ԱՄԱՌԱՅԻՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ 2021 ծրագրի գրքույկ

Page 1


ԱՄԱՌԱՅԻՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ 2021 3 ամիս միասին

Սպասո՞ւմ ես ամառային արձակուրդին, որ մի լա՜վ արկածային ժամանակ անցկացնես: Ուրեմն մասնակցի՛ր «Ամառային ընթերցանություն» մանկա­պատանեկան ծրագրին: «ԱՄԱՌԱՅԻՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆԸ» շա՜տ ակտիվ ծրագիր է. կունենանք գրքերի փոխանակման խաղեր, շնորհանդեսներ, գրական հանդիպումներ, փոքրիկ բեմականացումներ ու խաղ– վիկտորինաներ: Դրանց ժամա­ նակացույցը տրված է 3–5–րդ էջերում: Եվ այսպես` ամռան ընթացքում՝ հունիսի 1–ից օգոստոսի 31–ը, ընթերցի՛ր և քո ընկերների հետ փոխանակի՛ր բազմաթիվ գրքեր` գնելով դրանցից միայն մեկը: Գրքի հետ դու կստանաս ընթերցողի քարտ և, գրանցվելով www.zangak.am/amar կայքում, կկարո­ղա­ նաս մասնակցել ծրագրի մրցութային մասին: Առավել ընթերցասեր և ակտիվ մասնակիցները կճանաչվեն լավագույն ընթերցողներ, կստանան արտոնություններ ու խրախուսական մրցա­նակներ: «Ամառային ընթերցանություն» ծրագիրն այս տարի ներկայաց­ նում է «Զանգակ» հրատարակչության մանկապատանեկան լավա­ գույն տեսականին` ավելի քան 80 ժողովածու՝ վիպակ, վեպ ու ուսուցողական–արկածային գրքեր: Ծրագրին մասնակցող գրքերի նկարագրությանը կարող ես ծանոթանալ «Ծրագրում ընդգրկված գրքեր» բաժնում: Այս տարի «Zartnir» հասարակական կազմակերպության հետ համագործակցության շնորհիվ «Ամառային ընթերցանություն» ծրագիրը կկայանա նաև ՀՀ մարզերում: Բնակավայրերի ցանկը կարող ես տեսնել 31–րդ էջում: Մինչ հանդիպում «Զանգակ» հրատարակչություն


ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀՈՒՆԻՍԻ 22 | 13 : 00 ԳՐՔԱՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԽԱՂ ԳՐՔԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

ԴԱՐԱՆ գրախանութ Իսահակյան 16ա

ՀՈՒՆԻՍԻ 15 | 13 : 00 ԳՐՔԱՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԽԱՂ

ՀՈՒՆԻՍԻ 24 | 13 : 00 ԳՐՔԱՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԽԱՂ

ՓՈՔՐԻԿ ՎՀՈՒԿԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ. ԳՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ԹԵԼԵԹՐԻՓԻ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՄՈԼՈՐԱԿԸ. ԳՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Ինչքա՞ն բարի գործեր պետք է անենք, որ փոխհատուցենք մի վատ արարքի դիմաց... այն էլ, երբ պատժված ենք բոլոր վհուկների կողմից: Եկե՛ք օգնենք փոքրիկ վհուկին և տեսնենք, թե ինչպես կարելի է դառնալ բարի վհուկ:

Իսկ եթե լիներ այնքան մոլորակ, որքան երեխա կա աշխարհո՞ւմ: Ծանոթանանք Թելեթրիփի կախարդական մոլորակին և արեգակնային համակարգի մոլո­ րակներին:

ՆՈՐ գրախանութ Մետրոյի ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ կայարանի գետնանցում

ԲՈՒԿԻՆԻՍՏ գրախանութ Մաշտոցի պող. 20

ՀՈՒՆԻՍԻ 17 | 13 : 00

ՀՈՒՆԻՍԻ 29 | 13 : 00

ԳՐՔԱՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԽԱՂ

ԳՐՔԱՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԽԱՂ

ԻՆՉՊԵՍ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՄՈՒՄԻՏՐՈԼՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ. ԳՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ԳՐՔԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

Դուք գիտե՞ք՝ ինչպես ճամփորդել մումիտրոլների ոճով: Ծանոթանանք մումիտրոլների արկածներին և պար­ զենք, թե ինչպես են բացա­ հայտվում նրանց գաղտնիքները: ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ գրախանութ Հանրապետության 62/150

ԲՈՒՔՓՐԱՅԶ գրախանութ Կոմիտասի պող. 59

3


ՀՈՒԼԻՍԻ 1 | 12 : 00

ՀՈՒԼԻՍԻ 13 | 13 : 00

ԳՐՔԱՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԽԱՂ

ԳՐՔԱՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԽԱՂ

ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ ԵՆՔ ԲԱՐԴ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ ԵՎ ՀԱՍՆՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ. ԳՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԳՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Եկե՛ք խաղանք. քվեստի միջոցով ընտրենք մեր հերոսին և թիմով հաղ­թա­ հարենք բարդ իրավիճակներ, լու­ ծենք խնդիրներ` փորձելով մտածել նրանց նման: ԶԱՆԳԱԿ գրատուն Աբովյան 7

ՀՈՒԼԻՍԻ 6 | 13 : 00

Եթե Ֆելոն կատու չլիներ, ապա կլիներ... Հեղինակի հետ հետևենք գրքի հերոս­ ների կերպարանափոխության պատ­ մու­ թյուն­ ներին և Խելառների գնացքը վերածենք է՛լ ավելի խելառ վայրի: ԲՈՒՔՄԱՐԿԵՏ Մետրոյի Գ. ՆԺԴԵՀ կայարանի գետնանցում

ՀՈՒԼԻՍԻ 15 | 13 : 00

ԳՐՔԱՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԽԱՂ

ԳՐՔԱՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԽԱՂ

ԱՄՈՒՐ ՆԱՎ ՊԻՊԻԻ ՀԱՄԱՐ. ԳՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ԻՆՉՈՒ ԷՐ ԲԵԹՀՈՎԵՆԸ ԲԱՐԿԱՆՈՒՄ. ԳՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Եթե ձեզ հետաքրքում է, թե ինչ պատա­ հեց ընկերասեր ու մի քիչ էլ չարաճճի Պիպիին, եկե՛ք միանանք նրա ծովային արկածներին և նրա համար կառուցենք ամենագեղեցիկ ու հուսալի նավը:

Միացե՛ք մեր գրական երաժշտական միջոցառմանը, թավջութակահար Սթի­ վեն Իսերլիսի հետ ծանոթանանք աշ­ խար­հահռչակ կոմպոզիտորների խենթ պատմություններին և խաղի միջո­ ցով փորձենք տարբերել նրանց ստեղ­ծա­ գոր­ծու­թյունները:

ՖԵՆԻՔՍ գրախանութ Իսահակյան 18

ԷՊԻԳՐԱՖ ԱՐԹ խանութ Կոմիտասի պող. 65

ՀՈՒԼԻՍԻ 8 | 13 : 00

ՀՈՒԼԻՍԻ 20 | 13 : 00

ԳՐՔԱՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԽԱՂ

ԳՐՔԱՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԽԱՂ

ՆԱՄԱԿ ԹԱԳԱՎՈՐԻՆ. ԳՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ԳՐՔԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

Տեղափոխվենք ասպետական դարա­ շրջան, տեսնենք՝ ինչ չգիտենք և մեր մտքով ինչ չէր անցնի ասպետների և նրանց կանոնագրքի մասին: ԱՐՏԲՐԻՋ գրախանութ–սրճարան Աբովյան 20 4

ԳՐԱՓՈՒՆՋ գրախանութ Կասյան 12


ՀՈՒԼԻՍԻ 22 | 13 : 00

ՕԳՈՍՏՈՍԻ 12 | 13 : 00

ԳՐՔԱՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԽԱՂ

ԳՐՔԱՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԽԱՂ

ԹՈՄ ԳԵՅԹՍԻ ՍՔԱՆՉԵԼԻ ԱՇԽԱՐՀԸ

ԳԵՐԲՆԱԿԱՆ ԳԱԶԱՆՆԵՐԻ ՄԱՐԱԹՈՆ. ԳՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Իսկ դուք սիրո՞ւմ եք ձեր օրը գեղեցիկ պատմության վերածել թղթի վրա: Եկե՛ք Թոմ Գեյթսի հետ սովորենք, թե ինչպես է դա արվում:

Եկե՛ք մասնակցելու մեր գերբնական մա­րա­թոնին և կենդանացնելու փո­թե­ րյան գազաններին:

ԳԱՄՄԱ գրախանութ Խորենացի 6

ԶԱՆԳԱԿ գրատուն Կոմիտասի պող. 49/2

ՀՈՒԼԻՍԻ 29 | 13 : 00 ԳՐՔԱՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԽԱՂ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14 | 15 : 00 ԱՄՓՈՓԻՉ ՀԱՆԴԻՊՈՒՄ

