Թարգմանիչ 6

Page 1

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ

N6 1


«Ես լուրջ էսօր մտածում էի մի բան՝ մի՞թե մեր ժամանակ կային 10-րդ դասարանցիներ, ովքեր էսքան իմաստուն էին, էսքան անկեղծ, էսքան համարձակ, էսքան փնտրող…» Արամազդ Ղալամքարյանի ՖԲ էջից` Նինա Մամարյանի գրառման առիթով

Առօրյա դարձած շփումը պատանի մարդու հետ մեզ՝ մեծերիս համար աննկատ է դարձրել նրանց աճն ու օրեցօր ավելի բարձր ու հմտորեն ճախրելու ընդունակությունը։ Հենց դրսից հայացքն է գնահատողն ու զարմացողը։ Սովորողն այսօր լայն հնարավորություններ ունի, և դա ընդարձակում է նրա մտահորիզոնը, փոխում է աշխարհայացքը, տեսանկյունն է լայնացնում։ Տարիներ առաջ, երբ փորձարկում էինք թարգմանությունը՝ որպես սովորողի՝ օտար լեզու սովորելու և մայրենին հղկելու միջոց, սպասում էինք, որ թարգմանել ցանկացողները հետևողական և պատասխանատվությամբ կվերաբերվեն գործին։ Բայց որ կունենանք հետաքրքիր կողմնակի արդյունքներ՝ գրական ճաշակ, նորությունների ու հետաքրքիր փաստերի՝ առաջին աղբյուրից ու բոլորից շուտ ստանալու հաճույք, ինքնավստահություն, ինքնադրսևորման հարթակ, մտքներովս էլ չէր անցնում։ Մեր երեխաները մի քանի անգամ գերազանցում են մեզ թե՛ իրենց տեղեկացվածությամբ, թե՛ մտքի որակով։ Կա՞ ուսուցչի համար իր սաներով հպարտանալու ավելի կայուն հիմք։ Թեպետ «Թարգմանիչը» նախատեսված է «Մխիթար Սեբաստացի» համայնքում (սովորողներ, ծնողներ, մանկավարժական աշխատողներ և այլն) ստեղծված թարգմանական նյութերը հավաքելու նպատակով, այս համարը որոշեցի նվիրել բացառապես սովորողներին, մասնավորապես՝ ավագ դպրոցի սովորողներին։ Այստեղ երևում է ոչ միայն օտար լեզվով կարդալու, հասկանալու, հայերեն բավականին հաջող վերարտադրելու նրանց հմտությունը, այլև հետաքրքրությունների շրջանակը՝ կախված նրանից, թե ինչ են ընտրում-կարդում, ինչ են հավանում-թարգմանում։ Ներկայացվող նյութերը բոլորն էլ այս տարվա աշխատանքներ են։ Խոստովանեմ, որ ընտրածներս մի բուռ են միայն արված թարգմանությունների ծովից։ Խոնարհումով՝ Հասմիկ Ղազարյան

2


Բովանդակություն 

Նարեկ Սահակյան

Արդյոք պետք է քննությունների ժամանակ թույլ տալ օգտագործել Google………………….......

5

Գալլիպոլիի մարտերը…………………………………………………………………………………..

6

Ինչպես նկատողություն անել երեխային` առանց ազդելու նրա ինքնագնահատականի վրա…

8

1. 

Ահա թե ինչպիսին են թռչունները…………………………………………………………………….. 2.

Անի Մանուկյան Արինա Հակոբյան

Էրիկսոնյան հիպնոս…………………………………………………………………………………… 3.

11 12

Հռիփսիմե Մելիքյան

Ինչպես է աղմկում ուղեղը քնած ժամանակ………………………………………………………..

14

Բումերանգի օրենքը…………………………………………………………………………………..

16

4. 

Արիստոտելի սերը. վեց տեսակի սեր…………………………………………………………………. 5.

21

Նելլի Հարությունյան

Ինչպես օգտագործել ենթագիտակցությունը՝ կյանքը փոխելու համար…………………………. 8.

20

Աննա Մկրտչյան

Ինչո՞ւ սպասել հնարավորության. ինքդ ստեղծիր հնարավորություն……………………………. 7.

18

Մարիամ Գևորգյան

Դուք չեք կարող ստիպել մարդկանց փոխվել, բայց դուք կարող եք օգնել նրանց………………… 6.

Ալիսա Պետրոսյան

22

Մերի Թելունց

Ագռավները համեմատական մտածողություն ունեն……………………………………………………

24

Գեղարվեստական

 

9. Ֆրեդ Սահակյան Նապոլեոնի նամակները Ժոսեֆինային………………………………………………………………….. 10. Սոնա Սահակյան Հայտնի մարդկանց ասույթներից……………………………………………………………………………

25 27

11. Նարեկ Սահակյան 

Ջորջ Օրուելլ. Մի բաժակ հիանալի թեյ……………………………………………………………………..

29

12. Էմմա Իսախանյան 

Օ’Հենրի. Փնտրվող վերափոխվածը………………………………………………………………………….. 31

Գրիգորի Գորին. Ոզնուկ……………………………………………………………………………………… 34 13. Նարե Ղալամքարյան

Օշո. Կյանքը…………………………………………………………………………………………………….

Պյոտոր Մամոնով. Փրկիր ինքդ քեզ, և հերիք կլինի……………………………………………………… 40 14. Սոնա Գրիգորյան 25 ըմբոստ ասույթներ Ջերոմ Դեյվիդ Սելենջերից………………………………………………………. 41 15. Նինա Մամարյան Չարլզ Բուկովսկի. Մի դոլար, 20 սենթ………………………………………………………………………. 43

 

36

3


Հետաքրքիր տեղեկություններ 16. Հռիփսիմե Մելիքյան 

Մշակվել է աչքերի գույնն ընդմիշտ փոխող տեխնոլոգիա……………………………………………….. 45

368 ֆուտ խորության մեջ հսկաների քաղաքակրթություն է հայտնաբերվել………………………….. 45

Կասպերսկու լաբորատորիան բացահայտել է…………………………………………………………….. 46 17. Նարեկ Սահակյան 

Իսպանիայում գտել են Սերվանտեսի գերեզմանը……………………………………………………. 47

Samsung-ը զգուշացնում է իր «լսող» հեռուստացույցների մասին…………………………………… 48 19. Ալիսա Պետրոսյան

Զբոսաշրջիկները որպես հուշանվեր թանկարժեք արտեֆակտներ են վերցնել………………….. 49 20 . Դավիթ Կիրակոսյան

Ֆեյսբուքն արդեն հասանելի է նաև «այն աշխարհում»………………………………………………. 50

Նանոտեխնոլոգիաների շնորհիվ արդյո՞ք կկարողանանք «վիրաբույժներ» կուլ տալ…………..

50

Որդի ուղեղով ռոբոտը……………………………………………………………………………………

51

Ի հայտ են գալիս տերաբայթային հեռախոսներ……………………………………………………… 52

4


Նարեկ Սահակյան 11-րդ դասարան

Արդյոք պետք է քննությունների ժամանակ թույլ տալ օգտագործել Google VB/news Միացյալ Թագավորությանքննական կենտրոնի ղեկավարըասել է, թե անխուսափելի է, որուսանողներին մի օր թույլ տրվիօգտագործել ինտերնետքննությունների ընթացքում: OCR-ի

գործադիր

տնօրեն,

Միացյալ

Թագավորությունում

նախաքոլեջային տարիքի երեխաների որակավորման մասնագետ Մարկ Դեյվը BBC Radio 4 news-ի հաղորդման ժամանակ արել է իր դիտողությունները: «Քննությունները ուսանողների սովորածը գնահատելու համար են,- ասել է Դեյվը: -Մենք տեսնում ենք, որ սովորողներն օգտագործում են որոնողական համակարգերը ավելի շատ այն ժամանակ, երբ նրանք սովորում են, և քննությունները նույնպես աշխատանք ձեռք բերելու կամ ապագա կրթությանը պատրաստվելու համար են: Դեռևս հարկավոր են որոշ ուսումնասիրություններ»։ Դեյվն ասել է, որ քննությունները պետք է ցույց տան, թե ինչպեն են սովորողներն իրական աշխարհում սովորում, ու կա մի փոքրիկ հարց. սովորողներնօգտագործում են Google-ը, Wikipedia-ն, և հավաքում իրենցուսումնասիրություններին վերաբերվող փաստերը: Առհասարակ, Դեյվի գնահատականները չէին վերաբերում հիմնականմտահոգություններին, որ եթե սովորողներին քննությունների ժամանակհնարավորություն ենք տալիս օգտագործել ինտերնետ, նրանք ոչինչ չեն սովորում:Նույն պատճառով, որ կրթական հաստատությունների մեծ մասը թույլ չեն տալիսբերել դասագրքեր, ենթադրելի է, որ քննությունները սովորածը ցույց տալու համարեն: Բայց երբ մի քիչ խորանում ես մեկնաբանությունների մեջ, թվում է՝ Դեյվնընդամենը քարոզում է դրա օգտագործումը որոշ քննությունների

ժամանակ:Այսպիսով, եթե քննությունների

նպատակն է ստուգել, թե Անգլիայի Հենրի VIII-ըքանի կին է ունեցել, ապա չեն թույլատրի օգտագործել ինտերնետ: Նա նաև նշեց, որքննությունների հարցերը կարող են տարբեր ձևով կազմված լինել` ի նկատիունենալով Գուգլը։ Երբ հարցեր ես տալիս՝ իմանալով, որ պատասխանելու համար թույլատրվելու էմուտք դեպի ինտերնետ, դու տալիս ես այլ, ուրիշ հարցեր,-շարունակեց Դեյվը:«Այսհարցերն արդեն մեկնաբանելու, քննարկելու, կիրառելու մասին են»: Չնայած՝ նա չի կարծում, որ Ինտերնետը քննությունների մեջ կօգտագործվիմոտակա ժամանակներում, բայց այն մի օր անխուսափելի կլինի: Իրականկրթության քարոզարշավը (CRE)՝ Մեծ Բրիտանիայի՝ բարձր մակարդակ պահանջողխումբը, Դեյվի մեկնաբանությունն «անհեթեթություն» է անվանում: «Ոչ ոք չի պատրաստվում այդքան վստահել մի քննության, որը հանձնվել էԳուգլում որոնումների միջոցով»,-ասել է խմբի նախագահ Քրիս ՄկԳովերնը: Նախադեպը. Իհարկե, որոշ քննությունների ժամանակ արդեն թույլատրում են որոշ տեսակիհամակարգիչներ օգտագործել. նրանք, ովքեր սովորում են մաթեմատիկա կամգիտական դասընթացներ, կիմանան, որ սովորաբար

թույլ

տալիս

են

բերելհաշվիչներ՝

հաշվելու

մեծ

թվեր,

թույլ

տալով

սովորողին 5


կենտրոնանալու՝հասկանալու,

թե

ինչ

հավասարում

պետք

է

օգտագործի

ու

կիրառի

իր

գիտելիքները:Կարո՞ղ է այս ոգին տեղափոխվել այլ հարթակներ, ուր Ինտերնետը «բարձրացնումէ» այդ ծանր բեռը, և սովորողը ամեն ինչ միացնում է իրար ու կիրառում իրնախնական հմտությունները: Իրականում, արդեն կան բավականին շատ նախադեպեր, երբ սովորողներին թույլատրված է լիարժեք օգտվել ինտերնետից: Դեռ 2009-ին 14 դանիական դպրոցներ թույլատրեցին իրենց սովորողներին օգտագործել Ինտերնետ քննությունների ժամանակ՝ որպես պիլոտային նախագծի մի մաս: Դանիերենի քննության ժամանակ հանձնարարությունները այնպես էին կազմված, որ հնարավոր լիներ օգտագործել ինտերնետային ռեսուրսներ:

Գալլիպոլիի մարտերը History Գալլիպոլիի 1915-16թթ. մարտերը, որոնք հայտնի են նաև Գալլիպոլիի ճակատամարտ կամ Դարդանելի օպերացիա անվանումներով, անհաջող փորձեր էին Դաշնակիցների ուժերի կողմից՝ վերահսկելու Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ԵվրոպաՌուսաստան ծովային կապը: Մարտերը սկսվեցին 1915 թվականի փետրվար-մարտ ամիսներին

Բրիտանիայի

և

Ֆրանսիայի՝

դեպի

Դարդանելի նեղուց կատարած ռազմածովային անհաջող հարձակումով, ներխուժումը շարունակվեց՝ ապրիլի 25ին

Գալլիպոլի

թերակղզի

մուտքով,

ներգրավելով

բրիտանական և ֆրանսիական զորքերը, ինչպես նաև Ավստրալիայի և Նոր Զելանդիայի բանակային կորպուսի (ANZAC) ստորաբաժանումները:

Տեղանքի

վերաբերյալ բավարար հետախուզական տվյալների և գիտելիքների բացակայությունը թուրքական կատաղի դիմադրության հետ միասին խոչընդոտեց ներխուժման հաջողելուն: Հոկտեմբերի կեսին դաշնակից ուժերը կրեցին ծանր կորուստներ և շատ քիչ առաջընթաց գրանցեցին իրենց նախնական դիրքերից: Տարհանումը սկսվեց 1915-ի դեկտեմբերին և ավարտվեց հաջորդող ամսին՝ հունվարին: Գալլիպոլիի մարտերի մեկնարկը Առաջին Համաշխարհային պատերազմի հետ միասին 1915 թվականին, արևմտյան ճակատից Դաշնակից պետությունները քննարկում էին կոնֆլիկտային մեկ այլ տարածաշրջանի վրա հարձակման հարցը՝ շարունակելով հարձակումները Բելգիայի և Ֆրանսիայի վրա: Ավելի վաղ՝ նույն տարում, Ռուսաստանի մեծ դուքս Նիկոլասը դիմեց Բրիտանիային՝ օգնելու դիմակայել թուրքերի ներխուժմանը Կովկաս: (Օսմանյան կայսրությունը Առաջին համաշխարհային պատերազմ մտավ Կենտրոնական ուժերի, Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի կողմից, 1914 թվականի նոյեմբերին) Ի պատասխան, Դաշնակիցները որոշեցին սկսել ռազմածովային արշավ՝ գրավելու Դարդանելի նեղուցը՝ մի նեղ անցուղի, որը հյուսիսարևմտյան Թուրքիայում կապում է Էգեյան ծովը Մարմարա ծովին: Եթե հաջողվեր, նեղուցի գրավումը թույլ կտար Դաշնակիցներին Սև ծովով կապվել Ռուսաստանի հետ, ուր նրանք միասին կարող էին պատերազմից դուրս նետել Թուրքիային: 1915 թվականի մայիսին, Բրիտանիայի առաջին ծովակալ Ջոն Ֆիշերը կտրուկ հրաժարական ներկայացրեց Ծովակալության առաջին տեր Ուինսթոն Չերչիլի կազմակերպած Գալլիպոլի ներխուժումը ձախողելու պատճառով:Նրա քաղաքական կապիտալը տուժեց խուճապի պատճառով, ապագա վարչապետը ավելի ուժ

6


հրաժարվեց իր սեփական դիրքորոշումից և ընդունեց հանձնաժողովին, որը ղեկավարում էր հետևակային գումարտակը Ֆրանսիայում: Ուինսթոն Չերչիլի՝ բրիտանական ծովակալության առաջին տիրակալի գլխավորությամբ ռազմածովային հարձակումը Դարդանելի վրա սկսվեց 1915 թվականի փետրվարի 19-ին, բրիտանական և ֆրանսիական նավերով հեռվից ռմբակոծելով: Թուրքական զորքերը հեռացան իրենց արտաքին պարիսպներից, բայց հանդիպեցին դաշնակիցների ականներին և կրակոցներին՝ չկարողանալով առաջ գալ: Հարձակումը վերսկելու ճնշման տակ, Ադմիրալ Սեքվիլ Քերդենի՝ Բրիտանիայի ծովային հրամանատարի նյարդերը տեղի տվեցին, և նրան փոխարինեց փոխծովակալ սըր Ջոն դը Ռոբեքը: Մարտի 18-ին Դաշնակիցների 18 նավեր մտան նեղուց. թուրքական կրակը՝ ներառյալ ոչ հայտնի հանքերը, խորտակեցին երեք նավերի և վնասեցին ուրիշ երեքի: Գալլիպոլիի ցամաքային ներխուժման սկիզբը Նավատորմի ձախողված հարձակումից հետո սկսվեց Գալլիպոլիի թերակղզի զորքերի իջեցման մեծամասշտաբ գործողության նախապատրաստական աշխատանքները: Բրիտանական Պատերազմի քարտուղար լորդ Քիչընրը զորապետ Լան Համիլտոնին այդ գործողությունների համար նշանակց Բրիտանական ուժերի հրամանատար. նրա հրամանատարությամբ Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Ֆրանսիայի գաղութների զորքերը՝ բրիտանական ուժերի հետ միասին, հավաքվեցին Հունաստանի Լեմնոս կղզում: Ընդ որում, թուրքերը խթանում էին իրենց պաշտպանությանը՝ Գերմանիայի գեներալ Լիման վոն Սանդերսի գլխավորությամբ, ով սկսեց դիրքավորել օսմանական զորքերը ափի երկայնքով, որտեղից, ըստ նրա կանխատեսման, լինելու էր ներխուժումը: 1915 թվականի ապրիլի 25-ին դաշնակիցները սկսեցին իրենց ներխուժումը Գալլիպոլիի թերակղզի: Չնայած զգալի կորուստներին՝ նրանց հաջողվեց հաստատվել գրավման ենթակա երկու տարածքներում՝ թերակղզու հարավային մասի Հելլես հրվանդանում և Գրաբ Թեփում, Էգեյան ծովի մոտ (երկրորդ տարածքը անվանվեց Անզակ Քով, ի պատիվ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի զորքերի, որոնք քաջաբար կռվում էին թուրք հաստատակամ պաշտպանյալների դեմ՝ հաստատվելու գրավելու ենթակա տարածքներում): Ափ դուրս գալուց հետո դաշնակիցներն ի վիճակի էին փոքր առաջխաղացում անելու իրենց ափ դուրս եկած տեղից, նույնիսկ երբ թուրքերն ավելի ու ավելի շատ զորքեր էին հավաքում թերակղզու վրա երկու՝ Պաղեստինի ու Կովկասի ճակատներից։ Փորձելով կոտրել պատային իրավիճակը՝ դաշնակիցները օգոստոսի 6-ին Սուլվայի ծովածոցում մի խոշոր ներխուժում արեցին, ինչը զուգորդվեց

հյուսիսային

ուղղությամբ առաջխաղացման՝ Անզակ Քովից դեպի Սերի Բերի բարձունքները, նաև եղան դիվերսիոն գործողություններ Հելլսում: Այդ անանկալ ներխուժումը Սուլվայի ծովածոց ընթացավ շատ քիչ պաշտպանություններով, բայց դաշնակիցների անվճռականությունը և հապաղումը կանգնեցրեց նրանց առաջխաղացումը բոլոր երեք վայրերում՝ թույլ տալով Օսմանյան ուժեղացված զորքերին ժամանել և նեցուկ լինել իրենց պաշտպանությանը: Գալլիպոլիից դուրս գալու որոշումը Դաշնակիցների զոհերի թիվը Գալլիպոլիի մարտերում խմբագրված է։ Համիլտոնը (Չերչիլի աջակցությամբ) դիմում է Քիչեներին 95.000-ով ամրացնելու ուժերը, բայց պատերազմի քարտուղարը հազիվ դրա քառորդ մասն է առաջարկում։ Հոկտեմբերի կեսին Համլիթոնն ասում էր, որ առաջարկված նահանջը «կարժենա» զորքի 50 տոկոսի մահը. բրիտանական իշխանությունները հետագայում հեռացրին նրան պաշտոնից և այդ պաշտոնը տրվեց սըր Չարլես Մոնրոյին: Նոյեմբերի սկզբին Քիչեները անձամբ այցելեց այդ տարածաշրջան և ընդունեց Մոնրոյի առաջարկությունը, որ դաշանկցական մնացած 105.000 զորքերը տարհանվեն: Բրիտանիայի կառավարությունը համաձայնեց տարհանումը սկսել դեկտեմբերի 7-ին Սուլվայի ծովածոցից. վերջին զորքերը հեռացան 1916 թվականի հունվարի 9-ին, Հելլսից: Ի վերջո, դաշնակցական 480 000-անոց զորքը մասնակցեց Գալլիպոլիի մարտերին՝ տալով ավելի քան 250 000 զոհեր՝ այդ թվում 46 000-ը՝ իրենց

7


մահով մահացած: Թուրքական կողմում մարտերը նույնպես խլեցին մոտավորապես 250 000 կյանք՝ այդ թվում 65 000-ը՝ իրենց մահով մահացածները: Ինչպես նկատողություն անել երեխային` առանց ազդելու նրա ինքնագնահատականի վրա Թրեյսի Քեչլոու (Tracy Cutchlow). The Huffington post Ինչպես գրել եմ իմ «Ինչու է երեխաների մի մասը պայքարում՝ հասնելու իր ուզածին, իսկ մյուս մասը՝ հանձնվում» հոդվածում, լավագույն գովեստը ջանասիրության համար արվածն է, այլ ոչ երեխայի ունակությունների: Նույնը կարելի է ասել նաև նկատողություն անելու դեպքում: Ըստ Կոլումբիայի Համալսարանի հետազոտողների մի ուսումնասիրության՝ մանկապարտեզներին մի սցենար է տրվել. ուսուցիչը հանձնարարում է երեխաներին լեգոյից տնակ կառուցել, և նրանք մոռանում են պատուհաններ դնել: Հետո ուսուցիչն ու երեխան՝ օգտագործելով տիկնիկներ և խոսելով դրանց փոխարեն, դերերով խաղ են խաղում: (Հետազոտողները երբեմն օգտագործում են այս մոտեցումը, քանի որ երեխաները հեշտությամբ են իրենց պատկերացնում և «ներքաշում» դերային խաղի մեջ)։ Խաղալով իր տիկնիկի դերը՝ ուսուցիչն ասում է. «Տունը չունի պատուհաններ», և նկատողություն է անում հետևյալ երեք ձևերից որևէ մեկով: Անձի քննադատություն. «Ես հիասթափված եմ քեզնից»: Արդյունքի քննադատություն. «Ճիշտ ձևով չէ գործն արված, քանի որ խորանարդները ուղղված չեն, և դեռևս խառնաշփոթ է տիրում»: Գործընթացը քննադատելը. «Միգուցե դու դա անելու մեկ ուրիշ ձև՞ մտածես»: Հետազոտողները դրանից հետո Մելիսսա Քեմինսի և Քերոլ Դուքեի գլխավորությամբ, վերլուծեցին երեխաների ինքնագնահատականը՝որի օգտագործման դեպքում որքանով նրանք իրենց զգացին խելացի, լավը, սիրուն կամ գրագետ: Երեխաները գնահատեցին իրենց տրամադրությունը և տունը՝ որպես արդյունք: Բնավորության քննադատելը բացասաբար է ազդում ինքնագնահատականի, տրամադրության և հաստատակամության վրա. Առաջին ձևով նկատողություն արված երեխաները իրենց ցածր գնահատեցին, ունեին բացասական տրամադրություն, հաստատակամությունը պակասել էր և ավելի հավանական է, որ այս դեպքում իրենց կդիտարկեն որպես անտեսված, և դա կանդրադառնա իրենց բնավորության վրա (զարգացող մտածելակերպի փոխարեն քարացած մտածելակերպ): Գործընթացի համար քննադատված երեխաները ունեին շատ ավելի դրական վարկանիշ յուրաքանչյուր կարգում, մինչդեռ արդյունքի համար քննադատված երեխաները «վայրէջք էին կատարել» մեջտեղում: Երեխաներին հանձնարարվեց շարունակել դերային խաղը. «Ի՞նչ պատահեց հետո»: Անձը քննադատված երեխաների պատասխանները մի փոքր սրտճմլիկ էին: «Նա պետք է լաց լինի ու գնա քնելու» «Ուսուցիչը զայրացավ ու գնաց տուն» «Նա պետք է ընդմիջում անի» Ընթացքի համար քննադատված երեխաների պատասխանները. «Ես կարող եմ ավելի լավ անել այդ, եթե մի փոքր ժամանակ տաք» «Ես այն կքանդեմ և նորից կպատրաստեմ՝ այս անգամ արդեն պատուհաններով» «Ես կասեի, որ սա դեռ ավարտին հասցված չէ, հետո ես կարող եմ թղթից քառակուսիներ կտրել և փակցնել տան վրա»: Գրողը տանի: Ճի՞շտ է: Ի՞նչ ասել:

8


Ես իմ «Զրոյից հինգ. դաստիարակության վերաբերյալ գիտականորեն հիմնավորված 70 անհրաժեշտ խորհուրդ (Zero to Five: 70 Essential Parenting Tips Based on Science)» գրքում օրինակներ եմ բերել, որ ցույց տամ, որ գործընթացը քննադատելը ավելի լավ է, քան անձը քննադատելը. «Ինչ եք կարծում, ի՞նչ տեղի ունեցավ այստեղ»: «Ինչպե՞ս պետք է անենք մյուս անգամ»: «Կարո՞ղ ես այն անելու ավելի լավ տարբերակ մտածել»: Այս տիպի խոհուն մոտեցումը ինձ համար օգտակար եղավ, երբ ես բալիկիս հետ լեգոյով տուն չէի կառուցում: Այսպիսի հարցերը օգնում են ինձ ազատություն տալու նրան՝ ձևավորելու սեփականից դուրս բաներ. և ի վերջո, սովորեցնել նրան գնահատել իրեն կամ իր ենթադրությունները սեփական «ես»-ի մասին: «Է՞լ ինչ ձևով կարող ես այդ անել»,-հարցրի, երբ բալիկս չէր կարողանում կոճկել իր ամենասիրելի կամբինիզոնի ժապավենները, քանի որ ամրակները շրջվել էին: Կամ երբ «նրա» պայուսակը անընդհատ ընկնում էր ուսից, քանի որ այն իրականում իմ պայուսակն էր: Երբ նա նյարդայնանում է և թափում իր նախաճաշի ամանում եղած չամիչն ու ընկուզեղենը գետնին «Ուրիշ է՞լ ինչ կանես հաջորդ անգամ»-ը հիշեցնում է ինձ զայրույթի պահերի փոխարեն բաց չթողնել սովորեցնելու հնարավորությունները: Ճիշտ է, երբ հարցրի. «Ի՞նչ ես կարծում, ի՞նչ է տեղի ունեցել այստեղ», դա դուրս չէր իրական հետաքրքրասիրությունից կամ սովորեցնելու ցանկությունից: Մի օր՝ քնի համար երկար պայքարի ժամանակ, մտա տոտիկ անող երեխայիս սենյակ՝ պարզելու, թե քնելու փոխարեն նա ինչ «ավերումներ» է անում: Հիասթափված ասացի. «Ինչո՞ւ ես տուփից հանել քո անձեռոցիկը, խառնաշփոթ սարքել սենյակումդ: Ինչո՞ւ քնած չես»: Նա ուրախ պատասխանեց Դոկտոր Սյուսի «The Lorax» գրքի այս տողով. «Հուսով եմ, որ չգիտեմ»: Ես չստացա գոհացուցիչ պատասխան, բայց ծիծաղեցի: Այն բարձրացրեց տրամադրությունս և մտածելու իրավունքս հենց երեխայիս հետ միասին:

Ինչո՞ւ է երեխաների մի մասը պայքարում՝ հասնելու իր ուզածին, իսկ մյուս մասը հանձնվում Ինչու է երեխաների մի մասը պայքարում՝ հասնելու իր ուզածին, իսկ մյուս մասը հանձնվում Իմ բալիկը ջանք էր անում կապելու իր ծալաթոռի ամրագոտին: «Քիչ մնաց»,-արտաբերեց նա և շարունակում էր փորձել: «Քիչ մնաց»,-համաձայնեցի ես և փորձեցի չխանգարել նրան: Հենց կարողացավ կապել, ասացի. «Դու կարողացար: Դժվար էր, բայց դու էնքան փորձեցիր, մինչև կարողացար: Ես հպարտ եմ քեզանով»: Այն ձևը, որով ես գովեցի նրան, ինձնից շատ ջանք չխլեց: Եթե ես ավելի լավ ձև չիմանայի, կասեի. «Խելացի աղջիկ ես» (iամ՝ «թույլտ տուր՝ օգնեմ քեզ»): Թե որն է սխալը, կարդա ստորև։ Սթենֆորդի հետազոտող Քերոլ Դվեքը 1960-ականներից ուսումնասիրում էր մարդու գործունեության շարժառիթներն ու հաստատակամությունը: Նա բացահայտել է, որ երեխաները բաժանվում են երկու խմբի. առաջինը՝ որ ունեն քարացած մտածեկալերպ, և կարծում են, թե իրենց հաջողությունները արդյունքն են բնածին տաղանդի ու խելացիության, երկրորդը՝ որ ունեն զարգացող ուղեղ և մտածում են, որ իրենց հաջողությունները արդյունքն են իրենց քրտնաջան աշխատանքի: Քարացած մտածելակերպ. «Եթե հարկավոր է քրտնաջան աշխատել, նշանակում է՝ չունես ընդունակություններ»:

9


Քարացած մտածելակերպի տեր երեխաները կարծում են, որ մտավոր կարողությունները ծնված օրից ֆիքսվում են: Նրանք համաձայն են պնդման հետ, թե եթե կարիք կա քրտնաջան աշխատելու, ուրեմն ընդունակ չես: Եթե ընդունակ լինեիր, ամեն ինչ ինքնաբերաբար կստացվեր: Երբ այդ խմբի երեխաները սխալվում են, իրենց թակարդում են զգում: Նրանք սկսում են մտածել, որ բավարար չափով տաղանդավոր կամ խելացի չեն, ինչպես բոլորն իրենց մասին ասում էին: Նրանք խուսափում են մարտահրավերներից՝ վախենալով, որ չեն հաստատի իրենց խելացիությունը: Զարգացող մտածելակերպ. «Ինչքան շատ մարտահրավեր նետես ինքդ քեզ, այնքան խելացի կդառնաս»: Զարգացող մտածելակերպով երեխաները հավատում են, որ իրենց մտավոր կարողությունները կարող են մշակվել. ինչքան շատ սովորես, այնքան խելացի կդառնաս: Այդ երեխաները հասկանում են, որ նույնիսկ հանճարները պետք է քրտնաջան աշխատեն: Երբ նրանք հանդիպում են արգելքների, հավատում են, որ կարող են իրավիճակից գլուխ հանել՝ ավելի շատ ժամանակ և ջանքեր ներդնելով: Նրանք սովորելը արժևորում են խելացի երևալուց: Զարգացող մտածելակերպով երեխաները հասնում են իրենց ուզածին բարդ առաջադրանքների միջոցով: Ի՞նչն է ստեղծում այդ համոզմունքները երեխաների մեջ: Իհարկե, այն ձևը, որով մենք գովում ենք երեխաներին սկված 1 տարեկան հասակից: Հետազոտություն Մի

ուսումնասիրության

ժամանակ

Դվեքը

հավաքում

է

հինգերորդ

դասարանցիների:

Նրանք

պատահականության սկզբունքով բաժանվում են երկու խմբի, և Դվեքը նրանց IQ թեստի առաջադրանքներ է տալիս: Հետո նա սկսում է գովել առաջին խմբին՝ իրենց մտավոր կարողությունների համար. -Օ՜, սա իսկապես հիանալի արդյունք է: Դուք , երևում է, խելացի եք այս հարցում: Հետո նա գովում է երկրորդ խմբին՝ իրենց ջանք թափելու համար. -Օ՜, սա իսկապես հիանալի արդյունք է: Դուք, երևում է, շատ եք աշխատել»: Դվեքը շարունակում է «փորձարկել» երեխաներին, այդ թվում՝ առաջարկելով նրանց ընտրություն դժվար և հեշտ առաջադրանքների միջև: Երեխաները, ում գովաբանել էր ջանասիրության համար, ընտրում են դժվար խնդիրը՝ վստահ, որ կարող են ավելին սովորել: Նրանք, ավելի հավանական է, որ կշարունակեն հետաքրքրված լինել սովորելու մեջ և կպահեն իրենց ինքնվստահությունը, երբ ներկայացվող խնդիրները դժվարանան: Մյուս երեխաները, ում գովաբանել էր իրենց խելացիության համար, պահանջեցին հեշտ առաջադրանքը՝ իմանալով, որ հաջողության հասնելու շանսը ավելի մեծ է: Նրանք կորցրին իրենց վստահությունը, քանի որ առաջադրանքը դժվար էր, և ավելի հակված էին քողարկելու իրենց թեստի արդյունքները, երբ արդյունքներն էին ամփոփվում: Ավելի ուշ Դվեքն ու իր գործընկերները ուսումնասիրությունը լաբորատորիայից փոխադրեցին տները: Երկու տարվա մեջ չորս ամիսը մեկ անգամ Սթենֆորդի ու Չիկագոյի համալսարանի հետազոտողները այցելում էին հիսուներեք ընտանիքի և իննսուն րոպե արձանագրում նրանց սովորական առօրյան: Հետո, հետազոտողները հաշվեցին, թե ծնողները ինչքան հաճախակի և ինչպես են գովում երեխաներին՝ գովում են ջանասիրությո՞ւնը, բնավորության հատկություննե՞րը, ա՞յլ գովասանք, որը չեզոք ազդեցություն ունի, ինչպես «լա՛վ է»-ն, «ո՜ւխ»-ը: Արդյունքներին սպասեցին հինգ տարի։ Հետո հետազոտողները փորձարկվող երեխաներին, որոնք արդեն 7-8 տարեկան էին,

հարցրին իրենց

վերաբերմունքը դժվար խնդիրների և սովորելու մասին: Զարգացող մտածելակերպի տեր երեխաները հետաքրքրվում էին բարդ վարժություններով:

10


Ո՞ր

երեխաները

ունեն

զարգացող

մտածելակերպ:

Նրանք,

ովքեր

որպես

փոքրիկ

բալիկներ

գովաբանություններ են լսել սովորելու գործընթացի ժամանակ: Ես իմ «Zero to Five: 70 Essential Parenting Tips Based on Science» («Զրոյից հինգ. Դաստիարակության վերաբերյալ 70 անհրաժեշտ խորհուրդ՝ հիմնված գիտության վրա) գրքում տալիս եմ ջանասիրությունը գովաբանելու ավելի շատ օրինակներ։ ՝ Կարո՞ղ ես քարացած մտածելակերպը դարձնել զարգացող Մի անգամ մի քաղաքային ավագ դպրոցի ուսուցչից նամակ ստացա . «Արդյոք ո՞ւշ է հանրահաշիվ կամ բայի երրորդ դեմքի սահմանականի խոնարհում կամ հրթիռային գիտություն սովորելու համար, եթե դու չես զարգացրել մտածելակերպդ չորս տարեկանում»։ Դվեքն ուներ նույն հարցը: Նա վերցրեց միջին դպրոցի և քոլեջի ուսանողների, որոնք ունեն քարացած մտածելակերպ: Նա բացահայտեց, որ սովորողները ունակ են բարելավելու իրենց մտածողությունը, երբ իմանում են, որ ուղեղը նման է մկանների. մտածելակերպը այլևս քարացած չի լինում: Ուշ չէ ո՛չ ձեր երեխաների և ո՛չ Ձեզ համար: Խան Ակադեմիայի Սալման Խանի առաքելությունն այն է, որ դուք իմանաք այս ամենը: Նա պատրաստել է ոգեշնչող մի հոլովակ՝ հիմնված Դվեքի աշխատանքի վրա, որը կոչվում է «Դու կարող ես սովորել՝ ինչ որ ուզես»: Ուղերձ. Ուղեղը նման է մկանի: Որքան շատ ես օգտագործում, այնքան ավելի ուժեղ է դառնում: Ուղիները, որոնցով կարող ես մարզել ուղեղդ, դժվար առաջադրանքներ անելն է, հմտությունները կիրառելը, նոր բաներ սովորելը: Ինչպես Խանն է ասում, «Ուղեղն ավելի շատ աճում է հարցերին սխալ, քան ճիշտ պատասխանելուց»: Ահա, թե որն է պատճառը, որ երբ իմ բալիկը փորձում է արձակել իր ամրագոտին, ես խրախուսում եմ նրան՝ կատարելու այդ դժվար «առաջադրանքը»՝ «թող ես անեմ » ասելու փոխարեն ասելով. «քիչ մնաց, նորից փորձիր»: Միասին անելը հոգ տանել է, ինչպես ասում են։ Խանն ասում է. «Եթե ամբողջ հասարակությունը ընդունի պայքարելով սովորելու այս ձգտումը, ապա մարդկային մտքի գլոբալ ներուժը որևէ սահման չի ճանաչի»: Ուրեմն՝ առաջ տար սա։

Անի Մանուկյան 11-րդ դասարան Ահա թե ինչպիսին են թռչունները www.manythings.org/voa/animals Ամերիկացի գիտնականները պարզել են, որ որոշ թռչուններ ավելի խելացի են, քան մասնագետները կարծում էին: Գիտնականները ասում են, որ թռչունները ունեն մի շարք կարողություններ, այդ թվում՝ հաղորդակցական և ուրիշ կարգի հիշողություններ: Որոշ անսովոր դեպքերում նրանց կարողությունները նույնիսկ ավելի լավն են, քան մարդկանց նույն կարողությունը: Արդյունքները ներկայացվել են Ամերիկայի զարգացման գիտության ասոցիացիայի տարեկան ժողովին: Գիտնականները վեցօրյա հանդիպում են ունեցել Մասաչուսեթսի նահանգի Բոստոն քաղաքում։

11


Իռեն Փեփերբերգը ներկայացրել է իր հետազոտությունը Գրիֆին անունով մի թութակի մասին: Թութակն ապրելիս է եղել Քեմբրիջի տեխնոլոգիական համալսարանի իր լաբորատորիայում: Միսս Փեփերբերգը ասել է, որ Գրիֆինը կարող է դասավորել առարկաններն ըստ չափսերի: Նա նաև ասել է, որ խոսող թռչունը կարողանում է բառերը ճիշտ համադրել։ Օրինակ՝ նա կարող է ճիշտ դասավորել բառերը, երբ կերակուր է խնդրում։ Հետազոտողը ասել է, թե փորձագետները կարծում էին, որ միայն մարդիկ և մեծ ուղեղ ունեցող այլ կաթնասունները կարող են համեմատել առարկաններն ու բառերը: Նա հավատում է, որ թռչունների

ուղեղը

կարողանում

է

հասկանալ,

որ

բարդ

առաջադրանքները պետք է անել ճիշտ հերթականությամբ: Որոշ թռչուններ ունեն նաև ուրիշ հիշողական հմտություններ: Օրինակ՝ նրանք հավաքում և պահում են հազարավոր սերմեր աշնանը և հետո գտնում են դրանք ձմռանը: Ալան Կամիլը և Ալան Բոնդը Նեբրաշկայի համալսարանում ուսումնասիրել են ճայերի և ագռավների հիշողությունը: Նրանց փորձերը վկայում են, որ այս թռչունները օգտագործում են բնական օբյեկտները՝ գտնելու համար իրենց պահած սերմերը: Հետազոտողները բացահայտեցին, որ թռչունները օգտագործում են առնվազն երեք օբյեկտ, ինչպիսիք են ժայռերը և ծառերը, որպեսզի գտնեն սերմերը: Պարոն Կամիլը կարողացել է վարժեցնել մի ճայի, որ ընտրի մեկ օբյեկտ մյուսի փոխարեն: Թռչունը օգտագործել է այս հմտությունը ստանալու համար մրցանակը, օրինակ՝ սնունդ: Գիտնականները ասում են, որ թռչունները կարող են սովորել ավելի քան երկու հազար տարբեր երգեր: Նրանք ասում են, որ երգերը կարող են զարգացման ճանապարհ լինել թռչունների համար՝ հաղորդակցվելու ուրիշ թռչունների հետ: Վերներ Բիգմանը Օհիոյի Բոուլինգ Գրինի պետական համալսարանից նույնպես ներկայացրել է իր հետազոտությունը Բոստոնի գիտական հանդիպման ժամանակ: Միստր Բիգմանը հավատում է, որ թռչունները պետք է ունենան հատուկ տեղեկատվական համակարգ իրենց ուղեղում: Նա ասում է, որ եթե հասկանանք, թե ինչպես է թռչունի ուղեղը աշխատում, դա կարող է օգնել մեզ ավելի լավ հասկանալու, թե ինչպես է մարդու ուղեղը տեղեկություններ վերամշակում։

Արինա Հակոբյան 10-րդ դասարան Էրիկսոնյան հիպնոս http://www.alphacentr.ru Միլտոն Էրիկսոնը եղել է բժշկական գիտությունների թեկնածու, ամերիկյան հասարակական հիպնոսի կլինիկայի հիմնադիր և առաջին նախագահ, ՈՒեյն պետական համալսարանի դոցենտ, ամերիկյան հոգեբուժական ասոցացիայի անդամ, հոգեբույժ։ Նրա անունի հետ է կապված

հասարակական

կլինիկական

հիպնոսի

ուսումնասիրությունները և դասավանդումը։ Մ․ Էրկսոնը ի ծնե զրկված էր գույների տարբերակումից, ձայնային բարձրության տարբերակումից և չէր կարող արտաբերել որևէ երաժշտություն։

12


Մանուկ հասակում նա տառապում էր ընթերցանության կարողության խանգարումից, իսկ 17 տարեկանում՝ հիվանդացավ ծանր ընթացող պոլիոմելիթով։ Բժիշկները ասում էին, որ նա չի ապրի։ Այն գիշեր, երբ հիվանդությունը

հասել

էր

իր

գագաթնակետին,

Միլիտոնը

զգաց

այն,

ինչը

հետո

կոչեց

«Աուտոհիպնոսային» փորձ։ Էրիկսոնը պատմում է․ «Այդ գիշեր անկողնում պառկած ես լսեցի, թե ինչպես բժիշկները ասացին իմ ծնողներին, որ իրենց որդին մինչև լույս չի ապրի։ Հետո իմ մայրը մտավ սենյակ։ Ես խնդրեցի նրան, որպեսզի զարդասեղանը թեքի և դնի որոշակի անկյունով։ Նա չհասկացավ, թե ինչու եմ դա ասում։ Ես շատ դժվարությամբ էի խոսում։ Բայց այդ անկյան տակ՝ հայելու օգնությամբ, ես կարող էի տեսնել մյուս սենյակի արևելյան պատուհանը։ Ես անիծյալ կլինեի, եթե մահանայի առանց տեսնելու ևս մեկ լուսաբաց։ Եթե ես կարողանայի նկարել, անպայման կնկարեի այդ լուսաբացը։ Այդ եղանակով ես կարողացա կենդանի մնալ այդ որոշիչ օրը՝ չնայած բժիշկների ենթադրությունների։ Այո՛, ես արեցի դա անգիտակցաբար։ Ես տեսա լուսաբացը ամբողջովին, բայց ես չտեսա մեր բակի պարիսպը և մեծ քարի կտորը, որոնք այդտեղ էին գտնվում։ Ես ջնջել էի ամեն ինչ՝ բացի լուսաբացից։ Լուսաբացը տեսնելուց հետո, ես կորցրեցի գիտակցությունս 3 օրով։ Երբ արթնացա, հորս հարցրի, թե ինչու են մեր բակից անհետացել պարիսպը, ծառը և մեծ քարի կտորը։ Ես չէի գիտակցում, որ ինքս եմ այնտեղից վերացրել դրանք՝ ամբողջ ուշադրությունս կենտրոնացնելով լուսաբացի վրա։ Երբ ես սկսեցի առողջանալ, հասկացա իմ հնարավորությունների ծավալը և սկսեցի խորհել, թե ինչպես կարելի է ապագայում գումար վաստակել։ Այդ ժամանակ մի գյուղատնտեսական ամսագրում հոդված ունեի տպագրված՝ «Ինչու՞է երիտասարդությունը հեռանում ֆերմաներից»։ Ես այլևս չունեմ այնքան ուժ, որ աշխատեմ ֆերմայում, սակայն մի գուցե կարողանամ բժիշկ դառնալ»։ Էրիկսոնը կարողացավ ապրել լիարժեք կյանքով՝ շնորհիվ։ հասակում

իր

իսկ

մշակած

Սակայն այդ

50

ծրագրի տարեկան

մեթոդը

դադարեց

արդյունքներ տալ, և Էրիկսոնը իր կյանքի վերջին

տարիներին

գամված

էր

հաշմանդամի սայլակին։ Նրան տանջում էին մշտական ուժեղ ցավերը և նա մասամբ պարալիզացված էր։ Էրիկսոնը

կիրառում

էր

տրանս

հոգեվիճակը, որը հետագայում անվանվեց իր պատվին, հենց իր անունով՝ «Էրիկսոնյան հիպնոս»։ Էրիկսոնյան հիպնոսը հոգեթերապևտիկ բժշկությանը տալիս է լայն հնարավորություններ։ Հասարակ հոգետեխնիկական բուժումները շատ ավելի բարձր արդյունքներ են ունենում, եթե անցկացվում են տրանս հոգեվիճակում։ Դրա պատճառը այն է, որ գիտակցության հսկողությունը բացակայում է և բուժման ընթացքը արգելակող պատճառներ չեն լինում։ Այս մեթոդով կարելի է աշխատել հոգեկան խանգարումներ ունեցող հիվանդների հետ, ովքեր նորմալ գիտակցության պայմաններում ի վիճակի չեն հաղթահարել բուժման պրոցեսը։ Բժիշկները հիպնոսը օգտագործում են, որպես բուժման արդյունավետությունը բարձրացնող մեթոդ։ Էրիկսոնի աշխատանքի արդյունքը նպաստեց ստեղծել հիպնոսի մի մեթոդ, որին հնարավոր չէ դիմակայել։ Մեր լեզվով ասած՝ հիպնոսին ենթարկվում են բոլորը։ Ավանդական հիպնոսի դպրոցներում կարծիք կա, որ հիպնոսի ենթարկվում են միայն մարդկանց 17%-ը։ Էրիկսոնը այդ ավանդական մեթոդներից շատ հեռու է գնացել։ Նա ստեղծել է այնպիսի համակարգ, որտեղ հիպնոսացնողը և հիվանդը միասին են անցնում տրանս հոգեվիճակի ճանապարհը։ Օգտագործելով մարդու ձայնի փոփոխությունները որսալու իր ունակությունը, նա ստեղծեց մի մեթոդ, որի միջոցով

13


սովորական զրույցի ընթացքում կարողանում էր հիվանդի գիտակցության մեջ աննկատ ուղարկել առողջացման ազդակներ։ Նա կարողանում էր օգտագործել մի քանի տեսակի տեխնիկաներ միաժամանակ։ Իհարկե, այդ ամենի համար պետք էր փորձառություն և արվեստի մի քանի տարրեր՝հատկապես պոեզիա, որովհետև պոեզիան մարդը հասկանում է ոչ միայն իր գիտակցությամբ, այլև վերապրում է ամբողջ էությամբ։ Այդ ամենի վառ օրինակ է երեխայի վառ ընկալումը դեպի հեքիաթները։ Հրաշագեղ հեքիաթով հմայված երեխայի համար իրական կյանքը անհետանում է։ Ինչպես նաև մեծերը, ովքեր լսում են լարված և հետաքրքիր պատմություններ, կտրվում են իրական աշխարհից։ Եվ մեծերը, և փոքրերը այդ պահին իրենց գիտակցությունը հանձնում են պատմողի իշխանությանը, և դա կարող է մարդկանց հասցնել իրականությունից վերացած հոգեցիճակի։ Լսողի հայացքը ենթարկվող է, և շրջապատող իրականությունը դադարում է գոյություն ունենալ։ Այդպիսի մի վառ օրինակ կա հայտնի գրողի մասին։ 1794թ․-ին 9 տարեկան տղային վիրահատում էին՝ հեռացնելով ուռուցքը։ Քանի որ քիմիական ցավազրկող միջոցներ դեռ չկային, տղային փորձում էին շեղել այնպիսի հետաքրքիր պատմությունով, որ հետո նա պնդում էր, որ ընդհանրապես ցավ չի զգացել։ 18 տարի հետո այդ նույն տղան հրատարակչության է հանձնում սպիտակաձյունիկի հեքիաթը։ Դա Հակոբ Գրիմն էր՝ աշխարհի ամենահայտնի հեքիաթագիրներից մեկը։ Վերադառնալով հիպնոսի ֆենոմենին պետք է բացատրել, որ ցավը գիտակցական զգացողություն է, որը տեղի է ունենում իրականության մեջ։ Այդ իսկ պատճառով, երբ մարդը հեռանում է իրականությունից, դադարում է զգալ ցավը։ Վերանայելով այս պրոցեսը ֆիզիոլոգիական տեսակետից մենք տեսնում ենք, որ հիվանդ օրգանը շարունակում է ազդանշան ուղարկել ուղեղին, իսկ ուղեղը շարունակում է պատասխանել ցավի ազդակին, սակայն գիտակցությունը դադարում է ուշադրություն դարձնել այդ ազդակներին։ Հետևաբար չի առաջանում լարվածություն, ադրենալինի բարձրացում, անքնություն և այլն։ Հիպնոսի այս ուղղությունը օգտագործվում է, երբ հիվանդին պետք է ինչ-որ ժամանակահատված շեղել ցավից։ Դա կարող է լինել հետվիրահատական շրջան, երբ հիվանդը կենտրոնացած է ցավերի վրա, չի կարողանում պոզիտիվ մտքերով լցվել, որպեսզի կազդուրվի։ Դա կարող է լինել նաև հասարակ ատամնացավի կամ էլ տրավմաների և նման իրավիճակների ժամանակ։ Չէ՞ որ հաճախ չի կազդուրվում այն մարդը, ով չի հավատում բուժման արդյունքներին։ Էրիկսոնի համար հիպնոսային տրանսը հանդիասանում է այն կարևոր հոգեվիճակը, որտեղ ենթագիտակցությունը կարող է ստեղծել այնպիսի ներքին վիճակ, որը անհրաժեշտ է իրականության մեջ։ Նա անվերապահորեն հավատում էր ենթագիտակցության ուժին։ Նրա բոլոր հաջողված մեթոդները վստահորեն հիմնաված են նրա վրա, որ ենթագիտակցությունը ունի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ առողջանալու կամ անձնական կյանքը փոխելու, իսկ հետևաբար նաև ճակատագիրը փոխելու համար։ Մ․ Էրիկսոնը գրել է մի քանի գրքեր, որոնցից ամենահայտնին «Իմ ձայնը կմնա ձեզ հետ» գիրքն է։ Լայն տարածում ունեն նաև մյուս գրքերը՝«Հոգեթերապիայի ստրատեգիաները», «Մարդը փետրվարից», «Կլինիկական հիպնոս և անուղղակի ներշնչանքի ձևերը»։

Հռիփսիմե Մելիքյան 11-րդ դասարան Ինչպես է աղմկում ուղեղը քնած ժամանակ Наука и жизнь Մեր ուղեղը, հիշելով, թե ինչ է պատահել մեզ հետ անցյալում, աշխատում է, նույնիսկ երբ մենք քնած ենք: Անկախ նրանից, թե ինչ դեր

14


ունեն այդ պասիվ և անգիտակից հիշողությունները ուղեղի համար, մենք չենք կարող ասել: Մարդու ուղեղի աշխատանքը կարելի է նկարագրել «ցանցային» տերմինով. յուրաքանչյուր խնդրի համար` լինի դա մաթեմատիկական հավասրում թե աշխատանքային օրվա պլանավորում, գոյություն ունեն մի շարք նյարդային կլաստերներ (կուտակումներ), որոնք միավորվում են նեյրոնային լարերով: Դրանք միմյանցից հնարավոր է տարբերել ֆունկցիոնալ մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով (ՖՄՌՏ), որը ցույց է տալիս ուղեղի հատվածների ավելի շատ կամ ավելի քիչ արյուն ստանալը։ Այն հատվածները, որտեղ շատ արյուն է գնում, սպառում են ավելի շատ էներգիա և, հետևաբար, զբաղված են ընթացիկ խնդրի լուծմամբ: Ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ նյարդային ցանցերը աշխատում են ոչ միայն այն ժամանակ, երբ ունեն կոնկրետ խնդիր, այլև մնացած ժամանակ, նույնիսկ երբ քնած ենք կամ ընդհանուր անզգայացման տակ ենք՝ գիտակից գործունեությունը դադարած լինելու ժամանակ։ Իհարկե, նման ֆոնային աղմուկը

