7 minute read

Ժամանակագրություն

Երևանյան քաղաքային ակտիվիզմի պատմության էջերից

Հյուսիսային պողոտայից մինչև Մաշտոցի պուրակ, մինչև Ֆիրդուս ու Կոնդ. Երևանի նորագույն պատմության խոշորագույն ակտիվիստական շարժումների հակիրճ ժամանակագրությունն ու հիմնական արդյունքները։

Advertisement

1910-14 թվականներին կառուցված շենքը (ճարտարապետ Բորիս Մեհրաբյան) մինչև հեղափոխությունը եղել է Գաբրիել Գաբրիելյանցի եկամտաբեր տունը, հետո պահպանվել է որպես պատմամշակութային և ճարտարապետական հուշարձան: Բայց 2004-ին դուրս է մնացել Երևանի պատմամշակութային հուշարձանների ցանկից։ Շենքի ճակատը հնարավոր եղավ պահպանել շնորհիվ հասարակական դժգոհությունների (ակտիվիստներին ու ճարտարապետներին միացան, օրինակ, Սիլվա Կապուտիկյանը և Խորեն Պալյանը, որոնք բաց նամակով դիմեցին տարածքի սեփականատիրոջը)։ Ի վերջո այն ներառվեց նորակառույց Alexander հյուրանոցի ճակատի մեջ, ինչը, ըստ մասնագետներից ոմանց, նույնքան անհաջող լուծում է, որքան շենքի քանդումը:

2005

20012006 2006

2003

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱ Արդյունք. Բացասական

21-րդ դարում Երևանի ամենախոշոր կառուցապատումը նաև ամենախնդրահարույցն էր. հանուն նոր շահութաբեր նախագծի վերացվեց Երևանի կենտրոնի պատմական մի ամբողջ շերտ, իսկ տարածքի բնակիչները ստիպված եղան զիջելու իրենց տները ,բազմաթիվ մասնագետների կարծիքով, ոչ համարժեք գումարի դիմաց։ Ակտիվիստները փորձում էին պայքարել մի կողմից պատմամշակութային ժառանգության, մյուս կողմից՝ բնակչության իրավունքների համար։ Պողոտայի կառուցապատումն ավարտվեց 2007 թվականին։

ՕՊԵՐԱՅԻ ՍՐՃԱՐԱՆՆԵՐ Արդյունք. Բացասական

Ակտիվիստների մի խումբ, որոնց թվում ճարտարապետ, քաղաքային պլանավորող Սարհատ Պետրոսյանն է, փորձում է կանխել օպերայի հարակից այգում սրճարանների կառուցումը (առաջիններից մեկը «Ատլանտիկն» էր), սակայն ապարդյուն։ Շուտով Ազատության հրապարակը շրջապատվում է բազմաթիվ սրճարաններով, թեթև կոնստրուկցիաները փոխարինվում են շինություններով։

2005

«ՍԵՎԱՆ» ՀՅՈՒՐԱՆՈՑ Արդյունք. Բացասական

Շահումյան հրապարակում 1930-ականներին կառուցված Նիկողայոս Բունիաթյանի գլուխգործոցն ընդգրկված է եղել Երևան քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում: Սակայն 2000 թվականին Երևան քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների կոմպլեքսային պահպանման և օգտագործման նախագիծը, որի մեջ ներառված է եղել 871 հուշարձան, ուժը կորցրած է ճանաչվել Երևանի քաղաքապետարանի կողմից։ 2004 թվականին Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը շենքի անկայուն սեյսմիկ վիճակի պատճառով շենքը քանդելու թույլտվություն է տվել։ Քանդման դեմ ելույթ ունեցավ ակտիվիստների և ճարտարապետների մի փոքր խումբ, բայց ապարդյուն։ Մի քանի տարի անց տեղում կառուցվել է կառավարական վարչական շենքերի նոր համալիր, որտեղ տեղակայված են ՀՀ արտաքին գործերի, արդարադատության, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության և սփյուռքի նախարարությունները:

ԳԼԽԱՎՈՐ ՊՈՂՈՏԱ Արդյունք. Բացասական

Գլխավոր պողոտայում, որն անցնում է Հայփոստի գլխավոր մասնաշենքից մինչև Խանջյան՝ ընդգրկելով բուլվարն ու Վերնիսաժը, և որի մի մասով անցնում է Արամի փողոցը, կանգնած են եղել Հին Երևանի բազմաթիվ կառույցներ։ Դրանց մեծ մասը 2000-ականներին ճանաչվեց պետական գերակա շահ, գնվեց բնակիչներից ու քանդվեց՝ տեղ ազատելով այսպես կոչված էլիտար բնակելի շենքերի համար։ Ակտիվիստները փորձեցին կասեցնել հին կառույցների քանդումը, մի քանի անգամ փակեցին փողոցներն ու դատական հայցեր ներկայացրեցին, բայց շարժումը տապալվեց, քանի որ փողոցի բնակիչների մեծ մասը համաձայնվեց փոխհատուցման հետ։ Երևանի ամենահին շենքերից մեկը (կառուցվել է 19-րդ դարավերջում և պատկանել է Աֆրիկյանների ընտանիքին) 2000-ականներին մաս-մաս գնվել է, իսկ կառավարության 2008 թ. 108 N որոշմամբ ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ։ Դրան հաջորդած տարիներին ակտիվիստները փորձել են կասեցնել շենքի ապամոնտաժումը, հիշեցրել են դրա պատմամշակութային կարգավիճակը, միջոցառումներ կազմակերպել տարածքում և այլն։ Սակայն 2014-ին շենքն ապամոնտաժվեց, իսկ դրա տեղում բարձրահարկ հյուրանոց կառուցվեց։ Իշխանությունների պնդմամբ, շենքը վերակառուցվելու է «Հին Երևան» թաղամասում։

20092014

2007

ԼԵԶՎԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ Արդյունք. Բացասական

2003-ին կառավարության որոշմամբ Աբովյան-ՍայաթՆովա խաչմերուկում գտնվող Լեզվի ինստիտուտի շենքը (ճարտարապետ՝ Աննա Տեր-Ավետիքյան) հանձնվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և շենքը քանդելու մասին որոշում կայացվեց: Շենքը քանդելուն դեմ արտահայտվեցին ինստիտուտների բազմաթիվ գիտաշխատողներ՝ գտնելով, որ այն Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադիր շենքն է, որը պատմամշակութային արժեք է։ Նրանց միացան նաև որոշ ճարտարապետներ, սակայն պայքարը ծավալուն չեղավ։ Շենքը սկսեցին քանդել նույն թվականին, հետագայում տեղում կառուցվեցին հայրապետական նստավայրի շենքն ու Սուրբ Աննա եկեղեցին:

2010

ԿԻՆՈ ՄՈՍԿՎԱՅԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴԱՀԼԻՃ Արդյունք. Դրական

2010-ի սկզբին «Մոսկվա» կինոթատրոնի սեփականատերը հրաժարվեց այդ ժամանակ արդեն չգործող ամառային դահլիճից հօգուտ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի։ Ստանալով կառավարության թույլտվությունը՝ եկեղեցին հայտարարեց դահլիճի տեղում 1930-ականներին քանդված Սուրբ ՊողոսՊետրոս եկեղեցու վերակառուցման ծրագրերի մասին։ Սպարտակ Կնտեխցյանի և Թելման Գևորգյանի նախագծի քանդման դեմ ելույթ ունեցան ինչպես մասնագետները, այնպես էլ սովորական մարդիկ, երիտասարդ ակտիվիստները սկսեցին օգտագործել նոր թափ հավաքող սոցիալական ցանցերը։ Քանդման դեմ հավաքվեց 24 հազար ստորագրություն և ի վերջո որոշումը կասեցվեց։

Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տունը երբեք չի հանդիսացել պահպանվող հուշարձան, սակայն շատ կարևոր է եղել Սարյան փողոցի համար, որտեղ ժամանակին բնակվել են արվեստագետներ ու ճարտարապետներ՝ Սարյանից մինչև Կոջոյան ու Իսրայելյան։ Ավելին, առանձնատունը բացառիկ կառույց էր թեկուզ այն պատճառով, որ նախագծվել ու կառուցվել է իր մեծանուն տիրոջ կողմից։ Իսրայելյանը նաև սեփական ձեռքերով ստեղծել է շենքի ճակատում օգտագործված զարդաքանդակները։ 2010-ին Իսրայելյանի ժառանգները վաճառեցին տունը։ Մեկ տարի անց ակտիվիստները փորձեցին կասեցնել դրա քանդումը՝ գիտակցելով, որ հարցն ավելի շատ էթիկական է, քան իրավական, քանի որ նոր սեփականատերը կառուցապատում իրականացնելու իրավունք ուներ (թեև փորձ արվեց մշակույթի նախարարության միջոցով կառույցը դարձնել պահպանվող հուշարձան, բայց ապարդյուն)։ Իհարկե, էթիկական կողմը չկանգնեցրեց բուլդոզերներին։ Այժմ տան տեղում խոյացած է հյուրանոց։

