ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿ ՇԱԲԱԹՕՐՅԱ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՐ Հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր 2019թ.
ԵԶՐԱՍ ԵՎ ՆԵԵՄԻԱ Ջիրի Մոսկալա
Բովանդակություն Դաս 1. 28.09–04.10 Մեկնաբանելով պատմությունը՝ Զորաբաբել եվ Եզրաս. . . . . . . . . . . . . . . . . . . 6 Դաս 2. 05.10–11.10 Նեեմիա . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 15 Դաս 3. 12.10–18.10 Աստծո կանչը. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 24 Դաս 4. 19.10–25.10 Բախվելով ընդդիմության . . . . . . . . . . . . . . . 33 Դաս 5. 26.10–01.11 Խախտելով օրենքի հոգին. . . . . . . . . . . . . . . 42 Դաս 6. 02.11–08.11 Խոսքը կարդալը. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 51 Դաս 7. 09.11–15.11 Մեր ներող Աստվածը. . . . . . . . . . . . . . . . . . . 60 Դաս 8. 16.11–22.11 Աստված եվուխտը . . . . . . . . . . . . . . . . . . . . 70 Դաս 9. 23.11–29.11 Փորձություններ, նեղություններ եվ ցուցակներ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 79 Դաս 10. 30.11–06.12 Երկրպագելով Տիրոջը . . . . . . . . . . . . . . . . . . 88 Դաս 11. 07.12–13.12 Հավատուրաց ժողովուրդը . . . . . . . . . . . . . . 97 Դաս 12. 14.12–20.12 Բախվելով վատ որոշումների . . . . . . . . . . . 106 Դաս 13. 21.12–27.12 Առաջնորդներն Իսրայելում. . . . . . . . . . . . . 116
ԱՎԵՏԱՐԱՆՆ ԸՍՏ ԵԶՐԱՍԻ ԵՎ ՆԵԵՄԻԱՅԻ Եզրասն ու Նեեմիան բացառիկ, աստվածակենտրոն, Խոսքի վրա հիմնված և Հոգով ղեկավարվող առաջնորդներ էին, ովքեր խորապես ցանկանում էին, որ Աստծո ժողովուրդը բարգավաճի, իսկ Աստծո ա նունը բարձրացվի և հռչակվի ողջ աշխարհում։ Նրանց կյանքը ցույց է տալիս, թե ինչ կարող է Աստված անել նվիրված, հավատարիմ ծառա առաջնորդների միջոցով։ Մեր մեղավոր բնույթի, մշակված սովորությունների և ժառանգա բար փոխանցված բնավորության գծերի պատճառով մենք կարող ենք ճշմարիտ, երկարաժամկետ փոփոխություններ ունենալ միմիայն Աստծո վերափոխող Խոսքի ուսումնասիրությամբ և Սուրբ Հոգու օգ նությամբ։ Հավատացյալներն ապրում են «ոչ թե զորությունով ևոչ թե ուժով, այլ Իմ Հոգով» (Զաքարիա 4.6) և հավատով Աստծո խոստում ներն ընդունելով (Եբրայեցիս 2.4), որի արդյունքը լինում է կենդանի հոգևոր կյանքը։ Այս եռամսյակի դասերը ցույց են տալիս, որ կյանքը բարդ է։ Հենց որ մենք փորձում ենք բարիք գործել, ի հայտ են գալիս խոչընդոտներ, և ծառանում է ընդդիմություն։ Նույնիսկ ընկերները կարող են բացեի բաց կամ ծածուկ կերպով ընդդիմանալ մեզ և միգուցե դառնալ մեր թշնամիները։ Բարու դեմ ծառացած խոչընդոտներն ու ընդդիմությու նը ցույց են տալիս, որ սատանան կենդանի է, իսկ մեղքը՝ իրական։ Սա տանայի դեմ պայքարելը մարդկայնորեն անհնար է, որովհետև չարը մեզանից ուժեղ է։ Միմիայն Աստված կարող է հաղթանակ ապահովել, մեր միտքը բարեփոխել և հավասարակշռված կյանք ապրելու զորու թյուն շնորհել։ Կյանքի բարդությունները փոփոխությունների տանող հնարավորություններ են։ Հիասթափությունները կարող են օգնել մեզ կենտրոնանալ կարևորի վրա և արագացնել մեր հոգևոր աճը, երբ մենք հաղթանակ ենք տանում յուրաքանչյուր ճգնաժամի վրա Աստծո զորությամբ։ Եզրասի և Նեեմիայի գրքերից ևոչ մեկը լավատեսորեն չի ավարտ վում։ Մեղքը լուրջ բան է, որը տարածվում է հեշտորեն և շատ արագ։ Ամենամեծ մարտահրավերը գալիս է ոչ թե դրսից, այլ Աստծո նկատ մամբ անհավատարմությունից, երբ Նրա սեփական ժողովուրդը չի հետևում Նրա բացահայտված կամքին։ Տիրոջը հավատարիմ լինե լը և Նրա ցուցումներին հետևելու մեջ հարատևելն Աստծո եկեղեցու համար ամենաուժեղ ստուգարքն է։ Ինչպես Եզրասն անսխալ հաս կացավ, փոփոխության միակ ճանապարհը Սուրբ Գրքի ջանասիրա բար ուսումնասիրությունն է, դրա ճշմարտությունները հասկանալն ու կիրառելը։
Որպեսզի սկիզբ դնի 70 շաբաթների և 2.300 երեկոների և առա վոտների մարգարեություններին (երկուսն էլ սկսվել են ՔԱ 457թ.), Աստված ողորմածաբար միջամտեց ևազդեց Արտաշես Ա թագավորի սրտի վրա, ով թույլ տվեց Եզրասին մի խումբ իսրայելացիների հետ վերադառնալ Երուսաղեմ, ապահովեց նրանց ճամփորդության անվ տանգությունը և նույնիսկ տրամադրեց անհրաժեշտ ֆիզիկական և ֆինանսական օգնություն տաճարի ծառայությունների համար (Եզ րաս 7.11–28)։ Այս երկու գրքերի կարևորագույն աստվածաբանական թեմա ներն են Աստծո նախախնամությունը, հավատարմությունը և ուխտը։ Աստված իրականացրեց Իր խոստումները, թեև Իր ժողովուրդն ան հեռատես էր, չկողմնորոշված, մոլորված և կամակոր։ Իր ծառաների միջոցով Նա Իր ժողովրդին մահաքնից դեպի վերածնունդ ու բարեփո խություն կանչեց։ «Հայրենիք վերադարձած աքսորյալների կողմից Զորաբաբելի, Եզրասի և Նեմիայի ղեկավարությամբ ընթացող վերականգնման և բարեփոխման գործը պատկերում է հոգևոր վերականգնման աշխա տանք, որ պետք է իրականացվի այս աշխարհի պատմության վերջին օրերին։ Իսրայելի մնացորդ ժողովուրդը թույլ ու տկար մարդիկ էին՝ ենթակա իրենց թշնամիների ոչնչացմանը, սակայն նրանց միջոցով Աստված ծրագրել էր երկրի վրա պահպանել Իր և Իր օրենքի մասին գիտությունը։ Նրանք ճշմարիտ երկրպագության պաշտպաններն էին, սուրբ մարգարեների պահապանները»։ Էլեն Ուայթ, Մարգարեներ և թագավորներ, էջ 677։ Եզրասն ու Նեեմիան պատմականորեն փոխկապակցված են և Աստծո ժողովրդի կյանքում կարևորագույն փոփոխություն իրա կանացրին։ Այս 23 գլուխները կազմում են մի մեծ պատմություն իր մասերով, որոնք իրար լրացնում են և վերաբերում են նույնանման աստվածաբանական հարցերի։ Այս երկու գրքերում բացահայտված օրինակի ուշադիր ուսումնասիրությամբ մենք կարող ենք տարբերա կել Աստծո մեծամեծ պատմական գործողություններն ու ողորմած ա ռաջնորդությունը։ Հիշե՛ք, որ այս գրքերում ներկայացված ոչ բոլոր իրադարձություն ներն են գրի առնված ժամանակագրական կարգով, ևոր որոշ մասեր գրված են թեմատիկ մոտեցմամբ։ Ինչպես կտեսնենք, Եզրասի և Նեեմիայի մարտահրավերը տաճարը վերակառուցելը չէր (դրա վերակառուցումն ավարտվել, և նավակա տիքն արվել էր ՔԱ 515թ., Եզրասի ժամանումից ավելի քան 50 տարի առաջ), այլ Երուսաղեմ քաղաքի վերակառուցումը, դրա վարչակազմի
ու ազգային ինքնավարության վերականգնումը, և այս ամենն ակն հայտորեն պետք է ճանապարհ հարթեր Մեսիայի գալուստի համար։ Երբ ուսումնասիրենք այս եռամսյակի համար նախատեսված Աստ ծո Խոսքը, թող Տերն օրհնի մեզ ոգեշնչմամբ, մեր սրտերին դիպչելով, մեր մտածողությունը փոփոխելով ևամեն օր մեզ ուժ տալով հետևելու Իրեն հավատարմորեն ևոգևորությամբ։ Ջիրի Մոսկալան աստվածաբանության և փիլիսոփայության դոկտոր է, Էնդրյուսի համալսարանի Յոթերորդ օրվա ադվենտիս տական աստվածաբանական սեմինարիայի Հին Կտակարանի էկզեգեզայի ևաստվածաբանության ֆակուլտետի դեկանն է, նաև պրոֆեսոր։ Այստեղ նա աշխատանքի է անցել 1999թ.։ Էնդր յուս գալուց առաջ Մոսկալան ծառայել է տարբեր ոլորտներում (ձեռնադրված հովիվ, վարչական աշխատող, ուսուցիչ և տնօրեն) Չեխիայի Հանրապետությունում։ Նա տարատեսակ աստվածա բանական համայնքների անդամ է և հեղինակել ու խմբագրել է բազմաթիվ հոդվածներ և գրքեր չեխերեն ու անգլերեն լեզունե րով։ Բացի այդ, նա մասնակցել է տարբեր հնէաբանական ար շավների Հորդանանում՝ Թել Ջալուլում։
ԴԱՍ 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28–ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4
ՄԵԿՆԱԲԱՆԵԼՈՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ԶՈՐԱԲԱԲԵԼ ԵՎ ԵԶՐԱՍ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Երեմիա 25.11, 12, Դանիել 9.1, 2, Եզրաս 4.1–7, Եսայիա 55.8, 9, Եզրաս 7.1–28։ Հիշելու համարը. «Այսպես է ասում Պարսից Կյուրոս թագավորը. Երկրի բոլոր թագավորություններն ինձ է տվել երկնից Աստվածը՝ Եհովան, և Նա ինձ պատվիրեց, որ Հուդայի Երուսաղեմում Նրա համար մի տուն շինեմ» (Եզրաս 1.2)։ Երեմիայի գրվածքներում Աստված խոստանում է, որ Իր ժողովուրդը տուն կվերադառնա Բաբելոնի 70-ամյա աքսորից։ Կյուրոս թագավորն Աստծո գործիքն էր այս վերադարձն իրականացնելու հարցում։ Օծվե լով Աստծո կողմից (Եսայիա 45.1)՝ Կյուրոսը հրամանագիր թողարկեց ՔԱ 538թ.՝ թույլ տալով Աստծո ժողովրդին վերադառնալ իրենց երկիր և վերակառուցել տաճարը։ Աստված (ոչ թե Կյուրոսը) խոսեց Երուսաղեմի վերաբերյալ, «թե Շին վիր, և տաճարին, թե Հիմնվիր» (Եսայիա 44.28)։ Աստված էր երաշխա վորը, որ Երուսաղեմը կվերակառուցվի, և Նա կպավ Կյուրոսի սրտին, որպեսզի վերջինս տա տաճարը կառուցելու թույլտվությունը։ Միշտ ուրախալի է եղել տեսնել, որ Աստծո ժողովուրդը դրական պատասխան է տալիս Տիրոջ գործողություններին. «Այն ժամանակ վեր կացան Հուդայի և Բենիամինի տոհմապետները և քահանաները և ղև տացիները՝ ամենքը, որի հոգին զարթնեցրեց Աստված, որ վեր գնա շի նի Երուսաղեմում եղող Աստծո տունը» (Եզրաս 1.5)։ Այստեղ մենք տեսնում ենք մարդկանց օրինակ, ովքեր դրականորեն են արձագանքում Աստծո հզոր և շնորհաշատ գործողություններին։ Մենք լավագույնս մեզ կդրսևորենք, եթե հասկանանք, թե Ով է Աստ ված, ևինչ է Նա արել, ինչպես նաև, թե որքան մեծ սիրով է Նա միջամ տում Իր ժողվրդի անունից։
ՄԻԱՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29
Գերեվարվածների առաջին վերադարձը Կարդացե՛ք Երեմիա 25.11, 12, 29.10 և Դանիել 9.1, 2 համար ները։ Ե՞րբ էր գերեվարվածների առաջին վերադարձը։ Այդ վե րադարձը ո՞ր մարգարեության իրականացումն էր։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Աստված ազդեց Կյուրոսի վրա, և նա թույլ տվեց առաջին վերա դարձը, որը և դարձավ Երեմիայի 70-ամյա մարգարեության իրակա նացումը։ Երեմիան գրել էր, որ Հուդայի երկիրը 70 տարի ամայացած կլինի Բաբելոնի գերիշխանության ներքո (ինչը տեղի ունեցավ ՔԱ 606/605թթ. մինչև ՔԱ 537/536թթ.), սակայն հետո Աստված կբացի դռները գերեվարվածների վերադարձի համար։ Երբ Դանիելն ու սումնասիրեց Երեմիայի գրվածքները, հասկացավ, որ եկել է այդ խոստացված վերադարձի ժամանակը։ Դանիել 9-րդ գլխում հեղինակը տրտմած է, քանի որ 70 տարվա ժա մանակը մոտեցել էր իր ավարտին առանց տեսանելի փոփոխության, և այժմ իշխանության էր եկել նոր Պարսկական կայսրությունը։ Նա սգում էր և դիմում Աստծուն՝ աղաչելով ողորմություն և Նրա խոստում ների իրականացում։ Նույն գլխում (Դանիել 9.24–27), Աստված հավաս տիացնում է Դանիելին, որ վերահսկում է ամեն ինչ և ծրագրավորել է ապագան՝ նախատեսելով Ազատագրիչ, Ով կմահանա մարդկանց համար՝ քավելով նրանց մեղքերը, բերելով արդարություն և իրակա նացնելով զոհաբերական համակարգը։ Ըստ էության, Աստված Դա նիելին ասում էր. «Դանիե՛լ, մի՛ անհանգստացիր, քանի որ իրական Ազատագրիչը (Հիսուսը) հաստատ գալու է, Ես հիմա ևս ձեզ համար ազատագրիչ կուղարկեմ»։ Կարճ ժամանակ անց, Աստված դիպավ Կյուրոսի՝ Պարսկաստանի թագավորի սրտին, և նա տվեց գերիներին ազատագրելու հրամանը։ Աստված միշտ հավատարիմ է Իր խոստում ներին (տե՛ս Դանիել 10-րդ գլուխը, թե ինչպես Աստված միջամտեց՝ ա պահովելու Իր ժողովրդի բարգավաճումն իրենց հայրենիքում)։ Եզրաս 1-ին գլխում նկարագրված է Կյուրոս թագավորի հռչա կագիրն այն մասին, որ Իսրայելի ժողովուրդն ազատ է վերադառ նալ Երուսաղեմ և կառուցել Տիրոջ տունը։ Հռչակագիրը տրվել է ՔԱ 539–537թթ. ընթացքում։ Կյուրոսը ոչ միայն նրանց թույլ է տալիս գնալ, այլև նրանց վերադարձն ապահովում է նվերներով և ընծա Դաս 1
7
ներով՝ ներառյալ տաճարի բնօրինակ անոթները, որոնք գողացել էր Նաբուգոդոնոսորը։ Այս իրադարձությունը մեզ հիշեցնում է շատ տարիներ առաջ իսրայելացիների՝ Եգիպտոսից դուրս գալը, երբ Աստված կրկին դիպավ մարդկանց սրտերին, և վերջիններս նրանց հրաժեշտի ընծաներ տվեցին։ Հուդա վերադարձող առաջին խումբը կազմում էր մոտ 50.000 մարդ, որն ամենայն հավանականությամբ ներառում էր այլ տարածքներից կանանց ևերեխաների։ Ուրիշ ի՞նչ պատմական մարգարեություններ են իրականացել ճիշտ այնպես, ինչպես խոստացվել է Խոսքում, և ինչպե՞ս կարող ենք դրանցից մխիթարություն ստանալ, որ Աստված գիտի ապագան, ևոր մենք կարող ենք վստահել Նրա՝ մեզ տված խոստումներին։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30
Թագավորների հաջորդականությունը. իրադարձությունների ամփոփում
Վերադարձողների առաջին խումբն ստացավ Աստծո տաճարը վերակառուցելու հանձնարարությունը։ Տաճարի կառուցմանն ու ղեկցող ընդդիմության մասին կուսումնասիրենք հետագա դասերի ընթացքում։ Այժմ կուսումնասիրենք պարսից թագավորների հաջոր դականությունը տաճարի երկարաձգված կառուցման և Երուսաղե մի վերակառուցման ընթացքում։ Կարևոր է իմանալ պատմությունը Եզրասի և Նեեմիայի պատումներից անկախ, քանի որ դա նրանց լուրի ավելի խորն ըմբռնում է տալիս։ Կարդացե՛ք Եզրաս 4.1–7 համարները։ Ի՞նչ տարբեր թագավոր ներ են նշված, ում թագավորության տարիներին ծառացավ տա ճարը կառուցելու ընդդիմությունը։ ________________________________________________________________________ Ստորև ներկայացվում է պարսից թագավորների ցանկը ժամանա կագրական կարգով, ովքեր կապ ունեն Եզրասի և Նեեմիայի գրքերի հետ։ Այն գլխավորում է Կյուրոսը, ով հիմնեց Պարսից կայսրությունը և նվաճեց Բաբելոնը 539թ.։
• • • •
Կյուրոս Բ «Մեծ» (ՔԱ 559–530թթ.) Կամբիզ Բ (ՔԱ 530–522թթ.) Դարեհ Ա (ՔԱ 522–486թթ.) Քսերքսես Ա (ՔԱ 485–465թթ.) (Եսթեր գրքից հայտնի է նաև որ պես Ասվերոս) • Արտաշես Ա (ՔԱ 465–424թթ.)
8
Դաս 1
Այս գրքերն ուսումնասիրելիս շատ կարևոր է իմանալ, որ Եզրաս գրքում այս թագավորներն ի հայտ չեն գալիս ժամանակագրական կարգով։ Օրինակ Եզրաս 4.6–24 համարները գրված են 5-րդ գլխից առաջ, որը շարունակում է տաճարի կառուցմանն ուղղված ընդ դիմության պատմությունը։ Հետևաբար, Քսերքսես Ա-ի (Ասվերոս) և Արտաշես Ա-ի մասին պատմող նամակներում նկարագրված ի րադարձությունները (Եզրաս 4-րդ գլ.) տեղի են ունեցել 5-րդ և 6-րդ գլուխներում արձանագրված Դարեհ Ա-ի հետ կապված իրադար ձություններից հետո։ Ընթերցողին այս հերթականությունը կարող է շփոթեցնող թվալ, այն կարող է լինել նաև այն շփոթության պատճա ռը, որը մարդիկ դարեր շարունակ ունեցել են՝ կապված այս գրքերի հետ։ Այս դասերն ուսումնասիրելիս կբացահայտենք իրադարձու թյունների ժամանակագրությունը, ինչը կօգնի մեզ ավելի լավ հաս կանալ Եզրասի և Նեեմիայի լուրը։ Որքա՞ն հաճախ եք Աստվածաշնչում ձեզ շփոթեցնող բաներ գտել։ Ինչպե՞ս կարող եք սովորել վստահել Աստծուն և Նրա Խոսքին, նույ նիսկ երբ հանդիպում եք բաների, որոնք ձեզ անիմաստ են թվում։ Ինչո՞ւ է կարևոր, որ այդպես անեք (տե՛ս Եսայիա 55.8, 9.)։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1
Գերեվարվածների երկրորդ վերադարձը Եզրաս 7.1–10 և 8.1–14 համարներում տեսնում ենք, որ Արտաշես Ա թագավորը թույլ է տալիս Եզրասին վերադառնալ Երուսաղեմ (ՔԱ 457թ.) և իր հետ վերցնել բոլոր վերադառնալ ցանկացողներին։ Եզ րասի և թագավորի հարաբերությունների մասին շատ բան հայտնի չէ, հայտնի չէ նաև՝ Եզրասն աշխատո՞ւմ էր արքունիքում, թե՞ ոչ։ Եզրաս 8-րդ գլխում թվարկվում են այն ընտանիքները, որոնք վերա դառնում են։ Թվարկումն սկսվում է քահանայական ընտանիքնե րից, հետևում է արքայական գիծը, վերջում՝ հասարակ ժողովուրդը։ Առանձնահատուկ կերպով նշված են տասներկու ընտանիքներ՝ ստեղծելով այնպիսի տպավորություն, որ սա Իսրայելի տասներկու ցեղերի մասին հուշում է։ Հատվածում ներկայացված է մոտ 1.500 տղամարդ. սա հավա սար է մոտավորապես 5.000-6.000 մարդու՝ կանանց ու երեխանե րին միասին վերցրած։ Այս խումբն անհամեմատ ավելի փոքր էր, քան առաջինը, որը վերադարձավ Զորաբաբելի և Հեսուի հետ։ Դաս 1
9
Կարդացե՛ք Եզրաս 7.1–10 համարները։ Ի՞նչ են դրանք մեզ սո վորեցնում Եզրասի մասին։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Եզրասը քահանայական արմատներով դպիր է։ Որպես քահանա՝ նա Մովսեսի եղբայր Ահարոնի սերնդից է, ով Իսրայել ազգի առա ջին քահանան էր։ Եզրասի գրքում, ինչպես նաև հրեա ազգի ավան դույթներում արձանագրված պատմությունների շնորհիվ Եզրասի անունը մինչ օրս մեծ պատիվ է վայելում։ Ծառայո՞ւմ էր արդյոք Եզ րասն Արտաշես թագավորի արքունիքում որպես դպիր, հայտնի չէ, ուստի Եզրասի նկարագրությունը որպես դպիր վերաբերում է կա՛մ նրա նախկին պատասխանատվություններին, կա՛մ նրա կարողու թյուններին, որոնք նա սկսում է կիրառել Հուդա ժամանելուն պես։ Այնուամենայնիվ, Եզրասը պետք է որ աշխատած լիներ թագավորին շատ մոտ կանգնած որևէ պաշտոնում, որպեսզի թագավորը նրան ուղարկեր որպես խմբի առաջնորդ։ Եզրաս 7.6 և 10 համարներում նա որակվում է որպես «ժիր» և նվիրված դպիր կամ ուսուցիչ։ «Ժիր» բառը տառացիորեն նշա նակում է «արագաշարժ»՝ ցույց տալով տվյալ մարդու ընկալունա կությունն ու մտքի ճկունությունը։ Եզրասը սթափ միտք ուներ. նա հայտնի էր Աստծո օրենքի իր իմացությամբ ևայն ընկալելու խորա թափանցությամբ։ Ավելին, այն փաստը, որ թագավորն ընտրում է Եզրասին որպես իսրայելացիների խումբը Հուդա տանելու առաջ նորդ, վկայում է Եզրասի քաջության և առաջնորդ լինելու ունակու թյունների մասին։ Նկատե՛ք, որ Եզրասը պատրաստել էր իր սիրտը, որ «Տիրոջ օ րենքը» խնդրի (Եզրաս 7.10)։ Ինչպե՞ս կարող ենք այս սկզբուն քը կիրառել մեր կյանքում այսօր։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2
Արտաշեսի հրամանագիրը Կարդացե՛ք Եզրաս 7.11–28 համարները։ Որո՞նք էին թագավո րի հրամանագրի բաղադրիչները։ Ինչո՞ւ էին այդ ցուցոմները կարևոր Իսրայելի ժողովրդի համար։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
10
Դաս 1
Արտաշեսի հրամանագիրը նման է Կյուրոսի առաջին հրամա նագրին։ Թագավորը խորհուրդ է տալիս բոլոր ցանկացողներին, հատկապես քահանայական գծի ժառանգներին, վերադառնալ Ե րուսաղեմ։ Թեև համաձայն Մուրաշու պատմական փաստաթղթերի՝ հրեաների մեծամասնությունն ի վերջո մնաց Պարսկաստանում (ինչ պես ցուցադրված է Եսթերի պատմության մեջ), այնուամենայնիվ, կային մարդիկ, ովքեր սպասել էին իրենց նախնիների հայրենիքում նոր կյանք սկսելու հնարավորությանը։ Թագավորն իր ուղերձի մեծ մասն ուղղեց անդրեփրատյան տարածաշրջանների գանձապետնե րին։ Նրանք Եզրասին պետք է տրամադրեին անհրաժեշտ ամեն ինչ քաղաքը վերականգնելու և «Տիրոջ տունը փառավորելու» (Եզրաս 7.27) համար։ Վերջում թագավորը հանձնարարեց Եզրասին պատ շաճ կերպով պահել Աստծո ևերկրի օրենքը՝ դատական համակարգ ստեղծելու միջոցով։ Այն կարգն ու կազմակերպվածությունը, որոնք կբխեին այս հրամանից, կարևոր տեսանկյուններ են յուրաքանչյուր հասարակության համար։ Ավելին, թագավորը հեշտացրեց Եզրասի ևիսրայելացիների՝ իրենց հայրենիքը վերականգնելու գործը։ Արդյո՞ք քաղաքի և տաճարի վերակառուցման մասին անհանգս տությունը խոսում է այն մասին, թե նա սկսեց հավատալ Եզրասի Աստծուն։ Արտաշեսն Աստծո մասին խոսում է. «Իսրայելի Աստծուն, որի բնակությունը Երուսաղեմում է» (Եզրաս 7.15)։ Այն եզրույթնե րը, որոնք թագավորն օգտագործում է Իսրայելի Աստծո մասին խո սելիս, մատնացույց են անում, որ նա Աստծուն ընդունում էր որպես ևս մեկ տեղական աստվածություն, ում պետք է փառաբանեին նվերներով։ Նա չէր ցանկանում, որ այս տեղական աստվածը բար կանա իր և իր որդիների վրա (Եզրաս 7.23)։ Ավելին, մենք պետք է նշենք, որ ՔԱ 457թ. նաև եգիպտական ապստամբության տարին է ընդդեմ պարսկական կառավարության, ուստի հավանական է, որ թագավորի այս քայլերը նպատակ ունեին շահելու Հուդայի նահան գի հավատարմությունը։ Ցավոք, ի հեճուկս այն հարաբերությունների, որ թագավորն ու ներ Եզրասի և Նեեմիայի հետ, նա չհավատաց Աստծուն։ Գոնե հա մարներում ոչինչ չի խոսվում նրա հավատացյալ դառնալու մասին, ինչը նշանակում է, որ Տերը կարող է օգտագործել նույնիսկ դարձի չեկած մարդկանց երկրի վրա Իր կամքը կատարելու համար։ Նույնիսկ այդքան շատ ցավի ու տառապանքի մեջ ինչպե՞ս կա րող ենք սովորել վստահել Աստծո գերագույն իշխանությանը ողջ աշխարհում, ինչը երևում է այստեղ։ Դաս 1
11
ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3
Կրթության կարևորությունը Կարդացե՛ք Եզրաս 7.6 համարը և 10-րդ գլուխը։ Ի՞նչ են այս տեքստերը սովորեցնում պատշաճ կրոնական դաստիարակու թյան կարևորության մասին։
________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
Եզրասի անմնացորդ նվիրվածությունն Աստծուն, և նրա որոշու մը՝ ուսումնասիրել, կիրառել և սովորեցնել Աստծո Խոսքը (Եզրաս 7.6, 10) նախապատրաստեցին նրան ավելի մեծ ծառայության Իս րայելում։ Աստվածաշնչյան տեքստը հստակորեն ասում է, որ նա իրեն նվիրել էր Տիրոջ Օրենքն ուսումնասիրելուն, կատարելուն և սո վորեցնելուն։ Էլեն Ուայթը կարևոր մի միտք է արտահայտում. «Լինելով Ա հարոնի որդիների սերնդից՝ Եզրասն ստացել էր քահանայական կրթություն, նա նաև ծանոթ էր Մարապարսկական թագավորու թյան կախարդների, աստղագուշակների և մոգերի գրվածքներին։ Սակայն նրան չէր գոհացնում իր հոգևոր վիճակը։ Նա ձգտում էր կատարյալ ներդաշնակություն ունենալ Աստծո հետ՝ որոնելով աստ վածային կամքը կատարելու իմաստություն։ Այդպես նա «պատ րաստել էր իր սիրտը, որ Տիրոջ օրենքը խնդրի և կատարի» (Եզրաս 7․10)։ Սա մղեց նրան ջանասիրաբար ուսումնասիրելու մարգարե ների և թագավորների գրքերում գրի առնված Աստծո ժողովրդի պատմությունը։ Նա քննեց Աստվածաշնչի պատմական և բանաս տեղծական գրքերը՝ իմանալու, թե ինչու էր Տերը թույլ տվել Երու սաղեմի ավերումն ու Իր ժողովրդի գերեվարումը հեթանոսական երկիր»։ Մարգարեներ և թագավորներ, էջ 608։ «Աստվածաշնչի ուսումնասիրության նկատմամբ հետաքրքրու թյան վերականգնմանն ուղղված Եզրասի ջանքները հարատևեցին իր ողջ կյանքի ընթացքում՝ բնութագրվելով Սուրբ Գրքերը պահպա նելու և տարածելու անշեղ ձգտմամբ։ Նա հավաքեց Օրենքի բոլոր օրինակները, որոնք հնարավոր եղավ գտնել, որոնք և կրկնօրինակ վեցին ու տարածվեցին։ Իրական Խոսքը, որ բազմացվեց և հասանե լի դարձավ բազմաթիվ մարդկանց, նրանց շնորհեց անգնահատելի արժեքավոր գիտություն»։ Էջ 609։ 12
Դաս 1
Նկատեք, որ թեև Եզրասը սովորել էր հեթանոսներից, նա տես նում էր, որ նրանք ճիշտ չեն, ուստիև ջանում էր իմանալ ճշմար տությունն անմիջական աղբյուրից, որն Աստծո Խոսքն էր ու «Տիրոջ օրենքը»։ Նա պետք է հետ վարժվեր աշխարհային ուսումնական հաստատություններում իր սովորածի մեծ մասից, որովհետև, ան կասկած, դրանց սովորեցրածի մեծ մասը սխալ էր։ Եվ, ի վերջո, ի՞նչ օգուտ էին նրան տալու «գուշակների և աստղագուշակների գրվածքները»։ Ի՞նչ կերպ այսօր մենք պետք է մոռանանք շատ բաներ, որոնք մեզ սովորեցրել է աշխարհը։ ՈՒՐԲԱԹ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի Մարգարեներ և թագավորներ գրքի 607–617 էջերի «Եզրաս. քահանա և դպիր» գլուխը։ Քննե՛ք Եզրասի եռանդուն աշխատանքը. «Եզրասը դարձավ Աստծո խոսափողը՝ իրեն շրջապատողներին ուսուցանելով երկին քը կառավարող սկզբունքները։ Իր կյանքի մնացած տարիներին՝ թե՛ Մարապարսկական թագավորի արքունիքում և թե՛ Երուսա ղեմում եղած ժամանակ, նրա հիմնական գործն ուսուցչությունն էր։ Որքան շատ էր նա այլոց փոխանցում իր յուրացրած ճշմար տությունները, այնքան զարգանում էր նրա աշխատելու կարողու թյունը։ Նա դարձավ բարեպաշտության, մեծ եռանդի տեր մարդ։ Նա կյանքը վեհացնող աստվածաշնչյան ճշմարտությունների Տի րոջ վկան էր աշխարհին»։ Էլեն Ուայթ, Մարգարեներ և թագավոր ներ, էջ 609։ «Այսօր իրականացվող բարեփոխումների գործում այնպիսի մարդկանց կարիք կա, ովքեր, Եզրասի և Նեեմիայի նման, չեն մեղ մացնի կամ արդարացնի մեղքը և չեն խուսափի պաշտպանելու Աստծո անվան պատիվը։ Նրանք, ում ուսերին է ընկած այս գործի բեռը, չեն կարող հանգիստ լինել, երբ չարություն է գործվում, և ոչ էլ այն թաքցնել կեղծ կարեկցանքի քողի ներքո։ Նրանք հիշում են, որ Աստված անաչառ է, և որ մի քանիսի նկատմամբ խստությու նը կարող է շատերի համար ողորմություն դառնալ: Նրանք հիշում են նաև, որ չարը դատապարտող մարդու մեջ Քրիստոսի հոգին է դրսևորվում»։ Էջ 675։ Դաս 1
13
Հարցեր քննարկման համար 1. Այո՛, մենք ունենք բազում հրաշալի խոստումներ Տիրոջից։ Միև նույն ժամանակ, Աստված երբեք Իրեն չի պարտադրում մեզ։ Ի՞նչ ընտրություններ կարող ենք անել մեր կյանքի ընթացքում, որոնք կարող են Նրա խոստումները չստանալու պատճառ դառնալ։ 2. Կարդացե՛ք Դանիել 9.1–23 համարներում արձանագրված ա ղոթքը։ Ի՞նչ սկզբունքներ եք տեսնում այդտեղ, որոնք կարող եք կիրառել ձեր սեփական փարձառության մեջ։ Այսինքն, ի՞նչ էր Դանիելն անում, ինչպիսի՞ն էր նրա դիրքորոշումը, և ի՞նչ էր նա խնդրում։ Ուրիշ ի՞նչ եք տեսնում այդ աղոթքում, որն այսօր կիրա ռելի կլինի մեզ համար։ 3. Հինգշաբթի օրվա դասում կարդացինք Էլեն Ուայթի մեջբերումն այն մասին, թե որքան կարևոր էր Աստծո Խոսքը Եզրասի ծառա յության համար, և թե որքան ջանասիրաբար էր նա աշխատում այն ժողովրդի մեջ տարածելու համար։ Ո՞րն է այն կարևոր և ակնհայտ դասն այստեղ մեզ համար, որը վերաբերում է Աստծո Խոսքի կարևորությանը մեր կյանքում ևեկեղեցում։
14
Դաս 1
ԴԱՍ 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5–11
ՆԵԵՄԻԱ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Նեեմիա 1–2, Երկրորդ Օրինաց 7.9, Սաղմոս 23.1–6, Թվոց 23.19։ Հիշելու համարը. «Եվ երբ որ ես այս խոսքերը լսեցի, նստեցի և լացի և սուգ արի մի քանի օր։ Եվ ծոմ պահեցի ու աղոթք էի անում երկն քի Աստծո առաջ ևասում էի. Ով Տեր՝ երկնքի Աստված, մեծ ևահեղ Աստված, որ ուխտ ևողորմություն ես պահում քեզ սիրողներին և քո պատվիրանքները պահողներին» (Նեե միա 1.4, 5)։ Այս պահի դրությամբ գերեվարվածների երկու խումբ էին վերա դարձել Հուդա՝ որպես հրեա ազգին տված Աստծո խոստման առն վազն կիսով չափ իրականացում։ Սակայն կա գերեվարվածների ևս մեկ խումբ, որին Աստված պատրաստում է։ Վերջին խմբին տրված է հանձնարարություն. նա խնդիր ունի լուծելու։ Թեև առաջին երկու խմբերը վերադարձան Ե րուսաղեմը վերակառուցելու և տաճարի կառուցումն ավարտին հասցնելով այդ ծրագրի մի մասն իրականացնելու, շինարարության մնացած մասը մնաց լքված, քանի որ շրջապատող ազգերից ընդ դիմության ալիք բարձրացավ։ Շրջակա տարածաշրջանների ժողո վուրդները չէին ուզում, որ իսրայելացիները կառուցեն քաղաքն ու դրա պարիսպները, քանի որ վախենում էին, որ նրանք կդառնան հզոր ազգ, ինչպիսին ժամանակին եղել էին (Եզրաս 4.6–24)։ Ուս տի իսրայելացիների վերադարձը սպառնալիք էր թվում նրանց, որը վճռել էին կանգնեցնել։ Սակայն Աստված չէր կանչել Իր ժողովրդին, որպեսզի լքեր նրանց այն գործի կես ճանապարհին, որը նրանց կոչ էր արել իրականացնել։ Այսպիսով, Իր կամքը կատարելու և Իր նպատակներն իրագործելու համար Նա պատրաստում էր մեկ այլ մարդու։ Նրա անունը Նեեմիա էր, և մենք կդիտարկենք նրան և Տիրոջ համար արած նրա գործը։ Դաս 2
15
ՄԻԱՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6
Նեեմիան վատ լուր է ստանում Նեեմիայի գրքի սկիզբը փոքր-ինչ նման է Դանիելի գրքի սկզբնա մասին (կարդացե՛ք Դանիել 1.1, 2), և դա վատ լուր է։ Այո, շատերն են վերադարձել իրենց նախնիների հայրենիքը, սակայն նրանց գոր ծերն այնքան էլ լավ չէին ընթանում այնտեղ։ Կարդացե՛ք Նեեմիա 1.1–4 համարները։ Ինչո՞ւ էր Նեեմիան այդ քան մտահոգված։ Ո՞րն էր ստացած վատ լուրին տված նրա պա տասխանը։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Ավելի վաղ գերեվարված հրեա ժողովրդի մի մասը բերվեց Շու շան՝ Պարսկական կայսրության չորս վարչական կենտրոններից մեկը, որտեղ Նեեմիան թագավորական պալատում ծառայում էր որպես մատռվակ։ «Իմ եղբայրներից մեկը՝ Անանին» նախադասու թյունն ամենայն հավանականությամբ վերաբերում է արյունակից եղբորը, քանի որ Նեեմիա 7.2 համարում տեսնում ենք նմանատիպ, սակայն ավելի ընտանեկան հղում Անանիին, թեև դա կարող է լինել հղում պարզապես ընկեր իսրայելացու։ Անանիի հետ խոսակցու թյունն ըստ ամենայնի տեղի է ունեցել ՔԱ 445թ. նոյեմբերի կեսից մինչև դեկտեմբերի կեսն ընկած ժամանակահատվածում՝ Եզրասի՝ Երուսաղեմ վերադառնալուց մոտ 13 տարի անց։ Անանին տեղեկաց նում է, որ Երուսաղեմում իրավիճակը զարհուրելի է։ Ժողովուրդն ի վիճակի չի եղել վերակառուցել Երուսաղեմը, իսկ թշնամին ոչնչաց րել է քաղաքի պարիսպները՝ թողնելով այն անպաշտպան և լքված։ Միգուցե Նեեմիան լսել էր լուրեր սամարացիների՝ քաղաքի պա րիսպները քանդելու մասին, սակայն հստակ պատասխան չէր ու նեցել մինչ այդ պահը։ Դրանից հետո Արտաշես թագավորը փշրեց վերադարձածների հույսը՝ դադարեցնելով շինարարության ըն թացքն այն բանից հետո, երբ գետի այն կողմում գտնվող մարդիկ սկսեցին գանգատվել (Եզրաս 4)։
Թեև տաճարը վերակառուցված էր, սակայն չէր գործում լիարժեքո րեն, որովհետև տաճարում ծառայող մարդիկ չէին կարող բնակվել Երուսաղեմում։ Իրավիճակը վշտացրեց Նեեմիային, քանի որ լուրի հետևանքները խորը խոցեցին նրա սիրտը. հրեաները չէին փառա վորել Աստծուն, թեև վերադարձել էին այդ նպատակով։ Փոխարենը 16
Դաս 2
նրանք անտեսել էին Աստծո տունը և Սուրբ Քաղաքը՝ թշնամուց և նրա գործած ճնշումից վախենալով։
Ուստի Նեեմիան ինքնաբերաբար դիմում է Աստծուն։ Նա չի բո ղոքում, թե Հուդայի ժողովուրդը հավատի պակաս ունի, չի նսեմաց նում նրան որպես վախկոտ, ոչ էլ ընդունում է իրավիճակը որպես ստատուս քվո։ Նեեմիան պարզապես ծնկի է գալիս, սկսում է աղո թել ու ծոմ պահել։ Այդ վատ լուրի պատճառով Նեեմիան լացեց, ծոմ պահեց ևաղո թեց։ Ի՞նչ պետք է սա ասի մեզ այն մասին, թե ինչպես պետք է դիմենք Աստծուն, հատկապես փորձության ժամերին։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7
Նեեմիայի աղոթքը Կարդացե՛ք Նեեմիայի աղոթքը Նեեմիա 1.5–11 համարներում։ Ո րո՞նք են այս աղոթքի բաղկացուցիչ մասերը։ Ինչո՞ւ է նա իրեն ներառում այդ աղոթքում որպես մեկը, ով մեղավոր է։