ինտենսիվությամբ զիջում է հատկապես խնդիր լուծելու պահին

նեյրոնային հակազդումին, բայց, այնուամենայնիվ, մի տարօրինակ ակտիվություն նկատվում է: Այն կարելի է համեմատել ավտոմեքենայի՝ պարապ տեղն աշխատող շարժիչի հետ, որը մեքենան տեղից չի շարժում, բայց բենզին է ծախսում: Մի կողմից սրանով հնարավոր կլիներ բացատրել, թե ինչու է ուղեղը այդքան շատ էներգիա կլանում (օրգանիզմի ընդհանուր էներգետիկ ծախսերի 20%-ը): Մյուս կողմից թերահավատները կարծում են, որ նեյրոնային ցանցերի ֆոնային ակտիվությունը մեթոդական նմուշ է, որ մենք պարզապես սխալ ենք մեկնաբանում արդյունքները ՖՄՌՏ-ի, որը բավարար պայմաններ չի ապահովում ուղեղի սկանի ժամանակ, և դրա համար մենք նյարդային գործունեության մի կլաստերներին վերագրում ենք ակտիվությունը մյուսների, որոնք հենց աշխատում են ինչ –որ կոնկրետ բանի վրա: Որոշելու համար, թե ով է ճիշտ, և ով՝ սխալ, կօգներ նեյրոնների գործունեության անմիջական դիտումը, սակայն դրա համար պետք է ուղղակիորեն

թափանցել

մարդկային

ուղեղի

մեջ:

Զուտ

հետազոտական նպատակով նման բան չես անի, բայց կարող ենք օգտվել հնարավորությունից ու փորձարկում անել էպիլեպսիայով հիվանդների հետ, որոնց ուղեղ Էլեկտրոդները ներմուծվում են բժշկական նպատակով՝ ճշգրիտ որոշելու համար կլաստերը, որը էպիլեպտիկ նոպայի պատասխանատուն է: Մի քանի օր շարունակ Ջոզեֆ Փարվիզը (Josef Parvizi) և Ստենֆորդի նրա գործընկերները դիտարկեցին

«էլեկտրոդավորված»

հիվանդներին՝ փորձելով գնել,

այսպես կոչված, «ավտոմատ ցանցի» ակտիվությունը: Այդպես է կոչվում նյարդային հանգույցների համակարգը, որը գործում է հանգստի և ամբողջական ապակենտրոնացման ժամանակ: Ավտոմատ ցանցը բավականին մեծ է, և դատելով նրա գործունեությունից՝ կլանում է ավելի շատ էներգիա, քան այլ նեյրոնային համակարգերը: Ոմանք կարծում են, որ դրանով է պայմանավորվում ինքնագիտակցությունը, որ ավտոմատ ցանցի գործունեության շնորհիվ ծնվում է պատկերացումը, որ դու դու ես, ընդ որում դա ծնվում է նաև անհատական հիշողությունից, օրինակ` երբ մարդը հիշում է, թե ինչ է ինքը կերել նախաճաշին: Եթե այդ պահին հարցնեք՝ ինչ կանի 32-ը բազմապատկած 5-ով, ավտոմատ ցանցը կլռի և միաժամանակ կաշխատեն այլ՝ թվաբանության համար պատասխանատու կենտրոնները: Գիտափորձին մասնակցել են երեք կամավորներ (երկու տղամարդ և մեկ կին), որոնց էլեկտրոդները հենց «ավտոմատ ցանցի» կազմի մեջ մտնող կեղևի հատվածներում էին։ Բացի այդ, նրանք բավականաչափ հեռու էին իրարից, այսինքն՝ հնարավոր էր գրանցել մի նեյրոնային գոտու ակտիվությունը՝ չվախենալով, որ դրա հարևանը կաղավաղի մեր ուզած պատկերը։ Սկզբում մարդը պիտի մի բանից խոսեր, որը վերջերս է

15


պատահել իր կյանքում և ինչին նա ուղղակիորեն մասնակցել է: Ավտոմատ ցանցի կենտրոնների ակտիվությունը, ինչպես որ սպասվում էր, խիստ ավելանում էր:

Հետո նյարդերի աշխատանքը

արձանագրվում էր լիակատար հանգստի պահին, երբ մարդը պարզապես պառկած էր՝ աչքերը փակ կամ քնած էր: «Neuron» հոդվածում հեղինակները գրում են, որ ավտոմատ ցանցի գործունեության պատկերները երկու դեպքում էլ նույնն են: Ուղեղը կրկնում է ինքնակենսագրական հիշողությունը, նույնիսկ երբ նրան այդ մասին չեն հարցրել: Նեյրոնների ուղղակի դիտարկմումը հաստատել է ՖՄՌՏ-ի տվյալները: Չնայած հաստատվել է, որ անգիտակից միտքը կարող է աշխատել նույն կերպ, ինչպես եթե այն կանգնած է շատ կոնկրետ խնդիրների առաջ, մենք չգիտենք, թե ինչու է դա անհրաժեշտ: Գայթակղություն է ասելը, թե ինքնակենսագրական հիշողությանը անընդհատ դիմելու ժամանակ ուղեղի կենտրոնները վերլուծում են անձնական փորձը, ամրապնդում կամ թուլացնում են որոշ հոգեբանական առանձնահատկություններ և փորձում են գուշակել, թե ինչի հետ մենք կբախվենք ապագայում: Բայց չարժե շատ գայթակղվել այդ փաստարկներով, քանի դեռ չկան ևս մի քանի լրացուցիչ հետազոտություններ: Բումերանգի օրենքը Կոնստանտին Շերեմետև Интеллектика «Երկրագունդը դդումի տեսք ունի» հրապարակումը, ինչպես որ սպասվում էր, շատ տարակուսած հարցերի տեղիք տվեց: Հիշեցնեմ, որ խոսքը ինքդ քո մեջ այնպես սուզվելու մասին է, որ սկսես տեսնել, որ այն ամենը, ինչ քեզ հետ կատարվում է, հենց դու ես կյանքի կոչում: Դա կարելի է անվանել բումերանգի օրենք։ Եթե քո ճակատին բումերանգ է դիպել, նշանակում է, դու ես դա վերջերս նետել: Հարցերը հետևյալն էին. -Այդ դեպքում ինչպե՞ս ապրենք։ - Կա՞ն մարդիկ, ովքեր այդպես են ապրում: Վարպետի աշակերտը Ասպետը երկար քայլում էր անապատով: Նրան տանջում էր ծարավը, վերջապես հաշավ մի լճի: Բայց լճի մոտ մի վիշապ կար նստած: Երեք օր և երեք գիշեր ասպետը կռվեց վիշապի հետ: Մինչև երկուսն էլ ընկան ուժասպառ: Վերջին ուժերով վիշապը հարցրեց ասպետին. -Ասպ՛ետ, իսկ դու ի՞նչ էիր ուզում: -Ջուր խմել: -Է, խմեիր: Մարդիկ հիմնականում ապրում են մեխանիկորեն և չեն գիտակցում, թե ինչ են անում: Այդպիսի իրավիճակում հասկանալ, որ դու ինքդ ես փչացնում քո կյանքը և պայքարում քո իսկ հորինած վիշապների դեմ, անհնարին է: Այդ պատճառով էլ ձեն աշակերտները միշտ սկսում են գիտակցումից:

Աշակերտը

16


սկսում է գիտակցել, թե ինքը ինչ է անում, ինչ է ասում, ինչ է մտածում և ինչ է զգում: Միայն այդ դեպքում նա կարող է սկսել տարբերել սեփական առասպելները իրական կյանքից: Ձեն վարպետներն ասում են. «Եթե մենք անուշադիր ենք ապրում, մեռնում ենք պատրանքների մեջ»: Ձեն աշակերտը անոմ է այն, ինչ անում է ցանկացած վանական. ջուր է կրում, ցախ է ջարդում, կերակուր է պատրաստում: Միայն՝ դա անում է գիտակցաբար: «Այստեղ և հիմա» կարգավիճակում: Փորձում է լինել այդ կարգավիճակում: Եթե կարողանում է, ապա նրա առջև բացվում է կյանքի իմաստությունը։ Եթե աղբյուրը ամեն ինչի, որ կատարվում է ձեզ հետ, դուք ինքներդ եք, չկա ոչինչ ավելի կարևոր, քան քեզ լավ վիճակի բերելը: Միայն այդ դեպքում դուք կյանքից կստանաք միայն լավը: Բուդդան ասել է, որ մարդու կարճ կյանքը կապված է սպանության և բռնության հակումների, հիվանդությունները՝

դաժանության, այլանդակությունը՝ զայրույթի, իսկ աղքատությունը՝ նախանձի և

ագահության հետ: Սա կարելի է ընդունել բառերի մակադակով, և այդ դեպքում դա դատարկ գիտելիք է: Բայց սա կարելի է գիտակցել և դառնալ ձեն վարպետ: Վարպետի ուղին Միայն լոտոսի դիրքով նստելով ես հասկանում պարզ բաները՝ ո՛ւր է կորել հեռախոսի լիցքավորիչը։ Ձենի մասին խոսակցությունները հիմա ընդունված են: Դրա համար էլ հաճախ կարելի է լսել «Սա է իմ կարման» արտահայտությունը: Այս արտահայտությունը կարելի է թարգմանել այսպես. «Ես այստեղ կապ չունեմ, բոլոր հարցերն ուղղեք իմ կարմային»: Բայց կարմա ասածը նա է, որ ամեն մարդ պատասխանատու է իր արարքների համար: Հենց այն, ինչ որ դուք անում եք այս պահին, ձևավորում է ձեր կարման: Հենց որ փոխում եք ձեր վարքագիծը, փխվում է նաև ձեր կարման: Ձեն վարպետները ասում են. «Այն, ինչ որ դուք այսօր ստեղծել եք, վաղը կանվանեք ճակատագիր: Բայց շատ ավելի օգտակար է, «ճակատագիր» բառի փոխարեն ասեք «իմ կամքը»: Ձեր կյանքի շատ իրադարձություններ, որոնց մասին ասում եք՝ որ մեղքիս համար է, գիտակցելու դեպքում կհասկանաք, թե որ: Բոլոր այն մտքերն ու մտադրությունները, որոնք նախկինում անցել են ձեր գիտակցության կողքով, հասկանալի կդառնան: Ձենի տեսանկյունից չկան պատահականություններ և զուգադիպություններ: Ամեն ինչ, որ տեղի է ունենում ձեզ հետ, դուք եք հրավիրում ձեր կյանք: Երբեմն դա կատարվում է բացահայտ: Դուք հայտնվել եք այլ քաղաքում, որովհետև գնել եք գնացքի տոմս և հայտնվել եք այդտեղ: Դա պարզ է բոլորին: Բայց եթե դուք ուշացել եք գնացքից, մարդիկ կմտածեն, որ դուք ուղղակի ուշացել եք գնացքից. «Զարդուցիչը փչացել է և ուշ է զնգացել»: Սակայն ով էր ձեզ խանգարում լարել տասը զարդուցիչ կամ գալ գնացքի մեկնելուց տասը ժամ առաջ: Որոշ զուգադիպություններ կարող են թվալ ուղղակի պատահականություն, բայց դա խոսում է միայն այն մասին, որ դուք պատրաստ չեք տեսնելու դեպքերի միջև եղած նուրբ կապը: Դուք մտածում եք ինչ-որ մեկի մասին, և նա զանգում է ձեզ: Պատահականությո՞ւն է: Դուք կարող եք սա համարել պատահականություն, բայց կարող եք խորասուզվել ինքներդ ձեր մեջ և հասկանալ այդ դեպքերի կապը: Իմանալով բումերանգի օրենքը և վերլուծելով ձեր կյանքը՝ դուք ձեր մասին շատ բան կարող եք հասկանալ: Դուք կարող եք հասկանալ ձեր կյանքի ամեն ձախողումը՝

17


յուրաքանչյուր բաժակի կոտրվելը, յուրաքանչյուր անգամ մատը վնասելը, յուրաքանչյուր անարգական խոսք Ձեր հասցեին. Հաճախ է հնչում «Հնարավո՞ր է ուղղել կարման» հարցը: Հնարավոր չէ: Բոլոր այն բումերանգները, որոնք դուք նետել եք, բախվելու են ձեր ճակատին: Պատրաստվեք հանդիպմանը: Բայց այ, ապագան կարելի է փոխել ամեն րոպե: Եթե դառնաք գիտակից, չեք փչացնի ձեր ապագան: Ձեր կյանքի ամեն մի րոպեի մեջ այնպես մտեք, կարծես սպասել եք դրան ձեր մբողջ կյանքում:

Ալիսա Պետրոսյան 11-րդ դասարան Արիստոտելի սերը. Վեց տեսակի սեր World

of

art

Ով ասես` չի փորձել հասկանալ և բացատրել խորհրդավոր զգացմունքի բնույթը, որը մենք կոչում ենք «սեր». քիմիկոսներ և փիլիսոփաներ, հոգեբաններ, բանաստեղծներ, երաժիշտներ և կենսաբաններ: Բայց քչերը գիտեն, որ առաջին և առավել տարածված դասակարգումը տվել է Արիստոտելը Ք.ա IV դարում: Տասնյոթ տարեկան հասակում Արիստոտելը դարձավ փիլիսոփա Պլատոնի ակադեմիայի աշակերտ և մնաց այնտեղ քսան տարի՝ մինչև ուսուցչի մահը: Այնուհետև նորաթուխ փիլիսոփան տեղափոխվել է Ասսոս՝ իր ընկեր Հերմիասի մոտ,

որտեղ,

ըստ

տոնախմբությունների,

ժամանակակիցների իսկ

կանանց

բարձր

հուշագրությունների, չէր

գնահատում,

հաճախ

ինչպես

շատ

էր

մասնակցում

պլատոնականներ,

համաձայնելով, ըստ երևույթին, Դեմոկրիտոսի հետ, ով ասել է. «Թող կինը չտրամաբանի, նա սարսափելի է տրամաբանում»: Երբ Արիստոտելն սկսեց ինքնուրույն ղեկավարել փիլիսոփայության դպրոց, և իրականացնում էր կանոնավոր դասեր, հանկարծ փոխվեց: Նա լրջացավ, խաղաղվեց։ Հենց այդ ժամանակ Հերմիասը Արիստոտելին ներկայացրեց իր եղբոր աղջկան՝ Պիֆիադային: Այդ հմայիչ աղջկա հետ հանդիպումը շրջեց փիլիսոփայի կյանքը՝ նրա սրտում առաջացնելով մեծ սեր: Սերը փոխադարձ էր, իսկ Հերմիասը չէր խոչընդոտում նրանց սիրուն՝ համաձայնելով վաստակավոր սրամիտ փիլիսոփաին կնության տալ իր եղբոր աղջկան: Նրանք երջանիկ էին, բայց դա երկար չտևեց: Պիֆիադան շուտ մահացավ, սակայն ողջ կյանքի ընթացքում Արիստոտելը սիրել է իր կնոջը: Եվ իր կտակի մեջ գրել էր, որ այնտեղ, որտեղ թաղեն իրեն, թող տեղափոխեն նաև իր վաղամեռ կնոջ ոսկորները: Ժամանակակից հետազոտողները կարծում են, որ հենց այդ կնոջ հանդեպ զգացմունքներն են ստիպել փիլիսոփային մտածել սիրո մասին և գալ այն եզրակացության, որ այդ պայծառ (իսկ երբեմն էլ՝ ոչ այնքան) զգացումը վեց տեսակի է լինում: Ագապե- Զոհաբերական սեր Սիրող անձն այս դեպքում ամեն ինչ անում է այնպես , որ լավ լինի սիրելիի համար: Նա պատրաստ է հրաժարվել իր սովորույթներից, ամբիցիաներից, կարիերայից և ցանկություններից: Նա ի պատասխան ոչինչ չի պահանջում և պատրաստ է ամեն ինչի հանուն իր պաշտամունքի առարկայի: Հետագա

18


հարաբերությունների կանխատեսումը կարող է լինել բավականին դրական, եթե այն մարդը, ում համար կատարվում են զոհաբերությունները, ի վիճակի է գնահատելու նվերը, որը տրվել է նրան ճակատագրով, կամ եթե նրան պետք է ծնողական խնամք և հոգատարություն: Լյուդուս- Սեր-Խաղ Դրա հիմքը սեռական գրավչությունն է զուգընկերների միջև: Նման հարաբերությունները չեն ակնկալում երկար սիրատածում և միմյանց լավ ճանաչելու ցանկություն. «Դուք գրավիչ եք, ես՝ նույնպես, այնպես որ, ինչու ժամանակ կորցնենք», - Այս արտահայտությունը շատ ճշգրիտ ցուցադրում է այս տեսակի սերը: Ուրախ խաղը տևում է այնքան, քանի դեռ մի զուգընկերը սիրում է մյուսին: Հենց խաղը սկսի նրան ձանձրացրել, և նա ավելի հետաքրքիր բան գտնի, ամեն ինչ կավարտվի։ ԷՐՈՍ - Զգայական Սեր Այն հիմնված է նախ և առաջ հավատարմության և միայն դրանից հետո ֆիզիկական ցանկության վրա: Սերէրոս ասելով

ենթադրվում է, որ բացի սեռական ցանկություններից, զուգընկերներն ունեն միմյանց

նկատմամբ նուրբ զգացմունքներ, հետաքրքրվում են միմյանց կյանքով, մտքերով ու զգացմունքներով: Այս տեսակի սերը կարող է երկար կյանք ունենալ: Մոլուցք- սեր-կախվածություն Որպես կանոն, հիմնված է կրքի և նախանձի վրա: Ավելի շուտ, դա ոչ թե սեր է զուգընկերոջ նկատմամբ, այլ ցածր ինքնագնահատականի արդյունք: Սիրողը կարծում է, որ միայն ինքը իրավունք ունի շփվելու իրեն մտերիմ անձի հետ: Հարաբերությունները հիշեցնում են «ամերիկյան բլրակներ» ատրակցիոնը. Մեկ տղան է սառում զուգընկերուհու նկատմամբ, և սա աշխատում է գրավել նրա ուշադրությունը, մեկ՝ հակառակը: Այդպիսի սերը կարող է տևել այնքան ժամանակ, քանի դեռ «զգացմունքների զեղումը» չի հոգնեցրել զուգընկերներից մեկին: Պրագմա - ռացիոնալ սեր Մարդ ընտրում է զուգընկերոջը՝ առաջնորդվելով «շահավետ է, շահավետ չէ» սկզբունքով։ Սերն այս դեպքում բացարձակապես ոչ մի դեր չի խաղում: Եթե ծանոթոթանալիս երիտասարդ աղջիկը (կինը) հետաքրքրվում է, թե ինչ մակնիշի է ձեր մեքենան, թե ինչ չափի է ձեր բնակարանը, արդյոք դուք ամառանոց ունեք, զգուշացե՛ք: Սակայն, եթե դուք պատրաստ եք համակերպվելու այդ իրավիճակին, ձեր միությունը կարող է տևել երկար տարիներ: Այստեղ ընդամենը մի բացասական բան կա. անկեղծ զգացմունքների և սիրո մի սպասեք: Եվ փորձեք հնարավորինս ավելի շատ գումար վաստակել: Ի վերջո, եթե մի օր Ֆինանսները սպառվեն, նրանց հետ միասին ձեր կյանքից կհեռանա նաև սերը: Ստրոգե- սեր-ընկերություն Զուգընկերները կարող են պատմել միմյանց նույնիսկ ամենասերտ գաղտնիքները: Նրանք գիտեն, որ միշտ կգտնեն աջակցություն և փոխըմբռնում ի դեմս իր սիրելիի: Ցավոք, որոշ ժամանակ անց նրանցից մեկը կարող է ձանձրանալ, երբ դուք գիտեք ամեն ինչ իրար մասին, հարաբերությունները դադարում են հետաքրքիր լինելուց: Այսպիսով՝ ինչպես կարելի է վարվել: Անընդհատ զարգանալ: Այսպիսով ամեն օր զուգնկերը ինչ-որ նոր բան կտեսնի ձեր մեջ:

19


Մարիամ Գևորգյան 10-րդ դասարան Դուք չեք կարող ստիպել մարդկանց փոխվել, բայց դուք կարող եք օգնել նրանց thechangeblog.com Դուք ունե՞ք դեռահաս, ով նստատեղը չի կտրում նստած տեղից, որ մի գործ անի։ Ձեր եղբայրը խրված է պարտքերի մե՞ջ։ Դուք ընկե՞ր ունեք, ում ռոմանտիկ կյանքը դժբախտությունների շարան է, որից, թվում է, նա երբեք դաս չի քաղում։ Ձեր ծնողները չափազանց գե՞ր են։ Ձեր զուգընկերը ծխո՞ղ է։ Հնարավոր է՝ ձեր կյանքում կա ինչ–որ մեկը, որն ըստ ձեզ փոփոխությունների կարիք ունի …բայց նա առաջընթաց չունի։ Եթե նվիրել եք ձեզ փոփոխություններին՝ գուցե մեծ հաջողությունների հասնելով ձեր անձնական ու մասնագիտական կյանքում, կարող է ձեզ հիասթափեցնել ընկերներին և սիրելիներին լճացած տեսնելը։ Ուրեմն՝ ի՞նչ կարող ես այս դեպքում անել։ Միանշանակ՝ ոչինչ։ Դուք չեք կարող ստիպել մյուսներին փոխվել։ Իհարկե, դուք կարող եք դրդել, սպառնալ կամ քծնել …. բայց եթե նրանք իսկապես մտադիր են փոխվելու երկար ժամանակով, այդ խթանը պետք է ներսից լինի։ Նախ՝ պետք է հասկանալ, որ մարդն անհատականություն է, նույնիսկ եթե նա ձեր սեփական երեխան է, յուրաքանչյուր անհատ պատասխանատու է իր կյանքի համար։ Դուք չեք կարող նրան ասել, թե ինչպես ապրի։ Թող իմանա, որ դուք գնահատում եք իրեն։ Բայց , այնուամենայնիվ, ձեր ընկերոջ, բարեկամի կամ գործընկերոջ վարքը կարող է ձեզ հիասթափեցնել։ Ուշադրություն դարձրեք, թե ինչն եք գնահատում նրանց մեջ։ Երբ մենք մեզ աշխարհի կողմից չգնահատված և չսիրված ենք զգում, հեշտությամբ ենք անտարբեր և հիասթափված դառնում, զգում ենք, որ ոչինչ չի փոխվելու։ Ճաշի ժամանակ քո ընկերոջը ասված բարի խոսքերը (եթե նույնիսկ դա նշանակի լեզուդ կծելը, երբ նա վերջին աղետալի պատմությունն է պատմում) կամ ծնողներին ուղարկած բացիկը, որտեղ գրված է, թե ինչքան շատ ես նրանց սիրում, կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ, քան բազմաթիվ քննարկումներն ու տողերը, որ կարծում ես՝ նրանց խնդիրն է։ Լսեք, թե ինչ են նրանք ուզում Երբեմն անձնական զարգացման ոլորտում ես տեսնում եմ մարդիկ, որ ընկնում են իրենց սեփական փոփոխության թակարդը և անհապաղ ավետում են այդ մասին ի լուր բոլորի։ Հրաշալի է, դուք նիհարել եք, բայց դա առիթ չի տալիս ձեզ վերևից նայելու այն մարդկանց, ովքեր այլ կազմվածքով իրենց միանգամայն երջանիկ են զգում։ Կամ գուցե դուք աշխատում եք ձեր փոքր բիզնեսի վրա ամեն հանգստյան օր, մի խանգարեք նրան ով գերադասում է անցկացնել այդ ժամանակը՝ զվարճանալով իր ընկերների հետ, կամ պարզապես զբաղվելով իր չվճարվող նախասիրությամբ։ Ձեր կարծիքը ձեզ պահեք։

20


Եթե դուք ցանկանում եք որևէ մեկին օգնել դրական փոփոխություն անելու իր կյանքում, պիտի լսեք՝ ինչ է նա իսկապես ուզում։ Նրանց մի՛ պարտադրեք ձեր սեփական ցանկությունները, մի գուցե նրանց հաճույք է պատճառում այն, ինչ ձեզ համար «սարսափելի» աշխատանք է, որովհետև դա նրան ժամանակ և էներգիա է տալիս՝ նկարելու հանգստյան օրերին։ Երբ ձեր ընկերը կամ սիրելին արտահայտում է փոխվելու ցանկություն, գուցե ակնարկում է իր ֆիզիկական վարժությունները, իր ֆինանսական վիճակը կամ իր ընտանեկան կյանքը։ Աջակցող եղեք։ Խոսեցրեք նրանց ավելի շատ և ներշնչեք, որ կարող են իրենց ուզած փոփոխություններն ի կատար ածել։ Ակնհայտ կլինի, բայց երբեք չի օգնի ասելը. «Լավ, վերջին հինգ դիետաները, որ դու պահում էիր, ամբողջությամբ ձախողվեցին» Հարցրեք, թե ինչպես կարող եք օգնել Երբ ինչ-որ մեկը «բացվում է» ձեր առջև` գուցե վստահելով երազանքը կամ նպատակը, որը դուք երբեք չեք իմացել, որ նա ունի, մի սկսեք խորհուրդներ տալ։ Հարցրեք՝ «Ինչ կարող եմ անել, որպեսզի օգնեմ»։ Թողեք՝ ինքը հսկի սեփական փոփոխությունները։ Եթե դա մի իրավիճակ է, որում անձնական փորձառություն ունեք և ցանկանում եք ասել, պատմեք նրան ձեր պատմությունը, բայց առաջարկելով սա՝ որպես օրնակ, ոչ թե ասեք՝ «Դու կարող ես այսպես անել»։ Շատ դեպքերում այն, ինչը ձեզ համար կարող է օգտակար լինել, այլ խառնվածքի տեր ուրիշ մեկի համար բոլորովին օգտակար չէ։ Գուցե դուք խթանել եք մրցակցությունը, մինչդեռ ձեր ընկերը կարիք ունի քաջալերանքի։ Միգուցե դուք ցանկանում եք լինել ոգևորված և պաշտպանված, մինչդեռ ձեր եղբայրը նախընտրում է որևէ մեկին, ով իր կողքին կլինի։ Երբ մենք հաստատ որոշել ենք փոխել մեր սեփական կյանքը, հեշտ է հեռու մնալ մեր շուրջը գտնվողների կյանքը փոխելու փորձերից։ Իհարկե, ոչ մի վատ բան չկա ուրիշի պայքարներից ազդվելու մեջ, բայց ի վերջո մեծագույն բարությունը, որ կարող ենք անել այլ մարդկանց, ընդունելն է նրանց այնպես, ինչպես կան, ընդունելը, որ նրանց կյանքի ուղին մտադիր չէ լինելու նույնը, ինչ մերն է։ Թող Ձեր երեխաները, հարազատները, ձեր ընկերները գտնեն իրենց սեփական ուղին։ Ձեր դերը ոչ թե ճանապարհորդության առաջնորդը, այլ ուղեկից լինելն է, գուցե մատնանշելով վտանգը և ցույց տալով սև կողմերը՝ ի վերջո նրանց թողնեք ընտրելու իրենց սեփական ուղղությունը։

Աննա Մկրտչյան 11-րդ դասարան Ինչո՞ւ

սպասել

հնարավորության.

