Ամանորյա թողարկում

Page 1

1


1.

Լիլիթ Աղաջանյան

3

2.

Մերի Թելունց

6

3.

Ռաֆայել Վարդանյան

7

4.

Լուսինե Մլքե-Գալստյան

8

5.

Նունե Մովսիսյան

9

6.

Նարեկ Սահակյան

10

7.

Դավիթ Կիրակոսյան

11

8.

Գոհար Սահակյան

12

9.

Մարգարիտ Սարգսյան

13

10.

Հասմիկ Ղազարյան

15

2


ԼԻԼԻԹ ԱՂԱՋԱՆՅԱՆ ՏՈՆԱԾԱՌԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ. (Թարգմանությունը՝ անգլերենից) Մինչ քրիստոնեության առաջացումը այն բույսերն ու ծառերը, որոնք մնում էին կանաչ ամբողջ տարին, մարդկանց համար ձմռան օրերին ունեին հատուկ նշանակություն: Բացահայտեք սուրբծննդյան եղևնիների պատմությունը ձմեռային ամենավաղ արևադարձերի տոնից սկսած մինչև Վիկտորյա թագուհին ու Ռոկֆելլեր կենտրոնի տոնածառի ամենամյա լուսավորումը: Ինչպես ամեն ինչ սկսվեց Ինչպես արդեն նշվեց` մինչ քրիստոնեության առաջացումը այն բույսերն ու ծառերը, որոնք մնում էին կանաչ ամբողջ տարին, մարդկանց համար ձմռան օրերին ունեին հատուկ նշանակություն: Ինչպես մենք ենք այսօր տոնական օրերին զարդարում սոճին կամ այլ ծառեր, այդպես էլ անտիկ շրջանում մարդիկ հավերժ կանաչ ծառերի ճյուղերով զարդարում էին իրենց դռներն ու պատուհանները: Շատ երկրներում կար այն համոզմունքը, որ մշտականաչ բույսերի շնորհիվ հեռու կլինեն վհուկները, ուրվականները, չար ոգիներն ու հիվանդությունները: Հյուսիսային կիսագնդում ամենակարճ օրն ու ամենաերկար գիշերը` դեկտեմբերի 21- ի լույս 22-ի գիշերը, կոչվում է ձմեռային արևադարձ: Անտիկ շրջանի մարդիկ կարծում էին, որ Արևն Աստված է, և ձմեռն ամեն տարի գալիս է Արև-աստծո հիվանդության պատճառով: Նրանք տոնում էին արևադարձի օրը, որովհետև դա նշանակում էր, որ վերջապես Արև-աստվածն ապաքինվում է: Մշտականաչ ճյուղերը նրանց հիշեցնում էին, որ բոլոր կանաչ դաշտերը նորից կլցվեն, երբ աստված լինի ուժեղ, և ամառը վերադառնա: Հին եգիպտացիները երկրպագում էին Ռա անունով աստծուն: Նա ուներ բազեի գլուխ և իր թագի վրա ուներ փայլուն սկավառակի պես արև: Արևադարձի օրը, երբ Ռան սկսում էր ապաքինվել, եգիպտացիներն իրենց տունը լցնում էին կանաչ արմավենիների տերևներով, որոնք խորհրդանշում էին իրենց հաղթանակը մահվան նկատմամբ: Հին հռոմեացիները նշում էին արևադարձի օրը խնջույքով, որը կոչվում էր Սատուրնալիա` գյուղատնտեսության աստված Սատուրնի անունով: Նրանք գիտեին` արևադարձը նշանակում է, որ ֆերմաներն ու այգիները լինելու են կանաչ և պտղաբեր: Այդ իրադարձությունը նշելու համար 3


նրանք իրենց տներն ու տաճարները զարդարում էին մշտականաչ ճյուղերով: Հյուսիսային Եվրոպայում խորհրդավոր Դրուիդները` անտիկ կելտերի քահանաները, նույնպես զարդարում էին իրենց տաճարները կանաչ ճյուղերով, որպես հավերժական կյանքի սիմվոլ: Սկանդինավիայում դաժան վիկինգները կարծում էին, թե մշատականաչ ճյուղերը Արև-աստծո` Բալդերի բույսերն են: Սուրբծննդյան եղևնու ավադույթը վերագրվում է Գերմանիային: 16-րդ դարում բարեպաշտ քրիստոնյաները տարան զարդարված ծառերն իրենց տները: Փայտից պատրաստված, մշտականչ ճյուղերով ու մոմերով զարդարված սուրբծննդյան բուրգերը քիչ էին: Կա տարածված մի կարծիք, որ 16-րդ դարում բողոքական ռեֆորմատոր Մարտին Լյութերը ծառին ավելացրեց վառվող մոմը: Ձմեռային մի երեկո, երբ նա գնում էր տուն ու քարոզ էր կարդում, նրանց վախեցրեցին մշտականաչ բույսերի միջև փայլող աստղերը: Որպեսզի նա ներկայացնի այդ տեսարանն իր ընտանիքին, Լյութերը դրեց ծառը տան հյուրասենյակում և դրա ծայրերն ընդգծեց վառվող մոմերով: 19-րդ դարում շատ ամերիկացիներ սուրբծննդյան եղևնիները տարօրինակություն էին համարում: Այդպիսի մի գրառում արված էր 1830-ականներին: Փենսիլվանիայում ապրող գերմանացիների կողմից, չնայած այն հանգամանքին, որ այդ եղևնիները գերմանական ավանդույթների մեջ ավելի վաղ էին մտել: Փենինսլավիայի գերմանացիները ունեին այդպիսի ընդհանուր ծառեր դեռևս 1747-ին: Բայց արդեն 1840ականներին սուրբծննդյան եղևնիները համարվեցին հեթանոսական սիմվոլներ և չընդունվեցին շատ ամերիկացիների կողմից: Զարմանալի չէ, որ Սուրբ ծննդի հետ կապված շատ այլ սովորույթների նման եղևնու ավանդույթը այդպես ուշ ընդունվեց ամերիկյան հասարակության կողմից: Նոր Անգլիայի պուրիտանացիների համար Սուրբ ծնունդը սրբացված տոն էր: Ուխտագնացների երկրորդ կառավարիչ Ուիլյամ Բռեդֆորդը գրում է, որ շատ անգամ էր փորձել «հեթանոսական ծաղրը» դուրս հանել քննարկումից և ձերբազատել թեթևամտությունից: Ազդեցիկ Օլիվեր Կրոմվելը սուրբծննդյան հիմների հիմքերի հակահեթանոսական քարոզներ էր կարդում: Նա դեմ էր զարդարված ծառերին և ցանկացած ուրախ արտահայտությանը , որը պղծում էր «սուրբ իրադարձություն» հասկացությունը: 1659 –ին Մասաչուսեթսի օրենսդիր հավաքը ստորագրեց մի օրենք, որով տուգանում էին այն մարդկանց, ովքեր դեկտեմբերի 25-ին որևէ զարդարանքով աչքի կընկներին: Բացառություն էր եկեղեցին: Այս երևույթը շարունակվեց մինչև 19-րդ դարը, գերմանացի ու իռլանդացի էմիգրանտների ներհոսքը քայքայեց պուրիտանյան այդ դրվածքը: 1846 թվականին թագավորական ընտանիքի հայտնի անդմաները` Վիկտորյա թագուհին և նրա ամուսինը` գերմանացաի թագավոր Ալբերտը, իրենց երեխաների հետ տոնածառի մոտ արված նկարով հայտնվեցին նկարազարդ London News պարբերականի էջերում:

4


Ի տարբերություն թագավորական նախորդ ընտանիքի, Վիկտորյան իր արարքներով շատ հայտնի էր, և այն, ինչ կատարվում էր պալատում դառնում էր նորաձև ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլև Ամերիկայի արևելյան հասարակության մեջ: Սուրբծննդյան ծառն ընդունվեց: 1890-ականներին Սուրբ ծնունդի զարդարանքները գալիս էին հիմնականում Գերմանիայից, իսկ տոնածառի համբավն ԱՄՆ-ում գնալով մեծանում էր: Հատկանշական է, որ եվրոպացիները նախընտրում էին 4 ֆուտ երկարութամբ ծառեր, մինչդեռ ամերիկացիներին դուր էր գալիս, որ սուրբծննդյան ծառերը գետնից հասնում էին մինչև առաստաղ: 20-րդ դարում նկատվեց, որ ամերիկացիներն իրենց ծառերը զարդարում են ձեռքի աշխատանքով արված զարդարանքներով, մինչդեռ գերմանա-ամերիկյան ցանցը շարունակում էր դրա համար օգտագործել խնձորներ, ընկույզներ և մարցիպանի թխվածքներ: Ավելի ուշ միացավ պոպկոռնը` լրացնելու համար գունային բացն ու միահյուսվելու հատապտուղների ու ընկույզների հետ: Էլեկտրականությունը հնարավորություն տվեց տոնածառերին շողալու որքան հնարավոր է՝ երկար ժամանակ: Այսպես սուրբծննդյան ծառեր հայտնվեցին նաև երկրի քաղաքային հրապարակներում, և այն ունենալը դարձավ ամերիկյան ավանդույթներից մեկը: Ռոկֆելլեր կենտրոնի տոնածառը Ռոկֆելլեր կենտրոնի տոնածառը տեղադրված է Ռոկֆելլեր կենտրոնում Հինգերորդ պողոտայից դեպի արևմուտք` Նյու-Յորքի 47-րդ և 51-րդ փողոցների խաչմերուկում: Այս տոնածառը վերաբերում է Դեպրեսիայի շրջանին: Ռոկֆելլեր կենտրոնի ամենաբարձր տոնածառը` 100 ֆուտ, տեղադրվել է 1948-ին և բերված է եղել Քիլլինգվորթից: Առաջին ծառն այս կենտրոնում դրվել է 1931 թվականին: Դա մի փոքր, անպաճույճ ծառ էր, որը դրվել էր շինհրապարակում շինարարների կողմից: Երկու տարի անց նույն տեղում դրվեց ծառ, որն այդ անգամ արդեն լույսերով էր: Այս օրերին Ռոկֆելլեր կենտրոնի գիգանտը ծանրաբեռնված է շուրջ 25000 լուսային կտորներով:

5


ՄԵՐԻ ԹԵԼՈՒՆՑ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԸ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ (Թարգմանությունը՝ անգլերենից) Արդեն դեկտեմբերն է, և շատ մարդիկ սկսում են մտածել Սուրբ Ծննդյան մասին: Որոշ վայրերում Սուրբ Ծննդյան նախապատրաստումը, խանութների ձևավորումը և փողեցների լուսավորությունը սկսվում են դեռ հոկտեմբերից: Այժմ ես ապրում եմ Իսպանիայում, բայց անցած տարի Սուրբ ծնունդը նշել եմ Ֆինլանդիայում, իսկ այս տարի մտադիր եմ իմ ընտանիքի հետ միասին նշել Միացյալ թագավորությունում: Շատ հետաքրքիր է փորձել Սուրբ ծննդյան տարբեր ավանդույթներ տարբեր երկրներում: Իմ ընտանիքը Սուրբ ծննդյան օրը սովորաբար շատ վաղ է արթնանում, և բացում ենք մեր նվերները: Իմ մայրիկը այնքան է սիրում Ֆրանսիական խոհանոցը, , որ մենք ունենում ենք ֆրանսիական ոճով նախաճաշ` հացով, կրուասաններով և տարբեր տեսակի պանիրներով: Այդժամ մենք ուրախանում ենք մեր նոր նվերներով, մինչ պատրաստվում է երեկոյան ճաշը, որը իր մեջ ներառում է միս, տապակած բանջարեղեն և սոուս: Դեսերտի համար մենք ունենք աղացած մսով կարկանդակներ, Սուրբ ծննդյան խմորեղեն կամ կոճղ: Ճաշից հետո մենք ավարտում ենք մեր Սուրբ ծննդյան օրը միասին` ուրախ խաղեր խաղալով:Որոշ մարդիկ Սուրբ ծնունդին գնում են եկեղեցի, ես գնում եմ մենակ, որովհետև իմ ընտանիքում ես միակ քրիստոնյան եմ: Եկեղեցում ես նշում եմ իմ ընկերների հետ, և երգում ենք սուրբ ծննդյան երգեր: Քրիստինգլը Անգլիայում և Գերմանիայում հին քրիստոնեական ավանդույթ է, որ երեխաները կարող են պատրաստել 6


