Սույն հետազոտության ընթացքում ներկայացվում են բազմաթիվ օրինակներ՝ «Կանանց աջակցման կենտրոն» եւ «Կանանց ռեսուրսային կենտրոն» կազմակերպությունների աշխատանքի հիման վրա: Այդ օրինակները մատնանշում են համակարգում առկա բացերը: Այս փաստաթղթում առկա բացերի եւ մարտահրավերների լուծման նպատակով ներկայացնում ենք առաջարկներ՝ հիմնված մեր եւ միջազգային լավագույն փորձի վրա: Հայաստանը կարիք ունի կիրառելու լավագույն փորձը՝ պաշտպանելու զոհին, կանխելու ընտանեկան բռնության դրսեվորումներն ու առաջացող հետեւանքները, ինչպես նաեւ ընտանեկան բռնության դեմ պայքարն իրականացնելու ինչպես պետական, այնպես էլ հասարակական մակարդակներով։