ԿԱՏԱԼՈԳ
գեղարվեստական հանրամատչելի ժամանցային
ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
2
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
13
ԱՇԽԱՐՀԸ ՀԱՅԵՐԵՆՈՎ ՄԱՏԵՆԱՇԱՐ
22
ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ
32
ԱՐՎԵՍՏ 36 ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ԵՎ ՄՈՏԻՎԱՑՆՈՂ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
40
ԱՅԼ ԳՐՔԵՐ
46
ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ճանապարհին Ջեք Քերուեք
Ամերիկայի «բիթ սերնդի» գրականության ամե նակարկառուն հեղինակներից մեկը՝ Ջեք Քերուեքը, իր ամենահայտնի վեպում անկեղծորեն պատմում է իր և ընկերների ճամփորդական արկածների, ինք նության ու կյանքի էության որոնման մասին: Ինք նա կենսագրական այս վեպը, որը գրվել է 20–րդ դարի կեսին, ցայսօր թվում է նորարական թե՛ ոճով, թե՛ բովանդակությամբ: 5800 Թարգմ. անգլերենից` Մարիա Սադոյանի
Նորույթ
Էջերի քանակը՝ 520 Չափսը՝ 14 x 21 սմ Կազմը՝ կոշտ ISBN՝ 978–9939–68–762–9
4
ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Դուբլինցիներ Ջեյմս Ջոյս
Նորույթ
Էջերի քանակը՝ 288 Չափսը՝ 13 x 20 սմ Կազմը՝ փափուկ ISBN՝ 978–9939–68–810–7
Գործողությունների վայրը Դուբլինն է՝ որ պես «կաթվածի կենտրոն»: Ջոյսը ներ կա յացնում է քաղաքը, միջին խավի մարդկանց, անտարբերության մթնոլորտը, և դա անում է չորս հայեցակետով՝ մանկություն, պատանե կություն, հասունություն և հասարակական կյանք: Նրա հե րոս ները չեն կարողանում դուրս գալ փակուղուց, փոխել իրենց կյանքի գունապնակը, բայցև երազող են, երազ, որ փախուստի աշխարհն է: Դուբլինցիները լույս է տեսնում համալրված` ներառելով նախկինում չթարգմանված պատմվածքները: 3400
Թարգմ. անգլերենից` Արամ Արսենյանի, Արտեմ Հարությունյանի, Գայանե Հարությունյանի
5 Օրվա մնացորդը Կազուո Իշիգուրո
Էջերի քանակը՝ 312 Չափսը՝ 14 x 21 սմ Կազմը՝ կոշտ ISBN՝ 978–9939–68–763–6
Կյանքի ու արժանապատվության վերաբերյալ Ստիվընսի պատկերացում ն երն անխախտ են, քանի դեռ նա ապրում ու ծառայում է Դարլինգ թըն Հոլ մե ծա համ բավ տանը՝ հուսալով, որ նվիրված ծառայությամբ կարող է փոքրիկ ներդրում ունենալ մարդկության առաջըն թացում: Բայց Ստիվընսին խոհական ճամ փոր դություն էր սպասվում: Բնու թյան տե սարանների, հիշողությունների ու կորսված զգացմունքների առանցքում հայտնված ծեր ծառայապետը կարժևորի՞ իր օրվա մնա ցորդը… 4800 Թարգմ. անգլերենից` Ռուզաննա Սուքիասյանի
ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Փայլատակում Սթիվեն Քինգ
Էջերի քանակը՝ 480 Չափսը՝ 17 x 24,5 սմ Կազմը՝ կոշտ ISBN՝ 978–9939–68–690–5
«Օվերլուքը» հին ու շքեղ հյուրանոց է Կոլո րադոյի Ռոքի լեռներում: Հյուրանոցի ձմեռա յին նոր տնտեսը՝ Ջեք Թորենսը, հույս ունի այստեղ վերագտնելու իր ստեղծագործական ձիրքը: Նրա կնոջն ավելի շատ մտահոգում է ընտանիքի վտանգված կայունությունը, իսկ Դենին՝ նրանց տղան, որն օժտված է պայծա ռատեսությամբ, արդեն գիտի, որ հյուրանոցի դատարկ սենյակներում իրենց դարանակալած սպասում է սարսափը… 6600 Թարգմ. անգլերենից` Լուսինե Ղալումյանի
6 Ծուղակ 22 Ջոզեֆ Հելըր
Էջերի քանակը՝ 584 Չափսը՝ 17 x 24,5 սմ Կազմը՝ կոշտ ISBN՝ 978–9939–68–705–6
Երկրորդ համաշխարհային պատերազմի անելանելիությունը և ահռելի ողբերգության մեջ ծաղկող մարդկային խարդախու թյունը վեպում ներկայացվում են սև հումորի և աբ սուր դային իրավիճակների միջոցով: Վեպի՝ ժամանակագրորեն կտրտված գլուխները պատկերում են մտացածին 256–րդ ավիաջո կա տի մարտական օդաչուների կյանքը պա տե րազմի ժամանակ: Ողջ դուրս պրծնելու միակ տարբերակը չմահանալն է, իսկ չմահա նալու համար պետք է հաջողել ողջ մնալ, ու հենց այստեղ է ծուղակը: 6900 Թարգմ. անգլերենից` Արամ Արսենյանի
ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Մարտակումբ Չաք Փոլընիք
Էջերի քանակը՝ 320 Չափսը՝ 14 x 21 սմ Կազմը՝ կոշտ ISBN՝ 978–9939–68–704–9
Տրանսգրեսիվ գրականության վառ դրսևո րումներից մեկում՝ «Մարտակումբ» վեպում, հերոսը սպառողական հասարակարգի գրված ու չգրված նորմերի մեջ նախամարդու կեն սական բնազդներն ու մրցակցային որակները օր օրի կորցնող ու նոր սոցիալական մոդել փնտրող տղամարդն է: Նոր նորմերին համա պատասխանելու հրամայականն ու արքետի պային ընկալումների առճակատումը հերոսի ներսում բախում են առաջացնում: 4800 Թարգմ. անգլերենից` Արթուր Մեսրոպյանի
7
Մշակույթի փիլիսոփայություն Խոսե Օրտեգա–ի–Գասեթ
Էջերի քանակը՝ 232 Չափսը՝ 13 x 21 սմ Կազմը՝ կոշտ ISBN՝ 978–9939–68–684–4
Իսպանացի փիլիսոփա, ռացիովիտալիս տա կան ուսմունքի հիմնադիր, մշակութաբան Խո սե Օրտեգա–ի–Գասեթի ստեղծագործություն նե րը խոր հետք են թողել 20–րդ դարի համաշխարհային մտածողության վրա: Սույն ժողովածուն ընդգրկում է նրա հիմնական աշ խատություններից մի քանիսը: 3900 Թարգմ. իսպաներենից` Հովհաննես Գրիգորյանի
ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Խորհրդածություններ Մարկուս Ավրելիուս Անտոնինուս
Էջերի քանակը՝ 248+8 էջ ներդիր Չափսը՝ 14 x 21 սմ Կազմը՝ կոշտ ISBN՝ 978–9939–68–671–4
Մարկուս Ավրելիուսը, որը Հռոմի գահակալ է եղել մ. թ. 161–180 թթ., հայտնի է ոչ միայն իբ րև արդար, իմաստուն ու հաջողակ միապետ, այլև իր «փիլիսոփա»՝ կայսրերի հա մար ար տասովոր տիտղոսով: Նրա «Խորհրդածու թյուններ» պայմանական վերնագրով երկը, Սե նեկայի (մ. թ. I դ.) ու Էպիկտետոսի (մ. թ. I–II դդ.) գրվածքների հետ, հա մար վում է ստոիկյան փիլիսոփայության կարևորագույն աղբյուր: Այն լի է թևավոր խոսքերով, սեղմ ու դիպուկ սահմանումներով, հետաքրքիր մտորումներով, հիշեցումներով ու հորդորներով: 4900
Թարգմ. հին հունարենից, առաջաբանը և ծանո թագ րությունները` Արամ Թոփչյանի և Գոհար Մուրադյանի
8 Էնեական Պուբլիուս Վերգիլիուս Մարո
Էջերի քանակը՝ 568+48 էջ ներդիր Չափսը՝ 18 x 22 սմ Կազմը՝ կոշտ ISBN՝ 978–9939–68–648–6
Գիրքն ընդգրկում է անտիկ գրականության գլուխգործոցներից մեկի՝ Պուբլիուս Վերգի լիուս Մարոյի (մ. թ. ա. 70-19 թթ.) «Էնեական»-ի՝ լատիներեն բնագրից արևելահայերեն առա ջին ամբողջական թարգմանությունը՝ ընդար ձակ առաջաբանով և ծանոթագրություններով: Արկածալից դեպքերով, բանաստեղծական վառ պատկերներով ու մարդկային հարա բե րու թյուննների հու զիչ դրվագներով լի այս երկը պատմում է Հռոմի հիմնադրման նախա պատմությունը: 6900
Թարգմ. լատիներենից, առաջաբանը և ծանոթագրու թյունները` Արամ Թոփչյանի և Գոհար Մուրադյանի
ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Կեսգիշերի զավակները Սալման Ռուշդի
Էջերի քանակը՝ 536 Չափսը՝ 17x 24,5 սմ Կազմը՝ կոշտ ISBN՝ 978–9939–68–644–8
Բրիտանացիները թողնում են Հնդկաստանը: Նոր առասպել է շողշողում Հնդկաստանի բյուր մշակույթների ու մոգական ծեսերի սրտում: Բենգալացիների ու փենջաբցինե րի, մադրասցիների ու ջաթերի համընդhանուր երեւակայության մեջ դա անկախության առաս պելն է: Գերբնական կեսգիշերի զավակները նույնպես ծնունդ են առնում այս առասպելից, որպեսզի գտնեն իրենց ինքնությունը եւ ի կա տար ածեն իրենց առաքելությունը: 6900 Թարգմ. անգլերենից` Արամ Արսենյանի
