Հույս մերօրյա ընտանիքների համար

Page 1



ՀՈՒՅՍ Ù»ñûñÛ³ ÁÝï³ÝÇùÝ»ñÇ Ñ³Ù³ñ

ՎԻԼԻ ԵՎ ԷԼԵՅՆ ՕԼԻՎԵՐ

ԵՐԵՎԱՆ 2018



ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ 1. Ներածություն. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 5 2. Ընտանիքն ԱստԾո մտադրության լույսի ներքո. . . . . . . . 10 3. Ամուսնություն, որը սահմանել էր Աստված . . . . . . . . . . . . 17 4. Հաջողության գաղտնիքը երեխաների դաստիարակության հարցում. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 27 5. Ժա՞յռ, թե՞ ավազ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 38 6. Դառնալով մտերիմ դաշնակիցներ. . . . . . . . . . . . . . . . . . . 45 7. Շնորհի վրա հիմնված հարաբերություններ . . . . . . . . . . . 52 8. Դաժան վերաբերմունք ընտանիքում. . . . . . . . . . . . . . . . . 59 9. Ինչպես խուսափել ամուսնալուծություններից եվ ընտանեկան անհաջողություններից. . . . . . . . . . . . . . . . . 69 10. Ինչպես կարող են միայնակները հանգիստ գտնել . . . . . 79 11. Վերջաբան. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 88



ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Ա­ռողջ,

կա­յուն

ըն­տա­նիք

ստեղ­ծելն

ա­մե­նադժ­վար

խնդիր­նե­րից մեկն է, որ կանգ­նած է մար­դու առջև: Նույ­ նիսկ այն դեպ­քում, երբ մար­դիկ ամ­բողջ ու­ժով ձգտում են ա­ռողջ փոխ­հա­րա­բե­րու­թյուն­ներ ստեղ­ծել ըն­տա­նի­ քում, հա­կա­ռակ մեր լա­վա­գույն մտադ­րու­թյուն­նե­րի, այն շա­րու­նա­կում է լուրջ խնդիր մնալ: Մենք բո­լորս մար­դիկ ենք, իսկ յու­րա­քանչ­յուր մարդ` ան­կա­տար, հետևա­բար, մեր մարդ­կա­յին թե­րու­թյուն­նե­րը բա­ցա­սա­բար են ազ­դում ա­ռողջ փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի զար­գաց­ման վրա: Այ­նուա­մե­նայ­նիվ, հույս կա ժա­մա­նա­կա­կից ըն­տա­նիք­ նե­րի հա­մար: Ա­մեն ինչ կա­րող է փոխ­վել դե­պի լա­վը: Մեր ե­րե­խա­նե­րը կա­րող են մե­ծա­նալ որ­պես հա­ջո­ղակ մար­ դիկ, իսկ մենք սո­վո­րենք հաղ­թա­հա­րել դժվար ի­րա­վի­ ճակ­նե­րը: Երբ մենք գի­տակ­ցում ենք Աստ­ծո` ըն­տա­նիք ստեղ­ծե­լու նկա­տա­ռում­նե­րը, ըն­դու­նա­կու­թյուն ենք ձեռք բե­րում՝ ա­վե­լի ա­մուր և­ա­վե­լի ա­ռողջ ըն­տա­նե­կան հա­րա­ բե­րու­թյուն­ներ կա­ռու­ցե­լու հա­մար: Ա­ռողջ ըն­տա­նի­քում կարևոր շար­ժիչ ու­ժե­րից մե­կը հա­ ղոր­դակ­ցու­թյան ո­րակն է: Այս կա­նո­նը հա­մա­կող­մա­նի է: Հա­ղոր­դակ­ցու­թյան բարձր ո­րա­կը այն ըն­տա­նիք­նե­րում, 5


Հույս մերօրյա ընտանիքների համար

որ­տեղ կան եր­կու ծնող­ներ, շատ քիչ է տար­բեր­վում այն ըն­տա­նե­կան հա­ղոր­դակ­ցու­թյու­նից, որ­տեղ կա ծնող­նե­ րից միայն մե­կը: Մենք պետք է դի­տար­կենք ա­ռա­վել տա­ րած­ված խնդիր­նե­րը, ո­րոնք հա­ճախ են հան­դի­պում աշ­ խար­հի բո­լոր ըն­տա­նիք­նե­րում: Հա­րա­բե­րու­թյուն­ներն ամ­բող­ջու­թյամբ կախ­ված են մարդ­կան­ցից: Հարկ է հաշ­վի առ­նել, որ գո­յու­թյուն չու­ նի ըն­տա­նե­կան խնդիր­նե­րը շու­տա­փույթ հար­թե­լու ե­ղա­ նակ: Փոխ­հա­րա­բե­րու­թյունն այն ըն­տա­նի­քում, որ­տեղ կան ե­րեք կամ չորս սերն­դից բաղ­կա­ցած մար­դիկ, միշտ տար­բեր­վում է այն հա­րա­բե­րու­թյու­նից, որ գո­յու­թյուն ու­նի միայն ծնող­նե­րից և ման­կա­հա­սակ ե­րե­խա­նե­րից կազմ­ված ըն­տա­նիք­նե­րում: Սա­կայն, ինչ­պես ար­դեն նշե­ ցինք, ըն­տա­նե­կան ա­ռողջ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հիմ­նա­ կան սկզբունք­նե­րը շատ ա­ռում­նե­րով հա­մընդ­հա­նուր են: Ա­դիս Ա­բե­բա­յից՝ Ա­դե­լաի­դա, Բա­լիից՝ Բուե­նոս Այ­րես, Քեյփ Թաու­նից՝ Չի­կա­գո, ամ­բողջ աշ­խար­հում` ա­մե­նա­ փոք­րիկ քա­ղա­քից մինչև ա­մե­նա­վիթ­խա­րի մայ­րա­քա­ղա­ քը, հիմ­նա­կան հմտու­թյուն­նե­րը կա­րող են օգ­տա­գործ­վել ըն­տա­նե­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը զար­գաց­նե­լու և բա­ րե­լա­վե­լու հա­մար: Այս գրքույ­կի մի­ջո­ցով ցան­կա­նում ենք ներ­կա­յաց­նել մի քա­նի կարևոր խոր­հուրդ­ներ ըն­տա­նե­կան հա­ջող հա­րա­ բե­րու­թյուն­ներ ստեղ­ծե­լու հա­մար: Ընդ ո­րում, կարևոր չէ` դուք ա­մուս­նա­ցած եք, ա­մուս­նա­լուծ­ված, թե միայ­նակ, ե­րե­խա­ներ ու­նեք, թե ոչ, ե­րի­տա­սարդ եք, թե ծեր, մենք հույս ու­նենք, որ այս գրքի է­ջե­րում կգտնեք այն, ին­չը կօգ­ նի ձեզ կա­տար­յալ դարձ­նել հա­րա­բե­րու­թյուն­նե­րը: Ա­ռա­ջին գլխում մենք կխո­սենք ըն­տա­նի­քի մա­սին՝ որ­ պես Աստ­ծո մտահ­ղա­ցում՝ ժա­մա­նակ­նե­րի սկզբից, ին­ 6


Ներածություն

չու է այն այդ­քան կարևոր և­ ինչ բազ­մա­զան դե­րեր ու­նի մեր կյան­քում` ա­պա­հո­վե­լով կա­յու­նու­թյուն, ին­չի կա­րի­քը մենք այն­քան ու­նենք: Երկ­րորդ գլխում մենք կխո­սենք այն մա­սին, թե ըստ Աստ­ծո նա­խա­տես­ման` ինչ­պի­սին պետք է լի­ներ ա­մուս­նու­ թյու­նը: Դուք կա­րող եք կար­դալ, որ անհ­րա­ժեշտ է ա­վե­լի շատ կենտ­րո­նա­նալ այն բա­նի վրա, թե ինչ կա­րող եք տալ, քան ինչ կա­րող եք ստա­նալ: Մենք նաև ձեզ կներ­կա­յաց­նենք մի կարևոր փո­խա­բե­րու­թյուն, ո­րը կօգ­նի հաս­կա­նալ, թե ինչ­պես զար­գաց­նեք ա­մուս­նա­կան փոխ­հա­րա­բե­րու­թյուն­ ներն` ա­մեն օր «ներդ­րում­ներ» կա­տա­րե­լով դրանց մեջ։ Եր­րորդ գլխում կհայտ­նա­բեր­վեն ե­րե­խա­նե­րի հա­ջող դաս­տիա­րա­կու­թյան մի քա­նի գաղտ­նիք­ներ: Այ­սօր դա ա­վե­լի բարդ խնդիր է, քան երբևէ: Ե­րե­խա­յի բնա­վո­րու­ թյան ձևա­վո­րու­մը նույն­պես հրա­տապ է դառ­նում, քա­նի որ ե­րե­խա­ներն ա­մեն օր սո­ցիա­լա­կան մե­դիա­յից և բազ­ մա­թիվ այլ աղբ­յուր­նե­րից ստաց­վող խա­ռը հա­ղոր­դագ­րու­ թյուն­նե­րի տա­րա­փի ներ­քո բախ­վում են կեղծ ար­ժեք­նե­ րի, ո­րոնք հա­կա­սում են ի­րենց ծնող­նե­րի ար­ժեք­նե­րին: Ե­թե ցան­կա­նում եք նա­խա­պատ­րաստ­ված լի­նել այս­պի­սի բարդ խնդրի լուծ­մա­նը, ա­պա կար­դա­ցեք այս գլու­խը: Չոր­րորդ գլխում խոս­վում է այն մա­սին, թե որ­քան կարևոր է գի­տակ­ցել, որ խո­նար­հու­թյունն անհ­րա­ժեշտ է յու­րա­քանչ­յու­րին, ով ցան­կա­նում է հա­ջո­ղու­թյան հաս­նել փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րում: Ե­թե մենք չհիմ­նա­վոր­վենք այն սկզբունք­նե­րում, ո­րոնք ի վե­րուստ տրված են մեզ բնա­վո­րու­թյան անհ­րա­ժեշտ ո­րակ­նե­րը զար­գաց­նե­լու հա­ մար, և­ ո­րոնք նպաս­տում են խա­ղա­ղու­թյանն ու եր­ջան­ կու­թյա­նը, ա­պա մեր կյան­քը շատ ա­վե­լի դժբախտ կլի­նի, քան այն, ո­րը մտա­ծել էր Աստ­ված մեզ հա­մար: 7


Հույս մերօրյա ընտանիքների համար

Հին­գե­րորդ գլխում մենք կզրու­ցենք այն մա­սին, թե ա­մու­սին­ներն ինչ­պես կա­րող են դառ­նալ մտե­րիմ բա­րե­ կամ­ներ, զու­գըն­կեր­ներ, հա­վա­տա­րիմ զի­նա­կից­ներ: Ցան­ կա­ցած ա­մուս­նու­թյան մեջ գո­յու­թյուն ու­նի ա­մու­սին­նե­րի մե­կու­սաց­ման բնա­կան մի­տում, ե­թե, ի­հար­կե, դա նպա­ տա­կաուղղ­ված չէ սերտ հա­րա­բե­րու­թյուն­ներ զար­գաց­նե­ լու Աստ­ծո զորությամբ: Միայն այն մար­դիկ, ով­քեր մտե­ րիմ են զգաց­մունք­նե­րով, ֆի­նան­սա­պես, հոգևոր և մ­տա­ վոր ա­ռում­նե­րով, ըն­դու­նակ կլի­նեն ա­ջակ­ցե­լու միմ­յանց, երբ բախ­վեն ար­տա­քին խնդիր­նե­րի: Վե­ցե­րորդ գլխում մենք կխո­սենք հար­գա­լից հա­րա­բե­ րու­թյուն­նե­րի կարևո­րու­թյան մա­սին: Լի­նե­լով մարդ­կա­յին էակ­ներ` մենք բո­լորս սխալ­ներ ենք գոր­ծում: Հա­ղոր­դակ­ ցու­թյան մեջ օգ­տա­գոր­ծե­լով հար­գան­քի և նե­րո­ղամ­տու­ թյան սկզբունք­նե­րը` դուք նպաս­տում եք հոգևոր մտեր­ մու­թյան ստեղծ­մա­նը և փո­խա­դարձ վստա­հու­թյան ա­ճին: Յո­թե­րորդ գլխում մենք կկիս­վենք անգ­նա­հա­տե­լի տե­ ղե­կատ­վու­թյամբ` ըն­տա­նե­կան բռնու­թյան և դա­ժան վե­ րա­բեր­մուն­քի ա­վե­րիչ բնույ­թի մա­սին, և ևս մեկ ան­գամ կանդ­րա­դառ­նանք ըն­տա­նե­կան փոխ­հա­րա­բե­րու­թյուն­ նե­րի վե­րա­բեր­յալ Աստ­ծո սկզբնա­կան մտադ­րու­թյանը և կա­տար­յալ ծրագ­րին: Ու­թե­րորդ գլու­խը լու­սա­բա­նում է գի­տա­կան փաս­տե­ րը, թե ինչ­պես կան­խել ա­մուս­նա­կան դժբախ­տու­թյուն­նե­ րը և­ա­մուս­նա­լու­ծու­թյուն­նե­րը: Ինչ­պես նաև կքննար­կենք այն հար­ցե­րը, թե ինչ­պես ձեր ա­մուս­նու­թյու­նը դարձ­նեք ա­ճի, բա­վա­րար­վա­ծու­թյան ու խա­ղա­ղու­թյան ե­րաշ­խիք: Ե­թե դուք ար­դեն ա­մուս­նա­ցած եք կամ մտա­ծում եք մոտ ա­պա­գա­յում ա­մուս­նա­նա­լու մա­սին, այս քննար­կու­մը ան­ պայ­ման կհե­տաքրք­րի ձեզ: 8


Ներածություն

Ին­նե­րորդ գլխում մենք կանդ­րա­դառ­նանք այն հա­սա­ րա­կա­կան գոր­ծըն­թաց­նե­րին, ո­րոնք ազ­դում են միայ­նակ մարդ­կանց վրա: Նաև կքննար­կենք ինք­ներդ ձեզ հետ և կեն­սա­կան հան­գա­մանք­նե­րի հետ խա­ղա­ղու­թյուն ձեռք բե­րե­լու կարևո­րու­թյունն այն դեպ­քում, ե­թե դուք միայ­ նակ եք: Ի­րո­ղու­թյունն այն­պի­սին է, որ շատ միայ­նակ մար­դիկ ցան­կա­նում են ա­մուս­նա­նալ և­են­թադ­րում են, որ այդ դեպ­քում ի­րենց կյանքն ա­վե­լի հեշտ ու կան­խա­տե­սե­ լի կլի­նի: Ի­րո՞ք դա այդ­պես է: Արդ­յո՞ք ա­մուս­նա­ցած մար­ դիկ ա­ռա­վե­լու­թյուն ու­նեն ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հում: Մենք կտես­նենք, թե ինչ­պես խա­ղա­ղու­թյուն գտնել, ե­թե նույ­նիսկ ա­մուս­նա­ցած չես: Ի վեր­ջո, վեր­ջա­բա­նում մենք միա­վո­րում ենք յու­րա­ քանչ­յուր գլխի գա­ղա­փար­նե­րը, ինչ­պես խճան­կա­րի մա­ սեր, ո­րոնք հա­մադր­վե­լով ստեղ­ծում են այն հույ­սի պատ­ կե­րը, որն Աստ­ված ցան­կա­նում է նվի­րել յու­րա­քանչ­յուր ըն­տա­նի­քի: Ինչ վե­րա­բե­րում է ա­ռողջ ըն­տա­նի­քին, դա Աստ­ծո պարգևն է: Ի­հար­կե, այն պա­հան­ջում է ջան­քեր, նպա­ տա­կաուղղ­վա­ծու­թյուն և վս­տա­հու­թյուն Ա­մե­նա­կա­րո­ ղի նկատ­մամբ: Այ­նուա­մե­նայ­նիվ, միշտ պետք է հի­շենք, որ Աստ­ված խոս­տա­ցել է մեզ հետ լի­նել մինչև աշ­խար­հի վեր­ջը (­Մատ­թեոս 28.20), տալ մեզ խա­ղա­ղու­թյուն (­Հով­ հան­նես 14.27) և հո­գալ մեր բո­լոր կա­րիք­նե­րը (­Փի­լիպ­պե­ ցիս 4.19): Ե­կե´ք վս­տա­հենք Նրան` չնա­յե­լով այն դժվա­ րու­թյուն­նե­րին, ո­րոնց հետ բախ­վում ենք մեր ա­մե­նօր­յա կյան­քում, և­ ըն­դու­նենք այն փաս­տը, որ այ­սօր դեռևս հույս կա ժա­մա­նա­կա­կից ըն­տա­նիք­նե­րի հա­մար:

9


Գլուխ 1

ԸՆՏԱՆԻՔՆ ԱՍՏԾՈ ՄՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ «Ըն­տա­նիք»-սա հրա­շա­լի բառ է, որն ամ­բողջ աշ­խար­ հում մարդ­կանց մեծ մա­սի մեջ ջերմ զգաց­մունք­ներ է ա­ռա­ջաց­նում: Սա ա­ռա­ջին բանն է, ին­չի մա­սին մտա­ծում ենք ինչ­պես վտան­գի պա­հին, այն­պես էլ այն ժա­մա­նակ, երբ ինչ-որ բա­նով կիս­վե­լու կամ ինչ-որ բան տո­նե­լու ա­ռիթ կա: Ըն­տա­նիքն այն կարևո­րա­գույնն է, ին­չով զբաղ­ված են մեր մտքե­րը, երբ գտնվում ենք հա­րա­զատ­նե­րից և մ­տե­ րիմ­նե­րից հե­ռու: Մե­զա­նից շա­տերն են պատ­կե­րաց­նում, թե եր­կար բա­ժա­նու­մից հե­տո ինչ­պես են գրկե­լու ի­րենց սի­րե­լի­նե­րին և դարձ­յալ հայտն­վե­լու են սո­վո­րա­կան ըն­ տա­նե­կան պայ­ման­նե­րում: Ճշ­մար­տու­թյունն այն է, որ Աստ­ծուց հե­տո, որ­պես կա­նոն, ըն­տա­նիքն է մարդ­կանց կարևոր խում­բը, ո­րը մեզ տա­լիս է անվ­տան­գու­թյան, պաշտ­պան­վա­ծու­թյան և հար­մա­րա­վե­տու­թյան զգա­ցում: Ըն­տա­նի­քի փոր­ձա­ռու­թյու­նը պա­տա­հա­բար չի ձևա­ վոր­վել: Ի սկզբա­նե Աստ­ված մտա­ծել էր, որ մարդ­կա­յին ցե­ղը պետք է ապ­րի ըն­տա­նիք­նե­րով: Դա այն խումբն է, ո­րը ո­րո­շում է մեր ինք­նու­թյու­նը, մեր ա­նու­նը և մեր ա­վան­ դույթ­նե­րը: Ըն­տա­նի­քը մար­դիկ են, ո­րոնց հետ ստեղծ­ 10


Ընտանիքն ԱստԾո մտադրության լույսի ներքո

վում են եր­կա­րատև կա­յուն փոխ­հա­րա­բե­րու­թյուն­ներ, և հա­ճախ ըն­տա­նի­քը նրանք են, ում հետ մեզ ա­վե­լի հար­ մա­րա­վետ ենք զգում: Ըն­տա­նի­քը այն աղբ­յուրն է, որ­տեղ ձեռք ենք բե­րում ներ­քին շար­ժիչ ուժ, որն էլ ազ­դում է մեր նպա­տակ­նե­րի և ձգ­տում­նե­րի վրա, և­ այն բա­նի վրա, թե ով ենք մենք ի­րա­կա­նում և­ինչ ենք ցան­կա­նում դառ­նալ: Երբ խոր­հում ենք ըն­տա­նի­քի մա­սին, մենք հի­շում ենք մեր ծնող­նե­րին, եղ­բայր­նե­րին ու քույ­րե­րին, տա­տի­կին ու պա­պի­կին, զար­միկ­նե­րին և զար­մու­հի­նե­րին, ա­մու­սին­նե­ րին և­ ե­րե­խա­նե­րին: Եր­բեմն մեր ըն­տա­նի­քի ան­դամ ենք հա­մա­րում նույ­նիսկ մոտ ըն­կեր­նե­րին, և դ­րա հա­մար կան պատ­ճառ­ներ. մենք միա­սին հա­ճա­խել ենք նույն ե­կե­ղե­ ցին կամ ապ­րել ենք միմ­յանց հարևա­նու­թյամբ, մենք նույն շրջա­նից ենք, նույն քա­ղա­քից կամ երկ­րից, մենք պատ­կա­ նում ենք միև­նույն տոհ­մին կամ էթ­նի­կա­կան միև­նույն խմբին, մեր ըն­տա­նիք­նե­րը հա­մե­րաշխ էին, մենք ու­նենք ընդ­հա­նուր ար­ժեք­ներ կամ նպա­տակ­ներ: Երբ մենք մտա­ծում ենք ըն­տա­նի­քի մա­սին, մեր հի­շո­ ղու­թյան մեջ ուր­վագծ­վում են ծա­նոթ դեմ­քեր, հա­րա­զատ վայ­րեր, քա­ղա­քը, գյու­ղը, ա­գա­րա­կը, ե­կե­ղե­ցին, դպրո­ցը, խո­հա­նո­ցը և հա­մեղ կե­րա­կուր­նե­րը: Աստ­վա­ծա­շուն­չը վե­ րից ներշնչ­ված գիրք է, ո­րը նկա­րագ­րում է Աստ­ծո փոխ­ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը մարդ­կանց հետ, պատ­մում է, որ ըն­տա­նիքն ա­րա­րել է Աստ­ված` ընդգ­ծե­լով, թե Ա­րար­չի հա­մար որ­քան կարևոր է հա­սա­րա­կու­թյան այս գլխա­վոր բջի­ջը: Սա նշա­նա­կում է, որ մեզ հա­մար էլ այն պա­կաս կարևոր չպետք է լի­նի: Ծնն­դոց գրքում ըն­տա­նի­քի ծա­գու­մը նկա­րագր­վում է հետև­յալ կերպ. «Եվ Աստ­ված ստեղ­ծեց մարդն Իր պատ­ կե­րով. Աստ­ծո պատ­կե­րով ստեղ­ծեց նրան. ա­րու և­ էգ 11


Հույս մերօրյա ընտանիքների համար

ստեղ­ծեց նրանց։ Եվ Աստ­ված օրհ­նեց նրանց, և Աստ­ված ա­սաց նրանց. Ա­ճե­ցե՛ք և շա­տա­ցեք, և լց­րեք եր­կի­րը, և տի­ րե­ցեք նրան. և­իշ­խե­ցեք ծո­վի ձկնե­րի, և­երկն­քի թռչուն­նե­ րի վրա, և­երկ­րի վրա սո­ղա­ցող բո­լոր կեն­դա­նի­նե­րի վրա» (Ծնն­դոց 1.27,28): Չ­նա­յած եր­ջա­նիկ ըն­տա­նի­քի մա­սին Աստ­ծո կա­տար­յալ դի­տա­վո­րու­թյա­նը` բո­լորս գի­տենք, որ ա­մեն ինչ այն­քան գե­ղե­ցիկ չի դա­սա­վոր­վում, ինչ­պես պետք է լի­ներ: Ա­մու­ սին­նե­րը հա­ճախ են գժտվում: Ա­մուս­նու­թյու­նը, ո­րը պետք է հա­րատևեր մինչև մահ, հա­ճախ ա­վարտ­վում է ա­մուս­ նա­լու­ծու­թյամբ, կամ հա­րա­բե­րու­թյունն­նե­րը չեն հաս­ նում ա­մուս­նու­թյան, ընդ ո­րում, ծնվում են ե­րե­խա­ներ, իսկ հե­տո տե­ղի է ու­նե­նում բա­ժա­նու­թյուն՝ սաս­տիկ ցավ պատ­ճա­ռե­լով բո­լո­րին: Ծ­նող­ներն ու ե­րե­խա­նե­րը հա­ճախ են նե­ղաց­նում միմ­յանց: Ծ­նող­ներն այն կար­ծի­քին են, որ ի­րենց չեն հար­գում, իսկ վեր­ջին­ներս գտնում են, որ ի­րենց չա­փա­զանց շատ են վե­րահս­կում, և­ան­տես­վում են նրանց կող­մից, ով­քեր պետք է հոգ տա­նեին ի­րենց մա­սին: Հա­ճախ այս ապ­րում­նե­րը շփո­թեց­նող են, քա­նի որ այն, ինչ են­թադ­րում էինք, որ այս աշ­խար­հում պետք է եր­ջան­կու­թյան, ա­պա­հո­վու­թյան և ջեր­մու­թյան զգա­ ցում պարգևի, ճիշտ հա­կա­ռակ զգա­ցո­ղու­թյունն է արթ­նաց­նում շատ մարդ­կանց մեջ, այդ թվում, մի­գու­ցե նրանց, ով­քեր հի­մա կար­դում են այս տո­ղե­րը: Հա­կա­ ռակ հու­սա­հա­տու­թյանն ու դժբախ­տու­թյա­նը՝ ու­րա­ խու­թյամբ ցան­կա­նում ենք հայտ­նել, որ հույս կա այ­սօր­ վա ըն­տա­նի­քի հա­մար: Ե­թե հետևենք մեր հա­սա­րա­կու­թյան մեջ մե­ծա­պես տա­ րած­ված այն մտա­ծե­լա­կեր­պին, որ ա­մե­նից ա­ռաջ պետք է մտա­ծենք մեր մա­սին, և­ երկ­րորդ` ա­վե­լի շատ մտա­ 12


Ընտանիքն ԱստԾո մտադրության լույսի ներքո

ծենք ստա­նա­լու, քան տա­լու մա­սին, ա­պա ըն­տա­նիք­նե­ րը կհայտն­վեն տա­ռա­պան­քի, ընկ­ճախ­տի, վհա­տու­թյան, հու­սա­հա­տու­թյան և թշ­վա­ռու­թյան մեջ: Ակն­կա­լում ենք, որ հետևե­լով Աստ­ծո այն սկզբունք­նե­րին, ո­րոնք նա­խա­ տես­ված էին մարդ­կանց հա­մար, ըն­տա­նիք­նե­րը կկա­րո­ ղա­նան լի­նել այն, ինչ նա­խա­տես­ված էր Աստ­ծո կող­մից: Հպան­ցիկ հա­յաց­քը բա­վա­կան չէ, հար­կա­վոր է հետևել այդ սկզբունք­նե­րին, ին­չը մեզ ի զո­րու կդարձ­նի վե­րապ­ րե­լու այն ու­րա­խու­թյու­նը, եր­ջան­կու­թյունն ու խա­ղա­ղու­ թյու­նը, ո­րը պետք է տա ըն­տա­նի­քը: Դուք ինչ­պե՞ս կգնա­հա­տեք ձեր ըն­տա­նե­կան փոխ­հա­ րա­բե­րու­թյուն­նե­րը: Արդ­յո՞ք ձեր տա­նը խա­ղա­ղու­թյունն ու հանգս­տու­թյունն են թա­գա­վո­րում, թե՞ ձեր ըն­տա­նե­ կան կյանքն ա­վե­լի շատ փո­ղո­ցա­յին տու­րուդմ­փոց է հի­ շեց­նում, ին­չից դուք ձգտում եք հե­ռու փախ­չել, ինչ-որ կերպ ևս մեկ օր ապ­րե­լու հույ­սով: Ի՞նչ եք մտա­ծում, կա­ րո՞ղ եք ձեր ըն­տա­նիքն ա­վե­լի ա­մուր և­ ա­ռողջ դարձ­նել, թե՞ յու­րա­քանչ­յուր անց­նող օր­վա հետ դուք ձեզ ա­վե­լի հիաս­թափ­ված, գրգռված և­ա­նօգ­նա­կան եք զգում: Ի՞նչ կա­րե­լի է ա­նել ձեր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը լիա­կա­տար ան­զո­րու­թյու­նից այն­պի­սի հա­մա­գոր­ ծակ­ցու­թյան փո­խե­լու հա­մար, երբ ըն­տա­նի­քի ան­ դամ­նե­րը սկսեն հա­ղոր­դակց­վել ինչ­պես հարկն է: Մենք ու­րախ կլի­նենք, ե­թե ձեզ հե­տաքրք­րեն այս հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը: Ճշ­մար­տու­թյունն այն է, որ կա­տար­յալ ըն­տա­նիք­ներ չկան, ո­րով­հետև չկան կա­ տար­յալ մար­դիկ: Ուս­տի, երբ խո­սում ենք ըն­տա­նի­քի մա­սին, ո­րի ան­դամ­նե­րը հա­մախմբ­ված են, վա­յե­լում են փո­խա­դարձ հա­ղոր­դակ­ցու­թյուն, մենք ի նկա­տի չու­ նենք ըն­տա­նիք՝ ա­ռանց որևէ խնդրի: Ա­վե­լի շուտ, խոս­ 13


Հույս մերօրյա ընտանիքների համար

քը մարդ­կանց ընդ­հան­րու­թյան մա­սին է, որ­տեղ նկատ­ վում է բա­վա­րար­վա­ծու­թյան և կա­յու­նու­թյան հա­մե­մա­ տա­բար բարձր մա­կար­դակ: Ա­ռողջ կա­պե­րով միաց­ված ըն­տա­նի­քում ա­մու­սին­նե­րը, ծնող­նե­րը և­ե­րե­խա­նե­րը նպա­տա­կաս­լաց կեր­պով ձգտում են ժա­մա­նա­կին լու­ծել ընդ­հա­րում­նե­րը և ջա­նում են լի­նել համ­բե­րա­տար, սի­րա­լիր, ըմբռ­նող և նե­րող: Թեև մար­տա­ վա­րու­թյան նման վար­քա­գի­ծը հեշտ չի տրվում, այն ար­ժե­ քա­վոր է, քա­նի որ կա­րող է նպաս­տել յու­րա­քանչ­յուր ըն­ տա­նի­քի եր­ջան­կու­թյան, ա­ռող­ջու­թյան և կ­յան­քի ո­րա­կի բա­րե­լավ­մա­նը, որ­տեղ այն կի­րա­ռում են գործ­նա­կա­նում։ Որ­պես­զի ըն­տա­նի­քը եր­կար տա­րի­նե­րի ըն­թաց­քում կա­րո­ղա­նա հա­ջո­ղու­թյամբ հետևել այդ­պի­սի սկզբունք­ նե­րի, կարևոր է, որ նրա ան­դամ­նե­րը վճռեն ա­մեն օր աշ­ խա­տել այդ ուղ­ղու­թյամբ: Ըն­տա­նի­քի բո­լոր ան­դամ­նե­րը պետք է ձգտեն կա­ռու­ցո­ղա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան, լսեն միմ­յանց, համ­բե­րա­տար լի­նեն ի­րար հան­դեպ: Սա պա­հան­ջում է ուժ, քա­նի որ հա­կա­ռակ վար­քագ­ծի մո­դե­լը շատ ա­վե­լի հեշտ է, սա­կայն հետևանք­նե­րը՝ ող­բա­լի: Գո­յու­թյուն ու­նեն սո­վո­րու­թյուն­ներ, ո­րոնք ա­մեն օր կի­ րա­ռե­լով, տա­րի­նե­րի ըն­թաց­քում կա­րե­լի է կա­ռու­ցել ա­վե­լի ա­մուր և­ ա­վե­լի ա­ռողջ ըն­տա­նիք­ներ, հաս­նել այն բա­նին, որ նրա ան­դամ­ներն ի­րենց անվ­տանգ ու պաշտ­պան­ված զգան, ին­չը նշա­նա­կա­լիո­րեն կհեշ­տաց­նի հաղ­թա­հա­րե­լու այն դժվա­րու­թյուն­նե­րը, ո­րոնց ան­խու­սա­փե­լիո­րեն բախ­ վում է յու­րա­քանչ­յուր ըն­տա­նիք: Ըն­տա­նե­կան փոխ­հա­րա­ բե­րու­թյուն­նե­րի նման տե­սա­կը շատ ա­վե­լի հու­սա­լի է, քան ա­մե­նա­լավ ա­պա­հո­վագ­րու­թյու­նը, երբ խոս­քը ըն­տա­նիքն ան­կան­խա­տե­սե­լի կեն­սա­կան հան­գա­մանք­նե­րից պաշտ­ պա­նե­լու մա­սին է: 14