ՔՈՐԼԱՅՆ

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

ԱՎԵՏԻՍ ուսումնական կենտրոն և գրատուն Աջափնյակ, Բեկնազարյան 5/1

ԶԱՆԳԱԿ գրատուն | Աբովյան 7

ՕԳՈՍՏՈՍԻ 5 | 13 : 00 ԳՐՔԱՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԽԱՂ ԳՐՔԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

ԳԵՆԻՈ գրախանութ Ծարավ Աղբյուրի 55/5 5


ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԳՐՔԵՐ ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑ Օթֆրիդ Փրոյսլեր

Փոքրիկ վհուկը Փոքրիկ վհուկը, ցավոք, ընդամենը հարյուր քսանյոթ տարե­կան է, այդ պատճառով ավագ վհուկները նրան դեռ լուրջ չեն ընդունում։ Իսկ եթե մեծ չէ, նա ուզում է գոնե լավ վհուկ լինել։ Այս որոշումով սկսվում է մի արտասովոր իրարանցում։

ISBN 978–9939–68–809–1 Գինը` 3500 դրամ

Հասմիկ Ափոյան

Խաղալիքների տունը

ISBN 978–9939–68–707–0 Գինը` 3600 դրամ

«Խաղալիքների տանը» կան արտասովոր, զարմանալի տի­կնիկ­ներ: Իրենց ձեռք բերող փոքրիկ տերերի լավ կամ վատ արարքներից հետո նրանք լցվում են գունավոր կամ գորշ գնդիկներով, և կախված նրանից, թե որ գույնն է գերակշռում, տիկնիկները երջանկանում են կամ դժբախ­տանում:

Նիշինո Ակիհիրո

Փուփելը ծխնելույզների քաղաքից

ISBN 978–9939–68–764–3 Գինը` 4800 դրամ

6

Ծխնելույզների քաղաքը շրջափակված է 4000 մետր բարձրություն ունեցող պատով: Քաղաքում այնքան շատ են ծխնելույզները, որ օդը մշտապես աղտոտված է, և բնակիչներից ոչ մեկը երբևէ չի տեսել կապույտ եր­ կինքը: Հելոուինի գիշերը առաքիչը կորցնում է մի սիրտ, որը պետք է հասցներ տիրոջը: Նա չի կարողանում գտնել սիրտը… Սիրտը շարունակում է բաբախել այնտեղ, որտեղ կորել է՝ ծխնելույզների քաղաքում:


ISBN 978–9939–68–807–7 Գինը` 2700 դրամ

ISBN 978–9939–68–808–4 Գինը` 3700 դրամ

ISBN 978–9939–68–374–4 Գինը` 2400 դրամ

ISBN 978–9939–68–558–8 Գինը` 2800 դրամ

Տուվե Յանսոն

Տուվե Յանսոն

Մումիտրոլներն ու Մեծ ջրհեղեղը

Մումիտրոլներն ու գիսաստղը

Մումիտրոլն ու նրա մայրիկը սկսում են արկածներով լի մի ճանապար­ հոր­ դություն: Նրանք հայտնվում են արհես­ տական արևով, ծառերով ու գե­ տով քարանձավում, տարօրինակ հա­ թիֆ­ նաթների հետ նավակով անցնում են ծովը… Հաղթահարելով ան­ վերջ թվացող անձրևը` նրանք գտնում են իրենց երազած տնակը…

Օրեցօր մեծացող գիսաստղը խախ­ տում է մումիտրոլների անդորրը: Մու­ միտ­րոլն ու Սնիֆը որոշում են պար­զել, թե ինչ է գիսաստղը, և երբ է այն բախ­ վելու Երկիր մոլորակին: Արկած­ներով լի դեգերում­ ներից հետո նրանց հա­ ջող­ վում է պարզել գիսաստղի ընկնելու օրն ու ժամը… և փրկվել կոր­ծանումից:

Ալան Ալեքսանդր Միլն

Ալան Ալեքսանդր Միլն

Վինի Փու արջուկը

Վինի Փու արջուկը տուն է կառուցում

­ ի­նի Փու ար­ջուկն ու նրա փոք­րիկ բա­ Վ րե­կամ­նե­րը վա­ղուց ար­դեն դար­ձել են մա­նուկ ըն­թեր­ցող­նե­րի սի­րե­լի­նե­րը: Հե­րոս­նե­րի նա­խա­տի­պե­րը Ա. Ա. Միլ­նի որ­դու՝ Քրիս­թո­ֆեր Ռո­բի­նի ի­րա­կան խա­ ղա­լիք­ներն են: Նրանց հե­տաքր­քիր ար­ կած­նե­րը տե­ղի են ու­նե­նում Էշ­դաու­նի ան­տա­ռում, որ­տեղ ապ­րում էր Քրիս­թո­ ֆեր Ռո­բի­նը ծնող­նե­րի հետ:

Միացե՛ք Փու արջուկին, Խոզուկին և Հարյուր ակրանոց անտառում բնակվող նրանց ընկերներին` ընթերցելով պատ­ մությունների այս գողտրիկ շարքը, որտեղ Թիգրը պարզում է, թե թիգրներն ինչ են սիրում ուտել, փոքրիկ Խոզուկը երևելի սխրանք է գործում, իսկ Փու արջուկը նոր խաղ է հորինում:

7


ISBN 978–9939–68–703–2 Գինը` 3000 դրամ

ISBN 978–9939–68–603–5 ISBN 978–9939–68–833–6 Գինը` 4800 դրամ Գինը` 3700 դրամ

ISBN 978–9939–68–559–5 Գինը` 3400 դրամ

Յան Բիրք

Յանոշ

Ցարան և Գզուզը

Ա՜հ, որքա՜ն գեղեցիկ է Պանաման

Քառաթաթ պոնին

Ցարան նորեկ է թաղամասում: Նա շատ միայնակ է, որովհետև մայրիկը ոչ մի բանի համար ժամանակ չունի, իսկ բակի երեխաներն էլ չեն ուզում Ցարայի հետ խաղալ: Նա տխուր վերադառնում է սե­ նյակ ու կարդում իր սիրելի գիրքը պոնի­ ների մասին: Սեփական պոնի ունե­նալը Ցարայի մեծագույն երա­զանքն է: Որքա՜ն ցավալի է, որ այդպիսի քա­ ռասմբակ ընկերը վերելակում չի տեղավորվի:

Ի՞նչ է պակասում գետափնյա հարմա­ րավետ տնակի բնակիչներին՝ փոքրիկ վագրին ու փոքրիկ արջին: Ձուկը՝ գետից, սունկը՝ անտառից, նաև անտա­ ռային քաղցրահամ հատապ­տուղների պակաս նրանք չունեն: Միշտ համերաշխ ու սիրով են… Սակայն գրքում պատա­ հող արկածները փոր­ ձության են են­ թար­կելու նրանց ընկերությունը:

Լիլիթ Հակոբյան

Նաիրա Եդիգարյան

Թելեթրիփ

Չիփչու Նիչուն և կամակորները

«Թելեթրիփ» մանկական վիպակը յոթ համաստեղություն այն կողմ ծվարած մոլորակի, այնտեղի բնակիչների ու հատկապես մի աղջկա ու նրա տատիկ– պապիկի մասին է: Թելեթրիփցիները հետևում են Երկիր մոլորակի անցուդարձին ու երբեմն հատուկ առաքելությամբ գալիս են մեր մոլորակ: Թելեթրիփն այնքան տպավորիչ է, որ անպայման ուզում ես տեղափոխվել այդ իրական–անիրական աշխարհ:

Ա՜խ, այդ կանաչ երկուշաբթիները միշտ փորձություններ են բերում ծիածանի վրա ապրող չիփչուներին, հատկապես մեծ–մեծ թևերով ու դեղին աչքերով չիփչուին: Այս չիփչուն ծիածանն էլ կտար մեկ ափսե անուշահամ շիլայի համար, ինչն էլ մի ճակատագրական կանաչ օր պատա­ հականորեն տեղի ունեցավ։

8


ISBN 978–9939–68–359–1 Գինը` 2800 դրամ

ISBN 978–9939–68–204–4 Գինը` 3200 դրամ

ISBN 978–9939–68–340–9 Գինը` 2500 դրամ

ISBN 978–9939–68–279–2 Գինը` 2700 դրամ

Ջաննի Ռոդարի

Ջաննի Ռոդարի

Հեքիաթներ հեռախոսով

Չիպոլինոյի արկածները

Ա­սես շատ սո­վո­րա­կան բա­նե­ր լի­նեն Ջի­ո­վա­նի­նո Թա­փա­ռաշր­ջի­կի ճամ­փոր­ դու­թյուն­ներն ան­հայտ աշ­խարհ­նե­րով, Ա­լի­չե Մատ­նա­չա­փի­կի ան­հա­վա­տա­լի ար­կած­նե­րը, պաղ­պա­ղա­կե ան­նման դղյակ­ներն ու շո­կո­լա­դա­պատ բա­րե­ կարգ ճա­նա­պարհ­նե­րը… Ի­րա­կան կյան­քի խն­դիր­նե­րի մա­սին Ջան­նի Ռո­ դա­րին խո­սում է՝ դրանք հմ­տո­րեն միա­ հյու­սելով իր թեթև ու նրբա­միտ հու­մո­րի հետ:

Մր­գե­րով և բան­ջա­րե­ղե­նով մարմ­նա­ վոր­ված կեր­պար­նե­րի այս զվարթ աշ­ խար­հում գոր­ծող ան­ձանց ա­նուն­նե­րը (Չի­պո­լի­նո՝ Սո­խուկ, սինյոր Պո­մի­դո­րո, իշ­խան Լի­մո­նե) խո­սում են նրանց ա­ռանձ­նա­հա­տուկ բնա­վո­րու­թյան ու պահ­ված­քի մա­սին: Բա­ցա­ռիկ նուրբ հու­մո­րով հե­ղ ի­նակն անդ­րա­դառ­նում է ա­մե­նա­լուրջ թե­մա­նե­րի, օ­րի­նակ՝ յու­ րային­նե­րի և օ­տար­նե­րի միջև հնա­րա­ վոր հա­մե­րաշ­խու­թյան խնդ­րին:

Ջաննի Ռոդարի

Ջաննի Ռոդարի

Երկնագույն նետը

Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում

Խա­ղա­լիք­ները հետևում են ձյու­նա­ պատ փո­ղո­ցի ան­ցու­դար­ձին՝ հնա­զանդ ի­րենց «­լա­րո­վի» ճա­կա­տագ­րին և խա­ նու­թի քմա­հաճ տի­րու­հու՝ Բե­ֆա­նայի կամ­քին: Սա­կայն հայտ­նու­թյան գի­ շերը նրանք կեն­դա­նանում են, նս­տում «Երկ­նա­գույն նետ» հրա­շա­լի գնաց­քը և ո­րո­շում ի­րենք ի­րենց նվի­րել այն ե­րե­ խա­նե­րին, ո­րոնց ծնող­նե­րը չեն կա­րող նվեր­ներ գնել: Նրանք դառ­նում են սի­րո, ան­ձնա­զո­հու­թյան և հա­մե­րաշ­խու­թյան հրա­շա­լի օ­րի­նակ։

«­Ջել­սո­մի­նոն խա­բե­բա­նե­րի աշ­խար­ հում» ներ­կա հրա­տա­րա­կու­թյու­նը ա­ռա­վել ամ­բող­ջա­կան է, քա­նի որ ը­նդ­ գր­կում է նաև վի­պա­կին կից չա­փա­ծո հատ­ված­նե­րը: Ռո­դա­րի­ի ո­ճի ա­մե­նա­ կար­ևոր դրս­ևո­րու­մը նրա նր­բա­միտ հու­ մորն է, ո­րով հա­մեմ­ված է վի­պա­կի ո­ղջ տեքս­տը: Այն սկս­վում է կտ­րուկ, ա­ռանց նա­խա­բա­նի. «Այս պատ­մու­թյունն ի­նձ պատ­մել է հենց ինքը՝ Ջել­սո­մի­նոն»…. 9


ISBN 978–9939–68–804–6 Գինը` 2200 դրամ

ISBN 978–9939–68–805–3 Գինը` 2200 դրամ

ISBN 978–9939–68–806–0 Գինը` 2200 դրամ

ISBN 978–9939–68–765–0 Գինը` 4500 դրամ

Աստրիդ Լինդգրեն

Աստրիդ Լինդգրեն

Երկարագուլպա Պիպին

Պիպին նավի վրա

Գիրքն ընդգրկում է շվեդ հռչակավոր մանկագիր Աստրիդ Լինդգրենի (1907– 2002)՝ անսովոր ուժի տեր չարաճճի աղջիկ Երկարագուլպա Պիպիի մասին վիպակներից առաջինը։ Այն գրվել է 1944 թվականին և այդ տարվանից դարձել ամենա­ սիրված մանկական գրքերից մեկն աշխարհում։

Այս վիպակը աշխարհի ամենաուժեղ, ամե­նաուրախ ու ամենա­պեպենոտ աղջկա՝ Երկարագուլպա Պիպիի մա­ սին է։ Պիպին ապրում է իր առանձնա­ տանը՝ Վիլլա Վիլե­կուլայում, իր կապիկի՝ Պարոն Նիլսոնի և ձիու հետ։ Նա ունի անբաժան ընկերներ՝ Թոմին ու Անիկան, որոնց առօրյան Պիպին գունավորում է իր զար­մանահրաշ ներկայությամբ։

Աստրիդ Լինդգրեն

Նունե Սարգսյան

Պիպին Հարավային ծովում Աստրիդ Լինդգրենի այս վիպակը կենսասեր, հնարամիտ, բարեսիրտ աղջնակի՝ Պիպիի մասին է: Նրա առօրյան հետաքրքիր է և արկած­ ներով լի՝ նոր բառի հայտ­նա­բերում, հար­ցաքննություն դպրոցում, ճամ­ փոր­դություն դեպի հեռավոր Կուռե­ կու­ռե­դուտ կղզի, որի թա­գա­վ որն է նրա Էֆրահիմ հայրիկը: Նրա մշտա­ կան ուղեկիցներն են իր ընկերները՝ Թոմին ու Անիկան, և իր կա­պիկն ու ձին: 10

Կախարդական կոճակներ Սադափ Դարզին տասը տարեկան էր։ Նա ուներ շագանակագույն երկար մազեր և շագանակագույն մեծ աչքեր։ Սադափն ապրում էր իր մայրիկի հետ Մայրաքաղաքում` մի փոքր տան մեջ։ Սակայն ցուրտ ձմռան հետ քաղաք են թափանցում խնդիրներ չար Վաշիվոշի, վհուկների և կա­խարդների պատճառով։ Հեքիաթի անվախ հերո­սու­հին որոշում է լուծել այդ խնդիրները։ Եվ սկսվում են փորձություններով լի նրա արկածները...


Աստրիդ Լինդգրեն

Էմիլը Լյոնեբերգայից Լյոնեբերգայի բոլոր բնակիչները սրտանց ցավում են Սվենսոնների ըն­ տանիքի համար, որովհետև նրանց բաժին է ընկել աշխարհի ամենաչա­րաճճի երեխան ունե­ նալու բախտը: Ա՜յ, եթե միայն նրանք իմանային, որ Էմիլն օրերից մի օր դառնալու է տեղական խորհրդի նախա­գահ... Բայց այս պատմությունը միայն ու միայն Էմիլի փոք­րիկ չարաճճիությունների մասին է՝ ինչպես նա հաջո­ղեց­րեց գլուխը մտցնել ապուրի կաթսայի մեջ ու չէր կարողանում դուրս հանել, ինչպես մի անհաջող կիրակի նա ճստիկ Իդային բարձրացրեց դրոշի սյան ծայրը...

ISBN 978–9939–68–801–5 Գինը` 2200 դրամ

Աստրիդ Լինդգրեն

Լյոնեբերգացի Էմիլի նոր չարաճճիությունները Լյոնեբերգացի Էմիլի մասին պատմող երկրորդ վիպա­կում տոնական առատ սեղանների պակաս չկա: Իսկ ընկնող գիս­աստղի նման դրանց «վրա» հայտնվող Էմիլը ոչ միայն հարու­ցում է մեծերի ծիծաղը, սարսափն ու հարգանքը, այլև հաջողեցնում է կուշտ կերակրել անկելանոցի բոլոր սոված տատիկներին և պապիկ­ներին՝ դաս տալով իշխա­ նավոր Շեֆուհուն: Այժմ արդեն ոչ միայն Էմիլի մայրիկը, այլև մենք գիտենք, թե որքա՜ն բարի սիրտ ունի ոսկեգույն գանգուրներով ու կապույտ աչքերով այդ տղան:

ISBN 978–9939–68–802–2 Գինը` 2200 դրամ

Աստրիդ Լինդգրեն

Կեցցե՛ Լյոնեբերգացի Էմիլը Այս վի­պա­կում Էմիլը մի քա­նի խե­լաց­նոր գոր­ծարք­ներ է կնքում Բաք­հոր­վայի աճուր­դում, հա­զար եր­կու հա­րյուր խեց­գե­տին բռնում, իր վար­ժեց­րած խո­զու­կի հետ հայտն­ վում է հար­բե­ցո­ղու­թյան դեմ պայ­քա­րի կենտ­րո­նում, Սուրբ Գրքի քննու­թյան օրը հայ­րի­կին պա­տա­հա­բար փա­կում Թրի­սեի տնա­կում, իսկ վի­պա­կի վեր­ջում մի այն­պի­սի հե­րո­ սու­թյուն անում հա­նուն իր սի­րե­լի ըն­կե­րոջ, որ Լի­նան և բո­ լոր լյո­նե­բեր­գա­ցի­ները փո­խում են իրենց կար­ծիքը։

ISBN 978–9939–68–803–9 Գինը` 2400 դրամ

11


ISBN 978–9939–68–073–6 Գինը` 2600 դրամ

ISBN 978–9939–68–068–2 Գինը` 2600 դրամ

ISBN 978–9939–68–069–9 Գինը` 2600 դրամ

ISBN 978–9939–68–079–8 Գինը` 2600 դրամ

Սթիվ Փարքըր

Սթիվ Փարքըր

Շնաձուկ

Փիղ

Իմ անունը Շնաձուկ է, և սա հենց իմ իսկական օրագիրն է: Խնդրում եմ կար­ դաք օրագիրս, որ Իմ մասին իմանաք ամեն ինչ: Ես ձեզ կպատմեմ այն ամենը, ինչ կատարվում է իմ անդրջրյա աշխարհում: Այստեղ՝ ներքևում, երբեմն այնքա՜ն սար­սափելի է: Ուրիշ ծովային կենդանիների էլ կհանդիպեք, որոնք լողում են այստեղ:

Իմ անունը Փիղ է, և սա հենց իմ իսկական օրագիրն է: Խնդրում եմ կարդաք օրագիրս, որ Իմ մասին իմանաք ամեն ինչ: Ես ձեզ կպատմեմ աֆրիկյան սավաննայում անցկացրած իմ կյանքի մասին և կծանոթացնեմ իմ զարմա­ նահրաշ ընտանիքի հետ: Դուք կիմա­ նաք՝ մենք որքան շատ ենք ուտում ամեն օր և իրականում ինչից ենք վախենում:

Սթիվ Փարքըր

Սթիվ Փարքըր

Տիրանոզավր

Սարդ

Իմ անունը Տիրանոզավր է, և սա հենց իմ իսկական օրագիրն է: Խնդրում եմ կարդաք օրագիրս, որ Իմ մասին իմա­ նաք ամեն ինչ: Ես ձեզ կպատմեմ այն զով վայրի մասին, որտեղ ապրում եմ, նաև այն մասին, թե ինչ եմ սիրում ուտել: Դուք կծանոթանաք իմ ընտանիքի, ինչպես նաև մյուս դինո­զավրերի հետ, ովքեր ապրում են իմ շրջակայքում: Նրանցից ոմանք տար­օրինակ են, բայց մյուսները շա՜տ լավ ճաշակ ունեն:

Իմ անունը Սարդ է, և սա հենց իմ իսկական օրագիրն է: Խնդրում եմ կարդաք օրա­ գիրս, որ Իմ մասին իմանաք ամեն ինչ: Ես ձեզ կբացատրեմ, թե ինչպես եմ գործում իմ անզուգական մետաքսե սար­ դոս­ տայնը, և դուք ձեզ համար կբացա­ հայտեք, թե ես ում եմ սիրում բռնել այդ սարդոստայնով, որ ուտեմ: Ես նաև կպատմեմ ձեզ, թե ինչ պատահեց այն օրը, երբ ես ծուղակն ընկա Հսկայի տանը:

12


Ջերոնիմո Ստիլտոն

Իմ անունն է Ստիլտոն, Ջերոնիմո Ստիլտոն Հեռո՜ւ, հեռո՜ւ, հեռավո՜ր մի վայրում, շրջապատված Հարավային Առնետ օվկիանոսի խոր ջրերով, կա մի արտասովոր կղզի՝ բնակեցված միայն կրծողներով. դա Մկների կղզին է։ Այստեղ է ապրում Ջերոնիմո Ստիլտոնն իր ընտանիքի և ընկերների հետ, որոնք հաճախ նրան ներքաշում են աներևակայելի, բայց միշտ չափազանց զվարճալի արկածների մեջ... ինչպես հենց այն մեկը, որը հիմա պատրաստվում եք կարդալու:

ISBN 978–9939–68–553–3 Գինը` 2900 դրամ

Ջերոնիմո Ստիլտոն

Նոստրամկնուսի խորհրդավոր ձեռագիրը Իր երկրորդ գրքում Ջերոնիմո Ստիլտոնը որոշել է հրատարակել խորհրդավոր կրծող Նոստրամկնուսի ձեռագիրը: Երբ Սալլի Ռասմաուսենը գողանում է ձեռագիրը, հենց այդ պահից սկսվում են Ստիլտոնի նոր արկածները: ISBN 978–9939–68–608–0 Գինը` 2900 դրամ

13


ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑ

Ջերոնիմո Ստիլտոն

Սև ծովահենի արկածները

ISBN 978–9939–68–751–3 Գինը` 4400 դրամ

«Կայծակ»–ի տախտակամածին էր Սև ծովահենը, որը դուրս էր եկել Կարիբյան ծով՝ փնտրելու դուքս Վան Գուլդին՝ իր ամենաոխերիմ թշնամուն։ Բայց նրա գերու՝ գեղեցկուհի դքսուհի Օնորատայի հետ հանդիպումն ընդմիշտ կփոխի նրա ճակատագիրը... Դասական գրակա­ նության այս ստեղծագործությունը ազատորեն մշակ­վել է Ջերոնիմո Ստիլտոնի կողմից։ Այն հարուստ է բազ­մաթիվ գունավոր պատկերազարդումներով։

Ջերոնիմո Ստիլտոն

Երեք հրացանակիրները

ISBN 978–9939–68–823–7 Գինը` 4400 դրամ

14

1600–ա­կան­նե­րի շող ­շո­ղուն Փա­րի­զում ե­րի­տա­սարդ դ'Ար­տա­նյա­նը ե­րա­զում է դառ­նալ թա­գա­վո­րի հրա­ցա­նա­ կիր­նե­րից մե­կը:­ Իր ըն­կեր­ներ Ա­թո­սի, Պոր­տո­սի և Ա­րա­մի­ սի հետ նա կա­րո­ղա­նում է խա­փա­նել կար­դի­նալ Ռի­ շելյոյի և նենգ Մի­լե­դի­ի դա­վադ­րու­թյուն­նե­րը և, ան­ցնե­լով խարդա­վանք­նե­րի, ճա­կա­տա­մար­տե­րի և մե­նա­մար­տե­ րի մի­ջով, պայ­քա­րում է հա­նուն ար­դա­րու­թյան՝ ա­ռաջ­ նորդ­վե­լով «Մե­կը՝ բո­լո­րի հա­մար, բո­լո­րը՝ մե­կի» կար­գա­ խո­սով:


Ջ. Ք. Ռոուլինգ

Քվիդիչ. մի խաղի պատմություն Ջ. Ք. Ռոուլինգի այս գիր­քը նվիրված է կախարդ աշխար­հի ամե­­նա­տա­րած­ված և ամենասիրված մարզաձևին: Աշ­­ խա­­տու­թյունն ամփո­փում է քվիդիչի ստեղծման ու զար­ գացման պատ­մու­թյունը, տա­­րածվածությունը տար­­բեր աշխար­համա­սե­րում, խաղի կանոններն ու խաղա­ցող­ ների գոր­ծա­ռույթ­ները: Գիրքը համեմ­ված է զավեշ­տա­ կան դրվագ­ներով ու սրամիտ մեկ­նա­­բա­նու­թյուն­ներով:

ISBN 978–9939–68–899–2 Գինը` 2700 դրամ

Ջ. Ք. Ռոուլինգ

Գերբնական գազաններ, և որտեղ են նրանք բնակվում Այս ուշագրավ հատորյակը ստեղծվել է «հեղինակի»` Նյութ Սքամանդերի ուղևորությունների և տարիների հե­ տա­զո­տությունների արդյունքում: Գրքում նկա­րա­ գրվում են ութսունհինգ արարածների սննդակարգը, բազ­մա­ցումը և անհրաժեշտության դեպքում նրանցից պաշտպանվելու հնարավոր եղանակները: Գերբնական գազանները բոլորն էլ ներկա են հարրի­ փոթերյան շարքի վեպերում կա՛մ որպես լիարժեք կեր­ պարներ, ինչպես էլֆերն ու վիշապները, կա՛մ սոսկ որպես ուսումնական նյութ, ինչպես փիքսիները:

ISBN 978–9939–68–678–3 Գինը` 2700 դրամ

15


ՆԻԼ ԳԵՅ­ՄԱՆ

­Քոր­լայն

ISBN 978–9939–68–898–5 Գինը` 3900 դրամ

Ո՞վ գիտի, թե ինչ կա տասնմեկ տարեկան Քորլայնի մտքին, երբ նրա ընտանիքը նոր տուն է տեղափոխվում: Դե իհարկե՝ ուսումնասիրել ու ճանաչել նոր տարածքն ու տեղի բնակիչներին: Իսկ բնակիչները շատ յուրօրինակ են ու չափազանց անսովոր… նույնիսկ սարսափելի անսովոր և բնակվում են ոչ միայն վերևի ու ներքևի հարկերում, այլև տան փակ դռան հետևում, և ցանկանում են ամեն ինչ անել, որպեսզի Քորլայնը մնա իրենց հետ… հավերժ ու հավիտյան: Քորլայնից կպահանջվի մեծ քաջություն ու վճռականություն փորձությունները հաղթահարելու և տուն վերադառնալու համար:

Փիշըն Լիզ

Թոմ Գեյթսի սքանչափայլ աշխարհը Թոմ Գեյթսը` հնարամիտ ու չարաճճի մի դպրոցական, ցանկանում է տոմսեր ձեռք բերել իր սիրած խմբի համերգին ներկա լինելու համար: Բայց ուղղակի պատմելու բան չէ, թե ինչ փորձանքներ է բերում իր գլխին մինչև համերգին հասնելը: ISBN 978–9939–68–859–6 Գինը` 2900 դրամ

Գիրքը լի է բազմապիսի ձեռագիր խզբզոցներով ու ծաղ­ րանկարներով, որոնց միջոցով Թոմը ներկայացնում է իր չարաճճի առօրյան ու իրեն շրջապատող մարդկանց։

Քրիստ Մանարյան

Ֆելոն և Խելառների գնացքը Այս գիրքը Ֆելո անունով կատվի մասին է՝ զարմանալի պատմություն նույնքան զարմանալի կենդանու մասին, որի առաջ գիշերը բացում է իր խորհրդավոր աշխարհի դռները: Ֆելոյի անցած արկածալի ուղին, որը լի է նոր ծանոթություններով ու փորձություններով, ցանկա­ ցածին կթվա յուրովի հարազատ. չէ՞ որ մեր օրերի արձա­ գանքն է տողերում: ISBN 978–9939–68–828–2 Գինը` 3700 դրամ

16


Սթիվեն Իսերլիս

Ինչու էր Բեթհովենը բարկանում Նաև հետաքրքրաշարժ այլ պատմություններ Բախի, Մոցարտի, Բեթհովենի, Շումանի, Բրամսի, Ստրավինսկու մասին

Անվանի թավջութակահար Սթիվեն Իսերլիսի պատում­ ներում ընդգրկված են նրա սիրելի վեց կոմպոզիտոր­ ները` հանճարեղ Բախը, Մոցարտը՝ իր սրընթաց, թավշյա մեղե­դիներով, Բրամսը՝ իր փոթորկոտ երաժշտությամբ, «խենթ» Շումանը, արտասովոր Ստրավինսկին և, «խրոխտ», բայց նուրբ ներաշխարհով Բեթհովենը: Գրքում կոմ­պո­­զ իտորները կենդանություն են առնում, «զրուցում» փոք­ րիկ­ ների հետ, որի արդյունքում երեխաների մեջ ցան­ կություն է առաջանում լսելու նրանց հանճարեղ ստեղ­ծա­գործությունները:

ISBN 978–9939–68–896–1 Գինը` 3600 դրամ

Ալվարդ Ջիվանյան

Թուղթ ու գրի ոգիներ: Գրաշարի կնոջ օրագրից «Թուղթ ու գրի ոգիները» յուրահատուկ ամփոփ դիցա­ բանական բառարան է: Այն ներկայացնում է գրեղեն ոգիների մի ամբողջ անձնակազմ, որի ներկայա­ ցուցիչներից յուրաքանչյուրին հեղինակն օժտել է ուրույն դիմանկարով, հատկացրել որոշակի դեր և գործառույթ: ISBN 978–9939–68–857–2 Գինը` 3900 դրամ

Ռադյարդ Քիփլինգ

Պատմվածքներ հենց այնպես «Պատմվածքներ հենց այնպես» հեքիաթաշարն ամփոփում է տասներկու հեքիաթ, որոնք բովանդակային ամբողջություն չեն կազմում, սակայն հետապնդում են մեկ ընդհանուր նպատակ՝ ունկնդրին ներգրավել լեզվախաղի մեջ ու նրա հետ ճամփորդել ծանոթ–ան­ծա­ նոթ աշխարհներով՝ ժամանակի ու տարածության մեջ:

ISBN 978–9939–68–816–9 Գինը` 2600 դրամ

17


ISBN 978–9939–68–843–5 Գինը` 2700 դրամ

ISBN 978–9939–68–817–6 Գինը` 2900 դրամ

ISBN 978–9939–68–838–1 Գինը` 2600 դրամ

ISBN 978–9939–68–839–9 Գինը` 2600 դրամ

Յոհաննա Սփիրի

Ֆրենսիս Հոջսոն Բրնեթ

Հայդի

Փոքրիկ արքայադուստրը

Վեպի հերոսուհին՝ Հայդին, որբուկ է, ապրում է պապի ու իր ժիր այծիկների հետ շվեյցարական Ալպերում ծվարած մի գյուղակում, որտեղ կյանքն ամեն­ օրյա տոն է հիշեցնում, իսկ կրակին խորոված ոսկեգույն պանիրն ու այծի թարմ կաթը՝ թագավորական վայելք: Սակայն աղջիկը ստիպված է հրաժեշտ տալ գյուղին, որպեսզի նոր կյանք սկսի Ֆրանկֆուրտում:

Սառա Քրուն հոր հետ գալիս է Լոնդոն՝ սովորելու օրիորդ Մինչինի վարժա­ րանում: Նրա սիրած զբաղ­ մունքը հե­ տաքրքիր զրույցներ հորինելն է, որոն­ ցով թե՛ ինքն է տարվում, թե՛ դպրոցի սա­նուհիները: Սակայն կյանքն ունի իր ան­ սպասելի շրջադարձները: Անգամ ամենածանր պայման­ներում Սառան չի դադարում բարի, կա­րե­կից և իմաս­տուն լինելուց՝ իրեն պա­հե­լով իսկական ար­ քայա­դստեր նման:

Քերոլ Լուիս

Քերոլ Լուիս

Ալիսը Հրաշքների աշխարհում

Ալիսը Հայելու աշխարհում

Ալիսը ողջամիտ ու հետաքրքրասեր աղջնակ է, որ հեղինակի «կամքով» հայտն­ վում է անրջային աշխարհում` խո­սող գազանների ու փետրավորների, շնչա­ վորված թղթե զինվորիկների ստոր­գետնյա թագավորությունում: Նա պատրաս­տակամորեն ենթարկվում է մի շարք կերպարա­նա­փոխությունների, որ­պեսզի ի վերջո կատարվի իր նվիրա­ կան ցանկությունը` հայտնվի երազային աշխարհի սքանչելի պարտեզում:

Այս անգամ Ալիսը հայտնվում է մի զար­ մանալի աշխարհում, որի բնակիչներն են կենդանություն առած շախմատի քարերը, խոսող ծաղիկները, որոնք աղջկան ընկալում են որպես տեղա­ շարժվող բույս: Ալիսի առաջ դրվում են շփոթեցնող պահանջներ ու անհնարին առաջադրանքներ: Վիպակը մի առանձնա­հատուկ շախմատախաղ է:

18


ISBN 978–99941–1–980–6 Գինը` 2500 դրամ

ISBN 978–9939–68–636–3 Գինը` 2900 դրամ

ISBN 978–9939–68–251–8 Գինը` 2400 դրամ

ISBN 978–9939–68–290–7 Գինը` 2400 դրամ

Քենեթ Գրեհեմ

Ֆրենսիս Հոջսոն Բրնեթ

Քամին ուռիների մեջ

Խորհրդավոր պարտեզը

«­Քա­մին ուռի­նե­րի մեջ» դա­սա­կան հե­ քիա­թը ան­մար սեր և հի­աց­մունք է ա­ռա­ ջաց­նում թե՛ մե­ծե­րի, թե՛ փոք­րե­րի մեջ: Խլուր­դը, Ջրա­մու­կը, Գոր­շու­կը և, վեր­ջա­ պես, պա­րոն Դո­դո­շը՝ Դո­դո­շի Դոշ ա­պա­ րան­քից, ու­րա­խու­թյուն և հրճվանք են պարգևում, գե­րում են ու հմա­յում մարդ­ կանց: Քեզ թվում է՝ այդ հե­րոս­նե­րը քո ըն­ կեր­ներն են, մի­ա­սին թա­փա­ռել եք աշ­ խար­հե­աշ­խարհ, ճա­շա­կել բա­րին ու չա­րը և մնա­ցել այն­պի­սին, ի­նչ­պի­սին լույս աշ­խարհ եք ե­կել:

Տասնամյա Մերի Լենոքսի ծնողները Հնդկաստանում բռնկված խոլերայի հա­ մա­ ճարակի զոհ են դառնում: Աղջկան տե­ղա­փոխում են Անգլիա` Յորքշիր, և հանձնում հանգուցյալ հորաքրոջ ամուս­նու խնամքին: Յորքշիրյան շքեղ, բայց մռայլ կալվածքում կան բազմաթիվ փակ դռներ, խորհրդավոր արգելված վայ­րեր ու գաղտնիքներ, որոնք Մերին բա­ցահայտում է իր անհանգիստ բնա­ վորության ու աղջկական հետաքրքրա­ սիրության շնորհիվ:

Ջեյմս Մեթյու Բարրի

Ջեյմս Մեթյու Բարրի

Փիթր Փենը Քենսինգթոնի այգիներում

Փիթրը և Վենդին

Ան­ մայր ու տնանկ տղայի կյան­ քը Ջ.  Մ. Բա­րրին վե­րա­ծում է հրա­շա­պա­ տում զրույ­ցի՝ փոք­րիկ ըն­թեր­ցո­ղ ի հա­ մար հմտո­րեն հյու­սե­լով ե­րա­զային ու լու­սա­վոր մի պատ­մու­թյուն, որ գր­վել է վա­ղուց՝ ու­րախ ու տխուր տա­րի­ներ ա­ռաջ, մե­զ­նից հե­ռու մի աշ­խար­հում…

«­Փիթ­րը և Վեն­դին» Ջ. Մ. Բար­րի­ի ա­մե­ նան­շա­նա­վոր ե­րկն է։ Ո­՞վ է Փիթր Փե­նը: Բա­րե­տես, շնոր­հա­լի պա­տա­նի՝ հնա­րա­ միտ ու խի­զախ, մի թեթև…. ո­՛չ, ա­ներ­ևա­ կայե­լի պար­ծեն­կոտ: Մի խոս­քով՝ տղա­ նե­րից լա­վա­գույ­նը:

19


Լևոն Նես

Բալզակ. մի շան պատմություն Բալզակը խոհեմ և իմաստուն շուն է: Անսովոր անուն է շան համար, բայց վերջինս օժտված է անժխտելի գրական ձիրքով, իսկ փաստերին դեմ գնալն անպտուղ գործ է: Հեղինակը փորձել է մարդուն նայել կենդանու` շան աչքերով: Հարցերն ու ոչ այնքան սփոփիչ հետևություններն անխուսափելի են. արդյոք կենդանին երբեմն ավելի՞ բանական չէ, քան մարդը… ISBN 978–9939–68–654–7 Գինը` 2300 դրամ

Դերենիկ Դեմիրճյան

Քաջ Նազար

ISBN 978–9939–68–548–9 Գինը` 3200 դրամ

Oրնիբուն տանն անգործ թեք ընկած, ականջը մեծաբերան կնոջ հեգնանքի հեղեղին` Նազարը խորհրդածում է իր ազնվազարմ ծագման շուրջ` չկասկածելով անգամ, թե ինչ երևելի սխրանքներ են իրեն սպասվում: Կինը` Ուստիանը, հետ չի մնում ամուսնուց` ինքն էլ փայփայելով իր երբեմնի ազնվազարմության կարոտախտը: Այսպես է սկսվում Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազարը». հարատևորեն արդիական երկ, որ կարելի է համարել համաշխարհային հեքիաթագրության լավագույն նմուշներից մեկը:

Մկրտիչ Արմեն

Գույնզգույն Թագավորությունը

ISBN 978–9939–68–480–2 Գինը` 2800 դրամ

20

­Հա­վերժ ձմ­ռան թա­գա­վո­րու­թյու­նում ապ­րող Կատ­ պի­սի բնա­կիչ­նե­րը ե­րե­խա­նե­րից գաղտ­նի են պա­հում Գույնզգույն Թա­գա­վո­րու­թյան գո­յու­թյու­նը և հս­կում Վեր­ջին Ձկ­նագլ­խի օր­վա հաշ­վար­կը: Մինչ­դեռ պա­ռավ Խա­րու­նայի պատ­մու­թյուն­նե­րից ո­գևոր­ված՝ ե­րե­խա­ներն Ի­լե Տրապ­նայի ա­ռաջ­նոր­դու­թյամբ ճա­նա­պարհ են ը­նկ­ նում՝ սե­փա­կան աչ­քով տես­նե­լու այդ կա­խար­դիչ գույ­նե­ րի և հա­մե­րի թա­գա­վո­րու­թյու­նը: Մո­լոր­վե­լու և սա­ռչե­լու մեծ վտան­գը հաղ­թա­հա­րե­լով՝ նրանք կես­գի­շե­րին բախ­ վում են Չհալ­չող սառ­ցե տան պա­տե­րին…


Քրիստինե Նյոստլինգեր

Կոնրադը կամ պահածոյի տուփից դուրս եկած տղան Ան­պետք ի­րե­րով իր տու­նը լց­րած տի­կին Բար­տո­լո­տին ապ­րում է մի­այ­նակ և մի­այն շա­բաթ­վա եր­կու օ­րն է ըն­կե­ րու­թյուն ա­նում դե­ղա­գործ պա­րոն Է­գո­նի հետ: Ե­րբ նա պա­հա­ծոյի տու­փի մեջ փոս­տով ստա­նում է որ­դի՝ Կոն­րա­ դին, զար­ման­քից քիչ է մնում ու­շագ­նաց լի­նի: Բայց տղան ան­չափ խե­լա­ցի ու խե­լոք է, և տի­կին Բար­տո­ լո­տին ան­մի­ջա­պես ո­րո­շում է լավ մայ­րիկ դառ­նալ: Ի­սկ ի­նչ­պե՞ս վար­վել, ե­րբ Կոն­րա­դի հետ­ևից հայտն­վում են տա­րօ­րի­նակ մար­դիկ...

ISBN 978–9939–68–396–6 Գինը` 3900 դրամ

Քրիստինե Նյոստլինգեր

Պատմություններ Ֆրանցի մասին Խուճուճիկ շեկ մազերով Ֆրանցի մասին աշխույժ դրվագներով գիրքը մանկաշխարհը պատկերում է բացառիկ նուրբ հումորով: Հեղինակը Ֆրանցի կերպարով ներկայացնում է մանկան խառնվածքի բոլոր դրսևորումները՝ անթաքույց զարմանք, ափսոսանք, կամակորություն… Մեր հերոսը շարունակ հայտնվում է մանկական խնդիրների առջև. երբեմն ընկճվում է, hուսահատվում: Բայց ահա օգնության են հասնում հարազատները, և հեղինակի թեթև գրչով բոլոր խնդիրները լուծվում են…

ISBN 978–9939–68–623–3 Գինը` 3500 դրամ

21


ISBN 978–9939–68–064–4 Գինը` 2200 դրամ

ISBN 978–9939–68–063–7 Գինը` 2200 դրամ

ISBN 978–9939–68–062–0 Գինը` 2200 դրամ

ISBN 978–9939–68–061–3 Գինը` 2200 դրամ

Ուիլյամ Շեքսպիր

Ուիլյամ Շեքսպիր

Ռոմեո և Ջուլիետ

Ամռան գիշերվա երազ

(վերապատում)

(վերապատում)

Ռո­մե­ոն և Ջու­լի­ե­տը չպետք է սի­րե­ին ի­րար. նրանց ըն­տա­նիք­նե­րը հին թշնա­ ­մի­ներ է­ին, և հան­դի­պելն ան­գամ ար­­ գել­­ված էր: Բայց տա­րա­բախտ սի­րա­­ հար­­ներն ան­կա­րող են ի­րա­րից բա­ժան ապ­րել և մի­ա­նա­լու հա­մար ա­նում են ա­մեն բան…

Չորս սի­րա­հար­ված ա­թե­նա­ցի­ներ մո­­ լոր­­վում են փե­րի­նե­րի թա­գա­վո­րի կա­­ խարդ­­ված ան­տա­ռում և ո­րո­շում գի­­շե­­ րել այն­­տեղ: Հրաշք­նե­րով, մո­գա­­կան թուր­մե­­րով, զվարթ ու չա­րաճ­ճի ո­գի­­նե­ րով հա­­րուստ այս ու­րախ պատ­­մու­ թյունը կա­­րող է կա­խար­դ­ել ըն­թեր­­ցո­ղին:

Ուիլյամ Շեքսպիր

Ուիլյամ Շեքսպիր

Մակբեթ

Փոթորիկը

(վերապատում)

(վերապատում)

Ե­րեք վհուկ­ներ գու­շա­կում են, որ Մակ­­­­ բե­թը դառ­նա­լու է Շոտ­լան­դի­այի թա­­ գա­­վորը, բայց հե­տո կորց­նե­լու է գա­հը: Ա­ռա­­ջին գու­շա­կու­թյու­նը շու­տով կա­­ տար­­վում է…

Սար­սա­փե­լի փո­թո­րի­կը քշում է նավը հե­­ռա­վոր ու ա­մայի մի կղ­զ ի… Բայց փո­­ թո­­րի­կը Պրոս­պե­րոյի խո­րա­մանկ ծրագ­րի մի մասն է: Նա ցան­կա­նում է վրեժ լու­­ծել եղ ­բո­րից: «­Փո­թո­րի­կը» կա­­ խար­­դան­­քով հա­­մեմ­­­ված պատ­­մու­­ թյուն է սի­րո և ըն­տա­­նե­կան թշ­նա­­ման­ քի մա­սին:

Բայց ի­՞նչ ճա­կա­տա­գիր է սպաս­­վում Մակ­բե­թին և նրա տիկ­նո­ջը փա­­ռա­­սի­­ րու­­թյան, իշ­խա­­նու­թյան ու խա­­բե­ու­թյան մա­սին պատ­մող այս զրույ­ցում: 22


ISBN 978–9939–68–059–0

ISBN 978–9939–68–057–6

ISBN 978–9939–68–065–1

ISBN 978–9939–68–060–6

Գինը` 2300 դրամ

Գինը` 2300 դրամ

Գինը` 2300 դրամ

Գինը` 2300 դրամ

Լայման Ֆրենք Բաում

Ռոբերտ Լյուիս Սթիվենսոն

Օզի կախարդը

Գանձերի կղզին

(վերապատում)

(վերապատում)

Հողմը Դորոթիին և նրա շանը՝ Տոտոյին, քշում է Օզ անունով հեռավոր մի երկիր: Այստեղ նրանք հան­ դի­ պում են վհուկ­ ­ ների, թռչող կա­պիկ­ների, Խրտվի­լա­ կին, Թիթեղյա փայտա­ հա­ տին ու Խո­ ­ սող առյուծին: Դորո­թին կարծում է, որ Օզի ամե­նա­­զոր կա­խարդը կարող է օգնել իրեն վերա­­դառ­նալու տուն՝ Կան­ զաս, բայց նախ հարկա­ վոր է գտնել կախարդին…

Պատանի Ջիմ Հոքինսի հետ նստե՛ք Հիս­ պանյոլան ու հա­ մարձակ նավար­ կե՛ք դեպի Գանձերի կղզին: Փորձված ծո­ վային­ ների հետ Ջիմը հայտնվում է վտանգա­վոր ար­կածների մեջ՝ հուսալով գտնել նավապետ Ֆլինթի թաքցրած ոսկին: Սակայն ամենուր վտանգ է: Կա­ րելի՞ է վստա­հել անձնակազմին: Ի՞նչ է թաքցնում կղզին:

Լուիսա Մեյ Էլքոթ

Յոհաննա Սպայրի

Փոքրիկ տիկիններ

Հայդի

(վերապատում)

(վերապատում)

Ահա Մարչ քույրերը՝ Մեգը, Ջոն, Բեթը և Էյմին: Աղջիկները հեշտ չեն ապրում: Հայրը բանակում է: Մայրն օրնիբուն տքնում է՝ ծայրը ծայրին հասցնելու հա­ մար: Բայց չորս քույրերը ծի­ծաղով թե արցունքով միասին հաղ­թահարում են ամեն խոչընդոտ և նեղություն:

Հայդին որբուկ է: Նա ապրում է պապի ու իր ժիր այծիկների հետ Շվեյցարիայի լեռներում: Մի օր գալիս է Հայդիի մորա­ քույրն ու աղջկան տանում մեծ ու աղմկոտ քաղաքը: Հայդիի կյանքն ընդ­ միշտ փոխվում է, բայց Փոքրիկն ամբողջ հոգով ուզում է վերադառնալ գյուղ՝ լեռներում ծվարած իր տնակը՝ ծերունի պապի մոտ: 23


Քեյթի Դեյնս

Չհորինված պատմություններ հագուստի մասին Մարդու հագուստը նախնադարից մինչև մեր օրերը... Գազանի մորթուց մինչև նորաձևության վերջին ճիչը... Ինչ ճանապարհ է անցել զգեստը, ինչպես է փոխվոլ՝ պարզ անհրաժեշտությունից վերածվելով շքեղ ու պերճ ար­ վեստի. գրքում շատ հետաքրքիր պատմություններ կան այս ամենի մասին:

ISBN 978–99941–74–12–6 Գինը` 700 դրամ

Լեոնարդո Դա Վինչի

Լեոնարդո Դա Վինչի Առակներ, հեքիաթներ, լեգենդներ Գիրքը Վերածննդի հանճարներից մեկի՝ Լեոնարդո դա Վինչիի կյանքի և նրա բազում հայտնագործությունների մասին է: Գրքում ներառված են նաև մեծագույն նկարչի առակներն ու հեքիաթները: Նախատեսված է ընթերցող լայն շրջանակի համար:

ISBN 978–9939–68–369–0 Գինը` 2400 դրամ

24


ISBN 978–9939–68–077–4 Գինը` 2100 դրամ

ISBN 978–9939–68–058–3 Գինը` 2100 դրամ

ISBN 978–9939–68–072–9 Գինը` 2100 դրամ

ISBN 978–9939–68–078–1 Գինը` 2100 դրամ

Ընթացի՛ր արկածներով լի այս ճանապարհներով և, օգտա­գոր­ ծելով մաթեմա­տի­կական գիտելիքներդ, հետևի՛ր, թե ինչպես են ծավալվում պատմությունները: Կատարի՛ր առաքե­ լությունդ և դարձի՛ր մաթեմատիկայի գիտակ:

Դեյվիդ Գլովեր

Հանելուկների մոլորակ

Դեյվիդ Գլովեր

Լաբիրինթոսների կալվածքը

Տիեզերական Ալֆա բազան զավթել են այլմոլո­ րա­ կայինները, և միայն դու կարող ես այն ազա­ տագրել: Եթե ձախողվես, այլմոլորակայինները կտի­ րեն մոլո­րակին:

Լաբիրինթոսների կալվածքում կողո­ պուտ է եղել: Քեզ խնդրել են բացա­ հայտել գաղտնիքը: Եթե ձախողվես, կողոպտիչները բարեհաջող կփախչեն:

Դեյվիդ Գլովեր

Դեյվիդ Գլովեր

Հուշումների քարանձավը

Առեղծվածների թանգարանը

Սարսափազդու ծովահեն Կապտա­ մորուսը թաքցրել է իր ոսկին, սակայն այնտեղ տանող ճանապարհի քար­ տեզը քեզ մոտ է: Եթե ձախողվես, հա­ վերժ փակված կմնաս քարան­ձավում:

Սա ժամանակի միջով մի ճանապար­հոր­ դություն է, որի ըն­թաց­քում պետք է բա­ցա­ հայտես գաղտնիքները և փրկես Ոսկե գանձը: Եթե ձախողվես, հավերժ կկորցնես այն:

25


ԱՎԱԳ ԴՊՐՈՑ Ռոբերտ Լուիս Սթիվենսոն

Գանձերի կղզին

ISBN 978–9939–68–815–2 Գինը` 3700 դրամ

Պատանի Ջիմ Հոկինսին և նրա ծնողներին պատկանող «Ծովակալ Բենբոու» պանդոկում հայտնվում է խորհրդա­ վոր անծանոթ` բռնկուն ու անտանելի բնավորությամբ մի ծովային, որը շատ չանցած մահանում է: Հանգուցյալի իրերի մեջ Ջիմը գտնում է մի քարտեզ, որտեղ նշված է գանձերի ճշգրիտ վայրը: Շուտով պարզվում է, որ նա բոլորովին էլ միակը չէ, որ տեղյակ է գանձերի և քարտեզի մասին: Իր բարեկամների` կալվածատեր Տրելոնիի և բժիշկ Լիվսիի հետ Ջիմը ճանապարհ է ընկնում` քարտեզում նշված գանձերը որոնելու:

Հեկտոր Մալո

Առանց ընտանիքի «Առանց ընտանիքի» վեպը ֆրանսիացի վիպասան Հեկտոր Մալոյի ամենահայտնի երկն է: Վեպի գլխավոր հերոսը Ռեմին է՝ ընկեցիկ մի տղա, որին տասը տարեկան հասակում հայրացուն՝ Բարբերենը, վաճառում է շրջիկ երաժիշտ Վիտալիսին: Սկսվում են Ռեմիի հետաքրքիր արկածները Ֆրանսիայի ու Անգլիայի գյուղերում ու քաղաքներում: ISBN 978–9939–68–814–5 Գինը` 3700 դրամ

Տոնկե Դրախտ

Նամակ թագավորին Տասնվեցամյա Տիուրին պատրաստ է վտանգելու իր կյանքը հանուն թագավորության փրկության: Իր այս առա­ քելությունը կատարե­ լու համար պատանին անցնում է փորձություններով, հաղթահարում վտանգներ ու խոչընդոտներ` իրեն պահելով իսկական ասպետի նման: Վեպը համարվում է հոլանդական լավագույն մանկա­պատանեկան ստեղծագործությունը: ISBN 978–9939–68–795–7 Գինը` 3700 դրամ

26


Դանիել Սմիթ

Մտածել ինչպես Մանդելան Այս ոգեշնչող գրքում ամփոփված են Մանդելայի փիլիսո­ փայությունն ու իդեալները, որի նպատակն է ցույց տալ, թե ինչպես կարելի է դրանք կիրառել ձեր կյանքի բոլոր բնագավառներում։ Մեր ժամանակների ամենահարգված առաջնորդներից մեկով՝ Նելսոն Մանդելայով, ոգեշնչվել են քաղաքական գործիչների, մտածողների և հասարակ մարդկանց սերունդներ ամբողջ աշխարհով մեկ։ Հարավային Աֆրիկայի նախկին նախագահը, քարոզիչը և ավագ պետական գործիչը ձերբակալվել է 1962 թվականին կառավարությանը տապալելու նպատակով դավադրության մեղադրանքով՝ ճաղերի հետևում մնալով քսանյոթ տարի։ 1990 թ. համաշ­ խարհային քարոզարշավի արդյուն­քում ազատ ար­ձակվե­լուց հետո Մանդելան զբաղվել է քաղա­քական գործունեությամբ, որը նշանավորվել է Հարավային Աֆրիկայում ապարտեիդի վերացմամբ, երբ նա դարձավ երկրի առաջին սևամորթ նախագահը։ Նախագահի պաշ­տոնին հրաժեշտ տալուց հետո նա իր կյանքը նվի­ րել է աղքատության և անհավասարության խնդիրների լուծմանը, ինչպես նաև նպաստել է ռասայական հաշտեցմանը։

ISBN 978–9939–68–876–3 Գինը` 3800 դրամ

Դանիել Սմիթ

Մտածել ինչպես Սթիվ Ջոբսը Այս ոգեշնչող գրքի էջերում Դանիել Սմիթն անդրա­ դառնում է Ջոբսի կյանքին և մասնագիտական գործու­ նեությանը, ինչպես նաև մեջբերում այս մեծ մարդու կողմից և նրա մասին ասված հայտնի խոսքերը՝ ներկա­ յացնելու այն փիլիսոփայությունը, բիզնես դասերը, անգամ տպավորիչ ձախողումները, որոնք օգնել են նրան հասնելու անհավանական ձեռքբերում­ների։ Գիրքն ուղ­ ղոր­ դում է ձեզ նայելու աշխարհին հզոր երևա­ կայության տեր հանճարի աչքերով։