9 Ես մինչ քեզ Ջոջո Մոյես
Էջերի քանակը՝ 408 Չափսը՝ 17 x 24,5 սմ Կազմը՝ կոշտ ISBN՝ 978–9939–68–651–6
Լուիզայի և Ուիլի հանդիպումը գուցե կեն ցա ղային դիպված է, մեկի համար՝ ծանր ֆինանսական պայմաններից դուրս գալու հնարավորություն, մյուսի հա մար՝ պար տադրված կենսական անհրաժեշտություն, իսկ գուցե պատահականություններ չեն լի նում. բոլոր պարագաներում նրանց հան դիպումը գլխիվայր է շրջում երկուսի կյանքն էլ, և ամենամթում երևում է ընտրության հնա րավորություն՝ կողքինի կյանքը դարձնելու ավելին, քան նա կարող է պատկերացնել: 5700 Թարգմ. անգլերենից` Մերի Դալլաքյանի
ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Օդապարուկ թռցնողը Խալեդ Հոսեյնի
Էջերի քանակը՝ 384 Չափսը՝ 17x 24,5 սմ Կազմը՝ կոշտ ISBN՝ 978–9939–68–536–6
Աֆղանստանի լեռները խաղաղ էին մի ժա մա նակ, և մայրաքաղաք Քաբուլը՝ հարուստ, բարեկեցիկ ու կանչող: Օդապարուկ թռցնելու ամենամյա մրցույթին սպասում էին բոլորը՝ ան կախ ծագումից ու դիրքից: Ամիրի համար այդ մրցույթն իր հոր՝ Բաբայի ուշադրությունն ու հարգանքը նվաճելու միակ հնարավորությունն էր, և վերջապես նա հաղթում է իր ընկեր ու սպա սավոր Հասանի զոհողության շնորհիվ: Հաղ թա նակն անդառնալիորեն փոխում է տղա նե րի կյանքը՝ բաժանելով նրանց մինչև այն պահը, երբ Ամիրի համար «կրկին լավը դառնալու հնարավորություն կար»: 6400 Թարգմ. անգլերենից` Մարիա Սադոյանի
10 Եվ արձագանքեցին լեռները Խալեդ Հոսեյնի
Էջերի քանակը՝ 400 Չափսը՝ 17x 24,5 սմ Կազմը՝ կոշտ ISBN՝ 978–9939–68–447–5
Քաբուլ տանող փոշեպատ ճանապարհին եր կու երեխա՝ եղբայր ու քույր, վերջին ժամերն են անցկացնում միասին: Հետո, ասես ոչինչ չի էլ եղել: Ոչ ոք այլևս չի հիշատակի եղբոր հոգածությամբ ու սիրով երջանիկ Փարիին: Աբդուլլան չի մոռանա: Քույրը չի հիշի: Նրանց կյանքի հետագա տարիները շրջա նակվում են նվիրումի, անգթության և վերա դար ձի պատմություններով, մինչ Աֆղան ս տա նում կյանքը շարունակվում է աղետալի շրջադարձներով լի: 6400 Թարգմ. անգլերենից` Անուշ Սեդրակյանի
ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Ծաղրասարյակ սպանելը... Հարփըր Լի
Էջերի քանակը՝ 416 Չափսը՝ 14,5 x 21 սմ Կազմը՝ կոշտ ISBN՝ 978–9939–68–368–3
Իննամյա հերոսուհու աչքերով հետևելով վե պի իրադարձություններին` սկսում ես խորհրդա ծել այնպիսի հարցերի շուրջ, ինչ պի սիք են հանդուրժողականությունը, ար դարադատությունը, բարությունը, խիղճն ու պարտքի զգացումը: Տող առ տող, վեպի ասես պարտադրող ինքնաքննության ճանապարհով համաձայնում ես երեխայի այն վերլուծությանը, որին նա հանգում է իր փորձառության, իսկ դու՝ ընթերցանության արդյունքում. «Մենք դեռ էլի ենք մեծանալու, բայց մեզ սովորելու քիչ բան է մնացել... թերևս միայն հանրահաշիվ»: 5880
Թարգմ. անգլերենից` Արամ Արսենյանի
11 Ցասման ողկույզները Ջոն Ստայնբեք
Էջերի քանակը՝ 476 Չափսը՝ 17x 24,5 սմ Կազմը՝ կոշտ ISBN՝ 978–9939–68–522–9
Օքլահոմայի փոշու մրրիկներից ուժասպառ ու դժվարությամբ ընտանիք կերակրող հո ղա գործները, չկարողանալով կատարել իրենց վարկային պարտավորությունները, դառ նում են գործազուրկ ու հայտնվում գաղթի ճանա պարհին: Նրանց աշխատանքի են կանչում Կալիֆոռնիայի արգավանդ հողերի տերերը: Ջոուդների ընտանիքը, գալիք ծանր օրերի գիտակցումից համախմբված, փորձում է պահ պանել իր գոյությունը` «երազանքի» արևմուտ քում համտեսելով ցասման դառը ողկույզները: 6400 Թարգմ. անգլերենից` Արամ Արսենյանի
ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Ֆարենհայթ 451 Ռեյ Բրեդբըրի
Էջերի քանակը՝ 208 Չափսը՝ 14 x 21 սմ Կազմը՝ կոշտ ISBN՝ 978–9939–68–451–2
Վեպի իրադարձությունները ծավալվում են ապա գայում, երբ ամերիկյան հասա րակու թյան մեջ իշխող մտայնությամբ գրքերը մարդ կանց դժբախտության աղբյուր են, և դրանք անխնա կրակի պետք է մատնել: Հրկի զող Գայ Մոնթագն ու նրա կինը՝ Միլդրեդը, ապրում են ժամանցի ու զվարճանքի, հեռուս տա տեսությամբ քարոզվող սնամեջ հա րա բերությունների թմբիրի մեջ մինչ այն պահը, երբ Մոնթագը որոշում է փրկել ու կար դալ գրքերը: 3600 Թարգմ. անգլերենից` Լուսինե Հարոյանի
12 Չքնաղ նոր աշխարհ Օլդոս Հաքսլի
Էջերի քանակը՝ 312 Չափսը՝ 14 x 21 սմ Կազմը՝ կոշտ ISBN՝ 978–9939–68–564–9
«Չքնաղ նոր աշխարհը» ֆուտուրիս տա կան արձակի ամենավաղ ստեղծագործու թյուն ներից է, իսկ Օլդոս Հաքսլիի անունն ավանդաբար զուգորդվում է գրականության մեջ իր արժանի տեղը գտած ժանրի՝ դիստո պիայի հետ: «Չքնաղ նոր աշխարհը» նա խորդում է Օրուելի և Բրեդբըրիի հայտնի վեպերին, առանձնանում է մարգարեական ճշգրտությամբ նկարագրված ապագայի տես լա կա նով: 2541 թ–ին մարդիկ արդեն չեն ծնվում բնական ճանապարհով, գոյություն չու նի ընտանիք, և սպառողական հասարակու թյունը իր զարգացման գագաթնակետին է: 4400 Թարգմ. անգլերենից` Լիլիթ Հայրապետյանի
ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Ինֆեռնո Դեն Բրաուն
Էջերի քանակը՝ 512 Չափսը՝ 15,5 x 23,5 սմ Կազմը՝ փափուկ ISBN՝ 978–9939–68–534–2
Երկրի և մարդկության փրկության սևեռուն գա ղափարով տարված տաղանդավոր գիտ նականի ահասարսուռ ուղերձի հետքով են ընթանում գրքի հերոսները: Ամերիկացի պրո ֆեսորը և նրա հնարամիտ ուղեկցորդուհին խելահեղ որոնումների մեջ են հիասքանչ Ֆլո րենցիայում, Վենետիկում և Ստամբուլում: Արդյո՞ք զուր են ջանքերը... Ընթերցողի առջև մերթընդմերթ հառնում է Դանտե Ալիգի երիի դժոխքը՝ Ինֆեռնոն, և ոչ միայն «Աստվածային կատակերգության»՝ գաղտնաբառ տողերում, այլև Վերածննդի վարպետների կտավներում: 4900 Թարգմ. անգլերենից` Վահե Արսենի
13 Հարյուրամյա ծերուկը, որ բարձրա ցավ պատուհանին և անհետացավ Յունաս Յունասսոն
Էջերի քանակը՝ 440 Չափսը՝ 13 x 20 սմ Կազմը՝ փափուկ ISBN՝ 978–9939–68–277–8
Շվեդ գրող Յունաս Յունասսոնի այս վեպը լույս է տեսել 2009 թ. և անմիջապես դարձել բեսթսելլեր, թարգ մանվել երեսունից ավե լի լեզուներով: Աշ խույժ ոճով, ինքնատիպ հու մորով, թրիլերի հնարք ներով գրված այս վեպում հարյուրամյա մի շվեդի կյանքի ոդի սականով ներկայաց վում են քսաներորդ դարի համաշխարհային պատ մու թյան կա րևոր դրվագները, որով բա ցա հայտ վում են մեծ քաղաքականության և մարդկային հա րաբերությունների բազմաթիվ կողմեր: 3400 Թարգմ. շվեդերենից` Արծվի և Աշխեն Բախչինյանների
ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Զրույցներ Կոնֆուցիոս
Էջերի քանակը՝ 232 Չափսը՝ 11,5 x 17,5 սմ Կազմը՝ կոշտ ISBN՝ 978–9939–68–360–7
Գիրքը ներ կա յացնում է Հին Չինաստանի հռչակավոր փիլիսոփա Կոնֆուցիոսի (մ. թ. ա. 5-րդ դար) ստեղծագործական ժա ռանգության ամենակարևոր դրվագները, որոնք անփոխարի նե լի տեղեկություններ են հաղորդում մեծ մտածողի և նրա ժամանակա շրջանի պետական ու հասարակական կյան քի, մտածելակերպի, մանկավարժական գոր ծունեության վերա բեր յալ: Նախատեսված է ընթերցող լայն շրջանի համար: 2800 Թարգմ. գերմաներենից՝ Արա Առաքելյանի
14 Զրույցներ Կաֆկայի հետ Գուստավ Յանոուխ
Էջերի քանակը՝ 256 Չափսը՝ 13,5 x 21 սմ Կազմը՝ կոշտ ISBN՝ 978–9939–68–575–5