Ընտանիքն ԱստԾո մտադրության լույսի ներքո

Ըն­տա­նե­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ո­լոր­տի մաս­նա­ գետ­նե­րը հա­ճախ են ա­սում, որ կյան­քի ո­րա­կը կախ­ված է ան­դամ­նե­րի հա­ղոր­դակ­ցու­թյան ո­րա­կից: Ա­մուր ըն­տա­ նիք զար­գաց­նե­լու փոր­ձե­րը, ա­ռանց ա­ռողջ հա­ղոր­դակ­ ցու­թյան, նման են խա­ղո­ղի հյութ պատ­րաս­տե­լու ջան­քե­ րին, ա­ռանց խա­ղո­ղի: Դա պար­զա­պես անհ­նար է: Ա­ռողջ հա­ղոր­դակ­ցու­թյունն այն կարևոր ու­նա­կու­ թյունն է, որն անհ­րա­ժեշտ է ա­մուր ըն­տա­նիք ու­նե­նա­լու հա­մար: Որ­քան ա­վե­լի սերտ են դառ­նում ըն­տա­նե­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, այն­քան ա­վե­լի վստա­հե­լի և հար­ գա­լից պետք է լի­նի հա­ղոր­դակ­ցու­թյու­նը ըն­տա­նի­քի ան­ դամ­նե­րի միջև: Ըն­տա­նի­քի հար­ցե­րով ա­ռա­ջա­տար փոր­ձա­գետ Ս­թի­վեն Ռ. Քո­վին իր «Ա­մե­նաարդ­յու­նա­վետ ըն­տա­ նիք­նե­րի յոթ սո­վո­րույթ­նե­րը»1 գրքում, որ­պես ա­ռա­ ջին հա­յե­ցա­կարգ, գրում է. «Ե­ղե՛ք գոր­ծուն­յա»` սա հա­ մա­րե­լով հմտու­թյուն, ո­րը պետք է օգ­տա­գործ­վի արդ­յու­ նա­վետ հա­ղոր­դակ­ցու­թյան հա­մար: Ըստ էու­թյան, այս գա­ղա­փա­րը ցույց է տա­լիս, որ շար­ժա­ռի­թի, այ­սինքն մար­դու վար­քագ­ծի և դ­րա նկատ­մամբ ար­ձա­գան­քի միջև կա ո­րո­շա­կի տա­րա­ծու­թյուն: Եվ այս տա­րա­ծու­թյան մեջ ըն­տա­նի­քի յու­րա­քանչ­յուր ան­դամ ու­նի իր վար­քա­գի­ծը՝ կա­ռու­ցե­լու ա­զա­տու­թյուն ար­տա­քին ազ­դա­կի նկատ­ մամբ: Այս ար­ձա­գան­քը գտնվում է ըն­տա­նի­քի ա­ճի և­եր­ ջան­կու­թյան հիմ­քում: Բայց, որ­պես­զի այս հա­յե­ցա­կար­ գը գոր­ծի, պետք է այս հմտու­թյու­նը կի­րա­ռել, և միայն այս դեպ­քում կա­րե­լի է այն ու­նե­նալ: Այս­պի­սով, ժա­մա­ նա­կա­վոր տա­րա­ծու­թյան մեջ, «ար­տա­քին ազ­դա­կի» և ձեր ար­ձա­գան­քի միջև պետք է տե­ղի ու­նե­նա հետև­յա­լը. 1  «Ամենաարդյունավետ ընտանիքների յոթ սովորույթները», Սթիվեն Ռ. Քովի (Նյու Յորք, «Գոլդըն Բուքս» հրատարակչություն, 1997թ.):

15


Հույս մերօրյա ընտանիքների համար

փո­խա­նակ ան­մի­ջա­պես ար­ձա­գան­քե­լու ձեր հո­րը կամ մո­րը, դստե­րը կամ որ­դուն, ա­մուս­նուն կամ կնո­ջը, ա­վե­ լի լավ է կանգ առ­նեք և հան­դարտ­վեք: Դուք պետք է մտա­ծեք, թե ինչն ար­ժե ա­սել և­ ին­չի մա­ սին լռել: Դուք պետք է ընտ­րեք ճիշտ ար­ձա­գան­քը, ին­չը ներ­կա ի­րա­վի­ճա­կում խա­ղա­ղու­թյուն կբե­րի, և­ ոչ հա­կա­մար­ տու­թյուն: Ձեր ըն­տա­նե­կան կյան­քի ո­րա­կը մե­ծա­պես կախ­ված է ձեր հա­ղոր­դակ­ցու­թյան հմտու­թյուն­նե­րից: Այն ըն­տա­նիք­ նե­րում, որ­տեղ հա­ղոր­դակց­վում են սի­րով և հար­գան­քով, ստեղծ­վում է մտեր­մու­թյան այն­պի­սի մա­կար­դակ, ո­րին հնա­րա­վոր չէ հաս­նել այն­տեղ, որ­տեղ հա­ղոր­դակց­վում են հազ­վա­դեպ կամ ան­բար­յա­ցա­կամորեն: Ա­ռողջ ըն­տա­նիք ստեղ­ծե­լու հա­մար պա­հանջ­վում է նպա­տա­կաս­լա­ցու­թյուն: Այն ա­մե­նը, ինչ ա­նում եք, պետք է լավ ա­նեք: Ա­վե­լի շատ ժա­մա­նակ նվի­րեք լիար­ ժեք շփմա­նը և կ­տես­նեք, թե ինչ­պես է օ­րե­ցօր ամ­րա­նում ձեր ըն­տա­նի­քը:

16


Գլուխ 2

ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՍԱՀՄԱՆԵԼ ԷՐ ԱՍՏՎԱԾ Մեր ա­մուս­նու­թյան ե­րե­սու­նե­րորդ տա­րեդարձը նշե­լու և նոր տպա­վո­րու­թյուն­ներ վե­րապ­րե­լու հա­մար, ո­րոնք կօգ­նեն ա­մուր պա­հե­լու մեր ըն­տա­նի­քը, մենք հինգ օր անց­կաց­րինք օվ­կիա­նո­սի ա­փին՝ վա­յե­լե­լով մա­քուր ա­վա­ զը և վ­ճիտ ջու­րը: Ծո­վա­փում անց­կաց­րած մեր ժա­մա­նա­ կը պար­զա­պես հրա­շա­լի էր: Մենք հանգս­տա­ցանք, գրքեր կար­դա­ցինք, փոր­ձե­ցինք հա­մեղ ու­տեստ­ներ, լո­ղա­ցինք, սուզ­վե­ցինք ջրի տակ և զ­բաղ­վե­ցինք բո­դի­բոր­դին­գով, թիա­վա­րե­ցինք, սա­կայն մեր բո­լոր զբաղ­մունք­նե­րից ան­մո­ռա­նա­լին այն էր, թե ինչ­ պես սո­վո­րե­ցինք նա­վար­կել ա­ռա­գաս­տա­նա­վով: Ու­սուց­ման ա­ռա­ջին իսկ րո­պե­նե­րից մենք շատ ա­րագ հաս­կա­ցանք, որ այս սպոր­տաձևը շատ ա­վե­լի դժվար է, քան կա­րող է թվալ ա­ռա­ջին հա­յաց­քից: Թեև այն պա­ հան­ջում է լար­վա­ծու­թյուն, միև­նույն ժա­մա­նակ ա­ռա­ գաս­տով շրջա­գա­յե­լը լից­քա­թա­փում է և­ ան­մո­ռա­նա­լի տպա­վո­րու­թյուն թող­նում: Այս սպոր­տաձևի ու­սուց­ման ժա­մա­նակ ակն­հայտ դար­ձավ, որ անհ­րա­ժեշտ է գոր­ծել միա­սին՝ որ­պես թիմ, և լի­նել ա­ռա­գաս­տա­նա­վի նույն 17


Հույս մերօրյա ընտանիքների համար

մա­սում, որ­պես­զի սա­հուն կեր­պով ըն­թա­նանք Կա­րիբ­ յան կղզի­նե­րի գե­ղազմայլ ջրե­րով: Աստ­ված ստեղ­ծեց ա­մուս­նու­թյունն ու ըն­տա­նի­քը, որ մարդ­կանց տա անհ­րա­ժեշտ ըն­կե­րակ­ցու­թյուն, որ­տեղ նրանք կզգան փո­խա­դարձ կապ նրանց հետ, ինչ­պի­սին ի­րենք են: Թեև այս գոր­ծըն­թա­ցում կան դժվար պա­հեր, վար­ձատ­րու­թյու­նը գե­րա­զան­ցում է բո­լոր սպա­սում­նե­րը: Աստ­վա­ծա­շուն­չը հա­րուստ է բա­րի խոր­հուրդ­նե­րով, որ­ պես­զի մեր ըն­տա­նե­կան փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ա­ռա­ վե­լա­գույն ու­րա­խու­թյուն բե­րեն մեզ: Որ­քան շատ ենք կար­դում Աստ­ծո խոս­քը (ինք­ներս և մեր կո­ղակ­ցի հետ միա­սին), այն­քան ներ­դաշ­նա­կում ենք այն ծրագ­րին, որ ու­նի Աստ­ված մեր ըն­տա­նիք­նե­րի և մե­զա­նից յու­րա­քանչ­ յու­րի հա­մար: Ան­շուշտ, մարդն ան­կա­րող է սե­րը պաշտ­ պա­նել չա­րից կամ ցա­վից: Սա­կայն, Աստ­ծո խոս­քը մեր ըն­ տա­նե­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում կի­րա­ռե­լով, մենք կա­ րող ենք փա­ռա­վո­րել Նրան մեր հա­րա­բե­րու­թյուն­նե­րում և­օրհ­նու­թյուն ստա­նալ Նրա­նից: Բայց դա տե­ղի կու­նե­նա միայն այն դեպ­քում, երբ մենք ժա­մա­նակ գտնենք` միմ­ յանց հետ մե­նակ լի­նե­լու հա­մար, և հոգևո­րա­պես ա­ճենք Ա­րար­չի զո­րու­թյան շնոր­հիվ: Մենք սի­րում ենք ժա­մա­նակ անց­կաց­նել եր­կու­սով: Հի­ մա, երբ ար­դեն ա­վե­լի քան ե­րե­սուն տա­րի է ա­մուս­նա­ցած ենք և­ ու­նե­ցել ենք միա­սին աշ­խա­տե­լու ա­ռա­վե­լու­թյուն, ու­նենք բազ­մա­թիվ սի­րե­լի զբաղ­մունք­ներ և վայ­րեր, ուր այ­ցե­լում ենք: Մենք պար­զա­պես ե­րախ­տա­պարտ ենք, որ Աստ­ված միաց­րել է մեզ, և փոր­ձում ենք մեր ա­մուս­նա­ կան միու­թյան մեջ ա­մեն օր կի­րա­ռել այն խոր­հուրդ­նե­րը, որ գտել ենք Աստ­վա­ծաշն­չում: Հա­կո­բոս 1.19-ը մեր սի­րե­լի հա­մար­նե­րից մեկն է, ո­րը մենք սի­րում ենք նաև կի­րա­ռել 18


Ամուսնություն, որը սահմանել էր Աստված

մեր հա­ղոր­դակ­ցու­թյան ըն­թաց­քում. «Ուս­տի, իմ սի­րե­լի եղ­բայր­ներ, թող ա­մեն մարդ շուտ լի­նի լսե­լու հա­մար, և ծանր՝ խո­սե­լու հա­մար, և ծանր՝ բար­կա­նա­լու հա­մար»։ Ձեռք ձեռ­քի տված աշ­խա­տե­լը, ինչ­պես մեր դեպ­քում է, շատ հա­ճե­լի է, սա­կայն դա նաև դժվար փոր­ձու­թյուն է: Որ­ պես­զի մեր ա­մուս­նու­թյու­նը և­ ըն­տա­նի­քը չկորց­նեն ի­րենց գրավ­չու­թյու­նը, մենք ո­րո­շե­ցինք միա­սին ծրագ­րել, թե ինչ­ պես անց­կաց­նենք ա­զատ ժա­մա­նա­կը և­ ա­ռիթ­ներ գտնենք փոքր տո­նե­րի հա­մար: Որևէ բարդ նա­խագ­ծի վրա աշ­ խա­տանքն ա­վար­տե­լուց հե­տո մենք մեզ թույլ ենք տա­լիս հանգս­տա­նալ: Մեր սի­րե­լի ժա­մանց­նե­րից մե­կը հնդկա­կան լավ ռես­տո­րա­նում ընթ­րելն է: Թեև ձգտում ենք չա­փից ա­վե­ լի չու­տել, այ­նուա­մե­նայ­նիվ, մենք կար­ծում ենք, որ կե­րա­ կուր վա­յե­լե­լը ևս մեկ ա­ռիթ է Աստ­ծուն փա­ռա­բա­նե­լու և կ­յան­քով ու­րա­խա­նա­լու հա­մար, երբ ճա­շա­կում ես հիա­նա­լի ընթ­րիք, ո­րը կազմ­ված է այն­պի­սի էկ­զո­տիկ ճա­շա­տե­սակ­ նե­րից, ինչ­պի­սիք են չա­նա­մա­սա­լան, բայ­գան բխար­թան, մախ­նիով դա­լը, բրին­ձը և թան­դու­րի ռո­թին։Եվ ե­թե մենք չենք խախ­տում մեր ա­մեն­շա­բա­թյա մար­զում­նե­րի ծրա­գի­ րը, կա­րող ենք ա­վե­լաց­նել նաև մի բա­ժակ ման­գո­յի ֆրեշ: Մեր ե­րե­խա­նե­րը մե­ծա­ցել են և հի­մա ա­ռան­ձին են ապ­ րում: Ա­մեն ան­գամ, երբ հնա­րա­վո­րու­թյուն է լի­նում, մենք միա­սին ենք անց­կաց­նում ժա­մա­նա­կը: Որևէ խաղ ենք խա­ղում, թե միա­սին ճա­շում, թան­գա­րան ենք գնում, թե ե­կե­ղե­ցի հա­ճա­խում, մենք միշտ հի­շում ենք, որ ըն­տա­նիք ենք և­ե­րախ­տա­պարտ ենք Աստ­ծուն մեր նկատ­մամբ Նրա բա­րու­թյան հա­մար: Երբ ա­ռանձ­նա­նում ենք, պա­հում ենք հա­րա­բե­րու­թյուն­նե­րը՝ մշտա­պես մնա­լով կա­պի մեջ: Ի­հար­կե, նման հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կա­րե­լի է հաս­նել, ե­թե միայն դրա հա­մար ո­րո­շա­կի ջան­քեր ներդ­նենք: Բայց 19


Հույս մերօրյա ընտանիքների համար

դա ար­ժա­նի ներդ­րում է մեր ա­մուս­նու­թյան և­ըն­տա­նի­քի ա­ռող­ջու­թյան և­ամ­րու­թյան հա­մար: Աստ­ծո ծրա­գիրն ա­մուս­նու­թյան վե­րա­բեր­յալ շատ ա­վե­լի հեշտ է ի­րա­կա­նաց­նել, երբ ա­մուս­նա­ցած զույ­գերն օգ­տա­ գոր­ծում են մի հա­յե­ցա­կարգ, ո­րը կոչ­վում է զգաց­մուն­քա­յին բան­կա­յին հա­շիվ: Վեր­ջինս նման է ցան­կա­ցած այլ բան­կա­ յին հաշ­վի: Դուք կա­րող եք գու­մար հա­նել այդ հաշ­վից միայն այն դեպ­քում, երբ այն­տեղ կան դրա­մա­կան մի­ջոց­ներ: Եվ մենք բո­լորս գի­տենք, թե ինչ է պա­տա­հում, երբ մենք ա­վե­լի շատ ծախ­սում ենք, քան ներդ­նում: Այդ դեպ­քում, ե­թե մենք վաղ թե ուշ, փոր­ձում ենք չեկ դուրս գրել այդ հաշ­վից, մեզ տե­ղե­կաց­նում են մի­ջոց­նե­րի պա­կա­սի մա­սին: Այս նույն սկզբուն­քը կի­րա­ռե­լի է նաև ըն­տա­նե­կան հա­ րա­բե­րու­թյուն­նե­րում: Ե­թե ա­մուս­նա­նա­լով դուք միայն պա­հան­ջա­տեր եք, ով միայն վերց­նում է, ընդ ո­րում, ո­չինչ ներ չդնե­լով իր ա­մուս­նու կամ կնոջ բա­րօ­րու­թյան հա­մար, ա­պա ոչ մի լավ բան մի´ սպա­սեք ըն­տա­նե­կան հա­րա­բե­ րու­թյուն­նե­րից: Սեր և հար­գանք դրսևո­րե­լով ձեր ա­մուս­ նու նկատ­մամբ` դուք ա­վե­լաց­նում եք նրա հու­զա­կան բան­կի հա­շի­վը: Եվ ձեր կյան­քի ըն­թաց­քում որ­քան շատ հու­զա­կան ա­վանդ­ներ ներդ­նեք, այն­քան ա­վե­լի հա­րուստ կլի­նեն ձեր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը: Հա­կա­ռակ ձգտու­մը՝ ստա­նալ ա­վե­լին, քան տա­լիս եք, հան­գեց­նում է հա­րա­բե­ րու­թյուն­նե­րի սնան­կաց­մա­նը: Ու­րեմն, ինչ­պե՞ս եք վար­վում ձեր ա­մուս­նու զգաց­մուն­ քա­յին բան­կա­յին հաշ­վում առկա ա­վանդ­նե­րի հետ: Արդ­ յո՞ք մշտա­պես սի­րա­լիր եք, համ­բե­րա­տար, օգ­նող, քա­ջա­ լե­րող և նե­րող: Թե՞ ան­պատ­կառ եք, ան­համ­բեր, պա­հանջ­ կոտ, սի­րում եք քննա­դա­տել ու մե­ղադ­րել, վի­րա­վո­րել, նաև բարդ անձ­նա­վո­րու­թյուն եք: 20


Ամուսնություն, որը սահմանել էր Աստված

Ան­կախ նրա­նից, թե որ­քան խնդիր­ներ կան ձեր ա­մուս­ նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում, դուք շատ բան կա­րող եք վե­րա­փո­խել, ե­թե ո­րո­շեք, որ սկսե­լու եք այլ կերպ վար­վել: Ձեր ա­մուս­նու­թյա­նը փոր­ձեք նա­յել այն տե­սանկ­յու­նից, թե ինչ կա­րող եք տալ՝ ստա­նալու մասին մտածելու փո­խա­րեն: Հե­տո կտես­նեք, որ ձեր ա­մուս­նու զգաց­մուն­քա­յին բան­կա­ յին հա­շի­վը գնա­լով ա­ճում է, և ձեր հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ա­վե­լի մեծ տեղ է գրա­վում բար­յա­ցա­կա­մու­թյու­նը: Ներ­քո­հիշ­յալ վեց խոր­հուրդ­նե­րը, որ վե­րա­բե­րում են վար­քագ­ծին, կա­րող են օգ­նել ցան­կա­ցած ա­մուս­նա­կան զույ­գի՝ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կա­յու­նաց­նե­լու գոր­ծում: Ե­թե ա­մուս­նա­կան զույ­գը ցան­կա­նում է փոր­ձել ա­ռա­ ջարկ­ված տար­բե­րակ­նե­րից գո­նե մե­կը, մեծ է հա­վա­նա­ կա­նու­թյու­նը, որ ան­մի­ջա­պես բա­րե­լա­վում կզգա ի­րենց հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մեջ: 1. Երբևէ մի´ մտա­ծեք, որ ձեր ա­մուս­նու­թյու­նը սխալ է Մարդ­կա­յին ու­ղե­ղը հակ­ված է հա­վա­տա­լու այն ա­մե­ նին, ինչ մենք ա­սում ենք նրան: Ե­թե դուք ա­սում եք, որ ձեր ա­մուս­նու­թյու­նը սխալ է, դուք կսկսեք հա­վա­տալ դրան: Նման պա­րա­գա­յում մենք մարդ­կանց ա­ռա­ջար­ կում ենք հարց տալ ի­րենց. «Իմ ա­մուս­նու­թյու­նը լավն է` ո­րոշ բարդ ժա­մա­նա­կա­հատ­ված­նե­րո՞վ, թե՞ իմ ա­մուս­նու­ թյու­նը նող­կա­լի է, որ­տեղ եր­բեմն հայտն­վում են ո­րոշ լու­ սա­վոր կե­տեր: Այս­տեղ մենք հի­շում ենք հայտ­նի ա­սաց­ ված­քը. «­Բա­ժա­կը կի­սով չափ լի՞քն է, թե՞ կի­սով չափ դա­ տարկ»: Զույ­գե­րը, ով­քեր պատ­րաստ են ի­րենց ա­մուս­նու մեջ գտնել դրա­կա­նը, կա­րող են ա­վե­լի հեշ­տու­թյամբ լու­ծել ընդ­հա­րում­նե­րը և­ի­րենց ա­մուս­նու­թյու­նից մեծ բա­վա­կա­ նու­թյուն զգալ: Ու­րեմն սկսեք ինք­ներդ ձեզ ա­սել, որ դուք 21


Հույս մերօրյա ընտանիքների համար

ու­նեք հրա­շա­լի ա­մուս­նու­թյուն, արդ­յուն­քում և´ դուք, և´ ձեր ա­մու­սի­նը կսկսեք հա­վա­տալ դրան: Ճշ­մար­տու­թյունն այն է, որ ցան­կա­ցած ա­մուս­նու­թյուն կա­րող է փոխ­վել, ե­թե զույ­գե­րը հա­վա­տում են դրան և պատ­րաստ են նվիր­վել ի­րենց ա­մուս­նու­թյունն ա­վե­լի ա­մուր դարձ­նե­լու ջան­քե­րին: Աստ­ծո խոս­քը ճշմար­տա­ ցիո­րեն հաս­տա­տում է. «Ե­թե կա­րող ես հա­վա­տալ, ա­մեն բան կա­րե­լի է հա­վա­տա­ցո­ղին» (­Մար­կոս 9.23)։ 2. Ա­ղո­թե´ք ձեր ա­մուս­նու­թյան և ձեր ա­մուս­նու հա­մար Ա­մուս­նու­թյունն ստեղ­ծել է Ա­րա­րի­չը: Ուս­տի, Նրան ձեր ա­մուս­նու­թյան կենտ­րո­նում պա­հե­լը ոչ միայն խե­լա­միտ է, այլև շատ կարևոր: Մենք նկա­տի ու­նենք ոչ թե այդ փաս­ տը խոս­քե­րով ըն­դու­նե­լը, այլ Աստ­ծո հետ կեն­դա­նի հա­րա­ բե­րու­թյուն­ներ հիմ­նելն ու պահ­պա­նե­լը, ինչ­պես ա­մու­սին­ նե­րից յու­րա­քանչ­յուրն ա­ռան­ձին, այն­պես էլ զույ­գը` որ­ պես ամ­բող­ջու­թյուն։ Խնդ­րե­ցե´ք, որ Աստ­ված բժշկի ձեր ա­մուս­նու­թյու­նը, և հե­տո հրաշ­քի սպա­սեք: Աստ­ված «կա­ րող է ա­ռա­տու­թյամբ ա­նել ա­մեն բա­նե­րից ա­վե­լին, քան որ խնդրում ենք և­ի­մա­նում, այն զո­րու­թյան չա­փով՝ որ մե­զա­ նում ներ­գոր­ծում է» (Ե­փե­սա­ցիս 3.20): Մենք հա­ճախ ենք հարց տա­լիս զույ­գե­րին` ե­թե նրանք տե­սա­նե­լի զգա­յին, որ Աստ­ված ներ­կա է ի­րենց խո­սակ­ցու­թյա­նը, դարձ­յա՞լ կար­ տա­բե­րեին այն ա­մե­նը, ինչ եր­բեմն ա­սում են միմ­յանց: Թե՞ կցան­կա­նա­յին Աստ­ծո ա­ռաջ ա­վե­լի բա­րի, համ­բե­րա­տար, սի­րա­լիր և նե­րո­ղա­միտ երևալ: Իսկ ե­թե ու­շադ­րու­թյուն դարձ­նեք այն փաս­տին, որ ա­մեն օր խնդրում եք Աստ­ծուն, որ նե­րի ձեր մեղ­քե­րը և տա շնորհ և­ ո­ղոր­մու­թյուն, ա­պա դուք ինչ­պե՞ս կա­րող եք այլ կերպ վար­վել ձեր ա­մուս­նու հետ: Աստ­ված խոս­տա­ցել է, որ ե­թե մենք ա­ղոթ­քով խո­ 22


Ամուսնություն, որը սահմանել էր Աստված

նար­հու­թյամբ ո­րո­նենք Նրան, Նա կլսի մեզ, կնե­րի և կբժշ­ կի մեր փշրված սիր­տը (Բ Մ­նա­ցոր­դաց 7.14): 3. ­Սո­վո­րե´ք հա­ղոր­դակ­ցու­թյան արդ­յու­նա­վետ հմտու­թյուն­ ներ և գործ­նա­կա­նում կի­րա­ռե´ք դ­րանք Այս խոր­հուր­դը կա­րող է ակն­հայտ և բ­նա­կան թվալ: Սա­ կայն ճշմար­տու­թյունն այն է, որ այս հմտու­թյուն­նե­րը բնա­ ծին չեն և հեշ­տու­թյամբ չեն կի­րառ­վում: Թեև մենք բո­լորս ի ծնե սո­վո­րել ենք հա­ղոր­դակց­վել, մե­զա­նից շա­տե­րը յու­ րաց­րել են հա­ղոր­դակ­ցու­թյան ա­րա­տա­վոր կամ սխալ մե­ թոդ­ներ: Մենք հա­ղոր­դակց­վել սո­վո­րում ենք մեր ըն­տա­նիք­ նե­րում, և­ այդ գոր­ծե­լաձևը՝ լավ, թե վատ, տե­ղա­փո­խում ենք մեր ա­մուս­նու­թյուն: Սա­կայն պետք է հի­շենք. այն, ին­չը լավ էր գոր­ծում մեր հայ­րա­կան տա­նը կամ մեր ըն­կեր­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում, կա­րող է չգոր­ծել մեր ա­մուս­ նու­թյան մեջ, մեր ա­մուս­նու հետ: Յու­րա­քանչ­յու­րը պետք է պատ­րաստ լի­նի փո­խել իր վար­քի ո­ճը և հա­ղոր­դակ­ցու­թյան գոր­ծե­լաձևն այն­պես, որ դա հարս­տաց­նի հա­րա­բե­րու­թյուն­ նե­րը: Ա­մուս­նու­թյան մեջ տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րի մեծ մա­սը տե­ղի է ու­նե­նում այն պատ­ճա­ռով, որ ա­մու­սին­նե­րից յու­րա­ քանչ­յու­րը խո­սում է ինքն իր մա­սին, և նրան­ցից ոչ մե­կը չի ցան­կա­նում կանգ առ­նել և թա­փան­ցել ա­մուս­նու կամ կնոջ կա­րիք­նե­րի, ցան­կու­թյուն­նե­րի և­ապ­րում­նե­րի մեջ: Ա­մուս­նու­թյան մեջ խնդիր­նե­րի նշա­նա­կա­լի մասն իս­ կա­պես խնդիր­ներ չեն: Շատ հար­ցեր ամ­բող­ջո­վին կա­րե­լի է լու­ծել, ե­թե ժա­մա­նակ հատ­կաց­նենք միմ­յանց լսե­լուն և­ ան­կեղ­ծո­րեն ջա­նանք ձեռք բե­րել ճշմա­րիտ փո­խըմբռ­նում: Մենք կրկին դի­մում ենք Հա­կո­բոս 1.19-ին. «­Թող ա­մեն մարդ շուտ լի­նի լսե­լու հա­մար, և ծանր՝ խո­սե­լու հա­մար, և ծանր՝ բար­կա­նա­լու հա­մար»: 23


Հույս մերօրյա ընտանիքների համար

4. Ու­սում­նա­սի­րե´ք ձեր ա­մուս­նու սո­վո­րու­թյուն­նե­րը Նախ­քան ա­մուս­նու­թյու­նը մար­դիկ ձգտում են դրսևո­ րել ի­րենց մեջ ե­ղած լա­վա­գույ­նը, փոր­ձում են ի­դեա­լա­կան տղա կամ ի­դեա­լա­կան աղ­ջիկ երևալ: Նրանք հե­ռա­նում են ի­րենց սո­վո­րա­կան վար­քագ­ծից` ձգտե­լով ի­մա­նալ, թե ինչ է դուր գա­լիս դի­մա­ցի­նին, և կա­տա­րել նրա նվի­րա­կան ցան­կու­թյուն­նե­րը: Սա­կայն հար­սա­նի­քից և մեղ­րամ­սից հե­տո նրանք գտնում են, որ այլևս կա­րիք չու­նեն ինչ-որ հա­տուկ բան ա­նել միմ­յանց հա­մար: Ի­հար­կե, նման փո­ փո­խու­թյու­նը ձեր ա­մուս­նուն ստի­պում է զգա­լու, որ նրա բա­րի վե­րա­բեր­մուն­քը ինք­նին հաս­կա­նա­լի է հա­մար­վում: Հատ­կա­պես հենց այս դեպ­քե­րում են մար­դիկ ա­սում, որ ա­մուս­նա­ցել են սխալ մար­դու հետ: Բանն այն չէ, որ ի­րենց ա­մուս­նու­թյու­նը սխալ է ե­ղել: Ա­վե­լի շուտ, նրան­ցից յու­ րա­քանչ­յու­րը դա­դա­րել է լի­նել այն մար­դը, ո­րի հետ մյու­սը ինչ-որ ժա­մա­նակ ձգտում էր ա­մուս­նա­նալ: Ին­չը որ ա­վե­ լի վատ է, նրանք սկսում են զայ­րաց­նել միմ­յանց՝ ա­նե­լով հենց այն, ին­չը դուր չի գա­լիս ի­րենց ա­մուս­նուն, և­ ի­րենք շատ լավ գի­տեն այդ մա­սին։ Ե­թե զույ­գերն օգտ­վեն «ոս­կի կա­նո­նից», ո­րը գրված է Մատ­թեոս 7.12 հա­մա­րում. «Ա­մե­նը, ինչ-որ կա­մե­նում եք՝ թե ձեզ ա­նեն մար­դիկ, այն­պես էլ դուք ա­րեք նրանց», ա­պա նրանք կտես­նեն, թե ինչ­պես է ի­րենց ա­մուս­նու­թյու­ նը ծաղ­կում երկ­րա­չա­փա­կան ա­ռա­ջըն­թա­ցով, և հա­րա­բե­ րու­թյուն­նե­րը բա­րե­լավ­վում են: 5. ­Սո­վո­րե´ք նե­րել Ա­մե­նամ­տե­րիմ հա­րա­բե­րու­թյան՝ ա­մուս­նու­թյան մեջ, ժա­մա­նակ առ ժա­մա­նակ զույ­գե­րը ցավ են ապ­րում2: 2 Մենք չենք խոսում դաժան վերաբերմունքի հետևանքով ցավի մասին: Եթե դուք ձեր փոխհա­ րաբերություններում զգում եք ֆիզիկական կամ ցանկացած տեսակի զգացմունքային բռնություն,

24


Ամուսնություն, որը սահմանել էր Աստված

Նշա­նա­կում է, նրանք պետք է սո­վո­րեն նե­րել միմ­յանց: Եր­բեմն ա­մու­սին­նե­րից մե­կը ոչ մի­տում­նա­վոր ցավ է պատ­ճա­ռում մյու­սին: Եր­բեմն մար­դիկ միմ­յանց հո­գե­ կան ցավ են պատ­ճա­ռում՝ վի­րա­վո­րա­կան ու կո­պիտ խոս­քե­րով, նող­կա­լի ա­րարք­նե­րով` որ­պես պա­տաս­խան ի­րենց զգա­ցած ցա­վի: Ո­րոշ վի­րա­վո­րանք­ներ կա­րե­լի է հեշ­տու­թյամբ ան­տե­սել, մյուս­նե­րը շատ ա­վե­լի դժվար է նե­րել, սա­կայն կան այն­պի­սի­նե­րը, ո­րոնք դեռ եր­կար ժա­ մա­նակ խոր հետ­քեր են թող­նում: Ձեզ ցավ պատ­ճա­ռած մար­դուն նե­րե­լը սի­րո սկզբունքն ի­րա­կա­նաց­նե­լու ա­մե­նադժ­վար մասն է, սա­կայն ա­ռանց նե­րե­լու հնա­րա­վոր չէ ճշմար­տա­պես սի­րել: Նե­րել՝ չի նշա­ նա­կում

սե­փա­կան

ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը

կորց­նել,

մե­ղա­վո­րին պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից ա­զա­տել կամ մո­ռա­նալ ա­մեն ինչ: Սա­կայն, նե­րելն իս­կա­պես օգ­նում է սկսե­լու ձեր ցա­վե­րի ա­պա­քին­ման գոր­ծըն­թա­ցը և­ ա­զա­ տում է դի­մա­ցի­նին պատ­ժե­լու ձգտու­մից: Այն նաև դրդում է վե­րա­կանգ­նել խախտ­ված հա­րա­բե­րու­թյուն­նե­րը: Աստ­ ծո զո­րու­թյամբ դուք կա­րող եք ձեռք բե­րել ձեր ա­մուս­ նուն նե­րե­լու ու­նա­կու­թյուն: Հռով­մեա­ցիս 5.8-ն­ ա­սում է. «Աստ­ված հայտ­նեց իր սե­րը դե­պի մեզ, որ՝ երբ որ մենք դեռ մե­ղա­վոր էինք՝ Քրիս­տո­սը մեզ հա­մար մե­ռավ»: 6. Զար­գաց­րե´ք կա­տա­կի զգա­ցու­մը Այ­սօր դեռևս ճշմար­տա­ցի է հնչում հին ա­սաց­ված­ քը. «­Ծի­ծա­ղը լավ դեղ է»: Գործ­նա­կա­նում, բժշկա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րը ցույց են տա­լիս, որ ծի­ծա­ղը բա­ րեն­պաս­տո­րեն է ազ­դում մեր օր­գա­նիզ­մի և նյար­դա­յին ապա օգնություն փնտրեք որակավորված մասնագետի կամ հովվի մոտ: Եթե օգնության չդիմեք, ապա բռնությունը, որպես կանոն, կդառնա ավելի դաժան: Ավելի մեծ տեղեկատվություն ստանալու համար այցելեք ընտանիքի Ադվենտիստական ծառայություն էջը http//:www.famil.adventist.org.