եկեղեցիներում, սուրբ ծննդի ընթացքում: Դա սկսվում է նարինջով, որը խորհրդանշում է աշխարհը, կարմիր ժապավենը Քրիստոսի արյունն է, չորս ձողիկիկները խորհրդանշում են տարվա չորս եղանակները, քաղցրավենիքից, որպես աստծո նվեր աշխարհին, և վերջապես մոմը, որը խորհրդանշում է աշխարհի լույսը: Երբեմն դժվար է հասկանալ Սուրբ ծննդյան իմաստը: Շատերը մտածում են նրա մասին, թե ինչքան նվերներ կստանան, և որ նվերները լինել ավելի լավը քան անցած տարվանը: Որոշ մարդիկ մտածում են, որ եթե իրենք ունենան շատ թանկարժեք նվերներ, դա նրանց ավելի կարևոր կդարձնի և դրանից նրանք իրենց երջանիկ կզգան: Ոչ բոլորը կարող են ստանալ շատ նվերենր, հատկապես աղքատ երկրներում ապրող մարդիկ: Սուրբ Ծննդդյան շատ կարևոր մասն է նվերներ տալը, դու քեզ շատ լավ կզգաս, երբ նվիրես հատուկ նվեր նրան, ով անպայման կգնահատի այդ: Հրաշալի միտք է փոքր տուփով նվերներ ուղարկել աղքատ երկրեների երեխաներին, ովքեր, որպես կանոն, չեն ստանում շատ նվերեներ:

ՌԱՖԱՅԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ. Երկու առակ (Թարգմանությունը՝ ռուսերենից) *** Մի մարդ շշնջաց. -Տեր Աստված, խոսի՛ր ինձ հետ: Եվ մարգագետնի խոտերը երգեցին: Բայց մարդը չլսեց և բղավեց. - Տեր Աստված, խոսի՛ր ինձ հետ: Եվ երկինքը որոտաց ամպրոպից, բայց մարդը չլսեց, նայեց շուրջն ու ասաց. -Տեր Աստված, թույլ տուր տեսնեմ քեզ: Եվ աստղերը վառ փայլեցին: Բայց մարդն այդ չտեսավ և բղավեց նորից. -Տեր Աստված, ինձ մի տեսիլք ցույց տուր: Եվ գարունը նոր կյանքը ծնեց: Բայց մարդն այդ էլ չնկատեց: Նա հուսահատ լաց եղավ. -Դիպչիր ինձ, Տեր Աստված, և ինձ իմաց տուր, որ դու այստեղ ես: Եվ դրանից հետո Աստված իջավ և դիպավ մարդուն: Բայց մարդը քշեց ուսից թիթեռնիկին և հեռացավ:

*** Մի վարպետ կար, ով իր միակ աշակերտի հետ ապրում էր անտառի խրճիթում: Նրանք երկուսն էլ շատ ալարկոտ էին: Մի գիշեր, երբ պառկած էին իրենց մահճակալներին, վարպետը խնդրեց աշակերտին. -Կարո՞ղ ես գնալ և իմանալ, անձրև գալիս է, թե՝ ոչ: 7


Աշակերտն առանց շարժվելու, պատասխանեց իր մահճակալից. -Ո՛չ, անձրև չի գալիս, որովհետև հենց նոր ինձ դիպավ դրսից եկած կատուն, և նա չոր էր: Վարպետն ասաց. -Լավ, փակի՛ր դուռը, և արի քնենք: Աշակերտը կրկին առանց շարժվելու ասաց. -Ինչո՞ւ փակեմ դուռը: Մենք երկուսս էլ չենք վախենում գողերից, և բաց դռնով քնելն ավելի լավ է. մեղմ զեփյուռ է փչում: Վարպետը համաձայնեց և ասաց. -Լավ, անջատի՛ր լույսը: Աշակերտը պատասխանեց. -Ուսուցի՛չ, երկու գործ ես արեցի, այդ մեկն էլ դու արա:

ԼՈՒՍԻՆԵ ՄԼՔԵ-ԳԱԼՍՏՅԱՆ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ (Թարգմանությունը՝ անգլերենից)

Սուրբ Ծնունդը Ճապոնիայում իրականացվում էր Քրիստոնյա առաքյալների կողմից, և շատ տարիների ընթացքում ովքեր նշում էին այդ տոնը, դառնում էին քրիստոնյա: Բայց հիմա Սուրբ Ծննդյան սեզոնը Ճապոնիայում համընդհանուր ճանաչողականություն է ստացել: Նվերների փոխանակման միտքը Ճապոնացիներին գրավում է: Վաճառականները Սուբր Ծննդյան ժամանակ նյութական շահ են հետապնդում: Սուբ Ծնունդից մի քանի շաբաթ առաջ խանութները սկսում են բղավել՝ Սուրբ Ծնունդ: Վաճառվում են շատ գեղեցիկ զարդեր և դեկորացիաներ տղամարդկանց, կանանց և երեխաների նվերների համար, հատկապես երեխաների: Փոքրիկ Քրիստոսի ծննդյան պատմությունը շատ է հետաքրքրում փոքրիկ ճապոնացի աղջիկներին, քանի որ նրանք երեխաների հետ կապված ամեն ինչը սիրում են: Սուրբ Ծննյան շատ արևմտյան ավանդույթներ յուրացվել են ճապոնացիների կողմից։ Բացի նվերների փոխանակումից, նրանց Սուրբ ծննդին հնդկահավ են ուտում և որոշ տեղերում նույնիսկ տոնածառ են դնում։ Տունը զարդարում են մշտադալար ծառերի ճյուղերով, իսկ որոշ տներում նույնիսկ ուրախ երգում են Սուրբ Ծննդյան խաղիկներ։ Ճապոնացիները մի աստված թե սուրբ ունեն՝ Հոթիոշո անունով, որ շատ մոտենում է Ձմեռ պապին։ Նա պատկերվում է որպես մի բարի ծեր մարդ, որ մեծ պարկ ունի։ Ասում են՝ նա գլխի հետևում էլ աչքեր ունի։ Դրա համար ավելի լավ է՝ երբ այս ամենատես պարոնը դրսում է, երեխաները խելոք մնան։ 8


Ճապոնիայում օրացույցի ամենակարևոր օրը Ամանորն է։ Դրա նախօրյակին տները վերից վար մաքրում են ու ձևավորում հաջորդ օրվա համար։ Երբ տանն ամեն ինչ մաքրած-պատրաստ է, մարդիկ սկսում են հագնվել։ Նրանք հագնում են իրենց ամենալավ հագուստները։ Հետո ընտանիքի հայրը, ողջ ընտանիքի ուղեկցությամբ քայլում է տնով մեկ ու չար ոգին դուրս քշում։ Նա չորացած լոբի է շաղ տալիս բոլոր անկյուններում՝ հրամայելով չար ոգիներին դուրս գալ, իսկ բախտին՝ ներս մտնել։

ՆՈՒՆԵ ՄՈՎՍԻՍՅԱՆ ՍԵՐ ԵՎ ՀԱՎԱՏ. ՇԱԼՎԱ ԱՄՈՆԱՇՎԻԼԻ (Թարգմանությունը՝ ռուսերենից)

