթեոս 5.48)։ Սակայն համատեքստում իմաստը շատ պարզ է. այն մարդիկ, ովքեր ուզում են Աստծո պես կատարյալ լինել, պետք է սեր ցուցաբերեն իրենց թշնա միների նկատմամբ, ինչպես Աստված է սեր ցուցաբերում Իր թշնա միների հանդեպ։ Կատարելությունն Աստծո աչքում ձեզ ատողներին սիրելն է, և սա անելու համար հոգու հեզություն է պահանջվում, որը միայն Աստված կարող է տալ։ Մտապահելով հեզության մեր սահմանումը («վիրավորանքին համբերատարությամբ ու առանց վրդովմունքի դիմանալը»)՝ թվարկե՛ք այն փոփոխությունները, որոնք պետք է անեք, որպես զի թույլ տաք Տիրոջը տալ ձեզ սրտի այն հեզությունը, որը կօգնի ճիշտ դիրքորոշում ձևավորել «թշնամիների» նկատմամբ։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 31
Փակված բերան Հնոցում գտնվողի հեզության ամենահզոր օրինակը Հիսուսն է։ Երբ Նա ասում է եկե՛ք և «Ինձանի՛ց սովորեք, որովհետև Ես հեզ եմ ու Դաս 10
93
սրտով խոնարհ» (Մատթեոս 11.29), նկատի ունի այնպես, ինչպես մենք թերևս չենք էլ կարող երևակայել։ Կարդացե՛ք Ա Պետրոս 2.18-25 համարները։ Պետրոսը ծառա ներին զարմանալի խորհուրդ է տալիս։ Նա նկարագրում է, թե ինչպես Հիսուսը պատասխանեց անարդարացի ու ցավոտ վերա բերմունքին, և առաջարկ է անում՝ ասելով, որ Հիսուսը նրանց ու բոլորիս համար «օրինակ թողեց, որ Իր հետքերով ընթանանք» (Ա Պետրոս 2.21)։ Հիսուսի օրինակից հնոցում գտնվելիս հեզու թյան ու խոնարհության ի՞նչ սկզբունքներ կարող ենք սովորել, որոնք Պետրոսը ներկայացնում է այս տեքստերում։
________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Սարսափելի է տեսնել, թե ինչպես է մեկը մյուսի նկատմամբ անարդար վարվում։ Եվ ծայրահեղ ցավալի է, երբ նման վերաբեր մունք ստացողի դերում մենք ինքներս ենք։ Որովհետև սովորաբար մենք արդարության ուժեղ զգացողութուն ունենք, և երբ անարդա րություն է տեղի ունենում, բնազդաբար փորձում ենք «ամեն ինչ իր տեղը գցել»՝ միևնույն ժամանակ դրսևորելով այն, ինչ ըստ մեզ ար դար ու տեղին բարկություն է։ Բարդ է այսպես ապրելը, կարելի է ասել ընդհուպ մինչև անհնար է, մինչև որ մենք գիտակցում ենք մի կարևորագույն ճշմարտություն. պետք է հավատանք, որ մեր երկնային Հայրը վերահսկում է բոլոր անարդար իրավիճակները և կգործի մեր անունից, եթե դա լինի Իր կամքի համաձայն։ Սա նաև նշանակում է, որ մենք պետք է բաց լի նենք այն հնարավորության առջև, որ, ինչպես Հիսուսը, մենք միշտ չէ, որ կփրկվենք անարդարությունից։ Բայց պետք է միշտ հիշենք, որ մեր երկնային Հայրը մշտապես մեզ հետ է և ամեն ինչ վերահսկում է։ Հիսուսի կյանքի հիման վրա արված Պետրոսի խորհուրդը զար մանալի է, քանի որ թվում է, թե անարդար տառապանքի առջև լռու թյունն Աստծո փառքի ավելի մեծ վկայություն է, քան «մարդկանց իրենց տեղը դնելը»։ Երբ Կայափան ու Պիղատոսը հարցաքննում էին Հիսուսին, Նա շատ բաներ կարող էր ասել՝ իրավիճակը շտկելու և Իրեն արդարացնելու համար, սակայն չարեց։ Նրա լռությունը վկա յում էր Իր հեզության մասին։ Ինչպե՞ս եք վարվում այն իրավիճակներում, երբ ձեզ հետ անար դար են վարվում։ Ինչպե՞ս կարող եք ձեր իսկ կյանքում ավելի լավ կիրառել այն սկզբունքները, որոնք մենք դիտարկեցինք այստեղ։ 94
Դաս 10
ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1
Մեր վեմն ու ապավենը Շատ հաճախ ամենահպարտ, ամենագոռոզ և ամենալպիրշ մարդիկ հենց նրանք ենք, ովքեր տառապում են ցածր ինքնագնա հատականով։ Նրանց գոռոզությունն ու հպարտությունը, հեզության ու համեստության իսպառ բացակայությունը ծածկոց է, գուցե և չգի տակցված, որը իբր թե լրացնում է այն, ինչ պակասում է ներսում։ Նրանց հարկավոր է այն, ինչն անհրաժեշտ է բոլորիս. ապահովու թյան, արժեքավորության և ընդունված լինելու զգացում, հատկա պես վշտի ու տառապանքի ժամանակներում։ Դա մենք կարող ենք գտնել միայն Տիրոջ միջոցով։ Կարճ ասած, հեզությունն ու համես տությունը բնավ թուլության նշաններ չեն, այլ հաճախ Վեմի վրա ամուր կանգնած հոգու ամենահզոր դրսևորումը։ Կարդացե՛ք Սաղմոսներ 62.1-8 համարները։ Ըստ ձեզ՝ ի՞նչն է այս սաղմոսի հիմքը։ Ի՞նչ մտքեր է առաջ քաշում Դավիթն այս տեղ։ Հոգևոր ի՞նչ սկզբունքներ կարող եք յուրացնել նրա ասած ներից։ Եվ, ինչն առավել կարևոր է, ինչպե՞ս կարող եք փորձել կիրառել այդ սկզբունքները ձեր կյանքում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ «Մարդիկ առանց որևէ պատճառի կդառնան մեր թշնամիները։ Աստծո մարդկանց դրդապատճառները սխալ կներկայացվեն ոչ միայն աշխարհի, այլև նրանց եղբայրների կողմից։ Աստծո ծառա ները դժվարին իրավիճակներում կհայտնվեն։ Լուն ուղտ կդարձնեն՝ արդարացնելու եսասիրական ու ամբարիշտ կյանքի ընթացք որ դեգրած մարդկանց։ … Այս մարդկանց սխալ ներկայացնելով՝ նրանց կհագցնեն անպատվության մռայլ հանդերձները, որովհետև նրանց վերահսկողությունից դուրս գտնվող հանգամանքները բարդացրել են նրանց գործը։ Նրանց մատնացույց կանեն որպես մարդիկ, ում չի կարելի վստահել։ Եվ սա կանեն եկեղեցու անդամները։ Աստծո ծա ռաները պետք է սպառազինվեն Քրիստոսի մտքով։ Նրանք չպետք է ակնկալեն, որ կխուսափեն վիրավորանքից կամ քննադատությու նից։ Նրանց կանվանեն խանդավառվածներ կամ մոլեռանդներ։ Սակայն թող նրանք չհուսալքվեն։ Աստծո ձեռքը կառավարում է նա խախնամության անիվը՝ առաջնորդելով Իր գործն Իր անունը փա ռաբանելուն»։ Էլեն Ուայթ, Հայացք դեպի վեր, էջ 177։ Դաս 10
95
Որքա՞ն անխոցելի եք ուրիշների կշտամբանքների ու խայթոց ների նկատմամբ։ Ամենայն հավանականությամբ ոչ այնքան անխո ցելի, այնպես չէ՞։ Ինչպե՞ս կարող եք կառչել Տիրոջը և հիմնել ձեր սեփական արժանապատվության զգացողությունը այն Մեկի մեջ, Ով ձեզ այնքան է սիրում, որ մեռել է ձեր մեղքերի համար, և այդպի սով պաշտպանվել ուրիշների անտարբերությունից ու արհամար հանքից։ ՈՒՐԲԱԹ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի Առողջության ծառայություն գրքի 453, 454 էջերի «Ճշմարիտ գիտություն որոնելու կարևորությունը», Դա րերի փափագը գրքի 298-314 էջերի «Լեռան քարոզը» և Ավետարան չություն գրքի 630 էջի «Մշակն ու նրա որակները» գլուխները։ «Մենք շատ ավելի քիչ դժվարությունների կհանդիպենք, եթե ձեռք բերենք Քրիստոսի հեզությունը: Եթե ունենանք մեր Վարդապե տի խոնարհությունը, կարող ենք արհամարհել վիրավորանքը, մեր հասցեին ասված կտրուկ խոսքերը, վրդովմունքը, և դրանք այլևս չեն խռովի մեր հոգին: Քրիստոնյայի վեհանձնության մեծագույն ապացույցն ինքնատիրապետումն է: Նա, ով վիրավորանքից կամ դաժանությունից վրդովված, չի կարողանում պահպանել ներքին խաղաղությունը, զրկում է Աստծուն Իր բնավորության կատարելու թյունը նրանում ի հայտ բերելու իրավունքից: Սրտի խոնարհությունն այն ուժն է, որ հաղթանակ է բերում Քրիստոսի հետևորդներին. դա երկնային ընտանիքի անդամը լինելու նրանց գրավականն է»։ Էլեն Ուայթ, Դարերի փափագը, էջ 301։ Հարցեր քննարկման համար
1. Ինչպե՞ս է համեստությունը թույլ տալիս մեզ «վեր լինել» վիրա վորանքներից ու վրդովմունքից։ Ըստ ձեզ՝ ո՞րն է համեստության ամենակարևոր բնութագիրը, որը մեզ սա անելու հնարավորու թյուն է տալիս։ 2. Ձեր սեփական մշակույթում ինչպե՞ս են դիտվում խոնարհությունն ու համեստությունը։ Դրանք հարգվո՞ւմ են, արհամարհվո՞ւմ, թե՞ այլ կերպ ընկալվում։ Ի՞նչ ճնշման եք հանդիպում ձեր մշակույ թում, որը խանգարում է ձեզ զարգացնել այս հատկանիշները։ 96
Դաս 10
3. Կա՞ն արդյոք հեզության ու համեստության մեծագույն օրինակ ներ այսօր ապրող մարդկանց մեջ։ Եթե այո, ապա ովքե՞ր են նրանք, ինչպե՞ս են արտահայտել այդ գծերը, և ի՞նչ կարող եք սովորել նրանցից։ 4. Ինչո՞ւ ենք մենք հեզությունն ու համեստությունը հաճախ հավա սարեցնում թուլության։ 5. Մենք տեսանք, թե ինչպես էր Դավիթը որոնում Տիրոջը որպես ապավեն։ Սակայն ինչպե՞ս է դա աշխատում։ Ինչպե՞ս է այդ ապավենը միշտ դրսևորվում։ Այլ խոսքերով, ինչպե՞ս մենք կա րող ենք որպես եկեղեցի ապավեն լինել նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն։ Ինչպիսի՞ ապավեն է ձեր եկեղեցին տրա մադրում։ Ին՞չ կարող եք անել դուք՝ օգնելու դարձնել այն ապա վեն նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն։
Դաս 10
97
ԴԱՍ 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-9
ՍՊԱՍԵԼՈՎ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ ՀՆՈՑՈՒՄ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Հռոմեացիներին 15.4, 5, Հռոմեացիներին 5.3-5, Ա Թագա վորների 26, Սաղմոսներ 37.1-11։ Հիշելու համարը. «Հոգու պտուղն այս է՝ … համբերատարություն» (Գաղա տացիներին 5.22)։ Գիտնականները փորձ են կատարել չորս տարեկան երեխաների և զեֆիրի հետ։ Գիտնականը երեխաներին ասել է, որ նրանք կա րող են ուտել ընդամենը մեկ զեֆիր, սակայն եթե սպասեն, մինչև ինքը վերադառնա աշխատանքի ավարտին, իրենց կտա երկուսը: Երեխաներից ոմանք գիտնականի հեռանալուն պես զեֆիրը գցեցին իրենց բերանը, մինչ մյուսները սպասեցին: Գիտնականները գրան ցեցին այս վարքագծային տարբերությունը։ Այնուհետև գիտնականները հետևել են այս երեխաներին մինչև նրանց պատանեկության տարիքը: Նրանք, ովքեր սպասել էին, պարզվեց, որ ավելի լավ հարմարվող են, ավելի լավ ուսանողներ և ավելի վստահ ու համարձակ են, քան նրանք, ովքեր չէին սպասել: Պարզվում է, որ համբերությունը մարդու բնավորության ավելի մեծ, կարևոր բնորոշ ցուցիչ է: Ուստի զարմանալի չէ, որ Տերը հորդորում է մեզ զարգացնել այն: Այս շաբաթ մենք կբացահայտենք, թե ինչ կարող է թաքնված լինել խստագույն փորձառությունների հետևում՝ սպասման փորձառու թյունը։ Շաբաթվա ամփոփումը. Ինչու՞ մենք երբեմն ստիպված ենք այնքան երկար սպասել, որպեսզի ամեն ինչ լավ ընթանա: Ի՞նչ դասեր կարող ենք քա ղել համբերության մասին՝ հայտնվելով փորձության հնոցում: 98
Դաս 11
ՄԻԱՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4
Համբերության Աստվածը Կարդացե՛ք Հռոմեացիներին 15.4, 5 համարները։ Ի՞նչ լուր են պարունակում այս տեքստերը մեզ համար։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մենք սովորաբար անհամբերություն ենք դրսևորում՝ սպասելով ստանալ այն ամենը, ինչ իսկապես ցանկանում ենք կամ մեզ խոս տացել են, սակայն դեռ չեն արել: Մենք հաճախ բավարարվում ենք միայն այն ժամանակ, երբ ստանում ենք այն, ինչը ցանկանում ենք։ Եվ քանի որ մենք հազվադեպ ենք ստանում այն, ինչ ցանկանում ենք, կամ երբ ցանկանում ենք, նշանակում է, որ հաճախ մատնվում ենք զայրույթի և անհամբերության: Եվ երբ մենք այս վիճակում ենք, գրե թե անհնար է դառնում պահպանել խաղաղություն և վստահություն առ Աստված: Ըստ էության, սպասելը ծանր է։ Եբրայերենում որպես «համբե րությամբ սպասի՛ր» բառերից մեկը (Սաղմոսներ 37.7) սերվում է եբրայերեն բառից, որը կարող է թարգմանվել «շատ ցավոտ լինել», «ցնցել», «դողալ», «վիրավորվել», «վշտանալ»: Համբերություն սովո րելը դյուրին չէ, երբեմն դա է այն ամենի բուն էությունը, թե ինչ է նշա նակում լինել փորձառության հնոցում: Կարդացե՛ք Սաղմոսներ 27.14, Սաղմոսներ 37.7 և Հռոմեացինե րին 5.3-5 համարները։ Ի՞նչ են ասում այս տեքստերը մեզ։ Ինչի՞ է հանգեցնում համբերությունը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մինչ մենք սպասում ենք, կարող ենք կենտրոնանալ մի քանի բա ների վրա: Մենք կարող ենք կենտրոնանալ այն ամենի վրա, ինչին սպասում ենք, կամ Նրա վրա, Ով Իր ձեռքում է պահում այդ ամե նը: Երբ մենք սպասում ենք ինչ-որ բանի, կարևորը ոչ այնքան այն է, թե որքան երկար պետք է սպասենք, այլ մեր վերաբերմունքը: Եթե մենք վստահում ենք Տիրոջը, եթե մեր կյանքը հանձնել ենք Նրա ձեռ քը, եթե մենք հանձնել ենք մեր կամքը Նրան, այդժամ միայն կարող ենք վստահել, որ Նա կանի լավագույնը մեզ համար, և կանի այն ժա մանակ, որը մեզ համար լավագույնն է՝ անկախ նրանից, թե որքան դժվար է երբեմն հավատալ դրան: Դաս 11
99
Ինչի՞ն եք դուք հուսահատորեն սպասում: Ինչպե՞ս կարող եք սովորել ամեն ինչ հանձնել Աստծուն և Նրա՝ ժամանակի ընտ րությանը: Աղոթե՛ք, որպեսզի ձևավորեք Տիրոջը ամբողջապես հանձնվելու և հնազանդվելու վերաբերմունք: ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5
Աստծո նախասահմանած ժամանակին Կարդացե՛ք Հռոմեացիներին 5.6 և Գաղատացիներին 4.4 հա մարները։ Ի՞նչ են այս տեքստերն ասում Աստծո ժամանակի ընտ րության մասին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Այս համարներում Պողոսն ասում է, որ Հիսուսը եկավ մեզ համար մեռնելու ճիշտ ժամանակին: Սակայն Պողոսը մեզ չի ասում, թե ինչու դա էր ճիշտ ժամանակը։ Շատ հեշտ է կարդալ այս հատվածները և զարմանալ. ինչո՞ւ Հիսուսը սպասեց հազարավոր տարիներ, մինչև կգար այս երկիր՝ մեղքի դեմ պայքարելու համար. մի՞թե տիեզերքը դրանից առաջ չէր հասկանում, որ մեղքը շատ վատ բան է։ Մենք կա րող ենք հարցնել, թե ինչու է Հիսուսը նաև հապաղում գալ երկրորդ անգամ: Կարող ենք նաև հարցնել՝ ինչո՞ւ Տերն այդքան երկար ժա մանակ հապաղում է իմ աղոթքին պատասխանելու համար: Խորհեք, օրինակ, Դանիել 9.24–27 համարներում ներկայացվող 70-շաբաթյա մարգարեության մասին, որը մատնացույց է անում Հիսուսին որպես Մեսիա (անհրաժեշտության դեպքում վերընթեր ցեք)։ Որքա՞ն է տևել այս ժամանակահատվածը: Ի՞նչ է դա ասում ձեզ այն մասին, թե ինչպես սովորել սպասել Աստծո ժամանակին, նույնիսկ եթե թվում է, թե այն երկար ժամանակ է պահանջում: ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
Կան բազմաթիվ կարևոր հոգևոր պատճառներ, թե ինչու ստիպ ված կլինենք սպասելու ժամանակներին: Նախ, սպասելը կարող է հե ռացնել մեր ուշադրությունը «իրերից» և այն կենտրոնացնել Աստծո վրա: Երկրորդ, սպասելը հնարավորություն է տալիս ավելի հստակ պատկերացում կազմել մեր սեփական շարժառիթների և ցանկու 100
Դաս 11
թյունների մասին: Երրորդ, սպասելը զարգացնում է հաստատակա մություն՝ հոգևոր տոկունություն: Չորրորդ, սպասելը դուռ է բացում բազում հոգևոր ուժերի զարգացման համար, ինչպիսիք են հավատը և վստահությունը: Հինգերորդ, սպասելը հնարավորություն է տա լիս, որ Աստված տեղադրի ավելի մեծ պատկերի գլուխկոտրուկի այլ կտորները: Վեցերորդ, հնարավոր է, որ մենք երբեք էլ չիմանանք, թե ինչու պետք է սպասենք. այսպես մենք սովորում ենք ապրել հավա տով: Կարո՞ղ եք անվանել սպասելու այլ պատճառներ: Ի՞նչ օրինակներ կարող եք գտնել Աստվածաշնչում այն մասին, թե ինչպես է Աստված գործում Իր որոշած ժամանակին, որը կա րող է օգնել ձեզ սովորել նաև վստահել, որ Նա ձեզ համար կանի այն, ինչ ճիշտ է Իր ժամանակին: (Խորհեք, օրինակ, Աբրահամի ու Սառայի և որդի ունենալու խոստման մասին)։ Միևնույն ժա մանակ, հարցրեք ինքներդ ձեզ՝ «Ի՞նչ եմ ես անում, որը, թերևս, հետաձգում է աղոթքի պատասխանը, որը կարող էր վաղուց պա տասխանված լինել»: ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6