2011

2011 թվականի դեկտեմբերին Երևանի քաղաքապետարանը որոշում էր կայացրել «մաքրել» Աբովյան փողոցը երկար տարիներ այնտեղ գործող կրպակներից: Սեփականատերերին չնեղացնելու համար նրանց հնարավորություն տրվեց կրպակներ կառուցել Մաշտոցի պուրակում։ Արդյունքում մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպություններ, նախաձեռնություններ և քաղաքացիներ բողոքի տարբեր ակցիաներ ու նստացույցեր կազմակերպեցին պուրակում՝ կանաչապատ տարածքի պահպանության և պուրակում կատարվող շինարարական աշխատանքների կասեցման նպատակով։ Մի քանի ամիս անց հնչեց լեգենդար «Սիրուն չի»-ն, ու շինարարությունը դադարեցվեց։ Շատերի կարծիքով Մաշտոցի պուրակը (որ հետագայում վերանվանվեց Միսաք Մանուշյանի անունով) ակտիվիստական առաջին մեծ հաղթանակն էր, մյուսները նշում են, որ սա ոչ թե իրավական հաղթանակ էր, այլ զուտ մի անձի որոշման վրա հիմնված, բացի այդ էլ ոչ մի տեղ չհեռացավ այգում նախկինում գոյություն ունեցող սրճարանը։ Իսկ պողոտայի դիմացի մայթում պուրակի մյուս հատվածը (այժմ կրում է Դիանա Աբգարի անունը) ընդհանրապես չքննարկվեց։

20112012

20102011

ՎԻՇԱՊՆԵՐԻ ՊՈՒՐԱԿ Արդյունք. Դրական

Նոր Նորքի երկրորդ զանգվածում գտնվող պուրակը, որը հայտնի է վաղնջական վիշապաքարերի մեծ խմբով, վտանգվեց բարձահարկ բազմաբնակարան շենքի կառուցման պատճառով։ Նախագծին դեմ հանդես եկան ինչպես թաղի բնակիչները, այնպես էլ էկո-ակտիվիստներն ու մի շարք ընդդիմադիր պատգամավորներ։ Մի քանի ամիս համառ պայքարից հետո (այն ներառում էր նաև դատական հայց, որը բողոքարկում էր կառուցապատման որոշումը), քաղաքապետարանը հրաժարվեց նախագծից՝ կառուցապատողին տրամադրելով այլ տարածք։ Ակտիվիստներից շատերը հետագայում ներգրավվեցին նաև Մաշտոցի պուրակի պաշտպանության գործում։

2011

ԱՐԱՄԻ 30 Արդյունք. Բացասական

Նոյեմբերին հայտնի դարձավ, որ Աբովյան-Արամի խաչմերուկի կառուցապատողը մտադիր է քանդել Արամի 30 հասցեում գտնվող կարմիր տուֆի շենքը (այդ ժամանակ այնտեղ տեղակայված էր Eden սրճարանփաբը): «Արամի խաչմերուկ» շարժումը մի քանի ակցիա կազմակերպեց շենքի մոտ, դրանցից մեկի ժամանակ մասնակիցներն իրենց շղթայեցին շենքին. դա խորհրդանշում էր մարդկանց ու պատմական ժառանգության անբաժանելիությունը։ Ի պատասխան ակտիվիստների պահանջների՝ այն ժամանակ ավագանու անդամ Լևոն Իգիթյանը շենքն անվանեց սառայ, որը պահպանելու կարիք բնավ չկա։ Սառայը հողին հավասարեցվեց 2016-ին, տեղում նախատեսվող հյուրանոցը դեռ չի կառուցվել։

2013

ԸՆԴԴԵՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ Արդյունք. Դրական

Ամռանն անսպասելի որոշում կայացվեց երթուղային տաքսիների ուղեվարձի գինը 100-ից բարձրացնել 150 դրամի։ Գծատերերը պնդում էին, որ դա անհրաժեշտ քայլ է, բայց ոչ ուղևորության որակի բարելավման մասին խոսք չէր գնում։ Ակտիվիստական շարժումը, որ մեծամասամբ բաղկացած էր ուսանողներից, մի քանի օր շարունակ փողոցներում ցույցեր էր անում և հորդորում ուղևորներին չվճարել 150 դրամ։ Մի քանի օր անց որոշումը կասեցվեց։