Գիրքը ներկայացնում է Ֆրանց Կաֆկայի հետ Գուստավ Յանոուխի զրույցներն ու հիշո ղու թյունները: Գուստավ Յանոուխը (1903–1968), որ Չեխիայում հայտնի էր իբրև երաժշտագետ, գրական աշխարհում բացառիկ հեղինակու թյուն սկսեց վայելել՝ հրատարակելով Կաֆ կայի մասին հիշողությունների այս գիրքը (1951, 1968): Այն դիմացավ ժամանակների քննությանը և այսօր համարվում է Կաֆկայի կյանքի և ստեղծագործության մասին պատմող լավագույն գրքերից մեկը: 3900
Թարգմ. գերմաներենից և ծանոթագրությունները՝ Արա Առաքելյանի
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Պոեզիայի երկակի տեսողությունը Հենրիկ Էդոյան
Նորույթ
Էջերի քանակը՝ 368 Չափսը՝ 12,5 x 20 սմ Կազմը՝ փափուկ ISBN՝ 978–9939–68–835–0
«Պոեզիայի երկակի տեսողությունը» գրքի առաջին մասում ամփոփված է բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Հենրիկ Էդոյանի՝ 2019–2020 թթ. գրված «Մտադրությունը և արդյունքը» ծավալուն էսսեն՝ արվեստի ու իրականության հարաբերության, ար վես տի ծագման նպատակի ու նշանակության մասին։ Գրքի երկրորդ մասում ընդգրկված հոդվածները՝ նվիրված հայ ու համաշխար հային գրականության զարգացման տարբեր շրջանների, հեղինակների ու գործերի՝ առա ջին տեսական մասի յուրօրինակ իրացում ներն են։ 3400
15 Նամակներ պարետին Կազմող և խմբագիր՝ Հայկ Համբարձումյան
Նորույթ
Էջերի քանակը՝ 120 Չափսը՝ 13 x 20 սմ Կազմը՝ փափուկ ISBN՝ 978–9939–68–836–7
«Նամակներ պարետին» ժողովածուն ընդ գրկում է «Զանգակ» հրատարակչության՝ 2020 թ.–ի արտակարգ իրավիճակի շրջանում հայտարարված համանուն մրցույթի լավա գույն 20 գործերը: Պատմվածքները համաճա րակի օրե րի յուրօրինակ գեղարվեստական վավե րագրեր են՝ լցված անորոշ ապա գա յի նկատմամբ վախերով, աշխարհի վերջի հա կաուտոպիական պատկերներով, մարդկային մեծ ողբերգություններով, ընտանիքներում առաջացած մտահոգիչ իրավիճակների նկա րագրություններով, կենցաղային–երգիծական դրվագներով, շնորհակալությամբ` առ այդ օրե րին պայքարի առաջնագծում գտնվող մարդիկ։ 2400
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ստախոսը Լևոն Նես
Էջերի քանակը՝ 160 Չափսը՝ 13 x 20 սմ Կազմը՝ փափուկ ISBN՝ 978–9939–68–778–0
Հաջողակ գործարար, տաղանդավոր նկա րիչ, խու զար կու. վեպի «ստախոս» հերոսը տարբեր դիմակներով ճանապարհորդում է Գերմանիայից Ավստ րիա, փորձում այս ճա նապարհով փախչել ներ կայից ու իր ճա կա տա գրից, մոռանալ անցյալն ու երջանիկ լինել։ Արկածային ու գերբնական տարրերով, հոգեբանական նուրբ պատկերներով, հե տաքրքիր զարգացմամբ ու անակնկալ ավար տով այս վեպը կլանում է առաջին էջերից ու բաց չի թողնում ընթերցողին մինչև անսպա սելի ավարտը։ 2700
16 Ցավեր բռնողը Լևոն Շահնուր
Էջերի քանակը՝ 136 Չափսը՝ 13 x 20 սմ Կազմը՝ փափուկ ISBN՝ 978–9939–68–646–2
Պատմվածքների հերոսները ժամանակ նե րի և տարածությունների մեջ մոլորված մար դիկ են, որոնք փորձում են հասկանալ իրենց շրջա պատող իրականությունը, շերտատել, կե ղևազրկել այն: Նետվելով մտածումների ու զգայությունների խավար անդունդը՝ ձգտում են պեղելու լույսը: Փորձում են հաս նել ու ճանաչել կեցության խորքերը, հաս կա նալ իրականության ու մտածումների գաղտ նի խորհուրդները, սակայն ավելի են խճճվում հիվանդ բառերի ու իրա կա նու թյունը նկարագրող սահմանափակ հաս կա ցությունների մեջ: 2500
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ոչ մի շաբաթ առանց Մաթեւոսյանի Կազմող՝ Հայկ Համբարձումյան
Էջերի քանակը՝ 152 Չափսը՝ 15,5 x 23 սմ Կազմը՝ փափուկ ISBN՝ 978–9939–68–768–1
«Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության. ընտրանի–օրագիր» նախագիծն այս անգամ ընթերցողին է ներկայանում «Ոչ մի շաբաթ առանց Հրանտ Մաթևոսյանի» գրքով։ Ար ձա կագրի ծննդյան 85–ամյակին նվիրված այս ընտրանին ներառում է հատվածներ Հրանտ Մաթևոսյանի գրեթե բոլոր երկերից, պա տառիկներ նրա ստեղծագործական ժա ռան գության կարևոր մասը կազմող հար ցա զրույցներից, հատվածներ էսսեներից, տարբեր հրա տարակությունների առաջաբաններից ու հոդվածներից: 2900
17 Ոչ մի շաբաթ առանց Թումանյանի Կազմող՝ Հայկ Համբարձումյան
Էջերի քանակը՝ 160 Չափսը՝ 15 x 22 սմ Կազմը՝ փափուկ ISBN՝ 978–9939–68–693–6
«Ոչ մի շաբաթ առանց Թումանյանի» գիրքը նվիրված է Հովհաննես Թումանյանի 150–ամյա հոբելյանին: Ժողովածուում ընդգրկ ված են Թումանյանի ստեղծագործությունները, նաև շաբաթվա որոշակի օրերի հետ կապ ված նրա կյանքի դրվագներ, կա րևոր իրա դարձություններ, հատվածներ նամակներից, հուշերից, լուսանկարներ և այլն: Այս ձևա չափը հնարավորություն է տալիս ընդգրկուն պատկերացում տալու Հովհաննես Թուման յանի մասին՝ նրա ստեղծագործությունը դարձ նելով ընթերցողի օրվա, շաբաթվա ու տարվա մշտական ուղեկիցը: 2900
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Անատոլիական պատմություն.
այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր (ռուսերեն) Մարկ Արեն
Էջերի քանակը՝ 224 Չափսը՝ 13 x 20 սմ Կազմը՝ փափուկ ISBN՝ 978–9939–68–758–2
Սա պատմություն է մարդկանց մասին, որոնց սերն ու ատելությունը, թվում է, ընդ միշտ փոխկապակցված են ազգային պատկանե լության հետ: Մարդկանց ճակատագրերը հյուսվում են ցեղասպանության, Սումգայիթ յան ջարդերի, տարբեր ահաբեկչական կազ մակերպությունների գործողությունների ֆո նին, բայց կենտրոնում մնում է մարդը իր թա խի ծով, միայնությանբ ու աջակցության փնտրտուքներով: 3500
18 Զակո: Խակ պտուղ Տիգրան Մանգասարյան
Էջերի քանակը՝ 80 Չափսը՝ 16,5 x 22,5 սմ Կազմը՝ փափուկ ISBN՝ 978–9939–68–687–5
Պատկերապատումների ձևաչափով ներկա յաց ված այս ինքնատիպ «հուշամատ յանը» ստեղծվել է նկարիչ Սարգիս Մանգասարյանի հու շերի և նրա անցած ծանր ու արտասո վոր ճանապարհի առավել հետաքրքրական դրվագ ների հիման վրա: Պատումի վավե րականությունը շեշտելու համար գրքում նե րառվել են արխիվային նյութեր, լուսանկար ներ, հատվածներ նամակներից և օրագրային գրառումներ: Ստալինյան բռնաճնշումներ, պա տերազմ, գերություն, ստեղծագործելու խոչըն դոտներ, փորձություններ, որոնց դիմակայել կարող էր միայն ուժեղ անհատը: 3600 Պատկերապատումները՝ Տիգրան Մանգասարյանի
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Սպանիա
(արևմտահայերեն) Կոստան Զարեան
Էջերի քանակը՝ 464 Չափսը՝ 14 x 21 սմ Կազմը՝ կոշտ ISBN՝ 978–9939–68–672–1
Կոստան Զարյանի «Սպանիա»–ն գրողի լա վագույն երկերից է: Գիրքը լույս է տեսնում երկրորդ՝ բարեփոխված հրատարակությամբ: 5940
19 Սուփըր հերոսները կը մեռնին ամրան (արևմտահայերեն)
Քրիստեան Բատիկեան
Էջերի քանակը՝ 128 Չափսը՝ 21 x 21 սմ Կազմը՝ կոշտ ISBN՝ 978–9939–68–607–3
Քրիստեան Բատիկեանի պատմվածքների հե րոս ները պատանիներն են, որոնց «մեծե րի իրականություն» անցնելու առաջին քայլը սկսվում է իրենց իդեալների՝ սուփըր հերոս ների հետ բախումից: Գրքում հետաքրքիր կեր պով ցույց են տրված ժամանակակից արևմտյան մշակույթի ազդեցությունը պատա նու ձևավորման վրա, ինչպես նաև գաղութում մեծացող երեխայի մանկության և ինքնության խնդիրները: 3400
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Լույսը ձախ կողմից Հենրիկ Էդոյան
Էջերի քանակը՝ 152 Չափսը՝ 13 x 21 սմ Կազմը՝ կոշտ ISBN՝ 978–9939–68–653–0
Ժողովածուն ընդգրկում է Հենրիկ Էդո յանի 2016-2018 թվականներին գրված բանաստեղ ծությունները: 2700
20 Դոնկիխոտասպան իմ հայրենիք կամ ի սկզբանէ էին Վահե Արսեն
Էջերի քանակը՝ 120 Չափսը՝ 12 x 20,5 սմ Կազմը՝ փափուկ ISBN՝ 978–9939–68–676–9
Ձևախեղված իրերի ու հարաբերությունների, իմաստազուրկ բառերի ու քաղաքական լո զունգների միջև խարխափող հերոսը սուր արձագանքում է մեր իրականության վեր ջին տասնամյակի ցավոտ իրադարձություննե րին՝ մարտի 1–ից մինչ ապրիլյան պա տե րազմ: Ընդվզում է երեսպաշտության ու անբարոյականության դեմ, խիզախում բարձ րաձայնել առկա հոգևոր ճգնաժամի, դրա պատճառների և կործանարար հետևանքների մասին: 2500
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ինձ բացակա չդնեք: Բանաստեղծի վերջին ժողովածուն Համո Սահյան
Էջերի քանակը՝ 248 Չափսը՝ 12 x 21 սմ Կազմը՝ կոշտ ISBN՝ 978–9939–68–268–6
Ժողովածուն հրատարակվել է 1998 թվականին՝ գրականագետ–սահյանագետ Շ. Դավթյանի եւ Հ. Այվազյանի ջանքերով եւ խմբագրությամբ: Սահյանական բանաստեղծական աշխարհի բնութագրական նշանների ու մոտիվն երի կող քին ժողովածուում տեսանելի են նաև կյանքի մայրամուտն ապրող բանաստեղծի հրաժեշտը խորհրդանշող նուրբ հոգեբանական պատկեր ներ, տիրող քաղաքական իրականության սուր անդրադարձներ և ժամանակի հասարակական տրամադրությունների խոր ընդհանրացումներ: 3500
21
Ընտրանի Համո Սահյան Էջերի քանակը՝ 536 Չափսը՝ 14 x 21 սմ Կազմը՝ կոշտ ISBN՝ 978–9939–68–533–5
Համո Սահյանի ստեղծագործությունների ընտ րա նին մեծ բանաստեղծի տար բեր ժո ղովածուներից լավագույն ստեղծագործու թյունների մեկտեղումն է: 5300
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Էսսեներ, հարցազրույցներ Գրիգոր Գուրզադյան Էջերի քանակը՝ 192 Չափսը՝ 14,5 x 20 սմ Կազմը՝ կոշտ ISBN՝ 978–9939–68–081–1
Ո՞րն է այսօրվա մեր պատկերացումը տիեզեր քի մասին, և որն է մարդու առաքելությունն այս Երկիր կոչված մոլորակի վրա: Մարդու ներկայությունը Երկրի վրա, հեղինակի կար ծիքով, տիեզերական երևույթ է: 2700
Խոհեր... Խոհեր... Գրիգոր Գուրզադյան Էջերի քանակը՝ 240 Չափսը՝ 14,5 x 22 սմ Կազմը՝ կոշտ ISBN՝ 978–99941–1–370–5
Էսսեների ժողովածուն նվիրված է արվեստի, գրականության, գիտության, պատմության, փիլիսոփայության և այլ հարցերի: Զետեղված են հեղինակի բազմաթիվ նկարչական գործեր: 2200
Գալակտիկաների աշխարհը Գրիգոր Գուրզադյան
Էջերի քանակը՝ 104 Չափսը՝ 17 x 21,5 սմ Կազմը՝ փափուկ ISBN՝ 99930–2–984– x
Էսսեների այս ժողովածուն նվիրված է գի տու թյան խոշորագույն պրոբլեմներից մե կին` գալակտիկային: Գուրզադյանը ներ կա յաց նում է հեղաշրջում կատարած «Հաբբլ» կոսմիկական տելեսկոպը եւ դրանով ստացված շուրջ քառասուն գալակտիկաների տպավորիչ պատկերներ: 2200
22
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Կոսմիկական կատաստրոֆա Գրիգոր Գուրզադյան Էջերի քանակը՝ 372 Չափսը՝ 14,5 x 20 սմ Կազմը՝ փափուկ ISBN՝ 99930–2–954–8
Գուրզադյանի էսսեների այս ժողովածուն նվիրված է փիլիսոփայությանը, արվեստին, պատմությանը, գրականությանը, ճարտարա պետությանը, նաև գիտությանն ու կոսմոսին առնչվող իրադարձություններին: 2200
Մի կում ջուր Գրիգոր Գուրզադյան Էջերի քանակը՝ 388 Չափսը՝ 14,5 x 20 սմ Կազմը՝ փափուկ ISBN՝ 99930–2–993–9
Գրիգոր Գուրզադյանի էսսեների այս հատո րում ներկայացված են նրա վերջին, այդ թվում՝ չհրապարակված գործերը: Դրանք նվիր ված են պատմության, արվեստի, փիլիսոփայու թյան, գիտության, ճարտարապետության, կոսմոսին առնչվող հարցերին: 2200
Մի սիրո պատմություն Գրիգոր Գուրզադյան
Էջերի քանակը՝ 415 Չափսը՝ 14,5 x 20 սմ Կազմը՝ փափուկ ISBN՝ 99930–2–994–7
Էսսեների այս հատորը թվով չորրորդն է «Տիեզերքը ափի մեջ», «Նարեկացու աղեր սանքը» ու «Կաքավաբերդի առեղծվածը» ժողո վա ծուներից հետո, եւ նվիր ված է ար վեստի, գրականության, փիլիսոփայության, պատմության, գիտության եւ ճարտարապե տության տարբեր հարցերի: 2200
23
ԱՇԽԱՐՀԸ ՀԱՅԵՐԵՆՈՎ ՄԱՏԵՆԱՇԱՐ
Փախուստ սիրուց Բերնհարդ Շլինկ
Նորույթ
Էջերի քանակը՝ 320 Չափսը՝ 12 x 20 սմ Կազմը՝ փափուկ ISBN 978–9939–68–777–3
Փախուստ սիրուց, ինքն իրենից, մարդկան ցից, կյանքից: Սիրային, ողբերգական ու կա տակերգական յոթ պատմություն մարդկային ցանկությունների ու ներքին հակասություն ների, մտեր մության ու միայնության, մեղ քի ու անելանելի իրավիճակների, կյանքի մա սին պատկերացումների ու պատասխանա տվության մասին: 3400 Թարգմ. գերմաներենից՝ Գայանե Գինոյանի
24 Ընթերցողը Բերնհարդ Շլինկ
Էջերի քանակը՝ 192 Չափսը՝ 12 x 20 սմ Կազմը՝ փափուկ ISBN՝ 978–9939–68–053–8
Գերմանացի գրող Բերնհարդ Շլինկի «Ըն թերցողը» վեպը տասնհինգամյա պատանու և երեսունվեցամյա կնոջ սիրո պատմու թյուն է, որն ընդհատվում է այդ կնոջ անսպա սե լի անհետացումով: Տարիներ անց պատանին, որն արդեն իրավաբանություն էր ուսանում, կնոջը հանդիպում է դատարանում: Պարզ վում է, որ նա հսկիչ է եղել համա կենտ րո նացման ճամբարում: Վեպում յուրօրինակ ձևով քննարկվում են հոլոքոստի, նացիոնալսոցիալիստական ժամանակների իրո ղու թյունները, մեղքի և քավության խնդիրը: 2500 Թարգմ. գերմաներենից` Գայանե Գինոյանի
ԱՇԽԱՐՀԸ ՀԱՅԵՐԵՆՈՎ ՄԱՏԵՆԱՇԱՐ Արևելյան պատմություններ Մարգըրիտ Յուրսընար
Նորույթ
Էջերի քանակը՝ 112 Չափսը՝ 12 x 20 սմ Կազմը՝ փափուկ ISBN 978–9939–68–776–6
Յուրսընարի «Արեւելյան պատմություններ» պատմ վածք ների ժողովածուն առաջին ան գամ լույս է ընծայել ֆրանսիական հայտնի «Գալիմար» հրատարակչատունը 1938 թ.։ Ժո ղովածուն կազմված է տասը նովելներից։ Հեղինակը ներշնչվել է միջերկրածովյան եւ հեռավորարեւելյան շրջանների հնագույն լե գենդներից։ Պատմվածքների հիմքում ըն կած են համաշխարհային մշակույթը միավորող փիլիսոփայական ընդհանրույթ թեմաները՝ սեր, հայրենասիրություն, դավաճանություն, բարո յականություն, խաղաղություն եւ այլն։ 2200 Թարգմ. ֆրանսերենից՝ Թագուհի Բլբուլյանի
25 Հոբ Յոզեֆ Ռոթ
Էջերի քանակը՝ 216 Չափսը՝ 12 x 20 սմ Կազմը՝ փափուկ ISBN՝ 978–9939–68–779–7
Մենդել Զինգերը հավատացյալ, աստ վա ծա վախ, հասարակ հրեա է: Բայց մի օր Աստված ցանկա նում է նրան փորձության ենթար կել, ինչպես աստ վածաշնչյան Հոբին: Մի որդին զորակոչվում է բանակ, երկրորդը փախչում է Ամերիկա, դուստրը զվարճանում է կազակ ների հետ, իսկ կրտսեր որդին ծանր հիվանդ է: Եվ սա Մենդել Զին գե րի տառապանքների միայն սկիզբն է: Հավատով ու հնազան դու թյամբ է նա ընդունում ամեն փորձություն: Բայց մի օր նրա համբերությունը հատնում է... 2700 Թարգմ. գերմաներենից՝ Գայանե Գինոյանի
ԱՇԽԱՐՀԸ ՀԱՅԵՐԵՆՈՎ ՄԱՏԵՆԱՇԱՐ
Նախաճաշ Թիֆընիի մոտ Թրումեն Կապոտե
Էջերի քանակը՝ 128 Չափսը՝ 12 x 20 սմ Կազմը՝ փափուկ ISBN՝ 978–9939–68–681–3
«Նախաճաշ Թիֆընիի մոտ» (1958) վի պակը գրողին ճանաչում բերած ստեղ ծա գործություններից է: Դա տասնիննամյա Հոլ լի Գոլայթլիի կյանքի և դառը ճակատագրի պատմությունն է: Գավառից քաղաք գալով՝ նա միանգամից ընկնում է մեծ քաղաքի գայթակղությունների և որոգայթների մեջ, սա կայն էությամբ օտար լինելով ստին ու կեղծիքին՝ չի կարողանում իր տեղը գտնել այդ հասարակության մեջ: 2500 Թարգմ. անգլերենից` Ռուզաննա Ղազարյանի
