ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿ ՇԱԲԱԹՕՐՅԱ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՐ Հոկտեմբեր, նոյեմբեր, դեկեմբեր 2021թ.
ՆԵՐԿԱ ԺԱՄԱՆԱԿԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ Բ ՕՐԵՆՔ ԳՐՔՈՒՄ Քլիֆորդ Գոլդշթեյն
Բովանդակություն Դաս 1. 25.09–01.10 Դաս 2. 02.10–08.10 Դաս 3. 09.10–15.10 Դաս 4. 16.10–22.10 Դաս 5. 23.10–29.10 Դաս 6. 30.10–05.11 Դաս 7. 06.11–12.11 Դաս 8. 13.11–19.11 Դաս 9. 20.11–26.11 Դաս 10. 27.11–03.12 Դաս 11. 04.12–10.12 Դաս 12. 11.12–17.12 Դաս 13. 18.12–24.12
Բ Օրենք գրքի նախաբան . . . . . . . . . . . . . . . . 5 Մովսեսի պատմության դասը . . . . . . . . . . . . 15 Հավիտենական ուխտը. . . . . . . . . . . . . . . . . 25 Սիրիր քո Տեր Աստծուն . . . . . . . . . . . . . . . . . 34 Քո դռան պանդուխտը. . . . . . . . . . . . . . . . . . 44 Եվ այդ ո՞ր մեծ ազգն է. . . . . . . . . . . . . . . . . . 54 Օրենք և շնորհ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 63 Ընտրի՛ր կյանքը. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 73 Շրջել իրենց սրտերը . . . . . . . . . . . . . . . . . . . 82 Հիշի՛ր, մի՛ մոռացիր. . . . . . . . . . . . . . . . . . . . 91 Բ Օրենք գիրքն ուշ գրվածքներում . . . . . . . 101 Բ Օրենք գիրքը Նոր Կտակարանում. . . . . . 111 Մովսեսի հարությունը . . . . . . . . . . . . . . . . . 121
Աստվածաշնչի ուսումնասիրության ձեռնարկ շաբաթօրյա դպրոցի համար 2021 թվականի չորրորդ եռամսյակ ՆԵՐԿԱ ԺԱՄԱՆԱԿԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ Բ ՕՐԵՆՔ ԳՐՔՈՒՄ Գլխավոր խմբագիր` Թարգմանիչ` Վերստուգող` Գրական խմբագիր` Համակարգչային ձևավորող` Թարգմանություն անգլերենից։
Կ. Պապյան Ա. Խաչոյան Լ. Հայրապետյան Ա. Մադոյան Կ. Կակոյան
Դիտողությունների և առաջարկների համար գրել kpapyan@esd.adventist.org
ՈՒԽՏԻ ԳԻՐՔԸ՝ Բ ՕՐԵՆՔ Պատմությունը հետևյալն է. երբ Երուսաղեմում կառավարում էր Հովսիա թագավորը (ՔԱ 640-609թթ.), տաճարում ծառայողներից մե կը գտնում է ինչ-որ գրքի մի պատճեն, և այդ գիրքը սկսում են կար դալ Հովսիա թագավորի առաջ։ «Երբ թագավորը լսեց օրենքի գրքի խոսքերը, պատռեց իր հանդերձները» (Դ Թագավորների 22.11)։ Ին չո՞ւ։ Որովհետև նա գիտակցում է, որ ինքն ու իր ժողովուրդը չէին հնազանդվում գրքում գրված օրենքներին։ Այնուհետև, այդ գրքի հիման վրա, որը կոչվում էր «ուխտի գիրք» (Դ Թագավորների 23.2), Հովսիան մեծ բարենորոգում է սկսում։ Այս բարենորոգման մասին կարող ենք կարդալ Դ Թագավորների 23-րդ գլխում։ Այս ի՞նչ գիրք էր, որ այդպիսի ազդեցություն է ունենում թագավո րի և նրա ժողովրդի վրա։ Ենթադրվում է, որ դա Բ Օրենք գիրքն էր՝ այս եռամսյակի մեր ուսումնասիրության առարկան։ Մովսեսի հինգ գրքերից վերջինը՝ Բ Օրենք գիրքը (որի անգլե րեն անվանումը ծագում է լատիներեն դեուտերոնոմիում բառից, ինչը նշանակում է «երկրորդ օրենք») կարելի է ամփոփել հետևյալ կերպ՝ լքելով Եգիպտոսը և Սինա լեռան վրա Տիրոջ հետ ուխտ կա պելով՝ Իսրայելի որդիները, ուղիղ Քանան գնալու փոխարեն, քա ռասուն տարի դեգերեցին անապատում։ Երբ քառասուն տարին լրացավ, և հրեաներն արդեն պետք է հատեին խոստացված երկրի սահմանը, Մովսեսը նրանց դիմեց տարբեր խոսքերով։ Այդ խոս քերի էությունը հետևյալն էր. Այժմ դուք պատրաստվում եք մտնել խոստացված երկիր։ Վերջապե՛ս։ Մի՛ մոռացեք, թե Տերն ինչ է ա րել ձեզ համար, և մի՛ մոռացեք, թե Նա ինչ է պահանջում ձեզնից այժմ՝ սիրել Իրեն ձեր ամբողջ սրտով, ամբողջ հոգով և այդ սերն արտահայտել Իր պատվիրաններին հնազանդվելով. ևայս ամենը՝ համաձայն ուխտի։ Եվ ուխտի կարևորությունը շեշտադրելու համար Մովսեսը ժո ղովրդի համար կրկնեց Տասը պատվիրանները՝ ուխտի շրջանակ ներում նրանց պարտավորությունների իրավական հիմքը, որը Տերը նախ կապել էր նրանց հայրերի հետ, և այժմ դա անում էր նրանց հետ՝ հենց Քանանի սահմանին։ Ուստի հարց է ծագում. արդյոք կարո՞ղ են զուգահեռներ լինել այն իրավիճակի, ինչին բախվեցին Իսրայելի որդիները խոստացված երկրի սահմաններին, և այն իրավիճակի մեջ, ինչին բախվում ենք
3
մենք այսօր՝ կանգնած խոստացված երկրի (անհամեմատ ավելի լավ երկրի) սահմաններին։ Այստեղից էլ ծագել է այս եռամսյակի ուսումնասիրության թեման՝ «Ներկա ժամանակի ճշմարտությունը Բ Օրենք գրքում»։ Եվ դա հենց այն է, ինչը մենք դիտարկելու ենք՝ ներկա ժամանակի ճշմարտության ուղերձը, որը մենք կարող ենք քաղել Իր ուխտի ժողովրդին ուղղված Աստծո խոսքերից։ Այս եռամսյակ մենք կիրականացնենք Բ Օրենք գրքի թեմատիկ ուսումնասիրություն՝ անդրադառնալով այնպիսի թեմաների, ինչպի սիք են հավիտենական ուխտը, օրենքն ու շնորհը, ինչ է նշանակում սիրել Աստծուն և քո դրացուն և, ամենակարևորը, թե ինչպես է Բ Օրենք գիրքը մեզ համար բացահայտում Աստծո սերը, որն ամենահ զոր դրսևորումն ստացավ խաչի վրա Հիսուսի մահվամբ և Նրա հա րությամբ։ Անկասկած մեր այսօրվա եկեղեցին անապատի եկեղեցուց բաժա նում են բազում ժամանակային և մշակութային գործոններ։ Սակայն հնարավոր է, որ մենք նրանց հետ ավելի շատ ընդհանրություններ ունենք, քան տարբերություններ։ Օրինակ, արյդո՞ք այս բառերը չէին կարող ասվել նաև մեզ այսօր. «Ահա ես ձեզ սովորեցրի կանոններ ու հրամաններ, ինչպես որ իմ Տեր Աստվածը պատվիրեց ինձ, որպեսզի գործադրեք դրանք այն երկրում, ուր դուք պիտի մտնեք և ժառանգեք այն։ Այժմ պահե՛ք և գործադրե՛ք դրանք, որովհետև հենց դրա մեջ է ձեր իմաստությունն ու խոհամտությունը ազգերի առաջ, որոնք, լսելով այս բոլոր կանոն ները, պիտի ասեն. «Իսկապես այս մեծ ազգը իմաստուն և խոհեմ ժողովուրդ է»» (Բ Օրենք 4.5, 6)։ Ուշադրությո՛ւն դարձրեք, որ օրենքները չէին ժողովրդի «իմաս տությունն ու խոհամտությունն» ազգերի առաջ, այլ նրանց հնազան դությունն այդ օրենքներին։ Ըստ ամենայնի, այստեղ ուղերձ կա նաև մեզ համար, մեկն այն բազում ուղերձներից, որոնք կգտնենք Բ Օրենք գրքում։ Քլիֆորդ Գոլդշթեյնը «Մեծահասակների համար շաբաթօրյա դպրոցում Աստվածաշնչի ուսումնասիրության ուղեցույցների» խմբագիրն է և «Սատանայի մկրտությունը՝ քրիստոնեության էվոլ յուցիան և գայթակղությունները» գրքի և տասից ավելի այլ գրքերի հեղինակը։ 4
ԴԱՍ 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25–ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1
Բ ՕՐԵՆՔ ԳՐՔԻ ՆԱԽԱԲԱՆ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Եսայի 14.12–14, Եզեկիել 28.12–17, Ծննդոց 3.1–7, Ծննդոց 12.1–3, Գործք առաքելոց 7.20–36, Ելք 19.4–8։ Հիշելու համարը. «Ով չի սիրում, Աստծուն չի ճանաչում, որովհետև Աստված սեր է» (Ա Հովհաննես 4.8)։ Բ Օրենք գիրքը, բնականաբար, դատարկ տեղը չի առաջացել։ Ինչպես և ամեն ինչ այս կյանքում, այն ևս գոյություն ունի որոշակի համատեքստում, և ինչպես այս կյանքում ամեն ինչի դեպքում, այս համատեքստը կարևոր դեր է խաղում այդ գրքի իմաստն ու նպա տակը հասկանալու հարցում։ Այս գիրքը գրվել է, երբ արդեն մի ամբողջ ծավալուն պատմություն կար ձևավորված, որը բացատրում էր ոչ միայն հենց իր՝ գրքի հան գամանքները, այլ այն աշխարհի և միջավայրի հանգամանքները, ո րոնք կազմում են դրա համատեքստը։ Ճիշտ այնպես, ինչպես դժվար կլիներ ընկալել ապակեմաքրիչի նպատակն ու գործառույթը ավտո մեքենայի համատեքստից դուրս, նույն կերպ էլ դժվար կլինի հասկա նալ Բ Օրենք գիրքը, հատկապես մեր թեմայի լույսի ներքո (Բ օրենք գիրքն ու ներկա ժամանակի ճշմարտությունը) այն համատեքստից դուրս, որում այն ծագել է։ Մի մարդ Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» 1500 էջա նոց գիրքն ընթերցեց ընդամենը երեք օրում։ Երբ նրան հարցրին, թե գիրքն ինչի մասին էր, ընթերցողը պատասխանեց. «Գիրքը Ռուսաս տանի մասին է»։ Մեկ շաբաթվա դասի մեջ փորձել ներկայացնել մարդկության այն ողջ պատմությունը, որը սփռվում է մինչև Բ Օրենք գիրքը, կնշանակի անել համանման մի բան։ Սակայն կենտրոնանալով կարևոր թեմա ների վրա՝ մենք կարող ենք տեսնել այն համատեքստը, որն անհ րաժեշտ է այս գիրքը լավագույնս հասկանալու համար, գիրք, որն այնքան հարուստ է «ներկա ժամանակի ճշմարտությամբ»։ Դաս 1
5
միաշաբթի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26
Սիրե՛ք, որպեսզի սիրվեք Ա Հովհաննես 4.8 համարն ասում է. «Աստված սեր է»։ Որքան էլ որ պարզ հնչեն այս երեք բառերը, դրանց հետևում թաքնված գաղա փարն այնքան խորը և անհուն է, որ մենք դժվար թե կարողանանք լիարժեքորեն ընկալել այն, ինչ դրանք ենթադրում են։ Տեքստը չի ա սում, թե Աստված սիրում է, կամ թե Աստված սեր է բացահայտում, կամ էլ թե Աստված սիրո դրսևորում է։ Այն հստակ կերպով ասում է՝ Աստված սեր է։ Սեր է նշանակում է, որ Աստծո ինքնության բուն էու թյունն է սեր։ Որպես ընկած մարդիկ՝ իրականությունն ընկալելու հա մար մեր գլխում ունենալով ընդամենը մի քանի գրամ հյուսվածքներ և քիմիական նյութեր՝ մենք պարզապես ունակ չենք լիարժեքորեն ընկալել, թե ինչ է նշանակում «Աստված սեր է»։ Սակայն մենք, բնականաբար, բավականաչափ ընկալունակ ենք հասկանալու համար, որ դա հիանալի լուր է։ Եթե «Աստված սեր է» արտահայտության փոխարեն ասվեր «Աստված ատելություն է», «Աստված քինախնդիր է», կամ «Աստված անտարբեր է», ապա Նրա բնավորության մասին այս հայտնությունը կարող էր արդարացիո րեն դառնալ մեր անհանգստության պատճառը։ Եվ «Աստված սեր է» ճշմարտությունն օգնում է մեզ ավելի լավ հաս կանալ այն գաղափարը, որ Աստծո կառավարությունը ևայն, թե ինչ պես է Նա կառավարում ողջ արարչագործությունը, արտացոլում է այդ սերը։ Տիեզերքը հագեցած է սիրով միգուցե ավելի շատ, քան ձգո ղականության ուժով։ Աստված սիրում է մեզ, և մենք ևս պետք է սի րենք Աստծուն փոխադարձաբար (տե՛ս Բ Օրենք 6.5, Մարկոս 12.30)։ Սերը պետք է տրվի ազատորեն, որպեսզի այն իսկապես սեր լինի։ Աստված չի կարող պարտադրել Իր սերը. այն պահին, երբ Նա դա անի, այն կդադարի սեր լինելուց։ Ուստի և, երբ Աստված արարեց սիրելու ունակություն ունեցող ողջախոհ և բանական արարածնե րի երկնքում ևերկրի վրա, մշտապես կար ռիսկ, որ նրանք Աստծուն փոխադարձաբար չեն սիրի։ Եվ ոմանք չսիրեցին, ևայստեղից էլ ծա գեց այն, ինչը մեզ հայտնի է որպես մեծ պայքար։ Ինչո՞ւ են հետևյալ համարներն իմաստալից միայն ազատության, ինչպես նաև սիրո մեջ պարունակվող ռիսկի համատեքստում (Ե սայի 14.12–14, Եզեկիել 28.12–17, Հայտնություն 12.7)։ ________________________________________________________________________ 6
Դաս 1
Հատկապես հետաքրքրական է Եզեկիել 28.15 համարը, որը ցույց է տալիս, որ թեև Արուսյակ հրեշտակը կատարյալ Աստծո կող մից արարված կատարյալ էակ էր, նրանում անիրավություն գտնվեց։ Սակայն դա բնավ այն պատճառով չէր, որ նա արարվել էր այդ ա նիրավությամբ հանդերձ։ Ընդհակառակը, արարված լինելով սիրելու ունակությամբ՝ Արուսյակն ուներ ճշմարիտ բարոյական ազատու թյուն ևի հեճուկս այն ամենի, ինչ նրան տրվել էր («Քո ծածկոցն էին բոլոր պատվական քարերը»), այս հրեշտակն ավելին ցանկացավ։ Մի բանը մեկից մյուսին էր տանում, մինչև որ ի վերջո «երկնքում պա տերազմ» տեղի ունեցավ։ Կան վայրեր, որտեղ կարելի է գնել ռոբոտ շներ, որոնք կենթարկ վեն ձեր հրամաններին, չեն աղտոտի գորգը և չեն փչացնի կահույ քը։ Այդուհանդերձ, որևէ իմաստալից հարաբերություն կարո՞ղ եք ունենալ այս «շան» հետ։ Ձեր պատասխանն ի՞նչ կերպ կօգնի հասկանալ, թե ինչու էր Աստված կամենում այնպիսի էակների, որոնք կարող էին փոխադարձաբար ճշմարտապես սիրել Իրեն։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27
Մեղանչումը և ջրհեղեղը Դպրոց հաճախող գրեթե յուրաքանչյուր աշակերտ լսել է Իսահակ Նյուտոնի և նրա գլխին ընկած խնձորի պատմությունը։ Եվ ահա՛։ Նյուտոնը բացահայտեց ձգողականությունը։ Թե նրա գլխին իսկա պես խնձոր ընկել է, թե ոչ, բացարձակապես կարևոր չէ։ Կարևորն այն է, որ Նյուտոնի մեծ խորաթափանցությունն (նա չբացահայտեց ձգողականության գոյությունը, գետնին ընկնող յուրաքանչյուր մարդ արդեն իսկ գիտեր ձգողականության մասին) այն էր, որ նա հասկա ցավ՝ այն նույն ուժը, որը վայր գցեց խնձորը (ձգողականությունը), պահում էր նաև լուսինը երկրի շուրջը գտնվող ուղեծրում, երկիրը՝ արեգակի շուրջը գտնվող ուղեծրում, ևայդպես շարունակ։ Սա կարևոր էր, քանի որ հազարամյակներ շարունակ մարդիկ հավատացած էին, թե երկինքը կառավարող օրենքները տարբեր վում են երկիրը կառավարող օրենքներից։ Նյուտոնը ցույց տվեց, որ այս կարծիքը սխալ էր։ Ու թեև Նյուտոնի ներդրումը բնական օրենքի ոլորտում էր, սա կայն միևնույն սկզբունքը գործում է նաև բարոյական օրենքի ոլոր տում։ Միևնույն ազատությունը, այն ազատությունը, որը հատուկ է Դաս 1
7
սիրուն, հանգեցրեց Արուսյակի մեղանչմանը երկնքում և մարդկու թյան մեղանչմանը երկրի վրա։ Կարդացե՛ք Ծննդոց 2.16, 17 և Ծննդոց 3.1–7 համարները։ Կա տարյալ Աստծո կողմից արարված, կատարյալ միջավայրում ապ րող կատարյալ մարդկանց մասին պատմող այս տեքստերը ևս ինչպե՞ս են բացահայտում սիրուն հատուկ ազատության մասին ահեղ ճշմարտությունը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մեղանչումից հետո իրերն սկսեցին ավելի ու ավելի վատթարա նալ, ընդհուպ մինչև այն պահը, երբ Աստված ասաց մարդկանց մա սին, որ «նրանց սրտի խորհուրդներն ու բոլոր գաղափարները չար էին մշտապես» (Ծննդոց 6.5)։ Եվ եթե նրանց մտքերը վատն էին, ա պա հաստատապես արարքները ևս վատն էին, մինչև որ ամեն ինչ այնքան չարացավ, որ Աստված կործանեց ողջ աշխարհը ջրհեղեղի միջոցով։ Սրանով Նա ինչ-որ առումով մարդկությանը ամեն ինչ նորից սկսելու հնարավորություն տվեց, երկրորդ հնարավորություն։ Այդու հանդերձ, ինչպես ցույց է տալիս Բաբելոնի աշտարակի պատմությու նը (Ծննդոց 11.1–9), մարդկությունը դեռևս Աստծուն ձեռնոց նետելու մտադրություն ուներ։ «Երբ աշտարակը մասամբ կառուցվեց, դրա մի մասը ծառայում էր որպես շինարարների կացարան, իսկ շքեղությամբ կահավորված ու զարդարված մյուս հարկաբաժինները նվիրված էին նրանց կուռքերին։ Մարդիկ ցնծում էին իրենց հաջողություններով և փառաբանում էին ոսկյա և արծաթյա աստվածներին, որոնց կանգ նեցրել էին երկնքի ևերկրի Կառավարչին ընդդեմ»։ Էլեն Ուայթ, Նահա պետներ և մարգարեներ, էջ 119։ Այսպիսով, շփման լեզուն խառնելուց բացի, Աստված շաղ տվեց ընկած ցեղին ողջ երկրի երեսով մեկ։ Մտապահե՛ք ձեր բոլոր մտքերն օրվա ընթացքում։ Ի՞նչ է դա սո վորեցնում ձեզ ձեր սրտի վիճակի մասին։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28
Աբրամի կանչվելը Աբրամի անունն (ով հետագայում անվանվեց Աբրահամ) առաջին անգամ հիշատակվում է Ծննդոց 11-րդ գլխի ծննդաբանության մեջ, որը պատմում է Բաբելոնից ժողովուրդների տարածմանն անմիջա պես հաջորդող իրադարձությունները։ 8
Դաս 1
Կարդացե՛ք Ծննդոց 12.1–3 համարները, որտեղ Աստված կան չում է Աբրամին։ Այսօր այս տեքստը դիտարկելով խաչի, Հիսուսի մահվան և Ավետարանի տարածման լույսի ներքո` ըստ ձեզ՝ ի՞նչ էր Աստված խոստանում անել Աբրամի միջոցով։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Շատ դարեր անց Պողոս առաքյալը, փորձելով պայքարել գաղա տացիների հերձվածողությունների դեմ, օրինակ է բերում Աբրահամի կանչվելը՝ ներկայացնելով այն որպես Աստծո անփոփոխ նպատակի վաղ արտահայտություն, իսկ այդ նպատակը մշտապես եղել է աշ խարհին բարի լուրը հասցնելը։ «Ուրեմն իմացե՛ք, որ նրանք, ովքեր հավատից են, նրանք են Աբրահամի որդիները։ Սուրբ Գիրքն էլ, կան խատեսելով, որ Աստված հեթանոսներին հավատով է արդարացնե լու, նախապես Աբրահամին խոստացավ. «Բոլոր ազգերը քեզանով են օրհնվելու» (Ծննդոց 12.3)։ Ուրեմն նրանք, ովքեր հավատով են, օրհն վում են հավատացյալ Աբրահամի հետ» (Գաղատացիներին 3.7–9)։ Աբրահամի կանչվելն առաջին անգամ արտացոլվում է Ծննդոց 12րդ գլխում։ Ծննդոց գրքի շարունակության մեծ մասը նրա արյունա կից սերունդների պատմությունն է. մի անհաջող սերունդը հաջորդում է մյուսին, մի քայքայված ընտանիքը հաջորդում է մյուսին: Սակայն, այդուհանդերձ, նրանց միջոցով պետք է ի վերջո իրականանար խոս տումը, որն իր գագաթնակետին հասավ Մովսեսի կանչվածությամբ։ Կարդացե՛ք Գործք առաքելոց 7.20–36 համարները, որոնցում նահատակ Ստեփանոսը նկարագրում է Մովսեսի անցած ճա նապարհն ու հրեա ազգի ելքը Եգիպտոսից։ Ինչպե՞ս է սա հա մապատասխանում Աբրահամին տրված Աստծո նախնական խոստմանը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Տգիտության, սխալի մեջ ընկղմված և ճշմարտության գիտու թյան պակասից տառապող աշխարհում (իրավիճակն այնքան էլ չի փոխվել այս երեք հազար տարիների ընթացքում, այնպես չէ՞) Տերը Եգիպտոսից դուրս կանչեց ժողովրդին, Իր ժողովրդին՝ Աբրահամի սերնդին։ Նրանց միջոցով Աստված փորձում էր ոչ միայն պահպանել ճշմարտության, այսինքն Իր՝ Յահվեի և փրկության ծրագրի մասին գիտությունը, այլև տարածել այդ գիտությունը ողջ աշխարհում։ Մենք՝ որպես Յոթերորդ օրվա ադվենտիստներ, այսօր ի՞նչ հա րաբերությունների մեջ ենք մեզ տեսնում մնացած աշխարհի Դաս 1
9
հետ։ Այլ կերպ ասած, ի՞նչ զուգահեռներ գոյություն ունեն մեր և հին Իսրայելի միջև։ Ինչն ավելի կարևոր է, ի՞նչ պատասխանատ վություն են այս զուգահեռները դնում մեզնից յուրաքանչյուրի վրա անհատապես։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29
Սինայի ուխտը Ինչպիսի՜ տպավորություններ է թողնում Ելք գիրքն ու դրանում նկարագրվածը Եգիպտոսում դռների դրանդիների վրա քսվող արյու նից մինչև Կարմիր ծովի դրաման։ Կասկած անգամ չկա, որ այդ ա մենը շատ խորը տպավորություն է թողել այն մարդկանց վրա, որոնք վերապրել են դա (Աստված արդարությամբ կդատի այդ իրադարձու թյունների ժամանակ մահացածներին ևս՝ եգիպտոսում մահացած առաջնեկներից մինչև ծովի հատակն անցած զինվորները)։ Ինչպես Աստված ասել է. «Դուք տեսաք, թե ինչ արեցի եգիպտացիներին և ձեզ արծվի թևերի վրա տանելով՝ բերեցի Ինձ մոտ» (Ելք 19.4)։ Ինչո՞ւ Աստված արեց այս շշմեցուցիչ ու դրամատիկ փրկությունը՝ փաստացի մի ազգին դուրս հանելով մյուսի միջից։ Կամ ինչպես Մով սեսն ասաց նրանց. «Կամ մի Աստված փորձե՞լ է գալ և մի ազգի միջից Իր համար ժողովուրդ ընտրել զարմանահրաշ գործերով, նշաններով, հրաշքներով, պատերազմով, հզոր ձեռքով, բարձր բազկով, մեծամեծ սարսափներով, ինչպես որ ձեր Տեր Աստվածը ձեզ համար Եգիպտո սում արեց այս բոլոր բաները ձեր աչքի առաջ» (Բ Օրենք 4.34)։ Կարդացե՛ք Ելք 19.4–8 համարները։ Ինչո՞ւ Տերը ժողովրդին դուրս հանեց Եգիպտոսից։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Դա պարզից էլ պարզ էր։ Աստված դուրս հանեց հայրերի՝ Աբրահա մի, Իսահակի և Հակոբի սերնդին, ևայս սերնդի հետ Տերն Իր ուխտը հաստատեց, և նրանք իսկապես պետք է լինեին «Ինձ համար … սե փական ժողովուրդ բոլոր ազգերից, որովհետև Իմն է ամբողջ երկիրը» (Ելք 19.5)։ Այս հարաբերությունը շատ կարևոր էր ուխտի համար։ «Սեփական ժողովրդի» (սըգուլա՝ եբրայերեն նշանակում է թան կագին, որը սեփական է թարգմանվել հայերենում) այս գաղափարը, այդուհանդերձ, կարող էր (իրականում այդպես էլ եղավ) սխալ հաս 10
Դաս 1
կացվել։ Նրանց յուրահատկությունը չէր բխում իրենց մեջ առկա որևէ ժառանգականորեն սուրբ կամ արդար բանից։ Դա միմիայն բխում էր իրենց տրված Աստծո շնորհից և այն հրաշալի ճշմարտություննե րից, որոնք Նա հեղել էր այդ ժողովրդի վրա։ Այդ ճշմարտություններին նրանք պետք է հետևեին ևորպես «քահանաների թագավորություն»՝ ի վերջո պետք է տարածեին դրանք ամբողջ աշխարհում։ Այնուհետև Աստված նրանց տվեց ուխտի մի քանի դրույթներ (այս պես ասած գործարքի նրանց պատասխանատվությունների մասը), Տասը պատվիրանները (Ելք 20), ևայսպիսով այս ուխտը հաստատ վեց։ Նոր կառուցված զոհասեղանը զոհի արյամբ ցողելով՝ Մովսեսը վերցրեց «ուխտի գիրքը, բարձրաձայն կարդաց ժողովրդին» (Ելք 24.7)։ Ժողովուրդը կրկին հայտարարեց, որ հնազանդ կլինի։ «Երբ Մովսեսն օրենքի բոլոր պատվիրանները հայտնեց ժո ղովրդին, վերցնելով … արյունը՝ … սրսկեց օրենքի գրքի ու ամ բողջ ժողովրդի վրա ևասաց. «Սա է ուխտի արյունը, որ Աստված պատվիրեց ձեզ»» (Եբրայեցիներին 9.19, 20): Ի՞նչ է նշանակում արյունը, և ինչո՞ւ է այն այդքան կարևոր նույնիսկ այսօր մեզ համար։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30
Ուրացություն և պատիժ «Տիրոջ բոլոր ասածները կանենք» (Ելք 19.8, տե՛ս նաև Ելք 24.3, Ելք 24.7)։ Թեև կասկած չկա, որ ամեն անգամ այս բառերն արտա բերելիս ժողովուրդը լուրջ է տրամադրված եղել, սրբազան պատմու թյունը ցույց է տալիս, որ, ցավոք, ժողովրդի գործերը կրկին ու կրկին հակասել են նրա խոսքերին։ Թեև նրանք ընտրյալ ժողովուրդ էին և կամովի էին մտել Աստծո հետ ուխտի մեջ, սակայն չպահեցին գոր ծարքի իրենց մասը, որն ընդամենը մեկ կետ էր։ Ո՞րն էր Իսրայելի համար կարևորագույն բաղադրիչն ուխտի մեջ (Ելք 19.4, 5)։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Աստծուն հնազանդ լինելու, Նրա օրենքները պահելու կոչն օրինա պաշտություն չի եղել ո՛չ հին Իսրայելի, ո՛չ մեր օրերում (տե՛ս Մատ թեոս 7.24–27, Հովհաննես 14.15, Հակոբոս 2.20, Հռոմեացիներին 6.11, 12), այդուհանդերձ, Իսրայելի որդիները նորից ու նորից ձախո Դաս 1
11
ղում էին գործարքով ամրագրված իրենց պատասխանատվություն ների կատարումը։ Եվ իսկապես, հենց սկզբից ի վեր, դեռ Սինա սարի լանջերին նրանք գնացին բացահայտ ուրացության հետքերով (տե՛ս Ելք 32.1– 6)։ Ցավոք, անհավատարմությունն ասես ավելի շատ կանոնը լիներ, քան բացառությունը. այդպիսով, կարճ ժամանակում խոստացված երկիր հասնելու փոխարեն՝ նրանք քառասուն տարի դեգերեցին ա նապատում։ Կարդացե՛ք Թվեր 14.28–35 համարները։ Ի՞նչ պատիժ սահման վեց ազգի համար Տիրոջ ասածին չվստահելու և այն չանելու պատճառով։ ________________________________________________________________________ Այն ժամանակներում, ինչպես ևայսօր, անհնազանդություն էր ոչ միայն բացահայտ ապստամբությունը (թեև դա նույնպես տեղի է ու նենում), այլև այն, որ մարդիկ չէին վստահում նրան, ինչ Աստված ա սում էր։ Իսրայելի անհնազանդության այս մեղքն ավելի սարսափելի ու նողկալի էր դարձնում այն փաստը, որ Աստված Ինքն ասաց, որ այս մարդիկ «տեսան Իմ փառքը և Իմ գործած հրաշքները Եգիպտո սում ու անապատում և ահա տասն անգամ փորձեցին Ինձ» (Թվեր 14.22)։ Ի հեճուկս այն ամենի, ինչի ականատես նրանք եղել էին ևինչ վերապրել էին՝ շարունակում էին չհնազանդվել Տիրոջը երկիրը գրա վելու հարցում, թեև Աստված խոստացել էր, որ նրանք հաջողություն կունենան (Թվեր 13 – Թվեր 14)։ Խորհե՛ք այն մասին, ինչ ասվեց վերևում, այն է՝ անհնազանդու թյունը հաճախ մեզ ասված Աստծո Խոսքին չվստահելն է։ Ինչո՞ւ է դա ճշմարիտ, և ինչպե՞ս կարող ենք մենք իսկապես սովորել ավելի շատ վստահել Աստծուն։ ՈՒՐԲԱԹ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1
Հետագա ուսումնասիրության համար Մեծ պայքարի թեմայի ավելի խորն ու լավ մտածված հետազո տության համար, որը հիմնված է այն գաղափարի վրա, որ Աստված սեր է և գրված է Յոթերորդ օրվա ադվենտիստի կողմից, կարդացե՛ք Ջոն Փեքհեմի Սիրո թեոդիցիա1. տիեզերական հակամարտությունն 1 Թեոդիցիա (հունարեն՝ theodicy, theos՝ «աստված», dikē՝ «արդարություն»), տեսու թյուն, որը փորձում է պատասխանել այն հարցին, թե ինչու է բարի Աստված թույ լատրում չարիքի առկայություն։
12
Դաս 1
ու չարի խնդիրը (Գրանդ Ռեփիդս, Միչիգան, Բեյքեր Աքադեմիք 2018թ.)։ Այն փաստը, որ այս աշխատությունը հրատարակվել է ոչ ադվենտիստական հրատարակչությունում, ցույց է տալիս, թե լավ աստվածաշնչյան գիտելիքները որքան հստակորեն կարող են բա ցահայտել մեծ պայքարի իրողությունը, ինչպես այն նկարագրված է Սուրբ Գրքում։ «Կարճ ասած, ես հաստատում եմ, որ Աստծո սերը (ճիշտ հաս կացված) տիեզերական վիճաբանության կենտրոնում է, ևոր սիրե լու Աստծո հանձնառությունը տրամադրում է բարոյապես բավարար պատճառ, որպեսզի Աստված թույլ տա չարը, ինչը բավականաչափ բարդացնում է այն հասկացողությունը, որ աստվածային նախախ նամությունը գործում է նրա շրջանակներում, ինչը ես անվանում եմ ներգրավվածության ուխտի կանոններ»։ Ջոն Փեքհեմի Սիրո թեոդի ցիա. տիեզերական հակամարտությունն ու չարի խնդիրը (Գրանդ Ռեփիդս, Միչիգան, Բեյքեր Աքադեմիք 2018թ.), էջ 4։ «Այն որոշումը, որ Իսրայելը քառասուն տարի Քանան չի մտնելու, Մովսեսի ու Ահարոնի, Քաղեբի ու Հեսուի համար դառը հիասթափու թյուն էր, բայց նրանք առանց տրտունջի ընդունեցին աստվածային որոշումը։ Սակայն նրանք, ովքեր գանգատվում էին իրենց նկատ մամբ Աստծո վերաբերմունքից և հայտարարում, որ կամենում են վերադառնալ Եգիպտոս, լաց եղան և վիշտ արեցին, երբ այն օրհ նությունները, որոնք իրենք արհամարհել էին, վերցվեցին իրենցից։ Նրանք տրտնջում էին անպատճառ, իսկ այժմ Աստված նրանց լաց լինելու պատճառ տվեց։ Եթե նրանք լացով ապաշխարեին իրենց մեղքի համար, երբ այն անկեղծությամբ դրվեց իրենց առաջ, ապա այս դատավճիռը չէր կայացվի: Սակայն նրանք լալիս էին նման դատ ստանալու համար, նրանց լացը ապաշխարություն չէր և չէր հան գեցնի դատավճռի հետկանչման»։ Էլեն Ուայթ, Նահապետներ և մարգարեներ, էջ 392։ Հարցեր քննարկման համար
1. Քննարկե՛ք ազատ կամքի և սիրո հարցը։ Իրապես սեր լինելու համար ինչո՞ւ պետք է սերն անվճար տրվի։ Հաշվի առնելով աշ խարհում տիրող ողջ տառապանքը՝ ոմանք կհակաճառեն, թե սերն այդքան չարժեր։ Ինչպե՞ս կպատասխանեիք այդ մարտահ րավերին։ 2. Հնազանդության կարևորությունն ընդգծվում է ողջ Աստվածաշն չում, այդ դեպքում ի՞նչ է օրինապաշտությունը։ Ի՞նչ գործոններ Դաս 1
13
կարող են Աստծո, Նրա Խոսքի և պատվիրանների նկատմամբ հավատարմության փորձերը վերածել օրինապաշտության թա կարդի։ 3. Դասարանում քննարկե՛ք երեքշաբթի օրվա վերջում տրված հարցը, որը վերաբերում էր հին Իսրայելի և Յոթերորդ օրվա ադ վենտիստական եկեղեցու միջև առկա զուգահեռին։ Որո՞նք են այդ զուգահեռները, և ինչո՞ւ պետք է մենք անհանգստանանք դրանց համար։
14
Դաս 1
ԴԱՍ 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2–8
ՄՈՎՍԵՍԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԸ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Բ Օրենք 1–3, Ելք 32.29–32, Թվեր 14, Եփեսացիներին 3.10, Ծննդոց 15.1–16, Հովհաննես 14.9։ Հիշելու համարը. «Ու բոլորն էլ նույն հոգևոր կերակուրը կերան։ Բոլորն էլ նույն հոգևոր ըմպելիքը խմեցին, որովհետև այն հոգևոր վե մից էին խմում, որ նրանց հետ էր գնում, և այդ վեմը Քրիս տոսն էր»(Ա Կորնթացիներին 10.3, 4)։ «Սրանք են այն խոսքերը, որ Մովսեսն ասաց» (Բ Օրենք 1.1)։ Այս պես է սկսվում Բ Օրենք գիրքը։ Ու թեև իսկապես այս գրքում գերակշ ռում է Մովսեսի ներկայությունը բացման այս խոսքերից մինչև նրա մահը Մովաբի երկրում (Բ Օրենք 34.5), Բ Օրենք գիրքը (ինպես ևողջ Աստվածաշունչը), իրականում, Տեր Հիսուսի մասին է։ Քանի որ Նա է այն Մեկը, Ով արարել է մեզ (Ծննդոց 1, 2, Հովհաննես 1.1–3), պահ պանում է մեզ (Կողոսացիներին 1.15–17, Եբրայեցիներին 1.3) և փր կագնել է մեզ (Եսայի 41.14, Տիտոսին 2.14)։ Իսկ այս խոսքերի ավելի լայն իմաստով, Բ Օրենք գիրքը բացահայտում է, թե ինչպես է Տերը շարունակում արարել, պահպանել և փրկել Իր ժողովրդին փրկու թյան պատմության այս վճռական փուլում։ Ըստ էության, Իսրայելի որդիների՝ Քանան մտնելուց անմիջա պես առաջ Մովսեսը նրանց պատմության դաս է տալիս. այս թեման կրկնվում է ողջ Աստվածաշնչում՝ հիշե՛ք, թե ինչ է արել Տերը ձեզ հա մար անցյալում։ Այս հանդիմանությունը պետք է նշանակություն ունենա մեզ համար, որ կանգնած ենք ավելի լավ «խոստացված երկրի» սահ մանագծին. «Վերլուծելով մեր անցյալ պատմությունը, անցնելով յու րաքանչյուր քայլ մեր ճանապարհին և հասնելով այնտեղ, ուր այժմ գտնվում ենք՝ ես լցված եմ հիացմունքով և վստահությամբ առ Քրիս տոսը՝ որպես առաջնորդի։ Ապագայի համար վախենալու ոչինչ չու նենք, բացի նրանից, որ հանկարծ չմոռանանք այն ճանապարհը, Դաս 2
15
որով Տերը մեզ առաջնորդել է, և Նրա դասերը մեր անցյալ պատմու թյան ընթացքում»։ Էլեն Ուայթ, Կյանքի ուրվագրեր, էջ 196։ ՄԻԱՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3
Մովսեսի ծառայությունը Ամբողջ Աստվածաշնչում զգացվում է Մովսեսի ներկայությունը։ Ու թեև մինչև Ելք 2.2 համարը նրա մասին հիշատակում չկա, հենց նա է Ծննդոց գրքի հեղինակը։ Ծննդոցն Աստծո հեղինակավոր ու հիմնավորված պատմությունն է այն մասին, թե ով ենք մենք, ինչ պես ենք հայտնվել այստեղ, ինչու են իրերն այսքան վատ և, այդու հանդերձ, ինչու մենք կարող ենք դեռևս հույս ունենալ։ Արարման, մեղանչման, փրկագնման խոստման, ջրհեղեղի, Աբրահամի և Ավե տարանների արմատները հետ են գնում Ծննդոց գիրք, և այն գրի առնողը եղել է հենց Մովսես մարգարեն։ Դժվար է պատշաճորեն չափել այն ազդեցությունը, որ այս մեկ մարդը, հազիվ թե անմեղ, ի զորու էր ունենալ Աստծո վրա, որովհետև նա սիրում էր Տիրոջը և ուզում էր ծառայել Նրան։ Կարդացե՛ք Ելք 32.29–32 համարները, որոնցում արձանագրված է ոսկե հորթի սարսափելի մեղքից հետո տեղի ունեցող Տիրոջ և Մովսեսի երկխոսությունը։ Ի՞նչ ընկալում է մեզ սովորեցնում այս պատմությունը Մովսեսի բնավորության մասին, և ինչո՞ւ Տերը կարողացավ նրան օգտագործել այդքան հզոր կերպով՝ ի հե ճուկս այն բոլոր թերությունների, որ Մովսեսն ուներ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Թեև Մովսեսը մասնակցություն չուներ այն մեղքին, որ ժողո վուրդը գործել էր, նա ձգտում էր բարեխոսել իր մեղավոր ժո ղովրդի համար. հանուն նրանց նա պատրաստ էր անգամ իր փրկությունը կորցնել։ Զարմանալի է, որ Ելք 32.32 համարում, երբ Մովսեսը խնդրում է Աստծուն «ներել իրենց մեղքերը», օգ տագործված բառն իրականում նշանակում է «կրել»։ Այսպիսով, Մովսեսը, հասկանալով մեղքի ծանրությունն ու դրա քավության համար պահանջվող մեծ գինը, իրականում խնդրում էր Աստծուն «կրել» իրենց մեղքը։ Եվ սա այն պատճառով, որ, վերջին հաշվով, 16
Դաս 2
դա միակ ճանապարհն էր, որ իրենց մեղքը, ևառհասարակ որևէ մեղք, կարող էր ներվել։ Այսպիսով, այստեղ՝ Աստվածաշնչի հենց սկզբում, մենք ունենք փոխարինման հզոր օրինակ, որում Աստված Ինքը, Հիսուսի անձի մեջ, Իր վրա կրելու է մեր մեղքի ողջ բեռն ու պատիժը։ Սա մարդ կության փրկության Աստծո կողմից կանխորոշված ձևն էր, որը միևնույն ժամանակ չի խախտում Նրա կառավարության և օրենքի սկզբունքները։ Եվ իսկապես, շատ դարեր հետո Պետրոսը Հիսուսի մասին կգրի. «Նա մեր մեղքերն Իր մարմնով խաչափայտի վրա բարձրացրեց, որ պեսզի մեղքերից հեռանալով՝ արդարության համար ապրենք. դուք Նրա վերքերով բժշկվեցիք» (Ա Պետրոս 2.24)։ Իսկ մինչ այդ ինչ ենք մենք տեսնում Մովսեսի ու նրա կողմից ժո ղովրդի մեղքին արձագանքելու այս պատմության մեջ. Մովսեսը ներ կայանում է ընկած ու մեղավոր ժողովրդի համար բարեխոսի դերում, նա նախակարապետն է այն բանի, ինչ Հիսուսը նույնպես կանի մեզ համար (տե՛ս Եբրայեցիներին 7.25)։ Պատրաստ էր իր փրկությունը կորցնել իր ժողովրդի համա՞ր։ Ա վելի լո՛ւրջ խորհեք այս բառերի նշանակության շուրջ։ Ի՞նչ դաս կարող ենք քաղել դրանցից մեզ համար առ այն, թե ինչ է նշանա կում իրապես սիրել ուրիշներին։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4
Կատարված մարգարեություն Չնայած այն բոլոր սխալ տեսություններին, որ ժամանակակից գի տությունը փորձում է ներկայացնել որպես ճշմարտություն (օրինակ, որ մեր տիեզերքն առաջացել է ինքնուրույն, «բացարձակապես ոչն չից», կամ որ երկրի վրա կյանքն առաջացել է պատահաբար պարզա գույն քիմիական նյութերից), գիտությունը, այդուհանդերձ, մեզ տվել է որոշ զարմանահրաշ գաղափարներ Աստծո ստեղծագործ զորության մասին։ Ներդաշնակությունը, հավասարակշռությունը, բնության շատ տեսանկյունների ճշգրտությունը նույնիսկ այս ընկած աշխարհում շա րունակում են ապշեցնել նրանց, ովքեր դրանք ուսումնասիրում են։ Եվ եթե Աստված կարող է այդ աստիճան ճշգրտություն դրսևորել ֆիզիկական իրերում, ապա, անկասկած, ճշգրտություն կդրսևորի նաև հոգևոր հարցերում։ Բ Օրենք գրքի բացման մեջ մենք ականա Դաս 2
17
տես ենք լինում Աստծո անհավանական ճշգրտության ավելի մեծ դրսևորման։ Կարդացե՛ք Բ Օրենք 1.1–6 համարները։ Ո՞րն է Բ Օրենք 1.3 հա մարում ներկայացված «քառասուներորդ տարվա» մարգարեա կան նշանակությունը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Այն անհաջողությունից հետո, երբ Մովսեսը Կադես-Բառնեայից լրտեսներ ուղարկեց երկիրն ստուգելու համար, և ժողովուրդը մեր ժեց երկիրը գրավելու կոչը, ի՞նչ պատահեց։ Նրանց ասվեց, որ չեն մտնի խոստացված երկիր, ինչպես որ հույս էին փայփայում։ Եվ դեռ ինչքա՞ն պետք է սպասեին մինչև երկիր մտնելը։ «Երկիրը հետախու զելու այս քառասուն օրերի թվի համեմատ, ամեն մեկ օրվա դիմաց մեկ տարի, այսինքն՝ քառասուն տարի կկրեք ձեր անօրենություննե րի պատիժը և կիմանաք Իմ դժգոհությունը» (Թվեր 14.34)։ Ուստի և Բ Օրենք գիրքն սկսվում է քառասուներորդ տարվա նից, ճիշտ ինչպես Աստված ասել էր նրանց։ Այլ խոսքերով, Աստծո մարգարեական Խոսքը նույնքան արժանահավատ է, որքան և Ինքն Աստված, և այն, ինչին մենք ականատես ենք լինում Բ Օրենք գրքի սկզբնական տեքստերում, այդ արժանահավատության ավելի մեծ ապացույց է։ Սա նշանակում է, որ Աստված կանի այն, ինչ ասում է և կանի դա այն ժամանակ, երբ ասել է։ Սա, բնականաբար, միակ մարգարեական ժամանակաշրջա նը չէ, որն իրականացել է այնպես, ինչպես կանխատեսել էր Աստ ված։ Այսօր, բազում առավելություններ ունեցող մեր տեսանկյունից հետ նայելով՝ մենք կարող ենք տեսնել, որ, օրինակ, Դանիել 9.24–27 համարներում ներկայացված Հիսուսին վերաբերող ժամանակաշր ջանն իրականացավ ճիշտ այնպես, ինչպես ասել էր Տերը։ Մենք տես նում ենք, որ պատմության ընթացքում իրականացել են ինչպես «մի ժամանակ, երկու ժամանակ ու կես ժամանակի» (Դանիել 7.25, տե՛ս նաև Հայտնություն 12.6, 14, Հայտնություն 13.5), այնպես էլ Դանիել 8.14 համարում ներկայացված 2.300 օրերի մարգարեական ժամա նակաշրջանները։ Դանիել գրքի 2-րդ, 7-րդ և 8-րդ գլուխներում ներկայացված մար գարեություններն այդքան ճշգրիտ ու անսխալ կերպով աշխարհի պատմությունը կանխագուշակելուց բացի, մեզ տալիս են համոզիչ ապացույց Աստծո կանխատեսության, վերահսկողության և վստա հելիության մասին։ 18
Դաս 2
Մենք տեսնում ենք, որ Տերն անխախտ կերպով իրականացրեց այս անցյալ մարգարեությունները, ինչպես որ կանխատեսված էին։ Ինչո՞ւ սա մեզ պետք է վստահություն տա, որ մենք կարող ենք վստահել Նրան այն հարցերի շուրջ, որոնք դեռ ապագայում են, սակայն որոնց մասին Նա ասել է, որ դրանք պետք է գան։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5
Հազարապատիկ ավելի Անապատում երկարատև դեգերումներից հետո, Մովսեսը, խոսե լով Տիրոջ անունից (նա մարգարե էր, թեև իրականում ավելին էր, քան մարգարեն), ասաց. «Ահա ձեզ եմ տվել այդ երկիրը, գնացե՛ք և ժառանգե՛ք այն երկիրը, որը Տերը երդվեց տալ ձեր հայրերին՝ Աբրա համին, Իսահակին և Հակոբին ու նրանցից հետո նրանց զավակնե րին» (Բ Օրենք 1.8)։ Այդուհանդերձ, ուշադրությո՛ւն դարձրեք, թե ինչ է հետևում սրան։ Կարդացե՛ք Բ Օրենք 1.9–11 համարները։ Ի՞նչ նշանակություն ունեն այս խոսքերը հատկապես այն փաստի լույսի ներքո, որ նրանք պատժվում էին Աստծո կողմից Կադես-Բառնեայում ի րենց ապստամբության համար։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Սակայն մենք ականատես ենք լինում Աստծո ողորմածության ևս մեկ օրինակի։ Նույնիսկ անապատում դեգերելու ժամանակ ժողո վուրդն օրհնվում էր. «Եվ քառասուն տարի նրանց կերակրեցիր ա նապատում. նրանք պակասություն չունեցան, նրանց հագուստները չմաշվեցին, և նրանց ոտքերը չուռեցին» (Նեեմիա 9.21)։ Եվ Մովսեսը, կրկին ի ցույց դնելով իր սերն իր ժողովրդի նկատ մամբ, խնդրեց Աստծուն հազարապատիկ ավելին անել նրանց, քան Տերն արդեն արել էր։ Կարդացե՛ք Բ Օրենք 1.12–17 համարները։ Ի՞նչ պատահեց որպես իրենց հասած Աստծո օրհնությունների անմիջական արդյունք, և ի՞նչ քայլեր ձեռնարկեց Մովսեսն իրավիճակը հարթելու համար։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Դաս 2
19
Ու թեև Աստված այդքան հզոր կերպով ներկա էր ժողովրդի կյան քում, միևնույն է, կազմակերպման, կառուցվածքի և հաշվետվության համակարգի կարիք էր զգացվում։ Իսրայելը քահալ էր՝ կազմակերպ ված ժողովք (տե՛ս Բ Օրենք 31.30), որը հանդիսանում է նորկտակա րանյան էկկլեսիայի նախակարապետը, ինչը հունարեն նշանակում է «եկեղեցի» (տե՛ս Մատթեոս 16.18)։ Ու թեև Պողոսն աշխատում էր շատ տարբեր իրավիճակներում, նա երբեք շատ չի հեռացել իր հրեական արմատներից, և Ա Կորնթացիներին 12-րդ գլխում մենք տեսնում ենք, որ նա հստակորեն ընդգծում է որակավորված մարդ կանց կարիքը, ովքեր տարատեսակ դերեր կստանձնեն՝ մարմնի պատշաճ գործունեությունն ապահովելու համար։ Նույնը մենք տես նում ենք Բ Օրենք գրքում և անապատում գործող քահալում։ Եկե ղեցին այսօր, ինչպես նաև քահալն այն ժամանակներում, պետք է լինի միաբանված մարմին, որտեղ տարբեր մարդիկ կիրականացնեն տարբեր դերեր՝ իրենց պարգևների համաձայն։ Թեև երբեմն հանդիպում ենք մարդկանց, ովքեր բողոքում են «կազմակերպված» կրոնի դեմ (ի՞նչ են նրանք նախընտրում, «ան կազմակե՞րպ» կրոնը), Աստծո Խոսքը, հատկապես Նոր Կտակա րանն ընդունում է ոչ այլ ինչ, քան կազմակերպված կրոնը։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6
Կադես-Բառնեա Բ Օրենք գրքի վաղ հատվածներում մի ուրվական էր պտտվում՝ Կադես-Բառնեայի ուրվականը։ Այս տխրահռչակ պատմությունը, ինչպես տեսնում ենք, անմիջական հիմք է ծառայում Բ Օրենք գրքի համար, ևարժե այն մոտիկից ուսումնասիրել։ Կարդացե՛ք Թվեր 14-րդ գլուխը։ Ի՞նչ արձագանք տվեց ժողո վուրդը լրտեսների զեկույցին, ևի՞նչը դարձավ այդ արձագանքի արդյունքը (տե՛ս նաև Բ Օրենք 1.20–46)։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մենք շատ կարևոր դասեր կարող ենք քաղել այս պատմությու նից, սակայն մի շատ կարևոր դաս, որը գրքում նորից կհայտնվի, գտնում ենք նաև Թվեր 14-րդ գլխում։ Կարդացե՛ք Թվեր 14.11–20 համարները։ Թեև մենք այստեղ Մովսեսին կրկին տեսնում ենք բարեխոսի դերում, ի՞նչ ուշագ 20
Դաս 2
րավ բան կա Տիրոջը ներկայացրած նրա դատողություններում այն մասին, թե ինչու Տերը չպետք է ոչնչացնի ժողովրդին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Խորհե՛ք այն մասին, թե ինչ էր Մովսեսն ասում Աստծուն։ Եթե դա անես, տե՛ս, թե ինչ լույսի ներքո կհայտնվես եգիպտացիների և տա րածաշրջանի մյուս ազգերի աչքերում։ Այս կետը կարևոր է, քանի որ, վերջին հաշվով, այն ամենը, ինչ Աստված պլանավորել էր իրակա նացնել Իսրայելի միջոցով, բացառապես Իսրայելի համար չէր. դա ողջ մարդկության համար էր։ Իսրայել ազգը աշխարհի համար լույս պետք է լիներ, հին ազգերի համար պետք է լիներ ճշմարիտ Աստծո սիրո, զորության և Նրանում գտնվող փրկության վկայությունը։ Իս րայելն այս ազգերին պետք է ցույց տար իրենց երկրպագած կուռքե րի դատարկությունը։ Ուստի և, ինչպես Մովսեսն ասաց՝ եթե կործանես այս ժողովրդին, ապա ի՞նչ։ Ազգերը կասեն. «Տերը չկարողացավ տանել նրանց այն երկիրը, որ երդումով խոստացել էր, դրա համար էլ նրանց ոչնչացրեց անապատի մեջ» (Թվեր 14.16)։ Այլ խոսքերով, այն, ինչ մենք տեսնում ենք այստեղ, մի թեմա է, որն առկա է ամբողջ Աստվածաշնչում. այն գաղափարը, որ Աստված պետք է փառավորվի Իր ժողովրդով, որ Աստծո փառքը, բարությու նը, սերն ու զորությունը պետք է բացահայտվեն Իր եկեղեցու միջո ցով, Իր ժողովրդի միջոցով արված գործերի մեջ։ Իհարկե, այս ամենի իրականացումը շատ հաճախ բարդացնում է հենց ժողովուրդը, սա կայն, վերջին հաշվով, Աստված փառավորվելու է երկրի վրա կատա րած Իր գործերի միջոցով։ Կարդացե՛ք Եփեսացիներին 3.10 համարը։ Ի՞նչ է Պողոսն ասում այստեղ, ևինչպե՞ս է դա կատարվում։ Ինչպե՞ս է «Աստծու բազ մատեսակ իմաստությունն» ի ցույց դրվում տիեզերքին։ Ի՞նչ դեր ունենք մենք որպես անհատներ (եթե առհասարակ որևէ դեր ու նենք) սա կյանքի կոչելու համար։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7
Ամորհացիների անօրենությունը Բ Օրենք 2-րդ և 3-րդ գլուխներում Մովսեսը շարունակում է պատ մել Իսրայելի պատմությունը, և թե Աստծո օրհնությամբ ինչպես ի Դաս 2
21
րենք փախուստի մատնեցին իրենց թշնամիներին։ Երբ նրանք հավատարիմ էին, Աստված նրանց հաղթանակ էր տալիս նույնիսկ «հսկաների» վրա (Բ Օրենք 2.11, 20, Բ Օրենք 3.13)։ Իհարկե, այստեղ բարձրանում է ոչ այնքան հեշտ մի թեմա, որին մենք պետք է անդրադառնանք՝ այդ մարդկանց ոչնչացման թեման։ Թեև Իսրայելի որդիները հաճախ էին խաղաղությամբ խոսում ազ գերի հետ (Բ Օրենք 20.10, 11), այդուհանդերձ, եթե այդ ժողովուրդը չէր ընդունում նրանց խաղաղության առաջարկը, երբեմն իսրայելա ցիները ներխուժում էին և ոչնչացնում նրանց՝ ներառյալ կանանց և երեխաներին։ «Մեր Տեր Աստվածը նրան մատնեց մեր ձեռքը, և մենք կոտորեցինք նրան, նրա որդիներին ու նրա ամբողջ ժողովրդին։ Այդ ժամանակ նրա բոլոր քաղաքները գրավեցինք և բոլոր քաղաքները, տղամարդկանց, կանանց ու երեխաներին բնաջնջեցինք. ոչ մեկին էլ ողջ չթողեցինք» (Բ Օրենք 2.33, 34)։ Ոմանք փորձում են շրջանցել այս փաստերը՝ պարզապես ասե լով, որ այս պատմություններն իրականությանը չեն համապատաս խանում։ Սակայն քանի որ մենք հավատում ենք, որ «ամբողջ Գիրքն աստվածաշունչ է ևօգտակար ուսուցանելու, հանդիմանելու, ուղղե լու և արդարության մեջ խրատելու համար» (Բ Տիմոթեոսին 3.16), Յոթերորդ օրվա ադվենտիստների համար այդ տարբերակը չի գոր ծում։ Ուստի մեր առջև ծառանում է այս իրադարձությունները մեկ նաբանելու բարդ հարցը։ Կարդացե՛ք Ծննդոց 15.1–16 համարները։ Ի՞նչ ասաց Աստված Աբրամին Ծննդոց 15.16 համարում, և ինչպե՞ս է այն մի փոքր լույս սփռում այս բարդ թեմայի վրա։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Կասկած չկա, որ այս հեթանոս ազգերից շատերը չափազանց վայրագ և դաժան ժողովուրդներ էին, ովքեր արդարացիորեն կա րող էին հանդիպել Աստծո բարկությանն ու պատժին դրանից դեռ շատ առաջ։ Ճիշտ է, և նույնիսկ եթե Աստված համբերատարությամբ սպասում էր, որ նրանք կփոխեին իրենց ճանապարհները, և նրանք դա չարեցին, այս փաստը, միևնույն է, չի թեթևացնում բոլորին՝ նե րառյալ երեխաներին սպանելու բարդ իրականությունը (իհարկե, հնարավոր է, որ անհամեմատ ավելի շատ երեխաներ սպանվել են ջրհեղեղի ժամանակ, քան իսրայելացիների կողմից)։ Փաստն այն է, որ հիմա, հաշվի առնելով այդ իրադարձությունների հանգամանքների վերաբերյալ մեր ունեցած սահմանափակ տեղե 22
Դաս 2
կությունները, մենք պարզապես պետք է ընդունենք այս բարդ իրա կանությունը և վստահենք Աստծո բարությանը, որը բացահայտվել է այդքան շատ տարբեր ձևերով։ Հավատը չի սահմանափակվում միայն նրանով, որ մենք Աստծուն սիրում ենք, երբ օրը հիասքանչ է, իսկ շուրջդ դրախտային տեսարաններով ու հնչյուններով գեղեցիկ անտառ։ Հավատը նաև նշանակում է վստահել Նրան, նույնիսկ եթե լիարժեքորեն չենք հասկանում իրավիճակը։ Կարդացե՛ք Ա Կորնթացիներին 10.1–4 և Հովհաննես 14.9 հա մարները։ Ինչպե՞ս են այս և դրանց նման շատ այլ տեքստեր օգ նում մեզ սովորել վստահել Աստծո սիրուն, արդարությանն ու բարությանը, անգամ երբ ականատես ենք լինում բաների, որոնք չեն տեղավորվում Աստծո՝ նման ընկալման մեջ։ ՈՒՐԲԱԹ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8
Հետագա ուսումնասիրության համար Ահա թե ինչպես է մի գիտնական փորձում պատասխանել այն բարդ հարցերին, թե ինչ են իսրայելացիներն արել ևինչպես են վար վել որոշ ազգերի հետ. «Որպես ամեն ինչի և բոլոր մարդկանց Արարիչ և որպես ա մեն ինչի գերագույն Իշխան՝ Աստված կարող է անել այն ամենը, ինչ կամենում է և ում հետ կամենում է, և լինել ճիշտ այդ ամենն անելիս։ Աստծո ճանապարհներն առեղծված են։ Քանի որ մենք Աստծուն երբեք լիարժեքորեն չենք հասկանա, կարող ենք շատ չանհանգստա նալ նույնիսկ այս հարցերին պատասխան չգտնելու դեպքում։ Եսայի 55.8–9 համարները փոքր-ինչ մխիթարություն են տալիս։ Համաձայն քանանացիների՝ աստվածաշնչյան բնութագրի՝ այս մարդիկ չափազանց չար էին, և նրանց ոչնչացումն իրենց մեղքի հա մար ստացած Աստծո պատիժն էր։ Քանանացիների ոչնչացումը ո՛չ առաջին, ո՛չ վերջին նման դեպքն էր։ Քանանացիների և Ծննդոց 6–9րդ գլուխներում նկարագրված մարդկության (բացի Նոյի ընտանի քից) ճակատագիրը տարբերվում է ծավալներով ևուժով։ Աստված երբեք չի նախատեսել, որ իսրայելացիները խարամի (լիակատար ոչնչացում) քաղաքականությունը կիրառեն բոլոր օտա րականների նկատմամբ։ Բ Օրենք 7.1 համարը հստակ կերպով սահ մանում, այդպիսով և սահմանափակում է թիրախային ազգերին։ Դաս 2
23
Իսրայելացիներն այս քաղաքականությունը չպետք է վարեին ասո րիների, եդովմացիների, եգիպտացիների կամ որևէ այլ ազգի դեմ (համեմատե՛ք Բ Օրենք 20.10–18 համարների հետ)։ Քանանացիներին բաժին հասավ այն ճակատագիրը, որն ի վերջո բոլոր մեղավորներինն է՝ Աստծո դատաստանը։ Աստծո կողմից քանանացիների ոչնչացումն անհրաժեշտ քայլ էր փրկության պատմության համար։ Թեև քանանացիները դարձան Աստծո դատաստանի թիրախը, սակայն դրանից խուսափելու համար նրանց դեռ քառասուն տա րի առաջ զգուշացում էր տրվել (տե՛ս Ռախաբի խոստովանությունը Հեսու 2.8–11 համարներում)»։ Դանիել I Բլոկ, Մեկնաբանություններ NIV կիրառման համար. Բ Օրենք (Գրանդ Ռեփիդս, Միչիգան, Զոն դերվան, 2012թ.), էջ 98, 99։ Հարցեր քննարկման համար
1. Խորհե՛ք հազարամյակի՝ ձեր ընկալման մասին, երբ մենք ունե նալու ենք ուղիղ հազար տարի, որպեսզի ստանանք մեր բոլոր հարցերի պատասխանները։ Ինչպե՞ս կարող է այդ ընկալումն օգնել մեզ վստահել Աստծուն՝ ի հեճուկս նրա, որքան էլ որ բարդ հարցեր հիմա ունենանք։ 2. Ի՞նչ իրադարձություններ կարող եք հիշել ձեր անցյալից, երբ Աստված առաջնորդել է ձեզ, ինչը ձեզ օգնում է վստահել Նրան նաև ապագայի համար։ Ինչո՞ւ է կարևոր չմոռանալ, թե ինչպես է Աստված գործել մեր կյանքում։ 3. Դասարանում քննարկե՛ք միաշաբթի օրվա դասի վերջում տրված հարցն Աստծո ժողովրդի փրկության փոխարեն սեփա կան հոգին կորցնելու Մովսեսի պատրաստակամության մասին։ Սա ճի՞շտ դիրքորոշում է։ Ինչի՞ համար (եթե կա այդպիսի բան) արժե կորցնել սեփական հոգին՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, թե դրա փրկագնումն ինչ է արժեցել։
24
Դաս 2
ԴԱՍ 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9–15
ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ՈՒԽՏԸ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Ծննդոց 12.1–3, Հռոմեացիներին 4.1–5, Ելք 2.24, Բ Օրենք 5.1–21, Բ Օրենք 26.16–19, Բ Օրենք 8.5, Մատթեոս 28.10։ Հիշելու համարը. «Ես կհաստատեմ Իմ ուխտը Իմ ու քո միջև և քեզնից հետո՝ քո սերնդի միջև իրենց սերունդների համար, որ հավիտե նական ուխտ լինի, որ Աստված լինեմ քեզ համար և քեզնից հետո՝ քո սերնդի համար» (Ծննդոց 17.7)։ «Տեսա երկնքում թռչող մի ուրիշ հրեշտակի, որ հավիտենական ավետիս ուներ ավետարանելու երկրի վրա բնակվողներին, բոլոր ազգերին ու ցեղերին, բոլոր լեզուներին ու ժողովուրդներին» (Հայտ նություն 14.6)։ Ուշադրությո՛ւն դարձրեք «հավիտենական ավետիս» արտահայտությանը. հավիտենական՝ այսինքն մշտապես գոյություն ունեցող, մշտապես ներկա եղող, մեզ խոստացված Հիսուս Քրիստո սում «հավիտենական ժամանակներից առաջ» (Տիտոսին 1.2)։ Ուստի զարմանալի չէ, որ երբեմն Աստվածաշունչը խոսում է «հա վիտենական ուխտի» մասին (Ծննդոց 17.7, Եսայի 24.5, Եզեկիել 16.60, Եբրայեցիներին 13.20), որովհետև ավետիսի բուն էությունն ուխտն է, իսկ ուխտի էությունը՝ ավետիսը. Աստված Իր փրկարար շնորհի և սիրո միջոցով քեզ փրկություն է առաջարկում, որին դու արժանի չես և ոչ էլ երբևէ կարող ես վաստակել, և դու, ի պատաս խան սիրում ես Նրան «քո ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ մտքով ու ամբողջ զորությամբ» (Մարկոս 12.30), ևայս սերը դրսևոր վում է Նրա օրենքի նկատմամբ ցուցաբերած հնազանդությամբ. «Ո րովհետև սա է Աստծու սերը. որ պահենք Նրա պատվիրանները» (Ա Հովհաննես 5.3)։ Այս շաբաթ մենք կուսումնասիրենք Բ Օրենք գրքում արտահայտ ված ուխտի գաղափարը, որտեղ ի ցույց են դրվում և՛ ուխտը, և՛դրա հետ կապված ամեն բան։ Դաս 3
25
ՄԻԱՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10
Ուխտն ու Ավետարանը Ողջ Աստվածաշնչում ուխտն ու բարի լուրը միասին են ի հայտ գալիս։ Թեև ուխտի գաղափարը գոյություն է ունեցել Իսրայել ժողովր դից առաջ (օրինակ՝ Նոյի ուխտը), ու թեև ուխտի խոստումն արվել է նախքան Իսրայել ազգի գոյությունը, այն տեսանելիորեն դրսևորվել է Իր ժողովրդի հետ Աստծո փոխգործունեության արդյունքում՝ սկսած նրանց հայրերից՝ նահապետներից։ Եվ նույնիսկ ամենասկզբից ուխտի առանցքային ճշմարտությու նը եղել է ավետիսը միայն հավատով փրկության մասին։ Կարդացե՛ք Ծննդոց 12.1–3, Ծննդոց 15.5–18 և Հռոմեացիներին 4.1–5 համարները։ Ո՞րն էր Աբրամին (հետագայում Աբրահամ) արված ուխտի խոստումը, և ինչպե՞ս է ավետիսը դրսևորվում խոստման այդ ուխտում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Աբրահամը հավատաց Աստծուն, Նրա՝ իրեն տրված խոստմանը, այդ պատճառով էլ արդար համարվեց Աստծո առաջ։ Այս հայտարա րությունը, սակայն, բնավ չէր խոսում էժան շնորհի մասին. Աբրա համը ջանք էր գործադրում կատարելու ուխտի իր մասը հնազանդ գտնվելով, ինչը մենք տեսնում ենք Ծննդոց 22-րդ գլխում Մորիա յի լեռան վրա։ Եվ այս ամենը՝ չնայած այն փաստին, որ «նրա հա վատն արդարություն է համարվում» (Հռոմեացիներին 4.5)։ Ահա սա էր պատճառը, որ հարյուրամյակներ անց Պողոսն օրինակ է բերում հենց Աբրահամին, թե ինչ է նշանակում ապրել այն ուխտի խոստում ներով, որն Աստված արել է Իր ժողովրդի հետ։ Այս թեման հանդիպում է ողջ Աստվածաշնչում։ Պողոսը մեկ ու րիշ անգամ դրան անդրադառնում է Գաղատացիներին 3.6 հա մարում, որտեղ նա կրկին մեջբերում է Ծննդոց 15.6 համարը, ուր խոսվում է այն մասին, որ Աբրահամը հավատաց, և Աստված «նրա համար արդարություն համարեց այդ»։ Պողոսն անդրադառնում է նաև այն խոստմանը, որն առաջին անգամ արվեց Աբրահամին, որ բոլոր ազգերը կօրհնվեն նրա սերնդի միջոցով (Գաղատացինե րին 3.9)։ Ուխտի խոստումները տրված են բոլորին՝ հրեաներին և հեթանոսներին, ովքեր «հավատից են» (Գաղատացիներին 3.7), և 26
Դաս 3
այդպիսով ովքեր արդարացված են հավատով՝ առանց օրենքի գոր ծերի, ինչքան էլ որ նրանք ուխտի համատեքստում պարտական լի նեն օրենքին։ Նույնիսկ երբ Երեմիան խոսում է նոր ուխտի մասին, նա այդ ա նում է օրենքի համատեքստում. ««Այլ սա է այն ուխտը, որ այն օրե րից հետո պիտի կապեմ Իսրայելի տան հետ»,- ասում է Տերը,- «Իմ օրենքը պիտի դնեմ նրանց ներսում և նրանց սրտի վրա պիտի գրեմ այն. Ես նրանց Աստվածը պիտի լինեմ, և նրանք Իմ ժողովուրդը պի տի լինեն»» (Երեմիա 31.33)։ Սա արտացոլում է Ղևտական գրքի լե զուն. «Ես միշտ ներկա կլինեմ, ձեզ համար Աստված կլինեմ, և դուք կլինեք Իմ ժողովուրդը» (Ղևտական 26.12)։ Ինչպե՞ս է օրենքի և ավետիսի ուխտային գաղափարը կատար յալ կերպով համապատասխանում Հայտնություն 14-րդ գլխի երեք հրեշտակների լուրի՝ աշխարհին ուղղված Աստծո վերջին նախազգուշացման հետ։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11
Ուխտը և Իսրայելը «Ոչ թե քո արդար լինելու և քո սրտի ուղղության համար ես դու մտնում նրանց երկիրը ժառանգելու, այլ այդ ազգերի անօրենու թյան համար է քո Տեր Աստվածը քշում նրանց քո առջևից, նաև նրա համար, որպեսզի հաստատի քո հայրերին՝ Աբրահամին, Ի սահակին ու Հակոբին երդումով արած Իր խոսքը» (Բ Օրենք 9.5, տե՛ս նաև Բ Օրենք 9.27)։ Ինչպե՞ս է ուխտի խոստումների իրո ղությունն ի ցույց դրվում այս տեքստում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Այստեղ ևս դրսևորվում է շնորհի ուխտը. Աստված աշխատում էր նրանց համար՝ ի հակադրություն ժողովրդի շարունակական սխալների (այս կերպ, բնականաբար, աշխատում է այսօր նաև Ավե տարանը)։ Հետագա սերունդներին տրվեց Աստծո շնորհը այն պատ ճառով, որ նրանց հայրերին խոստում էր տրվել։ Երբ Մովսեսը շփվում էր մարդկանց հետ, ում ընդհանուր առմամբ տրված էին ուխտի խոստումները, նա հաճախ էր հիշեցնում նահա պետներին տրված ուխտի խոստումները։ Դաս 3
27
Կարդացե՛ք Ելք 2.24, Ելք 6.8 և Ղևտական 26.42 համարները։ Ի՞նչ է ասվում այս տեքստերում, ինչն օգնում է ի ցույց դնել, թե ինչպես են գործում ուխտի խոստումները։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ելքը Եգիպտոսից՝ Աստծո փրկարար շնորհի մեծ նշանը, ևս հիմն ված էր ուխտի վրա, որն Աստված արել էր Իսրայելի ժողովրդի հայրե րի հետ։ Սա նշանակում է, որ նախքան ուխտի շահառուների ծնունդն էին խոստումներն արվել նրանց համար։ Այսպիսով, թեև նրանք չու նեին ոչ մի արժանիք (մեղմ ասած), նրանք ստացան խոստացված ազատագրումը, որն Աստված իրականացրեց նրանց համար Ելքին ուղեկցող հրաշքների ևիրադարձությունների միջոցով։ Բնականաբար, ամեն ինչ այդքանով չավարտվեց։ Ժողովուր դը Եգիպտոսից ո՞ւր գնաց։ Այո՛, Սինա, որտեղ նրանց հետ ուխտը «պաշտոնապես» հաստատվեց (տե՛ս Ելք 20-րդ գլուխ)։ Եվ ուխտի կենտրոնում ավետիսն ու օրենքն էին՝ Տասը պատվիրանները, որոնց նրանք կանչված էին հնազանդվելու։ Դա պետք է լիներ Տիրոջ հետ նրանց փրկարար հարաբերությունների դրսևորումը, որը (ավետի սը) արդեն փրկագնել էր նրանց։ Այդ պատճառով, Բ Օրենք գրքում կրկին և կրկին ժողովրդին կոչ է արվում հնազանդվել այդ օրենքին որպես ուխտի շրջանակներում իրենց պարտականությունների ի րականացում, որը հաստատվել էր Սինայում։ Ի՞նչ դեր պետք է խաղա Աստծո օրենքը մեր կյանքում այսօր. մեր, որ փրկված ենք շնորհով, և ինչո՞ւ է այդ օրենքն այդքան կարևոր Աստծո հետ ունեցած մեր հարաբերություններում։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12
Ուխտի գիրքը Թեև ուխտի (եբրայերեն՝ բերիտ) գաղափարը հանդիպում է ամ բողջ Աստվածաշնչում և նկարագրում Աստծո հարաբերություններն Իր ժողովրդի հետ, այս բառն այնքան հաճախ է հանդիպում Բ Օրենք գրքում, որ այն անվանվել է «ուխտի գիրք»։ Կարդացե՛ք Բ Օրենք 5.1–21 համարները։ Ի՞նչ է տեղի ունենում այստեղ, ինչն օգնում է ցույց տալ, թե որքան կարևոր է ուխտի (բերիտ) գաղափարը Բ Օրենք գրքում։ ________________________________________________________________________ 28
Դաս 3
Իսրայելի ժողովրդի՝ Եգիպտոսից ազատագրվելուց ոչ շատ անց Աստված Սինայում նրանց հետ հաստատեց Իր ուխտն անմիջա պես այն բանից առաջ, երբ ժողովուրդը պետք է խոստացված եր կիր մտներ։ Այնուհետև, քառասուն տարվա դեգերումներից հետո, այն ժամանակ, երբ նրանք ուր որ է պետք է մտնեին խոստացված երկիր, ինչն ուխտի խոստման կարևորագույն կետերից էր (տե՛ս Ծննդոց 12.7, Ելք 12.25), Մովսեսի շուրթերով Եհովան կրկին տալիս է ժողովրդին Տասը պատվիրանները։ Այսպես Նա ընդգծում է, թե որ քան կարևոր է ժողովրդի համար նորոգել ուխտի իրենց պարտակա նությունները։ Այո՛, Տերն իրականացնելու էր նրանց տրված ուխտի խոստումնե րը։ Սակայն այժմ նրանք պարտավոր են իրականացնել գործարքի իրենց մասը. «Եվ ձեզ հայտնեց Իր ուխտը, պատվիրեց ձեզ, որ կա տարեք տասը պատվիրանները, և դրանք գրեց քարե երկու տախ տակների վրա» (Բ Օրենք 4.13)։ Նա դա արել էր Սինայում և այժմ կրկին անում էր Մովաբում այն պահից անմիջապես առաջ, երբ ժողովուրդը պետք է մտներ այն երկիր, որը խոստացվել էր նրանց իրենց հայրերին հարյուրամյակներ առաջ արված խոստման միջո ցով։ Սա դրսևորումն էր «հավիտենական ավետիսի», որը գոյություն ուներ նույնիսկ աշխարհի արարումից առաջ։ «Երկրի հիմունքները դնելուց առաջ Հայրն ու Որդին ուխտ էին կնքել մարդուն փրկելու համար, եթե նա հաղթվեր սատանայից: Նրանք հանդիսավոր կերպով իրար ձեռք էին սեղմել` երդվելով, որ Քրիստոսը պետք է երաշխավոր դառնա մարդկային ցեղի համար»։ Էլեն Ուայթ, Դարերի փափագը, էջ 834։ Կարդացե՛ք Բ Օրենք 5.3 համարը։ Ինչպե՞ս կարող ենք հասկա նալ այս տեքստը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ի՞նչ էր Մովսեսն ասում նրանց։ Ամենայն հավանականությամբ Մովսեսն ընդգծում էր, որ նրանց հայրերն արդեն մահացել են, և ուխտի հրաշալի խոստումները, որոնք արվել էին նրանց հայրերին, այժմ արվում էին իրենց։ Սա կարող էր լինել Մովսեսի յուրօրինակ ճա նապարհը՝ նրանց հասկացնելու, որ չպետք է սխալվեին, ինչպես դա արել էին նախորդ սերունդները։ Խուստումներն (ու պարտավորու թյուններն) այժմ նրանցն էին։ Դաս 3
29
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13
Նրա հատուկ ժողովուրդը Մեզ համար այսօր բարդ է լիարժեքորեն պատկերացնել, թե ինչպիսին էր հին աշխարհն այն ժամանակներում, երբ Իսրայելը դեգերում էր անապատում։ Եթե մինչ մեր օրերը ամբողջական կայս րություններ են եկել ու գնացել՝ իրենց հետևից թողնելով միայն ավե րակներ (եթե դրանք էլ առհասարակ մնացել են), ապա ի՞նչ կարող ենք մենք իմանալ այն փոքր հեթանոս ազգերի մասին, որոնք ապրել են միևնույն տարածաշրջանում, որտեղ ևիսրայելացիները։ Շատ բան չգիտենք, սակայն մի բան հաստատ գիտենք. այս մար դիկ ընկղմված էին հեթանոսության, բազմաստվածության և որոշ կատարելապես գարշելի ծեսերի մեջ, որը ներառում էր նաև երեխա ների զոհաբերությունը։ Փորձե՛ք պատկերացնել, թե որքան գարշելի և չար պետք է լինի մշակույթն ու կրոնը, որ այդպիսի բան անի սե փական երեխաների հետ, և դա անի ինչ-որ մի աստծո համար։ Ուստի բնավ զարմանալի չէ, որ հին Իսրայելի պատմության ըն թացքում Տերը նորից ու նորից զգուշացրել է Իր ժողովրդին, որպեսզի չհետևեն իրենց շրջապատում ապրող ժողովուրդների ավանդույթ ներին ու սովորույթներին։ «Երբ մտնես քո Տեր Աստծու քեզ տված երկիրը, չհետևես այդ ազգերի գարշելի սովորույթներին» (Բ Օրենք 18.9)։ Եվ սա այն պատճառով, որ Աստված այս ազգին կանչել էր հա տուկ նպատակի համար։ Աստծո հետ ուխտի մեջ մտնելով՝ նրանք պետք է յուրահատուկ ժողովուրդ դառնային. նրանք պետք է աշ խարհի համար լինեին միակ Աստծո վկաները, Ով արարել էր եր կինքն ու երկիրը։ Կարդացե՛ք Բ Օրենք 26.16–19 համարները։ Ինչպե՞ս են այս տեքստերն ամփոփում Աստծո և Իսրայելի միջև եղած ուխ տի հարաբերությունները։ Ինչպե՞ս պետք է ուխտի նկատմամբ նրանց հավատարմությունը դրսևորվեր նրանում, թե ինչպիսի ժողովուրդ նրանք պետք է դառնային։ Ի՞նչ դասեր կարող ենք քաղել սրանից մեզ համար։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ 30
Դաս 3
Որքան հետաքրքիր է, որ Մովսեսն սկսում է այս տեքստերը «այ սօր» բառով, ինչպես հենց հիմա, կրկին բառերում Աստված հրամա յում է ձեզ անել այս բաները (նա այս գաղափարը կրկնում է 17-րդ համարում)։ Նա միշտ հրամայում էր նրանց անել այդ բաները։ Նա կարծես ժողովրդին ասում է, որ նրանք պետք է ստանձնեն այդ պարտականությունները հենց այդ պահին և կրկին լինեն հավատա րիմ, սուրբ և յուրահատուկ ժողովուրդ, որը և նրանց՝ որպես ուխ տի ժողովրդի գոյության կարևորագույն պատճառն է։ Որպես ազգ՝ նրանք միակն էին, ովքեր ճանաչում էին ճշմարիտ Աստծուն և գի տեին ճշմարտությունն այդ Աստծո մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչպես էր Նա ուզում, որ մարդիկ ապրեն։ Իրական իմաստով, նրանք ոչ միայն ունեին «ներկա ժամանակների ճշմարտությունը», այլև պետք է կյանքի կոչեին այդ ճշմարտությունը, մինչև Հիսուսը՝ Ինքը «Ճշմարտությունը» (Հովհաննես 14.6), կգար։ Ինչո՞ւ է Աստծուն ու Նրա ուխտի պահանջներին հնազանդվելու գաղափարն արդիական նաև մեզ համար «այսօր»։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14
Այլ կերպարներ Աստվածաշունչն ուսումնասիրող գիտնականները վաղուց են հանգել այն մտքին, որ անհերքելի նմանություններ կան Իսրայելի հետ արված Աստծո ուխտի ևայն ժամանակների թագավորություն ների միջև կնքվող պայմանագրերի միջև։ Այս զուգահեռը չպետք է զարմացնի մեզ։ Աստված պարզապես Իր ժողովրդի հետ աշխատում էր այնպիսի ճանապարհներով, որոնք նրանց հասկանալի կլինեին։ Միևնույն ժամանակ, ուխտի գաղափարը, որն իրենից ներկա յացնում է երկու կողմերի միջև կնքված իրավական պայմանագիր՝ կանոններով, դրույթներով և կանոնադրությամբ, կարող է միան գամայն սառն ու պաշտոնական թվալ։ Թեև այդ տարրը պետք է գո յություն ունենա (Աստված է Օրենսդիրը), այն բավականաչափ լայն չէ, որպեսզի տարածվի այն հարաբերությունների ողջ խորությամբ ու լայնությամբ, որոնք Աստված կամենում էր կառուցել Իր ժողովր դի հետ։ Ուստի Բ Օրենք գրքում կիրառվում են այլ պատկերներ, որոնք օգնում են նկարագրել միևնույն գաղափարը, ինչ և Աստծո և Իսրայելի միջև ուխտը, սակայն դրան լրացուցիչ խորություն են հաղորդում։ Դաս 3
31
Կարդացե՛ք Բ Օրենք 8.5, 14.1 և 32.6, 18–20 համարները։ Ի՞նչ պատկերավոր լեզու է օգտագործված այս տեքստերում, և ինչ պե՞ս այն կարող է ի ցույց դնել այն հարաբերությունը, որն Աստ ված կամենում էր ունենալ Իր ժողովրդի հետ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Կարդացե՛ք Բ Օրենք 4.20 և 32.9 համարները։ Ի՞նչ պատկերա վոր լեզու է օգտագործված այստեղ, ևայս տեքստերը ևսինպե՞ս են օգնում ի ցույց դնել այն հարաբերությունները, որոնք Աստ ված կամենում էր ունենալ Իր ժողովրդի հետ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Յուրաքանչյուր դեպքում տեսնում ենք ընտանիքի գաղափարը, որի կապերը պետք է լինեն ամենամտերիմը, ամենաամուրն ու սի րառատը։ Աստված միշտ է այսպիսի հարաբերություններ կամեցել Իր ժողովրդի հետ։ Նույնիսկ երբ նրանք ամոթալի կերպով մերժեցին Հիսուսին խաչի ժամանակ, հարություն առնելուց հետո Հիսուսը Մա րիամին ասաց. «Գնացեք ասե՛ք Իմ եղբայրներին, որ Գալիլեա գնան ևայնտեղ Ինձ կտեսնեն» (Մատթեոս 28.10)։ Հարությունից հետո ևս Քրիստոսը դիմեց Իր աշակերտներին որպես «Իմ եղբայրներ». սա օ րինակ է այն սիրո և շնորհի, որը հորդում է դեպի այն մարդիկ, որոնք, բնականաբար, դրանց արժանի չեն։ Սա, ըստ էության, միշտ եղել է Աստծո և մարդկության միջև հարաբերությունը. անարժաններին տրվող շնորհ և սեր։ Ի՞նչ հարաբերություններ ունեք Աստծո հետ։ Ինչպե՞ս կարող եք խորացնել դրանք և սովորել սիրել Նրան՝ միևնույն ժամանակ հասկանալով, որ ուխտի շրջանակներում պարտավոր եք հնա զանդվել Նրա օրենքին։ Ինչպե՞ս է, որ այս երկու գաղափարները ոչ թե հակասում, այլ լրացնում են միմյանց։ ՈՒՐԲԱԹ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15
Հետագա ուսումնասիրության համար «Ստրկության ոգին ծնվում է այն ժամանակ, երբ մենք փորձում ենք ապրել օրինական կրոնի համաձայն, երբ փորձում ենք կատա րել օրենքի պահանջները մեր սեփական ուժերով։ Մեզ համար հույս կա, երբ միայն մենք գալիս ենք Աբրահամի ուխտի ներքո, որը շնոր 32
Դաս 3
հի ուխտն է և տրվում է հավատով առ Հիսուս Քրիստոսը։ Աբրահա մին քարոզված Ավետարանը, որի միջոցով նա հույս ուներ, այն նույն Ավետարանն է, որը քարոզվում է մեզ այսօր, և որի միջոցով մենք հույս ունենք։ Աբրահամի հայացքն ուղղված էր Հիսուսին, Ով նաև մեր հավատի Զորագլուխն ու Կատարողն է»։ Էլեն Ուայթի մեկնաբա նություններ, ՅՕԱ աստվածաշնչյան մեկնաբանություններ, հատոր 6, էջ 1077։ «Երկրի հիմունքները դնելուց առաջ Հայրն ու Որդին ուխտ էին կնքել մարդուն փրկելու համար, եթե նա հաղթվեր սատանայից: Նրանք հանդիսավոր կերպով իրար ձեռք էին սեղմել` երդվելով, որ Քրիստոսը պետք է երաշխավոր դառնա մարդկային ցեղի համար: Քրիստոսը կատարել էր այս երդումը: Խաչի վրայի «Կատարված է» բացականչությունն ուղղված էր Հորը: Ուխտի բոլոր պայմանները կատարված էին: Իսկ հիմա Նա հռչակում է. «Հայր, կատարված է: Ես կատարեցի Քո կամքը, ով Աստված, և ավարտեցի փրկության գոր ծը: Եթե Քո արդարադատությունը բավարարված է, «ում Ինձ տվե ցիր, ուզում եմ, որ Ինձ հետ լինեն, որտեղ Ես եմ»» (Հովհաննես 19.30, 17.24)»։ Էլեն Ուայթ, Դարերի փափագը, էջ 834։ Հարցեր քննարկման համար
1. Խորհե՛ք այն գաղափարի շուրջ, որ նույնիսկ Երկրի հիմունքները դնելուց առաջ Հայրն ու Որդին «ուխտ էին կնքել» մեզ փրկելու համար, եթե մարդը մեղանչեր։ Ինչո՞ւ դա պետք է այդքան քա ջալերիչ լինի մեզ համար։ Ի՞նչ պետք է սա սովորեցնի մեզ այն մասին, թե որքան շատ է Աստված կամենում մեզ փրկված տես նել Իր արքայությունում։ 2. Որպես Յոթերորդ օրվա ադվենտիստական եկեղեցի՝ ի՞նչ կերպ մենք պետք է իրականացնենք այն դերը, որը պետք է իրակա նացներ հին Իսրայելն իր ժամանակ։ Ինչպե՞ս կարող ենք խուսա փել նրանց արած սխալներից։ 3. Ինչո՞ւ են Ավետարանը և Ավետարանի խոստումներն այդքան կարևոր Նոր Ուխտի համար առհասարակ։ Ի՞նչ տեքստեր կարող եք գտնել Նոր Կտակարանում, որոնք ցույց են տալիս, որ օրենքը և հնազանդությունն օրենքին չեն վերացել Նոր Կտակարանում, ինչպես կարծում են շատ այլ քրիստոնյաներ։ Ըստ ձեզ՝ ինչո՞ւ են այդքան շատ քրիստոնյաներ պնդում, որ Ավետարանը չեղար կում է Տասը պատվիրանները պահելու անհրաժեշտությունը։ Դաս 3
33
ԴԱՍ 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16–22
ՍԻՐԻՐ ՔՈ ՏԵՐ ԱՍՏԾՈՒՆ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Բ Օրենք 6.4, 5, Բ Օրենք 10.12, Եփեսացիներին 2.1–10, Հայտնություն 14.6, 7, Բ Օրենք 4.37, Բ Օրենք 11.1, Մարկոս 12.28–30։ Հիշելու համարը. «Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հո գով և քո ամբողջ ուժով»(Բ Օրենք 6.5)։ Հրեական կրոնում ամենակարևոր աղոթքներից մեկը վերցված է Բ Օրենք գրքի 6-րդ գլխից։ Այն հայտնի է «Շըմա» անվամբ, որի հիմքը եբրայերեն աղոթքի առաջին բառն է՝ շամա արմատը, որը նշանա կում է «լսել», նույնիսկ «հնազանդվել»։ Այս բառն անընդհատ հան դիպում է ոչ միայն Բ Օրենք գրքում, այլև ամբողջ Աստվածաշնչում։ Շըմայի առաջին տողը հետևյալն է. Շըմա Յիսրայել Ադոնայի էլոհենու Ադոնայի էչադ։ Այս նախադասությունը թարգմանվում է հետևյալ կերպ. «Լսի՛ր, ո՛վ Իսրայել, մեր Տեր Աստվածը՝ Տերը, մեկ է» (Բ Օրենք 6.4)։ Շատ ան գամներ, երբ հրեաներն արտասանում են այս աղոթքը, փակում են իրենց աչքերը, որպեսզի իրենց միտքն Աստծուց ոչինչ չշեղի։ Շըմայի առաջին տողը համարվում է Ադոնայի էլոհենուի «մեր Տեր Աստծո» միաստված բնույթի, ինչպես նաև բացառապես Նրան ևոչ մի ուրիշ «աստծո» Իսրայելի հավատարմության հաստատում։ Իրականում, այն կարող է ընթերցվել նաև «Տերը մեր Աստվածն է»։ Այս մեկ տողը մի մասն է Մովսեսի առաջին խոսքի, որը նա ասաց Իսրայելի որդիներին, երբ վերջիններս պետք է մտնեին խոստացված երկիր։ Այն, ինչ հետևում է այդ բացման տողին, ճշմարտության հզոր արտահայտում է, որը մնում է նույնքան կարևոր այսօր, որքան այն ժամանակ էր։
34
Դաս 4
ՄԻԱՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17
Սիրել Աստծուն Իսրայելի որդիներին իրենց պատմությունը հիշեցնելուց հետո Մովսեսը սկսեց նրանց ցուցումներ տալ այն մասին, թե ինչ պետք է անեին երկիր մտնելու ու այնտեղ բարգավաճելու համար։ Եվ իսկա պես, կարելի է պնդել, որ Բ Օրենք գրքի հիմնական իմաստը դա էր. Տերը ժողովրդին ասում է, թե ինչ պետք է անեն վերջիններս՝ ուխտի շրջանակներում իրենց պարտականությունները կատարելու հա մար, որը Նա ողորմածաբար արել էր նրանց հետ՝ որպես նրանց հայ րերին տված Իր խոստման իրականացնում։ Բ Օրենք 6-րդ գլուխն սկսվում է հետևյալ տողերով. «Սրանք են այն պատվիրանները, կանոններն ու հրամանները, որ Տերը՝ ձեր Աստ վածը, պատվիրեց սովորեցնել ձեզ, որպեսզի դրանք գործադրեք այն երկրում, ուր մտնելու եք այն ժառանգելու համար, որպեսզի վախե նաս քո Տեր Աստծուց և պահես Նրա բոլոր կանոններն ու պատվի րանները, որ ես պատվիրում եմ քեզ, թե՛ դու, թե՛ քո որդիները և թե՛ քո որդիների որդիները քո կյանքի բոլոր օրերին, որ քո օրերը երկար լինեն» (Բ Օրենք 6.1, 2)։ Կարդացե՛ք Բ Օրենք 6.4, 5 համարները։ Ի՞նչ պատվեր է տալիս Տեր Աստվածն Իսրայելի որդիներին 5-րդ համարում։ Ի՞նչ է դա նշանակում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտո՞վ։ Ինչ հետաքրքիր է, որ այստեղ, օրենքի, զգուշացումների, կանոնների և դրույթների համատեքստում, մարդկանց կոչ է արվում սիրել Աստծուն։ Եվ ոչ միայն պարզապես սիրել, այլ դա անել ամբողջ սրտով, ամբողջ հոգով ևամբողջ ուժով, ինչը մատնանշում է այս սիրո բացարձակ բնույթը։ Ամբողջ սրտով, ամբողջ հոգով ևամբողջ ուժով Աստծուն սիրելը նշանակում է, որ մեր սերը Նրա նկատմամբ պետք է գերազանցի մեր սիրուն մեկ այլ բանի կամ մեկ ուրիշի նկատմամբ, որովհետև Նա է մեր, ինչպես նաև մնացած ամեն ինչի ողջ լինելիության ու գոյության հիմունքն ու հենարանը։ Մեր այդ մեծ սերը Նրա նկատ մամբ իր տեղն է դնում մնացած ամենքի ու ամեն ինչի նկատմամբ մեր սերը։ Դաս 4
35
Եբրայերեն քո բառը «Աստծո», «սրտով», ինչպես նաև «հո գով» բառերի հետ օգտագործվում է եզակի թվով։ Այո, Աստված ժողովրդի հետ խոսում էր որպես մի ամբողջի, սակայն ամբողջն ուժեղ է այնքան, որքան ուժեղ են դրա մասերը։ Թեև մենք կազ մում ենք ամբողջական մարմնի մասերը, սակայն Տերը կամենում է, որ մենք Իրեն հավատարիմ լինենք անհատականորեն, և այդ հավատարմության հիմնաքարը պետք է լինի մեր ունեցած սերը Նրա էության, ինչպես նաև այն փաստի նկատմամբ, թե ինչ է Նա արել մեզ համար։ Ի՞նչ է նշանակում ձեզ համար սիրել Աստծուն ձեր ամբողջ սրտով, ձեր ամբողջ հոգով, ձեր ամբողջ ուժով։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18
Վախենալ Աստծուց Մովսեսն Իսրայելի որդիներին սովորեցնում էր սիրել Աստծուն այն ամենով, ինչ նրանք ունեին։ Դա պատվեր էր։ Այդուհանդերձ, ավելի վաղ Մովսեսը նրանց մեկ այլ պատվեր է տալիս. «Որպեսզի վախե նաս քո Տեր Աստծուց» (Բ Օրենք 6.2)։ Կարդացե՛ք Բ Օրենք 10.12 համարը։ Ի՞նչ է ասում սիրո և վախի մասին այս տեքստը, ևինչպե՞ս ենք մենք հասկանում այն։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մի տեքստում նրանց պատվեր է տրվում վախենալ Աստծուց, մյուսում՝ սիրել Նրան, իսկ այս տեքստում նրանց ասվում է միա ժամանակ և՛ վախենալ Աստծուց, և՛ սիրել Նրան։ Եթե դիտարկենք «վախ» բառի սովորական իմաստը, սա կարող է հակասություն թվալ, սակայն հակասություն չէ։ Ընդհակառակը, Աստծուց վախե նալը՝ Նրա էության, հեղինակության, զորության, դատաստանի և արդարության նկատմամբ դրսևորվող երկյուղի և հարգանքի իմաստով, հատկապես երբ այն հակադրվում է մեր մեղավորու թյան, թուլության և Նրանից ունեցած կատարյալ կախվածությա նը, լիարժեքորեն բնական արձագանք է։ Մենք մեղավոր էակներ ենք, որոնք խախտել են Աստծո օրենքը, ևորոնք, եթե չլիներ Աստ ծո շնորհը, արժանի են դատապարտության և հավիտենական մահվան։ 36
Դաս 4
Կարդացե՛ք Եփեսացիներին 2.1–10 համարները։ Ինչպե՞ս պետք է այս տեքստերն օգնեն մեզ հասկանալ, թե ինչպես կարող ենք միաժամանակ և՛ վախենալ Աստծուց, և՛ սիրել Նրան։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ի հեճուկս այն փաստի, որ մենք «բարկության արժանի որդիներ» էինք (ահա թե ինչու մենք պետք է վախենանք Նրանից)՝ Քրիստոսը մահացավ մեզ համար և նոր կյանք տվեց մեզ Իրենում, ևայդ կյանքը մեզ մեղքից ու անցյալի դատապարտությունից ազատ ապրելու հնա րավորություն է տալիս (ահա թե ինչու մենք պետք է սիրենք Նրան)։ Եվ ինչպես սա ճշմարիտ է այսօր մեզ համար, այս նույն սկզբունքը կիրառելի էր նաև հին Իսրայելի համար. նրանք գերի էին Եգիպտո սում՝ դատապարտված ստրկության և կեղեքման, և միայն նրանց նկատմամբ Աստծո ունեցած սերն ու ողորմածությունն էր, որ նրանց փրկագնման առիթը դարձավ. «Հիշի՛ր, որ դու ստրուկ էիր Եգիպ տոսի երկրում, և քո Տեր Աստվածը քեզ այնտեղից դուրս բերեց» (Բ Օրենք 5.15)։ Ուստի զարմանալի չէ, որ նրանք միաժամանակ և՛ սի րեին Աստծուն, և՛ վախենային Նրանից։ Եվ եթե դեռ այն ժամանակ իսրայելացիները պետք է դա անեին, ապա որքան առավել այսօր մենք պետք է դա անենք՝ ունենալով մեզ համար խաչի վրա Հիսուսի մահվան մեծագույն ճշմարտությունը։ Կարդացե՛ք Հայտնություն 14.6, 7 համարները։ Ինչո՞ւ պետք է «վախեցե՛ք Աստծուց» արտահայտությունը լինի աշխարհին տրվող Աստծո վերջին օրերի լուրի առաջին պատվերը։ Հաշվի առնելով այն փաստը, թե ինչ գիտենք մենք աշխարհին վրա հաս նելիք իրադարձությունների մասին, ինչո՞ւ է այդ պատվերն այդ քան տեղին ու պատեհ։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19
Առաջինը Նա սիրեց մեզ Նույնիսկ Բ Օրենք գրքում տեղ գտած բոլոր կանոնների ու հոր դորդների համատեքստում, որոնք զգուշացնում էին հրեա ազգին, որ իրենք պետք է հնազանդվեն «Նրա պատվիրաններին, կանոններին ու հրամաններին», նրանք նախ և առաջ պետք է սիրեին Աստծուն իրենց ամբողջ սրտով, հոգով և ուժով։ Իհարկե, դա անելու համար նրանք ծանրակշիռ պատճառներ ունեին։ Դաս 4
37
Կարդացե՛ք Բ Օրենք 4.37, Բ Օրենք 7.7, 8, 13, Բ Օրենք 10.15, Բ Օրենք 23.5 և Բ Օրենք 33.3 համարները։ Ի՞նչ են մեզ սովորեց նում այս տեքստերն Իր ժողովրդի նկատմամբ ունեցած Աստծո սիրո մասին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Բ Օրենք գրքում Մովսեսը նորից ու նորից ժողովրդին պատմում է իրենց հայրերի և իրենց նկատմամբ Աստծո ունեցած սիրո մա սին։ Եվ այդ սերն Աստված դրսևորում էր ոչ թե պարզապես բառերի մակարդակում, այլ գործերով։ Այսինքն, նույնիսկ ի հակադրություն ժողովրդի թերությունների, ձախողումների ու մեղքերի՝ նրանց նկատմամբ Աստծո սերը մնաց հաստատուն, և այդ սերը հզոր կեր պով դրսևորվեց նրանց համար արված Աստծո գործերում։ «Մենք սիրում ենք Նրան, որովհետև նախ Նա սիրեց մեզ» (Ա Հովհաննես 4.19)։ Ինչպե՞ս է այս տեքստն օգնում մեզ հասկա նալ, թե ինչու մենք պետք է սիրենք Աստծուն։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մեր գոյության նախապայման հանդիսացավ Աստծո սերը մեր նկատմամբ, քանի որ փրկության ծրագիրը գոյություն ուներ «աշ խարհի ստեղծումից» (Եփեսացիներին 1.4) դեռ շատ առաջ։ Ինչպես ասում է Էլեն Ուայթը. «Մեր փրկության ծրագիրն ուշա ցած մտահղացում չէր` ի հայտ եկած Ադամի անկումից հետո: Դա հայտնությունն էր այն խորհրդի, «որ հավիտենական ժամանակնե րից ի վեր լուռ պահված էր» (Հռոմեացիներին 16.25): Դա բացահայ տումն էր այն սկզբունքների, որոնք հավերժական դարերից ի վեր Աստծո գահի հիմքն են եղել»։ Դարերի փափագը, էջ 22։ Որքա՜ն բախտավոր ենք մենք բոլորս, որ Աստված իսկապես սիրո Աստված է, ևայդ սերն այնքան մեծ է, որ Աստված մեզ համար խաչը ելավ։ Այդ սերն ինքնազոհ սեր է, որի դրդմամբ «Ինքն Իրեն խոնար հեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ՝ խաչի մահ» (Փիիպ պեցիներին 2.8)։ Այսպիսով, մեզ այսօր հասանելի է մեր նկատմամբ ունեցած Աստծո սիրո այնպիսի հայտնություն, որի մասին Իսրայելի որդիները միգուցե նույնիսկ պատկերացում չունեին։ Ի՞նչ կլիներ, եթե սեր լինելու փոխարեն Աստված լիներ ատելու թյուն կամ անտարբերություն։ Այդ դեպքում ինչպիսի՞ն կլիներ 38
Դաս 4
մեր աշխարհը։ Ինչպե՞ս է, որ մեր նկատմամբ Աստծո ունեցած սիրո հայտնությունը մի այնպիսի բան է, որը մեզ պետք է իսկա պես երջանկացնի։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20
Եթե սիրում եք Ինձ, պահեք Իմ պատվիրանները Իսրայելը՝ որպես ազգ, ընդհանուր առմամբ, կանչված էր Աստծուն սիրելու։ Սակայն սա մի բան էր, որ կարող էր տեղի ունենալ միայն անհատապես։ Որպես ազատ կամք ունեցող անհատ՝ յուրաքանչյուր իսրայելացի պետք է ընտրություն կատարեր սիրել Աստծուն, և այդ սերը նրանք պետք է ի ցույց դնեին հնազանդության միջոցով։ Ի՞նչ ընդհանուր բան ունեն հետևյալ տեքստերը։ Ո՞րն է դրանց ընդհանուր թեման։ Բ Օրենք 5.10 ________________________________________________________ ________________________________________________________________________ Բ Օրենք 7.9 _________________________________________________________ ________________________________________________________________________ Բ Օրենք 10.12 ______________________________________________________ ________________________________________________________________________ Բ Օրենք 11.1 ________________________________________________________ ________________________________________________________________________ Բ Օրենք 19.9 ________________________________________________________ ________________________________________________________________________ Որքա՞ն ավելի հստակ կարող էր Աստծո Խոսքը լինել։ Ճիշտ այն պես, ինչպես Աստված պարզապես չի ասում, թե սիրում է մեզ, այլ այդ սերը հայտնում է հանուն մեզ արված և դեռ արվող Իր գործե րում, Աստծո ժողովուրդը ևս պետք է ի ցույց դնի Աստծո նկատմամբ իր ունեցած սերն իր գործերով։ Եվ այս տեքստերում մենք տեսնում ենք, որ Աստծո հանդեպ սերն անքակտելիորեն կապված է Նրա նկատմամբ դրսևորվող հնազանդությանը։ Ահա թե ինչու, երբ Հովհաննեսն ասում է. «Որովհետև սա է Աստ ծու սերը. որ պահենք Նրա պատվիրանները» (Ա Հովհաննես 5.3), կամ երբ Հիսուսն ասում է. «Եթե Ինձ սիրում եք, պահե՛ք Իմ պատվի րանները» (Հովհաննես 14.15), այս տեքստերը պարզապես արտա հայտում են այս հիմնարար վարդապետությունը։ Աստծո նկատմամբ սերը պետք է միշտ արտահայտվի Նրա հանդեպ դրսևորվող հնա Դաս 4
39
զանդությամբ։ Դա միշտ եղել, մնում է և կլինի արդիական։ Իսկ հնա զանդությունն Աստծուն նշանակում է հնազանդություն Նրա օրենքին՝ Տասը պատվիրաններին, որը նաև ներառում է չորրորդ պատվիրա նը՝ շաբաթը։ Չորրորդ պատվիրանը պահելն օրինապաշտություն չէ ճիշտ այնպես, ինչպես մյուս ինը պատվիրանները պահելը։ Եթե հնազանդությունը որևէ պատվիրանի դառնում է օրինապաշ տություն, ապա նման հնազանդությունը չի բխում Աստծո նկատ մամբ ունեցած սիրուց։ Երբ մենք իսկապես սիրում ենք աստծուն՝ հատկապես գիտակցելով այն փաստը, թե ինչ է Նա արել մեզ համար Հիսուս Քրիստոսի միջոցով, ցանկանում ենք հնազանդվել Նրան, քա նի որ դա հենց այն է, ինչ Նա ասում է, որ մենք անենք։ Եբր Մովսեսը նորից ու նորից Իսրայելին հորդորում էր սիրել և հ նազանդվել Աստծուն, նա դա անում էր ժողովրդի՝ Եգիպտոսից ա զատագրվելուց հետո։ Այսինքն, նրանց սերն ու հնազանդությունը պատասխանն էր այն ազատագրման, որն Աստված նրանց տվել էր։ Աստված ազատել էր նրանց, և նրանց արձագանքն այժմ պետք է լի ներ Նրա պատվիրաններին հավատարմորեն հնազանդվելը։ Արդյոք այսօր ամեն ինչ ա՞յլ է։ Ինչպիսի՞ փորձառություն ունեք դուք Աստծուն հնազանդվել փորձելու ճանապարհին։ Այսինքն՝ Աստծուն հնազանդվելու ի՞նչ սեփական դրդապատճառներ ունեք դուք։ Ինչո՞ւ պետք է այդ հնազանդությունը բխի Նրա նկատմամբ ունեցած սիրուց։ Ի՞նչ դեր պետք է խաղա (եթե առհասարակ պետք է խաղա) նաև վա խը (վախն աստվածաշնչյան ընկալմամբ)։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21
Առաջին պատվիրանը Որքան էլ որ շատ ձգտեն որոշ քրիստոնյաներ ամենատարբեր պատճառներով տարանջատել Հին Կտակարանը Նոր Կտակարա նից, դա հնարավոր չէ անել գրեթե ամբողջապես չզրկելով Նոր Կտա կարանն իր իրական իմաստից։ Նոր Կտակարանը, ներկայացնելով Հիսուսի հայտնությունն ու Նրա կյանքի, մահվան, հարության և քա հանայապետական ծառայության աստվածաբանական բացատրու թյունը, մատնանշում է Հին Կտակարանի շատ մարգարեությունների կատարումը, նույնը նաև՝ կերպարների առումով։ Շատ առումներով Հին Կտակարանը Նոր Կտակարանի հետնաբեմը, համատեքստը և 40
Դաս 4
հիմքն է կազմում։ Երկու Կտակարաններն էլ բացահայտում են Աստ ծո բարությունն ու սերը։ Սա է պատճառներից մեկը, որ Նոր Կտակարանը, ինչպես նաև Հիսուսն անձամբ կրկին և կրկին մեջբերումներ են անում Հին Կտա կարանից։ Կարդացե՛ք Մարկոս 12.28–30 համարները։ Ի՞նչ հարց տրվեց «ամենակարևոր պատվիրանի» վերաբերյալ։ Ի՞նչ պատասխա նեց Հիսուսը, ևորտեղի՞ց Նա մեջբերեց Իր պատասխանը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Հետաքրքիր է, որ այս հարցադրումն անում է դպիր, մարդ, ով իր ողջ կյանքը նվիրել էր օրենքը և դրա կիրառությունը հասկանալուն։ Այդուհանդերձ, զարմանալի չէ, որ նրանք կնախընտրեին, որ շատ օ րենքներ, որոնց ըստ իրենց հավատամքի իրենք պետք է հնազանդ վեին (ավելի ուշ հրեական ավանդույթն ասում է, որ կա 613 օրենք), ի մի բերվեին՝ կազմելով մեկ օրենք։ Եվ ի՞նչ արեց Հիսուսը։ Նա հղում է կատարում Բ Օրենք գրքի 6-րդ գլխին՝ սկսելով. «Լսի՛ր, ո՛վ Իսրայել, մեր Տեր Աստվածը՝ Տերը, մեկ է» (Բ Օրենք 6.4), այնու հետև մեջբերում է նաև հաջորդ տեքստը, որը խոսում է Աստծուն ամբողջ սրտով, ամբողջ հոգով և ամբողջ ուժով սիրելու մասին։ Նա մատնանշեց այն կարևոր պնդումը, որ Տերն իրենց Աստվածն է, ի րենց միակ Աստվածը, ևայդ մեծ ճշմարտության հիման վրա նրանք կանչված են սիրելու Նրան գերագույն սիրով։ Ի՞նչը կարող է լինել ավելի մեծ «ներկա ժամանակների ճշմարտու թյուն», քան այս պատվերը։ Վերջին օրերին, երբ կատարվեն վերջին իրադարձությունները և բոլորին շատ դրամատիկ կերպով կոչ արվի ընտրել այս կամ այն կողմը, Աստծո պատվիրանները (Հայտնություն 14.12) կարևորագույն դեր կխաղան։ Ի վերջո, այն կողմը, որը մենք կընտրենք, նույնիսկ հալածանք ների սպառնալիքով, կախված կլինի նրանից, թե արդյո՞ք մենք իս կապես սիրում ենք Աստծուն։ Սա է վճռական հարցը, և մենք կարող ենք սիրել Աստծուն մեր ամբողջ սրտով, հոգով ևուժով, եթե միայն ճանաչում ենք Նրան անձամբ և անձամբ ենք զգում Նրա բարու թյունը, սերը և շնորհը։ Հարկ եղած դեպքում, դրա համար կարելի է նույնիսկ կյանքը տալ։ Դաս 4
41
Եթե ինչ-որ մեկը ձեզ հարցներ, թե ինչպես է հնարավոր սիրել Աստծուն, Ում երբեք անձամբ չենք տեսել, ի՞նչ կպատասխա նեիք։ Դասարանում քննարկե՛ք ձեր պատասխանը։ ՈՒՐԲԱԹ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22
Հետագա ուսումնասիրության համար «Քրիստոսի խաչը փրկվածների ուսումնասիրության առարկան ու փառաբանության երգն է լինելու ամբողջ հավերժության ընթաց քում: Փառավորյալ Քրիստոսի մեջ նրանք տեսնելու են խաչյալ Քրիս տոսին: Երբեք չի մոռացվի, որ Նա, ով Իր զորությամբ ստեղծել ու պահել էր անսկիզբ ու անծայր տիեզերքի անհամար աշխարհները, Աստծո Սիրելին, երկնքի Վեհափառությունը, Նա, ում քերովբեներն ու լուսաշող սերովբեները հիացմունքով երկրպագում էին, խոնարհեց րեց Իրեն` վեհացնելու ընկած մարդուն, որ Նա կրեց մեղքի պատիժն ու ամոթը, և Հայրը երեսը ծածկեց Իրենից, մինչև որ կորած աշխար հի վշտերը փշրեցին Նրա սիրտը և խլեցին Նրա կյանքը Գողգոթայի խաչի վրա: Այն, որ բոլոր աշխարհների Ստեղծողը, բոլոր ճակատագ րերի Դատավորը մի կողմ դրեց Իր փառքը, և մարդու հանդեպ սի րուց դրդված` խոնարհեցրեց Իր անձը, ընդմիշտ առաջացնելու է տիեզերքի զարմանքն ու հիացմունքը: Նայելով իրենց Փրկչին ու Նրա դեմքին տեսնելով Հոր հավերժական փառքը, տեսնելով Նրա գահը, որ հաստատված է հավիտյանս հավիտենից, և իմանալով, որ Նրա թագավորությանը վերջ չի լինելու՝ փրկվածների ժողովուրդը հիաս քանչ օրհներգ է թնդացնում. «Արժանի է, արժանի է Գառը, որ մորթ վեց և փրկագնեց մեզ Իր ամենաթանկ արյունով»»։ Էլեն Ուայթ, Մեծ պայքար, էջ 651, 652։ Հարցեր քննարկման համար
1. Կարդացե՛ք վերևում ներկայացված Էլեն Ուայթի պնդումը։ Ի՞նչ է այն ասում, ինչը կօգնի մեզ հասկանալ, թե ինչու Աստծո նկատ մամբ մեր ունեցած սերը պետք է լինի ամենամեծ սերը, որը մենք տածում ենք առհասարակ։ Խորհե՛ք այն մասին, թե ինչ է նշա նակում, որ Աստված՝ այն Մեկը, Ով «պահել էր անսկիզբ ու ան ծայր տիեզերքի անհամար աշխարհները», այն Մեկն էր, Ով խա չը բարձրացավ մեզ համար։ Ինչո՞ւ պետք է այս ճշմարտությունը լինի Աստծո հետ ունեցած մեր հարաբերությունների հիմքում։ 42
Դաս 4
2. Խորհե՛ք միաժամանակ և՛ Աստծուն սիրելու, և՛ Նրանից վախե նալու գաղափարի շուրջ։ Ինչպե՞ս կարող ենք անել երկուսն էլ, և ինչո՞ւ պետք է անենք երկուսն էլ։ 3. Մի բան է Աստծուն սիրելը, երբ մեր կյանքում ամեն ինչ լավ է ըն թանում։ Իսկ ի՞նչ կասեք, երբ ամեն ինչ այնքան էլ հարթ չի ընթա նում, երբ ողբերգություն է վրա հասնում։ Ինչո՞ւ է այս պահերին Աստծուն սիրելն է՛լ ավելի կարևոր, քան այն ժամանակ, երբ ա մեն ինչ լավ է։ 4. Անդրադարձե՛ք հինգշաբթի օրվա դասի վերջին հարցին։ Ի՞նչ մոտեցումներ կարող եք կիրառել անհավատ մարդուն բացատ րելու, թե ինչ է նշանակում սիրել Աստծուն։ Ինչպե՞ս կարող ենք մենք՝ մարդիկս, սիրել մեկին, ում երբեք ֆիզիկապես չենք տե սել։ Ինչո՞ւ Աստծուն սիրելու հարցում կարևոր չէ այն փաստը, որ մենք երբեք չենք տեսել Նրան, գոնե ֆիզիկապես։
Դաս 4
43
ԴԱՍ 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23–29
ՔՈ ԴՌԱՆ ՊԱՆԴՈՒԽՏԸ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Մարկոս 12.29–31, Բ Օրենք 10.1–19, Սաղմոսներ 146.5–10, Մատթեոս 7.12, Բ Օրենք 27.19, Հակոբոս 1.27–2.11։ Հիշելու համարը. «Ուրեմն սիրե՛ք պանդուխտին, որովհետև դուք էլ էիք պան դուխտ եգիպտացիների երկրում»(Բ Օրենք 10.19)։ Անցած շաբաթվա դասում, երբ դպիրը հարցրեց «ամենակարևոր պատվիրանի» մասին (Մարկոս 12.28), Հիսուսը պատասխանեց՝ հավաստիացնելով, որ Աստված է միակ Տերը, հետո ասաց. «Եվ սի րի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ մտքով ու ամբողջ զորությամբ։ Սա է առաջին պատվիրանը» (Մար կոս 12.30)։ Այդուհանդերձ, Հիսուսը շարունակեց՝ խոսելով երկրորդ՝ դրան նման պատվիրանի մասին (Մարկոս 12.31), ինչի մասին դպիրը չէր հարցրել։ Բայց Հիսուսը գիտեր, թե որքան կարևոր է դա և ասաց. «Իսկ երկրորդը սրան նման է՝ Սիրի՛ր քո ընկերոջը քո անձի պես։ Ս րանցից ավելի մեծ պատվիրան չկա» (Մարկոս 12.31)։ Սրանցից ավելի մեծ պատվիրան չկա՞։ Աստծո և դրացու նկատ մամբ սերը Հիսուսը միահյուսեց մեկ պատվիրանի մեջ, ևայդ պատ վիրանն ամենամեծ պատվիրանն էր։ Եվ նորից, Հիսուսը նոր բան չբացահայտեց, մի բան, որը հրեա ները երբեք չէին լսել։ Ընդհակառակը, Աստծուն գերագույն կերպով սիրելու կոչը, այսինքն Աստծո նկատմամբ մեր սերը մեր դրացինե րին և այլ մարդկանց սիրելու միջոցով արտահայտելու գաղափարը վերցված էր, այո՛, Բ Օրենք գրքից։
44
Դաս 5
ՄԻԱՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24
Թլպատեք ձեր սրտերը Բ Օրենք գրքի 10-րդ գլուխը, որը Բ Օրենք գրքի 9-րդ գլխի շարու նակությունն է, ըստ էության Աստծո վերահաստատումն է այն ուխ տի, որը Նա կապել էր Իսրայելի հետ։ Եվ իսկապես, այս գրքի մեծ մասը խոսում է ուխտի նորոգման մասին։ Նույնիսկ Քորեբի սար սափելի մեղքից հետո, երբ Մովսեսը դեռ չէր հասցրել մենակ թողնել նրանց մի կարճ ժամանակով, երբ նրանք կռապաշտության անցան, Տերը դեռ վերջանականապես երես չէր թեքել նրանցից։ Կարդացե՛ք Բ Օրենք 10.1–11 համարները։ Ի՞նչ է կատարվում այստեղ, ինչը մեզ օգնում է հասկանալ, որ Աստված ներեց Իր ժո ղովրդի մեղքը և վերահաստատեց ուխտի խոստումը, որն արել էր նրանց և նրանց հայրերին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մովսեսը կոտրեց Տասը պատվիրանների տախտակները (Բ Օ րենք 9.17), ինչը կոտրված ուխտն է խորհրդանշում (Բ Օրենք 32.19)։ «Որպեսզի ժողովրդին ցույց տա իրենց հանցանքի նկատմամբ իր գարշանքը, Մովսեսը ներքև նետեց քարե տախտակները, և դրանք կոտրվեցին ամբողջ ժողովրդի աչքի առաջ՝ ցույց տալով, որ քանի որ ժողովուրդը խախտեց իր ուխտն Աստծո հետ, Աստված խզեց Իր ուխտը ժողովրդի հետ»։ Էլեն Ուայթ, Նահապետներ և մարգարեներ, էջ 320։ Այսպիսով, այն փաստը, որ Աստված Մովսեսին ասաց «նախկին ների նման» նոր տախտակներ կոփել և դրանց վրա գրել այն բառե րը, որոնք առաջինների վրա էին, ցույց է տալիս, որ Աստված ներել էր ժողովրդին և նույնիսկ այդ ժամանակ երես չէր թեքել նրանցից։ Կարդացե՛ք Բ Օրենք 10.14–16 համարները։ Ի՞նչ է Աստված ա սում նրանց։ Ո՞րն է պատկերների իմաստը, որոնք Տերն օգտա գործում է այստեղ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Այստեղ պատկերների խառնուրդ կա՝ ծայրային թլիպը, սիրտը և պարանոցը։ Այնուամենայնիվ, իմաստը պարզից էլ պարզ է։ Թլ Դաս 5
45
պատությունն ուխտի նշան էր, սակայն այն միայն արտաքին նշան է։ Աստված կամենում էր նրանց սրտերը, այսինքն նրանց միտքը, նրանց կապվածությունն ու սերը։ Խստապարանոց լինելու պատկե րը ցույց է տալիս, թե որքան համառորեն նրանք չէին ցանկանում հնազանդվել Տիրոջը։ Եվ, ըստ էության, այստեղ և ամենուր Տերը նրանց ասում է թողնել իրենց պառակտված հավատարմությունն ու ծառայել Իրեն ամբողջ սրտով և հոգով։ Խորհե՛ք այն բոլոր անգամների մասին, երբ Տերը ներել է ձեր մեղքերը։ Ի՞նչ պետք է դա ձեզ ասի Նրա շնորհի մասին։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25
Սիրեք պանդուխտին Այս զգուշացումներն անելիս Մովսեսը հայտարարում է. «Ահա քո Տեր Աստծունն են երկինքն ու երկինքների երկինքը, երկիրն ու նրա մեջ եղած ամեն բան» (Բ Օրենք 10.14)։ Աստծո գերիշխանության գաղափարի ինչպիսի՜ հզոր արտահայտություն, որը տեղ է գտել աստվածաշնչյան այլ տեքստերում ևս. «Տիրոջն են երկիրը և նրա լիությունը, աշխարհն ու նրա բնակիչները» (Սաղմոսներ 24.1)։ Կարդացե՛ք Բ Օրենք 10.17–19 համարները։ Ուրիշ ի՞նչ հայտա րարություններ է անում Մովսեսը Տիրոջ մասին այստեղ։ Ինչն ավելի կարևոր է, ի՞նչ է Աստված պատվիրում Իր ժողովրդին որ պես այդ հայտարարության արդյունք։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Յահվեն ոչ միայն երկնքի ու երկրի գերիշխանն է, Նա նաև «աստ վածների Աստվածն է և տերերի Տերը» (Բ Օրենք 10.17)։ Սա բնավ չի նշանակում, որ կան այլ աստվածներ, որոնք կարգով ավելի ցածր են, որոնց երկրպագում էին Իսրայելին շրջապատող հեթանոս ազգերը։ Այս պնդումն ավելի շատ խոսում է այն մասին, որ Տերը, միակ Աստ վածը լինելուց բացի («Իմացե՛ք արդ, որ Ես ԵՍ ԵՄ, Ինձնից բացի է՛լ աստված չկա» [Բ Օրենք 32.39]), լիակատար գերագույն իշխանու թյուն ունի բոլոր այլ ուժերի նկատմամբ՝ իրական թե երևակայական, երկնքում թե երկրի վրա։ Այս տեքստը ևս ասում է, որ Աստված «մեծ, հզոր և ահեղ Աստ վածն է, որ աչառություն չի անում և կաշառք չի առնում»։ Այս ամենը 46
Դաս 5
ավելի մեծ լուրի մաս է կազմում՝ Յահվեն ձեր Աստվածն է, և դուք՝ Նրա ժողովուրդը, պետք է հնազանդվեք Նրան։ Նաև ինչպիսի՜ հզոր հակադրում է ներկայացված այստեղ։ Այո՛, Յահվեն աստվածների Աստվածն է, տերերի Տերը, արարչագործու թյան միանձնյա ղեկավարն ու պահապանը (Կողոսացիներին 1.16, 17), բայց Նա նաև հոգ է տանում որբերի, որբևայրիների և պան դուխտների մասին, և այդ հոգատարությունն արտահայտվում է նրանց անմիջական ֆիզիկական կարիքներին ծառայելու միջոցով։ Այն Աստվածը, Ով նկատում է նաև ճնճղուկի գետնին ընկնելը (Մատ թեոս 10.29), գիտի նաև հասարակության կողմից արհամարհված ների դժվարությունների մասին։ Այլ խոսքերով, Տերը ժողովրդին ասում է. բարի, միգուցե դուք ընտրված եք, յուրահատուկ եք, և Ես ձեզ սիրում եմ, սակայն Ես սիրում եմ նաև մյուսներին՝ ներառյալ ձեր մեջ գտնվող կարիքավորներին ևանօգնականներին։ Եվ քանի որ Ես սիրում եմ նրանց, դուք ևս պետք է սիրեք նրանց։ Սա ուխտի շրջա նականերում ձեր պարտականություններից մեկն է, որը նաև շատ կարևոր պարտականություն է։ Կարդացե՛ք Սողմոսներ 146.5–10 համարները։ Ո՞րն է Սաղ մոսների լուրը, որն արտացոլում է այն, ինչ Աստված ասում է այստեղ, և ի՞նչ պետք է սա նշանակի մեզ համար այսօր որպես քրիստոնյաներ։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26
Որովհետև դուք էլ էիք պանդուխտ եգիպտացիների երկրում «Ուրեմն սիրե՛ք պանդուխտին, որովհետև դուք էլ էիք պան դուխտ եգիպտացիների երկրում» (Բ Օրենք 10.19)։ Ո՞րն է հին Իսրայելին ուղղված լուրն այստեղ։ Ի՞նչ դեր պետք է ունենա այս տեքստում եղած լուրը մեզ համար ևս։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Հարյուրամյակներ առաջ Տերն Աբրամին ասաց. «Ստույգ իմա ցի՛ր, որ քո սերունդները պանդուխտ կլինեն մի երկրում, որ իրենցը չէ, և ծառայություն կանեն, և նրանց չորս հարյուր տարի կչարչարեն» (Ծննդոց 15.13, տե՛ս նաև Ծննդոց 17.8, Գործք առաքելոց 13.17)։ Սա, Դաս 5
47
իհարկե, այն է, ինչ պատահեց, և Ելք գրքի առաջին գլուխներում Ե գիպտոսից ժողովրդի փրկության (Ելք 15.13) և ազատագրման (Ելք 14.13) դրամատիկ պատմությունն է արձանագրված՝ հաջորդ սե րունդներին ներկայացնելու համար, որը խորհրդանիշն ու պատ կերն է այն փրկության և ազատագրման, որը մեզ տրվել է Հիսուս Քրիստոսի մեջ։ Այս տեքստում Տերը կամենում է, որ նրանք հիշեն, թե որտեղ էին ևինչ էին. նրանք պանդուխտ էին օտար երկրում։ Այլ խոսքերով, հիշեք, որ դուք ժամանակին հասարակության կող մից լքված էիք, արհամարհված, նույնիսկ ստրուկներ էիք՝ թողնված ձեզնից ուժեղների ողորմությանը, որոնք կարող էին վիրավորել ձեզ, և հաճախ անում էին դա։ Ու թեև Իսրայելն ընտրված ազգ էր, Աստ ծո կողմից անվանված «քահանաների թագավորություն» (Ելք 19.6), ու թեև որոշ տարբերություններ կային նրանց և նրանց շրջապատի ազգերի միջև՝ կապված հատկապես կրոնական ծառայությունների հետ, երբ հարցը վերաբերում էր «մարդու իրավունքներին», ապա օ տարականի, որբևայրու ևորբի հետ հարկավոր էր վերաբերվել միև նույն արդարությամբ և արդարամտությամբ, որն իսրայելացիներն ակնկալում էին իրենց նկատմամբ։ Կարդացե՛ք Մատթեոս 7.12 համարը։ Ինչպե՞ս է այս տեքստը պարփակում այն, ինչ Տերն ասում էր հին Իսրայելին, թե ինչպես նրանք պետք է վերաբերվեին իրենց շարքերում եղած թույլերի հետ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Իսրայելին տրված այս զգուշացումը, թե ինչպես պետք է վարվեին վտարանդիների հետ, հին աշխարհում ընդունված նորմ չէր։ Այն ժա մանակներում թույլերի ու վտանրանդիների հետ վարվում էին նույ նիսկ կենդանիների նման։ Ի հակադրություն ընդունված նորմերի՝ Իսրայելը պետք է տար բերվեր, լիներ լույս ազգերի համար։ Եվ այդ տարբերությունը պետք է երևար այն Աստծո մեջ, Ում նրանք երկրպագում էին, և ճշմարտու թյան այն ողջ կրոնական համակարգի մեջ, որն Աստված տվել էր նրանց։ Այդուհանդերձ, լքվածների ու վտարանդիների նկատմամբ նրանց բարի վերաբերմունքը կարող էր իրենց Աստծո գերակայու թյան և իրենց հավատի հզոր վկայություն լինել աշխարհի համար, որն ինչ-որ իմաստով նրանց գոյության ողջ իմաստն էր՝ աշխարհի համար լինել իրենց Աստծո վկաները։ 48
Դաս 5
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27
Դատեք արդարամտությամբ Որպես հավատացյալներ՝ մենք կանչված ենք արտացոլելու Աստ ծո բնավորությունը։ Պողոսը գրում է. «Իմ զավակնե՛ր, որ ձեզ հա մար կրկին երկունքի ցավերի մեջ եմ, մինչև որ Քրիստոսը ձեր մեջ կերպավորվի» (Գաղատացիներին 4.19)։ Ի վերջո, մենք ի սկզբանե ստեղծվել ենք «Աստծո պատկերով» (Ծննդոց 1.27), որը հետագա յում խեղաթյուրվեց մեղքի պատճառով։ Եվ ինչպես տեսնում ենք, երբ Մովսեսը խոսում էր Աստծո զորության և վեհափառության մասին, նաև ասաց, որ Աստված կաշառք չի վերցնում և հոգ է տանում թույ լերի ու վտարանդիների մասին։ Աստված անում է այդ, ուստի մենք ևս պետք է նույնն անենք։ Կարդացե՛ք Բ Օրենք գրքի հետևյալ տեքստերը։ Դրանց բոլորին ի՞նչ ընդհանուր թեմա է միավորում։ Բ Օրենք 1.16 _________________________________________________________ ________________________________________________________________________ Բ Օրենք 16.19 _______________________________________________________ ________________________________________________________________________ Բ Օրենք 24.17 _______________________________________________________ ________________________________________________________________________ Բ Օրենք 27.19 _______________________________________________________ ________________________________________________________________________ Գրեթե ասացվածք է դարձել այն գաղափարը, որ թույլերը, աղ քատները և վտարանդիները չեն ստանում միևնույն «արդա րադատությունը» մարդկային դատարաններում, ինչ որ փող, իշխանություն ու կապեր ունեցողները։ Երկիրը, դարաշրջանը, մշա կույթը, ոչ էլ այն փաստը, թե որքան վեհ են ներկայացված արդարու թյան և հավասարության սկզբունքները սահմանադրություններում կամ օրենսգրքերում, շատ բան չեն փոխում: Իրականությունը մնում է նույնը. աղքատները, թույլերն ու վտարանդիները գրեթե երբեք չեն ստանում այն արդարադատությունը, որը տրված է «բարենպաստ» հողի վրա կանգնած մարդկանց։ Ահա թե ինչն է շատ ու շատ ուշադրության արժանի նրանում, ինչ Տերն անձամբ ասում է այստեղ։ Այս անարդարությունը, որը տի րում է մնացած բոլոր ազգերի մեջ, չպետք է տեղ ունենա Իսրայելում՝ Աստծո ժողովրդի շարքերում, նրանց մեջ, ովքեր պետք է աշխարհին Դաս 5
49
ներկայացնեն Աստծուն։ Եթե ժամանակակից լեզու օգտագործենք, ապա որոշ իմաստով Տերը կամենում էր, որպեսզի հին Իսրայելում «օրենքի առաջ հավասար արդարադատություն» լիներ։ Սակայն այս թեման անհամեմատ ավելի խորն է, քան պարզա պես արդարադատությունը։ «Սո՛ւրբ եղեք, քանզի սուրբ եմ Ես՝ ձեր Տեր Աստվածը» (Ղևտական 19.2)։ Այո՛, ժողովուրդը ճանաչում էր ճշմարիտ Աստծուն, գիտեր երկրպագության ճշմարիտ արարողա կարգը, ընդունելի ձևով էր մատուցում զոհերը։ Դա շատ լավ է։ Սա կայն, ի վերջո, ի՞նչ օգուտ ուներ այդ ամենը, եթե նրանք վատ էին վարվում իրենց շարքերում ապրող թույլերի ու աղքատների հետ։ Նո րից ու նորից մարգարեների միջոցով Աստված բարկանում է Իսրայե լում աղքատներին ու կարիքավորներին կեղեքողների վրա։ Ինչպե՞ս կարող եք լինել «սուրբ»՝ միևնույն ժամանակ կեղեքելով ուրիշներին։ Դա հնարավոր բան չէ, անկախ նրանից, թե որքան խստորեն եք հետևում պատշաճ կրոնական ծիսակարգին։ Կարդացե՛ք Ամովս 2.6, Ամովս 4.1, Ամովս 5.11, Եսայի 3.14, 15, Եսայի 10.1, 2 և Երեմիա 2.34 համարները։ Ի՞նչ են ասում մար գարները, ինչն արտացոլում է այն, ինչի մասին Տերը զգուշացրել էր հին Իսրայելին։ Ի՞նչ են մեզ ասում այս բառերն այսօր։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28
Սուրբ կրոն Աստծո առաջ Կարդացե՛ք Բ Օրենք 24.10–15 համարները։ Ի՞նչ կարևոր սկզբունքներ են արտահայտված այստեղ այն մասին, թե ինչպես պետք է վերաբերվենք նրանց, ովքեր գտնվում են մեր հսկողու թյան ներքո։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Եվ նորից մենք տեսնում ենք Աստծո անհանգստությունը մարդկա յին արժանապատվության նկատմամբ։ Եթե նույնիսկ որևէ մեկը ձեզ ինչ-որ բան է պարտք, և արդեն այն հետ ստանալու ժամանակն է, մի փոքր հարգանք ու արժանապատվություն ցուցաբերեք այդ մար դու նկատմամբ։ Լավ կլինի դրսում սպասել և թույլ տալ, որ պարտք վերցնողն ինքը դուրս բերի ձեր պարտքը և վերադարձնի ձեզ։ Բ Օ րենք 24.12, 13 համարները կարծես ասում են, որ եթե որևէ աղքատ 50
Դաս 5
մարդ ձեզ իր զգեստը որպես «գրավ» է տվել, պետք է առնվազն թույլ տաք, որ գիշերը նա դրանով քնի։ Մյուս տեքստերը խոսում են այն մասին, թե իչպես է պատշաճում վարվել այն աղքատների հետ, ո րոնք աշխատում են ձեզ համար, ևորոնց այնքա՜ն հեշտ է կեղեքելը։ Մի՛ կեղեքեք նրանց, որովհետև Աստծո աչքում դա մեղք է, և, բնա կանաբար, շա՜տ ծանր մեղք։ Ու նորից, եթե Իսրայելը պետք է լիներ վկա, սուրբ ժողովուրդ, որը քայլում էր ճշմարտության մեջ այն աշ խարհում, որը թաղված էր սխալի, կռապաշտության, չարիքի ու մեղ քի մեջ, նրանք, անկասկած պետք է բարություն ցուցաբերեին իրենց մեջ ապրող թույլերի ու լքվածների նկատմամբ։ Հակառակ դեպքում նրանց վկայությունն առ ոչինչ կլիներ։ Կարդացե՛ք Հակոբոս 1.27–2.11 համարները։ Ի՞նչ է ասում Հա կոբոսն այստեղ, ինչն արտացոլում է այն, ինչը Տերն ասում էր Իր ժողովրդին Բ Օրենք գրքում։ Ի՞նչ նշանակություն ունի այն փաստը, որ այս տեքստերում Հակոբոսն աղքատների հետ վատ վարվելը կապում է Տասը պատվիրանների հետ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Թեև Տասը պատվիրաններում ոչինչ ուղղակիորեն ցույց չի տա լիս աղքատների նկատմամբ դրսևորված հարուստների աչառու թյունը, օրենքի տառի խստիվ պահպանումն ու միևնույն ժամանակ աղքատների ու կարիքավորների նկատմամբ վատ վարվելը, դա առնվազն ծաղրի է ենթարկում մարդկանց այն հայտարարությունը, որ իրենք հավատում են և պահում են պատվիրանները։ Քո դրա ցուն քո անձի պես սիրելն Աստծո օրենքի ամենաբարձր արտա հայտումն է, և այն ներկա ժամանակների ճշմարտություն է ճիշտ այնքան, որքան արդիական էր Հակոբոսի ժամանակներում և այն ժամանակ, երբ Մովսեսը դիմում էր Իսրայելին՝ կանգնած Սուրբ Երկրի սահմաններին։ Ինչու պետք է մենք՝ որպես Յոթերորդ օրվա ադվենտիստներ, ովքեր օրենքը պահելուն լուրջ են վերաբերվում, հավաստիա նանք, որ նույնքան լրջությամբ ենք վերաբերվում նաև Հակոբո սի և Բ Օրենք գրքի բառերին։ Հաշվի առնելով այն, ինչ կարդում ենք Հակոբոսի գրքում, ինչո՞ւ պետք է օրենքը պահելու մեր հաստատակամությունը միայն ամրապնդի մեր շարքերում ապ րող աղքատներին ու կարիքավորներին օգնելու մեր վճռակա նությունը։ Դաս 5
51
ՈՒՐԲԱԹ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29
Հետագա ուսումնասիրության համար Բարդ է պատկերացնել, թե ինչպես նույնիսկ լավագույն ժամա նակներում, ինչպիսիք էին, օրինակ, Դավթի ու Սողոմոնի թագավո րության տարիները, երբ Իսրայելի ժողովուրդն այդքան օրհնված էր Աստծո կողմից, սակայն այդքան անողոքաբար կարող էր կեղեքել իր շարքերում ապրող աղքատներին, անօգնականներին ու վտարան դիներին։ «Նրա համար, որ ոտնահարում եք աղքատին և նրանից ցորենի հարկեր եք կորզում։ Դուք տաշված քարից տներ եք կառուցել, բայց նրանց մեջ չեք բնակվի, ցանկալի այգիներ եք տնկել, բայց նրանց գինին չեք խմի։ Որովհետև Ես գիտեմ՝ որքան բազմաթիվ են ձեր հանցանքները, ևորքան ծանր՝ ձեր մեղքերը, դուք, որ նեղում եք ար դարին, կաշառք եք վերցնում և դատարանում աղքատներին զրկում եք արդարությունից» (Ամովս 5.11, 12)։ «Տերը դատի մեջ է մտնում Իր ժողովրդի երեցների և նրա իշխա նավորների հետ. Դուք հրկիզել եք այգին, թշվառներից կողոպտվածը ձեր տներում է» (Եսայի 3.14)։ Հարցեր քննարկման համար
1. Իսրայելը պետք է հիշեր, որ «պանդուխտ» էր Եգիպտոսում, ո րը պատճառներից մեկն էր, թե ինչու նրանք պետք է Իսրայելում ապրող պանդուխտներին ու վտարանդիներին վերաբերվեն այն պես, ինչպես կցանկանային, որ իրենց վերաբերվեին, երբ իրենք էին պանդուխտներ։ Ի՞նչ կապ ունի այս ճշմարտությունն Ավե տարանի հետ, այն գաղափարի հետ, որ Հիսուսի արյամբ մենք ազատվել ենք մեղքի ստրկությունից։ Այն, ինչը Հիսուսն արել է մեզ համար, ինչպե՞ս և ի՞նչ զուգահեռ կերպով պետք է ազդի այն փաստի վրա, թե ինչպես ենք մենք վերաբերվում ուրիշնե րին, հատկապես մեր մեջ բնակվող անօգնականներին։ 2. Խորհե՛ք հետևյալի մասին։ Մենք կարող ենք երկրպագություն իրականացնել ճիշտ օրը, հասկանալ մահվան, դժոխքի, գազա նի դրոշմի մասին և շատ այլ կարևոր ճշմարտություններ։ Դա հրաշալի է։ Սակայն ի՞նչ արժեք ունի այդ ամենը, եթե մարդկանց վերաբերվում ենք նողկալի կերպով, կեղեքում ենք մեր մեջ ապ րող թույլերին կամ արդարացի որոշում չենք կայացնում, երբ մեզ 52
Դաս 5
տրված է իրավիճակը դատելու հնարավորություն։ Հատկապես մեր ունեցած ճշմարտության պատճառով, ինչո՞ւ պետք է կրկնա կի զգույշ լինենք, որպեսզի չկարծենք, թե Աստված մեզնից պա հանջում է պարզապես ճշմարտության իմացությունը։ Ինչո՞ւ է դա մեզ համար վտանգներով լի ծուղակ։ 3. Ի՞նչ դեր պետք է ունենա մեր հավատը, որպեսզի մեզ օգնի հաս կանալ, թե ինչ է առհասարակ նշանակում «մարդու իրավունք ներ» արտահայտությունը։
Դաս 5
53
ԴԱՍ 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30–ՆՈՅԵՄԲԵՐԻ 5
ԵՎ ԱՅԴ Ո՞Ր ՄԵԾ ԱԶԳՆ Է Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Բ Օրենք 4.1–9, Մատթեոս 15.1–9, Թվեր 25.1–15, Ա Կորնթա ցիներին 10.13, Բ Օրենք 4.32–35, Մատթեոս 5.13–16։ Հիշելու համարը. «Եվ այդ ո՞ր մեծ ազգն է, որն ունենա այնպիսի արդար օ րենքներ ու կանոններ, ինչպիսին այս բոլոր օրենքներն են, որ ես այսօր դնում եմ ձեր առաջ» (Բ Օրենք 4.8)։ Բ Օրենք գրքի առաջին երեք գլուխներն ըստ էության պատմու թյան դաս են, որոնք հիշեցնում էին ժողովրդին, թե ինչ են նրանք եղել մինչ այդ պահը։ Մինչ չորրորդ գլխին հասնելը՝ պատմության դասն ավելի շատ քարոզի ձևաչափ է ստանում։ Պատմության շարադրումը միայն դրա սիրահարների համար չէր. այն հատուկ նպատակ ուներ՝ ցույց էր տալիս մարդկանց Աստծո զորությունն ու շնորհը, որն աշ խատում էր մարդկանց մեջ, ու թեև նրանք շատ մեղքեր գործեցին, Տերը, միևնույն է, պետք է պատվեր նրանց հետ կապած Իր ուխտը։ Չորրորդ գլուխն սկսվում է եբրայերեն վըատտա (կապ և մակ բայ) բառով, որը կարող է թարգմանվել «ևայժմ» կամ «ուստի այժմ»։ Նրանք նոր էին վերանայել իրենց վերջին ժամանակների պատմու թյունը, որը հիշեցնում էր նրանց, թե Աստված ինչ է արել իրենց այս կետին հասցնելու համար, ուստի կամ «ուստի այժմ», որպես պա տասխան՝ նրանք պետք է անեն այն, ինչ Աստված հանձնարարում է (տե՛ս նաև Բ Օրենք 10.12)։ Ահա թե ինչու է «ուստի այժմ» արտահայտությունից հետո առա ջինը հանդիպում շամա բառը, այն նույն բայը (և նույն ձևով), որը հանդիպում է Շըմա աղոթքի սկզբում և նշանակում է «լսել» կամ «հնազանդվել»։ Այս բառն անընդհատ կրկնվում է Բ Օրենք գրքում։ Այսպիսով, գլուխն սկսվում է. Ուստի այժմ, Իսրայե՛լ, այն ամենի համար, որ Ես քեզ արել եմ, դու պետք է հնազանդվես հետևյալին…
54
Դաս 6
ՄԻԱՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31
Չավելացնել և չպակասեցնել Կարդացե՛ք Բ Օրենք 4.1, 2 համարները։ Ո՞րն է այն յուրահա տուկ զգուշացումը, որը Տերը տալիս է նրանց Իր «կանոնների ու օրենքների» վերաբերյալ, և ինչո՞ւ են դրանց մասին ժողովրդին անմիջապես զգուշացնում (տե՛ս նաև Բ Օրենք 12.32)։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Տերը նրանց ասում է հնազանդվել «կանոններին ու օրենքներին» և դրանց վրա չավելացնել ու դրանցից չպակասեցնել։ Ինչո՞ւ է այդ մասին հիշատակվում։ Ի վերջո, ինչո՞ւ պետք է ինչ-որ մեկը ցանկա նա փոխել Աստծո օրենքը։ Մենք, բնականաբար, գիտենք պատասխանը։ «Սատանան համառորեն և անխոնջ կերպով ջանացել է շարու նակել երկնքում իր սկսած գործը՝ փոխել Աստծո օրենքը։ Նրան հա ջողվեց համոզել աշխարհին այն տեսությունը, որը ներկայացրել էր երկնքում իր վտարումից առաջ, իբր Աստծո օրենքը սխալներ ունի և վերանայման կարիք ունի։ Իրենց քրիստոնյա համարող շատ եկեղե ցիներ, եթե ոչ իրենց բառերով, ապա իրենց դիրքորոշմամբ ցույց են տալիս, որ ընդունել են միևնույն սխալը»։ Էլեն Ուայթ, Ընտիր լուրեր, գիրք 2, էջ 107։ Երբ մտածում ենք հին Իսրայելի պատմության մասին, տեսնում ենք, որ շատ անգամներ նրանք խնդիրների մեջ են ընկել այն պատ ճառով, որ ոչ միայն արհամարհում էին օրենքի որոշ կանոններ, որոնք գործնական նպատակներով հեռացվում էին օրենքից, այլև ա վելացնում էին օրենքի վրա այն իմաստով, որ գործնականում սկսում էին կիրառել այնպիսի օրենքներ, որոնք սահմանված չէին Աստծո օրենքում, և որոնք, իրականում, տանում էին վերջնական օրինա խախտության։ Կարդացե՛ք Մատթեոս 15.1–9 համարները։ Ինչպե՞ս ենք այստեղ տեսնում այն սկզբունքի օրինակը, որի մասին Մովսեսը զգու շացնում էր Իսրայելի որդիներին, թեև այլ համատեքստում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Երբ հրեաները վերջապես ստացան իրենց խոստացված երկիրը, նրանք հաճախ էին անտեսում իրենց տրված ուղղակի զգուշացում Դաս 6
55
ները, օրինակ, կռապաշտության վերաբերյալ։ Արդյունքում սկսեցին հետևել շատ հեթանոսական ծիսակարգերի, որոնք երբեմն կազմում էին Յահվեին ուղղված թվացյալ երկրպագության մի մաս։ Իսկ Հի սուսի ժամանակներում արդեն նրանք ավելացրել էին մարդկային ավանդույթները, որ, ինչպես Հիսուսն ասաց, «անարգում էին Աստծո խոսքը»։ Այսպես թե այնպես, ավելացնելով թե պակասեցնելով՝ օրենքը փո փոխության էր ենթարկվում, ևազգը կրում էր դրա հետևանքները։ Ինչպե՞ս պետք է զգուշանանք, որպեսզի չավելացնենք և չպակա սեցնենք նրանից, ինչ Աստված մեզ ասել է անել։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 1
Բելփեգոր Բ Օրենք 4.3, 4 համարներում Իսրայելի որդիներին մի փոքր ավելի շատ պատմության դաս է տրվում, որը պետք է ծառայի իբրև հիշե ցում ինչպես անցյալի, այնպես էլ այն հոգևոր և պրակտիկ ճշմար տությունների մասին, որոնցից նրանք պետք է դաս քաղեին։ Կարդացե՛ք Թվեր 25.1–15 համարները։ Ի՞նչ պատահեց, և այս ձախողումից ի՞նչ հոգևոր և պրակտիկ դասեր պետք է քաղեր ժողովուրդը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Որքան էլ որ մեզ դուր չգան այն պատմությունները, երբ Իսրա յելը կոտորում է իր շրջապատի հեթանոս ազգերից որոշներին, այդ պատմությունները բնականաբար օգնում են բացատրել այս պատ վերի հիմքում ընկած տրամաբանությունը։ Իսրայելը պետք է իրեն շրջապատող հեթանոս ազգերի համար լիներ ճշմարիտ Աստծո՝ միակ Աստծո վկան։ Նրանք պետք է օրինակ ծառայեին, թե ինչպի սին պետք է լիներ ճշմարիտ Աստծո երկրպագությունը։ Սակայն, դրա փոխարեն, իրենց շրջապատող հեթանոս «աստվածներին» հետևե լով՝ նրանք շատ հաճախ ապստամբում էին հենց այն Աստծո դեմ, Ում պետք է ներկայացնեին աշխարհին։ Թեև «պոռնկանալ» արտահայտությունը շատ հաճախ հոգևոր իմաստ է կրում այն առումով, որ Իսրայելը գնում էր հեթանոս աստ վածների և ծիսակարգերի հետևից (տե՛ս Ովսեե 4.12–14), այս 56
Դաս 6
դեպքում շարադրանքի ոճը, ինչպես նաև պատմության շարունա կությունը թույլ են տալիս կարծել, որ առկա էր նաև սեռական մեղքը, առնվազն սկզբնական շրջանում։ Այստեղ ևս, սատանան օգտվեց մեղավոր մարդու բնույթից՝ օգտագործելով հեթանոս կանանց՝ տղա մարդկանց գայթակղելու համար, որոնք էլ իրենց հերթին թույլ տվե ցին, որ իրենց գայթակղեցնեն։ Կասկած լինել չի կարող, որ ֆիզիկական պոռնկությունը վերած վեց նաև հոգևոր պոռնկության։ Դրանում ներգրավված մարդիկ ի վերջո սկսեցին կիրառել հեթանոսական երկրպագության ծիսակար գեր, որոնցում Իսրայելը «միացավ Բելփեգորին», այսինքն նրանք ինչ-որ կերպ կապվեցին այդ կեղծ աստծուն և նույնիսկ զոհեր էին մատուցում դրան։ Ի հեճուկս այն ամենի, ինչ նրանց ասվել ու ուսու ցանվել էր՝ կրքի և տռփանքի թեժ պահին նրանք պատրաստ էին այդ ամենը դեն նետել։ Ինչպե՞ս դա կարող էր պատահել։ Հեշտությամբ։ Խստացնելով ի րենց խիղճն առաջին՝ ֆիզիկական մեղքը գործելիս, նրանք հասու նացան մյուս՝ հոգևոր մեղքի մեջ ընկնելու համար, որը և սատանայի վերջնական նպատակն էր։ Նրանց հոգևոր վիճակն այնքան էր վատ թարացել, որ, համաձայն տեքստի, տղամարդկանցից մեկը մի մա դիանացի կնոջ բերեց Մովսեսի և ժողովրդի աչքի առաջին, որոնք, խորանից դուրս կանգնած, լաց էին լինում։ Մեր միտքն ու մարմինը սերտորեն կապված են։ Ինչն ազդում է մեկի վրա, ազդում է նաև մյուսի վրա։ Ի՞նչ կարող ենք սովորել այս պատմությունից այն մասին, թե որքան վտանգավոր կարող է լինել ցանկություններին հագուրդ տալը հոգևորության համար։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 2
Ձեր Տեր Աստծո՛ւն հարեք Հազարավոր մարդիկ մահացան Բելփեգորի մեղքի պատճառով։ Կործանվեցին «այն բոլոր մարդիկ, որոնք հետևում էին Բելփեգո րին»։ Այդուհանդերձ շատ մարդիկ չգնացին հավատուրացության ճանապարհով։ Ովքե՞ր էին այդ մարդիկ։ «Բայց դուք, որ հարեցիք ձեր Տեր Աստծուն, բոլորդ էլ այսօր ողջ եք» (Բ Օրենք 4.4)։ Ինչպե՞ս է այս տեքստը բացատրում տար բերությունն այն մարդկանց միջև, ովքեր ընկան մեղքի մեջ, և Դաս 6
57
ովքեր մեղքի մեջ չընկան։ Ո՞րն է այստեղ մեզ համար կարևոր լուրը մեղքի, գայթակղության և մեր կյանքում Աստծո ունեցած զորության վերաբերյալ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ուշադրությո՛ւն դարձրեք այս տեքստում օգտագործվող «բոլոր» բառի և նախորդ տեքստում օգտագործվող միևնույն բառի միջև հա կադրությանը։ Բելփեգորին հետևող բոլոր մարդիկ կործանվեցին, սակայն բոլորդ, «որ հարեցիք ձեր Տեր Աստծուն», ողջ եք։ Ո՛չ այն ժա մանակ, ո՛չ էլ հիմա միջին կարգավիճակ չկա։ Մենք կա՛մ Հիսուսի հետ ենք, կա՛մ Նրա դեմ (Մատթեոս 12.30)։ Եբրայերեն «հարել» դավեք բառը ցույց է տալիս խիստ վճռակա նություն՝ հետևելու սեփական անձից վեր ինչ-որ բանի։ Միևնույն եբ րայերեն բառի արմատն օգտագործված է Ծննդոց 2.24 համարում, երբ տղամարդը պետք է թողնի իր ընտանիքն ու «միանա» իր կնոջը (տե՛ս նաև Հռութ 1.14)։ Այս բառն այս համատեքստում հանդիպում է ևս չորս անգամ Բ Օրենք գրքում (Բ Օրենք 10.20, Բ Օրենք 11.22, Բ Օրենք. 13.4, Բ Օրենք 30.20), և բոլոր դեպքերում միտքը նույնն է. նա՝ ժողովուրդը, պետք է հարեր (կառչեր) իր Աստծուն։ Այսինքն, նրանք իրենց պետք է նվիրեին Աստծուն և ուժ ու զորություն ստանային Նրանից։ Կարևոր է հիշել, որ այս բայի հետ օգտագործվող ենթական ժո ղովուրդն է, այսինքն նրա՛նք պետք է հարեին։ Նրա՛նք պետք է ընտ րություն կատարեն «հարել» Աստծուն, հետո, Նրա կողմից իրենց շնորհված զորությամբ ևուժով, խուսափեն մեղքի մեջ ընկնելուց։ Կարդացե՛ք 24 և Ա Կորնթացիներին 10.13 համարները։ Ի՞նչ է ասվում նորկտակարանյան այս տեքստերում, ինչին կարելի է հանդիպել նաև Բ Օրենք 13.4 համարում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Աստված հավատարիմ է, ունակ է հետ պահել մեզ մեղանչելուց։ Սակայն մենք պետք է գիտակից ընտրություն կատարենք, ինչպես որ վարվեցին Բելփեգորի ժամանակներում ապրող հավատարիմնե րը և որոշեցին հարել Աստծուն։ Եթե դա անենք, ապա կարող ենք վստահ լինել, որ ինչպիսի գայթակղության էլ որ հանդիպենք, հավա տարիմ կմնանք։ Ինչպե՞ս են աղոթքը, Աստվածաշնչի ուսումնասիրությունը, երկր պագությունը և շփումը օգնում մեզ հարել Տիրոջը։ 58
Դաս 6
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 3
Եվ այդ ո՞ր մեծ ազգն է Այն տեքստերը, որոնք հաջորդում են Բ Օրենք 4.4 համարին, թերևս ողջ Աստվածաշնչի ամենախորը ևամենագեղեցիկ տեքստե րից են (եբրայերեն դրանք պարզապես դյութիչ են)։ Ոմանք կարող են վիճել, թե, ըստ էության, Բ Օրենք գրքի լուրը հենց այս տեքստերում է, մնացածը պարզապես մեկնաբանություն է։ Երբ կարդում եք դրանք, խորհե՛ք այն բազմազան ձևերի մասին, թե ինչպես դրանցում ամ փոփված սկզբունքները կարող են կիրառվել այսօր մեր կյանքում ևս։ Կարդացե՛ք Բ Օրենք 4.5–9 համարները։ Ինչո՞ւ է Աստված Մով սեսի միջոցով այստեղ ասում, թե ինչ է արել Իսրայելի համար։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Տերը կամենում է, որպեսզի ժողովուրդը գիտակցի, որ կանչվել և ընտրվել է հատուկ պատճառով։ Նրանք «մեծ» ազգ են, ինչպես և Աստված ասաց Աբրամին առաջին անգամ քաղդեացիների երկրից կանչելիս. «Ես քեզ մեծ ազգ պիտի դարձնեմ» (Ծննդոց 12.2, տե՛ս նաև Ծննդոց 18.18)։ Սակայն նրանց մեծ ազգ դարձնելու նպատակն այն էր, որ նրանք օրհնություն (Ծննդոց 12.2) լինեին աշխարհի բոլոր ազգերի համար (Ծննդոց 12.3)։ Ու թեև գերագույն օրհնությունը լինելու էր այն, որ Հիսուսը՝ Մեսիան, պետք է ծնվեր նրանց սերնդից, մինչ այդ իրե՛նք պետք է լինեին աշխարհի լույսը։ «Ես քեզ նաև ազգերի համար լույս կդարձնեմ, որպեսզի Իմ փրկությունը հասնի մինչև երկրի ծայրերը» (Եսայի 49.6)։ Ոչ թե փրկությունը նրանցով էր, այլ ճշմարիտ Աստվա ծը, Ով միակն է, որ կարող է փրկել, պետք է բացահայտվեր նրանց միջոցով։ Իսրայելը երկրպագում էր այն Աստծուն, Ով ստեղծել է տիեզերքը, երկնքի ու երկրի Տիրոջը, իսկ հեթանոսները երկրպագում էին ժայ ռեր, քարեր, փայտեր և դևերի (Բ Օրենք 32.17, Սաղմոսներ 106.37)։ Ինչպիսի՜ բացարձակ տարբերություն։ Այս տեքստերում Մովսեսը նշում է երկու բան, որոնք Իսրայելը յուրահատուկ էին դարձնում։ Տերը նրանց յուրահատուկ ձևով շատ մոտ էր գտնվում նախ սրբարանի միջոցով, ևերկրորդ, այն «օրենք ների ու կանոնների» միջոցով, «ինչպիսին այս բոլոր օրենքներն են»։ Դաս 6
59
Կարդացե՛ք Բ Օրենք 4.32–35 համարները։ Ուրիշ ի՞նչ էր Տերն ասում ժողովրդին, ինչը պետք է ստիպեր նրանց գիտակցել, թե ինչպիսի յուրահատուկ կանչվածության էին իրենք արժանացել։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Կասկած չկա, որ Իսրայելին չափազանց շատ բան էր տրվել։ Ա պա, ինչպե՞ս նրանք կարձագանքեին։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 4
Ձեր իմաստությունն ու խոհամտությունը Ինչպես տեսանք, Բ Օրենք 4.1–9 համարները հզոր արտահայ տություն էին ոչ միայն ազգի յուրահատուկ կարգավիճակի, այլև դրա առաքելություն պարունակող կանչվածության։ Այս տեքստերին միահյուսված է այն գաղափարը, որ նրանք պետք է հնազանդվեն, հետևեն Տիրոջը ևանեն այն, ինչ Նա իրենց պատվիրում է։ Նորից կարդացե՛ք Բ Օրենք 4.6 համարը։ Ըստ Տիրոջ խոսքերի՝ հատկապես ի՞նչն է նրանց «իմաստությունն» ու «խոհամտու թյունն» ազգերի առաջ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Առաջին հայացքից կարող է թվալ, թե կանոններն ու օրենքներն էին իրենց մեջ պարունակում իմաստություն ու խոհամտություն։ Սակայն տեքստը դա չի ասում։ Այո՛, Տերը նրանց սովորեցրել էր կանոններն ու օրենքները, սակայն նրանց իմաստությունն ու խո համտությունը բխում էր դրանք պահելուց, դրանց հնազանդվելուց։ Նրանց հնազանդությունն էր նրանց իմաստությունն ու խոհամտու թյունը։ Իրսայելը կարող էր ունենալ աշխարհին երբևէ հայտնի ամե նահիանալի օրենսդրական համակարգը (և իրականում ուներ էլ), սակայն ի՞նչ օգուտ այն կբերեր, եթե Իսրայելը դրան չհետևեր։ Ընդ հակառակը, նրանց իմաստությունն ու խոհամտությունը գալիս էր իրական ժամանակում նրանց կյանքում Աստծո օրենքի ունեցած ազ դեցությունից։ Նրանք պետք է կյանքի կոչեին այն ճշմարտություն ները, որոնք Աստված նրանց տվել էր և դա անել կարող էին միայն դրանց հնազանդվելով։ Իսրայելի ունեցած ողջ լույսն ու ճշմարտու թյունը ո՛չ իրեն, ո՛չ շրջապատի հեթանոս ազգերին ոչ մի բարի բան 60
Դաս 6
չէին տա, եթե Իրսայելն այդ ճշմարտությունները կյանքի չկոչեր։ Ուս տի նորից ու նորից նրանց հնազանդության կոչ է արվում, որովհետև աշխարհին վկա լինելու համար կարևորը ոչ թե հենց կանոններն ու օրենքներն էին, այլ նրանց հնազանդությունն այդ կանոններին ու օ րենքներին։ «Աստծո օրենքին նրանց հնազանդությունն իրենց կդարձներ բարգավաճության հրաշալիքներ աշխարհի ազգերի առաջ։ Նա, Ով կարող էր նրանց իմաստություն ու հմտություն տալ բոլոր տեսակի բարդ գործերում, կշարունակեր մնալ նրանց ուսուցիչը և կվեհաց ներ ու կբարձրացներ նրանց Իր օրենքներին հնազանդվելու միջո ցով։ Եթե ժողովուրդը հնազանդ լիներ, նրան վրա չէին հասնի այն հիվանդությունները, որոնք անհանգստացնում էին այլ ազգերին, և նրանք կօրհնվեին կորովով ու խելքով։ Աստծո փառքը, Նրա վե հափառությունն ու զորությունը պետք է բացահայտվեին ժողովրդի բարգավաճման մեջ։ Նրանք պետք է քահանաների ու արքայազննե րի թագավորություն լինեին։ Աստված նրանց տվել էր ամեն ունակու թյուն՝ երկրի վրա ապրող ամենամեծ ազգը դառնալու համար»։ Էլեն Ուայթ, Քրիստոսի առակները, էջ 288։ Կարդացե՛ք Մատթեոս 5.13–16 համարները։ Ի՞նչ է Հիսուսն ա սում մեզ այս համարներում, որն արտացոլում է այն նույն բանը, ինչը Նա ասաց հին Իսրայելին։ Որպես Յոթերորդ օրվա ադվեն տիստներ՝ ինչպե՞ս սա պետք է կիրառվի հատկապես մեր կյան քում։ ՈՒՐԲԱԹ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 5
Հետագա ուսումնասիրության համար «Երկնքում ծագած մեծ պայքարի ամենասկզբից սատանայի նպա տակն է եղել վերացնել Աստծո օրենքը: Հենց այդ մտադրությամբ էր, որ նա ապստամբեց Արարչի դեմ, ևերկնքից արտաքսվելուց հետո էլ դեռ շարունակում է իր պատերազմը երկրի վրա: Մարդկանց խաբել և այդպիսով դրդել նրանց խախտել Աստծո օրենքը. սա է նպատա կը, որը նա համառորեն հետապնդում է: Կարվի դա ամբողջ օրենքը ոտնահարելով, թե մերժելով պատվիրաններից գեթ մեկը` արդյունքը միանգամայն նույնն է լինելու: Նա, ով «մեկ բանի մեջ» հանցանք է գործում, արհամարհում է ողջ օրենքը, նրա ազդեցությունն ու օրի նակը խրախուսում են անօրենությունը, և նա «պարտական է դառ Դաս 6
61
նում ամբողջ օրենքին» (Հակոբոս 2.10)»։ Էլեն Ուայթ, Մեծ պայքար, էջ 582։ Բելփեգորի առնչությամբ Էլեն Ուայթը գրել է. «Նրանք խիզախե ցին ոտք դնել արգելված հողի վրա և ընկան սատանայի ծուղակը։ Հրապուրված երաժշտությամբ և պարերով, կախարդված հեթանոս կույսերի գեղեցկությամբ՝ նրանք հրաժարվեցին հավատարիմ մնալ Յահվեին։ Երբ նրանք միաբանվեցին ուրախության և տոնախմբու թյան մեջ, գինին մթագնեց նրանց զգայարաններն ու կոտրեց ինքնա վերահսկողության պատնեշը։ Նրանք հայտնվեցին կրքի լիակատար իշխանության ներքո և պղծելով իրենց խիղճն անպարկեշտ վարքով՝ ի վերջո համոզվեցին ծնկի գալ կուռքերի առաջ։ Նրանք զոհեր էին մատուցում հեթանոսական զոհասեղանների վրա և մասնակցում էին ամենանողկալի ծիսակատարություններին»։ Էլեն Ուայթ, Նահա պետներ և մարգարեներ, էջ 454։ Հարցեր քննարկման համար
1. Խորհե՛ք այն մասին, թե ինչպես են Յոթերորդ օրվա ադվենտիստ ներն այն տեղում, որտեղ գտնվում էր հին Իսրայելը։ Խորհե՛ք այն ամենի մասին, ինչ մեզ տրվել է ի հակադրություն մեզ շրջապա տող աշխարհի և, այո՛, նույնիսկ ի հակադրություն այլ եկեղեցի ների։ Ուստի մեզ տրվող հարցը հետևյալն է. Ինչպե՞ս ենք մենք արձագանքում նրան, ինչ մեզ տրվել է։ Որքա՞ն լավ ենք մենք աշ խարհին ներկայացնում մեր «իմաստությունն ու խոհամտությու նը»։ 2. «Բայց դուք, որ հարեցիք ձեր Տեր Աստծուն, բոլորդ էլ այսօր ողջ եք»։ Ինչպես ասվել էր ավելի վաղ, «հարել» բայի, տվյալ դեպ քում «հարեցիք» ստորոգյալի ենթական ժողովուրդն է։ Աստված մեզ չի հարի այն առումով, որ Նա մեզ չի ստիպի ընդունել Իրեն։ Ընդհակառակը, օգտվելով մեզ տրված ազատ կամքի սրբազան պարգևից՝ այդ մե՛նք պետք է ընտրենք հարել Նրան։ Երբ անում ենք այդ ընտրությունը, ինչպե՞ս ենք շարունակում ու հարում Նրան։ 3. Խորհե՛ք միաշաբթի օրվա դասի վերջում տրված հարցի շուրջ։ Ի՞նչ է նշանակում Աստծո պատվիրանի վրա ավելացնել կամ դրանից պակասեցնել։ Բացի աչքի զարնող դեպքերից, օրինակ՝ շաբաթը փոխելու փորձից, ուրիշ ի՞նչ նմանատիպ բան կարող է պատահել շատ աննկատ, որ մենք նույնիսկ չհասկանանք, թե ինչ է տեղի ունենում։ 62
Դաս 6
ԴԱՍ 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ 6–12
ՕՐԵՆՔ և ՇՆՈՐՀ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Եզեկիել 28.15, 16, Բ Օրենք 4.44, Հռոմեացիներին 3.20, Բ Օրենք 10.1–15, Բ Օրենք 5.6–22, Բ Օրենք 9.1–6։ Հիշելու համարը. «Ես չեմ անտեսում Աստծու շնորհը, քանզի եթե արդարու թյունը օրենքի միջոցով է գալիս, ուրեմն Քրիստոսը զուր տե ղը մեռավ»(Գաղատացիներին 2.21)։ Շատ հարանվանությունների քրիստոնյաներ խոսում են օրենքի և շնորհի մասին և հասկանում են այդ երկուսի մեջ եղած տարբե րությունը։ Օրենքը սրբության և արդարության Աստծո չափանիշն է, ևօրենքի խախտումը մեղք է։ «Ամեն ոք, ով մեղք է գործում, նաև անօրենություն է անում. և մեղքն անօրենություն է» (Ա Հովհաննես 3.4)։ Եվ քանի որ մենք բոլորս խախտել ենք օրենքը, և «Գիրքը ա մեն ինչ մեղքի տակ փակեց» (Գաղատացիներին 3.22), ապա միայն Աստծո շնորհը կարող է փրկել մեզ։ «Շնորհով եք փրկվել հավատի միջոցով, և սա ձեզանից չէ, այլ Աստծու պարգևն է» (Եփեսացինե րին 2.8)։ (Իհարկե, օրենքը պարունակում է նաև այնպիսի «աննշան ման րուք», ինչպիսին յոթերորդ օրը՝ շաբաթն է։ Այդուհանդերձ, տարբեր պատճառներով, շատ քրիստոնյաներ, գոնե այս պահին, լի են այն մերժելու վճռականությամբ՝ իրենց մերժման համար բերելով տա րատեսակ թույլ պատճառաբանություններ։ Սակայն դա ընդհան րապես այլ թեմա է)։ Օրենքի և շնորհի թեման հանդիպում է ողջ Աստվածաշնչում, նե րառյալ Բ Օրենք գիրքը, նույնիսկ եթե արտահայտված է տարբեր ձևերով և տարբեր սցենարներով։ Այո՛, Բ Օրենք գիրքը ևս ներկա յացնում է օրենքի և շնորհի միջև փոխհարաբերությունը ուրույն համատեքստում։
Դաս 7
63
ՄԻԱՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7
Օրենքը երկնքում Աստված սիրո Աստված է, և սերը Նրա բնավորության համա պարփակ սկզբունքն ու Նրա կառավարման հիմնաքարն է։ Եվ որով հետև Աստված կամենում է, որ մենք էլ ի պատասխան Իրեն սիրենք, Նա մեզ արարել է որպես բարոյական էակներ բարոյական ազատու թյամբ, ինչը հատուկ է սիրուն։ Եվ բարոյական ազատության գաղափարի կենտրոնական տար րը բարոյական օրենքն է։ Ենթատոմային մասնիկները, օվկիանոսի ալիքները, կենգուրուները թեև ենթարկվում են բնության որոշակի օրենքների, սակայն չեն ենթարկվում բարոյական օրենքին և առ հասարակ դրա կարիքը չունեն։ Դրան ենթարկվում ու դրա կարիքն ունեն բացառապես բարոյական էակները. այդ է պատճառը, որ նույ նիսկ երկնքում Աստված բարոյական օրենք ունի հրեշտակների հա մար։ Կարդացե՛ք Եզեկիել 28.15, 16 համարները, որոնք խոսում են երկնքում Արուսյակի մեղանչելու մասին։ «Անիրավություն» գտնվեց նրանում, և նա նաև «մեղանչեց»։ Այս բառերի կիրառու թյունն այստեղ՝ երկնքի համատեքստում, ի՞նչ է բացահայտում երկնքում գոյություն ունեցող բարոյական օրենքի մասին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ե՛վ «անիրավություն», և՛ «մեղանչել» բառերը լայնորեն օգտա գործվում են մարդկանց շրջանում։ Սակայն Սուրբ Գիրքն օգտա գործում է միևնույն եզրույթները նկարագրելու համար այն, ինչ կատարվեց երկնքում՝ արարչագործության մեկ այլ հարթության վրա։ Սա մեզ պետք է ինչ-որ բան ասի այն երևույթի մասին, որը գո յություն ունի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ «Արդ ի՞նչ ասենք. օրենքը մե՞ղք է. քա՛վ լիցի։ Բայց ես մեղքը չէի ճանաչի, եթե ոչ օրենքի միջոցով, և ցանկությունն էլ չէի ճանա չի, եթե օրենքը չասեր՝ «Մի՛ ցանկացիր»» (Հռոմեացիներին 7.7)։ Ինչպե՞ս կարող է միևնույն գաղափարը, առնվազն սկբունքորեն, գոյություն ունենալ նաև երկնքում, որտեղ ապրում են բարոյա կան էակներ՝ հրեշտակները։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ 64
Դաս 7
Էլեն Ուայթը բացատրում է. «Աստծո կամքն արտահայտված է Նրա սուրբ օրենքի կանոններում, և Նրա օրենքի սկզբունքները երկն քի սկզբունքներն են։ Երկնային հրեշտակները չեն հասնում ավելի բարձր գիտության, քան Աստծո կամքի իմացությունը, և Նրա կամքի կատարումը բարձրագույն ծառայությունն է, որը կարող է գործի դնել նրանց ուժերը»։ Մտորումներ օրհնությունների սարից, էջ 109։ Կարևոր չէ՝ երկնքո՞ւմ, թե՞ երկրի վրա, եթե Աստված ունի բարո յական էակներ, Նա կունենա նաև բարոյական օրենք՝ նրանց ղեկա վարելու համար, ևայդ օրենքի խախտումը մեղք է թե՛ երկնքում, թե՛ երկրի վրա։ Ինչո՞ւ է բարոյական օրենքի գաղափարն անբաժանելի բարոյա կան էակների գաղափարից։ Առանց այդ օրենքի ի՞նչը կարող էր սահմանել, թե ինչն է բարոյական, ինչը՝ ոչ։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 8
Օրենքը Բ Օրենք գրքում Հրեա ազգը Քանանի սահմանին է. Աստծո ընտրյալ ժողովուրդը վերջապես պետք է ժառանգի այն երկիրը, որն Աստված խոստացել է նրանց։ Եվ, ինչպես տեսանք, Բ Օրենք գիրքը բովանդակում է Մով սեսի վերջին հրահանգները՝ ուղղված հրեաներին, նախքան նրանք կմտնեն Քանան։ Եվ այս հրահանգների շարքում մենք տեսնում ենք հնազանդվելու պատվերներ։ Կարդացե՛ք հետևյալ տեքստերը։ Ի՞նչ գաղափար է արտահայտ վում դրանցում կրկին ու կրկին, ևինչո՞ւ է այդ գաղափարն այդ քան կարևոր ժողովրդի համար (Բ Օրենք 4.44, Բ Օրենք 17.19, Բ Օրենք 28.58, Բ Օրենք 30.10, Բ Օրենք 31.12, Բ Օրենք 32.46, Բ Օրենք 33.2)։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Բ Օրենք գրքի նույնիսկ ամենամակերեսային ընթերցանությունը ցույց է տալիս, թե որքան կարևոր էր Իսրայել ազգի համար օրեն քին հնազանդվելը։ Ըստ էության դա ուխտի շրջանակներում նրանց պարտականությունն էր։ Աստված այնքա՜ն շատ բան էր արել նրանց համար և կշարունակեր ավելին անել, բաներ, որոնք իրենք իրենց համար անել ի վիճակի չէին ևոչ էլ հենց սկզբից արժանի էին դրանց (հենց սա է շնորհը. Աստված մեզ տալիս է բաներ, որոնց մենք արժա Դաս 7
65
նի չենք)։ Եվ այն, ինչ Աստված պահանջում էր ի պատասխան, ընդա մենը հնազանդությունն էր Իր օրենքին։ Այսօր ևսոչինչ չի փոխվել։ Աստծո շնորհը փրկում է մեզ՝ անկախ օրենքի գործերից, «որովհետև կարծում ենք, որ մարդը հավատով է արդարանում՝ անկախ օրենքի գործերից» (Հռոմեացիներին 3.28), իսկ մեր արձագանքը հնազանդությունն է օրենքին։ Սակայն օրեն քին մեր հնազանդությունը դրանով փրկվելու ապարդյուն փորձ չէ, «քանի որ ոչ ոք Նրա առաջ օրենքի գործերից չի արդարանա, որով հետև օրենքով է լինում մեղքի ճանաչումը» (Հռոմեացիներին 3.20), այլ որպես այն փրկության արդյունք, որն այդքան ողորմածաբար տրվել է մեզ։ «Եթե Ինձ սիրում եք, պահե՛ք Իմ պատվիրանները» (Հովհաննես 14.15)։ Բ Օրենք գիրքը կարելի է դիտարկել որպես շնորհի և օրենքի վե րաբերյալ մի մեծ դաս։ Շնորհով Աստված մեզ փրկագնում է՝ մեզ հա մար անելով այն, ինչը մենք ինքնուրույն անել չէինք կարող (այնպես, ինչպես Իսրայելը չէր կարող ինքնուրույն փախչել Եգիպտոսից), և ի պատասխան՝ մենք ապրում ենք հավատի կյանք՝ հնազանդ լինելով Նրան ու Նրա օրենքին։ Ադամի մեղանչումից մինչև աշխարհի վերջ նրանք, ովքեր կապրեն հալածանքների ու գազանի դրոշմի ժամա նակներում, առանց նահանջի մարդիկ են, որոնք այսպես են նկա րագրվում. «այստեղ են Աստծո պատվիրանքները և Հիսուսի հավատքը պահողները» (Հայտնություն 14.12). Աստծո հարաբերությունն Իր ուխտի ժողովրդի հետ հիմնված է օրենքի և շնորհի վրա։ Աստծո շնոր հը ներում է մեզ Նրա օրենքը խախտելու համար, ևայդ նույն շնորհը մեզ ուժ է տալիս հնազանդվելու Նրա օրենքին, հնազանդություն, որը բխում է Նրա հետ ունեցած մեր ուխտի փոխհարաբերություններից։ Ինչպե՞ս կարող ենք օրենքին հնազանդվելիս խուսափել օրինա պաշտության ծուղակն ընկնելուց։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 9
Լըթով լաք Սկեպտիկները՝ մարդիկ, ովքեր պատճառաբանություններ են ո րոնում, որպեսզի մերժեն Աստվածաշունչը, հաճախ են մատնացույց անում Հին Կտակարանում հանդիպող Աստծո կողմից արտաբեր ված որոշ խիստ բառեր։ Գաղափարն այն է, թե Հին Կտակարանի Աստվածը, հատկապես ի տարբերություն Հիսուսի, դաժան էր, քի 66
Դաս 7
նախնդիր և ստոր։ Այս փաստարկն իհարկե նոր չէ, սակայն այն այսօր ևս նույնքան սխալ է, որքան և դարեր առաջ, երբ առաջին ան գամ առաջ քաշվեց։ Կրկին ու կրկին Հին Կտակարանը Յահվեին ներկայացնում է որ պես Իր հին Իսրայել ազգին սիրող և բացառապես նրան լավը կա մեցող Աստված։ Եվ այս սերը հզոր կերպով ի հայտ է գալիս Բ Օրենք գրքում։ Կարդացե՛ք Բ Օրենք 10.1–15 համարները։ Ո՞րն է այս տեքստե րի անմիջական համատեքստը, և ի՞նչ են այդ տեքստերը սովո րեցնում մեզ այն մասին, թե ինչ էր Աստված զգում Իր ժողովրդի նկատմամբ, նույնիսկ նրանց մեղանչումից հետո։ Ի՞նչ են դրանք մեզ սովորեցնում շնորհի մասին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Այս տեքստերից հորդում է Աստծո շնորհն ու սերն Իսրայելի նկատ մամբ։ Հատկապես ուշադրություն դարձրեք 12-րդ և 13-րդ համար ներին։ Իրականում դրանք իրենցից ներկայացնում են մեկ երկար նախադասություն՝ հարց, ևայդ հարցը շատ պարզ է. Ես՝ Տերս, ի՞նչ եմ խնդրում քեզ որ անես. ընդամենը հետևյալը՝ … քայլի՛ր Իմ ճանա պարհներով, սիրի՛ր Ինձ, ծառայի՛ր Ինձ և պահի՛ր Իմ օրենքները քո իսկ բարօրության համար։ Եբրայերենում այս տեքստում «քո» և «դու» բառերը դրված են եզակի թվով։ Ու թեև Աստված խոսում է ազգի հետ ընդհանուր առմամբ, սակայն ի՞նչ օգուտ կարող են տալ Նրա խոսքերը, եթե ժո ղովուրդը, յուրաքանչյուրն անհատապես, չենթարկվի այդ խոսքին։ Ամբողջականը կլինի այնպիսին, ինչպիսին են դրա մասերը։ Որպես ազգի՝ Իսրայելի հետ Աստված խոսում էր դեմ առ դեմ, անհատապես։ Չենք կարող չնկատել նաև 13-րդ համարի վերջին մասը. պահի՛ր այս բաները լըթով լաք, «որպեսզի քեզ համար լավ լինի»։ Այլ խոս քերով, Տերը պատվիրում է ժողովրդին հնազանդվել, որովհետև դա բխում է նրանց իսկ շահերից։ Աստված է արարել նրանց, Աստված է պահում նրանց, Աստված գիտի, թե ինչն է նրանց համար ամենալա վը, և կամենում է նրանց ամենալավը։ Իր օրենքին՝ Տասը պատվիրան ներին հնազանդ լինելը բխում է բացառապես ժողովրդի շահերից։ Օրենքը հաճախ է համեմատվում պարսպի, պաշտպանիչ պատի հետ, և այդ պատի ներսում մնալով՝ Աստծո հետևորդները պաշտ պանված են չարի հարձակումներից, որոնք հակառակ դեպքում կհաղթեին ու կկործանեին նրանց։ Կարճ ասած, Աստված օրենքը Դաս 7
67
տվեց՝ Իր ժողովրդի նկատմամբ սիրուց դրդված, և հնազանդու թյունն այդ օրենքին անհրաժեշտ է, «որպեսզի քեզ համար լավ լինի»։ Որո՞նք են այն ճանապարհները, որոնց միջոցով կարող ենք ինք ներս տեսնել, թե ինչպես հնազանդությունն Աստծո օրենքին իս կապես ծառայել է մեր իսկ բարօրությանը։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 10
Ստրուկ Եգիպտոսում Բ Օրենք գրքում անընդհատ առաջին գծում հայտնվում է մի թե մա. այն, որ Տերն ազատագրեց Իր ժողովուրդ Իսրայելին Եգիպտոսի երկրից։ Նրանց կրկին ու կրիկին հիշեցվում է այն մասին, թե Աստ ված ինչ է արել իրենց համար. «Տերը մեզ հանեց Եգիպտոսից հզոր ձեռքով և բարձր բազկով, սարսափազդու արարքներով, նշաններով ու հրաշքներով» (Բ Օրենք 26.8, տե՛ս նաև Բ Օրենք 16.1–6)։ Իրականում, ամբողջ Հին Կտակարանում Եգիպտոսից դուրս գա լու պատմությունը հիշատակվում է որպես Եգիպտոսի ստրկությու նից ու կեղեքումից Աստծո շնորհով հզոր ազատագրում ստանալու օրինակ. «Որովհետև Ես քեզ Եգիպտոսի երկրից հանել եմ, ստրկու թյան տնից քեզ փրկեցի» (Միքիա 6.4)։ Այս գաղափարը հանդիպում է նույնիսկ Նոր Կտակարանում. Ե գիպտոսից դուրս գալը Աստծո մեծ զորությամբ խորհրդանշում է Քրիստոսի նկատմամբ ունեցած հավատով փրկությունը. «Հավա տով անցան Կարմիր ծովը, ինչպես ցամաքով, մինչ եգիպտացիներն այդ փորձելով խեղդվեցին» (Եբրայեցիներին 11.29, տե՛ս նաև Ա Կորնթացիներին 10.1–4)։ Կարդացե՛ք Բ Օրենք 5.6–22 համարները, որտեղ Մովսեսը կրկնում է օրենքը՝ Տասը պատվիրանները՝ Յահվեի հետ ունեցած իրենց ուխտի հիմնարար պայմանը։ Ուշադրությո՛ւն դարձրեք չորրորդ պատվիրանին ևայն պատճառին, թե ինչու է այն տրվել այստեղ։ Ի՞նչ է ասվում այստեղ, ինչը բացահայտում է օրենքի և շնորհի իրողությունը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մովսեսը կրկնում է հիմնական պատվիրանը յոթերորդ՝ շաբաթ օրը հանգստանալու մասին, սակայն յուրահատուկ իմաստ է հա ղորդում իր ասելիքին։ Ճիշտ է, շաբաթի պատվիրանը գրվել էր քարե 68
Դաս 7
տախտակների վրա Ելքի ժամանակ, այստեղ Մովսեսն ընդլայնում է այն, ինչն արդեն տրված է եղել նրանց։ Պահեք շաբաթը ոչ միայն որ պես արարչագործության, այլև որպես Եգիպտոսի գերությունից ա զատագրվելու հիշատակ։ Աստծո շնորհը փրկեց նրանց Եգիպտոսից ևիրենց գործերից հանգստանալու հնարավորություն տվեց (Եբրա յեցիներին 4.1–5)։ Այժմ, ի պատասխան այն շնորհի, որ Աստված տվել էր նրանց, նրանք պետք է այդ շնորհը տարածեին ուրիշների վրա։ Այս դեպքում յոթերորդ օրը՝ շաբաթը, դառնում է ոչ միայն արար չագործության, այլև փրկագնման ու շնորհի հզոր խորհրդանիշ։ Տան բոլոր անդամները, ոչ միայն երեխաները, այլև ծառաները, բանող կենդանիները և նույնիսկ նրանց մեջ գտնվող օտարականները կարող են հանգստանալ։ Շաբաթը հրեաներին տրված շնորհը տարածում է նաև այլոց վրա, նույնիսկ նրանց, ովքեր չեն հանդիսանում ուխտի ժո ղովուրդ։ Եվ այն տեղակայված է Աստծո օրենքի հենց սրտում։ Այն, ինչ Աստված այնքան ողորմածաբար արել էր իրենց համար, նրանք պետք է անեին ուրիշների համար։ Սկզբունքն այդքան հեշտ է։ Կարդացե՛ք Մատթեոս 18.21–35 համարները։ Ի՞նչ կերպ է այս առակի սկզբունքը բացահայտված շաբաթի պատվիրանում, հատկապես ինչպես այն ընդգծված է Բ Օրենք գրքում։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 11
Ոչ ձեր արդարության համար Քրիստոնեական կրոնի, առհասարակ աստվածաշնչյան կրոնի ամենակարևոր գաղափարներից մեկը բացառապես հավատով ար դարանալու մեծագույն թեման է։ «Որովհետև Գիրքն ի՞նչ է ասում. «Աբրահամն Աստծուն հավատաց, և դա արդարություն համարվեց նրան»» (Հռոմեացիներին 4.3)։ Էլեն Ուայթը արտահայտել է այդ միտքն այսպես. «Ի՞նչ է հավա տով արդարացումը։ Դա մարդու փառքն առ ոչինչ դարձնելու Աստծո աշխատանքն է, ինչպես նաև մարդու համար այն անելը, ինչը մարդն ինքնուրույն ի վիճակի չէ անել։ Երբ մարդը տեսնում է իր սեփական ոչնչությունը, պատրաստ է հագնել Քրիստոսի արդարությունը»։ Էլեն Ուայթ, Հավատ, որով ապրում եմ, էջ 109։ Կասկածից դուրս է, որ երբ փորձում ենք հասկանալ, թե Ով է Աստ ված, ևորքան սուրբ է Նա, և թե ով ենք ևորքան անսուրբ ենք մենք Նրա համեմատ, հասկանում ենք, որ մեզ կարող էր փրկել միայն զար Դաս 7
69
մանահրաշ շնորհը։ Եվ այն փրկեց. այդ շնորհը դրսևորվեց խաչի վրա, երբ անմեղ Քրիստոսը մեռավ մեղավորների մեղքերի համար։ Մտապահելով այս համատեքստը՝ կարդացե՛ք Բ Օրենք գրքի 9.1–6 համարները։ Ի՞նչ է այստեղ Մովսեսն ասում ժողովրդին, ինչը շատ դրամատիկ կերպով բացահայտում է անարժանների նկատմամբ դրսևորվող Աստծո շնորհի իրողությունը։ Ինչպե՞ս է այստեղ կատարվածն արտացոլում հավատով արդարանալու սկզբունքը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Եթե հնարավոր լիներ փոխանցել Պողոսի ուսուցանումն Ավետա րանի վերաբերյալ, դա կարելի կլիներ անել Բ Օրենք գրքի 9.5 համարի միջոցով. «Ոչ թե քո արդար լինելու և քո սրտի ուղղության համար» է Աստված քեզ փրկելու, այլ Նա դա անելու է «հավիտենական ավետի սի» (Հայտնություն 14.6) խոստման համար, որը մեզ տրվել է «ոչ ըստ մեր գործերի, այլ ըստ Իր կամքի ու շնորհի, որ Քրիստոս Հիսուսով մեզ տրվեց հավիտենական ժամանակներից առաջ» (Բ Տիմոթեոսին 1.9, տե՛ս նաև Տիտոսին 1.2)։ Եթե խոստումը մեզ տրվել է «հավիտենա կան ժամանակներից առաջ», այն պարզապես չէր կարող հիմնված լինել մեր գործերի վրա, որովհետև «հավիտենական ժամանակնե րից առաջ» գոյություն չունեինք ո՛չ մենք, ո՛չ էլ մեր գործերը։ Կարճ ասած, ի հակադրություն ձեր սխալների, թերությունների ու խստապարանոց բնավորության՝ Աստված պատրաստվում է անել այս հրաշալի գործը ձեզ համար և ձեր մեջ։ Եվ որպես արդյունք՝ Տերը պատվիրում է ձեզ հնազանդվել Իրեն և Իր օրենքին։ Խոստումն ար դեն տրվել ևիրականացվել է. ձեր գործերն ու հնազանդությունը, եթե նույնիսկ կատարյալ լինեին (իրականում կատարյալ չեն), չեն կարող լինել ձեր փրկության միջոցը։ Դրանք, ընդհակառակը, արդյունքն են։ Տերը փրկել է ձեզ շնորհով, ևայժմ, երբ Նրա օրենքը գրված է ձեր սրտերում, և Նրա հոգին զորացնում է ձեզ, գնացե՛ք և հնազանդվե՛ք Նրա օրենքին։ ՈՒՐԲԱԹ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 12
Հետագա ուսումնասիրության համար «Քրիստոսի թշնամին, ով երկնքում ապստամբեց Աստծո օրենքի դեմ, որպես հմուտ և վարժ հրամանատար՝ աշխատում էր իր ողջ 70
Դաս 7
ուժերը լարած՝ հորինելով մոլորությամբ լի տարբեր խորամանկու թյուններ, որպեսզի առ ոչինչ դարձներ Աստծո օրենքը, որը մեղքի ճշմարիտ ինդիկատորն էր, արդարության չափանիշը»։ Էլեն Ուայթ, Ռևյու ընդ Հերալդ, 1890թ. նոյեմբերի 18։ Տիեզերքը զարդարում են երկու տրիլիոն գալակտիկաներ։ Յու րաքանչյուր գալակտիկա կազմված է հարյուր միլիարդ աստղերից։ Այդ թիվը հետևյալ տեսքն ունի՝ 100.000.000.000։ Երկու տրիլիոն գալակտիկա՝ յուրաքանչյուրում 100 միլիարդ աստղ, կազմում է 200.000.000.000.000.000.000.000 աստղ։ Ահա թե որն է գոյության սկզբունքը՝ այն, ինչ մտահղանում ու ա րարում է որևէ բան, պետք է լինի ավելի մեծ, քան մտահղացածն ու արարվածը, և գերազանցի դրան։ Պիկասոն ավելի մեծ ու գերա զանց է իր իսկ ստեղծած ցանկացած արվեստի գործից։ Աստված, Ով մտահղացավ ու արարեց մեր տիեզերքը, նույնպես պետք է մեծ լինի այդ տիեզերքից ու գերազանցի դրան։ Մտապահելով այս գաղափարը՝ խորհեք հետևյալ տեքստի մա սին. «Սկզբում էր Բանը, և Բանն Աստծու մոտ էր, և Բանն Աստված էր։ Նա սկզբում Աստծու մոտ էր։ Ամեն ինչ Նրանով եղավ, ևառանց Նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ» (Հովհաննես 1.1–3)։ Այսինքն՝ Աստված, Ով ստեղծել է ամեն ինչ, 200.000.000.000.000.000.000.000 աստղերը և մնացած ամեն բան, ի՞նչ արեց։ Նա «նսեմացավ», դարձավ մանուկ, ապրեց անմեղ կյանքով և մահացավ խաչի վրա՝ Իր վրա կրելով մեր մեղքերի և չարությունների պատիժը, որպեսզի մենք ունենանք հա վիտենական կյանքի խոստումը։ Մեր առջև դրված է այս մեծ ճշմարտությունը՝ Հիսուս Քրիստոսի միջոցով մեզ տրված շնորհը։ Եվ ի՞նչ է Աստված մեզնից խնդրում ի պատասխան։ «Ամբողջ խոսքի վախճանը լսենք. Աստծուց վախեցի՛ր և պահի՛ր Նրա պատվիրանները, որովհետև մարդու համար սա է իր ամբողջ պարտավորությունը» (Ժողովող 12.13)։ Հարցեր քննարկման համար
1. Դասարանում անդրադարձե՛ք երկուշաբթի օրվա դասի վերջում տրված հարցին այն մասին, թե ինչպես մարդիկ, ովքեր կամենում են պահել Աստծո օրենքը՝ Տասը պատվիրանները (ներառյալ չոր րորդը), կարող են խուսափել օրինապաշտության աննկատ ծու ղակից։ Հնազանդությունը, նույնիսկ երբ այն խիստ ու աներեր է, ինչո՞վ է տարբերվում օրինապաշտությունից, և ինչպե՞ս կարող ենք ճանաչել այդ երկուսի միջև եղած տարբերությունը։ Դաս 7
71
2. Ի՞նչ պատմություններ եք լսել (կամ միգուցե ականատես եղել) այն մասին, թե ինչպես են Տասը պատվիրանները խախտող մարդիկ կրել այդ խախտման սարսափելի հետևանքները։ Ի՞նչ պետք է սա մեզ ասի այն մասին, թե ինչպես է օրենքն արտացո լում մեր հանդեպ Աստծո ունեցած սիրո իրողությունը։ 3. Ինչո՞ւ պետք է խաչը մեզ ցույց տա դեպի երկինք մեր ճանապար հը վաստակելու փորձերի ապարդյունությունը։
72
Դաս 7
ԴԱՍ 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ 13–19
ԸՆՏՐԻ՛Ր ԿՅԱՆՔԸ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Ծննդոց 2.8, 9, Հռոմեացիներին 6.23, Ա Հովհաննես 5.12, Բ Օրենք 30.1–20, Հռոմեացիներին 10.6–10, Բ Օրենք 4.19, Հայտնություն 14.6–12։ Հիշելու համարը. «Այսօր երկինքն ու երկիրը վկա եմ կանչում ձեր դեմ. ձեր առջև դրեցի կյանքն ու մահը, օրհնությունն ու անեծքը։ Ու րեմն ընտրի՛ր կյանքը, որպեսզի ապրես դու և քո սերուն դը»(Բ Օրենք 30.19)։ Ահա մի տխուր պատմություն. 22-ամյա մի երիտասարդ աղջկա ախտորոշում են մահացու հիվանդություն՝ ուղեղի ուռուցք։ Նույնիսկ այն հրաշքներով հանդերձ, որոնք գործում է ժամանակակից բժշկու թյունը, հնարավոր չէր ոչինչ անել։ Մնում էր մի ելք՝ թողնել, որ հոգե վարքը հանգեր անխուսափելիին։ Սակայն այս երիտասարդ աղջիկը՝ Սենդին, չէր ուզում մահանալ։ Եվ նա ծրագիր մշակեց։ Մահից հետո պետք է իր ուղեղը դրվեր հեղուկ ազոտ պարունակող տարայի մեջ հատուկ սառցարանում՝ ուղեղի բջիջների կենսունակությունը պահպանելու հույսով։ Եվ այդ հատուկ պայմաններում նրա ուղեղը կսպասեր հիսուն, հարյուր, մի գուցե հազար տարի, մինչև որ ապագայում, երբ տեխնոլոգիաները բավականաչափ զարգանային, նյարդային կապեր պարունակող նրա ուղեղը վերբեռնվեր համակարգչի մեջ։ Եվ այդպես Սենդին մի գուցե կարողանար «ապրել» հավիտյան։ Ներկայացված պատմությունը տխուր է ոչ միայն այն պատճա ռով, որ երիտասարդ աղջիկը պետք է մահանար, այլև այն պատճա ռով, թե ինչի վրա էր նա դրել ապրելու իր հույսը։ Ինչպես շատ-շատ մարդիկ, Սենդին ևս կյանք էր ուզում, ուզում էր ապրել։ Սակայն ընտ րել էր մի ճանապարհ, որը բնավ արդյունավետ լինել չէր կարող։ Այս շաբաթ Բ Օրենք գրքի ուսումնասիրության շրջանակներում մենք կշարունակենք դիտարկել կյանքի ընտրությունը և կյանք ընտ Դաս 8
73
րելու մեզ տրված հնարավորությունը, սակայն այն պայմաններով, որոնք Աստված՝ կյանք Տվողն ու Պահողն է մեզ ողորմածաբար ա ռաջարկել։ ՄԻԱՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 14
Կենաց ծառը Մեզնից ոչ մեկը չի ընտրել լինել այստեղ, այնպես չէ՞։ Մենք չենք ընտրել մեր ծնունդը, ինչպես նաև չենք ընտրել, թե երբ և որտեղ ծնվենք, ևովքեր լինեն մեր ծնողները։ Նույն իրավիճակում էին նաև Ադամն ու Եվան։ Նրանք չէին ընտրել Աստծո կողմից արարվելը, ինչպես և տերևները, ժայռերն ու սարերը։ Որպես մարդ արարածներ՝ մեզ տրվել է ոչ միայն գոյություն (ժայռերը ևսունեն գոյություն), ոչ միայն կյանք (ամեոբան ևս կյանք ունի), այլև կյանք՝ որպես բանական ազատ էակներ՝ ստեղծված Աստծո պատ կերով։ Սակայն մենք չենք ընտրել կյանք ունենալ որպես բանական ա զատ էակներ՝ արարված Աստծո պատկերով։ Բայց այն, ինչ Աստված իսկապես մեզ առաջարկում է, մեր գոյությունը շարունակելու ընտ րությունն է, այսինքն ընտրել կյանք ունենալ Իրենում, իսկ այդ կյան քը մենք կարող ենք ունենալ Հիսուսի ու խաչի վրա Նրա մահվան շնորհիվ։ Կարդացե՛ք Ծննդոց 2.8, 9, 15–17 և Ծննդոց 3.22, 23 համարնե րը։ Ի՞նչ երկու տարբերակ Աստված ներկայացրեց Ադամին նրա գոյության առնչությամբ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ «Եդեմի կենտրոնում աճում էր կենաց ծառը, որի պտուղը զորու թյուն ուներ հավերժացնելու կյանքը: Եթե Ադամը հնազանդ մնար Աստծուն, կշարունակեր ազատ մոտենալ այս ծառին ու կապրեր հա վիտյան: Բայց մեղանչելով` նա կորցրեց կյանքի ծառից ուտելու իրա վունքը և դարձավ մահկանացու: Աստվածային դատավճիռը` «Հող ես դու և դեպի հողը կդառնաս», նշանակում է կյանքի լիակատար դադարեցում»։ Էլեն Ուայթ, Մեծ պայքար, էջ 532, 533։ Այսպիսով, հենց սկզբից, Աստվածաշունչը մեզ ներկայացնում է երկու տարբերակներից միայն մեկը՝ հավիտենական կյանքը, ինչն ի 74
Դաս 8
սկզբանե նախատեսված էր, որ մենք ունենայինք, և հավիտենական մահ, որն ըստ էության նշանակում է հետ դառնալ այն ոչնչությանը, որից ստեղծվել ենք։ Հետաքրքրական է նաև այն, որ «կենաց ծառը», որն ըստ Սուրբ Գրքի անմահություն է պարգևում, և առաջին անգամ հանդիպում է Աստվածաշնչի առաջին գրքում, նորից հանդիպում է վերջին գրքում։ Կարդացեք Հայտնություն 2.7 և Հայտնություն 22.2, 14 համարնե րը։ Հավանաբար այս լուրը խոսում է այն մասին, որ թեև մենք կա րող էինք ուտել կենաց ծառից, մեղքի պատճառով կորցրինք այդ իրավունքը։ Սակայն երբ մեղքի խնդիրը վերջնականապես և լիովին լուծվի, Հիսուսի և փրկության ծրագրի շնորհիվ փրկագնվածները՝ նրանք, ովքեր ընտրել են կյանքը, իրավունք կունենան կենաց ծառից ուտելու, ինչպես որ նախատեսված էր ի սկզբանե։ Խորհե՛ք հետևյալի մասին. մեր ամենօրյա ընտրություններն ինչ պե՞ս են աշխատում կյանքի կամ մահվան համար։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 15
Չկա միջին դիրքորոշում Ամբողջ Աստվածաշնչում մեզ ներկայացվում է երկու ընտրու թյուններից մեկը։ Այստեղ մեզ ներկայացվում է երկու տարբերակ։ Կարդացե՛ք հետևյալ տեքստերը։ Ի՞նչ երկու տարբերակներ, երկու ընտրություններ են բացահայտորեն ներկայացված կամ ենթադրվում այս տեքստերում, ևինչպե՞ս են դրանք ներկայաց ված։ Հովհաննես 3.16 _____________________________________________________ ________________________________________________________________________ Ծննդոց 7.22, 23 _____________________________________________________ ________________________________________________________________________ Հռոմեացիներին 6.23 _______________________________________________ ________________________________________________________________________ Հռոմեացիներին 8.6 _________________________________________________ ________________________________________________________________________ Ա Հովհաննես 5.12 ___________________________________________________ ________________________________________________________________________ Մատթեոս 7.24–27 ___________________________________________________ ________________________________________________________________________ Դաս 8
75
Ի վերջո, որպես մարդ արարածներ՝ մեզ համար չկա միջին դիր քորոշում։ Նախքան մեծ պայքարը վերջնականապես կավարտվի, մեղքը, սատանան, չարը, անհնազանդությունը և ապստամբու թյունն արմատախիլ կարվեն։ Այդ ամենը կատարվելուց հետո, մեզնից յուրաքանչյուրը անհատապես կա՛մ կունենա կյանք՝ հավի տենական կյանք, որն Աստված ի սկզբանե նախատեսել էր բոլորիս համար նախքան աշխարհի արարումը, կա՛մ կբախվենք հավիտե նական մահվան՝ «հավիտենական կործանումով զրկվելով Տիրոջ երեսը տեսնելուց ու Նրա փառավոր զորությունից» (Բ Թեսաղոնի կեցիներին 1.9)։ Աստվածաշունչն ուրիշ տարբերակ չի ներկայաց նում մեզ։ Ի՞նչ ճակատագրի կարժանանանք մենք։ Այսպես թե այնպես, այս հարցի պատասխանը մեզնից է կախված։ Ընտրությունը մեր առջև է՝ կյանք կամ մահ։ Հավիտենական կյանքի կամ հավիտենական մահվան հա մատեքստում աստվածաշնչյան ճշմարտությունն այն մասին, որ դժոխքը հավիտենապես չի այրում ու տանջամահ անում մարդկանց, ինչո՞ւ է այդքան մխիթարիչ ճշմարտություն։ Ի՞նչ կարծիք կկազմեիք Աստծո բնավորության մասին, եթե հավեր ժական չարչարանքներն իսկապես լինեին կորուսյալների ճա կատագիրը։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 16
Կյանք և բարություն, մահ և չարություն, օրհնություն և անեծք Բ Օրենք գրքի ավարտին մոտ, երբ մանրամասնորեն շարադր վում է, թե ինչ կպատահի ժողովրդի հետ, եթե նրանք անհնազանդ լինեն Տիրոջը և խախտեն ուխտի խոստումները, Բ Օրենք 30-րդ գ լուխն սկսվում է այն խոստմամբ, որ նույնիսկ եթե նրանք անհնա զանդ գտնվեցին և պատժվեցին գերությամբ, Աստված, միևնույն է, վերադարձնելու է նրանց իրենց երկիր։ Այսինքն՝ եթե ապաշխարեն և հետ դառնան իրենց չար ճանա պարհներից։ Կարդացե՛ք Բ Օրենք 30.15–20 համարները։ Որո՞նք են այն տար բերակները, որոնք այստեղ ներկայացվում են հին Իսրայելին, և ինչպե՞ս են այդ տարբերակներն արտացոլում այն, ինչին մենք 76
Դաս 8
հանդիպում ենք ամբողջ Աստվածաշնչում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Տերը շատ հստակորեն ասում է. Նա՝ Յահվեն, ժողովրդի առաջ դրել է երկու տարբերակներից մեկը՝ այն, ինչ Նա արել էր Ադամի ու Ե վայի հետ Եդեմում։ Իրականում, Բ Օրենք 30.15 համարի եբրայերեն «բարություն» (թով) և «չարություն» (ռա) բառերը միևնույն բառերն են, որոնք Ծննդոց գրքում օգտագործվում են «բարու» (թով) և չարի (ռա) գիտության ծառի առնչությամբ։ Այստեղ, ինչպես և ողջ Աստ վածաշնչում, չկա միջին կամ չեզոք դիրքորոշում։ Նրանք կա՛մ կծա ռայեն Տիրոջը և կունենան կյանք, կա՛մ կընտրեն մահը։ Իրավիճակը նույնն է նաև մեզ համար։ Կյանք, բարություն, օրհնություններ՝ ի հակադրություն ինչի՞։ Մահ, չարություն ևանեծքներ։ Ի վերջո կարելի է արդարացիորեն ա ռարկել, որ Աստված նրանց միայն բարին, կյանքը ևօրնություններն է առաջարկում։ Սակայն եթե նրանք հետ են դառնում Աստծուց, այս վատ բաները կլինեն բնական հետևանքը, որովհետև ժողովուրդն այլևս չի ունենա Աստծո հատուկ պաշտպանությունը։ Ինչպես էլ որ մենք այն հասկանանք, մարդկանց ներկայացվում են այս տարբերակները։ Պարզ է նաև նրանց ազատ կամքի ևազատ ընտրության իրողությունը։ Այս տեքստերը, ինչպես նաև Հին և Նոր Կտակարաններում առկա մի շարք այլ տեքստեր, իմաստ չէին ունե նա, եթե գոյություն ունենային ազատ կամքի ու ազատ ընտրության սուրբ պարգևից անկախ։ Իրական իմաստով Աստված նրանց ասաց. Ունենալով այն ազատ կամքը, որը Ես ձեզ տվել եմ՝ ընտրե՛ք կյանքը, օրհնությունն ու բարու թյունը, ոչ թե մահը, չարությունն ու անեծքները։ Ճիշտ ընտրությունն այնքա՜ն ակնհայտ է, այնպես չէ՞։ Սակայն մենք գիտենք, թե ինչ պատահեց։ Մեծ պայքարն այն ժամանակ ևս նույնքան իրական էր, որքան այսօր, և մենք պետք է Իսրայելի օրի նակից դաս քաղենք, թե ինչ կարող է պատահել, եթե մենք մեզ ամ բողջությամբ չենք նվիրում Տիրոջը և չենք ընտրում կյանքը և այն ամենը, ինչ այս ընտրությունը ենթադրում է։ Կարդացեք Բ Օրենք 30.20 համարը։ Ուշադրությո՛ւն դարձրեք այստեղ սիրո և հնազանդության միջև առկա կապին։ Ի՞նչ պետք է անի Իսրայելը՝ Տիրոջը հավատարիմ լինելու համար։ Ինչպե՞ս են միևնույն սկզբունքները կիրառելի այսօր մեզ համար։ Դաս 8
77
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 17
Դժվար չէ քեզ համար Բ Օրենք 30-րդ գլուխը բացվում է Տիրոջ խոսքով, Ով ասում է, թե ինչ կլինի, եթե ժողովուրդն ապաշխարի և հետ դառնա իր չար ճա նապարհներից։ Ի՜նչ հրաշալի խոստումներ են տրվում նրանց։ Կարդացե՛ք Բ Օրենք 30.1–10 համարները։ Ի՞նչ խոստումներ է Աստված տալիս ժողովրդին նույնիսկ ի հակադրություն այն փաս տի, որ այստեղ խոսվում է այն մասին, թե ինչ կպատահի նրանց հետ, եթե նրանք անհնազանդ լինեն։ Ի՞նչ է սա մեզ սովորեցնում Աստծո շնորհի մասին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Սա լսելը իսկապես մխիթարիչ կլիներ։ Սակայն հարցն այստեղ այն չէր, որ կարևոր չէր նրանց՝ Աստծո պատվերից հետ դառնալը։ Աստված ոչ ոքի էժան շնորհ չի առաջարկում։ Ամեն դեպքում դա նրանց պետք է ցույց տար Աստծո սերը, և որպես պատասխան՝ նրանք պետք է սիրեին Աստծուն՝ իրենց սերն ի ցույց դնելով Աստծո խոսքին հնազանդությամբ։ Կարդացե՛ք Բ Օրենք 30.11–14 համարները։ Ի՞նչ է Տերն ասում նրանց այստեղ։ Ի՞նչ հիմնական խոստում է տեղ գտել այս տեքս տերում, ևի՞նչ նորկտակարանյան տեքստեր կարող եք մտաբե րել, որոնք արտացոլում են միևնույն խոստումը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ուշադրությո՛ւն դարձրեք այս գեղեցիկ լեզվին և կուռ տրամա բանությանը։ Տերը նրանցից չի պահանջում մի բան, որը չափա զանց դժվար կլիներ նրանց համար։ Աստծո պատվերը չափազանց «բարդ» կամ «առեղծվածային» չէ, որպեսզի նրանք չկարողանան հասկանալ, ոչ էլ այնքան հեռու է, որ չկարողանան հասնել դրան։ Այն երկնքում չէ, նրանցից շատ հեռու, ոչ էլ ծովերից այն կողմ, որ ինչ-որ մեկը վեր ելնի կամ ծովն անցնի և այն բերի նրանց համար։ Ընդհա կառակը, Տերն ասում է. «Այդ խոսքը քեզ շատ մոտիկ է, քո բերանում է, քո սրտում, որպեսզի դու այն կատարես» (Բ Օրենք 30.14)։ Այլ խոս քերով, դուք այն բավականին լավ գիտեք՝ այն արտաբերելու համար, ևայն ձեր սրտում է, ուստի դուք շատ լավ գիտեք, որ պետք է կատա րեք այն։ Ուստի անհնազանդության ոչ մի պատճառաբանություն չի 78
Դաս 8
ընդունվում։ «Նրա բոլոր հորդորները իրավասություն շնորհող են»։ Էլեն Ուայթ, Քրիստոսի առակները, էջ 333։ Իրականում, Պողոս առաքյալն այս տեքստերից մի քանիսը մեջ բերում է Քրիստոսով փրկության համատեքստում։ Այսինքն, Պողո սը դրանք դիտարկում է որպես հավատով արդարանալու օրինակ (տե՛ս Հռոմեացիներին 10.6–10)։ Բ Օրենքի այս տեքստերից հետո Իսրայելի որդիներին ասվում է ընտրել կյանքը կամ մահը, օրհնությունը կամ անեծքը։ Եվ եթե շնոր հով և հավատով նրանք ընտրեն կյանքը, նրանք անպայման դա կու նենան։ Այսօր ոչինչ չի փոխվել, այնպես չէ՞։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 18
Երկրպագության հարց Տիրոջ և Իսրայելի միջև առկա ուխտի հարաբերություններում կարևորագույն դեր էր խաղում երկրպագությունը։ Իրենց շրջապա տող աշխարհից իսրայելացիներին առանձնացնում էր այն փաստը, որ որպես ազգ նրանք միակն էին, որ երկրպագում էին ճշմարիտ Աստծուն՝ ի հակադրություն հեթանոս աշխարհի կեղծ աստվածնե րի ևաստվածուհիների, որոնք բնավ էլ աստվածներ չէին։ «Իմացե՛ք արդ, որ Ես ԵՍ ԵՄ, Ինձնից բացի է՛լ Աստված չկա» (Բ Օրենք 32.39)։ Կարդացե՛ք Բ Օրենք 4.19, Բ Օրենք 8.19, Բ Օրենք 11.16 և Բ Օ րենք 30.17 համարները։ Ի՞նչ ընդհանուր նախազգուշացում կա այս բոլոր տեքստերում։ Ինչո՞ւ է այդ նախազգուշացումն այդ քան կարևոր Իսրայել ազգի համար։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Հազարավոր տարիներ առաջ, այնպես, ինչպես այսօր, Աստծո ժողովուրդն ապրում էր այնպիսի միջավայրում և մշակույթում, որ տեղ չափանիշները, ավանդույթներն ու գաղափարները շատ-շատ դեպքերում հակասում էին նրանց հավատի սկզբունքներին։ Այդ իսկ պատճառով Աստծո ժողովուրդը պետք է միշտ զգաստ լիներ, որ պեսզի աշխարհի բարքերը, կուռքերը և «աստվածները» չդառնային նրանց երկրպագության առարկան։ Մեր Աստվածը «նախանձոտ Աստված է» (Բ Օրենք 4.24, Բ Օրենք 5.9, Բ Օրենք 6.15), և որպես մեր Արարիչ ու Փրկիչ՝ միայն Նա է ար Դաս 8
79
ժանի մեր երկրպագությանը։ Այստեղ ևս միջին դիրքորոշում չկա. կա՛մ մենք երկրպագում ենք Տիրոջը, Ով բերում է կյանք, բարություն ևօրհնություններ, կա՛մ երկրպագում ենք ցանկացած այլ աստծո, ո րը բերում է չարություն, անեծքներ և մահ։ Կարդացե՛ք Հայտնություն 13.1–15 համարները և ուշադրու թյո՛ւն դարձրեք այն հարցին, թե ինչպես է այստեղ ներկայաց վում երկրպագությունը։ Այնուհետև հակադրե՛ք այս տեքստերը Հայտնություն 14.6–12 համարների հետ։ Ի՞նչ է կատարվում այս տեղ՝ Հայտնություն գրքում, ինչն արտացոլում է Բ Օրենք գրքում (և առհասարակ ողջ Սուրբ Գրքում) տրված նախազգուշացումը կեղծ երկրպագության վերաբերյալ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Որքան էլ որ համատեքստը տարբեր լինի, խնդիրը մնում է նույ նը. արդյո՞ք ժողովուրդը կերկրպագի ճշմարիտ Աստծուն և կունենա կյանք, թե՞ տեղի կտա ճնշումներին՝ բացահայտ կամ աննկատ, կամ երկուսը միասին, և կթողնի առ Աստված ունեցած իր հավատարմու թյունն ու կժառանգի մահը։ Վերջնական հարցի պատասխանը կա րող է տալ միմիայն յուրաքանչյուր անհատ։ Աստված չէր ստիպում հին Իսրայելին հետևել Իրեն, ոչ էլ երբևէ մեզ կստիպի։ Ինչպես տես նում ենք Հայտնություն 13-րդ գլխում, ուժը կիրառում է բացառապես գազանը և դրա պատկերը։ Դրա փոխարեն Աստված աշխատում է սիրով։ Ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ նույնիսկ աննկատ կերպով, մենք չենք հրաժարվում առ Հիսուսն ունեցած մեր հավատարմու թյունից ու սկսում նվիրվել մեկ այլ աստծո։ ՈՒՐԲԱԹ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 19
Հետագա ուսումնասիրության համար Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այժմ, բոլորիս ընտրության հնարավորություն է տրված։ Բանալի բառն այստեղ «ընտրությունն» է։ Ի տարբերություն քրիստոնեության այն ընկալման, որ իբր նախ քան մարդկանց ծնունդը Աստված արդեն որոշել էր ոմանց համար, որ նրանք պետք է կորստյան մատնվեն, նույնիսկ հավիտյանս հավի տենից այրվեն դժոխքում, Սուրբ Գիիրքը սովորեցնում է, որ կյանքի ու մահվան, օրհնության ու անեծքի, բարության ու չարության միջև 80
Դաս 8
կատարած մեր սեփական ազատ ընտրությունն է սահմանում, թե որ եռյակին ի վերջո մենք կհանգենք (կյանք, բարություն, օրհնությո՞ւն, թե՞ մահ, չարություն, անեծք)։ Եվ որքա՜ն մխիթարական է իմանալ, որ նույնիսկ եթե ինչ-որ մեկը սխալ ընտրություն է կատարելու, արդ յունքը կլինի հավիտենական մահը, ոչ թե հավիտենական չարչա րանքը երբեք չհանդարտվող կրակի լճում։ ««Որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռո մեացիներին 6.23): Մինչ արդարները ժառանգում են կյանքը, ամբա րիշտների բաժինը մահն է: Մովսեսը կոչ արեց Իսրայելին. «Ես այսօր քո առջև եմ դնում կյանքն ու բարին, մահն ու չարը» (Բ Օրենք 30.15): Բայց սա այն մահը չէ, որ հռչակվեց Ադամին, քանզի ողջ մարդկու թյունը կրում է նրա անօրենության պատիժը: Խոսքը «երկրորդ մահ վան» մասին է, որը հակադրվում է հավիտենական կյանքին»։ Էլեն Ուայթ, Մեծ պայքար, էջ 544։ Հարցեր քննարկման համար
1. Դասարանում քննարկե՛ք երեքշաբթի օրվա դասում ներկայաց ված գաղափարն այն մասին, թե արդյո՞ք Աստված է այստեղ և հիմա անմիջականորեն պատժում անհնազանդության համար, թե՞ պատիժը գալիս է որպես անհնազանդության օրինաչափ հետևանք։ Իսկ միգուցե երկո՞ւսն էլ։ Իսկ կարո՞ղ են լինել դեպ քեր, երբ տեղի ունի կա՛մ մեկը, կա՛մ մյուսը։ Ինչպե՞ս ենք հաս կանում այս թեման։ 2. Ի՞նչ են մեզ այսօր սովորեցնում Էլեն Ուայթի պնդումներն Աստծո ուժի մասին, որը տրվում է մեզ մեղքը հաղթահարելու համար։ 3. Կարդացե՛ք Հռոմեացիներին 10.1–10 համարները: Այստեղ Պո ղոսը մեջբերում է Բ Օրենք 30.11–14 համարները, որոնցում բա ցատրում է Հիսուսին հավատալու միջոցով փրկությունը՝ ի հա կադրություն օրենքի միջոցով արդարանալուն։ Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է նա օգտագործել Բ Օրենք գրքի հետևյալ տեքստերը։ Հատուկ ուշադրությո՛ւն դարձրեք Հռոմեացիներին 10.10 համա րին. «Քանի որ սրտով հավատում են արդարանալու համար և բերանով դավանում են փրկության համար»։ Ի՞նչ է ասում Պո ղոսն այստեղ։ 4. Ինչպե՞ս կարող են ձեր մշակույթը, հասարակությունը, ձեզ շրջա պատող մարդիկ հարել այնպիսի հայացքների, որոնք, հնարա վոր է, ձեզ տանեն կեղծ երկրպագության, եթե ուշադիր չլինեք։ Դաս 8
81
ԴԱՍ 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ 20–26
ՇՐՋԵԼ ԻՐԵՆՑ ՍՐՏԵՐԸ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Բ Օրենք 5.22–29, Բ Օրենք 4.25–31, Բ Օրենք 30.1–10, Մատ թեոս 3.1–8, Մարկոս 1.15, Գործք առաքելոց 2.37, 38։ Հիշելու համարը. «Այնտեղից դու կորոնես քո Տեր Աստծուն և կգտնես, եթե քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով փնտրես Նրան»(Բ Օրենք 4.29)։ Մեզ բոլորիս հետապնդում է կյանքից վերցված շատ պարզ մի փաստ՝ մենք բոլորս մեղավոր ենք։ Երբեմն մենք լսում ենք, թե ինչ պես է որևէ «փորձագետ» ախուվախ անում մարդկանց ֆունդամեն տալ ապականության քրիստոնեական գաղափարի դեմ, սակայն հարկավոր է միայն հետևել օրվա լուրերին կամ թռուցիկ հայացք նետել մարդկության պատմությանը, և քրիստոնեական վարդապե տության ճշմարիտ լինելը պարզ կդառնա։ Կամ ավելի հեշտ տարբերակ. հարկավոր է միայն նայել հայելու մեջ։ Ով այնքան համարձակություն ունի, որ քննի իր սրտի խորքերը (ինչը կարող է վախեցնող լինել), գիտի Հռոմեացիներին 3.9–23 հա մարների ճշմարտացիությունը, որն ավարտվում է հետևյալ խոսքե րով. «Որովհետև բոլորը մեղանչեցին ու զրկվեցին Աստծու փառքից» (Հռոմեացիներին 3.23)։ Բնականաբար, բարի լուրը հետևում է անմիջապես հաջորդ հա մարում. «Նրա շնորհով ձրի են արդարացվում այն փրկության միջո ցով, որ Հիսուս Քրիստոսով է» (Հռոմեացիներին 3.24)։ Այս հիանալի լուրի կարևորագույն պայմանն ապաշխարությունն է. մենք պետք է գիտակցենք մեր մեղքը, զղջանք և Աստծուց ներողություն խնդրենք դրա համար ևի վերջո հետ դառնանք դրանից։ Քանի որ մենք բոլորս մեղավոր ենք, ապաշխարությունը պետք է լինի մեր քրիստոնեական գոյության մի մասը։ Եվ այս շաբաթ մենք կդիտարկենք ապաշխա րության գաղափարը՝ արտահայտված Բ Օրենք գրքում։ 82
Դաս 9
ՄԻԱՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 21
Մի յիտտեն Աստվածաշնչյան եբրայերենը, ինչպես և շատ լեզուներ, հարուստ է իդիոմներով, երբ որոշակի բառեր օգտագործվում են իրենց ուղիղ նշանակությունից տարբերվող երևույթներ սահմանելու համար։ Հին Կտակարանի իդիոմներից մեկն է «Մի յիտտենը»։ «Մի» նշանակում է «ո՞վ», իսկ «յիտտեն»՝ «կտա»։ Այսպիսով, տառացիորեն «մի յիտ տեն» նշանակում է «Ո՞վ կտա»։ Այդուհանդերձ Հին Կտակարանում այս բառակապակցությունն արտահայտում է ցանկության, խիստ փափագի գաղափար։ Օրինակ, Եգիպտոսից փախչելուց հետո Իսրայելի որդիներն անա պատում փարձությունների հանդիպելիս բացականչում էին. «Երա նի թե Տիրոջ ձեռքով մեռած լինեինք Եգիպտոսի երկրում» (Ելք 16.3)։ «Երանի» բառն այստեղ թարգմանվում է «մի յիտտեն»։ Սաղմոսներ 14.7 համարում Դավիթը բացականչում է. «Օ՜, թե Սիոնից գար Իսրայելի փրկությունը»։ Եբրայերենում «Օ՜» բացական չությունը թարգմանվում է «մի յիտտեն»։ Հոբ 6.8 համարում, երբ նա բացականչում է «Երանի՜ ուզածս կա տարվեր, և Աստված իմ ակնկալածը տար»։ «Օ՜» բացականչությունն այստեղ ևս թարգմանվում է «մի յիտտեն»։ Կարդացե՛ք Բ Օրենք 5.22–29 համարները՝ հատուկ ուշադրու թյուն դարձնելով 29-րդ համարին։ Ի՞նչ է նշանակում այն փաս տը, որ «Օ՜» թարգմանված բառը գալիս է «մի յիտտեն» բառից։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ահա Տերը, Արարիչ Աստվածը, այն Մեկը, Ով ստեղծել է տա րածությունը, ժամանակը, նյութը, այն Մեկը, Ում խոսքով կյանքի կոչվեց մեր աշխարհը, Ով Ադամի ռնգաց մեջ կենդանության շունչ փչեց, արտաբերում է մի արտահայտություն, որը սովորաբար կապվում է մարդկային թուլությունների և սահմանափակումների հետ։ Ազատ կամքի իրողության ինչպիսի՜ օրինակ։ Այստեղ մենք տեսնում ենք, որ կան սահմանափակումներ այն բանի, թե ինչ կա րող է անել Աստված մեծ պայքարի համատեքստում։ «Մի յիտտե նի» կիրառությունն այստեղ ցույց է տալիս, որ նույնիսկ Աստված չի կարող ոտնահարել ազատ կամքը. այն պահին, երբ Նա դա անի, կամքը կդադարի լինել ազատ։ Դաս 9
83
Եվ ճիշտ այնպես, ինչպես մենք ազատ ենք մեղք գործելու մեջ, այնպես էլ ազատ ենք ընտրելու Տիրոջը, լինելու բաց Նրա առաջնոր դության հանդեպ,՝պատասխանելով Նրա Հոգու գործունեությանը՝ ընտրելու մեր մեղքերից ապաշխարելու և Նրան հետևելու ճանա պարհը։ Վերջնական ընտրությունը մերն է և միայն մերը, ևայդ ընտ րությունը մենք պետք է անենք ամեն օր, ամեն պահի։ Ի՞նչ ընտրության առաջ եք կանգնելու հաջորդ մի քանի ժամերի կամ օրերի ընթացքում։ Ինչպե՞ս կարող եք սովորել հանձնել ձեր կամքն Աստծուն, որպեսզի Նրա զորությամբ կարողանաք ճիշտ ընտրություններ կատարել։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 22
Փնտրեք Ինձ և գտեք Ինձ Ամբողջ Աստվածաշնչում մենք տեսնում ենք Աստծո կանխագի տության ապացույցներ։ Այսինքն Նա նախօրոք գիտի այն ամենը, ինչ պետք է պատահի՝ կայսրությունների վերելքից ու անկումից (Դա նիել 7) սկսած մինչև առանձին իրադարձություններ՝ դրանց իրակա նացումից ընդամենը ժամեր առաջ. «Ճշմարիտ եմ ասում քեզ. այս գիշեր, աքաղաղը դեռ չկանչած, երեք անգամ կուրանաս Ինձ» Մատ թեոս 26.34). Տերը գիտի վերջը հենց սկզբից։ Նրա կանխագիտու թյունը նույնիսկ մեր ազատ ընտրության իրավունքի պայմաններում ոչ մի ազդեցություն չունի այդ նույն ընտրությունների ազատության վրա։ Այսպիսով, նախքան Իսրայելի որդիներին այդ երկիր բերելը՝ Տերը գիտեր, թե նրանք ինչ պետք է անեն, երբ արդեն լինեն այդ երկրում։ Կարդացե՛ք Բ Օրենք 4.25–28 համարները։ Ըստ Աստծո խոսքե րի՝ ի՞նչ էին նրանք անելու, երբ արդեն լինեին իրենց խոստաց ված երկրում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Նախորդ տեքստերում Տերը նրանց հատուկ կերպով զգուշաց նում է կուռքեր չշինել և դրանց չերկրպագել (Բ Օրենք 4.15–20)։ Այ դուհանդերձ, հաջորդ տեքստերը խոսում են այն մասին, որ կուռքեր պատրաստելն ու դրանց երկրպագելը հենց այն է, ինչ նրանք պատ րաստվում են անել՝ ի հակադրություն բոլոր նախազգուշացումների։ 84
Դաս 9
Ուշադրությո՛ւն դարձրեք, որ Բ Օրենք 4.25 համարում Մովսեսը պարզորոշ ասում է, որ դա անմիջապես տեղի չի ունենա։ Այն ա մենից հետո, ինչ նրանք վերջին ժամանակներում վերապրել էին, նրանք պիտի որ այդքան արագ չընկնեին կռապաշտության մեջ: Այդուհանդերձ, ժամանակի ընթացքում՝ մեկ կամ մի քանի սերունդ հետո, «մոռանալու» (Բ Օրենք 4.9) միտումը այն ամենը, ինչը Տերն ա րել էր իրենց համար, ևինչի համար Աստված նրանց զգուշացրել էր, կարող էր առաջնորդել նրանց անել հենց այն, ինչից Աստված նրանց զգուշացրել էր խուսափել։ Կարդացե՛ք Բ Օրենք 4.29–31 համարները: Ի՞նչ է Տերն ասում նրանց համար իր անելիքի մասին այս որոշակի իրավիճակում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Աստծո շնորհը զարմանահրաշ է։ Անգամ կռապաշտության սար սափելի չարիքի մեջ ընկնելուց ևիրենց մեղքերի հետևանքները ըստ պատշաճի կրելուց հետո, եթե դառնան Տիրոջը, Նա կների և կվերա կանգնի նրանց։ Կարճ ասած, եթե նրանք սեփական կամքով ընտ րեն ապաշխարելը, Տերը կընդունի նրանց ապաշխարությունը։ Բ Օրենք գրքի 4.30 համարում «դառնալ» թարգմանված բառն ի րականում նշանակում է «վերադառնալ»։ Այսինքն նրանք հետ էին դառնում Աստծուն, ուր ըստ էության նրանք մի՛շտ պետք է լինեին։ Եբրայերեն տեշուվա բառը, որի արմատը նույն «դառնալ» բառի ար մատն է, նշանակում է «ապաշխարություն»։ Ուստի, ուրիշ ինչ էլ որ ներառված լինի ապաշխարության մեջ, կո րիզը Աստծուն վերադառնալն է այն բանից հետո, երբ մենք Նրանից բաժանվում ենք մեր մեղքերի պատճառով։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 23
Տեշուվահ Ամբողջ Բ Օրենք գրքում ի հայտ է գալիս մի բանալի թեմա. Հնա զանդվե՛ք Աստծուն և եղե՛ք օրհնված, անհնազա՛նդ եղեք և կկրեք հետևանքները։ Նոր Կտակարանում ոչինչ չի փոխվում։ «Մի՛ խաբ վեք. Աստված չի ծաղրվի։ Որովհետև մարդ ինչ որ սերմանի, այն էլ կհնձի։ Իր մարմնի համար սերմանողը մարմնից ապականություն կհնձի, իսկ Հոգու համար սերմանողը Հոգուց հավիտենական կյանք կհնձի» (Գաղատացիներին 6.7, 8)։ Դաս 9
85
Ցավոք, գոնե մեղանչումից հետո, մեղքն այնքան հեշտ ու բնական է թվում, որքան, ասենք, շնչառությունը։ Եվ ի հեճուկս բոլոր զգուշա ցումների ու խոստումների՝ «այս պատվիրանը, որ ես այսօր պատ վիրում եմ քեզ, դժվար չէ քեզ համար և հեռու չէ» (Բ Օրենք 30.11), շատ մարդիկ արեցին հենց դա. ընկան հենց այն մեղքերի մեջ, որոնց համար նախազգուշացում էին ստացել Աստծուց։ Սակայն, այդուհանդերձ, նույնիսկ այդ ժամանակ Աստված պատ րաստ էր հետ ընդունել նրանց, եթե նրանք ապաշխարեին և դառնա յին Իրեն՝ ազատ կամոք ևազատ ընտրությամբ։ Կարդացե՛ք Բ Օրենք 30.1–10 համարները։ Ի՞նչ է ասում Աստ ված Իր ժողովրդի համար Իր անելիքի մասին՝ ի հակադրություն այն բոլոր սխալների, որ վերջիններս թույլ են տվել։ Սակայն ի՞նչ պայմանների վրա էին հիմնված այս հիասքանչ խոստումները։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Գաղափարը պարզ ու հասկանալի է. եթե դուք սխալվում եք, դուք և ձեր ընտանիքը կկրեք սարսափելի հետևանքները։ Ահա թե ինչ է անում մեղքը։ Սակայն, նույնիսկ այդ ժամանակ, եթե դուք ապաշխա րեք, Տերը ձեզ հետ կընդունի և կօրհնի ձեզ։ Այս տեքստերում բազում անգամներ հանդիպում է տեշուվահ բա ռի եբրայական արմատը։ Բ Օրենք 30.2 համարն ասում է. «և եթե դառնաս դեպի քո Տեր Աստվածը», Բ Օրենք 30.8 համարը թեև հա ճախ թարգմանվում է «դու դարձյալ … կհնազանդվես Նրա խոսքին», ևայս թարգմանությունը ճիշտ է, սակայն տառացիորեն այն կարելի է թարգմանել նաև «Իսկ դու կվերադառնաս դեպի Տերն ու կհնազանդ վես Նրա խոսքին»։ Եվ վերջում Բ Օրենք 30.10 համարն ասում է «և քո ամբողջ սրտով ու քո ամբողջ հոգով դառնաս դեպի քո Տեր Աստ վածը», այստեղ ևս «դառնաս» բառը իրականում «վերադառնալն» է։ Այլ խոսքերով, այն ամենից հետո, ինչ պատահեց նրանց հետ, ի հակադրություն նրանց կողմից ուխտի լիակատար խախտմանը՝ Տե րը դեռ չէր լքել այս ժողովրդին, ու եթե նրանք չէին ուզում, որ Նա իրենց լքի, այդ ցանկությունը կարող էին ի ցույց դնել ապաշխարու թյան միջոցով։ Չնայած այն բանին, որ այս տեքստերը վերաբերում են ազգին ընդհանուր առմամբ և լրիվ այլ համատեքստում են հանդես գա լիս, քան այսօր մերն է, ինչպե՞ս են դրանք արտացոլում այն ի րողությունը, թե որքան կարևոր է իրական ապաշխարությունը 86
Դաս 9
մեզ համար որպես հավատացյալների, որոնք ևս ժամանակ առ ժամանակ խախտում են Աստծո հետ կապած ուխտը։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 24
Քո ամբողջ սրտով Բ Օրենք 30.1–10 համարները ցույց են տալիս հավատուրացների և մեղավորների նկատմամբ Աստծո շնորհն ու բարությունը, նույնիսկ երբ այդ հավատուրացներն ու մեղավորներն Աստծո կողմից յուրա հատուկ կերպով էին օրհնվել. «Որովհետև այդ ո՞ր մեծ ազգն է, որի աստվածներն այնքան մոտիկ լինեն իրեն, ինչպես մեր Տեր Աստվածն ամեն բանում, որ խնդրում ենք նրանից» (Բ Օրենք 4.7)։ Այն փաստը, որ Աստված ժողովրդի համար այդքան բան էր արել, և նրանք ոչ մի արդարացի պատճառաբանություն չունեին իրենց մեղքերի համար՝ միևնույն է, մեղք գործեցին (մի՞թե սա նման չէ մեր անձնական պատ մությանը)։ Եվ եթե այդպես է, ապա ի՞նչ։ Բ Օրենք 30.1–10 համարներում ուշադրությո՛ւն դարձրեք, թե ժո ղովրդի ապաշխարությունն ու Աստծուն դառնալն (տեշուվա) ինչ էր ներառում։ Ի՞նչ էր պահանջվում, ևի՞նչ պետք է դա սովորեցնի մեզ այսօր այն մասին, թե ինչ ասել է իրական ապաշխարություն։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ի վերջո նրանք ստիպված էին ընտրություն կատարել վերադառ նալ դեպի Աստված և հնազանդվել Նրան իրենց ամբողջ սրտով։ Որոշ իմաստով իրական խնդիրը նրանց սիրտն էր, որովհետև եթե նրանց սիրտն արդար լիներ Աստծո առաջ, դրան կհետևեին գործերը, այ սինքն նրանք հնազանդ կլինեին։ Ահա թե ինչու նրանց տրվեց հիանալի խոստում, որ եթե «վերա դառնան» Աստծուն, անկեղծորեն դառնան Նրան, ապա Նա կաշխա տի նրանցում և «կթլպատի» նրանց սրտերը։ Նրանք պետք է այդ ընտրությունը կատարեն գերության մեջ եղած ժամանակ, դառնան Աստծուն, և Նա նրանց կդարձնի Իրեն և կվերադարձնի իրենց եր կիր։ Եվ այնտեղ, այդ երկրում, Նա կօրհնի նրանց։ Եվ այս օրհնության մի մասն էլ կլինի այն, որ Նա կաշխատի նրանցում՝ փոխելու նրանց սիրտը և է՛լ ավելի մոտ դարձնելու Իրեն, որպեսզի նրանք և նրանց Դաս 9
87
երեխաներն ամբողջ սրտով ու ամբողջ հոգով սիրեն իրենց Տեր Աստ ծուն, որպեսզի ապրեն։ Ի վերջո, պատասխանելով Աստծո հորդորներին (տե՛ս Գործք ա ռաքելոց 5.31)՝ նրանք պետք է իրապես ապաշխարեին իրենց մեղքե րից։ Ու թեև Էլեն Ուայթը գործ ուներ պատմական այլ համատեքստի հետ, նա գրում է. «Ժողովուրդը ողբում էր, քանի որ իրենց մեղքերը տառապանքի էին հասցրել իրենց, սակայն նրանք չէին անհանգս տանում, որ անպատվել են Աստծուն՝ խախտելով Նրա սուրբ օրենքը։ Ճշմարիտ ապաշխարությունն ավելին է, քան մեղքի համար վշտա նալը։ Այն չարից հետ դառնալու վճռական որոշում է»։ Էլեն Ուայթ, Նահապետներ և մարգարեներ, էջ 557։ Եվ սա մի ճշմարտություն է, որը մենք կարող ենք տեսնել Բ Օրենք 30.1–10 համարներում։ Ինչպե՞ս կարող ենք տարբերակել մեր մեղքերի հետևանքների համար ցավ ապրելը, որը յուրաքանչյուր ոք կարող է անել, և հենց մեղքերի համար ցավ ապրելը։ Ինչո՞ւ է այս տարբերակումն այդքան կարևոր։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 25
Ապաշխարե՛ք և դարձի՛ եկեք Նոր Կտակարանը, բնականաբար, լի է ապաշխարության գաղա փարով։ Իրականում, Հովհաննես Մկրտիչն իր ծառայությունն սկսել է ապաշխարության կոչով։ Կարդացե՛ք Մատթեոս 3.1–8 համարները։ Այս տեքստերում ինչ պե՞ս է ի հայտ գալիս «վերադարձի» գաղափարը։ Այլ խոսքերով, ի՞նչ է Հովհաննեսն ասում նրանց անել, ինչն արտացոլում է Բ Օ րենք գրքում ներկայացված գաղափարը։ Ինչո՞ւ այս խոսքերը պետք է ունենան յուրահատուկ առնչություն նաև փարիսեցինե րին և սադուկեցիներին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Հիսուսը ևս Իր ծառայությունն սկսեց ապաշխարության կոչով։ Կարդացե՛ք Մարդկոս 1.15 համարը։ Ի՞նչ է ասում Հիսուսը, ևին չո՞ւ է Նա կապում ապաշխարությունն Ավետարանի հետ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ 88
Դաս 9
Լինի հատկապես կրոնական առաջնորդներին իր խոսքը հաս ցեագրող Հովհաննեսը, թե ամբողջ ազգին դիմող Հիսուսը, գաղափա րը նույնն է։ Մենք մեղավոր ենք, ու թեև Հիսուսը եկավ մեղավորներին փրկելու, մենք պետք է ապաշխարենք մեր մեղքերից։ Եվ լինենք մենք հավատուրացներ, թե մեղքի մեջ ընկած հավատարիմ քրիստոնյա ներ կամ նորադարձներ, այդ ապաշխարությունն իր մեջ ներառում է հետդարձ մեր հին մեղսավոր ճանապարհներից։ Մենք պետք է ընդունենք մեր մեղավորությունը և մեր մեղքերի (ոչ թե դրանց հետևանքների) համար ապաշխարություն արտահայտելով՝ գիտա կից ընտրություն կատարենք դեն նետել այդ մեղքերը, ապա լիովին Հիսուսի արժանիքներին ապավինելով՝ հնազանդվենք մեր Տեր Աստ ծո ձայնին (Բ օրենք 15.5)։ Աստվածաշնչյան որոշ գիտնականներ Նոր Կտակարանում տես նում են Բ Օրենք գրքում արտահայտված ապաշխարության գաղա փարի արձագանքը։ Օրինակ, երբ Պետրոսը մեղադրում է ազգին Հիսուսին խաչելու մեջ, շատ մարդիկ «իրենց սրտում զղջացին և Պետրոսին ու մյուս առաքյալներին ասացին. «Ի՞նչ պիտի անենք, եղ բայրնե՛ր»» (Գործք առաքելոց 2.37)։ Այսինքն, տեղեկանալով իրենց մեղքի մասին՝ նրանք ցավ ապրեցին դրա համար («իրենց սրտում զղջացին») և կամենում էին իմանալ, թե ինչ պետք է անեին՝ այն Աստծո առաջ արդարանալու համար, Ում վիրավորել էին։ Մի՞թե սա քիչ թե շատ չի նկարագրում մեր բոլորի իրավիճակը՝ մեղավորներ, ովքեր վիրավորել են Աստծուն։ Կարդացե՛ք Գործք առաքելոց 2.38 համարը։ Պետրոսն ինչպե՞ս պատասխանեց նրանց հարցադրմանը, ևինչպե՞ս է այս դրվագն ի ցույց դնում ճշմարիտ ապաշխարության սկզբունքը։ ՈՒՐԲԱԹ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 26
Հետագա ուսումնասիրության համար «Քրիստոնեական կյանքում դեպի առաջ արված յուրաքանչյուր նոր քայլ կխորացնի ապաշխարության մեր զգացումը։ Նրանց, ում Տերը ներել է, ում ընդունում է որպես Իր ժողովուրդ, Նա ասում է. «Եվ դուք պիտի հիշեք ձեր չար ճանապարհները և ձեր արարքները, որ լավ չէին, և … պիտի զզվեք ձեզնից» (Եզեկիել 36.31)։ Հետո ասում է. «Եվ Ես Իմ ուխտը պիտի հաստատեմ քեզ հետ, և դու պիտի իմա նաս, որ Ես եմ Տերը։ Որպեսզի հիշես և ամաչես, բերանդ դարձյալ Դաս 9
89
բացել չկարողանաս քո անարգանքի պատճառով, երբ Ես քեզ քա վություն պարգևեմ քո բոլոր կատարածների համար»,- ասում է Տեր Աստված» (Եզեկիել 16.62, 63)։ Այդ ժամանակ մեր բերանը չի բացվի ինքնամեծարմամբ։ Մենք կգիտակցենք, որ մեր ինքնաբավությունը բխում է բացառապես Քրիստոսից։ Պետք է կրկնենք Պողոս առաք յալի խոստովանությունը. «Գիտեմ, որ իմ մեջ, այսինքն՝ իմ մարմնում, բարի բան չի բնակվում» (Հռոմեացիներին 7.18)։ «Սակայն քավ լիցի, որ ես պարծենամ, բացի մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհն ինձ համար խաչված է, ես էլ՝ աշխարհի համար» (Գաղա տացիներին 6.14)»։ Էլեն Ուայթ, Քրիստոսի առակները, էջ 160, 161։ ««Աստծու բարությունը քեզ ապաշխարության է տանում» (Հռո մեացիներին 2.4)։ Աստվածային սիրո ողորմությունն ու կարեկցանքը ոսկե շղթայի պես պարուրում է վտանգի մեջ գտնվող յուրաքանչյուր հոգու։ Տերը հայտարարում է. «Հավիտենական սիրով եմ սիրել քեզ, դրա համար ողորմությամբ քեզ դեպի Ինձ քաշեցի» (Երեմիա 31.3)»։ Էլեն Ուայթ, Քրիստոսի առակները, էջ 202։ Հարցեր քննարկման համար
1. Թեև մենք պետք է ապաշխարենք, սակայն ինչպե՞ս կարող ենք խուսափել բուն ապաշխարությանն արժանիքներ վերագրելու ծուղակից, ասես մեզ Աստծո առաջ ապաշխարության գործըն թացն է արդար դարձնում։ Ո՞րն է այն միակ ճանապարհը, որը կարող է մեզ արդար դարձնել Աստծո առաջ։ 2. «Այդ ժամանակ Հուդան, որ մատնել էր Հիսուսին, տեսնելով, որ Նա դատապարտվեց, զղջաց և երեսուն արծաթը քահանայա պետներին ու ծերերին վերադարձրեց՝ ասելով. «Մեղանչեցի, ո րովհետև անմեղ արյուն մատնեցի»։ Իսկ նրանք ասացին. «Մե՞զ ինչ. դո՛ւ տես»։ Եվ նա արծաթը տաճարի մեջ նետեց ու հեռացավ։ Ապա գնաց ևիրեն կախեց» (Մատթեոս 27.3–5)։ Կասկած չկա, որ Հուդան զղջացել էր նրա համար, ինչ արել էր Հիսուսի հետ (ի վեր ջո նա ինքնասպանություն գործեց)։ Այդուհանդերձ, ինչո՞ւ նրա գործողոթյունները չեն համարվում իրական ապաշխարություն։ 3. Ինչպե՞ս պետք է մարդկային մեղավորության՝ հենց մե՛ր մեղավո րության իրողությունը մեզ համեստ դարձնի ուրիշների (որպես զի մենք չդատենք նրանց) և Աստծո առաջ։ Այն փաստը, որ մեզ փրկելու համար անհրաժեշտ եղավ խաչը, այսինքն Աստծո Որ դու մահը, ինչո՞ւ պետք է ցույց տա մեզ, թե իրականում որքան վատ բան է մեղքը։ 90
Դաս 9
ԴԱՍ 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27–ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3
ՀԻՇԻ՛Ր, ՄԻ՛ ՄՈՌԱՑԻՐ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Ծննդոց 9.8–17, Բ Օրենք 4.32–39, Հայտնություն 14.12, Բ Օ րենք 4.9, 23, Բ Օրենք 6.7, Բ Օրենք 8.7–18, Եփեսացիներին 2.8–13: Հիշելու համարը. «Հիշի՛ր, մի՛ մոռացիր, որ քո Տեր Աստծուն բարկացրիր ա նապատում։ Եգիպտոսի երկրից քո դուրս ելած օրից մինչև քո այստեղ գալը անհնազանդ էիք Տիրոջը»(Բ Օրենք 9.7)։ Ամբողջ Աստվածաշնչում հանդիպում են երկու բառ՝ հիշել և մո ռանալ։ Երկուսն էլ առնչվում են մարդու հետ, մարդու մտքում կա տարվող գործընթացների հետ։ Երկուսն էլ բայ են, հականիշներ են։ Հիշել նշանակում է չմոռանալ, իսկ մոռանալ նշանակում է չհիշել։ Աստված հաճախ է ասում Իր ժողովրդին հիշել այն ամենը, ինչ Նա արել է նրանց համար. հիշել նրանց հանդեպ դրսևորած Իր ողորմու թյունն ու բարությունը։ Հին Կտակարանի այնքան մեծ մաս նվիր ված է նրան, որ մարգարեները հրեա ժողովրդին ասում են չմոռանալ այն, ինչ Տերն արել է իրենց համար։ Սակայն շատ կարևոր է նաև, որ նրանք չպետք է մոռանային, թե որն էր իրենց կանչվածությունը Նրա նում, և թե ինչպիսի ժողովուրդ իրենք պետք է լինեին՝ ի պատասխան այդ կանչվածության։ «Հիշում եմ Տիրոջ գործերը, որովհետև հիշում եմ հավիտենության Քո հրաշքները» (Սաղմոսներ 77.11)։ Մի՞թե այսօր իրավիճակը մեզ համար այլ է ինչպես ընդհանուր, այնպես էլ անձնական մակարդակում։ Որքան հեշտ ենք մենք մոռա նում այն, ինչ Աստված արել է մեզ համար։ Այս շաբաթ մենք կդիտարկենք Բ Օրենք գրքում ներկայացված այս կարևոր սկզբունքը՝ հիշել և չմոռանալ Աստծո գործունեությունը մեր կյանքում։
Դաս 10
91
ՄԻԱՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 28
Հիշել ծիածանը Առաջին անգամ «հիշել» բառն Աստվածաշնչում ի հայտ է գալիս Ծննդոց 9-րդ գլխում, երբ համաշխարհային ջրհեղեղից հետո Տերը Նոյին ասաց, որ երկնքում ծիածան կդնի որպես համայն երկրի հետ Իր ուխտի նշան, որ այլևս երբեք երկիրը չի կործանի ջրհեղեղով։ Կարդացե՛ք Ծննդոց 9.8–17 համարները։ Ինչպե՞ս է այստեղ օգ տագործվում «հիշել» բառը, ևի՞նչ կարող ենք մենք սովորել դրա կիրառումից այն մասին, թե ինչպես պետք է հիշենք այն, ինչ Աստված արել է մեզ համար։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Իհարկե, Աստծուն ծիածանը հարկավոր չէ Իր խոստումն ու Իր ուխտը հիշելու համար։ Նա ընդամենը խոսեց մարդկանց լեզվով, որ պեսզի մարդիկ հասկանային Իրեն։ Մեծ հաշվով, ծիածանը տրվել է հենց մե՛զ համար, որպեսզի մե՛նք հիշենք Աստծո խոստումն ու ուխ տը, որ Նա այլևս ջրով չի կործանի աշխարհը։ Այլ խոսքերով, ծիածա նը պետք է օգներ մարդկանց հիշել Աստծո արած այս յուրահատուկ ուխտը։ Ամեն անգամ, երբ հայտնվում էր ծիածանը, Աստծո ժողո վուրդը պետք է հիշեր ոչ միայն Աստծո դատաստանը աշխարհի վրա վերջինիս մեղքերի համար, այլև Նրա սերը աշխարհի նկատմամբ և Նրա՝ աշխարհում այլևս ջրհեղեղ չանելու խոստումը։ Ուստի այստեղ մենք տեսնում ենք հիշելու գաղափարի կարևո րությունը՝ Աստծո խոստումների, Աստծո զգուշացումների, աշխար հում Աստծո գործունեությունը հիշելու կարևորությունը։ Երկնքում տարածվող ծիածանն ավելի ու ավելի կարևոր է դառ նում այսօր, երբ բնության օրենքների անընդհատության հիման վրա շատ գիտնականներ մերժում են այն գաղափարը, թե առհասարակ երկրի վրա համաշխարհային ջրհեղեղ է եղել։ Որքան հետաքրքական է, որ Էլեն Ուայթը գրում է, թե մինչև ջրհեղեղը տեղի կունենար, շատ մարդիկ նույն կարծիքին էին, որ բնության օրենքների անընդհատու թյունը բացառում է համաշխարհային ջրհեղեղի հավանականությու նը։ Նա գրում է, որ իմաստունները հակաճառում էին, թե բնության «օրենքներն այնքան ամուր են հաստատված, որ Ինքը՝ Աստված, չի կարող փոփոխել դրանք»։ Նահապետներ և մարգարեներ, էջ 97։ Այսպիսով, նախքան ջրհեղեղը, հիմնվելով բնության օրենքների վրա՝ 92
Դաս 10
մարդիկ վիճում էին, թե ջրհեղեղ չի լինի, ջրհեղեղից հետո, հիմնվելով բնության օրենքների վրա՝ մարդիկ վիճում են, թե ջրհեղեղ չի եղել։ Այդուհանդերձ, Աստված Իր Խոսքում մեզ տեղեկացրել է ջրհեղեղի մասին ևաշխարհին տվել է ոչ միայն այդ ջրհեղեղի, այլև կրկին ջրհե ղեղ չբերելու Իր խոստման նշաններ։ Այսպիսով, եթե մենք հիշենք, թե ինչ է նշանակում ծիածանը, կարող ենք վստահ լինել, որ Աստծո Խոս քը հաստատ է՝ գրված երկնքում այս գեղեցիկ գույներով։ Եվ եթե կա րող ենք վստահել Նրա Խոսքին այս խոստման առնչությամբ, ապա ինչու չվստահել Նրա Խոսքին նաև այն ամենում, ինչ Նա մեզ ասում է։ Հաջորդ անգամ, երբ ծիածան տեսնեք, խորհե՛ք Աստծո խոս տումների մասին։ Ինչպե՞ս կարող ենք սովորել վստահել այդ բո լոր խոստումներին։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 29
Անցած օրերի մասին Բ Օրենք 4-րդ գլխում մենք կարդում ենք այն հիանալի զգուշա ցումները, որոնք Աստված տալիս է Իր ժողովրդին Մովսեսի միջոցով. դրանք վերաբերում էին նրանց մեծ առավելություններին որպես Աստծո ընտրյալ ժողովուրդ։ Աստված ազատել էր նրանց Եգիպտո սից «զարմանահրաշ գործերով, նշաններով, հրաշքներով, պատե րազմով, հզոր ձեռքով, բարձր բազկով, մեծամեծ սարսափներով, ինչպես որ ձեր Տեր Աստվածը ձեզ համար Եգիպտոսում արեց այս բոլոր բաները ձեր աչքի առաջ» (Բ Օրենք 4.34)։ Այլ կերպ ասած, Աստված ոչ միայն ձեզ համար մի մեծ բան է արել, այլև արել է դա այնպես, որպեսզի դուք հիշեք դա և երբեք չմոռանաք, թե ինչ մեծ բան է Նա արել ձեզ համար։ Կարդացե՛ք Բ Օրենք 4.32–39 համարները։ Ի՞նչ էր Տերը նրանց ասում հիշել, ևինչո՞ւ էր այդքան կարևոր, որ նրանք հիշեին այդ բաները։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մովսեսը ժողովրդին հիշեցնում է ողջ պատմությունը՝ ընդհուպ մինչև արարում, և հռետորական հարց է տալիս նրանց, թե արդյո՞ք պատմության ընթացքում որևէ բան արվել է այնպես, ինչպես Աստ ված է գործել իրենց համար։ Իրականում Նա նրանց ասում է քննել իրենց սրտերը և տեսնել, թե արդյո՞ք իրենց վերապրածի պես որևէ Դաս 10
93
բան նախկինում երբևէ պատահել է։ Նրանց մի քանի հարց տալով՝ Մովսեսը փորձում էր օգնել նրանց գիտակցել, թե ինչ է Տերն արել իրենց համար և, ի վերջո, թե նրանք որքան երախտապարտ և շ նորհակալ պետք է լինեին Տիրոջը իրենց կյանքում Նրա արած հզոր գործերի համար։ Այդ գործերից կարևորներից էր Եգիպտոսի երկրից ազատագրու մը, հետո, գուցե ևորոշ առումով ավելի զարմանահրաշ, իրենց հետ Աստծո խոսելը Սինա լեռան վրայից, ինչի արդյունքում իրենք լսեցին Նրա խոսքերը կրակի միջից: Կարդացե՛ք Բ Օրենք 4.40 համարը։ Ի՞նչ եզրահանգման էր Մով սեսը կամենում, որ ժողովուրդը գար՝ լսելով Աստծո գործերի մա սին այս խոսքերը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Աստված այս բոլոր գործերն աննպատակ չէր անում։ Իր ժողովր դին Նա փրկագնեց, որպեսզի կատարի նրանց հետ հաստատած ուխտի Իր մասը։ Նրանք ազատագրվել էին Եգիպտոսից և ուր որ է պետք է մտնեին Խոստացված Երկիր։ Աստված կատարել էր Իր մա սը, հիմա ժողովրդի հերթն էր կատարելու իր մասը, որը պարզապես Աստծո Խոսքին հնազանդվելն էր։ Ինչպե՞ս է այս մոդելը ներկայացնում փրկության ծրագիրը, որն արտահայտված է Նոր Կտակարանում։ Ի՞նչ է Հիսուսն արել մեզ համար, և ինչպե՞ս պետք է մենք արձագանքենք նրան, ինչ Նա արել է մեզ համար (տե՛ս Հայտնություն 14.12) ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 30
Զգո՛ւյշ եղիր . . . չլինի թե մոռանաս Կարդացե՛ք Բ Օրենք 4.9, 23 համարները։ Ի՞նչ է Տերն ասում նրանց անել այստեղ, և ինչո՞ւ է այդ զգուշացումն այդքան կարևոր ազգի համար։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Այս երկու տեքստերը բացում են երկու բայեր՝ «զգույշ եղեք» և «մոռանաք»։ Տերը նրանց ասում է. «Զգո՛ւյշ եղեք. չլինի թե մոռա նաք»։ Այսինքն՝ չմոռանաք, թե Տերն ինչ է արել ձեզ համար, ոչ էլ այն ուխտը, որ Նա ձեզ հետ կապել է։ 94
Դաս 10
«Զգույշ եղեք»՝ շամար բայը (որը Բ Օրենք 4.9 համարում թարգ մանվում է նաև «ուշադրությո՛ւն դարձրու քո հոգուն») հանդիպում է ամբողջ Հին Կտակարանում և նշանակում է «պահել», «ուշադիր լինել», «պահպանել» կամ «պաշտպանել»։ Զարմանալին այն է, որ Սուրբ Գրքում այս բառն առաջին անգամ հանդիպում է դեռևս մեղ քից առաջ, երբ Տերն Ադամին ասաց «պահել» այն այգին, որը Նա իրեն տվել էր (Ծննդոց 2.15)։ Իսկ այստեղ Տերը ժողովրդին՝ յուրաքանչյուրին անհատապես (բայը դրված է եզակի թվով), ասում է ուշադիր լինել, որպեսզի չմոռա նան։ «Մոռանալ» բառն այստեղ վերաբերում է ոչ այնքան հիշողու թյան կորստին (թեև ժամանակի ընթացքում նաև նոր սերունդների մոտ էլ կարող է դա տեղի ունենալ), որքան ուխտի շրջանակներում իրենց պարտականությունների նկատմամբ անփույթ դիրքորոշմա նը։ Այսինքն նրանք պետք է ուշադիր լինեին, թե իրենք ով են, և թե ինչ էր դա նշանակում այն տեսանկյունից, թե իրենք ինչպես պետք է ապրեին Աստծո, հրեաների, իրենց մեջ ապրող օտարականների և իրենց շրջապատող ազգերի առաջ։ Նորից կարդացե՛ք Բ Օրենք 4.9 (տե՛ս նաև Բ Օրենք 6.7 և Բ Օրենք 11.19 համարները), սակայն ուշադրությո՛ւն դարձրեք վերջին մա սին, որտեղ խոսվում է դրանք իրենց որդիներին ևորդիների որ դիներին սովորեցնելու մասին։ Ի՞նչ առնչություն ունի դա նրանց չմոռանալու հետ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Պատահական չէ, որ հենց այն բանից հետո, երբ Մովսեսը նրանց հորդորում է չմոռանալ, որ այնպես չլինի, որ այդ բաները նրանց սրտից դուրս գան, նա նրանց ասում է սովորեցնել այդ բաները հա ջորդ սերունդներին և նրանց հաջորդող սերունդներին։ Ոչ միայն նրանց երեխաներին էր անհրաժեշտ լսել այդ բաների մասին, սա կայն, ինչն ավելի կարևոր է, կրկին և կրկին պատմելով այն պատ մությունները, թե ինչ էր Աստված արել իրենց համար, մարդիկ այդ բաները չէին մոռանա։ Ուստի ի՞նչը կարող էր ավելի լավ պահպան ման մեթոդ լինել այն տեղեկության, թե ինչ էր արել Տերն Իր ընտրյալ ժողովրդի համար։ Տիրոջ հետ ունեցած ձեր փորձառություններն ուրիշներին պատ մելն ինչպե՞ս է օգտակար եղել ոչ միայն ուրիշների, այլև ձեզ հա մար։ Տիրոջ առաջնորդության մասին պատմելն ինչպե՞ս է օգնել ձեզ չմոռանալ այդ առաջնորդության մասին։ Դաս 10
95
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1
Կերած հագեցած Եկեղեցու նախկին առաջնորդը, ով 34 տարի աշխատել էր Յո թերորդ օրվա ադվենտիստական Վեհաժողովում, մի պատմություն պատմեց այն մասին, թե ինչպես շատ տարիներ առաջ ինքն ու իր կինը, վայրէջք կատարելով օդանավակայանում, կորցրին իրենց ուղեբեռի մի կտորը։ «Հենց այնտեղ,-ասաց նա,- ուղեբեռ ստանա լու գոտու մոտ, մարդկանց առաջ, մենք ծնկի եկանք և աղոթեցինք՝ խնդրելով Աստծուն վերադարձնել մեր կորած ուղեբեռը»։ Հետո նա պատմեց, որ տարիներ անց, նորից նույն բանը պատահեց. նրանք վայրէջք կատարեցին օդանավակայանում, իսկ ուղեբեռը նորից կո րել էր։ Նա պատմեց, թե ինչ կատարվեց հետո։ «Մի՛ անհանգստա ցիր,- ասաց նա իր կնոջը,- ապահովագրությունը կփոխհատուցի կորուստը»։ Մտապահելով այս պատմությունը՝ կարդացե՛ք Բ Օրենք 8.7–18 համարները։ Ի՞նչ զգուշացում է Տերը տալիս Իր ժողովրդին այս տեղ, ևի՞նչ պետք է դա նշանակի այսօր մեզ համար։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Տեսե՛ք, թե Տիրոջը հավատարիմ լինելն ինչ էր բերելու նրանց։ Նրանք ոչ միայն տիրանալու էին հիանալի և հարուստ երկրի, «մի եր կիր, որտեղ չքավորության մեջ չես ուտի քո հացը ևորտեղ ոչ մի բա նի պակասություն չես ունենա» (Բ Օրենք 8.9), այլև չափազանց մեծ օրհնություններ կստանան այդ երկրում. հոտեր և նախիրներ, ոսկի ևարծաթ, գեղեցիկ տներ։ Այսինքն, նրանց կտրվեն բոլոր նյութական հարմարավետությունները, որոնք հնարավոր են այս կյանքում։ Եվ հետո ի՞նչ։ Նրանք կկանգնեին այն վտանգի առաջ, որը միշտ ուղեկցում է հարստությանն ու ֆիզիկական բարգավաճությանը. նրանք կարող էին մոռանալ, որ այդ միմիայն Տերն էր, «Նա է այդ հարստությունը ձեռք բերելու համար քեզ ուժ տվողը» (Բ Օրենք 8.18)։ Միգուցե ոչ միանգամից, բայց երբ անցնեն շատ տարիներ, և նրանք ստանան բոլոր նյութական բարիքները, նրանք կմոռանան իրենց անցյալը, կմոռանան, թե ինչպես էր Աստված իրենց առաջ նորդել «այդ մեծ և ահավոր անապատի» միջով (Բ Օրենք 1.19), և կսկսեն կարծել, թե իրենց սեփական խելացիության և տաղանդների շնորհիվ է, որ իրենք այդքան հաջողակ են։ 96
Դաս 10
Սա հենց այն է, ինչի մասին Տերը զգուշացնում էր նրանց չանել (ու ցավոք, հատկապես երբ կարդում ենք ավելի ուշ շրջանի մարգարե ներին, տեսնում ենք, որ սա հենց այն է, ինչ պատահեց նրանց հետ)։ Այսպիսով, այս բարգավաճության պայմաններում նույնիսկ Մով սեսը նրանց ասում է հիշել, որ այդ ամենն իրենց համար արել է միայն Աստված և չխաբվել այն նյութական բարիքներով, որոնք Աստված նրանց տվել է։ Դարեր անց սերմնացանի առակի միջոցով Հիսուսն Ինքը զգուշացրեց հարստության պատրանքի մասին (Մարկոս 4.19)։ Կարևոր չէ, թե որքան նյութական բարիքներ մենք ունենք այս աշխարհում, մենք բոլորս միս ու արյուն ենք և սպասում ենք հողի մեջ փորված մի փոքր փոսի։ Ի՞նչ պետք է սա մեզ ասի այն վտանգների մասին, որոնք գալիս են հարստությունից այն ա ռումով, որ հարստությունը կարող է ստիպել մեզ մոռանալ մեր կարիքն այն Մեկի, Ով կարող է ազատել մեզ հողում փորված այդ փոսից։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2
Հիշի՛ր, որ դու ստրուկ էիր Կարդացե՛ք Բ Օրենք 5.15, Բ Օրենք 6.12, Բ Օրենք 15.15, Բ Օ րենք 16.3, 12 և Բ Օրենք 24.18, 22 համարները։ Տերը կամենում էր, որ նրանք հատկապես ի՞նչը չմոռանային ևինչո՞ւ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ինչպես մենք տեսանք, ամբողջ Հին Կտակարանում Տերը մշտապես ժողովրդին հիշեցնում է Ելքը, Եգիպտոսից ժողովրդի հրաշալի ազատագրումն Աստծո կողմից։ Մինչ օրս՝ հազարավոր տարիներ անց, հավատարիմ հրեաները տոնում են Զատիկը, ինչը նրանց հիշեցնում է, թե Տերն ինչ է արել իրենց համար։ «Երբ գաք այն երկիրը, որ Տերն Իր խոստման համաձայն տալու է ձեզ, այն ժամանակ կկատարեք այս պաշտամունքը։ Եվ երբ պատահի, որ ձեր որդիները հարցնեն ձեզ. «Ի՞նչ է նշանակում ձեր այս պաշտա մունքը», այն ժամանակ կպատասխանեք, որ «սա զատկի զոհն է Տիրոջ համար, որը Եգիպտոսում Իսրայելի որդիների տների վրա յով անցավ եգիպտացիներին հարվածելիս և ազատեց մեր տնե րը» (Ելք 12.25–27). Դաս 10
97
Եկեղեցու համար այսօր Զատիկն ազատագրման խորհրդանիշ է, որը մեզ տրվել է Քրիստոսի մեջ. «Որովհետև մեր Զատիկը՝ Քրիստո սը, մեզ համար մորթվեց» (Ա Կորնթացիներին 5.7)։ Կարդացե՛ք Եփեսացիներին 2.8–13 համարները։ Ի՞նչ է ասվում այս հեթանոս հավատացյալներին հիշել։ Ինչպե՞ս կարող ենք զուգահեռներ տանել նրա հետ, ինչ հրեաներին ասվում է հիշել Բ Օրենք գրքում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Պողոսն ուզում էր, որ այս ժողովուրդը հիշեր, թե ինչ է Աստված ի րենց համար արել Քրիստոսի մեջ, թե ինչից էր փրկել իրենց, և թե ինչ ունեին իրենք այժմ Աստծո շնորհով։ Ինչպես և Իսրայելի որդիները, այս ժողովուրդը ևս իր մեջ ոչինչ չուներ, ինչը կարող էր գովաբանել նրանց Աստծո առաջ։ Ընդհակառակը, միայն իրենց տրված Աստծո շնորհն էր (չնայած որ նրանք «խոստումով տրված ուխտերից օտա րացած» էին), որ նրանց դարձնում էր այն, ինչ որ էին Քրիստոս Հի սուսի մեջ։ Լինեն դա անապատում դեգերող հրեաները, Եփեսոսում ապրող քրիստոնյաները թե ամբողջ աշխարհով մեկ սփռված Յոթերորդ օր վա ադվենտիստները, որքա՜ն կարևոր է մեզ համար մշտապես հիշել և չմոռանալ, թե ինչ է մեզ համար Աստված արել Քրիստոսի միջո ցով։ Ուստի զարմանալի չէ, որ մեզ ուղղվում են հետևյալ խոսքերը. «Լավ կլիներ, որ մենք ամեն օր մեկ ժամ խորհեինք Քրիստոսի կյան քի շուրջ: Մենք պետք է քայլ առ քայլ վերհիշենք Նրա կյանքի բոլոր դրվագները, և հատկապես վերջինները: Երբ մենք այսպես կենտ րոնացնենք մեր ուշադրությունը Նրա մեծ զոհի վրա, մեր վստահու թյունն ավելի հաստատուն կլինի Նրա հանդեպ, մեր սերը կզորանա, և մենք ավելի խորապես կտոգորվենք Նրա ոգով»։ Էլեն Ուայթ, Դա րերի փափագը, էջ 83։ ՈՒՐԲԱԹ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3
Հետագա ուսումնասիրության համար «Որքա՜ն մեծ է Աստծո ներողամտությունն ու կարեկցանքն Իր մե ղավոր արարածների նկատմամբ, որ Նա գեղեցիկ ծիածան է դնում ամպերի մեջ՝ որպես մարդկանց հետ Իր ուխտի նշան։ Տերը հայտա րարում է, որ երբ նայում է կամարին, հիշում է Իր արած ուխտը։ Սա 98
Դաս 10
բնավ չի նշանակում, թե Նա մոռանում է դրա մասին, սակայն Նա մեզ հետ խոսում է մեզ հասկանալի լեզվով, որպեսզի մենք ավելի լավ հասկանանք Իրեն։ Աստծո նպատակն էր, որ երբ հետագա սերունդ ներն ու նրանց երեխաները հարցնեին երկնքում սփռված փառահեղ կամարի նշանակությունը, նրանց ծնողներն իրենց պատմեն ջրհե ղեղի պատմությունը և պատմեն նրանց, որ Բարձրյալը կորացրել է աղեղը և տեղադրել այն ամպերի մեջ որպես հավաստիացում, որ ջրերն այլևս երբեք չեն հեղեղի երկիրը։ Այսպիսով, սերնդեսերունդ այն կվկայի մարդու նկատմամբ Աստծո սիրո մասին և կամրացնի մարդու վստահությունն առ Աստված»։ Էլեն Ուայթ, Նահապետներ և մարգարեներ, էջ 106, 107։ Քրիստոնեության հիմնադրումից ի վեր չի եղել մի եկեղեցի, որն այդչափ օգտվի հարստությունից ու երկրային բարիքներից, որքան այսօրվա եկեղեցին աշխարհի որոշ երկրներում։ Հարցը հետևյալն է՝ ի՞նչ գնով։ Նման բարեկեցությունն անկասկած ազդեցություն է թող նում մեր հոգևորության վրա՝ բնավ ոչ ի բարօրություն։ Ինչպե՞ս է դա հնարավոր։ Ե՞րբ են հարստությունն ու նյութական բարիքները նպաստել քրիստոնեական առաքինությունների՝ ինքնամերժման ու ինքնազոհության զարգացմանը։ Շատ դեպքերում տեղի է ունենում հակառակը. ինչքան շատ են մարդիկ ունենում, այնքան ինքնավս տահ են դառնում ևայնքան քիչ են ձգտում կախված լինել Աստծուց։ Որքան էլ որ լավ բան լինեն հարստությունն ու բարգավաճությունը, դրանք միշտ ուղեկցվում են բազում վտանգավոր հոգևոր ծուղակնե րով։ Հարցեր քննարկման համար
1. Քննարկե՛ք այն հարցը, թե ինչպես հարստությունը (ինչը կարող է հարաբերական լինել. իր երկրում ոչ այնքան հարուստ մար դը կարող է շատ հարուստ համարվել մեկ այլ երկրում) կարող է ազդել մեր հոգևորության վրա։ Ինչպե՞ս «գումար ունեցողները» կարող են պաշտպանվել հոգևոր ծուղակներից, որոնք կարող է ստեղծել հարստությունը։ 2. Դասարանում քննարկե՛ք Քրիստոսի կյանքի վերջին դրվագները, ինչպես նաև այն, թե ինչ են դրանք մեզ ասում մեր նկատմամբ Աստծո սիրո մասին, և թե ինչու մենք երբեք չպետք է մոռանանք այդ սիրո իրողությունը։ Ուրիշ ի՞նչ կարող եք նշել, ինչը բացա հայտում է Աստծո բարությունը, և ինչո՞ւ մենք պետք է այս իրո ղությունը մշտապես մեր մտքում պահենք։ Դաս 10
99
3. Չնայած որոշ գիտնականներ պնդում են, թե համաշխարհային ջրհեղեղ չի եղել՝ հակառակ Աստվածաշնչի պնդման, որ եղել է (ինչպես նաև ծիածան), ոմանք ասում են, թե չի եղել նաև վե ցօրյա արարում՝ ի հեճուկս Աստվածաշնչի պնդման, որ եղել է (և յոթերորդ օրը՝ շաբաթը, դրա հիշատակն է)։ Ի՞նչ պետք է սա մեզ ասի այն մասին, թե որքան հզոր, միևնույն ժամանակ բացասա կան կարող է լինել մշակույթի ազդեցությունը հավատի վրա։
100
Դաս 10
ԴԱՍ 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4–10
Բ ՕՐԵՆՔ ԳԻՐՔՆ ՈՒՇ ԳՐՎԱԾՔՆԵՐՈՒՄ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Դ Թագավորաց 22, Նեեմիա 9.6, Երեմիա 7.1–7, Սաղմոսներ 148.4, Երեմիա 29.13, Միքիա 6.1–8, Դանիել 9.1–19։ Հիշելու համարը. «Այնտեղից դու կորոնես քո Տեր Աստծուն և կգտնես, եթե քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով փնտրես Նրան» (Բ Օրենք 4.29)։ Աստվածաշնչի, հատկապես Հին Կտակարանի հիանալի յուրա հատկություններից մեկն այն է, որ այն շատ հաճախ է հղում կամ ակ նարկ անում իր իսկ գրվածքներին, այսինքն Հին Կտակարանի ավելի ուշ գրողները հղում են անում ավելի վաղ գրողներին՝ օգտագործելով նրանց գրվածքներն իրենց տեսակետն արտահայտելու համար։ Օրինակ, Սաղմոսներ 81-րդ գլուխը հետ է գնում դեպի Ելք և հա մարյա թե բառացիորեն մեջբերում է Տասը պատվիրանների առա ջաբանը, երբ սաղմոսերգուն գրում է. «Ես եմ քո Տեր Աստվածը, որ քեզ հանեցի Եգիպտոսի երկրից» (Սաղմոսներ 81.10)։ Ամբողջ Աստվածաշնչում հղում է կատարվում Ծննդոց գրքին՝ հատկապես արարչագործության պատմությանը, ինչպես օրինակ. «Նայեցի երկրին, ևահա ամայի ու անձև էր, ևերկնքին, ու նրա լույ սը չկար» (Երեմիա 4.23, տե՛ս նաև Ծննդոց 1.2)։ Եվ այո՛, շատ անգամներ Հին Կտակարանի ավելի ուշ գրողներ, օրինակ՝ մարգարեները, հղում էին կատարում Բ Օրենք գրքին, որն այդքան կարևոր դեր էր խաղում վաղ Իսրայելի ուխտի կյանքում։ Այս շաբաթ մենք կուսումնասիրենք, թե ինչպես է այս գիրքն օգտա գործվում ավելի ուշ գրողների կողմից, Բ Օրենք գրքի որ մասերն էին նրանք օգտագործում ևինչ տեսակետ էին արտահայտում, ինչն ար դիական է նաև մեզ համար այսօր։
Դաս 11
101
ՄԻԱՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5
Օրենքի գիրքը Հուդայի Հովսիա թագավորը, ով թագավոր դարձավ ութ տարե կանում, թագավորեց 31 տարի (Ք.ա. 640 – Ք.ա. 609) և մահացավ մարտի դաշտում։ Իր թագավորության տասնութերորդ տարում կա տարվեց մի բան, որը, առնվազն որոշ ժամանակով, փոխեց Աստծո ժողովրդի պատմությունը։ Կարդացե՛ք Դ Թագավորների 22-րդ գլուխը։ Ի՞նչ դասեր կարող ենք քաղել այս միջադեպից։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Գիտնականները վաղուց են եզրակացրել, որ «Օրենքի գիրքը» (Դ Թագավորների 22.8) Բ Օրենք գիրքն է, որն, ըստ երևույթին, մարդիկ կորցրել էին շատ տարիներ առաջ։ «Հովսիան խորապես հուզվեց, երբ նրա համար կարդացին, և նա առաջին անգամ լսեց հին ձեռագրում գրի առնված հորդորներն ու զգուշացումները: Նախկինում երբեք նա այդքան լիակատար կեր պով չէր գիտակցել, թե Աստված որքան հստակորեն է Իսրայելի առջև դրել «կյանքն ու մահը, օրհնությունն ու անեծքը» (Բ Օրենք 30.19)։ … Գրքում Աստծո պատրաստակամության բազմաթիվ հավաստիա ցումներ կային՝ փրկելու նրանց, ովքեր կատարելապես կվստահեն Ի րեն: Ինչպես իրականացրել էր նրանց ազատագրումը եգիպտական գերությունից, այնպես էլ Նա զորությամբ կգործի, որպեսզի նրանց հաստատի խոստումի երկրում և ղեկավար կարգի երկրի ազգերի վրա»։ Էլեն Ուայթ, Մարգարեներ և թագավորներ, էջ 393։ Հաջորդ գլուխն ամբողջությամբ նվիրված է նրան, թե ինչպես Հովսիա թագավորը լրջորեն փորձում էր «հետևել Տիրոջը ևամբողջ սրտով ու ամբողջ հոգով պահել Նրա պատվիրանները, վկայություն ներն ու կանոնները» (Դ Թագավորների 23.3, տե՛ս նաև Բ Օրենք 4.29, Բ Օրենք 6.5, Բ Օրենք 10.12, Բ Օրենք 11.13)։ Եվ այս բարենորոգման շրջանակներում պետք է մաքրագործվեին «բոլոր այն գարշություն ները, որ երևացել էին Հուդայի երկրում և Երուսաղեմում՝ հաստա տելու համար այն գրքում գրված օրենքի խոսքերը, որը Քեղկիա քահանան գտել էր Տիրոջ տանը» (Դ Թագավորների 23.24)։ Բ Օրենք գիրքը լիուլի էր նախազգուշացումներով և հորդորներով, որ ժողովուրդը չհետևեր իրեն շրջապատող ազգերի սովորություն 102
Դաս 11
ներին։ Հովսիայի գործողությունները ևայն բոլոր բաները, որ նա ա րեց՝ ներառյալ Սամարիայի կռապաշտ քահանաների կոտորածը (Դ Թագավորաց 23.20), բացահայտում էր, թե որքան էին իրենք հեռա ցել իրենց վստահված ճշմարտությունից։ Սուրբ ազգ մնալու փոխա րեն, ինչպիսին նրանք պետք է լինեին, նրանք փոխզիջման գնացին աշխարհի հետ, թեև շատ հաճախ մտածում էին՝ Աստծո հետ մեր հարաբերությունները կարգին են, շնորհակալություն։ Ինչպիսի՜ վտանգավոր մոլորություն։ Մեր սեփական տներում կամ նույնիսկ եկեղեցում ի՞նչը ման րակրկիտ կերպով մաքրագործելու կարիք ունենք մենք, որպես զի ճշմարտապես ծառայենք Աստծուն մեր ամբողջ սրտով ու մեր ամբողջ հոգով։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6
Երկինքների երկինքը Բ Օրենք գիրքը հստակորեն ասում է, որ օրենքն ու ուխտը կարևոր էին ոչ միայն Աստծո հետ Իսրայելի ունեցած հարաբերությունների համար, այլև որպես «ընտրյալ» ժողովուրդ՝ ազգի նպատակների հա մար (Բ Օրենք 7.6, Բ Օրենք 14.2, Բ Օրենք 18.5)։ Կարդացե՛ք Բ Օրենք 10.12–15 համարները, որտեղ շեշտադր ված է օրենքի և Իսրայելի ընտրյալ կարգավիճակի գաղափարը։ Այդուհանդերձ, ի՞նչ նկատի ունի Աստվածաշունչը «երկինքների երկինք» արտահայտությամբ։ Ի՞նչ միտք է Մովսեսը փոխանցում այդ արտահայտությամբ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Թե ինչ է նշանակում «երկինքների երկինք» արտահայտությունը, լիարժեքորեն պարզ չէ, առնվազն հենց այս համատեքստում, սա կայն Մովսեսը մատնանշում է Աստծո մեծությունը, զորությունը և վե հությունը։ Այսինքն՝ Նրան են պատկանում ոչ միայն երկինքը, այլև «երկինքների երկինքը». սա ամենայն հավանականությամբ փոխա բերական արտահայտություն է, որը ցույց է տալիս Աստծո լիակա տար գերիշխանությունն ամբողջ արարչագործության վրա։ Կարդացե՛ք հետևյալ տեքստերը, որոնք բոլորը հիմնված են այս արտահայտության վրա, որն առաջինը հանդիպում է Բ Օրենք Դաս 11
103
գրքում։ Ի՞նչ միտք է շեշտադրվում յուրաքանչյուր տեքստում, և ինչպե՞ս ենք տեսնում Բ Օրենք գրքի ազդեցությունը դրանցում։ Գ Թագավորների 8.27 ______________________________________________ ________________________________________________________________________ Նեեմիա 9.6 __________________________________________________________ ________________________________________________________________________ Սաղմոսներ 148.4 ___________________________________________________ ________________________________________________________________________ Նեեմիա 9-րդ գլուխը հատկապես հստակորեն ներկայացնում է այն գաղափարը, որ Աստված է Արարիչը և Միակը, Ով արժանի է երկրպագության։ Նա ստեղծել է ամեն ինչ, նույնիսկ «երկինքը, երկինքների երկինքը և նրա բոլոր զորքերը» (Նեեմիա 9.6)։ Իրա կանում, Նեեմիա 9.3 համարն ասում է, որ «կարդացին իրենց Տեր Աստծու օրենքի գրքից», ամենայն հավանականությամբ, ինչպես արվել էր Հովսիայի օրերում Բ Օրենք գիրքը, ինչը բացատրում է, թե ինչու ղևտացիները մի քանի տեքստ հետո՝ Աստծուն երկրպա գելու ու փառաբանելու ժամանակ, օգտագործում են «երկինք ների երկինք» արտահայտությունը, որը գալիս է ուղղակիորեն Բ Օրենք գրքից։ Աստված ոչ միայն երկրի, այլև «երկինքների երկնքի» Արարիչն է։ Հիմա պատկերացրե՛ք, որ հենց այս Աստված է խաչը բարձ րացել։ Ինչո՞ւ է երկրպագությունն այդքան պատեհ պատասխան նրան, ինչ Աստված արել է մեզ համար։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7
Բ Օրենք գիրքը Երեմիայի գրքում Տարիներ առաջ, մի երիտասարդ ագնոստիկ2 ճշմարտության մոլի որոնող էր, ինչ էլ որ լիներ այդ ճշմարտությունը և ուր էլ որ իրեն առաջնորդեր։ Ի վերջո նա հանգեց ոչ միայն Հայր Աստծուն և Հիսուսին հավատալուն, այլև ընդունեց Յոթերորդ օրվա ադվեն տիստների լուրը։ Նրա ամենասիրելի աստվածաշնչյան տեքստը Երեմիա 29.13-նէր, որն ասում է. «Դուք կփնտրեք Ինձ ու կգտնեք, 2 Ագնոստիցիզմ, (հին հուն․ անիմանալի) տեսակետ, համաձայն որի՝ Աստծո (աստ վածայինի կամ գերբնականի) գոյությունը անհայտ կամ անիմանալի է։ Ըստ մեկ այլ սահմանման՝ ագնոստիցիզմը տեսակետ է, համաձայն որի՝ մարդկային բանականու թյունը չի կարող տրամադրել բավարար ռացիոնալ հիմնավորումներ ո՛չ Աստծու գո յությանը հավատալու, ո՛չ էլ՝ ժխտելու համար։
104
Դաս 11
երբ Ինձ ձեր ամբողջ սրտով կորոնեք»։ Տարիներ անց իր Աստվա ծաշունչն ուսումնասիրելիս նա նորից հանդիպեց այս տեքստին, սակայն Բ Օրենք գրքում։ Այսինքն՝ Երեմիան այն վերցրել էր Մով սեսից։ Կարդացե՛ք Բ Օրենք 4.23–29 համարները։ Ո՞րն է Իսրայելին տրված այս խոստման համատեքստը, և ի՞նչ առնչություն այն կարող է ունենալ մեզ հետ այսօր։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ինչպես արդեն տեսանք, Բ Օրենք գիրքը վերաբացահայտվեց Հովսիա թագավորի օրոք, և հենց այս թագավորի օրոք էր, որ Երե միան սկսեց իր ծառայությունը։ Ուստի զարմանալի չէ, որ Երեմիայի գործերում տեսնում ենք Բ Օրենք գրքի ազդեցությունը։ Կարդացե՛ք Երեմիա 7.1–7 համարները։ Ի՞նչ է Երեմիան ասում ժողովրդին անել և ի՞նչ առնչություն ունի դա նրա հետ, ինչ գրված էր Բ Օրենք գրքում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Բ Օրենք գրքում կրկին և կրկին ընդգծվում է, որ Քանանի երկրում նրանց ապրելը պայմանական է, ևեթե նրանք անհնազանդ գտնվեն, չեն մնա այն վայրում, որն Աստված ընտրել է իրենց համար։ Ուշադ րությո՛ւն դարձրեք Երեմիա 7.4 համարի յուրահատուկ նախազգու շացմանը, որը ենթադրում է, որ այո՛, դա իսկապես Աստծո տաճարն էր, ևայո՛, նրանք ընտրյալ ժողովուրդ էին, սակայն այդ ամենն արժե քը կկորցներ, եթե իրենք անհնազանդ գտնվեին։ Այդ հնազանդությունը դրսևորվում էր նրանում, թե ինչպես էին ի րենք վերաբերվում օտարականներին, որբերին ու որբևայրիներին. այս գաղափարը տանում է ուղղակիորեն Բ Օրենք գիրք և ուխտի որոշ պայմանների, որոնց նրանք պարտավոր էին հետևել. «Օտա րականի և որբի իրավունքը չոտնահարես և որբևայրու հագուստը գրավ չվերցնես» (Բ Օրենք 24.17, տե՛ս նաև Բ Օրենք 24.21, Բ Օրենք 10.18, 19, Բ Օրենք 27.19)։ Կարդացե՛ք Երեմիա 4.4 համարը և համեմատե՛ք այն Բ Օրենք 30.6 համարի հետ։ Ի՞նչ պատգամ է տրվում այստեղ ժողովրդին, և ինչպե՞ս է այդ սկզբունքը հավասարապես կիրառելի Աստծո ժողովրդի համար այսօր։ Դաս 11
105
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8
Ի՞նչ է պահանջում Աստված Մարգարեների գրվածքների նշանակալից մասը հավատարմու թյան կոչ է։ Նրանք խոսում են ոչ թե ընդհանուր առմամբ վերցված հավատարմության, այլ հատկապես ուխտի շրջանակներում իրենց պարտականություններին հավատարիմ լինելու մասին, ինչը վերա հաստատվեց նրանց՝ խոստացված երկիր մտնելուց անմիջապես ա ռաջ։ Սա այն է, ինչ նկարագրված է Բ Օրենք գրքում՝ Իսրայելի հետ Աստծո ուխտի վերահաստատումը։ Ժողովրդի քառասուն տարի տևած դեգերումներից հետո Աստված այժմ պատրաստվում էր ի րականացնել (կամ սկսում էր իրականացնել) ավելի շատ Իր ուխտի խոստումներից պայմանավորվածության Իր մասը։ Ուստի Մովսե սը զգուշացնում էր ժողովրդին իրականացնել իրենց մասը։ Եվ իս կապես, մարգարեների գրվածքների մեծ մասը հիմնականում նույն բանն են. դրանք ժողովրդին ուղղված կոչեր են՝ կատարելու իրենց պարտականություններն ուխտի շրջանակներում։ Կարդացե՛ք Միքիա 6.1–8 համարները։ Ի՞նչ է Տերն ասում ժո ղովրդին այստեղ, և ի՞նչ առնչություն ունի դա Բ Օրենք գրքի հետ (տե՛ս նաև Ամովս 5.24 և Ովսեե 6.6)։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Աստվածաշունչն ուսումնասիրող գիտնականները Միքիայի այս տեքստերում տեսնում են այսպես կոչված «ուխտի դատական պրո ցեսը», որտեղ Տերը «հայց է ներկայացնում» Իր ժողովրդի դեմ ուխտը խախտելու համար։ Այս դեպքում Միքիան ասում է, որ Տերը «դատ ունի Իր ժողովրդի հետ» (Միքիա 6.2), որտեղ «դատ» բառը կարող է նշանակել նաև իրավաբանական վեճ։ Այսինքն՝ Տերը նրանց դեմ դատական գործ է հարուցում. սա մի պատկեր է, որը վերաբերում է ուխտի իրավաբանական տեսանկյունին (բացի հարաբերություններ ներառող տեսանկյունը)։ Սա չպետք է զարմանալի թվա, քանի որ, ի վերջո, ուխտի կարևորագույն տեսանկյունն օրենքն էր։ Այստեղ ևս ուշադրությո՛ւն դարձրեք, թե ինչպես է Միքիան փոխ առնում Բ Օրենք գրքի լեզուն. «Արդ, ո՛վ Իսրայել, ի՞նչ է պահանջում քեզանից քո Տեր Աստվածը. միայն այն, որ վախենաս քո Տեր Աստծուց, ընթանաս Նրա բոլոր ճանապարհներով, սիրես Նրան ու պաշտես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով, որ պահես Տի 106
Դաս 11
րոջ պատվիրաններն ու կանոնները, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, որպեսզի քեզ համար լավ լինի» (Բ Օրենք 10.12, 13)։ Եվ Միքիան, տա ռացիորեն արտագրելու փոխարեն, Բ Օրենք գրքի «օրենքի տառը» արտահայտությունը փոխարինում է «օրենքի հոգին» արտահայտու թյամբ, ինչը խոսում է արդար ու ողորմած լինելու մասին։ Եվ ինչ կատարվում է այստեղ, այն է, ինչը, անկախ կրոնավորու թյան և բարեպաշտության արտաքին դրսևորումներից (կենդանինե րի բազում զոհեր, այսինքն «հազարավոր խոյեր»), ամենևին այն չէ, ինչը կազմում է Իսրայելի՝ Աստծո հետ ունեցած ուխտի հարաբերու թյունները։ Ի՞նչ օգուտ կա այս ամեն արտաքին բարեպաշտությու նից, եթե, օրինակ, «նրանք արտեր են ցանկանում և հափշտակում դրանք և տներ խլում, մարդուն և նրա տունը հարստահարում են, մարդուն և նրա ժառանգությունը» (Միքիա 2.2)։ Իսրայելը պետք է լույս լիներ աշխարհի համար, որի մասին ազգերը զարմանքով պետք է ասեին. «Իսկապես այս մեծ ազգը իմաստուն և խոհեմ ժողովուրդ է» (Բ Օրենք 4.6)։ Ուստի նրանք պետք է վարվեին իմաստությամբ և խոհեմությամբ, որի մեջ մտնում էր նաև մարդկանց հետ արդարամ տորեն ևողորմածաբար վարվելը։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9
Դանիելի աղոթքը Ամբողջ Հին Կտակարանի ամենահայտնի աղոթքներից մեկն ար ձանագրված է Դանիելի գրքի 9-րդ գլխում։ Երեմիայի գրվածքներն ուսումնասիրելուց հետո պարզելով, որ Իսրայելի «ավերումների» ժամանակը (Դանիել 9.2)՝ յոթանասուն տարին, շուտով մոտենում էր ավարտին՝ Դանիելը սկսեց ջերմեռանդ աղոթել։ Եվ ինչպիսի՜ աղոթք էր դա. դառն ու արտասվալի աղաչանք, որի ընթացքում նա խոստովանում է իր և իր ժողովրդի մեղքերը՝ միև նույն ժամանակ ընդունելով Աստծո արդարությունն իրենց վրա հա սած աղետների պայմաններում։ Կարդացե՛ք Դանիել 9.1–19 համարները։ Ի՞նչ թեմաներ եք նկա տում, որոնք ուղղակիորեն կապված են Բ Օրենք գրքի հետ։ ________________________________________________________________________ Դանիելի աղոթքն ամփոփ կերպով ներկայացնում է այն, հատկա պես ինչի մասին նախազգուշացվել էր Իսրայել ազգը Բ Օրենք գրքում. այն հետևանքների մասին, որոնք իրենք ստիպված կլինեին կրել, ե Դաս 11
107
թե չպահեին ուխտի շրջանակներում իրենց պարտականություննե րը։ Դանիելը երկու անգամ հղում է կատարում «Մովսեսի օրենքին» (Դանիել 9.11, 13), որը, անկասկած, ներառում էր Բ Օրենք գիրքը, և այս դեպքում հավանաբար նա նկատի ունի հենց այդ գիրքը։ Ինչպես ասվում է Բ Օրենք գրքում, Տերը նրանց քշեց երկրից (տե՛ս Բ Օրենք 4.27–31 և Բ Օրենք 28), որովհետև չհնազանդվեցին, և Մով սեսը նախազգուշացվել էր (Բ Օրենք 31.29), որ դա կպատահի։ Որքա՜ն տրագիկ է նաև այն փաստը, որ ոչ միայն նրանց շուրջ գտնվող ազգերը նրանց մասին չասացին «Իսկապես այս մեծ ազգը իմաստուն և խոհեմ ժողովուրդ է» (Բ Օրենք 4.6), այլ Իսրայելը դար ձավ «նախատինք» (Դանիել 9.16) այդ նույն ազգերի համար։ Դանիելի ողջ արցունքների ու աղերսանքների մեջ նա երբեք չի բարձրացնում այն հարցը, որն այնքան շատերը տալիս են, երբ աղե տը վրա է հասնում. «Ինչո՞ւ»։ Նա այդ հարցը չի բարձրացնում, քանի որ Բ Օրենք գրքի շնորհիվ նա հստակ կերպով գիտակցում է, թե ինչու են կատարվում այս բոլոր բաները։ Այլ խոսքերով, Բ Օրենք գիրքը Դա նիելին (և մյուս գերիներին) տալիս է բավարար համատեքստ հասկա նալու, որ իրենց վրա հասած չարիքը պարզապես կույր ճակատագիր կամ պատահականություն չէր, այլ իրենց իսկ անհնազանդության արգասիքը՝ հենց այն, ինչ մասին իրենց նախազգուշացում էր տրվել։ Սակայն, և սա միգուցե ավելի կարևոր է, Դանիելի աղոթքն ար տահայտում էր այն իրականությունը, որ ի հակադրություն այս բոլոր իրադարձությունների՝ հույս կար։ Աստված չէր լքել նրանց. կարևոր չէր, թե որքան շատ փաստեր կարող էին խոսել դրա օգտին։ Բ Օրենք գիրքը ոչ միայն տրամադրում էր համատեքստ, որպեսզի ժողովուր դը հասկանար իր իրավիճակը, այլև մատնանշում էր վերականգն ման մասին տրված խոստումը։ Կարդացե՛ք Դանիել 9.24–27 համարները՝ Հիսուսի ու խաչի վրա Նրա մահվան մարգարեությունը։ Ինչո՞ւ այս մարգարեությունը տրվեց Դանիելին (և մեզ բոլորիս) Իսրայելի գերության և վերա դառնալու խոստման համատեքստում։ ՈՒՐԲԱԹ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10
Հետագա ուսումնասիրության համար «Այս տեքստերը (Միքիա 6.1–8) Հին Կտակարանի ամենահզոր հատվածներից մեկն են։ Ինչպես Ամովս 5.24 և Ովսեե 6.6 համարնե 108
Դաս 11
րը, դրանք ևս ամփոփում են ութերորդ դարի մարգարեների լուրը։ Հատվածը սկսվում է ուխտի դատական գործի գեղեցիկ օրինակով, որտեղ մարգարեն հորդորում է ժողովրդին լսել այն մեղադրանքը, ո րը Յահվեն ներկայացնում է իրենց նկատմամբ։ Սարերն ու լեռներն ատենակալներն են, քանի որ դրանք անընդհատ ներկա են եղել և տեսել են Աստծո վերաբերմունքն Իսրայելի նկատմամբ։ Իսրայելին ուխտի խախտման ուղղակի մեղադրանք ներկայացնելու փոխա րեն՝ Աստված հարցնւմ է Իսրայելին, թե արդյո՞ք նա Իր դեմ որևէ մեղադրանք ունի՝ «Ես քեզ ի՞նչ եմ արել, Ես քեզ ինչո՞վ եմ հոգնեց րել»։ Անարդարության բախվելով՝ աղքատ մարդիկ միգուցե «բարիք գործելուց ձանձրանան», իսկ հարստանալու հնարավորություն ու նեցող կալվածատերերը միգուցե հոգնեին ու ձանձրանային ուխտի օրենքները պահելուց»։ Ռալֆ Սմիթ, Խոսքի աստվածաշնչյան մեկնա բանություն, Միքիա-Մաղաքիա (Գրանդ Ռափիդս, Միչիգան, Խոսքի Գրքեր, 1984թ.), հատոր 32, էջ 50։ «Դրան հաջորդած բարեփոխումների ընթացքում թագավորի (Հովսիայի) նպատակը կռապաշտության մնացուկները վերացնելն էր: Բավական երկար ժամանակ երկրի բնակիչները հետևել էին շրջակա ազգերի՝ փայտե և քարե պատկերներին երկրպագելու սո վորույթներին, և թվում էր՝ մարդու ուժից վեր է վերացնել այս չարիք ների բոլոր հետքերը: Սակայն Հովսիան հաստատակամ էր երկիրը մաքրագործելու նպատակի մեջ»։ Էլեն Ուայթ, Մարգարեներ և թա գավորներ, էջ 401։ Հարցեր քննարկման համար
1. Մենք Յոթերորդ օրվա ադվենտիստներ ենք և ունենալով ներ կա ժամանակի լուրը՝ համարում ենք (արդարացիորեն), որ գտնվում ենք միևնույն դիրքում, ինչ հին Իսրայելը. մենք ունենք այն ճշմարտությունները, որոնք մեր շուրջը գտնվող ժողովուրդը կարիք ունի լսելու։ Սա մեզ համար մեծագույն առավելություն է։ Այդուհանդերձ, ըստ ձեզ՝ որքա՞ն լավ ենք մենք իրականացնում մեր պարտականությունները, որոնք նման առավելությունը մեզ պարտավորեցնում է։ 2. Մի պահ ձեզ դրեք Դանիելի տեղը. տեսնում եք, թե ինչպես է պարտվում ու գերի վերցվում հրեա ազգը՝ ձեր ազգը, ու գիտեք, որ ձեր հավատի կրոնական կենտրոնը՝ տաճարը, կործանվել է կռապաշտ հեթանոսների կողմից։ Ինչպե՞ս կարող էր Բ Օրենք գրքի իմացությունն ամրացնել Դանիելի (կամ ցանկացած այլ Դաս 11
109
հրեայի) հավատը մեր օրերում։ Այսինքն՝ ինչպե՞ս էր գիրքն օգ նում Դանիելին հասկանալ այն ամենը, ինչ կատարվում էր, և թե ինչո՞ւ էր դա կատարվում։ Միևնույն կերպ, ինչպես է Սուրբ Գր քի իմացությունը առհասարակ օգնում մեզ դիմակայել փորձու թյուններին ևանհաջողություններին, որոնք հակառակ դեպքում՝ առանց Սուրբ Գրքի իմացություն, կարող են շատ հուսահատեց նող լինել։ Այս հարցի պատասխանը ի՞նչ է սովորեցնում մեզ այն մասին, թե որքան կարևոր պետք է լինի Աստվածաշունչը մեր հավատի համար։ 3. Դասարանում քննարկեք Դանիել 9.24–27 գլխում ներկայացված 70 շաբաթների մարգարեությունը։ Ի՞նչ դեր ունի ուխտն այդ մարգարեության մեջ, և ինչո՞ւ է ուխտի գաղափարն այդքան կարևոր դրա, ինչպես նաև մեզ համար։
110
Դաս 11
ԴԱՍ 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11–17
Բ ՕՐԵՆՔ ԳԻՐՔԸ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆՈՒՄ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Մատթեոս 4.1–11, Բ Օրենք 8.3, Գործք առաքելոց 10.34, Գա ղատացիներին 3.1–14, Գործք առաքելոց 7.37, Եբրայեցինե րին 10.28–31։ Հիշելու համարը. «Գրված է. «Ոչ միայն հացով է մարդն ապրում, այլև այն ա մեն խոսքով, որ Աստծու բերանից է ելնում»» (Մատթեոս 4.4)։ Նոր Կտակարանը ներծծված է Հին Կտակարանով։ Այսինքն Նոր Կտակարանի ներշնչված գրողները մեջբերում էին Հին Կտակարա նի ներշնչված գրողներին որպես հեղինակավոր աղբյուր։ Հիսուսն Ինքն ասում էր. «Գրված է» (Մատթեոս 4.4)՝ նկատի ունենալով «Հին Կտակարանում գրված է», Նա նաև ասաց. «այսպես եղավ, որպեսզի կատարվեն գրվածքները» (Մարկոս 14.49)՝ նկատի ունենալով Հին Կ տակարանի գրվածքները։ Եվ երբ Հիսուսն Էմմաուսի ճանապարհին հանդիպեց երկու աշակերտներին, նրանց Իր ով լինելը ցույց տալու համար, հրաշք կատարելու փոխարեն, «սկսելով Մովսեսից ու բոլոր մարգարեներից՝ նրանց բացատրում էր այն ամենը, ինչ Սուրբ Գր քում Իր մասին գրված էր» (Ղուկաս 24.27)։ Նոր Կտակարանի գրողները մշտապես օգտագործել են Հին Կտա կարանը՝ իրենց պնդումները հաստատելու, նույնիսկ արդարացնելու համար՝ անկախ նրանից, թե դրանք եղել են Հին Կտակարանից ար ված ուղղակի մեջբերումներ, ակնարկներ, թե հղումներ Հին Կտա կարանում արձանագրված պատմական իրադարձություններին կամ մարգարեություններին։ Եվ շատ հաճախ մեջբերումներ կամ հղումներ անում էին հենց Բ Օրենք գրքին (ինչպես նաև Սաղմոսներին ու Եսայու մարգարեու թյանը)։ Բ Օրենք գրքից մեջբերումներ և դրան հղումներ անում են Դաս 1
111
այնպիսի գրքեր, ինչպիսիք են Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի, Հով հաննեսի Ավետարանները, Գործք առաքելոցը, Հռոմեացիներին, Գաղատացիներին, Ա և Բ Կորնթացիներին, Եբրայեցիներին թղթերը, հովվական թղթերը, ինչպես նաև Հայտնություն գիրքը։ Այս շաբաթ մենք կդիտարկենք այդ դեպքերից մի քանիսը: Տես նենք, թե ներկա ժամանակների ինչ ճշմարտություն կարող ենք քա ղել դրանցից։ ՄԻԱՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12
«Գրված է» Կարդացե՛ք Մատթեոս 4.1–11 համարները։ Հիսուսն ինչպե՞ս պատասխանեց սատանայի փորձությանն անապատում, և ի՞նչ կարևոր դաս կա մեզ համար Նրա պատասխանում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Հիսուսը չէր վիճաբանում սատանայի հետ, ոչ էլ որևէ բան էր փորձում ապացուցել նրան։ Նա պարզապես մեջբերեց Սուրբ Գիրքը, որովհետև լինելով Աստծո Խոսքը, այն «կենդանի է …ու ազդեցիկ և ամեն մի երկսայրի սրից առավել կտրուկ» (Եբրայեցիներին 4.12)։ Եվ ամեն անգամ, երբ Նա մեջբերում էր անում Հին Կտակարանից, այդ անում էր Բ Օրենք գրքից։ Որքան հետաքրքրական է, որ անապա տում եղած ժամանակ Հիսուսը մեջբերեց այն խոսքերը, որոնք տրվել էին Իսրայելին անապատում։ Առաջին փորձության ժամանակ Հիսուսը մեջբերեց Բ Օրենք 8.3 համարը։ Մովսեսը հին Իսրայելին պատմում էր, թե ինչպես էր Տերն այդքան տարիներ հոգացել նրանց մասին անպատում, ներառյալ երկնային մանանան. այս ամենը մաքրագործման գործընթացի մաս էր կազմում, քանի որ Տերը փորձում էր նրանց հոգևոր դասեր ուսու ցանել։ Եվ այդ դասերի մեջ էր նաև այն, որ «ոչ միայն հացով է մարդն ապրում, այլև այն ամեն խոսքով, որ Աստծու բերանից է ելնում»։ Աստված հոգում է մեր ֆիզիկական սննդի մասին, սակայն չի մոռա նում նաև հոգևոր սնունդը։ Մենք չենք կարող վերցնել առաջինն ա ռանց երկրորդի։ Հիսուսն օգտագործեց հացի խորհրդանիշը որպես անցում Բ Օրենք գրքին ևորպես հանդիմանություն սատանային, որ փորձում էր կասկած ներշնչել Հիսուսին։ 112 Դաս 1
Երկրորդ փորձության ժամանակ Հիսուսը հղում է անում Բ Օրենք 6.16 համարին, որտեղ Մովսեսը ժողովրդին հիշեցնում է Մասսայում կատարված ապստամբությունը (տե՛ս Ելք 17.1–7)՝ ասելով. «Ձեր Տեր Աստծուն չփորձեք, ինչպես որ փորձեցիք Մասսայում»։ Այս տեքս տում բերվող «փորձել» բառը կարող է թարգմանվել նաև «փորձար կել» կամ «ստուգել»։ Տերն արդեն բազում անգամներ նրանց ցույց էր տվել Իր զորությունն ու ժողովրդին ամեն ինչով ապահովելու պատ րաստակամությունը, սակայն երբ մոտենում էր դժվարության պա հը, նրանք սկսում էին բղավել. «Արդյոք Տերը մեր մե՞ջ է, թե՞ ոչ» (Ելք 17.7)։ Եվ Աստծո Խոսքում արձանագրված հենց այս պատմությունն էր, որ Հիսուսը մեջբերեց՝ սատանային հանդիմանելու համար։ Երրորդ փորձության ժամանակ սատանան փորձեց ստիպել Քրիստոսին ծնկի գալ և երկրպագել իրեն։ Սատանայի իսկական էության և հավակնոտ նկրտումների ինչպիսի՜ բացահայտ և ճչան ցուցադրություն։ Վիճաբանելու փոխարեն Հիսուսը հանդիմանում է սատանային և նորից դիմում Աստծո Խոսքի Բ Օրենք գրքին, որտեղ Տերը նախազգուշացնում է Իր ժողովրդին, թե ինչ կպատահի, եթե նրանք հեռանան Իրենից ևայլ աստվածների պաշտեն։ «Վախեցի՛ր քո Տեր Աստծուց, պաշտի՛ր Նրան» (Բ Օրենք 6.13), այսինքն Նրան և միմիայն Նրան։ Ինչպե՞ս կարող ենք ավելի շատ ուժ ստանալ Աստծո Խոսքն ու սումնասիրելով, որպեսզի լիարժեքորեն արտացոլենք Հիսուսի բնավորությունը և Նրա նման դիմակայենք սատանայի փորձու թյուններին։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13
Բարձրացնելով երեսը Բ Օրենք 10-րդ գլխում Մովսեսը (նորից) պատմում է Իսրայելի պատմությունը և (նորից) օգտագործում է այդ իրադարձությունները՝ ժողովրդին հավատարմության կոչ անելու համար։ Այդ հորդորների հետ մեկտեղ նա ասում է նաև մեկ այլ բան։ Կարդացե՛ք Բ Օրենք 10.17–19 համարները։ Ո՞րն է ժողովրդին ուղղված կարևոր լուրն այստեղ, ևինչո՞ւ է այդ լուրն այսօր ար դիական Աստծո եկեղեցու համար։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Դաս 1
113
«Աչառություն չի անում» արտահայտությունը եբրայերեն փոխա բերություն է, որը տառացիորեն թարգմանվում է, որ Նա չի «բարձ րացնում երեսը»։ Համարվում է, որ այս արտահայտությունն ունի իրավաբանական ծագում, երբ դատավորը կամ թագավորը նայում էր դատապարտյալի դեմքին և տվյալ մարդու կարգավիճակից ելնե լով (կարևոր մարդ, թե աննշան ինչ-որ մեկը)՝ կայացնում էր դատավ ճիռը։ Բ Օրենք գրքի այս տեքստն ուզում է ասել, որ Տերը մարդկանց հետ այդ կերպ չի վարվում՝ չնայած Իր անհաղթելի ուժին ու հզորու թյանը։ Նա արդար է բոլորի նկատմամբ՝ անկախ տվյալ մարդու կար գավիճակից։ Այս ճշմարտութունն անկասկած ի ցույց դրվեց Հիսուսի կյանքում, և թե ինչպես էր Նա վերաբերվում նույնիսկ հասարակու թյան կողմից ամենաարհամարհվածներին։ Կարդացե՛ք Գործք առաքելոց 10.34, Հռոմեացիներին 2.11, Գա ղատացիներին 2.6, Եփեսացիներին 6.9, Կողոսացիներին 3.25 և Ա Պետրոս 1.17 համարները։ Ինչպե՞ս են այս տեքստերը կի րառում Բ Օրենք 10.17 համարը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Որքան էլ որ տարբեր լինեն հանգամանքներն այս տեքստերից յուրաքանչյուրում (Եփեսացիներին թղթում Պողոսը հորդորում է տե րերին հոգատար լինել իրենց ծառաների նկատմամբ, Հռոմեացինե րին թղթում խոսում է այն փաստի մասին, որ երբ գործը հասնում է փրկությանն ու դատապարտությանը, հրեաների ու հեթանոսնե րի մեջ ոչ մի տարբերություն չկա), դրանք բոլորը գալիս են Բ Օրենք գրքից և ներկայացնում այն գաղափարը, որ Աստված «չի բարձրաց նում երեսները»։ Եվ եթե աստվածների Աստված և տերերի Տեր այն մեծ, հզոր ևահեղ Աստվածը չի անում նման բան, ապա, անկասկած, մենք ևս չպետք է անենք։ Հատկապես Հռոմեացիներին ուղղված ուղերձում մենք կարող ենք տեսնել Ավետարանի գաղափարը. մենք բոլորս միևնույն հար թակում ենք՝ անկախ նրանից, թե ինչպիսի կարգավիճակ ունենք հա սարակության մեջ։ Բոլորս մեղավոր արարածներ ենք, ովքեր ունեն Աստծո փրկարար շնորհի կարիքը։ Եվ բարի լուրն այն է, որ, անկախ մեր կարգավիճակից, բոլորիս փրկություն է առաջարկվում Հիսուս Քրիստոսի մեջ։ Որքա՜ն հաճախ ենք մենք, նույնիսկ շատ աննկատ կերպով, «բարձրացնում երեսներ», ևինչո՞ւ է խաչը մեզ ցույց տալիս, թե իրականում որքան մեղսավոր է այդ դիրքորոշումը։ 114 Դաս 1
ԵՐԵՔՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14
Կախված մարդն անիծված է Կարդացե՛ք Գաղատացիներին 3.1–14 համարները։ Ի՞նչ է Պո ղոսն ասում այդ տեքստերում, ինչն արդիական է մեզ համար այ սօր, և ինչպե՞ս է նա օգտագործում Բ Օրենք 27.26 և Բ Օրենք 21.22, 23 համարները՝ իր միտքն արտահայտելու համար։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ցավոք, քրիստոնեության մեջ սովորական բան է դարձել այս նա մակը որպես օրենքը՝ Տասը պատվիրանները չպահելու արդարացում օգտագործելը։ Իհարկե, այս փաստարկն իսկապես օգտագործվում է իբրև չորրորդ պատվիրանը չպահելու պատճառաբանություն, կար ծես թե այդ մեկ պատվիրանը պահելը, ի հակադրություն մյուս ին նին, օրինապաշտություն է, որին այստեղ բախվում է Պողոսը։ Այդուհանդերձ, Պողոսը չի խոսում օրենքի դեմ, և այս հատվա ծում չկա մի տեքստ, որը կարող է արդարացնել շաբաթի պատվի րանը խախտելը։ Կարևոր տեքստն այստեղ Գաղատացիներին 3.10 համարն է, որտեղ Պողոսը գրում է, որ «ովքեր որ օրենքի գործերով են, անեծքի տակ են», հետո մեջբերում է Բ Օրենք 27.26 համարը։ Խնդիրն այստեղ օրենքին հնազանդվել կամ չհնազանդվելը չէ, այլ օ րենքի գործերին ապավինելը. սա մեզ պես ընկած էակների համար սարսափելի ծանր, եթե ոչ անհնարին ճանապարհ է։ Պողոսի ասելիքն այն է, որ մենք փրկվում ենք ոչ թե օրենքի գոր ծերով, այլ մեր փոխարեն Քրիստոսի մահվամբ, որը մեր հաշվին է գրանցվում հավատով։ Այստեղ նա շեշտադրում է այն, ինչ Քրիստոսն արել է մեզ համար խաչի վրա։ Եվ իր այս ասելիքը հաստատելու հա մար նա նորից հղում է անում Բ Օրենք գրքին, այս անգամ՝ 21.23 համարին։ Ինչպես Հիսուսը, Պողոսը ևս ասում է. «Գրված է»՝ ցույց տալու համար Հին Կտակարանի հեղինակությունը, և հիմա նա մեջ բերում է այն տեքստը, որը պատմում է մահապատժի արժանի մեղք գործած մարդու մասին, ով պատժվում է իր մեղքի համար ծառից կախվելով, ինչը հավանաբար ուրիշների համար ծառայում է որպես զսպման միջոց։ Սակայն այս օրինակը Պողոսն օգտագործում է որպես Քրիստո սի փոխարինող մահվան խորհրդանիշ՝ Քրիստոսը «մեզ համար ա նեծք դարձավ», այսինքն Նա բախվեց օրենքի անեծքին՝ մահվանը, Դաս 1
115
որին բոլոր մարդիկ պետք է բախվեին, քանի որ բոլորն էլ խախտել էին օրենքը։ Այդուհանդերձ, Ավետարանի բարի լուրն այն է, որ այն անեծքը, որին մենք էինք արժանի, Նա վերցրեց Իր վրա խաչ բարձ րանալով, «որպեսզի մենք հավատով ընդունենք խոստացված Սուրբ Հոգին» (Գաղատացիներին 3.14)։ Կամ, ինչպես ասել է Էլեն Ուայթը. «Ընկած մարդկությանն օրենքի անեծքից փրկել և նրան Երկնքի հետ կրկին ներդաշնակության բե րել կարող էր միմիայն Քրիստոսը։ Քրիստոսն Իր վրա վերցրեց մեղքի նախատինքն ու հանցանքը, որն այնքան վիրավորական էր Սուրբ Աստծո համար, որ այն բաժանեց Հորը և Նրա Որդուն»։ Էլեն Ուայթ, Նահապետներ և մարգարեներ, էջ 63։ Խորհե՛ք այն մասին, թե ինչի կբախվեիք դուք, եթե ստանալու լինեիք արդարացի պատիժ այն բոլոր մեղքերի ու սխալների հա մար, որ արել եք։ Այդուհանդերձ, քանի որ Քրիստոսն անձամբ կրեց ձեր մեղքերի պատիժը, որպեսզի դուք դա չկրեք, ինչպիսի՞ն պետք է լինի ձեր արձագանքը Նրա այս զոհողությանը։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15
Քեզ նման մի մարգարե Տերը կրկին ու կրկին նախազգուշացնում էր Իսրայելին չհետևել ի րենց շրջապատող ազգերի սովորույթներին։ Ընդհակառակը, Իսրա յելը պետք է վկա լիեր այդ ազգերի համար (Բ Օրենք 4.6–8)։ Բ Օրենք 18.9–14 համարներում Մովսեսը նորից զգուշացնում է Իսրայելին այդ ազգերի սովորությունների մասին, որոնք գարշելի են Տիրոջ աչքին (Բ Օրենք 18.12)։ Հետո, այդ նույն համատեքստում Մովսեսը ժողովրդին ասում է, որ նրանք պետք է իրենց «Տեր Աստծու առջև կատարյալ» լինեն (Բ Օրենք 18.13)։ Կարդացե՛ք Բ Օրենք 18.15–19 համարները։ Ի՞նչ է Մովսեսն ասում նրանց այստեղ։ Հետո համեմատե՛ք այդ համարները Գործք առա քելոց 3.22 և Գործք Առաքելոց 7.37 համարների հետ։ Ինչպե՞ս են Պետրոսն ու Ստեփանոսը կիրառում Բ Օրենք 18.18 համարը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Հղում անելով Սինայի ուխտին՝ Մովսեսը խոսում է այն մասին, թե ինչպես Աստծո օրենքը տալու ժամանակ (Ելք 20.18–21) Իսրա յելի որդիները ցանկություն հայտնեցին, որպեսզի Մովսեսը գործեր 116 Դաս 1
որպես միջնորդ և բարեխոս իրենց և Աստծո միջև։ Հենց այդտեղ է, որ Մովսեսը նրանց երկու անգամ խոստանում է (Բ Օրենք 18.15, 18), որ Տերը Մովսեսի պես մարգարե կբարձրացնի, որի իմաստը, հաշ վի առնելով տրված համատեքստը, այն էր, որ այս մարգարեն, որը նման է լինելու Մովսեսին, այլ բաների հետ մեկտեղ, լինելու է նաև բարեխոս ժողովրդի և Տիրոջ միջև։ Շատ հարյուրամյակներ անց և՛ Պետրոսը, և՛ Ստեփանոսը այս տեքստը մեջբերում են՝ հղում անելով Հիսուսին։ Ըստ Պետրոսի՝ Հի սուսն էր «Իր սուրբ մարգարեների» (Գործք առաքելոց 3.21) բերանով ասվածի իրականացումը, և որ առաջնորդները պետք է հնազանդ վեն Նրան ևայն ամենին, ինչ Նա ասում է։ Այսինքն՝ Պետրոսը հրեա ներին քաջածանոթ այս տեքստը կիրառում է ուղղակիորեն Հիսուսի մասին, և դրա իմաստն այն է, որ հրեաները պետք է ապաշխարեն այն սխալների համար, որոնք թույլ են տվել Հիսուսի նկատմամբ (Գործք առաքելոց 3.19)։ Հաջորդ օրինակը Գործք Առաքելոց 7.37 համարն է, որտեղ Ստե փանոսը, թեև այլ համատեքստում, հռչակում էր Հիսուսին, նա ևս անդրադարձ արեց այս հայտնի խոստմանը, և նա ևս հայտարա րեց, որ այն մատնանշում է Հիսուսին։ Նա ասում էր, որ Մովսեսը պատմության, ինչպես նաև հրեաներին առաջնորդելու մեջ ունե ցած իր դերով Հիսուսի նախակերպարն էր։ Այսինքն՝ ինչպես որ Պետրոսն էր արել, Ստեփանոսը ևս փորձում էր ցույց տալ ժողովր դին, որ Հիսուսը մարգարեության իրականացումն էր, և ժողովուրդը պետք է լսեր Նրան։ Ի հեճուկս իր հասցեին հնչող մեղադրանքների, թե Ստեփանոսը «Մովսեսին և Աստծուն հայհոյանքներ էր անում» (Գործք առաքելոց 6.11)՝ Ստեփանոսը Հիսուսին հռչակեց Մեսիա՝ Աստծո այն խոստման անմիջական իրականացումը, որը Նա տվել էր Մովսեսի միջոցով։ Ինչպե՞ս են այս տեքստերը մեզ ցույց տալիս, թե որքան կարևոր էր Հիսուսը ողջ Աստվածաշնչի համար, և թե ինչու Աստվածաշնչի մեր ողջ ընկալումը պետք է կենտրոնացած լինի Քրիստոսի շուրջ։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16
Սարսափելի բան Եբրայեցիներին թուղթը, իր ողջ խորությամբ ու վեհությամբ շատ առումներով ընդամենը մեկ երկար հորդոր էր՝ ուղղված Հիսուսին Դաս 1
117
հավատացող հրեաներին։ Եվ այն նրանց հորդորում էր հավատա րիմ մնալ Տիրոջը։ Այս հավատարմությունը, բնականաբար, պետք է բխի առ Աստ ված մեր ունեցած սիրուց, թե Ով է Նա, ինչպիսին է Նրա բնավորու թյունը և բարությունը, որը հզորագույն ձևով դրսևորվեց Քրիստոսի՝ խաչը բարձրանալով։ Սակայն ժամանակ առ ժամանակ մարդկանց հարկավոր է հիշեցնել, թե ինչպիսին կարող են լինել հավատուրա ցության սարսափելի հետևանքները։ Այսինքն՝ մենք պետք է հիշենք, որ, ի վերջո, եթե չընդունենք այն, ինչ Հիսուսն արել է մեզ համար՝ վճարել է մեր մեղքերի գինը, ապա պետք է այդ գինն ինքներս վճա րենք: Իսկ դա նշանակում է «լաց ու ատամների կրճտոց» (Մատթեոս 22.13), ինչին էլ կհաջորդի հավիտենական կործանումը։ Կարդացե՛ք Եբրայեցիներին 10.28–31 համարները։ Ի՞նչ է Պո ղոսն ասում, ևինչպե՞ս է դա առնչվում նաև մեզ հետ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Որքան հետաքրքրական է, որ հրեա հավատացյալներին Աստ ծուն հավատարիմ մնալ հորդորելու համար Պողոսը մեջբերում է Բ Օրենք գիրքը՝ Աստծուն հավատարիմ մնալու հրեա ժողովրդին ուղղ ված ավելի վաղ հորդորը։ Պողոսը մեջբերում է Բ Օրենք 17.6 համարն այն փաստի առնչությամբ, որ եթե որևէ մեկն արժանի է մահվան, կստանա այդ մահապատիժը, միայն երբ առնվազն երկու հոգի վկա յություն տան նրա դեմ։ Սակայն Պողոսը սա անելով ուզում է ասել, որ եթե ըստ Հին Ուխտի՝ անհավատարմությունը կարող էր տանել մահվան, ապա «որչա՜փ ավելի խիստ պատժի կարժանանա նա, ով ոտնահարել է Աստծու Որդուն և անմաքուր համարել ուխտի արյունը, որով նա սրբվեց, և ով անարգել է շնորհի Հոգուն» (Եբրայեցիներին 10.29)։ Այլ խոսքե րով, ձեզ տրված է ավելի մեծ լույս և ճշմարտություն, քան տրված էր նրանց, և դուք գիտեք ձեր մեղքերի համար արված Աստծո Որդու զո հը, այսպիսով, եթե դուք հեռանաք Աստծուց, ապա ձեր դատապար տությունը կլինի ավելի մեծ, քան նրանցն էր։ Այնուհետև, Պողոսն անմիջապես անցնում է Բ Օրենք գրքին՝ այս անգամ մեջբերելով 32.35 համարը, որպեսզի պարզապես ամրապն դի իր փաստարկը։ Հաշվի առնելով այն, ինչ նրանց տրվել էր Քրիս տոսի միջոցով, և այն, որ իրենք տեղյակ էին իրենց համար արված մեծ ազատագրման մասին, Տերը, որ ասաց. «Իմն է վրեժխնդրու թյունը», «կդատի Իր ժողովրդին» իրենց հավատուրացության ու 118 Դաս 1
անհավատարմության համար։ Ի վերջո, Նա դատել է նրանց նախա հայրերին, ում տրված չէր այնքան լույս, որքան Նոր Կտակարանի ժամանակներում ապրող հրեաներին՝ խաչի վրա դրսևորվող Աստծո սիրո ավելի խորը հայտնություն։ Այսպիսով, Պողոսն ըստ էության ա սում է՝ տեղյա՛կ եղեք։ «Տերը Իր ժողովրդի դատը պիտի պաշտպանի» (Բ Օրենք 32.36)։ Ո՞րն է մեր միակ հույսն այդ դատի ժամանակ (տե՛ս Հռոմեացի ներին 8.1)։ ՈՒՐԲԱԹ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17
Հետագա ուսումնասիրության համար Ինչպես որ Հին Կտակարանն է մեջբերում հենց իրեն (այսինքն ո րոշ մարգարեներ, օրինակ, մեջբերել են կամ հղում են արել Մովսեսի Հնգամատյանին), Նոր Կտակարանը ևս լիուլի է Հին Կտակարանից արվող մեջբերումներով, հղումներով և ակնարկներով։ Ամենահա ճախ մեջբերվող գրքերից են Սաղմոսները, Եսայու մարգարեությունը և Բ Օրենք գիրքը։ Նոր Կտակարանի գրողները հաճախ մեջբերում ներ էին անում նաև Սեպտուագինտայից3 (LXX), որը երբեմն անվան վում է «հունարեն Նոր Կտակարան», որը եբրայերեն Աստվածաշնչի հայտնի ամենավաղ հունարեն թարգմանությունն է։ Աստվածաշնչի առաջին հինգ գրքերը, որոնք հայտնի են Թորա կամ Հնգամատյան անվամբ, թարգմանվել են ՔԱ երրորդ դարում, իսկ Հին Կտակարանի մնացած մասը՝ մոտավորապես ՔԱ երկրորդ դարում։ Կարելի է շատ բան սովորել այն մասին, թե ինչպես բացատրել Նոր Կտակարանը՝ ուշադրություն դարձնելով, թե ինչպես էին Նոր Կտակարանի ներշնչված գրողները կիրառում Հին Կտակարանի տեքստերը։ Եվ առաջին դասերից մեկը, որ մենք պետք է քաղենք, այն է, որ ի տարբերություն Աստվածաշունչն ուսումնասիրող այ սօրվա շատ գիտնականների՝ Նոր Կտակարանի գրողները երբեք չեն բարձրացրել Հին Կտակարանի գրքերի իսկության կամ հեղի նակության որևէ հարց։ Նրանց գրվածքներում ոչինչ որևէ կասկած չի արտահայտում, օրինակ, Հին Կտակարանի պատմությունների պատմական իրողության վերաբերյալ՝ սկսած Ադամի ու Եվայի գո 3 Սեպտուագինտա կամ Յոթանասունից թարգմանություն, Հին Կտակարանի գրքերի հունարեն թարգմանությունը, որը կատարվել է ՔԱ 3-2 դարերի ընթացքում Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ Հաճախ նշվում է հռոմեական LXX թվերով (յոթանասուն թիվը)։
Դաս 1
119
յությունից մինչև մեղանչում, ջրհեղեղ, Աբրահամի կանչվելը և այդ պես շարունակ։ Այն «գիտությունը», որը կասկածի տակ է դնում այդ իրադարձությունները, պարզապես մարդկային կասկածամտու թյունն է, ևայն չպետք է տեղ ունենա Յոթերորդ օրվա ադվենտիստ ների սրտերում և մտքերում։ Հարցեր քննարկման համար
1. Որպես Յոթերորդ օրվա ադվենտիստներ՝ մեզ տրված ճշմարտու թյան ողջ ծավալն ի՞նչ պետք է սովորեցնի մեզ այն մեծ պատաս խանատվության մասին, որն ունենք մեզ տրված ճշմարտու թյուններին հավատարիմ լինելու հարցում։ 2. Կրկին կարդացե՛ք Բ Օրենք 18.9–14 համարները։ Տիրոջ աչքի ա ռաջին այդ գարշությունների ի՞նչ ժամանակակից դրսևորումներ կան այսօր, ևինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ կխուսափենք դրանցից։ 3. Բոլոր մարդկանցից ինչո՞ւ հենց քրիստոնյաները, որոնք հաս կանում են խաչի վրա Քրիստոսի մահվան տիեզերական կիրա ռությունը, չպետք է երբեք «բարձրացնեն երեսները» (տե՛ս եր կուշաբթի օրվա դասը)։ Ինչպե՞ս կարող ենք մեր մեջ ճանաչել հենց դա անելու միտում (և մի՞թե չենք խաբում ինքներս մեզ, երբ ժխտում ենք, թե մեր մեջ այդ անելու թեթևակի միտում անգամ չկա)։ Ինչպե՞ս կարող է խաչն անընդհատ մեր աչքի առջև պա հելը բուժել մեզ այս սխալ դիրքորոշումից։Դաս 13 դեկտ եմբ եր ի 18–24
120 Դաս 1
ԴԱՍ 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18–24
ՄՈՎՍԵՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Թվեր 20.1–13, Բ Օրենք 31.2, Բ Օրենք 34.4, Բ Օրենք 34.1– 12, Հուդա 9, Ա Կորնթացիներին 15.13–22։ Հիշելու համարը. «Այն դեպքում, երբ Միքայել հրեշտակապետը, սատանա յի հետ վիճելով, պատասխան էր տալիս Մովսեսի մարմնի մասին, չհամարձակվեց հայհոյանքի խոսքեր ասելով դա տապարտել, այլ ասաց. «Տերը թող քեզ նախատի»» (Հու դա 9)։ Ինչպես տեսանք ողջ եռամսյակի ընթացքում, Մովսեսը Բ Օրենք գրքի գլխավոր մահկանացուն է։ Գիրքը հագեցած է նրա կյանքի ու բնավորության մասին պատմություններով, ինչպես նաև նրա ու ղերձներով։ Ու թեև, այո՛, Բ Օրենք գիրքն Աստծո ևամ յիսրայելի (Իս րայելի ժողովուրդ) նկատմամբ Նրա սիրո մասին է, Աստված հաճախ է օգտագործում Մովսեսին այդ սերն արտահայտելու և Իր ժողովուրդ Իսրայելի հետ խոսելու համար։ Այժմ, երբ հասել ենք եռամսյակի ավարտին և Բ Օրենք գրքի ու սումնասիրության վերջին, մոտեցել ենք նաև Մովսեսի կյանքի, առն վազն այս երկրի վրա ունեցած նրա կյանքի ավարտին։ Ինչպես արտահայտվել է Էլեն Ուայթը. «Մովսեսը գիտեր, որ միայ նակ էր մահանալու, ոչ մի երկրային ընկերոջ թույլ չէր տրվելու ծառա յել նրան իր կյանքի վերջին ժամերի ընթացքում։ Նրա առջև բացվող տեսարանում կար առեղծվածայնություն և սարսափ, ինչից նրա սիրտը կծկվում էր։ Ամենամեծ փորձությունը նրա համար այն էր, որ բաժանվելու էր այն մարդկանցից, որոնց սիրում էր և որոնց մասին հոգ էր տարել, որոնց հետ այդքան երկար ժամանակ կապված էին եղել իր հետաքրքրություններն ու կյանքը։ Սակայն նա սովորել էր վստահել Աստծուն, և աներեր հավատով նա իրեն և իր ժողովրդին հանձնեց Նրա սիրուն և ողորմությանը»։ Նահապետներ և մարգա րեներ, էջ 470, 471։ Դաս 13
121
Ինչպես որ Մովսեսի կյանքն ու ծառայությունն են շատ բան բա ցահայտում Աստծո բնավորության մասին, այդ անում են նաև նրա մահն ու հարությունը։ ՄԻԱՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19
Մովսեսի մեղքը. մաս 1 Նորից ու նորից, նույնիսկ անապատում դեգերելու և հավատու րացության պայմաններում Աստված հրաշալի կերպով հոգում էր Իսրայելի որդիների կարիքները։ Այսինքն, նրանք որքան էլ որ անար ժան էին (և հաճախ չէին էլ փոխվում), Աստծո շնորհը շարունակում էր տրվել նրանց։ Այսօր մենք ևս Նրա շնորհի ընդունողներն ենք, որ քան էլ որ արժանի չլինենք դրան։ Ի վերջո դա շնորհ չէր լինի, եթե մենք դրան արժանի լինեինք, այնպես չէ՞։ Եվ բացի սննդի առատությունից, որ Տերը հրաշալի կերպով տա լիս էր նրանց անապատում, Նրա շնորհի մեկ այլ դրսևորում էր ջուրը, առանց ինչի նրանք շատ արագ կմահանային հատկապես չոր, շոգ ու լքված անապատում։ Այդ փորձառության մասին խոսելիս Պողոսը գրում է. «Բոլորն էլ նույն հոգևոր ըմպելիքը խմեցին, որովհետև այն հոգևոր վեմից էին խմում, որ նրանց հետ էր գնում, ևայդ վեմը Քրիս տոսն էր» (Ա Կորնթացիներին 10.4)։ Իսկ Էլեն Ուայթն ավելացրել է. «Ճանապարհին, որտեղ որ նրանք ջրի կարիք էին ունենում, ջուրը հորդում էր նրանց ճամբարին մոտ գտնվող ժայռի ճեղքերից»։ Նա հապետներ և մարգարեներ, էջ 411։ Կարդացե՛ք Թվեր 20.1–13 համարները։ Ի՞նչ կատարվեց այս տեղ, ևինչպե՞ս ենք հասկանում Տիրոջ կողմից Մովսեսին տրված պատիժը նրա համար, ինչ Մովսեսն արել էր։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մի կողմից, դժվար չէ տեսնել ու հասկանալ Մովսեսի հիասթափու թյունը. այն ամենից հետո, ինչ Տերն արել էր ժողովրդի համար, այն նշաններն ու հրաշքները, հրաշալի ազատագրումը, ևոր վերջապես այստեղ էին՝ խոստացված երկրի սահմանին։ Ու հետո ի՞նչ։ Հան կարծ նրանց ջուրը պակասում է, և նրանք սկսում են դավեր նյութել Մովսեսի ու Ահարոնի դեմ։ Մի՞թե Տերը չէր կարող հիմա ևս նրանց ջրով ապահովել, ինչպես որ հաճախ արել էր նախկինում։ Իհա՛րկե կարող էր. Նա կարող էր և պատրաստվում էր դա անել։ 122
Դաս 13
Այդուհանդերձ, լսեք Մովսեսի խոսքերը, երբ նա խփում է ժայռին, այն էլ երկու անգամ։ «Լսե՛ք հիմա, ո՛վ ապստամբներ, այս ապառա ժի՞ց ջուր հանենք ձեզ համար» (Թվեր 20.10)։ Նրա ձայնում համարյա թե լսելի է բարկություն, քանի որ նա ժողովրդին անվանում է «ապս տամբներ»։ Խնդիրը ոչ թե նրա բարկությունն էր, ինչը իհարկե վատ էր, սա կայն հասկանալի, այլ այն, որ նա ասում է «այս ապառաժի՞ց ջուր հանենք ձեզ համար», կարծես թե ինքը կամ մեկ այլ մարդ արարած ի զորու էր ջուր հանել ապառաժից։ Բարկության պոռթկման մեջ նա կարծես մի պահ մոռացավ, որ բացառապես իրենց մեջ գործող Աստ ծո զորությունն էր, որ կարող էր նման հրաշք գործել։ Բոլոր մարդ կանցից ավելի շատ հենց Մովսեսը պետք է իմանար սա։ Որքան հաճախ ենք մենք ասում կամ նույնիսկ անում բաներ բարկության պոռթկման մեջ, նույնիսկ եթե կարծում ենք, թե այդ բարկությունն արդարացված է։ Ինչպե՞ս կարող ենք կանգ առնել, աղոթել ևորոնել Աստծո զորությունը՝ ճիշտ խոսելու և ճիշտ վար վելու համար, նախքան սխալ կխոսենք կամ սխալ կվարվենք։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20
Մովսեսի մեղքը. մաս 2 Նորից կարդացե՛ք Թվեր 20.12, 13 համարները։ Ի՞նչ հատուկ պատճառ Աստված ներկայացրեց Մովսեսին, թե ինչու Ինքը չէր կարող աչքաթող անել այն, ինչ Մովսեսն արել էր։ Տե՛ս նաև Բ Օրենք 31.2 և Բ Օրենք 34.4 համարները։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ըստ այս տեքստերի՝ Մովսեսի մեղքի մեջ ավելին կար, քան Աստ ծո տեղը զբաղեցնելու նրա փորձը, որն ինքնին արդեն բավականին վատ էր։ Նա նաև թերահավատություն դրսևորեց, ինչը Մովսեսի պես մարդու համար պարզապես աններելի էր։ Ի վերջո, սա այն մարդն էր, որ վառվող թփից ի վեր (Ելք 3.2–16), Աստծո հետ այնպիսի փորձառություններ էր ունեցել, որ շատ-շատ մարդիկ երբեք չէին ու նեցել, ու այդքանով հանդերձ՝ տեքստն ասում է, որ Մովսեսը չհավա տաց Աստծուն, այսինքն՝ Մովսեսը թերահավատություն դրսևորեց Տիրոջ ասածի վերաբերյալ և որպես հետևանք՝ նա ձախողեց Աստ Դաս 13
123
ծուն սրբացնելն Իսրայելի որդիների աչքի առջև։ Այլ խոսքերով, եթե Մովսեսը խաղաղություն դրսևորեր և ճիշտ վարվեր, ցույց տալով առ Աստված ունեցած իր հավատն ու վստահությունը ժողովրդի հավա տուրացության պայմաններում, կփառավորեր Աստծուն ժողովրդի առաջ և կրկին կդառնար օրինակ նրանց համար, թե ինչ ասել է իրա կան հավատ և հնազանդություն։ Նկատե՛ք նաև, որ Մովսեսն անհնազանդ գտնվեց այն հարցում, ինչ Աստված իրեն ասել էր անել։ Կարդացե՛ք Թվեր 20.8 համարը։ Ի՞նչ ասաց Տերը Մովսեսին ա նել, և փոխարենն ի՞նչ արեց Մովսեսը (Թվեր 20.9–11)։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ 9-րդ տեքստը նկարագրում է, որ Մովսեսը վերցնում է գավազա նը, ինչպես որ Տերը պատվիրել էր իրեն։ Դեռևս ամեն ինչ կարգին է։ 10-րդ տեքստում ասվում է, որ ապառաժի հետ խոսելու փոխարեն, որից ջուրը պետք է հորդեր որպես Աստծո զորության զարմանահ րաշ արտահայտություն, Մովսեսը խփեց դրան, այն էլ ոչ թե մեկ, այլ երկու անգամ։ Այո՛, ապառաժին խփելն ու դրանից ջուր ստանալը հրաշք էր, սակայն այնքան մեծ հրաշք չէր, որքան այդ նույն բանը տեսնելը պարզապես ապառաժի հետ խոսելու շնորհիվ։ Իհարկե, առաջին հայացքից կարող է թվալ, թե Աստծո դատաս տանը Մովսեսի նկատմամբ չափազանց խիստ էր. այն ամենից հե տո, ինչի միջով անցավ Մովսեսը, նրան թույլ չտրվեց անգամ անցնել խոստացված երկրի սահմանը։ Եվ այնքան ժամանակ, որքան որ մարդկանց հայտնի է այս պատմությունը, մարդիկ հարց են տալիս, թե ինչու ընդամենը մեկ հապճեպ ու չմտածված քայլի պատճառով նա չստացավ այն, ինչին այդքան երկար էր սպասել։ Ըստ ձեզ՝ ի՞նչ դաս պետք է քաղեին Իսրայելի որդիները նրանից, ինչ պատահեց Մովսեսի հետ։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21
Մովսեսի մահը Խե՜ղճ Մովսես։ Այդքան երկար ճանապարհ անցավ, այդքան մեծ բարդություններ հաղթահարեց և արդյունքում չմասնակցեց դարեր 124
Դաս 13
առաջ Աբրամին տրված խոստման իրականացմանը. «Քո սերնդին եմ տալու այս երկիրը» (Ծննդոց 12.7)։ Կարդացե՛ք Բ Օրենք 34.1–12 համարները։ Ի՞նչ պատահեց Մով սեսի հետ, ևի՞նչ ասաց Տերը նրա մասին, ինչը ցույց է տալիս, որ նա յուրահատուկ մարդ էր։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ «Միայնության մեջ Մովսեսը վերանայեց փորձանքներով ու դժվա րություններով լի իր կյանքը այն պահից ի վեր, երբ ինքը հրաժարվեց արքունական պատիվներից ու Եգիպտոսի հեռանկարային թագավո րությունից, որպեսզի իր կյանքը կապի Աստծո ընտրյալ ժողովրդի հետ։ Նա մտաբերեց Հոթորի նախիրների հետ անապատում անցկացրած այն երկարուձիգ տարիները, վառվող թփի մեջ Հրեշտակի երևալը և Իսրայելն ազատագրելու համար իր կանչվելը։ Նա նորից ականատես եղավ Աստծո զորության հզոր հրաշքներին, որոնք դրսևորվում էին հօգուտ ընտրյալ ժողովրդի, ինչպես նաև Նրա երկայնամիտ ողորմու թյանը ժողովրդի դեգերումների ևապստամբության տարիներին։ Չ նայած այն ամենին, ինչ Աստված արել էր նրանց համար, չնայած իր սեփական աղոթքներին ու աշխատանքին՝ Եգիպտոսը լքած ողջ բա նակի հասուն մարդկանցից միմիայն երկուսն այնքան հավատարիմ գտնվեցին, որ կարողացան մտնել խոստացված երկիր։ Երբ Մովսեսը վերանայեց իր աշխատանքի արդյունքները, իր փորձություններով ու զոհողություններով լի կյանքն իրեն համարյա ապարդյուն թվաց»։ Է լեն Ուայթ, Նահապետներ և մարգարեներ, էջ 471, 472։ Բ Օրենք 34.4 համարը հետաքրքիր մի բան է ասում. «Սա է այն երկիրը, որի համար երդվեցի Աբրահամին, Իսահակին և Հակոբին՝ ասելով. «Քո սերնդին եմ տալու դա»»։ Տերը գրեթե տառացիորեն կրկնում է այն, ինչ շարունակ ասել էր նահապետներին ու նրանց զավակներին այդ երկիրն իրենց տալու վերաբերյալ։ Այժմ նույն բանը Նա կրկնում էր Մովսեսին։ Տերը նաև ասաց. «Ահա քո աչքերով տեսնել տվեցի քեզ, բայց դու այնտեղ չես մտնի» (Բ Օրենք 34.4)։ Իր տեղում կանգնած Մովսեսը չէր կարող լիարժեք կերպով տեսնել այն ամենը, ինչ Տերը նրան ցույց էր տալիս՝ Մովաբից մինչև Դան և Նեփթաղիմ ևայդպես շարունակ։ Էլեն Ուայթը հստակ կերպով ասում է, որ դա գերբնական հայտնու թյուն էր ոչ միայն երկրի, այլև նրա, թե ինչպիսին այդ երկիրը կլիներ, երբ նրանք տիրանային դրան։ Դաս 13
125
Որոշ իմաստով կարող է թվալ, թե Տերը ջղայնացնում էր Մովսե սին՝ մոտավորապես ասելով հետևյալը. Դու կարող էիր լինել այստեղ, եթե պարզապես հնազանդվեիր Ինձ, կամ նման մի բան։ Սակայն ընդհակառակը, Տերը Մովսեսին ցույց էր տալիս, որ չնայած ամեն ին չի, նույնիսկ նրա, որ Մովսեսը սխալ գործեց, Ինքը հավատարիմ էր ուխտի խոստումներին, որոնք տվել էր նախահայրերին և հենց իրեն՝ Իսրայելի ժողովրդին։ Ինչպես մենք կտեսնենք, Տերն ավելի լավ բան էր պատրաստել Իր հավատարիմ, բայց անկատար ծառայի համար։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22
Մովսեսի հարությունը «Եվ Տիրոջ ծառա Մովսեսը վախճանվեց այնտեղ՝ Մովաբի երկ րում, Տիրոջ խոսքի համաձայն։ Եվ Նա նրան թաղեց Մովաբի երկրի ձորում՝ Բեթփեգորի դիմաց, ևոչ մի մարդ չիմացավ նրա գերեզմանի տեղը մինչև այսօր» (Deut 34.5, 6)։ Այսպիսով, այս մի քանի տեքս տերը ներկայացնում են, որ Մովսեսը, որ այդքան կարևոր դեր ու ներ Իսրայելի պատմության մեջ, և որի գրվածքները դեռ ապրում և կարևոր են ոչ միայն Իսրայելի, այլև այսօր էլ եկեղեցիների և ժողո վարանների համար, մահացավ։ Մովսեսը մահացավ, թաղվեց, ժողովուրդը սգաց և վերջ։ Ան կասկած, այստեղ կիրառելի է Հայտնություն գրքի հետևյալ բառերի սկզբունքը. «Երանի այն մեռելներին, որոնք այսուհետև Տիրոջով են ննջում։ Այո՛, Հոգին ասում է, որ իրենց տքնությունից կհանգստանան, քանի որ նրանց գործերը հետևում են նրանց» (Հայտնություն 14.13)։ Այդուհանդերձ, Մովսեսի մահը նրա կյանքի պատմության վերջին էջը չէր։ Կարդացե՛ք Հուդա 9-րդ համարը։ Ի՞նչ է կատարվում այստեղ, և ինչպե՞ս է այս տեքստն օգնում բացատրել Մովսեսի ներկայու թյունն ավելի ուշ՝ Նոր Կտակարանում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Թեև մեզ շատ հպանցիկ տեղեկություն է տրվում, սակայն որքա՜ն անհավատալի իրադարձություն է նկարագրված այստեղ։ Միքայելը՝ Ինքը Քրիստոսը, վիճում է սատանայի հետ Մովսեսի մարմնի վերա բերյալ։ Ինչպե՞ս էր վիճում։ Կասկած չկա, որ Մովսեսը մեղավոր էր. իհարկե, նրա վերջին մեղքը, որի մասին մենք տեղյակ ենք, այն էր, որ 126
Դաս 13
իրեն վերագրեց Աստծո փառքը: Սա նման էր այն մեղքին («կբարձ րանամ ամպերի գագաթին, կնմանվեմ Ամենաբարձրյալին» (Եսայի 14.14)), որի պատճառով նախ և առաջ Արուսյակը վտարվեց երկն քից։ Մովսեսի մարմնի վերաբերյալ վիճաբանությունը հավանաբար ծագել էր այն պատճառով, որ այժմ Քրիստոսը Մովսեսի համար պա հանջում էր խոստացված հարությունը։ Սակայն ինչպե՞ս կարող էր Քրիստոսը դա անել մեղավոր Մովսե սի համար, ով ոտնահարել էր Իր օրենքը։ Պատասխանը, իհարկե, կարող է լինել բացառապես խաչը։ Այնպես, ինչպես բոլոր կենդա նական զոհերը մատնանշում էին Քրիստոսի մահը, ակնհայտ է, որ այժմ, նայելով առաջ դեպի խաչը, Տերը պահանջեց, որ Մովսեսի մարմինը հարություն առնի։ «Մեղքի պատճառով Մովսեսը հայտն վել էր սատանայի իշխանության ներքո։ Իր սեփական արժանիքնե րով նա մահվան օրինական գերին էր, սակայն նրան անմահություն տրվեց, ևայդ իրավունքն ամրագրվեց Փրկագնողի անվամբ։ Մովսե սը գերեզմանից դուրս եկավ փառավորված ևիր Ազատագրողի հետ համբարձվեց Աստծո քաղաք»։ Էլեն Ուայթ, Նահապետներ և մարգա րեներ, էջ 479։ Ինչպե՞ս է Մովսեսի մասին այս պատմությունն օգնում մեզ հաս կանալ փրկության ծրագրի խորությունը, որ նույնիսկ խաչից ա ռաջ Մովսեսը հարություն առավ և ստացավ անմահությունը։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23
Մեր բոլորի հարությունը Նոր Կտակարանի սփռած լույսի ներքո խոստացված երկիր Մով սեսի չմտնելն այլևս այդքան մեծ պատիժ չի թվում։ Երկրային Քանա նի և երկրային Երուսաղեմի (որն իր ողջ պատմության ընթացքում եղել է պատերազմների, արշավանքների և տառապանքի վայր) փո խարեն նրա տունն այժմ «երկնային Երուսաղեմն» է (Եբրայեցիներին 12.22)՝ անհամեմատ ավելի լավ բնակավայր։ Մովսեսը մեռելներից հարություն առնելու Աստվածաշնչում հայտնի առաջին օրինակն է։ Ենոքը երկինք վերցվեց առանց մա հը ճաշակելու (Ծննդոց 5.24), Եղիան՝ ևս (Դ Թագավորների 2.11), սակայն որքանով որ մեզ տեղեկացնում է արձանագրված պատմու թյունը, Մովսեսն առաջինն էր, ով հարություն առավ հավիտենական կյանքի համար։ Դաս 13
127
Թե որքան է Մովսեսը ննջած մնացել, մենք չգիտենք, սակայն նրա համար դա կարևոր չի եղել։ Նա փակել է իր աչքերը մահվան մահ ճում, և անկախ նրանից՝ ննջել է երեք ժամ թե երեք հարյուր տարի, իր համար դա միանգամայն նույնն է եղել։ Ճիշտ նույն կերպ, ննջելու ժամանակը կարևոր չի լինելու նաև մարդկության պատմության ողջ ընթացքի բոլոր ննջեցյալների համար. նրանք էլ ունենալու են ճիշտ նույն փորձառությունը, ինչ Մովսեսը։ Մենք մահանում ենք, փակում մեր աչքերը և հաջորդ բանը, որի մասին տեղեկանում ենք, կա՛մ Հիսուսի երկրորդ գալուստն է, կա՛մ, ցավոք, վերջին դատաստանը (տե՛ս Հայտնություն 20.7–15)։ Կարդացե՛ք Ա Կորնթացիներին 15.13–22 համարները։ Ի՞նչ մեծ խոստում կա այստեղ, ևինչո՞ւ Պողոսի խոսքերն իմաստ ունեն, միայն եթե մենք հասկանում ենք, որ մահացածը ննջել է Քրիստո սով մինչև հարություն առնելը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Եթե չլիներ հարության հույսը, մենք բացարձակապես ոչ մի հույս չէինք ունենա։ Քրիստոսի հարությունը մեր հարության երաշխիքն է։ Որպես մեր զոհաբերության Գառ՝ «մեր մեղքերի մաքրումը» (Եբրա յեցիներին 1.3) խաչի վրա կատարելուց հետո Քրիստոսը մահացավ և հարություն առավ մեռելներից, և հենց Նրա հարությունն է մեզ վստահություն տալիս, որ մենք ևս հարություն կառնենք, իսկ Մով սեսն առաջին օրինակն էր ընկած մարդկային ցեղից, ով հարություն առավ մեռելներից։ Մովսեսը հարություն առավ նրա շնորհիվ, ինչ Քրիստոսը պատրաստվում էր անել, և մենք հարություն կառնենք այդ նույն բանի շնորհիվ, որը Քրիստոսն արդեն արել է։ Այսպիսով, Մովսեսի մեջ տեսնում ենք հավատով փրկության օ րինակ։ Նրա հավատը դրսևորվում էր առ Աստված ունեցած իր հավատարմության և վստահության մեջ, չնայած որ վերջում նա սայթաքեց։ Եվ ողջ Բ Օրենք գրքում մենք տեսնում ենք, որ Մովսե սը փորձում է Աստծո ժողովրդին դարձնել միևնույն հավատարմու թյանը, որպեսզի նրանք ևս նույն կերպ արձագանքեն իրենց տրված շնորհին, որը տրված է նաև մեզ, և մենք ևս կանգնած ենք խոստաց ված երկրի սահմանին։ Մի՞թե Աստված, այդ նույն Աստվածը, մեզ հավատարմության կոչ չի անում։ Ի՞նչ կարող ենք անել՝ հավաստիանալու համար, որ չենք գործում միևնույն սխալները, որոնց մասին Մովսեսը նա խազգուշացրեց Բ Օրենք գրքում։ 128
Դաս 13
ՈՒՐԲԱԹ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24
Հետագա ուսումնասիրության համար «Երբ նրանք բարկացած բղավեցին «այս ապառաժի՞ց ջուր հա նենք ձեզ համար», նրանք իրենց դրեցին Աստծո տեղը, ասես այդ ողջ զորությունն իրենցն էր՝ թուլությունների ու կրքերի ենթակա մարդկանցը։ Հոգնած ժողովրդի շարունակական տրտունջից ու ապստամբությունից՝ Մովսեսն աչքաթող էր արել իր Ամենակարող Օգնականին, և թողնված առանց աստվածային օգնության՝ Մով սեսին թուլ տրվեց արատավորել իր վարկը մարդկային թուլության դրսևորմամբ։ Այն մարդը, որը կարող էր մնալ մաքուր, ամուր ու ան շահախնդիր ընդհուպ մինչև իր գործունեության ավարտը, ի վերջո տեղի տվեց մեղքին։ Աստված անպատիվ արվեց Իսրայելի ժողովրդի առաջ, այն դեպքում, երբ պետք է մեծարվեր և բարձրացվեր»։ Էլեն Ուայթ, Նահապետներ և մարգարեներ, էջ 418։ «Այլակերպության լեռան վրա Մովսեսը ներկա էր Եղիայի հետ, ով վերցվել էր երկինք։ Նրանք Հորից Որդուն էին ուղարկվել որպես լույսի և փառքի կրողներ։ Եվ այսպիսով, շատ դարեր առաջ Մովսե սի աղոթքը վերջապես իրականություն դարձավ։ Նա կանգնած էր «սքանչելի լեռան» (Բ Օրենք 3.25) վրա իր ժողովրդի ժառանգությամբ հանդերձ՝ վկայելով Նրա համար, Ում մեջ կենտրոնացած են Իսրա յելին տրված բոլոր խոստումները։ Այսպիսին է մահկանացու աչքին տեսանելի վերջին տեսարանն այն մարդու կյանքի պատմության, որն այդքան մեծ պատվի է արժանացել Երկնքում»։ Էջ 479։ Հարցեր քննարկման համար
1. Ճիշտ է, Մովսեսը հարություն առավ և համբարձվեց երկինք իր մահից կարճ ժամանակ անց։ Սակայն, միևնույն ժամանակ, խեղճ Մովսեսը (ենթադրում ենք) ստիպված է լինել այն սարսափելի ի րադարձությունների ականատեսը, որոնք կատարվում են այս տեղ՝ երկրի վրա։ Որքա՜ն բախտավոր ենք մենք, որ հարություն ենք առնելու այն ժամանակ, երբ երկրի վրա պայքարն արդեն ա վարտված կլինի, գոնե երկրորդ գալուստից առաջ։ Ուստի, ինչո՞ւ է դա ավելի մեծ օրհնություն, քան այն, որը տրվեց Մովսեսին։ 2. Ինչպե՞ս է Մովսեսի մահվան և հետագայում հարության պատ մությունը ցույց տալիս, թե ինչպես կարող է Նոր Կտակարանը, որը հաճախ որպես հիմնավորում հղում է անում Հին Կտակա Դաս 13
129
րանին, իսկապես ավելի շատ լույս սփռել Հին Կտակարանի իրա դարձությունների վրա։ 3. Մովսեսի կյանքի պատմությունը, ներառյալ բարկության պոռթկ ման մեջ ապառաժին զարկելը, ինչպե՞ս է օրինակ ծառայում նրա, թե ինչ ասել է ապրել հավատով և փրկված լինել հավատով՝ անկախ օրենքի գործերից։ 4. Դասարանում քննարկե՛ք ժամանակների վերջում հարություն առնելու խոստումը։ Ինչո՞ւ է այն այդքան կարևոր մեր բոլոր հույ սերի համար։ Բացի այդ, եթե կարող ենք վստահել Աստծուն մե ռելներից մեզ հարություն տալու հարցում, ապա չպե՞տք է արդ յոք վստահենք Նրան մնացած բոլոր հարցերում ևս։ Ի վերջո, եթե Աստված կարող է անել դա, ապա ի՞նչ չի կարող անել։
130
Դաս 13