________________________________________________________________________ ________________________________________________________________________ 1. Աստված, Դու մեծ ես ևողորմած (Նեեմիա 1.5)։ 2. Ականջ դիր ինձ (Նեեմիա 1.6)։ 3. Մեղքերի խոստովանություն (Նեեմիա 1.6, 7)։ 4. Հիշիր Քո խոստումները (Նեեմիա 1.8, 9)։ 3. Դու ազատեցիր մեզ (Նեեմիա 1.10)։ 2. Ականջ դիր ինձ (Նեեմիա 1.11)։ 1. Աստված, հաջողություն ևողորմություն տուր (Նեեմիա 1.11)։
Նեեմիայի աղոթքը հիասքանչ պատմություն է Աստծո ահե ղության, իրենց մեղավորության մասին. այն եզրափակվում է օգ նության աղաղակով։ Այս աղոթքը նմանվում է Դանիելի աղոթքին՝ արձանագրված համանուն գրքի 9-րդ գլխում, և հնարավոր է՝ Նեե միան ծանոթ էր այդ աղոթքին։ Ուշագրավ է, որ Նեեմիան չի սկսում օգնության աղաղակով, այլ նախ նշում է Աստծո էության ճշմարտու թյունը՝ Մեծ և Ահեղ։ Նա նաև նշում է, որ Աստված պահում է Իր ուխ տը և ողորմություն անում նրանց, ովքեր սիրում են Իրեն։ Սրանով Դաս 2
17
նա կարծես հիշեցնում է Աստծուն, որ Նա միշտ հավատարիմ է եղել ևայժմ այլ տարբերակ չի կարող լինել։ Աղոթքն ունի հատուկ կառուցվածք (նկարագրված վերևում), ո րի կենտրոնը 8-րդ համարն է, որտեղ Նեեմիան թվարկում է Աստծո խոստումները։ Նեեմիան ասում է՝ Հիշիր։ Այլ խոսքերով, նա ասում է. Աստված, հիշիր, որ Դու խոստացել ես, որ մեզ ցիրուցան կանես, ե թե անհավատարիմ լինենք, սակայն Դու նաև խոստացել ես մեզ վե րադարձնել և ամեն ինչ վերականգնել։ Քանի որ առաջինը տեղի է ունեցել, այժմ ժամանակն է իրականացնել մյուսը, որովհետև մենք դառնում ենք դեպի Քեզ։ Նեեմիան չի վախենում պահանջել Աստծո խոստումները և հիշեցնել դրանք Աստծուն։ Իհարկե, հարցն այն չէ, թե Աստված չգիտի կամ չի հիշում սեփական խոստումները։ Հակառակը, Աստված հաճույքով է նայում նրան, որ մենք պահանջում ենք Իր խոս տումները։ Նա ուզում է, որ մենք հավատանք դրանց և բարձրաձայ նենք դրանք Իր մոտ։ Արտաբերելով այն, ինչ Աստված մեզ խոստացել է՝ մենք կարող ենք ամրանալ այդ խոստումներին վստահելու մեր որոշ ման մեջ, հատկապես այն ժամանակ, երբ ամեն ինչ անհույս է թվում։ Աստծո ո՞ր խոստումները կարող եք պահանջել ձեզ համար հենց հիմա։ Ինչո՞ւ է կարևոր երբեք չդադարել պահանջել այդ խոս տումները (ի վերջո, եթե դադարեք, ի՞նչ է մնում)։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8
Նեեմիան խոսում է Նեեմիա 1.11 համարն ասում է, որ Նեեմիան թագավորի մատռ վակն էր։ Սա մեզ կարող է անշուք մի պաշտոն թվալ, սակայն մատռ վակները հզոր ազդեցություն ունեցող մարդիկ էին, քանի որ մշտական և սերտ կապ ունեին թագավորի հետ։ Մատռվակները համտեսում էին թագավորին մատուցվող խմիչքները՝ վերջինիս հիվանդությունը կամ մահը կանխելու նպատակով։ Հերոդոտոսը նշում է, որ պարսիկ ները մատռվակներին մեծագույն պատվի էին արժանացնում, քանի որ վարջիններս համարվում էին բարձրաստիճան պաշտոնյաներ։ Օրինակ, Ասորեստանի Ասորդան թագավորի մատռվակը նաև թա գավորության գլխավոր նախարարն էր։ Այսպիսով, Նեեմիան արքու նիքում բարձր դիրք է զբաղեցնում. թագավորին մոտ գտնվելով՝ նա աղաչում է Աստծուն օգտագործել իրեն Հուդայի իրավիճակի մասին թագավորի հետ խոսելու համար։ 18
Դաս 2
Կարդացե՛ք Նեեմիա 2.1–8 համարները։ Ի՞նչ պատահեց Նեե միայի աղոթքի և ծոմի արդյունքում։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Աղոթքը պատասխանվում է Նիսան ամսին, որը կոպիտ հաշվար կով ՔԱ 444թ. ապրիլ ամիսն էր։ Չորս ամիս է անցել այն պահից ի վեր, երբ Անանին և հրեաները Նեեմիային հայտնեցին Երուսաղե մի մասին տհաճ լուրը։ Չորս ամիս շարունակ Նեեմիան աղոթում էր և ծոմ պահում, և ամեն օր նրան կարող էր թվալ, թե Աստված չի պատասխանում։ Բայց Աստծո ժամանակները միշտ կատարյալ են։ Աստված պատրաստում էր թագավորին Նեեմիային լսելուն և բարե հաճ պատասխան տալուն։ Հին ժամանակներում ամեն օր չէին հանդիպում այնպիսի իրա դարձություններ, որ թագավորության մատռվակը որոշակի ժա մանակով ազատվեր իր պարտավորություններից և ուղարկվեր մի ուրիշ երկիր այնտեղ կառավարիչ լինելու համար։ Աստված խո սեց Նեեմիայի միջոցով և դիպավ պարսիկ թագավոր Արտաշես Ա-ի սրտին, ով համաձայնեց Նեեմիային Հուդայի երկրում կառավարիչ նշանակել։ Թագուհու ներկայության մասին նշումը ցույց է տալիս, որ հավանաբար տեղի ունեցողը մասնավոր հավաքույթ էր, քանի որ սովորաբար թագուհին ներկա չէր լինում պաշտոնական հավա քույթներին։ Նեեմիան միանգամից չի նշում Երուսաղեմի մասին, որպեսզի թագավորին զերծ պահի կանխակալ մտքերից, այլ թա գավորին ուղղված իր խոսքը ներկայացնում է որպես անձնական խնդրանք։ Մինչև հատուկ վայրի անունը կնշվեր, թագավորն ար դեն տեղի էր տվել։ Ի՞նչ զուգահեռներ կարող ենք տեսնել այս արքունիքում Նեեմիա յի դիրքի և Բաբելոնի արքունիքում Դանիելի դիրքի միջև։ Ի՞նչ է ասում Նեեմիայի բնավորության մասին այն փաստը, որ թագա վորն այդքան դրական է տրամադրված նրա նկատմամբ։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9
Նեեմիան ուղարկվում է Թագավորը Նեեմիայի հետ նամակներ է ուղարկում Սանաբա ղատ Որոնացուն և Ամմոնացի Տուբիային, ովքեր գետի այն կողմի տարածաշրջանների բարձրաստիճան պաշտոնյաներն էին, որպես Դաս 2
19
զի նրանք պատրաստեին այն ճանապարհը, որը Նեեմիան պետք է իրականացներ։ Թագավորը նաև հրամայեց իր պարտեզի տեսուչ Ասափին տրամադրել քաղաքի, պարիսպների և տաճարի դար պասների վերակառուցման համար Նեեմիային անհրաժեշտ ողջ փայտանյութը։ Կարդացե՛ք Նեեմիա 2.9, 10 համարները։ Ի՞նչ են մեզ ասում այս տեքստերն այն ընդդիմության մասին, որին պիտի բախվեին Նեեմիան և հրեաներն ընդհանրապես։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Նեեմիան Երուսաղեմ է ժամանում մոտավորապես ՔԱ 445/444թթ.։ Ընդդիմությունը գլուխ է բարձրացնում նույնիսկ նախքան Նեեմիա յի որևէ քայլ ձեռնարկելը, քանի որ կառավարիչներին ուղղված խնդրանքը խնդիրներ է հարուցում։ Թեև Տուբիան հրեական անուն է, որը նշանակում է «Տերը բարի է» (նրա որդի Յոհանանը ևս կրում էր հրեական անուն, որը նշանակում էր «Տերը շնորհաշատ է»), նա ծառայում էր որպես Ամմոնի կառավարիչ։ Այսպիսով Երուսաղեմը շրջապատված էր թշնամիներով. հյուսիսում Սամարիայի կառավա րիչ Սանաբաղատն էր, արևելքում՝ Ամմոնի կառավարիչ Տուբիան, իսկ հարավում՝ Արաբացի Գեսամը (Նեեմիա 2.18, 19), ով գերիշ խում էր Եդովմի և Մովաբի վրա։ Ցավալի է, բայց այդ տարածաշր ջանների առաջնորդները խուսափում էին Նեեմիայից, քանի որ նա մտահոգվում էր կեղեքվածների բարօրությամբ։ Կռվարարները չեն ուրախանում նրանց հաջողությամբ, ում ճնշում են։ Նեեմիայի՝ «զինվորների ուղեկցությամբ .... ժամանումը Երուսա ղեմ ցույց էր տալիս, որ նա եկել է կարևոր առաքելությամբ, և դա առաջ բերեց քաղաքի շուրջը բնակվող հեթանոս ազգերի նախան ձը, որոնք այնքա՜ն հաճախ էին թշնամություն դրսևորել հրեաների հանդեպ՝ նրանց վնասներ և անարգանք պատճառելով։ Այս չարա գործություններում հիմնականում ներգրավված էին որոշ ցեղապե տեր՝ Որոնացի Սանաբաղատը, Ամմոնացի Տուբիան և Արաբացի Գեսամը։ Առաջին իսկ օրվանից այս առաջնորդները քննադատա բար էին նայում Նեեմիայի անցուդարձին՝ փորձելով իրենց իշխա նության տակ եղած ամեն միջոցներով խափանել նրա ծրագրերը և խոչընդոտել աշխատանքը»։ Էլեն Ույաթ, Մարգարեներ և թագա վորներ, էջ 635։ Ուրիշ ի՞նչ աստվածաշնչյան պատմություններ կարող եք գտնել, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են ընդդիմության բախվում 20
Դաս 2
նրանք, ում Աստված կանչում է կատարելու Իր կամքը։ Շաբաթ օրը ձեր պատասխանը քննարկե՛ք դասարանում։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10
Նեեմիան նախապատրաստվում է իր հանձնառությանը
Կասկած չկա, որ Տերն էր կանչել Նեեմիային այս առաջադրանքն իրագործելու և պիտի տրամադրեր նրան անհրաժեշտ ամեն ինչ։ Զինված Աստծո խոստումների գիտությամբ և Աստծո կողմից կանչ ված լինելու վստահությամբ՝ Նեեմիան շարունակեց գործը։ Սակայն նա առաջ էր գնում զգուշությամբ և աղոթքով։ Այլ խոսքերով, չնա յած նա գիտեր, որ Աստված իր հետ է, չէր դադարում խորհել իր անելիքների շուրջ։ Կարդացե՛ք Նեեմիա 2.11–20 համարները։ Ի՞նչ է անում Նեե միան պարիսպը վերակառուցելու ծրագրին նախապատրաստ վելու համար։
________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
Առաջնորդության դասեր. Դաս 1. Նեեմիան ոչ ոքի չի պատմում, թե «Աստվածն ինչ է դրել իմ սրտում, որ Երուսաղեմին անեմ» (Նեեմիա 2.12)։ Նա ոչ միայն չի պատմում թշնամուն, այլ թաքցնում է նաև հրեա առաջնորդներից։ Նա տեղեկություններ է հավաքում, թե ինչ պետք է արվի։ Դաս 2. Նախքան որևէ բան ներկայացնելը Նեեմիան կատարում է իր աշխատանքը և ծրագրում է այն ամենը, ինչ պահանջվում է։ Դաս 3. Երբ Նեեմիան խոսում է այս առաջադրանքի մասին, առա ջին հերթին ընդգծում է այն, թե Աստված մինչև հիմա ինչ է արել այս արշավն առաջ տանելու համար, հետո ավելացնում է թագավորի խոսքերը։ Նախքան համախոհություն խնդրելը, նա խրախուսում է։ Սա ոչ այլ ինչ է, քան հրաշք, որ հրեաներն այսքան բարեհաճորեն են պատասխանում ևորոշում են կառուցել ի հեճուկս վերահաս ընդդի մության։ Նեեմիայի աղոթքների և ծոմի միջոցով Աստված պատրաս տեց ոչ միայն թագավորին, այլ նաև հրեա ազգին, որպեսզի նրանք համարձակ և խիզախորեն պատասխանեն։ Կարդացե՛ք Նեեմիա 2.19, 20 համարները։ Ի՞նչ են մեզ ասում այս տեքստերը Նեեմիայի հավատի մասին։ Ինչպե՞ս կարող էին Դաս 2
21
Երկրորդ Օրինաց 7.9, Սաղմոս 23.1–6 և Թվոց 23.19-ի պես հա մարներն օգնած լինել Նեեմիային։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Մեր խոսակցությունները ցույց են տալիս, թե ով ենք մենք և ին չի ենք իրապես հավատում։ Նեեմիան հակված է խրախուսող բա ռեր ասել։ Նա չի վախենում Աստծուն ներառել իր յուրաքանչյուր ասելիքում, ինչպես նաև փառաբանել Նրան, նույնիսկ երբ մարդիկ ծաղրուծանակի են ենթարկում իրեն։ Չնայած այն փաստին, որ Նեե միան գիտի իր և իր ազգի նկատմամբ թշնամու քամահրանքը, նա չի մեղմացնում իր խոսքերն ու չի մոռանում Աստծուն իր խոսակցու թյուններում։ Ինչպես Հովսեփը Եգիպտոսում շատ տարիներ առաջ, Նեեմիան չի վախենում ներկայացնել իր Աստծուն մի ժողովրդի մեջ, ով չի հավատում Նրան։ ՈՒՐԲԱԹ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի Մարգարեներ և թագավորներ գրքի 628–634 էջերի «Հնարավորությունների մարդը» գլուխը։ Նեեմիան աղոթքի մարդ էր. «Նեեմիան հաճախ էր հոգին թափել Աստծո առաջ իր ժողովրդի համար։ Բայց հիմա, աղոթքի ընթաց քում, մի սուրբ ծրագիր ձևավորվեց նրա գլխում։ Նա վճռեց, որ եթե հնարավոր լինի ստանալ թագավորի համաձայնությունը ևանհրա ժեշտ օգնությունը գործիքներ և շինանյութ ձեռք բերելու համար, ինքն անձամբ կնախաձեռնի Երուսաղեմի պատերը վերակառուցե լու և Իսրայելի ազգային ուժը վերականգնելու գործը։ Եվ նա խնդրեց Տիրոջը, որ իր ծրագիրն իրագործելու համար Նա իրեն շնորհի ար ժանացնի թագավորի առաջ։ «Եվ հաջողություն տուր այսօր քո ծա ռային,- թախանձեց նա,- ևինձ ողորմություն գտնել տուր այս մարդի առաջ»: Իր խնդրանքը թագավորին ներկայացնելու համար Նեե միան չորս ամիս սպասեց բարենպաստ հնարավորության»: Էլեն Ուայթ, Մարգարեներ և թագավորներ, էջ 629, 630։ Հարցեր քննարկման համար
1. Պատասխանելով չորեքշաբթի օրվա դասին՝ ի՞նչ է նշանա կում այն, որ ողջ Աստվածաշնչում՝ ինչպես Հին, այնպես էլ Նոր 22
Դաս 2
Կտակարաններում, Աստծո կողմից կանչվածները հանդիպել են սարսափելի ընդդիմության։ Իրականում, ի՞նչ է նշանակում, որ նրանք ընդդիմության էին հանդիպում համարյա ամեն մի գործի ժամանակ։ Միգուցե ավելի ճիշտ կլինի հարցնել, թե ո՞ւմ կարող ենք օրինակ բերել, ով կանչվել է Աստծո կողմից Նրա կամքը կա տարելու և չի հանդիպել ընդդիմության։ Ի՞նչ է սա մեզ ասում այն մասին, թե ինչու չպետք է հուսահատվենք, երբ նույնիսկ Աստծո կամքը կատարելիս հանդիպում ենք մեծ խոչընդոտների, որոնք դժվարացնում են այն ծրագրի իրականացումը, որը մենք հավա տում ենք, որ Աստծո կանչն է։ 2. Կարդացե՛ք Նեեմիա 2.18 համարը։ Ի՞նչ է սա մեզ ասում անձնա կան վկայության ուժի մասին, և թե որքա՞ն կարևոր էր այն դրա կան պատասխան ստանալու համար, որը Նեեմիան ստացավ իր եղբայր հրեաներից։ 3. Ո՛չ Եզրասը, ո՛չ Նեեմիան ոչինչ իրականացնել չէին կարող ա ռանց թագավորի օգնության։ Այլ խոսքերով, Աստծո այս մարդիկ համագործակցում էին քաղաքական հեղինակությունների հետ, ովքեր հեթանոսներ էին։ Ի՞նչ դաս կարող ենք քաղել սրանից այն մասին, թե որպես եկեղեցի՝ երբ և որտեղ կարող ենք համագոր ծակցել քաղաքական ուժերի հետ, ով էլ որ նրանք լինեն։ Միև նույն ժամանակ, այդ համագործակցության մեջ ինչո՞ւ եկեղեցին պետք է շատ զգույշ լինի։ 4. Դասարանում կարդացե՛ք Նեեմիայի աղոթքը (Նեեմիա 1.1–11)։ Ի՞նչ կարող եք քաղել դրանից, ինչը կօգնի խորացնել ձեր հարա բերություններն Աստծո հետ։ Ի՞նչ է դա սովորեցնում Աստծուն հանձնվելու, խոստովանության և խոստումներ պահանջելու մա սին։
Դաս 2
23
ԴԱՍ 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12–18
ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Եզրաս 7.10, Նեեմիա 1.1–11, Դանիել 9.24–27, Դանիել 8, Հռոմեացիս 8.28, 29, Հռոմեացիս 9, Ելից 3, 4։ Հիշելու համարը. «Օրհնյալ լինի մեր հայրերի Տեր Աստվածը, որ այսպիսի միտք դրեց թագավորի սրտում Երուսաղեմում եղող Տիրոջ տունը փառավորելու» (Եզրաս 7․27)։ Արդյոք Աստված ամեն մի մարդու կանչո՞ւմ է յուրահատուկ ա ռաջադրանքի համար։ Կա՞ն արդյոք չափանիշներ, որոնք մեկին ա վելի հարմար են դարձնում որոշակի առաջադրանքի համար, քան մյուսին։ Արդյո՞ք այդ չափանիշները մարդիկ այլ կերպ են տեսնում, Աստված՝ այլ։ Մեզանից շատերն ամենայն հավանականությամբ կպատասխանեին «այո» հատկապես վերջին երկու հարցերին։ Կան ժամանակներ, երբ Աստված կրթության կամ փորձառության միջոցով պատրաստում է մեզ որոշակի առաջադրանքի համար, մեկ ուրիշ ժամանակ Նա ընտրում է մեզ պարզապես ծառայելու համար, քանի որ մենք պատրաստակամ ենք և խոնարհ։ Սակայն ոչ միշտ է հեշտ հասկանալ, թե որն է Աստծո կանչը մեր կյանքում, այնպես չէ՞։ Այդուհանդերձ, Աստվածաշունչը լի է այն մարդկանց օրինակներով, ում Աստված ընտրում է յուրահատուկ հանձնարարության համար։ Հետաքրքրական է, որ Եզրասն ու Նեեմիան Աստծո կողմից կանչվել էին յուրահատուկ առաջադրանքի՝ ավերակները վերակա ռուցելու համար։ Այնուամենայնիվ այս դեպքում վերակառուցումը ներառում էր տարբեր առաջադրանքներ։ Նրանք պետք է Իսրայե լի ժողովրդին առաջնորդեին դեպի Երուսաղեմ և վերակառուցեին տաճարն ու քաղաքը։ Միևնույն ժամանակ, պետք է ժողովրդին սո վորեցնեին Աստծո մասին և, ամեն ինչից վեր, առաջնորդեին նրան Աստծո հետ հավատարիմ հարաբերությունների։ Խոսե՛ք Աստծո կողմից կանչվածության, ինչպես նաև այլ կարևոր բաների մասին։ 24
Դաս 3
ՄԻԱՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13
Եզրասի և Նեեմիայի կանչվելը Մենք կարող ենք ասել, որ Եզրասն ընտրվեց տարբեր պատճառ ներով. (1) նա պատրաստակամ էր գնալ, (2) նա առաջնորդ էր, և (3) նա հմուտ դպիր և ուսուցիչ էր։ Կան ևս շատ պատճառներ, որոնք կարող ենք նշել։ Սակայն կա մի համար, որը լավագույնս նկարագ րում է, թե ինչու Եզրասին տրվեց այս առաջադրանքը։ Ի՞նչ է Եզրաս 7.10 համարն ասում Եզրասի մասին։ Ինչպե՞ս կա րող էր Եզրասը «պատրաստել» կամ «ուղղել» իր սիրտն «Աստծո օրենքը» խնդրելու և կատարելու համար։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ «Պատրաստել» կամ «ուղղել» բառը եբրայերենում «կուն» բառն է։ Այն կարող է թարգմանվել «պատրաստել, ուղղել, ամուր լինել, հաս տատուն կերպով հիմնել, կայուն կամ ապահով լինել»։ Ուստի այս հատվածի ճշմարիտ նշանակությունն է, որ Եզրասն իր սիրտը պատ րաստեց կամ իր սրտում հստակ կերպով դրեց որոնել Աստծուն։ Երուսաղեմ ժամանելուց հետո Եզրասը ձևավորեց Աստծուն նվիր ված լինելու օրինակ և Երուսաղեմում 13 տարի սովորեցրեց Աստծո Խոսքը։ Նրան կարող էր թվալ, թե այդ 13 տարիների ընթացքում ո չինչ չի փոխվել, սակայն երբ պարիսպը վերակառուցվեց, մարդիկ ժողով արեցին. ոչ այն պատճառով, որ որևէ մեկը նրանց ստիպել էր, այլ որովհետև իրենք էին ցանկացել։ Եզրասից լսած Աստծո Խոսքը նրանց սրտում արմատներ էր գցել։ Ինչո՞ւ Նեեմիան ընտրվեց։ Կարդացե՛ք Նեեմիա 1.1–11 համար ները։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Նեեմիայի սիրտը նվիրված էր Աստծուն և ժողովրդին։ Նա ան հանգիստ էր, երբ իմացավ, որ Երուսաղեմի աշխատանքը կանգ է առել։ Նեեմիան նախանձախնդիր էր այդ գործի համար և, ինչպես Եզրասը, նա կամովին նվիրվել էր այդ գործին։ Աստված պատաս խանեց նրանց աղոթքներին և ցանկություններին։ Երբեմն մենք կարծում ենք, թե եթե ինչ-որ բան սիրում ենք, ապա դա Աստծուց չէ, որովհետև Աստված տալիս է միայն բարդ առաջադրանքներ, որոնք դժկամորեն կկատարեինք։ Սակայն եթե մենք Աստծո հետ ենք քայ Դաս 3
25
լում, սիրած գործով զբաղվելու ցանկությունները հաճախ Աստծուց են տրված։ Աստված ուզում է, որ մենք եռանդով և սիրով անենք այն, ինչ անում ենք Իր համար։ Ի՞նչ կերպ եք զգացել այն իրականությունը, որ Աստված կանչում է ձեզ Իր համար անելու այն, ինչը դուք սիրում եք։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14
Մարգարեական ժամանակ Այս եռամսյակի առաջին դասում մենք ուսումնասիրեցինք, թե ինչպես Աստված կանչեց Զորաբաբելին (մոտավորապես ՔԱ 538թ.) և Եզրասին (ՔԱ 457թ.) յուրահատուկ ծառայության։ Երկրորդ դա սում մենք տեսանք Աստծո կանչը Նեեմիայի համար (ՔԱ 444 թ.)։ Պետք է գիտակցենք, որ այս կանչերը ներդաշնակ են եղել Աստծո կանխատեսության հետ։ Օրինակ, Զորաբաբելն Աստծուց յուրահա տուկ առաջադրանք անելու հուշում ստացավ ի պատասխան 70 տարիների գերության ավարտի, որի մասին Երեմիան մարգարեա ցել էր։ Ո՞ր տարում Եզրասը ծառայության կանչվեց։ Դա նույն տարին էր, երբ Արտաշես թագավորը հրովարտակ հրապարակեց։ Ին չո՞վ է նշանավոր այդ տարին մարգարեության մեջ։ Կարդացե՛ք նաև Դանիել 9.24–27 համարները։
________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
Դանիել 9.25 համարն ասում է, որ «Երուսաղեմը դարձյալ շինելու համար հրամանը դուրս գալուց մինչև Մեսիա իշխանը յոթը յոթնյակ և վաթսուներկու յոթնյակ կա»։ Այս մարգարեության վերջին շաբա թը նշված է 27-րդ համարում։ Քանի որ մեկ շաբաթն ունի յոթ օր, նշանակում է, որ մարգարեական շաբաթը հավասար է 7 տարվա (Թվոց 14.34, Եզեկիել 4.5, 6)։ Այսպիսով, այս մարգարեությունը խո սում է 70 շաբաթի մասին, որը հավասար է 490 տարվա։ Պատաս խան ակնկալող հարցն է՝ ո՞րն է 70 շաբաթ տևող մարգարեության սկիզբը։ Համաձայն նշված տեքստի՝ այն կսկսվի Երուսաղեմը վերա կառուցելու հրամանը տալով։ Ընդամենը երեք հրաման է տրվել, որոնք վերաբերել են հրեա ազգի վերականգնմանը։ Կյուրոսը, Դարեհը և Արտաշեսն արձակել 26
Դաս 3
են վերակառուցման հրամաններ։ Սակայն միայն Արտաշեսի տված հրամանն է պարունակում հենց Երուսաղեմ քաղաքին վերաբերող մտահոգություն, և միայն այս հրամանն է կապակցվում Աստծուն՝ Իր միջամտության համար փառաբանությանը (Եզրաս 7.27, 28)։ Յոթանասուն շաբաթվա մարգարեության սկիզբը հաշվում ենք ՔԱ 457թ. սկսած, որը, ինչպես նշված է Եզրաս 7.7–26 համարներում, Արտաշես Ա արքայի թագավորության յոթերորդ տարին էր։ Ի հա վելումն, քանի որ ՔԱ 457թ.-ը նաև Դանիել 8.14 համարի 2.300 օր տևող մարգարեության սկիզբն է (տե՛ս վաղվա դասը), այս հրամանը հանդիսանում է այդ երկու մարգարեությունների սկիզբ։ Յոթանա սուն շաբաթն ավարտվում է 34թ., երբ Ավետարանի քարոզչությունն ընդարձակվում և հասնում է ընդհուպ մինչև հեթանոսներին (որ նշանավորվեց վաղ եկեղեցու հալածանքով և Ստեփանոսի նահա տակությամբ)։ Վերջին շաբաթվա կեսը համարվում է 31թ.-ը, որը Հի սուսի՝ խաչի վրա մահանալու տարին է։ Նորից կարդացե՛ք Դանիելի գրքի 9.24–27 համարների մարգա րեությունը։ Ապշեցուցիչ ճշգրտությամբ ինչպե՞ս է այն բացա հայտում Հիսուսի ծառայությունը։ Ինչպե՞ս պետք է այսպիսի մարգարեությունն օգնի ամուր հաստատել մեր հավատը։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15
70 շաբաթները և 2300 օրերը Դանիել 9.24 համարի «Յոթանասուն յոթնյակ է վճռված» ար տահայտության մեջ տեղ գտած «վճռված» բառը տառացիորեն նշանակում է «կտրված» (յոթանասուն յոթնյակ է կտրված)։ Թեև «վճռված» թարգմանված բառն այլևս ոչ մի տեղ չի հանդիպում Աստվածաշնչում, այն հանդիպում է հրեական գրականության մեջ և նշանակում է «կտրել» ավելի երկար ինչ-որ բանից։ Քանի որ Դանիել 8-րդ գլուխը ներկայացնում է 2.300 տարիների մարգա րեությունը, որի սկիզբը նշված չէ Դանիել 8-րդ գլխում, տրամա բանական է կարծել, որ երբ հաջորդ գլուխը (Դանիել 9) խոսում է «վճռված» կամ «կտրված» 490 տարիների մասին, ապա դրանք կարող են «կտրվել» միայն նախորդ գլխում նշվող 2.300 մար գարեական տարիներից։ Ի վերջո, ուրիշ էլ ինչի՞ց կարող էր այս ժամանակահատվածը «կտրվել», եթե ոչ մեկ այլ, ավելի երկար մարգարեական ժամանակահատվածից։ Դաս 3
27
Կարդացե՛ք Դանիել 8-րդ գլուխը։ Ո՞րն էր տրված տեսիլքի չբա ցատրված մասը (տե՛ս հատկապես Դանիել 8.14, 26, 27)։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Կան մի քանի պատճառներ, թե ինչու են փոխկապակցված Դա նիել 9.24–27 համարների 70 շաբաթվա մարգարեությունը և Դանիել 8.14 համարի 2.300 երեկոների ու առավոտների մարգարեությունը. 1) երկուսն էլ ժամանակին վերաբերող մարգարեություններ են, 2) «տեսիլք» և «հասկանալ» յուրահատուկ եզրույթները միավո րում են դրանք (տե՛ս Դանիել 8.26, 27 և 9.23), 3) երկու մարգարեությունների մեկնաբանություններն էլ տրվում են Գաբրիելի կողմից (տե՛ս Դանիել 8.16 և 9.21), 4) Դանիել 8-րդ գլխում տեսիլքի միակ չբացատրված մասը 14 հա մարի 2.300 երեկոների ևառավոտների մասն էր (որոնք երբեմն թարգմանվում են «օրեր»), 5) Դանիել 8-րդ գլուխը պարունակում է տեսիլքը և դրա մասնա կի բացատրությունը, մինչդեռ Դանիել 9-րդ գլուխը պարունա կում է միայն բացատրություն, այս դեպքում Դանիել 8-րդ գլխի միակ չբացատրված մասի բացատրությունը, որը 14 համարում ներկայացված 2.300 օրվա մարգարեությունն էր, տեսիլքի միակ մասն է, որը Դանիելը չէր հասկացել (տե՛ս Դանիել 8.27)։ Եզրաս գրքում մեզ տրված տեղեկությունը լրացնում է Դանիել գրքի մարգարեական կանխատեսումների բաց մասերը, մասնա վորապես, թե երբ կարող ենք սկսել պատմության մեջ հաշվար կել Քրիստոսի ծառայության և մեզ համար արված աշխատանքի կարևորագույն հատվածներին վերաբերող մարգարեական ժամա նակը։ 490 տարի (70 շաբաթ) 483 տարի (69 շաբաթ)
7 տարի (1 շաբաթ) 31/2
457 ՔԱ
31/2
տարի տարի
27 ՔՀ
1810 տարի
31 ՔՀ
34 ՔՀ
1844 ՔՀ
2300 տարի
28
Դաս 3
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16
Աստծո ընտրությունը Շատ է խոսվում Աստծո՝ մի բան անելու համար մեզ ընտրելու մա սին։ Մարդիկ տարբեր կերպ են պատկերացնում այդ ընտրությունը։ Ի՞նչ է Աստվածաշունչն ասում մեր ընտրվելու մասին։ Կարդացե՛ք Հռոմեացիս 8.28, 29 համարները։ Ի՞նչ անելու է Աստված մեզ կանչում։ Ինչի՞ համար է Նա մեզ ընտրում։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Այս հատվածում հատկապես նշվում է, որ Աստված նախատեսել էր, որ մարդիկ նման լինեին Իր Որդու պատկերին։ Չի ասվում, թե Աստված ոմանց համար նախատեսել է փրկություն, ոմանց համար՝ դատապարտություն, ևոր մենք այս հարցում ընտրություն չունենք։ Այլ խոսքերով, ընտրությունը մեզ վերափոխելու նպատակով է կա տարվում։ Մենք պետք է վերափոխվենք, որպեսզի արտացոլենք Աստծո Որդուն։ Այս վերափոխման խոստումը տրված է հաջորդ հա մարում (Հռոմեացիս 8.30), որտեղ Պողոսը՝ հեղինակը, հաստատում է, որ նրանց, ում Աստված կանչում է, նաև արդարացնում է (մեզ արդար է դարձնում) և փառավորում է (սրբագործում է)։ Այսպիսով, մեզ վերափոխելու հարցում մենք մենակ չենք թողնված, այլ Աստ ված խոստանում է իրականացնել դա Իր զորությամբ։ Կարդացե՛ք Հռոմեացիս 9-րդ գլուխը։ Աստծո ի՞նչ ընտրություն կամ կանչ է նկարագրված այս գլխում։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Հռոմեացիս 9-րդ գլխում Պողոսը քննարկում է յուրահատուկ ա ռաջադրանքի համար Աստծո կողմից ընտրվելը։ Իսրայելացիներն ընտրվել էին Աստծո մասին բարի լուրն աշխարհին տանելու հա մար։ «Հակոբին սիրեցի և Եսավին ատեցի» (Հռոմեացիս 9.13) ար տահայտությունը սովորաբար սխալ է հասկացվում. իբր Աստված սիրում էր եղբայրներից միայն մեկին։ Սակայն այս համարի ենթա տեքստում Պողոսն ասում է, որ Հակոբն ընտրված էր, իսկ Եսավը՝ ոչ։ Ինչի՞ համար էր ընտրված Հակոբը. լինելու Իսրայել ազգի հայրը։ Այսպիսով, կա Աստծո կողմից ընտրվելու երկու տեսակ։ Առաջինը, Աստված ընտրում է յուրաքանչյուրիս փրկության համար և ուզում է, որ մենք վերափոխվենք Հիսուսի պատկերով։ Երկրորդ, Աստված Դաս 3
29
ընտրում է տարբեր մարդկանց յուրահատուկ հանձնարարության համար։ Ինչո՞ւ է խրախուսական իմանալ, որ դուք նախասահմանվել եք փրկության համար։ Ինչո՞ւ, այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ ձեր ընտրությունները չեն կարող Աստծո առաջարկած փրկու թյունը կորցնելու պատճառ դառնալ։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17
Մեր պատասխանատվությունը Երբ մենք կանչվում ենք Աստծո կողմից, մենք, այնուամենայնիվ, ազատ ենք այդ կանչն ընդունելու կամ մերժելու մեջ։ Ճիշտ այնպես, ինչպես ազատ ենք ընդունելու կամ մերժելու այն փրկությունը, որը Նա մեզ առաջարկում է։ Նա կարող է մեզ հատուկ դիրքում դնել, սա կայն մենք կարող ենք ընտրել չհետևել Նրա հորդորներին։ Այո, Նա կամենում է, որպեսզի մենք յուրահատուկ գործեր անենք Իր համար, ճիշտ այնքան, որքան կանչում է նմանվելու Իրեն։ Յուրահատուկ ա ռաջադրանքի համար մարդուն ընտրելը Աստծո փրկության ծրագրի մի մասն է կազմում։ Անելով այն, ինչը Նա մեզ կանչում է անել՝ մենք մեր կյանքում բացահայտում ենք այն փրկության իրականությունը, որը Նա մեզ տվել է։ Սավուղին տրվեց թագավորի դիրք։ Ցավոք, Սավուղը երբեք իր սիրտը լիարժեքորեն չնվիրաբերեց Աստծուն՝ ի հեճուկս այն առաքե լությանը, որը տրվել էր նրան։ Եթե ինչ-որ մեկին Աստված կանչում է Իր համար որևէ առանձնահատուկ բան անելու, չի նշանակում, որ այս մարդը կփարվի Աստծուն։ Մեր ազատ կամքը մնում է որպես վճռորոշ գործոն, և եթե չենք հետևում Աստծո առաջնորդությանը, կարող ենք ամեն ինչ կորցնել։ Կարդացե՛ք Ելից 3-րդ և 4-րդ գլուխները։ Ի՞նչ է սա մեզ ուսուցա նում այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ Տերն ինչ-որ մեկին կանչում է որևէ առաջադրանքի համար։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Մեր պատասխանը կարող է լինել Եզրասի և Նեեմիայի պատաս խանի նման, ովքեր ընդունեցին կանչն առանց ավելորդ հարցերի, կամ Մովսեսի նման, ով առարկություններ և պատճառաբանու թյուններ ուներ։ Ի վերջո նա ստանձնեց առաջադրանքը, բայց ոչ 30
Դաս 3
առանց դրանից ազատվելու ջանքերի։ Նա առարկեց՝ հայտարարե լով, որ ինքը բավականաչափ լավը չէ, ոչ ոք է և չունի կարևոր դիրք։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող էր փարավոնը լսել իրեն։ Նա նաև անհանգստացած էր, որ հրեա ազգն իրեն չի հավատա կամ լսի, և աշխատանքն իզուր կանցնի։ Նա նաև բողոքում էր, որ համապա տասխան որակավորում չունի. «Ես ծանրախոս և ծանրալեզու եմ» (Ելից 4.10), ինչպես նաև չունի պահանջվող հմտությունները։ Իսկ վերջում բացեիբաց խնդրեց Աստծուն մեկ ուրիշին ուղարկել։ Սա կայն, այդուհանդերձ, երբ կարդում ենք Մովսեսի պատմությունը, տեսնում ենք, թե որքան հզոր, թեև ոչ անթերի առաջնորդ դարձավ Մովսեսը։ Նա մեկն էր, ով հավատարմորեն իրականացրեց այն ա ռաջադրանքը, որը Տերը նրան կանչել էր իրականացնելու։ Ի՞նչ պատճառաբանություններ ենք հաճախ գտնում, որոնք հետ են պահում մեզ այն գործերն անելուց, որոնք գիտենք, որ Աստ ված կուզենար, որ անեինք։ ՈՒՐԲԱԹ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18
Հետագա ուսումնասիրության համար Ուշադրությամբ կարդացե՛ք Էլեն Ուայթի Մարգարեներ և թագա վորներ գրքի 697-699 էջերը 70 շաբաթվա մարգարեության և դրա պատմական իրականացման մասին։ «Քրիստոսի գալու, Սուրբ Հոգով օծվելու, մահվան և Ավետա րանը հեթանոսներին քարոզելու ժամանակները պարզորոշ նշվել էին: Հրեա ազգն առավելություն ուներ հասկանալու այս մար գարեությունները և տեսնելու դրանց իրականացումը Հիսուսի ծառայության մեջ: Քրիստոսը հորդորում էր Իր աշակերտներին կարևոր նշանակություն տալ մարգարեությունների ուսումնա սիրությանը: Վկայակոչելով Դանիելի մարգարեությունը ժամա նակների մասին` Նա ասել էր. «Կարդացողը մտածի» (Մատթեոս 24.15): Իր հարությունից հետո Քրիստոսը, սկսած «բոլոր մար գարեներից», բացատրեց Իր աշակերտներին այն ամենը, ինչ որ «գրված էր Իր մասին» (Ղուկաս 24.27): Փրկիչն էր խոսել բոլոր մարգարեների միջոցով: «Քրիստոսի Հոգին, որ նրանցում էր», գուշակում էր` «առաջուց վկայելով Քրիստոսի չարչարանքները և դրանցից հետո լինելու փառքը» (Ա Պետրոս 1.11)»։ Էլեն Ուայթ, Դարերի Փափագը, էջ 234։ Դաս 3
31
Հարցեր քննարկման համար
1. Խորհե՛ք Աստծո՝ ձեր սիրած գործն անելու համար ձեզ կանչելու գաղափարի շուրջ։ Որո՞նք են այն սկզբունքները, որոնց կարող եք հետևել իմանալու համար, որ իրականացնում եք Աստծո կամ քը ոչ միայն ձեր սիրած որևէ բան անելիս, այլ առհասարակ։ 2. Կարդացե՛ք Հովնանի պատմությունը, և թե ինչպես նա պա տասխանեց Աստծո կանչին իր կյանքում։ Ի՞նչ դասեր կարող ենք քաղել նրա փորձառությունից։ Միևնույն ժամանակ հակադրե՛ք Հովնանի վարքը Պողոսի վարքին, երբ վերջինս կանչվեց Աստծո կողմից (տե՛ս Գործք առաքելոց 9.1-20)։ Որո՞նք են նրանց միջև եղած ծանրակշիռ տարբերությունները։ 3. «Հուդայի պատմությունը տխուր վախճան է մի կյանքի, որն Աստ ված կարող էր փառքով պսակել: Եթե Հուդան մեռներ մինչև Երու սաղեմ կատարած իր վերջին ճամփորդությունը, ապա նրան ար ժանի տեղ կհատկացնեին տասներկուսի մեջ, և նրա մահը մեծ կորուստ կհամարվեր», Էլեն Ուայթ, Դարերի Փափագը, էջ 716։ Խորհե՛ք Հուդա Իսկարիովտացու պատմության մասին։ Արդյոք նրա «կանչվածությունը» Հիսուսին դավաճանե՞լն էր։ Եթե այո, ապա ինչքանո՞վ արդարացի կլիներ դա նրա նկատմամբ։ Ինչ պե՞ս կարող ենք հասկանալ Հուդային և այն հնարավորություն ները, որոնք նա ուներ՝ ի հակադրություն նրան, ինչը նա ի վերջո արեց։ Ի՞նչ դասեր կարող ենք քաղել նրա պատմությունից մեր կյանքում եղած ազատ ընտրության զորության մասին։
32
Դաս 3
ԴԱՍ 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19–25
ԲԱԽՎԵԼՈՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Եզրաս 4.1–5, Բ Կորնթացիս 6.14, Եզրաս 5.1–5, Անգե 1, Եզ րաս 4.6–24, Նեեմիա 4, Նեեմիա 6.1–13։ Հիշելու համարը. «Եվ իրենց Աստծո աչքը հրեաների ծերերի վրա էր, և նրանց չարգելեցին մինչև որ բանը հասնի Դարեհին, և նրանք այն ժամանակ սրա համար հրաման տան» (Եզրաս 5.5)։ Եզրասի գրքի 3-6-րդ գլուխները կառուցված են թեմատիկորեն, որոնք ընդգրկում են տաճարը կառուցելու դեմ բարձրացած ընդդի մության տարբեր պատմական ժամանակաշրջաններ։ Թեմատիկ այս մոտեցման ըմբռնումը կօգնի հասկանալ ընդհանուր լուրը։ Եզրասն առաջին անգամ անունով նշվում է Եզրաս 7.1 համա րում։ ՔԱ 457թ. նրա ժամանմամբ իրերը փոխվեցին, և Երուսաղեմ քաղաքն ու դրա պարիսպը սկսեցին արագորեն վերակառուցվել։ Տասներեք տարի հետո ժամանեց Նեեմիան (ուղարկված Արտաշես թագավորի կողմից ՔԱ 444թ.), և պարսպի կառուցումը վերջապես վերսկսվեց։ Թեև ընդդիմությունը շատ ուժգին էր, աշխատանքն ա վարտին հասցվեց 52 օրում (Նեեմիա 6.15)։ Աստծո գործին ընդդիմանալը գերակա թեմա է Եզրասի և Նեե միայի գրքերում, ուստիև զարմանալի չէ, որ Երուսաղեմի և տաճա րի վերակառուցումն ընդդիմություն և հալածանք հարուցեց։ Ուր էլ որ թեքվենք ժամանակակից աշխարհում, Տիրոջ գործն ընդդիմու թյան է հանդիպում։ Սատանան ուզում է խոչընդոտներ հարուցել Ավետարանի արագ տարածմանը, քանի որ այն սպառնում է նրա գերիշխանությանը։ Եզրասի և Նեեմիայի գրքերում ինչպե՞ս էին հրեաները դիմակայում ընդդիմությանը։
Դաս 4
33
ՄԻԱՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20
Ընդդիմությունն սկսվում է Կարդացե՛ք Եզրաս 4.1–5 համարները։ Ըստ ձեզ, ինչո՞ւ Իսրայե լի մնացորդը մերժեց այլ ազգերի օգնությունը տաճարի կառուց ման գործում։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Առաջին հայացքից խնդրանքը թվում էր բարի, եղբայրական քայլ, այդ դեպքում ինչո՞ւ պետք է մերժեին օգնությունը։ Որոշ ի մաստով, պատասխանը կարելի է գտնել հենց համարում։ «Թշնա միները» եկան նրանց օգնություն առաջարկելու։ Թշնամինե՞րը։ Այս բառը հզոր ակնարկ է այն մասին, թե ինչու իսրայելացիները վարվե ցին այնպես, ինչպես որ վարվեցին։ Ինչո՞ւ էին մարդկանց անվանում «թշնամիներ»։ Դ Թագավորաց 17.24–41 համարները բացատրում են, որ այս մարդիկ այլ ազգերի ներկայացուցիչներ էին, ովքեր եկել էին Սամարիա և շրջակա տա րածաշրջան այն բանից հետո, երբ Հյուսիսային թագավորության իսրայելացիները վտարվեցին։ Ասորեստանի թագավորը քահանա ներ էր ուղարկել, ովքեր նրանց պետք է սովորեցնեին, թե ինչպես է պատշաճում երկրպագել այդ երկրի, այսինքն Իսրայելի Աստծուն։ Սակայն ստացված կրոնը ներառում էր նաև Քանանի աստվածնե րին։ Այս պատճարով իսրայելացիների մնացորդը վախենում էր, որ այդ կրոնը կներթափանցի տաճարում իրականացվող իրենց երկր պագության մեջ։ Ուստի ամենալավ և ամենախելացի բանը, ինչ նրանք արեցին, մերժելն էր՝ ոչ, շնորհակալություն ասելով։ Սկզբի համար, մենք պետք է հիշենք նաև, թե ինչու էր այս ամե նը կատարվում։ Իսրայելացիների նախահայրերի շարունակական փոխզիջումն էր իրենց շրջապատող հեթանոսների հավատի նկատ մամբ, որ հանգեցրեց տաճարի կործանմանը, ինչպես նաև նրանց աքսորին։ Ենթադրաբար, տաճարը վերստին կառուցելու բուն գոր ծընթացի ժամանակ ամենավերջին բանը, որ նրանք կցանկանային անել, իրենց շրջապատող ազգերի հետ մտերմանալն էր։ Այս համարներում ուրիշ ի՞նչն է ցույց տալիս, որ այս մերժումը ճիշտ որոշում էր (տե՛ս Եզրաս 4.4, 5)։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
34
Դաս 4
Խորհե՛ք այն մասին, թե որքան հեշտ պատճառաբանություննե րով նրանք կարող էին արդարացնել այդ օգնությունն ընդունելը։ Ի՞նչ է մեզ ասում Բ Կորնթացիս 6.14 համարն այս համատեքս տում։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21
Մարգարեները խրախուսում են Ցավոք, Եզրասի գրքի 4–6-րդ գլուխներում նկարագրվող հրեա ների նկատմամբ ցուցաբերած շրջակա ազգերի ընդդիմությունը վախեցրեց նրանց, և նրանք չցանկացան շարունակել տաճարի վե րակառուցման գործը։ Ինչպես նշվեց նախկինում, Եզրաս 4.6–6.22 համարները գրված չեն ժամանակագրական կարգով։ Ուստիև մենք նախ կնայենք 5-րդ գլուխը, հետո՝ 4-րդը։ Կարդացե՛ք Եզրաս 5.1–5 համարները։ Ինչո՞ւ Աստված հրեանե րին ուղարկեց Անգե և Զաքարիա մարգարեներին։ Ո՞րն է նրանց մարգարեանալու արդյունքը։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Հրեաները դադարեցին կառուցել, որովհետև վախենում էին։ Բայց Աստված նրանց Հուդա էր ուղարկել, որպեսզի վերակառուցեն քաղաքն ու տաճարը, և Նա ծրագիր ուներ։ Քանի որ նրանք վախե նում էին, Աստված պետք է մի բան աներ նրանց խրախուսելու հա մար։ Այդ պատճառով Նա երկու մարգարեների կանչեց։ Մարդկային ընդդիմությունը չի կանգնեցնում Աստծուն. նույնիսկ եթե հրեաներն իրենք էին իրենց արարքներով նպաստել ընդդիմությանը, Աստված չլքեց նրանց։ Նա աշխատեց մարգարեների միջոցով հրեաներին քաջալերել և նորից գործի դնել։ Կարդացե՛ք Անգե 1-ին գլուխը։ Ո՞րն է նրանց ուղղված լուրը, և ի՞նչ կարող ենք քաղել սրանից մեզ համար։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
«Ճգնաժամին դիմակայելու համար կանչվեցին Անգե և Զաքա րիա մարգարեները: Այս կանչված պատգամաբերները հուզիչ վկա յություններով ժողովրդին բացահայտում էին վերջինիս խնդիրների պատճառը: Մարգարեները հայտարարեցին, որ նյութական բարե Դաս 4
35
կեցության բացակայությունն Աստծո շահերն առաջին տեղում դնելը մերժելու հետևանքն է: Եթե իսրայելացիները պատվեին Աստծուն՝ համապատասխան հարգանք և պատիվ ցուցաբերելով Նրա հան դեպ, Նրա տան կառուցումը դարձնելով առաջին գործը, նրանք կհրավիրեին Նրա ներկայությունը և կստանային օրհնությունները»։ Էլեն Ուայթ, Մարգարեներ և թագավորներ, էջ 573, 574։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22
Գործի կասեցումը Ի՞նչ արեցին «թշնամիներն» ըստ Եզրաս 4.6–24 համարների՝ Ե րուսաղեմում աշխատանքին խոչընդոտելու համար։ «Երկրի ազգերը» մեղադրական նամակներ գրեցին հրեաների և նրանց ծավալած գործունեության դեմ նախ Դարեհ թագավորին (Եզրաս 5 և 6), հետո Քսերքսես (Ասվերոս) թագավորին, ինչպես նաև Արտաշեսին։ Նրանք իրենց ուժերի սահմաններում անում էին ամեն ինչ՝ կանգնեցնելու Երուսաղեմի գործը։ Շրջակա տարածքների ժողովուրդները հայտարարում էին, թե եթե քաղաքը վերակառուցվի, թագավորը կկորցնի իր գերիշխա նությունը, որովհետև անցյալում Երուսաղեմը միշտ եղել է ապս տամբության և խնդիրների օջախ։ Ցավոք, Արտաշես թագավորը հակված էր հավատալու, որ հրեաները վերակառուցում են միայն ո րովհետև ցանկանում են հետ ստանալ իրենց անկախությունը, ուս տիև դիմադրություն հարուցել։ Նա հրամայեց գործը դադարեցնել և բանակ ուղարկեց՝ կանխելու քաղաքի հետագա կառուցումը։ Այս ազդեցիկ մոտեցումը կանգնեցրեց Աստծո գործը։ Կարդացե՛ք Եզրաս 4.23, 24 համարները։ Ինչո՞ւ հրեաները դա դարեցրին շինարարությունը։ Չգիտեի՞ն, որ Աստված ցանկա նում է, որ վերակառուցեն քաղաքը։ Ի՞նչն էր խանգարում։
________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
Ակնհայտ է, որ հրեաները գիտակցում էին, որ Աստված նրանց կանչել է քաղաքն ու տաճարը վերակառուցելու, սակայն նրանք վախեցան ուժգին ընդդիմությունից։ Միգուցե նրանք առաջ քաշե ցին նման պատճառաբանություններ. «Հիմա ճիշտ ժամանակը չէ», «Եթե սա ճշմարտապես լիներ այն, ինչ Աստված ուզում է, որ 36
Դաս 4
մենք անենք, Նա մի ճանապարհ կբացեր», և կամ՝ «Միգուցե չպետք է ընդհանրապես հետ դառնայինք այստեղ»։ Երբ ընդդիմություն է հանդիպում այն գործի ճանապարհին, ինչը մենք հավատում ենք, որ Աստված է մեզ կանչել անելու, մեր մեջ դիտվում է Աստծո առաջ նորդությունը կասկածի տակ առնելու միտումը։ Մենք կարող ենք հեշտությամբ համոզել ինքներս մեզ, որ սխալվել ենք։ Վախն ի զորու է կաթվածահար անել մեր ողջամտությունը, իսկ մեր մտքերը կարող են շեղվել հուսալքության ևանհուսության կողմը՝ Աստծո զորության վրա կենտրոնանալու փոխարեն։ Երբևէ նման բան զգացե՞լ եք, երբ վստահ եք եղել, որ Աստված կանչել է ձեզ անել ինչ-որ բան, սակայն սկսել եք կասկածել, երբ գործը գնալով բարդացել է։ (Խորհե՛ք, օրինակ, Հովհաննես Մկրտչի մասին)։ Ի՞նչ եք սովորել այդ փորձառությունից։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23
Նեեմիան քայլեր է ձեռնարկում (ՔԱ 444թ.) Կարդացե՛ք Նեեմիա 4-րդ գլուխը։ Ի՞նչ արեցին հրեաները Նեե միայի առաջնորդության ներքո ընդդիմությանը դիմակայելու համար։ Ինչո՞ւ էր նրանց համար կարևոր նախաձեռնել պայքա րի պատրաստվել, քան ոչինչ չանել՝ հավատալով, որ Աստված կպաշտպանի։
________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
Սկիզբներից ու դադարներից հետո մարդիկ նորից սկսեցին աշխատել։ Հրեաներն աղոթում էին, իսկ Նեեմիան ակտիվ վե րահսկողություն սահմանեց։ Մարդիկ հերթափոխով գիշեր ու ցե րեկ հսկում էին, որպեսզի պատրաստ լինեն ցանկացած գաղտնի հարձակման։ Նեեմիան նաև պարսպի շուրջն ապրող մարդկանց մատակարարեց զենքով, որպեսզի յուրաքանչյուր ընտանիք պատ րաստ լինի պաշտպանվելու։ Դրանից բացի, նա իր ծառաներին բաժանեց երկու խմբի. առաջին խումբն աշխատում էր, երկրոր դը՝ զենք կրում։ Պարսպի վրա բոլոր աշխատողները յուրահատուկ կերպով էին մատակարարվում, քանի որ նրանք ամենամոտն էին կանգնած վտանգին։ Կառուցողներից յուրաքանչյուրը մի ձեռքով սուր էր կրում, իսկ մյուսով աղյուս, քար ու շաղախ էր ավելացնում Դաս 4
37
պարսպի վրա։ Նրանք պատրաստ էին դիմակայել ընդդիմությա նը։ Նրանք արեցին իրենց մասը, իսկ Աստված արեց մնացածը։ Աստծո պաշտպանության նկատմամբ Նեեմիայի ունեցած հավա տը ոգեշնչող է։ Այնուամենայնիվ, նա չնստեց թախտին և չսպա սեց, որ Աստված անի ամեն ինչ։ Նրանք պատրաստվեցին իրենց ուժերի ներածի չափով։ Հետևյալ երկու մեջբերումները՝ «Նրանց երեսից մի՛ վախեցեք, հիշե՛ք մեծ և ահեղ Տիրոջը և պատերազմեք ձեր եղբայրների, ձեր որդիների, ձեր աղջիկների, ձեր կանանց և ձեր տների համար» (տե՛ս Նեեմիա 4.13, 14), և «Մեր Աստվածը պատերազմելու է մեզ համար» (տե՛ս Նեեմիա 4․19, 20), Աստվածաշնչում տեղ գտած ամե նաոգեշնչող պնդումներից են։ Հրեաները կարող էին ևս մեկ անգամ դադարեցնել շինարարու թյունը համառ ընդդիմության պատճառով, սակայն այս անգամ, վա խենալու փոխարեն, նրանք կառչեցին այն խոստմանը, որ Աստված կպատերազմի իրենց համար։ Երբ Աստծո անունի, մեր հավատամ քի կամ Աստծո գործի համար ընդդիմության ենք հանդիպում, պետք է հիշենք, որ «Աստված պատերազմելու է մեզ համար»։ Ի վերջո հրեաները գիտակցեցին, որ Տերը կանգնած էր իրենց գործի հետևում, և դա նրանց առաջ գնալու ուժ տվեց։ Ինչո՞ւ է այդքան կարևոր իմանալ, որ այն, ինչ անում եք, Աստծո կամքն է։ Ուստի կարևոր հարց է. Ինչպե՞ս եմ իմանում, որ այն, ինչ անում եմ, Աստծո կամքն է։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24
Զբաղված «մեծ գործով» Կարդացե՛ք Նեեմիա 6.1–13 համարները։ Ինչո՞ւ է Նեեմիան Երու սաղեմում իր կատարած գործը համարում «մեծ գործ» (Նեեմիա 6.3)։ Որո՞նք էին նրան կանգնեցնելու փորձերն այս դեպքում։
________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
Նեեմիա 6-րդ գլուխը նկարագրում է Նեեմիայի կյանքի նկատ մամբ կատարված բազմաթիվ մահափորձեր։ Սանաբաղատն ու Գեսամը շարունակում էին Նեեմիային նամակներ ուղարկել հան դիպման պատրվակով, որպեսզի նա իրենց հետ հանդիպման գնար։ 38
Դաս 4
Սակայն այդ հանդիպումը Ովնովի դաշտում էր, որը թշնամու տա րածք էր, ուստի մատնում էր հրավերի իրական նպատակը։ Սանա բաղատը, Տուբիան և Գեսամը հնարավորության մի փոքրիկ հույս էին տեսնում մինչև այն պահը, երբ պարիսպը կվերակառուցվեր, և դարպասները կփակվեին։ Հրեաներն ունեին պարսից թագավորի պաշտպանությունը, ուստի նրանց թշնամիները չէին կարող նվաճել նրանց՝ բացահայտ ճակատային հարձակման գնալով։ Սակայն եթե ազատվեին առաջնորդից, կկանգնեցնեին գործընթացը և միգուցե մեկընդմիշտ կանգնեցնեին հրեաներին։ Նրանք չէին ցանկանում զենքերը վայր դնել։ Նույնիսկ այն պարագայում, երբ Նեեմիան չէր պատասխանում, նրանք շարունակում էին փորձել։ Պետք է որ Նեե միայի համար տհաճ լիներ ամեն քայլափոխի ընդդիմության հան դիպել։ Նա նրանց պատասխանում է՝ ասելով. «Ես մեծ գործով եմ զբաղված» (Նեեմիա 6.3)։ Աշխարհի չափանիշներով Նեեմիան մեծ գործ էր անում որպես թագավորի մատռվակ, որը հեղինակավոր պաշտոն էր, բարձրա գույն պաշտոններից մեկն այն երկրում, որտեղ նա ծառայում էր որ պես թագավորի խորհրդական։ Իսկ ավերակ դարձած մի քաղաքի վերակառուցո՞ւմը, որը ոչ մի ակնհայտ աշխարհային նշանակու թյուն չուներ։ Սա՞ է այն գործը, որը նա մեծ է անվանում։ Նեեմմիան Աստծո գործը «մեծ» ու անհամեմատ ավելի կարևոր էր համարում, քանի որ գիտակցում էր, որ Աստծո անվան պատիվն է վտանգված Երուսաղեմում։ Երբ Աստված նախատեսեց սրբարանի ծառայությունները, Նա հաստատեց քահանայությունը։ Մարդկանց մտքերում սրբարանը սուրբ ու հատուկ պահելու համար Նա միայն քահանաներին էր թույլ տալիս իրականացնել տաճարի ծառայությունները։ Ինքնուրույն մեզ համար բարդ է Աստծո սրբությունը տեսնելը, սակայն Աստված օգ նեց իսրայելացիներին գալ Աստծո ներկայության մեջ ակնածանքով։ Նեեմիան գիտեր, որ տաճարի բակը բոլորի համար է, սակայն ոչ ներսի սենյակները։ Տաճարի ներսում հանդիպելու մասին ասված իր խոսքերով Սեմայիան ոչ միայն ցույց է տալիս իր կեղծ մարգարե լի նելը՝ առաջարկելով մի բան, որը հակասում է Աստծո ցուցումներին, այլ նաև մատնում է իր դավաճան լինելը։ Ինչպե՞ս մենք այսօր՝ առանց երկրային սրբարանի, կարող ենք մեր առջև պահել Աստծո սրբության զգացողությունը։ Ինչպե՞ս է Աստծո սրբության գիտակցումը, ի հակադրություն մեր մեղավո րության, բերում մեզ խաչի մոտ։ Դաս 4
39
ՈՒՐԲԱԹ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի Մարգարեներ և թագավորներ գրքի 635660 էջերի «Պարիսպը կառուցողները», «Հանդիմանություն ընդ դեմ շորթման» և «Հեթանոսների դավադրությունները» գլուխները։ «Բացահայտ թշնամիների կողմից ցուցաբերվող դիմադրությու նը և բարեկամ ձևացնողների կողմից հրահրվող հուսալքությունը, որոնց կառուցողները հանդիպում էին Նեեմիայի օրերում, բնորոշ է նաև նրանց գործին, ովքեր այսօր աշխատում են Աստծո դաշտում։ Քրիստոնյաները փորձվում են՝ դիմակայելով ոչ միայն թշմանիների բարկությանը, արհամարհանքին և դաժանությանը, այլ նաև իրենց ընկերներ և օգնականներ ձևացնողների ծուլությանը, հեղհեղու կությանը, անտարբերությանն ու դավաճանությանը»։ Էլեն Ուայթ, Մարգարեներ և թագավորներ, էջ 644։ «Նեեմիային իրենց իշխանությանը ենթարկելու նրա թշնամի ների ձախողման պատճառը վերջինիս ամուր նվիրվածությունն էր Աստծո գործին և նրա հավասարապես ամուր վստահությունն առ Աստված։ Թեթևամիտ անձը հեշտությամբ է գայթակղության զոհ դառնում, իսկ այն կյանքը, որում կա ազնիվ նպատակ, գրա վիչ մտադրություն, չարի համար հեշտ թիրախ չէ: Անընդհատ ա ռաջ ընթացող մարդու հավատը չի թուլանում, քանի որ ամենուր նա ճանաչում է անսահաման Սիրուն, Ով ամեն բան անում է Իր բարի նպատակների իրագործման համար։ Աստծո ճշմարիտ ծառաներն աշխատում են չթուլացող վճռականությամբ, որովհետև շնորհի գահն է նրանց մշտական վստահությունը»։ Էջ 660։ Հարցեր քննարկման համար
1. Դրե՛ք ձեզ Զորաբաբելի, Հեսուի ևայլ առաջնորդների տեղը, երբ այն մարդիկ եկան օգնություն առաջարկելու նրանց։ Հիմա հետ հայացք նետելով՝ մենք կարող ենք տեսնել, որ նրանք ճիշտ վար վեցին՝ նրանց օգնությունը մերժելով։ Որպես ադվենտիստներ՝ ինչպե՞ս կարող ենք իմանալ՝ երբ համագործակցել անհավատ ների հետ, ևերբ՝ ոչ ։ Ինչպե՞ս ենք որոշում՝ դա ճի՞շտ է, թե՞ սխալ։ Ի՞նչ չափանիշների կարող ենք հետևել։ 2. Ամբողջ Աստվածաշնչում մենք տեսնում ենք հավատի հարցում աշխարհի հետ փոխզիջման գնալու վտանգները։ Եվ իսկապես, 40
Դաս 4
հին Իսրայելի ողջ պատմությունը, ընդհուպ մինչև բաբելոնյան գերությունը, այս փոխզիջման հզոր օրինակ է։ Միևնույն ժամա նակ, ի՞նչ է պատահում, երբ մարդիկ այդ վտանգից խուսափելու համար ծայրահեղության մեջ են ընկնում։ Երբ Իրեն՝ Հիսուսին մեղադրեցին շաբաթը խախտելու մեջ (տե՛ս Հովհաննես 9.1416), արդյոք մենք այստեղ չե՞նք տեսնում Նրան մեղադրողների՝ այդ ծայրահեղության մեջ ընկնելու հզոր օրինակ։ Ինչպե՞ս կա րող ենք գտնել ճիշտ հավասարակշռությունը։
Դաս 4
41
ԴԱՍ 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26–ՆՈՅԵՄԲԵՐԻ 1
ԽԱԽՏԵԼՈՎ ՕՐԵՆՔԻ ՀՈԳԻՆ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Նեեմիա 5.1–5, Ելից 21.2–7, Միքիա 6.8, Նեեմիա 5.7–12, Երկրորդ Օրինաց 23.21–23, Նեեմիա 5.14–19։ Հիշելու համարը. «Խնդրում եմ, այսօր նրանց արտերն իրենց հետ դարձրեք, նրանց այգիները, ձիթենիներն ու տները, և հարյուրից մե կը նրանցից ձեզ հասնելի արծաթը, ցորենը, գինին և յուղն էլ» (Նեեմիա 5.11)։ Մինչև այսօր մարդիկ պայքարում են հարստության, աղքատու թյան խնդրի ևայն անջրպետի դեմ, որը բաժանում է հարուստներին և աղքատներին, ինչպես նաև այն հարցի շուրջ, թե ինչ կարելի է անել դրա դեմ։ Այո, Հիսուսն ասաց. «Աղքատներին ամեն ժամանակ ունեք ձեզ հետ» (Մատթեոս 26.11), սակայն դա դժվար թե ծառայի որպես պատճառաբանություն նրանց ոչնչով չօգնելու համար։ Ընդ հակառակը, Սուրբ Գիրքը մեզ խորհուրդ է տալիս անել մեր մասը նրանց օգնելու հարցում։ Հակառակ դեպքում, դժվար թե կարողա նանք մեզ քրիստոնյաներ կոչել։ Որքան զարմանալի է, որ նույնիսկ Երուսաղեմի վերակառուցման համար վերադարձածների դժվարությունների և փորձությունների մեջ բարձրանում է ոչ միայն աղքատների կամ աղքատության թե ման, այլ էլ ավելի խնդրահարույց մի հարց՝ աղքատների կեղեքու մը հարուստների կողմից։ Այս խնդիրն առկա էր նախքան աքսորը, և այժմ, նունիսկ սեփական հայրենիք վերադառնալուց հետո, այն կրկնվում է։ Այս շաբաթ կուսումնասիրենք այս դարավոր թեմայի ևս մեկ դրսևորում, և թե ինչպես Նեեմիան վարվեց դրա հետ։ Ինչպես կտեսնենք, այն, ինչն այս կեղեքումն էլ ավելի զազրելի էր դարձնում, այն էր, որ այն արվում էր «օրենքի տառի» շրջանակներում։ Սա մի հզոր օրինակ է, թե որքան զգույշ պետք է լինենք` թույլ չտալու, որ կանոններն ու օրենքները վերածվեն ինքնանպատակ արժեքների՝ 42
Դաս 5
նպատակին հասնելու միջոց ծառայելու փոխարեն, որը Հիսուսի բնավորությունն արտացոլելն է։ ՄԻԱՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27
Ժողովրդի բողոքը Կարդացե՛ք Նեեմիա 5.1–5 համարները։ Ի՞նչ է նկարագրվում այստեղ։ Ինչի՞ դեմ են աղաղակում մարդիկ։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Հրեական համայնքը, թվում է, միաբանվել է Նեեմիայի առաջնոր դության ներքո արտաքին կեղեքիչների դեմ։ Սակայն ամեն ինչ այն քան էլ հարթ չէ այն ազգի ներսում, որը կանգնած է հալածանքից և օտար հարձակումներից իրեն պաշտպանելու խնդրի առաջ։ Ի հե ճուկս արտաքին և թվացյալ ամրության ու թշնամու դեմ համախմբ ված ջանքերի՝ համայնքը քայքայված է ներքուստ։ Առաջնորդներն ու հարուստներն օգտագործում են աղքատներին ու չքավորներին իրենց սեփական շահի համար, և իրավիճակն այնքան է վատթա րացել, որ ընտանիքներն ազատագրում են աղաղակում։ Որոշ ըն տանիքներ ասում էին, որ իրենց երեխաներին կերակրելու համար նույնիսկ ուտելու բան չունեն, ոմանք աղաղակում էին, որ սովի պատ ճառով գրավադրել են իրենց սեփականությունը՝ հող, գույք, ստաց վածք, ևայժմ ոչինչ չունեն, իսկ ոմանք բողոքում էին, որ ստիպված են գումար պարտք վերցնել պարսկական հարկերը վճարելու հա մար, և նույնիսկ երեխաներն էին արդեն ստրկության լծի տակ։ Պարզվում է, որ խնդրի հիմնական պատճառը սովն ու հարկերն էին, որ աղքատ ընտանիքներին ստիպում էին օգնություն հայցել ի րենց հարևաններից։ Պարսկական կառավարությունը Հուդայի նա հանգից տարեկան 350 տաղանդ արծաթի հարկ էր պահանջում (տե՛ս Նեեմիա 5.1–5 նշումները Էնդրյուսի ուսուցման Աստվածաշն չում, էջ 598)։ Եթե մարդը չէր կարողանում վճարել պարտադիր հար կի իր մասնաբաժինը, ընտանիքը սովորաբար գրավադրում էր իր սեփականությունը կամ էլ նախ գումար պարտք անելու փորձ էր անում։ Սակայն, այնուամենայնիվ, եթե նրանք չէին կարողանում վաստակել գումարը հաջորդ տարի, ապա պետք է ինչ-որ լուծում գտնեին իրենց պարտքի վճարման համար։ Սովորաբար հաջորդ քայլը պարտքի դիմաց ստրկացումն էր։ Իրենց հողը կորցնելով՝ Դաս 5
43
նրանք այժմ պետք է ընտանիքից ինչ-որ մեկին ուղարկեին՝ պար տատիրոջ տանը ծառայելու և պարտքը մարելու համար. սովորա բար քավության նոխազ էին դառնում երեխաները: Կյանքում լինում են պահեր, երբ մենք խնդիրների ենք բախվում որպես մեր քայլերի հետևանք, սակայն, իհարկե, լինում են դեպքեր, երբ հայտնվում ենք հիվանդության ճիրաններում կամ ֆինանսա պես աղետալի վիճակում՝ դրանում մեղքի բաժին չունենալով։ Վերը նշված պատմությունը ներկայացնում է մի ժամանակաշրջան, երբ կառավարության վարած քաղաքականությունը վնասում էր ժո ղովրդին՝ տանելով հարաճուն աղքատության։ Մարդիկ հայտնվել էին խորացող աղքատության գալարներում և դրանից դուրս գալու ճանապարհ չէին գտնում։ Որքան զարմանալի է, որ այն ժամանակ, ինչպես այժմ, մարդիկ պայքարում էին տնտեսական կեղեքման դեմ։ Ի՞նչ լուր պետք է քաղենք այն փաստից, որ սա մի թեմա է, որին Աստվածաշունչը հաճախ է անդրադառնում։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28
Օրենքի հոգուն դեմ Կարդացե՛ք Նեեմիա 5.6–8 համարները (տե՛ս նաև Ելից 21.2–7)։ Ինչո՞ւ է Նեեմիան բարկացած արձագանքում։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Որքան էլ որ դժվար է մեզ համար այսօր հասկանալ, ստրկությու նը հին աշխարհի մշակութային նորմերից էր։ Ծնողը կարող էր կա՛մ ինքը դառնալ ստրուկ, կա՛մ ստրկության վաճառել իր երեխային։ Սոցիալապես և իրավաբանորեն ծնողներն իրավունք ունեին վա ճառելու իրենց որդիներին և դուստրերին։ Այնուամենայնիվ, քանի որ Աստված տալիս է ազատություն, Նա կարգավորեց այս գործըն թացն Իսրայելում՝ պահանջելով պարտատերերից ազատել իրենց ստրուկներին ամեն յոթերորդ տարին։ Այսպես Աստված պաշտպա նում էր մարդկանց մեկընդմիշտ ստրուկներ դառնալուց և ցույց էր տալիս Իր ցանկությունը, որ նրանք ազատ ապրեն։ Թեև պարտք տալն օրենքով թույլատրվում էր, սակայն դրա դի մաց տոկոսադրույք գանձելը չէր թույլատրվում (վաշխառության դեմ աստվածաշնչյան կանոնների համար տե՛ս Ելից 22.25–27, Ղևտացոց 44
Դաս 5
25.36, 37, Երկրորդ Օրինաց 23.19, 20)։ Եվ սակայն տոկոսադրույ քը, որն առաջնորդները գանձում էին, նույնիսկ չէր կարելի համեմա տել այն տոկոսադրույքի հետ, որը նրանց շրջապատող ազգերն էին գանձում։ Նրանցից պահանջում էին վճարել ամսական մեկ տոկոս այն դեպքում, երբ 7-րդ դարի Միջագետքի գրվածքները խոսում էին արծաթի դիմաց տարեկան 50 տոկոս և հացահատիկի դիմաց տա րեկան 100 տոկոս տոկոսադրույքի մասին։ Այնուամենայնիվ, հա մեմատած Միջագետքի երկրների հետ՝ տարեկան 12 տոկոսը շատ փոքր տոկոսադրույք էր։ Սակայն, ընդհանուր առմամբ, համաձայն Աստծո Խոսքի՝ միակ սխալ բանը, որը պարտատերերն անում էին, տոկոսադրույք գանձելն էր (Նեեմիա 5.10), և հետաքրքրական է, որ ժողովուրդը դա նույնիսկ չի նշում իր բողոքի մեջ։ Մնացած ամեն ինչ սոցիալական նորմերի ևօրենքի շրջանակներում էր։ Այդ դեպքում ին չո՞ւ է Նեեմիան «շատ նեղացած»։ Զարմանալի է, որ նա անմիջապես միջոցներ ձեռք չի առնում, այլ այս հարցի շուրջ լրջորեն մտորում է։ Այն փաստը, որ Նեեմիան խնդրի հետ այդքան վճռականորեն է վարվում, հիացմունք է առաջացնում։ Նա աչք չի փակում բողոքի վրա միայն այն պատճառով, որ այն տեխնիկապես չի խախտում օ րենքը կամ սոցիալապես ընդունելի է, նույնիսկ «ավելի լավը»` համե մատած երկրի այլ կանոնների հետ։ Օրենքի հոգին էր, որ խախտվել էր այս իրավիճակում։ Հատկապես տնտեսական դժվարություննե րի ժամանակաշրջանում մարդկանց պարտականությունն էր օգնել միմյանց։ Աստված կեղեքվածների և կարիքավորների կողմում է, և Նա պետք է հանձնարարեր մարգարեներին խոսել ընդդեմ աղքատ ների նկատմամբ կատարվող չարիքի և բռնության։ Որո՞նք են այն ճանապարհները, որոնցով, նույնիսկ ոչ միտում նավոր, մենք կարող ենք հետևել օրենքի տառին, սակայն խախ տել դրա հետևում գտնվող հոգին (տե՛ս Միքիա 6.8.)։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29
Նեեմիան գործում է Հավանաբար ազնվականներին և կառավարիչներին ուղղված հանդիմանությունը՝ «դուք ամեն մեկդ վաշխ եք առնում ձեր եղ բայրներից» (Նեեմիա 5.7), ցանկալի արդյունք չբերեց։ Ուստի Նեե միան կանգ չառավ և շարունակեց պայքարել իրենց մեջ գտնվող կեղեքվածների համար։ Նա կարող էր պարզապես ասել, որ փորձել Դաս 5
45
էր սովորեցնել ազնվականներին և կառավարիչներին, սակայն ա պարդյուն, ևայդ պատճառով ստիպված է եղել թողնել այդ գործը։ Ի վերջո, այդ մարդիկ, ում դեմ նա դուրս էր գալու, երկրի հարուստներն ու հզորներն էին։ Սակայն նա չգոհացավ, մինչև այդ խնդրին լուծում չգտնվեր, նույնիսկ եթե ճանապարհին հզոր թշնամիներ ձեռք բերեր։ Կարդացե՛ք Նեեմիա 5.7–12 համարները։ Որո՞նք են Նեեմիայի փաստարկները նրա դեմ, ինչ կատարվում է։ Ի՞նչ է նա օգտա գործում` մարդկանց համոզելու ուղղել սխալը։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Նեեմիան մեծ ժողով է հավաքում. Իսրայելի ողջ ժողովուրդը հրա վիրվում է լուծում տալու այս հարցին։ Նա, ամենայն հավանականու թյամբ, հույսը դնում է այն հնարավորության վրա, որ երբ ամբողջ ժողովուրդը ներկա լինի, առաջնորդները կամաչեն, միգուցե նաև վախենան շարունակել իրենց կեղեքումները։ Նեեմիայի սկզբնական փաստարկը կենտրոնանում է ստրկու թյան վրա։ Հրեաներից շատերը, ըստ ամենայնի, նաև ինքը՝ Նեե միան, գնել էին այլ հրեաների ազատությունը, ովքեր ծառայում էին օտարականներին։ Այժմ նա հարցնում է ազնվականներին և կա ռավարիչներին, թե արդյոք ընդունելի՞ են համարում սեփական ժողովրդին գնելն ու վաճառելը։ Արդյոք իսրայելացիների համար ի մաստ ունե՞ր գնել և ազատություն տալ իրենց եղբայրներին միայն որպեսզի նրանք հետագայում դառնային իրենց սեփական ժողովր դի ստրուկները։ Առաջնորդները ոչինչ չեն պատասխանում, որովհետև գիտակ ցում են այս փաստարկի ողջախոհությունը, ուստի Նեեմիան շա րունակում է։ Նա նրանց հարցնում է. «Մի՞թե պիտի մեր Աստծո երկյուղով չգնաք, որ մեր թշնամի ազգերի առաջ խայտառակ չլի նենք» (Նեեմիա 5.9)։ Հետո Նեեմիան ընդունում է, որ ինքը ևս մարդ կանց փող և հացահատիկ է փոխ տվել։ Հայտարարելով «եկեք այս պարտքը նրանց շնորհենք» (Նեեմիա 5.10)՝ նա հաստատում է այն օրենքը, որն արգելում էր այս բանը եղբայր հրեաների հետ, և ցույց տալիս, որ ցանկանում է իր կառավարության ներքո մարդկանց տեսնել համերաշխ ու հոգատար միմյանց նկատմամբ։ Զարմանա լիորեն պատասխանը միաձայն է լինում։ Առաջնորդները համաձայ նում են ժողովրդին վերադարձնել ամեն ինչ։ Ինչ-որ մեկի հետ սխալ վարվե՞լ եք։ Մեզանից շատերը, եթե ան կեղծ պատասխան տային, ապա կասեին՝ այո։ Ի՞նչն է ձեզ հետ 46
Դաս 5
պահում հենց հիմա ամեն ինչ վերականգնելուց, ինչքանով որ դա հնարավոր լինի։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30
Երդում Կարդացե՛ք Նեեմիա 5.12, 13 համարները։ Ինչո՞ւ է Նեեմիան ա նեծք հնչեցնում այն մարդկանց դեմ, ովքեր չեն կատարում պայ մանավորվածության իրենց մասը։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Թեև առաջնորդները համաձայնում են վերադարձնել բռնագանձ ված ամեն ինչ, Նեեմիան չի բավարարվում լոկ խոսքերով։ Նրան հարկավոր է հիմնավոր ապացույց, այդ պատճառով նա նրանց եր դում անել է տալիս քահանաների առջև։ Այս քայլը գործընթացին հաղորդում է իրավական վավերականություն, եթե հետագայում այս համաձայնությանն անդրադառնալու առիթ լինի։ Սակայն ինչո՞ւ է նա անեծք բարձրաձայնում։ Նեեմիան ցուցադ րում է իր հանդերձները հավաքելու խորհրդանշական գործողու թյուն, կարծես ինչ-որ բան է բռնում դրանցում, հետո թափահարում է դրանք ի նշան եղածը կորցնելու։ Այսպիսով, նրանք, ովքեր դեմ կգնային այս երդմանը, ամեն ինչ կկորցնեին։ Ավանդույթի համա ձայն՝ անեծք էին բարձրաձայնում, որպեսզի մարդկանց մտքերում տպավորեին որոշակի օրենքի կամ կանոնի կարևորությունը։ Մար դիկ ավելի քիչ դեմ կգնային օրենքին, եթե դրա խախտման հետ որևէ անեծք կապվեր։ Նեեմիան հավանաբար զգաց, որ սա այնքան կարևոր հարց է, որ ինքը պետք է խիստ ազդեցիկ բան աներ դրա հաջողության հավանականությունը բարձրացնելու համար։ Հին Կտակարանի հետևյալ համարներն ի՞նչ են մեզ սովորեցնում այս մարդկանց համար երդումների սրբության մասին (Թվոց 30.2, Երկրորդ Օրինաց 23.21–23, Ժողովող 5.4, 5, Ղևտացոց 19.12, Ծննդոց 26.31)։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Ի վերջո, խոսքը հզոր պարգև է, որն Աստված շնորհել է մարդ կանց, այն կենդանիների ունեցածից արմատապես տարբերվող մի երևույթ է։ Եվ մեր բառերում զորություն կա, ընդհուպ մինչև կենաց Դաս 5
47
և մահու զորություն։ Ուստիև մենք պետք է շատ զգույշ լինենք, թե ինչ ենք խոսում, ինչ ենք խոստանում անել և ինչ բանավոր պար տավորվածություններ ենք ստանձնում։ Շատ կարևոր է նաև, որ մեր գործերը համապատասխանեն մեր խոսքերին։ Որքան մարդիկ են հետ դարձել քրիստոնեությունից այն մարդկանց պատճառով, ում խոսքերը քրիստոնեական են, սակայն արարքները՝ ոչ։ Խորհե՛ք այն մասին, թե որքան մեծ ազդեցություն են ունենում ձեր խոսքերն ուրիշների վրա։ Ինչպե՞ս կարող ենք սովորել շատ զգույշ լինել, թե ինչ ենք ասում, երբ ենք ասում ևինչպես ենք ա սում։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31
Նեեմիայի օրինակը Կարդացե՛ք Նեեմիա 5.14–19 համարները։ Ի՞նչ պատասխան է Նեեմիան տալիս ժողովրդից «իշխանական հացը» (վարձատրու թյունը) չպահանջելու կապակցությամբ (Նեեմիա 5.18)։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Ամենայն հավանականությամբ Նեեմիայն գրել է այս համարնե րի պատմությունը Արտաշես թագավորի արքունիք վերադառնալուց հետո, նրա՝ Հուդայում 12 տարի կառավարելուց հետո։ Թեև ղեկա վարներն իրավասու էին իրենց հպատակներից եկամուտ ստանալ, Նեեմիան երբեք չի պահանջել այս իրավունքի իրականցումը, այլ անձամբ էր հոգում իր սեփական ծախսերը։ Նա ոչ միայն հոգում էր իր սեփական ծախսերը, այլ նաև հոգում էր իր ընտանիքի և ողջ արքունիքի ծախսերը։ Զորաբաբելը՝ առաջին կառավարիչը, մյուս կառավարիչն է, ում անունը հայտնի է մեզ։ Երբ Նեեմիան ասում է «նախորդ իշխանները», նա, ըստ ամենայնի, խոսում է այն կառա վարիչների մասին, ովքեր կառավարել են Զորաբաբելի և իր միջև ընկած ժամակահատվածում։ Որպես արդյունք, իր կառավարումն ավարտելուց հետո նա հավանաբար գումար է կորցրել։ Վարկանի շային դիրքի շնորհիվ գումարներ կուտակելու փոխարեն՝ նա հա վանաբար ծախսում էր հարստությունը և ունեցվածքը։ Նեեմիան հարուստ մարդ էր, այդ պատճառով կարողանում էր հոգալ շատ մարդկանց հանապազօրյա հացը և առատաձեռն էր մարդկանց մատակարարելու հարցում (Նեեմիա 5.17, 18)։ 48
Դաս 5
Թեև դա նույն բանը չէր, ինչ արեց Աբրահամը շրջակա ազգերի կողմից գերեվարվածների ազատումից հետո (տե՛ս Ծննդոց 14), սակայն Նեեմիայի արածն էլ բացահայտում է միևնույն կարևոր սկզբունքը։ Կարդացե՛ք Նեեմիա 5.19 համարը։ Ի՞նչ է նա ասում այստեղ, և ինչպե՞ս ենք մենք դա հասկանում Ավետարանի տեսանկյունից։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
Այն, ինչ մենք տեսնում ենք Նեեմիայի մոտ, օրինակ է մի մարդու, ով Աստծուն և Աստծո գործը վեր է դասում իր սեփական շահից և օգուտից։ Սա, անկախ մեր իրավիճակից, մեզ բոլորիս համար հիա նալի դաս է։ Շատ հեշտ է Աստծո համար աշխատել, եթե դա մեզ վրա թանկ չի նստում։ Կարդացե՛ք Փիլիպպեցիս 2.3–8 համարները։ Ի՞նչ կերպ հենց հի մա կարող եք ձեր սեփական կյանքում բացահայտել այստեղ ներ կայացված ինքնամերժման սկզբունքները։ ՈՒՐԲԱԹ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի Մարգարեներ և թագավորներ գրքի 646-652 էջերի «Հանդիմանություն ընդդեմ շորթման» գլուխը։ «Նեեմիայի հոգին վրդովվեց՝ տեսնելով այս դաժան կեղեքումը։ «Եվ ես շատ նեղացա,- ասում է նա,- երբ որ նրանց աղաղակը և այս խոսքերը լսեցի»։ Նա հասկացավ, որ իրեն կհաջողվի վերացնել հարստահարման այս դաժան սովորությունը` պաշտպանելով ար դարությունը: Առանձնահատուկ եռանդով և վճռականությամբ նա ջանքեր գործադրեց, որպեսզի թեթևացնի իր հավատակից եղբայր ների բեռը»։ Էլեն Ուայթ, Մարգարեներ և թագավորներ, էջ 648։ «Հիսուսն ստեղծեց մի այնպիսի սկզբունք, որն անվավեր պետք է դարձներ երդումը։ Նա սովորեցնում է, որ ճշգրիտ ճշմարտությունը պետք է լինի խոսքի օրենքը։ «Բայց ձեր խոսքը լինի այոն՝ այո, ևոչը՝ ոչ, և սրանից ավելին չարից է»»։ Էլեն Ուայթ, Խոհեր օրհնություննե րի սարից, էջ 67։ «Այս բառերը դատապարտում են այն բոլոր անիմաստ արտա հայտություններն ու մակաբույծ բառերը, որոնք հարում են աստ վածահայհոյությանը։ Դրանք դատապարտում են մոլորեցնող Դաս 5
49
հաճոյախոսությունները, ճշմարտության խեղաթյուրումը, քծնող արտահայտությունները, չափազանցությունները, առևտրում կա տարված խաբեությունները, որոնք հանդիպում են հասարակու թյան մեջ և գործարար աշխարհում։ Դրանք սովորեցնում են, որ ոչ ոք, ով փորձում է ներկայանալ այն, ինչը չէ, կամ ում խոսքերը չեն ներկայացնում նրա սրտի իրական զգացմունքները, չի կարող ճշմա րիտ կոչվել»։ Էջ 68։ Հարցեր քննարկման համար
1. Ինչո՞ւ է եսասիրությունն ընկած մեր մարդկային խնդիրների հիմ քում, երբ հարցը հասնում է ֆինանսներին և միջանձնային հա րաբերություններին։ 2. Ինչպե՞ս կարող են Աստծո մարդիկ խուսափել ագահությունից։ Ի՞նչ է Աստված նախատեսել դրա դիմաց։ Ուսումնասիրե՛ք հետև յալ համարները. Եսայիա 58.3-12 և Միքիա 6.6-8։ 3. Խորհե՛ք խոսքի պարգևի և մեր խոսքերի զորության մասին։ Ի՞նչ նկատի ունի հեղինակը, երբ Հովհաննես 1.1, 2 համարներում Հի սուսին անվանում է «Բանը»։ Ինչպե՞ս է սա օգնում մեզ հասկա նալ բառերի կարևորությունը. և թե ինչ են դրանք նշանակում։ 4. Զարմանալի է, որ հազարավոր տարիներ առաջ Հիսուսն ասաց, որ մեր մեջ մշտապես աղքատներ կլինեն։ Մենք նախազգուշաց վում ենք օգնել կարիքավորներին։ Ինչպե՞ս են այս երկու գաղա փարները միասին դրդում քրիստոնյաներին օգնել ավելի քիչ ու նեցողներին։
50
Դաս 5
ԴԱՍ 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2–8
ԽՈՍՔԸ ԿԱՐԴԱԼԸ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Նեեմիա 8.1–8, Երկրորդ Օրինաց 31.9–13, Մատթեոս 17.5, Գործք առաքելոց 8.26–38, Նեեմիա 8.9–12, Ղևտացոց 23.39–43։ Հիշելու համարը. «Եվ կարդում էին Աստծո օրենքի գրքում հստակ, և բա ցատրություն տալով հասկացնում էին կարդացածը» (Նեե միա 8.8)։ Երուսաղեմի պարսպի վերակառուցումն ավարտին հասցվեց։ Դարպասները տեղադրելով՝ իսրայելացիները Նեեմիայի առաջ նորդությամբ իրականացրեցին հիմնական առաջադրանքը։ Երբ պարսպի վերակառուցումն ավարտվեց, շրջակա ազգերը վախե ցան և ճանաչեցին, որ «Աստվածանից եղավ այս բանը» (Նեեմիա 6.16)։ Թշնամիները գիտակցեցին, որ Իսրայելի Աստվածն իրական է, որովհետև ի հեճուկս իսրայելացիների վերապրած անհավատալի ընդդիմությանն ու ատելությանը, նրանք, այնուամենայնիվ, ավար տին հասցրեցին իրենց սկսած գործը: Պարսպի վերակառուցման ավարտից հետո Նեեմիան Երուսա ղեմի կառավարիչ (իր եղբայր Անանիին) և աշտարակի իշխան (Ա նանիային) նշանակեց։ Երկու պաշտոնյաներն էլ ընտրվեցին ավելի շուտ իրենց հավատարմության, վստահության և Աստծո նկատ մամբ երկյուղի (Նեեմիա 7.2), քան իրենց ծագումնաբանության շնորհիվ։ Պարիսպն ավարտին հասցվեց Իլուլ ամսին (6-րդ ամսին, Նեեմիա 6.15)։ Ո՞րը պետք է լիներ հաջորդ քայլը։ Նեեմիա գրքի հաջորդ գլուխ ները (Նեեմիա 8–10) նկարագրում են իրադարձությունների կարևոր ընթացք, որոնք տեղի են ունենում Տիշրի՝ 7-րդամսում (Նեեմիա 8.2)։ Այս տեքստերում մենք կարող ենք տեսնել օրինակներ, թե ինչպես Իսրայելի որդիները վճռեցին հնազանդվել Աստծո Խոսքին և արդ յունքում ինչպես ուրախացան։ Դաս 6
51
ՄԻԱՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 3
Մարդիկ հավաքվում են Կարդացե՛ք Նեեմիա 8.1, 2 համարները։ Ի՞նչ պետք է սա մեզ ա սի այն մասին, թե որքան կարևոր էր Աստծո Խոսքը մարդկանց համար։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Երբ հրեաներն ի վերջո ավարտեցին պարսպի վերակառուցումն ու տեղափոխվեցին Երուսաղեմ, նրանք բոլորը հավաքվեցին Երու սաղեմի բաց հրապարակում յոթերորդ ամսում։ Յոթերորդ՝ Տիշրի ամիսը, հավանաբար իսրայելացիների համար ամենակարևոր ա միսն էր, քանի որ այն նվիրված էր Փողերը հնչեցնելու տոնին (նա խապատրաստություն Աստծո դատաստանին, ամսվա առաջին օրը), Քավության օրվան (Դատաստանի օր, ամսվա 10-րդ օրը) և Տաղավարահարաց տոնին (Եգիպտոսից Աստծո ազատագրման և անապատում Նրա մատակարարման հիշատակ, ամսվա 15-րդ օ րը)։ Հավաքույթը տեղի ունեցավ ամսվա առաջին օրը, երբ նշվում էր Փողերը հնչեցնելու տոնը։ Առաջնորդները միասին հավաքեցին ազգի տղամարդկանց և կանանց այս յուրահատուկ ժողովքի կա պակցությամբ, որպեսզի Օրենքը կարդալու միջոցով նրանց հնա րավորություն ընձեռվեր սովորել իրենց Աստծո և պատմության մասին։ Ժողովուրդը հրավիրեց Եզրասին բերել Մովսեսի Օրենքի գիրքը և կարդալ այն։ Իրադարձության կապակցությամբ նրանք նույնիսկ մի հարթակ, մի ամբիոն կառուցեցին։ Առաջնորդները չէին ստիպել ժողովրդին դա անել։ Ընդհակառակը, «նրանք»՝ ժողովուրդն ասաց Եզրասին Գիրքը բերել։ Ամենայն հավանականությամբ Եզրասը ժո ղովրդի համար կարդում էր Մովսեսի գրքերից, որոնք ներառում էին Սինա սարի վրա Մովսեսին տրված օրենքը։ Կարդացե՛ք Երկրորդ Օրինաց 31.9–13 համարները։ Ի՞նչ է ասում Տերը նրանց այնտեղ, ևի՞նչ դասեր կարող ենք քաղել դրանից։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
Երկրորդ օրինաց 31.9–13 համարներում Մովսեսն ասաց իսրայե լացիներին, որ Տաղավարահարաց տոնի ժամանակ նրանք պետք է միասին հավաքվեն և կարդան Աստծո Օրենքը։ Նշվում է, որ պետք է 52
Դաս 6
հավաքվեն հասարակության բոլոր խմբերը՝ տղամարդիկ, կանայք, երեխաները ևիրենց երկրում ապրող օտարականները։ Նեեմիա 8.1 համարի բառացի ընթերցմամբ հասկանում ենք, որ նրանք հավաքվեցին միասին «մեկ մարդի պես»։ Ի՞նչ է դա մեզ ասում հավատացյալների միջև միաբանության կարևորության մասին։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 4
Կարդալով և լսելով օրենքը Եզրասը «բերեց Օրենքը» հավաքվածների առաջ կարդալու։ Ի՞նչ կարդաց նա նրանց։ Միայն Տասը պատվիրանները կես օր շարու նա՞կ։ Երբ ասվում է Օրենքի գիրքը, պետք է հասկանանք Մովսե սի հինգ գրքերը՝ Ծննդոցից մինչև Երկրորդ Օրինաց, որոնք հայտնի են որպես եբրայական Թորա։ «Օրենք» եզրույթը, այնուամենայնիվ, ներկայացնում է կարդացածի մի մասը միայն. ավելի ճիշտ կլիներ թարգմանել այն «ցուցումներ»։ Դրանք Աստծո ցուցումներն են, ո րոնք թույլ են տալիս մեզ ճանաչել այն արահետը, որով պետք է քայ լենք, որպեսզի հասնենք մեր նպատակին։ Երբ Եզրասը կարդում էր, մարդիկ լսում էին իրենց պատմությունը որպես Աստծո ժողովուրդ՝ սկսած Արարումից մինչև Հեսուի ժամանակները։ Պատմություննե րի, երգերի, բանաստեղծությունների, օրհնությունների և օրենքնե րի միջոցով նրանց հիշեցվում էր Աստծուն հետևելու համար իրենց պայքարի և իրենց նկատմամբ Աստծո հավատարմության մասին։ Թորան պարունակում է «օրենքը», սակայն այն ավելին է, քան դա. այն մարմնավորում է Աստծո ժողովրդի պատմությունը և հատկա պես բացահայտում է Աստծո առաջնորդությունը։ Հետևաբար, Թո րան համայնքին հաղորդում էր նրա արմատներն ու ինքնությունը։ Կարդացե՛ք Նեեմիա 8.3, Երկրորդ Օրինաց 4.1, 6.3, 4, Հեսու 1.9, Սաղմոս 1.2, Առակաց 19.20, Եզեկիել 37.4 և Մատթեոս 17.5 համարները։ Ի՞նչ են մեզ սովորեցնում այս տեքստերն այն մասին, թե ինչպես պետք է համագործակցենք Աստծո Խոսքի հետ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
Այն, որ մարդիկ ցանկանում էին լսել Աստծո Խոսքը, ամենայն հա վանականությամբ 13 տարի առաջ Երուսաղեմ Եզրասի ժամանե Դաս 6
53
լուց ի վեր նրա ընթերցանության և Խոսքը ուսուցանելու արդյուքն էր։ Նա նվիրված էր Աստծո գործին և վճռել էր դրական արդյունքի հասնել։ Աստծո Խոսքն իրական դարձավ մարդկանց համար, քա նի որ նրանք շարունակում էին լսել այն Եզրասից։ Որպես արդյունք՝ նրանք ողջախոհ որոշում կայացրեցին լսել, քանի որ հետաքրքրված էին Աստծուց խոսք լսելու մեջ։ Այս իրադարձության կապակցու թյամբ նրանք Թորային մոտենում էին երկյուղով և սովորելու ցան կությամբ։ Երբ ընկղմվում ենք Խոսքի մեջ, մեր կյանքում ավելի խորը ձգտում է առաջանում առ Աստված։ Ինչպե՞ս եք վերաբերվում Աստծո Խոսքին։ Այսինքն, նույնիսկ երբ հայտարարում եք, որ հավատում եք դրան, ինչպե՞ս է այդ հայտարարությունն ի ցույց դրվում ձեր կյանքում: Ինչպե՞ս եք փորձում հնազանդվել Աստվածաշնչի ուսուցանածին։ Ձեր կյան քը որքա՞ն տարբեր կլիներ, եթե չհնազանդվեիք Աստծո Խոսքին։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 5
Կարդալով և բացատրելով Խոսքը Կարդացե՛ք Նեեմիա 8.4–8 համարները։ Ինչպե՞ս էր կատարվում Օրենքի ընթերցանությունը։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Երկու խումբ մարդիկ, յուրաքանչյուրը բաղկացած տասներեք մարդուց, կանգնած էին Եզրասի կողքին նրա ընթերցանության ողջ ընթացքում։ Առաջին խումբն (Նեեմիա 8.4) օգնում էր կարդալ Աստ ծո Խոսքը, իսկ երկրորդը՝ (Նեեմիա 8.7) հասկանալ հատվածները։ Մենք չունենք ոչ մի տեղեկություն այն մասին, թե բացօթյա հրապա րակում այս գործընթացն ինչպես էր կազմակերպվում, այնուամե նայնիվ, այն մարդիկ, ովքեր օգնում էին ընթերցանության մասով, հավանաբար ձեռքներին ունեին Թորան (եբրայական մագաղաթ ները ծանր էին, և դրանք բացելու համար մեկ ուրիշի օգնության կարիքն էր զգացվում) և դրանից կարդում էին հերթով իրար հաջոր դելով։ Քանի որ կարդում էին առավոտից մինչև կեսօր, նրանք գտել էին հրապարակում կանգնած յուրաքանչյուրին մոտենալու ձևը։ «Բացատրություն տալով» և «հասկացնում էին կարդացածը» (Նեեմիա 8.8) արտահայտությունները կարող են վերաբերել հատ 54
Դաս 6
վածների ինչպես բացատրությանը, այնպես էլ թարգմանությանը։ Այս դեպքում երկուսն էլ հավասարաչափ հնարավոր էին։ Մարդիկ վերադարձել էին Բաբելոնից, որտեղ ապրել էին շատ տարիներ, իսկ այնտեղ պետական լեզուն արամեերենն էր։ Ուստի շատերի, հատկապես երիտասարդ սերնդի համար եբրայերեն գրվածքները հասկանալն այնքան էլ հեշտ գործ չէր։ Միևնույն ժամանակ, Աստվա ծաշունչն ընթերցողները կարող էին օգտվել բացատրություններից կամ մեկնաբանություններից։ Քարոզն ու բացատրությունը համար ները կենդանի են դարձնում և հորդորում են ունկնդիրներին անձ նապես կիրառել լսած տեղեկությունը։ Կարդացե՛ք Գործք առաքելոց 8.26–38 համարները։ Ի՞նչ է պատմվում այստեղ, որը զուգահեռ է նրան, ինչ կատարվում էր Երուսաղեմում համաձայն վերոգրյալ համարի։ Ի՞նչ դասեր կան այստեղ մեզ համար։
________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
Որպես բողոքականներ՝ մենք հասկանում ենք, որ անհատ հա վատացյալը պետք է Աստծո Խոսքն ունսումնասիրի ինքնուրույն, որ չպետք է կուրորեն ընդունի ինչ-որ մեկի խոսքն աստվածաշնչ յան ճշմարտության վերաբերյալ՝ անկախ տվյալ մեկի հեղինակու թյունից։ Միևնույն ժամանակ, ո՞ւմ չի տրվել համարների իմաստը բացատրելու ինչ-որ մեկի օգնության օրհնությունը։ Մենք, մեզա նից յուրաքանչյուրը կարիք ունի ինքնուրույն հասկանալու, թե ինչի է հավատում, սակայն սա չի նշանակում, որ ժամանակ առ ժամանակ ուրիշները չեն կարող մեզ լուսաբանել Աստծո Խոսքը և ուսուցանել։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 6
Ժողովրդի պատասխանը Երբ Եզրասը բացում է Աստծո Խոսքը՝ եբրայական Թորան, ժողո վուրդը ոտքի է կանգնում։ Կարդալն սկսելուց առաջ Եզրասն օրհնում է Աստծուն։ Կարդալուց հետո ժողովուրդը ձեռքերը բարձրացնում է դեպի երկինք և միաձայն պատասխանում. «Ամեն, ամեն» (Նեեմիա 8.5, 6)։ Հետո նրանք խոնարհում են իրենց գլուխները և երկրպա գություն են իրականացնում երեսները մինչև գետին խոնարհած։ Դաս 6
55
Կարդացե՛ք Նեեմիա 8.9–12 համարները։ Ինչո՞ւ էին առաջնորդ ները ժողովրդին ասում. «Սուգ մի՛ արեք և մի՛ լաք»։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
«Այսպես, հետագա տարիներին, երբ Աստծո օրենքն ընթերցվում էր Երուսաղեմում Բաբելոնից վերադարձած գերիներին, և մարդիկ ողբում էին իրենց օրինախախտությունների համար, բարձրաձայն վեցին շնորհալի խոսքեր. «Սուգ մի՛ անեք.... գնացեք, պարարտ բաներ կերեք և անուշ բաներ խմեք և բաժիններ ուղարկեք պատ րաստություն չունեցողին, որովհետև այս օրը սուրբ է մեր Տիրոջ համար, և մի՛ տրտմեք, որովհետև Տիրոջ ուրախությունը ձեր զո րությունն է» Նեեմիա 8.9, 10»։ Էլեն Ուայթ, Բժշկության ծառայու թյուն, էջ 281։ Աստծո Խոսքը լսելով՝ մարդիկ ապշեցին իրենց մեղավորու թյան վրա և սկսեցին լաց լինել։ Երբ Աստված Իրեն բացահայտում է մեզ, և մենք սկսում ենք հասկանալ, որ Աստծո էությունը լի է սիրով, բարությամբ, ողորմությամբ և հավատարմությամբ, մեր սեփական թերություններն ու ձախողումը ջրի երես են դուրս գա լիս։ Աստծո սրբությունն Իր Խոսքի միջոցով տեսնելը պատճառ է դառնում, որ մեր ողբերգական վիճակը մեզ երևա նոր լույսի ներ քո։ Այս գիտակցումն ստիպեց Իսրայելի ժողովրդին լաց լինել և սգալ, բայց նրանք չպետք է վշտանային, «որովհետև Տիրոջ ուրա խությունը ձեր զորությունն է» (Նեեմիա 8.10)։ Այլ խոսքերով, ի հե ճուկս իրենց ձախողումների՝ նրանք կարող էին վստահել Աստծո զորությանը։ Սա նաև յուրահատուկ օր էր, սուրբ օր, Փողերը հնչեցնելու տո նը (Ռոշ Հաշանահ), երբ փողերի կարճ հնչեցումն ազդարարում էր «սրտի» պատրաստության կարևորությունը Տիրոջ դատաստանի օրվան (Քավության օր, նշվում էր Տիշրի ամսվա 10-րդօրը)։ Փողերի փչելն Աստծո առաջ կանգնելու և ապաշխարելու կանչ էր ազդա րարում։ Քանի որ այդ օրը նախատեսված էր ժողովրդին հիշեցնելու Աստծուն վերադառնալու մասին, լացն ու սուգը հասկանալի էին։ Սակայն առաջնորդները հիշեցրեցին, որ քանզի նրանք ապաշխա րել էին, Աստված լսել էր նրանց, ուստի և ժամանակն էր ուրախա նալ Աստծո ներումով։ Մեղքի սարսափելի լինելու մասին ի՞նչ պետք է մեզ ասի այն փաստը, որ Հիսուսը խաչ բարձրացավ որպես մեղքի խնդրի լուծ ման և մեզ հույս տալու միակ ճանապարհ։ 56
Դաս 6
ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7
Տիրոջ ուրախությունը «Տիրոջ ուրախությունը ձեր զորությունն է» (Նեեմիա 8.10) ար տահայտությունը ծառայում է որպես հիշեցում՝ Աստծո կամքն է, որ մենք ուրախանանք և վայելենք կյանքը։ Ավելին, դա պարզապես ա մեն տեսակի ուրախություն չէ, այլ այն ուրախությունը, որը գալիս է, երբ մենք ճանաչում ենք Աստծուն և Նրա սիրո իրականությունը։ Ուրախանալն Աստծով, Նրա բարությամբ և ցնծալն այն ամենով, ինչ Աստված տվել է, մի բան է, որը մենք պետք է փորձենք անել ամեն օր։ Ավելին, Աստծով ցնծալը մեզ ուժ է տալիս դիմակայելու օրվա բար դություններին ևայն ամենին, ինչ կհանդիպի մեր ճանապարհին։ Կարդացե՛ք Նեեմիա 8.13–18 համարները։ Ի՞նչ պատահեց այս տեղ, և ի՞նչ է դա մեզ ասում այդ ժամանակվա մարդկանց և նրանց առաջնորդների մասին։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Հաջորդ օրը ժողովրդի առաջնորդները եկան Եզրասի մոտ, որ պեսզի ավելին սովորեն Աստծո գրքից։ Առաջնորդների ցուցաբերած այս նախաձեռնությունը ցույց էր տալիս համայնքը դեպի Աստված առաջնորդելու նրանց ցանկությունը։ Նրանք հասկացան, որ ժո ղովրդին ճշմարիտ ճանապարհով առաջնորդելը տեղի չի ունենա, եթե իրենք անձամբ չորոնեն Աստծուն և Նրա գիտությունը։ Կարդացե՛ք Ղևտացոց 23.39–43 համարները։ Ի՞նչ էր իսրայելա ցիներին հանձնարարված անել ևինչո՞ւ։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Նկատե՛ք, որ Նեեմիա 8.15 համարը վերաբերում է այն փաստին, որ այն, ինչ նրանք անում էին, համաձայն «գրվածի» էր։ Այստեղ մենք տեսնում ենք ևս մեկ օրինակ, թե որքան լրջորեն էին նրանք այժմ ցանկանում հնազանդվել Աստծո Խոսքին: Դա իր պատճառն ուներ. տասնամյակներ շարունակ գտնվելով գերության մեջ՝ նրանք դաս էին քաղել իրենց անհնազանդությունից։ Ղևտացոց գրքում աս վում է. «և ձեր Եհովա Աստծո առաջ յոթ օր ուրախանաք»՝ նշելով տոնը (Ղևտացոց 23.40)։ Այլ խոսքերով, հիշելով Աստծո ողորմու թյան, շնորհի ու փրկության գործերը՝ ժողովուրդը պետք է ուրախա նար այն ամենով, ինչ Տերն արել էր իրենց համար։ Դաս 6
57
Խորհե՛ք այն մասին, թե ինչ է մեզ տրվել Հիսուսով, Ում խորհր դանշում էին հին Իսրայելի բոլոր տոները։ Ինչպե՞ս կարող ենք սովորել ուրախանալ Տիրոջ մեջ նույնիսկ դժվարին ու ցավոտ փորձությունների ընթացքում։ Հատկապես այդ ժամանակ ինչո՞ւ է շատ կարևոր մեզ համար ուրախանալը։ ՈՒՐԲԱԹ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 8
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի Մարգարեներ և թագավորներ գրքի 661–668 էջերի «Աստծո Օրենքում ուսուցանված» գլուխը։ «Այժմ նրանք պետք է ցուցաբերեին իրենց վստահությունը և հա վատը Նրա խոստումների հանդեպ։ Աստված ընդունել էր նրանց ապաշխարությունը․ այժմ նրանք պետք է ուրախանան՝ իրենց մեղ քերի ներման և աստվածային շնորհի մեջ իրենց վերականգնման վստահությամբ։ … Տիրոջը դառնալու յուրաքանչյուր իրական քայլ կյանք է բերում անսահման ուրախություն։ Երբ մեղավորը ենթարկվում է Սուրբ Հոգու ներգործությանը, նա տեսնում է իր մեղքն ու պղծությունը՝ ի հակադրություն սրտերի մեծ Քննողի սրբության։ Նա զգում է մեղքի դատապարտությունը։ Սակայն դա չպետք է դառնա հուսալքության պատճառ, քանի որ նրա ներումն արդեն ապահովված է։ Ներված մեղքերի զգացումը և երկնային Հոր ներում շնորհող սերը նրան ու րախություն կարող են պարգևել։ Աստված փառավորվում է, երբ Իր սիրո ձեռքերի մեջ է առնում մեղավոր, զղջացող մարդուն, կապում է նրա վերքերը, մաքրում մեղքերից և հագցնում փրկության հանդեր ձը»։ Էլեն Ուայթ, Մարգարեներ և թագավորներ, էջ 668։ Հարցեր քննարկման համար
1. Ի՞նչ պայմաններում կարող եք վերապրել «Տիրոջ ուրախու թյունը» (Նեեմիա 8.10) որպես ձեր զորություն։ Այսինքն, կա՞ արդյոք մի բան, որը մենք պետք է անենք, որպեսզի զգանք Աստծո զորությունը և Նրա ներումը մեր կյանքում։ Եթե այո, ապա ի՞նչ։ 2. Ինչպե՞ս կարող ենք գտնել մեր մեղքերի համար սգալու և միև նույն ժամանակ Աստծո մեջ ուրախանալու հավասարակշռու թյունը։ Արդյոք սրանք չե՞ն հակասում մեկը մյուսին։ Ինչպե՞ս են 58
Դաս 6
օրենքն ու Ավետարանը միասին տալիս այս հարցի պատասխա նը (տե՛ս Հռոմեացիս 3.19–24)։ 3. Կարդացե՛ք Նեեմիա 8.10 համարը, որտեղ Նեեմիան ասում է ժողովրդին. «Գնացեք՝ պարարտ բաներ կերեք և անուշ բաներ խմեք և բաժիններ ուղարկեք պատրաստություն չունեցողին։ Ո րովհետև այս օրը սուրբ է մեր Տիրոջ համար, և մի՛ տրտմեք, ո րովհետև Տիրոջ ուրախությունը ձեր զորությունն է»: Պարարտ բաներ կերեք և անուշ բաներ խմեք և բաժիններ ուղարկեք պատրաստություն չունեցողին, և այս ամենն արեք, որովհետև «այս օրը սուրբ է մեր Տիրոջ համար»։ Ի՞նչ է սա մեզ սովորեցնում այն ձևերի մասին, թե ինչպես կարող ենք ուրախանալ Աստծով։ Ո՞րն է այն փաստը, որ այդ օրը «սուրբ» է այս համատեքստում։
Դաս 6
59
ԴԱՍ 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ 9–15
ՄԵՐ ՆԵՐՈՂ ԱՍՏՎԱԾԸ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Նեեմիա 9.1–3, Դանիել 9.4–19, Նեեմիա 9.4–8, Կողոսացիս 1.16, 17, Նեեմիա 9.9–38, Հռոմեացիս 5.6–8։ Հիշելու համարը. «Իր հանցանքը ծածկողը չի հաջողի, բայց խոստովանող ու թողողը ողորմություն կգտնի» (Առակաց 28.13)։ Տաղավարահարաց տոնն ավարտելուց հետո (Սուկկոտ) առաջ նորդները կրկին հավաքեցին ժողովրդին։ Նրանք նոր էին միասին նշել տոնը, այժմ ժամանակն էր վերադառնալ իրենց մեղքերի համար Աստծո առաջ խոստովանության ևապաշխարության չավարտված գործին։ Այո, սկզբում առաջնորդները նրանց հորդորել էին դադարել սգալ և տխրել իրենց սխալների համար, սակայն դա չի նշանակում, որ վշտանալն ու խոստովանությունը կարևոր չեն։ Այսպիսով, այժմ, երբ նրանք նշել էին տոները, պատշաճ խոստովանության ժամա նակն էր։ Այստեղ ներկայացված իրադարձությունների հերթականությու նը չի նշանակում, որ դա ուրախանալու և խոստովանելու անհրա ժեշտ հերթականությունն է, ոչ էլ նշանակում է, որ պետք է հետևել հետադարձ հերթականությանը։ Թեև մենք սովորաբար հետևում ենք նախ խոստովանության, հետո տոնելու հերթականությանը, մի գուցե Աստծո տոնակատարությունը մեր կյանքում պետք է առաջի նը տեղի ունենա։ Ի վերջո, Հռոմեացիս 2.4 համարում ասվում է, որ «Աստծո քաղցրությունն» է, որ մեզ ապաշխարության է բերում։ Այդ դեպքում, Նրա «քաղցրությունը» պետք է արթնացնի փառաբանու թյուն և տոն՝ միևնույն ժամանակ հիշեցնելով մեզ, որ անհրաժեշտ է, որ Աստված մեզ ների, մաքրի և վերստին արարի։
60
Դաս 7
ՄԻԱՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 10
Ծոմ և երկրպագություն Կարդացե՛ք Նեեմիա 9.1–3 համարները։ Ինչո՞ւ էր ժողովուրդն առանձնանում օտարազգիներից։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Թեև Նեեմիան փափագում էր հավաստիանալ, որ ժողովուրդն այս ժամանակն անց է կացնում ուրախությամբ, այժմ նա ժողով քին ծոմի կոչ էր անում։ Նրանք իրենց խոնարհեցրին Աստծո առաջ և քուրձ հագնելով մոխիր էին լցնում իրենց գլուխների վրա։ Քա նի որ օտարերկրացիներն Իսրայելի ժողովրդի մեղքերի մեջ բա ժին չունեին, իսրայելացիներն առանձնացան նրանցից, որովհետև հրեաները գիտեին, որ իրենց մեղքերն են, որ ներման կարիք ունեն։ Նրանք ընդունեցին իրենց ազգի մեղքերը, որոնք իրենց աքսորի էին հասցրել։ Նրանց միասնական աղոթքներն ու խոստովանությունը ցույց էին տալիս մեղքի բնույթի՝ նրանց խորը գիտակցումը։ Իսրայելա ցիները կարող էին բարկանալ, որ իրենց նախնիները մեղանչել և իրենց ողջ ազգին գերության էին հասցրել։ Կամ նրանք կարող էին ժամանակ ծախսել բողոքելով իրենց առաջնորդների ընտրություն ներից և նախորդ սերունդների կողմից ցուցաբերված բարեպաշ տության պակասից, որոնք նրանց հասցրել էին այն վիճակին, որն այժմ ունեին՝ վերադարձել էր ընդամենը մի սակավաթիվ խումբ։ Այնուամենայնիվ, ատելությանն ու դժգոհությանը հագուրդ տալու փոխարեն՝ նրանք դարձան դեպի Աստված խոնարհությամբ և ա պաշխարությամբ։ Նեեմիա 9.3 համարն ասում է, որ մարդիկ կարդում էին Օրենքի Գիրքն օրվա մեկ քառորդ մասը, իսկ մնացած ժամանակ խոստո վանում էին իրենց մեղքերն ու երկրպագում Աստծուն։ Սա Թորայի երրորդ ընթերցումն է։ Թորայի ընթերցումը կարևոր է խոստովա նության համար, որը պետք է հիմնված լինի Աստծուց բխող ճշմար տության վրա։ Երբ մենք կարդում ենք Աստվածաշունչը, Աստված մոտենում է մեզ, և Սուրբ Հոգին կարող է խոսել մեզ հետ և սովո րեցնել մեզ։ Նրա Խոսքի ճշմարտությունը ձևավորում է մեր մտա ծելակերպը և ընկալումը, քաջալերում և խրախուսում է մեզ։ Իսրայելացիները վշտանցան և լաց եղան նաև այն պատճառով, որ Դաս 7
61
Աստծո սուրբ ներկայությամբ ժամանակ անցկացնելը մեզ տեղյակ է դարձնում Նրա գեղեցկության և բարության մասին և ցույց տալիս, թե որքան հիանալի է, որ տիեզերքի Արարիչն ուզում է մեզ հետ լինել՝ հակառակ մեր անարժանության։ Այսպիսով, մենք գիտակցում ենք, որ առանց Աստծո ոչնչով չենք տարբերվում մեր հոգևոր նախնինե րից ևոչ մեկից։ Միայն եթե Աստված աշխատի մեզանում, մենք կա րող ենք լինել այն, ինչ պետք է լինենք։ Կարդացե՛ք Դանիել 9.4–19 համարները։ Ի՞նչ կերպ է նրա ա ղոթքն այսօր կիրառելի մեզ համար։ Ի՞նչ պետք է այդ կիրա ռության իրականությունն ասի մեզ անհատապես և որպես եկեղեցի։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 11
Աղոթքի սկիզբը Աստվածաշնչի ընթերցմանը ժողովրդի պատասխանը երկար աղոթքն էր, որը պատմում էր Աստծո բարության մասին՝ ի հա կադրություն Իսրայելի անհավատության պատմության։ Կարելի է նկատել, որ պատասխանն ավելի նման է քարոզի, քան աղոթքի, որովհետև համարյա ամեն մի համար Աստվածաշնչի որևէ տեղում զուգահեռ ունի։ Կարդացե՛ք Նեեմիա 9.4–8 համարները։ Որո՞նք են հիմնական թեմաները, որոնց վրա կենտրոնանում են աղոթքի այս սկզբնա կան տեքստերը ևինչո՞ւ։
________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
Աղոթքի առաջին մասում ժողովուրդն օրհնում է Աստծուն, հատ կապես Նրա անունը։ Եբրայական մշակույթում անունը միայն այն չէ, ինչով մարդիկ կոչում են որևէ մեկին. այն մարդուն նաև հաղոր դում է նրա ինքնությունը։ Ուստի Աստծո անվան փառաբանությունը կարևոր է, որովհետև այն աշխարհին ցույց է տալիս, որ այդ անունն արժանի է պատվի և փառաբանության։ Սա տիեզերքի Արարչի ա նունն է։ Աղոթքն սկսվում է Աստծո երկրպագությամբ՝ որպես Մեկի, Ով Արարիչն է և,«պահում է» ամեն բան (Նեեմիա 9.6, տե՛ս նաև Կո ղոսացիս 1.16, 17)։ «Պահել» բառը գալիս է եբրայերեն բայից, որը նշանակում է «կենդանի պահել»։ 62
Դաս 7
Մեկը, Ով ստեղծել էր ամեն բան, այն Մեկն է, Ով ընտրեց Աբ րահամին՝ մարդ արարածին, ով ոչ մի յուրահատուկ բան չուներ իրենում, բացի նրանից, որ «նրա սիրտը հավատարիմ գտնվեց»։ Կարող է թվալ, թե Աբրահամը շատ դեպքերում հավատի պակաս է դրսևորել, սակայն երբ նրան հանձնարարվեց տալ իր որդուն, նա չվարանեց (տե՛ս Ծննդոց 22)։ Նա սովորեց դառնալ հավատա րիմ ոչ թե մեկ գիշերվա, այլ Աստծո հետ իր երկարատև շփման ընթացքում։ Եբրայական մտածողության մեջ «սիրտը» վերաբե րում է մտքին։ Այլ խոսքերով, Աբրահամը զարգացրեց հավատար մություն մտքում և գործողության մեջ ու դրա շնորհիվ ընդունվեց Աստծո կողմից։ Աղոթքի առաջին երկու արտահայտությունները կենտրոնանում են Աստծո վրա որպես (1) Արարիչ, (2) Պահպանող և (3) Խոստում պահող։ Մարդիկ առաջին հերթին իրենք իրենց հիշեցնում են, թե Ով է Աստված. Նա է այն Հավատարիմը, Ով ստեղծել է մեզ, պահ պանում է մեզ և մշտապես պահում է Իր խոստումները։ Այս ամենը մեր մտքում ունենալը մեզ օգնում է պահել մեր սեփական կյանքը տեսադաշտում և սովորել վստահել Նրան նույնիսկ ամենաբարդ ի րավիճակներում, երբ կարող է թվալ, թե Նա հեռու է մեզանից և չի անհանգստանում մեր խնդիրների մասին։ Ինչո՞ւ է Աստծո՝ մեր Արարիչը լինելու դավանաբանական կետն այդքան կարևոր մեր հավատի համար։ Ի վերջո, համեմատած այս կետի հետ, ուրիշ ի՞նչ կետ է այդքան կարևոր, որում Աստ ված մեզ հրահանգում է մեր շաբաթական կյանքի մեկ յոթերորդ մասն անցկացնել Իրեն որպես մեր Արարիչ հիշելով։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 12
Դասեր անցյալից Կարդացե՛ք Նեեմիա 9.9–22 համարները։ Ինչո՞վ է աղոթքի այս մասը տարբերվում առաջին մասից։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Աղոթքն Աստծուն Իր հավատարմության համար փառաբանե լուց անցնում է իսրայելացիների հակադրվող անհավատարմու թյան ընդունումը Եգիպտոսի ևանապատի փորձառություններում։ Այն ընդգծում է այն տարատեսակ բաները, որոնք Աստված տվել Դաս 7
63
է իսրայելացիներին, բայց, ցավոք, «հայրերի» պատասխանն այդ պարգևներին եղել է հպարտությունը, կամակորությունը և իրենց մեջ Աստծո շնորհալի գործերի նկատմամբ արհամարհանքը։ Մարդկային ձախողման և Աստծո հանդեպ ճշմարիտ նվիրվա ծության պակասի ընդունումը կարևոր քայլ է խոստովանության և ապաշխարության հարցում։ Եվ թեև այս տեքստերում պատմվում է մեզանից շատ վաղ անցյալում ապրող մարդկանց մասին, ոչ ոք չի կարող հերքել, որ մեզանից յուրաքանչյուրը խնդիր ունի այդ նույն հարցերի հետ։ Հենց այստեղ է, որ մեզ, ինչպես նաև նրանց, օգնության է գա լիս Ավետարանը։ Մեր մեղքերի խոստովանությունը մեզ չի փրկում, միայն մեզ համար արված Քրիստոսի զոհն է փրկում։ Խոստովա նությունն ապաշխարության հետ շատ կարևոր է մեր իսկ գիտակց ման համար, որ մենք կարող ենք արդարացվել միմիայն Քրիստոսի կողմից։ «Երբ ապաշխարության և հավատի միջոցով մենք ընդու նում ենք Քրիստոսին որպես մեր Փրկիչ, Տերը ներում է մեր մեղքե րը և չեղյալ է համարում օրենքի խախտման համար նախատեսված պատիժը։ Այնուհետև մեղավորը կանգնում է Աստծո առաջ որպես արդար մարդ, նա վայելում է Երկնքի բարեհաճությունը և Հոգու մի ջոցով հաղորդակցվում է Հոր և Որդու հետ»։ Էլեն Ուայթ, Ընտիր լու րեր, գիրք 3, էջ 191։ Միևնույն ժամանակ, քանի որ Աստծո քաղցրությունը պատճառ է դառնում, որ մենք խոստովանենք մեր մեղքերն ու ապաշխարենք, մենք պետք է վճռենք Աստծո զորությամբ թողնել այդ մեղքերը։ Վերջում ասվում է, որ Իսրայելը կամակոր է եղել, իսկ Աստված՝ սիրող։ Հետհայացք նետելն այն ամենի վրա, ինչ Աստված արել է Իսրայել ազգի համար, հիշեցնում է մարդկանց, որ քանզի Աստված այդքան շատ բան է արել իրենց համար անցյալում, Նա կշարունակի նրանց մասին հոգ տանել ներկայում և ապագայում։ Ահա թե ինչու էր այդքան կարևոր մարդկանց համար մշտապես հիշել, թե ինչպես էր Աստված գործել պատմության ընթացքում։ Նրանք խնդիրների մեջ էին հայտնվում, երբ մոռանում էին այդ ամենը։ Խորհե՛ք անցյալի այն ժամանակների մասին, երբ վստահ էիք, որ Աստված գործում է ձեր կյանքում։ Ինչպե՞ս կարող եք դրանից մխիթարություն ստանալ հետագա ժամանակներում, երբ պայքա րի հանդիպեք։ Ինչպե՞ս կարող եք սովորել ավելի շատ վստահել Աստծո բարությանն այնպիսի ժամանակներում, երբ միանգա մայն հուսալքված եք, ընկճված և վախենում եք ապագայից։ 64
Դաս 7
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 13
Օրենքն ու մարգարեները Կարդացե՛ք Նեեմիա 9.23–31 համարները։ Ինչպե՞ս են նկա րագրվում իսրայելացիներն ի հակադրություն Աստծո «մեծամեծ բարիքների» (Նեեմիա 9.25)։
________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
Աղոթքի/քարոզի այս հաջորդ մասը կենտրոնանում էր Քանա նում կյանքի վրա, երբ իսրայելացիները տիրացան այն երկրին, որն Աստված տվել էր նրանց։ Նրանց տրվել էին հողեր, քաղաքներ, խա ղողի այգիներ և դաշտեր՝ պատրաստ օգտագործման, բայց նրանք այդ ամենն ընդունել էին որպես սովորական երևույթ։ 25-րդ համա րի վերջում մեզ ասվում է, որ «նրանք կերան, կշտացան և պարար տացան»։ «Պարարտացան» արտահայտությունն Աստվածաշնչում հանդիպում է միայն մի քանի անգամ (Երկրորդ Օրինաց 32.15 և Երե միա 5.28), և յուրաքանչյուր անգամ այն բացասական իմաստ ունի։ Մարդիկ «զվարճացան Քո մեծամեծ բարիքներով», սակայն նրանք չէին ուրախանում Աստծով, փոխարենը ուրախանում էին ի րենց ունեցածով։ Ակնհայտ է, որ ամեն ինչ ունենալը չի մոտեցնում Աստծուն։ Մենք շատ անգամներ ենք մտածում. «Եթե միայն ունե նայի այս կամ այն բանը, ապա երջանիկ կլինեի»։ Ցավոք, մենք տեսնում ենք, որ իսրայելացիներն Աստծուց ստացել էին ամեն ինչ, սակայն նրանց «երջանկությունն» այդ ամենով նրանց ավելի քիչ նվիրված էր դարձնում Աստծուն։ Շատ հաճախ մեզ համար ավելի հեշտ է կենտրոնանալ պարգևների վրա և մոռանալ Պարգևողին։ Սա ճակատագրական մոլորություն է։ Իհարկե, սա չի նշանակում, թե մենք չենք կարող ուրախանալ այն ամենով, ինչ Աստված մեզ տվել է։ Նա կամենում է, որ մենք ու րախանանք Իր տված պարգևներով, սակայն այս ուրախությունը չի երաշխավորում Աստծո հետ ամուր հարաբերություններ։ Իրակա նում, եթե մենք չզգուշանանք, մեր ունեցած ամեն բան կարող է գայ թակղություն դառնալ։ Այնուամենայնիվ, այս գլխում ներկայացվում է, որ առաջնորդներն այժմ խոստովանեցին այն ճանապարհները, որոնցում անհավա տարիմ են եղել Աստծուն։ Երբ հայացք նետեցին իրենց պատմու Դաս 7
65
թյան վրա, հատկապես անվանեցին այն օրինախախտությունները, որոնք արել էին որպես ազգ։ Մի քանի տեսանկյուններ են ի հայտ գալիս որպես հատկապես կարևորներ, որովհետև դրանք կրկնվում են. (1) Իսրայելը դեն է նետում Աստծո օրենքը, և (2) նրանք հալա ծում են մարգարեներին։ Այլ խոսքերով, նրանք գիտակցեին, որ Աստծո օրենքն ու Նրա մարգարեները կարևոր են իրենց զարգացման համար որպես բարե պաշտ ազգ և անհատներ։ Աղոթքն ընդգծում է այս եզրահանգումը՝ հաստատելով, որ եթե «մարդը կատարի» Աստծո պատվիրանները, «նրանցով կապրի» (Նեեմիա 9.29, ուղղակի մեջբերում Ղևտացոց 18.5 համարից), նաև ընդգծելով, որ Հոգին էր, որ խոսում էր մարգա րեների միջոցով։ Աստված մեզ տվել է Իր պատվիրանները լիարժեք կյանքի համար ևուղարկում է Իր մարգարեներին, որպեսզի մեզ ա ռաջնորդեն Իր ճշմարտությունները հասկանալու հարցում։ Թե ինչ ենք մենք անում այս պարգևների հետ, առանցքային հարց է մեզ բոլորիս համար։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 14
Գովաբանություն և աղերսանք Կարդացե՛ք Նեեմիա 9.32–38 համարները։ Ո՞րն է խոստովանու թյան աղոթքի եզրահանգման շեշտադրումը։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Եվս մեկ անգամ աղոթքը փառաբանում է Աստծուն Նրա բնույ թի համար. մեծ, հզոր և ահեղ, Մեկը, Ով ուխտ և ողորմություն է պահում։ Նրանք անկեղծ են թվում իրենց նկատմամբ Աստծո բարու թյան ընդունման հարցում։ Նրանք իրենց զղջումը ներկայացնում են նաև Աստծո հետ ուխտ անելու ձևով, որը մանրամասնորեն նկարագրվում է 10-րդ գլխում։ Ո՞րն է նրանց աղերսանքը։ «Եվ արդ ով մեր Աստված, մեծ, զորավոր ևահեղ, ուխտ ևողոր մություն պահող Աստված, թող Քո առաջ քիչ չերևան այն ամեն նե ղությունները, որ պատահեցին մեզ» (Նեեմիա 9.32)։ Համայնքը պետք է հարկ վճարի այն թագավորներին, ովքեր գե րիշխում են իր վրա։ Ամեն կողմից եկող ճնշումը համաճարակի պես վարակում է իսրայելացիների փոքրիկ խումբը, և նրանք հոգնել են 66
Դաս 7
դրանից։ Նրանք դիմացել էին մի բռնակալության մյուսի հետևից և ազատագրման հույս էին փայփայում։ Զարմանալին այն է, որ նրանք իրենց «ծառաներ» են անվանում։ Իրենց ազգի անհավատարմությունն ընդգծելուց հետո, նրանք ա վարտում են իրենց այդ բառով անվանելով։ Ծառաները, իհարկե, հնազանդվում են նրանց, ովքեր իշխում են իրենց վրա։ Այս եզրույ թի գործածումը ենթադրում է, որ նրանք գիտակցում են, որ կարիք ունեն Տիրոջը հնազանդվելու այնպես, ինչպես իրենցից առաջ եկող սերունդները չեն հնազանդվել։ Սա Տիրոջը և Նրա պատվիրաննե րին հավատարիմ լինելու նրանց ցանկության արտահայտում է։ Եվ որպես Աստծո ծառաներ՝ նրանք Նրան խնդրում են միջամտել ի րենց օգտին։ Եզրասի և Նեեմիայի համայնքն իր ներկայիս փորձառությունը նկարագրում է որպես «մեծ նեղության» մեջ լինել (Նեեմիա 9.37), որը կարող է համեմատվել այն դժվարությունների հետ, որոնց Իս րայելը հանդիպեց Եգիպտոսում (Նեեմիա 9.9)։ Նրանց աղոթքը փա ռաբանում է Աստծուն Եգիպտոսում իրենց տառապանքը տեսնելու ևայն չարհամարհելու համար։ Համայնքն այժմ խնդրում է Աստծուն միջամտել այնպես, ինչպես անցյալում, նույնիսկ եթե իրենք դրան արժանի չեն, որովհետև ոչ ոք՝ ո՛չ թագավորները, ո՛չ իշխանները, ո՛չ քահանաներն ու մարգարեները, ո՛չ էլ իրենց հայրերը հավատարիմ չեն եղել։ Ուստի նրանք ապավինում են բացառապես իրենց նկատ մամբ Աստծո շնորհին և ողորմությանը, ոչ թե իրենց կամ իրենց նախնիների գործերին՝ հուսալով, որ Տերն օգնության կգա իրենց։ Կարդացե՛ք Հռոմեացիս 5.6–8 համարները։ Ինչպե՞ս են այս տեքստերն արտացոլում այն, ինչ իսրայելացիները խնդրում էին Աստծուց։ Ինչպե՞ս կարող ենք մխիթարվել՝ իմանալով, թե ինչ էին խնդրում իսրայելացիները, և ինչ է ասում Պողոսը Հռոմեա ցիս թղթում։ ՈՒՐԲԱԹ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 15
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի Քայլեր դեպի Քրիստոս գրքի 45-51 էջե րի «Խոստովանություն» գլուխը։ Նեեմիա 9.25 համարում հրեաները խոսում են այն մասին, թե ինչպես իրենց նախնիները «զվարճացան» Աստծո մեծամեծ բա Դաս 7
67
րիքներով։ Այս բառի արմատը նույնն է, ինչ Եդեմ անունը «Եդեմի պարտեզ» բառակապակցության մեջ (Ծննդոց 2.15)։ Հավանաբար, ամենալավ թարգմանությունը կլիներ «նրանք եդեմանում էին», եթե եդեմանալ բայ գոյություն ունենար։ Ամեն ինչից զատ, Ավետարանը հարաբերությունների վերա կանգնում է, և ի՞նչ լավագույն խորհրդանիշ կարող է լինել, եթե ոչ Եդեմը՝ ցույց տալու համար, թե ուր ենք մենք գնալու այդ վերականգ նումից հետո։ Աստված վեր հանեց հրեա ազգին և բերեց նրանց հին աշխարհի խաչմերուկներ, որպեսզի ստեղծեր Եդեմի ամենալավ արտացոլումը, որը կարող էր գոյություն ունենալ ընկած աշխար հում։ Նույնիսկ գերությունից և վերադարձից հետո նրանք դեռևս այդ նպատակն իրականացնելու ներուժ ունեին։ «Որովհետև Տերը պիտի միխիթարի Սիոնին, պիտի մխիթարի նրա բոլոր ավերակնե րը, և նրա ամայի տեղը դրախտի պես պիտի շինի» (Եսայիա 51.3)։ Այո, մարդիկ վայելում էին նյութական օրհնությունները, որոնք Տերը խոստացել էր նրանց, օրհնություններ, որոնք, որքան որ հնա րավոր է ընկած աշխարհում, ներկայացնում էին Եդեմի պարտեզի լիությունը։ Եվ դա հրաշալի էր։ Դրանք տրվում էին մարդկանց վա յելելու համար։ Աստված արարեց ֆիզիկական աշխարհը ճիշտ այն կերպ, որ մարդիկ կարողանային վայելել այն, և հին Իսրայելը, օրհն ված Աստծո կողմից, ևս վայելում էր աշխարհի բարիքները։ Նրանց մեղքը ոչ թե «եդեմանալն» էր Աստծո մեծամեծ բարիքներով, այլ Տի րոջը մոռանալը (Եզեկիել 23.35), Ում տված բարիքները վայելում էին։ Օրհնությունները դարձան նպատակ՝ միջոց ծառայելու փոխարեն, իսկ նպատակն իրենց շրջակա ազգերին Աստծուն բացահայտելն էր։ Հարցեր քննարկման համար
1. Հիսուսն ասաց.«Եվ փշերի մեջ սերմածը նա է, որ խոսքը լսում է, և այս աշխարհի հոգսերը և հարստության խաբեբայությունը խեղդում են այն խոսքը ևանպտուղ է լինում» (Մատթեոս 13.22)։ Ի՞նչ նկատի ունի Հիսուսը «հարստության խաբեբայությունը» ա սելով, ևի՞նչ կերպ է այն առնչվում այս շաբաթ մեր ուսումնասի րած խոստովանության աղոթքի հետ։ 2. Կրկին խորհե՛ք արարման վարդապետության շուրջ։ Նկատե՛ք, որ Նեեմիա 9-րդ գլխի աղոթքում նրանք համարյա անմիջապես խոսեցին Տիրոջ մասին որպես Արարիչ և Պահպանող։ Ի՞նչ է դա մեզ ասում այն մասին, թե որքան հիմնաքարային է այս վարդա պետությունը մեր հավատի համար։ 68
Դաս 7
3. Ինչպե՞ս ենք պահում ճիշտ հավասարակշռությունը մեր ժառան գական մեղավորությունն ընդունելու և միևնույն ժամանակ այն դիրքորոշման միջև, որ թույլ չտանք սատանային այդ մեղավո րությունն օգտագործել այնպիսի կերպերով, որ մենք հուսալք վենք ևամբողջությամբ թողնենք մեր հավատը։
Դաս 7
69
ԴԱՍ 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ 16–22
ԱՍՏՎԱԾ ԵՎՈՒԽՏԸ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Նեեմիա 10.1–29, Ծննդոց 4.8–19, Եբրայեցիս 13.20, Հեսու 24, Նեեմիա 10.30–39, Եբրայեցիս 8.1–7։ Հիշելու համարը. «Եվ այս ամենի համար հաստատ ուխտեցինք և գրեցինք, և կնքվածի վրա էին մեր իշխանները, ղևտացիները և քա հանաները։ … մեր Աստծո տունը չձգենք» (Նեեմիա 9.38, 10.39)։ Ի՞նչ նկատի ունի Աստվածաշունչը, երբ խոսում է «ուխտի» մասին։ Նմանատիպ աստվածաշնչյան ուխտի ամենահեշտ բա ցատրությունն այն է, որ այն Աստծո և Նրա ժողովրդի միջև հարա բերությունների իրավաբանական հաստատումն է։ Աստված է, որ ասում է. «Դուք Իմ ժողովուրդն եք, և Ես ձեր Աստվածն եմ»։ Սրա նից բացի, մենք կարող ենք հանդիպել գրավոր ուխտի կիրառմանը հին աշխարհի այլ ժողովուրդների միջև, հաճախ առաջնորդների և նրանց ենթակա վասալների միջև։ Այս ուխտերը հաստատվում էին, որովհետև շահեկան էին երկու կողմերի համար էլ։ Առաջնորդները պարտավորվում էին հոգ տանել ժողովրդի մասին, իսկ ժողովուրդը պարտավորվում էր հարկ վճա րել։ Սակայն ամեն ինչ այլ էր Աստծո հետ ունեցած ուխտի դեպքում։ Աստված այդ ուխտից ոչ մի օգուտ չունի, սակայն այնուամենայնիվ խոստացավ հավատարիմ լինել դրան, նույնիսկ այն ժամանակ, երբ մարդիկ հավատարիմ չէին։ Եվ իսկապես, ուխտին կցված օրհ նություններն ու անեծքներն իսրայելացիներին հուշում էին, որ երբ վատ բաներ են սկսում պատահել, նշանակում է՝ իրենք խախտել էին ուխտը։ Այս շաբաթ կուսումնասիրենք ուխտը, որն իսրայելացիները նորո գեցին Աստծո հետ Նեեմիա 10-րդ գլխում, ինչպես նաև կքննարկենք ընդհանուր տեղեկություն Աստվածաշնչում ուխտ անելու պատմու թյան և կարևորության մասին։ 70
Դաս 8
ՄԻԱՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 17
Ուխտի գաղափարը Կարդացե՛ք Նեեմիա 10.1–29 համարները (վերհիշե՛ք նաև Նեե միա 9.36–38 համարները)։ Ո՞վ է անում այս ուխտը, ևինչո՞ւ են նրանք մտնում դրա մեջ։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Թեև միայն առաջնորդները ստորագրեցին փաստաթուղթը, հա մարում ակնհայտորեն նշվում է, որ բոլոր «մնացած ժողովուրդը» «անեծքով երդում արին, որ գնան Աստծո օրենքով» (Նեեմիա 10.28, 29)։ Ի՞նչն էր այդքան նշանակալից այդ ուխտի մեջ, որ նրանք բոլորը ցանկանում էին Աստծո հետ համաձայնության մեջ մտնել։ Այս հար ցին պատասխանելու համար մենք պետք է հետ գնանք դեպի ամե նասկիզբ և հասկանանք ուխտի աստվածաշնչյան գաղափարը։ Ուխտը կարևոր էր, որովհետև այն մեղավոր մարդկանց հետ Աստծո շփման պատմության մի մասն էր և ի ցույց էր դնում մարդ կանց հետ հարաբերություններ կերտելու Աստծո փափագը։ Այն նաև թույլ էր տալիս մարդկանց դրսևորել Աստծուն նվիրվելու իրենց փափագը։ Ծննդոց 1-ին և 2-րդ գլուխներում ներկայացված արարման աստվածաշնչյան պատմությունը ոչ միայն ներկայացնում է առա ջին մարդկանց արարումը, այլ նաև նրանց և Աստծո, ինչպես նաև միմյանց միջև եղած հարաբերությունը։ Այնուամենայնիվ, մեղքը ներխուժեց և քայքայեց այդ բոլոր հարաբերությունները։ Մեղքն ա րարման հակադրույթն է, որը մահ է բերում։ Ադամի սերունդն ի վերջո պառակտվում է, քանի որ Կայենն ընտ րում է չարը (Ծննդոց 4.8–19), իսկ Սեթը նվիրվում է Աստծուն (Ծնն դոց 5.3–24)։ Կայենի սերնդի մեջ չարի ընտրությունը հասնում է իր գագաթնակետին Ղամեքի ժամանակ (Ծննդոց. 4.17–19), ով Ադամից հաշված յոթերորդ սերունդն էր, և ով ներմուծեց բազմակնությունը։ Կայենի կողմի խախտումներն ու վրեժը կանգնած են Սեթի սերունդ ների հավատարմության կողքին։ Սեթի սերունդը ևս հաշվվում է, և յոթերորդն այս շարքում Ենովքն էր, ով «Աստծո հետ վարվեց» (Ծնն դոց 5.24) և կենդանի երկինք վերցվեց։ Ցավոք, աշխարհն ավելի շատ չարին տրվեց, քան Աստծուն, և հասավ մի պահ, երբ հավատարիմների սերունդը շատ քչացավ, և Դաս 8
71
շուտով չէր լինելու նույնիսկ մի ընտանիք, ում միջոցով Աստված կա րող էր իրականացնել Իր խոսքը՝ ուղարկելով խոստացված Սերմը մարդկությանը փրկելու համար։ Այդ ժամանակ Աստված միջամտեց ջրհեղեղով։ Թեև ջրհեղեղը քայքայում էր, փոփոխություն և կյանքի կործանում, այնուամենայնիվ Աստված կործանեց միայն այն, ինչ մարդիկ արդեն կործանել էին (Ծննդոց 6.11–13)։ Ինչպե՞ս եք անձամբ զգացել մեղքի քայքայիչ ուժի իրական լի նելը։ Ո՞րն է մեղքի դեմ միակ զորությունը, և ինչպե՞ս ենք մենք օգտվում դրանից։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 18
Ուխտերը պատմության մեջ Ջրհեղեղից հետո Աստված նորից սկսեց, այժմ արդեն Նոյի և նրանից հետո եկող մարդկանց միջոցով։ Նրանց հետ ևս Աստված որոնեց մի հարաբերություն, և այդ հարաբերության գլխավոր գա ղափարն ուխտն էր։ Աստվածաշունչն առանձնացնում է յոթ մեծ ուխտեր, որ Աստված արել է մարդկանց հետ. • 1-ին Ուխտ – Ադամ (Ծննդոց 1–3) • 2-րդ Ուխտ – Նոյ (Ծննդոց 6–9) • 3-րդ Ուխտ – Աբրահամ (Ծննդոց 12.1–3) • 4-րդ Ուխտ – Մովսես և Իսրայել ազգ (հայտնի է որպես Սինայի կամ Մովսիսական Ուխտ, Ելից 19–24) • 5-րդ Ուխտ – Փենեհես (Թվոց 25.10–13) • 6-րդ Ուխտ – Դավիթ (Բ Թագավորաց 7.5–16) • 7-րդ Ուխտ – Նոր Ուխտ (Երեմիա 31.31–34) Կարդացե՛ք հետևյալ համարները։ Ի՞նչ նկատի ունեն դրանք «հավիտենական ուխտ» ասելով։ (Ծննդոց 9.16, 17.7, Եսայիա 55.3, Եբրայեցիս 13.20)։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Աստվածաշունչը «հավերժական ուխտ» եզրույթն օգտագործում է տասնվեց անգամ, որոնցից տասներեքը հատկապես կիրառվում է Աբրահամի, Սինայում Իսրայելի և Դավիթի հետ ունեցած ուխտերի համար։ Վերը նշված ուխտերից յուրաքանչյուրը, թեև եզակի, կրում էր «հավերժական ուխտի» կնիքը։ Ճիշտ այնպես, ինչպես հավերժա կան ավետիքն է առաջին անգամ նշվում Ծննդոց 3.15 համարում, 72
Դաս 8
հետո մշտապես բացահայտվում ողջ Աստվածաշնչում, նույնը կի րառվում է նաև հավերժական ուխտի համար։ Յուրաքանչյուր հա ջորդ ուխտ ծառայում է սիրո հավերժական ուխտի մեր ընկալումը պարզեցնելու և խորացնելու համար, որը հնարավորինս լիարժեքո րեն բացահայտվում է փրկության ծրագրում։ Նոր և Հին Ուխտերը, ինչպես դրանք հաճախ տարբերակվում են, պարունակում են միև նույն բաղադրիչները։ 1. Սրբագործում. «Իմ օրենքը պիտի դնեմ նրանց ներսում, և նրանց սրտի վրա պիտի գրեմ այն» (Երեմիա 31.33, համեմատե՛ք Եբ րայեցիս 8.10 համարի հետ)։ 2. Հաշտեցում. «Ես պիտի լինեմ նրանց Աստված, և նրանք պիտի ինձ համար ժողովուրդ լինեն» (Երեմիա 31.33, Եբրայեցիս 8.10)։ 3. Առաքելություն. «Եվ այլևս մեկ մարդ իր ընկերին և մեկ մարդ իր եղբորը պիտի չսովորեցնի ասելով, թե ճանաչեք Տիրոջը, որով հետև նրանք ամենքը պիտի ճանաչեն Ինձ, նրանց փոքրերից մինչև նրանց մեծերը» (Երեմիա 31.34, Եբրայեցիս 8.11)։ 4. Արդարացում. «Ես պիտի ներեմ նրանց անօրենությունները և նրանց մեղքերը այլևս պիտի չհիշեմ» (Երեմիա 31.34, Եբրայե ցիս 8.12)։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 19
Ուխտի կառուցվածքը Աստվածաշունչն ուսումնասիրող գիտնականները ընդունում են, որ աստվածաշնչյան ուխտերն ունեն յուրահատուկ կառուց վածք, որը երևում է նույնիսկ հին քետացիների արած ուխտերում։ Սա նշանակում է, որ Աստված հաղորդակցվում է մարդկանց հետ այնպիսի լեզվով, որ մարդիկ, հաշվի առնելով իրենց մշակույթը, հասկանան այն։ Հին Իսրայելի ժամանակների ուխտերն ունեին հետևյալ մասերը՝ ներածություն (ով է Աստված), պատմական նախաբան (մեկնաբա նում էր նախորդ հարաբերությունները), պայմաններ ու օրենքներ, օրհնություններ ու անեծքներ, վկայություններ, հատուկ դրույթներ կամ ուխտի նշան։ Ուստի չպետք է զարմանալի լինի, որ այն ժա մանակներում Աստված Իր ժողովրդի հետ հաղորդակցվելու համար նմանատիպ մի բան օգտագործեց։ Նա օգտագործեց այն, ինչին այդ մարդիկ ծանոթ էին։ Դաս 8
73
Օրինակ, ամբողջ Երկրորդ Օրինաց գիրքը գրված է ուխտի ձևա չափով, որովհետև Մովսեսն Աստծո ժողովրդին հրավիրում է իրենց Աստծո հետ նոր ուխտի հարաբերությունների մեջ մտնել։ Այն ար տահայտում է ուխտը հետևյալ կերպ՝ (1) Ներածություն (Երկրորդ Օրինաց 1.1–5), (2) Պատմական նախաբան (Երկրորդ Օրինաց 1.6– 4.43), (3) Պայմաններ կամ օրենքներ (Երկրորդ Օրինաց 4.44–26.19), (4) Օրհնություններ և անեծքներ (Երկրորդ Օրինաց 27–30), (5) Վ կայություններ (Երկրորդ Օրինաց 30.19), և վերջապես՝ (6) Հատուկ դրույթ (Երկրորդ Օրինաց 31.9–13)։ Կարդացե՛ք Հեսու 24-րդ գլուխը։ Ինչպե՞ս է ուխտի այս օրինակը բացահայտվում այդ գլխում ևս։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Նույն սկզբունքը մնում է ուխտի նորոգման դեպքում, որը ներկա յացնում է Հեսուն։ Նախ, տրվում է ներածություն, որտեղ Աստված ներկայացնում է Իրեն որպես «Իսրայելի Տեր Աստված» (Հեսու 24.2)։ Հետևում է երկար պատմական նախաբան, որտեղ Հեսուն հիշեցնում է ժո ղովրդին, թե անցյալում Աստված ինչ է արել նրանց համար (Հեսու 24.2–13)։ Այս պատմությունից հետո, թվարկվում են պայմանները կամ օրենքները (Հեսու 24.14, 15, 23), այնուհետև նշվում են օրհ նություններն ու անեծքները (Հեսու 24.19, 20), սահմանվում վկա յությունները (Հեսու 24.22, 27), և նշվում է հատուկ դրույթը (Հեսու 24.25, 26)։ Այստեղ ևս կիրառվում է ուխտի հիմնական ձևաչափն Իսրայելի հետ հաղորդակցվելու և նրան ցույց տալու ոչ միայն Աստ ծո առաջնորդությունն իր անցյալում, այլ նաև այն, թե ինչ է իրենից պահանջվում ուխտը մինչև վերջ պահելու համար։ Կարդացե՛ք Հեսու 24.15 համարը։ Ի՞նչ սկզբունք կա այստեղ, ո րը կարող ենք կիրառել մեզ վրա այսօր։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 20
Երդումները Կարդացե՛ք Նեեմիա 10.30–39 համարները։ Ի՞նչ չորս բաներ իս րայելացիները երդվեցին անել որպես վերանորոգված ուխտի մի մաս։
________________________________________________________________________
74
Դաս 8
Մարդիկ խոստացան հետևյալը՝ 1. Ոչ մի խառնամուսնություն (ոչ մի ամուսնություն մեկի հետ, ով կարող էր տանել կռապաշտութան), 2. Ճշմարիտ շաբաթի պահում (ոչ մի շեղում գործարար կամ առևտրային գործարքների միջոցով), 3. Պարտքերի մարում և շաբաթի տարվա պահում աղքատների մասին հոգածության և նրանց ազատություն տալու համար, 4. Ֆինանսական աջակցություն տաճարին, դրա ծառայություննե րին և դրա անձնակազմին երախայրիների, առաջնեկ անասուն ների և տասանորդի միջոցով, ինչով և կապահովեին ճշմարիտ երկրպագությունը։ Առաջին երեք խոստումները վերաբերում էին ուրիշների (ամուս նություն և պարտքի չեղարկում) և Աստծո հետ (շաբաթը) հարա բերություններին, մինչդեռ վերջինն (Նեեմիա 10.32–39) առնչվում է տաճարի կարգավորումներին։ Համայնքի նպատակն էր ի ցույց դնել, որ ինքը հավատարիմ է ուխտին, և ուստի կկիրառի գործնական քայլեր Աստծո և ուրիշնե րի հետ իր հարաբերությունների կառուցման համար։ Նույնիսկ եթե մարդիկ միշտ չէ, որ կատարելապես պահում էին ուխտը, հասկա նում էին, որ ճիշտ սովորույթները և արարողակարգերը ազդեցու թյուն են ունենալու ապագայի վրա։ Եթե Իսրայել ազգը կանգներ ճիշտ ուղու վրա, նրանք պետք է հաստատեին արարողակարգեր և սովորույթներ, որոնք իրենց կտանեին այնտեղ, ուր իրենք ուզում են հասնել։ Եթե նրանք ուզում էին Աստծո հետ մտերիմ հարաբե րություններ ունենալ, ապա շաբաթին կարևոր տեղ հատկացնելը և տաճարի մասին հոգ տանելը կարևոր քայլեր էին այդ ուղղությամբ։ Ցավոք, նրանք իրենց խոստումներն այնքան էլ լավ չպահեցին, ինչպես ցույց է տրվում Նեեմիայի վերջին գլուխներում։ Այդուհան դերձ, եթե նույնիսկ բոլորը չեն պահել դրանք, ոմանք կամ շատե րը պահել են։ Մենք միայն Աստծո օգնությամբ և միայն Նրա վրա մեր հայացքը հառելով կարող ենք զարգացնել ճիշտ սովորույթներ և փորձել մնալ ճիշտ ուղու վրա։ «Կամքի ճիշտ գործադրումը կարող է լիովին վերափոխել ձեր կյանքը: Ձեր կամքը հանձնելով Քրիստոսին` դուք միաձուլվում եք մի ուժի հետ, որն ամեն իշխանությունից և պետությունից վեր է: Դուք ուժ կունենաք ի վերուստ, որն անսասան կպահի ձեզ, ևայդպես, մշտապես հանձնվելով Աստծուն, դուք ընդունակ կլինեք ապրելու նոր` հավատի կյանքով»։ Էլեն Ուայթ, Քայլեր դե Դաս 8
75
պի Քրիստոս, էջ 48։ Ի՞նչն է ձեզ հետ պահում այստեղ նկարագր վածը վերապրելուց։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 21
Տաճարը Նորից կարդացե՛ք Նեեմիա 10.32–39 համարները։ Ինչո՞ւ էին տաճարի ծեսերը կարևոր իսրայելացիների համար, ինչպես ցույց է տրվում «մեր Աստծո տունը չձգենք» (Նեեմիա 10.39) նա խադասության մեջ։ Ինչո՞ւ էր տաճարն առհասարակ այդքան կարևոր հավատի համար (տե՛ս նաև Եբրայեցիս 8.1–7)։
________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
Իսրայելացիները խոստացան, որ հոգ կտանեն տաճարի մասին։ Թեև նրանք մի փոքրիկ խումբ էին՝ ֆինանսապես կեղեքված թագա վորների կողմից, նրանք որոշում կայացրեցին, որ պետք է տան նույ նիսկ փոքրիկ եկամուտից, որպեսզի տաճարը բարգավաճի, ոչ թե միայն գոյատևի։ Ուստիև որոշեցին ամեն տարի իրենց ունեցվածքի մեկ երրորդը տալ տաճարի ծառայությունների համար, ինչպես օ րենքն էր պահանջում, և չսպասել մարդահամարին։ Ազգը տեսավ, որ կարիք կա անել ավելին, քան պահանջվում է։ Բացի այդ, նրանք տրամադրեցին խորանի փայտի այրման պատասխանատվությու նը հատուկ ընտանիքների, քանի որ գիտակցեցին, որ առանց կազ մակերպման արարողակարգը կթուլանա։ Երախայրիները, անասունների առաջնեկները և տասանորդ ներն ու ընծաները տաճարի ծառայության այն մասն էին, որոնք ա պահովում էին քահանաների և ղևտացիների ծառայությունը։ Ամեն ինչի տասներորդ մասը հատկացվում էր ղևտացիներին։ Անասուն ների առաջնեկների փոխարեն երբեմն գումար էր տրվում, որն ա վելացվում էր ղևտացիների ստացած գումարին։ Այնուամենայնիվ, ղևտացիների տասներորդ մասի տասներորդ մասը բաժին էր հաս նում քահանաներին։ Տաճարը ծառայում էր որպես Իսրայել ազգի զարկերակ։ Այն այն քան կարևոր էր նրանց հավատի համար, որ երբ Նաբուգոդոնոսոր թագավորը կործանեց տաճարն ու տարավ սուրբ անոթները, ազգը մեծագույն ողբերգություն ապրեց։ 76
Դաս 8
Երբ տաճարը պատշաճ կերպով ղեկավարվում էր, այն ազգին տալիս էր առույգ հոգևոր կյանք, որովհետև ժողովրդին ցույց էր տալիս մեղքի խնդրի լուծման միակ տարբերակը, որը գառի մահ վան միջոցով էր միայն։ Երբ Հիսուսը մեռավ խաչի վրա, այդ լուծումը գտնվեց (Հռոմեացիս 5.5–10)։ Ավելին, Քավության օրվա ամենամյա ծառայության միջոցով մարդիկ սովորում էին, որ Աստված ունի ծրա գիր չարից և մեղքից ազատվելու համար։ Այլ խոսքերով, տաճարը ծառայում էր որպես միջոց մարդկանց բացահայտելու փրկության ողջ ծրագիրը։ Այն դասերը, որոնք կարող ենք քաղել տաճարի ծա ռայություններին նայելով, մեծ են ևանհրաժեշտ. դրանք մեզ ավելի մեծ պատկերացում են տալիս Աստծո բնավորության մասին և նկա րագրում են փրկության ծրագիրը։ «Ճշմարիտ է այս խոսքը և ամեն ընդունելության արժանի, որ Քրիստոս Հիսուսն աշխարհ եկավ մեղավորներին փրկելու, որոնց առաջինը ես եմ» (Ա Տիմոթեոս 1.15)։ Ո՞րն էր Պողոսի հույսը, և ինչպե՞ս կարող ենք այն նաև մեր սեփականը դարձնել։ ՈՒՐԲԱԹ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 22
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի Քայլեր դեպի Քրիստոս գրքի 52-61 էջե րի «Նվիրում» գլուխը։ «Երկրային սրբարանի ծառայությունը բաղկացած էր երկու մա սից. քահանաներն ամեն օր ծառայում էին Սուրբ բաժնում, իսկ տարին մեկ անգամ քահանայապետը քավության հատուկ արա րողություն էր կատարում Ամենասուրբ տեղում` սրբարանը մաք րելու համար: Օրըստօրե ապաշխարող մեղավորն իր զոհը բերում էր ժողովքի խորանի դռան մոտ և, ձեռքը դնելով կենդանու գլխին, խոստովանում էր իր մեղքերը` խորհրդանշորեն դրանք փոխանցե լով անմեղ զոհին: Այնուհետև կենդանին մորթվում էր: «Առանց ար յուն թափելու,- ասում է առաքյալը,- մեղքի թողություն չի լինում»: «Մարմնի հոգին արյան մեջ է» (Ղևտացոց 17.11): Աստծո խախտ ված օրենքը պահանջում էր օրինազանցի կյանքը: Արյունը, որը խորհրդանշում էր մեղավորի կյանքը, ում հանցանքը կրում էր զոհը, քահանան տանում էր Սուրբ տեղը և սրսկում վարագույրի առջև, որի հետևում` տապանակի մեջ, գտնվում էր օրենքը, որը մեղավո րը խախտել էր: Այս արարողությամբ մեղքն արյան միջոցով խորհր Դաս 8
77
դանշորեն տեղափոխվում էր սրբարան: Որոշ դեպքերում արյունը Սուրբ տեղը չէր տարվում, բայց այդ դեպքում քահանաները պիտի ուտեին միսը, ինչպես Մովսեսը պատվիրել էր Ահարոնի որդինե րին` ասելով. «Եհովան այն ձեզ տվեց, որ ժողովրդի անօրենությունը վեր առնեք» (Ղևտացոց 10.17): Երկու ծեսերն էլ խորհրդանշում էին մեղքի փոխանցումն ապաշխարողից` սրբարան»։ Էլեն Ուայթ, Մեծ պայքար, էջ 418։ Հարցեր քննարկման համար
1. Խորհե՛ք ձեր արած խոստումների մասին, որոնք դրժել եք, ան կախ նրանից, թե որքան անկեղծությամբ ու նախանձախնդրո րեն էիք ցանկանում պահել դրանք։ Ի՞նչ եք սովորել այդ փոր ձառությունից, որ միգուցե կարող է օգնել հետ պահել ձեզ կրկին նմանատիպ սխալ անելուց։ 2. Ուխտը հարաբերության իրավական հաստատումն է։ Մենք խախտում ենք Աստծո հետ ունեցած ուխտը, սակայն Նա միշտ հավատարիմ է մնում Իր մասին, նույնիսկ եթե մենք մեր մասին հավատարիմ չենք։ Ինչպե՞ս կարող է Աստծո բարության և հա վատարմության այս գիտակցումը մարդկանց մղել ավելի մտե րիմ հարաբերությունների Նրա հետ ևայդպիսով օգնել մեզ ապ րել այնպես, ինչպես պետք է ապրենք։ 3. Խորհե՛ք այն մասին, թե քանի անգամ եք անհավատարիմ եղել Աստծուն ևայն խոստումներին, որոնք ունենք «նոր ուխտի» ներ քո (տե՛ս Ղուկաս 22.20, Եբրայեցիս 8.13, 9.15)։ Ինչո՞ւ է այդքան կարևոր հասկանալ փրկության ծրագիրը և ներման խոստումը, որոնք մենք ունենք Հիսուսի զոհի շնորհիվ, Ում արյունը կնքեց «նոր ուխտը» մեզ համար։
78
Դաս 8
ԴԱՍ 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ 23–29
ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՆԵՂՈՒ ԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՑՈՒՑԱԿՆԵՐ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Եզրաս 1.9–11, Դանիել 1.1, 2; Դանիել 5, Երկրորդ Օրինաց 30.1–6, Եզրաս 8.1–23, Նեեմիա 11.1, 2, 12.1–26։ Հիշելու համարը. «Միացան իրենց զորավոր եղբայրների հետ և անեծքով երդում արին, որ գնան Աստծո օրենքով, որ Նա տվեց Աստ ծո ծառա Մովսեսի ձեռով, և որ պահեն ու կատարեն մեր Տիրոջ՝ Եհովայի բոլոր պատվերները, իրավունքները և կա նոնները» (Նեեմիա 10.29)։ Մենք սովորաբար խուսափում ենք Աստվածաշնչում հանդի պող սերնդաբանությունից և երկարուձիգ ցուցակներից։ Բայց Տերը դրանք ներառել է Աստվածաշնչում հատուկ նպատակով։ Աստվածաշնչյան Տերը մանրամասների Աստված է։ Նա նկատում է մանրուքներ, և սա մեզ վստահեցնում է, որ Նա մեզ երբեք չի մո ռանում։ Սերնդաբանության այս քիչ օրինակները հռչակում են, որ Տերը գիտի ամեն ինչ մեր ընտանիքների մասին, ևայդ ցուցակներն ասում են մեզ, որ Աստված հոգ է տանում նույնիսկ նրա մասին, ինչ ուրիշ ները կարող են համարել «աննշան»։ Հիսուսն ասում է, որ Աստված հոգ է տանում ճնճղուկների մասին և նույնիսկ հաշվում մեր գլխի մազերը. «Չէ որ հինգ ճնճղուկ երկու դանկի են ծախվում, և նրանցից մեկն էլ Աստծո առաջ մոռացված չէ։ Բայց ձեր գլխի բոլոր մազերն էլ համարված են, ուրեմն մի՛ վախեցեք, որովհետև դուք շատ ճնճղուկ ներից ավելի լավ եք» (Ղուկաս 12․6, 7)։ Այն Աստվածը, Ով հոգ է տա նում այս մանրամասների մասին, հոգ է տանում նաև մեր մասին, և Նա ամենայն մանրամասնությամբ գիտի մեզ անհանգստացնող ամեն բանի մասին։ Դաս 9
79
Ուստի կարող ենք լիարժեք վստահություն ունենալ, զարգացնել հավաստիացում և կենալ այս հավաստիացման մեջ, որ Տերը հոգ է տանում մեր կյանքի բոլոր տեսանկյունների մասին։ Ճիշտ է, դա մխիթարում է, ինչ և պետք է անի, այն նաև մեզ պետք է հայտնի, որ մեզ ևսանհրաժեշտ է հոգ տանել մեր կյանքի բոլոր տեսանկյուննե րի մասին։ ՄԻԱՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 24
Պատմության Աստվածը Կարդացե՛ք Եզրաս 1.9–11 և Դանիել 1.1, 2 համարները։ Ինչ պե՞ս են Դանիելի տեքստերն օգնում մեզ հասկանալ, թե ինչի մա սին էր խոսում Եզրասը։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Նկատե՛ք, թե ինչպես են Եզրաս գրքում նկարագրվում մանրա մասները, մինչդեռ Դանիել գրքում ներկայացվում է մի մեծ ընդհա նուր պատկեր։ Սակայն այդ համարները միասին ցույց են տալիս, որ Տերը վերահսկում է։ «Ազգերի պատմությունն այսօր էլ խոսում է մեզ հետ: Յուրաքանչ յուր ազգ և ամեն անհատ իր համար որոշած տեղ ունի Աստծո մեծ ծրագրում: Այսօր մարդիկ և ազգերը փորձվում են Նրա ձեռքի չա փիչով, Ով չի սխալվում: Յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր ճա կատագիրը, իսկ Աստված կառավարում է բոլորին՝ իր ծրագրերն իրականացնելով»։ Էլեն Ուայթ, Մարգարեներ և թագավորներ, էջ 536։ Կարդացե՛ք Դանիել 5-րդ գլուխը։ Ի՞նչ են այս համարները սովո րեցնում մեզ Բաղդասարի վրա կատարված դատաստանի մա սին։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Բաբելոնի կայսրությունն անկում ապրեց ՔԱ 539թ., երբ Մա րա-պարսկական բանակի թագավոր Կյուրոսը նվաճեց այն։ Ա պավինելով իր շինծու հաջողությանը, ճոխությանն ու համբավին՝ Բաղդասարն այնքան էր մեծամտացել, որ մի գիշեր կազմակերպեց մի վայրենի ճաշկերույթ, որն ավարտվեց իր սպանությամբ։ Աստվա ծային ձեռքը պալատի պատի վրա գրեց, որ նրա օրերը հաշվված 80
Դաս 9
են և մոտենում են ավարտին։ Թեև նա ծանոթ էր հզոր թագավոր Նաբուգոդոնոսորի ճակատագրին և դարձի պատմությանը, սակայն դրանից դաս չէր քաղել։ Միշտ ողբերգական ավարտ է ունենում այն, որ մենք ականջալուր չենք լինում Աստծո զգուշացումներին և չենք հետևում Նրա ցուցումներին։ Դանիել մարգարեն միշտ ներկա էր, բայց թագավորը նրան ար համարհում էր։ Երբ մենք կորցնում ենք Աստծո սրբության և մեր կյանքում Նրա ներկայության զգացողությունը, քայլում ենք մի ու ղով, որը լի է բարդություններով, խնդիրներով և ողբերգություննե րով, որոնք ի վերջո հանգեցնում են մահվան։ Թագավորին Նաբուգոդոնոսորի պատմությունը պատմելուց հե տո Դանիելն ասաց. «Եվ դու, նրա որդի Բաղդասար, չխոնարհեց րիր քո սիրտը, թեև այս ամենը գիտեիր» (Դանիել 5.22)։ Ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ մենք մեր սեփական հանգամանքնե րում չենք կրկնում Բաղդասարի սխալը։ Ինչպե՞ս պետք է խաչի իրականությունը մշտապես մեզ խոնարհ պահի Աստծո առաջ։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 25
Նրանց քաղաքներում Աչքի՛ անցկացրեք Եզրաս 2-րդ և Նեեմիա 7-րդ գլուխներում տրված ցուցակները։ Ի՞նչ եք նկատում դրանցում։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Եզրաս 2-րդ գլխի (Զորաբաբելի և Հեսուի հետ Բաբելոնի գերու թյունից վերադարձածների ցուցակը) կրկնությունը Նեեմիա 7-րդ գլ խում պատահական չէ։ Եվ կրկին, այս ցուցակները կարող են մեզ ձանձրալի թվալ, բայց դրանք մի կարևոր միտք են բացահայտում, որ Աստված հոգ է տանում այն մանրուքների մասին, որոնք մենք կարող ենք աչքաթող անել։ Երուսաղեմի պարսպի կառուցումը չէր ավարտվել, և աստվա ծաշնչյան համարում նպատակադրված ի ցույց է դրվում, որ վերա դարձողների առաջին սերունդը՝ Եզրաս-Նեեմիայի սերունդը, իր ողջ ջանքերն ուղղորդում էր այս մեծ գործի մեջ ներդրում ունենալուն, թեև միայն Աստված նրանց հաջողություն տվեց։ Ներկա սերունդը հիմնվեց նախորդի գործի վրա, թեև առաջադրանքը բարդ էր և խո չընդոտներով լի, ևայն չավարտվեց իրեն ցանկալի ժամանակում։ Դաս 9
81
Եզրասի և Նեեմիայի առաջնորդությունը բարձր էր գնահատ վում, բայց ժողովուրդը ևսարեց իր գործը։ Տարբեր խմբեր իրակա նացնում էին տարբեր աշխատանքներ տարբեր ժամանակներում, բայց արդյունքը տպավորիչ է։ Սկիզբը (Եզրաս 2) կապված է վերջի (Նեեմիա 7) հետ, ևոչ միայն երկրորդ տաճարը կառուցվեց, այլ նաև Երուսաղեմը վերափոխվեց և հաստատվեց։ Կարդացե՛ք Նեեմիա 7.73 համարը։ Ի՞նչ է դա մեզ սովորեցնում այն մասին, թե որքան հաջողակ էին նրանք Աստծո կամքը կա տարելու իրենց ցանկության մեջ։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
«Իսրայելի որդիքն իրենց քաղաքներում էին»։ Շատ կերպերով է ամբողջ վերադարձն ու վերակառուցումը զար մանահրաշ։ Մի ժողովուրդ, ում քաղաքները շատ տարիներ առաջ ամայացել էին, տաճարը կործանվել էր, իսկ երկիրը՝ քայքայվել, այժմ վերադարձել է այն նույն երկիրը ևայդ նույն քաղաքը և վերա կառուցում է ամեն ինչ, նույնիսկ տաճարը։ Դա պետք է որ հրաշք լիներ նրանց և նրանց շրջապատողների համար։ Եվ այդ ամենը հա մապատասխանում էր Աստծո կամքին և խոստումներին։ Ի՞նչն է հենց այս պահին ձեր կյանքում անհույս թվում, սակայն դուք, միևնույնն է, վստահում եք Տիրոջը, որ ձեզ կօգնի։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 26
Որտե՞ղ են քահանաները Կասկած չկա, ինչպես տեսանք երեկ, որ այս ամենը մարգարեու թյան հիասքանչ իրականացում էր, որը հրեաներին Բաբելոնից հետ բերեց տուն։ Սակայն ինչպես այն ամենում, որտեղ ներգրավված են մարդիկ, այստեղ ևս խնդիրներ կային։ Եվ ամենամեծ խնդիրներից էր այն, որ հակառակ գերությունից հետո վերականգնման բոլոր հիասքանչ խոստումների՝ շատ հրեաներ չէին ցանկանում վերադառնալ իրենց նախնիների երկիր։ Նրանք նախընտրում էին մնալ Բաբելոնում։ Ինչո՞ւ էր այդպես։ Կարդացե՛ք Եզրաս 8.1–15 համարները։ Հատուկ ուշադրություն դարձրե՛ք 15-րդ համարին։ Ո՞րն էր մեծագույն մտահոգությունն այստեղ, և ինչո՞ւ պետք է դա մտահոգություն լիներ մեկի հա 82
Դաս 9
մար, ով ցանկանում էր Իսրայել ազգն իր նախկին հայրենիք վե րադարձնել։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Փաստն այն է, որ Բաբելոնում գտնվող ոչ բոլոր հրեաները և ղև տացիներն էին ուզում վերադառանալ։ Դրա պատճառը կարող էին լինել մի քանի գործոններ։ Նրանցից շատերը ծնվել և մեծացել էին այս նոր երկրում, և նրանց ճանաչածը միայն դա էր։ Շատերը չէին ցանկանում անել երկար ևանկասկած շատ վտանգավոր ճամփոր դություն դեպի մի երկիր, որը երբեք չէին ճանաչել։ Այնուամենայնիվ, ի հեճուկս մարտահրավերների, մենք տեսնում ենք, որ վերադար ձան բավականաչափ ղևտացիներ տաճարում ծառայելու համար (տե՛ս հինգշաբթի օրվա դասը)։ «Այդ պահի դրությամբ, գերության երկրում մնացած հրեաներն այնտեղ էին արդեն մեկուկես դար։ Նիպպուրի պեղումները բացա հայտեցին բազմաթիվ փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ շատ հարուստ հրեաներ ապրել են Միջագետքի տարածաշրջա նում Արտաշես Ա-ի թագավորության ընթացքում։ Ուստի Եզրասի և նրա ընկեր առաջնորդների համար պետք է որ բարդ առաջադ րանք լիներ համոզել այդքան շատ մարդու վերադառանալ, ովքեր վերադարձան նրա հետ։ Վերադարձող գերիները կարող էին միայն ակնկալել բարդ, ամեն ինչ նորից սկսելու հեռանկար հին հայրե նիքում, անհամեմատ ավելի քիչ հարմարություններով, քան Բա բելոնում։ Նկատի ունենալով այս հանգամանքները՝ զարմանալի է տեսնել, որ Եզրասին հաջողվեց համոզել մոտ 2.000 ընտանիքի կի սել իրենց եղբայրների վիճակն իրենց հայրենիքում»։ ՅՕԱ աստվա ծաշնչյան մեկնաբանություններ, հատոր 3, էջ 376։ «Շատ նեղություններով պետք է մեզ մտնել Աստծո արքայու թյուն» (Գործք առաքելոց 14.21)։ Ի՞նչ է սա մեզ ասում փորձու թյունների և դժվարությունների իրականության մասին նրանց համար, ովքեր ցանկանում են հավատարմորեն ծառայել Տիրոջը։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 27
Խոնարհված Աստծո առաջ Կարդացե՛ք Երկրորդ Օրինաց 30.1–6 համարները։ Ի՞նչ խոստում էր տրված այստեղ հրեա ժողովրդին։ Այս խոստումը, այլոց հետ Դաս 9
83
մեկտեղ, ի՞նչ պետք է նշանակեր այնպիսի մարդկանց համար, ինչպիսիք էին Եզրասն ու Նեեմիան։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Եզրասն ու Նեեմիան գիտեին մարգարեությունները։ Նրանք գի տեին, որ Աստված մարդկանց հետ է դարձնելու գերությունից։ Մենք տեսանք Նեեմիա 9-րդ գլխում, որ նրանք հասկացան իրենց պատ մությունն ու իրենց խնդիրների պատճառը։ Միևնույն ժամանակ, նրանք գիտեին, որ չնայած իրենց մեղքերին, Աստված ողորմած է և առաջնորդում է իրենց: Ուստի նրանք վստահեցին Տիրոջը, որ Նա գերութունից վերա դառնալը կհաջողի։ Սակայն այդ խոստումները չէին նշանակում, որ նրանք ճանապարհին բազմաթիվ դժվարությունների չէին հանդի պելու։ Մինչև հիմա այս եռամսյակի դասերում մենք ուսումնասիրել ենք փորձություններն ու նեղությունները, որոնց նրանք հանդիպել են՝ նույնիսկ Աստծո խոստումներն ունենալով։ Կարդացե՛ք Եզրաս 8.16–23 համարները։ Ո՞րն էր մարտահրա վերն այստեղ, ևինչպե՞ս նրանք պատասխանեցին դրան։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
Չնայած խոստումներին՝ Եզրասը շատ լավ էր պատկերացնում, թե որքան վտանգավոր էր ճամփորդությունը։ Ուստի ծոմն ու Աստծո առաջ խոնարհումը միջոցներ էին, որոնցով նրանք ընդունում էին, թե որքան են իրենք կախված իրենց Տիրոջից հաջողության համար։ Միևնույն ժամանակ, իրենց առջև ունենալով այդքան շատ վտանգ ներ՝ գոնե Եզրասի գլխում ծագեց թագավորից օգնություն և պաշտ պանություն խնդրելու գաղափարը։ Սակայն վերջում նա որոշում է դա չանել՝ ի տարբերություն Նեեմիայի (Նեեմիա 2.9), ում ուղեկցում էր պահակախումբը։ Եզրասն ակնհայտորեն զգաց, որ եթե օգնու թյուն խնդրի, Տիրոջը կանարգի, որովհետև արդեն թագավորին ասել էր. «Մեր Աստծո ձեռքը բոլոր Նրան խնդրողների վրա է բա րության համար, իսկ Նրա զորությունը և բարկությունն այն ամենի վրա, որ թողնում են Նրան» (Եզրաս 8.22)։ Այս պարագայում այս ո րոշումն աշխատեց նրանց համար, քանի որ հետագայում Եզրասը գրում է (Եզրաս 8.31), որ Տերը պաշտպանեց իրենց, ևիրենք ապա հով հասան նշանակված վայր։ Իհարկե, մենք պետք է Աստծուն վստահենք ամեն ինչում։ Սա կայն, միևնույն ժամանակ, որո՞նք են այն առիթները, երբ մենք 84
Դաս 9
դիմում ենք օգնության նրանց, ովքեր մեր հավատից չեն։ Շատ դեպքերում, ինչո՞ւ դա սխալ չէ, այլ գուցեև պատեհ։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 28
Սուրբ քաղաքում Կարդացե՛ք Նեեմիա 11.1, 2 համարները։ Ի՞նչ է նկարագրվում այս հատվածում։ Ինչո՞ւ նրանք պետք է վիճակ գցեն՝ տեսնելու, թե ով պետք է ապրի Երուսաղեմում ևոչ մյուս քաղաքներում։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Ի՞նչ է մեզ սովորեցնում Նեեմիա 11-րդ գլուխը։ Հարկավոր էր նոր բնակիչներ գտնել Երուսաղեմի համար նորեկներից, ովքեր հետ էին եկել երկիր գերությունից հետո։ Ակնհայտորեն ավելի հեշտ էր ապրել գյուղերում, քան քաղաքում։ Մարդիկ ունեին սեփական հողեր, որոնք ժառանգել էին իրենց նա խահայրերից։ Դրանք թողնել և տեղափոխվել Երուսաղեմ ապրելու, կնշանակեր զոհաբերություն անել, և շատերը կարող էին արդա րացիորեն մտածել, որ իրենք տեղահան են արվելու, եթե այդպես անեն։ Կյանքը կարող էր նոր մարտահրավերներ նետել, իսկ քաղա քային կյանքը տարբերվում է գյուղական կյանքից։ Նոր ու անծանոթ միջավայր տեղափոխվելը միշտ էլ դժվար է։ Որքա՞ն բարդ է տեղափոխվել նոր քաղաք կամ երկիր, որտեղ Ա վետարանը պետք է տարածվի։ Քաղաքներում իրականացվող ավե տարանչությունը պահանջում է նոր արկածներ և դժվարություններ ստանձնելու պատրաստակամություն։ «Մեր աշխատողները չեն կիրառում իրենց ողջ ներուժը։ Մեր ա ռաջնորդներն զգոն չեն այն գործի նկատմամբ, որը պետք է իրակա նացվի։ Երբ մտածում եմ այն քաղաքների մասին, որոնցում այդքան քիչ բան է արվել, որտեղ կան հազարավոր մարդիկ, ում պետք է նախազգուշացնել Փրկչի մոտալուտ գալուստի մասին, զգում եմ մի մեծ փափագ՝ տեսնել մարդկանց Հոգու զորությամբ գործի համար առաջ շարժվելիս՝ լցված Քրիստոսի սիրով կորչող հոգիների նկատ մամբ»։ Էլեն Ուայթ, Վկայություններ եկեղեցու համար, հատոր 7. էջ 40։ Ինչո՞ւ է քահանաների և ղևտացիների երկար ցուցակը նշված Նեեմիա 12.1–26 համարներում։ Ո՞րն է նրանց և նույն գլխի երկ Դաս 9
85
րորդ մասում նկարագրված Երուսաղեմի պարսպի նավակատի քի (Նեեմիա 12.27–47) միջև կապը։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Աստված ուզում է, որ ամեն ինչ պատշաճ կերպով արվի։ Մեծամեծ բաներ իրականացնելուց առաջ նվիրված ու սրբագործված մարդ կանց կարիք կա։ Քահանայական ընտանիքներն օգնեցին Նեեմիա յին կառուցել պարիսպը, որպեսզի կարողանան ապահով կերպով երկրպագել կենդանի Աստծուն տաճարում, առանց արտաքին մի ջամտությունների։ Պարիսպը կարևոր էր ապահովության համար, բայց առանց նվիրված քահանաների՝ ճշմարիտ երկրպագությունը վտանգված կլիներ։ Ուստի բոլոր մարդիկ, իրենց տարատեսակ գոր ծառույթներով, իրենց ուրույն դերն ունեին այս հարցում։ ՈՒՐԲԱԹ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 29
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի Քայլեր դեպի Քրիստոս գրքի 70-82 էջե րի «Աշակերտության քննությունը» գլուխը։ «Կան մարդիկ, ովքեր ճաշակել են Քրիստոսի ներողամիտ սե րը և անկեղծորեն ցանկանում են Աստծո զավակները լինել, սա կայն, գիտակցելով, որ իրենց բնավորությունն անկատար է, իրենց կյանքը` սխալական, պատրաստ են կասկածելու, թե իրո՞ք իրենց սրտերը նորոգված են եղել Սուրբ Հոգով: Այդպիսիներին ես կասեի. «Հուսահատված հետ մի՛ քաշվեք»: Մենք հաճախ ստիպված կլի նենք խոնարհվելու ևարտասվելու Հիսուսի ոտքերի մոտ մեր թերու թյունների ու սխալների համար, բայց չպետք է վհատվել: Նույնիսկ եթե հաղթվել ենք թշնամուց, Աստծո կողմից թողնված, լքված ու մերժված չենք: Ո՛չ, Քրիստոսն Աստծո աջ կողմն է, որ բարեխոսի մեզ համար: … Նա ուզում է վերադարձնել ձեզ Իր մոտ, Իր մաքրությունն ու սրբությունն արտացոլված տեսնել ձեզանում: Ու եթե միայն հանձնվեք Նրան, Նա, ով այդ բարի գործն սկսեց ձեզանում, առաջ կտանի այն մինչև Հիսուս Քրիստոսի օրը: Ավելի ջերմեռանդ աղոթք արեք, ավելի խորապես հավատացեք: Չվստահելով մեր սեփական ուժերին` եկեք վստահենք մեր Փրկչի զորությանը, և կփառավորենք Նրան, Ով մեր դեմքի պայծառությունն է»։ Էլեն Ուայթ, Քայլեր դեպի Քրիստոս, էջ 64։ 86
Դաս 9
Հարցեր քննարկման համար 1. Խորհե՛ք Դանիել գրքի 2-րդ գլխի մասին, և թե ինչպես Դանիելը, հազարավոր տարիներ առաջ, այդքան ճշգրտորեն կանխագու շակեց կայսրությունների վերելքն ու անկումը՝ նույնիսկ նկարագ րելով (շատ ճշգրտորեն) ժամանակակից Եվրոպայի ոչ միաբան լինելը։ Ինչպե՞ս կարող ենք մխիթարվել այս մարգարեությունից, որն այսքան հզոր կերպով մեզ ցույց է տալիս, նույնիսկ աշխարհի քաոսի մեջ, որ Աստված տեղյակ է այն ամենից, ինչ կատարվում է, և նույնիսկ կանխագուշակել է այդ ամենը։ 2. Աստված գիտի ամեն ինչ մեր մասին։ Սա մխիթարող լուր է և մեզ վստահություն ու հավաստիացում է տալիս, որ մենք Նրա խնամ քի տակ ենք։ «Եվ հիմա այսպես է ասում Տերը՝ քո Ստեղծողը, ով Հակոբ, և քո Արարիչը, ով Իսրայել, մի վախեցիր, որովհետև Ես քեզ փրկել եմ, քո անունով կանչել եմ, թե դու Իմն ես» (Եսայիա 43․1)։ Ինչպե՞ս կարող եք վստահեցնել ուրիշներին Աստծո ներ կայության և հոգատարության մեջ, երբ նրանք հանդիպում են հուզական, սոցիալական, ֆինանսական կամ հարաբերություն ների ճգնաժամի։ 3. Խորհե՛ք չորեքշաբթի օրվա դասում ներկայացված խնդիրնե րի շուրջ, երբ Եզրասը չէր ցանկանում խնդրել թագավորի օգ նությունը, որովհետև վախենում էր, որ դա կարժեզրկի Աստծո պաշտպանության մասին իր խոսքերը։ Օրինակ մենք գիտենք, որ Աստված բժշկում է։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ մենք հավա տի պակաս ենք ցուցաբերում, երբ դիմում ենք բժշկի։ Քննարկե՛ք այս հարցը դասարանում։
Դաս 9
87
ԴԱՍ 10 ՆՈՅԵՄԲՈՐԻ 30–ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6
ԵՐԿՐՊԱԳԵԼՈՎ ՏԻՐՈՋԸ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Նեեմիա 12.27–47, Ա Մնացորդաց 25.6–8, Ա Հովհաննես 1.7–9, Հովհաննես 1.29, 36, Ա Կորնթացիս 5.7, Եբրայեցիս 9.1–11։ Հիշելու համարը. «Եվ փոփոխակի երգում էին Տիրոջն օրհնելով և գովելով, թե բարի է, թե Նրա ողորմությունը հավիտյան է Իսրայելի վրա» (Եզրաս 3.11)։ Այս շաբաթվա հիշելու համարը մեզ տեղեկություն է տալիս հրեա կան երկրպագության արարողակարգերի մասին, և թե ինչպես էր Աստծո նկատմամբ նրանց երախտագիտությունը հորդում Նրա փառաբանությամբ։ ՔԱ 515թ. նրանք տոնեցին նոր տաճարի նա վակատիքը (Եզրաս 6.15–18), հետո, մոտ 60 տարի անց տոնեցին Երուսաղեմի վերակառուցված պարսպի նավակատիքը (Նեեմիա 6.15–7.3, 12.27՝ մինչև վերջ)։ Նեեմիայի մարգարեության 11-րդ և 12-րդ գլուխներում ներկա յացված սերնդաբանության ցուցակներից հետո հեղինակը տեղա փոխվում է այն ժամանակաշրջան, երբ նրանք տոնում են քաղաքի պարսպի նավակատիքը։ Այս ազգի համար հատուկ էր Աստծուն բա ներ նվիրաբերելը՝ տաճարը, քաղաքի պարիսպը, նույնիսկ տներ և հասարակական շինություններ։ Նավակատիքը մանրամասնորեն նախապատրաստվում էր և ուղեկցվում երգերով, երաժշտությամբ, տոնախմբությամբ, զոհաբերություններով, ուրախությամբ, զվար ճությամբ և մարդկանց մաքրագործմամբ։ Դավիթը հիմնեց նավակա տիքի ընթացքում զոհաբերությունների սովորույթը, և հետագայում նրա օրինակին հետևեցին Իսրայելի առաջնորդները՝ սկսած Սողոմո նից, ով տապանակը տաճար բերեց (Գ Թագավորաց 8.5)։ Այս շաբաթ կուսումնասիրենք, թե ինչպես էին երկրպագում Տի րոջն այդ ժամանակ, և կտեսնենք բաներ, որոնք մենք, որ երկրպա գում ենք նույն Տիրոջը, կարող ենք կիրառել մեր կյանքում։ 88
Դաս 10
ՄԻԱՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1
Երգելով Տիրոջ երգերը Կարդացե՛ք Նեեմիա 12.27–29 համարները։ Նկատե՛ք որոշ բա նալի բառեր, որոնք բացահայտում են, թե ինչպիսին էր նրանց երկրպագությունն ու գովքը։ Ինչպե՞ս կնկարագրեք այն։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Իսրայել ազգը հանձնարարել էր ղևտացիների հատուկ դասի լինել երգիչներ և երաժիշտներ տաճարի ծառայությունների հա մար։ Աստված ղեկավարում էր գործընթացը և ցուցումներ տա լիս ծառայության համար, որովհետև տաճարում իրականացվող երկրպագությունը պետք է լիներ գեղեցիկ և իրականացվեր բարձր մակարդակով։ Դավիթ թագավորն այս արարողակարգը դարձրեց ավելի նրբա գեղ և հիասքանչ, քան այն նախկինում եղել էր։ Ուստի Ասափի սերունդները, ում Դավիթը կարգել էր որպես տաճարի երկրպագու թյան առաջնորդներ, դեռևս նշանակված էին որպես երգեցողներ, «որ Աստծո տան գործի վրա էին» (Նեեմիա 11.22)։ Կարդացե՛ք Ա Մնացորդաց 25.6–8 համարները։ Ի՞նչ է սա մեզ սովորեցնում այն մասին, թե որքան կարևոր ու առանցքային էր երաժշտությունը նրանց երկրպագության և «Տիրոջ երգերը» եր գելու համար։
________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
Երգիչները ղևտացիներ էին, այսինքն պաշտոնապես նշանակված էին որպես տաճարի ծառայողներ։ Սա նշանակում է, որ տաճարում երաժշտական ծառայությունն ապահովելը նրանց վճարովի աշ խատանքն էր։ Դավիթ թագավորի ժամանակներում կազմավորվեց լիարժեք երաժշտական ակադեմիա, որը ղեկավարում էր թագավորն անձամբ։ Այնտեղ կային երիտասարդ և տարիքն առած ուսուցիչներ և աշակերտներ, ովքեր հերթափոխով աշխատում էին տաճարում՝ ապահովելով երաժշտական ծառայությունը։ Ոմանք գործիքներ էին նվագում, ոմանք՝ երգում, իսկ մյուսներն էլ հոգ էին տանում ծառայու թյան ծամանակ օգտագործվող գործիքների և հանդերձների մասին։ Ո՞րն էր նման արհեստավարժ կազմակերպվածության նպատակը։ Դաս 10
89
Այն օգնում էր զարգացնել տաղանդ և երկրպագության մեջ գերա զանցություն։ Գերազանցությունը մշտապես պետք է լինի նպատա կակետ երկրպագության մեջ։ Փառաբանությունը պետք է բխի սրտից և արտահայտվի լավագույն ձևով, որպեսզի մարդիկ հոգևո րապես վերելք ապրեն։ Կարելի է ենթադրել, որ տաճարում երկրպա գության ծառայությունն իրականացնող երաժիշտներն ու երգիչներն ընտրվում էին ամենայն բծախնդրությամբ: Ի՞նչ կերպ եք երկրպագության ուրախությունն զգացել երաժշ տության միջոցով։ Ինչո՞ւ է դա կարևոր ձեզ համար։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2
Մաքրագործում Երբ Սուրբ Գիրքը խոսում է պարսպի նվիրաբերման, հետո երգիչ ների հավաքվելու մասին, հաջորդ՝ Նեեմիա 12.30 համարը խոսում է սրբագործման մասին։ «Եվ քահանաներն ու ղևտացիները սրբվե ցին, և սրբեցին ժողովրդին և դռները և պարիսպը»։ Եբրայերեն «սրբվել» բառի արմատը՝ թըր, նշանակում է լինել մա քուր, լինել անարատ, և այն օգտագործվում է հինկտակարանյան բազմաթիվ համատեքստերում, ներառյալ Աստծո առաջ բարոյա պես մաքուր ու անարատ լինելու իմաստը։ «Բայց եթե լույսի մեջ ման գանք ինչպես Նա է լույսի մեջ, հա ղորդություն ունենք իրար հետ, և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքից։ Եթե ասենք թե մեղք չու նենք, մեր անձերը խաբում ենք և ճշմարտությունը չկա մեզա նում։ Ապա թե մեր մեղքերը խոստովանենք, Նա հավատարիմ է ևարդար, որ մեր մեղքերը թողի մեզ, և սրբի մեզ ամեն անիրա վությունից» (Ա Հովհաննես 1.7–9)։ Ի՞նչ է մեզ սովորեցնում այս համարը 1) մարդկային բնույթի, 2) Աստծո ներողամտության և 3) մեր կյանքում Աստծո զորության մասին։
________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
Տաճարն ու ծառայությունները հին Իսրայելի կրոնի անկյունա քարային բաղադրիչներն էին։ Բայց տաճարն ու դրա ծառայություն ները ոչ թե նպատակ էին, այլ միջոց։ Եվ այդ նպատակը, իհարկե, 90
Դաս 10
ժողովրդին իրենց ուխտի Աստծո՝ Տեր Հիսուս Քրիստոսի հետ փրկա րար հարաբերությունների տանելը և Նրա մաքրագործող զորու թյունն իրենց կյանքում ճանաչելն էր։ Եվ մեզ դրդում է Աստծուն սիրել և Նրան երկրպագել այն բանի գիտակցումը, թե ինչ է Աստված արել, ինչից է Տերը մեզ փրկել։ Դա պատճառներից մեկն է, որ հին Իսրայելում մարդիկ մշտապես պատմում էին, թե Աստված ինչ է ա րել իրենց անցյալում։ Դա նաև օգնում էր նրանց գիտակցել Աստծո բարությունն ու սերը. դրանք շատ կարևոր էին ուրախության և ե րախտագիտության համար, որ պետք է տարածվեին նրանց երկր պագության փորձառության վրա։ Մեզ համար այսօր մեղքի ներման զգացումն ու գնահատումը պետք է երախտագիտություն առաջացնի առ Աստված, ինչպես նաև հույսի և ուրախության զգացողություն։ Հետո հեշտանում է Տիրոջը փառաբանելը և Նրա բնավորության գեղեցկության համար գնահատանքի խոսքեր արտահայտելը։ Եվ Աստծո բնավորության ուրիշ ի՞նչ ավելի մեծ հայտնություն կարող ենք ունենալ, քան Հիսու սին խաչի վրա տեսնելը, Ով կրում է մեր մեղքերի պատիժը, որպես զի մենք ինքներս այդ պատիժը չկրենք։ Անկախ ձեր անցյալի մեղքերից կամ ներկայիս բնավորությու նից, խաչի մոտ կարող եք լիակատար ներում գտնել, և հենց այս պահին։ Ինչո՞ւ չընդունել այն ներումը, որը Հիսուսն առաջար կում է ձեզ հենց հիմա։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3
Գոհություն երգողների երկու մեծ խումբ Կարդացե՛ք Նեեմիա 12.31–42 համարները։ Ինչո՞ւ էր երաժշտու թյունն այս տոնակատարության այդքան կարևոր մաս։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Նեեմիայի ժամանակներում երկրպագության ծառայության մաս էին կազմում երկու երգչախմբեր, որոնք իրենց երաժշտական գոր ծիքներով շրջում էին Երուսաղեմում՝ երախտագիտության երգեր երգելով։ Նրանք սկսում էին միևնույն վայրից, հետո բաժանվում էին. ամեն մեկը գնում էր տարբեր ուղղությամբ, բայց քայլում էր քաղա քի պարսպի շուրջը։ Մի խմբի ղեկավարը Եզրասն էր, ով գնում էր առջևից, իսկ մյուս խմբի հետևից գնում էր Նեեմիան։ Երկու երգ Դաս 10
91
չախմբերը կրկին հանդիպում էին Ձորի դռան մոտ և այնտեղից ուղևորվում դեպի տաճար։ Փողերը փչող քահանաները համալրում էին յուրաքանչյուր շքերթ։ Հենց երգչախմբերը մտնում էին տաճար, նրանք կանգնում էին միմյանց դեմ-հանդիման։ Դա գերազանցորեն կազմակերպված երթ ևերկրպագության ծառայություն էր։ Որպեսզի պատասխանենք այն հարցին, թե ինչու է երաժշտու թյունը տոնակատարության և երկրպագության ծառայության այդքան կարևոր մաս կազմում, պետք է դիտարկենք դրա իմաս տը տաճարի ենթատեքստում։ Երաժշտությունը տաճարում հա մերգ չէր, որը մարդիկ գալիս էին ըմբոշխնելու, ինչպես գնում են լսելու համերգասրահում ներկայացված Բեթհովենի 4-րդ սիմֆո նիան։ Այլ երբ երաժիշտներն սկսում էին նվագել և երգել, մարդիկ խոնարհվում էին աղոթք անելու։ Դա նրանց երկրպագության մի մասն էր կազմում։ Տաճարի և երկրպագության գլխավոր գործողությունը վերա բերում էր զոհաբերություններին, որն ինքնին բավականին տհաճ երևույթ է։ Ի վերջո նրանք անում էին ոչ այլ ինչ, քան անմեղ կենդա նիների կոկորդները կտրելը։ Այդպիսի գեղեցիկ երաժշտության առ կայությունը, բացի մարդկանց մտքերը դեպի երկինք ուղղելը, շատ կերպերով օգնում էր ամբողջ երկրպագության փորձառությունն ա վելի հաճելի դարձնել։ Աստվածաշնչում գտե՛ք այնպիսի օրինակներ, երբ երաժշտու թյունը եղել է երկրպագության կարևոր մաս։ Խորհե՛ք հատկա պես Ելից 15.1, Բ Մնացորդաց 20.21, 22 և Հայտնություն 15.2–4 համարների շուրջ։
________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
Ե՛վ երկրի վրա, և՛ երկնքում երաժշտությունը երկրպագության փորձառության մաս է կազմում։ Նկատե՛ք, որ վերը նշված տեքստե րում բոլոր երգերը նվիրված են նրան, թե ինչ է Տերն արել Իր ժողովր դի համար, ներառյալ նրանց «գազանի դեմ» հաղթանակ շնորհելը (ի վերջո ուրիշ ի՞նչ կերպ նրանք կարող էին ստանալ այդ հաղթա նակը)։ Դա հնչում էր որպես փառաբանություն առ Աստված Նրա փրկության համար։ Թվարկե՛ք մի քանի բան, որոնք Աստված արել է ձեզ համար, և որոնք հիանալի պատճառ են Նրան փառաբանություն երգելու համար։ 92
Դաս 10
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4
Զոհաբերությունները որպես երկրպագության մաս
Կարդացե՛ք Նեեմիա 12.43 համարը։ Ի՞նչն էր հատուկ «մեծամեծ զոհեր» մատուցելու մեջ որպես իրենց երկրպագության տոնա կատարության մաս։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Զոհաբերությունը երկրպագության ամենակարևոր մասն էր տա ճարի ժամանակներում։ Կիրառվում էին մի քանի տարբեր զոհաբե րություններ կա՛մ ներման խոստման, կա՛մ Աստծո հետ ունեցած բարեկամության և Նրա հանդեպ երախտագիտության ուրախու թյուն արտահայտելու համար։ Զոհաբերությունները տրամադրում էին երկրպագության նյութը, քանի որ երկրպագողներին հիշեցնում էին Աստծո ճշմարտության մասին, և թե Ով է Աստված, նաև մատ նանշում էին Խոստացված Սերմին՝ Մեսիային, Ով պետք է զոհաբե րեր Իր կյանքն իրենց համար, որովհետև Նա Աստծո Գառն է։ Կարդացե՛ք Հովհաննես 1.29, 36, Ա Կորնթացիս 5.7 և Հայտնու թյուն 5.6, 12, 13 համարները։ Ի՞նչ են դրանք մեզ սովորեցնում այն մասին, թե ում էին մատնանշում այդ զոհերը։ Եթե հին Իսրա յելի ժողովուրդը կարող էր ուրախանալ կենդանու մահով, մահ, միայն որը կարող էր այդքան ճշմարտություն բացահայտել, ա պա նրանցից որքա՞ն ավելի շատ պատճառ մե՛նք ունենք ուրա խանալու համար։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Նկատե՛ք նաև, թե քանի անգամ է ուրախության և ուրախանա լու գաղափարը հանդիպում միայն Նեեմիա 12.43 համարում։ Սա նշանակում է, որ ակնածանքի և միգուցե աստվածավախության հետ մեկտեղ, որը մարդիկ զգում էին իրենց երկրպագության ծա ռայության ժամանակ (ի վերջո, իրենց մեղքերի համար կենդանի սպանելը հանդիսավոր արարողություն էր), նրանք պետք է նաև ու րախանային։ Երբ մենք մոտենում ենք Աստծուն, պետք է դա անենք երկյուղով, ակնածանքով, ինչպես նաև ուրախությամբ։ Սաղմոս 95-ը ցույց է տալիս, որ պաշտամունքի ճշմարիտ արարողակարգը ներառում է երգեցողություն, ուրախ գոչյուններ և երաժշտությամբ Աստծուն պատվելը (Սաղմոս 95.1), ինչպես նաև Տիրոջ առաջ խո Դաս 10
93
նարհվելն ու ծնկի գալը (Սաղմոս 95.6)։ Ուրախության ևակնածան քի միջև հավասարակշռության ձեռքբերման ջանքերը շատ կարևոր են մեր Արարչին պաշտելու, փառաբանելու ևերկրպագելու համար։ Երբ մտածում ենք, որ ամեն ինչի Արարիչը (տե՛ս Հովհաննես 1.1–3) կախվեց խաչից՝ մեռնելու Իր արարչագործության մեղքե րի համար, ի՞նչ հույզեր ենք առաջին հերթին վերապրում։ Ի՞նչ դեր կարող է և պետք է ուրախությունը խաղա Խաչի՝ մեր փոր ձառության մեջ։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5
Քահանաներն ու ղևտացիները որպես երկրպագության մաս
Կարդացե՛ք Նեեմիա 12.44–47 համարները։ Ինչո՞ւ Հուդան ու րախացավ «քահանաների և ղևտացիների վրա, որ կանգնել էին»։ Ինչո՞ւ էին նրանք կարևոր։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Ի՞նչ էր խորհրդանշում քահանաների (ովքեր ղևտացիներ էին) գործը։ Տե՛ս Եբրայեցիս 9.1–11 համարները։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