ինքդ

ստեղծիր

հնարավորություն Մարդիկ հաճախ սպասում են հնարավորությունների, բայց արդյո՞ք արժե սպասել դրանց: Ոչ, պետք չէ: Առաջին հերթին՝ դու չես կարող կախված լինել բախտից. երբեք չգիտես՝ կարժանանա՞ս մեծ հնարավորության, թե ոչ: Ուրեմն՝ ինչո՞ւ ես ուզում կախված լինել բախտից: Փոխարենը դու կարող ես կախված լինել ինքդ քեզանից: Սա միակ ձևն է իմանալու, որ կարժանանաս հնարավորության:

21


Եթե հնարավորությունը չի թակում դուռդ, ապա կառուցիր դուռ. Միլթոն Բեռլե Շատերը բաց են թողում հնարավորությունները, որովհետև չեն գիտակցում, որ հանդիպել են դրանց: Ահա կյանքի ամենահասարակ օրենքներից մեկը՝ միշտ կլինեն հնարավորություններ այն մարդկանց համար, ովքեր կճանաչեն և կհետապնդեն դրանք: Հաջողակ մարդիկ պարզապես նրանք են, ովքեր միջինից ավելի շատ շանսեր են օգտագործել: Ինչու

սպասել

հնարավորության,

ինքդ

ստեղծիր

հնարավորություններ: Իմացիր քո սահմանները։ Դու չես կարող լինել իդեալական, չես կարող ամեն ինչ անել միայնակ: Դու չես կարող բիզնես ստեղծել կամ ապրել քո երազանքների կյանքը կամ վաստակել շատ գումար, եթե չգիտես քո թուլությունները, ուժեղ կողմերը և ձգտումները: Եթե գիտես քո սահմաններն ու այն, ինչի ընդունակ ես, ապա գիտես, թե ինչի կարիք ունես: Երբ սկսես ճանաչել քեզ, ւ կգիտակցես քո թուլությունները և կկարողանաս լցնել այդ թուլությունները ուրիշ մարդկանց ուժեղ կողմերով: Բա՛ց աչքերդ։ Ավելի շատ բան է կատարվում աշխարհում, քան դու կարող ես տեսնել: Հերիք է՝ ավտոբուսով կամ գնացքով երթևեկելիս երաժշտություն լսես: Միգուցե այդ գնացքում կամ ավտոբուսում կա մեկը, ով կարող է փոխել քո կյանքը: Միգուցե քո կողքին նստած մարդը քո հաջորդ բիզնես գործընկերն է, քո ամուսինը կամ կինը կամ նոր ամենալավ ընկերը: Դու երբեք չես իմանա, կյանքը անկանխատեսելի է, այդ պատճառով դու պետք է քո աչքերը միշտ բաց պահես: Հնարավոր է՝ կորցնես առիթդ միայն նրա համար, որ քո iPod-ը լսելով ես զբաղված եղել: Միշտ եղիր ուշադիր նույնիսկ սովորական գործողություններ անելիս, ինչպիսին են սուրճ ըմպելը, ավտոբուս վարելը, կամ դեպի տուն քայլելը: Հանդիպիր նոր մարդկանց. Եթե ուզում ես հանդիպել ավելի շատ հնարավորությունների, ուղղակի հանդիպիր նոր մարդկանց: Ինչքան շատ մարդկանց իմանաս, այդքան մեծ կլինեն հնարավորությունները, որ նոր էքսպերիմենտներ կունենաս: Հանդպիրի մարդկանց հետ ովքեր ունեն նույն հետաքրքրությունները, ինչ դու: Այցելիր կոնֆերանսների: Այս օրերին դու նույնիսկ կարող ես հանդիպել օնլայն՝ միացիր տարբեր ֆեյսբուքյան խմբերի, հետևիր մարդկանց թվիթերով: Մարդիկ այնքան ագահ չեն, ինչքան դու ես կարծում: Շատ մարդիկ բաց հայացքների տեր են և միշտ անհամբեր սպասում են նոր ընկերությունների ու կապերի:

Նելլի Հարությունյան 11-րդ դասարան Ինչպես օգտագործել ենթագիտակցությունը՝ կյանքը փոխելու համար thechangeblog.com «Երբեք մի քնեք առանց ձեր ենթագիտակցությանը խնդիր տալու»:- Թոմաս Էդիսոն

22


Ձեր ենթագիտակցությունը սիրում է աշխատել, երբ ձեր մարմինը զբաղված է ուրիշ՝ հեշտ գործերով: Ես սա կարող եմ հեշտորեն ապացուցել, երբ հարցնեմ ձեզ, թե ինչքան լավ մտահղացումներ եք ունեցել մեքենա վարելու կամ ցնցուղ ընդունելու ժամանակ: Երբ դուք հանգիստ եք, դեռ մի փոքր էլ ցրված, ձեր միտքը ամենալավ վիճակում է: Ենթագիտակցությանը խնդիրներ տալը կօգնի՝ Բարելավելու ձեր մոտիվացիան Ձեզ ավելի երջանիկ զգալու բարձրացնելու ձեր զգացմունքային բանականությունը։ Դուք կտեսնեք տարբերությունը ոչ պակաս, քան մեկ ամսից: Իմ վերջին խնդրանքն այս էր. «Խնդրում եմ տուր ինձ համբերություն աշխատանքի գնալիս և թույլ տուր նույնիսկ վայելել իմ ժամանակը ավտոմեքենայումս»: Առաջիկա ամսվա ընթացքում ես վայելում էի իմ աշխատանքի գնալը: Իմ ամենավերջին խնդրանքն այս է. «Եկեք գտնենք ստեղծարար ուղիներ իմ բլոգը զարգացնելու համար»: Ես այս մոտեցումն եմ ընտրել, որովհետև սա կդիմի իմ ենթագիտակցությանն ու կգործի առօրյայում, որպեսզի դա իրականանա: Ընդամենը մի քանի օր առաջ եմ ես դա խնդրել, բայց արդեն աշխատում է: Փոխանակ մարդկանց խնդրեմ՝ քվեարկեն իմ բլոգի համար սոցիալական ցանցերում, որոնք գնահատել էին «Stumble Upon» և «Dig» հոդվածները, փոխեցի իմ շփման ձևը: Ես հիմա ինչ-որ մեկի ընկերն եմ, նրանց հաճոյախոսություններ եմ անում (միայն, եթե արժանի են) և ասում եմ, որ եթե երբևէ օգնության կարիք ունենան, ինձ անպայման հաղորդագրություն ուղարկեն: Նրանք շատ ավելի պատրաստակամ են օգնելու ինձ: Մտածելակերպ Իմ մտածելակերպը փոխվում է՝ ենթագիտակցությունս կոնկրետ հարցի շուրջ կենտրոնացնելով: Սկսում եմ տեսնել նոր անկյուններ, որոնք ես նախկինում երբեք չէի տեսել: Այս ենթագիտակցական խնդրանքները աշխատում են ոչ միայն անձնական հարցերում, այլ նաև աշխատանքի հետ կապված մտահոգությունների դեպքում: 3 քայլով խնդրանքը տևում է ընդամենը 5 րոպե: 1-ին քայլ Մինչ լույսն անջատելը՝ փակեք ձեր աչքերը և մեկ րոպե մտածեք ենթագիտակցությանը տրվող խնդրի մասին: Դա կարող է լինել՝ ինչ պատահի: Ես կսկսեի քչից, այնուհետև կընդարձակեի այն: Ես չէի խնդրի, որ ամսվա վերջում տիեզերագնաց դառնամ: Ձեր ենթագիտակցությունը լավն է, բայց ոչ այդչափ: 2-րդ քայլ Մեկ րոպե ինքներդ ձեզ համար պատկերացրեք, որ կարող եք անել այդ բանը: Անկախ նրանից ՝ դա աշխատանքի գնալուց առաջ վազելն է, թե առողջ սնունդ ընդունելը, դուք պետք է պատկերացնեք ձեզ այդ գործը կատարելիս, որը խնդրելու եք ձեր ենթագիտակցությանը: Ասենք թե, ցանկանում եք վազել աշխատանքի գնալուց առաջ: Պատկերացրեք ձեզ սովորականից մի քանի րոպե շուտ արթնանալիս, սպորտային հագուստ և կոշիկներ հագնելիս և մաքուր օդ դուրս գնալիս: Հետո սկսում եք վազել, դիտում եք արևածագը շենքերի վերևում, թռչունները երգում են, և դուք ձեզ հիանալի եք զգում: 3-րդ քայլ

23


Մեկ րոպե պատկերացրեք, թե ինչ զգացմունքներ կունենաք, երբ այդ նոր գործը կատարած լինեք: Ինչպե՞ս ձեզ կզգաք, երբ ետ գաք տուն առավոտյան վազքից հետո: Խանդավա՞ռ: Ինչ էլ ցանկանաք զգալ, տպավորություն կստեղծվի, որ արդեն առաջացրել եք այդ զգացմունքը ձեր ներսում: Թողեք այն խորանա, այնուհետև գնացեք քնելու և թույլ տվեք ձեր ենթագիտակցությանը անելու մնացած աշխատանքը: Ձեր ենթագիտակցական միտքը ցանկանում է օգնել ձեզ՝ բարելավելու ձեր կյանքը. դուք պարզապես պետք է վստահեք նրա հսկայական ռեսուրսներին և թույլ տաք, որ անի իր գործը: Աշխատանքը ձեր խնդրանքը իրական է դարձնում Դուք միգուցե ցանկություն չունենաք վազելու ձեր առաջին ենթագիտակցական խնդրանքից հետո, բայց պատկերացրեք ձեզ այդ անելիս մոտակա 2 շաբաթների ընթացքում: Հետո պարզապես վերցրեք ձեր սպորտային պարագաները և գնացեք հինգ րոպեանոց զբոսանքի: Այս փոքր քայլերը ձեզ կտրամադրեն ձեր վազքի ռեժիմին: Մի քանի շաբաթ հետո պարզապես գնացեք վազելու: Այժմ, երբ դուք ունեք վազքին վերաբերող զգացմունքները, դրանք կառաջնորդեն ձեզ դեպի այդ գործողությունը: Թույլ

տալով,

որ

զգացմունքային

ազդակը

գործի՝

դուք

կստեղծեք

դրդապատճառ,

որը

կօգնի

իրականացնելու ձեզ երջանիկ դարձնող բաներ:

Մերի Թելունց 11-րդ դասարան Ագռավները համեմատական մտածողություն ունեն

Ագռավները

կարողանում

են

տեսնել

համեմատական

նմանություններ, անգամ իրար ոչ այդքան նման առարկները համեմատելիս: Որոշ տեսակի թռչուններ կարողանում են անել դա առանց վարժեցնելու: Ագռավազգիները մշտական ժողովրդականություն են վայելում կենդանիների, հոգեբանների և ընդհանրապես նրանց շարքում, ովքեր ինչ-որ կերպ առնչվում են կենդանիների ճանաչողական հատկանիշների և ինտելեկտի զարգացման հետ։ Այս թռչունները կարող են օգտագործել աշխատանքային գործիքներ, հիշել մարդկանց արտաքինը, մտաբերել մարդկային ձայները (ինչպես նաև այլ տեսակի թռչուններինը), իսկ սոցիալաան կառույցն ու հաղորդակցումը առանձնանում են բավականին բարդ լինելով: Սրանով հանդերձ, չի կարելի ասել, թե մենք ամեն ինչ գիտենք ագռավազգիների ինտելեկտի մասին. նրանք շարունակում են մեզ զարմացնել` գրավելով նոր ճանաչողական բարձրունքներ, որի հաստատումն են Մոսկվայի պետական համալսարանից Աննա Սմիրնովայի, Զոյա Զորինայի և Տատյանա Օբոզովայի հոդվածն է, որը նրանք Այովայի համալսարանից (ԱՄՆ) Էդուարդ Վասսերմանի հետ հրապարակել են Current Biology (Արդի կենսաբանություն) ամսագրում: Խումբը վաղուց է ուսումնասիրում թռչունների ճանաչողական ընդունակությունները, և մեր վերջին՝ թռչունների ինտելեկտին նվիրված հոդվածում հիշատակված են դրանց մի քանի արդյունքներ: Հայտնի է, որ ագռավազգիները, այդ թվում՝ մոխրագույն ագռավները, կարողանում են տարբերել իրերն ըստ գույնի, ձևի ու քանակի։ Փորձի առաջին մասը հենց այն էր, որ երկու մոխրագույն ագռավների՝ երկու

24


տարեկանից ոչ մեծ, սովորեցրել են առարկաները համեմատել ըստ այդ հատկանիշների: Մի ագռավի վանդակում հայտնվել է երեք բաժակներով սկուտեղ. բաժակների վրա դրված են եղել երկրաչափական պատկերներով քարտեր: Միջին քարտը եղել է ստուգիչը, որի հետ անհրաժեշտ է եղել համեմատել մնացած երկու քարտերը, որպեսզի հասկանան, որն է նման դրան, որը՝ ոչ։ Այսինքն՝ եթե ստուգիչ քարտի վրա պատկերված է երկու կապույտ քառակուսի, մյուս երկու նկարներից անհրաժեշտ է ընտրել նույն այդ նկարը: Եթե ագռավը ճիշտ էր ընտրում, ապա բաժակի մեջ երկու որդ էր գտնում։ Երբ թռչունները հասկացան` ինչպես նմանությամբ ընտրեն առարկաները, փորձագետները բարդարցրին առաջադրանքը: Այս անգամ ագռվները պիտի ընտրեին ոչ թե ամբողջական նմանությամբ, այլ համեմատաբար նման պատկերը: Օրինակ` եթե օրիակ- քարտում երկու միանման քառակուսիով է, ագռավը պիտի ընտրի երկու միանման շրջանակով քարտը։ Որպես այլընտրանք` երկու տարբեր չափերի շրջագծով քարտի ընտրությունը սխալ էր։ Այսինքն՝ այստեղ հարկավոր էր առանձնացնել հատկանիշը (չափսերի նույնը լինելը) և համեմատաբար կիրառել դա երկրաչափական ուրիշ պատկերի նկատմամբ։ Փոքրիկ տեսանյութն այդ փորձից կարող եք դիտել այստեղ։ Ագռավների համար համեմատություն անելը դժվար չէր։ Ավելի, նույնիսկ առանց հատուկ վարժեցման թռչունները ընդունակ եղան զուգահեռներ անցկացնել տարբեր առարկաների մեջ: Այսինքն՝ նրանց նախապատրաստական փուլ պետք չէր, որ դրա ընթացքում նրանք սովորեն առարկաների մեջ ճշգրիտ համընկնումը։ Ճիշտն ասած, համեմատականության ըմբռնումն առաջ համարվել է միայն մարդուն ու բարձրակարգ կենդանիներին հատուկ հատկանիշ։ Բայց հիմա այնքան տեղեկություն է կուտակվել ագռավների տրամաբանության մասին, որ նույնիսկ չարժե զարմանալ

նրանց «համեմատական

եզրակացության»ինքնաբուխ լինելու վրա։ ընթացքում անհրաժեշտ չեղավ փորձարկմանն լրացուցիչ պատրաստվելու փուլ, որի ընթցքում նրանց կվարժեցնեին առարկաները տարբերակելու ունակությունը: Եվ ով գիտի, գուցե եթե փորձը կրկնվի այլ տեսակի ագռավազգիների և այլ տեսակի թռչունների հետ, գուցե բացահայտվի,

որ

առարկաների

համեմատականության

ըմբռնումը

ամենասովորական

բանն

է

կենդանիների, ծայրահեղ դեպքում՝ թռչունների մոտ:

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ Ֆրեդ Սահակյան 10-րդ դասարան Նապոլեոն Բոնապարտի նամակները Ժոզեֆինային http://www.celuu.ru/letters/136.html Ապրիլի 3, 1796 թ. Իմ միակ Ժոզեֆինա՝ քեզանից հեռու ամբողջ աշխարհը ինձ թվում է անապատ, որտեղ ես միայնակ եմ... Դու ավելի քան տիրացել ես իմ ամբողջ հոգուն: Դու իմ միակ միտքն ես, երբ ինձ անհանգստացնում են դատարկությունները, որ մարդ են կոչվում, երբ ես պատրաստ եմ անիծելու կյանքը, ձեռքս դնում եմ սրտիս (այնտեղ է հանգչում քո պատկերը), 25


ես նայում եմ նրան, սերը ինձ համար լիարժեք երջանկություն է... Ի՞նչ կախարդանքով դու կարողացար ենթարկել քեզ իմ բոլոր ունակությունները և ուղղել իմ հոգևոր կյանքը միայն դեպի քեզ: Ապրել հանուն Ժոզեֆինայի: Ահա իմ կյանքի պատմությունը... Մահանալ՝ վայելած չլինելով քո սերը, դժողքային տառապանք է, դա իսպառ ոչնչանալու ամենաուղիղ ճանապարհն է: Իմ միակ ընկերուհի՝ ճակատագրով ընտրված՝ միասին անցնելու կյանքի դժվար ճանապարհը, այն օրը, երբ քո սիրտը ինձ չի պատկանի, աշխարհը ինձ համար կկորցնի իր ամբողջ գեղեցկությունը և հմայքը: Մարմիրոլո, Հուլիսի 17, 1796 թ. Ես հենց նոր ստացա քո նամակը, իմ պաշտելի ընկերուհի, այն լցրեց իմ սիրտը երջանկությամբ: Ես քեզ անչափ շնորհակալ եմ մանրամասն տեղեկության համար, որ հաղորդում ես քո մասին: Քո առողջությունը, ինչպես երևում է, հիմա ավելի լավ է: Հնարավոր է՝ դու արդեն ապաքինվել ես: Խորհուրդ եմ տալիս ձի քշել, դա քեզ պիտի որ օգտակար լինի: Այն պահից, ինչ բաժանվել ենք, ես անընդհատ տխուր եմ։ Իմ երջանկությունը քո կողքին լինելն է: Անդադար մտածում եմ քո համբյուրների, քո արցունքների, քո առինքնող խանդի և աննման Ժոզեֆինայի գեղեցկության մասին, որ դեռևս բոցավառում են իմ մխացող սիրտն ու միտքը: Ե՞րբ կազատվեմ բոլոր տագնապներից, բոլոր գործերից, որպեսզի անցկացնեմ քեզ հետ իմ կյանքի ամեն րոպեն, ե՞րբ իմ միակ զբաղմունքը կլինի սիրելը քեզ և մտածելը երջանկության մասին, ասելը քեզ դա և ապացուցելը: Ես կուղարկեմ քո ձին, ամեն դեպքում, հույս ունեմ՝ շուտով կկարողանաս գալ ինձ մոտ: Դեռ վերջերս մտածում էի, որ ջերմորեն սիրում եմ քեզ, բայց այն պահից, երբ քեզ տեսա կրկին, զգում եմ, որ սիրում եմ հազար անգամ ավելի շատ: Ինչքան շատ եմ քեզ ճանաչում, այնքան շատ եմ պաշտում: Դա ապացուցում է, որ Լա-Բրյուերի կարծիքն այն մասին, թե սերը ծագում է անսպասելի, սխալ է: Բնության մեջ ամեն ինչ ունի իր զարգացումը և աճի տարբեր աստիճաններ: Ախ, աղաչում եմ քեզ, բացահայտիր քո ինչ-ինչ թերությունները: Եղիր ավելի քիչ հիասքանչ, ավելի քիչ սիրալիր, ավելի քիչ նուրբ և, ամենակարևորը, ավելի քիչ բարի: Երբեք մի խանդիր և մի լացիր. քո արցունքներն ինձ խելքահան են անում, այրում են ինձ: Հավատա, որ հիմա ես չեմ կարող ունենալ ոչ մի միտք, ոչ մի պատկերացում, որ քո մասին չէ: Ապաքինվիր, հանգստացիր, արագ վերականգնիր առողջությունդ: Արի ինձ մոտ, որ մենք, քանի դեռ մահը չի եկել, ի վերջո կարողանանք ասել. «Մենք այնքան երջանիկ օրեր ենք ունեցել»: Միլլիոնավոր համբյուրներ, անգամ քո Ֆարտյունային*, չնայած նրա չարությանը: Օգոստոսի 4, 1796 թ. Ես քեզանից այնքան հեռու եմ: Ինձ շրջապատում է թանձր խավարը, և դա կձգվի այնքան, մինչև մեր զենքերի սարսափեցնող կայծերը, որոնցով մենք վաղը կդիմավորենք թշնամուն, չեն փարատի այդ խավարը: Ժոզեֆինա՛, դու լաց էիր լինում, երբ ես հրաժեշտ էի տալիս քեզ, դու լաց էիր լինում: Իմ մեջ ամեն ինչ ցնցվում է այդ մտքից անգամ: Բայց եղիր հանգիստ և մխիթարվիր: Վուրմուզերը** թանկ կվճարի ինձ այդ արցունքների համար: Կալդիերո, Նոյեմբերի 13 1796 թ. Ես էլ քեզ չեմ սիրում... Հակառակը, ես քեզ ատում եմ: Դու զզվելի, հիմար, անտանելի կին ես: Դու ինձ ընդհանրապես չես գրում, չես սիրում քո ամուսնուն: Դու գիտես, թե ինչքան ուրախություն են պարգևում քո նամակները նրան, և չես կարողանում գրել անգամ վեց թռուցիկ տող:

26


Սակայն, ինչո՞վ եք դուք զբաղվում ամբողջ օրը, տիկին: Ի՞նչ կարևոր գործեր են խլում ձեր ժամանակը, որ խանգարում են գրել ձեր սիրած մարդուն: Ինչն է ստվերում թողնում ձեր նուրբ և հստակ սերը, որով դուք այդքան պարծենում էիք: Ո՞վ է այդ նոր գայթակղիչը, նոր սիրեկանը, որը հավակում է ձեր ամբողջ ժամանակին՝ խանգարելով ձեզ զբաղվելու ձեր ամուսնով: Ժոզեֆինա, զգուշացեք, թե չէ մի հիասքանչ գիշեր ձեր դռները կջարդվեն, և ես կհայտնվեմ ձեր դիմաց: Սիրելիս, ինձ իսկապես անհանգստացնում է այն, որ ես չեմ ստանում քեզանից լուրեր. գրիր ինձ չորս էջ միայն այն գեղեցիկ բաների մասին, որոնք լցնում են իմ սիրտը ուրախությամբ և հույզով: Հույս ունեմ՝ շուտով գրկելու եմ քեզ և պատելու եմ միլիոնավոր համբույրներով, որոնք այրում են ինձ ինչպես հասարակածի շողերը:

*Ֆարտյունա – Ժոզեֆինայի շնիկը, որից երբեք չէր բաժանվում Ժոզեֆինան:

**Գրաֆ Վուրմուզեր – ավստրալիացի գեներալ, զոհվել է հաջորդ օրը Կաստիլյոնի պայքարում:

Սոնա Սահակյան 10-րդ դասարան Հայտնի մարդկանց ասույթներից https://www.goodreads.com/quotes *** «Եղիր այն, ինչ կաս և ասա այն, ինչ զգում ես, քանզի նրանք, ովքեր դեմ են, կարևոր չեն, և ովքեր կարևոր են, դեմ չեն»։ ― Բերնարդ Մ. Բարուխ *** «Դու պետք է պարես, կարծես ոչ ոք քեզ չի նայում, Սիրես այնպես, կարծես երբեք ցավ չես զգացել Երգես, կարծես ոչ ոք քեզ չի լսում, Եվ ապրես՝ կարծելով, թե երկիրը դրախտ է:» ―Ուիլյամ Վ. Փարքեյ *** «Դուք հասկանում եք, որ սիրահարվել եք, այն ժամանակ, երբ չեք կարողանում քնել, որովհետև իրականությունը վերջապես ավելի լավ է, քան ձեր երազները»։ ― Բժիշկ Սյուս *** «Ինչքա՜ն շատ գրքեր, ինչքա՜ն քիչ ժամանակ:» ― Ֆրենկ Զապպա *** «Ապրում են մեկ անգամ, սակայն եթե ճիշտ են ապրում, մեկն էլ հերիք է»։

27


― Մեյ Ուեստ *** «Կատարիր քո մեջ այն փոփոխությունը, ինչն ակնկալում ես աշխարհից»։ ― Մահաթմա Գենդի **** «Ընկերությունը ծնվում է այն պահին, երբ մեկը մյուսին ասում է. «Լու՞րջ. Դո՞ւ էլ: Ես կարծում էի, թե ինձնից բացի ոչ ոք …» ― Ք. Ս. Լեվիս, «Չորս սերեր» *** «Ընկերը նա է, ով գիտի քո մասին ամեն ինչ և շարունակում է սիրել քեզ»։ ― Ալբերտ Հաբըրդ *** «Եթե դուք ճշմարտությունն եք ասում, ապա անհրաժեշտություն չունեք մտապահելու այն»: ― Մարկ Տվեն *** «Ապրիր՝ մտածելով, թե վաղը մեռնելու ես: Սովորիր՝ մտածելով, թե ապրելու ես ընդմիշտ»։ ― Մահաթմա Գանդի *** «Ես այնքան խելացի եմ, որ երբեմն չեմ հասկանում իմ ասած ամենապարզ բառերը»։ ― Օսկար Վիլդ, «Երջանիկ արքայազնը և ուրիշ պատմություններ» *** «Կյանքն առանց երաժշտության սխալմունք կլիներ»։ ― Ֆրիդրիխ Նիցշե *** «Եթե դու մտադիր ես երկերեսանի լինել, ապա դրանցից մեկը գեղեցիկ դարձրու»։ ― Մերլին Մոնրո *** «Ավելի լավ է՝ լինես ատելի նրա համար, ինչ կաս, քան սիրելի լինես նրա համար, ինչ դու չես»։ ― Անդրե Գայդ, «Աշնան տերևներ» *** «Մենք ընդունում ենք սերը՝ կարծելով, որ արժանի ենք»։ ― Ստեփան Չիբոսկի, « Մենակ լինելու առավելությունները» *** «Ես չեմ սխալվել: Պարզապես ես գտել եմ 10,000 ճանապարհ, որոնք չեն գործում»։ ― Թոմաս Ա. Էդիսոն

28


*** «Ես բավականին լավ նկարիչ եմ, որպիսի ազատ նկարեմ իմ երևակայությամբ: Երևակայությունը ավելի կարևոր է, քան գիտելիքը: Գիտելիքը սահմանափակ է: Երևակայությունը շրջապատում է աշխարհը»։ ― Ալբերտ Էյնշտեյն *** «Քսան տարի անց ավելի շատ հիասթափություն կապրես այն բաների համար, ինչ չես արել, քան այն բաների, ինչ արել ես: Այնպես որ, ետ նետիր նավի կապանքները: Դո՛ւրս լողա ապահով նավահանգստից: Թող որ առագաստներդ որսան բարեբեր քամիները: Ուսումնասիրիր: Երազիր: Բացահայտիր»։ ― Հ. Ջեքսոն Բրաուն Ջր., Հ.գ. Ես սիրում եմ քեզ։