Հավատավոր մարդն իր շրջապատում տեսնում էր անհավատ մարդկանց և տառապում, որ նրանք իրենց հոգիները կործանում են: Չկարողանալով տանել այդ ամենը՝ նա դարձավ ճգնակյաց: Տեղավորվեց քարայրում և սկսեց պաղատել Աստծոն. -Տե՛ր, այնպես արա, որ ամեն մի մարդ իր Սրտում տեսնի Քեզ՝ Աստծոն: Անցնում էին տարիներ, բայց նա Աստծոն իր աղոթքն էր ուղղում անհոգնել: Հասավ աշխարհից հեռանալու ժամանակը: Հավաքելով իր վերջին ուժերը՝ նա աղոթեց. - Տե՛ր, այնպես արա, որ ամեն մի մարդ իր Սրտում տեսնի Քեզ՝ Աստծոն: Եվ իր ներսից մի ձայն լսեց. -Եթե դու Ինձ օգնեիր, որ գոնե մի մարդ իր Սրտում ճանաչեր Ինձ… Ասել է թե՝ «Հավատքն առանց գործերի մեռած է»:

9


ՆԱՐԵԿ ՍԱՀԱԿՅԱՆ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՓԱՍՏԵՐ (թարգմանությունը՝ անգլերենից) Ամեն տարի 30-35 միլիոն իսկական տոնածառ է վաճառվում միայն Միացյալ Նահանգներում: Միացյալ Նահանգներում կա տոնածառերի 21.000 աճեցնող, և ծառերը սովորաբար 15 տարի աճում են, մինչև դառնում են վաճառելու։ Այժմ Հունական և Ռուսական ուղղափառ եկեղեցիները Սուրբ ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ից 13 օր հետո, որը նույնպես կոչվում է Աստվածահայտնություն կամ Երեք թագավորների օր: Դա այն օրն է, ինչպես մարդիկ հավատում են, որ երեք մոգերը գտել են Հիսուսին մսուրում: Միջնադարում Սուրբ ծնունդը նշվում էր շատ գռեհիկ ձևով, որը շատ նման է այժմյան Մարդի Գրաս երեկույթներին: 1659-ից 1681 թվականներին Բոստոնում վերացել էր Սուրբ ծնունդ նշելու ավանդույթը, և օրինախախտները տուգանվում էին 5 շիլլինգ:

10


Սուրբ Ծնունդը Միացյալ նահանգներում, որպես պետական տոն հայտարարվեց 1870 թվականի հունիսի 26-ին: Փոինսեթթիա բույսը կոչվում է Ջոլ Փոինսեթթի անվամբ, ով Մեքսիկայում Ամերիկայի դեսպանն էր և Մեքսիկայից այդ կարմիր-կանաչ բույսը 1828 թվականին բերեց Ամերիկա: Փրկության բանակը 1890-ականներից ուղարկվել է փողոցներ՝ Սանտա Կլաուսի շորերով նվերներ բաժանելու։ Ռուդոլֆը՝ ամենահայտնի եղջերուն, Ռոբերտ Լ. Մեյի 1939 թվականի երևակայության արդյունքն է: Գրողը գրեց պոեմ մի եղջերվի մասին, ով օգնեց Մոնթգոմերի Ուարդ հանրախանութում գրավել հաճախորդներին: Շինարարության աշխատակիցները սկսեցին Ռոքֆելլերյան կենտրոնի տոնածառի ավանդույթը 1931 թվականին:

ԴԱՎԻԹ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ՝ ԱՐԳԵԼՎԱԾ (թարգմանությունը՝ անգլերենից) 17-րդ դարում կրոնական բարեփոխումների ալիքը փոխեց Սուրբ ծննդյան տոնախմբության ձևը Եվրոպայում: Երբ 1645 թվականին Օլիվեր Կրոմվելը իր պուրիտանական ուժերի հետ մեկտեղ դարձավ Անգլիայի ղեկավար, խոստացավ կանխել Անգլիայի անկումը և որպես իր ջանքերի ապացույց, չեղյալ համարեց Սուրբ ծնունդը: Համաժողովրդական պահանջով Չարլզ Երկրորդը վերականգնվեց իր գահին, և նրա հետ վերականգնվեց նաև սիրված տոնը: Անգլիացի անջատողական ուխտագնացները, որ 1620 թվականին եկան Ամերիկա, իրենց պուրիտանական համոզմունքներում ավելի օրթոդաքս էին, քան Կրոմվելը: Որպես դրա արդյունք, Սուրբ ծնունդը հին Ամերիկայում տոն չէր համարվում: 1659 թվականից մինչև 1681-ը Բոստոնում արգելված էր նշել Սուրբ ծնունդը: Յուրաքանչյուր ոք, ով սուրբծննդյան տրամադրություն կցուցաբերեր, տուգանվում էր հինգ շիլինգով: Ի հակադրություն դրան, Ջեյմսթաուն բնակավայրում կապիտան Ջոն Սմիթը զեկուցեց, որ Սուրբ ծննդյան տոները ուրախությամբ են տոնվում և անցնում են առանց միջադեպերի: Ամերիկյան Հեղափոխությունից հետո անգլիական սովորույթները, այդ թվում նաև Սուրբ ծնունդը, դուրս եկան սովորությունների շարքից: Փաստորեն, Սուրբ ծնունդը մինչև 1870 11


թվականի հունիսի 26-ը ընդունված չէր որպես ֆեդերալ տոն:

ԳՈՀԱՐ ՍԱՀԱԿՅԱՆ ՍԱՏԱՆԱՅԻ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ (առակ. թարգմանությունը՝ ռուսերենից)

Շատ տարիներ առաջ Սատանան որոշեց իր արհեստի բոլոր գործիքները վաճառել: Նա կոկիկ դրեց դրանք ապակե ցուցափեղկերում՝ ի տես հանրությանը: Ի՜նչ հավքածու էր: Նախանձության փայլուն դաշույնը կար, որի կողքին դրված էր Զայրույթի մուրճը: Մյուս փեղկում դրված էր Կրքի աղեղը, իսկ դրա կողքին գեղեցիկ տեղավորվել էին Շատակերության կրքով և Խանդով թունավորված նետերը: Առանձին ցուցադրված էր Ստի հսկայական ցանցերի հավաքածու: Նաև կային Նեղսրտության, Արծաթասիրության և Ատելության գործիքները: Նրանք բոլորն էլ հրաշալի ցուցադրված էին՝ զինված անունն ու գինը նշող պիտակներով: Իսկ ամենագեղեցիկ դարակին բոլորից առանձին դրված էր փոքրիկ տգեղ և տեսքից բավականին մաշված, փայտե մի սեպ, որի վրա կախված էր «Հպարտություն» պիտակը։ Զարմանալի է, բայց այս գործիքն ավելի թանկ էր, քան բոլոր մնացածը միասին: 12