25


Հույս մերօրյա ընտանիքների համար

հա­մա­կար­գի վրա: Այն օգ­նում է նվա­զեց­նե­լու սթրե­սը, խթա­նում է ի­մու­նա­յին հա­մա­կար­գը, նվա­զեց­նում ար­յան ճնշու­մը, ամ­րաց­նում է ա­մուս­նա­կան կա­պե­րը և­ օգ­նում է պահ­պա­նել հա­րա­բե­րու­թյուն­նե­րի թար­մու­թյու­նը: Մենք խոր­հուրդ ենք տա­լիս, որ ա­մուս­նա­կան զույ­գե­րը պատ­ ճառ­ներ գտնեն ծի­ծա­ղե­լու հա­մար, և դա­դա­րեն նյար­ դայ­նա­նալ ման­րուք­նե­րի պատ­ճա­ռով: Դարձ­յալ կրկնում ենք, որ խնդիր­նե­րի մեծ մա­սը, ո­րոնց հետ բախ­վում են ա­մու­սին­նե­րը, կապ­ված են նրանց ան­հա­տա­կան ա­ռանձ­ նա­հատ­կու­թյուն­նե­րի հետ: Այ­նուա­մե­նայ­նիվ, նրանք կա­ րող են սո­վո­րել ծի­ծա­ղել թյու­րի­մա­ցու­թյուն­նե­րի վրա: Աստ­վա­ծաշն­չում դրա մա­սին այս­պես է գրված. «Ու­րախ սիր­տը օգ­տա­կար է ինչ­պես դեղ, բայց կոտ­րած սիր­տը ոս­ կոր­նե­րը կչո­րաց­նի»(Ա­ռա­կաց 17.22): Եզ­րա­կա­ցու­թյուն Ա­մուս­նու­թյու­նը գե­ղե­ցիկ է, հրա­շա­լի և միա­ժա­մա­ նակ՝ բարդ: Գե­ղե­ցիկ է և հ­րա­շա­լի, քա­նի որ այն մեզ հա­ մար ստեղ­ծել է Ա­րա­րի­չը, որ ար­տա­ցո­լենք Իր պատ­կե­րը: Դժվար է, ո­րով­հետև միա­նում են եր­կու ան­կա­տար, ոչ ի­դեա­լա­կան, ե­սա­սեր մար­դիկ, ով­քեր ա­մուս­նու­թյու­նից հե­տո ա­վե­լի ա­րա­տա­վոր ու ե­սա­սեր են դառ­նում: Ա­մուս­ նա­ցած զույ­գե­րը պետք է պայ­քա­րեն այս ի­րո­ղու­թյան դեմ և միա­սին գոր­ծեն որ­պես թի­մա­կից­ներ և­ըն­կեր­ներ։ Մենք միա­սին պետք է հաղ­թենք թշնա­մուն, ով փոր­ձում է ա­վե­ րել մեր միու­թյու­նը` միմ­յանց և Աստ­ծո հետ:

26


Գլուխ 3

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ Ե­րե­խա­նե­րի դաս­տիա­րա­կու­թյունն այ­սօր ա­վե­լի լուրջ խնդիր է, քան ե­ղել է երբևէ: Ե­րե­խա­յի բնա­վո­րու­թյան ձևա­վո­րու­մը դառ­նում է ա­վե­լի հրա­տապ այն պատ­ճա­ռով, որ ե­րե­խա­ներն ա­մեն օր բախ­վում են այն ար­ժեք­նե­րին, ո­րոնք հա­կա­սում են ի­րենց ծնող­նե­րի ար­ժեք­նե­րին: Այ­սօր մեր ե­րե­խա­նե­րը տե­ղե­կատ­վա­կան հար­ձա­կում­նե­րի են են­ թարկ­վում ի­րենց հա­սա­կա­կից­նե­րի, հա­մա­ցան­ցի, հե­ռուս­ տա­տե­սու­թյան, ռա­դիո­յի, ինչ­պես նաև ի­րենց ծնող­նե­րի և­ ու­րիշ մե­ծա­հա­սակ­նե­րի կող­մից: Այս բազ­մա­զան տե­ղե­ կատ­վու­թյան հե­ղե­ղը ե­րե­խա­նե­րին շե­ղում է ճա­նա­պար­ հից՝ նրանց անզ­գա դարձ­նե­լով շատ հա­սա­րա­րա­կա­կան ա­րատ­նե­րի նկատ­մամբ, ինչ­պի­սիք են բռնու­թյու­նը, ան­ բա­րո­յա­կա­նու­թյու­նը, դա­ժան վե­րա­բեր­մունքն ու խտրա­ կա­նու­թյու­նը: Պա­տա­նի­նե­րի շրջա­նում մար­դաս­պա­նու­ թյուն­նե­րի, դպրո­ցում հա­լա­ծանք­նե­րի և կ­րա­կոց­նե­րի, ինք­նաս­պա­նու­թյուն­նե­րի,

թմրան­յու­թե­րի

ու

ալ­կո­հո­լի

նկատ­մամբ հա­կում­նե­րի վե­րա­բեր­յալ վի­ճա­կագ­րու­թյու­նը ար­տա­ցո­լում է նշա­նա­կա­լի փո­փո­խու­թյուն­ներն այն հաս­ 27


Հույս մերօրյա ընտանիքների համար

կա­ցո­ղու­թյան, թե ինչ­պի­սին պետք է լի­նի ման­կու­թյու­նը: Այս­պի­սով, այ­սօր ե­րե­խա­նե­րի հա­մար շատ ա­վե­ լի դժվար է ստա­նալ ինք­նա­կա­ռա­վար­ման, ա­ռողջ ինք­ նագ­նա­հատ­ման և­ այլ մարդ­կանց հան­դեպ կա­րեկ­ցանք դրսևո­րե­լու հիմ­նա­կան դա­սե­րը: Ժա­մա­նա­կա­կից ե­րե­ խա­ներն ա­վե­լի շատ են են­թարկ­վում ընկ­ճախ­տի, տագ­ նա­պի և հան­կար­ծա­կի մղում­նե­րով գոր­ծո­ղու­թյուն­նե­րի: Միև­նույն ժա­մա­նակ, նրանց ծնող­ներն ա­ճող ճնշում են զգում տնտե­սա­կան գոր­ծոն­նե­րի կող­մից, ո­րը նրանց ստի­պում է ա­վե­լի շատ ժա­մա­նակ նվի­րել աշ­խա­տան­քին, ին­չի արդ­յուն­քում էլ շատ քիչ ժա­մա­նակ է մնում ե­րե­խա­ նե­րի հետ հա­ղոր­դակց­վե­լու հա­մար: Չ­նա­յած այս բո­լոր խնդիր­նե­րին` ծնող­նե­րը շա­րու­նա­ կում են լա­վա­գույն պաշտ­պա­նու­թյու­նը մնալ ի­րենց ե­րե­ խա­նե­րի հա­մար այն­պի­սի վտան­գա­վոր ա­րատ­նե­րից, ինչ­պի­սիք են թմրան­յու­թերն ու ալ­կո­հո­լը, մին­չա­մուս­նա­ կան սե­ռա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, ան­կա­նոն սնուն­ դը: Ծ­նող­նե­րը, ով­քեր ա­մեն օր ակ­տիվ դեր են խա­ղում ի­րենց ե­րե­խա­նե­րի դաս­տիա­րա­կու­թյան գոր­ծում, ի վեր­ջո, կպարգևատր­վեն` տես­նե­լով, թե ինչ­պես են ի­րենց ե­րե­խա­ նե­րը մե­ծա­ցել որ­պես ա­ռողջ և պա­տաս­խա­նա­տու մար­ դիկ: Թեև ե­րե­խա­նե­րի դաս­տիա­րա­կու­թյու­նը ստույգ գի­ տու­թյուն չէ, և­ այս­տեղ հնա­րա­վոր չէ որևէ ե­րաշ­խիք տալ, ժա­մա­նա­կի մեծ մասն ի­րենց ե­րե­խա­նե­րի հետ անց­կաց­նող ծնող­նե­րը, մեծ հա­վա­նա­կա­նու­թյամբ, կա­րող են ազ­դել նրանց վրա և պատ­րաս­տել հա­սուն կյան­քի հա­մար: Կա

ժա­մա­նակ,

երբ

ե­րե­խա­նե­րի

դաս­տիա­րա­կու­

թյունն այն­քան էլ բարդ խնդիր չի թվում, հատ­կա­պես, երբ փո­խում ես նրանց տակ­դիր­նե­րը, պառ­կեց­նում քնե­ լու կամ էլ նրանց հետևից հա­վա­քում ես խա­ղա­լիք­նե­րը: 28


Հաջողության գաղտնիքը երեխաների դաստիարակության հարցում

Սա­կայն ծնող լի­նե­լը ա­մե­նա­կարևոր և դժ­վար պար­տա­ կա­նու­թյուն­նե­րից մեկն է: Խոր­հե´ք­ ե­րե­խա­յի դաս­տիա­ րա­կու­թյան նշա­նա­կու­թյան մա­սին, ով ոչ թե պար­զա­պես հնա­զանդ կլի­նի, այլ ձեռք կբե­րի հա­սուն բնա­վո­րու­թյուն և սե­փա­կան ար­ժա­նա­պատ­վու­թյան ա­ռողջ զգա­ցում, կկա­րո­ղա­նա կա­ռա­վա­րել իր զգաց­մունք­նե­րը և­ ա­ռողջ փոխ­հա­րա­բե­րու­թյուն­ներ կկա­ռու­ցի մարդ­կանց հետ: Ե­րե­խա­նե­րի դաս­տիա­րա­կու­թյունն ու­նի ա­ռաջ­նա­հերթ նշա­նա­կու­թյուն: Ի­հար­կե, գո­յու­թյուն չու­նեն կա­տար­ յալ ծնող­ներ: Սա­կայն, Աստ­ծո շնոր­հով մեր ե­րե­խա­նե­րը կա­րող են մե­ծա­նալ և դառ­նալ հրա­շա­լի հա­սուն մար­ դիկ, թե­պետ նրանց ծնող­նե­րը կա­տար­յալ չեն ե­ղել: Եվ հա­մա­պա­տաս­խա­նա­բար, ծնող­նե­րը նույն­պես չպետք է ակն­կա­լեն, որ ի­րենց ե­րե­խա­նե­րը կա­տար­յալ կլի­նեն: Այս գլխում մենք կկիս­վենք մի քա­նի խոր­հուրդ­նե­րով, թե ինչ­ պես կա­րող են ծնող­նե­րը հա­ջո­ղու­թյամբ ի­րա­գոր­ծել ե­րե­ խա­նե­րի դաս­տիա­րա­կու­թյան խնդի­րը: Մենք ար­դեն նշել ենք այն փաս­տը, որ թե­պետ դաս­ տիա­րա­կու­թյան մեջ ե­րաշ­խիք­ներ չկան, ծնող­նե­րը կա­ րող են լավ դաս­տիա­րա­կել ե­րե­խա­նե­րին: Եվ քա­նի որ ե­րե­խա­նե­րի դաս­տիա­րա­կու­թյու­նը ծնող­նե­րի ա­ռաջ­նա­ յին խնդիրն է, կարևոր է գի­տակ­ցել, թե ինչ­պի­սին են ի­րենց սե­փա­կան ար­ժեք­նե­րը, և թե ինչ­պես դրանք փո­ խան­ցել ե­րե­խա­նե­րին: Սկզ­բում պար­զենք, թե ինչ են «ար­ժեք­նե­րը»: Ար­ժեք­ նե­րը կարևոր հա­մոզ­մունք­ներ են, ըստ ո­րոնց` միև­նույն մշա­կույ­թի կամ ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րը ո­րո­շում են, թե ինչն է լավ, և­ ինչն է վատ: Ար­ժեք­ներն էա­կան ազ­դե­ցու­ թյուն են ու­նե­նում մար­դու վար­քի վրա և ծա­ռա­յում որ­ պես ղե­կա­վա­րող սկզբունք­ներ կյան­քի բո­լոր ի­րա­վի­ճակ­ 29


Հույս մերօրյա ընտանիքների համար

նե­րում: Հիմ­նա­րար բա­րո­յա­կան ար­ժեք­ներ են ազն­վու­ թյու­նը, ան­կեղ­ծու­թյու­նը, հար­գան­քը և պա­տաս­խա­նատ­ վու­թյան զգա­ցու­մը: Բայց բնա­վո­րու­թյունն այն չէ, ինչ մենք խո­սում ենք, այլ այն, ինչ­պի­սին մենք ներ­կա­յա­նում ենք, դա գոր­ծե­լաձև է, ո­րի մի­ջո­ցով դրսևոր­վում են մեր ար­ժեք­նե­րը: Դա մե­թոդ է, որն օգ­նում է կյան­քում մարմ­նա­վո­րել մեր ար­ժեք­նե­րը: Այս­պի­սով, ե­թե ե­րե­խա­յին ա­սում եք, որ ազն­վու­թյու­նը կարևոր ար­ժեք է ձեր ըն­տա­նի­քում, սա­կայն պար­տադ­րում եք, որ ձեզ զան­գող մար­դուն ա­սի, որ դուք տա­նը չեք, ձեր ե­րե­խան կո­րո­շի, որ ազն­վու­թյու­նը կարևոր ար­ժեք չէ: Բնա­ վո­րու­թյու­նը դրսևոր­վում է մար­դու վար­քագ­ծի մի­ջո­ցով: Հի­շեք, որ ար­ժեք­ներն (մեր հա­մոզ­մունք­նե­րը) ա­վե­լի փի­լի­ սո­փա­յա­կան հաս­կա­ցու­թյուն են, այն դեպ­քում, երբ բնա­վո­ րու­թյունն ա­վե­լի շատ կապ­ված է գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հետ: Բնա­վո­րու­թյու­նը կազմ­ված է այն հիմ­նա­կան ար­ժեք­ նե­րից, ո­րոնք ա­վե­լի վաղ հի­շա­տա­կել ենք՝ ազն­վու­թյուն, հար­գանք, բա­րու­թյուն, կա­րեկ­ցանք և պա­տաս­խա­նատ­ վու­թյան զգա­ցում: Երբ այս ո­րակ­նե­րը մար­դու բնա­վո­ րու­թյան մասն են, կա­րե­լի է սպա­սել, որ մար­դը դրանք մշտա­պես կդրսևո­րի իր վար­քագ­ծում: Երբ այս ար­ժեք­ նե­րը դառ­նում են ե­րե­խա­յի բնա­վո­րու­թյան մա­սը, սպաս­ վում է, որ դրանք չեն փոխ­վի, երբ ե­րե­խան հա­մա­գոր­ ծակ­ցի տար­բեր մարդ­կանց հետ կամ գտնվի տար­բեր ի­րա­վի­ճակ­նե­րում: Նո­րից նշենք. քա­նի որ ոչ ոք կա­տար­յալ չէ, կլի­նեն դեպ­ քեր, երբ ձեր ե­րե­խան չի դրսևո­րի բնա­վո­րու­թյան այս գծե­ րը: Սա­կայն, որ­քան հա­ճախ են ամ­րապնդ­վում ցան­կա­լի ար­ժեք­նե­րը, այն­քան ա­րագ են դրանք դառ­նում ձեր ե­րե­ խա­յի բնա­վո­րու­թյան մա­սը: Հետևա­բար, ծնող­նե­րը նույն­ 30


Հաջողության գաղտնիքը երեխաների դաստիարակության հարցում

պես պետք է ջա­նան ապ­րել այս ար­ժեք­նե­րով: Այս ա­ռի­թով մի ան­գամ ինչ-որ մե­կը նկա­տել է, որ ձեր ե­րե­խան կա­րող է չա­նել այն, ինչ դուք ա­սում եք, նա մեծ հա­վա­նա­կա­նու­ թյամբ կա­նի այն, ինչ դուք ա­նում եք: «Զ­գաց­մուն­քա­յին մտա­ծո­ղու­թյուն» բա­ռա­կա­պակ­ցու­ թյու­նը նոր հա­զա­րամ­յա­կի ա­մե­նա­տա­րած­ված ար­տա­ հայ­տու­թյուն­նե­րից մե­կն է: Գործ­նա­կա­նում հո­գե­բան­նե­րը գտել են, որ զգաց­մուն­քա­յին մտա­ծո­ղու­թյու­նը՝ EQ-ն, ա­վե­ լի հու­սա­լի հիմք է կյան­քում հա­ջո­ղու­թյան նա­խա­տես­ման հա­մար, քան պար­զա­պես մտա­ծո­ղու­թյան գոր­ծա­կի­ցը: Նրանք հայտ­նա­բե­րել են, որ EQ-ն տա­նում է հա­ջո­ղու­թյան կյան­քի բո­լոր ո­լորտ­նե­րում՝ աշ­խա­տան­քում, կա­րիե­րա­ յում և հա­րա­բե­րու­թյուն­նե­րում: Ու­րեմն, ի՞նչ է զգաց­մուն­ քա­յին մտա­ծո­ղու­թյու­նը։ Այն սե­փա­կան զգաց­մունք­նե­րը կա­ռա­վա­րե­լու ու­նա­կու­թյունն է, դրանց գի­տակ­ցու­մը և ցան­կա­ցած սթրե­սա­յին ի­րա­վի­ճակ­նե­րում դրանք հաղ­թա­ հա­րե­լու հմտու­թյու­նը: Դոկ­տոր Ջոն Գոտ­մա­նը՝ ա­մուս­նու­թյան և­ ըն­տա­նի­քի ո­լոր­տում ա­ռա­ջա­տար հո­գե­բան­նե­րից մե­կը, հա­մա­րում է, որ ծնող­նե­րը պետք է ներ­քաշ­ված լի­նեն ի­րենց ե­րե­խա­ նե­րի վե­րապ­րում­նե­րի և զ­գաց­մունք­նե­րի մեջ: Ծ­նող­նե­րը պետք է դառ­նան ի­րենց ե­րե­խա­նե­րի զգաց­մուն­քա­յին բա­ նա­կա­նու­թյան զար­գաց­ման մար­զիչ­նե­րը: Նրանք պետք է օգ­տա­գոր­ծեն ի­րենց ողջ զգաց­մուն­քա­յին լու­սա­պատ­կե­րը, որ­պես­զի ե­րե­խա­նե­րին տան կեն­սա­կան կարևոր դա­սեր և նրանց հետ կա­ռու­ցեն ա­վե­լի սերտ հա­րա­բե­րու­թյուն­ներ: Դոկ­տոր Գոտ­մա­նը հաս­տա­տում է, որ նման զգաց­մուն­քա­ յին մար­զու­մը չի նշա­նա­կում, որ ծնող­նե­րը պետք է վերջ տան կար­գա­պա­հու­թյա­նը, դա օգ­նում է նրանց ա­վե­լի հա­ ջող հա­մա­գոր­ծակ­ցել «ծնող-ե­րե­խա» մա­կար­դա­կում: 31


Հույս մերօրյա ընտանիքների համար

Ծ­նող­նե­րը կա­րող են ու­սու­ցիչ­ներ դառ­նալ ի­րենց ե­րե­ խա­նե­րի հա­մար` գործ­նա­կա­նում կի­րա­ռե­լով հետև­յալ խոր­հուրդ­նե­րը. 1. Ձգ­տե´ք հաս­կա­նալ ձեր ե­րե­խա­յի զգաց­մունք­նե­րը: Սա գե­րա­զանց հնա­րա­վո­րու­թյուն է նրա հետ ա­վե­լի սերտ հա­րա­բե­րու­թյուն­ներ ստեղ­ծե­լու հա­մար: 2. Սո­վո­րե´ք լ­սել ձեր ե­րե­խա­յին: Ծ­նող­նե­րը պետք է լսեն ի­րենց ե­րե­խա­նե­րին և փոր­ձեն հաս­կա­նալ նրանց խնդիր­նե­րը: Ե­րե­խա­նե­րի նկատ­մամբ ձեր վե­րա­բեր­ մուն­քը չա­փա­զանց կարևոր է նրանց զգաց­մուն­քա­ յին բա­նա­կա­նու­թյան ձևա­վոր­ման և վե­րա­կանգն­ ման հա­մար: Հետևե´ք, որ ձեր խոս­քե­րը չլի­նեն դա­ տա­պար­տող, քննդա­տա­կան կամ մե­ղադ­րա­կան: 3. Օգ­նե´ք ձեր ե­րե­խա­նե­րին` գտնե­լու ի­րենց վերապ­ րած զգա­ցում­նե­րի բա­ցատ­րու­թյու­նը: Եր­բեմն ձեր ե­րե­խան կա­րող է գո­ռալ, կռվել կամ ոտ­քե­րով դո­փել, և սա սո­վո­րա­բար մեկ­նա­բան­վում է որ­պես բար­կու­ թյուն: Սա­կայն շատ դեպ­քե­րում, բար­կու­թյան այս նո­պա­ներն ի­րա­կա­նում սոսկ ձեր ե­րե­խա­յի զգա­ցա­ ծի դրսևո­րումն են: Ձեր ե­րե­խա­յի վրա բար­կա­նա­լու փո­խա­րեն` նրան հարց­րեք, թե ինչ է զգում: Տա­րե´ք նրան պա­տաս­խա­նի, օգ­տա­գոր­ծե­լով` «ես վշտա­ցած եմ», «դառ­նա­ցած եմ», «ես շփոթ­ված եմ», «ա­մա­չում եմ», «տխուր եմ» ար­տա­հայ­տու­թյուն­նե­րը: 4. Ե­րե­խա­յի հետ միա­սին ո­րո­շե´ք գո­յու­թյուն ու­նե­ցող խնդրի սահ­ման­նե­րը: Ե­րե­խա­նե­րի հա­մար կեն­սա­ կա­նո­րեն կարևոր է դրան սո­վո­րել վաղ տա­րի­քից: Նրանք ի­րա­զեկ կդառ­նան այս ղե­կա­վա­րու­թյանն ինչ­պես ման­կու­թյան, այն­պես էլ պա­տա­նե­կու­թյան ժա­մա­նակ: Ե­րե­խա­նե­րը հենց սկզբից ձգտում են ան­ 32


Հաջողության գաղտնիքը երեխաների դաստիարակության հարցում

կա­խու­թյան, ա­ռանց սահ­մա­նա­փա­կում­նե­րի ան­կա­ խու­թյուն ներ­կա­յաց­նող ծնո­ղը օ­գուտ չի տա­լիս ե­րե­ խա­յին: Ա­վե­լի շուտ, նա ե­րե­խա­յի հա­մար ստեղ­ծում է քաո­սի և­ անվս­տա­հու­թյան պայ­ման­ներ: Մ­յուս կող­ մից, այն ծնո­ղը, ո­վ չա­փից ավելի է հսկում ե­րե­խա­յին, և թույլ չի տա­լիս դրսևո­րել ո­րո­շա­կի ան­կա­խու­թյուն, խան­գա­րում է նրա զար­գաց­մա­նը: Անհ­րա­ժեշտ է հար­գել ե­րե­խա­նե­րին, ըն­դու­նել ար­ժեք­նե­րը նրանց տե­սա­կե­տով և ներ­կա­յաց­նել նրանց ընտ­րու­թյան ի­րա­վուն­քը: Ի­րենց ե­րե­խա­յի բնա­վո­րու­թյու­նը, բա­րո­յա­կան ար­ժեք­նե­ րը և զ­գաց­մուն­քա­յին բա­նա­կա­նու­թյունն ի­մա­նա­լը վատ չէ, բայց ինչ­պե՞ս կա­րող են ծնող­ներն օգ­նել ե­րե­խա­նե­րին` խոս­ քից անց­նե­լու գոր­ծի: Ինչ­պե՞ս ենք օգ­նում ե­րե­խա­նե­րին` վե­ րա­փո­խե­լու «ա­ռա­տա­ձեռ­նու­թյուն», «բա­րու­թյուն», «հո­գա­ տա­րու­թյուն», «զգա­յու­նու­թյուն», «նե­րում», «կա­րեկ­ցանք» հաս­կա­ցու­թյուն­նե­րը գոր­ծո­ղու­թյուն նշա­նա­կող խոս­քե­րի: Ե­րե­խա­նե­րը չեն կա­րող զար­գաց­նել զգաց­մուն­քա­յին բա­ նա­կա­նու­թյու­նը կամ բա­րի բնա­վո­րու­թյու­նը՝ կա­նոն­ներն ու դրույթ­նե­րը հի­շե­լու ճա­նա­պար­հով: Լավ հատ­կա­նիշ­նե­րի և­ ա­ռա­քի­նու­թյուն­նե­րի ցու­ցա­կը որ­քան ա­րագ հիշ­վում, նույն­ քան էլ ա­րագ մո­ռաց­վում է: Սա­կայն, երբ ե­րե­խա­ներն սկսում են գործ­նա­կա­նում կի­րա­ռել այն, ինչ սո­վո­րել են, ա­պա այդ վե­րա­ցա­կան հաս­կա­ցու­թյուն­նե­րը դառ­նում են նրանց մի մա­սը: Ո­րո­շա­կի ար­ժեք­նե­րի յու­րաց­ման չա­փով լա­վը լի­նե­լու գա­ղա­փա­րը դառ­նում է ձեր ե­րե­խա­յի ինք­նու­թյան մի մա­սը: Ե­րե­խա­նե­րի դաս­տիա­րա­կու­թյան հար­ցում հա­ջո­ղու­ թյան հաս­նե­լու հա­մար ծնող­նե­րը պետք է հաս­կա­նան մի քա­նի պարզ ճշմար­տու­թյուն­ներ, ո­րոնք պետք է կի­րա­ռեն ե­րե­խա­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում: 33


Հույս մերօրյա ընտանիքների համար

Դուք՝ որ­պես ծնող, նախ և­ ա­ռաջ պետք է հաս­կա­նաք, որ բա­րո­յա­կա­նու­թյան հիմ­քում ըն­կած է հար­գան­քը. հար­ գանք սե­փա­կան ան­ձի, ու­րիշ­նե­րի և տիե­զեր­քի Ա­րար­չի նկատ­մամբ: Որ­պես ծնող` դուք պետք է հար­գեք ձեր ե­րե­ խա­նե­րին և նրանց կող­մից սպա­սեք պա­տաս­խան հար­ գանք: Ե­թե ցան­կա­նում եք պա­տաս­խա­նա­տու ե­րե­խա­ներ դաս­տիա­րա­կել, ով­քեր ի­րենց կյան­քում կղե­կա­վար­վեն ո­րո­շա­կի սկզբունք­նե­րով և կձգ­տեն ար­ժա­նա­վոր նպա­ տակ­նե­րի, դուք ար­դեն հի­մա պետք է նրանց վե­րա­բեր­վեք որ­պես լիի­րավ անձ­նա­վո­րու­թյուն­նե­րի: Հարկ է հի­շել, որ գոր­ծե­րը խոս­քե­րից ա­վե­լի բարձր են խո­սում: Ե­րե­խա­նե­րը նկա­տում և­ ըն­դօ­րի­նա­կում են այն ա­մե­նը, ինչ ա­նում են ի­րենց ծնող­նե­րը: Նրանք ա­մեն բան հի­շում և հե­տա­գա­յում ար­տա­ցո­լում են նրանց կեն­սաձևը: Սե­փա­կան կյան­քով տրված օ­րի­նա­կը եր­բեմն լավ ու­սու­ցիչ է հան­դի­սա­նում: Սա­կայն հի­շե´ք, որ ձեր օ­րի­նա­կե­լի վար­քը չի նշա­նա­կում կա­տա­րե­լու­թյուն: Դրանք լոկ թույլ են տա­լիս, որ ձեր ե­րե­խա­նե­րը տես­նեն ձեր նվիր­վա­ծու­թյու­նը բա­րո­ յա­կան կամ քրիս­տո­նեա­կան ի­դեալ­նե­րին: Այն նաև վե­րա­ բե­րում է բարձր բա­րո­յա­կա­նու­թյան տեր մարդ­կանց կեն­ սաձևի ար­տա­ցոլ­մա­նը, երբ նրանք սխալ­ներ են գոր­ծում: Դա նշա­նա­կում է ցույց տալ, որ դուք զղջում եք, պատ­մել ձեր ե­րե­խա­նե­րին այն դժվար պայ­քա­րի մա­սին, ո­րի մեջ հայտն­վել եք և­ ըն­դու­նել ո­րո­շում` ապ­րե­լու այն­պես, ինչ­ պես հա­վա­տում եք: Ե­թե դուք քրիս­տոն­յա եք, ա­պա չա­ փա­զանց կարևոր է ե­րե­խա­նե­րին ցույց տալ, թե ինչ­պես է Քրիս­տոսն ապ­րել այս երկ­րի վրա, և թե ինչ­պես պետք է մենք ինք­ներս ապ­րենք՝ ար­տա­ցո­լե­լով Նրա օ­րի­նա­կը: Ծ­նող­նե­րը պետք է խո­սեն ի­րենց ար­ժեք­նե­րի մա­սին և դ­րանք մարմ­նա­վո­րեն գործ­նա­կան կյան­քում: Ինչ­պես 34


Հաջողության գաղտնիքը երեխաների դաստիարակության հարցում

հին ա­սաց­վածքն է ա­սում. «­Մենք ոչ միայն պետք է քա­րո­ զենք այն, ինչ ա­նում ենք, այլ ա­նենք այն, ինչ քա­րո­զում ենք»: Ե­րե­խա­նե­րին պետք են ինչ­պես մեր խոս­քե­րը, այն­ պես էլ մեր գոր­ծե­րը: Ա­ռա­վե­լա­գույն արդ­յու­նա­վե­տու­թյան հա­մար նրանց պետք է ոչ միայն ու­սու­ցա­նել ար­ժեք­նե­րը, այլև ցույց տալ պատ­ճառ­ներն ու սկզբունք­նե­րը, ո­րոնք գտնվում են դրանց հետևում: Ծ­նող­նե­րը պետք է ուղ­ղեն, խրա­տեն, լսեն և խոր­հուրդ­ներ տան: Սե­րը դարձ­րեք այն հիմ­քը, ո­րի վրա կա­ռու­ցում եք ձեր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ե­րե­խա­յի հետ: Նոր Կ­տա­կա­րանն ա­սում է. «Աստ­ված սեր է» (Ա Հով­հան­նես 4.16): Միայն նրանց նկատ­մամբ մեր վե­րա­բեր­մուն­քով մենք կա­րող ենք ցույց տալ Աստ­ծո սե­րը: Նրանք պետք է վստահ լի­ նեն այն ան­վե­րա­պահ սի­րո մեջ, ո­րը մեզ վրա հե­ղում է Աստ­ված, և ո­րը փո­խա­դար­ձա­բար ո­չինչ չի պա­հան­ջում: Հատ­կա­պես այս­պի­սի սերն է օգ­նում մեր ե­րե­խա­նե­րին` զար­գաց­նե­լու դրա­կան ինք­նագ­նա­հա­տա­կան, ար­ժա­ նիու­թյան զգա­ցում, ներ­քին ուժ: Սե­րը, ո­րի մա­սին խո­ սում ենք, ակ­տիվ է, ոչ թե պա­սիվ: Ե­րե­խա­նե­րի դաս­տիա­րա­կու­թյան ժա­մա­նակ սերն ար­ տա­հայտ­վում է ու­շադ­րու­թյան, նրան նվի­րած ժա­մա­նա­կի, միմ­յանց հետ կապ­վա­ծու­թյան և նվիր­վա­ծու­թյան մեջ: Այս ան­կեղծ, գոր­ծուն սե­րը ձեր ե­րե­խա­յին կա­պում է ձեզ հետ: Այս տե­սա­կի սե­րը ե­րե­խա­նե­րին սո­վո­րեց­նում է սի­րել և´ ի­րենց, և´ ու­րիշ­նե­րին: Ե­րե­խա­նե­րը կամ մե­ծա­հա­սակ­նե­ րը, ով­քեր ի­րենց սիր­ված չեն զգում, մեծ դժվա­րու­թյուն­ ներ են ու­նե­նում ինք­նա­հար­գան­քի հար­ցում, և, որ­պես հետևանք, նրանք դժվա­րա­նում են սի­րել ու­րիշ­նե­րին: Ե­րե­ խա­նե­րը պետք է ի­մա­նան, որ ի­րենց լսում են, որ ի­րենք կարևոր են ի­րենց ծնող­նե­րի հա­մար, որ ծնող­ներն ան­կեղծ 35


Հույս մերօրյա ընտանիքների համար

հե­տաքրք­րու­թյուն են դրսևո­րում ի­րենց ա­սած­նե­րի հան­ դեպ: Դրա շնոր­հիվ ե­րե­խա­ներն ի­րենց սիր­ված են զգում: Ե­րե­խա­նե­րի դաս­տիա­րա­կու­թյան մեջ չկա «ա­րագ հա­ վա­քագր­ման կամ շար­ված­քի կո­ճակ» մշտա­պես զբաղ­ված ծնող­նե­րի հա­մար, որ­քան էլ դա ցան­կա­լի չէ: Անց­կաց­րած ժա­մա­նա­կի ո­րա­կը չի փո­խա­րին­վում նվա­զա­գույն քա­նա­ կով: Ա­ռողջ ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րը ծրագ­րում են ի­րենց ժա­մա­նակն այն­պես, որ հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նան միա­ սին ճա­շե­լու, աշ­խա­տե­լու, խա­ղա­լու, որ­քան էլ որ զբաղ­ ված ու ծան­րա­բեռն­ված լի­նեն: Խն­դի­րը սա է. ե­րե­խա­նե­րի դաս­տիա­րա­կու­թյու­նը ժա­մա­նակ է պա­հան­ջում: Ծ­նող­նե­րը պետք է ի­րենց ե­րե­խա­նե­րի մեջ դաս­տիա­րա­ կեն ճիշտ տրա­մադր­վա­ծու­թյուն` «ես կա­րող եմ դա ա­նել», քա­ջա­լե­րեն նրանց՝ փոր­ձե­լու նո­րա­նոր բա­ներ: Դուք պետք է սո­վո­րեք ու­րա­խա­նալ նրանց հա­ջո­ղու­թյուն­նե­րով և­ ան­ հա­ջո­ղու­թյուն­նե­րին վե­րա­բեր­վեք պար­զա­պես որ­պես դա­ սեր, ո­րոնք մեզ ա­սում են, որ այս կամ այն գոր­ծե­լաձևը չի աշ­խա­տում: Ե­րե­խան, ով ա­վե­լի շատ գո­վա­սանք և գ­նա­հա­ տա­նքի խոս­քեր է լսում, քան քննա­դա­տու­թյուն և մե­ղադ­ րանք, կմե­ծա­նա ինքն իր մա­սին դրա­կան պատ­կե­րա­ցու­ մով: Այն ծնող­նե­րը, ովքեր ա­ջակ­ցու­թյուն են ցույց տա­լիս ի­րենց ե­րե­խա­նե­րին, օգ­նում են նրանց, որ ի­րենք ի­րենց ըն­դու­նեն որ­պես ըն­դու­նակ և բա­նի­մաց անձ­ինք, ով­քեր կա­րող են պաշտ­պա­նել այն, ինչ ճիշտ է, և­ ով­քեր չու­նեն ցան­կա­ցած գնով շրջա­պա­տի քա­ջա­լե­րան­քը ստա­նա­լու կա­րի­քը: Այն ե­րե­խա­նե­րը, ով­քեր զգում են ի­րենց ծնող­նե­րի ա­ջակ­ցու­թյու­նը, ա­վե­լի քիչ են հակ­ված են­թարկ­վե­լու հա­ սա­կա­կից­նե­րի բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյա­նը: Վս­տահ ե­ղեք. սերն ու կար­գա­պա­հու­թյու­նը գնում են ձեռք ձեռ­քի: Այս եր­կու գոր­ծոն­նե­րը դաս­տիա­րա­կու­թյան 36


Հաջողության գաղտնիքը երեխաների դաստիարակության հարցում

ա­ռա­վել կարևոր ցու­ցիչ­ներ են, ո­րոնց առ­կա­յու­թյան դեպ­ քում ե­րե­խա­նե­րը ժա­ռան­գում են ի­րենց ծնող­նե­րի բա­րո­յա­ կան ար­ժեք­նե­րը և կա­րո­ղա­նում են ջերմ, դրա­կան հա­րա­ բե­րու­թյուն­ներ հաս­տա­տել ու­րիշ­նե­րի հետ: Ի վեր­ջո, ե­րե­ խա­ներն ա­մե­նից շատ պետք է ի­մա­նան, որ չկա ո­չինչ, ին­չը նրանց կզրկի ծնող­նե­րի սի­րուց: Երբ ծնող­ներն ի­րենց ե­րե­խա­նե­րի կյան­քում դրա­կան և­ ա­ռողջ զար­գաց­ման հիմք են դնում, ե­րե­խա­նե­րը հնա­ րա­վո­րու­թյուն են ու­նե­նում դառ­նա­լու այն­պի­սին, ինչ­պի­ սին Աստ­ված է կա­մե­նում տես­նել նրանց: Բախ­վե­լով բարդ ընտ­րու­թյան` ձեր ե­րե­խան կկա­րո­ղա­նա ճիշտ ո­րո­շում ըն­դու­նել և չի ղե­կա­վար­վի որևէ մե­կի կար­ծի­քով: Ճիշտ աղբ­յու­րով դաս­տիա­րակ­ված ե­րե­խա­նե­րը ոչ միայն գի­ տակ­ցում են, որ ու­ժեղ բնա­վո­րու­թյու­նը զգաց­մուն­քա­յին բա­նա­կա­նու­թյան հետ միա­սին ի­րենց է օ­գուտ բե­րում, այլ նաև օգ­տա­կար է ըն­տա­նի­քի, ե­կե­ղե­ցու և հա­սա­րա­կու­ թյան հա­մար: Նման հաս­կա­ցո­ղու­թյու­նը գա­լիս է այն բա­նի շնոր­հիվ, որ ման­կու­թյու­նից նրանց պատ­վաս­տել են անհ­ րա­ժեշտ սո­վո­րու­թյուն­ներ և հա­յացք­ներ, ո­րոնք դար­ձել են նյու­թեր, ո­րոն­ցից էլ կա­ռուց­վել է եր­ջա­նիկ կյանք:

37


Գլուխ 4

ԺԱ՞ՅՌ, ԹԵ՞ ԱՎԱԶ Արևմ­տա-­Կենտ­րո­նա­կան

Աֆ­րի­կա­յի

ե­կե­ղե­ցի­նե­րի

բա­ժան­մուն­քի ա­ռաջ­նորդ­նե­րի հետ հան­դի­պում­նե­րին մաս­նակ­ցե­լու հա­մար, դե­պի Կոտ դ՛Ի­վուար (Փ­ղոսկ­ րե ափ) մեր վեր­ջին ճա­նա­պար­հոր­դու­թյան ժա­մա­նակ, թռիչ­քը Փա­րի­զից Ա­բի­ջան հե­տաձգ­վեց մի քա­նի ժա­մով: Քա­նի որ ար­դեն նա­խա­տես­ված էր, որ թռիչ­քը պետք է լի­նի գի­շեր­վա ժա­մը մե­կին, այդ հե­տաձ­գու­մը նշա­ նա­կում էր, որ օ­դա­նա­վա­կա­յա­նում մեզ դի­մա­վո­րող վա­րորդն ան­քուն կանց­կաց­նի ամ­բողջ գի­շերն ու վաղ ա­ռա­վո­տը: Վի­ճակն ա­վե­լի վա­տա­ցավ, երբ Բուր­կի­նա-­Ֆա­սո­յի մայ­րա­քա­ղաք Ուա­գա­դու­գու­յում վայ­րէջ­քի ժա­մա­նակ ծա­գեց չնա­խա­տես­ված խնդիր. Փա­րի­զում ինք­նա­թիռ նստած ուղևոր­նե­րից մե­կը կո­րավ ինչ-որ տեղ, ինչն էլ տագ­նապ ա­ռա­ջաց­րեց ինք­նա­թի­ռի անձ­նա­կազ­մի մեջ և­ա­վե­լի հե­տաձգ­վեց մեր ժա­մա­նումն Ա­բի­ջան: Այս հան­ գա­մանքն ստի­պեց մեզ ան­հանգս­տա­նալ, թե արդ­յո՞ք վա­րոր­դը, ում մենք չէինք ճա­նա­չում և­ եր­բեք չէինք տե­ սել, կսպա­սի մեզ օ­դա­նա­վա­կա­յա­նում վաղ ա­ռա­վոտ­յան, երբ վեր­ջա­պես տեղ կհաս­նենք: 38


Ժա՞յռ, թե՞ ավազ

Բա­րե­բախ­տա­բար,

մեր

պատ­մու­թյու­նը

եր­ջա­նիկ

ա­վարտ ու­նե­ցավ։ Մենք հա­մոզ­ված ենք. դա այն բա­ նի շնոր­հիվ էր, որ ինչ-որ մեկն իր ժա­մա­նա­կին անհ­րա­ ժեշտ ար­ժեք­ներ էր պատ­վաս­տել Չարլ­զի՝ մեր վա­րոր­դի սրտում: Նրա ան­կեղ­ծու­թյու­նը, ազն­վու­թյու­նը, պա­տաս­ խա­նատ­վու­թյու­նը և աշ­խա­տան­քա­յին հրա­շա­լի բա­րո­յա­ սի­րու­թյունը լիո­վին դրսևոր­վե­ցին այդ օ­րը: Չարլ­զը, ա­սես ո­չինչ էլ չէր ե­ղել, սպա­սում էր մեզ օ­դա­ վա­նա­կա­յա­նում: Լի­նե­լով բա­րի ու սի­րա­լիր անձ­նա­վո­րու­ թյուն` չնա­յած եր­կար սպաս­մա­նը, նա մեզ ողջ ու անվ­թար հասց­րեց նշա­նակ­ված վայ­րը: Մենք չէինք կաս­կա­ծում, որ Չարլ­զի բնա­վո­րու­թյու­նը ձևա­վոր­վել է ա­մուր հիմ­քի վրա, ո­րը մի ժա­մա­նակ դրել են նրա ծնող­նե­րը կամ դաս­տիա­ րակ­նե­րը և­այն կա­նոն­նե­րին նվիր­վա­ծու­թյու­նը, ո­րը նրան սո­վո­րեց­րել են ման­կու­թյու­նից: Լե­ռան քա­րո­զում Հի­սուսն ա­սաց հետև­յալ խոս­քե­րը. «Ա­մեն ոք, որ իմ այս խոս­քե­րը լսում է և նրանց կա­տա­ րում, կնմա­նաց­նեմ նրան մի ի­մաս­տուն մար­դու, որ իր տու­նը շի­նեց ժայ­ռի վրա: Եվ անձրևն էլ ե­կավ, գե­տերն էլ վա­րա­րե­ցին, քա­մի­ներն էլ փչե­ցին և­ այն տա­նը զար­ կե­ցին, և նա չկոր­ծան­վեց, ո­րով­հետև ժայ­ռի վրա հաս­ տատ­ված էր։ Եվ ա­մեն ով որ իմ այս խոս­քե­րը լսում է և նրանց չէ կա­տա­րում, նա կնման­վի մի ան­խելք մար­դի՝ որ իր տու­նը շի­նեց ա­վա­զի վրա։ Եվ անձրևն էլ ե­կավ, գե­ տերն էլ վա­րա­րե­ցին, քա­մի­ներն էլ փչե­ցին, և­ այն տա­նը զար­կե­ցին, և նա կոր­ծան­վեց, և նրա կոր­ծա­նու­մը մեծ էր» (­Մատ­թեոս 7.24-27): Այս խոս­քե­րը եզ­րա­փա­կում էին Հի­սու­սի զրույցն Աստ­ ծո թա­գա­վո­րու­թյան բա­րո­յա­գի­տու­թյան վե­րա­բեր­յալ և Նրա ակն­կա­լիք­նե­րը նրանց հա­մար, ով­քեր կլի­նեն Նրա 39


Հույս մերօրյա ընտանիքների համար

հետևորդ­նե­րը և կընտ­րեն հա­վի­տե­նա­կան ար­ժեք­նե­րի վրա հիմն­ված վսեմ կյան­քը: Ճշ­մար­տու­թյունն այն է, որ նույն վտան­գը դեռևս գո­յու­թյուն ու­նի այ­սօր: Շա­տերն ի­րենց հա­մա­րում են լավ մար­դիկ, օ­րի­նա­վոր քրիս­տոն­ յա­ներ լոկ այն պատ­ճա­ռով, որ ըն­դու­նում են կրո­նա­կան ո­րո­շա­կի հա­մոզ­մունք­ներ: Սա­կայն նրանք չեն շտա­պում կյան­քում կի­րա­ռել այն ար­ժեք­նե­րը, ո­րոնք ար­տա­ցոլ­ված են Հի­սու­սի ուս­մուն­քում: Եվ քա­նի որ նրանք գործ­նա­կա­ նում չեն հետևում այս հիմ­նա­րար սկզբունք­նե­րին, չու­նեն ուժ և շ­նորհ, ո­րոնք դրսևոր­վում են Աստ­ծո խրատ­նե­րին հա­մա­պա­տաս­խան

վար­վե­լու

պատ­րաս­տա­կա­մու­թյան

արդ­յուն­քում: Հե­տաքր­քիր է, որ ըն­տա­նե­կան և ք­րիս­տո­նեա­կան կյան­ քը ո­րո­շա­կի ի­մաս­տով շատ չեն տար­բեր­վում միմ­յան­ցից: Ի­մա­նալ, թե ինչ է սպա­սում Աստ­ված, և կա­տա­րել Նրա պա­հանջ­նե­րը, տար­բեր բա­ներ են: Լե­ռան քա­րո­զում Հի­սու­սը կարևո­րում է նաև ա­մուս­ նու­թյան սրբու­թյան թե­ման: «Լ­սել եք, որ աս­վեց ա­ռա­ ջին­նե­րին, թե. «Շ­նու­թյուն մի՛ ա­նիր»: Բայց ես ա­սում եմ ձեզ, թե ա­մեն ով որ մի կնոջ մտիկ տա նրան ցան­կա­նա­ լու հա­մար, նա ար­դեն շնա­ցավ նրա հետ իր սրտի մեջ» (­Մատ­թեոս 5.27, 28)։ Աստ­վա­ծաշնչ­յան հե­ղի­նա­կը դրա­ նից հե­տո բա­ցատ­րում է այս հատ­վա­ծի ի­մաս­տը` հաս­ տա­տե­լով 32 հա­մա­րում. «­Բայց ես ա­սում եմ ձեզ, թե ով որ իր կնիկն ար­ձա­կի ա­ռանց պոռն­կու­թյան պատ­ճա­ռի, նա նրան շնու­թյուն ա­նել է տա­լիս. և­ով որ մի ար­ձակ­վա­ ծին առ­նի, շնու­թյուն է ա­նում»։ Սե­րը հա­մա­րե­լով ցան­կա­ցած ա­ռողջ ա­մուս­նու­թյան հիմք` Պո­ղոս ա­ռաք­յա­լը` վե­րից ներշնչ­ված, ազ­դա­րա­ րում է. «Ե­թե մարդ­կանց և հ­րեշ­տակ­նե­րի լե­զու­նե­րով 40


Ժա՞յռ, թե՞ ավազ

խո­սեմ, բայց սեր չու­նեմ, ես ե­ղա ձայն հա­նող պղինձ, կամ հնչե­ցող ծնծղա։ Եվ ե­թե մար­գա­րեու­թյուն ու­նե­նամ, և գի­տե­նամ ա­մեն խոր­հուրդ­նե­րը և­ ա­մեն գի­տու­թյու­նը. և­ ե­թե ա­մեն հա­վատքն ու­նե­նամ, մինչև սա­րերն էլ տե­ ղա­փո­խե­լու, բայց սեր չու­նեմ, ո­չինչ եմ։ Եվ ե­թե իմ ա­մեն ապ­րանք­ներն աղ­քատ­նե­րին ու­տեց­նեմ և­ իմ մար­մի­նը մատ­նեմ, որ այր­վի, բայց սեր չու­նեմ, ես ո­չինչ օ­գուտ չեմ ու­նե­նա։ Սե­րը եր­կայ­նա­միտ է՝ քաղցր է. սե­րը չի նա­խան­ ձում, չի գո­ռո­զա­նում, չի հպար­տա­նում։ Չի լրբա­նում, ի­րե­նը չի ո­րո­նում, չի գրգռվում, չա­րը չի մտա­ծում. ա­նի­ րա­վու­թյան վրա չի ու­րա­խա­նում, բայց ու­րա­խա­նում է ճշմար­տու­թյան հետ. ա­մեն բա­նի դի­մա­նում է. ա­մեն բա­ նի հա­վա­տում է, ա­մեն բա­նի հա­մար հույս ու­նի, ա­մեն բա­նի համ­բե­րում է» (Ա Կորն­թա­ցիս 13.1-8): Շա­տերն այ­սօր մո­ռա­նում են, որ Աստ­ված ա­մուս­նու­ թյու­նը հիմ­նել է մարդ­կա­յին պատ­մու­թյան ա­մե­նասկզ­ բում՝ որ­պես ա­ռաջ­նա­հերթ կարևո­րու­թյան հաս­տա­տու­ թյուն, երբ ազ­դա­րա­րեց. «­Լավ չէ, որ մար­դը մե­նակ լի­նի: Նրա նման մի օգ­նա­կան շի­նեմ ի­րան հար­մար» (Ծնն­դոց 2.18): Այս նույն գլխում, մի քիչ ներքև կար­դում ենք. «Ս­րա հա­մար մար­դը կթող­նի իր հորն ու իր մո­րը և կ­հա­րի իր կնո­ջը. և մեկ մար­մին կլի­նեն» (Ծնն­դոց 2.24): Եվ որ­պես­զի ոչ մե­կի մեջ գայ­թակ­ղու­թյուն չծա­գի` պնդե­ լու, որ սա ա­վե­լի շատ հինկ­տա­կա­րան­յան հաս­կա­ցու­թյուն է, որն այ­սօր մեզ չի վե­րա­բե­րում, Նոր Կ­տա­կա­րա­նում այս հա­մա­րը կրկնվում է ևս­ ե­րեք ան­գամ. Մատ­թեոս 19.5, Մար­կոս 10.7, 8 և Ե­փե­սա­ցիս 5.31: Սա հստա­կեց­նում է Աստ­ծո մտադ­րու­թյունն ա­մուս­նու­թյան վե­րա­բեր­յալ՝ որ­ պես ա­մե­նա­սերտ, ա­մե­նամ­տե­րիմ հա­րա­բե­րու­թյուն, ո­րի մեջ կա­րող են գտնվել տղա­մարդն ու կի­նը: 41


Հույս մերօրյա ընտանիքների համար

Աստ­վա­ծաշնչ­յան այս հատ­ված­նե­րը լի են ան­հեր­քե­ լի պա­հանջ­նե­րով, նե­րառ­յալ այն փաս­տը, որ ա­մու­սինն ու կի­նը ցույց են տրված ե­զա­կի, այլ ոչ հոգ­նա­կի թվով: Աստ­վա­ծաշնչ­յան պատ­վի­րանն այն է, որ ա­մուս­նու­թյու­ նը մտած­ված էր որ­պես միու­թյուն մեկ տղա­մար­դու և մեկ կնոջ միջև: Դա հաս­տա­տում է Պո­ղոս ա­ռաք­յա­լը. «­Սա­կայն պոռն­կու­թյան պատ­ճա­ռով թող ա­մեն մարդ իր կինն ու­նե­ նա. և­ ա­մեն մեկ կին թող իր մարդն ու­նե­նա» (Ա Կորն­թա­ ցիս 7.2): Բո­լոր գա­ղա­փար­նե­րը, ո­րոնք տար­բեր են այս հրա­հան­գից, ի­րենց ծա­գու­մով մարդ­կա­յին տե­սու­թյուն­ներ և չեն հաս­տա­տում Ե­դե­մում Աստ­ծո սահ­մա­նած օ­րի­նա­կը: Ան­տա­րա­կույս, Աստ­ված ա­մուս­նու­թյունն ու ըն­տա­ նիքն ա­րա­րել է որ­պես օրհ­նու­թյուն և­ ու­րա­խու­թյուն մարդ­կանց հա­մար: Միու­թյու­նը, ո­րի մա­սին հի­շա­տակ­ վում է Ծնն­դոց 2.24-ում, մտած­ված էր հա­կա­ռակ այն միայ­նու­թյա­նը, ո­րը մարդն զգա­ցել էր սկզբում (Ծնն­դոց 2.18, 20): Այս միու­թյու­նը պետք է կա­տար­յալ լի­ներ: Սա­ կայն այն ա­մե­նը, ինչ ա­րար­վել է մեր բա­րօ­րու­թյան հա­ մար, չա­րը ձգտում է ոչն­չաց­նել: Այս չա­րի­քը, որ դուրս է գա­լիս սա­տա­նա­յից, այ­սօր էլ հա­ջո­ղու­թյամբ գո­յու­թյուն ու­նի՝ ա­վե­րե­լով բազ­մա­թիվ ա­մու­սին­նե­րի և կա­նանց կյան­քը, ով­քեր լիո­վին մո­ռա­ցել են ա­մուս­նու­թյան աստ­ վա­ծա­յին կան­խան­շա­նակ­ման մա­սին: Խոր­հե­լով

բա­րո­յա­կա­նու­թյան

և

պատ­շա­ճու­թյան

ա­մուր սկզբունք­նե­րի մա­սին, ո­րոնք ար­տա­ցոլ­ված են աստ­վա­ծաշնչ­յան գրա­կա­նու­թյան ի­մաս­տու­թյան մեջ, հարկ է մտա­ծել. ձեր ա­մուս­նու­թյու­նը ժայ­ռի՞, թե՞ ա­վա­ զի վրա եք կա­ռու­ցում: Ե­թե դուք միայն գե­ղե­ցիկ խոս­քեր եք ա­սում, բայց չեք գնում բա­րի ճա­նա­պար­հով, ա­պա պար­զա­պես խա­բում եք ինք­ներդ ձեզ, և բաց եք թող­նում 42


Ժա՞յռ, թե՞ ավազ

ու­րա­խու­թյու­նը, խա­ղա­ղու­թյունն ու օրհ­նու­թյուն­նե­րը, ո­րոնք, ըստ Աստ­ծո մտադ­րու­թյան, կա­րող էիք ու­նե­նալ ա­մուս­նու­թյան մեջ և­ըն­տա­նե­կան կյան­քում: Մենք բո­լորս հակ­ված են մո­ռա­նա­լու, որ Աստ­ծո մտադ­ րու­թյու­նը կա­տար­յալ էր և մ­տած­վել էր մեր բա­րօ­րու­թյան հա­մար: Սա­կայն շատ կարևոր է, որ այ­սօր մենք ինք­ներս ո­րո­շում ըն­դու­նենք դի­մե­լու Ա­րար­չին, սո­վո­րենք Նրա մոտ և­ ուժ ստա­նանք Նրա­նից, որ­պես­զի ի­րա­գոր­ծենք Նրա ծրա­գի­րը մեր կյան­քի վե­րա­բեր­յալ: Քա­նի որ յու­րա­քանչ­յուր ճգնա­ժամ ա­մուս­նու­թյան մեջ և­ ըն­տա­նի­քում հոգևոր ճգնա­ժամ է, այն կա­րող է լուծ­վել միայն Աստ­ծո ու­ժով: Երբ կյան­քում կի­րա­ռում եք այն հրա­ հանգ­նե­րը, ո­րոնք թո­ղել է Աստ­ված, ա­պա ձեր ա­մուս­նու­ թյու­նը կա­ռու­ցում եք ա­մուր հիմ­քի, այլ ոչ թե ա­վա­զի վրա: Մենք նաև գի­տենք, որ ըն­տա­նե­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­ րում յու­րա­քանչ­յուր ճգնա­ժամ խթան է հոգևոր ա­ճի հա­ մար, և­այ­սօր դուք ու­նեք ա­ճե­լու հնա­րա­վո­րու­թյուն: Ցան­կա­նո՞ւմ եք ստեղ­ծել գե­ղե­ցիկ ըն­տա­նիք: Կարևոր է, որ ձեր ա­մուս­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կա­ռուց­ վեն վստա­հե­լի հա­ղոր­դակ­ցու­թյան վրա: Ա­մուս­նու­թյան մեջ մենք հա­ճախ բախ­վում ենք խնդիր­նե­րի` այն սո­վո­ րու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով, ո­րոնք մեր մեջ ձևա­վոր­վել են դեռևս մեր ծնող­նե­րի տա­նը: Մենք մեզ «բա­րո­յա­կան ար­ տո­նա­գիր» ենք տա­լիս` ա­սե­լով. «Ես այն եմ, ինչ կամ։ Ինձ սի­րեք կամ հե­ռա­ցեք: Ես լավ մարդ եմ: Ես կե­րակ­րում եմ ա­նօթևան­նե­րին, և մաս­նակ­ցում եմ բազ­մա­թիվ բա­րե­գոր­ ծա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի»: Ե­կեք վե­րա­դառ­նանք այն ուս­մուն­քին, ո­րը ներ­կա­յաց­ ված է Լե­ռան քա­րո­զում. «Արդ՝ ա­մեն ով որ իմ այս խոս­ քե­րը լսում է և նրանց կա­տա­րում, կնմա­նաց­նեմ նրան մի 43


Հույս մերօրյա ընտանիքների համար

ի­մաս­տուն մար­դի, որ իր տու­նը շի­նեց ժայ­ռի վրա» (­Մատ­ թեոս 7.24)։ Եվ այս­պես, ե­թե ձեր ա­մուս­նու­թյու­նը և­ ըն­ տա­նե­կան հա­րա­բե­րու­թյուն­ներն այն­քան էլ լավ չեն, ձեր կար­ծի­քով, ի՞ն­չը կա­րող եք փո­խել ձեր վար­քի մեջ, որ­պես­ զի ձեզ հա­մա­րեն օրհ­նու­թյուն ձեր կո­ղակ­ցի և­ըն­տա­նի­քի հա­մար: Ե­թե կար­ծում եք, որ փոխ­վե­լը չա­փա­զանց դժվար է, հի­շեք, որ Աստ­ծո հետ ա­մեն ինչ հնա­րա­վոր է, և Նա ձեզ կօգ­նի, ե­թե դուք դա ցան­կա­նում եք: Ա­մուս­նու­թյու­նը կա­ռու­ցել ժայ­ռի վրա, նշա­նա­կում է կյան­քում մարմ­նա­վո­րել Հի­սուս Քրիս­տո­սի ուս­մուն­քը՝ ձգտե­լով ըն­տա­նե­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կա­ռու­ցել ոչ սե­փա­կան կար­ծիք­նե­րի կամ այն խոր­հուրդ­նե­րի ա­վա­զի վրա, ո­րոնք ա­ռա­ջար­կում է մեր ժա­մա­նակ­նե­րի ա­զատ բա­րո­յա­կա­նու­թյու­նը:

44


Գլուխ 5

ԴԱՌՆԱԼՈՎ ՄՏԵՐԻՄ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐ Մի քա­նի տա­րի ա­ռաջ մի ան­հայտ հե­ղի­նա­կի մեջ­բե­ րում գտանք, որն ա­սում է. «Ա­մուս­նա­նա­լը հեշտ է: Պահ­ պա­նել ա­մուս­նու­թյու­նը՝ ար­դեն բարդ: Ամ­բողջ կյան­քում ա­մուս­նու­թյան մեջ եր­ջա­նիկ մնա­լու հմտու­թյու­նը մեծ ար­վեստ է»: Պետք չէ հան­ճար լի­նել, որ­պես­զի ըն­դու­նենք այս մտքի ճշմար­տա­ցիու­թյու­նը: Ե­թե դուք ու­շադ­րու­թյամբ նա­յեք շրջա­պա­տի մար­դանց, նրանց, ում հետ շփվում եք ա­մեն օր, ա­պա կհաս­կա­նաք, թե որ­քան ճիշտ է այս միտ­քը: Նույ­նիսկ, ե­թե ա­մուս­նա­ցած եք ըն­դա­մե­նը մի քա­նի ա­միս, հա­վա­նա­բար, ար­դեն հա­մոզ­վել եք, որ ա­մուս­նա­ ցած լի­նե­լը, էլ չա­սենք ա­մուս­նու­թյան մեջ եր­ջա­նիկ լի­նե­ լու մա­սին, շատ դժվար է. դա ջան­քեր է պա­հան­ջում: Իսկ ինչ­պե՞ս զար­գաց­նել և պահ­պա­նել մտե­րիմ փոխ­հա­րա­ բե­րու­թյուն­ներ ա­մուս­նու հետ և­ ինչ­պե՞ս դառ­նալ իս­կա­ կան դաշ­նա­կից­ներ: Երբ խո­սում ենք մտեր­մու­թյան մա­սին, հա­վա­նա­բար, դա այն չէ, ինչ ձե­զա­նից շա­տերն այս պա­հին մտա­ծում են: Մ­տեր­մու­թյու­նը, ո­րի մա­սին մենք խո­սում ենք, պար­զա­ պես այն հոգեհարազատությունն է, ո­րը պետք զար­գաց­ 45


Հույս մերօրյա ընտանիքների համար

նի յու­րա­քանչ­յուր ա­մուս­նա­ցած զույգ՝ զգաց­մուն­քա­յին, ֆի­նան­սա­կան, հոգևոր, և մ­տա­վոր ո­լորտ­նե­րում: Թեև ա­մուս­նու­թյան մեջ ֆի­զի­կա­կան մտեր­մու­թյու­նը նույն­ պես շատ կարևոր է, սա­կայն, ե­թե ա­մու­սին­նե­րը չեն զգում այն մտեր­մու­թյու­նը, ո­րի մա­սին այս գլխում խո­սում ենք, հնա­րա­վոր է` նրանք եր­բեք էլ ճշմար­տա­պես չզգան իս­կա­ կան մտեր­մու­թյու­նը, որն անհ­րա­ժեշտ է ա­մուս­նու­թյան եր­կար տա­րա­ծու­թյունն անց­նե­լու հա­մար: Բա­ռա­րա­նա­յին սահ­ման­մամբ «մտեր­մու­թյուն ա­մուս­ նու­թյան մեջ» ար­տա­հայ­տու­թյու­նը մեկ­նա­բան­վում է այս­ պես` սի­րո կապ, ո­րը կազմ­ված է փո­խա­դարձ հո­գա­տա­ րու­թյան, պա­տաս­խա­նատ­վու­թյան, վստա­հու­թյան, զգաց­ մունք­նե­րի ու զգա­ցում­նե­րի բաց հա­ղոր­դակ­ցու­թյու­նից, ինչ­պես նաև նշա­նա­վոր ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի տե­ղե­կատ­ վու­թյան փո­խա­նա­կու­մից՝ ա­ռանց որևէ բան թաքց­նե­լու: Իսկ ե­թե խո­սենք «դաշ­նա­կից» բա­ռի նշա­նա­կու­թյան մա­սին, ա­պա դա նշա­նա­կում է «կապ­ված լի­նել ինչ-ինչ փո­խա­դարձ հա­րա­բե­րու­թյուն­նե­րով, ինչ­պի­սին է հե­ տաքրք­րու­թյուն­նե­րի կամ ըն­կե­րու­թյան նմա­նու­թյու­ նը: Մեկ այլ նշա­նա­կու­թյուն՝ կապ­ված այս բա­ռի հետ. «պաշ­տո­նա­կան միու­թյուն, ո­րը կնքված է, օ­րի­նակ` պայ­մա­նագ­րի, ըն­կե­րակ­ցու­թյան, ա­մուս­նու­թյան կամ էլ նման բա­նե­րի մի­ջո­ցով»: Տվ­յալ գլու­խը նվիր­ված է ձեր կո­ղակ­ցի հետ սերտ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի

զար­գաց­մա­նը,

ո­րը

կօ­ժան­դա­

կի ճշմա­րիտ միու­թյա­նը: Դաշ­նա­կից­ներ հան­դի­սա­ցող ա­մուս­նա­ցած մար­դիկ, ով­քեր շատ մտե­րիմ են զգաց­ մուն­քա­յին, ֆի­նան­սա­կան, հոգևոր և մ­տա­վոր ա­ռում­նե­ րով, հակ­ված են ա­ջակ­ցե­լու միմ­յանց, երբ բախ­վում են ար­տա­քին խնդիր­նե­րի: 46


Դառնալով մտերիմ դաշնակիցներ

Տաս­նին­նե­րորդ դա­րի վեր­ջի և ք­սա­նե­րորդ դա­րի սկզբի քրիս­տո­նեա­կան գրող Է­լեն Ուայ­թը գրում է. «Որ­ քան էլ զգու­շու­թյամբ և խե­լամ­տու­թյամբ սկսվի ա­մուս­ նու­թյու­նը, հազ­վա­դեպ կա­րե­լի է հան­դի­պել զույ­գի, որն ա­մեն ին­չում միա­բան կլի­նի ա­մուս­նա­կան ծի­սա­կա­տա­ րու­թյան հենց սկզբից: Ա­մուս­նու­թյամբ միա­վոր­ված եր­ կու մարդ­կանց կա­պը ձևա­վոր­վում է հե­տա­գա տա­րի­նե­ րի ըն­թաց­քում»3: Ա­մուս­նու­թյան մա­սին ճշմար­տու­թյու­նը հետև­յալն է. ան­կախ այն բա­նից, թե նախ­քան ա­մուս­նու­թյու­նը եր­կու անձ­նա­վո­րու­թյուն­նե­րը որ­քան եր­կար են ճա­նա­չել միմ­ յանց կամ որ­քա­նով են հա­մա­տե­ղե­լի, ժա­մա­նա­կի հետ ա­մուս­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը բնա­կա­նո­րեն հաս­ նում են օ­տա­րաց­ման և բա­ժան­ման, քա­նի որ մենք բո­լորս մե­ղա­վոր և, ըստ էու­թյան, ե­սա­սեր ենք: Սա­կայն բա­րի լուրն այն է, որ ա­մու­սին­նե­րը կա­րող են դառ­նալ մտե­րիմ դաշ­նա­կից­ներ: Մեր ա­մուս­նու­թյուն­նե­րը կա­րող են բար­գա­վա­ճել: Մենք ու­նենք ընտ­րե­լու հնա­րա­ վո­րու­թյուն: Մենք կա­րող ենք սխալ ապ­րել, ինչն, ի վեր­ ջո, կտա­նի ար­հա­մար­հան­քի, վրդով­մուն­քի և բա­ժան­ման, կամ էլ կա­րող ենք ձգտել գե­ղե­ցիկ ա­մուս­նու­թյան: Մ­տե­րիմ դաշ­նա­կից­ներ դառ­նա­լու լա­վա­գույն ընտ­րու­ թյու­նը, ո­րը կա­րող ենք ա­նել, ա­մեն օր Աստ­ծո ու­ժի մի­ ջո­ցով

մեր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը նպա­տա­կաուղղ­ված

կեր­պով զար­գաց­նելն է: Քա­նի որ ա­մուս­նու­թյու­նը կար և մ­նում է Աստ­ծո մտադ­րու­թյու­նը, և Նա ցան­կա­նում է, որ ա­մուս­նու­թյու­նը օրհ­նու­թյուն լի­նի մեր, մեր ըն­տա­նիք­ նե­րի և բո­լոր մեզ շրջա­պա­տող­նե­րի հա­մար, մենք պետք է վստա­հենք Նրան: Նա մեզ կտա ցան­կու­թյուն և զո­րու­ 3 Ellen G. White, The Adventist Home (Hagerstown, MD: Review and Herald®, 1952), 205

47


Հույս մերօրյա ընտանիքների համար

թյուն՝ դառ­նա­լու բա­րի և համ­բե­րա­տար, ին­չի արդ­յուն­ քում կլի­նի եր­ջա­նիկ ա­մուս­նու­թյուն: Եվ վեր­ջա­պես, Նոր Կ­տա­կա­րա­նում աս­վում է. «­Մարդ­ կանց կող­մա­նե դա ան­կա­րե­լի է, բայց Աստ­ծո կող­մա­նե ա­մեն բան կա­րե­լի է» (­Մատ­թեոս 19.26): Այս­պի­սով, մենք պետք է սո­վո­րենք վստա­հել Աստ­ծուն, որ­պես­զի Նա կա­ րո­ղա­նա վե­րա­փո­խել մեր ա­մուս­նու­թյունն այն կա­տար­յալ օ­րի­նա­կի նմա­նու­թյամբ, ո­րը Նա ի սկզբա­նե մտա­ծել էր: Մ­տեր­մու­թյան աստ­վա­ծաշնչ­յան սահ­ման­ման ու­սում­ նա­սի­րու­թյան ըն­թաց­քում կար­դում ենք հետև­յալ հա­ մա­րը. «Եվ նրանք եր­կու­սը մերկ էին՝ Ա­դա­մը և­ իր կի­նը, և չէին ա­մա­չում» (Ծնն­դոց 2.25): Այս մեր­կու­թյու­նը շատ ա­վե­լին է, քան ֆի­զի­կա­կան մեր­կու­թյու­նը, այն զգաց­մուն­ քա­յին, ֆի­նան­սա­կան, հոգևոր և մ­տա­վոր մեր­կու­թյուն է: Հետևա­բար, լի­նել ա­մուս­նու­թյան մեջ դաշ­նա­կից­ներ, նշա­նա­կում է զգաց­մունք­նե­րով, ֆի­նան­սա­կան, հոգևոր և մ­տա­վոր ա­ռում­նե­րով այն­քան կապ­ված լի­նել ա­մուս­նու հետ, որ դա, իր հեր­թին, նշա­նա­կի, որ դուք «մերկ եք և չեք ա­մա­չում»: Մեր­կու­թյան խորհր­դան­շա­կան այս հաս­կա­ ցու­թյու­նը նշա­նա­կում է, որ ձեր և ձեր ա­մուս­նու միջև ոչ մի խո­չըն­դոտ չկա: Դուք ո­չինչ չու­նեք թաքց­նե­լու նրա­նից, քա­նի որ դուք բա­ցար­ձա­կա­պես բաց եք միմ­յանց առջև, ին­չը կա­րող է լի­նել միայն այն դեպ­քում, երբ ձեր միջև ստեղծ­վել են վստա­հե­լի հա­րա­բե­րու­թյուն­ներ: Ըստ էու­ թյան, սա նշա­նա­կում է, որ դուք ո­րո­շել եք լիո­վին վստա­ հել միմ­յանց, քա­նի որ ձե­զա­նից յու­րա­քանչ­յու­րը ե­րաշ­խա­ վո­րում է իր հու­սա­լիու­թյու­նը: Այս միտ­քը մեզ վե­րա­դարձ­նում է հետ՝ ա­մուս­նու­թյան վե­րա­բեր­յալ Աստ­ծո մտադ­րու­թյա­նը, ո­րը գտնում ենք նոր­կտա­կա­րան­յան հատ­վա­ծում.. «Ո­րով­հետև այլևս եր­ 48


Դառնալով մտերիմ դաշնակիցներ

կու չեն, այլ մեկ մար­մին. արդ այն, որ Աստ­ված միա­վո­րեց, թող մար­դը չբա­ժա­նի» (­Մատ­թեոս 19.6): Միաս­նու­թյու­նը, ո­րի մա­սին խոս­վում է աստ­վա­ծաշնչ­ յան տվյալ հատ­վա­ծում, իս­կա­պես գաղտ­նիք է այն ի­մաս­ տով, որ հա­մա­ձայն Նոր Կտա­կա­րա­նի` եր­կու մարդ՝ ա­մու­սի­նը և կի­նը, (տե՛ս Ա Կորն­թա­ցիս 7.2)4 միա­նում են՝ ձևա­վո­րե­լով նոր ան­հա­տա­կա­նու­թյուն: Ընդ ո­րում, դա չի նշա­նա­կում, որ մեկն իշ­խում է մյու­սի վրա: Ա­վե­լի շուտ, դրանք եր­կու տար­բեր մար­դիկ են՝ ի­րենց սե­փա­ կան ան­հա­տա­կա­նու­թյամբ, ի­րենց սե­փա­կան հա­մակ­ րանք­նե­րով և հա­կակ­րանք­նե­րով, ի­րենց ե­սա­սի­րա­կան «ես»-ով, մար­դիկ, ով­քեր ցան­կա­նում են դառ­նալ «մենք»: Այս­պի­սով, երբ նրան­ցից մե­կը տա­ռա­պում է, մյուսն էլ է տա­ռա­պում, երբ նրան­ցից մե­կը եր­ջա­նիկ է, մյու­սը նույն­ պես եր­ջա­նիկ է, քա­նի որ նրանք ո­րո­շել են դառ­նալ մտե­ րիմ դաշ­նա­կից­ներ: Ժա­մա­նա­կա­կից ըն­տա­նիք­նե­րի հա­մար կա հույս. ե­թե ա­մու­սին­նե­րը հստակ կերպով հաս­կա­նում են, թե ա­մուս­ նու­թյան մեջ վար­քի որ գոր­ծոն­ներն են տա­նում բա­ժա­նու­ թյան և­օ­տա­րաց­ման, նրանք կա­րող են խու­սա­փել այդ­պի­ սի սխալ­նե­րից: Հիմն­վե­լով ա­մուս­նու­թյան ինս­տի­տու­տի ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի արդ­յուն­քում հայտ­նի դար­ձած փաս­տե­րի վրա` կա­րե­լի է եզ­րա­կաց­նել, որ այ­սօր միա­բա­ նու­թյան հա­մար գո­յու­թյուն ու­նեն ո­րո­շա­կի ար­գելք­ներ, ո­րոնք պետք է ա­ռա­ջա­նան ա­մու­սին­նե­րի միջև, որ­պես­զի նրանք դառ­նան մտե­րիմ դաշ­նա­կից­ներ: Մ­տեր­մու­թյա­նը խո­չըն­դո­տող պատ­նեշ­ներ կա­րող են լի­նել (1) ինք­նա­պաշտ­պա­նու­թյու­նը և մերժ­վե­լու վա­խը, (2) մեղ­քը և­ե­սա­սի­րու­թյու­նը, (3) գի­տե­լիք­նե­րի պա­կա­սը: 4 «Սակայն պոռնկության պատճառով՝ թող ամեն մարդ իր կինն ունենա. և ամեն մեկ կին թող իր մարդն ունենա»:

49


Հույս մերօրյա ընտանիքների համար

Դեռ ման­կու­թյու­նից մե­զա­նից շա­տե­րը հակ­ված են ինք­ նա­պաշտ­պա­նու­թյան՝ մերժ­ված լի­նե­լու վա­խի հետևան­ քով, երբ ինչ-որ մե­կի կար­ծի­քը տար­բեր­վել է մե­րից: Մեզ հա­մար դա վա­խի նշան է: Դժ­բախ­տա­բար, նման վար­ քա­գի­ծը շատ հա­ճախ է հան­դի­պում ա­մուս­նու­թյան մեջ: Ի­հար­կե, մենք ար­դեն հի­շա­տա­կել ենք, որ բո­լորս մե­ղա­ վոր­ներ ենք: Այս փաստն ըն­կած է ե­սա­սի­րու­թյան ար­մա­ տի մեջ: Մենք ցան­կա­նում ենք, որ ա­մեն ինչ լի­նի ճիշտ մեր ու­զա­ծի և­ ա­սա­ծի պես: Սա դժվա­րաց­նում է մտե­րիմ հա­րա­բե­րու­թյու­նը մի մար­դու հետ, ում կար­ծի­քը լիո­վին տար­բեր­վում է ձե­րից: Ի վեր­ջո, մեզ պար­զա­պես պա­կա­ սում է մտե­րիմ հա­րա­բե­րու­թյուն­ներ պահ­պա­նե­լու անհ­ րա­ժեշտ գի­տու­թյու­նը: Մենք չգի­տենք, թե ինչ­պես հա­ ղոր­դակց­վենք արդ­յու­նա­վետ կեր­պով, ինչ­պես հար­թենք բա­խում­նե­րը: Մենք չգի­տենք, թե ինչ­պես մտեր­մու­թյուն և հո­գե­հա­րա­զա­տություն ստեղ­ծենք մեր հա­րա­բե­րու­թյուն­ նե­րում: Ուս­տի, ե­թե այս պատ­նեշ­նե­րը գո­յու­թյուն ու­նեն մեր ա­մուս­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում, մտե­րիմ դաշ­ նա­կից­ներ դառ­նալն անհ­նար է: Ե­թե դուք ու­զում եք մտե­րիմ դաշ­նա­կից­ներ դառ­նալ, ձեր ա­մուս­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում պետք է նե­րա­ ռեք ո­րոշ բաղ­կա­ցու­ցիչ­ներ, ո­րոն­ցից ա­ռա­ջի­նը միաս­նա­ կա­նու­թյունն է՝ մեկ մար­մին դառ­նա­լու այն փոր­ձա­ռու­ թյու­նը, ո­րի մա­սին խո­սում է Աստ­վա­ծա­շուն­չը: Դա զգաց­ մուն­քա­յին, ֆի­նան­սա­կան, հոգևոր, մտա­վոր և ֆի­զի­կա­ կան միու­թյան հա­մա­ձայ­նու­թյունն է, ո­րի կա­րիքն ու­նի յու­րա­քանչ­յուր հա­ջո­ղակ ա­մուս­նու­թյուն: Երկ­րոր­դը հա­ րատևու­թյունն է, ինչն ա­մուս­նու հետ մինչև մա­հը մնա­լու պատ­րաս­տա­կա­մու­թյունն է: Սա չի նշա­նա­կում, որ Աստ­ ված չի սի­րում ձեզ, ե­թե դուք ա­մուս­նա­լուծ­ված եք: Աստ­ 50


Դառնալով մտերիմ դաշնակիցներ

ված սի­րում է ձեզ, ան­կախ ձեր ա­մուս­նա­կան կար­գա­վի­ ճա­կից: Սա­կայն Աստ­ված ա­տում է ա­պա­հար­զա­նը, ո­րով­ հետև այն բա­ժա­նում և ցավ է պատ­ճա­ռում մարդ­կանց: Սա­կայն, բռնու­թյունն ու ան­հա­վա­տար­մու­թյու­նը նույն­ պես սպա­նում են ա­մուս­նա­կան հա­րատևու­թյու­նը: Ուս­տի, հար­կա­վոր է ա­մեն գնով խու­սա­փել նման երևույթ­նե­րից՝ վա­յե­լե­լու այն­պի­սի ա­մուս­նա­կան հա­րա­բե­րու­թյուն, որն Աստ­ծո նպա­տակն էր: Եր­րորդ բաղ­կա­ցու­ցի­չը պար­զու­ թյունն է, ինչն էլ ո­րո­շում է ան­կեղ­ծու­թյունն ու վստա­հու­ թյու­նը ա­մու­սին­նե­րի միջև: Դա փոխ­հա­րա­բե­րու­թյունն է ա­ռանց կաշ­կանդ­վա­ծու­թյան: Այն ա­պա­հո­վու­թյան և դաս­ տիա­րա­կու­թյան մի­ջա­վայր է, ո­րով­հետև և՛ ա­մու­սի­նը, և՛ կի­նը պարզորոշ հաս­կա­նում են, որ ի­րենք միև­նույն թի­ մում են և միմ­յան­ցից թաքց­նե­լու ո­չինչ չու­նեն: Մ­տե­րիմ դաշ­նա­կից­ներ դառ­նա­լը ձեր կա­յաց­րած ո­րո­ շումն է՝ լի­նել համ­բե­րա­տար և սի­րա­լիր ձեր կո­ղակ­ցի նկատ­մամբ և պաշտ­պա­նել միմ­յանց այն ա­մե­նից, ին­չը կխա­թա­րի ձեր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը: Լի­նել մտե­րիմ դաշ­ նա­կից­ներ, նշա­նա­կում է ա­մեն օր պահ­պա­նել հա­մա­պա­ տաս­խան տրա­մադր­վա­ծու­թյուն, որ ձեր ա­մուս­նա­կան փոխ­հա­րա­բե­րու­թյու­նը նպաս­տի եր­ջան­կու­թյա­նը, զգաց­ մուն­քա­յին հա­գեց­վա­ծու­թյանն ու բա­վա­րար­վա­ծու­թյա­նը: Ցան­կա­նում ենք, որ բո­լորն ու­նե­նան նման ա­մուս­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ:

51


Գլուխ 6

ՇՆՈՐՀԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Կ­յան­քը վկա­յում է, որ ա­մուս­նա­կան կյան­քում ա­ռա­վել եր­ջա­նիկ են բա­րի և շփ­վող մար­դիկ: Ե­թե դուք մտա­ծում եք ձեր ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի մա­սին, ա­պա հա­մա­ձայ­ նեք, որ ձեր մեջ ա­վելի շատ հա­մակ­րանք են ա­ռա­ջաց­նում այն մար­դիկ, ով­քեր կա­րո­ղա­նում են լսել ձեզ, ինչ­պես նաև նրանք, ո­րոնց խոս­քե­րը հա­ճե­լի են ձեզ հա­մար: Մեր ըն­կեր­նե­րից մե­կը պատ­մեց, թե ինչ­պես միա­ցավ իր հարևա­նու­թյամբ ապ­րող մար­զիկ­նե­րի խմբին: Նրանք ա­մեն օր վա­զում էին յոթ կի­լո­մետր: Մի օր, երբ նա վե­րա­ դար­ձել էր վազ­քից, ոգևոր­վել էր այն փաս­տից, որ մրցա­տա­ րա­ծու­թյան երկ­րորդ կեսն ի­րե­նից ա­վե­լի քիչ ժա­մա­նակ էր խլել, քան ա­ռա­ջի­նը: Նա ա­ռողջ կեն­սաձևի կողմ­նա­կից էր և մ­տա­հոգ­ված էր կրկին իր նախ­կին կազմ­ված­քին վե­րա­դառ­ նա­լու խնդրով, այդ պատ­ճա­ռով հպար­տա­նում էր վազ­քի մեջ հա­ջո­ղու­թյուն ու­նե­նա­լու իր կարողությամբ: Տուն վե­ րա­դառ­նա­լով` նա այդ մա­սին ա­սաց կնո­ջը: Ա­ռանց եր­կար մտա­ծե­լու` կինն ա­սաց. «­Գի­տե՞ս, թե ին­չու ես կա­րո­ղա­ցել ա­վե­լի ա­րագ վա­զել ճա­նա­պար­հի երկ­րորդ կե­սը: Ո­րով­ հետև ճա­նա­պար­հի այդ հատ­վա­ծի մեծ մա­սը զա­ռի­վայր է»: 52


Շնորհի վրա հիմնված հարաբերություններ

Ինչ սար­սա­փե­լի է: Ա­սես ըն­կե­րոջս շուն­չը կտրվեց: Փո­ խա­նակ գո­վես­տի խոս­քեր լսեր կնո­ջից այն ջան­քե­րի հա­ մար, որ ներդ­րել էր մար­զում­նե­րի ժա­մա­նակ, նա ի­րեն նսե­մա­ցած զգաց կնոջ անմ­տած­ված պա­տաս­խա­նից: Ի­հար­կե, մար­դիկ շատ ա­վե­լի սար­սա­փե­լի բա­ներ են լսել ի­րենց հաս­ցեին: Սա­կայն, այդ կի­նը պետք է մտա­ծեր` ար­ ժե՞ արդ­յոք այդ­պես ար­տա­հայտ­վել, ան­կախ այն բա­նից` նկա­տո­ղու­թյու­նը ճի՞շտ է, թե՞ ոչ: Նման տե­սա­կի պա­տաս­ խան­նե­րը ոչ մի լավ բա­նի չեն հան­գեց­նի: Ե­թե դուք ցան­կա­նում եք, որ ձեր ըն­տա­նե­կան հա­րա­բե­ րու­թյուն­ներն ա­ռողջ լի­նեն, կարևոր է հա­ղոր­դակ­ցու­թյան մեջ օգ­տա­գոր­ծել այն­պի­սի տարր, ինչ­պի­սին շնորհն է: Երբ ա­սում ենք շնորհ, մենք նկա­տի ու­նենք հոգևոր հա­յե­ցա­կար­գը, ին­չը նշա­նա­կում է չվաս­տա­կած ո­ղոր­մու­ թյուն և սեր, որն Աստ­ված ա­ռա­տո­րեն տա­լիս է մարդ­կանց: Շ­նոր­հը մի բան է, ո­րին մենք ար­ժա­նի չենք: Ինչ­պես Աստ­ ված է նե­րում մեր սխալ­նե­րը, ան­գամ ե­թե մենք ար­ժա­նի չենք ներ­ման, այդ­պես էլ մենք պետք է շնոր­հով վար­վենք մեզ շրջա­պա­տող­նե­րի հետ: Դա նշա­նա­կում է մար­դու հետ հա­ղոր­դակց­վել քաղաքավարությամբ և բարյա­ցա­կա­մո­ րեն, ան­գամ ե­թե նա ար­ժա­նի չէ դրան: Հին Կ­տա­կա­րա­նում կա հրա­շա­լի ար­տա­հայ­տու­թյուն. «­Մեկ հար­մար ժա­մա­նա­կին խոս­ված խոս­քը ոս­կի խնձոր­ ներ են ար­ծա­թյա զար­դե­րի մեջ» (Ա­ռա­կաց 25.11): Ա­հա թե ինչ­պես կա­րող են ըն­տա­նիք­ներն ապ­րել խա­ ղաղ և­ եր­ջա­նիկ` միմ­յանց հետ հա­ղոր­դակց­վե­լով այն­ պես, ա­սես ա­մեն օր ի­րար նվի­րում են ոսկ­յա և­ար­ծա­թյա թան­կար­ժեք նվեր­ներ, ան­գամ ե­թե նա, ում սի­րում ես, ար­ժա­նի չէ դրան: Արդ­յո՞ք ձեր ըն­տա­նի­քում կա մի մարդ, ում հետ հա­ղոր­դակց­վե­լով, դուք պետք է կի­րա­ռեք շնոր­ 53


Հույս մերօրյա ընտանիքների համար

հը: Մենք բո­լորս կա­րող ենք հեշ­տու­թյամբ պա­տաս­խա­ նել այս հար­ցին, քա­նի որ մարդ­կանց ճնշող մե­ծա­մաս­ նու­թյունն ու­նի թե­կուզ մեկ բա­րե­կամ, ո­րի հետ հա­րա­բե­ րու­թյուն­նե­րը բարդ են: Նա­խորդ գլուխ­նե­րից մե­կում մենք հի­շա­տա­կե­ցինք դոկ­տոր Ս­թի­վեն Ռ. Քո­վիի ներ­կա­յաց­րած հա­յե­ցա­կար­ գը՝ «ե­ղեք գոր­ծուն­յա» արդ­յու­նա­վետ հա­ղոր­դակ­ցու­թյան հա­մար: Այս միտ­քը մարդ­կանց դրդում է հա­ղոր­դակ­ցու­ թյան ո­լորտ ստեղ­ծել ի­րենց շուր­ջը, ո­րը Քո­վին ան­վա­նում է «հսկո­ղու­թյան շրջա­նակ»: Երբ ապ­րում եք այդ շրջա­նա­ կում, դուք ձեր ժա­մա­նա­կի մեծ մասն անց եք կաց­նում` հսկե­լով միակ մար­դուն, ում կա­րող եք հսկել, և դա դուք եք: Սա հա­կադ­րու­թյունն է կյան­քի մեծ մա­սը ձեր «ա­ռանց հսկո­ղու­թյան շրջա­նա­կում» անց­կաց­նե­լուն, երբ մար­դիկ ի­րենց ժա­մա­նա­կի մեծ մասն անց են կաց­նում՝ փոր­ձե­լով հսկել ու­րիշ­նե­րին: Գոր­ծուն­յա մար­դիկ գտնվում են հսկո­ ղու­թյան շրջա­նա­կում, և նրանց կյան­քում, ան­կաս­կած, առ­կա է շնոր­հը, ի տար­բե­րու­թյուն նրանց, ով­քեր դուրս են ե­կել տվյալ շրջա­նա­կի սահ­ման­նե­րից: Ճշ­մար­տու­թյունն այն է, որ դուք չեք կա­րող հսկել ձեր ա­մուս­նուն, ձեր ե­րե­խա­նե­րին, ձեր քույր-եղ­բայր­նե­րին, ձեր ծնող­նե­րին կամ ձեր բա­րե­կամ­նե­րին: Դուք ի­րա­պես կա­րող եք հսկել միայն ինք­ներդ ձեզ: Ուս­տի, երբ մեկն ինչ-որ ա­նա­խորժ բան է ձեզ ա­սում, շատ ա­վե­լի օգ­տա­ կար կլի­նի ձեր ե­ռան­դը ծախ­սեք խա­ղա­ղու­թյան և շ­նոր­ հի պա­տաս­խան ար­ձա­գանք մտա­ծե­լու վրա, քան փոր­ձեք փո­խել այդ մար­դուն: Ինչ­պես ար­դեն հի­շա­տա­կել ենք, ձեր հաս­ցեին աս­ված խոս­քե­րի և ձեր պա­տաս­խան ար­ ձա­գան­քի միջև գո­յու­թյուն ու­նի ո­րո­շա­կի տա­րա­ծու­թյուն: Ուս­տի, նախ­քան պա­տաս­խա­նե­լը, այդ պա­հին հի­շեք ե­րեք 54


Շնորհի վրա հիմնված հարաբերություններ

կարևոր գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մա­սին. կանգ առ­նել, մտա­ ծել և­ընտ­րել: Երբ ինչ-որ մե­կից լսում ենք այն, ինչ մեզ դուր չի գա­ լիս, մենք հակ­ված ենք պա­տաս­խա­նել ան­մի­ջա­պես և հա­ մա­պա­տաս­խան ձևով: Սա­կայն, որ­պես­զի ձեր վար­քում ներ­կա լի­նի շնոր­հը՝ ուժ, ո­րը են­թադ­րում է այն­պի­սի պա­ տաս­խան, ո­րին դի­մա­ցի­նը ար­ժա­նի չէ, դուք պետք է լի­նեք գոր­ծուն­յա, գտնվեք «հսկո­ղու­թյան շրջա­նա­կում», կանգ առ­նեք, որ­պես­զի որևէ բան ա­սե­լուց ա­ռաջ ժա­մա­նակ ու­ նե­նաք ձեր շուն­չը տե­ղը բե­րե­լու, որ հա­վա­սար ցավ չպատ­ ճա­ռեք և­ ա­մեն ինչ չվատ­թա­րաց­նեք: Այդ ժա­մա­նա­կա­ հատ­վա­ծում, նախ­քան ար­ձա­գան­քե­լը, դուք նաև պետք է մտա­ծեք, թե ինչ է պետք ա­սել և­ինչ չպետք է ա­սել: Ի վեր­ ջո, դուք պետք է ընտ­րեք ճիշտ պա­տաս­խա­նը: Ճիշտ պա­ տաս­խա­նը հան­դար­տեց­նում է կրքե­րը, այլ ոչ թե «կրա­կի վրա յուղ է լցնում»: Ա­հա թե ինչ է նշա­նա­կում խոս­քերն օգ­տա­գոր­ծել որ­պես ոսկ­յա և­ար­ծա­թյա նվեր­ներ: Մար­դիկ, ով­քեր նշա­նա­կու­թյուն չեն տա­լիս ա­ռողջ ըն­տա­նե­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կա­ռուց­մա­նը, ապ­ րում են հսկո­ղու­թյան շրջա­նա­կից դուրս: Ի­րենց խոս­քե­ րի վրա մտա­ծե­լու փո­խա­րեն` նրանք սկսում են մյու­սին մե­ղադ­րել կռիվն սկսե­լու մեջ և խղ­ճի խայթ չեն զգում ի­րենց զրու­ցակ­ցին վիրավորելուց: Այս մար­դիկ ար­ձա­ գան­քում են հակազդելով` ընտ­րու­թյուն չա­նե­լով գոր­ ծուն­յա վար­քի օգ­տին: Նրանք չեն օգ­տա­գոր­ծում զրու­ ցակ­ցի խոս­քե­րի և­ ի­րենց ար­ձա­գան­քի միջև գո­յու­թյուն ու­նե­ցող տա­րա­ծու­թյու­նը և չեն խոր­հում ի­րենց խոս­քե­ րի հետևանք­նե­րի և­ այն ազ­դե­ցու­թյան մա­սին, որ կու­ նե­նա ի­րենց պա­տաս­խա­նը փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վրա: Այս­պի­սով, նրանք կանգ չեն առ­նում, չեն մտա­ծում 55


Հույս մերօրյա ընտանիքների համար

և ճիշտ ընտ­րու­թյուն չեն կա­տա­րում հա­նուն ի­րենց ըն­ տա­նի­քի ա­ռողջ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի: Մար­դիկ հա­ճախ են ա­սում, որ շատ դժվար է ա­նընդ­ հատ ա­չա­լուրջ լի­նել սի­րե­լի մարդ­կանց զգաց­մունք­նե­րը չվի­րա­վո­րե­լու հա­մար: Նրանք ա­սում են, որ հա­վա­նա­բար, մար­դիկ պետք է պար­զա­պես դա­դա­րեն այդ­քան զգա­յուն լի­նե­լուց, որ ցավն ան­խու­սա­փե­լիո­րեն ա­ռա­ջա­նում է, երբ մենք հա­ղոր­դակց­վում ենք մեզ շրջա­պա­տող­նե­րի հետ: Թերևս եր­բեմն սա ճիշտ է. ըն­տա­նե­կան հա­րա­բե­րու­ թյուն­նե­րը նման են մե­քե­նա վա­րե­լուն: Հաս­նե­լով լու­սան­ շա­նի կար­միր լույ­սին` մենք կանգ ենք առ­նում, թեև նշա­ նակ­ված վայրն ա­վե­լի ա­րագ հաս­նե­լու հա­մար բնա­կան և տ­րա­մա­բա­նա­կան կլի­ներ շա­րու­նա­կել ըն­թաց­քը: Բայց քա­նի որ մենք մե­նակ չենք քա­ղա­քում, պետք է մտա­ծենք տար­բեր ուղ­ղու­թյուն­նե­րով երթևե­կող մյուս վա­րորդ­նե­ րին ճա­նա­պար­հը զի­ջե­լու մա­սին: Ճա­նա­պար­հա­յին երթևե­կու­թյան լույ­սերն օգ­նում են, որ բո­լոր վա­րորդ­ներն ա­պա­հով հաս­նեն ի­րենց ուղևո­րու­թյան վերջ­նա­կե­տին: Ե­թե բա­վա­կա­նա­չափ համ­բե­րա­տար ենք, մենք բո­լորս հաս­նում ենք այն­տեղ, ուր մտա­դիր էինք գնալ: Իսկ ե­թե մենք անզ­գույշ և­ա­նու­շա­դիր ենք լու­սան­շան­ների ազ­դան­շա­նին, ո­րոնք տե­ղադր­ված են ռազ­մա­վա­րա­կան կարևոր վայ­րե­րում, շատ հա­վա­նա­կան է, որ մեր ա­նու­շադ­ րու­թյան և­ ան­հո­գու­թյան պատ­ճա­ռով կդառ­նանք ճա­նա­ պար­հա­յին ավ­տով­թար­նե­րի մե­ղա­վոր՝ փչաց­նե­լով մեր և­ ու­րիշ­նե­րի կյան­քը, հնա­րա­վոր է, նույ­նիսկ մահ­վան ել­քով: Ըն­տա­նե­կան փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րը շատ փխրուն են, և­ այս հա­րա­բե­րու­թյուն­նե­րի շրջա­նա­կում տե­ղի ու­նե­ ցող խո­սակ­ցու­թյուն­նե­րին անհ­րա­ժեշտ է մո­տե­նալ չա­փա­ զանց զգու­շու­թյամբ: Ե­թե դուք ձգտում եք լի­նել ու­շա­դիր 56


Շնորհի վրա հիմնված հարաբերություններ

ա­մու­սին և մարդ, ով ա­ջակ­ցու­թյուն է ցույց տա­լիս տա­լիս իր մո­տիկ­նե­րին, ա­պա այդ­պի­սի վար­քը կօգ­նի դեռ եր­կար տա­րի­ներ ա­ռողջ պա­հել ձեր փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րը: Իսկ ո՞րն է ա­մուս­նու պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը, երբ նրա զգաց­մունք­նե­րը վի­րա­վո­րել են: Արդ­յո՞ք այն փաս­ տը, որ կնոջ խոս­քե­րը ցավ են պատ­ճա­ռել նրան, ի­րա­ վունք է տա­լիս ի պա­տաս­խան ար­ձա­գան­քել նույն ձևով՝ ցավ պատ­ճա­ռե­լով նրան: Ի­հար­կե ո´չ: Ի­րա­կա­նում, նրան հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձեռ­վում վի­րա­վո­րո­ղին վե­րա­բեր­ վել շնոր­հով. կնո­ջը պա­տաս­խա­նել այն­պես, ո­րին նա, մի­ գու­ցե, ար­ժա­նի չէ: Սա է շնոր­հի ճշմա­րիտ ի­մաս­տը: Հենց այս­տեղ է, որ ա­մու­սի­նը պետք է զսպի ի­րեն հսկո­ղու­թյան շրջա­նակ­նե­րում և լի­նի գոր­ծուն­յա: Հենց այս­տեղ ար­ժե կանգ առ­նել, մտա­ծել և­ընտ­րել ճիշտ պա­տաս­խա­նը` հա­ նուն ա­ռողջ ա­մուս­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի պահ­ պան­ման՝ չնա­յե­լով այն վի­րա­վո­րա­կան խոս­քե­րին, ո­րոնք մենք եր­բեմն լսում ենք մեր մո­տիկ­նե­րից: Նաև ճշմա­րիտ է այն, որ մեր մե­ղա­վոր բնու­թյան պատ­ ճա­ռով, միև­նույն է, ոչ դի­տա­վոր­յալ, ա­սում կամ ա­նում ենք ինչ-որ բան, ին­չը կա­րող է ցավ պատ­ճա­ռել մեզ շրջա­ պա­տող­նե­րին: Այս դեպ­քում, մեզ տրվում է նե­րո­ղու­թյուն խնդրե­լու հնա­րա­վո­րու­թյուն: Մենք կա­րող ենք ապ­րել հսկո­ղու­թյան շրջա­նա­կում և մեզ վրա վերց­նել մեր ա­րա­ծի պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը, այլ ոչ թե մե­ղադ­րենք դի­մա­ ցի­նին ա­վե­լորդ զգաց­մուն­քայ­նու­թյան մեջ: Կի­նը կա­րող է ա­սել, որ ցա­վում է ա­մուս­նուն զգաց­մուն­քա­յին ցավ պատ­ ճա­ռե­լու հա­մար, ե­թե նույ­նիսկ դա դի­տա­վոր­յալ չի ե­ղել: Ա­մու­սի­նը կա­րող է կանգ առ­նել, մտա­ծել և­ ընտ­րել ճիշտ պա­տաս­խա­նը, ին­չը կօ­ժան­դա­կի կնոջ հետ ա­վե­լի ա­մուր և­ա­վե­լի ա­ռողջ հա­րա­բե­րու­թյուն­ներ կա­ռու­ցե­լուն: 57


Հույս մերօրյա ընտանիքների համար

Նոր Կ­տա­կա­րա­նի ի­մաս­տու­թյու­նը նույն­պես շատ կի­ րա­ռե­լի և­ օգ­տա­կար է, երբ մար­դիկ փնտրում են հա­ղոր­ դակ­ցու­թյան արդ­յու­նա­վետ ու­ղի­ներ՝ հիմն­ված շնոր­հի վրա: Ա­վե­լի վաղ մենք սրա մա­սին կիս­վել ենք ձեզ հետ, և կր­կին ցան­կա­նում ենք ա­սել այն, ինչ աս­ված է Հա­կո­ բոս 1.19-ում. «Ուս­տի, իմ սի­րե­լի եղ­բայր­ներ, թող ա­մեն մարդ շուտ լի­նի լսե­լու հա­մար, և ծանր՝ խո­սե­լու հա­մար, և ծանր՝ բար­կա­նա­լու հա­մար»։ Ո­մանք կա­րող են մտա­ծել, որ միայն կա­նայք և­ե­րե­խա­ նե­րը պետք է շուտ լի­նեն լսե­լու և ծանր՝ պա­տաս­խա­նե­ լու հա­մար, սա­կայն Աստ­վա­ծաշն­չի այս ի­մաս­տուն խոր­ հուր­դի ի­մաստն այն է, որ «ա­մեն մարդ շուտ լի­նի լսե­լու հա­մար, և ծանր՝ խո­սե­լու հա­մար»: Սա նշա­նա­կում է, որ ըն­տա­նի­քում ոչ ոք ա­զատ­ված չէ արդ­յու­նա­վետ հա­ ղոր­դակց­վե­լու պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից՝ հիմն­վե­լով շնոր­հի սկզբունք­նե­րի վրա: Եվ հա­ճախ ա­ռողջ հա­ղոր­ դակ­ցու­թյու­նն սկսվում է լավ լսե­լուց, ո­րը կարևոր է մեր բո­լոր ըն­տա­նե­կան փոխ­հա­րա­բե­րու­թյուն­ներն ամ­րապն­ դե­լու հա­մար:

58


Գլուխ 7

ԴԱԺԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ 2013 թվա­կա­նի փետր­վա­րին շատ մար­դիկ հե­ռուս­ տա­ցույց էին նա­յում՝ սպա­սե­լով լսել հայտ­նի մար­զիկ, Օ­լիմ­պիա­կան և Պա­րա­լիմ­պա­կան խա­ղե­րի մաս­նա­կից Օս­կար Պիս­տո­րիո­սի նկատ­մամբ կա­յաց­ված դա­տավ­ ճի­ռը: Նա մե­ղա­վոր էր ճա­նաչ­վել իր ըն­կե­րու­հի Ռի­վա Ս­թեն­քամ­պին կրա­կո­ցով սպա­նե­լու մեջ այն բնա­կա­ րա­նում, որ­տեղ միա­սին ապ­րում էին: Մար­զի­կը հայ­ տա­րա­րել էր, որ սխալ­մամբ նրան կո­ղոպտ­չի տեղ էր դրել: Հարկ չկա եր­կար փնտրել այն փաս­տի հաս­տա­տու­մը, որ բռնու­թյունն այ­սօր լցրել է մեր հա­սա­րա­կու­թյու­նը և յու­րա­քանչ­յուր վայրկ­յան ամ­բողջ աշ­խար­հով մեկ տե­ղի են ու­նե­նում դեպ­քեր, ո­րոնց մա­սին չեն տպագր­վում թեր­ թե­րի ա­ռա­ջին է­ջե­րում: Ըն­տա­նիք­նե­րը տա­ռա­պում են ան­գութ դա­ժա­նու­թյան հետևան­քով, քա­նի որ շատ մար­դիկ ընտ­րում են բռնի ու­ ժը` որ­պես ի­րենց կար­ծիքն ա­պա­ցու­ցե­լու հիմ­նա­կան մի­ ջոց: Այս ընտ­րու­թյուն­նե­րի ազ­դե­ցու­թյունն ան­հա­վա­նա­ կան լուրջ հետևանք­նե­րի է հան­գեց­նում և շատ ա­վե­րիչ 59


Հույս մերօրյա ընտանիքների համար

է ցան­կա­ցած տա­րի­քի մարդ­կանց, ինչ­պես նաև նրանց ըն­տա­նիք­նե­րի հա­մար: Թեև մենք ի վի­ճա­կի չենք զսպե­լու մեզ շրջա­պա­տող բո­լոր բռնու­թյուն­նե­րը, սա­կայն բա­րի լուրն այն է, որ Աստ­ծո ու­ժի շնոր­հիվ մենք ու­նենք ինք­նահսկ­ման ան­ սահ­մա­նա­փակ պա­շար, ո­րը հա­սա­նե­լի է նրանց, ով­քեր խնդրում և ս­տա­նում են այն: Սուրբ Գիրքն ա­ռա­ջար­կում է մեզ շրջա­պա­տող մարդ­կանց, հատ­կա­պես մեր ըն­տա­ նի­քի ան­դամ­նե­րի հետ, կա­ռու­ցել ա­ռողջ, ա­մուր փոխ­հա­ րա­բե­րու­թյուն­ներ: Այս գլխում մենք կներ­կա­յաց­նենք ըն­տա­նի­քում բռնու­ թյան և նսե­մաց­նող վե­րա­բեր­մուն­քի ա­վե­րիչ բնույ­թը, և կ­վե­րա­նա­յենք Աստ­ծո սկզբնա­կան մտադ­րու­թյու­նը մեր ըն­տա­նե­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վե­րա­բեր­յալ: Մենք նաև կքննար­կենք վստա­հե­լի, ներ­դաշ­նակ հա­րա­բե­րու­ թյուն­նե­րի տար­րե­րը: Այ­սօր ամ­բողջ աշ­խար­հում տար­բեր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի և խմ­բե­րի գոր­ծու­նեու­թյունն ուղղ­ված է բռնու­թյուն­նե­րը կանգ­նեց­նե­լուն և կան­խե­լուն՝ սո­վո­րեց­նե­լով մարդ­կանց հմտու­թյուն­ներ, ո­րոնք անհ­րա­ ժեշտ են ա­ռողջ հա­րա­բե­րու­թյուն­ներ ստեղ­ծե­լու հա­մար: Դա­տե­լով ըն­տա­նե­կան` ա­մե­նու­րեք տա­րած­ված դա­ ժան վե­րա­բեր­մուն­քի դեպ­քե­րից, կա­րե­լի է եզ­րա­կաց­նել, որ այ­սօր­վա աշ­խար­հը չա­փա­զանց հե­ռու է մարդ­կա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վե­րա­բեր­յալ Աստ­ծո ի­դեա­լից: Շա­ տե­րը, ով­քեր ի­րենց քրիս­տոն­յա են ան­վա­նում, չու­նեն Քրիս­տո­սի բնա­վո­րու­թյան գծե­րից և­ոչ մե­կը: Դժ­բախ­տա­բար, հա­ճախ մե­ղա­վոր­նե­րը ի­րենց դա­ժան վե­րա­բեր­մունքն ու բռնի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը ար­դա­րաց­ նե­լու հա­մար օգ­տա­գոր­ծում են Սուրբ Գիր­քը և­ աստ­վա­ ծա­բա­նու­թյու­նը: Այս­պի­սի մարդ­կանց սա­տա­րող և բա­րի 60


Դաժան վերաբերմունք ընտանիքում

նկա­տա­ռում­ներ ու­նե­ցող մար­դիկ նույն­պես չա­րա­շա­հում են Աստ­վա­ծա­շուն­չը` ըն­տա­նե­կան բռնու­թյան զո­հե­րին հա­մո­զե­լու, որ խո­նար­հու­թյամբ ըն­դու­նեն շա­րու­նա­կա­ կան ծաղ­րանք­ներն ի­րենց ըն­տա­նիք­նե­րում: Սուրբ Գր­քի այս չա­րա­շա­հու­մը կա­րող է վտան­գա­վոր և նույ­նիսկ մա­ հա­ցու լի­նել այն զո­հե­րի հա­մար, ում մա­սին խո­սում ենք: Մարդ­կանց պա­տաս­խա­նա­տու ըն­կե­րու­թյուն­ներն այս մա­սին այլևս չեն կա­րող լռել: Լ­ռու­թյու­նը շա­րու­նա­կում է շրջա­նա­ռել ըն­տա­նե­կան բռնու­թյուն­նե­րը, և դա փո­փո­խու­թյուն­նե­րի չի տա­նում: Յու­րա­քանչ­յուր հա­մայնք, հատ­կա­պես ե­կե­ղե­ցա­կան հա­ մայնք­նե­րը, պետք է ջա­նան օգ­նել ըն­տա­նիք­նե­րին` բռնու­ թյունն ար­մա­տա­խիլ ա­նե­լու հա­մար, և­ ա­ջակ­ցեն ե­րե­ խա­նե­րի, պա­տա­նի­նե­րի և չա­փա­հաս­նե­րի հա­մար ա­վե­լի ա­ռողջ մի­ջա­վայր ստեղ­ծե­լուն: Ի­հար­կե, այն փաս­տը, որ մենք ապ­րում ենք բռնու­թյան դա­րաշր­ջա­նում, այ­սօր ակն­հայտ է: Լու­րե­րի թո­ղար­կու­մից մենք դարձ­յալ ու դարձ­յալ ի­մա­նում ենք դա­ժան վե­րա­բեր­ մուն­քի դեպ­քե­րի մա­սին: Եվ յու­րա­քանչ­յուր օր­վա հետ ա­վե­ լի շատ մար­դիկ են դառ­նում այդ­պի­սի բռնու­թյուն­նե­րի զոհ: Ըն­տա­նե­կան բռնու­թյուն­նե­րի խնդրին անդ­րա­դառ­ նում են ե­րաժշ­տու­թյան, գե­ղան­կար­չու­թյան և գ­րա­կա­նու­ թյան մեջ: Եվ դեպ­քե­րը, ո­րոնք ա­վե­լի շատ են հու­զում մեր սրտե­րը, վերաբերում են կա­նանց և­ ե­րե­խա­նե­րին: Ճիշտ է, տղա­մար­դիկ ևս կա­րող են դա­ժան վե­րա­բեր­մուն­քի և բռ­նու­թյան զոհ լի­նել, սա­կայն տվյալ դեպ­քում ցու­ցա­նիշ­ նե­րը քիչ են, ո­րի պատ­ճա­ռը, գու­ցե, ոս­տի­կա­նու­թյա­նը չտե­ղե­կաց­նելն է: Ան­կախ այն բա­նից, թե ով է ըն­տա­նե­կան բռնու­թյան զո­հը, դա ան­հա­մա­տե­ղե­լի է մարդ­կու­թյան հա­ մար Աստ­ծո ծրագ­րի հետ: 61


Հույս մերօրյա ընտանիքների համար

Նախ ե­կեք դի­տար­կենք ո­րոշ սահ­մա­նում­ներ և­ ընդ­ հա­նուր տե­ղե­կու­թյուն­ներ ըն­տա­նե­կան բռնու­թյան վե­ րա­բեր­յալ: Ըն­տա­նե­կան բռնու­թյու­նը նե­րա­ռում է ֆի­զի­ կա­կան դա­ժան վե­րա­բեր­մունք, սե­ռա­կան և զ­գաց­մուն­ քա­յին բռնու­թյուն: Բռ­նու­թյան ցան­կա­ցած դրսևո­րում ա­վե­րիչ է իր բնույ­թով: Ֆի­զի­կա­կան դա­ժան վե­րա­բեր­մուն­քը կա­րող է դրսևոր­ վել հրե­լու, ապ­տակ­նե­րի տես­քով, սա­կայն ա­ռա­ջին հա­ յաց­քից «ան­մեղ» թվա­ցող այս երևույթ­նե­րը կա­րող են վե­րա­ճել ա­վե­լի դա­ժան մարմ­նա­պատ­ժի: Սկս­վե­լով թեթև ծե­ծից` այն կա­րող է ա­վարտ­վել սպա­նու­թյամբ: Սե­ռա­կան բռնու­թյունն իր մեջ նե­րա­ռում է ան­պատ­շաճ հպում­ներն ու խոս­քա­յին ակ­նարկ­նե­րը: Բռ­նա­բա­րու­թյու­ նը, սե­ռա­կան ոտնձ­գու­թյուն­նե­րը և­ար­յու­նապղ­ծու­թյու­նը նույն­պես այս խմբի մեջ են: Զ­գաց­մուն­քա­յին բռնու­թյու­նը են­թադ­րում է այն­պի­ սի վե­րա­բեր­մունք, ո­րը շա­րու­նա­կա­բար նսե­մաց­նում է մարդ­կա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը: Դա կա­րող է լի­նել բառա­ցի սպառ­նա­լի­քը, բար­կու­թյան պոռթ­կու­մը, ան­ պար­կեշտ խոս­քը, ա­նի­րա­գոր­ծե­լի պա­հան­ջը, ան­ձի և բ­նա­վո­րու­թյան դրա­կան կող­մե­րի ար­ժեզր­կու­մը։ Սե­փա­ կա­նա­տի­րոջ ու­ժեղ բնազ­դը, ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րից որևէ մե­կին մե­կու­սաց­նե­լը և գո­յատև­ման մի­ջոց­նե­րից զրկե­լը պատ­ճա­ռում են հո­գե­կան և զ­գաց­մուն­քա­յին վնաս­ներ: Գո­յու­թյուն չու­նի բռնա­կալ­նե­րի կամ զո­հե­րի ստույգ պատ­կեր: Նրանք կա­րող են պատ­կա­նել բո­լոր տա­րիքա­ յին և­ էթ­նիկ խմբե­րին, սո­ցիալ-տնտե­սա­կան խա­վե­րին, մաս­նա­գի­տու­թյուն­նե­րին և կ­րո­նա­կան կամ անկ­րոն հա­մայք­նե­րին: Ըն­տա­նի­քում դա­ժան վե­րա­բեր­մունքն 62


Դաժան վերաբերմունք ընտանիքում

ու բռնու­թյուն­նե­րը կա­րող են տար­բեր ձևեր ըն­դու­նել` ֆի­զի­կա­կան, սե­ռա­կան կամ զգաց­մուն­քա­յին: Տա­րեց մարդ­կանց և­ե­րե­խա­նե­րի դեպ­քում այն կա­րող է իր մեջ նե­րա­ռել նաև ան­հո­գի վե­րա­բեր­մունքն ու ար­հա­մար­ հան­քը: Զո­հե­րը

• ԱՄՆ-ում յու­րա­քանչ­յուր չոր­րորդ կին իր կյան­քի ըն­ թաց­քում են­թարկ­վում է ըն­տա­նե­կան բռնու­թյան, նաև իր զու­գըն­կե­րոջ կող­մից:5

• Մեծ հա­վա­նա­կա­նու­թյամբ զու­գըն­կե­րոջ ձեռ­քով կա­ րող են սպան­վել ա­վե­լի շուտ կա­նայք, քան տղա­մար­ դիկ:

• Ըն­տա­նե­կան բռնու­թյան զոհ դառ­նա­լու ա­մե­նա­մեծ վտան­գի մեջ են քսա­ն-քսան­չորս տա­րե­կան կա­նայք:6

• Ա­մեն տա­րի յու­րա­քանչ­յուր եր­րորդ կի­նը՝ ըն­տա­նե­ կան բռնու­թյան զո­հը, սպան­վում է իր ներ­կա կամ նախ­կին զու­գըն­կե­րոջ կող­մից:7 Հետևանք­նե­րը

• Ըն­տա­նե­կան

բռնու­թյան

են­թարկ­ված

մար­դիկ

«հայտն­վում են խոր ընկ­ճախ­տի մեջ, քնի խանգա­ րումներ և­ այլ զգաց­մուն­քա­յին խնդիր­ներ են ու­նե­ նում»:8

• «Ըն­տա­նե­կան բռնու­թյու­նը նպաս­տում է բազ­մա­ 5 «Ստացեք փաստերն ու թվերը», Ազգային ընտանեկան բռնության թեժ գիծ, http://www.theho­ tline.org/resources /statistics/: (“Get the Facts and Figures,” The National Domestic Violence Hotline, http://www.theho­ tline.org/resources /statistics/). 6 « Ընտանեկան բռնություն» Նեղուցի տարածքի կանանց կենտրոն, http://bawc-mi.org/site15/index.php/2015-03-30-00-21-30/domestic violence: (“Domestic Violence,” Bay Area Women’s Center, http://bawc-mi.org/site15/index.php/201503-30-00-21-30/domestic violence). 7 Նույն տեղում: 8 Նույն տեղում:

63


Հույս մերօրյա ընտանիքների համար

թիվ տու­ժած­նե­րի ա­ռող­ջա­կան վի­ճա­կի վատ­թա­ րաց­մա­նը»:9

• «Ե­թե ժա­մա­նա­կին օգ­նու­թյուն ցույց չտրվի, ա­պա ըն­տա­նե­կան բռնու­թյան վկա­ներ դար­ձած աղ­ջիկ­նե­ րը դե­ռա­հաս և հա­սուն տա­րի­քում ա­վե­լի շատ կեն­ թարկ­վեն դա­ժան վե­րա­բեր­մուն­քի»:10

• Ի­րենց հեր­թին «ըն­տա­նե­կան բռնու­թյան վկա­նե­րը դար­ձած» տղա­նե­րը, հա­վա­նա­կան է, որ հա­սուն տա­ րի­քում ի­րենք դառ­նան դա­ժան վե­րա­բեր­մուն­քի մե­ ղա­վոր­ներ ի­րենց կա­նանց կամ ե­րե­խա­նե­րի նկատ­ մամբ` այդ կերպ շա­րու­նա­կե­լով բռնու­թյան շրջապ­ տույ­տը հա­ջորդ սե­րունդ­նե­րում:11

• Ըն­տա­նե­կան բռնու­թյան զո­հե­րը շատ դեպ­քե­րում այդ մա­սին չեն հա­ղոր­դում ոս­տի­կա­նու­թյա­նը:12 Ըն­տա­նի­քում բռնու­թյա­նը միշտ ու­ղեկ­ցում է ու­ժի չա­ րա­շա­հու­մը: Ըն­տա­նե­կան բռնու­թյու­նը բնու­թագր­վում է վա­խով, հսկո­ղու­թյամբ և վ­նաս պատ­ճա­ռե­լով: Հա­րա­բե­ րու­թյան մեջ մի ան­ձը բռնու­թյուն կամ ուժ է կիրա­ռում, որ­պես­զի հսկի մյու­սին կամ ըն­տա­նի­քի այլ ան­դամ­նե­րին: Բռ­նու­թյու­նը կա­րող է լի­նել ֆի­զի­կա­կան, սե­ռա­կան կամ զգաց­մուն­քա­յին: Կան մի շարք պատ­ճառ­ներ, ո­րոն­ցով վի­րա­վո­րող­նե­րը կա­րող են չա­րա­շա­հել ի­րենց ու­ժը.

• Մար­դը մտա­ծում է, որ ին­քը ճիշտ է, և դա ըն­կա­լում է որ­պես իր դե­րի մի մաս:

• Նա զգում է, որ ու­ժի դի­մե­լու ի­րա­վունք ու­նի: 9 Նույն տեղում: 10 Նույն տեղում: 11 Նույն տեղում: 12 Նույն տեղում:

64


Դաժան վերաբերմունք ընտանիքում

• Նման վար­քա­գի­ծը նա ձեռք է բե­րել իր անց­յա­լում: • Նա կար­ծում է, որ այս­պի­սի վար­քա­գի­ծը ար­դա­րա­ ցում ունի: Գրանց­ված դա­ժան վե­րա­բեր­մուն­քի դեպ­քե­րի մեծ մա­սը կա­տար­վում է տղա­մարդ­կանց կող­մից: Սա­կայն դրա­նում մե­ղա­վոր կա­րող է լի­նել նաև կի­նը: Կրկ­նում ենք, որ ան­կախ մե­ղա­վո­րի սե­ռից, ա­ռողջ, ներ­դաշ­նակ վե­րա­բեր­մուն­քի հա­ մար տեղ չկա դա­ժան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում: Դա­ժա­նու­ թյան մեջ մե­ղա­վո­րը են­թադ­րում է, որ ինքն ի­րա­վունք ու­նի հսկել իր ըն­տա­նի­քի բո­լոր ան­դամ­նե­րին: Այս հսկո­ղու­թյա­ նը հաս­նե­լու հա­մար բռնու­թյունն օգ­տա­գոր­ծե­լու պատ­ րաս­տա­կա­մու­թյու­նը ծա­գում է կեն­սա­փոր­ձից, այն բա­նից, ինչ նա սո­վո­րել է մի ժա­մա­նակ: Նման վե­րա­բե­մուն­քի մե­ ղա­վո­րը ո­րո­շա­կի աղբ­յուր­նե­րից ի­մա­ցել է, որ ա­վե­լի մեծ և­ ու­ժեղ մար­դու հա­մար, իսկ դա սո­վո­րա­բար տղա­մարդն է, թույ­լատ­րե­լի է ծե­ծել ու­րիշ­նե­րին «նրանց իսկ բա­րօ­րու­թյան հա­մար» կամ, ո­րով­հետև ին­քը «սի­րում է նրանց», որ­քան էլ սար­սա­փե­լի և­անտ­րա­մա­բա­նա­կան հնչի այն: Նման մար­դիկ վարժ­վում են վի­րա­վո­րա­կան վար­քին՝ օգ­տա­գոր­ծե­լով տար­բեր աղբ­յուր­ներ, նե­րառ­յալ ծնող­նե­ րին և հա­սա­կա­կից­նե­րին հետևե­լը, աստ­վա­ծաշնչ­յան ուս­ մուն­քի սխալ մեկ­նա­բա­նու­թյու­նը, ինչ­պես նաև զանգ­վա­ ծա­յին լրատ­վու­թյան մի­ջոց­նե­րի ար­տադ­րանքն` ի­րենց կա­տակ­նե­րով, մուլտ­ֆիլ­մե­րով և կի­նո­ֆիլ­մե­րով հան­դերձ, ո­րոնք պրո­պա­գան­դա են ա­նում ան­ձի վրա հսկո­ղու­թյու­նը և դա­ժան վե­րա­բեր­մուն­քը` որ­պես հա­րա­բե­րու­թյուն­նե­րի բնա­կան բաղադրիչ: Եր­բեմն զո­հե­րը կար­ծում են, որ հենց ի­րենք են դա­ժա­նու­թյան դրսևոր­ման պատ­ճա­ռը: Սա­կայն սա ճիշտ չէ: Զո­հի պահ­ված­քը չէ, որ դրդում է վի­րա­վո­րո­ 65


Հույս մերօրյա ընտանիքների համար

ղին բռնու­թյուն կի­րա­ռել: Դա­ժան վե­րա­բեր­մուն­քի հա­մար պա­տաս­խա­նա­տու է միայն վի­րա­վո­րո­ղը, այլ ոչ թե զո­հը: Այս փաս­տե­րը տհաճ են և մեզ հի­շեց­նում են աշ­խար­հի մե­ղա­վոր վի­ճա­կի մա­սին, որ­տեղ մենք ապ­րում ենք: Ժա­ մա­նա­կա­կից ըն­տա­նիք­նե­րի հա­մար բա­րի լու­րը և հույսն այն է, որ Աստ­ված մեզ մե­նակ չի թո­ղել: Աստ­վա­ծա­շուն­չը բա­ցում է մարդ­կա­յին փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ճշմա­րիտ պատ­կե­րը: Մար­դիկ ստեղծ­վել են սի­րող Աստ­ծո կող­մից, Ով գնա­հա­տում է հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, այն Աստ­ծո, Ով ա­րա­րել է մեզ, որ­պես­զի մենք գտնվենք փոխ­հա­րա­բե­րու­ թյուն­նե­րի մեջ՝ նախ Իր, հե­տո ու­րիշ մարդ­կանց հետ: Քա­ նի որ մենք ա­րար­ված ենք Նրա պատ­կե­րով (Ծնն­դոց 1.27), մեր բո­լոր փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րը պետք է ար­տա­ցո­լեն նաև Նրա սե­րը: Ի­հար­կե, ի տար­բե­րու­թյուն Աստ­ծո, մենք կա­տար­յալ չենք, և­այդ պատ­ճա­ռով դժվա­րու­թյուն­ներ ենք ու­նե­նում մեր հա­րա­բե­րու­թյուն­նե­րում: Այս­պի­սով, մենք պետք է փնտրենք Աստ­ծո ա­ռաջ­նոր­դու­թյու­նը՝ ձեռք բե­րե­ լու շնորհ և­ ուժ, որ­պես­զի լի­նենք ա­վե­լի սի­րա­ռատ, բա­րի և համ­բե­րա­տար, ինչ­պես նաև դրսևո­րենք ինք­նահս­կո­ղու­ թյուն մեր բո­լոր հա­րա­բե­րու­թյուն­նե­րում: Աստ­ված մեզ տվել է ճա­նա­պարհ, ո­րով գնա­լով մենք կա­րող ենք ու­նե­նալ ա­ռողջ հա­րա­բե­րու­թյուն­ներ մեզ շրջա­պա­տող մարդ­կանց հետ: Մենք կանչ­ված ենք օգ­նե­լու միմ­յանց. սա կոչ­վում է հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի և լիա­զո­ րու­թյուն­նե­րի ըն­դար­ձա­կում: Երբ մենք միմ­յանց ներ­կա­ յաց­նում ենք մեծ հնա­րա­վո­րու­թյուն­ներ, ստեղ­ծում ենք վստա­հե­լի հա­րա­բե­րու­թյուն­ներ: Իսկ ե­թե չա­րա­շա­հում ենք ու­ժը իշ­խա­նու­թյամբ կամ հար­կադ­րան­քով, ա­պա ոչն­ չաց­նում ենք վստա­հու­թյու­նը: Վս­տա­հու­թյու­նը լիա­զո­րու­ թյուն­նե­րի ընդ­լայն­ման գոր­ծըն­թա­ցի բա­նա­լին է: 66


Դաժան վերաբերմունք ընտանիքում

Այն ծնող­նե­րը, ով­քեր ի­րենց ե­րե­խա­նե­րին օժ­տում են ո­րո­շա­կի լիա­զո­րու­թյուն­նե­րով և նրանց նա­խա­պատ­ րաս­տում պա­տաս­խա­նատ­վու­թյան, պատ­վաս­տում են հմտու­թյուն­ներ, ո­րոնք անհ­րա­ժեշտ են հա­սուն կյան­քի և­ա­ռողջ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կա­ռուց­ման հա­մար: Երբ ծնող­ներն ի­րենց ե­րե­խա­նե­րի նկատ­մամբ օգ­տա­գոր­ծում են իշ­խա­նու­թյան և հսկ­ման ա­նա­ռողջ ձևեր, ա­պա վեր­ ջին­ներս հե­ռա­նում են ի­րենց ըն­տա­նիք­նե­րից և ս­խալ ու­ղի­նե­րով են սո­վո­րում ու­ժի օգ­տա­գոր­ծումն ու ու­րիշ մարդ­կանց հետ փո­խազ­դե­ցու­թյու­նը: Հնա­րա­վո­րու­թյուն­ներն ու լիա­զո­րու­թյուն­նե­րը ներ­ կա­յաց­նե­լը սերն է գոր­ծո­ղու­թյան մեջ, ա­ռա­քի­նու­թյան այն նույն գի­ծը, ո­րին մենք պետք է տի­րենք: Ե­թե մեր ըն­տա­նի­քի

ան­դամ­նե­րին

տանք

գոր­ծո­ղու­թյուն­նե­րի

մեծ ա­զա­տու­թյան ի­րա­վունք, ա­պա այն հե­ղա­փո­խու­ թյուն կի­րա­կա­նաց­նի մեր տնե­րում իշ­խա­նու­թյան մա­սին պատ­կե­րա­ցում­նե­րում: Հար­կադ­րան­քը և մե­քե­նա­յու­ թյուն­նե­րը լիա­զո­րու­թյուն­նե­րի և հ­նա­րա­վո­րու­թյուն­նե­րի հա­կա­ռակն են: Դրանք ճշմա­րիտ ու­ժի ա­ղա­վա­ղումն են: Հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով և լիա­զո­րու­թյուն­նե­րով օժտ­ ված լի­նե­լը են­թադ­րում է փո­խա­դարձ վե­րա­բեր­մունք և միա­բա­նու­թյուն: Աստ­ծո սե­րը և շ­նոր­հը մեզ ուժ են տա­լիս, որ մարդ­կանց շնոր­հենք հնա­րա­վո­րու­թյուն­ներ և լիա­զո­րու­թյուն­ներ: Երբ նման բան է տե­ղի ու­նե­նում ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի միջև, նրան­ցից յու­րա­քանչ­յու­րը երկ­րա­չա­փա­կան առա­ջատ­վու­ թյամբ կա­ճի խո­նար­հու­թյան և սի­րո մեջ: Ըն­տա­նի­քի ան­ դամ­նե­րը կսկսեն ա­վե­լի շատ ա­ճել և կեր­պա­րա­նա­փոխ­վել Քրիս­տո­սի նմա­նու­թյամբ: Եվ Նրա ու­ժը խոս­տաց­ված է մեզ, ե­թե ձգտենք ա­ռողջ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի: 67


Հույս մերօրյա ընտանիքների համար

Այ­սօր շա­տե­րը ա­ռողջ ըն­տա­նե­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­ րի այս մո­դե­լից դուրս են գտնվում: Մենք կոչ ենք ա­նում` ե­թե ապ­րում եք այն­պի­սի ըն­տա­նի­քում, որ­տեղ կա բռնու­ թյուն, այ­սօր­վա­նից ձգտեք դա­ժան վե­րա­բեր­մուն­քից ա­զա­ տագ­րել ձեր տունն ու ըն­տա­նի­քը: Մենք ա­ղա­չում ենք, որ ճա­նա­չեք բռնու­թյան դրսևո­րում­նե­րը և հ­նա­րա­վո­րինս շուտ դի­մեք խորհր­դի կամ մաս­նա­գի­տա­կան օգ­նու­թյան, որ­պես­ զի սկսեք ա­պա­քին­ման գոր­ծըն­թա­ցը: Այս քայլն ա­վե­լի մեծ հույս կնվի­րի ձեր ըն­տա­նի­քին:

68


Գլուխ 8

ԻՆՉՊԵՍ ԽՈՒՍԱՓԵԼ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ Հար­սա­նե­կան

ծի­սա­կա­տա­րու­թյուն­նե­րը

գե­ղե­ցիկ,

հիաս­քանչ և­ օրհն­յալ ա­րա­րո­ղու­թյուն­ներ են: Երբ ե­րի­տա­ սարդ­նե­րը կանգ­նում են խո­րա­նի առջև՝ ձեռք ձեռ­քի, նա­ յում միմ­յանց աչ­քե­րի մեջ, տա­լիս ի­րենց եր­դու­մը, նրանք ու­րա­խու­թյամբ ու հույ­սով են լե­ցուն: Յու­րա­քանչ­յուր զույգ հա­վա­տում է, որ իր սերն այն­քան ա­ռանձ­նա­հա­տուկ է, և կապն այն­քան ա­մուր, որ միշտ միա­սին կլի­նեն «և՛ հի­ վանդ, և՛ ա­ռողջ ժա­մա­նակ, թե՛ լավ, թե՛ վատ օ­րե­րում»: Ի­րա­կա­նու­թյունն այն­պի­սին է, որ ա­մուս­նու­թյուն­նե­րը կա­րող են ա­վարտ­վել ե­րեք տար­բե­րակ­նե­րից մե­կով. 1. Բար­գա­վա­ճող զույ­գեր 2. Ընդ­հար­վող զույ­գեր 3. Բա­ժան­վող զույ­գեր Բա­ցա­հայտ փաստ է, որ Միաց­յալ Նա­հանգ­նե­րում և­ աշ­խար­հի շատ երկր­նե­րում, ա­մուս­նա­ցած­նե­րի 40-50 տո­ կոսն ա­մուս­նա­լուծ­վում է:13 13  «Ամուսնություններ և ամուսնալուծություններ», Ամուսնալուծության վիճակագրություն, http:// Divorcestatistics.org, և «Չկշռադատված ամուսնալուծությունների ցուցանիշները», Եվրոստատ, http://ec.europa.eu/eurostat/web/products-datasets/-/tps00013. (“Marriages and Divorces,” DivorceStatistics, http://Divorcestatistics.org, and ”Crude

69


Հույս մերօրյա ընտանիքների համար

Ո՞ւր մնաց միմ­յանց հետ մնա­լու՝ «մինչև մա­հը մեզ բա­ ժա­նի» եր­դու­մը: Մի՞­թե լուրջ չէին երդ­ման այդ խոս­քե­րը: Իսկ, մի­գու­ցե, նրանք չե՞ն գի­տակ­ցում, թե ի­րա­կա­նում ինչ է նշա­նա­կում այդ եր­դու­մը: Երբ շատ զույ­գեր լսում են խզված ըն­տա­նիք­նե­րի բարձր ցու­ցա­նիշ­նե­րի մա­սին, նրանք կար­ծես ցան­կա­նում են «ո­ղո­ղել» ա­մուս­նա­կան եր­դու­մը՝ ա­վան­դա­կան ծե­սի ժա­մա­նակ օգ­տա­գոր­ծած բա­ռե­րը հար­մա­րեց­նե­լով ժա­մա­ նա­կա­կից ի­րո­ղու­թյա­նը: Այժմ ո­րոշ եր­դում­ներ այս­պես են հնչում՝ «քա­նի դեռ եր­կուսս էլ կսի­րենք», փո­խա­նակ՝ «քա­ նի դեռ եր­կուսս էլ ողջ ենք»: Թվում է` ո­րոշ զույ­գեր մտած­ ված կերպով ի­ջեց­նում են ի­րենց ակն­կա­լիք­նե­րի շեմն այն դեպ­քե­րի հա­մար, երբ չեն չկա­րո­ղա­նա ապ­րել նվիր­ման այդ­պի­սի բարձր չա­փա­նիշ­նե­րով: Հա­տուկ դի­տար­կում­ներ չեն պա­հանջ­վում, որ­պես­ զի հաս­կա­նանք, որ ա­մուս­նու­թյու­նը` որ­պես սահմանա­ կարգ, ա­վե­րիչ պար­տու­թյուն է կրում ամ­բողջ աշ­խար­ հում: Մե­զա­նից յու­րա­քանչ­յուրն ու­նի ա­մուս­նա­լուծ­ված բա­րե­կամ­ներ կամ ծա­նոթ­ներ: Իսկ այն երկր­նե­րում, որ­ տեղ օ­րի­նա­կան ա­մուս­նա­լու­ծու­թյու­նը նա­խա­տես­ված չէ, զույ­գե­րը պար­զա­պես բա­ժան­վում են՝ ապ­րե­լով միև­նույն տա­նը, և­ այս­պի­սի կյան­քը բա­վա­կա­նին դառն է: Կա­րե­լի է վստա­հու­թյամբ ա­սել, որ մե­զա­նից շա­տերն են զգա­ցել լար­ված փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ցա­վը, կամ դրա մի­ ջով ան­ցել է մեր մտե­րիմ­նե­րից որևէ մե­կը: Հաշ­վի առ­նե­լով այս վա­խեց­նող ի­րա­կա­նու­թյու­նը` հարց է ծա­գում. ինչ­պե՞ս կա­րող է զույգն ամ­բողջ կյանքն ապ­րել եր­ջա­նիկ ա­մուս­նու­թյան մեջ: Այ­սօր ե­րի­տա­սարդ մար­դիկ ինչ­պե՞ս ստեղ­ծեն այն­պի­սի ա­մուս­նու­թյուն, ո­րը Divorce Rate”; Eurostat, http://ec.europa.eu/eurostat/web/products-datasets/-/tps00013).

70


Ինչպես խուսափել ամուսնալուծություններից եվ ընտանեկան անհաջողություններից

կշա­րու­նակ­վի ամ­բողջ կյան­քում: Հնա­րա­վո՞ր է արդ­ յոք խու­սա­փել ան­հա­ջող ա­մուս­նու­թյու­նից կամ ա­մուս­ նա­լու­ծու­թյու­նից: Ա­յո´, բա­րի լուրն այն է, որ զույ­գերն ի­րենց ամ­բողջ կյան­քի ըն­թաց­քում կա­րող են ապ­րել եր­ ջա­նիկ ա­մուս­նու­թյան մեջ, նվա­զա­գույ­նի հասց­նել հո­գե­ կան տա­ռա­պանք­նե­րը և­ եր­բեք չհայտն­վել դա­տա­րա­նի կամ Քա­ղա­քա­ցիա­կան կա­ցու­թյան ակ­տե­րի գրանց­ման գոր­ծա­կա­լու­թյան

դահ­լի­ճում`

ա­մուս­նա­լու­ծու­թյու­նը

հաս­տա­տե­լու հա­մար: Մե­զա­նից շա­տերն են ան­ձամբ զգա­ցել կամ լսել այն­պի­ սի երևույ­թի մա­սին, ինչ­պի­սին է սի­րա­հար­վա­ծու­թյու­նը: Ա­մեն դեպ­քում, հենց այս խոսքն է օգ­տա­գործ­վում մեր հա­ սա­րա­կու­թյան մեջ: Սա գլխապ­տույտ է, զգաց­մունք­նե­րի հոր­դում, ո­րը տե­ղի է ու­նե­նում, երբ հան­դի­պում ենք որևէ մե­կին, ով մեզ սաս­տիկ հրա­պու­րում է, սա­կայն սա իս­կա­ կան սեր չէ: Ա­վե­լի շուտ, այն պար­զա­պես մարմ­նի բնա­կան ար­ձա­գանքն է նյար­դա­քի­միա­կան նյու­թե­րին, ո­րոնք հոր­ դում են ու­ղե­ղի լիմ­բիկ հա­մա­կարգ, երբ հան­դի­պում ենք մե­կին, ով մեր կար­ծի­քով գրա­վիչ է: Մենք նա­խընտ­րում ենք այդ երևույթն ան­վա­նել հա­մակ­րանք։ Մեկ այլ ճշմար­տու­թյուն է, որ այս գլխապ­տույտ ա­ռա­ ջաց­նող ար­ձա­գան­քը հաս­տա­տուն չէ միև­նույն ան­ձի նկատ­մամբ, ե­թե մտած­ված և­ ա­մե­նօր­յա ջան­քեր չենք ներդ­նում՝ պահ­պա­նե­լու դրա­կան փոխ­հա­րա­բե­րու­թյուն­ նե­րը: Այն զո­րեղ ու­ժը, որն սկզբում միաց­նում էր մեզ, սկսում է թու­լա­նալ, հենց որ դա­դա­րում ենք կա­տա­րել այն բո­լոր հրա­շա­լի բա­նե­րը, ո­րոնք ա­նում էինք հա­րա­բե­րու­ թյուն­նե­րի սկզբում, և հենց որ ստիպ­ված ենք լի­նում լու­ծել ա­ռօր­յա կեն­ցա­ղա­յին խնդիր­նե­րը: Այս դեպ­քում մար­դիկ կար­ծում են, որ ե­թե ի­րենց ռո­ման­տիկ զգաց­մունք­ներն 71


Հույս մերօրյա ընտանիքների համար

ան­հե­տա­ցել են, ա­պա ի­րենք դա­դա­րել են ի­րար սի­րե­լուց: Հո­գե­բան­նե­րը և մ­յուս գիտ­նա­կան­նե­րը հայտ­նա­բե­ րել են, որ մեր մեջ դրված է ու­րիշ մարդ­կանց հետ սերտ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի

պա­հանջ­մուն­քը:

Մենք

կա­րիք

ու­նենք վստա­հու­թյան, անվ­տան­գու­թյան և պաշտ­պան­ վա­ծու­թյան, ո­րը կա­րե­լի է զգալ նրա հետ, ով մեր հայ­ րա­կան տան ան­դա­մը չէ: Մ­տեր­մու­թյան հա­կա­ռակ զգա­ ցու­մը մե­կու­սա­ցումն է, և մեր ու­ղեղն այս մե­կու­սա­ցու­մը մեկ­նա­բա­նում է որ­պես սպառ­նա­լիք մեր բա­րօ­րու­թյա­նը: Ա­հա թե ին­չու, ա­ռաջ­վա նման, ա­մուս­նու­թյու­նը մարդ­ կանց մե­ծա­մաս­նու­թյան գլխա­վոր նպա­տակ­նե­րից մե­կն է: Կ­յան­քի ըն­կե­րոջ առ­կա­յու­թյու­նը հա­ճախ ա­ջակ­ցու­ թյան, մխի­թա­րու­թյան և մ­տեր­մու­թյան մեր միակ կամ ա­մե­նա­հու­սա­լի աղբ­յուրն ու ե­րաշ­խիքն է: Ա­ճող մե­կու­ սաց­վա­ծու­թյան և միայ­նու­թյան այս դա­րաշր­ջա­նում նույ­նիսկ գիտ­նա­կան­ներն են հա­մա­միտ, որ հի­մա, ա­ռա­ վել քան երբևէ, մար­դիկ ի­րենց հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ու­նեն հա­րատևու­թյան և նվիր­վա­ծու­թյան կա­րիք, իսկ փաս­տե­րը վկա­յում են, որ ռո­ման­տիկ կա­պե­րը հնա­րա­ վոր է պահ­պա­նել այն­պի­սի նվի­րա­կան հա­րա­բե­րու­թյան մեջ, ինչ­պի­սին ա­մուս­նու­թյունն է: Սի­րա­հար­վա­ծու­թյու­նը շատ գե­ղե­ցիկ զգա­ցում է: Սա­ կայն հա­րա­բե­րու­թյուն­նե­րը շար­ժուն են, և դ­րանք մշտա­ պես փո­փոխ­վում են: Այս­պի­սով, չնա­յած այն բա­նին, թե որ­քան խորն է թվում այդ սի­րա­հար­վա­ծու­թյու­նը, այն ամ­ բող­ջո­վին հիմն­ված է զգաց­մունք­նե­րի և նվիր­վա­ծու­թյան ծայ­րա­հեղ ցածր մա­կար­դա­կի վրա, որն, ի վեր­ջո, մա­րում կամ ան­հե­տա­նում է: Սա­կայն դրան ո­րոշ ժա­մա­նակ ու ջան­քեր նվի­րե­լով, հա­րա­բե­րու­թյուն­նե­րը շա­րու­նա­կե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյուն 72

ու­նե­նա­լով`

սի­րա­հար­վա­ծու­


Ինչպես խուսափել ամուսնալուծություններից եվ ընտանեկան անհաջողություններից

թյան հիմ­քի վրա հնա­րա­վոր է ա­ճեց­նել և պահ­պա­նել կամ կրկին վա­ռել սե­րը, ո­րը կպահ­պան­վի ամ­բողջ կյան­քի ըն­ թաց­քում: Այ­նուա­մե­նայ­նիվ, շատ ջան­քեր ու ժա­մա­նակ տրա­մադ­րե­լով, նվի­րու­մով և շա­րու­նա­կե­լու պատ­րաս­ տա­կա­մու­թյուն դրսևո­րե­լով` այն հնա­րա­վոր է ա­ճեց­նել և պահ­պա­նել կամ էլ այն­պի­սի սեր բո­ցա­վա­ռել, ո­րը կգո­ հաց­նի և կա­յուն կլի­նի ողջ կյան­քի ըն­թաց­քում: Հա­ջող ա­մուս­նու­թյուն ստեղ­ծե­լը նման է տուն կա­ռու­ ցե­լուն: Այն պա­հան­ջում է հստակ ծրա­գիր և պատ­րաս­տա­ կա­մու­թյուն` մեծ աշ­խա­տան­քի հա­մար: Մենք ցան­կա­նում ենք ա­ռա­ջար­կել հինգ հիմ­նա­կան քայ­լեր ա­մուր և­ ա­ռողջ ա­մուս­նու­թյուն հաս­տա­տե­լու հա­մար: 1. ­Ձեր ա­մուս­նու­թյու­նը կա­ռու­ցե´ք­ի­րա­կան սի­րո վրա Հա­նուն հա­րա­բե­րու­թյուն­նե­րի պահ­պան­ման` իս­կա­ կան սե­րը պա­հան­ջում է հաս­կա­նալ միմ­յանց կա­րիք­նե­րը և դրսևո­րել ինք­նու­րաց­ման պատ­րաս­տա­կա­մու­թյուն: Ճշ­մա­րիտ սե­րը պա­հան­ջում է մեծ ջան­քեր և զո­հա­բե­րու­ թյուն­ներ, բայց օգ­նում է մեր ո­րոշ­մա­նը՝ ստեղ­ծե­լու ա­մե­ նա­լավ ա­մուս­նու­թյու­նը երկ­րի վրա: Նորկ­տա­կա­րան­յան ի­մաս­տու­թյունն ա­սում է. «­Սե­րը եր­կայ­նա­միտ է՝ քաղցր է. սե­րը չի նա­խան­ձում, չի գո­ռո­զա­նում, չի հպար­տա­ նում։ Չի լրբա­նում, ի­րե­նը չի ո­րո­նում, չի գրգռվում, չա­րը չի մտա­ծում. ա­նի­րա­վու­թյան վրա չի ու­րա­խա­նում, բայց ու­րա­խա­նում է ճշմար­տու­թյան հետ. ա­մեն բա­նի դի­մա­ նում է. ա­մեն բան հա­վա­տում է, ա­մեն բա­նի հա­մար հույս ու­նի, ա­մեն բա­նի համ­բե­րում է։ Սե­րը եր­բեք չի վեր­ջա­նա: Ե­թե մար­գա­րեու­թյուն­ներ կան՝ կխա­փան­վեն: Ե­թե լե­ զու­ներ՝ կլռեն: Ե­թե գի­տու­թյուն՝ կխա­փան­վի»: (Ա Կորն­ թա­ցիս 13.4-8): 73


Հույս մերօրյա ընտանիքների համար

2. Ըն­դու­նե´ք, որ եր­կուսդ էլ ան­կա­տար եք Ա­մուս­նու­թյան մեջ մենք պետք է սո­վո­րենք գնա­հա­ տել միմ­յանց և­ ըն­դու­նել, որ կա­տար­յալ չենք: Մենք նո­ րից կխո­սենք այն ա­մուս­նու­թյան մա­սին, ո­րը լցված է շնոր­հով: Հի­շենք. շնոր­հը մի բան է, ո­րը դուք կա­րող եք տալ ու­րի­շին, ե­թե նույ­նիսկ նա դրան ար­ժա­նի չէ: Այս­ պի­սով, դուք ձեր ա­մուս­նու նկատ­մամբ դրսևո­րում եք բա­րու­թյուն, համ­բե­րու­թյուն, մեղ­մու­թյուն, դուք այդ­ պես եք վար­վում նույ­նիսկ այն դեպ­քում, երբ ա­ռանձ­նա­ պես հակ­ված չեք այդ­պես վար­վե­լու: Ին­չո՞ւ: Ո­րով­հետև ո­րո­շա­կի պա­հե­րի, նույ­նիսկ ա­մեն օր, ձեր ա­մու­սի­նը ստիպ­ված կլի­նի նույն վե­րա­բեր­մուն­քը դրսևո­րել ձեր նկատ­մամբ: Շ­նոր­հը հրա­շա­լի է այն­քա­նով, որ այն հնա­րա­վոր չէ վաս­տա­կել կամ գնել: Որ­պես շնորհ դրսևո­րող մարդ` դուք կա­րող եք ձեր ա­մուս­նուն ա­ռա­ջար­կել սեր և­ ըն­ դու­նեք նրան իր բո­լոր թե­րու­թյուն­նե­րով և­ ան­կա­տա­ րու­թյամբ` որ­պես ան­հա­տույց պարգև: Ա­մուս­նու­թյան մեջ շնորհն ստեղ­ծում է այն­պի­սի մթնո­լորտ, ո­րը գոր­ ծում է հան­ցան­քի և­ ա­մո­թի զգա­ցում­նե­րի սահ­մա­նից այն կողմ, և պայ­ման­ներ է ստեղ­ծում ա­մուս­նա­կան հա­ րա­բե­րու­թյուն­նե­րում ա­ճի ու նո­րոգ­ված նվիր­վա­ծու­ թյան հա­մար: 3. Լ­սե´ք միմ­յանց Ա­մուս­նու­թյան վե­րա­բեր­յալ հե­տա­զո­տու­թյուն­նե­րի մեծ մա­սը վկա­յում է, որ ա­մու­սին­նե­րը հա­ճախ դժվա­րու­թյուն­ ներ են ու­նե­նում արդ­յու­նա­վետ հա­ղոր­դակ­ցու­թյան պա­ կա­սի պատ­ճա­ռով: Ե­թե ա­մուս­նա­ցած մար­դիկ, հա­ճախ նաև չա­մուս­նա­ցած­նե­րը, բարձ­րաց­նեին ի­րենց հա­ղոր­ 74


Ինչպես խուսափել ամուսնալուծություններից եվ ընտանեկան անհաջողություններից

դակ­ցու­թյան հմտու­թյուն­նե­րի մա­կար­դա­կը, ա­պա կհաս­ նեին փո­խըմբռն­ման ա­վե­լի բարձր աս­տի­ճա­նի և ձեռք կբե­րեին հիմք` ա­վե­լի ա­մուր և­ ա­ռողջ փոխ­հա­րա­բե­րու­ թյուն­նե­րի հա­մար: Ցան­կա­ցած հա­րա­բե­րու­թյան­մեջ լիար­ժեք հա­ղոր­դակ­ ցու­թյու­նը նման է ջրի և­ արևի լույ­սի, ո­րոնք անհ­րա­ժեշտ են ծաղ­կող մար­գա­գետ­նի հա­մար: Մար­դուն լսե­լու ըն­դու­ նա­կու­թյու­նը նման է պա­րար­տան­յու­թի, ո­րը խորը թա­ փան­ցում է հո­ղի մեջ` սնու­ցելու և պա­րար­տաց­նելու այն: Շատ դեպ­քե­րում հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մեջ խնդիր­ներ են ծա­գում, երբ չեն բա­վա­րար­վում ա­մու­սին­նե­րի ո­րոշ պա­ հանջ­մունք­ներ, քա­նի որ դրանց ազ­դան­շան­նե­րը պար­ զա­պես լսե­լի չեն: Ե­թե փոխ­հա­րա­բե­րու­թյան մեջ կա գան­ գատ, դժգո­հու­թյուն, ու­րեմն ո­րոշ կա­րիք­ներ ան­տես­վել են, ձայ­նե­րը չեն լսվել: Զույ­գե­րը, ով­քեր ու­նեն հա­ղոր­դակ­ ցու­թյան բարձր մա­կար­դակ, հաս­կա­նում են, որ զրու­ցակ­ ցի խոս­քե­րի նկատ­մամբ ու­շադ­րու­թյու­նը նրանց ա­մուս­ նու­թյան կարևոր բա­ղադ­րիչն է: Լ­սել զրու­ցակ­ցին՝ նշա­նա­կում է ըն­կա­լել նրա­նից դուրս ե­կող տե­ղե­կու­թյունն ա­կանջ­նե­րով և սր­տով: Նման վար­ քը ձեր ա­մուս­նուն վստա­հեց­նում է, որ դուք ա­վե­լի շատ հե­տաքրքր­ված եք լսե­լու և­ ըն­դու­նե­լու այն, ինչ նա ցան­ կա­նում է ա­սել, քան թե կի­րա­ռել ինք­նա­պաշտ­պա­նու­ թյուն և հա­մա­ռո­րեն պնդել ձեր տե­սանկ­յու­նը: Եվ տվյալ վար­քա­գի­ծը դարձ­յալ պա­հան­ջում է ինք­նու­րա­ցու­թյուն, սա երկ­րորդ կարևոր բա­ղադ­րիչն է, որ­պես­զի ա­մուս­նու­ թյու­նը շա­րու­նակ­վի ամ­բողջ կյան­քում: Երբ ա­մու­սին­նե­րից յու­րա­քանչ­յուրն զգում է, որ ի­րեն լսում և հաս­կա­նում են, մտեր­մու­թյունն ու փոխ­հա­րա­բե­ րու­թյուն­ներն ամ­րապնդ­վում են: 75


Հույս մերօրյա ընտանիքների համար

4. ­Նե­րե´ք վի­րա­վո­րո­ղին Բա­ցատ­րա­կան բա­ռա­րա­նը տա­լիս է «նե­րում» բա­ռի հետև­յալ սահ­մա­նու­մը. (1) դրսևո­րել նե­րո­ղամ­տու­թյուն, որևէ մե­կի վրա­յից հա­նել հան­ցան­քը, (2)հան­գիստ թող­նել, ա­զա­տել որևէ պար­տա­կա­նու­թյու­նից, (3) չեղ­յալ հայ­տա­ րա­րել պարտ­քը: «­Նե­րում» բառն ու­նի հետև­յալ նշա­նա­կու­թյու­նը`թո­ ղու­թյուն, որևէ հան­ցան­քի, զան­ցան­քի հա­մար պատ­ժի վե­րա­ցում: Նե­րումն ու­ղի է բա­ցում բժշկու­թյան և հաշ­տու­թյան հա­մար բո­լոր հա­րա­բե­րու­թյուն­նե­րում: Ա­մուս­նու­թյան մեջ եր­կու կողմն էլ, վաղ թե ուշ, ան­խու­սա­փե­լիո­րեն ցավ են պատ­ճա­ռում միմ­յանց: Երբ նե­րում ենք, մենք հրա­ ժար­վում ենք պատ­ժե­լու են­թադր­յալ ի­րա­վուն­քից կամ վրեժխնդ­րու­թյու­նից: Երբ մենք մեր մտքի մեջ պա­հում ենք վի­րա­վո­րան­քը, հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ծա­գում են դառ­նու­թյուն­ներ ու ա­տե­լու­թյուն: Նե­րու­մը մեզ ա­զա­տում է այս զգա­ցում­նե­րից: Նե­րումն, ըստ էու­թյան, նե­րո­ղի հա­ մար ա­վե­լի օգ­տա­կար է, քան ներ­վո­ղի հա­մար: 5. Դրսևո­րե´ք ձեր զգաց­մունք­նե­րը Զույ­գե­րի մե­ծա­մաս­նու­թյու­նը դժվա­րու­թյամբ է կա­ րո­ղա­նում սպա­սել մինչև հար­սա­նի­քը, որ­պես­զի վա­յե­լի ա­մուս­նու­թյան

ֆի­զի­կա­կան

ար­տո­նու­թյուն­նե­րը:

Սա­

կայն, ժա­մա­նա­կի ըն­թաց­քում, երբ ա­մե­նօր­յա կյան­քը հաղ­թում է, և գլ­խապ­տույտն` ան­հե­տա­նում, մենք դա­դա­ րում ենք ա­նել այն, ինչ սկզբում ա­նում էինք: Գր­կելն ա­մե­ նա­հա­սա­րակ մի­ջոցն է` հի­շեց­նե­լու, որ դուք անխ­զե­լիո­ րեն միա­ցած եք: Երբ գրկում կամ հպվում ենք միմ­յանց, մեր օր­գա­նիզ­մում ար­տադր­վում է օք­սի­տո­ցին հոր­մո­նը: 76


Ինչպես խուսափել ամուսնալուծություններից եվ ընտանեկան անհաջողություններից

Օք­սի­տո­ցինն այն հոր­մոնն է, որն ու­ժե­ղաց­նում է մեր կապ­վա­ծու­թյունն ու­րիշ մար­դու նկատ­մամբ, այն նաև ի­ջեց­նում է ար­յան ճնշու­մը և նվա­զեց­նում սթրե­սը: Այս­ պի­սով, կան շատ ա­ռա­վե­լու­թյուն­ներ, ո­րոնք մենք կա­րող ենք ստա­նալ հա­սա­րակ գրկա­խառ­նու­թյան արդ­յուն­քում: Մենք ա­մուս­նա­կան զույ­գե­րին խոր­հուրդ ենք տա­լիս, որ ա­մեն ա­ռա­վոտ գրկա­խառն­վեն` նախ­քան բա­ժան­վե­լը, և յու­րա­քանչ­յուր ե­րե­կո նույնն ա­նեն, երբ կրկին հան­դի­պեն: Եզ­րա­կա­ցու­թյուն Գոր­ծո­նը, ո­րը տար­բե­րում է հա­ջող ա­մուս­նու­թյուն­ նե­րը դժբախտ ա­մուս­նու­թյու­նից, կամ նրան­ցից, ո­րոնք ա­վարտ­վում են ա­մուս­նա­լու­ծու­թյամբ, հա­րա­բե­րու­թյուն­ նե­րի կա­ռուց­ման հմտու­թյուն­նե­րի առ­կա­յու­թյունն է, գի­ տե­լիք­ներ, թե ինչ­պես պահ­պա­նել իս­կա­կան սե­րը, լու­ծել ընդ­հա­րում­նե­րը, նե­րել և­ ըն­դու­նել, պահ­պա­նել ռո­ման­ տի­կան և լա­վաց­նել հա­ղոր­դակ­ցու­թյու­նը: Շատ զույ­գեր բա­վա­կա­նա­չափ նա­խա­պատ­րաստ­ված չեն այս ա­մե­նին, սա­կայն յու­րա­քանչ­յուր զույգ կա­րող է սո­վո­րել: Վ­տան­ գա­վոր է հաշտ­վել ըն­թա­ցիկ վի­ճա­կի հետ կամ սնու­ցել ան­հու­սա­լիու­թյան զգա­ցու­մը ձեր ա­մուս­նու­թյան վե­րա­ բեր­յալ: Ե­թե պատ­րաստ եք ձեր ա­մուս­նու­թյան մեջ նե­րա­ռել այս հիմ­նա­րար պա­հե­րը, ա­պա դուք կհիմ­նեք այն­պի­սի միու­թյուն, ո­րը կդի­մա­նա կյան­քի ցան­կա­ցած փո­թո­րկի: Թեև բո­լոր ա­մուս­նու­թյուն­նե­րը ժա­մա­նակ առ ժա­մա­ նակ են­թարկ­վում են ամ­րու­թյան փոր­ձու­թյա­նը, սա­կայն բո­լո­րո­վին էլ բա­ժան­վե­լու կա­րիք չկա: Զույ­գե­րը, ով­քեր կա­րո­ղա­նում են որ­պես թիմ աշ­խա­տել և´ բա­րեն­պաստ, և´ դժվար ժա­մա­նակ­նե­րում, կտես­նեն, որ տա­րի­նե­րի 77


Հույս մերօրյա ընտանիքների համար

հետ ի­րենց ա­մուս­նու­թյու­նը ոչ միայն պահ­պան­վել, այլ նաև ծաղ­կում է. այս­պի­սի զույ­գե­րը կապ­րեն «եր­կար և­ եր­ջա­նիկ»:

78


Գլուխ 9

ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԻԱՅՆԱԿՆԵՐԸ ՀԱՆԳԻՍՏ ԳՏՆԵԼ Վեր­ջերս մենք նշե­ցինք մեր ա­մուս­նու­թյան 34-րդ տա­ րե­դար­ձը: Սա ա­վե­լին է, քան ըն­թեր­ցող­նե­րից ո­մանց տա­րի­քը: Սա­կայն մեզ թվում է, թե հենց ե­րեկ էր, որ մի հրա­շա­լի ա­մա­ռա­յին օր Ա­մե­րի­կա­յի Միաց­յալ Նա­հանգ­նե­ րի հյու­սիս-արևել­յան մա­սում փո­խա­նա­կե­ցինք ա­մուս­նա­ կան եր­դու­մը: Երբ մենք կանգ­նած էինք ծա­ռա­յո­ղի առջև՝ խոս­տա­ նա­լով սի­րել միմ­յանց «մինչև մա­հը կբա­ժա­նի մեզ», չէինք էլ պատ­կե­րաց­նում, որ այդ­քան դժվար կլի­նի այդ ուխ­տը պահ­պա­նե­լը: Այդ խոս­քերն ա­սե­լը բա­վա­կա­նին հեշտ էր, հատ­կա­պես հիաց­մուն­քի և միա­տեղ կյան­քի կան­խա­վա­ յել­ման այդ մթնո­լոր­տում: Մ­յուս կող­մից, ոչ մի բան չէր կա­րող մեզ պատ­րաս­տել, ըստ էու­թյան, ոչ այն­քան վատ կյան­քի հա­մար, ո­րը մենք ապ­ րում ենք որ­պես ա­մու­սին­ներ, բա­ցի այն հան­գա­ման­քից, որ ստիպ­ված ենք ե­ղել ըն­դու­նել այն փաս­տը, որ չկան կա­տար­ յալ ա­մուս­նու­թյուն­ներ, ո­րով­հետև չկան կա­տար­յալ մար­դիկ: Շատ չա­մուս­նա­ցած մար­դիկ կցան­կա­նա­յին ա­մուս­նա­ ցած լի­նել: Նրանք կար­ծում են, որ ե­թե դա տե­ղի ու­նե­ 79


Հույս մերօրյա ընտանիքների համար

նար, ա­պա ի­րենք հեշտ կլու­ծեին ո­րոշ խնդիր­ներ և կապ­ րեին լիար­ժեք կյան­քով: Իս­կա­պե՞ս դա այս­պես է: Արդ­յո՞ք ա­մուս­նա­ցած մար­դիկ ա­ռա­վե­լու­թյուն ու­նեն այս աշ­խար­ հում՝ խառն­ված ի­րենց բո­լոր ցան­կու­թյուն­նե­րի բա­վա­ րար­ման հետ: Կամ, գու­ցե նրանք նույն­պես շատ խո­ցե­լի են, քա­նի որ հարկ է բախ­վել կյան­քի մար­տա­հրա­վեր­ներին: Ճշ­մար­տու­թյունն այն է, որ թեև ա­մուս­նա­նա­լը հա­րա­ բե­րա­կա­նո­րեն հեշտ է, ա­մուս­նա­ցած մնա­լը շատ ա­վե­լի դժվար է: Այս­պի­սով, ի՞նչ պետք է ա­նի չա­մուս­նա­ցած մար­ դը` կին թե տղա­մարդ, մինչև գտնի ի­րեն հար­մար զույ­ գին, որ­պես­զի ա­մուս­նա­նա՝ հաշ­վի առ­նե­լով սե­ռա­կան բուռն պա­հանջ­նե­րը, ո­րոնք այ­սօր­վա պոստ­մո­դեռ­նիս­տա­ կան կյան­քի ի­րա­կա­նու­թյունն են: Երբ ու­սում­նա­սի­րում ենք այս նուրբ, սա­կայն շատ կարևոր թե­ման, անհ­րա­ժեշտ է ըն­դու­նել, որ սե­ռա­կան կյանքն Աստ­ծո գա­ղա­փարն էր, և­ ան­կաս­կած, դա շատ լավ էր: Սա­կայն այն ա­մե­նը, ինչ Աստ­ված ա­րա­րել է մեր բա­րօ­րու­թյան հա­մար, սա­տա­նան փոր­ձում է ոչն­չաց­նել: Մենք գի­տենք, թե ինչ տե­ղի ու­նե­ցավ Ե­վա­յի հետ Ե­դե­մի պար­տե­զում: Սա­տա­նան շա­րու­նա­կում է հրա­պու­րիչ այ­ լընտ­րանք­ներ ա­ռա­ջար­կել Աստ­ծո բա­րի խրատ­նե­րին՝ հու­սա­լով, որ դուք կտրվեք նրա խա­բեու­թյա­նը, որն, ի վեր­ջո, կհան­գեց­նի վշտի ու տա­ռա­պանք­նե­րի: Երկ­րի պատ­մու­թյան ա­մե­նասկզ­բում Աստ­ված ազ­դա­ րա­րեց. «Ս­րա հա­մար մար­դը կթող­նի իր հո­րը և­իր մո­րը, և կ­հա­րի իր կնո­ջը և մեկ մար­մին կլի­նեն։ Եվ նրանք եր­կու­ սը մերկ էին՝ Ա­դա­մը և­իր կի­նը, և չէին ա­մա­չում» (Ծնն­դոց 2.25): Ըստ Աստ­վա­ծաշն­չի` սե­ռա­կան ինք­նար­տա­հայտ­ ման վե­րա­բեր­յալ գո­յու­թյուն ու­նի հա­տուկ հա­մա­տեքստ, դա տե­ղի է ու­նե­նում այն ժա­մա­նակ, երբ մար­դը թող­նում 80


Ինչպես կարող են միայնակները հանգիստ գտնել

է իր հորն ու մո­րը և «հա­րում» կնո­ջը: Սա այն մի­ջա­վայրն է, որ­տեղ չկա ա­մո­թի զգա­ցում սե­ռա­կան գոր­ծո­ղու­թյան հա­մար, քա­նի որ այս հա­մա­տեքս­տում է, որ մար­դը պար­ տա­վոր­վել է ամ­բողջ կյան­քի ըն­թաց­քում նվիր­վել մեկ այլ մար­դու և­այժմ պատ­րաստ է վա­յե­լել այն ա­ռա­վե­լու­թյուն­ նե­րը, ո­րոնք բխում են այդ­պի­սի նվի­րու­մից: Այն դեպ­քում, ե­թե դուք վստահ չեք, թե ինչ է ա­սում Աստ­ ված Ծնն­դոց գրքում, Պո­ղոս ա­ռաք­յա­լը Նոր Կ­տա­կա­րա­ նում հաս­տա­տում է այս միտ­քը. «Ո­րով­հետև սա է Աստ­ծո կամ­քը՝ ձեր սրբու­թյու­նը. որ դուք հետ կե­նաք պոռն­կու­ թյու­նից, և ձե­զա­նից ա­մեն մե­կը գի­տե­նա իր ա­նո­թը պա­ հել սրբու­թյամբ և պատ­վով, ոչ թե ցան­կու­թյան կիր­քով, ինչ­պես հե­թա­նոս­ներն էլ որ Աստ­ծուն չգի­տեն» (Ա Թե­սա­ ղո­նի­կե­ցիս 4.3-5): Այս հատ­վա­ծը շատ պարզորոշ ա­սում է, որ ե­թե դուք ձեզ հա­վա­տաց­յալ եք հա­մա­րում, պետք է հսկեք ձեր մար­ մի­նը և կր­քե­րը, որ­պես­զի ապ­րեք բա­րո­յա­կան մա­քուր կյան­քով` փառք տա­լով Աստ­ծուն: Սե­ռա­կան ակ­տի­վու­թյան վե­րա­բեր­յալ Աստ­վա­ծա­շուն­չը շա­րու­նա­կում է բա­ցել նման են­թա­տեքստ Ա Կորն­թա­ցիս 7.1, 2-ում` ա­սե­լով. «Տ­ղա­մար­դու հա­մար լավ է, որ կնոջ չմո­տե­նա։ Սա­կայն պոռն­կու­թյու­նից խու­սա­փե­լու հա­մար թող ա­մեն մարդ իր կինն ու­նե­նա…»: Մի´ կաս­կա­ծեք, այս ո­գեշնչ­ված խոր­հուր­դը տրված չէ ինչ-որ սուրբ մարդ­կանց, այն հիմն­վել է երկ­րում գոր­ծե­րի ի­րա­կան վի­ճա­կի և մար­ դու գործ­նա­կան կյան­քի վրա: Աստ­վա­ծաշնչ­յան գրողն ըն­ դու­նում է, որ Աստ­ված մարդ­կանց ստեղ­ծել է այն­պի­սին, որ նրանք ձգտում են սե­ռա­կան հար­բե­րու­թյան, բնա­կա­ նա­բար, նրանք դա կա­տա­րե­լու մեծ ցան­կու­թյուն կու­նե­ նան: Սա­կայն այս փաս­տը մարդ­կանց, որ ձգտում են ապ­ 81


Հույս մերօրյա ընտանիքների համար

րել վեհ բա­րո­յա­կան կյան­քով և հ­նա­զանդ լի­նել Աստ­ծուն, ի­րա­վունք չի տա­լիս հրա­ժար­վել ի սկզբա­նե Ա­րար­չի կող­ մից հաս­տատ­ված սկզբունք­նե­րից: Ընդ­հա­կա­ռա­կը՝ սահ­ մա­նա­փա­կում­նե­րը հստակ են. որ­պես­զի սե­ռա­կան գոր­ծո­ ղու­թյուն­նե­րը տեղ գտնեն, դրանք պետք է տե­ղի ու­նե­նան տղա­մար­դու և­ իր կնոջ, կամ կնոջ և­ իր ա­մուս­նու միջև: Խնդ­րում եմ, նաև ու­շադ­րու­թյուն դարձ­րեք, որ, ե­թե դուք տղա­մարդ եք, ա­պա ա­մուս­նա­ցեք կնոջ հետ, իսկ ե­թե կին եք, ա­պա ա­մուս­նա­ցեք տղա­մար­դու հետ: Ա­մուս­նու­թյան և­ ըն­տա­նե­կան հար­ցե­րի վե­րա­բեր­յալ գեր­մա­նա­ցի գրող Վոլ­տեր Տ­րո­բի­չը մի ան­գամ ա­սել է. «­Սե­ռա­կան հա­րա­բե­րու­թյու­նը սի­րո քննու­թյուն չէ, քա­նի որ այն, ինչ քննու­թյան է են­թարկ­վել, ոչն­չաց­վել է քննու­ թյամբ»:14 Այս պնդու­մը մե­րօր­յա սո­վո­րու­թյուն­նե­րի ճիշտ հա­կա­ռակն է, երբ ան­հա­տը հա­սա­րա­կու­թյան բարձ­րա­ գույն ար­ժեքն է: Սա նշա­նա­կում է, որ ինչ էլ մար­դը ցան­կա­ նա ա­նել, նա ի­րա­վունք ու­նի դա ա­նե­լու, բայց մի պայ­մա­ նով, որ տվյալ գոր­ծո­ղու­թյան ըն­թաց­քում ոչ մե­կին վնաս չի պատ­ճառ­վում: Ի­հար­կե, այն­պի­սի մար­դը, ով բռնված է նար­ցի­սիզ­մով, և ձգ­տում է վա­յելք և բա­վա­կա­նու­թյուն ստա­նալ, հա­տուկ հոգ չի տա­նի, թե արդ­յոք վնաս չի՞ պատ­ճա­ռում որևէ մե­կին: Նման մար­դուն հե­տաքրք­րում է միայն այն, թե ինքն ինչ կա­րող է ստա­նալ, այլ ոչ թե այն, թե ինչ կա­րող է տալ: Ճշ­մա­րիտ սե­րը միշտ հարց է տա­ լիս. «Ի՞նչ կա­րող եմ տալ», այլ ոչ թե «Ի՞նչ կա­րող եմ ստա­ նալ»: Այս հա­յե­ցա­կար­գը փաս­տագր­ված է Աստ­վա­ծաշն­ չում, Հով­հան­նես 3.16-ում, որ­տեղ աս­վում է. «Ո­րով­հետև Աստ­ված այն­պես սի­րեց աշ­խար­հը, որ Իր միա­ծին Որ­դին տվեց…» (ընդգծ­ված է հե­ղի­նա­կի կող­մից): 14  Վոլտեր Տրոբիչ, Ես ամուսնացա քեզ հետ, (Նյու Յորք, Հարփեր ընդ ռոու, 1971թ.), էջ. 75-77 Walter Trobisch, I Married You (New York: Harper and Row, 1971), 75–77.