Նարեկ Սահակյան Մի բաժակ հիանալի թեյ/ Ջորջ Օրուել http://gutenberg.net.au/ebooks03/0300011h.html#part35

Եթե դուք փնտրեք «թեյ»-ը առաջին իսկ պատահած բաղադրատոմսերի գրքում, ամենայն հավանականությամբ, դուք այն չեք գտնի, կամ էլ լավագույն դեպքում կգտնեք մի քանի տողեր՝ թռուցիկ ցուցումներ, որոնք ոչ մի կարևոր բան չեն տա ձեզ: Սա շատ հետաքրքիր է, բայց ոչ միայն այն պատճառով, որ թեյը Իռլանդիայում, Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում քաղաքակրթության դեռևս պահպանված ձևերից է, այլ որովհետև այն պատրաստելու լավագույն եղանակը անզիջում վեճերի առարկա է: Երբ աչքի եմ անցկացնում մեկ բաժակ կատարյալ թեյի իմ բաղադրատոմսը, գտնում եմ ոչ պակաս, քան տասնմեկ բացառիկ ձև: Միգուցե դրանցից երկուսը հնարավոր լինի բարեհաջող համադրել, բայց առնվազն չորսը առանձնապես իրարամերժ են: Ահա իմ անձնական տասնմեկ կանոնները. դրանցից յուրաքանչյուրը ես համարում եմ ոսկե կանոն: Առաջին հերթին պետք է օգտագործել հնդկական կամ ցեյլոնյան թեյ: Չինական թեյը ունի լավ կողմեր, որոնք չպետք է արհամարհենք մեր օրերում. տնտեսող է և հնարավոր է ըմպել առանց կաթի, բայց դա բավականաչափ խթանիչ չէ։ Երբ ըմպում ես այն, քեզ չես զգում ավելի իմաստուն, ավելի խելացի կամ ավելի լավատես: Ով օգտագործել է «մի բաժակ հիանալի թեյ» հանգստավետ արտահայտությունը, գիտի, որ դա հնդկական թեյն է: Երկրորդ՝ թեյը պետք է պատրաստել փոքր չափաբաժնով, թեյամանով: Ոչ թեյամանում պատրաստված թեյը միշտ անհամ է, ինչպես բանակային թեյը, որը պատրաստվում է կաթայում, ճարպի ու կրի համ ունի: Թեյամանը պետք է պատրաստված լինի

ճենապակուց կամ

հախճապակուց: Արծաթե կամ բրիտանական հախճապակուց պատրաստված թեյամանները «արտադրում 29


են» ցածր կարգի թեյ, իսկ էմալապատ ամաններն ավելի վատն են, թեպետ հետաքրքիր է, որ անագե թեյամանի թեյը այնքան էլ վատը չէ: Երրորդ՝ թեյամանը պետք է նախապես տաքացնել: Ավելի լավ է դնել ջեռոցի մեջ, քան սովորական մեթոդը՝ ողողել տաք ջրով: Չորրորդ՝ թեյը պետք է թունդ լինի: Մի կվարտ տարողությամբ թեյնիկի համար, եթե ծայրեծայր լցնելու եք, թեյի վեց լիքը գդալը հենց անհրաժեշտ չափը կլինի։ Դեֆիցիտի ժամանակ շաբաթը յոթ օր չես կարող այդպես անել, բայց ես մնում եմ այն կարծիքին, որ մեկ բաժակ թունդ թեյն ավելի լավ է, քան քսան թույլը: Բոլոր իսկական թեյասերները ոչ միայն թունդ թեյ են սիրում, այլև ամեն տարվա հետ թնդությունը մի փոքր ավելացնում են. մի փաստ, որ նկատվում է մեծ տարիքի թոշակառուների սննդի օրաբաժնում: Հինգերորդ՝ թեյը պետք է լցնել անմիջապես ամանի մեջ: Պետք չէ թեյը «բանտարկել» ո՛չ քամիչներով, ոչ քամիչ-պարկերով, ո՛չ նմանատիպ այլ միջոցներով: Որոշ երկրներում թեյամանների ծորակի տակ ամրացված են կախովի զամբույղներ՝ բռնելու լողացող տերևները, որոնք, ենթադրվում է, վնասակար են: Փաստորեն, կարելի է զգալի քանակությամբ կուլ տալ թեյի տերևները՝ առանց վատ հետևանքների, և եթե թեյը ազատ չէ թեյամանում, այն երբեք լավ չի թրմվում: Վեցերորդ՝ թեյամանը պետք է թեյնիկի մոտ պահել, և ոչ այլ կերպ: Ջուրը պետք է եռալիս լինի թրմվելու ժամանակ, այսինքն՝ թեյը լցնելու ժամանակ պետք է թեյամանը կրակի վրա պահել: Որոշ մարդիկ ասում են, որ պետք է օգտագործել հենց նոր եռման աստիճանին հասած ջուրը, բայց ես երբեք տարբերությունը չեմ զգացել: Յոթերորդ` թեյը պատրաստելուց հետո պետք է ծփել այն, կամ ավելի լավ է թեյամանը լավ թափահարել, այդպես տերևները լավ կթրմվեն: Ութերորդ՝ պետք է ըմպել նախաճաշի լավ՝ գլանաձև բաժակով, և ոչ տափակ ու քիչ խորը բաժակով: Նախաճաշի բաժակը ավելի տարողունակ է, ուրիշ դեպքում մինչև ըմպելը թեյը միշտ կիսասառն է լինում: Իններորդ՝ թեյի համար օգտագործվելիք կաթից պետք է սերուցքը նախօրոք հանել։Շատ յուղոտ կաթը միշտ վատ համ է տալիս թեյին։ Տասերորդ՝ առաջինը թեյը պետք է լցնել բաժակի մեջ: Սա ամենավիճելի կետերից մեկն է. իսկապես, Բրիտանիայի յուրաքանչյու ընտանիքում այս հարցի վերաբերյալ երկու կարծիք կա: «Առաջինը կաթը» կողմանիկցները կարող են բերել մի քանի արդարացի, ուժեղ փաստարկներ, բայց ես պնդում եմ, որ իմ անձնական փաստարկն անվիճելի է, որովհետև առաջինը թեյը լցնելը և թրմելը թույլ է տալիս կաթը լցնելու ժամանակ ճշտապես կարգավորել կաթի քանակը, մինչդեռ հնարավոր է՝ լցնես չափազանց շատ կաթ, եթե այլ կերպ վարվես։ Վերջապես՝ եթե թեյն ըմպում ես ռուսական եղանակով, ապա պետք է ըմպել առանց շաքարի: Ես շատ լավ գիտեմ, որ ես փոքրամասնություն եմ այստեղ: Բայց ինչպե՞ս կարող ես քեզ համարել իսկական թեյ սիրող, եթե դու փչացնում ես թեյիդ համը՝ դրա մեջ շաքար լցնելով: Դա նույնն է, թե թեյին ավելացնես աղ կամ պղպեղ: Թեյը պետք է լինի մի փոքր դառը, ինչպես ենթադրվում է, որ գարեջուրը պետք է լինի մի փոքր դառը: Եթե քաղցրացնում եք այն, դուք այլևս թեյը չեք համտեսում, պարզապես շաքար եք համտեսում. դուք կարող եք նմանատիպ ըմպելիք պատրաստել՝ շաքարը լուծելով հասարակ տաք ջրի մեջ: Որոշ մարդիկ ասում են, որ իրենք թեյը հենց ինքնին չեն սիրում, ըմպում են տաքանալու, թարմանալու համար և շաքարի կարիք ունեն, որ համը կոտրեն: Այդ մոլորյալներին ես կասեմ, որ փորձեն ըմպել թեյը առանց շաքարի, ասենք, մի երկու շաբաթ և շատ հավանական է, որ նրանք էլ երբեք չեն ցանկանա փչացնել թեյը՝ նորից այն քաղցրացնելով: Սրանք ոչ միայն թեյ ըմպելու հետ կապված վիճահարույց կետերն են, այլև ցույց են տալիս՝ ինչպես է այս ամբողջը դարձել բիզնես: Թեյամանի շուրջ կան նաև առեղծվածային, հասարակական կանոններ (օրինակ՝ ինչու է գռեհիկ համարվում թեյամանից ըմպելը) և պետք է որ շատ գրված լինի, թե ինչպես են օգտագործում

30


թեյի տերևները` գուշակելու համար հաջողությունները, կանխատեսելու այցելուների ժամանումները, ճագարներին կերակրումը, այրվածքների բուժումը, գորգերի մաքրումը: Արժե ուշադրություն դարձնել մանրամասներին՝ թեյամանը նախօրոք տաքացնելը և իսկապես եռացող ջուրը օգտագործելը, որպեսզի վստահ լինենք, որ կքամենք ճիշտ պատրաստված, հանձնարարելի քսան պինդ, լավ, երկու ունցանոց բաժակ իսկական թեյ։

Էմմա Իսախանյան Փնտրվող վերափոխվածը/ Օ’Հենրի http://lusastx.mskh.am/?p=6726 Բանտում գտնվող կոշիկի խանութում Ջիմի Վալենթայնը զբաղված էր կոշիկ կարելով: Բանտապետը մտավ խանութ, այնուհետև Ջիմիին տարավ բանտի գրասենյակ: Այնտեղ Ջիմիին տրվեց կարևոր մի թուղթ, որը փաստում էր նրա ազատվելու մասին: Ջիմին վերցրեց թուղթը` առանց որևէ արտահայտություն կամ էլ հետաքրքրության նշան ցույց տալու: Նա պետք է բանտում մնար չորս տարի, արդեն տասն ամիս այդտեղ էր, չնայած ենթադրում էր, որ այդտեղ պետք է մնար ընդամենը երեք ամիս: Ջիմի Վալենթայնը շատ ընկերներ ուներ բանտից դուրս, մարդը, ով ունի բազում ընկերներ, ենթադրվում է, որ չի ուզենա երկար մնալ բանտում: - Վալենթայն, — ասաց բանտապետը, — դու բանտից դուրս կգնաս վաղը առավոտյան: Սա քո՝ մարդ դառնալու հնարավորությունն է: Դու վատ ընկեր չես: Վերջացրու սեյֆեր բացելը և ապրիր ավելի լավ կյանքով: - Ե՞ս, — ասաց Ջիմին զարմացած, — ես իմ կյանքում երբեք սեյֆի դուռ չեմ բացել: - Օ՜հ, ոչ, — բանտապետը ծիծաղեց, — երբեք: Արի նայենք, քանի՞ անգամ եք դուք բանտին նամակ գրել Սփրինգֆելդում բացվող սեյֆի մասին: Սա այն պատճառո՞վ չէր, որ դուք չէիք ուզում ասել, թե դուք իրականում որտեղ եք: Հնարավո՞ր է, որ դուք եղել եք ինչ-որ օրիորդի հետ և չեք ուզեցել ասել նրա անունը: Թե՞ սա այն պատճառով էր, որ դատավորը չհավանեց քեզ: Դու մարդ ես, ով միշտ ունի այս կարգի պատճառաբանություններ: - Ե՞ս, — ասեց Ջիմին: Նրա դեմքը դեռ զարմացած հայացք ուներ: — Իմ կյանքում ես երբեք Սփրինգֆելդում չեմ եղել։ - Նրան տարեք այստեղից, — ասաց բանտապետը, — տվեք նոր շորեր՝ դուրս գնալու համար: Այստեղից նրան բաց կթողեք հաջորդ առավոտ ժամը յոթին: Եվ մտածիր այն մասին, ինչ քեզ ասեցի, Վալենթայն: Հաջորդ առավոտ՝ ժամը յոթին, նա նոր շորերով պատրաստ կանգնած էր, նրա նոր շորերը իր հագով չէին, իսկ նոր կոշիկները նեղում էին: Սրանք այն ստանդարտ չափի շորերն են, որ տալիս են բանտից ազատվողներին: Նրան տվեցին փող՝ գնացքով մինչև մոտակա քաղաքը հասնելու համար: Տվեցին ևս հինգ դոլլար: Հետաքրքիր է՝ հինգ դոլլարը պետք է նրան օգներ մարդ դառնալու գործում: Բանտապետը նրան ձեռքով հաջողություն մաղթեց: Դա Վալենթայնի, որպես համար 9762 բանտարկյալի, վերջն էր: Դուրս եկավ բանտից ու քայլեց դեպի արևի լույսը: Քայլում էր ու չէր լսում թռչունների երգը, չէր նայում կանաչ ծառերին կամ էլ հոտ քաշում ծաղիկներից: Նա գնաց ռեստորան: Նա այդտեղ ճաշակեց ազատության քաղցր համը: Նա լավ ճաշեց: Դրանից հետո գնաց երկաթուղային կայարան: Մի քիչ փող տվեց այն կույր մարդուն, որ նստած էր այնտեղ և փող էր խնդրում, իսկ հետո գնացք նստեց: Երեք ժամ անց հասավ մի փոքրիկ քաղաք: Գնաց Մայք Դոլանի ռեստորան: Մայք Դոլանն այնտեղ մենակ էր: Ձեռքով բարևելուց հետո, ասաց. «Ես

31


ներողություն եմ խնդրում, մենք չկարողացանք դա ավելի շուտ անել, Ջիմի, տղաս: Բայց սեյֆը դեռ Սփրինգֆիլդում է»: - Լավ, — ասաց Ջիմին, — իմ սենյակն ի՞նձ է սպասում: Նա գնաց ու բացեց տան ետևի դուռը: Ամեն ինչ այնպես էր, ինչպես նա թողել էր ու հեռացել: Նրան այստեղից էին տարել բանտ: Գետնին ընկած էր շորի փոքրիկ պատառիկ: Դա ոստիկանի շորից էր պոկվել, քանի որ Ջիմին փորձել էր ազատվել: Պատի մոտ անկողին կար: Ջիմին անկողինը քաշեց դեպի սենյակի կենտրոն: Պատն ուներ սովորական պատի տեսք, բայց Ջիմին ձեռքը մեկնեց և բացեց պատի վրայի փոքրիկ դուռը: Նա հանեց մի փոշոտ պայուսակ: Նա բացեց պայուսակը և կարոտած հայացքով նայեց իր սեյֆ բացելու համար նախատեսված գործիքներին: Ավելի որակյալ գործիքներ հնարավոր չէր գտնել: Ամեն ինչ տեղում էր: Դրանք պատրաստված էին հատուկ նյութերից, հատուկ չափերի և ձևերի: Ջիմին էր դրանք նախագծել և հպարտ էր դրանցով: Ինը հարյուր դոլլարից ավելի տվել էր սեյֆ բացողների համար այդ տեսակի գործիքներ պատրաստող մարդուն։ Կես ժամից Ջիմին իջավ աստիճաններով, դուրս եկավ ռեստորանից։ Նա շորեր էր հագել, որոնք իր հագով էին, վերցրել էր նաև իր արդեն մաքրված պայուսակը։ - Դու ինչ-որ բան պլանավորե՞լ ես, — հարցրեց Մայք Դոլանը։ - Ե՞ս, — զարմացած հարցրեց Ջիմին, — չհասկացա։ Ես աշխատում եմ Նյու Յորքի ամենահայտնի հրուշակեղեն պատրաստող ձեռնարկությունում։ Եվ ես վաճառում եմ երկրում ամենալավ հացն ու թխվածքը։ Մայքն ուրախացավ, այս բառերը խմելու առիթ էին տալիս։ Ջիմին կաթ խմեց, նա երբեք կաթից ավելի խիստ բան չէր խմել։ Վալենթայնի ազատագրումից մի շաբաթ հետո Ինդիանայում՝ Ռիչմոնդում սեյֆ բացվեց։ Ոչ ոք չգիտեր, թե դա ով է արել։ Ութ հարյուր դոլար գողացված էր: Դրանից երկու շաբաթ հետո Լոգանսպորտում գտնվող սեյֆն էլ բացվեց: Այդ սեյֆը նոր տեսակի էր, ասում են, որ այն այնքան ամուր էր, որ հնարավոր չէր բացել: Բայց ինչ-որ մեկն արեց դա՝ գողացավ 15 հարյուր դոլլար: Հաջորդը Ջեֆերսոնի սեյֆն էր: 5 հազար դոլար գողացվեց: Մեծ կորուստ էր: Բեն Փրայսը ոստիկան էր, ով սկսել էր աշխատել այս գողությունների վրա: Նա գնաց Ռիչմոնդ, Ինդիանա և նաև Լոգանսպորտ պարզելու, թե ով է գողը: Որոնելուց հետո ասաց. «Ես կարող եմ ասել, որ այստեղով անցել է Ջիմ Վալենթայնը: Նա նորից իր գործի մեջ է: Նայեք, թե ինչպես է բացել սեյֆը: Ամեն ինչ մաքուր է, կոկիկ: Նա միակ մարդն է, որ գործիքներ ունի այս ամենն անելու համար: Եվ նա միակն է, որ գիտի այդ գործիքներից օգտվել: Այո, ես ուզում եմ գտնել պարոն Վալենթայնին: Բենը գիտեր` ինչպես է աշխատում Ջիմին: Ջիմին մի քաղաքից մյուսը տարբեր եղանակներով էր գնում: Նա միշտ մենակ է աշխատում: Միշտ արագ է հեռանում, երբ ավարտում է իր գործը: Նա սիրում է լինել լավ մարդկանց հետ: Այս բոլորը հաշվի առնելով, հեշտ չէր գտնել պարոն Վալենթայնին: Մարդիկ, որոնց սեյֆերը լիքն են փողերով, ուրախացան, երբ իմացան, որ Բեն Փրայսը սկսել է որոնել պրն. Վալենթայնին: Երեկոյան Ջիմին ու իր պայուսակը մի փոքրիկ քաղաքում էին, որ կոչվում էր Էլմոր: Ջիմին երիտասարդ էր, քոլեջ հաճախող տղայի տեսք ուներ, քայլում էր փողոցով դեպի հյուրանոց: Մի օրիորդ, որ քայլում էր փողոցով անցավ Ջիմիի կողքով, մտավ դռնով: Դռան վրա գրված էր` «բանկ»: Ջիմին նայեց ուղիղ նրա աչքերի մեջ, մի պահ մոռանալով, թե ինքն ով է. դարձավ լրիվ այլ մարդ: Աղջիկն ուրիշ կողմ նայեց, նրա դեմքը դարձավ ավելի պայծառ: Ջիմիի նման երիտասարդ տղաներ հաճախ չեն գալիս Ջիմին մի տղայի տեսավ բանկի դռան մոտ և վազեց նրա մոտ` քաղաքի մասին հարցեր տալու: Որոշ ժամանակ անց օրիորդը դուրս եկավ ու գնաց իր ճանապարհով: Նա չտեսնելու տվեց Ջիմիին: - Արդյոք այդ օրիորդը Փոլի Սիմփսոնը չէր, — հարցրեց Ջիմին: - Ոչ, — ասաց տղան, — նա Անաբել Ադամսն է: Նրա հայրը այս բանկի տերն է: Ջիմին գնաց հյուրանոց, որտեղ ներկայացավ որպես Ռալֆ Դ. Սփնսեր: Նա այդտեղ սենյակ վարձեց: Աշխատողին ասաց, որ ինքն եկել է Էլմոր գործերով: Ինչպես էր այնտեղ կոշիկի բիզնեսը: Արդյոք ամեն ինչ նորմալ էր կոշիկի խանութներում: Աշխատողը մտածեց, որ Ջիմիի հագուստն ու նրա ոճը լավն են: Նա

32


ուրախ էր Ջիմիի հետ խոսելու համար: Այո, Էլմորը կոշիկի խանութի կարիք ուներ: Այնտեղ չկային կոշիկի առանձին խանութներ: Կոշիկները մեծ խանութներում էին վաճառվում: Էլմորում բիզնեսը լավ էր առաջ գնում: Աշխատողը մտածեց, որ պարոն Սփենսերը կմնա այդտեղ: Դա լավ քաղաք էր, մարդիկ էլ ընկերասեր էին: Պարոն Սփենսերն ասաց, որ կմնա այդ քաղաքում ու որոշ բաներ կսովորի այդտեղի մասին: Ոչ, նա թույլ չտվեց, որ ուրիշ որևէ մեկը տանի իր պայուսակը, ասելով, որ այն շատ ծանր է: Պարոն Ռալֆ Սփենսերը հաստատվեց Էլմորում: Նա բացեց կոշիկի խանութ: Բիզնեսը լավ էր առաջ գնում: Բնականաբար նա շատ ընկերներ ունեցավ: Եվ նա հաջողակ մարդ էր: Նա հանդիպում էր Անաբել Ադամսի հետ: Նա օր օրի ավելի շատ էր սիրում Անաբելին: Մեկ տարի էր անցել ինչ Ջիմին այդտեղ էր, բայց բոլորն արդեն հավանում էին նրան: Կոշիկի խանութն էլ լավ առաջ էր գնում: Նա և Անաբելը պատրաստվում էին ամուսնանալ երկու շաբաթից: Պարոն Ադամսը` փոքրիկ քաղաքի բանկիրը նույնպես հավանել էր Սփենսերին: Անաբելը հպարտանում էր նրանով: Նա դարձավ Ադամսների ընտանիքի անդամ: Մի օր Ջիմին սկսեց նամակ գրել իր հին ընկերներից մեկին, ահա նրա նամակը. Սիրելի Հին Ընկեր.Ես ուզում եմ հանդիպել քեզ հետ հաջորդ շաբաթ` Սալիվանների վայրում, երեկոյան ժամը տասին: Ես ուզում եմ քեզ տալ իմ գործիքները: Գիտեմ, դու կուրախանաս դրանք ստանալով: Դու չես կարող գնել դրանք հազարավոր դոլլարներով: Ես վերջ եմ տվել իմ նախկին գործին (մեկ տարի առաջ): Ես ունեմ մի հիանալի խանութ: Ես ավելի լավ կյանքով եմ ապրում: Պատրաստվում եմ երկու շաբաթից ամուսնանալ աշխարհի ամենալավ աղջկա հետ:Ես ընդհանրապես ձեռք չեմ տվել ուրիշների փողին: Ես ամուսնանում եմ: Չեմ ուզում տեսնել այն մարդկանց, ովքեր ճանաչել են ինձ իմ նախկին կյանքում: Ասում եմ քեզ` նա աշխարհի ամենահրաշալի աղջիկն է: Նա վստահում է ինձ: Քո հին ընկեր` Ջիմի Երկուշաբթի գիշերը Ջիմին ուղարկեց իր նամակը, Բեն Փրայսը գնաց Էլմոր: Նա իմացավ այն ամենն, ինչ ուզում էր իմանալ: Խանութում կանգնելով նա ուշադիր նայում էր Ռալֆ Դ. Սփենսերի քայլերին: «Դու ամուսնանում ես բանկիրի աղջկա հետ, դու հաստա՞տ Ջիմին ես, ես վստահ չեմ»: Ինքն իրեն մտածում էր Բենը: Հաջորդ առավոտ Ջիմին Ադամսների տանն էր: Նա գնում էր մոտակայքում գտնվող քաղաք, հարսանիքի համար հագուստ գնելու: Նա նաև պատրաստվում էր Անաբելի համար նվեր գնել: Դա կլիներ նրա առաջին ճամփորդությունը Էլմորից դուրս: Մեկ տարի է անցել ինչ նա վերջ է տվել սեյֆ բացելու իր գործին: Այդ առավոտ Ադամսների ընտանիքը գնացել էր բանկ: Այնտեղ էին պարոն Ադամսը, Անաբելը, Ջիմին և նաև Անաբելի ամուսնացած քույրը իր 5 ու 9 տարեկան աղջիկների հետ: Նրանք անցնում էին Ջիմիի հյուրանոցով, և Ջիմին արագ բարձրացավ իր սենյակ, վերցրեց իր պայուսակը: Հետո նրանք գնացին բանկ: Բոլորը ներս գնացին, Ջիմին նույնպես, չէ որ նա ևս ընտանիքի անդամ էր: Բոլորն էլ ուրախ էին տեսնել գեղեցիկ, հաճելի, երիտասարդ տղամարդու Անաբելի կողքին: Ջիմին դրեց իր պայուսակը: Անաբելը ծիծաղելով ասաց. — Ի՜նչ ծանր է պայուսակդ, թվում է թե այն լի է ոսկով: - Ոսկով չէ լցված, այլ իրերով, որոնք պետք չեն խանութին, ես այն վերադարձնելու եմ այն քաղաք, որտեղից բերել եմ: Այսպես ես կարող եմ խնայել սրանք ուղարկելու գումարը: Ես պատրաստվում եմ ամուսնանալ և պետք է սովորեմ` ինչպես գումար խնայել: Էլմորի բանկը նոր սեյֆ էր ստացել: Պրն. Ադամսն անչափ հպարտ էր, նա ուզում էր, որ բոլորը տեսնեն սեյֆը: Սեյֆը շատ մեծ էր և տեղադրված էր փոքրիկ սենյակում, սենյակն ուներ հատուկ դուռ: Դուռը ամուր փակված էր: Այն բացելու համար ժամանակ էր պետք, անգամ բանկիրը չէր կարող բացել այն: Նա խոսեց այս մասին Սփենսերի հետ, նա այնպիսի տեսք ուներ, ասես հետաքրքված է, բայց այդ ամենը հասկացողի տեսք ընդհանրապես չուներ: Երկու փոքրիկ երեխաները` Մեյն ու Ագաթան խաղում էին այդ ծանր դռնով, այն այսկողմ-այնկողմ տանելով:Նրանք բոլորն էլ զբաղված էին, երբ Բեն Փրայսը մտավ բանկ ու սկսեց նայել իր

33


շուրջը: Նա հարցրեց այնտեղ աշխատող երիտասարդին, թե ով է վերջերս սկսել զբաղվել բիզնեսով: Նա սպասում էր: Սակայն լսվեց կնոջ ճվոց: Նրանք չէին հետևել երեխաներին և ինը տարեկան Մեյը պատահաբար սեյֆում էր փակել իր քրոջը` Ագաթային: Ծեր բանկիրը փորձեց բացել դուռը: Նա քաշում էր դուռը: — Դուռը չի բացվում, — բղավում էր նա, — իսկ ժամացույցը… ես դեռ չէի սկսել: Ագաթայի մայրիկն անընդհատ բղավում էր: — Արագ, — գոռում էր պարոն Ադամսը, — արագացրեք: Ագաթան վախեցած էր, սեյֆի ներսում շատ մութ էր: — Իմ երեխան, — գոռում էր նրա մայրը, — նա վախից կմեռնի, բացեք դուռը, կոտրեք այն: — Տղամարդկանցից ոչ ոք չի կարող այն կոտրել: Այստեղ մոտակայքում չկա ինչ-որ մեկը, ով կարողանար բացել դուռը, — ասում էր պրն Ադամսը դողացող ձայնով: — Աստված իմ, Սփենսեր ինչ ենք անելու, երեխան այնտեղ չի կարող երկար ապրել: Այնտեղ քիչ օդ կա, վախը կսպանի նրան: Ագաթայի մայրիկը վախեցած էր, անընդհատ խփում էր դռանը: Անաբելը դիմեց Ջիմիին, նրա մեծ աչքերը լցված էին վախով, բայց նաև հույսով էլ էին լցված։ Նա մտածում էր, որ այն մարդուն ում սիրուն կկարողանա ինչ-որ բան անել։ - Չե՞ս կարող ինչ-որ բան անել, Ռալֆ, փորձիր… Աղջիկը նայեց նրան տարօրինակ ժպիտով։ - Անաբել, — ասաց նա, — տուր ինձ այս ծաղիկը, որ քո վրա է, կտա՞ս։ Աղջիկն ինքն էլ չհավատաց, որ լսեց նրան։ Նա վերցրեց ծաղիկն ու տվեց տղային, Ջիմին վերցրեց ու դրեց այնպիսի տեղ, որտեղ նա չէր կորցնի դա։ Ռալֆ Դ. Սփենսերը հեռացավ և եկավ Ջիմի Վալենթայնը։ - Բոլորդ հեռու գնացեք դռնից, — հրամայեց նա։ Պայուսակը դրեց սեղանին և բացեց այն։ Հետո նա նայեց շուրջը համոզվելու համար, որ իր կողքը ոչ ոք չկա։ Մյուսնրն ուշադիր հետևում էին, նրանք կորցրել էին շարժվելու ունակությունը։ Մեկ րոպե անց Ջիմին արդեն գործի էր անցել։ Տասը րոպե անց նա վերջացրեց իր գործը, դուռը բացեց, երբեք նա այդքան արագ չէր բացել դուռը։ Ագաթան արդեն իր մոր գրկում էր։ Ջիմին վերջացնելով գործը վերցեց պայուսակն ու գնաց դեպի դուռ։ Ինչոր մեկը նրա հետևից կանչեց. «Ռալֆ», բայց նա չկանգնեց։ Դռան մոտ մի մեծ մարդ փակեց նրա ճանապարհը։ — Բարև, Բեն, — ասաց Ջիմին, դեռ ժպտալով, — դու այստեղ վերջին անգամն ես գալիս, այդպես չէ՞։ Արի գնանք, հիմա իմ համար մեկ է։ — Դուք սխալվում եք այս առումով, պարոն Սփենսեր, — ասաց նա, — ես չեմ հավատում, ես ճանաչում եմ քեզ։ Հետո էլ Բեն Փրայսը դուրս եկավ և շարժվեց դեպի փողոց։ Ոզնուկ։ Պատմություն անիմաստ ունայնության մասին Գրիգորի Գորինի պատմվածքը, որը պիտի կարդա ամեն մի մեծահասակ http://www.adme.ru/ Հայրիկը քառասուն տարեկան էր, Սլավիկը՝ տասը, իսկ ոզնին՝ ավելի փոքր։ Սլավիկը ոզնուն գցած գլխարկի մեջ տուն մտավ, վազեց բազմոցի մոտ, որտեղ պառկած էր նրա հայրը՝ թերթը ձեռքին, Սլավիկը ուրախությունից ճչաց. — Պա՜պ, նայի…

34


Հայրիկը մի կողմ դրեց թերթն ու սկսեց ուսումնասիրել ոզնուկին։ Ոզնին կճատ էր ու համակրելի։ Բացի դրանից հայրը խրախուսեց որդու սերը դեպի կենդանիները։ Բացի դրանից, հայրն ինքն էլ կենդանիների սիրահար էր։ — Լավ ոզնի է, — ասաց հայրը։ — Սիրունիկն է, որտեղի՞ց… — Մեր բակից մի տղա է ինձ տվել, — ասաց Սլավիկը։ — Այսինքն նվիրե՞լ է, — պարզաբանեց հայրիկը։ — Ոչ, մենք փոխանակել ենք, — պատմում էր Սլավիկը, — նա ինձ ոզնի է տվել, իսկ ես նրան՝ տոմս։ — Ի՞նչ տոմս։ — Վիճակախաղի, — տղան ոզնուն դրեց գետնին, — պապ, ոզնուն կաթ է պետք… — Սպասիր, դեռ կաթի ժամանակը չէ, — խիստ ասեց հայրը, — քեզ որտեղի՞ց վիճակախաղի տոմսը։ — Ես այն գնել եմ։ — Ումի՞ց… — Մի պարոնից, փողոցում նա շատ էսպիսի տոմսեր էր ծախում։ Երեսուն կոպեկով… Օ՜յ, պապ, ոզնի բազմոցի տակ մտավ… — Դե սպասի էլ քո ոզնու հետ, — նյարդայնացած ասաց հայրն ու Սլավիկին իր կողքը նստեցրեց, — ինչպե՞ս ես տղային տվել քե տոմսը, բա որ հաղթող լիներ, իսկ եթե դու հաղթեիր… — Հաղթած տոմս էր, — տղան շարունակում էր ուսումնասիրել ոզնուն։ -Այսինքն ինչպե՞ս հաղթած էր, ի՞նչ էր հաղթել… — Սառնարան, — ժպտալով ասաց Սլավիկը։ — Ինչպե՞ս թե սառնարա՞ն… Ի՞նչ գիտես…, — հայրը սկսեց քրտնել։ — Ինչպե՞ս թե որտեղից, — նեղացավ Սլավիկը, — ես ստուգել եմ, թերթում էր էդպես գրված, բոլոր թվերը համընկնում էին, համարն էլ էր նույնը։ Ես արդեն կարողանում եմ ստուգել, պապ, ես արդեն մեծ եմ։ — Մե՞ծ, — էնպես գոռաց, որ բազմոցի տակից դուրս եկած ոզնին կծկվեց վախից, — մե՞ծ, փոխանակում ես ոզնին սառնարանի հե՞տ։ — Դե… Դե ես մտածեցի, որ մենք սառնարան արդեն ունենք, իսկ ոզնի՝ չէ… — Լռիր, — գոռաց հայրն ու վեր թռավ բազմոցից, — ո՞վ, ո՞վ է այդ տղան, որտե՞ղ է նա։ — Նա հարևան տանն է ապրում, — Սլավիկն արդեն լաց էր լինում, — նրա անունը Սենյա է… — Գնացինք, — հայրը մերկ ձեռքերով վերցրեց ոզնուն, — արագացրու։ — Չեմ գա, չեմ ուզում սառնարան, ոզնի եմ ուզում։ — Գնացինք, ապուշ։ Միայն թե վերադարձնենք տոմսը, ես քեզ հարյուր հատ ոզնի կգնեմ… — Չէ՜…, — ողբում էր Սլավիկը, — Սենյան առանց այդ էլ չէր ուզում փոխանակել, ես նրան հազիվ համոզեցի… Սենյան ութ տարեկան էր։ Կանգնած էր իրենց տան այգում ու վախով նայում էր ահարկու հայրիկին, ով մի ձեռքով տանում էր իր որդուն, իսկ մյուսով՝ ոզնուն։ — Որտե՞ղ է, — հարցրեց հայրը քայլելով դեպի Սենյան, — Որտե՞ղ է տոմսը։ Հանցագործ, վերցրու քո փշագնդին և տուր տոմսը։ — Ես ոչ մի տոմս չունեմ, — դողալով ասաց Սենյան։ — Ի՞նչ ես արել այդ տոմսը, վաշխառու, ծախե՞լ ես։ — Ես տոմսից աղավնի եմ սարքել։ — Մի լացիր… Մի լացիր, տղա… Ուրեմն դու աղավնի ես սարքել, իսկ որտե՞ղ է աղավնյակը։ — Զամբյուղի մեջ է… — Ո՞ր զամբյուղի մեջ։ — Այ, այնտեղ, — և Սենյան ցույց տվեց երկրորդ հարկի քիվը։ Հայրիկը հանեց իր վերարկուն ու բարձրացավ ջրի խողովակի վրայով։ Ներքևում կանգնած երեխաները հաճույքով հետևում էին նրան։

35


Երկու անգամ հայրիկն ընկավ, բայց հետո հասավ քիվին ու վերցեց փոքրիկ դեղին աղավնին, որը մի քիչ թրջվել էր։ Գետնին կանգնելով և ծանր շնչելով շրջեց տոմսն ու տեսավ, որ այն արտադրված էր երկու տարի առաջ։ — Ե՞րբ ես էս գնել, — հարցրեց հայրիկը Սլավիկին։ — Դեռ երկրորդ դասարան էի։ — Իսկ ե՞րբ ես ստուգել։ — Երեկ։ — Էս էդ շրջանառությունից չի… — Հետո ի՞նչ, հո մյուս թվերը համապատասխանում են… Հայրը լուռ մի կողմ անցավ ու նստեց նստարանին։ Նրա սիրտը խելագարի նման բաբախում էր, աչքերի առաջ լողում էին գազարագույն շրջաններ… Նա գլուխը ծանր կախեց։ — Պա՜պ, — ասաց Սլավիկը լուռ մոտենալով հորը, — դու մի նեղվի, Սենյան ասաց, որ ոզնին միևնույն է կտա մեզ… — Շնորհակալություն, շնորհակալություն Սենյային… Հայրը վեր կացավ ու գնաց դեպի տուն։ Նա հանկարծ շա՜տ տխրեց։ Հասկացավ, որ էլ չի կարող վերադարձնել այն երջանիկ պահը, երբ թեթև սրտով փոխանակում ես սառնարանը ոզնու հետ։

Նարե Ղալամքարյան Կյանքը / Օշո http://vtvmir.kz/cit/chmso1.htm Կյանքը բաց թողնելու լավագույն ձևը դեպի այն հատուկ վերաբերմունք ունենալն է։ Վերաբերմունքն առաջանում է մտքում, իսկ կյանքն ապրում է մտքից դուրս։ Վերաբերմունքը մեր հորինվածքներն են, մեր նախապաշարմունքներն ու երևակայությունը։ Եթե կոնկրետ վերաբերմունք ունեք կյանքի նկատմամբ, ուրեմն՝ բաց եք թողնում բուն կյանքը։ Կյանքն անսահման է, այն չի կարելի սահմանափակել ինչ-որ դիրքորոշմամբ, խցկել որևէ կոնկրետ սահմանման մեջ։ Ձեր հարաբերությունները գործում են ինչպես պատնեշներ, ու այդ ժամանակ կյանքը ձեզ չի հասնում այնպիսին, ինչպիսին որ կա. չէ՞ որ այդ դեպքում պարտավոր է հարմարվել ձեր փիլիսոփայությանը, կրոնին, գաղափարախոսությանը, ու արդյունքում կյանքում ինչ-որ բան մեռնում է։ Այն, ինչ մնում է նրանից, մեռած ինչ-որ բան է, կարող է կենդանի տեսք ունենալ, բայց իրականում այդպես չէ։ Ես սովորեցնում եմ ձեզ ապրել առանց կյանքի հանդեպ նախնական վերաբերմունքի։ Իմ փորձի հիմնական սկզբունքներից մեկը բերում է հետևյալին. եթե իսկապես ուզում եք ճանաչել կյանքը, մի կողմ նետեք փիլիսոփայությունը, բոլոր «ուսմունքները»։ Ու այդ ժամանակ գնացեք բաց, արևի լույսին ընդառաջ, ճանաչելու աշխարհն այնպիսին, ինչպիսին կա։

36


Ավելի լավ է՝ պիտակներ չկախել, չփորձել կյանքին ինչ-որ ձև տալ, վերջը բաց ու ազատ թողնել, կատեգորիաներ չհորինել ու կնիքներ չդնել։ Ու հրաշալի փորձ ձեռք կբերեք, ավելի ու ավելի շատ տիեզերական փորձ, որովհետև իրականության մեջ պատնեշներ չկան։ Գոյությունը մի օրգանական ամբողջություն է, միասնություն։ Ամենափոքրիկ խոտը, օտարոտի ծառի ամենափոքրիկ տերևն ունի այնպիսի նշանակություն, ինչպիսին ամենամեծ աստղը։ Կյանքը մեխանիկական պրոցես չէ ու չի կարող անվտանգ լինել։ Այն անկանխատեսելի առեղծված է։ Ոչ ոք չգիտի՝ ինչ է լինելու հաջորդ պահին։ Եթե Աստված իմանար՝ ինչ է լինելու հաջորդ պահին, դա կյանքը կդարձներ մեռած, մեխանիկական պրոցես։ Այդ ժամանակ չէր լինի ոչ մի ազատություն, իսկ էլ ի՞նչ կյանք առանց ազատության։ Այդ ժամանակ չէր լինի աճելու, կամ չաճելու ոչ մի հնարավորություն։ Ոչինչ որոշակի չի կարող լինել, որովհետև կանգ առած կյանքը մահից վատ է։ Ոչինչ հաստատուն չէ։ Կյանքը լի է անվստահությամբ, լի է անսպասելիությամբ, ու սրա մեջ է նրա գեղեցկությունը։ Այդպիսին է կյանքը։ Դու չես կարող դրան պատրաստվել, չես կարող պատրաստ լինել դրան։ Հենց դրանում է նրա գեղեցկությունը, նրա հրաշալիքը. Նա միշտ հանկարծակի բռնացնում է քեզ, միշտ գալիս է անսպասելի։ Եթե աչքեր ունես, կտեսնես, թե որքան անսպասելի է կյանքի յուրաքանչյուր պահը, ու որ դրան ոչ մի պատրաստ պատասխան չկա։ Մոռացիր այն ամենը, ինչ քեզ ասել են. «Սա սխալ է, դա սխալ է»։ Կյանքն այդքան ոսկրացած չէ։ Այսօրվա «ճիշտը» վաղը կարող է սխալ լինել, այս պահի «սխալը» կարող է ճիշտ լինել մյուս պահին։ Կյանքը դարակներում դասավորել հնարավոր չէ, դրան չես կարող այդքան հեշտությամբ պիտակներ կպցնել. «Ճիշտ», «Սխալ»։ Կյանքը դեղատուն չէ, որտեղ բոլոր շշերը մակագրված են, իսկ դու՝ հաստատ գիտես, թե ինչ է ներսում։ Կյանքը առեղծված է. մի ակնթարթում ինչ-որ բան հարմար է, ու դա ճիշտ է, բայց ահա, մյուս ակնթարթը, ու Գանգեսով արդեն այնքան ջուր է հոսել, որ էլ հարմար չէ, սխալ է։ Կարծում եմ՝ եթե մարդկանց տրվում են պատվիրաններ, դրանք միայն բարդացնում են նրանց կյանքը, որովհետև մինչև տրվելու պահն արդեն հնանում են։ Կյանքն այնքա՜ն արագ է շարժվում, այն դինամիկ է, ստատիկ չէ։ Այդ դեպքում, ի՞նչ է պետք անել։ Միակ ելքը՝ մարդկանց դարձնել այնքան գիտակից, որ նրանք ինքնուրույն որոշեն՝ ինչ արձագանք տալ անընդհատ փոփոխվող այս կյանքին։ Կյանքն իր պատրաստի տեսքով չէ այստեղ։ Դուք ստանում եք այն, ինչ ինքներդ եք ստեղծել, ստանում եք այն, ինչ ներդրել եք։ Սկզբում պետք է կյանքն իմաստով լցնեք։ Պետք է դրան գույն, երաժշտություն ու պեզիա տաք, պետք է ստեղծագործ լինեք, այդ ժամանակ կլինեք նաև կենդանի։ Կյանքն ինքն իրենով մաքուր կտավ է, որ դառնում է այն, ինչ կնկարեք վրան։ Կարող եք նկարել տառապանք, կամ՝ երանություն։ Ձեր մեծությունն այդ ազատության մեջ է։ Կարող եք օգտագործել ազատությունն այնպես, որ ձեր կյանքը դառնա դժոխք, կամ այնպես, որ այն լցվի գեղեցկությամբ, երանությամբ, երկնային ինչ-որ բանով։ Այդ ամենը ձեզնից է կախված, մարդը լիակատար ազատություն ունի։ Ուզում եմ ձեզ հայտարարել, որ կյանքը տառապանք չէ։ Եթե այն դառնում է տառապանք՝ ուրեմն միայն ձեր ձեռքով, վատագույն դեպքում՝ կյանքն անվերջ ուրախություն է։ Բայց ճանաչելու համար այդ անվերջ ուրախությունը՝ պիտի գաք բաց սրտով, բաց բռունցքներով։ Կյանքին մի մոտեցեք սեղմված բռունցքներով։ Բացեք բռունցքները։ Մտեք կյանք, եղեք անսահման անմեղ։ Որևէ կանխակալ վերաբերմունք ցուցաբերելը խորամանկ հնարք է. դուք արդեն ամեն ինչ որոշել եք առանց փորձարկելու, առանց ապրելու։ Ես ասում եմ ձեզ. կյանքը բանտ չէ, պատիժ չէ, այլ մրցանակ, որ տրված է միայն նրանց, ովքեր այն վաստակել են, արժանացել են դրան։ Հիմա դուք հնարավորություն ունեք ուրախանալու ու եթե չեք ուրախանում՝ դա մեղք կլինի։ Կյանքը դարձրեք մի փոքր ավելի գեղեցիկ, մի փոքր ավելի բուրումնավետ։

37


Կյանքը ոչ թե խնդիր է, այլ՝ առեղծված։ Խնդիրն այն է, ինչ կարող է լուծվել, համենայն դեպս՝ տեսականորեն։ Առեղծվածն այն է, ինչ կարող է ապրեցվել, բայց երբեք չի կարող լուծվել։ Կյանքն ինքն իրենով անիմաստ է։ Իմաստը պետք է ստեղծվի, այն պատրաստի չի տրվում։ Ձեզ տրված է ազատություն, ձեզ տրված է արվեստ, ձեզ կյանք է տրված։ Այդ ամենը պիտի լցվի իմաստով։ Դրա համար ամեն անհրաժեշտ բան տրված է, բացի իմաստից, իմաստը պետք է ստեղծեք դուք։ Պետք է դառնաք արարիչ՝ ձեր իսկ կանոններով։ Կյանքը շատ պարզ է, այն ուրախ մի պար է ու ամբողջ Երկիրը կարող է այդ ուրախությամբ ու պարով լցված լինել, բայց կան մարդիկ, ովքեր սեփական շահերից ելնելով քարոզում են, որ ոչ ոք չպետք է վայելի կյանքը, ոչ ոք չպետք է ժպտա, որ կյանքը մեղք է, պատիժ։ Ինչպե՞ս կարող եք ուրախանալ, երբ մթնոլորտը հագեցած է այս քարոզներով։ Վախի մեջ ապրող մարդը ներքուստ միշտ դողում է։ Նա միշտ խելագարության եզրին է, որովհետև կյանքը մեծ է ու եթե անընդհատ վախենում եք՝ նրանում կան վախի բոլոր տեսակները։ Կարող եք ցուցակ կազմել ու կզարմանաք, թե ինչքան շատ վախեր կան, ու չնայած դրան՝ դուք մինչև հիմա դեռ ողջ եք։ Շուրջը շատ ու շատ հիվանդություններ, ինֆեկցիաներ, վտանգներ, երեխաների գողություններ, տեռորիստներ կան, իսկ կյանքն այնքա՜ն փոքր է։ Ու, վերջիվերջո, կա մահ, որից չեք փախչի։ Ձեր ամբողջ կյանքը կմթնի։ Կյանքը մեծ խիզախություն է պահանջում։ Վախկոտները միայն ծաղկում են, նրանք չեն ապրում, որովհետև նրանց ամբողջ կյանքը լի է վախով։ Մի կողմ նետեք վախը։ Դուք այն մանկությունում եք ձեռք բերել, անգիտակից։ Հիմա գիտակցորեն մի կողմ նետեք ու հասուն եղեք։ Մարդու հոգին ազատությունից է կազմված։ Ես ձեզ ազատություն եմ սովորեցնում։ Բայց ազատություն՝ կնշանակի ինքդ քո կյանքի համար պատասխանատվության ընդունում, առանց ուրիշի վրա դնելու, ով էլ որ այդ մեկը լինի։ Մարդիկ շարունակում են պատասխանատվությունը անցյալի, կամ ճակատագրի, կամ Աստծու վրա դնելը… Եթե նույնիսկ մի կողմ են նետում Աստծուն, հասարակությունը, կարման և այլն՝ նրանք սկսում են նոր ճանապարհներ փնտրել։ Իրական կրոնավոր մարդն այն մարդն է, ով դադարում է սեփական տանջանքների համար արդարացում փնտրել։ Կամքի ուժ է անհրաժեշտ ընդունելու համար, որ «Ես պատասխանատու եմ», որ «Սա իմ ընտրությունն է, ես եմ իմ կյանքն այսպիսին ընտրել», որ «Իմ ազատությունն այստեղ է, միշտ եղել է այստեղ, ազատությունը՝ ընտրելու այն, ինչ կցանկանամ։ Ես կարող եմ ընտրել տառապանք, ես կարող եմ ընտրել երանություն»։ Կյանքն աննպատակ է։ Շատ դժվար է դա ընդունելը։ Իսկ ինչու՞ է դժվար։ Դժվար է, որովհետև առանց նպատակի, էգոն գոյություն ունենալ չի կարող։ Դժվար է պատկերացնել, որ կյանքը նպատակներ չունի, քանզի առանց որևէ նպատակի կորում է մտքի, էգոյի ամբողջ իմաստը։ Իմ տեսակետն այդպիսին է. կյանքն աննպատակ է։ Դա բոլոր Բուդդաների տեսակետն է։ Ամեն ինչ պարզապես կա, չկան պատճառներ։ Ամեն ինչ պարզապես կա, չափավոր՝ անիմաստ, աբսուրդ։ Եթե դա հասկացված է, ուրեմն ու՞ր շտապել և ինչի՞ համար։ Այդ ժամանակ սկսում եք ապրել վայրկյանից-վայրկյան։ Այս պահը ձեզ հասանելի է՝ երգ երգեք, ապրեք լիարժեք։ Ամեն պահն ապրեք բացառապես այդ պահի համար։ Այն ուրիշ ինչ-որ բանի համար զոհաբերելը հիմարություն կլինի։ Զոհաբերելու սովորությունը կհաստատվի ու այդ պահը կզոհաբերվի հաջորդի համար, իսկ մյուսը՝ իր հաջորդի, և այդպես շարունակ՝ այս տարին՝ հաջորդի համար, այս կյանքը՝ հաջորդ կյանքի համար։ Այն, ինչ կատարվում է՝ միշտ այսօր է կատարվում, այս պահին։ Կրթության ճիշտ ձևը մարդկանց կսովորեցնի ապրել այստեղ և այս պահին, դրախտը ստեղծել Երկրի վրա ու չսպասել մահվան, լինել դժբախտ մինչև այն պահը, երբ մահը կդադարեցնի տառապանքները… Իմ մոտեցումը նրանում է, որ

38


դրախտն այստեղ է, որ չկա դրախտ ուրիշ ինչ-որ տեղ ու որ երջանիկ լինելու համար պատրաստություն պետք չէ։ Ես չեմ հերքում Աստծուն։ Սկզբում Աստծուն իրական եմ դարձնում, կենդանացնում նրան, մոտեցնում ձեզ, ավելի մոտ, քան ձեր սեփական սիրտն է, քանի որ նա իրականում ձեր ինքնությունն է, ոչ թե առանձին, հեռացված ինչ-որ բան, ոչ թե երկնքում է, այլ՝ այստեղ, այս պահին։ Ես փորձում եմ կոտրել «այնտեղ ու այն ժամանակ»-ի գաղափարը։ Իմ ամբողջ ուսմունքն այդ «Այստեղ և հիմա»-ի մեջ է, որովհետև չկա «այստեղից» բացի՝ ուրիշ տարածություն և «հիմա»-ից բացի՝ ուրիշ ժամանակ չկա։ Հասկացեք, որ ո՛չ անցյալը, ո՛չ ապագան՝ գոյություն չունեն։ Այն ամենն, ինչ ունեք՝ շատ փոքր ակնթարթ է՝ այս ակնթարթը։ Նույնիսկ ևս մեկը չունեք։ Ձեր ձեռքերում միշտ միայն մեկ ակնթարթ է, ու այն այնքան կարճ ու թռուցիկ է, որ եթե մտածեք անցյալի կամ ապագայի մասին՝ բաց կթողնեք։ Դրանում է միակ կյանքը, միակ իրականությունը, որ գոյություն ունի։ Կյանքն առանց ապագայի՝ մեծագույն տղամարդկություն է։ Միայն վախկոտներն են ապագայում ապրում։ Մարդկային անցյալը վախկոտություն է եղել։ Այն չի ապրել ներկայում, ապրել է ապագայում։ Այդպիսի հույսերով էին մարդիկ ապրում ու մեռնում։ Այն, ինչին սպասում էին՝ երբեք չէր իրականանում։ Ես բացարձակապես դեմ եմ կյանքի հանդեպ բացասական վերաբերմունքին։ Իսկ այդ բացասական վերաբերմունքը պաշտվում էր ինչպես աստվածային ինչ-որ բան։ Այն կենսական ինչ-որ բան դարձնելու համար՝ ուրախությունը, հումորի զգացումը, սերն ու դեպի կյանքը հարգանքը պետք է միավորվեն։ Կյանքը մեր տունն է և այդ պատճառով՝ դրա հետ կռվի միտքն ինքնին հիմարություն է։ Ես սովորեցնում եմ ներդաշնակություն՝ լինել համահունչ կյանքին. ծառերին, քամուն, անձրևին, արևին, համահունչ եղեք կյանքին։ Եթե բռնացնեք ձեզ այն մտքի վրա, որ ինչ-որ տեղ համաձայն չեք նրա հետ՝ միշտ հիշեք, մեղավոր եք դուք, կյանքը միշտ ճիշտ է, դրա համար, երբ ձեզ դժբախտ զգաք՝ իմացեք, որ ինչ-որ տեղ ճիշտ չեք։ Կյանքը միակ գոյություն ունեցող ճշմարտությունն է։ Չկա կյանքից բացի որևէ ուրիշ Աստված։ ՈՒրեմն՝ թույլ տուր ինքդ քեզ տիրապետել երաժշտության նոտաներին։ Եթե կարողանաք այդ պարզ բանն անել… Դա հեշտ է, որովհետև հարցը միայն հոսանքին տրվելու մեջ է։ Մի հրեք գետը, թույլ տվեք գետին դուրս բերել ձեզ օվկիանոս։ Նա արդեն օվկիանոսի ճանապարհին է։ Հանգստացեք, մի լարվեք ու մի փորձեք լինել հոգևոր։ Մի դրեք ոչ մի սահման նյութի և հոգու միջև։ Գոյությունը մեկն է, նյութն ու հոգին պարզապես մի մետաղադրամի երկու կողմերն են։ Հանգստացեք, որ լողաք գետի հետ։ Կյանքն անմիջական է։ Ահա թե ինչ է կյանքը. անմիջականություն։ Կյանքը երբեք չի ձգձգում։ Դուք անում եք գեղեցիկ ինչ-որ բան ու հենց անելով էլ պարգևատրված եք ու էլ պարտավոր չեք բազմաթիվ կյանքեր պարգևատրևման սպասել։ Պատիժը գործողությունից անպակաս է։ Կյանքը նվիրեք գեղեցիկին, ոչ թե զզվելիին։ Դուք չունեք այդքան շատ ժամանակ, այդքան շատ էներգիա՝ դատարկ վատնելու համար։ Այսպիսի փոքրիկ կյանքը, էներգիայի այսքան փոքրիկ աղբյուրը ծախսել զայրույթի, տխրության, ատելության, նախանձի վրա՝ պարզապես հիմարություն կլինի։ Փորձեք ապրել ինչքան հնարավոր է քիչ բարդույթներով ու խնդիրներով՝ դա ձեր ձեռքերում է։ ՈՒրիշ աշխարհների որս մի արեք։ Ապրեք այս աշխարհում ու ապրեք այստեղ բուռն, ինտենսիվ կյանք։ Ապրեք այստեղ լիովին, ամբողջ էությամբ։ Եվ շնորհիվ այդ լիարժեք հավատի, շնորհիվ այս բուռն կյանքի, սիրո ու ուրախության՝ ի զորու կլինեք այս աշխարհի սահմաններից դուրս գալ։ Իրական տոնը պետք է կյանքից գա, պետք է լինի հենց ձեր կյանքում։ Եվ իրական տոնը չի կարող օրացույցի հետ համապատասխանեցված լինել, ինչպես, օրինակ, պետք է նշեք Նոյեմբերի մեկը։ Տարօրինակ է, մի ամբողջ տարի դուք դժբախտ եք ու հանկարծ, պարելով, ազատվում եք տանջանքից։ Կյանքը պետք է անդադար տոնակատարություն լինի, կրակների տոն՝ ամբողջ տարվա ընթացքում։ Միայն այդ դեպքում կարող եք աճել, ծաղկել։ Փոքրիկ իրադարձությունները տոն դարձրեք… Պետք է արտահայտեք ինքներդ ձեզ այն ամենում, ինչ անում եք, ամեն ինչի վրա, ինչ անում եք՝ պետք է ձեր կնիքը լինի։ Այդ ժամանակ կյանքը անդադար տոնակատարություն կդառնա։