«Քրիստոսի բարեխոսությունը մարդու համար վերին սրբարա նում նույնքան էական է փրկության ծրագրում, որքան Նրա մահը խաչի վրա: Իր մահով Նա սկսեց այն գործը, որն Իր հարությունից հետո գնաց ավարտելու երկնքում: Մենք պետք է հավատով մտնենք «վարագույրի ներսի կողմը, ուր որ մեզ համար առաջնորդ մտավ Հի սուսը» (Եբրայեցիս 6.20)»։ Էլեն Ուայթ, Մեծ պայքար, էջ 489։ Եվ կրկին, թեև այն ժամանակ մարդկանց, անկասկած, բացված չէր այնքան լույս, որքան բացված է մեզ, միևնույնն է, նրանք հասկա նում էին, որ ղևտացիների գործը (միայն ովքեր կարող էին ծառայել տաճարում) շատ կարևոր էր։ Նրանք ուրախ էին, որ Աստծո գործը պետք է կատարվի նրանց միջոցով։ Ազգն Աստծո հետ ժամանակ էր անցկացնում Նրա խոսքը կար դալով, աղոթելով, երկրպագելով ևիրեն Աստծուն վերանվիրաբերե լով։ Այս ամենի մեջ նրանք գիտակցեցին, որ տաճարի ծառայողներն անուշադրության են մատնվել, և նրանց պետք է վերականգնել։ Այժմ, երբ նրանք նորից հաստատվեցին, ժողովուրդը ցնծում էր այն 94
Դաս 10
կարևոր գործի համար, որ ղևտացիները պետք է անեին իրենց հա մար։ Աստված ցույց տվեց ազգին, որ տաճարի ծառայողներն Իր նա խանշած երկրպագության մաս են կազմում։ Ցավոք, ծառայողներին, Խոսքի ուսուցիչներին ևերաժիշտներին հաճախ պատշաճ ուշադրություն չի դարձվում։ Նույնիսկ Նեեմիա յի ժամանակներում ղևտացիների վճարը երբեմն եղել է բավարար, երբեմն՝ շատ քիչ։ Ղևտացիները շատ ժամանակ ստիպված են եղել անցնել այլ գործերի՝ իրենց ընտանիքներն ապահովելու համար, ո րովհետև մարդիկ դադարել էին տասանորդ ևընծա տալ։ Առանց տասանորդների և ընծաների համաշխարհային եկեղե ցին գոյություն ունենալ չի կարող։ Եթե ուզում ենք, որ մեր ծառա յողները շարունակեն ծառայել եկեղեցում, ապա պետք է աջակցենք նրանց դրամական օգնությամբ այնպես, ինչպես բանավոր գնահա տանքով։ Եկեղեցին կարող է երբեք կատարյալ չդառնալ, սակայն դա չպետք է նսեմացնի Աստծուն ընծայելը, որպեսզի Նրա գործն ա ռաջ գնա ամբողջ աշխարհում։ ՈՒՐԲԱԹ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի Քայլեր դեպի Քրիստոս գրքի 83-95 էջե րի «Աճելով Քրիստոսում» գլուխը։ «Քրիստոսի խաչը փրկվածների ուսումնասիրության առարկան ու փառաբանության երգն է լինելու ամբողջ հավերժության ընթաց քում: Փառավորյալ Քրիստոսի մեջ նրանք տեսնելու են խաչյալ Քրիս տոսին: Երբեք չի մոռացվի, որ Նա, ով Իր զորությամբ ստեղծել ու պահել էր անսկիզբ ու անծայր տիեզերքի անհամար աշխարհները, Աստծո Սիրելին, երկնքի Վեհափառությունը, Նա, Ում քերովբեներն ու լուսաշող սերովբեները հիացմունքով երկրպագում էին, խոնար հեցրեց Իրեն` վեհացնելու ընկած մարդուն, որ Նա կրեց մեղքի պա տիժն ու ամոթը, և Հայրը երեսը ծածկեց Իրենից, մինչև որ կորած աշխարհի վշտերը փշրեցին Նրա սիրտը և խլեցին Նրա կյանքը Գողգոթայի խաչի վրա: Այն, որ բոլոր աշխարհների Ստեղծողը, բո լոր ճակատագրերի Դատավորը մի կողմ դրեց Իր փառքը, և մարդու հանդեպ սիրուց դրդված` խոնարհեցրեց Իր անձը, ընդմիշտ առա ջացնելու է տիեզերքի զարմանքն ու հիացմունքը: Նայելով իրենց Փրկչին ու Նրա դեմքին տեսնելով Հոր հավերժական փառքը, տես Դաս 10
95
նելով Նրա գահը, որ հաստատված է հավիտյանս հավիտենից, ևի մանալով, որ Նրա թագավորությանը վերջ չի լինելու, փրկվածների ժողովուրդը հիասքանչ օրհներգ է թնդացնում. «Արժանի է, արժանի է Գառը, որ մորթվեց և փրկագնեց մեզ Աստծուն Իր ամենաթանկ արյունով»»։ Էլեն Ուայթ, Մեծ պայքար, էջ 651, 652։ Հարցեր քննարկման համար
1. Դասարանում խոսե՛ք երկրպագության ժամանակ ակնածան քի և ուրախության միջև ճիշտ հավասարակշռությունը գտնելու մասին։ Կամ խորհե՛ք այս հարցի շուրջ՝ այնուամենայնիվ, ակնա ծանքն ու ուրախությունն իրար բացառո՞ւմ են։ 2. Իսրայելացիները Երուսաղեմի պարիսպը հանձնեցին Աստծո պաշտպանությանը նավակատիքի արարողությամբ և այդ պիսով ընդունեցին, որ պարիսպն անօգուտ է, եթե Աստված չի պաշտպանում այն։ Սողոմոնը հրաշալի կերպով արտահայտել է այդ միտքը. «Եթե Տերը չշինի տունը, զուր են աշխատում նրա շի նողները։ Եթե Տերը չպահպանի քաղաքը, զուր է անքուն լինում պահապանը» (Սաղմոս 127․1)։ Ի՞նչ պետք է սա մեզ ասի Տիրոջ համար կատարած մեր ձեռնարկումների մասին։ 3. Ի՞նչ դեր ունի երաժշտությունը ձեր տեղական եկեղեցու երկր պագության փորձառության մեջ։ 4. Սուրբ Գիրքը հստակ է՝ Հիսուսը մեր Քահանայապետն է երկնա յին սրբարանում։ Հատկապես ի՞նչ է Նա անում այնտեղ մեզ հա մար։ Երկրային տաճարում քահանաների ծառայությունը ի՞նչ կարող է մեզ սովորեցնել այն մասին, թե ինչ է անում Հիսուսը մեզ համար երկնային տաճարում։
96
Դաս 10
ԴԱՍ 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7–13
ՀԱՎԱՏՈՒՐԱՑ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Նեեմիա 13.1–9, Երկրորդ Օրինաց 23.3–6, Նեեմիա 13.10– 14, Թվոց 18.21–24, Նեեմիա 13.15–22, Հովհաննես 5.5–16։ Հիշելու համարը. «Եվ ղևտացիներին հրամայեցի, որ սրբվեն ու գան դռնե րում պահապանություն անեն, շաբաթ օրը սրբելու համար։ Սա էլ հիշիր ինձ համար, ով իմ Աստված, ևինձ ողորմիր Քո մեծ ողորմության համեմատ» (Նեեմիա 13.22)։ 12-րդ և 13-րդ գլուխների միջև ընկած ժամանակահատվածում Նեեմիան վերադառնում է Բաբելոն։ Թեև մենք չգիտենք, թե որքան ժամանակ է նա մնում այնտեղ, այնուամենայնիվ, երբ վերադառ նում է (հավանաբար մոտավորապես ՔԱ 430–425թթ.), ժողովուրդն զբաղված էր հավատուրացությամբ։ Նրանք ուխտ էին կապել Աստ ծո հետ հետևյալ հարցերում. առաջին՝ նրանք չպետք է ամուսնա նային կռապաշտ ազգերի հետ, երկրորդ՝ պետք է զգուշությամբ պահեին շաբաթը, ևերրորդ՝ հոգ տանեին տաճարի և դրա անձնա կազմի մասին տասանորդով և ընծաներով (Նեեմիա 10), սակայն խախտել էին բոլոր երեք խոստումները։ Իր վերադարձին Նեեմիան գտավ, որ մարդկանց նվիրվածու թյունն առ Աստված թուլացել է։ Մարդիկ դադարել էին տասանորդ ու ընծաներ վերադարձնել, սկսել էին տաճարի սրահներն այլ նպա տակների համար օգտագործել, դադարել էին շաբաթը պատշաճ կերպով պահել և նույնիսկ վերադարձել էին իրենց շարջապատող ազգերի հետ ամուսնություններին։ Ամենավատն առաջնորդներն էին, ում նա իրենից հետո թողել էր, ովքեր էլ նպաստում էին Աստծո հետ հարաբերություններում իսրայելացիների անկմանը։ Զարմա նալի չէ, որ Նեեմիան սարսափած էր, երբ բացահայտեց, թե որքան բան է փոխվել։ Այնուամենայնիվ, դա ընդունելու փոխարեն, ևս մեկ անգամ, ինչպես պահանջում էր նրա բնավորությունը, նա գործեց ի փառս Աստծո։ Դաս 11
97
ՄԻԱՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8
Տաճարի խեղաթյուրված առաջնորդությունը Նեեմիա 13-րդ գլուխն սկսվում է իրենց մեջ գտնվող ամմոնացի և մովաբացի օտարականների/կռապաշտների մասին մտահոգու թյամբ (Նեեմիա 13.1–3)։ Այս տեքստերում խոսվում է ոչ թե Աստծուն հետևող այլ ազգերի կամ ռասաների ներկայացուցիչներին իրենցից առանձնացնելու, այլ նրանց հեռացնելու մասին, ովքեր հետևում էին այլ հավատի, դարձի եկածներ չէին, այլ կռապաշտներ (տե՛ս նաև Երկրորդ Օրինաց 23.3–6)։ Կարդացե՛ք Նեեմիա 13.1–9 համարները։ Ովքե՞ր էին Եղիասիբն ու Տուբիան։ Ինչո՞ւ էր նրանց արածն անընդունելի։ Աչքի՛ անց կացրեք Նեեմիա 2.10, 19, 3.1, 12.10, 22, 13.28 համարները։
________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
Ե՛վ Եղիասիբը, և՛ Տուբիան հայտնի դեմքեր են Նեեմիայի գրքում։ Եղիասիբն ազգի քահանայապետն էր, ինչպես նաև պատասխա նատվություն էր կրում տաճարի համար։ Տուբիան նշվում է որպես Նեեմիայի ամմոնացի թշնամի, ով բուռն կերպով ընդդիմանում էր Երուսաղեմում իրականացվող նրա աշխատանքներին։ Եղիասիբի և Տուբիայի միջև դաշինքը ենթադրում է ամուսնությամբ հաստատ ված հարաբերություն։ Թեև ամուսնական կապի մասին գրառումներ չեն պահպանվել, մենք գիտենք, որ Տուբիան հրեական անուն է (որը նշանակում է «Տերը բարի է»), ևամենայն հավանականությամբ նա ուներ հրեա կան ծագում։ Համարվում է, որ նրա կնոջ ընտանիքը, որ Արահի սերնդից էր, թեև չճանաչված, կապ ուներ Եղիասիբի ընտանիքի հետ։ Բացի այդ, Նեեմիայի մյուս ընդդիմադիրը՝ Սանաբաղատ Որո նացին, ուներ դուստր, ով ամուսնացած էր Եղիասիբի թոռան հետ։ Ուստի Նեեմիայի շուրջ պտտվող բանսարկությունները պետք է որ շատ ճնշող լինեին, քանի որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանե րը բարեկամական կապեր էին հաստատել և դուրս եկել Նեեմիայի առաջնորդության դեմ։ Կառավարչի բացակայության ժամանակ քահանայապետը Տու բիային տվել էր տաճարի սրահներից մեկը, որը նախատեսված էր տասանորդը, նվերներն ու ընծաները պահելու համար։ Տուբիային 98
Դաս 11
տրվել էր մշտական բնակության իրավունք տաճարում, և սրանով նա հաստատվել էր որպես ազգի առաջնորդներից մեկը։ Նեեմիայի թշնամիները վերջապես հասել էին իրենց ուզածին՝ հեռացնել Նեե միային և կառավարել անձամբ։ Բարեբախտաբար Նեեմիան չէր պատրաստվում ձեռքերը ծալած սպասել։ Աստծո ժողովուրդը՝ թե՛ հրեաները հին Իսրայելում, թե՛ քրիս տոնյաները, ովքեր հաջորդեցին նրանց նորկտակարանյան ժամանակների ընթացքում և դրանից հետո, ինչո՞ւ էր սուրբ պատմության ողջ ընթացքում այդքան հեշտությամբ շեղվում ճա նապարհից։ Ինչպե՞ս կարող ենք մենք խուսափել նրանց սխալից։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9
Ղևտացիներն ագարակներում Կարդացե՛ք Նեեմիա 13.10–14 համարները։ Ի՞նչ է այստեղ փոր ձում վերականգնել Նեեմիան։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Երգիչները, դռնապանները և տաճարի մյուս ծառայողները ստիպված վերադարձել էին իրենց հողերում աշխատելուն, որպես զի կարողանան կերակրել իրենց ընտանիքները, որովհետև Աստծո գործը չէր ֆինանսավորվում։ Տասանորդների ևընծաների ողջ հա մակարգը, որն այդքան մեծ եռանդով էր հիմնադրվել, այժմ քայքայ վել էր։ Նեեմիան պետք է նորից սկսեր։ Սենյակից ամեն ինչ դուրս շպրտելը հուսահատություն է ցույց տալիս։ «Ոչ միայն տաճարն էր պղծվել, այլ նաև ընծաներն էին սխալ օգ տագործվել։ Սա նպատակաուղղված էր խաթարելու ժողովրդի նվի րատվության հոգին։ Նրանք կորցրել էին իրենց նվիրվածությունն ու եռանդը, և դժկամությամբ էին վերադարձնում իրենց տասանորդ ները։ Տիրոջ տան գանձատները վատ էին մատակարարվում, երգիչ ներից շատերը և տաճարի այլ ծառայողներ, չստանալով բավարար վարձատրություն, թողել էին Աստծո գործն այլ տեղ աշխատելու հա մար»։ Էլեն Ուայթ, Մարգարեներ և թագավորներ, էջ 670։ Հետաքրքիր է տեսնել, որ ողջ Հուդան նորից միաբանվեց և կառուցեց այն, ինչը քանդվել էր։ Ժողովուրդը Նեեմիայի կողմն էր՝ ընդդեմ Տուբիայի և Եղիասիբի, որովհետև նրանք գիտակցել էին, որ Նեեմիան արել էր իր ուժերի սահմաններում ամեն ինչ իրենց Դաս 11
99
օգտի համար։ Բացի այդ, Նեեմիան վստահում էր տաճարի վե րակացուների պաշտոնն այնպիսի մարդկանց, ում հավատարիմ և վստահելի էր համարում։ Նրանց հանձնարարված էր հավաքել տասանորդներն ու ընծաները, հավաստիանալ, որ դրանք պատ շաճորեն պահված են, ևայդ միջոցները բաժանվում են համապա տասխան կողմերին։ Այլ խոսքերով, Նեեմիան եկավ և ասես մեկ հարվածով արմատախիլ արեց առաջնորդության կոռումպացված համակարգը։ Թեև Նեեմիան հավատարիմ մարդկանց էր նշանակել տաճարի կառավարման վրա, կոռումպացված քահանայապետը՝ Եղիասիբը, շարունակում էր պաշտոնավարել, որովհետև այն փոխանցվել էր Ա հարոնի սերունդների միջոցով։ Նրա գործունեությունը տաճարում կարող էր տուժել, քանի որ Նեեմիան այլ մարդկանց էր նշանակել քահանայապետի որոշ պատասխանատվությունների վրա, սակայն նա շարունակում էր մնալ քահանայապետը։ Նեեմիան աղոթեց. «Ով Աստված իմ, հիշիր ինձ սրա համար, և մի՛ ջնջիր իմ բարեգործությունները, որ արի իմ Աստծո տանը և նրա ծառայությունում» (Նեեմիա 13.14)։ Ի՞նչն էր այդքան մարդ կային այս աղոթքում։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10
Տասանորդ և ընծաներ Տաճարի ծառայություններում Նեեմիայի արած բարեփոխումնե րը ներառում էին նաև տասանորդների և ընծաների համակարգի իրականացումը։ Կարդացե՛ք Թվոց 18.21–24, Մաղաքիա 3.10, Մատթեոս 23.23, Ա Կորնթացիս 9.7–14, Բ Կորնթացիս 9.6–8 և Եբրայեցիս 7.1, 2 համարները։ Ի՞նչ են սովորեցնում մեզ այս տեքստերը տասա նորդի և ընծաների կարևորության մասին, ոչ միայն տաճարի ծառայության համար, այլ նաև այսօր։
________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
Առանց տասանորդների և ընծաների տաճարը չէր կարող գոր ծել։ Երբ դադարեցին տասանորդ վերադարձնել, տաճարի ծա 100
Դաս 11
ռայություններն անկանոն դարձան, և ամբողջ երկրպագության համակարգը վտանգի տակ էր։ Քանի որ տաճարի անձնակազմն այլ գործ էր փնտրում սեփական ընտանիքը կերակրելու համար, նրանք չէին կարող հոգ տանել տաճարի մասին։ Հետևանքը եղավ այն, որ Աստծո երկրպագությունը թուլացավ։ «Տասանորդների համակարգը գեղեցիկ է իր պարզության մեջ։ Դրա արդարությունը բացահայտվում է հարուստների ևաղքատնե րի նկատմամբ դրա համաչափ պահանջի մեջ։ Մենք Աստծուն պետք է տասանորդ վերադարձնենք մեզ օգտագործման հանձնված Իր սե փականության համապատասխան։ Երբ Աստված տասանորդ տալու կոչ է անում (Մաղաքիա 3.10), Նա չի վկայակոչում երախտագիտությունը կամ առատաձեռնությու նը։ Թեև երախտագիտությունը պետք է լինի առ Աստված ունեցած մեր բոլոր դրսևորումների մասը, այնուամենայնիվ, մենք տասանորդ վերադարձնում ենք, որովհետև Աստված է այդպես պատվիրել։ Տա սանորդը պատկանում է Աստծուն, և Նա պահանջում է, որպեսզի մենք այն Իրեն վերադարձնենք»։ ՅՕԱ հավատամք... (2-րդ հրատա րակչություն) (Բոյսե, Այդահո, Խաղաղօվկիանոսյան հրատարակչու թյուն® կազմակերպություն, 2005թ.), էջ 304։ Ճիշտ այնպես, ինչպես պատահեց իսրայելացիների տաճարի հետ, մեր եկեղեցին ևս ցիրուցան կլինի առանց անդամների տա սանորդների և ընծաների։ Մեր եկեղեցիների ծառայությունները չեն շարունակվի առանց այն մարդկանց, ովքեր վճարվում են Աստ ծո եկեղեցու որակյալ ծառայության, Նրա ծրագրերի և ղեկավար ման մեջ ժամանակ ներդնելու համար։ Աստծո երկրպագության որակը ևս անկում կապրի։ Սակայն, ինչն ամենակարևորն է, ա ռանց տասանորդների և ընծաների ավետարանչություն գոյու թյուն չի ունենա։ Ավելին, մենք տասանորդ տալիս ենք, որովհետև Աստված Իր Խոսքում հիմնադրել է այդ համակարգը։ Կան բաներ, որոնք Աստ ված չպետք է բացատրի, թե ինչու է սահմանել։ Նա ակնկալում է, որ մենք կվստահենք, որ Ինքն ամեն ինչ վերահսկում է։ Մենք պետք է պարզենք և տեղեկացված լինենք, թե ինչպես է գործում համակար գը, բայց դրանից հետո հանձնենք այն Նրա ձեռքը։ Ինչո՞ւ է տասանորդն այդքան կարևոր մեր սեփական հոգևորու թյան, ինչպես նաև առ Աստված ունեցած մեր վստահության չա փի համար։ Դաս 11
101
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11
Խաղողի ճմռումը շաբաթ օրը Կարդացե՛ք Նեեմիա 13.15, 16 համարները։ Ի՞նչ խնդրի է անդ րադառնում Նեեմիան այստեղ։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Հեշտ չէ Աստծո կողմում կանգնել, երբ փոքրամասնություն եք կազմում։ Քանի որ Աստված ասել էր, որ շաբաթը պետք է սուրբ օր լինի, երբ ոչ ոք ոչ մի գործ չպետք է աներ, Նեեմիան մտադրվել էր հավաստիանալ, որ այս պատվիրանին հետևում են Երուսաղեմում։ Կասկած չկա, որ նա բարոյական պարտականություն էր զգում իր ստանձնած պաշտոնի և դրա իրավասության շրջանակներում գոր ծելու համար։ Շաբաթն արարվեց որպես արարման շաբաթի գագաթնակետ, որովհետև այն յուրահատուկ օր էր, երբ յուրաքանչյուր մարդ պետք է նորոգվեր և վերստին արարվեր՝ ժամանակ անցկացնելով Աստծո հետ այնպես, ինչպես չի կարող, երբ խորասուզված է իր զբաղմունք ներում ևաշխարհային գործերում։ Ասվել է, որ «Շաբաթն ավելի շատ պահեց Իսրայելին, քան Իսրա յելը՝ շաբաթը»։ Իմաստն այն է, որ յոթերորդ օր շաբաթը եղել և մնում է հավատը կենդանի պահելու հզոր միջոց այն մարդկանց մոտ, ով քեր Աստծո շնորհով փորձում են պահել այն և վայելել հոգևոր և ֆի զիկական առավելությունները, որոնք առաջարկում է շաբաթը։ Կարդացե՛ք Նեեմիա 13.17–22 համարները։ Ի՞նչ է անում Նեե միան շաբաթ օրն առնելն ու ծախելը դադարեցնելու համար։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Քանի որ Նեեմիան Հուդայի կառավարիչն է, նա իր դերը տես նում է որպես կանոններն ուժի մեջ մտցնող։ Եվ քանի որ Հուդայի կանոնների հիմքն Աստծո օրենքն էր, նա դառնում է այդ օրենքի, ներառյալ շաբաթի, պահապան։ Միգուցե եթե Հուդայի ազնվական ները դեմ կանգնեին այն այլասերություններին, որոնք մտցվել էին քահանայապետի ձեռքով, Նեեմիան այս իրավիճակում չհայտնվեր։ Այնուամենայնիվ, կառավարիչներն ու ազնվականները, հնարավոր է, արդեն նեղացած էին Նեեմիայից, որ նախկինում նա ստիպել էր աղքատներին վերադարձնել իրավամբ նրանց պատկանող ունեց 102
Դաս 11
վածքը, ևայժմ կարծես թե դեմ չէին Եղիասիբի և Տուբիայի կատա րած փոփոխություններին։ Նեեմիան նախ հանդիմանում է ազնվականներին, հետո հրա մայում, որ դարպասները փակվեն, և պահակներ է կարգում դրանք հսկելու համար։ Երբ շուկան այդպիսով քաղաքի ներսից տեղա փոխվում է քաղաքից դուրս, նա ձեռք է առնում ավելի վճռական մի ջոցներ և սպառնում է ձեռք բարձրացնել առևտրականների վրա, եթե վերջիններս հաջորդ շաբաթ հայտնվեն։ Նեեմիան պետք է որ իր խոսքի տեր մարդու համբավ ունեցած լիներ, որովհետև առևտ րականները լուրջ են վերաբերվում նրա խոսքին ևայլևս այդ կողմե րում չեն երևում։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12
Չէ՞ որ ձեր հայրերն էլ այդպես արին Շաբաթ օրվա նկատմամբ Նեեմիայի ունեցած նախանձախնդ րությունը հիացմունքի է արժանի։ Նեեմիան այնքան էր ցանկանում, որ շաբաթը պատշաճ կերպով պահվեր, որ նույնիսկ խոստանում է «ձեռք բարձրացնել» այլազգի առևտրականների վրա։ Այլ խոսքե րով, նա անձամբ կմիջամտեր, եթե նրանց շաբաթ օրը նորից բռներ քաղաքում կամ դարպասի մոտ։ Որպես կառավարիչ՝ նա պաշտո նական պատասխանատվություն էր կրում՝ ապահովելու այս պատ վիրանին պատշաճ հետևելը։ «Նեեմիան համարձակությամբ հանդիմանեց նրանց իրենց պար տականություններն անտեսելու համար։ «Սա ի՞նչ չար բան է, որ դուք անում եք և շաբաթ օրը պղծում եք»,- խստորեն հարցրեց նա։ «Չէ՞ որ ձեր հայրերն էլ այդպես արին, և մեր Աստվածը մեզ վրա և այս քաղաքի վրա բերեց այս բոլոր չարիքը, և դուք բարկություն եք ավելացնում Իսրայելի վրա շաբաթը պղծելով»։ Ապա նա հրամա յեց, որ «երբ որ մթնում էր Երուսաղեմի դռներում՝ շաբաթից առաջ», դրանք փակվեն և չբացվեն մինչև շաբաթի ավարտը, և առավել վստահելով իր ծառաներին, քան նրանց, ում Երուսաղեմի դատա վորները կարող էին նշանակել, տեղակայեց նրանց դարպասնե րի մոտ՝ իր հրամանների կատարումը հսկելու նպատակով»։ Էլեն Ուայթ, Մարգարեներ և թագավորներ, էջ 671, 672։ Շաբաթը պղծելու Նեեմիայի նախազգուշացումն այն խախտելու մյուս նախազգուշացումների հետ մեկտեղ ակնհայտորեն փոխանց Դաս 11
103
վել է դարեդար՝ ընդհուպ մինչև Հիսուսի ժամանակները։ Մենք սա գիտենք, որովհետև Ավետարանը նորից ու նորից ներկայացնում է Հիսուսին շաբաթը պատշաճ պահելու շուրջ կրոնական առաջնորդ ների հետ վիճելիս։ Կարդացե՛ք Մատթեոս 12.1–8, Մարկոս 3.1–6, Ղուկաս 6.6–11 և Հովհաննես 5.5–16 համարները։ Ո՞րն էր խնդիրն այստեղ, և ինչպե՞ս է հին Իսրայելի պատմության ընկալումն օգնում հաս կանալ, թե ինչու հակամարտությունը ծագեց։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
Իրենց նախանձախնդրությունից դրդված, թեև սխալ ուղու վրա, շաբաթը «պղծելուց» ապահովագրելու համար այս կրոնական ա ռանջնորդները Հիսուսին՝ «Շաբաթի Տիրոջը» (Ղուկաս 6.5) մեղադ րեցին այն խախտելու մեջ։ Խոսե՛ք նույնիսկ բարի բանի չափերն անցնելու մասին։ Հեգնանքն այն է, որ թեև այս մարդկանցից շատե րը խորը մտահոգություն էին արտահայտում օրենքի նկատմամբ, նրանք մոռացել էին օրենքի «ծանր-ծանր բաները՝ դատաստանը և ողորմությունը և հավատքը» (Մատթեոս 23.23)։ Ինչպե՞ս կարող ենք մենք որպես անհատներ և որպես եկեղեցի զգուշանալ նույն սխալն անելուց, որը թույլ տվեցին այս մարդիկ, լինի դա շաբաթի հետ կապված, թե մեկ այլ բանի, որն, ըստ մեզ, կարևոր է հավատի համար։ ՈՒՐԲԱԹ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի Քայլեր դեպի Քրիստոս գրքի 145–159 էջերի «Ուրախություն Տիրոջ մեջ» գլուխը։ «Երբ նա նրանց ներկայացրեց Աստծո հրամաններն ու նախազ գուշացումները և անցյալում այս մեղքի պատճառով Իսրայելին բա ժին հասած ահավոր դատաստանները, նրանց խիղճն արթնացավ, և սկսվեց բարենորոգման մի գործընթաց, որը հեռացրեց Աստծո ա հեղ բարկությունը և բերեց Նրա հավանությունն ու օրհնությունները։ Սուրբ ծառայության մեջ ընդգրկված էին մարդիկ, ովքեր միջնոր դեցին իրենց հեթանոս կանանց համար՝ հայտարարելով, որ չեն կա րող բաժանվել նրանցից։ Սակայն որևէ խտրություն չարվեց, դասի 104
Դաս 11
կամ դիրքի որևէ առավելություն չցուցաբերվեց։ Տիրոջ ծառայությու նից անմիջապես հեռացվեցին այն քահանաները և կառավարիչնե րը, ովքեր հրաժարվեցին խզել իրենց կապը կռապաշտների հետ։ Քահանայապետի ուստր-թոռը, ով կնության էր առել տխրահռչակ Սանաբաղատի դստերը, ոչ միայն հեռացվեց պաշտոնից, այլև անմիջապես արտաքսվեց Իսրայելից։ «Ով իմ Աստված, նրանց հի շիր,- աղոթեց Նեեմիան,- որ պղծեցին քահանայությունը և քահա նայության և ղևտացիների ուխտը»»։ Էլեն Ուայթ, Մարգարեներ և թագավորներ, էջ 673, 674։ Հարցեր քննարկման համար
1. Կարդացե՛ք վերևում ներկայացված մեջբերումն Էլեն Ուայթի գրքից։ Դասարանում քննարկե՛ք, թե ինչ կարծիք ունեք այն մա սին, ինչ արեց Նեեմիան, երբ ոչ մի բացառություն չարեց նույնիսկ այն մարդկանց համար, ովքեր, թվում է, իսկապես սիրում էին ի րենց կանանց և չէին ցանկանում բաժանվել նրանցից։ Կարծում եք՝ Նեեմիան չափազանց խի՞ստ էր, չափազնաց անդրդվելի՞ և կարող էր որոշ բացառություննե՞ր անել։ Հիմնավորե՛ք և՛ դրա կան, և՛ բացասական պատասխանները։ Միևնույն համատեքս տում ինչպե՞ս է եկեղեցին ցուցաբերում կարգուկանոն սիրո և ըմբռնման մեջ, միևնույն ժամանակ հետևողական գտնվում, որ պեսզի չնսեմացնի ճշմարտության աստվածային չափանիշները։ 2. Թեև մենք գիտենք, որ ոչ մի օրինապաշտական տեսանկյուն չկա շաբաթը պահելու մեջ, ճիշտ այնպես, ինչպես ոչ մի օրինապաշ տական բան չկա ագահության, գողության կամ ստի մեջ, ինչ պե՞ս կարող ենք զգուշանալ, որպեսզի շաբաթը պահելը (կամ որևէ այլ պատվիրանի հնազանդվելը) չվերածենք օրինապաշ տության։ Խաչը, և այն, ինչ Քրիստոսն արեց մեզ համար խաչի վրա, մշտապես մեր աչքի առաջ պահելն ինչո՞ւ է ամենազորա վոր պաշտպանությունն օրինապաշտության ծուղակից։ 3. Միևնույն ժամանակ, ինչպե՞ս կարող ենք պաշտպանվել այն վտանգներից, որոնք գալիս են դանդաղ, բայց հաստատուն փոխզիջումից, այնպիսին, ինչպիսի փոխզիջման դիմակայեց Նեեմիան։
Դաս 11
105
ԴԱՍ 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14–20
ԲԱԽՎԵԼՈՎ ՎԱՏ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Նեեմիա 13.23–25, Երկրորդ Օրինաց 7.3, 4, Բ Կորնթացիս 6.14, Եզրաս 9, 10, Ա Կորնթացիս 7.10–17։ Հիշելու համարը. «Եվ ասացի. Ով իմ Աստված, ես ամաչում եմ և չեմ համար ձակվում երեսս դեպի Քեզ բարձրացնելու, ով իմ Աստված, որովհետև մեր անօրենությունները մեր գլխից վեր բարձ րացան, և մեր հանցանքը մեծ է մինչև երկինք» (Եզրաս 9.6)։ Եզրասն ու Նեեմիան կարգվեցին այնպիսի համայնքի առաջնորդ ներ, որտեղ ոչ իսրայելացիների հետ ամուսնությունները դարձել էին նորմ։ Երկու առաջնորդներն էլ խիստ մտահոգված էին այս հարցով, որովհետև ցանկանում էին ազգին մոտեցնել Աստծուն։ Նրանք ծա նոթ էին այն բացասական ազդեցությանը, որ ոչ հավատացյալները կամ կռապաշտները կարող էին ունենալ Իսրայելի ժողովրդի վրա, քանի որ տեսել էին պատմության ընթացքում տեղի ունեցած սար սափելի հետևանքները։ Քանանացիների կրոնը տարածվեց Իսրա յելում այնքան, մինչև որ Բահաղին ու Աստարովթին պաշտում էին ամեն մի բարձրավանդակում։ Ավելին, այն ազդեցությունը, որ հե թանոս կանայք ունենում էին իսրայելական ընտանիքներում, կոր ծանարար էր։ Բաղաամը խորհուրդ տվեց մովաբացիներին իրենց կանանց ուղարկել իսրայելացիներին, և վստահ էր, որ վերջիններս հետ կդառնան Աստծուց, քանի որ կսիրահարվեն այդ կանանց։ Ցա վոք, նա ճիշտ էր։ Կանայք ոչ միայն ազդեցին իրենց ամուսինների վրա, այլ նաև նրանց երեխաների հավատը խարխլվեց։ Ի՞նչ պետք է անեին Եզրասն ու Նեեմիան Իսրայելի խառնամուս նությունների իրավիճակը հարթելու համար։ Նրանք դա այդպես կթողնեի՞ն, թե՞ դեմ կկանգնեին դրան։ Այս շաբաթ կուսումնասի րենք այն ճանապարհները, թե ինչպես երկու առաջնորդները մոտե ցան այս հարցին։ 106
Դաս 12
ՄԻԱՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15
Նեեմիայի արձագանքը Կարդացե՛ք Նեեմիա 13.23–25 համարները։ Ի՞նչ է նկարագրվում այս տեքստերում, և ինչպե՞ս ենք բացատրում Նեեմիայի արձա գանքն իրավիճակին։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Քանի որ երեխաները չէին խոսում արամեերեն (Բաբելոնի գե րության ժամանակ օգտագործվող լեզուն) կամ եբրայերեն, նրանք չէին կարող հասկանալ Սուրբ Գրքի դասերը։ Սա մեծ խնդիր էր, քա նի որ Աստծո հայտնության գիտությունն այս կերպ կխեղաթյուրվեր կամ նույնիսկ կանհետանար։ Դպիրներն ու քահանաները Թորան բացատրում էին հիմնականում արամեերեն՝ քարոզը մարդկանց հասկանալի դարձնելու համար։ Սակայն քանի որ մայրերը Ամմո նից, Ասեդոթից և Մովաբից էին, և իրենք էին երեխաների հիմնա կան խնամակալները, զարմանալի չէ, որ երեխաները չէին խոսում հայրերի լեզվով։ Այն լեզուն, որով մենք խոսում ենք, տեղեկացնում է, թե ինչպես ենք ընկալում գաղափարները, որովհետև մենք օգ տագործում ենք այդ մշակույթի բառապաշարը։ Աստվածաշնչյան բառապաշարի կորուստը կնշանակեր կորցնել իրենց յուրահատուկ ինքնությունը։ Ուստի Նեեմիայի համար անընդունելի էր, որ ընտա նիքները կորցնում էին Աստծո Խոսքի հետ կապը, հետևաբար նաև կապը կենդանի Աստծո՝ հրեաների Տիրոջ հետ։ Աստվածաշնչյան գիտնականները մատնանշում են, որ Նեեմիայի գործողություններն ավելի շատ ժողովրդին հանրային կերպով ամո թանք տալ էր որպես այն ժամանակներում նախատեսված պատ ժամիջոցների մաս։ Երբ կարդում ենք, որ Նեեմիան հանդիմանեց և անիծեց նրանց, չպետք է կարծենք, թե Նեեմիան օգտագործում էր կեղտոտ կամ անպարկեշտ բառեր. նա բարձրաձայնում էր Ուխ տի անեծքները։ Երկրորդ Օրինաց 28-րդ գլխում ընդգծված են այն անեծքները, որոնք կպատահեն ուխտը դրժողներին։ Շատ հավա նական է, որ Նեեմիան ընտրում է Աստվածաշնչի բառերը, որպեսզի ստիպի նրանց գիտակցել իրենց սխալ քայլերը ևիրենց սխալ ընտ րությունների հետևանքները։ Ավելին, երբ Նեեմիան ասում է, թե «մի քանի մարդկանց ծեծե ցի և նրանց մազերը փետեցի» (Նեեմիա 13.25), Նեեմիային կատա Դաս 12
107
ղության մեջ ցասումով գործելիս պատկերացնելու փոխարեն՝ մենք պետք է հիշենք, որ ծեծը հանրային պատժի նախատեսված ձև էր։ Այս միջոցը կիրառվում է միայն նրանցից «մի քանիսի» դեմ՝ նկատի ունենալով այն առաջնորդներին, ովքեր պատճառ են հանդիսացել այսօրինակ սխալ վարքագծի կամ խթանել են դա։ Այս գործողու թյունները ծառայում էին որպես հանրայնորեն ամոթանք տալու մեթոդներ։ Նեեմիան ցանկանում էր հավաստիանալ, որ մարդիկ հասկացել են իրենց ընտրությունների ու դրանց անպայմանորեն հետևող արդյունքների ծանրությունը։ Ինչպե՞ս պետք է արձագանքենք, երբ տեսնում ենք եկեղեցում կատարվող մեղք։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16
Նեեմիայի հանդիմանությունը Կարդացե՛ք Նեեմիա 13.26, 27 համարները։ Ի՞նչ է սա ցույց տա լիս այն մասին, թե որքան կարևոր է աստվածաշնչյան պատմու թյունը ճշմարիտ ճանապարհից շեղվելու վտանգների մասին մեզ տեղեկացնելու հարցում։
________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
Սողոմոնն ավելի խորը մեղքի մեջ ընկավ իր կատարած ընտրու թյունների պատճառով։ Ճիշտ կլինի ասել, որ Սողոմոնը դարձավ իր սեփական կործանման պատճառը՝ չհնազանդվելով Իսրայելի թա գավորի համար Աստծո տված պատվիրանին. «Նաև իր կանանց չշատացնի (թագավորը), որ սիրտը չխոտորվի» (Երկրորդ Օրինաց 17.17)։ Սողոմոնի կյանքը բերվում է որպես բացասական օրինակ. նա ոչ միայն ամուսնացավ մեկից ավելի կանանց հետ, այլև, ինչպես ընդգծում է Նեեմիան, և ինչը շատ կարևոր է, ընտրեց կանանց, ով քեր չէին պաշտում Աստծուն։ Ինչո՞ւ էր Նեեմիան ճիշտ հեթանոսների հետ ամուսնության հա մար ազգին հանդիմանելիս։ Ծննդոց 6.1–4, Ծննդոց 24.3, 4, Ծննդոց 28.1, 2, Երկրորդ Օրինաց 7.3, 4 և Բ Կորնթացիս 6.14։
________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
108
Դաս 12
Խառնամուսնություններից խուսափելու պատվիրանը վերաբե րում էր ոչ թե ազգություններին, այլ կռապաշտությանը։ Աստվա ծաշնչում տեսնում ենք իսրայելացիների, ովքեր ամուսնանում են այլազգիների հետ՝ Մովսեսն ամուսնացավ Սեպփորայի՝ մադիա նացի կնոջ հետ, Բոոսն ամուսնացավ մովաբացի Հռութի հետ։ Սա կայն այս պատվիրաններում խառնամուսնությունների խնդիրը վերաբերում է այլ հավատ ունեցող կամ ընդհանրապես հավատ չունեցող մեկի հետ ամուսնությանը։ Խնդիրն այն էր, որ Եզրասի և Նեեմիայի ժամանակներում մարդիկ չէին ընտրում ամուսնա նալ Աստծուն հավատացող մեկի հետ։ Ռիչարդ Դևիդսոնը Յահվեի կրակը գրքում (Փիբոդի, Մասաչուսեթս, Հենդրիկսոն փաբլիշերս, 2007թ.) նշում է. «Ամուսնության եդեմական ծրագիրը .... միտված էր երկու զուգընկերոջ հոգևոր հավատի, ինչպես նաև այլ կարևոր արժեքների ներդաշնակ ամբողջությանը», էջ 316։ Այս պատմու թյան մեջ հեթանոս կանայք չէին ցանկանում հրաժարվել իրենց կռապաշտական երկրպագությունից։ Հետևաբար, Նեեմիան հա վանաբար ավելի շատ տխրել էր, քան բարկացել մարդկանց սխալ ընտրության համար, քանի որ դրա մեջ տեսնում էր Աստծուն իրա կան նվիրվածության պակաս։ Աստվածաշունչը մեզ տալիս է բանաձևեր, որոնք օգնում են հաստատուն մնալ Աստծո հետ և նախատեսված են առավելագույ նին հասցնել մեր երջանկությունը։ Այդ կերպ, նույն լծակից կողա կից ընտրելու պատվիրանը նախատեսված է օգնելու մեզ վարել ավելի լավ կյանք և խրախուսելու փոխադարձ նվիրվածություն առ Աստված։ Ի՞նչ սկզբունքներ կարող ենք քաղել այս պատություններից այ սօր, որոնք կօգնեն մեզ պաշտպանել մեր և մեր ընտանիքի հա վատը։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17