ISBN 978–9939–68–812–1 Գինը` 3600 դրամ

27


Դանիել Սմիթ

Մտածել ինչպես Այնշթայնը

ISBN 978–9939–68–677–6 Գինը` 3800 դրամ

Ալբերտ Այնշթայնը՝ աշխարհի ամենահայտնի՝ E = mc2 հավասարման հեղինակը, «ցնդած գիտնականի» ոճի հիմնադիրը, անցել է ֆիզիկայի սահմանները՝ փոխելով տիեզերքի մեր ընկալումը: Այս ոգեշնչող գիրքը ընթերցողին հրավիրում է ծանոթանալու Այնշթայնի ցուցաբերած եզակի մոտեցմանը իր դարաշրջանի խոշոր գիտական առեղծվածների բացահայտման հարցում, ինչպես նաև վերհանում է նրա անհա­ տականության և աշխարհայացքի ձևավորմանը նպաստած գաղափարներն ու ազդակները՝ վերծանելով դրանք, ինչը կօգնի հասկանալու, թե ինչպես նրա մեթոդներն ու գործելակերպը կիրառել կյանքի տարբեր բնագավառներում:

Դանիել Սմիթ

Մտածել ինչպես Շեռլոկը Այս գիրքն աշխարհի ամենահայտնի խուզարկուի հնարքնե­րի և մեթոդների օգնությամբ մեծ լիցք կհաղոր­ դի քո դիտողականությանը, հիշողությանը և տրամա­ բանելու կարողությանը: Այն հարուստ է վարժություններով, գիտական հիմնա­ վորումներով և Շեռլոկ Հոլմսի մասին պատմվածքներից մեջբերումներով: ISBN 978–9939–68–545–8 Գինը` 3200 դրամ

Գիրքն անդրադառնում է հիշողության, ոչ խոսքային հաղորդակցության, ստի բացահայտման, ներքին զգացողության, ունկնդրելու հմտությունների, զգոնու­ թյան, կենտրոնացման, հանգստի, տրամաբանության, արագ ընթերցանության, դիտողականության, տեղե­ կույթի գաղտնագրման ու գաղտնազերծման, ինչպես նաև շատ այլ թեմաների: Այս գիրքը կարդալուց հետո վերնաշապիկի թևքերին, տաբատի փողքերին կամ կոշիկի մաշվածությանը կսկսես այլ կերպ նայել:

28


ISBN 978–9939–68–567–0

ISBN 978–9939–68–568–7

ISBN 978–9939–68–566–3

ISBN 978–9939–68–569–4

Գինը` 2200 դրամ

Գինը` 2200 դրամ

Գինը` 2200 դրամ

Գինը` 2200 դրամ

Գործի՛ դիր պատմական գիտելիքներդ և հաղթահարի՛ր թշնամիներիդ` անցնե­ լով ցնցող արկածներով լի այս ճա­ նապարհները:

Թիմըթի Նեփմըն

Թիմըթի Նեփմըն

Միջնադարյան Սպանդ

Մրցավազք Հռոմում

Ի՞նչ ես կարծում, կարո՞ղ ես ողջ մնալ Միջնադարում: Կարո՞ղ ես հաղ­ թանակ տանել մրցամարտում, բուժել թագա­ վորին և ամրոց գրավել: Թե՞ ճա­կա­տա­ մարտում բարոնը կջախ­ջախի քեզ:

Երբևէ մտքովդ անցե՞լ է, թե ինչպիսին կլիներ կյանքդ Հին Հռոմում: Կարո՞ղ ես պատասխանել սենատորների հար­ ցե­ րին, խույս տալ գողերից և զարմացնել կայ­սերը: Թե՞ սարսափելի վախճանի կար­ ժա­նանաս գլադիա­տորական մար­տում:

Թիմըթի Նեփմըն

Թիմըթի Նեփմըն

Մինոտավրոսի Լաբիրինթոսը

Սարսափների դամբարանը

Ի՞նչ ես կարծում, կարո՞ղ ես ողջ դուրս գալ Հին Հունաս­ տան կատարած ճամփորդությունից: Կարո՞ղ ես նա­վար­ կել ծովերով, մոլորեցնել սպար­տացուն և ձեռքդ գցել Ոսկե գեղմը: Թե՞ Մինո­ տավրոսը քեզ կտոր–կտոր կանի:

Ուզո՞ւմ ես տեղափոխվել Հին Եգիպտոս և ուսումնասիրել փարավոնի երկիրը: Կարո՞ղ ես մումիա զմռսել, վերծանել հիերոգլիֆները և բռնել գողերին: Թե՞ հավերժ կփակվես մեռյալների դամ­ բարանում:

29


ISBN 978–9939–68–421–5

ISBN 978–9939–68–419–2

ISBN 978–9939–68–418–5

ISBN 978–9939–68–420–8

Գինը` 2200 դրամ

Գինը` 2200 դրամ

Գինը` 2200 դրամ

Գինը` 2200 դրամ

Դեն Գրին

Դեն Գրին

Զվարճախաղերի սարսափը

Տիեզերքում կորածները

Ֆելինիի խելահեղ զվարճախաղերի այգին խոստանում է լինել աշխարհի լավագույն ժամանցային վայրը: Պատ­ րա՞ստ ես ընդունելու այգու ահար­ կու մար­ տահրավերը: Այս արկածում խնդիր­ ները վերաբերում են ուժերին, էլեկտ­ րականությանը և ֆիզիկային: Հինգ հրեշներին բռնելու համար օգտա­ գործի՛ր ֆիզիկայից քո գիտելիքները:

Այո՛, դու «Փրկարար II» տիեզերանավի հրամանատարն ես և շուտով պիտի սլանաս արևային փոթորիկների և աստերոիդների գոտու միջով՝ դիմա­ գրա­ վելով տիե­ զերական աղբը: Այս արկա­ ծում քեզ կհանդիպեն մոլորակ­ ներին և Արեգակնային համակարգին վերա­բերող խնդիրներ:

Դեն Գրին

Դեն Գրին

Գաղտնի բանաձևը

Ամազոնյան արկած

Քիմիայից քո գիտելիքներն օգտա­ գործելով՝ կարող ես երջանկացնել Զարա տատիկին և վերագոր­ ծարկել նրա շոկոլադի գործարանը: Վերջապես կարող ես պարզել, թե ով է գողա­ ցել կոնֆետի բանաձևը: Եթե հաջո­ ղես, կդառնաս գործարանի գլխա­վոր շոկո­ լադագործը: Անվնաս անցի՛ր նյութերի փոր­ձարկման լաբորա­տորիաներով, ձե՛ռք բեր 5 ոսկե ծրար­ները և բացա­ հայտի՛ր մրցակից «Քրանչ Քորփորեյշն» ընկերության նենգ քայլը:

Ամազոն գետի երկայնքով տարածված խոնավ արևադարձային անտառներում սկսի՛ր քո արկածները և գտի՛ր պապեղբայր Ռեմզիի Ոսկու կորուսյալ աշխարհը կամ գուցե Ոսկե գորտի չհայտնաբերված տեսակը՝ դառնալով մեծագույն բնախույզ:

30

Այս արկածում խնդիրները վերաբերում են կենդանի օրգանիզմներին, բնական միջավայրին և շրջակա աշխարհին:


«Ամառային ընթերցանություն 2021» մանկապատանեկան ծրագրի աշխատակազմ Ծրագրի գլխավոր համակարգող՝ Հանրային կապերի պատասխանատու՝

Միջոցառումների բովանդակային համակարգողներ՝

Վաճառքի մենեջերներ՝

Գրքույկի կազմող՝ Տեխնիկական խմբագիր՝ Համակարգչային ձևավորումը՝ Շապիկի նկարազարդումը՝

Կարին Գրիգորյան karin.grigoryan@zangak.am Գայանե Ավդալյան gayane.avdalyan@zangak.am 093443355 Սոնա Հովհաննիսյան Կարինե Ավագյան Մայա Շահումյան Անժելա Պետիկյան a.petrosyan@zangak.am Անահիտ Պետրոսյան angela.petikyan@zangak.am 096903366 Կարին Գրիգորյան Նվարդ Փարսադանյան Սաթենիկ Հովհաննիսյանի Մարիամ Կանայանի

«Zartnir» ՀԿ-ի մարզային գործընկերներ Գլխավոր համակարգող՝

Էլյա Սահակյան

077517053

Գ. Ծովազարդ, Գեղարքունիքի մարզ

Մարիամ Օլքինյան

095122775

Գ. Արշալույս, Արմավիրի մարզ

Աննա Ստեփանյան

098402717

Գ. Ձորագյուղ, Լոռու մարզ

Սլավիկ Ալավերդյան

098398311

Գ. Սայաթ–Նովա, Արարատի մարզ

Հեղինե Խալաթյան

098725689

Ք. Ալավերդի

Ազգանուշ Երզնկյան

098787826

Ք. Դիլիջան

Սլավիկ Ալավերդյան

098398311

Ք. Նոր Հաճն

Շուշան Գրիգորյան

094505960

Լրացուցիչ տեղեկությունների համար գրե՛ք amar@zangak.am, info@zangak.am էլ. հասցեներին կամ զանգահարե՛ք (+374 10) 23 25 28 հեռախոսահամարով: 31



Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.