39


Ամեն մեկը ձգտում է ամբողջ սրտով լիարժեք ապրել այս կյանքը, բայց հասարակությունը դա թույլ չի տալիս, մշակույթը կանխում է, կրոնը կառավարում է ձեզ, ընտանիքը կտրում է ձեր թևերը։ Ձեզ շրջապատում են մարդիկ, ում շահը ձեզ լի կյանք ապրել չթողնելու մեջ է։ Հետաքրքիր է, ինչու՞ են նրանք այդքան շահագրգռված նրանով, որ մարդիկ իրենց կյանքն ամբողջովին չապրեն. որովհետև մարդկային շահագործման ողջ մեխանիզմն է դրանից կախված։ Ամբողջովին ապրող մարդը ալկոհոլ, կամ նարկոտիկի ցանկացած ուրիշ տեսակ չի օգտագործի։ Ալկոհոլը պետք է դժբախտներին, մտահոգված մարդկանց, մարդկանց, ովքեր ինչ-որ կերպ ուզում են մոռանալ իրենց պրոբլեմները, մտահոգությունները, գոնե մի քանի ժամով։ Եթե մարդն ապրում է ամբողջովին, նրա ամեն մի վայրկյան այնքան հագեցած է, որ նույնիսկ չեք նայի կինոթատրոնի հերթին։ Ո՞վ կուզենա նայել, թե ինչպես է ինչ-որ մեկը սիրով զբաղվում, եթե ինքը կարող է դա անել։ Ինչու՞ պետք է գնաք կինո, եթե ձեր սեփական կյանքն այդպիսի միստերիա է, այդքան հսկայական կանչ՝ բացահայտումների… Ամբողջովին ապրող մարդը ազատվում է փառասիրությունից։ Նա հենց հիմա, հենց այս պահին այնքան երջանիկ է, որ չի կարող անգամ պատկերացնել ավելիի հնարավորությունը։ Մարդկային մտքի սովորական խելագարությունը՝ ավելիի ու ավելիի ցանկությունը. ահա այն պատճառը, թե ինչու չեք կարող ամբողջական կյանք ապրել։ Իմ կարծիքով՝ կյանքը լավ է իր ամբողջության մեջ։ Ինչ էլ որ չգա՝ ուրախացեք դրանից։ Ցերեկը գեղեցիկ է, բայց գիշերը յուրովի է գեղեցիկ, ուրեմն ինչու՞ չուրախանալ նրանց երկուսի համար էլ։ Ու կարող եք ուրախանալ ամեն ինչի համար, եթե մեկնումեկին կապված չեք։ Երջանկությունը մի առավելություն է, տխրությունը՝ ուրիշ։ Երանությունը մի առավելություն է, տանջանքը՝ ուրիշ։ Կյանքը «սրանից ու նրանից» է կազմված։ Կյանքը, որը միայն երանությունից է կազմված՝ հորիզոնական ընթացք կունենա, չի ունենա խորություններ։ Կյանքը, որը կազմված է միայն տխրությունից՝ կունենա խորություն, բայց չի ունենա ընթացք։ Կյանքը, որը կազմված է տխրությունից ու երանությունից՝ բազմակողմ է, կարող է շարժվել բոլոր ուղղություններով։ Սիրեք կյանքը, որովհետև կյանքը փոփոխվող ինչ-որ բան է։ Ամեն վայրկյան նա հոսում է։ Երբ մտաք այս սենյակ՝ ուրիշ մարդիկ էիք, երբ լքեք այս սենյակը՝ նույնը չեք լինի։ Եթե մարդն իր կյանքն ապրել է՝ լցնելով ամեն վայրկյանն ու ամեն շրջանը գեղեցկությամբ, սիրով, ուրախությամբ, ապա, բնական է, նրա համար մահը կլինի կյանքի նպատակների գագաթը։ Վերջին հպում… նրա մահը չի լինի տգեղ, ինչպես լինում է ամեն օր։ Եթե մահը տգեղ է՝ նշանակում է՝ ձեր ամբողջ կյանքը կորած է։ Մահը պետք է խաղաղ ընդունում, ուրախ մուտք դեպի անհայտը, հին ընկերների, հին աշխարհի հետ տաք հրաժեշտ լինի։ Դրա մեջ չպետք է լինի ո՛չ մի տրագեդիա։

Փրկիր ինքդ քեզ, և բավական կլինի/ Պյոտոր Մամոնով http://www.adme.ru/svoboda-psihologiya/petr-mamonov-o-smysle-zhizni-769510/ Հնարավոր չէ պատմել անանասի համի մասին, եթե այն չես փորձել: Հնարավոր չէ պատմել նրա մասին, թե ինչ է քրիստոնեությունը, առանց փորձելու: Փորձեք տեղի տալ, զանգահարել Լյուդային, ում հետ արդեն հինգ տարի չեք խոսել ու ասել. «Լյուդ, արի վերջացնենք այս ամբողջ պատմությունը. ես մի բան սխալ ասացի, դու ասացիր… Արի գնանք կինո»: Կտեսնեք, թե գիշերը ինչքա՜ն լավ կլինի: Ամեն ինչ հարյուրապատկված վերադառնում է քեզ, քո սիրելիին, բայց ոչ թե փալասների, այլ հոգեվիճակի տեսքով: Ահա իսկական երջանկությունը: Բայց դրան հասնելու 40


համար ամեն րոպե պետք է մտածել՝ ինչ ասել, ինչ անել: Հենց սա էլ արարումն է: Նայեք, թե ինչ է կատարվում շուրջը. ինչքան լավ մարդիկ կան, ինչքան մաքուր, զարմանալի, ուրախ դեմքեր: Եթե մենք զզվելի բան ենք տեսնում, ուրեմն այն մեր մեջ է: Նմանը միանում է նմանի հետ: Եթե ես ասում եմ՝ ահա, գող է քայլում, ուրեմն ինքս եմ գողություն արել, եթե ոչ հազար դոլար, ապա մեկ մեխ՝ հաստատ: Մի՛ հանդիմանեք մարդկանց, ինքներդ ձեզ նայեք: Փրկիր ինքդ քեզ ու բավ կլինի: Վերադարձրու Աստծուն քո մեջ, ուղղի՛ր հայացքդ, աչքերդ ոչ թե դեպի դուրս, այլ դեպի ներս: Սիրիր ինքդ քեզ, իսկ հետո ինքնասիրությունդ վերածիր սիրո դեպի մտերիմը, ահա թե ինչն է նորմալ: Մենք բոլորս ուրացող ենք: Մեծահոգի լինելու փոխարեն ագահություն ենք անում: Թարս ենք ապրում, գլխի վրա ենք քայլում: Ոտքի կանգնելը հենց տալն է: Բայց եթե տվեցիր տաս հազար դոլար, իսկ հետո փոշմանեցիր, մտածեցիր, որ հինգ հազարն էր պետք տալ՝ քո բարի գործը համարիր, որ չի էլ եղել:

Սոնա Գրիգորյան 11-րդ դասարան 25 ըմբոստ արտահայտություններ Ջերոմ Դեյվիդ Սելինջերից http://www.adme.ru/tvorchestvo-pisateli/25-buntarskih-citat-dzheromadevida-selindzhera-855010/ Կան մարդիկ, որոնց համար համակարգի դեմ բողոքը կյանքի մի մասն է։ Նրանցից մեկը գրող Ջերոմ Դ․ Սելինջերն է։ «Տարեկանի արտում` անդունդի եզրին» վեպի հեղինակը իր գործունեության գագաթնակետին հասնելուն պես թողել է գրականությունը՝ տեղափոխվելով մի խուլ ավան, հեռու քաղաքի աղմուկից։ Զարմանալի չէ, որ նրա գիրքը դարձավ ընթեռնելի մի քանի երիտասարդ, ըմբոստ սերունդների համար․ նա իր օրինակով ապացուցեց, որ կարելի է ապրել այնպես, ինչպես անհրաժեշտ ես համարում՝ ուշադրություն չդարձնելով, որ հասարակությունը քեզնից սպասում է մեկ այլ բան։ 1.

Եթե հանդիպման եկող աղջիկը գեղեցիկ է, ո՞վ իրեն վատ կզգա, որ նա ուշացել է․ ոչ ոք։

2.

Եթե մարդը մահանում է, չի կարելի դադարել սիրել նրան, գրողը տանի, հատկապես, եթե նա ամենալավն էր բոլոր ապրողներից, հասկանու՞մ ես։

3.

Ես միշտ ասում եմ՝ «Շատ հաճելի է ձեզ հետ ծանոթանալ», երբ ինձ ոչնչով հաճելի չէ։ Բայց, եթե ուզում ես ապրել մարդկանց հետ, ստիպված ես ամեն բան էլ ասել։

4.

Լավ կլիներ որոշ իրեր չփոխվեին։ Դե, եթե դրանց կարելի լիներ դնել ապակե ցուցափեղկում և չկպչել։

5.

Մարդու տհասության նշան է, երբ նա ուզում է ազնվորեն մահանալ ճիշտ գործի համար, իսկ հասունության նշան է, երբ նա ուզում է խոնարհաբար ապրել հանուն ճիշտ գործի։

6.

Ամենևին էլ պետք չէ լինել անցանկալի, որ դրդես մարդուն ատել քեզ․ լավ մարդն էլ, վերջիվերջո, հնարավոր է՝ տրամադրություն փչացնի։

7.

Կնոջ մարմինը ջութակ է, պետք է լինել հիանալի երաժիշտ, որպեսզի ստիպես նրան հնչել։

8.

Վատ է, որ երբեմն հիմար բաները հաճույք են պատճառում։

9.

Գրողի տարած փողեր։ Միշտ դրանց պատճառով զայրանում ես։ 41


10. Չեմ հասկանում՝ ինչիդ է պետք իմանալ աշխարհում ամեն ինչ և բոլորին շշմեցնել քո սրամտությամբ, եթե դա քեզ ուրախություն չի բերում։ 11. Իսկ ինձ գրավում են այնպիսի գրքեր, որ հենց կարդում ես մինչև վերջ, միանգամից մտածում ես՝ լավ կլիներ, եթե այս գրողը դառնար քո ամենալավ ընկերը և նրա հետ հնարավոր լիներ զրուցել հեռախոսով երբ ցանկանաս։ 12. Օրը կգա, և դու կորոշես՝ ուր գնալ։ Եվ միանգամից պետք է գնաս այնտեղ, ուր դու որոշել ես։ Արագ։ Դու իրավունք չունես կորցնելու ոչ մի րոպե։ Դա քեզ թույլատրված չէ։ 13. Երբ արևը շողում է, դեռ այնքան վատ չէ, բայց չէ՞ որ արևը շողում է, երբ խելքին փչում է։ 14. Ես լինեի Աստված՝ չէի ցանկանա, որ ինձ սիրեին սենտիմենտալ սիրով։ Դա արդեն շատ անհուսալի է։ 15. Նա ատում էր, երբ իրեն անվանում էին բթամիտ։ Բոլոր բթամիտները ատում են, երբ իրենց անվանում են բթամիտներ։ 16. Ես հակապարանոյիկ եմ։ Ես կասկածում եմ, որ մարդիկ դավադրություն են կազմակերպում, որպեսզի ինձ ուրախացնեն։ 17. Իմ կարծիքով կյանքը նվեր տված ձի է։ 18. Տղամարդը սիրահարվում է և միանգամից հիմարանում։ 19. Տղաներին պետք է սովորեցնել արհամարհել պատերազմը, որպեսզի նրանք ժպտան՝ նայելով պատմության գրքերում եղած նկարներին։ Եթե գերմանացի տղաները արհամարհեին բռնությունը, Հիտլերը ստիպված կլիներ ինքն իրեն սփոփել։ 20. Եթե մարդն իր տրամադրության տակ ունենար նույնիսկ միլիոն տարի, միևնույն է, չէր կարող մաքրել այն խառնաշփոթը, որը կա աշխարհում։ Անհնարին գործ է։ 21. Զվարճալի բան․ հերիք է ասել մարդուն ինչ-որ անհասկանալի բան, և նա կանի այն, ինչ դու կցանկանաս։ 22. Լինում են այնպիսի արգելված հարվածներ, հատկապես սիրո մեջ և բոքսում, որից հետո անհնար է ճչալ, նաև՝ արտաշնչել։ 23. Մարդկանց հետ դժվար է, առանց նրանց՝ անտանելի։ 24. Երբ ինչ-որ բան անում ես բավականաչափ լավ, ուրեմն, հենց չհետևես ինքդ քեզ, կսկսես ինքնացուցադրվել։ Իսկ դա չի կարող լավ լինել։ 25. Ես պատկերացրել եմ՝ ինչպես են փոքրիկ երեխաները երեկոյան խաղում մեծ դաշտում՝ տարեկանի արտում․ հազարավոր մանուկներ և շրջապատում՝ ոչ ոք, ոչ մի մեծահասակ, բացի ինձնից։ Իսկ ես կանգնել եմ ցանկացած ժայռի վրա՝ անդունդի եզրին, հասկանու՞մ ես։ Եվ իմ գործն է բռնել երեխաներին, որպեսզի նրանք չընկնեն անդունդը։ Հասկանու՞մ ես, նրանք խաղում են և չեն տեսնում՝ ուր են վազում, իսկ այդտեղ ես վազում և բռնում եմ նրանց, որ չընկնեն։ Ահա և իմ ամբողջ աշխատանքը։ Պահպանել երեխաներին տարեկանի արտում՝ անդունդի եզրին։ Գիտեմ, սա հիմարություն է, բայց սա միակ բանն է, ինչ ես իսկապես ուզում եմ։ Հավանաբար ես հիմար եմ։

42


Նինա Մամարյան 12-րդ դասարան Մի դոլար, 20 սենթ/ Չարլզ Բուկովսկի http://www.mitcharf.com/mitcharf/art/misc/web/dollar.html ամենաշատը նա սիրում էր Ամառվա վերջը, չէ Աշունը, հա, ոնց որ Աշունը, կարճ ասած՝ էդ ժամանակ ծովափին արդեն զով էր լինում, ու նրան դուր էր գալիս մայրամուտից անմիջապես հետո քայլել ջրի եզրով, շուրջը ոչ ոք չկար, ջուրը կեղտոտ էր թվում, ջուրը թվում էր մահաբեր, իսկ ճայերը չէին ուզում քնել, տանել չէին կարողանում քունը: նրանք ցած էին թռչում, մոտ էին թռչում նրան՝ որսալով նրա աչքերը, հոգին, էն, ինչ մնացել էր հոգուց: եթե հոգուցդ մի քիչ մնացել է քեզ, ու դու գիտես էդ մասին, ուրեմն դու հոգի ունես: հետո նա նստում ու ջրին էր նայում, ու, ջրին նայելով, դժվար էր ինչ- որ բանի հավատալը: ասենք էն բանին, որ աշխարհում Չինաստանի կամ Միացյալ նահանգների նման երկրներ կան, որ Վիետնամի նման տեղ գոյություն ունի կամ այն, որ նա մի ժամանակ փոքր է եղել, չնայած՝ չէ, եթե լավ մտածենք, դրան դժվար չէր հավատալը, նողկալի մանկություն էր ունեցել, դա, որ հաստատ չի մոռացել: ջահելությունն էլ չի մոռացել. բոլոր աշխատատեղերը, բոլոր կանանց, հետո տարիները՝ առանց կանանց, իսկ հիմա՝ առանց աշխատանքի: վաթսուն տարեկան բոմժ: դուրս է գրված: ոչնչություն: ուներ մի դոլլար քսան սենթ՝ կանխիկ: մի ամսվա բնակատեղի համար վճարված է: օվկիանոս… նա մտքում վերհիշեց իր բոլոր կանանց: նրանցից որոշների հետ լավ էր, մյուսները վհուկ էին՝ մի քիչ խնամված, կոպիտ ու ճանկռում էին: սենյակներն ու մահճակալները, տներն ու ծննդյան տոները, աշխատատեղերը, երգեցողությունն ու հոսպիտալները, անլույս, խամրած օրերն ու գիշերները, ու ոչ մի իմաստ ու ոչ մի շանս: իսկ այսօր վաթսուն տարվա արդյունքը. մի դոլլար ու քսան սենթ: մի փոքր անց մեջքի հետևում ծիծաղ լսեց: նրանք իրենց հետ ծածկոցներ էին բերել, շշեր, գարեջրի բանկաներ, սուրճ, բուտերբրոդներ: նրանք ծիծաղում էին, նրանք քրքջում էին: երկու տղա ու երկու աղջիկ: բարեկազմ, ճկուն, անհոգ: հետո նրանցից մեկը տեսավ նրան. -հեյ, էս Ի՞ՆՉ ա: -տեր աստված, չգիտեմ: նա չշարժվեց: -էս մա՞րդ ա: — շնչու՞մ ա, թպրտու՞մ ա: -Ի՞ՆՉՆ ա թպրտում: նրանք քրքջացին նա բարձրացրեց իր շիշը: մեջը դեռ մի քիչ խմելու բան կար: հիմա խմելու ճիշտ ժամանակն էր -ՇԱՐԺՎՈՒՄ ա, նայեք, ՇԱՐԺՎՈՒ՜Մ ա: նա բարձրացավ ու ծնկներից թափ տվեց ավազը: -նա ոտքեր ու ձեռքեր ունի, նա դեմք ունի: -ԴԵ՞ՄՔ: 43


նորից ծիծաղեցին: նա զարմացավ: սովորաբար երեխաներն էդպիսինը չեն: չար չեն: ի՞նչ են էս դեպքում սրանք: մոտեցավ նրանց: -տարիքից էլ չեն ամաչում: տղաներից մեկը գարեջրի շիշն էր դատարկում: մի կողմ շպրտեց դա: — ամոթ ա տարիներն անիմաստ վատնելը, հոպար, իսկ դու իմ կարծիքով անիմաստ դեմք ես եղել: — ես մինչև հիմա էլ լավ մարդ եմ, տղաս: — ասենք՝ էս աղջիկներից մեկը ոտքերի արանքում ունեցածը դեմ տա քեզ, ի՞նչ կանես, հոպար: — Ռոդ, բերանդ փակի: խոսեց երկար կարմրավուն մազերով երիտասարդ աղջիկը: նա մազերը քամուն էր տվել, թվում էր՝ ինքն ամբողջությամբ քամունն էր՝ ոտքերը պինդ խրված ավազի մեջ: — ուրեմն, ի՞նչ կանես, հը՞, հոպար, ի՞նչ կանես, եթե էս աղջիկներից մեկը վրեդ պառկի: նա պտտվեց , շրջանցեց ծածկոցն ու ավազի վրայով հասավ տախտակապատ ճանապարհին: — Ռոդ բայց ինչի՞ ես էդպես ձեռք առնում խեղճ բիձուկին, երբեմն ես քեզ ուղղակի ԱՏՈՒՄ եմ: — դե, ԱՐԻ ՄՈՏՍ, փոքրիկ: — ՉԷ: պտտվեց ու տեսավ, թե ոնց է Ռոդը վազում աղջկա հետևից: նա գոռաց, հետո՝ ծիծաղեց: Ռոդը բռնեց նրան, ու նրանք ընկան ավազի վրա՝ կռվելով ու քրքջալով: նա տեսավ, որ մյուս զույգը կանգնած համբուրվում էր: նա ճանապարհին հասավ, նստարանին նստեց ու ոտքերից մաքրեց ավազը: հետո հագավ կոշիկներն ու տասը րոպեից իր սենյակում էր: հանեց կոշիկներն ու, չվառելով լույսը, պարզվեց մահճակալի վրա: դուռը թակեցին: — Միսթը՞ր Սնիդ: — հա՞: դուռը կիսաբաց արվեց: բնակարանի տիրուհին էր՝ միսսիս Քոններսը: միսսիս Քոններսը վաթսուն հինգ տարեկան էր: մթության մեջ չտեսավ նրա դեմքը: նա ուրախ էր, որ մթության մեջ չէր կարող տեսնել դեմքը: — Միսթը՞ր Սնիդ: — հա՞: — ես ապուր եմ եփել: շատ լավ ապուր: բերե՞մ ձեզ մի ափսե: — չէ, չեմ ուզում: — օհ, ախր, միսթըր Սնիդ, լավ ապուր է, շատ լավ ապուր, եկեք մի ափսե բերեմ: — դե լավ: նա բարձրացավ ու սպասումով նստեց աթոռին: դուռը կիսաբաց թողեց: միջանցքի լույսը սենյակ էր թափանցում: մի փունջ լույս: շողքն ընկնում էր նրա ոտքերին ու ծնկներին: հենց այնտեղ էլ դրեց ապուրը: ապուրի ամանն ու գդալը: — ձեզ դուր կգա, միսթըր Սնիդ, շատ լավն է: — շնորհակալություն,- ասաց նա: նա նստել ու նայում էր ապուրին: մեզի նման դեղին էր: դա հավով ապուր էր: առանց մսի: նա նստած նայում էր յուղի փոքրիկ պղպջակներին: մի որոշ ժամանակ այդպես էլ նստեց: հետո հանեց գդալն ու դրեց պահարանի վրա: ափսեն պատուհանի մոտ տարավ, բացեց պատուհանն ու դանդաղ գետնին լցրեց ապուրը: գոլորշու բարակ շիթ բարձրացավ: հետո այն հալվեց: ափսեն պահարանի վրա դրեց, փակեց դուռն ու նորից պառկեց մահճակալին: ավելի մութ էր, քան առաջ երբևէ: դուր էր գալիս մթությունը, մթության մեջ իմաստ կար: լարված ականջ դնելով՝ լսեց օվկիանոսի աղմուկը: որոշ ժամանակ լսում էր օվկիանոսը: հետո հոգոց հանեց: մի անգամ խորը հոգոց հանեց ու մեռավ:

44


ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

Հռիփսիմե Մելիքյան 11-րդ դասարան Մշակվել է աչքերի գույնն ընդմիշտ փոխող տեխնոլոգիա http://www.vokrugsveta.ru/news/223050/ Կալիֆոռնիայի Stroma Medical ընկերությունը մշակել է լազերային տեխնոլոգիա, որը թույլ է տալիս աչքի ցանկացած գույն դարձնել կապույտ: Ակնկալվում է, որ այդ վիրահատության արժեքը կազմելու է 5000 դոլար: Պրոցեսը հետևյալն է. բժիշկը լազերի միջոցով ազդում է աչքի ծիածանաթաղանթի վրա` ոչնչացնելով գորշ գունանյութերը: Երբ ծիածանաթաղանթի գորշ գունանյութերը լրիվ վերանում են, աչքերը դառնում են կապույտ: Վիրահատությունը տևում է 30 վայրկյան: Գորշ գունանյութերը ամբողջությամբ վերանում են 2 շաբաթվա ընթացքում: Այս պահի դրությամբ փորձարկումներ են անցկացվում մարդկանց վրա. 17 մարդ Մեքսիկայում և 20 մարդ Կոստա-Ռիկայում արդեն անցել են նման վիրահատություն: Ընդհանուր առմամբ, սպասվում է, որ գործընթացին կմասնակցեն մոտ 100 այցելու, որից հետո վիրահատությունը հասանելի կլինի բոլոր ցանկացողներին: Այս գաղափարի քննադատներն ասում են, որ վիրահատությունը կարող է հանգեցնել բարձր ներաչքային ճնշման և գլաուկոմայի: Սակայն, աշխատակիցները պնդում են, որ այս պրոցեսի ոչ մի փուլում թեստերը այդպիսի ռիսկեր ցույց չեն տվել:

368 ֆուտ խորության մեջ հսկաների քաղաքակրթություն է հայտնաբերվել http://tainy.net/51160-v-missuri-na-glubine-360-futov-obnaruzhilicivilizaciyu-velikanov.html Միսսուրի նահանգի տարածքում` Մոբերլի քաղաքում գտնվող ածխի հանքի մշակման աշխատանքների ընթացքում 360 ֆուտ խորությաբ հայտնաբերվել է խորհրդավոր քաղաք: Այդպիսի վերնագիր 1885թ. հայտնվել է շատ թերթերում: Ինչպես հաղորդվում է, պեղումների ժամանակ հայտնաբերվել են բազմաթիվ արտիֆակտեր. քարե և բրոնզե դանակներ, արձաններ, գրանիտե մուրճեր և ջրով լի շատրվաններ: The Daily Globe-ը իր ընթերցողներին բացահայտել է, որ շատրվանների տակ հայտնաբերվել են մարդկային մարմնի մնացորդներ: Ոսկորների մեծության պատճառով, կարելի է ենթադրել, որ այստեղ ապրած մարդկանց հասակը 3 անգամ ավելի է, քան ժամանակակից մարդու միջին հասակը, և նրանք ունեցել են շատ ուժեղ մկանային համակարգ: 45


Մեկ այլ թերթում՝ The Semi-Weekly South Kentuckian-ում, նույնիսկ ներկայացվել են չափումների արդյունքները. Կողերը՝ 1.4 մետր, սրունքոսկրերի երկարությունը՝ 1.3 մետր: Գանգի ոսկորները բաժանված են երկու մասի, կորոնար կարն ավերված է: Հրապարակումներում հաղորդվում է նաև, որ խորհրդավոր քաղաքը թաղված է լավայի հաստ շերտի տակ: Հետազոտողները պեղումների ժամանակ հայտնաբերել են նստարաններով մի սրահ, որտեղ տարբեր նպատակների համար շատ աշխատանքային գործիքներ կան:

Գիտնականները ստորգետնյա քաղաքում անցկացրել են քսան ժամ՝ նոր հայտնագործություններով տարված: Վերև նրանք բարձրացան միայն այն ժամանակ, երբ լամպերի մեջ նավթը վերջացավ: Ի միջի այլոց, հայտնագործությունների հիման վրա կարելի է ասել, որ հսկաների քաղաքակրթությունը ունեցել է զարգացման բարձր մակարդակ: Սակայն հին քաղաքի մասին ավելի շատ տեղեկություններ գտնելու փորձերը ձախողվել են: Չնայած, հնարավոր է, որ այս մասին շատ տեղեկություններ կան Մոբերլիյի արխիվում: «Կասպերսկու լաբորատորիան» բացահայտել է համակարգչային ցանցի «սուպերլրտեսներին» http://ria.ru/technology/20150217/1048110999.htm l Ռուսական հակավիրուսային ընկերության փորձագետները համարում են, որ կիբերխմբի զինանոցում կան բազմաթիվ չարամիտ և նորարարական ծրագրեր, «Կասպերսկու լաբորատորիան», օրինակ, առաջին անգամ հայտնաբերել է մոդուլներ, որոնք թույլ են տալիս վերածրագրավորելու 12 խոշոր արտադրողների կոշտ սկավառակների օպերացիոն համակարգերը:

Մոսկվա, փետրվարի 17 - հաղորդում է ՌԻԱ Նովոստին / Prime. «Կասպերսկու լաբորատորիան» հայտնաբերել է Equation Group կիբերխումբը, որ իր մասշտաբների մեծությամբ, տեխնոլոգիաներով և արդյունավետությամբ գերազանցում է հակերների ամենահայտնի կիբերթիմերին։ Equation Group խումբը գործում է արդեն 20 տարի, նրա գործողությունները ազդել են հազարավոր և հնարավոր է՝ տասնյակ հազարավոր օգտատերերի վրա 30 տարբեր երկրներում: Equation Group-ի զոհերի ամենամեծ թիվեը գրանցվել է Ռուսաստանում և Իրանում: Equation Group-ի ենթակառուցվածքը իր մեջ նրառում է ավելի քան 300 տիրութներ և վերահսկողությանհրամանատարության 100 ծառայություններ տարբեր երկրներում, մասնավորապես` ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիյում, Իտալիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Պանամայում, Կոստա Ռիկայում, Մալայզիայում, Կոլումբիայում և Չեխիայի Հանրապետությունում: Ներկայումս «Կասպերսկու լաբորատորիան» վերահսկում է այդ խմբերի մոտ 20 սերվերներ: Ռուսական հակավիրուսային ընկերության փորձագետները համարում են, որ կիբերխմբի զինանոցում կան բազմաթիվ չարամիտ և նորարարական ծրագրեր, «Կասպերսկու լաբորատորիան», օրինակ, առաջին

46


անգամ հայտնաբերել է մոդուլներ, որոնք թույլ են տալիս վերածրագրավորելու 12 խոշոր արտադրողների կոշտ սկավառակների օպերացիոն համակարգերը։ Բացի այդ, Equation Group-ն օգտագործում է funny «ճիճու», որը թույլ է տալիս տվյալներ ստանալ համակարգչից, նույնիսկ երբ այն անջատված է գլոբոլ ցանցից: Դա անելու համար արդեն իսկ վարակված համակարգչին նրանք ուղարկում են որդը USB ֆլեշով, , այն ստեղծում է թաքնված շարժական մեդիա դաշտը, ինչը հավաքում է բոլոր տեղեկությունները մեկուսացված ցանցի կառուցվածքի մասին: Բացի այդ, «Կասպերսկու լաբորատորիան» հայտնաբերել է, որ Equation Group խումբը համագործակցում է այլ կիբերխմբերի, մասնավորապես՝ Stuxnet-ի (կատարել է մի շարք հարձակումներ Իրանի միջուկային ենթակառուցվածքի վրա, ըստ որոշ տվյալների կազմակերպվում է ամերիկյան հատուկ հետախույզ գործակալների միջոցով) և Flame-ի հետ:

Նարեկ Սահակյան 11-րդ դասարան Իսպանիայում գտել են Սերվանտեսի գերեզմանը http://www.bbc.com/news/world-europe-31852032 Դատաբժշկական գիտնականները ասում են, որ գտել են Իսպանիայի գրականության ամենասիրված հսկա Միգել դե Սերվանտեսի գերեզմանը՝ իր մահից համարյա 400 տարի անց: Նրանք հավատում են, որ գտել են Սերվանտեսի, նրա կնոջ ու ուրիշների ոսկորները, որ թաղված են նրա հետ Մադրիդի Երրորդության Մենաստանում: Հետազոտողները նշում են, որ դժվար է նրա վնասված ոսկորները մյուս բեկորներից առանձնացնելը: «Դոն Կիխոտ» ստեղծագործության հեղինակը թաղվել է 1616 թվականին, բայց նրա դագաղը ավելի ուշ կորել էր: Երբ 17-րդ դարավերջին մենաստանը վերակառուցվեց, նրա աճյունը տեղափոխեցին նոր կառույց, և դարեր պահանջվեց վերագտնելու այն մարդու գերեզմանը, ով հայտնի է նաև որպես Իսպանիայի «Նամակների իշխան» «Նա վախճանվեց ինչպես մի աղքատ մարդ: Պատերազմի վետերան՝ իր մարտական վերքերով»,-ասաց Պեդրո Քորրալը՝ Մարդրիդի արվեստի, սպորտի և տուրիզմի խորհրդի ղեկավարը: 30 հոգանոց հետազոտողների խումբը մի մոռացված դամբարան-կառույցի տակ օգտագործել է ինֆրակարմիր տեսախցիկներ, 3D սկաններներ և ստորգետնյա թափանցող ռադարներ՝ թաղման վայրը ճշտելու համար: 33 խորշերի մեջ՝ մի հեռավոր պատի դիմաց, հնագետները հայտնաբերել են մի շարք հասուն մարդկանց ոսկորներ, որոնք համընկնում են այն մարդկանց հետ, ովքեր գերեզմանները դամբարան տեղափոխելուց առաջ թաղված էին Սերվանտեսի հետ: «Մնացորդները վատ վիճակում են, լավ պահպանված չեն և թույլ չեն տալիս անհատապես նույնականացում անել Միգել դե Սերվանտեսի հետ»,-ասաց դատաբժշկական գիտնական Ալմուդենա Գարսիա Ռուբիոն:

47


«Բայց մենք համոզված ենք պատմական աղբյուրների վկայություններում, որ Միգել դե Սերվանտեսը թաղված է եղել այն մարդկանց հետ, որոնց գտել ենք»: Հետագա հետազոտությունները թույլ կտան խմբին բաժանել Սերվանտեսի ոսկորները մյուսներինից, եթե հնարավոր լինի օգտագործել ԴՆԹ թեստ, նաև կպարզեն, թե որ ոսկորները չեն պատկանում հեղինակին: Ո՞վ էր Սերվանտեսը 1547. Ծնվել է Մադրիդի մոտ. 1571. Լեպանտոյի ճակատամարտում վիրավորվել է հրազենային վնասվածքով 1575. Գերեվարվել է և հինգ տարի Ալժիրում գերի մնացել 1605. Հրատարակում է «Լա Մանշի հնարամիտ ասպետ Դոն Կիխոտ»-ի առաջին մասը, իսկ երկրորդը՝ 1615ին: Դոն Կիխոտը քաջ մարդ էր, ով արկածներ էր որոնում իր ծեր ձի Ռոսինանտի և իր հավատարիմ ընկեր Սանչո Պանսանի հետ: 1616. 68 տարեկանում Սերվանտեսը մահանում է՝ ունենալով վեց ատամներ: Թաղված է Երրորդության Մենաստանում:

Samsung-ը զգուշացնում է իր «լսող» հեռուստացույցների մասին http://www.bbc.com/news/technology-31296188 Samsung-ը զգուշացնում է իր հաճախորդներին չքննարկել անձնական հարցեր սմարթ հեռուստացույցի առջև: Նախազգուշացումը վերաբերում է այն հեռուստադիտողներին, ովքեր ղեկավարում են իրենց Samsung Smart TV-ն ձայնային հրահանգներով: Այդպիսի հեռուստացույցները «լսում են» ձեր ասածները և հնարավոր է, որ տարածեն տեղեկությունը երրորդ անձանց մոտ: Գաղտնիության համար պատասխանատու աշխատակիցներն ասում են, որ տեխնոլոգիան նման է Ջորջ Օրուելի «1984»-ի հեռէկրաններին, որոնք լրտեսում էին քաղաքացիներին: Տվյալների տարածում Նախազգուշացումը ի հայտ եկավ Daily Beast առցանց ամսագրի նորությունների միջոցով, ուր հրապարակվել է Samsung-ի գաղտնիության վկայագրից մի հատված՝ կապված սմարթ հեռուստացույցների հետ: Վկայագրում բացատրվում է, որ հեռուստացույցը լսում է նույն սենյակի մարդկանց, որպեսզի «որսա» հրահանգները, որոնք տրվում են ձայնային կառավարման միջոցով: Ասվում է. «Եթե ձեր խոսքերը պարունակում են անձնական տեղեկություններ, այդ տեղեկությունները վերցվում և փոխանցվում են մի երրորդ կողմի»: Թվային աշխարհի՝ իրավունքների հարցերով զբաղվող Էլեկտրոնային սահմանափակումների հիմնադրամի (EFF) մտավոր սեփականության փաստաբան Քորին Մկ’Շերրին պատմեց Daily Beast-ին, որ երրորդ կողմը, թերևս, ընկերությունն է, որը Samsung-ին տրամադրում է «խոսքը՝ տեքստի» ֆունկցիան: «Եթե ես հաճախորդ լինեի, կցանկանայի իմանալ՝ ով է այդ երրորդ կողմը, և ես նաև անպայման կուզեի իմանալ, թե արդյոք իմ խոսածները ավնտանգ ձևով են փոխանցվում նրանց»,-ավելացրել է նա: Ի պատասխան տարածված անհանգստության՝ Samsung-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ հստակեցնելու, թե ինչպես է աշխատում ձայնային ճանաչման ֆունկցիան: Նա ընդգծել է, որ ձայնի ճանաչման հնարավորությունը ակտիվացվում է հեռուստացույցի հեռակառավարման վահանակի միջոցով: 48


Ալիսա Պետրոսյան 11-րդ դասարան Զբոսաշրջիկները որպես հուշանվեր թանկարժեք արտեֆակտներ են վերցնել http://www.telegraph.co.uk/news Զբոսաշրջիկները վերցրել են թանկարժեք Ճապոնական արտեֆակտը կարծելով, թե դրանք հուշանվերներ են Անփոխարինելի արտեֆակտները, որոնք դուրս են բերվել Ճապոնիայից առաջին անգամ, Քեմբրիջի համալսարանի կողմից, անհետացել են , երբ զբոսաշրջիկնրը պատահաբար վերցրել են դրանք՝ կարծելով, թե անվճար հուշանվերներ են: Երկու անփոխարինելի ճապոնական արտեֆակտներ անհետացել են Քեմբրիջի համալսարանի կրթական կենտրոնից, քանի որ զբոսաշրջիկները կարծել են, թե դրանք հուշանվերներ են: Փայտե հուշատախտակն ու պատճենահանած դպրոցական դասագիրքը, որոնք պահվում էին Ճապոնական թանգարանում, առաջին անգամ դուրս էին բերվել երկրից: Դրանք անհետացել են Ճապոնիայի օրվա տոնակատարության ընթացքում, որն անցկացվում էր «Kaetsu» Կրթական և մշակութային կենտրոնում շաբաթ օրը: Որոնող աշխատողները, ի վերջո, գտել են մեղավորներին, ովքեր սխալվել էին և վերցրել «անվճար հուշանվերները». զբոսաշրջիկները վերադարձել են արտեֆակները և ներողություն խնդրել: Դասագիրքը օգտագործվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Պատերազմի ժամանակ, Օկինավա կղզու բնակիչները ստիպված են եղել օգտագործել ճապոներենը, իսկ երկրի մնացած մասը օգտագործել է ավելի սիրով քան իրենց բարբառը՝ միավորման նպատակով: Նրանք, ովքեր բռնվում էին իրենց մայրենի լեզվով խոսելու մեջ, ստիպված էին իրենց վզից կախել փայտե հուշատախտակ: Թանգարանի տնօրեն Պիթտր Ռոբերտսը, ասել է. «Ես շատ, շատ հանգիստ եմ. առաջին անգամ է այս տարիների ընթացքում, երբ արտեֆակտները դուրս են բերվել Ճապոնիայից, այսպիսով թանգարանը նույնպես ռիսկի էր դիմում»։ «Շաբաթ օր էր, հենց օրվա վերջը, երբ բոլորը հավաքում էին իրերը, երբ մենք հասկացանք, որ արտեֆակտները կորել են: Մի փայտե հուշատախտակ, որի վրա ճապոներեն էր գրված, իսկ մյուսը մաթեմատիկական գիրք էր, որը երեխաներից մեկը օգտագործել էր դասարաններում: Դուք չէիք կարողանա հասկանալ, որ դրանք արժեքավոր են, այնպես որ, գուցե ինչ-որ մեկը, պարզապես վերցնել է: Նորությունը տարածվեց և ըստ երևույթին, շուտով հայտնաբերվեց, որ զբոսաշրջիկները կարծել են, թե դրանք հնարավոր է վերցնել որպես հուշանվեր: Դրանք անփոխարինելի են, եթե կորեին, կկորեին ընդմիշտ: Դրանք շատ, շատ յուրահատուկ իրեր են»: Այդ արտեֆակտները այժմ վերադարձել են Օկինավայի Խաղաղության հիշատակի թանգարան։

49


Դավիթ Կիրակոսյան 11-րդ դասարան Ֆեյսբուքն արդեն հասանելի է նաև «այն աշխարհում» http://money.cnn.com/2015/02/12/technology/facebook-legacycontact/index.html

Այժմ ֆեյսբուքը նոր ծառայություն է մատուցում իր օգտատերերին. դուք կարող եք կտակել ձեր էջը որևէ ընկերոջ, ով ձեր մահվանից հետո ձեր անունից նյութեր կթողարկի, կկարդա ձեր ֆեյսբուքյան հաղորդագրությունները, կպատասխանի դրանց: Նախկինում Ֆեյսբուքն ուղղակի «հավերժացնում էր» մահացած մարդկանց էջերը: Պրոֆիլում անվան կողքին հայտնվում էր «հիշատակ» բառը, և ընկերները կարող էին պատմել տվյալ անձի հետ կապված իրենց հուշերը մահացողի «պատի» վրա: Սակայն ֆեյսբուքը թույլ չէր տալիս որևէ բան փոխել այդ էջում: Մահացածի բարեկամները կարող էին միայն դիմել, որ էջը հեռացվի, սակայն դա երկարատև գործընթաց էր: Այժմ ֆեյսբուքյան էջում կա հատուկ բաժին, որի միջոցով հնարավոր է տվյալներ լրացնել և նշել այն մարդու անունը, ով հետագայում կդառնա մահացողի «ժառանգորդը» և կղեկավարի նրա էջը մահվանից հետո: Նշված ընկերոջ հասցեին նամակ կգա, որտեղ նշված կլինի, որ տվյալ անձը իր մահից հետո իր էջը վստահում է տվյալ ընկերոջը, և եթե կան հարցեր, ապա կարող եք դրանք քննարկել իր հետ: Ընտրված ընկերոջը հասանելի են տվյալ անձի լուսանկարները, թողարկված նյութերը, քոմենթները, անձնական տվյալները, ամեն ինչ՝ բացի նամակագրությունից: Ի դեպ, ֆեյսբուքը միակը չէ, ով փորձում է հոգ տանել մահացած մարդկանց թվային տվյալների մասին: 2013 թվականից Google-ը թույլ է տալիս Google-ի հաշիվ ունեցողներին նշանակել շահառուներ, ովքեր կկառավարեն մահացողի հաշիվը: Եթե 3-18 ամսվա ընթացքում դուք մուտք չեք գործում Google-ի ձեր հաշիվը, ապա google-ից ձեզ նամակ է գալիս: Եթե դուք չպատասխանեք այդ նամակին, ապա Google-ը կուղարկի ձեր տվյալները ձեր վստահված անձին:

Նանոտեխնոլոգիաների շնորհիվ արդյո՞ք կկարողանանք «վիրաբույժներ» կուլ տալ http://edition.cnn.com/2015/01/29/tech/mci-nanobots-eth/index.html Պատկերացրեք միկրոսկոպիկ ռոբոտների մի ամբոխ, որոնք այնքան փոքր են, որ դրանցից միլիոններով կարող է տեղավորվել մի թեյի գդալում:

50


Դրանք կարող են ներարկվել մարդու մարմնի այնքան նուրբ հատվածներ, օրինակ սիրտ կամ ուղեղ և դեղորայք մատակարարել չափազանց զգուշությամբ և ճշգրտությամբ, ինչպես նանովիրաբույժների մի մեծ բանակ: Շվեյցարայի Տեխնոլոգիայի ֆեդերալ ինստիտուտի ինժեներ Բրեդ Նելսոնը և նրա թիմը արդեն մեկ տասնամյակ աշխատում են այս «նանոբոտների» վրա: «Մենք պատրաստում ենք միկրոսկոպիկ ռոբոտներ, որոնք կառավարվում են արտաքին մագնիսական դաշտերով՝ մարդու մարմնում օգտագործելու համար», ասում է ինժեները: Այս նանոբոտները կարող են մեծ խմդիրների փոքր լուծումներ դառնալ: Դեռ 1959 թվականին ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Ռիչարդ Ֆեյնմանը մի գաղափար առաջ քաշեց, որ մի օր հնարավոր կլինի «կուլ տալ վիրաբույժին» և այդ մեխանիկական վիրաբույժը մարդու արյունատար անոթի միջով կհասնի մարդու սիրտ, կգտնի արատը և կհեռացնի այն: Նելսոնի միկրոռոբոտները, իհարկե, դանակ չունեն, սակայն այս ռոբոտները ստեղծելուն Նելսոնին ոգեշնչել են հասարակ E.coli բակտերիաները, որոնք շարժվում են՝ պտտելով իրենց մտրակ կոչվող պոչերը: «Այս բակտերիաներն ունեն պպտող շարժիչներ: Մենք այժմ չենք կարող նման շարժիչներ ստեղծել, սակայն կարող ենք մագնիսականացնել դրանք, ինչը թույլ կտա նրանց շարժվել», ասում է գիտնականը: Նանոբոտները արդեն փորձարկվել են բնական պայմաններում՝ բավականին նուրբ միջավայրում՝ մարդու աչքի մեջ: Նրանք կարող են լող տալ թափանցիկ գելի մեջ, որով լցված է մեր աչքը և դեղորայք մատակարարել աչքի ցանցաթաղանթին՝ բուժելով տարիքային այնպիսի հիվանդություններ, որոնք կուրություն են առաջացնում: Ռոբոտները պատրաստվում են ստերիլ պայմաններում: Նելսոնը նշում է, որ աչքի վրա արված փորձերը ոգեշնչել են իրենց օգտագործել այս մեխանիզմը սրտի հիվանդությունները բուժելու համար: Նանոբոտները կկառավարվեն 2-3 մմ տրամագծով կաթետերի միջոցով: Նույն մեխանիզմը կարող է կիրառվել նաև մարդու ուղեղում կամ այլ դժվար հասանելի օրգաններում: Այսօր նանոբոտների տեխնոլոգիան համարվում է ապագայի զենքը քաղցկեղի դեմ: Նանոբոտներին օգտագործելու համար վիրաբույժները կվերապատրաստվեն, սակայն դրանք կկառավարվեն հատուկ վահանակներով: Ըստ Նելսոնի, արդեն այս տարի նշված տեխնոլոգիան պատրաստ է փորձարկման մարդու վրա: Բժշկությունից դուրս Նանոբոտների օգտագործան ևս մեկ հետաքրքիր գաղափար է կանխատեսում թվային աշխարհի գիտակ Նիկոլաս Նեգրոպոնտը, որը հավատում է, որ շուտով մարդիկ տեղեկատվությունն ու գիտելիքները կստանան նանոբոտներից, որոնք կլողան դեպի մեր ուղեղը՝ արյան անոթների միջոցով: Տեսնեք՝ թե ինչ է մեզ սպասվում «ուսուցիչ կուլ տալուց» հետո:

Որդի ուղեղով՝ ռոբոտ http://edition.cnn.com/2015/01/21/tech/mci-legoworm/index.html Գիտնականները տեղադրել են որդի ուղեղը լեգոյից պատրաստած ռոբոտի մեջ: Կլոր որդի ուղեղը մրցում է արհեստական ինտելեկտի հետ՝ ապացուցելով, որ մի օր հնարավոր կլինի համակրգիչներում օգտագործել մարդու ուղեղը:

51


Այս նախագիծը բաց է և համախմբել է ամբողջ աշխարհի գիտնականներին և ծրագրավորողներին: Դրա նպատակն է ուսումնասիրել սովորական կլոր որդի վարքագիծը մեքենայում: Նախագիծը վերջերս մի կարևոր բացահայտում արեց, երբ ծրագրային ապահովումը, որը կառուցված էր որդի նյարդային համակարգի նեյրոնների մոդելի հիման վրա, ինքուրույն կառավարում էր Լեգո ռոբոտին: Մեքենայի սենսորները, առանց որևէ նախնական ծրագրավորման, խթանվելով սնունդով՝ աշխատացրին ռոբոտին՝ առաջ և հետ տանելով խոչընդոտներից: Նախագծի վրա աշխատող գիտնականներից մեկն ասում է, որ տվյալ նախագիծը բաց է և սպասում է մասնագետների գնահատականներին: Անգամ եթե այդ գնահատականները քննադատական լինեն, ներկայացված արդյունքներն արդեն տպավորիչ են: «Մենք գիտենք,- ասում է գիտնականը,- որ ունենք նեյրոնների ճիշտ քանակ, որոնք միացված են իրար ճիշտ այնպես, ինպես որ կենդանիների մոտ, և նրանք այնպես են կազմակերպված, որ որոշ նեյրոններ ստանում են տեղեկատվություն, իսկ մյուսները՝ բաշխում»: Նախագիծը նպատակ ունի ստեղծելու ճկուն մարմնով ռոբոտ՝ առաձգական մկաններով: Որդի թվային տարբերակը կհայտնվի համացանցում հունիս ամսին՝ թույլ տալով յուրաքանչյուրին աշխատելու նախագծի վրա: Նախագծի հեղինակը նշում է, որ դրա համընդհանուր և բաց լինելը նախագծի հիմնական գրավականներից է: Մինչ օրս նախագծում ներդրումներ են ունեցել ավելի քան 60 մարդ` 15 երկրներից: Այժմ նախագիծը բաժանվել է փոքր ենթախմբերի, որոնցից յուրաքանչյուրը աշխատում է տարբեր տարրերի հետ. մի խումբը աշխատում է մոդելի ֆիզիկական և մեխանիկական հատկանիշների վրա, մյուսը՝ նեյրոնների, մկանների և այլն:

Ի հայտ են գալիս տերաբայթային հեռախոսներ http://edition.cnn.com/2014/12/31/tech/cnn-10-ideas-phonestorage/index.html Սմարթֆոնների գրավչություններից մեկն այն է, որ դրանցում շատ տեղեկություն պահելու հնարավորություն կա՝ նկարներ, տեսանյութեր, երաժշտություն, խաղեր և այլն: Սակայն դրանց հիշողությունը այսօր չի գերազանցում 64 գբ-ը և երբեմն նյութերը պահելու համար օգտագործվում են համացանցային պահուստներ՝ այսպես կոչված «ամպեր» (cloud): Սակայն նյութերը պահպանելու այս տարբերակն էլ Wi-Fi է պահանջում: Յուրաքանչյուր անգամ նոր բան պահպանելիս հեռախոսի հիշողության մեջ ստիպված եք լինում ինչ-որ բան ջնջել: Այսպիսով՝ Ռայսի համալսարանի գիտնականների մի խումբ ձեռնամուխ եղավ զարգացնելու նոր մոտեցումներ RRAM-ի (օպերատիվ հիշողության համակարգ) տեխնոլոգիաներում: Իրենց ստեղծած հիշողության համակարգի համար օգտագործվում է սիլիցիումի օքսիդ, որը աշխարհի ամենաուսումնասրված և հարուստ նյութերից մեկն է և կազմված է ավազից և ապակուց: Ինչպես նշումն են գյուտարարները, նյութի հասանելիությունը թույլ է տալիս արտադրությունը հասցնել մեծ չափերի: Այն կարող է արտադրվել սենյակային ջերմաստիճանում և նախորդների հետ համեմատ ավելի ցածր լարման պայմաններում: Եթե փորձերը հաջողվեն, շուտով հեռախոսները կունենան մեկ տերաբայթ (1,000 գբ) հիշողություն, և դա դեռ սկիզբն է: 52


ՀՈՒՆԻՍ-2015

53


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.