Մի անցորդ Սատանային հարցրեց, թե ինչու է նա այս տարօրինակ սեպը այդքան թանկ գնահատում, և նա պատասխանեց. - Ես իսկապես դա բոլորից թանկ եմ գնաատում, որովհետև միակ գործիքն է իմ հավաքածուում, որի վրա ես կարող եմ հույս դնել, եթե մնացած բոլորը անզոր լինեն: Եվ նա նրբությամբ շոյեց փոքրիկ սեպը: - Եթե կարողանում եմ մտցնել այս սեպը մարդու գլուխը,- շարունակեց Սատանան,ապա նա մնացած բոլոր գործիքների համար դուռ է բացում։

ՄԱՐԳԱՐԻՏ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՄԱՆՈՐՅԱ ՀԵՔԻԱԹ . ՊԱՈՒԼՈ ԿՈՒԵԼԻՈ (թարգմանությունը՝ ռուսերենից) Մի հանրահայտ լեգենդ վկայում է այն մասին, որ Լիբանանի գեղատեսիլ բնության գրկում աճել են երեք մայրիներ: Ինչպես բոլորին հայտնի է, մայրիները շատ դանդաղ են աճում, և մեր երեք ծառերը դարեր անցկացրեցին` մտորելով կյանքի և մահվան, բնության և մարդկության մասին: Նրանք տեսան, թե ինչպես Լիբանանի հողի վրա ոտք դրեցին Սողոմոն արքայի մարդիկ, տեսան, թե ինչպես ասորեստանցիների հետ կռվի ժամանակ այդ հողն արյունով ծածկվեց: Նրանք դեմ առ դեմ հանդիպեցին երկու ոխերիմ թշնամիներին` Եզեկիել և Եղիա մարգարեին: Նրանց օրոք է ստեղծվել այբուբենը, ծառերը հիացել են` տեսնելով իրենց կողքով անցնող քարավանները, որոնք բեռնված էին բազմագույն կտորներով: Եվ մի հիանալի օր ծառերը որոշեցին խոսել ապագայի մասին. - Այն ամենից հետո, որ ինձ վիճակվել է տեսնել,- ասաց առաջինը,- ես կցանկանայի գահ դառնալ, որի վրա էլ կբազմի աշխարհի ամենահզոր արքան: - Իսկ ես կուզեի մի այնպիսի բանի մաս 13


կազմել, որը չարը բարու կփոխակերպեր դարերի համար,- ասաց երկրորդը: - Իսկ ես,- ասաց երրորդը,- կցանկանայի, որ մարդիկ ամեն անգամ ինձ նայելով` Աստծուն հիշեին: Անցան տարիներ և դարձյալ տարիներ, և վերջապես անտառում հայտնվեցին անտառահատները: Նրանք կտրեցին մայրիները և հղկեցին: Յուրաքանչյուր մայրի ուներ իր նվիրական երազանքը, սակայն իրականությունը մեզ երբեք չի հարցնում, թե ինչ ենք երազում: Առաջին մայրուց գոմ սարքեցին, իսկ նրա փայտի ավելցուկներից մսուր պատրաստեցին: Երկրորդ ծառից կոպիտ գյուղական սեղան սարքեցին, որն ավելի ուշ վաճառեցին մի կահույքավաճառի: Երրորդ ծառի փայտը վաճառել չհաջողվեց: Այն վերածեցին տախտակների և մի մեծ քաղաքի պահեստում ի պահ դրեցին: Շատ տխրեցին մայրիները. «Մեր փայտն այնքան լավն էր, բայց ոչ մեկը չկարողացավ ըստ արժանվույն օգտագործել այն»: Ժամանակն անցնում էր, և ահա մի անգամ աստղազարդ գիշերով մի ամուսնական զույգ, որը գիշերակաց չէր գտել, որոշեց գիշերել այն գոմում, որը պատրաստված էր առաջին մայրու փայտից: Կինը հղի էր: Եվ այդ գիշեր որդի ունեցավ և նրան դրեց փափուկ խոտի վրա`մսուրի մեջ: Հենց այդ ժամանակ էլ մայրին հասկացավ, որ իր երազանքն իրականացավ. ինքը հենարան դարձավ Երկրային Արքայի համար: Մի քանի տարի անց հասարակ գյուղական տան մեջ մի խումբ մարդիկ նստեցին այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ մայրու փայտից: Եվ նախքան մարդիկ կսկսեին ուտել, նրանցից մեկը մի քանի խոսք ասաց գինու և հացի մասին, որոնք դրված էին սեղանին: Եվ այդ ժամանակ էլ երկրորդ ծառը հասկացավ, որ այդ պահին ինքը հենարան ծառայեց ոչ միայն սեղանին դրված հացի և գինու համար, այլև կապ հաստատեց աստվածայինի և մարդկայինի միջև: Հաջորդ օրը երրորդ մայրու երկու տախտակից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց բերեցին վիրավոր մի մարդու և նրան գամերով ամրացրին խաչին: Երրորդ մայրին սարսափեց ճակատագրից և սկսեց անիծել իր բախտը: Բայց երեք օր էլ չէր անցել, որ նա հասկացավ իր ճակատագիրը. մարդը, որը գամված էր խաչին, դարձավ Երկրի Լույսը: Խաչը, որը պատրաստված էր այդ մայրի փայտից, տանջանքի խորհրդանիշից վերածվեց փառաբանության խորհրդանիշի: Այսպես որոշվեց երեք մայրիների բախտը: Ինչպես միշտ պատահում է երազանքների հետ, դրանք ի կատար ածվեցին, բայց բոլորովին այլ կերպ. ոչ այնպես, ինչպես պատկերացնում էին:

14


ՀԱՍՄԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ ՔՐԻՍՏՈՍԻ ԾՆՈՒՆԴԸ. ԵՌՕՐՅԱ ԶԱՏԻԿ (թարգմանությունը՝ ռուսերենից) Յուրի Ռուբան. Աստվածաբանության թեկնածու, Մինսկի հոգևոր ակադեմիայի դոցենտ 15


Հին աստվածաբանական գրքերում Սուրբ ծնունդի սովորական անվանման հետ գրվում էր նաև ենթավերնագիր. «Զատիկ. Եռօրյա տոն»։ Համեմատությունը Զատկի տոնի հետ, որը հոգևոր երգերում անվանվում է «Տոների տոն և հանդիսությունների հանդիսություն», ցույց է տալիս, որ Քրիստոսի ծնունդն առանձնահատուկ բնույթ ունի, բայց, միևնույն ժամանակ ավելի համեստ է նշվում։ Զատիկը եկեղեցում նշվում է մի շաբաթ, իսկ Սուրբ Ծնունդը՝ երեք օր։ Ուղղափառ եկեղեցու բազմաթիվ տոների մեջ առանձնանում են երկու խումբ թեմատիկ մինվոր տոներ։ Մեկը մեկին հաջորդելով՝ դրանք կազմում են բավականին տևական ժամանակաշրջան՝ ոչ այնքան ճշգրիտ «պարբերաշրջան» անվանումով։ Բոլորին մատչելի պաշտամունքային մակարդակով դրանք արտահայտում են Քրիստոնեության՝ որպես Փրկության կրոնի երկու կարևոր դոգմաներ.Աստվածահայտնությունը, այսինքն՝ Աստծո մարմնական հայտնությունը, և նրա հարությունը մեռելներից։ Քրիստոսի հարությանը (կամ Զատկին) նվիրված էմիանգամայն տևական և մանրակրկիտ մշակված օրացուցային շրջան, որ կոչվում է «Զատկի պարբերաշրջան» Ծննդյան պարբերաշրջանը տարբեր պատճառներով չի ստացել նման ավարտուն ձևակերպում։ Սուրբ ծնունդի պարբերաշրջանի պաշտամունքային դառնալու պատմությունը շատ բարդ է, և քրիստոնեության առաջին դարերին վերաբերող աղբյուրների պակասի պատճառով դժվար թե մինչև վերջ բացահայտվի։ Միայն կասկածից վեր է, որ ինչ-որ սինթետիկ մի տոնից, որը հույներն անվանում էին Թեոֆանիա կամ Եպիֆանիա («Աստվածահայտություն» կամ «(Աստվածային ուժի հայտնություն») աստիճանաբար առանձնանում է պատմական հիշողությունների պարբերաշրջան՝ Ծնունդը Բեթղեհեմում, մկրտությունը Հորդանանում, Ընծայումը (Տեառնընդառաջը) Երուսաղեմի տաճարում։ Դրանում ներառված են նաև այս հիմնականներից բխող ոչ այնքան նշանավոր, տոներ։ Հիմա այդ տոները մենք ընկալում ենք որպես իմաստով առանձին պաշտամունքային հիշատակումներ։ Բայց հին ժամանակներում Թեոֆանիան (Եպիֆանիան) տոնել են քառասուն օր (ինչպես հիմա մենք տոնում ենք Զատիկը), իսկ Ծննդյան տոների յուրատեսակ աստվածաբանական «ամփոփում» և պաշտամունքային «տուրք» էր Տեառնընդառաջի տոնը։ Ծննդյան պարբերաշրջանի տոների պատմական նպատակն ու դոգմատիկ իմաստը ոչ միայն ամենայն մանրամասներով հիշելն է Տիրոջ երկրային կյանքի բոլոր փաստերը, այլև ամենից առաջ, Բեռնարդ Բոտի բառերով, այն է, որ «հասկանանք և, որքան հնարավոր է, ապրենք խորհուրդը մարմին առած Բառի»։ Սուրբ ծննդյան տոնի և հիշատակության ժամանակակից ուղղափառ պարբերաշրջանը պատարագիչները ներկայացնում են հետևյալ կերպ. «Սուրբ նախահայրերի շաբաթ» (մինչև Սուրբ ծնունդ նախավերջին կիրակին). եկեղեցին հիշատակում է աստվածընտիր ժողովրդի ու նրանց սերունդների բոլոր հին նահապետներին՝ (հունարեն՝ պատրիարխներին)՝ Ադամից Հովսեփ։ Այստեղ մեր առաջ սիմվոլիկ կերպով հառնում է նախաքրիստոնեական մարդկության ամբողջ պատմությունը։ Անունների անվերջ թվարկման մեջ հատկապես ընդգծվում են Հին կտակարանի մարգարեները, որ մարդկանց պատրաստում էին Մեսսիային ընդունելու (քարոզելով Քրիստոսին), և աստվածաշնչյան բոլոր առաքյալները։ «Սուրբ հայրերի շաբաթ» (մինչև Սուրբ ծնունդ վերջին կիրակին). Եկեղեցին նորից հիշատակում է Հին կտակարանի բոլոր սրբերին, բայց առանձնահատուկ փառաբանության են արժանանում Հիսուս Քրիստոսի մարմնավոր նախնիները։ Դրա համար պատարագին ավետարանական ընթերցման ժամանակ բերվում է Հիսուս Քրիստոսի գենային ծագումնաբանությունը։ «Տեր Աստծո ու մեր փրկիչ Հիսուս Քրիստոսի ծնունդը [5508 թվին աշխարհի արարման օրից Հրեաստանի Բեթղեհեմում Օգոստոս Կեսարի կառավարման օրոք]. անկյունավոր փակագծերի մեջ տոնի լրացուցիչ անվանումն է հին տոմարով։ Դոգմատիկ տեսակետից ավելի ճշգրիտ՝ դրա 16


հունարեն անվանումը, բառացիորեն՝ «Տեր Աստծո և մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի մարմնական ծնունդը» (դեկտեմբերի 25-ից հունվարի 7-ը)։ Իր ծագումով սա հռոմեական Dies Natalis Domini («Տիրոջ ծնունդը») տոնն է, որ գոյություն է ունեցել, հավանաբար, արդեն II – III դարերում։ Հռոմեական հայտնի « 354 թվի Ժամանակագրությունը» Քրիստոսի ծնունդը վերագրում է Գայոս Ցեզարի և Էմիլ Պողոսի կոնսուլության տարվան (այսինքն՝ մ.թ.1 թիվը)։ «Այս կոնսուլների ժամանակ Տեր Հիսուս Քրիստոսը ծնվել է հունվար ամսից ութ օր առաջ (այսինքն՝ դեկտեմբերի 25-ին), ուրբաթ օրով)։ Իհարկե, ամսաթվի ընտրությունը պայմանավորված է ոչ թե պատմականությամբ, այլ միսիոներական մոտիվներով։ Հռոմեական կայսրությունում տարածված էր Միտրա արևի աստծո պաշտամունքը, որը պետք էր դուրս մղել քրիստոնեական տոնով։ Տանելով Քրիստոսի Ծնունդը հեթանոսների կողմից ուրախությամբ տոնվող «Անհաղթ Արևի ծննդյան օրը» (Dies Natalis Solis Invicti)՝ դեկտեմբերի 25-ին, այսինքն՝ ձմեռային արևադարձի օրը, քրիստոնեական աստվածաբանները դա դարձրին ժողովրդական կյանքի առանցքը։ Ողջ տեսանելի բնությունը խոնարհվում է նորածին Հիսուսի առաջ, և նույնիսկ կենարար Արևը, հեթանոսների այդ մտացածին աստվածությունը, հնազանդվում է նորածին «Ճշմարտության Արևին»՝ հենց այս սուրբ օրից սկսելով իր հայտնությունը Աստծո աշխարհին, իր դարձը դեպի գարուն։ III-IV հարյուրամյակների համար արդիական այդ պատմական մոտիվը՝ աստղաբանության և արևապաշտության բախումը, պահպանվել է տոնի շարականներում։ «Քո ծնունդը, ով Քրիստոս, մեր Տեր, լուսավորեց Տիեզերքը գիտության լույսով, որովհետև դրանում [այդ լույսում] աստղերի ծառաները [մոգերը] աստղի կողմից ուսուցանվեցին խոնարհվել Քեզ՝ Ճշմարիտ Արևին [ոչ թե Միտրային՝ տեսանելի Արևին], և Քեզ ճանաչել [Բեթղեհեմի աստղի] ծագման բարձրությունից։ Փառ Քեզ, Տե՛ր»։ Քրիստոնեական Արևելքում Աստծո հատկապես մարմնապես հայտնության շեշտով Սուրբ ծնունդի տոնը դժվարությամբ էին ընդունում։ Այստեղ տոնին հակազդում էին արիանականները, հետո՝ մոնոֆիզիտները։ Առաջինները ժխտում էին հոր և որդու մեկ էություն լինելը, որովհետև ուղղափառ Երրորդությունը նրանց համար «բազմաստվածություն» էր, իսկ Հիսուսի ծնունդը՝ որպես Աստծո որդի՝ «հեթանոսություն»։ Երկրորդները ժխտում էին Հիսուս Քրիստոսում երկու անչափելի բնույթների՝ մարդկայինի և աստվածայինի հավասարաչափ միավորումը։ Նրանք դաստիարակվել էին բացարձակ միաստվածության Հին կտակարանի (սեմիտական) հիմունքներով, և նրանց համար աստվածայինի և մարդկայինի միավորումը, մանավանդ «մարմնական», ամենավատ աստվածանարգությունն էր։ Հիշենք Հիսուսի մահապատժի հիմնավորումը. «Մենք Օրենք ունենք, և Օրենքով նա պետք է մեռնի, որովհետև իրեն Աստծո որդի է հռչակել» (Հովն. 19:7) Չժխտելով Հիսուսի՝ Բեթղեհեմում ծնվելու ավետարանական իրադարձությունը՝ Արևելքի ուղղափառ քրիստոնյաները գերադասում էին տոնել Թեոֆանիայի բովանդակության սահմաններում՝ «անորոշ», մանավանդ որ ծննդյան օրը՝ որպես այդպիսին, կայսրից մինչև շարքային քաղաքացին, մինչքրիստոնեական Հռոմում համարում էին կարևոր «հեթանոսական» տոն։ Որոշ Արևելյան եկեղեցիներ (Հայկական, Ղպտիական), որոնք շուտ են անջատվել հունահռոմեական ուղղափառությունից, մինչև օրս պահպանել են իրենց հին օրացույցը. առանձին ծննդյան տոն չունեն. նրանք այս ավետարանական պատմության իրադարձությունը տոնում են հին Հայտնության տոնի հետ։ Եվս մի պահճառ կար Սուրբ ծնունդը չկարևորելու։ Արևելքի ուղղափառ քրիստոնյաները ժառանգել են աստվածաշնչյան մտածողությունը, ըստ որի ծննդյան օրը սգի օր է։ «Բացեց իր շուրթերը Հովնան ու անիծեց իր օրը։ Եվ նա ասաց. «Չլիներ այն օրը, երբ ես ծնվեցի և այն գիշերը, երբ բեղմնավորվեցի…» (Հովն.1:1-3)։ Խնդիրն այստեղ Հովնանին հասած փորձությունները չեն, այլ նախաքրիստոնեական մարդու համոզմունքը, որ «ամեն ոք և ամեն ինչ մեկ է. նույն ճակատագիրն 17