26 Երփներանգ շղարշը Սոմերսեթ Մոըմ
Էջերի քանակը՝ 272 Չափսը՝ 12 x 20 սմ Կազմը՝ փափուկ ISBN՝ 978–9939–68–453–6
Պատմության հերոսուհին՝ Քիթին, տեղի տալով մոր հորդորներին, ամուսնանում է երի տասարդ բժշկի հետ, ում հանդեպ ան տարբեր է, և շուտով սիրավեպ է սկսում մեկ այլ տղամարդու հետ. հետևանքները լինում են ավելի քան անսպասելի ու անդառնալի: Ի վերջո Քիթին հասկանում է, որ աղջիկնե րին պետք է դաստիարակեն ոչ թե որպես հեզ ու անխելք տանտիկիններ, այլ լայնախոհ ու անկախ անհատականություններ: 2800 Թարգմ. անգլերենից` Անահիտ Բաբայանի
ԱՇԽԱՐՀԸ ՀԱՅԵՐԵՆՈՎ ՄԱՏԵՆԱՇԱՐ Կոալա Լուկաս Բերֆուս
Էջերի քանակը՝ 152 Չափսը՝ 12 x 20 սմ Կազմը՝ փափուկ ISBN՝ 978–9939–68–643–1
Ո՞ւր կարող են տանել հարազատի մահվան կորստից ծնված մտքերը, երբ սուգը չունի պատշաճ բովանդակություն, քանի որ չես ճանաչել, սիրել ու գնահատել նրան: Եղ բայրը զլացել կամ գուցե ծուլացել էր շա րադրել իր մահվան պատճառները, ինչը հու սահատեցնող, բայց նաև գայթակղիչ է որպես ինքնասպանության հետազոտության նյութ… Ընթերցողն անակնկալ կերպով հայտնվում է Ավստրալիայում հենց այն բրիտանական նավերի հետ, որոնք լի էին թագավորության բանտերում այլևս չտեղավորվող հանցագործ ներով: 2400
Թարգմ. գերմաներենից՝ Գայանե Գինոյանի
27 Մի ամբողջ կյանք Ռոբերտ Զեեթալեր
Էջերի քանակը՝ 136 Չափսը՝ 12 x 20 սմ Կազմը՝ փափուկ ISBN՝ 978–9939–68–645–5
Անդրեաս Էգերի կյանքը կապված է ալպ յան ձյունածածկ լեռներին, ինչպես ձյունը լե ռան և կաթիլը ջրի հետ: Այդ կաթիլները, ինչպես մթության մեջ փայլող աչքեր, հաճախ կյանքի ու մահվան առկայծումներ են Էգերի կյանքում: Արդիականացումը նորակառույց ճոպանու ղու հետ արդեն մուտք է գործել այս հեռա վոր հովիտ, բայց Անդրեաս Էգերի տարի ները, որոնք վերուվար են սահում, մնում են անփոփոխ, ինչպես ձյունե լեռները: 2400 Թարգմ. գերմաներենից՝ Գայանե Գինոյանի
ԱՇԽԱՐՀԸ ՀԱՅԵՐԵՆՈՎ ՄԱՏԵՆԱՇԱՐ Ագնես Պետեր Շտամ
Էջերի քանակը՝ 144 Չափսը՝ 12 x 20 սմ Կազմը՝ փափուկ ISBN՝ 978–9939–68–572–4
Սովորական թվացող սիրավեպն անկանխա տեսելի ընթացք է ստանում, երբ հեղինակը, այդպես էլ անհայտ մնալով ընթերցողին, սկսում է գրել իր և իր սիրուհու` Ագնեսի հան դիպման պատմությունը` հենց նրա խնդրան քով և հավանությամբ: Նրանք տարբեր կերպ են հիշում հանդիպումը: Ավելին՝ հասնելով ներ կային՝ երկու զուգահեռ սիրավեպերը` գրվողն ու «իրականը», սկսում են հակասել իրար: Արդյո՞ք պատմության ավարտը ճա կատա գրական պատասխան է Ագնեսի ներ քին ու մթին հարցերին: 2400 Թարգմ. գերմաներենից՝ Գայանե Գինոյանի
28 Հավերժ քոնը Դանիել Գլաթաուեր
Էջերի քանակը՝ 288 Չափսը՝ 12 x 20 սմ Կազմը՝ փափուկ ISBN՝ 978–9939–68–574–8
Դանիել Գլաթաուերի «Հավերժ քոնը» վեպը ժամանակակից ավստրիական գրականու թյան ամենաընթերցվող վեպերից մեկն է։ Երեսունը բոլորած լամպավաճառ Յուդիթի ու Հա նեսի սերը ընթերցողին տարակու սանքի մեջ է գցում՝ սկզբում ռոմանտիկ ու շատ կրքոտ տպավորություն թողնելով, որի մասին կա րող է երազել միայնակ կինը։ Սակայն անընդ հատ ուշադրության ու անսպառ կրքի հետևում թաքնված են հիվանդագին ապրումներն ու նկրտումները։ 2800 Թարգմ. գերմաներենից՝ Լիանա Սաֆարյանի
ԱՇԽԱՐՀԸ ՀԱՅԵՐԵՆՈՎ ՄԱՏԵՆԱՇԱՐ
Գիշերն անույշ է Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ
Էջերի քանակը՝ 512 Չափսը՝ 12 x 20 սմ Կազմը՝ փափուկ ISBN՝ 978–9939–68–339–3
Մարդկային տարօրինակ ու կործանարար հա րաբերությունների պատմություն, որտեղ կա րեկցանքը վերաճում է սիրո, իսկ սերը դառնում է ճահիճ՝ դեպի անդունդը քաշելով հույսերը, երազներն ու լույսերը: Ֆիցջերալդի այս վեպը գրեթե մեկ դար հե ռավորությունից ընթերցողին է կանչում իր հակասական հարցերով ու փշրված եր ջան կության հմայքով: 3800 Թարգմ. անգլերենից՝ Սոնա Սեֆերյանի
29 Մեծն Գեթսբի Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ
Էջերի քանակը՝ 216 Չափսը՝ 12 x 20 սմ Կազմը՝ փափուկ ISBN՝ 978–9939–68–225–9
«Մեծն Գեթսբի» վեպը ամերիկացի գրող Ֆ. Ս. Ֆիցջերալդի գլուխգործոցն է: Այն հա մարվում է ամերիկյան գրականության «ջա զի դարը» բնորոշող ստեղծագործություն: Այդ ժամանակաշրջանը, որ ընդգրկում է Առա ջին աշխարհամարտի ավարտից մինչև 1930–ականների Մեծ ճգնաժամի տարի ները, իր անվանումը ստացել է հենց Ֆիցջերալդի կողմից: Վեպը 20-րդ դարում անգլերենով գրված 100 լավագույն գրքերի ցանկում զբաղեցրել է երկրորդ տեղը: 2200 Թարգմ. անգլերենից՝ Սոնա Սեֆերյանի
ԱՇԽԱՐՀԸ ՀԱՅԵՐԵՆՈՎ ՄԱՏԵՆԱՇԱՐ Ես xx -ի եղբայրն եմ Ֆլյոր Եգգի
Էջերի քանակը՝ 128 Չափսը՝ 12 x 20 սմ Կազմը՝ փափուկ ISBN՝ 978–9939–68–588–5
Շվեյցարացի ժամանակակից գրող Ֆլյոր Եգ գիի պատմվածքների այս ժողովածուն ընդ գրկում է կարճ ու խորիմաստ պատ մու թյուն ներ՝ տարօրինակ կերպարներով, այն պիսի անբռնազբոս հոգեվիճակներում, որոնք թերևս առաջին հայացքից անընդունելի, սա կայն նույնքան համոզիչ կթվան ըն թեր ցո ղին: Հերոսներ՝ մտացրիվ ու զգա յուն, որ կյան քի ու մահվան գաղափարի, կա րևորու թյան գիտակցության սեփական անկեղծ վեր լուծությամբ արթնացնում են կարեկցանքի ու քնքշանքի զգացողություն: 2200 Թարգմ. իտալերենից` Քրիստինա Հակոբյանի և Գոհար Հովակիմյանի
30 Պատժի երանելի տարիները Ֆլյոր Եգգի
Էջերի քանակը՝ 104 Չափսը՝ 12 x 20 սմ Կազմը՝ փափուկ ISBN՝ 978–9939–68–587–8
Անանուն հերոսուհու լավագույն տարիներն անցնում են անազատության մեջ, հեռու մտե րիմներից՝ վարժարանի պատերի ներսում, որտեղ կյանքն ասես անշարժացել էր, և որ տեղ գործում էին հստակ կանոններ: Վարժա րանի սանուհու կենցաղի մանրամասները, սա կայն, զուգորդվում են «տարօրինակ այն զգացողության նկարագրությանը, որը տա ռապալից երանություն կարելի էր ան վա նել, և որին հասնելու պայմանը բա ցար ձակ մենությունն էր»: Դա էր վճարվող գինը: 2000 Թարգմ. իտալերենից` Զարուհի Ոսկանյանի
ԱՇԽԱՐՀԸ ՀԱՅԵՐԵՆՈՎ ՄԱՏԵՆԱՇԱՐ Գիշերային լողորդը Հանսյորգ Շերթենլայբ
Էջերի քանակը՝ 176 Չափսը՝ 12 x 20 սմ Կազմը՝ փափուկ ISBN՝ 978–9939–68–583–0
Շվեյցարացի ժամանակակից հեղինակ Հանս յորգ Շերթենլայբի «Գիշերային լո ղորդը» վեպը տարանցիկ ժամանակների հետաքրքիր հյուսվածք է՝ առաջին սիրո, կա րոտի, գաղտնիքների, վախերի, հույզերի ու ատելությունների, ինքնակայացման, ծնող նե րի ու միջավայրի դեմ ընդդիմության մի բարդ ճանապարհի մասին։ Վեցօրյա ոդիսա կանի մեջ բացվում է պատանի հերոսի կեն սագրությունը՝ սիրուն ու հաստատման հաս նելու ճանապարհը լցնելով գեղեցկության, նվիրումի արժևորումով, պայքարելու կամքով: 2400 Թարգմ. գերմաներենից` Լիանա Սաֆարյանի
31 Եթե հատիկը չմեռնի Անդրե Ժիդ
Էջերի քանակը՝ 416 Չափսը՝ 12 x 20 սմ Կազմը՝ փափուկ ISBN՝ 978–9939–68–476–5
Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրե Ժի դի այս վիպակը ինքնակենսագրական ժան րի ամենացայտուն օրինակներից է, որտեղ նա, հոգևորի ու մարմնականի առճակատման և իր ներքին պայքարի մասին խոսելով, ներ կայացնում է նաև այդ ժա մա նա կաշրջանի հայտնի գրողների և ար վես տագետների մի ամբողջ աստղաբույլ: Այս գիրքը ժամանակին մեծ աղմուկ է առաջացրել Օ. Ուայլդի վերա բերյալ արված մի քանի սեն սացիոն խոս տովանությունների պատճառով: 3700 Թարգմ. ֆրանսերենից` Թագուհի Բլբուլյանի
ԱՇԽԱՐՀԸ ՀԱՅԵՐԵՆՈՎ ՄԱՏԵՆԱՇԱՐ Աղավնիները թռչում են Մելինդա Նադյ Աբոնի
Էջերի քանակը՝ 332 Չափսը՝ 12 x 20 սմ Կազմը՝ փափուկ ISBN՝ 978–9939–68–493–2
Վեպը Կոչիշ ընտանիքի մասին է, որը Հարավսլավիայում հունգարական փոքրա մասնություն է կազմում և արտագաղթում է Շվեյցարիա: Իլդիկոն և Նոմին մեծանում են երկու մշակույթների միջև, հրապուրվում մեկ Վոյվոդինայում կորցրած հայրենիքով, մեկ շվեյցարական հասարակության մաս կազմելու ցանկությամբ: Երկար ժամանակ է անցնում, մինչև Իլդիկոն հասկանում է, որ շվեյցարական անվրդով, իդեալական կյան քի հետևում պարզորոշ թշնամանք կա օտարների հանդեպ: 3300 Թարգմ. գերմաներենից` Գայանե Գինոյանի
32 Կյանքի սիրույն Ալիս Մանրո
Էջերի քանակը՝ 344 Չափսը՝ 12 x 20 սմ Կազմը՝ փափուկ ISBN՝ 978–9939–68–458–1
Ալիս Մանրոյի այս պատմվածքներում կա նա դական գյուղաքաղաքների անորսալի կյանքն է: Գնացքում, լքված անվավոր կցա սայլում, ինչ–որ մի եկեղեցու հետևորդի կամ ծեր զույգի տանը տեղի ունեցող իրա դարձությունները երբևէ չեն հավակնում ստեղծելու մեկ այլ իրականության պատ րանք: Նոր կյանքի խոստումով կամ անցյալի պատկերներով տարված այս մարդիկ որքան էլ անբացատրելի, կտրուկ քայլերի դիմեն, պարզապես շարունակելու են ապրել: 3300
Թարգմ. անգլերենից` Աննա Դավթյանի
ԱՇԽԱՐՀԸ ՀԱՅԵՐԵՆՈՎ ՄԱՏԵՆԱՇԱՐ Զիմուլտան Ինգեբորգ Բախման
Էջերի քանակը՝ 280 Չափսը՝ 12 x 20 սմ Կազմը՝ փափուկ ISBN՝ 978–9939–68–402–4
Դեպի «բաց» աշխարհ նետվող Բախմանի կերպարները կորցնում են լեզու, երկիր և ինք նու թյուն, ընտրում են «ոչինչ»-ը, նախ ընտ րում են անել «ոչինչ», ասել բառեր, որոնք գեղեցիկ են հնչում և ոչինչ չեն ասում: Եվ ի՞նչ. «ընդամենը խորաթափանցություն են ձեռք բերում՝ ըմբռնելու համար, թե ինչ է կատար վում իրականում»: Բանաստեղծ ու ար ձա կա գիր Բախմանը նաև փիլիսոփայության դոկտոր էր: 2800 Թարգմ. գերմաներենից` Գայանե Գինոյանի
33 Ծեր թագավորը իր աքսորավայրում Առնո Գայգեր
Էջերի քանակը՝ 176 Չափսը՝ 12 x 20 սմ Կազմը՝ փափուկ ISBN՝ 978–9939–68–125–2
Ավստրիացի գրող Առնո Գայգերը (1968) «Ծեր թագավորը իր աքսորավայրում» գրքում պատմում է իր հոր մասին, ով, չնա յած ալցհայմերի հիվանդությանը, չի կորցրել իր կենսունակությունն ու բանականությունը: Վե պում արծարծվում են ժամանակակից գրա կանության կարևոր թեմաները՝ ծերու թյուն և հիվանդություն, հայրենիք և ընտանիք: Պատմությունը թույլ է տալիս հասկանալ, որ մարդը, չնայած հիվանդությանը, շարունա կում է իր անցյալով, յուրահատկությամբ և արժանապատվությամբ մարդ մնալ: 2400 Թարգմ. գերմաներենից` Գայանե Գինոյանի
ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ Ռոմեո և Ջուլիետ Ուիլյամ Շեքսպիր
Նորույթ
Էջերի քանակը՝ 272+16 էջ ներդիր Չափսը՝ 18 x 22 սմ Կազմը՝ կոշտ ISBN՝ 978–9939–68–824–4
Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»-ի այս պատ կերազարդ հրատարակությունն ընդգրկում է ողբերգության նոր թարգմանություն անգ լե րեն բնագրից, մանրակրկիտ ծա նոթագրու թյուն ներ ու ընդարձակ առաջաբան, որ տեղ հեղինակն անդրադառնում է երկի բովանդա կությանը, կերպարներին, լեզվին, աղբյուրնե րին, գրության ժամանակին ու առաջին տպա գիր օրինակներին: 5700 Թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները` Արամ Թոփչյանի Խմբագիր՝ Գոհար Մուրադյան
34 Լիր արքա Ուիլյամ Շեքսպիր
Էջերի քանակը՝ 304+16 էջ ներդիր Չափսը՝ 18 x 22 սմ Կազմը՝ կոշտ ISBN՝ 978–9939–68–425–3
Շեքսպիրի «Լիր արքա»-ի այս պատկերա զարդ հրատարակությունն ընդգրկում է ող բերգության նոր թարգմանություն անգլե րեն բնագրից, գիտական մանրակրկիտ ծանո թագ րություններ ու ընդարձակ առաջաբան, որտեղ քննարկվում են երկի աղբյուրներին, գրության ժամանակին, առաջին տպագիր օրինակներին, բովանդակությանն առնչվող և այլ խնդիրներ: 5700 Թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները` Արամ Թոփչյանի
ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ Օթելլո Ուիլյամ Շեքսպիր
Էջերի քանակը՝ 280+16 էջ ներդիր Չափսը՝ 18 x 22 սմ Կազմը՝ կոշտ ISBN՝ 978–9939–68–609–7
Շեքսպիրի «Օթելլո»–ի այս պատկերազարդ հրատարակությունն ընդգրկում է ողբեր գու թյան նոր թարգմանություն անգլերեն բնա գ րից, գիտական մանրակրկիտ ծանո թագրություններ ու ընդարձակ առաջաբան, որտեղ քննարկվում են երկի աղբյուրներին, գրության ժամանակին, առաջին տպա գիր օրինակներին, բովանդակությանն առնչվող և այլ խնդիրներ: 5700 Թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները` Արամ Թոփչյանի
35 Ողբերգություններ. Էդիպուս արքա, Էդիպուսը Կոլոնոսում, Անտիգոնե Սոֆոկլես
Էջերի քանակը՝ 320+16 էջ ներդիր Չափսը՝ 14 x 21 սմ Կազմը՝ կոշտ ISBN՝ 978–9939–68–448–2
Գիրքն ընդգրկում է հույն մեծ ողբերգակ Սո ֆոկլեսի երեք նշանավոր «թեբեական» ող բեր գությունները` «Էդիպուս արքա», «Էդի պուսը Կոլոնոսում» և «Անտիգոնե» (երեքն էլ` նոր թարգմանությամբ ու մանրակրկիտ ծա նոթագրություններով): Առաջաբանում ոչ մի այն քննարկվում են բուն ողբերգությունները, այլև համառոտ ներկայացվում են Սոֆոկլե սի կյանքը, հին հունական թատրոնի առանձ նահատկությունները և ողբերգությունների կառուցվածքային հատկանիշները: 5700
Թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները` Արամ Թոփչյանի
ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ Պիեսներ Յասմինա Ռեզա
Էջերի քանակը՝ 320 Չափսը՝ 18 x 25 սմ Կազմը՝ կոշտ ISBN՝ 978–9939–68–669–1
Առաջին անգամ Հայաստանում լույս են ընծայ վում ֆրանսիացի անվանի դրամատուրգ Յաս մինա Ռեզայի ամենահայտնի պիեսները: Նրա հերոսները հաճախ ներկայանում են այնպիսի իրավիճակներում, որտեղ անհե թեթն ու ծիծաղելին միախառնված են իրար՝ հանդես գալով իբրև բնավորության գիծ կամ իրավիճակներին տրվող արձագանք: Ռե զայի ստեղծագործական շրջանակները բա վա կանին լայն են. այնտեղ ընդգրկվում են տարբեր գրական ժանրերի գործեր՝ թատեր գություններ և վեպեր: 6400
Թարգմ. ֆրանսերենից` Սաթէ Խաչատրյանի
36 Պիեսներ Արթուր Միլլեր
Էջերի քանակը՝ 384 Չափսը՝ 18 x 25 սմ Կազմը՝ կոշտ ISBN՝ 978–9939–68–656–1
Առաջին անգամ Հայաստանում և հայերեն լույս են ընծայվում Արթուր Միլլերի վաղ շրջանի հանրահայտ չորս ողբերգությունները՝ «Բոլոր իմ որդիները» (1947), «Վաճա ռողի մահը» (1949), «Սալեմի դատավարությունը» (1953) և «Տեսարան կամուրջից» (1955) թա տերագրությունները, որոնք հեղինակին բե րեցին միջազգային համբավ և մնում են նրա ամենաճանաչված գործերը ԱՄՆ–ում, Եվրոպայում և այլուր: 6400 Թարգմ. անգլերենից` Հասմիկ Սեյմորի
ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ Պիեսներ Արթուր Ադամով
Էջերի քանակը՝ 480 Չափսը՝ 18 x 25 սմ Կազմը՝ կոշտ ISBN՝ 978–9939–68–599–1
Արթուր Ադամովը ժամանակակից եվրո պա կան աբսուրդի թատրոնի նշանավոր դեմ քերից է. նա հայ ընթերցողին ներ կա յանում է պիեսների առաջին ծավալուն թարգ մանությամբ։ Ադամովի պիեսներում ար տա ցոլված են մարդ–անհատի հոգեկան աշխարհի երկատվածության, երազի և իրականության բախման, հասարակությունից անխուսափելի ինքնամեկուսացման և, ի վեր ջո, երկ րա յին կյանքի ունայնության գաղափարները, որոնք կազմում են աբսուրդի թատ րոնի գա ղա փարական առանցքը։ 6400 Թարգմ. ֆրանսերենից` Սաթէ Խաչատրյանի
37 Ես տանն էի և սպասում էի անձրևի գալուն Ժան–Լյուկ Լագարս
Էջերի քանակը՝ 168 Չափսը՝ 12,5 x 20 սմ Կազմը՝ փափուկ ISBN՝ 978–9939–68–392–8
Պիեսը հեղինակի խոհափիլիսոփայական ստեղծագործություններից է, որ ներկայաց նում է կյանքի անցողիկության հա րա բե րա կանության տեսությունը՝ անդրշիրիմյան աշ խարհից «վերադարձող» որդու կերպարով, որին կյանքից արտաքսել է հայրը: Պիեսը սյու ժե չունի. գործողությունները գեղարվեստորեն մատուցվում են մոր և նրա չորս դուստրերի խորհրդածությունների միջոցով, որոնք, շոշա փելով կյանքի ու բարոյականության ամենա տարբեր հարցեր, սպասում են «վերադարձած» եղբոր արթնանալուն… 1450 Թարգմ. ֆրանսերենից` Սաթէ Խաչատրյանի
ԱՐՎԵՍՏ Այսպիսին է Ուորհոլը Քեթրին Ինգրամ
Փոփ-արտի լեգենդար արվեստագետ Էնդի Ուորհոլն իրեն ներկայացնում էր որպես անմիտ, ան լեզու երեխա՝ հայտնի խոսքերով. «Եթե դուք ցան կա նում եք իմանալ Էնդի Ուորհոլի մասին ամեն ինչ, պարզապես նայե՛ք իմ նկարների մակերեսին, եւ ես այնտեղ եմ: Դրանց հետեւում ոչինչ չկա»: Այս գիրքն անց նում է նկարների մակերեսի միջով եւ բա ցա հայտում Ուորհոլի արվեստը նրա առեւտրային վաղ շրջանից մինչեւ զարգացման բարձրակետ՝ որ պես հասարակության դիմանկարիչ: Վառ նկարա զար դում ներն ի ցույց են դնում Էնդիի աշխարհը՝ նրա մանկությունը Պիտսբուրգում, նրա քաոսային ման հեթենյան կալվածքն ու Արծաթե ֆաբրիկան, որտեղ հավաքվում ու զվարճանում էին նյույորքյան թարմ ու պայծառ գլուխները: 3600 Էջերի քանակը՝ 80 Չափսը՝ 17 x 23 սմ Կազմը՝ կոշտ ISBN՝ 978–9939–68–813–8
Նորույթ
38
Թարգմ. անգլերենից` Լուսինե Հայրապետյանի Նկարազարդումները` Էնդրյու Ռեյի
ԱՐՎԵՍՏ
Այսպիսին է Դալին Քեթրին Ինգրամ
Իսպանիայի Կադակես քաղաքի գրոտեսկային ժայռերը, իրականի ու վերիրականի սահմանը տեղ–տեղ միախառ նող կամ առանձ նացնող լազուր ծովը և Տրամոնտանա քա մուց գրգռված պրպտուն միտքը, միջերկ րածովյան համեղ արևի հետ եփվելով ֆրոյդյան երազների մեկնու թյան ջե ռոցում, մի պայթյունավտանգ կերպար ստեղ ծեցին՝ քսաներորդ դարի գեղանկարչությունն ուղենշող նկարչին՝ Սալվադոր Դալիին: Գրքում հե տա քրքիր ու ապշեցնող մանրամասներով ներկայացված է այս եսա կենտրոն, էքսցենտրիկ, պարանոյիկ–քննադատական մեթոդով արվեստի սահմանները փոխակերպող և ոչ մի նորմի չենթարկ վող, անսանձ Մանուկ Ար քայի ստեղ ծա գործական ապշեցուցիչ ուղին, որը հայտարարեց ի վերջո. «Սյուրռեալիզմը ես եմ»: 3600
Թարգմ. անգլերենից` Լուսինե Հայրապետյանի Նկարազարդումները` Էնդրյու Ռեյի
Էջերի քանակը՝ 80 Չափսը՝ 17 x 23 սմ Կազմը՝ կոշտ ISBN՝ 978–9939–68–787–2
39
ԱՐՎԵՍՏ Այսպիսին է Գոգենը Ջորջ Ռոդըմ
Էջերի քանակը՝ 80 Չափսը՝ 17 x 23 սմ Կազմը՝ կոշտ ISBN՝ 978–9939–68–760–5
Գիրքը ժամանակագրորեն ներկայացնում է պոստիմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկի՝ Պոլ Գոգենի կյանքը, նրա ստեղծագոր ծություններն ու հայացքները: Գոգենն ամ բողջ կյանքում ձգտում էր հասնելու ձևի ու գույների ամենապարզ ու հիմքային շերտերին և դառնալու «վայրի», բնական մարդ։ Նրա վերջին շրջանի քանդակները պրիմիտիվիզ մի հոսանքի ակունքներից են, իսկ նրա ողջ արվեստը՝ մոդեռնիզմի հիմնասյուներից մեկը: 3600 Թարգմ. անգլերենից` Լուսինե Հայրապետյանի Նկարազարդումները` Սլավա Հարասիմովիչի
40 Այսպիսին է Վան Գոգը Ջորջ Ռոդըմ
Էջերի քանակը՝ 80 Չափսը՝ 17 x 23 սմ Կազմը՝ կոշտ ISBN՝ 978–9939–68–627–1
Վինսենթ վան Գոգը գեղանկարչության պատ մության թերևս ամենաողբերգական կեր պարներից է, որը դարձել է կյանքի օրոք չհասկացված արվեստագետի խորհրդանիշ: Գիրքը փորձում է բացահայտել աշխար հա հռչակ նկարչի ստեղծագործական ուղու նոր մանրամասներ՝ ներկայացնելով նրա խոհերն ու ապրումները, զգացմունքային մեծ լարումով ստեղծված անկրկնելի կտավները: Վան Գոգի կյանքի ու ստեղծագործության ճանա պարհը ներկայացվում է մասնագիտական խոր վեր լուծությամբ: 3600
Թարգմ. անգլերենից` Լուսինե Հայրապետյանի Նկարազարդումները` Սլավա Հարասիմովիչի
ԱՐՎԵՍՏ
Այսպիսին է Մատիսը Քեթրին Ինգրամ
Էջերի քանակը՝ 80 Չափսը՝ 17 x 23 սմ Կազմը՝ կոշտ ISBN՝ 978–9939–68–507–6
Գիրքը ներկայացնում է Անրի Մատիսի կեն սագրությունն ու ինքնազարգացման փու լե րով հարուստ ստեղծագործական ուղին՝ բացահայտելով նաև վարպետի կյանքի՝ հան րու թյանը ոչ շատ հայտնի դրվագները: Նրա աշխարհահռչակ նկարների վերար տադ րություններն ուղեկցվում են մասնագիտական վերլուծությամբ: 3600 Թարգմ. անգլերենից` Լուսինե Հայրապետյանի Նկարազարդումները` Անյես Դեկուղշելի
41 Հայ արվեստի պատմություն Արարատ Աղասյան, Հրավարդ Հակոբյան, Մուրադ Հասրաթյան, Վիգեն Ղազարյան
Էջերի քանակը՝ 576 Չափսը՝ 22 x 29 սմ Կազմը՝ կոշտ ISBN՝ 978–99941–1–442–9
Գիրքն ամփոփում է հայ արվեստի առաջա տար ճյուղերի զարգացման պատմությունը հնա գույն ժամանակներից մինչև մեր օրերը: Այս բնագավառում սա անդրանիկ գիրքն է, որտեղ կերպարվեստի հետ շարադրված է նաև հայկական շինարարական արվեստի պատմությունը, քանզի միայն այդ ձևով է հնա րավոր լիարժեք և գիտականորեն ճիշտ ներ կայացնել միմյանց շաղկապված արվեստի տվյալ ճյուղերի կազմավորման և զարգացման պատկերը: 48000
ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ԵՎ ՄՈՏԻՎԱՑՆՈՂ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Նորույթ
Էջերի քանակը՝ 72 Չափսը՝ 14 x 18 սմ Կազմը՝ փափուկ ISBN՝ 978–9939–68–832–9
Փոքր գիրք մեծ մաքրության մասին, կամ ինչպես ենք փոխելու աշխարհը (ռուսերեն) Արփի Կարապետյան
Այս գիրքը բոլորիս հուզող մի թեմայի մասին է, ևս մի մարդու մտքեր այն մասին, ինչ վաղուց հայտնի է ձեզ: Ուստի առաջարկում եմ այս ընթերցանությանը վերաբերվել որպես իմ եւ Ձեր միջեւ երկխոսության: Ոչինչ ավելին: Սա պարզապես զրույց է: 2400
42 Հուզական ինտելեկտ Դենիել Գոուլման
Նորույթ
Էջերի քանակը՝ 448 Չափսը՝ 15,5 x 22 սմ Կազմը՝ փափուկ ISBN՝ 978–9939–68–783–4
Բարձր IQ–ն դեռևս հաջողության գրավական չէ, և հուզական ինտելեկտի հա յե ցա կարգը, որն այս գրքում զարգացնում է ամերի կացի հոգեբան Դենիել Գոուլմանը, բացահայտում է խելքի և հաջողության բոլորովին այլ չափում ներ: Հուզական ինտելեկտի պակասը ազդում է անձնական և գործնական հարաբերություն ների, կրթության, մասնագիտական գործու նեության, ինչպես նաև ֆիզիկական և հոգե բանական առողջության վրա։ «Հու զա կան ին տե լեկտ»–ը անհրա ժեշտ է բոլոր նրանց, ով քեր ցանկանում են ավելի լավը դար ձ նել շրջապատող մարդկանց և իրենց կյանքը։ 4800 Թարգմ. անգլերենից՝ Լիլիթ Հայրապետյանի
ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ԵՎ ՄՈՏԻՎԱՑՆՈՂ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մտածել ինչպես Սթիվ Ջոբսը Դանիել Սմիթ
Սթիվ Ջոբսը՝ Սիլիկոնե հովտի երեւի թե ամե նա աշխատասեր մարդը, վերափոխեց համա կարգ չա յին և երա ժշտա կան արդյունաբերությունը։ Նա իր ծնող ների ավտոտնակում սկիզբ առած հա մեստ նախաձեռնությունից «Apple»–ը վերածեց մեր օրերի համաշխարհային կայսրության՝ այդ ընթաց քում հեղափոխություն կատարելով մեր կյանքում։ Այս ոգեշնչող գրքում Դանիել Սմիթն անդ րա դառ նում է Ջոբսի կյանքին և մասնագիտական գործու նեությանը և հրավիրում է նայելու աշխարհին հզոր երևակայության տեր հանճարի աչքերով։ Դուք նույնպես կարող եք լինել ինչպես Սթիվ Ջոբսը։ Այս գիրքը ցույց կտա՝ ինչպես։ 3600 Թարգմ. անգլերենից` Լիլիթ Սարգսյանի
Էջերի քանակը՝ 224 Չափսը՝ 14 x 20,5 սմ Կազմը՝ կոշտ ISBN՝ 978–9939–68–812–1
Նորույթ
43
ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ԵՎ ՄՈՏԻՎԱՑՆՈՂ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Մտածել ինչպես Այնշթայնը Դանիել Սմիթ
Էջերի քանակը՝ 248 Չափսը՝ 14 x 20,5 սմ Կազմը՝ կոշտ ISBN՝ 978–9939–68–677–6
Այս ոգեշնչող գիրքը ընթերցողին հրավիրում է ծանոթանալու Այնշթայնի ցուցաբերած եզա կի մոտեցմանը իր դարաշրջանի խոշոր գի տական առեղծվածների բացահայտման հարցում, ինչպես նաև վերհանում է նրա ան հատականության և աշխարհայացքի ձևա վոր մանը նպաստած գաղափարներն ու ազ դակները՝ վերծանելով դրանք, ինչը կօգնի հասկանալու, թե ինչպես նրա մեթոդներն ու գործելակերպը կիրառել կյանքի տար բեր բնագավառներում: 3800 Թարգմ. անգլերենից` Լիլիթ Սարգսյանի
44 Մտածել ինչպես Շեռլոկը Դանիել Սմիթ
Էջերի քանակը՝ 176 Չափսը՝ 14 x 20,5 սմ Կազմը՝ կոշտ ISBN՝ 978–9939–68–545–8
Այս գիրքն աշխարհի ամենահայտնի խուզար կուի հնարքների և մեթոդների օգնությամբ մեծ լիցք կհաղորդի ընթերցողի դի տո ղա կանությանը, հիշողությանը և տրամաբանելու կարողությանը: Գիրքն անդրադառնում է հի շողության, ոչ խոսքային հաղորդակցության, ստի բացահայտման, ներքին զգացողության, ունկնդրելու հմտու թյունների, զգոնության, կենտրոնացման, հանգստի, տրամաբանության եւ շատ այլ թե մա ների: Այս գիրքը կարդալուց հետո վերնաշապիկի թևքերին, տաբատի փողքերին կամ կոշիկի մաշվածությանը այլ կերպ կնայեք: 3200 Թարգմ. անգլերենից` Լիլիթ Սարգսյանի
ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ԵՎ ՄՈՏԻՎԱՑՆՈՂ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Առակներ, հեքիաթներ, լեգենդներ Լեոնարդո դա Վինչի
Էջերի քանակը՝ 168 Չափսը՝ 11,5 x 20 սմ Կազմը՝ փափուկ ISBN՝ 978–9939–68–369–0
Գիրքը Վերածննդի հանճարներից մեկի՝ Լեո նարդո դա Վինչիի կյանքի և նրա բա զում հայտնագործությունների մասին է: Գրքում նե րառված են նաև մեծագույն նկարչի առակներն ու հեքիաթները: Նախատեսված է ընթերցող լայն շրջանակի համար: 2400 Կազմող և թարգմանիչ՝ Հրաչյա Ամիրյան
45 Մտածի՛ր և հարստացի՛ր Նապոլեոն Հիլ
Էջերի քանակը՝ 336 Չափսը՝ 14,5 x 20 սմ Կազմը՝ փափուկ ISBN՝ 978–9939–68–500–7
Ամերիկացի հեղինակի աշխարհահռչակ գրքում ներկայացված են հարստանալու, դրամ ստեղծելու քայլերն ու միջոցները, որոնք հիմնված են ինչպես հեղինակի սե փական, այնպես էլ շատ մեծահարուստնե րի փորձի վերլուծության վրա, կիրառվել և օգտակար են եղել բազմաթիվ մարդկանց հաջողակ դառնալու համար: Նախատեսված է ընթերցող լայն շրջանակի համար: 3600 Թարգմ. անգլերենից` Արծվի և Աշխեն Բախչինյանների
ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ԵՎ ՄՈՏԻՎԱՑՆՈՂ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մարաշի ասեղնագործության գաղտնիքները. հարթակար և հյուսված կար Լուսինե Մխիթարյան
Մարդկային երևակայությունը սահմաններ չունի: Այդ երևակայության արդյունքն է նաև Մա րա շի ասեղ նագործությունը, որը դարերի խոր քից հա սել է մեզ և իր արտասովոր տեսքով հիաց նում է դիտողին: Մեծ գործ են անում նրանք, որ պահ պա նում են ավանդական նախ շերը՝ հին հայ կա կան խորհրդանիշերը, հնուց եկած ասեղնագործու թյան եղանակները և հնարքները փոխանցում նոր սերունդներին: ՀՀ ժողովրդական վարպետ Լուսինե Մխիթարյանը ստեղծել է նաև նոր ձևեր՝ հենվելով կատարողական հին սկզբունքների վրա, և այս բոլոր հմտություն ներն ու նախշերը հանձնում է Ձեզ՝ հույս ունենալով, որ այս արվեստը կշարունակվի և կզարգանա Հա յաստանում և ամբողջ աշխարհում:
Նորույթ
Էջերի քանակը՝ 240 Չափսը՝ 18 x 25 սմ Կազմը՝ կոշտ ISBN՝ 978–9939–68–761–2
46
5700
ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ԵՎ ՄՈՏԻՎԱՑՆՈՂ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Հայկական ասեղնագործ ժանյակ. վարպետության դասեր Լուսինե Մխիթարյան
«Հայկական ասեղնագործ ժանյակ» ձեռ նարկը ծանոթացնում է հարթ (Վանի ասեղնագործության դպրոց) և ծավալային (Կարինի ասեղնագործության դպրոց) ժանյակների ստեղծման նրբություններին, ասեղով հատուկ հանգույցներ կապելու, հանգույց նե րի և թելերի շնորհիվ տարբեր նախշազար դեր ստանալու հմտություններին: ՀՀ ժողովրդական վարպետ Լուսինե Մխիթարյանի ձեռնարկում առաջին անգամ մանրամասն նկա րագրվում է Կարինի ավանդական ասեղնագործու թյան ուսուցման ընթացքը: Առկա է նաեւ ռուսերեն տարբերակը: 3700 Լուսանկարները` Զավեն Խաչիկյանի
Էջերի քանակը՝ 104 Չափսը՝ 22,5 x 21 սմ Կազմը՝ փափուկ ISBN՝ 978–9939–68–449–9
47
ԱՅԼ ԳՐՔԵՐ
Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության 2017 ISBN՝ 978-9939-68-525-0 2400
Հայկական ավանդապատումներ ISBN՝ 978-9939-68-521-2 3400
Գրիգոր Մագիստրոսի վերջին թուղթը ISBN՝ 99930-2-023-0 2000
Վաչագան ISBN՝ 99930-2-000- x 1500
Հայերգություն ISBN՝ 99941-34-47-7 1300
Ծիրանի փողը ISBN՝ 99930-2-678-6
Կիլիկյան Հայաստանի երևելիները ISBN՝ 99930-2-257-7
Հայրապատում ISBN՝ 99941-1-079-9 800
Փրկություն ISBN՝ 978-99941-1-865-6 2500
48
1800
Ինչ լույս ունի մարդը ISBN՝ 978-99941-1-846-5 1500
1800
Խոստացա, ես կպատմեմ ISBN՝ 978-9939-68-600-4 3000
Աֆորիզմներ, ասույթներ, իմաստուն մտքեր ISBN՝ 99930-2-958-0 800
ԱՅԼ ԳՐՔԵՐ
Կորուսյալ ժամանակի որոնումներում ISBN՝ 99941–1–159–0 1800
Երբ ժամ էր ընտրության… ISBN՝ 978-9939-68-466-6 4400
Գաղտնիքը ISBN՝ 978-99941-1-447-4
Ապրելու արվեստը 1 ISBN՝ 99930–2–291–8 1000
Ապրելու արվեստը 3 ISBN՝ 99930–2–826–6 1000
Ապրելու արվեստը 5 ISBN՝ 99941–1–231–7 1400
Հռանդեայի անանց խորհուրդը ISBN՝ 99941-1-106- x 700
Նատյուրմորտ սև ֆոնի վրա ISBN՝ 978-99941-1-879-3 2850
Ծառերին դեռ կախված էր առավոտը ISBN՝ 978-9939-68-392-8 3500
1500
49
ԿԱՏԱԼՈԳ գեղարվեստական հանրամատչելի ժամանցային Կազմող՝ Ձևավորող՝ Խորհրդատու՝
Կարին Գրիգորյան Անահիտ Պետրոսյան Սրբուհի Այդինյան
Տեխնիկական խմբագիր՝
Նվարդ Փարսադանյան
Վաճառքի համակարգող՝
Անժելա Պետիկյան angela.petikyan@zangak.am
Հանրային հաղորդակցությունների համակարգող՝
Կարին Գրիգորյան karin.grigoryan@zangak.am
Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար գրե՛ք մեզ info@zangak.am էլ. հասցեով կամ զանգահարե՛ք (+374 10) 23 25 28 հեռախոսահամարով: Հրատարակման պահին սույն կատալոգում զետեղված տեղեկույթը ստույգ է: Ներկայացված գրքերի գները, ձեռք բերելու հնարավորությունները և պայմանները ենթակա են փոփոխման: Հրատարակվել է՝ 24.09.2020
www.zangak.am