Եզրասն արձագանքում է Կարդացե՛ք Եզրաս 9-րդ գլուխը։ Ի՞նչ է Եզրասը պատասխա նում՝ լսելով իսրայելացիների խառնամուսնությունների մասին։ Եզրաս 9.1 և 2 համարները փաստում են, որ մարդիկ «չեն ջոկ վել»։ «Ջոկվել» բառն օգտագործվում է նաև հետևյալ համար ներում. Ղևտացոց 10.10, 11.47, Ելից 26.33, Ծննդոց 1.4, 6, 7, Դաս 12
109
14, 18։ Ի՞նչ է ենթադրում այս բառի կիրառումը հավատացյալի՝ անհավատի հետ ամուսնության խնդրի վերաբերյալ։
________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
Ժողովուրդն ինքը մոտեցավ Եզրասին խառնամուսնություն ների հարցով։ Այն բառապաշարը, որը նրանք օգտագործում էին թվարկելու համար այն ազգերին, որոնք ներգրավված էին այդ զզվելի երևույթի մեջ, ի ցույց էր դնում Թորայի նրանց իմացու թյունը, քանի որ այդ ցուցակը վերցված էր հենց աստվածաշնչյան պատմություններից։ Զարմանալին այն է, որ քաղաքական առաջ նորդները Եզրասին տեղեկացրեցին, որ նույնիսկ ազգի հոգևոր ա ռաջնորդները՝ քահանաներն ու ղևտացիներն էին մեղավոր այս օրինախախտության մեջ։ «Բաբելոնյան գերության պատճառները քննելիս Եզրասը բացա հայտել էր, որ հեթանոս ազգերին խառնվելը մեծապես նպաստել էր Իսրայելի ուրացությանը։ Նա նկատել էր, որ եթե իսրայելացիները հնազանդվեին Աստծո հրամանին և հեռու մնային շրջակա ազգերից, զերծ կմնային շատ դառը տառապանքներից ու նվաստացումնե րից։ Այժմ, երբ նա իմացավ, որ ի հեճուկս անցյալի դասերի՝ անվանի մարդիկ համարձակվել էին խախտել այն օրենքները, որոնք տրվել էին որպես երաշխիք ընդդեմ ուրացության, սրտնեղեց։ Նա մտածեց Աստծո բարության մասին, Ով կրկին Իր ժողովրդին հնարավորու թյուն տվեց հատատվել հայրենի երկրում, ևարդարացիորեն վրդով վեց ու տխրեց նրանց ապերախտության պատճառով»։ Էլեն Ուայթ, Մարգարեներ և թագավորներ, էջ 620։ «Ջոկվել» բառն օգտագործվում է էություններ հակադրելու հա մար։ Իրականում այն արտահայտում է լիարժեք հակադրություն։ Այս պնդմամբ ժողովուրդը ձեռք բերեց կեղծ կրոններից հեռու մնալու Աստծո պատվիրանի առաջնային ըմբռնում ու գիտակցում։ Նրանք հասկացան, որ ոչ ոք չի կարող ասել, որ իր կողակցի այլ հավատամ քը չի ազդի իրենց ամուսնական հարաբերությունների կամ երեխա ների դաստիարակության վրա։ Նրանք գիտակցեցին, թե որքան էր լրջացել իրավիճակը։ Ի՞նչ կարող ենք անել՝ փորձելու մեր տներում ևընտանիքներում հավատը կենդանի պահել, եթե նույնիսկ սխալ որոշում ենք կա յացրել անցյալում։ 110
Դաս 12
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18
Եզրասը գործում է Կարդացե՛ք Եզրաս 10-րդ գլուխը։ Ինչպե՞ս Եզրասն ու առաջ նորդները լուծեցին խառնամուսնությունների հարցը։
________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
Ամբողջ ժողովուրդը միասին որոշում կայացրեց օտարերկրացի կանանց հետ ուղարկել։ Զարմանալի էր, որ նույնիսկ օտարերկրացի կանանց հետ ամուսնացած տղամարդիկ համաձայնեցին այս ծրագ րին, բացի այն չորս տղամարդկանցից, ում անունները նշված են Եզ րաս 10.15 համարում։ Հրեաները խոստացան իրենց կանանց հետ ուղարկել, ևայս ծրագիրն ավարտին հասցնելը տևեց երեք ամիս։ Ի վերջո, 113 հրեա տղամարդիկ իրենց կանանց հետ ուղարկեցին (Եզ րաս 10.18–43)։ Զարմանալի է, որ վերջին համարում (Եզրաս 10.44) նշվում է, որ այս խառնամուսնություններից մի քանիսի արդյունքում արդեն երեխաներ էին ծնվել։ Մեզ ողջախոհ և ճիշտ չի թվում երե խաներ ունեցող ընտանիքներից մայրերին հեռացնելը։ Այդուհան դերձ, մենք պետք է հիշենք, որ սա այն բացառիկ անգամն էր, երբ Աստված նորից սկսեց հրեա ազգի հետ և որոշ իմաստով նրանք էլ՝ Նրա հետ։ Աստծուն լիարժեքորեն հետևելն արմատական միջոցա ռումներ է պահանջում։ Եզրաս 10.11, 19 համարներում օգտագործվող յուրահատուկ բառերը՝ «ջոկվեք» (բադալ) և «արձակեն» (յաթզա) ոչ մի ուրիշ տեղ Աստվածաշնչում չեն օգտագործվում բաժանության համատեքս տում։ Եզրասը հաստատ ծանոթ էր սովորաբար բաժանություն մատնանշող բառապաշարին, սակայն նա չի օգտագործել դրանք։ Սա ակնհայտորեն նշանակում է, որ նա այդ ամուսնությունները վա վերական չի համարել այն բանից հետո, երբ բացահայատել է, որ դրանք խախտում էին Հնգամատյանի պատվիրանը։ Այլ խոսքերով, ամուսնություններն անվավեր համարվեցին, որովհետև դրանք հա կասում էին օրենքին։ Գործընթացն անվավեր ամուսնությունների չեղարկում էր։ Սակայն մեզ տեղեկություն չի տրվում, թե ինչ եղավ այն կանանց և երեխաների հետ, և ինչ ազդեցություն ունեցավ այս քայլը համայնքի վրա։ Այն ժամանակների սովորույթների համաձայն՝ նախկին ամուսինը պետք է հոգար նախկին կնոջ ևերեխաների տե Դաս 12
111
ղափոխության հոգսերը։ Սա նշանակում է, որ հավանաբար կանայք վերադարձել են իրենց հայրական տներ։ Սակայն, ժամանակի ընթացքում, որոշ հրեա տղամարդիկ նորից սկսեցին ամուսնանալ անհավատների հետ, և, հնարավոր է, ոմանք վերադարձան հետ ուղարկած կանանց մոտ։ Լուծման անցողիկ բնույթը կարող է վերագրվել մարդկային բնույթին ևառ Աստված ու նեցած մեր վերելքներով և անկումներով լի նվիրվածությանը։ Նույ նիսկ նրանք, ովքեր իրենց համարում են ամուր հավատացյալներ, պետք է ընդունեն, որ անցել են Աստծուն ավելի քիչ նվիրվածություն ցուցաբերելու փուլերով, երբ նրանց հարաբերությունն Աստծո հետ կարող էր ճշգրտորեն նկարագրվել որպես թերի։ Ցավոք, մարդկու թյունն ընդդիմանում է Աստծուն առաջին տեղում դնել։ «Աստծուն ավելի քիչ նվիրման» ժամանակների ինչպիսի՞ փոր ձառություն եք ունեցել։ Ի՞նչ եք սովորել այդ փորձառություննե րից։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19
Ամուսնությունն այսօր Նրանից, ինչ տեսանք Եզրասի ու Նեեմիայի գրքերում խառնա մուսնությունների այս խնդրի վերաբերյալ, պարզ է դառնում, որ Աստված լրջորեն է վերաբերվում ամուսնությանը, և որ մենք ևս պետք է նմանապես վարվենք։ Մեզ անհրաժեշտ է աղոթքով դիտար կել հավանական թեկնածուին և ներառել Աստծուն որոշում կայաց նելու մեջ։ Եվ պետք է որոշում կայացնենք հավատարիմ լինել Աստծո սկզբունքներին, ինչը կարող է պաշտպանել մեզ շատ տխրություն ներից ու թշվառություններից։ Տեսե՛ք, թե ինչպես է Պողոսը վարվում այն հարցի հետ, երբ քրիստոնյան անհավատ կին կամ ամուսին է ունենում։ Ուշադ րությամբ ուսումնասիրե՛ք Ա Կորնթացիս 7.10–17 համարները։ Ինչպե՞ս պետք է վերաբերվենք այսօր այն ամուսնություններին, որոնք նույն լծակից չեն։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Քանի որ Աստվածաշնչում չկա ոչ մի հստակ պատվեր այն մա սին, թե ինչպես վարվել տարբեր հավատներ ունեցող մարդկանց ա մուսնությունների հետ, խիստ ոչ իմաստուն, ինչպես նաև համարի 112
Դաս 12
մտքին ու սկզբունքներին հակառակ կլինի պնդելը, թե անհավատ կողակցից բաժանվելը ամենաճիշտ մոտեցումն է: Եվ հիմնվելով Եզ րաս գրքում տրված այս պատմության վրա՝ ամենևին էլ ողջունելի չէ խորհուրդ տալ հենց ա՛յդ մոտեցումը։ Եզրասի ու Նեեմիայի իրավի ճակը մեկանգամյա իրադարձություն էր, որը տեղի ունեցավ Աստ ծո կամքի համաձայն (Եզրաս 10.11), որովհետև վտանգի տակ էին հայտնվել ողջ իսրայելական համայնքի ապագան և երկրպագու թյան համակարգը։ Նրանք կորցնում էին իրենց ինքնությունը որպես կենդանի Աստծուն երկրպագող ազգ։ Մենք գիտենք, որ Եգիպտոսում Էլեֆանտինի հրեական հա մայնքի բնակեցման ժամանակ (Եզրասի և Նեեմիայի ժամանա կակից) առաջնորդները թույլ տվեցին խառնամուսնություններ և զարգացրեցին խառը կրոն Յահվեի և Նրա հեթանոս կնոջ Անատ աստվածուհու հետ։ Բացի այդ, մեսիական գիծն էր վտանգի տակ։ Ուստի այս մեկանգամյա իրադարձությունը չպետք է վերցնել որ պես կանոն ամուսնություններ և ընտանիքներ քանդելու համար, երբ հավատացյալն ամուսնանում է անհավատի հետ։ Ընդհակա ռակը, այս պատմությունն իրապես ի ցույց է դնում այն մեծ արժե քը, որն Աստված վերագրում է միևնույն հավատի շրջանակներում կատարված ամուսնությանը։ Սատանան երջանկանում է, երբ մենք ի վերջո ամուսնանում ենք մի մարդու հետ, ով չի քաջալե րում մեր նվիրվածությունն առ Աստված, որովհետև նա գիտի, որ եթե երկուսն էլ ունենում են միևնույն հավատամքը, ավելի ուժեղ են լինում Աստծո գործն առաջ տանելու մեջ, քան եթե ընդամենը մեկն է հավատարիմ։ Ճիշտ է, Աստվածաշունչը հստակ կերպով խոսում է այլախառն լծակից ամուսնությունների դեմ (Բ Կորնթացիս 6.14), բայց մենք հանդիպում ենք նաև համարների, որտեղ մեծ շնորհ է ցուցաբեր վում նրանց նկատմամբ, ովքեր այլ ընտրություն են արել։ Աստված զորություն է տալիս անհավատների հետ ամուսնացածներին հա վատարիմ լինելու Իրեն և իրենց կողակիցներին։ Աստված մեզ չի լքում, նույնիսկ երբ մենք կատարում ենք Նրա կամքին հակառակ ընտրություն, ևեթե Նրանից օգնություն ենք խնդրում, Նա օգնում է։ Սա իհարկե չի նշանակում, որ մենք կարող ենք անել այն, ինչ ուզում ենք, ևակնկալել, որ Աստված, միևնույնն է, մեզ կօրհնի, այլ նշանա կում է, որ երբ մենք Նրա մոտ ենք գալիս կարիքով և խոնարհ սրտով, Նա միշտ լսում է։ Առանց Աստծո շնորհի հույս չէր լինի ոչ մեկիս հա մար, որովհետև մենք բոլորս մեղավորներ ենք։ Դաս 12
113
ՈՒՐԲԱԹ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի Մարգարեներ և թագավորներ գրքի 669-678 էջերի «Բարենորոգում» գլուխը։ «Աստծուց ստանձնած պարտականությունների կատարման գործում աշխատասիրությունը ճշմարիտ կրոնի կարևոր մասն է կազմում։ Մարդիկ պետք է օգտագործեն հանգամանքները որպես Աստծո կամքի իրականացման գործիքներ։ Ճիշտ ժամանակին ձեռ նարկված արագ և վճռական քայլը փառահեղ հաղթանակներ է բերում, մինչդեռ հապաղումն ու անփութությունը հանգեցնում են ձախողման և անարգում են Աստծո անունը։ Եթե ճշմարտության գործի ղեկավարները ոչ մի եռանդ չեն ցուցաբերում, եթե անտար բեր են և աննպատակասլաց, եկեղեցին անհոգ, ծույլ ու հեշտասեր կլինի, իսկ եթե նրանք տոգորված են Աստծուն և միայն ու միայն Նրան ծառայելու սուրբ նպատակով, մարդիկ միաբան, հուսառատ և պատրաստակամ կլինեն։ Աստծո խոսքը հարուստ է սուր և ցնցող հակադրություններով։ Մեղքը և սրբությունը դրվում են կողք-կողքի, որպեսզի մենք հնա րավորություն ունենանք խուսափել մեկից և ընդունել մյուսը։ Սա նաբաղատի և Տուբիայի ատելության, կեղծիքի և դավաճանության մասին պատմող էջերը նկարագրում են նաև Եզրասի և Նեեմիայի ազնիվ, նվիրված ևինքազոհ հոգին։ Մենք ազատ ենք ընտրելու, թե դրանցից որին ընդօրինակենք։ Աստծո պատվիրանները խախտե լու սարսափելի հեևանքները հակադրվում են հնազանդությունից բխող օրհնություններին։ Մենք ինքներս պետք է որոշենք՝ կրել մե կի հետևանքնե՞րը, թե՞ վայելել մյուսը»։ Էլեն Ուայթ, Մարգարեներ և թագավորներ, էջ 676։ Հարցեր քննարկման համար
1. Երբ կարդում ենք այս պատմությունները, պարզ է դառնում, որ այս մարդկանցից շատերի կյանքում Աստված առաջին տեղը չէր զբաղեցնում, այդ պատճառով էլ նրանք հեթանոս կանայք էին ընտրել։ Ուստի Եզրասը նրանց չի թողնում պարզապես իրենց ո րոշմանը, այլ փորձում է հանդիմանել և ուղղել՝ հույս ունենալով ինչ-որ բան փոխել։ Եվ սակայն այդ փոփոխությունն իրապես տե ղի ունեցա՞վ։ Իրենց վարքագիծը փոխելով՝ նրանց սիրտը փոխ 114
Դաս 12
վե՞ց։ Նրանց նվիրվածությունն առ Աստված իրապես աճե՞ց։ Ի՞նչ ապացույցներ ունենք, որ նրանցից շատերն իրականում չփոխ վեցին։ Ի՞նչ կարող ենք սովորել նրանց սխալներից այն մասին, թե իրականում որքան կարևոր է սրտի փոփոխությունը։ 2. Ինչպե՞ս կարող ենք օգնել մեր եկեղեցու այն անդամներին, ով քեր միգուցե պայքարում են ոչ իմաստուն ամուսնությունից բխող խնդիրների դեմ։ 3. Թեև Աստծո սկզբունքները հավերժական են և բացարձակ, մշա կույթները մեծապես տարբերվում են։ Ինչո՞ւ պետք է մտապա հենք այս տարբերությունները, երբ փորձում ենք մեր սեփական կյանքում ևիրավիճակում կիրառել Աստծո սկզբունքները։
Դաս 12
115
ԴԱՍ 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21–27
ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Գ Թագավորաց 12.1–16, Գործք առաքելոց 15.7–11, Հովհան նես 11.46–53, Նեեմիա 4.7–23, Եզրաս 8.21–23, 31, 32։ Հիշելու համարը. «Եվ բոլոր ժողովուրդը գնաց ուտելու, խմելու և բաժիններ ու ղարկելու և մեծ ուրախություն անելու, որովհետև հասկանում էին այն խոսքերը, որ նրանց իմացնում էին» (Նեեմիա 8.12)։ Ե՛վ Եզրասը, և՛ Նեեմիան մեծ առաջնորդների օրինակներ են, ով քեր պատրաստակամ էին Տիրոջ առաջադրանքներն իրականացնել և նվիրված էին Աստծուն, Ով նրանց կանչել էր դա անելու։ Աստծո նկատմամբ սերը ոգեշնչում էր նրանց հավատարիմ ծառաներ լինել։ Իրականում, նրանց հավատարմությունը եղել է մեր ուսումնասիրու թյան առանցքային մասը։ Այս շաբաթ մենք կուսումնասիրենք Աստվածաշնչում բերված առաջնորդության օրինակներ, ներառյալ Եզրասի և Նեեմիայի օ րինակը։ Այս դասերը միանշանակ լիարժեք և սպառիչ ուսումնասի րություններ չեն պարունակում, քանի որ քննարկման շատ ավելի բան կա։ Այնուամենայնիվ, ընտրված դասերն անկյունաքարային են յուրաքանչյուր առաջնորդի համար։ Դուք կարող եք ձեզ առաջնորդ չհամարել ձեր կյանքի այս որոշակի շրջանում, բայց մենք բոլորս ազ դեցություն ունենք որոշ մարդկանց վրա, ուստի դասերը վերաբե րում են բոլորիս։ Այս առաջնորդների պատմության մեջ կարևոր դեր ունի Աստ ծո Խոսքը։ Խոսքը վերափոխեց նրանց մտածելակերպն ու կյանքը, և արդյունքում կյանքի կոչվեց վերածննդի և բարենորոգության մի ամբողջ ծրագիր։ Նրանք ամբողջովին կախված էին Աստծո Խոսքից և դրանում պարունակվող Նրա ցուցումներից։ Նույն կերպ, անկախ նրանից, թե ով ենք մենք և ինչ դեր ունենք, պարտավոր ենք յոթե րորդ օրվա ադվենտիստ քրիստոնյայի մեր կյանքի կենտրոնում պա հել Աստծո Խոսքը։ 116
Դաս 13
ՄԻԱՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22
Առաջնորդների ազդեցությունը Ողջ Աստվածաշնչում մենք կարող ենք գտնել և՛ լավ, և՛ վատ ա ռաջնորդության օրինակներ, երբեմն նույնիսկ՝ այդ երկուսի խառ նուրդը։ Վատ առաջնորդները ժամանակ առ ժամանակ լավ գործեր են արել, ինչպես և լավ առաջնորդները երբեմն-երբեմն սայթաքել են։ Ի վերջո բոլոր առաջնորդներն էլ մարդ արարածներ են ևորպես այդպիսին՝ ունակ են և՛ բարին, և՛ չարը, և՛ ճիշտը, և՛ սխալը գործե լուն։ Ո՞վ իր կյանքում այս իրականությունը չի վերապրել։ Սակայն խնդիրն այն է, որ երբ դուք առաջնորդ եք, մեծագույն ազդեցություն եք տարածում՝ կա՛մ վատ, կա՛մ լավ։ Շատ վատ է, երբ բացասական ազդեցություն եք թողնում ձեր սեփական տա նը, աշխատավայրում կամ այնտեղ, ուր ներկա եք լինում։ Սակայն երբ դուք առաջնորդի դիրքում եք, լինի՝ հոգևոր, քաղաքական, թե երկուսը միասին, այդ ազդեցությունը բազմապատկվում է։ Այդ դեպքում որքա՜ն կարևոր է, որ ձեր յուրաքանչյուր, հատկապես առաջնորդի դերում, արտացոլեք Սուրբ Գրքի սկզբունքները։ Կարդացե՛ք հետևյալ համարները։ Առաջնորդության ինչպիսի՞ օրինակ ենք գտնում դրանցում։ Եթե լավ, ապա բացատրե՛ք և հիմնավորե՛ք, թե ինչու էին լավ։ Նույն կերպ բացատրե՛ք վատ առաջնորդության օրինակները։ Ռոբովամ (Գ Թագավորաց 12.1–16) _______________________________
________________________________________________________________________
Պետրոս (Գործք առաքելոց 15.7–11 ) _______________________________ ________________________________________________________________________ Հովսիա (Դ Թագավորաց 23.1–10) ___________________________________ ________________________________________________________________________ Դեբորա (Դատավորաց 4.1–16) _____________________________________ ________________________________________________________________________ Աքաաբ (Գ Թագավորաց 211–16) _____________________________________ ________________________________________________________________________ Թեև շատ քիչ տեղեկություն է մեզ հասել, սակայն ի՞նչ դասեր կարող ենք քաղել այս պատմություններից այն մասին, թե ինչ է լավ և վատ առաջնորդությունը, և թե ինչպես կարող ենք կի րառել մեր սովորածը մեր կյանքում՝ լինենք մենք լավ, թե վատ առաջնորդի դերում։ Դաս 13
117
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23
Չարություն Եհովայի առաջ Կարդացե՛ք հետևյալ համարները։ Ի՞նչ են դրանք մեզ ասում այս առաջնորդների ևիրենց կառավարած ժողովրդի վրա իրենց իսկ ունեցած ազդեցության մասին։ Գ Թագավորաց 15.26, 34 __________________________________________ ________________________________________________________________________ Դ Թագավորաց 13.1–3 _____________________________________________ ________________________________________________________________________ Հովհաննես 11.46–53 ______________________________________________ ________________________________________________________________________ Ցանկացած ոլորտում առաջնորդի դիրքում գտնվող շատերիս համար սթափեցնող է մտածել, որ մեր առաջնորդությունն ունի մարդկանց հոգևորապես աճեցնելու կամ անկման տանելու ներուժ։ Եվ այստեղ ներկայացված բոլոր օրինակներում արդյունքը կործա նիչ կերպով բացասական էր։ Հատկապես, մեր բնավորությունը և առ Քրիստոսն ունեցած նվիրվածությունն ազդեցություն է ունենում նրանց վրա, ում հետ մենք շփվում ենք։ Հոգևոր առաջնորդներն ազդում են ուրիշների վրա կա՛մ դեպի Աստված, եթե իրենք անձամբ փնտրում են Աստ ծուն, կա՛մ դեպի չարը, եթե Աստծուն չեն փնտրում։ Հակառակ նրա, ինչ մենք տեսանք այսօր, այն փաստը, որ Եզ րասն ու Նեեմիան Աստծո հետ ամուր հարաբերություններ ունեին, անհերքելի է։ Եզրասի և Նեեմիայի մասին գրքերում արձանագր ված ծոմերն ու աղոթքները գերազանցում են այլ մեծ առաջնորդնե րի մասին Աստվածաշնչի ներկայացրած տեղեկություններին։ Ազգը քայլում էր Աստծո հետ նրանց առաջնորդության ներքո, նույնիսկ եթե ամեն ինչ կատարյալ չէր։ Նրանց կյանքի վեկտորն ուղղված էր դեպի Աստված։ Մյուս կողմից, այն փաստը, որ կային մարդիկ, ում վրա չազդեց և փոփոխության չբերեց Եզրասի և Նեեմիայի հավա տը, վկայում է այն մասին, որ ուրիշ ոչ մեկի հավատը, բացի մեր սեփականից, չի կարող փոփոխել մեզ։ Ի վերջո, նայե՛ք այն մարդ կանց, ովքեր ունեցան Հիսուսին Իր երկրային կյանքի ընթացքում տեսնելու, Նրա քարոզները լսելու և նույնիսկ Նրա հրաշքներին ա կանատես լինելու հնարավորությունը, և սակայն վերջում մերժեցին Նրան։ Այո՛, մենք դեր ենք խաղում, ինչ դիրքում էլ որ գտնվենք, և 118
Դաս 13
կարող ենք թե՛ բարու, թե՛ չարի ազդեցություն թողնել։ Սակայն, ի վերջո, յուրաքանչյուր մարդ Աստծո առաջ պետք է անձամբ պա տասխան տա ի՛ր համար։ Խորհե՛ք ձեր ազդեցության ոլորտում գտնվող մարդկանց մասին։ Ի՞նչ կերպ կարող եք բարելավել ձեր ազդեցությունը։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24
Քաջություն և հզորացում Կարդացե՛ք Նեեմիա 4.7–23 համարները։ Ի՞նչ կերպ Նեեմիան քաջություն ցուցաբերեց։ Ի՞նչը նրան տվեց այդ քաջությունը։
________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
Նեեմիան դեմ կանգնեց իրենց թշնամիներին, ովքեր փորձում էին վախեցնել հրեաներին։ Նեեմիայի արձագանքը եղավ այն, որ նա նախաձեռնեց մարդկանց մարտի համար պատրաստե լը։ Նեեմիան պարզապես չասաց. «Լավ, Աստված, ամեն ինչ Դու արա»։ Փոխարենը պատրաստեց մարդկանց իրենց մասն անե լու համար։ Նրանք պահում էին սուրեր և պայքարի այլ պարա գաներ, մինչդեռ միևնույն ժամանակ կառուցում էին պարիսպը։ Հրեաները Նեեմիայի առաջնորդության ներքո տեղի չտվեցին վախին, այլ փոխարենը համարձակ կանգնեցին ինքնապաշտ պանվելու համար։ Նեեմիան խրախուսում էր ժողովրդին, հավա տում նրանց ուժերին, համագործակցում նրանց հետ և նրանց տալիս գործելու պատասխանատվություն։ Նա լիազորում էր նրանց անել գործը, երբ բաշխում և նշանակում էր պատասխա նատվությունները։ Նեեմիան պարզապես մարդկանց չէր ասում ինչ անել և գնում ու թաքնվում էր իր սենյակում։ Նա կանգնում էր նրանց կողքին ու անում էր այն բարդ աշխատանքը, որը պետք է արվեր։ Աստվածաշնչում կան դեպքեր, երբ Աստված հրամայել է ժո ղովրդին հանգիստ սպասել և դիտել, թե ինչպես է Ինքը պատե րազմում, սակայն կան նաև շատ օրինակներ, երբ Աստված ասել է. «Պատրաստ եղեք գործելու, և Ես հաղթանակ կտամ ձեզ»։ Մենք պետք է մեր մասն անենք, եթե ուզում ենք տեսնել Աստծո ազատագ րումն ու օրհնությունները։ Դաս 13
119
«Նեեմիային իրենց իշխանությանը ենթարկելու նրա թշնամի ների ձախողման պատճառը վերջինիս ամուր նվիրվածությունն էր Աստծո գործին և նրա հավասարապես ամուր վստահությունը Նրա հանդեպ։ Թեթևամիտ անձը հեշտությամբ է գայթակղության զոհ դառնում, իսկ այն կյանքը, որում կա ազնիվ նպատակ, գրավիչ մտադրություն, չարի համար հեշտ թիրախ չէ: Անընդհատ առաջ ըն թացող մարդու հավատը չի թուլանում, քանի որ ամենուր նա ճա նաչում է անսահման Սիրուն, Ով ամեն բան անում է իրագործելուԻր բարի նպատակները։ Աստծո ճշմարիտ ծառաներն աշխատում են չթուլացող վճռականությամբ, որովհետև շնորհի գահն է նրանց մշտական վստահությունը»։ Էլեն Ուայթ, Մարգարեներ և թագավոր ներ, էջ 660։ Եվ, ի վերջո, Նեեմիան քաջալերվում էր Աստծո իրական լինե լու և Նրա զորության գիտակցումից։ Եվ ինչպես տեսանք, Աստծո մասին նրա գիտությունն ստիպեց նրան գործել իր հավատի հա մաձայն։ Թեև համատեքստը տարբեր է, սակայն այն, ինչը մենք տեսանք Նեեմիայի մեջ, ինչպե՞ս է արտացոլում հետևյալ համարը. «Բայց մեկը կասի, թե դու հավատ ունես, ևես գործ ունեմ։ Ցույց տուր ինձ քո հավատը գործերից, ևես էլ ցույց կտամ քեզ իմ հավատն իմ գործերից» (Հակոբոս 2.18)։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25
Նպատակ և եռանդ Ի՞նչ են մեզ սովորեցնում հետևյալ համարները Եզրասին և Նեե միային առաջ մղող ուժի մասին (Նեեմիա 2.1–10, Եզրաս 7.8–10)։
________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
Իրենց արած ամեն ինչում Եզրասն ու Նեեմիան ձգտում էին տես նել Աստծո կամքը Նրա ժողովրդի կյանքում կատարվելիս։ Այո՛, ժողո վուրդն ամեն ինչ փչացրել էր, այո՛, նրանք կրել էին իրենց պատիժը դրա համար։ Սակայն Աստված, հավատարիմ վերականգնման մա սին տված Իր խոստումներին, բացեց ճանապարհները, որպեսզի Իր ժողովուրդը վերադառնա խոստացված երկիր, ևեթե նրանք հա վատարիմ լինեին, ապա Նա կիրականացներ նպատակները, որոնք 120
Դաս 13
դրել էր Իր ժողովրդի համար։ Եվ Տերը, Իր իմաստությամբ, ընտրեց երկու շատ նվիրված մարդկանց, մարդիկ, ովքեր ինչ-որ կերպ նման էին Մովսեսին այս վերականգնման մեջ կենտրոնական դեր խաղա լու համար, ճիշտ այնպես, ինչպես ընտրել էր Մովսեսի սերունդը յու րահատուկ առաջադրանքի համար։ Այս երկու մարդկանց նման մեծ առաջնորդները նպատակ ունեն։ Նրանք ունեն կյանքի նպատակ, ինչը խթանում է նրանց բոլոր գոր ծողությունները։ Կարելի է ասել, որ և՛ Եզրասը, և՛ Նեեմիան իրենց կյանքում նպատակ ունեին։ Նրանք ունեին Աստծո ժողովրդի գտնվե լու վայրի տեսլական և հետո ներդրեցին ամեն ջանք այդ նպատակն իրականություն դարձնելու համար։ Եզրասը դա արեց Սուրբ Գիրքն ուսումնասիրելու և Խոսքը մարդ կանց սովորեցնելու միջոցով։ Նեեմիան խրախուսում էր մարդկանց անել այն, ինչը ճիշտ է, և համարձակորեն կանգնել Աստծո կողմում։ Այս երկու տղամարդիկ էլ ցանկանում էին Երուսաղեմը վերականգն ված տեսնել, սակայն ոչ ընդամենը նյութապես վերականգնված։ Նրանք նաև ցանկանում էին տեսնել վերածնունդ և բարեփոխու թյուն այդ քաղաքի բնակիչների հոգևոր կյանքում։ Ահա թե ինչու էին նրանք ուղղում, հանդիմանում մարդկանց, երբեմն էլ հստակ գործո ղություններ պահանջում։ Մեծ առաջնորդները հավատում են ավելի մեծ, ոչ թե սովորական կամ միջակ բաների։ Եզրասն ու Նեեմիան հավատում էին սիրող և զորավոր Աստծուն, Աստված, Ով կարող էր հրաշքներ գործել, և նրանք ուզում էին, որպեսզի յուրաքանչյուր մարդ խորը կապ ունենա Նրա հետ։ Նեեմիա գրքի առաջին իսկ գլխից սկսած ընթերցողին տպավո րում է Նեեմիայի նվիրվածությունն Աստծո գործին, ինչպես նաև նրա վիշտն իր ժողովրդի վիճակի համար։ Առաջին գլխում նա լաց է լինում, երբ նրան տեղեկացնում են Հուդայում իսրայելացի ների կրած դժվարությունների մասին։ Նեեմիան ծնկի է գալիս և խոստանում անել այն ամենը, ինչի Աստված իրեն կկանչի։ Նեե միայի շարժիչ ուժն աշխարհը փոխելու գաղափարն է։ Նա գործի մարդ էր, Աստծո համար արվող գործի։ Բարձր աշխատավար ձի կամ կարկառուն դիրքի միջոցով չէր (թեև Պարսկաստանում նա ուներ երկուսն էլ), որ Նեեմիան ընտրեց կատարել մտադր ված փոփոխությունը, այլ Հուդա՝ ամեն քայլափոխին հակառա կորդների ճնշումը կրող ոչ այնքան հեռանկարային ազգի մոտ գնալով։ Նա քայլ արեց հավատով՝ չնայած իր առջև ծառացած խոչընդոտներին։ Դաս 13
121
ՀԻՆԳՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26
Խոնարհություն և համառություն Կարդացե՛ք Եզրաս 8.21–23, 31, 32 համարները։ Թագավորի հետ չխոսելու նրա որոշումը համարում եք հիմա՞ր, թե՞ համարձակ։ Ինչպե՞ս Եզրասն ու ժողովուրդը խոնարհություն դրսևորեցին։
________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
Որոշ ժամանակ անց Նեեմիան ընդունեց պաշտպանության համար թագավորի առաջարկած ուղեկցումը։ Բայց Եզրասը, իր վերադարձի պարագայում, հավատաց, որ Աստված լավագույնս կհատուցի, եթե իրենք թագավորից ոչինչ չխնդրեն։ Հետո, երբ անվ նաս Հուդա հասան, այդ հաջողությունը վերագրեցին իրենց Աստ ծուն։ Միգուցե որոշ իրավիճակներում մենք ավելի շատ ապավինում ենք այլ մարդկանց և ոչ բավականաչափ Աստծո՝ Իր հնարավորու թյունները ցույց տալուն։ Այս իրավիճակում Եզրասն ընտրեց թույլ տալ Աստծուն անել գործը ևապացուցեց թագավորին, որ Աստված իրապես զորավոր Աստված է։ Սակայն Եզրասն անմտածված չէր գործում։ Նա ժողովրդին հավաքեց մեկտեղ, և նրանք աղոթեցին ու ծոմ պահեցին այս իրավիճակի համար։ Նրանք չնախաձեռնեցին իրենց ճամփոր դությունը նախքան Աստծո հետ լուրջ ժամանակ անցկացնե լը։ Նրանք Աստծո մոտ եկան խոնարհաբար՝ խնդրելով, որ Նրա պաշտպանությունը դառնա Նրա զորության նշան, և Աստված պատասխանեց։ Կարդացե՛ք Նեեմիա 5.14–19 համարները։ Ինչպե՞ս Նեեմիան խոնարհություն ցույց տվեց։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Իրական առաջնորդները պետք է պատրաստակամորեն խո նարհեցնեն իրենց և դառնան ծառաներ։ Իրավասու առաջնորդները չեն պահանջում և նրանց հարկավոր չէ «տիտղոս»՝ պատիվ վաս տակելու համար։ Նեեմիայի դռները մշտապես բաց էին, և նա առա տաձեռնորեն տալիս էր մարդկանց։ Նա ցույց էր տալիս առ Աստված ունեցած իր հավատը, և նրա անհավատալի նվիրվածությունն Աստ ծուն մարդկանց համար օրինակ էր ծառայում։ Նա ուներ ուժեղ ան 122
Դաս 13
հատականություն և գործնական խառնվածք, բայց նա իրեն ոչ ոքից բարձր չէր դասում։ Այդ ժամանակներում նա ուներ հրեա ազգի մեջ ամենաբարձր պաշտոնը և մնում էր շատ առատաձեռն։ Իր կյան քում նա ի ցույց էր դնում Հիսուսի կյանքն ու վարդապետությունը, Ով մեզ սովորեցրեց, որ առաջնորդելու լավագույն ճանապարհն ու րիշներին ծառայելն էր։ Հիսուսն արեց այդ, ուստի մենք ևս, անկախ մեր զբաղեցրած դիրքից, պետք է անենք դա։ «Եվ Նա նստեց տասներկուսին կանչեց ևասաց նրանց. Եթե մեկն ուզում է առաջին լինել, թող ամենից հետին և ամենի ծառա լի նի» (Մարկոս 9.34)։ Ի՞նչ են Հիսուսի այս խոսքերը սովորեցնում մեզ այն մասին, թե ինչ ասել է լինել ճշմարիտ առաջնորդ Աստծո աչքում։ ՈՒՐԲԱԹ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի Քայլեր դեպի Քրիստոս գրքի 116-132 էջերի «Աղոթքի առավելությունը» գլուխը։ «Հայրենիք վերադարձած աքսորյալների կողմից Զորաբաբելի, Եզրասի և Նեմիայի ղեկավարությամբ ընթացող վերականգնման և բարեփոխման գործը պատկերում է հոգևոր վերականգնման աշխատանք, որ պետք է իրականացվի այս աշխարհի պատմու թյան վերջին օրերին։ Իսրայելի մնացորդ ժողովուրդը թույլ ու տկար մարդիկ էին՝ ենթակա իրենց թշնամիների ոչնչացմանը, սակայն նրանց միջոցով Աստված ծրագրել էր երկրի վրա պահպանել Իր և Իր օրենքի մասին գիտությունը։ Նրանք ճշմարիտ երկրպագու թյան պաշտպաններն էին, սուրբ մարգարեների պահապանները։ Տարբեր էին նրանց փորձառությունները Երուսաղեմի տաճարը և պարիսպը վերակառուցելիս, հզոր` այն ընդդիմությունը, որին ստիպված էին հակազդել։ Ծանր էր այն բեռը, որ կրում էին այս գործի ղեկավարները, սակայն այս մարդիկ առաջ էին գնում հո գու խոնարհությամբ, Աստծո հանդեպ ամուր ու անվարան վստա հությամբ՝ հավատալով, որ Նա Իր գործը հաղթական ավարտի կհասցնի։ Ինչպես Եզեկիա թագավորը, Նեեմիան «Տիրոջը հարեց, Նրա հետևից չհեռացավ և պահեց Նրա պատվերները, ...Եվ Տերը նրա հետ էր»։ Դ Թագավորաց 18.6, 7»։ Էլեն Ուայթ, Մարգարեներ և թագավորներ, էջ 677։ Դաս 13
123
Հարցեր քննարկման համար 1. Ինչո՞ւ մենք պետք է ըստ հնարավորին մեր առաջնորդներին ա ջակցելու համար Աստծո առաջ անենք այն ամենը, ինչ կարող ենք։ 2. Ինչո՞ւ է առաջնորդի՝ ծառա լինելու տարբերակն այդքան բարդ, խստապահանջ և միևնույն ժամանակ առատորեն վարձատր վող։ Ինչո՞ւ է քրիստոնյա առաջնորդի համար այդքան կարևոր լինել նաև ծառա։ 3. Գրքի սկզբում, վերջում, ինչպես նաև մեջտեղում Նեեմիան աղո թում էր։ Ե՛վ Եզրասը, և՛ Նեեմիան աղոթքի մարդիկ էին։ Ուշա դիր հաշվե՛ք, թե քանի անգամ են «աղոթք» և «աղոթեց» բառերը նշված Եզրաս և Նեեմիա գրքերում։ Այս առաջնորդները մշտա պես աղոթում էին։ Ի՞նչ պետք է դա մեզ ասի մեր սեփական ա ղոթքի կյանքի մասին։ 4. «Եվ Տիրոջը հարեց, Նրա հետևից չհեռացավ և պահեց Նրա պատվերները, որ պատվիրել էր Տերը Մովսեսին» (Դ Թագավո րաց 18.6)։ Ինչպե՞ս է մարդ «հարում Տիրոջը»։ Ի՞նչ է դա նշանա կում։ Ինչպե՞ս է Տիրոջը հարելն առնչվում Նրա պատվիրանները պահելու հետ։
124
Դաս 13