է բարեպաշտի ու ամբարիշտների համար, բարու և չարի համար, սուրբի ու չարքի համար … ինչպես բարեգործի, այնպես էլ մեղավորի համար։ …Ապրողները գիտեն, որ մեռնելու են, իսկ մեռածները ոչինչ չգիտեն, և նրանք այլևս հատուցում չունեն, որովհետև նրանց մասին հիշողությունն էլ մոռացության է տրված։ Եվ նրանք այլևս մաս չունեն նրանից, ինչ կատարվում է արևի տակ (Էկկ 9:2, 5-6)։ Նկատենք, որ այս հինկտակարանային կայուն մտածողությունը հատուկ է նաև որոշ ժամանակակից քրիստոնյաներին, ովքեր չեն տոնում իրենց ծննդյան օրը։ Իրենց կամքից անկախ նրանք միանում են չփրկված մարդու սուգին, որն ապրում է դեռ «Քրիստոսի Ծնունդից առաջ)։ «Սուրբ Աստվածածնի գովերգումը» (դեկտեմբերի 26/հունվարի 8)։ Քրիստոսի Սուրբ ծնունդի տոնի հաջորդ օրը եկեղեցին հրավիրում է նորից հավաքվելու տաճարներում՝ Սուրբ Կույս Մարիամին փառաբանելու, ով մասնակից եղավ Աստծո Որդու մարդացման ու մարմնավորման խորհրդում։ «Սուրբ և արդար Հովսեփ նշանածի, Դավիդ թագավորի և Հակոբի՝ Տիրոջ եղբոր հիշատակը»։ Տոնը նվիրված է երեք հրեական սրբերին՝ մարգարեական տոհմի նահապետ Դավիդին, ինչպես նաև Տիրոջ երկու մոտ ազգականին՝ «իրավական» հորը՝ Հովսեփին և խորթ եղբորը՝ Հակոբին (ըստ երևույթին՝ Հովսեփի որդին՝ առաջին ամուսնությունից), որոնք հատուկ դեր են ունեցել փրկության Սուրբ պատմության մեջ։ Հակոբը համարվում է Երուսաղեմի հրեաքրիստոնեական եկեղեցու առաջին եպիսկոպոսը և մարմնավորում է դեպի Քրիստոսը ամբողջ Իսրայելի դարձի չիրականացած հույսը։ Այս տոնը Սուրբ ծննդի հաջորդ կիրակին է։ Եթե Սուրբ ծնունդը համընկնում է կիրակի օրվան, տոնվում է հաջորդ օրը՝ Սուրբ Աստվածածնի հետ միասին։ «Հերովդեսի կողմից Բեթղեհեմում տասնչորս հազար Սուրբ մանկաց կոտորածի հիշատաության օր» (դեկհեմբերի 29-ից հունվարի 11-ը)։ Հիշվում են ապագա Քրիստոնեական եկեղեցու առաջին ակամա մարտիրոսները։ Նրանց ճակատագիրը աշխարհում Քրիստոնեության մշտապես հալածվելու խորհրդանիշն է։ «Մեր Տեր Աստծո՝ Հիսուս Քրիստոսի մարմնական թլպատումը» (հունվարի 1-ից 14-ը)։ Տոնը հիմնվում է Ղուկաս ավետարանիչի հաղորդման վրա (2:21)։ Սա շարունակում է Ծնունդի թեման և հաստատում Աստծո Որդու իրական, ոչ թե թվացյալ (ինչպես կարծում էին հին ժամանակների մի քանի հերետիկոսներ) մարմնացումն ու մարդացումը, մարդու որդի դառնալը։ Սուրբ Եպիփան Կիպրացին (403թ.) ցույց է տվել, որ «երկնից իջած և Կույս Մարիամի՝ բեղմնավորված մանկանց համար սովորական ժամանակով արգանդում եղած Քրիստոս Աստված թլպատվել է իրականում, ոչ թե երևակայական »։ «Սուրբ Աստվածահայտնություն Մեր Տտիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի մկրտությունը» (հունվարի6-ից 9-ը)։ Արևելքի՝ հռոմեական Սուրբ Ծնունդի տոնն ընդունելուց հետո Աստվածահայտնության տոնի իմաստը կենտրոնացավ Հիսուս Քրիստոսի՝ Հորդանանում մկրտվելու վրա։ Այստեղից՝ դրա երկրորդ անվանումը։ Դրա հետ՝ «Աստվածահայտնությունը» սկսեց ընկալվել որպես Աստծո եռամիասնության խորհրդի մեկնաբանում՝ Հայր Աստծո՝ երկնքից հնչող ձայնը, Աստծո՝ ջրից դուրս եկող Որդին և աղավնու տեսքով Սուրբ Հոգին։ Աստվածահայտնության տոնի յուրահատկություններից մեկը ջրօրհնեքի ծեսն է։ Ջուրն օրհնվում է երկու անգամ. տոնի նախօրյակին (Մկրտության ավազանում) և հենց տոնի օրը՝ պատարագից հետո։ Առաջին ավանդույթը ծագում է, հավանաբար, հին քրիստոնեական գործընթացից, երբ Աստվածահայտնության առավոտյան ժամասացությունից հետո հայտարարվածների զանգվածային մկրտություն էր տեղի ունենում։ Ժամանակի հետ դա վերածվել է հենց Հիսուս Քրիստոսի մկրտության հիշատակության ավանդույթի։ Մեծ ջրօրհնեքի երկրորդ ավանդույթը 18


կապվում է պաղեստինի քրիստոնյաների՝ Աստվածահայտնության օրը Հորդանան՝ Փրկչի մկրտության վայրը ուխտագնացության սովորության հետ։ «Հովհաննես Մկրտչի փառաբանություն» (հունվարի 7-ից 20-ը)։ Փառաբանվում է հին կտակարանի վերջին մարգարեն, որը նաև Նոր կտակարանի առաջին մարգարեն է՝ «կանանցից ծնվածներից մեծագույնը» «Ընդառաջ մեր Տեր Հիսուս Քրիստոսի » (փետրվարի 2-ից 15-ը)։ Տոնը հիմնված է քառասունօրյա Հիսուսին Երուսաղեմի տաճար բերելու մասին ավետարանիչ Ղուկասի պատմության վրա։ IV-V դարերում տոնը գոյություն ուներ Երուսաղեմի եկեղեցու պաշտամունքային օրացույցում՝ որպես ամփոփիչ տոն Աստվածահայտնության քառասունօրյա պարբերաշրջանի, դրա համար էլ դեռ սեփական անվանում չուներ։ Շուտով դա հայտնվեց մայրաքաղաքների եկեղեցիներում՝ Հռոմում (V դարի վերջին) և Կոնստանտինոպոլում (VI դարի առաջին կես)։ Չտարանջատելով երեք կարևոր իրադարձությունների հարաբերակցությունը՝ Աստվածամոր հինկտակարանային ծիսական մաքրագործումը, Նրա Որդու ընծայումը Աստծուն և երկու հինկտակարանային մարգարեների հանդիպումը, մարմնավորվում է երեք հիմնական տոների անվանումներում՝ Purificatio Mariae (Մարիամի մաքրգործումը), Praesentatio Domini (Աստծուն ընծայումը) և Աստծո հետ հանդիպումը։ Արևելքում գերակշռում է այդ Օրենքով չնախատեսված և միանգամայն անսպասելի հանդիպման պահը, որը Հին և Նոր կտակարանների հանդիպման խորհրդանիշն է, Արևելքում սկզբնապես գերակշռում էր Աստվածածնության խորհրդանիշը։ Հին ժամանակ տոնն արտակարգ բարձր պատարագային կարգավիճակ ուներ։ Եթերի ուխտագնացուհին (IV դարի վերջ) սա համեմատում է Զատկի հետ։ Նույնն է ասում նաև Հեսիուս Երուսաղեմցի քահանան (V դար)։ Նրա ասելով՝ «այստեղ կենտրոնանում է Քրիստոսի մարմնավորման ամբողջ խորհուրդը, բացատրվում է Միածին Տիրոջ մարմնավորումը։ Դրանում Մանուկ Քրիստոսը մեծարված և պաշտված է որպես Աստված և Սիմեոնի գրկում ինչպես գահին նստած՝ երևում էր Նա՝ մեր բնույթի Արարիչը»։ Սա պատարագային փառաբանման Քրիստոնեության ամենակարևոր դոգման է (հարության հետ մի շարքում)՝ Աստծո մարմնավորումը մարդու։ «Սուրբ Սիմեոն Աստվածընկալի և Մարգարեուհի Աննայի հիշատակություն » (փետրվարի 3-ից 16-ը)։ Մաքրագործման հաջոր օրը պատվի են արժանանում հին կտակարանի մարգարեները, որ ներկայացնում են Մեսսիային սպասելու հինկտակարանային պատմության ավարտը։ Ի տարբերություն ազգային-քաղաքական պատրանքներով տարված իրենց ժամանկակիցների ճնշող մեծամասնության, նրանք հասկացան Մեսսիայի աշխարհ գալու ճշմարիտ իմաստն ու նպատակը։ Այսպես է փակվում Սուրբ ծնունդի տոների պարբերաշրջանը։

19


( որմնանկար. Քրիստոսի ծնունդը. Եթոփիա, XIIIդար)

20


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.