Դավիթ՝ սպասելու տեսանելի դաս Ա Թագավորների 16.1–13 համարներում մենք տեսնում ենք, թե ինչպես է Սամուելը երիտասարդ Դավթին թագավոր օծում։ Այդու հանդերձ, իր հոր՝ Հեսսեի դաշտերից մինչև Երուսաղեմի գահը եր կար ճանապարհ էր ընկած։ Նա, անկասկած, երբեմն զգում էր, թե գտնվում է փորձության հնոցի մեջ: Սկզբում տղային կանչում են, որպեսզի քնար նվագի Սավուղի անհանգիստ հոգին խաղաղեցնելու համար (Ա Թագավորների 16): Հետագայում, երբ սպանում է Գողիաթին, նա դառնում է Իսրայելի հերոսը (Ա Թագավորների 17): Դրանից հետո շատ տարիներ Դավի թը փախչում է՝ կյանքը փրկելու համար։ Ե՛վ Սավուղը և՛ նրա որդի Հովնաթանը գիտեն, որ Դավթին նախասահմանված է լինելու հա ջորդ թագավորը (Ա Թագավորների 23.17, Ա Թագավորների 24.20): Սակայն Դավիթը ոչինչ չի ձեռնարկում իր՝ Աստծո կողմից տրված ճա կատագիրն առաջ տանելու համար: Նա, կարծես, իրականում հա կառակն է անում։ Նույնիսկ երբ Սավուղը փորձեց սպանել նրան, և Դավիթը թագավորի վերարկուի ծայրը կտրեց, նա շատ կփափագեր, որ երբեք նման բան արած չլիներ (Ա Թագավորների 24.5-7): Երբ Սա Դաս 11
101
վուղը դարձյալ փորձում է սպանել Դավթին, վերջինս հրաժարվում է սպանել Սավուղին, երբ այդպիսի հնարավորություն է ստեղծվում (Ա Թագավորների 26.7-11): Կարդացե՛ք Ա Թագավորների 26.1-11 համարները։ Ինչո՞ւ է Դա վիթը հրաժարվում սպանել Սավուղին։ Ի՞նչ սկզբունքներ է սա մեզ սովորեցնում այն մասին, թե ինչպես է Աստված իրականաց նում Իր ծրագրերը մեր կյանքի համար: ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Այժմ կարդացեք Ա Թագավորների 26.12–25 համարները։ Սա վուղին սպանելուց Դավթի հրաժարվելն ի՞նչ ազդեցություն է թողնում Սավուղի վրա։ Ի՞նչ է սա մեզ սովորեցնում Աստծուն սպասելու առավելությունների մասին: ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Նայելով Դավթի՝ դեպի գահը տանող ողջ ճանապարհի ընթացքին՝ մենք, թերևս, կարող ենք այն ամփոփել կարճ նախադասությամբ՝ մի՛ վերցրեք այն, ինչ Աստված դեռ չի տվել: Աստծո պարգևները միշտ լավագույնս ստացվում են Նրա ձեռքից և Նրա ժամանակին: Սա կա րող է պահանջել սպասել շատ երկար: Լոբու ծիլերը կարող են աճել տառացիորեն մի քանի ժամվա ընթացքում, մինչդեռ կաղնու ծառը երկար տարիներ է պահանջում: Սակայն հետո, երբ ուժեղ քամիները գան, ծառն արմատախիլ չի լինի։ Խորհեք այն մասին, թե որքան հեշտությամբ Դավիթը կարող էր արդարացնել Սավուղի սպանությունը։ (Ի վերջո, Դավթին ասվել էր, որ գահն իրեն է տրված, իսկ Սավուղն այնքա՜ն չար է): Այդու հանդերձ, Դավթի գործողությունները խոսում են Աստծո հան դեպ ճշմարիտ հավատի մասին: Ի՞նչ կարող եք այս օրինակից վերցնել ձեզ համար, ինչին որ դուք հավանաբար սպասում եք: ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7
Եղիա. շտապելու խնդիրը Կարմեղոս լեռան վրա առճակատումն ավարտվել էր (Գ Թագա վորների 18): Երկնքից կրակ էր իջել, ամբողջ ժողովուրդն ընդունել էր ճշմարիտ Աստծուն, և կեղծ մարգարեները կոտորվել էին։ Աստված 102
Դաս 11
արդարացվել էր։ Դուք կարող եք մտածել, որ Եղիայի հոգևոր ուժերն աճել էին օրվա ընթացքում, սակայն հանկարծ նա լսում է լուր, որն այնքան է սարսափեցնում նրան, որ նա կամենում է մեռնել։ Կարդա ցեք պատմության մնացած մասը Գ Թագավորների 19.1–9 համարնե րում։ Տողերի վերջին խոսքերը մտահոգիչ են. «Եվ ահա Տերը խոսեց ու ասաց նրան. «Ի՞նչ ունես այստեղ, Եղիա՛» (Գ Թագավորների 19.9): Ակներևաբար, Եղիայի վախը ստիպել էր նրան շտապով փախչել, հեռանալ ու հայտնվել սխալ տեղում։ Կարմեղոս լեռան վրա Տիրոջ նմանօրինակ զորեղ միջամտությու նից հետո Եղիան պետք է որ լցված լիներ հավատով և վստա հությամբ։ Փոխարենը նա փախչում է՝ վախենալով իր կյանքի համար: Ի՞նչ դաս կարող ենք քաղել այս վատ օրինակից։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Այս պատմությունը ցույց է տալիս մի կարևոր բան. երբ շտապում ենք, շատ հեշտությամբ կարող ենք սխալ տեղում հայտնվել: Եղիա յի դեպքում նույնպես վախն էր, որ ստիպեց նրան ցնցվել և շտապել անապատ՝ փափագելով, որ երբևէ ծնված չլիներ։ Սակայն կան այլ բաներ, որոնք ստիպում են մեզ շտապել դուրս գալ մեզ համար Աստ ծո ծրագրից: Կարդացե՛ք հատևյալ համարները՝ Ծննդոց 16.1–3, Թվեր 20.1012, Դատավորներ 14.1-3, Մատթեոս 20.20, 21, Ղուկաս 9.52-56, Գործք Առաքելոց 9.1։ Ի՞նչը ստիպեց այս տեքստերում նկարագր վող կերպարներին փախչել, հեռանալ Աստծո կամքից: ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Որքան հեշտ է թույլ տալ, որ այնպիսի բաներ, ինչպիսիք են փա ռասիրությունը, զայրույթը, կիրքը, հավատի բացակայությունը կամ ենթադրյալ «նախանձախնդրությունը» Տիրոջ հանդեպ, ստիպեն մեզ շտապել այնտեղ, որտեղ չպետք է լինեինք: Ոչ ոք ապահովագրված չէ այս վտանգից: Կարևորը Աստծո բարության և ողորմության հան դեպ վստահող հավատ զարգացնելն է, Նրա, Ով, մենք գիտենք, որ սիրում է մեզ և մեզ համար լավագույնն է կամենում: Սա ինքնաբերա բար չի լինում: Հավատը կարող է պարգև լինել, սակայն այնպիսին, որը պետք է զարգացնել, սնել և հոգատարությամբ պահպանել: Դաս 11
103
ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8
Սովորել ուրախանալ Տիրոջով «Տիրոջո՛վ ուրախացիր, և Նա քո սրտի ուզածը կտա քեզ» (Սաղ մոսներ 37.4)։ Սաղմոսներ 37.4-ը հրաշալի խոստում է։ Պատկերացրեք՝ ստա նալ այն, ինչ միշտ ցանկացել եք։ Սակայն մեր սրտի ցանկություն ներն ստանալը կախված է Տիրոջով ուրախացող սիրտ ունենալուց: Այդպիսով, ի՞նչ է նշանակում Տիրոջով ուրախանալ։ Կարդացե՛ք Սաղմոսներ 37.1–11 համարները։ Սաղմոսներ 37.4 համարի համատեքստը գուցե մի փոքր զարմանալի է հնչում։ Դա վիթը գրում է այն մասին, որ ինքը շրջապատված է մարդկանցով, որոնք Աստծո և իր դեմ են աշխատում: Երբ մարդիկ աշխատում են մեր դեմ, բնական արձագանքը հաճախ բարկանալը կամ ինքներս մեզ արդարացնելու նպատակ հետապնդելն է: Սակայն Դավիթը այլ բան է առաջարկում։ Հետևյալ համարներում ի՞նչ խորհուրդ է տալիս Դավիթն Աստծո ժողովրդին այս իրավիճակում։ Սաղմոսներ 37.1 _____________________________________________________ ________________________________________________________________________ Սաղմոսներ 37.5 _____________________________________________________ ________________________________________________________________________ Սաղմոսներ 37.7 _____________________________________________________ ________________________________________________________________________ Սաղմոսներ 37.8 _____________________________________________________ ________________________________________________________________________ Կրկին կարդացեք Սաղմոսներ 37.4 համարը։ Ի՞նչ է նշանակում ուրախանալ Տիրոջով Ձեր մեկնաբանած համարների համա տեքստում: Կրկին ու կրկին Դավիթը տարբեր ձևերով կոչ է անում՝ «Վստա հե՛ք Աստծուն»։ Վստահե՛ք Նրան գործողություններ ձեռնարկելիս: Մի՛ տխրեք, քանի որ Աստված ձեր Աստվածն է, և Նա գործում է ձեզ համար, նույնիսկ հենց հիմա: Պետք չէ ոգևորվել և փորձել ինքնու րույն կարգավորել իրերը: Ձեր երկնային Հայրն է գործի գլուխ կանգ նած։ Վստահե՛ք Նրան: Լիովի՛ն վստահեք Նրան: Այս համատեքստում է, որ Դավիթը գրում է Տիրոջով ուրախանա լու մասին: Աստծով ուրախանալ նշանակում է, որ մենք ապրում ենք 104
Դաս 11
կատարյալ վստահության վիճակում։ Ոչինչ չի կարող խաթարել մեր խաղաղությունը, որովհետև Աստված այստեղ է և գործում է: Մենք կարող ենք փառաբանել Նրան, մենք կարող ենք նույնիսկ ժպտալ, քանի որ ոչ ոք չի կարող գերազանցել մեր Աստծուն: Երբ մենք կարո ղանանք սովորել դա անել, իսկապես կստանանք այն, ինչին տենչում է մեր սիրտը, որովհետև կստանանք այն, ինչ մեր սիրառատ Հայրը կամենում է տալ մեզ հենց այն ժամանակ, որն առավել շահավետ է մեզ համար և Նրա թագավորության համար: Ինչպե՞ս կարող եք սովորել ուրախանալ Տիրոջով։ Ժամանակ տրա մադրեք աղոթքի համար՝ փնտրելով Աստծո առաջնորդությունը, թե ինչպես դա կարող է իրականություն դառնալ ձեր կյանքում: ՈՒՐԲԱԹ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի «Նահապետներ և մարգարեներ» գրքի «Դավթի օծումը» գլուխը, էջ 637–642: Մեզ համար Աստծո ծրագիրը կարող է պահանջել, որ մենք շատ սպասենք, և դա իսկապես կարող է թվալ ինչպես փորձության հնո ցում։ Այդ ընթացքում համբերություն սովորել կարող է տեղի ունենալ, երբ մենք կենտրոնանում ենք Աստծո անձի վրա և վստահում, որ Նա գործում է մեզ համար: Սպասելու համար շատ պատճառներ կան, սակայն բոլորը վերաբերում են մեզ և Իր թագավորության համար Աստծո ծրագրերին: Մենք շատ բան կարող ենք կորցնել, եթե շտա պենք առաջ անցնել Աստծուց, սակայն կարող ենք շատ բան շահել՝ պահպանելով Նրա հանդեպ վստահության և ուրախության վերա բերմունք: Տերը կշռում և չափում է յուրաքանչյուր փորձություն: «Ես չեմ կա րող հասկանալ Աստծո նպատակն իմ նեղության մեջ, սակայն Նա գիտի, թե որն է լավագույնը, և ես կհանձնեմ իմ շունչը, մարմինն ու հոգին Նրա՝ իմ հավատարիմ Ստեղծողի ձեռքը: «... որովհետև գի տեմ, թե Ո՛ւմ եմ հավատացել, և համոզված եմ, որ Նա կարող է իմ ավանդը պահել մինչև այն օրը» (Բ Տիմաթեոսին 1.12)։ Եթե մենք կրթենք և վարժեցնենք մեր անձերն ավելի մեծ հավատ, սեր, համբե րություն և կատարյալ վստահություն ունենալու մեր երկնային Հոր հանդեպ, ես վստահ եմ, որ մեր խաղաղությունը և երջանկությունն օրեցօր կաճեն, երբ մենք անցնում ենք այս կյանքի պայքարի միջով: Դաս 11
105
«Տիրոջը հաճելի չէ, երբ մենք անհանգստանում և սրտնեղում ենք՝ մեզ հեռացնելով Հիսուսի հոգատար ձեռքերից: Հանգիստ սպասման և զգոնության համար ավելին է պահանջվում: Մեզ թվում է, թե եթե մենք վստահություն չենք զգում, ճիշտ ուղու վրա չենք, և սկսում ենք փնտրել տվյալ իրավիճակին համապատասխանող ինչ-որ ներքին զգացողություններ կամ նշաններ։ Սակայն Աստծո դատաստանում նշանակություն կունենա հավատը, ոչ թե զգացմունքը» (Էլեն Ուայթ, Ընտիր լուրեր, գիրք 2, էջ 242։ Հարցեր քննարկման համար
1. Ի՞նչ է նշանակում այն, թե Հիսուսը «կշռում և չափում է» յուրա քանչյուր փորձություն։ Ինչպե՞ս կարող է դա իմանալը օգնել մեզ, մինչ մենք սպասում ենք: 2. Խնդրեք դասարանի անդամներին պատմել անձնական վկայու թյուններ այն մասին, թե ինչ է նշանակում համբերությամբ սպա սել: Որո՞նք են եղել նրանց վախերը, նրանց ուրախությունները: Ինչպե՞ս են նրանք հաղթահարել։ Ի՞նչ են նրանք սովորել։ Ի՞նչ խոստումների են նրանք կառչել։ 3. Ի՞նչ կարող եք անել որպես եկեղեցի կամ դասարան՝ օգնելու փորձությունների մեջ հայտնված մարդկանց, երբ նրանք սպա սում են Աստծո ժամանակին ինչ-որ բանի համար: 4. Ո՞րն է աղոթքի դերը համբերության զարգացման գործում: Կա՞ն մարդիկ, որոնց համար կարող եք աղոթել, որպեսզի Սուրբ Հոգին համբերություն զարգացնի նրանց կյանքում:
106
Դաս 11
ԴԱՍ 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-16
ՄԱՀԱՆԱԼՈՎ ԻՆՉՊԵՍ ՍԵՐՄԸ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Փիլիպպեցիներին 2.5-9, Հռոմեացիներին 12.1, 2, Ա Թագա վորների 2.12–3.18, Ա Թագավորների 13.1-14, Զաքարիա 4.1-14։ Հիշելու համարը. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնի ու չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, շատ արդյունք կտա» (Հովհաննես 12.24)։ Ցորենի հատիկի՝ հողի մեջ հայտնվելու և մեռնելու Հիսուսի նկա րագրությունն Աստծո կամքին հնազանդվելու հետաքրքրիր նմա նություն է: Հատիկն սկզբում ընկնում է հողի մեջ։ Ցողունից ընկած հատիկը չի կարող կառավարել, թե որտեղ և ինչպես ընկնի հողի մեջ: Այն չի կարող վերահսկողություն իրականացնել նաև իր շուրջը տա րածվող հողի հանդեպ, որը հետագայում ճնշում և ազդում է իր վրա: Երկրորդ փուլը սպասելն է։ Հայտնվելով հողում՝ հատիկը չի կարող իմանալ, թե ինչ է իրեն սպասվում առջևում: Այն չի կարող պատկերացնել, թե ինչպիսի կյանք է սպասվում իրեն ապագայում, որովհետև ինքն ընդամենը ցորենի հատիկ է։ Երրորդ փուլը մեռնելն է։ Հատիկը, ակներև է, չի կարող աճել ու վերածվել ցողունի, քանի դեռ չի հրաժարվել հատիկի իր ապահով ու հարմարավետ վիճակից: Այն պետք է «մեռնի», այսինքն պետք է հրաժարվի նրանից, ինչ նախկինում եղել է, որպեսզի սերմից վերած վի պտղաբեր բույսի։ Շաբաթվա ամփոփումը. Եթե մենք գիտենք, որ Աստծո կամքը լավագույնն է մեզ հա մար, ինչո՞ւ ենք այդքան դժվարությամբ ընդունում այն։ Հնազանդության ի՞նչ օրինակ է Քրիստոսը թողել մեզ հա մար: Ցորենի հատիկի նմանությունը որքանո՞վ է վերաբե րում ձեր սեփական կյանքին: Դաս 12
107
ՄԻԱՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11
Հնազանդվել՝ ծառայելու համար Կարդացե՛ք Փիլիպպեցիներին 2.5-9 համարները։ Ի՞նչ կարևոր լուր է պարունակում այս հատվածը մեզ համար: ________________________________________________________________________ Ժամանակակից մշակույթը բոլորիս կոչ է անում պահանջել և պաշտպանել մեր իրավունքները: Այդ ամենը լավ է, և հաճախ այդպես էլ պետք է լինի: Սակայն ինչպես Հիսուսի դեպքում, Աստ ծո կամքը կարող է պահանջել, որ մենք կամովի հրաժարվենք մեր իրավունքներից, որպեսզի ծառայենք Հորն այնպիսի եղանակներով, որոնք հավիտենական ազդեցություն կգործեն հանուն Աստծո ար քայության: Հրաժարման գործընթացը կարող է ծանր ու ճնշող լինել՝ ստեղծելով փորձությունների հնոցի պայմաններ: Տեսեք, թե ինչպես Հիսուսն արեց դա (Փիլիպպեցիներին 2.5-8): Այս համարներում նկարագրվում է երեք քայլ, որոնք Հիսուսը ձեռնար կեց՝ Հոր կամքին հնազանդվելու համար: Սկզբում Պողոսն անհանգս տացած հիշեցնում է մեզ. «Թող ձեր մեջ լինի այն խոհեմությունը, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր» (Փիլիպպեցիներին 2.5): Մեզ փրկել կարողանալու համար Հիսուսը հրաժարվեց Հոր հետ Իր հավասարությունից և եկավ մեր երկիր մարդ արարածի կերպա րանքով և սահմանափակումներով (Փիլիպպեցիներին 2.6, 7): Հիսուսը չեկավ որպես հզոր ու փառահեղ մարդ, այլ որպես այլ մարդկանց ծառա (Փիլիպպեցիներին 2.7): Որպես մարդկանց ծառա՝ Հիսուսը չապրեց խաղաղ ու երկար կյանք, այլ «հնազանդ եղավ մինչև մահ»։ Սակայն Նա նույնիսկ վեհ և փառահեղ ձևով չմահացավ: Ո՛չ, այլ «հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ՝ խաչի մահ» (Փիլիպպեցիներին 2.8 )։ Կյանքի ո՞ր ոլորտներում Հիսուսի այս օրինակը կարող է մեզ համար օրինակ լինել: Եթե իրավունքներն ու հավասարությունը լավ են և պետք է պաշտպանվեն, ինչպե՞ս կբացատրեք դրանցից երբեմն հրաժարվելու անհրաժեշտության տրամաբանությու նը: Այժմ կարդացեք Փիլիպպեցիներին 2.9 համարը։ Ինչպե՞ս է այս համարն օգնում մեզ հասկանալ Հոր կամքին հնազանդվելու տրամաբանությունը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ 108
Դաս 12
Աղոթեք Սուրբ Հոգուց իմաստություն ստանալու համար՝ հարց նելով. «Ի՞նչ իրավունքների եմ ես հիմա կառչում, որոնք իրա կանում կարող են խոչընդոտ հանդիսանալ Հիսուսի կամքին հնազանդվելու համար, որպեսզի ծառայեմ իմ ընտանիքին, եկեղեցուն և ինձ շրջապատող մարդկանց: Որքանո՞վ եմ ես պատրաստ դիմանալ անհարմարություններին, որպեսզի ավելի արդյունավետորեն ծառայեմ այլ մարդկանց»։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12
Երբ մահը տեղի է ունենում Աստծո կամքն իմանալուց առաջ Շատ քրիստոնյաներ անկեղծորեն կամենում են իմանալ Աստծո կամքն իրենց կյանքի համար: «Եթե միայն իմանայի Աստծո կամքն իմ կյանքի համար, ես ամեն ինչ կզոհաբերեի Նրա համար»: Սա կայն նույնիսկ սա Աստծուն խոստանալուց հետո մենք դեռ կարող ենք չկողմնորոշվել, թե որն է Նրա կամքը: Այս շփոթության պատճա ռը կարելի է գտնել Հռոմեացիներին 12.1, 2 համարներում։ Պողոս առաքյալը նկարագրում է, թե ինչպես կարող ենք իմանալ Աստծո կամքը՝ նշելով մի կարևոր պայման. եթե կամենում ես իմանալ, թե որն է Աստծո կամքը, նախ պետք է զոհաբերես։ Կարդացե՛ք Հռոմեացիներին 12.1, 2 համարները։ Պողոսը գրում է, որ մենք կարող ենք քննել Աստծո կամքը (Հռոմեացիներին 12.2), երբ մենք՝ 1. իսկապես հասկանում ենք Աստծո ողորմությունը մեզ համար (Հռոմեացիներին 12.1), 2. մեզ որպես կենդանի զոհ ենք մատուցում Աստծուն (Հռոմեացի ներին 12.1), 3. վերափոխվել ենք մեր «մտքի նորոգությամբ» (Հռոմեացիներին 12.2)։ Միայն նորոգված միտքն է, որ իսկապես կարող է հասկանալ Աստ ծո կամքը: Սակայն այս նորոգությունը կախված է առաջին հերթին մեր ես-ի մահից: Բավական չէր, որ Քրիստոսը պարզապես չարչար վեց մեզ համար. Նա պետք է մեռներ: Խնդրեք Սուրբ Հոգուն ցույց տալ ձեզ այն բոլոր ոլորտները, որ տեղ դուք դեռևս կատարելապես «մեռած» չեք: Սուրբ Հոգին ի՞նչ Դաս 12
109
բաների կարիք ունի, որոնցից հարկ է, որ դուք հրաժարվեք, որ պեսզի դառնաք «կենդանի զոհ» Աստծո համար: Երբ մեր կյանքի ոլորտները կատարելապես մեռած չեն սեփա կան ես-ի համար, Աստված թույլ է տալիս, որ փորձությունների հնոցը դրանք մեր ուշադրությանը հրամցնի: Այդպիսով մեր տա ռապանքը ոչ միայն օգնում է մեզ հակառակվել մեր մեղքերին, այլ նաև պատկերացում է տալիս այն մասին, որ Հիսուսն Իրեն զոհել է մեզ համար: Էլիզաբեթ Էլիոթը գրում է. «Մեր սրտի ամենաբաղ ձալի տենչանքներից հրաժարումը թերևս այնքան ավելի է հնարա վոր դառնում, որքան մենք մոտենում ենք խաչի ըմբռնմանը: . . . Խաչելության մեր սեփական փորձառությունը, թեև մեր Փրկչի փոր ձառությունից անասելի փոքր, սակայն հնարավորություն է տալիս մեզ սկսել ճանաչել Նրան Իր տառապանքների ամբողջության մեջ: Մեր յուրաքանչյուր տառապանքի միջոցով Նա կանչում է մեզ այդ ամբողջության մեջ» (Էլիզաբեթ Էլիոթ, Սիրո որոնման մեջ, էջ 182, Գրանդ Ռափիդս, Միչիգան, Ֆլեմինգ Հ. Ռեվելլ հրատարակչություն, 1996)։ Կարդացե՛ք Հռոմեացիներին 12.1,2 համարները և աղոթեք դրանց շուրջ: Խորհե՛ք այն մասին, թե ինչերից պետք է հրա ժարվեք, որպեսզի դառնաք զոհ: Ինչպե՞ս է դա օգնում ձեզ հաս կանալ այն տառապանքները, որոնք Հիսուսը ձեզ համար կրեց խաչի վրա: Ինչպե՞ս կարող է սա իմանալն օգնել ձեզ միանալ Հի սուսին և Նրա տառապանքներին: ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13
Լսելու ցանկություն «Եվ Տերը եկավ, կանգնեց ու նախորդ անգամների պես կանչեց. «Սամուե՜լ, Սամուե՜լ»։ Եվ Սամուելն ասաց. «Խոսի՛ր, Տե՛ր, որով հետև Քո ծառան լսում է» (Ա Թագավորների 3.10)։ Երբևէ լսե՞լ եք Սուրբ Հոգու մեղմ, քնքուշ ձայնը, սակայն անտեսել եք այն: Հետևանքը եղել է այն, որ ամեն ինչ թարս է ընթացել, և դուք ավելի ուշ մտածել եք՝ ո՜հ, ո՛չ, ինչո՞ւ ես չլսեցի։ Սկզբում Սամուելը պատմում է մի ծերունու և Տիրոջը չլսող երկու չար տղաների և նաև մի փոքրիկ տղայի պատմությունը, ով լսում էր Նրան: Չնայած Աստծո խիստ նախազգուշացումներին՝ նրանք, ով քեր պետք է փոխեին իրենց ընթացքը, չփոխեցին: 110
Դաս 12
Կարդացե՛ք նրանց պատմությունը Ա Թագավորների 2.12–3.18 համարներում: Ի՞նչ հակադրություն է ի հայտ գալիս այստեղ Աստծուն լսողների և չլսողների միջև։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Հեղիի որդիների միտքը տարված էր ոչ թե Աստծով, այլ բոլորովին այլ բաներով։ Եվ լսելով, թե ինչ է Աստված կամենում, Հեղին, եթե նույ նիսկ խոսում էր իր որդիների հետ, բայց կարծես ուրիշ ոչինչ չէր ձեռ նարկում: Եվ նրա որդիներն ակնհայտորեն պատրաստ չէին Աստծո կամքին ենթարկել իրենց ամբողջ կյանքը: Ինչպիսի՜ տարբերություն երիտասարդ Սամուելի հետ։ Քարոզիչ Չարլզ Սթենլին նկարագրում է, թե որքան կարևոր է զարգացնել Աստծո ձայնը լսելու պատրաստակամություն, ինչը ան վանում է «անցում դեպի չեզոքը»։ Նա ասում է. «Սուրբ Հոգին . . . չի խոսում տեղեկություն փոխանցելու համար։ Նա խոսում է ար ձագանք ստանալու համար։ Եվ Նա գիտի, թե երբ է մեր օրակար գը գրավում մեր ուշադրության այնպիսի մեծ մասը, որ հակառակն առաջարկելը ժամանակի անտեղի կորուստ կլինի: Երբ դա այդպես է, Նա հաճախ լռում է: Նա սպասում է, որ մենք բավականաչափ չե զոք դառնանք, որպեսզի լսենք և ի վերջո հնազանդվենք» (Չարլզ Սթենլի, Հոգով լեցուն զարմանահրաշ կյանք, էջ 179, 180, «Թոմաս Նելսոն» հրատարակչություն, Նաշվիլ, Թենեսի, 1992): Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ նկատի ունի Սթենլին «բավականաչափ չե զոք» դառնալ ասելով: Երբ մտածում եք Աստծո հանդեպ ձեր բաց լինելու մասին, ի՞նչն է հաճախ խանգարում ձեզ «բավականա չափ չեզոք լինել, որպեսզի լսեք և ի վերջո հնազանդվեք»: Ի՞նչ պետք է անեք ձեր կյանքում Աստծո ձայնի հանդեպ բաց և Նրա առաջնորդությանը հնազանդ լինելու վճռականություն զարգաց նելու համար: ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14
Ինքնապավինում Եվայի մեղանչելը Եդեմի պարտեզում պարզապես այն պատճա ռով տեղի չունեցավ, որ նա կասկածում էր Աստծո խոսքին: Խնդ րի հիմքում ընկած էր այն համոզմունքը, որ ինքը բավականաչափ իմաստություն ունի, որպեսզի ինքնուրույն որոշի, թե որն է բարին ու Դաս 12
111
ճիշտը: Նա վստահեց իր սեփական դատողությանը: Երբ մենք ապա վինում ենք մեր սեփական դատողությանը, Աստծո Խոսքին վստահե լու փոխարեն, բացում ենք ինքներս մեզ բոլոր տեսակի խնդիրների առաջ։ Սավուղի պատմությունը նկարագրում է դեպի ինքնապավինումը տանող քայլերը և այն ողբերգությունը, որը շատ արագ հետևում է: Սամուելը Սավուղին օծեց որպես Աստծո թագավոր (Ա Թագավորնե րի 10.1)։ Ապա նա կոնկրետ հրահանգներ տվեց Սավուղին (Ա Թա գավորների 10.8), սակայն վերջինս չհնազանդվեց: Կարդացե՛ք պատմության հաջորդ մասը Ա Թագավորների 13.1– 14 համարներում։ Ի՞նչ արեց Սավուղը, որը հանգեցրեց իր իսկ կործանմանը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Երեք քայլեր էին, որոնք Սավուղին տարան ինքնապավինման ճանապարհով թագավոր նշանակվելուց կարճ ժամանակ անց: Խն դիրն այն է, որ քայլերից ոչ մեկն ինքնին այդքան վատ չէր, սակայն դրանցից յուրաքանչյուրը պարունակում էր ողբերգության սերմեր, որովհետև կատարվում էր Աստծո կամքից անկախ: Ուշադրություն դարձրեք Սավուղի կործանման հաջորդականությանը։ 1. Սավուղն ասաց. «Տեսա» (իր զորքերի ցրվելն իր մոտից ու Սա մուելի բացակայությունը) (Ա Թագավորների 13.11): Սավուղը ճնշման տակ էր, և նա իր աչքերով գնահատեց տեղի ունեցողը։ 2. Սավուղը «տեսա» բառից անցնում է «մտածեցի» բառին (որ փղշտացիները կհաղթեն իրենց) (Ա Թագավորների 13.12): Իր աչքե րով տեսածն էր, որ ձևավորեց այն, ինչ նա ասաց կամ ենթադրեց իրավիճակի մասին: 3. Սավուղն «ասացի»-ից անցավ «մտածեցի»-ին՝ հարկադրված լինելու մատուցելու ողջակեզը (Ա Թագավորների 13.12): Այն, ինչ մտածում էր Սավուղը, այժմ ձևավորեց նրա զգացմունքները։ Մենք բոլորս անում ենք սա. մենք ապավինում ենք մեր սեփական մարդկային տեսողությանը, որը դրդում է ապավինել մեր սեփական մարդկային մտածողությանը, ինչն էլ իր հերթին ստիպում է ապավի նել մեր սեփական մարդկային զգացմունքներին: Եվ այդ ժամանակ մենք գործում ենք այդ զգացմունքներից ելնելով: Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր Սավուղի համար այդքան հեշտ հետևել իր սեփական դատողությանը, թեև նրա ականջներում դեռևս 112
Դաս 12
հնչում էին Աստծո հստակ հրահանգները: Եթե մենք գիտենք, որ այնքա՜ն փխրուն ենք և ունենք այնքա՜ն անկատար գիտություն, ինչո՞ւ ենք դեռ փորձում հույս դնել ինքներս մեզ վրա: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի սովորենք ավելի շատ վստահել Տիրոջ պատ վիրաններին, քան ինքներս մեզ: ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15
Փոխարինիչներ Ինչպես տեսանք երեկ, Աստծո կամքին հնազանդվելը կարող է խաթարվել, քանի որ մենք ապավինում ենք մեր սեփական ուժերին: Հնարավոր է նաև Աստծո տեղն ապավինել այլ փոխարինորդների կամ փոխարինիչների: Ընկճված զգալիս որոշ մարդիկ գնում են գնումներ կատարելու՝ գնելով մի բան, որն իրենց կարող է երջանկացնել։ Երբ ոմանք իրենց բավարարված չեն զգում, ձգտում են փառքի։ Ամուսնու կամ կնոջ հետ խնդիրներ ունենալիս ոմանք էլ փնտրում են մեկ ուրիշին, ով իրենց մտերմություն և ուրախություն կպարգևի։ Շատ բաներ, որոնք մենք կիրառում ենք, կարող են թուլացնել ճնշումը, սակայն դրանք անպայմանորեն չեն լուծում խնդիրը և չեն սովորեցնում մեզ, թե ինչպես ավելի լավ կառավարել իրավիճակը հաջորդ անգամ: Միայն Աստծո գերբնական օգնությունը կարող է դա անել: Խնդիրն այն է, որ շատ անգամ մենք կախված ենք Աստծուն փոխարինողներից, այլ ոչ թե Աստծուց: Ահա, օրինակ, երեք փոխարինիչներ, որոնք, հնարավոր է, կարող են օգտագործվել Աստծո փոխարեն. ⚫ մարդկային տրամաբանությունը կամ անցյալի փորձը, երբ մեզ անհրաժեշտ է նոր աստվածային հայտնություն, ⚫ արգելափակել խնդիրները մեր մտքից, երբ մենք աստվածային լուծումների կարիք ունենք, ⚫ իրականությունից փախչել ու Աստծուց խուսափել այն դեպքում, երբ մեզ անհրաժեշտ է հաղորդակցվել Աստծո հետ աստվածային զորության համար: Զաքարիան օգնում է մեզ մեր ուշադրությունը սևեռել այն ամենի վրա, ինչը իսկապես կարևոր է, երբ գայթակղություն ունենք փոխարինիչներ կիրառել: Հայրենիքից շատ տարիներ Դաս 12
113
հեռու գտնվելուց հետո աքսորյալները վերջապես վերադառնում են Բաբելոնից և անմիջապես նախաձեռնում վերակառուցել տաճարը։ Սակայն նրանք անհավանական մեծ դիմադրության են հանդիպում (որոշ նախապատմություն կարելի է գտնել Եզրաս 4–6րդ գլուխներում): Ուստի Զաքարիան քաջալերական ուղերձով է դիմում աշխատանքը ղեկավարող Զորաբաբելին։ Կարդացե՛ք այդ ուղերձը Զաքարիա 4-րդ գլխում: Ի՞նչ նկատի ունի Աստված Զաքարիա 4.6 համարում: Ինչպե՞ս կարող է Սուրբ Հոգին ազդեցություն գործել շինարարական ծրագրի ավարտի վրա: Ի՞նչ է սա մեզ սովորեցնում Սուրբ Հոգու և մեր գործնական հարցերի միջև փոխհարաբերությունների մասին: Աստված չարգելեց տաճարի կառուցման ընդդիմությունը և չազատեց Զորաբաբելին դրա հետ կապված սթրեսից: Եվ Աստված միշտ չէ, որ կպաշտպանի մեզ հակառակությունից: Սակայն երբ հակառակություն գա, Աստված կարող է օգտագործել այն որպես փորձությունների հնոց՝ սովորեցնելու մեզ կախված լինել Իրենից: Սթրես ապրելիս ո՞րն է ձեր առաջին արձագանքը՝ սնո՞ւնդը, հեռուստատեսությո՞ւնը, աղո՞թքը, Աստծուն հանձնվե՞լը։ Ի՞նչ է ասում ձեր պատասխանը ձեր և այն մասին, թե դուք ինչ սովորելու կամ ի՞նչը փոխելու կարիք ունեք: ՈՒՐԲԱԹ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի Նահապետներ և մարգարեներ գրքի «Հեղին և նրա որդիները» (էջ 575-580) և «Սավուղի կանխավարկածը» (էջ 616–626) գլուխները։ Աստծո կամքին հնազանդվելը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մենք մահանում ենք մեր սեփական ցանկությունների և հավակնությունների համար: Սա ճանապարհ է բացում ուրիշ մարդկանց ճշմարիտ ծառայության համար: Մենք չենք կարող ապրել հանուն Աստծո՝ առանց զոհաբերվելու և առանց Աստծո ձայնի հանդեպ մշտապես բաց լինելու: Որպեսզի մենք իսկապես մեր կամքը ենթարկենք մեր Հոր կամքին, պետք է գիտակցենք ինքնապավինման և Աստծո Խոսքի ու զորության փոխարինիչներին վստահելու վտանգները: Քանի որ Աստծո կամքին հնազանդվելն ընկած է քրիստոսանման կյանքի հիմքում, Աստված կարող է թույլ 114
Դաս 12
տալ, որ փորձությունների հնոցը սովորեցնի մեզ կախվածություն ունենալ Իրենից: «Հեղիի անփութությունն ակնհայտորեն կանգնում է երկրի բոլոր հայրերի և մայրերի առաջ։ Չսրբագործված սիրո կամ տհաճ պարտականություն կատարելու չկամության հետևանքով նա անիրավության բերք հավաքեց իր այլասերված որդիների մեջ: Ե՛վ ծնողը, ով թույլ էր տալիս չարությունը, և՛ այն երեխաները, ովքեր դա անում էին, մեղավոր էին Աստծո առջև, և Նա չընդունեց իրենց անօրինության համար մատուցված որևէ զոհաբերություն կամ ընծա»: Էլեն Ուայթ, Երեխաների դաստիարակություն, էջ 276։ Հարցեր քննարկման համար
1. Դասարանում խոսեք Աստծո Որդու՝ որպես մարդ երկիր գալու և մեր մեղքերի համար զոհաբերվելու զարմանահրաշ բարեհաճության մասին։ Ի՞նչ է սովորեցնում այն մեզնից յուրաքանչյուրին այն մասին, թե ինչ է նշանակում ուրիշների բարօրության համար անձնազոհություն և ինքնահրաժարում: Թեև մենք, անշուշտ, չենք կարող վարվել այնպես, ինչպես Հիսուսը, սկզբունքը կա և միշտ պետք է լինի մեր առջև: Ինչպե՞ս կարող ենք մենք մեր սեփական ոլորտներում ընդօրինակել այնպիսի հնազանդություն և անձնազոհություն, որը Հիսուսը ցույց տվեց խաչի վրա: 2. Շատ մարդկանց համար Աստծուն հնազանդվելը, առանց իմանալու, թե ինչ է լինելու հետո, կարող է սարսափելի թվալ: Ի՞նչ խորհուրդ կտաք մարդկանց, ովքեր ապավինում են իրենք իրենց, այլ ոչ թե Աստծուն: Ի՞նչ կասեք, որպեսզի օգնեք նրանց հեռացնել վախերը՝ չիմանալով կամ անկարող լինելով վերահսկել ապագան: 3. Դասարանում ժամանակ տրամադրեք աղոթելու այն մարդկանց համար, ովքեր, ըստ ձեզ, դժվարանում են հնազանդվել Աստծո կամքին: Թող որ Տիրոջ կամոք նրանք կարողանան հասկանալ, որ Նրա կամքին վստահելը հարատև խաղաղության տանող միակ ճանապարհն է: Միևնույն ժամանակ, ի՞նչ գործնական քայլեր կարող եք ձեռնարկել՝ օգնելու այդ մարդկանց գիտակցել, որ կարող են հանձնվել Աստծուն, և որ Նրա ճանապարհը լավագույնն է: Այլ կերպ ասած, ինչպե՞ս կարող է Աստված օգտագործել ձեզ՝ օգնելու ուրիշներին ճանաչել Իր սերն ու տալու պատրաստակամությունը: Դաս 12
115
ԴԱՍ 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-23
ՔՐԻՍՏՈՍԸ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ ՀՆՈՑՈՒՄ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Ղուկաս 2.7, 22-24, Մատթեոս 2.1-18, Հովհաննես 8.58, 59, Ղուկաս 22.41-44, Մատթեոս 27.51, 52, Հռոմեացիներին 6.23, Տիտոսին 1.2։ Հիշելու համարը. «Իսկ իններորդ ժամին մոտ Հիսուսը բարձրաձայն աղա ղակեց ու ասաց. «Էլի՛, Էլի՛, լա՞մա սաբաքթանի», այսինքն՝ «Աստվա՛ծ Իմ, Աստվա՛ծ Իմ, ինչո՞ւ լքեցիր Ինձ»» (Մատթեոս 27.46)։ Տառապանքի խնդիրը դիտարկելիս հարց է ծագում. ինչպե՞ս են ծագել մեղքն ու տառապանքը: Աստվածային հայտնությունը պատասխանում է. դրանք ծագել են, որովհետև ազատ էակները չարաշահել են Աստծո շնորհած ազատությունը: Սա հանգեցնում է մեկ այլ հարցի. Աստված նախապես գիտե՞ր, որ այդ էակները ընկ նելու են: Այո՛, սակայն ակնհայտորեն Նա մտածում էր, որ, ինչպես Ք. Ս. Լյուիսն է գրում՝ «արժեր ռիսկի դիմել»: Արժե՞ր ռիսկի դիմել: Հանուն ո՞ւմ։ Հանուն մե՞զ, մինչ Աստված նստած է երկնքում Իր գահի վրա։ Բոլորովին էլ այդպես չէ։ Իր բոլոր բանական արարածների ազատությունն այնքան սուրբ էր, որ մեզ ազատությունից զրկելու փոխարեն Աստված ընտրեց Իրենում կրել ազատության չարաշահման հետևանքով ծագած տառապանքի հիմնական ծանրությունը: Եվ մենք տեսնում ենք այդ տառապանքը Հիսուսի կյանքի և մահվան մեջ, Ով մեր մարմնում կրած տառապանք ների միջոցով ստեղծել է հարատև կապեր երկնքի ու երկրի միջև։ Շաբաթվա ամփոփումը. Ի՞նչ տառապանք կրեց Քրիստոսը մեզ համար: Ի՞նչ կարող ենք սովորել Նրա տառապանքից: 116
Դաս 13
ՄԻԱՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18
Առաջին օրերը Սուրբ Գիրքը մեզ սակավ տեղեկություններ է հայտնում Հիսուսի կյանքի վաղ տարիների մասին: Մի քանի համարներ, սակայն, մեզ որոշ տեղեկություն տալիս են այն պայմանների և այն աշխարհի մա սին, ուր Փրկիչը ոտք դրեց: Կարդացե՛ք Ղուկաս 2.7, 22-24 (տե՛ս նաև Ղևտական 12.6-8) և Մատթեոս 2.1-18 համարները: Ի՞նչ ենք մենք տեսնում այս տեքս տերում, որը մեզ բացահայտում է, թե ինչպիսի կյանք է սպասվել Հիսուսին սկզբից ևեթ: ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Հիսուսն, իհարկե, առաջին մարդը չէր, ով ապրեց աղքատության մեջ կամ բախվեց նրանց հետ, ովքեր կամենում էին սպանել Իրեն՝ դեռևս նույնիսկ փոքր հասակում: Սակայն մեկ այլ բաղադրիչ օգնում է մեզ հասկանալ այն առանձնահատկությունը, թե ինչ է կրել Քրիս տոսը վաղ տարիքից: Կարդացե՛ք Հովհաննես 1.46 համարը։ Ի՞նչ բաղադրիչ է ավե լացնում այն՝ օգնելու մեզ հասկանալ, թե ինչ տառապանքներ է կրել երիտասարդ Հիսուսը: ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Բացառությամբ Ադամի և Եվայի՝ մինչ անկումը, Հիսուսը միակ անմեղ Մարդն էր, Ով երբևէ ապրել է այս երկրի վրա: Իր մաքրութ յամբ ու անմեղությամբ Նա ընկղմվեց մեղքի աշխարհի մեջ: Ինչպիսի՜ տառապանք պետք է լիներ, նույնիսկ մանուկ հասակում, երբ Նրա անեղծ հոգին ստիպված էր մշտապես առնչվել մեղքի հետ: Անգամ մեղքի հետևանքով կարծրացած սրտով՝ մենք ինքներս հաճախ խու սափում ենք մեղքի և չարի ազդեցությունից, որը գարշելի ենք հա մարում: Պատկերացրեք, թե ինչպիսին պետք է այն լիներ Քրիստոսի համար, Ում հոգին մաքուր էր, և Ով ամենևին էլ մեղքով աղտոտված չէր: Այդ առումով խորհե՛ք Նրա և Նրա շուրջը գտնվող մյուս մարդ կանց միջև սուր հակադրության մասին: Պետք է որ դա չափազանց ցավոտ լիներ Նրա համար: Դաս 13
117
Հարցրեք ինքներդ ձեզ. «Որքանո՞վ եմ ես զգայուն մեր շուրջը տարածված մեղքերի նկատմամբ: Դրանք անհանգստացնո՞ւմ են ինձ, թե՞ ես չեմ նկատում դրանք»։ Եթե չեք նկատում, միգուցե պատճառն այն է, որ դուք կարդում, դիտում կամ նույնիսկ գոր ծո՞ւմ եք դրանք: Խորհե՛ք այդ մասին։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19
Անարգված և մարդկանցից մերժված Կարդացե՛ք հետևյալ համարները՝ մտքում ունենալով նաև այն փաստը, որ Հիսուսն Աստված էր, երկնքի և երկրի Արարիչը, և որ Նա եկավ Իրեն որպես զոհ մատուցելու ամբողջ աշխարհի մեղ քերի համար (Մատթեոս 12.22-24, Ղուկաս 4.21-30, Հովհաննես 8.58, 59): Ինչպե՞ս են այս տեքստերն օգնում մեզ հասկանալ այն տառապանքը, որ Հիսուսը կրեց երկրի վրա: ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Թե՛ առաջնորդների, թե՛ նույնիսկ հասարակ ժողովուրդի կողմից Հիսուսի կյանքը, գործողություններն ու ուսմունքը մշտապես սխալ էին ընկալվում, ինչը հանգեցնում էր մերժման և ատելության մարդ կանց կողմից, որոնց Նա եկել էր փրկելու: Որոշակի իմաստով սա կարելի է նմանեցնել ծնողի վերաբերմունքի, ով տեսնում է, որ իր կա մակոր երեխան օգնության կարիք ունի, և թեև ծնողը պատրաստ է ամեն ինչ անել նրա համար, սակայն երեխան երես է թեքում ծնողից՝ արհամարհելով ու մերժելով թերևս այն միակ մարդուն, ով կարող է փրկել իրեն կատարյալ կործանումից: Սա այն է, ինչին բախվեց Հի սուսն այս երկրի վրա գտնվելիս: Որքա՜ն ցավալի պետք է լիներ դա Նրա համար: Կարդացե՛ք Մատթեոս 23.37 համարը։ Ի՞նչ է տեքստը մեզ ասում այն մասին, թե ինչպես է Քրիստոսը վերաբերվում մերժմանը: Կարդալով՝ ինքներդ ձեզ նաև հարցրեք. «Արդյո՞ք Նա Իրեն վատ էր զգում (ինչպես մենք ենք հաճախ զգում, երբ բախվում ենք մերժմանը), թե՞ այլ պատճառ կար: Եթե կար մեկ այլ պատճառ, ապա ո՞րն էր դա: ________________________________________________________________________ ________________________________________________________________________ 118
Դաս 13
Մենք բոլորս զգացել ենք մերժման խայթոցը, և, հնարավոր է, մեր ցավը նման է եղել Քրիստոսի ցավին, որովհետև անշահախնդիր էր։ Մենք ցավ ենք ապրել ոչ թե այն պատճառով, որ մեզ մերժել են, այլ թե մերժումն ինչ նշանակություն էր ունենալու նրա համար, ով մեզ մեր ժում է (հնարավոր է, նա մեկն է, ում մասին մենք հոգ ենք տանում, և ով հրաժարվում է ընդունել Քրիստոսի մեջ փրկությունը): Պատ կերացրեք, սակայն, թե ինչ զգացողություն պետք է ունենար Հիսու սը, Ով լիովին գիտակցում էր, թե ինչ է սպասվում Իրեն, որպեսզի փրկի նրանց, և միևնույն ժամանակ լիովին գիտակցում էր նրանց մերժման հետևանքները։ «Իր անմեղության պատճառով էր, որ Նա [Քրիստոսը] այնքան բուռն զգաց սատանայի հարձակումները» (Էլեն Ուայթ, Ընտիր լուրեր, հ.3, էջ 129)։ Ի՞նչ կարող եք սովորել Քրիստոսից, ինչը կարող է օգնել ձեզ ավե լի լավ հաղթահարել մերժման ցավը: Ի՞նչ է Նրա օրինակը բացա հայտում ձեզ: Ինչպե՞ս կարող եք դա կիրառել ձեր անձնական կյանքում: ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20
Հիսուսը Գեթսեմանում «Հոգիս մահու չափ տրտմած է. այստե՛ղ մնացեք ու արթո՛ւն կա ցեք» (Մարկոս 14.34)։ Ինչ որ Հիսուսը կրեց երկրի վրա անցկացրած իր երեսուներեք տարիների ընթացքում, ոչինչ էր համեմատած այն ամենի հետ, ինչին Նա դիմակայեց խաչելությունից առաջ վերջին ժամերին: Հավիտե նական ժամանակներից առաջ (Եփեսացիներին 1.1-4, Բ Տիմոթեո սին 1.8, 9, Տիտոսին 1.1, 2) Հիսուսի զոհաբերությունը ծրագրված էր որպես աշխարհի մեղքի ընծա, և այժմ այդ ամենը կատարվում էր։ Ի՞նչ են մեզ ասում հետևյալ համարները Գեթսեմանում Քրիստո սի չարչարանքների մասին (Մատթեոս 26.39, Մարկոս 14.33-36, Ղուկաս 22.41-44): ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ «Նա մի փոքր հեռացավ նրանցից, ոչ այնքան հեռու, այլ որ նրանք կարողանան և՛ տեսնել, և՛ լսել Իրեն, և ընկավ գետնին: Նա զգաց, որ մեղքի պատճառով բաժանվում է Հորից: Անդունդն այնքան լայն էր, Դաս 13
119
այնքան սևու խոր, որ Նրա հոգին սարսռաց դրա առաջ: Նա չպետք է գործադրեր Իր աստվածային զորությունը՝ այս տառապանքից խու սափելու համար: Որպես մարդ՝ Նա պետք է կրեր մարդկային մեղքի հետևանքները: Որպես մարդ՝ Նա պետք է կրեր մեղքի դեմ Աստծո բարկությունը: Նախկինում Քրիստոսը երբեք չէր հայտնվել այնպիսի իրադ րության մեջ, ինչպես հիմա: Նրա տառապանքը լավագույն կեր պով կարող է նկարագրվել մարգարեի խոսքերով. «Արթնացի՛ր, ո՛վ սուր, Իմ հովվի դեմ և մարդու վրա, որ Իմ ընկերն է,- ասում է Զորքե րի Տերը» (Զաքարիա 13.7): Որպես մեղավոր մարդու փոխանորդ և երաշխավոր՝ Քրիստոսը տառապում էր Աստծո արդարադատութ յան համաձայն: Նա տեսավ, թե ինչ էր նշանակում այդ արդարա դատությունը: Մինչ այդ Նա էր բարեխոսել ուրիշների համար, իսկ հիմա Ինքն էր բարեխոսի կարիք զգում» (Էլեն Ուայթ, Դարերի փա փագը, էջ 686): Խորհե՛ք այն մասին, թե ինչ էր կատարվում Հիսուսի հետ Գեթ սեմանում: Աշխարհի մեղքերն արդեն սկսում էին թափվել Նրա վրա: Փորձեք պատկերացնել, թե ինչի նման պետք է լիներ դա։ Նախկինում կամ դրանից հետո մինչ օրս ոչ մի մարդ երբեք չի կանչվել անցնելու նման բաների միջով: Ի՞նչ է սա մեզ ասում մեր հանդեպ Աստծո սիրո մասին։ Ի՞նչ հույս կարող եք սրանից քաղել ձեզ համար: ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21
Խաչված Աստվածը Խաչելությամբ մահապատիժը հռոմեացիների կողմից կիրառվող դաժանագույն պատիժներից մեկն էր։ Այն համարվում էր մեռնելու վատագույն միջոցը։ Ուստի որքա՜ն սարսափելի է որևէ մեկի համար այդկերպ սպանվելը, հատկապես երբ խոսքը Աստծո Որդու մասին է: Մենք պետք է միշտ հիշենք, որ Հիսուսը եկել է մեր մարմնի նման մարդկային մարմնում: Ֆիզիկական ցավը պետք է որ անտանելի լի ներ ծեծից, խարազանից, ձեռքերի ու ոտքերի մեջ մխրճված գամե րից, մարմնի սարսափելի ծանրությունից պատռված վերքերից : Սա դաժան վիճակ էր նույնիսկ ամենավատ հանցագործների համար. ուրեմն որքա՜ն անարդար է, որ Հիսուսը, Ով կատարելապես անմեղ էր, պետք է նման ճակատագրի բախվեր: 120
Դաս 13
Սակայն, ինչպես գիտենք, Քրիստոսի ֆիզիկական տառապանք ները մեղմ էին նրա համեմատ, ինչ իրականում տեղի էր ունենում։ Այն ավելին էր, քան պարզապես անմեղ մարդու սպանությունը: Հիսուսի մահվան հետ կապված ի՞նչ իրադարձություններ ցույց տվեցին, որ տեղի էր ունենում ավելին, քան այնտեղ հավաքված շատ մարդիկ կարող էին հասկանալ այդ ժամանակ։ Ի՞նչ կար ևորություն կարող ենք գտնել այդ իրադարձություններից յուրա քանչյուրում, որը կարող է օգնել բացահայտելու, թե ինչ էր տեղի ունեցել այնտեղ: Մատթեոս 27.45 _____________________________________________________ ________________________________________________________________________ Մատթեոս 27.51, 52 _________________________________________________ ________________________________________________________________________ Մարկոս 15.38 _______________________________________________________ ________________________________________________________________________ Ակնհայտ է, որ այստեղ ավելին էր կատարվում, քան պարզա պես անմեղ Մարդու մահը, և որքան էլ անարդարացիորե՜ն: Սուրբ Գրքի համաձայն՝ Աստծո բարկությունն ընդդեմ մեղքի, մեր մեղքե րի, թափվեց Հիսուսի վրա: Հիսուսը խաչի վրա կրեց արդար Աստծո արդարացի ցասումը մեղքի՝ համայն աշխարհի մեղքերի դեմ: Որպես այդպիսին՝ Հիսուսը կրեց ավելի խորը, ավելի մռայլ ու ցավալի բան, քան որևէ մարդ երբևէ կարող էր իմանալ կամ կրել: Ինչպիսի դժվարությունների միջով էլ որ դուք անցնում եք, ի՞նչ հույս և մխիթարություն կարող եք քաղել այն ճշմարտությունից, որ խաչի վրա Քրիստոսը տառապել է ձեզ համար: ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22
Տառապող Աստվածը Մենք կարող ենք նաև վարժվել սրան. քանի դեռ գտնվում ենք այստեղ՝ այս աշխարհում, մենք տառապելու ենք: Դա է մեր ճակա տագիրը որպես ընկած արարածներ: Աստվածաշունչը մեզ որևէ այլ բան չի խոստանում: Ընդհակառակը. . . Ի՞նչ պետք է մեզ սովորեցնեն հետևյալ համարները քննարկվող հարցի վերաբերյալ՝ Գործք Առաքելոց 14.22, Փիլիպպեցիներին 1.29, Բ Տիմոթեոսին 3.12։ ________________________________________________________________________ Դաս 13
121
Մեր տառապանքների մեջ մենք պետք է, սակայն, հիշենք երկու բան։ Նախ, մեր Տեր Քրիստոսն ավելի ծանր տառապանքներ է կրել, քան մեզանից որևէ մեկը երբևէ կարող է կրել: Խաչի վրա «Նա մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց» (Եսայի 53.4)։ Այն, ինչ մենք կրում ենք պարզապես անհատապես, Նա կրեց հավաքական կեր պով՝ բոլորիս համար: Նա, Ով անմեղ էր, «մեզ համար մեղավոր» դարձավ (Բ Կորնթացիներին 5.21)՝ չարչարվելով այնպես, որ մենք՝ մեղավոր արարածներս, չենք կարող անգամ երևակայել: Սակայն երկրորդը, երբ մենք տառապում ենք, պետք է հիշենք Քրիստոսի չարչարանքների արդյունքները, այսինքն այն, ինչ մեզ խոստացվել է շնորհիվ այն ամենի, ինչ Քրիստոսն արել է մեզ համար: Կարդացե՛ք Հովհաննես 10.28, Հռոմեացիներին 6.23, Տիտոսին 1.2 և Ա Հովհաննես 2.25 համարները։ Ի՞նչ խոստումներ են մեզ տրված։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Չնայած երկրի վրա կրած մեր տառապանքներին՝ շնորհիվ Հիսու սի, Նրա՝ Իր մեջ մեր մեղքի պատիժը կրելու, Ավետարանի մեծագույն դրույթի, որն ասում է, որ հավատի միջոցով մենք կարող ենք կա տարյալ լինել Հիսուսի մեջ հենց հիմա, մենք ունենք հավիտենական կյանքի խոստումը: Ունենք խոստում, որ այն ամենի շնորհիվ, ինչ Քրիստոսն արեց, Նրա կատարյալ կյանքի և գերազանց զոհի ամբող ջական լիության շնորհիվ, ցավով, հիասթափությամբ և կորուստ ներով լի մեր գոյությունն այստեղ ոչ այլ ինչ է, քան ժամանակի մի ակնթարթ, հակառակ մեզ սպասվող հավիտենության, հավերժութ յան նոր երկնքում և նոր երկրի վրա, ուր չեն լինի ո՛չ մեղք և ո՛չ տա ռապանք ու մահ։ Եվ այս ամենը մեզ խոստացված և հաստատված է միայն Քրիստոսի և այն փորձության հնոցի շնորհիվ, որի միջով Նա անցավ, որպեսզի մի օր, որ կգա շուտով, Նա տեսնի «Իր անձի տա ռապանքը» և կշտանա (Եսայի 53.11): ՈՒՐԲԱԹ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի Դարերի փափագը գրքի «Գեթսեման» (էջ 685–697) և «Գողգոթա» (էջ 741–757) գլուխները: 122
Դաս 13
«Երեք անգամ Նա ասաց այդ աղոթքը: Երեք անգամ Նրա մարդկա յին էությունն ընկրկեց վերջին, եզրափակիչ զոհաբերության մտքից: Սակայն ահա մարդկային ցեղի պատմությունն անցնում է աշխարհի Փրկչի առջևով: Նա տեսնում է, որ եթե մեղավորները թողնվեն կրելու իրենց պատիժը, պետք է մեռնեն: Նա տեսնում է մարդու անօգնա կան վիճակը, տեսնում է մեղքի զորությունը: Նրա առջև ծառանում են դատապարտված աշխարհի ողբն ու դժբախտությունը: Նա տես նում է դրա անխուսափելի կործանումը, և Նրա որոշումն ընդուն ված է: Նա կփրկի մարդուն, ինչ գնով էլ որ լինի: Նա կընդունի արյան մկրտությունը, որպեսզի Իր շնորհիվ միլիոնավոր կորչողներ ձեռք բերեն հավիտենական կյանք: Նա թողեց երկնային ապարանքները, որտեղ կատարյալ մաքրություն է, երջանկություն և փառք, որպես զի փրկի մեկ կորած ոչխարին՝ մեկ աշխարհ, որն ընկել էր անօրե նության մեջ: Եվ Նա հետ չի կանգնի Իր նպատակից: Նա քավություն կդառնա այն ցեղի համար, որն ընտրել էր մեղքի ճանապարհը: Նրա աղոթքը հիմա միայն հնազանդություն է արտահայտում. «Եթե հնա րավոր չէ՝ այդ բաժակն Ինձանից հեռու անցնի, որ այն չխմեմ, թող Քո կամքը լինի» (Էլեն Ուայթ, Դարերի փափագը, էջ 690, 693)։ Հարցեր քննարկման համար
1. Այն բանի իմացությունը, թե Աստված Ինքը՝ ի դեմս Քրիստոսի, ավելի շատ չարչարվեց, քան մեզանից որևէ մեկը երբևէ կարող է, ինչպե՞ս է օգնում մեզ մեր սեփական չարչարանքներում: Ի՞նչ պետք է մեզ համար նշանակեն մեր փոխարեն Քրիստոսի կրած չարչարանքները: Ի՞նչ մխիթարություն կարող ենք քաղել այս զարմանալի ճշմարտությունից: Ձեր պատասխանի շուրջ խոր հելիս հիշեք Էլեն Ուայթի հետևյալ արտահայտությունը. «Մեղքի հետևանք համարվող ողջ տառապանքը հեղվեց Աստծո անմեղ Որդու ծոցը» (Ընտիր լուրեր, հ.3, էջ 129): 2. Դասարանում քննարկեք այս շաբաթվա դասի թեման՝ Քրիստոսի չարչարանքները: Ո՞րն էր այն փորձությունների հնոցը, որի միջով անցավ Քրիստոսը: Ինչո՞վ են այդ փորձությունները նման մեր սե փականին և ինչո՞վ են տարբեր դրանցից: Ի՞նչ կարող ենք սովո րել նրանից, թե ինչպես Նա հաղթահարեց այդ մարտահրավեր ները, որոնք կարող են օգնել մեզ մեր իսկ փորձությունների մեջ: 3. Որո՞նք են ձեր սիրելի աստվածաշնչյան խոստումները, որոնց կարող եք կառչել վշտի ու ցավի մեջ: Գրի առեք դրանք, պահան ջեք դրանք ձեզ համար և կիսվեք դրանցով դասարանում: Դաս 13
123
4. Համառոտ շարադրեք այն մի քանի հիմնական կետերը, որոնք դուք սովորեցիք այս եռամսյակի դասերից: Ի՞նչ հարցերի լու ծումներ գտաք: Ի՞նչ հարցեր են դեռևս մնում անպատասխան։ Ինչպե՞ս կարող ենք օգնել միմյանց դիմակայելու այն ամենին, ինչը մեզ դեռևս մեծապես շփոթեցնում և անհանգստացնում է:
124
Դաս 13