82


Ինչպես կարող են միայնակները հանգիստ գտնել

Ղե­կա­վար­վե­լ ձեզ ա­րա­րող Աստ­ծո ստեղ­ծած բա­րո­յա­ կան սկզբունք­նե­րով և պա­տաս­խա­նատ­վու­թյուն կրել ձեր ա­րարք­նե­րի հա­մար. սա, ան­կաս­կած, տար­բե­րակ­ նե­րից լա­վա­գույնն է: Ե­րե­միա 29.11-ում Աստ­ված ա­սում է. «Ո­րով­հետև ես գի­տեմ այն խոր­հուրդ­նե­րը, որ ես խոր­ հում եմ ձեր մա­սին, ա­սում է Տե­րը, խա­ղա­ղու­թյան խոր­ հուրդ­նե­րը և­ ոչ թե չա­րու­թյան, որ ձեզ տամ ա­պա­գան և հույ­սը»։ Երբ խոս­քը սե­ռա­կան կյան­քի վե­րա­բեր­յալ բա­րո­յա­գի­ տու­թյան մա­սին է, այն դեռևս չամուսնացած անձանց համար հու­սա­լի հենակետ է խաղաղություն պահպանելու հարցում: Ս­թի­վեն Քո­վին իր «Ա­մե­նաարդ­յու­նա­վետ ըն­տա­նիք­ նե­րի յոթ սո­վո­րու­յթ­նե­րը» գրքում քննար­կում է «նա­ խա­ձեռ­նել ինչ-որ բան` մտա­ծե­լով վերջ­նա­կան արդ­յուն­քի մա­սին» հմտու­թյու­նը: Այս հմտու­թյու­նը հա­մե­մատ­վում է ինք­նա­թի­ռի թռիչ­քի հետ: Երբ ինք­նա­թի­ռը թռչում է մի տե­ ղից մյու­սը, օ­դա­չուն պետք է իր մոտ ու­նե­նա թռիչ­քի ծրա­ գի­րը, որ­տեղ պարզորոշ ցույց է տրված ժա­ման­ման վայ­ րը: Սա չա­փա­զանց կարևոր է, քա­նի որ թռիչ­քի ժա­մա­նակ հնա­րա­վոր է փո­թո­րիկ սկսվի` ստի­պե­լով օ­դա­չուին շրջան­ ցել այն վերևից, կամ կող­քից: Սա­կայն, քա­նի որ թռիչ­քի ծրա­գի­րը մշակ­վում է ժա­ման­ման վայ­րի հստակ նշու­մով, այն­քան ժա­մա­նակ, քա­նի դեռ օ­դա­չուն հետևում է դրան, ինք­նա­թի­ռը մեծ հա­վա­նա­կա­նու­թյամբ վայ­րէջք կկա­տա­րի այդ նշա­նակ­ված կե­տում՝ ծրագր­ված ժա­մա­նա­կում: Այդ նույն բա­նը ճիշտ է նաև ձեր կյան­քի վե­րա­բեր­յալ: Այս երկ­րի վրա ձեր ճամ­փոր­դու­թյան ընթացքում դուք պետք է վա­ղօ­րոք ո­րո­շեք «նշա­նակ­ման վայ­րը», ո­րին ցան­կա­նում եք հաս­նել շրջա­պա­տող­նե­րի հետ հա­րա­բե­ 83


Հույս մերօրյա ընտանիքների համար

րու­թյուն­նե­րում: Երբ դուք կգտնեք այն հար­ցի պա­տաս­ խա­նը, թե ինչ­պի­սի կյանք եք ու­զում ապ­րել, անհ­րա­ժեշտ կլի­նի մշա­կել ծրա­գիր, և նա ձեզ կօգ­նի ճա­նա­պար­հից չշեղ­վել և­արդ­յուն­քում հաս­նել վերջ­նա­կե­տին: Այս­պի­սի «թռիչ­քի ծրա­գի­րը» ար­տա­ցո­լում է ձեր ար­ ժե­քը: Դուք պետք է ո­րո­շեք, թե ո՛ր ար­ժեք­ներն ընդգր­կեք ձեր «ու­ղե­բե­ռում» և­ ո­րոն­ցից հրա­ժար­վեք` նշա­նակ­ված վայ­րը բա­րե­հա­ջող հաս­նե­լու հա­մար: Ձեր ճամ­փոր­դու­թյան ժա­մա­նակ, ան­կաս­կած, կծա­գեն ա­մե­նա­տար­բեր զգաց­մունք­ներ և դր­դում­ներ այն փո­թո­ րիկ­նե­րի նման, ո­րոնք հան­դի­պում են ի­րա­կան թռիչ­քի ժա­մա­նակ: Այ­նուա­մե­նայ­նիվ, ե­թե ձեր կյան­քի «թռիչ­քի ծրա­գի­րը» կա­ռուց­ված է աստ­վա­ծաշնչ­յան ար­ժեք­նե­րի վրա, ա­պա դուք բա­րե­հա­ջող կհաս­նեք ձեր ճամ­փոր­դու­ թյան վերջ­նա­կե­տին: Թա­կարդ­նե­րից մե­կը, ո­րը տա­նում է սե­ռա­կան ան­ բա­րո­յա­կա­նու­թյան, մար­դու մտա­ծե­լա­կերպն է: Այն, ինչ մտա­ծում է մար­դը, սեր­տո­րեն կապ­ված է նրա հետ, թե ինչ է նա­յում կամ ինչ է լսում: Մարդ­կու­թյան պատ­մու­թյան մեջ նախ­կի­նում եր­բեք այս­քան մեծ հնա­րա­վո­րու­թյուն չի ե­ղել` հա­մա­գոր­ծակ­ցե­լու ան­բա­րո բո­վան­դա­կու­թյամբ տե­ղե­կատ­վու­թյան հետ, ինչ­պես դա տե­ղի է ու­նե­նում այ­ սօր: Հա­մա­ցան­ցը շատ ա­ռում­նե­րով հեշ­տաց­րել է ամ­բողջ մարդ­կու­թյան կյան­քը, սա­կայն միև­նույն ժա­մա­նակ դրա հետ բա­րո­յա­կան մարդ մնա­լը շատ ա­վե­լի դժվար է, քան երբևէ: Հա­մա­կար­գիչ­նե­րով, պլան­շետ­նե­րով, սմարթ­ֆոն­ նե­րով, ո­րոնք հա­սա­նե­լի են շա­տե­րի հա­մար, բա­րո­յա­պես ազ­նիվ մարդ մնա­լը դառ­նում է շատ ա­վե­լի դժվար: Նաև կարևոր է ըն­դու­նել, որ այս տե­սա­կի փոր­ձու­թյուն­նե­րը բա­ցա­ռիկ ուժ չու­նեն միայ­նակ մարդ­կանց հա­մար, դրանք 84


Ինչպես կարող են միայնակները հանգիստ գտնել

հա­վա­սա­րա­չափ գայ­թակ­ղիչ են ցան­կա­ցած մար­դու՝ և´ ա­մուս­նա­ցա­ծի, և´ միայ­նա­կի հա­մար: Հենց այդ պատ­ ճա­ռով Աստ­վա­ծա­շունչն ա­սում է. «Ա­մեն զգու­շու­թյու­նից ա­ռա­վել զգու­շա­ցիր քո սրտին, որ նրա­նից է կյան­քի ել­քը» (Ա­ռա­կաց 4.23): Հետևա­բար, ի հա­կադ­րու­թյուն ներ­կա հա­սա­րա­կու­ թյան մեջ հաս­տատ­ված մտա­ծե­լա­կեր­պին, որ մար­դիկ չեն կա­րող որևէ բան ա­նել ի­րենց սե­ռա­կան ցան­կու­թյուն­ նե­րը կա­ռա­վա­րե­լու հա­մար, գիտ­նա­կան­նե­րի շրջա­նում շատ լավ փաս­տագր­ված է, որ ու­ղե­ղը մարդ­կանց ա­մե­նա­ կարևոր սե­ռա­կան օր­գանն է: Այս­պի­սով, մարդ­կանց սե­ ռազ­գա­ցո­ղու­թյու­նը լիո­վին տար­բեր­վում է «թռչուն­նե­րի և մե­ղու­նե­րի» սե­ռազ­գա­ցու­թյու­նից: Բանն այն է, որ մարդ­ կանց մոտ սե­ռա­կան հա­կում­նե­րը ծա­գում են գլխու­ղե­ղի կեղևի ճա­կա­տա­յին գո­տում, այն մա­սում, որ­տեղ տե­ղի են ու­նե­նում սո­վո­րե­լու հետ կապ­ված բո­լոր գոր­ծըն­թաց­նե­ րը, և­ո­րը ող­ջամ­տու­թյան կենտ­րոնն է: Քա­նի որ Աստ­ված մարդ­կանց ստեղ­ծել է ու­ղե­ղով, նրանք պա­տաս­խա­նատ­վու­թյուն են կրում ի­րենց սե­ռա­ կա­նու­թյան և­ ընտ­րու­թյան հա­մար, ո­րը նրանք կա­տա­ րում են ա­մեն օր: Մար­դիկ ու­նեն ընտ­րու­թյուն կա­տա­ րե­լու ի­րա­վունք, նույ­նիսկ երբ նրանց ու­ղե­ղում փո­թորկ­ վում են կեն­սա­քի­միա­կան ռեակ­ցիա­նե­րը: Մար­դիկ կա­րող են օգտ­վել ի­րենց բարձր զար­գա­ցած մտա­ծո­ղու­թյու­նից, որ­պես­զի ո­րո­շեն, թե ինչ­պես, երբ և­ որ­տեղ բա­վա­րա­րեն ի­րենց սե­ռա­կան ցան­կու­թյուն­նե­րը, և­արդ­յոք ընդ­հան­րա­ պես կբա­վա­րա­րեն դրանք: Այս ի­րա­կա­նու­թյու­նը մարդ­ կանց տար­բե­րում է կեն­դա­նի­նե­րից: Այ­սօր հա­սա­րա­կու­թյան մեջ գո­յու­թյուն ու­նե­ցող ստե­րից մեկն էլ այն է, որ սեք­սը բարձ­րաց­նում է ինք­նագ­նա­հա­տա­ 85


Հույս մերօրյա ընտանիքների համար

կա­նը՝ մար­դուն դարձ­նե­լով ա­վե­լի ցան­կա­լի կամ ինք­նավս­ տահ: Հատ­կա­պես կա­նայք ցան­կա­նում են ցան­կա­լի լի­նել և հա­ճախ են սե­ռա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներն օգ­տա­գոր­ծում որ­պես ար­ժա­նիու­թյան բա­րո­մետր, ծան­րա­չափ և­ որ­պես հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ամ­րապնդ­ման մի­ջոց: Մ­յուս կող­ մից, տղա­մար­դիկ սեքսն օգ­տա­գոր­ծում են` ի­րենց ա­վե­լի վստահ և­ ու­նակ զգա­լու հա­մար, նրանց հա­մար դա ու­ժի և­ար­տադ­րո­ղա­կա­նու­թյան, մրցակ­ցու­թյան և ձեռք­բե­րում­ նե­րի հետ է առնչ­վում, և շա­տե­րի հա­մար դա պար­զա­պես խաղ է` ո­րո­շե­լու, թե քա­նի «հաղ­թա­նակ» են տա­րել: Դժ­բախ­տա­բար, մին­չա­մուս­նա­կան կամ ար­տա­մուս­նա­ կան սե­ռա­կան հա­րա­բե­րու­թյու­նը եր­բեք չի հաս­տա­տի և չի եր­կա­րաց­նի ձեր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը: Ե­թե կին եք, այն ձեզ ա­վե­լի ցան­կա­լի չի դարձ­նի: Ե­թե տղա­մարդ եք, այն չի ա­զա­տի անվս­տա­հու­թյու­նից: Ի­րա­կա­նում, նման գոր­ծո­ղու­թյուն­ներն ա­վե­լի շուտ հա­կա­ռակ ազ­դե­ցու­թյու­ նը կու­նե­նան: Ի վեր­ջո, դա կստի­պի ոտ­նա­հար­ված, հու­ սա­հատ­ված, միայ­նակ և­անվս­տահ զգա­լու: Այս­պի­սով, ի՞նչ ա­նեն բա­նա­կան էակ­նե­րը սե­ռա­կան պա­հանջ­նե­րի հետ: Անհ­րա­ժեշտ է սո­վո­րել ղե­կա­վա­րել դրանց` փո­խա­նակ թույլ տա­լու, որ դրանք ղե­կա­վա­րեն ձեզ, հի­շել ընտ­րու­թյան և­ ող­ջա­միտ ո­րո­շում­ներ ըն­դու­ նե­լու մա­սին: Ա­հա մի քա­նի տար­բե­րակ­ներ. կա­րե­լի է ըն­ դու­նել թեթևա­միտ տե­սա­կետ, օ­րի­նակ` «դա պար­զա­պես տե­ղի ուե­ցավ», կամ «ե­թե մենք սի­րում ենք ի­րար, դա չի կա­րող սխալ լի­նել», կամ «սեք­սը մո­տեց­նում է մեզ»: Դուք կա­րող եք նաև ընտ­րու­թյուն կա­տա­րել՝ հօ­գուտ հետևյալ վար­վե­լաձևի` «մինչ ա­մուս­նու­թյու­նը ես չեմ օգտ­վի իմ սե­ռա­կան ցան­կա­սի­րու­թյու­նից» և «ե­կեք սահ­ման­ներ դնենք»: Մարդն ա­մուս­նա­ցած է, թե ոչ, այս բո­լոր տար­բե­ 86


Ինչպես կարող են միայնակները հանգիստ գտնել

րակ­նե­րը՝ բա­ցա­ռու­թյամբ վեր­ջին եր­կու­սից, կեղծ ու խա­ բու­սիկ են: Ե­թե դուք նա­խօ­րոք վար­քի հստակ սահ­ման­ ներ չդնեք, վաղ թե ուշ կընկ­նեք փոր­ձան­քի մեջ, ու­րեմն, դա ա­րեք հի­մա, մինչև կբախ­վեք գայ­թակ­ղու­թյա­նը: Որ­պես­զի խա­ղա­ղու­թյուն ձեռք բե­րեք՝ ապ­րե­լով միայ­ նու­թյան մեջ, կարևոր է, որ հենց սկզբից ո­րո­շեք ձեր ար­ ժեք­նե­րը, ղե­կա­վար­վեք դրան­ցով և խնդ­րեք Աստ­ծուն, որ ստա­նաք բա­րո­յա­կան ուժ` ա­մեն օր դրա­նով ապ­րե­լու հա­մար:

87


ՎԵՐՋԱԲԱՆ Վեր­ջերս մենք զրու­ցում էինք մի զույ­գի հետ, ով ա­մուս­նա­ցած էր ա­վե­լի քան քսան­հինգ տա­րի, և կի­նը ոգևորված պատ­մում էր հրա­շա­լի ար­ձա­կուր­դի մա­սին, ո­րը հենց նոր էին վա­յե­լել Ա­րու­բա­յում: Ակն­հայտ էր, որ նա շատ ու­րախ էր, որ ա­ռիթ ու­նի պատ­մե­լու այն մա­սին, որ ինքն ու ա­մու­սինն այն­պի­սի ա­ռաջ­նա­յին տեղ էին տա­լիս ի­րենց ա­մուս­նու­թյա­նը, որ մի­ջոց­ներ էին խնա­յել մի գե­ ղա­տե­սիլ վայ­րում միա­սին ժա­մա­նակ անց­կաց­նե­լու հա­ մար: Հենց որ կի­նը հի­շա­տա­կեց վայ­րի ա­նու­նը, որ­տեղ նրանք հանգս­տա­ցել են, ա­մու­սի­նը, գրե­թե վի­րա­վոր­ված, մի­ջամ­տեց. «Ո՛չ, սի­րե­լի՛ս, մենք գնա­ցել էինք Բար­բա­դոս, մի՞­թե դու չես հի­շում»: Այս հա­ճե­լի տիկ­նոջ դեմքի ուրախ արտահայտությունը վայրկենապես անհետացավ: Մեկ այլ ա­ռի­թով զրու­ցում էինք մի ըն­տա­նի­քի հետ, որ­տեղ ե­րեք դե­ռա­հաս պա­տա­նի կար: Կրտ­սեր տղան հպար­տու­թյամբ պատ­մում էր, որ ին­քը ե­րեք տա­րի ա­ռաջ ջրա­սահք էր սո­վո­րել ա­մա­ռա­յին ճամ­բա­րում: Ակն­հայտ էր, որ այս պա­տա­նին շատ ինք­նավս­տահ է զգում՝ խո­սե­ լով այն հմտու­թյուն­նե­րի մա­սին, ո­րոնց ին­քը տի­րա­պե­ տել է, երբ մայ­րը, խո­սակ­ցու­թյունն ընդ­հա­տե­լով, ա­սաց. 88


Վերջաբան

«­Մա­թյո՛ւ, դա եր­կու տա­րի ա­ռաջ էր, ոչ թե ե­րեք»: Պա­ տա­նու ար­ձա­գանքն ակն­թար­թա­յին էր: Բո­ցա­վառ­վող աչ­քե­րը մթագ­նե­ցին, իսկ հպարտ կեց­վածքն իր տե­ղը զի­ ջեց կախ­ված ու­սե­րին: Մենք կիս­վում ենք այս պատ­մու­թյուն­նե­րով` ընդգ­ծե­ լու, որ եր­բեք չենք հան­դի­պել զույ­գե­րի, ով­քեր ի­րենց փոխ­ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ա­վե­լի եր­ջա­նիկ են դար­ձել, կամ ծնող­նե­րի և­ ե­րե­խա­նե­րի կա­պը բա­րե­լավ­վել է այն բա­նի շնոր­հիվ, որ ըն­տա­նի­քի ան­դամն ան­տե­ղի օգ­նու­թյուն է ցույց տվել պատ­մո­ղին` «ուղ­ղե­լով» նրան: Ա­ռա­ջին պատ­մու­թյան մեջ որ­քան էլ ա­մու­սի­նը փոր­ ձում էր սի­րա­լիր լի­նել, և­ երկ­րոր­դում՝ որ­քան էլ մայ­րը փոր­ձում էր օգ­տա­կար լի­նել, ճշմար­տու­թյունն այն է, որ սրանք շատ վի­րա­վո­րա­կան օ­րի­նակ­ներ են այն հակ­վա­ ծու­թյան, որ մե­զա­նից շա­տերն ու­նեն, երբ հա­սա­րա­կու­ թյան մեջ ուղ­ղում ենք ի­րար, հատ­կա­պես մտե­րիմ մարդ­ կանց։ Այս օ­րի­նակ­նե­րը նաև վկա­յում են, թե որ­քան կոր­ ծա­նա­րար կա­րող են լի­նել վատ սո­վո­րու­թյուն­նե­րը մեր հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ո­րա­կի հա­մար: Այս եր­կու օ­րի­նակ­նե­րում էլ դի­տո­ղու­թյու­նը լիո­վին ան­ տե­ղի էր և­ ոչ մի ի­րա­կան ար­ժեք չա­վե­լաց­րեց տե­ղե­կու­ թյա­նը: Պարզ է, որ եր­ջա­նիկ կի­նը խա­բե­լու ոչ մի մտադ­ րու­թյուն չու­ներ, թե ի­րենք որ­տեղ են անց­կաց­րել ի­րենց ար­ձա­կուր­դը, քա­նի որ և՛ Ա­րու­բան, և՛ Բար­բա­դո­սը Կա­ րիբ­յան գե­ղե­ցիկ կղզի­ներ են` հրա­շա­լի ծո­վա­փե­րով: Ոչ էլ պա­տա­նին էր փոր­ձում խա­բել, թե երբ էր ջրա­սահք սո­վո­րել` եր­կո՞ւ, թե ե­րեք տա­րի ա­ռաջ, դա պար­զա­պես կարևոր չէր: Ու­րեմն, հետևե´ք ձեր սո­վո­րու­թյուն­նե­րին, ո­րոնք ձևա­վոր­վել են ձեզ մոտ, և­ ո­րոնք ա­մեն օր ազ­դում են 89


Հույս մերօրյա ընտանիքների համար

ձեր ըն­տա­նե­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վրա: Գու­ցե ձեր ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րը կա­տար­յալ չեն և ձեզ նման հակ­ ված են չմտած­ված սխալ­ներ թույլ տա­լու կամ մո­ռա­նա­ լու պատ­մու­թյան ստույգ ման­րա­մաս­նե­րը, բայց այն, թե դուք ինչ­պես եք վե­րա­բեր­վում նրանց խոս­քե­րին, կլա­ վաց­նեն կամ կկոր­ծա­նեն ձեր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը: Թեև նրանց ան­կա­տար պատ­մու­թյուն­նե­րը ոչ մե­կին չեն վնա­սի, սա­կայն ձեր մշտա­կան ուղ­ղում­նե­րը նրանց հաս­ կաց­նել կտան, որ ձեր ներ­կա­յու­թյամբ ար­տա­հայտ­վե­լը իրենց հա­մար վտան­գա­վոր է: Մի քա­նի ա­միս ա­ռաջ մենք խորհր­դատ­վու­թյուն էինք անց­կաց­նում մի կնոջ հետ, ով ար­դեն տասն­հինգ տա­րի ա­մուս­նա­ցած էր և­ ու­ներ եր­կու դպրո­ցա­հա­սակ ե­րե­խա: Նա իս­կա­պես տրտմած էր, որ ա­մու­սի­նը միշտ զբաղ­ված է աշ­խա­տան­քով և­եր­բեք ժա­մա­նակ չու­նի իր կամ իր ե­րե­ խա­նե­րի հա­մար: «Ես ար­դեն չեմ հա­վա­տում, որ ա­մու­ սինս սի­րում է ինձ, - ա­սաց նա: -Ես եր­կար եմ սպա­սել, թե երբ նա ավելի քիչ զբաղված կլինի, բայց վեր­ջին տա­սը տա­րում ո­չինչ չի փոխ­վել: Ես հոգ­նել եմ սպա­սե­լուց և ցան­ կա­նում եմ վերջ տալ այս դժբախտ ա­մուս­նու­թյա­նը»: Մեկ այլ ա­ռի­թով, երբ զրու­ցում էինք մեկ ու­րիշ կնոջ հետ, նա մեզ հետև­յալն ա­սաց. «Արդ­յոք Աստ­ված ցան­կա­ նո՞ւմ է, որ ես ա­մուս­նա­ցած մնամ թմրա­մո­լի հետ: Ա­մու­ սինս այդ­պի­սին է, և­ եր­բեմն ես վա­խե­նում եմ իմ և­ ե­րե­ խա­նե­րիս կյան­քի հա­մար, երբ նա ի­րեն դա­ժան է պա­հում կամ մեր գու­մար­նե­րը վատ­նում է թմրան­յու­թե­րի վրա»: Մենք մեծ ցավ զգա­ցինք, երբ մի քա­նի շա­բաթ ա­ռաջ զրու­ցում էինք մի ե­րի­տա­սարդ կնոջ հետ: Նա մեզ պատ­ մեց հետև­յա­լը. «Ե­րեք տա­րի է, ինչ մենք ա­մուս­նա­ցած ենք, իսկ ա­մու­սինս ար­դեն դա­դա­րել է ռո­ման­տիկ լի­նե­ 90


Վերջաբան

լուց: Ի՞նչ կա­րող եմ ա­սել կամ ա­նել, որ­պես­զի դրդեմ նրան ռո­ման­տի­կա­յի»: Թեև կա­նայք, որ­պես կա­նոն, ա­վե­լի հա­ճախ են դի­մում

մեզ`

ի­րենց

հա­րա­բե­րու­թյուն­նե­րը

ներ­

կա­յաց­նե­լու հա­մար, քան տղա­մար­դիկ, մենք լսե­ ցինք մի ե­րի­տա­սար­դի խոս­տո­վա­նու­թյու­նը. «Իմ կնոջ հետ գրե­թե անհ­նար է ապ­րել: Ա­մեն ան­գամ, երբ զրու­ցում ենք որևէ կարևոր նյու­թի շուրջ, այն ա­վարտ­վում է կռվով, ո­րով­հետև նա միշտ պնդում է իր ա­սա­ծը։ Ան­կախ ի­րա­վի­ճա­կից, նրա վար­վե­լա­կեր­պը նույնն է: Ես միշտ չգնա­հատ­ված եմ զգում ինձ, երբ կնոջս հետ խո­սում եմ որևէ թե­մա­յով, ո­րով­հետև, իր կար­ծի­քով, նա միշտ ճիշտ է, իսկ ես՝ միշտ սխալ: Լի­նե­լով տղա­մարդ` ես կար­ծում եմ, որ Աստ­ված ակն­կա­լում է, որ ես լի­նեմ ա­ռաջ­նոր­դը: Սա­կայն այն­պի­սի կնոջ հետ, ինչ­պի­սին իմ կինն է, ես ընդ­հան­րա­պես չեմ հա­վա­տում, որ մեր ա­մուս­ նու­թյան մեջ հնա­րա­վոր է հաս­նել Աստ­ծո նպա­տակ­նե­ րին: Ես հոգ­նած և վշ­տա­ցած եմ, և­ այլևս չգի­տեմ ինչ ա­նել»: Ինչ­պես այս գրքի սկզբում ա­սա­ցինք, ա­մուս­նու­թյու­նը և­ ըն­տա­նե­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը մարդ­կա­յին փոխ­ հա­րա­բե­րու­թյուն­նե­րից ա­մե­նա­բարդն են։ Եվ ճիշտ է, որ կա­տար­յալ ըն­տա­նիք­ներ չկան, քա­նի որ չկան կա­տար­ յալ մար­դիկ: Մենք հույս ու­նենք, որ երբ ստիպ­ված կլի­նեք ընտ­րու­թյուն ա­նել, ո­րը կվե­րա­բե­րի հա­րա­բե­րու­թյուն­նե­ րին, ան­կախ այն բա­նից, ա­մուս­նա­ցած եք կամ ա­մուս­նա­ լուծ­ված, այ­րիա­ցել եք կամ եր­բեք ըն­տա­նիք չեք կազ­մել, ե­րի­տա­սարդ եք, մի­ջին տա­րի­քի, թե ծեր, դա ա­րեք վստա­ հու­թյամբ, որ դուք միայ­նակ չեք ձեր հոգևոր խա­ղա­ղու­ թյան և­եր­ջան­կու­թյան ձգտում­նե­րի մեջ։ 91


Հույս մերօրյա ընտանիքների համար

Չ­նա­յած այն փաս­տին, որ դժվար է ստեղ­ծել և պահ­ պա­նել ա­ռողջ ըն­տա­նե­կան փոխ­հա­րա­բե­րու­թյուն­ներ, ա­վե­լի քան երբևէ մենք հա­վա­տում և քա­ջա­լեր­վում ենք, որ հույս կա մե­րօր­յա ըն­տա­նիք­նե­րի հա­մար: Եվ այդ հույ­սը հիմն­ված չէ միայն այս գրքում ներ­կա­յաց­ ված խոր­հուրդ­նե­րի վրա. լի­նել ակ­տիվ, չշտա­պել, մտա­ ծել և­ ընտ­րել ճիշտ պա­տաս­խա­նը շրջա­պա­տի հետ ձեր փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րում: Հույ­սը միայն այն չէ, որ կա­րող եք դի­մել մաս­նա­գետ խորհր­դա­տու­նե­րի օգ­նու­ թյա­նը, ով­քեր կա­րող են օգ­նել` ձեր ա­մուս­նու­թյան մեջ տես­նե­լու հե­ռան­կար­ներ և գտ­նել մի­ջոց­ներ ձեռք բե­րե­ լու հմտու­թյուն­ներ` ա­վե­լի ա­մուր հա­րա­բե­րու­թյուն­ներ կա­ռու­ցե­լու հա­մար: Հույ­սը միայն այն բա­նում չէ, որ կա­րող եք հի­շել և­ ա­մեն օր ներդ­րում ա­նել ձեր ըն­տա­ նի­քի ան­դամ­նե­րի զգաց­մուն­քա­յին «հաշ­վե­հա­մա­րում»: Ի­րա­կան հույսն Աստ­ծո խոս­տում­նե­րի մեջ է, ո­րոնք ձեզ կօգ­նեն անհ­նա­րին թվա­ցող ի­րա­վի­ճակ­նե­րում։ Մար­կոս 10.27-ում Քրիս­տոսն ա­սում է. «­Մարդ­կանց կող­մից ան­ կա­րե­լի է, այլ ոչ թէ Աս­տու­ծո կող­մից, ո­րով­հետև ա­մեն բան կա­րե­լի է Աստ­ծո կող­մից»: Շատ կարևոր է լի­նել Աստ­ծո կող­մը: Նրան ո­րո­նեք ձեր կյան­քի բո­լոր ճամ­փոր­դու­թյուն­նե­րում, նա­յեք Նրան, երբ բախ­վում եք ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թյա­ նը: Ի­րա­կա­նում, Նա ցան­կա­նում է մաս­նակ­ցու­թյուն ու­ նե­նալ ձեր կյան­քում, Նա ցան­կա­նում է հա­ղոր­դակց­վել ձեզ հետ, երբ դուք կար­դում եք Նրա խոս­քը, և­ երբ Նրա հետ զրու­ցում եք ա­ղոթ­քի մեջ: Լա­վա­գույն ընտ­րու­թյու­նը, որ կա­րող եք կա­տա­րել ձեր ըն­տա­նի­քի հա­մար, այն է, որ ձեր ա­մուս­նու­թյան մեջ Աստ­ ծուն դարձ­նեք Խորհր­դա­տու, նա­վա­վար՝ կյան­քի ծո­վում, 92


Վերջաբան

հույ­սի ի­րա­կան Աղբ­յուր, երբ շուրջ­բո­լորն ա­մեն ինչ ան­ հույս է թվում: Ա­հա Նրա հրա­վերն ուղղ­ված ձեզ և ձեր սի­րե­լի­նե­րին. «Ա­հա ես դռան ա­ռաջ կանգ­նած եմ և թա­կում եմ. ե­թե մե­ կը լսի իմ ձայ­նը և դու­ռը բա­ցի, կմտնեմ նրա մոտ և­ ընթ­ րիք կա­նեմ նրա հետ, և նա՝ ինձ հետ» (­Հայտ­նու­թյուն 3.20)։ Արդ­յոք կտա՞ք Նրան այդ­պի­սի հնա­րա­վո­րու­թյուն: Սա է հույ­սը ձեր ըն­տա­նի­քի հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հա­ մար: Եվ մենք ոչ միայն հույս ու­նենք, այլ նաև ա­ղո­թում ենք դրա հա­մա­ր։

93


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.