2011 թվականին ամբողջությամբ գործարկվեց «Զվարթնոց» օդանավակայանի նոր մասնաշենքը և հին կառույցը մնաց անգործ։ Երեք տարի անց հայտնի դարձավ, որ կառավարությունը հավանությունը տվել է՝ հին մասնաշենքը կքանդվի, իսկ տեղում կկառուցվի զբոսայգի, որտեղ կտեղադրվի նախկին օդանավակայանի շենքի մակետը։ Որոշմանը դեմ հանդես եկավ ճարտարապետական համայնքը։ Շենքի հեղինակ Արթուր Թարխանյանի դուստր Անահիտ Թարխանյանն առաջարկեց վերանորոգման ու շահագործման իր նախագիծը։ Ուշադրություն դարձվեց նաև նրան, որ օդանավակայանի շենքը հավատարմագրային կառավարման պայմանագրով է հանձնվել, ինչը ենթադրում է, որ տարիների ընթացքում շենքի վիճակը պետք է բարելավվեր, ոչ թե քանդվեր։ Իր այլընտրանքային նախագծերն էր ներկայացրել նաև օրիգինալ շենքի համահեղինակ Ժորժ Շեխլյանը, բայց մյուսների պես մնացել էր անարձագանք։

2014

Գրիգոր Աղաբաբյանի նախագծով կառուցված շուկան հուշարձանների ցանկում էր գտնվում 1968 թվականից, բայց դա չխանգարեց, որպեսզի անկախության տարիներին շենքը վաճառվի մասնավորին։ 2012-ին շուկան դատարկվեց նախկին սեղանիկներից ու սկսվեցին շինարարական աշխատանքները։ Ակտիվիստները պնդում էին, որ կառուցապատողը չի պահպանում հուշարձանի պատմական տեսքը։ Իրավիճակը սրվեց, երբ քանդվեցին ներսի կամարներից մի քանիսը («իրան-իրան քանդվեց»՝ բացատրեց սեփականատեր Սամվել Ալեքսանյանը), այդ ժամանակ նույնիսկ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը համաձայնեց, որ «աղճատվել է ճարտարապետական տեսքը»։ Այդուհանդերձ, ցույցերը ոչ մի արդյունքի չբերեցին. 2013-ի աշնանը փակ շուկայի տեղում բացվեց Yerevan City սուպերմարկետը։

2012

20172021

ՖԻՐԴՈՒՍ Արդյունք. Անորոշ

Երևանի կենտրոնի վերջին վերնակուլյար թաղամասը չափազանց գրավիչ աշխարհագրական դիրք ունի՝ կառուցապատողների աչքը չծակելու համար։ 2010-ականների կեսից Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող հին թաղը սկսեցին մաս-մաս վաճառել, որպես գերակա պետական շահ, ապա քանդեցին հանրահայտ շուկան։ Ընդվզեցին որոշ բնակիչներ և մասնագետներ, որոնք պնդում են՝ քաղաքի պատմական ժառանգության համար կարևոր են ոչ միայն պարզապես գեղեցիկ շենքերը, այլև Ֆիրդուսի պես ձեռագործ միջավայրերը, որոնք սերունդներին անընդհատ հիշողություններ են փոխանցում։

2021

ԿՈՆԴ Արդյունք. Անորոշ

Երևանի ամենահին թաղամասերից մեկը գրեթե նույնությամբ պահպանվել է նույնիսկ 20-րդ դարում՝ դուրս մնալով քաղաքի կառուցապատման մեծ ծրագրերից։ Միայն 70-ականներին այնտեղ կառուցվեց «Դվին» հյուրանոցը, իսկ 80-ականներին թաղամասի վերակառուցման մրցույթ անցկացվեց։ Դրա արդյունքները, սակայն, մնացին թղթի վրա։ 2021-ի հունվարին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն ու ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հանդես եկան Երևան քաղաքի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի զարգացման, վերակենդանացման, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նպատակով հայեցակարգային էսքիզ-նախագծի մշակման ճարտարապետաքաղաքաշինական մրցույթի կազմակերպման համատեղ նախաձեռնությամբ։ Ըստ «Երևանի ժառանգության կոմիտեի» մասնագետների ու ակտիվիստների, այս նախաձեռնությունն իր մեջ վտանգ է ներառում, քանի որ ծրագրում չկա հստակություն և հայտնի չէ, թե ինչպիսի ավարտ այն կունենա պատմական միջավայրի համար։

This article is from: